«Մոլեգին հողմերի դարավանդ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մոլեգին հողմերի դարավանդ |հեղինակ = Էմիլի Բրոնտե |թարգմանիչ = Արամ Բուդաղ...»:)
 
Տող 8. Տող 8.
 
{{անավարտ}}
 
{{անավարտ}}
  
=Մոլեգին հողմերի դարավանդ=
+
== Գլուխ առաջին ==
 +
 
 +
1801... Ես հենց նոր եմ վերադարձել իմ տանտիրոջ մոտից՝ միակ հարևանիս, որը դեռ կհասցնի ինձ էլ ձանձրացնել։ Այս վայրը, անկասկած, գեղեցիկ է։ Ամբողջ Անգլիայում հազիվ թե գտնվի մարդկային ժխորից լիովին մեկուսացած այսպիսի մի տեղ։ Հոռետեսի համար սա կատարյալ եդեմ է։ Իսկ միստր Հիթքլիֆը և ես այդ մենությունը կիսելու շատ հարմար զույգ ենք։ Նա մի սքանչելի մարդ է։ Այդ մարդը չի էլ պատկերացնում, թե ինչպի՜սի ջերմությամբ իմ սիրտը լցվեց իր հանդեպ, երբ ձիով մոտենալիս տեսա, թե ինչպես հոնքերի տակ քաշվեցին կասկածով լի նրա սև աչքերը, և ինչպես նախանձելի վճռականությամբ նա մատներն ավելի խոր մտցրեց իր ժիլետի մեջ, հենց որ հայտնեցի իմ անունը։
 +
 
 +
— Միստր Հի՞թքլիֆ,— հարցրի ես։
 +
 
 +
Ի պատասխան նա լռելյայն գլխով արեց։
 +
 
 +
— Միստր Լոքվուդ՝ ձեր նոր վարձակալը, սըր։ Ինձ համար պատիվ եմ համարում ժամանելուց անմիջապես հետո հույս հայտնել, որ ձեզ նեղություն չեմ պատճառել, երբ այդպես համառորեն խնդրում էի թույլատրել տեղափոխվելու Կեռնեխների ագարակատուն։ Լսեցի, որ երեկ ինչ֊որ մտահոգության մեջ եք եղել։
 +
 
 +
— Կեռնեխների ագարակատունը իմ սեփականությունն է, սըր,— ջղաձիգ շարժումով ընդհատեց նա։— Ոչ մեկին թույլ չեմ տա անհանգստացնել ինձ, երբ դա իմ իրավունքն է։ Ներս անցեք։
 +
 
 +
«Ներս անցեք»֊ը նա արտասանեց սեղմած ատամների արանքից, և դա հնչեց որպես անեծք. «Գրողը տանի քեզ», և դարպասն էլ, որին հենվել էր, այդ անեծքի վրա չբացվեց. կարծում եմ, հենց դա էլ դրդեց ինձ ընդունել նրա հրավերը։ Այդ մարդը հետաքրքրությունս շարժեց նրանով, որ ավելի շատ էր խուսափում մահկանացուներից, քան ես։
 +
 
 +
Երբ նա տեսավ, որ ձիուս կուրծքը համարձակորեն ուղղվում է դեպի փակոցը, ձեռքը պարզեց, դռան շղթան քաշեց, ապա խորասուզված քայլեց խճածածկ շավիղով, և հենց որ բակ մտանք, կանչեց.
 +
 
 +
— Ջոզեֆ, տար միստր Լոքվուդի ձին և մի քիչ գինի բեր։
 +
 
 +
«Ահա ուրեմն և սպասարկող ամբողջ անձնակազմը,— մտածեցի ես՝ լսելով նրա միանգամից տրված երկու հրամանը։— Զարմանալի չէ, որ սալաքարերի արանքներում խոտ է բուսնում, իսկ թարմ ցանկապատի միակ խուզողները անասուններն են»։
 +
 
 +
Ջոզեֆը տարիքով, ոչ, ավելի շուտ մի ծեր մարդ էր, գուցեև շատ ծեր, բայց առույգ ու ջլապինդ։
 +
 
 +
«Տեր աստված, օգնիր մեզ»,— ցածրաձայն ինքն իրեն ասաց նա՝ ընդգծված դժգոհությամբ օգնելով ինձ իջնել ձիուց։ Այդ պահին ինձ վրա գցած նրա մռայլ հայացքից գթասրտորեն ենթադրեցի, որ աստվածային օգնությունը հարկավոր է նրան ճաշը մարսելու համար, և որ նրա բարեպաշտ այդ բացականչությունը ոչ մի կապ չունի իմ անսպասելի ժամանման հետ։
 +
 
 +
«Մոլեգին հողմերի դարավանդ» է կոչվում միստր Հիթքլիֆի բնակավայրը։ «Մոլեգին» բառը բազմիմաստ մակդիր է, որ պատկերացում է տալիս մթնոլորտային այն ահավոր խառնաշփոթի մասին, որին այդ վայրը ենթակա է մրրկածուփ եղանակներին. երևի այդ բարձունքի վրա անընդհատ ուժգին հողմեր են սուրում։ Մթնոլորոտում սլացող հյուսիսային քամու թափի մասին կարելի էր դատել տնից ոչ հեռու աճող մի քանի ցածլիկ եղևնիներից և դալուկ տատասկաթփերից, որոնց բոլոր ոստիկները հակվում են միայն մի կողմ, ասես ողորմություն են հայցում արևից։ Բարեբախտաբար, ճարտարապետը հեռատես է եղել և ամուր է կառուցել տունը. նեղ լուսամուտները խորանում են պատի մեջ, իսկ անկյունները պաշտպանված են քարե մեծ ելուստներով։
 +
 
 +
Դռան շեմքից ներս անցնելուց առաջ ես կանգ առա, որ հիացմունքով դիտեմ ճակատին, հատկապես գլխավոր մուտքի վերևում, առատորեն դեսուդեն ցրված գրոտեսկային հարթաքանդակները, որոնց մեջ մաշված, գունաթափ գրիֆաքանդակների ու չարաճճի տղաների վայրագ քաոսում, նկատեցի «1500» տարեթիվը և «Հերթըն Էրնշոու» անունը։ Ուզում էի մի քանի դիտողություն անել և տան նոթոտ տիրոջը խնդրել համառոտակի պատմել տեղի պատմությունը, բայց նա երևաց դռան մոտ այնպիսի տեսքով, ասես պահանջում էր ներս մտնել կամ էլ անմիջապես թողնել հեռանալ, իսկ ես չէի ուզում նրան համբերությունից հանել, մինչև որ չտեսնեի տան ներսի մեկուսի անկյունները։
 +
 
 +
Մեկ աստիճան բարձրանալով, մենք, առանց նախասենյակ կամ միջանցք մտնելու, անցանք հյուրասենյակ. դա այստեղ կոչվում է տուն։ Այն առհասարակ ծառայում է թե խոհանոց և թե ճաշասենյակ։ Բայց Դարավանդում խոհանոցին, ըստ երևույթին, հատկացված էր մի այլ տեղ. համենայն դեպս, ձայների աղմուկը և խոհանոցի սպասքի չխչխկոցը լսվում էր պատի մյուս կողմից։ Մեծ բուխարու մեջ ոչինչ չէին տապակում կամ թխում, չէին փայլում պատերին շարված պղնձե կաթսաները և թիթեղյա քամիչներր։ Եվ, սակայն, մի անկյունում թե՛ ջերմությունից և թե՛ լույսից փայլին էին տալիս բազմաթիվ անագե ափսեներ, որոնք արծաթե սափորների ու գավաթների հետ միասին, մեջընդմեջ շարված կաղնեփայտե լայն դարակների վրա, շարք֊շարքի հետևից հասնում էին մինչև տանիք, որի տակ ոչ մի ծածկ չկար, բացի կառուցապատ այն տեղերից, ուր կախված պահվում էին վարսակի բլիթներ, տավարի, ոչխարի ու խոզի ապխտած ազդրեր։ Բուխարու վերևի մասում կախված էին զանազան տեսակի մաշված հին հրացաններ և մի զույգ հեծելազորային ատրճանակ, և, որպես զարդարանք, բուխարու ելուստի երկայնքով դրված էին անճաշակ ներկված երեք թիթեղյա տուփ։ Հատակը պատած էր ողորկ սպիտակ քարով. բարձր թիկնակներով հնաոճ բազմոցները ներկված էին կանաչ գույն, իսկ մեկ֊երկու սև գույնի ծանր աթոռներ թաքնված էին ստվերում։ Դարակների տակ պառկած էր ձագերի ոհմակով շրջապատված կարմրադարչնագույն էգ շունը՝ փոյնտերը. ուրիշ շներ էլ կային, որ տեղավորվել էին մյուս խորշերում։
 +
 
 +
Սենյակն ու կահույքը անսովոր չէին թվա, եթե պատկանեին հյուսիսաբնակ հասարակ ֆերմերի, որն աչքի է ընկնում իր համառության նշաններ արտահայտող դեմքով և մարմնի ամրակազմ անդամներով, որոնց ուժը ցայտուն կերպով ընդգծում էին նրա կարճ շալվարն ու զանգապանները։ Եթե շրջապատում, այդտեղից հինգ֊վեց մղոն հեռու, ճաշից հետո ներս մտնեք որևէ տուն, ապա այդ տիպի անհատներ կտեսնեք կլոր սեղանի մոտ, բազկաթոռին բազմած, առջևը դրած փրփրակալած էյլով լի մի գավաթ։ Բայց միստր Հիթքլիֆը իր բնակավայրի ու ապրելակերպի տարօրինակ հակադրությունն է։ Արտաքինով նա թխադեմ գնչու է, հագուստով ու շարժուձևերով՝ ջենտլմեն, այսինքն՝ ջենտլմեն այնքանով, որքանով այդպիսին կարող է լինել գյուղական սքուայրը ։ Գուցե զգեստը անկարգ է, բայց թափթփված չէ, որովհետև կազմվածքը սլացիկ է, գեղեցիկ և փոքր֊ինչ անբարեհամբույր է։ Ոմանք, երևի, կմտածեն, որ նա ունի լավ դաստիարակությանը չհամապատասխանող գոռոզության որոշ նշաններ։ Բայց իմ մեջ եղած համակրանքի զգացումը ինձ հուշում է, որ դա բոլորովին էլ այդպես չէ. բնազդով զգում եմ, որ միստր Հիթքլիֆի զսպվածությունը բխում է նրանից, որ նա իր զգացմունքները չի արտահայտում և չի ձգտում փոխադարձ բարեկամական կապերի։ Նա հավասարապես կսիրի ու կատի թաքուն և հանդգնություն կհամարի, եթե իրեն սիրեն կամ ատեն։ Բայց ոչ, ես չափն անցա, իմ սեփական հատկությունները առատորեն շնորհում եմ նրան։ Գուցե միստր Հիթքլիֆը իր այլազան պատճառներն ունի ձեռքը հետ քաշելու, երբ նրան պարտադրում են ծանոթության. դրանք ինձ դրդող պատճառների նման չեն։ Թույլ տվեք հուսալ, որ իմ խառնվածքը եզակի խառնվածք է։ Սիրելի մայրս հաճախ ասում էր, որ ես երբեք բարեհարմար ընտանեկան օջախ չեմ ունենա, և հենց այս ամառ ապացուցեցի, որ ես բոլորովին արժանի չեմ դրան։
 +
 
 +
Երբ հրաշալի եղանակին մի ամիս անց էի կացնում ծովափին, հանդիպեցի մի շատ հմայիչ էակի, որը աչքիս իսկական աստվածուհի էր թվում, քանի դեռ ինձ վրա ոչ մի ուշադրություն չէր դարձրել։ Ես իմ սերը երբեք չէի արտահայտում խոսքով, բայց եթե հայացքը կարող էր խոսել, ամենասովորական ապուշն անգամ գլխի կընկներ, որ ես սիրահարված եմ մինչև ականջներս։ Նա, ի վերջո, հասկացավ և սկսեց նայել ինձ պատասխան հայացքով, որն ամենաքաղցրն էր բոլոր այն հայացքներից, որ կարելի է երևակայել։ Իսկ ինչպե՞ս վարվեցի ես։ Խոստովանում եմ ամաչելով. դարձա սառույցի պես սառը և խխունջի նման քաշվեցի պատյանիս մեջ. նրա ամեն մի հայացքից հետո դառնում էի ավելի սառը և ավելի շատ էի հետ քաշվում, մինչև որ, վերջապես, խեղճ ու անմեղ աղջիկը դադարեց հավատալ իր զգացմունքներին և, իր հավանական սխալից շփոթված ու ճնշված, համոզեց մորը, որ իսկույն մեկնեն։ Տրամադրության այս տարօրինակ շրջադարձից հետո ես վաստակեցի հաշվենկատ ու անսիրտ մարդու համբավ. թե որքան անիրավացի էր դա, միայն ինքս գիտեմ։
 +
 
 +
Նստեցի բուխարու կողքին, ուղիղ տանտիրոջ բազկաթոռի դիմաց, և տիրող լռության մեջ փորձեցի շոյել շանը, որը լակոտներին թողած, գայլի պես սկսեց հետևից մոտենալ իմ սրնքամսին։ Նրա շրթունքը վեր սողաց՝ մերկացնելով մխրճելու պատրաստ սպիտակ ատամները։ Ի պատասխան իմ շոյանքին, ևս լսեցի երկար ու խուլ գռմռոց։
 +
 
 +
— Լավ կանեք, շանը հանգիստ թողնեք,— քրթմնջաց միստր Հիթքլիֆը, քացի տալով շանը և կանխելով նրա էլ ավելի կատաղի հարձակումը։— Դա երես տված շուն չէ, դրա համար չէ, որ պահում ենք։— Ապա քայլելով դեպի կողքի դուռը՝ կանչեց.
 +
 
 +
— Ջոզե՜ֆ։
 +
 
 +
Ջոզեֆը մառանի խորքից ինչ֊որ անհասկանալի բան փնթփնթաց, բայց վերև բարձրանալու նշաններ ցույց չտվեց, ուստի տանտերն ինքը իջավ նրա մոտ՝ թողնելով ինձ դեմ առ դեմ այդ անզգամ էգ շան և երկու վայրագ, փռչոտ գամփռերի հետ, որ միասին աչալուրջ հետևում էին իմ բոլոր շարժումներին։ Ես բոլորովին տրամադիր չէի զգալու նրանց ժանիքների ուժը և սուսուփուս նստած էի իմ տեղում. բայց մտածելով, որ նրանք հազիվ թհ հասկանան ինձ հասցրած իրենց անխոս վիրավորանքները, դժբախտություն ունեցա երեքին էլ աչքով անել և ծռմռել բերանս. իմ ծամածռություններից մեկն այնպես զայրացրեց գամփռին, որ նա հանկարծ կատաղեց և նետվեց ծնկներիս։ Ես նրան հրեցի մի կողմ և իսկույն սեղանը քաշեցի իմ ու նրա միջև։ Այդ բանը ոտքի հանեց ամբողջ ոհմակը. կես դյուժին տարբեր մեծության և տարիքի չորքոտանի դևեր ծածուկ որջերից դուրս նետվելով, վազեցին դեպի սենյակի կենտրոն։ Ես զգացի, որ իմ կրունկներն ու բաճկոնիս փեշերր դառնում են գրոհի առարկա. ինչքան կարող էի, աշխատում էի անթրոցով հետ մղել ավելի խոշորներին և խաղաղությունը վերահաստատելու համար ստիպված էի բարձրաձայն օգնության կանչել տնեցիներից որևէ մեկին։
 +
 
 +
Միստր Հիթքլիֆը և նրա ծառան մառանի աստիճաններով վերև էին բարձրանում զայրացուցիչ սառնասրտությամբ։
 +
 
 +
Չեմ կարծում, որ նրանք շտապում էին գեթ մի վայրկյան սովորականից շուտ երևալ, թեև բուխարու մոտ աղմուկն ու կաղկանձյունը շարունակում էին փոթորկվել։
 +
Բարեբախտաբար, խոհանոցից շտապեցին օգնության հասնել. քշտած փեշերով ու թևքերով, կրակից կարմրատակած այտերով մի կին, ձեռքի տապակը թափահարելով, նետվեց մեր մեջտեղը։ Նա իր զենքով ու լեզվով այնքան հաջող սկսեց գործել, որ փոթորիկը, ասես կախարդական մի ուժով իսկույն խաղաղվեց, և միայն այդ ռազմիկի կուրծքն էր, ուժեղ քամուց փոթորկահույզ եղած ծովի պես, արագորեն բարձրանում ու իջնում, երբ շեմին երևաց տանտերը։
 +
 
 +
— Հը, գրողը տանի, ի՞նչ է պատահել,— հարցրեց տանտերը և նայեց ինձ այնպիսի հայացքով, որ ես քիչ էր մնում պոռթկայի այդպիսի անհյուրընկալ ընդունելությունից։
 +
 
 +
— Իրոք որ, գրողը տանի,— փնթփնթացի,— ավետարանական դիվահար խոզերի հոտի մեջ չար ոգին հազիվ թե ավելի ուժեղ լիներ, քան ձեր այս շների մեջ է, սըր։ Հյուրին նրանց հետ թողնելը նույնն է, թե վագրի երախը գցել նրան։
 +
 
 +
— Նրանք երբեք չեն դիպչի մարդուն, եթե նա ինքը որևէ բանի ձեռք չտա,— նկատեց Հիթքլիֆը՝ շիշը դնելով իմ առջև և սեղանը տեղադրելով իր նախկին տեղը։— Շները պետք է զգոն լինեն։ Դե, մի բաժակ գինի՞։
 +
 
 +
— Ոչ, շնորհակալ եմ։
 +
 
 +
— Հո չեն կծել։
 +
 
 +
— Եթե կծած լինեին, ես գիտեմ, թե կծողին ինչ կանեի։
 +
 
 +
Հիթքլիֆի դիմագծերը մեղմացան, ժպիտ անցավ դեմքով։
 +
 
 +
— Դե լավ, լավ,— ասաց նա,— դուք հուզված եք, միստր Լոքվուդ։ Մի քիչ գինի խմեք։ Այս տան մեջ այնքան հազվադեպ են հյուրեր երևում, որ ես, ինչպես և իմ շները, խոստովանում եմ, չենք կարողանում նրանց ընդունել պատշաճ ձևով։ Դե, ձեր կենացը, սըր։
 +
 
 +
Գլխով ողջունեցի և ի պատասխան ասացի՝ «Ձեր կենացը»։ Զգացի, որ հիմարություն կլիներ շների ոհմակի անքաղաքավարության պատճառով նստել և մռայլվել, բացի այդ, չէի ուզենա հնարավորություն տալ տանտիրոջը զվարճանալ իմ հաշվին՝ եթե այդպիսի մի ցանկություն առաջանար նրա մեջ։ Նա, հավանաբար, Ավելի խոհեմ գործ համարեց չվիրավորել շահավետ տնվորին, մի փոքր մեղմացրեց իր լակոնիկ ոճը՝ կրճատելով դերանունները և օժանդակ բայերը և մտածեց, որ իմ մեջ հետաքրքրություն կառաջանա, եթե սկսի խոսել իմ մեկուսացած տեղի առավելությունների ու թերությունների մասին։ Ես համոզվեցի, որ մեր շոշափած հարցերին նա լավ տեղյակ է և, տուն գնալուց առաջ, ոգևորված հայտնեցի, որ վաղը նորից կանցնեմ։ Նա, ինչպես երևում է, բնավ չէր ցանկանում, որ ես իմ ներխուժումը կրկնեի։ Այնուամենայնիվ, ես կգամ։ Զարմանալի է՝ նրա հետ համեմատած ես որքան մարդամոտ եմ։

Ընթացիկ տարբերակը 18:12, 22 Հունվարի 2016-ի դրությամբ

Մոլեգին հողմերի դարավանդ

հեղինակ՝ Էմիլի Բրոնտե
թարգմանիչ՝ Արամ Բուդաղյան
աղբյուր՝ «Մոլեգին հողմերի դարավանդ»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

Գլուխ առաջին

Չեմ կարծում, որ նրանք շտապում էին գեթ մի վայրկյան սովորականից շուտ երևալ, թեև բուխարու մոտ աղմուկն ու կաղկանձյունը շարունակում էին փոթորկվել։ Բարեբախտաբար, խոհանոցից շտապեցին օգնության հասնել. քշտած փեշերով ու թևքերով, կրակից կարմրատակած այտերով մի կին, ձեռքի տապակը թափահարելով, նետվեց մեր մեջտեղը։ Նա իր զենքով ու լեզվով այնքան հաջող սկսեց գործել, որ փոթորիկը, ասես կախարդական մի ուժով իսկույն խաղաղվեց, և միայն այդ ռազմիկի կուրծքն էր, ուժեղ քամուց փոթորկահույզ եղած ծովի պես, արագորեն բարձրանում ու իջնում, երբ շեմին երևաց տանտերը։