Changes
— Դա ես ինքս էլ եմ տեսնում։ Բայց մինչև վերջին անգամ Փարիզից գնալս, սրանք չկային։
— Իսկ դա ե՞րբ էր:էր։
— Երեք ամիս առաջ։
— Գարշելի ասեցիր ու պրծա՞ր,— պատասխանեց պարտիզպանը, առանց որևէ զարմանք արտահայտելու։
Ռավիկր շարունակեց ճանապարհը: ճանապարհը։ Երեք ամիս... Երեք տարի... Երեք օր... Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակը։ Ոչինչ և ամեն ինչ։ Շագանակենիները արդեն ծածկված էին ծաղիկներով, իսկ այն ժամանակ նույնիսկ տերև էլ չկար վրաները։ Գերմանիան նորից է խախտել իր պայմանագիրը և Չեխոսլովակիան լրիվ բռնագրավել։ Էմիգրանտ Յոզեֆ Բլյումենթալը հիստերիկ քրքիջով բռնված Ժնևում Ազգերի լիգայի պալատի առաջ ինքնասպանություն գործեց, ինքը այդ Ժամանակամիջոցում թոքերի բորբոքում տարավ, որը մինչև հիմա իրեն զգալ է տալիս։ Այն ժամանակ Գյունթեր անվան տակ նա Բելֆորում էր գտնվում, իսկ հիմա նորից Փարիզում է, և երեկոն քնքուշ է, ինչպես կնոջ ստինքները, և այդ ամենը գրեթե ոչ մի զարմանք չի առաջացնում, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ Այդ ամենը մարդ ընդունում է ճակատագրական սառնասրտությամբ, որը անզորության միակ զենքն է։ Երկինքը ամենուրեք մնում էր նույն անփոփոխը, տարածված և սպանության, և ատելության, և ինքնազոհության և սիրո վրա, ծառերն առանց մտահոգության ծաղկում են ամեն տարի, դամբլագույն-կապույտ մթնշաղերը գալիս ու գնում են, նրանց չեն մտահոգում ոչ անձնագիրը, ոչ դավաճանությունը, ոչ վհատությունը և ոչ էլ հույսը։ Որքա՜ն հաճելի է նորից Փարիզում լինել, երբ անշտապ քայլում ես գորշարծաթագույն լույսով մշուշված փողոցի երկարությամբ, քայլում դանդաղ, առանց մտածելու։ Որքա՜ն հաճելի է իրիկնային այս ժամը, որը քեզ տրված է որպես ժամանակի հետաձգում, մեղմ ու աղոտ այս ժամը, երբ հեռավոր թախիծն ու քնքուշ, գոյության վաղեմի երանության զգացումը խառնվում են իրար՝ ինչպես երկինքն ու գետինը հորիզոնում։ Վերադարձի առաջին այս ժամը, երբ դանակներն ու նետերը դեռ չեն հասցրել խոցել քեզ... Արարչական այս հազվադեպ զգացումը, նրա լայն շունչը, որը հեռուներն է դնում ու գալիս հեռուներից, այդ անգիտակցական սահումը սրտի ճանապարհի երկարությամբ, փաստերի աղոտ կրակների կողքով, մոտով այն խաչերի, որոնց վրա մեխված է անցյալը, և ապագայի ծակող փշերի մոտով — ցեզուրա, համր սավառնանք, ակնթարթային դադար, երբ, ամբողջությամբ բացվելով կյանքի առաջ, ամփոփվեցիր ինքդ քո մեջ․․․ հավիտենականության թույլ զարկերակ, լսված աշխարհի ամենաարագ անցողիկության մեջ...
Աղջիկը քստքստացնելով հեռացավ։ Նրանից անմիջապես հետո գինու մի բաժակ ձեռքին մոտեցավ «կատակոմբայի» ճարպոտված կոստյումով քելները։ Նա աշխատում էր առանց մատուցարանի։ Երկար տարիներ լինելով «կատակոմբայում» այդ ծառայության մեջ, նա իրեն թույլ էր տալիս այդ ազատությունը։ Մորոզովը նրա դեմքի արտահայտությունից հասկացավ, որ հիմա ավելորդ հարցուփորձեր է անելու և իսկույն կանխեց այդ։
— Ժան, ապա ասա տեսնենք, ինչքա՞ն ժամանակ է, ինչ մեսյո Ռավիկը բացակայում է: է։ Բայց ճիշտ ասա։
— Մեսյո Մորոզով։ Բա կարո՞ղ է պատահել, որ ես սխալվեմ։ Նույնիսկ մի օրվա սխալ չեմ թույլ տա։ Հիմա ճիշտն ասեմ...— Նա դերասանական մի դադար արեց, ժպտաց և ասաց,― ուղիղ չորս ու կես շաբաթ։
— Ճիշտ արիր։ Դա ի՞նչ միտք ուներ։ Ես միայն ուզում էի քեզ ցույց տալ, թե ժամանակն անցյալ դառնալով, ինչպես է մարդկանց գիտակցության մեջ կորցնում իր ռեալականությունը։ Նա սփոփում է, սարսափեցնում և դարձնում անտարբեր։ Պրեոբրաժենսկու գվարդիական գնդի պորուչիկ Բելսկուն ես իմ տեսադաշտից կորցրի 1917 թվին Մոսկվայում։ Մենք շատ մտերիմ ընկերներ էինք։ Նա Ֆինլանդիայով փախավ հյուսիս։ Ես իմ ճանապարհն ընտրեցի Մանջուրիայով ու Ճապոնիայով։ Երբ ութ տարի հետո նրան այստեղ հանդիպեցի, ինձ թվաց, թե վերջին անգամ ես նրան տեսել եմ 1919 թվին Հարբինում, իսկ նրան թվում էր, թե դա եղել է 1921 թվին՝ Հելսինկիում։ Երկու տարվա և մի քանի հազար կիլոմետրի տարբերություն է։— Մորոզովը գրաֆինը վերցրեց և լցրեց բաժակները։— Բայց տեսնո՞ւմ ես, քեզ այստեղ ճանաչում են։ Քեզ չթվա՞ց, որ դու հայրենիքում ես։ Հայրենիք վերադառնալու զգացումը չունեցա՞ր;
Ռավիկը բաժակը խմեց: խմեց։ Գինին թույլ էր և սառը։
— Շվեյցարիայում ես մի անգամ եղա ուղղակի գերմանական սահմանի կողքին,— ասաց նա։— Դա Բազելի մոտ էր։ Ճանապարհի մի կողմը Շվեյցարիայինն է, մյուս կողմը՝ Գերմանիայինը։ Ես կանգնել էի շվեյցարական կողմում և բալ էի ուտում։ Իսկ կորիզները շպրտում էի Գերմանիա:
— Հասկանալի է։ Ո՞նց էիր ապրում։
― Սովորականի նման։ Պարզապես հիմա ամեն ինձ ավելի դժվար է։ Սահմանի հսկողությունը ավելի խստացրել են։ Երկու անգամ ինձ ճանկները գցեցին — մի անգամ Շվեյցարիայում, մյուս անդամ՝ անգամ՝ Ֆրանսիայում։
— Ինչո՞ւ չէիր նամակ գրում։
— Միայն ողորմելի ռոմանտիկների համար։ Խելքը գլխին մի բան խմիր և ոչ թե այդ լիմոնադը։ Գոնե կալվադոս վերցրու...
— Միայն թե ոչ կալվադոս: կալվադոս։ Կոնյակ, եթե դա քեզ կհանգստացնի։ Ասենք, եթե ինձ ես հարցնում, կարելի է նաև կալվադոս։
— Այ ապրես, հիմա արդեն հասկանալի է,— ասաց Մորոզովը։
Ռավիկը հին կոստյումը մի կողմ նետեց, հետո մտավ լոգարան, տաք ջրով երկար ու հանգամանորեն լողացավ, մի քանի անգամ սապոնվեց։ Նա իր վրայից լվանում էր անցած երեք ամիսները, կարծես դրանք քերելով ու թափելով մաշկից։ Հետո հագավ մաքուր սպիտակեղեն, մի ուրիշ նոր կոստյում, սափրվեց։ Եթե չափազանց ուշ չլիներ, նա հաճույքով կգնար թուրքական բաղնիք։ Այդ բոլորն անելիս Ռավիկն իրեն շատ լավ էր զգում։ Նա հաճույքով դեռ շատ բան կաներ, բայց ահա, երբ նստած էր լուսամուտի մոտ, հանկարծ զգաց, որ սենյակի բոլոր անկյուններից դուրս սողաց դատարկությունը և սկսեց շարժվել իր վրա։
Ռավիկը կալվադոս լցրեց իր բաժակը։ Նրա իրերի արանքին մի շիշ էր պահպանվել, որի մեջ բավական կալվադոս կար։ Ռավիկըը Ռավիկը մտաբերեց այն գիշերը, երբ ինքն ու Ժոանը խմում էին այդ խմիչքը, բայց հիշողությունը չհուզեց նրան։ Այն օրից մինչև հիմա շատ ժամանակ էր անցել։ Նա զգաց, որ դա հին, լավ կալվադոս է։
Լուսինը դանդաղ բարձրանում էր տանիքների վրա։ Դիմացի կեղտոտ բակը թվում էր, թե արծաթից ու ստվերներից կերտած դղյակ է։ Բավական է մի փոքր ֆանտազիա, և ուզածդ աղբակույտը իսկույն կարող է փոխվել արծաթի։ Լուսամուտից ներս էր լցվում ծաղիկների բուրմունքը։ Մեխակների թունդ, գիշերվա մեջ լուծված արոմատը։ Ռավիկը գլուխը հանեց պատուհանից ու ցած նայեց։ Ներքևի հարկի լուսամուտի գոգին տախտակե արկղի մեջ ծաղիկներ կային։ Այդ ծաղիկները, երևի, էմիգրանտ Վիզենհոֆինն էին, եթե նա դեռ այդտեղ էր բնակվում։ Ռավիկը մի անգամ նրան ստամոքսի լվացում էր արել։ Դա անցյալ տարվա Ծննդյան տոներին էր։
Կալվադոսի շիշն արդեն դատարկ էր։ Ռավիկը վերցրեց ու շպրտեց մահճակալին, որի կենտրոնում ընկած այդ շիշը կարծես սև էմբրիոն լիներ։ Նա տեղից վեր կացավ։ Ի՞նչ իմաստ կա այդ դատարկ անկողնուն նայելու մեջ։ Եթե մարդ կին չունի, պետք է մեկնումեկին գտնի և բերի մոտը։ Փարիզում դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում։
Նեղլիկ փողոցներով նա գնաց դեպի էտուալ Էտուալ հրապարակը։ Ելիսեյ ան Ելիսեյան դաշտերի կողմից գիշերային քաղաքի կյանքի ջերմությունը հորդեց նրան ընդառաջ։ Ռավիկը շրջվեց ու գնաց հակառակ ուղղությամբ։ Նա սկզբում գնում էր արագ, հետո կամաց-կամաց քայլերը դանդաղեցրեց, մինչև որ հասավ «Միլան» հյուրանոցի մոտ։
— Հը, ինչպե՞ս եք,― հարցրեց նա դռնապանին։
Ռավիկը հանեց ծխախոտի տուփը և մի սիգարետ վերցրեց։
— Մաղամն Մադամն այլևս Փարիզում չի՞ լինում,— հարցրեց դռնապանը։
— Կաննում է։
Ռավիկը մի պահ կանգ առավ փողոցում։ Ինչի՞ համար եկավ հյուրանոց։ Մնացել է միայն, որ գնա «Շեհերազադե» և մի լավ խմի։
Նա հայացքը գցեց աստղալից երկնքին, որը կախվել էր նրա վերևում։ Ասենք, նա պետք է գոհ լինի, որ այս ամենը այսպես վերջացավ։ Պետք չէ ոչ ոքի երկար ու բարակ բացատրություններ տալ։ Որ իրենց հարաբերություններն այդպիսի վախճան են ունենալու դա և ինքը լավ գիտեր, և ժոանը։ Համենայն դեպս, վերջին հանդիպումներն այդ էին կանխագուշակում։ Ժոահը Ժոանը ընտրել է միակ ճիշտ ճանապարհը։ Ոչ մի բացատրություն։ Բացատրությունը երկրորդական բան է, որից միայն մանրության ու ճղճիմության հոտ է փչում։ Զգացմունքների մեջ ի՞նչ բացատրություն։ Այդտեղ միայն գործողություններ են պետք։ Փառք աստծո, ամեն ինչ անցավ առանց բարոյախոսությունների։ Ինչ լավ է, որ Ժոանը բարոյախոս չէ։ Նա միայն գործել գիտե։ Եվ այդպես էլ վարվեց։ Ուրիշ ոչինչ։ Վերջացավ գնաց։ Առանց այս ու այն կողմ ընկնելու։ Փաստորեն, Ռավիկն ինքը նույնպես գործողության էր դիմել։ Ուրեմն, էլ ինչո՞ւ է կանգնել այստեղ։ Գուցե պատճառն օ՞դն է։ Այդ մեղմ, մայիսյան երեկոյից ու Փարիզից հյուսված սարդոստայնի նման հաճելի օդը։ Եվ իհարկե նաև սքանչելի գիշերը։ Գիշերները մարդ բոլորովին ուրիշ է, քան ցերեկները։
Նա նորից վերա դարձավ հյուրանոց։
— Այս րոպեիս,— տատանվելով ասաց բուժքույրը։― Ես հիմա կգնամ կասեմ, բայց կգա թե ոչ, չգիտեմ։
— Ասացեք, հետո՝ կտեսնենք։ Միայն թե շուտ արեք: արեք։ Ազգանունս չմոռանաք, Ռավիկ։
Մի րոպե անց Վեբերն արդեն հեռախոսի մոտ էր:էր։
— Ռավի՞կ։ Այդ որտե՞ղ եք։