Changes
/* Գլուխ XLII */
:::::::Սոնետ
<Poem>
Ներկած մարսյան գույնով՝ համակ արյամբ,
Ամբարտավանության ադամանդյա գահի՝
Գլխի վրա, ուժով, ահեղ լամանչեցին
Պարզեց իր դորշը ― կատաղությամբ։
Վերցընում է զրահն ու սուրը հին․
Ահեղ է հատման մեջ․ միշտ ջարդելու հակմամբ։
Այս նոր քաջություն է։ Եվ, կամքին հակառակ,
Նոր ոճ է աղերսում Մուսան նոր հերոսին։
Եվ եթե Գաղղիայում՝ Ամադիսն է գովված,
Որին Հունաստանի հետնորդները խիզախ
Գովերգելով փառքը բարձրացըրին,
Ապա Կիխոտն այսօր Բելլոնի մոտ կանգնած
Նրա հետ հաղթանա՛կ է վաստակել անվախ,
Քան Գայլը և Հույնը միասին։
Նա կապրի, անմահություն բնավ չմուրալով,
Քազնի Ռոսինանտը վաղուց է իր ավյունով,
Նսեմացրել Բայարդին ու Բրիլյադորին։
</poem>
::::Արգամասիլիացի ակադեմիկոսի
:::Բուրլադորան՝ Սանչո Պանսային
:::::::Սոնետ
<poem>
Ահա, Սանչո Պանսան։ Ոչ մեծ հասակ։
Արիությամբ վարձըր (հրաշք չէ՞ այն)։
Ոչ ոք չէր իմանում նրա նման
Համախոհին զգալ այնքան արագ։
Կարող էր կոմս դառնալ։
Պատրաստ էր ամեն բան,
Բայց նրա դեմ լցվեց նախանձով ու ոխով,
Դավեց աշխարհը ապիտատ ու դաժան,
Աշխարհ, որ էշին էլ կծվատի ողջ֊ողջ։
Էշին, որի վրա (ներեցե՛ք ինձ),
Շտապում էր սույն այս ռազմիկն անչար,
Ռոսինանտի և դոն Կիխոտի ետևից։
Օ՜, զուր հույսեր, դո՛ւք եք արագաբար
Ուզում եք շուտ անցնել առաջից մեր՝
Դառնալով զառանցանք, մշո՛ւշ, ստվեր․․․
</poem>
::Արգամասիլիացի ակադեմիկոսի
::Կազիդյաբլոն՝ դոն Կիխոտի
:::::դամբարանին
:::::Տապանագիր
<poem>
Ասպետն այստեղ հանգավ ի տեր,
Շատ ծեծված ու զուր թափառած․
Որ, Ռոսինանտ նժույգն հեծած,
Անցավ բազում ճանապարհներ։
Այս էլ Սանչոն է հիմարիկ,
Նրա կողքին լուռ ննջում արդ․
Որպես նրա կարգի մի մարդ՝
Հավերժորեն հավատարիմ։
</poem>
:::Արգամասիլիացի ակադեմիկոսի
::Տիկիտոկան՝ Դուլսինեա Տոբոսեցու
:::::դամբարանին
:::::Տապանագիր
<poem>
Այստեղ հանգչում է Դուլսինեան,
Որի մարմնի կազմը հզոր,
Դաժան մահը, չխղճալով,
Փոշիացրեց առ հավիտյան։
Արյմաբ ազնիվ, թեև ոչ հին,
Իր ժրությամբ հայտնի սակայն,
Գեղեցկությամբ իր գեղջկական
Դոն Կիխոտի այս սիրուհին։
</poem>
Ահա և բոլոր ոտանավորները, որ մեզ հաջողվեց կարդալ։ Մնցածներում՝ որդերն այնպես էին կերել տառերը, որ հարկ եղավ դրանք տալ մի ակադեմիկոսի և խնդրել, որ մեկնաբանի դրանք կոնյուկտուրաների օգնությամբ։ Մեզ հայտնի է, որ երկար, անքուն գիշերների և համառ աշխատանքի գնով նրան հաջողվել է այդ, և նա մտադիր է լույս ընծայել՝ հույս տածելով դոն Կիխոտի երրորդ արշավին։