Changes
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
Բայց Ֆարամիրը լսեց նրա ասածը և պատասխանեց.
— Լուսինն Լուսնամոտ է իջնում Գոնդորի վրա: Չքնաղ Իթիլը, լքելով Միջերկիրը, վերջին հայացքն է նետում գցում ալեհեր Մինդոլուինի վրա: Հանուն այսպիսի տեսարանի արժե և մի փոքր սառչել: Բայց ես ձեզ այլ նպատակով եմ այստեղ բերել: Իսկ քեզ, Սեմուայս, ես առհասարակ չեմ կանչել, ուստի դու արժանի ես դրան՝ զգոնությունը լավ է չափավոր: Ոչինչ, երբ վերադառնանք, մի կում գինին կշտկի այդ հարցը: Ապա մի նայե՛ք ներքև:
նա մոտեցավ լուռ ժամապահին և կանգնեց անդունդի եզրին: Ֆրոդոն հետևեց նրան: Սեմը հապաղեց. նա առանց այդ էլ իրեն անհարմար էր զգում լպրծուն քարերի վրա, և դեռ մի բան էլ այդպիսի բարձրության վրա:
Ֆարամիրն ու Ֆրոդոն նայեցին ներքև: Ներքևում ջրվեժի փրփրուն ճերմակ շիթերը թափվում էին եռացող ավազանի մեջ, մութ շրջապտույտներով տարածվում ձվաձև լճակի մակերևույթին, ապա ջուրը նեղ ջրատարով թշշալով վազում էր դեպի թեքավուն հովիտը, որտեղ և աստիճանաբար հանգստանում էր: Լուսնի թեք լույսը դեռ ընկնում էր ջրվեժի ստորոտին և փայլում անհանգիստ լճակի մակերևույթին: Հանկարծ Ֆրոդոն մոտակա ափին ինչ-որ փոքրիկ մութ կերպարանք նկատեց: Բայց փոքրիկ կերպարանքը, ասես զգալով հոբիթի հայացքը, անմիջապես սուզվեց և չքացավ սև ջրի մեջ՝ ճեղքելով այն ինչպես նետը, կամ վերևից նետված քարը:
Ֆարամիրը շրջվեց դեպի ժամապահը.
— Հիմա՞ ինչ կասես, Անբորն: Սկյու՞ռ է կամ, գուցե ալկիո՞ն: Չարքանտառի լճերում սև ալկիոններ հանդիպու՞մ են: Եվ գիշերը ընդ որում:
— Չգիտեմ, թե սա ինչ արարած է, բայց թռչուն չէ հաստատ,— պատասխանեց Անբորնը: — Չորս վերջույթ ունի, սուզվում է մարդու նման և բավականին հմտորեն: Ի՞նչ է նրան այստեղ պետք: Ճանապարհ վարագույրի միջով դեպի մեր կացարա՞ն: Երևում է մեզ ի վերջո հայտնաբերել են: ինձ մոտ աղեղ կա, և բացի դրանից, ևս չորս նետաձիգի կարգադրել եմ շրջապատել լճակը: Սպասում ենք քո հրամանին, առաջնո՛րդ:
— Դե ինչ, նետահարե՞նք,— հարցրեց Ֆարամիրը՝ արագ շրջվելով դեպի Ֆրոդոն:
Ֆրոդոն մի վայրկյան հապաղեց:
— Ոչ,— ասաց նա,— պետք չէ, խնդրում եմ ձեզ, մի նետահարեք:
Սեմը քիչ էր մնում առաջ ընկներ տիրոջից և բղավեր «այո՛», բայց չհամարձակվեց: Նա ոչինչ չէր տեսնում հետևից, բայց անմիջապես հասկացավ թե ում մասին է խոսքը:
— Ուրեմն, այդ արարածը ծանո՞թ է քեզ,— հարցրեց Ֆարամիրը: — Այդ դեպքում բացատրիր, ինչու՞ պետք է խնայեմ նրան: մեր ամբողջ զրույցի ընթացքում դու ոչ մի անգամ չհիշատակեցիր քո տարօրինակ ուղեկցին, և ես որոշեցի հարցեր չտալ, միայն կարգադրեցի բռնել նրան և բերել այստեղ: Ուղարկեցի իմ լավագույն որսորդներին, բայց նա այնպես ճարպկորեն խույս տվեց նրանցից, որ ոչ ոք չհասցրեց տեսնել, բացի Անբորնից՝ նա տեսել էր նրան երեկ երեկոյան: Բայց այժմ ձեր ուղեկիցի գործած մեղքն ավելի լուրջ է, քան Իթիլիենի սարերում ճագար բռնելը: Նա համարձակվել է թափանցել Հեննեթ Աննուն, իսկ դրա համար հատուցում են կյանքով: Իսկապես զարմանում եմ նրա վրա. այդպես ճարպիկ է խորամանկ, բայց լողում է լճակում ուղիղ մեր պատուհանի տակ: Գուցե նա մտածում է, որ մարդիկ գիշերը քնած են, ոչինչ չեն տեսնում և ժամապահներ էլ չե՞ն թողնում: Ինչպե՞ս բացատրել նրա պահվածքը:
— Քո հարցը միանգամից երկու պատասխան ունի,— ասաց Ֆրոդոն: — Նախ՝ նա մարդկանց մասին նա քիչ բան գիտի և, չնայած իր խորամանկությանը, բացարձակ գաղափար չունի, որ իրեն տեսնում են, քանզի ձեր ապաստարանը շատ լավ է քողարկված: Երկրորդ՝ նրան այստեղ է ձգում ամենակուլ ցանկությունը, որն ավելի ուժեղ է նրա մեջ, քան զգուշությունը: