Changes

/* 3. Դաշանց թուղթը */
Սրտի իր գաղտնիքը Բարբարոսան թաղեց Սելեֆ գետի հատակում։ 1193 թվականին անանուն հայ մի պատմիչ, ավելի սառնարյուն և ճշմարտախոս, քան նախընթացները, հայտնում էր այդ մասին. «Եւ ապա շարժեալ մի ոմն ի թագաւորացն Հռոմայեցւոց ալաման կոչեցեալ գա մինչև ի սահմանս Կիլիկեցւոց և ոչինչ արիութիւն ցուցեալ կատարի մահուամբ գետասոյզ եղեալ զօրքն ցրուեալ բաժանեցան»<ref>Ջալալեան Սարգիս, եպ. Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, Տփխիս, 1858, հ. I, էջ 464։</ref>։
Բարբարոսայի վախճանին հաջորդում է Գրիգոր Տղայի մահը։ Սակայն երկուսի կամքը կատարում են հին և նոր Հռոմի կայսրները՝ Հայնրիխ Հոհենշտաուֆենը և Ալեքսիոս III Անգելը։ «Ի լրումն թուիս ՈԽԷ (1198)... գրում է Լամբրոնացին,- վերապատուեցաւ թագաւոր Հայոց Լևոն՝ որ յՌուբինեանց, բարեպաշտ և յաղթող Աստուծով. որոյ հռչակ արութեանն շարժեաց զմեծ ինքնակալն հին Հռոմայ զՀեռի, նոր հռոմայ զԱլեքս, որք պսակեցին զնա քարամբ պատուականաւ եկեղեցի Տարսոնի՝ որ իմ անարժանութեամբս հովուի»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 427։</ref>։ ։ Անցքի նշանակությունը դրվատում էին այդ նույն տարում գրված ուրիշ հիշատակարաններ. ՈԽէ (1198) թվականին դրանցից մեկը գրում է Լևոնի մասին. «Ընկալավ օծումն որպէս զմեծն Տրդատ, կապակցութեամբ արիական ազգին Յունաց»<ref>Նույն տեղում, էջ 422։</ref>։ Մի ուրիշը արձանագրում էր. «օծին զԼևոն թագաւոր Հայոց, ի հնազանդութիւն եկեղեցւոյ Հռոմայ և ըմբրուրին Ալամանաց. և եղև ուրախութիւն մեծ ազգիս Հայոց, զի տեսին վերստին կանգնեալ և նորոգեալ զտէրութիւն իւրեանց յերեսս Լևոնի բարեբարոյ և աստուածասէր արքայի»<ref>Նույն տեղում, էջ 437, հմմտ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 109։</ref>...
Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատ կաթողիկոսը, Պահլավունիներից վերջին գահակալը, այդ նույն տարում տեղեկացնելով Ինոկենտիոս պապին Լևոնի թագադրության մասին, միաժամանակ օգնություն է խնդրում նրանից մուսուլմանների դեմ։
Վստահելի
199
edits