Changes

Խառնարան

Ավելացվել է 21 բայտ, 06:04, 21 Դեկտեմբերի 2015
4 «Կղանքն» այնչափ վտանգավոր չէ (գուցե նաև պիտանի է որոշ նպատակների համար), որքան դրանց վրա հավաքվող, համաճարակ հարուցող և տարածող, «ճանճերը», որոնք այնքան շատ են, որ դրանց դեմ անմիջական պայքարն անիմաստ է. միակ միջոցը շարունակում է մնալ «նորմալ կոյուղային համակարգը և բացառապես պետքարաններում կարիքը հոգալու մշակույթը»: Իսկ քանի դեռ այդպես չէ, ստիպված ենք գոյատևել համատարած «գարշահոտության» մեջ` «օծանելիքով» մեղմելով նողկանքը:
5 Երբ որևէ մեկը քեզ չի մատնում, դա դեռ չի նշանակում, որ արժանի ես հավատարմության, քանզի հուսալիությունը նախ անհատի ներքին որակ է, նոր միայն` հարաբերության մակարդակ: 6 «Ոչ ոք ինձ չի հասկանում» կամ «ուզում եմ հասկացված լինել» պրոբլեմի մասին. 
Ամեն ոք հասկանում է այն, ինչին ունակ է և այնքան, ինչքան կարող է (բնականաբար նաև ինչ և ինչքան ուզում է կամ պետք է), և ճշգրիտ հասկանալ հնարավոր է բացառապես «նմանակ գիտակցությունների» դեպքում /չլինելու բան/, հետևաբար չկա և չի կարող լինել՝ «ոչ ոք ինձ չի հասկանում» կամ «ուզում եմ հասկացված լինել» պրոբլեմ. դրանում քողարկված է իր նման ընկալելու և մտածելու (նմանակներին տեսնելու) ցանկությունը /ինքնահավանության դրսևորում/, իսկ ոմանք ընդհանրապես տենչում, անգամ պարտադրում են, որ բոլորը հասկանան իրենց նման /մոլեգին եսասիրություն/: Այդ իսկ պատճառով հաճոյանալու, շողոքորթելու, քծնելու, ... լավագույն ձևերից են համակարծիք ձևանալը, նմանակելը, անվերապահորեն համաձայնելը ...
16 Լռության պակաս.
 
Ընկերությա՞ն – ո՛չ, բարեկամությա՞ն – ո՛չ, սիրո՞ - ո՛չ, հույսի՞, հավատի՞, փառքի՞… ո՛չ, ո՛չ, ո՛չ… երկխոսության, որ ստացվում է բացարձակ լռությամբ` լռության պակաս:
19 Ուզում եմ բոլոր գրադարաններն ու գրապահարանները վերանան.
 
Ձեռք բերած գիրքը կարդացեք ու նվիրեք միմյանց, կարդացեք ու նվիրեք և թող, որ այդ շղթան չկտրվի որևէ մեկի դարակում կամ որևէ գրադարանում գրքի հայտնվելով: Մի սպանեք գիրքը ու դրանով մի զրկեք ուրիշներին այն ապրեցնելու հնարավորությունից: Հպարտանում ես քո գրադարանո՞վ, իսկ ես քեզ կոչում եմ վայրագ բռնակալ ու կապ չունի, թե որքան հոգատար ես դու գրքի հանդեպ. կալանավայրի գեղեցիկը ո՞րն է:
20 Երբ հեռու եք եղել այնքան ժամանակ, որ այլևս անհնար է դառնում իրար պատմել տարիներով եղածը և զգում եք միայն գրկախառնվելու տենչանքը, նշանակում է` կարոտը հասել է այն բարձրակետին, որից սկսվում է, իրար համար ավելորդ դառնալու, հետընթաց հաշվարկը: 21 Ոչ, իմաստուն չեմ, երբ իմ հետ շփվելով քեզ լավ ես զգում. պարզապես ես խավար եմ այնչափ, որում անգամ լուցկու կրակը զգում ու հիանում է իր վեհությամբ: 22 Անառակ հրեշտակի մասին. 
Հաճախ քարկոծում, պարսավանքի են ենթարկում նրան, ում մեջ տեսնում են սեփական մեղքերը` դրանով փորձելով ինքնարդարացվել, ինքնամաքրվել: Այստեղ գործում է ինքնաբացահայտման ուղիղ, իսկ ճանաչման` հակադարձ համեմատականի կանոնը. որքան շատ ես քարկոծում, այնքան շատ են մեղքերդ, ձևանում ես առաքինի` երևում ես արատավոր: Այլ կերպ ասած, վատաբանող հրեշտակը դա մի այլ տեսակի անառակ է:
23 Ինչու՞ Է ամենահեշտն անհնար.
Ինչու՞ հնարավոր չէ լինել բառացի անկեղծ, խոսքի մեջ ազատ, պարզ ու հստակ: Ինչու՞ է հիմնական պատճառն ու պատասխանը միշտ գտնվում մի շարք պատճառների ու պատասխանների վերջում ... Վերջապես, ինչու՞ է նմանակերպ ապրողն արժանանում կասկածի, մեղադրանքի և չհասկացվածության. դատապարտվելով մենակության: Ես չգիտեմ ինչու, բայց, գրողը տանի, այդպես ապրելն էլ մի ուրիշ «կայֆ է»:
Ինչու՞ հնարավոր չէ լինել բառացի անկեղծ, խոսքի մեջ ազատ, պարզ ու հստակ: Ինչու՞ է հիմնական պատճառն ու պատասխանը միշտ գտնվում մի շարք պատճառների ու պատասխանների վերջում ... Վերջապես, ինչու՞ է նմանակերպ ապրողն արժանանում կասկածի, մեղադրանքի և չհասկացվածության. դատապարտվելով մենակության: Ես չգիտեմ ինչու, բայց, գրողը տանի, այդպես ապրելն էլ մի ուրիշ «կայֆ է»: 24 Երեկոն բուժում է իմ հոգին օրվա ստացած վերքերից, իսկ գիշերը` վիրահատությունից հետո հանգիստ:
25 Համեստ, խեղճ, անհամեստ և լկտի լինելու մասին.
Պետք ես, քանի դեռ տալիս ես: Սա բնության կանոնն է, որը չի կարող փոխել ոչ մի քաղաքակրթություն, ու դեռ հարց է` առհասարակ բնության ո՞ր կանոնն է փոխվել քաղաքակրթությամբ: «Մարդակերությունը» երբեք չի վերանա, կփոխվեն միայն միջոցները, որոնք կամրագրվեն իրավական, բարոյական, սովորութային, անգամ կրոնական նորմերում ... ու մենք դա կհամարենք զարգացում, բարեփոխում, անվերապահորեն կկիրառենք, նաև կպաշտենք: Խնայիր քեզ, քո փոխարեն դա չի անի ոչ ոք, բացարձակ ոչ ոք, չնայած միևնույն է, վերջում հումուս ես` գուցե միշտ էլ այդ ես` շնչավոր, թե անշունչ:
28 Հոգեվիճակ, երբ անտարբեր ես ամեն լավ ու վատի, ժպտում ես ի պատասխան ապտակի և շոյանքի, լռում` ի պատասխան մեղադրանքի և գովքի, պարզապես կանգնում ես, երբ քեզանից ակնկալում են փախուստ կամ հարձակում, ու միայն մեկը գիտի, որ դու անզգայացած չես` ճիշտ հակառակի կատարելության մեջ ես, և այդ մեկը նա է, ով նայում է քեզ հայելու միջից: Երբեմն գինի և տրանս ...  29 Բամբասել, այլ կերպ ասած՝ թքել քամուն հակառակ:
30 Ցերեկը քուն մտած մարդուն մի շտապեք անբան կոչել.
32 Հետևորդ, առաջնորդ, թե՞...
 
Գլխիկոր հետևորդները պարբերաբար առիթ են ունենում առջևից գնացողի հետույքին բախվել, քանի դեռ այլևս ետ քաշվելն էլ դառնում է անհնար և դեռ լավ է, որ այդքանով սահմանափակվում է՝ իսկ եթե առաջնորդը հանկարծ կտրուկ շրջվի՞: Զավեշտալին այն է, որ հետևորդի այլ տեսակ չի էլ լինում: Թող չշտապեն հրճվել առաջնորդները. նրանք էլ ապրում են միշտ հետույքում օտար մարմին կրելով ու հաշվի առնելով այն, որ հետևորդները մշտապես բազմություն են, զրոյական է դառնում հնարավորությունը` գոնե ժամանակ առ ժամանակ շրջվել կարողանալու՝ ցավը մեղմելու: Եթե քո թիկունքում և առջևում բացարձակ դատարկություն է, չկա անգամ մեկ հետևորդ, իսկ առջևում բազում անակնկալներ, ապա ողջունում եմ քեզ. դու ունես հնարավորություն ապրել մաքուր երեսով և արժանապատիվ` լինել բացառիկ տեսակով երրորդը:
33 Թե իմ հետ ունեցած ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ քեզ վատ ես զգում, վիրավորված, հիասթափված, անգամ նվաստացած, ապա մի շտապիր մեղադրել ինձ. չէ՞ որ հայելին պատասխանատու չէ նրա համար, ինչ արտացոլում է: 34 Հորս տված խրատներից՝ իմաստուն սկզբունք ինձ համար. 
«Ինչ ուզում ես արա՝ քեզ բացարձակ ազատություն, բայց իմ դուռը չթակեն ո՛չ շտապ օգնությունից և ոչ էլ ոստիկանությունից»: Մեծագույն ժառանգություն:
35 Զրույց ծխախոտի հետ, այլ կերպ` մահաբեր երկխոսություն.
 
Քեզ էլ սարքել են անազատ` ցանել, քաղել, մշակել ու փաթեթավորել են կամքիդ հակառակ: Դու էլ անհամբեր սպասում ես քո պահին` ընտրության ձեռքին, փոքր կրակին ու անհրաժեշտ շուրթերին, որ լինես ազատ: Տամ քեզ ցանկալին` դիմաց զրույցի` լուռ, առանց հարցի, առանց գովքի ու պարսավանքի, թող, որ առանց արդարացման, բայց և առանց մեղադրանքի: Արի մխանք բոլորի համար անդուր հոտով ազատության, հերն էլ անիծած, որ սպառնում ես դու իմ կյանքին քո գոյությամբ:
39 Երանելի է հանդիպել այն անկեղծի բացարձակը, երբ լսում ես ան չասվածը, որը սեր է քեզ ուղղված, է՛լ ավելի երանելի՝ վստահության բացարձակը, երբ լսում են քո սերը չասված, բայց և որքան երանելի, այնքան էլ եզակի է՝ առավել ևս է՛լ ավելին:
 
40 Երբ իշխում է նպատակահարմարությունը.
 
Օրենքն ու բարոյական նորմը վիճեցին, թե ով պետք է իշխի, ու քանի որ վեճը երկար լուծում չգտավ, համաձայնեցին ընտրության իրավունքը թողնել հասարակությանը: Հասարակությունն էլ հաշվի առնելով նախկինում լավ հարաբերությունները բարոյականի և սպասվելիք անխուսափելի շփումը օրենքի հետ, որոշեց չնեղացնել որևէ մեկին և ընտրեց ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ահա, թե ինչու են մարդիկ բաժանվում «բարոյական հանցագործների» և «անբարո-օրինապաշտների»:
Հնարավոր է նաև երկուսը մեկում՝ երկատված անձիք:
 
41 Մշտապես մեր կողքին գտնվող մարդկանց արժեքը հասկանալու համար պակասում է զգացողությունը, որ կառաջանար նրանց բացակայությամբ:
42 Որքան շատանում են բամբասասերները, այնքան փոքրանում է միջավայրը, ու կապ չունի, թե ինչքան մեծ և/կամ բազմամարդ է բնակավայրը:
43 Հարաբերությունների և դրանք վերնագրելու ձգտման մասին. Հարաբերության անունը տալիս է որոշակիություն` կայունության զգացողություն, բայց ոչ երբեք երաշխիք դրա հավերժության, ու նման խոստումը մի օր անպայման վերածվում է դատապարտելու գործիքի: Որոշակիությունն ինքնին սահմանների որոշում է, որում երբեք չի կարող տեղավորվել անորոշության յուրօրինակ այն ԿԻՐՔԸ, որով ի սկզբանե ձգտում ենք ճանաչել, և որի գոյության միջավայրը անսահմանությունն է: Ու կապ չունի, թե ինչպես կկառուցենք սահմանները և որքան ընդարձակ ու ճկուն կլինեն նրանք, այդ ԿԻՐՔԸ դատապարտված է մարել հենց հարաբերության վերնագրման պահից: Ինչու՞, որովհետև ազատությունը, ԿՐՔԻՆ զուգահեռ, և գուցե անգամ նրան սերտաճած, ծնում է ՎԱԽ, որին առաջնահերթ է արձագանքում մեր բնազդը. արդյունքում շտապում ենք որոշակիության` կայունության զգացողության` հարաբերության վերնագրման` ապահով անազատության: Սա էլ կանոն է, որ հնարավոր չէ բեկանել` ցանկացած հարաբերություն վաղ թե ուշ ստանում է անուն: Ահա թե ինչու է բացարձակ ազատությունը ենթադրում մենակություն, իսկ նրան հասած իմաստունին ԱՍՏՎԱԾԱՑՆՈՒՄ կամ համարում ենք ԱՆԱՍՈՒՆ` նրանց մոտ ԿԻՐՔԸ (ԿԱՄՔԸ) իշխում է ՎԱԽԻՆ: 44 Գայլերի երկխոսությունից /հայր և որդի/.
44 Գայլերի երկխոսությունից /հայր և որդի/.
Որդի - Հայրիկ, ինչու՞ են մարդիկ ատում մեզ: Հայր - Որովհետև մենք միակն ենք բնության մեջ, որ նրանց հիշեցնում ենք իրենց անազատության մասին: Որդի - Թող պարզապես հեռու մնան, ինչու՞ են մեզ սպանում` մեղադրելով գողության մեջ: Հայր – Մենք ամենացավոտ ձևով ենք նրանց հիշեցնում բնության հանդեպ իրենց հանցագործությունների մասին: Ահա այն երկու պատճառները, որոնց համար նրանք մեզ չեն ներում:
48 Կանանց.
 
Արթնանալուց հետո «լվացեք» բերանը հակաժարգոն «մածուկով», ապա «լոգանք ընդունեք» կիրք «շամպունով», «հագեք» ինքնավստահություն «ներքնազգեստը»` խիղճ «կրծքկալով», ապա` համեստություն «զգեստը» և ճախրանք «կոշիկները», «օծվեք» անուշահոտ ամաչկոտությամբ, բայց չափի մեջ խիստ նրբանկատ, շուրթերը «ներկեք» գրական խոսք «շրթներկով», աչքերը` խոհեմությամբ, իսկ մնացածն` ըստ ճաշակի, ու անպայման կհանդիպեք նրան, ով «կկերակրի» Ձեզ ՍԵՐ «նախաճաշով», «ճաշով» և «ընթրիքով», իսկ գիշերային շարունակությունն էլի` ըստ ճաշակի, բայց միշտ խենթացնող: Նույնը նաև տղամարդկանց, բայց, իհարկե, զուգահեռների այլ անվանումներով:
49 Քեզանից դուրս քեզ չես գտնի, կամ մարդն ինքնին կատարյալ է.
Ոչ ոք կատարյալ չէ. համընդունված մոլորություն, մեծագույն սուտ, որն ունի բացառապես սոցիալական ծագում և նպատակային մեթոդ` անհատականությունները ոչնչացնելով կառավարելի ամբոխներ ու զանգվածներ ստեղծել: Քո լինելու համար անհրաժեշտ է այն ամենն, ինչից որ կազմված ես՝ կաս կոնկրետ պահի ու տարածության մեջ` հենց նման համադրությամբ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՍ: Հաջորդ ակնթարթին այլ ես, մյուսին` ուրիշ, … փոփոխական ես, բայց միշտ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՍ: Բոլորը համատարած զոմբիացվում ու հեռացվում են սեփական ԵՍ-ի ինքնին կատարյալ լինելու բնածին զգացողությունից, որ ավելի սուր արտահայտված է երեխաների մոտ ու, որի դեմ անգիտակից գործում ենք դաստիարակությամբ, քարոզով, տնտեսական ու քաղաքական ճնշմամբ, …: Սա համաշխարհային «աղանդի» գործիք է ու, որքան էլ տարօրինակ թվա, առաջին «ներարկումը» անում են ծնողները: Եվ, փաստորեն, մոլորվում ենք մոլորությունից դուրս գալու ճամփին, դառնում անկատար` կատարելության ձգտելով: Մարդն ինքնին կատարյալ է. անկատար է գիտակցությունը, որ շեղում է այդ զգացողությունից: 50 Պարզապես ԿԻՆ Է.
50 Պարզապես ԿԻՆ Է.
Նյութապես ապահովված և սիրեկան ունեցող մի կին սիրահարվում է աղքատ ու իմաստուն երիտասարդի ու վստահեցնում նրան, որ հոգևորը առաջնային է` երաշխավորում երդումով, բայց երբ բանը հասնում է ընտրությանը, ընտրում է ապահովը: Հիմա կմտածեք նա եռակի անառակ է. նախ սիրեկան ունի, երկրորդ` սիրահարվում է նորից, երրորդ` ընտրում է նյութականը, բայց՝ ոչ, նա անառակ չէ. նա պարզապես ԿԻՆ Է /նրա համար ապահովը առաջին կենսական անհրաժեշտն է/:
Ամեն ոք անհատականություն է. համընդունված «ճշմարտություն», որի ստուգաբանությամբ չի զբաղվում գրեթե ոչ ոք, քանզի բնական է, որ ոչ ոք չի կամենա իրեն զրկել այդպիսին լինելու մտքից ու նույնացվել բոլորի հետ. և հենց սա է այս սուտը չբացահայտելու երաշխիքը: Իսկ իրականությունն այլ է. մարդիկ շատ ավելի նման են իրար, քան կարելի է պատկերացնել: Համոզվելու համար բավական է ինքդ քեզ իմանաս տարբեր իրավիճակներում ու այդ կերպ գրեթե անսխալ կամ չնչին շեղումով իմանում ես այլոց վարքագիծն ու անգամ միտքը` համանման իրադրություններում, իսկ շեղումը փորձի պակասից է կախված: Սա ապացուցված է «անհատականություններից» տարաբնույթ «մարդակույտեր» ստեղծելու փաստով, որը հրաշալի կիրառվում է «տեխնոլոգների» կողմից, այլ կերպ ասած` այն «առանձնահատուկների», ովքեր ճանաչում, համակարգում և օգտագործում են մարդկանց նույնությունը:
53 Արդարությունը երբեմն չի արտահայտվում, երբ բախվում են ճշմարտությունն ու բարոյականությունը: 54 Բանականության նկատմամբ վերաբերմունքի մասին.
54 Բանականության նկատմամբ վերաբերմունքի մասին.
Մարդկանց մեծամասնությունը վերաբերվում է սեփական բանականությանը այնպես, ինչպես հայերս Արևմտյան և Արևելյան Հայաստաններին. մի դեպքում հանձնում են ուրիշին (պարտադրված, թե սեփական ցանկությամբ. սա չէ հարցը), ապա ճանաչելու համար գնում որպես զբոսաշրջիկ` լրացուցիչ հարստացնելով այդ ուրիշին, մյուս դեպքում` պահպանում են, բայց սպառում եղած ռեսուրսները` զարգացնելու փոխարեն:
Տալիս ես նաև լրացնելով այն ամենը, ինչից զրկվում է քոնը լինելու համար, ԿԱՄ Տալիս ես ու ոչնչից չես զրկում` պարտադիր չես համարում, որ լինի քոնը: Երկրորդը միակողմանի սիրելու իդեալականության գաղափարից տարբերվում է նրանով, որ կարող է դրսևորվել նաև փոխադարձության դեպքում:
 
 
65 Երբ երեխաներդ տեսնում են, որ ծնող դառնալով չես մոռացել զավակ լինելդ. ահա լավագույն և երաշխավորված «կուտակային /կենսաթոշակային/ համակարգը»:
Մանրադիտակով կողմնորոշվելը նույն չափ դժվար է, որքան փակ աչքերով, ու երկու դեպքում էլ ոչինչ գեղեցիկ չի երևում. մի դեպքում տեսնում ես անճոռնի մասնիկների քաոս, մյուս դեպքում ընդհանրապես ոչինչ չես տեսնում, մի դեպքում միշտ կասկածում, մյուս դեպքում` միայն հավատում:
 
 
70 Գիտակ VS հիմար.
 
Հիմարների ժողովներին բնորոշ է միաբանությունը, որոշումներ ընդունելու արագությունը և դրանց հետևելու կարգապահությունը, իսկ գիտակների ժողովներին` ճիշտ հակառակը: Եվ սա այն դեպքում, երբ անհատապես գիտակները հիացմունքի են արժանի իրենց իմացությամբ և ընդօրինակելի` իրենց կարգապահությամբ, իսկ հիմարները` ճիշտ հակառակը:
80 Ետևից արված չարախոսությանն արձագանքելու համար կարիք չկա շրջվելու. լավագույն պատասխանը տալիս է հետույքը` իրեն բնորոշ անտարբեր /խոսուն/ լռությամբ:
81 Երբ քեզ դիմավորում են, չկա տեղ հասնելուց բացի ուրիշ տարբերակ, ու չի ներվի անգամ դժբախտ պատահար. ուստի ստիպված ես զսպել նաև ժայռից գահավիժելու կիրքդ, որին երբեմն ուզում ես տրվել ճանաչելու համար: 82 ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ.
82 ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ.
Մենք «բջիջն» ենք այն կենսաբանական օրգանիզմի/մարմնի, որ կոչվում է ՏԻԵԶԵՐՔ, ստեղծվում ենք` ապահովելու վերջինիս ԿՅԱՆՔԸ ու դրանով արդեն իսկ իմաստավորված է մեր գոյությունը, և վերանում ենք` էլի ի նպաստ այդ ԿՅԱՆՔԻ: Բայց մենք ծնվում ենք ոչ մեր ընտրությամբ, ապա ի՞նչ իրավունքով ենք մահվան կապակցությամբ կարծիք պահանջում: «Կյանքի միջին տևողություն» ասվածն էլ այն պարտադիր չափը չէ, որ անհրաժեշտաբար պետք է ապրի ամեն ոք, և չկա վաղաժամ մահ: Իսկ ՏԻԵԶԵՐՔԻ վերաբերմունքը մեր որպիսությանը ճիշտ այնպիսինն է, ինչպիսին մերը սեփական մարմնի բջիջներին, սրանցն էլ մեկը մյուսին:
83 Բացարձակը սկսվում է այնտեղ, որտեղ կանգ է առնում գիտակցությունը, իսկ, մինչ այդ, հարաբերականում հարաբերվում ենք հարաբերաբար` կիսատ-պռատ` անկատար:
 
88 Այնտեղ, ուր արդեն ընդունված է անգամ ծնող-զավակ հարաբերությունները պարզել օրենքի ուժով, կոչվում է ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ երկիր: Բայց սա քաղաքակրթության բարձրակետը չէ և ոչ էլ դրական ցուցիչը. սա սկիզբն է ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ` նոր ձևի մեջ, ու կգա ժամանակ, երբ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ երկրները կդառնան տուրիզմի ամենապահանջված վայրերը:
 
Հավելում.
Հայաստանն ունի հնարավորությունն ապագայի այս «բիզնեսի», կամ գուցե էլ չունի: 89 Սոֆրոսինե-ից.
89 Սոֆրոսինե-ից.
1. Այն, ինչ ունես, միայն քո շնորհիվ չէ, ինչ տալիս ես` դրանում է քո արժանիքը: 2. Վերցրածի դիմաց համաչափ հատուցելու արժանապատվությունն է ձևավորում չափի զգացում:
Հաճախ /եթե ոչ միշտ/ արհամարհվում ես նրա կողմից, ում հանդեպ դադարում ես անտարբեր լինել: Սա յուրովի ինքնաբավարարումն է խանդության, որ առաջանում է նրա հանդեպ, ում ի սկզբանե ձգտում են` համարելով իրենցից ավելին /ձգտումի այլ պատճառ գուցե չի էլ լինում/: Եվ շտկելու միակ միջոցն արհամարհողին սկզբնական զգացողությանը վերադարձնելն է:
 
 
100 Սուտ է,
Քանի դեռ կորցնելու բան կա` վճռակամություն չկա, քանի դեռ նահանջելու տեղ կա` հակահարվածի համարձակություն չկա:
 
 
102 Ամենքս մի ԳԻՐՔ,
104 Լեզուն` որպես քաղաքականության գործիք.
Լեզուն` որպես մտածողության (լ.ի.) հետևանք, վաղուց փոխել է իր դերն ու նշանակությունը այդ հարաբերակցության մեջ: Հաշվի առնելով փաստը, որ մարդիկ /մեծամասամբ/ ունեն բառային մտածողություն, լեզուն, վերջինիս համար «ներարկման» և տարածման միջոցից, վերաճել է որպես դրա ձևավորման, ուղղորդման, հետևաբար նաև կառավարման գործիքի: Լեզվի իշխանությունն, ի տարբերություն փողի, նավթի և զենքի, ավելի կայուն և երկարաժամկետ է, ինչում կարելի է համոզվել պատմական կարճ էքսկուրս անելով: Եվ գերտերությունների կողմից բնավ անիմաստ կամ զուտ բարեգործաբար չեն ծախսվում այն հսկայական միջոցները, որոնք ուղղված են այլ երկրներում իրենց լեզվի տարածմանը, իրենց լեզվով կրթության ապահովմանը և այլն: Մարդիկ հոգեբանորեն հակված են լինել նրա հետ, ում լեզուն հասկանում են, ու սա նաև հասարակությունների մասին: Ինչ վերաբերվում է հայերենին, ապա եթե ոչ իշխելու, բայց գոնե և պարտադրաբար այն պետք է լինի մեր դիվանագիտության կարևոր գործիքը` իր փիլիսոփայությամբ, ճկունությամբ, բառերի բազմանշանակ և, բոլոր դեպքերում, ցանկալի մեկնաբանության հնարավորության շնորհիվ: Ի վերջո, նաև պատահական չէ, որ խելացի դիվանագետները հաճախ ողջունում են հյուրընկալող, բայց շարունակում խոսել` իրենց պետության լեզվով: 105 Մի մարդ դիմում է իմաստունին.
105 Մի մարդ դիմում է իմաստունին.Մ - ԽՈՐՀՈՒՐԴ տվեք, ինչպե՞ս գտնեմ ճիշտ պատասխանը խնդրիս Ի - Սխալ հասցեով ես եկել, այդ ԱՆՊԵՏՔ բանը անվճար կարող ես ստանալ մերձավորներից կամ գնել հոգեբաններից ու քահանաներից: Մ - Փաստորեն ինձ ոչնչով չե՞ք օգնի Ի - Բնականաբար ոչ , ես կարող եմ միայն ընկերակցել քեզ ճշմարտության որոնման ճանապարհիդ: 106 Գայլերն էլ ասացին` մենք քիչ ենք, բայց մեզ գայլ են ասում.
106 Գայլերն էլ ասացին` մենք քիչ ենք, բայց մեզ գայլ են ասում.
ՄԱՐԴԸ, որ կազմված է կենդանիների հավաքական կերպարներից, իր մեջ էլ կարողացավ հնազանդեցնել և, ըստ միջավայրի անհրաժեշտության, օգտագործել նրանց բոլորին, բացի ԳԱՅԼԻՑ, ու այստեղ էլ գործի դրեց «հրացանը»` ինչպես նրանց դեմ իրական պայքարում: Բայց գայլերը դեռ կան ու արժանապատիվ են իրենց կեցությամբ, ու քանի դեռ կան, մարդիկ հնարավորություն ունեն ՄԱՐԴ մնալու:
«Այն, ինչ չի սպանում մեզ, ավելի ուժեղ է դարձնում» (Նիցշե), ասում են նաև. «ցավը վեհացնում է, երբ հաղթահարում կամ ներդաշնակության ես հասնում նրա հետ», ու, փաստորեն, անտրամաբանական չէ հետևությունը, որ մարդիկ ներքուստ հակում ունեն կրկնելու վերապրած սխալը /ՍՆԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՈՎԻ ՄՂՈՒՄ/:
 
 
108 Պատերազմը դեմ է բնության ՕՐԵՆՔԻՆ /կամ/ դրա միակ արդարացումը.
 
Պատերազմ` մարդածին երևույթ, որ ծագման հիմքում կրելով բնության «գոյության պայքար» ինքնամաքրման և առողջացման օրենքը, միաժամանակ դուրս է դրա սահմաններից և հակադրվում է նպատակին: Ի տարբերություն բնության այդ օրենքի` պատերազմում, նախ և նաև, ԱՌՈՂՋ մարմիններն են վերածվում դիակի, որոնցով սնվում և բարգավաճում են ՈՐԴԵՐԸ: Բայց սա մորթապաշտության կոչ չէ՛, ճիշտ հակառակը` թքած, թե որ մի «որդը» կուտի «մարմինդ», ինքնության համար ՀՈԳԻ ՏԱԼԸ (մեռնել ու ապրելը) արժանապատիվ և հավերժական գոյության միակ ձևն է, և միակ արդարացումը պատերազմի մասնակցության:
112 Երբեք ուշ չէ.
Եթե այսօր ասում ես արդեն ուշ է, վաղը ստիպված ես լինելու ցավով ասել` երեկ հնարավոր էր: 113 Անտրամաբանական տրամաբանություններից.
113 Անտրամաբանական տրամաբանություններից.
Զարմանալի է տղամարդկանց տրամաբանությունը, որ դեռ կանանց բարեմասնությունները «գովերգելով են» փորձում հարաբերություններ ստեղծել: Եթե կինն իսկապես գեղեցիկ է, նշանակում է վաղուց նման գովքը պետք է որ արդեն լիներ ձանձրացնող, հետևաբար` ապարդյուն: Բայց, ա՛յ, կանանց տրամաբանությունը զարմանալի չէ, որ դեռ կուլ են տալիս այդ խայծը: Փաստորեն, տղամարդիկ ճիշտ են տրամաբանում:
115 «Մեղքի» տեսակ.
Արդարաբանությունը ստիպում է խորշել դատարաններից և աղոթատեղիներից, նաև՝ դրանց օժանդակ հաստատություններից: 116 Մի շտապիր ուրախանալ, երբ ասում են, որ հավատում են քեզ. այն իր մեջ ևս երկու կարևոր բաղադրիչ ունի.
116 Մի շտապիր ուրախանալ, երբ ասում են, որ հավատում են քեզ. այն իր մեջ ևս երկու կարևոր բաղադրիչ ունի.
- դրանով մշտապես ցանկալի-սպասելին է պարտադրվում` սխալվելու հնարավորությունն էլ չի ընդունվում (անգամ ֆորս-մաժորի պարագայում), - որի չլինելու դեպքում` նեղանում, վատաբանում կամ մեղադրում են, անգամ դատապարտում և, որպես կանոն, չեն ներում: Ստացվում է` առ աստված հավատն էլ, մի տեսակ, զավեշտալի սիրո խոստովանության է նմանվում:
որի նկատմամբ իրավունքը լսելու պահից է ծագում, թեպետ շատ ավելի ուշ է գիտակցվում,- Ստացման համար նոտարին դիմելու հարկ չի լինում ու վեճի առարկա չի հանդիսանում,- Անսահման թվով ժառանգների մեջ բաժանվում ու չի փոքրանում, անգամ թոռներին է բաժին հասնում,- Միշտ քո հետ է լինում ու առուծախի չի ենթարկվում,- ի տարբերություն գույքի, այն հավերժ է մնում: Ծնողի խրատն ամենաթանկ ժառանգությունն է համարվում:
120 Բոլոր դեպքերում, երբ հակադիր կարծիքների բախումը վերաճում է ճանաչողական երկխոսության, դրա կողմերը դառնում են իրար արժանի արժանավորներ, իսկ երբ այն վերածվում է փոխադարձ վիրավորանքներով վեճի, նրանք դառնում են իրար արժանի անարժաններ, ու երկու դեպքում էլ էական չէ, թե ով է ավելի մոտ ճշմարտությանը: 121 Շնորհակալություն.
121 Շնորհակալություն.
ի պատասխան ինքնաբուխ արարքի. առանց հաշվարկի, խնդրանքի ու պարտքի զգացումի, հենց այնպես` ուղղակի: Ու այլ է օրդ, թե դարձել ես հասցեատեր մարդասիրական այդ հրաշք խոսքի, կամ զգացել ես վերաբերմունք երախտիքի արժանի: Բայց փոխվել է ընկալումը հումանիզմի, շնորհակալությունն էլ վերափոխվել է էթիկայի էժան տարրի` բոլորիս հայտնի ֆրանսերեն «մերսի»-ի:
125 Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է.
Եթե անգամ աշխարհի բոլոր բարիքները պատկանեն քեզ, միևնույն է, այն, ինչ պակասում է քո լիարժեք երջանկության համար, միշտ գտնվում է ուրիշի /ների/ մոտ, ինչը կարող ես ստանալ բացառապես նրա /նրանց/ սրտաբուխ կամքով ու գոյությամբ: 126 Երբ ներսից փոխում ես դուրսը.
126 Երբ ներսից փոխում ես դուրսը.
- Երբ սեփական կամքով ընդունում ես պատիժդ, այդ կերպ ուրիշներին զրկում ես քեզ պատժելու հնարավորությունից: - Քանի դեռ ինքդ չես ցանկանում դուրս գալ առանձնարանից, ոչ ոք չի կարող համարել քեզ ազատազրկված: - Անգամ հարկադրանքը հնարավոր է վերափոխել սեփական ցանկության` ինքնակառավարումով և ինքնահաղթահարումով, նույնն է, թե հաղթանակով՝ ամենքի և բոլորի հանդեպ:
127 Հաճախ գովքից ու պարսավանքից համապատասխանաբար հասկանում ես, թե դիմացինն ինչն է սիրում ինքն իր մեջ և ինչ է նախանձագին ցանկանում ունենալ:
128 Թող յուրաքանչյուրն ինքնուրույն ճանաչի սխալն ու ճիշտը. Երբեք մի ձգտիր լինել հեղինակություն զանգվածների համար, քանզի հնարավոր սխալդ կստանա զանգվածային կիրառություն, և նույն հիմնավորմամբ բացառիր այն թեկուզ մեկի, ու ուրիշի հեղինակությունը` քո համար: 129 Կանացի «խորամանկություն».
129 Կանացի «խորամանկություն».
Կինն ունի հրապուրելու երկու սկզբունքային եղանակ` ՄԱՐՄԻՆ և ՄԻՏՔ: Որքան շատ է կիրառում ՄԱՐՄԻՆԸ, այնքան պակաս է ՄԻՏՔԸ. ընդ որում, ինչքան պակաս է ՄԻՏՔԸ, այնքան դյուրահաս է ՄԱՐՄԻՆԸ: Ըստ այդմ, որոշ կանայք խելացի /դժվարահաս/ երևալու համար սահմանում, ապա, ըստ անհրաժեշտության, փոփոխում են իրենց սակագինը /որպես կանոն` թանկացնում/:
Մենք` աղքատներս, ավելի շատ ենք խոսում փողի բացասականության մասին, քան որևէ այլ դասի ներկայացուցիչ, ու պարզ հարց է առաջանում` ինչպե՞ս է հնարավոր ճշմարիտ դատողություններ անել մի բանի մասին, ինչը չունենք, չենք զգացել, տեսել ու շոշափել, և արդյո՞ք մեր հետևություններում չի գերիշխում նախանձագին ցանկության անբավարարվածությունը: Գուցե մենք այսքան «լավն ենք», որովհետև վատը ցույց տալու հնարավորությու՞ն չունենք:
136 Գիտելիքը ձեռք են բերում սովորելով, զարգացնում` փորձով, ամրապնդում` սովորեցնելով /ուրիշներին փոխանցելով/: 137 Կրակից վերցնում ենք լույսն ու ջերմությունը, վանում` ծուխը.
137 Կրակից վերցնում ենք լույսն ու ջերմությունը, վանում` ծուխը.
Կրակով ջերմանում ու ճանապարհ ենք լուսավորում, նրանով կարող ենք դառնում ու սրտեր ենք գերում, գիշերներ գեղեցկացնում ու լույսի ներքո սեր ենք անում, և, դրան զուգահեռ, նրա ծուխը վանում` անդուր ենք համարում ու կուրացումից խուսափում, իսկ երբ էլ պետք չէ, ջրով մարում /անգամ վրան միզում/: Այդպես էլ, որպես կանոն, նրանց գոյությանն ենք վերաբերվում, ում մտորումներին հաճույքով ականջ ենք դնում, մտքերն ըստ պահանջի կիրառում, հաճախ ընդօրինակում և/կամ արժանիքն այդ մեզ ենք վերագրում` նրանց սիրով սեր խաղում, տառապանքով իմաստուն ենք ներկայանում, և, դրան զուգահեռ, նրանց էությունն արհամարհում, իսկ երբ մեր մասին են ճշմարիտն ասում, նրանց վրա թքած ենք ունենում` ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ ԿՐԱԿԻ ԾԽԻ ՆՄԱՆ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ:
146 Սպասումը հաճախ տալիս է յուրահատուկ և երկարատև բավականություն /երբեմն առավել, քան սպասելիի ստացումը/. անգամ ակնթարթում լավ զգացողություն ապրելու իրական ակնկալիքը մի ամբողջ ամիս կարող է ապահովել հրաշալի տրամադրություն: 147 Տղամարդու «աղակալված» հոգին.
147 Տղամարդու «աղակալված» հոգին.
Տղամարդկանց հեկեկալով լացին սովորաբար կարելի է ականատես լինել հարազատի մահվան դեպքում: Նրանց լացը յուրօրինակ տեսարան է և պայմանավորված ոչ նրանով, որ արտասովոր է լացող տղամարդ տեսնելը և ոչ էլ` հարազատի մահվան փաստով: Դա այն եզակի թույլատրելի հնարավորությունն է, որի ժամանակ ազատություն է տրվում տարիներով պարտադրված զսպումի բռնությունից հետո, երբ կոտրվում է մանկուց «չի կարելի»-ից կուտակված արցունքների նստվածքը` հոգու «աղակալված» պատերը /սեռի մի ամբողջ տրագեդիկ տեսարան/: Իսկ ոմանց համար նույնիսկ մահն էլ այլևս հնարավորություն չէ /արդեն ուշ է/:
Եվ սա բազմաթիվ հետևանքների պատճառ` հոգևոր-ստեղծագործականից մինչև անգամ առողջական ...
Անգամ ծխելն այդչափ վնասակար չէ: 148 ԾՆՈՂՆԵՐ.
148 ԾՆՈՂՆԵՐ.
Տալիս են միայն ծնողները. մնացած բոլոր հարաբերություններում տալ չկա, կա միայն վերցնել` իրարից կամ միակողմ: Դրա համար, անկախ նրանից, թե որ տարիքում են, մարդիկ որբանում են ծնողների չլինելով:
159 Ախ այդ «վատ» հայելիները.
Երբեմն ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ կողմը դիմացինից հիասթափվում, ձանձրանում կամ նույնիսկ նողկանք է զգում, երբ այդ դիմացինը վերածվում է հայելու նրա համար: 160 Ասում են տգեղ կրծքեր չե՞ն լինում.
160 Ասում են տգեղ կրծքեր չե՞ն լինում.Կրծքերը նաև խղճի սնուցման և խաղաղեցման աղբյուր են /կենսական անհրաժեշտություն/, դրա համար գեղեցիկ չեն այն կանանց կրծքերը, ովքեր գթասիրտ չեն, ու, փաստորեն, ահա, թե ինչն է նաև դրանց տենչագին ցանկալիության պատճառն ու գեղեցկության որոշիչը: Որպես մարմնի բաղադրիչ` սիրուն են բոլոր դեպքերում: 161 Սիրուց առավել` վստահությունն է.
161 Սիրուց առավել` վստահությունն է.
Արժանապատվությունն այն սյունն է, որի վրա կառուցվում և պահպանվում է մարդու անհատականությունը. միակ այն բացարձակ սեփականը, առանց որի վերանում կամ այլանդակվում է ԵՍ-ը: Դրա ցանկացած ձևի օտարում` աճուրդում, թե ուղղակի, և անկախ գնից, անգամ հանուն հայրենիքի կամ սիրո նվիրաբերումն ենթադրում է ԱՆԻՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ինչն էլ այլևս բացառում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ: Անիքնասերին գուցե հնարավոր է անգամ սիրել որևէ այլ հատկանիշների համար, բայց վստահել` երբեք, և ոչ նրա համար, որ նրանք պոտենցիալ դավաճաններ են, ուղղակի նրանք բավարար կամք չունեն արժանապատվության պահպանման համար: Ու զարմանալի չէ, որ սերն ու վստահությունը միաձույլ չեն միշտ, օր.` ծնողները չեն դադարում սիրել իրենց զավակներին, երբ նրանք դառնում են խաղա կամ թմրամոլ, բայց այլևս դադարում են վստահել: Ի դեպ, գուցե առանց վստահության մնում է միայն խղճահարությու՞նը. չէ որ այն շփոթության աստիճան նման է սիրուն:
169
Ատու՞մ ես քաղաքականությունը` ստիպված ես առաջնահերթ արհամարհել կրոնը:
Ատու՞մ ես քաղաքականությունը` ստիպված ես առաջնահերթ արհամարհել կրոնը:
170
Չափազանց արժանապատիվ եմ նեղանալու համար` ինձ ծանոթ է միայն հիասթափության զգացումը, և նախ` ինքս ինձանից:
Չափազանց արժանապատիվ եմ նեղանալու համար` ինձ ծանոթ է միայն հիասթափության զգացումը, և նախ` ինքս ինձանից:
171
 
Ես բացառում եմ ցանկացած հեղինակություն. հարգում եմ, կամ մնում անտարբեր:
172
185 Ատելություն.
Մեզ միշտ խրատում են, որ պետք է զերծ մնանք ատելությունից ու հնարավորինս միայն սիրենք: Երբ ապտակում են, պահենք երկրորդ այտը, միայն սիրենք մերձավորին, որ ինքնին նաև պոտենցիալ ամենամեծ վտանգն է` որպես մեզ ավելին իմացող, հետևաբար, ավելի ցավոտ հարվածի ունակ, ասում են, թե հենց ատեցիր, ապա արդեն պարտված ես, և շատ այլ բարոյախրատական աղբեր, որ թուլացնում են մեզ: Հակառակվում եմ` պետք է ատել իմանալ ճիշտ այնպես, ինչպես սիրել, իսկ երբեմն ավելի շատ, քան ..., և սա՛ է ճշմարիտ ապրելու միջոցը: Թե՝ սերն ամբողջանալու և այն պահելու, ապա՝ ատելությունն էլ ամբողջությունը մասնատելու կամ այն արգելելու ձգտում է, ու ինչքա՜ն ամբողջություններ կան, որոնցում ոչնչացվում, խժռվում է մեր ԵՍ-ը: Սիրել արդարը, թե՞ ատել անարդարը, էությամբ նույնն են ու երկու դեպքում էլ միջոցը ճանաչողությունն է, իսկ տարբերությունը նրանում, որ սերը հաճախ ստիպում է հարմարվել, լռել, ենթարկվել, ... հոշոտվել /1,5 միլիոն և ավել/: Բոլորն էլ ատում են, անգամ մեծն «արարիչը», ուղղակի ոմանք բաց են անգամ պատերազմում` արժանապատիվ են, կամ, գուցե, ընդամենը ծայրահեղ միամիտ /«ապուշ»/:  186 Չկա ավելի զվարճալի տեսարան, քան քեզ ուղղված ցավակցող հայացքներ տեսնելը, այն դեպքում, երբ դու ծիծաղում ես սեփական ձախորդության վրա:
187 Ճիշտը մեկ հատ չէ ու բազմաշերտ է.
Միշտ մտածում էի, որ պատերազմ ապրած /ապրող/ ժողովուրդների մոտ պետք է ավելանա մարդասիրությունը և նվազի նյութապաշտությունը, քանի դեռ կյանքը «ապտակով» չհասկացրեց հակառակը, ու, փաստորեն, այնտեղով, որտեղով անցել է պատերազմը, մարդիկ դարձել են ավելի սեփականամոլ, ու այդ մոլուցքը վարակի նման համակել է բոլորիս և այնքան, որ այլևս էական չէ որտեղով է անցել և որտեղ` շոշափել, ով է հիվանդացել, և ում վարակել: «Գրողը տանի մեզ բոլորիս», մինչև ե՞րբ, չէ՞ որ մենք այնքան քիչ ենք, չէ՞ որ մենք այնքան շատ ունենք, չէ՞ որ մենք իրավունք չունենք, պարտավոր ենք, կարող ենք, չէ՞ որ մենք, ..., լավ, վերջը ո՞վ ենք մենք: Ու սա այլևս հարց չէ, պատասխան է, բայց և հուսահատություն չէ` դրանից կառչելու փորձ է` մեր ուժը մարդասիրությունն է:
190 Բանականությունն արական սեռի է, խիղճը` իգական. առաջինն առանց երկրորդի վայրագանում է, երկրորդն առանց առաջինի` խեղճանում, ու միայն նրանց «կենակցությամբ է» ձևավորվում հոգու ներդաշնակություն, որից առողջ գաղափարներ են ծնվում: 191 Չի կարելի համբերատարությունը շփոթել խեղճ լինելու հետ.
Համբերատար մարդը նման է նռնակի` կարող ես պատեպատ տալ ու ոչինչ չի լինի, բայց հանկարծ քաշեցիր օղակը` հետևանքը կարող է լինել աղետալի: Իսկ պայթունի ուժգնության չափը պայմանավորված է լիցքից` նրանից, թե ինչքան է նա համբերել:
- հիստերիկությունը ոչ միայն տգեղ է, այլև անվստահության խոսուն պատճառ, եթե անգամ այդ կերպ հայրենասիրություն է քարոզվում կամ արտահայտվում, - երբ հայրենիք և պետություն հասկացությունները նույնաբար են ընկալվում, հայրենասիրությունն էլ է բաժանվում դիմության և ընդդիմության, ու էլ կարևոր չէ, թե ով որ ճամբարից է. երկուսն էլ էժան են, քանզի իրարափոխ և ժամանակավոր են:
193 Նա, ով վարժվում է մեծ «կռիվներին», չի հասցնում սովորել փոքր «վեճերին», «լուսնից» հետո` քայլել «երկրին»: 194 Արժանապատիվ գոյություն.
194 Արժանապատիվ գոյություն.
- Երբ զրկվում ես նպատակիդ համար ապրելու հնարավորությունից, ապա պետք է մեռնես հանուն դրա /շարունակես պայքարել/, ու սա կոչվում է արժանապատիվ գոյություն: - Նպատակը փոխելու, կամ հանձնվելու ոչ մի արդարացված փաստարկ չկա` գոյությունդ արժեզրկվում է բոլոր դեպքերում: Երբ զինվորն ինքն իրեն պայթեցրեց մի քանի թշնամու կյանք խլելով, հենց այս խորհուրդը հաղորդեց մեզ:
Հետույքի կուսությունն է հպարտանալու առիթ, և ոչ դրա պատռումով հարցերի լուծումը, իսկ լեզուն իր բնական գործառույթով է գեղեցիկ, և ոչ առաջինի հետ շոշափելի շփումով, եթե անգամ դա գրավականն է մի ամբողջ կարողության:
196 Հիմարին կոչում ես իմաստուն ու նա սկսում է արհամարհել քեզ` որպես արդեն իր մակարդակից ցածրի: /անգամ զվարճանք կա սրանում/  197 Կանացի «զվարճալի» տրամաբանություն /հումորով, բայց ոչ անլուրջ/.
- երբ կինը տղամարդուն ասում է գնա գրողի ծոցը, նշանակում է ուղարկում է այլ կնոջ գիրկը /զիջման ձև/ - ասում ես՝ «ես քեզ արժանի չեմ» և կինը գնահատում է համեստությունդ, անգամ այն դեպքում, երբ ասում ես ճիշտը, իսկ երբ համոզվում է, մեղադրում է իրեն խաբելու համար, - կանայք խուսափում են ամուսնացած տղամարդկանցից, որովհետև նրանցից այլ կնոջ բույր են զգում /ներսեռային կոնֆլիկտի քողարկված դրսևորում/, - կանայք ընդունում են միայն մեկ սուտ` երբ հարուստ լինելով, ասում ես աղքատ եմ:
207 Ամեն ոք, բայց ոչ միասին, հետևաբար բոլորս. Բոլորը մասնակից են, բայց ոչ ոք մեղավոր չէ, բոլորը՝ հանցակից, բայց ամենքն՝ արդարացված, անթիվ դատավորներ, բայց ոչ մի ամբաստանյալ, ու հայտնի չէ «սկիզբը» /մեղավոր-հանցագործ/: Գուցե այն վաղուց այլևս չկա, կամ գուցե չի էլ եղել, ճիշտ այնպես, ինչպես հայտնի չէ «վերջը», որ գուցե դեռ կլինի, կամ չի լինի երբեք: Ու այսպես ուզում ենք, բայց ոչ ոք չի կարող, կամ գուցե ճիշտ հակառակն է` կարող ենք ամենքս, բայց չենք ուզում միասին:  208 Երբ կարևորը կոչումն է, ոչ` բովանդակությունը.
Օգնող է կոչվում նաև նա, ով աջակցում է ձախողումդ ավարտին հասցնելուն: Խանգարողից տարբերվում է նրանով, որ նախընտրում է գաղտնի գործել` իբրև «իրական բարերար»:
209 Այս իրականությունից անդին գոյության շարունակության լավագույն փաստարկն երաժշտությունն է, ու կարևոր չէ գոյաձևի իմացությունը. բավական է այն, որ գնացողները չեն շտապում վերադառնալ, ինչը վկայում է այնտեղի հրաշալի «երաժշտության» մասին /հույս ունեմ` նաև առանց չակերտների/: 210 Դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ.
210 Դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ.
- ներդաշնակ շարժումը խցանումներից խուսափելու և, այդպիսին առաջանալու դեպքում, ընթացքն արագ կարգավորելու միջոց է /դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ/, - մի հասարակությունում աստիճանական զարգացման շնորհիվ ստացվածը չի կարելի վերցնել ու կիրառել մեկ այլ հասարակությունում` որպես պատրաստի արդյունք. ստացվում է ճիշտ հակառակ էֆեկտը /հետընթաց/, - միևնույն է, գալիս է պահ, երբ անհատական զարգացումը ստիպված է կանգնել և սպասել ընդհանուրի զարգացմանը:
211 Մեկը դիմեց հոգեբանին, հոգևորականին և իմաստունին. - ինձ համար անհեթեթ են մարդկանց ուրախության և զվարճալի` տխրության շատ պատճառներ, ու չգիտեմ` բոլո՞րն են համատարած տխմարացել, թե ես. հոգեբան - Դա ձեր անհատականության ներքին ... հոգևորական - Աղոթի՛ր ... իմաստուն - Դա այլևս կարևոր չէ. նրանք շատ են, նշանակում է` բոլոր դեպքերում տխմարի կարգավիճակում կլինես դու: 212 Երբ հույսն ապրում է լռությամբ, մարում` արտահայտվելով. 
Բառերն ինքնին սահմանափակ են, ամենքի համար ունեն յուրատեսակ զգայական իմաստ և տարբեր է յուրաքանչյուրի իմացության պաշարը, բացի այդ, սովորաբար մարդիկ լսում և տեսնում են այն, ինչ ուզում են, հասկանում այնքան, ինչքան կարող են և ընդունում այն, ինչ պետք է: Այդքանից հետո էլ հաճախ բացատրություն են պահանջում, բայց ոչ հասկանալու փորձի, այլ իրենց պետքին ներդաշնակեցնելու լրացուցիչ հնարավորության համար, որի չստացվելու դեպքում «դատապարտում են» /մարում է հասկացվելու հույսը/, բայց ոչ ոք մեղավոր չէ. այս մի բանն էլ այսպես է ստացվել:
Մի տեսակ չի ստացվում ասել «ներում եմ» նրանց, ում սիրում կամ այլ կերպ արժևորու՞մ ես` ուղղակի նրանց արհամարհել չես ուզում, ու հեչ չի լինում ներողություն խնդրել ուրիշների՞ց` ուղղակի քեզ արհամարհելու հնարավորություն չես ուզում տալ նրանց /արժանապատիվ է/: Եթե հնարավոր է, ապա կրկին ընդունել` չմոռանալով սխալը, ու նաև ինքդ տրվել սեփական սխալի նման գիտակցումով. ահա միջոցը շեղումից հետո հարաբերությունը ճիշտ ուղի վերադարձնելու և կարևորը` այն այդպիսին պահելու /զգոնությունը չենք կորցնում ո՛չ մի դեպքում ու բառախաղի չենք տրվում/: Ամեն դեպքում, ներելը արհամարհելու հաճելի զգացողություն է տալիս:
217 Բայց հո կյանքը լի է չէ՞ անակնկալներով. Քվազիմոդոյի առավելությունը նրանում է, որ արհամարհանքը նրա համար սովորական սպասելին է /նրա համար միջավայրի բաղադրիչ է/, իսկ հակառակը` հաճելի անակնկալ /էսմերալդա/, իսկ ինքնահավանի մոտ ճիշտ հակառակն է. նա երբեք չի սպասում արհամարհանքի ու դա նրա համար տհաճ անակնկալ է, որին պատրաստ չէ: 218 Ճանաչողության հանդեպ արհամարհանքի պատճառներից.
Շատերը չեն սիրում ճանաչողությունը` որպես իրենց սպառնացող վտանգի, քանզի այն շրջանցում է տպավորությունը և մերկացնում` էությունը, ու հաճախ, կանանց պարագայում, սիրամարգից մնում է պճնված հավ, իսկ տղամարդկանց դեպքում էլ բացահայտվում է, որ առյուծ չէ, այլ լամպի լույսի առաջ սեփական շողքով զվարճացող կատու:
Տխուր-լավ, ուրախ-վատ` առերևույթ հակասական համադրություն, բայց իրականում ոչ իրարամերժ, քանզի տրամադրությունը հոգու համար նույնն է, ինչ եղանակը մարմնի, ու բոլորը չէ, որ անձրևի ժամանակ հոդացավեր են ունենում: Եվ բացի այդ, սերն առ մառախլապատ գիշեր, ոչնչով չի զիջում սիրուն առ արևաշատ առավոտ:
220 Հաճախ անխելքների գործողություններից խելամիտ հետևություններ են անում խելացիները, օգուտը ստանում` ճարպիկները, ովքեր երբեմն լավ մարդիկ են: 221 Եվ այս իմաստով արևմուտքը ուժեղ է արևելքից և մնացածից.
221 Եվ այս իմաստով արևմուտքը ուժեղ է արևելքից և մնացածից.
Համակարգային կառավարում ունեցող պետությունները քաղաքական առումով ավելի պաշտպանված են, քան անոնք, որոնց կառավարումը կենտրոնացված է անհատների ձեռքերում: Ու այս դեպքում պաշտպանվածությունը որոշվում է ոչ թե հզորությամբ, այլ խոցելիությամբ: Բնականաբար համակարգի պարագայում խոցելի տեղը հայտնաբերելը և այն շարքից հանելը շատ ավելի բարդ է /եթե ոչ անհնար/, քան անհատի, ով ինքնին հայտնի է որպես միակ թիրախ և միանգամայն խոցելի` որպես այդպիսին, իսկ հետևանքը` պարտություն պետության համար /նաև կործանարար/: Ընդ որում, ֆինանսական, տնտեսական և ռազմական հզորությունը, որին հնարավոր է հասնել նաև անհատի կառավարմամբ, այս դեպքում բացարձակ նշանակություն չունի. նման պետությունները շարունակում են մնալ ավելի խոցելի /անգամ ատոմային զենքի առկայությունն ապահովություն չէ` «այդ ձեռքերը երբեք չեն հասցնի սեղմել կոճակը»/: Հիմնավորումը պատմության մեջ է:
Կատուն, որը միանգամից է սպանում իր զոհին /սովորաբար մկանը/, ավելի հումանիստ է, քան նա, որ անում է նույնը խաղալով` նույնիսկ եթե վերջում բաց է թողնում /դաժան զվարճասիրություն/: Չնայած սրանում իր դերն ունի նաև փորի կշտությունը, որը կատվին երբեմն դարձնում է նաև ծույլ ու անպետք: Բայց սրանում ավելի մեծ զավեշտ կա և այն մեզանում է ու ոչ` կատվի կենսակերպու. մենք շարունակում ենք խաբվել նրանց նրբությանը, մլավոցին, փամփլիկությանը, ... ինչով էլ և կուլ ենք տալիս խայծը, ու ձրի կերակրելով` նրանց դարձնում ավելի անպետք մեր, և դաժան` այլոց համար /հիմարացվում ենք/:
 
 
232 Ու առհասարակ պետք չէ շտապել.
247
Հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը. Մի օր աստվածն ու սատանան որոշեցին փնտրել աշխարհի ամենասուրբ և ամենապիղծ մարդկանց, ու կանգնեցին զվարճալի փաստի առաջ, երբ պարզվեց, որ երկուսն էլ ընտրել են նույն մարդուն, ով, ի պատասխան նրանց հարցական հայացքների, ասաց` «հա՛նգամանքները, պարոնայք, հանգամանքնե՜րը»: 248 Շատերին, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչվածներին.
248 Շատերին, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչվածներին.Ցանկացած վարձու աշխատանք և/կամ ուրիշից խիստ կախված վաստակ` ստրկություն է, տարբերությամբ, որ այս դեպքում երբեմն կարողանում ես ընտրել ում ստրուկը լինել և ինչի դիմաց, իսկ սերն առ աշխատանք ոչինչ չի փոխում ասվածում, քանզի դասական իմաստով ստրուկների մեջ էլ եղել են այնպիսինները, ովքեր սիրել են այն, ինչով զբաղվել են /անգամ սիրել են իրենց ստրկատերերին/: Եվ ինչքան էլ հակասական թվա, բայց աշխատասիրության ու վաստակի չափով էլ իմաստը մնում է անփոփոխ. շատ ստրկությունն էլ երբեմն ենթադրում է շատ վաստակ, իսկ հանրագումարը նույնն է /ստրուկ/, ու աշխատասիրության քարոզը, որպես «առաքինություն», բխում է բացառապես ստրկատերերի շահերից, դրա համար ամենաշատը հենց նրանք են խոսում այդ մասին` իրենք մնալով ճիշտ հակառակ կեցութաձևի մեջ: Այնպես որ, և հատկապես դրամապանակի հաստությամբ ներշնչված ստրուկներ, շքեղությունը դեռ պայման չէ էության փոփոխության `շատերը նույն կաստայից են, իսկ ոմանք ստրկացել են այնքան, ինչքան ունեն: /կամ էլ գուցե հակառակը` ճիշտը դուք եք/ 249 Կեցությունն է որոշում գիտակցությունը` դա է ճշմարտությունը.
249 Կեցությունն է որոշում գիտակցությունը` դա է ճշմարտությունը.
Շատերը ստիպված մի կողմ դնելով իրենց նախասիրությունները (հոգևորը) բթանում են, երբ արթուն ժամանակ պարտադրված մտածում են միայն քաղցած չմնալու, երբեմն նորը հագնելու /կամ գոնե ուրիշինը մաշելու/ և կացարան ունենալու /կամ դրանից չզրկվելու/ մասին, իսկ այն քչերը, ովքեր փորձում են հոգևորի պահանջը հագեցնել իրենց նորմալ քնի հաշվին, կարճ ժամանակ անց խելագարվում են: Եզակի «հատուկների» մասին խոսելն ավելորդ է, իսկ նրանց «խրատները» զուտ դեմագոգիա, քանզի ինչպիսինն էլ լինեն` մեծամասնությունից կտրված են, հետևաբար նրա համար անպետք են, եթե անգամ հոգևոր գերարժեքների կրող են /չնայած այդ եզակիներից շատերն էլ «դասականի» տակ քողարկված մսագնդեր են/:
- Սրբադասման ենթակա են ոչ թե անմեղ զոհերը, այլև ազգի ու հայրենիքի համար կռվողներն ու կռվածները /ողջ, թե զոհված/: - Նրանք, ովքեր հայրենասիրությունը, առաքինությունն ու օրինապահությունը պայմանավորում են միայն հավատքով, ամենաքիչն են վստահություն ներշնչում, ու այդ արժեքների պահպանման գործում` խիստ վտանգավոր են համարվում:
 
 
Մարդը հակված է ամեն տեղ ցուցադրել իր իմացությունը (նաև «զգացումը»), երբ այն նրա համար ներկայանալի երևալու միջոց է լոկ, ինչպես նոր գնած հագուստը կամ այլ իրը, ու, հետևաբար, հակված է նաև արագ մոռանալ կամ փոխարինել այն հաջորդ «գնումից» կամ «նվերից» հետո` նորաձևությանը համահունչ: Իսկ նա, ով, սովորաբար, իմացությունը (զգացումը) ստանում է սեփական ապրումի (արարման) հետևանքով, այն համարում է այնքան «հին», բայց թանկ, որ կրում է առանց ցուցամոլության և համեստ լռությամբ /իմաստուններ/: Վերջիններս բնավ մեծամիտ չեն, ուղղակի նրանք երկխոսում են, երբ նրանց իսկապես լսում են, ու երբեմն մենախոսում են. գուցե «կարիքավո՞ր» կա, որին շատ պետք կգա, իսկ համատարած անտարբերության ժամանակ լռում են ու, որպես կանոն, ստվերում են:
263 Երբեմն, նա, ով կրակը հանգցնում է /թեկուզ վրան միզելով/, ավելի բարեգութ է, քան նա, ով ամեն գնով փորձում է պահել և տարածել այն, քանզի, երբեմն, կրակը վառվում է տենչալով մարել` ընդամենը մարել: 264 Նախընտրում եմ «ձանձրալին». Բոլոր կրոնների, դրանց ճտաճյուղերի ու, առհասարակ, ցանկացած բնորոշումով հավատքն առ աստված ժխտումը, մարդկությանը «սպառնում է» մոտեցնել խաղաղության, անհատին` ինքնաճանաչման: Իսկ քանի դեռ ՄԱՐԴՈՒ համար «ձանձրալի է» ինքնաճանաչումն ու խաղաղությունը, ապա ես հակված եմ հարգել միայն այն եկեղեցին, որի գմբեթն, ըստ անհրաժեշտության, բացվում և մեջից բարձրանում է դեպի թշնամին նշանառված հրանոթը /այդպիսին դեռ չկա/:
265 Աղքատության հետևանքը.
Աղքատությունը հասարակության բարոյահոգեբանության վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես երկարատև քաղցը, կամ թերսնումը մարդու օրգանիզմի, ու շարունակության դեպքում գալիս է պահը, երբ համամարդկային բարձր արժեքները (հոգևոր-մշակութային, իրավա-քաղաքական, ...) այլևս դառնում են նրա մարսողության համար չափազանց «կոշտ սնունդ» և, անգամ, վտանգավոր կյանքի համար, երբ ընդունվում են կտրուկ, իսկ մինչ «բուժական» միջամտությունը հասարակությունը շարունակում է գոյատևել ունեցած պաշարները (ազգային արժեքները) սպառելու հաշվին: 266 Հերոսության բացասական կողմի մասին. 
Երբ հերոսները նվիրումով մարտնչում և, որպես կանոն, կամ մեծամասամբ, զոհվում են հակառակորդի դեմ պայքարում, այդ կերպ միաժամանակ վերանում է թիկունքում թաքնված սրիկաների առաջխաղացման արգելքը: Այլ կերպ ասած, հերոսների ինքնազոհությամբ հարթվում է սրիկաների «հերոսանալու» ճանապարհը:
274 … «դատապարտվել ենք» ծնվելու.
 
Ծնվել ենք` հաղթելով այն միլիոնավորներին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ ծնվելու մեր փոխարեն, ու դա մեր մեջ ներարկել է փառասիրություն, որից մեզանից ոչ ոք և երբեք ինքնակամ չի հրաժարվում, բացառությամբ նրանց, ովքեր գիտակցում են, որ այն ամբողջին պարտության մատնելով /«կյանքից զրկելով»/ միաժամանակ «դատապարտվել ենք» պատժի. ծնվել միայնակ և մնալ այդպիսին մինչև … /ազատություն/: Բացի այդ և, փաստորեն, պատիժ կրելն էլ պարտականություն է, և ոչ` իրավունք:
Բայց արդյոք երբևէ լիարժեք գիտակցում ենք, որ …
Բայց արդյոք երբևէ լիարժեք գիտակցում ենք, որ …
275 Խորհուրդներին շատ լուրջ չվերաբերվելու ծանրակշիռ փաստարկ. Սովորաբար, մարդիկ անհամեմատ ավելի ինքնավստահ են ուրիշին տված խորհուրդներում, քան իրենց իսկ կյանքում, ու դա, նրանց համար, սեփական երկչոտությունից սփոփվելու միջոց է /նաև/:
277 Ցավոք, սրա մասին գիտեն նաև հոգեորսներն ու հոգեվաճառները.
Բարեգործությունը «գործարք է», որով նյութական կապիտալը փոխանակվում է ոչ նյութականի հետ, ժամանակավորը` անժամկետի, հարաբերական սեփականությունը` բացարձակ սեփականության. այլ կերպ ասած` տալիս ես գույք, փոխարենը ստանում երախտագիտություն: Բայց սրա մասին գիտեն նաև հոգեորսներն ու հոգեվաճառները (շահամոլները), որոնք այնքան են պղծել այս առաքինությունը, որ այլևս թերահավատ ես վերաբերվում քեզ ուղղված ուրիշի աջակցությանը ու նաև՝ կարիքավորի անկեղծությանը: 278 «Գիշերասեր».
278 «Գիշերասեր».
Թախիծը սիրում է մեզ, մենք` Ուրախությանը, իսկ ոմանքս երախտազգաց ենք այնքան, որ չենք վանում անգամ ա՛յդ սերը. ինչպես Ուրախությունն է հաճախ արհամարհում մերը: Եվ, աստիճանաբար, ծնվում է փոխադարձ մի սեր, որում գտնում ենք շատերին խորթ ուրախությունը մեր, ու դառնում ենք «գիշերասեր»:
279 Կիրք. Հոգևոր իմպոտենտներն այն մեկնաբանեցին առանց առանցքային բաղադրիչի՝ զգայական ճանաչողության, և, նույնացնելով բնազդային քաղցի հետ, դասեցին արգելքների շարքում, ու տարածվեց մեծագույն ստերից մեկը. «ամենքս ի ծնե մեղավոր ենք»: Իսկ մարդիկ դա ընկալեցին որպես «ճշմարտություն»` բացառապես ենթակա լինելով քարոզողների հեղինակությանը, ինչը ստեղծվել ու ուղիղ համեմատականով շարունակում է մեծանալ այն ընդունողների, ապա նաև տարածողների տգիտությանը համապատասխան: Արդյունքում, Կիրքը, որպես կյանքը սնուցող անհրաժեշտ «երակ», մարդկանց գիտակցության մեջ փոխակերպվեց մեղքի, ու համադրությամբ ստացվեց ապրելու համար «կենսական մեղք», և, ըստ գիտակցման, մարդիկ բաժանվեցին երկու հիմնական խմբի` «սխալ ապրողներ», և «ճիշտ մեռնողներ»: Առաջիններն իրենց գոյությամբ մեղանչում են հասարակության առջև, երկրորդները` սեփական բնության, առաջիններն ապրում են մերժված անկեղծությամբ, երկրորդները` ընդունված կեղծավորությամբ: Ու այս բաժանումը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ հասարակությանը չեն հանել սեփական «անկողնուց», ու, փաստորեն, երբեք այլ կերպ չի էլ լինելու: 280 Երբ երկու դեպքում էլ մեղավոր են տղամարդիկ.
280 Երբ երկու դեպքում էլ մեղավոր են տղամարդիկ.
Կանայք դադարում են ԿԻՆ լինել, երբ նրանց մեջ «մահանում է» «աղջնակը», իսկ տղամարդիկ չեն դառնում ՏՂԱՄԱՐԴ, քանի դեռ նրանց մեջ չի հասունացել «մանչը»: Ընդ որում, «աղջնակը» կարող է «հարություն առնել» ցանկացած տարիքում, իսկ «մանչը» հնարավոր է` երբեք էլ չհասունանա: Ե՛վ «աղջնակի» «մահվան», և՛ «մանչի» տհասության դեպքում էլ առավելապես մեղավոր են տղամարդիկ:
- Վերցրու փայտը ու ջարդիր հայելին, որը քեզ չի գովում, քանի դեռ կոկիկ չես հագնվում,
- ապա գետնով տուր այն ծաղկամանը, որն, ըստ նշանակության, տարին մեկ անգամ է օգտագործվում,
- հանգցրու ծխախոտը դեմքին, որ նայում է քեզ պատից կախված նկարում, որին միշտ մեծարում, ինչպես կուռքի էիր վերաբերվում, իսկ նա իր լռությամբ միշտ քեզ արհամարհում. դիպուկ եղիր, կրակը պետք է հայտնվի ուղիղ աչքամիջում, - պատառոտիր գիրքը, որում լավն ու վատը, ճիշտն ու սխալն էր քարոզվում, իսկ հակառակվելու դեպքում` դատապարտում, - առանց պատուհանը բացելու, ապակին կոտրելով, դուրս շպրտիր հեռուստացույցը, որի միջից քեզ միշտ համակեցությունն էր բթացնում` իր կարիքին հարմարեցնում, - կտրատիր այն միակ կոստյումդ, որը կրելուց են միայն պետքդ զգում. այսուհետ դու ես նորաձևությունը որոշում, ու քանի դեռ գինին իր սերն է քո հետ անում, ու երաժշտությունը Ձեր համար նվագում, շարունակաբար ջարդում, պատառոտում, կտրատում ու դուրս ես նետում. «վրեժդ» վերջին ես հասցնում, ու վաղը նոր օր ես սկսում` արդեն դու ես քո որպիսությունը որոշում»: ԵՐԲԵՄՆ ԳԻՆԻ ՈՒ ՌՈՔ … 282 Արդարադատության ծնունդը` որպես արդարության վախճան, կամ, արդարությունը վաղուց դասվել է հավատալիքների շարքին.
282 Արդարադատության ծնունդը` որպես արդարության վախճան, կամ, արդարությունը վաղուց դասվել է հավատալիքների շարքին.
Ի սկզբանե չկար ճիշտ ու սխալ, լավ ու վատ ..., քանի դեռ մարդը ՄԵՆԱԿ ԷՐ. կար, ինչ-որ կար` սեփական գոյության համոզմունք: Հետո հանդիպեց ԵՐԿՐՈՐԴԸ, ով ևս ուներ իր համոզմունքը, ու համոզմունքների անհամադրելիության պատճառով` չստացվեց նրանց ներդաշնակ համակեցությունը: Առաջացած վեճում նրանցից առավել ճարպիկը հանկարծ ասաց՝ «պետք է ապրենք իմ համոզմունքով, որովհետև ես ճիշտ եմ, դու` սխալ», ինչը մյուսն ընդունեց առանց հակառակվելու, քանզի արտաբերված հասկացությունը նոր ու անհասկանալի էր նրա համար` ինչով էլ թվաց համոզիչ: Որոշ ժամանակ անց հայտնվեց ԵՐՐՈՐԴ մարդը, ով տեսնելով ձևավորված համակեցությունը հարցրեց՝ «իսկ ո՞վ է որոշել, որ ճիշտը առաջինն է, սխալը` երկրորդը, ինչո՞վ է դա հիմնավորված, իսկ գուցե հակառակն է. այդպես անարդար է»,- ու այստեղից էլ առաջացավ ՃԻՇՏ ու ՍԽԱԼԻ վեճը, որի լուծման իրավունքն այն երկուսը տվեցին նորահայտ երրորդին` որպես երկրորդ անհասկանալի հասկացությունն արտաբերածի, ով էլ որոշեց, որ ով լինի առավել համոզիչ /իրեն նպատակահարմար/, նա էլ ճիշտ է, իսկ այդ մրցակցության ընթացակարգը կոչեցին ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, որով դրվեց վերջը ԻՐԱԿԱՆ /բնական/ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ: Արդարադատության զարգացմանը զուգահեռ առաջացան ու շարունակաբար ստեղծվում, փոփոխվում են բազմաթիվ չափորոշիչներ, որոնցով որոշվում է «ճիշտն» ու «սխալը». երկուսն էլ հաղթելու հավասար իրավունքով և հնարավորությամբ, ու, փաստորեն, անկախ նրանից սխալն է հաղթում, թե ճիշտը, կամ նրանց միջև կնքվում է հաշտություն, միևնույն է, բոլոր դեպքերում արդյունքն արդարացված է ՎՃՌՈՎ: Հետևություն. այն պահից, երբ ի հայտ եկավ արդարադատությունը, վերջ դրվեց իրական արդարությանը, իսկ ստեղծված նմանակը դասվեց հավատալիքների շարքը, որում չեն շահում ո՛չ հավատացյալները, և ո՛չ էլ անհավատները, ճիշտ այնպես, ինչպես բոլոր հավատալիքներում. այստեղ էլ շահում են միայն «պատմուճան կրող դատավորները»` «անհավատներ», ովքեր առաջնորդում են «հավատացյալներին», իսկ մնացած բոլորը ունենում են հարաբերական և իրարափոխ հաղթանակներ, բայց մնում` բացարձակ և մշտապես պարտվողներ:
284 Աղոթողներին թերահավատորեն վերաբերվելու փաստարկ.
Եթե խելամիտ է զուգահեռը, որ աղոթքը հոգու համար նաև այն է, ինչ լողանալն է մարմնի համար, ուստի անտրամաբանական չէ հետևությունը, որ մարդիկ կարող են աղոթել ոչ միայն մեղքերից մաքրվելու, այլև` մեղք գործելուն նախապատրաստվելու համար: 285 Հավերժությունն ակնթարթում է.
285 Հավերժությունն ակնթարթում է.Միտքն առավելապես հիշում է կամ երազում, ու ակնթարթը (ներկան) ընկալումից դուրս է մնում, որն ինքնին հենց հավերժությունն է հանդիսանում, իսկ մենք այն այլ տեղ ենք փնտրում` անցյալում կամ ապագայում: Այն, ինչը ժամանակով չի չափվում, չի երաշխավորվում ու խոստումով չի հաստատվում, չենք ընդունում. անգամ սերն ենք արհամարհում` պատճառաբանությամբ, որ ակնթարթում չի լինում: Ու այսպես բոլոր դեպքերում, բացառությամբ երևույթի, երբ «աչքդ սառչում» ու շրջապատող քաոսն ես տեսնում, որը մինչ այդ, քո մասնակցության պատճառով, չէիր նկատում, ու հարց է առաջանում. «ու՞ր են բոլորը շտապում այս հավերժությունում, և մի՞թե իրականում մենք սահմանափակն ենք սիրում, սիրո մասին տենչանքը սիրելուց գերադասում, սահմանների մեջ վստահություն ձեռք բերում, իսկ դրանից դուրս` սարսափում, անազատության մեջ ապահով զգում, ազատությունից վախենում ... », ու սրան հատուկ փաստարկում չի պահանջվում` շատ պարզ երևում է մարդկանց աչքերում, ու ահա՛ նաև, ինչու են հոգիներ սպանելով հոգեփրկության կոթողներ կառուցում, որոնցում իրենց մեղքերն են սրբադասում, իրենց արձանը սեփական արժանապատվությունից արժևորում, ու շարունակաբար տգետ մնում այս կարևորում. ժամանակը հավերժության հետ չի հարաբերվում ու նրա մասը չի կազմում: 286 Երբ նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում».
286 Երբ նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում».
Երբեմն մեզ չեն ընդունում նրա համար, որ մեր արժանապատվությունը ամենաշատն ենք սիրում, ու քողարկված հարգանքով արհամարհում են, երբ կոտրել չեն կարողանում, ինչից մեր ինքնասիրությունն ավելի է մեծանում, այդ սիրո մեջ էլ ենք ծայրահեղ դառնում, ու, որպես կանոն, միշտ անդունդի եզրով ենք քայլում` երկու կամ-երն էլ գրկաբաց ենք ընդունում, այլընտրանքների վրա թքած ունենում` ապրում ենք, կամ մեռնում, ու երբեք չենք մահանում: «Ներեցեք» ու մի զարմացեք, կա՛ն մարդիկ, ովքեր արժանապատվություն չեն վաճառում, ու «վայրենին» «քաղաքակրթությունից» ավելի են գերադասում` լեզուն ու հետույքն ըստ նշանակության են օգտագործում, ու երբեք չեն շփոթում` նախընտրում են մենությունը «կուսանոցում», քան հակառակը «հասարակաց տնում»:
Ու համակեցությամբ ձևավորվում է հասարակական բարոյականություն, որում արդարացվում է անիրավությունը և դրա լկտի դրսևորումը:
297 Երբ ինքդ քո հանդեպ օբյեկտիվ ես, մարդիկ թվում են ավելի համակրելի, նրանց մեջ հաճախ ես գտնում գեղեցիկը, անգամ` հրեշտակայինը, ու հասկանում ես, որ ամենաանառակ «երևույթներն» առաքյալներն են: 298 Մարդիկս.
298 Մարդիկս.
Երևակայությամբ հակադրվել ենք օրինաչափությանը, կամայականությամբ` անհրաժեշտությանը, օրենքով` իրավունքին, կեցությամբ` բնության կարգին ..., ու հայտնվել ենք մեր գիտակցումից դուրս գտնվող իրական ճշմարտությունից անդին, որի գոյության մասին իմանում ենք, երբ հանդիպում ենք «Մեծն խրատիչ» աղետին:
302 Ապահով անազատությունը գերադասող մարդիկ հոգու խորքում ամաչում են ազատության համար վտանգավոր պայքարից ձեռնպահ մնալու համար, ինչը մի մասի մոտ դառնում է համեստանալու, մյուսների մոտ` չարանալու պատճառ:
303 Զրպարտության, բամբասանքի, չարախոսության, ... նպատակին հասնելու ամենակարճ ուղին «թիրախի» ինքնարդարացումն ու հակամեղադրանքն է, իսկ անհաղթահարելի խոչընդոտը` անտարբերությունը: 304 Երբեմն, հաղթանակի գրավականը ճիշտ ժամանակին կատարած ինքնազսպումն է.
304 Երբեմն, հաղթանակի գրավականը ճիշտ ժամանակին կատարած ինքնազսպումն է.
Գաղափարի ազնիվ մարտիկները միշտ գտնվում են պայքարի առաջնագծում. դա նրանց բնորոշ ներքին մղում է /ինքնազոհություն/, ինչի մասին քաջատեղյակ են նաև սրիկաները, ում ձեռնտու է այդ մարտիկների ոչնչացումը` որպես իրենց առաջխաղացման արգելքի, կամ զբաղեցրած դիրքին սպառնացող վտանգի վերացում: Ահա ֆիզիկական պայքար հրահրելու ևս մեկ շարժառիթ:
317 Տարիքը չէ, որ իմաստություն է բերում, այլ ապրումով ճանաչողությունը, ինչը նույնական չէ տարիներով շնչել-արտաշնչելու հետ:
318 Կասկածամիտներին առավելապես չեն սիրում ստախոսները:  319 Ինձ հայտնի ամենամեծ առաքինությունը գաղտնապահությունն է, իսկ ոչ մեկին չասելու պայմանով ուրիշի գաղտնիքը պատմելը` ամենանենգ դրսևորմամբ անառակությունը:
320 Հարթակն այն տեղն է, որտեղ ամբոխը բտում է իր զոհին.
Փառասիրությունը հարթակին կանգնածին թույլ չի տալիս հասկանալ, որ իրականում ոչ թե իշխում է ամբոխին, այլ նրա կողմից բտվում` որպես մորթելու ենթակա կենդանի ու բավական է ձեռքից բաց թողնի բարձրախոսը, միանգամից կհայտնվի նրա երախում, արագ կմարսվի, ապա կհանգրվանի պետքարանում կամ, լավագույն դեպքում, կանտեսվի` որպես անհամ ուտեստ, որի դեպքում էլ փառասիրության հաճույքին կհաջորդի հոտելու պրոցեսը: Ու սրանում բացառություններ չեն լինում: 321 Իրավունքի փիլիսոփայություն.
321 Իրավունքի փիլիսոփայություն.
Միայն իրավունքն է, որ ունի սուբյեկտիվ ծագում և բովանդակություն. հատուկ է անձին և բխում է անհատական շահից, ինչի համար էլ այն ամենաշատ ոտնահարվողն է (ի տարբերություն հասարակական հարաբերությունները կարգավորող այլ նորմերի` սովորույթից մինչև օրենք), ու սա էլ է դասվում անհատ-հասարակություն կոնֆլիկտի արդյունքին, ինչի հետևանքով բացարձակ արդարությունը նախ վերածվել է հարաբերականի, ապա` նպատակահարմարության: Ընդ որում, իրավունքի արժեզրկումը սկսվում է նրա օբյեկտիվացման (հանրայնացման) պահից` անկախ ամրագրման իրավական ուժից:
330 Սերն առանց սիրելիի հանգում է եսասիրության. Սերն առկա է ինքնին` անկախ նրանից կա սիրելի, թե ոչ, և շարունակաբար կուտակվում է, ու սիրելիի չլինելու դեպքում` հանգում եսասիրության. հետևաբար, եթե հանդիպում ենք եսասեր մարդու, չշտապենք պարսավանքի ենթարկել նրան. գուցե նա ընդամենը դժբախտներից է, ով շատ ուզել, բայց չի հավատացել, որովհետև չի սիրվել, իսկ սերը կուտակվել ու չի ուղղորդվել: Իսկ այդ դժբախտությունից խուսափելու համար սիրել է պետք, երբեմն թեկուզ տխմար մեկին, թեկուզ ինքնահամոզումով. չէ որ, վերջին հաշվով, ամենքիս համար սիրելն ավելի հավանական է, քան սիրվելը կամ, գոնե, կասկածելի չէ:
331 Մարդու ցանկացած նկար յուրահատուկ բովանդակություն է ստանում, երբ նայում ես որպես մահից ակնթարթ առաջ արվածի, ու, այս իմաստով, չկան չհաջողված նկարներ: 332 Տգետներն են քաղաքականությունը համարում անբարոյականություն.
332 Տգետներն են քաղաքականությունը համարում անբարոյականություն.
Պետությունը հասարակության զարգացման աստիճանն է, քաղաքականությունը` դրա բարոյականության. դրանք զարգացման վերջնակետ չեն, բայց մարդկության մինչ օրս ունեցած ձեռքբերման բարձրակետն են, և, որպես այդպիսին, նաև կոնկրետ հասարակության արժեհամակարգի որոշիչն են: Ուստի, քաղաքականությունն անբարոյականություն չի կարող համարվել, ուղղակի նրանում կարող են այդպիսիք հայտնվել:
 
Հ.Գ.` Երբ անառակն աղոթում է, ոչ ոք կրոնն անբարոյականություն չի համարում:
 
333 Ցավին դիմակայելու մեծամտություն.
93
edits