Changes

Թավուտում

Ավելացվել է 778 բայտ, 10:31, 26 Հոկտեմբերի 2015
[[Կատեգորիա: Ճապոնական գրականություն]]
'''ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՓԱՅՏԱՀԱՏԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՄՈՏ, ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ'''
Ճիշտ այդպես։ Ես եմ գտել դիակը։ Այսօր առավոտյան, սովորականի պես, ծառ կտրելու նպատակով ես ավելի հեռու լեռները գնացի։ Եվ հանկարծ լեռան ստորոտի անտառում մի դիակ տեսա։ Ասում եք՝ որտե՞ղ։ Յամասինա տանող բանուկ ճանապարհից մոտավորապես չորս-հինգ տյո1 տյո<ref>Տյո – երկարության չափ. Հավասար է 109 մետրի:</ref> հեռավորության վրա։ Դա անմարդաբնակ մի վայր է, որտեղ բամբուկ է աճում ու մեջ-մեջ էլ մատղաշ կրիպտոմերիաներ։
Դիակի հագին կար բաց կապույտ սույկան2 սույկան<ref>Սույկան – կիմոնոյի տեսակ:</ref> և կիսամաշ էբոսի գլխարկ3գլխարկ<ref>Բարձր, փափուկ գլխարկ, որ կրում էին ազնվականները:</ref>, նրանից, որ դնում են մայրաքաղաքում։ Նա պառկած էր մեջքին։ Այ թե մաքուր գործ է՜ր. մարմնի վրա միայն մի վերք կար. այն էլ ճիշտ կրծքին, իսկ շուրջը թափված բամբուկի չոր տերևները կարծես կենաբարով էին ներծծված։ Ոչ, էլ արյուն չէր հոսում։ Վերքը երևի արդեն չորացել էր։ Հա, մի բան էլ ասեմ, որ վերքի վրա, իմ քայլերից բոլորովին չանհանգստացած, նստել էր մի բոռ։
Ասում եք սուսեր կամ նման որևէ բան չկա՞ր։ Ոչ, այնտեղ ոչինչ չկար։ Միայն կրիպտոմերիայի բնի մոտ, որտեղ դիակն էր, մի պարան էր ընկած։ Եվ մեկ էլ... հա՛, հա՛, բացի պարանից կար նաև մի սանր։ Պարանից և սանրից բացի դիակի մոտ էլ ոչինչ չկար։ Իսկ խոտն ու թափված տերեները չորս կողմը տրորված էին, երևի սպանվածը կյանքը էժան չէր տվել։ Ի՞նչ, արդյոք ձի չի՞ եղել։ Ախր այնտեղ ոչ մի ձի էլ չի հասնի։ Ձիու ճամփան ավելի հեռու է, անտառի հետևը։
'''ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԿՈՒՍԱԿՐՈՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ'''
Սպանվածին ես երեկ եմ հանդիպել։ Երեկ... կարծես թե կեսօրին։ Որտե՞ղ։ Սեկիյամայից Յամասինա տանող ճանապարհին։ Ձի նստած մի կնոջ հետ նա գնում էր Սեկիյամա։ Կինը ծածկոցով լայնեզր գլխարկ էր դրել, այնպես որ նրա դեմքը ես չտեսա։ Երևում էր միայն խագիի4 խագիի<ref>Խագի – ճապոնական պոեզիայում առանձնապես սիրված ծաղիկներից մեկը:</ref> ծաղիկների բանվածքով մետաքսյա շրջազգեստը։ Ձին շիկավուն էր, խոզած բաշով։ Հասա՛կը։
Սովորականից մոտավորապես չորս սուն բարձր... Ես ախր կուսակրոն եմ, այդպիսի բաներից գլուխ չեմ հանում։ Տղամարդու մո՛տ... այո, նրա մոտ սուր կար՝ գոտուց կախ, իսկ մեջքին՝ նետ ու աղեղ։ Հիմա էլ լավ հիշում եմ, թե ինչպես սև լաքած կապարճից մոտ քսան նետ էր դուրս ցցվել։
Նույնիսկ մտքովս էլ չէր անցել, որ այդպես կվերջանար։ ճշմարիտն ասած, մարդկային կյանքը անհետանում է վայրկենաբար, ինչպես ցողը, ինչպես կայծակը։ Ա՛խ, ա՜խ, անկարելի է ասել, թե այս ամենը ինչքան ցավալի է։
'''ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՊԱՀԱՊԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՄՈՏ, ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ'''
Այս մա՞րդը, որին ես բռնել եմ։ Սա նշանավոր ավազակ Տաձյոմարան է։ Երբ ես սրան բռնեցի, ձիուց վայր ընկավ և տնքալով պառկեց քարե կամուրջի վրա, այն կամուրջի, որը Ավադագուտայի մոտ է գտնվում։ Ե՞րբ։ Երեկ գիշեր, առաջին պահակության ժամին։ Անցյալ անգամ, երբ մազ էր մնացել, որ նրան բռնեի, հագին նույն կապույտ սույկանն էր և գոտուց կախած սուրը։
Իսկ այս անգամ, ինչպես տեսնում եք, նրա մոտ նետ ու աղեղ էլ կա։ Ահա թե ինչ։ Դրանք սպանվածի մոտ եղածնե՞րն են։ Դե, այդ դեպքում, անկասկած, սպանությունը կատարել է Տաձյոմարան։ Աղեղը, կաշեպատ, սև լաքած կապարճը, բազեի փետուրներով տասնյոթ նետերը, բոլորը, ուրեմն, պատկանելիս են եղել սպանվածին։ Այո, ձին, ինչպես բարեհաճեցիք ասել, շիկավուն էր, խուզված բաշով։ Երևի այնպես էր վիճակվել, որ ձին նրան թամբից ցած գցի։ Կամուրջից ոչ հեռու ձին խոտ էր պռճոկում, և հետևից քաշ էին գալիս երկար երասանները։
Այս նույն Տաձյոմարան, որ նման չէ մայրաքաղաքում թրևող մյուս ավազակներին, կանանց համար մեռած է։ Հիշո՞ւմ եք, անցյալ տարի լեռան վրա, Բինձուրային նվիրված Ակիտորիբե տաճարի հետևում, մի կնոջ սպանեցին աղջկա հետ, ըստ երևույթին ուխտագնացներից։ Ասում էին, որ դա նրա ձեռքի գործն է։ Ահա և այս կինը, որ գնում էր շիկավուն ձիով։ Եթե Տաձյոմարան է սպանել տղամարդուն, ապա ո՞ւր է կորել կինը, ի՞նչ է պատահել նրան նրան։ Անհայտ է։ Ներեցեք, որ խառնվում եմ ձեր գործերին, բայց հարկավոր է դա հետաքննել։
'''ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՊԱՌԱՎԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ'''
Այո, այս դիակը այն նույն մարդունն է, որի հետ ամուսնացած էր իմ աղջիկը։ Միայն թե նա մայրաքաղաքից չէ։ Նա սամուրայ5 սամուրայ<ref>Սամուրայ – զինվորական կաստա հին Ճապոնիայում:</ref> էր՝ Կոկուֆուից, որ գտնվում է Վակասայում։ Նրա անունը Կանաձավա Տակեխիրո է, նա քսանվեց տարեկան է։ Ոչ, նա չէր կարող որևէ մեկի չարությունը իր վրա հրավիրել. նա շատ մեղմ բնավորություն ուներ։
Իմ դո՛ւստրը։ Նրա անունը Մասագո է, տասնինը տարեկան է։ Նա բնավորությամբ խիզախ է՝ տղամարդուց ոչ պակաս։ Տակեխիրոյից առաջ նա երբեք սիրած չի ունեցել։ Նա թուխ է, ձախ աչքի անկյան մոտ խալ ունի, դեմքը փոքր է և երկարավուն։
Երեկ Տակեխիրոն աղջկանս հետ ուղևորվեց Վակասա։ Ո՞ր մեղքերիս համար մեզ այսպիսի դժբախտություն հասավ։ Ի՞նչ է պատահել իմ աղջկան։ Փեսայիս ճակատագրի հետ հաշտվել եմ, բայց աղջկաս համար ունեցած տագնապը ինձ հանգիստ չի տալիս։ Ես՝ պառավս, աղաչում եմ ձեզ այն ամենի անունից, ինչ որ սուրբ է, խուզարկեք բոլոր անտառները և մարգագետինները, միայն թե գտեք իմ աղջկան։ Ի՞նչ չարագործն է այդ ավազակը, Տաձյոմարա էիք ասում, ինչ էիք ասում։ Ոչ միայն փեսայիս, այլև աղջկաս... (Որևէ բառ ասելու ուժ չունենալով, լաց է լինում)
'''ՏԱՁՅՈՄԱՐԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈւՆԸ'''
Այդ մարդուն ես եմ սպանել։ Բայց կնոջը չեմ սպանել։ Ո՞ւր է կորել նա։ Ինձ էլ հայտնի չէ։ Սպանեցեք։ Ինչքան էլ տանջեք ինձ, միևնույն է, ես չեմ կարող ասել այն, ինչը չգիտեմ։ Քանի որ այսպես դասավորվեց, ես այլևս վախենալու մտադրություն չունեմ և ոչինչ չպետք է թաքցնեմ։
Ես այդ տղամարդուն և նրա կնոջը հանդիպել եմ երեկ, կեսօրից քիչ անց։ Ուժեղ քամուց մետաքսե ծածկոցը իսկույն ետ գնաց, և մի ակնթարթ երևաց կնոջ դեմքը։ Մի ակնթարթ միայն, երևաց ու անմիջապես էլ նորից ծածկվեց, և գուցե մասամբ դրանից էր, որ դա ինձ բոդիսատվայի6 բոդիսատվայի<ref>Բոդիսատվա – բուդդաներին նախորդող աստվածություն: Այստեղ դա համապատասխանում է հրեշտակային դեմք արտահայությանը:</ref> դեմք թվաց։ Եվ ես տեղնուտեղը որոշեցի, որ պետք է տիրեմ այդ կնոջը, թեկուզև անհրաժեշտ լինի տղամարդուն սպանել։
Ձեզ սարսափելի՞ է թվում։ Դատարկ բան. տղամարդուն սպանելը հասարակ գործ է։ Երբ ցանկանում են կնոջը տիրել, տղամարդուն միշտ սպանում են։ Միայն թե ես սպանում եմ սրով, որ գոտուս տակ է, իսկ ահա դուք ոչ մեկդ չեք ապավինում սրին, սպանում եք իշխանությամբ, փողով, իսկ երբեմն էլ պարզապես շողոքորթ բառերով։ ճիշտ է, այդ դեպքում արյուն չի թափվում, տղամարդը մնում է կենդանի, բայց համենայն դեպս դուք նրան սպանում եք։ Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր՝ ձե՞րը, թե իմը, ով գիտե։ (Հեգնական քմծիծաղ)։
Բայց դա չի նշանակում, թե ես դժգոհ եմ լինում, եթե առանց տղամարդկանց սպանելու հաջողվում է կանանց տիրանալ։ Իսկ այս անգամ ես ուղղակի որոշեցի առանց արյուն թափելու տիրանալ կնոջը։ Միայն թե բանուկ ճանապարհի վրա այդպիսի խաղը գլուխ չի գա։ Ուստի մտածեցի, թե ինչպես նրանց երկուսին քաշեմ անտառի խորքը։
Այդ դժվար չեղավ։ Ներկայանալով որպես ուղեկից, սկսեցի նրանց պատմել, որ դիմացի լեռան վրա դամբանաբլուր կա, որ ես դա պեղել եմ, այնտեղ գտել եմ շատ սրեր ու հայելի7 հայելի<ref>Հայելիները հնում մետաղյա էին:</ref> և այդ բոլորը հորել լեռան մոտի անտառում, որպեսզի ոչ ոք չտեսնի, և որ, եթե մուշտարի գտնվի, էժան գնով կվաճառեմ ցանկացած իրը։ Տղամարդը սկսեց կամաց-կամաց ենթարկվել խոսքերիս ազդեցությանը։ Եվ ի՞նչ եք կարծում։ Ճիշտ եմ ասում, ահավոր բան է ընչաքաղցությունը։ Չէր անցել նույնիսկ կես ժամ, որ նրանք շրջեցին իրենց ձիու գլուխը և ինձ հետ արահետով ուղղվեցին դեպի լեռը։
Երբ մենք մոտեցանք անտառին, ես ասացի, որ իրերը թաղված են հենց թավուտում և նրանց առաջարկեցի գնալ տեսնել։ Ագահությունը տղամարդուն ուտում էր, և նա, իհարկե, չհակառակեց։ Բայց կինը ասաց, որ ինքը ձիուց չի իջնի, կսպասի այդտեղ։ Դա նրա կողմից միանգամայն բանական էր, որովհետև նա տեսնում էր, որ անտառը շատ խիտ է։ Ամեն ինչ շատ լավ էր գնում, և ես կնոջը մենակ թողնելով, տղամարդուն տարա թավուտ։
Մացառուտի ծայրին միայն բամբուկ էր աճում։ Բայց երբ անցանք մոտավորապես կես տյո, կրիպտոմերիաներ էլ պատահեցին։ Իմ մտադրության համար դրանից ավելի հարմար տեղ չկար։ Ճյուղերը հեռացնելով, ես ճշմարտանման պատմություն էի անում, թե իբր գանձերը թաղված են կրիպտոմերիաների տակ։ Տղամարդը ինձ ունկնդրելով՝ արագ առաջ էր գնում, գնում էր այնտեղ, որտեղ երևում էին այդ ծառերի բարակ ցողունները։ Բամբուկը ավելի ու ավելի սակավ էր հանդիպում, չորս կողմը արդեն կրիպտոմերիաներ էին բարձրանում, և, հենց այդտեղ էլ ես անակնկալ նետվեցի նրա վրա ու գետին տապալեցի։ Մի վայրկյան հետո նա արդեն կապկպված էր ծառին։ Ասում եք, որտեղի՞ց պարանը... Ո՞ր ավազակն է առանց պարանի լինում։ Պարանը գոտուս տակ էր. չէ որ ցանկապատի վրայից անցնելու համար դա ինձ միշտ պետք է գալիս։ Որպեսզի նա չկարողանար գոոգոռալգոռգոռալ, հասկանալի է, ես նրա բերանը բամբուկի տերևներ խցկեցի, որից հետո նրանով զբաղվելու հարկ չկար։
Տղամարդու հետ հաշիվը փակելով՝ ես վերադարձա կնոջ մոտ և ասացի, որ նրա ուղեկիցը անակնկալ տկարացել է, և որ հարկավոր է գնալ տեսնել, թե ինչ է պատահել։ Ավելորդ է նույնիսկ ասել, որ այս անգամ էլ ես իմն արեցի։ Նա հանեց իր լայնեզր գլխարկը և, ձեռքս բաց չթողնելով, քայլեց դեպի անտառի խորքը։ Բայց երբ եկանք հասանք այնտեղ, ուր ամուսինը կապված էր ծառից, նա ձեռքը տարավ թևի տակ և մի դաշույն դուրս քաշեց։ Դեռ երբեք չէի տեսել այդքան անսանձ ու խիզախ կին։ Թե որ զգաստ չլինեի այն ժամանակ, անպայման մահացու վերք կստանայի փորիս։ Դրանից ես մի կերպ խույս տվեցի, բայց նա անողոք հարվածներ էր հասցնում, չքաշվելով վիրավորել ուր որ պատահի։ Սակայն հո իզուր չի, որ ես Տաձյոմարան եմ։ Ինձ վերջապես հաջողվեց, առանց սուրը հանելու, դաշույնը ցած գցել նրա ձեռքից։ Իսկ առանց զենքի ամենախիզախ կինն էլ ոչինչ չի կարող անել։ Եվ, վերջ ի վերջո, ինչպես և ցանկանում էի, տղամարդուն կյանքից չզրկելով, կարողացա կնոջը տիրանալ։
Գուցե երբ մենք սկսեցինք մենամարտել, կինը թավուտից ծլկել էր, որպեսզի օգնություն կանչի։ Հենց որ դա մտքովս անցավ, ես հասկացա, որ բանը կյանքիս է վերաբերում։ Ես սպանվածից վերցրի սուրը, աղեղն ու նետերը և անմիջապես նախկին արահետը դուրս եկա։ Այնտեղ կնոջ ձին առաջվա նման խաղաղ խոտ էր պռճոկում։ Խոսել այն մասին, թե ինչ եղավ հետո, կնշանակի ջուր ծեծել։ Միայն մի բան։ Մայրաքաղաք մեկնելուց առաջ այդ սուրը արդեն ինձ մոտ չէր։ Ահա և իմ ամբողջ խոստովանությունը։ Ամենադաժան պատժի ենթարկեք ինձ. ախր ես միշտ գիտեի, որ օրերից մի օր իմ գլուխը ստիպված կլինի ցցի վրա բարձրանալ(Գրգռիչ տեսք)։
'''ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ԿԻՆԸ ԿԻՅՈՄԻՁՈւ ԵԿԵՂԵՑՈԻՄ։ ԽՈՍՏՈՎԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ'''
Տիրանալով ինձ՝ կապույտ զգեստով այն տղամարդը դարձավ կապկպված ամուսնուս և ծաղրանքով հռհռաց։ Երևի, շատ ծանր էր ամուսնուս համար։
Երբ ես ուշքի եկա, կապույտ հագած այն տղամարդը արդեն գնացել էր։ Միայն ամուսինս առաջվա նման կապված էր կրիպտոմերիայի բնին։ Բամբուկի թափված տերևների վրայից դժվարությամբ բարձրանալով, ես ուշադրությամբ նայեցի նրա դեմքին։ Բայց նրա հայացքը գրեթե չէր փոխվել։ Նրա աչքերը առաջվա պես արտահայտում էին սառը արհամարհանք և զսպված ատելություն։ Չգիտեմ ինչպես ասեմ, թե այն ժամանակ ես ինչ զգացի... և՛ ամոթ, և՛ վիշտ, և՛ ցասում... Օրորվելով ոտքի կանգնեցի և մոտեցա ամուսնուս։ «Լսեք։ Այն բանից հետո, ինչ որ պատահեց, ես ձեզ հետ այլևս չեմ կարող ապրել։ Ես որոշել եմ մեռնել։ Բայց... բայց դուք էլ մեռեք։ Դուք տեսաք իմ խայտառակությունը։ Դրանից հետո ես չեմ կարող ձեզ կենդանի թողնել»։
Մեծ դժվարությամբ, բայց ահա թե ինչ ասացի ես նրան։ Եվ, համենայն դեպս, ամուսինս առաջվա նման զզվանքով էր նայում ինձ։ Զսպելով հուզմունքս, որից կուրծքս քիչ էր մնում պւսյթերպայթեր, ես սկսեցի փնտրել նրա սուրը։ Բայց, հավանաբար, ավազակը բոլորը հափշտակել էր. ոչ միայն սուրը, այլև նետն ու աղեղը ոչ մի տեղ չէին երևում։ Միայն դաշույնն էր, բարեբախտաբաո, ոտքերիս մոտ ընկած։ Ես վերցրի դաշույնր և մեկ անգամ էլ ասացի ամուսնուս. «Հիմա ես ձեզ կսպանեմ։ Եվ իսկույն էլ կսպանեմ ինձ»։
Ամուսինս հազիվհազ շարժեց շրթունքները,երբ լսեց այս խոսքերը։ Հասկանալի է, ձայն դուրս չեկավ, որովհետև նրա բերանը խցկված էր բամբուկն տերևներով։ Բայց երբ նայեցի նրա շրթունքներին, իսկույն հասկացա, թե ինչ էր ասել։ Իմ նկատմամբ ունեցած նույն արհամարհանքով նա արտաբերեց մի բառ. «Սպանի'ր»։ Եվ գրեթե անգիտակցաբար ես դաշույնը խոր մեխեցի նրա կուրծքը, որ ծածկած էր բաց կապույտ զգեստով։
Կարծեմ այստեղ նորից գիտակցությունս կորցրեցի։ Երբ ուշքի եկա ու շուրջս նայեցի, ամուսինս, առաջվա նման կապկպված, այլևս չէր շնչում։ Բամբուկի բներին փաթաթված կրիպտոմերիաների խիտ ճյուղերի արանքից նրա գունատ դեմքին ընկավ մայր մտնող արևի ճառագայթը։ Հեկեկանքս զսպելով՝ ես դիակի վրայից արձակեցի պարանը։ Եվ հետո... ի՞նչ պատահեց հետո։ Խոսելու ուժ չունեմ այլևս։ Ինչ էլ որ անում էի, մեռնելու վճռականություն չէի գտնում իմ մեջ։ Ես դաշույնը մոտեցնում էի կոկորդիս, ջանում էի խեղդվել լեռան ստորոտի լճակում, փորձում էի... Բայց ահա չմեռա, մնացի կենդանի և դրանով չեմ կարող հպարտանալ։ (Տխուր ժպիտ)։ Գուցե գթասիրտ, կարեկցող աստվածուհի Կաննոն երես դարձրեց այնպիսի փուչ էակից, ինչպիսին ես եմ։ Բայց հիմա ես ի՞նչ անեմ, ես, որ սպանել եմ իմ ամուսնուն, անարգվել եմ ավազակի կողմից, ես ի՞նչ անեմ։ Ես ինչ... Ես... (Միանգամից հուսակտուր հեկեկանքներ)
'''ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՍՊԱՆՎԱԾԻ ՈւՐՎԱԿԱՆԸ ԳՈԻՇԱԿՈւՀՈւ ՇՐԹՈւՆՔՆԵՐՈՎ'''
Տիրանալով կնոջս՝ ավազակը նստեց և սկսեց նրան հանգստացնել։ Իմ բերանը, պարզ է, խցկված էր։ Ես կապված էի ծառի բնին։ Բայց ամբողջ ժամանակ կնոջս աչքով-ունքով նշաններ էի անում. «Մի՛ հավատա նրան։ Ինչ ասում է՝ սուտ է»։ Ահա թե ինչ էի ուզում նրան հասկացնել։ Բայց կինս, թափված տերևների վրա տխուր նստած, իր ծնկներից աչքը չէր բարձրացնում։ Ճիշտ է, կարելի էր ենթադրել, որ նա ուշադիր լսում է ավազակի խոսքերը։ Ես խանդից գալարվում էի։ Իսկ ավազակը խոսքը ճարպկությամբ նպատակին էր հասցնում։ Մեկ անգամ անարատությունը կորցնելուց հետո՝ ամուսնու հետ յոլա գնալը դժվար կլինի։ Ավելի լավ չի՞ լինի իր՝ ավազակի կինը դառնալ, քան այդպես մնալ ամուսնու հետ։ Չէ՞ որ նա անվայել արարքի դիմեց հատկապես այն պատճառով, որ կինը դուր էր եկել իրեն... Ահա թե ինչ աստիճան հանդուգն էր խոսում նա։
Ավազակին լսելով՝ կինս վերջապես դեմքը մւոախոհ մտախոհ բարձրացրեց։ Ես երբեք նրան այդպես գեղեցիկ չէի տեսել։ Բայց ի՞նչ պատասխանեց ավազակին իմ գեղեցկուհի կինը, երբ ես՝ կապկպվածս, նրա կողքին էի։ Այժմ ես դեգերում եմ չգոյության մեջ, սակայն ամեն անգամ, հենց որ հիշում եմ նրա այդ պատասխանը, զայրույթը այրում է ինձ։ Ահա թե ինչ ասաց կինս. «Դե, ուրեմն, տարեք ինձ, ուր որ ուզում եք»։ (Երկար լռություն)
Բայց նրա մեղքը միայն դրանում չէ։ Այդ մեկի պատճառով ես, երևի, խավարում թափառելով, այսպես չէի տանջվի։ Ահա թե ինչ կատարվեց, կինս, ինչպես երազում, հետևեց ավազակին, որը նրան թևանցուկ էր արել, և արդեն պատրաստվում էր դուրս գալ անտառից, երբ հանկարծ անասելի գունատվելով, մատնացույց արեց ինձ՝ ծառին կապկպվածիս։ «Սպանեք դրան։ Ես չեմ կարող ձեզ հետ լինել, քանի դեռ նա կենդանի է...»,— մի քանի անգամ խելագարի պես աղաղակեց նա։ «Սպանեք դրան», այս բառերը դեռ հիմա էլ փոթորկի նման քշում են ինձ դեպի խավարի խորխորատները։ Արդյոք երբևիցե այդպիսի նողկալի բառեր դուրս եկե՞լ են մարդկային շրթունքներից։ Արդյոք այդպիսի զզվելի բառեր երբևէ հասե՞լ են մարդկային լսելիքին։ Արդյոք թեկուզ երբևէ... (Կծու քրքիջի անակնկալ պոռթկում) Այդ խոսքերի վրա նույնիսկ ավազակը գունատվեց։ «Սպանե՛ք դրան»,— նրա թևքից կառչած, գոռում էր կինս։ Ակնապիշ նրան նայելով՝ ավազակը ոչ հա ասաց, ոչ էլ՝ չէ, և հանկարծ քացով խփեց գցեց նրան թափթփված տերևների վրա։ (Նորից կծու քրքիջի պոռթկում)։ Ձեռքերը խաչելով կրծքին՝ նա դարձավ դեպի ինձ։ «Ինչպե՞ս վարվել այս կնոջ հետ։ Սպանե՞լ, թե ներել։ Պատասխան տալու համար՝ գլխով անել։ Սպանե՞լ»։ Միայն այդ բառերի համար ես պատրաստ եմ ամեն ինչ ներել երան։ (Կրկին երկար լռություն)։
14
edits