Changes
</table>
<br>
Մեր բերած աղյուսակի թվերը բացարձակ ճիշտ համարել չի կարելի, քանի որ կազմված են առանց ստույգ մարդահամարի, վերաբերում են միայն քաղաքաբնակ գլխավոր ազգություններին եւ այլն, սակայն այս մոտավոր թվերի հիման վրա կարելի է հանգել հետեւյալ եզրակացության․ 1․ XIX դարի 30֊ական թվականներին Շուշին իր բնակչության թվով Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր, գրավում էր 5֊րդ տեղը Թիֆլիսից, Նուխուց, Երեւանից, Շամախուց եւ զգալի չափով գերազանցում էր Անդրկովկասի մյուս քաղաքներին։ Այդ բանը հաստատվում է նաեւ մյուս աղբյուրներով։ 2․ Շուշու բնակիչների թիվը պետք է հաշվել ոչ թե 5059 շունչ, այլ դրա կրկնակին, այսինքն մոտավորապես 10 հազար շունչ, որովհետեւ աղյուսակում նշված են միայն արական սեռին պատկանողները, ինչպես այդ արվում էր այն ժամանակ։ Մեր բերած թիվը (10 հազար բնակիչ) համապատասխանում է Շուշու բնակչության մասին Կեպպելի վերոհիշյալ տեղեկանքին։ 3․ Հայերն այդ շրջանում Շուշու բնակչության փոքրամասնությունն էին կազմում, սակայն մահմեդականների թիվը հայերից այնքան էլ մեծ չէր։ Շուշում բնակվող հայերի թվի մասին տվյալներ է բերում Լեոն իր «Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի պատմության» մեջ՝ Ղարաբաղի կոնսիստորիայի № 15 գործի հիման վրա։ Ըստ այդ փաստաթղթի Շուշու հայերը ըստ եկեղեցական ծխերի կազմում էին<ref>Տե՛ս <i>Լեո</i>, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, էջ 64։ Այս ցուցակի թվերի հանրագումարը մեր կազմածն է։</bodyref>։ (Աղ․ № 5) :::::Աղյուսակ № 5