Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը

Գրապահարան-ից
Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը
հեքիաթ-վիպակ

հեղինակ՝ Սաղաթել Հարությունյան
աղբյուր՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը»


գլուխ առաջին. Մանուշի, Հասմիկի ու Տարոնի մասին

Ա. Լորենու տակ

Անտառի փեշին մոտիկ, գյուղից դուրս երեք տնակ կա։

Երեքն էլ գեղեցիկ, կարմիր կղմինդրե կտուրով, փայտե նախշուն պատշգամբներով, իրար շան նման, որ կարծես թե երեքն էլ մի մարդ է կառուցել։

Դրանցից մեկը, այն, որ անտառին ավելի է մոտիկ՝ Մանուշենց տունն է։ Մնացած երկուսում ապրում են Հասմիկն ու Տարոնը։ Երեքի հայրիկներն էլ աշխատում են սղոցարանում։ Իսկ սղոցարանը հեռու է, գրեթե անտառի մյուս երեսին, դրա համար էլ նրանք շատ ուշ-ուշ են տանը լինում, միայն կիրակի օրերը։ Եթե սովորական օրերին էլ գալիս են, իսկ այդպես մեկ-մեկ է լինում, ապա այնքան ուշ են տուն հասնում, որ երեխաներն արդեն քնած են լինում։ Հայրիկները առավոտ վաղ կանգնում են երեխաների անկողինների մոտ, նայում մուշ-մուշ քնած երեխաներին, կարոտներն առնում, բարձի տակ դնում բերած նվերներն ու գնում իրենց գործին։ Տարոնի հայրիկը մեկ-մեկ չէր դիմանում, կռանում, համբուրում էր տղայի այտը, և նրա բեղերը խուտուտ էին տալիս Տարոնին, ու նա արթնանում էր։ Դե պարզ է, Տարոնի ուրախությանը չափ չէր լինում, և նա կախվելով հոր պարանոցից, չէր թողնում, որ գնա։ Բայց հայրիկը, միևնույն է, գնում էր, քանի որ նրան սպասում էր աշխատանքը։ Տարոնին էր տալիս իր պատրաստած փայտե խաղալիքներն ու մի անգամ էլ համբուրելով նրա կլորիկ այտերը՝ գնում էր հասնելու ընկերներին։

Հայրիկները ճանապարհին սովորաբար խոսում էին երեխաների մասին։ Ամեն մեկը մի հետաքրքիր դեպք էր պատմում իր երեխայի կյանքից, կամ էլ հիացմունքով խոսում երեխայի արտակարգ ընդունակության, կամ այս կամ այն գլխապտույտ արարքի մասին։

― Մանուշս, ― ասում էր Մանուշի հայրը, ― կարգին մեծացել է, սիրունացել։ Երեկոյան տեսա նրա արած ձեռագործը, մի արտակարգ բան էր, սիրուն, շնորհքով...

― Բա Հասմի՜կս... Հասմիկս էլ է մեծացել, առաջ թախտին մենակ չէր կարողանում բարձրանալ, իսկ հիմա... օ՜... համա թե բոյ է քաշել, հաա՜... Բա ինչքա՜ն ոտանավոր գիտի... — ասում էր Հասմիկի հայրիկը։

― Իսկ իմ Տարոնը ոնց որ թե բոյ չի քաշում, միայն լենքին է տալիս, — սկզբում գանգատվում էր Տարոնի հայրիկն ու, կարծես սթափվելով, սկսում էր գովել տղային։ ― Բայց շատ խելացի տղա է, ձեռքից ինչ ասես գալիս է։ Պարզիկս ցույց տվեց Տարոնիս շինած կավե ամանը... Երևակայեք, որ թրծած լիներ, ճաշը նրանով կուտեի։

― Հասմիկս արդեն անտառ է գնում, ― շարունակում էր Հասմիկի հայրիկը, ― գիշերը նույնիսկ նրա բերած մորուց մի քանի հատ կերա, արտակարգ մորի էր...

― Մանուշիկիս հետ էին գնացել, ― հաստատեց Մանուշի հայրիկը, ― անտառ չէ, թփուտներն էին հասել միայն։

― Իսկ իմ Տարոնը դեռ փոքր է, նրան չեն տանում... Որ մեծանա... ա՜յ, որ մի տարի էլ անցնի՝ կգնա հետները։

Այսպես զրուցելով նրանք գնում էին սղոցարան։

Իսկ գյուղից դուրս, անտառի փեշին մոտիկ մնում էին երեք տնակ ու երեք մանկիկ, որոնք միշտ երազում էին հասնել մեծ անտառ, բայց մոտակա թփուտներից դենը չէին գնում՝ վախենում էին։ Ասենք՝՝ չէին էլ թողնում։ Մայրիկները միշտ զգուշացնում էին, որ անտառում ամեն տեսակի գել ու գազան կա, կախարդներ կան... Բայց երեխաներն ամենից շատ վախենում էին մարդակերից։ ճիշտ է, Մանուշի մայրիկն ասում էր, որ կախարդներին ու մարդակերին հնարել են մարդիկ, որ այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, դրա համար էլ Մանուշը չէր վախենում նրանցից։ Բայց, այ, գայլերից վախենում էր։ Նա միշտ ասում էր, որ այդ սարսափելի բաներից միայն գայլն է վտանգավոր։

― Ես արջից էլ եմ վախենում, ― ասում էր Տարոնը։

-― Արջը վախենալու չէ, արջը բարի է, ― պնդում էր Մանուշը։ ― Մարդուն չի վնասում... Հայրիկս ասում է, թե միայն կատաղած արջերն են մարդու վրա հարձակվում։

― Ըհը՛, ― բռնացրեց Տարոնը։ ― Ինչպե՞ս իմանաս կատաղած է, թե ոչ։ ճո չե՞ս գնա մոտիկ ու հարցնի. «Ներեցեք, պարոն արջ, դուք կատաղա՞ծ եք, թե ոչ»։

Ու Տարոնը ծիծաղում էր իր սրամտության վրա։

Իսկ Մանուշը պատմում էր մայրիկից լսած հեքիաթները արջերի բարության մասին։ Հասմիկն ու Տարոնը, միևնույն է, վախենում էին ու մտածում, որ ինչքան էլ արջերը բարի լինեն՝ ավելի լավ է նրանց չհանդիպել։

Սակայն մի անգամ նրանք, այնուամենայնիվ, հանդիպեցին արջի։ Աշնանն էր, գնացել էին մասուր հավաքելու։ Սկզբում խոսում էին, աղմկում, երգում, բայց հետո իրարից բավական հեռացան։ Ամեն մեկն իր համար լավ թուփ էր գտել և հավաքում էր կարմիր, հասած ու խոշոր մասրահատիկները։ Հասմիկը հասավ մի փոքրիկ ձորակի, որի պռնկից կախվել էր չտեսնված խոշոր մասուրներով մի թուփ։ Թփի շուրջը պտտվելով, նա հարմար տեղ էր փնտրում հասած մասուրներին մոտենալու համար և այն է՝ ձեռքի կեռ փայտը գցել էր ճյուղերին, որպեսզի մոտեցնի իրեն, երբ ներքևից մռթմռթոց լսեց։ ճյուղերի արանքից նայեց տեսավ, որ բռինչի ծառի մոտ մեկը կանգնած իրեն է մոտեցնում ճութերով ծանրաբեռնված ճյուղը։ Սկզբում կարծեց, թե մարդ է, բայց երբ մանր ճյուղերն ու տերևները ետ տարավ, տեսավ՝ արջ է։ Հասմիկը սարսափից քարացավ։ Նա աչքերը լայն բացած նայում էր, թե ինչպես է արջը բռինչի կարմիր ճութերը խոթում բերանն ու մռթմռթալով ծամում։ Արջն այդպես մռթմռթալով ուտում էր իր բռինչը և մեկ-մեկ էլ աչքի պոչով նայում Հասմիկին։ Իսկ Հասմիկն ասես թե կորցրել էր խոսելու ընդունակությունը, լեզուն պապանձվել էր։ Ուզում էր գոռալ, բայց լեզուն չէր պտտվում։ Ուզում էր փախչել, բայց, ինչպես երազում, ոտքերը կապ էին ընկել ու չէին շարժվում։ Այդպես հմայվածի նման նայում էր հանգիստ բռինչ ուտող արջին ու չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ։ Հասմիկն, իհարկե, հասկացել էր, որ արջն իրեն տեսել է, քանի որ բռինչի ճութերը խփշտելով միայն իր կողմն էր նայում և կարծես ուզում էր ասել. «Ինչքան ուզում ես նայիր, ես քեզանից վախեցողը չեմ։ Ախր դու ի՞նչ ես, որ քեզանից վախենամ, ուզենամ՝ մի անգամ հափ կանեմ ու կուլ կտամ քեզ»։

Բայց ահա Հասմիկն ինքն էլ չիմացավ, թե ինչպես հանգստացավ։ Ոնց որ արջի հանգստությունն անցներ իրեն։ Շունչը կամաց-կամաց տեղը եկավ, զգուշորեն ետ-ետ գնաց և, երբ արդեն արջը չէր երևում, շուռ եկավ ու նետվեց դեպի Մանուշը։ Թեև Մանուշը, ինչպես ինքն էր ասում, արջից չէր վախենում, իսկի ցանկություն էլ չհայտնեց ծուռթաթին տեսնելու. «Տարոնին գտիր, գնանք տուն, ― գործնական ասաց նա։ ― Ավելի լավ է թողնենք, որ նա հանգիստ ուտի իր բռինչը»։

Բայց անսպասելի ըմբոստացավ Տարոնը։ Երբ նրան պատմեցին արջի մասին, նա ուզեց տեսնել բրդոտին։

― Գժվե՞լ ես, ինչ է, ― ասաց Հասմիկը, ― մենք քեզանից մի տարով մեծ ենք, էլի չենք ուզում մոտենալ նրան։

― Դուք մի տարով մեծ եք, ես էլ տղամարդ եմ։ Ես արջին ուզում եմ տեսնել, որտե՞ղ է։

― Չգիտեմ, ― կտրեց Հասմիկը։

― Գիտե՛ս... տեսել ես, չէ՞...

― Լսիր, Տարոն, — միջամտեց Մանուշը, — եթե քեզ թույլ չեն տալիս, ուրեմն մի բան գիտեն մեծերը։

― Լավ, է՛լի, Մանուշ, մի անգամ գոնե տեսնեմ, ― մեղմացավ Տարոնը։ ― Գոնե հեռվից։ Որտե՞ղ է, Հասմիկ։

Հասմիկը ձայն չհանեց։ Նա հայացքն ուղղել էր մի կետի։ Երբ Մանուշն ու Տարոնը նայեցին այդ ուղղությամբ, տեսան, թե ինչպես է արջը ձորակից բարձրանում։ Նա մի պահ կանգ առավ ձորակի պռնկին՝ Հասմիկի մասրենու մոտ, մարդու նման հորանջեց ու ծմրկտաց և գոհ իրենից, գնաց դեպի անտառ։ Երեխաները չհասկացան՝ արջը տեսե՞լ է իրենց, թե ոչ, բայց հմայված նայում էին նրա հանգիստ ու պատկառելի ընթացքին։ Արջը այդպես գնաց-գնաց և անհայտացավ թփուտների ետևում։ Երեխաները մի անգամ էլ նրան տեսան հեղեղատի թմբին բարձրանալիս, հետո կորավ աչքից։

Ընդհանրապես աղջիկները տեղ գնալիս աշխատում էին Տարոնին հետները չվերցնել։ Անընդհատ թնկթնկում էր, ճանապարհի կեսից հանկարծ ուզում էր ետ դառնալ, երբեմն էլ թռչնի կռնչոցից, պատահական ցած գլորված քարի ձայնից այնպես էր վախենում, այնպիսի տագնապ էր բարձրացնում, որ աղջիկները փոշմանում էին նրան հետները վերցնելու համար։ Սակայն Տարոնն ամենից շատ անհանգստացնում էր ուտելու պատճառով։ Դեռ թփուտներին չհասած, նա հետը վերցրած նախաճաշը կերած էր լինում ու կպչում էր աղջիկներին, թե Էլի է ուզում։ Սրանք էլ իրենց բերած նախաճաշը կիսում էին անկուշտ տղայի հետ։ Դա դեռ ոչինչ, իսկական պատիժը սկսվում էր, երբ ամբողջ ուտելիքը պրծնում էր։ Թնկթնկում էր, լալիս, թե սոված Է. դե արի ու տանից հեռու ուտելիք ճարիր նրա համար։ Իսկ Տարոնը լալիս էր, հարամ անում ամեն ինչ։ Մի անգամ էլ նա նստեց թփի տակ ու ասաց, թե ոչ մի տեղ էլ չի գնա, մինչև ուտելիք չճարեն։ Հասմիկը ջղայնացած ասաց, թե ինքը կգնա տուն և համոզեց Մանուշին, որ նույնն անի, բայց Մանուշը Տարոնին մենակ թողնել չուզեց։ Այդպես նրանք մնացել էին շվար կանգնած։ Իսկ արևը արդեն մայր էր մտնում։ Լավ էր, հանդիպեց Տարոնի մայրիկը Պարզանուշ մորաքույրը, որը մոտերքում ավելուկ էր հավաքում։ Նա, իհարկե, նույնպես ուտելիք չուներ հետը և տղային գրկած հասցրեց տուն։

Այնքան էլ ճիշտ չի լինի, եթե ասենք, որ Տարոնը քնել շատ էր սիրում։ Ամեն իրիկուն նրան անկողին ուղարկելիս մայրիկի հոգին դուրս էր գալիս։ Ամբողջ օրը խաղում էր և միայն ուտելու համար էր կեսօրին իրեն տուն գցում։

Իսկ երեկոյան տուն էր գալիս, երբ ընկերներն արդեն գնացած էին լինում, ու նա մնում էր մենակ։ Ասենք, չէ, նա դեռ երկար նստում էր լորենու տակ և, աչքը գցած սարի ուսով սահող լիալուսնին, մտածմունքի մեջ էր ընկնում; Ինչ մտածմունք, նա պարզապես երազում էր ու սպասում։ ճիշտ է, ջղայնանում էր քնկոտ աղջիկների վրա, որոնք արևը չմտած փախչում էին տուն, բայց Տարոնը սիրում էր նաև մենակ մնալ։ Եվ ահա նա սկսում էր նիրհել, աչքերը փակում էր ու սկսվում էր հրաշքը։ նրա աչքին հանկարծ երևում էին հազարավոր, չէ, միլիոնավոր փոքրիկ լուսիններ, փոքրիկ-փոքրիկ ոսկեգույն կետեր, որոնք զարմանալի արագությամբ, ամբողջ խմբերով սլանում էին տարբեր ուղղությամբ, երբեմն էլ փոքրիկ մարդուկների կերպարանք ստացած հարձակվում էին իրար վրա և ստացվում էր իսկական պատերազմ։ Լինում էր այնպես, որ այդ լուսավոր կետերը լուսնի կերպարանք էին ստանում, կամ դառնում էին անձրևի կաթիլներ ու թափվում ցած։ Իսկ հետո բոլոր կետերը հանկարծ չքանում էին և միայն հեռվում մի կետ էր մնում, որը կամաց-կամաց մոտենում էր Տարոնին։ հենց սրան էլ Տարոնը սպասում էր։ Սա լուսավոր ու փոքրիկ մի թզուկ էր, բոլոր կետերի գլխավոր հրամանատարը, Տարոնի բարեկամը։ Դալիս կանգնում էր Տարոնի առաջ ու աչքով անելով հարցնում էր. «Հը, ո՞նց էր, հավանեցհ՞ր այսօրվա ճակատամարտը»։ Տարոնը նայում էր իր թզուկին ու ոչինչ չէր պատասխանում, վախենում էր. որ եթե խոսի՝ ամեն ինչ կցնդի։ Իսկ նա, այդ թզուկը, շատ զվարճալի թզուկ էր։ Ինչեր ասես, որ չէր անում։ Իսկական լարախաղացի նման նա երբեմն չտեսնված թռիչքներ էր կատարում, գլուխկոնծի տալիս, հոլի նման պտտվում տեղում և էլի զարմանահրաշ բաներ էր անում։ Հետո լսվում էր մայրիկի ձայնը, որ Տարոնին տուն էր կանչում։ Թզուկը չքանում էր, և նա ստիպված տուն էր գնում։ Պատահում էր, որ մայրիկի ձայնը նա իսկի չէր էլ լսում, քանի որ արդեն քնած էր լինում։ Մայրիկը կանչում էր, կանչում և տեսնելով, որ տղան չի պատասխանում, հասկանում էր, որ նա քնել-մնացել է լորենու տակ։ Դալիս էր քնած տղային գրկում ու տանում տուն։ Տանը մայրիկը հանում էր նրա շորերը, դնում անկողին, ու Տարոնն էլի չէր արթնանում, և ով գիտե, թե իր ոսկեգույն թզուկի հետ ինչեր էր անում երազում։ Բայց այդպես քիչ էր պատահում։ Սովորաբար նա մոր ձայնը լսելով տուն էր գնում և դարպասի մոտ կանգնած մայրիկին տեսնելով՝ դեռ հեռվից ձայն էր տալիս. «Մա, սոված եմ»։ Կշտանալուց հետո էլ չէր քնում, ստիպում էր, որ մայրիկը հեքիաթ պատմի։ Իսկ մայրիկը նրան լավ էր ճանաչում և իր գործը գիտեր։ Նախ տղային պառկեցնում էր անկողին, հետո էր սկսում հեքիաթը։ Շարունակությունն արդեն պարզ էր։ Տարոնը ոչ մի անգամ մայրիկի հեքիաթը մինչև վերջ չէր լսում... աչքերը փակվում էին և, օրվա վազվռտուքից հոգնած, անմիջապես քուն էր մտնում։

Սակայն այնքան էլ ճիշտ չի լինի, եթե ասենք, թե Տարոնը քնել չէր սիրում։ Առավոտները նրան քնից հանելը մեծ պատմություն էր դառնում։ Մայրիկն իզուր էր ներս ու դուրս անում ու կանչում. «Տարոն, Տարոն... տես արևն ուր հասավ, վեր կաց»։ Տարոնը գլուխն ավելի էր մտցնում վերմակի տակ ու կարծես իսկի չէր էլ լսում մայրիկին։ Դե մայրիկն էլ հո պարապ չէ՞ր, որ միայն նրան արթնացնելով զբաղվեր։ Հարկավոր էր կովը կթել, կաթը տաքացնելու համար օջախ վառել։ Պիտի բլիթ ու բաղարջ թխեր, որ իր անկուշտ բալիկը սոված չմնար։ Չէ՞ որ առավոտները Տարոնն ամենից շատ սիրում էր թարմ բաղարջ ուտել ու վրան էլ կաթ խմել։ Նա սովոր էր, որ դեռ անկողնից չելած մայրիկը ամանի տակ կպած, չորացած կաթը սերի հետ խառը մեծ գդալով բերի ու լցնի բերանը։

Հետո նա վերջապես վեր էր կենում և տեսնում, որ իսկապես օրը կես է դարձել, որ մայրիկն արդեն հասցրել է բակը ավլել, աղբյուրից սառը ջուր բերել, հավերին կուտ տալ և հիմա էլ պարտեզի ածուներն է քաղհանում։ «Մա՜ա՜...» ― ձայն էր տալիս Տարոնը, և մայրիկը գործը թողած գալիս էր նրա մոտ։ Տարոնը գիտեր, որ սեղանին ամեն ինչ դրված է, և մայրիկը կարող է իր գործը անել, բայց սիրում էր, որ ուտելիս նա սեղանի մոտ նստած լինի։ Մայրիկը նայում էր Տարոնին և հիանում։ Ճիշտն ասած, իրավունք ուներ հիանալու։ Տարոնը սիրուն տղա էր, եթե չհաշվենք մի փոքրիկ բան՝ նա գնդակի նման կլորիկ էր և բավական թմբլիկ։ Մայրիկը նայում էր Տարոնին և մտքում անընդհատ կրկնում. «Իմ կլորի՜կս, իմ թմբլի՜կս»։

Երբ Տարոնը քայլում էր, այնպես էր թվում, թե չի քայլում, այլ գլորվում է։ Դրա համար էլ կշտանալուց հետո ուղղակի գլորվում էր փողոց։ Բայց նրա բախտը չէր բերում։ Ինչքան էլ երկար քներ, ինչքան էլ ձգձգեր ուտելը, միևնույն է, առաջինն էր հայտնվում փողոցում։ Իսկ ի՞նչ օգուտ դրանից։ Ո՞ւմ հետ պիտի խաղար։ Գիտեր, որ Հասմիկն էլ, Մանուշն էլ վաղուց արթնացել են, բայց տանը գործ են անում, օգնում են մայրիկներին ու ոչ մի դեպքում հիմա նրանք փողոց դուրս չեն գա։ Այստեղ է ահա, որ պետք է հիշենք այն մեծ վշտի մասին, որ ուներ Տարոնը։ Նա իրեն դժբախտ էր համարում, զրկված ու վիրավորված։ Հատկապես առավոտյան ժամերին, երբ դուրս էր գալիս փողոց ու այնտեղ ոչ ոքի չէր գտնում։ Նա ստիպված նստում էր Հասմիկենց տան մոտի մեծ լորենու տակ, նայում առվի զուլալ ջրերին, ու նրա սիրտը կտոր-կտոր էր լինում։ Նա մտածում էր, թե որքան դժբախտ է ինքը։ Ախր գյուղում ինչքան տղաներ կան և ինչ երջանիկ են նրանք՝ այդ գյուղի տղաները։ Տնից փողոց են դուրս գալիս թե չէ, արդեն մի քանի հոգի այնտեղ չալիկ են խաղում։ Իսկ երեկոները... Երեկոները տասնյակ տղաներով են պահմտոցի խաղում և աղջիկներին իսկի մոտիկ էլ չեն թողնում։ նրանք իրենց խաղերն ունեն և տղաների հետ ընկերություն են անում միայն դպրոցում։ Իսկ Տարոնը ստիպված աղջիկների հետ է ընկերություն անում, դա դեռ բավական չէ, աղջիկները միայն երկուսն են, այն էլ իրենից մի տարով մեծ և այդ մի տարին անընդհատ երեսով են տալիս։


Բ. Շարժվող թփեր

Ամեն ինչ սկսվեց երեկոյան։

Երբ արդեն բավականաչափ պահմտոցի էին խաղացել և լորենու տակի քարերին նստոտած շնչահատ լինելով վերհիշում էին խաղի մանրամասնությունները, հանկարծ Մանուշը Հասմիկի ականջին ինչ-որ բան փսփսաց։ Սկզբում Տարոնը դրան ուշադրություն չդարձրեց։ Դե աղջիկներ են, կարող են իրենց գաղտնիքներն ունենալ։ Հետո երբ վազեց տուն մի պուտ ջուր խմելու ու վերադարձավ, դեռ հեռվից տեսավ, որ աղջիկները տաք-տաք խոսում են ինչ-որ բանի մասին։ Իրեն նկատեցին թե չէ, Մանուշը խոսքը կտրեց։

― Այդ ի՞նչ էիք խոսում, ― հարցրեց Տարոնը։

― Ասում ենք՝ տուն չգնանք։

― Չէ, դուք ուրիշ բան էիք խոսում։

― Ասում եմ տուն գնանք, էլ ի՞նչ պիտի խոսենք, ― Մանուշն աշխատում էր անտարբեր ձևանալ։

― Ի՞նչ էիք խոսում, ասե՛ք, ― պնդեց Տարոնը։

― Այ քեզ տարօրինակ տղա, — միջամտեց Հասմիկը, — հարցրեցիր՝ մարդավարի պատասխանեցինք, էլ ի՞նչ է քեզ պետք, ի՞նչ ես բաներ հորինում։ Հետո ավելացրեց. — Որ տուն չենք գնում, եկեք խաղանք։ Եվ տեղից վեր կենալով երեսը կպցրեց լորենուն ու ասաց.

― Դե, պահ մտեք, ես բուն կպահեմ։

Չէ, այստեղ մի բան կա, մտածեց Տարոնը։ Տեսնում ես դրան, ինքն է բնում կանգնում, իմ հերթն էր։ Ուրիշ ժամանակ իր հերթն էլ ինձ վրա էր գցում, կռիվ էր անում բուն կանգնելու համար, իսկ հիմա, խնդրեմ, ինքն է կանգնում։ Լավ, Հասմիկ աղջիկ, հիմա այնպես պահվեմ, որ հազար տարի ման գաս՝ չգտնես։

Մի քանի րոպե հետո, տարված խաղով, նա մոռացավ աղջիկների դավադրության մասին։

Տուն գնալիս Մանուշն էլի ինչ-որ բան փսփսաց Հասմիկի ականջին։ Սա գլխով արեց ու մտավ տուն։ «Լավ, ― մտածեց Տարոնը, ― դուք ինձ ուզում եք խաբել, բայց ոչինչ դուրս չի գա։ Անպայման ինձնից թաքուն ինչ-որ բան եք ուզում անել... Լավ, կտեսնենք»։

Եվ որովհետև Տարոնը շատ ուշիմ տղա էր, մտքում տվեց ու առավ, մտածեց, մտածեց ու գլխի ընկավ, թե աղջիկներն ինչ են ուզում առանց իրեն անել։ «Սրանց նայեք, ― մտածեց նա, — թաքուն բաներ են անում, ես ձեզ ցույց կտամ թաքուն բաներ»։ ― Այսպես մտմտալով նա արագ կերավ մայրիկի պատրաստած ընթրիքն ու մտավ անկողին։ Երբ մայրիկը նստեց նրա մոտ, որ հեքիաթ պատմի, նկատեց, որ տղան մտազբաղ է։

― Ի՞նչ է պատահել քեզ, կլորիկս։

― Մայրիկ, ― Իր հերթին հարցրեց Տարոնը։ ― Ի՞նչ կպատահի, եթե ես մեծ անտառ գնամ։

― Ոչինչ էլ չի պատահի, ի՞նչ պիտի պատահի... Միայն թե մենակ իսկի մեծերը անտառ չեն գնում։

― Վախենո՞ւմ են։

― Ինչի՞ց պիտի վախենան... չէ, վախենալու բան չկա, բայց անտառ է, ամեն բան կարող է պատահել։

― Ի՞նչ կարող է պատահել։

― Օրինակ, մարդը կարող է սայթաքել... ասենք թե ընկավ ու ոտքը կոտրեց, ինչպե՞ս պիտի դուրս գա անտառից, մեկը չլինի՞, որ օգնի նրան, կամ էլ գնա օգնություն կանչելու։ Ինչո՞ւ ես հարցնում։

― Ե՞րբ պիտի ես մեծ անտառ գնամ։

― Մենակ... երբե՛ք։

― Մանուշի ու Հասմիկի հետ։

― Ի՞նչ կա որ... Մանուշն ու Հասմիկը մեծ աղջիկներ են, նրանց հետ կարելի է գնալ։ Դե քնի՛ր, քնի՛ր, կլորի՜կս...

Ու մայրիկը սկսեց պատմել հեքիաթը, բայց Տարոնն արդեն քնել էր։ Մայրիկը մի քիչ նստեց անկողնու մոտ, նայեց անվրդով ու հանգիստ մշմշացող տղային ու գոհ գնաց իր գործին։

Սակայն տղան առավոտյան ավելի զարմացրեց մայրիկին։ Երբ նա դեռ արևը չծագած՝ կովը տարավ նախիր ու վերադարձավ, տեսավ, որ Տարոնը հագնված նստած է։

― Տարո՞ն, — զարմացած բացականչեց մայրիկը, — այդ ի՞նչ է պատահել։

― Ես եմ, ե՛ս...

― Տեսնում եմ, որ դու ես... Ինչի՞ ես այսքան շուտ արթնացել։

― Ըհը՛, չեմ արթնանում, գնում-գալիս ձայն է տալիս, թե վեր կաց, արթնանում եմ, ասում է՝ ինչո՞ւ ես արթնացել։

― Չէ, լավ ես արել որ արթնացել ես, բայց ինչո՞ւ։

― Գնում ենք անտառ... Մանուշի ու Հասմիկի հետ։


― Դու ոչ մի տեղ էլ չես գնա, ― ասաց մայրիկը կտրուկ։

― Ինչպես թե՝ չես գնա... Երեկոյան ասում էիր՝ գնա։ Հասմիկն ու Մանուշն էլ են գնում։

― Ո՞վ ասաց, իրե՞նք են որոշել... Իսկ մայրիկները գիտե՞ն։

― Ես ի՞նչ իմանամ, գիտեն, չգիտեն։

Եվ իսկապես, Տարոնը չգիտեր։ Նա ընդհանրապես ոչինչ չէր իմանում, միայն ենթադրում էր, բայց նրա ենթադրությունն այնքան հաստատ էր թվում, որ կասկած չուներ, թե աղջիկներն այդ օրը անտառ պիտի գնան։ Ինչպե՞ս էր գլխի ընկել, ինքն էլ չգիտեր։ Հա, երեկոյան, երբ Մանուշը փսփսում էր Հասմիկի ականջին, նա երկու բառ որսաց՝ «հաղարջ» ու «զամբյուղ»... Պարզ չէ՞, միթե... Գուցե իրեն թվացել էր, թե այդպիսի բան է լսել, գուցե այդ ամենը նրա երևակայության արդյունքն էր...

― Եթե չգիտես, էլ ինչո՞ւ ես խոսում, ― համառեց մայրիկը։

― Է, դու էլ ի՞նչ ես ուզում ինձանից... կգնան, ես էլ կգնամ, չեն գնա՝ չեմ գնա...

Այս խոսքերի վրա նա դուրս եկավ բակից և դեռ դարպասից դուրս չեկած, մի այնպիսի վայնասուն գցեց, որ մայրիկը նույնիսկ վախեցավ։

― Ի՞նչ պատահեց, ի՞նչ է եղել։

Նա շտապ դուրս վազեց և հեռվում տեսավ Մանուշին ու Հասմիկին, որոնք արդեն հասնում էին թփուտներին։ Տարոնը ձայնը գլուխը գցած վազում էր նրանց ետևից։

― Կանգնիր, Տարո՜ն, ― կանչեց մայրիկը, ― կանգնի՜ր... Է՜յ, Հասմի՛կ, Մանո՛ւշ, կանգնեցե՜ք... Աղջիկները կանգնեցին, Տարոնն սկսեց ավելի բարձր լալ, ոտները գետին խփել։ Սակայն նա դրանով էլ չբավարարվեց, նետվեց կանաչների վրա ու սկսեց թավալ տալ։

― Նրանք անտառ են գնո՜ւմ, նրանք ինձ չեն տանո՜ւմ...

Մայրիկը մոտեցավ Տարոնին, բարձրացրեց ու սկսեց գլխաշորով սրբել նրա արցունքները։

― Ախր ի՞նչ է եղել, կլորիկս, ինչո՞ւ ես լալիս։

― Նրանք անտառ են գնում հաղարջի... տես, զամբյուղներով են։

― Նրանք մեծ անտառ չեն գնում, թփուտներում պիտի հավաքեն, չէ՞, Մանուշ, հեռու չեք գնալու, չէ՞...

Այստեղ Մանուշն առաջ եկավ ու ձեռքը կանթելով ասաց.

― Հա՛, հեռու ենք գնում... Հա՛, մեծ անտառ ենք գնում, բայց քեզ չենք տանի։

― Այ, տեսնո՞ւմ ես, — ասաց Տարոնի մայրիկը, ― եթե այդպես լաց չլինես, կտանեն, բայց որ լաց ես լինում, ի՞նչ անեն... ախր ամեն բանի համար տզզում ես...

― Ես էլ չեմ տզզա։

― Այ ապրես, եթե ուզում ես գնալ, կասեմ կտանեն։

― Հա, կտանեն, ես զամբյուղ չունեմ, ինչի՞ մեջ պիտի հաղարջը հավաքեմ։

― Չունե՞ս, գնա տանից բեր։

― Մինչև զամբյուղը բերեմ, կթողնեն կգնան։ Ես դրանց գիտեմ, դեռ իրիկունը հասկացա, որ մի բան մտածել են, անընդհատ փսփսում էին։

― Լավ, ձայնդ կտրիր,― ասաց մի կողմի վրա լուռ կանգնած Հասմիկը, ― ավելի լավ է՝ գնաս զամբյուղդ բերես։ — Հետո դառնալով դեպի Մանուշը, հարցրեց. ― Հը՛, Մանուշ, տւսնո՞ւմ ենք։

Մանուշը լուռ էր, և մայրիկը հասկացավ, որ նա չի ուզում Տարոնին վերցնել։ Տարոնն էլ դա հասկացավ։

— Տեսնո՞ւմ ես, Մանուշը չի ուզում,—ասաց Տարոնը։

— Հա՛, հա՛, չեմ ուզում... որ եկար ամեն ինչ հարամ կանես, այնքան լաց կլինես, որ հաղարջի տեղն էլ կմոռանանք... Հետո՝ դու փոքր ես, մեծ անտառում չես եղել։

— Մա՜, տեսնո՞ւմ ես, ինձ փոքր են ասում, իսկ ես արդեն մեծացել եմ... ըհը՜, ― Տարոնը ձգվեց ոտների թաթերի վրա։ Մայրիկը ծիծաղեց։

― Լա՛վ, լա՛վ, կլորիկս, գնա զամբյուղդ բեր, ես այստեղ եմ, աղջիկները չեն գնա։

― Մեծ են, մեծ են... Անցյալ տարի էլ իրենց մեծ էին ասում... Հիմի հո ես իրենց անցյալ տարվա չափ եմ, էլ ի՞նչ են ուզում։

Մայրիկն ավելի ծիծաղեց.

― Ճիշտ է, կլորիկս, այդ մեկը ճիշտ է, դու հիմա նրանց անցյալ տարվա չափ ես, բայց աղջիկներն էլի քեզանից մեծ են։ Դե գնա, գնա զամբյուղդ բեր։

Տարոնը սկզբում դժկամորեն, քայլերը հազիվ փոխելով, շարժվեց տեղից, հետո պոկ եկավ ու նետվեց տուն։

― Մանուշ, Հասմիկ, զգույշ կլինեք, մեծ ձորը չանցնեք, այս կողմում էլ հաղարջուտ կա։

― Չենք անցնի, Պարզիկ մորաքույր, այդքան հեռու չենք գնա։

― Տարոնին լավ կնայեք, ես իրեն կասեմ, որ ձեզնից չհեռանա։

― Կասեք, բայց չի լսի, ախր չգիտեք, թե նա որքան համառն է։

― Ե՞ս չգիտեմ... Ես նրան լավ գիտեմ, նաև գիտեմ, որ դուք նրան լավ չեք ճանաչում։ Որքան որ համառ է, նույնքան էլ բարի է ու փւսփկասիրտ։

Այդ ժամանակ տան դռան մոտ հայտնվեց Տարոնը։ Նա մեկի փոխարեն երկու զամբյուղ էր վերցրել։

― Տեսեք, ― ասաց Մանուշը, ֊― երկու զամբյուղ է վերցրել, կարծես թե մեկը պիտի կարողանա լցնել։

Պարզիկ մորաքույրը նորից ծիծաղեց։

― Դե թող երկուսը վերցնի, եթե ուզում է, ― ասաց նա։

Տարոնն արդեն վազելով մոտենում էր։ Տեսնելով, որ բոլորը ծիծաղում են, էլի ինչ-որ բան կասկածեց։

― Էլի ծիծաղո՞ւմ եք։

― Ծիծաղում ենք, ի՞նչ կա որ։ Ուզո՞ւմ ես, դու էլ ծիծաղիր։

― Չէ, էլի մի բան մտածել եք։

― Սկսվե՜ց, ― ասաց Հասմիկն ու շուռ եկավ։

― Քո զամբյուղների վրա ենք ծիծաղում, — ասաց մայրիկը։

― Ի՞նչ կա ծիծաղելու, ― զարմացավ Տարոնը, ― Զամբյուղ են, է՜լի, սովորական զամբյուղներ։

― Ախր ինչո՞ւ ես երկուսը վերցրել, ― հարցրեց մայրիկը։

— Սրանք փոքր են, չե՞ք տեսնում։

― Տեսնում ենք, ― ասաց Մանուշը, ― դու իսկի դրանցից մեկն էլ չես կարող լցնել, ուր մնաց թե երկուսը։

― Կլցնեմ, երկուսն էլ կլցնեմ... Ես հաղարջ լավ եմ հավաքում։

― Դե լավ, — ասաց Պարզանուշ մորաքույրը, — շուտ գնացեք, որ շուտ վերադառնաք։ Աչքներդ Տարոնի վրա պահեք, իրեն չվնասի։ Ողջ-առողջ տուն բերեք, նրա հաղարջն ինձ պետք չի։

― Կբերեմ, հաղարջ էլ կբերեմ, — ասաց Տարոնը։

Իսկ Մանուշը, որ անհամբեր էր, առաջ ընկնելով հրահանգեց.

― Գնացի՛նք։

Հասմիկն ու Տարոնը հետևեցին նրան։

― Վա՜յ, քոռանամ ես, ― ասաց Պարզանուշ մորաքույրը, բա ուտելիք, առանց ուտելիքի կլորիկս ո՞նց կդիմանա, սպասեք գնամ ուտելիք բերեմ։

― Պետք չի, Պարզիկ մորաքույր, ուտելիք շատ ունենք, ― ասաց Հասմիկը ուսից կախված տոպրակը ցույց տալով։ — Տեսե՛ք, շատ ենք վերցրել։

― Հը՞, ― մի պահ մտածմունքի մեջ ընկավ Տարոնի մայրիկը, ― վայ թե չբավականացնի... Ախր կլորիկս շատ է սիրում ուտել։

― Գիտե՛նք, գիտե՛նք, ― ծիծաղելով ասաց Մանուշը։ ― Էդ մեկը մենք էլ լավ գիտենք։

― Ի՞նչ գիտեք, ― վիրավորվեց Տարոնը։ ― Դուք էլ պակաս չեք ուտում։

― Դե լա՛վ, լա՛վ, գնացեք, ― ասաց Պարզանուշ մորաքույրը և ձեռքերը թևերի տակ դնելով, մնաց կանգնած։ Ու նա երկար նայեց հեռացող երեխաների ետևից, մինչև նրանք կորան թփուտներում։


Գ. Հեքիաթն սկսվում է

Իսկ երեխաները գնում էին լուռ, ամեն մեկն իր մտքերով տարված։ Առաջինը խոսեց Տարոնը։

― Ո՛նց էլ փսփսում էին, կարծում էին, թե չեմ հասկանա։ Ես իսկույն գլխի ընկա, որ մեծ անտառ Եք գնալու։

― Ինչի՞ց գլխի ընկար։

― Փսփսալուց, ինչի՞ց։

― Փսփսալուց... Համա թե գտար, հա՜... Կարող է, մենք ուրիշ բան էինք փսփսում, կարող է, որոշել էինք գյուղ գնալ։

― Չէ՜ մի, գյուղ։ Գնում էիք գյուղ, ի՞նչ անեք։ Անտառ էիք գնալու... էդպես էլ եղավ։

― Կարող է մենք տեղ գնալու համար չէինք փսփսում, ուրիշ քի՞չ բան կա ասելու։

― Տեսար, որ ուրիշ բան չկար, էլի ես ճիշտ դուրս եկա։

― Լավ, եկել ես, եկել, մենակ թե, Տարոն տղա, իմացիր, պիտի խելոք մնաս, լսես մեզ։ Մենք քեզանից մեծ ենք, որ խոսում ենք, ուրեմն մի բան գիտենք, ― ասաց Հասմիկը։

Տարոնն ուզում էր էլի առարկել։ Ախր այդ մի տարվա մասին որ հիշեցնում էին՝ նրա կատաղությունը գալիս էր, բայց հիմա նրա ուշադրությունը մի բան էր գրավել, և նա լռեց։ Բանն այն է, որ խաղաղ, հանգիստ առավոտ էր, օդը անշարժ։ Անշարժ էին թփերի ճյուղերը, տերևները։ Բայց ահա առջևի թփերից մեկը ճոճվում էր, ինչպես ուժեղ քամու ժամանակ։ Տարոնն սկզբում այդպես էլ կարծեց, մտածելով, որ քամի է սկսվում, բայց հետո նկատեց, որ միայն մի թուփ է շարժվում։ Եթե քամի լինի, հո միայն մի թուփ չի՞ շարժվի, մտածեց նա և ուշադիր սկսեց հետևել շարժվող թփին։ Իսկ աղջիկները գնում էին իրենց համար և ոչինչ չէին նկատում։ Քիչ հետո թփի ճյուղերը դադարեցին շարժվելուց, բայց դրա փոխարեն հեռվում սկսեց շարժվել մեկ ուրիշ թուփ։ Այդ դեռ ոչինչ. Տարոնը պարզ, շատ պարզ տեսավ, որ մի մուգ բան պոկվեց շարժվող թփից ու նետվեց հաջորդ թփի ետևը։ Հետո շարժվեցին արդեն մյուս թփի ճյուղերը։ Սա ի՞նչ բան է, մտածում էր նա, միթե աչքիս է երևում։ Բայց չէ, նորից երևաց նույն սև բանը, որը ոչ կենդանու է նման, ոչ թռչունի, ավելի շուտ մարդ է հիշեցնում, և դա էլ վախեցրեց Տարոնին։ Ո՛վ կարող է լինել, ինչո՞ւ է իրենցից առաջ ընկել և ինչո՞ւ է թաքնվում։ Նա շրջվեց ու նայեց տան կողմը։ Երեք տների միայն կտուրներն էին երևում։ Ուզեց աղջիկներին ասել իր կասկածների մասին, բայց իրեն զսպեց։ նրանց էլ այդ է հարկավոր, որ նորից մեծավարի սկսեն իրենց ձանձրալի խրատները։

Այդպես նրանք շարունակեցին ճանապարհը, որն անցնում էր կիսաճահճային թփուտների, մինչև գոտկատեղը հասնող խոտերի միջով։ Գարնանը, երբ հեղեղատը բարձրանում էր, այս վայրերը ողողվում էին ջրով։ Բայց ամառն սկսվում էր թե չէ, այստեղ ամեն ինչ փոխվում էր, առատ ջրից հետո փարթամանում էին թփուտները, շուրջը ամեն ինչ ծաղկում էր, և երեխաները սիրում էին այստեղ գալ զոխ ու ավելուկ քաղելու, մոշ ու մորի հավաքելու։ Հաղարջ էլ էր լինում, բայց քիչ, այդ էր պատճառը, որ հաղարջի համար գնում էին մեծ անտառ։ Աշնան կողմերը հեղեղատը գրեթե չորանում էր, հեշտությամբ կարելի էր անցել մյուս կողմը, բայց երեխաները միշտ կանգ էին առնում հեղեղատի մոտ ու միայն մեծերի հետ էին հեղեղատն անցնում։ Նրանք միշտ նախանձով էին նայում գյուղի տղաներին ու աղջիկներին, որոնք սովորաբար մեծ խմբով էին գալիս, ավելի ավագ տղաների ուղեկցությամբ և, հեղեղատն անցնելով, բռնում էին մեծ անտառի ճանապարհը, որը հեղեղատից այն կողմ էլ անցնում էր մարգագետինների ու թփուտների միջով։ Իսկ երեկոները, երբ նրանք խաղում էին սովորական պահմտոցին, տեսնում էին, թե ինչպես են գյուղի երեխաները լիքը զամբյուղներով վերադառնում տուն։

Հիմա Մանուշը, Հասմիկն ու Տարոնը մեծ անտառ գնալու իրավունք էին ստացել։ Ասենք, Մանուշն ու Հասմիկը արդեն մի քանի անգամ մենակ եղել էին անտառում։ Միայն Տարոնն էր առաջին անգամ գնում։ Դե արի ու ցույց տուր, թե վախենում ես։ Բայց ահա Տարոնը նորից նկատեց, որ թփերը հերթով շարժվում են, և էլի ինչ-որ բան նետվեց մի թփից մյուսը։ Եվ նա մտածեց, որ աղջիկներին այդ մասին չասելը երևի ճիշտ չի լինի, հարկավոր է զգուշացնել։ Ու որքան որ կարող էր հանգիստ ու անտարբեր ասաց.

― Ուժեղ քամի է։

― Ի՞նչ, ― զարմացած հարցրեցին աղջիկները։ ― Ինչե՞ր ես խոսում, նույնիսկ տերևները չեն շարժվում, ինչ քամի։

― Հրեն, նայեք, այն թուփը ոնց է շարժվում։

Աղջիկները նայեցին Տարոնի ցույց տված կողմն ու անմիջապես նկատեցին շարժվող թուփը։

― Այդ թփի ետևում մարդ էլ կա, ես տեսա, թե ինչպես պահվեց այնտեղ։

― Աչքիդ է երևացել, ― ասաց Հասմիկը։

― Ասում եմ, տեսա, չես հավատում մի հավատա։ Կարող է արջ էր... Ինչ կա որ, այս կողմերում արջ եղել է։

― Արջ չի կարող լինել, հետո՞ ինչ, որ եղել է։ Բացի դրանից... ― Բայց Մանուշը չկարողացավ ավարտել, որովհետև հենց այդ ժամանակ մի տարօրինակ ձայն լսվեց։ Կարծես թե մեկը քրքջում էր։

― Տեսնո՞ւմ եք։ — Տարոնը կանգ առավ։

Այդ քրքիջը, որն ավելի շատ թռչնի կռնչյուն էր հիշեցնում, նրա ոտքերն ասես մեխեց տեղում։

― Բվեճ կլինի, ― ասաց Մանուշն ու առաջ գնաց։ Հասմիկը Նույնպես առաջ շարժվեց և Տարոնին ոչինչ չէր մնում, քան աղջիկների հետևից գնալը։

― Ի՞նչ բվեճ, ― փնթփնթում էր նա։ ― Կարծես իսկի բվեճի ձայն չենք լսել։

Մանուշը հասավ շարժվող թփին, պտտվեց շուրջն ու ձայն տվեց.

― Ոչինչ չկա՜...

Տարոնը նույնպես հասավ թփին և անձամբ համոզվեց, որ իրոք թփի մոտ ոչինչ չկա։ Նա հանգիստ շունչ քաշեց, բայց մի քիչ շտապել էր, որովհետև նորից, ավելի մոտիկից լսվեց նույն քրքիջը։

— Ըհը՛, նորից, — ասաց նա։ ― Տեսնո՞ւմ եք, այստեղ ինչ-որ մի բան կա։

― ճիշտ որ, — հաստատեց Մանուշը։ ― Բայց դա ի՞նչ նշանակություն ունի, քի՞չ թռչուններ կամ կենդանիներ կան, որ զանազան ձայներ են հանում... Մենք հո բոլորը չե՞նք լսել։ Հասկանո՞ւմ եք, մի տեսակ թռչուն կա, ես անունը չեմ հիշում, հայրիկս է պատմել, նրա ձայնը մարդու ձայնի նման է, միայն թե խոսել չգիտի։

Տարոնը հիշեց, որ մայրիկն էլ է նման բան պատմել և նորից շունչը տեղն ընկավ։ Բավական ժամանակ նրանք լուռ գնում էին, բայց ականջները սրած սպասում էին, թե չի՞ կրկնվելու տարօրինակ քրքիջը։ Բարեբախտաբար, այլևս նման բան չեղավ, ու նրանք հանգստացան։ Քիչ հետո առանց միջադեպի դուրս եկան հեղեղատի ափը։

― Ահա, հասանք հեղեղատին, սրանից հետո հեշտ կլինի։

― Ինչո՞ւ հեշտ կլինի, — հարցրեց Տարոնը։

― Որովհետև մյուս կողմում հեղեղը ջուր չի լցնում և մինչև անտառ իսկական արահետ կա։

Նրանք հեշտությամբ իջան հեղեղատի հունը, ընտրեցին մի նեղ տեղ, որպեսզի անցնեն ներքևում հոսող փոքրիկ ջուրը և թռան մյուս կողմը։ Հեղեղատի մյուս ափը զառիթափ էր, և նրանք տեղ էին փնտրում դուրս գալու, երբ նորից լսվեց քրքիջը։ Այս անգամ բավական երկար և այնքան նման մարդու ծիծաղի, որ երեքն էլ միանգամից կանգ առան։ Երբ շուռ եկան, տեսան, որ մյուս ափում թփերից բռնած կանգնած է գզգզված հագուստով, ճերմակ մորուքով մի մարդ։

Երեքն էլ այդ սարսափելի արտաքինով մարդուն տեսնելով, հանգիստ շունչ քաշեցին։ Ախր դա Գիժ Գառնիկն էր, գյուղում բոլորին հայտնի Գիժ Գառնիկը, որից երեխաները ոչ մի վատ բան չէին տեսել, ընդհակառակը, Գիժ Գառնիկը երեխաներին միշտ օգնության էր հասնում դժվար տեղերում։

― էդ ո՞ւր, — հարցրեց Գիժ Գառնիկը։

Երեխաները պատասխանի փոխարեն միաբերան գոչեցին.

― Բարև ձեզ, Գառնիկ քեռի։

― Ասում եմ՝ ո՞ւր եք գնում։

― Գնում ենք անտառ, հաղարջի

― Անտա՞ռ... Բա չե՞ք վախենում։

― Ինչի՞ց, Քեռի Գառնիկ, ինչի՞ց վախենանք, ― Իր հերթին հարցրեց Մանուշը։ ― Մենք խորքերը չենք գնա։

― Բայց հեղեղատն անցնում եք, չէ՞... Ես տեսնում եմ, որ ուզում եք անցնել։

― Բա որ չանցնենք, ինչպե՞ս պիտի անտառ գնանք։

― Ես բան չեմ ասում... որ ուզում եք գնացեք, միայն թե իմացեք, հեղեղատից հետո սկսվում է հեքիաթը։

― Հեքիա՞թը, ― զարմացած հարցրեց Հասմիկը։

― Ինչո՞ւ ես զարմանում, հենց հեքիաթը՝ մարդակերով, խոսող արջով ու գայլով, թզուկներով ու ամեն ինչ հասկացող ագռավով, կախարդներով... Ծիպիլի Պինդոյին ու Տիմբակային գիտե՞ք, լսած կա՞ք։

― Չէ, չենք լսել։

― Բա ձեր մայրիկները հեքիաթ չե՞ն պատմում։

― Պատմում են, — պատասխանեցին երեխաները միասին։

― Դե իմացեք, հիմա որ հեղեղատն անցաք՝ կընկնեք հեքիաթի մեջ։

― Ավելի լավ, — ծիծաղելով ասաց Մանուշը, ― մենք հեքիաթ շատ ենք սիրում։

― Ես հեքիաթի ժամանակ քնում եմ, ― ասաց Տարոնը։

― Այստեղ չես քնի, ― ասաց Գիժ Գառնիկը։

― Ինչ հետաքրքի՜ր Է, ― ուրախացավ Տարոնը։

― Խոսք չունեմ ասելու, հետաքրքիր Է... Հետաքրքիր Է, բայց սարսափելի... Հի՛, հի՛, հի՛, ինձ նման։ ― Ու Գիժ Գառնիկը աշխատեց սարսափելի տեսք ընդունել։ Բայց երեխաները նրանից չէին վախենում ու միայն ծիծաղելով ասացին.

― Դու սարսափելի չես, քեռի Գառնիկ։

― Դե լավ, ես ձեզ ասացի... ― Ձեռքերը կողքին խփելով՝ ասաց Գիժ Գառնիկը... ― Ես իմ պարտքը կատարեցի...

― Ցտեսությո՜ւն, ― ձայն տվեցին երեխաներն ու ձեռքով արեցին ծերուկին։

― Ես ձեզ զգուշացրել եմ հա՜, զգուշացրել եմ... Զգուշացրել եմ, չէ՞, հո չե՞ք կարող ուրանալ։

― Չէ՛, չենք կարող, ― ծիծաղեցին երեխաները։

― Դե տեսեք... ես ձեզ այստեղ կսպասեմ։

― Լավ, քեռի Գառնիկ, մենք քեզ համար հաղարջ կբերենք, ― ասաց Հասմիկը։

Ու երեխաները, թփերից բռնելով, բարձրացան վեր։ Հեղեղատի աջ ափը բարձր էր։ Երբ նրանք դուրս եկան ափ, տեսան, որ Գիժ Գառնիկը գնում է հոսանքով վեր, այնտեղ, ուր բլրակի վրա երևում էր փայտահատի լքված տնակը։

Հա, փայտահատի տնակի մասին ես ձեզ դեռ չեմ պատմել։ Դա վաղուց լքված մի տնակ էր, մի խորհրդավոր տնակ, որի մասին խոսելիս մարդիկ միշտ ձայները ցածրացնում էին, ասես ինչ-որ բանից վախենալիս լինեին։ Պատմում էին, որ այդ տնակում ապրելիս է եղել մի փայտահատ վարպետ, որը գյուղում հայտնի է եղել նրանով, որ գդալ ու շերեփ է սարքել, հավանգ ու գուշ, և մոտակա բոլոր գյուղերը իրենց գդալներն ու շերեփները նրանից են առնելիս եղել, քանի որ նրա ձեռքի աշխատանքը ամենից լավն է եղել ու ամենից գեղեցիկը... Բայց մի օր էլ դժբախտություն է պատահել, փայտահատը անտառ է գնացել ու չի վերադարձել։ Փայտահատի հետ էր եղել նաև նրա խելքից պակաս փոքր եղբայրը՝ Գառնիկը, որը տարօրինակ, անհավատալի բաներ էր պատմում։ Իբր իրենց են մոտեցել երկու խեղճ ու կրակ պառավ ու եղբորը ցախավելի վրա նստեցրած օդ են բարձրացրել։ Գյուղացիներն, իհարկե, Գիժ Գառնիկին չեն հավատում, ամբողջ գյուղով ոտքի են ելնում, փնտրում են ամեն տեղ, բայց այդպես էլ փայտահատի հետքը չեն գտնում;

Փայտահատի կինը սպասում է ամուսնուն, երեխաներին շուրջը հավաքած օրերով նստում է դռան շեմքին՝ աչքը գցած անտառիս, բայց ամուսինն այդպես էլ չի վերադառնում։ Գյուղացիները որոշում են, թե փայտահատն անզգուշորեն անդունդն է գլորվել կամ էլ գել ու գազանի բաժին դարձել, բայց գոնե հագուստի մի կտոր պիտի գտնեի՞ն, որ հանգստանան։ Չեն գտնում նաև նրա գործիքները, հո գործիքներն էլ գազանները կերած չէ՞ին լինի։ Այդպես էլ գյուղը հաշտվում է այն մտքի հետ, թե փայտահատն այլևս չի վերադառնա, համոզում են նրա կնոջը։ Խեղճ կինը, վերցնելով երեք, երեխաներին, վերադառնում է գյուղ՝ ծնողների մոտ։ Այդպես փայտահատի լքված տնակը դառնում է կիսավեր ու մինչ օրս էլ կանգնած է բլրակի վրա՝ ահ ու սարսափ տարածելով երեխաների մեջ։

Երեխաները երբ գնում էին մասուր ու մոշ հավաքելու, միշտ այդ տնակից հեռու էին պահում։ Վախենում էին, և դա հասկանալի էր, քանի որ լքված տնակի մասին սարսափելի բաներ էին պատմում։ Ով գիտե, այդ պատմությունները ճիշտ էին, թե հորինած, բայց որ այնտեղ ինչ-որ խորհրդավոր բաներ էին կատարվում, դրանում երեխաները համոզված էին։ Որոշ բաներ էլ իրենք էին տեսել։ Տան ծխնելույզի վրա միշտ մի ագռավ էր նստած լինում, որը կռավում էր անընդհատ։ Ասում էին, որ փայտահատի կինն էլ այդ ագռավից ու կռավ ոցից էր փախել։

Երեխաները երբ մոշ հավաքելիս շատ էին մոտենում այդ տնակին, միշտ լսում էին ագռավի միապաղաղ, լռության մեջ սարսափ տարածող չարագուշակ կռավյունը։

― Ղա՛-ղա՛-ղա՛... ղա՛-ղա՛...

Գիժ Գառնիկո հաճախ էր գնում եղբոր լքված տունը, որի ծածկը անձրևներից նստել էր արդեն, դուռը ծռվել ու կախվել էր մի ծխնիից և որի ծխնելույզից վաղուց արդեն ծուխ չէր բարձրանում։

Ասում էին, թե տեսել են Գիժ Գառնիկին եղբոր ավերակ տան շեմքին նստած և նույնիսկ տեսել են նրան՝ գլուխն առած ափերի մեջ ու անշարժ, իսկ ուսին նստած է եղել ագռավը։

Ահա թե ինչու երեխաները չզարմացան, երբ Գիժ Գառնիկը սուլելով գնաց դեպի եղբոր ավերակ տունը։

Առաջին բանը, որ հեղեղատն անցնելուց հետո նրանք զգացին՝ լռությունն էր։ Խաղաղություն էր տիրում շուրջը, ու քանի որ քամի չկար, և նույնիսկ բարակ զեփյուռ չէր փչում, տերևների սվսվոց անգամ չէր լսվում։ Այս անսովոր լռությունը մի պահ նույնիսկ վախեցրեց երեխաներին, նրանք մինչև անգամ կարծեցին իրենց ականջներն են մեղավոր դրա հասար և սկսեցին եռանդով տրորել ականջները։ Ոչինչ չօգնեց, և նրանք թփուտների մեջ արահետը գտնելով, իծաշարուկ, բռնեցին անտառի ճանապարհը։ Համատարած լռության մեջ նույնիսկ սիրտ չէին անում խոսել, և երթ Տարոնը խոսեց, կարծես որոտ եղավ ու նրա ձայնն ուժգին արձագանքեց.

― Բա ո՞ւր է հեքիաթը, — հարցրեց նա։

― Դու էլ հենց կարծում էիր, թե հեքիաթի մեջ ենք ընկնելու, ― ծաղրեց Հասմիկը։

― Դե որ մեծերը ասում են...

Տարոնը չշարունակեց խոսքը։ Նա մի մեծ. գեղեցիկ թիթեռ էր նկատել, որը նստել էր տուղտի ծաղկի վրա և այնքան մեծ էր, որ թևերով ծածկել էր ամբողջ ծաղիկը։ Նա զգույշ մոտեցավ տուղտի թփին, բայց թիթեռն իսկի ուշադրություն էլ չդարձրեց նրա մոտենալուն և միայն բեղիկներն էր արագ-արագ շարժում։ Տարոնն այն է ձեռքը մեկնած ուզում էր բռնել նրան, երբ թիթեռը անշտապ, կարծես իր գործն ավարտելուց հետո, թռավ և նստեց մասրենու ճյուղի վրա։ Տարոնը վազեց մասրենու մոտ, բայց թիթեռը նորից թռավ և այս անգամ արդեն կորավ հարևան թփի ետևում։ Տարոնը շրջանցեց թուփը, իսկ այնտեղ թիթեռի հետքն անգամ չէր մնացել։ Դրա փոխարեն նա մի զարմանալի, շատ զարմանալի ու տարօրինակ բան տեսավ։ Սկզբում կարգին չհասկացավ էլ, թե տեսածն ինչ է, մենակ սիրտը կարծես տեղից պոկվեց ու ընկավ մի խորը, խորը անդունդ։ Նա հմայված նայում էր ու իր աչքերին չէր հավատում, դրա համար էլ զույգ ձեռքերով աչքերը տրորեց ու երբ նորից նայեց թփի սոսկ, մի փոքրիկ մարդուկ տեսավ։ ճերմակ ու փառահեղ մորուքով, կարմի՜ր-կարմիր քթով մի ծերունի էր դա, որը կանաչ գլխարկ ուներ ու հագին մազոտ, առանց թևերի բաճկոն։ Տարոնին այդ տարօրինակ ծերուկը շատ ծանոթ թվաց, ոնց որ ինչ-որ տեղ տեսած լիներ նրան։ Դե, իհարկե, դա իր երազի թզուկն էր, թեև այստեղ նա մորուք ուներ ու մի քիչ էլ ավելի մեծ էր։

Ծերուկը նստած էր մասրենու տակ՝ ոտքերը լայն բաց արած, իսկ ոտքերի արանքում կռատուկի տերևի վրա կարմրին էր տալիս նոր հավաքած հաղարջի կույտը։ Թզուկը իր դեղին, մեղրամոմե մատներով վերցնում էր հաղարջի մանրիկ ճութերը, դնում բերանը, ծփծփացնելով ուտում ու հետն էլ խոսում էր.

― Օ՛խ, ինչ հիանալի՜ է... Օ՜խ, սքանչելի՜ է... օ՜խ, ուղղակի հիանալի է՜․..

Իսկ Տարոնը հազար ու մի բան էր մտածում։ Այ, եթե ծերուկին համոզի իր հետ տուն գնալ՝ հիանալի բան կլինի։ Այլևս պետք չի լինի գնալ հաղարջի։ Ո՞ւմ է պետք այսքան ճանապարհ կտրելը։ Չէ՞ որ թզուկներն ինչ ուզենան առանց դժվարության կարող են անել, իսկ հաղարջն այնքան հասարակ բան է նրանց համար, որ բավական է ինքը ցանկություն հայտնի և կողովներով կունենա։ Հետո նա մաածեց, որ թեև Թզուկը ծերունի է, բայց լավ ընկեր կլինի իր համար և ինքը ստիպված չի լինի կախման մեջ լինել Մանուշից ու Հասմիկից։

Տարոնն այս մտքի հետ էր, երբ Թզուկը գլուխը բարձրացրեց ու տեսավ նրան։

― Օ՜, պատվարժան ասպետ, համեցիր համտես արա այս տարվա առաջին հաղարջը.., Համեցիր ու չմոռանաս մտքումդ մի որևէ բան պահել։ Երբ առաջին անգամ նոր պտուղ ես ուտում, մտքումդ անպայման պիաի մի որևէ բան պահես, այդպես է կարգը։ Դե, առաջ եկ, պատվարժան պարոն։

Նրա խռպոտ ձայնը այնքան մեղմիկ էր ու քաղցր, որ Տարոնի վախը միանգամից անցավ, և նա այնքան հանգստացավ, որ թվաց, թե Թզուկն իրոք իր մտերիմն է և. պարզ ու հասարակ ձևով ասաց.

― Ես պարոն չեմ, ես Տարոնն եմ։

― Ահա, ուրեմն Տարոն... Աա՜, իհարկե, դու Տարոնն ես, խնդրեմ, պատվարժան Տարոն, համտես արա այս տարվա առաջին հաղարջը։

Ի՞նչ կա որ, կարելի է և համտես անել։ Տարոնը նույնիսկ մի քայլ առաջ գնաց, բայց այդ ժամանակ էլ հենց լսվեց Մանուշի ձայնը։

― Տարո՜ն... որտեղ ե՜ս..․

Տարոնը չպատասխանեց։ Նա կախարդված նայում էր ծերունուն, նրա մեղրամոմե բարակ մատներին, նրա փարթամ հոնքերի տակից հազիվ երևացող ժպտուն, մի փոքր խորամանկ աչքերին։

― Տարոն, ո՞ւր կորար, ― այս անգամ ձայն էր տալիս Հասմիկը։

Տարոնն ուզում էր պատասխանել, ասել, որ այստեղ է, թփի ետևում, բայց չէր կարողանում։ Հենց նոր նա այնքան հանգիստ էր, որ քիչ էր մնում նույնիսկ մոտենա Թզուկին, համտես անի նրա հաղարջը, բայց հիմա կարծես թե լեզուն կապ էր ընկել, չէր կարողանում պատասխանել ընկերներին։

― Է հե՜յ, Տարոն, որտե՜ղ ես... ― նորից լսվեց Մանուշի ձայնը հեռվից, բայց հենց այդ ժամանակ էլ թփի մյուս կողմից երևաց Հասմիկը։ Տարոնին տեսնելով, նա ջղայնացած վրա տվեց.

― Էդ ինչո՞ւ չես պատասխանում, անպիտան տղա։ Տարոնը մատով ցույց տվեց Թզուկին։

― Նայի՛ր...

― Ի՞նչ է, — ասաց Հասմիկը, նայելով թփի տակ։ — Էդ ի՞նչ ես ցույց տալիս, այս փոստի կտո՞րը։

Տարոնը, որ նայում էր Հասմիկին՝ տեսնելու համար, թե Թզուկը ինչ տպավորության կթողնի նրա վրա, զարմացած էր, որ աղջիկն այդքան հանգիստ է պահում իրեն, կարծես տեսածը սովորական բան լիներ։ Իսկ երբ խոսեց մորթու կտորի մասին, նորից նայեց թփի տակ և ինչ տեսնի... Թփի տակ իսկապես ոչխարի սպիտակ մորթու կեղտոտ մի կտոր էր ընկած, իսկ ծերունուց իսկի հետք էլ չէր մնացել։ Սա մի հարված էր Տարոնի հասար, ավելի ցնցող, քան Թզուկի հայտնվելը, և նա նորից կորցրեց խոսելու ընդունակությունը։

― Հը՜, ասա՛, ի՞նչ ես ցույց տալիս։

― Ա՜-այստեղ... ը՜ը՜... պա՜... ― կմկմաց Տարոնը։ ― Այստեղ, քիչ առաջ, այստեղ...

― Ի՞նչ քիչ առաջ, ի՞նչ այստեղ, չեմ հասկանում։

― Ես... ախր.․․ 19

է.

― «Ես»... «ախր»... ուղղակի բան չունես ասելու...

― Ունեմ, ― վիրավորվեց Տարոնը։ Բայց հետո մտածեց ու իրեն հավաքելով, ասաց.

― Հա, չունեմ, ճիշտ է.. Բայց ես չէ՞ի կարող թփի ետևում գործ ունենալ, ի՛նչ է...

― Լավ, գնացինք, ժամանակ չկա։ ― Հասմիկը ձայն տվեց. ― Մանուշ, Տարոնն այստեղ է․․․ ― Եվ նրա ձեռքը բռնելով քարշ տալով տարավ դեպի արահետը։ Մանուշին հասնելով ասաց.

― Մտել էր թփի ետևը և շշմած նայում էր ինչ-որ փոստի կտորի։

Մանուշը մի հայացք գցեց Տարոնի վրա, բայց ոչինչ չասաց, միայն շտապեցրեց․

― Գնա՛նք, գնա՛նք... այսպես դանդաղ որ շարժվենք, մինչև կեսօր հաղարջուտ չենք հասնի։

Տարոնն էլ ոչինչ չասաց։ Վախեցավ, որ եթե Թզուկի մասին պատմի, էլ աղջիկների ձեռքից չի պրծնի։ Պիտի ձեռ առնեն, ասեն, թե աչքին է երևացել։ Ուրիշ բան, եթե Հասմիկն էլ տեսներ, բայց Հասմիկը միայն մորթու մի կտոր տեսավ։ Սպասիր, մտածեց Տորոնը, իսկ եթե ինքն էլ այդ Թզուկին չի տեսել և հենց իր տեսածն էլ այդ մորթու կեղտոտ կտորն է եղել։ Բայց մորթին ինչպե՞ս կխոսեր, մինչդեռ Թզուկը նրա հետ խոսում էր իսկական մարդու նման, մարդկային լեզվով, առաջարկում էր հաղարջ ուտել։

Այս մտքերով տարված և աշխատելով ետ չընկնել՝ Տարոնը գնում էր Մանուշի ու Հասմիկի ետևից։ Մինչև անտառ գնացին սուս ու փուս, ասես թե վախենում էին խախտել այն խլացնող լռությունը, որի միջով քայլում էին նրանք։ Երբ թփուտներից դուրս եկան, ճանապարհը շարունակեցին մարգագետինը հատող շավիղով, նույնիսկ սեփական ոտնաձայներն էին լսում։ Բայց ահա, երբ անտառին հասնելու համար մի երկու հարյուր մետր էր մնացել, երեխաներն սկսեցին վազել։ Հսկայական հաճարենիները, հացենիներն ու սաղարթախիտ կաղնիները ասես կանչում էին նրանց, և նրանք ուրախության ճիչերով մտան անտառ...


գլուխ երկորդ. Ծիպիլի-Պինդո և Տիմբակա

Ա. Չորացած կաղնու բացատում

Արևի ճառագայթներն արդեն ոսկեգույն էին ներկել բարձր հաճարենիների ու հացենիների կատարները, անտառն արդեն կենդանացել էր, զրնգում էր թռչունների համանվագը, և խոտերի մեջ արդեն խլրտում էին ոզնիներն ու առնետները, ձմուկներն ու փորսուղները... Իսկ նրանք դեռ քնած էին։ նրանք, այսինքն Ծիպիլի-Պինդոն և Տիմբական։

Անտառի այս բացատը հեռու էր արահետներից ու բանուկ ճանապարհներից, և նրանք որոշել էին այսուհետև գիշերել այստեղ։ Մանավանդ, որ բացատի կենտրոնում մի հսկայական կաղնի կար, որի ներքևի ճյուղերն արդեն չորացել էին և կարելի էր հանգիստ կախվել այդ ճյուղերից ու քնել առանց վախենալու, թե կարող են գիշերային կենդանիների ոտքերի տակ ընկնել։ Իսկ կանաչ ծառերի վրա քնելն այնքան էլ հարմար չէ։ Ինչքան էլ լավ կախվես, միևնույն է, գիշերը որ քամի բարձրացավ, անպայման տերևները դեմքդ կամ վիզդ խուտուտ կտան ու կխանգարեն ամենաքաղցր երազներդ։ էվ Ծիպիլի-Պինդոն կամ ուղղակի Ծիպիլին ու մեկ էլ Տիմբական արդեն երեք օր է գիշերում են այս խաղաղ, մարդկանցից ու աղմուկից հեռու բացատում։ Կաղնուց քիչ հեռու տնկված էր մի բավական մաշված ցախավել, պոչը խրած հողի մեջ, իսկ չորացած ճյուղերի փունջը թեթև օրորվում էր վաղորդյան հովից։ Անմիջապես կաղնու բնի մոտ ընկած էր մի ուրիշ ցախավել, սա մի քիչ ավելի էր պահպանված, քան առաջինը, բայց էլի բավական մաշված էր։ Կաղնու շուրջը կռավելով պտտվում էր մի սև ագռավ, երբեմն ընդհուպ մոտենալով քնածներին, բայց սրանց իսկի վեջն էլ չէր։ Ասենք, Ծիպիլին մի աչքը բաց արեց, նայեց Ագռավին ու նորից սկսեց խռմփացնել։ Չէ՞ որ նրանք էլ բոլորի նման ամենից շատ սիրում էին քնել լուսադեմին, երբ այցի են գալիս քաղցր երազները։

Հիմա կհարցնեք, թե այդ ովքե՞ր են, որ քնում են ծառերի ճյուղերից կախված։ Կհարցնեք, բայց մի՞թե այդքան դժվար է գլխի ընկնել, որ խոսքը կախարդների մասին է։ Այո, Ծիպիլին ու Տիմբական կախարդ պառավներ են, բայց շատ ծերացած, ուղղակի ուժասպառ եղած։ Ուժասպառ լինելը դեռ ոչինչ, նրանք կորցրել են կախարդելու ընդունակությունը։ Ուրիշ պատվարժան կախարդներն ինչ ասես կարողանում են անել՝ կերպարանափոխվել, ցանկացած մարդուն կամ կենդանուն կերպարանափոխել, մի վայրկյանում ցախավելին նստած օդ թռչել և դեռ վերևում մեռյալ օղակներ անել։ Ուրիշ խոսքով, նրանք անում են այն ամենը, ինչ որ պիտի անեն իրենց հարգող իսկական կախարդները։ Իսկ սրանք՝ չէ, սրանք արդեն անպետք կախարդներ են, մեջքացավով ու հոդացավով տառապող պառավներ, որոնք հազիվ են բարձրանում կաղնու ճյուղերի վրա և ւսյնքան թեթև են, որ նույնիսկ ամենաբարւսկ չորացած ճյուղը նրանց ծանրությունից չի կոտրվում։ Եվ հիմա նրանք խորը քնած են։ Ծիպիլին երազ է տեսնում, Տիմբական էլ է երազ տեսնում։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, երկուսն էլ տեսնում են նույն երազը։ Դա դեռ ոչինչ, նրանք տեսնում են այն երազը, որի մասին երազում էին արթուն ժամանակ։ Իսկ նրանք երազում էին թռչել... Նստել ցախավելի վրա, բարձրանալ օդ և, ինչպես շատ տարիներ առաջ, թռչել անտառների ու. դաշտերի, գյուղերի ու քաղաքների, գետերի ու ծովերի վրայռվ... Ահա այսպիսի քաղցր երազի մեջ են նրանք, այնպես որ չարժե պառավներին քնից արթնացնել։ Թող թռչեն, քանի երազի մեջ են, իսկ մենք երեսուն տարով ետ գնանք, տեսնենք, թե ինչպես եղավ, որ նրանք կորցրին իրենց զրնգուն փառքը և թե ինչպես դարձան ամենասովորական պառավներ։


Բ․ Գրենլանդիա, Զեսեփի ծովափ

Պարզ ու կապույտ երկնքից այնպիսի մի դղրդյուն էր լսվում, որ մարդկանց թվում էր, թե ամպերն են որոտում, և երկնքում ամպի ոչ մի նշույլ չտեսնելով, իրար երեսի էին նայում տարակուսած։ Բայց եթե մարդկանց տեսողությունն ավելի սուր լինեք, կտեսնեին, որ երկնքով երկու փոքրիկ կետեր ես թռչում մերթ մոտենալով, մերթ հեռանալով իրարից։ Եվ եթե ավելի ուշադիր լինեին, գուցե և նկատեին, որ այդ թռչող կետերը երկար պոչեր ունեն։ Բայց հեռադիտակով անգամ հազիվ թե այդքանը նկատվեր։ Իսկ իրականում դրանք երկու կախարդ պառավներ էին, որոնք իրենց ցախավելներին նստած սլանում էին դեպի Հյուսիս։

― Էհե՜յ, Դիրի-դիմ-բո, կանգնի՜ր, կանգնի՜ր, ասում եմ, ցնդած պառավ, թե չէ որ հասել եմ, կտոր-կտոր կասեմ քեզ, փոշի կդարձնեմ, քեզանից պարան կհյուսեմ, ― որոտընդոստ ձայն էր տայիս Տիմբական առջևից սլացող Ծիպիլիին։

Ծիպիլին երկու հարյուր տարով Տիմբակայից մեծ էր, նրա ականջները բավական ծանրացած էին և լավ չէր լսում, մանավանդ որ հիմա ինքը առջևից էր գնում, ու քամին փչում էր դիմացից։ Բայց պարան հյուսելու մասին նա լսեց, ավելի ճիշտ, ականջին հասավ միայն «պարան» բառը, իսկ մնացածը նա անմիջապես գլխի ընկավ, քանի որ գիտեր՝ պարան հյուսելը Տիմբակայի ամենասիրած սպառնալիքն է։ Նա մի արհամարհական հայացք նետեց հետևից եկող Տիմբակայի վրա և ավելի արագ սլացավ։ «Հարամ կաթնակեր, ― մտածեց նա, ― դե հիմա կտեսնենք, թե ով ումից պարան կհյուսի, հիմա այնքան ձգվես, որ իրեն-իրեն պարան դւսռնաս»։ Բայց բարձրաձայն ասաց.

― Հասիր, եթե կարող ես, ծծկեր կախարդ, հասիր, է՜լի, մենակ սպառնալ գիտես, դիրի՜-բիրի՜ կո՛-կո՛-կո՛, տեսնենք, թե ով ումից պարան կհյուսի։

― Ես քեզ գիտե՞ս ինչ կանեմ... Իսկի պարան էլ չեմ հյուսի, ում է պետք քեզանից պատրաստված պարանը, այնքան փտած ես, որ անմիջապես կկտրվես։ Ավելի լավ է ես քեզանից գորտնխալի գործեմ ու փռեմ նեխած ջրերի վրա... Իսկական քո տեղն է, բիլի-միլի բո՛ւմ...

Այս ամենից Ծիպիլին միայն «փտած» բառը լսեց, դրա համար էլ որոշեց մի փոքր դադաղեցնել ընթացքը։ «Թող մոտենա, ― մտածեց նա, — թող մոտենա, որ լսեմ, թե ինչ է դուրս տալիս, միևնույն է, ինձ հասնողը չի»։ Եվ նա իր ցախավելը մի փոքր արգելակեց։

― Հասիր, հասիր ինձ՝ կարգին խոսենք, ― ծաղրելով ասաց Ծիպիլին, լավ գիտենալով, որ Տիմբական չի կարող իրեն հասնել, եթե ինքը չուզենա։ Բայց մի բան էլ լավ գիտեր, որ հասնելուց հետո մնացած բոլոր հարցերում նա իրեն կարող է հաղթել։ Քիչ բան չէ, երկու հարյուր տարով ջահել լինելը։

― Դե որ այդքան վստահ ես քեզ վրա, կանգնիր էլի, ուր ես փախչում։

Սա արդեն Ծիպիլին լավ լսեց, քանի որ թույլ էր տվել Տիմբակային բավական մոտենալ։ Աշխատելով հեռավորությունը պահպանել, նա գոռաց.

― Հիմար ես, է՜լի, հիմար, օդի մեջ ինչպե՞ս կանգնեմ։ Շա՞տ ես ուզում, դու կանգնիր։

― Որ այդպես է իջնենք ցած, այնտեղ ես քո հախից կգամ։

― Ի՞նչ, ի՞նչ, լավ չհասկացա...

― Բա որ ասում եմ, խուլ ես, չես հավատում, ասում եմ ցած իջնենք, խուլ...

― Ցնդած, չե՞ս տեսնում, ներքևում օվկիանոս է, ցամաքից վաղուց ենք անցել, բավական չէ, որ օվկիանոս է, դեռ փոթորիկ էլ է, երեսուն բալանոց։

― Տեսնում ես, որ դու ես տգետը և մանավանդ ցնդածը։ երեսուն բալանոց փոթորիկ չի լինում։ Հիմա հազիվ ինը բալ լինի։

Նրանց միջև տարածությունը բավական փոքրացել էր։ Տիմբական դիտմամբ էր Ծիպիլիին խոսեցնում, որպեսզի հասնի նրան։ Նա գիտեր, որ Ծիպիլին կախարդների մարաթոնի չեմպիոն է և առանց խաբելու նրան չի հասնի։

Այսպես գոռգոռալով, մեկը մյուսին սպառնալով, ցախավելներին հեծած սլանում էին երկու կախարդները, թե ուր, իրենք էլ կարգին չգիտեին, թե ինչ էին ուզում մեկը մյուսից՝ էլի չգիտեին։ Փոխանակ իրենց գործով զբաղվելու, ընկել երկինքն էին չափչփում։ Իսկ նրանց գործն էլ գիտեք թե ինչ է՝ չարություն անելը։ Դե կախարդներ են էլի, սրան-նրան են փախցնում, մեկին քարացնում են, մյուսին ծառ դարձնում, բոլորը չես թվի, կախարդների չար գործերը վերջ ու սահման չունեն։

Ահա դու գնում ես ճանապարհով ու տեսնում, որ հեռվից մի խեղճ ու կրակ պառավ է գալիս։ Նա իր նիհար, ոսկրոտ ձեռքը մեկնում է քեզ ու մի կտոր հաց է խնդրում։ Եվ նա այնքան և բարի ու խղճալի տեսք ունի, որ վերջին շապիկդ էլ կհանես կտաս, ուր մնաց թե մի կտոր հաց։ Դու հանում նրան ես մեկնում քո ունեցած վերջին կտոր հացը։ Պառավն էլ ի՞նչ, կարծում եք շնորհակալությո՞ւն է հայտնում։ Չէ՜ մի... վայրկենապես կերպարանափոխվում է, ու նրա բարի ու խղճալի տեսքից իսկի հետք էլ չի մնում։ Իր ոսկրոտ ձեռքով նա բռնում է քո փոքրիկ թաթիկն, ու քիչ հետո դու նրա ցախավելից կպած թռչում ես բա՜րձր, բա՜րձր, ամպերից էլ վեր։ Իսկ ներքևում լեռներ են ու դաշտեր, անտառներ ու գետեր։ Դու վախից կպչում ես պառավի փեշերից, որ ցած չընկնես, չնայած որ ընկնելն ավելի լավ է, քանի որ քիչ հետո կախարդը կսլանա ցած ու ծխնելույզի միջով անցնելով կհայտնվի իր կախարդական խրճիթում։ Եվ որպեսզի դու չկարողանաս փախչել, նա քեզ մի կոճղ է դարձնում, ու դու քո ոստե աչքերով տեսնում ես, թե ինչպես է այդ բարի կերպարանքով չորուկ պառավը փուռը թեժացնում, որպեսզի քեզանից մի լավ խորովու շինի։ Օ՜, այդ կախարդները խորովու շատ են սիրում, դրա համար էլ երբեմն հազարավոր կիլոմետրեր են թռչում, որպեսզի հարմար որս ճարեն։ Ախր դրանք շատ էլ բծախնդիր են, ամեն մարդու չեն ուտի, մեկը նիհար է՝ վախենում են ատամները ջարդեն, մյուսը գեր է, վախենում են առատ ճարպից այրուցք ունենան։ Եվ այդպես, դու նայում ես այդ կրակը թեժացնոդ չար պառավին ու, ոչինչ անել չես կարող, որովհետև ընդամենը մի կոճղի կտոր ես։

Սա ի՜նչ է որ։ Կախարդներն ուրիշ բաներ էլ կարող են անել և որովհետև բնույթով չար են, ինչեր ասես որ չեն անում։

Շատերն ասում են, թե կախարդներ չկան, չեն լինում։ ճիշտն ասած, ես էլ եմ այդպես կարծում։ Բայց չկան միայն այն ժամանակ, երբ դու նրանց գոյությանը չես հավատում։ Եթե հավատում ես՝ կան և այն էլ ինչքան... մանավանդ հեքիաթներում, այստեղ արդեն առանց կախարդների յոլա չի կարելի գնալ։

Հիմա դառնանք մեր կախարդներին։ Նրանք հոխորտալով, իրար սպառնալով թռչում էին Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի հյուսիս, դեպի Գրենլանդիա։

― է-հե՜յ, ― ձայն էր տալիս Տիմբական, ― էլի ի՞նչ պատահեց, ինչո՞ւ, թռիչքդ արագացրիր․․․ կանգնիր հասնեմ, մի քիչ դանդաղեցրու...

Բայց ԾիպիլիՆ այլևս չէր լսում նրան։ Ավելի ճիշտ չէր ուզում լսել։ Նա հիմա տարված էր իր թռիչքով մտաբերում էր ջահել այն օրերը, երբ տասնվեց անգամ երկրի շուրշը պտտվելով նվաճեց կախարդների մարաթոնի չեմպիոնի կոչումը և ստացավ մեծ կախարդի կերպարանքով մեդալը, որը մինչև, այսօր էլ կախված է նրա պարանոցից։ Մի ձեռքով բռնելով ցախավելը, մյուսով Ծիպիլին շոշափեց մեդալը, հետո մոտեցրեց աչքերին, քսեց երեսին ու համբուրեց։ Ինչքան չլինի այդ մեդալը կախարդի իր ողջ կյանքում միակ պարծանքն էր եղել և եթե մի բան կար, որով նա հպարտանում էր, էլի այդ մեդալն էր։

― Էյ, Ծիպիլի, ― չէր հանգստանում Տիմբական, ― կանգնիր, ո՞ւր ես թռչում։ Այդպես դու կհասնես Հյուսիսայհն բևեռ, իսկ այնտեղ, ինչպես գիտես, ցուրտ է, սառնամանիք։ Առանց այն էլ բրոնխներդ ոչ մի բանի պետք չեն, էլ չեմ ասում նշագեղձերիդ մասին, կմրսես, կանգնիր...

― Սրւս՜ն տես, հիմար է գտել, հազիվ եմ ցախավելիս արագությունը ժամում երկու հազար կիլոմետրի հասցրել... Կաթնակեր կախարդ, կարող ես հասիր ինձ, փոխանակ խրատներ տալու։

― Մի քիչ դանդաղեցրու՝ հասնեմ, ինչքան չլինի երկուսով թռչելն ավելի ուրախ կլինի։

― ես քեզ գիտեմ, — առանց գլուխը շուռ տալու պատասխանեց Ծիպիլին։ ― Տեսար, որ չես հասնի, վւափկեցիր։ Որ հասնես, բնույթդ գեշ է, էլի կկծես։ Յոթանասուն տարի առաջ էլ խաբեցիր այդպես ու ոտքս այնպես կծեցիր, որ տեղը մինչև. հիմա էլ մնում է։

― Նայիր, օվկիանոսն արդեն վերջացավ, երկրի վրայով ենք թռչում, տես, թե ինչ կանաչ են ափերը,., երեի հասանք Աֆրիկա... Հա, է՛լի, Աֆրիկւսն է...

― Որ ասում եմ տգետ ես, տգետ ես, էլի... Մենք թռչում ենք Կանաչ կղզու վրայով։ Գրենլանդիա, լսած կա՞ս։

― Դե որ ցամաքի վրա ենք արի իջնենք, ես հոգնեցի, ― խոստովանեց Տիմբական։ ― Համ էլ քաղցած եմ։

― Հի՛, հի՛, հի՛... Դիրի՜-բիրի՜, կհոգնես, բա ինչ կանես։ Ջահելները չեն դիմանում... Սպասիր, ես քե՛զ այնպես հոգնեցնեմ, որ բարակես դառնաս պարան, հի՛, հի՛, հի՛։

Եվ Ծիպիլին քահ-քահ ծիծաղեց իր սրամտության վրա։ Հետո միառժամանակ լուռ էր թռչում։ Հանկարծ հիշել էր, որ թռիչքի ժամանակ շատ խոսելը լավ չէ, կարող է կոկորդը մրսեցնել, իսկ նրա նշագեղձերը իսկապես լավ չէին և շատ շուտ բորբորքվում էին։ Էլ չենք խոսում բրոնխների մասին, որոնք իսկապես, բանի պետք չէին։

Տիմբական, սակայն, այդ մասին չէր մտածում, նա կոկորդից պինդ էր, դրա համար էլ ձայն տվեց։

― Էյ, Ծիպիլի, տես, թե քո Կանաչ կղզին ինչ դւսռավ։ Ամեն տեղ ձյուն է ու սառույց... երևվի հասանք Հյուսիսային բևեռ։

― Ոչ մի բևեռ... սա Գրենլանդիայի հյուսիսն է, Ջեսեփի ծովափը... Տեսնո՞ւմ ես, նորից ծով է սկսվում։

― Ո՞ւր է, ես սառույցից բացի ոչինչ չեմ տեսնում։

Բայց Ծիպիլին այդ ժամանակ արդեն նրան չէր լսում, մեծ շրջան կատարելով սլանում էր ցած։ Դա հնարավորություն տվեց Տիմբակային հասնել Ծիպիլուն։ Նա էլ սկսեց ցած իջնել.

― Էդ ո՞ւր, ինչո՞ւ ես իջնում...

― Տիմբակա, դու, ի՞նչ է, կուրացել ես, ոչինչ չե՞ս տեսնում... Նայիր այնտեղ ինչպիսի իրարանցում է։

― Զարմանալո՞ւ ինչ կւս, մարդիկ են հավաքվել, իսկ որտեղ մարդիկ, այնտեղ իրարանցում։

― Չէ, դու լրիվ քոռացել ես, ոչինչ չես տեսնում... Ասենք, ինձ ես խուլ ասում, բայց ինքդ էլ չես լսում։ Հապա մի աչքերդ ու ականջներդ սրիր․..

― Ըհը, սրեցի, հետո՞...

― Չե՞ս տեսնում սառույցն ինչպես է ճեղքվել... Շուրջն էլ տներ կան, այստեղ անպայման մի բան պատահել է։

― Հետո՞ ինչ, պատահել է, թող պատահի...

Բայց Ծիպիլին այլևս ոչինչ չասաց։ Նա քարի պես ցած նետվեց, և Տիմբական տեսավ, թե ինչպես անհայտացավ սառցաճեղքի մութ խոռոչի մեջ։ «Այ քեց հիմար», ― մտածեց Տիմբական և ինքն էլ հետևեց Ծիպիլիին։

Սկզբում ոչինչ չէր տեսնում, ճեղքը բավական խորն էր ու ներքևում երևում էր սևին տվող ջուրը։ Հետո նա երեխայի լացի ձայն լսեց և թեքվելով ձախ՝ տեսավ Ծիպիլիին, որը մի ձեռքով բռնել էր էսկիմոս փոքրիկ մի տղայի, իսկ մյուսով փորձում էր սառույցների արանքում լռված ցախավելն ազատել։ Տիմբական երեխային վերցրեց, և միայն դրանից հետո Ծիաիլհն կարողացավ սառույցներից ազատել իր ցախավելը։ Երբ նա ճեղքից դուրս եկավ, վերևում ցնծություն էր։ Փոքրիկ էսկիմոսի մայրիկը կրծքին էր սեղմել երեխւսյին և դեռ շարունակում էր լալ, այս անգամ, իհարկե, ուրախությունից։ Նա իսկի չէր էլ հետաքրքրվում, թե սառցի անդունդից ով հանեց իր մինուճարին, միայն համբուրում էր տղային ու լալիս։ Իսկ Տիմբական մի կողմի վրա կանգնած նայում էր երջանիկ մայրիկին, ու նրա դեմքը դարձել էր բարի՜-բարի՜։ Ծիպիլին էլ կանգնեց Տիմբակայի կողքին, ու նրանք երկար նայում էին ուրախացող մարդկանց։ Հետո նա կարծես ուշքի եկավ և ցախավելի պոչով խփելով Տիմբակային՝ սլացավ վեր։ Տիմբական հետևեց նրան։

Երկար ժամանակ նրանք թռչում էին կողք, կողքի, բայց այլևս չէին խոսում։ Խուսափում էհն իրար աչքերի մեջ նայելուց անգամ և մեկ-մեկ էին միայն աչքի պոչով նայում իրար ու նորից շարունակում իրենց թռիչքը՝ ամեն մեկը խորասուզված իր մտքերի մեջ։ Իսկ նրանց մտքերը տարբեր չէին։ Երկուսն էլ նույն բանն էին մտածում։ Նրանք զգում էին, որ ակամա մեծ հանցանք են գործել, բայց կարգին չէին գիտակցում իրենց արածի ողջ լրջությունը։ Միայն Ատլանտյան օվկիանոսի վրա, երբ հանկարծ նկատեցին, որ բարձրությունը չեն կարողանում պահել, նրանք ահավոր խուճապի մեջ ընկան։ Եվրոպայի վրւսյով թռչելիս բավական ցածրացել էին, իսկ երբ հասան Կովկասյան լեռներին՝ համարյա քսվում էին լեռնագագաթներին։

Շուտով նրանք վայրէջք կատարեցին իրենց հարազատ անտառի բացատներից մեկում, բայց դա իսկական վայրէջք չէր, այլ՝ հարկադրական։ Ճիշտ է, նրանք հենց այստեղ էլ ուզում էին հասնել, բայց եթե ուզենային էլ թռիչքը շարունակել՝ ոչինչ չէր ստացվի։ Երբ մի երկու ժամ կանաչների վրա պառկելուց հետո վեր կացան, որ որսի գնան, քանի որ երկարատև թռիչքից հետո բավական քաղցած էին, տեսան, որ իրենց ցախավելները դարձել են սովորական ցախավելներ, նրանցից, որոնցով փողոցներ են մաքրում։ նրանցով այլևս օդ բարձրանալ հնարավոր չէր։ Պառավների բոլոր ջանքերը, կախարդանքներն ու նզովքները իզուր էին։ Ոչ ցախավելներն էին առաջվանը, ոչ էլ իրենք։ Նրանք մեծ, շատ մեծ մեղք էին գործել խախտել էին կախարդների առաջին պատվիրանը՝ բարի գործ էին կատարել։

Բայց այս ամենը ուղիղ երեսուն տարի առաջ էր։


Գ. ԵՎ ներից չորացած կաղնու բացատում

Աշխարհում ամեն բան վերջ ունի։ Ծիպիլիի ու. Տիմբակայի երազներն էլ, որքան էլ որ նրանք քաղցր էին ու հաճելի, ընդհատվեցին։ Ծառի շուրջը թռչող Ագռավը, որ ձայնը գլուխն էր գցել, մի անգամ այնպես մոտեցավ Ծիպիլիին ու այնպես կռավեց նրա ականջի տակ, որ սա թեև ամենաքաղցր թռիչքի մեջ էր, իսկույն արթնացավ։ Հարկ կա՞ ասելու, թե որքան հիսաթափվեց, տեսնելով, որ թռիչքի փոխարեն կախված է կաղնու չոր ճյուղից։ Տնքտնքալով նա քանդեց մեջկապը, որով փաթաթվել էր կաղնու չոր ճյուղին ու ցած իջավ։ Իջավ ու երկար կանգնեց կաղնու տակ, աչքը հառած բացատի կենտրոնին։ Այնտեղ նա մի արտառոց թան էր նկատել և այդ բանը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Տիմբակայի ցախավելը։ Աչքերին չէր հավատում։ Ախր ցախավելը պոչով խրված էր մարգագետնի մեջտեղում, իսկ դա կախարդների լեզվով նշանակում էր, որ բացատը գրավված է։ Տեսնո՞ւմ ես այդ կաթնակերին, ոնց էլ ցախավելը տնկել է բացատում, մտածեց նա։ Երեկոյան հանգիստ բարձրացան ծառը քնելու, նման բան չկար, այս ե՞րբ հասցրեց ցախավելը տնկել։ Նայեց իր գլխավերևում ճյուղից կախված Տիմբակային և գետնից վերցնելով ցախավելը, սկսեց խփել նրա ոտներին։

― Հարամ կաթնակեր կախարդ, ա՛ռ քեզ, Դիրի՜-բիրի՜ կո՛-կո՛, կո՛...

Տիմբական կարծես հենց դրան էր սպասում, ոնց որ իսկի քնած էլ չէր եղել։ Նա վայրկենապես ցած թռավ ծառից, հասավ Ծիպիլիին ու սկսեց բռունցքներով խփել գլխին։

― Ա՛ռ քեզ, քաֆթառ, Համադա՜-Չամադա՜ դի՛-դի՛-դի՛ անպետք, ուժը կորցրած փտած պառավ, գր՛-գի՛, գի՛...

Ծիպիլին, թեև երկու հարյուր տարով մեծ էր, բայց խոսքի տակ մնացողը չէր, նրա ցախավելը սրի պես ձեռքին պահած պոկ չէր գալիս Տիմբակայից ։

― Ա՛ռ քեզ, Դիմբո-դիրի՜ բի՛-բի՛-բի՛․.. Էս մեկը քաֆթառի համար, էս էլ՝ փտածի... երես առած, փչացած կախարդ, բիլի-միլի բո՜մ, մազերդ կպոկեմ, եթե մեկ էլ մտնես իմ սահմանը։

― Սա իմ բացատն է՝ Բոմ-բիրի բո՛մ֊բո՛մ․․. Հրեն իմ ցախավելը, չե՞ս տեսնում, թե՞ լրիվ քոռացել ես։

― Հետո ինչ, քո ցախավելը ուր ասես կարող ես տնկել, դրանից հո տեղը քոնը չի՞ դառնա։

Տիմբական շատ համառ, ինքնասածի կախւսրդ էր։ Նա նստեց կանաչների վրա ու կտրուկ ասաց,

― Կդառնա։

Ծիպիլին նետվեց նրա վրա ու բռնեց մազերից։ Տիմբակային սարսափը պատեց։ Նա երկու ձեռքով պինդ բռնեց գլուխը, որ Ծիպիլին մազերը չքաշի։ Ախր Տիմբական թեև ջահել էր, մազեր բոլորովին չուներ, կեղծամ էր դնում, իսկ կեղծամը, ինչպես գիտեք, գլխից կարելի է անմիջապես պոկել։ Հենց դրանից էլ վախենում էր Տիմբական, մանավանդ որ տեսնում էր գլխավերևում պտտվող Ագռավին։

― Թո՛ղ մազերս, թո՜ղ, ասում եմ, թե չէ կկծեմ, բամ-բո՛ւմ...

― «Մազերս, մազերս»... մի մազեր էլ ունենաս, ես հո գիտեմ, որ կեղծամ ես դնում։

― Սո՛ւս, սո՛ւս, բարձր մի խոսիր, ― աղաչական ասաց Տիմբական։ ― Այնպես ես ձայնդ գլուխդ գցել, կարծես խուլ եմ։

Բայց Ծիպիլին ցախավելի համար շատ էր վիրավորված, դրա համար էլ կպել էր Տիմբակայի կեղծամից ու պոկ չէր գալիս, թող խայտառակվի, մտածում էր նա, թող բոլորը իմանան։ Ստիպված Տիմբական կծեց նրա թևը։ Բերանի ձախ անկյունում նա մի պինդ ու երկար ատամ ուներ, հենց դա էլ խրեց Ծիպիլիի թևի մեջ, որից սա սոսկալի վայնասուն բարձրացրեց, սակայն մազերը չթողեց, ընդհակառակը, նրան, այնուամենայնիվ, հաջողվեց կեղծամը մի կողմի վրա թեքել։ Տիմբական փորձեց երկրորդ անգամ կծել, թւսյց Ծիպիլին ժամանակին խույս տվեց և ցախավելից բավական հեռու նստելով կանաչների վրա, սկսեց եռանդով փզել կծած տեղը։

― Փչացած կախարդ, տես, թե ինչ արեցիր, գիտես, որ իմ վերքը ուշ է լավանում, էլ ո՞ւր ես քո այդ փտած ատամը խրում մսիս մեջ։

Նա նորից սկսեց լպստել վերքն ու ինչ-որ կախարդանք մրմնջալ.

Տիրի՜-բոմ-բո՛, Տիմբակա՛,

Տիմբա-բիրո՜ կո՛-կո՛-կո՛...

Համդա՜-Ջամդա՜ Բիլի-կա՛,

Շանդա՜-Բունդա՜ բո՛-բո՛-բո՛...

― Չի օգնի, ինչքան ուզում ես կրկնիր, քո նզովքներն այլևս չեն օգնում, թե՞ արդեն մոռացել ես։ Դու անպետք կախարդ ես, խելքը թռցրած պառավ։

― Կարելի է կարծել, թե քո կախարդանքները ազդում են, — մռթմռթաց Ծիպիլին վերքի արյունը ծծելով։

― Սա իմ բացատն է, Բիրի-բո՛մ... Հրեն իմ ցախավելը, չե՞ս տեսնում, քավթա՛ռ։

― Հետո՞ ինչ, քո անպետք ցախավելը ոչինչ չի որոշում... Էս ո՞ւր հասանք, թուո՜ւ... ոչ հարգանք է մնացել, ոչ պատկառանք....

― էդ ո՞ւմ պիտի հարգեմ, ― կեղծամն ուղղելով ասաց Տիմբական, ― չլինի՞ քեզ, փո՛ւչ կախարդ։

― երկու հարյուր տարով քեզանից մեծ եմ... Այն ժամանակ, երբ ես արդեն կախարդ էի, Տիմբո-Բումո՛ Տիմբա-կո՜ւմ, դու դեռ... ի՞նչ դու, քո հերն ու մերը, քո ապն ու պապը դեռ չէին ծնվել։

― Մե՛ծ բան, ― ասաց Տիմբական, գրպանի հայելու մեջ կեղծամի մազերը հարդարելով։ Նա առանց հայելու յոլա չէր կարողանում գնալ, ինչքան չլինի՝ երկու հարյուր տարով ջահել էր Ծիպիլիից և իրեն ժամանակակից կախարդ էր համարում։

― Դեռ ազգական էլ ենք գալիս, մորաքրոջդ խնւսմու յոթերորդ պապի տասներեքերորդ տատն եմ։

― Քեռուս եզան զեղացի, ― խայթեց Տիմբական։

― Հենց քեռուդ եզան զեղացի, ― հանգիստ ասաց Ծհպիլրն։ ― Քիչ բան չի, ուրիշներն իսկի այդքան էլ չկան։

Ծիպիլին արդեն հաշտվելու նշաններ էր ցույց տալիս, բայց Տիմբական վիրավորանքը դեռ չէր մոռացել, մանավանդ որ վախենում էր, թե Ագռավը հասցրել է տեսնել կեղծամը։ Ագռավից, իհարկե, նա չէր վախենում, բայց կարող էր կաչաղակի մոտ խոսք թռցնել բերանից... եթե այդպես լիներ, կեղծամի պատմությունը մի քանի ժամում ամբողջ անտառով մեկ կտարածվեր։ Դե արի ու էլի անտառ փոխիր դրա համար, ինչպես արդեն մի քանի անգամ եղել էր։

― Սա իմ հողե է, ― պնդեց Տիմբական, ցախավելը վկա։

― Չէ, սա ինձ կգժվացնի, էս կաթնակերը, ― Ծիպիլին համբերությունից դուրս էր գալիս։ ― Լսիր, սա ոչ ոքի հողն էլ չի, սա չեզոք գոտի է, հասկանո՞ւմ ես, ինչո՞ւ ես ցախավելդ բերել ու տնկել բացատի մեջտեղը։

― Թող դու բերեիր ու տնկեիր... ով շուտ ցախավելը տնկեց, բացատը նրանն է, պա՞րզ է։

― Պարզ չէ, ― կտրեց Ծիպիլին։

― Դրանից էլ պարզ բան, ― Տիմբական հայելին պահեց փոքրիկ պայուսակի մեջ, որը կախված էր նրա պարանոցից։

― Հիմար, ես իմ ցախավելը հինգ հարյուր տարի քեզանից առաջ կարող էի տնկել այստեղ։

― Տնկեիր է՛լի, որ գլխի չես ընկել, ես մեղավո՞ր եմ։

― Էէ՜, Տիմբակա, հինգ հարյուր տարի առաջ իմ ցախավելը դեռ զորություն ուներ. ես այն ժամանակ հարգված կախարդ էի, սիրված վհուկ, ինչի՞ս էր պետք քո այս քոսոտ բացատը։

― Իսկ հիմա՞ ինչիդ է պետք, ― հարցրեց Տիմբական։

― Հիմա՞... — Ծիպիլին մտածմունքի մեջ ընկավ։ Հետո ընկճված ասաց. ― ճիշտ որ ասեմ, հիմա էլ պետք չի... ի՞նչ պիտի անեմ։ Ասենք, թե իմն է... հա, իմն է, հետո՞ ինչ...

― Էլ ի՞նչ է ուզածդ։ ― Տիմբական նստեց կանաչների վրա, ուղիղ Ծիպիլիր դիմաց ու հարցական նայեց նրան, բայց պատասխան չեդավ։ Ծիպիլին ինքն էլ նստեց կանաչների վրա ու երկար մտածում էր, կարծես թե ուզում էր իսկապես մի ողջախոհ պատասխան գտնել։ Բայց չկար այո պատասխանը։

― Չգիտեմ... Ես էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում։ Ամեն ինչ դարձել է անհետաքրքիր։ Ի՞նչ եմ ես հիմա՝ կախա՞րդ։ Չէ՜ մի... Դու ճիշտ ես ասում՝ մի անպետք պառավ եմ ընդամենը, Բիլի՜ դի՛-դի՛-բի՜... Ոչ կախարդել կարող եմ, ոչ էլ թռչել կախարդավարի... Հե՜յ գիտի... Այն ժամանակ, երբ ես դեռ կախարդել գիտեի, երբ դեռ կարողանում էի կերպարանափոխվել ու կերպարանափոխել, նստում էի ցախավելին ու թռչում որտեղ սիրտս ուզեր։

― Իսկ ես, ինչ է, չէ՞ի թռչում... Թռչում էի, էն էլ ոնց, ― այստեղ Տիմբական ձայնը ցածրացրեց, հասկանում էր, որ Ծիպիլիի մոտ թռչելու հարցում չի կարելի պարծենալ... ― Դե ես քեզ չէի հասնի թռչելով, բայց ես էլ մի բան արժեի... Թռչում էի ուր որ սիրտս ուզեր և դեռ մեռյալ օղակներ էի անում՝ հիսունութ անգամ իրար վրա, բա՜...

Ծիպիլին գլուխը բարձրացրեց ու նայեց Տիմբակայի աչքերի մեջ, սա աչքերը թաքցրեց, զգաց, որ բռնվել է։

― էդ մեկը փչեցիր... Հիսունութ անգա՜մ... Հիսունութ անգամ իսկի մեծ կախարդը չէր կարողանում... Դու որ այդքան մեռյալ օղակ անեիր, չեմպիոն կդառնայիր. Կախարդների չեմպիոնը և Պինդոյի կոչում կստանայիր... ― Ծիպիլին ցույց տվեց պարանոցից կախված մեդալը։ ― Տեսնո՞ւմ ես սա, սրա նման մի մեդալ էլ քո վզից կախված կլիներ։ Իսկ ես քառասուն մեռյալ օղակ էի անում և դեռ գլխի վրա էլ սուրում էի ցած։ Մի անգամ ցախավելս տակիցս փախավ, իսկ ես գըլխի վրա սուրացի ու գետնին չհասած բռնեցի հրեղենիս։ Կայծակը հետևիցս չէր հասնում, գիտես, կախարդների մեջ ամենաարագաշարժն էի... Իսկ դու սուտ ես ասում՝ հիսունութ անգա՜մ...

― Պարզ է, մարաթոնի չեմպիոն էիր... Բայց ես էլ սուտ չեմ ասում։ Ազնիվ կախարդական,, արել եմ, հիսունութ անգամ... Բայց մոտերքում մարդ չկար, որ ռեկորդս արձանագրեր։

― Մի ակնթարթում հասնում էի հյուսիսի սառույցներին. ― մւոախոհ շարունակեց Ծիպիլին, ― մի անգամ Ջեսեփի ծովափին փրկեցի մի փոքրիկ էսկիմոս տղայի...

Տիմբական տեղից վեր թռավ ու կախվեց Ծիպիլիի մազերից։

― Անպետք, հոտած դոդոշ, ծիմպա-դա, դեռ պարծենո՞ւմ ես, հա՞։ Բավական չէ, որ ինքդ պատվիրանն արհամարհեցիր, դեռ ինձ էլ քեզ հետ դժբախտության մեջ գցեցիր։ Քո այդ բարության պատճառով էլ հենց կորցրեցինք կախարդելու մեր շնորհքը։

Տիմբական նորից հիշեց իրենց դժբախտության պատմությունը։ Եվ կատաղած, ինչքան որ ուժ ուներ, ձգեց Ծիպիլիի մազերը։

― Մազերս թո՛ղ... թո՜ղ, ասում եմ... Ի՞նչ անենք, որ երկու հարյուր տարով ջահել ես... անընդհատ պիտի գլխիս բամփե՞ս... Թո՜ղ, ասում եմ, իմը իսկական է, ցավում է, քոնի նման կեղծամ չէ։

Տիմբական մազերը թողեց, բայց դեռ կատաղած էր։ Վազվզում էր բացատում, ինչ-որ բան էր ուզում անել և որովհետև ոչ մի լավ բան չգտավ, տնկած ցախավելը հանեց, սկսեց նրանով խփել Ծիպիլիին։

― Խելո՛ք մնա, խելո՛ք մնա, ասում եմ, թե չէ ես էլ ցախավել ունեմ, ― պաշտպանվելով ասաց Ծիպիլին։

― Էլ չհիշեցնես ինձ էսկիմոսի մասին, հասկացա՞ր, էլ չհիշեցնես, թե չէ ես ինձ վրա վստահ չեմ, ― լալով ասաց Տիմբական և, փռվելով կանաչների վրա, շարունակեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

Ծիպիլին նստեց նրա կողքին և սկսեց հանգստացնել։

― Լալով ոչինչ չես փոխի, հարկավոր է մի բան մտածել, ― ասաց Նա։

― Ի՞նչ, ի՞նչ մտածենք․․. այն ժամանակ մտածեիր, անպետք ջադու։ ՝

― Սրան տես, ինչ էլ անմեղ գառն է... Չգայիր օգնության, ինչո՞ւ թիթիզի նման իսկույն հասար։ Դու հո գիտեիր պատվիրանը, գիտեիր, որ վհուկ-կախարդները բարի գործ անելու իրավունք չունեն, բարի գործի համար հատուկ կախարդներ կան։ Դու որ օգնության չհասնեիր ես չէի կարողանա երեխային փրկել։ Կամ պիտի ցախավելից զրկվեի, կամ էլ երեխային ցած գցեի։

― Ես էլ չգիտեմ, թե ոնց եղավ... Նայեցի այդ պստլիկին, մեղքս եկավ։

― «Մեղքս եկա՜վ»... Ես պառավ էի, հիշողությունս թուլացել էր ու պատվիրանը մոռացել էի։ Իսկ դո՞ւ... փոխանակ իմ ձեռքը բռնելու, հասար օգնության։ Ցիմ-բա՛-բա՛։

― Մեղավոր եմ, ― ասաց Տիմբական։

― Մեղավոր եմ, ես եմ մեղավոր, ― ասաց Ծիպիլին։

Հետո նրանք լուռ նստեցին կանաչների վրա ու հեռվից նման էին խեղճ ու կրակ պառավների։

Եթե չլիներ Ագռավը, որ նորից հայտնվել էր նրանց գլխավերևում, նրանք դեռ երկար կմնային այդպես նստած, հայացքները սևեռած մի կետի։

― Ղա՜, ղա՜, ղա՜․․. ― ասաց Ագռավը։ Ագռավի ձայնից սթափված Տիմբական հարցրեց.

― Ի՞նչ է ասում, ես լավ չեմ հասկանում։

― Գրող ու ցավ, ― գոռաց Ծիպիլին, — ես քո հավեսը չունեմ։

Եվ հողի մի կոշտ վերցնելով, նետեց աներես Ագռավի վրա։ Սա նեղացած թռավ նստեց կաղնու ամենաբարձր կատարին ու այնտեղից նորից կանչեց.

― Ղա՛... ղա՛, ղա՛, ղա՜ա՜...

Ուզում էր ասել, եթե դուք այդքւսն անշնորհակալ եք, ես ձեզ ոչինչ չեմ ասի... Ես կտուժեմ, բայց դուք էլ ինձ հետ կտուժեք։

― Տիմբա՛, ա՜յ Տիմբա՛... Իր կրտսեր ընկերուհու ուսը հրեց Ծիպիլին։

― Թո՜ղ ինձ, ― ուսը քաշեց Տիմբական։

― Քիթդ մի կախիր, ― ասաց Ծիպիլին. — Մի բան կանենք, ինչ է, չե՞նք կարող մի բան մտածել... Անպայման կմտածենք ու այս վիճակից դուրս կգանք։

― Երեսուն տարի է նույն բանը լսում եմ։

― Մենակ թե չկռվենք... Որ կռվում ենք՝ ամեն բան փչանում է։ Մեր ունեցած կախարդանքները որ իրար միացնենք՝ մի գործ... ուզում եմ ասել՝ մի լավ չար գործ կանենք։ Մեղքերս կքավենք ու պատվիրանի համաձայն նորից մեր առաջվա ուժը կստանանք։ Ո՜ւխ, թե մեկը կընկնի ձեռքս, տես, թե ինչ չար բան կանեմ։

― Հա, դու էսպես նստիր քեզ համար ու մեկն ու մեկը ինքն իրեն կգա կընկնի ձեռքդ...

― Ինչի՞ նստենք, գնանք մեծ ճանապարհի վրա սպասենք... Մեկն ու մեկը կընկնի ձեռքներս ու ինչ-որ պետք է կանենք։

― Ախր ինչո՞վ, ինչո՞վ պիտի չար բան անենք... Ոչ կախարդել գիտենք կախարդավարի, ոչ կերպարանափոխվել, ոչ էլ կախարդավարի թռչել կարող ենք։ Էս մեր հոդացավերով էլ մինչև մի տեղից մյուսն ենք գնում՝ օրեր է տևում։

Ծիպիլին ոտքի ելավ, շուրջը նայեց, հետո չորս կողմի վրա պտտվելով «քի՜շ֊քի՜շ» արեց ու դառնալով Տիմբակային ասաց.

― Տիմբո, բումա Կումայնի՜.․. Ես դեռ մի բան կւսրողանում եմ անել։ Տիմբական ձւսյնը ցածրացնելով հարցրեց.

― Ի՞նչ, ինչ ես կարողանում անել։

― Քի՜շ, քի՜շ... Դիրի՛-Դիմ-բո՜... քի՛շ, քի՛շ.. Միրի՛ Մին-գո՜... Ես դեռ... Ես դեռ կարողանում եմ բարի ձևանալ, ա՛յ, այսպես... ― Ու Նա որքան կարող էր իր դեմքին բարի արտահայտություն տվեց։

― Ես էլ կարող եմ բարի ձևանալ... բացի դրանից, ես դեռ կարողանում եմ... Տիմբական գլուխը մոտեցրեց Ծիպիլիի գլխին ու փսփսաց... ― Իմ կծած տեղը էլ չի լավանում... ես դեռ էն բանից, ո՞նց էին ասում.. Հա, ես դեռ թույն ունեմ ։

― Գիտեմ, գիտեմ, որ դու թունավոր էիր, հրեն ոտքիս վրա դեռ հետքը կա, բայց մի բան մնացե՞լ է որ, — թերահավատորեն հարցրեց Ծիպիլին։

― Մի քիչ կա... ուզում ես փորձեմ... Նա ատամները մոտեցրեց Ծիպիլիի թևին։

― է՛յ, էյ, էյ... մի ուրիշի վրա փորձիր, ես քեզ համար փորձնական առնետ չեմ։

― Այ, այդ մեկը ճիշտ ասացիր, ― Տիմբական սկսեց առնետ որոնել։ Նա նետվեց դեպի բացատի եզրի թումբը և սկսեց փորփրել հողը այնտեղ, որտեղ անցքեր կային։ Մինչ նա զբաղված էր իր գործով, Ագռավը կաղնու կատարից ցած թռավ ու նստեց Ծիպիլիհ ուսին։ Ծիպիլին սկզբում քշեց Ագռավին, բայց հասկացավ, որ վերջինս ուզում է բան ասել։ Հասկացավ ու իր ոսկրոտ ձեռքով շոյեց Ագռավի գլուխը։

― Ղա՛-ղա՛-ղա՛, ղա՛-ղա՛․․․ ղա՜-ղա՜-ղա՜, ղա․․․ ղա՛, ղա՛... ղա-ղա՜...

― Ահա... այդպես, այդպես, ապրես... ապրես...

Նա մի անգամ էլ շոյեց Ագռավի գլուխը և սա, գոհ թևածելով, նստեց կաղնու կատարին Այդ ժամանակ Տիմբական մոտեցավ՝ մի լեղապատառ առնետ ձեռքին։

― Հիմա կտեսնես, ա՛յ...

Նա իր ձախ կողմի միակ ատամը խրեց առնետի մարմնի մեջ։ Առնետը ծվծվաց և աշխատեց պոկվել Տիմբակայի ձեռքից։ Բայց դրա կարիքը չկար, Տիմբական ինքը առնետին ցած դրեց և հաղթական ասաց.

― Դե հիմա տես...

Առնետը ծվծվալով փախավ և, իր թմբին հասնելով, շուռ եկավ, մատը դնելով քունքին, առնետերեն ինչ-որ բան ասաց ու մտավ անցքի մեջ։ Ծիպիլին ծիծաղից թավալվեց կանաչների վրա։

― Հիմա իմ թույնը մի քիչ ուշ է ազդում։ Այդ անշնորհակալ առնետը քիչ հետո հենց իր բնի մեջ էլ կսատկի։

― Լավ, լավ, քիթդ մի կախիր, ― ասաց Ծիպիլին։ ― Որ կարողանում ես բարի ձևանալ, էլի քիչ բան չէ, հիմա բոլոր չար գործերը բարի ձևանալով են անում... ժպտալով, քաղցր խոսքեր ասելով...

― Ես քաղցր խոսքեր էլ գիտեմ, ― վրա բերեց Տիմբական։

― Ես էլ գիտեմ։ Տեսնո՞ւմ ես, դեռ ահագին բան գիտենք։ Հա՛, Ագռավը մի լուր տվեց.... այսօր... այսինքն...

Ծիպիլին ոչ թե չգիտեր ինչ ասի, այլ մտածում էր, ասի՞ թե չասի։ Այդ անպիտան Տիմբական խորհրդակցել չգիտի, անմիջապես կսկսի գործել և դրանից էլ ամեն բան չսկսած փչանում է։

― Ի՞նչ այսօր, ինչու ս՞սկվեցիր։

― Հ՛եչ, — խուսափեց Ծիպիլին։

― Ոնց թե հեչ, մտքումդ բան կա. ուզում էիր ասել, փոշմանեցիր։ Հը, ի՞նչ էիր ուզում ասել։

― Մեղք է ախր...

― Ի՞նչն է մեղք, ո՞վ է մեղք... էլի՞ սկսեցիր... Քո բարության պատճառով դեռ շա՞տ պիտի մնանք առանց կախարդանքի։ Ինձ չես խղճում, գոնե քեզ խղճա... Նայիր տես, թե ինչ օրի ենք... Քեզ սա դո՞ւր է գալիս։ Ասա, այսօր ի՞նչ...

― Արի այսօր... Ուզում եմ ասել...

― Ագռավն ի՞նչ ասաց...

Ծիպիլին. չորս կողմի վրա պտտվելով ու ձեռքերով կարծես իրենից ինչ-որ բան հեռացնելով, ասաց.

— Քի՛շ, քի՛շ... փի՜շտ, փի՜շտ...

― Դե, ասա, ոչ ռք չկա։

― Այսօր հաղարջի են գալու... Էն աղջիկը... Էն սիրունիկը, անտառի մոտի տնակներից...

― Մանո՞ւշը․․․

― Ուհո՛ւ...

― Ըը՜, իսկ եթե... ― կմկմաց Տիմբական։

― Ի՞նչ եթե... Սրան տես, ինձ վրա է խոսում, բայց երբ տեղն է գալիս, ինքն է խանգարում։ Տասը տարի առաջ էլ մի հարմար դեպք եղավ, էլի դու խւսնգւսրեցիր։

― Արի հինը չհիշենք, ― հաշտարար տոնով ասաց Տիմբական։ ― Հինը որ հիշենք, ես էլ քո արածները կասեմ, Դիրի՜-դիմ֊բո՛։ Լավ, Մանուշը գալիս է, ի՞նչ պիտի անենք...

― Մտածել է պետք, — ասաց Ծիպիլին։ — Որ լավ չմտածենք՝ չի ստացվի։

― Որ գալիս են, էլ ե՞րբ մտածենք։

― Արի ճանապարհից շեղենք, կործանենք։

― Ավելի պարզ չե՞ս կարող ասել... Կործանենք, ես դեմ չեմ, բայց ինչպե՞ս, ― պնդեց Տիմբական։

Իսկ Ծիպիլին ինքն էլ չգիտեր ինչպես։ Հենց նոր մտածեց այդ մասին, այն էլ Ագռավի հաղորդումից հետո։

― Համոզենք, տանենք անդունդի մոտ... Հետո հրենք գցենք ցած։

― Ինչպե՞ս թե հրենք գցենք... Մենք որ հրենք գցենք՝ ոչինչ չենք շահի։ Մենք կախարդի մեր շնորհքով պիտի կործանենք, որպեսզի ազդի... թե չէ՝ հրենք գցե՜նք... Չի լինի այդպես... Քաղցր լեզվով, մեր ունեցած կախարդանքով պիտի կարողանանք։

― Բա ես ի՞նչ եմ ասում, ― ուղղեց Ծիպիլին։ ― Քաղցր լեզվով, բարի դեմքով, կախարդանքով։

― Չէ, ուրիշ բան մտածիր, դրանից բան դուրս չի գա։

― Բարձրացնենք ծառը, ճյուղը կոտրենք՝ ցած ընկնի։

― Մենակ բարի ձևանալով ճյուղը չի կոտրվի, — ասաց Տիմբական, — մեր կախարդանքն էլ այդքան ուժ չունի։

― Այդպես մի ասա, — համառեց Ծիպիլին։ — Եթե երկուսիս եղած-չեղած կախարդանքը հավաքենք, ուժ տանք՝ ճյուղը կկոտրվի։

― Լավ, ― մտածելով համաձայնվեց Տիմբական։ ― Ուրիշ ճար որ չունեցանք՝ այդ էլ կփորձենք։ Մի ուրիշ ավելի լավ բան մտածիր։

― Ի՞նչ ես դու էլ՝ մտածիր, հա մտածիր․․․ Հիմա էլ դու մտածիր, ես երկու անգամ արդեն մտածել են։

Տիմբական մտածմունքի մեջ ընկավ և քիչ հետո բացականչեց․

― Գտա՜մ գտա՜․․․

― Հը, ի՞նչ գտար․․․

― Գտա՞․․․ Արի ճանապարհից շեղենք, տանենք կատաղած արջի խրճիթը։ Նա հիմա այնքան քաղցած է, որ իսկույն կհոշոտի։

Ծիպիլին նույնիսկ տեղից վեր թռավ։

― Այդ ինչ լավ բան ասացիր, Տիմբակա՛․․․ Բավական է, որ մտնի արջի խրճիթը, էլ դուրս չի գա․․․ Տիմբակա, դու իմաստուն կախարդ ես էղել, ես չեմ իմացել, ու այնքան ել խելքդ չես թռցրել․․․ Դո՛ւ․․․ դո՛ւ․․․ ― Ծիպիլին գրկեց ու պինդ համբուրեց Տիմբակային, բայց նրան դա դուր չեկավ։ Պոլվելով Ծիպիլիից, փեշերով սրբեց երեսը։

― Թո՜ւ․․․ Դու այնպայման մարդկանցից ես լպստել սովորել․․․ Այդ նրանք են ամեն առիթով պաչպչվում, շատ կեղտոտ, հակասանիտարական գործ է։


Բայց Ծիպիլին իսկի չլսեց էլ Տիմբակայի վիրավորական խոսքերը։ Նա տարված էր իր կրտսեր ընկերուհու, առաջարկությամբ, որը բավական մեծ հույսեր էր տալիս,

― Արջին էլ քարերով կխփենք, ― ասաց նա, ավելի կկատաղեցնենք։ Էդ մեկն ինձ վրա, ես դա կարող եմ անել՝ Բիլի՛-միլի՛-մո՜ւր, Բիլի՛ բի՛ր-մա՜...

եվ նա նստելով բացատի մեջտեղը սկսեց պարել ու երգել։ Քիչ հետո նրան միացավ նաև Տիմբական։

Բիփ-բիլի՜ հա՛, հա՛, հա՛,

Մանուշին թող հոշոտի.

Ծիլի միլի հո՛ւ. հո՛ւ. հո՛ւ,

Թող հոշոտի, թող ուտի։

Ա՛յ սա գործ է, գործ է չար,

Տիլի-տոմ-բո՜մ, հա՛, հա՛, հա՛,

Մեր ցավին էլ կանենք ճար,

Բիլի բում-բո՜մ հո՛ւ, հո՛ւ. հո՛ւ...

Ու կազատվենք, կազատվենք

Բարությունից բիլի-բո՛մ.

Չար կախարդներ կլինենք,

Տիլի բում-բո՜մ, Տիլի-բո՜մ։

Հանկարծ Տիմբական կւսնգ առավ․

― Սս՜... լսո՞ւմ ես։

― Ո՞ւր է... Ես ոչիչն չեմ լսում,― ասաց Ծիպիլին շնչահատ լինելով․․. Նրա համար պարելը, ինչ խոսք, դժվար էր։

― Խլացել ես, խուլ ես դու, դրա համար էլ չես լսում։

― Խուլը դու ես, ― վիրավորվեց Ծիպիլին...― Որ ձայն չկա ո՞նց լսեմ... Ահա՛, հիմա լսում եմ... երգում են։

― Երգում են., Հիմա ուր որ է, կգան։

― Ես բարի դեմք կընդունեմ, ― ասաց Ծիպիլին ― Մանուշին կկանչեմ մի կողմ իբր թե հաղարջի լավ տեղ գիտեմ․․․

― Չէ, Մանուշին ես կկանչեմ։

― Ինչո՞ւ դու։

― Իսկ ինչո՞ւ դու... Դու ամեն ինչ կփչացնես։ Դու բարի ես դարձել, ես գիտեմ։

― Ե՞ս եմ բարի դարձել, այդ դո՛ւ ես բարի դարձել, տեսնում եմ... Նույնիսկ կերպարանքդ է փոխվել։ Հազիվ քո չարությունը ինձ վրա է բռնում, ― առարկեց Ծիպիլին, բայց քիչ հետո զիջեց․

― Լավ, թող քո ասածը լինի... Ես էլ մյուսներին կզբաղեցնեմ։ Մի բան կհնարեմ։ Հա, կտանեմ, անդունդը, ինչ կասես, նրանց էլ ես կգլորեմ ցած։


― Ասացի, հրել գցելով ոչ մի բանի չենք հասնի... Բացի այդ՝ մենք երկուսով Մանուշից հազիվ գլուխ հանենք, — մեղմացած ասաց Տիմբական։ ― Ուրիշ բան մտածիր, մենակ թե հիմար բաներ դուրս չտաս, թե չէ նորից ամեն ինչ կփչացնես։

― Էդ ե՞րբ եմ փչացրել, ախր, ― վիրավորվեց Ծիպիլին։

― Լավ, լավ, արի չկռվենք, հիմա ուր որ է կգան, ― ասաց Տիմբական։ -― Բիլի՛-բոլի՛, Տիմ բո-բո՜...

Տիմբական նետվեց անտառի խորքը ու պահվեց ծառերի ետևում։

― Տիլի-միլի բո՜ւմ, հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ, — ասաց Ծիպիլին ու հետևեց Տիմբակային։

― Ղա՜, ղա՜... ղա՛, ղա՛, ղա՜, — ասաց Ագռավը և թևերով մի քանի անգամ ծափ տալով, թռավ մւսրգագետնի կողմ, երեխաներին ընդառաջ։