«Կոմպրոմիս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
 
(9 intermediate revisions by 2 users not shown)
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«Մերոնք»]]
 
|աղբյուր = [[«Մերոնք»]]
 
}}
 
}}
{{անավարտ}}
+
{{Սրբագրել}}
 +
 
 +
Սրբագրման համար անհրաժեշտ ծրած նյութը՝ [[Ծրած տեքստերի հղումների պահոց]]֊ում։
  
 
<i>Ն․ Ս․ Դովլաթովային՝ պատճառածս ողջ տանջանքի համար</i>
 
<i>Ն․ Ս․ Դովլաթովային՝ պատճառածս ողջ տանջանքի համար</i>
Տող 65. Տող 67.
 
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր 1973թ․)
 
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր 1973թ․)
  
<i>«ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Ութ  երկրներից գիտնականներ են ժամանել Տալլին՝ մասնակցելու Սկանդինավիային եւ Ֆինլանդիային նվիրված 7֊րդ գիտական կոնֆերանսին։ Մասնագետները ներկայացնում են ԽՍՀՄ֊ը, Լեհաստանը, Հունգարիան, ԳԴՀ֊ն, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ ԳՖՀ֊ն։ Կոնֆերանսի շրջանակներում աշխատում է վեց բաժանմունք։ 130֊ից ավելի գիտնականներ՝ պատմաբաններ, հնեաբաններ, լեզվաբաններ, հանդես կգան զեկուցումներով եւ հաղորդումներով։ Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16֊ը»։</i>
+
<i>«ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ։ Ութ  երկրներից գիտնականներ են ժամանել Տալլին՝ մասնակցելու Սկանդինավիային եւ Ֆինլանդիային նվիրված 7֊րդ գիտական կոնֆերանսին։ Մասնագետները ներկայացնում են ԽՍՀՄ֊ը, Լեհաստանը, Հունգարիան, ԳԴՀ֊ն, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան եւ ԳՖՀ֊ն։ Կոնֆերանսի շրջանակներում աշխատում է վեց բաժանմունք։ 130֊ից ավելի գիտնականներ՝ պատմաբաններ, հնէաբաններ, լեզվաբաններ, հանդես կգան զեկուցումներով եւ հաղորդումներով։ Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 16֊ը»։</i>
  
 
Կոնֆերանսը տեղի էր ունենում Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գնացի, զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարություն։ Հայտնվեց խմբագիրը՝ Տուրոնոկը։ Մեղուշ, բարեպաշտի կերպարանքով մեկը։ Ամաչկոտ սրիկաների տեսակից։ Հիմա գրգռված է․
 
Կոնֆերանսը տեղի էր ունենում Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գնացի, զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարություն։ Հայտնվեց խմբագիրը՝ Տուրոնոկը։ Մեղուշ, բարեպաշտի կերպարանքով մեկը։ Ամաչկոտ սրիկաների տեսակից։ Հիմա գրգռված է․
Տող 103. Տող 105.
 
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)
 
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)
  
<i>«ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Հանրահայտ ժոկեյները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ գիտակ անասնաբույծներ են, որ համառ հետեւողականությամբ կատարելագործում են նժույգի ցեղը, զարգացնում են իրենց «հովանավորյալների» ժառանգական հատկանիշները։ Նրանք նաեւ բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ հաշվետու են Տալլինի խստապահանջ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները բազմաթիվ մրցանակներ ու դիպլոմներ են նվաճել, իսկ 1965 թվականին վարպես֊ձիավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով նվաճել է համամիութենական մեծ մրցանակը։ Տալլինի ձիարշավարանի աստղերից առանձնանում են հմուտ վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ Իլվեսը, Խ․ Հիմմիստեն։ Մեծ հույսեր է ներշնչում երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։
+
<i>«ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Հանրահայտ ժոկեյները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ գիտակ անասնաբույծներ են, որ համառ հետեւողականությամբ կատարելագործում են նժույգի ցեղը, զարգացնում են իրենց «հովանավորյալների» ժառանգական հատկանիշները։ Նրանք նաեւ բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ հաշվետու են Տալլինի խստապահանջ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները բազմաթիվ մրցանակներ ու դիպլոմներ են նվաճել, իսկ 1965 թվականին վարպետ֊ձիավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով նվաճել է համամիութենական մեծ մրցանակը։ Տալլինի ձիարշավարանի աստղերից առանձնանում են հմուտ վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ Իլվեսը, Խ․ Հիմմիստեն։ Մեծ հույսեր է ներշնչում երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։
  
 
Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում տեղի կունենա տոնակատարություն»։</i>
 
Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում տեղի կունենա տոնակատարություն»։</i>
Տող 193. Տող 195.
 
Մեր խմբագրության երեսներկու աշխատակիցներից քսանութն իրենց կոչում էին «հանրապետության ոսկե գրիչը»։ Մենք երեքս, տարբերվելու համար, կոչվում էինք «արծաթե գրիչ»։ Դիմա Շերը, որ մի թղթակցությունում գրել էր․ «Արհեստական երիկամը մեր առօրյայի առօրեական երեւույթներից է», համարվում էր «փայտե գրիչ»։
 
Մեր խմբագրության երեսներկու աշխատակիցներից քսանութն իրենց կոչում էին «հանրապետության ոսկե գրիչը»։ Մենք երեքս, տարբերվելու համար, կոչվում էինք «արծաթե գրիչ»։ Դիմա Շերը, որ մի թղթակցությունում գրել էր․ «Արհեստական երիկամը մեր առօրյայի առօրեական երեւույթներից է», համարվում էր «փայտե գրիչ»։
  
Մի խոսքով, ընկերություն էինք անում։ Շաբլինսկին աշխատում էր արդյունաբերության բաժնում, նրա նյութերը բանավեճեր չէին հարուցում։ Դրանցում գերակշռում էին մասնագետ ընթերցողին հասցեագրված թվերը։ Կլենսկին բանում էր մարզական բաժնում, վարում էր ամենօրյա ժամանակագրությունը։ Նրա ճշգրիտ, գործնական հաղորդումները զուրկ էին զգացմունքներից։ Ինձ խմբագիրը դեռ ապրիլին ասել էր․ «Եթե ձելիետոններ գրես՝ բնակարան կտանք»։
+
Մի խոսքով, ընկերություն էինք անում։ Շաբլինսկին աշխատում էր արդյունաբերության բաժնում, նրա նյութերը բանավեճեր չէին հարուցում։ Դրանցում գերակշռում էին մասնագետ ընթերցողին հասցեագրված թվերը։ Կլենսկին բանում էր մարզական բաժնում, վարում էր ամենօրյա ժամանակագրությունը։ Նրա ճշգրիտ, գործնական հաղորդումները զուրկ էին զգացմունքներից։ Ինձ խմբագիրը դեռ ապրիլին ասել էր․ «Եթե ֆելիետոններ գրես՝ բնակարան կտանք»։
  
Դժվար գործ է։ Ամեն մի փաստը հարկավոր է հանգամանորեն ստուգել։ Քննադատության օբյեկտները կաշվից դուրս են գալիս՝ սեփական անձը պաշտպանելու համար։ Քաղաքը փոքր է, մարդիկ՝ ի տես։ Կարճ ասած, երկու անգամ ինձ փորձեցին ծեծել։ Մի անգամ՝ կայարանի բեռնակիրնեը (դա նրանց հաջողվեց)։ Մյուսը ֆարցովշչիկ<ref>Ապօրենի առեւտրով զբաղվող հանցագործ</ref> Չիգիրն էր, որը ինձ խփեց «բորսալինո» գլխարկով ու անմիջապես նոկաուտ ստացավ։
+
Դժվար գործ է։ Ամեն մի փաստը հարկավոր է հանգամանորեն ստուգել։ Քննադատության օբյեկտները կաշվից դուրս են գալիս՝ սեփական անձը պաշտպանելու համար։ Քաղաքը փոքր է, մարդիկ՝ ի տես։ Կարճ ասած, երկու անգամ ինձ փորձեցին ծեծել։ Մի անգամ՝ կայարանի բեռնակիրնեը (դա նրանց հաջողվեց)։ Մյուսը ֆարցովշչիկ<ref>Ապօրինի առեւտրով զբաղվող հանցագործ</ref> Չիգիրն էր, որը ինձ խփեց «բորսալինո» գլխարկով ու անմիջապես նոկաուտ ստացավ։
  
 
Հրապարակումներս ունենում էին անթիվ արձագանքներ։ Երբեմն՝ սպառնալի։ Դա ինձ նույնիսկ ուրախացնում էր։ Ատելությունը վկայում էր, որ թերթը դեռեւս ընդունակ էր կրքեր բորբոքելու։
 
Հրապարակումներս ունենում էին անթիվ արձագանքներ։ Երբեմն՝ սպառնալի։ Դա ինձ նույնիսկ ուրախացնում էր։ Ատելությունը վկայում էր, որ թերթը դեռեւս ընդունակ էր կրքեր բորբոքելու։
Տող 457. Տող 459.
 
Առհասարակ, ի՞նչ տեսակ մարդիկ ենք մենք։
 
Առհասարակ, ի՞նչ տեսակ մարդիկ ենք մենք։
  
<references />
+
==Կոմպրոմիս չորրորդ==
 +
 
 +
(«Վեչեռնի Տալին», Հոկտեմբեր։ 1974թ․) «ԷՍՏՈՆԱԿԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ
 +
 
 +
Անտառեզրին թխպոտ մի օր
 +
 
 +
Մի գազան է երեւացել
 +
 
 +
Մենք ասացինք նրան՝ «Բարով»,
 +
 
 +
Գազանն ասաց՝ «Տերե»։
 +
 
 +
Ու նույն պահին լույսի շողը
 +
 
 +
Ճեղքեց սեւ ամպերի քողը»…
 +
 
 +
«Վեչեռնի Տալլինը» հրատարակվում է ռուսերեն։ Եվ ահա հորինել ենք նոր խորագիր՝ «էստոնական այբբենարան»։ Կրտսեր տարիքի ռուս ընթերցողի համար։ Առաջին թողարկումը ես պատրաստեցի։ Գրեցի տեղ֊տեղ սքանչելի ոտանավորներ։ Ութ հատ։ Ունիվերսալ լրագրողս ներքուստ հպարտանում էի դրանցով։
 +
 
 +
Զանգում է Կենտկոմի հրահանգիչ Վանյա Տրուլը․
 +
 
 +
— Ո՞վ է գրել այդ շովինիստական առակը։
 +
 
 +
— Ինչո՞ւ շովինիստական։
 +
 
 +
— Ուրեմն դո՞ւ ես գրել։
 +
 
 +
— Ես։ Իսկ ի՞նչ։
 +
 
 +
— Այնտեղ գազան է հիշատակվում։
 +
 
 +
— Հիշատակվում է։
 +
 
 +
— Այդ ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ էստոնացին գազա՞ն է։ Ես գազա՞ն եմ։ Ես՝ կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հրահանգիչս, գազա՞ն եմ։
 +
 
 +
— Ախր դա հեքիաթ է, պայմանականություն։ Այնտեղ նկարազարդում կա։ Երեխաները հանդիպել են արջին։ Արջը բարի ու համակրելի դեմք ունի։ Նա դրական կերպար է…
 +
 
 +
— Իսկ ինչո՞ւ է էստոներեն խոսում։ Թող խոսի կապիտալիստական երկրներից մեկի լեզվով…
 +
 
 +
— Չհասկացա։
 +
 
 +
— Քեզ բացատրելն անօգուտ է։ Դու դեռ խակ ես կուսակցական թերթի համար, խակ…
 +
 
 +
Մեկ ժամ անց մտավ խմբագիրը․
 +
 
 +
— Ժյուրին ձեզ տուգանում է երկու միավորով։
 +
 
 +
— Ի՞նչ ժյուրի։
 +
 
 +
— Դուք մոռացել եք, որ մրցույթը շարունակվում է։ Լավագույն նյութերի հեղինակները պարգեւատրվելու են։ Լավագույններից լավագույնը կարժանանա ուղեւորության դեպի Արեւմուտք՝ ԳԴՀ։
 +
— Տրամաբանական է։ Իսկ վատագույններից վատագույնը՝ դեպի Արեւե՞լք։
 +
 
 +
— Ի՞նչ եք ուզում ասել։
 +
 
 +
— Ոչինչ։ Կատակեցի։ ԳԴՀ֊ն Արեւմո՞ւտք է։
 +
 
 +
— Իսկ ձեր կարծիքով ի՞նչ է։
 +
 
 +
— Արեւմուտքը Ճապոնիան է։
 +
 
 +
— Ի՞նչ,— վախեցած վեր թռավ Տուրոնոկը։
 +
 
 +
— Գաղափարական առումով,— ավելացրի։
 +
 
 +
Խմբագրի դեմքը մռայլվեց անսահման հոգնածության ստվերով։
 +
 
 +
— Դովլաթով,— ասաց նա,— ձեզ հետ անհնար է խոսել։ Հիշեք, իմ համբերությունը սահմաններ ունի…
 +
 
 +
==Կոմպրոմիս հինգերորդ==
 +
 
 +
(«Սովետսկայա էստոնիա»։ Նոյեմբեր։ 1975 թ․)
 +
 
 +
«ՄԱՐԴ է ԾՆՎԵԼ։ Հանրապետությունում լայնորեն նշվում է ամենամյա տոնը Տալլինի ազատագրման օրը։ Գործարաններն ու ֆաբրիկաները, կոլտնտեսություններն ու մեքենատրակտորային կայանները պետությանը զեկուցում են նվաճած բարձր ցուցանիշների մասին։
 +
 
 +
Այս օրերին նվաճվել է նաեւ անսովոր մի սահմանագիծ։ Էստոնիայի մայրաքաղաքի բնակչությունն անցավ 400 հազարից։ Տալլինի թիվ 4 հիվանդանոցում ծնվել է Մայա եւ Գրիգորի Կուզինների առաջնեկը։ Հենց նրան էր վիճակված դառնալու քաղաքի 400,000֊րդ բնակիչը։
 +
 
 +
— Մարզիկ է դառնալու,— ժպտում է գլխավոր բժիշկ Միկխել Տեպպեն։
 +
 
 +
Երջանիկ հայրը շփոթված թաքցնում է կոշտուկածածկ բանվորական ափերը։
 +
 
 +
— Անդրանիկ որդուս անունը Լեմբիտ ենք դնելու,— ասում է նա։— Թող բանահյուսության հերոսի պես հսկա մեծանա…
 +
 
 +
Երջանիկ ծնողներին շնորհավորել է տալլինցի հայտնի բանաստեղծ Բորիս Շտեյնը․
 +
 
 +
Ֆաբրիկաներում ու հորատանցքերում, հեռավոր մոլորակներում 400 հազար են հերոսներն արդեն։ Ձեր առաջնեկն էլ՝ նրանց շարքերում…
 +
 
 +
Ակամա հիշում ես Գյոթեի խոսքերը․
 +
 
 +
«Մարդ է ծնվում՝ նոր աշխարհ է ծնվում»։
 +
 
 +
Չգիտեմ, ո՞վ ես դառնալու, Լեմբիտ։ Փականագործ, թե հորատող, զինվորական, թե գիտնական։ Հաստատ գիտեմ մի բան՝ Մարդ է ծնվել։ Երջանկության դատապարտված Մարդ…»։
 +
 
 +
Տալլինը փոքր, մտերմիկ քաղաք է։ Փողոցում հանդիպում ես ծանոթիդ ու լսում․ «Ողջույն, քեզ էի փնտրում…»։ Կարծես թե հիմնարկի ճաշարանում եք…
 +
 
 +
Մի խոսքով՝ ապշեցի, երբ իմացա, թե քանի բնակիչ ունի Տալլինը։
 +
 
 +
Այսպես եղավ։ Խմբագիր Տուրոնոկը ինձ իր մոտ կանչեց ու ասաց․
 +
 
 +
— Կառուցողական գաղափար կա։ Կարելի է հիանալի ռեպորտաժ սարքել։ Քննարկենք մանրամասները։ Միայն չկոպտեք…
 +
 
 +
— Կոպտեմ որ ի՞նչ… Միեւնույն է, անօգուտ է…
 +
— Դուք, ըստ էության, արդեն կոպտեցիք,— մռայլվեց Տուրոնոկը։— Դուք անդադար կոպտում եք, Դովլաթով։ Դուք կոպտում եք անգամ ընդհանուր ժողովների ժամանակ։ Չեք կոպտում միայն, երբ երկար ժամանակով բացակայում եք… Կարծում եք, թե այդքան գո՞րշ եմ։ Միայն թերթե՞ր եմ կարդում։ Մի անգամ եկեք։ Կտեսնեք, թե ինչ գրադարան ունեմ։ Ի դեպ, նախահեղափոխական հրատարակություններ էլ կան…
 +
 
 +
— Ինչո՞ւ եք կանչել։
 +
 
 +
Տուրոնոկը մի պահ լռեց։ Ապա կտրուկ կերպով ուղղվեց՝ ասես լիրիկական դիրքը փոխելով գործնականի։ Ու խոսեց վստահ ու հատու․
 +
 
 +
— Մեկ շաբաթից Տալլինի ազատագրման տարելիցն է։ Լայնորեն նշվելու է։ Նաեւ՝ մամուլի էջերում։ Նախանշված են տարբեր ոլորտներ՝ տնտեսական, մշակութային, կենցաղային…Նյութեր պատրաստում են խմբագրության բոլոր բաժինները։ Դուք էլ հանձնարարություն անեք։ Վիճակագրական բյուրոյի տվյալներով, քաղաքում ապրում է մոտ 400 հազար բնակիչ։ Թիվը որոշ չափով պայմանական է։ Որոշ չափով պայմանական են նաեւ քաղաքի սահմանները։ Այսպես, ուրեմն։ Խորհրդակցել ու որոշել ենք։ Տալլինի 400,000֊րդ բնակիչը պիտի ծնվի հոբելյանի նախօրեին։
 +
 
 +
— Չհասկացա։
 +
 
 +
— Գնացեք ծննդատուն։ Ապասեք առաջին նորածնին։ Գրի առեք տվյալները։ Զրուցեք երջանիկ ծնողների հետ։ Հարձուփորձ արեք ծնունդն ընդունած բժշկին։ Բնականաբար՝ լուսանկարեք։ Ռեպորտաժը դրվելու է հոբելյանական համարում։ Հոնորարը (գիտեմ, որ դա ձեզ հետաքրքրում է) կրկնակի է։
 +
 
 +
— Դրանից էլ սկսեիք։
 +
 
 +
— Նյութապաշտությունը ձեր տհաճ գծերից մեկն է,— ասաց Տուրոնոկը։
 +
 
 +
— Պարտքեր,— ասում եմ,— ալիմենտ…
 +
 
 +
— Շատ եք խմում։
 +
 
 +
— Դա էլ կա։
 +
 
 +
— Կարճ կապենք։ Ընդհանուր գաղափարը հետեւյալն է։ Ծնվել է երջանիկ մարդ։ Ես նույնիսկ այսպես կձեւակերպեի՝ երջանկության դատապարտված մարդ։
 +
 
 +
Այս տխմար արտահայտությունն այնքան դուր եկավ խմբագրին, որ մեկ անգամ էլ կրկնեց․
 +
 
 +
— Երջանկության դատապատված մարդը։ Ինձ թվում է՝ վատ չէ։ Գուցե փորձենք որպես վերնագի՞ր։ «Երջանկության դատապարտված մարդը»…
 +
 
 +
— Հետո կորոշենք։
 +
 
 +
— Եվ չմոռանաք,— Տուրոնոկը տեղից ելավ, վերջացնելով զրույցը,— նորածինը պետք է հրապարակելի լինի։
 +
 
 +
— Այսի՞նքն։
 +
 
 +
— Այսինքն՝ լիարժեք։ Ոչ մի արատավոր, մռայլ երանգ։ Ոչ մի կեսարյան հատում։ Ոչ մի միայնակ մայր։ Ծնողների լրիվ կազմով։ Առողջ, սոցիալապես լիարժեք տղա։
 +
 
 +
— Անպայման տղա՞։
 +
 
 +
— Այո, տղան, թերեւս, ավելի խորհրդանշական է։– Հենրիխ Ֆրանցեւիչ, ինչ վերաբերում է նկարներին… Հաշվի առեք, նորածիններն առանձնապես չեն նայվում…
 +
 
 +
— Ընտրեք լավագույնին։ Սպասեք, ժամանակ կա։
 +
 
 +
— Մի չորս ամիս պիտի սպասեմ։ Դրանից շուտ հազիվ թե մարդու նմանվի։ Որոշ դեպքերում հիսուն տարին էլ չի օգնում…
 +
 
 +
— Լսե՛ք,— բարկացավ Տուրոնոկը,— դեմագոգիայով մի զբաղվեք։ Ձեզ հանձնարարություն է տրված։ Շորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի։ Դուք պրոֆեսիոնալ լրագրող եք… Ինչո՞ւ ենք ժամանակ վատնում։
 +
 
 +
Իրոք, մտածում եմ, ինչո՞ւ…
 +
 
 +
Իջա բար, ջին պատվիրեցի։ Տեսնեմ նստած է լուսանկարիչ Ժբանկովը՝ ոչ այնքան սթափ։ Ձեռքով արեցի։ Մոտեցավ իմ սեղանին՝ օղու մեծ բաժակով։ Կիսեց բուտերբրոդս։
 +
 
 +
— Տուն գնայիր,— ասում եմ,— ամբողջ ղեկավարությունը տեղում է…
 +
 
 +
Օղու բաժակը դատարկեց ու ասաց․
 +
 
 +
— Խայտառակ եղա, հասկանում ես, մնացի։ Տեսե՞լ ես Ֆեդյայի ակնարկի լուսանկարս։
 +
 
 +
— Թերթ չեմ կարդում։
 +
 
 +
— Ֆեդյան ակնարկ է տպել «Մոլոդյոժկա»–ում։ Ավելի ճիշտ՝ պատկեր։ Կոչվում է «Երեքն ընդդեմ փոթորկի»։ Սուզակների մասին։ Թե ինչպես են նրանք որոնում, հասկանում ես, սուզված արժեքավոր բեռը։ Ու դեռ փոթորիկ էլ սպասվում է։ Եվ՝ իմ լուսանկարը։ Երկու հոգի նստած են գերանին։ Ջրի միջից էլ խողովակ է ձգվում։ Իբր նրանց ընկերը ջրի տակ աշխատում է։ Ես, բնականաբար, նկարեցի, վեցնոցս խմեցի ու մոռացա դրա մասին։ Մի օր գնացել եմ նավահանգիստ, մարդիկ ծիծաղում են։ Ի՞նչ կա, հասկանո՞մ ես։ Պարզվում է այսպես։ Նավահանգստում օժանդակ արտադրամասի պետ կա՝ Միրոնենկո։ Սա մի օր դուրս է գալիս ճաշարանից, ծխում է նավամատույցի  մոտ։  Ծխում֊ծխում,  շպրտում  է  մնացորդը։  Հազում–փռշտում է եւ, հազար ներողություն, դուրս է թքում ծնոտը։ Բնականաբար՝ դնովի։ Իսկ ծնոտի վրա մի ութսուն ռուբլու ոսկի կա։ Վազում է սուզակների մոտ․ «Տղերք, փրկեք»։ Սրանք տեղնուտեղը  հասկանում  են։  «Գործից  հետո  կգտնենք» — «Տակից դուրս կգամ»։ — «Մարդա մի շիշ կդնես»։ — «Հարց չկա»… Գործը վերջացնում, սկսում են փնտրել։ Այդ պահին Ֆեդկան է անցնում։ Տեսնում է աշխատանքից հետո դեռ աշխատում են։ Ի՞նչ եք անում։ Տող է՝ լրացնում է, գիտես։ Տղաներն անհարմար են զգում ճիշտն ասել։ Այսպես ու այսպես, ասում են, արժեքավոր բեռ է սուզվել։ Ֆեդյային ի՞նչ կա։ «Անունդ ի՞նչ է, քո՞նն ինչ է»… Արանք ասում են։ «Հազվադեպ ազատ ժամերն ինչպե՞ս եք անցկացնում»…Դասական երաժշտության համերգների ենք գնում, կերպարվեստի ցուցահանդեսներ, երգչախմբային երաժշտության համար էլ, ասում են, խելքներս մերը չի… «Բա այս ժամին ինչո՞ւ եք աշխատում»… Փոթորիկ է լինելու, շտապում ենք… Ֆեդյան,զանգում է խմբագրություն, վազելով գալիս֊նկարում եմ՝ առանց խորանալու… Ախր նավամատույցի ավազանն արհեստական է, ներքին։ Այնտեղ փոթորիկ չի կարող լինել…
 +
 
 +
— Տուն գնայիր,— կրկնում եմ։
 +
 
 +
— Սպասիր, կարեւորը դա էլ չէ։ Ինձ պատմել են, թե ինչով է վերջացել։ Սուզակները ծնոտը, պատկերացրու, գտնում են։ Միրոնենկոն երջանիկ՝ էլ տեղ չկա։ Տանում է տղերքին ռեստորան։ Օղի է պատվիրում։ Խմում են։ Միրոնենկոն սկսում է բոլորին ցուցադրել իր ծնոտը։ Շնորհակալ եմ, ասում է, տղերքը փրկեցին։ Արծիվնե՛ր են, գոռում է, առաջավորնե՛ր, ստախանովականնե՛ր․․․– Ծնոտը սեղանից֊սեղան է անցնում… Դռնապանն է մոտենում նայելու… Նվագախմբի տրոմբոնահարը… Մատուցողուհիները զարմացած գլուխներն են օրորում։ Միրոնենկոն սուզակների հետ այդ ընթացքում վեցերորդ շիշն է խեղդում։ Մեկ էլ տեսնում է՝ չկա, տարել են ծնոտը։ Գոռում է․ «Վերադարձրե՛ք, սողուններ»։ Էլ ինչ… այստեղ սուզակներն էլ արդեն չեն օգնի…
 +
 
 +
— Դե լավ,— ասում եմ,— գնացի…
 +
 
 +
Ծննդատուն չէի ուզում գնալ։ Հիվանդանոցային մթնոլորտը ճնշում է ինձ։ Միայն ֆիկուսներն արդեն բավական են… Մտա Մարինայենց բաժին։ Լսում եմ․
 +
 
 +
— Դո՞ւ ես… Կներես, գործս շատ է։
 +
 
 +
— Բա՞ն է պատահել։
 +
 
 +
— Ի՞նչ պիտի պատահեր։ Գործեր ունեմ…
 +
 
 +
— Ի՞նչ գործեր։
 +
— Հոբելյան֊բան։ Դե մենք գորշ մարդիկ եք, վեպեր չենք գրում…
 +
 
 +
— Ինչո՞ւ ես ջղայնանում։
 +
 
 +
— Իսկ ինչո՞վ ուրախանամ։ Դու անընդատ անհետանում ես։ Մեկ՝ խելահեղ սեր, մեկ էլ ամբողջ շաբաթը լրբերի հետ քարշ ես գալիս։
 +
 
 +
— Ինչ է նշանակում՝ լրբերի հետ։ Ես գործուղման էի Աաարեմաայում։ Հյուրանոցում մլակները ողջ մարմինս կծոտել են…
 +
 
 +
— Ոչ թե մլակները,— կասկածամտորեն աչքերը կկոցեց Մարինան,— այլ լրբերը։ Զազրելի ու կեղտոտ պոռնիկները։ Թե ի՞նչ են մեջդ գտնում։ Միշտ անփող, միշտ խումհարում… Ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա չես վարակվել։
 +
 
 +
— Մլակից ի՞նչ պիտի վարակվեի։
 +
 
 +
— Գոնե մի ստիր։ Ո՞վ է այդ ժանգամազ, վետվետ քամակով լոլոզ լիրբը։ Առավոտյան ավտոբուսից տեսա…
 +
 
 +
— Դա ժանգամազ վետվետ քամակով լոլոզ լիրբ չէ։ Դա մետաֆիզիկ բանաստեղծ Ալեքսանդր Էռլն է։ Սանրվածքն է այդպիսին…
 +
 
 +
Հանկարծ հասկացա, որ Մարինան ուր որ է լաց կլինի։ Իսկ լալիս էր նա մոլեգին հուսահատությամբ, սաստիկ դառնությամբ՝ հեկեկախառն ու անձնուրաց լացով։ Ինչպես դերասանուհին ներկայացումից հետո…
 +
 
 +
— Խնդրում եմ, հանգստացիր։ Ամեն ինչ լավ կլինի։ Բոլորը գիտեն, որ կապված եմ քեզ…
 +
 
 +
Մարինան պայուսակից հանեց վարդագույն պստլիկ թաշկինակն ու չորացրեց աչքերը։ Խոսեց ավելի հանգիստ․
 +
 
 +
— Կարո՞ղ ես լրջանալ։
 +
 
 +
— Իհարկե։
 +
— Վստահ չեմ։ Դու բացարձակապես անպատասխանատու ես… Արտույտի պես… Դու ոչինչ չունես՝ ոչ հասցե, ոչ նպատակ… Հիմնավոր կապվածություն անգամ չունես։ Քեզ համար ես սոսկ պատահական կետ եմ տարածության մեջ։ Իսկ ես համարյա քառասուն եմ արդեն։ Ու պետք է ինչ֊որ ձեւով դասավորեմ կյանքս։
 +
 
 +
— Ես էլ համարյա քառասուն եմ։ Ավելի ճիշտ՝ երեսունն անց։ Ու չեմ հասկանում, ինչ ասել է կյանքը դասավորել… Ուզում ես ամուսնանա՞լ։ Ի՞նչ է փոխվելու։ Ի՞նչ է տալու քեզ այդ անասունի խարանը… Քանի դեռ ինձ լավ եմ զգում, կմնամ։ Հենց ձանձրացա՝ կհեռանամ։ Եվ միշտ էլ այդպես է լինելու…
 +
 
 +
— Չեմ ուզում ամուսնանալ։ Քեզանից ի՞նչ փեսացու… Ես երեխա եմ ուզում։ Հետո ուշ կլինի…
 +
 
 +
— Ուզում ես՝ ծնիր։ Հիշիր սակայն, թե նրան ինչ է սպասում։
 +
 
 +
— Դու միշտ խտացնում ես գույները։ Միլիոնավոր մարդիկ ազնիվ կյանքով ապրում ու աշխատում են… Համ էլ՝ մենակ ո՞նց ծնեմ…
 +
 
 +
— Ինչո՞ւ մենակ։ Ես… կօժանդակեմ։ Իսկ ինչ վերաբերում է նյութականին, դու երեք անգամ ավելի ես վաստակում։ Այսինքն՝ ինձանից գործնականում կախված չես…
 +
 
 +
— Ես ուրիշ բան նկատի ունեմ…— Հեռախոսը զնգաց, Մարինան վերցրեց լսափողը։
 +
 
 +
— Այո՞։ Հրաշալի է… Հենց այս պահին ինձ մոտ է… Թափահարեցի ձեռքերս։ Մարինան գլխով արեց․
 +
 
 +
— Ասում եմ հենց այս պահին ինձ մոտ էր, գնաց… Դա արդեն չգիտեմ։ Երեւի լակելու։
 +
 
 +
Օձ, ասացի մտքումս։
 +
 
 +
— Ցեխանովսիկն է քեզ որոնում։ Ուզում է պարտքը վերադարձնել։
 +
 
 +
— Հո չի՞ հիվանդացել։
 +
— Գրքի հոնորարն է ստացել։
 +
 
 +
— «Քարավանը երկի՞նք է բարձրանում»։
 +
— Ի՞նչ քարավան։ Գիրքը կոչվում է «Շարունակելի»։
 +
 
 +
— Դա նույն բանն է։ Դե լավ,— ասում եմ,— գնացի։– Ո՞ւր, եթե գաղտնիք չէ…
 +
 
 +
— Պատկերացրու՝ ծննդատուն…
 +
 
 +
Նայեցի թերթերի կապոցներով սեղաններին։ Զգացի ծխախոտի ու սոսնձի հոտը։ Այնպիսի ձանձրույթ ու դառնություն պատեց ինձ, որ անգամ հիվանդանոցի մթնոլորտն այլեւս չէր վախեցնում։
 +
 
 +
Միջանքամ գիտակցեցի, որ մի վայրկյան առաջ Մարինան գոռացել էր․ «Գնում ես՝ գնա, անճարակ հարբեցող»։
 +
 
 +
Նստեցի ավտոբուս, շարժվում էինք Կարլ Մարքսի փողոցով։ Ավտոբուսում անսպասելիորեն ննջեցի։ Մի րոպեից արթնացա՝ գլխացավով։ Ծննդատան նախասրահով անցնելիս հայելու մեջ մի պահ տեսա ինքս ինձ ու հայացքս անմիջապես փախցրի…
 +
 
 +
Դիմացից սպիտակ խալաթով մի կին էր գալիս։
 +
 
 +
— Կողմնակիների մուտքն այստեղ արգելվում է։
 +
 
 +
–Իսկ անդրկողմյաններին,— հարցնում եմ,— նո՞ւյնպես արգելվում է։
 +
 
 +
Բուժքույրը տարակուսած կանգ առավ։ Ցույց տվեցի խմբագրության վկայականը։ Բարձրացա երկրորդ հարկ։ Աստիճանավանդակում ծխում էին տձեւ խալաթներով կանայք։
 +
 
 +
— Ինչպե՞ս գտնեմ գլխավոր բժշկին։
 +
 
 +
— Վերեւում։ Վերելակի դիմաց։
 +
 
 +
Վերելակի դիմաց, ուրեմն համեստ մարդ է։ Վերելակի դիմաց աղմկոտ տեղ է, շրխկում են բացվող֊փակվող դռները…
 +
 
 +
Ներս եմ մտնում։ Վաթսունին մոտ մի էստոնացի մարզանք է անում բաց օդանցքի դիմաց։
 +
 
 +
Էստոնացիներին ես տարբերում եմ անմիջապես ու անվրեպ։ Ոչ մի աչքի զարնող, անհատականություն ընդգծող գիծ։ Անփոփոխ փողկապ ու արդուկած տաբատ։ Խղճուկ ծնոտ ու աչքերի խաղաղ արտահայտություն։ Հետո, ո՞ր ռուսն է միայնակ մարզանք անում…
 +
 
 +
Մեկնում եմ վկայականս։
 +
 
 +
— Բժիշկ Միկխել Տեպպե։ Նստեք։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
 +
 
 +
Շարադրեցի գործի էությունը։ Բժիշկը չզարմացավ։ Առհասարակ մամուլի որեւէ նախաձեռնությամբ շարքային ընթերցողին չես զարմացնի։ Ամեն բանի սովոր են…
 +
 
 +
— Կարծում եմ, բարդ չէ,— ասաց Տեպպեն։— Հսկայական կլինիկա է։
 +
 
 +
— Ձեզ տեղեկացնո՞ւմ են բոլոր նորածինների մասին։
 +
 
 +
— Կարող եմ կարգադրել, որ տեղեկացնեն։
 +
 
 +
Վերցրեց լսափողը։ Խոսեց էստոներեն։ Հետո դարձավ ինձ․
 +
 
 +
— Ծննդաբերության ընթացքը ձեզ հետաքրքրո՞ւմ է։
 +
 
 +
— Աստված հեռու պահի։ Միանգամայն բավական կլինի, եթե գրի առնեմ տվյալները, տեսնեմ երեխային ու զրուցեմ հոր հետ։
 +
 
 +
Բժիշկն էլի ինչ֊որ մեկի հետ հեռախոսով խոսեց էստոներեն։
 +
 
 +
— Մեկը հիմա ծննդաբերում է։ Կզանգեն մի քանի րոպեից։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի։ Մայրն առողջ է… Փարթամ, երիտասարդ կին է, շիկահեր…,— բժիշկը, կարծես թե, շեղվեց։
 +
 
 +
— Ինքներդ,— ասում եմ,— ամուսնացա՞ծ եք։
 +
 
 +
— Անշուշտ։
 +
 
 +
— Երեխանե՞ր էլ ունեք։
 +
 
 +
— Որդի։
 +
 
 +
— Չե՞ք մտածել, թե նրան ինչ է սպասում։
 +
 
 +
— Մտածելու բան չկա։ Ես շատ լավ գիտեմ, թե նրան ինչ է սպասում։ Նրան սպասում է հատուկ ռեժիմի ճամբար։ Զրուցել եմ փաստաբանի հետ։ Արդեն քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել…
 +
 
 +
Տեպպեն խոսում էր հանդարտ ու խաղաղ։ Ասես խոսքը առօրեական դրական մի երեւույթի մասին էր։
 +
 
 +
Ցածրացրի ձայնս, հարցրի մտերմաբար ու գաղտնապահ․
 +
 
 +
— Սոլդատովի գո՞րծը։
 +
 
 +
— Ի՞նչ,— չհասկացավ բժիշկը։
 +
 
 +
— Ձեր որդին էստոնական վերածննդի շարժման գործի՞չ է։
 +
 
 +
— Իմ որդին սպեկուլյանտ է ու հարբեցող,— բառերը հատ֊հատ շեշտելով ասաց Տեպպեն։— Եվ նրա համար կարող եմ համեմատաբար հանգիստ լինել միայն, երբ նա բանտում լինի…
 +
 
 +
Լռեցինք։
 +
 
 +
— Ժամանակին բուժակ եմ եղել կղզիներում։ Հետո կռվել եմ էստոնական կորպուսում։ Հասել եմ բարձր դիրքի։ Չեմ հասկանում, թե ինչպես պատահեց, ես ու մայրը դրական մարդիկ ենք, իսկ մեր որդին՝ բացասական…
 +
 
 +
— Նրա կարծիքն էլ վատ չէր լինի լսել։
 +
 
 +
— Նրան հնարավոր չէ լսել։ Ասում եմ․ «Յարա, ինչո՞ւ ես ինձ արհամարհում։ Ես ամեն բանի հասել եմ համառ աշխատանքով։ Դժվար կյանք եմ ապրել։ Հիմա բարձր դիրք եմ գրավում։ Քո կարծիքով, ինչո՞ւ ինձ՝ համեստ բուժակիս, գլխավոր բժիշկ նշանակեցին»։ Իսկ նա ասում է․ «Որովհետեւ քո բոլոր կարգին գործընկերներին գնդակահարել էին… »։ Կարծես թե ես եմ գնադակահարել։
 +
 
 +
Հեռախոսը զանգեց։
 +
 
 +
— Լսում եմ,— ասաց Տեպպեն,— հրաշալի է։
 +
 
 +
Անցավ էստոներենի։ Խոսքը կիլոգրամների ու սանտիմետրերի մասին էր։
 +
 
 +
— Խնդրեմ,— ասաց,— իններորդ պալատից մի կին ծննդաբերել է։ Չորս ու երկու հարյուր եւ հիսունութ սանտիմետր։ Ուզո՞ւմ եք տեսնել։
 +
 
 +
— Պարդատիր չէ։ Բոլոր նորածիններն իրար նման են…
 +
 
 +
— Մոր ազգանունը Օկաս է։ Հիլյա Օկաս։ Ծնված 1946 թվականին։ Բանվորուհի է «Պունանե ռետ»–ում։ Հայրը՝ Մագաբչա…
 +
 
 +
— Ի՞նչ է նշանակում՝ Մագաբչա։
 +
 
 +
— Ազգանուն է։ Եթովպիայից է։ Սովորում է նավաշինական ուսումնարանում։
 +
 
 +
— Սեւ՞ է։
 +
 
 +
— Ես կասեի՝ շոկոլադագույն։
 +
 
 +
— Լսեք,— ասում եմ,— հետաքրքիր է ստացվում։ Ինտերնացիոնալիզմ է ուրվագծվում։ Ժողովուրդների բարեկամություն… Գրանցվա՞ծ են։
 +
 
 +
— Անշուշտ։ Ամեն օր կնոջը երկտողներ է գրում։ Ստորագրում է՝ «Քո շոկոլադե բատոն»։
 +
 
 +
— Թույլ կտա՞ք զանգել։
 +
 
 +
— Պատիվ արեք։
 +
 
 +
Զանգում եմ խմբագրություն։ Մոտենում է Տուրոնոկը։
 +
 
 +
— Լսում եմ… Տուրոնոկ։
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցեւիչ, քիչ առաջ տղա ծնվեց։– Ի՞նչ եղել… Ո՞վ է խոսում։
 +
 
 +
— Դովլաթովն է։ Ծննդատնից։ Դուք ինձ հանձնարարություն եք տվել…
 +
 
 +
— Ա֊ա, հիշում եմ, հիշում եմ։
 +
 
 +
— Այսպես, ուրեմն։ Տղա է ծնվել։ Խոշոր, առողջ… Հիսունութ սանտիմետր։ Քաշը՝ չորս ու երկու հարյուր… Հայրը եթովպացի է։
 +
 
 +
Տագնապալի դադար տիրեց։
 +
 
 +
— Չհասկացա,— ասաց Տուրոնոկը։
 +
 
 +
— Եթովպացի է,— ասում եմ,— ծագումով Եթովպիայից… Սովորում է այստեղ… Մարքսիստ է,— ավելացրի՝ անկախ ինձանից։
 +
 
 +
— Հարբա՞ծ եք,— խստացավ Տուրոնոկի ձայնը։
 +
 
 +
— Ինչպե՞ս կարելի է։ Աշխատանքի մեջ եմ։
 +
 
 +
— Աշխատանքի մեջ… Ե՞րբ է դա ձեզ խանգարել։ Դեկտեմբերին շրջանային պարտակտիվի հավաքում փսխողն ո՞վ էր…
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցեւիչ, չեմ ուզում հեռախոսը երկար զբաղեցնել… Քիչ առաջ տղա է ծնվել։ Հայրը՝ մեր բարեկամ Եթովպիայից է։
 +
 
 +
— Ուզում եք ասել՝ սե՞ւ է։
 +
 
 +
— Շոկոլադագույն։
 +
 
 +
— Ասել կուզի՝ նե՞գր։
 +
 
 +
— Բնականաբար։
 +
 
 +
— Դովլաթով,— տանջալի ձայնով արտասանեց Տուրոնոկը,— Դովլաթով, ես ձեզ աշխատանքից կհեռացնեմ… Լուսավոր ամեն բան վարկաբեկելու փորձի համար… Հանգիստ թողեք ձեր այդ քաքոտ նեգրին։ Սպասեք, թող նորմալ, լսո՞ւմ եք ինձ, նորմալ, մարդու երեխա ծնվի…
 +
 
 +
— Եղավ,— ասում եմ,— ես միայն հարցրի…
 +
 
 +
Տուրոնոկը դրեց լսափողը։ Տեպպեն կարեկից հայացքով նայում էր ինձ։
 +
 
 +
— Հարմար չէ,— ասում եմ։
 +
 
 +
— Ես սկզբից եւեթ կասկածներ ունի, բայց ոչինչ չասացի։
 +
 
 +
— Լավ, ոչինչ։
 +
 
 +
— Սուրճ ուզո՞ւմ եք։
 +
 
 +
Պահարանից հանեց շագանակագույն շիշը։ Հեռախոսը նորից զնգաց։ Տեպպեն երկար խոսեց էստոներեն։ Խոսքը, երեւի, ինձ չվերաբերող հարցի մասին էր։ Սպասեցի մինչեւ խոսեց֊վերջացրեց ու անսպասելիորեն հարցրի․
 +
 
 +
— Կարելի՞ է քնել քողի ետեւում։
 +
 
 +
— Իհարկե,— չզարմացավ Տեպպեն։— Ուզո՞ւմ եք ծածկվել իմ վերարկուով։
 +
 
 +
— Առանց ծածկվելու էլ կքնեմ։
 +
 
 +
Հանեցի կոշիկներս ու պառկեցի։ Հարկավոր էր կենտրոնանալ։ Այլապես իրականության ուրվագծերն անհուսորեն չքանում էին։ Հանկարծ ինձ տեսա կողքից՝ շփոթված եւ անհեթեթ։ Ո՞վ եմ ես։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Ինչո՞ւ եմ պառկել ու սպասում Աստված գիտի թե ինչի։ Եվ ինչ անհեթեթ է անցնում կյանքս։ Երբ արթնացա, Տեպպեն կանգնած էր գլխավերեւս։
 +
 
 +
— Ներեցեք, անհանգստացրի… Քիչ առաջ ծննդաբերեց ձեզ ծանոթ մի կին։
 +
 
 +
«Մարինան»,— թեթեւակի սարսափով մտածեցի ես։ (Բոլորին է հայտնի, որ սարսափն ապրում ես սոսկ աննշան չափով)։ Հետո, վանելով ցնոր միտքը, հարցրի․
 +
 
 +
— Ի՞նչ ասել է՝ ձեզ ծանոթ մի կին։
 +
 
 +
— Լրագրող է, երիտասարդական թերթից՝ Ռումյանցեւա։
 +
 
 +
– Հա֊ա, Լենան, Բորյա Շտեյնի կինը։ Իրոք, մայիսից չի երեւում…
 +
 
 +
— Ծննդաբերեց հինգ րոպե առաջ։
 +
 
 +
— Հետաքրքիր է ստացվում։ Խմբագիրը երջանիկ կլինի։ Երեխայի հայրը Տալլինում հայտնի բանաստեղծ է։ Մայրը լրագրող։ Երկուսն էլ կուսակցական են։ Շտեյնն այդ կապակցությամբ բալլադ կգրի…
 +
 
 +
— Ուրախ եմ ձեզ համար։
 +
 
 +
Զանգեցի Շտեյնին։
 +
 
 +
— Ողջույն,— ասում եմ,— կարող ես շնորհավորանքներ ընդունել։
 +
 
 +
— Շուտ է։ Պատասխանը չորեքշաբթի է լինելու։
 +
 
 +
— Ի՞նչ պատասխան։
 +
 
 +
— Կթողնեն Շվեդիա, թե ոչ։ Ասում են՝ կապերկրների ուղեւորությունների փորձ չկա։ Իսկ որտեղի՞ց լինի, եթե չեն թողնում։ Դու եղե՞լ ես կապերկրներում։
 +
 
 +
— Ոչ։ Ինձ նույնիսկ սոց չթողեցին։ Բուլղարիայի համար դիմել էի…
 +
 
 +
— Իսկ ես անգամ Հարավսլավիայում եմ եղել։ Հարավսլավիան համարյա կապ է…
 +
 
 +
— Ծննդատնից եմ զանգում։ Դու տղա ես ունեցել։
 +
 
 +
— Քու մերը,— գոռաց Շտեյնը։ Քու մերը… Տեպպեն ինձ մեկնեց թերթիկը։
 +
 
 +
— Հասակը,— ասում եմ,— հիսունվեց, քաշը՝ երեք ու ինը հարյուր։ Լենան իրեն լավ է զգում։
 +
 
 +
— Քու մերը,— չէր հանգստանում Շտեյնը։— Հիմա գալիս եմ։ Տաքսիով կգամ։
 +
 
 +
Այժմ հարկավոր էր լուսանկարիչ կանչել։
 +
 
 +
— Զանգեք, զանգեք,— ասաց Տեպպեն։ Զանգեցի Ժբանկովին։ Լսափողը վերցրեց Լեռան։
 +
 
 +
— Սիխայիլ Վլադիմիրովիչը վատառողջ է,— ասաց։
 +
 
 +
— Հարբա՞ծ է,— հարցնում եմ։
 +
 
 +
— Անգիտակից։ Դո՞ւ ես խմացրել։
 +
 
 +
— Երբե՛ք։ Եվ հետո, ես աշխատանքի մեջ եմ։
 +
 
 +
— Դե լավ, կներես։
 +
 
 +
Զանգեցի Մալկիելին։
 +
 
 +
— Արի, նորածնին պիտի լուսանկարես հոբելյանական համարի համար։ Շտեյնը տղա է ունեցել։ Հոնորարն, իմիջիայլոց, կրկնակի է…
 +
 
 +
— Դու պատրաստվում ես այդ երեխայի մասին գրե՞լ։
 +
 
 +
— Իսկ ի՞նչ։
 +
 
 +
— Իսկ այն, որ Շտեյնը հրեա է։ Եվ բոլոր հրեաներին պետք է համաձայնեցել։ Դա աներեւակայելիորեն միամիտ ես, Սերժ։
 +
 
 +
— Ես գրել եմ Կապլանի մասին եւ չեմ համաձայնեցրել։
 +
 
 +
— Լավ է չես ասում՝ Գլիկմանի։ Կապլանը շրջկոմի բյուրոյի անդամ է։ Նրա մասին հազար անգամ գրել են։ Դու Կապլանին Շտեյնի հետ մի համեմատիր…
 +
 
 +
— Ես չեմ էլ համեմատում։ Շտեյնն անհամեմատ համակրելի է։
 +
 
 +
— Ավելի վատ իր համար։
 +
 
 +
— Պարզ է։ Շնորհակալ եմ, որ նախազգուշացրիր։ Ասում եմ Տեպպեին․
 +
 
 +
— Պարզվում է Շտեյնը հարմար չէ։
 +
 
 +
— Ես նույնպես կասկածներ ունեի։
 +
 
 +
— Իսկ ո՞վ էր, այդ դեպքում, ինձ արթնացնողը։
 +
 
 +
— Ես էի։ Կասկածներ, սակայն, ունեի։
 +
 
 +
— Հիմա ի՞նչ անենք։
 +
 
 +
— Շուտով մեկն էլ է ծննդաբերելու։ Գուցե, արդեն ծննդաբերել է։ Հիմա կզանգեմ։
 +
 
 +
— Իսկ ես դուրս գամ, մի քիչ քայլեմ։
 +
 
 +
Հիվանդանոցի տաղտուկ պուրակում միայն կատուներն էին։ Սուր ճռռոցով ճոճվում էին տերեւաթափ բարդիները։ Նվազ, կուզիկ մի տղա անցավ՝ հրելով բաքով սայլակը։ Երկնագույն, հազար լվացք տեսած խալաթը նրան պառավ կնոջ տեսք էր տալիս։
 +
 
 +
Երեւաց Շտեյնը։
 +
 
 +
— Դե, շնորհավորում եմ։
 +
 
 +
— Շնորհակալ եմ, ծերուկ, շնորհակալ եմ։ Լենկային բան֊ման ուղարկեցի… Մի տեսակ արտասովոր վիճակ է։ Խմել է պետք այս առիթով։
 +
 
 +
«Քեզ հետ խմե՞լ կլինի,— մտածեցի…— Քթիցս կբերես»։ Չէի ուզում նրա տրամադրությունը գցել։ Չասացի, որ իր երեխան խոտանված է։ Շտեյնը, սակայն, արդեն գիտեր։
 +
 
 +
— Հոբելյանական նյո՞ւթ ես սարքում։
 +
 
 +
— Փորձում եմ։
 +
 
 +
— Ուզում ես մեզ հանրահա՞յտ դարձնել։
 +
 
 +
— Հասկանում ես,— ասում եմ,— այստեղ բանվորագյուղացիական ընտանիք է պետք։ Իսկ դուք մտավորականներ եք…
 +
 
 +
— Ափսոս, իսկ ես արդեն ոտանավոր եմ գրել տաքսիում։ Վերջանում է այսպես․
 +
 
 +
<poem>
 +
Ֆաբրիկաներում ու հորատանցքերում,
 +
Հեռավոր մոլորակներում
 +
400 հազար են հերոսներն արդեն։
 +
Մեր առաջնեկն էլ՝ նրանց շարքերում…
 +
</poem>
 +
 
 +
Ասացի․
 +
 
 +
— Ի՞նչ առաջնեկ։ Դու մեծ աղջիկ ունես։
 +
 
 +
— Առաջին ամուսնությունից։
 +
 
 +
— Հա,— ասում եմ,— այդ դեպքում պարզ է։ Շտեյնը մտածեց մի քիչ ու հանկարծ ասաց․
 +
 
 +
— Ուրեմն, հակասեմիտիզմն, այնուամենայնիվ, գոյություն ունի՞։
 +
 
 +
— Այդպես է ստացվում։
 +
 
 +
— Ինչպե՞ս կարող այն լինել մեզ մոտ։ Մի երկրում, ուր, կարծես թե…
 +
 
 +
— Մի երկրում, ուր հիմնական մեռելին դեռ չեն թաղել… Որի անվանումն իսկ կեղծ է…
 +
 
 +
— Ուզում ես ասել՝ ամեն ինչ սո՞ւտ է։
 +
 
 +
— Սուտ են իմ լրագրությունն ու քո նողկալի ոտանավորները։ Այդ ե՞րբ է էստոնացին եղել տիեզերքում։
 +
 
 +
— Դա փոխաբերություն է։
 +
 
 +
– Փոխաբերություն… Սուտը տասնյակ ընդհատակյա կեղծանուններ ունի։
 +
 
 +
— Կարելի է մտածել՝ ազնվությունը քեզնով վերջանում է։ ԲԱՄ֊ի մասին մի ամբողջ վիպակ գրողն ո՞վ էր։ Ո՞վ էր փառաբանում չեկիստ Տիմոֆեեւին։
 +
 
 +
— Թողնելու եմ այս գործը։ Այ կտեսնես, թողնելու եմ…
 +
 
 +
— Ուրեմն ուրիշներին մի կշտամբիր։
 +
 
 +
— Մի նեղացիր։
 +
 
 +
— Գրողը տանի, տրամադրությունս գցեցիր… Գնացի։
 +
 
 +
Տեպպեն շեմին ինձ էր սպասում։
 +
 
 +
— Ծննդաբերել է Կուզինան վեցերորդ պալատից։ Ահա տվյալները։ Ինքն էստոնուհի է, էլեկտրասայլակի վարորդ։ Ամուսինը խառատ է նավաշինական գործարանում, ազգությամբ ռուս, ՍՄԿԿ անդամ։ Երեխան նորմայի սահմաններում է։
 +
 
 +
— Փառք Աստծո, կարծես թե հարմար է։ Համենայն դեպս զանգեմ։ Տուրոնոկն ասաց․
 +
 
 +
— Գերազանց է։ Պայմանավորվեք, որ երեխայի անունը դնեն Լեմբիտ։
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցեւիչ,— աղերսեցի,— ո՞վ իր երեխայի անունը Լեմբիտ կդնի։ Ախր շատ հնաոճ է։ Բանահյուսությունից…
 +
 
 +
— Թող դնեն։ Իրենց համար ի՞նչ տարբերություն։ Լեմբիտ՝ շատ լավ, առնական ու խորհրդանշական է հնչում… Հոբելյանական համարին համահունչ…
 +
 
 +
— Դուք կարո՞ղ էիք ձեր երեխայի անունը դնել Բովա։ Կամ Միկուլա։
 +
 
 +
— Դեմագոգիայով մի՛ զբաղվեք։ Ձեզ հանձնարարություն է տրված։ Մինչեւ չորեքշաբթի նյութը պետք է պատրաստ լինի։ Եթե հրաժարվեն երեխայի անունը Լեմբիտ դնել, փող առաջարկեք։
 +
 
 +
— Ինչքա՞ն։
 +
 
 +
— Քսանհինգ ռուբլի։ Լուսանկարիչ ես կուղարկեմ։ Ի՞նչ է նորածնի ազգանունը։
 +
 
 +
— Կուզին։ Վեցերորդ պալատ։
 +
 
 +
— Լեմբիտ Կուզին։ Հիանալի է հնչում։ Գործի անցեք։
 +
 
 +
Հարցրի Տեպպեին․
 +
 
 +
— Հորը որտե՞ղ գտնեմ։
 +
 
 +
— Ահավասիկ։ Նստած է լուսամուտի տակ, խոտի վրա։ Իջա ներքեւ։
 +
 
 +
— Հեյ,— ասում եմ,— Կուզինը դո՞ւք եք։
 +
 
 +
Ընկեր Կուզինը, հավանաբար, փիլիսոփայորեն էր տրամադրված։
 +
 
 +
— Ասենք թե Կուզինն եմ,— ասաց,— հետո՞ ինչ։
 +
 
 +
— Թույլ տվեք,— ասում եմ,— ձեզ շնորհավորել։ Ձեր երեխան մեր քաղաքի չորս հարյուր հազարերորդ բնակիչն է։ Ես խմբագրությունից եմ։ Ուզում եմ գրել ձեր ընտանիքի մասին։
 +
 
 +
— Որ ի՞նչ։
 +
 
 +
— Դե, ձեր Կյանքի մասին…
 +
 
 +
— Ինչ կա որ։ Վատ չենք ապրում… Աշխատում ենք, ինչպես հարկ է… Ընդլայնում ենք մտահորիզոնը… Հեղինակություն ենք վայելում…
 +
 
 +
— Մի տեղ մտնեինք, զրուցեինք։
 +
 
 +
— Այսինքն՝ մի֊մի բաժակ…,— աշխուժացավ Կուզինը։ Բարձրահասակ տղամարդ էր՝ գրանիտե ծնոտով ու մանկական անմեղ թարթիչներով։ Թեթեւորեն ելավ տեղից, թափ տվեց տաբատը։
 +
 
 +
Գնացինք «Կոսմոս», նստեցինք լուսամատի մոտ։
 +
 
 +
— Փողը՝ ութ ռուբլի է,— ասաց Կուզինը։— Եվ մի շիշ էլ լակելիք։ Պորտֆելից հանեց մեկ շիշ կուբայական ռոմ։ Թաքցրեց վարագույրի ետեւում։
 +
 
 +
— Ձեւի համար մի երեք հարյուր գրամ վերցնե՞նք։
 +
 
 +
— Ու գարեջուր,— ասում եմ,— եթե սառն է… Պատվիրեցինք երեք հարյուր գրամ օղի, երկու սալաթ ու մի֊մի կոտլետ։
 +
 
 +
— Ապխտած ֆիլե չե՞ք ցանկանում,— հարցրեց մատուցողը։
 +
 
 +
— Ֆռֆռա,— արձագանքեց Կուզինը։
 +
 
 +
Դահլիճը գրեթե դատարկ էր։ Բեմի վրա գործիքներն էին նախապատրաստում չորս երաժիշտ։ Դաշնամուր, կիթառ, կոնտրաբաս եւ հարվածայիններ։ Կաղնե նոտակալները զարդարված էին թիթեղե տավիղներով։
 +
 
 +
Կիթառահարը թաշկինակով թաքուն մաքրեց կոշիկները։ Հետո մոտեցավ խոսափողին եւ հայտարարեց․
 +
— Մեր բարեկամների պատվերով, որ վերջերս են վերադարձել Ազալեմմա հանգստավայրից…
 +
 
 +
Բազմանշանակ դադարից հետո․
 +
 
 +
— Կատարվում է լիրիկական երգ՝ «Անձրեւը կաթում է մռթիս»…
 +
 
 +
Բարձրախոսները բազմապատկում էին աներեւակայելի դղրդոցը։ Երաժիշտները միաձայն ու բարձր գոռում էին։
 +
 
 +
— Գիտե՞ս Ազալեմման ինչ է,— աշխուժացավ Կուզինը։— Ամենամեծ ուղղիչ ճամբարն է Էստոնիայամ։ Ուղղիչ աշխատանքային գաղութ, էտապ… Երգե՛ք։
 +
 
 +
Նա բարձրացրեց բաժակը։
 +
 
 +
— Քո կենացը։ Որդուդ կենացը։
 +
 
 +
— Հանդիպման կենացը։ Տա Աստված, վերջինը չլինի…
 +
 
 +
Երկու զույգ աշխարհից վերացած պարում էին սեղանների միջեւ։ Սեւ֊սպիտակ համազգեստով մատուցողները պինգվինների էին նման։
 +
 
 +
— Մի֊մի հատ է՞լ։
 +
 
 +
Էլի խմեցինք։
 +
 
 +
Կուզինը հապճեպ ծամեց ու սկսեց․
 +
 
 +
— Ինչպես եղավ՝ մաքուր թատրոն է։ Նավամեխում էի աշխատում, ապրում էի մենակ։ Դե, ծանոթացանք, ինքն էլ միայնակ էր։ Որ ասեմ գեշ է, սուտ կլինի՝ մտածկոտ է։ Սկսեց մոտս գալ՝ լվացք֊արդուկ… Միացանք Զատկին… Սուտ եմ ասում՝ Աստվածածնի տոնին… Թե չէ գործից հետո վակուում է… Ինչքան կարելի է լակել… Մի տարի համարյա ապրեցինք… Թե ոնց հղիացավ, չեմ հասկանում… Պառկում էր ձողաձկան պես… Ասում էի․ «Հո չե՞ս քնել»… «Չէ,— ասում էր,— ամեն ինչ լսում եմ»։— «Կրքերդ,— ասում եմ,— քեզ չեն ուտում»։ Իսկ նա՝ «Կարծես, խոհանոցում լույսը վառվում է»…։— «Ի՞նչ իմացար»։— «Հաշվիչը, լսո՞ւմ ես, ոնց է աշխատում»…։— «Օրինակ վերցնեիր…»։ Մի տարի այդպես էլ ապրեցինք…
 +
 
 +
Կուզինը վարագույրի ետեւից հանեց ռոմի շիշը։ Բաժակները լցրեց։ Խմեցինք։
 +
 
 +
Կիթառահարն ուղղեց բաճկոնն ու բարձրաձայն հայտարարեց․
 +
 
 +
— Դռան մոտ նստած Տոլիկ Բ․֊ի պատվերով կատարվում է…
 +
 
 +
Դադար։ Հետո ընդգծված շեշտադրմամբ․
 +
 
 +
— Լիրիկական երգ՝ «Այս ի՞նչ թույն էր, ինձ խմեցրիր»…
 +
 
 +
— Ամուսնացա՞ծ ես,— հետաքրքվեց Կուզինը։
 +
 
 +
— Եղել եմ։
 +
 
 +
— Իսկ հիմա՞։
 +
 
 +
— Չէ ոնց որ։
 +
 
 +
— Երեխաներ ունե՞ս։
 +
 
 +
— Ունեմ։
 +
 
 +
— Շա՞տ։
 +
 
 +
— Շատ… մի աղջիկ։
 +
 
 +
— Գուցե կարգավորվի՞։
 +
 
 +
— Հազիվ թե։
 +
 
 +
— Երեխեքն են մեղք։ Երեխեքն ախր մեղավոր չեն… Անձամբ ես նրանց անվանում եմ «կյանքի ծաղիկներ»… Մի֊մի հատ է՞լ։
 +
 
 +
— Լցրու։
 +
 
 +
– Գարեջրո՞վ…
 +
 
 +
– Բնականաբար…
 +
 
 +
Գիտեի արդեն, որ երեք բաժակ էլ՝ ու գործերի մասին չեմ հիշելու։ Այդ առումով առավոտից խմելն է ճիշտ։ Խմում ես՝ ու ամբողջ օրդ ազատ է…
 +
 
 +
— Լսիր,— ասում եմ,— որդուդ անունը Լեմբիտ դիր։
 +
 
 +
— Ինչո՞ւ Լեմբիտ,— զարմացավ Կուզինը։— Մենք մտածում էինք՝ Վոլոդյա։ Ի՞նչ է նշանակում Լեմբիտ։
 +
 
 +
— Լեմբիտը անուն է։
 +
 
 +
— Վոլոդյան ինչ է, անուն չէ՞։
 +
 
 +
— Լեմբիտը բանահյուսությունից է։
 +
 
 +
— Բանահյուսությունն ի՞նչ է։
 +
 
 +
— Ժողովրդական ստեղծագործություն։
 +
 
 +
— Ի՞նչ կապ ունի ժողովրդական ստեղծագործությունը։ Իմ անձնական որդու անունը ուզում եմ դնել Վոլոդյա… էդ լակոտին անուն դնելն էլ առանձին պրոբլեմ է։ Իմ անունն, օրինակ, Գրիշա են դրել։ Ի՞նչ դարձա։ Ալկաշ<ref>Հարբեցող</ref>… Լավ չէ՞ր լինի միանգամից Ալկաշ դնեին… Չխմե՞նք։
 +
 
 +
Խմեցինք՝ արդեն առանց ուտելու։
 +
 
 +
— Անունը Վոլոդյա դնես,— շարունակեց ճամարտակել Կուզինը,— անբան ավարա կարող է մեծանալ։ Շատ բան, իհարկե, դաստիարակությունից է կախված…
 +
 
 +
— Լսիր,— ասում եմ,— Լեմբիտ անունը ժամանակավորապես դիր։ Մեր խմբագիրը դրա համար փող է խոստացել։ Իսկ մի ամիս հետո կվերանվանես, երբ գրանցելու լինեք…
 +
 
 +
— Ինչքա՞ն,— հետաքրքվեց Կուզինը։
 +
 
 +
— Քսանհինգ ռուբլի։
 +
 
 +
— Երկու շիշ ու ծամելիք։ Եթե ռեստորանում…
 +
 
 +
— Հեչի պես։ Սպասիր, գնամ զանգեմ…
 +
 
 +
Իջա ներքեւ։ Ավտոմատից զանգեցի խմբագրություն։ Խմբագիրը տեղում էր։
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցեւիչ։ Ամեն բան օքեյ է։ Հայրը ռուս է, մայրը՝ էստոնուհի։ Երկուսն էլ նավամեխանիկականից…
 +
 
 +
— Տարօրինակ է հնչում ձեր ձայնը,— արտաբերեց Տուրոնոկը։
 +
 
 +
— Հեռախոսից է… Հենրիխ Ֆրանցեւիչ, շտապ ուղակեք Հուբերտին՝ փողով։
 +
 
 +
— Ի՞նչ փող։
 +
 
 +
— Որպես խթան։ Որ երեխայի անունը դնեն Լեմբիտ… Հայրը համաձայնել է քսանհինգ ռուբլով։ Հակառակ դեպքում, ասում է, Ադոլֆ կդնեմ…
 +
 
 +
— Դովլաթով, դուք հարբած եք,— ասաց Տուրոնոկը։
 +
 
 +
— Երբե՛ք։
 +
 
 +
— Դե լավ, հետո կպարզենք։ Նյութը պետք է պատրաստ լինի մինչեւ երեքշաբթի։ Հուբերտը դուրս կգա հինգ րոպեից։ Սպասեք Ռատուշայի հրապարակում։ Նա կբերի բանալին…
 +
 
 +
— Բանալի՞…
 +
 
 +
— Այո։ Խորհրդանշական բանալի։ Հանձնեք հորը… համապատասխան պայմաններում… Բանալին արժե երեք ու ութսուն։ Այդ գումարը կպահեմ քսանհինգ ռուբլուց։
 +
 
 +
— Ազնիվ չէ,— ասացի։ Խմբագիրը դրեց լսափողը։
 +
 
 +
Վերեւ բարձրացա։ Կուզինը ննջում էր՝ գլուխը սփռոցին։ Այտի տակից վեր էր ցցվել հացի ափսեն։ Ձեռքս դրի ուսին։
 +
 
 +
— Հեյ,— ասում եմ,— արթնացիր։ Հուբերտը մեզ է սպասում…
 +
 
 +
— Ի՞նչ,— իրար անցավ Կուզինը,— Հուբե՞րտ։ Ախր ասում էիր Լեմբիտ։
 +
 
 +
— Լեմբիտն ուրիշ է։ Լեմբիտը քո որդին է։ Ժամանակավորապես…
 +
 
 +
— Հա։ Ես տղա եմ ունեցել։
 +
 
 +
— Անունը Լեմբիտ է։
 +
 
 +
— Սկզբում Լեմբիտ, հետո՝ Վոլոդյա։
 +
 
 +
— Իսկ Հուբերտը մեզ համար փող է բերում։
 +
 
 +
— Փող կա,— ասաց Կուզինը,— ութ ռուբլի։
 +
 
 +
— Հարկավոր է հաշիվը փակել։ Ո՞ւր է մատուցողը։
 +
 
 +
— Հե՜յ։ Ապխտած միսիկ, ո՞ւր ես,— ձայնը գլուխը գցեց Կուզինը։ Մատուցողը հայտնվեց՝ դեմքին անսահման ձանձրույթ։
 +
 
 +
— Ափսե եք կոտրել,— հայտարարեց։
 +
 
 +
— Ըհը,— ասաց Կուզինը,— ես եմ ջարդել, քիթմռթով իջա սեղանին՝ ջարդվեց։
 +
 
 +
Ծոցագրպանից մեղավոր տեսքով հանեց կտորները։
 +
 
 +
— Զուգարանում էլ հատակին եք արել,— ավելացրեց մատուցողը,— հարկավոր է մարդավարի օգտվել…
 +
 
 +
— Ռադդ քաշի՛,— անսպասելիորեն զայրացավ Կուզինը։— Քեզ եմ ասում։ Թե չէ քաչալդ հենց հիմա կփայլեցնեմ։
 +
 
 +
— Աշխատանքի մեջ եմ՝ խորհուրդ չէի տա։ Կարող ես բանտ էլ ընկնել։
 +
 
 +
Փողը մեկնեցի մատուցողին։
 +
 
 +
— Ներեք մեզ,— ասում եմ,— ընկերս տղա է ունեցել։ Մի փոքր հուզվում է։
 +
 
 +
Հաշիվը փակեցինք ու դուրս եկանք անձրեւի տակ։ Հուբերտի մեքենան կանգնած էր ռատուշայի մոտ։ Նա ազդանշան տվեց ու բացեց մեքենայի դուռը։
 +
 
 +
— Ահա փողը,— ասաց Հուբերտը։— Խմբագիրն անհանգստանում է, որ կխմես…
 +
 
 +
Մթության մեջ վերցրի թղթադրամներն ու մանրը… Հուբերտը մենկեց նաեւ մի բավական ծանր տուփ։
 +
 
 +
— Սա՞ ինչ է։
 +
 
 +
— «Պսկովյան հուշանվեր»։
 +
 
 +
Բացեցի տուփը։ Մեջը միջին բալալայկայի չափի անոդացված բանալի էր։
 +
 
 +
— Հա՜,— ասում եմ,— երջանկության բանալին։
 +
 
 +
Բացեցի դուռն ու բանալին գցեցի աղբամանի մեջ։ Դարձա Հուբերտին․
 +
 
 +
— Արի խմենք։
 +
 
 +
— Մեքենայով եմ։
 +
 
 +
— Մեքենան այստեղ թող, գնանք խմենք։
 +
 
 +
— Դեռ խմբագրին պիտի տուն տանեմ։
 +
 
 +
— Ոտքով թող գնա այդ ճարպակալած խոզը։
 +
 
 +
— Հասկանում ես, նրանք ինձ բնակարան են խոստացել։ Բնակարանի հարցը եթե չլիներ…
 +
 
 +
— Ինձ մոտ ապրիր,— ասաց Կուզինը,— կնկաս գյուղ կուղարկեմ։ Պսկովի մարզ։ Այնտեղ ամառվանից այս կողմ մարգարին էլ չկա…
 +
 
 +
— Տղերք, ես պիտի գնամ,— ասաց Հուբերտը…
 +
 
 +
Նորից հայտնվեցինք անձրեւի տակ։ «Աստորիա» ռեստորանի լուսամուտները կանչում էին իրենց անդիմադրելի փայլով։ Մուտքի դիմացի լապտերը մթությունից խլել էր գույնզգույն ջրափոսը…
 +
 
 +
Կարիք կա՞ մանրամասն պատմել հետագա իրադարձությունները։ Ինչպես ուղեկիցս բարձրացավ բեմ ու գոռաց․ «Ծախեցի՜ն Ռուսաստանը»… Հետո դռնապանին այնպես խփեց, որ գլխարկը գլորվեց հանդերձարան… Ինչպես հետո մեզ միլիցիա տարան… ինչպես ազատեցին իմ վկայականի շնորհիվ… Ինչպես կորցրի գրառումներիս նոթատետրը… իսկ հետո՝ նաեւ Կուզինին…
 +
 
 +
Արթնացա Մարինայի մոտ, գիշերվա կեսին։ Սենյակում դժգույն կիսամութ էր։ Զարթուցիչն անտանելիորեն բարձր էր տկտկում։ Անուշադրի սպիրտի ու թաց հագուստի հոտ էր գալիս։
 +
 
 +
Ձեռքս տարա քունքիս վերքին, սկսել էր ուռել։
 +
 
 +
Մարինան նստած էր կողքիս՝ տխուր ու մի քիչ նիհարած։ Քնքշորեն շոյում էր մազերս։ Շոյում էր ու կրկնում․
 +
 
 +
— Խեղճ տղա… խեղճ տղա… խեղճ տղա…
 +
 
 +
Այս ո՞ւմ է ասում, մտածում եմ, ո՞ւմ…
 +
 
 +
==Կոմպրոմիս վեցերորդ==
 +
 
 +
(«Վեչեռնի Տալլին»։ Շաբաթվա ռադիոծրագիրը։ Մարտ։ 1976թ․)
 +
 
 +
…13․30 «ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ։ Վլադիմիր Մերկին։ էկոնոմիկա, վաղվա օրը»։ Լ․ Ագապովայի եւ Մ․ Դովլաթովի ռադիոակնարկը ներկայացնում է տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Գրիգորեւիչ Մերկինին։ Դուք կլսեք նրա ուշագրավ կենդանի զրույցը ԽԱՀՄ֊ում տնտեսական առաջընթացի եւ ժամանակակից Արեւմուտքի անշրջելի ֆինանսական ճգնաժամի մասին։ Ընդմիջմանը՝ նորություններ եւ «Երաժշտական դադար»։
 +
 
 +
Չորս տարի հետո լրագրող Ագապովայի դեմքին կհայտնվի մետաղյա գծագրական քանոնի հարվածից մնացած սպի։ Նրա վրա խելագար ոռնոցով կնետվի ինքնուս ճարտարապետ Դեգտյարենկոն՝ այդպես էլ եթեր չգնացած «Պարզություն» հրապարակախոսական ռադիոթողարկման հերոսը։ Այդ այլանդակ տեսարանից վեց շաբաթ առաջ Ագապովային առաջին անգամ կպատմեն «Մոբիլե կոոպերատո» նախագծի ու դրա հանճարեղ արարչի՝ Տալլինի ֆաբրիկաներից մեկի սեւագործ բանվորի մասին։ Լիդա Ագապովան կգրի ակնարկ՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ» խորագրով։ Տեխնիկական բաժինը կպահանջի գծագրերը։ Փորձագետ Չուբարովը մեկ րոպե ընդամենը իր գիրգ ձեռքերում կպահի երկու կեղտոտ պատճենաթղթերն ու կարտահայտվի հետեւյալ կերպ․
 +
 
 +
— Ինքնատիպ է։ Հույժ ինքնատիպ է։ Ագապովան թեթեւացած ու հպարտ կբացականչի․
 +
 
 +
— Ընդամենը չորրորդ դասարանի կրթություն ունի։
 +
 
 +
— Իսկ դո՞ւք,— քամահրանքով կհետաքրքրվի փորձագետը։— Դուք գիտե՞ք սա ինչ է։
 +
 
 +
— Մոբիլե կոոպերատո։ Շարժական տուն։ Ապագայի բնակարանը…
 +
 
 +
— Սա վագոն է,— կընդհատի նրան Չուբարովը,— սովորական վագոն։ Իսկ ձեր Լե Կորբյուզեին շտապ պետք է հոգեբուժարան պառկեցնել…
 +
 
 +
Հաղորդումն անմիջապես կխոտանեն։ Հուսախաբ Դեգտյարենկոն մետաղե գծագրական քանոնով կհարվածի Լիդայի գլխին։ Տալլինի ռադիոյի արտահաստիքային աշխատակցի կարիերան երկար ժամանակով կընդհատվի… Այս ամենը տեղի կունենա չորս տարի հետո։ Իսկ հիմա նրա հետեւից գնանք դեպի տրամվայի կանգառ։
 +
 
 +
Դրանից վաղ ամպած առավոտ էր, ավելի վաղ՝ գիշեր։ Քնաթաթախ աղավնին քայլում էր կտուրեզրին չանգռտելով մետաղաթերթը։ Հետո՝ զարթուցիչ, սառած հողաթափեր, թեթեւ հրմշտոց զուգարանի մոտ, թեյ, խոնավ պանրի կտոր, էլեկտրասափրիչի գվվոց՝ ամուսինը շտապում է աշխատանքի։ Դուստրը՝ «Խնդրել եմ, չէ՞, իմ խալաթին ձեռք չտալ»… Ի վերջո՝ անտարբեր փողոցների զովություն, քամի, ցինկագույն ջրափոսեր, շնիկներ պուրակում, տրամվայի դղրդոց…
 +
 
 +
Փորձեմ նկարագրել Լիդային։ Թեեւ նրա արտաքինը էական նշանակություն չունի։
 +
 
 +
Ռետինե արտասահմանյան երկարաճիտ կոշիկներ։ Քայլվածքը չընդգծվող ծանր, շագանակագույն կիսաշրջազգեստ։ Սինթետիկ կիսավերարկու՝ խշխշում է։ Երկնագույն կեպկա՝ Տալլինի պոլիտեխնիկականի համազգեստից։ Վճռական, անարյուն դեմք։ Երբեք չի շպարվում։ Բացակա ատամ՝ ժպիտի ծայրին։ Զարմանամ են միայն աչքերը, հոնքերն անշարժ են, ինչպես վերջնագծի ժապավենը…
 +
 
 +
Հետեւենք մեր հերոսուհուն։ Տրամվայի կանգառ…
 +
 
 +
«…Մի տես ինչ լավ են հագնվում ջահել աղջիկները։ Դեն գցելու վերարկու է, բայց մերը չէ։ Կոճակների փոխարեն ինչ֊որ եղեւնակոներ են… Բայց տեսքը լավն է… Կամ այս մեկը՝ բանվորական արտահագուստով… Տերեփուկները քամակին… Քայլում է Լոլոբրիջիտայի հպարտ քայլվածքով… Ամռանը մեկին տեսա՝ բոբիկ էր… Հարբած չէր՝ գիտակցաբար էր բոբիկ… Քաղաքի կենտրոնում… Իրենից գոհ քայլում էր… Իմ հագածն էլ, ոնց որ թե, արտասահմանյան է՝ ժողովրդական դեմոկրատիայի երկրներից։ Տեսք, սակայն, չունի… Որտեղից էլ ճարում են։ Արտասահմանցիների հե՞տ են ման գալիս։ Ամո՛թ… Տեսքը, բայց, լավն է…»
 +
 
 +
Դժվարությամբ բացվեցին տրամվայի դռները։ Կարճատեւ դժվարին գրոհ։ Նրա ճանապարհը փակում է զինվորական համազգեստով լայնաթիկունք մեկը։ Այտը հպվել է թավոտ, հեղձուցիչ կտորին… Մի կերպ ձեռքը հասցնում է բռնակին… Նիկելապատ խողովակում մի պահ կյանք է առկայծում…
 +
 
 +
— Կոպեկանոցը մի գցեք…
 +
 
 +
Լիդան մի կերպ պահում է հավասարակշռությունը մետաղե դրամարկղի կողքին։
 +
 
 +
— Դե շարժվեք էլի, կանգնել է անշունչ գերանի պես… Գլխավորը չնյարդայնանալն է, հումորով վերաբերելը։ Պիկ ժամ է՝ սովորական երեւույթ։ Այստեղ գլխավորը դրական զգացմունքների աղբյուր գտնելն է։ Խնդրեմ, տատիկին տեղ զիջեցին։ Ուսանողն իր կոնսպեկտներն է թերթում։ Նույնիսկ զինվորականը օրինավոր մարդու դեմք ունի…
 +
 
 +
Եվ կրկին փողոց, մեքենաներ, մարդիկ՝ մարդկանց ու մեքենաների հաճելի զգացմունքներ արթնացնող անմասնություն։ Հետո՝ նախասրահ, լայն մարմարե աստիճաններ, ծալքերի տեղում մաշված ուղեգորգեր… Ցուցանակ՝ «Պրոպագանդայի բաժին»։
 +
 
 +
Լիդան դուռը թակում ու ներս է մտնում։ Բոլորն անսահման ուրախանում են։ Կուլեշովն ասում է հերթական գռեհկությունը։ Վերոչկա Կոտովան ժպտում է՝ առանց հայացքը բարձրացնելու։ Ժենյա Տյուրինը օգնում է հանել կիսավերարկուն։ Մորալեւիչը հարցնում է․
 +
 
 +
— Իմացա՞ր հինգշաբթվա մասին։ Ինքը Յուրնան գոհ է քո աշխատանքից։
 +
 
 +
— Իսկապե՞ս։
 +
 
 +
Սենյակում ծխում է խրոնիկ անհաջողակ Վալյա Չմուտովը։ Չմուտովը դերասան էր։ Բնական շնորհ ուներ՝ զարմանալի տեմբրով ցածր, գեղեցիկ ձայն։ Հաղորդավար էր։ Վեց ամիս առաջ նրա հետ տեղի էր ունեցել ողբերգական միջադեպ։ Չմուտովը պետք է վաղ առավոտյան բացեր անմիջապես եթեր գնացող հաղորդումը։ Պիտի արտասաներ ընդամենը մի քանի բառ․ «Սիրելի ռադիոլսողներ։ Եթերում է «Բարեւ, ընկեր» ամենշաբաթյա ծրագիրը»։ Այսքանը ընդամենը։ Դրան հետեւելու էին երաժշտություն ու նախորոք ձայնագրված հաղորդումը։ Իսկ Չմուտովը ստանալու էր հերթական տասնմեկ ռուբլին։
 +
 
 +
Չմուտովը մտնում է հեռարձակման ստուդիա։ Նստում է։ Մոտեցնում է խոսափողը։ Մտովի կրկնում է տեքստը։ Շուռ է տալիս մանժետները, որպեսզի թեւքաճարմանդները չդիպչեն սեղանին։ Սպասում է, որ վառվի լամպը՝ «Եթեր»։ Նախորդ օրվա խմելուց հետո ներսն այրվում է, տրամադրությունը՝ թախծոտ։ Լամպը չի վառվում։
 +
 
 +
— Սիրելի ռադիոլսողներ,— մտածկոտ արտասանում է Չմուտովը։
 +
 
 +
Պորտվեյնով դաղված լեզուն դժվարությամբ է շարժվում։ Լամպը չի վառվում։
 +
 
 +
— Սիրելի ռադիոլսողներ,— կրկնում է Չմուտովը,— օ, նողկալի է… Սիրելի ռադիոլսողներ… Երեկ իզուր այդքան լակեցի…
 +
 
 +
Լամպը չի վառվում։ Հետագայում պարզվեց, որ այն փչացել էր… Դա պատահում է հարյուր տարին մեկ անգամ…
 +
 
 +
— Եթերում է «Բարեւ, ընկեր»,— շարունակում է փորձել Չմուտովը,— չեղավ, մերը ք…, վե՛րջ, թարգում եմ…
 +
 
 +
Ապակու հետեւում երեւում է խմբագրի այլայլված դեմքը։ Չմուտովը սառում է տեղում։ Բացվում է դուռը։ Հաղորդավարին դժվարությամբ դուրս են հանում ստուդիայից։ Նրա խումհարային դատողությունները հնչել են աշխարհով մեկ։ Դերասանին վռնդում են… Պատմությունը, սակայն, չի վերջանում։
 +
 
 +
Չմուտովը մեկնում է Պսկով։ Որպես հաղորդավար ընդունվում է ռադիո։ Տեղի ռադիոծրագիրը հեռարձակվում էր օրական ժամուկես։ Մնացած եթերաժամանակը տրված էր Մոսկվային ու Լենինգրադին։ Չմուտովը երանության մեջ էր։ Նա գնահատվում էր որպես մայրաքաղաքից եկած վարպետ։
 +
 
 +
Մի անգամ հաղորդում վարելիս է լինում։ Հանկարծ ճռռոցով բացվում է դուռը։ Ներս է գալիս մի մեծ դարչնագույն գամփռ։ (Ո՞ւմը, որտեղի՞ց)։ Չմուտովը զգուշությամբ շոյում է շանը։ Շունն աչքերը կկոցում ու դունչը դնում է Չմուտովի ծնկներին։
 +
 
 +
Քիթը փայլում է, ինչպես բռնցքամարտիկի ձեռնոց։
 +
 
 +
— Գյուղի աշխատավորները զեկուցում են,— շարունակում է հաղորդումը Չմուտովը։
 +
 
 +
Գամփռն այստեղ անսպասելիորեն սկսում է հաչալ։ Գուցե հրճվանքից։ Երեւի վաղուց ոչ ոք չէր շոյել նրան։
 +
 
 +
— Գյուղի աշխատավորները զեկուցում են… Հա՛ֆ֊հա՛ֆ֊հա՛ֆ։ Չմուտովին նորից վռնդում են։ Այս անգամ ընդմիշտ եւ բոլոր տեղերից։ Երբ պատմում է շան մասին՝ չեն հավատում։ Վստահ են լինում, որ խումհարի մեջ ինքն է հաչացել։
 +
 
 +
Չմուտովը վերադառնում է Լենինգրադ։ Օրերով դուրս չի գալիս ռադիոյից։ Սպասում է իր ժամին…
 +
 
 +
Անհաջողակներից բոլորը խուսափում են։ Լիդան, սակայն, ժպիտ է պարգեւում նրան։ Լիդային բոլորը սիրում էին։ Հիմա էլ բաժնի վարիչ Նինա Իգնատեւնան գորովալի գլխով է անում․
 +
 
 +
— Լիդոչկա, մոտեցեք ինձ։
 +
 
 +
Սենյակում լռություն է, փայլեցված սեղան, անթիվ գրիչներ։ Պահարանների ապակիների հետեւում շարված են հուշանվերներ ու հանրագիտարաններ։ Նինա Իգնատեւնայի դարակում շրթներկ, փոքրիկ հայելի ու թերթերունքի տուշ։ Հաճելի է, երբ լուրջ առանձնասենյակում նստած է գեղեցիկ, երիտասարդ կին…
 +
 
 +
— Լիդոչկա, ուզում եմ ձեզ նոր հաղորդաշար առաջարկել՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»։ Ընդ որում, պարտադիր չէ գիտնականի կամ տիեզերագնացի հետ։ Ընդգրկումը շատ լայն է։ Ուշագրավ հոբբի, անսպասելի ժամանց, կենսագրության որեւէ մանրամասն։ Ասենք, համեստ նոմենկլատուրային գլխավոր հաշվապահը թաքուն… դե չգիտեմ… ինչ ուզեք… գլուխս բան չի գալիս… Ենթադրենք, թաքուն…
 +
 
 +
— Այլասերում է անչափահասներին,— հուշում է Լիդան։
 +
 
 +
— Ես այլ բան նկատի ունեի։ Ենթադրենք, նա թաքուն…
 +
 
 +
— Սանսկրիտ է սովորում…
 +
 
 +
— Այդ կարգի մի բան։ Միայն թե՝ սոցիալական առումով ավելի նշանակալի։ Ասենք, միլիցիոները ինչ֊որ մեկին օգնում է գտնել մտերիմ մարդուն…
 +
 
 +
— Այդպիսի կինոնկար կա…
 +
 
 +
— Կոնկրետ որեւէ բան չեմ կարող առաջարկել։ Մտածել է պետք։ Այ, օրինակ, «Կալեւ» ֆաբրիկայում նկարահանում էին «Միայնակ կինը»։ Հիշո՞ւմ եք, Դորոնինան էր խաղում։ Խնդրեմ՝ նկարահանումներին մասնակցող պատանին այժմ արտադրամասի պետ է։
 +
 
 +
— Ինձ այդ թեման դուր է գալիս,— ասում է Լիդան,— ես այն զգում եմ։
 +
 
 +
— Այդ թեման Արվիդ Կիյքսն արդեն օգտագործել է։ Ես սկզբունքի մասին եմ խոսում։ Ինքդ պետք է գտնես։ Ասենք, ծեր գեներալը պառկում է վիրահատության։ Եվ վիրաբույժը, պարզվում է, իր նախկին համհարզն է…
 +
 
 +
— Ազգանունն ի՞նչ է,— հարցնում է Լիդան։
 +
 
 +
— Ո՞ւմ։
 +
 
 +
— Գեներալի։ Կամ համհարզի։
 +
 
 +
— Ես պայմանականորեն եմ ասում… Գլխավորն այստեղ անսպասելիությունն է, հանելուկը, դիպվածը… Կյանքն իր բազմաբնույթ դրսեւորումներով… Արտաքնապես այլ է, ներսից՝ միանգամայն այլ։
 +
 
 +
— Շատերին է դա բնորոշ,— հոգոցով ասում է Լիդան։
 +
 
 +
— Մի խոսքով, գործի անցեք,— ասում է Նինա Իգնատեւնան։
 +
 
 +
Լիդոչկան դուրս է գալիս առանձնասենյակից։
 +
 
 +
Հետաքրքիր մարդիկ նրան շրջապատել են մանկուց։ Հայրը ծանոթ է եղել Էրենբուրգի հետ։ Դպրոցի նկարչության դասատուն չճանաչված հանճարի փառք էր վայելում։ Իրեն սիրահետող բանդիտը բանաստեղծություն էր գրել։ Ինստիտուտի պրոֆեսորները բազում տարօրինակություններ ունեին։ Նրանցից մեկի տաբատի կոճակներն, օրինակ, միշտ բաց էին։ Խիստ հետաքրքիր մարդ է իր ամուսինը, ավագ տնտեսագետ է, բայց տառասխալներով է գրում։ Դուստրը առեղծվածային անձնավորություն է՝ միշտ լուռ է։ Վերջերս՝ այն աստիճանի, որ Լիդան սկսել է կասկածել, թե հղի է… Բնակշահագործման գրասենյակից էլեկտրիկ էին կանչել՝ պարզվեց նստած է եղել (ասում են անգամ՝ սպանության համար)։ Մի խոսքով, եթե խորանաս՝ բոլոր մարդիկ էլ հետաքրքիր են…
 +
 
 +
Կրթությամբ Լիդոչկան սանիտարական բժիշկ էր։ Փորձեց հիշել համակուրսեցիներին։ Պավինսկին, Ռոժինը, Յանկելեւիչը, Ֆեոֆանովը… Միշչենկոն, կարծես թե, սպորտով էր զբաղվում։ Լեւինը գիտության մեջ խորացավ… Լեւին, Բորկա Լեւինը պրոֆեսոր է դարձել, գիտությունների թեկնածու… Ասում են, Ֆրանսիայով է եղել…
 +
 
 +
Ագապովան հանում է նոթատետրն ու մաքուր էջում գրում՝ Լեւին։
 +
 
 +
Անցնում է ամուսնու ծանոթներին։ Նրանք էլ, անշուշտ, հետաքրքիր մարդիկ են։ Տնտեսագետներ։ Կալինինը, օրինակ, պնդում է, որ գործազրկությունը խթանում է առաջընթացը։ Թե չէ բոլորը վստահ են, որ իրենց չեն վռնդի։ Եթե վռնդեն էլ՝ ողբերգություն չէ։ Կանցնի դիմացի մայթն ու աշխատանքի կընդունվի հարեւան գործարանում։ Սա նշանակում է, որ կարելի է աշխատանքը աչքաթող անել, չարաշահել… Կալինինը հազիվ թե հարմար լինի։ Չափից ավելի առաջադեմ է… Իսկ Մերկինի մասին մտածելն իսկ ավելորդ է։ Նրան հարցնում են՝ ի՞նչը կարող է կտրուկ բարձրացնել մեր տնտեսությունը։ Պատասխանում է՝ պատերազմը։ Պատերազմը եւ միմիայն պատերազմը։ Պատերազմը կարգապահություն է, գիտակցականության բարձրացում։ Պատերազմը կհարթի բոլոր թերացումները… Մերկինն էլ, կարծում եմ, հարմար չէ… Իսկ այ մի քանի օր առաջ ծանոթ լոագրողուհու հետ այստեղ եկած բանասերը… Նույնիսկ, եթե չեմ սխալվում, թարգմանիչ էր։ Ծառայել է բանտային պահակախմբում… Սոսկալի պատմություններ էր պատմում… Ազգանունն էլ ռուսական չէր՝ Ալիխանով։ Անկասկած, հետաքրքիր մարդ է…
 +
 
 +
Այսպես Լեւինի անվան կողքին նոթատետրում հայտնվում է Ալիխանովը։
 +
 
 +
Լավ կլիներ մի երրորդ թեկնածու էւ գտնել։ Եվ այստեղ Լիդան հիշում է, որ հարեւանների մոտ իջեւանել է Պորխովից եկած մի ազգական։ Կամ ծանոթ։ Սիլկա Օսինսկայան բակում խոսում էր։ Ինչ֊որ հանելուկային ճակատագիր ունի այդ մարդը։ Բռնադատված է եղել, թե՝ ընդհակառակը… Գավառական պետ՝ հետաքրքիր է։ Կարելի է նորովի ներկայացնել․ «Աշխարհագրական գավառներ չկան, կա հոգեւոր գավառականություն»…
 +
 
 +
Այսպես Լեւինի ու Ալիխանովի կողքին հայտնվեց հարցական նշան։ Եվ փակագծերում՝ Սիլկա Օ․֊ի ազգականը…
 +
 
 +
Որպես ռեզերվ կարելի է պահել գրքասեր տնային կառավարչին։ Բայց Լիդան նրա հետ միշտ կռվում է երբեք ժամանակին չդատարկվող աղբամանների պատճառով… Դե լավ… Հարկավոր է գործի անցնել…
 +
 
 +
— Ցտեսություն, Վերոչկա, տղաներ։
 +
 
 +
— Ագապովա, չկորչես…
 +
 
 +
Զանգեց Բորկա Լեւինին՝ կլինիկա։ Վերջինս ճանաչեց, ուրախացավ, նշանակեց հանդիպման ժամը։ Նախկին բանտապահին գտավ տանը։
 +
 
 +
— Եկեք,— ասաց,— եւ եթե կարելի է՝ երեք շիշ գարեջուր բերեք։ Փողն անմիջապես կտամ։
 +
 
 +
Լիդան մտավ Կարյա փողոցի մթերային խանութը, գարեջուր գնեց։ Նորակառույց թաղամասի շենքերը, մի մուտքից մյուսը մեկ կիլոմետր է…
 +
 
 +
Ալիխանովը շեմին իրեն էր սպասում։ Հաղթանդամ երիտասարդ էր՝ նեղ ճակատով ու կամազուրկ ծնոտով։ Աչքերում կեղծ֊նեապոլիտանական փայլ կար։ Ողջույնի անհեթեթ ու անգրագետ մի բացականչություն սկսեց, որն այդպես էլ չկարողացավ ավարտել․
 +
 
 +
— Ինչով եմ պարտական, Լիդոչկա, այն համընթաց քամիներին, որպիսիք… որպիսիները… Գարեջուր ճարեցի՞ք։ Ապրե՛ք։ Հանվեք։ Կներեք, ահավոր խոզանոց է…
 +
 
 +
Սենյակը սարսափելի տպավորություն էր թողնում։ Բազմոցը ծածկված էր թղթերով ու ծխախոտի մոխրով։ Սեղանը կորել էր գրքերի տակ։ Մինչպատերազմյան սեւ գրամեքենա։ Պատին ժանգոտած յաթաղան։ Կեղտոտ ափսեներ ու չորացած կարմիր նստվածքով գավաթներ։ Չկան մնացորդներ՝ թերթի կտորտանքի վրա…
 +
 
 +
— Այստեղ եկեք։ Համեմատաբար մաքուր է։ Բանտապահը բացեց գարեջրի շիշը։
 +
 
 +
— Յուրօրինակ է այստեղ,— ասաց Լիդոչկան։— Ախր ես կրթությամբ սանիտարական բժիշկ եմ՝ հիգիենայի մասնագետ։
 +
 
 +
— Իմ հակասանիտարականությունը քննարկվել է անգամ ընկերական դատարանում։
 +
 
 +
— Եվ ի՞նչ։
 +
 
 +
— Եվ ոչինչ։ Ըմբոստ ոգի խաղացի։ Բանաստեղծ եմ, իբր, յոգ, բուդդայական, ապրում եմ քաքի մեջ… Գարեջուր ուզո՞ւմ եք։
 +
 
 +
— Չեմ խմում։
 +
 
 +
— Ահա փողը։ Մեկ ու տասնմեկ։
 +
 
 +
— Մանրուք է։
 +
 
 +
— Ոչ, կներեք,— բարձրաձայն վրդովվեց Ալիխանովը։ Լիդան մի բուռ մանրադրամը դրեց գրպանը։ Բանտապահը սովոր հմտությամբ շշից խմեց գարեջուրը։
 +
 
 +
— Մի քիչ թեթեւացա,— ասաց մտերմաբար։ Հետո մեկ անգամ էլ փորձեց հաղթահարել ողջույնի խոսքը․
 +
 
 +
— Ինչով եմ պարտական, եթե կարելի ասել, այն անակնկալ հաճույքին, որին…
 +
 
 +
— Դուք բանասե՞ր եք,— հարցրեց Ագապովան։
 +
 
 +
— Ավելի ճիշտ՝ լեզվաբան։ Ես զբաղվում են ռուսերենի «շչ» տառի հնչունակությամբ…
 +
 
 +
— Այդպիսի հիմնախնդի՞ր կա։
 +
 
 +
— Ամենակենսաթրթիռներից մեկն է… Լսեք, ի՞նչ է պատահել։ Ինչ՞ով եմ պարտական ձեր տեսքին արժանանալու երջանկությանը…
 +
 
 +
Բանտապահը դատարկեց երկրորդ շիշը։
 +
 
 +
— Պատրաստում ենք ռադիոհաղորդում՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»։ Հարկավոր է անսովոր ճակատագրով հերոս։ Դուք բանասեր եք։ Ավելի ճիշտ՝ լեզվաբան։ Նախկին բանտապահ։ Բազմակողմանի կյանքով ապրող մարդ… Ձեր կյանքը բազմակողմանի՞ է։
 +
 
 +
— Վերջին ժամանակներս՝ այո,— անկեղծորեն պատասխանեց բանտապահը։
 +
 
 +
— Ավելի մանրամասն պատմեք ձեր բանասիրական հետազոտությունների մասին։ Ցանկալի է մատչելի լեզվով։
 +
 
 +
— Ավելի լավ է՝ ձեզ ռեֆերատս տամ։ Գլուխս ինչ֊որ լավ չի աշխատում։ Այստեղ էր։ Հիմա կգտնեմ…
 +
 
 +
Ալիխանովը նետվեց դեպի թղթի վիթխարի կուտակումները։
 +
 
 +
— Մեկ ուրիշ անգամ,— հանգստացրեց նրան Լիդան։— Մենք, հավանաբար, էլի կհանդիպենք։ Սա մեր նախնական զրույցն է։ Ուզում եմ հարցնել։ Դուք բանտապահ եք եղել, դա վտանգավո՞ր է…
 +
 
 +
Ալիխանովը որոշ ժամանակ դժկամությամբ մտածեց։
 +
 
 +
— Վտանգ, իհարկե, կար։ Օղի շատ էինք խմում։ Երբեմն էլ՝ լոսյոն։ Սրտի աշխատանքի վրա ազդում է…
 +
 
 +
— Ես նկատի ունեմ բանտարկյալներին։ Չէ՞ որ ահավոր մարդիկ են։ Սրբություն չունեն…
 +
 
 +
— Սովորական մարդիկ են,— ասաց Ալիխանովը, բացելով երրորդ շիշը։
 +
 
 +
— Ես կարդացել եմ։ Դա ուրիշ աշխարհ է… Իր օրենքներով… Խիզախություն է պետք… Դուք խիզա՞խ մարդ եք։
 +
 
 +
Ալիխանովը վերջնականապես շփոթվեց։
 +
 
 +
— Լյուբա,— ասաց։
 +
 
 +
— Լիդա։
 +
 
 +
— Լիդա,— համարյա գոռաց Ալիխանովը։— Ես հիմա վեց ռուբլի կճարեմ։ Բարեգութ հարեւաններ ունեմ։ Օղի կառնենք ու դառը գինի։ Գլուխս ինչ֊որ չի աշխատում։
 +
 
 +
— Չեմ խմում։ Դուք խիզա՞խ մարդ եք։
 +
 
 +
— Չգիտեմ։ Առաջ երկու լիտր խմում էի։ Հիմա յոթ հարյուր գրամից հարբում եմ… Տարիքն իրենն առնում է…
 +
 
 +
— Դուք չեք հասկանում։ Ինձ արտասովոր մարդ է պետք, հետաքրքիր անձնավորություն։ Դուք բանասեր եք, նրբազգաց աշխարհընկալում ունեցող անհատ։ Իսկ նախկինում բանտապահ եք եղել։ Ամեն օր վտանգել եք ձեր կյանքը։ Հոգեկան նրբազգացությանը հաճախ ուղեկցվում է ֆիզիկական կոպտությամբ…
 +
 
 +
— Այդ ե՞րբ եմ ձեզ կոպտել։
 +
 
 +
— Ինձ չէ։ Դուք բանտարկյալներին եք հսկել…
 +
 
 +
— Ավելի շատ ինքներս մեզ էինք պաշտպանում։
 +
 
 +
— Այս ի՞նչ սպի է։ Համեստություն մի արեք, խնդրում եմ…
 +
 
 +
— Սպի չէ,— ասաց Ալիխանովը։— Չիբան է։ Ես եմ այդպես փորփրել… ներող եղեք…
 +
 
 +
— Այնուամենայնիվ, ուզում եմ իմանալ։ Ի՞նչ էիք զգում Հյուսիսում։ Պատկերավոր ասած՝ ինչի՞ մասին էր լռում տունդրան։
 +
 
 +
– Ի՞նչ։
 +
 
 +
— Ինչի՞ մասին էր լռում տունդրան։
 +
 
 +
— Լիդա,— Ալիխանովը գոռում էր,— ես էլ չեմ դիմանա։ Ես հարմար թեկնածու չեմ ձեր ռադիոհաղորդման համար։ Ես երեկ լակել եմ։ Ես պարտքեր ունեմ ու ալիմենտ եմ վճարում։ Իմ մասին հիշատակել է «Նեմեցկայա վոլնան»։ Ես ինչ֊որ տեղ այլախոհ եմ։ Ձեզ կվռնդեն… Հանգիստ թողեք ինձ…
 +
 
 +
Լիդան պայուսակի մեջ դրեց գրիչը։
 +
 
 +
— Ափսոս,— ասաց,— հետաքրքիր նյութ կա։ Բարով մնաք։ Ես կզանգեմ։ Իսկ առայժմ՝ գտեք ռեֆերատը…
 +
 
 +
Բանտապահը կանգնած էր անուժ ու գունատ։
 +
 
 +
— Մի րոպե,— ասաց,— ես էլ եմ գալիս։ Բարեգութ հարեւաններ ունեմ…
 +
 
 +
Հարթակի վրա բաժանվեցին․ Լիդան իջավ ներքեւ, Ալիխանովը բարձրացավ չորրորդ հարկ…
 +
 
 +
Լեւինը Լիդային գրկել ու երկար ուսումնասիրում էր․
 +
 
 +
— Այո,— ասաց,— տարիներն անցնում են, անցնում են տարիները…
 +
 
 +
— Ծերացե՞լ եմ։
 +
 
 +
— Ո՞նց ասեմ… Ձեւավորվել ես։
 +
 
 +
— Իսկ դու ճարպակալել ես։ Ամո՛թ։ Գալինան տա՞նն է։
 +
 
 +
— Դպրոցում ժողովի է։ Մեր խուլիգանը մեծանում է… Չաղացե՞լ եմ, ասում ես… Կինս խորհուրդ է տալիս․ «Առավոտները վազիր»։ «Որ վազեցի,— ասում եմ,— էլ հետ չեմ գա…»։ Սուրճ ուզո՞ւմ ես։ Հանվի՛ր։
 +
 
 +
Նախ դուք, բժիշկ,— հին կատակը հիշեց Գալինան։ Անցան հյուրասենյակ։ Լամպի լուսամփոփը մի տեղ այրված էր։ Լուսամուտի գոգին՝ արտասահմանյան ամսագրեր։
 +
 
 +
— Լավ է այստեղ,— ասաց Լիդան,— նոր բնակարաններում մարդ իրեն վատ է զգում։ Ամեն բան փայլում է, համատարած բյուրեղապակի…
 +
 
 +
— Բյուրեղապակի ես էլ ունեմ։
 +
 
 +
— Ո՞ւր է։
 +
 
 +
— Լոմբարդում։
 +
 
 +
— Առաջվա պես քաղցկեղածիններո՞վ ես զբաղվում։
 +
 
 +
— Առաջվա պես։
 +
 
 +
— Պատմիր։
 +
 
 +
— Մի րոպե։ Թեյ դնեմ։
 +
 
 +
— Սպասում եմ…
 +
 
 +
Լիդան հանեց նոթատետրը, գրիչն ու «ԲՏ» սիգարետի տուփը։ Լեւինը վերադարձավ։ Ծխեցին։
 +
 
 +
— Դու Ֆրա՞նսիա էիր գնացել։
 +
 
 +
— Երկու շաբաթ մնացի։
 +
 
 +
— Եվ ինչպե՞ս էր։
 +
 
 +
— Նորմալ։
 +
 
 +
— Իսկ ավելի կոնկրե՞տ։
 +
 
 +
— Աշխատավոր ժողովուրդ, ռեակցիոն բաժուազիա, տնտեսական ճգնաժամ, զանգվածների չքավորության խորացում…
 +
 
 +
— Մարդավարի կարո՞ղ ես պատմել։ Ֆրանսիացիները մեզ ո՞նց են վերաբերում…
 +
 
 +
— Ի՞նչ իմանամ։ Բոլորը, համենայնդեպս, բարձր տրամադրություն ունեին։
 +
 
 +
— Նյութապես ո՞նց են ապրում։ Ֆրանսուհիները դուրդ եկա՞ն։
 +
 
 +
— Նյութապես նորմալ են ապրում։ Լավ էին կերակրում։ Իմը թիվ երեք սեղանն էր։ Գինի, հավ, սուրճ, կաթնասեր… Աղջիկները սքանչելի էին։ Ավելի ճիշտ՝ կամ արտակարգ տգեղ, կամ արտակարգ գեղեցիկ։ Իմ կարծիքով, շպարվելն է պատճառը։ Կոսմետիկան ընդգծում է ինչպես արժանիքները, այնպես էլ թերությունները… Պահվածքն ազատ է, անկաշկանդ։ Սինթետիկ սպիտակ խալաթներ են հագնում, դեկոլտեով…
 +
 
 +
— Ինչպե՞ս թե սպիտակ խալաթներ։ Կլինիկայո՞ւմ էիր աշխատում։
 +
 
 +
— Չէի աշխատում։ Նիցցայում դիզենտերիա տարա։ Գալուս հաջորդ իսկ օրը պառկեցի։
 +
 
 +
— Ուրեմն Ֆրանսիան, փաստորեն, չե՞ս տեսել։
 +
 
 +
— Ինչո՞ւ չեմ տեսել։ Մենք գունավոր հեռուստացույց ունեինք։
 +
 
 +
— Բախտդ չի բերել։
 +
 
 +
— Փոխարենը լավ հանգստացա։
 +
 
 +
— Հետաքրքիր ի՞նչ ես բերել, հուշանվերներ, շորեր…
 +
 
 +
— Լսիր,— աշխուժացավ Լեւինը,— բացառիկ մի բան եմ բերել։ Միայն թե՝ առանց կեղծ բարեպաշտության։ Բժիշկ ես, չէ՞։ Հիմա ցույց կտամ։ Վովկայից եմ թաքցնում։
 +
 
 +
— Այդ ի՞նչ է, է՞։
 +
 
 +
— Լիդկա, առնանդամ եմ բերել։ Նրբարվեստ աշխատաքի կաուչուկե առնանդամ։ Երդվում եմ։ Ո՞ւր է, ախր։ Երեւի, Գալկան տեղը փոխել է…
 +
 
 +
— Ինչի՞դ է բայց պետք։
 +
 
 +
— Ինչպես թե՝ ինչի՞դ է պետք։ Դա արվեստի ստեղծագործություն է։ Երդվում եմ։ Գալկային էլ է դուր գալիս։
 +
 
 +
— Ո՞նց է որ մաքսավորները չեն վերցրել։
 +
 
 +
— Ձեռքում բռնած հո չեմ բերել։ Պահել էի։
 +
 
 +
— Որտե՞ղ։ Ասեղ չի…
 +
 
 +
— Մեր լաբորատորիայից մի տիկնոջ խնդրեցի։ Կանանց պակաս մանրակրկիտ են զննում։ Նրանց հնարավորություններն էլ ավելի մեծ են։ Ֆիզիոլոգիան ավելի… գողտրիկ է…
 +
 
 +
— Ոնց որ երեխա լինես։ Ավելի լավ է գործից խոսենք։
 +
 
 +
— Հիմա։ Սուրճը բերեմ։
 +
 
 +
Սեղանին հայտնվեցին կոնֆետներ, լիմոն ու վաֆլի։
 +
 
 +
— Խտացրած կաթ բերե՞մ։
 +
 
 +
— Չէ։ Պատմիր։
 +
 
 +
— Դե, ինչ պատմեմ։ Զբաղվում եմ քիմիական ռեակցիաների մոդելավորմամբ։ Մի ժամանակ հետազոտում էի ասբեստի փոշու քաղցկեղածին ծագումնաբանությունը…
 +
 
 +
— Դու ինձ ասա․ քաղցկեղը բուժելի՞ է։
 +
 
 +
— Մաշկի քաղցկեղը՝ այո։
 +
 
 +
— Իսկ ստամոքսի՞նը, օրինակ։
 +
 
 +
— Լիդոչկա, այդ հարցում լիակատար քաոս է։ Քաղցկեղածին նյութի մեկ միլիգրամը սպանում է ձիուն։ Ցանկացած մարդու մատի վրա այդ նյութից այնքան կա, որ մի ամբողջ երամակ կարելի է սպանել։ Իսկ ես ահա ծխում եմ, այդուհանդերձ՝ կենդանի եմ… Ծուխը, իր հերթին, նույնպես… Մի գրիր։ Քաղցկեղը նուրբ թեմա է։ Հաղորդումդ եթեր չեն թողնի։
 +
 
 +
— Չեմ կարծում։
 +
 
 +
— Քո կարծիքով, ես լրագրողների հետ գործ չե՞մ ունեցել։ Որեւէ թերապեւտի դիմիր՝ նրանց մոտ ամեն բան խաղաղ է ու հանգիստ։ Ամեն ամիս սոցպարտավորություններ են վերցնում… Զանգիր հիմնարկդ, համաձայնեցրու։
 +
 
 +
Ագւսպովան զանգում է Նինա Իգնատեւնային։ Սա իրար է անցնում։
 +
 
 +
— Լիդոչկա, քաղցկեղը… չափազանց տխուր է։ Բացասական զգացմունքներ է ծնում։ Հիշեցնում է ոչ անհայտ վեպը։ Մենք լուսավոր մի բան ենք ակնկալում…
 +
 
 +
— Քաղցկեղը բժշկության թիվ մեկ հիմնահարցն է։
 +
 
 +
— Լիդոչկա, մի համառեք։ Վերեւից ցուցում կա։
 +
 
 +
— Դե լավ,— հոգոցով ասաց Լիդան,— կներեք…
 +
 
 +
— Մի գնա,— զարմացավ Լեւինը։— Մի քիչ էլ նստիր․․․
 +
 
 +
— Ես, ախր, գործով էի եկել։
 +
 
 +
— Յոթ տարի չենք տեսել իրար։ Գալկան շուտով կգա, մի բան կխմենք։
 +
 
 +
— Դու ինձ կներես, բայց չեմ ուզում նրան տեսնել։ Լեւինը լուռ էր։
 +
 
 +
— Բորյա, դու երջանի՞կ ես։
 +
 
 +
Լեւինը հանեց ակնոցը։ Առանց ակնոցի երկտարեցու էր նման։
 +
 
 +
— Երջանկությունս ո՞րն է։ Ապրում եմ, աշխատում եմ։ Գալկան, համաձայն եմ, դժվար բնավորություն ունի։ Սառած ու անկյանք է մի տեսակ։ Վոլոդյան անպատկառ ու լկտի է մեծացել՝ կարդացած, ցարգացած ու լկտի։ Ես, ինչ էլ լինի, գիտությունների դոկտոր եմ, պրոֆեսոր։ Իսկ նա ասում է․ «Դու անլիարժեքության բարդույթ ունես»…
 +
 
 +
— Բայց չէ որ դու գիտնական ես, ծառայում ես մարդկանց։ Դու պետք է հպարտանաս…
 +
 
 +
— Վերջ տուր, Լիդա։ Ես ծառայում եմ Գալինային ու այդ փսլնքոտին։
 +
 
 +
— Այսօր տրամադրությունդ ուղղակի տեղը չէ։ Լիդան արդեն կանգնած էր միջանցքում։
 +
 
 +
— Իսկ հիշո՞ւմ ես, որ Նովգորոդ էինք գնացել միասին,— հարցրեց Լեւինը։
 +
 
 +
— Բորյա, անմիջապես լռիր։ Լավ կլինի։ Դե, գնացի։
 +
 
 +
Լիդան իջավ աստիճաններով հընթաց բացելով հովանոցը։ Թեթեւ չխկոց՝ ու գլխավերեւում հայտնվեց գույնզգույն, թրթռացող գմբեթը։
 +
 
 +
— Իսկ ինչպես էինք սեխ գողանո՞ւմ,— արդեն չտեսնելով Լիդային գոռաց Լեւինը…
 +
 
 +
Մթնել էր արդեն։ Ջրափոսերում լողում էին նեոնե խամրած կրակները։ Անցորդների գունատ դեմքերը անհաղորդ էին թվում։ Անկյունում երեւաց լույսով լի տրամվայը։ Լիդան տեղավորվեց չոր նստատեղին։ Փակեց հովանոցը։ Դիմացի սեւ ապակին արտացոլում էր նրա հոգնած դեմքը։ Ինչ֊որ մեկին մեկնեց փողը, հետ ստացավ տոմսը։ Ամբողջ ճանապարհին քնեց ու արթնացավ գլխացավով։ Դեպի տուն քայլում էր դանդաղ, ջրափոսերի միջով։ Լավ է, որ չեխական ռետինե երկարաճիտ կոշիկներն էր հագել…
 +
 
 +
Օսինսկիներն ապրում էին կողքի մուտքում։ Արկադին մարզիչ է, միշտ կատակում է։ Կրծքին՝ զամշե բաճկոնի տակ, միշտ փայլում է վայրկյանաչափը։ Միլկան ինչ֊որ տեղ քիմիա է դասավանդում։
 +
 
 +
Նրանց որդին խորհրդավոր անձնավորություն է։ Վեց տարի է խուսափում է զինվորական ծառայությունից։ Վեց տարի է փոխնիփոխ ձեւացնում է, թե նեւրոզ, ստամոքսի խոց ու խրոնիկական արտրիտ ունի։ Գերազանցել է լեգենդար հեղափոխական Կամոյին։ Այդ վեց տարիների ընթացքում դարձել է իսկապես նյարդային, փչացրել է ստամոքսն ու հիվանդացել խրոնիկական արտրիտով։ Բժշկական գիտելիքների առումով վաղուց գերազանցել է բոլոր տեղամասային թերապեւտներին։ Այդ ամենից բացի, սիրում ու հասկանում է ջազ, վարժ խոսում է անգլերեն…
 +
 
 +
Մի խոսքով, բավական հետաքրքիր մարդ է, բայց ոչ մի տեղ չի աշխատում…
 +
 
 +
Լիդան բարձրացավ երրորդ հարկ։ Հանկարծ տուն գնալու անդիմադրելի ցանկություն ունեցավ։ Վանելով այդ միտքը, սեղմեց զանգի կոճակը։ Լսվեց Միլորդի խուլ հաչը։
 +
 
 +
— Ներս արի,— ուրախացած ասաց Միլա Օսինսկայան։— Իգորը չգիտեմ որտեղ է թրեւ գալիս։ Արիկը հավաքի է Մացեստայում։ Ծանոթացիր՝ Վլադիմիր Իվանովիչն է։
 +
 
 +
Տեղից ելավ ու Լիդային ընդառաջ եկավ մոտ վաթսունամյա ծանրամարմին մի տղամարդ։ Մեկնեց ձեռքը, ներկայացավ։ Արժանապատվությամբ կոնյակ լցրեց։ Միլան միացրեց հեռուստացույցը։
 +
 
 +
— Բորշչ ուզո՞ւմ ես։
 +
 
 +
— Ոչ։ Ես, չզարմանաս, կխմեմ։
 +
 
 +
— Մեզ շրջապատող գեղեցիկի կենացը,— բարեկամաբար ասաց Վալդիմիր Իվանովիչը։
 +
 
 +
Լայնաթիկունք, առողջ տեսքով տղամարդ էր՝ գեղեցիկ ջեմպերով։ Դեմքը չափավոր, բայց կանոնավոր կերպով խմողի դեմք էր։ Կինոյում պաշտոնաթող գնդապետներն են այդպիսի դեմքով լինում։ Կարծր ճակատ, սովորական բաց գույնի աչքեր, ոսկե ատամներ։
 +
 
 +
Բաժակներն իրար խփեցին, խմեցին։
 +
 
 +
— Դուք զրուցեք,— ասաց տանտիրուհին,— ես մի տասը րոպեով Վորոբյովների մոտ մտնեմ։ Ռիտան կոֆտա է գործում ինձ համար…
 +
 
 +
Ու գնաց։
 +
 
 +
— Ես, այսպես ասած, գործով եմ եկել։
 +
 
 +
— Ինչո՞վ կարող եմ ծառայել։
 +
 
 +
— Մենք ռադիոհաղորդում ենք պատրաստում՝ «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ»։ Լյադմիլա Սերգեեւնան մի քիչ ձեր մասին պատմել է… Ես մտածեցի… Ինձ թվում է, դուք հետաքրքիր մարդ եք…
 +
 
 +
— Ես սովորական մարդ եմ,— ասաց Վլադիմիր Իվանովիչը,— թեեւ առանց կեղծ համեստության կասեմ, որ աշխատանքս սիրում եմ եւ կոլեկտիվն ինձ հարգում է…
 +
 
 +
— Իսկ որտե՞ղ եք աշխատում,— Լիդան բացեց նոթատետրը։
 +
 
 +
— Պորխովում «Կրասնայա գարյայի» մասնաճյուղ կա։ Կոորդինատային ավտոմատ հեռախոսակայաններ ենք ստեղծում։ Արտադրամասը մեծ է, առաջատարներից։ Երկրորդ եռամսյակի արդյունքներով հասել ենք լուրջ հաջողությունների…
 +
 
 +
— Չե՞ք ձանձրանում։
 +
 
 +
— Չհասկացա։
 +
 
 +
— Գավառում չե՞ք ձանձրանում։
 +
 
 +
— Մեր քաղաքն աճում է, բարեկարգվում։ Նորակառույց մշակույթի պալատ, մարզադաշտ, բնակելի զանգվածներ… Հասցնո՞ւմ եք գրել։
 +
 
 +
Վլադիմիր Իվանովիչը բաժակին մոտեցրեց շիշը։ Լիդան բացասաբար շարժեց գլուխը։ Վլադիմիր Իվանովիչը լցրեց իր բաժակն ու անմիջապես դատարկեց։ Պատառաքաղով վարժ բռնեց լպրծուն սունկը։
 +
 
 +
Սպասելով, որ ծամի֊վերջացնի, Լիդան շարունակեց․
 +
 
 +
— Իմ կարծիքով, կարելի է գավառեցի լինել մայրաքաղաքում, եւ մայրաքաղաքցի տունդրայում։
 +
 
 +
— Միանգամայն ճիշտ է։
 +
 
 +
— Այսինքն՝ գավառը հոգեւոր երեւույթ է, ոչ թե աշխարհագրական։
 +
 
 +
— Միանգամայն իրավացի եք։ Ընդ որում, մատակարարումը մեզ մոտ լավ է՝ միս, ձուկ, բանջարեղեն…
 +
 
 +
— Մայրաքաղաքից ստեղծագործական կոլեկտիվներ գալի՞ս են։
 +
 
 +
— Անկասկած։ Մագոմաեւը ներառյալ։ Վլադիմիր Իվանովիչը նորից լցրեց։
 +
 
 +
— Դուք, երեւի, շատ եք կարդում։
 +
 
 +
— Ինչպե՞ս կարելի է չկարդալ։ Հարգում եմ Սիմոնովին։ Անանեւին՝ զինվորական հուշագրությունները, բնականաբար դասականներին․ Պուշկինին, Լերմոնտովին, Տոլստոյին… Վերջիններս, ինչպես հայտնի է, երեքն էին… Երիտասարդությանս տարիներին բանաստեղծություններ էի գրում…
 +
 
 +
— Հետաքրքիր է։
 +
 
 +
— Փորձեմ հիշել։ Օրինակ…
 +
<poem>
 +
 
 +
Երազում են հերոս լինել բոլորը մեզանում,
 +
Առաջ ենք գնում շարքով միակուռ,
 +
Աշխարհով մեկ կհնչեցնենք անունը Ստալինի,
 +
Երջանկությունը կնվաճենք մարտում…
 +
</poem>
 +
 
 +
Լիդան դժվարությամբ թաքցրեց հիասթափությունը։
 +
 
 +
— Դժվա՞ր է ղեկավարել արտադրամասը։
 +
 
 +
— Պարզ ասեմ՝ հեշտ չէ։ Այստեղ եւ՛ արտադրական գործոն կա, եւ՛ բարոյական… Պլան, հոսունություն, մարդկային մթնոլորտ, մերժողականություն… Իսկ գլխավորը՝ մարդիկ չափազանց պահանջկոտ են դարձել։ Իրենց իրավունքները լավ գիտեն։ Անընդհատ պահանջում են… Պարտականություններ չունեն, իրավունքներ՝ ինչքան ասես… Էխ, Ստալինը, ափսոս, չկա… Կարգուկանոն կար, կարգապահություն… Ուշացել ես մեկ րոպեով դատարանում պատասխան տուր։ Իսկ հիմա… Կապը կտրել է ժողովուրդը, կապը կտրել է… Ամենուր, հասկանում ես, երգիծաբաններ են… Հազար ափսոս, չկա Ատալինը…
 +
 
 +
— Ուրեմն դուք ողջունո՞ւմ եք անհատի պաշտամունքը,— կիսաձայն հարցրեց Լիդան։
 +
 
 +
— Պաշտամունք, պաշտամունք… Պաշտամունքը եղել է եւ կլինի… Անհատ է պետք, հասկանո՞ւմ եք, անհատ։
 +
 
 +
Վլադիմիր Իվանովիչը տաքացել֊հարբել էր։ Ձեռքերով էր խոսում, վրա տալիս ու պատառաքաղը թափահարում։
 +
 
 +
— Հեշտ կյանք չեմ ապրել։ Ամեն բան եղել է։ Ընկել ու բարձրացել եմ, շատ բարձր եմ բարձրացել։ Ես, մեր մեջ ասած, ամուսնացած եմ…
 +
 
 +
— Իսկ ինչո՞ւ՝ մեր մեջ ասած,— զարմացավ Լիդան։
 +
 
 +
— Յակիրի զարմուհու հետ,— հարբած շշուկով ավելացրեց Վլադիմիր Իվանովիչը։
 +
 
 +
— Յակիրի՞։ Այն Յակիրի՞։
 +
 
 +
— Բա։ Երեխա ունեինք։ Տղա…
 +
 
 +
— Իսկ հիմա որտե՞ղ են։
 +
 
 +
— Չգիտեմ։ Կորցրել եմ։ Երեսունինը թվականին… Վլադիմիր Իվանովիչը լռեց։ Մտքերի մեջ ընկավ։
 +
 
 +
Լիդան, երկար սպասելուց հետո, հուզված, կարմրելով հարցրեց․
 +
 
 +
— Այսինքն, ինչպե՞ս թե՝ կորցրել եք։ Ինչպե՞ս կարելի է կորցնել սեփական կնոջը։ Ինչպե՞ս կարելի է կորցնել սեփական երեխային։
 +
 
 +
— Ժամանակներն էին դաժան, Լիդոչկա, ալեկոծ, դաժան ժամանակներ էին։ Ընտանիքներ էին խորտակվում, դարավոր բարքեր էին խորտակվում…
 +
 
 +
— Ի՞նչ կապ ունեն այստեղ դարավոր բարքերը,— անսպասելիորեն ճչաց Լիդան։— Ես երեխա չեմ։ Ամեն ինչ գիտեմ։ Յակիրին ձերբակալեցին, եւ դուք ստորաբար լքեցիք սեփական կնոջն ու երեխային։ Դուք… դուք… դուք… անհետաքրքիր մարդ եք։
 +
 
 +
— Դե, գիտեք ինչ,— ասաց Վլադիմիր Իվանովիչը,— գիտեք ինչ… այդպիսի բառերով չեն կատակում…
 +
 
 +
Հետո արդեն ավելի հաշտ․
 +
 
 +
— Ավելի համեստ պահեք ձեզ, Լիդոչկա, ավելի համեստ, համեստ…
 +
 
 +
Միլորդը բարձրացրեց գլուխը։
 +
 
 +
Լիդան արդեն չէր լսում։ Պոկվել էր տեղից ու շրխկացրել դուռը։
 +
 
 +
Աստիճանահարթակում լուռ էր ու ցուրտ։ Սահեց֊անցավ անտեսանելի կատվի ստվերը։ Տապակած ձկան հոտը կյանքն ավելի տրտում էր դարձնում։
 +
 
 +
Լիդան ցած իջավ ու բակով քայլեց դեպի տուն։ Խոնավ մթնշաղը պահմտոցի էր խաղում ավտոտնակների ու աղբարկղների հետեւում։ Խղճուկ պուրակում մթին էին տալիս ու ճռճռում ճյուղերը։ Ձյան վրա ընկած էր մի փայտե ձի։
 +
 
 +
Լիդան բացեց փոստարկղը, հանեց «Էկոնոմիչեսկայա գազետան»։ Բարձրացավ տուն։ Ամուսնու սենյակում աշխատում էր հեռուստացույցը։ Միջանցքում կախված էր Տանյայի աշնանային վերարկուն։ Լիդան հանվեց, ձեռնոցները գցեց հայելու սեղանին։
 +
 
 +
Մի երիտասարդ, կեսբերան բարեւելով, անցավ զուգարան։ Նրա կեղտոտ խոպոպները կապված էրն կոշկաքուղով։ Տաբատը թավշե էր ու շատ լայն։
 +
 
 +
— Տատյանա, սա ո՞վ է։
 +
 
 +
— Ենթադրենք՝ Ժենյան։ Մենք պարապում ենք։
 +
 
 +
— Ի՞նչ եք պարապում։
 +
 
 +
— Ենթադրենք՝ գերմաներեն։ Դե՞մ ես։
 +
 
 +
— Կհետեւես, որ ձեռքերը լվա,— ասաց Լիդան։
 +
 
 +
— Ոնց ես սիրում ամեն բան գռեհկացնել,— ատելությամբ լի շշուկով պատասխանեց դուստրը…
 +
 
 +
Լիդան ինձ զանգեց գիշերվա մեկին։ Ձայնը հուզված էր ու խուլ․
 +
 
 +
— Չարթնացրի՞։
 +
 
 +
— Չէ,— ասում եմ,— ավելի վատ…
 +
 
 +
— Մենակ չե՞ս։
 +
 
 +
— Մենակ եմ։ Մարինայի հետ…
 +
 
 +
— Լուրջ կարո՞ղ ես խոսել։
 +
 
 +
— Անկասկած։
 +
 
 +
— Հետաքրքիր մարդու տեղ չգիտե՞ս։
 +
 
 +
— Գիտեմ։ Նա հենց հիմա խոսում է քեզ հետ։
 +
 
 +
— Վերջ տուր։ Ամեն բան շատ լուրջ է։ Հինգշաբթի պիտի հաղորդում հանձնեմ։
 +
 
 +
— Ինչի՞ մասին։
 +
 
 +
— Հանդիպում հետաքրքրիր մարդու հետ։ Դու հարմար թեկնածու չունե՞ս։
 +
 
 +
— Լիդա,— ասացի խնդրագին,— դու իմ շրջապատը, ախր, գիտես։ Բոլորը թափթփուկ ու տականք են։ Զանգիր Կլենսկուն, նրա աները հաշմանդամ է…
 +
 
 +
— Ես առաջարկություն ունեմ։ Արի հաղորդումը միասին գրենք։ Տասնհինգ ռուբլի կաշխատես։
 +
 
 +
— Ես ձայնագրիչ չեմ օգտագործում։
 +
 
 +
— Դա ինձ վրա եմ վերցնում։ Ինձ հարկավոր է քո…
 +
 
 +
— Ցինի՞զմը,— հուշեցի։
 +
 
 +
— Քո մասնագիտական փորձը,— նրբորեն ձեւակերպեց Լիդան։
 +
 
 +
— Լավ,— ասացի նրանից ազատվելու համար,— վաղն առավոտյան կզանգեմ։ Այսինքն՝ այսօր…
 +
 
 +
— Բայց անպայման զանգիր։
 +
 
 +
— Ասացի, չէ՞…
 +
 
 +
Այստեղ Մարինան չդիմացավ։ Մատս կծեց։
 +
 
 +
— Մինչեւ վաղը,— ասացի (ավելի ճիշտ ճչացի) ու դրեցի լսափողը…
 +
 
 +
Լիդան բացեց ամուսնու երկնագույն լույսով ողողված սենյակի դուռը։ Վադիմը կոշիկներով պառկած էր բացմոցին։
 +
 
 +
— Ես այսօր ընթրելո՞ւ եմ,— հարցրեց։ Դուռը բացեց դուստրը․
 +
 
 +
— Մենք գնում ենք։
 +
 
 +
Տանյայի մռայլ դեմքը հավերժ հակամարտություն էր արտահայտում։
 +
 
 +
— Շատ չուշանաս…
 +
 
 +
— Ես, վերջապես, թեյ խմելո՞ւ եմ,— հարցրեց Վադիմը։
 +
 
 +
— Իմիջիայլոց, ես նույնպես աշխատում եմ,— պատասխանեց Լիդան։
 +
 
 +
Ու, որպեսզի վեճը չբորբոքվի՝
 +
 
 +
— Ինչ ես կարծում, Մերկինը հետաքրքի՞ր մարդ է…
 +
 
 +
==Կոմպրոմիս յոթերորդ==
 +
 
 +
(«Սովետսկայա էստոնիա»։ Ապրիլ։ 1976 թ․)
 +
 
 +
«Հագուստ մարսեցու համար» (Մարդն ու իր մասնագիտությունը)։ Ի՞նչ ենք ակնկալում լավ դերձակից։ Նրա կարած հագուստը պետք է համապատասխանի նորաձեւությանը։ Իսկ ի՞նչ կասեք մի ձեւարարի մասին, ում կարածը նորաձեւության պահանջներից հետ է մնում… երկու հարյուր տարով։ Մինչդեռ այդ մարդը մեծ հարգանք է վայելում ու արժանի է ամենաջերմ խոսքերի։ Խոսքը ԷԽՍՀ Ռուսական դրամատիկական թատրոնի ձեւարար֊վարպետ Վոլդեմար Միլդի մասին է։ Նրա մշտական հաճախորդներից են իսպանական ազնվականներ ու հրացանակիրներ, ռուս ցարեր ու ճապոն սամուրայներ, դեռ ավելին՝ աղվեսներ, աքաղաղներ ու անգամ մարսեցիներ։
 +
 
 +
Թատերական զգեստը ծնվում է նկարչի ու դերձակի համատեղ ջանքերով։ Այն պետք է արտացոլի տվյալ դարաշրջանը, միաժամանակ՝ համապատասխանի ներկայացման ոգուն ու գործող անձանց բնավորությանը։ Կարո՞ղ եք պատկերացնել Օնեգինին պարկանման կախ տաբատով, կամ Սոբակեւիչին՝ նրբագեղ ֆրակով… Մտրուկ Եզոպոսի զգեստը ստեղծելու համար Վոլդեմար Միլդը ուսումնասիրել էր անտիկ կերպարվեստը, հունական դրաման…
 +
 
 +
Սերթուկ, կապա, բեկեշ, մենտիկ, արխալուղ, սրանք բոլորը հագուստի խիստ որոշակի տեսակներ են՝ իրենց յուրահատկություններով ու աքսեսուարներով։
 +
 
 +
— Երիտասարդ դերասաններից մեկը,— պատմում է Միլդը,— մի անգամ հարցրեց ինձ․ «Ֆրակն ու սմոկինգը նույնը չէ՞»։ Ինձ համար դրանք նույնքան տարբեր են, ինչպես հեռուստացույցն ու ձայնագրիչը։
 +
 
 +
Հաճախելով այլ թատրոնների ներկայացումներին, Վոլդեմար Հենդրիկովիչը մասնագիտական բծախնդրությամբ քննում է գործող անձանց հագուստը։
 +
 
 +
— Եվ միայն իմ սիրած Վախթանգովի թատրոնի ներկայացումների ժամանակ եմ մոռանում, որ ձեւարար եմ ու հետեւում եմ ներկայացմանը,— ասում է Վ․ Միլդը։— Դա վկայում է, որ ձեւարար֊դերձակներն ու զգեստների նկարիչներն այդ թատրոնում անթերի են աշխատում։
 +
 
 +
Անթերի է նաեւ իր՝ դերձակ, նկարիչ, թատրոնի մարդ Վոլդեմար Միլդի աշխատանքը»։
 +
 
 +
Թռուցքաժողովին նյութս գովեցին։
 +
 
 +
— Դովլաթովը կարողանում է հետաքրքիր գրել ցանկացած մանրուքի մասին։
 +
 
 +
— Վերնագիրն էլ տպավորիչ է…
 +
 
 +
— Ինչ էլ բառեր է գտնում՝ աքսեսուարներ… Հաջորդ օրը կանչում է Տուրոնոկը։
 +
 
 +
— Նստեք։
 +
 
 +
Նստեցի։
 +
 
 +
— Խոսակցությունը տհաճ է լինելու։
 +
 
 +
«Քեզ հետ ցանկացած խոսկցություն տհաճ է, ապուշ»,— մտածեցի։
 +
 
 +
— Ձերն ի՞նչ խորագիր է։
 +
 
 +
— «Մարդն ու իր մասնագիտությունը»։ Հետաքրքրվում ենք հազվադեպ մասնագիտությամբ մարդկանցով։ Նաեւ՝ անսպասելի…
 +
 
 +
— Գիտե՞ք, թե մասնագիտությամբ ով է ձեր Միլդը։
 +
 
 +
— Գիտեմ։ Դերձակ է։ Թատերական դերձակ֊ձեւարար։ Անսպասելի…
 +
 
 +
— Դա հիմա։ Իսկ առա՞ջ։
 +
 
 +
— Իսկ առաջ՝ չգիտեմ։
 +
 
 +
— Դե իմացեք, պատերազմի ժամանակ դահիճ էր։ Ծառայում էր գերմանացիներին։ Կախաղան էր հանում սովետական հայրենասերներին։ Դրա համար տասներկու տարի նստել է։
 +
 
 +
— Տեր Աստված,— ասացի։
 +
 
 +
— Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք արել։ Հրապարակավ գովաբանել եք Հայրենիքի դավաճանին։ Անվերադարձ վարկաբեկել եք ուշագրավ խորագիրը։
 +
 
 +
— Բայց նրա թեկնածությունը ինձ թատրոնի տնօրենն է տվել։
 +
 
 +
— Թատրոնի տնօրենը Էս֊Էս֊ի նախկին օբեր֊լեյտենանտ է։ Բացի այդ՝ երկնագույն է։
 +
 
 +
— Ի՞նչ է նշանակում՝ երկնագույն է։
 +
 
 +
— Նախկինում այդպես էին անվանում համասեռականներին։ Ձեր նկատմամբ ոտնձգություններ չի՞ արել։
 +
 
 +
Արել է, մտածեցի, բա չի՞ արել։ Ինձ՝ լրագրողիս, ձեռքով բարեւեց։ Ես էլ զարմացա…
 +
 
 +
Այստեղ հիշեցի մի ֆրանսիացու հետ ունեցած զրույցս։ Խոսքը համասեռականության մասին էր։
 +
 
 +
— Մեզ մոտ դրա համար դատում են,— պարծեցա ես։
 +
 
 +
— Իսկ թութքի համար ձեզ մոտ չե՞ն դատում,— դժգոհ արձագանքեց ֆրանսիացին…
 +
 
 +
— Ես ձեզ չեմ մեղադրում,— ասաց Տուրոնոկը։— Դուք գործել եք կարգի համաձայն։ Այսինքն՝ թեկնածությունը համաձայնեցրել եք։ Եվ այնուամենայնիվ՝ ավելի շրջահայաց պետք է լինել։ Հերոսի ընտրությունը, կարեւոր, հույժ կարեւոր գործ է…
 +
 
 +
Դեպքի մասին խմբագրությունում մի երկու շաբաթ խոսեցին։ Հետո աչքի ընկավ Բուշը՝ գործընկերս։ Հարցազրույց էր արել ԳՖՀ֊ի առեւտրական նավատորմի մի նավապետի հետ։ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի նախօրեին։ Կապիտանը Բուշի նյութում փառաբանում էր խորհրդային իշխանությունը։ Հետո պարզվեց, որ այստեղից փախած էստոնացի է։ Վաթսունինը թվականի ամռանը բայդարկայով ճողոպրել էր Ֆինլանդիա։ Այնտեղից՝ Շվեդիա։ Եվ այլն։ Բուշը հարցազրույցը ծայրից ծայր հորինել էր։ Դեպքը մեծ արձագանք ունեցավ, եւ իմ մասին մոռացան…
 +
 
 +
==Կոմպրոմիս ութերորդ==
 +
 
 +
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1976թ․)
 +
 
 +
«ՄՈՍԿՎԱ։ ԿՐԵՄԼ։ Լ․ Ի․ ԲՐԵԺՆԵՎԻՆ։ ՀԵՌԱԳԻՐ։ Սիրելի եւ մեծարգո Լեոնիդ Իլյիչ։ Ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունս։ Ավարտված տարում ինձ հաջողվեց հասնել աննախադեպ աշխատանքային ցուցանիշների։ Մեկ կովից կթել եմ ռեկորդային քանակի կաթ։
 +
 
 +
Իմ կյանքում մեկ այլ ուրախալի իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Մեր ֆերմայի կոմունիստները միահամուռ կերպով ինձ ընտրեցին իրենց անդամ։
 +
 
 +
Խոստանում եմ Ձեզ, Լեոնիդ Իլյիչ, հետագայում աշխատել է՛լ ավելի մեծ վերելքով։
 +
 
 +
ԼԻՆԴԱ ՊԵՅՊՍ»
 +
 
 +
<!-- Բացակայում է մեկ էջ -->
 +
 
 +
չի կամենում, չի կարողանում եւ պարտավոր չէ գրել։ Եվ տարիներով չի գրում։ Բոլորը դրա հետ հաշտվում են ու չեն զարմանում։ Առավել ևս՝ Վագինի կարգի լրագրողները մշտապես հոգնած են ու ցուցադրաբար մտահոգ։ Սրախոս Շաբլինսկին այդ վիճակը անվանում է «վագինային»…
 +
 
 +
Վագինը միշտ շտապում էր, բարեւում էր կցկտուր ու Սկզբում միամտորեն մտածում էի, թե նա հարբեցող է։ Խումհարի անթիվ դրսեւորումների շարքում այդպիսի տարատեսակ էլ կա։ Երբ տանջալիորեն փախչում են ցերեկային լույսից։ Հոգեկան տվայտանքներից հիմնականում անհաջողությամբ փախչող մարդու պատեպատ ընկնող շարժունությունը…
 +
 
 +
Հետո իմացա, որ Վագինը չի խմում։ Իսկ եթե մեկը չի խմում ու չի աշխատւմ, դա արդեն մտածելու տեղիք է տալիս։
 +
 
 +
— Խորհրդավոր մարդ է,— ասում էի։
 +
 
 +
— Վագինը ստուկաչ<ref>Լրտու, մատնիչ</ref> է,— բացատրեց Բիկովերը,— դրա ի՞նչն խորհրդավոր։
 +
 
 +
...Խմբագրությունն այն ժամանակ Պիկկ փողոցում էր։ Պետանվտանգության շենքի դեմ֊դիմաց (Պագարի փողոց, 1)։ Վագինն ամեն օր լինում էր անտեղ։ Կամ՝ գրեթե ամեն օր։ Լուսամուտից նրան տեսնում էինք փողոցն անցնելիս։
 +
 
 +
— Վագինն արտաժամյա աշխատանք ունի,— բացականչում էր Շաբլինսկին…
 +
 
 +
Նորից շեղվեցի, կարծես թե։
 +
 
 +
...Աշխատակիցները սկսեցին բազմանշանակ հայացքներ փոխանակել։ Վագինը նրբորեն դիպավ խմբագրի ուսին.
 +
 
 +
— Շեֆ... Ձեր տաբատի…
 +
 
 +
Եվ այստեղ խմբագիրը բարձրության վրա չգտնվեց։ Նա հապճեպ ձեռքերը տարավ դեպի տաբատի կոճակները։ Ավելի ճիշտ... Դե, մի խոսքով, դեպի այդ տեղը… Արեց այն, ինչը երաժիշտները կոչում են գլիսսանդո (երբ մատները թեթեւորեն անցնում են ստեղնաշարի երկայնքով)։ Համոզվեց, որ սահմանը կողպված է։ Շառագանեց․
 +
 
 +
— Ձեր հումորին այլ կիրառում որոնեք։
 +
 
 +
Շրջվեց ու դուրս եկավ բարից մեկ անգամ էլ ենթականերին կուրցնելով ամդրավարտիքի նեոնե երկնագույնով։
 +
 
 +
Դրանից հետո տեղի ունեցավ կարճ ու հույժ հանելուկային երկխոսություն։
 +
 
 +
Շփոթված Վագինին մոտեցավ Շաբլինսկին։
 +
 
 +
— Իզուր դուրս եկար,— ասաց նա,— այնտեղ հարմար էր…
 +
 
 +
— Ո՞ւմ համար,— խեթ հայացքով հարցրեց Վագինը։
 +
 
 +
— Քեզ համար, բնականաբար…
 +
 
 +
— Ի՞նչն է հարմար։– Դե այն…
 +
 
 +
— Չէ, ի՞նչն է հարմար։– Ասացի չէ՞…
 +
 
 +
— Չէ, ի՞նչն է հարմար։ Ի՞նչն է հարմար,— ձայնը գլուխը գցեց Վագինը։— Թող ասի։
 +
 
 +
— Ռադդ քաշի,— մի պահ լռելուց հետո ասաց Շաբլինսկին։
 +
 
 +
— Այ այդպես,— հաղթականորեն ասաց ստուկաչը… Վագինը սովորական, մանր ու անճար ստուկաչ էր…
 +
 
 +
Դեռ չէի հասցրել խղճալ նրան, երբ ասացին, թե խմբագիրը կանչում է։ Անհանգստություն զգացի։ Նոր էի հանձնել երկու հարյուր տողանոց մի նյութ։ Վերնագրել էի՝ «Հայրիկն արեւից բարձր է»։ Մանկական նկարների ցուցահանդեսի մասին։ Էլ ի՞նչ է ուզում։ Պառտված տաբատն էլ մի կողմից։ Գուցե խմբագիրը մտածում է, թե իմ սարքա՞ծն է։ Նման բան արդեն եղել էր։ Շների ցուցահանդեսից ծավալուն նյութ էի պատրաստում։ Խմբագիրը, որ կենդանիների սիրահար է, պետական մեքենայով եկել էր նայելու։ Հանկարծ ամպրոպ ճայթեց։ Տուրոնոկի տրամադրությունն ընկավ, դարձավ ինձ․
 +
 
 +
— Ձեզ հետ չի կարելի գործ ունենալ…
 +
 
 +
— Այսի՞նքն։
 +
 
 +
— Միշտ չնախատեսված հանգամանքներ են առաջանում…
 +
 
 +
Կարծես թե Զեւսը ես եմ ու դիտմամբ ամպրոպ եմ ուղարկել։
 +
 
 +
… Մտա առանձնասենյակը։ Խմբագիրը ետուառաջ էր քայլում գիպսե Լենինի ու «Էստոնիա» ստերեոռադիոընդունիչի միջեւ։
 +
 
 +
Լենինի պատկերը պարտադիր պիտույք է նոմենկլատուրային բոլոր առանձնասենյակներում։ Միայն մեկ բացառություն գիտեի, այն էլ՝ մասնակի։ Մի ընկեր ունեի՝ Ավդեեւ։ Երիտասարդական թերթի պատասխանատու քարտուղարն էր։ Նրա հայրը դերասան էր Լուգանսկի թատրոնում։ Տարիներ շարունակ Լենինի դերն էր խաղում։ Ավդեեւս ահա թե ինչ է անում, պատից կախում է հսկայական լուսանկար՝ հայրը Լենինի դերում։ Մի կողմից՝ Լենինն է, մյուս կողմից՝ հոր նկարը…
 +
 
 +
…Տուրոնոկը շարունակում էր քայլել կիսանդրու ու ռադիոլայի միջեւ։ Տեսա, որ պատռվածքը տեղում է։ Եթե այդպես կարելի է ասել… Եթե խայտառակությունն իր օրինական տեղն ունի…
 +
 
 +
— Գիտեք, Դովլաթով, գրել կարողանում եք։
 +
 
 +
Լուռ եմ։ Գովեստից չեմ շառագունում…
 +
 
 +
— Կարողանում եք տեսնել, նկատել… Անկեղծ լինենք, ռուս լրագրողների կուլտուրական մակարդակը Էստոնիայում, ինչպես ասում են, բարձրանալու տեղ ունի։ Գաղափարական աճի տեմպերը, ես կասեի, զգալիորեն գերազանցում են կուլտուրական աճի տեմպերին։ Վերջին ակտիվի ժողովը հիշո՞ւմ եք։ Կլենսկին չգիտի, թե ինչ է հոմանիշը։ Տոլստիկովը առաջնորդողում, նկատի առեք, գրում է․ «…Ֆաբրիկայի կոմունիստները մոտակա ամիսների ընթացքում պետք է վերացնեն այդ անթույլատրելի ստատուս֊քվո֊ն»… Գյուղատնտեսական առաջնորդողը Ռեպեցկին վերնագրել էր «Արտահանենք մեր ձվերը»… Ի՞նչ կասեք։
 +
 
 +
–Մի քիչ ինտիմ է…
 +
 
 +
— Մի խոսքով։ Դուք զարգացած եք, հումորի զգացում ունեք։ Յուրահատուկ գրելաոճ։ Պակասում է ներքին հավաքվածությունը, կարգապահությունը… Մի խոսքով՝ հարկավոր է գործի լծվել։ Դուրս գալ, ինչպես ասում են, մեծ ժուռնալիստիկայի ասպարեզ։ Այսպիսի մի մտահղացում կա։ Պայդեի շրջանից հաղորդում են… Ոմն Պեյպս ռեկորդային քանակի կաթ է տվել…
 +
 
 +
— Պեյպսը կո՞վ է։
 +
 
 +
— Պեյպսը կթվորուհի է։ Ավելին՝ հանրապետական խորհրդի պատգամավոր։ Նա ռեկորդային ցուցանիշներ ունի։ Երկու հարյուր կամ երկու հազար լիտր։ Կարճ ասած՝ շատ։ Շրջկոմում կճշտեք։ Այսպիսի բան ենք մտածել։ Կթվորուհին զեկուցագրով դիմում է ընկեր Բրեժնեւին։ Ընկեր Բրեժնեւը նրան պատասխանում է․ դա կհամաձայնեցնենք։ Հարկավոր է կազմել ընկեր Բրեժնեւին ուղղված նամակը։ Մասնակցել արարողություններին։ Դրանք արտացոլել մամուլում…
 +
 
 +
— Բայց դա գյուղատնտեսական բաժնի գծով է…
 +
 
 +
— Կգնաք որպես հատուկ թղթակից։ Նման հանձնարարությունը ամեն մեկին չենք կարող վստահել։ Լրագրային կաղապարներն այստեղ անընդունելի են։ Մարդկայնության դրսեւորումներ են պետք, հասկանո՞ւմ եք։ Մի խոսքով՝ գործել է պետք։ Ստացեք գործուղման գումարը, եւ Աստված ձեզ հետ… Շրջկոմ հեռագրով կտեղեկացնենք… Եվ հետո՝ հաշվի առեք հետեւյալը։ Խմբագրական մրցույթի արդյունքներն ամփոփելիս ժյուրին նախապատվությունը տալու է սոցիալական հնչեղություն ունեցող նյութերին։
 +
 
 +
— Այսի՞նքն։
 +
 
 +
— Այսինքն հասարակական հնչեղություն ունեցող նյութերին։
 +
 
 +
— Մի՞թե ոչ բոլոր լրագրային նյութերն են ունենում հասարակական հնչեղություն։
 +
 
 +
Տուրոնոկն ինձ նայեց հազիվ նկատելի դժգոհությամբ։
 +
 
 +
— Ինչ֊որ չափով՝ այո։ Դա, սակայն, կարող է դրսեւորվել ավելի կամ պակաս չափով։
 +
 
 +
— Ասում են Լենինի դերը կատարելու համար ավելի են վճարում, քան Օթելլոյի համար, ճի՞շտ է…
 +
 
 +
— Հնարավոր է։ Եվ համոզված եմ, որ դա արդարացի է։ Չէ՞ որ դերասանը վիթխարի պատասխանատվություն է վերցնում իր վրա…
 +
 
 +
…Խոսակցության ողջ ընթացքում տարօրինակ զգացողություն ունեի։ Խմբագիրն ինչ֊որ անսովոր էր թվում։ Հանկարծ հասկացա, որ պատճառը պատռվածքն էր։ Այն մի տեսակ հավասարեցրել էր մեզ։ Վերացրել էր խմբագրի նոմենկլատուրային առավելությունը։ Մեզ մի տախտակի վրա էր դրել։ Ես հասկացա այդ օրը, որ մենք նման ենք իրար։ Հավաքագրված ոչ երիտասարդ տղամարդիկ միատեսակ (պիտի բացեմ այդ փոքրիկ գաղտնիքը) Երկնագույն անդրավարտիքներով։ Առաջին անգամ համակրանք զգացի Տուրոնոկի նկատմամբ։ Ասացի․
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցեւիչ, ձեր տաբատը հետեւում պատռվել է։ Տուրոնոկը մոտեցավ հսկայական հայելուն, կռացավ, համոզվեց ու ասաց․
 +
 
 +
— Աղավնյակս, նեղություն կրեք… թել ես կտամ… Սեյֆում ունեմ… Ընկերաբար խնդրում եմ… Պլյուխինային հո չե՞մ դիմի։
 +
 
 +
Վալյան խմբագրական սեքս֊խորհրդանրշն էր։ Օպերային երգչուհուն վայել, լավ մշակված ձայնի ֆիորիտուրաներով։ Եվ կծելու հիմար սովորությամբ… Թերեւս, կրկին շեղվեցինք…
 +
 
 +
—… Պլյուխինային հո չե՞մ դիմի,— ասաց խմբագիրը։
 +
 
 +
Ահա, մտածում եմ, քո ենթագիտակցությունը։
 +
 
 +
— Մի մերժեք, աղավնյակս։
 +
 
 +
— Այսինքն՝ կարե՞մ։
 +
 
 +
— Մի րոպե կտեւի։
 +
 
 +
– Ես, ախր, չեմ կարողանա…
 +
 
 +
— Ինչքան կկարողանաք։
 +
 
 +
Կարճ ասած, կարեցի խմբագրի տաբատը։ Կարեցի, էլի… Մտա ֆոտոլաբորատորիա՝ Ժբանկովի մոտ։
 +
— Գնում ենք,— ասում եմ։
 +
 
 +
— Մի րոպե,— աշխուժացավ Ժբանկովը,— գալիս եմ։ Բայց ընդամենը քառասուն կոպեկ ունեմ։ Յոթանասուն էլ Ժորան է պարտք…
 +
 
 +
— Ուրիշ բան եմ ասում։ Աշխատանք կա։
 +
 
 +
— Աշխատա՞նք։
 +
 
 +
— Քեզ փող պետք չի՞։
 +
 
 +
— Պետք է։ Չորս ռուբլի մինչեւ ավանսը։
 +
 
 +
— Խմբագիրը երեք օրով գործուղում է առաջարկում։
 +
 
 +
— Ո՞ւր։
 +
 
 +
— Պայդե։
 +
 
 +
— Օ՜, վոբլա կառնենք։
 +
 
 +
— Բա որ ասում եմ գնացինք։
 +
 
 +
Ներքին հեռախոսով զանգում եմ Տուրոնոկին․
 +
 
 +
— Կարելի՞ է Ժբանկովին հետս տանեմ։ Խմբագիրը միանգամից չպատասխանեց։
 +
 
 +
— Դուք եւ Ժբակովը, անկեղծ ասած, վտանգավոր զույգ եք։ Հետո ինչ֊որ բան հիշեց ու ասաց․
 +
— Ձեր պատասխանատվությամբ։ Չմոռանաք հանձնարարությունը հույժ կարեւոր է։
 +
 
 +
Ահա այսպես սկսեցի վերելքս։ Մինչ այդ նման էի խորհրդային ռուբլուն․ բոլորը սիրում են, եւ ընկնելու տեղ չկա։ Դոլարի դեպքում միանգամայն այլ է։ Աներեւակայելի բարձունքի է հասել ու ընկնում է, ընկնում է…
 +
 
 +
Ճամփորդության մեկնարկն արտասովոր էր։ Ի մասնավորի՝ Ժբանկովը կայարան էր եկել միանգամայն սթափ։ Ես նրան նույնիսկ միանգամից չճանաչեցի։ Կոստյումով էր, տխուր էր մի տեսակ…
 +
 
 +
Նստեցինք, ծխեցինք։
 +
 
 +
— Դու,— ասում եմ,— ապրես, լավ մարզավիճակում ես։
 +
 
 +
— Հասկանում ես, որոշել եմ վերջ տալ։ Թե չէ համը դուրս է գալիս։ Ի վերջո, տուն֊տեղ, ընտանիք֊երեխա… Մեծս արդեն չորս տարեկան է։ Լեռան մանկապարտեզ էր գնացել, վարիչը միայն մերին էր գովել։ Զարգացած, ասել էր, ճարպիկ երեխա է եռանդուն՝ ձեռնաշարժությամբ է զբաղվում… Հորն է քաշել․․․ Գետնից մի թիզ է, բայց արդեն հասկանում է…
 +
 
 +
Ժբանկովի գլխավերեւում նրա պայուսակից սովոր ձայներ լսվեցին՝ գնացքը շարժվեց։
 +
 
 +
— Քո կարծիքով բուֆետն աշխատո՞ւմ է,— հարցրեց Ժբանկովը։
 +
 
 +
— Մոտդ կա, ախր։
 +
 
 +
— Ի՞նչ գիտես։
 +
 
 +
— Չխկոցը լսեցի։
 +
 
 +
— Կարող է իմ քիմիկատներն են։
 +
 
 +
— Էդ հեքիաթն ուրիշներին կպատմես…
 +
 
 +
— Դե, իհարկե, կա։ Բայց, մի հատ մտածիր։ Տեղ ենք հասնելու առավոտյան ժամը վեցին։ Խումհարի մեջ։ Ի՞նչ ենք անելու։ Ամեն տեղ փակ է։ Վակուում։ Ձայն բարբառո հանապատի…
 +
 
 +
— Մեզ շրջկոմի քարտուղարն է դիմավորելու։
 +
 
 +
— Շիշը գրպանում, հա՞։ Նա ախր չգիտի, թե մենք ինչ մարդիկ ենք։
 +
 
 +
— Ո՞վ էր որոշել քչացնել։
 +
 
 +
— Ես էի որոշել։ ժամանակավոր։ Արդեն համարյա լրիվ օր է անցել։ Դարաշրջա՛ն…
 +
 
 +
— Բուֆետն էլ աշխատում է,— ասում եմ։
 +
 
 +
Քայլեցինք վագոններով։ Կուպեներով վագոններում լուռ էր։ Գորշ ուղեգորգերը խլացնում էին քայլերը։ Ընդհանուր վագոններում անընդհատ ներողություն էինք խնդրում շրջանցելով պարկերն ու խնձորով լի կողովները…
 +
 
 +
Մի երկու անգամ հետեւներիցս հայհոյեցին՝ առանց չարության։
 +
 
 +
Ժբանկովը սառնասրտորեն պատասխանեց․
 +
 
 +
— Դա, իմիջիայլոց, կարելի էր եւ չասել։
 +
 
 +
Ռեստորանում հաճախորդները քիչ էին։ Լուսամուտի մոտ նստած էին երկու արդեն կարմրատակած մայոր։ Նրանց գլխարկները սեղանին էին։ Նրանցից մեկը արդեն գրգռված ասում էր մյուսին․
 +
 
 +
— Ո՞ւր է մեկնարկային գիծը, Վիտյա։ Մեկնարկային գիծ է հարկավոր։ Առանց մեկնարկային գծի, ինքդ էլ հասկանում ես…
 +
 
 +
Նրա զրուցակիցը հակաճառում էր․
 +
 
 +
— Փաստը եղե՞լ է։ Եղե՛լ է… Իսկ փաստը… մնում է փաստ… Փաստի դեմ, ինչպես ասում են…
 +
 
 +
Անկյունում տեղավորվել էր հրեական մի ընտանիք։ Սիրունատես, թմբլիկ դստրիկը սփռոցի ծայրի մեջ էր փաթաթում թեւի գդալը։ Ուստրը, որ ավելի մեծ էր, անընդհատ նայում էր ձեռքի ժամացույցին։ Հայրն ու մայրը հազիվ լսելի զրուցում էին։
 +
 
 +
Տեղավորվեցինք վաճառասեղանի մոտ։ Մի փոքր լռելուց հետո Ժբանկովը ասաց․
 +
 
 +
— Սերժ, ասա ինձ, ինչո՞ւ են հրեաներին ատում։ Քրիստոսին, ենթադրենք, խաչել են։ Լավ չեն արել, իհարկե։ Ախր, քանի տարի է անցել… Եվ հետո, տես։ Հրեաներ… հրեաներ… Վագինը ռուս է․ Տոլստիկովը ռուս է։ Իսկ սրանք Քրիստոսին խաչելն ի՞նչ, գիտե՞ս ինչ կանեին։ Հում֊հում կուտեին… Այ թե հակասեմիթիզմն ուր պետք է ուղղել։ Տոլստիկովի ու Վագինի դեմ։ Ես նրանցպեսների հանդեպ սոսկալի հակասեմիթիզմ եմ տածում։ Իսկ դո՞ւ։
 +
 
 +
— Բնականաբար։
 +
 
 +
— Պատկերացնո՞ւմ ես՝ հակասեմիթիզմի ողջ ուժով եւ ընդդեմ Տոլստիկովի։ Ընդհանրապես… ընդդեմ բոլոր կուսակցականների…
 +
 
 +
— Հա,— ասում եմ,— վատ չէր լինի… Բայց մի գոռա…
 +
 
 +
— Եվ, ընդ որում, ուշադրություն դարձրու… Տես, չորսով նստած են, մի շրջվիր… Կարծես թե նորմալ նստած են, բայց, չգիտեմ ինչու, կատաղում եմ։ Մերը կփսխեր ու մեջը կնստեր՝ օ–քեյ։ Այն երկու բամբառակները լուսամուտի մոտ մսխում են վերջին փողերը՝ նորմալ է։ Սրանք սուս֊փուս նստած են, իսկ ես, չգիտեմ ինչու, կատաղում եմ։ Գուցե լավ ապրելո՞ւց է։ Բայց ախր ես էլ պակաս չէի ապրի։ Եթե անիծված արաղը չլիներ։ Էս աշխատողներն ի՞նչ եղան…
 +
 
 +
Մայորներից մեկը մյուսին ասում էր․
 +
 
 +
— Արժեքների սանդղակ է պետք, Վիտյա։ Ճշմարիտ արժեքների սանդղակ։ Եվ մեկնարկային գիծ։ Իսկ առանց արժեքների սանդղակի ու մեկնարկային գծի, ինքդ էլ հասկանում ես…
 +
 
 +
Մյուսը շարունակում էր հակաճառել․
 +
 
 +
— Փաստը կա, Կոլյա։ Իսկ փաստը փաստ է՝ ոնց ուզում ես նայիր։ Փաստը իրականություն է, Կոլյա։ Այսինքն՝ փաստացի գոյություն ունի…
 +
 
 +
Աղջիկը աղմուկով վայր գցեց գդալը։ Ծնողները ցածրաձայն կշտամբեցին։ Տղան նայեց ժամացույցին…
 +
 
 +
Հայտնվեց բուֆետապանուհին՝ հատակի մաստիկայի գույնի
 +
 
 +
<!-- Բացակայում է մեկ էջ -->
 +
 
 +
յուսակից վերցրի ածելին։
 +
 
 +
— Ո՞ւր։
 +
 
 +
— Ոչխար մորթելու,— պատասխանեցի,— տաք ուտելիք չուզեցի՞ր...
 +
 
 +
Երբ վերադարձա, Ժբանկովը կոշիկներն էր հագնում։ Փորձեց փիլիսոփայական զրույց բացել՝ «Երեկ ի՜նչ խմել խմեցինք...», բայց ես ընդհատեցի։
 +
 
 +
Արդեն հասնում էինք։ Լուսամուտներում արդեն կայարանամերձ տեսարաններ էին։ Մինչպատերազմյան շինություններ, հարթ պատուհաններ, լուսավորված ժամացույցներ…
 +
 
 +
Դուրց եկանք կառամատույց՝ խոնավ ու մութ։
 +
 
 +
— Շեփորներ ինչ֊որ չեմ լսում,— ասաց Ժբանկովը։
 +
 
 +
Սակայն, ձեռքով նշաններ անելով, արդեն մեզ էր մոտենում բարձրահասակ, գործարար արտաքինով մի տղամարդ։
 +
 
 +
— Ընկերները խմբագրությունի՞ց են,— հետաքրքրվեց ժպտալով։
 +
 
 +
Ասացինք ազգանուններս։
 +
 
 +
— Բարով եք եկել։
 +
 
 +
Զուգարանի մոտ (հետաքրքիր է, ինչու է կայարանների զուգարանների ճարտարապետությունն այդքան հիշեցնում Ռաստրելլիի գլուխգործոցները) մեզ մեքենա էր սպասում։ Կողքին լայնաթիկունք մի մարդ էր կարգնած՝ անձրեւանոցով։
 +
 
 +
— Շրջկոմի քարտուղար Լայվակ,— ներկայացավ նա։
 +
 
 +
Մեզ դիմավորողը, պարզվեց, վարորդն էր։ Երկուսն էլ գրեթե առանց էստոնական առոգանության էին խոսում…
 +
 
 +
— Առաջին հերթին՝ նախաճաշ,— հայտարարեց Լայվակը։
 +
 
 +
Ժբանկովը նկատելիորեն աշխուժացավ։
 +
 
 +
— Բայց ամեն տեղ փակ է,— կեղծ զարմանքով ասաց նա։
 +
 
 +
— Մի բան կմտածենք,— վստահեցրեց շրջկոմի քարտուղարը։
 +
 
 +
Էստոնական փոքր քաղաքները հարմարավետ են ու բարեհաճ։ Վաղ առավոտյան Պայդեն բոլորովին մեռած, նկարած թվաց։ Վաղորդյան մթնշաղում դողում էին երկնագույն նեոնե
 +
տառերը։
 +
 
 +
—Ինչպե՞ս տեղ հասաք,— հարցրեց Լայվակը։
 +
 
 +
— Հրաշալի,— ասացի։
 +
 
 +
— Հոգնա՞ծ եք։
 +
 
 +
— Ամենևին։
 +
 
 +
— Ոչինչ, կհանգստանաք, կնախաճաշեք…
 +
 
 +
Անցանք քաղաքի կենտրոնը՝ թոքախտաբուժարանով ու շրջկոմի դեղնավուն շենքով։ Ու կրկին հայտնվեցինք մերձքաղաքային նեղլիկ փողոցների հորիզոնական լաբիրինթոսում։ Մի քանի կտրուկ շրջադարձից հետո դուրս եկանք մայրուղի։ Աջից անտառն էր, ձախից՝ հարթ առափն ու ջրի առկայծող հայելին։
 +
 
 +
— Այս ո՞ւր ենք գնում,— ականջիս շշնջաց Ժբանկովը,— կարո՞ղ է սթափարան են տանում։
 +
 
 +
— Շուտով տեղ կհասնենք,— կարծես կարդալով Ժբանկովի մտքերը, ասաց Լայվակը։— Այստեղ հանգստյան տան պես մի տեղ ունենք։ Մուտք ունեցողների սահմանափակ շրջանակով։ Հյուրերի համար․․․
 +
 
 +
— Ասում էի, չէ՞,— ուրախացավ Ժբանկովը։
 +
 
 +
Մեքենան արգելակեց հենց ափին կառուցված միհարկանի շինության մոտ։ Տախտակե սպիտակ պատեր, ակոսավոր տանիք, ավտոտնակ… Ծխնելույզից՝ կենդանացնելով պատկերը, ծուլորեն ծուխ է բարձրանում։ Դռնից մինչեւ ափը՝ ցեմենտե աստիճաններ։ Փոքրիկ նավամատույցի մոտ սպիտակին է տալիս զբոսանավի շեղբը։
 +
 
 +
— Ահա,— ասաց Լայվակը,— ծանոթացեք։
 +
 
 +
Շեմին կանգնած էր մոտ երեսում տարեկան երիտասարդ մի կին՝ բրեզենտե կարճ թիկնոցով ու ջինսով։ Նա բերեհամբույր, փոքր֊ինչ կապկանման դեմք ուներ, մուգ աչքեր ու խոշոր հավասար ատամներ։
 +
 
 +
— Բելլա Տկաչենկո,— ներկայացավ նա,— կոմսոմոլի շրջկոմի երկրորդ քարտուղար։
 +
 
 +
Ասացի ազգանունս։
 +
 
 +
— Լուսանկարիչ Ժբանկով Միխայիլ,— կիսաձայն բացականչեց Ժբանկովն ու իրար խփեց մաշված կրունկները։
 +
 
 +
— Բելլա Կոնստանտինովնան ձեր տանտիրուհին է,— մեղրածոր ձայնով ասաց Լայվակը,— այստեղ էլ կհանգստանաք… Երկու ննջասենյակ, աշխատասենյակ, ֆիննական բաղնիք, հյուրասենյակ… Սպորտային գույք կա, փոքրիկ գրադարան… Ամեն ինչ նախատեսված է, ինքներդ կտեսնեք…
 +
 
 +
Հետո էստոներեն ինչ֊որ բան ասաց։ Բելլան գլխով արեց ու կանչեց․
 +
 
 +
— Էվի, տուլե սիննե։
 +
 
 +
Անմիջապես հայտնվեց կարմրատակած, բոլորովին երիտասարդ մի աղջիկ՝ մայկայով ու շորտով։ Նրա ձեռքերը
 +
 
 +
78
 +
— Էվի Սաքսոն,— ներկայացրեց Լայվակը,— շրջանային երիտասարդական թերթի թղթակից։
 +
 
 +
Էվին փորձեց թաքցնել մրոտ ափերը։
 +
 
 +
— Ձեզ չխանգարեմ,— ժպտաց քարտուղարը։— Ծրագիրը հետեւյալն է։ Կհանգստանաք, կնախաճաշեք։ Երեքի կողմերը սպասում եմ ձեզ շրջկոմում։ Կկնքեմ ձեր գործուղման թերթիկները։ Կծանոթանաք հերոսուհու հետ։ Կստանաք բոլոր անհրաժեշտ տվյալները։ Նյութը պետք է պատրաստ լինի վաղն առավոտյան։ Իսկ հիմա, կներեք, գործեր ունեմ…
 +
 
 +
Շրջկոմի քարտուղարը թեթեւորեն ցած վազեց աստիճաններով։ Նույն պահին լսվեց մեքենայի շարժիչի ձայնը։
 +
 
 +
Անհարմար լռություն տիրեց։
 +
 
 +
–Ներս անցեք, ի՞նչ եք կանգնել,— ուշքի գալով ասաց Բելլան։
 +
 
 +
Մտանք հյուրասենյակ։ Լուսամատի դիմաց կանաչ սալիկներով զարդարված բուխարիում կրակ էր վառվում։ Սենյակի անկյուններում՝ ցածր բազկառոթներ։
 +
 
 +
Մեզ ուղեկցեցին ննջասենյակ։ Լայն մահճակալները ծածկված էին վանդակավոր բրդե ծածկոցներով։ Անկողնամերձ սեղանիկին վառվում էր մի մեծ մոմ՝ վարդագույն թրթռացող կրակով լուսավորելով առաստաղը։
 +
 
 +
— Ձեր հարկաբաժինը,— ասաց Բելլան։— Քսան րոպեից նախաճաշը պատրաստ կլինի։
 +
 
 +
Ժբանկովը երկյուղած նստեց մահճակալին։ Չգիտես ինչու, հանեց կոշիկները։ Վախվորած ասաց․
 +
 
 +
— Սերժ, այս ուր ենք ընկել։
 +
 
 +
— Ինչ կա որ։ Պարզապես վեր ենք բարձրանում։
 +
 
 +
— Ի՞նչ իմաստով։
 +
 
 +
— Պատասխանատու հանձնարարություն ենք ստացել։
 +
 
 +
— Նկատեցի՞ր ինչ աղջիկներ են։ Ցնցող աղջիկներ են։ Նույնիսկ Գումում այսպիսի աղջիկներ չեմ տեսել։ Քեզ ո՞րն է դուր գալիս։
 +
 
 +
— Երկուսն էլ լավն են…
 +
 
 +
— Կարո՞ղ է սադրանք լինի։
 +
 
 +
— Այսի՞նքն։
 +
 
 +
— Դու նրան, հասկանում ես, էն բանից…
 +
 
 +
— Հետո՞ ինչ։
 +
 
 +
— Ու քեզ դրա համար մենթանոց են տանում։
 +
 
 +
— Ինչո՞ւ միագամից հենց էն բանից։ Հանգստացիր, զրուցիր…
 +
 
 +
— Ի՞նչ ասել է զրուցիր։
 +
 
 +
— Զրուցելը այն է, երբ խոսում են։
 +
 
 +
— Հա՜,— ասաց Ժբանկովը։
 +
 
 +
Կտրուկ ծնկեց ու նայեց մահճակալի տակ։ Հետո ակնդետ ու կասկածանքով զննեց էլեկտրական վարդակը։
 +
 
 +
— Ի՞նչ եղավ,— հարցրի։
 +
 
 +
— Միկրոֆոնն եմ փնտրում։ Այստեղ հաստատ միկրոֆոն կա։ Գաղտնալսման համար։ Մի ծանոթ հարբեցող ինձ պատմել է…
 +
 
 +
— Հետո կգտնես։ Գնանք նախաճաշելու։
 +
 
 +
Արագորեն լվացվեցինք։ Ժբանկովը նոր վերնաշապիկ հագավ։
 +
 
 +
— Ինչ ես կարծում, մի շիշ չդնե՞նք։
 +
 
 +
— Մի շտապիր,— ասացի։— Այստեղ, կարծես թե, կա։ Եվ հետո այսօր շրջկոմ ենք գնալու։
 +
 
 +
— Հո չեմ ասում՝ լակենք։ Չափավոր՝ բրուդերշաֆտի համար…
 +
 
 +
— Մի շտապիր,— կրկնեցի։
 +
 
 +
— Մի բան էլ ասեմ,— խնդրեց Ժբանկովը,— շատ խելոք բաներից չխոսես։ Մեկ֊մեկ Շաբլինսկու հետ գլուխներդ տաքացնում եք ու մինչեւ լույս՝ «կերպավորո՜ւմ, կերպավորում»… Մի քիչ ավելի թեթեւ… Ասենք՝ Սերգեյ Եսենին, հայկական ռադիո…
 +
 
 +
— Լավ,— ասացի,— գնացինք։
 +
 
 +
Սեղանը հյուրասենյակում էր գցված։ Կենտկոմի բաշխիչի ստանդարտ տեսականի, թանկ երշիկ, խավիար, շոկոլադապատ զեֆիր։
 +
 
 +
Աղջիկները բաց գույնի վերնաշապիկներով էին ու մոդայիկ կոշիկներով։
 +
 
 +
— Նստեք, խնդրեմ,— ասաց Բելլան։ Էվին վերցրեց սկուտեղը։
 +
 
 +
— Խմել ուզո՞ւմ եք։
 +
 
 +
— Անշուշտ,— ասաց ընկերս։— Թե չէ մարդավարի չի լինի։ Էվին վերադարձավ՝ սկուտեղին մի քանի շիշ։
 +
 
 +
— Կոնյակ, ջին ու տոնիկ, գինի,— ասաց Բելլան։ Ժբանկովը անսպասելիորեն լարվեց ու ասաց․
 +
— Պարդոն, ես այս կոնյակը գիտեմ… Կոչվում է Կա֊Վե֊Էն… կամ Էն֊Կա֊Վե֊Դե։
 +
 
 +
— Կա֊Վե֊Վե֊Կա,— ուղղեց Բելլան։
 +
 
 +
– Նույն բանն է… Գինը՝ տասնվեց ու քսան… Այդքան փողով ավելի լավ է երեք շիշ արաղ առնես։
 +
 
 +
— Մի հուզվեք,— հանգստացրեց Բելլան։ Իսկ Էվին հարցրեց․
 +
 
 +
— Դուք հարբեցո՞ղ եք։
 +
 
 +
— Այո՛,— անմիջապես վրա բերեց Ժբանկովը,— բայց չափավորես լցրի կոնյակը։
 +
 
 +
— Հանդիպման կենացը։
 +
 
 +
— Հաճելի հանդիպման,— ավելացրեց Բելլան։
 +
 
 +
—  Գնացինք, ֊ ասաց ժբանկովը։
 +
 
 +
Հետեւած լռությունը խախտում էր դանակ֊պատառաքաղի զնգոցը։
 +
 
 +
— Որեւէ հետաքրքիր բան պատմեք,— խնդրեց Էվին։ Ժբանկովը ծխախոտ վառեց ու սկսեց․
 +
 
 +
— Կյանքը, աղջիկներ, ըստ էության, հարափոփոխ է։ Այսօր՝ մի բան, վաղը՝ մի ուրիշ։ Այսօր խմեցիր, վաղը կարող է էլ չարթնանաս… Հիշո՞ւմ ես, Սերժ, դիակների պատմությունը։
 +
 
 +
— Պատմեք,— հետաքրքրվեց Բելլան։
 +
 
 +
— Մահացել էր հեռուստաստուդիայի տնտեսվարը՝ Իլվեսը։ Կարող է նույնիսկ տնօրենն էր, չեմ հիշում։ Մի խոսքով՝ մահացել էր… Ճիշտ էլ արել էր, եթե անկեղծ խոսենք… Դե թաղում ենք, ինչպես կարգն է… Հեռուստաստուդիայից տղերք են եկել։ Հաղորդումը եթեր է գնում… ճառեր են, բնականաբար, հնչում… Վերջին հրաժեշտի պահն է։ Մոտենում եմ, հասկանում ես, տեսնեմ Իլվեսը չէ… Ես, ուրեմն, Իլվեսին չե՞մ ճանաչում… հարյուր անգամ լուսանկարել եմ։ Իսկ դագաղում ուրիշ մարդ է պառկած…
 +
 
 +
— Ո՞ղջ,— հարցրեց Բելլան։
 +
 
 +
— Ինչո՞ւ ողջ։ Մեռած, բնականաբար՝ ինչպես եւ պետք է լիներ։ Բայց Իլվեսը չէր։ Դիակները, պարզվեց, դիարանում շփոթել էին…
 +
 
 +
— Վերջը ի՞նչ եղավ։
 +
 
 +
— Այդպես էլ եղավ։ Այդ օտար մարդուն թաղեցինք։ Հո ուղիղ եթերը չէին ընդհատելու։ Իսկ գիշերը դագաղները փոխեցին… Եվ ընդհանրապես, ի՞նչ տարբերություն։ Էությունը նույնն է, տարբեր են միայն… ո՞նց ասեմ…
 +
 
 +
— Կերպավորումները,— հուշեցի ես։ Ժբանկովը բռունցքով սպառնաց ինձ։
 +
 
 +
— Սոսկալի է,— ասաց Բելլան։
 +
 
 +
— Դա ինչ է որ,— ոգեւորվեց Ժբանկովը,— հիմա կպատմեմ, թե ինչպես էր մեկը կախվել… Մի հատ խմենք։
 +
 
 +
Լցրի մնացած կոնյակը։ Էվին ափով ծածկեց բաժակը։
 +
 
 +
— Արդեն հարբած եմ։
 +
 
 +
— Ոչ մի պատճառաբանության չի ընդունվում,— ասաց Ժբանկովը։
 +
 
 +
Աղջիկներն էլ սկսեցին ծխել։ Երբ լռություն տիրեց, Ժբանկովը շարունակեց․
 +
 
 +
— Այդ մարդու կախվելը պատմեմ, ծիծաղից կթուլանաք։ Մարդն, ուրեմն, անհույս լակում էր։ Կինը, բնականաբար, առավոտից իրիկուն վրան խոսում էր։ Սա էլ որոշում է կախվել։ Իսկականից չէ՝ ֆիկտիվ։ Կարճ ասած, ուզում է կնոջը վախեցնել։ Կինը գնում է աշխատանքի։ Սա պարանը կապում է ջահից, բռնվում ու կախված սպասում։ Քայլեր է լսում։ Կինն է աշխատանքից վերադառնում։ Աչքերը դուրս է գցում՝ իբր մեռած է։ Իսկ եկողը կինը չի լինում։ Հարեւանուհին՝ մի ութսուն տարեկան։ Մտնում է՝ այ քեզ բան՝ կախվել է մարդը…
 +
 
 +
— Սոսկալի է,— ասաց Բելլան։
 +
 
 +
— Պինդ պառավ է լինում։ Ոչ թե ուշաթափ է լինում… Մոտենում սկսում է գրպանները փորփրել։ Մարդը չի դիմանում խուտուտին, ծիծաղում է։ Պառավը տեղնուտեղը անջատվում է՝ ընդմիշտ։ Մարդը շարունակում է կախված մնալ՝ չի կարողանում կապերն արձակել։ Կինը վերադառնում է։ Տեսնի ինչ՝ պառավը մեռած, ամուսինը կախված։ Մոտենում է հեռախոսիս, զանգում․ «Վասյա, տանս հազար ու մի գիշեր է… փոխարենն արդեն ազատ եմ։ Արի…»։ Ամուսինը թե՝ «Թող մի գա… էդ պեդեռաստի<ref>Արվամոլ</ref> աչքերը կհանեմ…»։ Այստեղ էլ կինն էլ անջատվում։ Եվ էլի՝ ընդմիշտ։
 +
 
 +
— Սոսկալի է,— ասաց Բելլան։
 +
 
 +
— Դրանից սոսկալի բաներ են պատահում,— ասաց Ժբանկովը։— Եկեք խմենք։
 +
 
 +
— Բաղնիքը պատրաստ է,— ասաց Էվին։
 +
 
 +
— Պիտի հանվե՞նք,— անհանգստացավ Ժբանկովը՝ ուղղելով
 +
 
 +
82
 +
 
 +
— Բնականաբար,— ասաց Բելլան։
 +
 
 +
— Ոտքդ,— ասում եմ Ժբանկովին,— կարող ես արձակել։
 +
 
 +
— Ի՞նչ ոտք։
 +
 
 +
— Փայտե ոտքդ։
 +
 
 +
— Ի՞նչ,— գոռաց Ժբանկովը։
 +
 
 +
Կռացավ ու տաբատի փողկերը վեր բաձրացրեց։ Նրա հզոր, երկնագույն երակներով սրունքներին գուլպաները ձգված էին հնաոճ ռետինե օղակներով։
 +
 
 +
— Ես մինչեւ հիմա ֆուտբոլ եմ խաղում,— չէր խաղաղվում Ժբանկովը։— Մեր տան մոտ տեղ կա… Փսլնքոտները պարապում են… Երբեմն խումհարի մեջ դուրս եմ գալիս…
 +
 
 +
— Բաղնիքը պատրաստ է,— ասաց Էվին։
 +
 
 +
Բաղնիքի նախասենյակում ենք։ Պատերին էկզոտիկ պլակատներ են փակցված։ Աղջիկներն անցան վարագույրի ետեւը։
 +
 
 +
— Դե, Սերժ, հոգիներս դրախտի ճանապարհին են,— քթի տակ ասաց Ժբանկովը։
 +
 
 +
Հանվեց շատ արագ՝ զինվորավարի։ Մնաց սատինե լայն անդրավարտիքով։ Կուրծքը զարդարված էր դաջվածքով՝ շիշ ու բաժակ, կնոջ կիսադեմ ու սրտի մեկնոց։ Մակագրված էր սլավոնական գեղագիր տառերով՝ «Սրանք ինձ կործանեցին»։
 +
 
 +
— Գնացինք,— ասում եմ։
 +
 
 +
Նեղ, գյուղական գերանաշեն տան ոճով կառուցված շոգեբաղնիքում անտանելի շոգ էր։ Ջերմաչափը իննսուն աստիճան էր ցույց տալիս։ Ստիպված էինք տաքացած տախտակների վրա սառը ջուր լցնել։
 +
 
 +
Աղջիկները վառ գույների ժամանակակից լողազգեստներով էին՝ երկուական նեղլիկ, սրտի տրոփ առաջացնող ժապավեններ։
 +
 
 +
— Կարգը գիտե՞ք,— ժպտալով ասաց Բելլան։— Մետաղե իրերը հանել է պետք։ Թե չէ կարելի է այրվածք ստանալ…
 +
 
 +
— Ի՞նչ իրեր,— հարցրեց Ժբանկովը։
 +
 
 +
— Մազակալները, քորոցները…
 +
 
 +
— Իսկ ատամնե՞րը,— հարցրեց Ժբանկովը։
 +
 
 +
— Ատամները կարելի է թողնել,— ժպտաց Բելլան ու ավելացրեց․— Մի բան էլ պատմեք։
 +
 
 +
— Հեչի պես։ Պատմեմ, թե ինչպես մեկը քաքաջրով ողողեց հարսանիքը…
 +
 
 +
Աղջիկները վախեցած սսկվեցին։
 +
 
 +
— Ծանոթներիցս մեկը կոյուղազտիչ բեռնատարի վարորդ էր։ Զուգարաններն էր մաքրում֊տանում։ Ընկերուհի ուներ՝ քիթը շատ ցից։ «Քեզանից,— ասում էր,— վատ հոտ է գալիս»։ Հոտ է, պիտի գա, ինչ կարող ես անել։ «Փոխարենը,— ասում էր ծանոթս,— լավ են վարձատրում»։ «Տաքսու վարորդ ընդունվիր»,— ընկերուհին էր ասում։ «Տվածներն ի՞նչ է որ։ Ծտի ծերտ»… Մի տարի անցնում է։ Քիթը ցիցն իրեն նոր ընկեր է գտնում։ Անհոտ։ Իսկ ծանոթիս ասում է՝ «Վերջ։ էլ չեմ սիրում։ Պըրծ…»։ Ծանոթս, իհարկե, տվայտում է։ Իսկ նրանք հարսանիք են անում։ Ճաշարան են վարձել, խմում, ուրախանում են… Արդեն գիշերամուտին մոտ… ծանոթս գալիս է իր քաքատարով՝ կներեք… բացում է օդանցքը, խողովակը ներս է խոթում ու միացնում պոմպը… Իսկ ցիստերնում մի չորս տոննա լինում է այդ քաքաջրրց… մինչեւ հյուրերի ծնկները։ Աղմուկ, աղաղակ՝ առ քեզ հարսանիք… Միլիցիա է գալիս… Այդ ճաշարանը ստիպված փակում են… Ծանոթիս իր յոթ տարին օրինական կերպով տալիս են…
 +
 
 +
Աղջիները նստել էին սսկված ու փոքր֊ինչ շփոթված։ Ես տառապում էի անասելի շոգից։ Ժբանկովը երանության բարձունքներում էր։
 +
 
 +
Սկսեցի ձանձրանալ։ Ալկոհոլը գրեթե ամբողջությամբ քրտինքի հետ դուրս էր եկել։ Նկատեցի, որ Էվին հաճախ է նայում իմ կողմը։ Վախվորա՞ծ, թե՞ հարգալից։ Ժբանկովը կրքոտ շշնջում էր Բելլա Կոնստանտինովնայի ականջին։
 +
 
 +
— Թերթում վաղո՞ւց ես աշխատում,— հարցնում եմ։
 +
 
 +
— Վաղուց,— ասում է Էվին,— չորս ամիս։
 +
 
 +
— Դուրդ գալի՞ս է։
 +
 
 +
— Գալիս է։ Շատ։
 +
 
 +
— Իսկ դրանից առա՞ջ։
 +
 
 +
— Ի՞նչ։
 +
 
 +
— Որտե՞ղ էիր աշխատում։
 +
 
 +
— Չէի աշխատում։ Սովորում էի դպրոցում։
 +
 
 +
Մանկական փոքրիկ բերան ուներ ու հուզիչ մազափունջ՝ ճակատին։ Արտահայտվում էր հապշտապ, բարեխղճորեն, մի քիչ շնչակտուր։ Խոսում էր ցայտուն էստոնական առոգանությամբ։ Երբեմն աղավաղում Էր ռուսերեն բառերը։
 +
 
 +
— Թերթի ի՞նչը քեզ հրապուրեց։
 +
 
 +
— Ինչո՞ւ եք հարցնում։
 +
 
 +
— Հաճախ պիտի ստիպված ստես։
 +
 
 +
— Ես չեմ ստում։ Ես սրբագրություն եմ անում։ Ինքս դեռեւս չեմ գրում։ Մի անգամ հոդված էի գրել, ասացին վատ է…
 +
 
 +
— Ինչի մասին։
 +
 
 +
— Սեքսի։
 +
 
 +
— Ինչի՞։
 +
 
 +
— Սեքսի։ Դա կարեւոր թեմա է։ Անհրաժեշտ են հատուկ ամսագրեր ու գրքեր։ Մարդիկ, մեկ է, սեքս անում են, սակայն շատ սխալ են անում…
 +
 
 +
— Իսկ դու գիտե՞ս ճիշտը որն է։
 +
 
 +
— Գիտեմ։ Ամուսնացած եղել եմ։
 +
 
 +
— Իսկ ամուսինդ ո՞ւր է։
 +
 
 +
— Խեղդվել է։ Կոնյակ խմեց ու խեղդվեց։ Տարտուում քիմիա էր սովորում։
 +
 
 +
— Կներես,— ասում եմ։
 +
 
 +
— Ես քո հոդվածները կարդացել եմ։ Ծիծաղել եմ շատ։ Ու շատ են բազմակետերը… Շատ֊շատ են… Ուզում եմ աշխատել Տալլինում։ Այստեղի թերթը շատ փոքր է…
 +
 
 +
— Դեռ կհասցնես։
 +
 
 +
— Ես հասկացա թերթի մասին քո ասածը։ Շատերը գրում են ոչ թե այն, ինչ կա։ Ես այդպես չեմ սիրում։
 +
 
 +
— Իսկ ի՞նչ ես սիրում։
 +
 
 +
— Սիրում եմ բանաստեղծություններ, սիրում եմ Բիթլզ… Ասե՞մ էլի ինչ։
 +
 
 +
— Ասա։
 +
 
 +
— Մի քիչ էլ քեզ եմ սիրում։
 +
 
 +
Ինձ թվաց, թե սխալ լսեցի։ Շատ անսպասելի էր։ Երբեք չէի կարծել, թե ինձ կարելի է այդքան հեշտությամբ շփոթմունքի մեջ
 +
 
 +
գցել…
 +
 
 +
— Դու այնքան գեղեցիկ ես։
 +
 
 +
— Ի՞նչ իմաստով։
 +
 
 +
— Նման ես Օմար Շարիֆին։
 +
 
 +
— Օմար Շարիֆն ո՞վ է։
 +
 
 +
— Օ, Շարիֆը։ Նա ամենագեղեցիկն է։
 +
 
 +
Ժբանկովն անսպասելիորեն ելավ տեղից։ Բացեց դուռը։ Անվստահ, բայց հնարավորինս արագ բետոնե աստիճաններով ցած վազեց դեպի ջուրը։ Մի պահ անշարժացավ։ Տարածեց թեւերը։ Գազանային, անպարկեշտ ոռնոցով իրեն գցեց ջուրը…
 +
 
 +
Մուարե շիթերի շատրվան բարձրացավ։ Գետի հատակից ջրի երես բարձրացան թիթեղյա տափեր, փայտի կտորներ, էլի ինչ֊որ աղբ։
 +
 
 +
Մի երեք վայրկյան մնաց ջրի տակ։ Հետո երեւաց նրա սեւ գլուխը՝ մեկ ամսեկան լակոտի անմիտ աչքերով։ Ժբանկովը երերալով դուրս ելավ ափ։ Նրա ոսկրոտ աճուկներին քանդականման ծեփվել էր բանակային երկար անդրավարտիքը։
 +
 
 +
Բարձրաձայն երգելով երկու շրջան վագեց քոթեջի շուրջը, եկավ նստեց ու ծխախոտ վառեց։
 +
 
 +
— Ո՞նց էր,— հարցրեց Բելլլան։
 +
 
 +
— Նորմալ,— պատասխանեց լուսանկարիչը, անդրավարտիքի թաց ռետինը շրխկացնելով տափակ փորին։
 +
 
 +
— Իսկ դո՞ւք,— հարցրեց Բելլան, դիմելով ինձ։
 +
 
 +
— Գերադասում եմ ցնցուղը։
 +
 
 +
Ցնցուղ կար։ Լողացա ու սկսեցի հագնվել։
 +
 
 +
«Տասնյոթամյա գավառեցի հիմարի մեկը,— անընդհատ պնդում էի մտքումս,— երկու բաժակ կոյնակ է խմել ու խելքը կորցրել»…
 +
 
 +
Գնացի հյուրասենյակ։ Ջին֊տոնիկ լցրեցի ինձ համար։
 +
 
 +
Դրսից ճիչեր ու ջրի ճողփյուն էր լսվում։
 +
 
 +
Քիչ անց հայտվեց Էվին՝ թշերը կարմիր, լողազգեստը թաց։
 +
 
 +
— Բարկացա՞ծ ես ինձ վրա։
 +
 
 +
— Ամենեւին։
 +
 
 +
— Տեսնում եմ, ախր… Արի համբուրեմ քեզ…
 +
 
 +
Այստեղ նորից շփոթվեցի։ Ունեցածս ողջ կենսափորձով հանդերձ…
 +
 
 +
— Լավ խաղ չես սկսել,— ասում եմ։
 +
 
 +
— Ես չեմ ստում։
 +
 
 +
— Մենք վաղը մեկնելու ենք։
 +
 
 +
— Դու էլի կգաս…
 +
 
 +
Մոտեցա նրան։ Փորձեք խելամիտ մնալ, երբ ձեր կողքին ջրից նոր դուրս եկած տասնյոթամյա աղջիկը…
 +
 
 +
— Սպասիր, այս ի՞նչ ես անում,— հարցնում եմ։
 +
 
 +
— Այսպես է միշտ համբուրվում Ջուդի Գորլանդը,— ասաց Էվին։— Հետո էլ այսպես…
 +
 
 +
Ապշելու արարած է մարդը։ Թե՞ միայն ես եմ այդպիսին։ Գիտեմ, որ սուտ է, պարզունակ շրջկոմական սուտ, կեղծիք՝ հոլիվուդյան նկրտումներով, ամեն բան գիտեմ ու… երջանիկ եմ, ինչպես դեղնակտուց մեկը…
 +
 
 +
Էվին սուր թիակներ ուներ, իսկ ողնաշարը սառը ծովաքարերից էր... Խուլ տնքում ու դողում էր… Փխրուն, խայտաբղետ թիթեռ կիսաբաց բռունցքում…
 +
 
 +
Անսպասելիորեն խլացրեց տնքոցը․
 +
 
 +
— Պարդոն։
 +
 
 +
Շեմին կանգնած էր Ժբանկովը։ Էվիին բաց թողեցի։ Ժբանկովը սեղանին մի շիշ օղի դրեց։ Հավանաբար ռեզերվն էր։
 +
 
 +
— Տասներկուսն անց է,— ասացի,— շրջկոմում մեզ են սպասում։
 +
 
 +
— Ինչ էլ գիտակիցն ես,— քմծիծաղեց Ժբանկովը։
 +
 
 +
Էվին գնաց հագնվելու։ Բելլա Կոնստանտինովնան արդեն հանգնվել  էր։ Հիմա  նա խիստ,  հաշվետա֊վերընտրական կոստյումով էր։
 +
 
 +
Այդ պահին մտածեցի, եթե այդ շրջկոմն ու խելքը թռցրած կովը չլինեին… Ապրեինք այստեղ մեր քեֆին ու ոչ մի պատասխանատու հանձնարարություն… Զբոսանավ, գետակ, երիտասարդ աղջիկներ… Թող ստեն, սեթեւեթեն, իրենցից հոլիվուդյան էժանացված աստղեր սարքեն… Ի՜նչ երջանկություն է այս կանացի կեղծավորությունը… Ես գուցե հենց այսպիսի բաների համար եմ ծնվել… Երեսունչորս տարեկան եմ, եւ ոչ մի՝ գեթ մի օր անհոգ չեմ ապրել… Մի օր գոնե ապրեի առանց մտածմունքի, առանց հոգսի, առանց կարոտի… Չէ, գնա շրջկոմ… Դա ժամացույցներով, դիմանկարներով, միջանցքներով ու անվերջ լրջախաղով մի տեղ է…
 +
 
 +
— Ժողովուրդ, երկրորդ շնչառությունս բացվել է,— հայտարարեց Ժբանկովը։
 +
 
 +
Օղին լցրեցի։ Ինձ՝ լիարժեք բաժակ գինի։ Էվին դիպավ թեւքիս․
 +
 
 +
— Հիմա մի խմիր… Հետո…
 +
 
 +
— Չէ մի։
 +
 
 +
— Լայվակին պիտի տեսնես։
 +
 
 +
— Ամեն բան լավ կլինի։
 +
 
 +
— Ինչո՞ւ կլինի,— բարկացավ Ժբանկովը։— Ամեն բան արդեն լավ է։ Երկրորդ շնչառությունս բացվել է։ Խմեցինք։
 +
 
 +
Բելլան միացրեց ռադիոընդունիչը։ Երգիչը ցածր բարիտոնով տանջալիորեն հրատապ բառեր էր բղավում․
 +
 
 +
Չկա իսկություն այս ալեկոծ աշխարհում, Կա միայն պահը, դրանով էլ ապրիր… Կա միայն լույսի շող անցյալի ու ապագայի միջեւ, Ու այդ շողն է, որ կանք է կոչվում։
 +
 
 +
Խմեցինք էլի ու էլի խմեցինք։ Էվին նստել էր հատակին, բազկաթոռիս մոտ։ Ժբանկովը ճամարտակում էր՝ ժամանակ առ ժամանակ գնալով զուգարան։ Ամեն անգամ ընդգծված բարեկրթությամբ հարցնում էր՝ «Կարո՞ղ եմ ծանոթանալ սենյակների դասավորությանը», անփոփոխ ավելացնելով՝ «Այսինքն՝ ջուր թափել»…
 +
 
 +
Հանկարծ հասկացա, որ բաց եմ թողել կանգ առնելու պահը։ Խաբուսիկ թեթեւության ու անկաշկանդության, ուժի ու անպաաժելիության զգացումն արդեն պարուրել էր ինձ։
 +
 
 +
— Հազար տարի պետքս չի էդ շրջկոմը։ Լցրու, Միշկա։ Այստեղ նախաձեռնությանը տիրացավ Բելլա Կոնստանտինովնան․
 +
 
 +
— Տղաներ, գործը կանենք֊կազատվենք, իսկ հետո… Ես մեքենա եմ կանչում։
 +
 
 +
Ու գնաց զանգելու։
 +
 
 +
Ես գլուխս մտցրի սառը ջրի ծորակի տակ։ Էվին հանեց դիմափոշու տուփն ու ասաց․
 +
 
 +
— Պետք չէ նայել։
 +
 
 +
Քսան րոպեից մեր տաքսին մոտեցավ շրջկոմի շենքին։ Ժբանկովը ամբողջ ճանապարհին երգում էր․
 +
 
 +
Չեմ ուզում հետդ խոսել, Գլուխս, Մանյա, մի տար … Ուզում եմ տղերքի հետ խմել, Նրանք մտքեր ունեն անմար…
 +
 
 +
Խորհրդավոր Մանյան, երեւի, մարմնավորում էր շրջկոմն ու շոջկոմական ոլորտները…
 +
 
 +
Էվին ձեռքս էր շոյում ու իր առոգանությամբ հուզիչ անպարկեշտություններ էր շշնջում։ Բելլա Կոնստանտինովնան հավաք էր ու խիստ։
 +
 
 +
Նա էր մեզ առաջնորդում շրջկոմական միջանցքներով։ Նրան բոլորը բարեւում էին։
 +
 
 +
Առաջին հարկում վեր էր հառնում բրոնզե Լենինը։ Երկրորդում՝ նույնպես բրոնզե Լենին, բայց ավելի փոքր։ Երրորդում՝ Կարլ Մարքսն էր՝ թաղման ծաղկեպսակ հիշեցնող մորուքով։
 +
 
 +
— Հետաքրքիր է, չորրորդո՞ւմ ով է,— քմծիծացեղ Ժբանկովը։ Չորրորդում Լենինն էր՝ արդեն գիպսե…
 +
 
 +
— Մի րոպե սպասեք,— ասաց Բելլա Կոնստանտինովնան։ Նստեցինք։ Ժբանկովը սուզվեց խորը բազկաթոռում։ Նրա առաջին թարմությունը վաղուց կորցրած հայրենական արտադրության կոշիկներով ոտքերը հայտնվեցին ընդունարանի կենտրոնում։ Էվին որոշ չափով սանձել էր իր կրքերը։ Թե չէ նրա կոչերը ոչ մի կերպ չէին ներդաշնակում դիտողական ագիտացիայի նյութերին։
 +
 
 +
Բելլա Կոնստանտինովնան ներսից բացեց դուռը․
 +
 
 +
— Ներս անցեք։
 +
 
 +
Լայվակը խոսում էր հեռախոսով։ Ազատ ձեռքով հրավիրող ու քաջալերող շարժումներ էր անում։ Վերջապես դրեց լսափողը։
 +
 
 +
— Հանգստացա՞ք։
 +
 
 +
— Անձամբ ես՝ այո,— ծանրակշիռ հայտարարեց Ժբանկովը։ Բացվել է երկրորդ շնչառությունս…
 +
 
 +
— Հիանալի է։ Կմեկնեք ֆերմա։
 +
 
 +
— Դա՞ ինչի համար,— բացականչեց Ժբանկովը։— Ախ, հա…
 +
 
 +
— Ահա Լինդա Պեյպսի մասին տվյալները… Աշխատանքային ցուցանիշները… Հակիրճ կենսագրությունը… Պարգեւներն ու խրախուսանքները… Ո՞ւր են ձեր գործուղման թերթիկները։ Ներքեւում կկնքեն… Հիմա երեկոն, եթե ազատ եք, կարելի է որեւէ տեղ գնալ… Դրամատիկական թատրոն, էստոներեն է, սակայն… Հանգստի զբոսայգի… «Ինտուրիստում» բարը մինչեւ մեկը բաց է… Բելլա Կոնստանտինովնա, ընկերների համար փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեք…
 +
 
 +
— Կարելի՞ է անկեղծ,— ձեռքը բարձրացրեց Ժբանկովը։
 +
 
 +
— Խնդրեմ,— գլխով արեց Լայվակը։
 +
 
 +
— Այստեղ բոլորը մերոնք են։
 +
 
 +
— Բնականաբար։
 +
 
 +
— Բայց՝ լրիվ անկեղծ։
 +
 
 +
— Լսում եմ։
 +
 
 +
Ժբանկովը քայլ արեց դեպի Լայվակը, խոնարհվեց դեպի նա ու, իջեցնելով ձայնը, ասաց․— Մեկին֊մեկ չփոխե՞նք։
 +
 
 +
— Այսի՞նքն։
 +
 
 +
— Ասում եմ մեկին֊մեկ չանե՞նք։
 +
 
 +
Լայվակը շփոթված իմ կողմը նայեց։ Քաշեցի Ժբանկովի թեւքից։ Սա մի փոքր հեռացավ ու շարունակեց․
 +
 
 +
— Ուզում եմ ասել՝ դրամթատրոնը փոխարինենք համապատասխան քանակությամբ արաղով։ Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում…
 +
 
 +
Ապշած Լայվակը շրջվեց Բելլայի կողմը։ Բելլա Կոնստանտինովնան հատու ձայնով զեկուցեց․
 +
 
 +
— Ընկեր Ժբանկովը եւ ընկեր Դովլաթովը ամեն ինչով ապահովված են։
 +
 
 +
— Խմիչք շատ ունենք,— միամտորեն ավելացրեց Էվին։
 +
 
 +
— Ի՞նչ է նշանակում շատ ունենք,— առարկեց Ժբանկովը։— Շատը՝ հարաբերական հասկացություն է։
 +
 
 +
— Բելլա Կոնստանտինովնա, կապահովե՛ք,— հրահանգեց քարտուղարը։
 +
 
 +
— Այ, սա հասկանում եմ,— ուրախացավ ժբանկովը։— Սա մերոնքավարի է։
 +
 
 +
Ես որոշեցի միջամտել։
 +
 
 +
— Ամեն ինչ պարզ է,– ասում եմ,— տվյալներն ունեմ։ Ընկեր Ժբանկովը կլուսանկարի։ Նյութը պատրաստ կլինի առավոտյան ժամը տասին։
 +
 
 +
— Նկատի ունեցեք, նամակը պետք է անձնական լինի…
 +
 
 +
Գլխով արեցի։
 +
 
 +
— Միաժամանակ՝ այն կարդալու է ողջ երկիրը։
 +
 
 +
Նորից գլխով արեցի։
 +
 
 +
— Դա զեկուցագիր պետք է լինի…
 +
 
 +
Երրորդ անգամ գլխով արեցի։
 +
 
 +
— Սակայն զեկուցագիր՝ ամենամոտ մարդուն…
 +
 
 +
Հերթական անգամ գլխով արեցի։ Լայվակը շատ մոտ էր կանգնած, վախենում էի, որ բերանիցս հոտը կառնի։ Այնուամենայնիվ, կարծես թե առավ…
 +
 
 +
— Եվ մի ոգեւորվեք, ընկերներ,— խնդրեց,— մի ոգեւորվեք։ Հանձնարարությունը շատ կարեւոր է։ Այնպես որ ամեն բան չափի մեջ…
 +
 
 +
— Ուզո՞ւմ եք, Դովլաթովի հետ նկարեմ ձեզ,— անսպասելիորեն առաջարկեց Ժբանկովը։— Երկուսդ էլ, երեւելի, աստղով տղամարդիկ եք…
 +
 
 +
— Հաջորդ անգամ, եթե կարելի է,— արդեն անհամբերությամբ ասաց Լայվակը,— վաղը դեռ տեսնվելու ենք։
 +
 
 +
— Լավ,— համաձայնեց Ժբանկովը։— Այդ դեպքում ավելի կարգին տեղ կնկարեմ…
 +
 
 +
Լայվակը կուլ տվեց…
 +
 
 +
…Ներքեւում մեզ մեքենա էր սպասում։ Կայարան եկած վարորդն էր։
 +
 
 +
— Գնանք ֆերմա՝ գանք, ու վերջ,— ասաց Բելլան։
 +
 
 +
— Հեռո՞ւ է,— հարցրի։
 +
 
 +
— Տասը րոպե,— ասաց վարորդը,— այստեղ ամեն բան մոտիկ է։
 +
 
 +
— Լավ կլինի ճանապարհին շեղում կատարենք,— ջերմ շշուկով ասաց Ժբանկովը,— վառելիքը վերջանալու վրա է։
 +
 
 +
Հետո, դառնալով վարորդին՝
 +
 
 +
— Շեֆ, գաստրոնոմի մոտ պահիր։ Ու տես չծախես։
 +
 
 +
— Իմ ինչ գործն է,— նեղացավ վարորդը,— երեկ ինքս էլ…
 +
 
 +
— Գուցե միանա՞ս։
 +
 
 +
— Աշխատանքի մեջ եմ… Ես տանը ունեմ… պահել եմ․․․
 +
 
 +
— Դու գիտես։ Բաժակ ունե՞ս։
 +
 
 +
— Ո՞նց չունեմ,— նեղացավ վարորդը։
 +
 
 +
Մեքենան կանգ առավ խանութի դիմաց։ Մարդիկ խմբված էին վաճառասեղանի մոտ։ Ժբանկովը, մեկնած բռունցքում վեց ռուբլին ամուր սեղմած, ճանապարհ էր բացում։
 +
 
 +
— Ինքնաթիռից, տղերք, ուշանում եմ… Տաքսին, հասկանում ես, սպասում է… Երեխաս հիվանդ է… Կնիկս՝ ռաստ չգար, ծնում է…
 +
 
 +
Մի րոպեից վերադարձավ՝ երկու շիշ կագորով։ Վարորդը մի պղտոր բաժակ տվեց։
 +
 
 +
— Դե, որ ամեն բան օքեյ լինի։
 +
 
 +
— Ինձ էլ,— ասում եմ,— լցրու։ Չխմեմ, որ ի՞նչ։
 +
 
 +
— Իսկ ո՞վ է լուսանկարելու,— հարցրեց Էվին։
 +
 
 +
— Միշկան կանի։ Նա լավ աշխատող է։
 +
 
 +
Իրոք, Ժբանկովը հրաշալի լուսանկարիչ էր։ Ինչքան էլ խմած լիներ։ Խմբագրության լուսանկարիչներին ճապոնական ապարատներ էին բաժանել՝ յուրաքանչյուրի գինը հինգ հազար։ Ժբանկովին չէին տվել։ «Կծախի՝ փողը կխմի»,— ասել էր խմբագիրը։ Ժբանկովը լուսանկարում էր ինը ռուբլիանոց «Սմենա»–ով։ Պահում էր գրպարում, որովհետեւ կաշվե տափը կորցրել էր։ Քիմիկատները օգտագործում էր շաբաթներով։ Դրանցում սիգարետի կոթուկներ էին լողում։ Իսկ լուսանկարները ստացվում էին հստակ, կենդանի, թերթին անհրաժեշտ վառ լուսաբաժանմամբ։ Երեւի առանձնահատուկ շնորհով էր օժտված…
 +
 
 +
Վերջապես մոտեցանք անհամար ցուցատախտակներով զարդարված վարչական շենքին։ Դարպասի գլխի կարմիր ցուցապաստառը ազդարարում էր՝ «Ոսկորը արժեքավոր արդյունաբերական հումք է»։ Դռան մոտ կանգնած էին մի խումբ մարդիկ։ Վարորդը էստոներեն հարցրեց։ Սրանք ցույց տվին ճանապարհը…
 +
 
 +
Գոմը երկարավուն ու անհրապույր շինություն էր։ Մուտքի դռան վրա վառվող փոշոտ լամպը լուսավորում էր թրիքոտ աստիճանները։
 +
 
 +
Բելլա Կոնստանտինովնան, Ժբանկովը եւ ես դուրս եկանք մեքենայից։ Վարորդը ծխում էր։ Էվին ննջում էր հետեւի նստատեղին։
 +
 
 +
Ասես գետնի տակից հայտնվեց սպայական կաշվե պայուսակով մի կաղ մարդ։
 +
 
 +
— Գլխավոր գյուղատնտես Սավկին,— ներկայացավ նա,— անցեք, խնդրեմ։
 +
 
 +
Մտանք ներս։ Կովերը տախտակե միջնորմների ետեւում էին։ Զանգակի զնգոց էր լսվում, հուսահատ հոգոցներ ու հարդի հաճելի շրշյուն։ Ընկճված կենդանիները մեզ էին նայում թախծոտ աչքերով։
 +
 
 +
… Կովի տեսքը խեղճ է, ստորացված ու վանող՝ հլու հնազանդությունը, շատակերությունն ու անտարբերությունը։ Թեեւ, թվում է, եւ՛ չափերն են պատկառելի, եւ՛ կոտոշները… Սովորական հավի տեսքն ավելի անկախ է։ Իսկ սա՝ տավարի մսով ու փորոտիքով լի ճամպրուկ… Թեեւ՝ ես կովերի մասին քիչ բան գիտեմ…
 +
 
 +
— Անցե՛ք, անցե՛ք…
 +
 
 +
Հայտնվեցինք նեղլիկ սենյակում։ Թթված կաթի ու թրիքի հոտ էր գալիս։ Սեղանը ծածկված էր երկնագույն մոմլաթով։ Վառվում էր ոլորված լարերից կախված լամպը։ Պատի երկայնքով ֆաներայե դեղին ներկած պահարաններ էին շարված։ Անկյունում փայլում էր կթելու ագրեգատը…
 +
 
 +
Մեզ ընդառաջ եկավ միջին տարիքի մի կին։ Նրա տափակ կրծքին փայլում էին շքանշաններ ու կնծքանշաններ։
 +
 
 +
— Լինդա Պեյպս,— հանդիսավորությամբ բացականչեց Սավկինը։
 +
 
 +
Բարեւեցինք։
 +
 
 +
— Ես գնում եմ,— ասաց գլխավոր գյուղատնտեսը։— Եթե կարիքս զգացվի, զանգեք՝ երկու֊երկու֊վեց…
 +
 
 +
Դժվարությամբ տեղավորվեցինք։ Ժբանկովը գրպանից հանեց լուսանկարչական ապարատը։
 +
 
 +
Ինձ թվաց, թե Լինդա Պեյպսը փոքր֊ինչ շփոթված է։– Նա միայն էստոներեն է խոսում,— ասաց Բելլլան։
 +
 
 +
— Դա կարեւոր չէ։
 +
 
 +
— Ես կթարգմանեմ։
 +
 
 +
— Ձեւի համար մի բան հարցրու,— ականջիս ասաց Ժբանկովը։
 +
 
 +
— Ինքդ էլ հարցրու,— ասում եմ։
 +
 
 +
Ժբանկովը թեքվեց Լինդա Պեյպսի կողմը ու մռայլ ձայնով հարցրեց․
 +
 
 +
— Ժամը քանի՞սն է։
 +
 
 +
— Թարգմանեք,— մի կողմ հրեցի Սիշային,— ինչպե՞ս կարողացավ հասնել այդքան բարձր ցուցանիշների։
 +
 
 +
Բելլան թարգմանեց։
 +
 
 +
Կթվորուհին վախեցած շշնջաց ի պատասխան։
 +
 
 +
— Գրեք,— ասաց Բելլան։— Կոմունիստանական կուսակցությունը եւ նրա Լենինյան Կենտրոնական կոմիտեն…
 +
 
 +
— Պարզ է,— ասում եմ,— հարցրեք՝ կուսակցության անդա՞մ է։
 +
 
 +
— Անդամ է,— պատասխանեց Բելլան։
 +
 
 +
— Վաղո՞ւց։
 +
 
 +
— Երեկվանից։
 +
 
 +
— Մի րոպե,— ասաց Ժբանկովը, դեպի կթվորուհին ուղղելով օբյեկտիվը։
 +
 
 +
Լինդան անշարժացավ հայացքն անորոշությանը։
 +
 
 +
— Պատրաստ է,— ասաց Ժբանկովը։— Վեցնոցը գրպանումս է։
 +
 
 +
— Իսկ կո՞վը,— զարմացավ Բելլան։
 +
 
 +
— Ի՞նչ կով։
 +
 
 +
— Իմ կարծիքով, կովի հետ միասին պետք է լուսանկարել։
 +
 
 +
— Այս սենյակում կովը չի տեղավորվի,— բացատրեց Ժբանկովը,— իսկ այնտեղ լուսավորությունը բանի պետք չէ։
 +
 
 +
— Իսկ ի՞նչ ենք անելու։
 +
 
 +
Ժբանկովը գրպանը դրեց ապարատը։
 +
 
 +
— Խմբագրությունում ինչքան ասես կով կա,— ասաց։
 +
 
 +
— Այդ ո՞նց,— զարմացավ Բելլան։
 +
 
 +
— Ասում եմ՝ արխիվում լիքը կով ունեմ։ Քո Լինդային կկտրեմ ու կդնեմ կողքը։
 +
 
 +
Դիմեցի Բելլային․
 +
 
 +
— Հարցրեք ընտանիքը մե՞ծ է։
 +
 
 +
Սկսեց Լինդայի հետ էստոներեն խոսել։ Քիչ անց թարգմանեց․
 +
 
 +
— Ընտանիքը մեծ է՝ երեք երեխա։ Ավազ դուստրը ավարտում է դպրոցը։ Կրտսեր որդին չորս տարեկան է։
 +
 
 +
— Իսկ ամուսի՞նը,— հարցնում եմ։ Բելլան իջեցրեց ձայնը․
 +
 
 +
— Մի գրեք… Ամուսինը լքել է նրանց։
 +
 
 +
— Մերոնցից է,— չգիտես ինչու ուրախացավ Ժբանկովը։
 +
 
 +
— Դե լավ,— ասում եմ,— գնացինք…
 +
 
 +
Հրաժեշտ տվեցինք։ Լինդան փոքր֊ինչ հիսաթափված հայացքով ուղեկցեց մեզ։ Նրա խնամքով հարդարված մազերը փայլում էին լաքից։
 +
 
 +
Դուրս եկանք փողոց։ Էվին կանգնած էր մեքենայի մոտ։
 +
 
 +
Ժբանկովը անսպասելիորեն գժվեց․
 +
 
 +
— Կըյկ,— գոռաց էստոներեն,— վերջ։ Առա՛ջ, ընկերնե՛ր։ Դեպի նոր նվաճումներ։ Դեպի նոր արարումներ։
 +
 
 +
Կես ժամից գետակի ափին էինք։ Վարորդը զուսպ հրաժեշտ տվեց ու հեռացավ։ Բելլա Կոնստանտինովնան ստորագրեց նրա ուղեգիրը։
 +
 
 +
Երեկոն տաք էր ու պարզ։ Գետի մյուս կողմում մարում էր բոսոր երկինքը։ Ջրի վրա փայլում էր վարդագույն ցոլքեր։
 +
 
 +
Տունը չէր ձգում։ Իջանք գետափ։ Որոշ ժամանակ լուռ էինք։ Հետո Էվին հարցրեց․
 +
 
 +
— Ինչո՞ւ եկար Էստոնիա։
 +
 
 +
Ի՞նչ կարող էի պատասխանել։ Բացատրեի՞, որ տուն, հայրենիք, ապաստան, բնակավայր չունեմ… Որ միշտ որոնել եմ այս խաղաղ գետափը… Որ կյանքից խնդրում եմ մի բան միայն՝ այստեղ նստել, լռել, չմտածել…
 +
 
 +
— Մատակարարումը,— ասում եմ,— ձեզ մոտ լավ է։ Գիշերային բարեր կան…
 +
 
 +
— Իսկ դո՞ւք,— Ժբանկովին դիմեց Բելլան։
 +
 
 +
— Ես այստեղ կռվել եմ,– ասաց ժբանկովը,— այդպես էլ մնացի… Մի խոսքով օկուպանտ եմ…
 +
 
 +
— Քանի՞ տարեկան եք։
 +
 
 +
— Շատ չէ։ Քառասունհինգ։ Պատերազմի վերջին հասա, դեռ լակոտ էի։ Հանձնակատար էի գնդապետ Ադերի մոտ… Վիրավորվեցի–
 +
 
 +
— Պատմեք,— խնդրեց Բելլան,— դուք այնքան լավ եք պատմում։
 +
 
 +
— Ի՞նչ պատմեմ։ Ռումբի բեկորով խփվեցի՝ սերը վերջացավ․– Չգնա՞նք։
 +
 
 +
Տնից լսվեց հեռախոսի զանգը։
 +
 
 +
— Մի րոպե,— ասաց Բելլան՝ վազելիս պայուսակից հանելով բանալիները։
 +
 
 +
Նա շուտով վերադարձավ։
 +
 
 +
— Յոխան Օսկարովիչը ձեզ հեռախոսի մոտ է խնդրում։
 +
 
 +
— Ո՞վ,— հարցնում եմ։
 +
 
 +
— Լայվակը…
 +
 
 +
Մտանք տուն։ Չխկաց անջատիչը՝ պատուհանները մթնեցին։ Վերցրի լսափողը։
 +
 
 +
— Պատասխանը ստացել ենք,— ասաց Լայվակը։
 +
 
 +
— Ո՞ւմից,— չհասկացա ես։
 +
 
 +
— Ընկեր Բրեժնեւից։
 +
 
 +
— Ինչպե՞ս թե։ Նամակը դեռ չենք ուղարկել։
 +
 
 +
— Հետո՞ ինչ։ Նշանակում է Բրեժնեւի ռեֆերենտները մի քիչ ավելի օպերատիվ են, քան դուք… մենք,— նրբանկատորեն ուղղեց Լայվակը։
 +
 
 +
— Եվ ի՞նչ է գրում ընկեր Բրեժնեւը։
 +
 
 +
— Շնորհավորում է… Շնորհակալություն է հայտնում նվաճումների համար… Անձնական երջանկություն է մաղթում…
 +
 
 +
— Հիմա ի՞նչ,— հարցնում եմ,— զեկույց գրե՞լու եմ, թե՞ ոչ։
 +
 
 +
— Անպայման։ Չէ որ փաստաթուղթ է։ Հուսով եմ, ընկեր Բրեժնեւի գրասենյակը այն կձեւակերպի հետին թվով։
 +
 
 +
— Առավոտյան պատրաստ կլինի։
 +
 
 +
— Կսպասեմ ձեզ։
 +
 
 +
… Աղջիկները սկսեցին վերակենդանացնել խորտիկները։ Ես ու Ժբանկովը առանձնացանք ննջասենյակում։
 +
 
 +
— Միշկա,— ասում եմ,— քեզ չի՞ թվում այս ամենը ուրիշ մարդկանց հետ է տեղի ունենում… Որ դու չես… Ու ես չեմ… Որ սա ինչ֊որ տխմար ներկայացում է… Իսկ դու սոսկ հանդիսատես ես։
 +
 
 +
— Գիտես ինչ,— արձագանքեց Ժբանկովը,— մի մտածիր։ Մի մտածիր եւ վերջ։ Ես արդեն մի տասնհինգ տարի է, չեմ մտածում։ Եթե մտածես, ապրելդ չի գա։ Բոլոր մտածողները դժբախտ են…
 +
 
 +
— Իսկ դու երջանի՞կ ես։
 +
 
 +
— Ե՞ս։ Հենց հիմա կկախվեի։ Վերջին պահի ցավից եմ վախենում։ Այ, եթե քնես ու չարթնանաս…
 +
 
 +
— Հիմա ի՞նչ անենք։
 +
 
 +
— Բա որ այնպիսի ցավ լինի, որ չդիմանամ…
 +
 
 +
— Հիմա ի՞նչ անենք։
 +
 
 +
— Չմտածենք։ Օղի խմենք։
 +
 
 +
Ժբանկովը հանեց շիշը։
 +
 
 +
— Ես, երեւի, հարբեմ,— ասում եմ։
 +
 
 +
— Բա ինչ պիտի անես,— աչքով արեց Ժբանկովը։— Ուզո՞ւմ ես շշից։
 +
 
 +
— Բայց բաժակ կա։
 +
 
 +
— Էն կայֆը չի։
 +
 
 +
Հերթով խմեցինք։ Ծամելու բան չունեինք։ Հաճույքով զգում էի, թե ինչպես է օղին թմրեցնում ուղեղս։ Կյանքի ուրվագծերը սկսում էին աղոտանալ֊խամրել…
 +
 
 +
Հետագա իրադարձությունները վերարտադրելու համար որոշակի լարում է անհրաժեշտ։
 +
 
 +
Հիշում եմ, վերականգվել էին չճարվող շրջկոմական խորտիկները։ Թեեւ հայտնվել էր դդմիկի խավիարը՝ անկման վկայությունը։ Խմիչքի որակն էլ իջավ՝ Միշկայի հոգեպահուստ շիշը, հարավսլավական «Սլիվովիցա», կագոր…
 +
 
 +
Տասներորդ րոպեին Ժբանկովը գոռաց, սպառնալիորեն բարձրանալով տեղից․
 +
 
 +
— Ես նկարիչ եմ։ Նկարի՛չ։ Ես Խրուշչովի կնոջն եմ լուսանկարել։ Ժիսկար, ո՞նց էր… դ՚Էստենին։ Ես անհատական ցուցահանդես եմ ունեցել Հաշմանդամի տանը։ Իսկ դու ասում ես՝ կով…
 +
 
 +
— Հիմարիկս, իմ հիմարիկս,— սիրագորով նրանով էր հիանում Բելլան,— գնանք, փիսիկս, պառկեցնեմ քեզ…
 +
 
 +
— Դու շատ տխուր ես,— ինձ ասաց Էվին,— ինչ֊որ բան վա՞տ է։
 +
 
 +
— Ամեն բան սքանչելի է։ Նորմալ շան կյանք է…
 +
 
 +
— Հարկավոր է քիչ մտածել։ Ուրախանալ այն լավով, որ կա։
 +
 
 +
— Հա, Միշկան էլ է ասում՝ խմիր։
 +
 
 +
— Խմելը հերիք է։ Հիմա կգնանք։ Ես քեզ դուր կգամ…
 +
 
 +
— Դա դժվար չի լինի,— ասում եմ։
 +
 
 +
— Դու շատ գեղեցիկ ես։
 +
 
 +
— Երգը հին է, բայց ի՜նչ քաղցր է հնչում։
 +
 
 +
Լիարժեք բաժակ լցրեցի։ Ինչ֊որ ձեւով պետք է վերջին հասցնել այս ապուշ օրը։ Ինչքա՞ն է մնացել… Էվին նստեց բազկաթոռիս մոտ, հատակին։
 +
 
 +
— Դու ուրիշների նման չես,— ասաց։— Լավ կարիերա ես արել։ Գեղեցիկ ես։ Բայց հաճախ տխուր ես։ Ինչո՞ւ։
 +
 
 +
— Որովհետեւ կյանքը միակն է, ուրիշը չի լինելու։
 +
 
 +
— Իսկ դու մի մտածիր։ Երբեմն հիմար լինելն է լավ։
 +
 
 +
— Ուշ է,— ասում եմ,— ավելի լավ է խմեմ։
 +
 
 +
— Միայն թե մի տխրիր։
 +
 
 +
— Դա արդեն անցյալում է։ Ես վեր եմ բարձրանում։ Պատասխանատու հանձնարարություն եմ ստացել։ Դուրս եմ գալիս մեծ ժուռնալիստիկայի անդաստանները…
 +
 
 +
—  Մեքենա ունե՞ս։
 +
 
 +
— Հարցրու՝ չկարկատած գուլպա ունե՞մ։
 +
 
 +
— Մեքենա եմ ուզում։
 +
 
 +
— Կունենաս։ Կհարստանամ կառնենք։
 +
 
 +
Խմեցի ու էլի լցրեցի։ Բելլան Ժբանկովին քարշ էր տալիս ննջասենյակ։ Միշայի երկար ոտքերը թառամած գլադիոլուսներ էին հիշեցնում։
 +
 
 +
— Մենք էլ գնանք,— ասաց Էվին,— արդեն քնում ես։
 +
 
 +
— Հիմա։
 +
 
 +
Խմեցի ու էլի լցրեցի։
 +
 
 +
— Գնանք։
 +
 
 +
— Այ, վաղը կգնամ, իսկ դու մեքենայով մեկին կգտնես։
 +
 
 +
— Երբ նորից ամուսնանամ՝ միայն հրեայի հետ,— հայտարարեց նա։
 +
 
 +
— Ինչո՞ւ հրեայի։ Կարծում ես բոլոր հրեաները հարո՞ւստ են։
 +
 
 +
— Կբացատրեմ քեզ։ Հրեաները թլպատում են անում։
 +
 
 +
— Հետո՞ ինչ։
 +
 
 +
— Մյուսները չեն անում։
 +
 
 +
— Սրիկանե՜ր։
 +
 
 +
— Մի ծիծաղիր։ Դա կարեւոր խնդիր է։ Երբ տղամարդը թլպատված չէ, սմեգմա է առաջանում…
 +
 
 +
— Ինչ է առաջանո՞ւմ։
 +
 
 +
— Սմեգմա։ Դա վատ բան է… Քաղցկեղածին։ Այ այնտեղ, ուզո՞ւմ ես ցույց տամ։
 +
 
 +
— Չէ, ավելի լավ է բացատրես։
 +
 
 +
— Երբ թլպատում արված է, սմեգմա չի առաջանում։ Ու չի լինում արգանդի վզիկի քաղցկեղ։ Արգանդի վզիկը գիտե՞ս որն է։
 +
 
 +
— Ենթադրենք… Մոտավորապես։
 +
 
 +
— Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե թլպատում չկա, արգանդի վզիկի քաղցկեղ ավելի հաճախ է առաջանում։ Իսրայելում առհասարակ չկա…
 +
 
 +
— Ի՞նչ չկա։
 +
 
 +
— Արգանդի վզիկ… Արգանդի վզիկի քաղցկեղ… Կա կոկորդի քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ…
 +
 
 +
— Դրանք էլ հաճելի բաներ չեն,– ասում եմ։
 +
 
 +
— Իհարկե,— համաձայնեց Էվին։
 +
 
 +
Լռեցինք։
 +
 
 +
— Գնանք,— ասաց,— արդեն քնում ես…
 +
 
 +
— Ապասիր։ Մի հատ շուտ թլպատվեմ… Խմեցի ու էլի լցրեցի։
 +
 
 +
— Դու շատ խմած ես, գնանք…
 +
 
 +
— Ապասիր, դեռ պիտի թլպատվեմ։ Իսկ ավելի լավ է՝ կտրեմ–շպրտեմ գրողի ծոցը այդ վզիկ ասածը։
 +
 
 +
— Դու շատ հարբած ես։ Ու չարացած։
 +
 
 +
— Ես չար չեմ։ Մենք տարբեր սերունդների մարդիկ ենք։ Իմ սերունդը քաք է, իսկ քոնը՝ արդեն ֆանտաստիկ ինչ֊որ բան։
 +
 
 +
— Ինչի՞ց ես չար։
 +
 
 +
— Որովհետեւ կյանքը մի հատ է։ Վայրկյանն անցավ՝ վերջ։ Էլ չի կրկնվելու…
 +
 
 +
— Արդեն ժամը մեկն է,— ասաց Էվին։
 +
 
 +
Խմեցի ու էլի լցրի։ Ու անմիջապես, ասես, անդունդը գլորվեցի։ Ինձ ակվարիումի հատակում էի զգում։ Ամեն բան ճոճվում էր, լողում, ցոլարձակում… Հետո այդ ամենը անհետացավ…
 +
 
 +
…Արթնացա դռան թակոցից։ Մտավ Ժբանկովը։ Սպորտային խալաթով էր։
 +
 
 +
Մահճակալի լայնքով էի պառկած։ ժբանկովը նստեց կողքիս։
 +
 
 +
— Ո՞նց էր,— հարցրեց։
 +
 
 +
— Մի հարցրու։
 +
 
 +
— Երբ ծերանամ,— հայտարարեց Ժբանկովը,— թոռներիս ու ծոռներիս համար կտակ եմ գրելու։ Մի նախադասություն միայն։ Ասե՞մ ինչ։
 +
 
 +
— Ի՞նչ։
 +
 
 +
— Ընդամենը մեկ նախադասություն․ «Խումհարի մեջ կնոջ հետ անկողին չմտնեք»։ Եվ երեք հատ բացականչական նշան։
 +
 
 +
— Վատ եմ, Միշկա։ Շատ վատ եմ։
 +
 
 +
— Բուժվելու էլ ոչինչ չկա։ Երեկ ամբողջը խմել ես։
 +
 
 +
— Իսկ ո՞ւր են մեր աղջիկները։
 +
 
 +
— Նախաճաշ են պատրաստում։ Հարկավոր է վեր կենալ։ Լայվակը սպասում է…
 +
 
 +
Ժբանկովը գնաց հագնվելու։ Գլուխս կոխեցի սառը ջրի ծորակի տակ։ Հետո նստեցի գրամեքենայի մոտ։ Հինգ րոպեից տեքստը պատրաստ էր․
 +
 
 +
«Սիրելի եւ մեծարգո Լեոնիդ Իլյիչ։ Ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունս։ Ավարտված տարում ինձ հաջողվեց հասնել աննախադեպ աշխատանքային ցուցանիշների։ Մեկ կովից կթել եմ…» («մեկ կովից»–ը մտածված գրեցի։ Կենսական համոզչության կար դրա մեջ ու գյուղացիական հուզիչ պարզամտություն)։
 +
 
 +
Վերջանում էր այսպես․
 +
 
 +
«…Իմ կյանքում մեկ այլ ուրախալի իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Մեր ֆերմայի կոմունիստները միահամուռ կերպով ինձ ընտրեցին իրենց անդամ»։
 +
 
 +
Ոճն այստեղ ակնհայտորեն կաղում էր։ Փոխելու ուժ, սակայն, չկար…
 +
 
 +
— Նախաճաշը պատրաստ է,— կանչեց Բելլան։
 +
 
 +
Էվին հաց էր կտրում։ Մեղավոր բարեւիս ի պատասխան անկեղծ ժպտաց ու հոգատար անհանգստությամբ հարցրեց․
 +
 
 +
— Քեզ ո՞նց ես զգում։
 +
 
 +
— Սրանից վատ չի լինում։
 +
 
 +
Ժբանկովը բծախնդրորեն ստուգեց բոլոր շշերը։
 +
 
 +
— Ոչ մի կաթիլ,— վկայեց։
 +
 
 +
— Մուրճ խմեք,— համոզում էր Բելլան,— մի րոպեից տաքսի ենք նստում։
 +
 
 +
Սուրճը չօգնեց։ Ուտելիքի մասի մտածել անգամ չէր լինում։
 +
 
 +
— Ինչ֊որ փողեր դեռ խլվլում են,— ասաց Ժբանկովը, հանելով մի քանի մանրադրամ։
 +
 
 +
Հետո նայեց Բելլա Կոնստանտինովնային։
 +
 
 +
— Մայր մեր, ռուբլիուկես կավելացնե՞ս։ Բելլան հանեց դրամապանակը։
 +
 
 +
— Հասնեմ Տալլին՝ կուղարկեմ,— ասաց Ժբանկովը։
 +
 
 +
— Դե լավ, վաստակել ես,— լկտիացավ Բելլան։ Մեքենայի շչակի ձայն լսվեց։
 +
 
 +
Հավաքեցինք իրերը, նստեցինք մեքենան։ Քիչ անց Լայվակը ձեռքներս էր սեղմում։ Կազմածս տեքստը հավանեց անվերապահորեն։ Ավելին՝ ճառանման մի բան արտասանեց․
 +
 
 +
— Ես գոհ եմ, ընկերներ։ Դուք վատ չաշխատեցիք, շնորհքով հանգստացաք։ Ուրախ եմ մեր ծանոթության համար։ Հուսով եմ, որ մեր բարեկամությունը ավանդական կդառնա։ Կուսակցական աշխատողն ու լրագրողը ինչ֊որ իմաստով, ես կասեի, գործընկերներ են։ Հաջողություններ եմ մաղթում ձեզ գաղափարախոսական ճակատում։ Գուցե հարցե՞ր ունեք։
 +
 
 +
— Բուֆետը որտե՞ղ է,— հարցրեց Ժբանկովը։— Բուժման կարիք ունենք…
 +
 
 +
Լայվակը խոժոռվեց։
 +
 
 +
— Կներեք ռուսական կոպիտ արտահայտությանս համար… Նրա պահած դադարը լի էր կշտամբանքով։
 +
 
 +
—… Բայց երեխայի պես եք ձեզ պահում։
 +
 
 +
— Գարեջո՞ւր էլ չի կարելի,— հարցրեց Ժբանկովը։
 +
 
 +
— Ձեզ կարող են տեսնել,— ձայնն իջեցրեց քարտուղարը,— մարդիկ տարբեր են լինում… Դե, գիտեք ինչպես է շրջկոմում…
 +
 
 +
— Քո գործն էլ գործ չի,— կարեկցանքով ասաց Ժբանկովը։
 +
 
 +
— Կրթությամբ ես ինժեներ եմ,— անսպասելիորեն ասաց Լայվակը։
 +
 
 +
Որոշ ժամանակ լռեցինք։ Հետո սկսեցինք հրաժեշտ տալ։
 +
 
 +
Քարտուղարն անդեն ինչ֊որ թղթեր էր դասավորում։
 +
 
 +
— Մեքենան սպասում է,— ասաց նա։— Կայարան կզանգեմ։ Մոտեցեք չորրորդ դրամարկղին։ Կասեք ես եմ ուղարկել․․․
 +
 
 +
— Չաո,— ձեռքով արեց Ժբանկովը։
 +
 
 +
Իջանք ներքեւ։ Նստեցինք մեքենա։ Բրոնզե Լենինը հայացքով ուղեկցում էր մեզ։ Աղջիկները մեզ հետ էին…
 +
 
 +
Կառամատույցում Ժբանկովն ու Բելլան առանձնացան։
 +
 
 +
— Էլի կգա՞ս,— հարցրեց Էվին։
 +
 
 +
— Անպայման։
 +
 
 +
— Ես էլ կգամ Տալլին։ Կզանգեմ խմբագրություն, որպեսզի կինդ չբարկանա։
 +
 
 +
— Ես կին չունեմ,— ասում եմ,— բարով մնաս, Էվի։ Մի նեղացիր, խնդրում եմ…
 +
 
 +
— Այդքան շատ մի խմիր,— ասաց Էվին։
 +
 
 +
Գլխով արեցի։
 +
 
 +
— Թե չէ սեքս չես կարողանում անել։
 +
 
 +
Գրկեցի ու համբուրեցի նրան։ Մոտենում էին Բելլան ու Ժբանկովը։ Միշայի ձեռքի շարժումներից երեւում էր, որ լկտիորեն ստում է։
 +
 
 +
Բարձրացանք կուպե։ Աղջիկները, աշխույժ զրուցելով, քայլում էին դեպի մեքենան։ Ոչ մի անգամ հետ չնայեցին…
 +
 
 +
— Տալլինում կխմենք֊կդզվենք,— ասաց Ժբանկովը։— Վեց ռուբլու չափ կա։ Իսկ ուզո՞ւմ ես, քեզ մի հաճելի բան էլ ասեմ։
 +
 
 +
Ժբանկովն աչքով արեց։ Ուրախ, հաղթական ժպիտը լուսավորեց նրա դեմքը։
 +
 
 +
— Ասե՞մ։ Ժորան էլ ինձ յոթանասուն կոպեկ է պարտք։
 +
 
 +
==Կոմպրոմիս իններորդ==
 +
 
 +
(«Սովետսկայա Էստոնիա»։ Հուլիս։ 1976թ․)
 +
 
 +
«ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՎԱԶՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ։ Տիյնա Կարուն մեծացել է համերաշխ ընտանիքում, ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, եղել է ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, զբաղվել է սպորտով։ Այստեղ հարկ է առանձնացնել մի հատկանշական մանրամասն։ Թեթեւ ատլետիկայի բազմաթիվ մարզաձեւերից նա գերադասում էր 400 մետր վազքատարածությունը, որը, մասնագետների կարծիքով, ամենաաշխատատարն է, պահանջում է արագության ու դիմացկունության, ուժերի լարման ու հաղթելու կամքի համադրություն։ Համառություն, հետեւողականություն, ասկետիկ ռեժիմ, սրանք են Տիյնայի կենսագրությունը պայմանավորած գործոնները, որոնց շնորհիվ նա միշտ իրականացրել է իր առջեւ դրած նպատակները։ Ավարտելով դպրոցը, Տիյնան ընդունվում է ՏՊՀ֊ի քիմիական բաժանմունքը, մասնակցում է ՈւԳԸ֊ի աշխատանքներին, հաճույքով կատարում կոմերիտական հանձնարարությունները։ Վերջին կուրսում դառնում է ՍՄԿԿ անդամ։ Այնուհետեւ Տիյնան ԷՍՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի ասպիրանտ է։ Որպես մասնագետ֊քիմիկոսի, Տիյնային հետաքրքրում է մարդու օրգանիզմի վրա քաղցկեղածին նյութերի ներգործության մեխանիզմը։ Դիսերտացիան գրեթե պատրաստ է։
 +
 
 +
Տիյնան իր առջեւ դնում է բարձր ու իրական նպատակներ։ Նայելով նրան հավատում ես, որ նա հաջողությամբ կհաղթահարի իր ամենադժվար վազքատարածությունը»։
 +
 
 +
Տիյնա Կարուի հետ ընդհանուր ծանոթներ ունեինք։ Հետաքրքիր, ոչ հիմար կին էր, երիտասարդ գիտնական։ Նրա մասին մի փոքրիկ ակնարկ պատրաստեցի։ Երբեմն հանդիպում էինք գիտական տարբեր միջոցառումներին կամ ընդհանուր ծանոթների տներում։ Մի օր զանգում է․
 +
 
 +
— Ազա՞տ ես։ Հետդ խոսելիք ունեմ։
 +
 
 +
Մտանք «Ռայա» սրճարանը։ Ջին պատվիրեցի։ Ասաց․
 +
 
 +
–Չորս տարի է ամուսնացած եմ։ Մինչեւ հիմա ամեն ինչ լավ էր։ Ամռանը Ռադին Մոսկվա էր գնացել։ Հետո վերադարձավ։ Դրանից հետո սկսվեց…
 +
 
 +
— ՞
 +
 
 +
— Տարօրինակ բաներ են կատարվում։ Նա ուզում է… Ոնց քեզ բացատրեմ… Օտար ենք դարձել…
 +
 
 +
Կենտրոնացա ու հստակ հարցրի․
 +
 
 +
— Սեռակա՞ն առումով։
 +
 
 +
— Հենց սեռական։
 +
 
 +
— Ե՞ս ինչ կարող եմ անել։
 +
 
 +
— Ուզում ես ասել, ինչու եմ քե՞զ դիմում։ Դու իմ ճանաչած միակ անբարոյական մարդն ես։ Ես էլ որոշեցի քեզ հետ խորհրդակցել։
 +
 
 +
— Չեմ հասկանում։
 +
 
 +
— Քննարկել իրավիճակը։
 +
 
 +
— Գիտես ինչ, ես նույնիսկ տղամարդկանց հետ այդ թեմաները չեմ քննարկում։ Բայց ընկերս մի գիրք ունի՝ «Սեքսի տեխնոլոգիան»։ Կբերեմ, եթե ուզում ես։ Կարճ ժամանակով։ Դա նրա սեղանի գիրքն է։ Ռուսերեն ազատ կարդո՞ւմ ես։
 +
 
 +
— Իհարկե։
 +
 
 +
Նրան տվեցի «Տեխնոլոգիան»։ Հիանալի գիրք է։ Բացում ես առաջին էջը, գրված է՝ «Մուտք»։ Արդեն ծիծաղելի է։ Բաժիններից մեկը սկսվում է այսպես․ «Մեծ փորով զուգընկերներին առաջարկում ենք 7֊րդ դիրքը»։ Մարդասեր հեղինակը ուշադրություն է տրամադրել անգամ այնպիսի արգահատելի էակների ինչպիսիք մեծ փորով զուգընկերներն են… Գիրքը վերցրեց։ Մեկ շաբաթից վերադարձրեց։
 +
 
 +
— Ամեն ինչ հասկանալի՞ էր։
 +
 
 +
— Բացի մի բառից՝ «անշտապ»։
 +
 
 +
Բացատրեցի, թե ինչ է նշանակում «անշտապ»։
 +
 
 +
— Հիմա ուզում եմ այդ ամենը կիրառել գործնականում։
 +
 
 +
— Օրհնում եմ քեզ, զավակս։
 +
 
 +
— Բայց ոչ ամուսնուս հետ։ Ես պետք է նախ պարապեմ։ Ուզում եմ շեշտել, որ այս ամենը ասվում էր առանց դույզն իսկ սեթեւեթանքի, էստոնացիներին հատուկ հիմնավոր ու գործնական ոճով։
 +
 
 +
— Դու անբարոյակա՞ն մարդ ես,— հարցրեց։
 +
 
 +
— Ոչ այնքան։
 +
 
 +
— Ուրեմն հրաժարվո՞ւմ ես։
 +
 
 +
— Տիյնա,— աղաչեցի։— Դա այդպես չի արվում։ Մենք լավ ընկերական հարաբերություններ ունենք։ ժամանակ է պետք, չի բացառվում, որ դրանք վերաճեն այլ զգացմունքների…
 +
 
 +
— Ինչքա՞ն։
 +
 
 +
— Ի՞նչը ինչքան։
 +
 
 +
— Ինչքան ժամանակ է պետք։
 +
 
 +
— Տեր Աստված, չգիտեմ… մեկ, երկու ամիս…
 +
 
 +
— Չի ստացվի։ Ապրիլին ես թեկնածուական մինիմում եմ հանձնում… Մեկնումեկի հետ ծանոթացրու։ Ցանկալի է, որ սեւահեր լինի։ Ընկերներիդ մեջ տականքներ չկա՞ն։
 +
 
 +
— Գերակշռում են։
 +
 
 +
Նստել֊մտածում եմ։ Շաբլինսկին, անշուշտ, մեծ վարպետ է, բայց կոպիտ է։ Ռոզենշտեյնը ամառանոց է կառուցում՝ հալից ընկած է։ Գուլյաեւը շիկահեր է։ Միտյա Կլեսկին տրիպեր է վարակվել։ Օսկա Չեռնո՞վը։ Հարմար է, կարծես։ Ամոթխած է, կրքոտ ու սեւահեր։ Ժլատ է, բայց ոչինչ։ Մի անգամ յոլա կտանի։
 +
 
 +
Հարցնում եմ Չեռնովին․
 +
 
 +
— Կին շա՞տ ես ունեցել։
 +
 
 +
— Երեսունվեց, չորսն էլ հարցականի տակ։
 +
 
 +
— Ի՞նչ է նշանակում՝ հարցականի տակ։
 +
 
 +
Հայացքն իջեցրեց․
 +
 
 +
— Տարբեր շեղումներ։
 +
 
 +
Հարմար է, մտածում եմ։ Շարադրեցի գործի էությունը։ Օսկան շփոթվեց․
 +
 
 +
— Տեսել եմ նրան մի անգամ։ Նույնիսկ դուրս գալիս է։ Բայց, ախր, այդպես, գործնական…
 +
 
 +
— Ի՞նչ ես ձեւեր թափում։ Դժվա՞ր է։
 +
 
 +
— Ես, այնուամենայնիվ, տղամարդ եմ։
 +
 
 +
— Հրաշալի է, ուրեմն ընդառաջ գնա մարդուն։
 +
 
 +
Իմ փողով մի շիշ ռոմ առա, հրավիրեցի Տիյնային ու Օսկային։ Տիյնան ականջիս ասաց․
 +
 
 +
— Ընկերուհուս հետ պայմանավորվել եմ։ Երեք ժամով բնակարանն իմ տրամադրության տակ է։
 +
 
 +
Խմեցինք, ծխեցինք, Բի֊Բի֊Սի լսեցինք։ Օսկան փորձեց ինտելեկտուալ զրույց բացել․
 +
 
 +
— Կենսունակ, իհարկե, կարող է միայն հետապնդվող կազմակերպությունը լինել…
 +
 
 +
Տիյնան ընդհատեց նրան․
 +
 
 +
— Հարկավոր է գնալ։ Թե չէ ընկերուհիս կվերդառնա։
 +
 
 +
Գնացին։ Առավոտյան Տիյնան զանգում է․
 +
 
 +
— Ո՞նց էր։
 +
 
 +
— Ինձ ուղեկցեց ու գնաց։ Զանգում եմ Չեռնովին․
 +
 
 +
— Խիղճ ունե՞ս։
 +
 
 +
— Չի ստացվում, կհավատա՞ս։ Մի տեսակ չեմ կարողանում…
 +
 
 +
— Դու էլ քեզ տղամա՞րդ ես համարում։ Օսկան ընդվզեց․
 +
 
 +
— Իմ ունեցած կանայք ավելի շատ են, քան քո կերած կոտլետները։ Բայց այդպիսի կին առաջին անգամ եմ հանդիպում։ Ամենազարմանալին այն է, որ դուրս գալիս է։
 +
 
 +
Նորից հրավիրեցի։ Դրեցի ռոմի կիսատ մնացած շիշը։ Գնացին։ Տիյնան զանգում է․
 +
 
 +
— Գրողը տանի ընկերոջդ։
 +
 
 +
— Մի՞թե,— ասում եմ,— նորից դասալքել է։
 +
 
 +
— Նստեցինք մեքենա։ Փողը մթության մեջ տվեց։ Մեկ ռուբլու փոխարեն տասանոց։ Հետո տրամադրությանն ահավոր ընկավ։ Ոտքով գնաց տուն… Ես տեսա, որ տասանոց է տալիս։ Մտածեցի, թե Կովկասում այդպես է ընդունված։ Թե ուզում է շլացնել ինձ։ Օսկան վրացի է, չէ՞։
 +
 
 +
— Օսկան հրեա է։ Նրա իսկական ազգանունը, եթե ուզում ես իմանալ, Մալկիել է։
 +
 
 +
Նորից զանգում եմ Օսկային։
 +
 
 +
— Օսկա, մարդ եղիր։
 +
 
 +
— Հասկանում ես, մոտս տասանոց էր, թաքանոց ու մանր…
 +
 
 +
Երրորդ անգամ հրավիրեցի։
 +
 
 +
— Լսեք,— ասում եմ,— այսօր գիշերում եմ խմբագրությունում։ Իսկ դուք կմնաք այստեղ։ Շնապսը սառնարանում է։ Հեռախոսազանգերին մի պատասխանեք։ Դուռը դրսից կողպե՞մ, որ Օսկան չճողոպրի։
 +
 
 +
— Չեմ ճողոպրի։
 +
 
 +
Գնացի խմբագրություն՝ հերթապահելու։ Զանգում է Տիյնան․
 +
 
 +
— Մի րոպեով իջիր։
 +
 
 +
Իջա։ Պայուսակից շոկոլադ հանեց ու մի շիշ վիսկի՝ «Լոնգ Ջոն»։
 +
 
 +
— Արի,— ասում է,— համբուրեմ քեզ։ Մի վախեցիր՝ բարեկամաբար…
 +
 
 +
Համբուրեց։
 +
 
 +
— Չես կարող պատկերացնել, թե որքան շնորհակալ եմ։
 +
 
 +
— Օսկայից շնորհակալ եղիր։
 +
 
 +
— Ես նրա տասը ռուբլին վերադարձրի։ Այն, որ վարորդին էր տվել։
 +
 
 +
— Խայտառակություն։
 +
 
 +
— Լավ֊լավ։ Նա ազնվորեն վաստակեց այդ փողը։
 +
 
 +
Շիշը գրպանս դրեցի ու գնացի վերջացնելու բարոյական թեմայով հոդվածս։
 +
 
 +
==Կոմպրոմիս տասներորդ==
 +
 
 +
(«Վեչեռնի Տալլինն»։ Հուլիս 1976թ․)
 +
 
 +
«ՆՐԱՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ։ Այսօր առավոտյան թիվ 4 բժշկական սթափարան է բերվել քաղաքացի Է․Լ․ Բուշը, որը փորձել է ներկայանալ որպես հանրապետական մամուլի աշխատակից։ Է․ Լ․Բուշը չի հնազանդվել սթափարանի աշխատակիցներին, ինչը դրսեւորել է վերջիններիս կծելով։ Այդ մասին որոշվել է տեղեկացնեւ նրա աշխատավայրում, որը, սակայն, թեկուզ մոտավոր կերպով առայժմ չի հաջողվում պարզել»։
 +
 
 +
Ինչպես միշտ խմիչքը պակասեց, եւ ինչպես միշտ, ես դա կանխատեսել էի։ Ուտելիքի հարցում խնդիրներ չառաջացան։ Չէին էլ կարող առաջանալ։ Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եթե Սեւաստյանովը սովորական խնձորը բաժանում էր 64 մասի…
 +
 
 +
Երկու անգամ, հիշում եմ, գնացինք «Ստրելեցկայա» օղի բերելու։ Հետո ինչ֊որ աղջիկներ հայտնվեցին սառցաբալետից։ Շաբլինսկին անընդհատ նայում էր աղջիկներին ու կրկնում․
 +
 
 +
— Մենք կհալեցնենք այդ սառույցը… Մենք կհալեցնենք այդ սառույցը…
 +
 
 +
Ի վերջո օղու գնալու իմ հերթն էլ հասավ։ Գնացինք Շաբլինսկու հետ միասին։ Երբ վերադարձանք, աղջիկներն արդեն չկային։
 +
 
 +
Շաբլինսկին ասաց․
 +
 
 +
— Լրբերն ավելի խելոք էին, քան կարծում էի։ Կերան, խմեցին ու թռան։
 +
 
 +
— Ավելի լավ,— ասաց Սեւաստյանովը,— ես հիմա կարտոֆիլ կեփեմ։
 +
 
 +
— Լավ է շիլա չես առաջարկում,— վրդովվեց Շաբլինսկին։
 +
 
 +
Խմեցինք ու սկսեցինք ծխել։ Ալկոհոլն անարդյունավետ էր ազդում։ Կարգին հարբելն էլ, ախր, արվեստ է…
 +
 
 +
Նման դեպքերում աղջիկներին զանգելն անօգուտ է։ Եթե լակելը չի ստացվում, ուրեմն՝ վերջ։ Ուրեմն՝ քեզ համատարած ստորացնելու են։ Հարկավոր է միջավայրը փոխել։ Գլխավորը միջավայրն է։
 +
 
 +
Թոֆիկ Ալիեւը, հիշում եմ, պատմում էր․
 +
 
 +
— Տանը դաշնամուր, շքեղ ննջասենյակ ու արծաթե գդալներ ունեի… Համարյա Վերածննդի դարաշրջանի նկարներ։ Եվ ոչ մի սեքս։ Ավտոտնակում միայն հնոտիք էր ու զիբիլ… հին ավտոդողեր, բրեզենտե ծածկոց… Այդ ծածկոցի վրա պառկել է պարարվեստի ուսումնարանի կեսը։ Շատերը պարզապես աղաչում էին՝ գնանք ավտոտնակ։ Այնտեղ, իբր, միջավայրը համապատասխան է…
 +
 
 +
Շաբլինսկին ելավ տեղից եւ ասաց․
 +
 
 +
— Գնա՞նք Տալլին։
 +
 
 +
— Գնանք։
 +
 
 +
Ինծ համար միեւնույն էր։ Առավել եւս՝ որ աղջիկներն անհետացել էին։
 +
 
 +
Շաբլինսկին աշխատում էի «Սովետսկայա Էստոնիա» թերթում։ Լենինգրադում էր արդեն մեկ շաբաթ։ Տալլին գնացող մեքենա կար։
 +
 
 +
Սեւաստյանովը կեսբերան առաջարկեց չցրվել։ Մենք հրաժեշտ տվրնք ու դուրս եկանք։ Մտանք խանութ։ Շշերն ուռեցրին մեր գրպանները։ Ես ամառային վերնաշապիկով ու սպորտային կոշիկներով էի։ Անձնագիրս անգամ մոտս չէր։
 +
 
 +
Տասը րոպեից մի «Վոլգա» մոտեցավ։ Ղեկին մռայլ մի մարդ էր, որին Շաբլինսկին կոչում էր Գրիշանյա։
 +
 
 +
Գրիշանյան ամբողջ ճանապարհին լուռ էր։ Օղի չխմեց։ Ինձ նույնիսկ թվաց, թե Շաբլինսկին նրան առաջին անգամ է տեսնում։
 +
 
 +
Արագորեն անցանք Լենինգրադի հյուսիսարեւմտյան անշուք ծայրամասը։ Դրանից հետո միանման գյուղեր էին, գունաթափ խոտ ու դանդաղահոս գետակներ։ Երկաթուղային անցման մոտ Գրիշանյան կանգնեցրեց ավտոմեքենան, դուրս եկավ եւ ուղղվեց դեպի թփերը։ Որպես պայմանականություններից ազատ մարդ, քայլելիս արդեն արձակում էր տաբատի կոճակները։
 +
 
 +
— Ինչո՞ւ է այսքան մռայլ,— հարցնում եմ։ Շաբլինսկին պատասխանեց․
 +
 
 +
— Մռայլ չէ։ Քննության տակ է։ Եթե չեմ սխալվում՝ կաշառքի համար։
 +
 
 +
— Ի՞նքն է կաշառք տվել։
 +
 
 +
— Գրիշային մի սրբացրու։ Գրիշան չի տվել, վերցրել է։ Ըստ որում՝ անսահման քանակությամբ։ Ու հիմա էլ քննության տակ է։ Արդեն քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։
 +
 
 +
— Ինչպե՞ս է, որ դուրս է եկել։
 +
 
 +
— Որտեղի՞ց։
 +
 
 +
—  Լենինգրադից։
 +
 
 +
— Ստորագրությունը Տալլինում է տվել։
 +
 
 +
— Իսկ ինչպե՞ս է Տալլինից դուրս եկել։
 +
 
 +
— Շատ պարզ։ Նստել է մեքենան ու քշել։ Գրիշան կորցնելու ոչինչ չունի այլեւս։ Նրան շուտով ձերբակալելու են։
 +
 
 +
— Ե՞րբ,— անիմաստ հարց տվի ես։
 +
 
 +
— Մինչեւ Տալլին հասնելը՝ հազիվ թե…
 +
 
 +
Գրիշանյան դուրս եկավ թփերից։ Քայլելիս կոճկում էր տաբատը։ Նրա ամուր դաստակներին ինչ֊որ փայլ նկատեցի։ «Ձեռնաշղթանե՞ր»,— մտածեցի։ Հետո տեսա, որ մետաղե շղթաներով ժամացույցներ են՝ երկուական ամեն դաստակին։
 +
 
 +
Շարունակեցինք ճանապարհը։
 +
 
 +
Նարվան անցնելուց հետո բնապատկերը փոխվեց։ Բնությունն արդեն պակաս անկանոն էր։ Տները՝ ավելի կոկիկ ու խիստ։
 +
 
 +
Շաբլինսկին ննջում էր։ Իսկ ես անդադար մտածում էի՝ ինչո՞ւ։ Ո՞ւր եւ ինչո՞ւ եմ գնում։ Ի՞նչ է ինձ սպասում։ Ի՜նչ հիմար ձեւով է անցնում կյանքս…
 +
 
 +
Վերջապես մոտեցանք Տալլինին։ Անցանք անդեմ աղյուսե ծայրամասերը։ Գոթական ինչ֊որ տարրեր։ Եվ ահա Ռատուշայի հրապարակում ենք։
 +
 
 +
Նստատեղի տակ դատարկ շիշը ինչ֊որ մետաղի դիպավ։ Մեքենան կանգ առավ։ Շաբլինսկին արթնացավ։
 +
 
 +
— Ահա եւ տանն ենք,— ասաց։
 +
 
 +
Դուրս եկա մեքենայից։ Թաց փողոցն արտացոլում էր նեոնե տառերը։ Մթության մեջ գծագրվում էին շենքերի հարթ դիմապատերը։ Բնապատկերը հիշեցնում էր Անդերսենի գրքերի նկարազարդումները։
 +
 
 +
Շաբլինսկին ձեռքը մեկնեց ինձ․
 +
 
 +
— Զանգիր։
 +
 
 +
Ես չհասկացա։ Հետո նա ասաց․
 +
 
 +
— Նելկան անհանգստանում է։
 +
 
 +
Այստեղ արդեն ես իսկապես անհանգստացա։ Նույնիսկ շփոթված հարցրի․
 +
 
 +
— Ի՞նչ Նելկա։
 +
 
 +
— Կինս,— ասաց Շաբլինսկին,— մոռացե՞լ ես։ Հարսանիքին առաջին հարբողը դու էիր…
 +
 
 +
Շաբլինսկին արդեն վաղուց աշխատում էր կուսակցական թերթում։ Ֆունկցիոների կարգավիճակից չէր նեղվում։ Նույնիսկ ինչ֊որ հմայք էր կարողացել պահպանել։
 +
 
 +
Առհասարակ նկատել եմ, որ մարդկային հմայքը խիստ դժվար է կորցնել։ Շատ ավելի դժվար, քան բանականությունը, սկզբուքները կամ համոզմունքները։ Երբեմն կուսակցական աշխատանքի տասնամյակներն էլ չեն օգնում։ Պատիվը, ասենք, իսպառ վերանում է, իսկ հմայքը մնում է։ Մորդովիայում կար նույնիսկ հմայքը պահպանած մի բանտապետ…
 +
 
 +
Կարճ ասած՝ Շաբլինսկին նորմալ մարդ էր։ Եթե անգամ ստորություն էր անում՝ առանց ավելորդ ջանադրության։ Մենք գրեթե ընկերներ էինք։ Իսկ հիմա․
 +
 
 +
— Զանգիր,— կրկնեց։
 +
 
 +
Տալլինում առաջ էլ եղել էի։ Դրանք, սակայն, ծառայողական գործուղումներ էին։ Այն է՝ համապատասխան փաստաթղթերով, փողով ու հյուրանոցով։ Իսկ գլխավորը՝ գռեհիկ, բայց խելամիտ նպատակի զգացողությամբ։
 +
 
 +
Իսկ հիմա ինչո՞ւ եմ եկել։ Խմբագրությունից ինձ վռնդել էին։ Գրպանումս տասնվեց ռուբլի է։ Միակ ծանոթս շտապում է կնոջ մոտ։ Նույնիսկ Գրիշանյան ձերբակալության նախօրեին է։
 +
 
 +
Շաբլինսկին մտածեց ու ասաց․
 +
 
 +
— Լսիր, գնա Բուշի մոտ։ Ասա, որ ես եմ ուղարկել։ Բուշը լավ կընդունի քեզ։
 +
 
 +
— Ո՞վ է Բուշը։
 +
 
 +
— Բուշը ֆանտաստիկ երեւույթ է։ Ինքդ կտեսնես։ Կարծում եմ, կհավանես նրան։ Հեռախոսը՝ չորս, զրո֊զրո, տասնմեկ։
 +
 
 +
Միմյանց հրաժեշտ տվինք։ Գրիշանյան նստած էր մեքենայում։ Շաբլինսկին հապճեպ ձեռքով արեց նրան ու հեռացավ։ Հենց այդպես, լքեց ինձ անծանոթ քաղաքում։ Զարմանալին այն է, որ մեկ շաբաթ անց աշխատելու ենք նույն թերթում եւ անգամ ընկերություն ենք անելու։
 +
 
 +
Այդ պահին դանդաղորեն իջավ լուսամատի ապակին, ու Գրիշանյան ասաց․
 +
 
 +
— Գուցե փողի կարի՞ք ունես։
 +
 
 +
— Շնորհակալ են։ Փող ունեմ։
 +
 
 +
Առաջին անգամ նայեցի Գրիշանյայի դեմքին։ Նա նման էր ջրասուզակ շան՝ նույնպիսի մենության ու անհաղորդության արտահայտությամբ։
 +
 
 +
Ուզեցի նրան հաճելի ինչ֊որ բան ասել։ Ինձ ապշեցրել էր նրա վեհանձնությունը։ Պարտքով փող առաջարկել ձերբակալությունից առաջ, ի՞նչը կարող է ավելի ասպետաբար արտահայտել ճակատագրին չհնազանդվելը…
 +
 
 +
— Հաջողություն քեզ,— ասացի։
 +
 
 +
— Չաո,— ասաց։
 +
 
 +
Աշխատանքից ինձ հեռացրել էին հոկտեմբերի սկզբին։ Կոնկրետ պատճառ չկար։ Ինձ հեռացրել էին, ինչպես ասում են, «ըստ պատճառների միագումարի»։ Հավանաբար չափից ավելին էի ինձ թույլ տալիս։
 +
 
 +
Լրագրության մեջ յուրաքանչյուրին թույլատրվում է միայն մեկ բան։ Միայն մեկ տեղում է թույլատրվում խախտել սոցիալիստական բարոյականության սկզբունքները։ Այսինքն՝ մեկին թույլատրվում է խմել։ Մյուսին՝ խուլիգանություն անել։ Երրորդին՝ քաղաքական անեկդոտներ պատմել։ Չորրորդին՝ հրեա լինել։ Հինգերորդին՝ անկուսակցական։ Վեցերորդին՝ անբարո կյանքով ապրել։ Եվ այլն։ Յուրաքանչյուրին, սակայն, կրկնում եմ, թույլատրվում է միայն մեկ բան։ Չի կարելի միաժամանակ հրեա լինել ու հարբեցող։ Խուլիգան եւ անկուսակցական…
 +
 
 +
Ես, մինչդեռ, կործանարար կերպով համակողմանի էի։ Այն է՝ ինձ թույլ էի տալիս ամեն ինչից՝ որոշ չափով։
 +
 
 +
Ես խմում էի, սկանդալներ էի սարքում, ցուցաբերում էի գաղափարական կարճատեսություն։ Հավելումն՝ կուսակցության անդամ չէի եւ նույնիսկ մասամբ հրեա էի։ Վերջապես, ընտանեկան կյանքս ավելի ու ավելի էր խճճվում։
 +
 
 +
Եվ ինձ վռնդեցին։ Կանչեցին կուսկոմիտեի նիստին ու ասացին․
 +
 
 +
— Բավական է։ Մի մոռացեք, որ լրագրությունը գաղափարախոսական ճակատի առաջավոր գիծն է։ Դարձեք իսկական բանվորական թղթակից։ Ձեր թղթակցություններում արտացոլեք ճշմարիտ կյանքը…
 +
 
 +
Այստեղ չդիմացա։
 +
 
 +
— Ճշմարիտ կյանքի համար,— ասում եմ,— դուք ինձ առանց դատաստանի կգնդակահարեք։
 +
 
 +
Նիստի մասնակիցները վրդովված իրար նայեցին։ Ինձ ազատեցին «սեփական դիմումի համաձայն»։
 +
 
 +
Դրանից հետո չէի աշխատում։ Խմբագրում էի ինչ֊որ գեներալի հուշերը։ Խալտուրա էի անում ռադիոյում։ Գրեցի «Կոմունիստները նվաճեցին տունդրան» բրոշյուրը։ Անգամ այստեղ, սակայն, կոպիտ քաղաքական սխալ թույլ տվի։ Բրոշյուրում խոսքը Մոնչեգորսկի շինարարության մասին էր։ Իրադարձությունները ծավալվում էրն 30֊ական թվականներին։ Պատասխանատու աշխատողների մեջ կային բազմաթիվ հրեաներ։ Հիշում եմ ինչ֊որ Շիմկուսի, Ֆելդմանի, Ռապոպորտի… Քաղկոմում կարդացին ու ասացին․
 +
 
 +
— Այս ի՞նչ սիոնիստական թերթիկ է։ Այս ի՞նչ առասպելական հրեաներ են տունդրայում։ Անմիջապես ոչնչացնել ամբողջ տպաքանակը…
 +
 
 +
Հոնորարը, սակայն, հասցրել էի ստանալ։ Գրել եմ նաեւ ներքին զրախոսություններ ամսագրերի համար։ Անանուն կերպով համագործակցում էի հեռուստատեսությունում։ Կարճ ասած՝ վերածվել էի ազատ արվեստագետի։ Ի վերջո, հայտնվեցի Տալլինում…
 +
 
 +
Հուշանվերների խանութի մոտ հեռախոսի խցիկ տեսա։ Վերհիշեցի թվերը՝ չորս֊զրո֊զրո֊տասնմեկ։
 +
 
 +
Զանգում եմ։ Պատասխանում է կանացի ձայն․
 +
 
 +
— Լսում եմ, սիրելիս։— Նրա խոսքում ստացվեց «սիղելիս»։ ֊
 +
 
 +
Լսում եմ։
 +
 
 +
Հեռախոսի մոտ խնդրեցի կանչել Էրիկ Բուշին։ Ի պատասխան հնչեց․
 +
 
 +
— Տանը չէ։ Ես աղդեն անհանգստանում եմ։ Խոստացել էղ չուշանալ։ Այնպես ող, եկեք։ Կզղուցենք, մինչեւ գա։
 +
 
 +
Կինը տանելի կերպով կարողացավ թելադրել հասցեն։ Բացատրեց, ինչպես տեղ հասնել։
 +
 
 +
Պստլիկ էստոնական տրամվայը ճոճվում էր շրջադարձերին։ Քսան րոպե անց Կադրիորգում էի։ Հեշտությամբ գտա կիսաքանդ գերանաշար տնակը։
 +
 
 +
Դուռը բացեց հիսունին մոտ մի կին՝ նիհար, բաց֊կապտավուն մազերով։ Նրա ալ գիշերազգեստի ժանյակները հասնում էին ոսկեգույն արաբական կոշիկներին։ Դիմափոշու խիտ շերտը ծածկում էր դեմքը։ Այտերը վառվում էին քիմիական կարմրությամբ։ Նա նման էր հետամնաց գավառական օպերետի հերոսուհու։
 +
 
 +
— Էդիկը տանն է,— ասաց,— նեղս անցեք։
 +
 
 +
Նեղ նախասրահում դժվարությամբ էինք տեղավորվում երկուսով։ Մտա սենյակ ու ապշեցի։ Այսպիսի հրեշավոր թափթփվածություն դեռ չէի տեսել։
 +
 
 +
Ճաշասեղանի վրա կիտված էր կեղտոտ ամանեղենը։ Կանաչավուն պաստառների պատռված կտորները կախվել֊հասնում էին հատակին։ Հնամաշ գորգը ծածկված էր լրագրերի հաստ շերտով։ Անկյունից անկյուն էր թռչում սիամի կատուն։ Դռան մոտ շարված էին դատարկ շշերը։
 +
 
 +
Փոս ընկած բազմոցից բարձրացավ երեսնամյա մի տղամարդ։ Նա ամերիկյան կինոհերոսի արեւահար ու առնական դեմք ուներ։ Բարձրորակ արտասահմանյան բաճկոնի դարձօձիքը զարդարված էր մեխակով։ Կիսակոշիկները փայլում էին։ Կիսաքանդ բնակարանում Էրիկ Բուշը կարծես տիեզերական եկվոր լիներ։
 +
 
 +
Բարեւեցինք միմյանց։ Կցկտուր բացատրեցի, թե ինչու եմ եկել։
 +
 
 +
Բուշը ժպտաց եւ անսպասելիորեն խոսեց կոկ ու երգեցիկ ոտանավորներով․
 +
 
 +
— Ներս եկ, հյուր կեսգիշերային։ Խորդանոցը քեզ է սպասում։ Սրճեփը կրակին է։ Պահարանում է պանիրը հոլանդական։ Ինձ եղբայր կլինես։ Իսկ Գալինային՝ ընկեր։ Սիրի՛ր նրան մոր պես։ Սիրի՛ր նրան որդու պես։ Շուրջը խոզանոց է…
 +
 
 +
— Քաղցղ կաղկանդակ ունենք,— խառնվեց Գալինան։ Բուշը նրան ընդհատեց մեղմ, բայց վեհ շարժումով․
 +
 
 +
— Շուրջը խոզանոց է, դրանից վատն էլ, սակայն, կա։ Պատուհանից փչում է, ու կեղտոտ է մեր արտաքնոցը… Փոխարենն այստեղ չկա, եւ փաստ է դա, իշխանություն խորհրդային։ Ազատությանն է իմ կարգախոսը, իմ ֆետիշն ու կուռքը իմ։
 +
 
 +
Այնպես էի ինձ պահում, թե այդպես էլ պետք է լինի։ Իսկ ի՞նչ անեի։ Թողնեի֊գնայի՞ գիշերվա մեկին։ «Շտապ օգնությո՞ւն» դիմեի։
 +
 
 +
Եվ հետո, մարդկային խելագարությունը դեռ ամենասոսկալին չէ։ Տարիների ընթացքում այն ինձ համար ավելի ու ավելի է մոտենում նորմային։ Իսկ նորման անբնական երանգներ է ձեռք բերում։
 +
 
 +
Նորմալ մարդն ինձ լքեց՝ թողնելով բոլորովին մենակ։ Աննորմալն, ահա, առաջարկում է սուրճ, իր բարեկամությունն ու խորդանոցը…
 +
 
 +
Կենտրոնացա ու արտասանեցի․
 +
 
 +
— Պատիվ է մեծ հյուրընկալվելը ձեզ։ Եվ ի սրտե երախտապարտ եմ ես։ Մանավանդ որ մյուսները վաղուց, թքում են վրաս անթաքույց…
 +
 
 +
Հետո սուրճ խմեցինք, ջեմով կարկանդակ կերանք։ Կատուն թռավ գլխիս։ Գալինան Օֆֆենբախի ձայնասկավառակ միացրեց։
 +
 
 +
Բաժանվեցինք գիշերվա երկուսին։
 +
 
 +
Բուշի ու Գալինայի մոտ ապրեցի երեք շաբաթ։ Օր֊օրի ավելի էին դար գալիս ինձ։ Թեեւ երկուսն էլ անվերադարձ շիզոֆրենիկներ էին։
 +
 
 +
Էրիկ Բուշը հարգարժան ընտանիքի զավակ էր։ Նրա հայրը մաթեմատիկայի պրոֆեսոր էր Ռիգայում։ Մայրը բաժանմունքի վարիչ էր գործվածքեղենի հանրապետական ինստիտուտում։ Յոթ տարեկանում Էրիկն արդեն ատում էր երկուսին էլ։ Ինչ֊որ հրաշքով նա ի ծնե հակասովետական էր ա նոնկոնֆորմիստ։ Ծնողներին անվանում էր «առաջքաշվածներ»։
 +
 
 +
Դպրոցն ավարտելուն պես Բուշը լքում է Ռիգան։ Մեկ տարուց ավելի լողում է ձկնորսանավով։ Հետո աշխատում է որպես լողափի լուսանկարիչ։ Ընդունվում է Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժինը։ Ավարտելուց հետո դառնում է լրագրող։
 +
 
 +
Նրա աշխարհայացքով մարդու համար նման գործունեությունը, թվում է թե, հակացուցված պիտի լիներ։ Բուշը, ախր, ոչ թե սոսկ քննադատում էր գոյություն ունեցող կարգերը։ Բուշը հերքում էր բուն պատմական իրականությունը։ Մասնավորապես՝ հաղթանակը գերմանական ֆաշիզմի նկատմամբ։
 +
 
 +
Նա պնդում էր, որ անվճար բուժսպասարկում գոյություն չունի։ Հնչեցնում էր կասկածներ տիեզերքում մեր առաջնության վերաբերյալ։ Երրորդ բաժակից հետո Բուշը գոռում էր․
 +
 
 +
— Գագարինը տիեզերք չի՛ թռել։ Տիտովն էլ չի թռել… Եվ բոլոր խորհրդային հրթիռները կավով լցված պահածոյի տուփեր են…
 +
 
 +
Այսպիսի մարդը պիտի որ տեղ չունենար խորհրդային լրագրության մեջ։ Բուշը, այդուհանդերձ, ընտրել էր հենց այդ զբաղմունքը։ Նրա վճռական նոնկոնֆորմիզմը ուղեկցվում էր բացարձակ անսկզբունքայնությամբ։ Նրա թղթակցություններից մեկն սկսվում էր այսպես․
 +
 
 +
«Հասավ նաեւ խոշոր եղջերավոր անասունների աստեղային ժամը։ Իրենց աշխատանքն սկսեցին անասնաբույժների համագումարի մասնակիցները։ Կաթի ու թրիքի հոտ տարածող հռետորները հաջորդում են մեկը մյուսին…»։
 +
 
 +
Սկզբում Բուշն աշխատում էր շրջանային թեթում։ Սակայն շուտով գավառական կյանքը ձանձրացրեց նրան։ Հյուսիսային փոքր քաղաքի համար նա չափազանց մեծ անհատականության էր։
 +
 
 +
Երկու տարի առաջ Բուշը տեղափոխվել էր Տալլին։ Բնակություն էր հաստատել մի տարեց կնոջ մոտ։
 +
 
 +
Բուշն ուներ այն, ինչը ճակատագրականորեն էր ազդում ծերացող կանանց վրա։ Այն է աղքատություն, գեղեցկություն, սարկաստիկ հումոր, իսկ ամենակարեւորը՝ բնավորության իսպառ բացակայություն։
 +
 
 +
Չորս տարվա ընթացքում Բուշը գայթակղել էր չորս ծերացող կնոջ։ Գալինա Արկադիեւնան հինգերորդն էր ու ամենասիրելին։ Մնացած չորսը շարունակում էին Բուշին վերաբերվել երախտագիտությամբ ու հիացմունքով։
 +
 
 +
Չար լեզուները Բուշին ալֆոնս էին անվանում։ Այդպես չէր։ Սիրելով ծերացող կանանց, նա ղեկավարվում էր այլասիրական բնույթի դրդապատճառներով։ Բուշը բարեհոգաբար նրանց թույլ էր տալիս իր վրա հեղել ուշացած դառը զգացմունքների ջրվեժները։
 +
 
 +
Աստիճանաբար Բուշի մասին լեգենդներ հյուսվեցին։ Նա անընդհատ պատմությունների մեջ էր ընկնում։
 +
 
 +
Մի անգամ ուշ գիշերով Բուշն անցնելիս է լինում Կադրիորգով։ Մոտենում են երեք հոգի։ Մեկը մռայլորեն ասում է․
 +
 
 +
— Ծխելիք տուր։
 +
 
 +
Ինչպե՞ս է նման իրավիճակում վարվում նորմալ մարդը։ Համեմատաբար խելամիտ վարքագծի երեք տարբերակ կա։
 +
 
 +
Անխռով ու անվախ խուլիգանին մեկնել ծխախոտատուփը։
 +
 
 +
Արագորեն անցնել֊գնալ, ավելի լավ է՝ վազելով։
 +
 
 +
Եվ վերջինը՝ հարվածելով ամենամոտ կանգնածին, շտապ նահանջել։
 +
 
 +
Բուշն ընտրում է ամենակործանիչ, ամենաանսովոր տարբերակը։ Ի պատասխան այդ կոպիտ պահանջի, Բուշն ընդգծված բարեկրթությամբ ասում է․
 +
 
 +
— Ինչ ասել է՝ տուր։ Իրար հետ ե՞րբ ենք բրուդերշաֆտ խմել։ Ավելի լավ կաներ հանգերով խոսեր։
 +
 
 +
Նրան կարող էին վտանգավոր գժի տեղ դնել։ Իսկ այսպես՝ մի լավ ծեծում են։ Խուլիգաններին, հավանաբար, հունից հանել էր «բրուդերշաֆտ» խորհրդավոր բառը։
 +
 
 +
Գիտակցությունը կորցնելով, Բուշը շշնջացել էր․
 +
 
 +
— Ցնծացե՛ք, տականքներ։ Մարմնական գռեհիկ ցնծություն եմ նշմարում ձեր դեմքերին…
 +
 
 +
Մի շաբաթ պառկեց հիվանդանոցում։ Կողոսկրների կոտրվածքով ու դուրս ընկած մատով։ ճակատին հայտնվել էր ռոմանտիկ սպի…
 +
 
 +
Բուշն աշխատում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթում։ Տարիուկես արտահաստիքային թղթակից էր։ Խոսում էին նրան մշտական հաստիք տալու մասին։ Գլխավոր խմբագիրը ժպիտով նրա կողմն էր նայում։ Աշխատակիցները նրան լավ էին վերաբերվում։ Հատկապես՝ ծերացող կանայք։ Տեսնելով Բուշին, նրանք իրար ականջի շշնջում ու շիկնում էին։
 +
 
 +
Հաստիքային աշխատանքը շատ բան էր նշանակում։ Առավել եւս՝ հանրապետական թերթում։ Նախ՝ կայուն աշխատավարձ։ Բացի դրանից՝ բազմաթիվ ու բազմազան սոցիալական արտոնություններ։ Վերջապես՝ անձնական անպատժելիության որոշակի աստիճան։
 +
 
 +
Բուշն անհամբերությամբ սպասում էր հաստիքային նշանակմանը։ Նա, կրկնում եմ, երկյակ անձնավորություն էր։ Ըմբոստությունը նրանում համերաշխորեն գոյակցում էր սկզբունքների բացակայության հետ։ Բուշն ասում էր․
 +
 
 +
— Ռեժիմը տապալելու համար պիտի դառնամ դրա հենասյուներից մեկը։ Այդ ժամանակ շատ շուտով ողջ կառույցը կսասանվի…
 +
 
 +
Մոտենում է նոյեմբերի 7֊ը։ Խմբագիրը կանչում է Բուշին ու ասում․
 +
 
 +
— Որոշել ենք, Էռնեստ Լեոպոլդովիչ, պատասխանատու հանձնարարություն տալ ձեզ։ Քարտուղարությունից անցագիր եք ստանում։ Գնում եք նավահանգիստ։ Զրուցում եք արեւմտյան կապիտաններից մի քանիսի հետ։ Ընտրում եք սոցիալիզմի գաղափարների նկատմամբ ամենալոյալին։ Հարցեր եք տալիս նրան։ Այնպես եք անում, որ քիչ թե շատ հարմար պատասխաններ է տալիս։ Կարճ ասած՝ հարցազրույց եք անում։ Ցանկալի է, որ նա շնորհավորի մեզ Հոկտեմբերյան հեղափոխության վաթսուներեքերորդ տարեդարձի առթիվ։ Դա չի նշանակում, թե պիտի քաղաքական կոչեր հեգի։ Բոլորովին։ Զուսպ, հարգալից շնորհավորական խոսքը միանգամայն բավական է։ Սա է պահանջվում։ Պա՞րզ է։
 +
 
 +
— Պարզ է,— պատասխանում է Բուշը։
 +
 
 +
— Ըստ որում, անպայման արեւմտյան նավաստի է պետք։ Շվեդ, անգլիացի, նորվեգացի, կապիտալիստական համակարգի տիպիկ ներկայացուցիչ։ Եվ՝ լոյալ խորհրդային իշխանության նկատմամբ։
 +
 
 +
— Կգտնեմ,— վստահեցնում է Բուշը,— այդպիսի մարդիկ լինում են։ Մի անգամ, հիշում եմ, Խաբարովսկում զրուցում էի շվեյցարական թագավորական նավատորմի մի նավաստու հետ։ Մեր մարդն էր, անդադար Լենինից Էր մեջբերում։
 +
 
 +
Խմբագիրը բարձրացնում է հոնքերը, մտածում ու հանդիմանող տոնով արտաբերում․
 +
 
 +
— Շվեյցարհայում, ընկեր Բուշ, ծով չկա, թագավոր չկա, ուստի չկա նաեւ թագավորական նավատորմ։ Դուք, հավանաբար, շփոթում եք։
 +
 
 +
— Ինչպես թե՞ ծով չկա,— զարմանում է Բուշը։— Իսկ ի՞նչ կա, ձեր կարծիքով։
 +
 
 +
— Ցամաք,— պատասխանում է խնբագիրը։
 +
 
 +
— Ցամաք, հա՞,— չի հանձնվում Բուշը։— Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Կարո՞ղ է լճեր էլ չկան՝ հանրահայտ շվեյցարական լճերը։
 +
 
 +
— Լճեր կան,— տխրությամբ համաձայնում է խմբագիրը,— շվեյցարական թագավորական նավատորմ, այդուհանդերձ, չկա… Սկսեք աշխատել,— ավարտում է խմբագիրը,— բայց, խնդրում եմ, ավելի լուրջ եղեք։ Մենք, ինչպես հայտնի է, մտածում ենք ձեզ հաստիքային աշխատանք տրամադրելու մասին։ Այս հանձնարարությունից շատ բան է կախված։ Հաջողություն եմ մաղթում…
 +
 
 +
Տալլինի նավահանգիստը քաղաքի կենտրոնից հեռու չէ՝ քսան րոպե մեքենայով։
 +
 
 +
Բուշը գնում է տաքսիով։ Մտնում է նավահանգստի բազմատիրաժ թերթի խմբագրություն։ Իսկ այնտեղ լուսանկարիչ Լյովա Բարանովի քառասնամյակն են նշելիս լինում։ Բուշին մեկնում են լիկյորով լի բաժակը։ Հաճույքով ցմրուր խմում է ու ասում․
 +
 
 +
— Ինձ չի կարելի։ Աշխատանքի մեջ եմ։
 +
 
 +
Մի քիչ էլ խմում է ու զանգում դիսպետչերին։ Դիսպետչերն առաջարկում է մոտենալ արեւմտագերմանական «Էդելվեյս» առեւտրական նավին։
 +
 
 +
Բուշը մի բաժակ էլ խմելուց հետո ուղղվում է դեպի չորրորդ նավամատույցը։
 +
 
 +
Կապիտանը Բուշին դիմավորում է նավասանդուղքի վրա։ Տիպիկ ծովագայլ՝ ձիգ, թխամաշկ, արծվաքիթ կիսադեմով։ Անունը՝ Պաուլ Ռուդի։
 +
 
 +
Դիսպետչերը նախազգուշացրել էր նրան խորհրդային լրագրողի այցի մասին։ Բուշին հրավիրում է իր նավախցիկը։
 +
 
 +
Սկսում են զրուցել։ Կապիտանը բավական ընկալելի ռուսերեն է խոսում։ Կոնյակներից գերադասում է ֆրանսիականը։
 +
 
 +
— «Կորդոն բլո» է,— ասում է,— խորհուրդ եմ տալիս փորձել։ Շիշն արժե երկու հարյուր մարկ։
 +
 
 +
Հասկանալով, որ հարբելու է, Բուշը հասցնում է հարցնել․
 +
 
 +
— Ե՞րբ ես մեկնում։
 +
 
 +
— Վաղը տասնմեկն անց կեսին։
 +
 
 +
Գործից այլեւս կարելի էր չխոսել։ Մեկնելու նախօրեին կապիտանն ինչ ուզես կարող էր ասած լինել։ Ստուգո՞ղն ով է։ Զրույցը պարզ է լինում ու անկեղծ։
 +
 
 +
— Կանանց սիրո՞ւմ ես,— հարցնում է կապիտանը։
 +
 
 +
— Սիրում եմ,— պատասխանում է Բուշը,— իսկ դո՞ւ։
 +
 
 +
— Էն էլ ոնց։ Իմ Լուիզան, սակայն, չի էլ կասկածում։ Սիրում եմ կանանց, խմիչք ու փող։ Փող սիրո՞ւմ ես։
 +
 
 +
— Մոռացել եմ դրա տեսքը։ Գույնզգույն թղթերի հե՞տ ես։
 +
 
 +
— Կամ մետաղե կլորակների։
 +
 
 +
— Ֆուտբոլից ավելի եմ սիրում։ Նույնիսկ կանանցից ավելի։ Բայց զուտ պլատոնական սիրով…
 +
 
 +
Բուշը խմում է, կապիտանն էլ ետ չի մնում։ Նավախցում թեւածում է ամերիկյան ծխախոտի բուրմունքը։ Անտեսանելի ռադիոկետից լսվում է հավայական երաժշտություն։ Զրույցն ավելի ու ավելի է անկեղծանում։
 +
 
 +
— Եթե իմանայիր,— ասում է լրագրողը,— թե ոնց եմ զզվել։ Այս նզովյալ երկրից փախչել է պետք։
 +
 
 +
— Հասկանում եմ,— համաձայնում է կապիտանը։
 +
 
 +
— Դու չես կարող դա հասկանալ։ Քեզ համար, Պաուլ, ազատությունն օդի պես է։ Դու այն չես նկատում։ Դու պարզապես շնչում ես։ Ինձ կարող է հասկանալ միայն ծովից ափն ընկած ձուկը։
 +
 
 +
— Հասկանում եմ,— ասում է կապիտանը,— ելք կա։ Չէ՞ որ գերմանացի ես։ Կարող ես արտագաղթել ազատ Գերմանիա։
 +
 
 +
— Տեսականորեն դա հնարավոր է։ Գործնականում՝ բացառվում է։ Հայրս, այո, ռուսացած կուրլյանդական գերմանացի է։ Մայրս Լեհաստանից է։ Երկուսն էլ կուսակցության մեջ են 36 թվականից։ Երկուսն էլ առաջքաշվածներ են, ռեժիմի ծառաներ։ Նրանք համապատասխան թղթերը չեն ստորագրի։
 +
 
 +
— Ես հասկանում եմ,— պնդում է կապիտանը,— ուրիշ ելք կա։ Գնա առեւտրական նավատորմ, դարձիր նավաստի։ Այնքան դիմիր, մինչեւ վիզա տան։ Եվ, հայտնվելով արեւմտյան նավահանգստում՝ փախիր։ Ապաստան խնդրիր։
 +
 
 +
— Դա էլ ֆիկցիա է։ Ես վատ համբավ ունեմ։ Ինձ վիզա չեն տա։ Ես արդեն փորձել եմ… Ավաղ, դատապարտված եմ դանդաղ մահվան։
 +
 
 +
— Հասկանում եմ… Կարելի է թաքնվել «Էդելվեյսի» վրա։ Բայց դա վտանգավոր Է։ Եթե բռնեն, կդատեն որպես դավաճանի…
 +
 
 +
Կապիտանը շատ առողջ է դատում։ Չափազանց առողջ։ Արտասահմանցու համար, առհասարակ, բացառիկ իրազեկ է լինում։ Սթափ մարդու մեջ դա կասկած կառաջացներ։ Բայց Բուշն արդեն լրիվ հարբել է։ Բուշը հռետորաբանում է․
 +
 
 +
— Նա չէ ազատ, ով պայքարում է ընդդեմ ռեժիմի։ Եվ ոչ էլ նա, ով հաղթահարում է վախը։ Այլ նա, ով վախ չունի։ Ազատությունը, Պաուլ, օրգանիզմի ֆունկցիա է։ Դու չես հասկանա։ Դու թռչունի պես ազատ ես ծնվել։
 +
 
 +
— Ես հասկանում եմ,— պատասխանում է կապիտանը…
 +
 
 +
Կեսգիշերին մոտ Բուշը իջնում է նավասանդուղքով։ Նա հաճախ դանդաղեցնում է քայլերը, բռունցքը վեր է պարզում՝ «ռոտ ֆրո՛նտ»։ Կամ ցուցամատն ու միջնամատն է բացում՝ «վի՛քթըրի»։ Հաղթանա՛կ…
 +
 
 +
Կապիտանը հասկացող հայացքով ուղեկցում է նրան։
 +
 
 +
Հաջորդ օրը Բուշը գալիս է խմբագրություն։ Ոգեւորված, բայց՝ սթափ։ Նրա սիգարետը հաճելի բուրմունք է տարածում։ Գրպանից երեւում է «Փարկեր» գրիչի կափարիչը։
 +
 
 +
Հոդվածը տալիս է մեքենագրուհիներին։ Վերնագիրը երկար է ու գեղեցիկ՝ «Կվերադառնամ, որպեսզի նորից վայելեմ գարեհացի համը»։
 +
 
 +
Սկսվում է այսպես․
 +
 
 +
«Կապիտան Պաուլ Ռուդիին գտա մեքենայական բաժանմունքում։ «Էդելվեյս» առեւտրական նավը պատրաստվում է մեկնելու։ Մաշված մեխանիզմները հավելյալ ստուգում են պահանջում։
 +
 
 +
— Բոսսին հետաքրքրում է միայն եկամուտը,— բողոքում է կապիտանը։— Քսան անգամ առաջարկել եմ փոխել գլանները։ Իսկ եթե բաց ծովում պայթե՞ն։ Ինքը, պարզ է, զբոսանավով է ճամփորդում։ Իսկ մենք տանջվում ենք, ինչպես սատանաները դժոխքում…»։
 +
 
 +
Վերջացնում է այսպես․
 +
 
 +
«Կապիտանը լաթով սրբեց կոշտուկածածկ ձեռքերը։ Մորուքը փայլում էր մազութից։ Կավե ծխամորճն էլ ավելի էր ծանրւսցնամ քառակուսի ծնոտը։ Աչքով արեց ինձ ու ասաց․
 +
 
 +
— Հիշի՛ր երիտասարդ։ Ազատությունն օդի պես է։ Շնչում ես ու ես նկատում այն… Սովետական մարդիկ չեն հասկանա։ Չէ՞ որ նրանք թռչունի պես ազատ են ծնվել։ Ինձ կհասկանա միայն ծովից ափն ընկած ձուկը… Եվ ուրեմն ես կվերադառնամ։ Կվերադառնամ, որպեսզի նորից վայելեմ գարեհացի համը։ Ազատության, հավասարության ու եղբայրության արբեցուցիչ համը»…
 +
 
 +
— Վատ չէ,— ասում է խմբագիրը,— աշխույժ է, համոզիչ։ Միակ բանը, որ տարակուսանք է հարուցում… Նա իրո՞ք նման բաներ է ասել։
 +
 
 +
— Իսկ ուրիշ ի՞նչ կարող էր ասել։
 +
 
 +
— Դե, իհարկե, իհարկե,— զիջում է խմբագիրը։
 +
 
 +
Հոդվածը տպագրվում է։ Հաջորդ օրը Բուշին կանչում են խմբագրի մոտ։ Առանձնասենյակում նստած է լինում հիսունին մոտ մի անծանոթ տղամարդ։ Դեմքին՝ լիակատար անտարբերություն եւ, միաժամանակ, ծայր աստիճան զգոնություն։
 +
 
 +
Խմբագիրը, ասես, նրա ստվերի տակ քշված է լինում։ Անծանոթը, մինչդեռ, անդեմությամբ հանդերձ, լայնորեն ու հիմնավորապես գրավում է ողջ տարածքը։ Նա իրենով լցրել էր նոմենկլատուրային առանձնասենյակի ողջ ծավալը։ Ավելի փոքր է երեւում անգամ Լենինի գիպսե կիսանդրին կարմիր պաստառապատ պատվանդանի վրա։
 +
 
 +
Տղամարդը նայում է Բուշին ու հազիվ լսելի ասում․
 +
 
 +
— Պատմեք։
 +
 
 +
Բուշը գրգռված հարցնում է․
 +
 
 +
— Ի՞նչ պատմեմ։ Ո՞ւմ պատմեմ։ Ընդհանրապես, կներեք, ո՞ւմ հետ պատիվ ունեմ։
 +
 
 +
Պատասխանը ընդհատ գծի պես կարճ է լինում․
 +
 
 +
– Հանդիպման մասին… Ի՛նձ… Սորոկին… Գնդապետ Սորոկին…
 +
 
 +
Կոչումն ասելով, գնդապետը լռում է ասես սպառելով ուժերը։
 +
 
 +
Ինչ֊որ բան ստիպում է Բուշին հնազանդվել։ Եվ նա սկսում է վերապատմել կապիտան Ռուդիի մասին հոդվածը։
 +
 
 +
Գնդապետն անուշադրությամբ է լսում։ Ավելի ճիշտ՝ ննջելով։ Ինչպես ծույլ ուսանողին հարց տված դասախոսը։ Հարց, որի պատասխանն իրեն վաղուց հայտնի է։
 +
 
 +
Բուշը խոսում է՝ մնալով հոդվածում շարադրված փաստերի հունի մեջ։ Ավարտում է պաթոսով․
 +
 
 +
— Ո՞ւր ես, Պաուլ։ Ո՞ւր է քշում քեզ հեռավոր ճամփորդությունների քամին։ Որտե՞ղ ես, իմ արտասահմանցի ընկեր…
 +
 
 +
— Բանտում,— անսպասելիորեն պատասխանում է գնդապետը։ Ձեռքի թերթով հարվածում է սեղանին, կարծես ճանճ է սպանում, ու հստակ արտասանում․
 +
 
 +
—  Պաուլ Ռուդին գտնվում է բանտում։ Մենք նրան ձերբակալել ենք որպես հայրենիքի դավաճանի։ Նրա իսկական ազգանունը Րյատտի է։ Այստեղից վսսխած էստոնացի է։ Յոթանասուն թվականին բայդարկայով փախել է Շվեդիա։ Բնակություն է հաստատել Համբարգում։ Ամուսնացել է Լուիզա Ռեյշվիցի հետ։ Չորրորդ տարին է, ինչ լողում է արեւմտագերմանական առեւտրական նավատորմի նավերով։ Վերջապես առաջին անգամ եկել էր Էստոնիա։ Նրան վաղուց էինք սպասում…
 +
 
 +
Գնդապետը դիմում է խմբագրին։
 +
 
 +
— Մենք պետք է առանձին խոսենք։
 +
 
 +
Խմբագիրն անհարմար է զգում, որ իրեն վռնդում են սեփական կաբինետից։ Քթի տակ ասում է․
 +
 
 +
— Այո, ինքս էլ պատրաստվում էի համարի նկարները նայել։
 +
 
 +
Ու դուրս է գալիս։
 +
 
 +
Գնդապետը դառնում է Բուշին․
 +
 
 +
— Ի՞նչ կասեք։
 +
 
 +
— Ցնցված եմ։ Խոսք չունեմ։
 +
 
 +
— Ինչպես ասում են՝ չստացվեց։
 +
 
 +
Բուշը, սակայն, պնդում է նախկին տարբերակի վրա․
 +
 
 +
— Ես նկարագրեցի այն, ինչ եղել է։ Կապիտան Ռուդիի անցյալի մասին պատկերացում անգամ չունեի։ Նրան ընկալել եմ որպես առաջադեմ մտածողության տեր արտասահմանցու։
 +
 
 +
— Լավ,— ասում է գնդապետը,— ենթադրենք։ Ամեն դեպքում, ձեզ համար տհաճ դեպք է։ Բիծ է ձեր լրագրողական կարիերայում։ Ես կասեի անգամ՝ գաղափարական վրիպակ։ Զգոնության թուլացում։ Մի բան պետք է անել…
 +
 
 +
— Ի՞նչ։
 +
 
 +
— Այսպիսի գաղափար կա։ Ուզո՞ւմ եք մեզ օգնել։ Մենք էլ, համապատասխանաբար, կերաշխավորենք, որ ձեզ հաստիք տան։
 +
 
 +
— ՊԱԿ֊ո՞ւմ,— հարցնում է Բուշը։
 +
 
 +
— Ինչո՞ւ ՊԱԿ֊ում։ «Սովետսկայա Էստոնիա» թերթում։ Չէ՞ որ դուք վաղուց եք երազում հաստիքային աշխատանքի մասին։
 +
 
 +
Մենք ի զորու ենք արագացնել այդ որոշումը։ Ժամկետները մենք ենք որոշում։
 +
 
 +
Բուշը ձգվում է։ Գնդապետ Սորոկինը շարունակում է․
 +
 
 +
— Դուք կարող եք տալ մեզ հետաքրքրող ցուցմունքները։
 +
 
 +
— Այսի՞նքն։
 +
 
 +
— Կապիտան Ռուդիի վերաբերյալ… Ցուցմունք տվեք, որ նա փորձել է ձեզ… օգտագործել… այլասեռական նպատակներով։
 +
 
 +
— Ի՞նչ,— տեղից ելնում է Բուշը։
 +
 
 +
— Հանգի՛ստ։
 +
 
 +
— Դուք ինձ ինչի՞ տեղ եք դնում։ Երբեք չէի կարծում, որ ՊԱԿ–ը դիմում է նման մեթոդների։
 +
 
 +
Գնդապետի աչքերի փայլը դառնում է սրիչի պես սառը եւ սուր։ Նա կարմրում ու ուղղվում է տեղում․
 +
 
 +
— Առանց վերամբարձ խոսքերի, խնդրում եմ։ Խորհուրդ եմ տալիս մտածել։ Դրանից է կախված ձեր ապագան։
 +
 
 +
Այստեղ Բուշն էլ ուղղում է մեջքը։ Դանդաղորեն գրպանից հանում է ամերիկյան սիգարետների տուփը։ Վառում է «Ռոնսոն» վառիչով։ Ու հանգիստ ասում է․
 +
 
 +
— Ձեր առաջարկությունն անբարոյական է։ Այն հակադրվում է իմ բարոյական սկզբունքներին։ Ինձ միայն այդ էր պակասում, որ դուր գայի համասեռականին։ Մի խոսքով, ես հրաժարվում եմ։ Այլասեռությունն ինձ համար չէ… Ուզում եք գրեմ, որ ինձ խմեցրել է… Ոչ, թերեւս դա էլ ազնիվ չի լինի…
 +
 
 +
— Դե ինչ,— ասում է գնդապետը,— ինձ համար ամեն բան պարզ է։ Կարծում եմ, դուք տանուլ կտաք։
 +
 
 +
— Իսկ մի՞թե հնարավոր է ՊԱԿ֊ին հաղթել,— հռհռում է Բուշը։
 +
 
 +
Զրույցն այսքանով ավարտվում է։ Գնդապետը գնում է։ Արդեն շեմին անսպասելիորեն ասում է․
 +
 
 +
— Ձեր մասին ավելի վատ կարծիք ունեի։
 +
 
 +
— Գնդապետ, ձեր կերպարից դուրս մի եկեք,— պատասխանում է Բուշը…
 +
 
 +
Նրան զրկում են արտահաստիքային աշխատանքից։ Հնարավոր է, որ Սորոկինի արածն էր։ Ավելի հավանական է, սակայն, որ խմբագիրն է եռանդ ցուցաբերել։ Բուշը կրկին անցնում է ծերացող կանանց խնամքի տակ։ Թեեւ մինչ այդ էլ գրեթե նույն վիճակում էր։
 +
 
 +
Հենց այդ օրերին նա ծանոթանում է Գալինայի հետ։ Մինչ այդ նրան սիրում էր Մարիաննա Վիկենտեւնան՝ առեւտրի ոլորտում բարձրաստիճան մի պաշտոնատար։ Նա Բուշի համար վերնաշապիկներ ու փողկապներ էր գնում։ Բուշի փոխարեն վճարում էր ռեստորաններում։ Բուշին կերակրում էր առողջ ու օգտակար սննդով։ Գրպանի փող, սակայն, Բուշին չէր տալիս։ Թե չէ սա անմիջապես սկսում էր սիրահետել ուրիշ կանանց։
 +
 
 +
Ստանալով հերթական հոնորարը խմբագրությունից, Բուշն անմիջապես անհետանում էր։ Տուն էր գալիս գիշերով՝ տարածելով սոխի ու օծանելիքի բուրմունք։ Մի օր Մարիաննան չի դիմանում ու ճչում է․
 +
 
 +
— Որտե՞ղ էիր քարշ գալիս, սրիկա։ Ինչո՞ւ ես գիշերվա կեսին տուն գալիս։
 +
 
 +
Բուշը մեղավոր պատասխանում է․
 +
 
 +
— Առավոտյան կգայի, պարզապես փողս չհերիքեց։
 +
 
 +
Ի վերջո, Մարիաննան ընբոստանում է։ Մեկնում է հանգստանալու վերադաս գերատեսչության մի տարեց աշխատակցի հետ։ Վերջինիս կողքին ինքը երիտասարդ ու թեթեւամիտ էր երեւում։ Բուշին բնակարանում միայնակ թողնել, բնականաբար, չի ուզում։
 +
 
 +
Այստեղ հայտնվում է Գալինա Արկադիեւնան։ Հայտնվում է, փաստորեն, չեղած տեղից։ Չի բացառվում, որ՝ նյութի պահպանման օրենքի համաձայն։
 +
 
 +
Բանն այն է, որ նա քաղաքացիական կարգավիճակ չուներ։ Գալինան նշանավոր էստոնացի հեղափոխականի, չի բացառվում՝ հենց Կինգիսեպպի այրին էր։ Եվ նրան ինչ֊որ թոշակ էին նշանակել։
 +
 
 +
Նրա հետ Բուշը ծանոթացել էր ռոմանտիկ հանգամանքներում՝ լճակի ափին։ Կադրիորգի հենց կենտրոնում մի փոքր, գողտրիկ լճակ կա։ Շուրջը՝ լորենիներով երիզված լայն ծառուղիներ։ Ձեռնասուն սսյառերն անվախ մոտենում են զբոսնողներին։
 +
 
 +
Լճակում լողում են սեւ կարապներ։ Ինչպես են այստեղ հայտնվել՝ հայտնի չէ։ Բոլորին հայտնի է, փոխարենը, որ էստոնացիք սիրում են կենդանիներին։ Ինչ֊որ մեկը կարապների համար փայտե տնակ է կառուցել։ Կադրիորգի այցելուները հացի կտորներով կերակրում են կարապներին…
 +
 
 +
Մայիսյան մի երեկո Բուշը նստած է լինում լճափի խոտին։ Սիգարետները վերջացել են։ Երկրորդ օրն է փող չունի։ Գիշերն անցկացրել է «Սոյուզպեչատ»–ի լքված կրպակում։ Իր բախտից հատակը ծածկված է եղել հին թերթերով։
 +
 
 +
Նստած ծամում է դառը խոտը։ Գլխում մտքերը կցկտուր են ու տագնապած, ինչպես հեռագրերը․
 +
 
 +
«…Ուտելիք… Ծխելիք… Մնալու տեղ… Մարիաննան առողջարանում է… Աշխատանք չկա… Ծնողներին դիմելն ամոթ է, իսկ գլխավորը՝ անիմաստ»…
 +
 
 +
Ե՞րբ եւ որտե՞ղ է կերել վերջին անգամ։ Հիշում է ինքնասպասարկումով խորտկարանի երկու կտոր հացը։ Հետո՝ թթու խնձորներ ուրիշի ցանկապատի տակ։ Ճանապարհին գտած վանիլային թխվածքաբլիթը։ «Սոյուզպեչատ»–ի կրպակում հայտնաբերված կանաչ լոլիկը…
 +
 
 +
Կարապները ջրի վրայով սահում էին ինչպես երկու հսկայական ծաղկեփունջ։ Սնունդը ստանում էին առանց տեսանելի ջանքերի։ Կեռ վզիկները պսակող փոքրիկ գլխիկները անընդհատ թեքվում էին դեպի ջուրը…
 +
 
 +
Բուշը մտածում է ուտելիքի մասին։ Մտքերն ավելի ա ավելի կարճ են դառնում․
 +
 
 +
«…Կարապ… Թռչուն… Ուտելիք…»։
 +
 
 +
Այստեղ նախնիների կանչը Բուշի մեջ արձագանքում է աննշան նյարդային դողի տեսքով։ Նրա աչքերում արտացոլվում են նախնադարյան խարույկների ցոլքերը։ Նա սառում է, ինչպես քաղաքի գերությունից դուրս պրծած որսաշունը ճահճուտում…
 +
 
 +
Տասի կողմերը լրիվ կմթնի։ Ինքնավստահ թռչունին բռնելը մի րոպե էլ չի քաշի։ Փետրած կարապը կարող է միանգամայն սագի տեղ անցնել։ Իսկ մի ամբողջ սագով Բուշն արդեն չի կորչի։ Ամեն տեղ ցանկալի հյուր կդառնա…
 +
 
 +
Բուշը կերպարանափոխվում է։ Հոգա խորքում հնչում է որսորդական փողը։ Ֆիզիկապես զգամ է իր անթրաշ ծնոտի կարծրությանը։ Բուշի մեջ արթնանում է նախնադարյան ուժը…
 +
 
 +
Այդ պահին հրաշք է կատարվում։ Ափին հայտնվում է մի ծերացող կին։ Այսինքն այն որսը, որի շունչը Բուշը զգում էր հսկայական հեռավորությունից։
 +
 
 +
Կինը բարեկազմ է լինում ու չքնաղ։ Նրա գլխավերեւում թեւածում են թիթեռնիկները։ Երկնագույն օդեղեն զգեստը քսվում է խոտին։ Ձեռքին գիրք է։ Աղոթարանի պես կրծքին սեղմած։
 +
 
 +
Սրատես Բուշը հեշտությամբ կարդում է վերնագիրը՝ Ախմատովա։ Բանաստեղծություններ։
 +
 
 +
Դուրս է թքում բերանի խոտն ու հզոր, խուլ բարիտոնով արտասանում․
 +
 
 +
<poem>
 +
Դեռ թեւածում են նրանք, դեռ ճանապարհին են
 +
Խոսքերը սիրո եւ ձերբազատման,
 +
Իսկ ինձ արդեն տագնապն է համակել աստվածային,
 +
Շուրթերս պաղ են սառույցի նման։
 +
</poem>
 +
 
 +
Կինը դանդաղեցնում է քայլերը։ Ձեռքերը սեղմում է քունքերին։ Գիրքը, բացվելով, ընկնում է։ Բուշը շարունակում է․
 +
 
 +
<poem>
 +
Իսկ հետո՝ անտանելի շռայլ մի լույս,
 +
Ասես քաղցր ու տաք գինի…
 +
Մոխրացած է արդեն գիտակցությունս
 +
Շիկացած քամուց արբունքի…
 +
</poem>
 +
 
 +
Կինը լուռ է։ Դեմքին շփոթ է ու սարսափ։ (Եթե սարսափը կարող է դրսեւորվել որպես կրքոտ ու ուրախալի զգացմունք)։ Խոնարհելով հայացքը, կինը հազիվ լսելի շարունակում է․
 +
 
 +
<poem>
 +
Շուտով, սակայն, այնտեղ ուր կեչիները
 +
Խշշում են խուլ հենված պատուհանիս,
 +
Ալ պսակներ են հյուսելու վարդերը,
 +
Անտես շշուկներ են հնչելու ունկիս…
 +
</poem>
 +
 
 +
(Նա ասում է «վաղդեղը»)։ Բուշը ելնում է տեղից։
 +
 
 +
— Դուք սիրո՞ւմ եք Ախմատովային։
 +
 
 +
— Ես նրա բոլոր բանաստեղծություններն անգիր գիտեմ,— պատասխանում է կինը։
 +
 
 +
— Ինչպիսի զուգադիպություն։ Ես նույնպես… Իսկ ծաղիկնե՞ր։ Դուք ծաղիկներ սիրո՞ւմ եք։
 +
 
 +
— Դա իմ թուլությունն է… Իսկ թղչուններ։ Ի՞նչ կասեք թղչունների մասին։
 +
 
 +
Բուշը նայում է կարապների կողմը, մի պահ լռում է ու ասում․
 +
<poem>
 +
 
 +
Ճայն է ճախրում ամպերում ալ,
 +
Թե շիկահավերն են ճռվողում…
 +
Տիրուհիս, կուզեմ թռչնակ դառնալ
 +
Ու կտցել հատիկը քո ափերում…
 +
</poem>
 +
 
 +
— Դուք բանաստե՞ղծ եք,— հարցնում է կինը։
 +
 
 +
— Գրում եմ երբեմն տողերի արանքում,— ամոթխած պատասխանում է Բուշը…
 +
 
 +
<poem>
 +
Օրը պաղում է։
 +
Մորենիների ստվերները ձգվում են։
 +
Ջուրը կորցնում է փայլը։
 +
Թփերում արդեն թափառում է աղջամուղջը։
 +
</poem>
 +
 
 +
— Սուղճ ուզո՞ւմ եք,— առաջարկում է կինը։— Տունս մոտիկ է։
 +
 
 +
— Ներեցեք,— ասում է Բուշը,— իսկ երշիկ չունե՞ք։ Ի պատասխան՝
 +
 
 +
— Ունեմ այն ամենն, ինչ պետք է միայնակ սղտին…
 +
 
 +
Բուշի ու Գալինայի հետ ապրեցի երեք շաբաթ։ Տարօրինակ, խելագարությամբ լի օրեր էին։
 +
 
 +
Օրը բացվում էր մեղմ, հուզիչ երգեցողությանբ։ Գալինան տղայական տենորով երգում էր․
 +
 
 +
<poem>
 +
Հոգնել ու դադղել եմ ես
 +
Գիշեղ, թե ցեղեկ մտքիս դու ես…
 +
</poem>
 +
 
 +
Նրա սիրեցյալն արձագանքում էր ցածր, խռպոտ բարիտոնով․
 +
 
 +
<poem>
 +
Հյուսիսային Դվինայում թե խեղդվեմ,
 +
Կամ ուրիշ տեղ գտնեմ վախճան,
 +
Երկիրը ինձ չի սգալու, գիտեմ,
 +
Ընկերներս են լալու անդավաճան…
 +
</poem>
 +
 
 +
Պատահում էր, որ առավոտյան պարում էին խոհանուցում։ Պարելիս յուրաքանչյուրը մի մեղեդի էր երգում։ Թեյի սեղանին Գալինան հայտարարում էր․
 +
 
 +
— Այսօղ ինձ անվանեք Վեղոչկա։ Իսկ վաղվանից՝ Հազաղան Բլբուլ…
 +
 
 +
Ցերեկները հաճախ էր խոսում հեռախոսով։ Պատահական համարներ էր հավաքում։ Երբ պատասխանում էին, քնքշորեն ասում էր․
 +
 
 +
— Այսօղ ձեզ հաճելի անակնկալ է սպասում։ Կամ․
 +
 
 +
— Զգուշացեք բալի հատիկով զաղդաղված գլխաղկով տիկնոջից։
 +
 
 +
Հավելումն՝ Գալինան ժամերով վարժեցնում էր թափանցիկ, սրընթաց սուսերակիր ձկնիկին։ Շշնջում էր ակվարիումի վրա խոնարհված․
 +
 
 +
— Չաղություն մի աղա, Ջիմ։ Մայղիկին ձեղքող աղա…
 +
 
 +
Եվ վերջապես, Գալինան գուշակ էր։ Ինձ, օրինակ, ինչ֊որ գունավոր հուլունքների երկար նայելուց հետո, ասաց․
 +
 
 +
— Կյանքդ ավաղտելու ես Բղազիլիայում կամ նման մի տեղում։
 +
 
 +
(Այն ժամանակ՝ յոթանասունհինգ թվականին, ծիծաղեցի։ Այսօր գրեթե համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։)
 +
 
 +
Բուշը ամբողջ օրը ետուառաջ էր անում կանաչ խալաթով, որ Գալինան կարել էր վարագույրից։ Նա պատրաստում էր Նոբելյան մրցանակի շնորհման արարողությանն իր արտասանելիք շնորհակալական ճառը։ Ճառը սկսվում էր այսպես․
 +
 
 +
«Տիկնայք եւ պարոնայք։ Շնորհակալ եմ պատվի համար։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք…»։
 +
 
 +
Այդպես էլ ապրում էինք։ Իմ տասնվեց ռուբլին արագորեն վերջացավ։ Գալինայի թոշակը բավականացնում էր մի ութ օր։ Հարկավոր էր աշխատանք որոնել։
 +
 
 +
Եվ հանկարծ աչքիս ընկավ մի հայտարարություն․ «Շտապ պահանջվում են հնոցապաններ»։
 +
 
 +
Ասացի Բուշին։ Կարծում էի, թե կհրաժարվի։ Բուշը, սակայն, համաձայնեց եւ անգամ պայծառացավ։
 +
 
 +
— Հանճարեղ է,— ասաց,— սա հենց այն է, ինչը մեզ համար պարտադիր է։ Վաղուց էր պետք ապրել ժողովրդական զանգվածների կյանքով։ Սնվել, այսպես ասած, ակունքներից։ Մոտենանք բնությանը, ծերուկ։ Մոտենանք պարզ, մարդկային ուրախություններին։ Մոտենանք բնական ամբողջական անձնավորություններին։ Կորչի՛ մետաֆիզիկան եւ ամենայն տրանսցենդենտալությունը։ Կեցցեն մուրճն ու զնդանը։
 +
 
 +
Գալինան երկչոտ առարկեց․
 +
 
 +
— Է֊ղինկա, դու թույլ ես։
 +
 
 +
Բուշը աչքերը ոլորեց կնոջ վրա, եւ վերջինս լռեց…
 +
 
 +
Կաթսայանոցը մի մռայլ ցածր շինություն էր հսկայական խողովակի ստորոտին։ Մուտքի մոտ ածուխի մեծ կույտ էր։ Կողքին՝ բահեր ու երկու դատարկ սայլակ։
 +
 
 +
Ներսում համաչափ ոռնում էին երեք կաթսա։ Մեկի մոտ մի երիտասարդ էր կանգնած։ Ձեռքին ծանր կրակխառնիչ։ Հրակալներից վեր  վարդագույն  բոց  էր  խփում։  Երիտասարդը կնճռոտում ու շրջում էր դեմքը։
 +
 
 +
— Ողջույն,— ասաց Բուշը։
 +
 
 +
— Բարեւ,— պատասանեց հնոցապանը,— նորեկնե՞ր եք։
 +
 
 +
— Հայտարարությամբ ենք եկել։
 +
 
 +
— Ուրախ եմ։ Անունս Օլեգ է։ Ասացինք մեր անունները։
 +
 
 +
— Մտեք դիսպետչերանոց,— ասաց Օլեգը,— ներկայացեք Ցարիկովին։
 +
 
 +
Մետաղե դռնով փոքրիկ տաղավարում կաթսաների ոռնոցն ավելի խուլ էր։ Քրքրված սեղանին ինչ֊որ գրաֆիկներ ու ամփոփագրեր էին։ Պատից կախված էր էժանագին բարձրախոս։ Նեղ թախտի վրա պառկած էր զինվորական հագուստով մեկը՝ դեմքը լրագրով ծածկած։ Մյուսը՝ ժոկեյի գլխարկով, սեղանի մոտ նստած աշխատում էր։ Տեսնելով մեզ, բարձրացրեց գլուխը։
 +
 
 +
— Նորեկնե՞ր եք։
 +
 
 +
Հետո ելավ ու մեկնեց ձեռքը․
 +
 
 +
— Տուրիկով, գլխավոր դիսպետչեր։ Նստեք։
 +
 
 +
Նկատեցի, որ նախկին զինվորն արթնացել է։ Խշշոցով մի կողմ դրեց թերթը։
 +
 
 +
— Խուդ,— ներկայացավ։
 +
 
 +
— Մարդիկ են պետք,— ասաց դիսպետչերը։— Աշխատանքը բարդ չէ։ Գնանք բացատրեմ։
 +
 
 +
Իջանք երերուն աստիճաններով։ Խուդը գալիս էր մեր ետեւից։ Օլեգը մեզ ձեռքով արեց՝ որպես վաղեմի ծանոթների։
 +
 
 +
Կանգնեցինք ձախ կաթսայի մոտ։ Այնքան մոտիկ, որ դեմքով զգում էի հուրը։
 +
 
 +
— Սարքը,— ասաց Ցուրիկովը,— չափազանց պարզ է։ Հնոց, հրակալներ, օդամղիչ… Ելքի ջերմաստիճանը պետք է լինի յոթանասուն աստիճան, ետ գալիս՝ քառասունհինգ։ Հերթափոխի սկզբում ապահովում եք ածուխը։ Սայլակները լրիվ բեռնել խորհուրդ չեմ տալիս, շուռ կգան… Գնալուց առաջ հարկավոր է մաքրել հրակալները, հեռացնել շլակը… Այսքանը, թերեւս։ Գրաֆիկը նույնչափ պարզ է․ մեկ օր աշխատում ենք, երեք օր հանգստանում ենք։ Վճարումը գործարքային։ Կարելի է հանգիստ ամսական հարյուր հիսուն ռուբլի վաստակել…
 +
 
 +
Ցուրիկովը մեզ տարավ տղաների մոտ ու ասաց․
 +
 
 +
— Հուսով եմ, իրար հետ լեզու կգտնեք։ Թեեւ մերոնք բավական տարօրինակ մարդիկ են։ Օլեժկան, օրինակ, բուդդիստ է։ «Ձեն» դպրոցի հետեւորդ։ Հանգստություն է որոնում սեփական հոգու վանքում… Խուդը գեղանկարիչ է՝ համաշխարհային ավանգարդի ձախթեւային։ Աշխատում է մետաֆիզիկական սինթետիզմի ավանդույթներով։ Նկարում է հիմնականում արկղեր, տակառներ, տուփեր…
 +
 
 +
— Շարքը կոչվում է «Մեռյալ ճշմարտություններ»,— շշուկով բացատրեց Խուդը՝ շփոթված շիկնելով։
 +
 
 +
Ցուրիկովը շարունակեց․
 +
 
 +
— Դե, իսկ ես սովորական մարդ եմ։ Ազատ ժամերին զբաղվում եմ երաժշտության տեսությամբ։ Ի դեպ, ի՞նչ եք մտածում Բրիտտենի ստեղծագործություններում կիսատոնային վրադրումների մասին։
 +
 
 +
Բուշը մինչեւ այս պահը լուռ էր։ Այստեղ, սակայն, նրա դեմքը անսպասելիորեն այլայլվեց։ Հատու ու կարճ ասաց․
 +
 
 +
— Գնացինք այստեղից։
 +
 
 +
Ցարիկովն ու իր գործընկերները շփոթված հայացքներով ուղեկցում էին մեզ։
 +
 
 +
Դուրս ելանք փողոց։ Բուշը պայթեց վրդովված մենախոսությամբ․
 +
 
 +
— Սա կաթսայատուն չէ։ Սա, հազար ներողություն, ինչ֊որ Սորբոննա է… Ես երազում էի ընկղմվել ժողովրդական կյանքի մեջ։ Ամրանալ բարոյապես եւ ֆիզիկապես։ Սնվել կենսատու ակունքներից… Եվ ի՞նչ։ Ինչ֊որ ձենբուդդիստներ ու մետաֆիզիկներ, պոռնկական կիսատոնային վրադրումներ։ Մի խոսքով՝ տուն ենք գնում…
 +
 
 +
Ի՞նչ կարող էի անել։
 +
 
 +
Գալինան մեզ դիմավորեց ուրախության բացականչություններով։
 +
 
 +
— Այնպես էի լալիս,— ասաց,— այնպես էի լալիս։ Այնպես էի ձեզ խղճում…
 +
 
 +
Երեք օր էլ անցավ։ Գալինան մի քանի գիրք վաճառեց բուկինիստական խանութին։ Ես եղա Տալլինի բոլոր խմբագրություններում։ Պայմանավորվեցի արտահաստիքային աշխատանքի վերաբերալ։ Հարցազրույց վերցրի ինչ֊որ փականագործից։ Ռեպորտաժ գրեցի արդյունաբերական ցուցահանդեսից։ Ապագա հոնորարների հաշվին պարտքով քսան ռուբլի վերցրի Շաբլինսկուց։ Կիսաքաղց մահը նահանջեց։
 +
 
 +
Ավելին, ես հաջողություն ունեի։ Եթե Լենինգրադում շարքային լրագրող էի համարվում, այստեղ՝ գրեթե ռահվիրա էի։ Ինձ ավելի ու ավելի պատասխանատու հանձնարարություններ էին տալիս։ Գրում էի լույս տեսած գրքերի ու թատերական նորույթների մասին, վարում էի ամենօրյա «Այլ կարծիք» խորագիրը, վերջապես ֆելիետոններ էի գրում։ Իսկ ֆելիետոնն, ինչպես հայտնի է, ամենապահանջված ժանրն է թերթում։ Կարճ ասած, արագորեն վեր էի բարձրանում։
 +
 
 +
Ինձ սկսեցին հրավիրել խմբագրական թռուցքաժողովներին։ Իսկ մեկ ամիս էլ անց՝ կոլեկտիվի ընկերական քեֆերին։ Իմ հրապարակումների մասին խոսում էին Էստոնիայի Կենտկոմում։
 +
 
 +
Այդ ժամանակ արդեն վաղուց Բուշի ու Գալինայի մոտ չէի ապրում։ Խմբագրությունը ինձ սենյակ էր հատկացրել Տոմպի փողոցում՝ աննախադեպ արտոնություն արտահաստիքային աշխատակցի համար։ Դա նշանակում էր, որ մտադիր են մոտ ապագայում ինձ հաստիքային աշխատանք տալ։ Իրոք, մեկ ամիս անց հրամանագրեցին որպես հաստիքային աշխատող։
 +
 
 +
Խմբագիրն ինձ ասում էր․
 +
 
 +
— Դուք ցնցող հումորի զգացում ունեք։ Ձեր ասույթներից շատերն անգիր եմ հիշում։ Օրինակ սա․ «Երբ անվախը լռում է, վախկոտը սսկվում է…»։ Ձեր ֆելիետոնները պատմում եմ տնային աշխատողիս։ Նա, իմիջիայլոց, գերմանական գիմնազիա է ավարտել։
 +
 
 +
— Հիմա,— ասացի,— հասկանամ եմ, թե որտեղից է գալիս ձեր անթերի շարժուձեւը։
 +
 
 +
Խմբագիրը չէր վիրավորվում։ Նա ազատական մտածողության տեր մտավորական էր։ Ամբողջ իրավիճակն այն ժամանակ ազատական էր։ Մերձբալթիկայում՝ հատկապես։
 +
 
 +
Վաստակում էի այժմ ամսեկան առնվազն երկու հարյուր հիսուն ռուբլի։ Հաջողացնում էի անգամ ալիմենտ վճարել։
 +
 
 +
Հայտնված ընկերներս էլ համապատասխան էին․ երիտասարդ գրողներ, նկարիչներ, գիտնականներ, բժիշկներ։ Լիարժեք, լավ վաստակող մարդիկ։ Լինում էին ռեստորաններում ու թատրոններում, կղզիներ էին գնում։ Կարճ ասած՝ ապրում էինք ստեղծագործական մտավորականության համար նորմալ կյանքով։
 +
 
 +
Բուշը չէր նախանձում իմ հաջողությանը։ Հակառակը, ուրախ կրկնում էր․ «Գործիր, ծերուկ։ Մեր մարդիկ պետք է առանցքային պաշտոններ գրավեն պետության մեջ»։
 +
 
 +
Պարտքով փող էի տալիս Բուշին։ Մի քսան անգամ նրա փոխարեն վճարել եմ Մյանդի֊բարում։ Այսինքն, ինձ պահում էի ինչպես հարկն է։ Ուրիշ ի՞նչ կարող էի անել։ Հո պաշտոնս իրեն չէ՞ի զիջելու։
 +
 
 +
Երդվում եմ, Բուշին հանդիպելուց չէի խուսափում։ Պարզապես հիմա մենք պատկանում էինք տարբեր սոցիալական խմբերի։
 +
 
 +
Ես պնդեցի, որ Բուշին կրկին օգտագործեն որպես արտահաստիքային աշխատող։ Անկեղծ ասած, հարկ եղավ նշանակալի դիմադրություն հաղթահարել։ Կապիտան Ռուդիի պատմությանը դեռ չէր մոռացվել։
 +
 
 +
Բուշին, հասկանալի է, քաղաքական երանգ ունեցող նյութեր այլես չէին վստահում։ Նա գրում էր կենցաղային, մշակութային, մարզական տեղեկատվության։ Թռուցկաժողովներին աշխատում էի գովել նրա ամեն մի հրապարակումը։ Նա սկսել էր ավելի հաճախ երեւալ խմբագրության միջանցքներում։
 +
 
 +
Նա այդ ժամանակ արդեն բավական խամրել էր։ Տաբատը փայլում էր ծնկներին։ Բաճկոնն ակնհայտորեն մաքրման կարիք ուներ։ Ծերացող կանայք, սակայն (իսկ այդպիսիք կան բոլոր խմբագրություններում), շարունակում էին Բուշին տեսնելիս տանջահար շիկնել։ Ուրեմն նրա առավելությունը ներքին էր, ոչ թե արտաքին։
 +
 
 +
Հիշում եմ, խմբագրությունում նշվում էր մեքենագրական բյուրոյի վարիչ Լորեյդա Ֆիլիպովնա Կոժիչի վաթսունամյակը։ Բուշը նրան նվիրեց հրաշալի փոքրիկ ոտանավոր․
 +
 
 +
<poem>
 +
Սիրտս տրոփում է, երբ տեսնում եմ Լորեյդային,
 +
Ի՞նչ է նշանակում դա ըստ Ֆրեյդի։
 +
</poem>
 +
 
 +
Մեկ շաբաթ Լորեյդան պայծառ ու գունատ էր՝ միաժամանակ։ Նոմենկլատուրային աշխատողները մի ուշագրավ հատկանիշ ունեն։ Նրանք հիշաչար չեն թեկուզ այն պատճառով, որ ծույլ են։ Վրեժխնդրաթյան եռանդի համար ուժները չի հերիքում։ Ճշմարիտ չարության համար նրանց պակասում է ճշմարիտ խանդավառությանը։ Բարեկեցության երկար տարիների ընթացքում նրանց զգացմունքները բթանամ են մինչեւ մեծահոգության։ Նրանց մտքերն այնքան անկյանք են, որ դա երբեմն նմանվում է բարության։
 +
 
 +
«Սովետսկայա Էստոնիայի» խմբագիրը բարեհոգի մարդ էր։ Մինչեւ այն պահը, անշուշտ, երբ դառնում էր կոշտ ու չար։ Քանի դեռ հարկադրված չէր լինում հետեւել համապատասխան ցուցումների։ Հայտնի է, որ կարգին ու օրինավոր է համարվում այն մարդը, ով ստորություն անելուց հաճույք չի ստանում։
 +
 
 +
Կարճ ասած՝ Բուշին թույլատրեց տպագրվել։ Սկզբնական շրջանում նրա թղթակցությունները խմբագրվում էին առանձնահատուկ զգոնությամբ։ Աստիճանաբար դրանք դառնում էին ավելի ծավալուն եւ նշանակալի։ Բուշի որոշ ակնարկներ փոքրիկ սենսացիաներ առաջացրին։
 +
 
 +
Դեկտեմբերին խմբագիրը կրկին սկսեց խոսել Բուշին հաստիքային տեղ տրամադրելու մասին։ Հավելումն՝ Բուշի համար բարեխոսում էին տեղկոմի բոլոր ծերացող կանայք։ Շաբլինսկին ու ես էլ պաշտպանում էինք նրան։ Թռացկաժողովներից մեկին ասացի․ «Անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել Բուշին։ Այլապես նրան կմղենք դեպի դիսիդենտության սայթաքուն ուղին»։
 +
 
 +
Բուշին աշխատանքի տեղավորելը ստացել էր գաղափարական միջոցառման բնույթ։ Գլխավոր խմբագիրը բազմանշանակ ժպիտով էր նայում նրան։ Նրա ճակատագիրը կարող էր վճռվել արդեն տեսանելի ապագայում։
 +
 
 +
Մոտենամ էր Նոր տարին։ Խմբագրությունում նշելու էինք։ Ինչպես միշտ նկատելիորեն ակտիվացել էին անկյալները։ Գրաշարներից երկուսը (երկուսն էլ հարբեցող) գնացին օղի բերելու։ Նամակների բաժնի հաստահետույք աղջիկները բուտերբրոդներ էին պատրաստում։
 +
 
 +
Աշխատանքն այդ օրը շուտ ավարտեցինք։ Արտահաստիքային հեղինակներին խնդրել էին չգնալ։ Խնբագիրը կանչել էր Բուշին ու ասել․
 +
 
 +
— Հուսով եմ, երեկոյան կհանդիպենք։ Ուզում եմ հաճելի նորություն հայտնել ձեզ։
 +
 
 +
Աշխատակիցները դեգերում էին միջանցքներում։ Ամենաանհամբերները փակվել էին կենցաղի բաժնում։ Դռան ետեւից բաժակների զրնգոց էր լսվում։
 +
 
 +
Մի քանիսը գնացել էին տուն՝ տոնական զգեստներ հագնելու։ Վեցի կողմերը վերադարձան։ Բուշը հագել էր ծխախոտագույն արտասահմանյան կոստյում։ Լաքապատ կոշիկները փայլում էին։
 +
 
 +
— Հիանալի տեսք ունես,— ասացի։ Բուշը շփոթված ժպտաց․
 +
 
 +
— Գալինան երեկ ատամները ծախեց։ Երկու պլատինե շապիկ տարավ ոսկեգործին։ Եվ ինձ համար այս հագուկապն առավ։ Այսքանից հետո կարո՞ղ եմ լքել նրան…
 +
 
 +
Տեղավորվեցինք քարտուղարության մեծ սենյակում։ Բոլորը բարձրաձայն զրուցում էին, ծխում, ծիծաղում։
 +
 
 +
Խմբագրական քեֆերին, առհասարակ, ժողովրդավարության մթնոլորտ է տիրում։ Կարելի կատակել գլխավոր խմբագրի հետ։ Որոշել, թե ով է դարաշրջանի ամենահանճարեղ լրագրողը։ Արտասանել անչափ հաճոյախոսություններ։ Կարելի է, օրինակ, լսել․
 +
 
 +
— Ծերուկ, դու հսկա ես։ Դու լուսանկարչական ռեպորտաժի Պագանինին ես։
 +
 
 +
— Իսկ դու,— սովորաբար լինում է պատասխանը,— տնտեսական առաջնորդողի Շեքսպիրն ես…
 +
 
 +
Այստեղ են հանգուցալուծվում ընթացիկ սիրային կոնֆլիկտները։ Խարդավանքներ են հյուսվում։ Առաջադրվում են Պատվո տախտակի թեկնածուներ։
 +
 
 +
Այլ կերպ ասած՝ ամենօրյա խմբագրական խառնաշփոթն այստեղ նորմա է դառնում։ Վերջնականապես հաստատվում է խմբագրությանը բնորոշ լարված, տենդագին չբերության մթնոլորտը…
 +
 
 +
Բուշն իրեն պահում էր ծայր աստիճան գոռոզ ու խիստ։ Նստել էր լուսամատի մոտ։ Խորասուզված կարդում էր։ Գիրքը կոչվում էր «Ուղղագրության եւ կետադրության խրթին դեպքերը»։
 +
 
 +
Վերջապես սեղան նստեցինք։ Խմբագիրը սպասելով, որ բոլորը լռեն, ասաց․
 +
 
 +
— Բարեկամներս։ Ահա աշխատանքով հագեցած մեկ տարի էլ անցավ։ Մենք հիշելու բան ունենք։ Ե՛վ ուրախություններ են եղել, եւ՛ տխրություններ։ Ե՛վ ձեռքբերումներ, եւ՛ անհաջողություններ։ Մեր հրապարակումներում ավելացել են լուրջ, վառ ու խորը նյութերը։ Պակասել են բացթողումներն ու սխալները։ Համոզված եմ, որ եկող տարի ավելի համերաշխ ու համախումբ ենք աշխատելու… Այսօր ինձ զանգեցին Կենտրոնական կոմիտեից։ Իվան Գուստավովիչ Կեբինը իր շնորհավորանքն է հղում ձեզ։ Թույլ տվեք ի սրտե միանալ դրան։ Շնորհավո՛ր Նոր տարի, բարեկամներս․․․
 +
 
 +
Հետո բազմաթիվ այլ կենացներ եղան։ Գլխավոր խմբագրի եւ պատասխանատու քարտուղարի, համեստ աշխատավորներ սրբագրիչների ու մեքենագրուհիների։ Խմեցինք արտահաստիքային թղթակիցների ու ակտիվ բանվորական թղթակիցների եենացը։ Ինչ֊որ մեկը խոսեց քաղաքական զգոնության մասին։ Եղավ ֆուտբոլի թիմ ստեղծելու առաջարկ։ Խմբագրության «ստուկաչ» Իգոր Գասպլը միասնաբար աշխատելու կոչ արեց։ Շաբլինսկին առաջարկեց խմել հմայիչ կանանց կենացը…
 +
 
 +
Սենյակը լցվել էր ծխով։ Մարդիկ բաժակները ձեռքներին բաժանվել էին առանձին խմբերի։ Ուտելիքն արագորեն չքանում էր։
 +
 
 +
Կենցաղի բաժնի Տորշինան համոզում էր, որ բոլորս միասին երգենք։ Ֆիմա Բիկովերը պարտքերն էր բաժանում։
 +
 
 +
Շուտով հայտնվեց հավաքարար Հիլդան։ Հարկավոր էր ցրվել։
 +
 
 +
— Եվս տասը րոպե,— ասաց խմբագիրն ու շամպայնի բաժակն անձամբ մեկնեց Հիլդային։
 +
 
 +
Դռան մեջ հայտնվեց խմբագրի տիկինը՝ Զոյա Սեմյոնովնան։ Նա զգուշությամբ բերում էր մի հսկայական մելքիորե սկուտեղ՝ սուրճով լի գավաթներով։
 +
 
 +
Մինչեւ այդ պահը Բուշն անշարժ նստած էր։ Բաժակը դրել էր ռադիոլայի կափարիչի վրա։ Գիրքը ծնկներին էր։
 +
 
 +
Իսկ հիմա բարձրացավ տեղից։ Լայն ժպիտով մոտեցավ Զոյա Սեմյոնովնային։ Անսպասելիորեն ինչ֊որ ֆուտբոլային շարժում արեց։ Ու լաքապատ կոշիկի հզոր հարվածով վայր գցեց սկուտեղն ապշած կնոջ ձեռքից։
 +
 
 +
Սենյակն իրար անցավ։ Ճչում էին նրանք, ում վրա թափվել էր եռման սուրճը։ Լյուբա Տորշինան ուշագնաց եղավ…
 +
 
 +
Չորս արտահաստիքային աշխատողներ բռնեցին Բուշին։ Բուշը չէր դիմադրում։ Երջանիկ ժպիտը սառել էր դեմքին։
 +
 
 +
Միլիցիա էին զանգում, «Շտապ օգնություն»…
 +
 
 +
Երեք օր անց Բուշին զննեց հոգեբուժական հանձնաժողովը։ Նրան միանգամայն մեղսունակ ճանաչեց։ Բուշին դատապարտեցին որպես խուլիգանի։ Տվին երկու տարի՝ պայմանական։
 +
 
 +
Լավ է, որ խմբագիրը չկամեցավ հասնել ավելի խիստ պատժի։ Բուշը հեշտ պրծավ, լրագրության մասին, սակայն, մտածելն իսկ արդեն ծիծաղելի էր…
 +
 
 +
Մոտ մեկ ամիս Բուշին կորցրի տեսադաշտիցս։ Գնացել էի Լենինգրադ՝ ընտանեկան գործերս կարգավորելու։ Վերադարձիս զանգեցի, բայց նրա հեռախոսը չէր աշխատում։
 +
 
 +
Բուշին չէի մոռացել։ Հուսով էի, որ քաղաքում կտեսնեմ։ Այդպես էլ եղավ։
 +
 
 +
Բուշը կանգնած էր լուսանկարչատան ցուցափեղկի մոտ ու նայում էր ժպտացող հրեշներին։ Ձեռքի ֆրանսիական բուլկու կեսն արդեն կերել էր։ Ամբողջ տեսքը վկայում էր, որ բացարձակապես պարապ է։
 +
 
 +
Ես առաջարկեցի մտնել «Կունգլա» բարը։ Բուշն ասաց․
 +
 
 +
— Այնտեղ պարտք եմ։
 +
 
 +
— Շա՞տ։
 +
 
 +
— Վեց ռուբլի։
 +
 
 +
— Լավ է,— ասում եմ,— համ էլ պատքը կտանք։ Վերարկուները հանեցինք, բարձրացանք երկրորդ հարկ, նստեցինք պատուհանի մոտ։
 +
 
 +
Ես ուզում էի իմանալ, թե ինչ էր պատահել։ Հանուն ինչի՞ նա կատարեց այդ անհեթեթ արարքը։ Նյարդային ցնցո՞ւմ էր, գիտակցության մթագնո՞ւմ։
 +
 
 +
Բուշն ինքը խոսք բացեց․
 +
 
 +
— Հասկացիր, ծերուկ։ Խմբագրությունում բոլորը բորենիներ են… Անմիջապես ճշտեց․
 +
 
 +
— Բացի քեզանից, Շաբլինսկուց եւ չորս դժբախտ պառավներից… Մի խոսքով, խոզերը գերակշռում են։ Եվ այդ հիմար քեֆը։ Իսկ ես նստած սպասում եմ, թե երբ է այդ թանձրահետույք խմբագիրն ինձ երջանկացնելու իր բարերարությամբ։ Ու հայտնվում է ծուռթաթ Զոյկան իր սկուտեղով։ Բոլորը միայն մի ցանկություն ունեն՝ քացով խփել֊ջարդել այդ բոզական սկուտեղը։ Այդտեղ հասկացա, որ հասել է պատասխանատու պահը։ Վճռվելու է, թե ով եմ ես։ Ասպե՞տ, ինչպես համարում է Գալկան, թե՞ քաք, ինչպես պնդում են մնացածները։ Ես էլ ելա ու…
 +
 
 +
Բարում նստեցինք մոտ մեկ ժամ։ Ես պետք է խմբագրություն գնայի։ Ինչ֊որ առաջադեմ ֆրանսիացու հետ հարցազրույց պիտի անեի։
 +
 
 +
Հարցրի․
 +
 
 +
— Ինչպե՞ս է Գալինան։
 +
 
 +
— Ոչինչ,— ասաց Բուշը,— վիրահատություն տարավ… Ինչ֊որ կանացի բաներ…
 +
 
 +
Դրանից հետո հազվադեպ էինք հանդիպում։ Խիստ զբաղված էի խմբագրությունում։ Պատմվածքներիս ժողովածուն էի նախապատրաստում տպագրության։
 +
 
 +
Մի անգամ Բուշին հանդիպեցի ձիարշավարանում։ Հատակին հասած մարդու տեսք ուներ։ Մի քիչ փող տվեցի։ Շնորհակալություն  հայտնեց  ու անմիջապես գնաց  խմիչք բերելու։
 +
 
 +
Չսպասեցի...
 +
 
 +
Ամռանն ինձ ուղարկեցին Բուլղարիա՝ կինոփառատոնը լուսաբանելու։ Դա իմ առաջին արտասահմանյան գործուղումն էր։ Այսինքն՝ իմ նկատմամբ քաղաքական վստահության նշան, եւ իմ լոյալության վկայություն։
 +
 
 +
Վերադարձիս ապշեցուցիչ պատմություն լսեցի։
 +
 
 +
Տալլինամ տոնում են Նոյեմբերի 7֊ը։ Շքերթավորների շարասյունեոը ձգվում են դեպի քաղաքի կենտրոնը։ Կառավարական տրիբունան Կենտրոնական կոմիտեի շենքի առջեւ է։ Երաժշտություն է հնչում։ Օդում գույնզգույն փուչիկներ։ Հաղորդավարը ռադիոյով անվերջ շնորհավորանքներ ու կեցցեներ է հռչակում։
 +
 
 +
Մարդկանց ձեռքերում տրանսպարանտներ են ու առաջնորդների դիմանկարներ։ Միլիցիոներները հետեւում են կարգուկանոնին։ Բոլորը բարձր տրամադրության մեջ են։ Ինչ էլ լինի, տոն է։
 +
 
 +
Շքերթավորների մեջ է նաեւ Բուշը։ Ավելին բռնել է փայտին ամրացված ֆաներայի մի կտոր։ Նման է ձյուն մաքրելու բահի։ Ֆաներային կանաչ ներկով գրված է․
 +
 
 +
«Վճռական հակահարված տանք համաշխարհային իմպերիալիզմի թշնամիներին»։
 +
 
 +
Այս պլակատով Բուշը Կադրիորգից հասել էր մինչեւ դաշնամուրի գործարան։ Այստեղ միայն միլիցիոներները իրար էին անցել։ Ովքե՞ր են «համաշխարհային իմպերիալիզմի թշնամիները»։ Այդ ո՞ւմ «վճռական հակահարված» տանք…
 +
 
 +
Բուշը չի դիմադրում։ Նրան փակ ավտոմեքենայով տանում են Պագարի փողոց։ Երեք րոպե անց նրան հարցաքննում է անձամբ գեներալ Պորկը։
 +
 
 +
Հարցերին Բուշը պատասխանում է հանգիստ ա հակիրճ։ Իր մեղքը կտրականապես չի ընդունում։ Ասում է, թե պատահածը թյուրիմացության է, անուշադրաթյան հետեւանքով սպրդած սխալ։
 +
 
 +
Գեներալը Բուշի հետ զրուցում է մեկակես ժամ։ Երբեմն շատ կիրթ, երբեմն՝ անակնկալ կոպիտ։ Բուշին մեկ դիմում է «Էռնեստ Լեոպոլդովիչ»–ով, մեկ էլ վրան գոռում․ «Կգնդակահարեմ, շո՛ւն»։
 +
 
 +
Ի վերջո, Բուշը ձանձրանում է արդարանալուց։ Թուղթ ու մատիտ է խնդրում։ Թեթեւացած գեներալը նրան է մեկնում ինքնահոսը․
 +
 
 +
— Անկեղծ խոստովանությանը կարող է մեղմացնել ձեր ճակատագիրը…
 +
 
 +
Բուշը որոշ ժամանակ լուսամուտից դուրս է նայում։ Հետո ժպտում է ու գեղեցիկ, թեք ձեռագրով շարադրում․
 +
 
 +
Հայտարարություն։
 +
 
 +
Այնուհետեւ․
 +
 
 +
1․ Խորը մտահոգություն եմ հայտնում Մերձբալթիկայի եւ Անդրկովկասի քրիստոնյա֊մկրտականների ճակատագրի նկատմամբ։
 +
 
 +
2․ Ամերիկյան մտավորականությանը կոչ եմ անում անմիջապես արձագանքել Կրեմլի չարաշահումներին մարդու ազատությունների ոլորտում։
 +
 
 +
3․ Պահանջում եմ իմ պատմական հայրենիքը՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, անխոչընդոտ արտագաղթելու իմ իրավունքը։
 +
 
 +
Ստորագություն՝ Էռնեստ Բուշ, խղճի կալանավոր։
 +
 
 +
Գեներալը կարդում է հայտարարությունն ու գցում աղբարկղը։ Նա որոշում է կիրառել հին ու փորձված մեթոդը։ Պարզապես լուռ հեռանում է։
 +
 
 +
Այս մեթոդը, որպես կանոն, միշտ արդյունավետ է գործում։ Մնալով դատարկ սենյակում, հարցաքննվողների նյարդերը սովորաբար չեն դիմանում։ Անորոշությունն ավելի է վախեցնում նրանց, քան ցանկացած սպառնալիք։ Նրանք սկսում են վերլուծել սեփական վարքը։ Սկսում են տենդագին որոնել փրկարար քայլեր։ Շփոթվում են անիմաստ հնարքների բազմազանությունից։ Տանջալի սպասումը մարդկանց վերածում է վախից դողացող անասունի։ Գեներալն այդ հույսով է Բուշին մենակ թողնում։
 +
 
 +
Վերադառնում է քառասուն րոպեից։ Տեսածն ապշեցնում է նրան։ Բուշը խաղաղ քնած է լինում՝ գլուխն արձանագրությունների թղթապանակին։
 +
 
 +
Ավելի ուշ գեներալը պատմել է․
 +
 
 +
Իմ կաբինետում ինչ ասես, որ չի եղել։ Մարդիկ սեփական երակներն են բացել։ Մոխրամանում նոթատետրեր են վառել։
 +
 
 +
Փորձել են լուսամատից դուրս թռչել։ Քնելը, սակայն, առաջին դեպքս էր–
 +
 
 +
Բուշին տանում են հոգեբուժական կլինիկա։ Կատարվածը գեներալին ներկայանում է որպես հոգեկան հիվանդության բացահայտ ախտանիշ։ Հնարավոր է, որ նա այնքան էլ չէր սխալվում։
 +
 
 +
Բաց են թողնում Բուշին միայն կես տարի անց։ Այդ ընթացքում իմ կյանքում փոփոխություններ եղան։
 +
 
 +
Դժվարանում եմ հիշել, թե ինչից սկսվեց։ Մի քանի անգամ ավելորդ բաներ ասացի։ Կռվեցի համապատասխան մարմինները ներկայացնող Գասպլի հետ։ Մի անգամ հարբած մտա Կենտկոմ։ Էստոնիայի գրողների կոնֆերանսում առարկեցի անձամբ ընկեր Լիպպոյին…
 +
 
 +
Հիշեցին, որ աշխատում եմ առանց Տալլինի գրանցման։ Պարզեցին իմ մասնակի հրեական ծագումը։ Բուշի հետ կապերն էլ դրական ազդեցություն չունեցան հեղինակությանս վրա։
 +
 
 +
Հենց այդ ժամանակ Էստոնիայում քաղաքական անկարգություններ սկսվեցին։ Մի խումբ դիսիդենտներ խնդրագրով դիմեցին Վալդհայմին։ Երեք օրից նրանց հուշագիրը հաղորդվեց արեւմտյան ռադիոյով։ Մեկ շաբաթ էլ անց Մոսկվայից ցուցում ստացվեց՝ ուժեղացնել դաստիարակչական աշխատանքը։ Դա նշանակում էր, որ ինչ֊որ մարդկանց հարկավոր է վռնդել, ստորացնել, պաշտոնանկ անել։ Այդ ամենը, բնականաբար, հուշագրի հեղինակների նկատմամբ հետաքննությունից զատ։
 +
 
 +
Խմբագրության տնտեսվար Մելեշկոն ասում էր․
 +
 
 +
— Կարող էին դիմել սեփական ղեկավարությանը։ Թե չէ հնարել ինչ֊որ Խաիմ…
 +
 
 +
Ճնշումների համար ես հարմար թեկնածու էի։ Եվ ինձ հեռացրին։ Միաժամանակ տպարանում ոչնչացվեց պատմվածքներիս գրեթե պատրաստ ժողովածուն։ Եվ այդ ամենը միայն Կրեմլի բոսսերին զեկուցելու համար՝ միջոցներ ձեռնարկվել են։
 +
 
 +
Ես, իհարկե, միակ զոհը չէի։ Այդ օրերին փակվեց ձիարշավարանը՝ բուրժուական տրամադրությունների բույնը։ Ժուռնալիստների միության բուֆետում արգելեցին ոգելից խմիչքի վաճառքը։ Խանութներից չքացավ խոզապուխտը։ Սա, թերեւս, արդեն ուրիշ թեմա է…
 +
 
 +
Մի խոսքով էստոնական ազատականությունը վերջացավ։
 +
 
 +
Ժողովրդի լավագույն մասը՝ երկու երիտասարդ գիտնական՝ անցավ ընդհատակ…
 +
 
 +
Ես զրկվեցի հաստիքային պաշտոնից։ Առաջարկեցին հեռանալ «սեփական դիմումի համաձայն»։ Խորհուրդ տվեցին կրկին դառնալ բանվորական թղթակից։ Հրաժարվեցի։
 +
 
 +
Լենինգրադ վերադառնալու ժամանակն էր։ Առավել եւս՝ ընտանեկան կյանքս սկսել էր կարգավորվել։ Բաժանումը մարդկանց ավելի խելամիտ է դարձնում…
 +
 
 +
Կոմպի փողոցի բնակարանում իրերս էի հավաքում։ Հեռախոսը զանգեց։ Ճանաչեցի Բուշի ձայնը։
 +
 
 +
— Ծերուկ, կսպասես ինձ։ Գալիս եմ։ Ոտքով։ Փող բոլորովին չունեմ։ Փոխարենը քեզ արժեքավոր նվեր եմ բերում…
 +
 
 +
Իջա գինի առնելու։ Քառասուն րոպեից եկավ։ Տեսքն ավելի լավ էր, քան վեց ամիս առաջ։ Հարցրի․
 +
 
 +
— Գործերդ ինչպե՞ս են։
 +
 
 +
— Ոչինչ։
 +
 
 +
Բուշն ինձ պատմեց, որ իրեն հաշվառման մեջ են պահում հոգեբուժարանում։ Հետն էլ պարբերաբար քարշ են տալիս ՊԱԿ։ Քիչ անց աշխուժացավ ու, ձայնն իջեցնելով, ասաց․
 +
 
 +
— Հուշանվեր եմ բերել քեզ։
 +
 
 +
Արձակեց բաճկոնի կոճակները։ Ծոցից հանեց քառածալ մի թուղթ։ Գոհ տեսքով մեկնեց ինձ։
 +
 
 +
— Սա ի՞նչ է,։ հարցրի։
 +
 
 +
— Պատի թերթ։
 +
 
 +
— Ի՞նչ պատի թերթ։
 +
 
 +
— ՊԱԿ֊ի տեղական բաժանմունքի։ Տեսնում ես՝ «Վահան եւ սուր»։ Լիքը հետաքրքիր բան կա։ Ինչ֊որ մեկին պարսավում են լակելու համար։ Սպեկուլյանտների մասին հոդված կա։ Իսկ սա բանաստեղծություն է խուլիգանների մասին․
 +
 
 +
<poem>
 +
Ստիլյագը շշով խփեց
 +
Շքանշանակիր ծերուկին։
 +
Աւեհեր կնճռոտ ծոծրակից
 +
Արյուն է խփում, ինչպես աղբյուրից…
 +
</poem>
 +
 
 +
— Իսկ ինչ,— ասաց Բուշը,— վատ չէ…
 +
 
 +
Հետո սկսեց պատմել, թե ինչպես է տիրացել պատի թերթին։
 +
 
 +
— Կանչում է ինձ ցնդած Սորոկինը։ Սկսում է իր տխմար խոսակցությունները։ Իր բոլոր փաստարկները հերքում եմ Մարքսից մեջբերումներով։ Սորոկինը հեռանում է։ Ինձ մենակ է թողնում պեդեռաստի իր կաբինետում։ Իսկ ես մտածում եմ, թե ինչ նվիրեմ Սերյոժային ի հիշատակ։ Տեսնեմ պահարանի գլխին պատի թերթ է ընկած։ Վերցրի, դրի ծոցս։ Նվիրում եմ որպես հուշանվեր…
 +
 
 +
— Արի,— ասում եմ,— վառենք։ Շառից֊փորձանքից հեռու։
 +
 
 +
— Արի,— համաձայնում է Բուշը։ Պատառոտեցինք թերթն ու վառեցինք զուգարանում։ Ուշանում էի։ Տաքսի կանչեցի։ Բուշը հետս եկավ կայարան։ Կառամատույցին բռնեց ձեռքս․
 +
 
 +
— Ի՞նչ կարող եմ անել քեզ համար։ Ինչո՞վ կարող եմ օգնել։
 +
 
 +
— Ամեն ինչ կարգին է։
 +
 
 +
Բուշը մի պահ մտքերի մեջ ընկավ ինչ֊որ տանջալի որոշում ընդունելով։
 +
 
 +
— Ուզում ես,— ասաց,— ամուսնացիր Գալինայի հետ։ Ընկերաբար զիջում եմ։ Նա կարող է ծաղիկներ նկարել ու նկարները վաճառել։ Սի շաբաթից սիամի կատուն ձագեր է բերելու։ Ամուսնացիր, չես փոշմանի։
 +
 
 +
— Ես,— ասում եմ,— ճիշտն ասած, ամուսնացած եմ արդեն։
 +
 
 +
— Դո՛ւ գիտես։
 +
 
 +
Գրկեցի նրան, հետո բարձրացա վագոն։ Բուշը մնաց կառամատույցին կանգնած։ Կարծես դեռ չեմ ասել, որ նա կարճահասակ էր…
 +
 
 +
Վեցերորդ տարին է, ինչ ապրում եմ Ամերիկայում։ Կնոջս ու Կատյա դստերս հետ։ Նոր ջինս գնելիս Կատյան մի քառասուն րոպե ոտքերով կոխոտում է։ Հետո ծնկների վրա ծակեր է անում…
 +
 
 +
Վերջերս Բրուկլինում մեկը կանչեց ետեւիցս։ Շուռ եկա ու ճանաչեցի Գրիշանյային։ Նրան, որ մեզ Լենինգրադից Տալլին էր տարել իր մեքենայով։
 +
 
 +
Մտանք մոտակա ռեստորանը։ Գրիշանյան պատմեց, որ այն ժամանակ նստել է ընդամենը վեց ամիս։ Հաջողվել էր ինչ֊որ մեկին կաշառել ու դուրս գալ։
 +
 
 +
— Վերցնել գիտես՝ տալ էլ իմացիր,— փիլիսոփայորեն ասաց Գրիշանյան։
 +
 
 +
Հարցրի, թե ինչպես է Բուշը։ Ասաց․
 +
 
 +
— Պատկերացում չունեմ։ Շաբլինսկուն նշանակել են պատասխանատու քարտուղար…
 +
 
 +
Պայմանավորվեցինք, որ հեռախոսով կկապվենք։ Այդպես էլ չզանգեցի։ Ինքը նույնպես…
 +
 
 +
Մեկ ամիս առաջ թերթերում կարդացի կապիտան Ռուդիի մասին։ Չորս տարի անցկացրել էր Մորդովիայում։ Հետո նրա պաշտպանությամբ հանդես են եկել ինչ֊որ կազմակերպություններ։ Կապիտանին ժամանակից շուտ ազատ են արձակել։ Հիմա ապրում է Համբուրգում։
 +
 
 +
Բուշի մասին հարցուփորձ եմ անում բոլորին, ով կարող է որեւէ բան իմանալ։ Ըստ որոշ տեղեկությունների, Բուշը բանտում է։ Կան նաեւ տեղեկություններ, թե ամուսնացել է ձկնարդյունաբերության նախարարի այրու հետ։ Երկու տարբերակն էլ ճշմարտանման են։ Եվ երկուսն էլ դառը զգացմունքներ են հարուցում։
 +
 
 +
Ո՞ւր է հիմա դիսիդենտ ու կանանց սիրելի, շիզոֆրենիկ, բանաստեղծ ու հերոս Էռնեստ Լեոպոլդովիչ Բուշը…
 +
 
 +
==Կոմպրոմիս տասնմեկերորդ==
 +
 
 +
(«Սովետսկայա Էստոնիա»։ Օգոստոս։ 1976 թ․) «ՏԱԼԼԻՆԸ ՀՐԱԺԵՇՏ է ՏԱԼԻՍ ՀՈՒԲԵՐՏ ԻԼՎԵՍԻՆ։ Երեկ Լիննամետսա գերեզմանատանը տեղի ունեցավ էստոնական ժողովրդի հավատարիմ զավակ, հեռուստաստուդիայի անփոփոխ տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս Հուբերտ Վոլդեմարի Իլվեսի հուղարկավորությունը։
 +
 
 +
Հուբերտ Իլվեսի ողջ կյանքը կոմունիզմի գործին անձնուրաց ծառայության օրինակ էր։
 +
 
 +
Նրա համար հատկանշական էին բարձր պատասխանատվության զգացումը, ուշադիր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ եւ զարմանալի անձնական պատասխանատվությունը…
 +
 
 +
Սգո քայլերգի ներքո հասարակայնության ականավոր ներկայացուցիչները տանում են բազմաթիվ ծաղկեպսակներով զարդարված դագաղը։
 +
 
 +
Թարմ գերեզմանի մոտ հնչում են հրաժեշտի հանդիսավոր խոսքեր…
 +
 
 +
Սգո միտինգին մասնակցեցին երեւելի կուսակցական ու սովետական աշխատողներ, հանգուցյալի գործընկերները, էստոնական ռադիոյի, հեռուստատեսության, խոշոր թերթերի աշխատակիցները։
 +
 
 +
Հուբերտ Իլվեսի հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»։
 +
 
 +
— Ընկեր Դովլաթով, դուք սեւ կոստյում ունե՞ք։ Խմբագիրը դժգոհ խոժոռում է հոնքերը։ Նա տհաճությամբ է նման հարց տալիս հանրապետական կուսակցական թերթի աշխատակցին։ Խմբագիրը նորածնի բեժ դեմք ունի, լայն գոտկատեղ ու մանկական ազգանուն՝ Տուրոնոկ։
 +
 
 +
— Չունեմ,— ասացի։— Սրանով եմ ման գալիս։
 +
 
 +
— Ոչ թե այս պահին, այլ տանը։
 +
 
 +
— Ես առհասարակ կոստյում չունեմ,— ասում եմ։
 +
 
 +
Կարող էի բացատրել, որ տուն էլ չունեմ, ապաստան, բնակավայր։ Որ սենյակ եմ վարձում Աստված գիտի որտեղ…
 +
 
 +
— Իսկ թատրոն ինչպե՞ս եք հաճախում։
 +
 
 +
Կարող էի ասել, որ թատրոն չեմ հաճախում։ Բայց հենց նոր թերթում տպագրվել էր «Անօժիտը» ներկայացման իմ գրախոսությունը։ Գրել էի Դիմա Շերի պատմածով։ Գրախոսությունը գովում էին բանավիճային բնույթի համար…
 +
 
 +
— Դե լավ, եկեք խոսենք ըստ էության,— հոգնած ասաց խմբագիրը։— Վախճանվել է Իլվեսը։
 +
 
 +
Տուրք տալով կեղծավորության ստոր սովորությանս, տրտում տեսք ընդունեցի։
 +
 
 +
— Դուք նրան ճանաչո՞ւմ էիք,— հարցրեց խմբագիրը։
 +
 
 +
— Ոչ,— ասում եմ։
 +
 
 +
—  Իլվեսը հեռուստաստուդիայի տնօրենն էր։ Նրա թաղումը լուրջ միջոցառում է։ Հուսով եմ, հասկանում եք։
 +
 
 +
– Այո։
 +
 
 +
— Մեր խմբագրությունն էլ պետք է ներկայացված լինի։ Պատրաստվում էինք ուղարկել Շաբլինսկուն։
 +
 
 +
— Եվ ճիշտ է,— ասում եմ,— Միշկան այնտեղից անընդհատ ինչ֊որ փողեր է ստանում։
 +
 
 +
Խմբագիրը կնճռոտեց դեմքը։
 +
 
 +
— Միխայիլ Բորիսովիչը զբաղված է։ Նա մեկնում է Սաարեմաա կղզի՝ գործուղման։ Կլենսկին բացառվում է։ Այստեղ ներկայացուցչական արտաքինով մարդ է պետք։ Բուշը երրորդ օրն է խմում է եւ այդպես շարունակ։ Կանգ ենք առել ձեր թեկնածության վրա։ Աղաչում եմ, խայտառակ չանեք։ Հարկավոր է հանդես գալ հակիրճ, ջերմ խոսքով։ Հարկավոր է… Մի խոսքով, պահեք ձեզ այնպես, իբր լավ ճանաչել եք հանգուցյալին…
 +
 
 +
— Մի՞թե ես ներկայացուցչական արտաքին ունեմ։
 +
 
 +
— Դուք բարձրահասակ եք,— խոստովանեց Տուրոնոկը,— Կլյուխինայի հետ եմ խորհրդակցել։
 +
 
 +
Ըհը, մտածում եմ, Գալոչկան։ Դե լավ…
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցովիչ,— ասացի,— սրտովս չէ դա։ Միստիֆիկացիայի հոտ է գալիս։ Իլվեսին չեմ ճանաչել։ Կեղծ ողբալ չեմ ուզում։ Ուղարկեք Շաբլինսկուն։ Իսկ ես, համոզեցիք, կգնամ Սաարեմաա։
 +
 
 +
— Դա բացառվում է։ Դուք պրոբլեմային նյութեր չեք գրում։
 +
 
 +
— Չեք հանձնարարում՝ չեմ գրում։
 +
 
 +
— Ձեզ հանձնարարում էինք գերմանացիների մասին նյութը, հրաժարվեցիք։
 +
 
 +
— Ես գտնում եմ, որ նրանց պետք է թողնել, որ գնան։
 +
 
 +
— Դուք միամիտ մարդ եք։ Մեղմ ասած։
 +
 
 +
— Ինչո՞ւ։ Միությունում ավելի շատ գերմանացի կա, քան հայ։ Բայց գերմանացիները նույնիսկ ինքնավարությունից են զուրկ։
 +
 
 +
— Նրանք ի՞նչ գերմանացի։ Դա գաղութարարների երրորդ սերունդն է։ Նրանք վաղուց էստոնացի են դարձել։ Լեզուն, մշակույթը, մտածելակերպը… Տիպիկ էստոնացիներ են։ Հայրերն ու պապերը Էստոնիայում են ապրել…
 +
 
 +
— Բորյա Ռոյբլատի պապն էլ Էստոնիայում է ապրել։ Հայրը նույնպես Էստոնիայում է ապրել։ Իսկ Բորյան այդպես էլ հրեա մնաց։ Ու առանց աշխատանքի…
 +
 
 +
— Գիտեք, Դովլաթով, ձեզ հետ խոսել չի լինում։ Դեմագոգիայի նուրբ հնարքներ ունեք։ Ձեզ աշխատանք ենք տվել, ընդառաջել ենք։ Կարծում էինք՝ կհասունանաք։ Ավելի լուրջ կպահեք ձեզ…
 +
 
 +
— Աշխատում եմ, չէ՞։ Գրում եմ։
 +
 
 +
— Եվ նույնիսկ լավ եք գրում։ Յուրնան ինքը վերջերս մեջբերեց ձեր գրածը․ «… կառուցողական գաղափարը կորավ անպատասխանատու էքսպերիմենտի քաոսում»… Խոսքն այդ մասին չէ։ Ձեր ապաքաղաքականությունը, ձեր մանկամտությունը… ձեզանից ամեն բան սպասելի է։ Դուք երկու հարյուր հիսուն ռուբլի վաստակում եք։ Վերաբերմունքը ծեր նկատմամբ լավ է, գնահատում են ձեր հումորը, ձեր ոճը։ Իսկ դուք ինչո՞վ եք փոխհատուցում։ Ինչո՛ւ պետք է ես ժամանակ վատնեմ նման անպտուղ խոսակցությունների վրա։ Ես պնդում եմ Շաբլինսկուն փոխարինելու խնդրանքս։ Նա ժամանակավորապես ձեզ է տալիս իր բաճկոնը։ Փորձեք։ Կախիչի վրա է…
 +
 
 +
Փորձեցի։
 +
 
 +
— Ի՜նչ դարձօձիքներ են,— ասում եմ,— Կարմիր աստղի շքանշանն է պակասում…
 +
 
 +
— Վե՛րջ,— ընդհատեց խմբագիրը,— գնացե՛ք։
 +
 
 +
Ատում եմ գերեզմանատնային արարողությունները։ Ոչ թե այն պատճառով, որ դա մահվան հետ է կապված, մերձավոր, փառք Աստծո, չեմ թաղել։ Իսկ օտարների նկատմամբ անտարբեր եմ։ Այդուհանդերձ թաղումներն ատում եմ։ Մահվան կողքին ցանկացած շարժում անբարոյական է թվում։ Թաղումներն ատում եմ ցուցադրական լինելու չափ գեղեցիկ, համոզիչ վշտի զգացողության համար։ Ուրիշ, օտար մարդկանց արցունքների համար։ Դժվարությամբ ճնշվող ուրախության զգացման համար՝ «Ոչ թե դու, այլ ուրիշն է մահացել»։ Քիչ անց խմելու առիթով բարձրացող գաղտնի հուզմունքի համար։ Հանգուցյալի մասին չափը անցնող հաճոյախոսությունների համար։ (Միշտ ցանկացել եմ գոռալ․ «Նա թքած ունի։ Կենդանի մնացածների նկատմամբ ներողամիտ եղեք։ Օրինակ, իմ նկատմամբ»)։
 +
 
 +
Եվ ահա պետք է Շաբլինսկու փոխարեն մասնակցեմ սգո հանդիսությունների, վիշտ ու կսկիծ խաղամ։
 +
 
 +
Զանգում եմ հեռուստաստուդիա․
 +
 
 +
— Թաղման հարցերով ո՞վ է զբաղվում։
 +
 
 +
— Ինքը Իլվեսը։
 +
 
 +
Աթոռից քիչ մնաց ընկնեի։
 +
 
 +
— Ռանդո Իլվեսը, հանգուցյալի որդին։ Եվ թաղման հանձնաժողովը։
 +
 
 +
— Հեռախոսի համարը կասե՞ք։ Գրում եմ… Շնորհակալ եմ։ Զանգում եմ։ Պատասխանում են մերձբալթյան առոգանությամբ․
 +
 
 +
— Դուք հանգուցյալի ազգականների՞ց եք։
 +
 
 +
— Գործընկերներից։
 +
 
 +
— Ձեր ազգանունը Շաբլինսկի՞ է։ Քիչ էր մնում ասեի՝ «Այո»։
 +
 
 +
— Շաբլինսկին գործուղման մեջ է։ Ինձ հանձնարարված է փոխարինել նրան։
 +
 
 +
— Եկեք։ Երրորդ հարկ, տասներկուերորդ սենյակ։
 +
 
 +
— Գալիս եմ։ Տասներկուերորդ սենյակում հավաքված բոլոր մարդիկ թևկապներով էին։ Ինձ ծանոթ մարդ չկար։ Շաբլինսկու բաճկոնը, որ հիշում էր տիրոջ ուվագծերը, նեղում ու կաշկանդում էր ինծ։ Ինձ անհարմար էի զգում, ինչպես սատկած կետաձուկը լողավազանում։ Ձին՝ շան բնում։
 +
 
 +
Ոտքս կախ գցեցի՝ գրի առնելու այս փոխաբերությունները։
 +
 
 +
Սեղանի մոտ նստած կինը դիմեց ինձ․
 +
 
 +
— Շաբլինսկին դո՞ւք եք։
 +
 
 +
— Ոչ։
 +
 
 +
— «Սովետսկայա Էստոնիայից» պետք է լինի Շաբլինսկին։
 +
 
 +
– Նա գործուղման մեջ է։ Ինձ հանձնարարված է փոխարինել նրան։
 +
 
 +
— Պարզ է։ Ելույթի տեքստը պատրաստե՞լ եք։
 +
 
 +
— Տե՞քստը։ Ես կարծում էի, դա… հուզախառն իմպրովիզացիա պետք է լինի։
 +
 
 +
— Կանոնակարգ կա… Տեքստը հարկավոր է համաձայնեցնել։
 +
 
 +
— Կարո՞ղ եմ վաղը ներկայացնել։
 +
 
 +
— Նեղություն մի կրեք։ Ահա Շաբլինսկու պատրաստած տեքստը։
 +
 
 +
— Հրաշալի է,— ասում եմ,— շնորհակություն։ Նրանց տված թերթիկներին կարդում եմ․
 +
 
 +
«Ընկերներ։ Ինչպե՜ս եմ նախանձում Իլվեսին։ Այո, այո, մի զարմացեք։ Ինձ համակել է սպիտակ նախանձը։ Ի՜նչ բովանդակալի կյանք։ Ի՜նչ պատկառելի արդյունքներ։ Երազողի ու մարտիկի ինչպիսի՜ նախանձելի ճակատագիր»…
 +
 
 +
Հետո թվարկվում էին արժանիքներն ու վաստակը։ Ավարտվում էր այսպես․
 +
 
 +
«…Քնիր Հուբերտ Իլվես։ Դու հազվադեպ էիր քունդ առնում։ Քնիր…»։
 +
 
 +
Այս ամենը արտասանելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Թղթի վրա ամեն բան գրում եմ։ Բայց բարձրաձայն, մարդկանց ներկայությամբ…
 +
 
 +
Դիմեցի սեղանի առջեւ նստած կնոջը․
 +
 
 +
— Կուզենայի իմ կողմից էլ մի բան ավելացնել… Որոշ փոփոխություններ կատարել… Ես այդ աստիճան զգացմունքային չեմ…
 +
 
 +
— Հիմնականը հարկ կլինի թողնել։ Արդեն վիզան կա…
 +
 
 +
— Բնական է։
 +
 
 +
— Տվյալներն արտագրեք։
 +
 
 +
Արտագրեցի։
 +
 
 +
Մի քանի խոսք Շաբլինսկու մասին։ Նրա հայրը բռնադատված է եղել։ Հորեղբոր՝ հայտնի պրոֆեսորի, անունը հիշատակվում է հանրահայտ մեմուարներում։ Երեւի թե միակը, ում մասին համակրանքով է խոսվում։
 +
 
 +
Միշան մեծացել է դժգույն ճամբարային բնակավայրում։ Թվաբանություն ու ռուսաց լեզու նրան դասավանդել են ռուսական գիտության ռահվիրաները… բուշլատներում փաթաթված։ Այդպես ձեւավորվել են նրա պատկերացումները կյանքի մասին։ Նա դարձավ տոկուն ու ճարպիկ տղամարդ։ Խոսքերին չէր վստահում, վճռական էր գործողություններում։ Շատ էր կարդում։ Կարողանում էր համատեղել պոեզիայի նկատմամբ հետաքրքրությունն ու տեխնիկայի նկատմամբ սերը։ Դիպլոմ չունենալով, աշխատել է որպես կոնստրուկտոր։ Ընդունվում է համալսարան։ Դառնում արդյունաբերությունը լուսաբանող լրագրող։ Պոեզիայի ու տեխնիկայի հիբրիդը այլեւս նրա տարերքն է։
 +
 
 +
Նպատակին հասնելու համար պատրաստ էր ամեն ինչի։ Միջոցներից չէր խորշում։ Նպատակը, սակայն, գնալով ավելի ու ավելի աղոտ էր դառնում։ Բարու ու չարի այլընտրանքը վերածվել էր հաջողության ու անհաջողության այլընտրանքի։ Չափազանց ակտիվ կենսագործունեությունը արգելակում էր բարոյական աճը։ Երբ մեզ ծանոթացրին, նա տիպիկ լրագրող էր՝ երկվությամբ ու ցինիզմով հանդերձ։ Լրագրողների մասին հիանալի է ասել Ֆորդը․ «Ազնիվ լրագրողը մեկ անգամ է վաճառվում»։ Այդուհանդերձ, նրա միտքը իդեալիստական եմ համարում։ Լրագրության ոլորտում կան գնման կետեր, կոմիսիոն եւ անգամ էժանացված խանութներ։ Այսինքն՝ վերավաճառքը եռում է։
 +
 
 +
Կա կյանք՝ սքանչելի, տանջալի, ողբերգականությամբ լի։ Եվ կա աշխատանք, որ լավ վարձատրվում է։ Աշխատանք, որի նպատակը ավելի հստակ, ողբերգականությունից զուրկ, ներդաշնակ կյանքի ստեղծումն է։ Թղթի վրա։
 +
 
 +
Լրագրողը նստած գրում է․ «Ահեղ տասնինը թվականն էր»։
 +
 
 +
Շեղվում է մի պահ՝ կնոջն ասելու համար՝ «Գարիկ Լերները խոստացել է երեք տուփ լուծվող սուրճ դասավորել»…
 +
 
 +
Խոհանոցից կինը գոռում է՝ «Ինչպե՞ս թե։ Լերներին դեռ չե՞ն ձերբակալել»։
 +
 
 +
Գրիչը, սակայն, արդեն շարունակում է իր գործը։ Ենթադրենք․ «Բնությունից կորզեցինք եւս մեկ գաղտնիք»… Կամ չգիտեմ՝ «Նյու Յորքում շահպրակը բույր չունի»…
 +
 
 +
Լրագրողի կյանքում առկա է այն ամենը, ինչը զարդարում է ցանկացած արժանապատիվ տղամարդու կյանքը։
 +
 
 +
Անկեղծությո՞ւն։ Լրագրողը անկեղծորեն ասում է ոչ այն, ինչ մտածում է։
 +
 
 +
Ստեղծագործ աշխատա՞նք։ Լրագրողը անդադար ստեղծագործում է՝ ցանկալին իրողություն ներկայացնել փորձելով։
 +
 
 +
Սե՞ր։ Լրագրողը քնքշորեն սիրում է այն, ինչ սիրո արժանի չէ։
 +
 
 +
Շեղվեցինք, թերեւս։
 +
 
 +
Հեռուստատեսությունից գնացի Մարինայի մոտ։ Սի ամբողջ տարի էր արդեն մեր միջեւ մտավոր մոտիկության պես հարաբերություններ էին։ Թշնամանքի ու այլասերության երանգներով։
 +
 
 +
Մարինան աշխատում էր մեր թերթի քարտուղարությունում։ Աշխատանքից առաջ եւ հետո նրա մեջ գերակշռում էին երեսնամյա չամուսնացած կնոջ թերահավատությունն ու փոքր֊ինչ կոպիտ ուղղախոսությունը։
 +
 
 +
Ժամանակին Շաբլինսկու ընկերուհին էր։ Ինչպես որ մեր թերթի բոլոր մյուս աշխատակցուհիները։ Բոլորն անխտիր վաղ թե ուշ զիջում էին նրա համառ նկրտումներին։ Նման հաջողության գաղտնիքը երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ։ Հետո, սակայն, հասկացա։ Շաբլինսկին սպանում էր իր ոտնձգությունների աներկիմաստությամբ։ Լիտվացի պրակտիկանտ աղջկան, օրինակ, որի հետ կարգին ծանոթ էլ չէր, ասել էր․
 +
 
 +
— Ես ձեզ սիրում եմ։ Եվ անգամ չբացառված տրիպերը ինձ ետ չի պահի։
 +
 
 +
Մի օր ասում եմ․
 +
 
 +
— Միշկա, ես կեղծ բարեպաշտ չեմ։ Բայց դու չորս ընկերուհի ունես։ Շուտով Նոր տարի է։ Հո չե՞ս կարող չորսին էլ հրավիրել։
 +
 
 +
— Ինչո՞ւ չեմ կարող,— հարցրեց Շաբլինսկին։
 +
 
 +
— Սկանդալ կլինի։
 +
 
 +
— Չի բացառվում,— մտորումների մեջ ընկավ նա։
 +
 
 +
— Ի՞նչ ես անելու։
 +
 
 +
Շաբլինսկին մտածեց֊մտածեց, հետո հոգոցով ասաց․
 +
 
 +
— Եթե միայն պատկերացնեիր, թե ինչ լրջագույն խնդիր է դա…
 +
 
 +
Մարինային թողեց, որովհետեւ որոշել էր ամուսնանալ։ Մարինան որպես կին պիտանի չէր։ Նա, կրկնում եմ, մոտ երեսուն տարեկան էր, ծխող ու շատ իմացող։ Միշային հետաքրքրում էր ամուսնության հրեական ավանդական տարբերակը։ Մաքուր աղջիկ՝ տնային տնտեսությամբ զբաղվելու հակումներով։ Մեկի հետ ծանոթացրել էին։ Իրոք, սքանչելի Ռոզոչկա էր, բեղիկներով։ Կարդացող, մտածող։ Առեւտրական հայրիկ…
 +
 
 +
Ռոզան աչքերը միամիտ֊միամիտ թարթում էր, կրկնելով․
 +
 
 +
— Օ՜յ, ինչպե՞ս թե ամուսնանալ։ Ես, ախր, փորձ չունեմ…
 +
 
 +
— Ինչ չունե՞ս,— հռհռում էր Շաբլինսկին։
 +
 
 +
Իսկ Մարինային լքեց։ Այստեղ էր, որ հայտնվեցի ես։ Մտածկոտ, բարեկիրթ, ազնիվ։ Նա ինձ, կարծես, առաջին անգամ տեսավ։ Առաջին անգամ գնահատեց։
 +
 
 +
Իմ բարեմասնությունները մի հետաքրքիր հատկանիշ ունեն։ Դրանք ծաղկում ու նկատելի են դառնում ուրիշների այլանդակության համեմատությամբ։ Դրա համար էլ ինձ լքված կանայք են սիրում։
 +
 
 +
Սկզբում անվերջ Շաբլինսկուց էր խոսում։
 +
 
 +
— Գիտես, յուրովի նա սիրում էր ինձ։ Մի օր կշտամբեցի՝ «Չես սիրում»։ Գիտե՞ս ինչ արեց։ Վերցրեց հագուստս, պայուսակս ու կախեց…
 +
 
 +
— Որտե՞ղից։
 +
 
 +
— Չե՞ս հասկանում… Գիշեր էր։ Պառկած էինք։ Ասացի՝ «Չես սիրում»։ Վերցրեց շորերս, պայուսակս ու կախեց։ Հենց այն բանից։ Որ ապացուցի, թե ինչ ուժ ունի։ Ու ինչպես է ինձ սիրում…
 +
 
 +
Մի խոսքով, հեռուստատեսությունից գնում եմ Մարինայի մոտ։ Նորակառուց թաղամասի նրա շենքում ապրում են գործընկեր֊լրագրողներ։ Տրոլեյբուսից իջնում ես՝ ամայի տարածքում հսկայական շենք է, եւ յուրաքանչյուր պատուհանից մի գործընկեր է նայում։
 +
 
 +
Բարձրանում եմ չորրորդ հարկ, զանգում եմ։ Ու նոր հիշում եմ, որ Շաբլինսկու բաճկոնով եմ։ Դուռը բացվում է։ Մարինան ապշած ինձ է նայում։ Գուցե մտքով անցնում է, թե ես Շաբլինսկուն մորթել եմ (խանդից), իսկ շորերը՝ գողացել։
 +
 
 +
(Կանայք ինչ֊որ գերբնական հիշողություն ունեն հագուստի առումով։ Կինս մեկի մասին ասում էր․ «Ախր դու նրան հիշում ես։ Տհաճ մարդ էր՝ սեւ կոշիկներով ու դարչնագույն կոշկաքուղերով»։)
 +
 
 +
Լավ մարդու  հարաբերությունները  կանանց  հետ  միշտ դժվարությամբ են հաստատվում։ Իսկ ես լավ մարդ եմ։ Ասում եմ առանց դույզն իսկ շփոթմունքի, որովհետեւ դրանում հպարտանալու ոչինչ չկա։ Լավ մարդուց ակնկալում են համապատասխան պահվածք։ Նրան բարձր պահանջներ են ներկայացնում։ Նա իր ուսերին կրում է ազնվության, խելքի, ջանադրության, խղճի, հումորի ամենօրյա բեռը։ Եվ այդքանից հետո նրան լքում են մի անհույս տականքի համար։ Որին ծիծաղելով պատմում են լավ մարդու ձանձրալի բարեմասնությունների մասին։
 +
 
 +
Կանայք միայն սրիկաներին են սիրում, դա հանրահայտ է։ Ոչ բոլորին է, սակայն, բախտ վիճակված սրիկա լինել։ Ակուլա անունով մի ծանոթ վալյուտչիկ ունեի։ Կնոջը բահի կոթով էր ծեծում։ Սիրուհու շամպունը մի անգամ նվիրել էր կնոջը։ Սպանել էր կատվին։ Կյանքում միակ անգամ կնոջ համար պանրով բուտերբրոդ էր սարքել։ Կինն ամբողջ գիշեր լացել էր՝ խանդաղատանքից ու հուզմունքից։ Տասը տարի պահածո էր ուղարկում Մորդովիա։ Սպասում էր…
 +
 
 +
Իսկ լավ մարդը ո՞ւմ է պետք, մի հարցնող լինի…
 +
 
 +
Եվ այսպես, ես՝ ուրիշի բաճկոնով։
 +
 
 +
— Ի՞նչ է եղել,— ասում է Մարինան, այդ զգեստափոխությունը դիտելով որպես սեռական կտտանքի տարատեսակ։ Որպես զգացմունքների վիրավորական նենգափոխում…
 +
 
 +
— Սա Միշկայի բաճկոնն է,— ասում եմ,— ժամանակավորապես, հանդիսավորության համար։
 +
 
 +
— Պատրաստվում ես ինձ առաջարկությո՞ւն անել (լեղախառն հումոր)։
 +
 
 +
— Եթե լուրջ մարդ լինեի՝ կանեի։
 +
 
 +
— Մի վախեցիր։
 +
 
 +
— Պետք է խոսեմ թաղման ժամանակ։ Իլվեսն է մեռել։
 +
 
 +
— Իլվե՞սը։ Հեռուստատեսությունի՞ց։ Սոսկալի է… Կերե՞լ ես։
 +
 
 +
— Չեմ հիշում։ Ես Իլվեսին երբեք չեմ տեսել։
 +
 
 +
— Կարկանդակով արգանակ կա եւ բադ։
 +
 
 +
— Բեր։ Չգնա՞մ խանութ։
 +
 
 +
— Ունեմ։ Շշի տակ մնացել է։
 +
 
 +
Այս կուլտուրական տները լավ գիտեմ։ Սրբապատկերներ, ինքնաեռներ, Նեֆերտիտի… Ինչ֊որ բազմանշանակ կավե բեկորներ… Բազմաթիվ գրքեր, եւ բոլորը կուսականորեն նոր… Իսկ օղին՝ շշի տակ։ Միշտ շշի տակ։ Որտեցի՞ց էլ հայտնվում է։ Ո՞վ է բերել։ Ինչո՞ւ մինչեւ վերջ չի խմել։ Ավելի կարեւոր գո՞րծ է առաջացել։
 +
 
 +
Խանդելու իրավունք չունեմ։ Կին, ալիմենտ… Երկար պատմություն է։ Կոմպոզիցիան կխաթարվի…
 +
 
 +
— Որտեղի՞ց օղի,— հարցնում եմ,— ո՞վ էր եկել։ Չեմ խանդում։ Անտարբեր եմ։ Խաղ է պարզապես։
 +
 
 +
— Էդիկն էր եկել։ Դեպրեսիայի մեջ է։
 +
 
 +
Նկատի ունի բանաստեղծ Բոգատիրեւին։ Ձգձգված ազգանուն, ակնոց, խելահեղ քրքիջ։ Նրա բանաստեղծությունների գիրքը տեսել եմ՝ «Բարու ներքնաձիգ», կամ «Սրտի կիսորդ», սրա պես մի բան։ Անհանգ բանաստեղծություններ են։ Վստահ չեմ, սակայն։ Գրում է, օրինակ․
 +
 
 +
Գնում էինք կողք֊կողքի, ինչպես արցունքի զույգ կաթխ, Ու չէինք միանալու երբեք…
 +
 
 +
Իսկ վերջում նշում կար՝ «Դեկտեմբերի լույս 22֊ի գիշեր։ Լենինգրադ — Տալլին ճեպընթաց»։
 +
 
 +
— Նա ե՞րբ դեպրեսիայի մեջ չէ։ Իր աշխատանքային վիճակն է։ Իսկ Բուշի համար աշխատանքայինը հարբած վիճակն է…
 +
 
 +
— Մի չարացիր։
 +
 
 +
— Լավ…
 +
 
 +
— Ուզո՞ւմ ես տեսնել օրագրումս ինչ եմ գրել։ Քո մասին։
 +
 
 +
Մուգ կարմիր մի նոթատետր բերեց։ Շապիկին ոսկեզօծ տառերով գրված էր․ «Տալլինի կուսակցական կոնֆերանսի պատգամավոր»։
 +
 
 +
— Սա մի կարդա։ Սա էլ մի կարդա։ Սա կարդա։
 +
 
 +
«Նա մարմնիս տոնն էր ու հոգուս հյուրը։ Գիշեր, օգոստոսի 19—20։ 1975 թ․»։
 +
 
 +
Կարդացի ու ցնցվեցի։ Սենյակն անտանելի շոգեց։ Երկնագույն պատերը սկսեցին լողալ։ Աչքիս ամեն բան ճոճվում էր։ Շնչահեղձ չլինելու համար դուրս փախա։ Պատերին քսվելով ինձ գցեցի լողասենյակ։ Խոնարհվեցի լվացարանի վրա՝ հենվելով հաղճապակե սառը կողերին։ Փսխեցի։ Գլուխս դեմ տվի սառը ջրին։
 +
 
 +
Սարինան բարեկրթորեն սպասում էր միջանցքում։ Հետո հարցրեց․
 +
 
 +
— Երեկ խմե՞լ ես։ Նորից մի սկսիր…
 +
 
 +
— Ցավալի է տեսնել, թե ինչպես ես կործանվում։
 +
 
 +
— Գիտես,— ասում եմ,— պարտվելը մեր պայմաններում գուցե ավելի արժանապատիվ է, քան հաղթելը։
 +
 
 +
— Դու ըմբոշխնում ես քո պակասավոր վիճակը։ Դու հիանում ես քո անհաջողություններով, սեթեւեթում ես…
 +
 
 +
— Կիտրոն ունե՞ս։
 +
 
 +
— Հիմա։
 +
 
 +
Նստած կիտրոն եմ ծամում։ Դեմքիս համապատասխան արտահայտությամբ։ Մարինան իր էշն է քշում․
 +
 
 +
— Ճշմարիտ տաղանդը մի օր հարթում է իր ճանապարհը։ Վաղ թե ուշ կայանում է։ Գրիր, աշխատիր, համառ եղիր…
 +
 
 +
— Համառ եմ։ Ու համառությունս կարծես թե արդեն փոխհատուցվում է։ Ինձ արդեն խիստ նկատողություններ է անում Կենտկոմի մշակույթի գծով հրահանգիչը։ Լսիր, ի՞նչ եղավ։ Ասում էիր՝ շշի տակ…
 +
 
 +
Ինչ֊որ արտասահմանյան տխմար բան բերեց ու երկու բաժակ։ Երաժշտություն միացրեց։ Բնականաբար՝ Վիվալդի։ Արդեն վաղուց խմելու ձայնային ֆոն է դարձել…
 +
 
 +
— Գիտես,— ասում եմ,— երազում էի մի փոքր ապրել նորմալ պայմաններում։
 +
 
 +
— Ես ուզում եմ քեզ տեսնել ուժեղ, պայծառ ու նպատակամղված։
 +
 
 +
— Քո ասածը Շաթլինսկին է։
 +
 
 +
— Բնավ ոչ։ Բնական եղիր։
 +
 
 +
Ինձ համար, երեւի, անբնական լինելն է բնական։
 +
 
 +
— Դու ամեն ինչ բարդացնում ես։ Կարգին մարդ լինելը այնքան էլ մեծ նվաճում չէ։
 +
 
 +
— Իսկ դու փորձիր։
 +
 
 +
— Կոպտելը պարտադիր չէ։
 +
 
 +
Ճիշտ է ասում, մտածում եմ, ինչ եմ վրա տվել… Գեղեցիկ կին է։ Բավական է ձեռքս մեկնեմ։ Մեկնեցի։ Երաժշտությունն անջատեցի։ Բաժակը վայր գցեցի…
 +
 
 +
Լսում եմ․ «Միշկա, սպանում ես ինձ»։ Ու հազիվ լսելի ձայն․ Մարինան ազատ ձեռքով բաժակն է բարձրացնում…
 +
 
 +
— Միշկան,— ասում եմ,— գործուղման մեջ է։
 +
 
 +
— Տեր Աստված․․․
 +
 
 +
Զզվեցի ու գնացի։ Ավելի ճիշտ՝ մնացի։
 +
 
 +
Առավոտյան ելույթիս տեքստը պատրաստ էր․
 +
 
 +
«Ընկերներ։ Վշտալի առիթով ենք այստեղ հավաքվել։ Վախճանվել է Հուբերտ Իլվեսը՝ հայտնի վարչարարը, կուսակցական պարտքի զգացումով ապրող մարդը»… Հետո գալիս էր յասսսսկն ու ծառայությունների թվարկումը։ Աշխատանքային գրքույկի գրականացված տարբերակը։ Եվ վերջում՝ «Նրա հիշատակը կապրի մեր սրտերում»…
 +
 
 +
Այս թղթով էլ գնացի հեռուստատեսություն։ Կարդացին ու՝
 +
 
 +
— Փոքր֊ինչ վերացական է։ Դա, թերեւս, նույնիսկ լավ է։ Ավելի պաշտոնական ելույթների համեմատությամբ։
 +
 
 +
Զանգեցի խբագրություն։ Ասացին․
 +
 
 +
— Դու հուղարկավորության հանձնաժողովի տրամադրության տակ ես։ Մինչեւ վաղը։ Չաո։
 +
 
 +
Հուղարկավորության հանձնաժողովում աշխատանքային իրարանցում էր, որ նման էր խմբագրությունների մթնոլորտին՝ կեղծ մտահոգությամբ ու բարձրագոչ տենդագին անպտղությամբ։ Միջանցքում կանգնած ծխում էի հրշեջ արկղի մոտ։ Ինձ մոտեցավ Բիկովերը։ Ամեն մի խմբագրությունում այդպիսի արտասովոր մեկը կա՝ հրեա, խելագար, շատ խելոք։ Ինչպես ամեն մի բնակավայրում՝ սեփական հանրածանոթ խենթը։ Ուշագրավ է Բիկովերի ճակատագիրը։ Նա Ռեվելի մի գործարանատիրոջ կրտսեր որդին էր։ Ավարտել էր Քեմբրիջը։ Հետո բուրժուական էստոնիան տապալվեց։ Որպես առաջադեմ մտածող հրեա, Ֆիման հեղափոխության կողմնակից էր։ Ակսեց աշխատել հանրապետական թերթի արտասահմանյան բաժնում։ (Լեզուների իմացությունը օգնեց)։ Եվ ահա պատասխանատու հանձնարարություն է ստանում․ Զանգել Բուլղարիա՝ Դիմիտրովին։ Էստոնիայի Խորհրդային Հանրապետության հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ պատվիրելու։ Բիկովերը զանգում է Սոֆիա։ Հեռախոսը վերցնում է Դիմիտրովի քարտուղարը։
 +
 
 +
— Ես Տալլինից եմ,— հայտարարում է Բիկովերը։ Ի պատասխան լսվում է․
 +
 
 +
— «Սիրելի ընկեր Ստալին։ Ազատատենչ բուլղար ժողովուրդը ջերմորեն ողջունում է ձեզ։ Թույլ տվեք աշխատավորների անունից զեկուցել…»։
 +
 
 +
— Ես Ստալինը չեմ,— բարեհոգաբար ուղղում է Բիկովերը։— Ես Բիկովերն եմ։ Իսկ զանգել եմ ասելու, որ վատ չէր լինի հոբելյանի հետ կապված մի փոքրիկ շնորհավորագիր կազմակերպեինք… Բառացիորեն մեկ֊երկու տող…
 +
 
 +
Քառասուն րոպեից Բիկովերին ձերբակալում են։ Սրբապիղծ համադրության համար։ Սրբությունը ծաղրելու համար։ Ապուշ լինելու համար։
 +
 
 +
Դրանից հետո շատ բան եղավ։ Հետաքննություն, կարճատեւ ճամբար, ռազմաճակատ… Հետո վերադառնում է։ Ընդունվում է ինչ֊որ գրադարան։ Դիպլոմ չուներ (Քեմբրիջը հաշիվ չի)։ Ստանում էր ութսուն ռուբլի։ Այդ ընթացքում ամուսնանում է։ Կինը միշտ հիվանդ էր, բայց պարբերաբար ծնում էր։ Թշվառ, ահաբեկված,  կիսախելագար  Բիկովերը  խմբագրությունների ընդունարաններից դուրս չէր գալիս։ Գրում էր կոպեկանոց ինֆորմացիաներ՝ բացառիկ խղճուկ բովանդակությամբ։ ««Կալեւ» ֆաբրիկայի մոտ որմզդեղն են տեսել»։ «Պաշտոնաթող մայորի տանը ծաղկել է հսկայական կակտուսը»։ «Լույս է տեսել Գրիգորովիչի հերթական հատորյակը»։ Եվ այլն։  Բիկովերը ամեն օր զանգում էր ծննդատուն՝ եռյակ հո չի՞ ծնվել։ Ամսեամիս ներկայացնում էր լայն սպառման ապրանքների նորույթները։ Տարեցտարի տեղեկացնում էր որսաշրջանի բացման մասին։ Նրան բոլորս սիրում էինք։
 +
 
 +
— Ողջույն, Ֆիմա,— ասացի՝ սրբապղծորեն կայտառ ձայնով։
 +
 
 +
—  Ի՜նչ դժբախտություն, ի՜նչ դժբախտություն,— պատասխանեց Բիկովերը։
 +
 
 +
— Ասում են, հանգուցյալը ստահակ էր։
 +
 
 +
— Մեղմ ասած, մեղմ ասած…
 +
 
 +
— Լսիր, Ֆի՛մա,— ասում եմ,— դու երբեւէ փորձե՞լ ես մեջքդ ուղղել։ Լիաթոք խոսե՞լ։
 +
 
 +
Այնպիսի հայացքով նայեց վրաս, որ կարմրեցի։
 +
 
 +
— Գիտե՞ս ինչ կուզեի,— ասաց։— Կուզեի անտեսանելի լինել։ Որ առհասարակ գոյություն չունենայի։ Հաճույքով տեղս Իլվեսի հետ կփոխեի, բայց երեխաներ ունեմ։ Երեք երեխա։ Եվ բոլորին ոտնաման է պետք։
 +
 
 +
— Ինչո՞ւ ես եկել։
 +
 
 +
— Ես չէի ուզում։ Մտածում էի այսպես, ենթադրենք, Բիկովերն է մահացել։ Իլվեսը թաղմանը կգա՞ր։ Կյանքում չհավատաս։ Ուրեմն՝ ես էլ չեմ գնա։ Բայց կինս ասաց․ «Գնա, Ֆիմա։ Այնտեղ բոլորը կլինեն։ Այնտեղ պիտանի մարդիկ կլինեն»…
 +
 
 +
— Իսկ ես պիտանի՞ մարդ եմ։
 +
 
 +
— Չէի ասի։ Բայց դու լավ մարդ ես…
 +
 
 +
Դռնից դուրս նայեց սգո թեւկապով մի աղջիկ․
 +
 
 +
— Շաբլինսկին այստեղ ո՞վ է։
 +
 
 +
— Ես եմ,— ասացի։
 +
 
 +
— Ուրեմն այսպես։ Իլվեսը դիարանում է։ Նրան կարգին հագցրել են։ Մուգ կապույտ կոստյում։ Բայց փողկապ չկա։ Զարմիկը սնր է բերել։ Եվ հարկավոր է ժուռնալիստների միության կրծքանշանը ամրացնել դարձածալին…
 +
 
 +
Ինքս փողկապով էի։ Մեկ տարի առաջ ֆարցովշչիկ Ակուլան էր նվիրել։ Ինքն էլ կապել էր ինչ֊որ արտակարգ ձեւով։ Ա–լյա Ֆրենկ Սինատրա։ Դրանից հետո այդ փողկապը չեմ արձակել։ Հանգույցը թուլացնում եմ, օղակը լայնացնում, զգուշությամբ հանում՝ ականջներս տրորելով։ Հակառակ գործողություններով կրկին հագնում եմ…
 +
 
 +
— Ես, երեւի, չկարողանամ…
 +
 
 +
— Ես կարող եմ,— ասաց Բիկովերը։
 +
 
 +
— Հրաշալի է,— ուրախացավ աղջիկը,— բեռնատարը ներքեւում է։ Վարորդն ու հնչյունային օպերատոր Ալտմյաեն այնտեղ են։ Ահա փողկապն ու կրծքանշանը։ Հանգուցյալին կբերեք այստեղ։ Այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ կլինի։ Արարողությունը սկսվելու է ուղիղ երեքին։ Ալտմյաեին կասեք, որ ֆոնը պետք է ցայտուն լինի։ Ինքը գիտի…
 +
 
 +
Հագնվեցինք, վերելակով իջանք։ Բիկովերն ասաց․
 +
 
 +
— Ես էլ պիտանի եղա։
 +
 
 +
Ներքեւում փակ բեռնատար էր կանգնած։ Հնչյունային օպերատոր Ալտմյաեն ննջում էր խցիկում։
 +
 
 +
— Ողջույն, Օսկար,— ասում եմ,— նկատի ունեցիր, ֆոնը պետք է ցայտուն լինի։
 +
 
 +
— Ի՞նչ ֆոն,— զարմացավ Ալտմյաեն։
 +
 
 +
— Դու գիտես։
 +
 
 +
— Ի՞նչ գիտեմ։
 +
 
 +
— Աղջիկը խնդրեց, որ քեզ ասեմ։
 +
 
 +
— Ի՞նչ աղջիկ։
 +
 
 +
— Դե լավ,— ասում եմ,— քնիր։
 +
 
 +
Նստեցինք փակ թափքում։ Բիկովերն ուրախ էր․
 +
 
 +
— Լավ է, որ կարող եմ օգտակար լինել։ Իլվեսը պիտանի մարդ է։
 +
 
 +
— Ո՞վ է պիտանի,— ապշեցի։
 +
 
 +
— Կրտսեր Իլվեսը, որդին։
 +
 
 +
— Իսկ ի՞նչով է զբաղվում։
 +
 
 +
— Պրոպագանդայի բաժնում է աշխատում։
 +
 
 +
— Այս կողմում նստիր,— ասում եմ,— ավելի քիչ է թափ տալիս։
 +
 
 +
— Ինձ ամեն տեղ միատեսակ են թափ տալիս։ Ժամանակին ճամբարում պահակ եմ եղել։ Հենց այսպիսի փակ մեքենաներով կալանավորներ եմ տեղափոխել։ Մեքենան ավտոզակ էր կոչվում։ Դրանում, բացի ընդհանուր «սրահից», երկու նեղ մետաղապատ պահարաններ կային։ Բաժակ էին կոչվում։ Դրանցում՝ արմունկներն ու ծնկները պատերին հենելով, մեկ մարդ կարող էր տեղավորվել։ Պահակները դրսում էին։ Երկաթե դուռը նեղ դիտանցք ուներ։ Կալանավորները դրան ասում էին՝ «Ես քեզ տեսնում եմ, դու ինձ՝ չէ»։ Հանկարծ զգացի երկաթե բաժակում լինելու տհաճությանը։ Թեեւ տասնվեց տարի է անցել…
 +
 
 +
Թափքի մետաղե տանիքին ճյուղեր քսվեցին։ Բեռնատարը կանգ առավ։ Լույս աշխարհ ելանք։ Ճյուղերի միջով երեւում էր դիահերձարանի դեղին պատը։ Դռան աջ կողմում զանգի կոճակն էր։ Սեղմեցի։ Դուռը բացեց մոմլաթե խալաթով մի տղամարդ։ Ալտմյաեն փաստաթղթեր հանեց ու էստոներեն մի քանի բառ ասաց։ Հերթապահը ձեռքի շարժումով մեզ ներս հրավիրեց։
 +
 
 +
— Ես չեմ գալիս,— ասաց Բիկովերը,— կուշաթափվեմ։
 +
 
 +
— Ես էլ չեմ գալիս,— ասաց Ալտմյաեն,— հետո մղձավանջային երազներ կտեսնեմ։
 +
 
 +
— Լավ եք անում,— ասում եմ,— սկզբից ասեիք։
 +
 
 +
— Հույսներս քո վրա էր։ Բոյիդ֊բուսաթիդ նայիր։
 +
 
 +
— Ես փողկապ կապել չգիտեմ։
 +
 
 +
— Կսովորեցնեմ,— ասաց Բիկովերը,— ցույց կտամ, թե ինչպես են կապում «Քեմբրիջյան լոտոսը»։ Այստեղ կվարժվես ու ներսում կկապես։
 +
 
 +
— Ես կգայի,— ասաց Ալտմյաեն,— բայց չափազանց զգայուն եմ։ Առհասարակ մեռելներին չեմ հարգում։ Իսկ դո՞ւ։
 +
 
 +
— Մեռելների համար,— ասում եմ,— խելքս իմը չէ։
 +
 
 +
— Նայիր ու սովորիր,— ասաց Բիկովերը,— ընկալիր հայելակերպ։ Նեղն այստեղ, լայնն այստեղ։ Փաթաթում ես երկու անգամ։ Ծայրը հանում ես։ Այստեղ պահում ես ու աստիճանաբար ձգում։ Տես։ Սիրուն է, չէ՞։
 +
 
 +
— Վատ չէ,— ասում եմ։
 +
 
 +
— «Քեմբրիջյան լոտոսի» առավելությունն այն է, որ հեշտ է արձակվում։ Այս ծայրից թեթեւ ձգում ես՝ վերջ։
 +
 
 +
— Իլվեսը երջանիկ կլինի,— ասաց Ալտմյաեն։
 +
 
 +
— Հասկացա՞ր ոնց պիտի անես։
 +
 
 +
— Ոնց որ,— ասում եմ։
 +
 
 +
— Մի հատ փորձիր։
 +
 
 +
Բիկովերը  պատրաստակամությամբ  դեմ  տվեց պզուկածածկ վիգը։
 +
 
 +
— Դե լավ,— ասում եմ,— հիշում եմ։
 +
 
 +
Դիարանում ցուրտ էր, մեր քայլերին խուլ արձագանք էր հետեւում։ Շագանակագույն, ցեմենտե պատեր, հրշեջ վահանակ՝ աչք ծակելու աստիճան կարմիր կրակմարիչ։
 +
 
 +
— Այս մեկն է,— ցույց տվեց հերթապահը։
 +
 
 +
Դագաղը դրված էր պատուհանի մոտի ալ պատվանդանին։ Ոչ թե սովոր դարչնագույն (անկիզելի պահարանի գույնի), այլ սեւ՝ մետաղաթիթեղե եզրակարերով։
 +
 
 +
Իլվեսը հաստատ մեռած էր։ Տեսքն անկենդան էր ու անբնական։
 +
 
 +
Հերթապահին ցույց տվի փողկապը։ Պարզվեց, որ սա ռուսերեն վարժ խոսում է։
 +
 
 +
— Ես բարձրացնեմ, դուք կապեք։
 +
 
 +
Դին գերանի պես բարձրացրեց։ Հետո՝ թեթեւ իրարանցում… «Այդպես… Մի քիչ էլ»… Ցից մնացած օձիք, ճմրթված ժանյակներ…
 +
 
 +
— Օքեյ,— ասաց հերթապահը, դիպչելով հանգուցյալի մազերին։
 +
 
 +
Հանեցի կրծքանշանն ու ամրացրի մուգ շեւիոտե դարձածալին։ Հերթապահը բերեց կափարիչն ու վեց պտուտակ։ Հարմարեցրինք, ձգեցինք։
 +
 
 +
— Տղաներին կանչեմ։
 +
 
 +
Ալտմյաեն ու Բիկովերը ներս եկան։ Ֆիման ամուր փակել էր աչքերը։ Ալտմյաեն գունատ ժպտում էր։ Դուրս բերեցինք դագաղը, զզվելի ճռռոցով հրեցինք թափքի մեջ։
 +
 
 +
Ալտմյաեն նստեց խցիկում։ Բիկովերը ամբողջ ճանապարհին լուռ էր։ Իսկ երբ տեղ հասանք, փիլիսոփայորեն նկատեց․
 +
 
 +
— Ապրում էր մարդն,— ապրում էր ու մեռավ։
 +
 
 +
— Իսկ ի՞նչ էիր ուզում,— ասացի։
 +
 
 +
Նախասրահում մարդիկ էին հավաքված։ Խոսում էին կիսաձայն։ Պատերին «Մոլորակի պատանեկությունը» լուսանկարչական ցուցահանդեսի ցուցանմուշներն էին։
 +
 
 +
Ինծ անծանոթ մեկը՝ թեւկապով, բարցրածայն ասաց․
 +
 
 +
— Ծխել կարելի է։
 +
 
 +
Մարդասիրական այդ աննշան անօրինականությունը բավականություն պատճառեց սգացող հանրությանը։
 +
 
 +
Անձայն ինչ֊որ կարեւոր գործերով գնում֊գալիս էին կարգադրիչները։ Նրանցից ոչ մեկին չէի ճանաչում։ Հուղարկավորության հանդիսությունները, հավանաբար, խախտում են սովորական աստիճանակարգը։ Առաջին պլան են մղվում անանուն մարդիկ։ Կամավոր կերպով դրանով զբաղվել ցանկացողների թվից։
 +
 
 +
Մոտեցա նրանցից մեկին։
 +
 
 +
— Դագաղը բերել ենք։
 +
 
 +
— Իսկ կաբե՞լը։
 +
 
 +
— Կաբե՞լը։ Առաջին անգամ եմ լսում։
 +
 
 +
— Լավ,— ասաց,— կարծես թերացումս այնքան էլ լուրջ չէր։
 +
 
 +
Հետո բարձր, բայց վշտալի երանգները պահպանած ձայնով՝
 +
 
 +
— Նստեք մեքենաները, ընկերներ։
 +
 
 +
Երկու կին շտապելով եւ ուշացումով հատակին էին գցում եղեւնու ճյուղեր։
 +
 
 +
— Մենք, կարծես թե, այլեւս պետք չենք,— ասաց Ալտմյաեն։
 +
 
 +
— Ես պետք է այնտեղ խոսեմ։
 +
 
 +
— Վերջում ես խոսելու։ Նախ խոսելու են Կենտկոմի ընկերները։ Իսկ հետո՝ ով չի ալարի։ Բոլոր ցանկացողները։
 +
 
 +
— Ի՞նչ է նշանակում՝ բոլոր ցանկացողները։ Ինձ հանձնարարել են։ Տեքստս հաստատել։
 +
 
 +
— Բնականաբար։ Քեզ հանձնարարել են լինել ցանկացողներից։ Ես ցուցակը տեսել եմ։ Դու ութերորդն ես։ Լեմբիտից հետո։ Նա ուզում է, որ բոլորը երգեն։ Այդպիսի երգ կա՝ «Կռունկներ»։ «Երբեմն ինձ թվում է, թե զինվորները…» եւ այլն։ Լեմբիտն առաջարկելու է միասին երգել այն՝ ի պատիվ Իլվեսի։
 +
 
 +
— Այդ ո՞վ կերգի։ Այն էլ՝ ցրտին։
 +
 
 +
— Բոլորն էլ կերգեն։ Կտեսնես։
 +
 
 +
— Դու, օրինակ, կերգե՞ս։
 +
 
 +
— Ոչ,— ասաց Ալտմյաեն։
 +
 
 +
— Իսկ դո՞ւ,— դարձա Բիկովերին։
 +
 
 +
— Պետք եղավ՝ կերգեմ,— պատասխանեց Ֆիման… Մարդիկ շարժվում էին դեպի ելքը։ Շատերը՝ ծաղկեպսակներով, ծաղկեփնջերով ու անգամ ծաղկամաններով։ Մուտքի մոտ մեր բեռնատարից բացի ավտոբուսներ էին կանգնած։ Կարգադրիչն մոտեցավ ինձ․
 +
 
 +
— Ընկեր Շաբլի՞նսկի։
 +
 
 +
— Նա գործուղման մեջ է։
 +
 
 +
— Բայց դո՞ւք եք «Սովետսկայա Էստոնիայից»։
 +
 
 +
— Ես եմ։ Ինձ հանձնարարված է…
 +
 
 +
— Դին դո՞ւք եք բերել։
 +
 
 +
— Երեքով։
 +
 
 +
— Հետագայում էլ կուղեկցեք։ Իսկ սա՝ որ չմրսեք։
 +
 
 +
Ինձ մեկնած փաթեթը կլկլաց։ Դա քողարկված հոնորար էր։ Հարյուր գրամ՝ հարձակումից առաջ։ Շփոթվեցի, բայց ոչինչ չասացի։ Փաթեթը գրպանս դրեցի։ Պատմեցի Բիկովերին ու Ալտմյաեին։ Մտանք բուֆետ, բաժակներ խնդրեցինք։ Ալտմյաեն երեք հատ բուտերբրոդ գնեց։ Նախասրահը դատարկվել էր։ Դեղնավուն հատակը ծածկված էր եղեւնու ճյուղերով։ Մոտեցանք բեռնատարին։ Վարորդն ասաց․
 +
 
 +
— Խցիկում տեղ կա։
 +
 
 +
— Ոչինչ,— ասում է Ալտմյաեն։
 +
 
 +
— Սրան մի քիչ լցնե՞մ,— շշնջացի։
 +
 
 +
— Երբե՛ք,— կտրեց Բիկովերը։
 +
 
 +
Դագաղը նույն տեղում էր։ Որոշ ժամանակ նստեցինք կիսախավարում։ Հետո շարժիչն աշխատեց։ Ալտմյաեն բուտերբրոդները դրեց դագաղի կափարիչին։ Ես հանեցի խմիչքը։ Ֆիման ատամներով բացեց շիշը։ Հազիվ լսելի զնգացին բաժակները։ Մեքենան շարժվեց։
 +
 
 +
— Ողորմի,— տխուր ասաց Բիկովերը։
 +
 
 +
Ալտմյառն մոռացավ որտեղ ենք ու բացականչեց․
 +
 
 +
– Լավ է։
 +
 
 +
Խմեցինք։ Շիշը դրեցինք նստարանի տակ։ Թուղթը լուսամուտից դուրս գցեցինք։
 +
 
 +
— Բաժակները վերադարձնել է պետք,— ասում եմ։
 +
 
 +
— Դեռ պետք կգան,— նկատեց Բիկովերը։ …Բեռնատարը անցավ երկաթգիծը։
 +
 
 +
— Հասնում ենք,— ասաց Բիկովերը։
 +
 
 +
Նրա ձայնը կյանքի ունայնության երանգներ էր պարունակում։
 +
 
 +
Լիննամետսի գերեզմանատունը գտնվում էր կեչեպատ ու մամռոտած մեծ քարաբեկորներով ծածկված բլուրների վրա։ Նայելով այդ դեկորատիվ քարերին, լրագրողները շտապում են ասել․ «Սառցադաշտային դարաշրջանի մնացորդները»։ Կարծես տեսել ու լավ հիշում են անդրպատմական ժամանակները։
 +
 
 +
Այստեղ ամեն բան համապատասխանում էր ամնահության ու հանգստության գաղափարին։ Բլուրները նման էին հինավուրց ամրոցի ավերակների։ Հեռվում աղմկում էր անտեսանելի ծովը։ Թեթեւ քամին ճոճում էր կեչիների գագաթները։ Դրանց զուգահեռ բների վրա կեղեւը խավանման ծլեպներ էր տվել։
 +
 
 +
Իսպառ բացակայում էին հայտարարությունների տախտակները, ցուցապաստառները, կրպակներն ու աղբամանները։ Ջրի ու քարի հանդիսավոր միասնություն։ Լռություն։
 +
 
 +
Մեքենան շարժվում էր գերեզմանատան գլխավոր ծառուղով։ Վարորդն արգելակեց։ Բացվեց երկաթե դուռը։ Մեր ետեւից շարվել էին ավտոբուսները։ Մոտեցավ կարգադրիչը․
 +
 
 +
— Քանի՞ հոգի եք։
 +
 
 +
— Երեք,— ասում եմ։
 +
 
 +
— Եվս երեք հոգի է պետք։ Հասկացա, որ դագաղը մեր վրա է։
 +
 
 +
Ավտոբուսների մոտ խմթված֊կանգնած էին ծաղկեպսակներով ու ծաղկեփնջերով մարդիկ։ Անսպասելիորեն ու խլացուցիչ հնչեց երաժշտությունը։ Առաջին ակորդը արձագանք տվեց։ Երեք հաղթանդամ երիտասարդներ միացան մեզ։ Երիտասարդական թերթի արտահաստիքային թղթակիցներ էին։ Նրանցից մեկի հետ հաճախ պինգ֊պոնգ էի խաղում։ Հանեցինք դագաղը։ Շրջադարձ կատարեցինք ու տեղ գրավեցինք շարասյան գլխամասում։ Հնչում էր Շոպենի թաղման քայլերգը։ Ծանր բեռով դանդաղ քայլելը փորձություն է։ Հոգնել էի։
 +
 
 +
Բիկովերը ատամների արանքից ասաց․
 +
 
 +
— Ծանր է սրիկան…
 +
 
 +
— Արի արագացնենք— ասում եմ։
 +
 
 +
Քայլն արագացրինք։ Նվագախումբը արագացրեց տեմպը։ Ավելի արագացրինք։ Քայլում֊ղեկավարում ենք նվագախումբը։ Բիկովերն ասում է․
 +
 
 +
— Հիմա վայր կընկնեմ։ Եվ բարձրաձայն․
 +
 
 +
— Փոխարինեք մեզ, ընկերներ… Լսո՞ւմ եք։ Նրան փոխարինեց ռադիոմեկնաբան Օյան։
 +
 
 +
158
 +
 
 +
Ծառուղու վերջում սեւին էր տալիս նոր փորած քառանկյուն գերեզմանը։ Կողքին՝ հողի թարմ թումբ։ Երաժիշտները կիսաշրջան կազմեցին։ Երբ երաժշտությունը լռեց, վերջապես ցած դրինք դագաղը։ Հավաքվածները շրջապատեցին շիրմափոսը։ Կարգադրիչն ու նրա օգնականները հանեցին դագաղի կափարիչը։ Տեսա, որ փողկապը տեղում է, ու մի կողմ քաշվեցի։
 +
 
 +
Հեռուստատեսության տղաները սկսեցին տեղադրել սարքերը։ Լամպերի վառ լույսը անհարիր էր թվում։ Խոտի մեջ ձգվում էին սեւ լարերը։ Բիկովերն ու Ալտմյաեն մոտեցան ինձ։ Մեզ միավորել էր, թերեւս, միասին խմած օղին։ Ծխեցինք։ Կարգադրիչը լռության հրավիրեց։ Սկսեց խոսել առաջին հռետորը վելվետե նոր գլխարկը ձեռքին։ Ես չէի լսում։ Նրան հետեւեցին մյուսները։
 +
 
 +
— Ուղիղ եթեր է,— ասաց Բիկովերը։ Հետո ավելացրեց— Անձամբ ինձ շան պես են թաղելու։
 +
 
 +
— Սանէպիդկայանը թույլ չի տա,— ասաց Ալտմյաեն։— Մահվանդ ճամփան սալահատակված է բովանդակազուրկ ինֆորմացիաներով։
 +
 
 +
— Շատ էլ բովանդակալի,— վրդովվեց Բիկովերը։
 +
 
 +
Խոսքը տրվեց «Իխտու լեխտ» թերթի մի պատասխանատու աշխատակցի։ Մի նախադասություն հասավ ականջիս․ «Նրա հայրն ու պապը պայքարել են էստոնական ինքնակալության դեմ»։
 +
 
 +
— Ի՞նչ է ասում,— ապշեց Ալտմյաեն։— Էստոնիայում ինքնակալության չի եղել։
 +
 
 +
— Դե, ցարիզմի դեմ,— ասաց Բիկովերը։
 +
 
 +
— Էստոնական ցարիզմ էլ չի եղել։ Եղել է ռուսական ցարիզմ։
 +
 
 +
— Այ, հրեական ցարիզմ իրոք չի եղել,— նկատեց Ֆիման,— ինչը չի եղել՝ չի եղել։
 +
 
 +
Մոտեցավ կարգադրիչը։
 +
 
 +
— Դո՞ւք եք Շաբլինսկին։
 +
 
 +
— Նա գործուղման մեջ է։
 +
 
 +
— Հա, ճիշտ է… Պատրա՞ստ եք։ Հաջորդը չէ, մյուսը դուք եք…
 +
 
 +
Ալտմյաեն ծխախոտ հանեց։ Վառիչը չէր գործում, բենզինը վերջացել էր։ Բիկովերը գնաց լուցկի բերելու։ Մի րոպեից վերադարձավ ու շշնջաց․
 +
 
 +
— Հիմա ծիծաղից կմեռնեք։ Այնտեղ Իլվեսը չէ։ Ծխախոտը Ալտմյաեի ձեռքից ընկավ։
 +
 
 +
— Այսի՞նքն,— հարցրի։
 +
 
 +
— Իլվեսը չէ։ Ուրիշ մարդ է։ Ավելի ճիշտ՝ ուրիշ հանգուցյալ…
 +
 
 +
— Ֆիմա, խելքդ գլխի՞դ է։
 +
 
 +
— Քեզ ասում եմ՝ Իլվեսը չէ։ Նման էլ չէ։ Ես, ինչ է, Իլվեսին չե՞մ ճանաչում։
 +
 
 +
— Գուցե սադրա՞նք է,— ասաց Ալտմյաեն։
 +
 
 +
— Երեւի դու ես շփոթել։
 +
 
 +
— Հերթապահն է շփոթել։ Ես Իլվեսին կյանքում չեմ տեսել։ Հարկավոր է մի բան անել,— ասում եմ։
 +
 
 +
— Այդ էր պակաս,— ասաց Բիկովերը,— իսկ ուղիղ եթե՞րը։
 +
 
 +
— Բայց չէ որ խայտառակություն է։
 +
 
 +
— Գնամ նայեմ,— ասաց Ալտմյաեն։
 +
 
 +
Գնաց, եկավ ու ասում է․
 +
 
 +
— Իրոք, Իլվեսը չէ։ Բայց նմանություն կա…
 +
 
 +
— Իսկ հարազատնե՞րը, մերձավորնե՞րը,— հարցնում եմ։
 +
 
 +
— Իլվեսը, ըստ էության, հարազատներ ու մերձավորներ չունի,— ասաց Ալտմյաեն,— նրան, անկեղծ ասած, չէին սիրում։
 +
 
 +
— Բա ասում էին՝ որդի, զարմիկ…
 +
 
 +
— Քեզ նրանց տեղը դիր։ Ուղիղ եթերով հաղորդվում է։ Եվ առհասարակ՝ պատասխանատու միջոցառում է…
 +
 
 +
Գերեզմանի մոտ սկսեցին երգել։ Առանձնանում էր կենցաղի բաժնի Լյուբա Տրոշինայի ճղճղան ձայնը։ Կարգադրիչն ինձ գլխով արեց։ Մոտեցա գերեզմանին։ Երգեցողությունը, վերջապես, դադարեց։
 +
 
 +
— Հրաժեշտի խոսք ունի… Ազգանունս, իհարկե, աղավաղեց․
 +
 
 +
— Հրաժեշտի խոսք անի ընկեր Դոլմաթովը։
 +
 
 +
Կյանքում ով ասես չեմ եղել՝ Դոկլադով, Զապլատով… Բաց գերեզմանում ջրափոսեր կային, երեւում էին մերկացած ծառարմատները։ Կողքին հատուկ փայտե պատվանդանի վրա դագաղն էր։ Անհայտ հանգուցյալը ծածկված էր ծաղիկներով։ Թրաշուշաններով ու խոլորձով շրջապատված նրա խեղճուկրակ դեմքը հազիվ էր երեւում։ Անվանափոխ հանգուցյալը այլեւս առարկա էր։ Նայեցի կեչիների ծայրերին հենվող երկնագույն գմբեթին։ Թռչունները ճախրում էին, ինչպես հեռուստացույցի էկրանին։ Մուստամյաեի շենքերի վրա իշխող եկեղեցու շլացուցիչ դեղին սրաձողը էլ ավելի էր ընդգծում դրանց գորշ ու–քաւնությունը։ Շիրմի շուրջը կանգնած էին անծանոթ մարդիկ մուգ վերարկուներով։ Զգացի ծաղիկների ու եղեւնու սուր բուրմունքը։ Անհարմար դագաղի պատերը ճնշում էին ուսերս։ Ծաղիկների թերթիկները խտղտացնում էին կրծքիս հանգչող էստերս։ Գլխավերեւումս կանգնած հեռուստաօպերատորը անկիրք էր ու գործնական։ Հնչում էր հեռվից եկող, ինքնահիացման երանգներ կրող ձայնը․
 +
 
 +
«… Ես այս մարդուն չեմ ճանաճել։ Ծանոթ չեմ եղել նրա հոգուն, նրա մղումներին, նրա տոկունությանն ու խիզախությանը, հուսախաբություններին ու հույսերին։ Չեմ հավատում, որ ճշմարտությանն առանց որոնումների է հասել։ Չեմ կարծում, թե նրա հանգչող հայացքին հասու է դարձել ունայն կյանքի, անսքող խորամանկության, չուրախացնող հաղթանակների ու չդառնացնող պարտությունների չափանիշը։ Չեմ կարծում, թե հասկացավ՝ ուր ենք գնում եւ ինչով է ուրախալի ու արժեքավոր մեր տենդագին նահանջը։ Եվ, այդուհանդերձ, նա այստեղ է… իր իսկ ընտրությամբ…»։
 +
 
 +
Տրտունջի ու բողոքի ձայներն աստիճանաբար ավելի բարձր էին հնչում։ Խուլ շշուկների ծվեններն ասում էին՝ «Այս ի՞նչ է խոսում…»։ Թեւքիցս քաշեցին։ Ուսս թոթափեցի ու շարունակեցի․
 +
 
 +
«Ինչի՞ մասին եմ մտածում այստեղ կանգնած։ Մարդկային հոգու գաղտնիքների մասին։ Մահն ու հոգեկան վիշտը հաղթահարելու մասին։ Կեցության օրենքների մասին, որ ծնվել են հազարամյակների խորքում ու կապրեն, քանի դեռ չի մարել արեւը»…
 +
 
 +
— Չհասկացա,— ասաց Ալտմյաեն,— ասածդ ի՞նչ էր։
 +
 
 +
— Ինքս էլ չհասկացա,— ասում եմ,— ինչ֊որ քաոս է շուրջս։
 +
 
 +
— Ես ամեն բան պարզեցի,— ասաց Բիկովերը։ Նրա դեմքը լուսավորված էր գաղտնիքին հասու խորամանկ ժպիտով։— Սա ձկնորսական կոլտնտեսության հաշվապահ Գասպլն է։ Իլվեսին որպես Գասպլ այս պահին թաղում են Մերիվիլյա գերեզմանատանը։։ Այնտեղ մեծ սկանդալ է։ Քիչ առաջ զանգել են… Ընտանիքը հիստերիայի մեջ է… Որոշվել է թաղել ինչպես կա…
 +
 
 +
— Կարելի է վաղը կամ անգամ այսօր փոխել գերեզմանաքարերը,— ասաց Ալտմյաեն։
 +
 
 +
— Չի կարելի,— առարկեց Բիկովերը,— Իլվեսը նոմենկլատուրային աշխատող է։ Նա պետք է թաղված լինի այս գերեզմանատանը։ Անսասան կարգ գոյություն ունի։ Գիշերը դագաղներն են փոխելու…
 +
 
 +
Հանկարծ կորցրի իրականության զգացողությունը։ Նորաբաց աշխարհում հեռանկար չկար։ Ապագան մնացել էր թիկունքում։ Հորիզոնը փակել էր անցյալը։ Սկսեցի մտածել, որ ներդաշնակությունը բանաստեղծներն են հորինել՝ մարդկանց սրտերը հուզելու համար…
 +
 
 +
— Գնանք,— ասաց Բիկովերը,— հարկավոր է տեղ զբաղեցնել ավտոբուսում։ Թե չէ ստիպված կլինենք երկաթե տուփի մեջ վերադառնալ…
 +
 
 +
==Կոմպրոմիս տասներկուերորդ==
 +
 
 +
(«Սովետսկայա էստոնիա»։ Հոկտեմբեր։ 1976 թ․)
 +
 
 +
«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԵՂ ԶԵՆՔ Է։ Հունական դիցաբանության մեջ կա Լետա կոչվող մոռացության գետը, որի ջրերը տանում էին մարդկանց կրած երկրային տանջանքները։ Լետայի ափին մարդը ստանում էր երջանկության խղճուկ, ժամանակավոր պատրանք։ Նրա միամիտ բանականությունը՝ փորձառությունից ու հիշողություններից զուրկ, մարդուն խաղալիք էր դարձնում ճակատագրի ձեռքին։ Ի սկզբանե, սակայն, Լետայի հոսանքին հակառակ հոսում է մարդկային հիշողության ջրառատ ու անսպառ գետը…
 +
 
 +
Տարտու քաղաքում բացվեց ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալների 3֊րդ հանրապետական հավաքը։
 +
 
 +
Նրանց դեմքերը միաժամանակ տոնական ու խիստ են։ Յուրաքանչյուրի բաճկոնին փոքրիկ կրծքանշան կա՝ կարմիր եռանկյունի եւ աղավնու ուրվագիծ՝ թափված արյան ու խաղաղության անխախտ խորհրդանիշները։ Նրանք խումբ֊խումբ զրուցում են «Վանեմույնե» թատրոնի ընդարձակ նախասրահներում։ Ողջույններ, ողջագուրումներ, հուզումնալի խոսքեր…
 +
 
 +
Պատմում է ինժեներ֊կոնստրուկտոր Լազար Սլապակը․
 +
 
 +
— Սկզբում ռազմագերիների ճամբարում էի։ Հակաֆաշիստական պրոպագանդայի եւ փախուստների կազմակերպման համար փոխադրեցին Շտուդհոֆ… Յուրայիններին ճանաչում էինք աչքերից․ ձեռքի մեկ շարժումից, անորսալի ժպիտից… Մարդն իրեն զոհ չի զգում, եթե կողքին ընկերներ ունի, եղբայրներ…
 +
 
 +
Հավաքը տեւեց երկու օր։ Հիշողությունների, ճշմարիտ ընկերության, կրած տառապանքին հավատարմության երկու օր։ Պատվիրակներն ու հյուրերը մեկնեցին՝ համալրելով մարդկային հիշողության թանկագին ու հավերժ արխիվը։ Իսկ մենք նրանց հետեւելով կրկնում ենք խիստ ու հանդիսավոր՝ որպես նախազգուշացում, որպեա խաղաղության երդում ու պատվիրան․ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։
 +
 
 +
Տարտու հասանք վաղ առավոտյան։ Ժբանկովը ամբողջ ճանապարհին վերանորոգում էր լուսանկարչական ապարատը։ Չունեցած գործիքները փոխարինեց գրասենյակային ամրակներով, մեկուսիչ ժապավենով, կոտրված հայելու բեկորով…
 +
 
 +
Սկզբում ուզում էին ուղարկել Սալկիելին, սակայն Ժբանկովը ընդվզեց․
 +
 
 +
— Ես, ի միջիայլոց, ռազմաճակատային եմ, խիղճ ունեցեք։ Խմբագիր Տուրոնոկը փորձեց պնդել․
 +
 
 +
— Այնտեղ բանտարկյալներն են հավաքվում, ոչ թե ռազմաճակատայինները։
 +
 
 +
— Կարո՞ղ է ես բանտարկյալ չեմ,— ձայնը բարձրացրեց Ժբանկովը։
 +
 
 +
— Սթափարանը չենք հաշվում,— թունոտ քմծիծաղեց խմբագիրը։
 +
 
 +
Ժբանկովը չնահանջեց։ Ռեզերվում նա միշտ ուներ մի գործուն միջոց։ Երբ Միշային բացահայտորեն նեղում էին, նա ակնարկում էր, թե կսկսի խմել։ Ուղղակիորեն չէր ասում։ Հարցնում էր միայն․
 +
 
 +
— Իսկ փոխօգնության դրամարկղը դեռ բա՞ց է։
 +
 
 +
Դա նշանակում էր, որ Միշան որոշել է փող ճարել։ Իսկ եթե չստացվի՝ վաճառել ու խմել արտասահմանյան խոշորացուցիչը։
 +
 
 +
Նրան, որպես կանոն, զիջում էին։ Այդուհանդերձ նա հաճախ էր խմում։ Իսկ խմելու մասին միտքն արդեն դրա նախանշանն էր…
 +
 
 +
— Հենրիխ Ֆրանցեւիչ,— միջամտեցի ես,— Ժբանկովի հետ գործուղման եղել ենք։
 +
 
 +
— Մեր միջեւ ստեղծագործական լիակատար փոխըմբռնում կա։
 +
 
 +
— Դա էլ ինձ վախեցնում է,— ասաց Տուրոնոկը։— Դե լավ, գնացեք։
 +
 
 +
Իմ կարծիքով, խմբագիրը պարզապես հիշեց, որ միջոցառումը պատասխան