Changes
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
Երկար, կպչուն ձեռքը փակեց նրա բերանը, իսկ մյուս ձեռքը փաթաթվեց նրա պարանոցին: Սեմին ոտք գցեցին, և նա, հավասարակշռությունը կորցնելով, փռվեց գետնին ու հայտնվեց հակառակորդի գրկում:
— Բռնվե՛ց,— ֆշշացրեց Գոլլումը նրա ականջին,— վերջապես նա մեր ձեռքն ընկավ, գարշելի, ատելի հոբիթսը, այո-սսս, իմ սքանչելի: Մենք կխեղդենք սրան, իսկ նրան կհասնի մյուսը: Մենք նրան ձեռք չենք տա, թող նրան Շելոբը, իսկ Սմեագորլը կպահի երդումը և ձեռք չի տա տիրոջը, ոչ-ոչ, ձեռք չի տա: Փոխարենը նա կզբաղվի քեզանով, ստո՛ր, ծե՛ր չարագործ: — Եվ նա թքեց Սեմի ծոծրակին:
Անսպասելի դավաճանությունից ու խոչնդոտից անակնկալի եկած, հասկանալով, որ տերն ահա ուր որ է կզոհվի, Սեմն այնպես փրփրեց, որ նույնիսկ Գոլլումը ապշեց: Նա Սեմին դանդաղաշարժ ու հիմար էր հոբիթ էր համարում, և նման ճարպկություն նրանից բոլորովին չէր սպասում: Այդպիսի ամուր սեղմումից նույնիսկ ինքը չէր կարող այդքան արագ ու ճարպկորեն ազատվել: Սեմն ազատվեց բերանը սեղմող ձեռքից և մղվեց սկզբում առաջ, հետո՝ հետ՝ փորձելով ազատվել պարանոցին փաթաթված երկրորդ ձեռքից: Նրա աջ ձեռքում թուրն էր, իսկ ձախ ձեռքից կաշվե հանգույցով կախված էր Ֆարամիր տված գավազանը: Սեմը շրջվելու և թշնամուն թրով հարվածելու հուսահատ փորձ արեց, բայց Գոլլումն ավելի արագ գտնվեց. նա անմիջապես բռնեց Սեմի դաստակից ու սկսեց թևը ոլորել: Գոլլումի մատներն աքցանի պես ամուր էին: Ի վերջո Սեմը ցավից ճչաց ու ցած գցեց թուրը: Այդ ընթացքում Գոլլումի մյուս ձեռքը գնալով ավելի ամուր էր սեղմում նրա կոկորդը...
Սեմը, հավաքելով վերջին ուժերը, կտրուկ ցատկեց առաջ, ոտքի կանգնեց՝ և անսպասելի ընկավ մեջքի վրա:
Նույնիսկ այդ հասարակ հնարքը Գոլլումին անակնկալի բերեց, և նա տապալվեց գետնին: Սեմն իր ողջ ծանրությամբ փլվեց նրա փորին: Գոլլումը չարացած ֆշշացրեց, և մի ակնթարթ Սեմի կոկորդը սեղմող ձեռքը թուլացավ, սակայն հոբիթի աջ ձեռքը նա այդպես էլ բաց չթողեց:
Սեմը կտրուկ առաջ նետվեց, ոտքի կանգնեց, պտտվեց աջ, ազատվեց պարանոցին փաթաթված ձեռքից և, մի կողմ հրելով դեռ իր աջ ձեռքից կախված Գոլլումին, ամբողջ ուժով գավազանով հարվածեց նրա դաստակին: Գոլլումը վայրի ոռնոցով ու բաց թողեց Սեմի ձեռքը: Հոբիթը հարձակման անցավ ու ևս մեկ ջախջախիչ հարված հասցրեց: Սակայն Գոլլումը հասցրեց շրջվել և հարվածը գլխի փոխարեն իջավ նրա մեջքին. գավազանը ճարճատյունով կոտրվեց: Գոլլումին այդքանը լիովին բավական էր: Նա սովոր էր հարձակվել հետևից և հազվադեպ էր ձախողվում: Բայց այս անգամ նրան փորձանքի մեջ գցեց սեփական չարությունը. հարկավոր էր նախ երկու ձեռքով կառչել հակառակորդի կոկորդից ու հետո նոր չարախդալ: Որքան հրաշալի էր նա ամեն ինչ պլանավորել, և ինչպես ամեն ինչ թարս գնաց այն պահից սկսած, երբ մթության մեջ հանկարծ վառվեց զզվելի լույսը:
=== Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը ===
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]