Changes
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
Ձայներն սկսեցին հեռանալ, ոտնաձայները լռեցին: Սեմը վերջապես ուշքի եկավ ցնցումից: Նրան կատաղի զայրույթ պատեց:
— Ամեն ինչ խառնեցի՛,— գոռաց նա: — Էդպես էլ գիտեի, որ խառնելու եմ: Այժմ տերը նրանց ձեռքին է: Ստո՛ր արարածներ: Ախր քեզ ասված էրմի բան պետք է հիշեի. ոչ մի դեպքում չլքես տիրոջդչլքել տիրոջը, ո՛չ մի դեպքում: Ահա և չպետք է լքեի: Միայն թե տերը ների ինձ: Այժմ պետք է գտնել նրան ցանկացած գնով. ոնց ուզում ես գտիր, թեկուզ կաշվիցդ դուրս արիր, բայց գտիր: Սեմը կրկին մերկացրեց թուրը և սկսեց կոթով հարվածել քարին: Այն միայն պատասխանեց խուլ արձագանքով, բայց թուրն այնպես պայծառ փայլատակեց, որ Սեմն սկսեց որոշ բաներ զանազանել: Ի զարմանս իրեն, նա նկատեց, որ իր առջև ոչ թե սովորական քար է, այլ իր հասակից բարձր քարե դուռ: Քարի վերին եզրի և առաստաղի կամարի միջև դատարկություն էր. դուռը, ըստ երևույթին, պետք էր միայն Շելոբից պաշտպանվելու համար և փակվում էր մյուս կողմից ինչ-որ խորամանկ փականով, որը բացել սարդը չէր կարող: Ուժ հավաքելով՝ Սեմը ցատկեց, կախվեց դռան վերին եզրից, ձգվեց, խցվեց վերևում գտնվող ճեղքի մեջ, թռավ ցած և փայլատակող թուրը ձեռքին սլացավ ոլորուն միջանցքով: Իմանալով, որ տերը ողջ է, նա բոլորովին մոռացավ իր հոգնածության մասին: Առջևում ոչինչ չէր երևում. միջանցքը շարունակ պտույտներ էր գուրծում, սակայն, ըստ երևույթին, նա հասնում էր օրքերին՝ երկու ձայները լսվում են շատ մոտիկից: — Ինչպես ասացի՝ էնպես էլ կանեմ,— բարկացած կտրեց Շագրատը,— կփակեմ նրան ամենավերևում գտնվող գաղտնի խցում: — Բայց ինչու՞,— փնչացրեց Գորբագը,— ներքևում ինչ է, հուսալի խցեր չունե՞ս: — Ասացի չէ՞, նրա գլխից մազ անգամ չպիտի պակասի,— պատասխանեց Շագրատը: — Հասկացա՞ր, թե՞ ոչ: Նրան ձեռք տալ չի կարելի, իսկ ես իմ տղաներից ոչ բոլորին եմ վստահում: Քո տխմարներին առավել ևս չեմ վստահում: Նույնիսկ քեզ չեմ վստահում՝ մեկ էլ տեսար որոշեցիր զվարճանալ: