https://grapaharan.org/index.php?title=%D5%81%D5%B4%D5%BC%D5%A1%D5%B6_%D5%AB%D6%80%D5%AB%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6&feed=atom&action=history
Ձմռան իրիկուն - Փոփոխությունների պատմություն
2024-03-29T11:43:36Z
Վիքիի այս էջի փոփոխումների պատմություն
MediaWiki 1.25.1
https://grapaharan.org/index.php?title=%D5%81%D5%B4%D5%BC%D5%A1%D5%B6_%D5%AB%D6%80%D5%AB%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6&diff=1705&oldid=prev
Թարումեան: Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ձմռան իրիկուն |հեղինակ = Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |թարգմանիչ = Հրաչյա Ս...»:
2013-07-11T18:21:32Z

Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ձմռան իրիկուն |հեղինակ = Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |թարգմանիչ = Հրաչյա Ս...»:

Նոր էջ

{{Վերնագիր

|վերնագիր = Ձմռան իրիկուն

|հեղինակ = [[Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին]]

|թարգմանիչ = Հրաչյա Սարուխան (ռուսերենից)

|աղբյուր = [[http://archive-am.com/page/933307/2012-12-12/http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=841&p_file=content]]

[[Category: Չափածո]]

[[Category: Քնարերգություն]]

<poem>

Հողմն է միգով երկինքն առնում –

Գալարելով բուքը ձյան,

Մերթ գազանի նման ոռնում,

Մերթ լալիս է մանկաձայն,

Մերթ խարխլիկ կըտրին հանկարծ

Ծղոտախառն աղմկում,

Մերթ, ճամփորդի պես ուշացած,

Հենց լուսամուտն է թակում:

Մեր հյուղակը հնատարիք

Համ տխրել է, համ մթնել.

Դու՞ ինչի ես, իմ պառավիկ,

Պատուհանի մոտ սսկվել:

Թե՞ հոգնել ես, ընկե՛ր իմ թանկ,

Վայնասունից մրրիկի,

Թե նիրհում ես, բզզոցի տակ

Քո սեփական իլիկի:

Խմե՜նք, բարի՛ հարեհասդ

պատանության իմ անխեր,

Խմենք դարդից, ու՞ր է թասդ,

Զվարթանա սիրտը մեր:

Երգի՛ր երգն այն, որ թռչնիկը

Ծովից անդին էր կենում,

Երգի՛ր երգն այն, որ աղջիկը

Կանուխ ջրի էր գնում:

Հողմն է միգով երկինքն առնում –

Գալարելով բուքը ձյան,

Մերթ գազանի նման ոռնում,

Մերթ լալիս է մանկաձայն:

Խմե՜նք, բարի՛ հարեհասդ

պատանության իմ անխեր,

Խմենք դարդից, ու՞ր է թասդ,

Զվարթանա սիրտը մեր:

</poem>

Թարումեան