Changes
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
Սեմը քիչ էր մնում առաջ ընկներ տիրոջից և բղավեր «այո՛», բայց չհամարձակվեց: Նա ոչինչ չէր տեսնում հետևից, բայց անմիջապես հասկացավ թե ում մասին է խոսքը:
— Ուրեմն, այդ արարածը ծանո՞թ է քեզ,— հարցրեց Ֆարամիրը: — Այդ դեպքում բացատրիր, ինչու՞ պետք է խնայեմ նրան: մեր Մեր ամբողջ զրույցի ընթացքում դու ոչ մի անգամ չհիշատակեցիր քո տարօրինակ ուղեկցին, և ես որոշեցի հարցեր չտալ, միայն կարգադրեցի բռնել նրան և բերել այստեղ: Ուղարկեցի իմ լավագույն որսորդներին, բայց նա այնպես ճարպկորեն խույս տվեց նրանցից, որ ոչ ոք չհասցրեց տեսնել, բացի Անբորնից՝ նա տեսել էր նրան երեկ երեկոյան: Բայց այժմ ձեր ուղեկիցի գործած մեղքն ավելի լուրջ է, քան Իթիլիենի սարերում ճագար բռնելը: Նա համարձակվել է թափանցել Հեննեթ Աննուն, իսկ դրա համար հատուցում են կյանքով: Իսկապես զարմանում եմ նրա վրա. այդպես ճարպիկ է խորամանկ, բայց լողում է լճակում ուղիղ մեր պատուհանի տակ: Գուցե նա մտածում է, որ մարդիկ գիշերը քնած են, ոչինչ չեն տեսնում և ժամապահներ էլ չե՞ն թողնում: Ինչպե՞ս բացատրել նրա պահվածքը: — Քո հարցը միանգամից երկու պատասխան ունի,— ասաց Ֆրոդոն: — Նախ՝ նա մարդկանց մասին նա քիչ բան գիտի և, չնայած իր խորամանկությանը, բացարձակ գաղափար չունի, որ իրեն հետևում են, քանզի ձեր ապաստարանը շատ լավ է քողարկված: Երկրորդ՝ նրան այստեղ է ձգում ամենակուլ ցանկությունը, որն ավելի ուժեղ է նրա մեջ, քան զգուշությունը: — Ուրեմն,նրան ինչ-որ բա՞ն է ձգում դեպի այստեղ,— ձայնը ցածրացնելով հարցրեց Ֆարամիրը: — Նա ինչ է, գիտի՞ քո գաղտնիքի մասին: — Այո, գիտի: Այն երկար տարիներ նրան է պատկանել: — Նրա՞ն: — Ֆարամիրը հազիվ զսպեց զարմանքի բացականչությունը: — Ես էլ կարծում էի, թե բոլոր հանելուկներն անցյալում են: Ուրեմն, նա այստեղ է եկել այդ իրի հետևի՞ց: — Հնարավոր է: Այն շատ թանկ է նրա համար: Բայց հիմա այլ բան է նրան ձգում: — Եվ ի՞նչ է նա փնտրում: — Ձկնիկ,— պատասխանեց Ֆրոդոն: — Տեսե՛ք: Նրանք կրկին հայացքներն ուղղեցին ներքև՝ լճակին: Հեռավոր ափին, որտեղ ընկնում էր ժայռի ստվերը, ջրից դուրս լողաց արարածի սև գլուխը: Ինչ որ բան արծաթին տվեց, ջրի վրայով օղակներ վազեցին: Արարածը լողաց դեպի ափ, գորտի ճարպկությամբ դուրս ցատկեց ջրից, նստեց և ատամները խրեց ինչ-որ արծաթավուն բանի մեջ, որը պսպղում էր ժայռերի հետևն անցնող լուսնի վերջին շողերից: Ֆարամիրը ցածրաձայն ծիծաղեց: — Իսկապես ձկնիկ է,— ասաց նա: — Դե, դա այնքան էլ սարսափելի չէ: Ասենք, Հեննեթ Աննունի լճակի ձուկը նրա վրա շատ թանկ կնստի: — Ես նրան նշանի տակ եմ պահում,— ասաց Անբորնը: — Նետահարե՞մ, թե ոչ: Անկոչ հյուրերին այստեղ միայն մի բան է սպասվում՝ մահ: — Սպասիր, Անբորն,— կանգնեցրեց նրան Ֆարամիրը: — Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Ի՞նչ կասես, Ֆրոդո, ինչու՞ պետք է նրան խնայենք: — Նա ուղղակի մի խղճուկ ու սովահար արարած է,— պատասխանեց Ֆրոդոն: — Եվ չգիտի, թե ինչ է իրեն սպառնում: Արդեն միայն դրա համար Գենդալֆը՝ ձեր ասած Միթրանդիրը, կխնդրեր քեզ չսպանել նրան: Բայց նա նաև այլ պատճառներ ուներ: Էլֆերին էլ էր արգելել սպանել նրան. հաստատ չգիտեմ, թե ինչու, իսկ կռահումներիս մասին ավելի լավ է լռեմ: Գլխավորը՝ այս արարածն անմիջական առնչություն ունի իմ հանձնարարության հետ: Նախքան ձեզ հանդիպելը նա մեր ուղեկցորդն էր: — Ձեր ուղեկցո՞րդը,— կրկնց Ֆարամիրը,— ա՛յ քեզ տարօրինակ նորություն: Ամեն ինչ գնալով ավելի է բարդանում: Ես շատ բան եմ պատրաստ անել քեզ համար, Ֆրոդո, բայց սա արդեն չափազանց է. թողնել այս լպրծուն չարագործին հանգիստ հեռանալ, որպեսզի հետո կրկին ձեզ միանա, եթե, իհարկե, ցանականա, կամ ընկնի օրքերի ձեռքը և պատմի բոլորը, ինչ գիտի՞: Ոչ, հարկավոր է նրան սպանել կամ գոնե բռնել: Բռնել և անմիջապես սպանել: Բայց ինչպե՞ս բռնել այդ լպրծունին, ինչպե՞ս չեզոքացնել առանց սրընթաց նետի: — Թույլ տուր ես իջնեմ և կամացուկ մոտենամ նրան,— առաջարկեց Ֆրոդոն: — Իսկ դուք աղեղները ձգեք և պատրաստ եղեք. եթե նրան բաց թողնեմ, կարող եք ինձ նետահարել: Խոստանում եմ, որ չեմ փախչի: — Գնա, բայց արա՛գ,— ասաց Ֆարամիրը,— եթե նրա բախտը բերի և ողջ մնա այսօր, ապա ամբողջ կյանքում պարտավոր է քեզ հավատարմորեն ծառայել: Անմբորն, ուղեկիր Ֆրոդոյին լճակի ափը, միայն թե շատ զգույշ. այս արարածը սուր աչքեր և ականջներ ունի: Տուր ինձ աղեղդ: