«Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության, գիրք առաջին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(1. Ներսես Պարթևի տեսլիքը)
չ (1. Ներսես Պարթևի տեսլիքը)
Տող 29. Տող 29.
 
Հիրավի, միջնադարյան Հայաստանի առավել տարածուն ու շրջուն տրամադրություններն ու ակնկալությունները, ստանում էին երբեմն «գուշակությունների», «մարգարեությունների» ու «տեսիլների» կերպարանք։ Նյութեր են դրանք, որ մատակարարում են մեզ վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված, վկայությունները։ Ի մոտո ծանոթանալով դրանց՝ դժվար չէ համոզվել, որ Օրիի հայտարարությունը լիակատար չափով ըմբռնելու ու արժեքավորելու համար անհրաժեշտ է հետազոտել այդ նյութերը, ցույց տալ հայ համապատասխան «տեսիլների», «գուշակությունների» ծագումն ու զարգացումը, շփման կետեր որոնել դրանց և նրա նշած «մարգարեության» միջև։ Ճիշտ է, ձեռնարկելով այդ աշխատանքին, ստիպված պիտի լինենք հեռանալ հետազոտության մեկնակետից, կատարել պատմաբանասիրական խորագնաց շրջանցումներ, բայց միայն այդպիսով է հնարավոր քանդել միջնադարյան տեսիլների ու գուշակությունների խճճված կծիկը և գտնել հայ ազատագրական իշխող մտայնության այն թելը, որ ծայր առնելով հեռու անցյալից, գալիս հասնում է Օրիի ժամանակաշրջանին։ Միայն հետաքննական խոր այդ շրջանցումով կարելի է բացահայտել հայ քաղաքական գրականության տեսլական ու գուշակողական ժանրերի մեջ ծրարված բարդ իրականությունը, երևան բերել մեկը մյուսին ջնջող «մարգարեությունների» հասարակական-֊քաղաքական իմաստը, գրի առնել հայ ազատագրական տենչերի ու ոգորումների բազմաթիվ նոր էջեր՝ սկսած հեռու միջնադարից և մինչև XVIII դարի սկզբները, այսինքն՝ մինչ այն ժամանակը, երբ Օրին և, ինչպես պիտի տեսնենք, նաև նրա ժամանակակիցները հարկ տեսան դրանց օժանդակությամբ հիմնավորել նորից քաղաքական իրենց բաղձանքներն ու ակնկալությունները։ Հարկավ այդ հիմնավորման մեջ հայտ էր գալիս ոչ միայն անցյալի իդեական նստվածքը, այլև արդարացումն այն վճռականության, որով Օրին և նրա համախոհները լքում էին իրենց բաղձանքների ու ակնկալությունների հին, արևմտաեվրոպական շավիղները և փրկություն որոնում Պետրոս 1-ի գլխավորած հյուսիսային մեծ պետության պատմական նոր ուղիների մեջ։
 
<div align="center">* * *</div>
+
 
 +
{{ԵրեքԱստղ}}
  
Միջնադարյան Հայաստանում գրված կամ խմբագրված «մարգարեությունները» հայտնի էին և տարածված։ Դրանց մասին գիտեին անգամ հեռու Եվրոպայում։ Այսպես, եթե մեր ձեռն առնենք XVII դարում հայերի մեջ ապրած բազմատեղյակ թեաթինյան քարոզիչ Կղեմես Գաղանոսի հայ եկեղեցա֊դավանաբանական խնդիրների մասին հանրագիտարանի համբավ ստացած «Միաբանութիւն հայոց եկեղեցոյն ընդ մեծի ս. եկեղեցոյն Հռովմա» հայերեն և լատիներեն զուգահեռ բնագիրներով տպագրված երկհատորը, կհանդիպենք հավաստիացում այն մասին, թե հայ եկեղեցու հայրերից մեկը, Ներսես Մեծը, հետահայաց մարգարեախոսությամբ դեռ չորրորդ դարում էր գուշակել իր ժողովրդի ապագան. հայ Արշակունիների և Լուսավորչի տան անկումը, հայ եկեղեցու անջատումը տիեզերական եկեղեցուց, երկրի ծվատվելը նախարարների անմիաբանության պատճառով, օտար տիրապետությունների փոխհաջորդումները, ներառյալ թաթարների ներխուժումը, և ի վերջո, բոլոր երկրների և բովանդակ քրիստոնեության փրկագործումը «ֆրանկներ» կոչված հռոմեական ժողովրդի միջոցով և մշտնջենական խաղաղության դարաշրջանի սկզբնավորումը — գալիք բոլոր այս անցքերը, ինչպես տեղեկացնում էր Գաղանոսը՝ ճշտիվ գուշակած է եղել երանելի այն այրը և նրա խոսքերն արձանագրված են հայ վարքագրությունների մեջ<ref>Galanus, Clemens, Conciliatio Ecclesiae Armeniae cum Romana etc. Romae, 1650, t. I, 56 և հետ.։</ref>։
 
23:55, 12 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության

հեղինակ՝ Աշոտ Հովհաննիսյան
աղբյուր՝ «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», գիրք I

Առաջաբան

I. Հայ ազատագրական լեգենդը

1. Ներսես Պարթևի տեսլիքը

Տեսիլքի սկզբնաղբյուրները: Մեսրոպ երեցի գրած վարքը: Կեղծ Մեթոդիոսի հայացումը: Ձևավորվող լեգենդի պատմական հանգամանքները: Հայերի ակնկալությունները Բյուգանդիայից: Նրանց հուսախաբությունների նստվածքը Ներսեսի վարքագրության մեջ: Վարքագրության նոր վարիանտը: Խաչակրաց արշավանքների անդրադարձումը վերախմբագրված տեսիլքի մեջ:

XVIII դարի լուսաբացին, 1701 թվականին, Պետրոս Մեծին ուղղած լատինագիր մի թղթում Ւսրայել Օրին հայտնում էր.

«Չեմ կասկածում, հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշիյաններ։ Սրանց անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն րնկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է անհավատների լծի տակ։ Ւնչպես Ադամի որդիներր հույսով սպասում են Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից, այնպես Էլ թշվառ այդ ժողովուրդն Է ապրել և հիմա իսկ ապրում Է Զերդ մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա իսկ հավատում են ստուգապես»[1]։

Ուշագրավ և հետաքրքրական Է այս հայտարարությունը։ Օրին ճանաչված է որպես առաջինը հայ քաղաքական ականավոր այն գործիչներից, որոնք Մոսկովիայում որոնեցին հայ ժողովրդի ազատագրական տենչերի իրագործողին։ Բայց ահա մի գրություն, ուր ինքը Օրին, հեռու քաղաքական նովատորի հավակնությունից, ներկայանում է մոսկովյան ցարին որպես հայ տրադիցիոն ակնկալությունների արտահայտիչ, որպես հայերի մոսկովյան վաղեմի կողմնորոշման թարգման, որպես նրանց հին ձգտումների և երազների ձայնատար։ Մինչդեռ ռուս ժողովրդի որոշ հատվածներում տարածված էր այն հավատքը, թե մի օր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» պիտի գա Մեսիան աշխարհը Նեռի բռնակալությունից ազատելու համար՝ հայ ազատագրական շարժման պարագլուխը, ելնելով հակադարձ պատկերցումներից, գալիս էր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» ազդարարելու, թե Մոսկվայից է հենց հայտնվելու տիեզերափրկիչ այն Մեսիան, որ պիտի ելնի որպես նոր մի փրկարար՝ Նեռի դաժան թագավորությանը վերջ դնելու համար։ Օրին կամենում էր հավաստիացնել ռուս ցարին, թե XV դարից ի վեր հայերի ազատագրման տենչանքը կողմնորոշված է եղել դեպի Մոսկովյան պետությունը և Պետրոս Մեծն է այն փրկիչը, որ պիտի իրագործեր հայ ժողովրդի վաղեմի ձգտումը։

Մեր ուսումնասիրության ընթացքում առիթ պիտի ունենանք համոզվելու, որ իր այս վկայությամբ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչը ջանում Էր գրական հանրագումարի բերել պատմական իրողությունները։

Եթե, այնուամենայնիվ, փորձենք Օրիի ցուցմունքի հետքերով քննել հայ ազատագրական ակնկալությունների նախապատմությունը, պիտի հանդիպենք խոշոր դժվարության։ Պատմական աղբյուրները տրամադրում են մեզ բազմաթիվ նյութեր՝ հայ-ռուս կուլտուրական և տնտեսական վաղեմի հանդիպումների մասին։ Բայց հեշտ չէ նշել ցցուն փաստեր, որոնց վրա հենված, կարելի լիներ ասել, թե Հայաստանի անկախության կորստից հետո, կամ գեթ Օրիին նախորդած երկու և կես դարերի ընթացքում, իրենց ազատագրման հույսը հայերը դրած են եղել բացառապես Մոսկովյան պետության վրա։ Ոչ արխիվային հնագույն ակտերը, ոչ հայ, ռուս կամ օտար հեղինակների վկայությունները մինչև հիմա չեն տվել մեր ձեռքը համապատասխան կռվաններ։

Սակայն ինքը Օրին չի էլ վկայակոչում նման աղբյուրներ։ Նա հիշատակում է սոսկ հին մի «մարգարեություն», որի մեջ, նրա ասելով, հայերը պարուրում էին իրենց բաղձանքները։

Հիրավի, միջնադարյան Հայաստանի առավել տարածուն ու շրջուն տրամադրություններն ու ակնկալությունները, ստանում էին երբեմն «գուշակությունների», «մարգարեությունների» ու «տեսիլների» կերպարանք։ Նյութեր են դրանք, որ մատակարարում են մեզ վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված, վկայությունները։ Ի մոտո ծանոթանալով դրանց՝ դժվար չէ համոզվել, որ Օրիի հայտարարությունը լիակատար չափով ըմբռնելու ու արժեքավորելու համար անհրաժեշտ է հետազոտել այդ նյութերը, ցույց տալ հայ համապատասխան «տեսիլների», «գուշակությունների» ծագումն ու զարգացումը, շփման կետեր որոնել դրանց և նրա նշած «մարգարեության» միջև։ Ճիշտ է, ձեռնարկելով այդ աշխատանքին, ստիպված պիտի լինենք հեռանալ հետազոտության մեկնակետից, կատարել պատմաբանասիրական խորագնաց շրջանցումներ, բայց միայն այդպիսով է հնարավոր քանդել միջնադարյան տեսիլների ու գուշակությունների խճճված կծիկը և գտնել հայ ազատագրական իշխող մտայնության այն թելը, որ ծայր առնելով հեռու անցյալից, գալիս հասնում է Օրիի ժամանակաշրջանին։ Միայն հետաքննական խոր այդ շրջանցումով կարելի է բացահայտել հայ քաղաքական գրականության տեսլական ու գուշակողական ժանրերի մեջ ծրարված բարդ իրականությունը, երևան բերել մեկը մյուսին ջնջող «մարգարեությունների» հասարակական-֊քաղաքական իմաստը, գրի առնել հայ ազատագրական տենչերի ու ոգորումների բազմաթիվ նոր էջեր՝ սկսած հեռու միջնադարից և մինչև XVIII դարի սկզբները, այսինքն՝ մինչ այն ժամանակը, երբ Օրին և, ինչպես պիտի տեսնենք, նաև նրա ժամանակակիցները հարկ տեսան դրանց օժանդակությամբ հիմնավորել նորից քաղաքական իրենց բաղձանքներն ու ակնկալությունները։ Հարկավ այդ հիմնավորման մեջ հայտ էր գալիս ոչ միայն անցյալի իդեական նստվածքը, այլև արդարացումն այն վճռականության, որով Օրին և նրա համախոհները լքում էին իրենց բաղձանքների ու ակնկալությունների հին, արևմտաեվրոպական շավիղները և փրկություն որոնում Պետրոս 1-ի գլխավորած հյուսիսային մեծ պետության պատմական նոր ուղիների մեջ։

✻    ✻

Միջնադարյան Հայաստանում գրված կամ խմբագրված «մարգարեությունները» հայտնի էին և տարածված։ Դրանց մասին գիտեին անգամ հեռու Եվրոպայում։ Այսպես, եթե մեր ձեռն առնենք XVII դարում հայերի մեջ ապրած բազմատեղյակ թեաթինյան քարոզիչ Կղեմես Գաղանոսի հայ եկեղեցա֊դավանաբանական խնդիրների մասին հանրագիտարանի համբավ ստացած «Միաբանութիւն հայոց եկեղեցոյն ընդ մեծի ս. եկեղեցոյն Հռովմա» հայերեն և լատիներեն զուգահեռ բնագիրներով տպագրված երկհատորը, կհանդիպենք հավաստիացում այն մասին, թե հայ եկեղեցու հայրերից մեկը, Ներսես Մեծը, հետահայաց մարգարեախոսությամբ դեռ չորրորդ դարում էր գուշակել իր ժողովրդի ապագան. հայ Արշակունիների և Լուսավորչի տան անկումը, հայ եկեղեցու անջատումը տիեզերական եկեղեցուց, երկրի ծվատվելը նախարարների անմիաբանության պատճառով, օտար տիրապետությունների փոխհաջորդումները, ներառյալ թաթարների ներխուժումը, և ի վերջո, բոլոր երկրների և բովանդակ քրիստոնեության փրկագործումը «ֆրանկներ» կոչված հռոմեական ժողովրդի միջոցով և մշտնջենական խաղաղության դարաշրջանի սկզբնավորումը — գալիք բոլոր այս անցքերը, ինչպես տեղեկացնում էր Գաղանոսը՝ ճշտիվ գուշակած է եղել երանելի այն այրը և նրա խոսքերն արձանագրված են հայ վարքագրությունների մեջ[2]։

Նշենք այն աղբյուրները, որոնք կարող էին նյութ մատակարարել ներսիսյան զարմանալի «հստակատեսությանը»։

Հնագույն և սկզբնական աղբյուրը Ներսեսի մասին՝ Փավստոս Բուզանդն է։ Փավստոսի մոտ Ներսեսը հանդես է գալիս որպես մեկը հայ եկեղեցու կազմակերպողներից ու կարգավորողներից, որպես հեղինակավոր մի գործիչ, որը հայ Արշակունիների պետական քաղաքականությանը հակադրում էր Լուսավորչի կաթողիկոսական դինաստիայի տարած քաղաքականությունը, որը եկեղեցական կալվածատիրությունից զատ հենված էր մերթ կենտրոնախույս նախարարների, մերթ հույն ինտերվենտների զինակցության վրա։ Պայքարն աշխուժանում էր մանավանդ, երբ նախարարների շարքերում և արքունիքում ուժ էր ստանում իրանական կողմնորոշումը՝ վտանգելրվ Լուսավորչի տան պատկանող կաթողիկոսների և նրանց պաշտպանող նախարարների դիրքը և հող պատրաստելով Իրանի կողմից հովանավորված Աղբիանոսի տան կաթողիկոսական թեկնածուների հաղթանակի համար։ Եկեղեցու և պետության — հին Հայաստանի խոշորագույն երկու կազմակերպությունների և դրանք գլխավորող երկու դինաստիաների՝ Պարթևների և Արշակունիների պայքարը Ներսես Պարթևի ժամանակ հասավ ծայրահեղ լարման՝ հանգելով հայ թագավորի՝ Պապ Արշակունու բանադրման։ Մեծարելով Ներսեսին, Փավստոսը դնում է նրա բերանը մի նզովք, որի մեջ, ի շարս այլոց, ասված է. «Եւ կործանումն՝ որ բերանով մարգարէին ածի ի վերա ձեր, ըմպել ազգիդ Արշակունեաց զյետին բաժակն, արբջիք, արբեսջիք և կործանեսջիք, և այլևս մի կանգնեսջիք»[3]։

Փավստոսի պատմության մեզ հասած խմբագրությունը կատարվել է հայ Արշակունիների անկումից հետո, և Ներսեսի նզովքը արձանագրում է սոսկ կատարված փաստը։

Նզովքի մասին ակնարկում է նաև Խորենացին, բայց հասցեագրում ոչ թե Պապին, այլ նրա հորը՝ Արշակին[4]։ Խորենացին պատմում է Ներսեսի թունավորման դեպքը, բայց ոչ մի խոսք նզովքի մասին[5]։ Խորենացու ժամանակ վերացած էր ոչ միայն հայ Արշակունիների պետական իշխանությունը, այլև Հայ Պարթևների եկեղեցական գավազանը։ Պատմիչը ողբում է այս իրադարձությունները, բայց չի կապում դրանք ներսիսյան կանխատեսությունների հետ, որոնք անհայտ էին նրան։

Փավստոսի պես Ղազար Փարպեցին խոսում է դարձյալ Ներսեսի «անէծքի» մասին, որի համաձայն, նրա ասելով, վերացավ Արշակունյաց թագավորությունը[6]։ Ներսեսին հաջորդած Սահակ Պարթևի մասին է միայն Փարպեցին ասում, թե «տեսանող ակամբ ի զօրութենէ սուրբ հոգւոյն տեսանէր այրն Աստուծոյ ի սպառ ի սպուռ զկործանումն աշխարհիս Հայոց»[7]։ Այս մասին Փարպեցու պատմության գրքում գտնում ենք նույնիսկ Սահակի «տեսիլն» ու դրա «մեկնությունը», ըստ որում Սահակը որպես թե նախատեսած է եղել ոչ միայն Արշակունյաց թագավորության և Լուսավորչի տան անկումը, այլև նրանց վերանորոգումը «մերձ երևումն պղծոյն անապատի»[8]։ Սակայն վաղուց և բազմիցս դիտված է, որ թե պյդ «տեսիլը» և թե դրա «մեկնությունը» Փարպեցու գործերը չեն, այլ հետսամուտ միջարկություններ։ Հռչակավոր իր «Թղթում» թե՛ Ներսեսի և թե՛ Սահակի և ուրիշ շատերի մասին ինքը Փարպեցին ասում էր սոսկ, թե նրանք «ոչ բացեալ ի բարեբան զբերանս իւրեանց ի վերայ աշխարհիս այսորիկ՝ վախճանեցան»[9], ասել Է թե նրանք մեռան իրենց բերանը հայոց աշխարհին օրհնություն տալու համար չբացած։

Այնուհետ և մինչև X դարը ոչ մի հիշատակություն ներսիսյան կանխատեսությունների մասին։ Նշելով Արշակին և հայոց աշխարհին ուղղված նզովքը՝ այդ դարում ապրած Ասողիկը հարում Է թե՝ «Զոր լուեալ մեծ հայրապետին Կեսարացւոց սրբոյն Բարսղի՝ նզովէ զՊապ և զիւրսն ամենայն. երդմամբ հաստատէ՝ այլ ոչ ևս ձեռնադրել կաթողիկոս յաթոռն Կեսարու. որոյ նզովքն արագ կատարեալ»[10]։ Այստեղ դարձյալ նզովքն է, որ հալածում է Արշակունիներին և վերացնելով սրանց թագավորությունը, տառապանքների անդունդը գլորում հայոց աշխարհը։

Մեզ հասել է Ներսես Պարթևի մի վարքագրությունը, գրված 967 թվականին Մեսրոպ երեց Վայոցձորեցու ձեռքով։ Պատմական իր մասերով այդ գործը քաղված է Փավստոսից, և ինչպես շեշտում է իր հիշատակարանում հեղինակը, հինգերորդ դարում գրված այլ, մեզ չհասած երկերից. «մեծ ցանկութեամբ ծաղկաքաղ արարի զգիրքս զայս ի Հայոց մնացորդաց յԱրևելից գրոց» կամ՝ «զայս հանեալ յԱրևելից գրոց ի Հայոց մնացորդացն պատմութեանց»։ Այստեղ, կարծում ենք, խոսքը ոչ թե մի, այլ երկու աղբյուրի մասին է։ Դրանցից մեկը կոչվում էր «Հայոց մնացորդաց պատմութիւնք»։ Դա, ըստ երևույթին, պատմական համառոտ գրվածքների մի ժողովածու էր, որ X դարում որպես աղբյուր օգտագործել էր նաև Թովմա Արծրունին, Արծրունյաց տան պատմության հնագույն շրջանի մասին խոսելիս։ «Իսկ առ մեզ հասին զրոյցքս այս,— գրում էր Թովման,— ըստ մնացորդաց պատմագրացն առաջնոց, ի Մամբրէէ Վերծանողէ և ի նորուն եղբօրէ Մովսէս կոչեցելոյ, և միւսումն Թէոդորոս Քերթող, որք լեալ էին յաշակերտութենէ Ղևոնդ քահանայի, որ ի Պարսսն մարտիրոսացաւ ընդ այլ սուրբ եպիսկոպոսսն և քահանայսն»[11]։ Մյուս աղբյուրը, որ կոչված է «Արևելից գիրք», գրվել էր V դարում և բովանդակել էր Մամիկոնյան տան պատմություններ։ Այդ գիրքը կազմել էր Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսը՝ Աբբահամ Խոստովանող կոչվածը։ Մի դրվածք է այդ, որ օգտագործել էր նաև Թովման»[12]։

Մեսրոպի երկն ունի բազմաթիվ ձեռագիր օրինակներ, որոնցից հնագույնը ծագում է XII դարից և հրատարակվել է «Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթևի» վերնագրով 1853 թվականին, Վենետիկում[13]։ Կան նաև վարքագրության այլ տպագրություններ բեռնավորված հետսամուտ հատվածներով, որոնք, այնուամենայնիվ, ինչպես պիտի տեսնենք, շատ արժեքավոր են ներսիսյան կանխատեսությունների հետագա էվոլյուցիան ուսումնասիրելու համար։

Հետևելով իր աղբյուրին՝ Մեսրոպ երեցը պատմում Է Արշակունիների անկման և դրա հետևանքների մասին գրեթե այնպես, ինչպես Փարպեցին։ Դրա հետ միասին նրա մոտ գտնում ենք նաև նոր կանխատեսություններ։ Որպես թե թագավորի մարդկանց ձեռքով թունավորված Ներսես Պարթևը, մարգարեական ներքնատեսությամբ գուշակել Է գալիք դարերի իրադարձերը։ Հայ Արշակունիների և հայ Պարթևների անկումից հետո,- ասել է Ներսեսը մահվան տագնապի մեջ,- պարսիկները նվաճելու են Երուսաղեմը և գրավելու խաչափայտը, որը պիտի վերադարձվի հույների ձեռքով[14]։ Հավատքի մեջ տկար՝ հայ իշխանները պիտի տկարանան նաև քաղաքականապես, տեղի տալով հույների ուժին։ Բայց տևական չէ լինելու նաև հույների իշխանությունը, նրանց զորությունը պիտի խորտակվի «աղեղնավորների» կամ «նետողների» հարվածների տակ։ Հիմնիվեր պիտի կործանվի Հայաստանը, ընդերկար կորցնելով եկեղեցական իր իշխանությունը և «նետողներին» անձնատուր եղած անմատույց իր բերդերը։ Այս պատուհասներին հաջորդելու է քրիստոնեական աշխարհի «փրկումը» հռոմեական կամ, ինչպես պարզաբանված է բնագրում, «ֆրանկ» զենքի զորությամբ. անօրենները պարտվելու են և ենթարկվելու հռոմեական իշխանությանը. երկիրը վերածվելու է դրախտի. ամենուրեք իշխելու է խաղաղություն, բարեկեցություն, արդարություն։ Վերապրողները ապաշավելու են մեռածներին, որոնք չարժանացան երկրավոր այս երանության, որ վերջ է առնելու միայն Նեռի ժամանակ[15]։

2. Ագաթոն և Կոզեռն

3. Դաշանց թուղթը

4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում

II. Լեգենդի սոցիալական միջավայրը

1. Ֆեոդալները և լեգենդը

2. Քաղաքաբնակչությունը և լեգենդը

3. Եկեղեցին և լեգենդը

4. Գյուղացիական֊ազատագրական շարժումները և լեգենդը

5. Կողմնորոշումների հակամարտը ուշ միջնադարում

III. Անվանացանկեր

1. Անձնանունների ցանկ

2. Տեղանունների ցանկ

Ծանոթագրություններ

  1. Տե'ս Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, վավերագիր №35, հմմտ. ն. տ. №36։
  2. Galanus, Clemens, Conciliatio Ecclesiae Armeniae cum Romana etc. Romae, 1650, t. I, 56 և հետ.։
  3. Փ. Բուզանդացի, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1832, Դ, 15։
  4. Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Տփխիս, 1913, գիրք Գ., գլ. 24 և 25։
  5. Հմմտ. նույն տեղում, գլ. Գ., 38։
  6. Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 46 և հետ., 52 և հետ.։
  7. Նույն տեղում, էջ 41։
  8. Նույն տեղում, էջ 40 և հետ.։
  9. Ղ. Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 203։
  10. Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885, էջ70 և 73 և հետ.։
  11. Թովմա Արծրունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 44։
  12. Թովմա Արծրունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 80։
  13. Տե՛ս «Սոփերք հայկականք», Վենետիկ, 18։3, Զ.։
  14. Նույն տեղում, § 12
  15. Նույն տեղում։

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում