Եթե

Գրապահարան-ից
20:52, 16 Հուլիսի 2013 տարբերակ, Թարումեան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Եթե

հեղինակ՝ Ռադյըրդ Քիպլինգ
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (անգլերենից)
աղբյուր՝ [[]]

Եթե հանգիստ ես, երբ քո շուրջ բոլորը
      Գլուխ կորցրած հենց քեզ են մեղադրում,
Եթե վստահ ես, երբ քո մերձավորը,
      Վստահությամբ քեզ չի արժանացնում․
Եթե սպասելը քեզ համար տանջանք չէ
      Իսկ թե խաբված ես, ինքդ չես ստի,
Կամ չես էլ թաքցնի քո սխալանքը,
      Իսկ թե ատեն քեզ՝ ինքդ չես ատի․
      
Եթե տիրապետում ես երազանքդ,
      Եթե մտքերդ քեզ են ենթարկվում․
Եթե գիտես եւ Փառքը եւ Փորձանքը՝
      Եւ որ երկուսն այդ քիչ են տարբերվում․
Եթե քեզ կզսպես, երբ քո խոսքերը
      Խարդախը կփորձի նենգափոխել,
Կամ տեսնելով գործիդ ավերակները
      Այն կսկսես սկզբից վերակերտել․

Եթե կարող ես այն ինչ դու շահել ես
      Զառի հույսին դնել ու վտանգել,
Եւ այն կորցնել եւ զրոյից սկսել եւ
      Դրա մասին այլեւս չհիշել,
Եթե կարող ես սիրտդ, նյարդներդ
      Կրկին ծառայեցնել նպատակիդ,
Տոկալ, երբ դատարկել են քեզ դարդերդ,
      Եւ Կամքն է կարգադրում լոկ․ «Դիմացի՛ր»․

Եթե դու ամբոխի՛ հետ միշտ ազնիվ ես,
      Արքաների՛ հետ պարզությամբ լցված․
Եթե ընկերն, օտարը չեն նեղի քեզ․
      Եթե հարգված ես, ոչ թե մեծարված․
Եթե կարող ես անողոք րոպեն էլ
      Լցնել արժեքավոր վաթսուն վայրկյան,
Աշխարհը քոնն է եւ նրա ամենը
      Եւ ավելին․ դու Մարդ ես, բարեկամ։