Changes
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
Ֆրոդոն քայլեց նրանց հետևից, ընկճված ու վշտացած՝ իրեն վերջին սրիկա զգալով: Վերադարձան նույն ճանապարհով, իջան աստիճաններով և կրկին հայտնվեցին քարե սրահում, որտեղ արդեն երկու կամ երեք ջահ էին վառվում: Սեմն արդեն այնտեղ էր. նա դիմավորեց նրանց և ոչ բարի հայացքով նայեց պարկին:
— Բռնվե՞ց աղավնյակըԲռնեցի՞ն աղավնյակին,— հարցրեց նա Ֆրոդոյին:
— Այո: Ոչ, ավելի ճիշտ չեն բռնելչբռնեցին. նա ինքը եկավ ինձ մոտ, որովհետև հավատաց իմ խոսքերին: Ես չէի ուզում, որ նրան կապեն, առավել ևս այդքան ամուր: Հուսով եմ, ամեն ինչ լավ կվերջանա, բայց ես ամաչում եմ իմ արածից:
— Ինձ էլ դուր չեկավ,— հոգոց հանեց Սեմը,— բայց էնտեղ որտեղ էդ չարագործի մատը խառն է, ամեն ինչ միշտ թարս ու շիտակ է ստացվում:
— Գինի բերեք հյուրերի համար,— կարգադրեց նա: — Եվ գերուն էլ այստեղ բերեք:
Գինի բերեցին, հետո Գոլլումին գրկած հայտնվեց Անբորնը: Նա պարկի միջից դուրս քաշեց գերունԳոլլումին, դրեց գետնին և կանգնեց նրա հետևում՝ ձեռքերը դնելով Գոլլումի ուսերին: Վերջինս աչքերն էր կկոցում՝ թաքցնելով հայացքում առկայծող չարությունը գունատ և ու ուռած կոպերի տակ: Խղճալի տեսք ուներ նա. մատներից ջուր էր կաթում, բերանից ձկան հոտ էր փչում (ձկներից մեկը դեռ սեղմում էր ձեռքի մեջ), թաց, նոսր մազերը կպել էին ճակատից և ասես չորացած ջրիմուռեր լինեին, իսկ քթից ծլունք էր կաթում:
— Արձակե՛ք մեզզզ, արձակե՛ք,— պահանջում էր նա,— պարանը ցավեցնում է մեզզզ, այո, ցավեցնում է, իսկ մենք ոչ մի վատ բան չե՛նք արել:
— Ձկան պատճառով չէ, որ պիտի հատուցես,— ասաց Ֆարամիրը: — Բոլորը, ովքեր հանդգնում են թափանցել այստեղ և տեսնել արգելված լճակը, հատուցում են կյանքով: Ես քեզ գթացի միայն Ֆրոդոյի պատճառով, որովհետև նա պնդում է, որ ինչ-որ բանով պարտական է քեզ: Բայց ես եմ այստեղ որոշում, և դու պետք է արդարանաս իմ առաջ: Ասա տեսնեմ ի՞նչ է քո անունը, որտեղի՞ց ես, ու՞ր ես գնում, ի՞նչ ես փնտրում:
— Մենք կորել ենք, կորել ենք,— տնքաց Գոլլումը: — Մենք անուն չունենք: Ոչինչ չենք փնտրում: Սքանչելին չկա, ոչինչ չկա: Ամեն ինչ դատարկ է, դատարկ ու սոված: Մենք շատ սոված ենք, այո, սոված ենք: Երկու գարշելի, փոքրիկ ու փշոտ ձկնկների պատճառով նրանք ասում են. պետք է մեռնեսկյանքով հատուցես: Իմաստուն են նրանք և արդար, օ այո՛, շա՜տ արդար:
— Գուցե իմաստնությամբ չենք փայլում,— ասաց Ֆարամիրը,— բայց արդարությունը հարգում ենք և կվարվենք արդար, ինչպես հուշում է մեզ մեր համեստ իմաստնությունը: Արձակիր նրա կապանքները, Ֆրոդո:
— Մենք ոչինչ չգիտենք ու չենք ուզում իմանալ,— վնգստաց նա: Երբեք այստեղ չենք եղել: Երբեք այստեղ չենք վերադառնա:
— Քո հոգում շատ փակ դռներ ու պատուհաններ կան, իսկ դրանց հետևում մութ է, ինչպես նկուղում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն ես զգում եմ, որ հիմա դու անկեղծ ես: Ավելի լավ քեզ համար: Ինչո՞վ կարող ես երդվել, որ էլ երբեք չես վերադառնա այստեղ և ոչ մի կենդանի արարածի չես պատմի այս վայրի մասին:
— Տերը գիտի թե ինչով,— պատասխանեց Գոլլումը՝ խեթ նայելով Ֆրոդոյին: — Այո, այո, գիտի: Մենք երդում կտանք տիրոջը, եթե նա մեզ փրկի: Մենք կերդվենք Սքանչելիով, այո-սսս:
— Դու նրան հավատու՞մ ես,— հարցրեց Ֆարամիրը:
— Այո,— ասաց Ֆրոդոն: — Եվ դու ստիպված ես կամ հավատալ, կամ ի կատար ածել ձեր երկրի օրենքըը: Դրանից առավել ոչնչի չես հասնի: Բայց ես խոստացա, որ եթե նա մոտենա ինձ, ապա նրա հետ ոչինչ չի պատահի: Եվ չէի ուզենա խաբած լինելխոստումս դրժել:
Ֆարամիրը մի պահ մտածմունքի մեջ ընկավ:
— Լավ,— վերջապես ասաց նա,— հանձնում եմ քեզ տիրոջդ՝ Ֆրոդոյին, Դրոգոյի որդուն: Թող նա հայտարարի, թե ինչ է մտադիր անել քեզ հետ:
— Սկզբում ինքդ ասա ինձ, զորավար Ֆարամիր,— ասաց Ֆրոդոն խոնարհվելով,— ի՞նչ որոշում ես կայացրել նշված Ֆրոդոյի հետ կապված: Քանի դեռ դու վերջնական որոշում չես ընդունել, Ֆրոդոն չի կարող տնօրինել ո՛չ իր, ո՛չ իր ուղեկիցների ճակատագրերը: ու Դու քո որոշումը թողեցիր վաղվան, և ահա արդեն լույսը բացվում է...
— Այդ դեպքում ես կհայտարարեմ իմ որոշումը,— ասաց Ֆարամիրը: — Եվ այսպես, Ֆրոդո, իշխանությամբ ինձ շնորհված, հայտարարում եմ, որ Գոնդորի հնագույն սահմանների տարածքում կարող ես գնալ, ուր ցանկանաս, ցանկանաս՝ դու ազատ ես: Միայն մեկ բացառությամբ. ո՛չ դու, ո՛չ քո ուղեկիցները չպետք է վերադառնաք այստեղ, որտեղ հիմա կանգնած եք, առանց հատուկ հրավերի: Սույն վճիռը ուժի մեջ է մեկ տարի և մեկ օր, ապա կորցնում է իր ուժը, եթե մինչև նշված ժամանակի լրանալը չբարեհաճես Մինաս Թիրիթ ու չներկայանաս տիրակալին և փոխարքային: Իսկ եթե ներկայանաս՝ ես կխնդրեմ նրա թույլտվությունը երկարաձգելու քո իրավունքը և դարձնելու այն ցմահ: Մինչ այդ ամեն ոք, ում դու կվերցնես քո խնամքի տակ, կստանա իմ հովանավորությունը, և Գոնդարի վահանը կլինի նրա պահապանը: Բավարարվա՞ծ ես արդյոք դու:
Ֆրոդոն մինչև գետին խոնարհվեց: