Changes
==Չորս կվարտետ==
«Չորս կվարտետը» ամփոփում է Էլիոթի բանաստեղծական միտքը․ մի հուզիչ մտավարժանք կյանքի եւ մահվան, ժամանակի եւ անժամանակության, շարժման եւ անշարժության, մինչեւ անգամ պոեզիայի մասին․ միաժամանակ, յուրաքանչյուր կվարտետի միստիկական պաթոսը տոգորված է առաջին հայացքից աչքի չընկնող քնարական խորը զգացմունքներով։ Սխալ կլինի կարծել, թե բեթհովենյան կվարտետի շնչով ստեղծված այս գործերում Էլիոթը կրոնական ոգով սոսկ վերարտադրում է Հերակլիտոսի հակասությունների ներդաշնակության գաղափարը․ յուրաքանչյուր կվարտետ, իր անսպասելի անցումներով, բազմաշերտ կառուցվածք ունի, իսկ Հերակլիտոսից վերցրած բնաբանները ելակետեր են` արծարծելու չորս տարրերի եւ հակադրությունների միասնության, մարդկային ճակատագրի եւ իրերի կերպարանափոխության գաղափարը։ Վերացական մտազննության այս դժվարին փորձը «ուղղված է մեկ կետի»` կյանքի զարգացման ըմբռնմանը` կյանքի եւ մահվան, անցյալի, ներկայի եւ ապագայի անբաժանություն («Իմ սկզբի մեջ իմ վերջն է<ref><strong>Իմ սկզբի մեջ իմ վերջն է</strong>․ 16֊րդ դ․ Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարթի նշանաբանը։ Հմմտ․ «Յուրաքանչյուր ակնթարթ եւ վերջ է, եւ սկիզբ» (Հերակլիտես) եւ «Վերջը սկիզբ է պարունակում, որտեղից որ ծագել է» (Անրի Բերգսոն)։</ref>», «Իմ վերջի մեջ իմ սկիզբն է») եւ շարժում, որն ըստ էության շրջապտույտ է անշարժ մի կետի շուրջը, եւ այս անվերջ շրջապտույտի մեջ է գոյության ոլորտների անհնարին թվացող միությունը դառնում իրական, իսկ բոլոր ժամանակները` հաշտեցված։ Գրաքննատադությունը ժամանակին չափազանց շահարկեց Էլիոթի «աշխարհայացքը»․ «Կլասիցիստ` գրականության մեջ, անգլո֊կաթոլիկ` կրոնում, ռոյալիստ` քաղաքականության մեջ»։ Ինչ վերաբերում է կլասիցիզմին, Էլիոթն այստեղ հասկանում էր ամբողջականություն, կարգավորում եւ հասունություն` ի տարբերություն ռոմանտիզմի։ Ստեղծագործելու ընթացքը նրա համար կամային ջանք էր, «արվեստագետի քննադատական գործունեություն», բայց ոչ ոգեշնչում եւ «երեւակայության թռիչք»։ Միայն այս կերպ բանաստեղծը կարող էր քաոսի եւ շփոթի մեջ հանգել հակասությունների միասնությանը եւ իր ներաշխարհում գտնել «պտտվող աշխարհի անշարժ կետը»։
«Թեպետ իմաստությունն ընդհանուր է, մեծամասնությունն ապրում
===I===
<poem>
Իմ սկզբի մեջ իմ վերջն է։ է<ref><strong>Իմ սկզբի մեջ իմ վերջն է</strong>․ 16֊րդ դ․ Շոտլանդիայի թագուհի Մարիա Սթյուարթի նշանաբանը։ Հմմտ․ «Յուրաքանչյուր ակնթարթ եւ վերջ է, եւ սկիզբ» (Հերակլիտես) եւ «Վերջը սկիզբ է պարունակում, որտեղից որ ծագել է» (Անրի Բերգսոն)։</ref>»։ Տները հաջորդաբար
Բարձրանում են եւ ընկնում, փշրվում, ընդարձակվում,
Քանդվում, ավերվում, վերականգնվում, կամ նրանց տեղում