Changes

Մարդասպանները

Ավելացվել է 2924 բայտ, 12:00, 9 Հուլիսի 2015
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Պատվածք]]
 
— Ինձ համար խոզապուխտով ձվածեղ,— ասաց նա, ում Ալ էին կոչում։
Նա կրում էր դերբի գլխարկ<ref><i>Դերբի գլխարկ</i>— եւրոպական կոշտ գլխարկ։</ref> եւ կրծքամասում կիպ կոճկված սեւ վերարկու։ Դեմքը փոքր էր ու գունատ, շրթունքները՝ սեղմ։ Ձեռնոցներ էր հագել, վզին փաթաթել մետաքսե շարֆ։
— Իսկ ինձ համար խոզի ճարպով ձվածեղ,— ասաց երկրորդը։
— Ո՞վ գիտե։
— Խեդերում<ref><i>Խեդեր</i>— հրեական տարրական դպրոց տղաների համար, ուր սովորեցնում էին հուդայիզմի հիմունքները։ Առաջացել են միջին դարերում։</ref> ես եղել, գիտեմ։
Ջորջը նայեց պատի ժամացույցին։
— Նա ամբողջ օրը տնից դուրս չի եկել,— ասաց կինը ներքեւում։— Միգուցե լավ չի՞ զգում իրեն։ Ես նրան ասացի․ «Միստր Անդերսոն, այսօրվա պես գեղեցիկ մի օր դուք պետք է դուրս գայիք զբոսնելու», բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։
 
— Նա տնից դուրս գալ չի ուզում։
 
— Շատ եմ ցավում, որ վատ է զգում իրեն։ Հիանալի տղա է։ Գիտեք, նա բռնցքամարտիկ է եղել,— ասաց կինը։
 
— Գիտեմ։
 
— Դեմքից էլ կարելի է գուշակել,— ասաց կինը։ Նրանք խոսում էին դռան մոտ կանգնած։— Նա շատ սիրալիր է։
 
— Դե, բարի գիշեր, միսս Հիրշ,— ասաց Նիքը։
 
— Միսս Հիրշը ես չեմ,— ասաց կինը։— Նա տանտիրուհին է։ Ես պարզապես ծառայում եմ նրա մոտ։ Ես միսս Բելլն եմ։
 
— Բարի գիշեր, միսս Բելլ,— ասաց Նիքը։ Նա մութ նրբանցքով քայլեց մինչեւ անկյունի լապտերը, հետո տրամվայի գծի ուղղությամբ գնաց նախաճաշարան։ Ջորջը ներսում էր, վաճառասեղանի ետեւում։
 
— Օլեին տեսա՞ր։
 
— Տեսա,— ասաց Նիքը,— իր սենյակում էր։ Չի ուզում դուրս գալ։
 
Խոհարարը, լսելով Նիքի ձայնը, բացեց խոհանոցի դուռը։
 
— Այդ մասին լսել անգամ չեմ ուզում,— ասաց նա եւ փակեց դուռը։
 
— Ամեն ինչ պատմեցի՞ր նրան,— հարցրեց Ջորջը։
 
— Իհարկե, պատմեցի։ Նա ինքն էլ տեղյակ է այս ամենին։
 
— Ի՞նչ է մտադիր անել։
 
— Ոչինչ։
 
— Նրանք կսպանեն նրան։
 
— Այո, կսպանեն։
 
— Երեւի Չիկագոյում ինչ֊որ բանի է խառնվել։
 
— Ինձ էլ է թվում։
 
— Սարսափելի է։
 
— Սարսափելի,— արձանագրեց Նիքը։
 
Լռեցին։ Ջորջը կռացավ եւ մի սրբիչ վերցնելով, սկսեց սրբել վաճառասեղանը։
 
— Ի՞նչ ես կարծում, ինչ արած կլինի,— հարցրեց Նիքը։
 
— Երեւի ինչ֊որ պայման չի կատարել։ Դրա համար նրանք սպանում են։
 
— Հեռանալու եմ այս քաղաքից,— ասաց Նիքը։
 
— Ճիշտ որ,— ասաց Ջորջը։— Լավ կլինի, որ մարդ հեռանա այստեղից։
 
— Գլխիցս դուրս չի գալիս այն միտքը, որ նա տանը նստած իր վերջին է սպասում։ Սոսկալի է։
 
— Իսկ դու մի մտածիր այդ մասին,— ասաց Ջորջը։
Վստահելի
593
edits