Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 13 բայտ, 08:05, 30 Հոկտեմբերի 2015
/* Գլուխ VIII */
Այդպիսի բարբարոսություններ կատարելով ` զորքը հասավ մինչև Սելիե քաղաքը։ Սեիլիե քաղաքն էլ նրանք հիմնահատակ կործանեցին և առաջ գնացին ու հասան մի վանքի։ Բայց վանքի դռները փակ էին և պարիսպները լավ պահպանված։
Այն ժամանակ զորաբանակի գլխավոր մասը առաջ շարժվեց դեպի Վեդի հունը, իսկ վանքի մոտ թողեցին յոթ հետևակ ջոկատ և երկու հարյուր տեգավորներ։ Զինվորներն իսկույն սկսեցին քանդել այգին շրջապատող քարե պատերը։
Խեղճ վարդապետները չէին իմանում, սրբերից որին խնդրեն, որ ազատի իրենց այս փորձանքից և, համենայն դեպս, այնպիսի ուժով սկսեցին խփել վանքի զանգերը, որ բոլոր ագռավներին խրտնեցրին։ Դրանից հետո նրանք սաղմոս ու շարական երգելով հանդիսավոր թափոր կազմեցին։
Այդ ժամանակ վանքում ապրում էր մի վարդապետ, որի անունը Խորտակող Ժան էր։ Դա մի առողջ ու ամրակազմ մարդ էր, միշտ ուրախ, ժիր ու ճարպիկ և այնպիսի ուժեղ ձայն ուներ, որ մարդու ականջ էր խլացնում, իսկ որ գլխավորն է, ձեռքից ամեն սատանայություն գալիս էր։ Նա այնպիսի արագությամբ էր պատարագ մատուցում և երեկոյան հսկում կատարում, որ վարդապետները , մի անգամ երեսները չխաչակնքած՝ չխաչակնքած, ժամերգությունն արդեն վերջացած էր լինում։ Կարճ ասած՝ դրա նման վարդապետ աշխարհում չէր եղել։
Ահա հենց այդ վարդապետը, երբ լսում է խաղողի այգուց եկող աղմուկը, բակ է դուրս գալիս իմանալու, թե ինչ է կատարվում։ Իսկ զինվորներն այդ ժամանակ պատը քանդել և մտել էին այգին, ուր մեծ ավերածություններ էին կատարում և փչացնում այն խաղողը, որից վարդապետները իրենց համար գինի էին պատրաստում։ Միաբան Ժանը, տեսնելով, որ գործերը վատ են, իսկույն վազեց մտավ եկեղեցին, որտեղ վարդապետները աղոթում էին ու ծոր տալով երգում։
― Տո կորեք գնացեք կորե´ք, գնացե´ք դուք էլ, ձեր աղոթքներն էլ, ― գոչեց հայր Ժանը, ― ավելի լավ չէր լինի, որ երգեիք՝ «Մնաք բարով կողովներ, խաղողաքաղը վերջացավ»։ Ով գիտի թշնամին արդեն քարուքանդ է արել մեր այգին։ Մենք մե՞ղք չենք, հապա մենք ի՞նչ ենք խմելու։ Մնաս բարով հավիտյան, իմ բարի գինու գավաթ։
― Այդ ինչեր է գլխիցը դուրս տալիս այս գինեմոլը, ― ասաց վանահայրը, ― շտապ հեռացրեք դրան այստեղից և մութ սենյակում փակեցեք, որ չխանգարի ժամերգությանը։
― Իսկ որ գինի չլինի, ի՞նչ անենք, ― առարկեց հայր Ժանը, ― չէ՞ որ դուք էլ, պատվարժան վանահայր, ինձնից պակաս չեք խմում կուշտ ճաշելուց հետո։ Ոչ մի կարգին մարդ չպետք է հրաժարվի կոնծաբանելուց, երբ լավ գինի կա՝ այդպես է մեր վանքի կանոնը։ Թողեք ձեր աղոթքը և լսեցեք ` ինչ եմ ասում․ ով գինու սիրահար է, թող գա իմ ետևից։ Երդվում եմ սուրբ Անտոնիուսի անունով, մենք էլ գինու համ չենք տեսնի, եթե չփրկենք մեր այգին։
Այս ասելուց հետո հայր Ժանը մի կողմ շպրտեց իր վերարկուն, մի ահագին խաչափայտ առավ ձեռքը, որ մարդու բռունցքի հաստություն ուներ և նիզակի չափ երկար էր։ Այդ փայտը ձեռքին դուրս վազեց եկեղեցուց և այնպիսի հարվածներ սկսեց տեղալ զինվորների գլխին, որ նրանք գլուխները բոլորովին կորցրին։ Զարմանալու բան չկա այստեղ։ Զինվորները իրենց զենքերը վայր էին դրել, որ կարողանան որքան կարելի է շատ խաղող քաղել և ուտել։ Թմբկահարները ծակել էին իրենց թմբուկները և լիքը լցրել քաղցր խաղողով։ Նույն էին արել շեփորահարները, իրենց շեփորները լիքը լցնելով հասած ու համեղ խաղողով։
Այսպես ուրեմն, մեր հայր սուրբը , ըստ հին սովորության , աջ ու ձախ գանակոծելով ջարդում էր կողոպտիչների գլուխները և նրանց հարյուրներով գետին տապալում։
Խաղողի վազերի տակ թաքնվածները հարված էին ստանում վզակոթերին, փախչողներին հարված էր հասցնում մեջքներին, ծառերը բարձրացողներին հարվածում էր փայտի ծայրով, և ոչ մի մարդու չէր խնայում։ Իսկ եթե մեկը գոչում էր՝ «Հայր սուրբ, ես անձնատուր եմ լինում, խնայիր խնայի´ր ինձ», ― նա պատասխանում էր՝ «Անձնատուր եղիր, բայց էլի ես քո հոգին սատանի փայ կանեմ», և վերջացնում էր նրա հետ իր հաշիվները։
Դա իսկապես որ մի սարսափելի և նմանը չունեցող տեսարան էր։
Մեկը գոռում էր՝ «Սուրբ Վառվարե՜»Վառվառե՜», մյուսը՝ «Գևո՜րգ», երրորդը՝ «Աստվածամա՜յր, ազատիր ազատի´ր մեզ սրա ձեռքից։ Եվ այնպիսի մի աղաղակ էր բարձրացել չորս կողմը, որ վարդապետները վազեվազ դուրս եկան եկեղեցուց և սկսեցին խոստովանեցնել վիրավորներին։ Իսկ միաբանության ավելի ստորին անդամները և աբեղաները վերարկուները հանեցին, կախ արին ցանկապատից, մի֊մի մեծ դանակ առան ձեռքները և առանց երկար մտածելու Ժան վարդապետին օգնության հասան։ Դրանք էլ ետևից հարձակվեցին զինվորների վրա։ Շուտով թշնամի զորքերը ջախջախվեցին։ Այսպիսով ` շնորհիվ հայր սուրբ Ժանի զարմանալի քաջության, այդ օրը թշնամի զինվորներից կոտորվեցին13.622 հոգի, և վանքի այգին ազատվեց ավերումից։ 
==Գլուխ IX==