Changes
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր 1973թ․)
<i>«ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Ութ երկրներից գիտնականներ են ժամանել Տալլին՝ մասնակցելու Սկանդինավիային եւ Ֆինլանդիային նվիրված 7֊րդ գիտական կոնֆերանսին։ Մասնագետները ներկայացնում են ԽՍՀՄ֊ը, Լեհաստանը, Հունգարիան, ԳԴՀ֊ն, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ ԳՖՀ֊ն։ Կոնֆերանսի շրջանակներում աշխատում է վեց բաժանմունք։ 130֊ից ավելի գիտնականներ՝ պատմաբաններ, հնեաբաններհնէաբաններ, լեզվաբաններ, հանդես կգան զեկուցումներով եւ հաղորդումներով։ Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16֊ը»։</i>
Կոնֆերանսը տեղի էր ունենում Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գնացի, զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարություն։ Հայտնվեց խմբագիրը՝ Տուրոնոկը։ Մեղուշ, բարեպաշտի կերպարանքով մեկը։ Ամաչկոտ սրիկաների տեսակից։ Հիմա գրգռված է․
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)
<i>«ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Հանրահայտ ժոկեյները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ գիտակ անասնաբույծներ են, որ համառ հետեւողականությամբ կատարելագործում են նժույգի ցեղը, զարգացնում են իրենց «հովանավորյալների» ժառանգական հատկանիշները։ Նրանք նաեւ բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ հաշվետու են Տալլինի խստապահանջ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները բազմաթիվ մրցանակներ ու դիպլոմներ են նվաճել, իսկ 1965 թվականին վարպես֊ձիավար վարպետ֊ձիավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով նվաճել է համամիութենական մեծ մրցանակը։ Տալլինի ձիարշավարանի աստղերից առանձնանում են հմուտ վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ Իլվեսը, Խ․ Հիմմիստեն։ Մեծ հույսեր է ներշնչում երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։
Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում տեղի կունենա տոնակատարություն»։</i>
Մեր խմբագրության երեսներկու աշխատակիցներից քսանութն իրենց կոչում էին «հանրապետության ոսկե գրիչը»։ Մենք երեքս, տարբերվելու համար, կոչվում էինք «արծաթե գրիչ»։ Դիմա Շերը, որ մի թղթակցությունում գրել էր․ «Արհեստական երիկամը մեր առօրյայի առօրեական երեւույթներից է», համարվում էր «փայտե գրիչ»։
Մի խոսքով, ընկերություն էինք անում։ Շաբլինսկին աշխատում էր արդյունաբերության բաժնում, նրա նյութերը բանավեճեր չէին հարուցում։ Դրանցում գերակշռում էին մասնագետ ընթերցողին հասցեագրված թվերը։ Կլենսկին բանում էր մարզական բաժնում, վարում էր ամենօրյա ժամանակագրությունը։ Նրա ճշգրիտ, գործնական հաղորդումները զուրկ էին զգացմունքներից։ Ինձ խմբագիրը դեռ ապրիլին ասել էր․ «Եթե ձելիետոններ ֆելիետոններ գրես՝ բնակարան կտանք»։
Դժվար գործ է։ Ամեն մի փաստը հարկավոր է հանգամանորեն ստուգել։ Քննադատության օբյեկտները կաշվից դուրս են գալիս՝ սեփական անձը պաշտպանելու համար։ Քաղաքը փոքր է, մարդիկ՝ ի տես։ Կարճ ասած, երկու անգամ ինձ փորձեցին ծեծել։ Մի անգամ՝ կայարանի բեռնակիրնեը (դա նրանց հաջողվեց)։ Մյուսը ֆարցովշչիկ<ref>Ապօրենի Ապօրինի առեւտրով զբաղվող հանցագործ</ref> Չիգիրն էր, որը ինձ խփեց «բորսալինո» գլխարկով ու անմիջապես նոկաուտ ստացավ։
Հրապարակումներս ունենում էին անթիվ արձագանքներ։ Երբեմն՝ սպառնալի։ Դա ինձ նույնիսկ ուրախացնում էր։ Ատելությունը վկայում էր, որ թերթը դեռեւս ընդունակ էր կրքեր բորբոքելու։
Ու նույն պահին լույսի շողը
«Վեչեռնի Տալլինը» հրատարակվում է ռուսերեն։ Եվ ահա հորինել ենք նոր խորագիր՝ «էստոնական այբբենարան»։ Կրտսեր տարիքի ռուս ընթերցողի համար։ Առաջին թողարկումը ես պատրաստեցի։ Գրեցի տեղ֊տեղ սքանչելի ոտանավորներ։ Ութ հատ։ Ունիվերսալ լրագրողս ներքուստ հպարտանում էի դրանցով։
Զանգում է Կենտկոմի հրահանգիչ Վանյա Տրուլը․
Մեկ ժամ անց մտավ խմբագիրը․
— ժյուրին Ժյուրին ձեզ տուգանում է երկու միավորով։ — Ի՞նչ ժյուրի։ — Դուք մոռացել եք, որ մրցույթը շարունակվում է։ Լավագույն նյութերի հեղինակները պարգեւատրվելու են։ Լավագույններից լավագույնը կարժանանա ուղեւորության դեպի Արեւմուտք՝ ԳԴՀ։— Տրամաբանական է։ Իսկ վատագույններից վատագույնը՝ դեպի Արեւե՞լք։ — Ի՞նչ եք ուզում ասել։ — Ոչինչ։ Կատակեցի։ ԳԴՀ֊ն Արեւմո՞ւտք է։ — Իսկ ձեր կարծիքով ի՞նչ է։ — Արեւմուտքը ճապոնիան Ճապոնիան է։ — Ի՞նչ, ֊ — վախեցած վեր թռավ Տուրոնոկը։ — Գաղափարական առումով, ֊ — ավելացրի։
Խմբագրի դեմքը մռայլվեց անսահման հոգնածության ստվերով։
— Դովլաթով, ֊ — ասաց նա, ֊ — ձեզ հետ անհնար է խոսել։ Հիշեք, իմ համբերությունը սահմաններ ունի…
==Կոմպրոմիս հինգերորդ==
(«Սովետսկայա էստոնիա»։ Նոյեմբեր։ 1975 թ․)
«ՄԱՐԴ է ԾՆՎԵԼ։ Հանրապետությունում լայնորեն նշվում Է է ամենամյա տոնը Տալլինի ազատագրման օրը։ Գործարաններն ու ֆաբրիկաները, կոլտնտեսություններն ու մեքենատրակտորային կայանները պետությանը զեկուցում են նվաճած բարձր ցուցանիշների մասին։ Այս օրերին նվաճվել է նաեւ անսովոր մի սահմանագիծ։ Էստոնիայի մայրաքաղաքի բնակչությունն անցավ 400 հազարից։ Տալլինի թիվ 4 հիվանդանոցում ծնվել է Մայա եւ Գրիգորի Կուզինների առաջնեկը։ Հենց նրան էր վիճակված դառնալու քաղաքի 400,000֊րդ բնակիչը։
Երջանիկ ծնողներին շնորհավորել Է տաւլինցի է տալլինցի հայտնի բանաստեղծ Բորիս Շտեյնը․
Ֆաբրիկաներում ու հորատանցքերում, Հեռավոր հեռավոր մոլորակներում 400 հազար են հերոսներն արդեն։ Ձեր առաջնեկն Էլ՝ էլ՝ նրանց շարքերում…
Ակամա հիշում ես Գյոթեի խոսքերը․
«Մարդ Է է ծնվում՝ նոր աշխարհ Է է ծնվում»։
Չգիտեմ, ո՞վ ես դառնաւուդառնալու, Լեմբիտ։ Փականագործ, թե հորատող, զինվորական, թե գիտնական։ Հաստատ գիտեմ մի բան՝ Մարդ Է է ծնվել։ Երջանկության դատապարտված Մարդ…»։
Տալլինը փոքր, մտերմիկ քաղաք է։ Փողոցում հանդիպում ես ծանոթիդ ու լսում․ «Ողջույն, քեզ էի փնտրում…»։ Կարծես թե հիմնարկի ճաշարանում եք…
Այսպես եղավ։ Խմբագիր Տուրոնոկը ինձ իր մոտ կանչեց ու ասաց․
— Կառուցողական գաղափար կա։ Կարելի է հիանալի ռեպորտաժ սարքել։ Քննարկենք մանրամասները։ Միայն չկոպտեք… — Կոպտեմ որ ի՞նչ… Միեւնույն է, անօգուտ է…— Դուք, ըստ էության, արդեն կոպտեցիք,— մռայլվեց Տուրոնոկը։— Դուք անդադար կոպտում եք, Դովլաթով։ Դուք կոպտում եք անգամ ընդհանուր ժողովների ժամանակ։ Չեք կոպտում միայն, երբ երկար ժամանակով բացակայում եք… Կարծում եք, թե այդքան գո՞րշ եմ։ Միայն թերթե՞ր եմ կարդում։ Մի անգամ եկեք։ Կտեսնեք, թե ինչ գրադարան ունեմ։ Ի դեպ, նախահեղափոխական հրատարակություններ էլ կան… — Ինչո՞ւ եք կանչել։ Տուրոնոկը մի պահ լռեց։ Ապա կտրուկ կերպով ուղղվեց՝ ա– սես ասես լիրիկական դիրքը փոխելով գործնականի։ Ու խոսեց վստահ ու հատու․ — Մեկ շաբաթից Տալլինի ազատագրման տարելիցն է։ Լայնորեն նշվելու է։ Նաեւ՝ մամուլի էջերում։ Նախանշված են տարբեր ոլորտներ՝ տնտեսական, մշակութային, կենցաղային…Նյութեր պատրաստում են խմբագրության բոլոր բաժինները։ Դուք էլ հանձնարարություն անեք։ Վիճակագրական բյուրոյի տվյալներով, քաղաքում ապրում է մոտ 400 հազար բնակիչ։ Թիվը որոշ չափով պայմանական է։ Որոշ չափով պայմանական Են են նաեւ քաղաքի սահմանները։ Այսպես, ուրեմն։ Խորհրդակցել ու որոշել ենք։ Տալլինի 400,000֊րդ բնակիչը պիտի ծնվի հոբելյանի նախօրեին։ — Չհասկացա։ — Գնացեք ծննդատուն։ Ապասեք առաջին նորածնին։ Գրի ա– ռեք առեք տվյալները։ Զրուցեք երջանիկ ծնողների հետ։ Հարձու– փորձ Հարձուփորձ արեք ծնունդն ընդունած բժշկին։ Բնականաբար՝ լուսա– նկարեք։ Ոեպորտաժը լուսանկարեք։ Ռեպորտաժը դրվելու է հոբելյանական համարում։ Հոնորարը (գիտեմ, որ դա ձեզ հետաքրքրում է) կրկնակի է։ — Դրանից էլ սկսեիք։ — Նյութապաշտությունը ձեր տհաճ գծերից մեկն է, ֊ — ասաց Տուրոնոկը։ — Պարտքեր,— ասում եմ,— ալիմենտ… — Շատ եք խմում։ — Դա էլ կա։
— Կարճ կապենք։ Ընդհանուր գաղափարը հետեւյալն է։ Ծնվել է երջանիկ մարդ։ Ես նույնիսկ այսպես կձեւակերպեի՝ երջանկության դատապարտված մարդ։
Այս տխմար արտահայտությունն այնքան դուր եկավ խմբագրին, որ մեկ անգամ էլ կրկնեց․ — Երջանկության դատապատված մարդը։ Ինձ թվում է՝ վատ չէ։ Գուցե փորձենք որպես վերնագի՞ր։ «Երջանկության դատապարտված մարդը»…
— Հետո կորոշենք։
— Եվ չմոռանաք,— Տուրոնոկը տեղից ելավ, վերջացնելով զրույցը,— նորածինը պետք է հրապարակելի լինի։ — Այսի՞նքն։ — Այսինքն՝ լիարժեք։ Ոչ մի արատավոր, մռայլ երանգ։ Ոչ մի կեսարյան հատում։ Ոչ մի միայնակ մայր։ Ծնողների լրիվ կազմով։ Առողջ, սոցիալապես լիարժեք տղա։ — Անպայման տղա՞։ — Այո, տղան, թերեւս, ավելի խորհրդանշական է։– Հենրիխ Ֆրանցեւիչ, ինչ վերաբերում է նկարներին… Հաշվի առեք, նորածիններն առանձնապես չեն նայվում… — Ընտրեք լավագույնին։ Սպասեք, ժամանակ կա։ — Մի չորս ամիս պիտի սպասեմ։ Դրանից շուտ հազիվ թե մարդու նմանվի։ Որոշ դեպքերում հիսուն տարին էլ չի օգնում… — Լսե՛ք, ֊ — բարկացավ Տուրոնոկը, ֊ — դեմագոգիայով մի զբաղվեք։ Ձեզ հանձնարարություն է տրված։ Շորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի։ Դուք պրոֆեսիոնալ լրագրող եք… Ինչո՞ւ ենք ժամանակ վատնում։
Իրոք, մտածում եմ, ինչո՞ւ…
Իջա բար, ջին պատվիրեցի։ Տեսնեմ նստած է լուսանկարիչ ժբանկովը՝ Ժբանկովը՝ ոչ այնքան սթափ։ Ձեռքով արեցի։ Մոտեցավ իմ սեղանին՝ օղու մեծ բաժակով։ Կիսեց բուտերբրոդս։ — Տուն գնայիր, ֊ — ասում եմ, ֊ — ամբողջ ղեկավարությունը տեղում է…
Օղու բաժակը դատարկեց ու ասաց․
Ծննդատուն չէի ուզում գնալ։ Հիվանդանոցային մթնոլորտը ճնշում է ինձ։ Միայն ֆիկուսներն արդեն բավական են… Մտա Մարինայենց բաժին։ Լսում եմ․
— Դո՞ւ ես… Կներես, գործս շատ է։ — Բա՞ն է պատահել։ — Ի՞նչ պիտի պատահեր։ Գործեր ունեմ… — Ի՞նչ գործեր։— Հոբելյան֊բան։ Դե մենք գորշ մարդիկ եք, վեպեր չենք գրում… — Ինչո՞ւ ես ջղայնանում։ — Իսկ ինչո՞վ ուրախանամ։ Դու անընդատ անհետանում ես։ Մեկ՝ խելահեղ սեր, մեկ էլ ամբողջ շաբաթը լրբերի հետ քարշ ես գալիս։ — Ինչ է նշանակում՝ լրբերի հետ։ Ես գործուղման էի Աաարե– մաայում։ Աաարեմաայում։ Հյուրանոցում մլակները ողջ մարմինս կծոտել են… — Ոչ թե մլակները, ֊ — կասկածամտորեն աչքերը կկոցեց Մա– րինանՄարինան, ֊ — այլ լրբերը։ Զազրելի ու կեղտոտ պոռնիկները։ Թե ի՞նչ են մեջդ գտնում։ Միշտ անփող, միշտ խումհարում… Ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա չես վարակվել։ — Մլակից ի՞նչ պիտի վարակվեի։ — Գոնե մի ստիր։ Ո՞վ է այդ ժանգամազ, վետվետ քամակով լոլոզ լիրբը։ Առավոտյան ավտոբուսից տեսա… — Դա ժանգամազ վետվետ քամակով լոլոզ լիրբ չէ։ Դա մետաֆիզիկ բանաստեղծ Ալեքսանդր էռլն Էռլն է։ Սանրվածքն է այդ– պիսին…այդպիսին…
Հանկարծ հասկացա, որ Մարինան ուր որ է լաց կլինի։ Իսկ լալիս էր նա մոլեգին հուսահատությամբ, սաստիկ դառնությամբ՝ հեկեկախառն ու անձնուրաց լացով։ Ինչպես դերասանուհին ներկայացումից հետո…
Մարինան պայուսակից հանեց վարդագույն պստլիկ թաշկինակն ու չորացրեց աչքերը։ Խոսեց ավելի հանգիստ․
— Կարո՞ղ ես լրջանալ։ — Իհարկե։— Վստահ չեմ։ Դու բացարձակապես անպատասխանատու ես… Արտույտի պես… Դու ոչինչ չունես՝ ոչ հասցե, ոչ նպատակ… Հիմնավոր կապվածություն անգամ չունես։ Քեզ համար ես սոսկ պատահական կետ եմ տարածության մեջ։ Իսկ ես համարյա քառասուն եմ արդեն։ Ու պետք է ինչ֊որ ձեւով դասավորեմ կյանքս։ — Ծս Ես էլ համարյա քառասուն եմ։ Ավելի ճիշտ՝ երեսունն անց։ Ու չեմ հասկանում, ինչ ասել է կյանքը դասավորել… Ուզում ես ամուսնանա՞լ։ Ի՞նչ է փոխվելու։ Ի՞նչ է տալու քեզ այդ անասունի խարանը… Քանի դեռ ինձ լավ եմ զգում, կմնամ։ Հենց ձանձրացա՝ կհեռանամ։ Եվ միշտ էլ այդպես է լինելու… — Չեմ ուզում ամուսնանալ։ Քեզանից ի՞նչ փեսացու… Ես ե– րեխա երեխա եմ ուզում։ Հետո ուշ կլինի… — Ուզում ես՝ ծնիր։ Հիշիր սակայն, թե նրան ինչ է սպասում։ — Դու միշտ խտացնում ես գույները։ Միլիոնավոր մարդիկ ազնիվ կյանքով ապրում ու աշխատում Են… են… Համ էլ՝ մենակ ո՞նց ծնեմ… — Ինչո՞ւ մենակ։ Ես… կօժանդակեմ։ Իսկ ինչ վերաբերում է նյութականին, դու երեք անգամ ավելի ես վաստակում։ Այսինքն՝ ինձանից գործնականում կախված չես… — Ես ուրիշ բան նկատի ունեմ… ունեմ…— Հեռախոսը զնգաց, Մարինան վերցրեց լսափողը։ — Այո՞։ Հրաշալի է… Հենց այս պահին ինձ մոտ է… Թափահարեցի ձեռքերս։ Մարինան գլխով արեց․ — Ասում եմ հենց այս պահին ինձ մոտ էր, գնաց… Դա արդեն չգիտեմ։ Երեւի լակելու։
Օձ, ասացի մտքումս։
Միջանքամ գիտակցեցի, որ մի վայրկյան առաջ Մարինան գոռացել էր․ «Գնում ես՝ գնա, անճարակ հարբեցող»։ Նստեցի ավտոբուս, շարժվում էինք Կարլ Մարքսի փողոցով։ Ավտոբուսում անսպասելիորեն ննջեցի։ Մի րոպեից արթնացա՝ գլխացավով։ Ծննդատան նախասրահով անցնելիս հայելու մեջ մի պահ տեսա ինքս ինձ ու հայացքս անմիջապես փախցրի…
Դիմացից սպիտակ խալաթով մի կին էր գալիս։
— Կողմնակիների մուտքն այստեղ արգելվում է։ –Իսկ անդրկողմյաններին, ֊ — հարցնում եմ, ֊ — նո՞ւյնպես արգելվում՛ արգելվում է։
Բուժքույրը տարակուսած կանգ առավ։ Ցույց տվեցի խմբագրության վկայականը։ Բարձրացա երկրորդ հարկ։ Աստիճանավանդակում ծխում էին տձեւ խալաթներով կանայք։
— Ինչպե՞ս գտնեմ գլխավոր բժշկին։ — Վերեւում։ Վերելակի դիմաց։
Վերելակի դիմաց, ուրեմն համեստ մարդ է։ Վերելակի դիմաց աղմկոտ տեղ է, շրխկում են բացվող֊փակվող դռները…
Ներս եմ մտնում։ Վաթսունին մոտ մի էստոնացի մարզանք է անում բաց օդանցքի դիմաց։
Մեկնում եմ վկայականս։
— Բժիշկ Միկխել Տեպպե։ Նստեք։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։ Շարադրեցի գործի էությունը։ Բժիշկը չզարմացավ։ Առհա–Առհասարակ մամուլի որեւէ նախաձեռնությամբ շարքային ընթերցողին չես զարմացնի։ Ամեն բանի սովոր են… — Կարծում եմ, բարդ չէ,— ասաց Տեպպեն։— Հսկայական կլինիկա է։
Վերցրեց լսափողը։ Խոսեց էստոներեն։ Հետո դարձավ ինձ․
— Ծննդաբերության ընթացքը ձեզ հետաքրքրո՞ւմ է։ — Աստված հեռու պահի։ Միանգամայն բավական կլինի, եթե գրի առնեմ տվյալները, տեսնեմ երեխային ու զրուցեմ հոր հետ։
Բժիշկն էլի ինչ֊որ մեկի հետ հեռախոսով խոսեց էստոներեն։
— Մեկը հիմա ծննդաբերում է։ Կզանգեն մի քանի րոպեից։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի։ Մայրն առողջ է… Փարթամ, ե– րիտասարդ երիտասարդ կին է, շիկահեր…, ֊ — բժիշկը, կարծես թե, շեղվեց։ — Ինքներդ, ֊ — ասում եմ, ֊ — ամուսնացա՞ծ եք։ — Անշուշտ։ — Երեխանե՞ր էլ ունեք։ — Որդի։ — Չե՞ք մտածել, թե նրան ինչ է սպասում։ — Մտածելու բան չկա։ Ես շատ լավ գիտեմ, թե նրան ինչ է սպասում։ Նրան սպասում է հատուկ ռեժիմի ճամբար։ Զրուցել եմ փաստաբանի հետ։ Արդեն քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել…
Տեպպեն խոսում էր հանդարտ ու խաղաղ։ Ասես խոսքը առօրեական դրական մի երեւույթի մասին էր։
Ցածրացրի ձայնս, հարցրի մտերմաբար ու գաղտնապահ․
— Աոլդատովի գո՞րծը։ — Ի՞նչ, ֊ — չհասկացավ բժիշկը։ — Ձեր որդին էստոնական վերածննդի շարժման գործի՞չ է։ — Իմ որդին սպեկուլյանտ է ու հարբեցող, ֊ — բառերը հատ֊հատ շեշտելով ասաց Տեպպեն։ ֊ Տեպպեն։— Եվ նրա համար կարոդ կարող եմ համեմատաբար հանգիստ լինել միայն, երբ նա բանտում լինի…
Լռեցինք։
— ժամանակին Ժամանակին բուժակ եմ եղել կղզիներում։ Հետո կռվել եմ էստոնական կորպուսում։ Հասել եմ բարձր դիրքի։ Չեմ հասկանում, թե ինչպես պատահեց, ես ու մայրը դրական մարդիկ ենք, իսկ մեր որդին՝ բացասական…
— Նրա կարծիքն էլ վատ չէր լինի լսել։
Հեռախոսը զանգեց։
— Լսում եմ, ֊ — ասաց Տեպպեն, ֊ — հրաշալի է։
Անցավ էստոներենի։ Խոսքը կիլոգրամների ու սանտիմետրերի մասին էր։
— Խնդրեմ,— ասաց,— իններորդ պալատից մի կին ծննդաբերել է։ Չորս ու երկու հարյուր եւ հիսունութ սանտիմետր։ Ուզո՞ւմ եք տեսնել։ — Պարդատիր չէ։ Բոլոր նորածիններն իրար նման են… — Մոր ազգանունը Օկաս է։ Հիլյա Օկաս։ Ծնված 1946 թվականին։ Բանվորուհի է «Պունանե ռետ»–ում։ Հայրը՝ Մագաբչա… — Ի՞նչ է նշանակում՝ Մագաբչա։ — Ազգանուն է։ Եթովպիայից է։ Սովորում է նավաշինական ուսումնարանում։ — Սեւ՞ է։ — Ես կասեի՝ շոկոլադագույն։ — Լսեք, ֊ — ասում եմ, ֊ — հետաքրքիր է ստացվում։ Ինտերնացիոնալիզմ է ուրվագծվում։ ժողովուրդների Ժողովուրդների բարեկամություն… Գրանցվա՞ծ են։
— Անշուշտ։ Ամեն օր կնոջը երկտողներ է գրում։ Ստորագրում է՝ «Քո շոկոլադե բատոն»։
— Թույլ կտա՞ք զանգել։ — Պատիվ արեք։
Զանգում եմ խմբագրություն։ Մոտենում է Տուրոնոկը։
— Լսում եմ… Տուրոնոկ։ — Հենրիխ Ֆրանցեւիչ, քիչ առաջ տղա ծնվեց։ –Ի՞նչ եղել… Ո՞վ է խոսում։ — Դովլաթովն է։ Ծննդատնից։ Դուք ինձ հանձնարարություն եք տվել․․տվել․․․ — Ա֊ա, հիշում եմ, հիշում եմ։ — Այսպես, ուրեմն։ Տղա է ծնվել։ Խոշոր, առողջ… Հիսունութ սանտիմետր։ Քաշը՝ չորս ու երկու հարյուր… Հայրը եթովպացի է։
Տագնապալի դադար տիրեց։
Տուրոնոկը դրեց լսափողը։ Տեպպեն կարեկից հայացքով նայում էր ինձ։
— Հարմար չէ, ֊ — ասում եմ։ — Ես սկզբից եւեթ կասկածներ ունի, բայց ոչինչ չասացի։ — Լավ, ոչինչ։ — Սուրճ ուզո՞ւմ եք։
Պահարանից հանեց շագանակագույն շիշը։ Հեռախոսը նորից զնգաց։ Տեպպեն երկար խոսեց էստոներեն։ Խոսքը, երեւի, ինձ չվերաբերող հարցի մասին էր։ Սպասեցի մինչեւ խոսեց– վերջացրեց ու անսպասելիորեն հարցրի․
— Ներեցեք, անհանգստացրի… Քիչ առաջ ծննդաբերեց ձեզ ծանոթ մի կին։ «Մարինան», ֊ — թեթեւակի սարսափով մտածեցի ես։ (Բոլորին է հայտնի, որ սարսափն ապրում ես սոսկ աննշան չափով)։ Հետո, վանելով ցնոր միտքը, հարցրի․ — Ի՞նչ ասել է՝ ձեզ ծանոթ մի կին։ — Լրագրող է, երիտասարդական թերթից՝ Ռումյանցեւա։ –<ա–ա, Լենան, Բորյա Շտեյնի կինը։ Իրոք, մայիսից չի երեւում… — Ծննդաբերեց հինգ րոպե առաջ։ — Հետաքրքիր է ստացվում։ Խմբագիրը երջանիկ կլինի։ Երեխայի հայրը Տալլինում հայտնի բանաստեղծ է։ Մայրը լրագրող։ Երկուսն էլ կուսակցական են։ Շտեյնն այդ կապակցությամբ բալլադ կգրի… — Ուրախ եմ ձեզ համար։ Զանգեցի Շտեյնին։ — Ողջույն,— ասում եմ,— կարող ես շնորհավորանքներ ընդունել։ — Շուտ է։ Պատասխանը չորեքշաբթի է լինելու։ — Ի՞նչ պատասխան։ — Կթողնեն Շվեդիա, թե ոչ։ Ասում են՝ կապերկրների ուղեւորությունների փորձ չկա։ Իսկ որտեղի՞ց լինի, եթե չեն թողնում։ Դու եղե՞լ ես կապերկրներում։
— Ոչ։ Ինձ նույնիսկ սոց չթողեցին։ Բուլղարիայի համար դիմել էի…
— Իսկ ես անգամ Հարավսլավիայում եմ եղել։ Հարավսլա– վիան Հարավսլավիան համարյա կապ է… — Ծննդատնից եմ զանգում։ Դու տղա ես ունեցել։ — Քոլ Քու մերը ֊ ,— գոռաց Շտեյնը։ ֊ Քոլ Քու մերը… Տեպպեն ինձ մեկնեց թերթիկը։ — Հասակը, ֊ — ասում եմ, ֊ — հիսունվեց, քաշը՝ երեք ու ինը հարյուր։ Լենան իրեն լավ է զգում։— Քոլ Քու մերը, ֊ — չէր հանգստանում Շտեյնը։ ֊ Շտեյնը։— Հիմա գալիս եմ։ Տաքսիով կգամ։
Այժմ հարկավոր էր լուսանկարիչ կանչել։
Հիվանդանոցի տաղտուկ պուրակում միայն կատուներն էին։ Սուր ճռռոցով ճոճվում էին տերեւաթափ բարդիները։ Նվազ, կուզիկ մի տղա անցավ՝ հրելով բաքով սայլակը։ Երկնագույն, հազար լվացք տեսած խալաթը նրան պառավ կնոջ տեսք էր տալիս։
Երեւաց Շտեյնը։
— Փորձում եմ։ — Ուզում ես մեզ հանրահա՞տ դարձնել։ — Հասկանում ես,— ասում եմ,— այստեղ բանվորագյուղացիական ընտանիք է պետք։ Իսկ դուք մտավորականներ եք… — Ափսոս, իսկ ես արդեն ոտանավոր եմ գրել տաքսիում»։ Վերջանում է այսպես․ Ֆաբրիկաներում ու հորատանցքերում, Հեռավոր մոլորակներում 400 հազար են հերոսներն արդեն։ Մեր առաջնեկն էչ՝ էլ՝ նրանց շարքերում…
Ասացի․
— Ի՞նչ առաջնեկ։ Դու մեծ աղջիկ ունես։ — Առաջին ամուսնությունից։ — Հա, ֊ — ասում եմ, ֊ — այդ դեպքում պարզ է։ Շտեյնը մտածեց մի քիչ ու հանկարծ ասաց․
— Ուրեմն, հակասեմիտիզմն, այնուամենայնիվ, գոյություն ունի՞։
Տեպպեն շեմին ինձ էր սպասում։
— Ծննդաբերել է Կուզինան վեցերորդ պալատից։ Ահա տվյալները։ Ինքն էստոնուհի է, էլեկտրասայլակի վարորդ։ Ամուսինը խառատ է նավաշինական գործարանում, ազգությամբ ռուս, ՍՄԿԿ անդամ։ Երեխան նորմայի սահմաններում է։
— Փառք Աստծո, կարծես թե հարմար է։ Համենայն դեպս զանգեմ։ Տուրոնոկն ասաց․
— Գերազանց է։ Պայմանավորվեք, որ երեխայի անունը դնեն Լեմբիտ։ — Հենրիխ Ֆրանցեւիչ, ֊ — աղերսեցի, ֊ — ո՞վ իր երեխայի անունը Լեմբիտ կդնի։ Ախր շատ հնաոճ է։ Բանահյուսությունից…— Թող դնեն։ Իրենց համար ի՞նչ տարբերություն։ Լեմբիտ՝ շատ լավ, առնական ու խորհրդանշական է հնչում… Հոբելյանական համարին համահունչ… — Դուք կարո՞ղ էիք ձեր երեխայի անունը դնել Բովա։ Կամ Միկուլա։ — Դեմագոգիայով մի՛ զբաղվեք։ Ձեզ հանձնարարություն է տրված։ Մինչեւ չորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի։ Եթե հրաժարվեն երեխայի անունը Լեմբիտ դնել, փող առա– ջարկեք։առաջարկեք։ — Ինչքա՞ն։ — Քսանհինգ ռուբլի։ Լուսանկարիչ ես կուղարկեմ։ Ի՞նչ է նո– րածնի նորածնի ազգանունը։ — Կուզին։ Վեցերորդ պալատ։ — Լեմբիտ Կուզին։ Հիանալի է հնչում։ Գործի անցեք։ Հարցրի Տեպպեին․ — Հորը որտե՞ղ գտնեմ։ — Ահավասիկ։ Նստած է լուսամատի տակ, խոտի վրա։ Իջա ներքեւ։ — Հեյ, ֊ — ասում եմ, ֊ — Կուզինը դո՞ւք եք։
Ընկեր Կուզինը, հավանաբար, փիլիսոփայորեն էր տրամադրված։
— Մի տեղ մտնեինք, զրուցեինք։
— Այսինքն՝ մի֊մի բաժակ…,… աշխուժացավ Կուզինը։ Բարձրահասակ տղամարդ էր՝ գրանիտե ծնոտով ու մանկական անմեղ թարթիչներով։ Թեթեւորեն ելավ տեղից, թափ տվեց տաբատը։
Գնացինք «Կոսմոս», նստեցինք լուսամատի մոտ։
— Փողը՝ ութ ռուբլի է, ֊ — ասաց Կուզինը։ ֊ Կուզինը։— Եվ մի շիշ էլ լակելիք։ Պորտֆելրց հանեց մեկ շիշ կուբայական ռոմ։ Թաքցրեց վարագույրի ետեւում։ — Ձեւի համար մի երեք հարյուր գրամ վերցնե՞նք։ — Ու գարեջուր, ֊ — ասում եմ, ֊ — եթե սառն է… Պատվիրեցինք երեք հարյուր գրամ օղի, երկու սալաթ ու մի֊մի կոտլետ։ — Ապխտած ֆիլե չե՞ք ցանկանում, ֊ — հարցրեց մատուցողը։ — Ֆռֆռա, ֊ — արձագանքեց Կուզինը։
Դահլիճը գրեթե դատարկ էր։ Բեմի վրա գործիքներն էին նախապատրաստում չորս երաժիշտ։ Դաշնամուր, կիթառ, կոնտրաբաս եւ հարվածայիններ։ Կաղնե նոտակալները զարդարված էին թիթեղե տավիղներով։
Կիթառահարը թաշկինակով թաքուն մաքրեց կոշիկները։ Հետո մոտեցավ խոսափողին եւ հայտարարեց․
— Մեր բարեկամների պատվերով, որ վերջերս են վերադարձել Ազալեմմա հանգստավայրից…
Բազմանշանակ դադարից հետո․
— Կատարվում է լիրիկական երգ՝ «Անձրեւը կաթում է մռթիս»…
Բարձրախոսները բազմապատկում էին աներեւակայելի դղրդոցը։ Երաժիշտները միաձայն ու բարձր գոռում էին։
— Գիտե՞ս Ազալեմման ինչ է, ֊ — աշխուժացավ Կուզինը։ ֊ Կուզինը։— Ամենամեծ ուղղիչ ճամբարն է Ւստոնիայամ։ Էստոնիայամ։ Ուղղիչ աշխատանքային գաղութ, էտապ… Երգե՛ք։
Նա բարձրացրեց բաժակը։
Երկու զույգ աշխարհից վերացած պարում էին սեղանների միջեւ։ Սեւ֊սպիտակ համազգեստով մատուցողները պինգվինների էին նման։
— Մի֊մի հատ է՞լ։ էլի Էլի խմեցինք։
Կուզինը հապճեպ ծամեց ու սկսեց․
— Ինչպես եղավ՝ մաքուր թատրոն է։ Նավամեխում էի աշխատում, ապրում էի մենակ։ Դե, ծանոթացանք, ինքն էլ միայնակ էր։ Որ ասեմ գեշ է, սուտ կլինի՝ մտածկոտ է։ Սկսեց մոտս գալ՝ լվացք֊արդուկ… Միացանք Զատկին… Սուտ եմ ասում՝ Աստ– վածածնի Աստվածածնի տոնին… Թե չէ գործից հետո վակուում է… Ինչքան կարելի է լակել… Մի տարի համարյա ապրեցինք… Թե ոնց հղիացավ, չեմ հասկանում… Պառկում էր ձողաձկան պես… Ա– սում Ասում էի․ «Հո չե՞ս քնել»… «Չէ, ֊ — ասում էր, ֊ — ամեն ինչ լսում եմ»։ ֊ եմ»։— «Կրքերդ, ֊ — ասում եմ, ֊ — քեզ չեն ուտում»։ Իսկ նա՝ «Կարծես, խոհանոցում լույսը վառվում է»…։ ֊ է»…։— «Ի՞նչ իմացար»։ ֊ իմացար»։— «Հաշվիչը, լսո՞ւմ ես, ոնց է աշխատում»…։ ֊ աշխատում»…։— «Օրինակ վերցնեիր…»։ Մի տարի այդպես էլ ապրեցինք…
Կուզինը վարագույրի ետեւից հանեց ռոմի շիշը։ Բաժակները լցրեց։ Խմեցինք։
Կիթառահարն ուղղեց բաճկոնն ու բարձրաձայն հայտարարեց․
Գիտեի արդեն, որ երեք բաժակ էլ՝ ու գործերի մասին չեմ հիշելու։ Այդ առումով առավոտից խմելն է ճիշտ։ Խմում ես՝ ու ամբողջ օրդ ազատ է…
— Լսիր, ֊ — ասում եմ, ֊ — որդուդ անունը Լեմբիտ դիր։ — Ինչո՞ւ Լեմբիտ, ֊ — զարմացավ Կուզինը։ ֊ Սենք Կուզինը։— Մենք մտածում էինք՝ Վոլոդյա։ Ի՞նչ է նշանակում Լեմբիտ։ — Լեմբիտը անուն է։ — Վոլոդյան ինչ է, անուն չէ՞։ — Լեմբիտը բանահյուսությունից է։ — Բանահյուսությունն ի՞նչ է։ — ժողովրդական Ժողովրդական ստեղծագործություն։ — Ի՞նչ կապ ունի ժողովրդական ստեղծագործությունը։ Իմ անձնական որդու անունը ուզում եմ դնել Վոլոդյա… էդ լակոտին անուն դնելն էլ առանձին պրոբլեմ է։ Իմ անունն, օրինակ, Գրիշա են դրել։ Ի՞նչ դարձա։ Ալկաշ*<ref>Հարբեցող</ref>… Լավ չէ՞ր լինի միանգամից Ալկաշ դնեին… Չխմե՞նք։
Խմեցինք՝ արդեն առանց ուտելու։
— Անունը Վոլոդյա դնես, ֊ — շարունակեց ճամարտակել Կուզինը, ֊ — անբան ավարա կարող է մեծանալ։ Շատ բան, իհարկե, դաստիարակությունից է կախված… — Լսիր, ֊ — ասում եմ, ֊ — Լեմբիտ անունը ժամանակավորապես դիր։ Սեր Մեր խմբագիրը դրա համար փող է խոստացել։ Իսկ մի ա– միս ամիս հետո կվերանվանես, երբ գրանցելու լինեք… — Ինչքա՞ն, ֊ — հետաքրքվեց Կուզինը։ — Քսանհինգ ռուբլի։ — Երկու շիշ ու ծամելիք։ Եթե ռեստորանում… — Հեչի պես։ Սպասիր, գնամ զանգեմ…
Իջա ներքեւ։ Ավտոմատից զանգեցի խմբագրություն։ Խմբագիրը տեղում էր։
Վերեւ բարձրացա։ Կուզինը ննջում էր՝ գլուխը սփռոցին։ Այտի տակից վեր էր ցցվել հացի ափսեն։ Ձեռքս դրի ուսին։
— Հեյ, ֊ — ասում եմ, ֊ — անթնացիր։ Հուբերտը մեզ է սպասում…— Ի՞նչ, ֊ — իրար անցավ Կուզինը, ֊ — Հուբե՞րտ։ Ախր ասում էիր Լեմբիտ։ — Լեմբիտն ուրիշ է։ Լեմբիտը քո որդին է։ ժամանակավորապես…Ժամանակավորապես…
— Հա։ Ես տղա եմ ունեցել։
— Անունը Լեմբիտ է։ — Սկզբում Լեմբիտ, հետո՝ Վոլոդյա։ — Իսկ Հուբերտը մեզ համար փող է բերում։ — Փող կա, ֊ — ասաց Կուզինը, ֊ — ութ ռուբլի։
— Հարկավոր է հաշիվը փակել։ Ո՞ւր է մատուցողը։
— Հե՜յ։ Ապխտած միսիկ, ո՞ւր ես, ֊ — ձայնը գլուխը գցեց Կուզինը։ Սատուցողը Մատուցողը հայտնվեց՝ դեմքին անսահման ձանձրույթ։ — Ափսե եք կոտրել, ֊ — հայտարարեց։— Ըհը, ֊ — ասաց Կուզինը, ֊ — ես եմ ջարդել, քիթմռթով իջա սեղանին՝ ջարդվեց։
Ծոցագրպանից մեղավոր տեսքով հանեց կտորները։
— Ռադդ քաշի՛,— անսպասելիորեն զայրացավ Կուզինը։— Քեզ եմ ասում։ Թե չէ քաչալդ հենց հիմա կփայլեցնեմ։— Աշխատանքի մեջ եմ՝ խորհուրդ չէի տա։ Կարող ես բանտ
— Աշխատանքի մեջ եմ՝ խորհուրդ չէի տա։ Կարող ես բանտ էլ ընկնել։
Փողը մեկնեցի մատուցողին։
— Ներեք մեզ,— ասում եմ,— ընկերս տղա է ունեցել։ Մի փոքր հուզվում է։
Հաշիվը փակեցինք ու դուրս եկանք անձրեւի տակ։ Հուբերտի մեքենան կանգնած էր ռատուշայի մոտ։ Նա ազդանշան տվեց ու բացեց մեքենայի դուռը։
— Ահա փողը, ֊ — ասաց Հուբերտը։ ֊ Հուբերտը։— Խմբագիրն անհանգստանում է, որ կխմես…
Սթության մեջ վերցրի թղթադրամներն ու մանրը… Հուբերտը մենկեց նաեւ մի բավական ծանր տուփ։
— Սա՞ ինչ է։— «Պսկովյան հուշանվեր»։ Բացեցի տուփը։ Սեջը Մեջը միջին բալալայկայի չափի անոդացված բանալի էր։ — Հա՜, ֊ — ասում եմ, ֊ — երջանկության բանալին։
Բացեցի դուռն ու բանալին գցեցի աղբամանի մեջ։ Դարձա Հուբերտին․
— Դեռ խմբագրին պիտի տուն տանեմ։ — Ոտքով թող գնա այդ ճարպակալած խոզը։ — Հասկանում ես, նրանք ինձ բնակարան են խոստացել։ Բնակարանի հարցը եթե չլիներ… — Ինձ մոտ ապրիր,— ասաց Կուզինը,— կնկաս գյուղ կուղարկեմ։ Պսկովի մարզ։ Այնտեղ ամառվանից այս կողմ մարգարին էլ չկա… — Տղերք, ես պիտի գնամ,— ասաց Հուբերտը… Նորից հայտնվեցինք անձրեւի տակ։ «Աստորիա» ռեստորանի լուսամուտները կանչում էին իրենց անդիմադրելի փայլով։ Մուտքի դիմացի լապտերը մթությունից խլել էր գույնզգույն ջրափոսը… Կարիք կա՞ մանրամասն պատմել հետագա իրադարձությունները։ Ինչպես ուղեկիցս բարձրացավ բեմ ու գոռաց․ «Ծախեցի՜ն Ռուսաստանը»… Հետո դռնապանին այնպես խփեց, որ գլխարկը գլորվեց հանդերձարան… Ինչպես հետո մեզ միլիցիա տարան… ինչպես ազատեցին իմ վկայականի շնորհիվ… Ինչպես կորցրի գրառումներիս նոթատետրը… իսկ հետո՝ նաեւ Կուզինին…
Արթնացա Մարինայի մոտ, գիշերվա կեսին։ Սենյակում դժգույն կիսամութ էր։ Զարթուցիչն անտանելիորեն բարձր էր տկտկում։ Անուշադրի սպիրտի ու թաց հագուստի հոտ էր գալիս։
Մարինան նստած էր կողքիս՝ տխուր ու մի քիչ նիհարած։ Քնքշորեն շոյում էր մազերս։ Շոյում էր ու կրկնում․
— Խեղճ տղա… խեղճ տղա… խեղճ տղա…