«Թիթեղյա թմբուկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ («Թիթեռնիկը և լամպը»)
 
(47 intermediate revisions by 3 users not shown)
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«Թիթեղյա թմբուկը»]]
 
|աղբյուր = [[«Թիթեղյա թմբուկը»]]
 
}}
 
}}
{{անավարտ}}
 
  
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
Տող 265. Տող 264.
 
Իմ ապագայի վերաբերյալ այս բոլոր մտորումների արդյունքում ես համոզվեցի․ մայրիկիս, ինչպես և Մացերատին, տրված չէ ընկալել իմ առարկություններն ու հետևությունները, և անհրաժեշտության դեպքում դրանց հանդեպ հարգալից վերաբերմունքը։ Միայնակ, ոչ մեկի կողմից չհասկացված Օսկարը պառկած էր լամպերի տակ և իր համար հետևություն էր անում, որ ամեն ինչ այսպես էլ կմնա այնքան ժամանակ, մինչև վաթսուն֊յոթանասուն տարի անց կցամաքեցնի լույսի բոլոր աղբյուրները և այդ իսկ պատճառով կորցրեց ապրելու ցանկությունը ավելի վաղ, քան սկսվեց նրա կյանքը լամպերի տակ․ միայն խոստացված թմբուկը այն ժամանակ ինձ խանգարեց առավել ակտիվորեն արտահայտելու սաղմի՝ գլխով ներքև, նորմալ վիճակին վերադառնալու իմ ցանկությանը։ Դրան գումարած՝ տատմերը արդեն կտրել էր իմ պորտը, այնպես որ այլևս ոչինչ հնարավոր չէր անել։
 
Իմ ապագայի վերաբերյալ այս բոլոր մտորումների արդյունքում ես համոզվեցի․ մայրիկիս, ինչպես և Մացերատին, տրված չէ ընկալել իմ առարկություններն ու հետևությունները, և անհրաժեշտության դեպքում դրանց հանդեպ հարգալից վերաբերմունքը։ Միայնակ, ոչ մեկի կողմից չհասկացված Օսկարը պառկած էր լամպերի տակ և իր համար հետևություն էր անում, որ ամեն ինչ այսպես էլ կմնա այնքան ժամանակ, մինչև վաթսուն֊յոթանասուն տարի անց կցամաքեցնի լույսի բոլոր աղբյուրները և այդ իսկ պատճառով կորցրեց ապրելու ցանկությունը ավելի վաղ, քան սկսվեց նրա կյանքը լամպերի տակ․ միայն խոստացված թմբուկը այն ժամանակ ինձ խանգարեց առավել ակտիվորեն արտահայտելու սաղմի՝ գլխով ներքև, նորմալ վիճակին վերադառնալու իմ ցանկությանը։ Դրան գումարած՝ տատմերը արդեն կտրել էր իմ պորտը, այնպես որ այլևս ոչինչ հնարավոր չէր անել։
  
==Լուսանկարչական ալբոմ==
+
===Լուսանկարչական ալբոմ===
  
  
 
Ես գանձ եմ պահպանում։ Բոլոր այս ծանր, միմիայն օրացույցային ամսաթվերից բաղկացած երկար ու ձիգ տարիներին ես պահպանել եմ այն, թաքցրել, կրկին դուրս հանել։ Բեռնատար վագոնով ուղևորության ժամանակ ես, որպես թանկարժեք իր, սեղմել էի այն իմ կրծքին, իսկ, երբ քնում էի, Օսկարը քնում էր իր գանձի՝ լուսանկարչական ալբոմի վրա։
 
Ես գանձ եմ պահպանում։ Բոլոր այս ծանր, միմիայն օրացույցային ամսաթվերից բաղկացած երկար ու ձիգ տարիներին ես պահպանել եմ այն, թաքցրել, կրկին դուրս հանել։ Բեռնատար վագոնով ուղևորության ժամանակ ես, որպես թանկարժեք իր, սեղմել էի այն իմ կրծքին, իսկ, երբ քնում էի, Օսկարը քնում էր իր գանձի՝ լուսանկարչական ալբոմի վրա։
  
Ինչ պետք է անեի ես առանց ամեն ինչ պարզաբանող, բաց ու մատչելի այդ տոհնական դամբարանի։ Այն քսան էջ ունի։ Եվ ամեն մի էջի վրա մեկը մյուսի կողքին, մեկը մյուսի տակ, ուղղանկյուն, մանրակրկիտ բաշխված՝ մեկ պահպանելով համաչափությունը, մեկ հակառակը՝ խախտելով այն, սոսնձված են չորսական, վեցական, իսկ երբեմն երկուական լուսանկար։ Ալբոմի կազմը կաշեպատ է, և որքան մեծանում է նրա տարիքը, այնքան ուժեղ է գալիս կաշվի հոտը։ Կային ժամանակներ, երբ ալբոմին շատ էին վնասում քամին և վատ եղանակը։ Լուսանկարները պոկվում էին էջերից և իրենց անօգնական տեսքով ստպիպում էին ինձ փնտրլ հանգիստ ու հարմար առիթ, որպեսզի սոսնձի օգնությամբ լուսանկարին ապահովեի իր գրեթե կորցրած վաղընջական տեղը։
+
Ինչ պետք է անեի ես առանց ամեն ինչ պարզաբանող, բաց ու մատչելի այդ տոհմական դամբարանի։ Այն քսան էջ ունի։ Եվ ամեն մի էջի վրա մեկը մյուսի կողքին, մեկը մյուսի տակ, ուղղանկյուն, մանրակրկիտ բաշխված՝ մեկ պահպանելով համաչափությունը, մեկ հակառակը՝ խախտելով այն, սոսնձված են չորսական, վեցական, իսկ երբեմն երկուական լուսանկար։ Ալբոմի կազմը կաշեպատ է, և որքան մեծանում է նրա տարիքը, այնքան ուժեղ է գալիս կաշվի հոտը։ Կային ժամանակներ, երբ ալբոմին շատ էին վնասում քամին և վատ եղանակը։ Լուսանկարները պոկվում էին էջերից և իրենց անօգնական տեսքով ստիպում էին ինձ փնտրել հանգիստ ու հարմար առիթ, որպեսզի սոսնձի օգնությամբ լուսանկարին ապահովեի իր գրեթե կորցրած վաղնջական տեղը։
  
 
Կա՞, արդյոք, այս աշխարհում մի որևէ բան, մի որևէ վեպ, որն ունենար լուսանկարչական ալբոմի էպիկական ընդարձակությունը։ Մեր բարեսիրտ Արարիչը, որը ջանասեր ֆոտոսիրողի պես ամեն կիրակի լուսանկարում է մեզ վերևից, այսինքն՝ ծայրաստիճան կարճացված, բայց շատ թե քիչ հաջող լուսավորության պայմաններում, ինչից հետո լուսանկարը սոսնձում է իր ալբոմի մեջ։ Նա հատկապես կարող էր անպարկեշտության աստիճան երկար, կայուն ձեռքով ինձ անցկացնել ալբոմիս միջով՝ հող չստեղծելով Օսկարի՝ ամեն կարգի լաբիրինթոսների հանդեպ հակման համար, իսկ ես իմ կողմից կգերադասեի առկա լուսանկարները մատակարարել բնօրինակով։
 
Կա՞, արդյոք, այս աշխարհում մի որևէ բան, մի որևէ վեպ, որն ունենար լուսանկարչական ալբոմի էպիկական ընդարձակությունը։ Մեր բարեսիրտ Արարիչը, որը ջանասեր ֆոտոսիրողի պես ամեն կիրակի լուսանկարում է մեզ վերևից, այսինքն՝ ծայրաստիճան կարճացված, բայց շատ թե քիչ հաջող լուսավորության պայմաններում, ինչից հետո լուսանկարը սոսնձում է իր ալբոմի մեջ։ Նա հատկապես կարող էր անպարկեշտության աստիճան երկար, կայուն ձեռքով ինձ անցկացնել ալբոմիս միջով՝ հող չստեղծելով Օսկարի՝ ամեն կարգի լաբիրինթոսների հանդեպ հակման համար, իսկ ես իմ կողմից կգերադասեի առկա լուսանկարները մատակարարել բնօրինակով։
  
Զուգահեռաբար նկատենք, որ այդտեղ հանդիպում են տարատեսակ համազգեստներ, փոխվում են նորաձևություններն ու սանրվածքները, մայրիկս դառնում է ավելի գեր, Յանը՝ առավել հյուծված, մի տեղ կարելի է միայն գուշակել, թե ով է արել լուսանկարը, այնուհետև ամեն ինչ այլասերվում է ու վեր ածվում մեր օրերի կենցաղային նկարի։ Վերցնենք թեկուզ իմ Կոլյայչեկ պապիկի այն հուշարձանը և իմ ընկեր Կլեփի այն անձնագրային լուսանկարը։ Եթե նույնիսկ կողք կողքի դրվի պապիկիս կանաչ գույնով ռետուշավորված դիմանկարը և հարթ կնիքի սպասող Կլեփի լուսանկարը, անմիջապես պարզ կդառնա, թե ուր է մեզ հասցրել լուսանկարչական ոլորտի առաջընթացը՝ մասնավորապես րոպեական լուսանկարչության բոլոր այդ աճապարությունները։ Ընդ որում ես ինձ պիտի շատ հանդիմանեմ, քանի դա անում են Կլեփի հետ, քանզի ալբոմի տիրոջ իրավունքով ես պարտավոր էի հոգ տանել ալբոմի մակարդակի պահպանման համար։ Եթե մի հրաշալի օր մեր առջև բացվի դժոխքի երախը, ապա ամենանրբաճաշակ տանջանքներից մեկը այպիսի տեսք կունենա՝ մերկ մարդուն բանտարկում են իր լուսանկարների հետ միմիևնույն տեղում։ Արագորեն մի քիչ պաթոս ավելացնենք։ «Օ՜, դու, մարդ՝ ընկած րոպեական լուսանկարների, շտապ լուսանկարների, անձնագրի համար դիմանկարների միջև։ Օ՜, մարդ, որ լուսավորված ես փայլատակող լամպով, մարդ, որ ուղղվել ես Պիզայի ծուռ աշտարակի առջև, մարդ՝ լուսանկարչական արվեստանոցի խցից, ով պետք է լույսին ուղղի իր ականջը, որպեսզի լուսանկարը պիտանի լինի անձնագրի համար»։ Իսկ հիմա դեն նետենք պատոսը․ հնարավոր է, որ այդ դժոխքը լինի միանգամայն տանելի, քանզի ամենագարշելի լուսանկարները գոյություն ունեն միայն երևակայության մեջ, և երբեք չեն նկարահանվել կամ, եթե նույնիսկ նկարահանվել են, ապա չեն երևակվել։
+
Զուգահեռաբար նկատենք, որ այդտեղ հանդիպում են տարատեսակ համազգեստներ, փոխվում են նորաձևություններն ու սանրվածքները, մայրիկս դառնում է ավելի գեր, Յանը՝ առավել հյուծված, մի տեղ կարելի է միայն գուշակել, թե ով է արել լուսանկարը, այնուհետև ամեն ինչ այլասերվում է ու վերածվում մեր օրերի կենցաղային նկարի։ Վերցնենք թեկուզ իմ Կոլյայչեկ պապիկի այն հուշարձանը և իմ ընկեր Կլեփի այն անձնագրային լուսանկարը։ Եթե նույնիսկ կողք կողքի դրվի պապիկիս կանաչ գույնով ռետուշավորված դիմանկարը և հարթ կնիքի սպասող Կլեփի լուսանկարը, անմիջապես պարզ կդառնա, թե ուր է մեզ հասցրել լուսանկարչական ոլորտի առաջընթացը՝ մասնավորապես րոպեական լուսանկարչության բոլոր այդ աճապարությունները։ Ընդ որում ես ինձ պիտի շատ հանդիմանեմ, քանի դա անում են Կլեփի հետ, քանզի ալբոմի տիրոջ իրավունքով ես պարտավոր էի հոգ տանել ալբոմի մակարդակի պահպանման համար։ Եթե մի հրաշալի օր մեր առջև բացվի դժոխքի երախը, ապա ամենանրբաճաշակ տանջանքներից մեկը այպիսի տեսք կունենա՝ մերկ մարդուն բանտարկում են իր լուսանկարների հետ միմիևնույն տեղում։ Արագորեն մի քիչ պաթոս ավելացնենք։ «Օ՜, դու, մարդ՝ ընկած րոպեական լուսանկարների, շտապ լուսանկարների, անձնագրի համար դիմանկարների միջև։ Օ՜, մարդ, որ լուսավորված ես փայլատակող լամպով, մարդ, որ ուղղվել ես Պիզայի ծուռ աշտարակի առջև, մարդ՝ լուսանկարչական արվեստանոցի խցից, ով պետք է լույսին ուղղի իր ականջը, որպեսզի լուսանկարը պիտանի լինի անձնագրի համար»։ Իսկ հիմա դեն նետենք պաթոսը․ հնարավոր է, որ այդ դժոխքը լինի միանգամայն տանելի, քանզի ամենագարշելի լուսանկարները գոյություն ունեն միայն երևակայության մեջ, և երբեք չեն նկարահանվել կամ, եթե նույնիսկ նկարահանվել են, ապա չեն երևակվել։
  
Կլեփը և ես՝ մենք երկուսս Յուլիխերշտրասեում մեր վաղ օրերին երբ, սպագետի ուտելով, սկսեցինք ընկերություն անել, ոչ միայն թույլ էինք տալիս մեզ լուսանկարել, այլև թույլ էինք տալիս երևակել։ Այդ ժամանակներում ես ճամբորդության ծրագրեր էի մշակում։ Այլ խոսքերով, ես այնքան էի ձանձրանում, որ մտադրվեցի ճամբորդություն կատարել, իսկ այդ նպատակի համար պիտի անձնագիր պատվիրեի։ Սակայն, քանի որ ինձ, միևնույն է, փողը չէր բավականանցնի Հռոմ, Նեապոլ կամ, վատագույն դեպքում Փարիզ կատարելիք լիարժեք ճամբորդության համար, ես ակամա ուրախացա կանխիկ գումարի բացակայության համար, քանզի չկա ավելի տխուր բան, քան նման ճնշված տրամադրությամբ մեկնելը։ Իսկ քանի որ մյուս կողմից մեր եկրուսի մոտ փողը բավարար էր կինո գնալու համար, մենք Կլեփի հետ սկսեցինք այցելել կինոթատրոններ, որտեղ, հաշվի առնելով Կլեփի ճաշակը, դիտում էինք վեսթերններ, իսկ հետևելով իմ կարիքներին՝ ֆիլմեր, որոնցում արցունքներ էր թափում Մարիա Շելլը՝ գթության քույրը, իսկ Բորշեն, որպես գկխավոր բժիշկ, բարդ վիրահատությունը նոր ավարտած՝ պատշգամբի դռան մոտ նվագում էր Բեթհավենի սոնատները և պատասխանատվության զգացում էր դրսևորում։ Մենք շատ էինք տառապում այն բանից, որ սեանսը տևում էր ընդամենը երկու ժամ, քանզի որոշ ծրագրեր լիովին կարելի էր երկու անգամ դիտել։ Հաճախ ավարտից հետո մենք վեր էինք կենում և գնում ուղիղ դեպի դրամարկղ, որպեսզի կրկին տոմս վերցնենք նույն այդ ցուցադրության համար։ Սակայն, երբ դահլիճից դուրս գալով՝ մենք դրամարկղի դիմաց հերթ էինք տեսնում, երբեմն մեծ, երբեմն ավելի փոքր, մեր մեջ անմիջապես անհետանում էր ցանկությունը։ Մենք չափից դուրս անհարմար էինք զգում ոչ միայն տոմսավաճառից, այլև բացահայտ անամոթությամբ մեր տեսքերն ուսումնասիրող բոլորովին անծանոթ տիպերից, որպեսզի ռիսկի դիմենինք և ավելացնեինք պատուհանիկի դիմացի հերթը։
+
Կլեփը և ես՝ մենք երկուսս Յուլիխերշտրասեում մեր վաղ օրերին երբ, սպագետի ուտելով, սկսեցինք ընկերություն անել, ոչ միայն թույլ էինք տալիս մեզ լուսանկարել, այլև թույլ էինք տալիս երևակել։ Այդ ժամանակներում ես ճամփորդության ծրագրեր էի մշակում։ Այլ խոսքերով, ես այնքան էի ձանձրանում, որ մտադրվեցի ճամփորդություն կատարել, իսկ այդ նպատակի համար պիտի անձնագիր պատվիրեի։ Սակայն, քանի որ ինձ, միևնույն է, փողը չէր բավականանցնի Հռոմ, Նեապոլ կամ, վատագույն դեպքում Փարիզ կատարելիք լիարժեք ճամփորդության համար, ես ակամա ուրախացա կանխիկ գումարի բացակայության համար, քանզի չկա ավելի տխուր բան, քան նման ճնշված տրամադրությամբ մեկնելը։ Իսկ քանի որ մյուս կողմից մեր եկրուսի մոտ փողը բավարար էր կինո գնալու համար, մենք Կլեփի հետ սկսեցինք այցելել կինոթատրոններ, որտեղ, հաշվի առնելով Կլեփի ճաշակը, դիտում էինք վեսթերններ, իսկ հետևելով իմ կարիքներին՝ ֆիլմեր, որոնցում արցունքներ էր թափում Մարիա Շելլը՝ գթության քույրը, իսկ Բորշեն, որպես գլխավոր բժիշկ, բարդ վիրահատությունը նոր ավարտած՝ պատշգամբի դռան մոտ նվագում էր Բեթհովենի սոնատները և պատասխանատվության զգացում էր դրսևորում։ Մենք շատ էինք տառապում այն բանից, որ սեանսը տևում էր ընդամենը երկու ժամ, քանզի որոշ ծրագրեր լիովին կարելի էր երկու անգամ դիտել։ Հաճախ ավարտից հետո մենք վեր էինք կենում և գնում ուղիղ դեպի դրամարկղ, որպեսզի կրկին տոմս վերցնենք նույն այդ ցուցադրության համար։ Սակայն, երբ դահլիճից դուրս գալով՝ մենք դրամարկղի դիմաց հերթ էինք տեսնում, երբեմն մեծ, երբեմն ավելի փոքր, մեր մեջ անմիջապես անհետանում էր ցանկությունը։ Մենք չափից դուրս անհարմար էինք զգում ոչ միայն տոմսավաճառից, այլև բացահայտ անամոթությամբ մեր տեսքերն ուսումնասիրող բոլորովին անծանոթ տիպերից, որպեսզի ռիսկի դիմենինք և ավելացնեինք պատուհանիկի դիմացի հերթը։
  
 
Ահա թե ինչու մենք գրեթե ամեն մի սեանսից հետո գնում էինք Կոմս Ադոլֆի հրապարակից ոչ հեռու գտնվող լուսանկարչական արվեստանոց, որպեսզի անձնագրի համար լուսանկար պատվիրենք։ Մեզ այնտեղ արդեն գիտեին, ժպտում էին, երբ մտնում էինք ներս, հնազանդորեն խնդրում էին նստել․ մենք հաճախորդներ էինք, ինչը նշանակում է, որ հարգանք էինք վայելում։ Եվ խցիկը հազիվ ազատված՝ մեզ հերթով այնտեղ էր հրում օրիորդը, որի մասին ես միայն հիշում եմ այն, որ նա հաճելի արտաքին ուներ։ Նախ և առաջ նա ուղղում էր և մի քանի շարժումներով կարգի բերում ինձ, հետո Կլեփին, կարգադրում էր նայել որոշակի կետի՝ մինչև լուսային փայլատակումները և դրանց հետ կապված զանգը տեղեկացնեն, որ մենք իրար ետևից վեց անգամ պատկերվել էինք երիզի վրա։
 
Ահա թե ինչու մենք գրեթե ամեն մի սեանսից հետո գնում էինք Կոմս Ադոլֆի հրապարակից ոչ հեռու գտնվող լուսանկարչական արվեստանոց, որպեսզի անձնագրի համար լուսանկար պատվիրենք։ Մեզ այնտեղ արդեն գիտեին, ժպտում էին, երբ մտնում էինք ներս, հնազանդորեն խնդրում էին նստել․ մենք հաճախորդներ էինք, ինչը նշանակում է, որ հարգանք էինք վայելում։ Եվ խցիկը հազիվ ազատված՝ մեզ հերթով այնտեղ էր հրում օրիորդը, որի մասին ես միայն հիշում եմ այն, որ նա հաճելի արտաքին ուներ։ Նախ և առաջ նա ուղղում էր և մի քանի շարժումներով կարգի բերում ինձ, հետո Կլեփին, կարգադրում էր նայել որոշակի կետի՝ մինչև լուսային փայլատակումները և դրանց հետ կապված զանգը տեղեկացնեն, որ մենք իրար ետևից վեց անգամ պատկերվել էինք երիզի վրա։
  
Հենց նոր լուսանկարված շրթունքների արանքում դեռ թեթև թմրածություն զգալով, մեզ, նույն օրիորդի ուղեկցությամբ, նստեցնում էին հյուսված հարմարավետ բազկաթոռների մեջ, իսկ շատ հաճելի հագնված օրիորդը մեզ սիրալիր խնդրում էր հինգ րոպե սպսասել։ Մենք սիրով համաձայնում էինք սպասել։ Վերջիվերջո սպասելու բան ունեինք․ անձնագրի համար լուսանկարները, որոնք մեզ մոտ կենդանի հետաքրքրություն առաջ բերեցին։ Ամենաշատը յոթ րոպե անց նույնքան հաճելի, իսկ մնացածում դժվար նկարագրելի օրիորդը մեզ մեկնեց երկու ծրարիկ, և մենք վճարեցինք դրանց համար։
+
Հենց նոր լուսանկարված շրթունքների արանքում դեռ թեթև թմրածություն զգալով, մեզ, նույն օրիորդի ուղեկցությամբ, նստեցնում էին հյուսված հարմարավետ բազկաթոռների մեջ, իսկ շատ հաճելի հագնված օրիորդը մեզ սիրալիր խնդրում էր հինգ րոպե սպասել։ Մենք սիրով համաձայնում էինք սպասել։ Վերջիվերջո սպասելու բան ունեինք․ անձնագրի համար լուսանկարները, որոնք մեզ մոտ կենդանի հետաքրքրություն առաջ բերեցին։ Ամենաշատը յոթ րոպե անց նույնքան հաճելի, իսկ մնացածում դժվար նկարագրելի օրիորդը մեզ մեկնեց երկու ծրարիկ, և մենք վճարեցինք դրանց համար։
  
 
Օ՜, այդ հրճվանքի զգացումը Կլեփի փոքր֊ինչ չռված աչքերում․․․ Ծրարիկը նոր վերցված՝ մենք միաժամանակ առիթ էինք ստանում ուղղվելու դեպի մոտակա գարեջրատուն, քանի որ ոչ ոք չէր ցանկանա սեփական լուսանկարները ուսումնասիրել աղմկոտ ու փոշոտ փողոցի մեջտեղում՝ խանգարելով հետիոտների անցուդարձին։ Եվ նույն կերպ, ինչպես մենք պահպանում էինք մեկ և նույն լուսանկարչական արվեստանոցի հանդեպ հավատարմությունը, մշտապես այցելում էինք մեկ և նույն Ֆրիդրիխշտասեի գարեջրատունը։ Պատվիրում էինք գարեջուր, սոխով և սև հացով արյունոտ երշիկ։ Մինչ պատվեր բերելը շարում էինք մի քիչ խոնավ լուսանկարները ողջ սեղանի շրջանագծով մեկ և առանց ուշացման մատուցված երշիկից ու գարեջրից հետո խորանում սեփական դեմքի լարված արտահայտության մեջ։
 
Օ՜, այդ հրճվանքի զգացումը Կլեփի փոքր֊ինչ չռված աչքերում․․․ Ծրարիկը նոր վերցված՝ մենք միաժամանակ առիթ էինք ստանում ուղղվելու դեպի մոտակա գարեջրատուն, քանի որ ոչ ոք չէր ցանկանա սեփական լուսանկարները ուսումնասիրել աղմկոտ ու փոշոտ փողոցի մեջտեղում՝ խանգարելով հետիոտների անցուդարձին։ Եվ նույն կերպ, ինչպես մենք պահպանում էինք մեկ և նույն լուսանկարչական արվեստանոցի հանդեպ հավատարմությունը, մշտապես այցելում էինք մեկ և նույն Ֆրիդրիխշտասեի գարեջրատունը։ Պատվիրում էինք գարեջուր, սոխով և սև հացով արյունոտ երշիկ։ Մինչ պատվեր բերելը շարում էինք մի քիչ խոնավ լուսանկարները ողջ սեղանի շրջանագծով մեկ և առանց ուշացման մատուցված երշիկից ու գարեջրից հետո խորանում սեփական դեմքի լարված արտահայտության մեջ։
  
Ընդհանրապես մենք մեզ մոտ մշտապես ունենում էինք լուսանկարներ, որոնք արված էին լինում վերջին կինոարշավի կապակցությամբ և դրանով իսկ համեմատելու հնարավորություն էինք ստանում։ Իսկ այնտեղ, որտեղ կա հաեմատության հնարավորություն, կա նաև երկրորդ, երրորդ, չորրորդ, գարեջրով գավաթը պատվիրելու օրինական իրավունք, որպեսզի զվարճանաս կամ, ինչպես ասում են ռայնլանդացիները, տրամադրության գաս։ Սակայն դրանից ամենևին էլ չի բխում, թե թախծոտ մարդը սեփական անձնագրի համար լուսանկարի օգնությամբ կարող է թախիծը դարձնել անառարկայական, քանզի իրական թախիծը արդեն ինքնըստինքյան անառարկայական է, համենայն դեպս՝ իմը։ Կլեփի թախծի համար չէր գտնվում մի շատ թե քիչ ընկալելի բացատրություն, և իր, այսպես ասած, առույգ և ուրախ անառարկայականությամբ այն ոչնչով չթուլացնող  ուժ էր ներկայանում։ Եթե նույնիսկ սեփական թախծի հետ հարմարվելու հնարավորություն կար, ապա միայն լուսանկարների օգնությամբ, քանի որ սերիական պատրաստվող րոպեական նկարներում մենք մեզ տեսնում էինք ոչ այնքան պարզորոշ, ավելի շուտ՝ պասիվ և չեզոքացված։ Մենք կարող էինք մեզ վերաբերվել այնպես, ինչպես կամենայինք․ միաժամանակ խմել գարեջուր, տանջել արյունոտ երշիկը, գալ տրամադրության և խաղալ։ Մենք պատռում էինք լուսանկարները, դարսում դրանք, կտրում մկրատով, ինչը մշտապես պահում էինք մեզ մոտ այդ նպատակի համար։ Մենք համատեղում էինք ավելի մեծ ու փոքր պատկերները, մեզ դարձնում միաչքանի, երեքաչքանի, ականջների փոխարեն կպցնում էինք քթեր, լռում էինք կամ գուշակություն անում աջ ականջով և դունչներս փոխարինում էինք ճակատով։ Նման մոնտաժը կատարվում էր ոչ միայն սեփական դիմանկարի հիմքի վրա․ Կլեփը հաճախ էր փոխ առնում իմ մոտի դետալները իր դեմքի համար, ես բնորոշիչը վերցնում էի նրա մոտից․ մեզ հաջողվում էր ստեղծել նոր և, ինչպես մենք էինք կարծում, առավել երջանիկ արարածներ, ժամանակ առ ժամանակ մենք մեկնումեկին նվիրում էինք մի լուսանկար։
+
Ընդհանրապես մենք մեզ մոտ մշտապես ունենում էինք լուսանկարներ, որոնք արված էին լինում վերջին կինոարշավի կապակցությամբ և դրանով իսկ համեմատելու հնարավորություն էինք ստանում։ Իսկ այնտեղ, որտեղ կա համեմատության հնարավորություն, կա նաև երկրորդ, երրորդ, չորրորդ, գարեջրով գավաթը պատվիրելու օրինական իրավունք, որպեսզի զվարճանաս կամ, ինչպես ասում են ռայնլանդացիները, տրամադրության գաս։ Սակայն դրանից ամենևին էլ չի բխում, թե թախծոտ մարդը սեփական անձնագրի համար լուսանկարի օգնությամբ կարող է թախիծը դարձնել անառարկայական, քանզի իրական թախիծը արդեն ինքնըստինքյան անառարկայական է, համենայն դեպս՝ իմը։ Կլեփի թախծի համար չէր գտնվում մի շատ թե քիչ ընկալելի բացատրություն, և իր, այսպես ասած, առույգ և ուրախ անառարկայականությամբ այն ոչնչով չթուլացնող  ուժ էր ներկայանում։ Եթե նույնիսկ սեփական թախծի հետ հարմարվելու հնարավորություն կար, ապա միայն լուսանկարների օգնությամբ, քանի որ սերիական պատրաստվող րոպեական նկարներում մենք մեզ տեսնում էինք ոչ այնքան պարզորոշ, ավելի շուտ՝ պասիվ և չեզոքացված։ Մենք կարող էինք մեզ վերաբերվել այնպես, ինչպես կամենայինք․ միաժամանակ խմել գարեջուր, տանջել արյունոտ երշիկը, գալ տրամադրության և խաղալ։ Մենք պատռում էինք լուսանկարները, դարսում դրանք, կտրում մկրատով, ինչը մշտապես պահում էինք մեզ մոտ այդ նպատակի համար։ Մենք համատեղում էինք ավելի մեծ ու փոքր պատկերները, մեզ դարձնում միաչքանի, երեքաչքանի, ականջների փոխարեն կպցնում էինք քթեր, լռում էինք կամ գուշակություն անում աջ ականջով և դունչներս փոխարինում էինք ճակատով։ Նման մոնտաժը կատարվում էր ոչ միայն սեփական դիմանկարի հիմքի վրա․ Կլեփը հաճախ էր փոխ առնում իմ մոտի դետալները իր դեմքի համար, ես բնորոշիչը վերցնում էի նրա մոտից․ մեզ հաջողվում էր ստեղծել նոր և, ինչպես մենք էինք կարծում, առավել երջանիկ արարածներ, ժամանակ առ ժամանակ մենք մեկնումեկին նվիրում էինք մի լուսանկար։
  
 
Մեզ մոտ, ես սահմանափակվում եմ ինձանով ու Կլեփով, իսկ մոնտաժված կերպարանքները թողնում եմ մի կողմ, մեզ մոտ սովորություն դարձավ ամեն այցելության ժամանակ, իսկ այդ գարեջրատունը մեզ տեսնում էր ոչ պակաս, քան շաբաթը մեկ, նվիրել մատուցողին, որին մենք Ռուդի էինք անվանում, մեկակական լուսանկար։ Ռուդին մի մարդ էր, որն արժանի էր ունենալու տասներկու սեփական երեխա և խնամել ևս ութին։ Նա մտնում էր մեր դրության մեջ և, ունենալով արդեն տասներկու կիսադեմ լուսանկար, իսկ դրանից ավելի՝ դիմահայաց, այնուհանդերձ ամեն անգամ, երբ երկար քննարկումներից և լարված փնտրտուքներից մենք նրան էինք հանձնում հերթական լուսանկարը՝ դեմքին կարեկցանք պատկերելով շնորհակալություն էր հայտնում։
 
Մեզ մոտ, ես սահմանափակվում եմ ինձանով ու Կլեփով, իսկ մոնտաժված կերպարանքները թողնում եմ մի կողմ, մեզ մոտ սովորություն դարձավ ամեն այցելության ժամանակ, իսկ այդ գարեջրատունը մեզ տեսնում էր ոչ պակաս, քան շաբաթը մեկ, նվիրել մատուցողին, որին մենք Ռուդի էինք անվանում, մեկակական լուսանկար։ Ռուդին մի մարդ էր, որն արժանի էր ունենալու տասներկու սեփական երեխա և խնամել ևս ութին։ Նա մտնում էր մեր դրության մեջ և, ունենալով արդեն տասներկու կիսադեմ լուսանկար, իսկ դրանից ավելի՝ դիմահայաց, այնուհանդերձ ամեն անգամ, երբ երկար քննարկումներից և լարված փնտրտուքներից մենք նրան էինք հանձնում հերթական լուսանկարը՝ դեմքին կարեկցանք պատկերելով շնորհակալություն էր հայտնում։
Տող 333. Տող 332.
  
 
Այնուհանդերձ՝ այստեղ նույնիսկ ինքը Օսկարը չի կարող ժխտել զարգացման գործընթացը, նրա մոտ, այնուամենայնիվ, ինչ֊որ բան աճում էր և՝ ոչ միշտ ի հօգուտ ինձ, աճեց և վերջ ի վերջո հասավ Մեսիական չափերի, սակայն մեծահասակներից ո՞վ էր իմ ժամանակ աչքը վրան պահում, ո՞վ էր լսում անփոփոխ երեքամյա թմբկահար Օսկարին։
 
Այնուհանդերձ՝ այստեղ նույնիսկ ինքը Օսկարը չի կարող ժխտել զարգացման գործընթացը, նրա մոտ, այնուամենայնիվ, ինչ֊որ բան աճում էր և՝ ոչ միշտ ի հօգուտ ինձ, աճեց և վերջ ի վերջո հասավ Մեսիական չափերի, սակայն մեծահասակներից ո՞վ էր իմ ժամանակ աչքը վրան պահում, ո՞վ էր լսում անփոփոխ երեքամյա թմբկահար Օսկարին։
 +
 +
===Ապակի, բաժակ, ըմպանակ===
 +
 +
 +
Եթե ես հենց նոր տվեցի լուսանկարի նկարագրությունը, որտեղ իր ողջ հասակով ներկայացված է Օսկարը, նրա թմբուկը և թմբուկի փայտիկները և դրան զուգահեռ ձեզ հայտնեցի, թե ինչպիսի, վաղուց հասունացած, որոշումներ Օսկարը ընդունեց վերջնականապես, մինչ նրան լուսանկարում էին և մինչ նա դիտահայում էր երեք մոմերով կարկանդակի շուրջ կերուխումը, երբ ալբոմը արդեն լուռ ու մունջ գտնվում է իմ կողքին՝ բաց տեքստով, ես իմ պարտքն եմ համարում հիշատակել այն հանգամանքների մասին, որոնք թեև չեն բացատրում իմ երկար տևած երեքամյա լինելը, բայց և այնպես վկայում են, որ իմ կողմից են հրահրված եղել։
 +
 +
Առաջին իսկ րոպեից ինձ համար պարզ էր՝ մեծահասակներն ինձ չեն հասկանա, և, եթե չաճես այնպես, որպեսզի նրանք կարողանան դա տեսնել, դա կընկալեն որպես քո աճի կանգառ և փողերն ու քեզ կսկսեն քարշ տալ մի բժշկից դեպի մյուսը՝ փնտրելով եթե ոչ քո առողջացումը, ապա ծայրահեղ դեպքում գոնե քո հիվանդության բացատրությունը։ Հետևաբար, խորհրդատվությունները տանելի նվազագույնի հասցնելու համար ինձանից պահանջվում էր նախքան բժշկի բացատրությունը, իմ կողմից իմ աճի կանգի հարգելի որևէ պատճառ բերելը։
 +
 +
Իմ երրորդ ծննդյան տարեդարձը սեպտեմբերի արևոտ օր է։ Ուշ ամառվա քնքուշ ապակե պղպջակները, նույնիսկ Գրեթխեն Շեֆլերի ծիծաղն է հնչում ոչ այնքան կտրուկ։ Մայրիկս դաշնամուրի վրա ինքն իր համար նվագում է հատված «Գնչուների բարոնից», պտտվող աթոռակի ետևում, մայրիկիս թիկունքում նստած է Յանը՝ հպվելով նրա ուսին և իբր թե ուսումնասիրելով նոտաները։ Մացերատը խոհանոցում արդեն հավաքում է ընթրիքը։ Աննա տատիկս թիկնում է Հեդվիգ Բրոնսկուն և Ալեքսանդր Շեֆլերը՝ կանաչի վաճառող Գրեֆին, քանզի վերջինս շատ պատմություններ գիտի՝ սկաուտական պատմություններ, որոնց ընթացքի ժամանակ անփոփոխ բացահայտվում են հոգու ուժն ու հավատարմությունը։ Դրան գումարեք հատակի կանգնովի ժամացույցը, որը սեպտեմբերյան նրբագույն հյուսագրի մեջ ոչ մի քառորդ ժամ չի անտեսում։ Իսկ քանի որ բոլորը ժամացույցի նման զբաղված են գործով՝ սկսած հունգարական հողից, որտեղ անդաստանել էր գնչուական բարոնը և Գրեֆ Վոգեզների սկաուտներից՝ անտեսանելի գիծը ձգվում էր Մացերատի խոհանոցի կողքով, որտեղ թավայի վրա սպառնացող ձայնով թշշում էին ձվով և սալով պատրաստվող կաշուբյան շիկասունկերը։ Միջանցքով դեպի կրպակ ես շարժվեցի այդ նույն կողմով՝ իմ թմբուկի վրա ցածրաձայն թմբթմբացնելով և հայտնվեցի վաճառասեղանի ետևում, դաշնամուրից, շիկասնկերից հեռու՝ նկատելով, որ քաղցրավենիքի սեղանի համար կոմպոտ դուրս բերելու նպատակով նկուղ մտած Մացերատը մոռացել է այն փակել, և նկուղի կափարիչը մնացել է բաց։
 +
 +
Բայց և այնպես մի ամբողջ րոպե հարկ եղավ, մինչև ես հասկացա, թե ինչ է ինձանից պահանջում մեր նկուղի չփակված կափարիչը։ Ոչ ինքնասպանություն։ Աստված մի արասցե։ Դա չափից դուրս պարզունակ կլիներ։ Սակայն մյուս տարբերակը դժվար էր, ցավ պատճառող, ինձանից զոհաբերություն էր պահանջում և արդեն հենց այդ օրը, ինչպես և հետագայում ամեն անգամ, երբ ինձանից պահանջվում էր հերթական զոհաբերությունը, իմ ճակատը պատվում էր գոլորշիով։ Այստեղ ամենագլխավորը այն էր, որ չվնասվեր թմբուկը, այդ իսկ պատճառով որպես սկիզբ այն պետք էր իջեցնել տասնվեց խորդուբորդ աստիճաններով ներքև և տեղավորել այն ալյուրով լի պարկերի միջև՝ դրանով իսկ հետագայում բացատրելով, թե ինչու է թմբուկը մնացել անվնաս։ Հետո կրկին բարձրանալ մինչև ութերորդ աստիճանը, ոչ, թերևս մեկ աստիճանով ներքև կամ մինչև հինգերորդը։ Սակայն ընկնելով այդ աստիճանից, դժվար է հուսալիությունը համատեղել վնասվածքների համոզչականության հետ։ Լավ է բարձրանանք վեր, ոչ, սա չափից դուրս բարձր է՝ ներքևից տասներորդ աստիճանն է, և ի վերջո ես ցած ընկա իններորդից, գլխով առաջ, մառանի ցեմենտապատ հատակին՝ ինձ հետ տանելով ազնվամորու օշարակով լի շշերով մի ողջ մարտկոց։
 +
 +
Նախքան վարագույրը մի կողմ քաշելը, որով փակում էի իմ գիտակցությունը, ես կարող էի համոզվել իմ փորձարարության հաջողության մեջ․ միտումնավոր ցած նետված ազնվամորու օշարակով լցված շշերը աղմուկ հանեցին, որը բավարար էր այն բանի համար, որ Մացերատին դուրս բերեր խոհանոցից, մայրիկիս՝ դաշնամուրի մոտից, իսկ հասարակության մնացած մասին՝ Վեգենզերից ուղղեր դեպի նկուղը։
 +
 +
Սակայն ավելի շուտ, քան նրանք տեղ հասան, ես ինքս հասցրեցի ընտելանալ թափված օշարակի հոտին, համոզվել, որ իմ գլխից արյուն է հոսում և, դրան գումարած, երբ նրանք արդեն ոտք դրեցին աստիճանի վրա, խորհել այն հարցի շուրջ, թե ի՞նչն է ինձ վրա այդքան արագ հոգնածություն բերում․ Օսկարի արյո՞ւնը, թե՞ քաղցր օշարակը։ Այնուհանդերձ մեծագույն ուրախության զգացում կարողացա ապրել, քանի որ ամեն ինչ անհավանականության աստիճան լավ էր հաջողվել, իսկ թմբուկը, իմ ձեռնարկած նախազգուշական քայլերի շնորհիվ, մնաց ամբողջական ու անվանս։
 +
 +
Հիշում եմ, Գրեֆը ինձ գրկած բարձրացրեց վերև։ Միայն հյուրասենյակում Օսկարը դուրս լողաց այն ամպի միջից, որը, հավանաբար, կիսով չափ բաղկացած էր ազնվամորու օշարակից և կիսով չափ՝ մանկական արյունից։ Բժիշկը դեռ տեղ չէր հասել, մայրիկս գոռում էր՝ ապտակներ հասցնելով իրեն հանգստացնելու փորձեր անող Մացերատին, իսկ հետո նաև ձեռքի ետևի մասով հարվածելով նրա դեմքին և նրան մարդասպան անվանելով։
 +
 +
Այսպիսով, չնայած ոչ անվտանգ, սակայն լավ հաշվարկված, աստիճաններից միակ անգամ ցած ընկնելու շնորհիվ բժիշկները կրկին ու կրկին հաստատեցին, որ ես ստացա ոչ միայն մեծահասակների համար իմ աճի կանգի վերաբերյալ այդքան կարևոր բացատրությունը, այլև, դրան գումարած, բարի ու անմեղ Մացերատին դարձրեցի մեղավոր Մացերատ։ Դա նա էր, որ չէր փակել մառանի կափարիչը, նրա վրա էր, որ մայրիկս բարդեց ողջ մեղքը։ Այդ մեղքի գիտակցումը, որի մեջ մայրս չնայած ոչ շատ հաճախ, սակայն անհողդողդ մեղադրում էր նրան, նա տարավ իր հետ տարիների շարանների միջով։
 +
 +
Իսկ ինձ այդ ընկնելն ապահովեց չորս շաբաթվա «հանգիստ» հիվանդասենյակի մահճակալի վրա, իսկ հետո, չհաշված չորեքշաբթի օրերին Հոլլացի մոտ այցելությունները, բժիշկներից հարաբերական ազատություն․ արդեն իմ առաջին իսկ թմբուկային օրը ինձ հաջողվեց աշխարհին նշան անել։ Ինձ հետ կատարված դեպքը մեկնաբանվեց ավելի վաղ, քան մեծահասակները կարողացան հասկանալ, իրերի իրական, իմ կողմից կանխորոշված վիճակը։ Հետագայում խոսվում էր այսպես՝ հենց իր ծննդյան տարեդարձի օրը մեր փոքրիկ երեքամյա Օսկարը ցած ընկավ աստիճաններից և չնայած իր ոչ մի տեղը չկոտրեց, սակայն դրանից հետո դադարեց աճել։
 +
 +
Եվ ես սկսեցի թմբկահարել։ Մեր վարձակալած տունը բաղկացած էր հինգ հարկից, և առաջինից սկսած մինչև չորրոդի ետնախորշերում ես թմբկահարում էի աստիճաններով վեր ու վար։ Լաբեսվեգից մինչև Մաքս֊Հալբե֊պլաց, իսկ այնտեղից դեպի Նոյշոթլանդ, Անտոն Մյուլլերվեգ, Մարիենշթրասե, Քլայնհամմերպարկ, Բաժնետիրական գարեջրի գործարան, Բաժնետիրական արհեստական լճակ, Ֆրեբելվյան մարգագետին, Պեստալոցցիի դպրոց, Նոր շուկա և դեպի ետ՝ Լաբեսվեգ։ Իմ թմբուկը դրան շատ լավ էր դիմանում, մեծահասակները՝ ավելի վատ, նրանք ցանկանում էին փակել իմ թմբուկի բերանը, ցանկանում էին ոտք գցել իմ փայտիկներին, բայց ինձ բնությունն էր խնամում։
 +
 +
Մանկական թմբուկի օգնությամբ իմ և մեծահասակների միջև անհրաժեշտ տարածություն թմբկահարելու ունակությունը հասունացավ աստիճաններից իմ ընկնելուց քիչ ժամանակ անց, և գրեթե անմիջապես էլ բացվեցին ձայնիս կապանքները, ինչը ինձ հնարավորություն տվեց այնքան բարձր նոտաների վրա վիբրատո երգել կամ գոռալ, կամ երգել գոռալով, որ ոչ մեկը չէր համարձակվում այլևս իմ ձեռքից խլել թմբուկը, որից խլանում էին ականջները, քանզի, եթե ինչ֊որ մեկը փորձում էր այն ճանկել, ես սկսում էի գոռալ։ Իսկ երբ ես գոռում էի, արժեքավոր իրերը կտոր֊կտոր լինելով դես ու դեն էին թռչում, իմ գոռոցը սպանում էր ծաղկամանները, իմ երգը ջարդուխուրդ էր անում պատուհանների ապակիները, ալմաստի ցուցափեղկերը՝ չկորցնելով իր բարոյականությունը, ներթափանցում ներդաշնակ, ազնվաբար կորացված, սիրող ձեռքով նվիրված և փոշու բարակ շերտով պատված լիկյորի բաժակները։
 +
 +
Մի քիչ ժամանակ անցավ, և իմ ընդունակությունները լայնորեն հայտնի դարձան մեր փողոցում, Բյոզենբերգից մինչև օդանավակայանին կից ավանը՝ մի խոսքով ողջ թաղամասում։
 +
 +
Բավական էր, որ հարևան երեխաները, որոնց խաղերը ինձ չէին գրավում, տեսնեին ինձ, անմիջապես անլվա մռութների մի ողջ երգչախումբ սկսում էր գոռալ․
 +
 +
Ապակի, բաժակ, ըմպանակ,
 +
 +
Գարեջուր՝ առանց շաքարի,
 +
 +
Տիկին ձյունահողմը կբացի պատուհանը
 +
 +
Եվ դաշնամուրի առաջ կնստի։
 +
 +
Կասկածից վեր է, որ դրանք հիմարավուն, իմաստազուրկ կատակերգեր էին։ Սակայն ինձ դրանք չէին շփոթեցնում, երբ ես իմ թմբուկի հետ քայլում էի «Տիկին Ձյունահողմի» միջով՝ փոխառելով պարզունակ, սակայն հմայքից ոչ զուրկ ռիթմը, թմբկահարում էի «Ապակի, բաժակ, ըմպանակը», և, ամենևին առնետ որսացող չլինելով, երեխաներին տանում էի իմ ետևից։
 +
 +
Այնուամենայնիվ այսօր էլ, երբ Բրունոն լվանում է իմ սենյակի պատուհանը, ես իմ թմբուկի վրա վերհիշում եմ այդ երգն ու ռիթմը։
 +
 +
Հարևանի երեխայի չարաճճիություններից շատ ավելի անտանելի, շատ ավելի տխրություն պատճառող էր, նամանավանդ իմ ծնողների համար, այն թանկ արժեցող փաստը, որ իմ ձայնին էին սկսել վերագրել մեղավորությունը մեր թաղամասի ցինիկ, անդաստիարակ խուլիգանների կողմից կոտրված բոլոր ապակիների համար։  Սկզբնական շրջանում մայրիկս առաքինաբար վճարում էր բոլոր, մեծ մասամբ պարսատիկների օգնությամբ կոտրված, խոհանոցային ապակիների գինը։ Այնուհետև, ի վերջո հասկանալով իմ ձայնի առանձնահատկությունները, նախքան տույժերի փոխհատուցումը, նա սկսեց պահանջել ապացույցներ, և այդ անելիս նրա աչքերը դառնում էին սառը և գորշ։ Իսկ մեր հարևանությամբ ապրող մարդիկ իսկապես որ անարդարացի էին իմ հանդեպ։ Այդ ժամանակաշրջանում ոչինչ չէր կարող առավել անարդար լինել, քան այն փաստարկը, թե իբր ամեն ինչում մեղավորը իմ մեջ նստած ավերիչ մանկական հոգին է, որ ես ոչնչով չբացատրվող ատելության զգացում ունեմ ապակու և ապակուց պատրաստված իրերի հանդեպ, և ինչպես մնացած երեխաները, երբեմն կատաղության բռնկումների ժամանակ ազատություն եմ տալիս իմ մութ ու անիմաստ հակումներին։ Միայն նա է դիտավորյալ ավերում, ով զբաղված է խաղով։ Սակայն ես երբեք չէի խաղում, ես իմ թմբուկի վրա աշխատում էի, իսկ ինչ վերաբերում է ձայնիս, ապա սկզբնական շրջանում ես այն գործածում էի միմիայն անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։ Միայն թմբուկի վրա աշխատելու իմ մտահոգություններն էին ինձ ստիպում նպատակասլաց գործի դենլ իմ ձայնալարերը։ Եթե ես օժտված լինեի այդ նույն ոճով և այդ հնչյուններով Գրեթխեն Շեֆլերի գեղարվեստական երևակայությամբ ծնված և ամբողջապես նախշերով պատված սփրոցները կտրտելու կամ դաշնամուրի մակերեսի վրայից սև լաքի շերտը հանելու ունակությամբ, ապա ես մեծ հաճույքով հանգիստ կթողնեի ապակե իրերը։ Սակայն սփռոցներն ու լաքը անտարբեր էին իմ ձայնի հանդեպ։ Ճիշտ այդ նույն կերպ ես նույնիսկ անվերջ գոռոցի օգնությամբ չէի կարող ջնջել պաստառների վրայի նախշերը։ Ինչպես որ չէի կարող երկու երկարաձիգ ձայնաստիճանների օգնությամբ ստանալ ջերմություն և, ի վերջո, կայծ, որն անհրաժեշտ էր հյուրասենյակի երկու պատուհանների վարագույրները բոցով բռնկվելու համար։ Աթոռներից, որոնց վրա նստում էին Ալեքսանդր Շեֆլերը և Մացերատը, ոչ մեկի ոտքը ես չէի կարող իմ ձայնի օգնությամբ «երգել֊ջարդել»։ Ճիշտն ասած, ես կնախնտրեի պաշտպանվել ոչ թե հրաշալի, այլ անվնաս միջոցներով, սակայն իմ տրամադրության տակ անվնաս միջոցներ չկային, միայն ապակին էր, որ հնազանդվում էր ինձ և տանում իր խաչը։
 +
 +
Իմ այդ ընդունակության առաջին հաջող ցուցադրումը ես իրականացրեցի ծննդյանս տարեդարձից քիչ հետո։ Չորս շաբաթից քիչ ավելի էր, ինչ թմբուկն ինձ էր պատկանում, և այդ ողջ ժամանակահատվածում գործադրած իմ ջանքերի շնորհիվ ես այն թմբկահարեցի մինչև կծակվեր։ Ճիշտ է, թմբուկի կողապատի սպիտակ֊կարմիր ատամները դեռ իրենց տեղերում էին պահում վերևն ու ներքևը, սակայն հնչող կողմի կենտրոնի անցքը արդեն դժվար կլիներ չփոխել։ Եվ քանի որ ես արհամարհում էի ներքևի կողմը՝ այդ անցքը գնալով ավելի էր մեծանում, կողքերին հայտնվեցին քերծվածքներ։ Նվագելուց մաշված թիթեղի մասնիկները փշրվում և թափվում էին թմբուկի ներսը, որտեղ դժգոհ զնգում էին յուրաքանչյուր հարվածից և ամենուր, ճաշասենյակի և ննջասենյակի կարմրադարչնագույն հատակի վրա, փայլատակում էին լաքի սպիտակ մասնիկները, որոնք չէին ցանկացել այլևս պահպանվել իմ թմբուկի բզկտված թիթեղի վրա։
 +
 +
Ծնողներս վախենում էին, որ ես, դիպչելով սպառնալի սուր թիթեղյա կողերին, կարող եմ անզգուշորեն ձեռքերս վնասել։ Հատկապես վախենում էր Մացերատը, որն աստիճանների վրայից իմ ընկնելուց հետո նախազգուշական միջոցները դարսում էր մեկը մյուսի վրա։ Քանի որ ես իսկապես կարող էի դիպչել սուր կողերին, որովհետև ակտիվորեն թափ էի տալիս ձեռքերս, և Մացերատի երկյուղները թեև չափազանցված էին, սակայն ոչ հիմնազուրկ։ Ճիշտ է, նոր թմբուկի օգնությամբ կարելի էր խուսափել ինձ սպառնացող վտանգներից, սակայն նրանք ամենևին էլ նոր թմբուկի մասին չէին մտածում, այլ ուզում էին ուղղակի ձեռքիցս խլել իմ հին ու բարի թիթեղիկը, որն ինձ հետ միասին ընկնում էր, պառկում հիվանդանոցում և այնտեղից էլ դուրս գրվեց։ Միասին աստիճաններով վերև֊ներքև, միասին՝ գլաքարով շարված կամուրջի վրա և մայթի վրա, միասին՝ խաղերի միջով։ Խայծի դերում պետք է հանդես գար ապուշ շոկոլադը։ Մայրիկս այն ուղղում էր դեպի ինձ՝ դրան զուգահեռ ժապավենակապի տեսքով դարսելով շուրթերը։ Հենց Մացերատն էր, որ ձևական խստությամբ կառչեց իմ վիրավոր գործիքից, իսկ ես կառչեցի իմ հաշմանդամից։ Մացերատը այն իր կողմ քաշեց, սակայն իմ ուժերը, որոնք բավարար էին միայն նրա համար, որպեսզի թմբկահարեի, արդեն վերջանալու վրա էին։ Մեկը մյուսի ետևից իմ ձեռքից դուրս էին պրծնում կրակի կարմիր լեզվակները, ահա և կլոր կողապատն էր պատրաստվում լքել ինձ, սակայն այստեղ Օսկարին, որը մինչ այդ օրը միանգամայն հանգիստ, կարելի է ասել, բարի վարքի տեր երեխայի համբավ էր վայելում, հաջողվեց առաջին կործանարար ու գործուն գոռոցը։ Մեր գետնի ժամացույցի մեղրադեղին թվահարթակը՝ փոշուց և մահացող ճանճերից պաշտպանող կլոր ապակին, կտոր֊կտոր լինելով, թռավ տարբեր կողմերն ու ընկավ, ընդ որում կտորներից մի քանիսը կրկին կոտրվեցին՝ այս անգամ՝ ընկնելով կարմրաշագանակագույն հատակի վրա, քանի որ գորգի երկարությունը մինչև ժամացույցի տակը չէր հասնում։ Այնուամենայնիվ, թանկարժեք սարքավորման ներքին կառուցվածքը ամենևին չտուժեց։ Հանգիստ իր ուղին էր շարունակում ճոճանակը, եթե, իհարկե, ճոճանակի մասին կարելի է այսպես ասել։ Նույն էին անում նաև սլաքները։ Եվ նույնիսկ զարկի սարքը, որը սովորաբար չափից դուրս զգայուն և հիստերիկ ձևով է արձագանքում ցանկացած ցնցումի։ Նույնիսկ կողքից անցնող գարեջրատար բեռնատարը ոչ մի կերպ չընդունեց իմ գոռոցը․ միայն ապակին դես ու դեն թռավ, բայց ջարդ ու փշուր եղավ հիմնովին։
 +
 +
«Ժամացույցը ջարդ ու փշուր եղավ», ― գոռաց Մացերատը և ձեռքից բաց թողեց թմբուկը։ Թռուցիկ հայացք գցելով՝ ես համոզվեցի, որ իմ գոռոցը բուն ժամացույցին որևէ վնաս չի հասցրել, որ միայն ապակին է փշրվել։ Սակայն ինչպես մորս, այնպես էլ Մացերատի և քեռի Յանի համար, որն այդ օրը կիրակնօրյա այցի էր եկել մեզ մոտ, նրանց բոլորի պահվածքից դատելով, վարի էր գնացել ոչ թե հասարակ ապակին, այլ ինչ֊որ ավելի մեծ բան։ Նրանք սփրթնած, անօգնական և շփոթված հայացքով նայում էին միմյանց, բռնվել էին բուֆետից և դաշնամուրից, շոշափում էին հաղճասալիկե վառարանը, վախենում էին շարժվել իրենց տեղերից։ Յան Բրոնսկին, աղաչանքով աչքերը փակելով, բացուխուփ էր անում չորացած շուրթերը, այնպես որ ես մինչև օրս էլ կարծում եմ, որ Յան մորեղբորս ճիգերը ուղղված էին աղոթքին, որով նա օգնություն, կարեկցանք ու գթասրտություն էր հայցում, ինչպես օրինակ, «Օ, Աստծու գառնուկ, դու աշխարհի մեղքերն ես քավում, արդ գթա դու մեզ», ― և սա երեք անգամ անընդհատ և հետո էլի․ «Տեր, արժանի չեմ ես, որպեսզի դու մտնես տանիքի տակ, սակայն ասա գեթ մի խոսք․․․»։
 +
 +
Բնական է, որ Տեր Աստվածը չասաց ոչ մի խոսք, և, բացի այդ, ապակին էր միայն կոտրվել, այլ ոչ թե ժամացույցը։ Սակայն մեծահասակները շատ տարօրինակ են վերաբերվում իրենց ժամացույցներին, այն իմաստով տարօրինակ ու մանկան պես, որ իմաստով, որ ես երբեք մանուկ չեմ եղել։ Չնայած հնարավոր է, որ ժամացույցը մեծահասակների ամենահոյակապ արարումն է, սակայն այստեղ իրավիճակը այսպիսին է․ նույն այն չափով, որչափով որ մեծահասակները ունակ են լինել արարիչներ և, փութաջանության, փառասիրության և որոշակի չափով բախտի բերման դեպքում, դառնում են այդպիսին, նրանք, ինչ֊որ բան հենց նոր արարելով, իրենք են վերածվում իրենց հայտնագործությունների արարմանը։
 +
 +
Ընդ որում, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, առանց մեծահասակ մարդու, ժամացույցը ոչինչ չարժե։ Նա դա լարում է, տանում է իր հետ, գցում առաջ, տանում ժամագործի մոտ, որպեսզի վերջինս ստուգի ընթացքի ճշտությունը, մաքրի և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգի։ Ժամացույցին և այն բանին, ինչը կանգնած է նրա ետևում, մեծահասակները վերագրում են առավել մեծ իմաստ, քան իրականում ունի ժամացույցը, այն նույն կերպ, ինչպես կկվի կանչին, որը չափից դուրս շատ է ընդհատվում, շուռ եկած աղամանին, առավոտյան սարդին, սև կատուներին, որոնք հատում են ճանապարհը ձախից աջ, յուղաներկով նկարված հորեղբոր դիմանկարին, որն ընկնում է պատից, որովհետև սվաղի մեջ մեխած կախիչը թուլացել էր, կոտրված հայելուն։
 +
 +
Չնայած իր որոշ երազկոտ, ռոմանտիկական հատկանիշներին, մայրիկս օժտված է սթափ դատողությամբ և, հակում ունենալով դեպի թեթևամտությունը, կարողանալով ցանկացած կասկածի նշան մեկնաբանել իր համար դրական իմաստով, գտավ փրկարար խոսքը։
 +
 +
«Ապակու կոտրվելը երջանկության նշան է», ― բացականչեց նա՝ ճտճտացնելով իր մատները, իսկ հետո բերեց գոգաթիակն ու ավելը և ավլեց բոլոր բեկորներն ու ողջ երջանկությունը։
 +
 +
Եթե հավատալու լինենք մայրիկիս, ապա ես իմ ծնողներին, բարեկամներին, ծանոթներին, ինչպես նաև անծանոթ մարդկանց, անչափ մեծ երջանկություն եմ պարգևել, քանզի յուրաքանչյուր անձի վրա, որ փորձում էր ինձանից խլել թմբուկս, ես գոռում էի, երգում, պատուհանների ապակիներն էի կոտրում, գարեջրի դատարկ շշեր, գարնան չնչով լի օծանելիքի սրվակեր, արհեստական մրգերով լի հախճապակյա սկահաքներ։ Կարճ ասած, այն ամենը, ինչ ապակուց էր պատրաստված, ինչ արտադրված էր ապակու գործարաններում, ապակի փչող բանվորի շնչով, ինչը երբեմն ուներ հասարակ ապակու գին, երբեմն սակայն գնահատվում էր որպես արվեստի ստեղծագործություն։
 +
 +
Երբ երեկոյան ցանկանցում էին ինձնից խլել թմբուկս, չնայած նրան, թմբուկին, անհրաժեշտ էր գիշերը ինձ հետ միասին պառկել մահճակալին, ես, որպեսզի շատ չարիքներ չգործեմ, քանզի թե՝ դեռ այն ժամանակ և թե՛ մինչ օրս դուր են եկել ու դուր են գալիս նրբաճաշակ ապակուց պատրաստված իրերը, ավերում էի մեր առաստաղի տակ կախած ջահի քառակի լույս սփռող լամպերից մեկը կամ մի քանիսը։ Քսանութ թվի սեպտեմբերի սկզբին, իմ ծննդյան չորրորդ տարեդարձի օրը, ես հատկապես այդ ձևով ջախջախեցի ողջ տոնական հասարակությունը՝ ծնողներիս, Բրոնսկի ամուսիններին, Կոլյայչեկ տատիկիս, Շեֆլերներին ու Գրեֆներին, որոնք քարշ տալով, ինձ բերել էին ամեն տեսակ խաղալիքների մի ողջ կույտ նվերներ, անագե զինվորիկներ, առագաստանավակ, հրշեջ մեքենա, միայն թե ոչ թմբուկ, մի խոսքով ջախջախեցի բոլոր նրանց, ովքեր գերադասում էին, որպեսզի ես զվարճանամ անագե զինվորիկներով, որպեսզի ես արժանի համարեմ անիմաստ հրշեջ մեքենայով խաղերը։ Ընդ որում, չցանկանալով ինձ թողնել հին, ծակ, սակայն հավատարիմ թմբուկի հետ։ Ջախջախեցի ինձանից թիթեղը խլողներին, որոնք դրա փոխարեն իմ ձեռքերի մեջ էին խցկում նավակը, որը, դեռ ամեն ինչը մի կողմ, մասնագիտորեն սարքավորված էլ չէր, բոլորին, որոնց աչքերը տրված էին միայն նրա համար, որպեսզի չտեսնեն իմ ցանկությունները։ Նրանց բոլորին ես ջախջախեցի իմ գոռոցով, որը, պտույտով մի շրջան վազելով, սպանեց մեր կախովի լուսամփոփի չորս լամպերը՝ մեզ թողնելով անդրջրհեղեղյա խավարի մեջ։
 +
 +
Դե իսկ նրանք՝ մեծահասակները, այդպիսին են․ առաջին վախեցած գոռոցներից հետո, լույսը վերադարձնելու բթացած ցանկությունից հետո նրանք հարմարվեցին մթությանը, և երբ իմ Կոլյայչեկ տատիկը, միակը, եթե չհաշվենք փոքրիկ Ստեֆանին, ով չգիտեր, թե իր ինչին է պետք այս մթությունը, թնկթնկացող Ստեֆանի հետ, որը բռնել էր նրա փեշից, գնաց կրպակ՝ լույսի ետևից։ Իսկ մնացածը՝ խմբի բավական շատ խմած հատվածը, կանգնած էր՝ տարօրինակ զույգերի բաժանվելով։
 +
 +
Դե, իմ մայրիկը, ինչպես և պետք էր սպասել, գզգզված բլուզով նստել էր Յան Բրոնսկու ծնկներին։ Ծայրաստիճան անախորժելի տեսարան էր ներկայացնում կարճոտն հացթուխը, որը գրեթե անհետացել էր Գրեֆուհու մեջ, Մացերատը լպստում էր Գրեթխեն Շեֆլերի ձիու ոսկյա ատամները։ Միայն Հեդվիգ Բրոնսկին էր, որը հավատացյալի հայացքով ձեռքերը ծնկներին դրած՝ նստել էր մոմի կրակի դիմաց, նստած էր մոտ, սակայն ամենևին էլ ոչ շատ մոտ կանաչավաճառ Գրեֆին, որը չնայած չէր խմել, սակայն, այնուամենայնիվ, երգում էր, երգում էր քաղցր ձայնով, երգում էր տխրություն և մելանխոլիկություն տարածելով, երգում էր Հեդվիգ Բրոնսկուն դրդելով ձայնակցել իրեն։ Նրանք երկձայն երգում էին սկաուտների երգը, որում ոմն Ռյուբեցալ ստիպված էր թափառել Իսպանական լեռներում։
 +
 +
Իսկ իմ մասին մոռացել էին։ Օսկարը նստել էր սեղանի տակ իր թմբուկի մնացորդների հետ։ Նա ևս մի քանի ռիթմ դուրս հանեց իր ծակ թիթեղից և լիովին հնարավոր է, որ նաև դժբախտությունը, սակայն թմբուկի համաչափ ձայները զուրկ էին որոշակի հաճելիությունից նրանց համար, ովքեր շարժվում էին արբեցման մեջ, նստած էր սենյակում կամ պառկած։ Քանզի թմբուկի ձայնը կարծես թե որպես պաշտպանիչ ծածկույթ էր հանդես գալիս նրանց ակամա արձակվող, քչփչոցի ու լպստոցի նմանվող ձայների համար, ջանքերի լարվածության ու տագնապի համար։
 +
 +
Ես դեռ սեղանի տակ էի, մոմերով վերադարձած տատիկս բարկացող հրեշտակապետի նման բոցավառ մոմի ներքո տեսավ Սոդոմը, մոմի բոցի մեջ ճանաչեց Գոմորը և իր ձեռքերի մեջ դողացող մոմերով գոռոց բարձրացրեց, կռիվ սարքեց, և, այս ամենը խոզություն անվանելով, վերջ տվեց այն հովվերգությանը, որում պատմվում էր, թե ինչպես է Ռյուբեցալը զբոսնում Իսպանական լեռներում։ Այնուհետև, մոմերը ափսեիկների վրա տեղաբաշխելով, բուֆետից հանեց խաղաթղթերը, դրանք նետեց սեղանի վրա և, թնկթնկացնող Ստեֆանին սփոփելով, ազդարարեց տոնի երկրորդ մասը։ Շուտով Մացերատը մեր կախովի լուսամփոփի հին կոթառների մեջ նոր լամպեր պտտեց, ինչի հետևանքով վերևում սկսեցին շարժվել աթոռները՝ թռչկոտելով շրխկացին գարեջրի շշերի խցանները և իմ գլխավերևում սկսեցին սեղանին ծեփվել խաղաթղթերը․ սկատ՝ մեկ տասներորդական պֆենինգով։ Մայրիկս սկզբում առաջարկեց քառորդական, սակայն Յան մորեղբորս դա չափից դուրս վտանգավոր թվաց։ Եվ եթե չլինեին հերթական խաղափուլերը, ինչպես նաև չորսով շահումի դեպքում ժամանակ առ ժամանակ զգալիորեն չբարձրացնեին խաղագումարները, ամեն ինչ այդպես էլ կմնար մեկ տասներորդի սահմաններում։
 +
 +
Սեղանածածկի տակ, միջանցիկ քամիներից կախ ընկած սփռոցներով ծածկված՝ ես ինձ վատ չէի զգում և բռունցքներին, որոնք իմ գլխավերևում դրմփացնում էին սեղանին, պատասխանում էի թմբուկի թեթև զարկով։ Ես ենթարկվեցի խաղի ընթացքին և դուրս եկա մոտավորապես մեկ ժամ անց։ Յան Բրոնսկին պարտվեց։ Նրան լավ խաղաթղթեր էին բաժին ընկնում, սակայն նա պարտվեց։ Եվ չէի ասի, թե նա շատ ցրված է, նրա գլուխը զբաղված չէր երկուսը պակաս ագուռներով։ Չէ՞ որ խաղի սկզբում, դեռևս զրուցելով իր հորաքրոջ հետ և ձգտելով ինչ֊որ կերպ արդարացնել իրենց խոսակցությանը նախորդած փոքրիկ զեխությունը, նա ձախ ոտքից հանեց կոշիկը, և իմ գլխի վրայով իր մոխրագույն գուլպայով ձախ ոտքով սկսեց փնտրել իմ մոր ծունկը, որը հենց նրա դիմաց էր նստած, և այն գտավ։ Յանի ձախ ոտքի հպումից հետո մայրիկս նստեց սեղանին ավելի մոտ, այնպես, որ Յանը, որին հենց նոր Մացերատը դրդեց, և որը որոշեց երեսուներեք նիշի առկայությամբ դուրս գալ խաղից, փոքր ինչ բարձրացրեց մորս շրջազգեստի փեշը սկզբից մատներով, այնուհետև ողջ ոտքի թաթով (իսկ գուլպան, տեղին է ասել, գրեթե մաքուր էր, հագնված էր ոչ ուշ, քան այսօր) սլացավ դեպի նրա ոտքերի արանքը։ Կարելի է միայն հիանալ իմ մայրիկով, որը, չնայած սեղանի տակի բրդյա հպումին, հաղթում էր սեղանի վերևում, հաղթում էր վերևի իսկապես որ վտանգավոր խաղում, այդ թվում նաև՝ առանց չորսի խաչի, հաղթում էր վստահ և հումորիստական մեկնաբանություններով, այն դեպքում, երբ Յանը ներքևում ավելի ու ավելի գործարար դառնալով, վերևում պարտվեց մի քանի խաղափուլ և այն էլ այնպիսիները, որոնք նույնիսկ Օսկարը պայծառատեսի վստահությամբ կհասցներ հաղթական ավարտի։ Ավելի ուշ հոգնած Ստեֆանը ևս տեղափոխվեց սեղանի տակ, որտեղ էլ շուտով քնեց՝ քնելուց առաջ այդպես էլ չհասկանալով, թե իր հոր շալվարի կեսը այդ ինչ է անում իմ մոր շրջազգեստի տակ։
 +
 +
Պարզկա, ժամանակ առ ժամանակ ամպամածություն։ Օրվա երկրորդ կեսին՝ աննշան տեղումներ։ Հաջորդ օրը Յան Բրոնսկին կրկին եկավ, վերցրեց ու տարավ ինձ համար նախատեսված նվերը՝ փոքրիկ առագաստանավը, այդ մռայլ խաղալիքը Յոգհաուս֊պասսաժում Սիգիզմունդ Մարկուսի մոտ փոխեց թիթեղյա թմբուկի հետ։ Նա հայտնվեց երեկոյին մոտ, թեթևակի թրջված, հենց այն նույն, իմ սրտին այդքան սիրելի թմբուկով, այն մեկնեց ինձ և միաժամանակ ճանկեց իմ բարի ու հին թիթեղիկը, որի վրա միայն սպիտակակարմիր լաքի թեփուկներն էին պահպանվել։ Եվ քանի որ Յանը ճանկում էր իր ծառայությունն ավարտած թիթեղը, իսկ ես կառչում էի նորից, նրանք բոլորը՝ Յանը, մայրիկս, Մացերատը, աչքերը չէին կտրում Օսկարից, ես նույնիսկ ակամա ժպիտս չկարողացա զսպել, մի՞թե նրանք կարծում են, թե ես կարչում եմ հնացածից, թե ես իմ հոգում ինչ֊որ սկզբունքներ եմ թաքցնում։
 +
 +
Ես տվեցի հին թմբուկը՝ չարտաբերելով բոլորի կողմից սպասվող գոռոցը, չվախեցնելով բարձր, ապակի կտրող երգով և անմիջապես երկու ձեռքերով բռնեցի իմ նոր գործիքը։ Երկժամյա մանրազնին աշխատանքից հետո ես ամբողջապես հարմարվեցի նրան։
 +
 +
Սակայն իմ շրջապատի բոլոր մեծահասակները չէ՞ որ նույնչափ ըմբռնողություն էին ցուցաբերում, ինչպես Յան Բրոնսկին։ Քսանինը թվին, իմ հինգերորդ ծննդյան տարեդարձից քիչ անց, դեռ շատ խոսակցություններ էին գնում նյու֊յորքյան բորսայում սկսված խուճապի մասին, և ես մտորում էի այն մասին, թե վնասներ կրե՞լ է, արդյոք, հեռավոր Բուֆալոյում անտառի վաճառքով զբաղվող իմ պապիկը։ Մայրիկս այլևս անկարող էր չնկատել իմ աճի նշանների բացակայությունը և այդ հանգամանքով անհանգստացած, սկսեց չորեքշաբթի օրերը ձեռքիցս բռնած ինձ տանել Բրունսհյոֆերվեգի փողոց, բժիշկ Հոլլացի մոտ։ Ես համբերատարությամբ տարա այդ բոլոր ծայրաստիճան ձանձրալի և անսահման երկար հետազոտումները, որովհետև ինձ դեռ այն ժամանակ էր դուր գալիս սպիտակ, աչք շոյող այն համազգեստը, որը հագնում էր քույր Ինգան։ Նա կանգնում էր Հոլլացի կողքին և օգնում էր նրան՝ ինձ հիշեցնելով լուսանկարների վրա պատկերված իմ մայրիկի պատերազմական ժամանակի քույրական անցյալի մասին։ Նաև այն պատճառով, որ ամեն անգամ նոր ձևով իրար վրա դարսված խալաթի ծալքերի լարված դիտումը օգնում էր ինձ շեղվել բժշկի շուրթերից դուրս եկող դղրդաձայն, ընդգծված եռանդուն և այդ իսկ պատճառով տհաճ հովանավորչական բառաժայթքումից։
 +
 +
Ապակե ակնոցի մեջ արտացոլելով իր աշխատասենյակի կահավորանքը, իսկ այնտեղ քրոմ, նիկել ու լաք կար, դրան գումարած՝ շատ էին դարակներն ու ցուցափեղկերը, որոնց մեջ դրված էին երեսներին խնամքով գրված ապակե անոթներ օձերով, մողեսներով, դոդոշներով, խոզերով, մարդկային և կապկային սաղմերով, բոլոր այդ սպիրտացված մրգերը իր ակնոցի ապակիների միջով ընտրելով, բժիշկ Հոլլացը հետազոտությունից հետո մտասույզ շարժում էր գլուխը, թերթում իմ հիվանդության պատմությունը, կրկին և կրկին ստիպում էր մորս պատմել այն մասին, թե ինչպես ես ընկա աստիճաններից և հանգստացնում նրան, եթե նա սկսում էր անխնա մեղադրել Մացերատին, ասում էր, որ թող նա անիծված լինի բոլոր ժամանակներում։
 +
 +
Երբ մի քանի ամիս անց չորեքշաբթի օրերի հերթական կոնսուլտացիայի ժամանակ, ցանկանալով ոչ այն է իրեն, աչ այն է քույր Ինգային, ցույց տալ իր կողմից անցկացվող բուժման հաջողությունը, բժիշկն ուզեց վերցնել իմ թմբուկը, ես ոչնչացրեցի նրա դոդոշների ու օձերի հավաքծուի մեծ մասը, ինչպես նաև նրա կողմից հավաքված տարբեր ծագումներով բոլոր սաղմերը։
 +
 +
Եթե չհաշվենք լի, սակայն չփակված գարեջրի գավաթները և մայրիկիս օծանելիքի սրվակը, Օսկարը դեռ ոչ մի անգամ իր ուժերը չէր փորձել նման քանակությամբ լի և մանրակրկիտ փակված ապակե անոթների վրա։ Հաջողությունը եզակի էր, և բոլոր մասնակիցների, նույնիսկ իմ մոր համար, որն արդեն գիտեր ապակու հետ իմ հարաբերության մասին, ցնցող ու համոզիչ։ Նախ ողջ ուժով առաջին իսկ ձայնով ես լայնքով ու երկայնքով կտրեցի ցուցափեղկը, որտեղ Հոլլացը պահում էր իր գարշելի ցուցանմուշները, այնուհետև գրեթե քառանկյունի ապակուն դրսի կողմից ստիպեցի ընկնել լինոլեումապատ հատակին, որտեղ նա պառկեց և, չկորցնելով իր քառանկյունի ձևը, հազար կտոր եղավ։ Այնուհետև ես իմ գոռոցին առավել արտահայտիչ գծեր և գրեթե չափից դուրս համառություն հաղորդեցի և այդչափ շռայլորեն ձևավորված ձայնով ես անցա ճամփան մի սրվակից դեպի մյուսը։
 +
 +
Սրվակները զրնգոցով ցիր ու ցան եղան, կանաչավուն, փոքր ինչ թանձրացած սպիրտը, իր ետևից տանելով սեփական պատրաստուկի գունատ, թախծոտ պարունակությունը, այս ու այն կողմ էր ցայտում, հոսում էր աշխատասենյակի կարմիր լինոլեումի վրայով և սենյակը լցնում էր իր, ես նույնիսկ կասեի շոշափելի, հոտով այն աստիճան, որ մայրիկս վատ զգաց իրեն, իսկ քույր Ինգան ստիպված էր բացել Բրունսհեֆերեգ նայող պատուհանները։ Սակայն բժիշկ Հոլլացը գտավ իր հավաքածուի կորուստը նվաճում դարձնելու հնարը։ Իմ չարագործությունից մի քանի շաբաթ անց «Բժիշկն ու աշխարհը» բժշկական բանբերում հայտնվեց նրա հեղինակությամբ հոդված ապակի կոտրող Մացերատի ձայնային ֆենոմենի մասին։ Հոդվածում բժիշկ Հոլլացի ներկայացրած տեսակետը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջաններում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրավասու անձանց կողմից արժանացավ և՛ ընդունելության, և՛ մերժման։ Մայրիկս, որին ուղարկեցին ամսագրի միանգամից մի քանի օրինակ, հպարտության տարօրինակ զգացումի հորդում էր ապրում, ինչը ստիպեց ինձ խորհել, և նա չկարողացավ իրեն մերժել այդ հոդվածից Գրեֆներին, Շեֆլերներին և իր Յանին և, կրկին ու կրկին, ճաշից հետո իր ամուսին Մացերատին հատվածներ կարդալու հաճույքը։ Նույնիսկ կրպակ հաճախող գնորդներն էին ստիպված լինում ունկնդրել հոդվածի հատվածները, ընդ որում նրանք հիանում էին իմ մայրիկով, որը ճարպկորեն արտասանում էր տարբեր տերմիններ՝ երևակայության հարուստ խաղ ցուցադրելով։ Այն հանգամանքը, որ իմ անունը առաջին անգամ հայտնվեց մամուլի էջերում, անձամբ ինձ ամենևին չէր հուզում։ Դեռ այն ժամանակ արդեն աչալուրջ իմ հոռետեսությունը ինձ դրդեց բժիշկ Հոլլացի հոդվածը համարել մի բժշկի բազմաէջ ճամարտակություններ, որը համալսարանի ամբիոնի հեռանկարներ ունի։
 +
 +
Այսօր իր հատուկ բուժիչ հիմնարկությունում Օսկարը այլևս ունակ չէ տեղից շարժել նույնիսկ փոքրիկ բաժակը։ Հոլլացի նման բժիշկները իրենց այցելություններով տանջում են նրան։ Նրա վրա կատարում են զուգորդական, այսպես կոչված ռորշախյան և այլ հարցազննումներ, որպեսզի տվայլ հաստատության մեջ նրա հարկադրաբար բուժումը, ի վերջո, ստանա բարեհունչ անվանում՝ այսօր Օսկարը հաճույքով է հիշում իր ձայնի հնամենաձև, հին ժամանակները։ Եթե այդ սկզբնական շրջանում նա կվարցի ավազից պատրաստված առարկաները կտրում էր հիմնավորապես (ստիպված էր լինում դա անել), ապա հետգայում, երբ նրա արվեստը հասավ ծաղկման, իսկ հետո գնաց դեպի նվազում, նա արդեն իր ունակություններից օգտվում էր առանց որևէ արտաքին հարկադրության։ Ենթարկվելով ուշ շրջանի մաներիզմի գայթակղություններին, հանուն խաղի որպես այդպիսին, ծառայելով արվեստին հանուն արվեստի, Օսկարը իր ձայնով ներթափանցում էր ապակու կառուցվածքի մեջ և միաժամանակ հասունանում։
 +
 +
 +
===Դասացուցակը===
 +
 +
 +
Կլեփը հաճախ ժամեր շարունակ իր համար օրվա ժամանակացույց է կազմում։ Այն հանգամանքը, որ այդ կազմելու ժամանակ անընդհատ տաքացված ոսպով արյունոտ երշիկ է կլանում, միայն հաստատում է իմ դրույթը, որն ասում է․ բոլոր երազողները շատակերներ են։ Իսկ այն, որ Կլեփը լիովին ակնհայտ ջանասիրություն է դրսևորում առանձին խորագրեր լրացնելիս, հաստատում է իմ մյսւս դրույթը, միայն իրական ալարկոտներն են ունակ անել գյուտեր, որոնք աշխատանքը դարձնում են նվազ աշխատատար։
 +
 +
Կլեփը այս տարի ևս ահա երկու շաբաթ անընդմեջ ջանք է թափում օրվա ժամանակացույցը ժամ առ ժամ կազմելու համար։ Երեկ երեկոյան այցելելով ինձ, նա առաջին հերթին իրեն խորհրդավոր տեսք տվեց, այնուհետև կրծքագրպանից դուրս հանեց բազմակի ծալած թղթի մի կտոր և ճառագելով, նույնիսկ հպարտության արտահայտությամբ, այն մեկնեց ինձ․ նա կրկին գյուտ էր արել, որը թույլ էր տալիս աշխատանքային ժամը խնայել։
 +
 +
Ես աչքերով անցա նրա գրառումների վրայով, սակայն մի որևէ իրապես նոր բանի չհանդիպեցի․ ժամը տասին՝ նախաճաշ, մինչև ճաշը՝ մտքի աշխատանք, ճաշից հետո՝ խաղաղ ժամ, այնուհետև՝ սուրճ, հնարավորության դեպքում՝ անկողնում։ Անկողնուց դուրս չգալով, մեկ ժամ՝ ֆլեյտայի վրա նվագելու համար, այնուհետև վեր կենալ և մեկ ժամ շարային քայլքով քայլել սենյակով, պարկապզուկի ձայների ներքո, ևս կես ժամ բակում՝ մաքուր օդին, այնուհետև՝ յուրաքանչյուր երկու օրը մեկ փոխեփոխ կամ երկու ժամ՝ գարեջրով արյունոտ երշիկ կամ երկու ժամ՝ կինո, սակայն ամեն դեպքում կինոյից առաջ կամ գարեջրի շուրջ աննկատ քարոզել անլեգալ ԳԿԿ֊ի օգտին, ոչ ավելի, քան կես ժամ, որպեսզի չափը չանցնի։ Շաբաթական երեք երեկո՝ «Ռնգեղջյուրում» պարային երաժշտությամբ զբաղվելը։ Շաբաթ օրերին՝ հետճաշյա գարեջուրը ԳԿԿ֊ի օգտին՝ քարոզի հետ միասին տեղափոխվում է երեկոյան ժամի, քանի որ օրը տրամադրված է Գրյունշտրասե փողոցում գտնվող բաղնիքին ու մերսմանը։ Բաղնիքից հետո՝ վազք դեպի «Ու֊9», որտեղ երեք քառորդ ժամ հիգենիկ վարժություններ մի աղջկա հետ, հետո այդ նույն աղջկա և նրա ընկերուհու հետ՝ սուրճ և խմորեղեն Շվաբի մոտ։ Աշխատանքային օրվա ավարտից ոչ շատ առաջ՝ սափրվել, իսկ եթե հարկ լինի, ապա նաև մազերը խուզել, արագ լուսանկարվել ֆոտոավտոմատում, այնուհետև՝ գարեջուր, երշիկ, քարոզ ԳԿԿ֊ի օգտին և հաճելի անգործություն։
 +
 +
Գովելով Կլեփի կողմից մանրակրկիտ կազմված ժամանակացույցը՝ ես խնդրեցի այն պատճենահանել ինձ համար և հետաքրքրվեցի, թե ինչպես է նա հաղթահարում ուժասպառության րոպեները։ «Քնում եմ կամ ԳԿԿ֊ի մասին մտածում», ― պատասխանեց Կլեփը կարճ մտորելուց հետո։
 +
 +
Արդյոք պատմեցի՞ ես նրան, թե ինչպես Օսկարը առաջին անգամ բախվեց «օրվա ժամանակացույց» հասկացության հետ։
 +
 +
Անեն ինչ սկսվեց լիովին անվնաս կերպով, Քաուեր մորաքրոջ մոտ, մանկապարտեզում։ Ամեն առավոտ Հեդվիգ Բրոնսկին գալիս էր իմ ետևից և ինձ ու Ստեֆանին մեկտեղ տանում էր Պասադովսկիվեգ փողոց, Քաուեր մորաքրոջ մոտ, որտեղ վեց֊տասը երեխաների հետ (ոմանք հիվանդության պատճառով մշտապես բացակայում էին) մենք պետք է խաղայինք մինչ սրտխառնոցի աստիճան։
 +
 +
Բարեբախտաբար իմ թմբուկը խաղալիքների դասին էր պատկանում և այդ իսկ պատճառով իմ վզին այլ խաղալիքներ չէին փաթաթում, իսկ ճոճվող ձիուկը իմ տակն էին հրում միայն այն ժամանակ, երբ խաղի ընթացքում թղթե սաղավարտով ասպետ֊թմբկահարի պահանջ էր լինում։ Ինձ համար որպես ստեղնագործիք էր ծառայում Քաուեր մորաքրոջ սև մետաքսյա շրջազգեստը, որը հազարապատիկ կոճկվում էր ու արձակվում էր։ Ես բոլոր հիմքերը ունեմ հաստատելու համար, որ իմ թմբուկի օգնությամբ ինձ հաջողվում էր օրական մի քանի անգամ թուլակազմ և կնճռոտ ֆրոյլյանին հագցնել ու հանվեցնել, երբ թմբուկի հարվածներով ես կոճկում կամ արձակում էի նրա շրջազգեստը, առանց նրա մարմինը զննելու։
 +
 +
Շագանակենու ծառուղիներով մինչև Յեշկենթալյան անտառ, Էրբսբերգով դեպի վեր, Գութենբերգի հուշարձանի կողքով հետճաշյա զբոսանքները այնքան հաճելիորեն ձանձրալի և անհոգս էին, որ ես մինչ օրս էլ երազում եմ նման քրեստոմատիկ զբոսանքներ կատարել՝ բռնելով Քաուեր մորաքրոջ մագաղաթյա փոքրիկ ձեռքը։
 +
 +
Ութ հոգի էինք մենք, թե տասներկու, միևնույն է, մենք պարտավոր էինք մտնել լծի տակ։ Այդ լուծը բաղկացած էր կապույտ գործված երիզից, որը փոխարինում էր առեղին։ Բրդյա առեղից աջ ու ձախ կողմերով ետ էին ձգվում վեցական բրդյա սանձիկներ տասներկու, եթե եկել էին բոլորը, երեխաների համար։ Յուրաքանչյուր տասը սանտիմետրը մեկ սանձիկների վրա կախված էին մեկական զանգուլակ։ Քաուեր մորաքրոջ առջև, որը բռնում էր սանձերը, մենք, զնգզնգացնելով ու թնկթնկացնելով, իսկ ես համառորեն թմբկահարելով, դոփում էինք քաղաքամերձ փողոցներով։ Մորաքույր Քաուերը երբեմն սկսում էր երգել․ «Հիսուս, քեզնով եմ ապրում, Հիսուս, քեզնով ես կմեռնեմ» կամ «Ողջույն քեզ, աստղ ծովային», և անցորդների գութը շարժվում էր, երբ մենք դեպի պարզկա հոկտեմբերյան օդն էինք գոչում․ «Օ՜, օգնիր ինձ, Կույս Մարիամ» և Օ՜, քաղցրալի Աստվածամայր»։ Եթե մենք կտրում անցնում էինք գլխավոր փողոցը, տրանսպորտը կանգ էր առնում։ Կուտակվում էին տրամվայները, մեքենաները, կառքերը, մինչև մենք մեր «ծովային աստղը» սալարկուղով տանեինք։ Եվ Քաուեր մորաքույրը ամեն անգամ իր ճրթճրթան թաթիկով շնորհակալություն էր հայտնում մեզ փողոցով անցկացնող ոստիկանին։
 +
 +
«Տերը մեր Հիսուս կվարձատրի ձեզ», ― խոստանում էր նա և իր մետաքսե շրջազգեստի շրշյունով առաջ էր ընթանում։
 +
 +
Ճիշտն ասած, ես շատ ափսոսացի, երբ գարնանը, վեցերորդ ծննդյան տարեդարձից հետո, Օսկարը Ստեֆանի հետ և հատկապես Ստեֆանի պատճառով, լքեց օրիորդ Քաուերին, ում կարելի էր կոճկել ու արձակել։ Հնարավոր չեղավ խուսափել բռնի գործողություններից, ինչպես ամեն անգամ, երբ գործին խառնվում էր քաղաքականությունը։ Մենք բարձրացանք Էրսեբերգ փողոց, մորաքույր Քաուերը մեր վրայից հանեց լուծը։ Փայլփլում էին երիտասարդ փոքրիկ ծառերը, ճյուղերի մեջ ուրախ ժխոր էր տիրում։ Մորաքույր Քաուերը նստել էր մամռապատ քարի վրա, որը տարբեր ուղղություններ էր ցույց տալիս մեկժամյա և երկժամյա զբոսանքների համար։ Նա երգ էր երգում մանկահասակ աղջկա նման, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ քնի մեջ, նա թափ էր տալիս գլուխը, ինչպես դա անում են խայտահավերը, և միաժամանակ մեզ համար նոր լծասարք էր գործում, լծասարքը նախատեսվում էր լինել հրեշավոր կարմիր գույնի։ Ափսոս միայն, որ ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց այն կրել, թփուտների մեջ գոռոց լսվեց, օրիորդ Քաուերը վեր թևեց ու նետվեց գոռոցի ուղղությամբ դեպի թփուտներ՝ իր ետևից տանելով կարմիր թելն ու գործվածքը։ Ես գնացի նրա և թելի ետևից, առաջիկայում ես պետք է տեսնեի էլ ավելի կարմիրը․ Ստեֆանի քթից հոսում էր արյունը, իսկ խարտյաշ և քունքերի շրջանում կապույտ երակագծերով Լոտար անունով տղան նստել էր թույլիկ ու խղճուկ Ստեֆանի կրծքին և իրեն այնպես էր պահում, կարծես ուզում էր նրա քիթը մտցնել դեմքի մեջ։
 +
 +
«Լեհուկ, ― ֆշշացնում էր նա հարվածների արանքում։ ― Լեհուկ»։
 +
 +
Երբ հինգ րոպե անց Քաուեր մորաքույրը կրկին մեզ վրա հագցրեց լծասարքը՝ միայն ես էի վազում ինքնուրույնաբար, կարմիր գործվածքը քանդելով՝ նա սկսեց մեր բոլորի համար աղոթքը, որը սովորաբար արտաբերում են զոհի և մարմնավորման միջև․ «Խայտառակված եմ ես՝ զղջանքով ու ցավով լի․․․»։
 +
 +
Դրանից հետո՝ Էրբսբերգով ներքև և կանգառ Գութենբերգի հուշարձանի դիմաց։ Երկար մատով ցույց տալով Ստեֆանին, որը թնկթնկացնում էր ու թաշկինակը սեղմում քթին, Քաուերը մեղմ պարզաբանեց․ «Ստեֆանը մեղավոր չէ, որ ինքը փոքրիկ լեհ է»։ Մորաքույր Քաուերի խորհրդով Ստեֆանը այլևս չպետք է այցելեր մանկապարտեզ, և Օակարը, որը չնայած լեհ չէր և այնքան էլ Ստեֆանին չէր սիրում, այստեղ համերաշխություն դրսևորեց։ Երբ եկավ Զատիկը, որոշեցին ռիսկի դիմել, և բժիշկ եղջուրե շրջանակով ակնոցով Հոլլացը եզրակացրեց, որ դա չի կարող վնաս հասցնել։ Նա նույնիսկ բարձրաձայն արտահայտեց իր եզրակացությունը․ «Դա վնաս չի հասցնի փոքրիկ Օսկարին»։
 +
 +
Յան Բրոնսկին, որը ևս մտադիր էր Զատիկից հետո իր փոքրիկ Ստեֆանին լեհական ժողովրդական դպրոց ուղարկել, թույլ չտալով, որ իրեն ետ պահեն, մայրիկիս ու Մացերատին կրկին ու կրկին պնդում էր, որ ինքը ծառայող է լեհական պետական ծառայությունում, և որ Լեհական փոստատանը իր արժանավայել աշխատանքի դիմաց լեհական պետությունից արժանավայել վարձատրություն է ստանում։ Վերջ ի վերջո ինքը լեհ է, և Հեդվիգը նույնպես լեհուհի կդառնա, հենց որ բավարարեն նրա դիմումը։ Եվ բացի այդ, Ստեֆանի նման խելացի ու միջինից բարձր տաղանդի տեր երեխան գերմաներեն լեզուն լիովին կարող է ուսումնասիրել ընտանիքում, իսկ ինչ վերաբերում է փոքրիկ Օսկարին (ամեն անգամ «Օսկար» անունը արտասանելիս նա թեթևակի հոգոց էր հանում), ապա Օսկարը, ինչպես և Ստեֆանը, վեց տարեկան է, ճիշտ է, նա դեռ նորմալ խոսել չի կարողանում և ընդհանրապես իր տարիքի համեմատ բավականին թերզարգացած է, և աճ էլ չունի։ Այնուհանդերձ արժե փորձել․ պարտադիր ուսուցումը հենց պարտադիր ուսուցում է, եթե, իհարկե, դեմ չլինի դպրոցի ղեկավարությունը։
 +
 +
Սկզբում դպրոցի ղեկավարությունը կասկածեց և բժշկական եզրակացություն պահանջեց։ Հոլլացը ինձ անվանեց առողջ երեխա, որը երեք տարեկան երեխայի հասակ ունի։ Սակայն խելքով, եթե ուշադրություն չդարձնենք այն հանգամանքի վրա, որ նա դեռ չի կարողանում խոսել ինչպես հարկն է, հինգ֊վեց տարեկաններին ոչնչով չի զիջում։ Հոլլացը նաև ինչ֊որ բան էր ասում իմ վահանաձև գեղձի մասին։
 +
 +
Բոլոր հետազոտությունների ընթացքում, ինձ համար արդեն սովորական դարձած հարցազննման ժամանակ, ես ինձ հանգիստ էի պահում՝ սկսած «անտարբերից» վերջացրած «բարիկամեցողությամբ», նամանավանդ, որ ոչ ոք մահափորձ չէր կատարում իմ թմբուկի դեմ։ Հոլլացյան օձերի, դոդոշների ու սաղմերի հավաքածուի ոչնչացումը դեռ թարմ էր այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր ինձ հետազոտում ու հարցազննում էին, և երկյուղ ներշնչում։
 +
 +
Ես ստիպված էի իմ ձայնի միջի ալմաստը ցուցադրել միայն տանը և այն էլ պարապմունքների առաջին օրը, քանի որ նախկինի դառը փորձով չխրատված, Մացերատը պահանջեց, որ ես ֆրեբելևյան մարգագետնի միջով մինչև Պեստալոցցի դպրոցը ընկած ճանապարհը անցնեմ առանց թմբուկի և որ այն ինձ հետ դպրոց չտանեի։
 +
 +
Սակայն երբ նա ազատություն տվեց ձեռքերին, և ցանկացավ վերցնել այն, ինչն իրեն չի պատկանում, այն, ինչի հետ նա վարվելու ձևն էլ չգիտի, այն, ինչի համար նրա հասկացողությունն է բացակայում, ես գոռացի, կիսեցի մեջտեղից դատարկ ծաղկամանը, ինչի մասին ասվում էր, որ բնօրինակ է։ Երբ բնօրինակ սկահակը բնական բեկորների տեսքով հայտնվեց հատակին, Մացերատը, որն այն բարձր էր գնահատում, քիչ էր մնում ինձ խփեր։ Սակայն այդ պահին մոտ թռավ մայրիկս, Յանը, որը Ստեֆանի հետ կարճ ժամանակով այցի էր եկել մեզ, նույնպես միջամտեց։
 +
 +
― Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, ― արտաբերեց նա իր հանգիստ, փոքր֊ինչ մեղմ ոճով, և Յանի կապույտ և մորս մոխրագույն աչքերից խոցված Մացերատը ցած իջեցրեց արդեն վեր բարձրացրած ձեռքը և այն խոթեց գրպանը։
 +
 +
Պեստալոցցիի անվան դպրոցը նոր, կարմիր֊աղյուսե, ժամանակակից ոգով գրաքարերով և որմնաքարերով զարդարված, երեք հարկանի հարթ տանիքով երկարավուն շենք էր, որը մանուկներով հարուստ արվարձանում կառուցել էր սենատը՝ այն ժամանակ դեռ շատ ակտիվ սոցիալ֊դեմոկրատների աղմկոտ պահանջով։ Ինձ դուր եկավ այդ արկղը, եթե չհաշվենք հոտը և մոդեռն ոճով գրաքարերի և որմնանկարների վրա պատկերված սպորտով զբաղվող տղաներին։ Չնայած ծաղկող, սակայն անբնականորեն փոքրիկ ծառերը կանգնած էին եպիսկոպոսի գավազանի նմանվող պաշտպանական շքամուտքի դիմացի մանր խճի վրայի երկաթյա ձողերի արանքում։ Բոլոր կողմերից հոսելով՝ դեպի դպրոց էին գալիս մայրիկները՝ խայտաբղետ ձագարաձև թղթե տոպրակները բռնած և իրենց ետևից ոռնացող կամ օրինակելի տղաներին քարշ տալով։ Օսկարը դեռ ոչ մի անգամ նույն կողմը գնացող այդքան շատ մայրեր չէր տեսել։ Թվում էր, թե նրանք ուխտագնացություն են կատարում դեպի ինչ֊որ մի շուկա, որտեղ մտադիր են վաճառքի նպատակով ցուցադրել իրենց առաջնեկներին կամ ավագությամբ երկրորդներին։ Դպրոցի այդ հոտը, որը բազմիցս նկարագրված է, և որն իր խիստ հատկանշանակությամբ գերազանցում է երկրի վրա հայտնի բոլոր բուրմունքները, արդեն նախասրահում է զգացվում։ Հատակի քարե սալիկների վրա գեղատեսիլ անկարգության մեջ կանգնած էին ոչ այն է չորս, ոչ այն է հինգ գրանիտե սկահակներ, որոնցում միաժամանակ մի քանի ակունքներից ջուր էր բխում։ Երեխաներով, այդ թվում ինձ հասակակից, շրջապատված սկահակները հիշեցնում էին բիսաուցի իմ քեռի Վինցենտի խոզին։ Նա ևս երբեմն պառկում էր իր կողքի վրա և նույնչափ մոլեգին հարձակման էր ենթարկվում իր ծարաված խոճկորների կողմից։
 +
 +
Տղաները կռացել էին սկահակների և անփոփոխ կախ ընկած շատրվանների վրա, իրենց մազերին թույլ էին տալիս ընկնել շիթի տակ, իսկ շիթին՝ ընկնել իրենց բերանը։ Չգիտեմ էլ՝ արդյոք խմո՞ւմ էին նրանք, թե զվարճանում։ Երբեմն երկու տղա, թշերը ուռեցրած, միաժամանակ ուղղվում էին, որպեսզի անպարկեշտ բարձր ձայնով միմյանց դեմքերին պզզացնեն բերաններում տաքացրած ջուրը, որն անկասկած խառնված էր թքի ու հացի փշրանքներին։ Ես, որ անմիջապես մուտքի մոտ՝ չհասկանալով հայացք նետեցի ձախից նախասրահին հարող բաց մարզադահլիճի կողմը, այնտեղ տեսնելով կաշվե զամբիկ, ձող և ճոպաններ, ինչպես նաև սարսափելի զուգափայտ, հանկարծ իսկական, ոչնչով չնվազեցվող ծարավ զգացի, և ուրախ կլինեի ուրիշ երեխաների պես մի քիչ ջուր խմել։ Սակայն ես հո չէի կարող խնդրել մայրիկիս, որը բռնել էր իմ ձեռքը, որպեսզի նա փոքրիկ Օսկարին բարձրացնի մինչև սկահակի եզրը։ Նույնիսկ եթե կանգնեի իմ թմբուկի վրա, միևնույն է, ես չէի կարողանա ձգվել մինչև շատրվանը։ Սակայն երբ, քիչ վեր ցատկելով, ես հայացք նետեցի սկահակներից մեկի եզրից այն կողմ և նկատեցի, թե ինչպես են յուղոտ փշրանքները գրեթե փակել ջրահեռացման անցքը, ինչից սկահակը լցվել էր մի ինչ֊որ անախորժաբեր հեղուկով, ծարավը, որը՝ սպորտային անապատի մարմնամարզական գործիքների միջև թափառելիս, ես շատ շոշափելի էի զգում, անմիջապես լքեց ինձ։
 +
 +
Վիթխարակերտ, հսկաների համար պատրաստված աստիճաններով, դղրդյունով արձագանքող միջանցքներով մայրիկս ինձ վեր տարավ դեպի մի շինություն, որի դռան վերևում կախված էր «1Ա» գրությամբ ցուցանակ։ Շինությունում վխտում էին ինձ հասակակից տղաներ։ Այդ տղաների մայրիկները սեղմվել էին պատուհանների դիմացի պատին և խաչած ձեռքերով ավանդական, խայտաբղետ, ձագարաձև, վերևից մետաքսյա թղթով պինդ կապած իմ հասակից բարձր, ուսումնական առաջին օրվա համար նախատեսված թղթե տոպրակները սեղմել էին կրծքներին։ Մայրիկիս մոտ ևս կար այդպիսին։
 +
 +
Երբ ես նրա ձեռքը բռնած մտա ներս, ժողովուրդը ծիծաղեց, և այդ ժողովրդի մայրերը՝ ևս։ Չաղլիկ տղային, որն անմիջապես ցանկություն ունեցավ իմ փմբուկի վրա թմբկահարել, ես, որպեսզի ստիպված չլինեմ ձայնովս ապակի կտրել, ստիպված էի ոտքով հարվածել ճանին։ Ընդ որում հարվածել ոչ մեկ անգամ։ Տղան ընկավ՝ դպրոցական նստարանին բախման ժամանակ փչացնելով իր սանրվածքը, ինչի համար էլ ես հաջողացրի վզակոթիս մի լավ հարված ստանալ մորիցս։ Տղան ճչում էր, ես, բնական է, ոչ, ես գոռում եմ, միայն երբ ուզում են ձեռքիցս խլել թմբուկը։ Մայրիկս, որի համար մյուս մայրերի աչքի առաջ տեղի ունեցած այդ բախումը չափազանց տհաճ էր, ինձ մտցրեց պատուհանի կողմի մուտքի առաջին նստարանի մեջ։ Ինչ խոսք, նստարանը ինձ համար չափազանց մեծ էր։ Սակայն ավելի հետ գնալիս ժողովուրդը դառնում էր առավել ամուր ու պեպենոտ, իսկ նստարանները ավելի մեծ էին։ Ես ամեն ինչին հարմարվեցի, հանգիստ նստեցի, քանի որ անհանգստանալու համար պատճառներ չունեի։ Մայրիկս, որն իմ կարծիքով դեռ շփոթված էր, խառնվեց մյուս մայրերի ամբոխին։ Հնարավոր է, որ նա իր նմաններից անհարմար էր զգում իմ, այսպես ասած, աճի զարգացման կանգի պատճառով։ Իսկ նրանք, ընդհակառակը, իրենց այնպես էին պահում, կարծես ծանրակշիռ պատճառներ ունեին հպարտանալու իրենց, ըստ իս, չափից դուրս արագ մեծացած համբակներով։
 +
 +
Քանի որ լուսամուտագոգի բարձրությունը նույնչափ քիչ էր համապատասխանում իմ բոյին, որքան և նստարանի չափերը, ես չէի կարող պատուհանից հայացք գցել Ֆրյոբելյան մարգագետնին։ Իսկ ես շատ էի ուզում նայել մարգագետնին, որտեղ, ինչպես գիտեի, սկաուտները կանաչի վաճառող Գրեֆի առաջնորդությամբ վրաններ են տեղադրում, պատերազմ են խաղում և, ինչպես պատշաճ է սկաուտնեին, բարիք են արարում։ Բանն այն չէ, որ ես ցանկություն ունեի մասնակցել այդ չափից դուրս մեծ անուն հանած ճամբարային կյանքին, ոչ, ինձ հետաքրքրում էր բուն Գրեֆի անձը՝ կարճ շալվարով։ Վտիտ, մեծաչյա, չնայած և գունատ տղաների նկատմամբ նրա սերն այնքան մեծ էր, որ նա այն մտցրեց սկաուտային շարժման հիմնադիր Բադեն֊Փոուելի համազգեստի մեջ։
 +
 +
Ճարտարապետական ստորություններից պատճառով զրկված լինելով բավականին հետաքրքրաշարժ տեսարանից, ես կարող էի նայել միայն երկնքին և ի վերջո լիովին բավարարվեցի դրանով։ Անընդհատ նոր ու նոր ամպեր էին լողալով անցում հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք, կարծես հատկապես այդ ուղղությունն էր ամպերին ինչ֊որ անսովոր ուրախություններ խոստանում։ Իմ թմբուկը, որը մինչ այժմ գեթ մեկ հարվածով անգամ չէր ակնարկել այդ հեռացումը, ես սեղմեցի ծնկներիս և նստարանի արկղի միջև։ Թիկունքի համար նախատեսված տախտակը պաշտպանում էր Օսկարի ծոծրակը։ Իմ ետևում հռհռում, ոռնում, ծիծաղում, լաց լինում ու մոլեգնում էին իմ, այսպես կոչված, համադասարանցիները։ Ինձ վրա թղթե գնդիկներ էին նետում, սակայն ես նույնիսկ չէի շրջվում՝ նպատակսլաց ամպերի տեսքը համարելով ավելի գեղագիտական, քան ամբողջապես հիմարացած համբակների մի ողջ հորդայի ծամածռությունների տեսարանը։
 +
 +
Այն բանից հետո, երբ ներս մտավ «օրիորդ Շպոլլենհաուեր» ներկայացած կինը, «1Ա» դասարանը դարձավ քիչ ավելի լուռ։ Ինձ սակայն պետք չէր լինել ավելի լուռ, ես առանց այն էլ չափից դուրս լուռ էի նստած և խորասուզվելով իմ մեջ, սպասում էի ապագա իրադարձություններին։ Իսկ եթե այնուամենայնիվ միջև վերջ ազնիվ լինեմ, ապա Օսկարը ընդհանրապես անհրաժեշտ չէր համարում սպասել ապագա իրադարձություններին, նա զվարճությունների անհրաժեշտություն չէր զգում։ Իսկ դա նշանակում է, որ նա ոչինչ չէր էլ սպասում, այլ ուղղակի նստել էր նստարանին կամ, ավելի ճիշտ ասած, զատկատոնի առիթով դասասենյակի լավ լվացած պատուհանների դիմաց՝ զգալով միայն իր թմբուկի հպումը և ուրախանալով ամպերի տեսքով։
 +
 +
Օրիորդ Շպոլլենհաուերը կրում էր կոպիտ կարված կոստյում, որը նրա կերպարանքին տղամարդկային ինչ֊որ բան էր հաղորդում։ Այդ տպվավորությունը միայն սաստկանում էր խստաշունչ, կոճկովի և, ինչպես ինձ էր թվում, կոկորդի շրջանում ցելյուլոիդե կոճակ ունեցող օձիքի շնորհիվ, ինչից նրա վիզը դառնում էր ծալքավոր։ Զբոսաշրջիկի իր կոշիկներով հազիվ դասասենյակի շեմից ներս ոտք դնելով, նա ցանկացավ համընդհանուր սեր ձեռք բերել և այդ իսկ պատճառով հարց տվեց․
 +
 +
― Դե, սիրելի երեխաներ, դուք կարո՞ղ եք մի որևիցե երգ երգել։
 +
 +
Պատասխանը՝ համընդհանուր ոռնոց էր, ինչը նա մեկնաբանեց սակայն որպես հաստատող պատասխան, քանզի անմիջապես միտումնավոր բարձր ձայնով սկսեց երգել «Մայիսը եկավ» գարնանային երգը, չնայած գործը տեդի էր ունենում ապրիլի կեսին։ Սակայն դեռ նոր էր նա հռչակել գարնան գալուստը, իսկական դժոխք բռնկվեց։ Սկսելու նշանին չսպասելով, գոնե մոտավորապես բառերը չիմանալով, չունենալով քիչ թե շատ ռիթմի զգացում, թեկուզ այն պարզունակը, ինչպես այդ երգում, ավազակախումբը իմ թիկունքում սկսեց գոռգոռալ՝ մեկը անտառի մասին, մեկը՝ ցախի, այնպես, որ պատերից ցած էին թափվում ծեփերը։
 +
 +
Շպոլլենհաուերը իմ մեջ խճահարություն առաջ բերեց․ չնայած իր դեղնավուն մաշկին, տղայի նմանվող մազերի կրտվածքին և տղամարդու փողկապին, որը նկատելի էր օձիքի անկյունների արանքից։ Եվ, կտրվելով ամպերից, որոնք ակնհայտորեն այսօր պարապմունքներ չունեին, ես շունչ առա, մեկ շարժումով փայտիկները դուրս բերեցի շալվարակալի տակից և բարձրաձայն ու մատչելիորեն թմբուկի վրա թմբկահարեցի երգի ռիթմը։ Սակայն իմ թիկունքում գտնվող ավազակախումը ո՛չ լսողություն ուներ, ո՛չ հասկացողություն։ Միմիայն Շպոլլենհաուերը ինձ քաջալերելով գլուխը շարժեց, ժպտած պատի հենարան դարձած մայրերի խմբին, առանձնահատուկ հայացքով պարգևատրեց իմ մայրիկին՝ դրդելով ինձ դա ընկալել որպես թմբկահարելը հանգիստ շարունակելու, էլ ավելի բարդացնելու և իմ ողջ վարպետությունը ցուցադրելու կոչ։ Իմ թիկունքի ավազակախումբը արդեն վաղուց դադարել էր իր բարբարոսական գոռոցներով իմ թմբկահարելուն ձայնակցելը։ Ես արդեն երևակայում էի, թե իբր իմ թմբուկը հանդես է գալիս դասավանդողի դերում, սովորեցնում, իմ համադասարանցիներին վեր է ածում իմ աշակերտների, սակայն այդ պահին իմ նստարանի առաջ վեր խոյացավ Շպոլլենհաուերը, ուշադիր և ոչ թե լարված, այլ ավելի շուտ ինքնամոռաց ժպտալով նայեց իմ ձեռքին և իմ փայտիկներին, նույնիսկ փորձեց միևնույն չափը տալ։ Մի կարճ ակնթարթ ներկայացավ որպես հմայքից ոչ զուրկ ոչ երիտասարդ աղջիկ, որը մոռանալով իր մանկավարժական կոչման մասին, չընդունելով գրավոր հրամանով իրեն պարտադրված կյանքի ծաղրանկարային պատկերը, դառնում է ավելի մարդկային, այլ խոսքերով՝ երեխայական, հետաքրքրասեր, ոչ հասարակ, ոչ խրատող։
 +
 +
Սակայն երբ Շպոլլենհաուերին չհաջողվեց անմիջապես և ճիշտ կրկնել իմ թմբկային չափը, նա վերադարձավ իր նախկին, ուղղամիտ, հիմարավուն և, դրան գումարած, վճարովի դերին, կենտրոնացավ, ինչպես ժամանակ առ ժամանակ ստիպված են անել ուսուցիչները և ասաց․
 +
 +
― Դու, իհարկե, փոքրիկ Օսկարն ես, մենք արդեն շատ ենք քո մասին լսել։ Որքան գեղեցիկ ես դու թմբկահարում։ Ճի՞շտ է, երեխաներ։ Չէ՞ որ ճիշտ է, մեր Օսկարը լավ թմբկահար է։
 +
 +
Երեխաները սկսեցին լաց լինել, մայրերն ավելի մոտեցան իրար, Շպոլլենհաուերը այդ ընթացքում կարողացավ ամբողջապես տիրապետել իրեն։
 +
 +
― Իսկ այժմ, բարձր ձայնով ասած նա, ― մենք թմբուկը կդնենք մեր պահարանի մեջ, նա անկասկած արդեն հոգնել է և ուզում է հանգստանալ։ Հետո, երբ դասերը ավարտվեն, դու այն հետ կստանաս։
 +
 +
Դեռ արագացնելով այդ կեղծիքով լի խոսքը, նա ինձ ցուցադրեց իր կարճ կտրված ուսուչական եղունգները՝ տասն անգամ փորձելով այդ կարճ կտրված եղունգներով բռնել իմ թմբուկը, որը, տեսնում է Աստված, ո՛չ հոգնել էր, ո՛չ էլ պատրաստվում էր  քնել։ Սկզբում ես դիմանում էի, պուլովերի տակ թաքնված մատներով փաթաթվեցի սպտակա֊կարմրավուն օղակին, նայեցի նրան, տեսա, որ նա անփոփոխ պահպանում է դպրոցական ուսուցչուհու վաղնջական չափանմուշային տեսքը։ Նայեցի նրա միջով, Շպոլլենհաուերի ներսում տեսա այնպիսի բաներ, որոնք բավարար են երեք ամբողջական բարոյազուրկ գլուխներում շարադրելու համար։ Սակայն քանի որ խոսքը իմ թմբուկի մասին էր, շեղվեցի նրա ներքին կայնքից, և երբ իմ հայացքը խոցեց նրան թիակների մեջտեղից, լավ պահպանված մաշկի վրա հայտնաբերեցի գուլդենի<ref>մետաղադրամ</ref> չափ խալ, վրան երկար մազեր աճած։
 +
 +
Ոչ այն է նա զգաց, որ ես իրեն տեսնում եմ միջանցիկ հայացքով, ոչ այն է բանն իմ ձայնն էր, որն արդեն նախազգուշացնելով, սակայն դեռ վնաս չպատճառելով, քերծում էր նրա ակնոցի աջ ապակին։ Մի խոսքով, նա հրաժարվեց բիրտ ուժի կիրառումից, ինչը ստիպեց, որ նրա մատների ոսկորները ցավեն՝ հավանաբար, չդիմանալով ակնոցի քերծվելուն, ինչի պատճառով նրա մաշկը փշաքաղվեց, մրսածի դողոցով ձեռքերից բաց թողեց թմբուկը և միայն ասաց․ «Որքան չար ես դու, Օսկար», ― դատապարտող հայացք նետեց մորս վրա, որն առանց այն էլ չգիտեր, թե ուր թաքցնի աչքերը։ Նա հանգիստ թողեց իմ մեկ կաթիլ անգամ ոչ քնկոտ թմբուկը, կտկտացնելով իր ցածր ու լայն կրունկները, շրջվեց, բարձրացավ ամբիոնի վրա, իր պորտֆելից ուրիշ ակնոց հանեց, հավանաբար ընթերցանության համար, վճռական շարժումով քթի վրայից հանեց այն հարմարանքը, որը քերծել էր ձայնը, ինչպես եղունգներով են քերում պատուհանի ապակու վրայով։ Ճկույթը ցցելով՝ երկրորդ ակնոցը նստեցրեց իր քթի վրա, հետո ձգվեց, այնպես, որ ինչ֊որ բան նրա ներսում ճտտաց, և կրկին ձեռքը մտցնելով իր պորտֆելի մեջ ասած․
 +
 +
― Իսկ հիմա ես ձեզ կկարդամ դասացուցակը։
 +
 +
Խոզի կաշվից կարված տարողության միջից նա հանեց թղթի մի տրցակ, մեկը վերցրեց իրեն, մյուսները բաժանեց մայրերին, այսինքն՝ իմ մորը նույնպես և վերջապես վեցամյա երեխաներին՝ որոնք սկսել էին կորցնել համբերությունը, բացատրեց, թե ինչ բան է այդ դասացուցակը։
 +
 +
― Երկուշաբթի՝ Աստծո օրենք, նամակ, հաշիվ, խաղեր․ երեքշաբթի՝ հաշիվ, մաքրագրություն, երգեցողություն, բնագիտություն․ չորեքշաբթի՝ հաշիվ, նամակ, նկարչություն, նկարչություն․ հինգշաբթի՝ երկրագիտություն, հաշիվ, նամակ, Աստծո օրենք․ ուրբաթ՝ հաշիվ, նամակ, խաղեր, մաքրագրություն․ շաբաթ՝ հաշիվ, երգեցողություն, խաղեր, խաղեր։
 +
 +
Ահա թե ինչ ազդարարեց մեզ Շպոլլենհաուրերը՝ որպես անդրդվելի ճակատագիր։ Նա ուսուցչական կոնֆերնսի ներկաներին դիմեց իր խիստ, ոչ մի տառ կուլ չտվող ձայնով, այնուհետև հիշելով սեմինար պարապմունքները, դարձավ «քնքուշ» և վարակվեց դաստիարակչական կենսախնդությամբ։
 +
 +
― Դե, թանկագին երեխաներ, այժմ բոլորս միասին կկրկնենք։ Եվ այսպես, երկուշաբթի՞։
 +
 +
Ոհմակը գոռաց․
 +
 +
― Երկուշաբթի։
 +
 +
Նա անմիջապես․
 +
 +
― «Աստծո օրենք»։
 +
 +
Կնքված հեթանոսները գոռացին «Աստծո օրենք» բառերը։ Ես ափսոսում էի իմ ձայնը և դրա փոխարեն թմբուկի վրա թմբկահարեցի կրոնական բառեր։
 +
 +
Շպոլլենհաուերի ողորմածությամբ նրանք իմ թիկունքում ոռնում էին․
 +
 +
― «Նա֊մակ» ― (Իմ թմբուկը պատասխանում էր երկու անգամ) ― «Հաշի՛վ» ― ( Եվս մեկ հարված)։
 +
 +
Իմ ետևում այդպես շարունակվեց գոռոցը, Շպոլլենհաուերը այդպես երգեց՝ իմ դիմաց կանգնած, և ես համաչափ՝ ուրախ դեմք ցույց տալով, իմ թիթեղի վրա խփում էի հաշիվը մինչև Շպոլլենհաուերը՝ արդեն չգիտեմ էլ, թե ինչ ճանճ էր նրան կծել, վեր թռավ տեղից՝ բացահայտ զայրացած։ Սակայն նա ամենևին էլ այն տխմարների վրա չէր զայրացել, որոնք նստած էին նրա առջև, ոչ, դա իմ պատճառով էր, որ նրա թշերը բռնկվեցին տենդագին կարմրով։ Դա Օսկարի անշառ թմբուկն էր, որ նրա համար դարձավ փորձաքար՝ բավարար, որպեսզի զբաղվի ռիթմի զգացումով օժտված թմբկահարով։
 +
 +
― Իսկ հիմա լսիր ինձ, Օսկար։ Հինգշաբթի՝ երկրագիտություն։
 +
 +
Քամահրելով «հինգշաբթի» բառը, ես վեց անգամ հարվածեցի թմբուկիս՝ նշանավորելով «երկրագիտությունը», երկու անգամ՝ «նամակը» և մեկ անգամ «հաշիվը»։ Իսկ Աստծո օրենքը» ես նշեցի, ինչպես պետքն էր, ոչ թե չորս հարվածներով, այլ անջատ֊անջատ՝ երկու անգամ երկուական, թմբուկի բացարձակապես բարեգործական հարվածներով։
 +
 +
Շպոլլենհաուերը, սակայն, չգնահատեց իմ ճշտությունները։ Նրան ընդհանրապես զզվեցրեց թմբկահարությունը։ Ինչպես որ քիչ առաջ նա տասնապատիկ անգամ ցույց  տվեց իր կարճ կտրած եղունգները և տասն անգամ ցանկացավ խլել թմբուկը։
 +
 +
Սակայն ես արդեն արձակել էի իմ ապակեկործան գոռոցը՝ նախքան նա հասցրեց դիպչել իմ թիթեղին, և այն երեք սովորական չափերը, գերազանցող դասասենյակի պատուհաններին զրկեց իրենց վերևի մասից։ Երկրորդ գոռոցիս զոհը դառնալով՝ վայր ընկան միջնամասի ապակիները։ Անարգել սենյակ ներխուժեց մեղմ գարնանային օդը։ Այն հանգամանքը, որ երրորդ գոռոցով ես ոչնչացրեցի նաև ներքևի ապակիները, դարձավ, ըստ էության, ավելորդ լկտիություն, որովհետև վերևի և մեջտեղի ապակիների ընկնելուց հետո արդեն Շպոլլենհաուերը ետ քաշեց իր եղունգները։ Արվեստի տեսանկյունից զուտ անիմաստ չարաճճիությունից դրդված ներքևի պատուհանների հախից գալու փոխարեն Օսկարը տեսնում է Աստված, որ ավելի խելացի քայլ կկատարեր, եթե հետևեր ետ նահանջած Շպոլլենհաուերին։
 +
 +
Թե որտեղից նա կախարդանքով ի հայտ բերեց իր եղեգնյա ձեռնափայտը, սատանան գիտե։ Սակայն ձեռնափայտը հանկարծ այդ նույն գարնան շնչի հետ միախառնված, օդում հայտնվեց։ Եվ այդ օդային խառնուրդի միջով կինը ձեռնափայտը սլացիկ թափ տվեց, դարձրեց այն ճկուն, տենչացող, մաշկին հասցվող հարվածներից բավարարվածության ձգտող։ Եվ նա ձեռնափայտով հարվածեծ իր նստարանի կափարչին, այնպես, որ թանաքն ու թանաքամանը մանուշակագույն լեզվակով թռչկոտեցին։ Եվ երբ ես չցանկացա իմ ձեռքերը դնել նրա դիմաց, նա հարվածեծ իմ թմբուկին, հարվածեծ իմ թիթեղին։ Նա, մի ինչ֊որ Շպոլլենհաուերիկ, հարվածեծ իմ թիթեղյա թմբուկին։ Նա ի՞նչ իրավունք ուներ հարվածել։ Դա դեռ ոչինչ, եթե նա այդքան շատ էր ուզում հարվածել, թող հարվածեր, բայց ինչ կապ ուներ այստեղ թմբուկը։ Մի՞թե նրան չեն բավականացնում իմ թիկունքում գտնվող մաքուր լողացած համբակները։ Հենց իմ թիթե՞ղը նրան պետք եկավ։ Նրա համար, ով ոչինչ, բացարձակապես ոչինչ չի հասկանում թմբկահարությունից, պարտադի՞ր էր, որ ձեռք բարձրացներ իմ թմբուկի վրա։ Իսկ այս ի՞նչ է փայլում նրա աչքերի մեջ։ Ինչպե՞ս է անվանվում այն գազանը, որը ցանկացավ հարվածել։ Ո՞ր գազանանոցից է նա փախել, ինչպիսի՞ սնունդ է փափագում, ի՞նչ փնտրում։ Ինչ֊որ բան Օսկարի մեջ արթնացավ, նրան հրում էր ինչ֊որ բան, որը պարզ չէ, թե ինչ խորքերում էր առաջացել։ Ներբանների միջով, կրունկների միջով վեր էր բարձրանում մի ինչ֊որ բան, որը տիրանում էր նրա ձայնալարերին, և այն Օսկարին դրդեց արձակել աղեկտուր գոռոց, ինչը միանգամայն բավարար կլիներ առանց գեթ մեկ ապակի թողնելու մի հրաշակերտ՝ լույսը ներս քաշող, գոթական տաճարի։
 +
 +
Կարճ ասած, ես արարեցի կրկնակի գոռոց, որը Շպոլլենհաուերիկի ակնոցի զույգ ապակիները իսկապես վեր ածեց աճյունի։ Բացարձակապես դատարկ ակնոցի շրջանակների միջով թեթևակի արյունահոսող հոնքերի տակից աչքերը թարթելով, նա նահանջեց ետ ու ի վերջո սկսեց տգեղ և ուսուցչուհու համար չափից դուրս անզուսպ հեծկլտալ, իսկ իմ թիկունքում գտնվող ավազակախումբը վախեցած, հաճախակի նստարանների տակ թաքնվելով, հաճախակի ատամներով թմբկահարելով, սսկվեց։ Ոմանք նույնիսկ սողում էին սեղանից սեղան՝ իրենց մայրերին մոտ։ Վերջիններս, սակայն, հասկանալով, թե ես ինչ եմ արել, սկսեցին փնտրել մեղավորին, ցանկանում էին նետվել մորս վրա և անպայման կնետվեին, եթե ես, վերցնելով թմբուկս, նստարանից ցած չսահեի։
 +
 +
Ես կիսակուրացած Շպոլլենհաուերիկի կողքով, մայրիկիս շրջապատած կռվարար կանանց միջով ճեղքեցի, մոտեցա մայրիկիս, բռնեցի նրա ձեռքը և դուրս տարա «1Ա» դասարանից, որտեղ միջանցիկ քամիներն էին զբոսնում։ Դղրդացող միջանցքներ։ Քարե աստիճաններ՝ հսկա երեխաների համար։ Հացի փշրանքներ՝ շատրվաններով գրանիտե սկահակներում։ Բաց մարզադահլիճում մարզաձողի տակ տղաներ էին թռչկոտում։ Մայրիկս մինչ այժմ թուղթը պահել էր ձեռքերում։
 +
 +
Պեստալոցցիի անվան դպրոցի շքամուտքի առջև ես նրա ձեռքից խլեցի թուղթը և, իմաստազուրկ դասացուցակը ճմռթելով՝ թղթե գնդիկ պատրաստեցի։
 +
 +
Սակայն լուսանկարչին, որը շքամուտքի սյուների արանքում դարան մտած սպասում էր մայրիկների ու թղթե տոպրակների ուղեկցությամբ անցնող առաջին դասարանցիներին, Օսկարը թույլ տվեց լուսանկարել իրեն և այդ ողջ խառնաշփոթում չկորած թղթե տոպրակը։ Արևը դուրս եկավ, մեր գլխավերևում աղմկում էին դասասենյակները։ Լուսանկարիչը Օսկարին կանգնեցրեց «Իմ առաջին օրը դպրոցում» գրությամբ գրատախտակի առջև։
 +
 +
 +
===Ռասպուտինը և այբբենարանը===
 +
 +
 +
Ականջի պոչով լսող հիվանդապահ Բրունոյին և իմ ընկեր Կլեփին, պատմելով դասացուցակի հետ Օսկարի առաջին հանդիպման մասին, ես հենց նոր ասացի․ գրատախտակին փակցված փոստային բացիկի չափով դպրոցական լուսանկարի վրա գրված էր․ «Իմ առաջին օրը դպրոցում»։
 +
 +
Հասկանալի է, որ այդ գրությունը կարող էին կարդալ միայն մայրիկները, որոնք կանգնած էին լուսանկարչի թիկունքում և ավելի շատ էին անհանգիստ, քան իրենց երեխաները։ Գրատախտակի ֆոնի վրա պատկերված տղաները միայն մեկ տարի անց՝ երբ նոր առաջին դասարանցիները Զատիկին մոտ սկսում էին իրենց պարապմունքները, իրենց մոտ մնացած լուսանկարներից կարող էին կռահել, որ այդ չլսված գեղեցկությամբ նկարները իրենց ուսումնական առաջին օրվա կապակցությամբ են արվել։
 +
 +
Զյութերլինովյան տառատեսակի տառերը կեղծ, ներսից խփված կորություններով, չարադեմ սուր ծայրերով սողում էին տախտակի վրայով, դուրս էին բերում կավճե գրությունը, որն ազդարարում էր կյանքի նոր հատվածը։ Զյութելինովյան գոթիկան իրականում պիտանի է միայն ամեն աչքի զարնող հրատապ կարգախոսների համար։ Գոյություն ունեն նաև հայտնի փաստաթղթեր, որոնք ինձ տեսնել չի վիճակվել, սակայն որոնք, այնուամենայնիվ, ես կարող եմ ինձ պատկերացնել միայն այդ տառատեսակով գրված։ Ինձ պատկերանում են պատվաստումների վերաբերյալ տեղեկանքներ, մարզական պատվոգրեր և ձեռագրով գրված մահվան դատավճիռներ։ Արդեն այն օրը, երբ ես կարողացա ներթափանցել այդ տառատեսակի էության մեջ, չնայած դեռ կարդալ չգիտեի, զյութերլինովյան գոթական «Մ»֊ի կրկնակի հանգույցը, որով սկսվում էր ձեռագիրը, դավադրորեն, կանեփաթելի հոտ արձակելով, հիշեցնում էր ինձ տառատեսակը։ Բայցևայնպես ես շատ ավելի ուրախ կլինեի ոչ միայն կռահել գրվածի մասին, այլև տառը տառի ետևից կարդալ։ Ոչ ոք թող չմտածի, թե իբր Շպոլլենհաուերի հետ իմ հանդիպումը, երբ ես երգելով ապակի էի կտրում և, ի նշան բողոքի, խռովարարորեն թմբկահարում էի ես անցկացրեցի առավելագույն դիրքերից, քանզի արդեն տիրապետում էի այբբենարանին։ Ոչ և ևս մեկ ամգամ ոչ։ Ես հրաշալի հասկանում էի, որ զյութերլինովյան տառատեսակի թաքնված իմաստի մեջ ներթափանցելով, դեռ ոչինչի չէի հասել, որ ես դպրոցական տարրական գիտելիքների պակաս եմ զգում։ Միայն ափսոս, որ Օսկարին դուր չեկավ այն մեթոդը, որի օգնությամբ ոմն Ֆ․ Մ․ որոշել էր նրան տանել դեպի այդ գիտելիքները։
 +
 +
Այդ իսկ պատճառով, լքելով դպրոցը, ես՝ ոչ հաստատ, բայց և այնպես որոշեցի․ իմ առաջին դպրոցական օրը թող լինի նաև վերջինը։ Գուցե օրվա վերջին ծուլանո՞ւմ ես սովորել։ Նման մի բան։ Արդեն այն ժամանակ, երբ լուսանկարիչը անմահացնում էր ինձ, ես մտածում էի․ «Ահա դու կանգնած ես դպրոցական գրատախտակի առջև, հնարավոր է, շատ կարևոր, հնարավոր է, ճակատագրական գրության տակ։ Իհարկե, գրության մասին դու կարող ես դատել նրա արտաքին տեսքից, թվարկել բոլոր մտապահումները, ասենք «մի տեղանոց բանտախուց», «նախնական կալանք», «ոստիկանության հսկողության տակ» և «մեկ֊երկու֊վերցրինք», սակայն դու ընդունակ չես բացատրել դրանք։ Դրան գումարած, չնայած ամպամած երկնքի հանդեպ քո ողջ աղաղակող տգիտությանը, դու որոշեցիր այլևս երբեք ոտքդ հաստատուն դասացուցակով այդ դպրոցի շեմից ներս չդնել։ Եվ այսպես, որտե՞ղ ես դու պատրաստվում ուսումնասիրել այբբենարանի մեծատառերն ու փոքրատառերը»։
 +
 +
Այն հետևությանը, որ աշխարհում գոյություն ունեն մեծ ու փոքր տառեր, ես, ում աչքերի համար բավարար կլինեն նաև միայն փոքրերը, լուռ եկա այն եզրակացության, որ գոյություն ունեն մեծ մարդիկ, որոնք իրենց անվանում են մեծահասակներ։ Մենք չենք հոգնում հաստատել մեծ ու փոքր տառերի  գոյության իրավունքը, մեծ ու փոքր կատեխիզիսի, մեծ ու փոքր բազմապատկման աղյուսակի գոյությունը, իսկ պետական այցերի ժամանակ ելույթը, տոնական համազգեստով գործող դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների քանակից կախված՝ մեծ կամ փոքր երկաթուղային կայարանի մասին է։
 +
 +
Հետագա ամիսների ընթացքում ո՛չ Մացերատը, ո՛չ մայրիկս չէին մտածում իմ կրթության մասին։ Ծնողներս որոշեցին սահմանափակվել ինձ դպրոց ուղարկելու՝ մայրիկիս համար այդքան ծանր ու ամոթալի առաջին փորձով։ Այժմ նրանք իրենց պահում էին մորեղբայր Բրոնսկու պես, ախ էին քաշում, վերից վար ինձ նայելով, քրքրում էին հին պատմությունները, օրինակ, իմ երրորդ ծննդյան տարեդարձի օրը։ «Չփակված կափարիչը։ Դա դու էիր, որ այն չէիր փակել, ճի՞շտ է։ Դու խոհանոցում էիր, իսկ հետո իջար մառան, ճի՞շտ է։ Դու դեսերտի համար հանեցիր մրգային կոմպոտով բանկան, ճի՞շտ է։ Իսկ կափարիչը չփակեցիր քո ետևից, ճի՞շտ է»։
 +
 +
Այն ամենը, ինչում մայրիկս հանդիմանում էր Մացերատին, ճիշտ էր և, ինչպես մենք գիտենք, ամեն ինչ ճիշտ չէր։ Սակայն Մացերատը կրում էր մեղքի բեռը և նույնիսկ երբեմն լաց էր լինում, քանզի նրա ոգին ունակ էր մեղմանալ։ Այդ ժամանակ մայրիկս ու Յան Բրոնսկին ստիպված էին նրան մխիթարել և ինձ՝ Օսկարիս, անվանում էին խաչ, որը պետք է տանել, ճակատագիր, որի գութը չի կարելի շարժել, փորձություն, որի մասին անհնար է ասել, թե ինչի համարա է այն քեզ ի վերուստ ուղարկված։
 +
 +
Այլ խոսքերով ասած, այդ ծանր փորձության ենթարկվող, անողոք ճակատագրով ճզմված խաչակիրներից օգնություն պետք չէր սպասել։ Մորաքույր Հեդվիգ Բրոնսկին, որը հաճախ էր գալիս իմ ետևից, որպեսզի ես շթեֆերնյան զբոսայգու ավազուտի մեջ խաղայի իր երկու տարեկան աղջկա՝ Մարգոյի հետ, որպես ուսուցչուհի հաշվի մեջ չէր․ չնայած նա բարեհոգի կին էր, ուղղակի սրբության աստիճան հիմար էր։ Ես միաժամանակ ստիպված էի գլխիցս դեն նետել բժիշկ Հոլլացի բուժքրոջը՝ Ինգային, չնայած նա ո՛չ բարեհոգի էր և ո՛չ էլ հիմար։ Բանն այն է, որ նա խելացի էր, ոչ թե ընդամենը ընդունելության ժամերի օգնականուհի, այլ անփոխարինելի ենթակա, և այդ իսկ պատճառով նրա մոտ ինձ համար ժամանակ չէր մնում։
 +
 +
Օրական մի քանի անգամ ես հաղթահարում էի հինգհարկանի տան ավելի քան հարյուր աստւճանները, օգնություն փնտրելով թմբկահարում էի ամեն աստիճանահարթակի վրա, հոտոտում, թե ինչ են ուտելու այսօր ճաշին, ինչ է ուտելու մեր տասնինը ընտանիքից յուրաքանչյուրը։ Ոչ մի դուռ չէի թակում, քանի որ ապագա դաստիարակի չէի տեսնում ոչ ի դեմս ծերունի Հայլանդի, ոչ ժամագարծ Լաուբշադի, և ոչ էլ առավել ևս գերֆրաու Կուտերի կամ, ողջ համակրանքով հանդերձ, Տրուշինսկի մայրիկի։
 +
 +
Ճիշտ է, մեր տանիքի տակ էր կենում երաժիշտ ու շեփորահար Մայնը։ Պարոն Մայնը չորս կատու էր պահում և մշտապես հարբած էր։ Նա «Յինգլերյան բլուր» սրճարանում պարային եղանակ էր նվագում, իսկ թաթախման տոնին իր պես մի հինգ զեխ ու շվայտների հետ փողոցներում կոխկրտում էր ձյունը և փորձում բազմազան օրհներգերի օգնությամբ հաղթահարել սառնամանիքը։ Ինչ֊որ մի անգամ ես նրան հանդիպեցի ձեղնահարկում․ սև շալվարով և զարդարուն վերնաշապիկով նա պառկած էր մեջքի վրա՝ կոշկեզուրկ ոտքերով գիհիի օղու դատարկ շիշը դես ու դեն գլորելով և հմայված շեփորի վրա նվագելով։ Մետաղը շուրթերից չկտրելով ու միայն իմ կողմը նայելու համար աչքերը մի փոքր վեր հառելով, իսկ ես կանգնած էի հենց նրա ետևում, նա ինձ ընդունեց միանգամայն հարգալից՝ որպես նվագակցող թմբկահարի։ Իր մետաղը նրա համար առավել թանկ չէր, քան իմը։ Մեր զուգանվագը տանիք քշեց նրա չորս կատուներին և ստիպեց, որ կղմինդրը թեթևակի թրթռա։
 +
 +
Երբ մենք ավարտեցինք նվագը և ցած իջեցրինք թիթեղները, ես իմ պուլովերի տակից հանեցի «Նորագույն լուրեր» թերթի հին համարը, թուղթը հարթեցի, ծնկաչոք նստեցի շեփորահարի դիմաց, նրա քթի տակ մտցրեցի այդ անորակ գիրը և պահանջեցի ինձ դասավանդել մեծատառերն ու փոքրատառերը։
 +
 +
Սակայն հազիվ շեփորի հետ ավարտած, պարոն Մայնը խորասուզվեց քնի մեջ։ Նրա կյանքում գոյություն ունեին միայն երեք ճշմարտացի իրավիճակներ՝ գիհիով շիշը, շեփորն ու քունը։ Ընդհուպ մինչև այն ժամանակները, երբ նա երաժշտի կարգավիճակով աշխատանքի անցավ ՍԱ֊ի ձիավորների մոտ և մի քանի տարով գիհիի օղուց հրաժարվեց, մենք նրա հետ շատ անգամ ձեղնահարկում, առանց նախնական փորձերի, կատարեցինք մեր զուգանվագը, կատարեցինք շեփորների, կղմինդրերի, աղունիկների ու կատուների համար, սակայն այդ դերում նա որևէ կերպ պիտանի չէր։
 +
 +
Այդ ժամանակ ես իմ բախտը փորձեցի Գրեֆի մոտ։ Առանց թմբուկի, քանի որ Գրեֆը թմբուկ չէր սիրում, ես բազմիցս այցելեցի նկուղային կրպակ, որը տեղավորված էր շեղությամբ մերի դիմաց։ Թվում էր, թե այստեղ առկա են բոլոր նախադրայլները խորացված պարապմունքների համար, պատահական չէ, որ ողջ երկսենյականոց բնակարանով մեկ և կրպակում, վաճառասեղանի տակ, նույնիսկ կարտոֆիլ պահելու համար նախատեսված համեմատաբար չոր մառանում գրքեր էին դրված՝ արկածային գրքեր, երգարաններ, «Քերովբեական օտարականը», Վալտեր Ֆլեկսի գործերը, Վրիխերթի «Սովորական կյանքը», «Դափնին ու Քլոյան» նկարիչների մասին մենագրություններ, մարզական ամսագրերի տրցակներ։ Պատկերազարդ հատորներ, որոնցում պատկերված էին կիսամերկ տղաներ, ովքեր, Աստված գիտե թե ինչու, վազում էին գնդակի ետևից, առավել հաճախ ծովափին, ավազաբլուրների միջև՝ ցուցադրելով իրենց յուղած մկանունքը։
 +
 +
Գրեֆի մոտ դեռ այն ժամանակներում կրպակի հետ կապված անախորժություններ կային։ Հարգորոշիչ պալատի հսկիչները կշռաքարերի ստուգման ժամանակ ինչ֊որ թերություններ էին հայտնաբերել։ Հնչում էր «թերակշռում» բառը։ Գրեֆը ստիպված էր տուգանք մուծել և նոր կշեռքներ ձեռք բերել։ Նման վշտալի վիճակում Գրեֆին կարող էին ուրախացնել միայն գրքերը և մեկ էլ սկաուտականների հետ յերեկոյան հանդիպումերը, մեկ էլ հանգստյան օրերին նրանց հետ արշավները։
 +
 +
Իմ այցին նա գրեթե ուշադրություն չդարձրեց և շարունակեց լրացնել գնապիտակները, իսկ ես, օգտագործելով բարենպաստ իրավիճակը, վերցրեցի կարմիր մատիտ ու սպիտակ գույնի ստվարաթղթի չորս կտոր։ Դրանից հետո, որպես հիմք ընդունելով արդեն վրան գրոտած ստվարաթուղթը, ուշադրություն գրավելու նպատակով մեծագույն ջանասիրությամբ սկսեցի նրա վրա պատկերված տառատեսակը եռանդուն կերպով նմանակել։
 +
 +
Նրա կարծիքով, հավանաբար Օսկարը չափից դուրս փոքր էր, մեծաչք ու սփրթնած չէր։ Այդ ժամանակ ես մի կողմ դրեցի կարմիր մատիտը, Գրեֆի աչքին ընկնող՝ մերկ տղաներով լի, մի գիրք ընտրեցի, փորձեցի նրա ուշադրությունը գրավել խոնարհվող ու ձգվող տղաների, որոնք ինչպես թվաց, Գրեֆի համար հրապուրիչ են, լուսանկարները բռնելով թեքությամբ, որպեսզի նա դրանք կարողանա տեսնել։
 +
 +
Իսկ քանի որ կանաչի վաճառողը չափից դուրս ջանասիրաբար էր արտագրում թվերը գնապիտակների վրա, երբ կրապակում չկային ճակնդեղ գնել ցանկացող գնորդներ, ես ստիպված եղա առավել լսելի շրխկացնել կազմերը կամ աղմկոտ և արագ թերթել էջերը, որպեսզի նա ի վերջո դուրս գար իր գնապիտակների միջից և մասնակից դառնար իմ՝ կարդալ չիամցողիս գործին։
 +
 +
Պարզ ասեմ՝ Գրեֆը այդպես էլ ինձ չհասկացավ։ Երբ կրպակում էր գտնվում իր սկաուտներից որևէ մեկը (իսկ ճաշից հետո միշտ էլ այնտեղ կուտակվում էին երկու֊երեք կրտսեր հրամանատարներ), նա ընդհանրապես Օսկարին այլևս չէր նկատում։ Իսկ երբ Գրեֆը մենակ էր լինում, զայրանալով այն բանի վրա, որ իրեն խանգարում են զբաղվել գնապիտակներով, կարող էր նյարդային բարկությամբ ցատկել ոտքի ու կարգադրել։
 +
 +
Օսկար։ Հանգիստ թող գիրքը։ Միևնույն է, դու նրա հետ անելիք չունես։ Նրա համար դու չափից դուրս փոքր և չափից դուրս հիմար ես։ Կարող ես փչացնել։ Այն վեց գուլդենից թանկ է արժեցել։ Եթե ուզում ես խաղալ, այստեղ կարտոֆիլ ու կաղամբ շատ կա։
 +
 +
Այնուհետև նա իմ ձեռքից խլեց գիրքը, դեմքի արտահայտությունը չփոխելով՝ այն թերթեց, իսկ ինձ գցեց կաղամբի ու ճակնդեղի հետ, բրուսելյան կաղամբի, կարմիր ճակնդեղի, սպիտակ գլուխ կաղամբի՝ թողնելով, որ շաղգամի ու կարտոֆիլի միջև միայնակ հալումաշ լիներ․ չէ՞ որ թմբուկը Օսկարի մոտ չէր։ Ճիշտ է, գոյություն ուներ նաև ֆրաու Գրեֆը, և կանաչավաճառի կողմից մերժված, ես առավել հաճախ գաղտագողի մտնում էի ամուսինների ննջասենյակը։ Այդ ժամանակաշրջանում ֆրաու Գրեֆը արդեն մի քանի շաբաթ էր, ինչ վեր չէր կենում անկողնուց, հիվանդ տեսք ուներ, նրա վրայից նեխած գիշերային վերնաշապիկի հոտ էր գալիս և, չնայած նա ինչ ասես ձեռքը չէր վերցնում, գրքերը, որոնցով ես կարող էի սովորել, նա ընդհանրապես չէր վերցնում։
 +
 +
Օսկարը նախանձի թեթև զգացումով էր նայում իր հասակակիցների ուսած դպրոցական պայուսակներին, որոնց կողքից կախ ընկած տարուբերվում էին գրատախտակի համար նախատեսված սպունգներ և ջնջոցներ։ Սակայն նա որևէ դեպք չէր հիշում, որ իր մոտ նմանատիպ միտք առկայծեր․ «Դու ինքդ ես եփել այս շիլան, Օսկար։ Կարող էիր, չէ՞, լավ դիրք ընդունել դպրոցական խաղի ժամանակ։ Կարող էիր հավերժ դարերով հարաբերություններդ չփչացնել Շպոլլենհաուերիկի հետ։ Այդ համբակները վազելով հասնում֊անցնում են քեզանից։ Նրանք արդեն ողջ այբբենարանը գիտեն անգիր, իսկ դու նույնիսկ նորագույն լուրերը ձեռքումդ ճիշտ բռնել չգիտես»։
 +
 +
Ինչպես արդեն ասացի, թեթևակի նախանձ, սակայն ոչ ավելին։ Քանզի փորձառության համար հոտ քաշելու տարրական փորձը բավական էր, որպեսզի ընդմիշտ մերժեի նույն այդ դպրոցը։ Գոնե մեկ անգամ վիճակվե՞լ է քեզ հոտ քաշերլ անկյուններում դեղնած, պլոկված, գրատախտակի վատ լվացված ու քրքրված սպունգներից ու ջնջոցներից, որոնք դպրոցական պայուսակների ամեն էժանագին կաշվի վրա պահպանվում են ամենատարբեր վայելչագրությունների գոլորշիները։ Բազմապատկման փոքր ու մեծ աղյուսակների հոտը, թքով խոնավացված, ձեռքից դուրս սահող կավճիկների լպրծությունը։ Ժամանակ առ ժամանակ, երբ դպրոցից տուն վերադառնալիս աշակերտները ինձանից ոչ հեռու, ուսերից ցած էին դնում պայուսակները, որպեսզի ֆուտբոլ կամ ուղղակի գնդակ խաղան, ես կռանում էի արևի տակ չորացող սպունգների վրա և պատկերացնում, որ եթե աշխարհում սատանա գոյություն ունի, ուրեմն հենց նրա թևատակում է, որ հասունանում է նման բան։
 +
 +
Կարճ ասած, շերտաքարե գրատախտակներով դպրոցը ամենևին իմ ճաշակով չէր։ Չնայած Օսկարը չէր համարձակվի ասել, որ Գրեթխեն Շեֆլերը, որին ոչ հեռու ապագայում վիճակված էր իր վրա վերցնել նրա կրթության հոգսը, մարմնավորում էր լավ ճաշակի մասին նրա պատկերացումները։
 +
 +
Քլյայնհամմերվեգ փողոցի փռին կից շեֆլերյան բնակարանի ողջ կահավորանքը վիրավորում էր ինձ։ Այդ անձեռոցիկները, այդ զինանշաններով բարձիկները, բազմոցի անկյուններում ծպտված այդ տիկնիկները, ամենուր աչքի զարնող այդ շորե գազանիկները, այդ ճենապակին, որի տեսքից ցանկություն էր առաջանում ճանաչել փղին, ամենուր զբոսաշրջիկների հուշանվերներ են, կեռիկով, ձողերով ձեռագործ ասեղնագործություններ, հյուսվածքներ, մաքրամե, ժանյակներ, ժանյակազարդ եզրավորումներ։ Այդ շատ անուշ, հմայող, հարմարավետ, խեղդող նեղվածքի, ձմռանը չափից դուրս տաքացվող, ամռանը ծաղիկներով թունավորված բնակարանի առիթով ես ընդամենը մեկ բացատրություն եմ գտնում․ Գրեթխեն Շեֆլերը երեխաներ չուներ, սակայն չափից դուրս ուրախ կլիներ ունենալ, որպեսզի կարեր ու գործեր։ Շատ ուրախ կլիներ, ով էլ որ լիներ դրա պատճառը՝ անձամբ Շեֆլերը, թե ինքը, ախ որքան նա կուրախանար՝ հենց այդպես կբռներ ու կուտեր, փոքրիկ բալիկ փաթաթելու համար, ուլունքով զարդարելու համար, եզրակարերի համար, փոքրիկ խաչով ասեղնագործության համար։
 +
 +
Եվ ես այստեղ հայտնվեցի, որպեսզի ուսումնասիրեմ մեծատառերն ու փոքրատառերը։ Ես ամեն կերպ ջանում էի չվնասել որևէ հուշանվեր, մի որևէ  ճենապակյա իր։ Իմ ապակեսպան ձայնը ես, այսպես ասած, թողեցի տանը և կարծես ականջիս կողքով բաց թողեցի Գրեթխենի այն հայտարարությունը, որ արդեն բավական է թմբկահարել, ինչից հետո՝ ծիծաղելով ձիու ոսկե ատամներով, նա ծնկներիս վրայից վերցրեց թմբուկը և իմ թիթեղիկը դրեց շորե արջուկների միջև։
 +
 +
Ես ընկերացա երկու տիկնիկների հետ, նրանց սեղմեցի ինձ, սիրահարի պես մատներս հերթով կպցրեցի այդ մշտապես զարմանքով նայող տիկնիկային թերթերունքներին, որպեսզի իմ կեղծ, սակայն, դրանով հանդերձ, առավել իրական դիտվող տիկնիկների հետ ընկերությունը կարողանա որևէ կերպ շարժել նաև Գրեթխենի սիրտը։
 +
 +
Պարզվեց, որ ծրագիրը վատ չէ։ Արդեն իմ առաջին այցի ժամանակ Գրեթխենը իմ առջև բացեց իր սիրտը, ավելի ճիշտ ասած, նա ազատ արձակեց այն, ինչպես արձակում են երկար գուլպաները, ցույց տվեց ինձ երկար, արդեն ոչ ամուր, մի քանի տեղերում հանգույցներով թելը, բացելով բոլոր պահարանները, սնդուկներն ու զարդատուփերը՝ իմ առջև շարեց հուլունքների հետ մեկտեղ կարված խլամը, այնքան մանկական կարճ զգեստներ, մանկական լանջապանակներ, մանկական շալվարիկներ ինձ ցույց տվեց, որ կբավարարեր ողջ հինգի համար, դրանք կպցնում էր ինձ, փորձում իմ վրա և կրկին հանում։
 +
 +
Այնուհետև նա ցուցադրեց Շեֆլերի շքանշանները, որոնք վերջինս ստացել էր հրաձգարանում, այնուհետև՝ լուսանկարներ, որոնք մասամբ համապատասխանում էին մեր ունեցածներին և, ի վերջո, քանի որ նա կրկին վերադարձավ մանկական իրերին, փնտրելով չոչաշորի տիպի ինչ֊որ բան և, վերջապես լույս աշխարհ եկան գրքերը։ Օսկարը այդպես էլ հաշվարկել էր, որ մանկական անպետք իրերի մեջ կգտնի գրքեր․ չէ՞ որ ինքը գիտեր, թե ինչ ակտիվությամբ են նրանք երկուսով, երբ դեռ նոր էին միայն նշանվել և գրեթե նույն ժամանակ ամուսնացան, գրքեր վերցնում  կինոյի պալատին կից գրադարանից, որպեսզի կարդացածով կերակրվելով, գաղութային ապրանքներ վաճառողի և հացթուխի հետ ամուսնությանը ավելի լայն մտահորիզոն և մեծ քայլ հաղորդեն։
 +
 +
Գրեթխենը ինձ շատ բան առաջարկել չէր կարող։ Նա ամբողջապես դադարել էր կարդալ այն ժամանակից, ինչ սկսեց զբաղվել գործելով, հավանաբար, ինչպես և մայրիկս, որը Յան Բրոնսկու պատճառով այլևս կարդալու ժամանակ չուներ, տպավորիչ հատորներ էր նվիրաբերել գրական միությանը, որի անդամներն էին նրանք երկար ժամանակ։ Այն մարդկանց, ովքեր դեռ չէին դադարել կարդալ, քանի որ նրանք ոչ գործում և ոչ էլ իրենց մոտ Յան Բրոնսկի ունեին։
 +
 +
Նույնիսկ վատ գրքերը, միևնույն է, գրքեր են և այդ իսկ պատճառով սրբազան են։ Այն, ինչ ես հայտնաբերեցի, հիմնականում պարզաբանում էր կաղամբի ու շաղգամի տեսակները և ծնունդով հավանաբար նրա եղբոր՝ Լեոյի գրքային պահուստներից էր, որն իր նավաստու մահը գտավ  Դեգտերյան բանկայի շրջանում։ Քյոլլերյան ծովային օրացույցի յոթ կամ ութ հատորները, որնոք լի էին վաղուց խորտակված նավերով, թագավորական նավատորմի պաշտոններ ու կոչումներ, հերոս֊նավաստի Փաուլ Բենկե․ թժվար թե դա լիներ այն սնունդը, ինչին փափագում էր Գրեթխենի սիրտը։ Դանցիգ քաղաքի պատմությունը գրված էր Էրիխ Կայզերի կողմից, և Հռոմի համար այն ճակատամարտը, որը ենթադրաբար մղել է Ֆելքս Դան անունով մեծ մարդը Տոտիլայի և Տեյի, Վելիզարիայի և Նարսեսի օգնությամբ, հավանաբար ևս կորցրել են իրենց փալը։ Գրքերից մեկը ես վերագրում էի հենց Գրեթխենի պահուստների գիրք, որը խորհում էր եկամուտ֊ծախսի շուրջ և էլի ինչ֊որ բան Գյոթեի «Ընտրովի ազգակցության» մասին, ինչպես նաև «Ռասպուտինը և կանայք» հարուստ նկարազարդումներով ցնփոր հատորը։
 +
 +
Ընտրությունը չափից դուրս փոքր էր, որպեսզի ես կարողանայի արագ որոշում կայացնել։ Երկար խոհեից հետո ես վերցրեցի, նույնիսկ չիմանալով էլ, թե ինչ եմ վերցնում, միայն սովորական ներքին ձայնիկիս ենթարկվելով, նախ Ռասպուտինին, իսկ հետո Գյոթեին։
 +
 +
Եվ այդ կրկնակի որսը կոչված էր կանխորոշել իմ կյանքը և ազդել նրա վրա, համենայն դեպս նրա այն մասի վրա, որը ես համարձակվեցի վարել թմբուկից կտրված։ Եվ մինչ օրս (քանզի Օսկարը, լցվելով կրթության հանդեպ ձգտումով, կամաց֊կամաց գայթակղվելով, իր սենյակ է բերում հատուկ բժշկական հիմնարկության գրադարանային պաշարները) ես, քամահրելով Շիլլերին և նրա համախոհներին, տատանվում է Գյոթեի ու Ռասպուտինի միջև՝ բժշկողի ու պայծառատեսի, կանանց կախարդողի և բանաստեղծների լուսավոր թագավորի միջև, որն այնքան հաճույքով կանանց թույլ էր տալիս կախարդել իրեն։ Եթե երբեմն ես համարում էի, որ առավել շատ պատկանում եմ Ռասպուտինին և սարսափում էի գյոթեական անհանդուրժողականությունից, դա բացատրվում էր անորոշ կասկածանքով․ եթե քեզ, Օսկար, բախտ վիճակվեր թմբկահարել Գյոթեի դարաշրջանում, նա քո մեջ կկռահեր միայն հակաբնականը, նա քեզ կմերժեր որպես հակաբնականի մարմնավորում։ Իսկ նրա բնությունը, որով դու միշտ հիացել ես, դեպի որը միշտ ձգտել ես, նա կկերակրեր չափից դուրս քաղցրացրած կոնֆետներով, իսկ քեզ, խճուկ չափապակասիդ, կթխկացներ եթե ոչ «Ֆաուստով», ապա հաստատ իր «Գիտություն գունի մասին» գրքի որևէ մի ցնփոր հատորով։
 +
 +
Սակայն վերադառնանք Ռասպուտինին։ Գրեթխեն Շեֆլերի օգնությամբ նա ինձ սովորեցրեց մեծատառերն ու փոքրատառերը, սովորեցրեց ուշադրությամբ վերաբերվել կանանց և սփոփում է ինձ, երբ ինձ անպատվում է Գյոթեն։
 +
 +
Կարդալ սովորելը և միաժամանակ քեզ անգետիկի տեսք տալը այնքան էլ հեշտ բան չէր։ Դա ինձ հաջողվեց ավելի մեծ դժվարությամբ, քան տարիներով գիշերները մանկական անմիզապահություն պատկերելու անհրաժեշտությունը։ Չէ որ անմիզապահությունը հանգեցնում էր նրան, որ ամեն առավոտ ցուցադրվեր արատը, առանց որի ես լիովին կարող էի ընտելանալ։ Իսկ ահա անգետիկ պատկերելը ինձ համար նշանակում էր թաքցնել իմ արագ հաջողությունները, մշտական պայքար մղել արթնացող գաղափարական փառասիրության դեմ։ Եթե մեծահասակները կարծում էին, որ ես միզում եմ անկողնուս մեջ, ես միայն ուսերս էի թափ տալիս, սակայն ահա այն, որ ես տարեցտարի պետք է նրանց դիմաց ապուշի դեր կատարեի, անպատվում էր հենց Օսկարին և նրա ուսուցչուհուն։
 +
 +
Բավական էր, որ ես մանկական սպիտակեղենի միջից փրկեի գրքերը, երբ Գրեթխենը անմիջապես, ուրախ ախուվախերով, գիտակցեց իր մանկավարժական կոչումը։ Ինձ հաջողվեց իրեն ոտքից մինչև գլուխ գարծած չբեր Գրեթխենին խորամանկությամբ դուրս բերել իր կծիկի միջից և դարձնել գրեթե երջանիկ։ Դե իհարկե, նա կգերադասեր, որպեսզի ես ընտրեի եկամուտի ծախսի գիրքը, սակայն ես Ռասպուտինին էի ցանկանում, իսկ երբ նա սկսեց ինձ հրամցնել ածխահատների կյանքի մասին վեպեր, «Թզուկ֊Քիթը» և «Մատնաչափիկը» տիպի հեքիաթներ, ես նույնիսկ որոշում կայացրի ի վերջո խոսել։ «Ռասպուտին, ― գոռում էի ես կամ, ― Ռաշուշին»։ Իսկ երբեմն արդեն չափից դուրս հիմար ձևով․ «Ռաշու, Ռաշու», ― բլբլում էր Օսկարը, որպեսզի Գրեթխենը մի կողմից հասկանար, թե ինչպիսի գրականությունն էր ինձ համար հաճելի, իսկ մյուս կողմից՝ ոչ մի դեպքում չկռահեր նրա արթնացած, ընթացքից տառերը կտցող հանճարեղության մասին։
 +
 +
Ինձ չափից դուրս մտքերով չծանրաբեռնելով, ես սովորում էի արագ։ Մեկ տարի անց ես ինձ զգում էի ինչպես տանը՝ Պետերբուրգում, բոլոր ռուսաստանցիների միապետի ընտանեկան հարկաբաժնում, մշտապես հիվանդ արքայազնի մանկական սենյակում, խռովարարներով ու տերտերներով և ոչ որպես անկարևոր հանգամանք, ռասպուտինյան խրախճանքների ականատեսով շրջապատված։ Դա ուներ ինձ պատկառանք հաղորդող երանգավորում, քանզի այստեղ, բոլորը խմբավորվում էին կենտրոնական դեմքի շուրջ։ Այդ նույնի մասին էին վկայում նաև գրքի մեջ ցաքուցրիվ ներկայացված ժամանակակից փորագրանկարները, որոնք մորուքավոր ածխագույն֊սև աչքերով Ռասպուտինին պատկերում էին սև գուլպաներ հագած մերկ կանանցով շրջապատված։ Ռասպուտինի մահը հետապնդում էր ինձ։ Նախ նրան հետապնդում էին թունավորված թխվածքաբլիթներով ու գինով, իսկ երբ նա էլի թխվածքաբլիթ պահանջեց, գնդակահարեցին ատրճանակներով, իսկ երբ կրծքում հայտնված արճիճը նրա մոտ պարելու ցանկություն առաջ բերեց, կապկապեցին ու ջրահեղձ արեցին Նևայի վրա բացած սառցանքի մեջ։ Այդ ամենը արեցին տղամարդիկ, սպաները։ Մայրաքաղաք Պետերբուրգի կանայք ոչ մի դեպքում Ռասպուտինին թունավորված թխվածքաբլիթներ չէին տա, դրա փոխարեն, եթե չհաշվենք թխվածքաբլիթները, նրան կտային այն ամենը, ինչը նա իրենցից պահանջեր։ Կանայք հավատում էին նրան, այն դեպքում, երբ սպաներին անհրաժեշտ էր սկզբում նրան հեռացնել ճանապարհից, որպեսզի կրկին կարողանային իրենք իրենց հավատալ։
 +
 +
Արդյո՞ք պետք է զարմանալ, որ ոչ միայն ես հետաքրքրվեցի ատլետիկ կազմվածքով այդ հեքիմի կյանքով ու մահվամբ։ Գրեթխենն ինքը ահա կրկին գտավ ամուսնական առաջին տարիների՝ դեպի ընթերցանություն տանող ճանապարհը․ բարձրաձայն կարդալով, նա ընկնում էր կրքոտ հույզերի մեջ, հանդիպելով «օրգիա» բառին, դողդողում էր, «օրգիա» կախարդական բառը արտասանում էր առանձնահատուկ հնչեղությամբ, իսկ արտասանելուց հետո դառնում էր օրգիային լիովին պատրաստ, բայցևայնպես ասելով «օրգիա» բառը, չէր կարողանում իրեն պատկերացնել օրգիան։
 +
 +
Երբ Քլայնհամմերվիգում հայտնվեց մայրս, որպեսզի ներկա գտնվի փռի տակ գտնվող բնակարանի իմ պարապմունքներին, վիճակը ավելի վատ եղավ։ Ահա հենց դա էր, որ երբեմն վեր էր ածվում օրգիայի, դա էր, որ դառնում էր ինքնանպատակ, այլ ոչ թե փոքրիկ Օսկարի հետ պարապմունքները, դրանից էին չորանում ու ճաքճքում շուրթերը։ Դա էր երկու ամուսնացած կանանց ստիպում, բավական էր, որ Ռասպուտինը այն կամենար, նստել միմյանց ավելի մոտ, դա էր նրանց ստիպում անհանգիստ շուռ ու մուռ գալ բազմոցի բարձիկների վրա, հուշում֊հանգեցնում էր զիստերը ավելի ամուր սեղմելու մտքին։ Սկզբնական չարաճճիությունը վեր էր ածվում ավարտական տնքոցների, ահա թե ինչ ստացվեց Ռասպուտինի տասներկու էջերի ընթերցումից հետո, ինչը, հնարավոր է, որ նրանք ամենևին էլ չէին ուզում և դժվար թե սպասում էին, սակայն ընդունում էին օրը ցերեկով անտրտունջ, և Ռասպուտինը, իհարկե, դրան չէր ընդդիմանա, այլ հավերժ կկիսեր նրանց ոգևորությունը։
 +
 +
Վերջին մոտ, երբ երկու կանայք արդեն ավարտել էին տնքալով «օ, Աստված, Աստված, Աստված» ասելը և շփոթված ուղղում էին գզգզված սանրվածքները, մայրիկս արտահայտեց իրեն համակած կասկածանքները․
 +
 +
― Փոքրիկ Օսկարը իսկապե՞ս ոչինչ չի հասկանում։
 +
 +
― Ախր որտեղի՞ց հասկանա, ― հանգստացրեց նրան Գրեթխենը, ― ես այսպես էլ, այնպես էլ ձգտում եմ, իսկ նա ոչինչ չի սովորում, և ես վախենում եմ, որ նա կարդալ ևս երբեք չի սովորի։
 +
 +
Որպեսզի մեկ ավելորդ անգամ ևս իմ ոչնչով կործանվող անտեղյակությունը ապացուցի, նա ասածին ավելացրեց․
 +
 +
― Ագնես, դու միայն տես, նա պոկում է մեր «Ռասպուտինի» էջերը, գնդիկների է վերածում, իսկ հետո դրանք ինչ֊որ տեղ են անհետանում։ Երբերմն ինձ մոտ այս ամենը թողնելու ցանկություն է առաջանում, սակայն հետո, երբ տեսնում եմ, թե նա ինչպես է ուրախանում այդ գրքի համար, ես չեմ խանգարում, որպեսզի նա պատռի ու փչացնի։ Ես Ալեքսին էլ եմ արդեն ասել, որ նա Ծննդյան տոներին մեզ նոր «Ռասպուտին» նվիրի։
 +
 +
Այսպիսով ինձ հաջողվեց (և դուք հաստատ արդեն դա նկատեցիք) կամաց֊կամաց, երեք֊չորս տարվա ընթացքում, ինչ Գրեթխենը պարապում էր ինձ հետ, «Ռասպուտինի» միջից զգուշորեն հանել էջերի կեսից ոչ պակաս, ընդ որում ափսոսանքի նշաններ ցուցադրելով, դրանք կոլոլելով գնդիկներ դարձնել, որպեսզի ավելի ուշ՝ տանը, իմ թմբուկային անկյունում, թերթերը հանեի պուլովերիս տակից, հարթեի, հերթականությամբ շարեի, իսկ արդեն ավելի ուշ, օգտագործեի գաղտնի՝ կանանց կողմից չխախտվող, ընթերցանության համար։ Ճիշտ նույն կերպ էլ ես վարվեցի Գյոթեի հետ, որը ամեն չորրորդ դասի ժամանակ «Գյոթե» գոռալով պահանջում էի Գրեթխենից։ Ես չէի ուզում հույսս միայն Ռասպուտինի վրա դնել, քանզի շատ շուտով հասկացա, որ յուրաքանչյուր Ռասպուտինի այս աշխարհում հակադրվում է իր Գյոթեն, որ Ռասպուտինը իր ետևից բերում է Գյոթեին կամ Գյոթեն՝ Ռասպուտինին և ոչ թե ուղղակի բերում, այլ՝ եթե հարկ է լինում, նաև կերտում է, որպեսզի հետո նրան պատժի ենթարկի։
 +
 +
Երբ Օսկարը տեղավորվում էր ինչ֊որ տեղ՝ ձեղնահարկում կամ ծեր պարոն Հայլանդի մառանում, հեծանիվների համար կառուցված սյուների ետևում, և «Ընտրովի ազգակցության» էջերը խառնում էր «Ռասպուտինի» տուփի հետ, խաղաթղթեր խառնելու նման, նա անընդհատ մեծացող, սակայն միաժամանակ ծիծաղկոտ զարմանքով կրկին անգամ ընթերցում էր նորովի առաջացած գիրքը ու տեսնում, թե ինչպես է Օթիլիան, Ռասպուտինի թևը մտած, համաչափ քայլում միջին գերմանական այգիների միջով, այն ժամանակ, երբ չլսված նրբաբարոյության տեր Գյոթեն, Օլգայի հետ սահնակների վրա նստած, սլանում է Պետերբուրգով մի օրգիայից դեպի մյուսը։
 +
 +
Սակայն նորից վերադառնանք Քլայնհամմերվիգ փողոցի իմ դասասենյակը։ Գրեթխենը, որպես միանգամայն երիտասարդ տիկին, ուրախ էր ինձ համար, չնայած արտաքնապես կարծես թե որևէ հաջողության չէի հասնում։ Նա նկատելիորեն փթթում էր ոչ միայն իմ ներկայությունից, այլև ռուս հրաշագործի օրհնող, անտեսանելի, թող որ մազապատ ձեռքով, վարակելով նույնիսկ տնային մատղաշ լորենիներին ու կակտուսներին։ Այ թե այդ տարիներին Շեֆլերը կռահեր գոնե մեկ անգամ ձեռքերը դուրս հանել խմորի միջից և փռի բուլկիները փոխանակեր մի բացարձակապես այլ բուլկու հետ։ Գրեթխենը հաճույքով թույլ կտար, որ նա իրեն հունցի, գրտնակի, վրձինով թրջի ու թխի։  Դե գնա ու իմացիր, թե ինչ կաթնահունց բլիթ դուրս կգար այդ վառարանից։ Միգուցե վերջ ի վերջո նաև երեխանե՞ր։ Տեսնում է Աստված, որ Գրեթխենը լիովին արժանի էր նման թխված ուրախությունների։ Իսկ ինչպես էր նա տեքստի վրա հոգնեցուցիչ աշխատանքից հետո այրվող աչքերով թեթևակի խռնված սանրվածքով, նստում ցուցադրելով իր ձիու ոսկե ատամները, շարունակ կրկնում․ «Օ, Աստված իմ, օ․ Աստված իմ», սակայն կծելու ոչինչ չուներ, և խոսքը դառնում էր առաջիկա թթխմորի շուրջ։ Մայրիկս, որի մոտ էր իր Յանը, ոչնչով օգնել չէր կարող, և այդ իսկ պատճառով պարապմունքների նշված մասից հետո եկող րոպեները կարող էին ավարտվել ամենաողբալի եղանակաով, եթե Գրեթխենը ուրախ բնավորության տեր չլիներ։
 +
 +
Արագ խոհանոց վազելով, նա բերում էր սրճաղացը, գրկում այն, ինչպես սիրեկանին և, աղալով սուրճը, մորս աջակցությամբ վշտալի կրքով երգում «Սև աչքերը» կամ «Կարմիր սառաֆանը»։ «Սև աչքերը» իր ետևից տանում էր խոհանոց, ջուրը դնում էր կրակի վրա, և մինչ այն տաքանում էր, վազում էր փուռ, այնտեղից վերցնում հին ու նոր թխված խմորեղեն, երբեմն Շեֆլերի բողոքների ներքո, սեղանին էր դնում ծաղկանման հավաքովի բաժակները, շաքարամանը, թխվածքաբլիթների համար նախատեսված պատառաքաղները, դրանց միջև սփռոցին շաղ էր տալիս վառ մանուշակի թերթիկները։ Այնուհետև սուրճ էր լցնում, անցում էր կատարում դեպի «Արքայազնից» վերցված մեղեդիները, էկլերներ ու մեղրաբլիթներ էր մատուցում, սկսում էր երգել «Կանգնած է զինվորը Վոլգայի ափին» մեղեդին՝ ափսեների մեջ տեղավորելով վրան քաղցր նուշի փշուրներ ցանած ֆրանկֆուրտյան ոլորաբլիթը, իսկ «Շատ կան արդյոք այնտեղ քեզ մոտ հրեշտակիկներ» երգի ներքո հարած սերուցքով շատ քաղցր, չափից դուրս քաղցր բեզե։ Ծամելով կրկին խոսակցություն էր սկսում Ռասպուտինի մասին, միայն թե այժմ արդեն անհրաժեշտ  զսպվածություն պահպանելով և, թխվածքաբլիթներով փորը լցնելուց հետո, անկեղծ սրտով զայրանում այդ զարհուրելի, այդ արատավոր թագավորին փախարինողի վրա։
 +
 +
Իրոք, ես այդ տարիներին չափից դուրս շատ թխվածքաբլիթներ էի կլանում։ Ինչպես կարելի է դատել լուսանկարներից՝ չնայած դրանից Օսկարը ավելի բարձր չդարձավ, սակայն դրա փոխարեն դարձավ ավելի գեր ու տձև։ Հաճախ Քլայնհամմերվիգի փողոցի արդեն չափից դուրս քաղցրացված դասերից հետո նա չէր տեսնում այլ ելք, քան Լաբեսվեգի փողոցի վաճառասեղանի ետևից վերցնել, եթե իհարկե, Մացերատը մոտակայքում չէր, չոր հացի մի կտոր, այն թելով կապել, իջեցնել նորվեգական ձկով տակառիկի մեջ և դուրս հանել, երբ հացը ամբողջովին կներծծվեր աղաջրով։ Թերևս դուք չեք հավատա, որ թխվածքաբլիթների չափից դուրս օգտագործումից հետո այդ սառը խորտիկը գործում էր որպես ետ տալու միջոց։ Նիհարելու համար երբեմն Օսկարը մեր զուգարանում իր միջից դուրս էր մղում դանցինգյան գուլդենից ավելի արժեցող Շեֆլեր թխվածքաբլիթներ, իսկ այն ժամանակ դա քիչ փողեր չէին։
 +
 +
Եվ էլի մեկ բանով էի ես պարտական Գրեթխենի դասերին։ Նա, որ այդքան հաճույքով էր կարում ու գործում մանկական իրերը, ինձ դերձակի մանեկենի էր վերածել, ես պարտավոր էի վրաս փորձել ու կրել կոստյումներ, գլխարկներ, փոքրիկ շալվարներ, գլխանոցով ու առանց գլխանոցի վերարկուներ՝ ցանկացած ոճի ու ցանկացած գույնի։
 +
 +
Արդեն չգիտեմ էլ, թե հատկապես ով՝ մայրի՞կս, թե Գրեթխենը, կորոշի ութամյակիս պատվին ինձ հագցնել գնդակահարման դատապարտված փոքրիկ արքայազնի ոճով։ Երկու կանանց Ռասպուտինյան պաշտամունքը այդ ժամանակաշրջանում հասավ իր բարձրակետին։ Այն օրը արված լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես եմ ես ութ չհալված մոմերով զարդարված տոնական թխվածքի կողքին նստել ռուսական ասեղնագործ վերնաշապիկով, կտրիճի պես թեք դրած կազակական գլխարկով, խաչաձևած փամփշտակալներով, սպիտակ գալիֆեով ու կարճ ճտքակոշիկներով։
 +
 +
Մեծ հաջողություն է, որ իմ թմբուկը ևս լուսանկարում հայտնվելու թույլտվություն է ստացել։ Եվս մեկ այլ հաջողություն է այն, որ Գրեթխեն Շեֆլերը, հավանաբար իմ պնդումներին տեղի տալով, կարել և ի վերջո իմ չափերին էր հարմարեցրել մի կոստյում, որը լինելով հավասարապես և՛ քաղքենիական ճաշակների վկայությունը, և՛ «Ընտրովի ազգակցականության» վկայությունը՝ մինչ օրս իր դյութանքներով իմ ալբոմի մեջ արթնացնում է Գյոթեի ոգին և վկայում այն մասին, որ իմ մեջ ապրում են երկու ոգիներ։ Մի խոսքով, ինձ հնարավորություն է տալիս գեթ մեկ֊միակ թմբուկի օգնությամբ Պետերբուրգում ու Վայմարում միաժամանակ վերից վար իջնել և տիկնանց հետ խրախճանքներ կազմակերպել։
 +
 +
 +
===Հեռահար երգեցողության հարկաշար աշտարակից===
 +
 +
 +
Բժիշկ ֆրոյլայն  Հորնշտեթերը, որը գրեթե ամեն օր մտնում է ինձ մոտ, սիգարետ ծխելու, կարծես թե որպես բժիշկ պարտավոր է ինձ բուժել, սակայն դրա փոխարեն ես ինքս եմ նրան բուժում։ Նա սենյակը լքում է ավելի քիչ նյարդայնացած, և այդ բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը այն աստիճան վախկոտ է, որ միայն իր սիգարետների հետ է ունակ մտնել սերտ շփման մեջ և չի հոգնում կրկնել․ մանկական տարիներից ի վեր ինձ պակասում էին շփումները, ես չափից դուրս քիչ էի խաղում այլ երեխաների հետ։ Դե, ինչ վերաբերում է այլ երեխաներին, նա թերևս այնքան էլ սխալ չէ։ Սակայն Գրեթխեն Շեֆլերի հետ պարապմունքները այնքան էին կլանել, այնքան էին բզկտել Գյոթեի ու Ռասպուտինի միջև, որ ես իմ ողջ ցանկությամբ հանդերձ չէի կարողանա ժամանակ ընտրել հաշվեփայտիկների ու երգչախմբով երգելու համար։ Իսկ ամեն անգամ երբ ես, իսկական գիտնականի պես, երես էի թեքում գիտությունից, անիծում էի գրքերը որպես տառերի գերեզմանատներ և հասարակ ժողովրդի հետ շփման կետեր էի փնտրում։ Ես հանդիմանում էի մեր տան երեխաներին և այդ մարդակերների հետ մի քանի շփումներից հետո շատ ուրախ էի լինում իմ գրքերին ողջ ու անվնաս վերադառնալուս համար։
 +
 +
Իր ծնողների բնակարանը Օսկարը կարող էր լքել կամ կրպակի միջով, այդ դեպքում նա հայտնվում է Լաբեսվեգ փողոցում, կամ կարող էր իր ետևից շրխկացնել բնակարանի դուռը և հայտնվել մուտքում, որտեղից ձախով դուրս կգար ուղիղ փողոց կամ չորս հարկերը բարձրանալով անցնելով, հասնել ձեղնահարկ, որտեղ բնակվում էր երաժիշտ Մայնը և, վերջապես, վերջին հնարավորությունը ընձեռում էր մեր տան բակը։ Փողոցը՝ դե դա գլաքար էր․․․ Բակի տոփանված ավազի վրա թափ էին տրվում գորգեր և բազմանում էին ճագարները։ Ձեղնահարկը քեֆը լավ պարոն Մայնի հետ զուգանվագից զատ, առաջարկում էր տեսարան պատուհանից, հեռավոր բնապատկեր և ազատության այն չքնաղ, սակայն խաբուսիկ զգացումը, որը փնտրում են բոլորը, ովքեր բարձրանում են աշտարակի վրա, և որը ձեղնահարկի բնակիչներին վեր է ածում երազողների։
 +
 +
Եթե Օսկարի համար բակը լի էր վտանգներով, ապա ձեղնահարկը նրան խոստանում էր հուսալիություն, այնքան ժամանակ, քանի դեռ Ակսել Միշքեն իր խմբով դուրս չէր մղել նրան նաև ձեղնահարկից։ Իր լայնությամբ բակը համընկնում էր տան հետ, սակայն խորությամբ հավասար էր յոթ քայլի, ինչից հետո ցանկապատի վերևում սերտաճած սուր, ձյութապատ փշալարով դեմ էր առնում երեք այլ բակերի։ Այդ ողջ լաբիրինթոսը ձեղնահարկից դիտվում էր ինչպես ափի մեջ․ Լաբսվեգի կողքերով տներ, լայնակի հատող փողոցների վրա՝ Հերթաշթրասե և Լուիզենշթրասե և դրանից այն կողմ Մարթաշթրասեի երկայնքով, եզրափակում էր շատ լայնատարած բակերից բաղկացած քառանկյունին։Այդտեղ, ի թիվս այլոց, տեղակայված էին էլի մեկ ֆաբրիկա, որը հազի դեմ պաստեղներ էր արտադրում, և մի քանի խոտավերամշակող արտադրամասեր։ Այստեղ ու այնտեղ բակերից վեր էին բարձրանում ծառեր ու թփեր՝ նշելով տարվա եղանակը։ Չնայած բակերը տարբերվում էին իրենց մեծությամբ, սակայն ինչ վերաբերում է մնացյալին՝ ճագարներին և գորգերը թափ տալու համար սյուներին, բոլորը նման էին միմյանց։ Այնուամենայնիվ, եթե ճագարներին կարելի էր տեսնել կլոր տարի, ապա գորգերը, ընդունված կարգի համաձայն, թափ էին տալիս միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին։ Այդ օրերին բակի մեծությունը գտնում էր իր արդարացումը։  Օսկարը կարող էր այս ամենը ձեղնահարկից տեսնել ու լսել․ ավելի քան հարյուր գորգեր, ուղեգորգեր մաքրում էին խոզանակով ու թափ էին տալիս՝ ստիպելով վաղ թե ուշ ցուցադրել իրենց վաղնջական նախշերը։ Հարյուրավոր տնային տնտեսուհիներ տներից դուրս էին բերում գորգերի դիակները, ընդ որում վեր էին բարձրացնում կլոր, մերկ ձեռքերը, հանգույցով կապված գլխաշորերի օգնությամբ պաշտպանում էին մազերն ու սանրվածքները։ Գորգերը գցում էին ձողի վրայով, բռնում էին գործած տապկիչները, և չոր հարվածներով պայթեցնում էին բակերի նեղվածքը։
 +
 +
Օսկարը տանել չէր կարող կարգ ու կանոնին ուղղված այդ համերաշխ օրհներգը։ Նա իր թմբուկի վրա փորձում էր պայքարել աղմուկի դեմ և սակայն ստիպված էր նույնիսկ ձեղնահարկում, որը որոշակի հեռավորություն էր ապահովում, խոստովանել իր անզորությունը տնային տնտեսուհիների առջև։  Հարյուրավոր գորգեր թափ տվող կանայք կարող էին ցած գցել երկինքը, կարող էին բթացնել երիտասարդ ծիծեռնակների թևերը և մի քանի հարվածներով ստիպում էին փլվել ապրիլյան օդում թմբկահարությունից վեր խոյացած Օլիվերի փոքրիկ տաճարին։
 +
 +
Այն օրերին, երբ գորգեր թափ չէին տալիս, մեր տան տղաները պտտվում էին փայտե ձողերի վրա։ Ես հազվադեպ էի դուրս գալիս բակ։ Միայն պարոն Հայլանդի ցախանոցն էր, որ ինձ շատ թե քիչ հուսալի ապաստարան էր տրամադրում, քանզի ծերունին ինձ ներս էր թողնում պահեստանոց, իսկ մնացած երեխաներին թույլ չէր տալիս նույնիսկ հայացք նետել կիսաքայքայված կարի մեքենաների, սպասարկված հեծանիվների, մամլիչների, վերամբարձների, սիգարետների տուփերի մեջ պահվող ծուռ, ուղղման ենթակա մեխերի վրա։ Դա այսպիսի ուսուցում էր․ եթե նա մեխերը տախտակների միջից չէր հանում, ապա զնդանի վրա ուղղում էր մեկ օր առաջ դուրս քաշածները։ Բացի նրանից, որ նա ոչ մի մեխի թույլ չէր տալիս կորչել, նա նաև օգնում էր մարդկանց նոր բնակարաններ տեղափոխվելիս, տոներից առաջ մորթում էր ճագարներին՝ իր թութունե ծամոնը ողջ բակով մեկ դուրս թքելով, աստիճանի վրա և ձեղնահարկում։
 +
 +
Մի անգամ երեխաները, ինչպես դա անում են փոքրերը, նրա ցախանոցի կողքին ապուր էին եփում և Նուխի Էյկեն ծերունուն խնդրեց երեք անգամ թքել եփուկի մեջ։ Ծերունին դա արեց մեծ հեռավորությունից, որից հետո կրկին անհետացավ իր որջում, որտեղ շարունակեց հարվածել մեխերին, իսկ Ակսել Միշքեն ապուրին ավելացրեց ևս մեկ բաղադրիչ՝ ծեծված աղյուս։ Օսկարը հետաքրքրությամբ դիտում էր այդ խոհարարական գործընթացը, սակայն կանգնել էր մի կողմ։ Ակսել Միշքեն ու Հարրի Շլագերը կառուցեցին վրանին նմանվող մի բան, որպեսզի մեծահասկաներից ոչ մեկը չնայեր իրենց ապուրի մեջ։ Երբ աղյուսի փոշին եռաց, Հենսխեն Քոլլինը, դատարկելով իր գրպանները, ապուրի համար զոհեց երկու կենդանի գորտ, որոնց բռնել էր արհեստական լճակից։ Նրանց միջից միակ աղջկա՝ Սյուզի Քատերի բերանը դառը հիասթափությունից ծռվեց, և գորտերը անտրտունջ ու անաղմուկ անհետացան ապուրի մեջ՝ նույնիսկ չփորձելով կատարել վերջին ցատկը։ Այդ ժամանակ Նուխի Էյկեն արձակեց շալվարը ու միզեց եփուկի մեջ՝ հաշվի չառնելով Սյուզիի ներկայությունը, այնուհետև Ակսելը, Հարրին ու Հենսխեն Քոլլին հետևեցին նրա օրինակին։ Փոքրիկ Կեսխենը ևս ուզում էր արժանավայել դրսևորել իրեն տասնամյակների առջև, սակայն նրա պուճուրիկ ծորակից ոչինչ չհոսեց։ Այստեղ բոլորը աչքերը սևեռեցին Սյուզիի վրա, և Ակսել Միշքեն նրան մեկնեց կապույտ, էմալապատ կաթսան, որի եզրերը պոկված էին։ Օսկարը դեռ այն ժամանակ էր ուզում հեռանալ, սակայն չգիտես ինչու սպասեց, մինչև Սյուզին, որը հավանաբար քայլում էր առանց վարտիքի, պպզեց, ձեռքերով գրկելով ծնկները, կաթսան քաշեց իր տակ, դատարկ աչքերը հառեց իր առաջ, կնճռոտեց իր քիթը, և թիթեղյա զնգոցով կաթսան տեղեկացրեց, որ Սյուզին ևս ապուրի մեջ ներդրեց իր լուման։
 +
 +
Եվ հենց այդ ժամանակ ես վազեցի։ Ավելի լավ էր չվազեի, այլ հանգիստ հեռանայի, բայց քանի որ վազեցի, բոլորը, ովքեր մինչ այժմ կանգնել ու աչքերը չռած նայում էին փոքրիկ կաթսային, նայեցին իմ ետևից, և ես իմ թիկունքում լսեցի Սյուզիի ձայնը․ «Այդ ինչո՞ւ նա վազեց, հավանաբար նա ուզում է մեզ դավաճանել»։ Դա խոցում էր ինձ, նույնիսկ, երբ ես հաղթահարեցի բոլոր հինգ հարկերը և շունչ քաշեցի միայն ձեղնահարկում։ Այն ժամանակ ես յոթ ու կես տարեկան էի, իսկ Սյուզին տասը, փոքրիկ Կեսխենի ութը  նոր էր լրացել, իսկ Ակսելը, Նուխին, Հենսխենն ու Հարրին տասը֊տասնմեկական տարեկան էին։ Մնաց նաև Մարիա Տրուչինսկին։ Նա ինձանից փոքր֊ինչ տարիքով էր, սակայն երբեք բակում չէր խաղում, այլ տիկնիկ էր խաղում իր մոր՝ ֆրաու Տրուչինսկու խոհանոցում կամ մեծահասակ քրոջ՝ Գուստայի հետ, որը աղախնություն էր անում անգելիստական մանկապարտեզում։
 +
 +
Պե՞տք է արդյոք զարմանալ, որ ես մինչ օրս էլ չեմ կարողանում լսել, թե ինչպես են կանայք միզում գիշերանոցի մեջ։ Երբ այն ժամանակ ձեղնահարկում Օսկարը, թմբուկի օգնությամբ իր լսողությունը հանգստացնելով, երևակայում էր իրեն այդ եփուկից փրկված, նրանք այնտեղ հայտնվեցին բազմությամբ, ոմանք ոտաբոբիկ, ոմանք կոշիկներով, բոլորը, որ իր լուման էր ներդրել ապուրի պատրաստման գործում, իսկ Նուխին բերել էր նաև ապուրը։ Բոլոր նրանք տեղավորվեցին Օսկարի շուրջը, վերջինը սողալով մոտեցավ Կեսխենը։ Նրանք հրում էին մեկը մյուսին՝ շշնջալով․ «Դե՛, սկսի՛ր», ― մինջև ի վերջո Ակսելը ետևից գրկեց Օսկարին, սեմեց նրա ձեռքերը, ստիպելով ենթարկվել, իսկ Սյուզին՝ խոնավ, հավասարաշար ատամներով, ուրախ հռհռում էր՝ տեղի ունեցողից ամենևին չշփոթվելով։ Նա Նուխիից վերցրեց գդալը, փայլելու աստիճան շփեց իր գիստերին, ընկղմեց գոլորշի արձակող փոքրիկ կաթսայի մեջ, դանդաղ խառնեց՝ հաճույքով զգալով եփուկի խտությունը և, ընդ որում, հիշեցնելով լավ տան տիրուհու, փչեց, ցանկանալով սառեցնել լի գդալը, և կերակրեց Օսկարին, կերակրեց ինձ, ես իմ կյանքում այլևս երբեք նման ոչինչ չեմ փորձել և երբեք չեմ մոռանա այդ համը։
 +
 +
Միայն այն բանից հետո, երբ իմ առողջական վիճակով չափից դուրս մտահոգված ժողովուրդը ինձ լքեց, որովհետև Նուխին ետ տվեց ուղիղ կաթսայի մեջ, ես սեղմվելով ձեղնահարկի անկյունին, որտեղ մի քանի սավաններ էին չորանում ես ինձնից դուրս մղեցի այդ կարմրավուն հեղուկը՝ դուրս մղվածի մետ չնկատելով գորտերի մնացորդները։ Այնուհետև ես բարձրացա պատուհանի տակի սնդուկի վրա, նայեցի հեռավոր բակերին, ատամներիս արանքից սրբելով ուղթուսի փշուրները, գործելու պահանջ զգացի։ Նայեցի մարիենշթրասեի տների ապակիներով փայլող պատուհաններին, գոռացի, երգեցի դեպի այն կողմ, և, չնայած չէի կարող դիտել արդյունքները, այնքան համոզված էի իմ ձայնի հեռահար ազդեցության վրա, որ այդ պահից սկսած բակը և բոլոր բակերը ինձ համար դարձան նեղ։ Փափագելով հեռուները, հեռաստաններն ու հեռավոր տեսարանները՝ օգտագործում էի ամեն հնարավորություն, որն ինձ կտաներ՝ ինձ միայն կամ մորս ձեռքը բռնած, դուրս Լաբեսվեգից, մեր բակի խոհարարների բոլոր խարդավանքերից։
 +
 +
Շաբաթվա յուրաքանչյուր հինգշաբթի օրերին մայրս քաղաքում գնումներ էր կատարում։ Առավել հաճախ նա ինձ իր հետ էր վերցնում, երբ նախատեսվում էր ածխի շուկայի Յոգհաուս֊պասաժում  Սիգիզմունդ Մարկուսի մոտից թմբուկ գնել։ Այդ ժամանակներում, մոտավորապես իմ կյանքի յոթերորդ ու տասներորդ տարիների մինջև ընկած ժամանակահատվածում, ես թմբուկը ոչնչացնում էի մոտավորապես տասնչորս օրվա ընթացքում։ Տասը֊տասնչորս տարեկան հասակաում ինձնից նույնիսկ մեկ շաբաթ չէր պահանջվում, որպեսզի ծակեմ թիթեղը։ Ավելի ուշ ինձ երբեմն հաջողվում էր թմբուկը անպիտան իր դարձնել առաջին իսկ հարվածով, իսկ երբեմն, երբ հոգիս գտնվում էր հավասարակշռված վիճակում, երեք և նույնիսկ չորս ամիս խնամքով,  սակայն և միաժամանակ տքնաջան թմբկահարել իմ թիթեղիկին՝ որևէ վնաս (եթե չհաշվենք լաքի վրա ոչ մեծ ճաքերը) չպատճառելով։
 +
 +
Սակայն խասքը այստեղ ոչ այն ժամանակահատվածի մասին է, երբ ես լքում էի մեր՝ գորգեր թափ տալու համար նախատեսված ձողափայտով, մեխեր ուղղող ծերունի Հայլանդով, ապուրներ հայտնագործող  թոկից փախածների բակը, որպեսզի ամեն երկու շաբաթը մեկ մորս ուղեկցությամբ հայտնվեմ Սիգիզմունդ Մարկուսի մոտ և մանկական թմբուկների հարուստ տեսականուց ինձ համար ընտրեմ նորը։ Երբեմն մայրիկս ինձ վերցնում էր իր հետ, երբ դեռ հինը նույնպես պատշաճ տեսք ուներ, և ես այդ այցերով հաճույք էի ստանում Հին քաղաքի խայտաբղետությունից, որը միշտ թանգարան էր հիշեցնում և անպայմանորեն ղողանջեցնում իր զանգերից որևէ մեկը։
 +
 +
Մեր ելքերը մեծամասամբ ընթանում էին հաճելի միանմանության մեջ։ Ինչ֊որ գնումներ Լյայզերի, Շթերնֆելդի կամ Մախվիցի մոտից, այնուհետև Մարկուսի մոտ, որը որպես կանոն, քաղաքավարի նրբաճաշակ ու հաճոյախոսական խոսքեր էր ասում մորս։ Նա ակնհայտորեն սիրահետում էր նրան, սակայն, որքան հիշում եմ, երբեք իրեն թույլ չէր տալիս իր հիացմունքները ավելի կրքոտ ձևով արտահայտել, քան ջերմությամբ բռնելով ոսկե (ինչպես ինքն էր անվանում) ձեռքը, այն անձայն հմբուրելը։ Ոչ մի անգամ, եթե չհաշվենք ծնկի իջնելու այն մեկ դեպքը, որի մասին էլ այժմ կգնա խոսքը։
 +
 +
Կոլյայչեկ տատիկից ժառանգելով լավ ձևած բարեկազմ մարմին և հաճելի թեթևամտություն, որոնք միավորված էին բարեհոգության հետ, մայրս առավել ևս հաճույքով էր ընդունում Սիգիզմունդ Մարկուսի հիացմունքները, քանի որ վերջինս ժամանակ առ ժամանակ մորս ոչ թե մատակարարում, այլ ավելի շուտ անվճար նվիրում էր մետաքսե թելեր կամ հրաշալի գուլպաներ, որոնք նա առիթի դեպքում գնում էր հնոտիների շուկայից։ Էլ չասենք երկու շաբաթը մեկ վաճառասեղանի ետևից մատուցվող թիթեղյա թմբուկների մասին։
 +
 +
Եվ իր յուրաքանչյուր այցի ժամանակ մայրիկս ճիշտ ժամը չորսն անց կեսին Սիգիզմունդից թույլտվություն էր խնդրում Օսկարին նրա խնամքի տակ թողնելու համար, քանի որ ինքը պետք է ևս մի քանի շտապ գործեր կարգավորի։ Մարկուսը մի անհասկանալի քմծիծաղով խոնարհում էր գլուխը և ամենածաղկավոր արտահայտություններով խոստանում էր մորս Օսկարին պահպանել աչքի լույսի պես՝ մինչև որ նա կարգավորեր իր այդքան կարևոր գործերը։ Հազիվ նկատելի, բայց ոչ վիրավորական հեգնանքը, որը նրա խոսքերին առանձնահատուկ երանգ էր հաղորդում, երբեմն մորս ստիպում էր կարմրել ու կասկածել, որ Մարկուսը գիտի, թե ինչ գործեր են դրանք։
 +
 +
Սակայն, ես ևս գիտեի, թե այդ ինչ գործեր էին, որոնք այդքան ջանասիրաբար կարգավորում էր մայրս՝ դրանք կարևոր անվանելով։ Զուր չէր ու սկբզնական շրջանում ինձ թույլ էր տրվում Թիշլերգասե փողոցում գտնվող էժանագին հանրակացարան ուղեկցել մորս, որտեղ նա անհետանում էր աստիճանների մատույցներում և մոտ քառասունհինգ րոպե չէր վերադառնում՝ ինձ ստիպելով իրեն սպասել մշտապես լիկյոր կոնծող տիրուհու կողքին, առանց մի որևէ խոսքի՝ մինչև գրեթե չփոխված մայրս հայտնվում էր իմ առջև և հրաժեշտ տալով աչքերը բաժակից վեր բարձրացնող տիրուհուն, բռնում էր իմ ձեռքից՝ չկռահելով, որ նույնիսկ ձեռքի ջերմաստիճանն է մատնում իրեն։ Այնուհետև ձեռք֊ձեռքի տված մենք գնում էինք Վոլվեբերգասե փողոցի Վայցեկի սրճարանը։ Մայրս իր համար պատվիրում էր մոկկո սուտճ, Օսկարին լիմոնի պաղպաղակ և սպասում, մինչև հանկարծ և կարծես թե պատահմամբ Յանը անցեր կողքով, և նստեր մեր սեղանի մոտ և ճիշտ նույն ձևով պատվիրեր մոկկայի գավաթ և այն դներ սառը մարմարյա սեղանին։
 +
 +
Նրանք խոսում էին իմ ներկայությամբ առանց որևէ ամոթխածության, և նրանց խոսքերը ընդամենը հաստատում էին այն, ինչը ես արդեն վաղուց գիտեի, մայրիկը և Յան մորեղբայրը հանդիպում են գրեթե ամեն հինգշաբթի, Յանի կողմից վարձված Թիշլերգասե փողոցում գտնվող սենյակում, որպեսզի այնտեղ քառասունհինգ րոպե միմյանց հետ մեղք գործեն։ Հնարավոր է, որ Յանը ցանկություն հայտնեց այլևս ինձ Թիշլերգասե, իսկ դրանից հետո Վայցեկի սրճարան չտանել։ Երբեմն նա շատ ամոթխած էր դառնում, առավել ամոթխած, քան մայրս, որը ոչ մի արտասովոր բան չէր տեսնում նրանում, որ ես ակամայից դառնում եմ սիրո նվազող ժամվա ականատեսը, որի օրինականության մեջ նա խորապես համոզված էր նաև հետագայում։
 +
 +
Ահա հենց այդպես ստացվեց, որ ես գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի Յանի ցանկությամբ չորսն անց կեսից մինչև վեցին մոտ ցցված էի մնում Սիգիզմունդ Մարկուսի մոտ և կարող էի զննել նրա թմբուկների տեսականին, կարող էի փորձել, կարող էի միանգամից (իսկ էլ որտեղ էին Օսկարին այդպիսի հնարավորություններ ընձեռում) թմբկահարել մի քանի թմբուկների վրա և ընդ որում նայել Մարկուսի շան պես թախծոտ դեմքին։ Թող որ ես նույնիսկ չգիտեի, թե որտեղից են գալիս նրա մտքերը, դրա փոխարեն կռահում էի, թե ուր են դրանք գնում։ Դրանք գնում էին դեպի Թիշլերգասե, քերվում են այնտեղի համարակալված դռներին կամ աղքատ Ղազարոսի նման, կուչ եկած պառկում էին Վայցեկի սրճարանի մարմարյա սեղանի տակ, սպասելով․․․ բայց ինչի՞։ Սեղանի վրայի փշրանքների՞ն։
 +
 +
Սակայն մայրս ու Յանը փշրանքներ չէին թողնում։ Նրանք ինքներն էին ամեն ինչ մինչև վերջ ուտում։ Նրանք օժտված էին գերազանց ախորժակով, որը հնարավոր չէ հագեցնել, որն ինքն իր պոչն է կծում։
 +
 +
Նրանք այնքան զբաղված էին, որ նույնիսկ սեղանի ետևում նստած Մարկուսի մտքերը կընդունեին որպես թեթև միջանցիկ քամու հոգնեցուցիչ քնքշություն։
 +
 +
Այդպիսի օրերից մի օր, իմ կարծիքով դեպքը տեղի էր ունենում սեպտեմբերին, քանզի մայրիկս Մարկուսի կրպակը լքեց ժանգոտ֊կարմրավուն գույնի աշնանային կոստյումով, ինձ, քանի որ ես գիտեի, որ մառացված, վայր գցված, և հավանաբար կորած Մարկուսը նստած է վաճառասեղանի ետևում, հենց նոր ձեռք բերված թմբուկների հետ դուրս բերեց դեպի Յոյգհաուս֊պասաժ՝ սառը և զովացուցիչ մի թունել, որի երկու կողմերում գտնվող ոսկերչական, նրբահամ կերակուրների նրբաճաշակ խանութները և գրադարանները իրենց ցուցափեղկերով սեղմվել էին միմյանց։ Այնուամենայնիվ, ես չէի ձգվում դեպի ակնհայտորեն էժանագին, սակայն ինձ համար անմատչելի երեսպատված ցուցափեղկերը, ոչ, ես ձգտում էի դուրս գալ թունելից դեպի ածխի շուկա։ Դուրս գալով այդ փոշոտ լույսի տակ՝ ես անշարժացա Յոյգհաուսի ճակատային մասի դիմաց, որի բազալտային գորշությունը գիրուցված էր տարբեր չափերի թնդանոթային արկերով, տարբեր ժամանակների պաշարումներից, այն բանի համար, որպեսզի այդ երկաթյա կիսագնդերը ամեն մի անցորդի հիշողության մեջ արթնացնեն քաղաքի պատմությունը։ Ինձ այդ արկերը ոչինչ չէին ասում՝ չնայած ես գիտեի, որ դրանք պատի մեջ ինքնուրույնաբար չեն ցցված, որ այս քաղաքում կա որմնադիր, որին պահում ու վճարում է վերգետնյա շինարարության վարչությունը հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ, որպեսզի նա անցած դարերի զենքը շարի եկեղեցիների ու քաղաքապետարանների ճակատային մասերի, ինչպես նաև Յոյգհաուսի դիմային ու ետին պատերի մեջ։
 +
 +
Ես ուզում էի գնալ քաղաքային թատրոն, որն իր շքամուտքը ի ցույց էր դրել աջ կողմից, որը Յոյգհաուսից բաժանվում էր նեղ, կիսախավար նրբանցքով։ Քանի որ թատրոնը, ինչպես ես հենց կարծում էի, պարզվեց, որ այդ ժամանակ փակ էր, երեկոյան դրամարկղը բացվում էր միայն ժամը յոթին, ես անվճռականորեն, արդեն իսկ մտածելով նահանջի մասին և թմբկահարելով, սկսեցի տեղափսխվել դեպի ձախ, որտեղ Օսկարը այլևս չէր գտնվի Փուլավոր աշտարակի ու Լանգասեի դարպասների միջև։ Ես չհամարձակվեցի անցենլ Լանգասեի դարպասների միջով, իսկ այնուհետև թեքվել ձախ, դեպի մեծ Վոլվեբերգրասե, որովհետև այնտեղ նստած էին մայրիկս ու Յանը։ Իսկ եթե նույնիսկ դեռ նստած չէին, ապա հնարավոր է, որ արդեն Թիշլերգրասեում գործերը հասցրել էին ավարտել, գտնվում էին դեպի մարմարյա սեղանիկի վրայի թարմացնող մոկկա սուրճի գավաթը տանող ճանապարհին։
 +
 +
Արդեն չեմ հիշում, թե ես ինչպես անցա Ածխի շուկայի բանուկ մասը, որտեղ մշտապես դես ու դեն վազող տրամվայները, ցանկանալով կամ հատել֊անցնել դարպասների միջով, կամ զանգեր հնչեցնելով արդեն դուրս էին գալիս նրանց միջից և շրջադարձերի ժամանակ ճռնչյունով թեքվում էին դեպի Ածխի շուկա, դեպի փայտամթերքի շուկա, Գլխավոր երկաթուղային կայարանի կողմը։ Հավաաբար ինչ֊որ մի մեծահասակ, հնարավոր է ոստիկան, ձեռքիցս բռնեց ու հոգատարությամբ անցկացրեց տրանսպորտային վտանգների միջով։
 +
 +
Ահա և ես կանգնած էի կտրուկ երկնքին դեմ առած աղյուսե աշտարակի դիմաց և, ճիշտ ասած, միայն զուտ պատահականության արդյունքում, ինձ հաղթահարած ձանձրույթի պատճառով թիթեղի փայտիկները մտցրեցի աղյուսների ու դեպի աշտարակը տանող երկաթյա դռան կողասյան արանքը։ Սակայն հայացքս աղյուսների վրայով տանելով դեպի վեր, ես անկարող էի նրան տանել ճակատային մասի երկայնքով, որովհետև աշտարակի ելուստներից ու հրակնատների միջից ժամանակ առ ժամանակ ցած էին թափվում աղավնիները, որպեսզի առանց հապաղելու և իրենց աղավնային ձևով մի կարճ ժամանակ հանգստանան ջրահեռացման փողրակների ու էրկերների վրա, իսկ հետո կրկին, քարի վրայից ցած նետվելով, իմ հայացքը տանեն իրենց ետևից։
 +
 +
Աղավնիների իրարանցումը ինձ ջղայնացնում էր։ Ես չափից դուրս խղճում էի իմ հայացքին և այն շրջեցի մի կողմ ու լրջությամբ, որպեսզի ազատվեի բարկությունից, իմ փայտիկները օգտագործեցի որպես լծակ։ Դուռը ընկրկեց, և Օսկարը, դեռ այն մինչև վերջ բացել չհասցրած, հայտնվեց աշտարակի ներսում, ոլորապտույտ աստիճանների վրա և արդեն բարձրանում էր՝  առաջ մղելով աջ ոտքն ու նրան մոտ ձգելով ձախը, հասավ առաջին ճաղապատված զնդաններին, պտտվելով բարձրացավ վեր։ Ետևում թողնելով խոշտանգումների խուցը, որտեղ տեղավորված էին խնամքով պահպանված և խրատական գրություններով մատակարարված գործիքները, բարձրացավ էլի վեր՝ այժմ քայլելով ձախ ոտքից և վեր ձգելով աջը։ Հայացք նետեց նեղ ճաղապատ պատուհանների միջով, մոտավորապես հաշվարկեց բարձրությունը, գնահատեց քարե պատի հաստությունը, վախեցրեց աղավնիներին, այդ նույն աղավնիներին հանդիպեց աստիճանի հերթական պտույտի մյուս կողմում, կրկին քայլեց աջ ոտքից՝ առաջ ձգելով  ձախը և երբ հերթական անգամ փոխեց ոտքը, Օսկարը հայտնվեց վերևում և կարող էր դեռ էլի ու էլի բարձրանալ՝ չնայած թե՛ աջ և թե՛ ձախ ոտքերը զգալիորեն ծանրացել էին։ Սակայն աստիճանն ինքը ժամանակից շուտ հանձնվեց։ Եվ նա հասկացավ աշտարակային ճարտարապետության ամբողջ անիմաստությունն ու անզորությունը։
 +
 +
Չգիտեմ, թե ինչ բարձրություն էր ունեցել, ինչպես նաև ունի, աշտարակը, քանի որ այն վերապրել է պատերազմը։  Ես ցանկություն չունեմ խնդրել Բրունոյին՝ իմ հիվանդապահին, որպեսզի ինձ բերի արևելագերմանական աղյուսե գոթիկայի վերաբերյալ մի որևէ տեղեկատու։ Դե իսկ սրաձողի հետ միասին իր քառասունհինգ մետրերը նա թերևս ուներ։ Ես ստիպված եղա աշտարակը գոտևորող տանիքի վերնասրահի վրա հապաղել, և դրա պատճառը ժամկետից շուտ հոգեմաշ արած աստիճանն էր։ Ես նստեցի, ոտքերս խցկեցի ձևավոր ճաղաշարքի փոքրիկ սյուների միջև, թեքվեցի առաջ ու սյունի կողքով, որին ես փաթաթվեցի աջ ձեռքով, նայեցի ներքև՝ Ածխի շուկային, այն ժամանակ երբ ձախ ձեռքս հավաստիանում էր ինձ հետ ողջ բարձրունքը հաղթահարած թմբուկս տեղում լինելու մեջ։
 +
 +
Ես մտադիր չեմ ձանձրացնել բազմաշտարակ, զանգակներով շչացող հնագույն ու իբր թե մինչ օրս միջնադարյան շունչը պահպանած, հազարավոր լիովին վայելուչ փորագրանկարների վրա պատկերված Դանցիգ քաղաքի՝ թռչունի թռիչքի բարձրությունից արված նկարագրությամբ։ Ես չեմ զբաղվի նաև աղավնիներով, որքան էլ պնդեն, թե իբր աղավնիների մասին գրելը հեշտ է։ Աղավնին անձամբ ինձ ոչինչ չի ասում, թերևս ավելի շուտ՝ ճայը։ «Խաղաղության աղավնի» արտահայտությունը գուցե արդարացի է միայն որպես պարադոքդ։ Խաղաղության բարի լուրը ես ավելի շուտ կվստահեի շահենին կամ էլ երկնաբարձրունքի կռվասեր բնակչին, քան աղավնուն։ Կարճ ասած, Հարկաշար աշտարակի վրա գտնվում էին աղավնիներ։ Սակայն աղավնիներ վերջ ի վերջո կան ցանկացած, շատ թե քիչ կարգին, աշտարակի վրա, որը, հուշարձանների պաշտպանների աջակցությամբ, հետևում է իր արտաքին տեսքին։
 +
 +
Ոչ, իմ հայացքը ուղղված էր այլ բանի վրա․ Քաղաքային թատրոնի վրա, որի դռները ես, դուրս գալով Յոյգհաուզ֊պասաժից, փակ գտա։ Այդ գմբեթով պսակված շինությունը սարսափելի նման էր անհեթեթության աստիճան մեծացրած կլասիցիզմի ոճի սրճաղացի։ Թեև, իհարկե, գմբեթին պակասում էր ձեռքի բռնիչը, որն անհրաժեշտ էր, որպեսզի յուրաքանչյուր երեկո մուսաներով գերլցված տաճարուն աղացվեր հինգակտանոց դրամայի կտորները՝ միմոսների, կուլիսների, հուշարարների, բեմական կահավորանքի ու բոլոր վարագույրների հետ միասին։ Ինձ զայրացնում էր այդ շենքը, որտեղ դեպի մայրամուտ գնացող և ավելի ու ավելի բոսոր ճառագող ետկեսօրյա արևը ոչ մի կերպ չի ցանկանում լքել սյուներով երիզված պատուհանները։
 +
 +
Ածխի շուկայի վերևում, մոտավորապես երեսուն մետր բարձրությամբ, տրամվայների գծերի վերևում, աշխատանքային օրվա ավարտի առթիվ ուրախացած ծառայողների վերևում, Մարկուսի՝ քաղցր բուրող մանրուքի կրպակից վեր, Վայցեկի սրճարանի պաղ մարմարյա սեղանիկի վերևում, խոյանալով երկու մոկկայի գավաթների վրա, մայրիկի և Յանի վրա, ներքևում թողնելով մեր տունը, բակը, բոլոր բակերը, մեխերը՝ ծռվածներն ու ուղիղները, հարևանների երեխաներին՝ իրենց աղյուսից պատրաստված ապուրի հետ միասին, ես (ով մինչ այժմ գոռում էր միայն անհրաժեշտության դեպքում) դարձա առանց պատճառի գոռացող։ Եթե նախքան աշտարակի վրա բարձրանալը ես իմ խոցող ձայնն էի ուղղում բաժակին, լամպին, երկար չբանեցված գարեջրի շշերին, միայն այն ժամանակ, երբ ինձանից փորձում էին խլել թմբուկը, ապա այժմ ես գոռացի աշտարակից՝ չնայած իմ թմբուկն այստեղ ոչ մի կապ չուներ։
 +
 +
Ոչ ոք չէր պատրաստվում Օսկարի ձեռքից խլել թմբուկը, և, այնուամենայնիվ, նա գոռաց, նույնիսկ ոչ այն պատճառով, որ ինչ֊որ մի աղունիկ վերից նրա թմբուկի վրա էր ծրտել, ցանկանալով նրանից գոռոց կորզել։ Ճիշտ է, մոտակայքում պղնձյա թիթեղների վրա փառ էր բռնել, փառ, սակայն ոչ ապակի։ Բայց և այնպես Օսկարը գոռաց։  Ո՞ւր էր նա գոռում, ինչպիսի՞ հեռավորություն էր նրան հրապուրում։ Միգուցե այստեղ սպասվում էր նպատակասլաց վերականգնումը այն ամենի, ինչը ձեղնահարկում՝ աղյուսե ապուրով կերակրելուց հետո, անօգուտ թռավ֊անցավ բակերի վրայով։ Ո՞ր ապակու վրա էր նշան բռնել Օսկարը։ Ո՞ր ապակու վրա (խոսքը կարող էր միայն ապակու մասին լինել) էր ցանկանում փորձարարություն կատարել։
 +
 +
Դա քաղաքային թատրոնն էր, դա դրամատիկական սրճաղացն էր, որ իր մայրամուտե ապակիներով ձգում էր իր նոր ի հայտ եկած, առաջին անգամ մեր ձեղնահարկում փորձարկված, և նույնիսկ կասեի մանյերության գոռգոռոցից հետո, որը սակայն ոչնչի չհանգեցրեց, ինձ հաջողվեց արտաբերել գրեթե անձայն գոռոց, և Օսկարը ուրախությամբ ու դավաճանական հպարտությամբ կարող էր իրեն զեկուցել․ ճեմասրահի բաց պատուհանի երկու միջին ապակիները ստիպված եղան հրաժարվել արևի լույսից և նրա հայացքին ներկայացրին երկու սև, արագ ապակեպատում պահանջող քառանկյունիներ։
 +
 +
Հաջողությունը այժմ պետք է ամրապնդել։ Ես հանդես էի գալիս ժամանակակից նկարչի պես, որը ցուցադրում է իր՝ երկար տարիների փնտրտուկից հետո գտած ոճը՝ ապշած աշխարհին պարգևելով իր հավասարապես չքնաղ, հավասարապես հանդուգն, հավասարազոր, իսկ երբեմն նույնիսկ նաև հավասարամեծ ստեղծագործական ոճի մի ողջ սերիա։
 +
 +
Քառորդ ժամից քիչ ժամանակահատվածում ինձ հաջողվեց ապակիներից զրկել ճեմասրահի բոլոր պատուհանները և դռների մի մասը։ Թատրոնի դիմաց սկսեց հավաքվել անհանգստացած, ինչպես կարելի էր դատել այստեղից նայելով, ամբոխը։ Միշտ էլ բերանբացներ կգտնվեն։ Իմ արվեստի երկրպագուները ինձ այնքան էլ չէին գրավում, մինչդեռ Օսկարին նրանք դրդեցին գործել էլ ավելի խիստ ու էլ ավելի ձևական։ Նոր էի ես մտադրվել ևս մի հանդուգն փորձարարություն կատարել, մերկացնել իրերի ներքին էությունը, իսկ բաց ճեմասրահի միջով, դռների բանալու անցքով դեպի դեռևս մութ հանդիսասրահ ուղարկել մի առանձնահատուկ գոռոց՝ խոցելու համար բոլոր աբոնեմենտ պահողների հպարտությունը՝ իր, հայելային արտացոլումով լույսը բեկող, թատերական ջահը, երբ թատրոնի դիմացի ամբոխի մեջ նկատեցի ժանգակարմրավուն շորը․ դա մայրիկս էր, որը սուրճ խմելով ու Յանին լքելով, Վայցկեի սրճարանից անցնում էր հետադարձ ուղին։
 +
 +
Չի կարելի սակայն չխոստովանել, որ Օսկարը ճոխ ջահին հասցեագրեց իր գոռոցը։ Սակայն դատելով ամեն ինչից, նա այստեղ հաջողություն չունեցավ, քանզի հաջորդ օրը թերթերը տեղեկացրին միայն խորհրդավոր պատճառներով ճեմասրահի պատուհանների ու դռների մասին։ Մամուլի ֆելիետոնյան բաժնի կիսագիտական ու գիտական որոնումները դեռ շատ շաբաթներ սյունակները լրացնում էին անհավանական հիմարություններով։ Այսպես, «Նորագույն լուրերը» բացատրության համար օգտագործում էին տիեզերական ճառագայթների գաղափարը։ Աստղադիտարանից մարդիկ, այլ խոսքերով բարձր որակավորում ունեցող մտավոր աշխատանքի գործիչները, խորհում էին արևի վրայի բծերի մասին։
 +
 +
Այն ողջ արագությամբ, ինչը միայն թույլ էին տալիս իմ կարճ ոտքերը, ես ապարդյուն աստիճաններից գլորվեցի ներքև և, փոքր֊ինչ խեղդվելով, խառնվեցի թատերական շքամուտքի դիմացի ամբոխին։ Մայրիկիս ժանգակարմիր աշնանային լրակազմությունը այլևս ամբոխի միջից չէր փայլում՝ կա֊չկա նա Մարկուսի կրպակում է, հնարավոր է, որ այնտեղ պատմում է այն դժբախտությունների մասին, որոնց մեղավորը իմ ձայնն էր, իսկ Մարկուսը, որը թե՛ իմ ուշացած զարգացումը և թե՛ ձայնիս միջի ալմաստը ընդունում է որպես լիովին բնական մի բան, այժմ երևի շարժում է լեզվի ծայրով և շփում դեղնասպիտակավուն ձեռքերը։
 +
 +
Սակայն կրպակի շեմին իմ հայացքի առջև ներկայացավ այնպիսի տեսարան, որն անմիջապես ինձ ստիպեց մոռանալ հեռավորության վրա ապակի կտրող ձայնի մասին, քանզի Սիգիզմունդ Մարկուսը կանգնած էր մորս առջև, ծնկների վրա և բոլոր շորե գազանները, արջերը, կապիկները, շները, նույնիսկ փակվող աչքերով տիկնիկները, նույնպես և հրշեջ մեքենաները, և ճոճվող ձիուկները, և նրա կրպակը պահպանող բոլոր խեղկատակները թվում էր, թե նույնպես պատրաստ են նրա հետ ընկնել ծնկներին։ Նա երկու ձեռքով սեղմում էր մորս երկու ձեռքերը, ցուցադրելով ափի ետևի մասի շագանակագույն, բաց գույնի աղվամազով ծածկված բծերը և լաց էր լինում։
 +
 +
Մայրիկս ևս ուներ զայրացած իրավիճակին համապատասխանող հայացք։
 +
 +
― Պետք չէ, Մարկուս, ― ասում էր նա, խնդրում եմ, պետք չէ այստեղ կրպակում։
 +
 +
Սակայն Մարկուսը չէր հանգստանում և նրա խոսքերում հնչում էր ինձ համար անմոռանալի, կախարդող և միաժամանակ չափազանցված երանգավորում։
 +
 +
― Այլևս Բրոնսկու հետ դա մի արեք, չէ՞ որ նա աշխատում է Լեհական փոստատանը, Լեհական, դա լավ չի վերջանա, հավատացեք ինձ, որովհետև նա լեհերի հետ է։
 +
 +
Խաղագումար մի դրեք լեհերի վրա, իսկ եթե ուզում եք խաղագումար դնել, դրեք գերմանացիների վրա, քանի որ նրանք արդեն բարձրանում, նրանք արդեն երևում են, իսկ ֆրաու Ագնեսը դեռևս խաղագումար է դնում Բրոնսկու վրա։ Այդ դեպքում դրեք Մացերատի վրա, նա ձեզ մոտ կա, եթե ուզում եք անպատճառ դնել, կամ, եթե, իհարկե, ցանկանաք, դրեք Մարկուսի վրա և եղեք Մարկուսի հետ, որովհետև նա քիչ ժամանակ առաջ կնքվել է։ Կգնանք ձեզ հետ Լոնդոն, ֆրաու Ագնես, ես այնտեղ ունեմ իմ մարդիկ, և կան փաստաթղթեր, եթե միայն ցանկանաք գնալ, իսկ եթե դուք չեք ուզում Մարկուսի հետ, որովհետև նրան արհամարհում եք, դե այն ժամանակ արհամարհեք։ Միայն թե նա ողջ սրտով խնդրում է ձեզ, որպեսզի դուք խաղագումար չդնեք այդ հոգեկան Բրոնսկու վրա, որն այդպես էլ կմնա Լեհական փոստատանը կից, իսկ Լեհաստանի վերջը մոտ է, քանի որ նրանք՝  գերմանացիները շուտով կգան։
 +
 +
Սակայն, հենց որ հնարավորությունների ու անհնարինությունների այդ քանակությամբ ցնցված մայրս ուզում էր լաց լինել, կրպակի դռների մեջ ինձ տեսնելով, Մարկուսը, բաց թողնելով մայրիկիս ձեռքը, իր հինգ բազմանշանակ մատներով ցույց տվեց ինձ։
 +
 +
― Ահա խնդրեմ, նրան մենք ևս կտանենք Լոնդոն, թող այնտեղ արքայազնի պես ապրի, արքայազնի պես։
 +
 +
Այստեղ մայրիկս էլ նայեց ինձ և հազիվ նկատելի ժպտաց։ Միգուցե մտածեց ճեմասրահի դատարկ պատուհանների մասին, իսկ, գուցե, մեկ այլ մայրաքաղաքի՝ Լոնդոնի տեսարաններն էին նրան ուրախացրել։ Սակայն, ի մեծ զարմանք ինձ, նա շարժեց գլուխը ու անփութորեն, կարծես հրաժարվելով պարի հրավերից, ասաց․
 +
 +
― Շնորհակալություն ձեզ, Մարկուս, սակայն իրականում մեզ մոտ ոչինչ չի ստացվի Բրոնսկու պատճառով։
 +
 +
Մորեղբորս անունը որպես ազդանշան ընկալելով՝ Մարկուսը արագ վեր բարձրացավ ծնկներից, դանակի պես ծալվեց և խոնարհվելով արտաբերեց․
 +
 +
― Դուք եք խնդրել Մարկուսի վրա չբարկանալ, ես այդպես էլ կարծում էի, որ դուք նրա պատճառով չեք ուզում։
 +
 +
Երբ մենք դուրս եկանք պասաժի կրպակից, Մարկուսը, չնայած ժամանակը դեռ չէր եկել, դրսից այն փակեց և ուղեկցեց մեզ մինչև հինգերորդ տրամվայի կանգառը։ Քաղաքային թատրոնի շենքի դիմաց մինչև այժմ կանգնած էին անցորդները և մի քանի ոստիկան։ Սակայն ես չէի վախենում և գրեթե չէի հիշում ապակու հանդեպ իմ հաղթանակի մասին։ Թեքվելով իմ կողմը՝ Մարկուսը ավելի շուտ իր, քան մեզ համար շշնջաց․
 +
 +
― Մեր Օսկարը ամեն ինչ կարողանում է։ Թմբուկ է խփում և թատրոնի առջև աղմկոտ իրարանցում ստեղծում։
 +
 +
Մորս, որը բեկորներ տեսնելիս նկատելի անհանգստություն էր ցուցաբերում, նա ձեռքի շարժումով հանգստացրեց, իսկ երբ եկավ տրամվայը, և մենք նստեցինք կցորդ վագոնի մեջ, նա ցածրաձայն, կարծես օտար ականջներից վախենալով, կրկին ներողություն խնդրեց․
 +
 +
― Դե լավ, ինչ արած, մնացեք Մացերատի հետ, որին դուք ունեք, իսկ Լեհաստանի վրա այլևս մի դրեք․․․
 +
 +
Երբ այսօր իր մետաղյա մահճակալի մեջ պառկած կամ նստած, սակայն թմբուկը ևս ցանկացած այդ դիրքերից մեկում էր, Օսկարը կրկին փնտրում է դեպի Յոյգհաուս֊պասաժ տանող ուղին, դեպի Հարկաշարք աշտարակի զնդանների պատերի վրայի խզբզոցները, դեպի բուն աշտարակի՝ յուղով պատված խոշտանգումների գործիքները, դեպի քաղաքային թատրոնի ճեմասրահի սյուների ետևի երեք պատուհանները և կրկին դեպի Յոյգհաուս֊պասաժ ու Սիգիզմունդ Մարկուսի կրպակը։ Եվ որպեսզի կարողանա ճիշտ վերարտադրել այն սեպտեմբերյան օրվա առանձին դրվագները, նա ստիպված էր միաժամանակ փնտրել լեհերի երկիրը։ Չնայած ինչո՞վ է նա այն փնտրում։  Դե իհարկե, իր թմբուկի փայտիկներով։ Նա այն փնտրում է զգայության օրգաններով՝ սակայն չէ՞ որ հոգին օրգան չէ։
 +
 +
Ես էլ փնտրում եմ լեհերի երկիրը, որը «կործանվել է»։ Այստեղ՝ այս երկրում, սկսել են վարկերի, լուսանկարչական ապարատների, կողմնացույցների, ռադարների, կախարդական փայտիկների ու պատգամախմբերի, մարդասիրության, ընդդիմության առաջնորդների և արտաքսվածների միության օգնությամբ, որտեղ մինչև հարմար ժամանակների գալը, ազգային տարազները դարսել են նաֆթալինի մեջ։ Քանի որ այստեղ՝ այս երկրում, լեհերի երկիրը հոգով են փնտրում կիսով չափ Շոպենին ունենալով սրտերում, կիսով չափ փոխհատուցման գաղափարներով, քանի դեռ նրանք խաչը դնում են Լեհաստանի չորս բաժինների վրա և նույնիսկ խորհում հինգերորդը, քանի դեռ նրանք Վարշավա են թռչում «Էյր Ֆրանսի» ինքնաթիռներով և ափսոսանք են հայտնում՝ ծաղկեպսակ դնելով այն տեղում, որտեղ երբեք Վարշավան առանձնաթաղ չի եղել։ Քանի դեռ այս երկրում մտադիր են լեհերի երկիրը փնտրել ինքնաթիռների օգնությամբ, ես Լեհաստանը փնտրում եմ իմ թմբուկի վրա ու թմբկահարում եմ՝ կործանվել է, դեռ չի կործանվել, կրկին է կործանվել, հանուն ում է կործանվել, շուտով կկործանվի, արդեն կործանվել է։ Լեհաստանը կործանվել է, ամեն ինչն է կործանվել․ «Լեհաստանը դեռ չի կործանվել»։
 +
 +
===Տրիբունա===
 +
 +
 +
Մեր Քաղաքային թատրոնի ճեմասրահի ապակիները երգի միջոցով կտրատելով, ես փնտրում էի և առաջին անգամ ձեռք բերեցի բեմական արվեստի հետ շփում։ Չնայած այն հանգամանքին, որ մորս ուշադրությունը ամբողջապես ուղղված էր Մարկուսին, նա ակնհայտորեն կռահեց թատրոնի հետ իմ անմիջական հարաբերության մասին, որովհետև մոտակա Ծննդյան տոներից առաջ չորս տոմս գնեց՝ Ստեֆանի, Մարգա Բրոնսկու, ինչպես նաև Օսկարի համար և Ծննդյան տոներից առաջ վերջին կիրակի օրը մեզ երեքիս տարավ ծննդյան հեքիաթի ներկայացմանը։ Երկրորդ հարկաշարք, առաջին կողային շարք։ Պարտերի վերևում կախաված ճոխ ջահը ճգնում էր ողջ կարողությամբ, և ես ուրախ էի, որ աշտարակի իմ երգով այն չեմ սղոցել։
 +
 +
Արդեն այն ժամանակներում երեխաները չափից դուրս շատ էին։ Հարկաշարքերի վրա նրանց թիվը ավելի մեծ էր, քան մայրերինը, այն դեպքում, երբ պարտերում, որտեղ նստած էին ունևոր ու մանկարտադրության հարցում առավել զգուշավոր մարդիկ, երեխաների ու մյուսների հարաբերությունը մոտավորապես կազմում էր մեկը մեկին։ Արի ու տես, թե երեխաները ինչ աստիճան անկարգ են իրենց պահում։ Մարգա Բրոնսկին, որը նստել էր իմ և հաեմատաբար դաստիարակված Ստեֆանի միջև, ներքև սահեց ծալովի նստարանի վրայից, ուզում էր կրկին բարձրանալ։ Այնուհետև նախընտրեց թավալ գալ ճաղաշարի դիմաց, նրա շրջազգեստի փեշը մնաց ծալովի մեխանիզմի մեջ, Մարգան ճչած՝ չնայած մեր շուրջը մնացած կոկորդ պատռողների համեմատությամբ նրա ճիչը հնչում էր լիովին տանելի և ոչ շատ երկար, որովհետև մայրիկը այդ հիմար մանկական բերանը փակեց կոնֆետներով։ Կոնֆետը ծծելով և փափուկ նստատեղի վրա շուռումուռ գալուց ուժասպառ լինելով, Ստեֆանի փոքրիկ քույրիկը ներկայացման սկզբից մի քիչ անց քնեց, իսկ յուրաքանչյուր արարից հետո անհրաժեշտ էր լինում նրան արթնացնել ծափահարությունների համար, որոնց նա տրվում էր ուրախ ջերմեռանդությամբ։
 +
 +
Ներկայացնում էին Մատնաչափիկի մասին հեքիաթը, որն առաջին տեսարանից ինձ գրավեց և, ինչը լիովին հասկանալի է, անձամբ ինձ էր վերաբերում։ Ամեն ինչ արված էր բավականաչափ վարպետորեն։ Մատնաչափիկին ընդհանրապես ցույց չէին տալիս, թույլ էին տալիս միայն նրա ձայնը լսել, իսկ մեծահասակներին ստիպում էին վազել չնայած անտեսանելի, սակայն բավականաչափ ակտիվ զվարճալի հերոսի ետևից։  Ահա նա նստած է ձիու ականջի մեջ, ահա նա հորը թույլ է տալիս իրեն մեծ գումարով վաճառել երկու խաբեբաների, ահա նա չարաճճություն է անում խաբեբաներից մեկի գլխարկի եզրերի վրա, այնուհետև խցկվում է մկան որջիկը, այնուհետև՝ խխունջի տնակը, այնուհետև գործում է գողերի հետ համատեղ, ընկնում խոտի մեջ, իսկ խոտի հետ՝ կովի փորը, սակայն կովը մորթում են, որովհետև նա խոսում է Մատնաչափիկի ձայնով։ Իսկ կովի մսեղիքը, կուլ տված երեխայի հետ, հայտնվում է աղբակույտի վրա, որտեղ նրան կուլ է տալիս գայլը։ Սակայն տղան գիտակից խոսքերով հրապուրելով գայլին՝ բերում է իր հոր տուն, մթերանոց, և այնտեղ, երգ գայլը դեռ միայն պատրաստվում է զբաղվել թալանով, սարսափելի աղմուկ է բարձրանում։ Դե իսկ վերջը հենց այնպիսին է, ինչպես և ընդունված է հեքիաթներում՝ հայրը սպանում է չար գայլին, իսկ մայրը դանակով բացում է բկլիկի փորը։ Մատնաչափիկը ազատ է արձակվում, այլ խոսքերով, լսելի է, թե ինչպես է նա գոռում․ «Ախ, հայրիկ, ես եղա և՛ մկան բնում, և՛ կովի ստամոքսում, և՛ գայլի փորում, իսկ այժմ էլ կմնամ ձեզ մոտ»։
 +
 +
Այդպիսի ավարտը ինձ հուզեց, իսկ հայացք նետելով մորս վրա՝ ես նկատեցի, որ նա դեմքը թաքցրել է թաշկինակի մեջ, որովհետև ինձ նման բեմի վրա խաղարկվող տեսարանը ընկալեց որպես խորապես անձնական ապրում։ Հետագա շաբաթներին մայրիկս դյուրությամբ հասնում է խանդաղատանքի և, քանի դեռ ընթանում էին Ծննդյան տոները, ժամանակ առ ժամանակ սեղմում էր ինձ դեպի իրեն, համբուրում և Օսկարին կես կատակ կես լուրջ անվանում էր իմ Մատնաչափիկ։ Եվ կամ իմ խեղճ Մատնաչափիկ։
 +
 +
Միայն երեսուներեքի ամռանը ինձ երկրորդ անգամ առաջարկեցին արշավ դեպի թատրոն։ Իմ կողմից ստեղծված որոշ թյուրիմացության պատճառով ստացվեց ոչ այնպես, ինչպես պետք է, այնուամենայնիվ նեկայացումը ինձ վրա խոր և երկարատև տպավորություն թողեց։ Դեռ մինչև օրս իմ մեջ ամեն ինչ շչում ու ծածանվում է, քանզի այն պատահեց Սոպոտի Անտառային օպերայում, որտեղ գիշերային բաց երկնքի տակ, ամառվանից ամառ բնությանն էին հաղորդում Վագների երաժշտությունը։
 +
 +
Ընդհանուր առմամբ մայրիկս գնահատում էր օպերաները, իսկ Մացերատը նույնիսկ օպերետներն էր դժվար տանում։ Իհարկե, Յանը կողմնորոշվում էր դեպի մայրս և պաշտում էր մեներգները՝ չնայած իր ողջ երաժշտական արտաքինով հանդերձ բացարձակապես զուրկ էր երաժշտական լսուղությունից՝ հրաշալի ձայներ ընկալելու համար։ Դրա փոխարեն նա անձամբ ծանոթ էր Ֆորմելա եղբայրների հետ, որոնք կարտահուսյան միջնակարգ դպրոցի նրա համադասարանցիներին էին և որոնք այժմ բնակվում էին Սոպոտում, ղեկավարում էին զբոսավայրի խաղատան ու հավաքասրահի շատրվանների լուսավորման գործը, ինչպես նաև լուսավորողներ էին աշխատում Սոպոտի օպերային փառատոնային տոնակատարությունների ժամանակ։
 +
 +
Սոպոտ տանող ճանապարհը անցնում էր Օլիվուով։ Առավոտ պալատական այգում։ Ոսկե ձկնիկներ, կարապներ, մայրիկս, Յանը հանրահայտ Շշուկների քարանձավում։ Հետո կրկին ոսկե ձկնիկներ ու կրկին կարապներ, որոնք սերտորեն համագործակցում էին լուսանկարչի հետ։ Երբ լուսավորում էին, Մացերատը ինձ նստեցրեց իր ուսերին։ Թմբուկը ես դրեցի նրա գլխին, ինչը մշտապես, նույնիսկ այն ժամանակ, երբ լուսանկարը արդեն սոսնձված էր ալբոմի մեջ, համընդհանուր ծիծաղ էր առաջ բերում։ Հրաժեշտ ձկներին, կարապներին, Շշուկների քարանձավին։ Ոչ միայն Պալատական այգում էր կիրակի, այլև պարսպի երկաթյա ճաղավանդակից այն կողմ՝ և՛ Գլետկաուի տրամվայի մեջ, և՛ Գլետկաուի հավաքասրահում, որտեղ մենք ճաշում էինք, մինչ Բալթիկ ծովը անդադար, կարծես այլ զբաղմունք չուներ, առաջարկում էր լող տալ․ հաստատապես ամենուրեք իշխում էր կիրակին։ Երբ զբոսավայրը մեզ դուրս բերեց Սոպոտի մոտ, կիրակին հանդես եկավ ընդդեմ մեզ և Մացերատը ստիպված եղավ առողջարանային հանգանակություն մուծել։
 +
 +
Մենք լողացանք Հարավային լողարանում, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ավելի ազատ էր, քան Հյուսիսայինում։ Տղամարդիկ հագուստները փոխեցին տղամարդկանց հանդերձարանում, իսկ ինձ մայրիկս մտցրեց կանանցին կից խցիկը և պնդեց, որ ես ընտանեկան լողարանում լողանամ մերկ։ Մինչդեռ ինքը, որ այդ ժամանակ արդեն բավական շուտ էր դուրս եկել իր ափերից, իր մարմնամասերը ընկղմեց ծղոտադեղին լողահագուստի մեջ։ Ես իմ թմբուկով ծածկեցի պատճառական տեղս, որպեսզի իմ մերկությամբ չափից ավելի աչք չծակեմ։ Այնուհետև փորի վրա ընկա ավազին և նախընտրեցի ոչ թե սուզվել հրավիրող ծովային ջրի մեջ, այլ ընդհակառակը, ամոթս թաքցնել ավազի տակ, դավանելով ջայլամի քաղաքականությունը։ Մացերատը, ինչպես և Յանը, երկուսն էլ նախանշվող փորիկներով, այն աստիճան ծիծաղելի և, կարելի է ասել, գրեթե խղճուկ տեսք ունեին, որ ես ուրախացա, երբ օրվա վերջին մոտ նրանք այցելեցին խցիկներ, որտեղ յուրաքանչյուրը քսուկով շփեց իր արևայրուքը, ինչից հետո, ինչպես «Նիվեայի» օծյալներ, մտան իրենց սովորական կիրակնօրյա հագուստի մեջ։
 +
 +
Թխվածքաբլիթով սուրճ՝ «Ծովային աստղում»։ Մայրիկս ցանկություն հայտնեց ստանալ հինգհարկանի տորթի ևս մեկ՝ երրորդ չափաբաժինը։ Մացերատը դեմ էր, Յանը միանգամից և՛ կողմ, և՛ դեմ։ Մայրս պատվիրեց, մի կտորը տվեց Մացերատին, մի փոքր կտոր բաժին հանեց Յանին՝ մի խոսքով սիրաշահեց երկու տղամարդկանց, և դրանից հետո միայն գդալ գդալլի ետևից իր ստամոքս մտցրեց չափից ավելի քաղցր սեպը։
 +
 +
Օ, դու, սրբազան յուղե կրեմ, դու շաքարափոշիով պատված, դու, պարզկա, ժամանակ առ ժամանակ, փոքր ամպամածությամբ, կիրակի օր։ Կապույտ արևային ակնոցով լեհական ազնվականությունը նստել էր թունդ լիմոնադի դիմաց, որին մայրս չդիպավ։ Տիկնայք մերթ֊մերթ խաղում էին մանուշակագույն նարգիզներով և ծովային քամու միջնորդությամբ հյուրասիրում էին մեզ նավթալինի հոտով, որը հասնում էր մորթե թիկնոցներից, որոնք, պետք է կարծել, վերցված էին վարձույթով՝ եղանակին համապատսխան։ Մացերատը դա համարեց հիմարավուն ծամածռություն։ Մայրս էլ թերևս չէր հրաժարվի գոնե կես օրով նման ցնցուղով թիկնոց վերցնել։ Յանը պնդում էր, թե իբր ձանձրույթը, որը տիրել էր լեհական ազնվականությանը, այժմ այնպիսի ծաղկման էր հասել, որ, չնայած պարտքերի անկասեցնելի աճին, նա այլևս ուժ չի գործադրում ֆրանսերեն խոսելու համար, և լոկ նորաձևամոլությունից դրդված է բացարձակապես լեհերեն խոսում։
 +
 +
Սակայն չէր կարելի այդպես նստել «Ծովային աստղում» մինչև դարի ավարտը՝ գաղտագողի դիտահայելով լեհ ազնվականության մանուշակագույն եղունգները և կապույտ ակնոցները։ Տորթով լցված մայրիկս տենչում էր շարժում, և ծովափնյա այգին մեզ իր գիրկն առավ, ես ստիպված եղա ավանակի վրա նստած շրջել և կանգ առնել հերթական նկարի համար։ Ոսկե ձկնիկներ, կարապներ, ինչ ասես որ բնությունը չի հորինի, և կրկին ոսկե ձկնիկներ ու կարապներ, որոնք արժեք են հաղորդում քաղցրահամ ջրին։
 +
 +
Դեղձենիի խուզված թփերի միջև, որն ամենևին էլ չէր շշնջում, ինչպես նրան վերագրում էր ասեկոսեն, մենք հանդիպեցինք Ֆորմելա եղբայրներին, խաղատուն լուսավորող Ֆորմելաներին, Անտառային օպերան լուսավորող Ֆորմելաներին։ Կրտսեր Ֆորմելան պետք է նախ իրենից դուրս մղեր բոլոր անեկդոտները, որոնք կուշտ֊կուշտ լսել է լուսավորողի պաշտոնը զբաղեցնելով։ Ավագ Ֆորմելան այդ բոլոր անեկդոտները գիտեր հինգ մատի պես, սակայն եղբայրական սիրով դրդված անհրաժեշտ տեղերում ծիծաղում էր վարակիչ ծիծաղով, ընդ որում ցուցադրելով մեկ ոսկե ատամով ավելի, քան դրանք ուներ կրտսեր եղբայրը, իսկ կրտսերն ընդամենը երեքն ուներ։ Բոլորը գնացին Շպինգերի մոտ՝ մեկ գավաթ գիհի խմելու։ Սակայն մայրիկս նախընտրեց «Կուրֆյուրստը»։  Հետո առաջվա պես իրենց պահուստների սրախոսություններ շաղ տալով, առատաձեռն կրտսեր Ֆորմելան մեզ հրավիրեց «Թութակում» ընթրելու։ «Թութակում» մենք հանդիպեցինք Տուշելին, իսկ Տուշելին պատկանում էր Սոպոտի կեսը՝ գումարած Անտառային օպերան ու հինգ կինոթատրոնները։ Դրանից զատ նա նաև երկու Ֆորմելա եղբայրների շեֆն էր և շատ ուրախ էր մեզ հետ ծոնոթանալու համար, ինչպես մենք էինք շատ ուրախ նրա հետ ծանոթանալու համար։ Տուշելը առանց հոգնելու պտտում էր իր մատի մատանին, սակայն դժվար թե դա ցանկությունների մատանի կամ կախարդական մատանի լիներ, քանի որ բացարձակապես ոչինչ տեղի չունեցավ, եթե իհարկե չհաշվենք, որ Տուշելը իր հերթին սկսեց անեկդոտներ պատմել, և ոչ թե մի ինչ֊որ, այլ հատկապես նրանք, որոնք մեզ արդեն պատմել էր Ֆորմելան, միայն թե ոսկե ատամների պատճառով ավելի մանրամասն։ Բայց և այնպես ողջ սեղանը հռհռում էր, քանի որ պատմողը Տուշելն էր։ Միայն ես էի ինձ լուրջ պահում՝ ձգտելով իմ լուրջ տեսքով չեզոքացնել անեկդոտի աղը։  Ախ, այդ անկյունում, որտեղ մենք ճաշում էինք, ինչպիսի հարմարավետություն էին ստեղծում այդ, թեկուզ և ոչ լիովին անկեղծ, ծիծաղի պայթյունները կլոր հաստացված ապակիների հետ մեկտեղ։ Եվ Տուշելը կարողացավ ապացուցել իր երախտագիտությունը․ անեկդոտ պատմելը շարունակելով՝ նա կարգադրեց «Ոսկե լիկյոր» մատուցել, իսկ ծիծաղի ալիքների ու լիկյորի փայլի մեջ լողալով, ուրախությունից հանկարծ այլ ձևով պտտեց մատանին։ Եվ հենց այստեղ իսկապես ինչ֊որ բան տեղի ունեցավ։
 +
 +
Տուշելը մեզ բոլորիս հրավիրեց Անտառային օպերա, դե, քանի որ նրան է պատկանում օպերայի մի մասը, ինքն անձամբ, ճիշտ է, ցավոք սրտի, չի կարող, նա  հանդիպում ունի և դրա նման մի բան, սակայն նա հուսով է, որ մենք չենք խորշի նրա տեղերից, օթյակը պատված է թավշով, երեխան, եթե հոգնել է, կարող է քնել, և Տուշելը խոսքերը արծաթե մատիտով գրեց Տուշելի այցտետոմսի վրա, այն լայն կբացի ձեր առջև բոլոր դռները, բացատրեց նա՝ պարզվեց, որ նա ճիշտ էր։
 +
 +
Իսկ այն, ինչ եղավ հետո, կարելի է շարադրել մի քանի բառով․ ամառային տաք երեկո, օպերան ամբողջությամբ լեփ լեցուն է օտարերկրացիներով։ Դեռ նախքան ներկայացման սկիզբը, թռան֊եկան մոծակները։ Սակայն միայն վերջին մոծակը, նա ով միշտ վերջինն է թռնում֊գալիս, դա ազնվականություն համարելով, իր արնախում տզզոցով ազդարարեց իր հայտնվելու մասին, և ամեն ինչ սկսվեց միաժամանակ։ Ներկայացնում էին «Թռչող հոլանդացին»։ Այն անտառը, որն օպերային տվել էր «Անտառային» անվանումը, ներկայացվեց ավելի շուտ ոչ թե որպես ծովահենյան նավ, այլ որպես որսագողական։ Նավաստիները երգում էին՝ երգը հասցեագրելով ծառերին, ես քնեցի տուշելյան օթյակի փափուկ նստատեղի վրա, իսկ երբ արթնացա, նավաստիները դեռ շարունակում էին երգել կամ կրկին երգում էին․ «Նավավարը հերթապահության է կանգնել․․․»։ Սակայն այստեղ Օսկարը կրկին քնեց և, ընդ որում, ուրախացավ, որ իր մայրը այդքան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հոլանդացու ճակատագրում և՛ սահում է, կարծես, ալիքների վրա, և՛ արտաշնչում, և՛ ներշնչում է կատարում՝ Վագների հետ միավորվելով։ Նա ամենևին չէր նկատում, որ ձեռքերի ափերով դեմքերը ծածկած Մացերատն ու Յանը արձակում էին տարբեր հաստությունների ծառեր կտրող սղոցի ձայներ․ մեկի ձայնը ավելի ցածր էր, մյուսինը՝ ավելի բարձր։ Ես ինքս մերթ ընդ մերթ դուրս էի պլստում Վագների ձեռքից, մինչև որ քունը վերջնականապես թափ տվեց Օսկարին, քանզի անտառի մեջ կանգնած էր մի կին ու բարձր գոռում էր հավանաբար այն պատճառով, որ լուսավորողը, իսկ դա պետք է ենթադրել, որ Ֆարմելա եղբայրներից կրտսերն էր, կուրացնում ու զայրացնում էր նրան իր լուսարձակներով։ «Ո՛չ, ― գոռում էր կինը։ «Վա՜յ ինձ», ― գոռում էր կինը, և էլի․ «Ո՞վ ինձ պատճառեց այս չարիքը»։ Սակայն Ֆորմելան, որը հատկապես հենց նա էր, ով կնոջը պատճառում էր այդ չարիքը, մի կողմ չտարավ իր լուսարձակը, և միայնակ կնոջ ճչոցները, որին ավելի ուշ մայրիկս մենակատարուհի անվանեց, վերածվեցին հազվադեպ արծաթե փրփուրներով բլթբլթացող նվնվոցի, որից չնայած ժամանակից շուտ սփրթնեցին սոպոտյան անտառի տերևները, բայց որն այնուամենայնիվ ոչինչ չէր կարողանում անել Ֆորմելայի լուսարձակների հետ։ Չնայած որ զուրկ չէր ուժից, սակայն լուսարձակի դիմաց ձայնը ընկրկեց։ Պահանջվում էր Օսկարի միջամտությունը, որպեսզի նա գտներ լույսի անդաստիրակ աղբյուրը մեկ հեռավոր գոռոցի օգնությամբ (ավելի ցածր գոռոցով, քան մոծակներինը) սպաներ լուսարձակին։
 +
 +
Այն, որ այդ ժամանակ առաջացավ նաև կարճ միացում, խավար, կայծերի սփռում ու անտառային հրդեհ, որը հնարավոր եղավ հանգցնել, հասցրեց առաջ բերել խուճապ, ես բացարձակապես չէի կարող կանխատեսել՝ ախր, ես ինքս հրմշտոցի ժամանակ կորցրեցի ոչ միայն մորս, այլև կոպիտ ձևով արթնացված երկու պատրոններին, դեռ նաև այդ խառնաշփոթի ժամանակ իմ թմբուկը կորավ։ Թատրոնի հետ իմ այս երրորդ հանդիպումը բերեց ինձ 1934 թվին կրկեսի օդի հետ հաղորդակցվելու մտքին։
 +
 +
Օսկարը մտադիր չէր Բուշի կրկեսի վագրերի ու ճարպիկ փոկերի մասին ճառասանություններ անել ճոճաձողի վրայի արծաթյա տիկնանց։ Ոչ ոք գմբեթի տակից չգահավիժեց, վարժեցնողներից ոչ մեկի ոչ մի տեղը չկծեցին, չպոկեցին։ Փոկերը անում էին այն ամենը, ինչ նրանց սովորեցրել էին․ գնդակներով ձեռնածություն էին անում և որպես պարգև, օդից որսում էին կենդանի ծովատառեխներին։ Ես շնորհակալ եմ կրկեսի մանկական ուրախ ներկայացումների և ինձ համար այդչափ կարևոր հանդիպման համար Բեբրայի հետ՝ երաժշտական ծաղրածուի, որը շշերի վրա «Ջիմմի» վագր էր նվագում և ղեկավարում էր թզուկների խումբը։
 +
 +
Նրա հետ մենք հանդիպեցինք գազանանոցում։ Մայրիկս ու նրա երկու տղամարդիկ որոշեցին կապիկի վանդանկի դիմաց ենթարկվել անպատվության։ Հեդվիգ Բրոնսկին, որը նույնպես մտել էր մեր խմբի մեջ, իր երեխաներին ցույց էր տալիս պոնիին։ Այն բանից հետո, երբ առյուծը իմ առջև բացեց իր երախը, ես թեթևամտորեն որոշեցի զբաղվել բվով և փորձեցի հայացքով հաղթել թռչնին։ Սակայն թռչունը ինքը հաղթեց ինձ, և Օսկարը ամոթահար, կարմրած ականջներով, մինչև հոգու խորքը վիրավորված, մտավ ինչ֊որ տեղ՝ սպիտակակապույտ բնակելի բեռնասայլերի արանքը, որովհետև այնտեղ գաճաճներից բացի (դրանք էլ դեռ կապված չէին) այլ գազաններ չկային։ Նա շալվարակալով, տնային կոշիկներով անցավ իմ կողքով՝ դույլով ջուր տանելով։ Մեր հայացքները հպանցիկ հանդիպեցին, և մենք անմիջապես մեկմեկու ճանաչեցինք։ Նա դույլը դրեց գետնին, մեծ գլուխը թեքեց ուսին, մոտեցավ ինձ, և ես մոտավորապես հաշվարկեցի, որ նա մոտ ինը սանտիմետրով ինձնից բարձրահասակ է։
 +
 +
― Դուք միայն տեսեք, ― վերից վար ճռճռաց նա, ― հիմա նույնիսկ երեք տարեկանները չեն ուզում աճել։
 +
 +
Քանի որ ես չէի պատասխանում, նա ձեռնարկեց երկրորդ փորձը․
 +
 +
― Իմ անունը Բեբրա է, ուղիղ գծով ծագել եմ արքայազն Օյգենից, որի հայրը Լյուդովիկոս Տասնչորսերորդն էր, այլ ոչ թե ինչ֊որ սավոյար, ինչպես ասում են։
 +
 +
Եվ քանի որ ես շարունակում էի նույն ձևով լռել, նա երրորդ փորձն արեց․
 +
 +
― Աճս ընդհատեցի ծննդյանս տասներորդ տարեդարձին։ Ուշ էր, իհարկե, արդեն, բայց դե այնուամենայնիվ․․․
 +
 +
Քանի որ նա ինձ հետ այդպես անկեղծ էր, ես ևս ներկայացա, սակայն չսկսեցի ներկայացնել իմ տոհմածառը և պարզապես տվեցի իմ անունը՝ Օսկար։
 +
 +
― Ասեք ինձ, խնդրեմ, իմ թանկագին Օսկար, այժմ դուք պետք է մոտ տասնչորս֊տասնհինգ տարեկան լինեք, իսկ միգուցե և մի ամբողջ տասնվեց։ Ուղղակի հավատս չի գալիս, մի՞թե ընդամենը տասը և կես, ինչպես դուք եք ասում։
 +
 +
Այժմ ես էլ պետք է նրա տարիքը որոշեի և միտումնավոր նվազեցրի։
 +
 +
― Ախր դուք շողոքորդ եք, իմ թանկագին ընկեր։ Երեսունհինգս մնացել է անցյալում։ Օգոստոս ամսին ես տոնեցի իմ հիսուներեքերորդ ծննդայն օրը։ Ես լիովին կարող էի ձեր պապիկը լինել։
 +
 +
Օսկարը նրան մի քանի հարգալից խոսքեր ասաց՝ որպես ծաղրածու նրա կատարած ակրոբատիկ համարների առիթով, գնահատեց նրա երաժշտականությունը և, ենթարկվելով փառասիրության կանչին, ինքը ևս ցուցադրեց մի աճապարություն։ Կրկեսային լուսավորության երեք լամպերը դրա համոզիչ ապացույցը ծառայեցին, ինչից հետո պարոն Բեբրան բացականչեց․ «Բրավո, բրավիսիմո», պատրաստակամություն հայտնեց Օսկարին մտցնել կրկեսախմբի մեջ։
 +
 +
Դեռ մինչ օրս էլ ես ափսոսում եմ, որ նրա առաջակրը չընդունեցի, որ ինչ֊որ պատրվակ գտա ու ասացի․
 +
 +
― Հականո՞ւմ եք, պարոն Բեբրա, ես նախընտրում եմ լինել հանդիսատեսի շարքում՝ իմ համեստ արվեստին գաղտնի ծաղկելու հնարավորություն ընձեռելով, հավանության աղմկոտ ձայներից հեռու, սակայն ես երբեք չեմ լինի նրանց շարքում, ովքեր ձեր ելույթները ծափողջյուններով չեն վարձատրի։ Պարոն Բեբրան բարձրացրեց կնճռոտ ցուցամատը և ինձ կոչ արեց․
 +
 +
― Ամենապատվելի Օսկար, հավատացեք ձեր փորձառու գործընկերոջ խոսքին։ Մեր եղբայրը հանդիսատեսների շարքում լինելու իրավունք չունի։ Մենք պարտավոր ենք լինել բեմի վրա, բաց հարթակի վրա։ Մենք պետք է միջամտենք և որոշենք գործողության ընթացքը, ապա թե ոչ, հանդիսատեսը ինքը կներազդի քո վրա և, ավելի քան հաճույքով, քո հանդեպ ստորություն կկազմակերպի։ Գրեթե ականջիս մեջ մտնելով նա շշնջում էր՝ աչքերին հնագույն տեսք տալով․
 +
 +
― Նրանք կգան։ Նրանք բոլորը կնստեն պատվավոր տեղերում։ Նրանք ջահերով երթ կկազմակերպեն։ Նրանք տրիբունաներ կկանգնեցնեն, նրանք կզբաղեցնեն տրիբունաները և կդնեն ձեր մահվան սկիզբը։ Դուք դեռ կտեսնեք, իմ պատանի ընկեր, թե ինչեր կկատարվեն այդ տրիբունաների վրա։ Դե ուրեմն աշխատեք միշտ նստել նրանց մեջ, ովքեր տրիբունաների վրա են և ոչ մի անգամ նրանց դիմաց մի կանգնեք։
 +
 +
Սակայն այդ պահին, քանի որ ինձ ձայն տվեցին, պարոն Բեբրան վերցրեց դույլը։
 +
 +
― Ձեզ փնտրում են, թանկագին ընկեր։ Բայց մենք դեռ կհանդիպենք։ Մենք չափից դուրս փոքր ենք, որպեսզի կորցնենք միմյանց։
 +
 +
Բեբրան միշտ նույն բանն էր պնդում․ «Մեր ու ձեր նման փոքր մարդիկ տեղ կգտնեն նույնիսկ ամենալեցուն բեմի վրա։ Իսկ եթե ոչ դրա վրա, ապա, այս անգամ հաստատ, նրա տակ, սակայն ոչ մի դեպքում՝ նրա դիմաց։ Դա ձեզ Բեբրան է ասում, ով ուղիղ գծով արքայազն Օյգենից է սերում։
 +
 +
Մայրիկս, որը Օսկար գոռալով դուրս եկավ բեռնասայլի ետևից, դեռ հասցրեց տեսնել, թե ինչպես պարոն Բեբրան համբուրեց ճակատս, այնուհետև վերցրեց իր դույլը և, ուսերով թիավարելով, ուղղվեց դեպի բեռնասայլերը։
 +
 +
― Դուք միայն պատկերացրեք, ― մայրիկս փոքր֊ինչ անց այդպես էր արտահայտում իր վրդովմունքը Մացերատի ու Բրոնսկու ընտանիքի առջև։ ― Նա լիլիպուտների մոտ էր։ Եվ ինչ֊որ մի թզուկ համբուրեց նրա ճակատը։ Հույս ունենանք, որ դա ոչինչ չի նշանակում։
 +
 +
Սակայն Բեբրայի կողմից իմ ճակատի վրա թողած համբյուրը շատ բան էր նշանակում ինձ համար։ Մոտակա տարիների քաղաքական իրադարձությունները հաստատեցին նրա ճշմարտացիությունը․ սկսվեց ջահերով երթերի ու ամբիոնների դիմաց համաքայլ ընթացքի ժամանակը։
 +
 +
Ինչպես ես էի լսել պարոն Բեբրայի խորհուրդները, նույն նմանությամբ մայրիկս էր սրտին մոտ ընդունում առնվազն մի մասը այն նախազգուշացումների, որոնցով նրան ընդելուզում էր Սիգիզմունդ Մարկուսը Յոյգհաուզ֊պասաժում, և որոնք նա անփոփոխ կորցնում էր այն ժամանակվանից ի վեր հինգշաբթի օրերի նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Թեկուզ և մայրիկս Մացերատի հետ Լոնդոն չգնաց, անձամբ ես դեմ չէի լինի նման տեղափոխությանը՝ սակայն նա մնաց Մացերատի հետ, իսկ Յան Բրոնսկուն տեսնում էր ոչ այնքան հաճախ՝ Յանի հաշվին Թիշլերգասեում կամ տանը սկատ խաղալիս, ինչի յուրաքանչյուր նոր անգամը Յանի վրա ավելի ու ավելի թանկ էր նստում, քանի որ նա անընդհատ պարտվում էր։ Իսկ Մացերատը, որի վրա մայրիկը խաղագումար էր դրել՝ լսելով Մացերատի խորհուրդը, և ում անունով էլ պահպանել էր իր ներդրումը այն չկրկնապատկելով, հանկարծ հազար ինը հարյուր երեսունչորս թվին, այսինքն՝ համեմատաբար շուտ ճանաչելով օրենքի ուժը, դարձավ կուսակցության անդամ՝ չնայած այնտեղ սկզբնական օղակի ղեկավարից վեր բարձրանալ չկարողացավ։ Աստիճանի բարձրացումը, որը, ինչպես և բոլոր ոչ սովորական իրադարձությունները, առիթ հանդիսացավ խաղաթղթերով հերթական երեկույթի համար։ Մացերատը առաջին անգամ շարադրեց իր նախազգուշացումները, որոնք արդեն բազմիցս արտահայտել էր Յան Բրոնսկին Լեհական փոստատանը նրա գործունեության կապակցությամբ, ավելի խիստ, ինչպես և առավել մտահոգ շեշտադրությամբ։
 +
 +
Իսկ մնացածում արդեն որևիցե շատ թե քիչ նկատելի փոփոխություն տեղի չունեցավ։ Դաշնամուրի վերևի մեխի վրայից հեռացվեց թխպոտ Բեթհովենը՝ Գրեֆի նվերը, և հենց այդ նույն մեխին համընդհանուր զննման համար ամրացվեց Հիտլերը՝ իր ոչ պակաս թխպոտ հայացքով։ Մացերատը, որը առանձնահատուկ սեր չէր տածում լուրջ երաժշտության հանդեպ, հաստատապես մտադրվել էր վատ լսող երգահանին դատապարտել վերջնական արտաքսման։ Սակայն մայրիկս, որը շատ էր գնահատում Բեթհովենի դանդաղկոտ սուր ելևեջները, դրանցից երկուսը կամ երեքը սերտել էր ավելի դանդաղ տեմպով, քան հարկն է։ Եվ ժամանակ առ ժամանակ դրանք կաթիլ առ կաթիլ արտաբերում էր։ Նա պնդեց, որպեսզի Բեթհովենին կախեն այլ տեղում՝ եթե ոչ թախտի վերևում, ապա ծայրահեղ դեպքում գոնե բուֆետի վերևում։ Հաղթեց հնարավոր հակադրություններից առավել մռայլը։ Հիտլերն ու հանճարը այժմ կախված էին դեմ դիմաց, ներթափանց նայում էին իրար, սակայն միմյանց ոչ մի հաճույք չէին պատճառում։
 +
 +
Մացերատը կամաց֊կամաց գնեց֊լրացրեց համազգեստի բոլոր բաղկացուցիչ մասերը։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նա իր ձեռքբերումները սկսեց կուսակցական համազգեստի գլխարկից, որը կրում էր նույնիսկ պարզ եղանակին՝  դունչը հարող գոտին ներքև իջեցնելով։ Որոշ ժամանակ նա այդ գլխարկի հետ հագնում էր սև փողկապով սպիտակ վերնաշապիկ կամ թեթև շապիկ՝ թևքի վրա թևակապով։ Սակայն երբ նա ձեռք բերեց առաջին դարչնագույն վերնաշապիկը, մեկ շաբաթ անց նրա մոտ ցանկություն առաջացավ ունենալ կղանքի գույնի կիսանդրավարտիկ ու երկարաճիտք կոշիկներ։ Մայրիկս ընդդիմացավ դրան և կրկին մեկ ամսից ավելի ժամանակ անցավ, նախքան Մացերատը ի վերջո հավաքեց լրիվ համազգեստը։
 +
 +
Համազգեստի մեջ զուգվելու առիթը գալիս էր շաբաթը մի քանի անգամ, սակայն Մացերատը սահմանափակվում էր միայն մարզադահլիճի կողքին Մայիսյան մարգագետնում կիրակնօրյա ցույցին մասնակցությամբ։ Սակայն այս դեպքում նա կանգնում էր ինչպես ժայռը՝ նույնիսկ ամենազզվելի եղանակին հրաժարվելով վերցնել անձրևանոցը, և մեզ հաճախ էր վիճակվում նրա շուրթերից լսել այն արտահայտությունը, որը նրա համար դարձել էր մշտական․ «Ծառայությունը ծառայություն է, ― ասում էր Մացերատը, ― իսկ օղին՝ օղի», ինչից հետո տապակած միս պատրաստելով, նա ամեն կիրակի առավոտ լքում էր մայրիկիս՝ ինձ դնելով բարդ վիճակի մեջ, քանզի Յան Բրոնսկին, որը կարողանում էր ճիշտ գնահատել կիրակնօրյա քաղաքական իրավիճակը, քաղաքացիական այցելությունների էր գալիս մայրիկիս մոտ, մինչ Մացերատը կանգնած էր շարքում։
 +
 +
Էլ ինչ էր մնում ինձ անել, եթե ոչ անհետանալ աչքից։ Ես թախտի վրայի զույգին ո՛չ ուզում էի խանգարել և ո՛չ էլ հետևել նրանց։ Եվ հենց համազգեստով հանդերձավորված հայրը անհետանում էր տեսադաշտից, իսկ հորիզոնի վրա նշմարվում էր քաղաքացիական անձի այցը, որին ես արդեն այն ժամանակներում անվանում էի իմ ենթադրյալ հայրը, ես ու թմբուկս շարժվում էինք տնից դեպի Մայիսյան մարգագետինը։
 +
 +
Թերևս դուք հարց կտաք, թե ինչո՞ւ անպայման այնտեղ։ Հավատացեք իմ խոսքին, որ կիրակի օրերին նավահանգստում գրեթե ոչինչ տեղի չէր ունենում, անտառային զբոսանքներ նախաձեռնելու համար ինձ պակասում էր համարձակությունը, և Քրիստոսի Սիրտը եկեղեցու ներքին հարդարանքը այն ժամանակ դեռ իմ սրտին ոչինչ չէր ասում։ Ճիշտ է, մնում էին պարոն Գրեֆի սկաուտները, սակայն այնտեղի էրոտիկային գերադասում էի (խոստովանում եմ ազնվորեն) Մայիսյան մարգագետնի ունայնությունը, նույնիսկ եթե այդ պատճառով դուք ինձ համախոհ անվանեք։
 +
 +
Այնտեղ ելույթ էին ունենում կա՛մ Գրայզերը, կա՛մ գաղափարախոսության գծով հաուլայթեր<ref>զինվորական կոչում</ref> Լյոբզակը։ Գրայզերի վրա ես երբեք հաշտուկ ուշադրություն չէի դարձնում, նա չափից դուրս չափավոր էր, և շուտով նրան փոխարինեցին մեկ այլ առավել ճարպիկ Ֆորսթեր անունով բավարացիով, որին էլ դարձրին հաուլայթեր։ Բայց դրա փոխարեն Լյոբզակը այնպիսին էր, որ հենց ինքը կարող էր փոխարինել Ֆորսթերին։ Եթե Լյոբզակը կուզիկ չլիներ, Ֆյուրտիցա եկած այդ տիպին շատ ավելի բարդ կլիներ նավահանգստային քաղաքում հաստատվելը։ Լյոբզակին արժանի գնահատական տալով և նրա կուզի մեջ բարձրագույն զսպվածության նշան տեսնելով՝ կուսակցությունը նրան դարձրեց գաղափարախոսության գծով հաուլայթեր։ Եվ այդ մարդը իր գործը հասկանում էր։ Մինչ Ֆորսթերը կարողանում էր միայն անիմաստ բավարական շեշտադրությամբ գոռալ․ «Դեպի ռայխ», Լյոբզակը մեծ ուշադրություն էր դարձնում մանրամասներին, խոսում էր դանցինգյան հարավգերմաներենի բոլոր բարբառներով, Բոլերմանի ու Վուլսուդսկու մասին անեկդոտներ էր պատմում, գիտեր Շիխաու նավահանգստի բանվորների, Օրի հասարակ ժողովրդի, Էմաուսի, Շիդլիցի, Բյուրգերվիզենի և Պրաուստի հետ խոսելու ձևը։ Ես ուղղակի հաճույք էի զգում՝ լսելով թե ինչպես է այդ մարդը, որի կուզը հատկապես նկատելի էր դառնում զինվորական բլուզի դարչնագույն կտորի տակ, թախծոտ֊գորշ կոմունիստների ու առանձին սոցիալիստների թույլ գոռոցներին պատասխանում։
 +
 +
Լյոբզակը կարողանում էր սրամտել, այդ սրամտությունները նա իր կուզից էր հանում, իսկ իր կուզին անվանում էր անունով, մարդկանց դա միշտ դուր է գալիս։ Լյոբզակը պնդում էր, որ թերևս ավելի շուտ իր կուզը կանհետանա, քան կոմունիստները հաղթանակ կտոնեն։
 +
 +
Սակզբից ևեթ պարզ էր, որ կուզը ոչ մի տեղ չի կորչի, որ կուզը նստած է ամուր, իսկ դա նշանակում էր, որ կուզը ճիշտ է, և նրա հետ միասին ճիշտ է ողջ կուսակցությունը, ինչի հիման վրա կարելի է հետևություն անել, որ կուզը իդեալական հիմք է ցանկացած գաղափարի համար։
 +
 +
Երբ Գրայզերը, Լյոբզակը, իսկ ավելի ուշ՝ Ֆորսթերը, ելույթ էին ունենում, նրանք ամեն անգամ բարձրանում էին ամբիոնների վրա։ Խոսքն այն ամբիոնների մասին է, որոնք ինձ հետ խոսելիս գովաբանում էր փոքրիկ պարոն Բեբրան։ Այդ իսկ պատճառով ես բավական հաճախ, հռետոր Լյոբզակին ընդունում էի՝ տաղանդավոր ու կուզիկ Լյոբզակին, որպիսին էր նա ամբիոնների վրա, որպես Բեբրայի պատվիրակ, որը դարչնագույն համազգեստը հագած՝ պատշտպանում է իր, իսկ ըստ էության, նմանապես նաև իմ գործը։
 +
 +
Ի՞նչ բան են ընդհանրապես տրիբունաները։ Կարևոր չէ, ում համար և ում առջև են դրանք կառուցում, դրանք բոլոր դեպքերում պետք է լինեն համաչափ։ Ահա և մարզադպրոցի դիմացի Մայիսյան մարգագետնի տրիբունաներն էին աչքի ընկնում ընդգծված համաչափությամբ։ Վերևից ներքև կեռախաչով դրոշներ՝ մեկը մյուսի կողքին։ Ավելի ցած՝ դրոշակներ, պատվոդրոշներ ու կայսերական դրոշներ։ Այնուհետև՝ մի շարք չորս էսէսականներ լանջագոտիներով։ Հետո՝ երկու շարք կործանիչներ, որոնք երգելու ու խոսելու ժամանակ ձեռքերը պահում էին գոտու ճարմանդի վրա։ Այնուհետև նստած էին մի քանի շարք կուսակցության անդամներ՝  բոլորը համազգեստներով, ամբիոնի վրա հռետորի թիկունքում, այսինքն՝ այդ նույն պարտայգենոսներն<ref>Կուսակից ընկերները</ref> ու ֆյուրերուհիները կանանց կազմակերպությունից՝ դեմքի մայրական արտահայտությամբ, քաղաքացիական հագուստով սենատի ներկայացուցիչները, Ռայխից հյուրերը և ոստիկանապետը կամ նրա տեղակալը։
 +
 +
Տրիբունաների ստորոտը իրենց ներկայությամբ երիտասարդացնում էին հիտլերյուգենդը կամ, ավելի ճիշտ ասած, յունգֆոլկի տարածքային շեփորահարների դասակը։ Որոշ ցույցերի ժամանակ ձախից ու աջից, այսինքն՝ կրկին խիստ համաչափ, տեղավորվում էր խառը երգչախումբը, որը կա՛մ լոզունգներ էր վանկարկում, կա՛մ գովերգում էր այդքան սիրելի բալթյան քամին, որը, եթե հավատանք երգին, ուրիշ բոլոր քամիներից առավել լավ է հարմարեցված դրոշի կարմիր կտորը ծածանելու համար։
 +
 +
Բեբրան, որը համբուրեց իմ ճակատը, նաև ասաց․ «Օսկար, ոչ մի անգամ մի՛ կանգնիր բեմի դիմաց։ Մենք պետք է լինենք բեմի վրա»։
 +
 +
Մեծ մասամբ ինձ հաջողվում էր, կանանց կազմակերպությունների ղեկավարության միջև տեղ գտնել։ Կանայք ցույցերի ժամանակ, ցավոք, բաց չէին թողնում քարոզչական նկատառումներով գլուխս շոյելու առիթը։ Ես իմ թիթեղյա թմբուկի հետ չէի կարողանում խառնվել թմբկահարներին, շեփորահարներին և տրիբունայի ներքևի մեծ թմբկահարներին, իմ թմբուկը մերժում էր կալվածատերերի թմբկահարությունը։ Հույսերը, որոնք ես կապում էի գաղափարության գծով հաուլայթեր Լյոբզակի հետ, ևս գնացին գրողի ծոցը։ Ես դաժանորեն հիասթափվեցի այդ մարդուց։ Նա նաև Բեբրայի պատվիրակը չէր, ինչպես ես կարծում էի, և իմ տարիքի մասին նա փոքրագույն պատկերացում անգամ չուներ։
 +
 +
Քաղաքական կիրակիներից մեկի ժամանակ ես հայտնվել էի նրա դիմաց, հենց ամբիոնի առջև, կուսակցական ողջյունով նրան ողջունեցի, նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ, ինչից հետո, աչքով անելով, շշնջացի․ «Մեր Ֆյուրերը Բեբրան է», սակայն Լյոբզակի մոտ ոչ մի միտք չծագեց, և նա իմ գլուխը շոյեց նույն ձևով, ինչպես դա անում էին կանանց կազմակերպությունների ֆյուրերուհիները, կարգադրեց Օսկարին իջեցնել գետնի վրա (չե՞ որ նա պետք է ճառ արտասաներ), ինչից հետո գերմանացի աղջիկների միությունից երկու ֆյուրերուհիներ երկու կողմից Օսկարին սեղմեցին և ցույցի ողջ ընթացքում հորձուփորձ արեցին «հայրիկի և մայրիկի» մասին։
 +
 +
Այդ իսկ պատճառով ոչ մեկին պետք է չզարմացնի, որ արդեն երեսունչորս թվի ամռանը (ոչ Ռյոմի հեղաշրջման հետ կապված) կուսակցությունը կամաց֊կամաց սկսեց ինձ հիասթափեցնել։ Որքան շատ էի ես զննում տրիբունաները՝ դրանց առջև կանգնած, այնքան ավելի կասկածելի էր ինձ թվում այդ ողջ համաչափությունը, որը մեղմացնում էր միայն Լյոբզակի հետ կապը։ Դժվար չէ կռահել, որ իմ քննադատական տրամադրվածությունը բորբոքում էին թմբկահարներն ու շեփորահարները, և ահա երեսունհինգի օգոստոսին՝ հերթական ցույցի տոթ կիրակի օրը, ես, թմբկահարների ու շեփորահարների դասակով շրջապատված, տեղավորվեցի տրիբունաների ստորոտում։
 +
 +
Մացերատը տնից դուրս էր եկել արդեն ժամը իննին։ Ես դեռ օգնում էի նրան սրբել դարչնագույն կաշվե անդրավարտիքը, որպեսզի նա չուշանար։ Նույնիսկ այդ վաղ առավոտյան ժամին անտանելի տոթ եղանակ էր և, նախքան դրսում հայտնվելը, Մացերատը հասցրեց քրտնեցնել իր դարչնագույն վերնաշապիկի թևատակերը։ Երևացին մուգ, աստիճանաբար մեծացող կիսաշրջանակներ։ Ուղիղ ինն անց կեսին հայտնվեց Յան Բրոնսկին՝ թեթև, բաց գույնի ամառային կոստյումով, ծակոտկեն, մարգարտամոխրագույն կոշիկներով և ծղոտե գլխարկով։ Յանը մի քիչ ինձ հետ խաղաց, սակայն խաղի ժամանակ ևս աչքը չէր կտրում մայրիկից, որը հենց նախորդ օրը լվացել էր գլուխը։ Ես արագ նկատեցի, որ իմ ներկայությունը խանգարում է նրանց խոսակցությանը, նրանց վարքագիծը դարձնում է անբնական, իսկ Յանի շարժումները՝ կաշկանդված։ Ամառային թեթև շալվարը ակնհայտորեն սկսել էր Յանին նեղել։ Ես էլ տնից գլորվեցի, գնացի Մացերատի հետքերով՝  ամենևին էլ նրան չհամարելով նմանվելու պիտանի կերպար։ Զգուշության համար ես կողքից շրջանցում էի այն փողոցները, որոնք լի էին դեպի Մայիսյան փողոց սլացող համազգեստավոր մարդկանցով, և ցուցի տեղը հասա թենիսի դաշտերի կողմից, որոնք տեղակայված էին մարզադահլիճի կողքին։ Այդ շրջանաձև ճանապարհի շնորհիվ ես կարողացա ետևի կողմից դիտել ու հիանալ տրիբունաներով։
 +
 +
Ձեզ երբևիցե վիճակվե՞լ է ետևի կողմից նայել տրիբունաներին։ Արժեր իսկապես, որ բոլոր մարդկանց, սա ուղղակի այսպիսի առաջարկություն է, ցույց տրվեր, թե ինչ տեսք ունեն տրիբունաները նախքան հավաքելը։ Նա, որ թեկուզ մեկ անգամ ետևից նայել է դրանց և նայել է ուշադիր, նա հենց այդ ժամից ճակատագրի կողմից կպատժվի և նրան մատչելի չի լինի տրիբունաներից այս կամ այն ձևով մատուցված ոչ մի կախարդանք։ Նույնը կարելի է ասել եկեղեցական զոհասեղանների ետևի կողմի տեսքի մասին, բայց սա արդեն այլ թեմա է։
 +
 +
Սակայն Օսկարը, որի համար բոլոր ժամանակներում առանձնահատուկ է եղել ձգտումը հիմնավորվածության հանդեպ, չէր բավարարվում չծածկված և իր այլանդակության մեջ իրական հարթակի ուսումնասիրությամբ, նա վերհիշեց իր մագիստր Բեբրայի խոսքերը, ներս մտավ բարձրունքի կոպիտ ետնամասից, որը նախատեսված էր միայն դիմացից դիտելու համար։ Նա իր թմբուկի հետ ներս խցկվեց փայտամածների արանքով, առանց որի երբեք ոչ մի տեղ չէր գնում և, փայտից դավաճանաբար ցցված մեխին կպնելով, քերծեց ծունկը, լսեց, թե ինչպես են իր գլխավերևում քստքստացնում պարտայգենոսների երկարաճիտք կոշիկները և ֆյուրերուհիների կոշիկները, և, ի վերջո, թափանցեց այնտեղ, որտեղ օգոստոս ամսվա հետ լիակատար համապատսխանությամբ, ամենաշոգ տեղն էր․ տրիբունայի ներքին լանջի մյուս կողմում նա գտավ բավականաչափ հարմարավետ ու անվտանգ մի տեղ, որտեղ կարող էր բավականություն ստանալ քաղաքական ցույցի ձայնային գայթակղություններով՝ թույլ չտալով, որ դրոշները շեղեն իրեն, իսկ համազգեստները վիրավորեն իր հայացքը։
 +
 +
Այսպիսով, ես նստեցի հենց այն տեղի ներքևում, որտեղ ամբիոնն էր։ Ինձանից ձախ ու աջ ու իմ վերևում տեղավորելով ոտքերը, կանգնել էին և, ինչպես ես կռահում էի, կկոցել էին արևից կուրացած աչքերը, յունգենֆոլկից կրտսեր ու հիտլերյուգենդից առավել բարձր տարիքի թմբկահարները։ Իսկ հետո՝ ամբոխը։ Հարթակի ճեղքի միջով ես նրա հոտը քթովս էի զգում։ Այս ամենը կանգնել էր արմունկներով ու կիրակնօրյա հագուստներով միմյանց հետ շոշոփվելով, այս ամենը ժամանել էր ոտքով կամ տրամվայով, այս ամենը մասամբ արդեն մասնակցել էր առավոտյան պատարագին, սակայն լիակատար բավարարվածություն չէր ստացել։ Այս ամենը եկել էր, որպեսզի հարսնացուին թևանցուկ արած բերելով, նրան ինչ֊որ բան առաջարկի, այս ամենը ցանկանում էր ներկա գտնվել, երբ կերտվում էր պատմությունը՝ նույնիսկ դրա համար օրվա կեսը սպանելու գնով։
 +
 +
Ոչ, թող չթվա, թե նրանք զուր էին խփում ոտքերը, ներշնչում էր իրեն Օսկարը։ Եվ նա աչք դրեց բեմի հարթակի անցքին և անհանգիստ շարժումներ նկատեց Հինդենբուրգալեեի կողմից։ Նրանք մոտենում են։ Նրա գլխավերևում որոտացին հրամանի բառերը, թմբկահարների ու շեփորահարների դասակի պարագլուխը թափահարեց իր գավազանը, երաժիշտները թույլ շնչեցին իրեն շեփորներից ներս, հարմարվեցին պիպիչներին և ահա արդեն միանգամից, ամենավատ կալվածատերերի ոճով, փչեցին իրենց փայլեցված պղինձների մեջ՝ այնպես, որ Օսկարի ականջները ցավեցին, և նա ինքն իրեն ասաց․ «Խեղճ գրոհային Բրանդ, ― և էլի, ― խեղճ հիտլերյունգե Քվեկս, դուք զուր զոհվեցիք»։
 +
 +
Կարծես շարժման զոհերի վերաբերյալ ասված հրաժեշտի խոսքը հաստատելու նպատակով շեփորների ձայներին խառնվեց հորթի կաշվից պատրաստված թմբուկների ծանր որոտը։ Ամբոխի միջով դեպի բեմը տանող միջանցքը թույլ էր տալիս գուշակել համազգեստների մոտենալը, և Օսկարը շշնջաց․ «Այժմ ահա, իմ ժողովուրդ, ինձ լսիր»։ Թմբուկը արդեն դրված էր անհրաժեշտ տեղում, ես, երկրային կապանքներից ազատվելով, զույգ փայտիկներին թույլ տվեցի թմբկահարել։ Դաստակներիս նուրբ շարժումով իմ թիթեղից դուրս հանեցի վալսի չքնաղ, ուրախ տակտերը և, ավելի ու ավելի ջերմորեն աղոթելով Վեներային ու երկնագույն Դաուբին, նրանց քնքուշ հնչեղություն տվեցի, մինչև որ այնտեղ իմ գլխավերևում, լանդսքնեխտյան առաջին ու երկրորդ թմբկահարներին ևս դուր եկավ իմ վալսը, և իմ նախերգանքն առավել կամ պակաս աստիճանի վարպետությամբ միացան նաև ավագ տղաների տափակ թմբուկները։ Իհարկե, նրանց մեջ գտնվեցին նաև երաժշտական լսողությունից զուրկ չկրկնվողները, որոնք իրենց համար թմփացնում ու թմբկացնում էին, սակայն չէ՞ որ ես ժողովրդի կողմից այդքան սիրված երեք քառորդանոց ռիթմն էի առաջադրում։ Օսկարը գրեթե պատրաստ էր արդեն հասնել հուսալքության, սակայն այդ պահին շեփորների մեջ ի վերջո պայծառ միտք ծագեց, և լայնակի ֆլեյտաները ևս նվագեցին։
 +
 +
Սկսեցին նվագել «Օ, Դանուբ, երկնագույն Դանուբ»։ Միայն շեփորի ու թմբուկի զույգ հրամանատարները ոչ մի կերպ չէին կամենում անվերապահորեն հավատալ վալսերի արքային, և բացականչում էին իրենց ձանձրալի հրամանները։ Սակայն ես նրանց պաշտոնանկ արեցի․ այժմ գնաց իմ երաժշտությունը։ Եվ դրա համար ժողովուրդը ինձանից շնորհակալ էր։ Տրիբունայի դիմաց արդեն բարձր ծիծաղ լսվեց, ինչ֊որ մեկը սկսեց ձայնակցել․ «Օր ոսկյա, գետն է մի քիչ կայծկլտում» և ողջ հրապարակով մեկ մինչև Հինդենբուրգալեե հոսեց֊անցավ երկնագույն Դանուբը՝ այդքան երկնագույն, և մինչև երկնագույն Շթեֆենսպարկը արշավում էր նաև իմ ռիթմը, որը հզորացնում էր իմ գլխավերևում մինչև ձայնի վերջը միացրած բարձրախոսը։ Իսկ իմ անցքի միջից նայելով և այդ ընթացքում չդադարելով նվագել՝ ես նկատեցի, որ իմ վալսը մարդկանց հաճույք է պատճառում, և որ նրանք անհանգիստ ցատկոտում են։ Եվ ահա անկյունում տասը զույգեր էին պարում, և էլի մեկը, և միավորել էր նրանց վալսերի արքան։ Միայն Լյոբզակի, որը շտուրմբանֆյուրերների, Ֆորսթերի, Գրայզերի ու Ռաուշնինգի հետ, որը՝ ղեկավարող գործիչներին միացած ամբոխի  հոծ զանգվածի հետ, սպառնում էր փակել դեպի բեմ տանող ճանապարհը։ Վալսը, որքան էլ տարօրինակ է, ճաշակով չէր։ Լյոբզակը արդեն սովոր էր, որ շքերթային ուղղագիծ երաժշտությունը բոլոր ջրարգելակների միջոցով իրեն դուրս էր բերում դեպի տրիբունա։ Իսկ թեթևքաշային ձայները խլեցին նրանից հավատը առ ժողովուրդ։ Անցքի միջով ես դիտում էի նրա տանջանքները։ Անցքի միջով քամի էր փչում։ Եվ չնայած նույնիսկ իմ աչքը բորբոքվեց․ Լյոբզակը, չգիտես ինչու, իմ մեջ խղճահարոթյուն էր հարուցում, և ես վալսը փոխարինեցի «Ջիմմի֊վագր» չարլսթոնով։ Ես այդ ռիթմը վերարտադրեցի, այդ ռիթմը, որը ծաղրածու Բեբրան թմբկահարում էր սելտերյան ջրի դատարկ շշերի վրա, սակայն ամբիոնի դիմացի տղաները չարլսթոնը չհասկացան, դա ուրիշ սերունդ էր, և, իհարկե, նվազ պատկերացում անգամ չունեին և ոչ էլ «Ջիմմի վագրի» մասին։ Նրանք թմբկահարում էին, օ, իմ բարի ընկեր Բեբրա, ոչ Ջիմմիին և ոչ էլ վագրին, նրանք թմբկահարում էին՝ ով ինչ պատահի։ Նրանք իրենց շեփորներից դուրս էին փչում Սոդոմն ու Գոմորը։ Լայնակի ֆլեյտաները անտարբեր էին դրա հանդեպ։ Դասակի հրամանատարը շեփորներին հայհոյում էր վերջին բառերով։ Սակայն շեփորահարների ու թմբկահարների դասակի տղաները ողջ ուժով սուլում, շեփորում, զիլ֊զիլ նվագում էին, և դա Ջիմմիի համար վերափոխվեց շոգ օգոստոսի ուրախությամբ։ Իսկ նրա հայրենկիցները, որոնք հազարներով ամբոխվել էին ամբիոնի դիմաց, ի վերջո հասկացան՝ դա Ջիմմի֊վագրն է մարդականց չարլսթոնի հրավիրում։
 +
 +
Եվ նրանք, որքեր Մայիսյան մարգագետնում դեռ չէին պարում, սկսեցին, քանի դեռ ուշ չէ, իրար ձեռքից խլել վերջին ազատ տիկնանց։ Միայն Լյոբզակն էր ստիպված պարել՝ որպես զուգընկեր վերցնելով իր կուզը, քանզի հարևանությամբ բոլոր կանացի շրջազգեստ կրողները արդեն շատ վաղուց հրավիրված էին։ Իսկ կանանց կազմակերպություններից այն տիկնայք, ովքեր կարող էին իրեն օգնել, միայնակ Լյոբզակից շատ հեռու, բեմի կոշտ նստարանների վրա նստած՝ անհանգիստ շարժումներ էին անում։ Բայց և այնպես, դա իհարկե նրան խորհուրդ տվեց իր կուզը, նա պարում էր՝ ցանկանալով տանուլ տված չարլսթոնի ժամանակ ուրախ դեմք ցույց տալ և փրկել այն, ինչը դեռ կարելի էր փրկել։
 +
 +
Սակայն այլևս ոչինչ հնարավոր չէ փրկել։ Ժողովուրդը պարելով հեռացավ մարգագետնից և այն, չնայած ամբողջապես ոտքերով տրորված, դարձավ բացարձակապես դատարկ ու կանաչ։ Ժողովուրդը միասին, ընկերովի «Ջիմմի֊վագրի» հետ միասին սփռվեց մարգագետնին հարակից այգու լայնատարած ծաղկաթմբերով մեկ։ Հատկապես այնտեղ էին բացվում այն ջունգլիները, որոնք նրանց խոստացել էր Ջիմմին։ Այնտեղ թավշյա բարձիկների վրա քնքշորեն ելույթ էին ունենում վագրերը՝ նախապատմական անտառը փոխարինելով մարդկանցով, որոնք դեռ շատ վաղուց Մայիսյան մարգագետնում սեղմվում էին միմյանց։ Օրենքը ու կարգ ու կանոնի ոգին՝ ամենը գնաց գրողի ծոցը։ Իսկ նրանք, ովքեր նախապատվությունը տալիս էին մշակույթին, լիովին կարող էին վայելել Հինդերբուրգալեեի լայնատարած խնամված ծաղկաթմբում, որն առաջին անգամ տնկված էր տասնութերորդ դարում, սղոցված՝ հազար ութ հարյուր յոթ թվին, Նապոլեոնի կողմից քաղաքի պաշարման ժամանակ և կրկին տնկված՝ հազար ինը հարյուր տասը թվին՝ այժմ արդեն Նապոլեոնի պատվին։ Կարճ ասած՝ պարողները պատմական հողերի վրա լիովին կարող էին հաճույք ստանալ իմ երաժշտությունից, որովհետև իմ գլխավերևի բարձրախոսները այդպես էլ չանջատվեցին, որովհետև ես լսելի էի մինչև Օլիվյան դասարանները, որովհետև ես չհանձնվեցի, քանի դեռ ինձ ու տրիբունաների մոտ գտնվող քաջերին չհաջողվեց, ազատություն ստացած Ջիմմիի վագրերի միջնորդությամբ Մայիսյան մարգագետինը մաքրել վճռականորեն ամեն ինչից՝ չհաշված ծաղիկները։
 +
 +
Եվ նույնիսկ երբ ես իմ թիթեղին իր կողմից վաստակած հանգստի հնարավորություն ընձեռնեցի, պատանի թմբկահարները դեռ էլի չէին հանգստանում։ Որոշ ժամանակ պահանջվեց՝ նախքան իմ երաժշտական ազդեցությունը կորցրեց իր ուժը։
 +
 +
Մնում է լրացնել, որ Օսկարը չէր կարող անմիջապես լքել ամբիոնների փորոտիքները։ Գրոհայինների ու էսէսականների խմբերը մեկ ժամից ավելի երկարաճիտք կոշիկներով դոփում էին տախտակները, կտորներ էին պոկում իրենց կապույտ ու դարչնագույն զինվորական վերնաշապիկներից՝ հաստատուն ամբիոնների կառուցվածքի մեջ ինչ֊որ բան փնտրելով՝ միգուցե սոցիալիստի, իսկ գուցե մի ողջ խումբ վնասատուների կոմունայից։ Չթվարկելով այստեղ Օսկարի բոլոր ճարպկություններն ու խորամանկությունները՝ կարճ ասենք, որ նրանք իրեն չգտան։ Իսկ չգտան նրան այն պատճառով, որ նրա մակարդակին դեռ չէին հասել։
 +
 +
Ի վերջո փայտե լաբիրինթոսում թագավորեցին լռությունն ու հանգստությունը՝ իրեն չափերով, թերևս, հավասար այն կետին, որի որովայնի մեջ նստել էր Յոհանը ու կերակրվում էր ձկան յուղով։ Օսկարը մարգարե չէր և ուտել ցանկացավ։ Սակայն չհայտնվեց կողքին Տեր Աստվածը, որը նրան կասեր․ «Վեր կաց ու գնա Նինվե մեծ քաղաքը ու քարոզիր այնտեղ»։ Եվ աստված թույլ չտվեց, որ բույսը աճի, որը հետո Աստծո կամքով կհեսաներ որդը։ Ես չէի ողբում ո՛չ այն աստվածաշնչյան բույսի համար, ո՛չ Նինվե քաղաքի՝ թող որ նույնիսկ այդ քաղաքը անվանվեր Դանցիգ։ Իմ թմբուկը ամենևին էլ աստվածաշնչյան չէ, ես մտցրեցի այն պուլովերիս տակ․ իմ հոգսերն էլ հերիք էին ինձ։ Ոչ մի բանի դեմ չառնելով, ոչ մի մեխից չկառչելով՝ ես դուրս պրծա տրիբունայի փորոտիքից, որը կանգնցրել էին ամեն կարգի ցույցերի համար, և միայն պատահականորեն էր իր չափերով համընկնում մարգարեին կուլ տվող կետաձկան հետ։
 +
 +
Եվ ոչ մեկին չէր հետաքրքրում փոքրիկ տղան, որը սուլում ու դանդաղ, ինչպես երեք տարեկանը, Մայիսյան մարգագետնի եզրով շարժվում էր մարզադահլիճի կողմը։ Թենիսի կորտերից այն կողմ թռչկոտում էին իմ երեխաները՝ նրանք, ովքեր նախկինում կանգնած էին ամբիոնների լանջերի մոտ, իրենց առջև զինվորական թմբուկները բռնած, փոքրիկ թմբուկները, լայնակի ֆլեյտաները, շեփորները։ Պատժական զինավարժություններ են, մտածեցի ես և միայն չափավոր կարեկցեցի նրանց, ովքեր ցատկոտում էին գեբիտսֆյուրերի սուլիչով։ Իր շտաբից մի կողմ էր քայլում Լյոբզակը՝ իր միայնակ կուզով։ Նպատակասլաց երթուղու վերջնակետում, ետդարձերի ժամանակ, որոնք նա կատարում էր կրունկների վրա շրջվելով, նրան հաջողվեց բնաջնջել ողջ խոտածածկույթը և բոլոր գորտնուկները։
 +
 +
Երբ Օսկարը վերադարձավ տուն, ճաշն արդեն դրված էր սեղանին։ Մատուցում էին մսով թխվածքաճաշ, կարտոֆիլով ու կարմիր կաղամբով, իսկ դեսերտին՝ շոկոլադե քաղցրակուտապ՝ վանիլային կերակրահյութով։ Մացերատը ճաշի ժամանակ ոչ մի խոսք չասաց, մայրիկս մտքերով ճախրում էր մի ինչ֊որ այլ տեղում, սակայն ճաշից հետո եղավ «Խանդը և Լեհական փոստատունը» թեմայով ընտանեկան գզվռտոց։ Երեկոյին մոտ ամպրոպը երկարատև ներկայացում ցուցադրեց՝ հորդառատ անձրևով ու կարկուտի հոյակապ թմբկահարությամբ։ Ուժասպառ եղած թիթեղին Օսկարը թույլ տվեց հանգստանալ և ուշադիր լսել։
 +
 +
 +
===Ցուցափեղկ===
 +
 +
 +
Երկար֊երկար ժամանակի ընթացքում, իսկ ավելի ստույգ ասած՝ մինչև երեսունութի նոյեմբերը, իմ թմբուկի հետ զանազան բեմահարթակների տակ կանգնելով, ես շատ կամ քիչ հաջողությմբ տապալում էի ցույցերը, հռետորներին ստիպում կմկմալ, վերակերպարավորում էի քայլերգները, ինչպես նաև բազմաձայն օրհներգերը, վալսերն ու ֆոքստրորները։
 +
 +
Ներկայումս, լինելով հատուկ բժշկական հիմնարկության մասնավոր խնամառու, երբ ողջ նկարագրվածը դարձել է պատմության սեփականությունը և չնայած ջանադրաբար, սակայն մշակվում է որպես երեկվա օրվա նորություններ, ես ի վերջո կարողացա հանսել իմ և իմ ամբիոնների տակ թմբկահարումների միջև անհրաժեշտ տարածության ստեղծմանը։ Ոչինչ առավել սխալական լինել չի կարող, քան ինձ դիմադրության մարտիկ անվանելը մի ինչ֊որ վեց կամ յոթ տապալված ցույցերի պատճառով, շարքերի անցման կամ մոտեցման ժամանակ երեք կամ չորս անգամ համաքայլ ընթացքը խախտելու համար։ Խոսում եմ Դիմադրության ոգու, Դիմադրության օջախների մասին։ Դիմադրությունը կարելի է դարձնել զուտ ներքին, և այն ժամանակ այն կոչվում է ներքին արտագաղթ։ Էլ չեմ խոսում պատվի տեր մարդկանց աստվածաշնչյան ամրության մասին, որոնք պատերազմի ժամանակ ննջասենյակի ոչ բավարար լուսամեկուսացման պատճառով դիտողություն ստացան օդուժի ղեկավարությունից և տուգանք վճարեցին, իսկ այժմ իրենց անվանում են Դիմադրության մարտիկներ, Դիմադրության գործիչներ։
 +
 +
Փորձենք ևս մեկ անգամ նայել Օսկարի բեմահարթակների տակ։ Արդյո՞ք Օսկարն էր առաջադրում ռիթմը իր թմբուկի վրա։ Իր դաստիարակ Բեբրայի խորհրդով վերցնո՞ւմ էր, արդյոք նա գործողությունը սեփական ձեռքերի մեջ և ստիպում ժողովրդին պարել ամբիոնների դիմաց։ Փչացրե՞ց նա, արդյոք, Լյոբզակի՝ այդքան լեզվանի, կրակի, ջրի ու պղնձե խողովակների միջով անցած գաղափարական գծով հաուլյաթերի մտադրությունը։ Արդո՞ք նա երեսունհինգ թվի օգոստոսին՝ այն կիրակի օրը, երբ սահմանված էր մեկ կերակրատեսակով ճաշ, առաջին անգամ, իսկ հետո մի քանի անգամ խափանեց դարչնագույն երանգներով ցույցերը՝ չնայած սպիտակակարմրագույն, սակայն ամենևին էլ ոչ լեհական թմբուկի օգնությամբ։
 +
 +
Այո, դուք ստիպված եք խոստովանել, որ այդ ամենը ես արել եմ։ Սակայն կարելի՞ է արդյոք պնդել, որ ես՝ հատուկ բժշկական հիմնարկության խնամառուս, դրա պատճառով դարձա Դիմադրության մարտիկ։ Նման հարցին ես բացասական պատասխան կտամ, խնդրում եմ նաև ձեզ, որ ամենևին էլ հատուկ բժշկական հիմնարկության խնամառուները չեք, իմ մեջ տեսնել ոչ ավելին, քան հիմարավուն մարդուն, որը միայն զուտ անձնական և գեղագիտական նկատառումներով, ինչպես նաև իմ ուսուցիչ Բեբրայի խորհուրդները սրտին մոտիկ ընդունելով, մերժեց համազգեստների գույնն ու ձևը, տրիբունաների վրա ընդունված երաժշտության ռիթմն ու տոնայնությունը և միայն այդ պատճառով իր սովորական մանկական խաղալիքի օգնությամբ մի յուրոօրինակ բողոք թմբկահարեց։
 +
 +
Այն ժամանակներում ամբիոնների շարքերի դիմացը հավաքված և դրանց վրա եղած մարդականց կարելի էր հաղթահարել խղճուկ թմբուկի միջնորդությամբ, և ես ձեզ շիտակորեն կասեմ, ես իմ համարը հասցրել եմ կատարելության, ճիշտ այնպես, ինչպես և տարածության վրա ձայնի օգնությամբ ապակիների կտրտումը։ Ես թմբկահարում էի ոչ միայն ընդդեմ դարչնագույն ցույցերի։ Օսկարը նստում էր նաև կարմիրների ու սևերի, սկաուտների ու սալաթագույն վերնաշապիկներով երիտասարդ կաթոլիկների, Յեհովայի վկաների ու Կիֆհոյզեր միության, բուսակերների ու ծայրահեղ ազգայնամոլ երիտլեհերի ամբիոնների տակ։ Ինչ էլ որ նրանք պատրաստվել էին երգել, շեփորահարել, աղոթքով երկինք բարձրացնել, կանգնեցնել, աշխարհին ազդարարել՝ իմ թմբուկը ավելի լավ էր կարողանում, քան նրանք։
 +
 +
Այսպիսով, իմ գործը ավերողի գործ է։ Եվ այն, ինչ ես չէի կարողանում հաղթահարել թմբուկի օգնությամբ, ես սպանում էի ձայնով, ինչի համար էլ օրվա լույսի տակ անցկացրած միջոցառումների հետ մեկտեղ, որոնք ուղղված էին ընդդեմ ամբիոնային համաչափության, ես ձեռնամուխ եղա գիշերային գործունեության․ երեսունվեցին, երեսունյթի ձմռանը ես խաղում էի գայթակղիչի դեր։ Իմ հարազատներին գայթակղելու գիտության առաջին դասերը ես ստացա Աննա Կոլյայչեկ տատիկիցս, որն այդ դաժան ձմռանը կրպակ բացեց։ Այլ խոսքերով, նա իր չորս շրջազգեստներով նստում էր շուկայի վաճառասեղանի ետևում ու տոների կապակցությամբ սրտաճմլիկ ձայնով առաջարկում էր․ «Թարմ ձվեր, դեղնավուն յուղ ու սագիկներ՝ ոչ շատ ճարպոտ, ոչ էլ նիհար»։
 +
 +
Շուկայական օրերը երեքշաբթիներն էին։ Նա երկաթուղով գալիս էր Ֆիրկեից, անմիջապես, Լանգֆուրին չհասած, հանում էր կաճյակները, որոնք հագել էր ճանապարհ ընկնելիս, դրանք փոխում էր տձև կրկնակոշիկներով, ձեռքերը անցկացնում էր զույգ կողովների միջով և քայլում դեպի Բանհոֆշտրասե, դեպի իր վաճառասեղանը, որտեղ ցուցանակ էր կախված․ «Ա․ Կոլյայչեկ Բիսաու»։ Ախ, որքան էժան էին այն ժամանակ ձվերը։ Մեկ գուլդենով կարելի էր գնել ամբողջ տասնհինգ հատ, իսկ կաշուբյան յուղը ավելի էժան արժեր, քան մարգարինը։ Իմ տատիկը կանգնում էր երկու ձվավաճառ կանանց միջև, որոնք իրար ընդհատելով բացականչում էին․ «Իսկ ահա ում տամ տափակաձվեր» և «Ձողաձուկ֊ձողաձկնիկ․․․ Մոտեցի՜ր»։ Սառնամանիքի շնորհիվ յուղը քարանում էր, ձվերը չէին փչանում, ձկան թեփուկը վեր էր ածվում ամենաբարակ թրաշի ածելիի, իսկ Շվերդֆեգեր անունով միաչքանի մարդը աշխատանք էր ստանում և համապատասխանաբար՝ աշխատավարձ․ նա փայտե ածուխի բաց խարույկի վրա տաքացնում էր աղյուսները, ինչից հետո, դրանք թերթի թղթի մեջ փաթաթելով, վարձույթով տալիս էր շուկայի վաճառողուհիներին։ Իմ տատիկը Շվերդֆեգերին պատվիրում էր ամեն ժամ իր շրջազգեստների տակ տաք աղյուս դնել, Շվերդֆեգերը այդ գործողությունը կատարում էր երկաթե բահով։ Նա քիչ վեր բարձրացրած շրձազգեստների տակ էր մտցնում ծուխ արձակող փաթեթը՝ դատարկման շարժում, և Շվերդֆեգերի բահը լրիվ սառած աղուսի հետ դուրս էր սողում տատիկիս շրջազգեստների տակից։
 +
 +
Ախ, ինչպես էի ես նախանձում ջերմություն կուտակող ու բաժանող այդ աղյուսներին։ Ես այսօր էլ եմ երազում տաք աղյուսի պես պառկել իմ տատիկի շրջազգեստների տակ, որպեսզի ինձ կրկին ու կրկին փոխեին էլի ինձանով։ Դուք հավանաբար կհարցնեք, իսկ ի՞նչ էր փնտրում Օսկարը տատիկի շրջազգեստների տակ։ Արդյո՞ք նա չի ուզում, նմանակելով իր Կոլյայչեկ պապիկին, անարգանքի ենթարկել ծեր կնոջը։ Կամ գուցե նա մոռացությո՞ւն, հայրենի՞ք, վերջնական երանությո՞ւն է փնտրում։
 +
 +
Եվ Օսկարը պատասխանում է․ ես նրա շրջազգեստների տակ փնտրում էի Աֆրիկան, հնարավորության դեպքում՝ Նեապոլը, որն, ինչպես հայտնի է, պետք է տեսնել։ Հավանաբար այնտեղ միաձուլվում էին հեղեղները, այնտեղով էր անցնում ջրբաժանը, այնտեղ հատուկ քամիներ էին փչում, սակայն հնարավոր է նաև, որ անհողմ եղանակ էր տիրում, այնտեղ անձրևներ էին աղմկում։ Սակայն մարդն այնտեղ չոր էր մնում, այնտեղ նավերն էին խարիսխ ձգում, իսկ միգուցե և խարիսխներն էին քաշում, այնտեղ Օսկարի կողքին բազմում էր Տեր Աստվածը, որը մշտապես ջերմություն էր սիրում։ Այնտեղ սատանան իր հեռադիտակն էր մաքրում, իսկ փոքրիկ հրեշտակները պահմտոցի էին խաղում․ իմ տատիկի շրջազգեստների տակ միշտ ամառ էր, նույնիսկ երբ Ամանորի տոնածառի վրայի մոմերն էին այրվում, նույնիսկ երբ ես այգում Զատիկի ձվեր էի փնտրում կամ տոնում էի բոլոր սրբերի օրը։ Ոչ մի այլ տեղ ես չէի կարող այդքան հանգիստ և օրացույցին այդքան համապատասխան ապրել, ինչպես իմ տատիկի շրջազգեստների տակ։
 +
 +
Սակայն շուկայի օրերին տատիկս ինձ թույլ չէր տալիս իր մոտ գնալ և ընդհանրապես շատ հազվադեպ էր թույլ տալիս։ Ես նստում էի նրա կողքը՝ արկղի վրա։ Նրա ձեռքը ինձ համար փոխարինում էր ջերմության աղբյուրը, ես նայում էի, թե ինչպես են գալիս ու գնում աղյուսաքարերը և տատիկիցս սովորում էի գայթակղություն։ Նա տրորված ձյունով պատված մայթի վրա էր գցում Վինցենտ Բրոնսկու՝ թելից կախված պայուսակը, որը ցանված ավազից այնքան էր կեղտոտվել, որ թելը միայն ես ու տատիկս էինք տեսնում։ Տանտիրուհիները գալիս ու գնում էին՝ չցանկանալով որևէ բան գնել, չնայած ամեն ինչ էժան էր․ միգուցե նրանք ցանկանում էին ընդհանրապես դա որպես նվեր ստանալ և դրա հետ էլ լրացուցիչ ինչ֊որ բան, քանզի ահա մի տիկին կռանալով գետնին գցած Վինսենտի պայուսակի վրա՝ արդեն մատիկներով դիպել էր կաշվին։ Սակայն այստեղ տատիկս իր կողմը քաշեց կարթը՝ փոքր֊ինչ շփոթված հարգարժան տիկնոջ հետ մեկտեղ, լավ հագնված, ձկնիկին կանգնեցրեց ուղիղ իր արկղի մոտ և այդ ամենը անելիս նա բայրացակամության մարմնացում էր․ «Դե, տիկին, յուղ չէ՞իք կամենա, ոսկու պես դեղնավուն, իսկ գուցե տասնհինգ հատը մեկ գուլդենո՞վ»։
 +
 +
Այս եղանակով էր Աննա Կոլյայչեկը վաճառում իր բնամթերքը։ Ես ևս հասկացա գայթակղության կախարդանքը, ոչ այն գայթակղության, որը տասնչորսամյա համբակներին հրապուրում տանում էր Սյուզի Կատերի նկուղը, որպեսզի այնտեղ բժիշկ ու հիվանդ խաղային։ Դա չէր գայթակղում ինձ, դրանից ես խուսափում էի, այն բանից հետո, երբ մեր շենքի տղաները՝ Ակսել Միշքեն ու Նուխի Էլկեն, որպես պատվաստանյութ արտադրողներ։ Իսկ Սյուզի Կատերը՝ որպես բժիշկ, մի անգամ ինձ խնամառու դարձրեց և ստիպեց կուլ տալ չորս դեղ, որի մեջ թեպետ այնքան ավազ չկար, որքան աղյուսի կտորտանքներից պատրաստված ապուրի մեջ, բայց, դրա փոխարեն, այն նեխած ձկան հոտ էր արձակում։ Ոչ, իմ գայթակղությունը գրեթե անմարմնական էր և զուգընկերոջ վրա ազդում էր հեռավորությունից։
 +
 +
Մթնելուց շատ ժամանակ անց, մեկ կամ երկու ժամ անց այն բանից հետո, երբ փակվում են կրպակները, ես ծլկեցի մայրիկիցս ու Մացերատից։ Եվ տեղ զբաղեցրեցի գիշերվա մեջ։ Լուռ, գրեթե անմարդ փողոցներում, քամուց պաշտպանված մուտքերի մեջ ես դիտում էի իմ դիմաց տեղակայված նպարեղենի խանութների ցուցափեղկերը, որոնք ի տես էին ներկայացրել կոշիկներ, ժամացույցներ, թանկարժեք իրեր՝ մի խոսքով ամեն հարմարավետն ու ցանկալին։ Ամենևին էլ ոչ բոլոր ցուցանակներն էին լուսավորված։ Ես նույնիսկ այն կրպակներն էի նախընտրում, որոնք իրենց ապրանքը առաջարկում էին փողոցային լապտերներից հեռու, քանզի լույսը դեպի իրեն է ձգում բոլորին, նույնիսկ ամենաշարքայիններին, այն դեպքում, երբ կիսախավարը դանդաղեցնում է ընտրայլների քայլերը։
 +
 +
Մարդիկ, ովքեր ընթացքից հպանցիկ հայացք էին նետում լուսավորված ցուցափեղկերի վրա, ընդ որում՝ ավելի շուտ գնապիտակի, քան ապրանքի վրա, ինձ չէին հետաքրքրում, կամ նրանք, ովքեր հայելային ապակու մեջ ստուգում էին, թե արդյո՞ք թեք չի նստած գլխարկը։ Ոչ թե այն հաճախորդները, որոնք ձյան փաթիլների պարի ժամանակ, կամ պարզկա լուսնի տակ, սերտաճում էին սառնամանիքի հետ։ Իմ հաճախորդները կարծես հրամանով քարանում էին ցուցափեղկերի դիմաց և աչքերով այլևս չէին զննում դարակները, այլ հակառակը․ կարճ ժամանակ անց կամ անմիջապես հայացքները ուղղում էին մեկ առարկայի վրա։
 +
 +
Եվ իմ մտադրությունը որսորդի մտադրություն էր։ Այն իրականացնելու համար պահանջվում էր համբերություն, սառնասրտություն, ազատ ու սուր աչք։ Միայն այդ բոլոր նախապայմանների դեպքում էր իմ ձայնը իրավունք ստանում անարյուն ու անցավ ձևով հրացանով խփել որսաթռչնին, գայթակղել թռչունին՝ սակայն ինչի վրա։
 +
 +
Այժմ ինչ վերաբերում է գողությանը, քանի որ իմ գոռոցով ես հենց ապրանքների ներքին շարքի մակարդակի վրա, իսկ եթե հաջողվեր, ապա ուղղակի ցանկալի առարկայի դիմաց կտրում էի կլոր անցք, ձայնիս վերջին թռիչքով կտրածս ապակե օղակը մղում էի դեպի ցուցափեղկի ներսը, այնպես, որ կարելի էր խուլ զրնգոց լսել, որը, սակայն, կոտրված ապակու զրնգոց չէր՝ կարելի էր լսել, սակայն միայն ոչ ինձ։ Օսկարը չափազանց հեռու էր կանգնած, բայց ահա շագանակագույն օձիքի վրա շագանակագույն մորթով երիտասարդ կինը, հաստատապես արդեն շուռ տված ձմեռային վերարկուով, նա կարող էր լսել ու տեսնել կլոր կտրվածքը։ Նա իր ճագարի մորթու հետ մեկտեղ ցնցվեց, ձյան վրայով ցանկացավ հեռանալ, սակայն չհասցրեց, հնարավոր է այն պատճառով, որ ձյուն էր գալիս։ Նաև այն պատճառով, որ ձյուն տեղալու ժամանակ, եթե միայն այն բավականաչափ խիտ է, ամեն ինչ թույլատրվում է։ Եվ նա անընդհատ շուրջն էր նայում, բարկանում ձյան փաթիլների վրա։ Ետ էր նայում, և դեռ էլի ետ էր նայում՝ կարծես այդ փաթիլների ետևում այլ փաթիլներ չկային, և դեռ էլի ետ էր նայում, երբ նրա աջ ձեռքը դուրս եկավ դարձյալ ճագարի մորթուց պատրաստված ձեռնամուշտակի միջից։ Սակայն հետո նա այլևս ետ չէր նայում, այլ ուղղակի ձեռքը մտցրեց կլոր անցքի մեջ, նախ մի կողմ հրեց ապակին, որն ընկավ հենց բաղձալի առարկայի վրա, անցքի միջից դուրս հանեց անփայլ֊սև առաջին կոշիկը, հետո՝ ձախը՝ կրունկը չքերծելով, սակայն անցքի սուր կողերին դիպչելով՝ ձեռքը կտրելով։ Կոշիկները անհետացան վերարկուի աջ ու ձախ գրպաններում։ Հինգ ձյան փաթիլների տևողությամբ մեկ ակնթարթ Օսկարը կարող էր տեսնել հաճելի, սակայն ոչ այնքան արտահայտիչ կիսադեմը, արդեն ուզում էր մտածել, որ դա Շտերնֆելդ առևտրի տան կախարդական ձևով կենդանություն առած մանեկենն է, սակայն այդ պահին կինը տեղացող ձյան շղարշի մեջ լուծվեց, ևս մի անգամ հայտնվեց մոտակա լուսարձակի դեղին լույսի մեջ և լուսարձակի շրջանակից անհետացավ, ոչ այն է քիչ ժամանակ առաջ ամուսնացած երիտասարդ կինը, ոչ այն է կենդանություն առած մանեկենը։
 +
 +
Կատարված աշխատանքից հետո արդեն որևէ անելիք չմնաց, իսկ սպասելը, գաղտագողի հետևելը, թմբկահարելու հնարավորություն չունենալը և, ի վերջո, երգելով կտրելն ու սառած ապակին հալեցնելը աշխատանք էր և ոչ հեշտ աշխատանք՝ քան, նույն այն գող կնոջ արածը, սակայն առանց նրա ավարի և սակայն  նույնչափ բորբոքված հոգով, որքան էլ մրսած, գնալ տուն։
 +
 +
Միշտ չէ, որ ինձ հաջողվում էր, ինչպես վերը շարադրված օրինակների դեպքում, գայթակղեցման խորամանկությունը ավարտել այդքան անկասկած հաջողությամբ։ Իմ փառամոլ մտադրությունների գագաթնակետը սիրահար զույգին գողերի զույգի վերափոխելն էր։ Երբեմն նրանք երկուսն էլ ցանկանում էին, երբեմն տղան արդեն մեկնում էր ձեռքը, իսկ աղջիկն այն ետ էր քաշում կամ հակառակը՝  աղջիկն էր անհրաժեշտ համարձակություն դրսևորում, իսկ տղան նահանջում էր ու նվնվում։ Իսկ արդյունքում աղջիկը ենթարկվում էր, սակայն հետո սկսում էր նրան արհամարհել։ Մի անգամ էլ ես օծանելիքի խանութի ցուցափեղկի դիմաց գայթակղում էի մի զույգի, որը ձյան տեղալու պատճառով չափից դուրս պատանի էր թվում, տղան հերոս էր ներկայանում և օդեկոլոնը գողացավ։ Աղջիկը նվնվում էր ու աշխարհի բոլոր բույրերից հրաժարվելու պատրաստակամություն հայտնում։ Նա, միևնույն է, ցանկանում էր, որ աղջկանից բուրումնալից հոտ գա և մինչև մոտակա լուսարձակը կարողացավ իր կամքը հաստատել։ Իսկ այնտեղ դեռատի աղջիկը վրդովեցուցիչ անկեղծությամբ, կարծես ի հեճուկս ինձ, բարձրացավ ոտքի մատների վրա և համբուրեց նրան այնքան ժամանակ, մինչև որ տղան իր սեփական հետքերով վազեց ետ, և գողացածը վերադարձրեց ցուցափեղկին։ Ճիշտ նույն կերպ էլ ինձ հաջողվեց անել տարիքով մեծ պարոնների զույգի հետ, որոնցից ես նույնիսկ ավելի մեծ արագություն էի ակնկալում, քան խոստանում էր նրանց կտրիճավարի քայլվածքը ձմռան գիշերվա մեջ։ Նրանք երկյուղածությամբ կանգ առան սիգարետի խանութի դիմաց՝ մտքերով հեռանալով ինչ֊որ տեղ՝ դեպի Հավանա, դեպի Բրազիլիա և կամ էլ Բրիսագոյի կղզիներ, և, երբ իմ ձայնը կարծես թե չափով, կատարեց կտրում, ինչից հետո կտրված հատվածը խնամքով թրմփաց «Սև իմաստության» տուփի վրա, նման պարոնների մոտ կարծես թե գործում էր գրպանահատ դանակը։ Նրանք շրջվում էին և, ձեռնափայտերը թափ տալով, կտրում անցնում էին փողոցը, վազում էին իմ կողքով և իմ թաղամասի՝ չնկատելով ինձ, և Օսկարին հնարավորություն էին տալիս քմծիծաղ տալ ծերունական դեմքի շփոթահար արտահայտության վրա, որը կարծես թե սատանայի ջանքերով էր աղավաղվել։ Սակայն այդ քմծիծաղին միախառնվում էր նաև թեթև մտահոգությունը, քանզի բոլոր այդ, առավել հաճախ զառամյալ տարիքի պարոնները սիրում էին սիգարետներ ու ողողվում էին մեկ սառը, մեկ տաք քրտինքով՝ կարճ ասած՝ խիզախում էին լրջորեն մրսել հատկապես անհաստատուն եղանակին։
 +
 +
Ապահովագրական գործակալությունները այդ ձմռանը ստիպված էին մեծ մասամբ կոտրելու միջոցով գողություններից ապահովագրված մեր արվարձանի խանութներին բավականին մեծ գումարներ վճարել։ Չնայած որ ես ոչ մի անգամ գործը խոշոր գումարների չհասցրեցի, որովհետև միտումնավոր այնպիսի չափսի անցքեր էի կտրում, որ ցուցափեղկից կարելի էր դուրս հանել մեկ կամ, լավագույն դեպքում, երկու առարկա։ Դեպքերը, որոնք անվանվում են «գողություն՝ կոտրելու միջոցով», այն աստիճան շատացան, որ քրեական ոստիկանությունը ուղղակի հալից ընկավ՝ չնայած մամուլը շարունակում էր նրան մեղադրել անգործության մեջ։ Երեսունվեցի նոյեմբերից մինչև երեսունյոթի մարտ ամիսը, երբ գնդապետ Յոցը Վարշավայում կազմակերպեց ազգային միասնության կառավարությունը, կուտակվեց նմանատիպ վաթսունչորս փորձ և քսանութ հաջող իրականացված գողություն։ Ճիշտ է, ոստիկանության ծառայողներին հաջողվեց այդ տարիքով կանանց, ռազմաճակատային գործակատարների, աղախինների ու թոշակի անցած ուսուցչուհիների մեծ մասի մոտից կրկին ետ խլել ավարը (քանզի նրանք գող չէին իրենց կոչումով) և մյուս օրը՝ այն բանից հետո, երբ իրենց տենչանքների առարկան ապահովում էր նրանց անքուն գիշերը, միտք էր առաջանում՝ մեղայականով գնալ ոստիկանություն․ «Ախ, ինձ ներեք, դա այլևս չի կրկնվի»։ Ուղղակի ապակու մեջ հանկարծ անցք առաջացավ, իսկ երբ ես վախից ուշքի եկա, իսկ կոտրած ապակին մնաց ինձանից երեք թաղամաս ետ, հանկարծ պարզվեց, որ իմ վերարկուի ձախ գրպանի մեջ մի զույգ հրաշալի ու հավանաբար շատ թանկարժեք, եթե չասեմ ընդհանրապես անգին, կաշվե ձեռնոցներ են հայտնվել։
 +
 +
Բոլոր բռնվածներին, նույնիսկ նրանց, ովքեր ներկայացել էին մեղայականով, տարան և մեկից երկու ամիս ժամկետով թաղեցին բանտում, քանի որ ոստիկանությունը հրաշքներին չի հավատում։
 +
 +
Այդ ժամանակներին ես ստիպված եղա նստել տնային կալանքի տակ, քանզի մայրիկս հաստատապես կարծում էր, որ իմ ուժեղ ձայնը ինչ֊որ կերպ կապ ուներ այդ հանցավոր խաղի հետ՝ չնայած այդ բանը խելամտորեն չէր խոստովանում ո՛չ իրեն, ո՛չ էլ առավել ևս ոստիկանությանը։
 +
 +
Իսկ ահա Մացերատը, որն ինքն իրեն որպես պատվի մարդ էր ներկայանում, գլխիս հարցաքննություն սարքեց․ ես ոչ մի բառ չասացի, ես իմ թմբուկի հետ ավելի ու ավելի մեծ ճարպկությամբ էի ծպտվում երեքամյա տհասի տեսքի տակ։
 +
 +
― Ամեն ինչում մեղավոր է այն լիլիպուտը, որը համբուրեց մեր փոքրիկ Օսկարի ճակատը, ― նման հարցաքննություններից հետո կրկին ու կրկին բացականչում էր մայրս, ― իմ սիրտը վկայում էր․ զուր չէր, որ նրան համբուրեց, չէ որ նախկինում Օսկարը ամենևին էլ այդպիսին չէր։
 +
 +
Պետք է խոստովանեմ, որ պարոն Բեբրան ողջ ժամանակ շարունակում էր ինչ֊որ չափով իմ վրա ներգործել։ Չէ՞ որ նույնիսկ տնային կալանքները չկարողացան ինձ ետ պահել նրանից, որպեսզի, հանգամանքների բարեհաջող բերումով, առանց թույլտվության մեկ ժամով բացակայեմ, ինչը ինձ հնարավորություն էր տալիս ցուցափեղկի ապակու մեջ երգել֊բացել չարաբաստիկ անցքը և երկար ժամանակ ցուցափեղկին նայող, հույսերով լի երիտասարդին դարձնել գինեկարմիր գույնի մաքուր մետաքսից պատրաստված փողկապի տերը։
 +
 +
Եթե դուք ինձ հարցնեք, թե հենց չարը չէ՞ր, որ Օսկարին կարգադրեց գայթակղությունը մեծացնել՝ չնայած առանց այն էլ դա ձեռքի ափի չափ մեծության անցքի օգնությամբ շլացուցից մաքուր ցուցափեղկից էր դուրս գալիս, ես ստիպված կլինեի պատասխանել, այո, ինքը չարը։ Դա չարն էր, գոնե այն պատճառով, որ ես կանգնում էի մութ մուտքերում, իսկ մուտքը, ինչպես որ պետք է ձեզ հայտնի լինի, չարի սիրած ապրելավայրն է։ Մյուս կողմից, ամենևին էլ չկամենալով նվազեցնելու իմ գայթակղությունների չարակամությունը, այսօր, երբ ես որևէ մեկին գայթակղության մեջ ներքաշելու հնարավորություն ու ցանկություն այլևս չունեմ, պարտավոր եմ ինձ ու իմ հիվանդապահ Բրունոյին ասել․
 +
 +
― Օսկար, դու ոչ միայն պարզապես իրենց երազանքի առարկային սիրահարված մեծ ու միջին ձմեռային դատարկաշրջիկների ցանկություններն էիր բավարարում, այլև դրան գումարած օգնում էիր, որպեսզի ցուցափեղկերի առջև կանգնած մարդիկ իրենք իրենց ճանաչեն։ Ոչ մի պատկառելի ու պճնագեղ տիկին, ոչ մի բարեկամական վարքի տեր հորեղբայր, ոչ մի ծերացած, սակայն հավատի օգնությամբ իր թարմությունը պահպանած կույս աղջիկ, ոչ մի անգամ իրենց մեջ առկա գողական հակումները չէին խոստովանի, եթե քո ձայնը նրանց չսադրեր գողության։ Ավելին՝ չազդեր քաղաքացիների վերադաստիարակման վրա, որոնք նախկինում պատրաստ էին ամեն մի փոքրիկ ու անհաջողակ գողի մեջ տեսնել ստոր ու վտանգավոր սրիկայի։
 +
 +
Այն բանից հետո, երբ ես երեկոյից երեկո դարանակալում էի նրան, իսկ նա երեք անգամ հրաժարվեց գողություն կատարելուց, նախքան ոստիկանության կողմից ոչ մի անգամ չբռնված գող դառնալը, Գերագույն դատարանի՝ սարսափ տարածող դատախազ դոկտոր Էրվին Շոլթիսը, ըստ լուրերի, դարձավ ներողամիտ, հեզահամբյուր և, իր դատավիճիռներով, գրեթե մարդկային իրավաբան, որովհետև զոհ մատուցեց ինձ՝ գողերի փոքրիկ կիսաստվածիս և գողացավ բնական փորսողի ցցամազերից պատրաստված սափրվելու վրձնիկը։
 +
 +
Երեսունյոթի հունվարին ես երկար սառչում էի ոսկերչական խանութի դիմաց, որը, չնայած մերձքաղաքային ծառուղու խնամքով տնկված թխիկների մոտ իր մեկուսի տեղակայմանը, լայնորեն ճանաչված էր և լավ համբավ ուներ։ Զարդեր ու ժամացույցներ ցուցադրող ցուցափեղկերի առջև, ճիշտ է, հայտնվում էին որոշակի քանակությամբ որսաթռչուններ, որոնց ես, առանց տատանվելու ցանկացած այլ՝ կանացի գուլպաների, թավշյա մահուդե գլխարկների, լիլկյորի շշերի ցուցափեղկի դիմաց անհապաղ կխփեի։
 +
 +
Սակայն զարդերը ազդեցություն են թողնում մարդու վրա․ նա դառնում է խստաբարո, դանդաղ հետևում է անվերջ շղթաների վազքին, ժամանակը չափում է ոչ թե րոպեներով, այլ մարգարիտների տարիքով, ելնելով նրանից, որ մարգարիտե փետրամանյակը վզից երկար է ապրում։ Բարակում է դաստակը, սակայն ամենևին էլ՝ ոչ ապարանջանը, երբեմն աճյունափոսերում հաջողվում էր հայտնաբերել մատանիներ, որոնց միջի մատը չէր պահպանվել․ մի խոսքով, ցուցափեղկերը դիտողներից մեկին ընկալում ես որպես պարծենկոտ, մյուսին՝ չափից դուրս խոտանախշավոր, որպեսզի նրան պատեն թանկարժեք իրերով։
 +
 +
Ոսկերիչ Բանզերմերի ցուցափեղկը ապրանքով գերծանրաբեռնված չէր։ Ձեռքով հավաքած մի քանի շվեյցարական նրբաճաշակ ժամացույցներ, կապույտ թավշի վրա սփռված նշանդրեքի մատանիներ, շարվածքի կենտրոնում՝ վեց կամ, ավելի ստույգ, յոթ նրբաճաշակ ցուցանմուշներ, օղակներով պտտվող, տարբեր գույների ոսկուց պատրաստված երեք օձիք, որի ցանցահյուսազարդ մշակված գլխիկը զարդարում էին տոպազիոնը, երկու ադամանդները և, աչքերի փոխարեն, երկու շափյուղները։ Ընդհանրապես, ես սև թավիշ չեմ սիրում, սակայն պարոն Բանզեմերի օձիքին կպել էր այդ ֆոնը՝ նույն կերպ, ինչպես թավիշը, որի շնորհիվ խենթացուցիչ աստիճան պարզ, իր համաչափ կառուցվածքով հրապուրող արծաթե զարդերի, նրբագրգիռ հանգստություն էր ճառագում։ Մատանին, որն իր վրա էր կրում այն աստիճան նրբաճաշակ քանդակաքարը, որ նրան նայելիս անմիջապես երևում էր, թե այն կընտրի նույնչափ նրբաճաշակ ձեռքեր, ինքը ևս կսկսի դառնալ ավելի ու ավելի նրբաճաշակ և ի վերջո կհասնի անմահության այն բարձրագույն աստիճանի, որը պարգևված էր միայն թանկարժեք քարերին։ Շղթաներ, որոնք անարգել ձևով չի կարելի կրել, շղթաներ, որոնք քամահրում են հոգնածությունը, և ի վերջո թեթևաքաշ մանյակ՝ դեղնասպիտակավուն թավշե բարձիկի վրա, որը պարզեցված ձևով կրկնում է կնոջ պարանոցի կառուցվածը։ Նրբաճաշակ մասնատում, հրաշակերպ շրջանակ՝ թափանցիկ սարդոստյան։ Ի՞նչ սարդ է իր միջից դուրս մղել այս ոսկյա թելը, որպեսզի նրա մեջ ընկնեն վեց փոքր ու մեկ մեծ սուտակները։ Եվ որտե՞ղ է նստել այդ սարդը, ինչի՞ է սպասել։ Հավանաբար, ոչ ամենևին նոր սուտակների, այլ ավելի շուտ ինչ֊որ մեկին, որի հայացքը ձգվեց դեպի ցանցի  մեջ ընկած սուտակները՝ հիշեցնելով կարծրացած արյան կաթիլները, այլ խոսքով, ո՞ւմ պետք է ես հրամցնեի այդ մանյակը, առաջնորդվելով սեփական տրամադրությամբ կամ ոսկե թել հյուսող սարդի տրամադրությամբ։
 +
 +
Երեսունյոթ թվի հունվարի տասնութին ճռճռացող, տրորված ձյան վրա, այն գիշերին, որն ավելի շատ ձյուն էր խոստանում, այնքան ձյուն, որքան կարող էր իր համար ցանկանալ միայն նա, ով կկամենար ամեն ինչ հանձնել ձյան իշխանությանը, ես տեսա, թե ինչպես է փողոցը իմ դիտակետից քիչ աջ ու բարձր տեղով կտրում անցնում Յան Բրոնսկին, աչքերը չբարձրացնելով՝ անցնում է ոսկերչական խանութի մոտով։ Հետո ոչ այն է դանդաղեցնում է քայլերը, ոչ այն է կարծես հրամանով կանգ է առնում, շրջվում  է կամ ինչ֊որ բան շրջում է նրան, և ահա արդեն Յանը կանգնած է սպիտակ բեռը կրող, անձայն թխիկների միջև ցուցափեղկերի դիմաց։
 +
 +
Նրբաճաշակ, միշտ փոքր֊ինչ խճահարություն առաջացնող, ծառայության ժամանակ հլու֊հնազանդ, սիրո մեջ փառամոլ, նույնչափ հիմար ու գեղեցկության վրա խանգարված Յան Բրոնսկին, որն ապրում էր իմ մոր մարմնով, ինչին մինչ օրս հավատում եմ։ Ինչում ես մինչ օրս կասկածում եմ՝ այն է, որ նա ինձ աշխարհ է բերել, Մացերատի անունից։ Յանը այժմ կանգնած էր իր պերճաշուք, կարծես վարշավյան դերձակի սրահից գնված, ձմեռային վերարկուով, կանգնած էր ցուցափեղկի դիմաց, ինքն իր հուշարձանի փոխակերպված, այնքան քարացած էր նա ինձ թվում, այնպիսի, Պարցիֆալի պես հառած հայացքով, կենդանի խորհրդանիշի, որը հենց նույն ձևով կանգնած էր ձայն մեջ ու ձյան վրա տեսնում էր ոսկե մանյակի սուտակների վրայի արյունը։
 +
 +
Ես կարող էի ետ կանչել, թմբկահարելով նրան վռնդել։ Չէ՞ որ թմբուկս մոտս էր։ Ես այն զգում էի վերարկուիս տակ։ Եղած֊չեղածը պետք էր ընդամենը մեկ կոճակ արձակել, և նա ինքը դուրս կթռչեր դեպի սառնամանիքը։ Հերիք է, որ ես ձեռքերս մտցնեի գրպաններս, և փոքրիկները կհայտնվեին իմ ձեռքերում։ Չէ՞ որ որսորդ Հուբեթը ևս չկրակեց, երբ նրա նշանառության տակ հայտնվեց բաձարձակապես անսովոր եղջերուն։ Եվ Սաուլոսը դարձավ Պողոս։ Աթթիլան ևս շրջվեց ետ, երբ Հռոմի պապ Լեոն կարկառեց մատանի մատը։ Սակայն ես չվերամարմնավորվեցի, ետ չդարձա, այլ կրակեցի, ես մնացի որպես որսորդ, Օսկար, ես ցանկանում էի խոցել նշանակետը, ես չքանդեցի իմ կոճակը, թմբուկս սառնամանիքին չհանեցի։ Փայտիկներս չհանեցի ձմռանը բնորոշ սպիտակ թիթեղի վրա, հունվարյան գիշերը թմբկահարայինի չվերածեցի, իսկ դրա փոխարեն անձայն գոռացի, գոռացի, ինչպես հնարավոր է, որ ամենախորքերում գոռում է աստղը կամ ձուկը։ Իմ գոռոցով սկզբում ներխուժեցի սառնամանիքի կառուցվածքի մեջ, որպեսզի ի վերջո թարմ ձյուն տեղար, և հետո միայն գոռացի ապակու վրա, հաստ ապակու վրա, թանկարժեք ապակու վրա, էժանագին ապակու, թափանցիկ ապակու վրա, Յան Բրոնսկու և սուտակե մանյակի միջև ընկած կուսական, միստիկական, ցուցափեղկի ապակու վրա։ Ես գոռացի, բացեցի Յանի ձեռնոցների չափի անցքը և թույլ տվեցի, որպեսզի ապակին ընկնի ետ ծալվող կափարիչի պես։ Եվ Յանը չնցվեց, Յանը ազատություն տվեց իր բարակ լայքայե ձեռնոցով ձեռքին և թույլ տվեց, որ այն վերարկուի գրպանից վեր բարձրանա երկինք, և ձեռնոցը լքեց դժոխքը, երկնքից՝ կամ դժոխքից խլեց մանյակը, որի սուտակները կսազեին ցանկացած հրեշտակի, նույնիսկ ընկածի։ Ինչից հետո նա բռով սուտակներն ու ոսկին իջեցրեց գրպանը՝ շարունակելով, սակայն, կանգնած մնալ ծակ ապակու դիմաց՝ չնայած դա հղի էր վտանգով, չնայած սուտակները այլևս արյունաքամ չէին լինում, որպեսզի գրավեին նրա կամ Պարցիֆալի հայացքը։
 +
 +
Օ, Հայր, Որդի ու Սուրբ Հոգի։ Հոգու հետ պետք է ինչ֊որ բան տեղի ունենար, ինչը պետք է չլիներ հորս՝ Յանի հետ։ Եվ այդ ժամանակ Օսկարը՝ որդին, արձակեց վերարկուն, շուտափույթ ձեռքն առավ թմբուկի փայտիկները և իր թիթեղի վրա վանկարկեց․ «Հայր, հայր», մինչև Յան Բրոնսկին շրջվեց և դանդաղ, չափից դուրս դանդաղ անցավ փողոցն ու բակամուտքի մոտ հանդիպեց ինձ՝ Օսկարիս։
 +
 +
Որքան հոյակապ է, որ հատկապես հենց այն պահին, երբ Յանը դեռևս առանց արտահայտության, սակայն հալոցքից ոչ շատ առաջ նայեց իմ վրա, սկսեց տեղալ ձյունը։ Նա ինձ մեկնեց ձեռքը, ձեռքը և ոչ թե ձեռնոցը, որը դիպչում էր սուտակներին և լուռ, ոչ առանց տրտմության, ուղեկցեց ինձ տուն, որտեղ մայրիկս արդեն անհանգստանում էր ինձ համար, իսկ Մացերատը իր սովորական ոճով, ընդգծված խստությամբ, չնայած հազիվ թե լրջորեն, ինձ սպառնաց ոստիկանությամբ։ Յանը ոչ մի բացատրություն չտվեց, երկար չնստեց ու չկամեցավ սկատ խաղալ՝ չնայած առավելագույնս գայթակղելու համար Մացերատը արդեն սեղանի վրա գարեջուր էր դրել։ Հեռանալիս Յանը շոյեց Օսկարին, սակայն վերջինս այդպես էլ չհասկացավ, թե նա ինչի համար է պարգևում շոյանքը՝ լռությա՞ն, թե՞ ընկերության։
 +
 +
Քիչ ժամանակ անց Յանը, այդ մանյակը նվեր մատուցեց մորս։ Ակնհայտորեն կռահելով մանյակի ծագման մասին, մայրս այն կրում էր կարճատև ժամանակ, երբ գնում էր Մացերատը, կամ իր համար, իսկ միգուցե և ինձ համար։
 +
 +
Պատերազմից քիչ անց ես Դյուսելդորֆի սև շուկայում այդ մանյակը փոխանակեցի «Լակի սթրայք» տեսակի տասներկու սիգարետների ու կաշվե թղթապանակի հետ։
 +
 +
 +
===Հրաշք չի լինի===
 +
 +
 +
Այսօր, հատուկ բժշկական հիմնարկության իմ մահճակալի վրա պառկած, ես հաճախ թախիծով եմ հիշում այն ուժի մասին, որով այն ժամանակ օժտված էի, ուժի, որը հաղթահարում էր գիշերն ու ցուրտը, ստիպում էր հալվել սառնամանիքի նախշերին, բախում էր ցուցափեղկերի ապակիները և ձեռքից բռնած դրանց էր մոտեցնում հափշտակողին։
 +
 +
Ախ, որքան մեծ ցանկություն ունեի ես հեռացնել իմ դռան վերին երրորդականում տեղադրված դիտանցքի ապակին, այն բանի համար, որպեսզի Բրունոն՝ իմ հիվանդապահը, առավել հեշտությամբ կարողանա ինձ հետևել։
 +
 +
Ախ, ինչպես էի ես այս բուժհիմնարկում բնակություն հաստատելուց մեկ տարի առաջ տանջվում իմ ձայնի ուժազրկության համար։ Երբ ես, հաջողության ձգտելով, գիշերային փողոցում հնչեցնում էի իմ ձայնը, հաջողություն, սակայն, չէի ունենում։ Պատահում էր այնպես, որ ես, ով ատում էր ցանկացած բռնություն, քար էի վերցնում ձեռքս՝ որպես թիրախ ընտրելով Դյուսելդորֆի ծայրամասային որևիցե մի խղճուկ փողոցի խոհանոցային պատուհանը։ Առանձնահատուկ հաճույքով ես Վիթլարին՝ ձևավորողին, նմանատիպ մի ինչ֊որ բան կցուցադրեի։ Երբ կես գիշերից հետո ես նկատում էի նրան, վերևից՝ ծածկված վարագույրներից, ներքևից՝ կարմրականաչ գուլպաներից, Քյոնիգսալլեեի տղամարդկանց հագուստի խանութի ապակուց այն կողմ կամ նախկին Թոնհալլեից ոչ հեռու օծանելիքի խանությում, ապա ես, չնայած նա իմ աշակերտն է, կամ կարող էր այդպիսին դառնալ, հաճույքով նրա համար կոտրում էի ցուցափեղկի ապակին, քանզի մինչև օրս չգիտեմ, թե ինչպես անվանեմ նրան՝ Հուդդա՞, թե Յոհաննես։
 +
 +
Վիթլարը ունի ազնվացեղ ծագում, նրա անունը Գոթֆրիդ է․ երբ ամոթալի, անօգուտ երգեցողական ճիգերից հետո ես ցուցափեղկի անվանաս ապակու վրա արված թեթև թմբկահարության միջոցով իմ վրա հրավիրեցի ձևավորողի ուշադրությունը, նա քառորդ ժամով դուրս եկավ ինձ մոտ։ Զրուցեց ինձ հետ, ծիծաղեց իմ ձևավորական որոնումների վրա, ես ստիպված էի անվանել նրան Գոթֆիդ, քանզի իմ ձայնը չէր արարել այն հրաշքը, որն ինձ իրավունք կտա նրան կոչել Հուդդա կամ Յոհաննես։
 +
 +
Ոսկերչական խանութի դիմաց իմ երգելը, որը Յան Բրոնսկուն դարձրեց գող, իսկ իմ մայրիկին՝ սուտակե մանյակի տեր, որոշ ժամանակով, վերջ տվեց գայթակղիչ ապրանքներով ցուցափեղկերի դիմաց իմ երգեցողական վարժություններին։ Մորս վրա բարեպաշտություն իջավ։ Իսկ այդ ի՞նչ պատճառով։ Կապը Յան Բրոնսկու հետ, անհավատարիմ կնոջ քաղցրալից չարչարանքները նրան դարձրել էին բարեպաշտ, սրբություն տենչացող։ Իսկ մեղքը կարելի է կանոնավորել լավագույն ձևով․ հինգշաբթի օրերին՝ հանդիպել քաղաքում, փոքրիկ Օսկարին թողնել Մարկուսի մոտ, որոշակի ջանքեր նախաձեռնել, որոնք կհանգեցնեն բավարարվածության Թիշլերգասե փողոցում։ Հետո Վայցեկի սրճարանում սուրճի ու թխվածքաբլիթների շուրջ հանգստանալ, երեխային հրեայի մոտից վերցնել, նրանից ստանալ մի քանի հաճոյախոսություններ և դրան գումարած մետաքսյա թելերով գործած տոպրակը, փնտրել֊գտնել իր տրամվայի համարը՝ համար հինգ։ Ժպիտով և ինչ֊որ տեղ հեռու ճախրող մտքերով հաճույք ստանալ Օլիվակյան դարպասների, Հինդենբուրգալլեի կողքով ուղևորությունից, մարզադահլիճի կողքին գրեթե չնկատել մայիսյան մարգագետինը, որտեղ Մացերատը անց է կացնում իր կիրակնօրյա առավոտները։ Ուրախանալ մարզադահլիճը շրջանաձև շրջանցելու համար՝ ինչ աստիճան այլանդակ տեսք կարող է ունենալ այդ տուփը, երբ դու ուղղակի քիչ առաջ չքնաղ ապրումներ ես ունեցել՝ ևս մի շրջադարձ, այժմ դեպի ձախ, և փոշոտ ծառերի հետևում՝ Կոնրադյան գիմնազիան իր կարմիր գլխակավոր սաներով, ― որքան գեղեցիկ է։ Ախ, եթե փոքրիկ Օսկարին էլ զարդարեր ոսկյա «Կ»֊ով հենց այդպիսի մի կարմիր գլխարկ, նա հիմա կլիներ տասներկուսուկես, կնստեր չորրորդ դասարանում և շուտով կսկսեր լատիներեն սովորել և իրեն կպահեր որպես իսկական «կոնրադիստ»՝ փոքրիկ ջանասեր, թեև հանդուգն ու մեծամիտ։
 +
 +
Երկաթուղային անցումից հետո դեպի Ռայխկոլոնիա և Ելենա Լանգի դպրոց տանող ճանապարհին տիկին ագնես Մացերատի՝ գիմնազիայի և նրա որդի Օսկարի համար բաց թողնված հնարավորությունների վերաբերլյալ մտքերը հօդս են ցնդում։ Եվ մեկ ձախ շրջադարձ, սոխանման գմբեթով Քրիստոսի եկեղեցու կողքով, Մաքս Հալբեի հրապարակի և Կայզերի սուրճի կրպակի կողքով։ Հետո իջնել, թռուցիկ հայացքով զննել մրցակիցների ցուցափեղկերը և հաղթահարել Լաբեսվեգ ծանր ուղին, ինչպես հաղթահարում են խաչի ուղին․ մոտեցող սրտնեղությունը, կողքը՝ թերարժեք երեխան, անմաքուր խիղճը, անկշտումությամբ, կատարյալ հագեցման մղումով, կրկնելու տարօրինակ ցանկությունով։ Մացերատի հանդեպ անբարյացականությամբ և բարեհոգի համակրանքով՝ այդպես էր մայրիկս ինձ, իմ թմբուկի և տոպրակի հետ հաղթահարում Լաբեսվեգից մինչև կրպակ ընկած ճանապարհը, մինչև տառեխով լի տակառների կողքի կերոսինը, դեպի կորթնոսյան չամիչը, դեպի քիշմիշը, քաղցր նուշը, անուշահացի համար համեմունքները։ Դեպի «Պերսիլը՝ այն ամուր Պերսիլը», դեպի «Ուրբին՝ փոշին, դեպի Մագգին ու Կնորը, դեպի կաղնու սուրճը, և Հաագի սուրճը, դեպի «Վիթելլո» և «Պամլին» քիչ յուղայնությամբ կարագը։ Դեպի Կրունեի մոտի քացախը և դեպի բազմամրգային մարմելադը, դեպի երկու տարբեր տոնայնությամբ տզզացող ճանճորսկաներն էր տանում ինձ մայրիկս, դեպի ճանճորսկաներ, որոնք մեր վաճառասեղանի վերևում մաշեցնում էին մեղրաքաղցր հոտը և որոնք ամռան ամիսներին երկու օրը մեկ ենթակա էին փոխարինման։ Իսկ շաբաթ օրերին մայրիկս, այդ նույն չափի գերքաղցր հոգով, որը և՛ ձմռանը, և՛ ամռանը, և՛ ընդհանրապես տարին բոլոր դեպի իրեն էր ձգում բարձր ու ցածր տոնայնությամբ տզզացող մեղքերին, գնում էր Քրիստոսի Սիրտը եկեղեցին, որտեղ խոստովանվում էր նորին  բարեկրոնություն Վինկեի մոտ։
 +
 +
Ինչպես հինգշաբթի օրերին մայրիկս ինձ հետ տանում է քաղաք որպես, այսպես ասած, հանցակից, այդպես էլ նա ինձ տանում էր նաև շաբաթ օրերին, շքամուտքի միջով, դեպի սառը կաթոլիկական  սալաքարերը՝ նախապես իմ թմբուկը մտցնելով իմ պուլովերի կամ վերարկուի տակ, որովհետև ես վճռականորեն առանց թիթեղի, առանց թմբուկի չէի կարող բավականանալ։ Առանց փորիս վրայի թիթեղի ես ոչ մի անգամ չէի կարողանա ինձ խաչակնքել կաթոլիկական խաչով, ճիշտ այնպես, ինչպես չէի կարողանա ծալել ծունկս, կարծես կոշիկներ հագնելուց և հանգիստ նստեի՝ եկեղեցական փայլեցված նստարանի վրա այն ժամանակ, երբ իմ քթարմատի վրա չորանում էր սուրբ ջուրը։
 +
 +
Քրիստոսի Սիրտը եկեղեցին ես հիշում էի դեռ իմ մկրտության ժամանակներից, երբ հեթանոսական անվանս պատճառով հասկանալի դժվարություններ առաջացան, սակայն, այնուհանդերձ, պնդեցին Օսկարի վրա, և Յանը՝ կնքահայրս, այդպես էլ այդ մասին եկեղեցական շքամուտքում հայտարարեց։ Հետո նորին բարեկրոնություն Վինկեն երեք անգամ փչեց դեմքիս, որպեսզի իմ միջից արտաքսի սատանային, խաչով խաչակնքեց, իջեցրեց ձեռքը, աղ ցանեց և էլի ինչ֊որ բաներ ձեռնարկեց ընդդեմ սատանայի։
 +
 +
Բուն եկեղեցում հերթական կանգառն էր սեփական մկրտությունից առաջ։ Մինչ ինձ նվեր էին մատուցում «Հայր մերն» ու հավատի խորհրդանիշը, ես ինձ հանգիստ էի պահում։ Սակայն նորին բարեկրոնությունը տեղին համարեց մեկ անգամ ևս «Չքվիր սատանա» բարձրաձայնել և կարծում էր, թե, իբր, այսուհետև Օսկարի քթին ու ականջներին դիպչելով, բացում է իմ, ով առանց այն էլ ամեն ինչ գիտեր, զգայարանները։ Այնուհետև նա ցանկություն ունեցավ այդ ամենը լսել բարձր ու հստակ և հարց տվեց․ «Կդիմակայե՞ս, արդյոք, սատանային։ Եվ գործերին նրա։ Եվ ճոխությանը նրա»։ Սակայն ավելի վաղ, քան ես հասցրեցի գլուխս բացասաբար շարժել, քանզի մտքովս էլ չէր անցնում ուրանալ, Յանը իմ փոխարեն երեք անգամ արտասանեց․ «Կդիմակայեմ»։
 +
 +
Եվ նորին բարեկրոնությունը կուրծքս ու թիակներիս արանքը օծեց՝ չնայած սատանայի հետ իմ հետագա հարաբերությունները ես չէի փչացրել։ Մկրտելուց առաջ ևս մեկ անգամ հավատի խորհրդանիշն են հռչակում, հետո, ի վերջո, երեք անգամ սուրբ մեռոնով օծում՝ որպես մութ օրերի համար թողություն։ Մացերատը վճարեց, և երբ Յանը շքամուտքով ինձ դուրս բերեց Քրիստոսի Սիրտը եկեղեցուց, որտեղ «պարզկա, ժամանակ առ ժամանակ ամպամածություն» եղանակին մեզ սպասում էր տաքսին, ես հարց տվեցի իմ ներսի սատանային․ «Դե ինչ, քո մոտ ամեն ինչ լա՞վ է»։ Ինչին սատանան, ի պատասխան վեր թռչելով, շշնջաց․ «Իսկ դու ուշադրություն դարձրեցի՞ր եկեղեցու պատուհանների վրա, Օսկար։ Չորս կողմը ապակի է, համատարած ապակի»։
 +
 +
Քրիստոսի Սիրտը եկեղեցին կառուցվել էր Հիմնադիր տարիներին և այդ իսկ պատճառով ոճի տեսանկյունից հարում էր նեոգոթիկային։ Սակայն որքանով որ այն կառուցել էին շուտ մգացող աղյուսից, իսկ պղնձակար սրաձողը մեկ֊երկուս և պատվեց ավանդական փառով, հին գոթական աղյուսե եկեղեցիների ու նոր աղյուսե գոթիկայի միջև տարբերությունները մատչելի ու տանելի էին միայն գիտակի աչքերին։ Իսկ խոստովանությունը թե՛ հին և թե՛ նոր եկեղեցիներում կատարվում էր նույն ձևով։ Նորին բարեկրոնության նման, շաբաթ օրերին գրասենյակների ու խանութների փակվելուց հետո հարյուրավոր բանաստեղծներ նստում էին խոստովանարանում և շշնջում էին՝ փայլուն ճաղավանդակին սեղմած մազակալած հովվական ականջին մեղքերի այն թելը, որի վրա փայլում էր մարգարտաշարի նման՝ սակայն էժանագին, մեղքերից կազմված զարդը։
 +
 +
Մինչև մայրիկս բարեկրոնության լսողական խողովակի միջով խստակարգ հաջորդականությամբ վերին ատյանների գիտակցությանն էր հասցնում, թե ինչ է ինքը արել և ինչն է բաց թողել, ինչեր են կատարվել իր մտքերում, բառերում ու գործերում, ես, ով խոստովանելու ոչինչ չուներ, ներքև էի սահում իմ ճաշակով չափից դուրս մաշված եկեղեցական նստարանի վրայից ու կանգնում էի քարե սալիկների վրա։
 +
 +
Չեմ թաքցնի, որ կաթոլիկ եկեղեցիների սալիկները և կաթոլիկ եկեղեցու հոտը, և ողջ կաթոլիցիզմը նույնիսկ մինչ օրս հրապուրում են ինձ, ինչպես հրապուրում է, ասենք, շեկ մազերով աղջիկը՝ չնայած, որ ես դեմ չէի լինի նրա շեկ մքազերը ներկել այլ գույնով, իսկ կաթոլիցիզմը ինձ ներշնչում է այն ամենահնարավոր աստվածանարգությունները, որոնք կրկին ու կրկին հիշեցնում են, որ ես, միգուցե և զուր, սակայն, այնուամենայնիվ, անբաժանորեն մկրտված եմ կաթոլիկ հավատքով։ Երբեմն պարզունակ զբաղմունքների ժամանակ, ասենք ատամներս մաքրելիս կամ նույնիսկ արտաթորելիս, ես ինձ բռնում եմ այն բանի մեջ, որ պատարագը մատակարարում եմ մեկնաբանություններով, օրինակ․ սուրբ պատարագի ժամանակ նորացվում է Քրիստոսի արյունահեղությունը, որպեսզի արյունը հոսի հանուն քո խղճի մաքրման։ Հենց որ թափվի Քրիստոսի արյունը, գինին դառնում է իսկական։ Քրիստոսի արյունը Տիրոջ աչքի առաջ բուրմունք է արձակում։
 +
 +
Հավանաբար, դուք կհամաձայնվեք, որ կաթոլիկական հայտնի իմաստով երանգավորումը պահպանեցի։ Նախկինում ես նույնիսկ ուղղակի չէի կարողանում սպասել մինչև կգար տրամվայը՝ այդ ընթացքում կույս Մարիամին չհիշատակելով։ Ես նրան անվանում էի սիրառատ, երանելի, օրհնված, բոլոր կույսերի կույս, գթասրտության մայր, կույս մայր, օ դու, որ դասված ես սրբերի շարքը, դու, որ արժանի ես ցանկացած մեծարանքի, դու, ով ծնել է նրան։ Օ, քաղցրանուշ մայր, փառապանծ կույս, թույլ տուր ինձ հաճույք ստանալ Հիսուսի անվան քաղցրությամբ, ինչպես դու ես քո մայրական սրտի խորքում հաճույք ստանում նրանից, այն հիրավի արժանի է ու բարեպաշտ, վայել է ու բուժիչ, օ, օրհնյալ Թագուհի, օրհնյալ․․․
 +
 +
Ժամանակ առ ժամանակ, երբ մայրիկս ու ես ամեն շաբաթ այցելում էինք Քրիստոսի Սիրտը եկեղեցին, այդ «օրհնյալ» արտահայտությունը այնքան բերկրանք էր պարգևում և թունավորում ինձ, որ ես երախտապարտ եմ սատանային, որն իմ ներսում վերացրեց մկրտման արարողությունը և հատկացրեց հակաթույն, որն ինձ հնարավորություն էր տալիս չնայած ծանր սրտով, սակայն բայցևայնպես հպարտ քայլվածքով անցնելու Քրիստոսի Սիրտը եկեղեցու սալիկների վրայով։
 +
 +
Հիսուսը, ում սրտի պատվին էր անվանվել եկեղեցին, բազմաթիվ անգամ հայտնվում էր՝ կերպարվեստի օգնությամբ, խաչակրաց ուղու խայտաբղետ էջերում։
 +
 +
Դրանցից մեկը գունազարդված գիպսից էր։ Նա կանգնած էր ոսկեջրած պատվանդանի վրա՝ երկար մազերով, պրուսական կապտավուն հագուստներով։ Նա, բնության բոլոր օրենքներին հակառակ, բզկտում էր կրծքի վրայի ու կրծքավանդակի միջնամասի հագուստները՝ լուսապսակի մեջ ցուցադրելով պոմիդորակարմիր, արտահոսող արյունով ոճավորված սիրտը, որպեսզի եկեղեցին արդարացներ իր անվանումը։ Հիսուսի մասնատաբաց կրծքի սոուսի հետ առաջին իսկ ծանոթության ժամանակ ես պարտավոր էի արձանագրել, թե որքան դժնակ կատարյալ էր Փրկչի նմանությունը իմ կնքահոր, նույն ինքը՝ մորեղբոես, նույն ինքը՝ ենթադրական հորս՝ Յան Բրոնսկու հետ։ Այդ միամիտ֊ինքնավստահ երազողի երկնագույն աչքերը։ Այդ փթթող, հավերժ լացի մեջ թաքնվելու պատրաստ համբյուրների համար բերանը, այդ հոնքերը, որոնք դարձել էին տղամարդկային ողբի կենտրոնակետ։ Կլորավուն լիարյուն այտերը, որոնք ծարավ էին անարգման։ Երկուսն էլ ունեին կանանց հիմարավուն դեմք և կանացի հոգնած, սառը և աշխատանքից սարսափող ձեռքեր, որոնք ի ցույց էին դնում իրենց խոցերը, ինչպես իշխանական արքունիքում աշխատող ոսկերիչը՝ իր գլուխգործոցները։ Ինձ հալումաշ էին անում Հիսուսի դեմքի վրա վրձինով նկարված՝ հորս պես ինձ չհասկացող Բրոնսկու աչքերը։ Չէ՞ որ ես ունեի այն նույն երկնագույն հայացքը, որը կարող էր հիացնել, սակայն չէր կարող համոզել։
 +
 +
Աջ կողմի նավում Քրիստոսի Սիրտը եկեղեցուց շտապելով սլանում էի խաչակրաց ուղու կայանների երկայնքով, սկսած առաջինից, որտեղ Հիսուսը խաչը իջեցնում է իր վրա, մինչև յոթերորդը, որտեղ նա խաչի ծանրության տակ երկրորդ անգամ է ընկնում․ Օսկարը հետևեց դեպի գլխավոր զոհասեղանը, որի վերևում կախված էր հերթական, ևս քանդակապատկեր Հովհաննեսը։ Ընդ որում՝ այս մեկը ոչ այն է հոգնածությունից, ոչ այն է՝ ավելի լավ կենտրոնանալու նպատակով փակել է աչքերը։ Այ թե մկաններ ուներ այդ Հովհաննեսը։ Տասնամարտիկի կազմվածքով մարզիկը անմիջապես ինձ ստիպեց մոռանալ Յան Բրոնսկու սրտի մասին և ամեն անգամ, երբ մայրիկս խոստովանվում էր Նորին բարեկեցություն Վիլկեի մոտ, ես ակնածանքով մարմնամարզիկին դիտահայելով, գլխավոր զոհասեղանի դիմաց հավաքում էի մտքերս։ Մարմնամարզության իմ քաղցրանուշ ուսուցիչ, դիմում էի ես նրան, օ, բոլոր մարմնամարզիկների մարմնամարզիկ, օ, խաչի վերակախվելու, չնայած ոչ առանց մեխերի օգնության, վարժության չեմպիոն։ Եվ սակայն նա ոչ մի անգամ չցնցվեց։ Դողում էր հավերժական լույսը, իսկ նա վարժություն էր կատարում՝ վաստակելով ամենաբարձր միավորները։ Տկտկում էին ժամանակաչափերը։ Չափում էին ժամանակը։ Ծառայողի կեղտոտ մատները խորանում արդեն փայլեցնում էին մարզիկի վաստակած ոսկե մեդալը։ Սակայն մեծարանքների համար չէ, որ Հովահաննեսը զբաղվում էր այդ սպորտաձևով։
 +
 +
Ես հիշեցի հավատը և որքանով թույլ էր տալիս իմ ծնկներից որևէ մեկը, ծնկի բերեցի նրան, իմ թմբուկի վրա թմբկահարելով խաչը, և փորձեցի այնպիսի բառեր, ինչպիսին էին «Օրհնվածը» և «Ողբացողը» կապել Ջեսսի Օուենի և Ռուդոլֆ Հարբիգի, նախորդ տարվա բեռլինյան Օլիմպիադայի հերոսների հետ։ Սակայն դա ինձ ոչ միշտ էր հաջողվում, որովհետև այդ ժամանակ ես ստիպված կլինեի Հիսուսի պահվածքը ավազակների նկատմամբ անվանել անազնվություն։ Այդ իսկ պատճառով ես նրան պարզապես որակազրկեցի, գլուխս շրջեցի ձախ և, նոր հույսով լցվելով, այնտեղ տեսա երկնային օլիմպիացու երրորդ քանդակապտատկերը։
 +
 +
«Թույլ տուր աղոթքս երկինք հասցնել ոչ շուտ, քան ես երեք անգամ կտեսնեմ քեզ», ― թոթովեցի ես, կրկին կրունկներով զգացի քարե սալիկները, հատակի շախմատի նախշերը օգտագործեցի, որպեսզի հայտնվեմ կողային կցաշինության ձախ կողմի զոհասեղանի մոտ և ամեն քայլափոխին զգում էի․ նա նայում է քո ետևից, սրբերը նայում են քո ետևից։ Պետրոսը, որին նրանք խաչել էին գլխիվայր, Անդրեասը, որին նրանք մեխել էին թեք խաչին՝ այստեղից էլ հենց Անդրեասի խաչը։ Իսկ դրանից բացի, ի թիվս լատինական կամ Չարչարանաց խաչի, գոյություն ունի նաև Հունական խաչը։ Դարձեկ խաչերը, ամեն ծայրին վերադրակներով խաչերը և սանդղավոր խաչերը պատկերում են գործվածքեղենի վրա, կտավներում ու գրքերում։ Խարիսխե խաչը, վերադրակներով խաչը և Կլևերյան խաչը ինձ վիճակվել էր տեսնել քանդակապատկերներում։ Շատ լավն է շուշաններով խաչը, շատ ցանկալի է Մալթիականը, արգելված է սվաստիկան, Դոգոլևի խաչը, Լոթարինգյան խաչը, ծովամարտերում Անտոնի խաչը անվանում են Թ․֊յի խաչումը։ Շղթայից կախված է կանթով խաչը, այլանդակ է Հենքելի խաչը, պապական ոճով է ներկայանում Պապի խաչը, իսկ ռուսական խաչը անվանում են Ղազարոսի խաչ։ Դե, կա նաև Կարմիր Խաչը։ Կապույտները դրանցից բարձր չեն դասվում։ «Երկաթյա խաչը» քեզ կթունավորի, մի հածանավը կխորտակի մյուսը, խաչակրած արշավանքները ինձ կբերեն այլ հավատի, խաչակիր սարդերը խժռում են միմյանց, խաչմերուկների վրա ես խաչակնքվում էի քո հետ, խաչխաչի, խաչաձև հարցաքննությունը, խաչբառը կոչ է անում․ գուշակիր ինձ։ Խաչաձև բարդոցիկի կաթված, ես թեքվեցի, խաչը թողեցի ետևում․ մեջք արեցի խաչված մարզիկին՝ վտանգելով, որ նա ոտքով կհարվածի իմ սրբոսկրին, քանզի ես մոտենում էի Կույս Մարիամին, որն իր աջ ծնկի վրա բռնել էր Հիսուս երեխային։
 +
 +
Օսկարը նստել էր ձախ կողացույցի ձախ անկյունային զոհասեղանի դիմաց։ Մացերատը ուներ դեմքի նույն արտահայտությունը, ինչ հավանաբար ունեցել էր նրա մայրը, երբ 17֊ամյա աղջիկը, օգնելով Տրոիլի մանրուքների կրպակում, կինո գնալու համար փող չուներ, սակայն դրա փոխարեն խորացված զննում էր Աստա Նիլսենի պատկերներով ազդագրերը։
 +
 +
Մարիամը, սակայն, Հիսուսով չէր զբաղվում, նա նայում էր իր աջ ծնկին մոտ մեկ այլ տղայի, որին ես, հետագա սխալներից խուսափելու համար, անմիջապես կանվանեմ Հովհաննես Մկրտիչ։ Երկու տղաներն էլ իմ չափ էին։ Հիսուսը, որպեսզի առավել ճշգրիտ լինեմ, մոտ երկու սանտիմետրով ավելի էր՝ չնայած, համաձայն Սուրբ Գրքի, նա ավելի փոքր էր Մկրտիչից։ Քանդակագործին ակնհայտորեն հաճույք է պատճառել երեքամյա Փրկչին մերկ ու վարդագույն ներկայացնելու հնարավորությունը։ Հովհաննեսի վրա (քանի որ նա արդյունքում հեռացավ անապատ) գցված էր շագանակագույն բրդյա մորթի, որը ծածկում էր նրա կրծքի կեսը, փորը և ցնցուղիկը։
 +
 +
Օսկարը կնախընտրեր գտնվել գլխավոր զոհասեղանի կողքին կամ, առանց երկար մտածելու, խոստովանարանի կողքին, այլ ոչ թե այս երկու տղաների կողքին, որոնք իրենց տարիքին անհամեմատ գիտակից են և դրան ավելացրած սարսափելի նման էին իրեն։ Իհարկե, նրանք ունեին երկնագույն աչքեր և իր շագանակագույն մազերը։ Պակասում էր միայն, որ սափրիչ֊քանդակագործը, նախապես կտրելով պարույրաձև մազափնջերը, երկուսին էլ ապահովեր կուղբի նմանությամբ սանրվածքով, ինչպիսին Օսկարինն էր։
 +
 +
Բայց ես չեմ ուզում առանց պահանջի հապաղել Մկրտիչի կողքին, որը ձախ ցուցամատով խեթկում է մանուկ Հիսուսին, կարծես մտադիր է սկսել համրանքախաղը․ «Մեկ֊երկու․․․ քայլում էին զինվորները․․․»։ Այդ համրանքախաղին մասնակցելու ցանկություն չունենալով՝  ես անմիջապես Հիսուսին կոչում եմ անունով և գալիս հետևության․ երկվորյակ։ Լիովին կարող էր իմ եղբայրը լինել։ Նա իմ հասակն ունի, իմ կառուցվածքը։ Նա նայում էր աշխարհին իմ կոբալտե կապտավուն աչքերով՝ Յան Բրոնսկու աչքերով և, ինչն ինձ առավել շատ էր զայրացնում, ցուցադրում էր նույնիսկ իմ ձեռքերի շարժումները։
 +
 +
Իմ նմանակը վեր էր բարձրացրել գույգ թաթիկները և դրանք բռունցք էր արել այնպիսի ձևով, որ այնտեղ կարելի էր հեշտությամբ ինչ֊որ բան մտցնել, օրինակ, իմ թմբուկի փայտիկները, եթե քանդակագործը կռահեր դա անել, և վարդագույն ազդրերին ամրացներ իմ կարմրասպիտակ թմբուկը՝ կստացվեի ես՝ մարմնավորված Օսկարս, որը նստած էր Աստվածամոր ծնկներին և թմբուկի զարկերով ժողովում էր համայնքը։ Աշխարհում կա շատ բան, ինչի մեջ, որքան էլ այն սուրբ է մեր պատկերացմամբ, ավելի լավ է չխորանալ։
 +
 +
Երեք աստիճանները, որոնք իրենց ետևից բերում էին ուղեգորգը, տանում էին դեպի Կույսի արծաթականաչավուն զգեստավորումը, դեպի Հովհաննեսի ուսերի շոկոլադագույն բրդոտ գազանի մորթին և դեպի հում֊սպիտակ ազդրի գույնի մանուկ Հիսուսը։ Այստեղ էր Մարիամի զոհասեղանը՝ խամրած մոմերով ու տարբեր արժեքի ծաղիկներով։ Կանաչ Աստվածամոր, շագանակագույն Հովհաննեսի, վարդագույն Հիսուսի ծոծրակներին կպած էին ափսեի մեծության լուսապսակներ։ Նրբաթերթ ոսկին մեծացնում էր ափսեների արժեքը։
 +
 +
Եթե զոհասեղանի դիմաց այդ երեք աստիճանները չլինեին, ես երբեք այնտեղ չէի բարձրանա։ Սակայն աստիճանները, սակայն դռան բռնակները, սակայն ցուցափեղկերը Օսկարին այդ ժամանակ ներս էին տանում դեպի գայթակղությունը։ Նույնիսկ այսօր ևս, երբ նա, թվում է, լիովին կարող է բավարարվել պետական մահճակալով, նրանք անտարբեր չեն թողնում նրան։
 +
 +
Ահա և նա, այդ ամբողջ ժամանակ ուղեգորգի վրայից մի կողմ չգնալով, թույլ էր տալիս, որպեսզի յուրաքանչյուր աստիճան գայթակղի իրեն դեպի հերթականը։ Արձանները Մարիամի զոհասեղանին շատ մոտ էին և Օսկարին հնարավորություն էին տալիս մատների ոսկրիկներով, մասամբ քամահրական, մասամբ երկյուղածությամբ տկտկացնել եռյակին։ Իսկ նրա եղունգներին հաջողվեց իրականացնել քերում, որը մերկացնում է ներկի տակի գիպսը։ Կույսին պատած դարսվածքները ոլորվում էին, իջնում մինչև նրա մատների ծայրը, ամպերի շղթայի վրա։ Կույսի փոքր֊ինչ նկատելի թողնված սրունքը հանգեցնում էր այն մտքին, որ քանդակագործը նախ ծեփակերտել է մարմինը և միայն հետո է այն երեսպատել դարսվածքներով։
 +
 +
Ողջ ձմեռը նրա մայրը ջանքեր էր գործադրում, որպեսզի խոստովանության միջոցով ըմբռնի Յանի հետ սեփական հարաբերությունները։ Եվ այդ իսկ պատճառով Օսկարը բավականաչափ ժամանակ և բավականաչափ շաբաթ օրեր ունեցավ, որպեսզի կշռադատի իր պլանավորված գործողությունը, նզովի այն, արդարացնի, նորից պլանավորի, բոլոր կողմերից լուսաբանի և արդյունքում մերժելով բոլոր նախորդ պլանները, պարզապես այն իրականացնի չարչարանաց երկուշաբթի օրը աղոթք֊զրույցի օգնությամբ։
 +
 +
Քանի որ մայրիկս ցանկություն էր հայտնել խոստովանել մինչև զատկային իրարանցման ամենաթեժ պահը՝ օրը, նա չարչարանոց երկուշաբթի երեկոյան բռնեց իմ ձեռքը և Լաբեսվեգի միջով տարավ Էլզենշտրասե փողոցի նոր առևտրի շուկայի անկյունը, այնուհետև՝ Ոլգեմուտի մսի կրպակի կողքով դեպի Մարիենշտրասե, Քլյայնհամմերպարկի մոտից թեքվեց ձախ, երկաթգծերի տակի անցումով, որտեղ մշտապես վերևից ինչ֊որ դեղին ու գարշելի բան էր ծորում դեպի Քրիստոսի Սիրտը եկեղեցին, որը տեղակայված է երկաթուղային պատնեշի դիմաց։
 +
 +
Մենք ուշ տեղ հասանք։ Խոստովանարանի դիմաց սպասում էին միայն երկու ծեր կին և մեկ էլ մի վեհերոտ երիտասարդ։ Եվ մինչ մայրս տրվում էր իր մեղքերի մասին մտքերին՝ նա մեղքերի ցուցակը թերթում էր այնպես, ինչպես թերթում են շտեմարանի մատյանը՝ թքոտելով բութ մատը, հարկային հայտարարագիրը լրացնելիս ես դուրս պրծա կաղնեփայտ նստարանի գրկից և, ձգտելով Քրիստոսի Սիրտը եկեղեցու և խաչի վրայի մարզիկի աչքին չընկնել, անհետացա դեպի ձախ կցաշինության միջի զոհասեղանը։ Չնայած պետք էր գործել արագ, սակայն ես գործը գլուխ չբերեցի առանց ոլորապտույտների։
 +
 +
Նա, ով հրաշք է ուզում, պետք է զինվի համբերությամբ։ Ահա ես էլ սպասում էի և սկզբնական շրջանում դա անում էի համբերատարությամբ, սակայն հնարավոր է, որ առանց անհրաժեշտ համբերության, քանզի որքան շատ էի կրկնում «Բոլորի աչքերը քեզ են ապավինում» բառերը, իմ մտադրություններին համապատասխան, աչքերը փոխարինելով ականջներով, այնքան իր աղոթքի նստարանի վրա նստած Օսկարը ավելի մեծ հիասթափություն էր ապրում։ Ճիշտ է, նա Աստծուն տարատեսակ հնարավորություններ են ընձեռում, փակում իր աչքերը, որպեսզի վերջինս ավելի արագ խիզախի, թող որ դեռ ոչ հմուտ, սկսի, քանի որ ոչ ոք նրան չի հետևում։ Սակայն ի վերջո երկրորդ «Հավատում եմ»֊ից հետո, հետո Հայր, Արարիչ, տեսանելի ու անտես, միածին Որդուն Հորից, իրականը իրականից, բեղնավորված, չարարված, նա և Հայրը՝ մեկ է, նրա միջով, նա իջավ հանուն ձեզ ու մեր անվան։ Կերպարանք ընդունեց, լքեց, եղավ և նույնիսկ կար, ներքևում նա թաղվեց, կենդանացավ, ինչպես Աստվածի, համբարձվեց, գահակալում է Աստծո աջ կողմում և դատ է իրականացնում, և դատված կլինեն հանգուցյալները, վերջ չկա, հավատում եմ, նրանց հետ է նա, միաժամանակ, ասվեց, հավատում եմ, միասնական սուրբ կաթոլիկ․․․
 +
 +
Ոչ, այստեղ ես միայն կաթոլիցիզմի հոտն էի զգում։ Սակայն այդ հոտն էլ ինձ հարկավոր չէր, ես ծարավ էի այլ բանի․ ես ուզում էի լսել իմ թիթեղին, Հիսուսը պարտավոր էր ինձ համար մի ինչ֊որ բան կատարել, փոքրիկ ցածրաձայն հրաշք։ Պարտադիր չէր, որ նա ողջ թափով առաջ վազող առաջնորդական տեղապահ Ռաշցեյայի հետ նորին բարեկրոնություն Վինկեի հետ միասին, որը հրաշքի ուղղությամբ հնոցով իր ետևից ճրագուի հետ քարշ է տալիս արձանագրությունները դեպի եպիսկոպոսարան, դեպի Օլիվա, եպիսկոպոսյան արձանագրության հետ մեկտեղ Հռոմի ուղղությամբ, դառնալ ամպրոպ, ոչ, այստեղ ես պատվախնդրություն չունեի, և Օսկարը չէր ուզում, որ իրեն սրբերի շարքը դասեն։ Նա սակայն ուզում էր փոքրիկ, զուտ անձնական հրաշք, որպեսզի տեսներ ու լսեր, որպեսզի մեկընդմիշտ որոշեր, թե ինչպես ինքը՝ Օսկարը, թմբկահարի կողմ կամ դեմ, որպեսզի ի լուր ամենքի, թե երկնագույն աչքերով երկու միաձու երկվորյակներից որ մեկը պետք է ապագայում պահպանի Հիսուս համարվելու իրավունքը։
 +
 +
Ես նստել ու սպասում էի։ Ինձ անհանգստացնում էր, որ մայրիկս այդ ընթացքում հավանաբար մտել էր խոստովանարան և արդեն ետևում էր թողել վեցերորդ պատվիրանը։ Մշտապես եկեղեցիներով մեկ ոտքերը քարշ տալով քայլող փոքրիկ ծերունին, ոտքերը քարշ տալով, անցավ գլխավոր զոհասեղանի կողքով և, ի վերջո, նրա կողքով, ինչը որ ձախ կցաշինությունում էր, ողջունեց մանուկի հետ Աստվածամորը, միգուցե, նույնիսկ տեսավ թմբուկը, սակայն չհասկացավ, թե դա ինչ է ու՝ ընթացքի ժամանակ մեծանալով, գնաց առաջ։
 +
 +
Ժամանակը գնում էր, իսկ Հիսուսը թմբուկին չէր հարվածել։ Երգչախմբի կողմից ես ձայներ լսեցի։ Չլինի՞ թե այնտեղ նրանց խելքներին փչի երգեհոնի վրա նվագել, անհանգստացա ես։ Նրանց շատ չկա, նախազատիկային երգչախմբային փորձ կկազմակերպեն, և այն ժամանակ նրանք իրենց ամպրոպով ու որոտով կխլացնեն մանուկ Հիսուսի հենց նոր միայն սկսվելիք թմբկահարումը։
 +
 +
Սակայն նրանք չսկսեցին երգեհոն նվագել։ Հովհաննեսը սկսեց թմբկահարել։ Հրաշք տեղի ունեցավ, և ես ծնկներս ճտտացնելով վեր բարձրացա բարձիկների վրայից և, քարշ գալով, մռայլ ու դժգոհ քայլեցի ուղեգորգի վրայով և քարշ էի գալիս աստիճանից աստիճան, չնայած այս անգամ արդեն նախկին աղոթքները չկրկնելով, բարձրացա ամպերի շղթայի վրա՝ ընդ որում շուռ տալով որոշ քանակությամբ չափավոր գնի ծաղիկներ, նպատակ հետապնդելով այդ մերկ հիմարից վերցնել իմ թմբուկը։
 +
 +
Այսօր ես կարող եմ պարզորոշ ասել և կրկին ու կրկին կրկնում եմ․ ես սխալ թույլ տվեցի, երբ որոշեցի նրան սովորեցնել։ Սակայն ինչը ինձ դրդեց նախ նրա ձեռքից խլել փայտիկները՝ թմբուկը թողնելով նրա մոտ, որպեսզի այդ փայտիկներով սկզբում հազիվ լսելի, հետո, անհամբեր ուսուցչի պես, խրատեի կեղծ Հովաննեսին՝ ինչ֊որ բան նվագելով և հետո կրկին փայտիկները խցկեի նրա ձեռքերի մեջ, որպեսզի նա կարողանար ցույց տալ, թե ինչ սովորեց Օսկարից։
 +
 +
Մինչ ես կհասցնեի, լուսապսակը խնայելով, բոլոր աշակերտներից ամենաընդունակի ձեռքից խլել փայտիկներն ու թմբուկը, իմ թիկունքում հայտնվեց նորին բարեկրոնություն Վինկեն՝ իմ թմբկահարությունը լայնությամբ ու բարձրությամբ լցրել էր եկեղեցին, իմ թիկունքում հայտնվեց առաջնորդական տեղապահ Ռաշցեյան, իմ թիկունքում հայտնվեց մայրիկս։ Իմ թիկունքում հայտնվեց փոքրիկ ծերուկը, և առաջնորդական տեղապահը ինձ թափով քաշեց, և նորին բարեկրոնությունը ինձ ապտակեց, իսկ մայրիկս լաց եղավ ինձ վրա։ Եվ Նորին բարեկրոնությունը ինձ շշուկով կոչ արեց, և ծնկների վրա ընկած առաջնորդական տեղապահը վեր ելավ ծնկաչոք դիրքից, Հովհաննեսի ձեռքից խլեց փայտիկները, փայտիկների հետ ևս մեկ անգամ ընկավ ծնկների վրա, վեր թռավ՝ թմբուկի ետևից, վերցրեց թմբուկը, վնասեց լուսապսակը, կոտրեց ամպի մի կտորը և ծնկների վրա, մեկ անգամ ևս ծնկների վրա աստիճաններով գլորվեց ետ՝ չցանկանալով ինձ վերադարձնել թմբուկս, դարձրեց ինձ ավելի չար, քան ես կայի, ստիպեց ինձ ոտքով հարվածել Նորին բարեկրոնությանը, ամաչեցնել մայրիկիս, որն իսկապես էլ ամաչեց, որովհետև ես հարվածում էի ոտքով, կծում, ճանկռոտում։ Ի վերջո դուրս պրծա Նորին բարեկրոնության, առաջնորդական տեղապահի, մայրիկիս, փոքրիկ ծերունու ձեռքերից, հայտնվեցի գլխավոր զոհարանի դիմաց, զգացի, թե ինչպես է իմ մեջ վարգում սատանան, և ինչպես այն ժամանակ մկրտվելիս լսեցի նրա ձայնը․ «Օսկար, ― շշնջում էր սատանան, ― դու միայն նայիր, ամենուր պատուհաններ են և բոլորը՝ ապակուց, անխտիր ապակուց»։
 +
 +
Եվ մարզիկից վեր խաչի վրա, իսկ մարզիկը նույնիսկ չցնցվեց, ես իմ երգով խոցեցի կցաշինության երեք բարձր պատուհանները, որոնք կարմիր, դեղին և կանաչ ֆոնի վրա պատկերում էին տասներկու առաքյալներին։ Սակայն ո՛չ Մարկոսի և ո՛չ էլ Մաթեոսի վրա ես նշան չէի բռնել։ Այլ նշան էի բռնել նրանց գլխավերևի աղավնու վրա, որը կանգնել էր գլխիվայր ու տոնում էր երրորդությունը, և Սուրբ Հոգու վրա էի ես նշան բռնել։ Սկսեցի թռթռացնել, իմ ալմաստով մտա թռչունի դեմ մենամարտի մեջ՝  ե՞ս էի արդյոք պատճառը։ Թե՞ մարզիկը, որը դեմ էր, քանի որ նա չցնցվեց։ Թե՞ կատարվեց հրաշք, սակայն ոչ ոք դա չցանկացավ։ Նրանք տեսնում էին, թե ինչպես եմ ես դողում և անձայն սլանում դուրս։ Բոլորը իմ պահվածքը մեկնաբանեցին, բոլորը, մայրիկիցս բացի, որպես աղոթք, մինչդեռ ես ուղղակի ուզում էի բեկորներ ստանալ։ Սակայն Օսկարը ձախողվեց, նրա ժամանակը դեռ վրա չէր հասել։ Եվ ես ընկա սալիկների վրա և բարձրաձայն լաց եղա, որովհետև Հիսուսը ձախողվեց, որովհետև Օսկարը ձախողվեց, որովհետև Նորին բարեկրոնությունն ու Ռաշցեյան ինձ ճիշտ չհասկացան, սկսեցին ինչ֊որ բան փնթփնթալ զղջման մասին։ Չձախողվեց միայն մայրիկս։ Նա իմ արտասուքները հասկացավ՝ չնայած թվում էր, թե պետք է ուրախանար, որ տեղի ունեցածն ավարտվեց առանց բեկորների։ Եվ այստեղ մայրիկս բռնեց ձեռքիցս, առաջնորդական տեղապահին խնդրեց վերադարձնել թմբուկն ու փայտիկները, Նորին բարեկրոնությանը խոստավավ վնասները փոխհատուցել, իսկ արդյունքում նրանցից ստացավ (ես թույլ չտվեցի, որ նա ավարտեր իր խոստովանությունը) թողություն։ Օսկարին ևս մի քիչ վերին օրհնություն բաժին ընկավ, սակայն դա ոչինչ չէր ասում իմ սրտին։
 +
 +
Մինչ մայրիկս ձեռքերի վրա ինձ դուրս էր բերում եկեղեցուց, ես մատներիս վրա հաշվում էի․ այսօր՝ երկուշաբթի է, վաղը՝ Չարչարանաց երեքշաբթին, չորեքշաբթի, Մաքուր հինգշաբթի, հետո Չարչարանաց ուրբաթը՝ այստեղ էլ նրա վերջը կգա։ Նրա, ով չի կարողանում նույնիսկ թմբկահարել, որն ինձ համար նույնիսկ բեկորները ափսոսաց, որը նման է ինձ և, սակայն, իսկական չէ, որը պետք է իջնի գերեզման, իսկ ես կարող եմ շարունակ թմբկահարել ու թմբկահարել, սակայն այլևս երբեք հրաշք չեմ կամենա։
 +
 +
 +
===Հյուրասիրություն չարչարանց ուրբաթ օրը===
 +
 +
 +
Երկակի՝ ահա սա է հարմար բառը, որով կարելի է նշանակել Չարչարանաց երկուշաբթու և Չարչարանաց ուրբաթի միջև ընկած ժամանակահատվածում իմ զգացմունքները։ Մի կողմից ես զայրանում էի գիպսից պատրաստված մանուկ Հիսուսի վրա, որը չէր ցանկանում թմբկահարել, մյուս կողմից, այնուամենայնիվ, թմբուկը մնաց ինձ մոտ։ Եթե մի կողմից իմ ձայնը եկեղեցու պատուհանների դեմ անզոր գտնվեց, ապա մյուս կողմից Օսկարը, տեսնելով անվնաս ու խայտաբղետ ապակիները, պահպանեց կաթոլիկական հավատի այն մնացորդները, որոնք դեռ պետք է բավական մեծ թվով հուսահատ սրբապղծությունների դրդեին։
 +
 +
Շարունակենք, սակայն, այդ երկակիության մասին խոսակցությունը, թեկուզ և ինձ մի կողմից բախտ էր վիճակվել եկեղեցուց վերադրձի ճանապարհին փորձի համար երգելով կտրտել մի ինչ֊որ ձեղնահարկի պատուհանը, իմ ձայնի հաջողությունները առօրյայի հանդեպ սաստկացնում էր սրբազան ոլորտում ձախողման դառը գիտակցումը։ Երկակի՝ այսպես ես արտահայտվեցի։ Եվ այդ կոտրվածքը, որը ենթակա չէր բուժման, պահպանվեց և խորը բացված է նաև այսօր, երբ ես այլևս չեմ պատկանում ոչ սրբազանությանը, ոչ առօրեականությանը, այլ հակառակը, մշտապես կենում եմ ինչ֊որ տեղ մի կողմում, հատուկ բժշկական հաստատությունում։
 +
 +
Մայրիկս վճարեց աջ զոհասեղանին հասցված վնասը։ Զատկական առևտուրը բավականաչափ հաջող էր ընթանում՝ չնայած Չարչարանաց ուրբաթ օրը Մացերատը, լինելով բողոքական հավատքի տեր անձ, հրամայեց կրպակը փակել։ Մայրիկը, որը սովորաբար կարողանում էր իր ասածի վրա պնդել, ամեն անգամ Չարչարանաց ուրբաթ օրերին զիջում էր, կրպակը փակում, սակայն փոխարենը, արդեն որպես կաթոլիկ, պնդում էր Քրիստոսի մարմնի տոնի ժամանակ գաղութային ապրանքների կրպակը փակելու։ Նաև պնդում էր պերսիլի, Հաագ սուրճի տուփերը փոխարինել Կույս Մարիամի լուսավորված խայտաբղետ պատկերով, ինչպես նաև Օլիվա շքերթին մասնակցել։
 +
 +
Գոյություն ուներ մի նկար, որի մի կողմում կարելի է ընթերցել․ «Փակ է Չարչարանած ուրբաթ օրվա առիթով»։ Նկարի մյուս կողմը հայտնում էր․ «Փակ է Քրիստոսի մարմնի տոնի առիթով»։ Այն Չարչարանաց ուրբաթ օրը, Չարչարանաց երկուշաբթուն հաջորդած առանց թմբուկի և առանց ձայնի մեջ ալմաստի առաջին ուրբաթը։ Մացերատը ցուցափեղկում կախեց «Փակ է Չարչարանաց ուրբաթ օրվա առիթով» նկարը, և մենք տրամվայով մեկնեցինք Բյորզեն։ Վերը օգտագործած խոսքին ևս մեկ անգամ վերադառնալու նպատակով Լաբեսվիգը ևս երկակի տեսք ուներ․ բողոքականները գնում էին եկեղեցի, իսկ կաթոլիկները նույն ժամանակ լվանում էին պատուհանները և ետին բակերում թափ էին տալիս, թեկուզ մասնակիորեն գորգի նմանվող, ամեն ինչը այնպիսի ուժով և այնպիսի դղրդյունով, որ կարելի էր մտածել, թե եկամտային տների բոլոր բակերով մեկ աստվածաշնչյան ստրուկները միաժամանակ բազմակի անգամ բազմացած Փրկչին մեխում էին բազմակի անգամ բազմացած խաչին։
 +
 +
Իսկ մենք, գորգերի ետևում թողնելով գորգեր թափ տալը, որը տեղեկացնում էր Տերունական կրքերի մոտեցման մասին, սովորական կազմով՝ մայրիկս, Մացերատը, Յան Բրոնսկին ու Օսկարը, նստեցինք 9֊րդ համարի տրամվայը և մեկնեցինք Բրոյզեներվեգի երկայնքով, օդանավակայանի կողքով, հին և նոր բանակային հրապարակի կողքով։ Զասպե գերեզմանատան ուղեփոխ սլաքի մոտ սպասեցինք Նյորֆարվասեր֊Բրյոզենի հանդիպակաց տրամվային։ Մայրիկը սլաքի մոտ սպասումը օգտագործեց, որպեսզի մեզ տեղյակ պահի իր մի շարք նկատառումների մասին, որոնք չնայած արտահայտվեցին ժպիտով, սակայն այնպիսի ոճով, որը վկայում էր կյանքից հայտնի հոգնածության մասին։ Լքված փոքրիկ գերեզմանաքարերը, որտեղ հանգուցանման սոճիների տակ լայնքով ու երկայնքով տարածվել էին անցյալ դարի մամռապատ, քարե սալերը, մայրս անվանեց չքնաղ, ռոմանտիկական և հմայքով լի։
 +
 +
― Ահա թե որտեղ ես կցանկանայի պառկել, եթե մինչ այդ այն չփակեն, ― երազանքներին անձնատուր եղավ մայրս։ Մացերատը սակայն գտավ, որ հողը չափից դուրս ավազոտ է, բացասաբար արտահայտվեց մնացած ողջ բուսականությանը սպանած խուլ վարսակի և կաթնբեկի մասին։ Յան Բրոնսկին իր կողմից ավելացրեց, որ օդակայանից եկող աղմուկը և գերեզմանատան մոտ հանգուցավոր սլաքի վրա բաժանվող տրամվայները անխուսափելիորեն կխանգարեն հովվերգական այս վայրի հանգիստը։
 +
 +
Հանդիպակաց տրամվայն անցավ մեր մոտով, մեքենավարը երկու անգամ զանգ տվեց, և մենք, ետևում թողնելով Զասպեն ու զասպենյան գերեզմանատունը, շարժվեցինք Բրյոզենի ծովային առողջարանի կողմը, որն այդ եղանակին, մարտի վերջին մի տեսակ տկարացած և վհատ տեսք ուներ։ Կրպակները խփված են մեխերով, հավաքասրահում մեխված են պատուհանները, կամրջակների վրայից հանված են դրոշակները, լողարանում թվով քսանհինգ դատարկ խցիկներն են։ Ջերմաստիճանը ցույց տվող տախտակի վրա դեռ անցյալ տարվա կավճի հետքերն են․ օդը՝ քսան, ջուրը՝ տասնյոթ, քամին՝ հյուսիս֊արևելյան, կանխատեսումը՝ փոփոխական ամպամածություն։
 +
 +
Սկզբում մենք մտածում էինք ոտքով հասնել մինչև Գլետկաու, սակայն հետո, առանց որևէ քննարկումների, հանկարծ գնացինք ուղիղ հակառակ ուղղությամբ, դեպի ծովապատնեշ, Բալթիկ ծովը լայնորեն ափ էր գլորում ծուլորեն լպստած ավազը։ Մինչև նավահանգստի մուտքը, որտեղ մի կողմում սպիտակ փարոսն էր, իսկ մյուսում՝ նավավարական դիտանցքը, ոչ մի մարդ չէր երևում։ Նախորդ օրը տեղացած անձրևը ավազի վրա հարթ նախշ էր նկարել, և շատ հաճելի էր այն խախտելը՝ նրա վրա բոբիկ որքերի հետքերը թողնելով։ Մացերատը հավաքում էր ծովի կողմից լպստած մետաղադրամի մեծության աղյուսի բեկորները, դրանք նետում, որպեսզի թռչեն կանաչ ջրի վրայով՝ ընդ որում բավական մեծ փառամոլություն ցուցաբերելով։ Յան Բրոնսկին, որն այդչափ հմուտ նետող չէր, նետումների միջև ընկած ժամանակահատվածներում սաթ էր որոնում, գտավ պատահած մի քանի կտորներ, մեկը նույնիսկ բալի կորիզի չափ, ինչը և մատուցեց մայրիկիս, որն ինձ պես ոտաբոբիկ վազում էր կարծես իր հետքերի հանդեպ սիրուց՝ մերթընդմերթ ետ նայելով։ Արևը բավական զուսպ էր տաքացնում։ Եղանակը զով էր, առանց քամու և պարզ, այնպես, որ կարելի էր հորիզոնում տեսնել երիզը, որը նշում էր Հելա թերակղզին, և էլի երկու֊երեք անհետացող ծխի պոչիկներն ու տախտակամածային կառույցները, առևտրական շոգենավը, որը թռչկոտելով հաղթահարում էր հորիզոնի գիծը։
 +
 +
Հերթականությամբ, անհավասարաչափ ժամանակահատվածների ընդմիջումներով, մենք մոտեցանք առաջին գրանիտե մեծաբեկորներին, որոնք ընկած էին ծովապատնեշի լայն հիմքի մեջ։ Մայրիկը և ես կրկին հագանք գուլպաներն ու կոշիկները։ Մայրիկս օգնեց ինձ կապիչները ամրացնել, իսկ Յանը և Մացերատը, արդեն ծովապատնեշի անհարթ մակերեսի վրայով քարից քար թռչելով, գնում էին ծովի ուղղությամբ։ Ջրիմուռների քերված մորուքները անկանոն դուրս էին ցցվել ծովապատնեշի հիմքի վրայի  քարերի արանքից։ Օսկարը կցանկանար դրանք սանրել։ Սակայն մայրիկս բռնեց իմ ձեռքը, և մենք վազեցինք տղամարդկանց հասնելու համար, որոնք գնում էին առջևից և աշակերտների պես թռչկոտում էին։ Ամեն քայլափոխին թմբուկը հարվածում էր իմ ծնկին, սակայն նույնիսկ այստեղ ես չէի ցանկանում, որպեսզի այն ինձանից խլեն։ Մայրիկի հագին կար երկնագույն գարնանային վերարկու արքայամորու գույնի թևքածալերով։ Գրանիտե մեծաբեկորները նրա բարձրակրունկ կոշիկների համար բազմաթիվ դժվարություններ էին առաջացնում։ Ինչպես միշտ կիրակի ու տոն օրերին, ես դես ու դեն էի գնում ոսկե խարսխաձև կոճակներով իմ նավաստու վերարկուով։ Գրեթխեն Շեֆլերի հուշանվերների պահուստից «Զայդլից» գրությամբ հին ժապավենը պաստառում էր իմ անհովհար գլխարկը և քամու տակ կկրթկրթար, եթե, իհարկե, գոնե ինչ֊որ չափ քամի լիներ։ Մացերատը արձակեց շագանակագույն վերարկուն։ Յանը, ինչպես միշտ, պերճաշուք էր իր երփներանգ թավշե օձիքով, ուլստերը հագին։
 +
 +
Մենք գրեթե հասանք ծովապատնեշի ամենավերջում գտնվող նավավարական դիտանոցին։ Դիտանոցի տակ նստած էր բեռնակրի գլխարկով ու բամբակե շալվարով մի ծեր տղամարդ։ Նրա կողքին ընկած էր մի պարկ, որն անընդհատ ցնցվում ու շարժվում էր։ Իսկ մարդը, որն ամենայն հավանականությամբ Բրյոզենից կամ Նոյֆարվասերից էր, բռնել էր սպիտակեղենի պարանի ծայրը։ Ծովային խոտով պատված պարանը հեռանում էր դեպի Մոտլաուի նեխահոտ ջուրը, որը դեռ վճիտանալ չհասցրած և առանց ծովի ալիքների օգնության, գետաբերանի մոտ խփվում էր ծովապատնեշին։
 +
 +
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է այդ մարդը ձուկ բռնում սովորական սպիտակեղենի պարանի օգնությամբ և ակնհայտորեն առանց լողանի։ Մայրիկս այդ հարցը տվեց բարեհոգի հեգնանքի տոնով և նրան հորեղբայր անվանեց։ Հորեղբայրը՝ թութունից դեղնած ատամները ցույց տալով, խեժով պատված գրանիտե սալիկների ուղղությամբ, ուր փրփուրի տեսքով խաղում էին ալիքները և դրանց գրեթե դիպչելով՝ ճախրում էին ճայերը։
 +
 +
Մենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, քանի որ ծովապատնեշի վրա ցուրտ էր, և արևն էլ ամենևին չէր տաքացնում, սակայն այդ պահին բեռնակիրի գլխարկով մարդը սկսեց քիչ֊քիչ դուրս քաշել պարանը։ Միևնույն է, մայրիկս ուզում էր հեռանալ, սակայն Մացերատին հնարավոր չէր տեղից շարժել։ Ինչպես և Յանը, որը սովորաբար ենթարկվում էր մորս բարձրաձայն ասված բոլոր ցանկություններին, այս անգամ համառություն ցուցաբերեց, դե իսկ Օսկարի համար միևնույն էր, կգնա՞նք մենք, թե՞ կմնանք։ Բայց քանի որ մենք դեռ մնում էինք, ես դիտում էի։ Մինչ բեռնակիրը հավասարաչափ ձգումներով դուրս էր բերում պարանը և ամեն անգամ ձգելիս, ծնկների միջև սեղմելով, այն մաքրում էր ջրիմուռներից, ես համոզվեցի, որ առևտրական բեռնանավը, որի վերնակառույցները ընդամենը մի կես ժամ առաջ հազիվ էին երևում հորիզոնի այն կողմից, փոխել էր ընթացքը և այժմ մտնում էր նավահանգիստ։ Քանի որ նա այդպիսի թաղվածք ունի, նշանակում է, հանքաքարով բարձված շվեդ է, կռահեց Օսկարը։
 +
 +
Սակայն, երբ բեռնակիրը դանդաղ վեր բարձրացավ քարերի վրայից, ես շվեդից շեղվեցի։
 +
 +
― Հլը մի նայեք, ինչ է դրա հետ։
 +
 +
Նա դա ասաց Մացերատին, որը չնայած ոչինչ չէր հասկանում, սակայն պատրաստականությամբ համաձայնվեց։ Անընդհատ այդ բառերը կրկնելով՝ բեռնակիրը շարունակում էր դուրս քաշել պարանը՝ չնայած այժմ արդեն ճիգ թափելով, այնուհետև նա քարերի վրայով, իջավ ներքև, դեպի պարանը։ Ոտքերը լայնակի տեղադրելով, ձեռքերը գրանիտե մեծաբեկորների արանքով մտցրեց (մայրիկս չհասցրեց ժամանակին շրջվել) ծովախորշի խլթխլթացող ջրի մեջ։ Փնտրեց, շոշափեց, գտավ, բռնեց ու բարձրաձայն պահանջելով մի կողմ քաշվել, ինչ֊որ մի թաց ու ծանր բան նետեց, կյանքով փոթորկվող ինչ֊որ բան մեր դիմաց՝ գետնին․ ձիու գլուխ, թարմ, բացարձակապես իրականի պես, սևաթույր նժույգի գլուխ, այսինքն՝ սևաբաշ ձիու, որը դեռ երեկ չէ առաջին օրը, հնարավոր է, բարձրաձայն խրխնջում էր, որովհետև նա, այդ գլուխը, ամենևին չէր քայքայվել, և գարշահոտ չէր արձակում։ Նրանից թերևս միայն գետաջրի հոտ էր գալիս, սակայն ծովապատնեշի վրա այդ հոտը գալիս էր ամեն ինչից։
 +
 +
Եվ ահա արդեն գլխարկով մարդը կանգնած է՝ լայն բացված ոտքերը դրած ձիու մնացորդների կողքերին, որից մոլեգին դուրս են պրծնում բաց կանաչ փոքրիկ օձաձկները։ Բեռնակիրը ոչ առանց դժվարության բռնում է դրանք, որովհետև օձաձկները արագ ու ճարպկորեն սահում էին ողորկ ու դեռ թաց քարերի վրայով։ Դրան գումարած՝ անմիջապես նրանց գլխավերևում էին հայտնվում ճայերը՝ իրենց սովորական ճիչով։ Նրանք թեթևորեն, երեք֊երեք, չորս֊չորս վրա էին պրծնում, ճանկում էին փոքր կամ միջին չափի օձաձկանը, և նրանց դեն քշելու ոչ մի հնարավորություն չկար, որովհետև ծովապատնեշը նրանց էր պատկանում։ Սակայն բեռնակրին, որը նետվեց ճայերի արանքը, հաջողվեց մոտ 20֊25 օձաձուկ գցել իր պարկի մեջ Մացերատի օգնությամբ, որը սիրում էր ցույց տալ, թե պատրաստ է օգնության հասնել։ Եվ այդ իսկ պատճառով Մացերատը չէր կարող տեսնել, որ մայրիկիս դեմքը հանկարծ դարձավ դեղնասպիտակավուն, որ նա նախ ձեռքը, և հետո ընդհանրապես գլուխը դրեց Յանի թավշյա օձիքի վրա։
 +
 +
Սակայն երբ բոլոր մանր ու միջին օձաձկները իրար ետևից հայտնվեցին պարկի մեջ, իսկ բեռնակիրը, որի գլխից այդ արարողակարգի ընթացքում մի կողմ էր ընկել գլխարկը, սկսեց սատկած գլխի միջից սեղմելով դուրս բերել ավելի մեծ, մգոտ օձաձկների, մայրիկը վերջնականապես ստիպված եղավ նստել։ Յանը նույնիսկ ուզում էր մի կողմ շրջել նրա դեմքը, սակայն նա չընկրկեց, նա շարունակեց անշարժ ու բութ հայացքով աչքերը չռած դիտել այդ օձերի հետ բեռնակրի եռուզեռը։
 +
 +
― Հլը տես, ― տնքում էր նա ժամանակ առ ժամանակ։ ― Հլը ― մի, հլը ― մի։ ― Եվ իր ձկնորսական երկարաճիտք կոշիկի օգնությամբ լայն բաց արեց ձիու բերանը, փայտը դրեց ծնոտների միջև, այնպես, որ կարող էր թվալ, թե իբր ձին է քմծիծաղելով ցույց տալիս անվնաս դեղին ատամները։ Սակայն երբ բեռնակիրը իր երկու ձեռքերը խորը մտցրեց ձիու երախի մեջ և այնտեղից դուրս բերեց առնվազն ձեռքի հաստության, ինչպես նաև երկարության երկու օձաձուկ, միայն այժմ նկատելի դարձավ, որ նրա գլուխը ճաղատ է ու նման ձվի։ Մայրիկս ևս իրարից անջատեց իր ծնոտները, և նա իր միջից դուրս մղեց ողջ նախաճաշը․ հացի կտորների հետ խառնված գնդակերպ սպտակուցն ու դեղնուցի թելիկները կաթով սուրճի շիթի հետ մեկտեղ թափվեցին ծովապատնեշի քարերի վրա։ Դեռ կար ետ տալու ցանկությունը, սակայն նրա միջից այլևս ոչինչ դուրս չեկավ։ Այդքան էլ վատ չէր կերել նա նախաճաշին, քանի որ ուզում էր անպատճառ նիհարել ու հանուն դրա բազմաթիվ դիետաներ էր փորձարկել։ Չնայած դրանցից ոչ մեկը մինչև վերջ չէր պահպանել՝ նա իհարկե թաքուն էր ուտում և միայն մի բանից ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել՝ կանանց միավորումներում երեքշաբթի օրերի մարմնամարզությունից։ Չնայած Յանը և նույնիսկ Մացերատը ծիծաղում էին նրա վրա, երբ թղթե փաթեթի մեջ դրված մարզահագուստը հետը վերցնելով, հեռանում էր այդ կապույտ, փայլուն հագուստներով ծիծաղելի մորաքույրների մոտ և լախտով վարժություններ էր կատարում, միևնույն է չէր նիհարում։
 +
 +
Ահա այդ անգամ ևս մայրս ծովապատնեշի քարերի վրա ետ տվեց ոչ ավելի քան կես ֆունտ, սակայն ավելի նիհարել նրան չհաջողվեց։ Կանաչ մաղձից բացի, նրա ներսից ոչ մի այլ բան դուրս չէր թռչում, իսկ այդ պահին հայտնվեցին ճայերը, երբ նա նոր էր սկսել խեղդվել։ Ճարպոտ, ողորկ ճայերը պտտվում էին ավելի ու ավելի ցած, ընկնում էին ներքև, կռվում էին մայրիկի նախաճաշի համար, թույլ չէին տալիս իրենց քշել, սակայն ո՞վ պիտի նրանց քշեր, եթե Յան Բրոնսկին ինքն էր նրանցից վախենում և նույնիսկ ձեռքերով փակել էր իր գեղեցիկ երկնագույն աչքերը։
 +
 +
Սակայն Օսկարին ևս, երբ նա փորձեց ընդդեմ ճայերի առաջ քաշել իր թմբուկը, երբ սպիտակ լաքի վրա թմբկահարելով սկսեց ճերմակության դեմ իր պատերազմը, նրանք չենթարկվեցին, նրա թմբուկը իսկի չօգնեց, առավելագույնը այն ճայերին դարձրեց ավելի ճերմակ։ Դե իսկ Մացերատը, նա ընդհանրապես հոգ չէր տանում մայրիկիս մասին։ Նա ծիծաղում էր, քծնում բեռնակրին, իրեն որպես ամուր նյարդերի տեր մարդ էր ներկայացնում, իսկ բեռնակիրը իր գործը գրեթե ավարտեց և վերջում ձիու ականջի միջից մի մեծ օձաձուկ հանեց։ Օձաձկան հետ մեկտեղ դուրս թողեց ձիու ուղեղի սպիտակ շիլան։ Չնայած Մացերատն ինքը սրտախառնոցից դարձավ կանաչավուն, սակայն չդադարեց հոխորտալ և բեռնակրից գրեթե ձրի ետ գնեց երկու օձաձուկ և հետն էլ փորձում էր գինն իջեցնել։
 +
 +
Այստեղ ես չէի կարող Յան Բրոնսկուն չգովել։ Թեև նա ինքը այնպիսի տեսք ուներ, կարծես ուր որ է պետք է լաց լինի, սակայն օգնեց, որ մայրիկս ուղղվի՝ մի ձեռքով գրկելով նրա թիկունքից, մյուսով՝ դիմացից ու տարավ մի կողմ։ Դա կողքից ծիծաղելի էր դիտվում, քանզի մայրիկս իր բարձր կրունկների վրա ծովափի ուղղությամբ ոտքերը քարշ էր տալիս քարից քար, ամեն քայլին նրա ոտքերը ծալվում էին, սակայն նրան հաջողվեց իր ոչ մի տեղը չկոտրել։
 +
 +
Օսկարը մնաց բեռնակրի ու Մացերատի հետ, քանի որ բեռնակիրը, քիչ ավելի շուտ իր գլխարկը երկրորդ անգամ գլխին բարձրացնելով, մեզ մանրամասն բացատրեց, թե ինչու է կարտոֆիլի պարկը լցված կիսով չափ կոպիտ աղացած աղով։ Այսպիսով պարկի միջի աղը ծառայում էր նրան, որ իր մեջ ներծծեր օձաձկների մաշկի լորձը։ Քանի որ աղի մեջ ընկնելիս օձաձկներն անդադար շարժվում են, ողջ լորձը փոխանցվում է աղին այնքան ժամանակ, մինչև իրենք չքնեն։ Այդպես են վարվում, երբ պատրաստվում են հետագայում դրանք ապխտել։ Ճիշտ է, դա արգելում է ոստիկանությունը, և կենդանիների պաշտպանության միությունըը՝ նույնպես, սակայն առանց աղի գործը գլուխ չի գա։ Այլ կերպ ինչպես մաքրել օձաձկները արտաքին ու նաև ներքին լորձից։ Հետո մահացած օձաձկներին, չոր տորֆով տրորելով, ամբողջությամբ մաքրում են և կախում ապուխտի տակառի մեջ այրվող հաճարենու փայտերի վրա։
 +
 +
Այն, որ օձաձկներին խցկում են աղի մեջ, Մացերատը համարեց շատ խելամիտ։
 +
 +
― Չէ՞ որ նրանք ինքներն են ներս մտնում ձիու գլխի մեջ, ― ասաց նա։
 +
 +
― Նաև հանգուցյալների մեջ, ― լրացրեց բեռնակիրը։ ― Աում են, որ Սկագերակի ճակատամարտից հետո օձաձկները առանձնահատուկ յուղոտ դարձան։
 +
 +
Իսկ իմ հատուկ բժշկական հիմնարկության բժիշկը հենղ մոտ օրերս պատմում էր մի ամուսնացած կնոջ մասին, որը մտադրվել էր ժամանակ անցկացնել կենդանի օձաձկան հետ, իսկ օձաձուկը այնպես էր ատամներով նրանից կառչել, որ ստիպված էին կնոջը ուղարկել հիվանդանոց, և նա այլևս երեխաներ չի ունենա։
 +
 +
Բեռնակիրը պինդ կապեց օձաձկներով ու աղով պարկը և այն գցեց ուսին՝ չնայած պարկի մեջ անընդհատ ինչ֊որ բան էր շարժվում։ Նա իր պարանոցի շուրջը փաթաթեց գործածությունից դուրս մնացած պարանը և քայլեց Նոյֆարվասերի ուղղությամբ։ Այդ պահին էլ առևվտրական նավը մոտեցավ։ Այն ուներ մոտավորապես 1800 տոննա ջրատարողություն, և պարզվեց, որ շվեդական չէր, այլ նույնիսկ լավ էլ ֆիննական, և ոչ թե հանքաքար, այլ անտառանյութ էր բերել։ Պետք է ենթադրել, որ պարկով բեռնակիրը «ֆիննի» վրա ծանոթներ ուներ, նա թափահարեց այդ ժանգոտ տաշտակի ուղղությամբ, և ինչ֊որ բան բղավեց։ «Ֆիննից» նույնպես թափահարեցին և բղավեցին ի պատասխան։ Իսկ թե ինչու Մացերատը թափահարեց և թե ինչո՞ւ բղավեց այնպիսի հիմարություն, ինչպես «Հեյ նավի վրա, ախոյան», ես այդպես էլ չկարողացա հասկանալ։ Չէ՞ որ ծնունդով Ռայնլանդից լինելով, նա ընդհանրապես ոչինչ չէր հասկանում ծովային գործից, և ֆինների շրջանում ոչ մի ծանոթ չուներ։ Սակայն հենց այդպիսին էր նրա սովորությունը․ թափահարել, եթե ուրիշներն են թափահարում, գոռալ, ծիծաղել, ծափ տալ, եթե գոռում են, ծիծաղում են, ծափ են տալիս ուրիշները։ Հենց այդ պատճառով էլ նա համեմատաբար շուտ մտավ կուսակցության մեջ, այն ժամանակ երբ դրա համար առանձնակի անհրաժեշտություն չկար, երբ դա դեռ ոչինչ չէր տալիս, միայն կիրակի առավոտներն էր նրանից խլում։
 +
 +
Օսկարը դանդաղ քայլեց Մացերատի, Նոյֆարվասերից բեռնակրի ետևից՝ հայացքով ճանապարհելով չափից ավելի բարձված նավը։ Ժամանակ առ ժամանակ շրջվում էր, որովհետև բեռնակիրը ձիու գլուխը այդպես էլ գցել էր նավագնացության դիտանոցի տակ։ Սակայն բուն գլուխը այլևս չէր երևում, որովհետև ճայերը բոլոր կողմերից կպել էին նրան։ Սպիտակ, հազիվ նշմարելի մի անցք, որը շրջապատված էր շշականաչավուն ծովով։ Թարմ լվացված ամպիկ, որը պատրաստ է ամեն րոպե խնամքով երկինք խոյանալ, բարձր ճիչերով ծածկելով ձիու գլուխը, որն այժմ ոչ թե խրխնջոց, այլ ճիչ էր արձակում։
 +
 +
Կուշտ նայելուց հետո ես փախա և՛ Մացերատից, և՛ ճայերից, և՛ ընթացքի ժամանակ բռունցքով հարվածում էի իմ թմբուկի թիթեղին, հասա֊անցա բեռնակրին, որն այդ ընթացքում ծովապատնեշի սկզբին մոտ հասել էր Յան Բրոնսկուն և մայրիկիս։ Յանը, ինչպես և դրանից առաջ, գրկել էր մայրիկիս, միայն թե նրա ձեռքերից մեկը այժմ գտնվում էր նրա ծոցից ներքև։ Սակայն Մացերատը չէր կարող տեսնել ո՛չ դա և ո՛չ էլ այն, որ մայրիկս ձեռքը մտցրել էր Յանի շալվարի՝ իր կողմի գրպանը․ նա չափից դուրս հեռու էր մեզանից, և հենց այդ ժամանակ քարերի արանքից վերցրած թերթի մեջ փաթաթում էր չորս օձաձուկ, որոնց նրա խնդրանքով բեռնակիրը նախապես քարով ուշաթափ էր արել։ Մեզ հասած Մացերատը թափահարում էր օձաձկներով փաթեթը և պարծենում էր․
 +
 +
― Մեկ ու կես էր ուզում, սակայն ես նրան մեկ գուլդեն տվեցի, դա էլ շատ էր նրան։
 +
 +
Մայրիկն արդեն ավելի լավ տեսք ուներ, և նրա երկու ձեռքերն էլ աչքի առաջ էին, և նա Մացերատին պատասխանեց․
 +
 +
― Միայն մի երևակայիր, որ ես քո օձաձուկը կուտեմ։ Ես ընդհանրապես կյանքումս այլևս ոչ մի կտոր ձուկ չեմ ուտի, իսկ օձաձկների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։
 +
 +
Մացերատը ծիծաղեց․
 +
 +
― Հերիք է խոսես, աղջիկ։ Չէ՞ որ դու նախկինում էլ գիտեիր, թե ուր են խցկվում օձաձկները, իսկ ինքդ դրանք միշտ ուտում էիր, թարմերը՝ նույնպես։ Այ կտեսնենք, թե դու ինչ կասես, երբ քո խոնարհ ծառան դրանք լավագույնս պատրաստի ընտիր ձևավորման բոլոր կանոններով՝ մի քիչ էլ կանաչեղեն ավելացնելով։
 +
 +
Յան Բրոնսկին, որը ժամանակին էր ձեռքը ետ քաշել մայրիկիս ծոցատակից, ոչինչ չասաց։ Ես սկսեցի թմբկահարել, որպեսզի նրանք չսկսեն կրկին խոսել իրենց օձաձկների մասին և թմբկահարեցի մինչև հասանք Բրյոզեն։ Տրամվայի կանգառում և հետո կցորդ վագոնում ես թույլ չէի տալիս, որ երեք մեծահասակները խոսեն։ Օձաձկները իրենց բավականին հանգիստ էին պահում։ Չասպեի ուղեբաժանքի վրա կանգնելու հարկ չեղավ, որովհետև հանդիպակացն արդեն անցել էր։ Օդանավակայանից անմիջապես հետո Մացերատը, չնայած իմ թմբուկին, սկսեց պատմել, թե ինչ աստիճան է ինքը սովածացել։ Մայրիկս չարձագանքեց և նայում էր մեր կողքով ինչ֊որ տեղ, մինչև որ Յանը իր «Ռեգատ»֊ներից մեկը նրան չառաջարկեց։ Երբ նա նրան կրակ տվեց, մայրիկս ծխախոտի ոսկե մուշտուկը շուրթերով սեղմելով, Մացրատին ժպտաց, քանզի գիտեր, որ նա չի սիրում, երբ ինքը մարդկանց ներկայությամբ ծխում է։
 +
 +
Մենք տրամվայից իջանք Մաքս֊Հալբե֊պլացում, և մայրիկս, հակառակ իմ սպասումների, թևանցուկ արեց ոչ թե Յանին, այլ Մացերատին, Յանը քայլեց իմ կողքով․ նա, ձեռքիցս բռնած, տանում էր ինձ և ծխում մորս կիսատ թողած սիգարետը։
 +
 +
Կաթոլիկական հավատքի տնտեսուհիները Լաբեսվիգ փողոցում դեռ էլի թափ էին տալիս իրենց գորգերը։ Մինչ Մացերատը զբաղված էր կողպեքով, ես տեսա ֆրաու Քատերին, որն ապրում էր ծխնելույզ մաքրող Մայնի հարևանությամբ։ Նա կապտա֊կարմրագույն հզոր ձեռքերով փաթաթված, դարչնագույն գորգը պահում էր ուսի վրա։ Նրա թևատակերին փայլում էին աղի քրտինքից իրար կպած շիկահեր մազերը։ Գորգը կախվել էր առջևից ու ետևից։ Այդ նույն հաջողությամբ նա կարող էր ուսի վրայով գցել, տանել հարբած ամուսնուն, սակայն նրա ամուսինը վաղուց էր մահացել։ Երբ նա իմ կողքով փայլուն նրբադիտակից պատրաստված սև շրջազգեստի տակ տանում էր իր պարարտամարմնությունը, իմ քթին հարվածեցին նրա մարմնի գոլորշիները․ անուշադր, վարունգ, կարբոլաթթու՝ հավանաբար նրա մոտ դաշտան էր։
 +
 +
Շուտով բակից լսվեց գորգերի վրա փայտերով հարվածների այն համաչափ ձայնը, որն ինձ վազեցնում էր բնակարանում, այնպես էր ինձ հետապնդում, որ, ի վերջո, ես ստիպված էի թաքնվել մեր ննջասենյակի հագուստի պահարանի մեջ, քանի որ այնտեղ կախված ձմեռային վերարկուները խլացնում էին նախազատիկյան աղմուկների մեծ մասը։ Սակայն ես պահարանի մեջ միայն գորգեր թափ տվող ֆրաու Քատերից չէ, որ թաքնվում էի։ Դեռ չէին հասցրել Մայրիկը, Յանը և Մացերատը վրաներից դեն նետել իրենց վերարկուները, երբ արդեն վեճ սկսվեց Չարչարանաց ուրբաթ օրվա ճաշի առիթով։ Թեման միմիայն օձաձկներով չէր սահմանափակվում, գործին միացավ նաև իմ հանրահայտ աստիճաններով գլորվելը․ «Դու ես մեղավոր, դու ես ամեն ինչում մեղավոր, այ ես հենց հիմա օձաձկներից ապուր կեփեմ, և բավական է կոտրատվել, կարող ես եփել ինչ ուզես, միայն ոչ օձաձկները, կարծես թե մառանի պահածոները չեն բավարարում, դուրս բեր շիկասունկերով պահածոն, միայն թե հետո կափարիչը փակիր, որպեսզի կրկին դժբախտություն չպատահի։ Դե, հերիք եղավ միապաղաղ նույն  բանը խոսես, ճաշին օձաձկներ են լինելու, և վերջ՝ կաթով, մանանեխով, կարտոֆիլով, և՛ դափնու տերև կդնենք այնտեղ, և՛ մեխակ, ոչ, բավական է, Ալֆրեդ, եթե նա չի ուզում, իսկ դու իմիջիայլոց, մի խառնվիր, մի՞թե ես իզուր եմ օձաձկները գնել։ Ես ինչպես հարկն է, դրանց փորոտիքը կհանեմ և ջրի մեջ կպահեմ, ոչ֊ոչ֊ոչ, այ այն ժամանակ, երբ ես դրանք սեղանի վրա կմատուցեմ, այն ժամանակ էլ մենք կտեսնենք՝ ով կուտի, իսկ ով՝ ոչ»։
 +
 +
Մացերատը իր ետևից շրխկացրեց հյուրասենյակի դուռը, անհետացավ խոհանոցում, և մենք լսեցինք, թե զարմանալիորեն որքան բարձր էր նա այնտեղ եփում֊թափում։ Օձաձկներին նա սպանում էր գլխի ետևում լայնակի կտրվածքի միջոցով, իսկ մայրիկս, որը չափից դուրս մեծ երևակայությամբ էր օժտված, իջավ թախտի վրա, ինչը նրանից հետո արեց նաև Յանը։ Եվ ահա նրանք արդեն բռնեցին իրար և սկսեցին կաշուբյան բարբառով շշնջալ։
 +
 +
Երբ մեծահասակները բնակարանում այդ կերպ տեղավորվեցին, ես դեռ պահարանի մեջ չէի նստել, այլ, ինչպես նրանք, նստել էի հյուրասենյակում։ Հաղճաղյուսե վառարանի մոտ դրված էր մանկական աթոռակ։ Ես թափ տվեցի ոտքերս՝ ինձ դնելով Յանի ուշադիր հայացքի տակ ու գերազանց հասկանալով, թե ինչ աստիճան եմ խանգարում երկուսին, չնայած հազիվ թե նրանք կարողանային զբաղվել որևէ լուրջ բանով, երբ թեկուզ այստեղից անտեսանելի, սակայն պատի ետևում լիովին իրական Մացերատը սպառնում էր կիսասատկած օձաձկով, որը թափ տալով վրա էր բերում, ինչպես մտրակը։ Նրանք փաթաթվեցին ձեռքերով, հոդերի մասում ճտտոցի աստիճան սեղմեցին իրենց բոլոր քսան մատները և այդ ճտտոցով ինձ վերջնականապես հանեցին համբերությունից։ Մի՞թե բավական չէին գորգին հասցրած Քաթերիխայի հարվածները։ Մի՞թե դրանք պատերի միջով բակից ներս չէին ներթափանցում, մի՞թե չէին մոտենում՝ չնայած դրանից ավելի բարձր չէին դառնում։
 +
 +
Օսկարը ցած սահեց իր աթոռակից, մի պահ վառարանի մոտ հապաղեց, որպեսզի իր հեռացումը չափից դուրս ցուցադրական չդիտվեր, այնուհետև, ամբողջապես իր թմբուկով զբաղված, անհետացավ ննջարանում։
 +
 +
Ցանկացած կարգի ձայներից խուսափելու նպատակով ես նույնիսկ ննջասենյակի դուռը կիսաբաց թողեցի և հաճույքով արձանագրեցի, որ ոչ ոք ինձ այդպես էլ ձայն չտվեց։ Ես դեռ որոշում էի, թե որտեղ ավելի լավ կլինի, որ Օսկարը մտնի՝ միգուցե մահճակալի տա՞կ կամ գուցե հագուստի պահարանի մե՞ջ։ Ես նախընտրեցի պահարանը, որովհետև մահճակալի տակ կարող էի կեղտոտել իմ կապույտ և շուտ կեղտոտվող կոստյումը։ Ես նաև կարողացա ձգվել֊հասնել բանալուն, այն պտտեցի, իրարից հեռացրեցի հայելու փեղկերը և թմբուկի փայտիկի օգնությամբ մի կողմ շարժեցի վերնաձողից կախված վերարկուներով և այլ ձմեռային հագուստներով կախիչները։ Ծանր կտորին դիպչելու և առավել ևս շարժելու համար ստիպված եղա ոտքերով կանգնել թմբուկի վրա։ Պահարանի մեջտեղում առաջացած խոռատը թեև մեծ չէր, սակայն բայց և այնպես բավականաչափ ընդարձակ էր, որպեսզի կարողանար ընդունել այնտեղ մտած ու պպզած֊նստած Օսկարին։ Ճիշտ է, ոչ առանց դժվարության, ինձ նույնիսկ հաջողվեց իմ ետևից փակել հայելապատ դռները, և փեղկերի միջև այնպես մտցնել շալը, որը հայտնաբերեցի պահարանի հատակին, որ առաջացավ մեկ մատի հաստությամբ ճեղք, որն ապահովում էր ինչպես դիտելու հնարավորությունը, այնպես էլ թարմ օդի հոսքը։ Թմբուկը ես դրեցի ծնկներիս, սակայն չսկսեցի թմբկահարել, նույնիսկ կամաց ձայնով՝ դա էլ չարեցի, այլ հակառակը, ձմեռային վերարկուների գոլորշիներին թույլ տվեցի պարուրելու ինձ և ներթափանցելու իմ մեջ։ Որքան լավ է, որ մենք ունեինք այդ պահարանը և ծանր, կարծես շնչող կտորները, որոնք թույլ էին տալիս գործի դնել իմ ողջ երևակայությունը։ Երևակայական պատկերների հարստությունը մի մեծ պարգև էր, որը ես աշխատում էի ընդունել զուսպ, հազիվ նկատելի ուրախությամբ։
 +
 +
Ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ ինձ հաջողվում էր կենտրոնանալ և ապրել իմ հնարավորությունների հետ խաղաղության մեջ, ես մտքերով տեղափոխվում էի բժիշկ Հոլլացի Բրունեհյոֆերվեգ փողոցում գտնվող ընդունարանը և նորովի էի վերապրում ամեն շաբաթվա չորեքշաբթի օրերի այցելությունների այն մասը, որն ինձ հրապուրում էր։ Այդ իսկ պատճառով իմ մտքերը սլանում էին ոչ այնքան դեպի բժիշկը, որքան դեպի նրա օգնականը՝ բուժքույր Ինգան։ Նրան էր թույլ տրվում ինձ հանվեցնել ու հագցնել, միայն նրան՝ չափել, կշռել, զննել ինձ, մի խոսքով բոլոր այն փորձառությունները, որոնք իմ գլխին սարքում էր բժիշկ Հոլլացը, քույր Ինգան կատարում էր շատ ճշգրիտ՝ չնայած ոչ առանց ափսոսանքի։ Դրանից հետո չարախինդ երանգավորումով զեկուցում էր հաջողությունների բացակայության մասին, ինչը բժիշկ Հոլլացն իր հերթին հայտնի հաջողություններ էր անվանում։ Քույրի հագուստի մաքուր օսլայված սպիտակության վրա, քույրական շորագլխարկի որակով, քաշից զուրկ կառուցվածքի վրա, համեստ, կարմիր խաչով զարդարված զարդի վրա հաճախ էր հանգստանում իմ հայացքը և մեկ֊մեկ թունավորվող թմբկահարի իմ սիրտը։ Որքան ուրախալի էր նրա քույրական հանդերձանքի դարսվածքների նոր ու նոր դասավորվածություններին հետևելը։ Իսկ կա՞ր, արդյոք, այդ դարսվածքների տակ մարմին։ Նրա ծերացող դեմքը, նրա կոպիտ ձեռքերը, չնայած փութաջան խնամքին, թույլ էին տալիս կռահել, որ քույր Ինգան, այնուամենայնիվ կին է։ Սակայն նրա մարմնական էությունը հաստատող հոտեր, հոտեր, որոնք օրինակ, ներկայացնու էր իմ մայրիկը, երբ Յանը կամ Մացերատը իմ աչքերի առաջ օգնում էին նրան հանել հագուստները, նման տիպի բուրմունքներ քույր Ինգան չէր արձակում։ Իսկ նրանից գալիս էր օճառի և հոգնածություն առաջ բերող դեղորայքի հոտ։ Քանի անգամ, մինչ նա զննում էր իմ փոքրիկ և ինչպես բոլորն էին կարծում, հիվանդ մարմինը, կարող էր ինձ ուժասպառ անել թեթև քունը, որը ծնվել էր սպիտակ կտորի դարսվածքներից, կարբոլաթթվի հոտով համակված քունը։ Քունը առանց երազների, այդ քնի մեջ գուցե միայն նրա զարդն էր, որ գնալով մեծանում էր Աստված գիտե, թե ինչ աստիճան՝ մինչև դրոշակների ծովի, մինչև Ալպերի ձյունածածկ բարձունքների վրա արևածագի արտացոլքի, մինչև վայրի կակաչի դաշտերի աստիճան։ Պատրաստվելով, Աստված գիտե, թե ինչի դեմ ապստամբության․ ընդդեմ հնդիկների, բալերի, քթից եկող արյունահոսությունների, աքլորի կատարների, արյան կարմիր գնդիկների կուտակման, մինչև որ տեսադաշտը լցվում էր կարմրությամբ, արժանի ֆոն ի հայտ բերելով ինչ֊որ մի կրքի համար, որն այն ժամանակ, հավասարապես ինչպես և այսօր, ինձ ներկայանում էր և ներկայանում է լիովին բնական, չնայած նրան անուն տալը շատ դժվար է, քանզի «կարմիր» բառը ինքնուրույնաբար ոչինչ չի նշանակում, քթից հոսող արյունը այստեղ ոչնչով չի օգնի։ Դրոշակների ալ կարմիրը ևս ժամանակի ընթացքում խամրում է, և եթե այնուամենայնիվ ասում եմ «կարմիր», այդ կարմրությունը ինձ չի ընդունում, կարմրությունն իր ծածկույթները շրջել է հակառակ երեսով։ Դեղին գույնը ինձ վախեցնում է, կապույտը՝ խաբում, ես կապույտին չեն հավատում, ինձ չի խաբում ու չի կանաչեցնում կանաչը, կանաչ է դագաղը, որի մեջ ես արածում եմ, կանաչն է ինձ ծածկում, կանաչի հետ ես ինքս սպիտակ եմ։ Դա ինձ կնքում է սև գույնով, իսկ սևը վախեցնում է ինձ դեղինով, իսկ դեղինը խաբում է կապույտի հետ, իսկ կապույտին ես չեմ հավատում, կանաչին, իսկ կանաչը ծաղկում է կարմրով, իսկ Ինգայի զարդը կարմիր գույնի էր։ Նա կրում էր կարմիր խաչ, ավելի ստույգ՝ կրում էր քույրական խալաթի հանովի օձիքի վրա, սակայն նույնիսկ հագուստի պահարանում ինձ հազվադեպ էր հաջողվում կանգ առնել բոլոր տպավորություններից այդ ամենամիագույնի վրա։
 +
 +
Հյուրասենյակից ներթափանցելով, բազմագույն աղմուկը խփվում էր իմ պահարանի դռներին և ինձ արթնացնում արդեն սկսված և քույր Ինգային ձոնված կիսաքնից։ Ես նստել էի լիովին կայտառ, ուռած լեզվով, թմբուկը ծնկներիս վրա, տարբեր գույներով ներկված վերարկուների միջև, շնչում էի մացերատյան կուսակցական համազգեստի հոտը, նստած էի կաշվե սուսերակալի գոտու, կարաբինի համար նախատեսված ծխնու հարևանությամբ։ Քույրական խալաթի սպիտակ ծալքերից այլևս ոչինչ չէի տեսնում, այստեղ վայր էր ընկնում բուրդը, այստեղ կախված էին բրդյա կտորներ, այստեղ վիլվետը ճմռթում էր ֆլանելին, իսկ իմ գլխավերևում վերջին տարիների նորաձև գլխարկների նմուշներն էին, իսկ ոտքերիս մոտ՝ կիսաերկարաճիտք կոշիկներ, կնոջ կոշիկներ, փայլեցված սրնքապաններ, պայտերով ու չպայտած կրունկեր։ Սենյակից ներս թափանցող լույսի երիզը թույլ է տալիս ինձ ամեն ինչ տեսնել․ Օսկարը ափսոսեց, որ պահարանի դռների արանքում ճեղքվածք էր թողել։ Դե, ինչ սպասեմ նրանցից, նրանցից, ովքեր նստած են հյուրասենյակում։ Ընդունենք, թե Մացերատը նրանց թախտի վրա բռնացրեց, ինչը հազիվ թե հնարավոր լինի, քանի որ Յանը միշտ, այլ ոչ միայն սկատ խաղալու ժամանակ, պահպանում էր զգուշության մնացորդները։ Հավանաբար, ինչպես դա ավելի ուշ պարզ դարձավ, Մացերատը հյուրասենյակի մեջտեղում գտնվող սեղանի վրա էր խոյացրել ապուրի մեծ կաթսան՝ օգտագործման համար պատրաստ կարտոֆիլի ապուրով, որը պատրաստված էր փորոտիքները մաքրված, խոնավահարված համեմունքներով եփված օձաձկներից։ Նա նույնիսկ թույլ էր տվել իրեն, քանի որ ոչ ոք սեղանի մոտ չէր նստել, գովաբանել իր եփած֊թափածը՝ թվարկելով բոլոր համեմունքները և բաղադրակազմի իմաստնությունները։ Մայրիկս գոռաց։ Կաշուբյան բարբառով, իսկ կաշուբյանը Մացերատը չէր հասկանում և տանել չէր կարողանում և, սակայն, ստիպված էր լսել և, հավանաբար, նաև հասկացավ, թե ինչ էր նա ասում․ խոսքը կարող էր լինել միայն օձաձկների մասին և ինչպես ամեն անգամ, երբ մայրիկս գոռում էր աստիճաններից իմ ընկնելու մասին, Մացերատը պատասխան տվեց։ Երկուսն էլ լավ էին յուրացրել իրենց դերերը։ Յանը ակնարկներ էր մատուցում։ Առանց նրա, հավանաբար, թատրոնը չէր ստացվի։ Եվ ահա, ի վերջո, երկրորդ արարը, դղրդյունով ետ է գցվում դաշնամուրի կափարիչը, առանց նոտաների, հիշողությամբ, ոտքերը զույգ ոտնակների վրա, ետ ընկնելով, առաջ վազելով, միաձուլվելով՝ «Կախարդական հրաձիգից» որսորդների երգչախմբի դրվագը՝ «Ինչը կարող է աշխարհի վրա ավելի չքնաղ լինել»։ Եվ ամենակենտրոնում, որտեղ «Էհեյ֊էհե֊հեյ»֊ն է, դղրդյունով ընկնում է դաշնամուրի կափարիչը՝ ոտքերը՝ ոտնակներից մի կողմ։ Շուռ է տված պտտվող աթոռակը, մայրիկս մոտենում է, ևս մի հայացք՝ հայելապատ դռներին, և ահա նա արդեն նետվեց, ես իմ ճեղքից ամեն ինչ կարող էի տեսնել, լայնակի նետվեց կապույտ ամպհովանու տակի ամուսնական մահճակալի վրա, հեծկլտում էր և նույնչափ բազմամատ կոտրում ձեռքերը, ինչպես դա անում էր մեղա եկող Մագթաղինացին ամուսնական  ամրոցի գլխավերևի ոսկե շրջանակով գունավոր վիմատիպ կտավի մեջ։
 +
 +
Երկար ժամանակ ես կարող էի լսել մայրիկիս հեծկլտոցը, մահճակալի թեթև ճռճռոցը, ինչպես նաև հյուրասենյակից լսվող խուլ շշնջյունը։ Յանը հանգստացնում էր Մացերատին։ Մացերատը Յանին խնդրում էր հանգստացնել մայրիկիս։ Շշնջյունը կամաց֊կամաց սպառվեց, Յանը մտավ ննջասենյակ։ Արար երրորդ․ նա մի քիչ կանգնեց մահճակալի դիմաց՝ հայացքը մայրիկիս վրայից տեղափոխելով մեղա եկող Մագթաղինացու վրա և դեպի ետ։ Զգույշ նստեց եզրին, շոյեց փորի վրա պառկած մայրիկիս թիկունքը և հետույքը, սկսեց հանգստացնող տոնով խոսել կաշուբիներեն, և քանի որ բառերը նրա վրա այլևս չէին ազդում, ձեռքը մտցրեց նրա շրջազգեստի տակ, մինչև, ի վերջո, նա դադարեց հեծկլտալ, իսկ Յանը կարողացավ հայացքը մի կողմ տանել բազմամատ Մագթաղինացուց։ Արժեր տեսնել, թե ինչպես Յանը կատարած աշխատանքից հետո վեր կացավ, թաշկինակով սրբեց մատները և բարձրաձայն, սակայն արդեն ոչ կաշուբերեն, որպեսզի հյուրասենյակում կամ խոհանոցում գտնվող Մացերատը կարողանա լսել ու հասկանալ, արտաբերեց՝ ամեն մի բառը հստակորեն ընդգծելով։
 +
 +
― Դե, Ագնես, գնանք և մոռանանք այս պատմությունը։ Ալֆրեդը արդեն վաղուց օձաձկանը տարել է դուրս և զուգարանում խեղդել։ Իսկ մենք հիմա, յուրաքանչյուրս քառորդ պֆենինգ դնելով, մի լավ սկատ կխաղանք, ես դեմ չեմ, և երբ ամեն ինչ մնա ետևում, ու մենք հանգստանանք, Ալֆրեդը քեզ համար ձվով  ու կարտոֆիլով սունկ կտապակի։
 +
 +
Մայրիկս ոչինչ չպատասխանեց, իջավ մահճակալից, ուղղեց դեղին մգդակած վերմակը, հայելապատ դռների առջև կրկին կարգի բերեց իր սանրվածքը և Յանի ետևից լքեց ննջասենյակը։ Ես աչքս ետ տարա ճեղքից և շուտով լսեցի, թե ինչպես են նրանք խառնում խաղաթղթերը։ Փոքրիկ, վախվորած ծիծաղ։ Մացերատը կիսեց խաղաթղթերը։ Յանը բաժանում է խաղաթղթերը, և սկսվեց սակարկությունը։ Իմ կարծիքով, Յանը Մացերատին առաջարկեց խաղը պատվիրել, սակայն վերջինս արդեն Յանի վրա փաս իջավ։ Այդ ժամանակ մայրիկս պատվերը բարձրացրեց մինչև երեսունվեցը, ինչից հետո երեքը ևս ստիպված եղավ անձնատուր լինել, և մայրիկս խաղարկեց գրանդը, որը քիչ էր մնում քամուն տար։ Հաջորդ խաղում հաղթեց Յանը՝ հեշտ ու հանգիստ, հասարակ ագուռի վրա, իսկ նրանից հետո մայրիկս պատվիրեց սիրտ և, չնայած դժվարությամբ, սակայն հաղթեց։ Հաստատ համոզվածություն ունենալով, որ ընտանեկան այս սկատը կշարունակվի մինչև ուշ գիշեր, սունկով ու տապակած կարտոֆիլով ձվածեղի համար մեկ անգամ շեղվելով՝ ես դադարեցի ուշադրություն դարձնել հետագա փուլերի վրա և նույնիսկ՝ առավել ևս, փորձեցի մտքերով վերադառնալ քույր Ինգային և նրա սպիտակ, քուն բերող հագուստներին։ Սակայն բժիշկ Հոլլացի մոտ իմ կատարվելիք այցերը մթագնվեցին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կանաչ, կապույտ, դեղին ու սև գույները մերթ ընդ մերթ ներխուժում էին կարմիր խաչի կարմիր գույնի մեջ, այլև այն պատճառով, որ անցած առավոտվա իրադարձությունները սեպի նման խրվեցին նույն տեղը։ Ամեն անգամ, երբ բացվում էր բժշկի ընդունարանի դուռը, դեպի քույր Ինգան, ինձ էր ներկայանում ոչ քույրական խալաթի մաքուր ու թեթև պատկերը․ ոչ, դա բեռնակիրն էր, որը Նոյֆարվասերի ծովապատնեշում նավարկության դիտանոցի տակ օձաձկներ էր դուրս քաշում թաց, կյանքով լի ձիու գլխից։ Իսկ այն, ինչը սպիտակ էր երևում, այն, ինչը ես կամենում էի վերագրել քույր Ինգային, պարզվեց՝ ճայերի թևերն էին, որոնք ինչ֊որ մի ակնթարթ խաբեությամբ ծածկել էին օձաձկներին՝ մինչև վերքը կրկին բացվեր։ Սակայն այն չէր արնահոսում՝ կարմիր գույն առաջացնելով, այլ հակառակը, ձին սև էր, ծովը՝ կանաչ֊շշագույն, ընդհանուր պատկերին մի քիչ ժանգագույն  էր ավելացնում անտառափայտով բարձված «ֆիննը» և ճայերը, այլևս մի ասեք ինձ աղավնիների մասին, իրենց ամպով ծածկեցին զոհին, թևերի ծայրերը թացացրին և օձաձկներից մեկը վերևից նետեցին իմ քույր Ինգային։ Իսկ Ինգան ինքը դարձավ ճայ, ընդունեց կերպարը, ոչ, ոչ աղավնու, իսկ եթե նույնիսկ Սուրբ Հոգու, ապա միևնույն է, այն արտաքինով, որը ճայ է անվանվում և ամպի տեսքով թռչում է դեպի միսը ու տոնում Երրորդությունը։
 +
 +
Հրաժարվելով ուժերի լարումից՝ ես այն ժամանակ հրաժարվեցի նաև պահարանից, ներսից տհաճությամբ բացեցի հայելապատ դռները, դուրս եկա արկղից՝ ինձ հայելու մեջ տեսնելով, գտա որ ամենևին չեմ փոխվել։ Սակայն ուրախացա, որ ֆրաու Քաթերը գորգեր թափ տալը չի դադարեցրել։ Ճիշտ է, Չարչարանաց ուրբաթը Օսկարի համար ավարտվեց, սակայն մաքառումների միջով անցումը պետք է սկսվեր միայն Զատկից հետո։
 +
 +
 +
===Փոքրացում ոտնամասում===
 +
 +
 +
Միայն երբ օձաձկակիր ձիու գլխի ուրբաթը անցավ, միայն Զատկից հետո, որը մենք Յան Բրոնսկու ընտանիքի հետ մեկտեղ անցկացրեցինք գյուղական Բիսաուում, տատիկիս և Վինցենտ մորեղբորս մոտ, մայրիկիս համար ևս պետք է սկսվեր անցումը մաքառումների միջով։ Եվ այստեղ նույնիսկ մայիսյան սիրալիր եղանակը չէր կարող ոչնչով օգնել։
 +
 +
Ճիշտ չէ, որ Մացերատը կրկին մայրիկիս ստիպեց ձուկը ուտել։ Կինը իր մարմնի կառուցվածքի մասին այլևս հոգ չտանելով, իր հոժար կամքով Զատկից երկու շաբաթ անց խորհրդավոր անկշտությամբ սկսեց ձուկը այնպիսի չափաբաժիններով կլանել, որ Մացերատն ասաց․
 +
 +
― Էդ ո՞ւր ես այդքան ձուկ ուտում, կարծես ինչ֊որ մեկը քեզ ստիպելիս լինի։
 +
 +
Սակայն նա նախաճաշին՝ սկսելով յուղով սարդինաներից, մոտ երկու ժամ հետո, եթե կրպակում գնորդներ չէին լինում, հարձակվում էր բոնզակյան շպրոտներով նրբատախտակե արկղի վրա։ Ճաշի ժամանակ մանանեխի տապակած տափակաձուկ կամ ձողաձուկ էր պահանջում, իսկ ճաշից հետո արդեն նրան կարելի էր տեսնել պահածոյի դանակը ձեռքին․ օձաձուկ՝ դոնդողով, տապակած ծովատառեխ, իսկ երբ Մացերատը հրաժարվում էր ձուկ տապակել կամ մինչև ընթրիքի ժամը եփել, նա առանց ավելորդ բառեր ծախսելու, առանց կշտամբելու, ուղղակի հանգիստ վեր էր կենում իր տեղից ու վերադառնում կրպակից վերցրած մի կտոր ապխտած օձաձկով։ Դրանից բոլորիս ախորժակը փակվում էր, որովհետև նա դրսից ու ներսից քերում էր օձաձկների կաշու վրայի ողջ յուղը, և հիմա արդեն ձուկը միայն դանակի օգնությամբ էր ուտում։ Օրվա ընթացքում նա մի քանի անգամ ետ էր տալիս։ Անհանգստացած Մացերատը մոլորված տեսքով հարցնում էր․
 +
 +
― Ի՞նչն է բանը։ Ի դեպ, դու հո հղի չե՞ս։
 +
 +
― Հիմարություն դուրս մի տուր, ― պատասխանում էր մայրիկս, եթե ընդհանրապես որևէ բան էր պատասխանում։ Կոլյայչեկ տատիկը ևս, երբ կիրակի օրը, ճաշի ժամանակ մեզ կարտոֆիլով խաշած օձաձուկ մատուցեցին, և այդ ամենը լող էր տալիս հարված սերուցքի մեջ, ձեռքի ափով հարվածեծ սեղանին ու ասաց․
 +
 +
― Ագնես, դե բացատրիր, թե ի վերջո ի՞նչ է քեզ հետ կատարվում։ Ինչո՞ւ ես դու ձուկ ուտում, եթե դրանից սիրտդ խառնում է, և ինչու ոչ մի խոսք չես ասում ու քեզ չգիտեմ թե ում պես ես պահում։
 +
 +
Մայրիկս միայն գլուխը տարուբերեց, կարտոֆիլը հրեց մի կողմ, օձաձուկը թաթախեց սերուցքի մեջ և սկսեց ուտել՝ կարծես վարժեցված, կարծես նրան այդպիսի հանձնարարություն էին տվել։ Յան Բրոնսկին ոչինչ չէր ասում։ Երբ ևս մի անգամ նրանց երկուսին գտա թախտի վրա, նրանք, սովորության համաձայն, բռնել էին միմյանց ձեռքերը, և նրանց հագուստն էլ կարգին վիճակում չէր։ Սակայն ինձ ապշեցրին Յանի արցունքոտ աչքերը և մորս անտարբեր հայացքը, որը,  սակայն, հանկարծ վերափոխվեց դրան հակառակ պահվածքի։ Նա տեղից թռավ, ինձ բռնեց փաթաթվեց, վեր բարձրացրեց՝ մի ակնթարթ իմ առջև բացելով այն խորխորատը, որն ամբողջությամբ չէր կարելի լցնել նույնիսկ տապակած, եփած, թթու դրած ու ապխտած ձկների սարերով։
 +
 +
Մի քանի օր անց ես կարող էին հետևել, թե ինչպես էր նա խոհանոցում վրա ընկնում ոչ միայն գրողի տարած սարդինաներին և թե ինչպես էր նույնիսկ բազմաթիվ հին տուփերից, որոնք պահել էր, յուղերը դատարկվում կերակրահյութ պատրաստելու փոքրիկ թավայի մեջ։ Դա տաքացնում էր գազօջախի վրա ու սկսում խմել, ինչից ցած ընկան իմ փայտիկները, երբ կանգնած էի խոհանոցի դռների մեջ։
 +
 +
Այդ նույն օրը երեկոյան մայրիկիս տեղափոխեցին քաղաքային հիվանդանոց։ «Շտապ օգնությանը» սպասող Մացերատը լաց ու կոծ էր դրել․
 +
 +
― Ախր, ինչո՞ւ դու երեխա չես ուզում։ Միևնույն չէ՞, թե նա ումից է։ Թե՞ քո այդ պահվածքի պատճառն այն հիմար ձիու գլուխն էր։ Եվ ինչի՞ համար մենք այնտեղ հայտնվեցինք։ Մոռացիր դա, Ագնես։ Ախր, ես դիտավորյալ չարեցի։
 +
 +
Մեքենան եկավ, մայրիկիս դուրս բերեցին, փողոցում հավաքվել էին երեխաներն ու մեծահասակները։ Մայրիկիս տարան, և ապագայում մենք պետք է տեղեկանայինք, որ մայրիկս չէր մոռացել ո՛չ ծովապատնեշը, ո՛չ ձիու գլուխը, և այդ ձիու մասին հիշողությունը, միևնույն է, թե ինչպես էին նրան անվանում՝ Հանս թե Ֆրից։ Նա տարավ ամենը իր հետ։ Նրա մարմնի մասերը հիվանդագին պարզությամբ հիշեցնում էին Չարչարանաց ուրբաթ օրվա զբոսանքի հնարավոր կրկնության վախից մահանալ։
 +
 +
Բժիշկ Հոլլացը պարզաբանումներ էր տալիս ատամոքսի և ձկնեղենից թունավորումների մասին։ Հիվանդանոցում բացահայտեցին, որ մայրիկս երեք ամսական հղիություն է տանում, և նրան տեղափոխեցին առանձին հիվանդասենյակ, որտեղ նա չորս օր շարունակ մեզ, ում թույլ էին տալիս նրան տեսակցել, ցուցադրում էր իր ողջ զզվանքը, իսկ ժամանակ առ ժամանակ՝ ջղաձգություններից տանջահար դեմքը։
 +
 +
Չնայած նա ձգտում էր իր այցելուներին փոքրիկ ուրախություններ պարգևել, ինչպես ես եմ այժմ ձգտում այցելությունների օրերին իմ ընկերների առջև խոր բավարարվածության զգացում պատկերել, սակայն անկարող էր դանդաղ նահանջող մարմինը ցնցող սրտախառնոցներին խանգարել, չնայած իր ներսից նա այլևս ոչինչ դուրս հանել չէր կարող՝ դժվար մահով հեռանալու ընթացքի չորրորդ օրը շնչառության մի պատառից բացի։ Այն, ինչը վերջում պետք է դուրս մղի յուրաքանչյուրը, որպեսզի մահվան վկայականի իրավունք ստանա։ Երբ մայրիկիս մեջ այլևս նրան այլանդակող մղումների պատճառներ չմնացին, մենք բոլորս թեթև շունչ քաշեցինք։ Հազիվ էր նա լվացված պառկել պատանքի մեջ, երբ մենք կրկին տեսանք նրա հարազատ, կլոր, պարզամիտ ու չարաճճի դեմքը։ Բաժանմունքի ավագ քույրը փակեց նրա աչքերը, քանի որ Մացերատը, ինչպես և Յան Բրոնսկին, արցունքներից լրիվ կուրացան։
 +
 +
Հատկապես այն պատճառով, որ մնացած բոլորը՝ տղամարդիկ ու տատիկս, Հեդվիգ Բրոնսկին ու Ստեֆանը, որը շուտով տասնչորս տարեկան  կդառնար, լաց էին լինում, ես չէի կարողանում լաց լինել։ Դրանից բացի, անձամբ ինձ ամենևին չզարմացրեց մայրիկիս մահը։ Մի՞թե Օսկարին, որը հինգշաբթի օրերին նրան Հին քաղաք էր ուղեկցում, իսկ շաբաթ օրերին՝ Քրիստոսի Սիրտը եկեղեցի, չէր թվում, թե նա արդեն երկար տարիներ ջղաձգորեն միջոց է փնտրում իր հարաբերությունների եռանկյունին այն ձևով փոխել, որպեսզի Մացերատին, որին նա, հնարավոր է, ատում էր, բաժին հասներ իր մահվան մեջ մեղավորությունը։ Այն դեպքում, երբ Յան Բրոնսկին՝ նրա Յանը, կարող էր այսուհետ ևս ծառայել Լեհական փոստատանը, մտովի ասելով․ «Նա մահացավ հանուն ինձ, նա չէր ցանկանում կանգնել իմ ճանապարհին, նա իրեն զոհաբերեց»։
 +
 +
Բոլոր այն խորամանկություններով հանդերձ, որոնք, իրենց սիրո մահիճը պահպանելիս, կարողանում էին ցուցադրել ինչպես մայրիկս, այնպես էլ Յանը, նրանք միաժամանակ դրսևորում էին նաև ռոմանտիկայի հանդեպ իրենց հակումը։ Ցանկության դեպքում նրանց մեջ կարելի է տեսնել Ռոմեոյին ու Ջուլիետին կամ, եթե կուզեք, երկու թագավորական երեխաների, որոնք ըստ սյուժեի, ոչ մի կերպ չէին կարող հանդիպել, քանի որ ջուրը չափազանց խորն էր։ Մինչ մայրիկս, որը հասցրել էր ժամանակին հաղորդակից դառնալ Սուրբ գաղտնիքներին, հիմիկվանից ի վեր ցանկացած հուզումների հանդեպ սառն էր ու խորթ, եկեղեցականի աղոթքի տակ պառկած էր, ես իմ մեջ ոչ միայն ժամանակ, այլև հնար գտա քույրերին հետևելու համար, որոնք մեծ մասամբ դավանում էին բողոքական հավատքին։ Նրանք ձեռքերը այնպես չէին ծալում, ինչպես դա կաթոլիկներն էին անում, «Հայր մերը» կարդում էին ես կասեի, ավելի մեծ վստահությամբ, կաթոլիկական բնական տեքստից որոշակի շեղումներով։ Եվ խաչով չէին խաչակնքվում, ինչպես դա օրինակ, անում էին Կոլյայչեկ տատիկս, Բրոնսկու ողջ ընտանիքը, ինչպես և ես ինքս։ Իմ հայր Մացերատը, տվյալ դեպքում նրան կանվանեմ այդպես, չնայած ես վստահ չեմ, որ հատկապես նա է բեղմնավորել ինձ, բողոքականը, տարբերվում էր մյուս բողոքականներից, որովհետև աղոթքի ժամանակ ձեռքերը կրծքի դիմաց չէր ծալում։ Ընդհակառակը, միմյանց կցած մատները պահելով մոտավորապես պատճառական տեղի մակարդակի վրա, կարծես թե անցում էր կատարում մի կրոնից դեպի մյուսը և ակնհայտորեն անհարմար էր զգում իր աղոթքից։ Տատիկս իր Վինցենտ եղբոր հետ ծնկի էր իջել մահվան մահճի դիմաց, կաշուբյան բարբառով աղոթում էր բարձր ու անընդգրկելի հայացքով, այն դեպքում, երբ նրա եղբայր Վինցենտը միայն շրթունքներն էր շարժում, պետք է ենթադրել՝ լեհերեն լեզվով։ Դրա փոխարեն աչքերը մինչև սահմանը բացել էր հոգևոր տենչանքների տեսարանի վրա։ Ես թմբկահարելու ցանկություն ունեի։ Վերջ ի վերջո դա ես նրան՝ իմ խեղճ մայրիկին էի պարտական բազմաթիվ կարմրասպիտակ թմբուկների համար։ Դա նա չէր, որ ի հակակշիռ Մացերատի ցանկությունների, իմ օրորոցի վրա դրեց թմբուկի խոստումը՝ դրան ավելացրած ժամանակ առ ժամանակ հենց նրա գեղեցկությունն էր, երբ նա դեռ սլացիկ էր ու մարմնամարզության չէր վազում, իմ թմբուկի համար որպես թեմա ծառայում։ Վերջին ժամանակներում ես այլևս չէի կարողանում ինձ զսպել․ այն սենյակում, որտեղ մահանում էր իմ մայրիկը, ես ևս մեկ անգամ թմբուկի վրա արտացոլեցի նրա մոխրագույն աչքերի հմայքների կատարյալ կերպարը և ծայրաստիճան զարմացա, որ դրան անմիջապես հետևած ավագ բուժքրոջ բողոքը հենց Մացերատը սանձեց, որ նա անցավ իմ կողմը շշնջալով․
 +
 +
― Հանգիստ թողեք նրան, բուժքույր․ չէ՞ որ նրանք այնքան էին սիրում իրար։
 +
 +
Մայրիկս կարող էր շատ ուրախ լինել։ Մայրիկս կարող էր արագ մոռանալ։ Սակայն մայրիկս լավ հիշողություն ուներ։ Մայրիկս ջրի հետ դուրս շփեց նաև ինձ, և հենց ինքն էլ ինձ հետ նստել էր նույն լոգարանի մեջ։ Երբեմն ես կորցնում էի մորս, սակայն նրա պահապանը քայլում էր նրա կողքով։ Եթե ես երգելով կոտրում էի ապակիները, մայրիկս ծեփան էր փոխանցում։ Լինելով անարդարացի՝ նա հաճախ կանգնում էր իր ասածի վրա՝ չնայած շուրջբոլորը, նստելու համար, շատ աթոռներ կային։ Նույնիսկ երբ մայրս կոճկված էր բոլոր կոճակներով, ինձ համար մնում էր բաց։ Մայրիկս վախենում էր միջանցիկ քամիներից, սակայն մերթ ընդ մերթ փոթորիկ էր բարձրացնում։ Նա ապրում էր ծախսերի հաշվին և կանխիկ վճարումներ չէր սիրում։ Ես նրա խաղաթղթերի կապուկի վերին խաղաթղթի աստառն էի։ Երբ մայրս խաղը սկսում էր փոսիկից, միշտ հաղթում էր։ Երբ մայրս մահացավ, իմ թմբուկի կողապատի կրակի կարմիր լեզվակները որոշ չափով խամրեցին, սակայն դրա փոխարեն սպիտակ լաքը դարձավ առավել և այն աստիճան կուրացուցիչ, որ երբեմն հենց Օսկարն էր ակամայից աչքերը կկոցում։
 +
 +
Հակառակ նրա մի քանի անգամ արտահայտած ցանկությանը՝ մայրիկիս թաղեցին ոչ թե Զասպեի գերեզմանատանը, այլ Բրենտաուի փոքրիկ խաղաղ գերեզմանոցում։ Այնտեղ էր թաղված նաև տասնյոթ թվին մահացած նրա խորթ հայրը՝ վառոդագործ Գրեգոր Կոլյայչեկը։ Թաղման թափորը, ինչը լիովին բնական է, երբ թաղում էին բոլորի կողմից սիրված կրպակի տիրուհուն, բավականին երկար էր ձգվում, նրա մեջ էին ոչ միայն մշտական հաճախորդների, այլև տարբեր ձեռնարկությունների առևտրական միջնորդների և նույնիսկ մրցակից կողմի ներկայացուցիչների դեմքերը, ինչպես օրինակ, գաղութային ապրանքների առևտրական Վայենբախը և Հերտաշտրասեի մթերային կրպակից ֆրաու Պրոբստը։ Գերեզմանատան մատուռը նույնիսկ չկարողացավ տեղավորել այս ողջ ամբոխին։ Ծաղիկների հոտ էր գալիս, սև կոստյումներից նաֆթալինի հոտ էր գալիս։ Դագաղի մեջ խեղճ մայրիկս դեղին ու տանջված դեմք ուներ։ Երկար արարողությունների ողջ ընթացքում ես չկարողացա զգացմունքից հրաժարվել․ ահա հիմա նրա գլուխը արագ կբարձրանա վեր ու նրա սիրտը կրկին կխառնի, նրա մարմնի մեջ դեռ էլի ինչ֊որ բան է մնացել, և այդ ինչ֊որը ցանկանում է դուրս գալ․ ոչ միայն երեք ամսական պտուղը, որն ինձ պես չգիտեր, թե որ հորն էր պարտական լինելու իր կյանքի համար։ Ոչ միայն նա էր ուզում դուրս գալ և Օսկարի նման պահանջել, որ իրեն թմբույ նվիրեն, ոչ, այնտեղ կա նաև ձուկ, իհարկե ոչ սարդինաներ յուղի մեջ, տափակաձկան մասին ես խոսել անգամ չեմ ուզում, ոչ, իմ կարծիքով, այնտեղ դեռ կա օձաձկան մի կտորը, օձաձկան մսից մի քանի սպիտակականաչ հյուսվածք։ Սկագերակի ծովային մենամարտի օձաձկից, Նոյֆարվասերի ծովապատնեշի մոտի օձաձկից, Չարչարանաց ուրբաթի օձաձկից, օձաձկից, որը դուրս է եկել ձիու գլխից, հնարավոր է նույնիսկ նրա օձաձուկ հայր Յոզեֆ Կոլյայչեկից, որն ընկավ լաստերի տակ և դարձավ ավար օձաձկների համար․ օձաձուկ ես դու և օձաձկան կվերադառնաս։
 +
 +
Սակայն սրտխառնոցի նոր բռնկում տեղի չունեցավ, և նա որոշեց օձաձկանը իր հետ տանել գետնի տակ, որպեսզի ի վերջո հանգիստ ձեռք բերի։
 +
 +
Երբ տղամարդիկ բարձրացրին դագաղի կափարիչը, որպեսզի ծածկեն խեղճ մայրիկիս դեմքը, որը միաժամանակ լի էր և՛ վճռականությամբ, և՛ զզվանքով, Աննա Կոլյայչեկը բռնեց տղամարդկանց ձեռքերից, այնուհետև, տրորելով դագաղի առջևի ծաղիկները, ընկավ աղջկա մարմնի վրա և լաց եղավ, պատառոտեց թանկարժեք պատանքը և բարձր գոռում էր կաշուբերեն։
 +
 +
Հետագայում շատերն ասում էին, որ նա անեծքների մեջ թաղեց իմ ենթադրյալ հայր Մացերատին և նրան անվանեց իր աղջկան սպանող։ Առանց հիշատակման չմնաց նաև իմ մառան ընկնելը։ Նա ժառանգել էր իմ մայրիկի հնարագիտությունը և Մացերատին թույլ չտվեց մոռանալ իր ենթադրյալ մեղքի և իմ ենթադրյալ դժբախտության մասին։ Նա հետագայում ևս չէր դադարում նրան մեղադրել, թեպետ նա, չնայած բոլոր քաղաքական փոփոխություններին, գրեթե կամքին հակառակ, հարգում էր նրան և պատերազմի ժամանակ օգնում էր նրան շաքարով ու արհեստական մեղրով, սուրճով ու կերոսինով։
 +
 +
Կանաչի վաճառող Գրեֆը և Յան Բրոնսկին, որը լալիս էր բարձր բարակ ձայնով, իմ տատիկին դագաղից մի կողմ տարան։ Ի վերջո տղամարդիկ կարող էին փակել կափարիչը և ընդունել դեմքի այն արտահայտությունը, որը նրանք ընդունում էին միշտ, երբ նախապատրաստվում են դագաղը տանել։ Բրենտաուի կիսագյուղական գերեզմանատունն ուներ երկու մաս՝ մեկը ծփնու ծառուղու այն կողմում, որտեղ կանգնած էր մատուռը, որն ավելի շատ ներկայացման համար պատրաստված շինություն էր հիշեցնում, իսկ մյուս մասում կար կռունկով ջրհոր և աշխույժ թռչուններով լի՝ փոցխերով մաքրված ծառուղի։ Մացերատի ետևից ընթանում էր սգո թափորը, և ես առաջին անգամ զմայլվեցի դագաղի կառուցվածքով։ Կյանքում դեռ շատ անգամ հնարավորություն կընձեռվի հայացքով սահել սև, շագանակագույն երանգով փայտի վրայով, որն օգտագործում են վերջին անհրաժեշտության համար։ Իմ խեղճ մայրիկի դագաղը սև գույն էր և զարմանալի ներդաշնակությամբ նեղանում էր ոտնակողմի մոտ։ Կգտնվի՞, արդյոք, ողջ աշխարհում մեկ այլ կառուցվածք, որը նույնչափ հաջող համապատասխանի մարդու մարմնի համաչափություններին։
 +
 +
Ախ, եթե մահճակալը ևս այդպես նեղանար ոտնակողմի մոտ։ Եվ մեր բոլոր, ինչպես սովորական, այնպես էլ պատահական անկողինները նույնչափ ոչ երկիմաստ նեղանային դեպի ոտքերը։ Քանզի որքան էլ որ մենք մեր ոտքերը լայն բացենք, վերջին հաշվով մեր ոտքերին բաժին է հասնում միայն այս նեղ հիմքը, և սկսած այն լայնությունից, որն իր համար պահանջում է գլուխը, ուսերը և մարմինը, դագաղը ոտքերի մոտ դառնում է ավելի և ավելի նեղ։
 +
 +
Մացերատը գնում էր անմիջապես դագաղի ետևից։ Գլանագլխարկը նա տանում էր ձեռքի մեջ և, չնայած մեծ ողբին, ամեն մի դանդաղ քայլ անելիս աշխատում էր ուղղել ծունկը։ Ամեն անգամ, երբ իմ հայացքը ընկնում էր Մացերատի ծոծրակի վրա, ես նրա հանդեպ խղճահարություն էի  զգում․ դուրս ցցված ծոծրակ և երկու հաստ ջիղ, որոնք վեր էին աճում նրա օձիքի տակից և հասնում մինչև մազերի եզրերը։
 +
 +
Ինչո՞ւ իմ ձեռքը բռնեց ոչ թե Գրեթխեն Շեֆլերը և կամ Հեդվիգ Բրոնսկին, այլ մայրիկ Տրուչինսկին։ Նա ապրում էր մեր տան երրորդ հարկում, իսկ անուն, նա պետք է ենթադրել, չուներ, որովհետև նրան ամենուր այդպես էլ անվանում էին՝ Տրուչինսկի մայրիկ։
 +
 +
Դագաղի վերևում՝ Նորին բարեկրոնություն Վիլկեն է իր փոքրավորների ու խնկի հետ։ Իմ հայացքը Մացերատի ծոծրակի վրայից տեղափոխվեց այն մարդկանց ծալածածկ ծոծրակներին, ովքեր տանում էին դագաղը։ Առաջիկայում ես պետք է իմ մեջ զսպեի վայրի ցանկությունս․ Օսկարը ցանկանում էր թռչել դագաղի վրա։ Նա ցանկանում էր նստել դագաղի կափարչի վրա և թմբկահարել։ Ոչ թիթեղի վրա՝ Օսկարը ուզում էր իր փայտիկներով թխկթխկացնել կափարչին։ Երբ նրանք, դագաղը տանելիս, օրորվում էին, Օսկարը ցանկանում էր առաջադրել ռիթմը։ Երբ նրանք տախտակների ու ճոպանների օգնությամբ այն իջեցնում էին փոսի մեջ, Օսկարը, ծառի վրա հեծած, ցանկանում էր պահպանել հանգստությունը։ Քարոզների, զանգակների, խունկի և սուրբ ջրի ընթացքում նա ցանկանում էր փայտե կափարչի վրա թմբկահարել ողջ լատիներենը և սպասել այնքան, մինչև նրանք ճոպանների օգնությամբ իրեն կիջեցնեն գերեզման։ Օսկարը ուզում էր լինել այնտեղ մայրիկի և սաղմի հետ։ Լինել ներքևում, երբ վերևում մնացածները կսկսեն այնտեղ բռերով հող նետել։ Վերև բարձրանալ չէր ուզում Օսկարը, այլ նստել նեղ ծայրին ու թմբկահարել, եթե հաջողվի, թմբկահարել նույնիսկ գետնի տակ այնքան ժամանակ, քանի դեռ փայտիկները իր ձեռքերից վայր չեն ընկել։ Մինչև որ մայրիկը հանուն իրեն, մինչև որ ինքը, հանուն նրա, մինչև որ բոլորը հանուն միմյանց չեն նեխի, իրենց մարմինը հողին և նրա բնակիչներին չեն հանձնի։ Նույնիսկ մատների ոսկորներով Օսկարը մեծագույն հաճույքով կթմբկահարեր սաղմի նուրբ կռճիկների համար, եթե դա լիներ հնարավոր, եթե դա լիներ թույլատրելի։ Սակայն ոչ ոք կափարչի վրա նստած չէր։ Չծանրաբեռնված դագաղը ծածանվում էր Բրենտաուի գերեզմանոցի ծփիների ու լացող ուռենիների տակ։ Փոքրավոր խայտաբղետ հավերը գերեզմանների միջև որդեր էին որոնում, ցանելը չէին ցանում, սակայն հավաքում էին շտեմարանների մեջ։ Հետո կեչիների միջև։ Ես Մացերատի ետևում եմ, իմ ձեռքից բռնել է Տրուչինսկի մայրիկը, անմիջապես իմ ետևում իմ տատիկն է, նրան տանում էին Գրեֆը և Յանը։ Վինցենտ Բրոնսկին՝ Հեդվիգի հետ թևանցուկ, փոքրիկ Մարգան ու Ստեֆանը միմյանց ձեռք բռնած՝ Շեֆլերների դիմաց։ Ժամագործ Լաուբշադը, ծեր պարոն Հայլանդը, Մայնը՝ շեփորահարը, սակայն առանց շեփորի և նույնիսկ որոշ չափով սթափ։
 +
 +
Երբ ամեն ինչ ավարտվեց, և մարդիկ սկսեցին ցավակցություն հայտնել, ես նկատեղի Սիգիզմունդ Մարկուսին։ Սև ու շփոթված՝ նա միացավ բոլոր նրանց, ովքեր ձեռք էին տալիս Մացերատին, ինձ, իմ տատիկին և Բրոնսկիների ընտանիքին և ինչ֊որ բան էր ուզում փնթփնթալ։ Սկզբում ես նույնիսկ չհասկացա, թե ինչ էր Ալեքսանդր Շեֆլերը պահանջում Մարկուսից։ Նրանք հեռու ծանոթներ էին, եթե ընդհանրապես ծանոթ էին։ Այնուհետև խաղալիքների կրպակատիրոջ հետ սկսեց խոսել նաև երաժիշտ Մայնը։ Նրանք կանգնել էին ոչ բարձր բնական ցանկապատի մյուս կողմում, որն այն կանաչ բանից էր, որը, եթե այն քսում էս մատներիդ արանքներին, կեղտոտում է ձեռքերդ և կծու համ ունի։ Ֆրաու Քատերը թաշկինակի տակ թաքցրած իր քմծիծաղով և չափից շուտ հասունացած Սյուզի անունով աղջկա հետ հիմա ցավակցում են Մացերատին և չկարողացան իրենց զրկել գլուխս շոյելու հաճույքից։ Ցանկապատի ետևի ձայները դարձան ավելի բարձր՝ մնալով նույնքան անհասկանալի։ Շեփորահար Մայնը ցուցամատով խեթկում էր Մարկուսին և հրում նրան իր դիմաց, հետո նրան ձախից թևացուկ անելով, ինչպես Շեֆլերը՝ աջից, երկուսն էլ, ուշադիր հետևելով այն բանին, որպեսզի Մարկուսը՝ թիկունքով առաջ շարժվելով, չսայթակի գերեզմանների ցանկապատներին դիպչելով, դուրս տարան նրան դեպի գերեզմանատան ծառուղին և Սիգիզմունդին ցույց տվեցին, թե որտեղ են գերեզմանոցի դարպասները։ Վերջինս կարծես թե շնորհակալություն հայտնեց արժեքավոր տեղեկության համար ու շարժվեց դեպի ելքը, նույնիսկ գլխարկը դրեց գլխին, իսկ ետ նայել չցանկացավ, չնայած և՛ Մայնը, և՛ հացթուխը նայում էին նրա ետևից։
 +
 +
Ո՛չ Մացերատը, ո՛չ Տրուչինսկի մայրիկը չնկատեցին, որ ես հեռացա նրանցից ու ցավակցություն հայտնողներից։ Այնպիսի տեսք ընդունելով, իբր իրեն ինչ֊որ տեղ պետք է գնալ, Օսկարը գերեզմանափորի ու նրա օգնականի կողքով գնաց ետ֊ետ, հետո վազեց մինչև ծփնիները և դեռ մուտքի դիմաց հասավ նաև Սիգիզմունդին։
 +
 +
― Օսկա՞ր, ― զարմացավ Սիգիզմունդը, ― ասա, խնդրեմ, ի՞նչ են նրանք ուզում Մարկուսից։ Ի՞նչ է արել նա իրենց, ինչո՞ւ են նրանք այդպես անում։
 +
 +
Ես գիտեի, թե ինչ էր արել Մարկուսը, ես բռնեցի նրա քրտնած ձեռքից, նրան անցկացրի չուգունե բաց դարպասների միջով, և մենք երկուսս՝ իմ թմբուկների պահապանն ու ես՝ թմբկահարս, դեմ եղանք Լեո Խենթուկին, որը մեզ պես հավատում էր դրախտի գոյությանը։
 +
 +
Մարկուսը Լեոյին գիտեր, որովհետև Լեոն ընդհանրապես քաղաքում ճանաչված անձ էր, իսկ ես նրա մասին լսել էի։ Լսել էի, որ Լեոն, երբ դեռ սեմինարիայում սովորող էր, մի հրաշալի արևոտ օր այն աստիճան խենթացավ աշխարհից՝ Սուրբ Պարգևներից, կրոնադավություններից, երկնքից ու դժոխքից, կյանքից ու մահվանից, որ աշխարհի վերաբերյալ իր սեփական պատկերացումները դարձան ցնորամիտ, բայց անբասիր ամբողջական։
 +
 +
Լեո խենթուկի զբաղմունքը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր թաղումից հետո, իսկ նա տեղեկացված էր բոլորի մասին, իր սև շողշողացող, չափից դուրս ազատ հագուստով ու սպիտակ ձեռնոցներով, ճամփին կանգնած, սպասեր սգո թափորին։ Մարկուսը, ինչպես և ես, հասկացավ, որ գերեզմանոցի չուգունից ձուլված դարպասների մոտ նրան բերել են, այսպես ասած, մասնագիտական պարտականությունները, և նա խոր ցավակցություն արտահայտող ձեռնոցներով, կանգնել է այստեղ՝ վեր չռելով ջրագույն աչքերը և հոգոց հանելով թափորին ընդառաջ։
 +
 +
Մայիսի կեսն է, պարզ արևային օր։ Ցանկապատներն ու ծառերը պատված են թռչուններով։ Հավերը կչկչում են՝ իրենց ձվերի միջոցով խորհրդանշելով անմահությունը։ Օդում տզզոց է։ Թարմ կանաչ գույն՝ առանց փոշու։ Լեո Խենթուկը, իր քրքրված գլխարկը ձախ ձեռքում բռնած, այն, որը ձեռնոցով է, թեթև պարելով, քանզի իսկապես էլ պատժված է ողորմածությամբ, դուրս եկավ մեր դիմաց, ինձ ու Մարկուսին մեկնելով բորբոսահոտ արձակող ձեռնոցի մեջ ցցված հինգ մատները։ Եվ կարծես քամու տակ ծածանվելով, չնայած օդում փոքրագույն քամի անգամ չկար, խորացավ մեր դիմաց, գլուխը սեղմեց ուսին և ինչ֊որ անհասկանալի բան էր փնթփնթում, մինչև որ Մարկուսը՝ սկզբում անվստահ, հետո վստահ, իր մերկ ձեռքը դրեց ճարպիկ ձեռնոցի մեջ։
 +
 +
― Ինչ հրաշալի օր է։ Իսկ նա արդեն այնտեղ է, որտեղ ամեն ինչ էժան է։ Դուք չե՞ք տեսել Տիրոջը։ Դեպի Տերը։ Նա անցավ մեր կողքով, և նա շտապում էր։ Ամեն։
 +
 +
Մենք ասացինք «ամեն», Մարկուսը համաձայնվեց Լեոյի հետ, որ օրն իսկապես էլ լավն է և խոստովանեց, որ նույնպես տեսել է Աստծուն։
 +
 +
Թիկունքում մենք լսեցինք թաղման թափորի մոտեցող տզզոցը։ Մարկուսը իր ձեռքը ազատեց Լեոյի ձեռնոցի միջից, դեռ ժամանակ գտավ մանր դրամ տալու, ինձ վրա նետեց իր մարկուսյան հայացքը և, հալածված, արագ քայլեց դեպի տաքսին, որը Բրենտաուի փոստատան դիմաց սպասում էր նրան։
 +
 +
Ես դեռ հայացքով ուղեկցում էի փոշու ամպը, որն ինձանից ծածկեց անհետացող Մարկուսին, երբ Տրուչինսկի մայրիկը արդեն խլեց իմ ձեռքը։ Նրանք վերադառնում էին մեծ ու փոքր խմբերով։ Լեոն բոլորին հայտնում էր իր ցավակցությունը՝ հասարակությանը տեղեկացնելով, որ այսօր հրաշալի օր է, ամեն մեկին հարցնում, տեսե՞լ է նա, արդյոք, Աստծուն, իսկ ի պատասխան, ինչպես միշտ, ստանում մանր ու մեծ դրամներ կամ ոչինչ։ Մացերատն ու Յան Բրոնսկին վճարեցին փոխադրողներին, գերեզմանափորներին, փոքրավորին ու նորին բարեկրոնությանը, որը ոչ առանց շփոթված ներշնչումի Լեո Խենթուկին թույլ տվեց համբուրել իր ձեռքը, որից հետո իր այդ համբուրված ձեռքով օրհնության շարժումներ հղեց հեռացող հասարակությանը։
 +
 +
Իսկ մենք՝ իմ տատիկը, նրա եղբայր Վինցենտը, Բրոնսկու ընտանիքը՝ երեխաներով, Գրեֆը՝ առանց կնոջ և Գրեթխեն Շեֆլերը, տեղավորվեցինք հասարակ կտորով պատված երկու ավտոֆուրգոնների մեջ, մեզ, Գոլդկրուտի պանդոկի մոտով, անտառի միջով, մոտակա լեհական սահմանի միջով տարան Բիսաու֊Աբբաու հոգեհացի։
 +
 +
Վինցենտ Բրոնսկու բակը ընկած էր ձորակի մեջ։ Նրա դիմաց աճում էին բարդիներ, որպեսզի կայծակի հարվածի առաջը առնեն։ Դարպասները հանել էին ծխնուց, դրել փայտե իշոտնուկի վրա, իսկ վերևից ծածկել սփռոցով։ Իրար ետևից եկան նաև այլ մարդիկ հարևան բակերից։ Ուտելու վրա շատ ժամանակ գնաց։ Մենք նստել էինք հենց դարպասների դռնախորշի մեջ։ Ուտելիքը յուղոտ էր, հետո քաղցր․ հետո նորից յուղոտ, կարտոֆիլի շնապս, գարեջուր, սագ ու խոճկոր, թխվածքներ երշիկի հետ, քացախով ու շաքարով թթու դրած դդում, հատապտղի դոնդող թթվասերով։ Երեկոյան մոտ խրձանոցի միջով սկսեց փչել թեթև քամին, խշխշացնում էին Բրոնսկիների մկներն ու երեխաները, որոնք հարևան տների թոկից փախածների հետ պատել էին բակը։
 +
 +
Կերոսինե լամպերի հետ մեկտեղ սեղանին մատուցեցին խաղաթղթերը։ Շնապսը այդպես էլ մնաց նրա վրա։ Եվ դրան գումարած՝ նաև սեփական արտադրության ձվի լիկյորը։ Լիկյորից բոլորի տրամադրությունը բարձրացավ։ Գրեֆը, որը չէր խմում, սկսեց երգեր երգել։ Կաշուբները ևս երգում էին, իսկ Մացերատը սկսեց բաժանել խաղաթղթեր։ Յանը երկրորդն էր, իսկ աղյուսի գործարանի կապալառուն՝ երրորդը։ Միայն այստեղ նկատեցի, որ իմ խեղճ մայրիկը չկա։ Խաղացին մինչև ուշ գիշեր, սակայն տղամարդկանց ոչ մեկին չհաջողվեց փոսիկով հաղթել առանց ետգնման։ Երբ Յանը ինձ համար անհասկանալի ձևով չխաղաց առանց չորսի փոսիկով, ես լսեցի, թե ինչպես է նա Մացերատին շշնջում․
 +
 +
― Իսկ ահա Ագնեսան հաստատ կհաղթեր։
 +
 +
Այդ պահին ես ցած թռա Գրեթխենի ծնկներից, բակում փնտրեցի գտա տատիկիս ու նրա եղբայր Վինցենտին։ Նրանք երկուսով կողք֊կողքի նստած էին ծանր կողափայտի վրա։ Վինցենտը լեհերեն կիսաձայն աղերսում էր աստղերին։ Տատիկս արդեն չէր կարողանում լաց լինել, սակայն թույլ տվեց ինձ մտնել իր շրջազգեստի տակ։
 +
 +
Իսկ այժմ ո՞վ կվերցնի ինձ իր շրջազգեստի տակ։ Ո՞վ ինձնից կփակի օրվա լույսն ու լամպի լույսը։ Ո՞վ ինձ կվերադարձնի այն հալվող դեղին, փոքր֊ինչ կծվահամ յուղը, որը, որպեսզի ինձ լրացուցիչ սնունդ տա, տատիկս կուտակում էր իր շրջազգեստի տակ։ Պահում էր ու առիթի դեպքում դնում իր դիմաց, որպեսզի օգտավետ լինի, որպեսզի ինձ դուր գա։
 +
 +
Ես քնեցի չորս շրջազգեստների տակ, իմ խեղճ մայրիկի ակունքներից ոչ հեռու, և ինձ համար նույնչափ լուռ էր, չնայած ոչ այդչափ անշունչ, ինչպես նրա համար՝ արկղի մեջ, որը ոտքերի մոտ նեղանում էր։
 +
 +
 +
===Հերբերթ Տրուչինսկու թիկունքը===
 +
 +
 +
Ասում են, թե աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել մորը։ Շատ շուտով, թաղումից հետո ես սկսեցի զգալ իմ խեղճ մայրիկի պակասությունը։ Վերացան Սիգիզմունդ Մարկուսի մոտ հինգշաբթի օրերի այցելությունները։ Այլևս ոչ մեկը ինձ քույր Ինգայի սպիտակ խալաթի հետ հանդիպումների չէր տանում, սակայն մորս մահվան մասին ինձ առավել հիվանդագին հիշեցնում էին շաբաթ օրերը․ նա այլևս խոստովանության չէր գնում։
 +
 +
Կարճ ասած, ես մնացի առանց Հին քաղաքի, առանց բժիշկ Հոլլացի ընդունարանի, առանց Քրիստոսի Սիրտը եկեղեցու։ Ես կորցրի հետաքրքրությունը ցույցերի հանդեպ։ Ինչպես կարող էի ես գրավելով ցուցափեղկերի մոտ բերել անցորդներին, եթե նույնիսկ գայթակղիչի մասնագիտությունն էր Օսկարի համար դարձել անհամ և կորցրել իր գրավչությունը։ Այլևս չկար այն մայրը, որն ինձ կտաներ Քաղաքային թատրոն՝ ամանօրյա հիքիաթի ներկայացման, Կրոնի կամ Բուշի կրկեսը։ Չնայած մռայլ, սակայն պարբերաբար ես շարունակում էի գնալ միայն պարապմունքների, հուսահատ դանդաղ քայլում էի արվարձանի փողոցներով մինչև Քլայնհամմերվեգ, մտնում Գրեթխեն Շեֆլերի մոտ, դեպի կեսգիշերյան արեգակի երկիր կազմակերպած ճամփորդությունների մասին։ Իսկ ես այդ ընթացքում Գյոթեին անշեղորեն համեմատում էի Ռասպուտինի հետ, համեմատում ու ոչ մի կերպ չէի կարողանում կանգ առնել ու մեծ մասամբ այդ մռայլ ճառագող շրջապտույտից փրկվում էի՝ հեռանալով պատմության պարապմունքների մեջ։ Ճակատամարտ Հռոմի համար, Դանցիգ քաղաքի կայսերական պատմությունը, քյոլլերյան ծովային օրացույցը՝ իմ փորձված, օրինակելի ստեղծագործությունները ինձ օժտում էին աշխարհում ամեն ինչի մասին կիսաիմացությամբ։ Ես այսօր էլ կարող եմ ամենաճիշտ տեղեկությունները հայտնել այն բոլոր նավերի զրահի հաստության, սարքավորվածության, նավահավաքակայաններից ջուրն իջեցնելու, ծով դուրս գալու և նավարկելու դերի մասին, որոնք մասնակցել են Սկագերաքյան ճակատամարտին, որտեղ էլ, վնասվածք ստանալով, իջել են հատակը։
 +
 +
Շուտով ես պիտի դառնայի տասնչորս տարեկան, ես սիրում էի միայնությունը, շատ էի զբոսնում։ Իմ թմբուկը ևս զբոսնում էր ինձ հետ, սակայն ես հազվադեպ էի անհանգստացնում նրա թիթեղին, քանզի մայրիկիս մահվան պատճառով այն ժամանակին փոխարինելը խիստ կասկածելի էր պատկերվում, ինչը և պարզ դարձավ իրականում։
 +
 +
Ե՞րբ տեցի ունեցավ դա՝ երեսունյոթի աշնա՞նը, թե երեսունութի գարնանը։ Համենայնդեպս, ես քարշ էի գալիս Հինդենբուրգալլեի երկայնքով՝ ուղղություն վերցնելով դեպի կենտրոն և մոտավորապես գտնվում էի «Տարվա չորս եղանակները» սրճարանի հարթության վրա, ընդ որում՝ ոչ այն է տերևներ էին թափվում, ոչ այն է բացվում էին կոկոնները՝ մի խոսքով, բնության մեջ ինչ֊որ բան էր տեղի ունենում։ Եվ այստեղ ես հանդիպեցի իմ ընկեր և ուսուցիչ Բեբրային, որն ուղիղ գծով սերում էր արքայազն Օյգենից և, դրանով իսկ, Լյուդովիկոս Տասնչորսերորդից։
 +
 +
Մենք երեք տարի չէինք տեսնվել, սակայն 20 քայլից իրար ճանաչեցինք։ Բեբրան մենակ չէր, նրան թևանցուկ արած՝ քայլում էր մի նրբագեղ, հարավային ոճի գեղեցկուհի, որը Բեբրայից երկու սանտիմետրով ցածր էր և մոտ երեք մատ բարձր ինձանից։ Ծանոթանալով, գեղեցկուհին տվեց իր անունը՝ Ռոզվիտա Ռագունա՝ Իտալիայի ամենահայտնի պայծառատեսուհի։
 +
 +
Բեբրան ինձ հրավիրեց «Տարվա չորս եղանակներում» մի գավաթ մոկկա խմելու։ Մենք նստեցինք «ակվարիումում», և հարևանությամբ նստած բամբասասեր կանայք սկսեցին շշնջալ․
 +
 +
― Լիզվեթ, Լիզբեթ, հլը մի տես, լիլիպուտներ են, դու տեսե՞լ էիր։ Նրանք կրկեսո՞ւմ պետք է ելույթ ունենան։ Պետք է գնալ։
 +
 +
Բեբրան ինձ ժպտաց՝ ընդ որում ցույց տալով իր հազար բարակ, հազիվ նկատելի կնճիռները։
 +
 +
Մատուցողը, որը մեզ սուրճ բերեց, շատ խոշոր էր։
 +
 +
Երբ Ռոզվիտան սուրճի հետ մի կտոր տորթ պատվիրեց, նա ֆրակով մարդուն նայեց այնպես, ինչպես աշտարակին են նայում։ Բեբրան հետևում էր ինձ։
 +
 +
― Օ, վախենամ, որ նա՝ ապակու մեր նվաճողը, իրեն վատ է զգում։ Ինչո՞ւմն է դժբախտությունդ, իմ ընկեր։ Ապակին այլևս չի՞ ենթարկվում, թե՞ ձայնդ չի բավականացնում։
 +
 +
Պատանի ու կրքոտ, ինչպիսին ես էի, Օսկարը ցանկանում էր անհապաղ ներկայացնել իր չխամրող արվեստը։ Ես նայեցի չորս բոլորս, հայացքով արդեն հաստատեցի դեկորատիվ ձկների ու ջրիմուռների դիմացի ապակե մեծ հարթությունը, սակայն ավելի շուտ, քան կհասցնեի երգել, Բեբրան ասաց․
 +
 +
― Ոչ, իմ ընկեր։ Մենք կհավատանք ձեր խոսքին։ Աստծո սիրուն, ավերածություններ, ջրհեղեղներ, ձկների մահեր պետք չեն։
 +
 +
Ես ամոթխած ներողություն խնդրեցի, առաջին հերթին, սինյորա Ռոզվիտայից, որը հանելով իր փոքրիկ հովհարը, այն անհանգստությամբ թափահարում էր։
 +
 +
― Իմ մայրն է մահացել, ― փորձեցի ես արդարացնել իմ պահվածքը, ― նա այդպես չպետք է վարվեր։ Ես շատ զայրացած եմ նրա վրա։ Չէ՞ որ մարդիկ ասում են․ մայրը ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ զգում, ամեն ինչ ներում։ Համատարած արտահայտություններ Մոր օրվա կապակցությամբ։ Իսկ նա իմ մեջ թզուկի էր տեսնում։ Եվ այդ թզուկից կազատվեր, եթե միայն կարողանար։ Սակայն չէր կարող ազատվել, քանի իր երեխաները, եթե նույնիսկ նրանք թզուկ են, արձանագրված են թղթերի մեջ, և անհնար է հենց այնպես վերցնել ու նրանցից ազատվել։ Եվ նաև այն պատճառով, որ ես նրա սեփական թզուկն էի, որովհետև ինձանից ազատվելով, նա կազատվեր նաև ինքն իրենից։ Կխորտակեր իրեն։ Ուրեմն, ինչպե՞ս հարց տվեց ինքն իրեն՝ ե՞ս, թե թզուկը, ինչից հետո ոչնչացրեց իրեն, սկսեց միայն ձուկ ուտել, ընդ որում, նույնիսկ ոչ թարմ, զորացրեց իր սիրեկաններին, իսկ այժմ, երբ նա պառկած է Բրենտաուի գերեզմանոցում, թե՝ սիրեկանները և թե՝ գնորդները, ձայները մեկ արած, պնդում են․ «Դա թզուկն էր, որ իր թմբուկով նրան գերեզման հասցրեց։ Օսկարի պատճառով նա այլևս չէր ուզում ապրել, նա սպանեց մորը»։
 +
 +
Ես սաստիկ չափազանցում էի, հնարավոր է, սինյորա Ռոզվիտայի վրա տպավորություն թողնելու նպատակով։ Չէ՞ որ իրականում մարդկանց մեծ մասը մայրիկիս մահվան մեջ մեղադրում էր Մացերատին և, դրանից առավել, Յան Բրոնսկուն։ Սակայն Բեբրան ինձ կանխեց։
 +
 +
― Չափազանցեցնում ես, իմ ընկեր։ Զուտ խանդից է, որ դուք զայրանում եք ձեր մահացած մոր վրա։ Քանի որ նա գերեզման է իջել ոչ այնքան շատ, որքան հոգնեցուցիչ սիրային հարաբերությունների պատճառով, և դուք ձեզ արհամարված եք զգում։ Դուք չար եք ու փառամոլ, ինչպես, ազնովորեն ասած, հատուկ է հանճարին։ ― Այնուհետև արտաշնչելուց և աչքի պոչով սինյորա Ռոզվիտային նայելուց հետո․ ― Մեր չափերի մարդիկ դժվարությամբ են համբերություն դրսևորում։ Առանց աճի արտաքին նշանների մարդկային մնալն այնքան բարձր խնդիր է, այնքան վեհանձն կոչում։ Միաժամանակ և՛ հարթ, և՛ կնճռոտ մաշկով նեապոլիտանական պայծառատեսուհի Ռոզվիտա Ռագունան՝ նա, որին ես մոտ տասնութ տարեկան էի համարում, դրանից ոչ ավելի, և որով արդեն մոտակա ակնթարթին հիանում էի այնպես, որպես կհինայի ութսուն, իսկ միգուցե և իննսուն տարեկան ծեր կնոջով, հենց այդ Ռոզվիտան ձեռքը տարավ Բեբրայի անգլիական կտորից կարված պերճաշուք կոստյումի վրայով, ինձ ուղարկեց իր բալի սևագույն միջերկրական աչքերի հայացքը և այնուհետև իր մութ, պտուղներ խոստացող ձայնով, որն ինձ անհանգստացրեց ու ստիպեց անզգայանալ, ասաց․
 +
 +
― Կարիսսիմո, Օսկարելլո։ Որքան լավ եմ ես այն՝ ձեր ցավը, հասկանում։ Գնանք մեզ նետ Միլան, Փարիզ, Տոլեդո, Գվատեմալա։
 +
 +
Ես թեթև գլխապտույտ ունեցա։ Ես բռնեցի Ռագունայի՝ թարմությամբ փթթող և աշխարհի պես հին ձեռքը։ Միջերկրական ծովի ալիքները խփվեցին իմ ափին, ձիթենիները շշնջացին իմ ականջին․
 +
 +
Ռոզվիտան ձեզ համար մայր կդառնա, Ռոզվիտան ձեզ կհասկանա։ Նա՝ Ռոզվիտան, մեծ պայծառատեսը, որը ներթափանցելով տեսնում է ամենը, հասկանում ամենը, միայն ինքն իրեն չի կարողանում հասկանալ, օ մամա միա, միայն ոչ իրեն։
 +
 +
Ռագունան տարօրինակ ձևով հազիվ էր ինձ սկսել ներթափանց տեսնել և իր պայծառատեսական հայացքով ինձ ճեղքել, երբ անսպասելի ու սարսափով լի ինձանից ետ քաշեց ձեռքը։ Չզարհուրեցրե՞ց, արդյոք, նրան իմ 14֊ամյա կարոտած սիրտը։ Չբացահայտվե՞ց, արդյոք, նրա համար, որ Ռոզվիտան, միևնույն է, աղջիկ, թե ծեր կին, ինձ համար միայն մեկ բան էր նշանակում՝ Ռոզվիտա։ Նա ցնցվում էր ու նեապոլիտական լեզվով շշնջում և այնքան շատ էր իրեն խաչակնքում, կարծես սարսափները, որոնք նա ընթերցել էր իմ մեջ, սահմաններ չունեին, իսկ այդ ամենից հետո նա լռելյայն թաքնվեց իր հովհարի ետևում։
 +
 +
Ես, գլուխս կորցրած, խնդրեցի ինձ լուսաբանել, բացատրություն խնդրեցի պարոն Բեբրայից, սակայն նույնիսկ Բեբրան, որն ուղիղ գծով արքայազն Օյգենից էր սերվում, դատելով ամեն ինչից, ինքն էլ էր կորցրել սովորական վստահությունը, նա ինչ֊որ բան էր փնթփնթում և միայն վերջին մոտ ես կարողացա հասկանալ հետևյալը․
 +
 +
― Ձեր հանճարը, իմ պատանի բարեկամ, աստվածային է, սակայն նաև, անկասկած, ձեր հանճարի հրեշավոր հիմքը փոքր֊ինչ շփոթեցրեց իմ բարի Ռոզվիտային, ինչպես և ինձ։ Ազնվորեն խոստովանեմ, ձեզ ներհատուկ ինքնաբերական անչափելիությունը ներկայանում է որպես օտար՝ չնայած ոչ այնքան հասկանալի։ Բայց միևնույն է, Բեբրան հասցրեց հավաքել ուժերը, միևնույն է, որպիսին էլ լինի ձեր բնավորության կառուցվածքը, գնանք մեզ հետ, ելույթ կունենաք Բեբրայի «Կախարդական շոուում»։ Ինքնադաստիարակության ու ինքնասահմանափակման որոշակի չափաբաժնի առկայության դեպքում դուք լիովին ունակ եք գտնել ձեր հանդիսատեսին՝ նույնիսկ ներկայումս ձևավորված քաղաքական հանգամանքների պայմաններում։
 +
 +
Ես անմիջապես կռահեցի, որ Բեբրան, որը ժամանակին ինձ խորհուրդ տվեց միշտ լինել բեմի վրա և ոչ մի անգամ՝ դրա դիմաց, ինքն էր հաղորդակից դարձել մեծ խմբով դրա դիմաց կանգնածների հետ՝ չնայած նա առաջվա նման ելույթ էր ունենում կրկեսում։ Ահա հենց այդ պատճառով էլ նա հիասթափվեց, երբ ես հարգալից ու ափսոսացոր տեսքով մերժեցի նրա առաջարկությունը։ Իսլ սինյորա Ռոզվիտան նույնիսկ լսելի հոգոց հանեց իր հովհարի ետևում ու կրկին ինձ ցույց տվեց իր միջերկրական աչքերը։
 +
 +
Մենք մի քիչ էլ զրուցեցինք, ես մատուցողին խնդրեցի ինձ ջրի դատարկ բաժակ բերել, ձայնովս բաժակի վրա սրտաձև կտրվածք արեցի, շուրջը քմահաճորեն «Օսկարից՝ Ռոզվիտային» գրությունը երգեցի, բաժակը նվիրեցի նրան, ինչով նրան շատ ուրախացրի, իսկ Բեբրան, նախքան մեր հեռանալը, հաշիվը փակեց և առատաձեռն թեյավճար տվեց։
 +
 +
Երկուսով ինձ ուղեկցեցին գրեթե մինչև մարզադահլիճը։ Ես թմբուկի փայտիկներով ցույց տալով Մայիսյան մարգագետնի հակառակ ծայրի դատարկ տրիբունաները և, այժմ վերհիշեցի, դա տեղի էր ունենում երեսունութ թվի գարնանը, իմ ուսուցիչ Բեբրային պատմեցի տրիբունաների տակ թմբկահարի կարգավիճակով սեփական գործունեությանս մասին։
 +
 +
Բեբրան շփոթված ժպտաց, սինյորա Ռոզվիտան ցուցադրեց իր լուրջ դեմքը։
 +
 +
Իսկ երբ սինյորան մի քանի քայլ այն կողմ գնաց, Բեբրան, հրաժեշտ տալով, իմ ականջին շշնջաց․
 +
 +
― Ես սխալ թույլ տվեցի, իմ ընկեր, ինչպե՞ս ես կարող եմ այսուհետ ևս լինել ձեր ուսուցիչը։ Ախ, այդ կեղտոտ քաղաքականությունը։
 +
 +
Նման բառերից հետո նա, ինչպես և շատ տարիներ առաջ, երբ ես նրան առաջին անգամ հանդիպեցի կրկեսի բնակելի բեռնասայլերի միջև, համբուրեց իմ ճակատը, տիկին Ռոզվիտան ինձ մեկնեց ասես թե ճենապակյա ձեռքը, ես հանդիսավոր խոնարհվեցի, 14 տարեկանի համար դա չափից դուրս մշակված շարժում էր դիտվում, պայծառատեսի մատիկների վրա։
 +
 +
― Մենք դեռ կտեսնվենք, որդիս, ― պարոն Բեբրան ձեռքով արեց ինձ։ ― Կտեսնեվենք, ինչպես էլ կյանքը դասավորվի։ Մեր պես մարդիկ չեն կարող կորչել։
 +
 +
― Չարություն մի պահեք ձեր հայրերի դեմ, ― խորհուրդ տվեց ինձ սինյորան։ ― Վարժվեք ձեր սեփական գոյությանը, որպեսզի ձեր սիրտը հանգիստ ձեռք բերի, իսկ սատանան չարություն տածի։
 +
 +
Ինձ թվաց, կարծես սինյորան ևս մեկ անգամ, չնայած կրկին զուր, անվանարկեց ինձ։ Չքվիր, սատանա, իսկ սատանան չի հեռանում։  Ես տխուր, ամայացած սրտով նայեցի երկուսի ետևից, ձեռքով արեցի։ Երբ նրանք նստեցին տաքսի ու նրա մեջ ամբողջապես անհետացան («ֆորդը» կառուցված էր մեծահասակների համար, իսկ նրանց հետ ներսում դատարկ էր երևում), երբ մեքենան սլանալով հեռացավ՝ տանելով իմ ընկերներին, այնպիսի տեսք ուներ, կարծես նստողներ է որոնում։ Ճիշտ է, հատագայում ես փորձեցի Մացերատին համոզել, որպեսզի գնա Կրոնեի կրկեսը, սակայն նա հորդորներիս չենթարկվեց։ Նա իմ խեղճ մոր համար, որն, ըստ էության, երբեք ամբողջությամբ նրան չէր պատկանել, ամբողջապես խրվել էր սգի մեջ։ Եվ կամ ո՞ւմ էր նա ամբողջապես պատկանել։ Նույնիսկ Յան Բրոնսկուն՝ դա էլ ոչ, թերևս միայն ինձ, քանզի Օսկարը բոլորից շատ էր տառապում նրա բացակայությունից, որը խախտել էր նրա առօրյա կյանքի նորմալ ընթացքը և նույնիսկ կասկածի տակ էր դրել այդ կյանքը։ Մայրիկս ինձ սարսափելի վատություն արեց։ Իսկ հայրերից ընդհանրապես ոչինչ չէր կարելի սպասել։ Ուսուցիչ Բեբրան, ի դեմս քարոզչության նախարար Գեբելսի, ինքը ձեռք բերեց իր ուսուցչին։ Գրեթխեն Շեֆլերը ամբողջությամբ հեռացավ «ձմեռային օգնության» մեջ։ Այսպես էր ասվում․ ոչ մեկը պետք է սոված չմնա, ոչ մեկը պետք է չմրսի։ Իսկ ես հենվում էի թմբուկիս վրա և վերջնականապես անձնատուր եղա միայնությանը՝ աշխատելով փայտիկների հարվածների ներքո բարակած, ինչ֊որ ժամանակ սպիտակ գույն ունեցած թիթեղի վրա։ Երեկոներին մենք Մացերատի հետ նստում էինք իրար դեմ դիմաց, նա իր խոհարարական գրքերն էր թերթում, ես իմ բողոքներն էի թափում գործիքի վրա։ Երբեմն Մացերատը, գլուխը դնելով խոհարարական գրքի վրա, լաց էր լինում։ Յան Բրոնսկին ավելի ու ավելի հազվադեպ էր լինում մեզ մոտ։ Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ տղամարդիկ եկան այն հետևության, որ պետք է առանձնակի զգուշություն պահպանել, ոչ ոք չգիտի, թե այս ամենը ինչ ընթացք կստանա։ Այդ իսկ պատճառով սկատով և փոխարինվող երրորդ խաղացողով երեկոները ավելի հազվադեպ էին, ապա ուշ ժամի, մեզ մոտ հյուրասենյակում, կախովի լամպի տակ, առանց քաղաքականության մասին խոսակցության։ Թվում էր, թե իմ Աննա տատիկը լիովին մոռացել է Բիսաուից մեզ մոտ՝ Լաբեսվիգ բերող ճանապարհը։ Տատիկս զայրանում էր Մացերատի վրա, հնարավոր է, որ զայրանում էր նաև ինձ վրա․ չէ՞որ ես ինքս լսել եմ, թե ինչպես է նա ասում․ «Իմ Ագնեսիկը, նա մահացավ, այդ թմբուկի պատճառով նա այլևս չէր ուզում ապրել»։
 +
 +
Թող որ ես նույնիսկ մեղավոր եմ մայրիկիս մահվան մեջ, ես էլ ավելի ջղաձգորեն էի կարչում իմ վատաբանված թմբուկից․ չէ՞ որ նա չէր մահանում, ինչպես մայրերն են մահանում, կարելի է նոր թմբուկ գնել կամ այն տալ ծերունի Հայլանդին կամ ժամագործ Լաուբշադին, որպեսզի վերանորոգեն։ Թմբուկը հասկանում էր ինձ, ամեն ինչին ճիշտ պատասխան տալիս և հենվում էր ինձ վրա, ինչպես ես էի հենված նրա վրա։
 +
 +
Եվ այն ժամանակահատվածը, երբ սեփական կացարանը ինձ համար դառնում էր չափից դուրս կարճ կամ իմ տասնչորս տարիների համար չափից դուրս երկար, երբ օրվա ընթացքում ինձ ոչ մի անգամ հնարավորություն չէր ընձեռվում ցուցափեղկի դիմաց գայթակղողի դերը խաղարկելու։ Իսկ երեկոներին արդեն գայթակղությունը բավականաչափ ուժեղ չէր ստացվում, որպեսզի մութ դարպասատակում ճշմարտանման գայթակղողի պատկերեի, ես առաջադրում էի տակտը, քշում֊գնում էի հինգերորդ հարկ՝ ճանապարհին հաշվելով 116 աստիճան, յուրաքանչյուր աստչճանավանդակի բոլոր հինգ դռների ետևից, որովհետև հոտերին, ինչպես և անձամբ ինձ, չափից դուրս նեղվածք էր երկսենյականոց բնակարանում։
 +
 +
Սկզբնական շրջանում, չնայած հազվադեպ, սակայն բախտս բերում էր շեփորահար Մայնի հետ։ Հարբած վիճակում ձեղնահարկի չորացող սավանների միջև ընկած՝ նա կարողանում էր զարմանալի երաժշտականությամբ փչել իր շեփորը՝ դրանով մեծ ուրախություն պատճառելով իմ թմբուկին։ Երեսունութի մայիսին Մայնը հրաժարվեց գիհու օղուց՝ մարդկանց հայտարարելով․ «Այժմ նոր կյանք կսկսվի»։ Դրանից հետո նա դարձավ գրոհայինների հեծելազորային զորամասերին կից երաժշտական վաշտի անդամ։ Հետագայում ես կարող էի հետևել, թե ինչպես է նա երկարաճիտք կոշիկներով ու նմանատիպ կաշվից երեսանով, աստիճանների վրա մեկ քայլով հինգ աստիճան հաղթահարում։ Նա առաջվա պես պահում էր չորս կատու, որոնցից մեկի անունը Բիսմարկ էր, որովհետև, ինչպես կարելի էր ենթադրել, գիհու օղին երբեմն հաղթանակում էր և նրան տրամադրում դեպի երաժշտությունը։
 +
 +
Ես շատ հազվադեպ էի ծեծում ժամագործ Լաուբշադի՝ հարյուրավոր ժամացույցներով շրջապատված այդ հանգիստ մարդու դուռը։ Սակայն ժամանակի հետ նման վատնողական վերաբերմունք ես ինձ կարող էի թույլ տալ ոչ ավելի, քան ամիսը մեկ։ Ծերունի Հայլանդը նախկինի պես իր որջը պահում էր եկամտային տան բակում և նախկինի պես նա ուղղում էր ծուռ մեխերը։ Եվ առաջվա պես էլի կային ճագարներ և ճագարներից ճագարիկներ։ Միայն բակի մանուկներն էին դարձել այլ։ Այժմ նրանք քայլում էին համազգեստով, սև փողկապով և այլևս աղյուսի փոշուց ապուրներ չէին եփում։ Հայտնվել էր այլ սերունդ, իսկ իմը արդեն հաղթահարել էր դպրոցը և գնացել էր դեպի գիտություն։ Նուխի Էյկեն դարձել էր վարսավիր, Ակսել Միշքեն պատրաստվում էր Շիխաուի նավաշինարանում դառնալ զոդող, Սյուզի Քատերը Շտերնֆելդի առևտրի տանը սովորում էր վաճառողուհու մասնագիտությունը և արդեն մշտական երկրպագու ուներ։ Ինչ աստիճան կարող է ամեն ինչ փոխվել ընդամենը երեք֊չորս տարվա ընթացքում։ Ճիշտ է, բակում առաջվա պես գորգերը թափ տալու համար կանգնած էր վերադրակը, և տնային ներքին կանոնակարգում այդպես էլ գրված էր․ երեքշաբթի և ուրբաթ՝ թափ տալ գորգերը։ Սակայն այդ երկու օրերին լսվում էին միայն հազվադեպ և մի տեսակ ամոթխած հարվածներ․ այն ժամանակվանից ի վեր, ինչ Հիտլերը եկել է իշխանության, տնտեսություններում ավելի ու ավելի շատ փոշեկուլներ էին հայտնվում, վերադրակները կանգնած էին միայնակության մեջ և այժմ պիտանի էին թերևս միայն ճնճղուկների համար։
 +
 +
Մի խոսքով ինձ մնացել էր միայն աստիճանավանդակը և մեկ էլ ձեղնահարկը։ Կղմինդրե տանիքի տակ ես ընթերցում էի իմ փորձարկած գիրքը, իսկ աստիճանների վրա, երբ ցանկանում էի մարդկանց հետ շփվել, ծեծում էի երրորդ հարկի ձախ կողմի առաջին դուռը։ Տրուչինսկի մայրիկը միշտ բացում էր դուռը։ Այն ժամանակվանից, երբ նա Բրենտաուի գերեզմանատանը բռնել էր իմ ձեռքը և ձեռքս բռնած էլ մոտեցրեց իմ մայրիկի դագաղին, նա բաց էր անում ամեն անգամ, երբ նրա դռան առաջ հայտնվում էր Օսկարը իր փայտիկներով։
 +
 +
― Միայն թե այդքան բարձր ձայնով մի թմբկահարիր, Օսկա՛ր։ Ախր, մեր Հերբերթը քնած է, քանի որ այս գիշերը ևս նրա համար դաժան էր, և ստիպված էի նրան տուն բերել մեքենայով։ ― Այս բառերից հետո նա ինձ ներս էր քաշում իր բնակարանը, ածիկով ու կաթով սուրճ էր լցնում և դրան վրադիր տալիս էր թեյի վրայի շագանակագույն սառնաշաքարից մի կտոր, որպեսզի թաթախեի ու լպստեի։ Ես խմում էի, ծծում սառնաշաքարը, իսկ թմբուկին ձեռք չէի տալիս։
 +
 +
Տրուչինսկի մայրիկը ուներ փոքրիկ, կլոր գլուխ, որի վրա կիպ նստած բարակ մոխրաալեհեր մազերը այն աստիճան աղքատիկ էին, որ նրանց միջից փայլում էր վարդագույն մաշկը։ Նոսր մազափնջերը ձգտում էին դեպի նրա ծոծրակի հեռավոր կոկոնը և այստեղ առաջացնում էին հանգույց, որը չնայած իր փոքր չափերին, բիլիարդի գնդից փոքր, նկատելի էր ցանկացած կողմից, ինչպես էլ որ նա անցներ֊դառնար։ Այդ հանգույցը պահվում էր գործելու փոքրիկ շյուղերի օգնությամբ։ Իր կլորիկ թշերը, որոնք, թվում էր, դնովի են, երբ նա ծիծաղում էր, Տրուչինսկի մայրիկը իր թշերը ամեն առավոտ շփում էր եղերդի տուփի փաթեթով, փաթեթը կարմիր էր ու գունաթափվող։ Տրուչինսկի մայրիկի հայացքը նման էր մկան հայացքի, նրա չորս երեխաների անուններն էին Հերբերթ, Հուստա, Ֆրից, Մարիա։
 +
 +
Մարիան իմ հասակակիցն էր, նոր էր ավարտել տարրական դպրոցը և այժմ ապրում ու սովորում էր Շիդլիցում, պետական ծառայողի ընտանիքում տնտեսուհի էր։ Ֆրիցը, որն աշխատում էր վագոնի գործարանում, հազվադեպ էր տանը հայտնվում։ Նրա կողքին մշտապես կային երկու, երեք աղջիկներ, որոնք նրա համար անկողին էին բացում և որոնց հետ նա գնում էր Օռու պարելու։ Մեր շենքի բակում նա ճագարներ էր պահում, վիեննական երկնագույն, սակայն ճագարների հոգսը ընկնում էր Տրուչինսկի մայրիկի վրա, որովհետև Ֆրիցը առանց այն էլ շատ զբաղված էր բազմաթիվ աղջիկներով։ Հուստան, որը երեսունին մոտ համակրելի անձնավորություն էր, գլխավոր երկաթուղային կայարանին կից «Էդեմ» հյուրանոցում աղախին էր ծառայում։ Դեռևս ամուսնացած չլինելով՝ նա, ինչպես սահմանված է առաջնակարգ հյուրանոցի աշխատակազմի համար, ապրում էր հենց տեղում, բազմահարկ շենքի վերին հարկում։ Եվ, վերջապես, բոլորից տարիքովը՝ Հերբերթը, միակն էր, ով ապրում էր մոր հետ, եթե, իհարկե, չհաշվենք մոնտյոր Ֆրիցի հազվադեպ գիշերումները, և Նոյֆարվասերի նավահանգստային արվարձանում ծառայում էր որպես մատուցող։ Խոսքն այստեղ կլինի հենց նրա մասին։ Որովհետև մայրիկիս մահից հետո Հերբերթը իմ ձգտումների նպատակակետի կարճ, սակայն երջանիկ ժամանակահատվածն էր Շթարբուշի մոտ։ Այդպես էին անվանում այն սեփականատիրոջը, ում պատկանում էր «Շվեդի մոտ» պանդոկը։ Այն տեղակայված էր նավաստիների համար բողոքական եկեղեցու դեմ դիմաց, և նրա այցելուները, ինչպես հեշտ է կռահել անվանումից, մեծ մասամբ սկանդինավներ էին։ Սակայն այնտեղ մտնում էին և՛ ռուսները, և՛ Ազատ քաղաքի լեհերը, և հելմցի բեռնակիրները, և՛ գերմանական ռայխի ռազմանավերի նավաստիները, որոնք հենց նոր էին այցելության գալիս։ Այդ, կարելի է ասել, եվրոպական պանդոկում մատուցող ծառայելը բնավ էլ անվտանգ չէր, և միայն այն փորձն էր, որ Հերբերտը ձեռք էր բերել «Օռի ձիարշավում», նախքան տարվասեր վերակոչելը, Հերբերթը որոշ ժամանակ այդ երրորդ կարգի պարատեղում որպես մատուցող էր ծառայում, որը նրան հնարավորություն տվեց՝ «Շվեդի մոտ» տիրող լեզուների բաբելոնյան խառնուրդի մեջ, հաստատել իր արվարձանային ներքին գերմանական բարբառը, լեհերենի ու անգլերենի միաձուլումների հետ խառնված։ Սակայն ամիսը մեկ անգամ նրան տուն էր բերում սանիտարական մեքենան՝ չնայած ընդդեմ նրա կամքի, բայց միաժամանակ անվճար։
 +
 +
Այդ ժամանակ Հերբերթը ստիպված էր լինում պառկել փորի վրա, բարձրաձայն տնքալ, որովհետև հարյուր կիլոգրամ քաշ ուներ, և իր ծանրությամբ մի քանի օր հոգս պատճառել մահճակալին։ Այդ օրերին Տրուչինսկի մայրիկը առանց շունչ քաշելու լուտանք էր թափում։ Սակայն այդ օրերին նաև անխոնջ խնամում էր նրան և, հերթական անգամ վիրակապելը ավարտեկով, մազերի միջից դուրս քաշած շյուղով ցույց էր տալիս ապակու տակի ռետուշավորված լուսանկարը, որը հենց մահճակալի դեմ դիմաց էր։ Իսկ պատկերում էր այդ լուսանկարը լուրջ ու անշարժ դեմքով մի տղամարդու, որը բեղեր ուներ ու շատ էր նմանվում բեղավորների այն մասին, որը բնակեցրել է իմ լուսանկարչական ալբոմի առաջին էջերը։
 +
 +
Սակայն այն պարոնը, որին իր ճաղերով ցույց էր տալիս Տրուչինսկի մայրիկը, չէր պատկանում իմ ընտանիքի անդամների թվին, վերջնականապես Հերբերթի, Հուստայի, Ֆրիցի ու Մարիայի հայրն էր։
 +
 +
― Դու դեռ ինչ֊որ ժամանակ քո վերջը կտաս, ինչպես հայրդ իր վերջը տվեց, ― թունոտ ֆշշացնում էր նա հևացող ու տնքացող Հերբերթի ականջին, սակայն ոչ մի անգամ այդպես էլ չասաց, թե որտեղ ու երբ է այդ տղամարդը բերել կամ, հնարավոր է, գտել իր վերջը։
 +
 +
― Դե և ո՞վ էր այս անգամ, ― հարց ու փորձ էր անում ալեհեր մուկիկը խաչաց ձեռքերի վերևից։
 +
 +
― Դե, ինչպես միշտ, շվեդերն ու նորվեգացիները։ ― Հերբերթը շրջվում էր, և նրա մահճակալը ճռնչում էր։
 +
 +
― Ինչպես միշտ, ինչպես միշտ։ Ձևեր մի թափիր, թե իբր դա միշտ շվեդերն ու նորվեգացիներն են, այ վերջերս դա ուսումնական նավի տղաներն էին, ինչպե՞ս էր, է՜, նրա անունը․ Աստված հիշողություն տա, դե հա, «Շլագետերից» ահա, իսկ դու ինձ մի գլուխ շվեդների ու նորվեգացիների մասին ես պատմում։
 +
 +
Հերբերթի ականջը (դեմքը ես տեսնել չէի կարող) լցված էր գույնով։
 +
 +
― Սրիկաներ, միշտ իրենց չգիտես ինչի տեղ են դնում ու քթները տնկում են։
 +
 +
― Թող դրանց, դա ամենևին էլ քո գործը չէ։ Քաղաքում, երբ նրանք ափ են դուրս գալիս, բավական վայելուչ տեսք ունեն։ Հավանաբար դու կրկին սկսել ես Լենինի վերաբերյալ խրատներ տալ կամ քիթդ խոթել ես իսպանական պատերազմի մեջ։
 +
 +
Հերբերթը այլևս ոչինչ չէր պատասխանում, և Տրուչինսկի մայրիկը հեռանում էր խոհանոց, իր սուրճի մոտ։
 +
 +
Հենց որ Հերբերթի թիկունքը սկսում էր կենդանանալ, ինձ թույլ էր տրվում այն դիտել։ Հերբերթը նստում էր խոհանոցի աթոռին, ցած էր իջեցնում շալվարակալերը, որոնք ընկնում էին նրա զիստերին փաթաթված կապույտ մահուդի վրա և դանդաղ, կարծես նրան խանգարում էին ծանր մտքերը, հանում էր բրթե վերնաշապիկը։
 +
 +
Թիկունքը կլոր էր ու շարժուն։ Պեպեններով պատված վարդագույն բնապատկեր։ Երկու կողմից ճարպի մեջ խեղդվող ողնաշարի վրա թիակներից ներքև փնջակալել էին շիկահեր մազերը։ Նրանք խոպոպիկներով իջնում էին թիկունքն ի վար՝ մինչև որ անհետանում էին վարտիքի մեջ, որը Հերբերթը հագնում էր նույնիսկ ամռանը։ Իսկ վարտիքի եզրից սկսած դեպի վեր մինչև մկանուտ պարանոցը, Հերբերթի թիկունքը պատել էին ուռած, մազերի աճին խանգարող, պեպենների սփռումները՝ ընդհատող, իրենց կողքերում ծալքեր թողնող, եղանակի փոփոխության ժամանակ մրմռացող, գույնզգույն՝ սկսած կապտակներից մինչև կանաչասպիտակագույն սպիները։ Եվ ահա այդ սպիներին էր, որ ինձ թույլ էր տրվում ձեռք տալ։
 +
 +
Ունեցե՞լ եմ ես, արդյոք, նա, ով պառկած է անկողնու վրա ու չտեսնող աչքերով նայում է պատուհանին, ով արդեն մի քանի ամիս է, ինչ դիտահայում է հատուկ բժշկական հիմնարկության տնտեսական շինությունները, իսկ նրանց ետևում Օբերատյան անտառը։ Ունեցե՞լ եմ ես, արդյոք, մինչ այդ օրը այնչափ ամուր, որչափ էլ զգայուն ու գիտակցությունը մթագնեցնող մի ինչ֊որ այլ բանի ձեռք տալու հնարավորություն, որպիսիք Հերբերթի թիկունքի սպիներն են։ Թերևս միայն որոշ աղջիկների ու տիկնանց մարմինների որոշ մասերը, և այն անանուն մատը, որը համարյա երկու տարի առաջ տարեկանի դաշտից բերեց շունը և որը շուրջ մեկ տարի ինձ թույլ էր տրվում պահել, ճիշտ է, միայն բանկայի մեջ ու պայմանով, որ ձեռք չտամ։ Բայց դրա փոխարեն ես այնքան պարզորոշ էի այն տեսնում, որ մինչև օրս կարող եմ զգալ ու հաշվել այդ մատի ամեն մի հոդը, թույլ տվեք միայն ձեռքս վերցնեմ իմ փայտիկները։ Ամեն անգամ, երբ ինձ մոտ ցանկություն էր առաջանում վերհիշել Հերբերթ Տրուչինսկու թիկունքը, ես սկսում եմ թմբկահարել, թմբկահարումով աշխուժացնել իմ հիշողությունը՝ մատը մեջը բանկայի առջև նստած։ Ամեն անգամ, իսկ դա հազվադեպ էր պատահում, կնոջ մարմինը ուսումնասիրելիս՝ ես, նրա սպիների նմանվող մարմնի մասերի մեջ մինչև վերջ համոզված չլինելով, մտովի վերադառնում էի դեպի Հերբերթ Տրուչինսկու վերքերը։ Նույն հաջողությամբ ես կարող էի նաև այլ կերպ ասել․ իմ ընկերոջ թիկունքի այդ անընդգրկելի ուռածություններին առաջին դիպչումները արդեն այն ժամանակ ինձ այն կոշտությունների հետ էին ծանոթություն ու ժամանակավոր տնօրինում խոստանում, որոնք կարճատև ժամանակում հայտնվում են սիրո համար բաց կանանց մոտ։ Միաժամանակ Հերբերթի թիկունքի նշաններն արդեն այն վաղ ժամանակաշրջանում խոստանում էին ապագայում սպիրտի մեջ պահպանվող ցուցամատը, սակայն Հերբերթի սպիներից դեռ շատ ժամանակ առաջ, դեռ իմ երրորդ ծննդյան օրվանից սկսած, թմբուկի փայտիկները ինձ սպիներ, բազմացման օրգաններ և, վերջ ի վերջո, ցուցամատ էին խոստանում։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ վերադառնալ էլ ավելի հեռավոր ժամանակներին․ նույնիսկ երբ ես դեռ սաղմնային վիճակում էի, երբ Օսկարը դեռ Օսկար չէր դարձել, սեփական պորտալարիս հետ խաղը ինձ հերթականությամբ խոստանում էր մեկ թմբուկի փայտիկներ, մեկ՝ Հերբերթի սպիներ, մեկ՝ երիտասարդ կանանց ու առավել տարիքով կանանց լայն բացված խառնարաններ։
 +
 +
Այսօր ես կրկին անդրադարձա թմբուկի փայտիկներին, մարմնի փափուկ մասերին ու սպիներին, իմ սեփական գործիքին, որը ժամանակ առ ժամանակ է ցուցադրում ուժերի հորդումը, ես անցա հիշողությունների զարտուղի ճանապարհով, որոնք ինձ պատվիրված էին իմ թմբուկի կողմից։ Իմ ծննդյան տարեդարձը մեկ անգամ ևս տոնելու հնարավորություն ստանալու համար ես պետք է հասնեմ երեուն տարեկանի։ Դուք հավանաբար արդեն կռահեցիք․ Օսկարի բարձրագույն նպատակը վերադարձ է դեպի պորտալար, հանուն դրա է ձեռնարկվել ողջ պատմությունը, հանուն դրա է վերադարձը դեպի Հերբերթ Տրուչինսկու վերքերն ու սպիները։
 +
 +
Նախքան իմ ընկերոջ թիկունքի նկարագրությունը ու մեկնաբանությունը շարունակելը՝ ես պետք է հայտարարեմ, որ եթե չհաշվենք ձախ սրունքի վրայի ատամներով կծածի հետքերը, որոնք արել էր Օռայի մի պոռնիկ, նրա հզոր, բավականին խոցելի, մի խոսքով իրենից հրաշալի թիրախ ներկայացնող մարմնի առաջնային մասում որևէ այլ ատամնահետքեր չկային։ Թշնամիները նրան կարող էին մոտենալ միայն թիկունքի կողմից։ Միայն թիկունքից էր նա խոցելի, միայն թիկունքի վրա էին նշան դնում ֆիննական ու լեհական դանակները։ Շպայխերինզելի նավահանգստի բեռնակիրների դուրս թռչող դանակներն ու ուսումնական նավերի կադետներին պատկանող առագաստների համար դանակները։
 +
 +
Երբ պատահում էր, որ Հերբերթը ուտում էր, նրանց մոտ շաբաթը երեք անգամ մատուցվում էին կարտոֆիլե յուղաբլիթներ, որոնք ոչ ոք գրեթե առանց ճարպի այդքան բարակ ու այդքան կրթկրթան չէր կարող պատրաստել, ինչպես Տրուչինսկի մայրիկը, կարճ ասած, երբ նա մի կողմ էր հրում ափսեն, ես նրան «Նորագույն լուրեր» էի մատուցում։ Նա շալվարակալները ցած էր գցում ուսերից, դուրս էր ցցվում իր վերնաշապիկի միջից և ինձ թույլ էր տալիս իր թիկունքին հարց ու փորձ անել՝ մինչ ինքը զբաղված էր ընթերցանությամբ։ Հարցեր֊պատասխաններ, այդ ժամվա ընթացքում Տրուչինսկի մայրիկը ևս մեծ մասամբ նստում էր սեղանի մոտ։ Քանդելով հին գուլպաների բրդյա թելերը՝  նա այդ ընթացակարգը ուղեկցում էր նվաստացնող ակնարկներով, և՝ առիթը բաց չթողնելով, ժամանակ առ ժամանակ, հիշեցնում էր իր ամուսնու սարսափելի մահվան մասին, լուսանկարի ռետուշավորման և նրա մահճակալի դիմաց ապակու տակ կախելու մասին։
 +
 +
Հարցումը սկսում էր, երբ ես մատով խեթում էի սպիներից մեկը։ Երբեմն մատի փոխարեն ես խեթում էի թմբուկի փայտիկով։
 +
 +
― Հլը մեկ էլ սեղմիր։ Չեմ հասկանում, թե որ մեկի մասին ես դու հարցնում։ Կա չկա նա ինձ մոտ այսօր քնած է։
 +
 +
Եվ ես ևս մեկ անգամ էի սեղմում, ավելի արտահայտիչ։
 +
 +
― Ախ, դա։ Դա ուկրաինացի էր։ Նրանք ընդհարվեցին գդինգենցի մի տիպի հետ։ Սկզբում եղբայրների նման նստած էին միևնույն սեղանի շուրջ։ Իսկ հետո նա, որ Գնինգենից էր, ուկրաինացուն ասաց ռուս։ Ուկրաինացին չէր կարող դրան դիմանալ, նրան ինչպես ուզում ես անվանիր, միայն թե ոչ ռուս։ Նրանք Վիսլայով ներքև էին իջել անտառանյութի ետևից, իսկ մինչ այդ երկու ուրիշ գետեր էին անցել, նրա մոտ էլ երկարաճիտք կոշիկի մեջ փող կար և դրա կեսի չափ նա արդեն Շտարբուշի մոտ քամուն է տվել, բոլորին խմիչք էր հյուրասիրել։ Իսկ այստեղ նրան ասում են ռուս, և ես ստիպված եմ նրանց բաժանել, կուլտուրական ձևով, ինչպես ես միշտ բաժանում եմ։ Իսկ ես առանց այդ էլ շատ գործեր ունեմ, և այստեղ ուկրաինացին ինձ ասում է՝ դու լեհուկ ես, ասում է, իսկ մի ուրիշ լեհ, որը ողջ օրը հողահան մեքենայով ճլցեխ է հանում, սա ինձ էլի ինչ֊որ մի բան է ասում, ոնց որ թե «նացիստ»։ Դե Օսկար, դու էլ հո գիտես, թե ինչպիսին է մեր Հերբերթ Տրուչինսկին, իսկ նա, որ հողահան մեքենայից է, հնոցապանի պես մի սփրտնաց տիպ, նույնպես մեկ֊երկու և պառկեց հանդերձապահարանի դիմաց։ Իսկ երբ ես միայն ուզում էի ուկրաինացուն բացատրել, թե ինչ տարբերություն կա լեհուկի և դանցիգյան երիտասարդի միջև, նա տարավ բերեց ու թիկունքից ինձ խոցեց՝ սա էլ հենց այդ սպին է։
 +
 +
Երբ Հերբերթը արտասանում էր «սա էլ հենց այդ սպին է», ամեն անգամ, կարծես իր խոսքերին ապացույց, շրջում էր թերթի էջը և մի կում ածիկի սուրճ էր խմում՝ մինչև թույլ կտար, որ ես մեկ կամ երկու անգամ սեղմեմ հերթական սպին։
 +
 +
― Ախ, դա։ Դե դա ընդհանրապես հեչ բան է, հիմարություն է։ Դա եղավ, երբ մոտ երկու տարի առաջ Փիլաուի մոտորանավակների նավատորմը այստեղ խարիսխ գցեց։ Տեսնեիք, թե ինչպես էին նրանք իրենց երևակայում։ «Կապույտ համազգեստներն» էին նվագում, բոլոր աղջիկները ուղղակի խելագարվում էին նրանց համար։ Թե ինչպես էր այդ հարբեցողը հայտնվել նավատորմում՝ ես միինչ օրս էլ չեմ հասկանում։ Նա Դրեզդենից էր, դու միայն մտածիր, Օսկար, Դրեզդենից։ Չնայած, դու իհարկե պատկերացում էլ չունես, թե դա ինչ բան է, երբ նավաստին ծնունդով Դրեզդենից է լինում։ Հերբերթի մտքերը, որոնք համառորեն վերադառնում էին Էլբայի վրայի չքնաղ քաղաքին, շեղելու և դրանք Նոյֆարվասեր տեղափոխելու համար ես մեկ անգամ ևս սեղմեցի այն, ինչպես ինքն էր կարծում, հիմար սպիի վրա։
 +
 +
Այո, իհարկե, ես արդեն ասացի, նա տորպեդահարող մոտորանավակի վրա էլ իրեն լավ տղա էր ձևացնում և ուզում էր մի լավ ձեռ առնել մի խելոք շոտլանդացու, որի տաշտակը կանգնած էր իր ցամաքային նավանորոգարանում։ Չեմբերլենի վերաբերյալ, անձրևանոցի և այլն։ Ես նրան հանգիստ խորհուրդ տվեցի բերանը փակել՝ նամանավանդ, որ շոտլանդացին ոչ մի բառ չէր հասկանում և միայն սփռոցի վրա շնապսով նախշեր էր առաջացնում։ Իսկ ես նրան ասացի՝ հանգստացիր, ասում եմ, տղաս, դու քո տանը չես, մեզ մոտ՝ այստեղ Ազգերի Լիգա է։ Իսկ այդ ապուշը ինձ ասում է, իր սաքսոնական բարբառով, դե, հասկանալի բան է, նա հենց այդտեղ էլ մռութին կերավ և անմիջապես հանգստացավ։ Իսկ մոտ կես ժամ անց, ես հենց կռացել էի գուլդենի ետևից, որն ընկել էր սեղանի տակ, սաքսոնացին դուրս հանեց իր փուշը ու արագ ծակեց։
 +
 +
Հերբերթը ծիծաղելով շարունակում է թերթել «Նորագույն լուրերը» և ասաց էլի․
 +
 +
― Այ հենց դա է, հենց այդ սպին է, ― ինչից հետո թերթը շարժվեց դեպի ինքն իրեն քթի տակ փնթփնթացող Տրուչինսկի մայրիկը, և Հերբերթը պատրաստվեց վեր կենալ։ Սակայն նախքան Հերբերթի զուգարան գնալը, ես նրա դեմքից էի տեսնում, թե ուր է նա պատրաստվում։ Իզուր չէ, որ նա սեղանի եզրից դեպի վեր էր ձգվում՝ ես արագ խեթկեցի խաղաթղթի երկար մասի երկարությամբ, մանուշակասև կարված ապիի վրա։
 +
 +
― Տղաս, Հերբերթը պետք է զուգարան գնա, իսկ հետո ես քեզ ամեն ինչ կպատմեմ։
 +
 +
Սակայն ես էլի խեթկում ու խեթկում էի, ոտքերով դոփելով, ինձ երեք տարեկան ձևացնելով, դա միշտ օգնում էր։
 +
 +
― Դե լավ։
 +
 +
― Որ դու վազն անցնես։ Որ դու ինձ հանգիստ թողնես։ Միայն թե կարճ։
 +
 +
Եվ Հերբերթը կրկին նստեց։ Դա տեղի ունեցավ երեսուն թվի Ամանորին։ Այն ժամանակ ամեն ինչ հանդարտ էր։ Ամեն անկյունում կանգնած էին բեռնակիրները և մրցում էին, թե ով ավելի հեռու կթքի։ Կեսգիշերային պատարագից հետո, իսկ մեր մոտ արդեն ջերմօղին էր պատրաստ, նավաստիների եկեղեցուց, որը մեր դիմաց է, դուրս հոսեցին սանրված, ամեն ինչը կապույտների ու լաքերի մեջ շվեդներն ու ֆինները։ Ես անմիջապես զգացի, որ վառվածի հոտ է գալիս, ինձ համար կանգնել եմ դռների մեջ, նայում եմ այդ աննկարագրելի աստիճան բարեպաշտ սֆաթներին ու մտածում, թե այդ ինչու են նրանք բոլոր կոճակները մատներով շոշափում, և այդտեղ էլ այն սկսվեց․ «Ախր, դանակներն են երկար, իսկ գիշերները՝ կարճ»։ Դե ֆիններն ու շվեդները միշտ էլ իրար առանձնապես շատ չեն սիրել։ Սակայն ինչ կապ ունի այստեղ Հերբերթ Տրուչինսկին, ուզում ես սպանի, ես չեմ հասկանում։ Ուղղակի նա այդպիսին է, լարովի է, որտեղ ինչ շիլա եփվի՝ նա արդեն հենց այնտեղ է, կարծես նրան բզում են։ Ես դուրս թռա դռնից, իսկ Շտարբուշը իմ ետևից գոռում է․ «Զգույշ եղիր, Հերբերթ», ― սակայն Հերբերթը ևս իր մարտական խնդիրներն ունի, նա ցանկանում է Պաստորին փրկել, սյսպիսի մի թուլակազմ երիտասարդի, որը վերջերս է Մալմյեից եկել, սեմինարիայից, և ֆինների ու շվեդների հետ եկեղեցում ոչ մի անգամ ամանորյա պատարագ չի մատուցել։ Հերբերթը ուզում էր նրան օգնել, որպեսզի նա ողջ ու առողջ վերադառնա տուն, սակայն դեռ չէր հասցրել բռնել աստծո մարդու մահուդից, երբ իմ թիկունքի մեջ ինչ֊որ բան խրվեց։ Ես դեռ մտածեցի․ «Ձեր նոր տարին շնորհավոր», չնայած, այդ ժամանակ Սուրբ Ծննունդի երեկո էր։ Իսկ երբ ուշքի եկա, պառկած եմ ես մեզ մոտ հենց վաճառասեղանի վրա, և իմ շատ չքնաղ արյունը անվճար թափվում է գարեջրի գավաթների մեջ, և արդեն կարմիր խաչի դեղարկղիկով շտապում է Շտարբուշը և ցանկանում է ցույց տալ, այսպես ասած, առաջին օգնությունը։
 +
 +
― Ախր ինչո՞ւ խցկվեցիր, ― զայրացավ Տրուչինսկի մայրիկը և իր փնջի միջից քաշեց դուրս հանեց շյուղը։ ― Ախր, դու երբեք եկեղեցի չէիր գնում։ Նույնիսկ հակառակը։
 +
 +
Հերբերթը ձեռքը թափ տվեց, այնուհետև վերև չհանելով շալվարակալները և վերնաշապիկը իր ետևից քարշ տալով, դանդաղ քայլեց դեպի զուգարան։ Քայլեց զայրացած և ճանապարհին զայրացած ասաց․ «Ահա նա՝ այդ սպին», մի խոսքով, ճամփա ընկավ այնպես, կարծես այդ արշավով ցանկանում էր մեկընդմիշտ տարանջատվել եկեղեցուց և նրա հետ կապված դանակահարությունից։ Կարծես զուգարանը հենց հատկապես այն տեղն էր, որտեղ մարդը ազատամիտ է դառնում և կամ ամրապնդվում է իր ազատամտության մեջ։
 +
 +
Մի քանի շաբաթ անց ես Հերբերթին գտա սակավախոս և իմ հարցերին պատասխանելու անպատրաստ։ Նա ինձ թվաց մռայլ՝ չնայած նրա թիկունքին պակասում էր սովորական դարձած վիրակապը։ Ավելին, ես տեսնում էի, որ նա հյուրասենյակում, բազմոցի վրա լիովին նորմալ պառկած է մեջքի վրա, այլ ոչ թե վիրավորի պես իր անկողնում, սակայն, բայցևայնպես, նա ծանր վիրավորի տպավորություն էր թողնում։ Ես լսում էի, թե ինչպես է Հերբերթը հոգոց հանում, ինչպես է դիմում Աստծուն, Մարքսին ու Էնգելսին ու անիծում աշխարհում ամեն բան։ Ժամանակ առ ժամանակ նա վեր էր նետում բռունցքը, ապա այն գցում էր իր կրծքին, նույն գործողությունը կատարում էր նաև մյուս բռունցքի հետ՝ մի խոսքով, կուրծք էր ծեծում և երբ նա գոռում էր «Mea culpa, mea maxima culpa»<ref>«Իմ մեղքը, իմ ծանրագույն մեղքը» (լատ.):</ref>, նման էր կաթոլիկի։
 +
 +
Պարզվում է, որ Հերբերթը սպանել է լատվիացի մի կապիտանի։ Սակայն դատարանը Հերբերթին արդարացրեց։ Նա, ինչպես դա հաճախ է լինում նրա մասնագիտության տեր մարդկանց հետ, գործել էր անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։ Սակայն, չնայած արդարացման դատավճռին, լատիշը այդպես էլ մնաց մեռած լատիշ և մատուցողի վրա դարձավ ծանր բեռ՝ չնայած մարդիկ ասում էին, որ դա մի թուլակազմ մարդ էր և, բացի այդ, ստամոքսի հիվանդություն ուներ։
 +
 +
Հերբերթը այլևս աշխատանքի չէր գնում։ Նա ազատվեց։ Պանդոկի տնորեն Շտարբուշը հաճախ էր նրան այցելում, նստում էր բազմոցին կամ Տրուչինսկի մայրիկի կողքի խոհանոցային սեղանի մոտ, պորտֆելից Հերբերթի համար հանում էր գիհու օղիով շիշը, իսկ մայրիկի համար՝ կես ֆունտ չտապակած հատիկավոր սուրճ՝ Ազատ նավահանգստից։ Այնուհետև նա փորձում էր համոզել կա՛մ Հերբերթին, կա՛մ Տրուչինսկի մայրիկին՝ համոզելու իր որդուն։ Սակայն Հերբերթը մնում էր անհողդողդ՝ կամ մեղմ։ Կարելի է ասել՝ և՛ այսպես, և՛ այնպես։ Նա այլևս չէր ցանկանում (առավել ևս Նոյֆարվասերում, նավաստիական եկեղեցու դիմաց) ծառայել որպես մատուցող։ Եվ ընդհանրապես ես այլևս որպես մատուցող չէի ուզում ծառայել։ Նրան, ով մատուցող է ծառայում, դանակահարում են, իսկ ում դանակահարում են, նա վաղ թե ուշ կսպանի փոքրամարմին լատվիացի կապիտանին՝ միայն այն պատճառով, որ կցանկանա այդ կապիտանին ետ հրել, միայն այն պատճառով, որ չի ցանկանա, որպեսզի լատվիական դանակը, ֆիննականների, շվեդականների, լեհականների, ազատ քաղաքացիների ու կայսերական դանակների հետ, ոմն Հերբերթ Տրուչինսկու լայնքով ու երկայնքով կտրատված թիկունքի վրա ավելացնի նաև լատվիական սպին։
 +
 +
― Ավելի լավ է ես դառնամ մաքսավոր, քան թե կրկին Նոյֆարվասերում որպես մատուցող աշխատեմ, ― ասաց Հերբերթը։ Սակայն նա մաքսավոր չդարձավ։
 +
 +
 +
===Նիոբեա===
 +
 +
 +
Երեսունութ թվին բարձրացվեցին մաքսային հարկերը և ժամանակավորապես փակվեցին Լեհաստանի և Ազատ Դանցիգ քաղաքի միջև սահմանները։ Այժմ իմ տատիկը շուկայական օրերին չէր կարող մերձքաղաքային գնացքով գալ Լանգֆուր և ստիպված էր փակել իր ծածկողի կրպակը։ Նա, եթե կարելի է այսպես արտահայտվել, մնաց իր ձվերի վրա նստած՝ թուխս նստելու առանձնահատուկ ցանկություն չունենալով հանդերձ։ Նավահանգստում վերև, դեպի երկինք էր խոյացել ծովատառեխի գարշահոտը, ապրանքը կուտակվում էր, պետական այրերը հանդիպումներ էին անցկացնում և միասնական էին իրենց որոշումներում, միայն իմ գործազուրկ ընկեր Հերբերթն էր, որ բազմոցի վրա պառկած և, որպես իսկական մտածող, խոհերին տրված, տառապում էր հիասթափությամբ։
 +
 +
Ընդ որում՝ մաքսատունը տալիս էր աշխատավարձ և տալիս էր հաց։ Տալիս էր նաև կանաչ համզգեստներ և կանաչ սահման, որն արժեր պահպանել։ Հերբերթը մաքսատուն գնաց։ Հերբերթը մատուցողի աշխատանքին չվերադարձավ, Հերբերթը ցանկանում էր պառկել բազմոցի վրա և մտորել։
 +
 +
Սակայն մարդը պետք է աշխատանք ունենա։ Միայն Տրուչինսկի մայրիկը չէ, որ այդպես էր մտածում։ Չնայած նա չէր ձգտում, տնօրեն Շտարբուշի դրդմամբ, Հերբերթին համոզել Ֆարվասերում կրկին սկսել։ Այնուամենայնիվ, նա ևս գտնում էր, որ Հերբերթին պետք է վեր բարձրացնել բազմոցի վրայից։ Անձամբ նրան ևս ձանձրացրել էր իրենց երկուսենյականոց բնակարանը, և նա այժմ միայն ձևի համար էր մտորում ու մի գեղեցիկ օր, նավահանգստում աշխատանք փնտրելով, սկսեց կարդալ «Նորագույն լուրերում» և, չնայած ոչ առանց զզվանքի, «Ֆորպոստում» եղած հայտարարությունները։ Ես ուրախ կլինեի նրան օգնել։ Մի՞թե այնպիսի մարդը, ինչպիսին Հերբերթն է, նավահանգստային արվարձանում իրեն արժանի զբաղմունքից բացի պիտի հավելյալ եկամուտի աղբյուրներ փնտրի։ Աշխատանքի որոնումներ, պատահական աշխատանաք հոտած ծովատառեխների թաղում։ Ես չէի կարողանում Հերբերթին պատկերացնել ծովապատնեշի վրա կանգնած, թութունով տարված, ճայերի վրա թքելիս։ Իմ մեջ գաղափար հղացավ, ես Հերբերթի հետ մեկտեղ լիովին կարող էի ստեղծել համատեղ ձեռնարկություն, շաբաթը կամ նույնիսկ ամիսը մեկ անգամ երկժամյա լարված աշխատանք, և մենք ապահովված մարդիկ կդառնանք։ Օսկարը, որն այդ ոլորտում մեծ փորձ էր ձեռք բերել, կարող էր իր դեռևս ալմաստե ձայնով կտրել արժանի ցուցանմուշներով ցուցափեղկեր և միաժամանակ աթանդա կկանգներ, իսկ Հերբերթը անմիջապես, ինչ են դա ասում, կհայտնվեր ձեռքի տակ։ Մեզ զոդիչ սարքեր, բանալիների կրկնօրինակներ, գործիքներով լի արկղեր պետք չէին գա։ Մենք գործը գլուխ կբերենք առանց կաստետի ու հրազենի։ «Սև ագռավը» և մենք՝ սրանք իրարից առանձին գոյություն չունեցող երկու աշխարհներ էին, որոնք միմյանց դիպչելու անհրաժեշտություն չունեին։ Իսկ առևտրի ու գողության աստված Մերկուրին մեզ կբարեմաղթեր, քանզի ես՝ Կույս նշանի տակ ծնվածս, կրում էր նրա կնիքը, որով հարկ եղած դեպքում կարծր առարկաների վրա կնիք էի դնում։
 +
 +
Տվյալ դրվագը լռության մատնելու իմաստ չկա։ Կշարադրեմ կարճ, և պետք չէ սա ինքնակամ խոստովանություն համարել․ այն ժամանակահատվածում, երբ նա գործազուրկ էր, Հերբերթն ու ես ձեռնարկեցինք սովորական չափերի երկու ներխուժումներ նրբաճաշակ սննդի կրպակներ և մեկ արտակարգը՝ մորթիների խանութ․ երեք սևագորշ աղվեսի մորթի, մեկ փոկ, մեկ կարակուլե ձեռնամուշտակ և կարմիր, չնայած ոչ թանկարժեք մտրուկամորթուց վերարկու, որը, հավանաբար, մեծագույն հաճույքով կհագներ իմ մայրիկը՝ այդպիսին էր մեր ձկան որսը։
 +
 +
Սակայն, եթե մենք հետագայում կողոպուտներից հրաժարվեցինք, ապա դա ոչ այնքան անտեղի, բայցևայնպես հոգնեցուցիչ մեղքի զգացումի պատճառով էր, որքան մեր որսի վաճառքի հետ կապված մեծացող դժվարությունների պատճառով։ Բարիքը շահավետ վաճառելու համար Հերբերթը պետք է կրկին մեկներ Նոյֆարվասեր, քանզի միայն նավահանգստային արվարձանում էին հարմար միջնորդներ գտնվում։ Սակայն քանի որ հիշատակված տեղանքը նրան կրկին ու կրկին հիշեցնում էր թուլակազմ և ստամոքսի հիվանդությամբ տառապող լատվիացի կապիտանի մասին, նա որտեղ ասես ուղարկում էր մեր բարիքները, գլուխը ազատում էր մեր բարիքներից․ Շախաուգրասեի վրա, Հաքելյան գործարանի մոտ, Բյուերվիզենի վրա, ամենուր՝ միայն ոչ Նոյֆարվասերում, որտեղ մորթիները կգնեին առանց մտածելու։ Ահա թե ինչու էր ավարի վաճառքը երկարաձգվում այնքան ժամանակ, որ նրբաճաշակ մթերքների կրպակներից ապրանքները վերջ ի վերջո մշտական բնակություն էին հաստատում Տրուչինսկի մայրիկի խոհանոցում, և նույնիսկ նա նրան կարակուլե ձեռնամուշտակ նվիրեց, իսկ ավելի ստույգ՝ փորձեց նվիրել։
 +
 +
Ձեռնամուշտակը տեսնելով՝ Տրուչինսկի մայրիկը լուրջ ձևով տրամադրվեց։ Չնայած նա մթերքները ընդունում էր անտրտունջ, հնարավոր է, մտածելով, օրենքով չարգելված սովի հագեցման համար, գողության մասին, սակայն ձեռնամուշտակը նշանակում էր ճոխություն, իսկ ճոխությունը նշանակում էր բանտ։ Այսպես պարզ և այսպես ճիշտ էր մտածում Տրուչինսկի մայրիկը, նա մկան աչքեր ընդունեց և շյուղը մազերի միջից քաշեց և շյուղը ձեռքին ասաց․ «Դու դեռ կտաս քո վերջը, ինչպես հայրդ տվեց իր վերջը», ինչից հետո Հերբերթի ձեռքը մտցրեց ոչ այն է «Նորագույն լուրերը», ոչ այն է «Ֆորպոստը», ինչը, եթե արտահայտենք բառերով, նշանակում էր՝ իսկ հիմա դու կգնաս ու քեզ վայել աշխատանք կգտնես, ոչ թե ինչ֊որ պատահական փող աշխատելու մի անօրինական ձև, եթե ոչ՝ ես չեմ եփի֊թափի քեզ համար։
 +
 +
Հերբերթը էլի մոտ մեկ շաբաթ ընկած մնաց բազմոցի վրա, որը նախանշված էր մտորումների համար, բորբոռում էր ու խոսել չէր ուզում ո՛չ սպիների և ո՛չ էլ բազմախոստում ցուցափեղկերի գայթակղությունների մասին։ Ես լիովին ըմբռնումով ընկալեցի իմ ընկերոջը, հնարավորություն տվեցի, որպեսզի նա մինչև քնելը ազատվի հոգևոր տանջանքների ավելցուկներից, ինքս ժամանակ էի մեռցնում ժամագործ Լաուբշադի մոտ, նրա՝ ժամանակ խժռող ժամացույցներով շրջապատված, բախտս մեկ անգամ ևս փորձեցի երաժիշտ Մայնի մոտ։ Սակայն վերջինս այլևս իրեն թույլ չէր տալիս խմել մի գավաթ։ Նրա չորս կատուները, որոնք վերապրուկներն էին նրա հարբեցողության (սակայն չափազանց երաժշտական) ժամանակների, վատ սննդից նվաղում էին։ Մինչդեռ Մացերատին, որը, քանի դեռ ողջ էր մայրիկս, խմում էր միայն ի սեր ընկերության, ես երեկոյան ժամերին հաճախակի բռնացնում էի փոքրիկ բաժակի դիմաց՝ ապակե աչքերով։ Նա թերթում էր լուսանկարներով ալբոմը, ինչպես այժմ ես եմ անում՝ ձգտելով փոքրիկ, լավ կամ վատ լուսավորված քառանկյունիների մեջ կենդանացնել իմ խեղճ մայրիկին։ Կես գիշերին մոտ լաց լինելու տրամադրություն ուներ, օգնության էր կանչում մեկ Հիտլերին, մեկ Բեթհովենին, որոնք նախկինի պես մռայլ դեմքով կախված էին դեմ դիմաց։ Օգնություն էր կանչում՝ անցում կատարելով վստահաբար «դուի» և կարծես թե խուլ հանճարից ստանում էր պատասխան, այն դեպքում, երբ գինեժուժկալ ֆյուրերը լռում էր, քանզի Մացերատը՝ բջջային օղակի փոքր, հարբած ղեկավարը, արժանի չէր նախախնամության հոգածությանը։
 +
 +
Երեքշաբթի օրերից մի օր, նման ճշգրիտ հիշողությունները ինձ թմբուկն է պարգևում, գործը ինքնըստինքյան հասունացավ։ Հերբերթը պճնվեց, այլ խոսքով, Տրուչինսկի մայրիկին թույլ տվեց սառը սուրճով մաքրել կապույտ, վերևի մասում նեղ, ներքևում լայն շալվարը, միաձուլվեց իր խարիսխե կոճակներով կոստյումին, իսկ սպիտակ մետաքսե շարֆը, որը ձեռք էր բերել Ազատ նավահանգստում, օծեց օդեկոլոնով, որն իր հերթին աճել էր նույն նավակայանների միջև ընկած անմաքս ուղեմասերում, և շուտով մեր առջև նա հայտնվեց քառակուսի ու անշարժ կապույտ գլխարկը գլխին։
 +
 +
― Գնամ, տեսնեմ ինչ կա այնտեղ անաշխատ եկամուտների մասով։ Եվ առավել համարձակության համար թխկոցով դեպի ձախ թեքեց արքայազն Հայնրիխի հիշատակի գլխարկը։ Տրուչինսկի մայրիկը իջեցրեց թերթը։ Հաջորդ օրը արդեն Հերբերթը ունեցավ և՛ ծառայություն, և՛ համազգեստ։ Այժմ նա քայլում էր մուգ մոխրագույնով, այլ ոչ թե մաքսային կանաչով, նա այժմ ծովային թանգարանի վերակացուն էր։
 +
 +
Ինչպես պահպանման արժանի այս քաղաքի ամեն ինչը, ծովային թանգարանի գանձերը լրացնում էին, դիմացի մասից պահպանված սանդղամուտքով և արտասովոր՝ չնայած որ ճակատային մասում պատկերավոր զարդարանքով նույնպես թանգարանային տեսք ունեցող, պատրիցիական տունը, իսկ ներսում՝ կաղնեփայտի վրա արված փորագրություններն ու պտուտակաձև աստիճանները։ Այստեղ ցուցադրում էին առևտրական քաղաքի հատուկ քարտագրացուցակներում անմահացված պատմությունը, որը կարողանում էր իր անփոփոխ ծառայությունը համարել բազմաթիվ հզոր, սակայն մեծ մասամբ աղքատ հարևանների կողքին անասելի հարստության հասնելու իր ընդունակությունը, և հասնելուց հետո՝ պահպանումը։ Օ, պատվոգրերով անմահացած այդ արտոնությունները, որոնք ետ էին գնվել միաբանությունների մագիստրոսներից ու լեհական արքաներից։ Այդ խայտաբղետ փորագրությունները՝ պատկերումները բազմաթիվ պաշարումների, որին ենթարկվել է Վիսլայի գետաբերանի ծովային ամրոցը։ Ահա մշտապես սաքսոնական թագավորից փրկվելով՝ քաղաքի պատերի մեջ է մնացել դժբախտ Ստանիսլավ Լեշչինսկին։ Յուղանկարը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչ աստիճան է նա սարսափած։ Ե՛վ գահերեց արքեպիսկոպոս Պոտոցկին, և՛ ֆրանսիական դեսպանորդ դը Մոնտին սարսափելու աստիճան վախեցած են, քանզի ռուսները գեներալ Լասկայի գլխավորությամբ պաշարել են քաղաքը։ Այդ ամենը նկարված է նրբագույն ձևով, նույնիսկ հեշտությամբ կարելի է ընթերցել շուշաններով դրոշների տակ խարսխակայանում կանգնած ֆրանսիական նավերի անվանումները։ Սլաքը ցույց է տալիս․ այս նավի վրա թագավոր Ստանիսլավ Լեշչինսկին փախավ Լոթարինգիա, երբ ստիպված եղավ օգոստոսի երեքին քաղաքը հանձնել։ Սակայն ի ցույց դրված ցուցանմուշների մեծ մասը կազմում էին այն ավարները, որոնք բերել էին հաղթանակած պատերազմից, քանզի շատ հազվադեպ տանուլ տված պատերազմները գրեթե ընդհանրապես ոչ մի դեպքում թանգարանային ավարներ չեն ներկայացնում։
 +
 +
Հավաքածուի հպարտությունն էր կազմում ֆլորենտական գալյայդեից բերված գալիոնյան ֆիգուրը, որը չնայած հավելագրված էր Բրյուգտե նավահանգստին, պատկանում էր Ֆլորենցիայում ծնված վաճառականներին, կապիտաններ Պաուլ Բենկերին ու Մարտին Բարդևիկին հազար ինը հարյուր յոթանասուներեք թվի ապրիլին, գելանդական ափի մոտ Սլագելսե նավահանստի դիմաց երթևեկելով, հաջողվեց գրավել այդ գալլայդդեն։ Գրավումից անմիջապես հետո ոչնչացրին բազմամարդ անձնակազմը սպաների ու կապիտանի հետ մեկտեղ, իսկ բուն նավն ու նրա պարունակությունը հասցվեցինԴանցիգ։ Նկարիչ Մեմլինգի «Ահեղ դատաստանի» հետ ներդաշնակ է նաև մկրտության ոսլե թասը՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը պատրաստված էի ֆլորենտացի Տանիի պատվերով ֆլորենտական եկեղեցիներից մեկի համար՝ որոնք ցուցադրված էին Մարիենկիրխում։ Որքանով ինձ հայտնի է, «Ահեղ դատաստանը» նաև այսօր սփոփանք է պարգևում Լեհաստանի կաթոլիկական աչքին։ Առայժմ պարզված չէ, թե պատերազմից հետո ինչ ճակատագրի արժանացավ գալիոնյան ֆիգուրը։ Իսկ մի ժամանակ այն պահպանում էր ծովային թանգարանը։
 +
 +
Փայտե փարթամ, կանաչ, մերկ կինը, որն՝ անփութորեն խաչած և նպատակասլաց կրծքերից վերևում բոլոր մատները ցուցադրող, վերկարկառած ձեռքերի տակից, սաթե աչքերով նայում էր ուղիղ իր առջև։ Եվ ահա այդ կինը, այդ գալիոնյան ֆիգուրը դժբախտություն էր բերում։ Նրան փայտի վրա փորագրողի, որն անուն էր հանել նմանատիպ ֆիգուրներ պատրաստելու շնորհիվ, վաճառական Պորտինարին պատվիրել էր վերականգնել այն ֆլամանդական աղջկա համաչափությունները, որը սիրելի էր նրա սրտին։ Սակայն կանաչ ֆիգուրը դեռ նոր էր վեր խոյացել գալեասի բուգշպրիտի վերևում, անձամբ աղջկան, ինչպես ընդունված էր այն ժամանակներում, մեղադրեցին կախարդանքի մեջ։ Իսկ մինչ նրան պայծառ կրակի մեջ այրելը՝ տանջանքների ենթարկման արդյունքում նա ցուցմունք տվեց իր բարերարի՝ ֆլորենտացի վաճառականի և դրա հետ մեկտեղ՝ քանդակագործի վերաբերյալ, որն այդքան լավ էր վերականգնել նրա չափերը։ Ասում են, որ Պորտինարին կախվեց, քանի որ վախենում էր խարույկից, կտրեցին նաև քանդակագործի տաղանդաշատ ձեռքերը, որպեսզի այսուհետ նա նման ցանկություն չունենա։ Բրյուգտեի դատավարությունը իր վրա մեծ ուշադրություն հրավիրեց, քանզի Պորտինարին շատ հարուստ մարդ էր, իսկ գալիոնյան ֆիգուրով նավը ընկավ Պաուլ Բենկեի ծովահեն հրոսակախմբի ձեռքը։ Երբ այն գրավվեց դավաճանման միջոցով, սինյոր Տանին՝ երկրորդ վաճառականը, ծովահենների հարվածների տակ ընկավ, և հենց Պաուլ Բենկեն ինքը շուտով գնաց նրա ետևից, մի քանի րոպե անց հարազատ քաղաքի պատրիցիաները գտան, որ նա արժանի չէ ներման ու խեղդեցին բակում, Հարկաշար աշտարակից քիչ հեռու։ Նավերը, որոնց վրա Բենկեի մահից հետո կանգնեցնում էին այդ ֆիգուրը, այրվում էին անմիջապես տեղադրվելուց հետո, դեռ նավահանգստում։ Դրան գումարած՝ կրակ դես ու դեն գցելով, տեղափոխում էին այլ նավերի վրա, բնական է, ֆիգուրից բացի՝ ֆիգուրը կրակի համար անխոցելի էր, իսկ շնորհիվ իր համաչափ համամասնությունների, այն կրկին ու կրկին սիրողներ էին գտնվում նավատերերի շրջանում։ Սակայն բավական էր, որ այդ կինը նավի քթամասում զբաղեցներ իր տեղը, նրա թիկունքում խժդժություն էր սկսվում մինչ այդ խաղաղասեր անձնակազմի մեջ, ինչից անձնակազմի թվաքանակը բավական փոքրանում էր։ Բավականին ընդունակ Էբերհարդ Ֆերբերի առաջնորդությամբ հազար հինգ հարյուր քսաներկու թվին դանցնգյան նավատորմի անփառունակ արշավանքը ընդդեմ Դանիայի հանգեցրեց Ֆերբերի անկմանը և բուն քաղաքում արյունալի խռովությանը։ Պարտությունը, ճիշտ է, խոսում է կրոնական տարաձայնությունների մասին, քսաներեք թվին բողոքական քահանա Հեգգեն պատկերամարտող ամբոխին գրոհի առաջնորդեց քաղաքի յոթ ծխական եկեղեցիների վրա, մենք, սակայն, այդքան երկար ձգված դժբախտության համար մեղքը կբարդենք գալիոնյան ֆիգուրի վրա․ նա էր զարդարում ֆերբերյան նավի գլխամասը։
 +
 +
Երբ հիսուն տարի հետո Ստեֆան Բատորիյը զուր պաշարում էր քաղաքը, վանքի վանահայր Կասպար Յեշկեն ամեն ինչում ուղղակի մեղադրեց գալիոնյան ֆիգուրին՝ այդ մեղսական կնոջը։ Լեհերի թագավորը այն քաղաքից որպես նվեր ստացավ, իր հետ տարավ զորքի հանգստատեղ և սկսեց ունկնդրել նրա վատ խորհուրդները։ Փայտե կինը ինչ աստիճանի ազդեցություն էր ունեցել շվեդական արշավանքների վրա, ընդդեմ քաղաքի, բազում տարիներ կալանավորված կրոնական մոլեռանդ Էզիդիուս Շթրաուխի վրա, որը շվեդների հետ գաղտնի բանակցություններ էր վարում, և պնդում էր, որպեսզի կրակի մատնեն կրկին քաղաք վերադարձած կանաչ կնոջը, մեզ հայտնի չէ։ Եթե հավատանք չապացուցված ասեկոսներին, Սիլեզիայից փախած Օպից անունով բանաստեղծը իր օթևանը գտել է քաղաքում, սակայն մահացել է ժամկետից շուտ, քանզի ինչ֊որ պահեստում թափառելով՝ դեմ է առել մահաբեր ֆիգուրին և փորձել է այն գովերգել իր բանաստեղծություններում։
 +
 +
Միայն տասնութերորդ դարի վերջին մոտ, Լեհաստանի բաժանումների ժամանակաշրջանում, պրուսացիները, որոնք ստիպված եղան ուժով գրավել քաղաքը, «փայտե Նիոբեայի» վրա պրուսական թագավորական արգելք հրապարակեցին։ Փաստաթղթերով առաջին անգամ նրան կոչեցին իր անունով և միաժամանակ էվակուացիայի ենթարկեցին կամ, ավելի ստույգ, բանտարկեցին Հարկաշարային աշտարակում, որի բակում էլ հենց խեղդել էին Պաուլ Բենկեին, և որի պատշգամբասրահում էլ հենց ես առաջին անգամ հաջողությամբ փորձարկեցի տարածության վրա իմ ձայնի գործողությունը։ Բանտարկեցին այնտեղ, որպեսզի նա տասնհինգերորդ դարը հանգիստ անցկացնի մարդկային երևակայության ամենանրբաճաշակ նմուշների, այսինքն՝ տանջանքի գործիքների կողքին։
 +
 +
Սակայն երբ երեսուներկու թվին ես բարձրացա Հարկաշարային աշտարակի վրա և իմ ձայնով խոցեցի Քաղաքային թատրոնի ճեմասրահի պատուհանները, Նիոբեային, որին ժողովուրդը կանաչ Մարիել կամ կանաչագույն Մարիել է անվանում, Աստծո շնորհիվ արդեն շատ տարիներ առաջ հեռացել էր աշտարակի տանջանքների խցից։ Ով գիտե, հակառակ դեպքում կհաջողվե՞ր արդյոք դասական շինության վրա իմ հարձակումը, թե ոչ։
 +
 +
Իհարկե, դա չտեղեկացված թանգարանի օտարամուտ տնօրենն էր, որ Նիոբեային դուրս բերեց նրա վրա բարերար ազդեցություն թողնող տանջանքների խցից և, Ազատ քաղաքի կազմավորումից քիչ անց, այն տեղադրեց կրկին հիմնադրված Ծովային թանգարանում։ Շուտով այդ խանդավառ անձը մահացավ արյան վարակից, որը վաստակեց, երբ ամրացնում էր ցուցանակը գրությամբ, որ այստեղ ցուցադրվում է գալիոնյան ֆիգուրը, որն արձագանքում է  Նիոբեա անունին։ Նրա հետնորդը, որ քաղաքի պատմության շրջահայաց գիտակ էր, ցանկացավ կրկին մի կերպ Նիոբեային հեռացնել որքան հնարավոր է հեռու։ Նա մտածեց այդ վտանգավոր փայտե կույսը նվիրել Լյուբեկ քաղաքին, և միայն այն պատճառով, որ լյուբեկցիները մերժեցին սույն նվերը, Տրավայի գետաբերանի այդ քաղաքը, եթե չհաշվենք նրա աղյուսե եկեղեցիները, լիովին բարեհաջող վերապրեց ռմբակոծությունները։
 +
 +
Նիոբեան, նույն ինքը՝ Կանաչ Մարիելը, այդպես էլ մնաց թանգարանում և գրեթե տասնչորս տարի օժանդակեց երկու տնօրենների մահանալուն․ ոչ այն շրջահայացի՝ նա սեփական խնդրանքով այլ աշխատանքի տեղափոխվելու թույլտվություն ստացավ՝ ֆիգուրի ոտքերի մոտ ծեր հոգևորականի մահվանից, Տեխնիկական ինստիտուտի ուսանողներից մեկի, Պետրովյան գիմնազիայի երկու ավագ դասարանցիների, որոնք հենց նոր հաջողությամբ հանձնել էին հասունության վկայականի քննությունները, և չորս լիովին պատվարժան, մեծ մասամբ ամուսնացած վերակացուների բռնի մահով կյանքից հեռանալուց հետո։
 +
 +
Նրանց բոլորին, ներառյալ նաև ուսանողին, հայտնաբերել էին ուրախությունից փայլող դեմքով և կրծքի մեջ խրված սուր առարկաների այն տարատեսակներով, որպիսին կարելի է միայն գտնել Ծովային թանգարանում․ առագաստների կտրիչներ, նավաճանկման կեռիկներ, հարպուններ, Ոսկե ափից բերված նիզակների նուրբ հատված ծայրապանակներ, առագաստ կարելու ասեղներ։ Միայն վերջին գիմնազիստն էր, որ սկզբում ապավինեց գրչահատ դանակին և հետո միայն՝ սովորական դպրոցական կարկինին, քանզի նրա մահվանից քիչ առաջ բոլոր սուր ցուցանմուշները կա՛մ ամրացվել էին շղթաներով, կա՛մ թաքցվել ապակու տակ։
 +
 +
Չնայած սպանության գծով հանձնաժողովների քրեագետները ամեն անգամ պնդում էին ողբերգական ինքնասպանության մասին, քաղաքով մեկ և նույնիսկ թերթերի էջերում լուրեր էին շրջում, համաձայն որոնց «այդ բոլորը Կանաչ Մարիչկան սեփական ձեռքերով է գործում»։ Նիոբեայի վրա ընկան լուրջ կասկածանքներ, որ հենց նա է ստիպողաբար այն աշխարհ ուղեկցել տղամարդկանց ու տղաներին։ Տաք բանավեճեր էին ընթանում «Նիոբեա» թեմայով, մի շարք թերթերում հիմնադրվեցի հատուկ սյունակներ՝ մտքերի ազատ փոխանակման համար։ Այնտեղ խոսք էր գնում մահվան ելքով դեպքերի մասին։ Քաղաքի վաչակազմը պարզաբանումներ էր տալիս հնացած սնահավատությունների մասին, ոչ ոք մտադիր չէ հապճեպորեն քայլեր ձեռնարկել, քանի դեռ չի ապացուցվի, որ այստեղ ինչ֊որ խորհրդավոր բան է տեղի ունենում։
 +
 +
Ահա թե ինչու է Կանաչ փայտի կտորը մնում թանգարանի զարդը, քանի որ Օլիվի գավառագիտական թանգարանը և Ֆլայշերգրասեի Քաղաքայինը և Յունկերական տնտեսության վարչությունը կտրականապես հրաժարվում էին իրենց մոտ օթևան տալ տղամարդկանց այս որսն անող անձնավորությանը։ Թանգարանին վերակացուներ չէին բավարարում։ Եվ ոչ միայն վերակացուներն էին հրաժարվում հսկել փայտե կույսին։ Նույնիսկ այցելուներն էլ էին շրջանցում սաթ աչքերով կնոջը։ Երկար ժամանակ քանդակին անհրաժեշտ կողային լուսավորություն Վերածննդի շրջանի պատուհանների այն կողմում լռություն էր տիրում։ Նրա վրա փոշի էր նստում։ Հավաքարարուհիները հրաժարվում էին այստեղ գալ։ Ժամանակներ առաջ այդքան ձանձրացնող ֆոտոլրագրողները, որոնցից մեկը այն բանից հետո, երբ իր օբյեկտիվը ուղղեց գալիոնյան ֆիգուրի վրա, չնայած որ մահացավ բնական, սակայն հաշվի առնելով դրան նախորդած լուսանկարը, ոչ լիովին հասկանալի մահով, դադարեցին ոչ միայն Ազատ քազաքի, Լեհաստանի, Գերմանական Ռայխի և նույնիսկ Ֆրանսիայի թերթերին ուղարկել սպանիչ արարումի լուսանկարները այլև հակառակը, իրնց արխիվներում ոչնչացրեցին Նիոբեայի դիմանկարները, իսկ դրանից հետո անջնջելի պատկերում էին բացարձակապես միայն տարբեր նախագահների, պետությունների ղեկավարների, արտաքսված թագավորների։
 +
 +
Առաջին իսկ աշխատանքյին օրը ես Հերբերթին ուղեկցեցի մինչև Մաքս֊Հայցե֊պլացի տրամվայի կանգառը։ Ես նրա համար շատ անհանգիստ էի։
 +
 +
― Ե՛տ գնա, Օսկա՛ր, ես քեզ ինձ հետ այնտեղ չեմ կարող տանել։
 +
 +
Սակայն ես իմ թմբուկի ու փայտիկի հետ այնքան ջանասիրաբար նրա գլուխը տարա, որ նա ի վերջո ասաց․
 +
 +
― Դե լավ։ Ինձ հետ կհասնես մինչև Բարձր դարպասները։ Իսկ հետո կգնաս տուն ու չարություն չես անի։
 +
 +
Սակայն Բարձր դարպասների մոտ ես չցանկացա հինգ համարով վերադառնալ տուն, և Հերբերթը ինձ հասցրեց մինչև Սուրբ հոգու փողոց, արդեն սանդղամուտքի մոտ մեկ անգամ ևս փորձեց ինձանից գլուխն ազատել, հետո խորը արտաշնչելով ինձ համար մուտքի մանկական տոմս գնեց։ Ճիշտ է, ես արդեն տասնչորս տարեկանի էի և ներս պետք է մտնեի չափահասի տոմսով, սակայն դա նրանց չէր վերաբերում։ Մենք հանգիստ բարեկամական օր անցկացրինք։
 +
 +
Այցելուներ չկան, հսկելու բան չկա։ Երբեմն ես կես ժամվա չափ թմբկահարում էի, երբեմն Հերբերթն էր մեկ ժամ նիրհում։ Նիոբեան ուղիղ իր դիմաց չռել էր սաթե աչքերը և կրծքերը ուղղում էր դեպի նպատակակետը, որն ամենևին էլ մեր նպատակակետը չէր։ Մենք գրեթե չէինք մտածում նրա մասին։
 +
 +
― Ընդհանրապես իմ ճաշակով չէ, ― ձեռքը թափ տվեց Հերբերթը, ― դու միայն նայիր այդ ճարպի ծալքերին ու այդ կրկնակզակին։ Հերբերթը գլուխը քիչ թեքեց դեպի ուսը և շարունակեց ուսումնասիրությունը։
 +
 +
― Իսկ այդ գործատեղը, ախր դա երկփեղկանի պահարան է, իսկ Հերբերթը, նա հարգում է նրբագեղ տիկնանց, այսպիսիներին, դե հասկանում ես, տիկնիկներին։
 +
 +
Ես լսում էի, թե Հերբերթը ինչպես է մանրամասներով ու գունազարդությամբ պատկերում այս մասով իր նախապատվությունները, ես նայում էի, թե ինչպես է նա իր հզոր թաթերով ծեփում֊քանդակում կանանց սեռի սլացիկ ներկայացուցչի ուրվագծերը, որոնք երկար ժամանակ և, ճիշտն ասած, մինչև օրս էլ, նույնիսկ քույրական խալաթի տակ թաքնված, ինձ համար մնում են կնոջ կատարելություն։
 +
 +
Թանգարանում մեր ծառայության արդեն երրորդ օրը մենք կանգնեցինք դռների դիմացի աթոռը կորցնելու վտանգի առջև։ Մաքրությունը պատրվակ օգտագործելով (իսկ դահլիճը իսկապես էլ սարսափելի տեսք ուներ), ավլելով փոշին, սարդոստայնը և պատի կաղնե տախտակադրվագի վրայի միջատներին, և բառիս բուն իմաստով դեպի «Մարիելի մաքուր վերնասենյակը» ճանապարհ հարթելով, մենք մոտեցանք լուսավորված ու ստվերներ անդրադրձնող փայտե կնոջ կանաչ ֆիգուրին։ Չի կարելի ասել, թե իբր մենք Նիոբեայի հանդեպ բացարձակապես անտարբեր էինք։ Նա չափից դուրս տեսանելի էր ցուցադրում իր, չնայած որ փարթամ, սակայն ամենևին էլ ոչ կառուցվածքից զուրկ գեղեցկությունը։ Սակայն մենք նրան դիտահայում էինք ոչ նրանց հայացքով, ով ձգտում էր տիրել։ Մենք ավելի շուտ ստանձնել էինք սթափ ամեն ինչը ծանրութեթև անող գիտակների դերը։ Հերբերթը և ես՝ երկու սառնասիրտ, երկու սառը֊սքանչացած էսթետներ, մեր մեծ մատների օգնությամբ չափում էինք կանացի համաչափությունները՝ որպես բարձրության դասական հիմք ընդունելով գլխի չափերի ութապատիկ կրկնումները։ Նիոբեան լիովին համապատասխանում էր այդ պահանջներին, եթե հաշվի չառնենք փոքր ինչ կարճ ազդրերը, այն դեպքում, երբ բոլոր լայնակի չափերի համեմատ, կոնք, ուսեր, կրծքավանդակ, համապատասխանում էր ոչ թե հունական, այլ հոլանդական կանոններին։
 +
 +
Հերբերթը բութ մատը իջեցրեց դեպի ներքև․
 +
 +
― Իմ ճաշակով նա անկողնում չափից ավելի ակտիվ կլիներ։ Նման մենամարտեր Հերբերթին Օռից ու Ֆարվասերից է հայտնի։ Ինձ պետք չէ մի կին, որն ինձ նման ձևով հնազանդեցնի։
 +
 +
― Օ, այո, մեր Հերբերթը փորձառու մարդ է։ Այ, եթե նա այսքան մարմնեղ չլիներ, ավելի փխրուն լիներ, երբ նույնիսկ վախենում ես բռնել կոնքերից, այս դեպքում արդեն Հերբերթը դեմ չէ։
 +
 +
Եթե, իհարկե, բանը հասնի գործին, ապա մենք դեմ չէինք լինի ո՛չ Նիոբեային, ո՛չ նրա ռազմատենչ խառնվածքին։ Հերբերթը հրաշալի հասկանում է, որ մերկ կամ կիսամերկ կանանց ցանկանալը կամ չցանկանալը, պասիվությունը կամ ակտիվությունը ամենևին էլ սլացիկների ու նազելիների պարտադիր պարգևը չէ, ինչպես որ պարտադիր արատը չէ։ Հանդիպում են արտաքնապես հանգիստ աղջիկներ, որոնք մեկ վայրկայն անգամ հանգիստ չեն պառկի, և հաստամարմին դանդաղաշարժ կանայք, որոնք ծովածոցի քնատ ջրերի պես գրեթե հոսք չունեն։ Մենք միտումնավոր չէինք գռեհկացնում, ողջ բարդությունը միտումնավոր հանգեցնում էին երկու հայտարարի և միտումնավոր անպատվում Նիոբեային, ամեն ինչ միտումնավոր էր ու անճաշակ։ Օրինակ, այսպես, Հերբերթը ինձ ձեռքերի վրա բարձրացրեց, որպեսզի ես թմբկահարեի նրա կրծքի վրա այնքան ժամանակ, մինչև փայտաթրթուրի բացած ուղիներից փայտի ալյուրի ամպերը ցած չթափվեցին միայն սրսկման շնորհիվ։ Իսկ երբ ես թմբկահարում էի, մենք երկուսս նայում էինք նրա աչքերին փոխարինող սաթի կտորներին։ Ոչ մի բան չէր ցնցվում, չէր թարթում։ Մինչև ատելությամբ շնչող ճեղք֊աչքերը ոչինչ սպառնալիորեն չէր նեղանում։ Զույգ հղկված, ավելի շուտ դեղնավուն, քան կարմրավուն քարերը լիարժեք, չնայած որ բեկման պատճառով աղճատված, արտացոլում էին դահլիճի և լուսավորված պատուհանների մի մասի կահավորանքը։ Ով չգիտե, որ սաթը խաբուսիկ է։ Ահա մենք ևս գիտենք մինչև թանկարժեք քարի մակարդակին բարձրացված այդ խեժի նենգության մասին։ Բայցևայնպես, տղամարդկային անհասկացողությամբ շարունակելով կանացի ամեն ինչը ակտիվություն֊պասիվություն սկզբունքով բաժանելը, մենք Նիոբեայի մասնակից լինելը մեկնաբանում էինք մեր օգտին և մեզ առավել վստահ էինք զգում։ Հերբերթը ցիցնիկ թնկթնկոցով մեխը մեխեց նրա ծնկի մեջ, և եթե ամեն մի հարվածը իմ ծնկի մեջ ցավ էր առաջացնում, ապա նա նույնիսկ հոնքը չշարժեց։ Ինչ հիմարություններ ասես, որ մենք չարեցինք այդ փայտի կտորի հայացքի ներքո․ Հերբերթն իր վրա գցեց անգլիացի ծովակալի շինելը, զինվեց հեռադիտակով, կանգնեց իրավիճակին համապատասխանող ծովակալական եռակողմ գլխարկի տակ։ Իսկ ես ալոնժե կեղծամի և բաճկոնակի օգնությամբ ինձ վերածեցի ծովակալի մանկլավիկի։ Մենք Տրաֆալգար էինք խաղում, գնդակոծում էինք Կոպենհագենը, Աբուկիրի տակ ցրում էինք Նապոլեոնի նավատորմը, առագաստանավով շրջանցում էինք այս կամ այն հրվանդանը։ Պատմական և այնուհետև լիովին ժամանակակից կեցվածք էինք ընդունում այդ, ինչպես մենք ենթադրում էինք, ամեն ինչին հավանություն տվող կամ ուղղակի ոչինչ չնկատող հոլանդական վհուկի համամասնություններով գալիոնյան ֆիգուրի աչքերի առջև։
 +
 +
Իհարկե, այսօր ես գիտեմ, որ նայում եմ բացարձակապես  ամեն ինչը, և որ ոչ մի բան չի կարող անտես մնալ, որ նույնիսկ հասարակ պաստառների հիշողությունը մարդու հիշողություններից ավելի լավն է։ Եվ դա ամենևին էլ ամենատես աստվածը չէ։ Լիովին բավարար են խոհանոցային աթոռակը, հագուստի կախիչը, կիսով չափ լցված մոխրամանը կամ ուղղակի ոչինչ չնկատող գալիոնյան ֆիգուրը, որպեսզի յուրաքանչյուր արարքի համար ոչինչ չմոռացող վկաներ գտնվեն։ Ծովային թատրոնում մենք պաշտոնավարեցինք տասնչորս օր կամ դրանից էլ ավելի։ Հերբերթը ինձ թմբուկ նվիրեց և երկրորդ անգամ Տրուչինսկի մայրիկին բերեց մեկ շաբաթվա աշխատավարձ՝ վտանգավորության համար տրվող հավելավճարով։
 +
 +
Սակայն մի երեքշաբթի օր, քանի որ երկուշաբթի օրերին թանգարանը փակ է, դրամարկղում հրաժարվեցին ինձ մանկական տոմս վաճառել և ընդհանրապես ինձ ներս չթողեցին։ Հերբերթը կամեցավ իմանալ պատճառը։ Դրամարկղում տղամարդը, չնայած փնթփնթալով, սակայն ոչ առանց սիրալիրության խոսեց ներկայացված բողոքի մասին և որ ժամանակն է վերջ տալ դրան, և որ երեխաներին այլևս ներս թողնել չի կարելի։ Տղայի հայրը դեմ էր, այսինքն նա դեմ չէ, եթե ես նստեմ ներքևում՝ դրամարկղի մոտ, եթե անգամ ինքը, որպես կրպակի տնօրեն և որպես այրի տղամարդ, չունի անհրաժեշտ ժամանակ, որպեսզի հետևի որդուն, սակայն ինձ պետք չէ դահլիճ, Մայրելի վերնասենյակ գնալ, քանի որ դա անպատասխանատվություն է։
 +
 +
Հերբերթը արդեն պատրաստ էր հանձնվել, սակայն ես նրան հրում, դրդում էի, և այդ ժամանակ նա ասաց, որ մի կողմից գանձապահը ավելի ճիշտ է, սակայն մյուս կողմից՝ ես նրա համար նույնն եմ, ինչ թալիսմանը, պահապան հրեշտակը։ Նա բացատրում էր մանկական անմեղության մասին, որը նրան որպես պաշտպան է ծառայում՝ մի խոսքով, Հերբերթը, կարելի է ասել, գանձապահի հետ ընկերացավ ու հասավ նրան, որ ինձ ներս թողեցին վերջին անգամ, ինչպես ասաց գանձապահը։
 +
 +
Եվ ահա, իմ մեծ ընկերոջ ձեռքը բռնած, ես ևս մեկ անգամ արտասովոր, ինչպես միշտ թարմ սրբված պտուտակաձև աստիճաններով, բարձրացա երրորդ հարկ, որտեղ մշտամնա էր Նիոբեան։ Առավոտը սկսվել էր խաղաղ, և էլ ավելի խաղաղ էր օրը։
 +
 +
Կիսով չափ փակած աչքերով Հերբերթը նստել էր ոսկե գլխիկե մեխերով իր կաշվե աթոռի վրա։ Ես տեղավորվել էի նրա ոտքերի մոտ։ Թատրոնը լռություն էր պահպանում։ Գլուխներս վեր ցցած՝ մենք ուսումնասիրում էինք ռազմաառևտրական նավերը, եռակայմ հետախուզական ռազմանավերը, հնգակայմ առագաստանավերը, խոշոր թիանավերն ու լայնամարմին նավակները, առափնյա առագաստանավերը, որոնք կախված էին առագաստի կաղնեփայտ բոլորակալի տակ՝ սպասելով առափնյա թարմ զեփյուռի։
 +
 +
Մենք վախենում էինք այն անհողմությունից, որն իշխում էր մաքուր վերնասենյակում, և այս ամենը մեկ֊միակ նպատակով՝ որպեսզի հարկ չլիներ նայել Նիոբեային և նրանից վախենալ։ Ախ, ինչ ասես մենք չէինք տա բզեզ փայտաթրթուրի աշխատանքային խշխշոցների համար, որոնք մեզ կապացուցեին, որ կանաչ ծառի ընդերքը ծակվում է, մաշվում ու դատարկվում, դանդաղ, սակայն անշեղորեն, որ Նիոբեան ևս հավերժ չէ։ Սակայն ոչ մի բզեզ նրա ընդերքում չէր աշխատում։ Վերականգնիչը փայտե մարմինը հուսալիորեն պաշտպանեց բզեզից և դրանով իսկ նրան դատապարտեց անմահության։ Եվ մեզ մնացին միայն նավերի մոդելներն ու հանդիպակաց քամու անխելամիտ հույսը, Նիոբեայի առջև վախի հետ տարօրինակ խաղը, որը մենք մերժեցինք, ջանում էինք չնկատել և հնարավոր է, որ նույնիսկ մոռանայինք, եթե միայն հետկեսօրյա արևը արագ ու դիպուկ հարվածով չխոցեր և չստիպեր, որպեսզի ձախ աչքի սաթը բոցավառվեր։
 +
 +
Սակայն այդ հրդեհը մեզ ամենևին չպետք է զարմացներ։ Մենք արդեն թատրոնի երրորդ հարկում ուսումնասիրել էինք արևային հետկեսօրյա ժամացույցը, գիտեինք, թե որքան է խփել կամ այժմ կխփի, երբ լույսը ընկնում է քիվի վրայից և լույսով ողողում նավերը։ Դրան որպես լրացում Աջ քաղաքի, Հին քաղաքի, Վառոդի քաղաքի եկեղեցիները իրենց լուման ներդրեցին, որպեսզի ճշգրիտ ժամանակի հետ կապեն փողի բարձրացնող արևի լույսի շարժումը, և մեր պատմական հավաքածուն քաղցրացնեն նույնչափ պատմական զանգով։ Զարմանալի չէ, որ մեզ համար նաև արևն էր պատմական գծեր ձեռք բերել, ակնհայտորեն հասունացել էր, որպեսզի դառնար ցուցանմուշ և հանցավոր կապի մեջ մտավ Նիոբեայի սաթե աչքերի հետ։
 +
 +
Սակայն այդ նույն օրը, երբ մենք ո՛չ ցանկություն և ո՛չ էլ համարձակություն ունեինք խաղերի ու հանդուգն հիմարությունների համար, սովորաբար անկենդան փայտի բոցավառված հայացքը մեզ կրկնակի ապշեցրեց։ Մենք ծանր զգացումով սպասեցինք, թե երբ կանցնի այն կես ժամը ևս, որը մենք դեռ պարտավոր էինք մնալ այնտեղ։ Թանգարանը փակվում էր ուղիղ ժամը հինգին։
 +
 +
Իսկ հաջորդ օրը Հերբերթը մեկ ժամվա ընթացքում անցավ ծառայության։ Ես նրան ուղեկցեցի մինև թանգարան, սակայն չցանկացա դրամարկղի մոտ սպասել և ինձ համար տեղ ճարեցի պատրիցիական տան դիմաց։ Թմբուկի հետ միասին ես նստել էի գրանիտե գնդի վրա, որի ետևի կողմից պոչ էր աճում, որը մեծահասակները օգտագործում էին որպես բազիրք։ Ավելորդ է ավելացնել, որ աստիճանի երկրորդ ճյուղավորումը ևս պահպանվում էր նմանատիպ չուգունե պոչով, նմանատիպ գնդով։ Ես հազվադեպ էի թմբկահարում, դրա փոխարեն, սարսափեցնող բարձր ձայնով ի նշան կանացի սեռի հետիոտների դեմ բողոքի, որոնց հրապուրում էր ինձ մոտենալիս քայլերը դանդաղեցնելու, անունս իմանալու և ձեռքերի քրտնած ափերով իմ՝ արդեն այն ժամանակ գեղեցիկ, չնայած որ կարճ, սակայն ծածանվող մազերս, շոյելու հնարավորությունը։ Առավոտն անցնում էր։ Սուրբ Հոգու փողոցի վերջում աղյուսե թխսկանի պես բազմել էր կարմրասև, հաստ, ուռած աշտարակի տակ փոքրիկ կանաչագույն աշտարակներով Սուրբ Մարիամի եկեղեցին։ Աղավնիները անդադար դուրս էին մղվում աշտարակի լայն բացվածքով պատերից, ինձանից ոչ հեռու ընկնում էին գետնին, տեղյակ չէին, թե դեռ որքան ժամանակ պետք է ինչ֊որ մեկի վրա թուխս նստեին և հատկապես ում, և արդյո՞ք այդ թուխս նստելը հարյուրավոր տարիների ընթացքում ինքնանպատակ չէր դարձել։
 +
 +
Ճաշին մոտ Հերբերթը դուրս եկավ փողոց։ Նախաճաշով լի տուփից, որը Տրուչինսկի մայրիկը այնպես էր լցրել, որ այն դժվարությամբ էր փակվում, նա ինձ համար հաց հանեց, որի վրա կտրվածքով մեկ ճարպ էր քսված, ինչի վրա էլ վերևից մեկ մատի հաստությամբ արյունոտ երշիկ էր դրված։ Մեքենայաբար գլխով անելով՝ ոգևորեց ինձ, քանի որ ես ուտել չէի ուզում։ Ի վերջո և այնուամենայնիվ սկսեցի, իսկ Հերբերթը, ոչինչ չկերած, սիգարետ էր ծխում։ Նախքան թանգարանը նրան կրկին ընդունեց իր գիրկը, նա թաքնվեց Բրոտբենքենգասե փողոցի գինետանը, որտեղ երկու կամ երեք բաժակ գիհու օղի գցեց։ Երբ նա խմում էր, ես աչքս չէի կտրում նրա ադամախնձորից։ Ինձ դուր չեկավ, թե ինչպես է նա դրանք՝ այդ բաժակները խմում։ Եվ նույնիսկ երբ նա հաղթահարում էր թանգարանի պտուտակաձև աստիճանները, իսկ ես կրկին նստեցի իմ գրանիտե գնդի վրա, Օսկարի աչքերի առաջ դեռ ցցված էր իր ընկեր Հերբերթի դողդողացող ադամախնձորը։
 +
 +
Օրը լողալով ընկնում էր թատրոնի սփրթնած խայտաբղետ ճակատային մասի վրա։ Նա գաղտագողի գալիս էր՝ հավերժահարսերի ու առատության եղջյուրների վրա հեծած, խժռում էր գեր հրեշտակներին, ովքեր ձգվում էին ծաղիկների ետևից, հասած խաղողի նկարված ողկույզները դարձնում էր չափից դուրս հասած, ներխուժեց գյուղական տոնախմբության ժամանակ, այնտեղ պահմտոցի խաղաց, դժվարությամբ բարձրացավ վարդերով լուսապատված ճոճանակի վրա, ազնվացրեց բյուրգերներին, որ շքեղ շալվարներով առևտրական գործարքներ էին կնքում, բռնեց շների կողմից հալածվող եղջերուին և, ի վերջո, հասավ երրորդ հարկի այն պատուհանին, որն արեգակին թույլ չտվեց կարճատև և, բայցևայնպես, հավերժորեն լուսավորել ոմն սաթե աչք։ Ես դանդաղ իջա իմ գնդի վրայից։ Թմբուկը կոշտորեն խփվեց պատվանդանի քարին։ Կողապատի սպիտակ լաքը և լաքապատված բոցի մասնիկները ետ թռան և սպիտակ ու կարմիր պուտերի տեսքով ընկան սանդղամուտքի աստիճանների վրա։ Հնարավոր է, որ ես ինքս իմ մեջ ինչ֊որ բան էի պնդում, աղոթք էի արարում, հաշվետվություն էի վարում, դրանից անմիջապես հետո թատրոնի շքամուտքի դիմաց կանգ առավ «շտապ օգնության» կառքը, անցորդները շարվեցին մուտքի երկու կողմերում, Օսկարին հաջողվեց հիվանդապահների հետ արանքներով խցկվել ներս, իսկ աստիճանները ես արդեն ավելի շուտ գտա, քան նրանք՝ չնայած բոլոր դժբախտ դեպքերից հետո նրանք պարտավոր էին թատրոնում ազատ կողմնորոշվել։
 +
 +
Հերբերթին տեսնելով՝ ես հազիվ զսպեցի ծիծաղս, նա դիմացից կախվել էր Նիոբեայի վրա, նա մտադրվել էր զուգավորվել այդ փայտի հետ։ Նրա գլուխը ծածկում էր կույսի գլուխը, նրա ձեռքերը փաթաթվել էին կույսի վեր հառած ու խաչած ձեռքերին։
 +
 +
Նրա հագին վերնաշապիկ չկար։ Ավելի ուշ վերնաշապիկը հայտնաբերեցին դռների մոտի կաշվե աթոռի վրա՝ խնամքով ծալված ու դրված վիճակում։ Նրա կտրվածքներով ու սպիներով թիկունքը ամբողջությամբ բաց էր։ Ես ընթերցում էի այդ գաղտնագիրը ու հաշվում նշանները։ Բոլորը իրենց տեղում էին։ Սակայն ոչ մի տեղ նոր նկարի նույնիսկ ակնարկը չկարողացա գտնել։
 +
 +
Հիվանդապահներին, որոնք անմիջապես ինձնից հետո լցվել էին դահլիճ, մեծ դժվարությամբ հաջողվեց Հերբերթին պոկել Նիոբեայից։ Նա կրքի պոռթկման պահին կարճ, երկու կողմից սրված նավային փոքրիկ կացինը պոկել էր շղթայից, սայրերից մեկը խրել Նիոբեայի մեջ, մյուսը, հաղթելով կնոջը, իր մեջ։ Որքան էլ որ նրան թերի էր հաջողվել մոտեցումը վերևում, ներքևում, որտեղ արձակված էր նրա շալվարը, որից դեռ դուրս ցցված մնացել էր ինչ֊որ բան, դուրս էր ցցվել ամուր և անիմաստ, նա այսպես էլ իր խարիսխի համար համապատասխան բնահող չգտավ։
 +
 +
Երբ նրանք Հերբերթին ծածկեցին «շտապ օգնության քաղաքային ծառայություն» գրությամբ ծածկոցով՝ Օսկարը, ինչպես և յուրաքանչյուր կորստից հետո, վերադարձավ իր թմբուկին։ Նա թիթեղի վրա շարունակեց բռունցքներով թմբկահարել, երբ ծառայողները նրան Մարիչկայի վերնասենյակից տարան աստիճաններով դեպի ներքև և ի վերջո ոստիկանական մեքենայով հասցրեցին տուն։
 +
 +
Հիմա էլ, բժշկական հիմնարկությունում, հարյություն տալով փայտի ու մարմնի միջև սիրո այդ փորձին՝ Օսկարը ստիպված է աշխատել բռունցքներով, որպեսզի մեկ անգամ ևս ուղևորություն նախաձեռնի Հերբերթ Տրուչինսկու խայտաբղետ սպիներով պատված թիկունքի վրայով, որպեսզի ևս մեկ անգամ անցնի սպիների ամուր և զգայուն, նախազգուշացնող, ամեն ինչի գերակշռող լաբիրինթոսի միջով։ Այդ թիկունքի վրայի գրությունները Օսկարը ընթերցում էր կույրի նման։
 +
 +
Միայն հիմա, երբ նրանք Հերբերթին պոկեցին այդ սիրուց անտեղյակ փոքրաքանդակ փայտից, գալիս է Բրունոն՝ իմ հիվանդապահը, և նրա տանձանման գլուխը հուսալքություն է արտահայտում։ Նա իմ ձեռքերը խնամքով հանում է թմբուկի վրայից, թիթեղը կախում է իմ մետաղյա մայճակալի ոտնամասի ձախ սյունիկից, ուղղում է վերմակը։
 +
 +
― Սակայն, պարոն Մացերատ, ― տեղեկացնում է նա ինձ, ― եթե դուք այսուհետ ևս շարունակեք այդքան բարձր թմբկահարել, հնարավոր է, որ այլ տեղում լսեն, որ այստեղ չափից ավելի բարձր են թմբկահարում։ Չե՞ք ցանկանում դուք, արդյոք, հանգստանալ կամ գոնե ավելի ցածր թմբկահարել։
 +
 +
― Դե լավ, Բրունո, ես կփորձեմ իմ թմբուկին թելադրել հերթական, առավել ցածր գլուխը, չնայած հենց հերթական թեմային է առավել կպչուն սովածացած նվագախմբի մոլեգին ոռնոցը։
 +
 +
 +
===Հավատ, հույս, սեր===
 +
 +
 +
Կար չկար՝ մի երաժիշտ կար՝ Մայն անունով, և նա կարողանում էր սքանչելի շեփոր նվագել։
 +
 +
Կենում էր նա մեր եկամտային տան հինգերորդ հարկում, տանիքի տակ, պահում էր չորս կատու, որոնցից մեկին անվանում էին Բիսմարկ, իսկ ինքը անձամբ առավոտից մինչև երեկո կոնծում էր գիհու թրմօղու շշից։ Այդպես նա խմեց ու խմեց այնքան ժամանակ, մինչև որ դժբախտությունը ստիպեց նրան սթափվել։
 +
 +
Օսկարը այսօր համաձայն չէ դեռ հավատալ նախանշանին։ Չնայած այն ժամանակ դժբախտության առավել քան բավարար նախանշաններ էին կուտակվել, նա ավելի ու ավելի մեծ չափի երկարաճիտք կոշիկներ էր հագնում ու ավելի ու ավելի քայլեր էր անում՝ մտադրություն ունենալով դժբախտությունը տանել աշխարհով մեկ։ Եվ հենց այս ժամանակ կրծքավանդակի վնասվածքից մահացավ իմ ընկեր Հերբերթ Տրուչինսկին։ Սակայն անձամբ փայտե կնոջ կողմից խոցված կինը չմահացավ։ Նրան կնքեցին և ուղարկեցին թանգարանային նկուղները՝ իբր վերականգնման նպատակով։ Սակայն դժբախտությունը նկուղում չես թաքցնի։ Կեղտաջրերի հետ միասին այն ընկնում է գազի խողովակների մեջ, բախշվում բոլոր խոհանոցներով, և իր ապուրը գազօջախի սփրթնած կապույտ այրիչի վրա դնողներից և ոչ մեկը չգիտե ու տեղյակ չէ, որ իր սնունդը դժբախտության վրա է եփվում։
 +
 +
Երբ Լանգֆուրյան գերեզմանոցում թաղում էին Հերբերթին, ես երկրորդ անգամ տեսա Լեո Խենթուկին, որի հետ ծանոթացել էի Բրենտաուի գերեզմանոցում։ Եվ մեզ բոլորիս՝ Տրուչինսկի մայրիկին, Հուստային, Ֆրիցին ու Մարիա Տրուչինսկուն, հաստամարմին ֆրաու Քատերին, ծերունի Հայլանդին, որը տոներին Տրուչինսկի մայրիկի համար ճագարներ էր մորթում, իմ ենթադրայլ հայր Մացերատին, որն իր մեծահոգության մեջ, ինչը հաճույքով էր ի ցույց դնում, իր վրա վերցրեց թաղման ծախսերի մեծ մասը, ինչպես նաև Յան Բրոնսկուն Հերբերթը գրեթե չէր ճանաչում։ Նա եկել էր միայն այն պատճառով, որպեսզի տեսներ Մացերատին և ինձ չեզոք գոտում՝ մեզ բոլորիս, փսլինքներ թափելով և մեկնելով սպիտակ ձեռնոցները հագած դողացող ձեռքերը՝ Լեո Խենթը հայտնվեց խելագարությունը, ուրախությունը վշտից չտարբերող իր ցավակցությամբ։ Սակայն, երբ Լեո Խենթի ձեռնոցները ձգվեցին դեպի երաժիշտ Մայնը, որը եկել էր կիսով չափ գրոհայինի համազգեստով, մեզ ապագա դժբախտության ևս մեկ նախանշան երևաց։
 +
 +
Ձեռնոցների խամրած կտորը վախեցած սլացավ վեր և թռավ մի կողմ՝ իր հետևից գերեզմանաթմբերից այն կողմ տանելով նաև Լեոյին։ Մենք լսեցինք նրա գոռոցը, սակայն այն, ինչը բառերի պատառիկների ձևով նստում էր գերեզմանատան թփերի վրա, ոչնչով ցավակցություն չէր հիշեցնում։
 +
 +
Մարդիկ ամենևին էլ թավալվելով ետ չփախան շեփորահար Մայնից, բայցևանպես թաղման եկածների շրջապատում նա կանգնել էր կարծես թե մեկուսի, կանգնել էր Լեո Խենթուկի կողմից ճանաչված ու ընդգծված և շփոթված, բզբզում էր շեփորը, որը դիտավորյալ բերել էր իր հետ և որով դրանից առաջ սքանչելի նվագում էր Հերբերթի գերեզմանի վրա։ Այն պատճառով սքանչելի, որ Մայնը նախապես կոնծել էր թրմօղու շշից, ինչ վաղուց արդեն չէր անում, քանի որ Հերբերթի մահը, որի տարիքին էր, նրան ցավ էր պատճառել, այն դեպքում, երբ Հերբերթի մահը ինձ և իմ թմբուկին ստիպել էր լռել։
 +
 +
Կար չկար՝ մի երաժիշտ կար՝ Մայն անունով, և նա կարողանում էր սքանչելի նվագել շեփորի վրա։ Կենում էր նա մեր եկամտային տան հինգերորդ հարկում, տանիքի տակ, պահում էր չորս կատու, որոնցից մեկին անվանում էին Բիսմարկ, և վաղ առավոտից մինչև ուշ երեկո գիհու թրմօղի խմում, մինչև որ, որքան հիշում եմ, երեսունվեց կամ երեսունյոթ թվին չանդամակցեց գրոհայինների հեծելազորային զորամասերին։ Այդտեղ՝ արդեն որպես երաժշտական վաշտի շեփորահար, սկսեց շեփորահարել թեպետ գրագետ, սակայն ամենևին էլ ոչ  սքանչելի։ Նա ստիպված էր հրաժարվել իր շշից և այսուհետ միայն սթափ վիճակում էր փչում իր շեփորը։
 +
 +
Երբ մահացավ գրոհային Մայնի մանկության ընկեր Հերբերթ Տրուչինսկին, որի հետ միասին նա քսանական թվերին անդամակցում էր կոմունիստական երիտասարդական խմբին, իսկ ավելի ուշ անդամավճարներ էր մուծում «Կարմիր Բազեներին», երբ Հերբերթին իջեցրին գերեզման, Մայնը բռնվեց իր շեփորից և միաժամանակ շշից։ Քանզի նա ուզում էր շեփորահարել սքանչելի, սթափ, քանզի աշխետ ձիու վրա հեծած՝ չէր կորցրել իր երաժշտական լսողությունը և այդ իսկ պատճառով, արդեն գերեզմանատանը, ևս մի կում խմեց և այդ իսկ պատճառով, նույնիսկ շեփորահարելով, մնում էր համազգեստի վրայից հագած քաղաքացիական թիկնոցով, ճիշտ է, սկզբնապես բաց գլխով, սակայն շագանակագույն համազգեստով շեփորահարող՝ գերեզմանահողի վրա։
 +
 +
Կար չկար՝ մի գրոհային կար, որը չհանեց համազգեստի վրայից հագած թիկնոցը, երբ սքանչելի ու պայծառացած գիհու թրմօղուց՝ շեփորահարում էր մանկության ընկերոջ գերեզմանի վրա։ Իսկ երբ այդ Խենթուկ Լեոն, որը ցանկացած գերեզմանատան անհրաժեշտ պատկանելությունն է, ցանկացավ հավաքվածներին հայտնել իր ցավակցությունը՝ մեզանից ամեն մեկը լեսց այդ ցավակցությունը։ Միայն Մայնին չհաջովեց դիպչել Լեոյի սպիտակ ձեռնոցին, քանզի Լեոն ճանաչեց գրոհայինին, վախեցավ և բարձր գոռոցով արգելեց նրան ձեռքը դիպցնել ձեռնոցին ու ցավակցություն հայտնել։ Եվ այդ ժամանակ գրոհայինը առանց ցավակցության և սառը շեփորը ձեռքի մեջ բռնած՝ դանդաղ գնաց տուն, որտեղ էլ անմիջապես եկամտային տան տանիքի տակի իր բնակարանում գտավ իր չորս կատուներին։
 +
 +
Կար չկար՝ Մայն անունով մի գրոհային կար։ Այն ժամանակներից ի վեր Մայնը յուրաքանչյուր օր գիհու թրմօղի էր խմում և սքանչելի նվագում շեփորի վրա, նրա մոտ պահպանվել էին չորս կատուներ, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում։ Մի անգամ իր երիտասարդ տարիների ընկերոջ՝ Հերբերթ Տրուչինկսու թաղումից վերադառնալով՝ տխուր և լիովին սթափ, որովհետև ինչ֊որ մեկը չէր կամեցել նրան իր ցանկությունը հայտնել, Մայնը իրեն տեսավ լրիվ միայնակության մեջ ու չորս կատուների հետ։ Կատուները քսվում էին նրա հեծելազորային երկարաճիտք կոշիկներին, և Մայնը մի կտոր թերթի վրա նրանց ծովատառեխների գլուխներ տվեց, ինչը կատուներին ստիպեց նրա ոտքերի մասին մոռանալ։ Այդ օրը այստեղ առանձնապես ուժեղ էր տարածվել հոտը, որ գալիս էր կատուներից, որոնք, ճիշտն ասած, բոլորը որձ էին, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում, և նա քայլում էր սպիտակ թաթերի վրա՝ սև մորթիով։ Սակայն Մայնի տանը թարսի պես գիհու թրմօղի չգտնվեց։ Իսկ դրանից բնակարանում ավելի ու ավելի ուժեղ էր գալիս կատուների կամ ավելի շուտ՝ որձ կատուների հոտը։ Իհարկե, Մայնը շիշը կարող էր գնել մեր մոտից՝ գաղութային ապրանքների կրպակից, եթե միայն հինգերորդ հարկում, անմիջապես տանիքի տակ չբնակվեր։ Իսկ այսպես նա վախենում էր աստիճաններից և վախենում էր հարևաններից, որոնց առջև մեկ֊երկու անգամ չէ, որ երդվել էր, թե իր երաժշտական շուրթերը այլևս ոչ մի կաթիլ գիհու թմրօղիով չի խոնավացնի, որ նրա համար նոր կյանք է սկսվել, որ այսուհետև և սրանից հետո նրա կյանքը նվիրված կլինի կարգ ու կանոնին, այլ ոչ թե պատանեկության կերուխումերով ու հարբեղողի անզուսպ հանդգնությամբ լի զվարճություններին։
 +
 +
Կար չկար՝ Մայն անունով մի մարդ կար։ Եվ ինչ֊որ մի անգամ, երբ իրեն հայտնաբերեց տանիքի տակի իր բնակարանում առանձնացված իր չորս կատուների հետ, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում, նույն այդ կատուներից եկող հոտը նրան չափից դուրս անտանելի թվաց։ Այն պատճառով, որ այդ նույն օրվա առավոտյան նրա հետ մի որոշ ամոթալի բան էր տեղի ունեցել և էլի այն պատճառով, որ տանը ոչ մի կաթիլ գիհու թրմօղի չկար։ Սակայն քանի որ գնալով ամրանում էին ամոթի զգացումն ու ծարավը՝ դրանով իսկ ուժեղացնելով կատվային հոտը, Մայնը՝ լինելով երաժիշտ ու գրոհայինների հեծելազորային փողային նվագախմբի անդամ, վերցրեց սառը վառարանի կողքին դրված կրակխառնիչը և այնքան հարվածեց իր կատուներին, մինչև որոշեց, որ բոլոր չորսը, ներառյալ Բիսմարկ անունով կատուն, արդեն հոգիները փչեցին, սատկեցին։ Չնայած կատվային հոտը, պետք է ասել, դրանից ավելի պակաս խոցող չդարձավ։
 +
 +
Կար չկար՝ Լաուշբաթ անունով մի ժամագործ կար և ապրում էր նա մեր տան երկրորդ հարկում, պատուհաններով դեպի բակ տանող երկսենյականոց բնակարանում։ Այդ ժամագործը ամուսնացած չէր։ Եվ դրան ավելացրած, նացիոնալ֊սոցիալիստական բարեգործական կազմակերպության, ինչպես նաև կենդանիների պաշտպանության միության անդամ էր։ Լաուշբաթը բարի սիրտ ուներ և օգնում էր, որպեսզի կրկին ոտքի կանգնեն հոգնած մարդիկ, հիվանդ գազաններն ու կոտրված ժամացույցները։ Երբ մի անգամ ճաշից հետո ժամագործը խոր մտածմունքի մեջ հիշելով իր հարևաններից մեկի առավոտյան  կայացած թաղումը՝ նստած էր պատուհանի մոտ, նա տեսավ, թե ինչպես նույն տան հինգերորդ հարկում ապրող երաժիշտ Մայնը բակ դուրս բերեց կարտոֆիլի մի պարկ, որը լցված էր կիսով չափ, իսկ տակից ակնհայտորեն խոնավ էր, այնպես որ պարկից նույնիսկ կաթում էր, դուրս բերեց և խցկեց  երկու աղբարկղներից մեկի մեջ, սակայն քանի որ աղբարկղը արդեն իսկ երեք քառորդի չափ լցված էր, երաժշտին միայն դժվարությամբ հաջողվեց փակել կափարիչը։
 +
 +
Կային չկային՝ չորս կատուներ կային, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում։ Կատուները պատկանում էին Մայն անունով մի երաժշտի։ Քանի որ կատուները կրտած չէին, նրանցից ուժեղ հոտ էր գալիս, և այդ հոտը հաղթահարում էր մնացած բոլորը։ Այն օրը, երբ հոտը առանձնահատուկ պատճառներով երաժշտի համար դարձավ առանձնապես անտանելի, նա բռնեց բոլոր չորս կատուներին, կրակխառնիչով սպանեց, դրանց մտցրեց կարտոֆիլի պարկի մեջ, պարկը հինգերորդ հարկից աստիճաններով իջեցրեց ներքև և շատ շտապում էր պարկը որքան հնարավոր է արագ մտցնել գորգեր թափ տալու վերադրակի կողքի աղբարկղի մեջ, որովհետև պարկի կտորը նոսր էր և արդեն երրորդ հարկում պարկի միջից սկսեց կաթել։ Իսկ քանի որ արղբարկղը առանց այն էլ արդեն լցված էր, երաժիշտ Մայնը ստիպված էր աղբը պարկով ուժեղ տափակացնել, որպեսզի կափարիչը կրկին փակվեր։ Սակայն հենց նոր էր բակից դուրս եկել փողոց, քանի որ նա ցանկություն չուներ վերադառնալ կատուների հոտով պատված, սակայն կատուներից զուրկ բնակարանը, երբ ճմրթված աղբը սկսեց ուղղվել, վեր բարձրացրեց պարկը, իսկ պարկի հետ մեկտեղ՝ նաև աղբարկղի կափարիչը։
 +
 +
Եղել է չի եղել մի երաժիշտ է եղել, որը սպանել է իր չորս կատուներին, նրանց մտցրել է աղբարկղի մեջ ու տնից հեռացել, որպեսզի այցի գնա իր ընկերներին։
 +
 +
Եղել է չի եղել՝ մի ժամագործ է եղել, որը մտածմունքի մեջ նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր, թե ինչպես երաժիշտ Մայնը կիսով չափ լցված պարկը մտցրեց աղբարկղի մեջ, ինչից հետո բակից հեռացավ, իսկ նրա հեռանալուց քիչ անց արղկի կափարիչը սկսեց բարձրանալ, և ավելի ու ավելի վեր էր բարձրանում։ Եվ էլի վաղուց, շատ վաղուց, լինում են չեն լինում՝ չորս կատուներ են լինում, որոնց սպանեցին այն պատճառով, որ մի հրաշալի օր նրանցից շատ ուժեղ հոտ էր գալիս։ Սպանելով՝ մտցրեցին պարկի մեջ, իսկ պարկը մտցրեցին աղբարկղի մեջ։ Սակայն կատուներից մեկը, որին Բիսմարկ էին անվանում, դեռ լրիվ մեռած չէր և կենսունակ գտնվեց, ինչպես և բոլոր կատուները։ Նրանք պարկի մեջ շարժվում էին, ինչից շարժվում էր նաև աղբարկղի կափարիչը և դրանով ժամագործ Լաուբշադի առջև, որն էլի նույն ձևով՝ խոր մտածմունքների մեջ, նստել էր պատուհանի մոտ, դնում էր հետևյալ հարցը․ հապա մի գուշակիր, թե ի՞նչ է պարկի մեջ, որը երաժիշտ Մայնը մտցրեց աղբարկղ։
 +
 +
Այսպիսով, կար չկար՝ մի ժամագործ կար, որը չէր կարող հանգիստ դիտել, թե ինչպես է ինչ֊որ բան շարժվում աղբարկղի մեջ։ Եվ այն ժամանակ նա լքեց եկամտային տան երրորդ հարկի իր բնակարանը և ուղղվեց դեպի բակ, և բաց արեց աղբի կափարիչը, և բացեց պարկը, և դուրս հանեց չորս ծեծված, սակայն դեռևս ողջ կատուներին, որպեսզի նրանց ոտքի կանգնեցնի։ Սակայն արդեն հաջորդ գիշեր կատուները մեռան ժամագործի մատների տակ, և նա այլ ելք չուներ, քան բողոք գրել կենդանիների պաշտպանության միություն, որի անդամն էր ինքը։ Դրան ավելացրած՝ տեղական կուսխմբին տեղեկացնել իր կուսակցական համբավի համար կործանարար կենդանիների հանդեպ ծաղրանքի մասին։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց, կար չկար՝ մի գրոհային կար, որը չորս կատու սպանեց, սակայն, քանի որ կատուներն այնքան էլ լրիվ չէին մեռել, նրանք նրան մերկացրին, իսկ մի ժամագործ մատնեց։ Գործը ավարտվեց դատական քննությամբ, և գրոհայինը ստիպված եղավ տուգանք մուծել։ Ի լրումն՝ գրոհայինների մոտ ևս քննարկվեց այդ դեպքը և որոշում կայացվեց՝ անվայել վարքագծի համար գրոհային Մայնին հեռացնել ՍՍ֊ի շարքերից։ Եվ չնայած մեր գրոհայինը, երեսունութ թվի՝ իննի լույս տասի գիշերը, հենց այն գիշերը, որն ավելի ուշ անվանվեց «բյուրեղապակյա գիշեր», քաջության հրաշքներ ցույց տվեց, բոլորի հետ մեկտեղ հրդեհելով Միխաելիսվեգ փողոցի սինսգոգան, ինչպես նաև, ուժ չխնայեց, երբ հաջորդ առավոտյան պետք էր մաքրել նախապես նշան արված կրպակները, ՍՍ֊ի շարքերից նրա հեռացումը մնաց ուժի մեջ։ Կենդանիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար նրան կոչումից զրկեցին և ցուցակներից ջնջեցին։ Միայն մեկ տարի անց նրան հաջողվեց ընդունվել աշխարհազոր, որը հետագայում անցավ ՍՍ֊ի զորամիավորների ենթարկության տակ։
 +
 +
Եղել է չի եղել, գաղութային կրպակի տնօրեն է եղել, որը նոյեմբերյան մի օր փակեց իր կրպակը, բռնեց Օսկար որդու ձեռքից և հինգ համարի տրամվայով գնաց մինչև Լանգտասյան դարպասներ, քանզի այնտեղ, ինչպես և Սոպոտում, այրվում էր սինագոգան։ Սինագոգան արդեն գրեթե լրիվ այրվել էր, ու հրշեջները հետևում էին, որպեսզի կրակը հարևան տները չտեղափոխվի։ Համազգեստներով մարդիկ բերում ու փլատակների դիմաց մի տեղ էին կուտակում սրբազան առարկաներն ու արտասովոր կտորները։ Այնուհետև կույտը այրեցին, և առիթից օգտվելով, կրպակատերը հանրամատչելի կրակի վրա տաքացրեց իր մատներն ու զգացմունքները։ Նրա որդի Օսկարը իր հորը այդչափ գործունյա ու կլանված տեսնելով՝ աննկատ անհետացավ ու շտապեց Յոյգյաուս֊պասաժի ուղղությամբ, քանզի լաքապատ, սպիտակը կարմիրի հետ պատրաստված իր թմբուկի ճակատագիրը անհանգստություն էր ներշնչում նրան։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր չէր ապրում՝ մի խաղալիքներ վաճառող էր ապրում, նրան Սիգիզմունդ Մարկուս էին անվանում, և, ի թիվս այլոց, նա սպիտակ ու կարմիր լաքով պատված թմբուկներ էր նաև վաճառում։ Իսկ Օսկարը, ում մասին նոր գնում էր խոսքը, թմբուկների հիմնական սպառողն էր, որովհետև նա իր զբաղմունքի տեսակով թմբկահար էր և չէր կարող ապրել առանց թմբուկի, չէր կարող և չէր ուզում։ Ահա նա էլ, հեռանալով այրվող սինագոգայից, սլացավ դեպի պասաժը, քանզի այնտեղ էր կենում իր թմբուկների պահապանը, սակայն պահապանին նա գտավ այնպիսի վիճակում, որը նրա համար այսուհետև և ընդհանրապես այս աշխարհում թմբուկների առևտուրը դարձնում էր անհնար։
 +
 +
Իսկ նրանք՝ հենց այն հրձիքները, որոնցից Օսկարը ուզում էր առաջ ընկնել, արդեն հասցրել էին այցելել Մարկուսին։ Վրձնիկները ներկի մեջ թաթախելով՝ նրան արդեն հասցրել էին գոթական տառատեսակով ցուցափեղկի երկարությամբ «հրեա խոզ» գրել։ Իրենց երկարաճիտք կոշիկների կրունկներով կոտրել էին ցուցափեղկի ապակին, որից հետո արդեն կարելի էր միայն կռահել այն մականվան մասին, որով նրանք պարգևատրել էին Մարկուսին։ Անտեսելով դուռը՝ նրանք կրպակ էին ներթափանցել կոտրված ցուցափեղկի միջով և սկսել էին իրենց եղանակաով զվարճանալ խաղալիքներով։
 +
 +
Ես նրանց այդ զվարճանքների պահին բռնացրեցի, երբ ցուցափեղկի միջով մտա նրանց նման։ Ոմանք իջեցրել էին շալվարները և թողել շագանակագույն կեղտակույտեր։ Նրանք բոլորը երաժիշտ Մայնին էին հիշեցնում, նրա պես գրոհայինի շագանակագույն զգեստ էին հագնում, սակայն անձամբ Մայնը նրանց մեջ չէր, ինչպես և նրանք, ովքեր եղել էին այստեղ, որևիցե մի այլ տեղում չէին։ Նրանցից մեկը իր դաշույնը հանելով՝ պատռել էր տիկնիկների փորերը և ամեն անգամ, երբ պինդ լցված մարմնից, ձեռքերից ու ոտքերից միայն թեփ է թափվել ցած, ունեցել է շատ հիասթափված տեսք։
 +
 +
Իմ թմբուկների ճակատագիրը ինձ անհանգստություն էր ներշնչում։ Թմբուկը նրանք չէին հավանել։ Իմ թիթեղը չէր կարողացել կանգնած մնալ նրանց ցասման դեմ, այն լռում էր, այն ընկել էր ծնկների վրա։ Դրա փոխարեն Մարկուսին էր հաջողվել խուսափել նրանց ցասումից։ Ցանկանալով նրա հետ իր գրասենյակում զրուցել, նրանք հասկանալի է, որ չէին սկսել թակել, այլ ուղղակի կոտրել էին դուռը՝ չնայած այն առանց այն էլ փակված չէր։
 +
 +
Խաղալիքների վաճառականը նստած էր իր սեղանի դիմաց։ Ինչպես և սովորաբար, նա իր ամենօրյա մուգ մոխրագույն կոստյումի վրայից թևքանոցներ էր հագել։ Ուսերի վրայի թեփը վկայում էր մազերի հիվանդության մասին։ Իր բոլոր մատների վրա Կասպարլե տիկնիկների գլխիկները հագցրած գրոհայինը, որը մեկն էր ներս մտնողներից, Կասպարլեի տատիկի փայտե գլխով հրեց Մարկուսին, սակայն Մարկուսը արդեն անհասանելի էր թե՛ զրույցների և թե՛ վիրավորանքների համար։ Նրա առջև սեղանի վրա դրված էր բաժակ, որն անտանելի ծարավը նրան ստիպեց  մինչև վերջ խմել, երբ այդ րոպեին նրա կրպակի ցուցափեղկը իր բոլոր բեկորների ճչոցով չորություն առաջ բերեց նրա բերանի մեջ։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց կար չկար՝ Օսկար անունով մի թմբկահար կար։ Երբ նրանից խլեցին խաղալիքներ վաճառողին և ջարդ ու փշուր արեցին խաղալիքների կրպակը՝ նա կռահեց, որ թզուկի չափի թմբկահարների համար (իսկ նա հենց այդպիսին էր) գալիս են դժվար ժամանակներ։ Այդ իսկ պատճառով նա, նախքան կրպակը լքելը, ջարդված կտորտանքների միջից փորփորեց հանեց մի ամբողջապես չվնասված և երկու թեթևակի վնասված թմբուկներ և, դրանք իր վրա կախ արած, լքեց կրպակը, որպեսզի Ածուխի շուկայում փնտրի ու գտնի իր հորը, որը, հավանաբար, ինքն էր նրան փնտրում։ Նոյեմբերյան օրվա վերջն էր։ Տրամվայի կանգառից ոչ հեռու, Քաղաքային թատրոնի մոտ կանգնել էին հավատացյալ կանայք և այլանդակ արտաքիններով սառած պառաված օրիորդներ, որոնք կրոնական գրքույկներ էին բաժանում և ողորմությունը հավաքում էին թիթեղյա բաժակների մեջ ու ցուցադրում կորնթոսցիներին ուղարկված Առաջին ուղերձի տասներեքերորդ գլխի տեսքով ցուցապաստառը։ Հավատ֊Հույս֊Սեր, ― ընթերցեց Օսկարը և սկսեց խաղալ այդ բառերով, ինչպես ձեռնածուն է խաղում շշերի հետ։ Դյուրահավատություն՝ Բարե Հասո հրվանդան՝ իմաստասիրություն՝ հավատարմագրեր՝ վստահության քվե։ Իսկ դու հավատո՞ւմ ես, որ վաղը անձրև կլինի։ Մի ողջ դյուրահավատ ազգ հավատում էր Ձմեռ պապին։ Սակայն ստուգումից պարզվեց, որ Ձմեռ պապը իրականում գազի աշխատող է։ Ես հավատում էի, որ նա ընկույզի ու նուշի հոտ ուներ։ Իմ կարծիքով շուտով կգա առաջին նախախնամության կիրակին, համենայն դեպս այդպես են ասում։ Հետո ծորակը ետ կպտտեն առաջին, երկրորդ ու այսպես մինչև չորրորդ կիրակին, ինչպես գազի ծորակն են պտտում ետ, որպեսզի ընկույզների ու նուշերի հոտը լիովին հավասար լինի, որպեսզի բոլոր ընկույզկոտրուկները կարողանան հաստատապես համոզվել։
 +
 +
Նա գալիս է։ Նա մատուցում է։ Եվ այս ո՞վ է եկել մեզ մոտ։ Մանուկ Հիսո՞ւսը։ Փրկի՞չը։ Թե երկնային գազի աշխատող է եկել՝ թևի տակ դրած բերելով հաշվիչը, որը անընդհատ տկտկում է։ Եվ նա հաջորդում է․ «Ես եմ այս աշխարհի փրկիչը, առանց ինձ դուք չեք կարող եփել֊թափել»։ Նա բանակցելու պատրաստակամություն հայտնեց, լիովին ընդունելի գին պահանջեց, և պտտելով բացեց նոր մաքրված գազի ծորակներն ու խողովակների միջով բաց թողեց Սուրբ Հոգուն, որպեսզի հնարավոր լինի աղավնի եփել։ Նա նաև ընկույզներ ու նուշեր էր բաժանում, որպեսզի դրանք հենց տեղում կոտրի, և նրանք նույնպես սկսեցին հոսել՝ հոգին ու գազը, այնպես որ խիտ ու կապտավուն օդի միջով առևտրական տների առջև կանգնած բոլոր գազի աշխատողների մեջ ամեն գնի ու ամեն չափի Ձմեռ պապեր ու Մանուկ Հիսուսներ տեսնելը դյուրահավատների համար դժվարություն չէր ներկայացնում։ Իսկ տեսնելով՝ նրանք անվերապահորեն հավատացին հանրությանը բարիք բերող գազի գործակալին, որը հաշվիչների ցած ընկնող ու բարձրացող սլաքների օգնությամբ խորհրդանշում է ճակատագիրը և չափավոր գնով նախամանորյա կիրակիներ էր կազմակերպում։ Մինչդեռ շատերը հավատում էին ապագա Ամանորին, սակայն տոնի տաղտկալի օրերը կարողացան հաղթահարել միայն նրանք, ում համար նուշի ու ընկույզի պահուստները չբավականացրեցին՝ թեև բոլորը հավատում էին, թե իբր դրանք բավարար են և մի բան էլ ավելի։
 +
 +
Սակայն այն բանից հետո, երբ Ձմեռ պապի հանդեպ հավատը փոխվեց գազի աշխատանքի հանդեպ հավատի, որոշում կայացվեց քամահրել կորնթոսցիներին ուղարկված ուղերձի հաջորդականությունը և սկսել սիրուց։ Այսպես էր ասվում․ ես քեզ սիրում եմ Օսկար, ես սիրում եմ քեզ։ Իսկ դու քեզ սիրո՞ւմ ես։ Սիրո՞ւմ ես արդյոք դու ինձ, ասա, դու ինձ իսկապե՞ս սիրում ես։ Ես նույնպես քեզ սիրում եմ։ Եվ համատարած սիրուց նրանք միմյանց անվանում էին բողկ, սիրում էին բողկին, կծում էին բողկին, մի բողկ սիրուց դրդված կծում պոկում էր մեկ ուրիշի բողկը։ Նրանք բերում էին բողկերի միջև հրաշալի, ոչ երկնային, սակայն նաև երկրային սիրո օրինակներ, և, նախքան ատամներով կպչելը, սոված ու թարմ, շշնջում էին․ ասա, բողկիկ, դու ինձ սիրում ես։ Ես էլ եմ քեզ սիրում։
 +
 +
Սակայն այն բանից հետո, երբ նրանք բացարձակապես միայն սիրուց դրդված կծեցին միմյանց բողկերը, իսկ գազի աշխատակիցների հանդեպ հավատը բարձրացվեց մինչև պետական կրոնի մակարդակի, հավատից ու կանխագուշակված սիրուց հետո կրպակում չվաճառված մնաց միայն կորնթոսցիներին ուղարկված ուղերձի երրորդ բաղադրիչը՝ հույսը։ Եվ, խրթխրթացնելով բողկը, ընկույզներն ու նուշերը, նրանք արդեն հույս ունեին, որ շուտով կլինի վերջը, որպեսզի հնարավոր լինի ո՛չ այն է սկսել նորից, ո՛չ այն է եզրափակիչ դաշնաձայնությունից հետո շարունակել նույն ոգով՝ հուսալով, որ վերջի վերջը շուտով կգա։ Չնայած նրանք դեռևս չգիտեին, թե հատկապես ինչի վերջն է։ Նրանք միայն հույս ունեին, որ վերջը մոտ է՝ հենց վաղը, բայց և այնպես ոչ այսօր, քանզի ի՞նչ կհրամայեք նրանց անել անսպասելի վերջի հետ։ Իսկ երբ իսկապես էլ վերջը եկավ, նրանք այն ներկայացրեցին որպես հույսերով հարուստ սկիզբ, քանզի այդ կողմերում վերջը միշտ սկիզբ է նշանակում և հույս՝ յուրաքանչյուր, նույնիսկ ամենավերջնական վերջի մեջ։ Քանզի Սուրբ գրքում ասված է․ քանի դեռ մարդը չի կորցրել հույսը, նա կսկսի նորից ու նորից կատարման ավարտական հույսով։
 +
 +
Իսկ ահա ես, ես չգիտեմ։ Ես, օրինակ, չգիտեմ, թե ով է այսօր թաքնվում Ձմեռ պապի մորուքի տակ, չգիտեմ, թե ավազակ Ռուպրեխտը ինչ է թաքցրել պարկի մեջ։ Չգիտեմ, թե ինչպես են պտտելով բացում գազի ծորակները, ինչպես են պտտելով փակում գազը, քանզի արդեն կրկին խողովակների միջով հոսում է նախամանորյա կիրակին կամ ոչ թե կրկին, այլ դեռևս չգիտեմ։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է հանուն փորձարկման, չգիտեմ, ո՞ւմ պետք եղավ փորձարկել, չգիտեմ, կարող ե՞մ, արդյոք, հավատալ, որ նրանք, հույս ունենանք, սիրով են մաքրում գազօջախների բկիկները, որպեսզի դրանք ծուղրուղու կանչեին։ Չգիտեմ, թե ընդհանրապես ինչ կապ ունի այստեղ օրվա ժամը, քանզի սերը ժամանակ չգիտի, իսկ հույսը չունի վերջ, իսկ հավատը չգիտի սահմաններ, լոկ իմացությունն ու չիմացությունն են կապված ժամանակի ու սահմանների հետ և մեծ մասամբ մինչև քառասունը ավարտվում են մորուքներով, թիկունքապարկերով ու նուշով։ Այնպես որ, ստիպված եմ նորից կրկնել․ ես չգիտեմ, թե ինչով են օրինակ, նրանք լցոնում աղիքները և ում աղիքներն են պետքական։ Դրանք լցոնելու համար և չգիտեմ, թե ինչով են լցոնել, եթե նույնիսկ լցոնի գները պիտակավորված են նրբաճաշակ կամ կոպիտ, սակայն լիովին պարզորոշ։ Չգիտեմ, ինչից է ձևավորված գինը, որ բառարաններում են նրանք փնտրում ու գտնում անվանումներ լցոնման տեսակների համար, չգիտեմ, թե ինչով են նրանք լցոնում բառարաններն ու աղիքները, չգիտեմ, թե ում միսը, և չգիտեմ, թե ում լեզուն։ Բառերը նշանակում են, մսագործները լռում են, ես կտրում եմ օղակներով, դու բացում ես գրքերը, ես ընթերցում եմ այն, ինչը իմ ճաշակով է։ Դու չգիտես, թե ինչն է քո ճաշակով՝ երշիկի օղակներ և մեջբերումներ գրքերից ու գրքույկներից, և մեզ երբեք բախտ չի վիճակվի իմանալ, թե ով ստիպված եղավ հավերժ լռել ու համրանալ․ որպեսզի աղիքները լցոնելու հումք լիներ, որպեսզի գրքերը լեզու ձեռք բերեին, լցոնված, սեղմված, խիտ գրոտված, սակայն ես չգիտեմ, ես կռահում եմ․ մեկ և միևնույն մսագործներն են լցոնում գրքերն ու աղիքները բառերով ու երշիկի ֆարշով։ Աշխարհում ոչ մի Պետրոս էլ չկա, այդ մարդուն Սավուղ էին անվանում, նա էլ հենց Սավուղն էր ու որպես Սամուղ, Կորնթոսի մարդկանց պատմում էր երշիկի էժանագին տեսակների մասին, որոնք նա անվանում էր հավատ, հույս և սեր։ Երշիկների մասին, որոնք իբր թե սքանչելի են յուրացվում, որոնք նա մինչ օրս էլ Սավուղի փոփոխական կերպարանքով պարտադրում է մարդկանց։
 +
 +
Իսկ ինձանից նրանք խլեցին խաղալիքներ վաճառողին՝ ցանկանալով նրա հետ մեկտեղ աշխարհից արտաքսել բոլոր խաղերը։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց աշխարհում ապրում էր մի երաժիշտ, որին անվանում էին Մայն և որը կարողանում էր սքանչելի շեփոր նվագել։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց աշխարհում ապրում էր մի խաղալիքներ վաճառող, որին անվանում էին Մարկուս և որը վաճառում էր կարմիրը՝ սևով, լաքապատ թիթեղներ, թմբուկներ։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր Օսկար անունով մի թմբկահար, և նա չէր կարողանում ընտելանալ առանց այն մարդու, որը խաղալիքներ էր վաճառում։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր Մայն անունով երաժիշտը, և նա կրակխառնիչով՝ սպանելու աստիճան, ծեծեց իր չորս կատուներին։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր Լաուբշադ անունով ժամագործը, և նա կենդանիների պաշտպանության միության անդամ էր։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր Օսկար անունով թմբկահարը, և նրանք նրանից խլեցին խաղալիքներ վաճառողին։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր Մարկուս անունով մի խաղալիքներ վաճառող, և նա իր հետ այս աշխարհից տարավ բոլոր խաղալիքները։
 +
 +
Վաղուց, շատ վաղուց ապրում էր Մայն անունով մի երաժիշտ, և եթե նա չի մահացել, ապա ապրում է նաև այսօր և կրկին նվագում է իր շեփորը։
 +
 +
 +
==Գիրք երկրորդ==
 +
 +
 +
===Բեկորներ===
 +
 +
 +
Այցելությունների օրը Մարիան ինձ նոր թմբուկ բերեց։ Երբ թիթեղիկի հետ նա ցանկանում էր մահճակալի ճաղերի վրայով մեկնել նաև խաղալիքների չեկը, ես ձեռքով ետ վանեցի, և ոտքերիս մոտի զանգի կոճակը սեղմեցի այնքան ժամանակ, մինչև որ չեկավ Բրունոն՝ իմ հիվանդապահը, և չարեց այն, ինչ անում էր յուրաքանչյուր անգամ, երբ Մարիան ինձ նոր, կապույտ թղթի մեջ փաթաթված թիթեղյա թմբուկ էր բերում։ Նա քանդեց փաթեթի առասանակը, որպեսզի փաթեթի եզրերը իրարից հեռանան և որպեսզի թիթեղի լույս աշխարհ գրեթե հանդիսավոր հայտնվելուց հետո այն կրկին խնամքով ծալվի։ Միայն դրանից հետո էր Բրունոն հանդիսավոր քայլերով գնում, իսկ երբ ես ասում եմ «հանդիսավոր քայլերով», ես նկատի ունեմ հենց հանդիսավոր քայլերը՝ հանդիսավոր քայլերով նոր թմբուկը ձեռքին գնաց դեպի լվացարանը, բացեց տաք ջրի շիթը և զգույշ, չվնասելով ո՛չ սպիտակ, ո՛չ կարմիր լաքը, գնապիտակը պոկեց կաղապարից։
 +
 +
Երբ ոչ երկարատև և ոչ չափից դուրս հոգնեցուցիչ այցից հետո Մարիան մտադրվեց հեռանալ, նա վերցրեց հին թմբուկը, որը ես վերջնականապես ոչնչացրել էի Հերբերթ Տրուչինսկու մեջքը և փայտե գալիոնյան ֆիգուրը նկարագրելիս և, հնարավոր է, կորնթոսցիներին ուղերձը չափից դուրս ազատ մեկնաբանելիս։ Վերցրեց իր հետ, որպեսզի մեզ մոտիկ նկուղում ավելացնի նախկինում օգտագործված թմբուկների թիվը, որոնք ծառայել էին մասամբ գործածական, մասամբ զուտ անձնական նպատակների։ Սակայն հեռանալուց առաջ նա ասաց․
 +
 +
― Ախր, նկուղում գրեթե տեղ չի մնացել։ Գլուխ չեմ հանում, թե ուր դնեմ ձմռան համար պահեստավորված կարտոֆիլը։
 +
 +
Ես ժպտալով չլսելու տվեցի Մարիայի շուրթերով հաղորդված տնային տնտեսուհու կշտամբանքը և խնդրեցի սև թանաքով մանրակրկիտ համարակալել իր ծառայությունն ավարտած թմբուկը։ Այնուհետև իմ կողմից թղթի մի կտորի վրա գրած տարեթվերը և տվայլ թմբուկի կյանքի ուղուն վերաբերող համառոտ տեղեկությունները փոխանցեցի այն գլխավոր մատյանի մեջ, որն արդեն երկար տարիներ կախված է նկուղի դռան ներսի կողմից և իմ թմբուկների մասին գիտե ամեն ինչ՝ սկսած քառասունինը թվից։
 +
 +
Մարիան հրաժեշտ էր տալիս, ինձ համբուրելով, հնազանդորեն գլխով արեց ու հեռացավ։
 +
 +
Կարգ ու կանոնի հանդեպ իմ սերը այսուհետև էլ նրա համար կմնա անըմբռնելի և փոքր֊ինչ վախեցնող զգացմունք։ Օսկարը լավ էր հասկանում Մարիայի տարակուսանքները՝ նամանավանդ որ ինքն էլ չէր կարող ասել, թե ինչու է այդ կարգի պեդանտությունը իրեն դարձնում իրենց դարն ապրած թմբուկների հավաքող։ Ի լրումն՝ նա, ինչպես և նախկինում, կցանկանար այլևս երբեք չտեսնել բեկորների այդ կույտը իրենց բիլկյան բնակարանի կարտոֆիլի նկուղում։ Չէ՞ որ նա սեփական փորձից գիտի, որ երեխաները արհամարհանքով են վերաբերվում իրենց հայրերի հավաքածուներին և որ, ուրեմն, ինչ֊որ ժամանակ ժառանգությունը ընդունելով, նրա որդի Կուրտը լավագույն դեպքում կցանկանա թքել այդ բոլոր չարաբաստիկ թմբուկների վրա։
 +
 +
Այդ դեպքում հանուն ինչի եմ ես ամեն երեք շաբաթը մեկ Մարիայի հետ հանդիպումների ժամանակ ցանկություններ հայտնում, որոնք, եթե մանրակրկիտ կատարվեն, մի գեղեցիկ օր կհանգեցնեն մեր նկուղի բերնբերան լցվելուն և տեղ չեն թողնի ձմեռվա կարտոֆիլի համար։ Չէ՞ որ իմ գլխում հազվադեպ, գնալով ավելի ու ավելի հազվադեպ բռնկվող այն գաղափարը, թե հնարավոր է, որ ինչ֊որ ժամանակ ինչ֊որ մի թանգարան կհետաքրքրվի իմ հաշմանդամ թմբուկներով, ծագեց, երբ, նկուղում կուտակելով, դրանց թիվը արդեն հասել էր մի քանի տասնյակի։ Ասել է թե հավաքածուի հանդեպ իմ կրքի գաղտնիքը այստեղ չի թաքնված։ Ավելի շուտ, և որքան այդ մասին ես ավելի շատ եմ մտորում, այնքան, որպես բացատրություն, ավելի համոզիչ տեսք է ստանում իմ հավաքածուների հանդեպ պարզագույն կրքերի  ամբողջությունը, կգա օրը, և թիթեղյա թմբուկները կպակասեն, կդառնան հազվագյուտ իրեր, կշնորհազրկվեն և կենթարկվեն ոչնչացման։ Կգա օրը, և հնարավոր է, որ Օսկարը ստիպված կլինի որոշ ոչ շատ կոտրված թմբուկներ տանել վերանորոգման, որպեսզի թիթեղագործը ինձ օգնի կարկատած վետերանների օգնությամբ վերապրել թմբուկազրկությունը, վերապրել սարսափելի ժամանակը։
 +
 +
Հավաքելու հանդեպ իմ կրքի պատճառների վերաբերյալ դրա նման, չնայած, իհարկե, այլ արտահայտություններով են արտահայտվում նաև մեր հատուկ բժշկական հիմնարկության բժիշկները։ Բժշկուհի ֆրոյլյայն Հորնշտերտերը նույնիսկ կամեցավ իմանալ, թե հատկապես որ օրը կարելի է համարել իմ կրքերի ամբողջության ծննդյան օրը։ Ես կարող էի բավական մեծ ճշտությամբ նրան հայտնել հազար ինը հարյուր երեսունութ թվի նոյեմբերի տասը, քանզի այդ օրը ինձանից խլեցին Սիգիզմունդ Մարկուսին, որը իմ թմբուկների պահեստի տնօրենն էր։ Եթե նույնիսկ իմ խեղճ մայրիկի մահից հետո ժամանակին նոր թմբուկ ստանալը ինձ համար դարձավ դժվար, որովհետև ակամա դադարեցի դեպի Յոգհաուս֊պասաժի հինգշաբթի օրերի այցելությունները, իսկ Մարիային այնքան էր մտհոգում իմ գործիքների խնդիրը։ Իսկ Յան Բրոնսկին ավելի ու ավելի հազվադեպ էր մեզ մոտ գալիս, դժվար չէ պատկերացնել, թե որքան առավել անհույս դարձավ իմ վիճակը, երբ ջախջախեցին խաղալիքների կրպակը, և հավաքված գրասեղանի ետևում նստած Մարկուսի տեսքը ինձ համոզիչ ցույց էր տալիս․ Մարկուսը այլևս երբեք քեզ թմբուկ չի նվիրի, Մարկուսը այլևս խաղալիքներ չի վաճառում, Մարկուսը հավերժ խզեց իր գործարար հարաբերությունները այն ընկերության հետ, որ մինչ այժմ սպիտակ և կարմիր լաքով պատած գեղեցիկ թմբուկներ էր արտադրում ու առաքում։
 +
 +
Սակայն այդ ժամանակ ես դեռ չէի գիտակցում, որ, քանի որ եկավ խաղալիքներ վաճառողի վերջը, ապա նրա հետ մեկտեղ ավարտվեց նաև սկզբնական, համեմատաբար անհոգ խաղի շրջանը։ Ավելին, ես փլատակների կույտի վերածված խանութից ընտրեցի մեկ անվնաս և երկու թեթևակի ծռված թմբուկ, իմ ավարը տարա տուն և երևակայեցի, թե ապագայի համար լիովին ապահովված եմ։
 +
 +
Այդ թմբուկներին ես շատ խնամքով էի վերաբերվում, միայն հազվադեպ էի թմբկահարում, միայն սուր անհրաժեշտության դեպքում, օրվա երկրորդ կեսին հրաժարվում էի թմբկահարելուց՝ չնայած ոչ առանց ինքս ինձ վրա ճնշում գործադրելու թմբուկային նախաճաշերից, որոնք միակն էին, որ զարդարում էին իմ օրվա հետագա ընթացքը։ Օսկարը իրեն վարժեցնում էր ճգնավորության, նա նիհարում էր, նրան ներկայացնում էին բժիշկ Հոլլացին ու բժշկի օգնականուհուն՝ քույր Ինգային, որը գնալով ավելի ոսկրոտ էր դառնում։ Ինձ չափից դուրս շատ քաղցրով կամ թթուով, կամ ընդհանրապես անհամ դեղձերով էին կերակրում, ամեն ինչում մեղադրում էին գեղձերին, որոնք, ըստ բժշկի խոսքերի, իրենց հիպո կամ հիպերկենսագործունեությամբ թեթևակի վատթարացնում էին իմ ինքնազգացողությունը։
 +
 +
Բժիշկ Հոլլացի հետ հանդիպումներից խուսափելու համար Օսկարը որոշակի չափավորեց իր ճգնավորությունը, քաշը ավելացրեց, հազար ինը հարյուր երեսունինը թվի ամռանը կրկին դարձավ գրեթե այնպիսին, ինչպես նախկինում երեքամյա Օսկարն էր։ Եվ վերջնականապես ոչնչացրեց Մարկուսից ստացած թմբուկը՝ այդ կերպ վճարելով մանկական թմբլիկության համար։ Թիթեղը անընդհատ դղրդում էր, զրնգում, շաղ էր տալիս սպիտակ ու կարմիր լաքեր, ժանգոտվում ու անբարետեսորեն կախվում էր իմ փորի վրա։
 +
 +
Մացերատից օգնություն խնդրելն անիմաստ էր՝ չնայած նա իր բնավորությամբ միշտ գթասիրտ և նույնիսկ բարի մարդ էր։ Իմ խեղճ մայրիկի մահից հետո այդ մարդը մտածում էր միայն իր կուսակցական բարեհիմարությունների մասին, հոգին թեթևացնում էր ցելլենլյայթերների հետ հանդիպումներում կամ կեսգիշերից անց բավականաչափ խմելով։ Երկար ու մտերմիկ զրույց էր ունենում Հիտլերի ու Բեթհովենի՝ սև շրջանակների մեջ դրված պատկերների հետ, որոնք կախված էին մեր հյուրասենյակում, որպեսզի հանճարը իր առաջ բացեր իր հետագա ճակատագիրը, իսկ ֆյուրերը՝ կանխատեսվող ուղիները, իսկ սթափ վիճակում ընդունում էր ճակատագրով իր համար նախանշված ձմեռային օգնության հանգանակությունը։
 +
 +
Ես միայն տհաճությամբ եմ վերհիշում հանգանակությանը նվիրված կիրակի օրերը․ զուր չէ, որ նմանատիպ օրերից մի օր ես նոր թմբուկով հարստանալու փորձ ձեռնարկեցի։ Մացերատը, որն առավոտյան ժամերին հանգանակություն էր հավաքում գլխավոր փողոցում գտնվող կինոթատրոնի, ինչպես նաև Շթերնֆելդի առևտրի տան դիմաց, ճաշի ժամին վերադառնալով տուն և իր համար ու ինձ համար քյոնիգսբերգյան տեֆտելիներ տաքացրեց։ Այդ համեղ ճաշից հետո, ինչպես ես մինչև այժմ հիշում եմ, նույնիսկ կնոջը կորցնելով, Մացերատը մեծագույն հաճույքով ու շատ լավ էր եփում թափում՝ հանգանակություն հավաքողը հոգնած պառկեց թախտի վրա, որպեսզի մի քիչ ննջի։
 +
 +
Սակայն նրա շնչառությունը դեռ նոր էր քնածի շնչառություն դարձել, երբ ես դաշնամուրի վրայից վերցրեցի հանգանակության կիսով չափ լցված մետաղադրամատուփը, որից հետո այն բանի հետ միասին, ինչը պահածոյի թուփի տեսք ուներ, թաքնվեցի խանութում, վաճառասեղանի տակ, որտեղ էլ սկսեցի ծաղր ու ծանակի ենթարկել բոլոր թիթեղներից ամենածիծաղելին։ Ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ցանկանում էի մի քանի կոպեկով հարստանալ, ոչ, ոչ, ուղղակի մի ինչ֊որ հիմար գայթակղություն ինձ ստիպեց այն փորձել օգտագործել թմբուկի դերում։ Սակայն որքան էլ որ ես նրան հարվածում էի, որքան էլ փայտիկները մի ձեռքից մյուսն էի տեղափոխում, միշտ միատեսակ պատասխան էր հնչում․ «Հանգանակեք ձմեռային օգնության համար։ Ոչ ոք չպետք է սոված մնա, ոչ ոք չպետք է մրսի։ Հանգանակեք ձմեռային օգնության համար։
 +
 +
Մոտ կես ժամ տանջվելուց հետո ես հանձնվեցի, դրամարկղից հինգ գուլդեն հանեցի ու այն հանգանակեցի հօգուտ ձմեռային օգնության և այդ ձևով հարստացրած թիթեղը տարա դրեցի դաշնամուրի վրա, որպեսզի Մացերատը կարողանար նրան այնտեղ տեսնել և այնուհետև կիրակի օրվա մնացած մասը սպաներ՝ ձմեռային օգնության օգտին ծնգծնգացնելով։
 +
 +
Այս չհաջողված փորձը ինձ մեկընդմիշտ բուժեց։ Այդ ժամանակից ի վեր ես ոչ մի անգամ պահածոյի տուփը, շուռ տված դույլը կամ տաշտակի հատակը թմբուկի տեղ օգտագործելու լուրջ փորձեր չարեցի։
 +
 +
Իսկ եթե նույնիսկ փորձում էի, ապա այժմ բոլոր ուժերս ներդնում էի, որպեսզի գլխիցս դուրս նետեմ այդ անփառունակ դրվագները և իմ գրառումներում դրան կամ շատ քիչ տեղ եմ հատկացնում, կամ ընդհանրապես չեմ հատկացնում։ Քանզի պահածոյի տուփը թմբուկ չէ այլ դույլ՝ դա դույլ է, իսկ տաշտակի մեջ կարող էս կամ ինքդ լվացվել, կամ գուլպաներ լվանալ։ Ինչպես այժմ չկար ոչ մի փոխարինող, այդպես էլ չկար նաև այն ժամանակ, թիթեղյա թմբուկը ինքն է իր մասին խոսում սպիտակակարմիր լաքապատված բոցի լեզուներով, և նրան պետք է չէ, որպեսզի իր փոխարեն ուրիշները խոսեն։ Օսկարը մնաց մենակ, վաճառված ու հավատարիմ։ Ինչպե՞ս կհրամայեք նրան՝ այսուհետև ևս պահպանել երեք տարեկան մանուկի դեմքը, եթե այլևս չունի իր համար ամենաանհրաժեշտը, չունի թմբուկ։ Բոլոր այդ բազմամյա խորամանկությունները, օրինակ, ասենք, ժամանակ առ ժամանակ անկողնում լճակ գոյացնելը, ամեն երեկո մանկան նման երեկոյի աղոթքը բլբլացնելը, վախենալը Ձմեռ պապին տեսնելիս, որին, ընդհանրապես, Գրեֆ էին անվանում, առանց հոգնելու երեք տարեկանին տիպիկ ծիծաղելի հարցեր տալը, ինչպես, ասենք․ «Իսկ ինչո՞ւ մեքենաները անիվներ ունեն»՝ մի խոսքով, այն բոլոր ջղաձիգ շարժումները, որոնք ինձնից սպասում էին մեծահասակները, ես պետք է ձեռնարկեի առանց թմբուկի, ես արդեն պատրաստ էի հանձնվելու ու հուսահատորեն, ուժերի վերջին լարումով փնտրում էի նրան, ով չնայած իմ հայրը չէր, սակայն և այնպես, շատ հնարավոր է, որ ինձ աշխարհ էր բերել։ Օսկարը լեհական ավանից ոչ հեռու Ռինգշտրասեի վրա սպասում էր Յան Բրոնսկուն։
 +
 +
Չնայած բազմաթիվ ընդհանուր սքանչելի հիշողություններին՝ իմ խեղճ մայրիկի մահը թող որ ոչ հանկարծակի ու միանգամից, այլ կամաց֊կամաց, իսկ քաղաքական վիճակի սրման հետ առավել անշրջելիորեն, դադարեցրեց, կարելի է ասել, երբեմն նույնիսկ ընկերական հարաբերությունները՝ ձևավորված Մացերատի ու մորեղբորս միջև, որին, ի միջի այլոց, այս ժամանակահատվածում հասցրեցին դարձնել փոսատատան քարտուղար։ Իմ մայրիկի սլացիկ հոգու և շքեղ մարմնի քայքայման հետ քայքավեց նաև ընկերությունը երկու տղամարդկանց միջև, որոնք երկուսն էլ անդրադառնում էին այդ հոգու հայելու մեջ, որոնք երկուսն էլ խժռում էին նրա մարմինը և որոնք այժմ, զրկվելով այդ սննդից, չէին կարողանում իրենց տղամարդկային հավաքույթներից բացի որևէ մեկ այլ շատ թե քիչ էական փոխարինում գտնել, չնայած հակառակ հայացքներ ունեցող, սակայն միատեսակ սիգարետներ ծխող տղամարդկանց շրջանում։ Սակայն ո՛չ Լեհական փոստատունը, ո՛չ էլ թևքերը քշտած ցելլենլյայթերների հանդիպումները չէին կարող փոխարինել գեղեցիկ և, չնայած ամուսնական անհավատարմությանը, զգացմունքային կնոջը։ Ողջ զգուշավորությամբ հանդերձ՝ Մացերատը պարտավոր էր հաշվի նստել իր գնորդների ու իր կուսակցության հետ, իսկ Յանը՝ փաստորեն ղեկավարության։ Խեղճ մայրիկիս մահվանից ու Սիգիզմունդ Մարկուսի «մեկուսանալուց» անցած կարճ ժամանակահատվածի ընթացքում իմ երկու ենթադրյալ հայրերը այնուամենայնիվ հանդիպեցին։ Ամիսը երկու, երեք անգամ կեսգիշերին կարելի է լսել, թե ինչպես Յանը իր մատների ոսկորներով ծեծում է մեր հյուրասենյակի պատուհանը։ Այն բանից հետո, երբ Մացերատը մի կողմ էր քաշում վարագույրը և կիսով չափ բացում էր պատուհանը, երկուսն էլ աննկարագրելի շփոթվում էին, մինչև որ մեկը կամ մյուսը չէր գտնում փրկող խոսքը՝ առաջարկելով այդ ուշ ժամին մեկ պարտիա սկատ խաղալ։ Նրանք բանջարեղենի կրպակից դուրս էին բերում Գրեֆին, իսկ եթե Գրեֆը չէր ցանկանում, չէր ցանկանում Յանի պատճառով, չէր ցանկանում, քանի որ որպես նախկինում սկաուտների առաջնորդող(այդ ընթացքում նա հասցրել էր ցրել իր խումբը) պարտավոր էր շրջահայաց լինել, բացի այդ առանձնակի հաճույքով էր սկատ խաղում։ Այդ դեպքում երրորդը նստում էր հացթուխ Ալեքսանդր Շեֆլերը։ Ճիշտ է, Շեֆլերը ևս իմ մորեղբայր Յանի դիմաց սեղանի մոտ առանց որևէ հաճույքի էր նստում, սակայն իմ խեղճ մայրիկի հանդեպ հայտնի բարյացակամությունը, որը, կարծես, ժառանգաբար փոխանցվել էր Մացերատին, և ի լրումն՝ Շեֆլերի դրույթը այն մասին, որ մանրածախ առևտրականները պետք է միմյանց նեցուկ լինեն, ստիպում էին կարճոտն հացթուխին Մացերատի կանչով Քլյայնհամմերվեգից շտապ գալ, իր տեղը զբաղեցնել մեր հյուրասենյակի սեղանի մոտ։ Կարծես՝ որդնակերուկի կողմից փչացված, գունատ մատներով խառնել խաղաթղթերը և դրանք բաժանել՝ ինչպես բուլկիները՝ սոված ժողովրդին։
 +
 +
Քանի որ այդ արգելված խաղերը մեծ մասամբ սկսվում էին միայն կեսգիշերից հետո, իսկ երեքին, երբ Շեֆլերը պետք է շտապեր դեպի փուռ, դադարեցվում էին, ինձ միայն հազվադեպ էր հաջողվում գիշերային ներքնազգեստով և հնարավորին չափ անաղմուկ դուրս սահել անկողնուց ու աննկատ և, բացի այդ, առանց թմբուկի տեղափոխվել սեղանի տակի մութ անկյունը։
 +
 +
Ինչպես դուք, կարծում եմ, հասցրեցիք ավելի վաղ նկատել, որ հին ժամանակներից ի վեր իմ ամենահարմար դիտակետը տեղակայված էր սեղանի տակ, այնտեղ ես համեմատություններ էի անում։ Ինչ աստիճան փոխվեց ամեն ինչ իմ խեղճ մայրիկի մահից հետո։ Ոչ մի Յան Բրոնսկի, որը զգույշ էր սեղանի վերևում, բայցևայնպես պարտվում էր խաղ խաղի ետևից, չէր փորձում սեղանի տակ կոշիկը հանած ոտքով հերոսական նվաճումներ կատարել նրա ոտքերի արանքում։ Այդ տարիներին արդեն սեղանի տակ էրոտիկա չկար, իսկ սիրո մասին խոսելն ավելորդ է։ Վեց շալվարավոր, եղևնաձև տարբեր խտության նկարներ ցուցադրելով, երկարացրել էին իրենց վեց մերկ կամ վարտիքներ նախընտրող շատ կամ քիչ մազոտ ոտքերը, որոնք սեղանի տակ վեցապատիկ անգամ ձգտում էին խուսափել նույնիսկ հպանցիկ շփումից՝ որպիսին էլ որ այն լինի, իսկ սեղանի վրա ամենապարզունակ ձևով վեր էին ածվում իրանների, գլուխների և ուսերի ու հանձնվում խաղին, որը քաղաքական նկատառումներով ենթակա էր արգելքի, սակայն յուրաքանչյուր հաղթած կամ պարտված խաղափուլից հետո ամենևին ափսոսանքի կամ ցնծության խոսքեր չէր բացառում, Լեհաստանը տանուլ տվեց գրանդը, Ազատ քաղաք Դանցիգը գերմանական Մեծ ռայխի համար ճարպկորեն խլեց բլանկային քյարփինչը։
 +
 +
Կարելի էր առանց դժվարության կանխատեսել, որ կգա այն օրը, երբ խաղային մանևրումները կմոտենան իրենց ավարտին՝ ինչպես վաղ թե ուշ իրենց ավարտին են մոտենում ցանկացած մանևրումները, որպեսզի, այսպես ասած, իրական վտանգի դեպքում արդեն ընդլայնված մակարդակով հենվեն կոնկրետ փաստերի վրա։
 +
 +
Երեսունիննի վաղ գարնանը պարզվեց, որ ընկերության ամենշաբաթյա հավաքներին Մացերատը սկատի համար առավել չեզոք խաղընկերներ էր փնտրում, քան լեհական փոստատան ծառայողներն ու սկատների նախկին առաջնորդներն էին։ Յան Բրոնսկին ուզեր չուզեր ստիպված էր հիշել, թե որտեղ է իր տեղը, այժմ նա ընկերություն էր անում առավելապես փոստային աշխատողների հետ։ Օրինակ՝ շենքի պարետ հաշմանդամ Կոբիելայի հետ, որն իր ժամանակին մարշալ Պիլսուդսկու լեգենդար լեգեոնում ծառայելով՝ չնայած որ պահպանել էր զույգ ոտքերը, սակայն դրանցից մեկը մյուսից մի քանի սանտիմետրով կարճ էր դարձել։ Չնայած իր այդ կարճացված ոտքին՝ Կոբիելան  լիարժեք պարետ էր, դրան ավելացրած՝ ոսկե ձեռքերի տեր արհեստավոր, ում ենթադրայլ բարեսրտության վրա էլ հենց հույսս դրել էի իմ վատառողջ թմբուկի վերանորոգման գործում։ Եվ միայն այն պատճառով, որ դեպի Կոբիելան տանող ճանապարհը անցնում էր Յան Բրոնսկու միջով, ես գրեթե ամեն օր, ժամը վեցին մոտ (նույնիսկ ամենաանտանելի շոգ եղանակին) լեհական ավանից ոչ հեռու զբաղեցնում էի իմ դիտակետը ու սպասում Յանին, որը սովորություն ուներ աշխատանքից վերադառնալ րոպեի ճշգրտությամբ։ Սակայն Յանը չէր հայտնվում։ Փոխարենը ինձ հարց տայի, թե այդ ի՞նչ է անում քո այդ ենթադրյալ հայրը աշխատանքից հետո՝ ես հաճախակի նրան սպասում էի մինչև յոթը, մինչև յոթն անց կեսը։ Սակայն նա այդպես էլ չէր գալիս։ Ես կարող էի գնալ Հեդվիգ մորաքրոջ մոտ, իսկ միգուցե Յանը հիվանդացել է, իսկ միգուցե նա տաքություն ունի, իսկ միգուցե նա պառկած է գիպսի մեջ դրված ոտքով։ Սակայն Օսկարը կանգնում էր՝ տեղից չշարժվելով և բավարարվում էր նրանով, որ ժամանակ առ ժամանակ աչքը գցում էր Լեհական փոստատան քարտուղարի վարագույրների վրա։ Անհասկանալի վեհերոտությունը Օսկարին խանգարում էր այցի գնալ Հեդվիգ մորաքրոջը, որի կովի աչքերը իրենց մայրական ջերմությամբ նրա տրամադրությունը դարձնում էին թախծոտ։ Ի լրումն՝ նա այնքան էլ բարձր չէր գնահատում Բրոնսկիների ընտանիքի երեխաներին, այսինքն՝ իր ենթադրյալ խորթ եղբորն ու քրոջը։ Նրանք նրա հետ վերաբերվում էին ինչպես տիկնիկի հետ։ Նրանք ցանկանում էին նրա հետ խաղալ, ցանկանում էին նրան օգտագործել որպես տիկնիկ։ Ո՞վ էր տասնհինգամյա Ստեֆանին՝ Օսկարի հասակակցին, նրա հետ հայրաբար, խրատաբար, մեծամտորեն վերաբերվելու իրավունք տվել։ Իսկ նրանց տասնամյա Մարգան, իր հյուսքերով ու լիալուսնի նմանվող կլոր ու յուղոտ դեմքով, նա ինչ, Օսկարի մեջ հագցնելու և հանվեցնելու համար պիտանի անկամք տիկնիկ էր տեսնում, տիկնիկ, որին կարելի էր ժամերով սանրել, հարդարել, ուղղել֊շտկել, խրատել։ Դե, իհարկե, երկուսն էլ իմ մեջ տեսնում էին խղճահարության արժանի կանոնից դուրս թզուկ երեխայի, իսկ իրենց կարծում էին լիովին առողջ և հույսեր ներշնչող, զուր չէ, որ նրանք Կոլյայչեկ տատիկի սիրելիներն էին, որին ես, ցավոք սրտի, ամենափոքր առիթն անգամ չէի տալիս ինձ ևս իր սիրելին դարձնելու։
 +
 +
Հեքիաթների ու նկարազարդ գրքույկների օգնությամբ հնարավոր չէր ինձ հետ բարեկամանալ։ Իսկ ես իմ տատիկից սպասում էի, և նույնիսկ այսօր մանրամասնորեն ու մեծ հաճույքով գրում եմ դա, մի ինչ֊որ լիովին միանշանակ բան և այդ իսկ պատճառով՝ հազիվ հասանելի։ Հենց Օսկարը տեսնում էր տատիկին, անպայման ուզում էր, իր Կոլյայչեկ պապիկի հետքերով գնալով, նրա մոտ ապաստան գտնել և, եթե հաջողվի, այլևս երբեք այլ կերպ չշնչել, քան նրա հովանու տակ։ Ախ, ինչպիսի հնարամտությունների ասես ես չէի դիմում, որպեսզի մտնեմ տատիկիս շրջազգեստի տակ։ Չեմ կարող ասել, որ նրան ամենևին դուր չէր գալիս, երբ Օսկարը նստում էր նրա շրջազգեստի տակ։ Սակայն նա անվճռորոշության մեջ մեծ մասամբ մերժում էր ինձ՝ չնայած հավանաբար առանց տատանվելու նման ապաստան կտրամադրեր ցանկացած մեկ ուրիշին, ով գոնե հեռավոր ձևով նմանվեր Կոլյայչեկին։ Իսկ ինձ, ով օժտված չէր ո՛չ կազմվածքով և ո՛չ էլ ուներ մշտապես հրդեհելու համար պատրաստ դրած լուցկի, ստիպում էր այդ ամրոցը ներթափանցելու համար տրոյական ձի հայտնագործել։
 +
 +
Օսկարը իրեն տեսնում է իսկական երեք տարեկանի պես գնդակով խաղալիս, նկատում է, թե ինչպես է այն Օսկարի գնդակը պատահաբար գլորվում շրջազգեստների տակ, ապա ինքը ևս սլանում է այդ կլոր առարկայի ետևից՝ ավելի շուտ, քան տատիկը, գուշակելով նրա խորամանկությունը, հասցնում է գնդակը վերադարձնել։ Եթե այդ պահին կային մեծահասակներ, տատիկս թույլ չէր տալիս ինձ նստած մնալ շրջազգեստների տակ։ Որովհետև մեծահասակները ծիծաղում էին նրա վրա՝ պարզորոշ ակնարկելով այն մասին, թե ինչպես նա աշնանային կարտոֆիլի դաշտի մեջ հարսնացավ և ստիպում էին նրան, չնայած որ նա առանց այն էլ գունատությամբ չէր տառապում, որ երկար ժամանակ կարմրի, ինչը նրան, վաթսուն տարեկանին, և այն էլ ալեհեր մազերի առկայությամբ, շատ էլ սազում էր։
 +
 +
Սակայն երբ իմ Աննա տատիկը մենակ էր լինում, իսկ դա հազվադեպ էր պատահում, իմ մայրիկի մահվանից հետո ես նրան հազվադեպ էի տեսնում և գրեթե դադարեցի տեսնվել, երբ նա ստիպված եղավ կորցնել Լանգֆուրյան տոնավաճառի իր կրպակը, նա ավելի հաճույքով, երկար ու ինքնակամ պահում էր ինձ իր կարտոֆիլային շրջազգեստների տակ։ Եվ հարկ չէր լինում հիմար գնդակով դիմելու նույնպիսի հիմար խորամանկությունների, որպեսզի ինձ ներս թողնեն։ Թմբուկիս հետ միասին հատակի վրա սահելով, մի ոտքս սեղմելով ու առաջ հրելով մի կահույքից դեպի մյուսը՝ ես մոտենում էի տատիկիս սարին։ Հասնելով նրա լանջին՝ փայտիկներով վեր էի բարձրացնում քառաշերտ թաղանթը, հայտնվում էի նրա տակ, թույլ էի տալիս, որպեսզի վարագույրը քառապատիկ անգամ ընկնի, մեկ րոպե քարանում էի անշարժության մեջ և, և իմ մարմնի ողջ ուժով շնչելով, տրվում էի փոքր֊ինչ կծված հուղի կտրուկ հոտին, որը մշտապես և տարվա եղանակներից անկախ իշխում էր այդ չորս շրջազգեստների տակ։ Եվ միայն այն ժամանակ էր Օսկարը սկսում թմբկահարել։ Նա հո գիտեր, թե ինչն է տատիկի համար հաճելի և ահա թմբուկի վրա թմբկահարում էր հոկտեմբերյան անձրևի ձայները, որոնք հիշեցնում էին այն ձայները, որ նա, պետք է կարծել, լսել էր իր խարույկի մոտ, որի վրա այրվում էր տերևուքը, երբ հրձիքի հոտով հետապնդվող Կոլյայչեկը վազելով մտավ նրա շրջազգեստների տակ։ Ես թմբուկի վրա խփում էի բարակ ու թեք անձրևի ձայնով՝ մինչև հոգոցներ ու սրբերի անուններ լսեի, իսկ հոգոցներն ու անունները ճանաչելը, որոնք այն իննսունինը թվին բարձր էին հնչում, երբ իմ տատիկը թրջվում էր անձրևի տակ, իսկ Կոլյայչեկի համար չոր էր ու տաք, ես տրամադրում եմ ձեզ։
 +
 +
Երբ երեսունիննի օգոստոսին ես Լեհական ավանի դիմաց սպասում էի Յան Բրոնսկուն, հիշողությանս մեջ տատիկս հաճախ էր հայտնվում։ Չէ՞ որ նա, ըստ ամենայնի, կարող էր Հեդվիգ մորաքրոջ տանը հյուր եղած լինել։ Սակայան որքան էլ, թվում է, գայթակղիչ էր տատիկի շրջազգեստների տակ նստած, փոքր֊ինչ կծված յուղի հոտը ներշնչելը, ես այն ժամանակ, երրորդ հարկ չբարձրացա, ես չզանգեցի դռների մոտ, որի ցուցանակին գրված էր՝ «Յան Բրոնսկի»։ Ինչ կարող էր Օսկարը առաջարկել իր տատիկին։ Նրա թմբուկը կոտրված էր, նրա թմբուկը կորցրել էր իր ունակությունները, նրա թմբուկը մոռացել էր, թե ինչ ձայն է արձակում հոկտեմբերյան անձրևը, երբ մանր ու թեք խարույկի վրա է ընկնում, որի մեջ այրվում է տերևուքը։ Իսկ քանի որ տատիկիս կարելի էր մոտենալ միայն աշնանային անձրևի ձայնային ձևավորմամբ, Օսկարը այդպես էլ կանգնած մնաց Ռինգշտրասե փողոցում։ Աչքերով դիմավորում, իսկ հետո ուղեկցում էր տրամվայները, որոնք զանգ տալով բարձրանում էին Խերեսանգերով, իսկ այնուհետև իջնում էին նրանով վար, և բոլորը մեկի պես գնում էին հինգերորդ երթուղով։
 +
 +
Առաջվա պե՞ս էի ես Յանին սպասում։ Մի՞թե ես արդեն չէի հրաժարվել իմ ձեռնարկից և մի՞թե չէի շարունակում կանգնել նախկին տեղում միայն այն պատճառով, որ ես դեռ բարեհարմար պատրվակ չէի գտել, որպեսզի դրանից հրաժարվեմ։ Երկար սպասումը դաստիարակչական ազդեցություն է թողնում։ Սակայն հենց նա էլ կարող էր սպասողին դրդել ապագա հանդիպման տեսարանը նախօրոք նկարազարդել այնպիսի մանրամասներով, որ սպասող անձը կորցնի իր հայտնվելը որպես հաճելի անակնկալ մատուցելու հնարավորություն։ Եվ սակայն Յանը կարողացավ ինձ համար նման անակնկալ կազմակերպել։ Նրան առաջինը տեսնելու սնափառ հույսի իշխանության տակ, չնախապատրաստված հանդիպմանը և իմ թմբուկի մնացորդների վրա ողջունելուն՝ ես կանգնել էի պահակակետում՝ լարված դիրքով և փայտիկները պատրաստ բռնած։ Ես պատրաստվում էի առանց երկար խոսակցությունների թիթեղի միայն մեկ բարձրաձայն հարվածի և գոռոցի օգնությամբ արտահայտել իմ վիճակի ողջ անհուսությունը և ինձ ասում էի․ «Դե էլի հինգ տրամվայ, էլի երեք, էլի այս մեկը՝ վերջինը»։ Զանազան սարսափներ էի պատկերացնում, պատկերացնում էի, որ Բրոնսկիների ընտանիքին Յանի ցանկությամբ տեղափոխել են Մոդլին կամ Վարշավա։ Ես նրան տեսնում էի Բրոմբերգում կամ Տորնում՝ որպես գլխավոր քարտուղար, խախտելով բոլոր նախկին երդումներս՝ սպասեցի էլի մեկ տրամվայի և արդեն դեմքով շրջվել էի տան կողմը, երբ Օսկարին ետևից բռնեցին, և ինչ֊որ մեծահասակ փակեց նրա աչքերը։
 +
 +
Ես զգացի փափուկ, նրբաճաշակ օճառի բուրմունք արձակող տղամարդկային չոր ձեռքերի հպումը և զգացի Յան Բրոնսկուն։
 +
 +
Իսկ երբ նա բաց թողեց ինձ և անբնական բարձր ծիծաղով շուռ տվեց դեմքով դեպի իրեն, թմբուկի միջոցով իմ հուսալքված վիճակը պատկերելու համար արդեն ուշ էր։ Այդ իսկ պատճառով ես անմիջապես երկու փայտիկները մտցրեցի իմ կարճ, այդ ժամանակաշրջանում բոլորովին կեղտոտ ու գրպանների կողքը քրքրված, որովհետև այլևս ոչ ոք դրանց մասին չէր հոգում, շալվարիս քաթանի կտորի տակ։ Ձեռքերս ազատելով՝ ես վեր բարձրացրեցի խղճուկ թելից կախված իմ թմբուկը՝ կշտամբանքի աստիճան բարձր, ինչպես նորին բարեկրոնություն  Վինկեն էր պատարագի ընթացքում բարձրացնում սրբազան փուշը։ Նրա պես ես կարող էի ասել․ «Սա մարմինն է իմ և արյունն է իմ», սակայն ոչ մի խոսք չարտաբերեցի, ես միայն դեպի բեր բարձրացրեցի բզկտված մետաղը, ընդ որում՝ ես ամենևին էլ արմատական, առավել ևս, հրաշքային վերափոխումներ չէի պահանջում, ես միայն պահանջում էի, որպեսզի վերանորոգեն իմ թմբուկը և ուրիշ ոչինչ։
 +
 +
Յանը անմիջապես ընդհատեց իր անտեղի, ինչպես ես կարողացա լսել, նյարդային լարված ծիծաղը։ Նա տեսավ այն, ինչը չտեսնելը ոչ մի կերպ հնարավոր չէր, նա տեսավ իմ թմբուկը, հայացքը հեռացրեց ծռմռված թիթեղից, փնտրեց գտավ իմ դեռևս ամբողջովին անկեղծ տեսք ունեցող երեքամյա աչքերը։ Սկզբում դրանց մեջ ոչինչ չկարողացավ տեսնել, բացի կրակներից՝ կրկնակի կրկնությունից ոչինչ չասող երկնագույնի, հողագույնի մեջ, բացի հայելային անդրադարձից, մի խոսքով, այն ամենից, ինչը վերագրում են մարդկային հայացքին, երբ խոսում են նրա արտահայտչականության մասին։ Իսկ հետո, երբ արդեն հնարավոր չէր չխոստովանել, որ իմ հայացքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում առաջին հանդիպած ցեխաջրից, որը պատրաստականությամբ արտացոլում է ամենն ու ամենին, նա մի տեղ հավաքեց իր ողջ բարի կամքը՝ հիշողության խորքերում ամենամատչելին և ստիպեց իրեն իմ աչքերում տեսնել իմ մոր, չնայած և մոխրագույն, սակայն ճիշտ հենց այդպիսի կտրվածքով աչքերը, որոնք, ինչպես էլ չլինի, մի քանի տարի շարունակ նրա համար ընդհուպ կրքի հասնող բարեհաճ տրամադրվածություն էին արտացոլում։ Իսկ միգուցե Յանին ցնցեց իմ աչքերի մեջ իր սեփական անդրադարձը, ինչը ամենևին էլ չէր նշանակում, թե իբր Յանը իսկապես իմ հայրն է, ավելի ստույգ, իմ գոյության մեղավորը։ Քանզի նրա, մայրիկի, ինչպես և իմ սեփական աչքերը բարեկամացնում էր միևնույն պարզունակ թաքնված հիմարությամբ ճառագող գեղեցկությունը, որը կպչել էր գրեթե բոլոր Բրոնսկիներին՝ նաև Ստեֆանին, Մարգային՝ ավելի քիչ, դրա փոխարեն առավել՝ իմ տատիկին և նրա Վինցենտ եղբորը։ Ինձ, իմ ողջ սևաթերթերունք, երկնագույն աչքունքով հանդերձ, բնորոշ էր նաև կոլյայչեկյան հրաձիգային ոգին՝ հիշենք գոնե ձայնով ապակի կտրելը՝ իսկ ահա իմ դեմքի վրա հռենոսյան֊մացերատյան գծեր գտնելը մեծ դժվարությունների հետ էր կապված։
 +
 +
Անձամբ Յանը, որը չնայած շատ էր սիրում խույս տալ, եթե այն րոպեին, երբ ես բարձրացրեցի թմբուկը և գործի դրեցի իմ աչքերը, ինչ֊որ մեկը նրան շեշտակի հարց տար, ապա ստիպված կլիներ խոստովանել․ այո, դա նրա մայր Ագնեսն է նայում ինձ։ Իսկ, գուցեև, դա ես եմ ինձ նայում։ Եվ հենց դա էլ ավելի լավ է։
 +
 +
Յանը իմ վրայից հանեց թմբուկը, այն շուռումուռ տվեց, տկտկացրեց։ Յանը՝ այն ոչ գործունյան, որը նույնիսկ չէր կարող կարգին մատիտ սրել, ձև էր անում՝ իբր թմբուկի նորոգումից ինչ֊որ բան է հասկանում, նա ակնհայտորեն ինչ֊որ որոշում կայացրեց, ինչը նրա հետ հաճախ չէր պատահում։ Նա բռնեց իմ ձեռքը՝ դա անմիջապես աչքի զարնեց, որովհետև այստեղ առանձնապես շտապելու հարց չկար՝ ինձ հետ հատեց Ռինգշրասեն, ինձ հետ անցավ մինչև Հերեսանգեր տրամվայի կանգառի անվտանգության կղզյակը և, երբ տրամվայը մոտեցավ, մտավ հինգ համարի երթուղու առաջին վագոնը, որը ծխողների համար էր, մտավ և ինձ իր ետևից ներս քաշեց։
 +
 +
Օսկարը կանխազգում էր․ մենք քաղաք ենք գնում․ մինչև Հևելիուսապլաց, Լեհական փոստի շենքի մոտ, որտեղ պարետ է աշխատում Կոբիելան, որը գործիք ունի և օժտված է հմտությամբ, որոնց կարոտը Օսկարի թմբուկը մի քանի շաբաթ է ինչ քաշում է։
 +
 +
Տրամվայով այդ ուղևորությունը կարող էր վերափոխվել ոչնչով չմթագնված զվարճալի զբոսանքի, եթե միայն հինգերորդ երթուղու քաշող ու կցորդ վագոնները, որոնք զույգն էլ լեփ լեցուն էին բրյոզենյան ծովափի հոգնած, սակայն բավականաչափ աղմկոտ լողորդներով, հենց երեսունինը թվի սեպտեմբերի մեկի նախօրեին Մաքս֊Հալբե֊պլացից դեպի կենտրոն տանող ճանապարհին խլացուցիչ աղմուկ֊աղաղակ չբարձրացնեին։ Որքան սքանչելի երեկո մեզ կսպասեր թմբուկը տալուց հետո ամառվա վերջին Վայցեգի սրճարանում ծեղիկով լիմոնադ խմելիս, եթե հենց նավահանգստի մուտքի մոտ, հենց Վեստերպլատեի դիմաց խարիսխ գցած չլինեին երկու գծանավերը՝ «Սիլեզիան» ու «Շլեզվից֊Հոլշտեյնը», եթե նրանք կարմիր աղյուսե պատին, որից այն կողմ տեղակայված էին զենքի պահեստները, չցուցադրեին իրենց պողպատյա իրանները, իրենց կրկնակի շրջադարձային աշտարակներն ու ծանր հրետանին։ Ախ, ինչքան հրաշալի կլիներ սեղմել Լեհական փոստատան դռան զանգը և պարետ Կոբիելային վստահել անշառ, մանկական թմբուկը, եթե միայն փոստատունը ներսից, և այդպես էր արդեն որերորդ ամիսը շարունակ, շարված չլիներ պաշտպանական զրահի կտորներով։ եթե Գդինգենի և Օքսխյովթի մեկշաբաթյա հավաքներից հետո մինչև այժմ անշառ օպերատորները, չինովնիկները, փոստատարները չվերափոխվեին ամրոցի կայազորի։
 +
 +
Մենք մոտենում էինք Օլիվյան դարպասներին։ Յան Բրոնսկու վրայից քրտինք էր թափվում, նա ակնդետ նայում էր Հինդենբուրգալլեի երկայնքով շարված ծառերի փոշոտ տերևներին և ոսկե ծխափողով ավելի շատ սիգարետ էր ծխում, քան սովորաբար նրան թույլ էր տալիս խնայողությունը։ Օսկարը դեռ երբեք չէր տեսել, որ իր ենթադրյալ հայրը այդպես քրտներ, եթե չհաշվենք այն երկու֊երեք դեպքերը, երբ նա դիտում էր մայրիկի ու նրա թղթի վրայի իրարանցումը։
 +
 +
Սակայն խեղճ մայրիկս արդեն վաղուց պառկած էր գերեզմանոցում։ Ուրեմն, ինչու էր Յան Բրոնսկին քրտնում։ Եվ միայն այն ժամանակ, երբ ես այլևս չէի կարող չնկատել, թե ինչպես է յուրաքանչյուր կանգառից առաջ Յանի մոտ իջնելու անհաղթահարելի ցանկություն առաջանում, այն ակնթարթին, երբ նա արդեն պատրաստ է լքել վագոնը, նա հանկարծ հիշում է, որ ես իր հետ եմ գնում, որ ես ու իմ թմբուկը ստիպում ենք նրան կրկին տեղ զբաղեցնել, միայն այդ ամնեից հետո ինձ համար պարզ դարձավ, որ նա քրտինքի մեջ կորել է Լեհական փոստատան պատճառով, որն ինքը, որպես պետական ծառայող, ըստ տրամաբանության պետք է պաշտպանի։
 +
 +
Չէ՞ որ նա արդեն մեկ անգամ փախավ, հետո ինձ ու իմ հաշմանդամ թմբուկը հայտնաբերեց Ռինգշտրասեի ու Խերեսանգերի անկյունում, որոշեց վերադառնալ, կատարել իր ծառայողական պարտքը և, չնայած ես ծառայող չէի ու փոստատունը պաշտպանելու համար ոչ պիտանի, ինձ քարշ տվեց իր ետևից ու քրտնեց և ճանապարհին անընդհատ ծխեց։ Ինչո՞ւ նա, այնուամենայնիվ, չփորձեց դուրս գալ տրամվայից։ Չէ՞ որ ես նրան չէի խանգարի։ Նա ուժերի ծաղկման շրջանն ապրող տղամարդ էր, դեռ քառասունհիգ տարեկան չկար, և նրա աչքերը երկնագույն էին, մազերը շեկ, և դողացող ձեռքերը՝ բավականին խնամված, և եթե նա այդքան ամոթալի սառը քրտինքի մեջ չկորեր, ապա, իր ենթադրյալ հոր կողքին նստած, Օսկարը ոչ թե քրտինքի, այլ օծանելիքի հոտը կշնչեր։
 +
 +
Մենք իջանք անտառափայտի շուկայի մոտ և ոտքով ճամփա ընկանք Գրեբեն փողոցով, որը Հին քաղաքում է։ Ամառվա վերջի խաղաղ երեկո էր։ Հին քաղաքի զանգերը, ինչպես և միշտ, ժամը ութին մոտ երկինքը ողողում էին բրոնզով։ Իրար ետևից խփվող զանգերի պատճառով ամպերի նման վեր էին բարձրանում աղավնիները։ «Մինչև գերեզմանի սառնությունը եղիր ազնիվ ու հավատարիմ»։ Դա գեղեցիկ էր հնչում, և ստիպում էր արտասվել։ Սակայն շուրջբոլորը ծիծաղում էին։ Կանայք արևաթուխ երեխաների հետ, լողափի փափկամազ խալաթներով, լողափի խայտաբղետ գնդակներով ու նավակներով դուրս էին գալիս տրամվայի վագոններից, որոնք Գլեկտաուի և Հոյբուդի լողափերից բերում էին նոր լողացած հազարավոր մարդկանց։ Դեռևս քնկոտ աչքերով երիտասարդ աղջիկներ լեզուներով ազնվամորու պաղպաղակ էին արագ֊արագ լպստում։ Մի տասնհինգամայա աղջիկ վայր գցեց վաֆլին, ցանկացավ կռանալ ու կրկին բարձրացնել համեղ կտորը, սակայն վարանեց, և հալվող անուշեղենը թողեց սալարկին ու ապագա հետիոտների կրունկների տակ, ահա ուր որ է նա մեծահասակ կդառնա և այլևս հենց փողոցի մեջտեղում պաղպաղակ չի լպստի։
 +
 +
Շնայդեմյուլենգասեից մենք թեքվեցինք ձախ։ Հեվելիուսպլացը, որին էր միանում այդ փողոցը, փակված էր տեղական, էսէսական աշխարհազորի մարդկանց խմբերի կողմից, երիտասարդ տղաներն ու ընտանիքների հարգարժան հայրերը թևակապներով ու ոստիկանական կարաբիններով էին։ Ավելի հեշտ կլիներ այս արգելքը շրջանցել զարտուղի ճանապարհով և Ռեմի կողմից հասնել փոստատան շենքին։ Սակայն Յան Բրոնսկին շարժվեց ուղիղ դեպի այն։ Նրա մտադրությունը կասկածներ չէր հարուցում․ նա ցանկանում էր, որպեսզի իրեն կանգնեցնեն իր ղեկավարների աչքի առաջ, որոնք, իհարկե, փոստի շենքից նայում էին, թե ինչ է տեղի ունենում Հեվելիուսպլացի վրա, կանգնեցնեն ու ետ ուղարկեն, և այն ժամանակ ինքը, որպես մերժված հերոս, կարող էր միանգամայն արժանապատիվ տեսքով, այն նույն հինգ համարի տրամվայով, որը նրան բերեց այստեղ, վերադառնալ տուն։ Սակայն աշխարհազորայինները մեզ հանգիստ ճանապարհ տվեցին, նրանք, հավանաբար, նույնիսկ չէին կասկածում, որ այս լավ հագնված պարոնը, որը ձեռքից բռնած տանում է երեքամյա տղային, մտադիր է փոստատան շենք ներթափանցել։ Նրանք միայն քաղաքավարի տոնով մեզ խորհուրդ տվեցին զգույշ լինել, իսկ «կանգնի՛ր» գոռացին միայն այն ժամանակ, երբ մենք արդեն անցել էինք ճաղապատ ճակատային մուտքը և կանգնել գլխավոր մուտքի դիմաց։ Յանը անվստահորեն շրջվեց, սակայն ծանր դուռը անմիջապես թեթևակի բացվեց և մեզ ետ քաշեցին ներս։ Մենք հայտնվեցինք Լեհական փոստատան գործառների կիսամութ, սառը դահլիճում։
 +
 +
Չի կարելի ասել, թե գործընկերները Յանին գրկները լայն բաց արած ընդունեցին։ Նրանք նրան չէին վստահում, նրանք արդեն  նրա վրա ձեռքները թափ էին տվել և առանց այլևայլության հայտնեցին նրան, որ իրենք կասկածում էին, թե իբր նա, քարտուղար Բրոնսկին, ուղղակի ուզում էր ծլկել։ Յանից մեծ ջանք պահանջվեց, որպեսզի այդ կշտամբանքները կանխակալի։ Սակայն ոչ ոք նրան առանձնապես լսել չցանկացավ, նրան ուղղակի կալեցին շղթայի մեջ, որը, չգիտես թե ինչու, ավազով լցված պարկերը նկուղից տեղափոխում էր գործառների դահլիճի պատուհանների մոտ։ Նրանք այդ պարկերը և դրանց նման հիմարությունները շարում էին պատուհանների դիմաց, իսկ ծանր կահույքը, օրինակ գրասենյակային պահարանները, մոտ էին շարժում կենտրոնական շքամուտքին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն լիներ կարճ ժամանակում բարիկադավորել գլխավոր մուտքը։
 +
 +
Մի մարդ ցանկացավ իմանալ, թե ով եմ ես, սակայն Յանի պատասխանին սպասելու ժամանակ չուներ։ Մարդիկ նյարդայնանում էին, մեկ չափից դուրս բարձր խոսում, մեկ, անհրաժեշտ զգուշություն ցուցաբերելով, հազիվ լսելի։ Ակնհայտորեն մոռացել էին թե՛ իմ և թե՛ նրա կարիքների մասին։ Պարետ Կոբիելան, որի հետ ես այդքան հույսեր էի կապել, և որը պետք է իմ փորից կախված հաշմանդամ թմբուկին վերադարձներ իր արժանավայել տեսքը, ընդհանրապես չերևաց, հավանաբար փոստատան երկրորդ կամ երրորդ հարկում նա փոստատարների այն նույն ջղաձիգ շտապողականությամբ իրար վրա էր շարում ավազով լցված պարկերը, որոնք, ըստ մտահղացման, կարող էին գնդակներից պաշտպանել։ Օսկարի ներկայությունը Յանին ճնշում էր։ Այդ իսկ պատճառով, հենց որ այն մարդը, որին բոլորը բժիշկ Միխոն էին անվանում, սկսեց Յանին ցուցումներ տալ, ես, ժամանակ չկորցնելով, տեսադաշտից անհետացա։ Կարճատև որոնումներից հետո, փութաջանորեն խուսափելով հանդիպումներից պարոն Միխոնի հետ, որը գլխին լեհական պողպատե սաղավարտ էր կրում և ակնհայտորեն փոստատան տնօրենն էր, ես գտա այն աստիճանը, որը տանում էր երկրորդ հարկ, իսկ այնտեղ, գրեթե միջանցքի վերջում՝ առանց պատուհանների միջին չափերի սենյակ, որտեղ չկային ո՛չ արկղերով ռազմամթերք տեղափոխող տղամարդիկ, ո՛չ էլ ավազով լի պարկեր։
 +
 +
Դրա փոխարեն այնտեղ ամենուր իրար կիպ կպած ծրարների նամականիշներով լեփ լեցուն անիվների վրա դրված հյուսկեն արկղեր էին։ Սենյակը ցածր էր, պաստառները դեղնավուն։ Սոսնձի թեթև հոտ էր գալիս։ Վառվում էր մերկ, առանց լուսամփոփի լամպը։ Օսկարը չափից դուրս հոգնած էր, որպեսզի գտներ անջատիչը։ Ինչ֊որ տեղ՝ հեռվից զանգանվագում էին Սուրբ Մարիամի, Սուրբ Կատերինայի, սուրբ Հովհաննեսի, Սուրբ Բրիգիտի, Սուրբ Բարբարայի, երրորդության և Սուրբ Մարմնի զանգերը․ արդեն ժամը ինն է, Օսկար, արդեն ինն է, քո քնելու ժամանակն է։ Եվ այդ ժամանակ ես պառկեցի նամակների համար նախատեսված արկղերից մեկի մեջ, կողքիս պառկեցրի ինձ պես հոգնած թմբուկը և քնեցի։
 +
 +
 +
===Լեհական փոստատուն===
 +
 +
 +
Ես քնեցի սպիտակեղենի կողովի մեջ, որը լցված էր այն նամակներով, որոնք ցանկանում էին հասնել Լոգ, Լյուբլին, Լվով, Տորն, Կրակով ու Չենստոհաու, որոնք ժամանել էին Լոգից, Լյուբլինից, Լեմբերգից, Տորնից, Կրակովից ու Չենստահաուից։ Սակայն երազումս ես չէի տեսնում ո՛չ հայրենի քաղաքները, ո՛չ սև Մադոննային, չէի ծամում ո՛չ Կրակովում պահվող մարշալ Պիլսուդսկու սիրտը և ո՛չ էլ այն անուշահացերը, որոնք Տորն քաղաքը դարձրին հռչակավոր։ Երազումս ես չտեսա նույնիսկ իմ՝ մինչ օրս չվերանորոգված թմբուկը։ Առանց երազների, հանգչելով կողովի միջի նամակների վրա, Օսկարը չէր լսում ոչինչ այն շշնջոցից, ֆշֆշոցից, բլբլոցից, այն անպարկեշտ խոստովանություններից, որոնք իբր լսելի են դառնում, երբ մեծ թվով նամակներ դրված են լինում կույտով։ Անձամբ ինձ նամակները չասացին ոչ մի բառ, ես երբեք նամակների չեմ սպասել, ինձ ոչ ոք չէր կարող հասցեատիրոջ տեղ ընդունել, առավել ևս՝ ուղարկող։ Լիովին ինքնաբավարարված՝ ես ներս քաշեցի ալեհավաքը և մոռացության քնին մատնվեցի՝ ի դժբախտություն փոստատան, որը նորությունների իր գերհագեցվածությամբ ինձ համար կարող էր նշանակել ողջ աշխարհը։
 +
 +
Եվ միանգամայն հասկանալի է, որ ինձ արթնացրեց ոչ այն նամակը, որը Վարշավայից ոմն Լեխ Միլևչիկ ուղարկել էր Դանցիգ֊Շիդլիցի իր բարեկամուհուն, կարճ ասած՝ ոչ նամակը, որը բավականաչափ անհանգստացնող էր, որպեսզի քնից հաներ նույնիսկ հազարամյա կրիային։ Ո՛չ, ինձ արթնացրեց ոչ այն է մոտակա գնդացրային կրակը, ոչ այն է՝ Ազատ նավահանգստում խարսխված գծանավերի հրետանային աշտարակների հեռավոր կրկնակի համազարկի որոտը։
 +
 +
Իհարկե, հեշտ է գրել՝ գնդացիրներ, հրետանային աշտարակներ։ Իսկ արդյոք նույն հաջողությամբ դա չէ՞ր կարող լինել անսպասելի անձրևը, կարկուտը, ուշացած ամպրորի բռնկումը՝ նման նրան, որը եղավ իմ ծննդյան օրը։ Ես չափից դուրս քնաթաթախ էի, նման դատողություններին անընդունակ և այդ իսկ պատճառով, դեռ ականջներիս մեջ այդ ձայները պահպանելով, ճիշտ հետևություն արեցի և, ինչպես նոր արթնացած մարդիկ, ճիշտ սահմանեցի իրավիճակը․ «Իսկ այժմ նրանք կրակում են»։
 +
 +
Սպիտակեղենի կողովի միջից հենց նոր դուրս եկած, դեռ սանդալներ հագած ոտքերի վրա վստահ չկանգնած՝ Օսկարը հոգ տարավ իր զգացմունքային թմբուկի բարօրության մասին։ Այն կողովի մեջ, որը նախկինում պահպանում էր նրա քունը, նա երկու ձեռքերով փոս բացեց, չնայած որ շարժուն, սակայն դարսերով շարված նամակների մեջ նա փորում էր ոչ թե անխնա, պատռելով, ճմռթելով և կամ վերջնականապես նամականիշները պոկելով, ոչ, նա ծայրահեղ զգուշաությամբ բաժանում էր իրար կպած ծրարները, հոգ էր տանում յուրաքանչյուր մեծ մասամբ մանուշակագույն դրոշմակով կնքված «Լեհական փոստ»֊ով մատակարարված նամակի մասին։ Նույնիսկ բացիկների մասին էր հոգ տանում, հետևում, որպեսզի ոչ մի նամակ չբացվի, քանզի նույնիսկ անխուսափելի, անընդհատ փոփոխվող իրադարձությունների լույսի ներքո նամակագրության գաղտնիությունը անհրաժեշտ էր սրբորեն պահպանել։
 +
 +
Նույն չափով, որչափ հզորանում էր գնդացիրի կրակը, լայնանում էր նաև փոստային նամակներով լի զամբյուղի խառնարանը։ Ի վերջո, արդյունքներով բավարարվելով, ես իմ մահացու հիվանդացած թմբուկը պառկեցրի թարմ պատրաստած անկողնու մեջ, հուսալիորեն ծածկեցի նրան ոչ թե եռապատիկ, այլ տասնապատիկ, կարող է նույնիսկ քսանապատիկ անգամ։ Ծրարները միացնելով այնպես, ինչպես որմնադիրը շարում է աղյուսները, երբ պետք է հատկապես դիմացկուն պատ շարել։
 +
 +
Սակայն նոր էի ես իրականացրել իմ մտադրությունը, որը, իմ կարծիքով, կարող էր պաշտպանել իմ թիթեղը գնդակներից ու բեկորներից, երբ փոստատան ճակատային մասում, որը դուրս էր գալիս Հևելիուսպլաց, մոտավորապես գործառնությունների դահլիճի բարձրության վրա պայթեց հակատանկային ռումբը։
 +
 +
Լեհական փոստատան՝ աղյուսե վիթխարի կառույցի համար չկար ցանկացած քանակի նման պայթյունների դիմանալ֊չդիմանալու վտանգը, կար սակայն այն վտանգը, որ աշխարհազորայիններին կհաջողվեր հեշտությամբ բավարար չափսերի ճեղքվածք բացել բազմապատիկ անգամ գործածված ճակատային գրոհի համար։
 +
 +
Ես լքեցի նամակների պահպանման համար երկրորդ հարկի իմ հուսալի, պատուհաններից զուրկ, բոլոր կողմերից միջանցքով և երեք ծառայողական աշխատասենյակներով փակված ապաստարանը, որպեսզի փնտրեմ Յան Բրոնսկուն։ Սակայն փնտրելով իմ ենթադրյալ հորը, դրանով իսկ էլ ավելի մեծ եռանդով փնտրում էի կաղ պարետ Կոբիելային։
 +
 +
Նախորդ օրը, հրաժարվելով ընթրիքից, չէ՞ որ ես հենց դրանից հետո տրամվայով հասա մինչև Հևելիուսպլաց և ներս մտա մինչ այդ ժամանակ ինձ ամենևին չհետաքրքրած փոստատան շենքը, որպեսզի վերանորոգման հանձնեմ թմբուկը։ Հետևաբար, եթե ես ժամանակին չկարողանամ փնտրել ու գտնել պարետին, այլ խոսքերով ասած՝ մինչ առավել քան անխուսափելի հարձակման սկիզբը, ապա իմ տկարացած թմբուկի մանրակրկիտ վերանորոգման մասին պետք էլ չէ մտածել։
 +
 +
Այսպիսով Օսկարը փնտրում էր Յանին, սակայն նկատի ուներ Կոբիելային։ Նա, ձեռքերը կրծքին խաչած, քայլերով չափում էր երկար, սալիկապատ միջանցքը, սակայն այդ քայլերը իրականացվում էին լիակատար միայնակության մեջ։ Ճիշտ է, նա ձայնից տարբերում էր հազվադեպ, հաստատապես փոստատան ներսից հնչող կրակոցները ռազմամթերքի այն մսխիչ կորուստից, որին տրվում էին աշխարհազորայինները, սակայն, երևում է, աշխատասենյակների խնայող հրաձիգները ստիպված են եղել փոստային կնիքները փոխարինել ամենևին այլ գործիքներով, որոնք, սակայն, նույնպես կարող էին կնիքներ դնել։ Միջանցքում ո՛չ կանգնած, ո՛չ պառկած, ո՛չ պատրաստ վիճակում գտնվող պիտանի ոչինչ չկար՝ հնարավոր հակահարվածի համար։ Միջանցքում միայն Օսկարն էր հերթապահություն անում՝ անզեն, թմբուկից զրկված, չափից դուս վաղ առավոտվա ճակատագրական նախերգանքի մեջ ընկած, որը դրան ավելացրած նվեր էր տալիս ոչ թե ոսկով, այլ արճիճով։
 +
 +
Բակ դուրս եկող աշխատանքային սենյակներում ևս ես ոչ մեկին չհայտնաբերեցի։ Ինչպիսի՜ թեթևամտություն, նկատեցի ես։ Չէ՞ որ պետք էր շենքը Շնայդեմյուլենգասեի կողմից վտանգազերծել։ Այնտեղ գտնվող ոստիկանական բաժինը, որը փոստատան բակից և ծանրոցների համար թևքամուտքից բաժանված էր ընդամենը խղճուկ տախտակե ցանկապատով, հարձակման համար այնպիսի ընտիր հնարավորություններ էր ընձեռում, որպիսիք կարելի է հանդիպել թերևս միայն նկարազարդ ձեռնարկներում։ Ես հետախուզեցի ողջ տարածքը՝ պատվերով առաքումների համար, փողային փոխանցումների համար, դրամարկղը, հեռագրային բաժանմունքը․ հենց այստեղ էլ պառկած էին։ Պառկած էին երկաթյա սալիկների ետևում, ավազով լցված պարկերի ետևում, շուռ տված կահույքի ետևում՝ անվստահ, գրեթե ժլատությամբ կրակելով։ Սենյակներից մեծ մասի պատուհանները արդեն ծանոթություն էին հաստատել աշխարհազորի գնդացիրների հետ, որոնք ցաքուցրիվ էին լինում իմ ձայնի մաքուր հնչյունների ազդեցության տակ։ Եվ եթե այժմ ինձանից պահանջեին, որպեսզի ես իմ ներդրումը անեի Լեհական փոստատան պահպանման գործում, եթե, օրինակի համար, փոքրիկ, շարժուն դոկտոր Միխոնը արդեն ոչ թե որպես սովորական փոստային, այլ որպես փոստատան ռազմական տնօրեն մոտենար ինձ, որպեսզի ինձ իր պաշտպանության տակ վերցնելով՝ միաժամանակ վերցներ նաև Լեհաստանին ծառայության, ես իմ ձայնը նրան չէի մերժի։ Հանուն Լեհաստանի և անզուսպ գույնով ծակող լեհական տնտեսության՝ ես մեծագույն հաճույքով մի քանի րոպեի ընթացքում Հելիուսպլացի հակադիր կողմի տների պատուհանները, Ռեմի վրայի ապակիները, Շնայնդեմյուլենգասեի ապակե սենեկաշարքը՝ ներառյալ ոստիկանական բաժինը կվերածեի սև, միջանցիկ քամու համար բաց անցքերի։ Ավելի քան երբևէ նախկինում, կլայնացնեի գործողության շառավիղը՝ կվերացնեի Գրեմբենի երկայնքով Հին քաղաքի և Ռիտերգասեի վրայի ցուցափեղկերի փայլուն ապակիները։ Դա աշխարհազորի շարքերում և աչքերը չռած նայող քաղաքացիների շրջանում առաջ կբերեր իրարանցում։ Իր ազդեցությամբ դա կարող էր փոխարինել բազմաթիվ ծանր գնդացիրների, դա կստիպեր արդեն պատերազմի սկզբից հաստատապես համոզվել հրաշալի զենքի առկայության մեջ, սակայն դա, միևնույն է, չէր փրկի Լեհական փոստատունը։
 +
 +
Սակայն ոչ ոք Օսկարին կոչ չարեց։ Տնօրենի իր գլխին լեհական սաղավարտ դրած հենց այդ դոկտոր Միխոնը ինձ չպաշտպանեց։ Նույնիսկ հակառակը, երբ ես, աստիճաններով ներքև՝ դեպի գործառնությունների դահլիճ շտապելով արագ անցա նրա ոտքերի արանքով, նա ինձ շատ ցավոտ ապտակ ծեփեց, որպեսզի դրանից անմիջապես հետո, բարձրաձայն լեհերեն հայհոյանքներ տալով, կրկին անդրադառնա պաշտպանական խնդիրներին։ Ապտակին դիմանալուց բացի՝ ինձ ոչ մի այլ բան չէր մնում։ Մարդիկ, և նրանց մեջ նաև դակտոր Միխոնը, որն ինքն էր վերջ ի վերջո ամեն ինչի պատասխանատուն, գրգռված էին, վախենում էին և այդ իսկ պատճառով՝ ներողամտության արժանի։
 +
 +
Գործառնությունների դահլիճի ժամացույցը ինձ զեկուցեց, որ արդեն չորսն անց է քսան։ Իսկ երբ սլաքը քսանմեկ րոպե ցույց տվեց, ես կարող էի համոզվել, որ առաջին ռազմական գործողությունները ժամացույցի մեխանիզմին վնաս չեն հասցրել։ Ժամացույցը շարունակում էր ընթանալ, և ես չէի հասկանում, թե ինչպես ընկալեմ ժամացույցի այդ անհողդողությունը՝ որպես բարի նշա՞ն, թե՞ որպես վատ։
 +
 +
Սակայն որպես սկիզբ, ես գործառնությունների դահլիճում քիչ դանդաղեցի, այնտեղ փնտրեցի Յանին ու Կոբիելային, այդ ընթացքում դոկտոր Միխոնի հետ հանդիպումներից խուսափելով՝ չգտա ո՛չ մորեղբորս, ո՛չ պարետին, երևան հանեցի, որ նախասրահի ապակիները այնուամենայնիվ տուժել են։ Շքամուտքի կողքի սվաղի մեջ հայտնաբերեցի նաև այլանդակ անցքեր ու ճաքեր և ականատեսը դարձա այն բանի, թե ինչպես ներս բերեցին առաջին երկու վիրավորներին։ Նրանցից մեկը՝ մի տարիքով պարոն, դեռևս իր ճերմակած մազերի միջնամասի խնամքով սանրվածքով, մինչ վիրակապը դնում էին նրա աջ ուսին, որը վնասվել էր շոշափողով, խոսում էր անընդհատ ու հուզված։ Դեռ նոր էին նրա ոչ չափազանց լուրջ վերքը փաթաթել սպիտակով, երբ նա արդեն փորձեց վեր թռչել, վերցնել իր հրացանը և կրկին դիրքավորվել ավազով լցված պարկերի ետևում, որոնք ստացվում է, որ այնքան էլ հուսալի չէին պաշտպանում գնդակներից։ Բարեբախտաբար թուլության թեթև նոպան, որն առաջացել էր արյան մեծ քանակության կորստից, ստիպեց նրան կրկին պառկել և հարկադրեց այն հանգստին, առանց որի ծեր մարդը չի կարող վնասվածք ստանալուց հետո անմիջապես ուշքի գալ։ Դրան ավելացրած մոտ հիսուն տարեկան փոքրիկ, նյարդային պարոնը, չնայած որ գլխին պողպատյա սաղավարտ էր կրում, սակայն կրծքի վրայի գրպանից շարունակ դուրս էր նայում ջենթլմենական թաշկինակի անկյունը, մի խոսքով, ծառայողներից սերված ասպետի նրբաճաշակ շարժուձևով այդ պարոնը, որը դոկտորի աստիճան ուներ և կրում էր Միխոն անունը, Լեհաստանի անունից ծեր, վիրավոր պարոնին հրամայեց չշարժվել։
 +
 +
Երկրորդ վիրավորը, ծանր շնչելով, պառկած էր ծղոտե ներքնակի վրա և ավազե պարկերի ետևում կրկին դիրքավորվելու ցանկության նույնիսկ փոքրագույն նշաններ չէր ցուցադրում։ Հավասարաչափ ժամանակահատվածների ընդմիջումներից հետո նա բարձր և առանց քաշվելու գոռում էր, որովհետև վիրավորվել էր փորից։ Օսկարը հենց նոր էր պատրաստվում ևս մեկ անգամ տեսչական ստուգում անցկացնել պարկերի ետևի տղամարդկանց շղթայում, որպեսզի վերջիվերջո գտներ նրանց, ում ինքը փնտրում էր, երբ գլխավոր շքամուտքի վերևում և նրա կողքին երկու արկերի միաժամանակյա պայթյունները ստիպեցին, որպեսզի գործառնությունների ողջ դահլիճը դռդռա։ Դռների կողմը տեղափոխված պահարանների փեղկերը բացվեվին և ազատ արձակեցին քուղակապ արված թղթապանակների ամբողջական տրցակներ, որոնք իսկապես էլ, կորցնելով իրենց խիստ դասակարգվածությունը, թռան օդ, որպեսզի քարե սալիկների վրա ընկնելով ու սահելով՝ դիպչեն այն թղթերին, որոնցով հաշվապահական հաշվառման դասակարգված գործառության ժամանակ նրանց դիպչել ամենևին էլ պետք չէր։ Անհրաժեշտություն չկա ասելու, որ մնացած պատուհանները ևս կոտրվեցին, որ ծեփերի մեծ ու փոքր կտորները ցած էին թափվում պատուհաններից ու առաստաղից։ Գիպսի ու կավճի ամպերի միջով քարշ տալով՝ դահլիճի կենտրոն բերեցին ևս մեկ վիրավորի, սակայն հետո դոկտոր Միխոնի պողպատյա սաղավարտի հրամանով տարան աստիճաններով վեր, դեպի երկրորդ հարկ։
 +
 +
Օսկարը գնաց տանողների ու վիրավորի ետևից, որն ամեն աստիճանի վրա տնքում էր, և ոչ ոք նրան ոչ մի բանի մասին չհարցրեց, և ոչ ոք նրան ետ դառնալ չկարգադրեց, և առավել ևս ոչ ոք անհրաժեշտ չհամարեց, ինչպես քիչ առաջ Միխոնը, տղամարդու կոպիտ ձեռքով նրան ապտակ հասցնել։ Չնայած որ նա ինքն էլ բոլոր ջանքերը գործադրում էր, որպեսզի փոստատան մեծահասակ պաշտպաններից որևիցե մեկի ոտքերի տակով չանցնի։
 +
 +
Իսկ այն ժամանակ, երբ ես աստիճանները դանդաղ հաղթահարող տղամարդկանց ետևից բարձրացա երկրորդ հարկ, իմ վատ կանխատեսումները արդարացան․ հիվանդին տարան հենց այն պատուհաններից զուրկ, և այդ իսկ պատճառով, հուսալի առաքումների պահեստասենյակը, որը ես, ճիշտն ասած, համարում էի իմը։ Ավելին, քանի որ բոլորի համար ներքնակները չէին բավականացնում, որոշվեց, որ նամակների համար նախատեսված արկղերի մեջ, չնայած որ կարճ, սակայն բավականաչափ փափուկ փռոցաշերտ կա։ Ես փոշմանեցի, որ իմ թմբուկը տեղավորել էի նմանապես չառաքված փոստով լի շարժակամ արկղերից մեկի մեջ։ Իսկ հանկա՞րծ ու նամակատարների պայուսակների անցքերի միջից արյունը տասը կամ քսան շերտ թղթի արանքներով դուրս հոսի և իմ թմբուկին տա այն գույնը, որը մինչև հիմա ճանաչում էր միայն որպես լաքով պատված ներկ։ Ի՞նչ ընդհանուր բան կա իմ թմբուկի ու լեհական արյան միջև։ Ավելի լավ է, թող այդ հյութով ներկեն իրենց թղթերն ու ծծանները։ Ավելի լավ է, թող իրենց թանաքամանների միջից դուրս թափեն թանաքագույնը և ներկը լցնեն այնտեղ։ Ավելի լավ է, թող կարմիրով պատեն իրենց թաշկինակների լեհական մասը, իրենց օսլայված սպիտակ վերնաշապիկները։ Չէ՞ որ խոսքը վերջ ի վերջո, ոչ թե իմ թմբուկի, այլ Լեհաստանի մասին է։ Եվ եթե նրանց համար իսկապես այդքան կարևոր է, որ Լեհաստանը, որը կործանվում է, դա առնվազն անի սպիտակակարմիր գույնով, ապա մի՞թե իմ թմբուկը, որն իր թարմ գունավորման պատճառով շատ կասկածելի տեսք ունի, նույնպես պետք է կործանվի նրա հետ։
 +
 +
Իմ մեջ դանդաղ միտք էր առաջանում, խոսքը ամենևին էլ Լեհաստանի մասին չէ, խոսքը իմ ծռմռված թիթեղի մասին է։ Յանը խաբեությամբ ինձ բերեց փոստատուն, որպեսզի այն աշխատակիցներին, որոնց համար «Լեհաստան» բառը չէր վառում հոգում հայրենասիրության կրակը, ես մի կայծ հաղորդեմ։ Գիշերը, մինչ ես նամակների հետ քնել էի անիվների վրա դրված արկղի մեջ, սակայն անիվների վրա սահելը չէի սահում և երազներ նույնպես չէի տեսնում, հերթապահող ծառայողները միմյանց կարծես նշանաբան էին շշնջում․ մահացող մանկական թմբուկը մեզ մոտ ապաստարան խնդրեց։ Մենք՝ դա Լեհաստանն է, մենք պարտավոր ենք նրան պաշտպանել, նամանավանդ որ Անգլիան ու Ֆրանսիան մեզ հետ փոխօգնության պայմանագիր են կնքել։
 +
 +
Մինչ նամակների պահեստարանի բաց դռան դիմաց այդ վերացական մտորումները սահմանափակում էին իմ գործողությունների ազատությունը, առաջին անգամ գնդացիրը ձայն տվեց բակի կողմից։ Ինչպես որ ես կանխագուշակեցի, էսէսական աշխատողը իր առաջին գրոհը նախաձեռնեց ոստիկանական բաժնի կողմից՝ Շնեյդեմյուլենգասեից։ Դրանից քիչ անց մեր բոլորի ոտքերը գետնից կտրվեցին, աշխատողներին հաջողվեց պայթեցնել փոստատան մեքենաների համար նախատեսված կայանատեղի ծածկի տակի ծանրոցների պահեստարանի դուռը, որը տանում էր գործառուների սրահ, կրնկի վրա բացված էր։
 +
 +
Մարդիկ, ովքեր վերև բարձրացրեցին վիրավորներին և պառկեցրեցին նույն արկղի մեջ, որտեղ թաքնված էր իմ թմբուկը, սկսեցին փախչել, նրանց ետևից՝ մյուսները։ Ձայներից դատելով՝ պայքարը արդեն գնում էր ներքևի հարկի միջանցքում, այնուհետև ծանրոցների ընդունման բաժնում։ Աշխարհազորայինները ստիպված եղան նահանջել։
 +
 +
Սկզբում անվճռական, հետո ավելի ու ավելի նպատակասլաց Օսկարը ներս մտավ նամակների պահեստարան։ Վիրավորի դեմքը դարձել էր դեղնամոխրագույն, նա կրճտացնում էր իր ատամները և փակած կոպերի տակ պտտում էր աչքերը։ Նաև թքում էր, և նրա քթի մեջ կարմիր միջներակներ կային։ Սակայն քանի որ նրա գլուխը դուրս էր կախվել կողովի եզրից, կարելի էր չանհանգստանալ, որ նա բծեր կգցի փոստային առաքումների վրա։ Օսկարը ստիպված եղավ կանգնել ոտքերի ծայրերի վրա, որպեսզի ձեռքը մտցնի կողովի մեջ։ Վիրավորի հետույքը ընկած էր ճիշտ այն տեղում, որտեղ թաղված էր թմբուկը։ Եվ Օսկարը կարողացավ նախ զգուշությամբ խնայելով վիրավորին ու նամակները, հետո ավելի ուժեղ քաշելով, հետո, վերջապես, պատռելով, տնքացողի տակից դուրս պոկել բազմաթիվ, տասնյակ ծրարներ։
 +
 +
Այսօր ես պատրաստ եմ հաստատելու, իբր արդեն շոշափել էի իմ թմբուկը, սակայն այդ պահին մարդիկ աստիճանների վրայով դոփելով բարձրացան վերև։ Նրանք վերադարձան, նրանք վռնդեցին աշխարհազորայիններին ծանրոցների պահեստից․ առայժմ նրանք էին հաղթողները, և ես լսում էի նրանց ծիծաղը։ Նամակներով լցված կողովներից մեկի ետևում թաքնվելով՝ ես դռնից ոչ հեռու սպասում էի, մինչ նրանք կանգնած էին վիրավորի կողքին։ Սկզբում բարձր խոսելով ու ձեռքերը թափ տալով, այնուհետև կամացուկ հայհոյելով, նրանք վիրակապում էին նրան։
 +
 +
Գործառնությունների դահլիճի մակարդակի վրա պայթեցին երկու հակատանկային արկեր, հետո ևս մեկը, այնուհետև՝ լռություն։ Վեստետպլատեի դիմաց, Ազատ նավահանգստում խարսխված գծանավերի համազարկերը բարեհոգի֊փնթփնթան թնդում էին և հավասարաչափ ու քիչ֊քիչ դառնում սովորական։
 +
 +
Այդպես էլ չընկնելով նրանց աչքերին, ովքեր հիվանդի շուրջը իրար էին անցել, ես նամակների պահեստարանից սահեցի դուրս, ես բախտի քմահաճույքին թողեցի իմ թմբուկը և կրկին իջա ներքև՝ Յանին՝ իմ ենթադրյալ հորը և մորեղբորը, ինչպես նաև Կոբիելյային՝ շենքի պարետին փնտրելու։
 +
 +
Երրորդ հարկում տեղակայված և փոստատան Նաչալնիկ ազգանունով ավագ քարտուղարի ծառայողական բնակարանը, որը ժամանակին ընտանիքին ուղարկել էր ոչ այն է Բլոմբեր, ոչ այն է Վարշավա։ Որպես սկիզբ, ես հետազոտեցի բակ դուրս եկող պահեստային կառույցները, այնուհետև Նաչալնիկի ծառայողական բնակարանի մանկական սենյակում հայտնաբերեցի Յանին ու Կոբիելյային։
 +
 +
Լուսավոր սրտաբաց սենյակ, միայն պաստառներ՝ ցավոք, մի քանի տեղերում կույր գնդակներով վնասված։ Խաղաղ ժամանակներում կարելի էր կանգնել երկու պատուհանագոգերից ցանկացածի վրա և հաճույքով դիտահայել Հևելիուսպլացը։
 +
 +
Ամբողջովին սարքին վիճակում էին ձի֊ճոճաթոռը,  ամենատարբեր գնդակները, ասպետական ամրոցը, որը լի էր տապալված անագե զինվորիկներով, բազմաթիվ շատ թե քիչ վնասված տիկնիկներ, տիկնիկիային տնակներ, որոնցում վայրի անկարգություն էր տիրում։ Մի խոսքով, խաղալիքների աննկարագրելի առատություն, որը թույլ էր տալիս հասկանալ, որ քարտուղար Նաչալնիկը, ամենայն ակներևությամբ, բավականին երես տված երեխաների՝ տղայի ու աղջկա հայր է։ Որքան լավ է, որ նրանց էվակուացրել էին Վարշավա, որ հանդիպումը եղբոր ու քրոջ հետ, որոնք նմանվում էին Բրոնսկիների ընտանիքի երեխաներին, ինձ այստեղ չի սպառնում։
 +
 +
Չարախնդության երանգավորմամբ ես պատկերացրեցի, թե քարտուղարի ժառանգորդների համար, ամենայն ակներևությամբ, որքան ծանր էր անագե զինվորիկներով լի այսպիսի մանկական դրախտից բաժանվելը։ Հնարավոր է, որ նա իր գրպանը մտցրեց մի քանի զինվորիկներ, որպեսզի ավելի ուշ, երբ Մոդլին ամրոցի հեծելազորի համար կբորբոքվեն մարտերը, դրանց օգնությամբ ուժեղացնի լեհական հեծելազորը։
 +
 +
Չնայած Օսկարը չափից դուրս շատ է ճամարտակում անագե զինվորիկների մասին, նա չի կարող ձեզնից թաքցնել․ խաղալիքների բաց դարակաշարի վերին դարակի վրա, նկարազարդ գրքերի ու տարբեր խաղերի հետ նույն շարքում շարվել էին նաև փոքրացված չափսերի երաժշտական գործիքներ՝ պղնձադեղնավուն շեփորը լուռ պառկած էր զանգակների հավաքածուի կողքին, որոնք արտացոլում էին մարտական գործողությունների ընթացքը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր հերթական արկի պայթյունի ժամանակ փոխեփոխ զանգաշար էին ձեռնարկում։ Աջ անկյունից երկարությամն մեկ ձգվելով թեքությամբ խցկվել էր խայտաբղետ հարմոնը։ Ծնողների սնափառությունը բավարարել է, որպեսզի իրենց սերնդի համար չորս իսկական լարերով, իսկական փոքրիկ ջութակ ձեռք բերեն։ Իսկ ջութակի կողքը արդեն, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, դրված էր սպիտակակարմիր լաքով պատված թիթեղյա թմբուկը։
 +
 +
Ես նույնիսկ չփորձեցի սեփական ուժերով թմբուկը դարակի վրայից իջեցնել։ Օսկարը գիտակցում էր, թե որքան սահմանափակ են իր հնարավորությունները և այն դեպքում, երբ թզուկի հետ նմանությունը փոխվում էր անօգնականության, չէր խորշում մեծահասակներին օգնության կանչելուց։
 +
 +
Յան Բրոնսկին ու Կոբիելան պառկած էին ավազի պարկերի ետևում, որոնք փակում էին մեծ, ընդհուպ մինչև առաստաղը հասնող պատուհանների ներքևի մասը, Յանին բաժին էր հասել ձախ պատուհանը, Կոբիելան իր վրա էր վերցրել աջը։ Ես անմիջապես կռահեցի, որ Կոբիելայի մոտ դժվար թե ժամանակ ճարվի դուրս հանելու և վերանորոգելու համար իմ թմբուկը, որն ավելի ու ավելի է տափակում վիրավորի ծանրության տակ, որը պառկած է նրա վրա և արյուն է թքում։ Բանն այն է, որ Կոբիելան գլխովին խրված էր իր զբաղմունքի մեջ, հավասար ժամանակահատվածներից հետո նա պարկերի արանքում թողնված բացվածքից կրակում էր Հեվելիուսպլացի վերևով Շնայսեի ուղղությամբ, որտեղ անմիջապես Ռադաունյան կամուրջի դիմացի անկյունում հակատանկային հրանոթ էին տեղադրել։ Յանը պառկել էր կծկված, գլուխը ծածկած ու ողջ մարմնով դողալով։
 +
 +
Ես նրան ճանաչեցի միայն պերճաշուք, չնայած որ այժմ վրան կիր ու ավազ լցված, մուգ մոխրագույն կոստյումից։ Նրա աջ կողմի կոշիկի նույնպես մոխրագույն թելերը քանդվել էին։ Ես կռացա և այն կապեցի ժապավենակապով։ Երբ ես կապեցի հանգույցը, Յանը ցնցվեց և իր չափից դուրս երկնագույն աչքերը բարձրացրեց ձախ թևքի վրայով և իմ վրայով սահեց երկնագույն ու ջրկություն հիշեցնող հայացքով։ Նա անձայն լաց էր լինում՝ չնայած ինչպես Օսկարը հպանցիկ զննումից հետո կարող էր համոզվել, ամենևին էլ վիրավորված չէր։ Յան Բրոնսկին վախից էր լալիս։ Ես ուշադրություն չդարձրեցի նրա թնկթնկոցների վրա։ Ես մատնացույց արեցի էվակուացված Նաչալնիկի որդուն պատկանող թիթեղյա թմբուկը և ոչ երկիմաստ ձեռքի շարժումով կոչ արեցի Յանին՝ հատուկ զգուշավորությունը պահպանելով և սենյակի՝ գնդակների համար անմատչելի անկյունը օգտագործելով, սողալով հասնել դարակաշարին և ինձ համար վերին դարակից իջեցնել թիթեղը։ Սակայն իմ մորեղբայրը ոչինչ չհասկացավ, իմ ենթադրյալ հայրը ոչինչ չըմբռնեց։ Իմ խեղճ մայրիկի սիրեկանը այնքան էր կլանված վախով, այնքան էր դրանով լցված, որ իմ թիթեղի օգնության աղերսանքները միայն սաստկացնում էին նրա վախը։ Օսկարը արդեն պատրաստ էր նրա վրա ձայնը բարձրացնել, սակայն վախեցավ, որ հանկարծ Կոբիելան, որը զբաղված էր բացարձակապես իր հրացանով, կողմնակի անձի ներկայությունը չնկատի։
 +
 +
Այդ ժամանակ ես պառկեցի պարկերի ետևում, Յանի կողքին և սեղմվեցի նրան, որպեսզի դժբախտ մորեղբորս ու ենթադրյալ հորս փոխանցեմ իմ սովորական ինքնազսպվածությունը։ Քիչ անց նա իսկապես էլ ավելի հանգիստ թվաց ինձ։
 +
 +
Իմ հավասարաչափ շնչառությանը հաջողվեց նաև նրա զարկերակին հաղորդել գրեթե նույնպիսի հավասարաչափություն։ Բայց երբ ես հետո, չնայած որ ժամանակից շուտ, երկրորդ անգամ Յանին ցույց տվեցի Նաչալնիկի որդու թիթեղյա թմբուկը, նրա գլուխը սկզբում դանդաղ ու սիրալիր, իսկ հետո բավականին վճռականորեն, շրջեցի խաղալիքներով գերծանրաբեռնված դարակաշարի կողմը․ Յանը կրկին ինձ չհասկացավ։ Վախը նրա մեջ էր լցվում վարից վեր, հետո հոսում էր ետ՝ վերևից ներքև, հավանաբար միջատակերով հաստ ներբանների պատճառով, հանդիպում էր այնքան հզոր հակազդեցության, որ այդ վախի պատճառով իր տեղը դառնում էր նեղ։
 +
 +
Ես շատ ջանք ու ժամանակ ներդրեցի, որպեսզի մորեղբորս աչքերը վերադարձնեմ ելակետային վիճակին, որպեսզի նրա սրտին հիշեցնեմ պատշաճությունների մասին։ Սակայն գեղագիտությանը ծառայելու իմ բոլոր ջանքերը զուր անցան, երբ աշխարհազորայինները առաջին անգամ գործի դրեցին դաշտային հաուբիցը և ապշեցուցիչ ճշտության ուղիղ նշանառությամբ գետնին պառկեցրին փոստատան դիմացի չուգունե պարիսպը, որը հսկվում էր օպտիկայի միջոցով։ Դա վկայում էր վարժեցվածության բարձր մակարդակի մասին՝ հարվածելով աղյուսե սյուներին ու ստիպելով նրանց մեկը մյուսի ետևից վերջնականապես ընկնելու և իրենց հետ տանելու երկաթյա ցանկապատը։ Իմ խեղճ մորեղբայր Յանը ողջ հոգով, ծանր ապրումներով էր հետևում ոչ այն է տասնհինգ, ոչ այն է քսան սյուներից ամեն մեկի անկմանը, ծանր ապրումներով և այնպիսի կրքոտ մասնակցությամբ, կարծես ոչ միայն պատվանդանն էին փոշիացնում, այլև պատվանդանի հետ միասին՝ նրանց վրա կանգնեցված երևակայական, նրա սրտին մոտ և կյանքում այդքան անհրաժեշտ աստվածներին։
 +
 +
Միայն այսպես կարելի է հասկանալ, թե ինչու է Յանը ամեն մի անկումը ուղեկցում այն աստիճան բարձր սուր գոռոցով, որ եթե այդ գոռոցը ավելի գիտակցորեն ու նպատակասլաց ձևակերպվեր, նրան ինչպես և իմ պատուհանների համար մահացու գոռոցին, լիովին կարելի կլիներ ապակի կտրող ալմաստի հատկանիշներ վերագրել։ Այնինչ Յանը գոռում էր՝ չնայած ընդերքային ձայնով, սակայն անիմաստ և հասավ միայն նրան, որ Կոբիելան մեզ մոտ տեղափոխվեց իր ոսկրոտ, հաշմված մարմինը, բարձրացրեց առանց թերթերունքների աչքերով թռչունի իր լղար գլուխը և ջրոտ֊մոխրագույն բիբերը տարավ մեր՝ դժբախտությամբ ընկերացածներիս վրայով։ Նա թափ տվեց Յանին, Յանը վնգվնգաց։ Նա արձակեց Յանի վերնաշապիկը և վերքը փնտրելով՝ սկսեց շտապողաբար շոշափել նրա մարմինը, ես դժվարությամբ զսպեցի իմ ծիծաղը, հետո, վերքի ամենափոքր հետքեր անգամ չհայտնաբերելով, Յանին շրջեց թիկունքի վրա, բռնեց դնչից, այնպես հագցրեց, որ Յանի ծնոտները ճտտացին։ Լեհերեն հայհոյեց և, վերջապես, նրան նետեց հրացանը, որ մինչ այդ ժամանակները Յանը առանց օգտագործելու պահում էր հատուկ նրա համար պատրաստված հրակնատի դիմաց, որովհետև հրացանը նույնիսկ ապահովիչից չէր հանել։ Խզակոթը չոր հարվածեծ Յանի ծնկին։ Անցողիկ և ողջ հոգևոր տառապանքներից հետո առաջին ֆիզիկական ցավը ակնհայտորեն օգտակար եղավ Յանի համար, որովհետև նա բռնեց հրացանը, արդեն ուզում էր վախենալ, երբ մատների տակ և անմիջապես էլ արյան մեջ զգաց մետաղի սառնությունը։ Սակայն՝ ենթարկվելով Կոբիելայի կիսով չափ անեծք֊համոզումներին, տեղ գրավեց իր հրակնատի ետևում։
 +
 +
Իմ ենթադրայլ հայրը իր ողջ դյուրափոփոխ հարուստ երևակայությամբ հանդերձ այնպիսի իրատեսական պատկերացում ուներ պատերազմի մասին, որ նրա համար ծայրաստիճան դժվար էր, նույնիսկ անհնար, որպեսզի միմիայն երևակայության աղքատության պատճառով իրեն խիզախ պահեր։ Նույնիսկ չըմբռնելով, թե որն է իրեն հատկացված հրակնատի միջով բացվող գնդակոծված տեսադաշտը և չկարողանալով շատ թե քիչ հարմար նպատակներ գտնել, նա փողը թեքությամբ ցցեց դեպի երկինք, հեռացնելով իրենից Հևելիուսպլացի տանիքների վերևով և սկսեց կուրորեն  իրար ետևից կրակել, դատարկեց փամփուշտները, որպեսզի արդեն երկրորդ անգամ դատարկ ձեռքերով կուչ գա պարկերի ետևում։ Այն ներողամտություն աղերսող հայացքը, որը Յանը իր թաքստոցից հասցեագրեց պարետին, հիշեցում էր շփոթված մեղայականը շուրթերն ուռեցրած աշակերտի, որը չէր բարեհաճել կատարել տնային աշխատանքը։ Կոբիելան ներքևի ծնոտով մի քանի անգամ շխկշխկացրեց, այնուհետև բարձր ձայնով, կարծես անզուսպ քրքջում էր, սակայն սարսափեցնող կտրականությամբ ընդհատեց ծիծաղը և երեք անգամ, իսկ գուցե և չորս անգամ ոտքով հարվածեծ փոստատան քարտուղար և, ուրեմն, առավել բարձրաստիճան անձ Յանի ոտքին։ Նախապատրաստվեց, որպեսզի իր ձևազուրկ օրթոպեդիկ կոշիկով մի անգամ էլ Յանի կողքին հասցնի, սակայն երբ գնդացրային կրակահերթը մինչև վերջ հաշվեց մանկական սենյակի բոլոր վերնափեղկերը և քչփորեց առաստաղը, իջեցրեց օրթոպեդիկ կոշիկը, իր գնդացրի ետևում տեղ զբաղեցրեց, ինչից հետո մռայլ ու անշտապ, կարծես ուզում էր Յանի պատճառով կորցրած ժամանակը վերականգնել, սկսեց մեկը մյուսի ետևից կրակել, ինչը ևս պետք է ավելացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների զինամթերքի ծախսին։
 +
 +
Իսկ ինձ, ուրեմն, պարետը չնկատե՞ց։ Նա, ով սովորաբար իրեն խիստ ու անմատչելի էր պահում, ինչպես կարողանում են անել միայն պատերազմի հաշմանդամները։ Ցանկանալով որոշակի, պատկառելի հեռավորություն պահպանել, նա ինձ թողեց միջանցիկ քամիների ասպարեզ այդ անկյունում, որտեղ օդը լցված էր արճիճով։ Միգուցե նա ինքն իրեն այսպես էր մտածում․ սա մանկական սենյակ է, նշանակում է՝ Օսկարը կարող է մնալ այստեղ և նույնիսկ դադարի րոպեներին խաղալ։
 +
 +
Չգիտեմ, թե մենք այնտեղ որքան մնացինք պառկած․ ես՝ Յանի ու սենյակի ձախ պատի միջև, մենք երկուսս՝ ավազով պարկերի ետևում, Կոբիելան՝ իր հրացանի հետ, որտեղ նա կրակում էր երկուսի փոխարեն։ Ժամը տասին մոտ փոխհրաձգությունը սկսեց թուլանալ և այնպիսի լռություն իջավ, որ ես լսեցի ճանճերի տզզոցը, Հևելիուսպլացից եկող ձայներն ու հրամանները և նույնիսկ ժամանակ առ ժամանակ կարող էի ունկնդրել նավահանգստի գծանավերի խուլ, որոտալից ճգնումներին։ Երբեմն ամպամած, երբեմն պարզվող սեպտեմբերյան օրը, վրձինը թաթախելով, ամեն ինչ ծածկում էր հին ոսկու շերտով շնչառության պես ամեն բարակը, զգայունը և, միևնույն ժամանակ, խուլը։ Մոտենում էր իմ ծննդյան տասնհինգերորդ տարեդարձը, և ինչպես ամեն անգամ, սեպտեմբերին ինքս ինձ թիթեղյա թմբուկ էի ցանկանում․ հրաժարվելով աշխարհի բոլոր գանձերից՝ իմ զգացմունքները անշեղորեն ձգտում էին դեպի կարմրասպիտակ լաքապատված թիթեղյա թմբուկը։
 +
 +
Յանը չշարժվեց։ Կոբիելան այնքան համաչափ էր շնչում, որ Օսկարը կարծեց, թե նա քնել է՝ կարճ հրադադարը օգտագործելով թարմացնող քնին, քանզի բոլոր մարդկանց, նույնիսկ հերոսներին, ժամանակ առ ժամանակ մի փոքրիկ թարմացնող քուն է անհրաժեշտ։ Միայն ես էի լիովին կայտառ և իմ հասակին բնորոշ անհողդողությամբ հալ ու մաշ էի լինում թմբուկի համար։ Ոչ նրա համար, որ հատկապես այժմ մեծացող լռության և արևից խոնջացաց ճանճի տզզոցը մարելու պատճառով կրկին իմ մեջ արթնացավ թմբուկի մասին հիշողությունը՝ պատանի Նաչալնիկի թիթեղյա թմբուկի։ Ոչ, նույնիսկ մենամարտի ժամանակ, ռազմական դղրդյուններով շրջապատված, Օսկարը թմբուկը հայացքից բաց չէր թողնում։ Իսկ այժմ ինձ մոտ հնարավորություն է հայտնվել, որը բաց թողնելու միտքն անգամ ես մերժում էի։
 +
 +
Օսկարը դանդաղ վեր կացավ՝ լուռ աշխատելով ոտքերը ապակու բեկորների վրա չդնել, սակայն նպատակասլաց շարժվեց դարակաշարի կողմը, որտեղ դրված էին խաղալիքները, իր մտքում նա արդեն մանկական աթոռակից ու խորանարդիկներով արկղից վեր էր խոյացել տակդիր, որը բավականաչափ բարձր կլիներ ու բավականաչափ կայուն, որպեսզի Օսկարին դարձներ լրիվ նոր թմբուկի տերը, սակայն այդ պահին Կոբելայի ձայնը և ձայնին հաջորդած պարետի կոշտ ձեռքը ինձ կանգնեցրին։ Հուսալքության մատնված՝ ես մատնացույց արեցի այդ թմբուկի վրա։ Կոբիելան ինձ հրեց ետ։ Ես զույգ ձեռքերով ձգվում էի դեպի թմբուկը։ Հաշմանդամը մտածմունքների մեջ ընկավ, ուզում էր արդեն ձեռքը դեպի վեր երկարել ու ինձ երջանկացնել, սակայն այդ պահին մանկական սենյակ հասավ գնդացրային կրակահերթը, շքամուտքի դիմաց պայթեցին հակատանկային արկերը։ Կոբիելան ետ շպրտեց ինձ դեպի անկյուն՝ Յան Բրոնսկու մոտ, գլորվելով մոտեցավ իր մարտական դիրքին և հասցրեց երկրորդ անգամ վերալիցքավորել, իսկ ես դեռ աչքերս չէի կտրել թիթեղյա թմբուկից։
 +
 +
Ահա և Օսկարը պառկած էր, իսկ Յան Բրոնսկին՝ իմ սիրելի երկնագույն աչքերով մորեղբայրը, նույնիսկ քիթը չբարձրացրեց, երբ թռչնագլուխը, հաշմված ոտքով և առանց հոնքերի ջրոտ աչքերով արդեն բաղձալի նպատակակետի առաջ կանգնածիս ետ շպրտեց մի կողմ, լաց եղավ։ Ոչ, իմ մեջ մոլեգնեց ցասումը։ Շատացան յուղոտ անաչք թրթուրները՝ արժանի լեհ փնտրելով։ Ես ի՞նչ գործ ունեմ Լեհաստանի հետ։ Եվ դա ի՞նչ բան է, այդ Լեհաստանը։ Վերջ ի վերջո, չէ՞ որ նրանք իրենց հեծելազորը ունեն, դե, ուրեմն, թող նա էլ արշավի։ Թե չէ նրանք համբուրում են տիկնանց ձեռքերը և չափազանց ուշ են նկատում, որ ամենևին էլ ոչ թե համբուրել են կանանց հոգնած մատիկները, այլ դաշտային հաուբիցի շրթներկոտ երախը։ Ինչից հետո կույսը՝ օրիորդական անունը Կրուպ, չուշացնելով երեխա բերեց։ Ահա նա, շուրթերը չփչփացնելով, համբուրեց՝ վերարտադրելով չնայած որ վատ, սակայն ճակատամարտ հիշեցնող ձայներ, որպիսիք կարելի է լսել «Վոխենշաուի» ամենշաբաթյա թողարկումներում, նա սկսեց փոստատան շքամուտքի դիմաց նետել ուտելու ոչ պիտանի սառնաշաքարներ, նա ցանկանում էր հարվածելով ճեղքվածք առաջացնել և առաջացրեց այդ ճեղքվածքը, ցանկացավ անցնել տակնուվրա արված գործառնույթների դահլիճի միջով, ամբողջապես կրծել աստիճանահարթակը, որպեսզի այլևս ոչ ոք չկարողանար բարձրանալ, այլևս ոչ ոք չկարողանար իջնել։ Իսկ գնդացիրների ետևի նրա շքախմբի համար և նրա, որը պերճաշուք հետախուզական զրահամեքենաների վրա խզբզում էր գեղեցիկ անուններ, ինչպես «Օսթմարկ» և «Սուդետներ»,  նրանց համար այդ ամենը քիչ էր, և նրանք դղրդյունով իրենց զրահի մեջ շարժվում էին փոստատան առջև ետ ու առաջ, կարծես երկու երիտասարդ, հետաքրքրասեր օրիորդներ, ովքեր մտադրվել էին ինչ֊որ ամրոց ուսումնասիրել, իսկ ամրոցը մշտապես փակ էր կողպեքով։ Դա սաստկացնում էր երես առածների անհամբերությունը, երես առածների, որոնք մշտապես ծարավ էին գեղեցկուհիների թույլտվությանը, և նրանց վրա ստիպողաբար հայացք գցելուն, արճիճի պես մոխրագույն, էլի այն նույն տրամաչափի և ամրոցի ննջասենյակները դիտել թույլատրող ներթափանց հայացքներ, որպեսզի նրա պահապանները բռնկվեին տենդով ու սառնամանիքով, տենդ ու ցուրտ զգային, որպեսզի նրանց սիրտը կծկվեր։
 +
 +
Ես վերհիշում եմ, որ հենց զրահամեքենաներից մեկը՝ «Օսթմարկն» էր, դուրս գալով Ռիթերգասեից, սլացավ փոստատան շենքի վրա, և Յանը՝ երկար ժամանակահատված կարծես անկենդան դարձած իմ մորեղբայրը, հրակնատի առաջ պարզեց իր աջ ոտքը և այն վեր ցցեց՝ հույս ունենալով, որ հետախուզական մեքենան այն կհետախուզի, նրա վրա կկրակի, և կամ ճամփան կորցրած արկը կսահի նրա սրունքի կամ կրունկի վրայով և նրան այնպիսի վնասվածք կպատճառի, որը զինվորին թույլ կտա չափազանցվածությամբ կաղալով նահանջել։
 +
 +
Սակայն ոտքը նման դիրքով երկար պահելը երևի թե Յանին չափազանց հոգնեցուցիչ թվաց։ Ժամանակ առ ժամանակ նա այն իջեցնում էր։ Միայն մեջքի վրա շրջվելով՝ նա իր մեջ բավականաչափ ուժ գտավ, որպեսզի ոտքը երկու ձեռքերով ծունկի տակից պահելով, արդեն հետո հաջողության առավել մեծ հավանականությամբ նշանոցային, ինչպես նաև պատահական կրակոցների տակ դնի սրունքը կամ կրունկը։
 +
 +
Չնայած ես Յանին լիակատար ըմբռնումով էի մոտենում և մինչև այժմ պահպանում եմ այն, չէի կարող չհասկանալ նաև Կոբիելային, երբ նա իր ղեկավարությանը՝ քարտուղար Յան Բրոնսկուն տեսավ այդ ամոթալի, այդ հուսահատ դիրքով։ Պարետը մեծ թռիչքով վեր թռավ հատակից, երկրորդով հայտնվեց մեր կողքին, մեր գլխավերևում, ազատություն տվեց ձեռքերին, բռնեց կոստյումի կտորից, իսկ կտորի հետ մեկտեղ նաև Յանին, վեր բարձրացրեց այդ հանգույցը, այն շպրտեց ետ, նորից բռնեց այնպես, որ կտորը ճթճթաց, հարվածեց ձախից, օդում բռնեց աջ կողից, ցանկացավ միառժամանակ աջն ու ձախը միավորել իր մեծ բռունցքի մեջ, իսկ հետա այդ բռուցքով հզոր հարված հասցնել և դրանով ջախջախել Յան Բրոնսկուն՝ իմ մորեղբորը և Օսկարի ենթադրյալ հորը։ Սակայն այդ պահին հնչեց բարձր զրնգոց, որը, հնարավոր է, հնչեցնում են հրեշտակները ի փառս Աստծո, սակայն այդ պահին հնչեց երգ, ինչպես ռադիոյով երգում է եթերը, սակայն այդ պահին մի արկ դիպավ, բայց ոչ Բրոնսկուն, այլ պարետին, արկը որոշեց լավ կատակել, այստեղ աղյուսներն էին ծիծաղում մինչև բեկորները, իսկ բեկորները՝ մինչև փոշին։ Այստեղ սվաղը դարձավ ալյուր, իսկ ծառը գտավ իր կացնին։ Այստեղ ողջ այս հետաքրքրաշարժ մանկական սենյակը թռչկոտեց մեկ ոտքի վրա, այստեց ճաքեցին տիկնիկները, այստեղ ձի֊ճոճաթոռը սանձազերծ ցատկեց և ուրախ կլիներ ձիավոր ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի նրան ցած գլորել։ Այստեղ շինության կառուցվածքի մեջ ի հայտ եկան սխալ համակցություններ, իսկ լեհ ձիավորները միաժամանակ գրավեցին մանկական սենյակի բոլոր չորս անկյունները, և այստեղ վերջապես շուռ տրվեց ողջ դարակաշարը, և զանգակները վաղօրորք տեղեկացրին Զատկի մասին, և հարմոնը ճչաց։ Շեփորը երևի ինչ֊որ մեկին ինչ֊որ բան շեփորեց, ամեն ինչ հնչում էր միաժամանակ, կարծես նվագախմբի երաժիշտներն էին հարմարվում․ ամեն ինչ գոռում էր, պայթում, խրխնջում, զնգզնգում, դես ու դեն էր թռչում, ճաքում, ճռռացնում, կաղկանձում, բարձր վեր էր քաշում լարը և պայթեցնում էր հիմքը խորքում։ Իսկ ես (էլ ի՞նչ պետք է աներ երեք տարեկանը) արկի պայթյունի ժամանակ գտնվում էի պահապան հրեշտակի անկյունում՝ հենց մանկական սենյակի պատուհանի տակ, ինձ բաժին հասավ թիթեղը, բաժին հասավ թմբուկը, լաքի վրա կային մի քանի ճաքեր, սակայն Օսկարի նոր թիթեղյա թմբուկի վրա մեկ անց անգամ չկար։
 +
 +
Հայացքս բարձրացնելով հենց նոր ձեռք բերածիս՝ իմ ոտքերի տակ գլորված թմբուկի վրայից, այսպես ասած դու հլա մի տես, ես իմ պարտքը համարեցի օգնել Յանին։ Սակայն նրան ոչ մի կերպ չէր հաջողվում իր վրայից թափ տալով դեն նետել Կոբիելայի մարմինը։ Սկզբում մտածում էի, որ Յանը նույնպես վիրավորվել է, ախր նա չափից դուրս բնական էր կաղկանձում։ Սակայն հետո, երբ մենք մի կողմ գլորեցինք նույնչափ բնական տնքացող Կոբիելային, պարզվեց, որ Յանի վնասվածքները բացարձակապես աննշան էին․ ապակու բեկորները քերծել էին նրա աջ այտը և ձեռքի ափի ետևի կողմը, ընդամենը այդքանը։
 +
 +
Արագ անցկացված համեմատությունը ինձ օգնում էր գալ այն հետևության, որ պարետի արյունը իմ ենթադրյալ հոր արյունից ավելի բաց գույնի է, իսկ շալվարը ազդրերի մասում ներկվել էր հյութեղ ու մուգ գույնով։
 +
 +
Սակայն թե ով պայթեցրեց և աստառի կողմը շրջեց Յանի պերճաշուք կոստյումը, արդեն հնարավոր չէր որոշել։ Կոբիելա՞ն, թե՞ արկը։ Ո՞վ պոկեց ուսերը, առանձնացրեց աստառը, պոկեց կոճակները, պատռեց կարերը, շուռ տվեց գրպանները։
 +
 +
Խնդրում եմ ներողամտորեն վերաբերվել իմ խեղճ Յանին, որը սկզբում մի տեղ հավաքեց դաժան փոթորկի կողմից իր գրպաններից դուրս մղվածը և միայն հետո, իմ օգնությամբ Կոբիելային դուրս բերեց մանկական սենյակից։ Յանը կրկին գտավ նաև սանրը և մտերիմների ու հարազատների լուսանկարները՝ դրանց մեջ իմ խեղճ մայրիկի գոտկատեղից վեր դիմանկարը, իսկ դրամապանակը նույնիսկ չէր բացվել։ Դժվար է, նաև անվտանգ չէ, քանի որ պաշտպանական պարկերը պայթյունի հետևանքով շաղ էին եկել։ Պարզվեց, որ նրա համար դժվար ու նաև անվտանգ չէր սենյակով մեկ ցիրուցան եղած խաղաթղթերի կապուկը հավաքելը, քանզի նա ուզում էր անպայման գտնել բոլոր երեսուներկուսը և չգտնելով երեսուներկուերորդը, իրեն խորապես դժբախտ զգաց, իսկ երբ Օսկարը երկու շուռ եկած տիկնիկային տնակների մեջտեղից այն գտավ ու մեկնեց Յանին, նա ժպտաց՝ չնայած դա ագռավի յոթնոցն էր։
 +
 +
Երբ մենք Կոբիելային քաշելով դուրս բերեցինք մանկական սենյակից և ի վերջո քարշ տվեցինք միջանցք, պարետը կարողացավ հավաքել իր ուժերը, որպեսզի Յանի համար հասկանալի մի քանի բառ մրթմրթար։
 +
 +
― Ինչպե՞ս է այնտեղ։ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ― անհանգստացավ հաշմանդամը։
 +
 +
Յանը ձեռքը մտցրեց նրա շալվարի մեջ, ծերունական ոտքերի արանքը, նրա ափը ակնհայտորեն լցվեց, և այն ժամանակ նա Կոբիելային գլխով արեց։
 +
 +
Ինչ աստիճան էին ուրախ բոլոր երեքը․ Կոբիելային հաջողվեց պահպանել իր տղամարդկային հպարտությունը, Յան Բրոնսկուն՝ սկատի համար բոլոր երեսուներկու խաղաթղթերը, իսկ Օսկարը նոր թիթեղյա թմբուկ ձեռք բերեց, որն ամեն քայլափոխին խփում էր ծնկին, մինչև Յանը և ևս մի մարդ, որին Յանը Վիկտոր էր անվանում, մի հարկ ներքև՝ փոստային առաքումների պահեստ էին տեղափոխում արյան կորստից թուլացած պարետին։
 +
 +
 +
===Խաղաթղթե տնակը===
 +
 +
 +
Վիկտոր Վելունը օգնում էր մեզ պարետին տեղափոխել, որը, չնայած ուժեղացող արյունահոսությանը, գնալով էլ ավելի էր ծանրանում։ Այդ ժամանակ արդեն չափազանց կարճատես Վելունը դեռ կրում էր իր ակնոցը և քարե աստիճանների վրա չէր սայթաքում։ Նա մասնագիտությամբ, որքան էլ դա տարօրինակ էր կարճատեսի համար, դրամային փոխանցումների առաքող էր։ Այսօր, երբ խոսք է գնում Վելունի մասին, ես նրան խեղճ Վելուն եմ անվանում։ Ինչպես մայրիկս ծովապատնեշ կատարած այն ընտանեկան զբոսանքից հետո վերածվեց խեղճ մայրիկի, այնպես էլ Վելունը՝ զրկվելով ակնոցից, չնայած այստեղ կային նաև այլ պատճառներ, դարձավ առանց ակնոցի խեղճ Վելուն։
 +
 +
― Դու չհանդիպեցի՞ր խեղճ Վելունին, ― հարցնում եմ ես իմ ընկեր Վիտլարին այցելությունների օրերին։ Սակայն տրամվայով Ֆլինգերնից մինչև Հերեսհայմ կատարած այն ուղևորությունից հետո, ինչի մասին իր ժամանակին կտեղեկացվի, մենք Վիկտոր Վելունին կորցրեցինք տեսադաշտից։ Մնում է միայն հուսալ, որ հետապնդողները ևս նրան նույնչափ ապարդյուն էին փնտրում, որ նա գտել է իր ակնոցը և կամ իր համար ընտրել ուրիշը՝ հարմարը և, հնարավոր է, ինչպես նախկին ժամանակներում, թեկուզ և այլևս ոչ Լեհական փոստատանը ծառայություն կատարելիս՝ ծայրահեղ դեպքում որպես ֆեդերալ փոստատանը ծառայող դրամային փոխանցումները բաժանող, կարճատես ու ակնոցավոր, խայտաբղետ թղթերով ու ամուր մետաղադրամներով երջանկացնում է մարդկանց։
 +
 +
― Մի՞թե սա սարսափելի չէ, ― փնչացնում էր Յանը՝ Կոբիելային ձախից բռնելով։
 +
 +
― Իսկ ի՞նչ կլինի, եթե չգան ոչ անգլիացիք, ոչ ֆրանսիացիք, ― անհանգստանում էր Վելունը՝ աջ կողմից պահելով պարետին։
 +
 +
Ախր, այդ ինչպե՞ս չեն գա։ Ռիդզ Ամիգլին դեռ երեկ ռադիոյով ասաց․ «Մենք երաշխիքներ ունենք, որ երբ բանը հասնի ճակատամարտին, ողջ Ֆրանսիան մեկ մարդու պես ոտքի կկանգնի»։ Յանին հեշտ չէ մինչև արտահայտության վերջը իր հազմոզվածությունը պահպանելը՝ չնայած քերծված ձեռքի վրայի սեփական արյան տեսքը կասկածի տակ չէր դնում լեհ֊ֆրանսիական պայմանագրի երաշխիքները, սակայն ստիպում էր զգուշանալ, որ ինքը, Յանը, կարող է արյունաքամ լինել՝ նախքան ողջ Ֆրանսիան մեկ մարդու պես ոտքի կկանգնի և, տված երաշխիքներին հավատարիմ, Արևմտյան ծովապատնեշով կնետվի առաջ։
 +
 +
Նրանք արդեն հաստատապես ճանապարհին են։ Իսկ բրիտանական նավատորմը արդեն ակոսում է Բալթիկ ծովի ալիքները։ Վիկտոր Վելունը սիրում էր թունդ, հնչեղ արտահայտություններ։ Նա աջ կողմից վիրավոր պարետի մարմնով սեղմված, կանգ առավ աստիճանի վրա, և ձախ ձեռքը վեր կառկառեց, ինչպես թատրոնում, որպեսզի բոլոր հինգ մատները ասեին իրենց խոսքը․ «Դե եկեք, օ, հպարտ բրիտանացիներ»։
 +
 +
Եվ քանի որ երկուսով Կոբիելային դանդաղ ժամանակավոր լազարեթ էին հասցնում, ճանապարհին լեհական֊անգլիական֊ֆրանսիական հարաբերությունների մասին դատողություններ անելով, Օսկարը մտովի թերթում էր Գրեթխեն Շեֆլերի գրքերը՝ դրանցում համապատասխան տեղը փնտրելով։ Դանցիգ քաղաքի կայզերական պատմությունը․ «Հազար ութ հարյուր յոթանասուն թվի օգոստոսի քսանմեկին, կեսորից հետո ֆրանսիական չորս ռազմանավեր մտան Դանցիգայն ծովածոց։  Խարսխակայանում կանգ առնելով՝ նրանք իրենց թնդանոթները ուղղեցին քաղաքի ու նավահանգստի վրա, սակայն կապիտան Վեյկամանի գլխավորած «Նիմֆա» պտուտակային հետախուզական ռազմանավին դրան հաջորդած գիշերը հաջողվեց ստիպել, որպեսզի Դանցիգյան ծովախորշում խարսխված նավատորմը նահանջի»։
 +
 +
Քիչ առաջ այն պահից, երբ մենք հասանք նամակագրությունների պահեստին, որը երկրորդ հարկում էր, ես ոչ առանց դժվարության եկա մի եզրակացության, որը հետագայում ստացավ իր հաստատաումը։ Մինչ Լեհական փոստատունը և ողջ հարթավարային Լեհաստանը պաշարման էին ենթարկվում, բրիտանական նավատորմը՝ փոքրիշատե պաշտպանված, մնում էր Հյուսիսային Շոտլանդիայի խութածոցերից մեկում, ֆրանսիական մեծ բանակը նիստի էր նստել ճաշասեղանի շուրջ՝ համոզված, որ Մաժինոյի գծից այն կողմ մի քանի հետախուզական օպերացիաներ իրականացնելով՝ ինքը կատարել է լեհ֊ֆրանսիական պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Պահեստի՝ ասել է թե դաշտային լազարեթի առջև մեզ դիմավորեցին դոկտոր Միխոնը, որը դեռ պողպատյա սաղավարտով և ջենթլմենին վայել ձևով գրպանից դուրս հանած թաշկինակով էր, և Վարշավայից լիազորված ոմն Կոնրադ։ Եվ իր առջև ներկայացած տարբեր ձևերի ամենասարսափելի խեղանդամությունները տեսնելով՝ Յան Բրոնսկու վախը անմիջապես կենդանություն առավ։ Այն ժամանակ, երբ Վիկտոր Վելունը, լիովին անվնաս և դեռևս նաև ակնոցով, ցանկանալով լինել կարգապահ հրաձիգ, պարտավոր էր իջնել գործառույթների դահլիճ, մեզ թույլ տվեցին մնալ պատուհաններից զուրկ կառույցում, որն աղոտ լուսավորված էր ճարպամոմերով, քանզի Դանցիգ քաղաքի էլեկտրակայանը Լեհական փոստատունը էլեկտրականությամբ մատակարարելն այլևս իր համար հնարավոր չէր համարում։
 +
 +
Չնայած դոկտոր Միխոնը առանձնահատուկ վստահություն չէր տածում Յանի վնասվածքների հանդեպ, սակայն մյուս կողմից, որպես փոստատան պաշտպան, այնքան էլ թանկ չէր գնահատում իր քարտուղարին, և նրան հրաման տվեց խնամակալի կարգավիճակով հսկողություն սահմանել հիվանդների ու իմ նկատմամբ, իմ գլուխը նա հպանցիկ, սակայն, ինչպես ինձ թվաց, վհատորեն շոյեց, որպեսզի երեխան ռազմական գործողությունների մեջ ներքաշված չլինի։
 +
 +
Գործառնությունների դահլիճի մակարդակի վրա հաուբիցը դիպավ ուղիղ նշանին։ Մենք զառերի պես վեր թռանք։ Պողպատյա սաղավարտով Միխոնը, Վարշավայից լիազորված Կոնրադը և փողային փոխանցումներ առաքող Վելունը վազեցին դեպի իրենց մարտական դիրքերը։ Յանը և ես, երկուսս իրար գումարած, յոթ, ութ վնասվածքներով, հայտնվեցինք պատուհաններից զուրկ կառույցում, որը խլացնում էր մարտի ձայները։ Նույնիսկ մոմերի բոցերն էլ էին թրթռում, երբ հաուբիցը փողոցում լրջություն էր բանեցնում։ Չնայած վիրավորների տնքոցներին կամ հենց նրանց պատճառով՝ այստեղ լուռ էր։ Ես կտրատված սավանների երիզները արագ ու անվարժ փաթաթեցի Կոբիելայի ազդրին, ինչից հետո որոշեցի զբաղվել ինձանով, սակայն ոչ այտիս, ոչ ձեռքիս ափի ներսի մասը այլևս չէին արյունահոսում։ Չորացած արյան շերտով պատված կտրվածքները լռում էին, սակայն պետք է ենթադրել, որ ցավում էին և դրանով էլ սնուցում էին Յանի վախը, որն այս տոթ ու ցածր կառույցում իր համար ելք չէր գտնում։ Յանը սկսեց անհանգիստ շոշափել գրպանները, գտավ խաղաթղթերի ամբողջական կապուկը։ Սկատ։ Եվ ընդհուպ մինչև պաշտպանության ճեղքումը մենք բոլորս սկատ էինք խաղում։
 +
 +
Խառնում էինք երեսուներկու խաղաթղթերը, կիսում, բաժանում, սկսում։ Քանի որ նամակների համար նախատեսված բոլոր կողովները այլ վիրավորների կողմից զբաղեցված էին, մենք ստիպված էինք Կոբիելային նստեցնել թիկունքը կողովին հենած, հետո, քանի որ նա ժամանակ առ ժամանակ փորձում էր ընկնել, մենք նրան այլ վիրավորի մոտից փոխ վերցրած շալվարակալներով կապեցինք և դրանով իսկ նրան տվեցինք հաստատուն դիրք և հորդորեցինք ոչ մի դեպքում խաղաթղթերը վայր չդնել, որովհետև Կոբիելան մեզ պետք էր։ Ինչի՞ էինք մենք պետք առանց սկատի համար անհրաժեշտ երրորդ խաղացողի։ Նրանց, ովքեր պառկած էին կողովների մեջ, արդեն դժվար էր կարմիր և սև խաղաթղթերը իրարից տարբերելը, նրանք այլևս չէին ցանկանում սկատ խաղալ։ Ճիշտն ասած, Կոբիելան ևս չէր ցանկանում։ Նա ցանկանում էր պառկել և, այլևս ոչնչի չխառնվելով, թույլ տալ, որպեսզի իրադարձությունները ընթանան իրենց հերթականությամբ՝ ահա թե ինչ էր ուզում պարետը։ Ծալել անսովոր հանգստություն ձեռք բերած ձեռքերը, փակել թերթերունքներից զուրկ կոպերը և այդ դիրքից հետևել քանդման աշխատանքների ավարտին։ Սակայն մենք նման ճակատագրապաշտությունը տանել չկամեցանք, մենք ամուր, շատ ամուր նրան կապեցինք, մենք ստիպեցինք, որ նա լինի մեզանից երրորդը, իսկ Օսկարը՝ նա այստեղ երրորդն էր և ոչ մեկին չզարմացրեց, որ նման փոքրիկ երեխան սկատ խաղալ գիտի։
 +
 +
Ճիշտ է, երբ ես առաջին անգամ խոսեցի մեծահասկաների լեզվով, և իմ ձայնը արտաբերեց «տասնութ», Յանը իր խաղաթղթերից կտրվելով, չնայած որ ինձ վրա հպանցիկ, չըմբռնող հայացք նետեց, սակայն գլխով դրական շարժում արեց, ինչից հետո ես կրկին՝ «քսա՞ն», Յանը ափսոսանքով «փաս»։ Դե, իսկ Կոբիելան, արդեն պատրաստվում էր ընկնել։ Սակայն մենք նրան բարձրացրեցինք, մենք սպասեցինք, մինչև մեր սենյակից հեռու պայթած արկի բարձրացրած աղմուկը հանդարտվի, և այդ ժամանակ Յանը կարող էր դրանից հետո տիրած լռության մեջ շշնջալ․ «Քսանչորս, Կոբիելա։ Դու մի՞թե չլսեցիր, որ տղան է պատվիրում»։
 +
 +
Ես չգիտեմ էլ, թե որտեղից, որ խորքերից վեր բարձրացավ պարետը։ Թվում էր, թե նա ամբարձիչով բարձրացրեց իր ծանրացած կոպերը։ Ի վերջո, նրա ջրալի հայացքը սահեց տասը խաղաթղթերի վրայով, որոնք Յանը վեհանձնորեն և առանց դրանց վրա հայացք նետելու փոքրագույն փորձի, դրեց նրա ձեռքերի մեջ։
 +
 +
― Ես փաս, ― ասաց Կոբիելան, ավելի շուտ, մենք այդ բառերը կարդացինք նրա, հավանաբար, չափից դուրս չորացած, որպեսզի նա կարողանա խոսել, շուրթերի վրա։ Ես հասարակ խաչ խաղացի։ Որպեսզի առաջին տանելու տեղերը խաղարկվեն, Յանը, որն իրեն «հակա» հայտարարեց, ստիպված եղավ բղավել պ