Վերջին թարմացում 9 Մայիսի 2017, 01:03

Արիս Արսենի (կենսագրություն)

Արիս Արսենի.jpg

Արիս Արսենի Գրիգորյան (ծնված 10 հունիսի, 1959, գյուղ Կոճողոտ (ԼՂ Մարտակերտի շրջանում)[1], բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ[2]։

Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1986)։

Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-93 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-91 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.) թերթերը, 2013-ից Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» ամսաթերթի խմբագիրն է։
  1. Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»
  2. Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում