«Բարթլբի գրագիրը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 16. Տող 16.
  
Այս փոքրիկ պատմությունն սկսվելուց որոշ ժամանակ առաջ իմ գործի շրջանակներն ընդլայնվեցին։ Խղճի դատարանի հին գրասենյակը, որն այժմ մեռած է Նյու Յորքի նահանգում, հանձնեցին ինձ։ Գրասենյակն այնքան էլ աշխույժ չէր, բայց՝ հաճելիորեն շահավետ։ Ես հազվադեպ եմ կորցնում ինքնագիտակցությունս, ավելի հազվադեպ եմ զայրանում իրավազանցություններից և օրենքի խախտումներից, սակայն այստեղ թող ինձ թույլ տրվի անշրջահայաց լինելու և հայտարարելու, որ նոր սահմանադրության կողմից Խղճի դատարանի անսպասելի և բռնի վերացումը․․․ վաղաժամ որոշում էր, նկատի ունենալով, որ ես ցմահ եկամտի հույս ունեի, մինչդեռ իմ եկամուտը տևեց ընդամենը մի քանի տարի։ Բայց սա՝ հենց այնպես։
 
 +
 +
 +
Իմ բնակարանը վերնահարկում էր՝ Ուոլ֊Սթրիթում, և նայում էր ընդարձակ հայելապատ շինության ներսկողմի սպիտակ պատին, որն ամբողջովին գտնվում էր շինության ներսում։
 +
 +
Այս տեսարանը կարելի է նույնիսկ տխուր համարել՝ թերատ բնապատկեր, որ բնանկարիչները «անկենդան բնություն» են անվանում։ Սակայն մյուս կողմից բնակարանս առնվազն դրա հակապատկերն էր առաջարկում, եթե ոչ ավելին։ Այս ուղղությամբ իմ լուսամուտները իշխում էին բարձրաբերձ աղյուսե պատին, որը սևացել էր տարիներից և մշտնջենական ստվերից։ Ոչ մի հեռադիտակ պետք չէր այս պատի դարանած գեղեցկությունը տեսնելու համար, սակայն, ի օգուտ կարճատես դիտորդների, այն ձգվում էր իմ լուսամուտից ընդամենը տասը ոտնաչափ հեռավորության վրա։ Քանի որ շրջապատող շինությունները բարձր էին և բնակարանս երկրորդ հարկում էր, այդ պատի և իմ լուսամուտի միջև տարածությունը ամենևին էլ մեծ ջրամբար չէր հիշեցնում։
 +
 +
Նախքան Բարթլբիի հայտնությունը, ես իմ տրամադրության տակ երկու գրագիր ունեի և մի խոստումնալից պատանի, որպես թղթատար։ Առաջինը Հնդկահավն էր, երկրորդը՝ Աքցանը, երրորդը՝ Քաղցրաբլիթը։ Այս անունները, ինչ խոսք, բառարաններում չեք գտնի։ Իհարկե, սրանք մականուններ են, որոնք գրասենյակային ծառայողները փոխադարձաբար իրար են շնորհել և նրանց հարգարժան անձերի կողմից շատ արտահայտիչ էին համարվում։ Հնդկահավը կարճատես, գիրուկ անգլիացի էր, մոտավորապես իմ տարիքին, այսինքն՝ վաթսունից ոչ շատ հեռու։ Առավոտյան, եթե կարելի է ասել, նրա դեմքը ծաղկափթիթ երանգ էր ստանում, սակայն ժամը տասներկուսից՝ միջօրեից հետո (որը նրա ճաշի ժամն էր), այն բոցավառվնում էր ինչպես ծննդյան տոնի բուխարին և շարունակում էր վառվել մինչև վեցը, չնայած՝ աստիճանականնվազումով։ Վեցից հետո ես չէի տեսնում այդ դեմքը, որն իր միջօրեին հասնելով արևի հետ, կարծես ծագում էր, բարձրանում հասնում գագաթնակետին և մայր մտնում՝ արևի ճշտությամբ և անջիջն շքեղությամբ։ Իմ կյանքում շատ արտառոց նմանություններ եմ ճանաչել, որոնցից կարևորն այս իրողությունն էր։ Ճիշտ այն ժամանակ, երբ Հնդկահավի դեմքն իր կարմիր ու լուսավոր շողերն էր արձակում, սկսվում էր բեկումնային մի պահ, որի ընթացքում ես ցածր էի գնահատում նրա աշխատելու ընդունակությունը՝ մնացած քսանչորս ժամերի համար։ Բանն այն չէ, թե նա ծույլ էր կամ գործի նկատմամբ այդ ժամին անտրամադիր էր դառնում․ ամենևին ոչ։ Ցավն այն էր, որ Հնդկահավն ավելի էր աշխուժանում, հանկարծ լցվում էր ինչ֊որ տարօրինակ, հրավառ և բախտախնդիր եռանդով։ Օրինակ, ավելի ուժեղ էր գրիչը թանաքամանի մեջ թաթախում, և իմ փաստաթղթերում բոլոր բծերը հայտնվում էին միջօրեից՝ տասներկուսից հետո։ Այդ ժամանակ նա ոչ միայն անշրջահայաց էր և, որքան էլ ցավալի լինի, անտարբեր՝ բծերի հանդեպ, այլև պատահում էր, որ ավելի հեռուն էր գնում և իսկապես աղմուկ բարձրացնում։ Այսպիսի պահերին նրա դեմքը սովորականից ավելի էր բոցավառվում, կարծես անտրացիտի վրա քարածուխ շաղ տված լինեին։ Հնդկահավը աթոռին նստած տհաճ աղմուկ էր հանում, թանաքը թափթփում էր ավազամանի մեջ, գրիչները վերանորոգելիս ջարդում և կատաղած շպրտում հատակին, ապա կանգնում էր, հենվում սեղանին և անփութորեն ցիրուցան անում թղթերը․ նրա տարիքի մարդու համար՝ բավականին տխուր տեսարան։ Այդուհանդերձ, նա շատ իմաստներով անփոխարինելի աշխատակից էր, իսկ մինչև միջօրեն՝ ամենաարագն ու ամենաուշիմը, որն աշխատում էր անհասանելի եռանդով։ Այնպես որ, ես գերադասում էի մատների արանքով նայել նրա տարօրինակություններին, չնայած, ժամանակ առ ժամանակ խրատում էի նրան, սակայն՝ անչափ մեղմորեն, որովհետև, եթե առավոտյան նա ամենաքաղաքավարի, սիրալիր և հնազանդ մարդն էր, ապա երեկոյան հենց միայն առիթ էր որոնում անշրջահայաց, իսկ երբեմն էլ համառ լինելու։ Արդ, ըստ արժանվույն գնահատելով նրա առավոտյան ծառայությունը և չկամենալով կորցնել այն (չնայած միաժամանակ անհարմար զգալով նրա հետճաշյա տարօրինակություններից), ես, որ ի բնե խաղաղասեր մարդ եմ և չեմ սիրում նակտողություն անելով ուրիշին ստիպել առարկելու, մի շաբաթ կեսօր (իսկ շաբաթ օրերին նա ուղղակի անտանելի էր լինում) բավական մեղմորեն ակնարկեցի, որ միգուցե հիմա, հաշվի առնելով նրա տարիքը, ավելի նպատակահարմար կլինի կրճատել նրա աշխատանքային ժամերը․ կարճ ասած, կարիք չկար, որ Հնդկահավը գրասենյակ գար տասներկուսից հետո, այլ ճաշն ավարտելուն պես կարող էր տուն գնալ և հանգստանալ մինչև թեյի ժամը։ Բայց ոչ։ Նա պնդեց իր հետկեսօրյա աշխատանքի անհրաժեշտության մասին։ Նրա դեմքը դարձավ կրակոտ, և ճարտասանի պես սկսեց համոզել ինձ (քանոնը ձեռքին՝ սենյակի հակառակ ծայրում նա զանազան շարժումներ էր անում), որ եթե նրա առավոտյան ծառայությունն օգտակար է, ապա՝ որքան անհրաժեշտ կեսօրից հետո։
 +
 +
― Ձեր թույլտվությամբ, սըր,― այս առիթով ասաց Հնդկահավը,― Ես ինձ ձեր աջ ձեռքն եմ համարում։ Առավոտյան ես միայն շարք եմ կանգնեցնում սյունակները, սակայն միօրեից հետո դառնում եմ առաջամարտիկ և քաջաբար ասպատակում թշնամուն, այսպե՛ս,― և նա քանոնով թրի նման «խողխողեց» օդը։
 +
 +
― Բայց բծերը, Հնդկահավ,― ակնարկեցի ես։

18:26, 17 Փետրվարի 2018-ի տարբերակ

Բարթլբի գրագիրը

հեղինակ՝ Հերման Մելվիլ
թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան
աղբյուր՝ «Բարթլբի գրագիրը»

Ես տարիքս առած մարդ եմ։ Վերջին երեսուն տարում, գործի բերումով բավականին մոտիկից շփվել եմ վերին աստիճանի հետաքրքիր և ինչ֊որ չափով արտասովոր մարդկանց մի խմբի հետ, որոնց մասին, որքան գիտեմ, դեռևս ոչինչ չի գրվել․ խոսքս դատական գրագիրների մասին է։ Ես շատերին եմ ճանաչել, մասնագիտությանս բերումով և անձամբ, այնպես որ ցանկության դեպքում կարող եմ զանազան պատմություններ անել, որոնք լսելիս բարեսիրտ պարոնները կժպտան, իսկ դյուրազգայուն հոգիները գուցե թե արտասվեն։ Սակայն մի կողմ եմ թողնում բոլոր գրագիրների կենսագրությունները, բացի մեկից՝ Բարթլբիից, որն իմ տեսած ու լսած գրագիրներից ամենատարօրինակն էր։ Մինչ մյուսների մասնին ես ամեն ինչ կգրեի, Բարթլբիի մասին նման բան անելը անհնար է։ Կարծում եմ, որ այս մարդու մասին ոչ մի նյութ գոյություն չունի, որպեսզի հնարավոր լիներ լիարժեք և բավարար կենսագրություն գրել։ Գրականության համար սա անդառնալի կորուստ է։ Բարթլբին մեկն էր այն մարդկանցից, որոնց մասին ճշգրտորեն ոչինչ չի ասվում, բացառությամբ սկզբնաղբյուրներից, իսկ նրա դեպքում աղբյուրները քիչ են և աղքատ։ Զարմացական հայացքով նայել եմ Բարթլբիին, ահա այն ամենը, ինչ նրա մասին գիտեմ, թեև, անտարակույս, մի ասեկոսե կա, որի մասին կհայտնվի ստորև։

Նախքան գրագրին և մեր առաջին հանդիպումը ներկայացնելը, վայել է, որ մեկ֊երկու խոսք ասեմ իմ, ինչպես նաև պաշտոնյայիս, գործիս բնույթի, բնակարանիս և շրջապատիս մասին, քանզի նման նկարագրությունը պարտադիր է ճիշտ հասկանալու համար գլխավոր կերպարին, որին պատրաստվում եմ ներկայացնել

Ի դեպ, ես մի մարդ եմ, որն սկսած իր պատանեկությունից, լցված է եղել այն խորին համոզմամբ, որ ամենադյուրին կյանքը լավագույնն է։ Եվ չնայած իմ մասնագիտությունը հայտնի իմաստով եռանդուն է, նյարդային և երբեմն հասնում է անկարգության, սակայն նման բաները երբեք չեն խանգարել հոգեկան անդորրս։ Ես մեկն եմ այն անփառասեր փաստաբաններից, ովքեր երբեք ելույթ չեն ունենում դատարանի դահլիճում, այս կամ այն կերպ ծափահարություններ վաստակում, այլ հանգստավետ առանձնատան զով խաղաղության մեջ զբաղվում են հարուստ մարդկանց հետ կապված պարտատոմսերի, գրավաթղթերի և իրավունքներ հաստատող փաստաթղթերի հարմարավետ գործով։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, համարում են ինձ սարսափելի բարեհաջող մարդ։

Ողորմած հոգի Ջոն Ջեյքոբ Ասթորը, մի անձնավորություն, որը շատ քիչ էր նվիրված բանաստեղծական խանդավառությանը, երբեք չէր վարանում իմ առաջին մեծ հատկությունը շրջահայեցողությունը հայտարարելու, երկրորդը՝ մեթոդը։ Սնապարծությունից ելնելով չէ, որ ասում եմ․ պարզապես արձանագրում եմ այն փաստը, որ Ջոն Ջեյքոբ Ասթորն իմ մասնագիտությանը մատների արանքով չի նայել, և նրա անունը, խոստովանում եմ, սիրում եմ կրկնել․ այն մի տեսակ կլոր, ավարտված հնչողություն ունի, ինչպես ոսկե ձուլվածքները։ Սիրով կավելացնեմ, որ ես ամենևին անտարբեր չէի Ջոն Ջեյքոբ Ասթորի լավ կարծիքի նկատմամբ։