«Գործարք Սատանայի հետ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Սատանայի բարի խոսքը)
Տող 1. Տող 1.
 
+
{{Վերնագիր
 +
|վերնագիր = Գործարք Սատանայի հետ
 +
|հեղինակ = [[Մարկ Տվեն]]
 +
|թարգմանիչ = Կ․ Ս․ Վարդանեան եւ Խ․ Զ․ Դադայան (ռուսերենից)
 +
|աղբյուր = [[«Ադամի օրագիրը»]]
 +
}}
 +
[[Category: Արձակ]]
  
  

11:51, 29 Հունիսի 2016-ի տարբերակ

Գործարք Սատանայի հետ

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Ս․ Վարդանեան եւ Խ․ Զ․ Դադայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ադամի օրագիրը»


Սատանայի բարի խոսքը

«Հարպերս ուիքլի» ամսագրի խմբագրու֊
թյան կողմից․ «Մենք հիմք ունենք ենթա֊
դրելու, որ Սատանա ստորագրությամբ
ստորև հրապարակվող նամակի հեղինակը
իրականում Մարկ Տվենն է»։


«Հարպերս ուիքլի» ամսագրի խմբագրին։

Թանկագին սըր և ազգական։

Եկեք մեկընդմիշտ վերջ տանք այս դատարկ խոսակցությանը։ Արտասահմանյան քրիստոնեական առաքելությունների ամերիկյան բյուրոն ամեն տարի ինձանից նվիրատվություններ է ընդունում, ուրեմն, հանուն ինչի՞ հրաժարվի պարոն Ռոկֆելլերի նվիրատվություններից։ Միշտ, բոլոր դարերում բարեգործական նպատակներով արված նվիրատվությունների երեք քառորդը «հոգու պարտք փողեր» են եղել, ինչում կարելի է հեշտությամբ համոզվել, դիմելով իմ հաշվեմատյաններին։ Այս սահմանումը կարելի է հաջողությամբ կիրառել նաև պարոն Ռոկֆելլերի նվիրատվության նկատմամբ։ Ամբողջ ամերիկյան բյուրոն ֆինանսավորվում է գերեզմաններից։ Այսպես կոչված՝ հետմահու ընծաներ։ «Հոգու պարտք փողերը»[1] հին հանցագործությունների ընդունումն էր և նորերի գիտակցական կատարումը, քանզի երբ հանգուցյալն զբաղվում է բարեգործությամբ, նա դրանով իսկ թալանում է իր ժառանգորդներին։ Ուրեմն, մի՞թե քարոզիչներն ընծաները մերժում են լոկ այն պատճառով, որ զոհաբերողները մեղավոր են հին կամ նոր, իսկ ավելի հաճախ և՛ մեկ, և՛ մյուս հանցագործությունների մեջ։

Ձեր թույլտվությամբ, կշարունակեմ։ Մեղադրանքը, որ առավել համառությամբ, չարախնդորեն և անխճորեն առաջ են քաշում Ռոկֆելլերի դեմ, այն է, որ նրա նվիրատվությունները հավիտյանս, անջնջելիորեն արատավորված են դատական տարբեր ատյանների կողմից ապացուցված երդմնազանցությամբ։ Իմ տիրույթներում նման մեղադրանքը բոլորի ժպիտն է առաջացնում։ Չէ որ ձեր վիթխարի քաղաքում ոչ մի հարուստ մարդ չի գտնվի, որ երդմնազանցություն չկատարի ամեն տարի, երբ վրա է հասնում հարկ վճարելու ժամկետը։ Նրանք բոլորը ոտքից գլուխ պարուրված են տասը շերտ կեղծիքով, այսպես ասած, հագել են ստի ամրակուռ զրահ։ Եթե այդ բանում անմեղ գեթ մի հարուստ գտնվի, ես հաճույքով նրան կգնեմ հազվագյուտ իրերի իմ թանգարանի համար և դինոզավրի գին կվճարեմ։ Դուք կասեք, որ այս հարուստների գործողություններում տեսնում եք ոչ թե օրենքի խախտում, այլ լոկ օրենքը շրջանցելու ամենամյա փորձե՞ր։ Դե ինչ, եթե դա ձեզ հաճելի է, կարող եք մխիթարվել տերմինաբանական նրբություններով, բայց դա էլ իր սահմանն ունի։ Իսկ երբ կքոչեք իմ տիրույթները, ես ձեզ մի չափազանց հետաքրքիր բան ցույց կտամ․ ամբողջ դժոխքը լեփ֊լեցուն է այն ջենտլմեններով, ովքեր փորձել են շրջանցել օրենքը։ Մեկ էլ տեսար որևէ ակնհայտ իրավախախտողի երբեմն հաջողվում է դրախտ սողոսկել, բայց օրենքը շրջանցած բոլոր պարոններն ինձ են բաժին հասնում։

Սակայն դառնանք մեր ոչխարներին։[2] Ձեզ հիշեցնեմ, որ իմ միլիոնատեր խարդախները բավական հաճախ են փող նվիրաբերում արտասահմանյան քրիստոնեական առաքելությունների ամերիկյան բյուրոյին, բայց չէ որ դրանք պետությունից գողացված այն փողերն են, որ իբրև հարկ պետք է վճարեին նրան, այսինքն դրանք մեղսական, դիվային փողեր են, իմ փողերը։ Ուրեմն բանից դուրս է գալիս, որ դա իմ ընծան է․ այլ խոսքով ասած, իմ հայտարարությունը ճիշտ է՝ եթե արտասահմանյան քրիստոնեական առաքելությունների բյուրոն ամեն օր ընդունում է իմ նվիրատվությունները, հանուն ինչի՞ մերժի պարոն Ռոկֆելլերի նվիրատվությունները։ Չէ որ Ռոկֆելլերը, ինչ էլ որ ասելու լինեն զանազան դատարանները, ինձանից ոչ մի բանով վատը չէ։

Սատանա»։
  1. Այդպես էին կոչում այն դրամական գումարները, որ անանուն կերպով պետական գանձարան էին մուծում դրանք ապօրինի յուրացրած անձինք։ ― Ծան․ ռուս․ խմբագրի։
  2. Ֆրանսիական ասացվածք։ նշանակում է՝ դառնանք մեր գործին, մեր թեման շարունակենք»։ ― Ծան․ թարգ․։