{{Վերնագիր
|վերնագիր = Բարև, թախիծ
|հեղինակ = [[Ֆրանսուազ Սագան]]
|աղբյուր = [[«Բարև, թախիծ»]]
|թարգմանիչ = Ալ․ Թոփչյան
}}
== ԲԱՐԵՎ, ԹԱԽԻԾ ==
Միայն թե երբեմն, արշալույսին, երբ դեռ պառկած եմ անկողնում, իսկ Փարիզի փողոցներում միայն մեքենաների աղմուկն է, հիշողությունս մոլորեցնում է ինձ, առջևս է կանգնում անցած ամառը և հետը կապված բոլոր հուշերը: Աննա՜, Աննա՜, ցածրաձայն ու երկար-երկար կրկնում եմ ես խավարի մեջ: Ինչ-որ բան է մեջս բարձրանում. ես փակում եմ աչքերս և մեջս բարձրացող այդ բանը կոչում իր անունով. բարև, թախիծ:
Վերջ