«Ձոն բվին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 3. Տող 3.
 
|հեղինակ = [[Ցզյա Յի]]
 
|հեղինակ = [[Ցզյա Յի]]
 
|թարգմանիչ = Պավել Ճաղարյան չինարենից)
 
|թարգմանիչ = Պավել Ճաղարյան չինարենից)
|[[http://www.ccview.net/htm/wjnbc/fu/jiayi001.htm]]
+
|աղբյուր = [[http://www.ccview.net/htm/wjnbc/fu/jiayi001.htm]]
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]

22:01, 20 Ապրիլի 2014-ի տարբերակ

Ձոն բվին

հեղինակ՝ Ցզյա Յի
թարգմանիչ՝ Պավել Ճաղարյան չինարենից)
աղբյուր՝ [[1]]


Շան Յե տարվա չորրորդ ամիսն էր`
Ամռան բանբերը,
Հանգող օրվա վերջում,
Որ Գեն Ցզի է կոչվում,
Անկոչ հյուրի պես մի բու ներս թռավ
Եվ հպարտ ու հանգիստ թառեց կողքիս:
Զարմանալի թռչնի հայտնվելուց
Ես զարմացա և վախեցա,
Բացելով գուշակությունների գիրքը`
Ես կարդացի ահասարսուռ նախանշանի բառերը.
«Եթե վայրի թռչունն է հանկարծակի ներս թռել,
Նշանակում է տանտերը շուտով այնտեղից կհեռանա»:
«Թույլ տուր հարցնել, - դիմեցի ես գիշերային հյուրին,
Ո՞ր ուղին ես հիմա պիտի ընտրեմ:
Պատասխան տուր,
Ինձ այնտեղ երջանկությո՞ւն է սպասվում,
Թե՞ պիտի ճաշակեմ դժբախտության դառնությունը,
Հիվանդությո՞ւն, թե՞ վախճան ալիքների մեջ:
Եվ ասա, թե քանի տարվա կյանք է ինձ մնացել»:
Բայց բուն ուղղեց թևերը,
Եվ գլուխը շարժեց ի պատասխան.
«Ինքդ կարդա իմ մտքերը,
Ես անկարող եմ խոսել»:
Աշխարհն է անընդհատ փոխվում,
Ոչ մի ակնթարթ հանգիստ չունի:
Անընդհատ փոխվում է ամեն ինչ,
Շարժման մեջ նոր ձևեր են ծնվում,
Առաջ են գնում և հետ են գալիս,
Մարմինը եթեր է դառնում,
Կամ եթերն է ձև ստանում,
Ինչպես թիթեռն է իր բոժոժը նետում,
Խորիմաստ և բազմաբովանդակ են բնության օրենքները,
Ինչպե՞ս դրանք արտահայտել բառերով:
Տխրության մեջ երջանկությունն է թաքնված,
Իսկ ուրախության մեջ` դժբախությունը:
Անհաջողությունն ու երջանկությունը
Կողք կողքի են կանգնած ցանկապատի մոտ,
Իսկ դժբախտությունն ու հաջողությունը
Անբաժան մտնում են տները:
Ո՞ւր է այսօր մեծ Ու տերությունը:
Ֆու Չայի պատճառով
Այն պարտություն կրեց,
Յուե տերությունը կարողացավ հաստատվել Գույցզիում,
Եվ Գոու Ցզյանը դարձավ ամենազորեղը տիրակալներից:
Դաժան մահապատժի ենթարկվեց Լի Սին,
Չնայած ձգտում էր հաջողության և փառքի,
Ֆու Յուեն խստորեն պատժված էր,
Սակայն տիրակալի խորհրդական դարձավ:
Երջանկությունը խառնված է դժբախտությանը,
Դրանց անհնար է բաժանել,
Ինչպես խառնված կծիկի թելերը,
Անըմբռնելի է Երկնքի կողմից
Առաջնորդվող ճակատագիրը,
Ո՞վ է բացահայտել դրա օրենքները:
Հորդահոս գետի ջրերն են կատաղում,
Աղեղի ձգված լարից
Երկար կլինի նետի թռիչքը:
Փոխակերպվում է ամեն ինչ
Մշտնջենական շրջապտույտում:
Տաք գոլորշին բարձրանում է վերև
Եվ ցած է թափվում որպես անձրև:
Մշտնջենական շրջապտույտում
Ամեն ինչ միահյուսված է, խառնված,
Ամեն ինչ շարժվում է:
Մեծն Բրուտն անդադար,
Բյուրավոր իրեր է ստեղծում:
Երկինքը մտքերով չի ճանաչվում,
Ուղին` բանականությամբ,
Ով գիտի իր մահվան ակնթարթի մասին:
Երկինքն ու Երկիրը
Համեմատում են հրաշող եղջերափողի հետ,
Փոփոխություններն ու փոխակերպումները
Շարունակում են ամեն ինչ,
Անկյունում Յան և Ին ուժերն են,
Աշխարհում ամեն ինչ եռացող մետաղ է,
Մերթ հանգում է, մերթ վառվում,
Տիեզերական վերաձուլումներին թիվ չկա,
Չկա ոչ մի մշտական բան,
Բյուրավոր փոխակերպումները,
Հարյուրավոր, հազարավոր փոփոխությունները,
Վերջ ու սահման չունի
Մշտնջենական շրջապտույտը:
Մարդն աշխարհ է գալիս ակամա,
Ինչո՞ւ ենք այսպես կառչած կյանքից:
Մահն ամեն ինչ կփոխի,
Արժե՞ դա դժբախտություն կոչել:
Հիմարն է իր կյանքը փայփայում,
Ատելով մարդկանց` իրենով է հիանում,
Իսկ իմաստունը հեռատես է.
Իրերը անպայման կփոխվեն:
Ագահը հարստություն է փնտրում,
Գոռոզն ընկած է փառքի հետևից,
Տիրակալները պատրաստ են մեռնել հանուն իշխանության,
Իսկ խառնամբոխը միայն ապրել է ուզում:
Հասնելով հաջողության,
Փրկվելով դժբախտություններից,
Մեկ արևմուտք են նետվում, մեկ արևելք,
Իմաստունի համար բոլոր փոփոխությունները հավասար են,
Նրա Ուղին ուղիղ է:
Առօրեականությամբ կապված`
Տանջվում են մարդիկ,
Ասես բանտարկված,
Իսկ Ճշմարտության ձգտողները`
Մերժելով աշխարհը,
Մնում են Ուղու հետ:
Մարդիկ թպրտում են
Գայթակղությունների ցանցում,
Սրտերը նրանց լի են բարությամբ և չարով,
Միայն իմաստունը,
Որին հայտնի է ճշմարտությունը,
Հանգիստ է և լռության մեջ:
Միաձուլվելով Ուղուն,
Միայն իմաստությունն է նա արհամարում,
Գերազանցում է իր բնույթը,
Դատարկ և հեռավոր,
Միասնական է նախասկզբնականին:
Նա սավառնում է Երկնայինում
Ուղուն ներդաշնակ,
Լողում է` ենթարկվելով հոսանքին,
Կանգնում է` ենթարկվելով արգելքի`
Չփորձելով այն շրջանցել:
Մարմինը վստահելով ճակատագրին`
Այն իրենը չի համարում,
Կյանքը հոսանքի հետ լողալ է,
Մահը` հանգիստ ճանապարհին:
Այն հանգիստ է, ասես անտակ փողրակի մութ ջրերը,
Դատարկության մեջ անհետացող
Թեթևաշարժ նավակի մնան,
Առանց ղեկի և թիերի է նա սահում,
Կապված չէ ապրողների աշխարհին:
Բարության էությունը ճանաչած մարդը
Ազատ է կրքերի զայրույթից,
Երկնքի կամքը ճանաչած մարդը
Տխրության պտուղներ չի ճաշակում:
Կյանք և մահ,
Երջանկություն կամ դժբախտություն,
Միայն դատարկ խոսքեր են,
Չարժե մտածել դրանց մասին: