Changes
Ռեկտորը սեղանից վերցրեց սարոյան «Խրոնիկայի» համարը եւ մոլեգին թափահարեց։
— Նույնիսկ այնպիսի հանրահայտ լպիրշը, ինչպիսին դուք եք, նախ պետք է մտածեր, ապա նոր հայտնվեր ինձ մոտ խնդրանքով, որ հենց իրեն թույլ տամ այստեղ նյութեր հավաքել մի հոդվածի համար, որը կվերաբերվի կվերաբերի այսօր կատարվելիք իրադարձությանը։ Հենց իրեն՝ բոլոր ժուռնալիստներից։
Ատոնը լրագիրը շպրտեց հատակին, ձեռքը մեջքին դրած քայլեց դեպի պատուհանը։
— Ի՞նչ էիք ուզում մեզ հարցնել,— ընդհատեց նրան Ատոնը։— Խնդրում եմ հիշեք, որ մենք քիչ ժամանակ ունենք։ Մի ժամ հետո կբարձրանանք վերեւ, եւ արդեն խոսելու ժամանակ չի լինի։
— Դե, ուրեմն,— ասաց Տերեմոնը՝ ես ետ ընկնելով բազկաթոռի թիկնակին եւ խաչելով ձեռքերը։— Բոլորդ այստեղ այնքան լուրջ եք, որ ես սկսում եմ հավատալ ձեզ։ Ու ես կուզեի, որ ինձ բացատրեք, թե իսկապես ի՜նչ է կատարվում։
Ատոնը պայթեց։
Տերեմոնը ուշադիր լսում էր։
— Իսկ մի՞թե մենք քարե դար չենք ունեցել։
— Հավանաբար, եղել է, սակայն գործնականում այդ մասին մեզ հայտնի է միայն, որ մարդիկ այն ժամանակ այնքան էլ շատ չեն տարբերվել խելոք կապիկներից։ Այնպես որ քարե դարը կարելի է հաշվի չառնել։
Հոգեբանը գլխով արեց։
— Այո, սա է բոլորը։ Սկզբում խավարումը (այն կսկսվի երեք քառորդ ժամ հետո)… ապա համատարած Խավարը եւ, գուցե, տխրահռչակ Աստղերը… հետո խելահեղություն եւ ցիկլի վախճան։
Շիրինը մտքերի մեջ ընկավ եւ մռայլ ավելացրեց․
— Մեր տրամադրության տակ ունեինք միայն երկու ամիս (ես խոսում եմ աստղադիտարանի աշխատակիցների մասին), չափազանց փոքր ժամկետ, որպեսզի Լագաշին ապացուցենք իրեն սպառնացող վտանգը։ Գուցե դրա համար երկու հարյուրամյակն էլ չէր բավականացնի։ Սակայն Ապաստարանում պահպանվում են մեր գրառումները, եւ այսօր մենք կլուսանկարենք խավարումը։ Հաջորդ ցիկլը հենց սկզբից կիմանա ճշմարտությունը, եւ երբ վրա կհասնի հաջորդ խավարման ժամանակը, մարդկությունը վերջապես պատրաստ կլինի դրան։ Ի դեպ, սա էլ կարող է նյութ ծառայել ձեր հոդվածի համար։
Տերեմոնը բացեց պատուհանը, եւ պոռթկուն քամին ալեկոծեց վարագույրները։ Սառը քամին խառնշտում էր ժուռնալիստի մազերը, իսկ նա նայում էր իր ձեռքին, որ լուսավորչված լուսավորված էր արեւի բոսորագույն լույսով։ Հանկարծ նա շրջվեց, եւ զայրացած ասաց․
— Իսկ ինչո՞ւ ես պիտի հանկարծ խելագարվեմ այդ Խավարի պատճառով։
Նրանք կանգնած էին դեմ֊դիմաց։
— Դուք կվառեք մի որեւէ բան, հարգելիս,— ասաց Շիրինը։— Դուք երբեւիցե տեսած կա՞ք, թե ինչպես է այրվում անտառը։ Երբեւիցե ճանապարհվե՞լ եք հեռավոր զբոսանքի եւ խարույկի վրա ճաշ եփել։ Իսկ չէ՞ր չէ՞ որ այրվող փայտը միայն տաքություն չի տալիս։ Տալիս է նաեւ լույս, եւ մարդիկ գիտեն դա։ Իսկ երբ մութ է, նրանց լույս է հարկավոր, եւ մարդիկ լույս են փնտրում։
— Եվ դրա համար փա՞յտ են վառում։
— Լսեք ինձ ու ամեն ինչ կիմանաք,— պատասխանեց Շիրինը։— Հենց որ խավարումը սկսվի, ես ու Տերեմոնը ձեզ կնստեցնենք առանց պատուհանի մի խցում եւ դուռն էլ ամուր կփակենք կողպեքով։ Եվ դուք այնտեղ կմնաք, մինչեւ որ ամեն ինչ կվերջանա։
— Իսկ հետո, — ծանր շունչ քաշելով ասաց Լատիմերը,— ոչ մեկի մեկ չի լինի, որ ինձ դուրս հանի այնտեղից։ Ես ձեզնից պակաս չգիտեմ, թե ինչ է նշանակում Աստղերի հայտնվելը… նույնիսկ շատ ավելի լավ գիտեմ։ Դուք բոլորդ կքխելագարվեք, եւ ինձ ոչ ոք չի ազատի։ Դուք ինձ առաջարկում եք խեղդամահ լինել կամ էլ սովամահ։ Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել գիտնականներից։ Բայց ես ոչ մի խոստում չեմ տա։ Սա սկզբունքի հարց է, եւ այլեւս մտադիր չեմ խոսել այդ մասին։
Ատոնը, ըստ երեւույթին, շփոթվեց։ Նրա խամրած աչքերում տագնապ էր արտահայտվում։
— Մի քիչ վախեցաք, հա՞։
— Ոչ,— զայրացած գոռաց Տերեմոնը։— Թողեք ուշքի գամ։— գամ։ Հոգուս խորքում ես չէի հավատում այս ցնդաբանությանը… մինչեւ վերջին րոպեն։ Ինձ ժամանակ տվեք այդ մտքին համակերպվելու համար։ Չէ որ դուք նախապատրաստվում էիք երկու ամսից ավելի։
— Դուք ճիշտ եք,— մտախոհ ասաց Շիրինը։— Լսեք։ Դուք ժամանակ ունեք այնտեղ հասնելու համար։ Նրանց մոտ ազատվել է մի տեղ, որովհետեւ ես հեռացել եմ այտեղից։ Վերջիվերջո դուք այստեղ պետք չեք, իսկ այնտեղ կարող եք շատ պիտանի լինել…
Եվ Տրիգոն քաղաքում ճիշտ կեսօրին դուրս եկավ Վենդրետ II֊ը, եւ ասաց նա Տրիգոնի մարդկանց․ «Ուշ դարձրեք, մեղավորներ։ Դուք արհամարհում եք ճշմարիտ ճանապարհները, բայց եկել է հատուցման ժամը։ Արդեն գալիս է Անձավը, որ կուլ տա Լագաշին եւ այն ամենը, ինչ կա նրա վրա»։
Նա դեռ չէր ասել իր խոսքը, իսկ Անձավի Խավարն արդեն ծածկել էր Բտեայի Բետայի եզրը եւ քողարկել նրան Լագաշից։ Մարդիկ բարձր գոռում էին, երբ անհետանում էր լույսը, եւ մեծ էր սոսկումը, որ տիրում էր նրանց հոգիներին։
Եվ եղավ այնպես, որ Անձավի Խավարն ընկավ Լագաշի վրա, եւ լույս չկար համայն Լագաշում։ Եվ մարդիկ դարձան կույրերի նման, ու ոչ ոք չէր տեսնում հարեւանին, թեեւ զգում էր նրա շունչը իր դեմքին։
Եվ այդ պահին հոգիներն անջատվեցին մարդկանցից, իսկ նրանց լքված մարմինները դարձան ասես գազաններ, եւ գոռում֊գոչունով սուրացին նրանք Լագաշի քաղաքների մթին փողոցներով։
Եվ Աստղերից վայր ընկավ Երկրային հուրը, ու որտեղ որ նա դպիավ դիպավ Լագաշին, այնտեղ մոխրի վերածվեցին քաղաքները, եւ ոչ մի բան չմնաց ոչ մարդուց, ոչ էլ նրա գործերից։
Եվ այդժամ…»
Ինչ֊որ բան փոխվեց Լատիմերի ձայնի մեջ։ Նա շարունակում էր ակնապիշ նայել պատուհաններին եւ այնուամենայնիվ զգում էր, թե ինչպիսի հետաքրքրությամբ են իրեն լսում Շիրինն ու Տերեմոնը։ Թեթեւակի, առանց շունչ առնելու, նա փոքր֊ինչ փոխեց ձայնի տեմբրը, եւ նրա խոսք խոսքը դարձավ էլ ավելի երգեցիկ։
Տերեմոնը նույնիսկ ցնցվեց զարմանքից։ Բառերը գրեթե ծանոթ էին թվում։ Սակայն առոգանությունը աննկատելիորեն փոխվեց, փոխվեց եւ շեշտադրությունը՝ ընդամենը այսքան, բայց այլեւս անհնար էր հասկանալ Լատիմերին։
Հոգեբանն այլեւս չէր լսում իր շուրջը եռացող աշխատանքի խուլ ձայները եւ զգում էր սոսկ միայն մեռյալ լռություն, որ իջել էր պատուհանից այն կողմ փռված դաշտերի վրա։ Նույնիսկ միջատներն էին լռել, եւ շուրջն ամեն ինչ աղոտացել էր։
Շիրինը ականջի տակ հնչեց ինչ֊որ մեկ մեկի ձայնը։ Նա ցնցվեց։
— Ինչ֊որ բա՞ն է պատահել,— հարցրեց Տերեմոնը։
— Դուք չե՞ք առարկի, եթե ես մի քիչ նստեմ այստեղ, ձեզ հետ։ Իմ խցիկները արդեն պատրաստ են, ու ես անելիք չունեմ մինչեւ լրիվ խավարումը։
Նա լռեց եւ նայեց Լատիմերին, որը դրանից տասնհինգ րոպե առաջ գրպանից հանել էր կաշեկազմ մի փոկրիկ փոքրիկ գիրք եւ խորասուզվել ընթերցանության մեջ։
— Այս սրիկան լա՞վ է պահում իրեն։
Սկզբում բոցը ապարդյուն լիզում էր ձողի ծայրը, բայց հետո անսպասելի դեղին բռնկումը պայծառ լուսավորեց Ատոնի կենտրոնացած դեմքը։ Նա մի կողմ տարավ լուցկին, եւ սենյակը այնպես թնդաց հրճվալի բացականչություններից, որ ապակիները զնգզնգացին։
Ձողի վերեւում հուրհրում էր բոցի վեց դյույմանոց երերուն լեզուն։ Իրար ետեւից վառեցին մյուս ձողերն էլ, եւ վեց կրակները դեղին լույսով ողողեցին նույնիսկ սենյակը սենյակի հեռավոր անկյունները։
Լույսը աղոտ էր եւ զիջում էր նույնիսկ մթագնած արեւի ճառագայթներին։ Բոցը դեսուդեն էր նետվում, ծնելով հարբած, օրորվող ստվերներ։ Ջահերը հուսահատորեն մխում էին, եւ սենյակը լցվեց այնպիսի հոտով, ասես անշնորհք տանտիկին էր գործ արել խոհանոցում։ Բայց եւ այնպես դրանք դեղին լույս էին սփռում շուրջը։ Դեղին լույսը հատկապես հաճելի էր թվում այն բանից հետո, երբ երկնքում արդեն չորս ժամ աղոտանում էր դժնի Բետան։ Նույնիսկ Լատիմերը կտրվեց իր գրքից եւ զարմանքով նայեց ջահերին։
— Բայց դրանք չեն վառվում։ Ածխացել է միայն ծայրը, իսկ բոցը շարունակում է դուրս պրծնել ոչնչից։
— Հենց դրանում է ամբողջ հմայքը։ Դա շատ արդյունավետ մեխանիզմ է արհեստական լույս ստանալու համար։ Մենք դրանցից մի քանի հարյուր հատ պատրաստել ենք, սակայն մեծ մասը, իհարկե, գտնվում է Ապաստարանում։— Այստեղ Շիրինը շրջվեց եւ մրոտ ձեռքերը սրբեց թաշկինակով։— Սկզբունքը սա է․ վերցնում ենք եղեգնի սպունգանման միջուկը, չորացնում ենք եւ ներծծում կենդանական ճարպով։ Հետո վառում ենք, եւ ճարպը աստիճանաբար այրվում է։ Այս ջահերը առանց դադարելու կվառվեն գրեթե կես ժամ։ Սրամիտ է, չէ՞։ Սա Սարոյի հեմալսարանի համալսարանի երիտասարդ գիտնականներից մեկի գյուտն է։
Շուտով գմբեթում տիրող աշխուժությունը մարեց։ Լատիմերը իր աթոռը դրեց ուղիղ ջահի տակ եւ, շրթունքները շարժելով, շարունակեց միալար կարդալ Աստղերին ուղղված աղոթքները։ Բինին դարձյալ գնաց իր խցիկների մոտ, իսկ Տերեմոնը օգտվեց առիթից՝ լրացնելու իր նշումները այն հոդվածի համար, որ պատրաստվում էր մյուս օրը գրել «Խրոնիկայի» պատվերով։ Վերջին երկու ժամը նա խնամքով, ջանադիր, եւ ինչպես շատ լավ հասկանում էր ինքը, անօգուտ զբաղվում էր այդ գործով։
— Սպասեք։ Դուք կարո՞ղ եք մի րոպե դիմանալ,— գոռաց նա։
Տերեմոնը ինքն էլ էր շնչահեղձ լինում։ Օդը թոքերն էր լցնում շատ դանդաղորեն եւ այնքան թանձր ր, ասես մրգահյութ լիներ, եւ այն մտքից, որ մենակ պիտի իջնի դեպի խորհրդավոր Խավարը, նա անմեկնելի սարսափ էր զգում։
Ուրեմն, մթությունն այնուամենայնիվ իրե՞ն էլ է սարսափով համակում։
Սարոյից այստեղ հասած ամբոխը բռնված էր աստղադիտարանը կործանելու ցանկությամբ, որպեսզի հոգու անմահություն ստանա, ինչպես խոստանում էր Պաշտամունքը։ Խելահեղ սարսափը մարդկանց զրկել էր բանականությունից։ Նրանք անզեն ձեռքերով հարձակվեցին աստղադիտարանի վրա եւ փորձեցին ջարդել դռները։
Այդ ժամանակ արդեն Բետան նվազել, դարձել էր արնակարմիր բոցի մի կաթիլ, որը թույլ առկայծում էր համապարփակ սարսափով բռնված մարդության մարդկության գլխավերեւում…
— Վերադառնանք գմբեթ,— հառաչելով ասաց Տերեմոնը։