Մասնակցի քննարկում:Մանվել

Գրապահարան-ից

հեյ, հեյ։ Բարի գալուստ Գրապահարան ։Ճ այստեղ տեղադրում ենք այն նյութերը, որոնք չկան Վիքիդարանում, ու դու կարծես թե ուզում էիր տեղադրել Չարենցի «Ամբոխները խելագարված»֊ը, իսկ այն արդեն կա Վիքիդարանում, ապա այստեղ ավելացնելու կարիք չկա։ Փորձիր այնպիսի նյութներ գտնել եւ տեղադրել, որոնք չլինեն Վիքիդարանում ։Ճ (Հաշվիչ (քննարկում))

Ափսոս իմ 2 ժամվա աշխատանքը: :)
հեյ, մեզ մոտ «Հաճախ տրվող հարցեր» էջում նշված է ինչպես անել, որ աշխատանքը ջուրը չգնա ;Ճ (Հաշվիչ (քննարկում))
Նորից ողջույն ։Ճ Երվանդ Օտյանի ստեղծագործությունները պատճենաշնորհի տակ չեն, նրա մահից անցել է 70 տարի, այդ պատճառով, նրա բոլոր ստեղծագործությունները կարող են տեղ գտնել Վիքիդարանում։ Դրա համար, մենք գրապահարան չենք լցնում Օտյանը, քանի որ Օտյանը կարելի է միանգամից Վիքիդարանում տեղադրել։ Գրապահարանի նպատակը չէ կրկնօրինակել Վիքիդարանը, այն միայն ժամանակավոր կոնտեյներ է պատճենաշնորհի՝ քոփիռայթի տակ գտնվող ստեղծագործությունները թվայնացնելու, դրանք մարդկանց հասանելի դարձնելու համար։ Երբ կլրանան 70 տարիները, ու նրանք նույնպես ազատ կլինեն պատճենաշնորից, բոլոր նյութերը կտեղափոխվեն Վիքիդարան։ (Հաշվիչ (քննարկում))


Բարև: Վիքիդարանում կա մասնակի և միայն նկարների տեսքով: Այնտեղի մասնակցի գործին չմիջամտելու նպատակով, որոշեցի տեղադրել այստեղ: Տեսականորեն, վերջնական խմբագրելուց հետո կարող եմ տեղափոխել այնտեղ:
Վիքիդարանը, ու ընդհանրապես վիքիմեդիայի պրոյեկտները ստեղված են համայնքով աշխատելու համար։ Ու ուրիշի ստեղծած նյութը խմբագրել ավելացնելն է հենց վիքիպեդիայի այսքան մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքը, այնպես որ պետք չի խուսափել ուրիշի ստեղծածը շարունակել, խմբագրելուց, դա միայն ողջունելի է։ Ու գրապահարանի կանոններն էլ պարզ են՝ այն ինչ կարելի է տեղադրել Վիքիդարանում, տեղադրում ենք վիքիդարանում, այն ինչ չի կարելի, ժամանակավոր տեղադրում ենք այստեղ, որ ժամանակ անց տեղափոխենք Վիքիդարան ։Ճ այդ պատճառով էլ, ցանկալի է, որ Օտյանի գործերը միանգամից տեղադրվեն Վիքիդարան, եւ գուցե Ձեր խմբագրումներին զուգահեռ այլ խմգարողներ էլ կարողանան ուղղել, մշակել։ Նաեւ, իմ քննարկումներում պատասխանելու իմաստ չկա, քանի որ սա իմ հաշվին վերաբերող խոսակցություն չի ;Ճ Այդ պատճառով, ամբողջ զրույցը տեղափոխում ես այս էջ։ Եթե ինչ֊որ մեկը կունենա նույն հարցերը, խնդիրները, ամբողջ զրույց այստեղ կկարդա, ու կիմնա ինչպես անել։ Շնորհակալություն (Հաշվիչ (քննարկում))

ենթամնա

հեյ։ (: շատ ուրախ ենք, որ խմբագրում ես, ու ուղղում ես։ շատ կարեւոր գործ է դա, տեքստերի վրայով անցնելը։

ուզում եմ հարցնել, ինչի՞ ես փոխարինում «֊» գծիկը «-» գծիկով։

Չէ՞ որ առաջինը հայկական գծիկն է, հայկական յունիկոդի սեգմենտից, իսկ երկրորդը՝ լատիներեն գծիկն է։

Օրինակ՝ «փոքր֊ինչ»֊ը փոխարինել ես «փոքր-ինչ»֊ով։

Ու այստեղ երեւում է, որ armenian hyphen գծիկը հենց հայկական սեգմենում է։ www.unicode.org/charts/PDF/U0530.pdf ունի 058A կոդը ու կոչվում է ենթամնա։ (:

Եթե քո ստեղնաշարի վրա այն չկա, իսկ վինդովս օգտագործողների ստեղնաշարի հայերեն շարվածքները որպես կանոն սխալ են կազմված, ապա ես հավատում եմ, դա կարելի է լուծել։

Լանսելոտ (քննարկում) 00:58, 31 Օգոստոսի 2013 (AMT)


Ենթամնայի մասին:

Linux-ի միջավայրում ենթամնան և գծիկը նման են իրար, իսկ Windows-ում ենթամնան գրեթե չի երևում: Եվ դա կախված չէ Windows-ի տարբերակից կամ մոնիտորի կետայնությունից:

Ուստի որոշեցի այն փոխարինել գծիկով:

Բայց եթե դա Գրապահարանում ընդունված «հայկական ակցենտ» է... ապա կարող եմ թողնել ինչպես որ կա:



Եկեք այսպես ասենք։ Եթե չի երեւվում, դա ցույց տվող ծրագրի խնդիրն է։
Եթե ինչ֊որ մեկը չունի հայերեն տառատեսակ, մենք իր համար հո տրանսլիտով չե՞նք գրի։
Մենք օգտագործում ենք հայերեն իսկ չկա այլ հայերեն, քան հայատառ, ու հայերենում չկա լատինական բացականչական նշան, ու չկա լատինական հարցական նշան, ուստի մենք դրանք չենք օգտագործում։
Նաեւ մենք չենք օգտագործում լատինական երկու կետը՝ «:» այլ օգտագործում ենք հայերեն վերջակետը՝ «։»։ Մենք չենք օգտագործում լատինատառ կետը՝ «.» այլ օգտագործում ենք հայերեն միջակետը՝ «․»։
Գուցե ինչ֊որ մեկի տառատեսակը դրանք նույնն է ցույց տալիս, բայց դա չի նշանակում, որ այլ մեկի մոտ չի լինի ճիշտ տառատեսակ, որը այդ նշանները տարբեր ցույց կտա։
Ու դա «ակցենտի» հարց չէ, դա հայերեն կամ տրանսլիտով գրելու հարց է։ Եթե մենք օգտագործում ենք սխալ նշաններ, ապա մենք գրում ենք մասնակի տրանսլիտով։ Իսկ եթե մարդու միջավայրը սխալ է ցույց տալիս, ապա կարելի է հասկանալ, ինչո՞ւ, ու ավելացնել այդ հարցն ու պատախսանը Գրապահարանի մասին հաճախ տրվող հարցերում։
Վինդովսում չի երեւվում ասելով, չգիտեմ ինչ նկատի ունեք, եթե ես օգտագործեի վինդովս, համոզված եմ, այն իմ մոտ նորմալ ամեն ինչ ցույց կտար։ Հավանաբար ինչ֊որ վարկածի համացանցային զննիչ վինդովսի տակ ընտրում է համակարգում տեղակայված ինչ֊որ ոչ հաջող տառատեսակ հայերեն ցույց տալու համար։ Ի՞նչ տառատեսակ է ընտրում ու ինչո՞ւ դա է հարցը, ու եթե այդ տառատեսակը լինի Լինուքսում, ու այդ նուզն զննիչը որոշի այստեղ էլ այդ տառատեսակով ցույց տալ, ապա խնդիրը կշարունակվի։
Կրկին անչափ շնորհակալություն աջակցության եւ ուղղումների համար։
Գծիկները կարող եք հետ չուղղել, այդ գործը կարելի է հանձնարարել վիքիբոտին, նա կուղղի։ Իսկ սխալներն ուղղելը իրոք շատ կարեւոր է, ու ռոբոտները դրանով զբաղվել չեն կարողանում, իսկ մարդիկ սխալվում են, ու ուղղել պետք է։ Ու ապա այն մարդը ով ասենք ավելի ուշ կկարդա տեքստը, կամ կքաշի եփաբ նիշքը ավելի կատարելագործված վարկած կտեսնի։ Սա վիքիի աշխատանքի սկզբունքն է, երբ համայնքն է խմբագրում, լավացնում ու մենք ստանում ենք ավելի ճիշտ տեքստեր։

Լանսելոտ (քննարկում) 00:44, 8 Սեպտեմբերի 2013 (AMT)


Մաթեմատիկական բանաձևեր

Թվայնացման ընթացքում ինձ անհրաժեշտ է ներմուծել պարզագույն մաթեմատիկական բանաձևեր, ասենք՝
Ա + Բ
------- = Դ:
    Գ

Փարձեցի math-ի միջոցով, բայց չստացվեց, երևի ինչ-որ բան պակաս էր:

Որևէ մեկը կարո՞ղ է հուշել, թե ինչպես է դա արվում:

--Մանվել (քննարկում) 12:38, 8 Մարտի 2014 (AMT)


Բարեւ, Մանվել։ Փորձիր կրկին, պետք է որ աշխատի արդեն։

[math]x_n = \sqrt{a + b}[/math]

[math] z \left( 1 \ +\ \sqrt{\omega_{i+1} + \zeta -\frac{x+1}{\Theta +1} y + 1} \ \right) \ \ \ =\ \ \ 1 [/math]


նաեւ, այստեղ Լանսելոտ (քննարկում) 16:45, 9 Ապրիլի 2014 (AMT)