Վերջին թարմացում 27 Մայիսի 2016, 20:51

Բորնեոյի թավուտներում կամ նավաբեկյալների արկածները

Բորնեոյի թավուտներում կամ նավաբեկյալների արկածները

հեղինակ՝ Մայն Ռիդ
թարգմանիչ՝ Ա. Ղուկասյան
աղբյուր՝ Լիտոպեդիա

Գլուխ I. Խորտակված նավի անձնակազմը

Օվկիանոսի հարթ, անծայրածիր մակերերևույթ։ Ալիքների մեջ մոլորված խախուտ փոքրիկի մի նավակ։ Արևադարձային այրող արև, որ երկնակամարի վրայով դանդաղ սահեցնում է իր հրե գունդը։ Ու գոնե ցամաքի չնչին մի կտոր չի երևում։

Նավի չափերն ու ձևը վկայում են, որ առևտրանավի պինասսա[1] է։ Առագաստներից զրկվել է, իսկ թիակները՝ ծայրերը ջրի մեջ սուզված, անշարժ կախվել են թիանցքերից, թիավարողներ չկան։ Բայց նավակը դատարկ չէ։ Նրա մեջ վեց հոգի դեռևս կենդանի մարդիկ կան և մի հանգուցյալ։ Չորս հասուն տղամարդիկ են, երկուսը՝ երեխաներ՝ տղա և աղջիկ։ Տղամարդկանցից երեքը սպիտակամորթ են, իսկ չորրորդի մաշկը մուգ դարչնագույն է։

Սպիտակամորթներից մեկը բարձրահասակ է, թխամազ և մորուքով։ Ամեն ինչից դատելով կամ եվրոպացի է, կամ ամերիկացի։ Դեմքի երկարուկ ձևը և դիմագծերի դասական կանոնավորությունը ստիպում են, սակայն, ենթադրել, որ ավելի ճիշտ վերջինն է, որ ծննդյամբ նյույորքցի է։ Այդպես էլ կա։

Ճիշտ հակապատկերն է նրա կողքին նստածը՝ ինչպես իր ընդհա-նուր տեսքով, այնպես էլ մազերի և մաշկի գույնով։ Սրա մազերը վառ շիկակարմիր են, իսկ մի ժամանակ մեծ-մեծ պեպեններով ծածկված կարմիր դեմքը արևադարձային արևի տակ երկար մնալուց գորշագույն երանգ է ստացել։ Այդպիսի կերպարանք կարող է ունենալ միայն իռլան-դական ծագում ունեցող մարդը։ Շիկակարմիրը իսկապես իռլանդացի է։

Սպիտակամորթներից երրորդը շատ բարձրահասակ է, նիհար` ինչպես չոփ և մեռելի պես գունատ։ Նրա փոս ընկած աչքերը թափառում են մուգ ակնակապիճներում։ Դա այն տիպերից է, որ դժվար է բնութագրել, նրան կարելի է և՛ անգլիացի համարել, և՛ իռլանդացի, և' շոտլանդացի, նույնիսկ Ամերիկայի բնակիչ։ Հագուստից դատելով ծովային է, հասարակ նավաստի։

Չորրորդ տղամարդը, որի դիակն ընկած է նավակի հատակին, կենդանության օրոք նույնպես նավաստի է եղել։ Նա հենց նոր է մեռել, ասենք կենդանի մնացածներն էլ այնպիսի տեսք ունեն, ասես ուր որ է հետևելու են նրան։

Սևամորթը լայն տափակ քիթ ունի, խիստ դուրս ցցված այտոսկրեր, կապտասև հարթ մազեր և շեղ աչքեր։ Բոլոր նշանները որոշակիորեն խո-սում են արևելյանն ծագման մասին հավանաբար նա մալայացի է։

Նավախելին տեղավորված երեխաները գրեթե հասակակիցներ են, աղջիկը տասնչորս տարեկան է, տղան տասնհինգ, նրանք շատ նման են միմյանց։ Եվ զարմանալի չէ. քույր ու եղբայր են։

Բոլորն էլ ծայր աստիճան հյուծված են՝ սովամահ են լինում։

Տղան ու աղջիկը իրար փարված պառկած են նավախելին. բարձրահասակ մորուքավորը նստել է նստարաններից մեկին անիմաստ հայացքը ուղղել իր ոտքերի մոտ ընկած նավաստու մեռած մարմնին։

Մնացած երեք տղամարդիկ նույնպես դիակին են նայում, բայց որքա՛ն տարբեր է նրանց աչքերի արտահայտությունը. իռլանդացու հա-յացքում թախիծ կա հին ընկերոջ կորստյան համար. մալայացին դիակին նայում է իր ազգին բնորոշ անկիրք հայացքով, իսկ, անորոշ ազգության պատկանող մարդու սև ակնակապիճներում կարելի է կարդալ մարդա-կերի սոսկալի բաղձանք։

Անհրաժեշտ է, սակայն, բացատրել վերոհիշյալ տեսարանը և դրան նախորդող հանգամանքները։ Մանավանդ, որ դա բոլորովին էլ դժվար չէ։ Բարձրահասակ սևամորուք մարդը՝ Ռոբերտ Ռեդվուդը, (հնդկական օվկիանոսի կղզիների միջև երթևեկող առևտրական նավի նավապետն է։ Իռլանդացին՝ նրա նավի հյուսնն է. մալայացին լոցմանը, մյուս երկուսը՝ անձնակազմի նավաստիները։ Տղան ու աղջիկը նավապետ Ռեդվուդի երեխաներն։ Նա ստիպված էր նավարկության ընթացքում երեխաներին վերցնել իր հետ, որովհետև սրանք ո՛չ մայր ունեին, ո՛չ որևէ մոտիկ հարազատ։

Նավապետ Ռեդվուդի նավը, որ Ֆիլիպինների մայրաքաղաք Մա-նիլայից լողում էր Մակասսար՝ Ցելեբես կղզու վրա գտնվող հոլանդական գաղութը, տայֆունի հանդիպեց և խորտակվեց Ցելեբեսյան ծովի գրեթե կենտրոնում։ Նավի անձնակազմին հաջողվեց փրկվել պինասսայով։ Սակայն նավաբեկությունից խուսափելով, մարդկանց մեծամասնությունը մահից չփրկվեց օվկիանոսի ալիքներում. մեկը մյուսի ետևից դանդաղորեն մահացան նրանք քաղցից ու ծարավից, սոսկալի տառապանքների մեջ, մինչև որ ամբողջ անձնակազմից միայն վեցը, որոնք ավելի շատ նման են կմախքի, քան կենդանի մարդկանց։

Մեռնողներին նավից դուրս էին նետում, և նստածներին շատ ժամա-նակ չէր մնում իրենց խղճուկ գոյությունը քարշ տալու։

Առաջին պահ կարող է տարօրինակ թվալ, որ նավախելին պառկած պատանիները, որ դեռ բոլորովին երեխա էին՝ հատկապես աղջիկը` պակաս դիմացկուն դուրս չեկավ, քան այդ մարմնեղ նավաստիներից ամենաամրակազմները։ Բայց իրականում, այստեղ զարմանալու բան չկա, հատկապես եթե գիտես, որ սովամահության դեմ պայքարելիս հաղթում են առավել ջահելները և այնտեղ, ուր զորեղ տղամարդը հաճախ մեռնում է հյուծվելուց, թույլ ու քնքուշ երեխան դիմանում է։

Նավապետ Ռեդվուդը, թերևս, ամենաամրակազմն էր կենդանի մնացածներից։ Բայց դրա համար նա պարտական էր ոչ միայն ընկերների համեմատությամբ իր առավել ամրակազմ օրգանիզմին։ Փոքր դեր չէր խաղում երեխաների ներկայությունը. նրանց մասին մշտական տագնապը ստիպում էր մոռանալ սեփական վիճակի անհուսալիությունը և ամրապնդում էր կամքի ուժը՝ կյանքի նկատմամբ։

Իսկ եթե ընդունենք, որ սերը իսկապես ի վիճակի է երկարաձգելու մարդու կյանքը, ապա, հավանաբար հենց դա էլ զորավիգ էր եղել իռլանդացի նավաստուն, որը թեև նավապետ Ռեդվուդի մոտ ծառայում էր որպես հասարակ հյուսն, ամենաջերմ եղբայրական զգացմունքներ էր տասում իր շեֆի նկատմամբ։ Նա նավապետի ամենահին ու ամենանվիրված օգնականն էր, և երկարատև համատեղ ծառայությունը խիստ մտերմացրել էր հին նավապետին իր նավաստու հետ։

Իռլանդացու այդ ազնիվ զգացմունքը տարածվում էր նաև նավապետի երեխաների վրա։

Ինչ վերաբերում է մալայացուն, ապա, հասկանալի, քաղցն ու ծարավը չէին խնայել և նրան, բայց տառապանքների հետքերը ավելի թույլ էին արտահայաված նրա վրա, քան Արևմուտքի բնակիչների։ Գուցե դրա պատճառը մաշկի բրոնզագույնն էր, որի վրա լավ չէր երևում դեմքի մահվան գունատությունը։ Ինչևիցե, նա դեռևս պահպանում էր մարմնի ճկունությունը և շարժումների վստահությունը, և մկաներն էլ չէին կորցրել իրենց առաձգականությունը։ Թվում էր, թե ահա ուր որ է նա կվերցնի թիակներն ու կթիավարի այնքան ժամանակ, մինչև որ կրծքում կմարի վերջին շունչը։ Եվ եթե պինասսայի մարդկանց բոլորին մահ է վիճակված, ապա անշուշտ վերջինը կլինի։ Դատելով հայացքից, առաջինը կմեռնի աչքերը փոս ընկած մարդը։

Վերևից, արևադարձային տոթակեզ երկնքից, արեգակը հրեղեն հեղեղ է թափում անծայրածիր օվկիանոսում մոլորված այս մի բուռ մարդ-կանց վրա, որ կողմը նայում ես՝ ջրային հարթ մակերևույթն է տարածվում, անմռունչ և արևի լույսով ողողված, ինչպես հեղուկ բոցի ծո՛վ, իսկ նրանց տակ, խորքում,թափանցիկ ջրի մեջ, շողշողում է ասես երկրորդ երկինքը, որի մեջ թռչունների պես շտապ երևում և անհետանում են ինչ-որ արտառոց կերպարանքներ։ Սակայն դրանք թռչուններ չեն։ Ոչ, դրանք ավելի շուտ նման են հեքիաթային հրեշների։ Դրանց մեջ կարելի է տարբերել գարշելի ութոտնիկին և ավելի քան սարսափելի մուրճ-ձկանը։

Դյուրաբեկ նավակն ասես կախված է երկնքի ու երկրի միջև այդ հրեշների վրա և նրանցից, բաժանվում է միայն ջրի ոչ մեծ շերտով, մի քանի ոտնաչափ հաստությամբ, որի միջով ցանկացած պահին նրանք կարող են վեր սլանալ կայծակնային արագությամբ և հարձակվել անպաշտպան մարդկանց վրա։ Իսկ մարդիկ։ Որքան մենակ են այդ ջրային անապատում։ Հորիզոնում ո՛չ ցամաք է երևում, ո՛չ առագաստ։ Ոչ մի բան, որ փրկության թեկուզ փոքր հույս ներշնչեր։Շուրջն ամեն ինչ՝ և ծովը, և՛ երկինքը վառ շողշողում են, իսկ նրանց սիրտը համակվել է տագնապով ու մահացու հուսահատությամբ։


Գլուխ II. Մուրճ-ձուկը =

Նավաբեկյալները նստել էին լուռ ու մռայլ ու ժամանակ առ ժամանակ նայում էին իրենց ոտքերի մոտ ընկած մեռած մարմնին. նրանք չէին կարողանում ազատվել այն մտքից, որ շուտով իրենք էլ են այդպես պառկելու նույն տեղում։

Երբեմն նրանց հայացքները հանդիպում էին ոչ թե հուսալի, այլ հուսահատության համր թախիծով։

Եվ ահա մի այդպիսի պահի նավապետ Ռեդվուդին ապշեցրեց ազգությունը դժվարությամբ որոշվող նավաստու աչքերի տարօրինակ փայլը։ Իռլանդացին, որ նայում էր նավապետի հետ միաժամանակ, նույնպես նկատեց այդ փայլը։ Նրանք բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։ Վերջին օրերին նավաստին ընդհանրապես իրեն տարօրինակ էր պահում, և ընկերները սկսել էին կասկածել, թե նա խելքը թռցրեք էր ճիշտ է, նավակի հատակին ընկած նավաստու մահից հետո նա կարծես խա-ղաղվեց և հանգիստ նստեց արմունկները ծնկներին հենած և ձեռքերով գլուխը բռնած։ Բայց չարագուշակ աչքերի մռայլ կրակը ավելի քան մռայլ էր դառնում, երբ հայացքն ուղղում էր հանգուցյալի վրա։

Այդ մարդու հայացքում անհամեմատ ավելի վատ բան էր թաքնված, քան խելահեղությունն է. դա մարդակերի արյունարբու հայացք էր։

Այդ բանը նկատելով, նավապետ Ռեդվուդը մի պահ մտածեց, ապա գլխի շարժումով ցույց տալով հանգուցյալին, կիսաձայն, այնպես որ խելագար նավաստին չլսի, ասաց.

— Հապա, Մուրտախ, թաղենք նրան այնպես, ինչպես վայել է թաղվել ազնիվ նավաստուն։ Նա միանգամայն արժանի է դրան։

— Ինչ ասել կուզի,– պատասխանեց իռլանդացին,– օրինավոր նա-վաստի էր։ Սարսափելի է մտածել, որ իններորդ երիտասարդին ենք արդեն նետում շնաձկներին կեր։ Ամբողջ անձնակազմից երեքս ենք մնա-ցել, եթե չհաշվենք մալայացուն և երեխաներին։ Եվ եթե ձեր պատվին չկպչեր, կասեի, որ լավագույն մարդիկ շուտ են մեռնում։ Այ, հենց թեկուզ այդ նեգրիտոսը։ Ինչ է եղել նրան։ Նա դեռ մեզ բոլորիս...

Նավապետը, որին զայրացրեց այդ գրախոսությունը, անհամբեր շարժումով ընդհատեց իռլանդացուն։ Նա այնքան չէր վախենում մալայացուն վիրավորելուց, որքան վախենում էր, թե Մուրտախի խոսքերը կգրավեն խելահեղ նավաստու ուշադրությունը։ Բայց վերջինս կարծես ոչինչ չէր լսել կամ հասկացել, թե ինչի մասին էր խոսքը։

Ռեդվուդը փսփսոցով բացատրեց իռլանդացուն, թե ինչ պետք է անել.

– Ես կբռնեմ ոտքերից, իսկ դու բռնիր թևատակերից։ Զգուշորեն իջեցրու ջուրը, առանց աղմուկի... Ո՛չ, ո՛չ Սելու, մնա քո տեղում, դու մեզ հարկավոր չես։

Վերջին խոսքերը վերաբերում էին մալայացուն և ասվեցին նրա մայրենի լեզվով, որպեսզի հասկանար միայն նա։ Հրամանը բացատրվում է նրանով, որ մալայացին նստած էր խելահեղ նավաստու ետևը և մոտից անցնելիս, կարող էր անհանգստացնել նրան ու ճգնաժամ հա-րուցել, ինչից և զգուշանում էր նավապետը։

Մալայանցին, որ շատ խելացի էր, հրաշալի հասկացավ ամեն ինչ, սակայն ցույց չտվեց և ի պատասխան միայն գլխով արեց։

Իռլանդացին և նավապետ Ռեդվուդը կամացուկ վեր կացավ և մոտե-նալով դիակին զգուշորեն բարձրացրին։ Եվ որքան էլ որ թույլ էին, դիակը ծանր չթվաց նրանց։ Ասենք իրականում մարմին էլ չկար, ի՜նչ մարմին, մաշկը վրան ձգված կմախք էր փաստորեն։

Դնելով նավեզրին և թեթևակի պահելով, որ չընկնի, երկուսն էլ մի փոքր լռեցին, աչքերը երկինք հառած, ասես քթի տակ աղոթքներ մրմնջալով։ Իսկ իռլանդացին՝ արարողությունների նախանձախնդիր պահապանը, ձեռքը բարձրացրեց բարեպաշտորեն խաչակնքեց։

Հետո նրանք դիակը սահեցրին ջրի մեջ։ Լսվեց թեթև ճողփյուն, ասես փայտե տափակ իր ընկավ ջրի մեջ։ Սակայն նույնիսկ այդ ձայնը, որքան էլ որ թույլ էր, ցնցող տպավորություն գործեց խելահեղ նավաստու վրա։ Աղեկտուր ճիչ արձակելով, որ հեռու տարածվեց ծովի մակերևույթի վրա, նա վեր թռավ և մի ոստյունով հայտնվեց այնտեղ, որտեղից հենց նոր վերցրել և ալիքներին էին նետել մահացած մարմինը։

Խելագարը ձեռքերը գլխից վեր բարձրացրած՝ պատրաստվում էր նետվել դիակի ետևից, բայց այն, ինչ ջրի տակ տեսավ նա այդ պահին, ստիպեց նրան ընկրկել։

Նա տեսավ, թե ինչպես դանդաղորեն օվկիանոսի հատակը սուզվող դիակի դիմացից, որի երկնագույն նավաստիական բլուզը կապտականաչ ջրի խորքը սուզվելուն համընթաց ավելի ու ավելի էր գունատվում, մոտենում էր հորձանուտի մթին ընդերքից դուրս պրծած մի զազրելի հրեշ։ Դա Ցելերեսյան ծովի շնաձկներից ամենասարսափելին էր, այսպես կոչված մուրճ-ձուկը[2]։ Այդ հրեշի գիշատիչ աչքերը ցցված են գլխի երկու կողմի այտանման պալարների վրա, որոնք նրան, նմանեցնում են դարբնի մուրճի. այստեղից էլ ծագել էր անունը։

Շնաձուկն այնքան արագ էր սլանում, որ երբ մոտեցավ դիակին, եր-կուսն էլ՝ և՛ կենդանի հրեշը, և' մարդու դիակը, մի պահ չքացան ինչ-որ բանով երկնագույն մարգարիտի նման շատրվանի մեջ։ Նրան հետևողների մտքում աղոտ պատկերացում մնաց միայն հրեշի այլանդակ մարմ-նաձևի մասին։

Շողշողուն ամպի մեջ փայլատակեցին, ինչպես կայծակը՝ թուխպերում, ֆոսֆորային լույսի մի քանի բռնկումներ, որից հետո ծովի մակեր-ևույթին հայտնվեցին վարդագույն փրփուր և փուչիկներ։

Դա աներևակայելի սոսկալի տեսարան էր, որ միայն մի պահ տևեց։ Իսկ երբ ամպը ցրվեց. Թափանցիկ կապույտի մեջ լարված դիտող մար-դիկ այլևս չտեսան ո՛չ մարդուն, ո՛չ էլ հրեշին։ Մուրճ-ձուկն իր որսը քարշ տվեց օվկիանոսի խավար ընդերքը։


Գլուխ III. Ալբատրոսը

Այդ սարսափելի հրեշի հայտնվելուն պես իռլանդացին, նավապետ Ռեդվուդն ու երեխաները սարսափահար ետ ընկրկեցին։ Նույնիսկ անկիրք մալայացին, որին կյանքը վաղուց էր ընտելացրել ծանր տեսարանների և արյունահեղության նա էլ չկարողացավ զսպել շփոթմունքը։ Նավակում մեկը շարունակեց նայել ջրին, ասես ցանկանալով մի անգամ Էլ տեսնել ամբողջ երևույթը։ Սակայն նրա հայացքը բոլորովին էլ բավականություն չէր արտահայտում, այլ մռայլ ու չարագուշակ համառությամբ ասես ցանկանալով թափանցել օվկիանի խորունկ ընդերքը. համառորեն սևեռվել էր այն տեղին, ուր չքացավ նավաստու մարմինը։ Դա խելագարի հայացք էր։ Ու եթե մինչ այդ որևէ մեկը կասկածում էր նրա խելագարության հարցում, ապա այդ հայացքը ցրեց, բոլոր կասկածները։ Այդպես կարող էր դիտել միայն մտագարը։

Բայց այդ վիճակը երկար չտևեց։ Մյուսները հազիվ էին հասցրել նստել իրենց տեղերում խելագարը ավելի քան վայրի ու աղեկտուր ճիչ արձակեց ու ցատկեց նստարանի վրա։ Ձեռքերը գլխից վեր մեկնելով ամբողջ իրանով առաջ հակված, նա քարացավ այն լողորդի դիրքով, որ պատրաստվում է գլխով սուզվել ջրի մեջ։

Ընկերները տեսնելով, թե ինչպես են պրկվել մկանները, հասկացան, որ նա ուզում է ցատկել ջրի մեջ։ Երեքն էլ՝ նավապետ, Ռեդվուդը, Մուր-տախը և մալայացին, նետվեցին դեպի խելագարը, որպեսզի ետ պահեն նրան։ Բայց արդեն ուշ էր։ Նախքան ընկերներից որևէ մեկը կհասցներ մոտենալ, նա կատարեց ճակատագրական ոստյունը և ծածկվեց ջրի տակ։ Նավակի մեջ մնացածներից ոչ մեկը իրեն այնքան ուժեղ չզգաց, որ փորձեր փրկել խելագարին։ Եվ ով գիտե, թե ինչով կվերջանար այդպիսի փորձը։ Այդ մարդուն ինքնասպանության դրդող խելագարությունը կարող էր դրդել նրան իր ետևից քարշ տալու և փրկարարին։ Այդ միտքը նավակում գտնվողներին ետ պահեց։ Նրանք կանգնած նայում էին ծովին և սպասում, որ նավաստին ջրի երես բարձրանա։

Վերջապես, ալիքների վրա երևաց նրա գլուխը, բայց բավական հեռվում, պինասսայից մոտ հարյուր յարդի վրա։ Թեթև քամի էր բարձրացել և մինչ նավաստին ջրի տակ էր, նավակը բավական հեռացել էր։

Չնայած դրան, բոլորը որոշակիորեն տեսնում էին նրա դեմքի արտահայտությունը։ Ասես կախարդանքով փոխվել էր դա, և խելահեղության արտահայտությունը փոխարինվել էր ոչ պակաս վայրի, քան խելագարությունը, մահվան սարսափով։ Սառը ջուրը զգաստացրել էր նրա տենդայնորեն բորբոքված ուղեղը և օգնություն կանչող խղճալի աղաղակները ապացուցում էին, որ լիովին գիտակցում է իրեն սպասվող սարսափը։ Եվ նրա աղաղակները ուշադրության չմատնվեցին։ Մուրտախը և մալայացին անմիջապես նետվեցին, այսինքը վազեցին թիակների վրա, իսկ նավապետը նետվեց դեպի ղեկը։

Նա պինասսան կտրուկ շրջեց և տարավ խեղդվողի կողմը, որն իր հերթին, լողում էր դեպի նրանց, որքան ուժ ուներ։

Ոչ ոք չէր կասկածում նավաստու փրկության հնարավորությանը։ Դրան կարող էր խանգարել միայն մուրճ-ձուկը։ Սակայն բոլորն էլ կարծում էին, որ նա դեռ չի ավարտել իր նախկին որսը և չի նկատի սրան։

Հասկանալի է, որ օվկիանոսում կարող էին և ուրիշ շնաձկներ լինել, բայց վերջին օրերին մարդիկ նավակի շրջակայքում միայն մեկին էին նկատել կարծում էին, թե հենց այդ շնաձուկը կերավ իրենց ընկերոջ մարմինը։

Ջանալով մխիթարվել այդ մտքով, մարդիկ վերջին ուժերն էին գործադրում թիակների վրա, և նավակը, չնայած հանդիպակաց քամուն, դանդաղորեն, բայց հաստատապես մոտենում էր դժբախտ նավաստուն։

Ահա արդեն անցավ ճանապարհի կեսը, նավակի և լողորդի միջև այժմ կես կաբելտով[3] էր մնացել։ Շուրջն ամեն ինչ խաղաղ էր, ո՛չ շնաձուկ էր երևում, ո՛չ էլ մի այլ տեսակի ձուկ՝ ծովը մաքուր էր։ Միայն բարձր երկնքում սավառնում էր մի թռչուն, որի թուրքական դաշույնի պես կեռ թևերից և հզոր կեռանման կտուցից կարելի էր որոշել, որ ալբատրոս[4] է։ Դա Հնդկական օվկիանոսի խոշոր ալբատրոսներից էր, որ իր թևերի զորությամբ հավասար էր ամերիկյան կոնդորին՝ արծիվներից ամենախոշորին։

Բայց մարդիկ շտապում էին փրկել ընկերոջը և հարևանցիորեն էին նայում թռչունին։ Նրանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր շնաձկանը հետևելու գործին։ Նրանք հայացքով տնտղում էին ծովի մակերևույթը և ուշադիր թափանցում խորքերը, ջանալով մուգ կապույտ հորձանուտում տարբերել մուրճ-ձկան ավանդական ձևերը։

Բայց շնաձուկը չերևաց։ Շուրջն ամեն ինչ խաղաղ էր։ Եվ չնայած դժբախտ լողորդը այժմ արդեն վերջնականապես հալից ընկել էր, և խղ-ճալի վայնասունով օգնություն էր կանչում, նավակի մարդիկ հաստատ համոզված էին, որ կհասցնեն նրան փրկել։

Նրանց միջև ընդամենը քառորդ կաբելտով էր մնացել։

Պինասսան, որ առաջ էր գնում թիավարությամբ, հաջողությամբ հաղթահարում էր այդ տարածությունը։

Եվս մի քանի րոպե՝ և նրանք ջրից կհանեն իրենց ընկերոջը։

— Խե՜ղճ, նա բոլորովին ուշքի է եկել։ Ինչ էլ որ լինի, պետք է փրկենք,– ասաց նավապետ Ռեդվուդը։

Իռլանդացին բերանը բացեց, ցանկանալով քաջալերել իր պետին, երբ հանկարծ լսվեց Սելուի բարձր ճիչը, որ թողեց թիակներն ու քարացավ տեղում կաթվածահարի պես։ Բանն այն է, որ մալայացին, ինչպես նաև Մուրտախը, թիկունքով դեպի խեղդվողն էին նստած։ Հանկարծ նրա ու-շադրությունը գրավեց նավակի վրա ընկած ստվերը։ Նա արագ ետ շրջվեց ու այդ պահին ճիչ արձակեց, որը Մուրտախի խոսքը բերանում թողեց և տագնապի մեջ, գցեց մյուսներին։

Հետևելով մալայացու հայացքին, նավակում գտնվողները բոլորը երկինք նայեցին։

Բայց այնտեղ ոչինչ չտեսան, բացի խոշոր ալբատրոսից, որն այժմ ոչ թե սավառնում էր, այլ քարի պես նետվում էր ցած, ինչպես զոհի վրա սլա-ցող բազե։ Ըստ որում նրա անկումը ոչ թե շեղակի էր, այլ աղեղնաձև պարաբոլայով, մետեորի անկման նման, միայն այն տարբերությամբ, որ թռչունը թռիչքի ժամանակ իլիկի բժժոցի նման ձայն արձակելով, սլանում էր ճշգրիտ նշված ուղղությամբ և նրա նպատակակետը, հավանաբար, դժբախտ նավաստու գլուխն էր։

Օվկիանոսի վրա սարսափելի աղմուկ տարածվեց, որի մեջ միաձուլվեցին և՛ նավակի մեջ նստածների զարմանքի ու հուսահատության ճիչը, և՛ կործանման դատապարտված նավաստու սարսափահար վայնասունը, և՛ գիշատիչ թռչունի խռպոտ կռինչը, որն անմիջապես փոխարին-վեց մի տեսակ հաղթական ու ծաղրական քրքիջի։ Հետո լսվեց կոտրվող ոսկրի ճրթոց, դա ալբատրոսն էր, որ իր սուր և հզոր կտուցով, ինչպես վեց ֆունտանոց հրանոթի արկով, ճեղքեց նավաստու զանգը, և սրա անկենդան մարմինը սուզվեց դեպի հատակը։ Այդպես էլ այլևս չերևաց ջրի երեսին, համենայն դեպս նավակի մարդիկ այլևս չտեսան նրան։ Նրանք հիմա վերջնականապես հուսահատվեցին և, թիակները բաց թողնելով, նավակը թողեցին քամու քմահաճույքին, որը դանդաղորեն նրան հե-ռացնում էր ճակատագրական դեպքի վայրից։


Գլուխ IV. Դյուգոնի[5] բառաչը

Սկսած այն ժամանակվանից, երբ քաղցից մեռավ նավապետ Ռեդվուդի իններորդ նավաստին և ալբատրոսի զոհը դարձավ տասներորդը, անձնակազմի մնացած անդամներից ոչ մեկը ձեռք չտվեց թիակներին։ Թուլությունն ու հուսահատությունը վերջնականապես հաղթել էին նրանց։ Եվ ինչ միտք ուներ թիավարելը։ Առջևում ցամաքի հետք անգամ չէր երևում։ Եվ ոչ ոք չգիտեր, արդյոք հեռո՞ւ է այն, թե մոտիկ։ Մարդկանց ճակատագիրը կախված էր դիպվածից. եթե նրանց բախտը բերեր, նավը ափ կհասներ, անկախ այն բանից՝ կթիավարեին, թե՞ ոչ։

Այդպես էր մտածում ամեն մեկը, և դրա համար էլ թիակներն ազատ թողնելով, նստել էին անշարժ, գլուխները տխուր խոնարհած կրծքներին։ Ու միայն մալայացին էր դեռևս պայքարում հուսահատության դեմ, իր փայլուն սև աչքերով ուշադիր զննելով հեռուները։

Վերջապես ավարտվեց երկարաշունչ, խեղդուկ օրը, որ վկա էր եղել նրանց ընկերների կործանման, բայց ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ այդ մարդկանց վիճակի մեջ։

Հարավային դաժան արևը սուզվեց ջրերի գիրկը։ Վրա հասավ արևադարձային կարճատև իրիկնամուտը։ Եվ երբ գիշերը շղարշեց նրանց իր խավարով, հայրը և զավակները ծունկ չոքեցին նրա առաջ, ումից կախված էր իրենց բոլորի կյանքը, և սկսեցին ջերմորեն աղոթել։ Մուրտախը բարձր արտասանեց «ամեն», իսկ բրոնզագույն մաշկով մալայացին, որ մահմեդական էր, քթի տակ աղոթում էր ալլահին։ Նավը թողնելուց հետո նրանք այդպես էին վարվում ամեն առավոտ ե երեկո և, կյանքները վտանգի տված, ընթանում էին օվկիանոսում։

Սակայն այդ երեկո նրանք ավելի կաթոգին էին աղոթում, քան երբևէ, որովհետև ամեն մեկն իր հերթին մտածում էր մոտիկ վախճանի մասին։ Եվ ահա այդ գիշեր, ի զարմանս բոլորի, երկինքը հանկարծ պատվեց ամպերով, որը կամ մոտալուտ վախճան էր գուշակում նրանց համար, կամ փրկություն։ Եթե փոթորիկ սկսվի, կատաղի ալիքները կարող են կլանել նրանց խախուտ նավակը, բայց եթե փոթորիկը զուգակցվի անձրևով, ապա կարող են գոնե մի քիչ խմելու ջուր հավաքել նավակի հատակին փռված բրեզենտի մեջ։

Բայց անձրև չեկավ։ Փոխարենը դեռ առավոտից սկսած և երեկոյան կողմ սաստկացած թեթև հողմը փոխվեց ուժգին քամու։ Թեթև փոթորիկ սկսվեց։ Քամին փչում էր հենց այն ուղղությամբ, որ ուղղությամբ նրանք ցան-անում էին թիավարել, քանի դեռ ուժ ունեին։

Դա առաջին շատ թե քիչ նշանակալից իրադարձությունն էր պինասսայում ապաստանելուց հետո։

Քամու սաստկանալուն զուգընթաց նավապետ Ռեդվուդը նրա թարմ շունչը զգում էր իր դեմքին և նրա մեջ արթնանում էր հույսի շողը։ Նույն բանն էին զգում նաև Մուրտախն ու մալայացին։

— Ա՜յ թե առագաստ լիներ հիմա,— հառաչելով մրմնջաց նավապետը։

— Նայել նավապետ, բլեզենտ կա, ալագաստ կա,– գոչեց Սելուն իր կոտրտված անգլերեն ժարգոնով՝ մատնացույց անելով նավակի հատակը։

— Իսկապես ինչո՞վ է պակաս առագաստից,– վրա բերեց Մուրտախը։

— Եկ, Մուլտախ, դու ինձ օգնել, մենք վելցնել թիակ, կայմ սինել։ Սուտով, սուտով ալագաստ ունենալ։

— Ճիշտ է, Սելու, կեցցես,– պատասխանեց Մուրտախը։

Նա թեքվեց նավակողի վրա և թիանցքից հանեց մի թիակը։ Այդ ընթացքում մալայացին բարձրացրեց բրեզենտը, բացեց և ուղղեց։

Հետո հմուտ նավաստու դյուրաշարժությամբ և ճարպկությամբ Մուրտախը թիակը ուղղահայաց դիրքով ամրացրեց նավակի կենտրոնում, թիակի ներքևի ծայրը հագցնելով նավակողերի միջև գտնվող խոռոչի մեջ։ Եվ վերջապես, նավապետի օգնությամբ բրեզենտե առագաստը իր թոկասարքով հանդերձ, ամրացրին այդ կայմին։ Փոթորկահույզ քամին անմիջապես ուռեցրեց առագաստը, և պինասսան ընթացավ, ճեղքելով ալիքներն ու իր ետևից ֆոսֆորափայլ ջրաշիթ թողնելով։

Նավակի մարդիկ ճիշտ չգիտեին, թե քամին ուր է քշում իրենց. նրանք կողմնացույց չունեին։ Բայց երբ քամին սաստկացավ, փչեց այն ուղղությամբ, ուր քիչ առաջ մայր մտավ արևը, ու դեռևս երևում էր դեղնագույն լույսի մի շերտ։ Իմանալով, որ նման քամիները ժամերով չեն փոխում ուղղությունը, դժվար չէր գուշակել, որ պինասսան քշվում էր դեպի արևմուտք։

Երբ նավը խորտակվեց, նրանք փորձում էին նավակը հենց այդ ուղղությամբ քշել, իմանալով, որ մոտակա ցամաքը՝ Բորնեո մեծ կղզին, գտնվում է դեպքի վայրից դեպի արևմուտք։

Եվ ահա առագաստի շնորհիվ մի գիշերվա ընթացքում կարող են անցնել այնքան տարածություն, որի համար կպահանջվեր բազմաթիվ օրերի տքնաջան թիավարում։

Տասներկուժամանոց երկարաշունչ գիշեր էր՝ չէ՞ որ հայտնի է՝ հասարակածի մոտ գիշերը հավասար է ցերեկվան, իսկ նրանք հասարակածից ընդամենը երեք աստիճան էին հեռու։ Եվ այդ ամբողջ ընթացքում քա-մին իր ուղղությունը չփոխեց։ Ամուր ու հաստ բրեզենտը հրաշալի փոխարինում էր առագաստին։ Նրա չափսերը, նավի հարաբերությամբ, միանգամայն բավարար էին, որպեսզի նման զով քամու դեպքում, պինասսայի համար հրաշալի տրայսելի[6] դեր կատարի։ Ղեկի մոտ կանգնած էր ինքը նավապետ Ռեդվուդը։ Բոլորին ուրախացնում էր նավակի արագությունը, և որքան հեռանում էին նավաբեկության վայրից, մարդիկ այնքան առույգանում էին։ Գիշերվա ընթացքում հավանաբար մի հարյուր մղոն անցան։ Իսկ լույսը բացվելուն պես, նրանք լսեցին մի ձայն, որ ավելի քան ուրախացրեց բոլորին։ Դա գալիս էր ծովի մռայլ հորձանուտի վրայով, խլացնելով ալիքների դղրդյունն ու քամու սուլոցը, և նման էր մարդկային ձայնի։ Ու թեև այդ ձայնի մեջ մահացու թախիծ էր հնչում, հաճելի էր լսել։ Դա հույս էր ներշնչում հանդիպելու մարդկանց։ Որքան էլ որ ծանր լիներ այդ մարդկանց դրությունը, թեկուզ և իրենց նման նավաբեկյալներ լինեին նրանք, այնուամենայնիվ, այնքան ողբերգական վիճակում չէին գտնվի, որքան իրենք։ Նրանք հավանաբար ավելի ուժեղ և ամուր կլինեն պինասսայի կենդանի կմախքներից։

— Սա ի՞նչ կարող է լինել,– նավապետին հարցրեց իռլանդացին։— Արդյոք չե՞ն խորտակվում։

Մինչ Ռեդվուդը կպատասխաներ, օվկիանոսի վրա նորից տարած-վեց նույն ձայնը, շատ ավելի երկարաձիգ։

— Դյուգոն[7] է,– գոչեց Սելուն՝ ճանաչելով այդ խոշոր ծովային կենդանու ձայնը նրան յուրահատուկ խղճալի նnտաներից, որոնք հենց նմանեցնում են մարդկային ձայնին,

— Իրավացի ես,– հաստատեց նավապետը։— Դա միայն դյուգոն կլինի։

Նավապետի ձայնի մեջ հուսահատություն զգացվեց։ Դյուգոնը, կամ ինչպես մալայացիներն են կոչում, ծովակովը նրանց բոլորովին էլ պետք չէր, իսկ նրա բարձրաձայն բառաչը՝ փոթորիկի իսկական նախագուշակը, նոր չարիք էր խոստանում։

Ահա թե ինչու, նրա բառաչը ճանաչելուն պես նավապետ Ռեդվուդը և Մուրտախը անզոր փլվեցին նստարանին, նորից ընկնելով հուսահա-տության գիրկը, որից կարճ ժամանակով նրանց դուրս էր բերել դյուգոնի բառաչը։

Միայն Սելուն, որ բոլորից լավ էր ճանաչում այդ կենդանուն, չհուսահատվեց։ Նա բացատրեց, որ եթե դյուգոնի ձայն է լսվում, նշանակում է մոտակայքում ցամաք կա։ Նրա խոսքերը կրկին հուսադրեցին դժբախտության ընկերներին։

Լույսը նոր էր բացվել, որ նավակի մարդիկ արագ լուսավորվող հորիզոնի վրա տեսան երկնագույն լեռների հստակ գծագրությունները։

Դա Բորնեո կղզին էր։

— Ցամա՜ք,– ուրախ ճիչ դուրս թռավ նրանց կրծքերից։

— Այո, փառք երկնավորին, դա ցամաք է,– կրկնեց նավապետ Ռեդվուդը խորին երախտագիտությամբ։

Եվ այդ պահին, երբ քամուց քշված պինասսան մոտենում էր ցամաքին, նա ծունկ չոքեց, երեխաներին էլ պատվիրեց նույնն անել ու ջերմ երախտագիտական աղոթք հղեց առ երկինք՝ իր և մտերիմների փրկության համար, ծովային հորձանուտներում կործանումից ազատվելու համար։


Գլուխ V. Կորալյան խութեր

Այնուամենայնիվ, մի որոշ ժամանակ կործանումը անխուուսափելի էր թվում։ Կղզուն մոտենալով այնքան, որ հնարավոր լինի տարբերել ափի գծագրություն, նրանք տեսան երկար, ճերմակ, ասես ձյունե պատնեշ, որ բազմաթիվ մղոններ, դեպի աջ և դեպի ձախ, ձգվում էր ափի և պինասսայի միջև։ Ճանապարհորդները գիտեին, որ պատնեշը ծովային մանրիկ կենդանիներից առաջացած կորալյան խութերից է կազմված, որը ձգվում է Հնդկական օվկիանոսի կղզիների շուրջը, ասես պահպանելու համար այդ դրախտային այգիները ջրային տարերքի կատաղի գրոհից։ Թեև օվկիանոսը մեծամասամբ խաղաղ է, բայց երբեմն սոսկալի տայֆուններ են լինում, ու այդ ժամանակ խութերի շուրջը կատաղի դևերի հրոսակների նման մռնչալով, մոլեգնում են մռայլ ալիքները։

Մոտ լողալով, նավապետ Ռեդվուդը ծովայինի հմուտ աչքով անմի-ջապես գնահատեց դրությունը և հասկացավ, որ առագաստի օգնությամբ գնալով փորձել թռչել խութերի վրայից՝ կնշանակեր որոշակիորեն մահ-վան գիրկը նետվել։ Նրա հրամանով առագաստն անմիջապես իջեցրին, և բրեզենտը ընդունեց իր նախկին դիրքը՝ նավակի հատակին։ Կայմը, որ շինված էր թիակից, թողեցին տեղում. առանց դրան էլ բավականաչափ թիակներ կային։ Մուրտախը և Սելուն զինվեցին չորս թիակներով։ Ռեդ-վուդը կանգնեց ղեկի մոտ և նավը միանգամայն պատրաստ էր ալեկոծության դեմ պայքարելու։ Նավապետն այժմ չէր մտածում որքան կարելի է շուտ հասնել ափ՝ նրա գլխավոր հոգսը պինասսան խութերից պաշտպանելն էր, որ ճերմակաթույր պատնեշի նման վեր էր խոյացել նրա առաջ ե հաստատ կործանում էր խոստանում նրան, ով կփորձեր մոտենալ։ Թիավարները, երկարատև տառապանքներից ու քաղցից հյուծված, ամբողջ իրենց թույլ ուժերը լարել էին, որպեսզի պահպանեն նավակի հավասարակշռությունը և թույլ չտան, որ ալիքները նավակը խութերին զարկեն։ Դա մի դաժան և անհավասար պայքար էր, որտեղ իրար դեմ էին ելել հզոր տարերքը և քաղցից ու ծարավից մեռնող երեք մարդկանց թույլ ջանքերը։

Բայց հանկարծ, ասես նրանց ուժից վեր պայքարից զգացված՝ ժպտաց ծագող արևը, իր առաջին ճառագայթներով շոյելով տառապյալներին։

Ալեկոծությունն անմիջապես խաղաղվեց. քամին, որ ամբողջ գիշեր սուլել էր, ասես ենթարկվելով ցերեկային լուսատուի հրամանին, հանդարտվեց, նրա հետ էլ կամաց-կամաց խաղաղվեցին ալիքները։ Պինասսան վարելը անհամեմատ հեշտացավ և մի մղոնի չափ պատնեշի երկարությամբ լողարկելով, ճանապարհորդները փոքրիշատե ան-վտանգ անցում հայտնաբերեցին։

Թիավարները լարեցին ուժերի մնացորդները, և նավակը հմտորեն ղեկավարվելով, որ կարող էր անել միայն փորձառու շկիպերը, թեքվեց և գնաց դեպի այդ անցումը։

Վտանգավոր փորձ։ Չնայած քամին խաղաղվել էր, անհողմ ալեծածանքը դեռ բարձր էր։ Ջրի ահռելի զանգվածները, թափվելով կորալյան խութերի վրա, աներևակայելի դղրդյունով զարկվում էին նրան ու ցայտերի այնպիսի շատրվաններ ժայթքում, որ ասես ջրային պտտահողմի սյուներ լինեին։

Անցումը, դեպի ուր ձգտում էին նրանք, ներկայացնում էր խութերի միջև ընկած համեմատաբար հանգիստ ջրի մի նեղ շերտ։ Այո, համեմատաբար, որովհետև նույնիսկ սովորական, լավ ընթացող նավակը այստեղ ապահով չէր կարող լինել։ Էլ ինչ կարելի է ասել հսկայական պինասսայի մասին, որ շատ քիչ էր սուզվում ջրի մեջ անձնակազմի սակավամար-դության պատճառով։ Ու թվում էր, թե, չնայած հաջողությանը, նավա-պետ Ռեդվուդին և նրա անձնակազմի խղճուկ մնացորդներին կործա-նում է սպասում ստորջրյա խութերի միջև, որից հետո նրանց մարմինները կխժռեն անկուշտ շնաձկները, որոնց համար այդ սարսափելի խու-թերը հարմարավետ բնակարաններ են։

Բայց այլ կերպ ավարտվեց։ Նավապետ Ռեդվուդը խիզախորեն վարեց նավակը նեղ անցումով։ Իսկ Մուրտախը և մալայացին հուսաբեկ ընկել էին թիակների վրա, իմանալով, որ դրանից է կախված իրենց կյանքը։

Եվ ահա շնորհիվ թիավարների ու ղեկակալի միահամուռ ջանքեր է վտանգավոր փորձը հաջողությամբ պսակվեց։

Մի քանի վայրկյան հետո նավակը պատնեշի ետևն էր, և սահունորեն, ասես լճի անվրդով հարթության վրայով, լողում էր դեպի կղզին։ Իսկ տասը րոպե հետո նրա ողնուցը փափուկ խրվեց ավազոտ ծանծաղուտի մեջ։ Մարդիկ փրկված էին։


Գլուխ VI. Հսկայական ոստրեն

— Ջո՜ւր, ջո՜ւր,– եղան նրանց առաջին բառերը, երբ ոտք դրին ցամաքի վրա։

Քաղցը մարդու ամենամեծ տառապանքներից մեկն է, սակայն ծարավին դիմանալը ավեչի դժվար է։ Սկզբում դժվար է որոշել, որն է ավելի վատ. բայց հետագայում, քաղցողի թուլանալուն զուգընթաց քաղցը կորցնում հսաստկությունը, մինչդեռ ծարավը տանջում է իր զոհին մինչև վերջ։ Իսկ մեր ճանապարհորդների ծարավը զուգակցվել էր երկարատև քաղցով՝ չէ որ մի ամբողջ շաբաթ նրանք ոչինչ չէին կերել։ Եվ դրա համար էլ միանգամայն բնական է, որ հենց ոտքերի տակ զգացին ամուր հողը, բոլորի մտքերը դարձան ջրին.

— Ջու՜ր, ջո՜ւր։

Մարդիկ բնազդով դիտում էին շուրջը, հուսալով, թե որևէ առվակ կամ աղբյուր կգտնեն։ Նրանց առջև տարածվում էր հսկայական օվկիանոսը, բայց խմելու համար՝ ոչ պիտանի այդ անծայրածիր աղի ջրի զանգվածի տեսքը այնպե՜ս էր տանջել նրանց։ Հայացքները սևեռվեցին անտառին, որ օվկիանոսից բաժանվում էր նեղ ու երկարուկ ավազոտ ցամաքալեզվակով, որի ծայրերը գնալով չքանում, էին տեսադաշտից։

Նրանց կանգնած տեղից քիչ հեռու ափը կտրում էր մուգ գույնի, մի շերտ, որ կամ ոչ մեծ ծոց էր, կամ գետաբերան։ Ա՜յ թե երջանկություն կլի-ներ, եթե պարզվեր, որ այդ շերտը գետ է։

Մալայացին, որ բոլորից եռանդուն էր, շտապեց այնտեղ. մյուսները անհամբեր հայացքներով ուղեկցեցին նրան։

Մարդկանց հոգու խորքում հույսն ու սարսափը պայքարում էին միմյանց դեմ և բոլորից ավելի անհանգստանում էր նավապետ Ռեդվուդը։ Նա գիտեր, որ կղզու այս մասում երբեմն ամիսներ շարունակ մի կաթիլ անձրև չի գալիս. եթե չհաջողվի գետ կամ աղբյուր գտնել, բոլորը կմեռնեն ծարավից։

Ահա Սելուն, մոտենալով ենթադրյալ ծովածոցին, մի բուռ ջուր վերցրեց և փորձեց խմելու անմիջապես լսվեց նրա ուրախ բացականչությունը.

— Այե՜ր, այե՜ր մանիս, սյունխի՜ «Ջու՜ր, քաղցահամ ջո՜ւր, գե՜տ է»։

Եվ որքան էլ հրճվալի հնչած լիներ լուսաբացին արտասանված «Ցամաք» բառը, մալայացու այդ խոսքը, որ տեղեկացնում էր ջրի մոտիկությունը, թերևս պակաս հրճվալից չհնչեց։ Նավապետ Ռեդվուդը, որ գիտեր մալայերեն, թարգմանեց բոլորի համար ցանկալի այդ բառը։

Մալայացին ջուրը «քաղցր» համարեց։ Իրականում այդպիսին էր ծարավից տառապած մարդկանց համար։

Բոլորը նետվեցին դեպի գետը և մեկնվելով ափին ու գլուխները հրի մեջ սուզելով, սկսեցին ագահորեն խմել։

Այդ գետը փրկեց նրանց մահից և ի դեպ երկրորդ անգամ։ Իսկապես, չէ՞, որ այն անցումը, որտեղով ճեղքեցին նրանք խութերի պատնեշը, գոյացել էր լոկ քաղցրահամ ջրի հոսանքից, որ ծովն էր լցվում այդ մասում։ Մարդրեպորները[8] իրենց կորալյան կառույցները չեն կարող, ստեղծել քաղցրահամ ջրի պայմաններում։ Հենց դրանով է բացատրվում կորալյան պատնեշի մեջ անցումների գոյությունը, որոնք երբեմն այնքան ընդարձակ են լինում, որ այնտեղով ազատ լողարկում են նաև խոշոր նավերը։ Եթե գետը չլիներ, պինասսան կկործանվեր ալեկոծության միջով անցնելու առաջին իսկ փորձի, դեպքում։

Ծարավը հագեցնելուց հետո, մարդիկ նոր ուժով զգացին քաղցի խստագույն նոպան. նրանցից ամեն մեկն առանձին մտածում Էր միայն ուտելու մասին։ Ու նրանց հայացքները կրկին ուղղվեցին դեպի անտառը, որտեղից հոսում էր գետակը։

Հանկարծ Սելուն ինչ-որ բան տեսնելով ծովում, պինասսայի կանգնած տեղից ոչ հեռու, Մուրտախին պատվիրեց չոր ճյուղեր հավաքել ու կրակ վառել, իսկ ինքը վազեց դեպի նավակը։

Մուրտախը, նավապետը և երեխաները գնացին դեպի անտառի բացատը, որի կանաչ թավուտներում սկիզբ էր առնում գետը։

Անտառը հանկարծակի ընդհատվում էր ուղղակի ավազուտի բերանին։ Բարձրաբերձ ու խիտ աճած ծառերը հսկայական կանաչ պատնեշի նման վեր էին բարձրանում ավելի քան հարյուր ոտնաչափ։ Միայն մի քանի հատ միայնակ ծառեր էին առաջ եկել այդ պատնեշից։ Դրանցից ամենամոտիկը, որ նման էր ահռելի ծփիի, շատ խիտ ու տարածված պսակով, հրաշալի պատսպարան կարող էր ծառայել արևից, որն արդեն զենիթում էր և գնալով ավելի ուժգին էր այրում։ Այդ հսկա ծառի հարկի տակ կարելի էր ժամանակավոր ճամբար, խփել մինչև որ վերականգնված ուժերը կներեն ավելի հուսալի բնակարան գտնել կամ կառուցել։

Ծառի շուրջը, շատ չոր ճյուղեր կային թափթփված։ Դրանք իմի բերելով, Մուրտախը գրպանից հանեց վառիչը սկսեց կրակ անել։

Մյուսները չթուլացող հետաքրքրությամբ հետևում Էին մալայա-ցուն, ապշելով, թե ինչու հարկ համարեց վերադառնալ պինասսայի մոտ։ Բայց ավելի շատ զարմացան, երբ տեսան, որ նավակը անցնելով, Սելուն մտավ ծովը, ասես տրամադիր Էր վերադառնալ խութերը։

Սակայն այդպես չստացվեց։ Մինչև ծնկները մտնելով ջրի մեջ, Սե-լուն կռացավ, գրեթե ծածկվեց ջրի տակ ու բոլորին թվաց, թե նա պայքարում է ինչ-որ բանի դեմ, որը չի երևում։

Նրանց հետաքրքրությունը չնվազեց և այն ժամանակ, երբ մալայա-ցին կրկին ուղղվեց, ձեռքերի մեջ բռնած ջրիմուռներով ու խեցիներով պատված մի հսկայական քար։

— Եվ ինչի՜ն է պետք այդ քարը,– զարմացած գոչեց իռլանդացին։– Նայեցեք, նավապետ, կարծես թե ուզում է այստեղ հասցնել։ Դե, չէ՜։ Որքան էլ քաղցած լինենք, քարը չենք ուտի։ Ուրիշ բան է, եթե այդ քարը ոստրե լիներ։

— Դատարկ բաներ մի դուրս տուր, Մուրտախ,– ընդհատեց նավա-պետը՝ ուշադիր դիտելով մալայացու ձեռքի առարկան։– Դա բոլորովին էլ քար չէ, այլ հենց այն է, ինչ-որ երազում ես։

— Ոստրե՞, այդքան ահռելի՞։ Կատակ եք անո՞ւմ, ինչ է, նավապետ։

— Բոլորովին։ Եթե չեմ սխալվում, Սելուն մի հսկայական ոստրե է գտել։

— Ինչ ոստրե, երկու ոտնաչափ երկարություն ունի և մոտ մի ոտնաչափ լայնություն։ Սելուն հազիվ է բերում։ Տեսեք, նույնիսկ ոտքը սայթաքեց։

— Ճիշտ է։ Եվ, այնուամենայնիվ, իսկական ոստրե է։ Այժմ արդեն ոչ մի կասկած չկա։ Հրաշալի տեսնում եմ նրա խեցու ձևը և վրայի լայն շերտերը։ Հապա, Մուրտախ, շուտ արա, կրակ վառիր։ Այդ կակղամորթներին այնքան էլ հաճելի չէ հում ուտել, սոսկալի տտիպ հոտ ունեն։ Դրա հա-մար էլ Սելուն պատվիրեց կրակ վառել։

Մուրտախը ենթարկվեց, ու երբ մալայացին իր ծանր բեռը ձեռքին հասավ ծառի մոտ, ճյուղերի տակից ծուխ բարձրացավ և կրակը բոցավառվեց։

– Նավապետ Ռեդվուդ, ես գտա սա,– ասաց նա՝ նավապետի ոտքերի մոտ գցելով իր որսը։— Մեծ ոստլե։ Բոլորս նախածասենք։ Խեցու մեջ շատ միս։ Պետք չի կոտրել, կլակը կբացի։

Հսկայական կակղամորթին շրջապատած, բոլորը հետաքրքրությամբ դիտում էին, հատկապես՝ երեխաներր։

Դա մի տարօրինակ թերթախռիկավոր կակղամորթ Էր, որ հանդիպում է Հնդկական օվկիանոսում և նավաստիներին ծանոթ է «սինգապուրյան ոստրե»[9] անունով։ Խեցու երկարությունը երբեմն հասնում է մի յարդի, իսկ լայնությունը՝ տասնութ դյույմի։

Սակայն քաղցը ժամանակ չունի կոնխիոլոգիայով[10] զբաղվելու, այդ պատճառով նրանց հետաքրքրասիրությունը շատ շուտ մարեց, և Սելուն գետնից բարձրացնելով վիթխարի ոստրեն, գցեց բոցկլտացող կրակի մեջ։ Վրան էլ ճյուղեր ավելացրին, այնպես, որ ոստրեն խորովվեց բոլոր կողմերից։ Կրակի միջից ճարճատյուններ լսվեցին, խեցուն կպած ջրիմուռներն էին այրվում. ճյուղերի տակից չորս կողմի վրա թշշոցով ցայտեր էին դուրս թռչում, իսկ դեպի վեր, դեպի կանաչ սաղարթի կամարը խարույկի ծուխն ու բոցն էր բարձրանում։

Վերջապես Սելուն, որ առաջին անգամ չէր այդ ճաշատեսակը պատրաստում, հայտարարեց, որ ոստրեն պատրաստ է։ Անմիջապես կրակը ցրեցին և կարթաձողով, որ Մուրտախը բերեց պինասսայից, ոստրեն հանեցին մոխրի միջից։ Խեցին հեշտությամբ երկփեղկվեց, և դրա խոշոր ձվաձև թասերի մեջ այնքան շատ նուրբ ոստրե ամիս կար, որ կբավականացներ ոչ միայն հինգ, այլ մի տասնհինգ հոգու, եթե իհարկե, այդ մարդիկ այնպես քաղցած չլինեին, ինչպես մեր հերոսները։

Զինվելով դանակներով և ճաշասեղանի այլ պիտույքներով, որոնք իռլանդացին նույնպես բերեց պինասսայից, բոլորը շտապ նստեցին սինգապուրյան ոստրեի շուրջը և տեղներից չշարժվեցին, մինչև որ լավ մաքրազարդեցին խեցու երկու փեղկերն էլ, իսկ քաղցից հետք էլ չմնաց։


Գլուխ VII. Վտանգավոր հարևանություն

Ոստրեի խորովածով համեղ ու կուշտ ճաշելուց ավելի ճիշտ, նախաճաշելուց հետո, մեր հերոսները խոր քուն մտան և քնեցին օրվա մնացած մասը, և հաջորդող գիշերը։ Այդպիսի երկարատև հանգստի պահանջը բացատրվում է նրանով, որ քաղցն ու ծարավը հյուծել ու թուլացրել էին նրանց։ Ու թեև ստիպված էին քնել ուղղակի գետնին, իսկ վերմակի փոխարեն ծածկվել մաշված հագուստի քրջերով, նրանց քունը խաղաղ, ու քաղցր էր։

Ինչևէ, նրանք վաղուց արդեն ընտելացել էին նման անկողիններին։ Չէ՞ որ պինասսայի չոր տախտակների վրա շատ ավելի վատ էր, քան այստեղ, էլ չեմ ասում, այնտեղ ամեն վայրկյան նրանց սպասող վտանգի մասին։ Ցուրտն էլ նրանց չէր խանգարում։ Ճիշտ է, գիշերները ցամաքում զովաշունչ են, քան ծովի վրա, իսկ արևադարձային երկրներում երբեմն շատ ավելի ցուրտ են լինում, բայց այգ գիշերը հազվադեպ տաք էր։

Այդպիսով, ոչինչ չխռովեց նրանց հանգիստը։

Առավոտը բացվեց պայծառ ու շողշողուն, ինչպես գրեթե բոլոր առավոտները Բորնեո կղզու վրա։ Երբ մարդիկ արթնացան, նրանք իրենց հրաշալի ամրապնդված զգացին թե հոգեպես, թե մարմնապես։ Էլլենն ու Հենրին՝ այդպես էին կոչում երեխաներին, շատ էին ուրախացել։ Նրանք ցանկացան վազվզել և դիտել շրջակայքի հրաշալիքները, ծովածոցի արծաթափայլ ավազոտ ափը, կապույտ ծովը, ճերմակ խութերը, որ ծովի մակերևույթի վրա բարձրանում էին ձյունաբլրի նման, գետի հստակ ջուրը, որտեղ վխտում էին արտառոց ձկներ. անտառը, որտեղ վիթխարի սլացիկ արմավենիներ էին աճում և բարձրաբերձ նիզականման բամբուկ՝ մի խոսքով բազմաթիվ նորություններ, որոնք առանձնահատուկ հմայք են տալիս արևադարձային երկրների բնապատկերին։

Սակայն որքան էլ հրաշալի լիներ շրջապատի բնապատկերը, լիովին վայելելու համար նրանց պակասում էր նախաճաշը։ Ճիշտ է, նրանք կուշտ կերել էին վիթխարի ոստրեի միսը, բայց դա մի օր առաջ էր. այդ ընթացքում նրանք ախորժակը նոր ուժով Էր բացվել։ Ինչո՜վ հագեցնել։

Մալայացին նորից գնաց ոստրե որոնելու, իսկ Մուրտախը գնաց գետի երկարությամբ, հուսալով մի քանի ոսկի ու կարմիր ձկնիկներ բռնել, որ վխտում էին վճիտ ջրի մեջ. ասես աչքակապուկի խաղալով է հիշեցնում նրան իր հայրենի Կիլարնիայի գետերի կարմրախայտն ու սաղմոնը։ Իսկ նավապետ Ռեդվուդը զինվելով հրացանով, գնաց դեպի անտառ։

Էլլենն ու Հենրին ծառի տակ մենակ մնացին։ Հայրը հանգիստ թողեց նրանց, իմանալով, որ կղզում ո՛չ առյուծներ կան, ո՛չ վագրեր։ Եթե նրանք ոչ թե Բորնեո ընկած լինեին, այլ հարևան Սումատրան, կամ Ասիական մայրցամաքի մի որևէ ամայի ափ. օրինակ, Կոխինխինա, Մալաքա, Հնդստան՝ նա այդպես հանգիստ չէր լինի, այնտեղ վագրեր են ապրում։ Իսկ Բորնեոյում այդ կատաղի գազաններից վախենալու հարկ չկար։

Երեխաները երկար ժամանակ պինասսայում մնալով, ձանձրացել էին անշարժությունից։ Եվ ոստրեն էլ ամրապնդելով ուժերը, վերականգնել էր պատանեկան եռանդն ու աշխուժությունը։ Նրանք ուզում էին վազվզել գետնից վեր կենալով, սկսեցին վազվզել ծառի շուրջը։ Բայց շուտ հոգնեցին ու սկսեցին դիտել չորս կողմը, նստելու համար տեղ որոնելով։ Պետք է ասել, որ քաղաքակիրթ մարդու համար, որ սովոր է աթոռի, դժվար է պպզել՝ վայրենիների սիրած դիրքը։ Սակայն նստելու համար նրանց աչքով հարմար բան չընկավ. Ո՛չ կոճղ, ո՛չ մեծ քար։ Ծովախորշը, ինչպես և ամբողջ ափը, ծածկված էր սորուն ավազի թմբերով։

– Գտա,– գոչեց Հենրին, երբ աչքը պատահաբար ընկավ վիթխարի ոստրեի խեցու վրա։— Տեսնու՞մ ես Նելլի, այ թե ինչ մեզ հարկավոր։

Նա կռացավ և սկսեց հուսահատ ջանք թափել, աշխատելով շուռ տալ ոստրեի վիթխարի փեղկերից մեկը, որ գոգավոր մասը դեպի վեր՝ ընկած էր այդտեղ։ Դա այնքան ծանր էր, որ դեռևս լավ չամրապնդված տղային հազիվ հաջողվեց այդ անել, այն էլ Էլլենի օգնությամբ, որը տեսնելով եղբոր ջանքերը, սկսեց օգնել նրան։

Վերջապես վիթխարի խեցու երկու կեսերն էլ շրջված էին, ստացվեց մի ոտնաչափ բարձրությամբ երկու հարմար նստատեղ։ Ծիծաղելով իրենց արտառոց աթոռների վրա, երեխաները նստեցին ամեն մեկը իր բաժին խեցու փեղկի վրա և սկսեցին շատախոսել։ Շուտով, սակայն, նրանց խաղաղ զրույցը ընդհատվեց մի անսպասելի իրադարձությամբ, ապացուցելով, թե որքան անհարմար հանգստավայր են ընտրել նրանք։ Սկզբում նույնիսկ չկարողացան որոշել, թե ինչ է պատահել մի ինչ-որ բան հանկարծ ուժեղ խփվեց Հենրիի ձեռքին ու զարկվեց խեցուն, մի բավական մեծ կտոր պոկելով նրանից։ Տղան կարծեց, թե քարով խփեցին իրեն, բայց նայելով թևին, տեսավ, որ բաճկոնի թևը ուսից մինչև արմունկը պատռված է, ավելի շուտ զոլատված, ասես մեկը սուր քերիչով քաշել էր թևի վրա։ Թևը շատ էր ցավում, իսկ թևքը արյունոտված էր։

Հենրին շտապ նայեց շուրջը, փնտրելով կատաղի թշնամուն, տղան վախենում էր, թե հանկարծ մոտիկ թփերի ետևից դուրս կթռչի մի սարսա-փելի վայրենի։ Եվ հանկարծ նկատեց իրեն վիրավորող առարկան, որ այժմ ընկած էր խեցու կողքին, ավազի վրա։ Դա բոլորովին էլ քար չէր, այլ մի տարօրինակ կանաչ գունդ, տասը ֆունտանոց կորիզի մեծությամբ ոզնու նման ամբողջապես փշերով ծածկված։

Տղան մտածեց, որ դա չէր կարող նետված լինել, թեկուզ հենց նրա համար, որ սուր փշերի պատճառով ոչ ոք չէր կարող ձեռքը վերցնել։ Նշանակում է գունդը ծառից էր ընկել։

Էլլենը դա ավելի շուտ հասկացավ. եղբորից հեռու նստած լինելով, նա տեսել էր, թե ինչպես ընկավ այդ առարկան, թեև գունդը կայծակնային արագությամբ իջավ։ Երևում է, որ գունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ այդ վիթխարի ծառի պտուղը։

Հենրիի վերքը և բաճկոնի պատռված թևքը, եթե չխոսենք խեցու բեկորի մասին, վկայում էին, որ եթե գունդը տղայի գլխին ընկներ, գանգը կկոտրեր։ Չնայած մանկական անփորձությանը, Հենրին ու Էլլենը անմիջապես հասկացան, թե որքան վտանգավոր է ծառի տակ մնալը, որից պտուղներ են թափվում։

Երեխաները վեր թռան ու սկսեցին փախչել դավադիր տանիքի տակից։ Միայն հայտնվելով բաց տարածությունում, կանգ առան ու ափսոսանքով նայեցին իրենց հարմար ու այդքան շուտ լքված նստարաններին, որոնց մոտ ընկած էր կանաչ գանգը, հետո հայացքները դարձրին ծառին։ Խիտ սաղարթի մեջ նրանք բազմաթիվ պտուղներ տեսան, որ հեռվից դեղձից կամ ծիրանից խոշոր չէին թվում։ Քույր ու եղբայր ցանկացան ավելի ուշադիր դիտել վայրի պտուղը, բայց չնայած տանջող հետաքրքրասիրությանը, այդպես էլ սիրտ չարեցին ծառի տակ վերադառնալ։ Հենրիի թևը ցավում էր, արյուն էր հոսում։ Նելլին նրա բլուզի վրա արյուն տեսնելով, այնպես բարձր ճչաց, որ տղամարդիկ բոլորն էլ լսեցին նրա ձայնը։ Առաջինը մոտ վազեց Սելուն, ապա վախեցած եկան նաև Մուրտախն ու նավապետը։

— Ի՞նչ է պատահել,– միաժամանակ ու տագնապած հարցրին նավապետն ու Մուրտախը։

Ուշիմ մալայացին կարիք չուներ հարցնելու։ Հենց որ պատռտված թևքն ու գետնին ընկած կանաչ գունդը տեսավ ամեն ինչ հասկացավ։

— Դուլիա՜ն,– ասաց նա՝ ցույց տալով ծառը։

— Դուրիա՜ն[11],– արձագանքեց Ռեդվուդը։

— Այո, նավապետ, ես հիմալ, սուտ չմտածել։ Մեծ վտանգ։ Դուլիան ը-նկնի գլխի վրա, գլուխ՝ կլը՛պ, կլը՛պ։

Վերջինը հասկանալի էր և առանց մալայացու ասածի։ Հենրիի բաճկոնակը ու խեցու բեկորը հստակորեն ասում էին, թե ինչպիսի վտանգի են ենթարկվել աղջիկն ու տղան, նստելով ծառի տակ։ Վիթխարի պտուղը, եթե ընկներ երեխաներից մեկնումեկի գլխին, անպայման կջարդեր։


Գլուխ VIII. Դուրիանի գնդակոծումը

Երբ նավապետն ու Մուրտախը վերջնականապես սթափվեցին և հասկացան տագնապի պատճառը, իռլանդացին առաջինը նետվեց դեպի ծառը։ Հասնելով չարաբաստիկ պտուղին, նա կռացավ և համարձակորեն ձեռքը մեկնեց վերցնելու։ Մալայացին ոչ մի ծպտուն չհանեց Մուրտախին նախազգուշացնելու համար։ Սելուին զայրացրեց իռլանդացու ինքնավստահությունը, որով կպավ նա մի գործի, որից ոչինչ չէր հասկանում և որը նույնիսկ Սելուին այնքան էլ հեշտ բան չէր թվում։ Ահա թե ինչու նա լուռ հետևում էր անձնապաստան Մուրտախին, չարախնդությամբ սպասելով վախճանին։

Մուրտախը վստահորեն վերցրեց փշոտ պտուղը, բայց դեմքը ան-միջապես ցավից կնճռոտեց, ասես կպել էր շիկացած երկաթի։

— Օ-օ-օ՜յ, ցավաց,– գոչեց նա,– սա ամբողջապես փշապատված է և բռնելու տեղ չունի։

– Զգուշացիր, Մուլտախ,– կանչեց Սելուն,– վելև նայիլ, դուլիանը գլուխդ կկոտլի։

Իռլանդացին հասկացավ նախազգուշացումը և, վերև նայելով, վայ-նասունով փախավ ծառի տակից։

Այդ ժամանակ մալայացին իր հաղթանակից շատ գոհ, արագ վազեց Մուրտախի տեղը։ Հայացքը վերև ուղղած, (հանկարծ գլխին մի այդպիսի պտուղ չընկնի՜) ծայրը սուր փայտի ուժգին հարվածով դուրիանը հրեց բաց տեղը։ Հետո դանակը խրեց փշերի արանքից ու ճեղքեց գունդը՝ բացելով կարագի գույնի փափուկ միջուկը։

Դժբախտաբար միջուկը շատ քիչ էր հինգ քաղցած մարդկանց կշտացնելու համար։ Նույնիսկ կուշտ մարդիկ էլ այդ համեղ պտուղի համը տեսնելուց հետո կցանկանային էլի ու էլի ուտել... Իսկ մեր հերոսները շատ հեռու էին կուշտ համարվելուց և ուտելու մեծ պահանջ ունեին։ Բայց ուտելիք չկար. երեքն էլ դատարկաձեռն էին վերադարձել։ Ճիշտ է ծառի վրա դուրիանի կանաչ գնդեր շատ կային, բայց շատ բարձր էին, ինչպես աղվեսի և խաղողի հայտնի առակի մեջ։

Դուրիանի բունը գետնից յոթանասուն ոտնաչափ բարձրությամբ բոլորովին մերկ էր, ո՛չ ճյուղ կար, ո՛չ չորուկ, ո՛չ որևէ մակաճ, որ հենարան ծառայեին ոտքի համար։

Համենայնդեպս անհրաժեշտ էր որևէ բան ուտել. որսի միս, ձուկ, ոստրե միևնույն էր, թե ինչ, միայն թե ուտելու, բան լիներ։ Բայց որտեղի՞ց։ Սելուի գտած ոստրեն, երևում է, զուտ պատահականություն էր, նա կասկածում էր, թե կհաջողվի արդյոք իրեն էլի այդպիսի բան գտնել։ Համեղ դուրիանր ոչ միայն հաճելի, այլև սննդարար ուտելիք կլիներ, եթե նրանք քաղելու հնարը գտնեին։

Մի որոշ ժամանակ բոլորը մտազբաղ կանգնել էին։ Մեկ էլ նավապետի գլխում միտք ծագեց։ Նա հիշեց շղթայակցված գնդակների մասին և մտածեց, թե չի՝ կարելի արդյոք կրակելու այդ մեթոդով, ծառից դուրիան թափել։

Մտածելն ու անելը մեկ եղավ։ Հրացանից բացի, որ ձեռքին գնացել էր անտառ, նա պինասսայի մեջ ուներ նաև նավային մեծ մուշկետ։ Նավապետը պատվիրեց բերել և լցնելով կպրոտ առասանով իրար կապված երկու գնդակով, կրակեց պտուղների խիտ մասում։ Կրակոցը իսկական ավերածություն գործեց ճյուղերի մեջ և հինգ-վեց հատ հսկայական պտուղներ թափվեցին ցած։ Ռեդվուդը մի անգամ էլ կրակեց։ Այժմ ծառի տակ արդեն տասներկու գունդ կար թափված։ Այդպիսի քանակությունը մի քանի օր կբավականացներ նրանց։

Թափված պտուղները հավաքելով, տարան մոտակա մի ուրիշ ծառի տակ, որի ճյուղերը իրենց խիտ սաղարթի մեջ այդպիսի համեղ ու վտանգավոր պտուղներ չէին թաքցնում։

Այստեղ տեղափոխեցին նաև պինասսայում եղած իրենց ամբողջ գույքը, վճռելով ավելի հիմնավոր ճամբար խփել։

Շատ տաք էր, այդ պատճառով խարույկ չվառեցին, մանավանդ որ հասած դուրիանները հում են ուտում։

Եվ, երբ բոլորը նախաճաշում էին այդ համեղ պտուղները, Սելուն դրանց մասին հետաքրքիր բաներ պատմեց։

Ես նրա պատմությունը բառ առ բառ չեմ կրկնի, քանի որ հազիվ թե գտնվի մեկը, որ հասկանա մալայացու յուրօրինակ ժարգոնը, փոխարենը ձեզ կներկայացնեմ այդ հազվադեպ ու արժեքավոր պտղի նկարագրությունը, որ ես կազմել եմ ինչպես Սելուի պատմությունների, այնպես էլ այլ աղբյուրների հիման վրա։

Դուրիանը անտառային ամենաբարձր ծառերից մեկն է։ Արտաքուստ հիշեցնում է ծփիի, բայց ի տարբերություն դրա՝ հարթ, թեփուկավոր կեղև ունի, դուրիանը հանդիպում է Մալայան արշիպելագի գրեթե բոլոր կղզիներում, և չի պատվաստվում երկրագնդի ոչ մի մասում։ Հավանաբար հենց դա է պատճառը, որ քիչ է հայտնի։

Մյուս ոչ պակաս գլխավոր պատճառը այն է, որ լավ հասած պտուղները շատ նուրբ են և չեն՝ դիմանում երկարատև տեղափոխումների։ Պտուղները գրեթե գնդաձև են, գույնը՝ կանաչ, իսկ մեծությամբ հավասար են ամենախոշոր կոկոսյան ընկույզին։

Գնդի մակերեսը ծածկված է հաստ ու շատ կոշտ փշերով, որից վեցանկյան հիմքերը ամուր կպած են իրար։ «Փշոտ զրահը» հուսալիորեն պահպանում է դուրիանը, ու եթե ցողունը պտուղին շատ մոտիկ է կտրված, հնարավոր չէ դուրիանը ձեռքը վերցնել, առանց մատները արյունոտելու։ Իսկ կեղևը այնքան ձիգ ու ամուր է, որ դուրիանը, ինչ բարձրությունից էլ, ընկնի, չի կոտրվում և չի տափակում։ Պտուղը կազմված է հինգ մասից, որոնց միացման տեղերը հազիվ են նկատվում կեղևի վրա։ Դանակը փշերի արանքից հմտորեն մտցնելով այդ գծերից ներս, պտուղը կարելի է բաժանել հինգ հավասար մասերի։ Այդ գործը սակայն բավականաչափ ուժ ու հմտություն է պահանջում։ Մասնիկների մետաքսանման ճերմակ թաղանթի մեջ պարունակվում է սերուցքի գույնի միջուկը և մի քանի հատ շագանակի պտուղի չափ կորիզներ։ Շատ դժվար է նկարագրել դուրիանի համն ու բույրը։ Հայտնի որսորդ-բնախույզ միստր Ուոլեյսը այսպես է նկարագրում.

«Դուրիանի համի մասին լավ պատկերացում է տալիս թերևս, նշով եփված բուրավետ կրեմը։ Այդ հիմնական բույրին խառնվում է բույրերի մի ամբողջ փունջ. այստեղ և՛ թարմ պանրի բույր կա, և՛ սոխով սոուսի, և՛ սև խերեսի, և՛ շատ այլ բաների։ Պտուղի միջուկը մի յուրահատուկ լպրծուն մածուցիկություն ունի, որ նրա համը բացառիկ նուրբ է դարձնում։ Դուրիանը ոչ քաղցր է, ոչ թթու, նույնիսկ չափից դուրս, հյութեղ է, բայց երբ ուտում ես, չես նկատում այդ համերից որևէ մեկի պակասը։ Դուրիանի համը հրաշալի է այնպես, ինչպես կա, որքան շատ ուտեք, այնքան ավելի կուզեք ուտել, և որքան Էլ ուտեք, ոչ սրտախառնուք կզգաք, ոչ Էլ որևէ տհաճ երևույթ։ Առաջին անգամ դուրիան ուտել, կնշանակի դեռևս բոլորովին, անծանոթ զգացում ապրել։ Իսկ հանուն դրա, իսկապես, արժե գնալ Արևելք։

Լավ հասունացած պտուղները թափվում են գետնին։ Ուտելու համար ամենալավ ժամանակը դա է. գետնին երկար թափված մնալով, կորցնում են ավելորդ կծվությունը։ Իսկ պտուղները համապատասխան ձևով պատրաստված՝ հրաշալի փոխարինում են բանջարեղենին, իսկ դայակները[12] խակ վիճակում էլ են ուտում, նույնպես առանց եփելու։ Առատ բերքի դեպքում դուրիանը աղ են դնում կավե կճուճներում ե բամբուկն անոթներում ու այդ ձևով, պահում երբեմն ամբողջ տարին. այդ ընթացքում պտուղները ձեռք են բերում եվրոպացիների կողմից այնքան գնահատված համը։ Դայակների մոտ աղ դրած դուրիանը հրաշալի համեմունք է բրնձի համար։ Մալայան արշիպելագի անտառներում աճում են վայրի դուրիանների երկու տեսակներ։ Դրանց պտուղները բավականաչափ մանր են, այդ տարատեսակներից մեկի միջուկը նարնջագույն է։ Ճիշտ չէր լինի պնդել, թե դուրիանը մրգերից ամենալավն է, նա երբեք չի կարող փոխարինել այնպիսի քաղցր ու միաժամանակ թթու պտուղներին, ինչպիսին են՝ նարինջը, խաղողը, մանգոն և մանգոստանը, որոնց կենարար հյութը այնքան բարենպաստ և թարմացնող ազդեցություն է գործում։ Սակայն որպես համեղ սնունդ անփոխարինելի է։ Եթե ինձ առաջարկեին տալ բուսական աշխարհի երկու ներկայացուցիչների անունները, որոնցից ամեն մեկը իր մեջ պարունակեր իր տեսակի բոլոր արժանիքները ես առանց մտածելու կասեի՝ նարինջ և դուրիան։

Դուրիանը վտանգավոր ծառ է։ Երբ նրա պտուղները հասնում են և սկսում են թափվել, կարող են վիրավորել ծառի տակով անցնող կամ այնտեղ աշխատող մարդկանց. բացի այն, պտուղի հատվածը ինքնըստինքյան ծանր է, նաև կոշտ փշերը քերծում են մարդու մաշկը։ Եվ, այնուամե-նայնիվ, այդ սարսափելի վերքը հազվադեպ է մահվան պատճառ դառնում. այդպիսի դեպքերում առատ արնահոսությունը պաշտպանում է բորբոքումներից։

Դայակների ցեղի առաջնորդներից մեկը ինձ պատմել է, թե ինչպես է ծանր վերք ստացել իր գլխին ընկած դուրիաններից. նա հավատացած էր, որ շուտով կմեռնի, այնպես ծանր էր վիրավորված։ Բայց վերքը շուտ լավացավ։

Ոչ միայն Մալայան արշիպելագի հիմնական բնակիչները, այլև այնտեղ բնակվող օտարերկրացիները դուրիանը համարում են ամենալավ, այսինքն՝ ամենահամեղ պտուղը։ Հին ճանապարհորդ Լուիշոտը դեռևս 1599 թվականին գրել է, որ դուրիանը համով գերազանցում է իր իմացած բոլոր պտուղներին։ Իսկ մի այլ նույնքան հին ճանապարհորդ, բժիշկ Պալադենուսն ասում է. «Այս բույսի պտուղները հյութեղ են և շատ հաճելի համ ունեն։ Առաջին անգամ դուրիան տեսնողներին թվում է, թե նրանից կծու սոխահոտ է փչում. բայց հենց որ համը տեսնում են, այլևս ոչինչ չեն ուզում ուտել։ Բնիկները ամեն կերպ փառաբանում են այդ բույսը։ Հնչեղ անուններ են տալիս և նրա մասին գովասանական երգեր հորինում»[13]։


Գլուխ IX. Գավիալը

Դուրիանի հարցը լուծելուց հետո նավապետ Ռեդվուդը, Մուրտախը և մալայացին նորից գնացին սնունդ որոնելու։ Անհրաժեշտ էր ճաշի հա-մար միս, ձուկ կամ թռչուն ճարեի մի խոսքով ավելի էական բան, քան հում պտուղները։

Տղամարդկանցից ամեն մեկը գնաց իր նախկին ճանապարհով Ռեդվուդը՝ անտառ, Մուրտախը՝ գետի հոսանքով դեպի, վեր, իսկ Սելուն՝ ծովախորշի ափերը։ Մալայացու ձեռքին ծայրը սրած բամբակե մի փայտ կար, որը նա ժամանակ առ ժամանակ խրում էր ավազի մեջ, ստուգելու, համար, թե արդյոք ոստրեներ չկա՞ն։

Հենրին ու Էլլենը նորից մենակ մնացին։ Միայն թե հիմա էլ չնստեին ծառի տակ։ Հայրը պատվիրեց նրանց լողանալ և դա իսկապես անհրաժեշտ էր, չէ՞ որ երկար էին մնացել կեղտոտ նավակի մեջ՝ արևադարձային արևի տակ խաշվելով։ Մանավանդ լողանալը հրաշալի վերականգնում է առողջությունը և ամրապնդում մարմինը։ Հենրին սկսեց լողանալ, ծովին ավելի մոտ, իսկ Էլլենին ավելի դուր էր գալիս գետի մանր ավազը և վճիտ ջուրը, և նա սկսեց լողանալ իրենց նստած տեղի մոտ։ «Այստեղ ավելի անվտանգ է»,– մտածեց նա։ Ալեկոծությունը այդտեղ չէր հասնում, և գետի հոսանքն անհամեմատ խաղաղ էր։ Սակայն մենք հիմա կտեսնենք, որ անվտանգությունը թվացող է։ Որսորդները նոր էին ցրվել, որ տոթակեզ կեսօրվա խաղաղությունը խախտվեց մի աղեկտուր ճիչով, որ հեռու տարածվեց կղզու անդորրի մեջ, և, հասնելով անտառ, կտրուկ ընդհատեց նրա թևավոր բնակիչների երգը։

Այդ ճիչը լսեց նաև նավապետ Ռեդվուդը, որ հրացանը ուսին թափա-ռում էր անտառում և որս փնտրում խիտ ճյուղերի թավուտում. լսեց նաև Մուրտախը, որ կարթը ձեռքին նստած էր գետափին, և՛ Սելուն, որ մինչև ծնկները մտել էր ջրի մեջ. և՛ Հենրին, որ հանգիստ օրորվում էր ծովի ալիք-ների վրա։ Բայց ամենից ուժեղ հնչեց դա Էլլենի ականջներում, որովհետև նա ինքն էր ճչում։ Դա մահացու սարսափի ճիչ էր։ Լսելով այդ ձայնը, բոլոր, գործերը թողած, գլխապատառ նետվեցին այնտեղ, որտեղ թողել էին Էլլենին։

Մի քանի վայրկյան հետո տղամարդիկ ու Հենրին վազեցին ափը, և այն, ինչ-որ տեսան, ստիպեց ցնցվել քաջությամբ լցված նրանց հոգիները։

Գետի մեջտեղում, որի լայնությունը այդ մասում հասնում էր հարյուր ոտնաչափի, կանգնած էր Նելլին։ Հավանաբար ափի մոտ նրան շատ ծանծաղ էր թվացել։ Ջուրը աղջկա վզին էր հասնում, միայն նրա գլուխն էր երևում ջրի վրա։ Իսկ նրա դիմաց ցցված էր մի ուրիշ գլուխ. վիթխարի մողեսանման կենդանու, հրեշի մի ահագին գլուխ։ Դա կոկորդիլոսների ընտանիքին պատկանող մի սողուն էր, որ դուրս էր եկել դիմացի ափի եղեգնուտից և լողում էր դեպի աղջնակը։ Եվ զարմանալի չէ, որ այդ սարսափելի երկարադունչ գլխի ու լայն բացված երախի տեսքից Նելլին չէր կարողացել զսպել սարսափի ճիչը։

– Գավիա՜լը,– գոչեց Սելուն՝ տեսնելով ահռելի կոկորդիլոսի վիթխարի մարմինը, որ մոտ քսան ոտնաչափ երկարություն ուներ։

– Գավիա՜լը,– միաձայն գոչեցին նավապետն ու Մուրտախը։

Երկուսն էլ լավ գիտեին, թե ինչ է ներկայացնում աղջկա կողմը լողացող հրեշը։

Կենդանու գլուխը մոտ մի յարդ երկարություն ուներ և գրեթե ամբողջ այդ տարածությունը ծնոտներ էին, որոնցից վերևինի վրա մի երկար ելուստ կար, որը նրան տարբերում էր այդ կարգի սողունների, մյուս տեսակներից։

Երբ անհանգստացած մարդիկ մոտեցան ափին, իսկ նրանք միաժամանակ մոտեցան, գավիալի և աղջկա միջև քսան յարդ տարածություն էր մնացել։

Նկատելով սպառնացող վտանգը, Նելլին մի պահ փորձեց փախչել։ Սակայն անզգուշությունը նրան շատ հեռացրել էր ափից, իսկ սարսափը բոլորովին կաշկանդեց նրա ուժերը, մի քանի. շարժում անելուց հետո աղ-ջիկը հրաժարվեց իր փորձից և մինչև վիզը հասնող ջրի մեջ կանգնած, հուսահատի ճիչեր էր արձակում։

Ի՞նչ անել։ Եվս մի քանի վայրկյան, և ահռելի ծնոտները կճանկեն երեխայի փխրուն մարմինը։

Դժբախտ հայրը անօգնական կանգնել էր ափին, իր ամբողջ տեսքով որպես վշտի կենդանի մարմնացում։ Նրա հրացանի սիսեռաչափ փոք-րիկ գնդակը ավելի վնաս չէր պատճառի այդ հրեշին, քան անձրևի կաթիլը կամ կարկտի հատիկը։

Նույնիսկ, եթե նավապետին հաջողվեր ուղիղ աչքին կրակեր հազիվ թե հրեշը հրաժարվեր այդքան մոտիկ որսից։ Այդպես անօգնական էր զգում իրեն նաև Մուրտախը իր կարթը ձեռքին, Հենրիի մասին էլ խոսք լինել չի կարող, սա ոչ միայն զենք չուներ ձեռքին, այլև հագուստ չկար հա-գին, նա լողում էր, երբ լսեց քրոջ ձայնը, այդպես մերկ էլ եկավ։

Մնում էր մի բան. նետվել գավիալի և աղջկա արանքը և պաշտպա-նել նրան՝ վտանգի ենթարկելով սեփական կյանքը։ Նրանք այդպես էլ ուզում էին անել, բայց վերջին պահին նրանց կանգնեցրեց մալայացու ձայնը, որը մինչ այդ թվում էր՝ անտարբեր կանգնած է։ Հասկանալով, որ Սելուն ինչ-որ բան է մտածել աղջկա փրկության համար, բոլորը կանգ ա-ռան. դժվար էր գուշակել, թե հատկապես ինչ էր մտադիր՝ անել։ Մալայա-ցու միակ զենքը երեկվա խարույկից մնացած բամբուկե ձեռնափայտն էր, որ նա սրել էր այսօր ոստրեի որսի գնալիս։ Հազիվ թե դա կարելի լիներ զենք կոչել...

Սելուն դեռ հեռվից էր նկատել աղջկան մոտեցող գավիալին. նա շտապ սրեց փայտի մյուս ծայրը և այդ խղճուկ զենքով նետվեց գետը։

Ափին կանգնածները դեռ ուշքի չէին եկել, որ մալայացին ջրի տակից դուրս եկավ աղջկա և կոկորդիլոսի միջև, իսկ հաջորդ վայրկյանին նրա սև, թաց մազերով գլուխը հայտնվեց ուղիղ հրեշի երախի մոտ։ Հետո գլուխը նորից չքացավ և ջրի մակերևույթին երևաց բամբուկե ձեռնափայտը բռնած դարչնագույն ձեռքը։ Եվ այդ,պահին տարօրինակ բան տեղի ունեցավ. ձեռնափայտն ակնթարթորեն հայտնվեց գավիալի բերանում. սա պտտվեց, պոչով զարկեց ջրին և զարմանալի զիգզագներ անելով՝ մի կողմ փախավ։ Այդ ժամանակ փրփրադեզ ջրի տակից նորից հայտնվեց Սելուի գլուխը՝ այս անգամ Էլլենի մոտ։ Ուշիմ ու քաջ փրկարարը օգնեց աղջկան հասնել ափ և ողջ ու անվնաս հանձնեց հորը։

Գավիալը դեռևս մոլեգնում էր, ջուրը պղտորելով իր երկար, մողեսային պոչի շարժուն ու զորեղ հարվածներով, և կես ժամից ավելի անցավ, մինչև որ գետի ընթացքը կրկին իր նախկին խաղաղ տեսքը ստացավ։ Մալայացու ճարպիկ ձեռքով մտցրած սեպը հնարավորություն չէր տալիս հրեշին երախը փակելու. կոկորդը լցվում էր ջրով գավիալը կուլ էր տալիս, և նրա վախճանն, անխուսափելի էր…

Եվ իսկապես, ափից դիտող մարդիկ շուտով տեսան, թե ինչպես այդ հսկա սողունի դիակը հոսանքով ցած գնաց դեպի, ամենաակուլ օվկիա-նոսը, որտեղ նրան կխժռեն անկուշտ շնաձկները կամ ուրիշ հրեշներ, ավելի գիշատիչ ու այլանդակ, քան ինքը, թեև դժվար է պատկերացնել գավիալից ավելի զարզրելի հրեշ։ Այդ սողունը կոկորդիլոսներից ու ալիգատորներից ամենազազրելին է և մի շարք բնորոշ գծերով տարբերվում է նրանցից։

Այսպես, օրինակ՝ սրա ծնոտները խիստ նեղ են, երկար, կողքերից ներս ընկած, իսկ գլուխը ուղղահայաց քառանիստի նման է։ Ատամների քանակով գավիալը գերազանցում է նեղոսյան կոկորդիլոսին, թեև, վերջինս նույնպես բավականաչափ ավերիչ զենքեր ունի։ Գավիալը շնորհիվ իր թաղանթավոր ետին թաթերի, հեշտությամբ է տեղաշարժվում ջրի մեջ։

Էլլենի վրա հարձակվող հրեշը մոտ քսան ոտնաչափ երկարություն ուներ, բայց ավելի խոշորներն են լինում, որոնց երկարությունը հասնում է ութից ինը յարդի։

Նավապետ Ռեդվուդը սրտանց շնորհակալություն հայտնեց Սելուին իր դստեր փրկության համար և հոգեպես ափսոսում էր, որ ոչնչով չի կարող պարգևատրել իր հավատարիմ ուղեկցին։


Գլուխ X. Փորող թռչուններ

Որքան էլ որ դուրիանները համեղ լինեինք այնուամենայնիվ, միայն դրանցից կազմված սեղանը չէր կարող լիարժեք համարվել։ Այդպես էր մտածում Սելուն, և Մուրտախը միանգամյա համամիտ էր նրան։ Իռլանդացին հայտարարեց, որ, եթե հարկ լինի,ինքը կարող է սնվել միայն կարտոֆիլով, կգերադասեր, իհարկե, գոնե մի փոքրիկ կտոր ապուխտ կամ աղ դրած միս։

Ճիշտ այդպես էին մտածում նաև մյուսները։ Մի կտոր միսը, միևնույն է՝ թարմ թե աղ դրած, անհրաժեշտ էր ուժերը վերջնականապես վերականգնելու համար։

Բայց որտեղի՞ց ճարել. անտառը անբնակ էր թվում։ Նավապետ Ռեդվուդը մի ժամից ավելի թափառել էր և այդ ամբողջ ընթացքում ոչ մի կենդանի, նույնիսկ թռչուն չէր հանդիպել նրան։ Ճիշտ է, գետը առատ էր ձկներով, իսկ ծանծաղուտի ավազներում անշուշտ ոստրեներ կային, բայց Մուրտախին և Սելուին այդպես էլ չհաջողվեց որևէ բան ձեռք բերել։

Մարդիկ մսի պահանջ էին զգում և ափսոսում էին, որ ձեռքից բաց թողեցին գավիալը, նրա մսից կարելի էր տապակա պատրաստել՝ թեկուզ ոչ շատ համեղ, բայց ազատ կարելի էր ուտել։

Անհաջողությունից վհատված ու դեռևս թույլ, նավապետն ու իր ուղեկիցները այդ օրը այլևս ոչ մի տեղ չգնացին, մնացին ծառի տակ։

Ընթրիքի ժամանակ, որ բաղկացած էր միևնույն դուրիաններից, Սելուն խոսեց ձվերի մասին։ Ընկերները ուշադրությամբ ունկնդրում էին նրա ասածներին։ Իսկապես, եթե նրանց հաջողվեր մի քանի ձու գտնել, համեղ ու սննդարար ուտելիք կունենային։

Միայն թե որտեղի՞ց ճարել։ Այդ հարցը շատ էր զբաղեցնում իռլանդացուն, որը հիմա հաճույքով մի տասներկու ձու կուտեր, ինչ ձևով էլ իր լիներ՝ եփած, խորոված, ձվածեղ արված, նույնիսկ, ինչպես նա արտահայտվեց, ուղղակի կճեպի միջից՝ հում վիճակում։

— Ձու՜,– քմծիծաղելով գոչեց նա, երբ Սելուն այդ մասին, խոսք բացեց։— Շատ կուզեի գոնե տեսնել։. Ես հիմա մի ամբողջ կողով լիքը կուտեի, թեկուզ կարապի ձվեր լինեին։

— Ձու, շատ ձու։ Մոտիկ, մոտիկ, պետք է փնտլել։

— Ի՞նչ է, երազո՞ւմ ես տեսել։

— Ոչ, երազում չի, Մուլախ։ Դու լսել, այս գիսել մալի դոլում էր, ամբողջ գիսել գոլում էլ։

– Ի՞նչ մալի։ Դա ի՞նչ բան է։

— Մեծ թլցուն, հնդկահավի նման։ Սելու լսեց նլան։ Գոլում է, ասես մալդ մելնում է։

— Սպասիր, սպասիր, ես էլ եմ ինչ-որ ճիչեր լսել։ Նույնիսկ մտածեցի, թե կարող է բենշի[14] լինել։ Ախ, ուրեմն գա թռչո՞ւն է։ Իսկ ինչ օգուտ նրա ճչոցից։ Նա հո իր բնի տեղը չէր հայտնում ճչոցով։

— Բույնը մոտիկ։ Մալի իլ բույնը ծովափի մոտ կալուցի։

Իսկապես, նախորդ գիշեր բոլորը ծովի կողմից տարօրինակ ճիչեր էին լսել։ Նավապետը, որին ծանոթ չէր այդ ձայնը մտածել էր, թե հավանաբար կղզում բնակվող ծովային որևէ թռչուն է. չէր ենթադրել, սակայն, որ բույնն այդքան մոտ կարող է լինել։

Առավոտ վաղ արթնանալով, հրացանն առավ ու գնաց ափ, հուսալով, թե գոնե մի քանի ճայ կխփի նախաճաշի համար։ Ափին նույնիսկ ճայեր չկային։

Եվ ահա Սելուն բացատրեց, որ գիշերը ճչացող թռչունները բոլորովին էլ ծովային թռչուններ չեն, նրանք ապրում են անտառում. Ծովափ են գալիս միայն բույն դնելու ժամանակ։ Դրա համար էլ ծովի կողմից լսվող նրանց կանչը որոշակիորեն նշանակում է, որ մոտակայքում բներ կան։

Մալայանցին դեռ չէր վերջացրել պատմությունը, երբ հանկարծ տեսան այն, ինչի մասին պատմում էր. թռչունների մի մեծ երամ՝ մոտ հիսուն հատ։ Եվ տեսան ոչ թե ծառերի ճյուղերի կամ օդում, այլ ծովախորշի ափին, որտեղ էին ընտանի թռչունի գործնական մեծալրջությամբ դնում է դեպի նոր ցանված դաշտը ու ճանապարհին երբեմն-երբեմն կանգ է առնում կտցելու պատահմամբ թափված հատիկները։ Կոխիխինա հավի մեծություն ունեին դրանք, իսկ կատարները, վեր ցցված պոչերը և խայտաբղետ փետրավորումները՝ սև փայլունը և թեթևակի վարդագույն-սպիտակը, նրանց ավելի շուտ նմանեցնում էին սովորական հավերի։ Դրանք պատկանում էին թռչունների այն դասին, որ շատ մոտ է հավերին և տարածված է Ավստրալիայում ու Ավստրալո-Մալայական արշիպե-լագի կղզիներում, որտեղ հավերի դաս գոյություն չունի։ Այդ դասում մի քանի տեսակներ գոյություն ունեն. մի տեսակը ինչպես «ավստրալիական ճուռակը» շատ նման է հնդկահավի, մյուսները հիշեցնում են սովորական հավերի, երրորդները նման են փասիանների տարբեր տեսակներին։ Այդ թռչունները ճուտ հանելու յուրօրինակ ձևեր ունեն, դրանք ձու են գնում աղբակույտերի մեջ, որ հատուկ հավաքում են այդ նպատակով, և ձուն թողնում են դրա մեջ մինչև ճուտ դուրս գալը, որի համար Էլ «աղբային» մականուն են ստացել։ Աղբայինների դասի տարբեր տեսակների մոտ ձու դնելը որոշ տարբերություններ ունի, բայց հիմնականում նույնն է։ Փորելու համար լավ հարմարված երկար կեռ եղունգներով թաթերի շնորհիվ այդ թռչունները կոչվում են «մեծոտանիներ»։

Ավստրալիայում, որտեղ նույնպես տարածված են մեծոտանիները, երբեմն հանդիպում են հսկայական կույտաբներ, որոնց բարձրությունը երբեմն հասնում է տասնհինգ ոտնաչափի, և հիմքի մոտ դրանք վաթսուն ոտնաչափ շրջագիծ ունեն։

Մեծոտանիները խոշոր ծանր թռչուններ են, երկար հաստ ոտքերով և մատներով, որոնք շատ անճոռնի են գետնի վրա շարժվելու համար և անշնորհք՝ թռչելու ժամանակ։ Ինչպես հիմա կտեսնենք, մեծոտանիների բույն սարքելու միջոցները տարբերվում են ավստրալիական ճուռակի բույն սարքելու ձևերից։

Նրանք իրենց բույնը սարքում են հետևյալ կերպ, նախ ճանկերով գետնին շրջան են գծում, ապա քայլելով այդ շրջագծի վրայով՝ սկսում են իրենց ոտքի տակ ընկած ամեն ինչ լցնել շրջանից ներս՝ չոր տերևներ, ճյուղեր, խոտ և ամեն տեսակ աղբ։ Այս ձևով մի շրջան անելուց հետո, սկսում են երկրորդը և այդպես շարունակ, անընդհատ մոտենալով կենտրոնին։ Ստացվում է կլոր, հրաշալի մաքրված մի մեծ հրապարակ, որի կենտրոնում վեր է բարձրանում ցածրիկ, անկանոն մի կույտ։ Այդ ժամանակ թռչունը շարունակելով քայլել այդ կույտի շուրջը, աստիճանաբար փոքրացնում է շրջագիծը, որի ընթացքում կույտը աճում է բարձրությամբ, դառնալով բրգաձև խոշոր բլրակ։ Բլրակի գագաթին թռչունը փոս է անում, մոտ չորս ոտնաչափ խորությամբ, որտեղ և ձու է դնում։ Ձվերը նույնանման ծածկելուց հետո, թռչունները թողնում են դրանք արևի և աղբի փտումից առաջացած ջերմության ազդեցության տակ։ Դրանով սակայն նրանց ծնողական հոգսերը չեն ավարտվում։ Արուն,որ օժտված է ջերմաստիճանի չնչին տատանումները զգալու կարողությամբ, անընդհատ հսկում է կույտին, հանելու համար հարմար ջերմաստիճան։ Նա օրական մի քանի անգամ մեկ ծածկում է ձվերը տերևների հաստ շերտով, մեկ կրկին բացում։

Հոր հոգսերը չեն ավարտվում նույնիսկ ճտերը դուրս գալուց հետո, որովհետև ամբողջ տասներկու ժամ նրանք շարունակում են մնալ բնի մեջ և նույնիսկ արդեն գետնին քայլելուց հետո, գիշերը վերադառնում են իրենցը բույնը, որտեղ հայրը ամեն անգամ նրանց նորից է ծածկում տերևներով, միայն թե արդեն ոչ այնքան հաստ շերտով։

Հետաքրքիր է, որ կույտի գագաթին միշտ գլանաձև անցք է թողնում՝ «խողովակ», թարմ օդը ներս թափանցելու և այնտեղից փտումից առաջացած գազերը դուրս գալու համար։

Ամեն բնի մեջ սովորաբար մի քանի տասնյակ ձու է դրվում։ Դրանք շատ համեղ ձվեր են, որոնք սիրում են ուտել թե՛ բնիկները և թե՛ սպիտակամորթները։

Ավստրալիական ճուռակը, բոլոր հավերի նման, շատ է սիրում քջուջել, և այնտեղ, ուր նա քջուջում է, փոսեր են գոյանում։ Հենց այդ փոսերի հետքերով էլ ձու որոնողները գտնում են բները։

Այժմ դառնանք Բորնեո կղզու մեծոտանիներին, որոնց հայտնվելը այնքան հետաքրքրեց նավապետ Ռեդվուդին և նրա ուղեկիցներին։

Ինչպես արդեն ասացինք, թռչունները հանկարծակի հայտնվեցին, դուրս գալով ավազաբլրի լանջի ետևից։ Դա հավերի դասի մի ընտանիք էր, որ հայտնի է «մալեո» անունով, կամ ինչպես Սելուն է ասում՝ «մալեի»։

Չնկատելով հետևող մարդկանց, որոնց թաքցնում էր սաղարթախիտ ծառի թանձր ստվերը, թռչունները հանգիստ շարունակում էին իրենց գործը։ Այո, իսկապես, գործը։ Դա առաջին իսկ հայացքից էր զգացվում։ Թեև երբեմն մեկ կամ մյուս թռչունը կանգ էր առնում կտցելու պատահմամբ աչքով ընկած որդը, ցողունը կամ հատիկը, նայողը անմիջապես կհասկանար, որ նրանց զբոսանքի նպատակը կեր փնտրելը չէ։

Երբեմն թռչուններից մեկն անջատվում էր երամից և արագ մի կողմ սլանում. հետո նույնքան հանկարծակի կանգ առնելով՝ դիտում էր շուրջը, ասես ուսումնասիրելով հողը և կրթկրթոցով կանչելով մյուսներին։ Կանչի վրա երամն ամբողջ թափով վազում էր այնտեղ, և այդ ժամանակ մի այնպիսի կրթկրթոց էր բարձրանում, ասես ընդհանուրի բարօրության համար շատ կարևոր հարցեր էին լուծվում։

Նավապետն ու իր ուղեկիցները նկատեցին, որ մի տեղից մյուսը առաջնորդող թռչունները ինչ-որ բանով տարբերվում են մյուսներից։ Օրինակ, նրանց կատարները և կտուցի երկու կազմից աճած ելուստներն ավելի խոշոր էին, քան մյուսներինը, նրանց փետրազուրկ այտերի վրայից կարմիր բծերը ավելի հյութեղ է մուգ, գույն ունեին, իսկ փետրավորումը ավելի փայլուն ու վառ էր. դրանց սպիտակավարդագույն մասերը մուգ վարդագույն էին կամ վարդանարնջագույն։ Հավանաբար, դրանք արուներն էին կամ ինչպես ընդունված է կոչել աքլորները։ Դրանց աքլորի ու մարու տարբերությունները այնքան ցայտուն չէին, որքան մեր ընտանի թռչուններինը, և դա հնարավոր է նկատել գեթ շատ մոտ տարածության վրա։

Թռչունները երկու հարյուր յարդ հեռու էին իրենց հետևող մարդ-կանցից, և, դատելով նրանց բռնած ընթացքից, հազիվ թե ավելի մոտ գնային։ Դրա համար էլ նավապետ Ռեդվուդը մուշկետը ձեռքն առավ՝ պատրաստվելով մի քանի գնդակ ուղարկել երամի վրա։

Բայց Սելուն շշունջով ետ պահեց նրան։

– Պետք չէ կլակել, նավապետ, հելու են, վլիպես։ Ելի սպասենք՝ նրանք ձու գնելու տեղ փնտլել։

Ռեդվուդը լսեց և հրացանը մի կողմ գրեց։ Բոլորը սկսեցին լուռ հետևել թռչուններին, որոնք, ոչինչ չզգալով, շարունակում էին թափառել ափին՝ մի տեղից մյուսը վազելով։

Ահա նրանք հասան մի հարթ տարածության, որտեղ ալեկոծության ժամանակ ալիքները չէին հասնում և ավազը բոլորվին չոր էր։ Այստեղ աքլորներից մեկի հրամանով, որի վեհատեսիլ քայլվածքն ու խիստ աչքի զարնվող փետրավորումը վկայում էին, որ «առաջնորդն» է, հավերը կանգ առան։ Սկսվեց մի ավելի երկարատև խորհրդակցություն, քան մինչ այդ ավարտվեց, թռչունները չվազեցին նոր տեղ փնտրելու, այլ նստեցին ավազներին ու սկսեցին փորել իրեն մեծ ճանկավոր թաթերով։ Ավազը ցրիվ էր գալիս չորս կողմի վրա, ամբողջ երամը պատելով թանձր ամպով։ Գրեթե կես ժամ տևեց այդ զվարճությունը։ Ի՜նչ զվարճություն։ Երբ դա ավարտվեց, ծառի ետևից հետևողները թռչունների նստած տեղում տեսան մի փոս, որի մեծությունն ու խորությունն այնքան էր, որ եթե այնտեղ մտներ ամբողջ երամը, կեսից ավելին կարող էր թաքնվել դիտողների աչքից։

Հետո թաքնվածները նկատեցին, որ փոսի շուրջը ինչ-որ շարժում սկսվեց. Թռչունների մի մասը մտնում էին այնտեղ, մյուսները՝ դուրս գալիս, ասես հանրօգուտ աշխատանք էին կատարում, բայց փոսի մեջ միշտ մի քանիսը մնում էին։ Նրանց համեստ փետրավորումից երևում էր, որ հավեր էին։ Իսկ աքլորները պոչները հպարտությամբ ցցած և հանդիսավոր քայլում էին փոսի շուրջը՝ իրենց ամբողջ տեսքով մերկացնելով հանդիսավորության մեղավորներին։ Այդ տարօրինակ տեսարանը շարունակվում էր արդեն երկու ժամ, և Սելուն ամբողջ ժամանակ համոզում էր իր ընկերներին՝ չխանգարել, որ առատորեն վարձատրվելու են իրենց համբերության համար։

Ի եզրափակումն իրենց խորհրդավոր աշխատանքի, թռչունները սկսեցին կրկին փորել ավազը փոսի շուրջը, միայն թե հիմա ես էին լցնում։ Եվ դեռ ավազի ամպը չէր ցրվել, որ նորից սկսեց թևավորների խուճապային փախուստը։ Մեծոտանիները բաժանվեցին ոչ մեծ խմբերի, ամեն մեկում երկուական-երեքական թռչուն և տարբեր կողմեր փախան։ Մի մասը գնացին ավազոտ հարթ ափով, մյուս մասը, անճոռնիորեն թափահարելով թևերը, թռան և սլացան դեպի անտառ։

– Իսկ հիմա վալձատլվենք մել համբելության համալ,– սև փայլուն աչքերը շողշողացնելով՝ ասաց Սելուն։– Մենք մալեիի ձու ունենք։ Ամենալավ ձվելը։ Դուլիանից էլ համեղ։

Այլևս պետք չէր թաքնվեի բոլորը վեր կացան և վազեցին այնտեղ, ուր քիչ առաջ աշխատում էին թռչունները։

Այնտեղ նրանք տեսան միանգամայն հարթ տարածություն, փոսի ոչ մի հետք։ Ու եթե նոր փորած ավազի համեմատաբար մուգ գույնը չլիներ' ճանկերի թեթևակի հետքերը վրան, ոչ ոք չէր հավատա, որ այստեղ հսկայական փոս են փորել ու կրկին ծածկել մեր ընտանի հավերին նմանվող թռչունները։ Սելուն և Մուրտախը վազեցին պինասսայից բերեցին երկու թիակ և դրանով փորեցին փխրուն ավազը։ Փոսում երեք տասնյակ աղյուսակարմիր գույնի և սովորական երկարուկ ձևի ձվեր կային, մի կողմը բութ, մյուս ծայրը սուր։ Ամենահետաքրքիրը այդ ձվերի հսկայական չա-փերն էին թռչունների մարմնի համեմատությամբ։ Թռչունները հավերից խոշոր չէին, իսկ ձվերը սագի ձվին չէին զիջում։

Մուրտախը, որ բոլոր իռլանդացիների նման անշնորհք էր, հանկարծ մի ձու կոլորեց, պարունակությունը լցրին թեյի բաժակի մեծությամբ թիթեղյա գավաթի մեջ, որը բերնեբերան լցվեց։

Ձվերը ճիշտ ժամանակին հասան, համն էլ հրաշալի էր, հավի ձվից ոչ պակաս, գուցե և ավելի համեղ, և հիշեցնում էր հնդկահավի կամ խայտահավի ձու։ Անմիջապես մի տասնյակը պատրաստեցին նախաճաշի համար, մի մասը խաշեցին, ձվածեղ արեցին՝ թավայի փոխարեն օգտագործելով ոստրեի փեղկերը։

Այսպիսով, քաղցած մարդիկ վերջապես հնարավորություն ունեցան իրենց մրգասեղանը փոխելու այլ բանով։ Նրանք հին հռոմեացիների[15] նման վարվեցին, միայն հակառակ իմաստով։ Ասենք ժամանակակից ժողովուրդներից էլ ոմանք, օրինակ` իսպանացիները հենց այդպես են ուտում։


Գլուխ XI. Լանուններ

Ոստրեն բավականաչափ ամրապնդեց քաղցից մեկնող մարդկանց, դուրիանները հրաշալի աղանդերներ, հանդիսացան, բայց ձվերն ուտելուց հետո միայն առույգությունը նոր ուժով հորդեց նրանց մեջ, ու վերականգնվեցին նրանց կորած ուժերը։

Առաջինն այդ բանը զգաց Մուրտախը, նա անմիջապես բարձրա-ձայն հայտարարեց, թե պատրաստ է ամեն տիպի աշխատանքի։ Մյուս-ները նույնպես նորից ոգի առան և սկսեցին աշխուժորեն քննարկել, թե ինչպես դուրս դան կղզու այդ. ըստ երևույթին, անմարդաբնակ մասից, որը թեև ավելի հյուրընկալ գտնվեց, քան կարծում էին սկզբում, համենայն դեպս, մշտապես բնակվելու համար պիտանի չէր։ Նավապետ Ռեդվուդին բոլորովին չէր հրապուրում երկրորդ Ռոբինզոն Կրուզո դառնալու միտքը։ Ճիշտ այդպես էլ Սելուն ու Մուրտախը բոլորովին չէին այրվում նրա Ուրբաթի դերը կատարելու ցանկությամբ՝ համենայն դեպս, եթե գոնե նվազագույն հնարավորություն կար դրանից խուսափելու։ Երեկոյի մնացած մասն անցկացրին զրուցելով։ Արդյոք պինասսայով էլի՞ բաց ծով դուրս գալ, թե՞ թափառել կղզում, փորձելով եվրոպացիների բնակավայր գտնել՝ ահա, ա՛յս էր խնդիրը։

Ռեդվուդը գիտեր, որ մի քանի նման բնակավայրեր կային։ Օրինակ, Հոլանդական աթոռանիստը Սամբոսում կան նահանգապետությունը Լաբուանում և մի ինչ-որ բնակավայր՝ ոչ այն է՝ գաղութ, ոչ այն է՝ գտնվում է արկածներ որոնող խիզախ անգլիացի սըր Ջեյմս Բրուկի իշխանության տակ, որը «սարավակսյան ռաջա» բարձրահնչուն տիտղոսն էր կրում։— Բոլորին էլ հայտնի էր, որ եթե կարողանան հասնել այդ վայրերից մեկն ու մեկը, վերջ կդրվեն իրենց տառապանքներին։ Մնում Էր վճռել, թե դրանցից որը նախընտրել է ինչ ճանապարհներով այնտեղ ընկնել. ափո՞վ, թե՞ ուղիղ ճանապարհով կտրելով կղզին։

Լավ կշռադատելուց հետո, վճռեցին մեկնել Լաբուան։ Նավապետի ենթադրությամբ այդ կղզին ամենամոտիկ բնակավայրն էր և ըստ որում, միակը, ուր կարող էին հասնել։

Բայց քանի որ դեռ լիովին չէին վերականգնվել նրանց ուժերը, մտադիր չէին անմիջապես ճանապարհորդելու, առայժմ սահմանափակվեցին՝ մանրամասն քննությամբ և բոլոր հնարավոր պատահականությունների կշռադատությամբ։

Նավապետն ու իր ուղեկիցները թեև արդեն ամուր հողի վրա էին գտնվում և կարող էին չվախենալ «ծովային հորձանուտի» սարսափներից, դեռևս ապահով չէին զգում իրենց։ Կղզու այն մասը, որտեղ գտնվում էին նրանք, անմարդաբնակ էր թվում։ Բայց դա չէր, որ վախեցնում էր նրանց։ Ընդհակառակը, ամենաշատը նրանք չէին ուզում մարդու հանդիպել։ Հաշվի առնելով նավաբեկության տեղը, այդ դեպքից հետ անցած տարածությունը պինասսայով և ուղղությունը, նավապետ Ռեդվուդը ենթադրում էր, ո՛չ, ինչու, գրեթե համոզված էր, որ գտնվում են կղզու հյուսիս-արևելյան կողմում։ Իսկ նա բավականաչափ շատ էր լողարկել Մալայան արշիպելագի կղզիների միջև, որպեսզի իմանար, թե որքան վտանգավոր են այդ վայրերը։ Վտանգավոր են ոչ միայն վայրի գազանների, պատճառով, այլ մարդկային կերպարանք ունեցող կատաղի գիշատիչների՝ այլ կերպ ասած՝ ծովահենների։

Այդ ծովային ավազակները, որ ապաստան են գտել անմատչելի ժայռերով քողարկված քարանձավներում, Մալայան արշիպելագի բազմաթիվ կղզիների և գլխավորապես Մինդանաո կղզու ծովալճակների ափերին, վխտում են ամբողջ Հնդկական օվկիանոսում։ Նրանց ամենասիրած վայրը համարվում է Սուլա կղզու շրջակայքի ծովերը՝ այսինքն Բորենո և Նոր Գվինեա կղզիների միջև ընկած տարածությունը։

Լանոնում ծովահենների գլխավոր ոստանի գլխավոր ոստանի գոյության պատճառով Մինդանաո կղզու հարավային ծայրամասը վերանվանել են «Լանուններ»։ Բայց նրանք ապաստաններ են նաև Ցելեբեսյան ծովի այլ կղզիներում, այդ թվում և ուղղակի Ցելեբեսում, ինչպես նան Բորնեո կղզու արևելյան ու հյուսիսային ափերին։ Բորնեոյում դրանց սո-վորաբար կոչում են «դայակյան ծովահեններ», որ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանց մեծ մասը զտարյուն մալայացիներ են. նրանց մեջ դայակներ կան, և նրանք, ընդհակառակը, աջ ու ձախ իրենք են զոհ դառնում։

Ծովահենական «պրաո» կոչվող նավերը նման են չինական ջոնկաներին[16], հաստ ու կարճ կայմով և խոշոր քառակուսաձև առագաստներով, որոնք պատրաստվում են մանրաթելի հյուսվածքից։ Այդ նավերում կարևոր դերը, սակայն, ոչ թե առագաստներն են կատարում, այլ թիերը, որ շատ լայն թիաբերաններ ունեն և հմուտ թիավարները, որոնցից պրաոյի վրա լինում են երեսունից-քառասուն հոգի, իսկ ավելի մեծ նավերում՝ մինչև հիսուն մարդ։ Թիավարները նստում են կրկնակի շարքերով՝ երկու կողմերի երկարությամբ և ոչ մի մասնակցություն չեն ունենում պայքարի ընթացքում. պայքարը մղում են պետերը և ռազմիկները, որ կանգնում են ինչ-որ հարթակի նման բանի կամ վերին տախտակամածի վրա, որը ձգվում է գրեթե ամբողջ նավի երկարությամբ Թիակների առավելությունը առագաստների նկատմամբ կայանում է նրանում, որ թեթև քամու կամ նույնիսկ անհողմության դեպքում, որ այնպես բնորոշ է արևադարձային ծովերին, պրաոն առանց դժվարության կարող է հասնել և բռնել առագաստանավերին։ Թիակները անհրաժեշտ են նաև այն դեպքում, երբ զով քամու ժամանակ պետք է հեռանալ հետապնդող նավից։

Ծովահենները ոչ միայն նավերի վրա են հարձակվում, այլ երբեմն այդ զբաղմունքը բավականաչափ շահավետ, չհամբերելով պակասը լրացնում են ցամաքի վրա կողոպուտներ անելով։ Մոտենալով մի որևէ կղզու, լողում են դրա ափի երկարությամբ և թալանում ճանապարհին հանդիպած գյուղերն ու քաղաքները։ Ավարառում են ոչ միայն ունեցվածքը ու փողը, այլև մարդկանց.տղամարդկանց, կանանց ու երեխաների, որոնց տանում են իրենց որջը և այնտեղ պահում այնքան ժամանակ, մինչև որ առիթ է լինում նրանց վաճառելու գերավաճառության շուկաներում։ Նման շուկաներ կարելի է տեսնել Մալայան արշիպելագի գրեթե բոլոր կղզիներում, ում իշխանության տակ էլ որ գտնվելիս լինեն դրանք՝ Հոլանդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, թե իրենց սուլթանների ու ռաջաների։

Այդ ամենն իմանալով, նավապետ Ռեդվուդը հրաշալի հասկանում էր, թե ինչպիսի վտանգի կենթարկվեին ինքն ու իր ուղեկիցները, եթե ը-նկնեին ավազակների ճանկը։ Երբ նրանց պինասսան մոլորվել էր օվկիանոսում, երբ քաղցից ու ծարավից կարող էին մեռնել, նրանց մտքով չէր էլ անցնում մտածել ծովահենների մասին։ Ընդհակառակը այն ժամանակ ամեն տեսակ նավի հանդիպելը նրանց կուրախացներ, թեկուզ դա լիներ ծովահենական պրաո։ Դե դա հասկանալի է։ Նրանցից ամեն մեկը կնախընտրեր մեռնել ծովահենների կրիսից[17], կամ ամենածանր ստրկական աշխատանքից, քան դիմանալ քաղցին ու ծարավին՝ այդ անհամեմատելի տառապանքներին։

Հիմա էլ, ազատվելով ոչ միայն խորխորատների սարսափներից, այլև քաղցից, նրանք ապրում էին ծովահեններից ունեցած մշտական սարսափի մեջ, անընդհատ նայելով շուրջը և ամեն մի շրշյունի դեպքում հայացքներն ուղղելով անտառին։

Պինասսան նույնպես քիչ հոգս չէր պատճառում նրանց։ Նրանք ամեն րոպե կարող էին թաքնվել ափի խիտ թփուտներում։ Հապա այդ հսկայական նավա՞կն ինչ անեին, որ կանգնեցված էր բաց տարածությունում և անմիջապես աչքի կընկներ։ Եթե մոտակայքում ծովահեններ լինեն, ապա նավակը տեսնելով գլխի կընկնեն, որ ափին մարդիկ կան։

Անհրաժեշտ էր որևէ տեղ թաքցնել։ Բայց որտե՞ղ։ Իհարկե, կարելի էր ավազի վրայով քարշ տալ մինչև մանրանտառ ու այնտեղ թաքցնել, այդպես էլ կանեին, եթե նրանց ուժերը բավականացնեին, բայց հիմա չարժեր այդ մասին մտածել անգամ։ Նրանք այնքան էին ամրապնդվել, որ կարողանում էին ինքնուրույն շարժվել և, իհարկե, գլուխ չէին հանի ծանր պինասսայից։

Մուրտախն առաջարկեց ջարդել, իսկ կտորները ծովը նետել, բայց նավապետը վճռականապես առարկեց։ Նավակը, որ այնքան երկար ժամանակ իրենց միակ հենարանն է եղել անեզր օվկիանոսում և ողջ ու անվնաս նրանց հասցրել է այս կղզին, արժանի էր մեծ հարգանքի։ Եվ բացի այդ, կարող էր դեռ էլի պետք գալ։ Չէ որ նրանք ճիշտ չգիտեն, թե որտեղ են գտնվում. Բորնեոյի, թե՞ նրա արևելյան մասի բազմաթիվ կղզիներից որևէ մեկի վրա։ Եթե վերջինս է ճիշտ, ապա պինասսան պետք կգա նրանց, որպեսզի անցնեն Բորնեո։ Մինչ բոլորը քննարկում էին այդ դժվարին հարցը, Սելուն, որի սրբատես աչքերը դիտում էին շուրջը, ելք գտավ դրությունից։ Ցույց տալով գետի հունը, որ բավական խորն էր և կարելի էր թաքցնել ոչ միայն նավակը, այլև ավելի խոշոր նավ, նա գոչեց.

— Մել նավակ այստեղ պահել։

— Սելուն իրավացի է. այդպես էլ կանենք,– համաձայնեց նավապետը։

— Վա՜յ քո, սևամորթ։ Բոլորիցս էլ խելոք դուրս եկավ,– հավանություն տվեց Մուրտախը,– իսկ ինչ կլինի, որ հենց հիմա գործի անցնենք, հը՞, նավապետ։

— Իհարկե,– վրա բերեցին բոլորը։

Տղամարդիկ վեր թռան և վազեցին դեպի նավակը՝ երեխաներին թողնելով ծառի տակ։


Գլուխ XII. Ճարպիկ հարված կրիսով

Մոտ մի ժամ կորցրին, մինչև պինասսան գետի հոսանքով հասցրին իրենց ճամբարի դիմաց։ Հոսանքին հակառակ թիավարելը բավական դժվար էր։ Բայց վերջ ի վերջո հաջողվեց։ Ջանալով ավելի լավ թաքցնել նավակը, կարթաձողերով քաշեցին ափի մոտ աճած սաղարթախիտ ծառի տակ։ Դա հնդկական ժանտաթզենի էր, կամ, ինչպես սովորաբար ասում են, բանիան. նրա վիթխարի սաղարթը հասնում էր գրեթե գետի կենտրոնին։ Նավակը կառանաթոկով կապելով այդ ծառի բազմաթիվ բներից մեկին, նրանք ուզում էին վերադառնալ ճամբար, երբ հանկարծ Սելուն նախազգուշացնող ճիչ արձակեց, հավանաբար ինչ-որ վտանգավոր բան տեսնելով իր առաջ։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե «իր առաջ», այլ իր վրա, որովհետև նայելով մալայացու հայացքի ուղղությամբ, բոլորն էլ տեսան, որ բանիանի կախված արմատներից մեկը զարմվում է, ինչպես կենդանի։ Սակայն տարօրինակ արմատի գլանանման, ձևից ու ալիքավոր շարժումներից անմիջապես համոզվեցին, որ դա բոլորովին էլ արմատ չէ, այլ վիթխարի օձ։ Ծառից միայն նրա մի մասն էր կախվել, բայց պատկերացում ունենալով օձի մարմնի մասին, այդ կախված մասից, որ տասը ոտնաչափ երկարություն ուներ, և աղեղնաձև պոչից կարելի էր եզրակացնել, որ դա վիթխարի պիթոն էր, և որ նրանք միայն մի մասն էին տեսնում, իսկ գուցե և ավելի քիչ։ Հավանաբար գազանին անհանգստացրել էր մարդկանց աղմուկը, և նա դանդաղորեն ցած էր իջնում։ Պոչը փաթաթվել էր ճյուղին, իսկ մարմինը կախվել էր օդում, որ ընդհանրապես հատուկ է. կապիկներին։ Ահա նրա գլուխը քսվեց գետնին։ Եվս մի ակնթարթ, և վիթխարի պիթոնը կհայտնվի գետնին։ Սակայն մալայացու կան-չի վրա օձը, ցնցեց գլուխը և հանելով երկճեղքված լեզուն, սկսեց օրորվել, օդում մեծ շրջաններ գործելով, և պատրաստ ամեն պահի հարձակվելու նրա վրա, ով կհանդգնի անցնել այդ արգելված գոտու սահմանը։

Նավապետ Ռեդվուդը լսելով Սելուի կանչը, հասցրեց ժամանակին ետ ցատկել։ Իսկ Մուրտախը կամ ուշ հասկացավ զգուշացումը, կամ չափից ավելի ծանրաշարժ գտնվեց՝ հապաղեց։ Նա նավապետից ու Սելուից երկու քայլ առաջ էր քայլում, պինասսայից վերցրած իրերով բեռնված և առանց շուրջը դիտելու, իսկ երբ հայացքը բարձրացրեց, նկատեց, որ՝ գտնվում է օձի գծած շրջանից ներս։ Ինքնապաշտպանման բնազդին ենթարկվելով, հապշտապ մի կողմ քաշվեց։ Բայց այստեղ էլ բախտը չբերեց։ Նրա շալակի իրերը խանգարում էին տեսնել շուրջը, նա վազելով ընկավ բանիանի կախված արմատի վրա և ուժգին զարկվելով նրան, ոչ միայն գնդակի պես ետ թռավ, այլև դեմքի վրա փռվեց գետնին։ Այդպես էլ հարկավոր էր մնալ։ Չէ՞ որ պիթոնը հազվադեպ է գործ դնում ատամները, առանց նախօրոք խեղդելու իր զոհին։ Գետնին ընկած մարմնին նա չի կարող փաթաթվել։ Բայց Մուրտախը քանի որ տեղյակ չէր հերպեթոլոգիային[18], չգիտեր այդ բանը, բացի այդ, նա, ինչպես և ամեն մի իռլանդացի, չէր կարող պարծենալ իր խելամտությամբ։ Դրա համար էի տրորելով ճանկռտված տեղերը, նա վեր թռավ։ Իսկ հենց որ վեր կացավ, ոտքից գլուխ զգաց ամուր մամլիչների մեջ սեղմված։ Պիթոնի սառը և լպրծուն մարմինը զսպանակաձև ամուր փաթաթվել էր նրան։ Մուրտախը անմարդկային սարսափելի ճիչ արձակեց։ Եթե թեկուզ մի մղոն հեռավորության վրա որևէ տեղ ծովահեններ կային, ապա անպայման լսեցին նրան։ Այդ ձայնի վրա, անտառի թռչունները դադարեցրին իրենց ճռվողյունը, և վրա հասած մեռյալ լռության մեջ լսվում էր միայն իռլանդացու անդադրում սրտակեղեք վայնասունը։

Նավապետ Ռեդվուդը, որ այդ պահին ոչ մի տեսակ զենք չուներ ձեռքին, ետ ցատկեց դեպի պինասսան կացին բերելու, գտնելով, որ այդ գործիքը հիմա ամենահարմարն է, քան որևէ այլ բան։

Իսկապես, եթե կացինը ժամանակին նավապետի ձեռքում լիներ, կօգներ ազատելու Մուլտախին. բայց հիմա խեղճ իռլանդացին կխեղդվեր և կճզմվեր պիթոնի օղակների մեջ, մինչև Ռեդվուդը հասցներ օգնության գալ։ Նրան փրկեց Սելուն իր կրիսով, մալայացիների այդ մշտական ու անփոխարինելի զենքով, որից նրանք երբեք չեն բաժանվում, կրելով իրենց բլուզի տակ, անմիջապես մարմնի վրա։

Իր դժբախտության մեջ ընկած ընկերոջ բախտից Սելուն այնպես ճարպկորեն էր տիրապետում կրիսին, որ սրա զիգզագանման շեղբը խրելով պիթոնի կոկորդը, մազաչափ վնաս անգամ չպատճառեց Մուրտախին, որի վիզը անմիջապես օձի գլխի մոտ էր գտնվում։ Այդ հմուտ հարվածի հետևանքով պիթոնն, ազատ արձակեց իր զոհին, և ցավից կծկվելով, թաքնվեց թփուտներում։ Ռեդվուդը և Սելուն չհետևեցին նրան գետնին տարածված Մուրտախի վիճակից անհանգստացած, նրանք չոքեցին ու սկսեցին ուշադիր զննել։ Զննումը ցույց տվեց, որ իռլանդացին անվնաս է, այնպես որ մնում էր շնորհավորել նրան մահացու, վտանգից հաջողությամբ ազատվելու համար և տանել ճամբար, որտեղ նա, իհարկե, կենդանի չէր վերադառնա, եթե մալայացին չհայտնվեր նրա կողքին՝ իր հավատարիմ զենքը ձեռքին։

Պիթոնը Հին Աշխարհի համար նույնն էր, ինչ-որ բոան Նոր Աշխարհի[19] համար։ Որոշ հարցերում նույնիսկ ավելի սարսափելի էր որովհետև, չնայած իր ահռելի երկարությանը՝ քսանհինգից-երեսուն ոտնաչափ, այդ օձը շատ դյուրաշարժ է և խիստ զարգացած մկանունք ունի։ Բազմաթիվ պատմվածքներ կան այս մասին, որ պիթոնները իրենց հզոր մարմնի օղակներով խեղդել են նույնիսկ վագրերի ու գոմեշների։


Գլուխ XIII. Կենդանի ձվեր

Երկու օր էլ անցավ, և այդ ընթացքում ուշադրության արժանի ոչինչ չեղավ։ Մեր հերոսները մի քանի անգամ զբոսնել էին ափի երկարությամբ և անտառում, ջանալով, սակայն շատ չհեռանալ բացատից։ Բայց բոլոր արշավներն էլ ոչ մի նորություն չտվեցին և միայն ավելորդ անգամ համոզեցին, որ կղզին բոլոր կողմերի վրա հսկայական տարածությամբ անմարդաբնակ է։ Եվ որ ամենավատն էր՝ նրանց չհաջողվեց որևէ ուտելիք ձեռք բերել, որը հենց արշավների գլխավոր նպատակն էր։ Մալեոյի ձվերը ուտելուց հետո, իսկ դա արեցին երկրորդ օրը, ստիպված էին կերակրվել անտառում պատահմամբ գտած հատապտուղներով և ուտելի արմատներով ճիշտ է, նրանց գլխավերևում առատորեն լիքն էին դուրիանները, բայց այդ պտուղը ծառայում էր լոկ այն նպատակին, որ քաղցից չմեռնեին, բայց չէր վերականգնում ուժերը։ Միայն դուրիաններով սնվելով, նավապետն ու իր ընկերները երկար ժամանակ չէին կարող ձեռնարկել իրենց դժվարին պլանների իրականացմանը, այսինքն գնալ սպիտակամորթների բնակավայր փնտրելու։ Նրանց ոչ մի կերպ չհաջողվեց ոչ միայն մի երկրորդ սինգապուրյան ոստրե գտնել, այլ նույնիսկ՝ ձուկ բռնել. իսկ այն գազանիկներն ու թռչունները, որ նավապետին պատահմամբ հանդիպում էին անտառում, անմիջապես չքանում էին, և նա իզուր գնդակ էր ծախսում, կրակելով դրանց ետևից։ Գիշերները դարձյալ բոլորն էլ լսում էին մալեոյի երկարաձիգ հառաչանքները և ամեն, առավոտ գնում էին ձվեր փնտրելու։ Սակայն խորամանկ թռչունները չէին երևում, հավանաբար այլ վայրերում էին տեղ փնտրում բների համար, անտառին ավելի մոտիկ, որտեղից հարմար կլիներ ձվերին հսկել։ Այնուամենայնիվ, մալայացին, որ շատ լավ գիտեր այդ թռչունների սովորությունները, նրանց բները գտնելու հույսը չէր կտրում։ Իսկ քանի որ սինգապուրյան ոստրե չէր հանդիպում, նա գնաց հետախուզության, նրա հետ գնացին և մյուսները։

Նրանց ճանապարհը ընկած էր ծովափի երկարությամբ անտառների մոտ, սորուն ավազաթմբերի ալիքների վրա։ Եթե բներ գոյություն ունեին, ապա այլ տեղում չպետք է լինեին Սելուն իր ուղեկիցներին պատմում էր, որ ոչ միայն տարբեր երամները, այլև միևնույն երամը տարբեր տեղերում է ձու գնում։ Դա բավական չէ, այդ հետաքրքիր թռչունները, որոնց բները հեշտությամբ կարելի է հայտնաբերել ավազի վրա թողած ճանկերի հետքերով, բնազդով թե խորամանկությամբ առաջնորդվելով, բները քողարկում են մի քանի տեղերում ճանկռտված հրապարակներ շինելով, ճիշտ այնպիսին, ինչպիսին շինում են իսկական բների տեղերում։ Շուտով մալայացին առիթ ունեցավ ասածը փաստերով ապացուցելու։ Ձու որոնողները հանդիպեցին մի այնպիսի վայրի, որ շատ նման էր մեծոտանիների նախորդ բնի տեղին։ Սակայն կարթաձողով փորփրելով հողը, Սելուն հայտարարեց, թե կեղծ բույն է։ Եթե լավ մտածենք, կտեսնենք, որ քողարկման այդպիսի ձևը շատ էլ խելացի չէ։ Կեղծ բույնը հայտնաբերե-լով, դժվար չէ ենթադրել, որ իսկականն էլ հեռու չի գտնվում։ Իսկապես, շատ շուտով ձու որոնողները մի հատ էլ ճանկռոտված տեղ գտան և կարթաձողը հողի մեջ խրելով, զգացին, թե ինչպես դրա երկաթե ծայրապատը զարկվեց ինչ-որ ամուր բանի։ Ձվեր էին։ Երբ ավազը թիակով զգուշությամբ ետ տվին, բոլորի առաջ հայտնվեցին երեք տասնյակ դեղնավար-դագույն գեղեցիկ ձվեր։ Զգուշորեն բերեցին ճամբար և թողնելով գետնի վրա, նորից գնացին որոնումների։ Նավապետն ու նրա ընկերները ցան-կանում էին որքան կարելի շատ պաշարել այգ օգտակար ու համեղ սննդից։

Այսօր նրանց բախտը բերում էր։ Նրանք բնանման մի տեղ էլ գտան, և կարթաձողը նորից խրելով բնի մեջ, լսեցին քաղցած մարդկանց ականջի համար այնքան քաղցրալուր զնգոցը։ Ձվեր են։ Այս անգամվանը, երևում է, ավելի թարմ էին, որովհետև ավազը ավելի ուշ վարվածի տպավորություն էր թողնում։ Դրա համար էլ վճռեցին դրանցից սկսել։ Մի քանի ժամ թափառելով, որսորդները պակաս քաղցած չէին, քան այդ կղզին ոտք դնելու առաջին օրը։ Եվ էլի, ինչպես այն ժամանակ, բոցկլտաց խարույկը, նորից կրակին դրվեցին վիթխարի ոստրեի փեղկերը, մեկը որպես կաթսա, մյուսը՝ թավա. և շուտով երկու տեսակի սննդարար ճաշ ունեին՝ խաշած ձու և ձվածեղ։

Հաջորդ օրը բոլորը նորից գնացին մալեոյի բույն փնտրելու, ցանկանալով ուտելիքի մի քիչ պաշար կուտակել։ Սակայն այս անգամ թեև մի քանի տեղ ճանկռոտված բնատեղեր գտան, բայց դրանք բոլորը դատարկ դուրս եկան, հավանաբար որսորդները արդեն դատարկել էին բոլոր բնե-րը, որ կային կղզու այդ մասում։ Մինչդեռ մարդիկ, սննդարար ուտելիքից ամրապնդված, անընդհատ գայլի ախորժակ ունեին. այնպես որ շուտով բոլոր ձվերը կերան, և որոշեցին օգտագործել «հին» ձվերը։

Դրանք դրված էին ուղղակի բաց երկնքի տակ, ավազի վրա, ճամբարից տասներկու-տասնհինգ յարդ հեռու։ Որսորդների կողմից դա ան-ներելի սխալ էր։ Ամբողջ օրը այրող արևի տակ մնալով դրանք կարող էին փչանալ։ Բայց քանի որ շատ երկար չէին մնացել, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կփչանան ձվերը։

Եվ այդպես, մեր հերոսները պատրաստվում էին դրանցից պաշոտ[20], ձվածեղ ու այլ համեղ ուտելիքներ պատրաստել։ Սելուն արդեն խարույկը վառել էր և նախապատրաստել հանպատրաստից կաթսան ու թավան, իսկ Մուրտախը գնաց «մառան», որպեսզի ձվերը բերի «խոհանոց»։ Բայց այնտեղ տեսածը այնպես զարմացրեց իռլանդացուն, որ նա մի տարօրինակ ճիչ արձակեց, ապշանքի մի անհամեմատելի բացականչություն, որի վրա այնտեղ շտապեցին փոքրիկ ճամբարի բնակիչները։

Մոտենալով «մառանին», տեսան, թե ինչպես գետնին դրված ձվերից մեկը իրեն-իրեն շուռ եկավ, ապա մյուսները սկսեցին իրար ետևից շուռ գալ, մի մասը հազիվ նկատելիորեն, մյուսները ավելի աշխուժորեն։ Վա-խից խեղճ իռլանդացու մազերը բիզբիզ կանգնեցին, նա սարսափահար նայում էր այդ չտեսնված երևույթին։ Նրա ընկերները նույնպես շփոթված էին։ Բոլորը, բացի մալայացուց, որն առաջին իսկ հայացքից հասկացավ, թե ինչ է պատահել։

— Փոքլիկ մալինել են,– գոչեց նա։— Այլևս ձու ցունենք, ծուտեր ունենք, հալկավոլ է մի րոպե սպասել. փոքլիկ մալի ձվից դուլս գալ ուղղակի փետուլնելով։

Սելուն ճիշտ էր ասում. ճտերը դուրս եկան ոչ թե մերկ ու անօգնական, այլ լրիվ փետրավորված, համենայնդեպս, հենց որ աշխարհ եկան, արդեն կարող էին թռչել։ Եվ նրանց փոքրիկ կտուցների հարվածներով ձվերի կճեպի կոտրվելուն զուգընթաց, գաղտնարկղիկից դուրս եկող փոքրիկ մարդուկների նման դուրս էին գալիս հիանալի, փետրավորված ճուտիկներ, որոնք անմիջապես ուղղելով պստիկ թևիկները, սկսում էին ճախրել ավազների վրա։ Հանդիսատեսները այնպես էին ապշել, որ եթե Սելուն չլիներ, բոլոր ճուտիկները դուրս կգային ու կփախչեին անտառ, իսկ նրանք կմնային այդպես նայելիս։ Մալայացին, որի համար այդ տեսարանը ոչ մի նորություն չէր ներկայացնում, պահպանեց սառնասրտությունը և անվրդովությունը։ Կարթով զինված՝ նա իսկապես ճտաորս սարքեց, շնորհիվ որի մեր հերոսները ճաշին ձվի փոխարեն համեղ ճտամիս ունեցան։


Գլուխ XIV. Հմուտ ծառ մագլցողը

Ճտերը, որոնցով սնվեցին մեր հերոսները ձվերի փոխարեն, մի որոշ ժամանակ հագուրդ տվեցին նրանց ախորժակին։ Բայց, իմանալով, որ կրկին ուտել են ուզելու, նրանք ձեռքները ծալած չնստեցին։ Անհրաժեշտ էր որևէ ուտելիքի պաշար հավաքել, և եթե հաջողվեր, այնպիսի ուտելիքի, որ ոչ միայն բավարարեր մինչև առաջիկա ճանապարհորդությունը, այլև ճանապարհորդության առաջին օրերին։

Բորնեոյում շատ թռչուններ կան, որոնց մեջ հանդիպում են և շատ խոշորները, բայց դրանց այնքան էլ հեշտ չէ տեսնել ավելի դժվար է բռնել կամ խփել։ Կան նաև խոշոր չորքոտանիներ, օրինակ՝ ռնգեղջյուր և երկգույն տապիր։ Ու թեև այդ հաստակաշիների միսը կոշտ է, բայց ավելի լավը չլինելու դեպքում մարդիկ շատ համեղ են համարում։ Մեր հերոսները դա էլ չունեին։ Իրենց արշավների ընթացքում նրանք ռնգեղջյուրների և տապիրների ոչ մի հետքի չհանդիպեցին։ Իսկ եթե նույնիսկ ռնգեղջյուր հանդիպեր, միևնույն է, հազիվ թե կարողանային որսալ։ Եթե չխոսենք նույնիսկ այդ գազանի մեծության մասին, նրա մաշկը շատ հաստ է ու ամբողջությամբ ծածկված կոնանման ելուստներով, որոնք նրան ասպետական զրահից վատ չեն պաշտպանում։

Երկգույն տապիր, որ ավելի ուժեղ ու խոշոր է, քան հարավ-ամերիկյան տեսակը, նույնպես հեշտությամբ, չէին կարող ձեռք բերել։ Բորնեոյում կան նաև եղջերուների երկու տեսակներ, դրանցից մեկը, որ շատ խոշոր է, կոչվում է «ռուզա»։

Նավապետ Ռեդվուդը հույսը չէր կտրում, որ եղջերու կհանդիպի, և հրացանն առած՝ ամեն օր անտառ էր գնում. երբեմն նրան ուղեկցում էր Մուրտախը՝ մուշկետով զինված։

Բայց ամեն անգամ երկուսն էլ դատարկաձեռն էին վերադառնում և ավելի ու ավելի ընկճված՝ այդպես էլ նրանց չէր հաջողվել որևէ կենդանի խփել, որի միսը փոքրիշատե եղջերվամիս հիշեցներ։ Սելուն մի անդամ էլ փորձեց սինգապուրյան ոստրե որոնել, կամ ձու, բայց այդ փորձն ապարդյուն անցավ։ Երևում էր, կղզու այդ մասում այլևս ո՛չ մալեոյի բներ կային, ո'չ ոստրեներ, ո՛չ էլ որևէ կակղամորթներ։ Մեծոտանիներ նույնպես չէին հանդիպում, այդ թռչուններն էլ էին անհետացել, որոնց բները նրանք քանդել էին։

Ձուն դնելուց հետո մեծոտանիները այլևս չէին վերադառնում դրանց մոտ՝ ճուտիկներին հնարավորություն տալով ծնվելու հենց առաջին օր-վանից սեփական ուժերով ճանապարհ հարթելու իրենց համար, ավելի ճիշտ կլինի ասել, մինչև որ քանի դեռ ձվից դուրս չեն եկել, չի կարելի ծն-ված համարել։ Իսկ նրանք այդ ժամանակ էլ անելիք ունեն՝ պետք է ջարդեն ձվի կճեպը։ Թե չէ շնչահեղձ կլինեն, այդպես առանց լույս աշ-խարհ գալու։ Ինչ ասել կուզի, որ Մալայան արշիպելագի մեծոտանիների ճուտիկները աշխարհի ամենավաղահաս ճուտիկներն են։ Վերջին ճուտիկն ուտելուց հետո մեր հերոսները նորից ստիպված էին գուրիաններով սնվել, որը թեև շատ համեղ էր։ Բայց բավական չէր ամրապնդվելու համար։

Ինչևէ, դուրիան ձեռք բերելն էլ այնքան հեշտ գործ չէր։ Այն ծառերին, որոնց վրա Սելուին հաջողվել էր մագլցել, ոչ պտուղ չէր մնացել, իսկ առատորեն պտղակալած ծառը, որի տակ սկզբում ճամբար էին խփել մեր հերոսները, հավանարաբար աշխարհում ոչ մի մարդ չէր կարող բարձրանալ։ Այդ ծառի հսկայական բարձրությունը, որ գրեթե հարյուր ոտնաչափի էր հասնում, և սիկամորի[21] նման հարթ բունը անմատչելի էին դարձնում նրան։ Ճիշտ է, Ռեդվուդին հաջողվում էր կրակոցով, բավականաչափ պտուղներ թափել, բայց նա էլ ափսոսում էր գնդակները։ Հարկավոր էր այլ միջոցներ գտնել դուրիան քաղելու համար։ Այստեղ էլ Սելուն փրկեց։

Բարեբախտաբար նա սումատրացի էր, մեծացել էր այնտեղի ան-տառներում, որոնք շատ նմանություններ ունեն Բորնեոյի անտառներին։ Մալայացին շատ լավ էր ճանաչում երկու կղզիների համար բնորոշ բոլոր ծառատեսակները։ Եվ Ռեդվուդի անձնակազմի կենդանի մնացած անդամներից թերևս ամենարժեքավոր ծառայությունները սևամորթ լոցմանն էր մատուռում նավապետին. հատկապես Բորնեո կղզին ընկնելուց հետո։

Համոզվելով մալայացու փորձվածության ու խորհուրդների օգտակարության մեջ, ընկերները ամեն մի դժվարության դեպքում սկսեցին դիմել նրան։ Բայց չնայած նրան ընդունակ էին համարում ամեն վիճակից էլ ելք գտնելու գործում, ոչ միայն զարմացան, այլև պարզապես չհավատացին, երբ ասաց թե կմագլցի դուրիանի մեծ ծառը։ Եվ, իհարկե, ավելի շատ Մուրտախն էր հակված չհավատալու։

— Սևամորթը ուղղակի ծիծաղում է մեզ վրա,– գոչեց նա։— Սկյուռն ան-գամ չի կարող մագլցել այդ ծառը։ Հապա մի բնին նայեցեք։ Այնպես հարթ է, ինչպես նավի պղնձե կերտվածքը, բռնելու տեղ էլ չկա։ Ես ձեզ բան եմ ասում, կատակ է անում մալայացին։

— Ցե կատակ Սելու։ Սուտով, սուտով Սելու մագլցել դուլիան։ Մուլ-տախ օգնի մագլցել։

— Դրա համար անհոգ եղիր, կօգնեմ, միայն թե օգուտ լինի։ Բայց ի՞նչ ես մտածել։

Ոչինչ չպատասխանելով՝ Սելուն կացինը վերցրեց և գնաց բամբուկի թփուտները, որ հեռու չէին ճամբարից։ Հինգ-վեց հատ մի քանի դյույմ հաստությամբ բամբուկի ձողեր կտրելով՝ նա Մուրտախին պատվիրեց դրանք տանել դուրիանի մեծ ծառի մոտ։ Հետո էլի ու էլի կտրտեց, մինչև որ նրա կարծիքով բավարար համարվեց։ Այդ ժամանակ Սելուն վերադարձավ ճամբար և սկսեց բամբուկը հավասար մասերի բաժանել՝ ամեն մեկը տասնութ դյույմանոց։ Այդ գործում նրան քիչ չօգնեց Մուրտախը, որն, ինչպես գիտենք, նավի հյուսնն էր։ Շուտով շուրջն ամբողջապես բամբուկ էր թափթփված։ Ամեն կտորը երկճեղքում էին և մի ծայրը սրում։ Ստացվեցին սեպեր, որոնք սովորաբար հողի մեջ են խրում։

Սակայն Սելուն բոլորովին այլ նպատակի համար էր գործածելու դրանք։

Մինչև Մուրտախը ճեղքում էր ցցերն ու ծայրերը սրում, նա վազեց անտառ ու այնտեղից վերադարձավ գիրկը լիքը կոշտ պարանանման մի բանով, որ կանաչավուն գույն ուներ, սակայն նրանից դուրս տված հյութը վկայում էր, որ բոլորովին էլ պարան չէ, այլ սողացող բույսի մի տեսակ, որ մակաբուծում է ծառերը, կամ էպիֆիտ է, ինչպես կոչում են նրան բուսաբանները։ Այդ բույսերի շնորհիվ, որով առատորեն լիքն են Բորնեոյի և արևադարձային այլ երկրների անտառները, այդ տեղերում բոլորովին բացակայում է պարանի արտադրությունը։

«Պարանը» գետնին թափելով՝ Սելուն վերցրեց ցցերից մեկը և փոքրիկ կացնի բութ կողմով այն խրեց դուրիանի ծառի փափուկ կեղևի մեջ՝ իր հասակից մի քանի դյույմ վերև։ Հետո կացինը գցեց և երկու ձեռքով իր ամբողջ ծանրությամբ կախվեց ցցից՝ ստուգելով դրա ամրությունը։ Ցիցը դիմացավ, և Սելուն գոհ մնաց։

Դրանից հետո նա մի անգամ էլ վազեց անտառ և այնտեղ ավելի բարակ բամբուկ գտնելով, բայց նույնքան երկար, որքան դրանից առաջ գտածները, երեք-չորս հատ կտրեց։ Դրանցից մեկը ծառաբնին զուգահեռ տնկելով հողում՝ վերին ծայրը մտցրեց բնի մեջ խրված ցցի նախօրոք բացված անցքի մեջ, իսկ հետո բուսական պարանով բամբուկի և ցցի ծայրերը ամուր կապեց մի հնարամիտ հանգույցով, որ գիտեն կապել միայն նավաստիները և բնիկները։

Նավապետ Ռեդվուդը և Մուրտախը վերջապես հասկացան մալա-յացու մտադրությունը և սկսեցին եռանդով օգնել նրան։ Երեխաները հետաքրքրությամբ հետևում էին աշխատողներին։

Երբ փայտը կապեց վերջացրեց, Սելուն մի փունջ ցցեր խրեց գոտիկը, վերցրեց փոքրիկ կացինը և պատրաստվեց բարձրանալու։ Մուրտախը օգնեց նրան բարձրանալ այդ յուրօրինակ սանդուղքի առաջին աստիճանի վրա. բարձրանալուն զուգընթաց նոր «աստիճաններ» խրելով ծառաբնի մեջ, Սելուն կապկի ճարպկությամբ մագլցում էր վեր։ Երբ սպառվեց ցցերի և պարանի պաշարը, Սելուն իջավ նորը վերցնելու և նորից վեր մագլցելով՝ շարունակեց իր գործը։

Վերջացնելով առաջին փայտի գործը, որը երեսուն ոտնաչափ երկարություն ուներ, մալայացին այլևս չիջավ նորը վերցնելու համար. Մուրտախը մեկնում էր նրան ուղղակի գետնից, Սելուն միացնում էր դրանց ծայրերը՝ մեկը մյուսի վրա դնելով և լիանայով ամուր կապելով։

Մի քսան րոպե հետո խիզախ մագլցողն արդեն առաջին ճյուղերից տաս-տասներկու ոտնաչափ վեր էր բարձրացել. դա այնքան բարձր էր, որ ցածից նայողների գլուխները պտույտ եկան։ Իսկապես դյուրաբեկ մարդկային կերպարանքի տեսքը վաթսունից յոթանասուն ոտնաչափի բարձրության վրա տարօրինակ ու սահմռկեցուցիչ տեսարան էր ներկայացնում։ Այդ տարածության վրա նա երեխայից կամ թզուկից մեծ չէր երևում և նրան հետևող մարդկանց սարսափը ավելի էր սաստկանում նաև այն պատճառով, որ վստահ չէին սանդուղքի հուսալիությանը, որի վերին աստիճանի վրա գտնվում էր Մելուն։ Անընդհատ նրանց թվում էր, թե ահա ուր որ է բարակ ձողերից մեկը կոտրվելու է, և ընկերոջ այլանդակ-ված մարմինը ընկնելու է իրենց ոտքերի մոտ։

Այդ ամբողջ տեսարանը շատ էր հիշեցնում արդյունաբերական քաղաքներում այնքան հաճախակի կրկնվող պատկերը. քարտաշը բարձրանում է ֆաբրիկայի ահռելի ծխնելույզի վրա, որ փչացել է ամպրոպից կամ պայթյունից. իսկ շուրջը ամեն կողմից եկել հավաքվել է ամբոխը և չի կարողանում աչքը կտրել հանդուգնից՝ հիանալով նրա խիզախությամբ և դողալով նրա բախտի համար։

Ճիշտ այդպիսի զգացում ունեին դուրիանի տակ հավաքված Սելուի ուղեկիցները։


Գլուխ XV. Ինչ-որ սուր բան

Ինչպես արդեն նշվեց մալայացին արդեն տաս-տասներկու ոտնաչափ վեր էր բարձրացել դուրիանի առաջին ճյուղերից և, շարունակելով ցցեր խփել ու երկարացնել ուղղահայաց բամբուկե ձողը, ավելի ու ավելի էր վեր բարձրանում։ Բայց հանկարծ նրա ամեն մի շարժումին հետևով մարդիկ տեսան, որ աշխատանքը ընդհատվեց և նրանց ականջին հասավ նրա ու բարձը, բայց, ինչպես թվաց, տագնապալից բացականչությունը։

Բոլորը բնազդաբար հեռու փախան ծառի տակից, մի տեսակ վախենալով, որ մալայացին կընկնի իրենց գլխին։

Բայց չէ։ Սելուն վստահ ու հաստատուն մնաց իր խփած վերջին աստիճանի վրա կանգնած։ Նրա մի ձեռքին կացինն էր, իսկ մյուսով բռնել էր ուղղաձիգ բամբուկի ծայրը, որ բազրիքի դեր էր կատարում։ Նա ոչ գոռում էր, ոչ էլ օգնություն կանչում, և բոլորը պարզ տեսնում էին, որ նրա հայացքը ոչ թե իրենց է ուղղված, այլ դեպի վեր. նա նայում էր իր գլխավերևում ինչ-որ բանի, և այդ «ինչ-որ բանը», երևում է, գտնվում էր ոչ թե ճյուղերի մեջ, այլ բնի վրա։ Բացականչությանը հետևող լռության մեջ Սելուի ուղեկիցները որոշակիորեն մի տեսակ սուլող ձայն լսեցին, որ շատ նման էր սագի ֆշշոցի, որը այս թռչունը արձակում է, երբ թռչնանոցը օտար մարդ է մուտք գործում։ Դատելով այն բանից, որ յուրօրինակ ձայնը այդքան բարձր տարածությունից էր գալիս, կարելի էր եզրակացնել, որ ձայնը բոլորովին էլ այնպիսի անմեղ թռչունի չէր կարող պատկանել, ինչպիսին սագն է։

– Օ՛ձ է,– դուրս թռավ Մուրտախի կոկորդից։

Նույն բանը մտածեցին նաև նավապետն ու երեխաները։ Նրանցից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ օձից բացի որևէ այլ կենդանի կարող է նման ձայն արձակել։

– Ի՞նչ է պատահել, Սելու՛,– գոչեց նավապետը։— Որևէ վտանգավոր բա՞ն կա։

– Ոչ մի վտանգավոլ բան։ Փոքլիկ հաձողություն,– լսվեց մալայացու ուրախ ձայնը։

Բոլորը թեթևացած շունչ քաշեցին։

– Ի՞նչ հաջողություն է,– զարմացավ տարակուսած Ռեդվուդը, ինչ բախտ կարող է ժպտալ նրանց այդպիսի բարձրությունից։

– Սուտով տեսնենք,– պատասխանեց Սելուն։

Գոտիկից մի ցից հանելով՝ նա հանգիստ սկսեց խփել ծառին։ Եվ այդ ամբողջ ընթացքում, որ նա խփում էր ցցերը, կացնի հարվածների ընդմիջումների ժամանակ ցածում կանգնածների ականջին էին հասնում տարօրինակ սուլող ձայներ, որոնք լիովին կարելի էր վերագրել օձի սուլոցի, եթե ժամանակ առ ժամանակ դա չընդմիջվեր ինչ-որ կռկռոցով, որ հավանաբար նույն էակի կոկորդից էր ելնում։ Ու շարունակելով ուշադիր հետևել մալայացու աշխատանքին, բոլորը շուտով նկատեցին, որ նրա գլխավերևում, մոտ մի ոտնաչափ բարձրության վրա, ինչ-որ կենդանի էակ էր շարժվում։ Այդ «ինչ-որ բանը» սպիտակավուն էր և շատ նման էր մալայացու խփած բամբուկի ծայրը սրած ցցերին։ Այդ հանելուկային էակը մեկ չքանում էր, մեկ նորից հայտնվում և, հավանաբար, գտնվում էր ծառի ներսում, փչակում, միայն երբեմն-երբեմն էր գլուխը դուրս հանում։ Այժմ արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ սուլոցն ու կռկռոցը հենց այդ էակինն են՝ ինչ էլ որ դա լիներ՝ թռչուն, գազան կամ սողուն։

— Այդ ի՞նչ է,– հարցրեց նավապետը, որ անմիջապես հանգստացել էր և հիմա զուտ հետաքրքրվում էր։

— Թլցուն է։ Մեծ թլցուն,– պատասխանեց Սելուն։

— Թռչո՞ւն։ Ի՞նչ թռչուն։

— Ռնգեղջյուլ, ծել մալի, թուխս է նստել։ Ցի կալող թլցել։ Ալուն ծեփել է բնի անցքը։

— Ա՜։ Դա ռնգեղջյուր-թռչունն է,– կրկնեց նավապետը՝ մյուսներին բացատրելու համար։

Ուշադիր դիտելով այն մասը, որտեղից դուրս էր ցցվում թռչունի սպիտակ ծայրով երկար կտուցը, բոլորն իսկապես ծառաբնի վրա անորոշ ձևի ցեխոտ բիծ նկատեցին։ Բայց նրանց չհաջողվեց լավ նայեր Սելուն, որ ամրացրել էր բամբուկե սեպը, սկսեց կացնի սուր կողմով շտապ-շտապ քերել չորացած ցեխը, որի կտորները թափվում էին դուրիանի տակ։ Շուտով կեղտոտված տեղում մի անցք բացվեց, որ բավական էր ձեռքը հեշտու-թյամբ ներս մտցնելու համար, որը և մալայացին անմիջապես կատարեց, ձեռքը մինչև արմունկը ներս տանելով։ Ամուր բռնելով թռչունի կտուցից, դուրս քաշեց բնից։ Ռնգեղջյուրը սուլում էր, թշշացնում, խռխռում, կռկռում, թափահարելով խոշոր թևերը, տենդայնորեն թպրտում մալայացու ձեռքերում, ինչպես գլուխը հանկարծակի կտրած հնդկահավը։

Սակայն Սելուն շտապ վերջ, տվեց այդ ամենին, ոլորելով թռչունի վիզը։

Հետո ռենգեղջյուրին գցեց ընկերների մոտ, իսկ ինքը ձեռքը նորից ներս մտցրեց՝ հավանաբար հուսալով, որ այնտեղ ձվեր կգտնի։ Սակայն ձվի փոխարեն այնտեղ գտավ շատ փոքրիկ, անփետուր մի ճուտ։ Ի հակադրություն մեծոտանիների «վաղահաս» ճուտիկների՝ սրա դեղնականաչագույն մարմինը ծածկված էր աղվամազով։ Ռնգեղջյուրի ճուտը անհապաղ ուղարկվեց մոր ետևից։ Իսկ հետո շատ ավելի ապահով ձևով սկսեց իջնել և ինքը՝ Սելուն, վճռելով սանդուղքի կառուցումը հետաձգել հաջորդ օրվան, իսկ գուցե և ավելի երկար ժամանակով, որովհետև դուրիանի անհրաժեշտությունը վերացավ՝ համենայնդեպս այդ օրը։


Գլուխ XVI. Թևավոր թշնամին

Ռնգեղջյուր-թռչունի պառավ մարին այդքան երկար ժամանակ ծեփված բնի մեջ նստելուց հետո մանավանդ չէր կարող, իհարկե, համեղ պատառ համարվել, սակայն մեր հերոսները ուրախ էին նաև իրենց սպառվող պաշարի այդ համեստ համալրման համար։ Սևամորթ լոցմանն անմիջապես սկսեց փետրել թռչունը, իսկ Մուրտախը խարույկ վառեց։

Եվ ահա մինչ նրանք զբաղված էին տնտեսությամբ, Հենրին մալայացու հնարամտությամբ ու ճարպկությամբ հիացած, մտածեց ինքն էլ փորձի բարձրանալ Սելուի սարքած բամբուկե սանդուղքով։ Այդ մտադրությունը այնքան ծառը բարձրանալու ցանկությունից չէր բխում, որքան այդ տարիքի տղաներին բնորոշ՝ բները պրպտելու կրքից։ Նրան թվում էր, թե Սելուն այնքան էլ լավ չի նայել բնի ներսը, և այնտեղ էլի ճուտիկներ ու ձու մնացած կլինի։ Հենրին վատ բնասեր էր, հակառակ դեպքում պետք է իմանար այն, ինչ վաղուց ի վեր մալայացուն սովորեցրել էր կյանքի փորձը, այսինքն՝ որ ռնգեղջյուրի մարին միայն մի ձու դնում, որ, հետևաբար, չէր կարող բնում էլի ճուտ լինել։ Ինչևիցե, տղան վճռել էր պրպտել բույնը։

Բամբուկե սանդուղքով վեր մագլցելը նրա համար վանտային[22] մագլցելուց դժվար չէր, և, հասկակալի է, որ անհամեմատ ավելի հեշտ էր, քան գրոտ կայմը[23] շրջացելը, չմտնելով հանդերձ «փոքրիկ անցքը»[24], մի բան, որ նա հաճախ էր անում հոր նավի վրա։

Այսպիսով, առանց թույլտվություն վերցնելու և առանց իր մտադրության մասին որևէ մեկին հայտնելու Հենրին մագլցեց։

Ոչ ոք դա նույնիսկ չնկատեց։ Նավապետ Ռեդվուդը զբաղված էր հրացանը մաքրելով. Էլլենը օգնում էր հորը, Սելուն թռչունն էր մաքրում, Մուրտախը բացատում չորուկներ հավաքում կրակի համար։

Մի աստիճանից մյուսի վրա անցնելով, տղան շուտով հասավ սանդուղքի կատարին։ Եվ քանի որ հասակով մալայացուց շատ քիչ էր ցածր, ապա առանց դժվարության ձեռքը մտցրեց բույնը և սկսեց պրպտեր։ Հասկանալի, որ նա այնտեղ ոչինչ չգտավ ձվի կճեպներից և չորացած ծերտից բացի, որ մնացել էր բնի ոչ վաղեմի բնակչից։

Հենրին մտածեց ռնգեղջյուր-թռչունի մի քանի շաբաթով ընկերուհուն բնում որմնափակելու տարօրինակ սովորության մասին։ Նա հասկանում Էր, որ արուն դա չարիք պատճառելու ցանկությունից չի անում։ Հապա ինչու՞ է անում։ Մի փոքր էլ մտածելով, բայց այդպես էլ պատասխան չգտնելով իրեն զբաղեցնող հարցին՝ տղան վճռեց իջնել և հարցնել մալայանցուն։

Արդեն ոտքն ուզում էր դնել վերևից երկրորդ աստիճանին, երբ հանկարծ նրա վրա նետվեց մի ահագին թռչուն՝ տառացիորեն խլացնելով տղային իր աղեկտուր ճիչով ու թևերի բախյունով։ Եվ ոչ միայն խլացրեց։ Տղան տեսավ, որ վիթխարի սուր կտուցով ուղղակի ուզում է իր աչքը հանել։ Եվ որքան էլ Հենրին զարմացած ու վախեցած էր այդքան անսպասելի արձակմամբ, հասկացավ, որ գործ ունի արու ռնգեղջյուրի հետ։ Երբ ավերում էին ընկերուհու բույնը, հավանաբար նա հեռու անտառում էր, կեր էր փնտրում նրա և ճուտիկի համար ու չէր լսել նրա ճիչը։ Բույնն արդեն ավերված էր, հոգատարությամբ ծեփված պատը՝ քանդած, և նրա սիրելի էակները չքացել էին՝ հավանաբար առևանգել ու սպանել է այս պատանի ավազակը, որ դեռ կանգնած է դատարկված բնակարանի ճեղքի առաջ։

Իսկ եթե դժբախտ ռնգեղջյուրը նայեր ցած, ծառի տակ, ավելի սրտակեղեք տեսարանի կհանդիպեր։ Բայց նա շատ էր հուզված, չէր կարող շուրջը դիտել։

Կատաղած արուն աղեկտուր ճիչով, որի արձագանքը տարածվեց անտառով մեկ, հարձակվեց հանդուգն ավերողի վրա։

Բարեբախտաբար Հենրիի գլխին բամբակով լցված կտորից գլխարկ կար, որ զրահի պես պաշտպանում էր տղայի գլուխը ամուր կտուցից, որի առաջին հարվածը իջավ նրա գագաթին։ Եթե գլխարկը չլիներ, այդ հարվածը կճեղքեր տղայի գանգը։

Առաջին հարձակմանը հետևեց երկրորդը, երրորդը և այդպես շարունակ... Հարվածները միալար տեղում էին։ Մի ձեռքով բռնելով բամբուկե բազրիքից, մյուսով նա պաշտպանվում էր ռնգեղջյուրից։ Սակայն դա բոլորովին չէր պակասեցնում վտանգը։ Թռչունը չէր վախենում, և ոչ էլ հեռանում էր, ընդհակառակը ավելի ու ավելի էր կատաղում։ Հենրին հրաշալի հասկանում էր, թե ինչ վտանգ է սպառնում իրեն։ Հասկանում էին և մյուսները, որ թռչունի առաջին իսկ ճիչի վրա նետվեցին դեպի ծառը, որտեղ և կանգնած էին անօգնական ու վիճակի չէին որևէ կերպ օգնել տղային։ Նրանք չէին կարողանում նույնիսկ խորհուրդ տալ տղային՝ իջնեի. նա, իհարկե, ինքն էլ այդ բանը գլխի կընկներ։ Բայց ցավն էլ հենց այն էր, որ հնարավոր չէր սանդուղքից իջնել։ Դրա համար պետք է գործեր երկու ձեռքով, իսկ այդպես դեմքն ու գլուխը բաց կմնային, և թռչունը հեշտությամբ իր դուրի պես սուր կտուցով կհաներ տղայի աչքերը կամ կծակեր գանգը։ Այսպիսով, Հենրիին մնում էր մնալ տեղում և ազատ ձեռքով պաշտպանվել իր թևավոր թշնամու կատաղի հարձակումներից։ Նրա մատներից արդեն արյուն էր հոսում, որովհետև ամեն անգամ թռչունը ցավալիորեն կսմթում էր նրա ձեռքը։

Դժվար է ասել թե ինչով կավարտվեր այդ մենամարտը, եթե Հենրին թողնվեր իր թախտի հույսին։ Ամենաէականն այն է, որ թռչունը կհաներ նրա աչքերը կամ կծակեր գանգը, իսկ գուցե և, թուլանալով երկար պայքարից, տղան ցած կգլորվեր և ջարդուփշուր կլիներ։

Այդ տխուր վախճանը անխուսափելի էր թվում և, հավանաբար, շատ չէր ուշանա... Սակայն Սելուն շտապեց օգնության. նա նետվեց դեպի սանդուղքը ու սկսեց մագլցել։ Բայց կարող էր ուշանալ կամ նրա ուժերն էլ կարող էին չբավարարել թռչունի դեմ պայքարելու համար։ Այդ երկյուղը ծագեց տագնապահար հոր սրտում, որ հուսահատված նայում էր իր երեխայի մահացու վտանգով լի պայքարին, իրեն անզոր զգալով նրան օգնելու։ Հանկարծ նրա գլխում միտք ծագեց. այնքանով արդեն բարվոք, որ հանեց նրան տառապալից անգործունեության վիճակից։ Ծառաբնի մոտ դրված էր հենց նոր մաքրված հրացանը և բարեբախտաբար լցված։ Նա շտապ ձեռքն առավ, մի ակնթարթ՝ և հրացանի կոթը հենված էր նրա ուսին, իսկ փողը ուղղված դեպի վեր՝ թռչունի վրա։ Հանդուգն ու սարսափելի քայլ էր դա, որ հիշեցնում էր «Վիլհելմ Տելլից» մի էպիզոդ, երբ Տելլը նետահարում է իր որդու գլխին դրված խնձորը։ Բայց եթե նավապետը չդիմեր այդ քայլին, Հենրին ավելի մեծ վտանգի կենթարկվեր։ Դրա համար էլ սպասելով, որ թռչունը հեռանա երեխայի դեմքից, Ռեդվուդը քաշեց շնիկը։

Հրաշալի կրակոց։ Նա ջարդեց ռնգեղջյուրի թևը։ Վիթխարի թռչունը գլուխկոնծի տալով օդում ծանրորեն շրմփաց գետնին՝ շարունակելով ճչալ ու թպրտալ։ Մուրտախը, սակայն, շտապ հանգստացրեց նրան կարթաձողի մի քանի հարվածներով։


Գլուխ XVII. Որսը շամփրի վրա

Մինչ այդ Սելուն բարձրացավ սանդուղքի ծայրը, որպեսզի օգնի Հենրիին իջնել ցած, որ հաջողությամբ արվեց առանց որևէ նոր արկածի։ Չի կարելի ասել, թե տղան շատ էր տուժել պայքարում։ Նրա բախտը բերել էր և նա ազատվել էր մի քանի ճանկռտվածքներով ու մակերեսային վերքերով, որոնք հոր խնամքի և բժշկական որոշ գիտելիքների շնորհիվ շատ շուտ բուժվեցին։ Դրան քիչ չօգնեցին նաև Սելուի հավաքած բուժիչ խոտերը։

Ճամբարի բոլոր բնակիչները նորից վերստացան իրենը հոգեկան հանգստությունը և, հավանաբար, շուտով կմոռանային այդ ոչ մեծ, բայց խիստ հուզիչ դեպքը, եթե դրա մասին չհիշեցնեին երկու խոշոր թռչունների մարմինները։ Ռնգեղջյուրները՝ մարին և արուն, անսպասելի ու առատ օժանդակություն էին նրանց սննդի համար, եթե չխոսենք նույնիսկ յուղոտ ու դեռ չփետրավորված ճուտի մասին։ Նրա նուրբ միսը համեղ պատառ կարող էր ծառայել ուտելիքի նկատմամբ նույնիսկ ամենաքմահաճ մարդու համար։

Ինչպես արդեն ասացինք, Սելուն այդ օրն այլևս չբարձրացավ դուրիան քաղելու։ Նրա ուղեկիցներն էլ չպահանջեցին այդ բանը։

Իհարկե, դուրիանը որսամսից հետո հրաշալի աղանդեր է։ Բայց բավականաչափ համեղ սնունդ ունենալով, նրանցից ոչ մեկը չմտահոգվեց ուտելիքի բազմատեսակության մասին։ Ամեն ճաշի ռնգեղջյուրի մեկական տապական բավականին զգալի կազդուրում էր խոստանում, իսկ նուրբ ու յուղոտ ճուտիկը, որ կբավականացներ միայն նախուտեստին, խոստանում էր ամենահամեղ պատառը լինելու։

Մեր հերոսները երկար չմտածեցին, թե ինչպես վարվեն այդքան անսպասելիորեն ձեռք բերված որսի հետ։ Մարիին արդեն մաքուր փետրել էր Մուրտախը, իսկ արուն նրա ետևից Սելուի վարժ մատների տակ զրկվեց իր հագուստից։ Կապեցին նրա թևերը, մնում էր միայն հագցնել շամփրի վրա և խորովել։ Մարիից, որի միսն ավելի կոշտավուն էր, որոշեցին ապուր եփել, իսկ ճուտիկին խորովել մոխրի մեջ և տալ երեխաներին։ Խորոված ճուտը ոչ միայն ամենահամեղ պատառը կլիներ նրանց համար, այլև կամրապնդեր նրանց ուժերը։ Ճուտիկին փետրելու կարիք էլ չկար. նա ձվի կճեպի պես հարթ էր, իսկ նուրբ միսը, ինչպես էլ պատրաստեին, վատ չէր լինի։

Թռչուններին փետրելով բոլորն էլ տեսան, որ նրանք անհամեմատ ավելի փոքր են, քան թվում էին։ Ըստ որում մարին արուից խոշոր ու յուղոտ դուրս եկավ։ Դա միանգամայն բնական էր և բացատրվում էր ինչպես նրա սեռով, այնպես էլ մութ ու նեղ բնում երկարատև բանտարկության ընթացքում նրա հարկադիր անշարժությամբ։

Բայց արուն էլ բավականաչափ խոշոր էր, համենայնդեպս սովորական հավից ոչ պակաս. նրա միսը կբավականացներ բոլորին։ Դրա համար էլ ընդհանուր համաձայնությամբ ճուտիկն ու մարին թողեցին հաջորդ օրվան։ Այսպիսով, արուին հագցրին շամփրին և կախեցին խարույկի վրա, որտեղից շուտով ախորժելի տժտժոց սկսվեց, և տարածվեց խորոված որսամսի հիանալի բուրմունքը։

Մարիին կտրտեցին, դնելով ջրով լի խեցու մեջ՝ վրան ավելացրին անտառում մալայացու հավաքած կանաչին և դրին մեղմ կրակի վրա, որ եփվի հաջորդ օրվա համար։ Մանավանդ շտապելու հարկ չկար։

Իսկ երբ բոլոր նախապատրաստությունները ավարտվեցին և մնում էր միայն երբեմն-երբեմն նայել ու շուռումուռ անել խորովածը, զրույց սկսվեց։ Հասկանալի էր, որ խոսքը վերաբերում էր, ռնգեղջյուրին, որի մասին Սելուն շատ բաներ պատմեց։

Նավապետ Ռեդվուդը նույնպես բավականին հետաքրքիր բաներ գիտեր այդ տարօրինակ թռչունների մասին։ Նա ոչ միայն բազմաթիվ անգամ առիթ էր ունեցել դիտելու դրանց Մալայան արշիպելագի կղզինե-րում ճանապարհորդելիս, այլև կարդացել էր դրանց մասին այլ ճանապարհորդների գրքերում։

Օրինակ, նա գիտեր, որ ռնգեղջյուր-թռչունը հանդիպում է աֆրիկյան մայրցամաքում, որտեղ նրան կոչում են «կորվե», դոկտոր Լիվինգսթոնն այդ թռչունի մասին պատմում է հետևյալը. «Մի անգամ այնպես ստաց-վեց, որ անցնում էինք կորվեի բնի մոտով, որը լրիվ պատրաստ էր ձու դնելու համար։ Ծառի փչակը ծեփված էր երկու կողմից և թողնված էր մի անցք, որ ճիշտ համապատասխանում էր թռչունի մեծությանը, իսկ փչակի ներսը ավելի բարձր էր անցքից, որտեղ մարին կարող էր թաքնվել որևէ վտանգ լինելու դեպքում»։

Լիվինգսթոնի տեսած առաջին կորվեն բռնեցին բնիկները, որոնք և գիտնականին պատմեցին ընկերուհուն բանտարկելու տարօրինակ սովորության մասին։ Փչակում փակված մարին իր փետուրներից բույն է սարքում, ձու է դնում, ճուտ հանում ու այնքան է մնում նրա հետ բնի ներսում, որ ճուտը լրիվ փետրավորվում է։ Այդ ամբողջ ընթացքում արուն կերակրում է նրան։ Բնում նստած ժամանակ մարին ճարպակալում է (բնիկները նրա միսը դելիկատես են համարում), իսկ խեղճ ամուսինը այնքան է նիհարում, որ ջերմաստիճանի հանկարծակի իջեցումից, որ հաճախ լինում է անձրևներից հետո, սատկում է։

Ի եզրափակումն իր պատմության, նավապետն ավելացրեց, որ ռնգեղջյուր-թռչունի արտաքին բնորոշ գիծը նրա թեթևակի կեռ ու սրածայր կտուցն է։ Իսկ քանի որ կրակի վրա հաճելիորեն ճրթճրթացող որսամիսը դեռևս պատրաստ չէր, Սելուն էլ հասցրեց որոշ բան հաղորդել այդ թռչունների մասին, սրանց նա հաճախ է բռնել Սումատրայի անտառներում։

Պետք է նշել, որ Մալայան արշիպելագի բնիկները որոշ ունեն բնագիտության ասպարեզում, համենայնդեպս գործնական գիտելիքներ։ Դա բացատրվում է նրանով, որ տարածված են հոլանդացիները, որ տարածված են արշիպելագի բոլոր կղզիներում, խրտվիլակ սարքելու և մորթի մշակելու մեծ վարպետներ են։ Եվ ահա բնիկների մեջ, որոնք սպիտակամորթներին որպես նվեր թռչուն ու կենդանի էին մատուցում, հավաքողների յուրօրինակ մասնագիտություն ստեղծվեց։

Սելուն մինչև պրոֆեսիոնալ ծովային դառնալը, թռչնոս էր։

Նա պատմում էր, որ իր հայրենի կղզում ռնգեղջյուր թռչյունների երկու տեսակ են ապրում, իսկ խրտվիլակ պատրաստողների ձեռքին նա շատ ուրիշ տեսակներ էլ է տեսել, որոնք բերում են Կոխինխինայից, Հնդկաստանից, Մալաթիից։ Դրանք թեև տարբեր մեծության են, բայց բոլորն էլ շատ խոշոր են, սև գույնի, սպիտակ պուտերով։ Սելուն պատմում էր, որ ռնգեղջյուրի բոլոր տեսակներն էլ բույնը նույն ձևով են շինում. աքլորը ծեփում է փչակը, թողնելով միայն մի փոքրիկ անցք, որտեղից մարին կարող է հանել միայն կտուցը և վերցնել սնունդը։ Աքլորը սկսում է կերակրել նրան անմիջապես իր միակ ձվի վրա թուխս նստելուց հետո։ «Ծեփը» արուն կտուցով է բերում, մոտակա լճակից կամ գետակից։

Մարիները թուխս են նստում ոչ միայն մինչև ճտի դուրս գալը, այլև դուրս գալուց հետո մինչև նրա լրիվ փետրավորումը, մինչև որ նա կարողանա թռչել։ Եվ ամեն ինչ կախված է աքլորի ամուսնական պարտականություններին հավատարիմ մնալուց, որը երբեք չի թերանում իր պարտքը կատարելուց։ Ռնգեղջյուրները արծիվների և մի քանի այլ գիշատիչ թռչունների նման բոլորովին աչքի չեն ընկնում քնքշությամբ և ամուսնական սրբազան կապի նկատմամբ պահպանում են անխախտ հավատարմություն։ Այսպես, թեև մի քիչ այլ արտահայտություններով, ավարտեց Սելուն իր պատմությունը։

— Իսկ եթե աքլորին սպանում են, կամ որևէ այլ պատճառով նա չի վերադառնում, այն ժամանակ մարին ի՞նչ է անում, սատկու՞մ է քաղցից,– հարցրեց Մուրտախը։

Սելուն չկարողացավ նրան պատասխանել։ Նա երբեք այ մասին չէր մտածել և նման դեպքի չէր հանդիպել։ Հավանաբար, մարին, իսկապես, կսատկեր, սակայն հաշվի առնելով նրա բանտարկության կամավորությունը, ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ կքանդի ծեփը և դուրս կթռչի։ Այդ ենթադրությունը բոլորին գոհացրեց և բնագիտական պատմությունն ավարտվեց։ Ավարտվելու գլխավոր պատճառն այն էր, որ խորովածը պատրաստ էր արդեն, իսկ քաղցած հերոսներն այդ պահին ուտելուց բացի, այլ բանի մասին չէին կարող մտահոգվել։

Աքլորին հանեցին շամփուրի վրայից և ագահորեն վրա, պրծան։ Սելուն կտրտեց և բաժան-բաժան արեց խորովածը. ավելի նուրբ տեղերը տալով երեխաներին։

Սակայն շուտով կտեսնենք, որ այդքան ուրախ սկսված ընթրիքը շատ տխուր վախճան ունեցավ։


Գլուխ XVIII. Թունավորում

Ընթրել սկսեցին մայրամուտին։ Խարույկը վառել էին մի մեծ ծառի տակ, ոչ այն մեկի, որի տակ տեղափոխվել էին դուրիանից հետո, այլ մի ավելի սաղարթախիտ ու լայնատարած ծառի տակ։ Դրա մուգ կանաչ փայլուն տերևներով տարածված ճյուղերը վրան էին կազմել։ Նավա-պետն ու իր ուղեկիցները վճռեցին գիշերն այստեղ անցկացնել։ Մանավանդ, որ նրանց միակ ծածկը չորս ցցի վրա ամրացած բրեզենտն էր, որի տակ միայն Հենրին ու Էլլենը հազիվ տեղավորվեին։

Խարույկը չհանգցրին, ընդհակառակը` էլի ճյուղեր ավելացրին և վճռեցին ամբողջ գիշեր պահել. ոչ թե վայրի գազաններից պաշտպանվելու համար (ինչպես ասացինք, այստեղ գազաններ չկային), այլ ցրտից ու խոնավությունից, որ արևադարձային երկրներում վրա է հասնում կեսգիշերից հետո։

Երբ աքլորը կերան-վերջացրին, արևն արդեն մայր էր մտել, և անմիջապես մթնեց։ Հասարակածի վրա և նրա մոտակայքում գրեթե իրիկնամուտ չի լինում, մայրամուտից հետո, անմիջապես վրա է հասնում գիշերը։ Այնպես որ ոսկորները նրանք կրծեցին մթնում, մարմրող խարույկի ազոտ լույսի տակ։

Սակայն հենց որ կրծեցին վերջին ոսկորը, բոլորն էլ միատեսակ վատ զգացին իրենց։ Դեռևս ուտելու ժամանակ հիվանդ ու հիվանդությունը սկսվեց թեթև գլխապտույտով, աստիճանաբար սաստկացավ և ճաշից հետո փոխվեց ուժեղ սրտախառնուքի։ Հասկանալի է, որ բոլորն էլ շատ անհանգստացան։ Ակամա սկսեցին մտածեի, որ դա թունավորում է։ Եթե մեկը հիվանդանար, թերևս կարելի լիներ այլ կերպ բացատրել, իսկ երբ հինգն էլ միասին նույն բանն էին զգում, որ միաժամանակ զուգադիպում էր ուտելիքին, կասկած չէր մնում։ Հավանաբար ռնգեղջյուրի միսը թունավոր էր։

Բայց արդյո՞ք այդպես էր։ Կարո՞ղ է թռչունի միսը թունավոր լինել։ Արդյո՞ք ռնգեղջյուրի միսը թունավոր է։ Բոլորն էլ անհանգստացած հարցեր էին տալիս միմյանց, և, իհարկե, ավելի հաճախ այդ հարցերը ուղղված էին Սելուին։ Մալայացին կարծում էր, որ դա թռչունի հետ չի կապված։ Նա հաճախ էր ռնգեղջյուրի միս կերել և տեսել, թե ինչպես են ուտում ուրիշները, բայց երբեք ոչ մեկին այդպիսի բան չէր պատահել։

Բայց գուցե հենց թռչունն ինքն է մի այնպիսի բան կերել, որ վնասելով նրան, սրտախառնուք է առաջացնում նրա միսն ուտողների մոտ։ Մի որոշ ժամանակ, հենց այդպես էլ մտածում էին։ Դժվար էր այդպես հանկարծակի առաջացած հիվանդության համար մի ուրիշ պատճառ գտնել։ Նրանք կարծում էին, որ եթե այլևս ռնգեղջյուրի միս չուտեն, ոչ եփած, ոչ հում վիճակում, ապա հիվանդությունը կսահմանափակվ թեթև վատ զգալով և շուտով կանցնի։ Այժմ չէին ուզում նույնիսկ թռչումի վրա նայել։ Վճռեցին դեն նետել և կերակրվել միայն, դուրիաններով։

Սակայն ժամանակն անցնում էր, բայց նրանց վիճակը չէր թեթևանում։ Գլխապտույտը շարունակվում էր, իսկ սրտխառնուքի նոպաները կրկնվում էին և ամեն անգամ ավելի սաստկացած։ Ի վերջո մեր հերոսները սկսեցին կարգին վախենալ, հանկարծ մահացու թունավորում չլինի՞։ Չէ որ նրանք, այնպես անօգնական էին։ Ոչ մի տեսակ հակաթույն չունեին։ Ասենք, եթե նույնիսկ մի ամբողջ դեղատուն լիներ նրանց տրամադրության տակ, միևնույն է, չէին իմանալու, ինչպես վարվեն։ Եթե դա օձի կամ մի այլ թունավոր կենդանու կծելուց առաջացած թունավորում լիներ, Սելուն, որ որոշ բան հասկանում էր ժողովրդական բժշկությունից, համապատասխան խոտեր կփնտրեր անտառում, թեև նրանց շրջապատող մթության մեջ դժվար էր որևէ բան գտներ։ Անլուսին ու խավար գիշեր էր։ Նավապետն ու նրա ուղեկիցները չէին տարբերում նույնիսկ մեկը մյուսին, և միայն տնքոցներն ու ծանր հառաչանքներն էին վկայում ընկերների ներկայությունը։

Որքան դանդաղ էր անցնում ժամանակը, այնքան աճում էր մարդկանց տագնապը։ Իսկապես, հապա զայրացուցիչ չէ՞ր այդպիսի դատարկ բանից մեռնել, երբ այնքան իսկապես սարսափելի մահացու վտանգներից էին խուսափել. նավաբեկություն, քաղց, ծարավ, խախուտ նավակով օվկիանոսում մոլորվելու ամբողջ սարսափները, դուրիանը, որ քիչ էր մնում ջարդեր տղայի գանգը, թռչուն-ռնգեղջյուրը, այդ բոլոր ձախորդություններն անցկացնելուց հետո հիմա մեռնել մի ինչ-որ թռչնամսի՜ց։ Դա ուղղակի ծիծաղելի կլիներ, եթե այդքան սարսափելի չլիներ։ Ժամերն անցնում էին իրար ետևից, մարդկանց, ոչ մի թեթևություն չբերելով։ Տուժածներից ոչ ոք չէր մտածում, որ իրենք լրջորեն թունավորված են և շուտով կմեռնեն։


Գլուխ XIX. Տագնապալից գիշեր

Մարդիկ այնպես էին տառապում, որ ի վերջո նրանց գիտակցությունը մթագնեց և սկսեցին զառանցել։ Նրանք մոտավորապես նույնն էին զգում, ինչ զգում էին մարդիկ ծովային հիվանդության ամենաուժեղ նոպայի ժամանակ և ի դեպ` լիովին անտարբերություն մահվան նկատմամբ, որ այնքան բնորոշ է այդ տառապագին, թեև ոչ մահացու հիվանդության դեպքում։ Եթե հանկարծ օվկիանոսը, որ այնպես թշշում ու ալեկոծվում էր ծովախորշի մոտ, նրանց նստած տեղից ոչ շատ հեռու, հանկարծ դուրս հորդար ափերից ու նետվեր նրանց վրա` թերևս այդ ժամանակ էլ` շարժվեցին տեղներից, որպեսզի խեղդվելուց փրկվեն։ Ամեն տեսակ մահ նրանց համար ցանկայի էր, միայն թե ազատվեին անտանելի տառապանքներից։ Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը անհանգիստ վեր էր կենում և մի կողմի վրա գնում։

Բայց դա էլ չէր օգնում։ Սրտախառնուքը, որ անվերջ փսխումի էր վերածվում, շարունակվում էր, նրանց գլուխը պտտվում էր, իսկ ոտքերը այնպես էին դողում ու ծալվում, որ մի քանի քայլ անելուց հետո, նրանք թուլացած ընկնում էին, աղոթելով Աստծուն, որ մահ տա իրենց` վերջ դնելու համար բոլոր տառապանքներին։

Սակայն նույնիսկ այդ սարսափելի տառապանքների մեջ նավապետ Ռեդվուդը ավելի շատ հոգում էր երեխաների մասին, քան իրեն։ Նա հաճույքով կյանքը կտար նրանց փրկելու համար։ Բայց մահը հավասարապես սպառնում էր բոլորին։ Իմանալով այդ բանը, նավապետը ցանկանում էր, որ գոնե Մուրտախն ու Սելուն վերքինը մեռնեին, որպեսզի թաղեն Հենրիին ու Էլլենին։ Ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե իր երեխաները անթաղ ընկած մնան ավազի վրա։

Չնայած սոսկալի տառապանքներին, նա իր մեջ ուժ գտավ այդ մասին գաղտնի խոսելու Մուրտախի ու Սելուի հետ՝ աղաչելով կատարել (ինչպես կարծում էր) իր վերքին ցանկությունը։

Մեռնողները ժամանակ առ ժամանակ կցկտուր արտահայտություններ էին փոխանակում, արտաբերելով դրանք հազիվ լսելի մարող ձայնով. բարձրաձայն աղոթում էին։

Նավապետն իր վերջին ցանկությունը հայտնելուց հետո սկսեց հնազանդորեն սպասել մահվան։ Նա պառկել էր մեջքի վրա, մի ձեռքով Հենրիին, մյուսով Էլլենին գրկած. տղայի և աղջկա գլուխները դրված էին հոր կրծքին, իսկ թևերը փարվել էին իրար։ Երբեմն նրանց շուրթերից շշունջով մի քանի բառ էր պոկվում, որ վկայում էր տառապանքների սաստկության և այն արիության մասին, որով դիմանում էին։

Հայրն էլ էր կամաց զրուցում երեխաների հետ։ Սկզբում փորձում էր հույս ներշնչել նրանց, քաջալերել, սակայն կամաց-կամաց թե՛ նա, թե՛ երեխաները զգացին, որ ամեն հույս իզուր է՝ այնպես վատանում էր նրանց դրությունը։

Խարույկը մինչև այդ վառվեց փոքրացավ։ Ոչ ոք չէր մտածում կրակը պահելու մասին։ Որովհետև, չնայած վառելիքը նախապատրաստված էր (երկու քայլի վրա մի ամբողջ կույտ ճյուղեր էին թափված), մարդիկ այնպես էին հալից ընկել, որ չէին կարող վերցնել։ Եվ ինչո՞ւ պետք է կրակը պահպանեին։ Միևնույն չէր, թե ինչպես մեռնել, մթնում, թե խարույկի լույսի տակ։

Ճիշտ է, Ռեդվուդը շատ էր ուզում գոնե մի պահ լուսավորել երեխաների դեմքը, քանի դեռ մահն իր կնիքը չէր դրել նրանց վրա։ Գուցե նա ինքը կփորձեր կամ կխնդրեր նավաստիներից մեկն ու մեկին վառել խարույկը, բայց պատահմամբ հայացքը ուղղելով դեպի արևելք, հորիզոնի վրա աղոտ լոկ մի նեղ շերտ նկատեց։ Դա առավոտվա նախակարապետն էր` ցայգալույսը։ Իսկ նա գիտեր, որ այն լայնություններում, որտեղ գտնվում է Բորնեոն, նախակարապետին անմիջապես հաղորդում է ցերեկը։

— Փա՜ռք Աստծու։ Մի անգամ էլ կտեսնեմ նրանց մահից առաջ,– մարող ձայնով ջերմ, բայց երախտագիտությամբ գոչեց Ռեդվուդը։

Եվ կարծես ի պատասխան նրա խոսքերի, բաց գորշավուն շերտը արևելքում սկսեց արագությամբ ընդարձակվել ու բոցավառվել։ Շուտով ամբողջ հորիզոնը ողողվեց արշալույսի ոսկեգույն շողերով։ Եվս մի քանի վայրկյան` և Ցելեբեսյան ծովի ջրային հարթության վրա երևաց արևադարձային արեգակը։

Երբ նրա ուրախ Ճառագայթները ընկան ծառերի կատարներին, և օրը լուսավորվեց, խեղճերը նայեցին մեկ մեկու, ապա նրանց հայացքները շրջվեցին տարբեր կողմեր։

Նավապետը քնքշանքով նայում էր իր թանկագին երեխաների երեսներին, որ պատվել էին մոտալուտ մահվան հողագույն գունատությամբ. Մուրտախը տխուր նայում էր օվկիանոսին, ասես ցանկանալով կրկին այնտեղ լինել, և իհարկե, երազելով իր կանաչ Իռլանդիան. մալայացին ուշադիր նայում էր վեր, ոչ թե ծառին, այլ իրենց վրա տարածված ճյուղերի մեջ թաքնված ինչ-որ բանի։ Եվ հանկարծ նրա դեմքի արտահայտությունը հրաշալիորեն փոխվեց։ Տառապանքից խորն ընկած աչքերի հայացքը, որ մի վայրկյան դեռ բութ հուսահատություն էր արտահայտում, անմիջապես լուսավորվեց ու կենդանացավ։

Սելուն ոտքի ցատկեց և մալայերեն ինչ-որ ուրախ բան ասաց։ Լսելով «ալլահ» բառը, բոլորը հասկացան, որ նա շնորհակալություն է հայտնում Աստծուն։

— Փալք քեզ մեծ Աստված,– շարունակեց մալայացին արդեն իր կոտրտված լեզվով, որպեսզի հասկանային ընկերները։— Մենք բոլոլս ազատվել։ Թույն սուտով ցլինի։ Դուլս եկեք բոլոլդ... ծառի տակ մահ է...— Եվ բռնելով երեխաների ձեռքից, նա զոռով ստիպեց նրանց ոտքի կանգնել և դուրս տարավ... Ո՛չ, ի՜նչ տանել, պարզապես դուրս քաշեց ծառի տակից, տարավ բաց տարածություն։

Մուրտախը և Ռեդվուդը, թեև կարգին չհասկացան մալայացու տարօրինակ վերաբերմունքը, բայց սուսուփուս հետևեցին նրան։

Միայն, երբ բոլորը նստել էին, մերձափնյա ծովախորշի ավազներին և նրանց բորբոքված դեմքերին զով քամի էր փչում, Սելուն բացատրեց ամեն ինչ։

Բացատրությունը շատ հասարակ էր։ Նա մատով ցույց տվեց ծառը և միայն մի բառ արտասանեց. «անչար»։


Գլուխ XX. Թունավոր անչարը[25]

Անչա՜ր։

Այդ բառը լսելուն պես նավապետ Ռեդվուդը և Մուրտախը ամեն ինչ հասկացան։ Եվ Մալայան արշիպելագի, բոլոր կղզիների շուրջը եղած ծովերը, ակոսող ո՞ր ճանապարհորդը չէր հասկանա, ինչ բան է անչարը։ Թերևս, ամբողջ աշխարհում չկա մի անկյուն, որտեղ մարդիկ լսած չլինեն այդ ծառի մասին, որն իր շնչով թունավորում է ամեն կենդանի բան. նույնիսկ խոտ չի աճում նրա տակ։

Նավապետ Ռեդվուդը բավական կուլտուրական մարդ էր ամեն տեսակ հերյուրանքների չհավատալու համար, այնուամենայնիվ, այդ բառը շատ բան էր ասում նրան. հանկարծակի վատ զգալ գլխապտույտ, փսխում և սոսկալի թուլություն։ Չէ որ իրենց խարույկը ուղղակի անչարի տակ էր վառվում և բարձրացող ծխի ազդեցության տակ, նրա տերևներից սկսել է թունավոր հյութ արտադրվել։

Շուրջը, ամբողջ մթնոլորտը հագեցել էր այդ շոգիներով և մարդիկ մի քանի ժամ շարունակ ստիպված են եղել թույն շնչելու։ Հեռանալով ծառի տակից, նրանց այլևս վտանգ չէր սպառնում, ու թեև բոլորն էլ դեռ վատ էին զգում, անմիջապես աշխուժացան և ուրախացան, որ պատահում է բոլոր նրանց, ում հաջողվում է ճողոպրել մահվան ճիրաններից կամ որևէ մեծ դժբախտությունից։ Գիտեին, որ այժմ կամաց-կամաց կվերականգնվի նախկին ուժերն ու առողջությունը։ Արևադարձային հոյակապ արևը հորիզոնի բարձունքից, վառ լույսով ողողել էր շուրջն ամեն ինչ, հաճելիորեն շոյելով նրանց դեմքը, իսկ թեթև քամին փչելով շափյուղայի նման կապույտ ծովից, թարմացնում էր և մեղմացնում նրանց դողը։ Նրանք մոտավորապես այնպիսի երանություն էին զգում, ինչպես փաթորկի պահին օրորվող նավի խեղդուկ նավախցում երկար ժամանակ ծովային հիվանդությամբ տառապած մարդը հանկարծ հայտնվում է ամուր հողի վրա։ Նա երանություն է զգում ծովափի կանաչ խոտերի կամ փափուկ մա-մուռի վրա պառկած, գլխավերևում շրշում են տերևները, իսկ օդը հագեցած է ծաղիկների արբեցուցիչ բույրով։ Այդպես էլ մեր հերոսները նստել էին ծովախորշի մերձափնյա արծաթափայլ ավազների վրա, հաճելի նինջի մեջ, նայելով ափակոծության ճերմակ փրփուրներին, որ փշրվում էին կորալյան խութերի վրա, և օվկիանոսի կապույտ ալիքներին, ցրված հետևելով լայնաթև թռչունների սլացքին, որոնք երբեմն-երբեմն սուզվում էին և կրկին վեր սլանում, իրենց հետ տանելով արևի տակ փայլփլող մի ձուկ։ Նրանք այդ ամենին նայում էին գրեթե չգիտակցված, անչափ երջա-նիկ, որ այս անգամ էլ կենդանի մնացին։

Այսպիսով, մեղավորը ոչ թե ռնգեղջյուր-թռչուններն էին, այլ նավա-պետ Ռեդվուդի անփութությունը։ Չէ որ նա հրաշալի տեղյակ էր անչարի թունավորության մասին։ Նա շատ անգամ էր տեսել այդ ծառը Մալայան արշիպելագի այլ կղզիներում. դա աճում է ոչ միայն Ճավայում, որ ընդունված է անչարի հայրենիքը համարել, այլև Ցելեբեսում, Բալիում և Բորնեոյում։ Տարբեր տեղերում նրան տարբեր կերպ են կոչում՝ տայում, գիպպո, ուպո, անչար, ուպաս։ Սակայն այդ բոլոր անունները թարգմանաբար նշանակում են «թույնի ծառ»։

Ռեդվուդը պարտավոր էր շատ ավելի ուշադիր լինել գիշերօթիկի համար տեղ ընտրելիս, մանավանդ, որ անչարը հեշտությամբ կարելի է ճանաչել նրա կարմրագորշ հարթ կեղևից և փայլուն վառ կանաչ տերևներով հսկայական սաղարթից։ Իսկ նա դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Եվ, տեսնելով լայնատարած հրապուրիչ սաղարթը ո՞ւմ մտքով կանցներ, թե դրա մեջ մահ կա թաքնված։

Սակայն հիմա, ինչպես արդեն ասացինք, վտանգը անցել էր։ Ամենաշատը, որ սպառնում էր նրանց, դա թունավորում ին անխուսափելիորեն հաջորդող թուլությունն էր, բայց դա էլ շուտով կանցներ։ Մահվան մասին, պարզ է, խոսք անգամ լինել չէր կարող։ Անչարի թունավոր գոլորշիները։ Մահացու են լոկ այն ժամանակ, երբ շատ երկար ես շնչում։ Իսկ այդ ծառի հյութը եթե ընդունես, ասենք՝ ծամես տերերը արմատը կամ կեղևը, իսկապես կսպանի, այն էլ շատ արագ։ Բորնեո կղզում բնակվող դայակները անչարի հյութը խառնելով բինայի (մակաբույծ բույս այդտեղի անտառներում մացու թույնի, դրա մեջ թաթախում են նետերի և նիզակ-ների ծայրերը։

Հետաքրքիր է, որ անչարը պատկանում է նույն թթազգիների ընտանիքին, ինչ-որ հացի ծառը. այսպիսով «մահվան ծառը» մի տեսակ հաղորդակցվում է «կյանքի ծառի» հետ։ Ճավայում անչար կոչվող ծառը հնդկական արշիպելագի այլ կղզիներում կոչվում է «պոպոն-ուպաս»։ Անչարի տերևները երկարուկ են ու փայլուն, իսկ պտուղները հաստ կեղևով ծածկված կորիզներ են։

Թույն պատրաստելիս անչարի հյութը խառնում են իմբիրի և սև պղպեղի հետ։ Ստացված խառնուրդը թանձրությամբ մելասսա[26] է հիշեցնում և կարող է շատ երկար դիմանալ լավ փակված անոթի մեջ։

Անչարը միայնակ ծառ է և, բարեբախտաբար, այդ թույնով լեցուն ծառը ոսկու, մարգարիտի և ադամանդի նման հազվադեպ է հանդիպում, նույնիսկ իր համար բարերար կլիմայի դեպքում։ Այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում է գտնել դա, շրջապատի բոլոր որսորդներն ու թափառաշրջիկները այցելում են դրան իրենց զենքի համար թույն վերցնելու, որի շնորհիվ այդ ծառի բույնը այլանդակվում է վերքերով ու կտրվածքներով։

Անչարը, որի տակ մեր հերոսները անցկացրին գիշերը, բոլորովին վնասված չէր, և դա որոշակիորեն վկայում էր, որ կղզու այդ մասը անմարդաբնակ է։ Համենայն դեպս, այդպես էր կարծում Սելուն, և բոլորն էլ ուրախ էին նրան հավատալու։


Գլուխ XXI. Ճանապարհորդության սկիզբը

Արծաթափայլ ավազների վրա պառկած մեր հերոսները շնչում էին առավոտյան թարմությունը, ու նրանց թվում էր, թե դրա հետ միասին նոր արյուն է թափանցում իրենց երակները, իսկ մարմնի մկաններր ամրապնդվում են ու վերականգնում նախկին ուժերը։ Սելուն ասաց, թե թունավորումը շուտով կանցնի, ու նրա կանխագուշակումը կատարվեց։

Ուժերի հետ միաժամանակ վերականգնվեց տրամադրությունն ու լավ ախորժակը։ Ու բոլորը պատրաստ են հաճույքով նախաճաշելու եփված թռչունը։

Նորից խարույկ վառեցին և վիթխարի խեցու փեղկը, որ բերել էին անչարի տակից, հարմարեցրին մի քանի խճաքարերի վրա։ Շուտով «կաթսայից» խլթխլթոց լսվեց, և օդում հիանալի բուրմունք տարածվեց, որը մեր հերոսներին ավելի հաճելի թվաց, քան առավոտյան զեփյուռը և անտառից եկող արևադարձային ծաղիկների բույրը։

Մինչ ռնգեղջյուրի մարին կեփվեր, ճուտիկին հագցրին շամփուրը և սկսեցին խորովել։

Ուտելով ճտի միսը, որ ամեն մեկին մի փոքրիկ կտոր հասավ, նրանք ավելի համբերությամբ սկսեցին սպասել ճաշի հիմնական մասին։ Քիչ հետո Սելուն, որ որսամիս եփելու մեջ հազվադեպ հմուտ խոհարար էր, հայտարարեց, թե շոգեխաշած միսը պատրաստ է։ Խեցու մեջ, որտեղ եփվել էր մարին, մնում էր ավելի համեղ արգանակը, որ համեմված էր Սելուի անտառում գտած խոտերով։ Դա լցրին նավակից բերած թիթեղյա գավաթները, ու, եթե մեր hերոսները կարողանային գեթ մի փոքրիկ կտոր hաց է ավելացնել, ապա դա լիովին կարող էր փոխարինել առավոտյան սուրճին։

Միսն ուտելուց և արգանակը խմելուց հետո, սկսեցին նոր տեղ որոնել ճամբարի համար, այս անգամ ուշադիր զննելով ամեն մի ծառը, որը հարմար էր թվում այդ նպատակի համար։ Վերջապես կանգ առան հնդկական ժանտաթզենու վրա, որ հնդկական էպոսում գովերգվում է որպես «սրբազան բանիան»։

։Որքա՜ն հիասքանչ խորհուրդներ ունես, ։Բանիա՛ն, քո տեսքով հմայիչ ու վես…

։Քո խիտ ճյուղերի վրանը դալար ։Մարգագետնին ես փռել տիրաբար, ։Եվ բարձրացել է հովանուդ ներքո ։Սյունի պես շիտակ ծառերի անտառ։

։Իսկ քո ճյուղերից ինչպես գիսակներ, ։Հյուսելով օդում անսովոր մի ցանց՝ ։Օդարմատներն են մինչ գետին կախվել. ։Եվ քամին թեթև օրորում նրանց ։Ու մեմիկ շնչով շոյում է անվերջ։

։Սակայն մի մասն էր անշուք ու անշարժ՝ ։Կախվել են ահա, ինչպես շթաքար, ։Կամարների տակ մութ քարանձավի[27]։

Վճռվեց այստեղ էլ մնալ։ Անչարի տակից արագ-արագ ամբողջ գույքը տեղափոխելով այս փառապանծ ծառի տակ, մեր հերոսները սկսեցին նորից դասավորել իրենց տնտեսությունը։

Բանիանները հաճախ երեսուն ոտնաչափ շրջագիծ են ունենում և սա, որի տակ նրանք խվեցին իրենց ճամբարը, նույնպես քսանհինգ ոտնաչափ շրջագիծ ուներ։

Այդ ծառի բնորոշ առանձնահատկությունը օդային արմատներ ունենալն է։ Գրեթե ամեն ճյուղը առանձին արմատ է արձակում և դրանք աճում են, կախվելով դեպի ցած։ Հպվելով գետնին արմատը տարածվում է հողի մեջ ու նրա վերգետնյա մասը ճյուղեր է արձակում, որի շնորհիվ այդ արմատը դառնում է բուն։

Նավապետն ու իր ուղեկիցները մտադիր էին այստեղ մնալ այնքան ժամանակ, մինչև որ նրանց ամրապնդված ուժերը հնարավորություն տային իրագործել ծրագրված ճանապարհորդությունը։

Եվ ահա վերջապես, բախտը ժպտաց նրանց, հնարավորություն ստացան լքելու անհյուրընկալ ափը, ուր մինչև հիմա նրանց պահում էր միայն սննդի անբավարար քանակությունը։

Այդ նույն օրը, երբ տեղավորվեցին բանիանի տակ, ծառը առատորեն պարգևատրեց նրանց։ Դրա վրա գտան մի ուտելիք, որ կբավականացներ նրանց մի ամբողջ շաբաթ և որը շատ ավելի սննդարար դուրս եկավ ռնգեղջյուրից, ու ձվերից ոչ պակաս ամրապնդեց նրանց։

Այդ ուտելիքը, թեև բանիանի ճյուղերի վրա գտնվեց, բայց պտուղ չէր, այլ սողուն, առագաստավոր մողեսների ընտանիքից։ Միայն շատ քաղցած մարդու մտքով կանցներ փորձել դրա մսի համը, այնքան անախորժ տեսք ուներ կենդանին։ Բայց Սելուն, թվում էր բոլորովին չէր զզվում։ Ընդհակառակը՝ բանիանի բներից մեկի վրա տեսնելով այդ մողեսին, որը մոտ հինգ ոտնաչափ երկարություն ուներ, իսկ հաստությամբ գրեթե հավասար էր մարդու մարմնին, ուրախացավ։ Մալայացին գիտեր, որ դրա միսը ոչ միայն լիովին օգտակար սնունդ է, այլև շատ համեղ է։

Հակառակ իր վանող տեսքին, նա ամերիկյան Իգուանի[28] նման միանգամայն անվնաս կենդանի է, որի մսից բնիկ որսորդներն ու անտառաբնակները հրաշալի համեղ ու նուրբ կոտլետներ են պատրաստում։

Մալայացու համար դժվար չէր համոզել Ռեդվուդին իր թանկարժեք գնդակներից մեկը ծախսել։ Մողեսը պոչի ծայրից մինչև գլուխը վեց ոտնաչափ երկարություն ուներ։ Սելուն Մուրտախի օգնությամբ լիանայով նրա վզից կապեց ու կախեց ծառից, որպեսզի հեշտ լինի մաշկելը։ Մալայացին անմիջապես հանգիստ սկսեց մաշկել. Քերթելուց հետո, միսը կտրտեց և շուտով սկսեց խորովել խարույկի վրա։ Մողեսի միսը, ինչպես խոստացել էր Սելուն, շատ նուրբ ու սննդարար դուրս եկավ։ Համը նման էր խոզի մսից պատրաստված ծեծովի կոտլետի, որ թեթևակի հիշեցնում էր հավի միս և գորտամսի հազիվ նշմարվող բույր ուներ։ Երեք օր շարունակ այդ մսով սնվելով՝ նավապետն ու իր ուղեկիցները միանգամայն ամրապնդված զգացին իրենց և ընդունակ՝ ճանապարհը շարունակելու։ Բայց այդ ժամանակ մի որս էլ պատահեց։

Կեր որոնելով պատահաբար ճամբար էր հասել մի հսկա վարազ։ Ի դժբախտություն իրեն, նա չափից դուրս շատ էր մոտեցել մարդկանց։ Նա-վապետի գնդակը վրա հասավ և վերջ տվեց կենդանու որսին։

Մալայացին վարազը նույնքան հմտորեն քերթեց, որքան որ մողեսը։

Այժմ մեր հերոսները ոչ միայն առատ սնունդ ունեին խոզի մսի ծեծովի կոտլետներ և տապակած կրծքամսի ձևով, այլև, ճանապարհի պաշար՝ երկու հատ ապխտած ազդրամիս։

Ուտելիքից բացի, վճռված էր վերցնել լոկ ամենաանհրաժեշտ և տեղափոխության համար հարմար իրերը։

Ստիպված էին ընդմիշտ հրաժեշտ տալ պինասսայի, այդ հին և հավատարիմ ընկերոջը, որի վրա նրանք այնքան սարսափներ էին ապրել ծովային հորձանուտներում։ Վերջին անգամ հայացք գցելով նրա վրա, բոլորը ճանապարհ ընկան, մի ճանապարհ, որ ավելի սարսափելի էր իր անհայտությամբ, քան օվկիանոսի անծայրածիր տարածությունները, որոնց նրանք արդեն ընտելացել էին։

Ստիպված էին ընտրել երկուսից մեկը, կամ գնալ կղզու խորքը կամ մնալ այնտեղ, որտեղ գտնվում էին վտանգի ենթարկելով երբևէ հայրենիքի երեսը տեսնելու հնարավորությունը, որովհետև ոչ մի հույս չէին կարող կապել, թե երբևէ որևէ նավ կարող էր գալ այստեղ։ Իսկ եթե գար էլ, ապա ամենայն հավանականությամբ դա ծովահենական պրաո կլիներ ու այն ժամանակ նրանց բոլորին մահ կսպառնար այրունարբու ծովահենների ձեռքից կամ ստրկություն, սրից չի փրկի ոչ մի քաղաքակիրթ երկիր, այն պարզ պատճառով, որ ոչ մի քաղաքակիրթ մարդ չի տեսնի նրանց խեղճ, ստրկական շղթաներով կապկպված։

Հենց դրա համար էլ նավապետ Ռեդվուդը գերադասում էր ընտրել այդ վտանգներով լի ճանապարհը՝ Բորնեոյի թավուտներով կղզին կտրել, ինչպես նա ենթադրում էր, նրա ամենանեղ մասում, այսինքն՝ պարանոցի, որ գտնվում էր արևելյան մերձափնյա տարածության և մալայական Բուրնեյ հին քաղաքի միջև, որի ձախ ափին գանվում է Լաբուան կղզյակը։ Ռեդվուդը գիտեր, որ այդ կղզում անգլիական բնակչություն է ապրում։


Գլուխ XXII. Բորնեո կղզու խորքերում

Ճանապարհ ընկնելով, նավապետ Ռեդվուդը պարզ պատկերացնում էր բոլոր դժվարությունները։

Դրանցից առաջինը ճանապարհի հսկայական երկարությունն էր։ Նույնիսկ ամենաուղիղ գծով գնալու դեպքում, նրանք պետք է կտրեին եր-կու հարյուր հիսուն մղոն տարածություն։ Բայց դժվար թե հաջողվեր, որ միշտ ուղիղ ճանապարհով գնան։ Նրանց սարսափեցնողը ժամանակը չէր, ժամանակ ունեին, ավելի քան պետք էր։ Օրական տասը մղոն անցնելով, կարող էին մի ամսում հաղթահարել ամբողջ ճանապարհը։ Իսկ ինչ բան էր մի կամ նույնիսկ երկու ամիսը այն դեպքում, երբ խոսքը վերաբերում էր քաղաքակիրթ աշխարհ վերադառնալուն. ավելին՝ վերաբերում էր կյանքին։

Նրանց չէր վախեցնում նաև այն բանը, որ ամբողջ ճանապարհը պետք է ոտքով անցնեին։ Նրանք լիովին կազդուրվել էին ինչպես քաղցից հետո կրած թուլությունից, այնպես էլ թունավորման հետևանքներից և բավականաչափ ուժեղ էին զգում իրենց մեծ արշավի համար։ Այնպես որ, եթե դժվարությունը միայն ժամանակին վերաբերեր, ոչ ոք չէր անհանգստանա։

Բայց հարկ էր մտածել և այն մասին, թե ինչ են անելու, երբ սպառվի մթերքի պաշարը, որը կբավականացներ մի շաբաթից ոչ ավելի։

Այստեղ էլ Սելուն սկսեց հանգստացնել բոլորին, ասելով, թե Բորնեոյի թավուտներում, որ նման են իր հայրենի Սումատրայի անտառներին, պետք է որ առատորեն միրգ ու որս լինի, եթե ոչ եղջերու կամ վարազ, ապա որևէ թռչուն կամ փոքրիկ գազան անպայման կորսան։

Արշավին նախորդող մի քանի օրերում Սելուն գնդակի համեստ պաշարը խնայելու նպատակով մի «Սումպիտան» շինեց, որ փողային հրացանի նման բան էր, և «սումպիտներ»՝ նետեր։ Հրացանը, ութ ոտնաչափ երկարությամբ, նա շինեց մատղաշ կազուարինի բնից (դա շատ ամուր բնափայտ ունեցող ծառ է, որ աճում է Մալայան արշիպելագի բոլոր կղզիներում), իսկ նետերը՝ նիբոնգյան արմավենու տերևներից, որ լիքն էր իրենը ճամբարի շուրջը։ Նետերի հասած ծայրը, որ մխոցի նման մի բան էր, շինում էր նույն արմավենու խցանի նման առաձգական բնափայտից։ Ամուր սեղմված լինելով սումպիտանի փողի պատերին, այդ մխոցն իր վրա է վերցնում փողի մեջ արագ և ուժեղ փչող օդի շիթը, որի ճնշման տակ էլ դուրս է թռչում նետը։

Սումպիտանից օգտվելու համար անհրաժեշտ է խիստ հմտություն։ Սելուն իր հայրենիքում համարվում էր այդ զենքի լավագույն հրձիգ. նա կարողանում էր նետը հիսուն, և նույնիսկ հարյուր յարդ հեռու նետել։ Բայց որպեսզի հարվածը մահացու լինի, բարակ նետի թեթև ծակոցը բավական չէ։ Դրա համար անհրաժեշտ է բուսական ուժեղ ներգործող թույն։ Մալայացին դա էլ գիտեր պատրաստել, դիմելով իրենց ոչ վաղեմի թշնամու՝ անչարի բարեկամական օգնությանը։ Դրա հյութը մի այլ թունավոր բույսի հյութի հետ խառնելով, Սելուն նետերի ծայրերը թաթախեց այդ խառնուրդի մեջ։ Այժմ նետերը մահաբեր էին. ամեն մի կենդանի էակ դրանցով վիրավորվելու դեպքում, անհապաղ մահվան էր դատապարտված։ Այդպիսի զենք ունենալու դեպքում,կարելի էր չվախենալ քաղցից, և Սելուն կոչված էր սնունդ մատակարարելու այդ փոքրիկ ջոկատին։

Գուցե մեր ընթերցողներից ոմանց տարօրինակ թվա, որ Ռեդվուդը և իր ուղեկիցները չէին մտածում իրենց ճանապարհին որևէ գյուղի կամ քաղաքի հանդիպելու հնարավորության մասին։ Ընդհակառակը՝ նրանք հաճախ էին մտածում բնիկների մասին, ոչ թե նրանց մոտ ուտելիք ու ապաստան գտնելու հույսով, այլ ավելի շուտ սարսափով, որովհետև նրանք բոլորն էլ, այդ թվում նաև մալայացին, շատ սարսափելի բաներ էին լսել (մտացածին, իհարկե) Բորնեոյի սրտում բնակվող դայակների ու այլ վայրի ցեղերի մասին, և դրանց այլ կերպ չէին պատկերացնում, քան որպես մազակալած վայրենիներ, որոնք դեմ չեն մարդկային միս ճաշակելու մտքին և որոնց սիրելի զբաղմունքը իրենց ձեռքն ընկած մարդկանց գլխատելն է։ Դրա համար էլ չպետք է զարմանալ, որ մեր հերոսները վճռել էին խստագույնս խուսափել մարդկային կերպարանք ունեցող որևէ էակի հանդիպելուց։

Որքան անհեթեթություն է, չէ՞, երբ մարդը, բոլոր կենդանի էակների մեջ այդ բարձրագույն էակը, երբեմն ստիպված է խուսափել իր նմաններից։ Որքան էլ որ ստորացուցիչ լինի նման միտքը մարդկային գիտակցության համար, այնուամենայնիվ, դա էր ընկճում նավապետ Ռեդվուդին և իր ուղեկիցներին, երբ վերջին անգամ հայացք գցելով օվկիանոսի ալիքներին, կռնակները դարձրին նրան և ճանապարհ ընկան դեպի անտառի խորքը։ Ամբողջ առաջին օրը նրանք գնում էին գետի երկարությամբ, այն գետի, որի գետաբերանը ապաստան դարձավ նրանց համար Բորնեո ոտք դնելու առաջին օրվանից։ Ծանրակշիռ պատճառներ կային այդ ուղին ընտրելու համար։ Նախ՝ գետը հոսում էր արևմուտքիցս՝ արևելք. հետևաբար գնալով գետի հոսանքն ի վեր, ճանապարհորդները կշարժվեին դեպի արևմուտք։ Երկրորդ՝ ափի երկարությամբ արահետ էր անցնում, որ առաջացել էր ոչ թե մարդկային ոտնահետքերից, այլ` գազանների. ավազոտ փափուկ հողի վրա այստեղ-այնտեղ տապիրի ու վարազի ոտնահետքեր կային, իսկ երբեմն էլ ավելի խոշոր կենդանու' ռնգեղջյուրի հետքեր։

Եվ տարօրինակ բան. թեև հետքերը շատ թարմ էին, գազաններն իրենք ոչ մի տեղ չէին երևում։ Դա բացատրվում էր նրանով, որ բոլոր հաստամաշկ կենդանիները, որոնց պատկան ում էին այդ հետքերը, իրենց բները լքում են գիշերը։ Իսկ ցերեկը թաքնվում են ջունգլիների խորքերում։ Գետը բավականաչափ խորն էր, և ճանապարհորդները հեշտությամբ կարող էին լողալ պինասսայով։ Սկզբում այդպես էլ ուզում էին անել, բայց հետո փոշմանեցին և որոշեցին ոտքով գնալ։ Նավակը շատ ծանր էր և հոսանքին հակառակ գնալը դժվար կլիներ։ Բացի այդ, եթե մեր հերոսներին վայրենիներ հանդիպեին, ապա նավակի պատճառով ավելի շուտ կնկատվեին սրանք, քան առանց նավակի։

Սակայն նավակից հրաժարվելու Ռեդվուդի ամենագլխավոր պատ-ճառն այն էր, որ ոչ շատ հեռվում լեռներ էին սկսվում, որտեղից, ըստ երևույթին և սկիզբ էր առնում գետը։

Գետի հոսանքն այնտեղ հավանաբար շատ ուժեղ կլինի և դժվար' նավագնացության համար։

Սակայն նույնիսկ խաղաղ հոսանքի դեպքում պինասսայով ճանապարհորդությունը մի օրից ավելի չէր տևելու, հանուն որի էլ Ռեդվուդի կարծիքով միտք չուներ և սկսել։ Բոլորը համաձայնեցին և պինասսան թողեցին այնտեղ, որտեղ թաքնված էր, այսինքն մեծ բանիանի ճյուղերի տակ։

Ռեդվուդի ենթադրությունը ճիշտ դուրս եկավ։ Իրիկնադեմին հասնելով լեռների ստորոտը, բոլորը տեսան, թե ինչպիսի կատաղի թափով է ցած սլանում գետը։ Նավակով նրա վրայով անցնելու մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Ափը, որ մինչ այդ զառիկող ու ուղիղ էր, այստեղ գիրթ վեր էր բարձրանում, դրա համար էլ որոշեցին ճամբար խփել և առաջին գիշերը անցկացնել լեռան ստորոտում։ Հաջորդ օրն անցավ հեղեղից լվացված կիրճով լեռը բարձրանալու վրա։ Միայն մայրամուտին, երբ արեգակը արդեն չքանում էր նրանց առաջ փռված անտառի կանաչ թավուտում, ճանապարհորդներին հաջողվեց հասնել գագաթին. այնտեղ նրանք տեսան գետի ակունքը։

Երկրորդ գիշերը ստիպված եղան կանգ առնել մի տեղում, որտեղ բոլորովին ջուր չկար և մեր հերոսները ծանր տառապանքներ կկրեին ծարավի պատճառով, եթե օվկիանում մոլորված ժամանակվա տանջանքները նրանց ավելի հեռատես դարձրած չլինեին։ Գետակից հեռանալիս տղամարդիկ երեքն էլ իրենց գոտիկից կախված խոշոր բամբակե շշերը (մոտ մի գալլոն տարողությամբ) լցրել էին ջրով։ Երեխաներն էլ ունեին այդ շշերից, միայն համեմատաբար ավելի փոքր։ Այդ պաշարը լիովին կբավականացներ լեռնաշղթան կտրելու համար։

Գիշերը անցկացրին այն լեռանգագաթին, որն այնքան ընդարձակ էր և այնպես խիտ պատված անտառով, որ նրա արևմտյան եզրը հասան միայն հաջորդ օրվա մայրամուտին։ Եվ այդ ժամանակ մոտ քսան մղոնի վրա նրանք տեսան զուգահեռ ձգվող երկրորդ լեռնաշղթան։ Այդ երկու լեռնաշղթաների միջև տարածվում էր մի հովիտ, կամ, ավելի ճիշտ, ոչ բարձր անտառապատ բարձրավանդակ, անտառը շատ խիտ էր հետ էր քաշվում միայն գետի երկու կողմերում, որ շողշողում էր մայր մտնող արևի ճառագայթների տակ, ինչպես հալած ոսկու շիթ։ Բարձրավանդակը բոլորովին ուղիղ չէր. Այստեղ-այնտեղ անտառի բարձունքներում բլրակներ էին երևում, որ նույնպես անտառապատ էին, բայց այլ տեսակի ծառերով։ Դա երևում էր նրանց սաղարթի բաց կանաչագույնից։

Ճանապարհորդները մի րոպե կանգ առան և ճյուղերը ետ, քաշելով, նայեցին այդ հովտին, որը պետք է կտրեին անցնեին հաջորդ օրը։ Հանկարծ Սելուն ուշադիր դիտելով թավուտը, ինչ-որ բան մրթմրթաց։ Նրա ասածներից որոշ բառեր հասկանալով և դեմքի փոփոխությունը նկատելով, բոլորն էլ խիստ անհանգստացան։

— Այնտեղ ցպետք է գնալ,– ասաց մալայացին։— Այնտեղ լուտսի ման գա։ Այնտեղ վայլի միաս լոմբի։ Սինգապուլյան վագլը ավելի քից վտանգավոլ, քան միաս լոմբի։ Պոլտուգալացինելն նլան ասեն շեկ գոլիլա։

— Լսում եք, նա ասում է շեկ գորիլլա,– գոչեց Ռեդվուդը։— Նշանակում է օրանգուտանգ է։

— Ծիստ է սայիբ[29] նավապետ։ Մի մալդ ասի օլանգուտան, մյուսը շեկ գոլիլա։ Միաս լոմբին ամենամեծն է ու ամենավտանգավորը։ Նա ելեխանել ու կանայք է գողանում։ Եվ ոչ ոք նլանց էլ ցի գտնում։ Օլանգուտան նլանց ուտում։ Մենք վախենում ենք оլանդայակից, իսկ օլանգոլտան ավելի վատ։

Չնայած մալայացու ժարգոնին, բոլորն անմիջապես նրան հասկացան։ «Շեկ գոլիլան» կամ «Օլանգուտանը» ոչ այլ ինչ էին, եթե ոչ քաջ հայտնի մարդանման կապիկը, որ ապրում էր Բորնեոյում և Սումտրայում, և որն այնքան վտանգավոր չէ իր հայրենի անտառներում, որքան գազանանոցում։


Գլուխ XXIII. Դժվարին ուղի

Հաջորդ առավոտյան սովորականից ուշ ճամփա ընկան։

Ամբողջ հովիտը մառախլապատ էր, ստիպված էին սպասել մինչև մշուշը ցրվի։ Իսկ ցրվեց միայն այն ժամանակ, երբ արևը, որ ծագել էր ճա-նապարհորդների թիկունքի կողմում, լուսավորեց նրանց առջև փռված դեպի արևմուտք գնացող ճանապարհը։

Հանգստանալու ժամանակ նորից սկսեցին մտածել այն մասին, թե արդյոք ուղի՞ղ կտրեն-անցնեն հովիտը, թե աշխատեն շրջանցել այն։ Բայց երբ մշուշը ցրվեց, բոլորը տեսան, որ հովիտը շատ հեռու է տարածվում թե՛ դեպի ձախ և թե դեպի աջ, այնպես որ շրջանցելու մասին խոսք չէր կարող լիներ։ Այսպիսով հարցն ինքնըստինքյան լուծվեց։ Մանավանդ նավապետ Ռեդվուդը համոզված էր, որ մալայացին ուժեղ երևակայության տեր լինելով, խիստ չափազանցնում է վտանգը։ Դրա համար էլ, բոլոր կասկածները մի կողմ դնելով, վճռեցին ուղիղ կտրել անցնել հովիտը։ Գիշերն անցկացրին մի բլրի մոտ, իսկ առավոտյան նորից ճանապարհ ընկան։

Հովտով գնալը շատ ավելի դժվար էր, քան լեռներով, որոնք շատ խիտ չէին բուսապատված։ Տեղ-տեղ լիանաների խիտ ցանցով պատված բարձրաբերձ վիթխարի ծառերը ուղղակի անանցանելի թավուտներ էին գոյացրել, ու այդպիսի դեպքերում անցնելու համար Սելուն ու Մուրտախը գործի էին դնում կացինն ու կրիսը։

Շուտով մի ուրիշ տիպի արգելք հանդիպեց ճանապարհորդներին, նրանք ընկան հսկայական բամբուկների թավուտը։ Մինչև հինգ դյույմանոց տրամագծով և հիսուն ոտնաչափ երկարությամբ այդ հսկայական բները տեղ-տեղ այնքան խիտ էին բուսել, որ թվում էր, օձն էլ չի կարող սողալ դրանց արանքներից։

Իհարկե, կարելի էր և շրջանցել դրանք, եթե նախօրոք իմանային, թե շամբուտները մինչև ուր են տարածվում։ Բայց դա ոչ ոք չգիտեր։ Բամբուկը մեծ մասամբ աճում է գետափի երկարությամբ և տարածվում տասը-քսան մղոն։ Ինդոնեզիայի արշիպելագի կղզիներում գոյություն ունի եղեգնի մի քանի տեսակ, որոնք տարբերվում են ինչպես մեծությամբ, այնպես Էլ այլ հատկանիշներով, բայց բոլորն էլ հայտնի են բամբուկ ընդհանուր անվամբ։

Բամբուկը բնիկների համար նույնն է, ինչ հարավային Ամերիկայի բնակիչների համարի արմավենին, հատկապես Ամազոնի ափերում։ Դրանից են պատրաստում տնային գործածության բոլոր իրերը։ Օրինակ՝ բամբուկից պատրաստում են տներ, պրաոյի հիմնակմախքը, եթե չխոսենք շատ ավելի մանր իրերի մասին, ինչպիսին են ամանեղենը, շշերն ու ջրի տակառները և շատ այլ իրեր։ Եթե թվարկելու լինենք բամբուկից պատրաստվող բոլոր իրերը, ամբողջ էջեր պետք է զբաղեցնենք։

Եվ ահա, չնայած այդ բույսի բոլոր արժանիքներին, դրա տեսքը ուղղակի ատելի էր մեր հերոսների համար։ Եվ գրեթե ամեն անգամ, երբ Մուրտախը կացնով հարվածում էր բամբուկի ամուր բնին, ուղեկիցների ականջին էր հասնում նրա փնթփնթոցը.

— Վայ ջնջվեր այս բամբուկի հետքն այստեղից, ի՞նչ կլիներ… մի հատ չմնա՜ր,– մրթրմթում էր իռլանդացին։

Սակայն Մուրտախին մի ուրիշ ավելի զայրացնող արգելք կար։ Տա-րանտուլի նման հսկայական սարդի հաստ ու կպչուն ոստայնը։ Ծառից ծառ տարածված այդ ոստայնները նման էին չորացնելու համար փռված ուռկանի և շղարշել էին ամբողջ անտառը։ Երբեմն հարյուրավոր յարդեր շարունակ ուղևորները իրենց դեմքի ու վզի վրա զգում էին այդ կպչուն ու մածուցիկ նյութի տհաճ հպումը, որի կտորները բրդյա մանվածքի կամ բամբակի ծվենի նման կախված էին նրանց հագուստներից։ Տեղ-տեղ ոստայնը այնպես խիտ էր, որ ստիպված էին լինում դրանց միջով ծակելով անցնել։ Երբեմն-երբեմն ճանապարհորդները տեսնու էին իրենցից փախ-չող սարդին. ճեղքերի մեջ թաքնվելով, նա նայում էր իր անդորրը խանգա-րող հանդուգն արարածներին, որոնք խցկվում էին այնտեղ, որտեղ երբեք ոտք չէր դրել մարդը։

Եվ, վերջապես , մի հանգամանք էլ կար, որ անտառապատ հովտում խոչընդոտում էր փոքրիկ ջոկատի առաջընթացը։ Դա ճահճային հողի մեծ տարածություններն էին, որտեղ խոշոր անտառային ծառեր էին բուսել, և որոնք հաճախ փոխարինվում էին բոշխապատ լճակով կամ մեծ ջրափոսով։ Այդպիսի դեպքում նրանք քայլում էին ծնկահար ջրիկ ցեխի կամ թանձր, երկար ժամանակ լճացած, տղմուտ ջրի միջով։ Այստեղ սաղարթների տակ մշտնջենական կիսախավարում, որտեղ արևի մի շող անգամ չէր թափանցում, անվերջ երևում ու անհետանում էին կոկորդիլոսների նման վիթխարի առագաստավոր մողեսները։ Տեսնելով մարդկանց, նրանք անշտապ ետ էին սողում, ասես մտածելով, թե արժե՞ արդյոք ճանապարհը զիջել դրանց։

Եվ, այնուամենայնիվ, այդ ճահճոտ տեղերը ցանկալի էին մարդկանց համար։ Միայն այդտեղից էին նրանք կարողանում տեսնել արևի սկա-վառակը, որ կողմնացույցի դեր էր կատարում նրանց համար։ Մնացած ժամանակ նրանք ենթադրաբար էին շարժվում, քանի որ ճյուղերի անթա-փանց տանիքը նրանցից թաքցնում էր արևին։ Բացի այդ, ճահիճն երբ որոշ տարբերություն էին մտցնում նրանց ճանապարհի միապաղաղության ու ձանձրալիության մեջ, հնարավորություն տալով մշտական լարվածությունից հանգստանալու։

Սակայն, երբ ճահիճը հանդիպում էր կեսօրին, ստիպված էին լինում մի քանի ժամ սպասել, որովհետև հասարակածի մոտ արևը այդ պահին ստվեր չի տալիս և, բնականաբար, նրանով հնարավոր չէ ուղղությունը որոշել։ Բայց մեր հերոսները ճանապարհին սպասելուց չէին տրտնջում։ Կեսօրին արևադարձային երկրում անտանելի տոթ է. արևն անխնա այրում է, իսկ օդը հագեցած է հեղձուցիչ գոլորշիներով։ Այնպես որ մարդիկ հոգնատանջ նույնիսկ ուրախ էին լինում մի քիչ շունչ առնելու համար և ճանապարհը վերսկսում էին մայրամուտի կողմը, երբ ծառերը երկար ստվերներ էին գցում։ Նրանց մոտակա նպատակակետը հովտի կենտրոնի ջրաշերտն էր։ Դա տեսել էին դեռևս լեռան լանջից ու այն ժամանակ էլ որոշել այդ ջրի մոտ երկար կանգ առնել։ Բարձրությունից թվում էր, թե մի քանի ժամվա ընթացքում կարելի է այնտեղ հասնել, ծայրահեղ դեպքում՝ ոչ ուշ, քան մինչև նույն օրվա երեկոն. սակայն հասան մայրամուտից հետո երրորդ օրը։ Պարզվեց, որ ջուրը լճակ էր։

Հենց որ երկար ու դժվարին ճամփից հոգնած հասան լճափը, թափվեցին գետնին ու անմիջապես էլ ամուր քնեցին, մոռանալով աշխարհում ամեն բան՝ նույնիսկ «կարմրաշեկ գորիլլաներին»։


Գլուխ XXIV. Կարմրաշեկ Սատիրը[30]

Հաջորդ առավոտյան շատ ուշ արթնացան։ Մի կերպ վերկենալով, նախաճաշ պատրաստեցին ապխտած ազդրամսից։ Դա արդեն նրանց վերցրած երկրորդ ազդրամիսն էր և վերջանալու վրա էր, որովհետև ար-դեն երկրորդ շաբաթն է, որ ճանապարհ էին ընկել։ Անհրաժեշտ էր մթերքի պաշարն ավելացնել, ճիշտն ասած նրանց երկար դադարի պատճառն էլ հենց դա էր։

Սելուն նախապատրաստեց իր փողային զենքը, նավապետ Ռեդ-վուդը մաքրեց իր հրացանը, իսկ Մուրտախը, որ ձկնորսության հարցում մասնագետ էր և մշտապես իր հետ քարշ էր տալիս կարթը ու կեռիկները, որոշեց բախտը փորձել, արդյո՞ք այստեղի ձկները պակաս երկչոտ չեն լինի, քան իրենց մերձծովյան եղբայրները։ Եվ ահա, նորից երեք տղամարդիկ գնացին ամեն մեկը իր գործին. Մուրտախը՝ լճակ, իսկ նավապետն ու Սելուն՝ պիտանով զինված, անտառ։

Հենրին ու Էլլենը մնացին այն ծառի տակ, որտեղ գիշերել էին։

Այս անգամ նախքան տեղավորվելը ծառը մի լավ զննեցին չորս կողմից. դա բոլորովին անծանոթ մի տեսակի էր պատկանում, որ նման չէր ոչ դուրիանի, ոչ անչարի։

Երեխաներին խստորեն հրամայվեց ոչ մի տեղ չհեռանալ մինչև մեծերի վերադարձը։

Սակայն Հենրին ընդհանրապես հնազանդ լինելով հանդերձ աչքի չէր ընկնում հատուկ շրջահայացությամբ։ Որպես իսկական նյույորքցի նա շատ զարգացած էր իր տարիքի համար և չափից դուրս էլ համարձակ էր ու վճռական։ Մի խոսքով մի մարդ էր, որի մանկական կրծքի տակ տղամարդու խիզախ սիրտ էր բաբախում։

Դրա համար էլ, երբ տեսավ, որ լճակի մեջ խրված փոքրիկ հրվանդանում մի մեծ թռչուն ցած իջավ, չդիմացավ մուշկետից. նրա վրա կրակելու գայթակղությանը։ Այդ թռչունը, որ երկար ոտքեր ուներ և հենց իրենից՝ տղայից էլ բարձրահասակ էր, հնդկական մեծակտնառք արագիլ էր։

Հենրին վերցրեց մուշկետը, որի ծանրությունից երերում էր, և Էլլենին մենակ թողնելով ծառի տակ, գաղտագողի սկսեց մոտենալ թռչունին։ Ափամերձ շամբուտով գաղտագողի առաջ գնալով, տղան արդեն մի կրակոցի տարածության վրա էր թռչունից, երբ նրան իր տեղում մեխեց մի սարսափահար, աղեկտուր ճիչ։

Ճչում էր Էլլենը։

Հենրին շտապ ետ դարձավ և հասկացավ սարսափի պատճառը. քրոջ մոտ մի մարդ էր կանգնած։ Եվ ի՜նչ սարսափելի մարդ։ Նա երբեք, իր ամբողջ կյանքում, ո՛չ իրականում, ո՛չ ամենամղձավանջային երազներում, այդքան զազրելի ու սոսկալի հրեշ չէր տեսել, ինչպես դա, որ այժմ կանգնած էր և կռացել էր քրոջ վրա՝ իր երկար ձեռքերը նրան մեկնած։

Թեև տղան ավելի ապահով վայրում էր կանգնած, քան Էլլենը, բայց սիրտը սարսափից դողաց, երբ տեսավ, որ հրեշի ամբողջ մարմինը պատված է վառ շիկավուն մազերով, այնպես երկար ու փրչոտ, ինչպես արջինը։ Գլխի վրա մազերն ավելի նոսր ու մուգ էին։

Կարելի է համոզված ասել, որ երեխաներից ոչ մեկը երբեք այդպիսի սարսափելի էակ չէր տեսել։


Գլուխ XXV. Կրկին լռություն

Սկզբում այդ սարսափելի էակը, չնայած իր տարօրինակ տեսքին, Հենրիին թվաց, թե մարդ է, բայց հաջորդ պահին իսկ հասկացավ, որ իր առջև կապիկ է, իսկ կենդանու հսկայական չափերը հուշեցին նրան, որ դա «շեկ գորիլլա» է կամ օրանգուտանգ։

Հենրին հիշեց Սելուի պատմությունները։ Ճիշտ է, չի կարելի ասել, թե դրանից վիճակը թեթևացավ։ Որքան էլ որ քաջ էր տղան, փրչոտ հրեշի տեսքից չկարողացավ ճնշել վախը։ Ոչ այնքան իր համար, որքան քրոջ, որը անմիջապես կապիկի կողքին էր։ Մի պահ էլ և գազանը կբռնի աղջկան։ Հենրիի աջին մղումը եղավ՝ նետվել գազանի վրա և կրակել նրա մռութին, բայց հենց այն պահին, երբ նա արդեն պատրաստվում էր գա անեի Էլլենը, ենթարկվելով ինքնապաշտպանության բնազդին, անցավ ծառի հետևը և թաքնվեց։ Տեսնելով, որ կապիկը բոլորովին Էլ մտադիր չէ նրան հետապնդելու, գնաց դեպի ափը, Հենրին մնաց տեղում։

Խիզախ պատանին վճռեց չկրակել այնքան ժամանակ, մինչև որ օրանգուտանգի գործողությունները որոշակիորեն սպառնալի չդառնան։ Սելուն պատմում էր, որ այդ կապիկներին եթե ձեռք չտաս, բոլորովին անվտանգ են, բացառությամբ, երբ պաշտպանում են իրենց ձագուկներին։ Այդպիսի ժամանակ ավելի լավ է նրանց աչքին չերևաս. հարձակվում են ամեն մի կենդանի էակի վրա, որը կհանդգնի մոտենալ նրանց բնին։ Վիրավոր կամ որևէ բանից գրգռված оրանգուտանգը պաշտպանությունից անցնում է հարձակման և կատաղաբար հետապնդում թշնամուն։

Հիշելով այդ ամենը և հուսալով, որ կապիկը հանգիստ կգնա իր ճանապարհով, Հենրին մուշկետը իջեցրեց ու պառկեց խիտ խոտերի վրա։

Եվ ճիշտ վարվեց։ Մազմզոտ հրեշը շարունակում էր քայլել դեպի ափը, ասես չկասկածելով մարդկանց մոտիկության մասին։ Բարեբախտաբար նրա ճանապարհը չէր հատվում տղայի թաքստոցի հետ։ Հավանաբար, կապիկը նպատակ ուներ հասնել անմիջապես ափամերձ ջրաշուշանների թփուտները։ Մալայացու պատմածից Հենրին գիտեր նաև, որ օրանգները սնվում են մրգերով, իսկ երբ միրգ չի լինում, հյութեղ տերևներ են ուտում, որոնք առատ են արևադարձային լճակների ու գետերի ափերին։ Հավանաբար, այդ փրչոտ պարոնը մոտակայքում միրգ չէր ճարել, դրա համար էլ որոշել էր իր սնունդը լրացնել հասարակ բանջարեղենով։

Ահա նա հասավ լճին և ծնկահար ջրի մեջ մտնելով, սկսեց ագահաբար խժռել բույսերը, գերանդու պես հնձելով դրանք իր երկար ձեռքերով և հավաքելով հիպոտատամի երախի պես հսկայական բերանի մեջ։ Նա առանց շունչ քաշելու խժռում էր հյութեղ ոստերը, իր ամբողջ տեսքով հիշեցնելով որոճող ցուլ։

Մտածելով, որ հրեշը զբաղված լինելով այդպիսի մի անմեղ գործով, չի նկատի իրեն, Հենրին վեր թռավ և արագ, բայց զգուշորեն, որպեսզի նրա ուշադրությունը չգրավի, վազեց դեպի ծառը։ Նա այնտեղ գրկեց վախից կիսամեռ քրոջը և փորձեց հանգստացնել նրան, ինչպես կարող էր, նրա սրտից ջնջել «կարմրաշեկ գորիլլայի» հետ ունեցած հանդիպման սարսափելի տպավորությունը։


Գլուխ XXVI. Տագնապալից սպասման մեջ

Սակայն հանգստացնելով քրոջը, տղան ինքն էլ համոզված չէր, թե վտանգն անցել է։ Մազմզոտ հրեշը նրանցից մի քանի հարյուր յարդի վրա էր գտնվում և ամեն րոպե կարող էր թողնել իր ճաշը, որպեսզի հարձակվի երեխաների վրա։ Հարկավոր էր որևէ բան նախաձեռնել փրկության հա-մար։ Բայց ի՞նչ։ Վազե՞լ անտառ և փորձել այնտեղ գտնել հորն ու Սելուին։ Տղան վախենում էր մոլորվել և դրանով էլ ավելի վատացնել վիճակը։ Չէ որ վերջիվերջո կապիկը կշտանալու էր և վերադառնար անտառ։ Ու այդ ժամանակ նրա համար շատ հեշտ կլիներ երեխաներին բռնել։

Գնալ Մուրտախի՞ն փնտրելու։ Բայց դա էլ կարող էր անհաջող վերջանալ, որովհետև չգիտեին, թե նա որ ուղղությամբ է գնացել։

Քույր և եղբայր, որքան էլ որ փոքր էին, այնուամենայնիվ վճռեցին, որ ամենաճիշտը տեղում մնալն է։

Հապա այդ ձևով ինչպե՞ս գրավել բացակաների ուշադրությունը։ Գոռա՞լ։ Ոչ, չի կարելի. դա նախևառաջ օրանգուտանգի ուշադրությունը կգրավի, և որ թերևս, ամենակարևորն է միանգամայն անօգուտ կլինի։ Չէ որ Էլլենը գոռաց, երբ տեսավ կապկին, ու եթե մեծերը լսած լինեին, հիմա վազելով եկել էին նրա տագնապալից ճիչի վրա։ Իսկ եթե այդպես է, ուրեմն գոռալը ոչ միայն վտանգավոր է, այլև պարզապես անիմաստ։ Եվ այսպես, երեխաները ստիպված էին միայն նստել նախկին տեղում, սպասելով, թե երբ մեծերից որևէ մեկը կգա, և աշխատում էին կապիկի աչքին չերևալ։ Հենրին քրոջը տարավ ծառի ետևը։ Այդտեղ թաքնված, նրանք կանգնել էին թիկունքով դեպի անտառը և սողացող օրխիդեաների տերևների արանքով հետևում էին կապկին, ջանալով աննկատելի մնալ։ Երեխաները հետևում էին նրա ամեն մի շարժումին և վախից դողում։ Իսկ ինչպես կզվարճացներ նրանց այս նույն տեսարանը ավելի բարենպաստ պայմաններում։ Ահա վիթխարի մարդանման կապիկը իր մոտավորապես չորս ոտնաչափ երկարությամբ ձեռքերով քաղում է մի մեծ փունջ ջրաշուշան և խցկելով բերանը, ծամում, հետո թափում է ցողունները, ձեռքը մեկնում մի նոր փնջի։ Ժամանակ առ ժամանակ նա մի քայլ է անում դեպի թփուտները, որպեսզի քաղի իրեն ավելի դուր եկած բույսերը։

Հենրին ու Էլլենը արդեն մի քանի րոպե էր, նայում էին այդ հազվադեպ պատկերը. նրանք վախից դողում էին, անվերջ նայելով անտառի կողմը և ականջ դնելով, թե արդյոք որևէ մեկը չի՞ գալիս իրենց փոքրիկ ջոկատից։

Բայց չէ, արդեն շատ ժամանակ էր անցել, ոչ մի ձայն չէր լսվում, ո՛չ խոսակցություն, ո՛չ վախեցած թռչունի ծկլթոց. մարդկանց մոտիկությունը մատնող ոչինչ չկար։

Կապիկը դեռևս արածում էր, բայց պակաս ախորժակով։ Նա ավելի նրբաճաշակ դարձավ և փունջը բերանը դնելուց առաջ երկար ջոկջկում էր՝ ընտրելով ամենախոշոր ու հյութեղ բույսերը։ Ապա հագեցավ և մտածեց իր բույնը վերադառնալ։ Որտե՞ղ էր գտնվում այդ բույնը, երեխաները չգիտեին հեռու անտառո՞ւմ, թե՞ որևէ ծառի վրա՝ գուցե և հենց այն ծառի վրա, որի ետևում նրանք թաքնվել էին... Որտեղ էլ որ լիներ, կարևորն այն էր, որ մոտենում էր վճռական պահը։

Քույր ու եղբայր դողում էին այն մտքից, որ հիմա, ուր որ է, հրեշի փրչոտ ձեռքն են ընկնելու։ Ինչպե՞ս կզգան նրա գրկում։ Եթե կապիկը ցանկանա վերցնել միայն մեկին, Հենրին հրաշալի հասկանում էր, թե ով պետք է լինի այդ «մեկը»։ Խիզախ տղան հաստատ վճռել էր իրեն զոհել քրոջը ազատելու համար։ Մուշկետը ձեռքն առնելով՝ նա գոչեց.

— Լսիր, Նելլի, եթե բանը հասնի պայքարելուն և տեսնես որ մուշկետը ձեռքս առա, մի կողմ քաշվիր և մի խառնվիր։ Ես կկրակեմ միայն այն ժամանակ, երբ կապիկը շատ կմոտենա։ Սելուն ասում էր, որ չի կարելի վրիպել. կենդանին դրանից ավելի կկատաղի։ Եվ ինչ էլ որ պատահելու լինի, դու չանհանգստանաս։ Հայրիկը կամ մերոնցից մեկն ու մեկը կլսեն կրակոցը և կազատեն ինձ։ Քույրիկ ջան, սիրելիս, խոստացիր, որ եթե կապիկը հարձակվի ինձ վրա, դու կփախչես և կսպասես հայրիկին։

— Ո՛չ, Հենրի։ Ո՛չ մի դեպքում։ Ես չեմ կարող։ Եղբայրիկս, սիրելիս։ Միևնույն է, չեմ կարող առանց քեզ ապրել։ Եվ եթե քեզ մի բան պատահի, կուզեմ քեզ հետ մեռնել…

— Չի կարելի, Նելլի, այդպես մի ասա։ Ամեն ինչ լավ կլինի… Մենք կփախչենք... օրանգը ծանրաշարժ է, արագ չի կարողանում քայլել։ Միայն թե իմանայինք որ կողմն է գնալու… Բայց ինչ էլ որ լինի, դու լսիր ինձ, և ամեն ինչ լավ կվերջանա։

Մինչ նրանք այդպես վիճում էին, Հենրին պահանջելով, Էլլենը՝ առարկելով, կապիկին ինչ-որ տարօրինակ բան պատահեց։ Հանկարծ նա թողեց ուտելը և վեր թռավ։ Եվ այդպես վարվեց ոչ այն պատճառով, որ իր գնալու ժամանակն էր. շարժումների փութկոտությունը և կատաղի հաչոցը հստակորեն վախ էին վկայում և զուգակցվում էին խռպոտ հաչոցով, ինչպես մռլտում է բուլդոգը, երբ դնչակալը խանգարում է նրան գործի դնել ծնոտները։ Եվ նա ցատկեց ոչ թե ուղղաձիգ, ինչպես կաներ անհանգստացած մարդը, այլ չորքոտանի վիճակում, ու քանի որ կենդանու ձեռքերը ոտքերից անհամեմատ երկար էին, մարմինը էլի կիսակռացած վիճակում մնաց։

Կապիկը գրգռիչ դիրքում էր. նրա ամբողջ տեսքը վկայում էր, որ սպասում է իր վաղեմի քաջ ծանոթ թշնամուն։

Օրանգի այտերը չափից դուրս ուռել էին, գլխի մազերը բիզբիզ կանգնել, աչքերը շիկացած ածուխների պես կայծկլտում էին հոնքերի դուրս պրծած աղեղների տակ, և ահռելի երախը բացած՝ երևում էին երկու շարք սուր ժանիքները։

Բայց ի՞նչն էր նրան այդպես գրգռել։ Մի՞թե Բորնեոյի անտառներում բնակվող որևէ կենդանի էակ՝ լինի դա երկոտանի, չորքոտանի կամ սողուն, կարող է մրցել այդ փրչոտ հսկայի հետ, որն իր մեջ զուգակցում էր թվարկված բոլոր կենդանիների հատկությունները և կրկնակի ուժեղ էր դրանցից։ Սելուն ասում էր, որ այդպիսի կենդանի չկա։ Բայց թշնամին անտառի կողմից չէր գալիս… Դա երեխաների տեսած կոկորդիլոսներից ամենախոշորն էր։ Մարմնի ձևից և ջրիմուռների միջով ոստնելով մոտե-նալու ձևից երեխաներն անմիջապես ճանաչեցին հնդկական գետերի ու լճերի բնակչին՝ գավիալին։


Գլուխ XXVII. Անտառային հրեշների մենամարտը

Երբ երեխաները տեսան գավիալին, նա արդեն գրեթե կապիկի մոտ էր։

Քույր ու եղբայր համոզված էին, որ ցամաքային կենդանին կնահանջի իրենից ավելի ահռելի թշնամու առաջ։

Կապիկն, իսկապես, դուրս թռավ ջրից, բայց չորքոտանի վիճակում մի քանի մեծ ոստյուն անելուց հետո կանգ առավ մի ավելի բարձր ու չոր տեղում՝ սպասելով թշնամուն։

Եվ այդ ժամանակ երեխաները հնարավորություն ստացան համոզվելու մալայացու խոսքերի ճշմարտացիության մեջ, որը պնդում էր, թե ո՛չ անտառներում, ո'չ Բորնեոյի գետերում մի այնպիսի գազան չկա, որից վախենար կարմրաշեկ օրանգուտանգը։ Նույնիսկ գավիալը, որ, թերևս, գիշատիչներից ամենասոսկալին էր, երևում էր, չէր վախեցնում վիթխարի կապիկին։

Իսկապես, եթե օրանգուտանգը վախենար, ի՞նչն էր խանգարում նրան թաքնվել անտառում կամ գոնե ափից հեռու փախչել։ Հազիվ թե գավիալը հետապնդեր նրան։ Իսկ օրանգուտանգը, ընդհակառակը, իրեն այնպես էր պահում, ասես մարտահրավեր էր նետում։

Գավիալից քիչ հեռու կանգնած, նա շարունակում էր խռպոտ հաչալ ու գռմռալ, նմանվելով, ինչպես արդեն ասացինք, կատաղած բուլդոգի, որի դնչակալը խանգարում է նրան կծել թշնամուն։ Միաժամանակ կապիկը կատաղաբար փորփրում էր հողը և խոտը պոկրտելով, չարությամբ նետում գավիալի լայն բացված երախը։ Սակայն թեփուկավոր հրեշը բոլորովին ուշադրություն չէր դարձնում դրա վրա և անընդհատ մոտենում էր։ Մոլեգնած օրանգուտանգի սահմռկեցուցիչ գռմռոցները և տարօրինակ շարժումները ոչ մի տպավորություն չէին գործում նրա վրա։ Ասենք, հավանաբար, ոչ մի սպառնալիք էլ չէր ազդի նրա վրա։ Իր ուժերին վստահ՝ թեփուկավոր զրահով հուսալիորեն պաշտպանված գավիալը ոչ մեկից չէր վախենում, ասես համոզված, որ ամբողջ կղզում մի այնպիսի արարած չկա, որ կարողանա պայքարել նրա դեմ։ Դրա համար էլ նա վճռականորեն գնում էր իր տիրության սահմանները ներխուժած հանդուգն թշնամու դեմք հավանաբար այդ կծկված կերպարանքը ընդունելով այն բազմաթիվ դայակներից մեկի տեղ, որոնք նրա զոհն էին դարձել։

Այս անգամ սակայն չարաչար սխալվում էր գավիալը։

Երբ կապիկը կանգ առավ, գավիալն էլ հապաղեց և սուզվելով ջրի մեջ, սպասեց, որ նահանջը շարունակվի։ Մի քանի վայրկյան անշարժ պառկելով և տեսնելով, որ թշնամին ոչ միայն տրամադիր չէ փախչելու, այլև հարձակողական դիրք է բռնել, գավիալը զգուշորեն դուրս սողաց շամբուտի թաքստոցից և հենվելով առջևի ուժեղ թաթերի ու պոչի վրա, ուժգին ոստնեց դեպի կապիկը և ամուր բռնեց նրա մարմինը իր հզոր ծնոտներով, որոնք տառացիորեն խրվեցին оրանգի կարմրաշեկ բրդի մեջ։ Երեխաները վստահ էին, որ գավիալը հիմա իր փրչոտ զոհին քարշ կտա լիճը, և արդեն ուրախանում էին, որ փրկվեցին, բայց ևս մի պահ՝ և կապիկը նրանց հույսերը ջարդուփշուր արեց։ Դուրս նետվելով գավիալի երախից, նա հսկայական ոստյուն գործեց դեպի վեր և քիչ կողքի, ու հաջորդ վայրկյանին հեծավ գավիալին։ Հետո հնարավորություն չտալով, որ սա սթափվի, երկրորդ ոստյունով հայտնվեց նրա վզին և իր կարճլիկ ու ուժեղ ոտքերի մեջ առնելով նրա թիակները, սկսեց խեղդել թշնամուն։

Եվ ահա հրեշների մեջ կյանքի ու մահվան պայքար սկսվեց, մի արտառոց ու սարսափելի պայքար, որը կարելի է տեսնել միայն Բորնեոյի և Սումատրայի թավուտներում։ Շատ քչերին կարող է բախտ վիճակվել այդպիսի պայքար տեսնել։ Միայն դայակ որսորդներին է հաջողվել երբեմն վրա հասնել դրան, ջունգլիներում և ճահճուտներում թափառելու ժամանակ։ Գավիալը ամեն կերպ փորձում էր իր վրայից դեն նետել փրչոտ հեծյալին, որն այնպես ամուր էր նստել, ասես թամբին հեծած լիներ։ Եվ ինչ ասես, որ չէր անում նա դրա համար։ Այնպես շխկշխկացնում էր իր վիթխարի ծնոտներով, ասես ատրճանակ կրակելիս լինեին, երկար ու զորեղ պոչով այնքան զարկեց գետնին, մինչև որ գետինը բոլորվին մերկացավ, ասես մեկը հնձեց ամբողջ խոտը, գալարվում էր ու պտտվում ամենաանհավանական ձևերով… Բայց նրա բոլոր խորամանկությունները ապարդյուն անցան, կապիկը այնպես ամուր էր հեծել նրա վզին, ինչպես մեքսիկացին չվարժված, ջորուն։ Նա մի ձեռքով ամուր սեղմում էր գավիալի վիզը, մյուսը թափահարում էր օդում, ասես հենարան էր փնտրում։ Երեխաները տարակուսում էին, ի՞նչ կարող են նշանակել այս տարօրինակ շարժումները։

Սակայն շուտով ամեն ինչ հասկանալի դարձավ։ Պետք է ասեի, որ երախը բացելիս, գավիալը շատ է բարձրացնում վերին ծնոտը։ Կապիկը հենց դա էլ նկատի ուներ։ Սպասելով հարմար պահի, երբ գավիալի ծնոտը շատ վեր ցցվեց, նա երկրորդ ձեռքով բռնեց դրանից։ Անփորձ դիտողին կթվար, թե կապիկի բանը պրծած է, հիմա գավիալը կծելով կպոկի նրա ձեռքը։ Բայց պառավ ու փորձված կապիկը գիտեր, ինչ էր անում։ Նա բոլորովին մտադիր չէր հնարավորություն տալ գավիալին երախը փակելու։ Ամուր կառչելով նրա վերին ծնոտի ամենանեղ մասից, կապիկը լարվեց և ավելի ամուր ճնշելով նրա թիակներին, ամբողջ ուժով ձիգ տվեց ծնոտը։ Լսվեց կոտրվող ոսկրի ճրթոց, որին հաջորդեց կատաղի պայքար, ապա գավիալը ձգվեց և անշարժացավ, նա դեռ չէր սատկել, գետնին տարած-ված՝ ցնցվում էր ամբողջ մարմնով և թափահարում պոչը. բայց գնալով ցնցումները ավելի ու ավելի էին թուլանում…

Կարմրաշեկ օրանգուտանգը բաժանվելով թշնամուց և հաղթանակած զգալով իրեն, կառչուն ճանկերից բաց թողեց թշնամուն և քիչ կողքի ոստնելով, պպզեց, վայրի ու հաղթական ոռնոցով նայեց տապալված թշնամուն։


Գլուխ XXVIII. Նախախնամության նկատմամաբ ունեցած հավատը

Գուցե մեր ընթերցողներից ոմանց գավիալի ու կապիկի այս արկածը մտացածին բան թվա, հեղինակի երևակայության պտուղ, ինչպես լինում են «որսորդական պատմվածքները»։ Բայց նման միտք կարող է ծագել միայն նրա գլխում, ով վատ գիտի բնագիտությունը։ Իսկ բնասերը, այս գլուխը կարդալով, անմիջապես կասի՝ արևադարձային կենդանիների կյանքից վերցված մի իրական պատկեր է սա։ Ու թեև այսպիսի երևույթները հաճախ չեն տեղի ունենում մարդու աչքի առաջ, մանավանդ քաղաքակիրթ մարդու, Բորնեոյի խորքերում բնակվողներին երբեմն վիճակվում է ականատես լինել։ Հարցրեք այդ կղզու որևէ որսորդի՝ և նա ձեզ բազմաթիվ նման պատմություններ կպատմի, ավելացնելով, որ միաս ռոմբին, որ նշանակում է օրանգուտանգ, կամ «կարմրաշեկ գորիլլա», ուժով գերազանցում է ջունգլիների բոլոր կենդանիներին և որ երկու կենդանի են համարձակվում նրա վրա հարձակվել դա գավիալը և մեծ պիթոնն են՝ կամ վիշապը։ Վերջինիս հետ մեր հերոսներն արդեն առիթ են ունեցել ծանոթանալու։ Որսորդը կպատմի ձեզ, որ օրանգուտանգը հաղթում է նույնիսկ այս համարձակ ու ուժեղ հակառակորդներին, չնայած, որ նրանցից ամեն մեկը մոտ քսան-երեսուն ոտնաչափ երկարություն ունի և երկուսն էլ ուժով հավասար են նրան։

Պատկերացրու, ընթերցող, տասը յարդ երկարությամբ օձ կամ մողես։ Այդպիսի կենդանին մի ամբողջ սենյակի երկարություն ունի կամ ասենք, ձեր տան պատից հասնում է մինչև դիմացի մայթեզրին կառուցված տան պատը։ Թանգարաններում հաճախ չես հանդիպի նման նմուշի, որովհետև դրանք շատ հազվադեպ են հանդիպում մեր բնասերներին ու ճանապարհորդներին։ Բայց հավատացեք իմ խոսքին, որ այդպիսի նույնիսկ ավելի խոշոր կենդանիներ գոյություն ունեն. ըստ որում, դրանց ոչ միայն արևադարձային արևելքի կղզիներում կարող ես գտնել, այլև արևմուտքում, հասարակածային Ամերիկայի անտառներում ու ծովալճակներում։ Վերջերս ապացուցվեց, որ շատ «որսորդական պատմվածքներում», որոնց լեզվի կոպտության պատճառով մենք սովորել ենք քամահրանքով վերաբերվել դրանց, նկարագրվում են իրական, գիտական հետազոտություններին չհակասող փաստեր։ Ու թեև այդ փաստերը ընթերցողին մատուցվում են մի քիչ ռոմանտիկական ձևերով, դա չպետք է անվստահություն ու քամահրանք հարուցի նրա մեջ։ Եթե երբևէ նրան վիճակվի լինել Արևելյան Հնդկական արշիպելագի կղզինե-րում, միանգամայն կվերանան նրա բոլոր կասկածները։

Հասկանալ է, որ Հենրի Ռեդվուդը և նրա քույրը ճյուղերի արանքից դիտելով երկու զազրելի և համազոր հրեշների այս պայքարը չէին կարող այսպես սառնասրտորեն դատողություններ անեի ինչպես հիմա մենք։

Իրավացիության բնազդը ակամա դրդեց նրանց անցնելու թույլի կողմը, որը սկզբում կապիկն էր։ Սակայն իրավացիության զգացումը նրանց հոգում պայքարում էր վախի հետ, այսինքն եթե օրանգուտանգը հաղթանակեր, նորից նրա ճանկն ընկնելու վտանգին էին ենթարկվելու։ Մինչդեռ սողունի հաղթանակի դեպքում նրանք ընդմիշտ կազատվեին օրանգի վտանգից։

Դրա համար էլ հիմա, երբ պայքարը վերջնականապես ավարտվեց, երեխաները, ծառի ետևում կանգնած, սարսափում էին իրենց ապագա ճակատագրի համար։

Ինչպես արդեն ասացինք, մահացու վիրավորված գավիալը դեռ կենդանի էր։ Նրա երկարուկ մարմինը ցնցվում էր մահամերձ ջղաձգություններից, որոնք վայրկյան առ վայրկյան թուլանում էին։ Իսկ կարմրաշեկ օրանգը պպզել էր նրա կողքին և ժամանակ առ ժամանակ իր գլխավերևում թափահարելով փրչոտ ձեռքերը, վայրի քրքիջներ էր արձակում։

Թվում էր, թե նա երբեք չի դադարի իր հաղթանակով հրճվելուց։ Հրճվանքի ցույցերը այնքան սոսկալի էին, որ այդ տեսարանը դիտող երեխաները սրտանց պիտի ցանկանային շուտ ավարտվեր։

Եվ այնուամենայնիվ, նրանք այդ բանը չէին ցանկանում այնքան մեծ էր կապիկից ունեցած նրանց սարսափը։ Ընդհակառակը, ցանկանում էին, որ այդ հրճվանքը այնքան տևեր, մինչև որ լսվեր որսից վերադարձող մարդկանց քայլերի ձայնը։

Սակայն Հենրին ու Էլլենը որքան էլ որ լարում էին վտանգի գիտակցությունից իրենց սրված լսողությունը, ոչ մի շրշյուն անգամ չէին որսում, որ նման լիներ քայլերի կամ մարդկային խոսակցության։

Երբեմն-երբեմն լսվում էին միայն թռչունների կամ ջունգլիների չորքոտանի բնակիչների ճիչերը, բայց այդ ճիչերի մեջ տագնապ չկար՝ նշանակում է որսորդները հեռու էին։ Ի՞նչ կլինի, եթե նրանք ուշ վերադառնան։

Հենրիի գլխում նորից միտք ծագեց մուշկետի մասին, սակայն անմիջապես էլ գիտակցեց, որ հայրն ու նավաստիները, իմանալով այդ հսկայական զենքը գործածելու նրա կարողության մասին, կմտածեն, թե որսի վրա է կրակում։ Այդպիսով, կրակոցը ոչ միայն անհրաժեշտ ազդեցությունը չէր ունենա, այլ, ընդհակառակը, կգրավեր կապիկի ուշադրությունը։ Եվ այն ժամանակ ի՞նչ կաներ տղան դատարկ մուշկետը ձեռքին։ Ինչպե՞ս կազատեր քրոջը և իրեն։ Չէ՛, ավելի լավ կլինի չկրակել, այլ հույսը դնել նախախնամության վրա։

Կարմրաշեկ օրանգուտանգը կուշտ վայելելով թշնամու հոգևարքը, վերջապես հայացքը շրջեց և նայեց անտառին, հավանաբար, ցանկա-նալով այնտեղ վերադառնալ։ Վճռական պահը մոտենում էր… Ո՞ր ճանապարհով կգնա կապիկը...

Քույր ու եղբայր մի բառ էլ դեռ չէին փոխանակել, որ հրեշը ոտքի ելավ ու գնաց ուղիղ նրանց կողմը։


Գլուխ XXIX. Փոքրիկ գերուհին

— Կորած ենք,– ակամա դուրս թռավ Հենրիի բերանից. և նա անմիջապես էլ փոշմանեց ասածի համար։ Նա պետք է հանգստացներ ու սիրտ տար քրոջը մինչդեռ ավելի հուզեց։

Ինչևիցե, ասածն այլևս ետ չէր կարող վերցնել, ժամանակ էլ չկար։ Անճոռնաբար օրորվելով, օրանգուտանգը մոտենում էր նրանց ծառին։ Ահա ուր որ է կհասնի այնտեղ, որ ամուր իրար սեղմված, կանգնել են երեխաները… Հրեշի ամբողջ տեսքը վկայում էր նրա ծայրաստիճան գրգռվածությունը, որ միանգամայն բնական էր այդպիսի պայքարից հետո։

Եթե հիմա տեսնի երեխաներին, վատ կլինի՝ իր ամբողջ կատաղությունը չի հապաղի նրանց վրա թափելու։

Եթե տեսնի՜ ... Նրանք հաստատ համոզված էին, որ կենդանին արդեն տեսել էր իրենց։ Անցնե՞լ ծառի մյուս կողմը և թաքնվել լիանաների ետևը։ Այդպես էլ արեցին։ Միայն թե թաքստոցը շատ հուսալի չէր։ Եթե կապիկը ծառի մոտից անցնելիս փորձեր ետ նայել, անպայման կտեսներ նրանց։ Իսկ նա հենց ծառի կողմն էր գալիս, հավանաբար պատրաստվելով մագլցել դրա վրա։

Հենրին նորից փախուստի մասին մտածեց, բայց արդեն ուշ էր։ Պետք է փախչեին բոլորովին բաց տարածությունով. կապիկն անմիջապես կնկատեր, և նրա ճանկը կընկնեին դեռ անտառ չհասած։ Տղան դառնորեն ափսոսաց, որ փախուստի պահը բաց է թողել։

Ճիշտ է, անտառը շատ մոտ էր նրանց ծառին, բայց ծառերի արանքներով վազելիս օրանգը կնկատեր երեխաներին. մնում էր ընտրություն կատարել, կամ փախչել կապիկի ճանկն ընկնելու վտանգին ենթարկվելով, կամ մնալ տեղում, հուսալով, որ նա կանցնի կողքից ու իրենց չի նկատի։ Երեխաները նախընտրեցին վերջինը։ Նրանք հպվեցին ծառի բնին, որի հակառակ կողմով անցնում էր կապիկը։ Նրանք արդեն չէին տեսնում կապիկին. վախենալով, որ կենդանին իրենց կտեսնի, հիմա վախենում էին ոչ միայն գլուխները ծառի ետևից հանել, այլև՝ սողացող բույսերի խիտ ցանցի միջից նայել։ Չէ որ իրենց ներկայությանը անտեղյակ կապիկը միանգամայն հնարավոր է, որ անցներ նրանց կողքից ու մտներ անտառ, մտածում էր Հենրին։ Իսկ տեսնելու դեպքում, խիզախ տղան բոլոր ուժերը հավաքեց ու պատրաստվեց պայքարելու։ Լցված մուշկետը պատրաստ բռնած, նա մտադիր էր, որ հենց օրանգուտանգը կիպ մոտենա, գնդակը արձակի կարմրաշեկ սատիրի ճակատին։ Երկուսն էլ այնպես լուռ էին, որ կարող էին լսել իրենց սրտի ուժգին տրոփյունը։

Նրանց թվում էր, թե կապիկը վաղուց արդեն անցած պետք է լիներ ծառը։ Որևէ պա տճառով կա՞նգ է առել, թե՞ կողմ է թեքվել։ Երեխաներին սոսկալի տանջում էր այդ անորոշությունը։

Հենրին ուզում էր գլուխը դուրս հանել, բայց հանկարծ նրանք մի ինչ-որ ճանկռոց լսեցին ծառի բնի մյուս կողմում, և հասկացան, որ կապիկն է իրենց ծառի կեղևը ճանկռտում։

Մի ակնթարթ հետո նույն ձայնը քիչ վերևից լսեցին։ Երեխաները գլխի ընկան, որ նա ծառն է մագլցում։ Իսկ քանի որ ծառը շատ բարձր էր, սաղարթախիտ և ամբողջապես պտտված էր սողացող բույսերով, ապա մագլցելով դրա վրա, կապիկը չէր կարող այնտեղից նրանց տեսնել, և նրանք բարեհաջող կփախչեին մի այլ տեղ։

Հենրին արդեն շնորհավորում էր իրենց հաջող ազատվելու համար, երբ հանկարծ մի անսպասելի անցք երեխաների համար երջանիկ լուծումը վերածեց սարսափելի աղետի։

Ակամա դժբախտության պատճառը իռլանդացին էր։

Ձկնորսությունից վերադառնալիս, նա տեսավ ափին ընկած գավիալին, որի երկարավուն մարմինը դեռևս ցնցվում էր ջղաձգությունից։

Չիմանալով կենդանու մահվան պատճառը, Մուրտախը շատ զարմացավ, մասամբ էլ անհանգստացավ։ Երբ նա նայեց ծառին, որի տակ մնացել էին Հենրին ու Էլլենը, և նրանց այնտեղ չտեսավ, հասկանալի է, որ տագնապն ավելի աճեց։ Սակայն, գուցե հիմա էլ դեռ ամեն ինչ լավ վերջանար, եթե իռլանդացին կարողանար իրեն հանգիստ պահել։ Բայց բանն էլ հենց դա է, որ տեսնելով ծառը մագլցող օրանգին, Մուրտախը աղեկտուր վայնասուն բարձրացրեց։ Նրան թվաց, թե կարմրաշեկ հրեշը խժռել է երեխաներին։ Հենց այդ ճիչն էլ ամեն ինչ կործանեց։ Չնայած դրա մեջ հնչող հուսահատությանը, երեխաների ականջին դա հաղթանակի ուրախ կանչի նման հնչեց. նրանք դուրս վազեցին թաքստոցից և անմիջապես կապիկի աչքովն ընկան։

Երբ լսվեց Մուրտախի ձայնը, կապիկը ընդամենը մի քսան ոտնաչափ էր գետնից բարձր, ճիչը լսելուն պես՝ ետ նայեց։ Նրա շիկացած ածխի նման փայլփլուն սև աչքերի հայացքը ընկավ աղջկա և տղայի վրա, ու բոցավառվեց դժոխային կրակով։ Նրա քիչ առաջվա կատաղությունը նորից բռնկվեց և նորից խռպոտ քրքիջ արձակելով, նա նետվեց երեխաների վրա։

Դժբախտաբար Էլլենն ավելի մոտիկ էր։ Տեսնելով, որ գազանը հարձակվեց աղջկա վրա, Մուրաախը նետվեց օգնության, իսկ Հենրին փորձեց այնպես կանգնել հրեշի և քրոջ միջև, որ կարողանա կրակել կապիկի դնչին և միաժամանակ չվիրավորի քրոջը։

Եվ անպայման դա կհաջողվեր տղային, եթե հրացանը՝ կայծքարով հին մուշկետը չդավաճաներ։ Խոնավ ջունգլիներում երկար ճանապարհ գնալու ժամանակ հրանցքը խոնավացել էր, և հիմա ոչ միայն չկրակեց, այլ կայծ էլ չտվեց։

Այդ ժամանակ հենրին բռնեց հրացանի կոթից և որքան ուժ ուներ սկսեց հարվածներ տեղալ փրչոտ հսկայի գլխին։ Սակայն կոշտ մազերի խուրձը հրաշալի պաշտպանում էր օրանգուտանգին, և հարվածները ետ էին թողում նրա գանգից, ինչպես փայտից, բոլորովին վնաս չպատճառելով կապիկին։

Տղան չէր հասցրել չորս անգամ հարվածել, որ կապիկը իր երկար ձեռքը մեկնեց և, Էլլենին գրկելով, նորից ծառը մագլցեց։ Գոռալն անօգուտ էր։ Տղան ամեն ինչ արեց առևանգողին ետ պահելու համար, բայց իզուր։ Նա երկու ձեռքով ամուր կառչեց օրանգուտանգի ոտքերից և կախ ընկավ։ Կապիկը մի քանի ոտնաչափ վեր բարձրացավ այդպես, իսկ հետո ոտքը ուժգին թափ տվեց, և տղան ուշաթափ փռվեց գետնին։ Բայց ուշաթափ վիճակում էլ նրա ականջում հնչում էին քրոջ աղեկտուր ճիչերը։ Ինչևիցե, Հենրին շուտ ուշքի եկավ և նա աչքերը բացեց ու անմիջապես էլ հայացքը հառեց ծառին։ Տեսավ, որ կարմրաշեկ կապիկը դեռևս գրկած է Նելլիին և ավելի ու ավելի վեր է տանում, ասես մտադիր լինելով հասնել ծառի կատարին։


Գլուխ XXX. Ինչ կպատահի աղջկան

Հնարավոր չէ պատկերացնել այն հուսահատությունը, որ համակել էր Հենրիին, երբ նա գլուխը ետ գցած՝ կանգնել էր ծառի տակ և անօգնական նայում էր, թե օրանգուտանգն ինչպես է տանում իր քրոջը, ու իրեն անզոր էր գտնում նրան օգնելու։

Պակաս չէր տառապում նաև Մուրտախը։ Չէ որ խեղճ իռլանդացին Էլլենին սիրում էր հարազատ դստեր պես։

Երկուսն էլ, և՛ տղան, և՛ նավաստին, աղջկան կորած էին համարում։ Կապիկն իր ահագին ճանկերով կպատառոտի նրան։ Նրանք տեսան արդեն, թե օրանգն ինչպես էր դեղին ժանիքները ցույց տալիս։ Չարժե նույնիսկ ջանք թափել հաղորդելու նրանց կրծքում փոթորկվող հույզերը…

Նավապետ Ռեդվուդն ու Սելուն որսից վերադառնալիս դեռ հեռվից լսեցին աղջկա վայնասունն ու Հենրիի և Մուրտախի գոռոցները։ Վերջին երկու-երեք հարյուր քայլը նրանք վազելով եկան՝ տեսնելու, թե ինչ է պատահել։ Սակայն նրանց գալով վիճակը չթեթևացավ։

Պարզապես հուսահատ մարդկանց թիվը երկուսով էլ ավելացավ՝ ուրիշ ոչինչ։

Սաղարթի արանքներից դեռ հնարավոր էր տեսնել կապկին։ Սակայն նավապետ Ռեդվուդը չէր էլ փորձում կրակել։ Նա այդ պահին հրացանը ձեռքին նույնքան անօգնական էր, որքան եթե դրա փոխարեն փայտի կտոր ունենար բռնած։ Նույն բանն էր զգում նաև մալայացին՝ իր սումպիտանը ձեռքին։

Պարզ է, որ նրանք կարող էին սպանել կապկին, նավապետը գնդակով ծակելով նրա գանգը, իսկ Սելուն՝ թունավոր նետով։ Բայց ի՞նչ օգուտ դրանից։ Չէ որ оրանգուտանգի հետ կսպանվեր նաև Էլլենը, քանի որ նա ցած կընկներ մոտ հարյուր ոտնաչափ բարձրությունից։ Այն դեպքում, երբ առայժմ աղջիկը համենայնդեպս ողջ ու անվնաս էր։ Ցածում կանգնածները լսում էին նրա ճիչերը և տեսնում, թե ինչպես է ուզում ազատվել սարսափելի օրանգի դրկից, որը նրան ավելի ու ավելի էր վեր տանում...

Ռեդվուդն ու Սելուն վախենում էին կապկի վրա կրակելով փոքրացնեն փրկության առանց այդ էլ շատ փոքր հնարավորությունը։

Անմխիթար հոր համար դա, իսկապես, սրտակեղեք մի տեսարան էր։

Բայց ահա, մինչ Ռեդվուդը, նրա որդին և ընկերները կանգնած չգիտեին ինչ անեին, կապիկը փոխեց ուղղությունը և անցավ հորիզոնական մի ճյուղի վրա, որը ձգվում էր դեպի հարևան ծառի սաղարթը, երկու ծառերի ճյուղերը, չնայած նրանց բների միջև ընկած տարածությանը (Հիսուն ոտնաչափից ոչ պակաս) խիտ միահյուսվել էին։ Կապկի մտադրությունը պարզ էր. նա մի ծառից անցնելու էր մյուսին, հետո հաջորդին և այդպես շարունակ՝ մի խոսքով աղջկան կտաներ խորքերը։

Այդպես էլ եղավ։ Վազելով գետնի վրայով նույն ուղղությամբ, որով ճյուղերի վրայով շարժվում էր կապիկը, բոլորը տեսան, թե ինչպես նա ձեռքը մեկնելով, սկյուռի ճարպկությամբ կառչեց հարևան ծառի ճյուղի։ Եվ ըստ որում գործում էր միայն մի ձեռքով, մյուսով ամուր գրկել էր Էլլենին։ Հայտնի է, որ կապիկների ետին վերջավորությունները պակաս շարժունակ չեն, քան առջևինը. իսկ ծառերը մագլցելու համար երեք վերջավորությունն էլ միանգամայն բավական էին։

Մի պահ անհետանալով սաղարթի մեջ, հաջորդ վայրկյանին օրանգը դուրս էր գալիս ծառի հակառակ կողմում և ցատկում երրորդ ծառի վրա, ավելի ու ավելի հեռու տանելով իր թանկագին բեռը։

Վշտից խելագարված հայրը՝ հրացանը ձեռքին անօգուտ վազում էր, աչքը չկտրելով կապկի։

Պակաս անօգուտ զենք չէր հիմա նաև մուշկետը, որի հրանցքը Հենրին այդպես էլ դեռ չէր մաքրել խոնավությունից։ Ի՜նչ նշանակություն ուներ հիմա թա՞ց էր, թե չոր։

Ուզածդ զենքը հիմա իռլանդացու ձեռքի կարթից ավելի օգուտ չէր բերի։

Կապիկը շարունակում էր հեռանալ ծառից ծառ ցատկելով, իսկ մարդիկ ցածում շարունակում էին հետապնդումը, չնայած նրանցից ոչ մեկը չէր մտածում կենդանուն կանգնեցնելու մասին։ Նրանք վազում էին գրեթե մեքենաբար, միայն թե հրեշին աչքից չփախցնեն։ Գուցե հոգու խորքում նրանք դեռ մի քայլ հույս էին փայփայում, թե մի որևէ չնախատեսված առիթ կարող է օգնել փրկելու աղջկան։

Բայց դժվար էր հույսը դնել առիթի վրա։

Միակ բանը, որ մնում էր, հույսը ամենաբարձրյալի վրա դնելն էր, միայն նա կարող էր հասնել ու հաղթել առևանգողին։

Նավապետ Ռեդվուդին չէր կարելի հավատացյալ մարդ համարել, ինչպես ընդունված է այդ բառի բուն իմաստով, այսինքն բոլոր եկեղեցա-կան սովորույթների խստաբարո պահապան, բայց նա սրբորեն հավա-տում էր մարդկանց ճակատագիրը տնօրինող նախախնամության գո-յությանը։ Այդ պատճառով էլ նրա անկապ բացականչությունների մեջ լսվում էր աստծուն ուղղված աղերսանք.

— Էլլեն, բալիկս, о՜հ, Աստված, ի՜նչ կլինի նրան… Պաշտպանիչ ու փրկիր նրան, ողորմած Աստված։


Գլուխ XXXI. Անսպասելի արգելք

Այն ժամանակ, երբ կարմրաշեկ օրանգուտանգը մի ծառից մյուսը թռչելով Էլլենին տանում էր անտառի խորքը, ցածում, մի ծառաբնից դեպի մյուսը, խիտ թփուտների միջով դժվարությամբ մաքրելով իրենց ճանապարհը, վազում էին կապկի անզոր հետապնդողները։

Նրանցից ոչ մեկը չէր կարող ասել, թե ինչով կավարտվեր այս տարօրինակ հետապնդումը. նրանցից ոչ մեկը չէր մասնակցել նման որսի և ոչ էլ լսել էր այդ մասին։ Եվ ոչ միայն նրանց, այլ աշխարհում հավանաբար ոչ ոքի չէր հանդիպել նման առիթ։

Նրանք նույնիսկ չէին փորձում ենթադրել, թե ինչով կվերջանա այս ամենը, միայն ջանում էին աչքից չփախցնել կապկին։

էլլենը արդեն չէր գոռում։ Նա ոչ մի ծպտուն չէր հանում։ Ինչ էր պատահել։ Կենդանի՞ էր արդյոք։ Գուցե դա ընդամենը ուշաթափություն էր, իսկ գուցե և կապիկը խեղդել էր նրան իր հզոր գրկում։

Հայրը ջանում էր ներշնչել իրեն, որ աղջիկը, բնականաբար պետք է, որ ուշաթափված լիներ այդպիսի սարսափից։

Բայց ոչ ոք ճիշտը չգիտեր։

Կապկին հետապնդելով, նրանք ստիպված անցնում էին արևադարձային անտառի անանցանելի թավուտներով։

Ծառերի ճյուղերը իրար էին հյուսվել նրանց գլխավերևում, ստեղծելով մռայլ կամարներ, որոնցից կախվել էին տերևների ու սողացող բույսերի շղթաներ։

Երբեմն փախչող կապկի կերպարանքը չքանում էր այդ կամարների կիսախավարում, և նրանք հեշտությամբ կկորցնեին հետքը, եթե Էլլենի զգեստը ուղեցույց չհանդիսանար։ Պատառոտված զգեստը վիմպելի նման փողփողում էր քամուց։ Իսկ երբ սաղարթի կամարները նոսրացան, բոլորը որոշակի տեսան գերուհուն և նրա շիկամազ առևանգողին։ Բայց այդ հազվադեպ պահերին նույնիսկ հնարավոր չէր լինում տեսնել աղջկա դեմքը. ցածում կանգնածներին թվում էր, թե նա սեղմված է կապկի փրչոտ կրծքին, և Էլլենի փափուկ վարսերը խառնվել էին կենդանու երկար կարմրաշեկ բրդին, ստեղծելով արտառոց հակադրություն։

Ոչ միայն դեմքը, այլև Էլլենի ամբողջ կերպարանքը որոշակիորեն չէր երևում, սակայն նրանց տեսածով էլ կարելի էր դատել, որ աղջիկը կենդա-նի էր։

Հրեշը, ինչպես երևում է, չէր ուզում որևէ վնաս պատճառել աղջկան։ Սակայն աղջկա փխրուն կազմվածքի համար կոպիտ գազանի մի փոքրիկ անզգուշությունն իսկ կարող էր մահացու լինել։

Ամենապերճախոս մարդն անգամ չէր կարող նկարագրել դժբախտ հոր ապրումները։ Զգացմունքներ կան, որոնք ի վիճակի չէ բառերով արտահայտել ոչ մի բանաստեղծ, որքան էլ որ տաղանդավոր լինի նա։

Սկզբում Ռեդվուդը, հավանաբար, դեռևս լավ չէր զգում իր կորստի ծանրությունը։ Հետապնդման մոլեգնությունը և հույսը, որ վերջ ի վերջո որևէ երջանիկ պատահականություն կաբող է օգնել նրանց, նավապետին և նրա ուղեկիցներին փրկում էին վերջնական հուսահատությունից։

Սակայն վրա հասավ մի պահ, երբ դժբախտները ակամա պետք է խոստովանեին, որ իրենց բոլոր հույսերը փլուզվեցին. հանկարծ նրանց ոտքերի մոտ կիսախավարում փայլփլեց ջուրը և նրանք տեսան, որ կանգնած են լճափին։

Ծառերի բները այստեղ վեր էին բարձրանում ուղղակի ջրի միջից, իսկ նրանց սաղարթներն էլի միահյուսվում էին վերևում, ինչպես ցամաքում։ Այսպիսով առևանգողը կարող էր ազատ շարունակել իր ճանապարհը. հետապնդողները ստիպված էին կանգ առնել, ոչ մի հույս չունենալով հետապնդումը վերսկսելու։

Մի որոշ ժամանակ օրանգուտանգը դրոշի պես փողփողացող զգեստի հետ դեռ երևում էր հեռվում, բայց շուտով չքացան տեսողու-թյունից, և ափին կանգնած մարդիկ լսում էին միայն կոտրվող ճյուղերի ճրթճրթոցն ու մտրակի հարվածի նման սուլող ոստերի շաչյունը, երբ կապիկը մի ծառից մյուսին էր ոստնում։

Օրանգուտանգը իր զոհի հետ այժմ հեռու էր։ Մուրտախը և Սելուն նավապետին երկու կողմից թևանցուկ արեցին, որպեսզի չընկնի գետնին։ Նրանց ձեռքերին կիսապառկած, վշտաբեկ հայրը անմխիթար հեկեկում էր.

— Էլլե՜ն, բալիկս, ի՜նչ կպատահի նրան։ Օ՜, Աստված, պահպանիր և փրկիր նրան…


Գլուխ XXXII. Ձայներ խավարում

Մի քանի վայրկյան նավապետ Ռեդվուդը լրիվ հուսահատության մեջ էր։ Պակաս չէր տանջվում և Հենրին։ Նրանք երկուսն էլ՝ թե՛ հայրը, թե՛ որդին՝ ծանր կորուստ էին կրել և այժմ աներևակայելի տառապանքներ էին կրում։ Պատկերացրեք միայն, Էլլենը, նրանց սիրելի, փոքրիկ Նելլին, այդ գարշելի էակի ճիրաններում, որ ոչ մարդ էր, ոչ գազան և իր մեջ միակցում է թե՛ մեկի, թե՛ մյուսի ամենավատ հատկությունները։ Գուցէ նա արդեն խեղդվել է կապկի սահմռկեցուցիչ գրկում… Իսկ եթե ոչ, ապա սարսափելի մահ է սպասում նրան։ Հրեշը կարող է պատառոտել աղջկան իր ահռելի ճանկերով, կարող է ծառից ցած նետել, և աղջիկը կամ ջարդուփշուր կլինի գետնին, կամ ընդմիշտ կչքանա լճի սառը ջրի մեջ։

Այդպիսի մղձավանջային մտքեր էին ծնվում նավապետ Ռեդվուդի և Հենրիի բորբոքված ուղեղում, երբ լճափին կանգնած տառապագին մտածում էին, թե ինչ է սպասվում դժբախտ Էլլենին։

Նրանք արդեն չէին էլ երազում կենդանի տեսնել աղջկան։ Ոչ։ Եթե նրանց հաջողվեր գտնել ու հողին հանձնել գոնե նրա մեռած մարմինը, դրա համար էլ ուրախ կլինեին, այնքան մեծ էր նրանց հուսահատությունը։

Նույնիսկ Սելուն, որ լավ ծանոթ էր մարդանման կապիկների բոլոր արարքներին, չէր կարող ասել, թե ինչ էր սպասում Էլլենին։

Ընդհանրապես այս ամբողջ իրադարաձութունը խիստ մտահոգել էր մալայացուն։ Նրան բազմաթիվ դեպքեր էին պատմել, թե օրանգուտանգը զայրույթի պահին ինչպես է պատառոտել իր զոհին։ Սակայն այս կապիկը մարդուն ձեռք է տալիս միայն այնպիսի դեպքերում, երբ սա առաջինն է նրա վրա հարձակվում։ Բայց երբ կատաղում է, սարսափելի է լինում։

Էլլենին գողացող կապիկին խիստ գրգռել էր գավիալը։ Երեխաներին տեսնելով, հավանաբար, նա նրանց ընդունեց որպես պայքարի շարունակություն, իսկ Մուրտախի ճիչը նորից վառեց նրա մեջ մարմրող կատաղությունը։

Իսկ գուցե և, ինչպես Սելուն էր կարծում, առևանգման պատճառը ուղղակի կենդանու մեջ հանկարծակի ծնված քմահաճույքն էր։

Հավանաբար հենց այդպես էր։ Մալայացին ժամանակին շատ բաներ էր լսել օրանգուտանգների քմահաճությունների մասին։

Դայակ որսորդները հաստատում են, որ այդ կապիկը մարդու նման ենթակա է խելահեղության նոպաների։

Հետապնդման ժամանակ անվերջ այդպիսի մտքեր էին անցնում ճանապարհորդների գլխով և նրանք փոխանակում էին դրանք, անցնելով ջունգլիներով։ Իսկ հիմա, երբ՝ հետապնդումը այդպես անսպասելիորեն ընդհատվեց, բոլորը վշտաբեկ կանգ էին առել լճափին, առանց մի ծպտուն հանելու, և իրենց վիշտը լոկ հառաչանքներով էին արտահայտում։

Եվ լավ էր, որ լռել էին։ Դա հնարավորություն տվեց մալայացուն ականջ դնելու, թեև կապիկն արդեն հեռու էր, մալայացին նրա ուղղությա-նը հետևելու հույսը չէր կորցնում,և նրբազգացորեն որսում էր ամեն մի շրշյունը։

Հրաշալի ծանոթ լինելով այդ կապիկների կյանքին ու սովորություններին, Սելուն գիտեր, որ օրանգուտանգը, բացի ժամանակավոր գիշերօթևաններից, որը նա շատ արագությամբ շինում է ուզած ծառի վրա, միշտ հիմնական բույն է ունենում։

Նա բույնը սարքում է սովորաբար լճի կամ ճահճի վրա և ընտրում է ցածրիկ, բայց տարածված ծառերը կամ մեծ թփերը, որովհետև բարձր ծառերի վրա շատ ցուրտ է լինում, և ծառը քամուց շատ է օրորվում։

Դրա համար էլ լիճը տեսնելուն պես Սելուն մտածեց, որ օրանգուտանգի որջը մոտակայքում է լինելու։ Կգտնեն և Էլլենին կխլեն կապկի ձեռքից, թեկուզ արդեն մեռած լինի։ Նա ականջները սրած ունկնդրում էր ամեն մի շրշյունի, որ գալիս էր լճի կողմից և պահանջում, որ ընկերները լռություն պահպանեն։ Հարկ էլ չկար նրանցից այդ բանը պահանջելու, լճափին կանգնած՝ նրանք հիվանդագին կերպով լարել էին իրենց լսո-ղությունը և մեռելային լռություն էին պահպանում։

Մի հինգ րոպե տևեց ճյուղերի ճրթճրթոցը։ Հետո հանկարծակի ընդհատվեց և լսվեց մի քանի ձայների աղմուկ։ Փնչոց, մռնչոց, հաչոց, քրքիջ և աղեկտուր ճիչ. մի խոսքով աներևակայելի մի գզվռտոց։ Բոլոր ձայները միևնույն տեղից էին գալիս։ Սելուն պնդում էր, որ դրանցից մեկը Էլլենին փախցնող օրանգուտանգի ձայնն էր։ Եթե նա իրավացի էր, նշանակում էր, որ կապիկը վերջապես կանգ էր առել։

— Փա՜ռք ալլահին,– խուլ ձայնով բացականչեց մալայացին։— Նա տուն եկավ. նլա ընտանիքը ողջյունում է նլան։ Եթե փոքլիկ Նելլին կենդանի ցե, մենք նլա մալմինը կխլենք և վլեժ կլուծենք միաս լոմբիից։

Մալայացու անմխիթարական խոսքերը քարի պես ծանրացան նավապետի և նրա ուղեկիցների սրտի վրա։ Տեսնելով այդ բանը, Սելուն ավելացրեց.

— Նավապետ Լեդվուդ, պետք չէ տխլել։ Ելևի Նելլին կենդանի է։ Միաս լոմբի ցի ուտի նլան։

Վերջին խոսքերը դժբախտ հորը նոր հույս ներշնչեցին։ Այն միտքը, որ իր դուստրը դեռ կենդանի է և նրան դեռ կարելի է փրկել, ոգևորեց նավապետին։


Գլուխ XXXIII. Լողալով լիճն անցնելը

Հույսի հետ նավապետի հոգում վերակենդանացավ և կորցրած եռանդը։ Սա նետվեց ուսումնասիրելու լճի խորքը, ցանկանալով պարզել, թե որևէ կերպ հնարավոր չէ՞ նրա միջով քայլելով անցնել։

Պարզվեց, որ ոչ։ Ափից մի քանի քայլ այն կողմ ջուրն արդեն հասնում էր նրա թևատակերին, քիչ էլ այն կողմ՝ ծնոտին, և ափից հեռանալուն հա-մեմատ, լճի հատակը ավելի ու ավելի էր խորանում։ Ուրեմն ոտքով գնալու մտքից պետք է հրաժարվել։

Ռեդվուդը մի քանի քայլ նահանջեց դեպի ափը և, շարունակելով մնալ ջրի մեջ կանգնած, հայացքը հառեց լճի կենտրոնին և ունկնդրեց։

Տարօրինակ ձայները դեռ լսվում էին. ու թեև բավականաչափ թուլացել էին և տոնը զգալի աղքատացել էր, հասկանալի էր, որ այդ տարօրինակ ձայներ արձակող էակները միշտ միևնույն տեղում են, ոչ թե ծառերի վրա, այլ ցածում՝ գետնի վրա կամ ջրի մակերևույթին։ Դա, իհարկե, կարող էր լսողական խաբկանք լինել, առաջացած ձայնը ջրի մակերևույթի վրա արձագանքելու հետևանքով։

Այդ ձայներից մեկը զարմանալի նման էր մանկական ճիչի. բայց դա Էլլենի ճիչը չէր կարող լինել։ Դա ավելի շուտ նման էր կրծքի երեխայի լացի։ Սելուն անմիջապես ճանաչեց՝ օրանգուտանգի ձագի ձայնն է, նշա-նակում է, նրա ենթադրությունը ճիշտ է, միաս լոմբին իսկապես տուն է եկել։

Նավապետ Ռեդվուդը ավելի եռանդով սկսեց ձգտել այն վայրը, որ-տեղից լսվում էին ձայները։ Նախազգացումը նրան ասում էր, որ Նելլին կենդանի է և նրան կարելի է փրկել։

Թեկուզ կիսակենդան, թեկուզ ծեծկված, տառապած, միայն թե կենդանի լինի։

Եվ, եթե նույնիսկ մահամերձ է, միևնույն է, հայրն ուզում էր նրան փրկեի ծայրահեղ դեպքում կմեռներ հոր ձեռքերի վրա և ոչ թե փրչոտ օ-րանգուտանգի գրկում, նրա գարշելի ճուտերի ծամածռությունների ու ճիչերի ներքո։

Ոչինչ, որ հնարավոր չէ լճով քայլել։ Կարելի է լողալ։ Եվ նավապետը կլողա։ Ժամանակին նա ավելի մեծ տարածություն է լողալով անցել, իսկ մինչև օրանգուտանգի բույնը, դատելով ձայներից, կես մղոնից ավելի չպետք է լինի և մանավանդ, որ ջուրն էլ շատ հանգիստ է ու տեղ-տեղ ծառեր են ցանված։

Ռեդվուդն արդեն պատրաստվում էր լողալ, բայց Սելուն, որ կանգնած էր նրա մոտ, ետ պահեց.

— Նավապետն ուզում է լողալ։ Պետք ցէ ալանց հլացանի լողալ։ Ես կվելցնեմ սումպիտանը, դուք՝ հլացանը, և երկուսով լողալ։ Պետք է միսս լոմբի սպանել,– ասաց մալայացին։

Ռեդվուդն էլ էր այդ մասին մտածում։

— Իրավացի ես, Սելու,– ասաց նա։– Անհրաժեշտ է հրացանը վերցնել։ Բայց ինչպե՞ս անենք, որ չթրջվի, մենք ժամանակ չունենք լաստ կառուցելու։

— Լաստ հալկավոլ ցէ, նավապետ։ Սելուն տանի հլացան, նա կալող է մի ձելքով լողալ։

Նավապետ Ռեդվուդը գիտեր, որ իր սևամորթ լոցմանը իսկապես մի ձեռքով ավելի վատ չէր լողա, քան ինքը՝ երկու ձեռքով։ Չէ որ մալայացի-ների համար ջուրը հարազատ տարերք է, և լողալը նույնքան հեշտ է նրանց համար, որքան գետնի վրա քայլելը։ Եթե Սելուն ափից քսան մղոն հեռու ընկներ նավից, նույնիսկ այդ դեպքում չէր խեղդվի։ Դրա համար էլ նավապետն անմիջապես համաձայնեց մալայացու հետ, և երկուսն էլ վերադարձան ափ, որպեսզի զենք վերցնեն և պատրաստվեն լողալու։

Նախապատրաստությունները երկար ժամանակ չխլեցին։ Ռեդվուդը հանեց իր ավելորդ հագուստը, գլխարկի գագաթին ամրացրեց վառոդի քսակը և մի քանի գնդակ, գլխարկը ամուր կապեց գլխին, ատամներով բռնեց դանակը՝ կարող էր պետք գալ, և պատրաստ էր։

Սելուն ավելի արագ պատրաստվեց։ Նա իր վրայից hանելու բան չուներ. դրա hամար էլ ավելի ամուր կապելով չալման, բամբուկե կապարճը և թունավոր նետերը ամրացրեց վրան, իսկ անբաժանելի կրիսը, մի զենք, որից երբեք չի բաժանվում ոչ մի մալայացի, կապեց կոնքի գոտու վրա։ Սելուն սումպիտանը և հրացանը վերցրեց ձախ ձեռքին։ Շատ շուտ պատրաստվեցին, ոչ մի վայրկյան անտեղի չկորավ, որովհետև նախապատրաստության ամբողջ ընթացքում նրանց շտապեցնում էր կապիկների ընտանիքի ոչ մի րոպե չգա դարող աղմուկը։

Ծանծաղուտը անցնելով և հասնելով խոր տեղերին, նավապետն ու մալայացին արագ և համաչափ աշխատելով ձեռքերով, վստահորեն լողում էին դեպի լճի կենտրոնը։

Հենրին և Մուրտախը մնացին ափին։ Իռլանդացին ընդհանրապես լավ լողորդ չէր, իսկ տղան դեռևս շատ թույլ էր նույնիսկ կես մղոն լողալու համար։ Դրա համար էլ նրանք հազիվ թե կարողանային լողալ մինչև կապիկների որջը, իսկ եթե հասնեին էլ այնտեղ, հազիվ թե ի վիճակի լինեին օրանգուտանգների դեմ պայքարելու։

Եվ այնուամենայնիվ, երկուսն էլ՝ իր նավապետին անձնուրաց կերպով նվիրված նավաստին և Հենրին, որ հոր հետ ուզում էր կիսել բոլոր վտանգները, անհապաղ կլողային նրանց հետ, եթե նավապետն ինքը չարգելեր։

Ափին կանգնած, նրանք հայացքով ուղեկցում էին լողացողներին, հոգու խորքում աղոթելով աստծուն, որպեսզի նա օգնի փրկել աղջկան։


Գլուխ XXXIV. Խավարի մեջ լողալը

Նավապետը և նրա թխամորթ լոցմանը արագ-արագ լողում էին անտառի սառը աղջամուղջում։

Շուրջը մութ էր, ինչպես գիշերը։ Երբեք արևի ոչ մի շողը չէ ընկել այդ ջրի երեսին՝ այնքան խիտ էին ծառերի սաղարթները։

Ու եթե ձայները չլինեին, խիզախ լողորդները հավանաբար, կմոլոր-վեին խավար անտառում։

Եռանդուն կերպով աշխատելով ձեռքերով, նրանք կիսաձայն քննարկում էին իրենց հետագա գործողությունները։ Ինչպե՞ս վարվել, եթե հանկարծ որջը ջրի երեսին լինի։ Ի՞նչ անել հրացանը։

Ո՛չ մալայացին, ո՛չ էլ նավապետը այդ հարցի պատասխանը չկարողացան տալ։ Սելուն միայն հույս հայտնեց, որ այդ դեպքում գուցե իրենք կտեղավորվեն որևէ մոտակա ճյուղի վրա և այնտեղից կկրակեն օրանգուտանգներին։

Առայժմ այդքանով հանգստացան։ Ճանապարհը այնքան էլ դժվա-րին չէր։ Թեև ստիպված էին լողալ զարհուրելի խավարում և ժամանակ առ ժամանակ մի կողմ թեքվել շրջանցելու համար հանդիպակաց ծա-ռերի բները, բայց արագությամբ էին առաջ գնում, անընդհատ կողմնորոշ-վելով ձայների ուղղությամբ։

Ճղճղոցի և խռպոտ քրքիջի փոխարեն այժմ որջից անլռում բլբլոց էր լսվում, ասես գազանները ընտանեկան խորհուրդ էին անում։

Բայց ահա վերջապես լողորդներն այնքան մոտեցան չորսձեռնանիների խառնաժողովին, որ այլևս չէին վախենում մոլորվելուց։ Մինչև բույնը մոտ հարյուր յարդ էր մնում։

Այժմ լուռ էին լողում, ջանալով չաղմկել և լարված նայելով մթության մեջ՝ որևէ չորուկ ճյուղ կամ մի այլ հենարան փնտրելով ոտքերի համար։ Երկուսն էլ հույս ունեին, որ այդպիսի հենարանը դժվար չի լինի գտնել. ճանապարհին անընդհատ հանգստանալու համար հարմար ծառեր էին հանդիպում հանգուցավոր հաստ ճյուղերով ու չորուկներով։

Բայց նավապետն ու Սելուն, երկուսն էլ հրաշալի լողորդ լինելով, հանգստի կարիք չէին զգում, և ինչպե՞ս կարող էր դժբախտ հայրը մտածել հանգստի մասին, քանի դեռ չէր փրկել դստերը։

Հանկարծ երկուսն էլ կրծքով ինչ-որ կոշտ բանի կպան և կանգ առան։ Ցնցումն այնքան ուժեղ էր, որ նրանց հանեց հորիզոնական դիրքից, որին այլևս հարկ չեղավ վերադառնալ. պարզվեց, որ արգելակը մի քանի ոտնաչափ ջրից բարձր ափ է։ Ամուր հող զգալով իրենը ոտքի տակ, նա-վապետն ու Սելուն ոտքի ելան և հաճելի զարմանքով դիտեցին շուրջը։

Դա մի պստլիկ կղզյակ էր։ Այստեղ էլ էին ծառեր աճում, բայց ոչ այնպիսին, ինչպիսին՝ ջրում։ Նրանք բարձր էին ու միբնանի, իսկ սրանք մի քանի բներ ունեին, հավանաբար հնդկական ժանտաթզենու ընտանիքից էին։

Գրեթե կղզու կենտրոնում մի ծառ հատկապես աչքի էր ընկնում իր ազդեցիկ տեսքով։ Դա իսկական անտառի նահապետ էր, իր անսահման տարածված սաղարթով, որ ամրացած էր մի քանի բների վրա։ Սակայն դա գրավեց մեր հերոսների ուշադրությունը ոչ այնքան իր ծավալով, որքան նրանով, որ հենց այդ թավուտից էին լսվում այն ձայները, որոնցով կողմնորոշվել էին նավապետն ու Սելուն։

Այդտեղ պետք է գտնվեր կարմրաշեկ հրեշի որջը, նշանակում է՝ և նա ինքը իր ընտանիքի հետ։

Վերցնելով հրացանը և մալայացուն շշունջով պատվիրելով հետևել իրեն, նավապետ Ռեդվուդը գնաց դեպի ծառը, որ խոստանում էր հե-տապնդման մոտիկ վախճանը հանդիսանալ։


Գլուխ XXXV. Կապիկի ընտանիքը

Շուտով երկուսն էլ կանգնած են բանիանի արմատուրների միջև։ Դրա հորիզոնական ճյուղերի վրա տախտակամածի նման մի բան էր սարքված, որի տակ խիտ ճյուղերից ընկած ստվերն ավելի թանձր էր։

Սելուն անմիջապես ճանաչեց, որ դա որջն է, կամ ինչպես ինքն էր ասում միասս լոմբիի թառը։ Նա Սումատրայի անտառներում հաճախ էր այդպիսի բներ տեսել, որտեղ շատ կան եթե ոչ ճիշտ նույն տեսակի, ապա համենայնդեպս դրան շատ մոտ տեսակի կապիկներ։

Ծառը շատ բարձր չէր, բայց խիստ տարածված ճյուղեր ուներ, այնպես որ իրար հյուսված և ճյուղերի վրա շինված բույնը, որ պատված էր խոտի և տերևների ծածկոցով, քսան ոտնաչափից ավելի բարձր չէր։

Կիսախավարի մեջ Ռեդվուդն ու Սելուն երկու տեսիլների նման անշշուկ սահում էին առաջ, մթությունը նպաստում էր նրանց, և շուտով դիտելու համար հարմար տեղ գտան։

Նրանք բարձրացան հարևան ծառի երկար մեկնված ճյուղի վրա, այնպես որ նրանց գլուխները բնի հետ միևնույն հարթության վրա էին գտնվում։ Երևացող տեսարանից ցավալիորեն ճմլվեց դժբախտ հոր սիրտը։

Նելլին պառկած էր հարթակի վրա։ Մթության մեջ հատկապես ավելի պայծառ էր երևում աղջկա գունատ դեմքը՝ ոսկե գանգուրներով շրջանակված։ Զգեստը ծվեն-ծվեն էր եղել և տեղ-տեղ երևում էր նրա մերկ մարմինը։

Աղջիկն այնպես անշարժ էր պառկած, ասես մեռած լիներ։ Որքան էլ նայում էր նավապետը, կյանքի մի փոքրիկ նշույլ անգամ չէր որսում, Նելլիի աչքերը չէին երևում մթության մեջ։ Ռեդվուդը չէր տեսնում, բա՞ց են, թե փակ, բայց համոզված էր, որ ընդմիշտ փակված են։

Էլլենի մոտ նստած էին մարդանման, բայց զազրելի երեք կերպարանքներ, ծածկված շատ խիտ ու փրչոտ երկար բրդով։ Նավապետը ճանաչեց, որ դրանցից մեկը, աղջկան առևանգողն էր։ Երկրորդ կերպարանքը հավանաբար հրեշի կինն էր. երրորդը, որ դեռ շատ փոքրիկ էր, բայց ջրի երկու կաթիլի պես նման էր մեծ կապիկներին, նրանց ձագն էր։ Հենց դրա նվնվան լացն էին ավելի պարզորոշ լսում մեր ճանապարհորդները։

Ծերուկ օրանգուտանգը գավիալի հետ կռվելուց, ու երկար վազքից հոգնած նստել էր կուչ եկած ու ասես քնել էր։ Մյուս երկուսը արթուն էին։

Մայրը երբեմ-երբեմն ձագուկին գրկում էր, կոպտորեն փաղաքշում և բաց թողնում, իսկ նա շարունակում էր իր վայրի պարը Էլլենի շուրջը, աներևակայելի ոստյուններ էր անում և մի պահ կանգ առնում, որպեսզի ատամներով ու ճանկերով պատռտի նրա հագուստի ծվենները։ Ձագուկը զվարճանում էր։

Դա մի անհամատեղելի սարսափելի տեսարան էր։

Ռեդվուդը երկար չնայեց։ Թռուցիկ հայացքն էլ բավական էր, որպեսզի նրա հոգում ընդմիշտ տպավորվեր բոլոր մանրամասնությունները։ Նա հրացանը բարձրացրեց, պատրաստվելով կրակել կարմրաշեկ սատիրի վրա, որ ընտանիքի անդամներից ամենասարսափելին էր թվում։

Եվս մի ակնթարթ և գնդակը կտապալեր քնած հսկային։ Բայց Սելուն բռնեց նավապետի ձեռքը։

– Ցպետք է կլակել, նավապետ,– շշնջաց նա։– Սելու կլակել։ Սումպի-տանը գնդակից լավ։ Հլացանը բու՛մ, բու՛մ։ Կալթնացնի միասս լոմբի։ Սումպիտան կամաց կլակել։ Սելու սպանի ելեքին էլ։

Մալայացու վստահությունը ներգործեց Ռեդվուդի վրա։ Նա հրա-ցանը իջեցրեց և հնարավորություն տվեց Սելուին գործելու, ինչպես հարմար է գտնում։ Բռնելով նավապետի տեղը, որտեղից երևում էր Ռեդվուդի համար այդքան տառապագին տեսարանը, մալայացին միայն մի թեթև հայացք գցեց այն կողմ։ Բայց այդ թռուցիկ հայացքն էլ բավական էր նրան կողմնորոշելու համար, թե առաջինը որին զոհի։ Նրա ընտրությունը կանգ առավ այն նույն կապիկի վրա, որին նավապետը քիչ առաջ ուղում էր կապարե ընծա ուղարկել։

Լցված սումպիտանի ծայրը շրթունքներին հպելով և ուժգին փչելով նրա մեջ, մալայացին արձակեց թունավոր նետը։

Նետն այնպիսի արագությամբ սլացավ, որ նույնիսկ ցերեկվա լույսի տակ հրացանի բոցի տպավորություն կթողներ և անլռելի թռավ բույնը շղարշած մթության միջով։

Սումպիտանի թռիչքը նույնքան անձայն է, որքան գիշերային բուի թռիչքը։

Նավապետն ու մալայացին, ճիշտ է, ձայն լսեցին, բայց դա կրակոց չէր։ Նրանք լսեցին օրանգուտանգի մրթմրթոցը. զգալով որ ինչ-որ բան ծակեց իրեն, և, հավանաբար, դա ընդունելով մոծակի կամ կրետի խայթոց, կապիկը քորվեց։ Նետի կտորը գտնելով, կապիկը շարժվեց, բայց հարկ չհամարեց քունը խանգարել։ Եվ նույնիսկ երկրորդ ու երրորդ նետը նրա մարմնի մեջ խրվելուց հետո, նա բավարարվեց խոցված տեղը քորելով. սկսեց թույնի շտապ ներգործությունը զգացվել, որը պետք է շուտով ավարտվեր մշտնջենական մահացու քնով։

Այդպես էլ եղավ։ Քիչ հետո կարմրաշեկ հրեշը ամբողջ մարմնով անշարժացած ձգվեց հարթակի վրա, որն այնքան երկար ժամանակ նրա համար թառ էր ծառայել։ Կապիկի վիթխարի մարմինը բոլորովին անզգայացել էր, միայն ոտքերն էին թեթևակի ցնցվում մահամերձ ջղաձգությունից։ Շուտով նույն բախտին արժանացավ նաև կարմրաշեկ սատիրի ընկերուհին։ Անչարի թույնը նրա վրա ավելի արագ ներգործեց. այդ թույնից ազատվել չկա, միայն թե անցնի արյան մեջ։

Մեծ կապիկներին ոչնչացնելուց հետո, մալայացին չափսոսաց մի ավելորդ նետ էլ ծախսել ձագին սպանելու համար, և նրանք վազեցին դեպի թառը։

Ռեդվուդը նետվեց դեպի աղջիկը. ծունկ չոքելով, նա ականջը դրեց աղջկա կրծքին՝ ստուգելու համար բաբախու՞մ է սիրտը։

Սիրտը բաբախում էր։


Գլուխ XXXVI. Յուրօրինակ պալանկին[31]

– Փա՜ռք Աստծու, նա կենդանի է,– Մուրտախի և Հենրիի լսած առաջին բառերն էին։

Եվ Սելուն, լողալով ափ, պատմեց նրանց բոլորը։ Ավելին, նրանք իմացան, որ Էլլենը կենդանի է և ուշքի է եկել երկարատև ուշաթափությունից, որը սկսված լինելով առևանգման պահից, նրան շատ ծանր ապրումներից էր փրկել։ Մի քանի ճանկռտվածքներից և օրանգուտանգի ամուր գրկելուց առաջացած ցավերից բացի, աղջիկը ոչ մի վնասվածք չէր ստացել՝ համենայնդեպս լուրջ վնասվածք։

Մալայացին գնաց, որպեսզի Մուրտախի օգնությամբ լաստ սարքեն Էլլենին տեղափոխելու համար։

Բամբուկը լիքն էր շուրջը. իռլանդացին հմուտ հյուսն լինելով, մալայացու օգնությամբ անմիջապես մի մեծ լաստ սարքեց և Սելուն մեկնեց կղզյակը, նավապետին և Էլլենին բերելու։

Տեսնելով վերադարձող լաստը և ուժ չունենալով դիմանալու մինչև նրանք կմոտենան ափին, Հենրին նետվեց ջուրը նրանց ընդառաջ. բարձրանալով բամբուկե լաստի վրա, նա ամուր գրկեց քրոջը։

Ինչպիսի՜ տարբերություն այդ քնքուշ գրկախառնության և օրանգուտանգի այն երկար մազմզոտ ձեռքերի կառչելու մեջ։

Կապկի հետ կատարված միջադեպը բոլորովին ուժաթափ արեց առանց այն էլ Էլլենի կարգին չամրապնդված ուժերը։ Հայրը ջանում էր, որ նախքան երկար ճանապարհ ընկնելը, պետք է հնարավորություն տալ Էլլենին մի լավ վերականգնելու իր ուժերը։ Սակայն նրանց գտնված տեղը հարմար չէր հանգստի համար, եթե չխոսենք դրա հետ կապված ծանր հիշողությունների մասին, այդտեղ շատ խավար ու խոնավ էր։

Նավապետ Ռեդվուդն ուզում էր շուտ հեռանալ։ Բայց ինչպես վարվել Էլլենի հետ։ Նա չէր կարող քայլել։ Մալայացին այստեղ էլ ելքը գտավ։ Նա առաջարկեց աղջկա համար մի այնպիսի պատգարակ շինել, որի վրա Էլլենն ավելի հանգիստ կպառկի, քան մի որևէ հարուստ ճավացի կամ ճապոնուհի՝ իր շքեղ պալանկինի վրա։

– Շինեցեք ուրեմն,– գոչեց նավապետը, որ ոչ մի րոպե չէր կարողանում հեռանալ իր դստրիկից և չէր կշտանում նրան նայելուց։

Թույլտվություն ստանալուն պես, Սելուն գործի անցավ։ Մուրտախը հաճույքով սկսեց օգնել նրան, և շուտով նրանց ոտքերի մոտ երկու տասնյակ բամբակե ձողեր էին թափված պատգարակ շինելու համար։

Սելուն բամբուկները կտրտեց անհրաժեշտ չափերով և ամրացրեց պատգարակի նման երկու երկար բռնակներով։ Դա իսկական պալանկին չէր, բառիս բուն իմաստով։

Պալանկինը անձրևից և արևից պաշտպանվելու համար պետք է ծածկ ունենա։ Բայց քանի որ անձրև չէր ու սպասվում, իսկ ջունգլիների սաղարթախիտ կամարների տակ արևից խուսափելու հարկ չկար, Սելուն վճռեց ծածկ չշիներ դրա փոխարեն նա աշխատեց, որքան հնարավոր է, առաձգական ու փափուկ շինել պատգարակը, ընտրելով ամենաճկուն փայտերը և ծածկելով տերևների հաստ փռվածքով ու սուգահավի փետուրի նման փափուկ բամբակով, որը հավաքեցին իրենց շուրջն աճած սիամական բամբակենուց։

Էլլենին պառկեցնելով այդ պատգարակին, տարան այն նույն վայրերով, որտեղ քիչ առաջ նա այնքան արտառոց ու տառապալից ճանապարհորդություն էր կատարել օրանգուտանգի գերուհու դերում։

Այդ նույն օրը մայրամուտից առաջ, բոլորը նորից տեսան արևի բարեհամբույր լույսը. նրա հրաժեշտի շողերը լուսավորեցին Էլլենի գունատ դեմքը, երբ պատգարակը դրեցին այն նույն ծառի տակ, որտեղից նրան առևանգել էր կապիկը։


Գլուխ XXXVII. Ճանապարհորդությունը շարունակվում է

Էլլենի մատղաշ օրգանիզմը արագ կազդուրվում էր օրանգուտանգի գրկում ջունգլիներով կատարած սարսափելի ճանապարհորդությունից հետո։

Նրա ապրած վտանգներն ու ձախորդությունները սկսած նավաբեկությունից, տոկուն էին դարձրել նրան մեծի պես, կոփել էին ոգին, և դա քիչ չէր նպաստում, որ նա համեմատաբար թեթև տաներ վերջին փորձությունը։

Եթե նա ընտելացած չլիներ ամեն տիպի սարսափներին, հազիվ թե հիմա կենդանի մնար. իսկ եթե կենդանի մնար էլ, ապա կցնորվեր։

Սակայն, ինչպես գիտենք, նման ոչ մի բան էլ տեղի չունեցավ. և մեծ ծառի տակ վերադառնալու երրորդ օրը նավապետ Ռեդվուդի փոքրիկ ջոկատը ի վիճակի էր շարունակելու ճանապարհը։

Ավելին, նրանք հնարավորություն ունեին դա անելու մթերքի թարմ պաշարով. Էլլենի առևանգման օրը նավապետն ու Սելուն շատ հաջող որս էին արել։ Նրանց հաջողվել էր եղջերու, վարազ և մի քանի խոշոր թռչուն խփել, որոնք կարելի էր և՛ եփել, և՛ խորովել։

Եվ այդ ամենով հանդերձ նավապետ Ռեդվուդը ոչ մի գնդակ չէր արձակել։

Բոլորը խփել էր Սելուն, իր անձայն զենքով։

Որսով ծանրաբեռնված՝ նրանք արդեն վերադառնում էին, բայց լսելով Մուրտախի, Էլլենի և Հենրիի աղեկտուր ճիչերը, ցած գցեցին որսը և վազեցին ձայների կողմը։

Իսկ հիմա, երբ տագնապն անցել էր և ամեն ինչ իր հունի մեջ ընկել, նրանք հիշեցին նետված որսը։ Սելուն և Մուրտախը գնացին որոնելու, և շատ շուտով գտնելով, բերեցին իրենց ժամանակավոր ճամբարը։

Մինչ Էլլենը կկազդուրվեր և ուժերը կվերականգներ, նրանք զբաղվեցին որսով։ Միսն այնպես պատրաստեցին, որ չփչանա և բավականացնի ամբողջ ճանապարհորդության ընթացքում, եթե իհարկե մի նոր չնախատեսված արգելքի չհանդիպեին նրանք։ Հենց միայն թռչնամսով կարելի էր մի քանի օր սնվել։ Իսկ վարազի ճարպը հնարավորություն էր տալիս հրաշալի տապակա պատրաստել։

Հիանալի տրամադրությամբ ճանապարհ ընկան։ Թվում էր, թե ճակատագիրը դադարել էր նրանց հետապնդելուց, սպառնալով մերթ մեկի, մերթ մյուսի կյանքին։

Այնտեղից մոտիկ, ուր նրանց ճանապարհորդությունը ընդհատվել էր այնպես ողբերգական ձևով, նրանք մի արահետ գտան, որը անցնում էր հովտի մնացած մասով, և գնացին այդ արահետով։

Ճանապարհին նրանք շատ անգամ օրանգուտանգի հետքերի հանդիպեցին, իսկ մի անգամ նրանք տեսան հենց իրեն՝ այդ ցեղի կապիկների ներկայացուցչին, որ վերևից, ճյուղերի միջից, հետևում էր նրանց։

Սակայն այս անգամ նրանցից ոչ մեկը չվախեցավ։ Սելուն ասաց, որ դա միաս լոմբի չէ, այլ, դատելով նրա վարմունքից՝ միաս պապան։

Մալայացին խոստովանեց, որ իրեն էլ շատ մտահոգություն պատճառեց նրանց այդքան տագնապ պատճառած կապկի արարքը։ Միաս պապան երբեք մարդ չի գողանում։ Երևի այն ժամանակ ինչ-որ բան համբերությունից հանել էր օրանգուտանգին, հավանաբար՝ գավիալի հետ ունեցած կռիվը, և նա աղջկան հափշտակեց կատաղության նոպայի մեջ։

Այնուամենայնիվ, չնայած իրենց անվնաս տկարությանը այդ ահռելի չորսձեռնանիները բավականին վտանգավոր են։ Իրենց արտակարգ ուժի շնորհիվ կատաղության պահին ընդունակ են ահավոր ավերածություն ու վնաս պատճառելու։ Բարեբախտաբար դա շատ հազվադեպ է լինում, և եթե նրանց չանհանգստացնեն, նրանք մարդուն ձեռք չեն տա։

Ճանապարհորդներին մի այլ տիպի օրանգուտանգ էլ էր հանդիպել միաս կասսիոն։ Դա անհամեմատ ավելի փոքր և խաղաղասեր է, քան այն, որ հափշտակեց Էլլենին։

Բայց օրանգուտանգներից ամենախոշորը՝ սարսափելի միաս ռոմբին է, որին նրանք այդպես էլ չհանդիպեցին, թեև մալայացին պնդում էր, որ այդ կապիկներն ապրում են Բորնեոյի և Սումատրայի անտառներում։

Ինչպես գիտենք, օրանգուտանգները բույն են շինում խոշոր թփուտների և ցածրահասակ ծառերի ճյուղերի վրա, որոնք աճում են ճահճոտ հողերում կամ ոչ մեծ ջրափոսերում և դա անում են մարդուց՝ իրենց միակ վտանգավոր թշնամուց պաշտպանվելու համար։

Այսպիսով, այն հովիտը, որով գնում էին մեր ճանապարհորդները, իր ջունգլիներով և բազմաթիվ անտառապատ ճահիճներով ամենահարմար բնակավայրն էր այդ տիպի կապիկների համար։


Գլուխ XXXVIII. Բարեկամական դրոշը

Ճանապարհ ընկնելով ուշ առավոտյան, նույն օրվա իրիկնադեմին մեր ճանապարհորդները ավարտեցին հովտի անցումը և բավական տարածություն էլ կտրեցին նրան հարող լեռնաշղթայի լանջն ի վեր։

Հաջորդ օրը նրանք երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ անցան, բարձրանալով մինչև լեռան գագաթը։

Այդ լեռը, ինչպես հայտարարում են աշխարհագրագետները, ամբողջ կղզու հյուսիսից մինչև հարավ ձգվող լեռնաշղթայի մի մասն էր։

Լեռնաշղթայի հեռավոր հյուսիսում վեր էր բարձրանում նրա վիթխարի գագաթներից մեկը՝ մոտ տասներկու հազար ոտնաչափ բարձրությամբ Կիպաբալու լեռը։

Բայց, որ ամենակարևորն է, լեռնաշղթայից դեպի արևմուտք ամբողջ տարածությունը ոչ մի ակնբախ արգելք չէր ներկայացնում հասնելու համար նրանց ճանապարհի նպատակակետին՝ մալայական հինավուրց մայրաքաղաք Բորնեոյին, կամ ավելի ճիշտ ասած, այդ մայրաքաղաքից քիչ դեպի հյուսիս ընկած Լաբուան կղզուն։

Նավապետ Ռեդվուդը գիտեր, որ այդ կղզու վրա փողփողում էր իր հայրենիքի բարեկամ պետության դրոշը, որտեղ նրանք բոլորը իսկական օգնություն կստանան։

Կողմնորոշվելով Կիպաբալույով, որի տափակ գագաթը ակնբախորեն տարբերվում էր լեռնաշղթայի մյուս գագաթներից, նրանք այժմ կարող էին չվախենալ, թե կկորցնեն ուղղությունը։ Նրանց տեղից ամբողջ ճանապարհը երևում էր ինչպես ափի մեջ։

Գիշերելով սարի կատարին, առավոտյան ճանապարհորդները սկսեցին իջնել նրա արևմտյան լանջով։

Ծագող արեգակը, որ ալ կարմիր էր ներկել նրանց առջև բացվող հովիտը, ժամանակավորապես թաքնվեց լեռան զանգվածի ետևը, բայց շուտով ցերեկային լուսատուն վեր բարձրացավ, և նրա ճառագայթները ողողեցին ամբողջ ճանապարհը։

Մեր հերոսները առույգ ու վստահորեն առաջ էին գնում կենարար լույսից շոյված։

Նրանք լիովին կազդուրվել և ամրապնդվել էին, և ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե չլիներ իրենց նման էակներից՝ այդ. սոսկալի դայակներից ունեցած վախը, որոնց մասին Բորնեոյի ճանապարհորդները այնքան սարսափելի բաներ են պատմում։

Բայց նավապետին ու իր ուղեկիցներին չվիճակվեց իրենց մաշկի վրա զգաք այդ պատմությունների իրավացիությունը։ Նրանց չար աստղը մնաց լեռան մյուս կողմին, և վերջապես բախտը ժպտաց մեր հերոսներին։

Սակայն հիմա էլ դեռևս վախենում էին հույս դնել ճակատագրի վրա և ամեն կերպ խուսափում էին բնիկների հանդիպելուց, թաքնվելով առաջին իսկ վտանգի նշանից և գուրս դալով միայն այն ժամանակ, երբ լիովին համոզվում էին, որ «ճանապարհն ազատ է»։

Սելուն ընդունակ լինելով աննկատելիորեն օձի անաղմուկ ճարպկությամբ սողոսկել թփուտները, միշտ գնում էր առջևից՝ հետևելով, որ դե-պի արևմուտք ուղղությունը չխախտվի։

Մի քանի օրվա դժվարություններով լեցուն ճանապարհից հետո հանկարծ նրանց առջև բացվեց զառիթափ լեռնաշարքը։ Ստիպված էին նորից մագլցել։ Բայց դա հաղթահարելով, ճանապարհորդները շռայլորեն պարգևատրվեցին։

Ցածում, քիչ դեպի ձախ, նրանց աչքի առաջ հառնում էր հինավուրց մալայական քաղաք Բուրնեյը, որ յուրօրինակ ճարտարապետություն ուներ, շրջապատված փայտե պարսպով։ Նրանից դեպի աջ, նեղլիկ ծովածոցի այն կողմում գտնվում էր Լաբուան կղզին, որի բարձրաբերձ շինությունների վրա փողփողում էր բրիտանական հինավուրց դրոշը։

Նավապետ Ռեդվուդը ողջունեց այդ դրոշին այնպիսի հրճվանքով, ինչպես կողջուներ իր սիրելի հայրենիքի դրոշին։

Հիմա, համենայն դեպս, դա նրա համար պակաս ցանկալի չէր, քան Ամերիկայի դրոշը, և դրա համար էլ առանց մտածելու դրանց տարբերու-թյան մասին, Ռեդվուդը երեխաների հետ ծունկ չոքեց (մալայացին և Մուրտախը կանգնել էին քիչ հեռու) և երախտագիտական աղոթք հղեց առ ամենակարող աստված, որը նրանց փրկել էր ճակատագրի բոլոր անակնկալներից։


  1. Պինասսա – առագաստով ու թիակներով մեծ նավակ։
  2. Մուրճ-ձուկը իրավացիորեն համարվում է ծովային գիշատիչներից ամենասարսափելին։ Բայց դա կարելի է վերագրել միայն արտաքին տեսքին. կենդանու ներքին կազմությունը իր բոլոր մասերի հարմոնիկ նպատակասլացությամբ հոյակապ ու ապշեցուցիչ է։ Մուրճ-ձկան մարմինն ունի շնաձկներին հատուկ գլանային ձև։ Միակ բնորոշ տարբերությունը գլխի ձևն է, կողքերից խիստ ձգված և նման է դարբնի մուրճին։ Ելուստներ ծայրերին տեղավորված են աչքերը։ Մուրճ-ձուկը արտակարգ կատաղի է ու ահագ։ Հանդիպում է Հնդկական օվկիանոսում և Միջերկրական ծովում։
  3. Կաբելտով — երկարության չափ, որ ընդունված է ծովագնացության մեջ, հավասար է 185,2 մետրի։ Ամերիկյան կաբելտովը հավասար է 219 մ։
  4. Ալբատրոս — ծովային թռչուններից ամենախոշորն է։ Նրա թևեր տարածված վիճակում տասնհինգ ոտնաչափ են (1 ոտնաչափը հավասար մոտ 30,5 սանտիմետրի, իսկ մարմնի կշիռը երբեմն հասնում է քսանից քսանհինգ ֆունտի (1 ֆունտը հավասար է 400 գրամի)։ Ալբատրոսի փետուրները ճերմակ են, բացառությամբ մի քանի ծայրափետուրների. նրա երկար արտակարգ ամուր և հզոր կտուցը դեղնագույն է, իսկ կարճ-փուփուլավոր թաթերը՝ մարմնագույն են։ Ալբատրոսները հաճախ են հանդիպում Հարավային կիսագնդի օվկիանոսներում։ Այդ թռչունը, որի մասին խոսվում է մեր գրքում, այսպես կոչված սևակտուց ալբատրոսն է. սա գերադասում է Հնդկական օվկիանոսը։ Ալբատրոսը ծովայինների վտանգավոր թշնամի է։ Նավից դուրս ընկած մարդը ենթակա է այդ հզոր թռչունի զոհը դառնալուն, եթե ընկերները անմիջապես օգնության չհասնեն։ Ալբատրոսի կռինչը որոշ չափով նման է հավալուսնի կռինչին։ Բայց երբ թռչունը գռգռված է, նրա ձայնը հիշեցնում է էշի խառանչ։ Ալբատրոսի էգը իր պարզունակ բույնը հյուսում է ուղղակի գետնին, ծովափին և միայն մի հատ ձու է դնում, որը չորս դյույմ երկարություն ունի, ճերմակ է, լայն կողմում՝ պուտպուտավոր։
  5. Դյուգոն – ծովային խոշոր, կաթնասուն կենդանի, ծովակովերի կարգից, լինում է Հնդկական օվկիանոսում և Կարմիր ծովում։
  6. Տրայսել – առագաստ, որ բարձրացվում է ուժեղ քամու ժամանակ սովորական գրոտի փոխարեն։
  7. Պատմվածքս բնագիտական շեղումներով չընդհատելու համար, նախընտրեցի Դյուգոնի նկարագրությունը տալ ծանոթագրության մեջ։ Դա մի յուրօրինակ կաթնասուն է խոտակեր կետերի կամ ծովակովերի կարգից։ Մեր գրքի հերոսներին հանդիպած կենդանին կոչվում է «Հնդկական դյուգոն», ապրում է միայն ափերին մոտիկ։ Իր վիթխարիությամբ դյուգոնը նման է փղի, մարսողական օրգանների կառուցվածքը նրան հնարավորություն են տալիս սնվել միայն բուսական կերով, այսինքն ջրիմուռներով։ Բարձրանալով ջրի երես, որպեսզի թոքերը լցնի օդով, դյուգոնը յուրօրինակ ձայն է արձակում կովի բառաչի նման։ Ոմանք պնդում են, թե նրա մարմնի երկարությունը քսան ոտնաչափ է։ Սակայն հազվադեպ է պատահում, որ տասներկու ոտնաչափից ավելի լինի։
  8. Մադրեպորներ – քարքարուտ կորալները։
  9. Սինգապուրյան ոստրեն երկփեղկանիների վիթխարի ներկայացուցիչն է։
  10. Կոնխիոլոգիա – գիտություն կակղամորթների մասին։
  11. Դուրիան – Արևելյան Հնդկաստանում աճող ծառի և նրա պտղի, անունն է։ Այդ պտուղները, որ սեխի մեծության են, խիտ պատված են կոնաձև հաստ փշերով։ Ամուր կեղևի տակ պարունակվող դեղնագույն միջուկը ուտելի է և շատ համեղ, թեև պետք է դրա համին ընտե¬լանալ։ Դուրիանը սկզբում կարող է դուր չգալ, քանի որ սուր սխտորահամ է թողնում բերանում։
  12. Դայակներ – ինդոնեզական ցեղերից մեկը։
  13. Դուրիանի մասին ասված այդ ամենին ավելացնենք, որ նա պատկանում է բաոբաբների ընտանիքին, որի մեջ մտնում են նաև բաոբաբն ու բամբուկի ծառը։ Դուրիանի բունը շատ երկար է, տերևները նման են բալի տերևներին, իսկ ճերմակադեղին ծաղիկները կախված են խոշոր ողկույզներով։ Մի ծառը տարեկան մոտ երկու հարյուր պտուղ է տալիս և ամեն մի պտղի մեջ տասից տասներկու աղավնու ձվի մեծությամբ սերմ կա։ Դուրիանի սերմերը բոված վիճակում նույնքան համեղ են, որքան բոված շագանակները, որոնց և շատ նման են։
  14. Բենշի – որին երբեմն «ճչան կին» են կոչում, իռլանդական հավատալիքների համաձայն այդ մտացածին էակը իր ճիչով մահ է ավետում։
  15. Հռոմեացիները ճաշը սկսում էին ձվով և ավարտում աղանդերներով։
  16. Ջոնկա – տափակ հատակով առագաստանավ։
  17. Կրիս – մալայական դաշույն զիգզագաձև կեռ սայրով։
  18. Հերպեթոլոգիա – գիտություն սողունների մասին։
  19. Նոր Աշխարհ ընդունված էր կոչել Ամերիկան նրա հայտնաբերումից հետո, իսկ Հին Աշխարհ՝ Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան։
  20. Պաշոտ – եռացրած ջրի մեջ առանց կեղևի եփած ձու։
  21. Սիկամոր – թթենիների ընտանիքին պատկանող ծառ է, որի պտուղները ուտում են, իսկ փայտը շատ ամուր է. աճում է Արևելյան Աֆրիկայում։
  22. Վանտա – կայմը նավի երկու կողմերին սիեմետրիկ ձևով ամրացնող պարանասարք։
  23. Գրոտ— կայմ – նավի գլխավոր կայմը։
  24. «Փոքրիկ անցք» – ճեղք կայմահարթակի վրա։
  25. Անչար – XVIII դարի և XIX դարասկզբի ճանապարհորդները պատմում էին անչարի հեքիաթային թունավորության մասին։ Հավատացնում էին, որ ամեն մի կենդանի էակ մոտենալով այդ սարսափելի ծառին, թունավորվում է նրանից անջատվող գոլորշիներով, որ անչարի օդն իսկ թունավոր է։ Մայն Ռիդն ժամանակներում այդ հեքիաթներին դեռ հավատում էին, Մայն Ռիդն էլ ոչ մի հիմք չուներ չհավատալու, դրա համար էլ իր հերոսներին ստիպում է տառապել անչարի պատճառով։ Իրականում անչարի հյութը իսկապես թունավոր է (մալայացիները նետերը թունավորում են դրանով)։ Բայց միայն այդքան։ Անչարի տակ նստելն ու պառկելը նույնքան անվտանգ է, որքան կեչու տակ։
  26. Մելասսա – սև մութ՝շաքարամշակման արդյունաբերութ մեջ մնացորդ։
  27. Թարգմանությունը՝ Գ.Բանդուրյանի։
  28. Իգուաններ – մողեսների ընտանիք, որ տարածված է Հարավային, Կենտրոնական և մասամբ Հյուսիսային Ամերիկայում։ 1.8 մետր երկարություն ունեն։ Իգուանի միսը օգտագործում են որպես սնունդ։
  29. Սայիբ – տիտղոս, որ ավելացնում են բարձրաստիճան անձանց դիմելիս։
  30. Սատիր – հին հունական դիցաբանության մեջ ստորին աստվածություններից մեկը։
  31. Պալանկին — թիկնաթոռի կամ առագաստի նման պատգարակ, որ ամրացված է երկու երկար ձողերի վրա, որոնց ծայրերը բեռնակիրները կրում են իրենց ուսերին։