Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
«Ապարանից խաչի պատմության» մեջ Նարեկացին նվազ մեծարանքով չի խոսում Վասիլ II և Կոստանդին VIII կայսրների՝ արաբների, սկյութացիների, խազիրների, վրացիների, լազերի և հայերի վրա տարած հաղթությունների, հաստատած խաղաղության և մասնավորապես «ասքանազյան զարմին» արած պարգևների մասին<ref>Գր. Նարեկացի, նույն տեղում, էջ 374 և հետ.։ Մենք դեռ առիթ կունենանք դրսևորելու Նարեկացու և մյուս եկեղեցականների այս կողմնորոշման սոցիալական խոր շարժառիթները։</ref>։
Որ թուրքական վտանգը նպաստավոր մթնոլորտ էր ստեղծել տեսիլների խմորման համար՝ այդ տեսանք արդեն Ներսես Պարթևի կանխատեսությունները քննելիս։ Հետագայում սկսում են հայտնի դառնալ նաև Հովհաննես Կոզեռն վարդապետի անվան հետ կապված տեսիլները։ Իբր թե հայոց 470 թ. (=մ. թ. 1023 թ.) տեղի ունեցած շարժն ու արեգակի լիակատար խավարումը գիտուն այդ վարդապետը բացատրած է եղել նրանով, թե մոտենում է ժամանակը, երբ, համաձայն Հովհաննու հայտնության, պիտի ազատ արձակվեր Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 52 և հետ.։</ref>։ Նշելով 1030 թվականին - «Քրիստոսի մկրտության հազարամյակին» թուրքերի գրոհը Բերկրիի վրա, Սամուել Անեցին կատարված անցքի հետ կապում է Կոզեռն ի Կոզեռնի բացատրությունը<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106։</ref>։ 1037 թվականին թուրքերը վերցրին Եդեսիան։ Նույն տարում կրկնվեց ահեղ շարժն ու արեգակի խավարումը։ Հետնորդներն այս անցքերը ևս կապեցին Կոզեռնի նախազգուշացումների և հայտնության հազարամյակի հետ, երբ շղթայազերծ սատանան պիտի ավերեր աշխարհը<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 66։</ref>։ Անեցու տարեգրության մեջ Եդեսիայի գրավումն ու Կոզեռնի տեսիլները նշված են դարձյալ որպես ներքնապես կապակցված փաստեր<ref> Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106 և հետ.։</ref>։
Միայն Կոզեռնը չէր, որ տագնապալից այս ժամանակներին լուսատուների շարժումները կամ երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթները կապում էր հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունների հետ։ «Քրիստոսի խաչելութեան» հազարամյակին, 1033 թվականին, նշելով «յամսեանն Արաց յաւուրն ուրբաթու ի դառնալ աւուրն» տեղի ունեցած արեգակի խավարումը, Լաստիվերտցին գրում էր. «Զոր տեսեալ '''բազումք''' ի գիտնոց, կարծեցին գոլ զծնունդն Նեռինն զայն, կամ մեծամեծ չարեաց գուշակ» <ref> Լաստիվերտցի, նույն տեղում, էջ 42։</ref>։ Նույն այդ դեպքն է, որի մասին, առնելով հին տարեգրու-թյուններից, Մխիթար Այրիվանեցին նվազ որոշակի նշում էր 1031-1041 թվականների արանքում. «Արեգակն խաւարեցաւ ի Քաղոց ժգ յուրբաթու, ի միջօրէի, և արձակեցաւ սատանայ ի կապանաց խաչելութեան Քրիuտոսի»<ref> Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։ Աստղաբաշխական և ժամանակաբանական գրականության մեջ արեգակի խավարումների մասին եղած այս նշումների ճշտությունը վիճարկվում է (տե՛ս այս մասին «Մանր ժամանակագրություններ XIlI-XVIII դարերի», Երևան, 1956, II, էջ 163. Վ. Հակոբյանի ծանոթագրությունը)։ Սակայն այդ վեճերն ըստ էության չեն շոշափում մեզ զբաղեցնող հարցի էությունը, որչափ, ինչպես պիտի տեսնենք, Կոզեռնի անվամբ մեզ հասած տեսիլները կապված չեն ոչ արեգակնային խավարումների և ոչ իսկ նրա անձնավորության կամ ապրած ժամանակի հետ։</ref>։
Կոզեռնի տեսիլը վկայակոչող հայ աղբյուրների մեջ նախատեսվում են կրոնական պատվիրանների խախտումներ, հարստահարումների, կաշառակերությունների և հափշտակությունների հաճախում, կարգավորների գործած զեղծումներ, արծաթասիրություն ու սիմոնականություն, անբարոյություն և աշխարհային զվարճանքների ծավալում վանքերում ու դղյակներում. «Առաջնորդք և. իշխանքն լինելոց են կաշառակերք և ստախոսք և սուտերդմունք և ի ձեռս կաշառաց թիւրեն զդատաստանս իրաւանցն աղքատին...։ Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առաւել քան աստուածասէրք... մեծարեն զմատնիչսըն և զգողսն, յաւիշաակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 69 և հետ.։</ref>։ Փաստապես այս ամենը ընթացիկ կյանքում դիտված և հոգևոր ու աշխարհիկ իշխող խավերի դեմ սրված մերկացումներ էին տեսիլքի մեջ՝ գալիքի գոգը առաջաձգված։
Վստահելի
199
edits