Արիս Արսենի (կենսագրություն)

Գրապահարան-ից
«Մի փետուր իմ արծիվ կյանքից»

Արիս Արսենի Գրիգորյան (ծնված 10 հունիսի, 1959, գյուղ Կոճողոտ (ԼՂ Մարտակերտի շրջանում)[1], բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ[2] [3] [4] [5] [6] [7] [8]։

Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1986)։

Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-93 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-91 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» (2013-2020 թթ.), Լեռնային Ղարաբաղի արհմիությունների ֆեդերացիայի «Արհմիություններ» (2019-2020 թթ.) թերթերը։
  1. Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»
  2. Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
  3. Արիս Արսենիի կենսագրությունը grapaharan.org կայքում
  4. Արիս Արսենիի կենսագրությունը Վիքիպեդիայում
  5. Արիս Արսենիի կենսագրությունը Վիքիպեդիայի ռուսերեն տարբերակում
  6. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 397)
  7. Արիս Արսենիի ստեղծագործություններից
  8. Արիս Արսենիի ստեղծագործությունները՝ Վիքիդարանում