Changes
Դեզին բավարարված գլխով արեց և, վերցնելով պայուսակը, պուդրամանը և ձեռնոցները, տեղից կանգնեց։
— Իմ գնալու ժամանակն է,— ասաց նա։— ժամը հինգին Լուիզային պետք է կոկտեյլ տամ։ Նրա մինիստրը գալու է։ Ինչեր ասես, որ չեն խոսում։ Ի միջի այլոց Ֆրեդին և Մարթան նորից բաժանվել են։ Մարթան վերադարձրել է նրա տված ամբողջ ակնեղենը։ Սա էլ երրորդ անդամն անգամն է։ Եվ դա միշտ տպավորություն է գործում Ֆրեդի վրա։ Լավ ոչխար է։ Կարծում է, թե իրեն են սիրում։ Ֆրեդին Մարթային է վերադարձնելու ոչ միայն դրանք, այլ մի բան էլ վրան ավելացրած։ Ինչպես միշտ։ Ֆրեդին դեռ ոչինչ չգիտի, իսկ Մարթան իրեն դուր եկած բաներն Օստերտազի Օստերտագի մոտ արդեն տեսել է։ Ֆրեդին միշտ Օստերտադից Օստերտագից է ամեն ինչ գնում։ Աչքը նռնաքարե մի բրոշի վրա է։ Քառանիստ մեծ քար է, կարծես աղավնու մաքուր արյուն լինի։ Մարթան գիտի ինչ է անում։
Դեզին համբուրեց Կետին։
Կետը վերմակը քաշեց վրան։
— Կլինիկան վանքի է նման,— ասաց Կետը։— Մարդ նորից է սովորում gնահատել գնահատել ամենահասարակ բաները — քայլելը, շնչելը, տեսնելը։
— Այո։ Երջանկությունը մեր շուրջր թափված է։ Պետք է միայն կռանալ ու վերցնել։
― Ամենաքիչը մի երկու-երեք շաբաթ։
Իվոննան գոհունակությամբ լեգուն լեզուն ճտտացրեց։
— Եթե այսպես շարունակվի, ես կարող եմ դրա բերած փողերով մի սքանչելի մուշտակ գնել։
— Իսկ եթե փողդ չբավականացնի, բարեկամդ կարող է հեշտությամբ քեզ օգնել, հետևիդ նորից մի քանի հարված կհասցնի։
— Նա այդպիսի բան չի անի,— աշխուժացած ասաց Իվոննան։— Այդպիսին չէ։ Եվ առհասարակ հաշվենկատ լեշերից չէ։ Նա այդպիսի բաներն անում է կրքերից մղված։ Երբ կիրքր կիրքը փոթորկվում է մեջը։ Այլապես, եթե ծունկ չոքած խնդրեմ էլ, այդպիսի բաներ չի անի։
— Բնավորություն է։— Ռավիկը հայացքը բարձրացրեց։— Դու առողջ ես, Իվոննա ։
Իվոննան ինքնագոհ և օրորուն քայլերով դուրս գնաց։
Ռավիկը ձեռքերր լվաց։ Հետո գործիքները, որոնք նա օգտագործել էր, մի կողմ դրեց ու մոտեցավ լուսամատին։ Արծաթագորշ մթնշաղը կախվել էր տանիքների վրա։ Մերկ ծառերը մեռյալների սև ձեռքերի նման ասֆալտի միջից ձգվել էին դեպի վեր։ Նրանք նման էին խրամատներից վեր ցցված ձեռքերի, որոնց տերերը մնացել էին հողի տակ ծածկված։ Ռավիկը լուսամուտը բացեց և դարս դուրս նայեց։ Անգործուն ժամ, որ կախված է ցերեկվա ու գիշերի միջև։ Փոքրիկ հյուրանոցների սիրային զեղումների ժամ - հատկապես այն մարդկանց համար, որոնք ամուսնացած են եղել և երեկոները մեծ արժանավայելությամբ նստել ու զրուցել են իրենց տներում։ Իրիկնային ժամ, երբ իտալուհիները լոմբարդական ցածրավայրերում արդեն սկսում են իրար felicissima notte մաղթել։ Վհատության ժամ և ժամ երազանքների։
Ռավիկը լուսամուտը փակեց։ Հանկարծ թվաց, թե սենյակը էլ ավելի մթնեց։ Ստվերները ներս խուժեցին ու ծվարեցին անկյուններում, որոնք լցված էին անձայն շաղակրատանքներով։ Ռոլանդեի բերած կոնյակի շիշը սեղանի վրա շողշողում էր ինչպես հղկած տպազիոն։ Ռավիկը մի պահ կանգ առավ, որից անմիջապես հետո իջավ ներքև։ Մեծ դահլիճն արդեն լուսավորված էր, պատերի ներսում հնչում էր երաժշտությունը։ Աղջիկները իրենց վարդագույն մետաքսյա շորերով երկշարք նստաձ նստած էին բմբուլե բարձերի վրա։ Բոլորի կրծքերը բաց էին։ Հաճախորդները ուզում էին տեսնել այն, ինչ գնում են։ Մի քանի հոգի արդեն եկել էին։ Նրանք հիմնականում միջին տարիքի քաղքենիներ էին, զգուշավոր արհեստավորներ, որոնք գիտեին, թե երբ է բժշկական քննությունը լինում, և գալիս էին հատկապես այդ ժամանակ, որպեսզի տրիպեր չընկնեն։ Իվոննան իր ծերուկի հետ էր։ Ծերունին նստած էր սեղաններից մեկի մոտ, առաջը մի շիշ «դյուբոնե» դրած։ Իվոննան կանգնած էր նրա կողքին և, ոտքը դրած աթոռի վրա, շամպայն էր խմում։ Յուրաքանչյուր շշի տասը տոկոսը իրենն էր։ Ծերունին պետք է խելքը թռցրած լիներ՝ այդ զոհողությունն անելու համար։ Դա հիմնականում օտարերկրացիների համար էր։ Իվոննան շատ լավ գիտակցում էր։ Նրա տեսքը այնպիսին էր, ինչպիսին ունենում է կրկեսի սիրալիր զսպիչը։
— Ռավիկ, արդեն վերջացրե՞լ ես,— հարցրեց Ռոլանդեն, կանգ առնելով դռան շեմին։
— Ոչ, Ռոլանդե։ Ես պետք է հյուրանոց գնամ։ Մինչև հիմա դեռ չեմ հանգստացել։ Տաք վաննա և թարմ սպիտակեղեն — ահա այն, ինչի կարիք ես հիմա ունեմ։
Ռավիկը հանդերձարանի և բարի կողքով գնաց դեպի ելքը․․․ Դրսում կանգնած էր մանիշակագույն աչքերով երեկոն։ Կապույտ երկնքում միայնակ ու փութկոտ գոռում էր մի ինքնաթիռ։ Փոքրիկ ու սև մի թռչնակ ճռվողում էր մերկ ձառի ծառի վերին ճյուղերից մեկի վրա։ Քաղցկեղով տառապող մի կին, որին այդ հիվանդությունը լափում է ինչպես անաչք և գորշ մի գազան։ Փոքրիկ հաշմանդամ մի տղա, որ անվերջ իր ռենտան է հաշվում։ Եկամտաբեր հետույքով մի պոռնկուհի։ Ծառի մերկ ճյուղերին թռչկոտող մի կեռնեխ — այդ ամենը սահում, անցնում է նրա կողքով, իսկ ինքը, անտարբեր այդ բոլորի նկատմամբ, տաքուկ անկողնու բուրմունք արձակող աղջամուղջի միջով դանդաղ քարշ գալով գնում է ինչ-որ կնոջ մոտ։
Ռավիկը գլխի շարժումով քելներին մոտ կանչեց։
— Ուրիշ կալվաղոս կալվադոս չունե՞ք։ Սրանից ավելի հինը։
— Ինչո՞ւ։ Սա լավը չէ՞ր։
— Չէ, ինչո՞ւ։ Լավն էր: էր։ Բայց գուցե մառանում ուրիշն էլ լինի։
— Հիմա գնամ, տեսնեմ։
Ռավիկը նրան նայեց հեռավոր մի քնքշությամբ։
— Դա թոզ թող քեզ չմտահոգի, Ժոան։ Եթե երբևէ դա կատարվի, իմացիր, որ լքողն առաջինը ինքդ ես լինելու։ Եվ ոչ թե ես քեզ։ Կարող ես չկասկածել։
Ժոանը իր բաժակը շրխկալով դրեց սեղանին։
— Դու կարող ես մի քանի օր հիվանդ մնալ։
— Դրանից ոչինչ չի փոխվի։— Ժոանը նայեց նրան։— Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, սիրելիս։ Գուցե անձրևի՞ց է։ Գուցե պատճառն այս խոնավ խավարն է։ Երբեմն թվում է, թե մարդ դագաղի մեջ է պառկած։ Թվում է, թե մարդ սուզվում է նախաիրիկնային գորշ ժամերի հատակը։ Քիչ առաջ փոքրիկ այդ ռեստորանում էր, որ ես մի պահ մոռացել էի այդ և քեզ հետ ինձ երջանիկ էի զգում․․․ Ինչո՞ւ դու խոսեցիր լքելու և լքված լինելու մասին։ Ես ոչինչ չեմ ուզում այդ մասին իմանալ և ոչ էլ լսել։ Դա ինձ թախիծով է համակում, իմ դեմ այնպիսի պատկերներ են հառնում, որ ես լցվում եմ անհանգիստ մի տագնապով․․․ ես գիտեմ, դու վատ բան չէիր ուզում ինձ ասել, բայց դա այնպիսի՜ ցավ է պատճառում ինձ։ Եվ այդ պատճառաձ պատճառած ցավը քիչ է, այս անձրևն ու խավարն էլ մյուս կողմից են տանջում։ Քեզ անծանոթ է այդ։ Դու ուժեղ ես։
— Ուժե՞ղ,— կրկնեց Ռավիկը։
Ժոանը չէր լսում Ռավիկի ասածները։ Նա լայն-լայն քայլերով անկյունից անկյուն էր քայլում, և թվում էր, թե սենյակը չափազանց նեղ է նրա համար։ Նա միշտ այնպես է քայլում, կարծես քամուն հակառակ լինի, մտածեց Ռավիկը։
— Ես կուզեի ամեն ինչից փախչել,— ասաց Ժոանը։— Կուզեի փախչել այս հյուրանոցից, այդ գիշերային ակումբից, բոլոր կպչուն հայացքներից։ Ամեն ինչից կուզեի փախչել։— Նա կանգ առավ։— Ռավիկ, մի՞թե մենք պետք է ապրենք այնպես, ինչպես հիմա ենք ապրում։ Մենք չե՞նք կարող արդյոք ապրել այնպես, ինչպես ուրիշներն են ապրում, ապրում են սիրելով միմյանց: միմյանց։ Մի՞թե մենք չենք կարող ապրել իրար հետ, ունենալ մեր սեփական իրերը, միասին անցկացնել երեկոները, զգալ այդ ամենի վայելքը․․․ Եվ ոչ թե անվերջ քարշ տալ այս ճամպրուկները, դատարկ օրեր անցկացնել հյուրանոցային համարներում, որտեղ մարդ իրեն այնքան մենակ ու օտար է զգում․․․
Ռավիկի դեմքը թվում էր անթափանցելի։ Ահա վերջապես իր սպասածը, մտածեց նա։ Վաղուցվանից էր ինքն սպասում այդ խոսակցությանը։
— Դու դերդ փայլուն կատարեցիր։
— Ասացին, որ պառկեմ, իսկ եթե մինչև վաղը չանցնի, ապա ի սեր աստծո ոչ մի դեպքում վեր չկենամ;չկենամ։
— Տեսնո՞ւմ ես։ Ուրեմն, վաղվա հարցը նույնպես լուծված է։
— Ոչի՞նչ։
— Այո, ոչինչ,— ասաց Ռավիկը։— Մենք պետք է մի քանի օրով այստեղից մեկնենք, Ժոան։ Գնանք այնտեղ, որտեղ արև կա։ Կանն կամ Անտիբ։ Գրողի ծոցը թող գնա զգուշությունը։ Թող գրողի ձոցր ձոցը կորչեն նաև երեքսենյականոց բնակարանի ու քաղքենիական հարմարավետության երազանքներր։ երազանքները։ Դրանք մեզ համար չեն։ Մի՞թե քեզ չի թվում, որ դու հենց ինքդ Բուդապեշտն ես իր այգիներով, որ դու ծաղկող շագանակենիների ծառուղու բուրմունքն ես, երբ արևատենչ ու արևին սիրահարված ամբողջ շիկացած աշխարհը քնում է լուսնի հողերի տակ։ Դու իրավացի ես։ Արի հեռանանք այս խավարից, այս ցրտերից ու այս անձրևներից։ Գոնե մի քանի օրով։
Ժոանը միանգամից ուղղվեց ու նայեց Ռավիկին։