«Մատանիների Տիրակալը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ առաջին․ Մինաս Թիրիթ)
(Գլուխ ութերորդ․ Բժշկման Տները)
 
(12 intermediate revisions by the same user not shown)
Տող 11 401. Տող 11 401.
 
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
 
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
  
— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:
+
— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փիփինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փիփինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:
  
— Ըհը,— ասաց Մերին,—  ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:
+
— Ըհը,— ասաց Մերին,—  ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փիփին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:
  
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
+
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փիփինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
  
 
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիբաքերին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
 
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիբաքերին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշե՞լ ես տեղը հանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
Տող 11 413. Տող 11 413.
 
— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:
 
— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:
  
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
+
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փիփինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
  
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փիփինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
+
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փիփինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փիփինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
  
Գրեթե առանց շնչելու, Փիփինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փիփինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:  
+
Գրեթե առանց շնչելու, Փիփինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փիփինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փիփինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:  
  
 
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փիփինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
 
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փիփինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
Տող 14 271. Տող 14 271.
  
  
==ԹԱԳԱՎՈՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ==
+
==ԱՐՔԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ==
 
===ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ===
 
===ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ===
 
====Գլուխ առաջին․ Մինաս Թիրիթ====
 
====Գլուխ առաջին․ Մինաս Թիրիթ====
Տող 14 339. Տող 14 339.
 
Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։  Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով  շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում  և կտրուկ թեքվում  արևմուտք, և պատն էլ այնտեղ  ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին  հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։  
 
Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։  Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով  շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում  և կտրուկ թեքվում  արևմուտք, և պատն էլ այնտեղ  ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին  հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։  
  
Գահանիստ քաղաքի շրջակա բնակավայրերը թաղված էին փարթամ կանաչի մեջ, մշակված էին և հարուստ պտղատու այգիներով,  տնտեսությունների բակերում ամբարներ կային,  գայլուկի չորանոցներ, փարախներ ու գոմեր,  և կանաչի միջով բարձրադիր վայրերից դեպի Անդուին էին վազում բազմաթիվ առուներ ու գետակներ։ Սակայն տեղի բնակչությունը՝ մշակներն ու հովիվները, սակավաթիվ էին․  գոնդորցիների հիմնական մասն ապրում էր քաղաքի յոթ օղակների ներսում  և Լոսարնախի լեռնային բարձրադիր հովիտներում ու ավելի հարավ՝ հրաշագեղ Լեբենինում իր հինգ արագահոս գետերով։  Այնտեղ, լեռների ու ծովի միջև, տոկուն ժողովուրդ էր ապրում։ Նրանց համարում էին գոնդորցիներ բայց նրանց արյունը խառնված էր, և նրանց մեջ շատ էին հանդիպում կարճահասակ ու թուխ մարդիկ, որոնց նախնիները սերում էին  լեռների ստվերներում բնակվող մոռացված ժողովրդից, որոնք ապրում էին այնտեղ Մութ Տարիներին՝ մինչև թագավորների գալուստը։ Իսկ ավելի հեռու՝ Բելֆալասի շրջանում,  ծովափնյա իր ամրոցում, Դոլ Ամրոթում, ապրում էր ազնվատոհմ իշխան Իմրահիլը և իր ժողովուրդը՝ բարձրահասակ ու հպարտ մարդիկ, մոխրակապույտ՝ ինչպես ծովը, աչքերով։
+
Արքայանիստ քաղաքի շրջակա բնակավայրերը թաղված էին փարթամ կանաչի մեջ, մշակված էին և հարուստ պտղատու այգիներով,  տնտեսությունների բակերում ամբարներ կային,  գայլուկի չորանոցներ, փարախներ ու գոմեր,  և կանաչի միջով բարձրադիր վայրերից դեպի Անդուին էին վազում բազմաթիվ առուներ ու գետակներ։ Սակայն տեղի բնակչությունը՝ մշակներն ու հովիվները, սակավաթիվ էին․  գոնդորցիների հիմնական մասն ապրում էր քաղաքի յոթ օղակների ներսում  և Լոսարնախի լեռնային բարձրադիր հովիտներում ու ավելի հարավ՝ հրաշագեղ Լեբենինում իր հինգ արագահոս գետերով։  Այնտեղ, լեռների ու ծովի միջև, տոկուն ժողովուրդ էր ապրում։ Նրանց համարում էին գոնդորցիներ բայց նրանց արյունը խառնված էր, և նրանց մեջ շատ էին հանդիպում կարճահասակ ու թուխ մարդիկ, որոնց նախնիները սերում էին  լեռների ստվերներում բնակվող մոռացված ժողովրդից, որոնք ապրում էին այնտեղ Մութ Տարիներին՝ մինչև թագավորների գալուստը։ Իսկ ավելի հեռու՝ Բելֆալասի շրջանում,  ծովափնյա իր ամրոցում, Դոլ Ամրոթում, ապրում էր ազնվատոհմ իշխան Իմրահիլը և իր ժողովուրդը՝ բարձրահասակ ու հպարտ մարդիկ, մոխրակապույտ՝ ինչպես ծովը, աչքերով։
  
 
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝  այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։  
 
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝  այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։  
Տող 14 416. Տող 14 416.
 
Փիփինը կարմրեց և մոռացավ վախի մասին։
 
Փիփինը կարմրեց և մոռացավ վախի մասին։
  
— Նույնիսկ ամենահզոր ռազմիկին էլ կարելի է սպանել ընդամենը մեկ նետով,— ասաց նա։ — Իսկ Բորոմիրին խոցած նետերը բազմաթիվ էին։ Երբ ես տեսա նրան վերջին անգամ, նա ծնկի էր իջել ծառի մոտ ու փորձում  էր կողքից դուրս քաշել սևափետուր նետը։ Հետո ես անգիտակից ընկա, և ինձ գերի վերցրին։ Այլևս ոչինչ չեմ տեսել ու այլևս ոչինչ չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա հիշատակը, որովհետև նա շատ խիզախ էր։ Նա զոհվեց, որ փրկի մեզ՝ ինձ և իմ բարեկամ Մերիադոկին Սև Տիրակալի անտառում դարանակալած զինվորներից։  Ու թեև նա ընկավ և չփրկեց մեզ, միևնույնն է՝ ես նրան երախտապարտ եմ։
+
— Նույնիսկ ամենահզոր ռազմիկին էլ կարելի է սպանել ընդամենը մեկ նետով,— ասաց նա։ — Իսկ Բորոմիրին խոցած նետերը բազմաթիվ էին։ Երբ ես տեսա նրան վերջին անգամ, նա ծնկի էր իջել ծառի մոտ ու փորձում  էր կողքից դուրս քաշել սևափետուր նետը։ Հետո ես անգիտակից ընկա, և ինձ գերի վերցրին։ Այլևս ոչինչ չեմ տեսել ու այլևս ոչինչ չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա հիշատակը, որովհետև նա շատ խիզախ էր։ Նա զոհվեց, որ փրկի մեզ՝ ինձ և իմ բարեկամ Մերիադոքին Սև Տիրակալի անտառում դարանակալած զինվորներից։  Ու թեև նա ընկավ և չփրկեց մեզ, միևնույնն է՝ ես նրան երախտապարտ եմ։
  
 
Այնուհետև Փիփինը նայեց ուղիղ ծերունու տիրական աչքերի մեջ, որովհետև նրա ձայնի սառը, ծաղրական ու կասկածով լի տոնից հոբիթի մեջ անհասկանալի հպարտություն արթնացավ։  
 
Այնուհետև Փիփինը նայեց ուղիղ ծերունու տիրական աչքերի մեջ, որովհետև նրա ձայնի սառը, ծաղրական ու կասկածով լի տոնից հոբիթի մեջ անհասկանալի հպարտություն արթնացավ։  
Տող 14 704. Տող 14 704.
 
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
 
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
  
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գալենի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրակպույտ աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
+
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գելինի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրակպույտ աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
  
 
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
 
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
Տող 14 714. Տող 14 714.
 
— Եվ ավելի վատ կվերջանա, եթե մինչև զանգերի ղողանջը չվերադառնանք,— արձագանքեց Բերգիլը։ — Դե, արի գնանք, լսու՞մ ես շեփորի ձայնը։ Հիմա Դարպասը կփակեն։
 
— Եվ ավելի վատ կվերջանա, եթե մինչև զանգերի ղողանջը չվերադառնանք,— արձագանքեց Բերգիլը։ — Դե, արի գնանք, լսու՞մ ես շեփորի ձայնը։ Հիմա Դարպասը կփակեն։
  
Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան քաղաք։ Դարպասն անցան վերջինը, և այն անմիջապես փակեցին։ Երբ հասան Լապտերների փողոցին, աշտարակի բոլոր զանգերը հանդիսավոր ղողանջում էին։ Պատուհաններում վառվում էին լույսերը, իսկ տներից ու պարիսպների երկայնքով տեղակայված զորանոցներից երգի ձայն էր հնչում։
+
Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան Քաղաք։ Դարպասն անցան վերջինը, և այն անմիջապես փակեցին։ Երբ հասան Լապտերների փողոցին, աշտարակի բոլոր զանգերը հանդիսավոր ղողանջում էին։ Պատուհաններում վառվում էին լույսերը, իսկ տներից ու պարիսպների երկայնքով տեղակայված զորանոցներից երգի ձայն էր հնչում։
  
 
— Դե, ցտեսություն,— ասաց Բերգիլը։ — Բարևիր հորս և շնորհակալություն հայտնիր մեր ընկերակցության համար։ Խնդրում եմ, էլի արի։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ ցանկանալ, որ պատերազմ չլինի՝ միասին ուրախ ժամանակ կանցկացնեինք։ Կարող էինք գնալ Լոսարնախ, պապիկի մոտ, գիտե՞ս ինչ լավ է այնտեղ գարնանը, դաշտերն ու անտառները լի են ծաղիկներով։ Իսկ ինչու՞ ոչ, կարծում եմ դեռ կգնանք։ Նրանք երբեք չեն հաղթի մեր տիրակալին, իսկ իմ հայրը շատ խիզախ է։ Ցտեսություն, շուտ վերադարձիր։
 
— Դե, ցտեսություն,— ասաց Բերգիլը։ — Բարևիր հորս և շնորհակալություն հայտնիր մեր ընկերակցության համար։ Խնդրում եմ, էլի արի։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ ցանկանալ, որ պատերազմ չլինի՝ միասին ուրախ ժամանակ կանցկացնեինք։ Կարող էինք գնալ Լոսարնախ, պապիկի մոտ, գիտե՞ս ինչ լավ է այնտեղ գարնանը, դաշտերն ու անտառները լի են ծաղիկներով։ Իսկ ինչու՞ ոչ, կարծում եմ դեռ կգնանք։ Նրանք երբեք չեն հաղթի մեր տիրակալին, իսկ իմ հայրը շատ խիզախ է։ Ցտեսություն, շուտ վերադարձիր։
  
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
+
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ Միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
  
 
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, և դեռ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Ու մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։  
 
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, և դեռ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Ու մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։  
Տող 14 734. Տող 14 734.
 
====Գլուխ երկրորդ․ Մոխրագույն Ջոկատի երթը====
 
====Գլուխ երկրորդ․ Մոխրագույն Ջոկատի երթը====
  
 +
Երբ Մերին վերադարձավ Արագորնի մոտ, Գենդալֆն արդեն գնացել էր, և Լուսաչի սմբակների ձայնը լռել էր գիշերվա խավարում։ Նրա ձեռքին միայն մի թեթև կապոց էր․ նա կորցրել էր իր ուղեպարկը Պարտ Գալենում և ոչինչ չուներ, բացի մի քանի չափազանց կարևոր իրերից, որոնք գտել էր Իզենգարդի ավերակներից։ Հասուֆելն արդեն թամբած էր, Լեգոլասն ու Գիմլին կանգնած էին իրենց ձիու կողքին։
 +
 +
— Այսպիսով, մեր Ջոկատից մնացին չորս հոգի,— ասաց Արագորնը։ — Դե ինչ, ուրեմն կգնանք չորսով։ Բայց մենակ չենք գնա, ինչպես ես կարծում էի սկզբում, թագավորը նույնպես վճռել է միանգամից ճանապարհ ընկնել։ Թևավոր Ստվերի հայտնվելուց հետո նա որոշել է վերադառնալ լեռներ գիշերվա քողի ներքո։
 +
 +
— Իսկ հետո ու՞ր,— հարցրեց Լեգոլասը։
 +
 +
— Դեռևս չգիտեմ,— պատասխանեց Արագորնը։ — Թագավորը կվերադառնա Էդորաս, որտեղ չորս գիշեր հետո նրա հրամանով զորահավաք է հրավիրված։ Իսկ այնտեղ, ես կարծում եմ, նա կլսի պատերազմի լուրը, և Ռոհանի հեծյալները կարշավեն Մինաս Թիրիթ։ Ինչ վերաբերվում է ինձ և նրանց, ովքեր կգան ինձ հետ․․․
 +
 +
— Ե՛ս կգամ քեզ հետ,— բացականչեց Լեգոլասը։
 +
 +
— Եվ նրա հետ Գիմլին՝ իհարկե,— միացավ թզուկը։
 +
 +
— Բայց դեռ ոչինչ պարզ չէ,— ասաց Արագորնը։ — Իմ առջև մթություն է։ Ես պետք է գնամ Մինաս Թիրիթ, բայց դեռ չեմ տեսնում իմ ճանապարհը։ Սակայն նշանակված ժամը մոտենում է։
 +
 +
— Ինձ էլ տարեք ձեզ հետ,— խնդրեց Մերին։ — Ինձանից մինչև հիմա քիչ օգուտ է եղել, բայց ես չեմ ուզում պարկի պես մնալ անկյունում, մինչև որ ամեն ինչ ավարտվի։ Ռոհանցիները, հավանաբար, չեն ցանկանա ինձ հետ գլուխ դնել։ Թեպետ, թագավորը խոստացավ, որ տուն հասնելուն պես կնստեցնի իր կողքին, խնջույքի սեղանին, ու ես նրան Հոբիթստանի մասին պատմություններ կպատմեմ։
 +
 +
— Այո,— ասաց Արագորնը,— իմ կարծիքով, Մերի, քո տեղը թագավորի կողքին է։ Բայց խնջույքի ու հանգստի վրա այդքան էլ հույս մի դիր։ Վախենում եմ, որ քիչ ժամանակ չի անցնի, մինչև Թեոդենը նորից կնստի Մեդուսելդի իր գահին։ Շատ հույսեր կխավարեն այս դառը գարնանը։
 +
 +
Շուտով բոլորը պատրաստ էին մեկնելու․ քսանչորս ձիավոր, Գիմլին՝ Լեգոլասի հետևում և Մերին՝ Արագորնի առջևը։ Շարժվեցին ու արագորեն կորան գիշերվա խավարում։ Հազիվ էին հասել Իզենի գետանցման մոտի դամբանաթմբերին, երբ եզրափակող ձիավորը մոտ արշավեց։
 +
 +
— Իմ տիրակալ,— դիմեց նա թագավորին,— մեր հետևից ձիավորներ են գալիս։ Մինչև գետին հասնելն էլ էինք սմբակների թխկթխկոց լսում, բայց մտածում էինք՝ թվում է։ Իսկ հիմա համոզված ենք։ Շուտով կհասնեն մեզ, շատ արագ են գալիս։
 +
 +
Թեոդենն անմիջապես կանգ առնելու հրաման տվեց։ Հեծյալները շրջվեցին ու նիզակները ձեռքներն առան։ Արագորնն իջավ ձիուց, Մերիին դրեց գետնին և, թուրը մերկացնելով, կանգնեց թագավորի ասպանդակի մոտ։ Էոմերն ու ձիավոր զինակիրը վերադարձան թիկունք։ Մերին ավելի, քան երբևէ, իրեն անպետք պարկի պես էր զգում և հարց էր տալիս, որ եթե կռիվ սկսվի, ինքն ի՞նչ պետք է անի։ Ենթադրենք, թագավորի փոքրիկ ջոկատին ջարդեցին, ու ինքը մի կերպ փախավ մթության մեջ՝ ի՞նչ պետք է անի մենակ Ռոհանի վայրի դաշտերում, առանց պատկերացում ունենալու, թե որտեղ է գտնվում։ «Չէ, էս անգամ չի անցնի»,— մտածեց նա, ապա թուրը հանեց ու ձգեց գոտին։
 +
 +
Լուսինը խորտակվել էր հսկայական լողացող ամպի մեջ, բայց հանկարծ դուրս եկավ ու նորից շողաց։ Հենց այդ պահին բոլորը սմբակների թխկթխկոց լսեցին, ու միաժամանակ ծանծաղուտների կողմից մոտեցող հեծյալների մութ ուրվագծեր երևացին։ Նիզակների ծայրերին արտացոլվում էր լուսնի լույսը։ Դժվար էր համրել նրանց քանակը, բայց, ամեն դեպքում, թագավորի թիկնազորից պակաս չէին լինի։
 +
 +
Երբ հիսուն քայլ էր մնացել, Էոմերը բարձր կանչեց․
 +
 +
— Կա՛նգ առ, ո՞վ է արշավում Ռոհանի դաշտերում։
 +
 +
Հետապնդողները զսպեցին իրենց ձիերին։ Լռություն տիրեց․ լուսնի լույսի տակ երևաց՝ ինչպես նրանցից մեկն իջավ ձիուց ու սկսեց մոտենալ։ Նա բարձրացրել էր ձեռքը՝ ափը դեպի առաջ, ի նշան խաղաղության, և այն սպիտակին էր տալիս, բայց թագավորի մարդիկ շարունակում էին սեղմել նիզակները։ Տասը քայլի վրա նա կանգ առավ։ Անծանոթը բարձրահասակ էր և մութ ստվերի պես առանձնանում էր երկնքի ֆոնին։ Հնչեց նրա պարզ ձայնը․
 +
 +
— Ռոհանի դաշտերու՞մ, ասացիր։ Ուրախ ենք այդ լսել։ Մենք շատ հեռվից ենք գալիս ու հենց այդ երկիրն էինք փնտրում։
 +
 +
— Դուք գտել եք այն,— ասաց Էոմերը։ — Անցնելով ծանծաղուտը՝ հատել եք Ռոհանի սահմանը։ Սա Թեոդեն թագաավորի երկիրն է, և այստեղ արշավում են միայն նրա թույտվությամբ։ Ովքե՞ր եք դուք, և ու՞ր եք այդպես շտապում։
 +
 +
— Ես Հալբարադ Դունադանն եմ, հետքագետ եմ հյուսիսից,— ասաց անծանոթը։ — Մենք փնտրում ենք Արագորն անունով մեկին՝ Արաթհորնի որդուն, լսել ենք, որ նա Ռոհանում է։
 +
— Դու՛ք նրան էլ եք գտել,— բացականչեց Արագորնը։ — Նա սանձը տվեց Մերիին ու վազելով առաջ, գրկեց անծանոթին։ — Մի՞թե այդ դու ես, Հալբարադ։ Ա՜յ քեզ անսպասելի ուրախություն։
 +
 +
Մերին թեթևացած շունչ քաշեց։ Նա կարծում էր, որ դա Սարումանի վերջին ստորությունն է՝ դարանակալել թագավորին, իմանալով, որ նա փոքրիկ թիկնազորով է, բայց, երևում է, մեռնելու կարիք չկա Թեոդենին պաշտպանելով՝ համենայն դեպս առայժմ։ Նա թուրը դրեց պատյանը։
 +
 +
— Ամեն ինչ կարգին է,— շրջվելով, ասաց Արագորնը։ — Սրանք իմ ազգականներն են հեռավոր մի երկրից, որտեղ ես ժամանակին ապրել եմ։ Բայց թե ինչու են նրանք եկել և քանի հոգի են՝ մեզ կպատմի Հարբարադը։
 +
 +
— Ինձ հետ երեսուն ձիավոր կա,— ասաց Հարբարաադը։ — Նրանք բոլորը մեր ազգականներն են, ում կարողացանք շտապ հավաքել․ մեզ հետ են նաև Էլլադան և Էլրոհիր եղբայրները, նրանք նույնպես ցանկացան մասնակցել պատերազմին։ Ճանապարհ ենք ընկել անմիջապես քո մարտահրավերն ստանալուց հետո։
 +
 +
— Մարտահրավե՞րը,— կրկնեց Արագորնը։ — Բայց ես ձեզ կանչել եմ միայն իմ մտքերում։ Ճիշտ է, շատ եմ ձեր մասին հիշել ու մտքումս ձեզ դիմել, հատկապես այսօր, բայց մարտահրավեր չեմ ուղարկել։ Թեպետ, այդ ամենը հետո։ Մենք վտանգի մեջ ենք, շտապել է պետք։ Արշավենք միասին, եթե թագավորը կթույլատրի։
 +
 +
Թեոդենն իսկապես ուրախացավ այդ լուրով։
 +
 +
— Եթե ազգականներդ ինչ որ բանով նման են քեզ, տեր իմ Արագորն,— գոչեց նա,— ապա երեսուն այդպիսի ասպետներն այնպիսի ուժ են, որը գլխի քանակով հաշվելն անիմաստ կլինի։
 +
 +
Ճանապարհը շարունակեցին միասին։ Արագորնը որոշ ժամանակ ընթանում էր Դունադանների հետ, և, Երբ նրանք փոխանակվեցին հյուսիսում ու հարավում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին լուրերով, Էլրոհիրը նրան ասաց․
 +
 +
— Փոխանցում եմ քեզ հորս խոսքը․ ''Քիչ օրեր են մնացել։ Եթե շտապում ես, հիշիր Մեռածների Արահետի մասին''։
 +
 +
— Իմ օրերը միշտ էլ հաշված են եղել նախանշվածը կատարելու համար,— ասաց Արագորնը։ — Բայց ուշանալու վտանգը չափազանց մեծ պետք է լինի, որպեսզի ես ընտրեմ այդ ճանապարհը։
 +
 +
— Այդ շուտով կերևա,— ասաց Էլրոհիրը։ — Բայց եկ այդ մասին էլ չխոսենք բաց ճանապարհին։
 +
 +
Արագորնը դիմեց Հարբարադին․
 +
 +
— Այդ ի՞նչ ես կրում քեզ հետ, ազգակա՛ն։ — Քանզի նա նկատեց, որ նիզակի փոխարեն վերջինիս ձեռքին երկար ձող էր, ինչպես դրոշի ձողը, բայց փաթաթված էր սև կտորով ու կապված բազմաթիվ ժապավեններով։
 +
 +
— Սա քեզ ուղարկել է Ռիվենդելի տիրուհին,— պատասխանեց Հարբարադը։ — Նա գաղտնի է պատրաստել սա ու շատ երկար։ Եվ կարգադրել է քեզ փոխանցել այս խոսքերը․ ''Քիչ օրեր են մնացել։ Կամ մեր հույսերը կիրականանան, կամ բոլոր հույսերն ի չիք կդառնան։ Ուղարկում եմ քեզ այն, ինչ պատրաստում էի քեզ համար։ Հաջողակ եղիր ճանապարհիդ, Էլֆական բյուրեղ''։
 +
 +
Եվ Արագորնն ասաց․
 +
 +
— Այժմ ես գիտեմ, թե ինչ ես դու բերել։ Խնդրում եմ, ևս մի փոքր պահպանիր այն ինձ համար։
 +
Նա շրջվեց դեպի հյուսիս, նայեց մեծ ու պայծառ աստղերին և ամբողջ գիշերվա ընթացքում այլևս ոչինչ չխոսեց։
 +
 +
Երկինքն արդեն մոխրագունում էր արշալույսից, երբ նրանք վերջապես դուրս եկան Ներքին հովտից ու մոտեցան Հորնբուրգին։ Հարկավոր էր մի փոքր հանգստանալ, ուժերը տեղը բերել ու մտածել առաջիկա անելիքների մասին։
 +
 +
Մերին խորը քնած էր և արթնացավ միայն՝ երբ նրան արթնացրին Լեգոլասն ու Գիմլին։
 +
 +
— Արևն արդեն բարձր երկնքում է,— ասաց Լեգոլասը։ — Բոլորն արդեն վաղուց ոտքի վրա են, բացի քեզանից, հարգելիդ իմ ծույլիկ։ Արթնացի՛ր, արի դիտենք ամրոցը, քանի դեռ ժամանակ ունենք։
 +
 +
— Երեք գիշեր առաջ այստեղ ճակատամարտ էր,— ասաց Գիմլին։ — Ես ու Լեգոլասը գրազ էինք եկել՝ և ես նրան հաղթեցի մեկ օրքի առավելությամբ։ Եկ ցույց տամ, թե որտեղ է դա տեղի ունեցել։ Եվ ինչպիսի՜ հրաշալի քարանձավներ կան այստեղ, Մերի։ Գուցե գնանք տեսնելու՞ դրանք, Լեգոլաս, ի՞նչ ես կարծում։
 +
 +
— Ոչ, ժամանակ չունենք,— պատասխանեց էլֆը։ — Ո՞վ է շտապելով հիանում հրաշքներով։ Չէ՞ որ Ես քեզ խոսք եմ տվել վերադառնալ այստեղ, եթե նորից խաղաղ ու ազատ օրեր գան։ Իսկ հիմա գրեթե կեսօր է՝ ճաշի ժամանակը, որի հետո, կարծես թե, նորից ճամփա պիտի ընկնենք։
 +
 +
Մերին վեր կացավ ու հորանջեց։ Քնել էր նա համարյա թե ոչինչ, հոգնածությունը չէր անցել, և վհատ տրամադրությունն ավելի էր խորացել։ Նա կարոտում էր Փիփինին և զգում էր, որ ինքը միայն բեռ է, մինչդեռ շուրջ բոլորը շտապում էին, պլաններ էին կազմում, ու ամեն մեկը գիտեր, թե ուր, միայն ինքն էր հիմար-հիմարավուն․․․
 +
 +
— Իսկ Արագորնն ու՞ր է,— հարցրեց նա։
 +
 +
— Ամրոցի վերին հարկաբաժնում է,— պատասխանեց Լեգոլասը։ — Կարծում եմ, նա չի քնել ու չի հանգստացել։ Մի քանի ժամ առաջ բարձրացավ այնտեղ՝ ասաց, խորհելու բան ունի․ միայն նրա ազգական Հարբարադը գնաց նրա հետ։ Ինձ թվում է, նրան հաղթահարում են մթին կասկածներն ու ծանր հոգսերը։
 +
 +
— Այս նորեկներն արտասովոր ժողովուրդ են,— ասաց Գիմլին։ — Բարձրահասակ ու վեհ մարդիկ են՝ ռոհանցիները նրանց կողքին երիտասարդ տղաների տեսք ունեն։ Դա նրանից է, որ նրանց դեմքերը մռայլ են ու մաշված, ինչպես քամահար ժայռը։ Դե, ինչպես Արագորնն ինքը։ Եվ նրանք լուռ են, ավելորդ բառ անգամ նրանցից չես լսի։
 +
 +
— Արագորնին նման են, ինչ խոսք,— հաստատեց Լեգոլասը։ — Նրա պես լռակյաց են, բայց որ մի բառ են ասում՝ նրա պես քաղաքավարի են։ Իսկ դու ուշադրություն դարձրի՞ր Էլլադան և Էլրոհիր եղբայրներին։ Նրանց հագուկապը պակաս մռայլ է քան մյուսներինը, իրենք էլ ավելի զվարթ են ու՝ գեղեցիկ, ինչպես էլֆ իշխաններ․ թեև զարմանալու բան չկա, ախր նրանք Էլրոնդի որդիներն են Ռիվենդելից։
 +
 +
— Ինչու՞ են նրանք եկել, չգիտե՞ք,— հարցրեց Մերին։ Նա վերջապես հագնվեց, ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը, և նրանք երեքով դուրս եկան ամրոցի ավերված դարպասի մոտ։
 +
 +
— Կանչել են նրանց, ահա և եկել են, ինքդ լսեցիր,— արձագանքեց Գիմլին։ — Նրանք ասում են, որ Ռիվենդել լուր է եկել․ ''Արագորնն իր ազգականների կարիքն ունի, թող Դունադանները շտապեն Ռոհան''։ Իսկ թե որտեղից է եկել այդ լուրը՝ անհայտ է։ Կարծում եմ՝ Գենդալֆն է ուղարկել։
 +
 +
— Ոչ, ավելի շուտ Գալադրիելը,— ասաց Լեգոլասը։ — Մի՞թե այդ նա չէր Գենդալֆի միջոցով փոխանցել հյուսիսից եկող Մոխրագույն ջոկատի մասին։
 +
 +
— Այո, նշանակետին խփեցիր,— համաձայնեց Գիմլին։ — Այդ նա է, Անտառի Տիրուհին։ Ահա թե ով է կարողանում կարդալ սրտեր և գուշակել ցանկություններ։ Իսկ ինչու՞ մենք չցանկացանք օգնության կանչել մեր ցեղակիցներին, հը՞, Լեգոլաս։
 +
 +
Դարպասի դիմաց կանգնած Լեգոլասն իր պայծառ աչքերով նայեց հյուսիս, հետո արևելք, և նրա գեղեցիկ դեմքը խռովվեց։
 +
 +
— Չեմ կարծում, որ մերոնք կգան,— ասաց նա։ — Նրանք պատերազմ գնալու կարիք չունեն, պատերազմն արդեն իսկ ընթանում է իրենց սեփական հողերում։
 +
 +
Որոշ ժամանակ բարեկամները դեռ զբոսնում էին, քննարկելով ճակատամարտի այս կամ այն շրջադարձը, իսկ հետո դուրս եկան ավերված դարպասով, անցան ճանապարհի կողքի մարգագետնի թարմ դամբանաթմբերի մոտով, բարձրացան Հելմյան հողապատնեշի վրա ու նայեցին կիրճին։ Մեջտեղում վեր էր բարձրանում քարակերտ, սև ու վիթխարի Մեռյալ Գերեզմանաթումբը, և շուրջը պարզ երևում էին Հուորնների հետքերը՝ տրորված էին խոտերն ու ճանկռված՝ հողը։ Դունլենդցիներն ու Հորնբուրգի պաշտպանները միասին վերականգնում էին հողապատնեշը, քանդված պարիսպները․ ամենուր տարօրինաակ հանգստություն էր տիրում՝ ասես հոգնատանջ կիրճը հանգստանում էր ահեղ փոթորկից հետո։ Շուտով նրանք հետ դարձան ու վերադարձան ամրոց կեսօրյա հացկերույթին հասցնելու համար։
 +
 +
Թագավորն արդեն այնտեղ էր, և հենց որ նրանք ներս մտան, կանչեց Մերիին ու նստեցրեց կողքին։
 +
 +
— Սա, իհարկե այն չէ, ինչ ես խոստացել էի,— ասաց Թեոդենը,— որովհետև մենք Էդորասի իմ ոսկեզօծ ապարանքում չենք։ Եվ քո ընկերն էլ այստեղ չէ, նա նույնպես պետք է նստած լիներ մեր կողքին։ Բայց, հավանաբար, ես և դու այնքան էլ շուտ չենք կարողանա նստել Մեդուսելդի բարձր սեղանի շուրջ՝ խնջույքի ժամանակ չի լինի, երբ վերադառնանք այնտեղ։ Այնպես որ եկ այստեղ ուտենք, խմենք ու զրուցենք, քանի կարող ենք։ Հետո ինձ հետ կգաս։
 +
 +
— Մի՞թե կարող եմ,— զարմացած և հիացած ասաց Մերին։ — Ա՜յ դա հոյակապ է։ — Նա երբեք իրեն այդքան երախտապարտ չէր զգացել ջերմ բառերի համար։ — Թե չէ ես միայն ոտքի տակ եմ ընկնում,— վեհերոտ ասաց նա,— մի՞թե բոլորովին ոչ մի բանի պետք չեմ։ Պատրաստ եմ անել ամեն-ամեն ինչ։
 +
 +
— Ես դրանում կասկած չունեմ,— ասաց թագավորը։ — Քեզ համար մի ամրակազմ լեռնային պոնի են ընտրել, կտանի քեզ լեռնային արահետներով նույնքան արագ, որքան և յուրաքանչյուր ձի։ Քանզի մենք այստեղից հեռանալու ենք լեռնային ուղիներով, ոչ թե հարթավայրով, և Էդորաս ենք գնալու Դունհորոուի թաքստոց այելելուց հետո, որտեղ ինձ սպասում է Էովինը։ Եթե ուզում ես, կարող ես լինել իմ զինակիրը։ Նրան հարմար զրահ կգտնվի՞ այստեղի զինանոցում, Էոմեր։
 +
 +
— Այստեղի զինանոցը հարուստ չէ, տիրակա՛լ,— պատասխանեց Էոմերը։ — Թեթև սաղավարտ գուցե և գտնենք, բայց նրա հասակին հարմար օղազրահ կամ թուր դժվար թե գտնվի։
 +
 +
— Ես թուր ունեմ,— ասաց Մերին՝ տեղից վեր կենալով ու սև պատյանից հանելով իր պայծառ շեղբը։ Եվ հանկարծ, այդ ծերունու հանդեպ սիրով լցված, նա մի ոտքի վրա ծնկի իջավ, բռնեց նրա ձեռքը և համբուրեց։ — Կարո՞ղ եմ արդյոք ծնկներիդ դնել Հոբիթստանցի Մերիադոքի թուրը, թագավո՛ր Թեոդեն,— բացականչեց նա։ — Ընդունի՛ր իմ ծառայությունը, եթե կցանկանաս։
 +
 +
— Ուրախությամբ կընդունեմ,— ասաց թագավորը և, իր երկար, ծերացած ձեռքերը դնելով հոբիթի շագանակահեր գլխին, օրհնեց նրան։ — Իսկ հիմա վեր կա՛ց, Մերիադո՛կ, Ռոհանի զինակիր և Մեդուսելդի պաշտպան։ Վերցրու թուրդ, և թո՛ղ որ այն քեզ հաջողությամբ ծառայի։
 +
 +
— Այժմ դու ինձ հոր պես ես,— ասաց Մերին։
 +
 +
— Վախենում եմ, ոչ երկար ժամանակով,— պատասխանեց Թեոդենը։
 +
 +
Այդպես ուտում և զրուցում էին նրանք սեղանի շուրջը, մինչև Էոմերը դիմեց թագավորին․
 +
— Մոտենում է մեր մեկնելու ժամը, տիրակալ, Եղջերափողերը փչելու հրաման չտա՞մ։ Բայց որտե՞ղ է Արագորնը։ Նա այդպես էլ չեկավ ճաշելու։
 +
 +
— Պատրաստվեք ճանապարհ ընկնելու,— ասաց Թեոդենը։ — Արագորնին զգուշացրեք, որ գնալու ժամանակն է։
 +
 +
Թագավորն իր զինակիրների և Մերիի հետ Հորնբուրգի դարպասից դուրս եկավ ընդարձակ մարգագետին, որտեղ հավաքվել էին հեծյալ ռազմիկները։ Մի ամբողջ զորագունդ էր հավաքվել, որովհետև Թեոդենը ամրոցը պաշտպանելու համար փոքրիկ կայազոր էր թողել՝ մնացածները ճանապարհվում էին Էդորաս ռազմահավաքի։ Գիշերը հազար նիզակակիր արդեն գնացել էին, բայց, այնուամենայնիվ, թագավորի հետ դեռևս հինգ հարյուր հոգի մնում էին՝ մեծամասամբ մարդիկ Վեսթֆոլդի դաշտերից ու հովիտներից։
 +
 +
Փոքր ինչ հեռու լուռ, հավաք շարքով կանգնած էին հետքագետները՝ զինված նիզակներով, աղեղներով և թրերով։ Նրանց հագին մուգ մոխրագույն թիկնոցներ էին․ բարձրացված գլխանոցները ծածկում էին գլուխներին դրված սաղավարտները։ Հզոր, հպարտ և հաստամազ նժույգներ ունեին, որոնցից մեկն առանց հեծյալի էր․ այդ նժույգը բերվել էր հյուսիսից հատուկ Արագորնի համար և կրում էր Ռոհերին անունը։ Նրանց սպառազինության և ձիերի լծասարքերի վրա ոչ մի թանկարժեք քար կամ ոսկի չկար․ ո՛չ զինանշան, ո՛չ էլ որևէ այլ նշան նրանք չէին կրում՝ բացառությամբ ձախ ուսին ամրացված թիկնոցի արծաթյա աստղաձև ամրակալից։
 +
 +
Թագավորը հեծնեց իր նժույգին՝ Սպիտակբաշին, իսկ Մերին՝ նրա կողքին կանգնած պոնիին, որին կոչում էին Սթիբբա։ Շուտով դարպասից դուրս եկան Էոմերը, Արագորնը և Հալբարադը՝ վերջինս իր հետ սև կտորով փաթաթված երկար ձող էր կրում, իսկ նրանց հետևից ևս երկուսը՝ բարձրահասակ, ոչ ծեր, ոչ երիտասաարդ։ Այնքան նման էին միմյանց Էլրոնդի որդիները, որ քչերը կարող էին նրանց տարբերել․ երկուսն էլ մուգ մազեր ունեին, մոխրագույն աչքեր, էլֆական դիմագծեր և երկուսն էլ փայլուն օղազրահ էին կրում մոխրագույն թիկնոցների տակից։ Նրանց հետևից գնում էին Լեգոլասն ու Գիմլին։ Բայց Մերին նայում էր միայն Արագորնին, այնքան ապշեցուցիչ էր նրա մեջ տեղի ունեցած փոփոխությունը հոբիթի աչքերում, ասես մեկ գիշերվա մեջ հետքագետի գլխին բազմաթիվ տարիներ թափված լինեին։ Նրա դեմքը մռայլ էր, հոգնատանջ ու գորշ։
 +
 +
— Ինձ կրծում են կասկածները, թագավո՛ր,— ասաց նա, մոտենալով Թեոդենի նժույգին։ — Ես տարօրինակ խորհուրդ եմ ստացել, և առջևում նոր վտանգներ եմ տեսնում։ Երկար եմ մտածել, և այժմ վախենում եմ, որ պետք է փոխեմ նպատակս։ Ասա՛ ինձ, Թեոդեն, հիմա դու ուղևորվում ես Դունհորրոու, որքա՞ն ժամանակից այնտեղ կհասնես։
 +
 +
— Հիմա կեսօրից մեկ ժամ անց է,— թագավորի փոխարեն պատասխանեց Էոմերը։ — Երեք օր հետո երեկոյան պետք է որ թաքստոցում լինենք։ Այդ ժամանակ լիալուսնի առաջին գիշերը կլինի, իսկ հաջորդ օրը Էդորասում ռազմահավաք է հայտարարված։ Դրանից արագ հնարավոր չէ, եթե մենք ուզում ենք հավաքել Ռոհանի ողջ ուժերը։
 +
 +
Արագորնը մի պահ լռեց։
 +
 +
— Երեք օր,— վերջապես ասաց նա,— և երեք օրից դեռ միայն ռազմահավաքն է։ Բայց ես հասկանում եմ, որ ավելի արագ հնարավոր չէ։ — Նա բարձրացրեց աչքերը, և նրա դեմքը պարզվեց՝ կարծես նա վերջապես կայացրեց իր դժվար որոշումը։ — Այդ դեպքում, թագավոր, քո թույլտվությամբ, մեր ճանապարհները բաժանվում են։ Ես և իմ ազգականները կգնանք մեր ճանապարհով, և կգնանք սրանից հետո անթաքույց։ Իմ թաքնվելու ժամանակն անցել է։ Ես պետք է արևելք հասնեմ ամենակարճ ճանապարհով, ուստի և ընտրում եմ Մեռածների Արահետը։
 +
 +
— Մեռածների Արահե՛տը,— ցնվելով, ասաց Թեոդենը։ — Ինչու՞ ես դու դրա մասին խոսում։
 +
 +
Էոմերը շրջվեց և զարմացած նայեց Արագորնին, իսկ Մերիին թվաց, թե բոլոր այն հեծյալները, ովքեր լսեցին այդ բառերը, գունատվեցին։
 +
 +
— Եթե այդ Արահետը գոյություն ունի,— շարունակեց Թեոդենը,— ապա այն սկիզբ է առնում Դունհորրոուի մոտակայքում։ Բայց ողջերին վիճակված չէ դրա վրա ոտք դնել։
 +
 +
— Ավա՜ղ, Արագորն, բարեկամս,— վշտացած ասաց Էոմերը։ — Ես էլ հույս ունեի, թե մենք մարտնչելու ենք կողք-կողքի կանգնած, բայց եթե դու փնտրում ես Մեռածների Արահետները, ապա եկել է մեր բաժանման պահը, և քիչ հավանական է, որ մենք երբևէ կրկին կհանդիպենք այս արևի տակ։
 +
 +
— Այնուամենայնիվ ես կգնամ այդ ճանապարհով,— ասաց Արագորնը։ — Բայց ահա թե ինչ եմ ասում քեզ, Էոմեր․ մարտի դաշտում մենք դեռ կարող է կրկին հանդիպենք, թեև մեր միջև կանգնած կլինի Մորդորի ամբողջ զորաբանակը։
 +
 +
— Արա ինչպես գիտես, տեր իմ Արագորն,— ասաց Թեոդենը։ — Երևում է, իսկապես այդ է քո ճակատագիրը՝ գնալ ուղիներով, որոնցով գնալու համարձակություն չունեն ուրիշները։ Այս բաժանումը վշտացնում է ինձ ու թուլացնում, բայց, այնուամենայնիվ, լեռնային արահետները սպասում են մեզ, և հապաղել այլևս չի կարելի։ Մնաս բարո՛վ։
 +
 +
— Մնաս բարով, թագավո՛ր,— պատասխանեց Արագորնը։ — Շտապի՛ր մեծ փառքին ընդառաջ։ Մնաս բարով և դու, Մերի։ Թողնում եմ քեզ հուսալի ձեռքերում, ինչի մասին մենք նույնիսկ չէինք երազում, երբ հետապնդում էինք օրքերին Ֆենգորնի ճանապարհին։ Լեգոլասն ու Գիմլին, հույս ունեմ, կգան ինձ հետ։ Բայց մենք քո մասին չենք մոռանա։
 +
 +
— Ցտեսություն,— մի կերպ արտաբերեց Մերին ու այլևս ոչինչ չկարողացավ ասել։ Նա ինքն իրեն շատ պստլիկ էր զգում, և ճնշող ու անհասկանալի էին նրա համար այդ մռայլ զրույցները։ Ավելի, քան երբևէ, նա զգում էր Փիփինի անկոտրում կենսուրախության կարիքը։ Հեծյալները պատրաստ էին, ձիերն անհամբերությունից ֆռթկացնում էին, էլ ինչու՞ ձգձգել, թող շուտ ավարտվի այս հրաժեշտի պաահը։
 +
 +
Թեոդենը դիմեց Էոմերին, վերջինս ձեռքը բարձրացրեց ու բարձր գոռաց, և զորքն առաջ շարժվեց։ Նրանք անցան Հողապատնեշը, կիրճով ներքև իջան ու կտրուկ թեքվեցին արևելք՝ դուրս գալով ուղու վրա, որը սկզբում մոտավորապես մեկ մղոն շրջանցում էր լեռնաստորոտները, ապա թեքվում հարավ ու կորչում բլուրների արանքում։ Արագորնը բարձրացավ Հողապատնեշի վրա ու հայացքով ճանապարհում էր թագավորական զորքին։ Երբ վերջապես նրանք անհետացան տեսադաշտից, նա դիմեց Հալբարադին։
 +
 +
— Ահա հեռացան իմ սրտին մոտ երեք հոգի, և ամենափոքրը ոչ վերջին հերթին,— ասաց նա։ — Նա չգիտե, թե ինչ է իրեն սպասում, բայց, եթե նույնիսկ իմանար, միևնույնն է, կգնար։
 +
 +
— Այո, Հոբիթստանի ժողովրդին հասակով չարժե դատել,— համաձայնեց Հալբարադը։ — Թեպետ գաղափար չունեն, թե ինչ դժվարությամբ էինք մենք պաշտպանում իրենց սահմանները, բայց ես դրանից բոլորովին էլ չեմ նեղանում։
 +
 +
— Մեր ճակատագրերը միահյուսվել էին,— ասաց Արագորնը։ — Բայց ինչ արած, այստեղ մենք ստիպված ենք բաժանվել։ Լավ, հիմա ես պետք է ճաշեմ՝ ուժերս տեղը բերելու համար, ապա մենք նույնպես ճանապարհ կընկնենք։ Եկե՛ք ինձ հետ, Լեգոլա՛ս, Գի՛մլի, կխոսենք ճաշի ժամանակ։
 +
 +
Նրանք միասին վերադարձան Հորնբուրգ։ Սեղանի շուրջ Արագորնը որոշ ժամանակ լռություն էր պահպանում, և մյուսները սպասում էին, որ նա առաջինը խոսի։ Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը։
 +
 +
— Խոսի՛ր,— ասաց նա,— և գուցե կթեթևանաս, թոթափիր այդ ստվերը վրայիցդ։ Ի՞նչ է փոխվել այն մի քանի ժամերի ընթացքում, երբ այս մռայլ լուսաբացին վերադարձանք այս մռայլ ամրոցը։
 +
 +
— Դիմակայել եմ ավելի ծանր ճակատամարտի, քան Հորնբուրգի ճակատամարտն էր, բարեկամներս,— պատասխանեց Արագորնը։ — Նայել եմ Օրթհանքի Քարի մեջ։
 +
 +
— Նայել ես այդ անիծյալ մոգության քարի մե՞ջ,— բացականչեց ցնցված Գիմլին։ — Ուրեմն․․․ Դու նրան ինչ-որ բան ասե՞լ ես։ Նույնիսկ Գենդալֆն էր վախենում այդ հանդիպումից։
 +
 +
— Դու մոռանում ես, թե ում հետ ես խոսում,— խստորեն ասաց Արագորնը, և նրա աչքերը փայլեցին։ — Մի՞թե դու ներկա չէիր, երբ ես հրապարակավ տվեցի իմ անունը Էդորասի դարպասի դիմաց։ Քո կարծիքով ես նրան ի՞նչ պետք է ասեի։ Ո՛չ, Գիմլի,— ասաց նա ավելի մեղմ ձայնով, և նրա դեմքի ստվերը ցրվեց, և նա նմանվեց բազում անքուն գիշերներ անցկացրած մարդու։ — Ոչ, բարեկամներս, ես այդ Քարի օրինական տերն եմ, և ոչ միայն իրավունք, այլև ուժ ունեմ այն օգտագործելու՝ ամեն դեպքում ես այդպես կարծեցի։ Դե, իրավունքս անվիճարկելի է։ Ուժս՝ հազիվ բավականացրեց։
 +
 +
Նա խորը շունչ քաշեց։
 +
 +
— Պայքարը շատ դաժան էր, մինչև հիմա ուշքի չեմ գալիս։ Ես նրան ոչ մի բառ չասացի և ի վերջո կարողացա Քարն իմ կամքին հնազանդեցնել։ Թեկուզ միայն այդ արդեն Թշնամու համար պարտություն է։ Եվ նա ինձ տեսավ։ Այո՛, պատվարժան Գիմլի, Թշնամին ինձ տեսավ, բայց ոչ այն կերպարանքով, որով դուք հիմա ինձ տեսնում եք։ Եթե դա նրան կօգնի, նշանակում է ես սխալվել եմ։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Միայն այն միտքը, որ ես գոյություն ունեմ ու քայլում եմ այս հողի վրա, արդեն իսկ մեծ հարված է նրա համար, որովհետև մինչև հիմա նա այդ չգիտեր։ Օրթհանքի լրտեսներին ռոհանյան զրահները մոլորության մեջ են գցել, բայց Սաուրոնը չի մոռացել Իսիլդուրին և Էլենդիլի թուրը։ Եվ այժմ, նրա մեծագույն մտահղացումների ամենավճռական պահին, հայտնվել է Իսիլդուրի շառավիղը և ատելի թուրը՝ ես նրան ցույց տվեցի վերածնված շեղբը։ Իսկ նա դեռ այնքան հզոր չէ, որ ոչնչից չվախենա, ո՛չ, նրան տանջում են կասկածները։
 +
 +
— Այնուամենայնիվ նա հրեշավոր զորության տեր է,— ասաց Գիմլին։ — Եվ այժմ ավելի արագ կհարվածի։
 +
 +
— Հապճեպ հարվածը հաճախ է վրիպումի առիթ հանդիսանում,— ասաց Արագորնը։ — Եվ եկել է ժամանակը առաջինը գործելու, այլ ոչ թե սպասելու նրա քայլին։ Հասկանու՞մ եք, բարեկամներս, քարն ինձ ենթարկեցնելու ժամանակ ինձ շատ բաներ հայտնի դարձան։ Ես գիտեմ, որ անսպասելի կողմից՝ հարավից, լուրջ վտանգ է մոտենում Գոնդորին, և այն չեզոքացնելու համար մեծ ուժեր կանջատվեն քաղաքի պաշտպանությունից։ Եթե մենք չչեզոքացնենք այդ սպառնալիքը, ապա տաս օր էլ չի ացնի, և քաղաքը կընկնի։
 +
 +
— Ուրեմն համարեք, որ այն ընկած է,— ասաց Գիմլին։ — Ու՞մ ուղարկել օգնության, և ինչպե՞ս կարող են նրանք ժամանակին հասնել։
 +
 +
— Ես չեմ կարող օգնություն ուղարկել, ուստի և ինքս պետք է գնամ,— պատասխանեց Արագորնը։ — Միայն մեկ ուղի կա, որ ինձ լեռների միջով դուրս կբերի ծովափնյա հողեր, քանի դեռ ամեն ինչ կորած չէ։ Եվ այդ ուղին Մեռածների Արահետն է։
 +
 +
— Մեռածների Արահետը,— կրկնեց Գիմլին։ — Չարագուշակ անվանում է։ Եվ ռոհանցիներին էլ այն դուր չեկավ, ինչպես նկատեցի։ Իսկ ողջերը կարո՞ղ են առանց զոհվելու անցնել այդ ճանապարհով։ Ու եթե նույնիսկ անցնենք, ի՞նչ կարող է անել փոքրիկ ջոկատը Մորդորի անհամար հրոսակների դեմ։
 +
 +
— Ապրողներն այդ արահետից երբեք չեն օգտվել՝ ռոհանցիներն այդպիսի դեպք չեն հիշում,— ասաց Արագորնը։ — Այն փակ է ապրողների համար։ Բայց այս մութ ժամին Իսիլդուրի շառավիղը կարող է օգտվել այդ արահետից, եթե այդքան համարձակություն կունենա։ Լսեցե՛ք, սրանք այն բառերն են, որ իր որդիների միջոցով ինձ է փոխանցել հնագույն իմացությունների գիտակ Էլրոնդը՝ Ռիվենդելի տերը․ ''Թո՛ղ Արագորնը հիշի գուշակի խոսքերը և Մեռածների արահետը''։
 +
 +
— Այդ ի՞նչ գուշակի խոսքեր են,— հարցրեց Լեգոլասը։
 +
 +
— Ահա թե ինչ է ասել Մալբեթը Արվեդուիի՝ Ֆորնոսթի վերջին թագավորի ժամանակներում։
 +
 +
<poem>
 +
Աշխարհի վրա տարածվում է ստվերը,
 +
Արևմուտք են հասնում խավարի թևերը,
 +
Ցնցվում են պատերը մեծ աշտարակի՝
 +
ճակատագիրն է մոտենում դամբարաններին արքաների։
 +
Արթնանում են վաղուց մեռածները,
 +
Քանզի եկել է երդմնազանցների ժամը,
 +
Կհավաքվեն նրանք Էրեխի Քարի մոտ կրկին
 +
Ու կլսեն եղջերափողի կանչը մոլեգին։
 +
Ու՞մ փողի ձայնն է այդ, ո՞վ է նրանց կանչում,
 +
Մահվան մշուշում կորած մարդկանց հավաքում։
 +
Ժառանգն է նրա, ում դավաճանեցին շատ դարեր առաջ,
 +
Հյուսիսից կգա, կսկսի փնտրել կարիքից դրդված
 +
Ու կգտնի Մեռածների արահետը տանող դարպասը թաքնված։
 +
</poem>
 +
 +
— Անկասկած մութ ճանապարհ է դա,— ասաց Գիմլին,— բայց ոչ ավելի մութ ու առեղծվածային, քան այդ բառերը։
 +
 +
— Եթե ուզում ես ավելի լավ հասկանալ այդ բառերի իմաստը, պետք է անցնես ինձ հետ այդ մթին ճանապարհով,— պատասխանեց Արագորնը։ — Քանզի իմ ուղին կանխորոշված է։ Ես կամովին չեմ գնում այդ ճանապարհով․ կարիքն է ինձ մղում։ Հետևաբար ես չեմ կարող ստիպել ձեզ գալ ինձ հետ, այդ դուք պետք է վճռեք ձեր ազատ կամքով։ Այդ ճանապարհին մեզ դարանակալում է ամենակուլ վախը, և ծանր, հյուծիչ աշխատանք է սպասվում՝ իսկ գուցե և ավելի վատ բան։
 +
 +
— Քեզ հետ միասին ես կգնամ նույնիսկ Մեռածների արահետով, ուր էլ որ այն տանի,— ասաց Գիմլին։
 +
 +
— Ես նույնպես,— ասաց Լեգոլասը։ — Ես չեմ վախենում մեռածներից։
 +
 +
— Հույս ունեմ, որ մոռացված մարդիկ կռվելը չեն մոռացել,— ասաց Գիմլին։ — Այլապես նրանց անհանգստանելն իմաստ չունի։
 +
 +
— Այդ մենք կիմանանք, երբ ողջ առողջ հասնենք Էրեխ սարին,— ասաց Արագորնը։ — Սակայն նրանք դրժել են իրենց երդումը՝ կռվել Սաուրոնի դեմ, և որպեսզի այն ի կատար ածեն, պետք է կռվեն։ Քանզի Էրեխի գագաթին դեռևս դրված է սև քարը, որը, ինչպես ասում են, Իսիլդուրն է բերել Նումենորից․ այն տեղադրվել է սարի վրա, և այդ քարի առջև Լեռների Թագավորը նրան հավատարմության երդում է տվել Գոնդորի սկզբնական օրերին։ Բայց Երբ Սաուրոնը վերադարձավ ու նորից հզորացավ, Իսիլդուրը կոչ արեց լեռնեցիներին կատարելու իրենց երդումը, սակայն նրանք հրաժարվեցին կռվելուց, քանզի Խավարի Տարիներին գաղտնի տրվել էին Սաուրոնին։
 +
 +
Այդ ժամանակ Իսիլդուրն ասաց նրանց թագավորին․ ''Դու կլինես վերջին թագավորը։ Եվ եթե Արևմուտքն ավելի ուժեղ գտնվի, քան քո Սև Տիրակալը, ես անեծք կդնեմ քո և ժողովրդիդ վրա՝ երբեք հանգիստ չունենալ, քանի դեռ երդումդ չես կատարել։ Քանզի այս պատերազմը տևելու է անհամար տարիներ, և ձեզ նորից են կռվի կոչելու մինչև այն կավարտվի''։ Եվ նրանք փախան Իսիլդուրի զայրույթից ու չհամարձակվեցին անցնել Սաուրոնի կողմը․ ապաստան գտան լեռներում, դադարեցին շփվել այլ մարդկանց հետ ու աստիճանաբար ոչնչացան անպտուղ սարերում։ Եվ անքուն մեռյալներն իրենց անդրշիրիմյան զգոնությամբ մինչև այսօր էլ սարսափի մեջ են պահում Էրեխ սարն ու դրա շրջակայքը։ Բայց ես պետք է գնամ այդ ճանապարհով, քանզի ապրողներն ինձ չեն կարող օգնել։ Առա՛ջ,— բացականչեց նա, վեր կենալով ու մերկացնելով թուրը, և այն պայծառ փայլատակեց ամրոցի կիսամութ դահլիճում։ — Առա՛ջ դեպի Էրեխի քարը, ես գնում եմ փնտրելու Մեռյալների Արահետը։ Ում կամքն ամուր է՝ թող գա իմ հետևից։
 +
 +
Լեգոլասն ու Գիմլին չպատասխանեցին, բայց վեր կացան ու Արագորնի հետևից դուրս եկան դահլիճից։ Մարգագետնում, ձի հեծած պատրաստ, գլխանոցները գլխներին քաշած, անշարժ ու լուռ շարքով սպասում էին հետքագետները։ Լեգոլասն ու Գիմլին թռան իրենց ձիու թամբին։ Արագորնը հեծնեց Ռոհերին նժույգին։ Այնուհետև Հալբարադը փչեց մեծ եղջերափողը, և արձագանքը տարածվեց Հելմյան Իջվածքով մեկ։ Նժույգներն ամրոցում ու կիրճում մնացած մարդկանց զարմացած հայացքի ներքո փոթորկի պես սլացան դեպի կիրճի ելքը։
 +
 +
Եվ մինչդեռ Թեոդենը դանդաղ գնում էր լեռնային արահետներով, Մոխրագույն ջոկատը սրընթաց կտրեց-անցավ հարթավայրն ու հաջորդ օրը կեսօրից հետո մոտեցավ Էդորասին։ Փոքր ինչ հանգստանալով, նրանք շարունակեցին ճանապարհը դեպի լեռներ և մթնշաղին հասան Դունհորրոու։
 +
 +
Արքայադուստր Էովինը ողջունեց նրանց և ուրախացավ նրանց գալուստով, քանզի ավելի հզոր մարդիկ, քան դունադաններն էին ու Էլրոնդի գեղեցիկ որդիները, նա իր կյանքում չէր տեսել։ Սակայն նրա աչքերն ամբողջ ժամանակ բևեռված էին Արագորնի վրա։ Ընթրիքի ժամանակ նրանք զրուցեցին, և Էովինը իմացավ այն ամենը, ինչ կատարվել էր Թեոդենի հեռանալու հետո, ինչի մասին նրան միայն թեթևակի լուրեր էին հասել․ և երբ նա լսեց Հելմյան Իջվածքի ճակատամարտի, թշնամու գլխովին ջախջախման ու Թեոդենի և նրա ասպետների վերջին արշավանքի մասին, նրա աչքերը փայլեցին։
 +
 +
Բայց վերջապես նա ասաց․
 +
 +
— Մեծապատի՛վ հյուրեր, ժամանակն է, որ դուք հանգստանաք ձեր ճանապարհորդությունից։ Այսօր ձեզ շտապ կարգի բերված համեստ քնարաններում կտեղավորեն, սակայն վաղը ձեզ ավելի արժանի կացարաններ կպատրաստենք։
 +
 +
Սակայն Արագորնն ասաց․
 +
 +
— Ո՛չ, օրիորդ, մի անհանգստացեք մեր մասին։ Մեզ հարկավոր է միայն գիշերել ու առավոտյան նախաճաշել, այդքանը բավական կլինի։ Քանզի ես շատ եմ շտապում, և լուսաբացի առաջին շողերի հետ մենք կշարունակենք մեր ճանապարհը։
 +
 +
Էովինը ժպտաց նրան ու ասաց․
 +
 +
— Այդ դեպքում շնորհակալ եմ քեզ, տեր, որ ճանապարհից շեղվել ու այդքան մղոններ ես կտրել Էովինին իր աքսորում բարի լուրերով ուրախացնելու համար։
 +
 +
— Աշխարհում չկա մի այր, որ հանուն քեզ այդպիսի շեղումը իզուր համարեր,— պատասխանեց Արագորնը։ — Այնուամենայնիվ, օրիորդ, ես չէի գա այստեղ, եթե իմ ընտրած ուղին ինձ Դունհորրոու չբերեր։
 +
 +
Ակնհայտ էր, որ պատասխանն Էովինին դուր չեկավ։
 +
 +
— Այդ դեպքում, տեր, դու մոլորվել ես, որովհետև Հարոուդեյլ հովտից հարավ կամ արևելք տանող ճանապարհ չկա,— ասաց նա։ — Ստիպված ես վերդառնալ այն ճանապարհով, որով եկել ես։
 +
 +
— Ո՛չ, տիրուհի,— պատասխանեց Արագորնը,— ես չեմ մոլորվել։ Քանզի ես քայլել եմ այս հողի վրայով, երբ դու դեռ չէիր ծնվել, որպեսզի այն զարդարես։ Կա՛ ուղի այս հովտից դուրս տանող, և ես ընտրել եմ այդ ուղին։ Վաղը ես գնալու եմ Մեռածների Արահետով։
 +
 +
Էովինը նայեց Արագորնին, լսածից ցնցված, և նրա դեմքը գունատվեց․ երկար ժամանակ ոչինչ չէր խոսում, և մյուսները նույնպես լուռ նստաած էին։
 +
 +
— Բայց Արագորն,— վերջապես ասաց նա,— նշանակում է դու մա՞հ ես փնտրում։ Դա է ամենը,  ինչ ու կգտնես այդ ճանապարհին։ Նրանք ապրողներին չեն թողնում անցնել։
 +
 +
— Կարծում եմ, նրանք ինձ թույլ կտան անցնել,— ասաց Արագորնը։ — Ամեն դեպքում ես կփորձեմ՝ այլ ճանապարհ ինձ համար չկա։
 +
 +
— Բայց դա խելագարությու՛ն է,— բացականչեց Էովինը։ — Քեզ հետ քաջարի դյուցազուններ են, որոնց դու մահվան ստվերի մեջ չէ, որ պիտի տանես, այլ պատերազմ, որտեղ ռազմիկներ են պետք։ Խնդրում եմ քեզ, մնա այստեղ և սպասիր իմ եղբորը, գնա՛ նրա հետ պատերազմ։ Այդժամ մեր սրտերը կուրախանան, և մեր հույսն ավելի պայծառ կբորբոքվի։
 +
 +
— Ոչ, տիրուհի, դա խելագարություն չէ,— առարկեց Արագորնը։ — Քանզի այդ ուղին ինձ համար կանխորոշված է։ Բայց նրանք, ովքեր գալիս են ինձ հետ՝ գալիս են իրենց կամքով, և եթե նրանք հիմա ուզում են մնալ այստեղ ու պատերազմի արշավել Ռոհիրիմների հետ՝ կարող են մնալ։ Իսկ ես, եթե պետք լինի, նույնիսկ մենակ կգնամ Մեռածների Արահետով։
 +
 +
Այլևս ոչինչ չխոսեցին և լռության մեջ շարունակեցին ընթրիքը, բայց Էովինն աչքը չէր կտրում Արագորնից, և բոլորը նկատեցին, որ նա ներքին տագնապ ու շփոթություն է ապրում։  Վերջապես բոլորը վեր կացան, հրաժեշտ տվեցին տիրուհուն, շնորհակալություն հայտնեցին հյուրասիրության համար և գնացին հանգստանալու։ Երբ Արագորնը գնում էր վրանը, որտեղ պետք է գիշերեր Լեգոլասի ու Գիմլիի հետ, հանկարծ լսեց Էովինի ձայնը։ Նա շրջվեց ու տեսավ նրան, ինչպես գիշերվա խավարում առկայծող մի նուրբ փայլ, որովհետև Էովինը սպիտակ էր հագած։ Բայց նրա աչքերն այրվում էին։
 +
 +
— Արագորն,— ասաց նա,— ինչու՞ ես դու ուզում գնալ այդ մահացու ճանապարհով։
 +
 +
— Որովհետև այլ կերպ հնարավոր չէ,— պատասխանեց նա։ — Միայն այնտեղ եմ ես հույս տեսնում՝ խաղալու իմ դերը Սաուրոնի դեմ այս պատերազմում։ Ես վտանգավոր ուղի չեմ փնտրում, Էովին։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ապա հիմա կլինեի այնտեղ, որտեղ մնացել է իմ սիրտը՝ հեռավո՜ր հյուսիսում՝ Ռիվենդելի չքնաղ հովտում։
 +
 +
Որոշ ժամանակ Էովինը լուռ էր, ասես փորձում էր հասկանալ, թե դա ինչ կարող է նշանակել։ Հետո հանկարծ ձեռքը դրեց նրա ուսին։
 +
 +
— Դու խիստ ես ու վճռական,— ասաց նա։ — Քեզ նմաններն են փառք վաստակում։ — Եվ կրկին լռեց։ — Տեր,— վերջապես ասաց նա,— եթե այդ է քեզ կանխորոշված ճանապարհը, ապա թույլ տուր ինձ գալ քեզ հետ։ Քանզի ես հոգնել եմ թաքնվել լեռներում և ուզում եմ դիմավորել վտանգը ռազմի դաշտում։
 +
 +
— Քո պարտքն է՝ մնալ ժողովրդիդ կողքին,— ասաց Արագորնը։
 +
 +
— Շատ հաճախ եմ ես լսում այդ պարտքի մասին,— գոչեց աղջիկը։ — Մի՞թե ես Էորլի փառավորաց տոհմից չեմ։ Ռազմուհի՞ եմ ես, թե՞ դայակ։ Երկար տարիներ խնամք եմ տարել ու սպասել, իսկ այժմ, երբ արդեն ազատ եմ, մի՞թե չեմ կարող ապրել կյանքս այնպես, ինչպես ես եմ ցանկանում։
 +
 +
— Բոլորը չէ, որ կարող են պատվով այդ անել,— ասաց Արագորնը։ — Ինչ վերաբերում է քեզ, տիրուհի, մի՞թե դու քո վրա չվերցրիր ժողորվրդին կառավարելու պարտականությունը մինչև թագավորի վերադարձը։ Եթե քո փոխարեն այդ գործը մի որևէ զորավարի կամ խորհրդականի  վստահեին, միևնույնն է, նրանք նույնպես չէին կարողանա հենց այնպես իրենց վրայից թոթափել այդ պարտականությունը, անկախ նրանից, հոգնած կլինեին դրանից, թե ոչ։
 +
 +
— Բայց ինչու՞, ինչու՞ է ընտրությունը միշտ ինձ վրա ընկնում,— վշտացած բացականչեց աղջիկը։ — Ինչու ես միշտ պետք է մնամ տանը, իսկ հեծյալները մարտի արշավեն, ես տան մասին հոգ տանեմ, իսկ նրանք փառք ու պատիվ վաստակեն ու վերադառնալուց հետո սնունդ ու փափուկ անկողին գտնեն։
 +
 +
— Շուտով կարող է գալ մի ժամանակ, երբ այլևս ոչ ոք չի վերադառնա,— ասաց Արագորնը։ — Այդ ժամանակ կպահանջվի քաջություն առանց փառքի, քանի որ ոչ ոք չի իմանա հայրենի տունը պաշտպանելու վերջին ճիգերի ժամանակ կատարված սխրանքների մասին։ Եվ այնուամենայնիվ անհայտ սխրանքները պակաս փառավոր չեն, անկախ նրանից, փառաբանվում են դրանք, թե ոչ։
 +
 +
Եվ աղջիկը պատասխանեց․
 +
 +
— Քո բոլոր խոսքերը պնդում են միայն մի բան․ դու կին ես, և քո տեղը տանն է։ Բայց երբ բոլորը մեռնեն փառավոր մահով, ապա խնդրեմ․ կարող ես այրվել տան հետ միասին, քանի որ մեռածներին այլևս պետք չես։ Բայց ես Էորլի տոհմից եմ, ես սպասուհի չեմ և կարող եմ ձի հեծնել ու թուր բանեցնել ուզածդ ռազմիկի պես։ Եվ ես չեմ վախենում ո՛չ ցավից, ո՛չ մահից։
 +
 +
— Իսկ ինչի՞ց ես դու վախենում, տիրուհի,— հարցրեց նա։
 +
 +
— Վանդակից,— պատասխանեց աղջիկը։ — Վախենում եմ մնալ ճաղերի հետևում այնքան ժամանակ, մինչև հոգնածությունից ու ծերությունից կհաշտվեմ բանտիս հետ, մինչև մեծ սխրանքներ գործելու հույսը ոչ միայն կհեռանա, այլև կդադարի հուզել սիրտս։
 +
 +
— Եվ չնայած դրան դու ինձ խորհուրդ ես տալիս հրաժարվել ընտրված ճանապարհից, որովհետև այն վտանգավո՞ր է։
 +
 +
— Այլոց կարելի է խորհուրդ տալ,— պատասխանեց նա։ — Եվ ես քեզ չեմ հորդորում փախչել վտանգից, այլ գնալ մարտի և թրով փառք ու հաղթանակ վաստակել։ Պարզապես չեմ ուզում, որ վեհ արժեքներն ապարդյուն վատնվեն։
 +
 +
— Ես նույնպես,— ասաց Արագորնը։ — Ուստի և ասում եմ քեզ, օրիորդ․ մնա՛։ Որովհետև քեզ ոչինչ չի պարտավորեցնում գնալ հարավ։
 +
 +
— Մյուսներին նույնպես, ովքեր գալիս են քեզ հետ։ Նրանք գալիս են, որովհետև չեն ուզում քեզանից բաժանվել, որովհետև սիրում են քեզ։
 +
 +
Այսպես ասելով Էովինը շրջվեց ու անհետացավ խավարում։
 +
 +
Երբ լույսը բացվեց, բայց արևը դեռ դուրս չէր եկել արևելյան բարձր լեռնագագաթների հետևից, Արագորնը պատրաստվեց ճանապարհի։ Ջոկատը պատրաստ սպասում էր, և նա արդեն ուզում էր ցատկել թամբին, երբ Էովինը եկավ նրանց հրաժեշտ տալու։ Նա հագնվել էր հեծյալ ռազմիկի պես ու գոտևորվել թրով։ Ձեռքին գավաթ էր կրում, որը մոտեցրեց շրթունքներին ու մի կում արեց՝ բարի ճանապարհ ցանկանալով հյուրերին, ապա գավաթը փոխանցեց Արագորնին։ Վերջինս դատարկեց այն և ասաց․
 +
 +
— Մնաս բարո՛վ, Ռոհանի տիրուհի, խմում եմ այս գավաթը ձեր տան փառքի համար, քեզ համար և քո ժողովրդի բարորության համար։ Փոխանցիր այս բառերը եղբորդ․ ''Ստվերից այն կողմ մենք կարող ենք կրկին հանդիպել''։
 +
 +
Մոտ կանգնած Գիմլիին ու Լեգոլասին թվաց, թե Էովինն անձայն արտասվում է, ընդ որում այնպես խիստ ու հպարտ, որ դրանից ավելի տխուր էր թվում։ Եվ նա ասաց․
 +
 +
— Արագորն, ուրեմն դու գնու՞մ ես։
 +
 +
— Գնում եմ,— պատասխանեց նա։
 +
 +
— Եվ թույլ չե՞ս տալիս ինձ գալ ձեզ հետ, ինչպես ես խնդրել էի։
 +
 +
— Ոչ, տիրուհի, ես չեմ կարող անել այդ առանց թագավորի և ձեր եղբոր թույլտվության, իսկ նրանք վերադառնալու ենք միայն վաղը։ Իսկ ինձ համար հիմա կարևոր է ամեն ժամն ու ամեն րոպեն։ Առողջ եղի՛ր։
 +
 +
Աղջիկը ծնկի եկավ ու բացականչեց․
 +
 +
— Խնդրու՛մ եմ քեզ։
 +
 +
— Ոչ, տիրուհի,— կրկնեց նա, բռնելով աղջկա ձեռքից ու բարձրացնելով։ Ապա համբուրեց նրա ձեռքը, ցատկեց թամբին ու շարժվեց առաջ առանց հետ նայելու։ Եվ միայն նրանք, ովքեր լավ էին ճանաչում նրան, տեսան թե ինչ ցավ է նա ապրում։
 +
 +
Իսկ Էովինն անշարժ, ինչպես քարակերտ արձան, ձեռքերը կախ գցած, նայում էր նրանց հետևից, մինչև որ նրանք չանհետացան Դվիմորբերգի՝ ուրվականային լեռան սև ստվերում, որտեղ գտնվում էր Մեռյալների Դարպասը։ Երբ նրանք ծածկվեցին տեսադաշտից, նա շրջվեց և կույրի պես սայթաքելով վեռադարձավ իր կացարանը։ Սակայն նրա ժողովրդից ոչ ոք չտեսավ այդ բաժանումը, որովհետև նրանք վախից թաքնվել ու սպասում էին, թե երբ կլուսանա և երբ կհեռանան անխոհեմ օտարականները։
 +
 +
Իսկ ոմանք ասացին․
 +
 +
— Դրանք էլֆ արարածներ են, թողեք գնան այնտեղ, որտեղ իրենց տեղն է՝ մութ վայրեր, ու այլևս չվերադառնան։ Առանց այդ էլ վատ ժամանակներ են։
 +
 +
Գնում էին մոխրագույն կիսախավարով, որովհետև արևը դեռ չէր հասցրել դուրս գալ Ուրվականային լեռան սև գագաթների հետևից։ Երբ նրանք անցան երկշարք հինավուրց քարերի միջով ու մոտեցան Դիմհոլթին, նրանց պատեց սահմռկենող վախը։ Այնտեղ, սև ծառերի մթին խավարում, որը նույնիսկ Լեգոլասի համար էր անտանելի, նրանք տեսան սարի մեջ բացվող մի դատարկություն, իսկ առջևում, արահետի մեջտեղում, մի հսկայական քար էր ցցված՝ ինչպես մատը, որ կործանում է խոստանում։
 +
 +
— Արյունս սառավ երակներումս,— փնթփնթաց Գիմլին։
 +
 +
Մյուսները լուռ էին։ Թզուկի ձայնը կլանեց ոտքի տակ թափված խոնավ փշատերև գորգը։ Ձիերը կանգ առան սպառնալի քարի դիմաց և հրաժարվում էին գնալ, մինչև հեծյալները չիջան ու սանձերից բռնած չառաջնորդեցին նրանց։ Այդպես նրանք իջան կիրճի խորքը և կանգ առան ուղղաբերձ քարե պատի դիմաց․ պատի մեջ, ինչպես խավարի երախը, սևին էր դալիս դարպասը։ Դարպասի լայն կամարի վերևում փորագրված էին հազիվ տեսանելի խորհրդավոր գաղտնագրեր, իսկ նրա երախից մոխրագույն գոլորշու պես դուրս էր հորդում սարսափը։
 +
 +
Ջոկատը կանգ առավ․ բոլորի սրտերը վախից քարացել էին, միայն էլֆ Լեգոլասի սիրտն էր հանգիստ՝ նրան չէին վախեցնում մարդկային ուրվականները։
 +
 +
— Սա չարագույժ դարպաս է,— ասաց Հալբարադը,— և նրա մյուս կողմում թաքնված է իմ մահը։ Այնուամենայնիվ ես կհամարձակվեմ անցնել, բայց ձին այնտեղ չի մտնի։
 +
 +
— Բայց մենք պետք է մտնենք,— ասաց Արագորնը։ — Հետևաբար, ձիերը նույնպես պետք է մտնեն։ Որովհետև, եթե ստացվի այնպես, որ մենք դուրս գանք այս խավարից, նրա սահմաններից այն կողմ դեռևս բազմաթիվ լիգեր կան, և այնտեղ կորցրած ամեն մի ժամը կմոտեցնի Սուրոնի հաղթանակը։ Եկե՛ք իմ հետևից։
 +
 +
Արագորնն առաջինը մտավ, և նրա կամքն այնքան ուժգին էր այդ պահին, որ բոլոր դունադաններն ու նրանց նժույգները գնացին նրա հետևից։ Ձիերի սերը հետքագետների նկատմամբ այնքան մեծ էր, որ նրանք չվախեցան նույնիսկ անդրշիրիմյան Դարպասից, միայն թե ամուր լիներ իրենց տերերի կամքը։ Բայց Արոդը, ռոհանյան նժույգը հրաժարվեց գնալ՝ նա կանգնել էր քրտինքի մեջ կորած ու վախից դողում էր․ խղճալի էր նրան նայելը։ Լեգոլասը ձեռքով փակեց նրա աչքերն ու մի քանի բառ երգեց, որոնք մեղմացրին խավարը, հանգստացրին նժույգին, և նա թույլ տվեց տանել իրեն։ Դարպասի դիմաց Գիմլին մնաց մեն-մենակ։ Թզուկի ծնկները ցնցվեցին, և նա բարկացավ ինքն իր վրա։
 +
 +
— Սա չլսված բան է,— մրթմրթաց նա։ — Որ էլֆը գետնի տակ մտնի, իսկ թզուկը չհամարձակվի՞։
 +
 +
Այս խոսքերով նա սուզվեց խավարի մեջ։ Բայց նրան թվաց, թե իր ոտքերը դարձան պողպատից, և խավարը կուրացրեց Գիմլիին, Գլոյնի որդուն, նրան, ով առանց վախի կտրել-անցել էր աշխարհի բազմաթիվ խորը անկյուններ։
 +
 +
Արագորնը Դունհորրոուից կանթեղներ էր բերել և մեկը գլխավերևում պահած գնում էր առջևից․ Էլլադանը մեկ ուրիշ կանթեղ ձեռքին եզրափակում էր երթը, իսկ Գիմլին, սայթաքելով, աշխատում էր նրանից հետ չմնալ։ Նա ոչինչ չէր տեսնում, բացի կանթեղների աղոտ լույսից, բայց, երբ ջոկատը կանգ էր առնում, նրան թվում էր, թե իր շուրջը ձայների անվերջանալի շշունջներ են տարածվում անհայտ ու անծանոթ մի լեզվով։
 +
 +
Ոչ ոք չէր հարձակվում ջոկատի վրա և ոչինչ չէր խոչնդոտում նրանց անցնելուն, բայց թզուկին համակած սարսափը գնալով աճում էր․ մեծամասամբ այն պատճառով, որ նա հասկանում էր, որ հետ ճանապարհ այևս չկա, որ ուրվականային զորքը մթության մեջ քայլ առ քայլ հետևում է իրենց։
 +
 +
Այդպես անցան չհամրված ժամեր, միչև Գիմլիի առջև բացվեց մի տեսարան, որը նա հետագայում չէր ուզում հիշել։ Մինչ այդ, կարծես թե գնում էին լայն անցումով, բայց հանկարծ պատերը նահանջեցին, և ջոկատը հայտնվեց դատարկ տարածության մեջ։ Թզուկին այնպիսի սարսափ պատեց, որ նա հազիվ էր քայլում։ Ձախ կողմում ինչ-որ բան փայլեց խավարի մեջ, և Արագորնի կանթեղը շարժվեց․ ըստ երևույթին նա գնաց ստուգելու, թե ինչ կա այնտեղ։
 +
 +
— Մի՞թե նա չի վախենում,— մրթմրթաց Գիմլին։ — Ցանկացած այլ քարանձավում Գիմլին, Գլոյնի որդին, առաջինը կվազեր դեպի ոսկու փայլը, բայց ո՛չ այստեղ։ Թո՛ղ մնա իր համար պառկած։
 +
 +
Այնուամենայնիվ նա առաջացավ՝ ու տեսավ, որ Արագորնը ծնկի է իջել, իսկ Էլլադանը պահում է զույգ կանթեղները։ Նրա առջև մի հզոր ռազմիկի կմախք էր ընկած, հագին ոսկեզօծ օղազրահ էր, իսկ կողքը դրված էր զենքը, որի վրա ժանգի բիծ անգամ չկար՝ անձավի օդն անսովոր չոր էր։ Նրա գոտին ոսկուց էր և զարդարված էր նռնաքարերով, և գանգին դրված սաղավարտը նույնպես ոսկով հարուստ էր։ Պառկած էր նա  երեսը դեպի ներքև, անձավի հեռավոր ծայրին՝ ինչպես արդեն երևաց, քարե փակ դռան առջև․ մատների ոսկորները դեռևս կառչած էին խոռոչից։ Կողքն ընկած էր բթացած ու կոտրված թուրը, ասես վերջին հուսահատ ճիգերով նա փորձել էր քարի մեջ ելք փորել։
 +
 +
Արագորնը ձեռք չտվեց ընկածին, միայն որոշ ժամանակ լուռ զննում էր, ապա վեր կացավ ու հառաչեց։
 +
 +
— Նրա մնացորդների վրա երբևէ չեն ծաղկի սիմբելմինները, թեկուզ աշխարհի վերջը գա,— կիսաձայն ասաց նա։ — Ինը և յոթ դամբանաթմբեր են արդեն կանաչով պատվել, և ամբողջ այս անհաշիվ տարիների ընթացքում նա պառկած է եղել այստեղ՝ դռան առջև, որը չի կարողացել բացել։ Ու՞ր է այն տանում։ Ի՞նչ է փնտրել նա դրանց հեևում, ինչու՞ է ուզեցել անցնել։ Ոչ ոք երբևէ չի իմանա։ Բայց ես դրա համա՛ր չեմ այստեղ եկել,— գոչեց նա, շրջվելով ու դիմելով շշնջացող խավարին։ Անիծյալ տարիների ձեր գանձերն ու գաղտնիքները ձեզ պահե՛ք։ Իսկ մենք պետք է շտապենք։ Թողեք անցնենք ու հետևեք մեզ։ Ես կանչում եմ բոլորիդ Էրեխի քարի մոտ։
 +
 +
Պատասխանի փոխարեն անհատակ լռություն տիրեց՝ ավելի սարսափելի, քան ահասարսուռ շշունջներն էին, իսկ հետո փչեց սառը քամին, կանթեղների լույսը տատանվեց ու հանգավ, և հնարավոր չէր դրանք նորից վառել։ Թե ինչ եղավ հետագայում, մեկ ժամ անցավ, թե ավելի, Գիմլին չէր հիշում։ Մյուսները շարունակում էին գնալ, իսկ թզուկը քարշ էր գալիս նրանց հետևից, հետապնդվելով առարկայկան սարսափով, որը, թվում էր, հիմա կճանկի իրեն․ և նրա ականջին էր հասնում ահարկու մի շրշյուն՝ ուրվականային ոտքերի քայլերի ձայնը։ Նա անընդհատ սայթաքում էր և ի վերջո սկսեց կենդանու պես չորեքթաթ սողալ ու զգաց, որ այլևս չի կարող դիմանալ․ կամ հիմա առջևում կհայտնվի ելքն ու փրկությունը, կամ ինքը խելագարված կվազի հետ ու կհայտնվի սարսափի ճիրաններում։
 +
 +
Հանկարծ նա ջրի ճողփյուն լսեց, այնքան հստակ ու հնչեղ, ասես քար ընկավ ջրհորը՝ արթնացնելով վատ երազից։ Սկսեց կամաց լուսանալ, և ահա վերջապես ջոկատն անցավ բարձր ու լայն կամարով մեկ այլ դարպասով, և նրանց կողքով վազեց հոսանքը։ Առջևում արահետը մինչև երկինք ձգվող ուղղաձիգ ժայռերի արանքով կտրուկ իջնում էր ներքև։ Այնքան խորունկ ու նեղ էր այդ անդունդը, որ երկինքը վերևում մութ էր թվում, ու փոքրիկ աստղեր էին այնտեղ պսպղում։ Ինչպես հետո իմացավ Գիմլին, օրը չէր փոխվել Դունհորրոուից դուրս գալուց հետո, և մինչև մայրամուտ դեռ երկու ժամ կար։ Սակայն, չնայած այդ ամենին, նրան թվում էր, թե տարիներ են անցել ու դա այլ երեկո է, և կամ իրենք դուրս են եկել բոլորովին այլ մի աշխարհ։
 +
 +
Նորից հեծնեցին ձիերին, և Գիմլին նորից միացավ Լեգոլասին։ Գնում էին իծաշարուկ, հետզհետե մթնում էր, և թխակապույտ մթնշաղը խտանում էր։ Վախը դեռևս հետապնում էր նրանց։ Լեգոլասը շրջվեց թզուկի հետ խոսելու համար, և Գիմլին անմիջապես իր առջև տեսավ էլֆի պայծառ աչքերի փայլը։ Նրանց հետևից գալիս էր Էլլադանը, վերջինը ջոկատից, բայց ոչ վերջինը նրանցից, ովքեր իջնում էին այդ ճանապարհով։
 +
 +
— Մեռածները գալիս են մեր հետևից,— ասաց Լեգոասը։ — Ես տեսնում եմ մարդկանց ու ձիերի ուրվագծեր, ամպերի պատառիկներ հիշեցնող աղոտ պաստառներ, ու նիզակներ՝ ասես ձմեռային անտառ մշուշապատ գիշերով։ Մեռածները գալիս են մեր հետևից։
 +
 +
— Այո, Մեռածները գալիս են մեր հետևից, նրանք արձագանքել են կանչին,— ասաց Էլլադանը։
 +
 +
Ջոկատը վերջապես դուրս եկավ կիրճից և այնպես անսպասելի, ասես նրանց բաց թողեցին պատի նեղ ճեղքից։ Առջևում փռված էր բարձրալեռնային հովիտը, և հոսանքը, քչքչալով քարից քար էր թռչկոտում ու բազմաթիվ փոքրիկ ջրվեժներով գահավիժում ներքև։
 +
 +
— Միջերկրի ո՞ր մասում ենք հիմա գտնվում,— հարցրեց Գիմլին։
 +
 +
Եվ Էլլադանը պատասխանեց նրան․
 +
 +
— Մենք իջել ենք Մորթոնդի ակունքների մոտ՝ սառցե ջրերով երկար գետի, որն այստեղից հեռու՜ հեռվում թափվում Է Ծովը՝ լվանալով Դոլ Ամրոթի ժայռերը։ Երևի հարկ չի լինի, չէ՞, հետագայում բացատրել քեզ, թե ինչպես է առաջացել այս գետի մյուս անվանումը՝ Սևարմատ, որով կոչում են նրան մարդիկ։
 +
 +
Մորթոնդի հովիտը տարածվում էր լայն կիսաշրջանով և դեմ առնում լեռնաշղթայի հարավային ուղղաձիգ լանջերին։ Հովտի կտրուկ լանջերը խոտածածկ էին, բայց այդ ժամին ամեն ինչ թվում էր մոխրագույն, որովհետև արևն արդեն մայր էր մտել, և հեռու՜ ներքևում առկայծում էին տներում վառվող լույսերը։ Հովիտը հարուստ էր, և այնտեղ մեծաթիվ ժողովուրդ էր ապրում։
 +
 +
Արագորնն առանց շրջվելու ամբողջ ձայնով գոռաց․
 +
 +
— Բարեկամե՛ր, մոռացե՛ք հոգնածության մասին, ամբողջ թափով սլացեք առա՜ջ, մենք պետք է մինչև օրվա վերջը հասնենք Էրեխի Քարին, իսկ ճանապարհ դեռ շատ կա։
 +
 +
Եվ նրանք առանց հետ նայելու սլացան լեռնալանջով ներքև, մինչև հասան ուժեղացած հոսանքի վրայով գցված կամրջին և գտան դեպի ցածրավայրեր տանող ճանապարհը։ Ամեն տեղ գյուղական տներում հանգչում էին լույսերը, փակվում էին դռներն ու լուսամուտները, իսկ նրանք, ովքեր հանդիպում էին նրանց ճանապարհին կամ դաշտերում, սարսափահար ցրվում էին, ինչպես վախեցած եղնիկները, ճչալով․
 +
 +
— Մեռյալների արքա՜ն, փախե՜ք, Մեռյալների արքա՜ն է գալիս մեզ վրա։
 +
 +
Ինչ որ տեղ ներքևում ղողանջում էին զանգերը, և բոլորը փախչում էին ու թաքնվում էին, իսկ Մոխրագույն Ջոկատը սլանում էր ամբողջ թափով, ինչպես որսորդները որսի հետևից, մինչև ձիերը սկսեցին հոգնածությունից սայթաքել։ Եվ այդպես, կեսգիշերից անմիջապես առաջ, խորը անձավներում տիրող խավարից էլ սև մթության մեջ նրանք հասան էրեխ սարին։
 +
Դեռ անհիշելի ժամանակներից մեռյալների սարսափը պարուրել էր սարն ու շրջակա դաշտերը։ Քանզի գագաթին մի սև քար կար՝ կլոր, ինչպես գունդը, կիսով չափ թաղված հողի մեջ, և կլիներ այն մարդու հասակի բարձրության։ Ոչ երկրային տեսք ուներ այդ քարը, ասես ընկած լիներ երկնքից, ինչպես ոմանք էին կարծում, բայց նրանք, ովքեր դեռ հիշում էին Անդրծովյան Արևմուտքի ավանդությունները, ասում էին, որ այն բերվել է Նումենորի ավերակներից, և այնտեղ է դրվել Իսիլդուրի հրամանով։ Հովտի բնակիչներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ դրան կամ ապրել դրա մոտակայքում․ պատմում էին, որ այն ուրվականների հանդիպման վայր է, որ ստվերներն անհանգիստ ժամանակներում հավաքվում են քարի շուրջը՝ ու այդ ժամանակ կարելի է լսել նրանց շշունջները։
 +
 +
Հենց այդ Քարին մոտեցավ ջոկատը խորը գիշերով և կանգ առավ նրա կողքին։ Այնուհետև Էլրոհիրն Արագորնին տվեց արծաթե եղջերափողը․ նա ուժգին փչեց , և կողքին գտնվողներին թվաց, թե լսում են պատասխան եղջերափողերի կանչերը՝ ասես արձագանք էր տարածվում հեռավոր քարանձավներում։ Այլևս ոչ մի ձայն չլսվեց, բայց բոլորն էլ զգում էին, թե ինչպես է սարի շուրջը մեծաթիվ զորք հավաքվում։ Լեռներից քամի էր փչում՝ սառը, ինչպես ուրվականների շունչը։ Արագորնն իջավ ձիուց, կանգնեց քարի դիմաց և բարձր կանչեց․
 +
 +
— Երդմնազանցնե՛ր, ինչու՞ եք եկել։
 +
 +
Գիշերվա միջից լսվեց պատասխանը, ասես հեռավոր հեռուներից․
 +
 +
— Որպեսզի կատարենք մեր երդումն ու խաղաղություն գտնենք։
 +
 +
Այդ ժամանակ Արագորնն ասաց․
 +
 +
— Ժամը եկել է։ Եկեք իմ հետևից Փելարգիր՝ Անդուինի վրա, և երբ այդ երկրամասը մաքրվի Սաուրոնի սպասավորներից, ես կհամարեմ ձեր երդումը կատարված, և դուք խաղաղություն կգտնեք ու հավիտյանս կհեռանաք։ Քանզի ես Էլեսարն եմ, Գոնդորի մեծագույն արքա Իսիլդուրի ժառանգը։
 +
 +
Եվ նա հրամայեց Հալբարադին բարձրացնել Ռիվենդելից բերած մեծ զինադրոշը։ Ահա ծածանվեց պաստառը, և․․․ Այն սև էր։ Եթե նույնիսկ նրա վրա ասեղնագործված նշաններ կամ բառեր կային, մթության մեջ դրանք նկատելն անհնարին էր։ Հետո լռություն իջավ, և ամբողջ գիշերվա ընթացքում այլև ոչ մի շշունջ չլսվեց։ Ջոկատը գիշերեց Քարի կողքին, բայց իրենց շրջապատող ուրվականների ահից ոչ ոք գրեթե չգնեց։
 +
 +
Բայց երբ բացվեց ցուրտ ու գունատ առավոտը, Արագորնն անմիջապես վեր կացավ ու այնպիսի շտապողականությամբ ու հոգնեցուցիչ արագությամբ առաջ տարավ իր ջոկատին, որ նույնիսկ ամենակոփված ռազմիկները հազիվ էին դիմանոում․ միայն նա էր, որ հոգնածություն չգիտեր և իր անզիջում կամքով աջակցում էր մյուսներին։ Ոչ մի այլ մահկանացու չէր դիմանա այդպիսի դժվարությունների, բայց դիմացան հյուսիսցի դունադանները, և նրանց հետ էին թզուկ Գիմլին ու լեգոլասը՝ էլֆերից։
 +
 +
Նրանք անցան Թարլանգի անցումով և մտան Լամեդոն․ ուրվականների զորքը կրնկակող գալիս էր ջոկատի հետևից, և նրանց մասին սարսափելի լուրը սավառնում էր առջևում։ Եվ մինչև նրանք կհասնեին Քալեմբել՝ Սիրիլի վրա, սկսվեց մայրամուտը, և հեռու արևմուտքում արյան պես կարմիր արևը թաքնվեց Փինաթ Գելինի հետևում։ Նրանք քաղաքը և Սիրիլի ծանծաղուտները լքված գտան, քանի որ բոլորը գնացել էին պատերազմ, իսկ ովքեր որ մնացել էին, Մեռյալների Արքայի գալու լուրը լսելով թաքնվել էին սարերում։ Բայց առավոտյան լույսը չբացվեց․ Մոխրագույն Ջոկատը կորավ Մորդորյան փոթորկի խավարում ու ծածկվեց մահկանացուների աչքից, իսկ մեռյալները կրնկակոխ շտապում էին նրանց հետևից։
 +
 +
====Գլուխ երրորդ․ Ռոհանի ռազմահավաքը====
 +
 +
Այժմ բոլոր ճանապարհները միաձուլվում էին արևելքում, գալիք պատերազմի կիզակետում, այնտեղ, որտեղ խտանում էր Խավարի Վարագույրը։ Եվ այն նույն ժամանակ, երբ Փիփինը քաղաքի Մեծ Դարպասի մոտ կանգնած նայում էր, թե ինչպես է Դոլ Ամրոթի իշխանը ծածանվող զինադրոշների ներքո անցնում դարպասով, Ռոհանի թագավորն իր զորքով իջնում էր լեռներից։
 +
 +
Օրն իրիկնանում էր։ Արևի վերջին շողերից հեծյալների առջևով երկար, սուր ստվերներ էին ձգվում։ Մութն արդեն սողոսկում էր խշշացող եղևնիների տակ, որոնցով ծածկված էին լեռների կտրուկ լանջերը։ Օրվա վերջում թագավորը դանդաղ էր գնում։ Շուտով արահետը շրջանցեց վիթխարի լերկ ժայռը և ընկղմվեց հանգիստ սոսափող ծառերի մթության մեջ։ Ներքև ու ներքև էին իջնում նրանք ոլորուն ու երկար շղթայով, և երբ վերջապես հասան կիրճի հատակին, արդեն բոլորովին մութ էր։ Արևը մայր էր մտել, մթնշաղը պարուրել էր ջրվեժները։
 +
 +
Ամբողջ օրը ներքևում աղմկում էր արագահոս հոսանքը, որը, հետևում մնացած լեռնանցքից իջնելով, իր համար նեղլիկ հուն էր փորել սոճիապատ լանջերի արանքով։ Իսկ այժմ, անցնելով կիրճի քարե դարպասը, ազատություն էր ստացել ու ավելի լայն հունով էր հոսում հովիտ։ Հեծյալները գնում էին հոսքի երկայնքով՝ և հանկարծ երեկոյան ջրերի աղմուկի մեջ նրանց աչքերի առջև բացվեց Հարոուդեյլ հովիտը։ Ճերմակ Ձյունածինը, իր մեջ ընդունելով փոքր հոսանքին, եռալով ու փրփրալով սրընթաց իջնում էր ներքև, դեպի Էդորաս, դեպի կանաչ բլուրներն ու դաշտերը։ Աջ կողմում, հովտի հեռավոր ծայրին, ամպերով պարուրված իր հսկա պատվաանդանների վրա վեր էր խոյանում վեհապանծ Սթարքհորնը․ նրա ատամնավոր գագաթը, ծածկված հավիտենական ձյան շերտով, փայլում էր աշխարհի բարձունքում, արևելքից ներկված կապույտ ստվերներով, արևմուտքից կրակե կարմիր՝ մայրամուտի պատճառով։
 +
 +
Մերին զարմանքով նայում էր այդ արտասովոր երկրին, որի մասին շատ պատմութուններ էր լսել անցած երկար ճանապահի ընթացքում։ Դա մի աներկինք աշխարհ էր, որտեղ նրա հայացքի առջև միգապատ օդային անդունդների միջով բացվում էին միայն անընդհատ բարձրացող լանջեր, քարե հսկայական պատեր, որոնց հետևում բարձրանում էին նորերը՝ ավելի բարձր, և մշուշով պատված մռայլ անունդներ։ Որոշ ժամանակ նա կիսափակ աչքերով լսում էր ջրերի աղմուկը, մութ ծառերի շշունջը, թափվող քարերի ձայնը և այդ ձայների հետևում թաքնված ու իր հերթին սպասող հսկայական լռությունը։ Մերին սիրում էր լեռները, ավելի ճիշտ, դրանց երևակայական պատկերները, նրան դուր էր գալիս այն միտքը, որ իրենք գնում են հեռավոր երկրներից բերված պատմությունների եզրով։ Բայց հիմա նա իր վրա էր կրում միջերկրի դառնությունների անհավանական ծանրությունը և ամենաշատը ուզում էր անջրպետվել այդ գեղեկությունից ու վեհությունից իր փոքրիկ, հանդարտ սենյակում, բուխարիկի կողքին։
 +
 +
Նա շատ հոգնած էր, որովհետև, թեև նրանք դանդաղ էին գնում, բայց գրեթե չէին հանգստանում։ Ժամը ժամի հետևից Երեք հոգնեցուցիչ օր նա ճոճվում էր արահետներով վերև ու ներքև, հաղթահարելով լեռնանցքներ, երկար հովիտներ, բազմաթիվ առուներ և գետակներ։ Երբեմն, երբ ճանապարհը լայնանում էր, նա ընթանում էր թագավորի կողքով, չնկատելով, որ հեծյալներից ոմանք ժպտում են՝ տեսնելով իրենց միասին․ հոբիթին, իր փոքրիկ բրդոտ թուխ պոնիով և Ռոհանի տիրակալին իր մեծ, ճերմակ նժույգով։ Այդպիսի ժամերին նա զրուցում էր Թեոդենի հետ՝ պատմելով իր ծնդավայրի և Հոբիթստանի ժողովրդի գործերի մասին կամ լսում էր երկար պատմություններ Ռոհանի և նրա հինավուց հերոսների մասին։ Բայց ամենից հաճախ, հատկապես վերջին օրը, նա լուռ գնում էր թագավորի հետևից, ունկնդրելով ռոհանցիների զրույցներն ու փորձելով հասկանալ նրանց դանդաղ ու հնչեղ լեզուն։ Շատ բառեր նրան ծանոթ էին թվում, թեև հնչում էին դրանք ավելի հարուստ ու արտահայտիչ, քան Հոբիթստանում, սակայն նա չէր կարողանում երկու բառ իրար կապել։ Երբեմն հեծյալներից մեկը մի հուզիչ երգ էր երգում, և Մերին զգում էր, թե ինչպես է իր սիրտը թփրտում, թեև չգիտեր, թե ինչի մասին է այնտեղ երգվում։
 +
 +
Այնուամենայնիվ մենակության զգացողությունը չէր անցնում, իսկ ճանապարհի վերջում այն հատկապես տանջալի էր։ Նա անդադար մտածում էր, թե ուր է անհետացել Փիփինը այս տարօրինակ ու անհասկանալի աշխարհում և ինչ է լինելու արագորնի, Լեգոլասի ու Գիմլիի հետ։ Հետո հանկարծակի սրտի սառը թրթիռով հիշեց Ֆրոդոյին ու Սեմին։ «Էհ մոռացել եմ նրանց,— նախատինքով ասաց ինքն իրեն,— ախր նրանք բոլորիցս կարևոր են։ Չէ՞ որ ես տանից նրանց օգնելու համար եմ հեռացել, իսկ հիմա նրանք հարյուր մղոն հեռու են, եթե առհասարակ ողջ են»։ — Այդ մտքից նա ցնցվեց։
 +
 +
— Վերջապես Հարոուդեյլ հովիտը,— ասաց Էոմերը։ — Մեր ճամփորդությունն ավարտին է մոտենում։
 +
 +
Նրանք կանգ առան։ Կիրճի նեղ բերանից ճանապարհը կտրուկ իջնում էր և, ինչպես բարձր պատուհանից՝ հազիվհազ երևում էր ներքևում մթության մեջ փռված հսկա հովիտը։ Գետի մոտ միայնակ կրակ էր առկայծում։
 +
 +
— Մի ճամփորդություն գուցե և ավարտվեց,— ասաց Թեոդենը,— բայց իմ առջև դեռ երկար ճանապարհ է։ Անցյալ գիշեր լիալուսին էր, իսկ առավոտյան ես գնում եմ Էդորաս, Ռոհանի ռազմահավաքին։
 +
 +
— Ընդունիր իմ խորհուրդը, թագավոր,— ձայնն իջեցնելով, ասաց Էոմերը,— անցկացրու զորահավաքը, հետո վերադարձիր այստեղ ու սպասիր, մինչև պատերազմն ավարտվի՝ հաղթանակով կամ պարտությամբ։
 +
 +
Թեոդենը ժպտաց։
 +
 +
— Ոչ, որդիս՝ քանզի ես քեզ այդպես պետք է այսուհետ անվանեմ, ոչ, Օձալեզվի պես մի ասա ծերացած ականջներիս համար հաճելի բառեր։ — Նա ուղղվեց թամբի վրա, շրջվեց ու նայեց մթնշաղի մեջ կորած իր մարտիկների երկար շարքին։ — Կարծես տարիներ լինեն անցած մեր արևմուտք արշավելու պահից սկսած, այլ ոչ թե օրեր, սակայն ես այլևս գավազանին չեմ հենվի։ Եթե պատերազմն ավարտվի պարտությամբ՝ ի՞նչ օգուտ իմ բլուրներում թաքնվելուց։ Իսկ եթե ավարտվի հաղթանակով, ապա մեծ կորուստ չի լինի, եթե ես զոհվեմ, տալով վերջին ուժերս այդ հաղթանակին։ Բայց արի չխոսենք այդ մասին։ Այս գիշեր ես քնելու եմ Դունհորրոուի թաքստոցում։ Առնվազն մեկ խաղաղ գիշեր մենք դեռ ունենք։ Գնացի՛նք։
 +
 +
Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք իջան հովիտ։ Այստեղ Ձյունածինը հոսում էր հովտի արևմտյան պատից ոչ հեռու, և շուտով արահետը բերեց նրանց գետանցման մոտ, որտեղ ծանծաղ ջրերը աղմուկով հարվածում էին քարերին։ Ծանծաղուտը հսկվում էր։ Երբ զորքը մոտեցավ, ժայռերի ստվերներից զինված մարդիկ դուրս թռան և, թագավորին ճանաչելով, ուրախացած աղաղակեցին․
 +
 +
— Թագավո՜րը, Թեոդեն թագավո՜րը, Մարկի թագավորը վերադառնու՜մ է։
 +
Հետո մեկը փչեց եղջերափողը։ Այն արձագանքելով տարածվեց հովտում։ Լսվեցին պատասխան կանչերը, և գետի այն կողմում լույսեր շողացին։
 +
 +
Հանկարծ բարձունքից միաձայն փչեցին շեփորները, որոնք, թվում էր, հնչում են ինչ-որ արձագանքող դատարկության մեջ, և շեփորների միաձուլված կանչը տարածվեց քարքարոտ լանջերով։
 +
 +
Այսպիսով Մարկի թագավորը արևմուտքից հաղթանակած վերադարձավ Դունհորրուի թաքստոցը Սպիտակ Լեռների ստորոտում։ Այնտեղ նա հայտնաբերեց, որ իր զորքի մնացած մասն արդեն հավաքված պատրաստ է։ Հենց որ թագավորի գալը հայտնի դարձավ, հրամանատարները եկան դիմավորելու նրան գետանցման մոտ, լուր բերելով Գենդալֆից։ Նրանց գլխավորում էր Դունհիրը՝ Հարոուդեյլ հովտի ժողովրդի առաջնորդը։
 +
 +
— Տիրակալ,— ասաց նա,— Երեք օր առաջ լուսաբացին քամու պես արևմուտքից Էդորաս եկավ Լուսաչը, և Գեդալֆն ավետեց ձեր հաղթանակի լուրը՝ ուրախացնելով մեր սրտերը։ Բայց նա նաև քո անունից ասաց, որ արագացնենք հեծյալների հավաքը։ Իսկ հետո հայտնվեց Թևավոր Ստվերը։
 +
 +
— Թևավոր Ստվե՞րը,— կրկնեց Թեոդենը։ — Մենք նույնպես տեսել ենք նրան, բայց գիշերվա կեսին, Գենդալֆի հեռանալուց անմիջապես առաջ։
 +
 +
— Հնարավոր է դուք հենց նրան էլ տեսել եք, տիրակալ,— ասաց Դունհիրը։ — Այնուամենայնիվ, նա էր, թե մեկ ուրիշը, հրեշավոր թռչունի տեսքով թռչող մթություն անցավ Էդորասի գլխով այն առավոտ, և բոլորը վախից քարացել էին։ Որովհետև նա իջավ Մեդուսելդի վրա, ու երբ թևերն արդեն համարյա դիպչում էին տանիքին, մի սամռկեցուցիչ ճիչ լսվեց, գիշատիչ, կատաղի ու քարացնող։ Այդ ժամանակ Գենդալֆը մեզ խորհուրդ տվեց չհավաքվել հարթավայրում, այլ հանդիպել ձեզ այստեղ, լեռնահովտում։ Ասաց նաև, որ ջահեր ու կրակներ վառենք միայն կարիքի դեպքում։ Այդպես էլ արեցինք։ Նա շատ տիրական էր խոսում, և մենք կարծեցինք, որ նրա խոսքերը ձեզ հետ համաձայնեցված են։ Այստեղ՝ Հարրոուդեյլում, ոչ մի հրեշ  երկնքում չի երևացել։
 +
 +
— Ճիշտ եք վարվել,— ասաց Թեոդենը։ — Լավ, հիմա ես գնում եմ Դունհորրոու և մինչև հանգստանալս պետք է հանդիպեմ զորավարների ու հրամանատարների հետ։ Թող նրանք որքան հնարավոր է արագ ինձ մոտ գան։
 +
 +
Այժմ ճանապարհը տանում էր արևելք հովտի միջով, որի լայնությունն այդ մասում կես մղոնից քիչ ավելի էր։ Շուրջը տարածվում էին դաշտեր ու կոպիտ խոտով ծածկված մարգագետիններ, այժմ արդեն մոխրագույն՝ թանձրացող խավարում։ Առջևում, հովտի հեռավոր ծայրին, Մերին խոժոռ ժայռե պատ նկատեց․ Սթարքհորնի վիթխարի արմատներից մնացած վերջին բեկորն էր՝ անցած դարերում գետով երկու մասի բաժանված։
 +
 +
Հովիտը լի էր մարդկանցով։ Նրանք ամբոխվել էին ճամփեզրին և ուրախ աղաղակներով բարևում էին թագավորին ու հեծյալներին։ Իսկ նրանց հետևում, հեռվում, երևում էին վրանների ու տաղավարների կանոնավոր շարքեր, ցցերին կապված ձիեր, շատ զինամերք ու հողի մեջ խրված նիզակների կույտեր՝ ինչպես նոր տնկված ծառերի մացառուտներ։ Հսկայական ճամբարն աստիճանաբար ընկղմվում էր մթության մեջ, ու թեև բարձունքներից գիշերային սառը քամի էր փչում, սակայն ոչ լապտերներ էին վառվում, ոչ խարույկներ էին ճարճատում։ Պահակները տաք թիկնոցների մեջ փաթաթված հետ ու առաջ էին քայլում։
 +
 +
Մերին փորձում էր կռահել, թե քանի  հեծյալ է հավաքվել հովտում։ Խտացող մթնշաղում գնահատելը դժվար էր, բայց, ըստ երևույթին, մի քանի հազար կլինեին։ Մինչդեռ նա գլուխը պտտելով այս ու այն կողմ էր նայում, թագավորի թիկնազորը մոտեցավ հովտի արևելյան եզրին ծառացած հսկայական ժայռին։ Արահետն սկսեց բարձրանալ, և Մերին զարմանքով նայեց վերև։ Այդպիսի ճանապարհ նա կյանքում չէր տեսել․ զգացվում էր, որ մարդկային ձեռքի աշխատանք է, բայց, երևի, կառուցել էին նույնիսկ երգերի համար անհիշելի ժամանակներում։ Ճանապարհն օձի պես գալավելով, բարձրանում էր ուղղաբերձ լանջով․ սանդուղքի պես կտրուկ, այն ոլորվում էր մեկ մի կողմ, մեկ՝ մյուս։ Ձիերը կարող էին բարձրանալ այդ ճանապարհով ու նույնիսկ սայլեր քաշել, բայց ոչ մի թշնամի չէր կարող այն հաղթահարել, և ոչ մի կողմով հնարավոր չէր շրջանցել պաշտպաններին, եթե միայն օդով։ Ճանապարհի յուրաքանչուր շրջադարձում վիթխարի մարդանման կոպիտ քանդակներ կային անճոռնի վերջույթներով, ծալապատիկ նստած, ձեռքերը խաչած հաստ փորերին։ Դրանց մի մասը տարիների ընթացքում կորցրել էին իրենց դիմագծերը, միայն աչքերի սև խոռոչներն էին մնացել, որոնք տխուր նայում էին անցորդներին։ Ռոհանցիները նույնիսկ հայացքի չարժանացրին այդ արձաններին։ Նրանք կոչում էին դրանց փուքելներ և այլևս ուշադրության չէին արժանացնում, որովհետև դրանց մեջ ո՛չ մոգական ուժ էր մնացել, ո՛չ էլ այլևս սարսափ էին հարուցում։ Բայց Մերին նայում էր դրանց զարմանքով ու գրեթե խղճահարությամբ՝ երբ դրանք վշտալի ուրվագծվում էին մթնշաղում։
 +
 +
Որոշ ժամանակ անց նա շրջվեց ու հայտնաբերեց, որ հովտից վերև են բարձրացել արդեն մի քանի հարյուր ֆուտ, բայց ներքևում դեռ աղոտ երևում էր հեծյալների ոլորուն շարքը, որոնք անցնում էին ծանծաղուտն ու գնում իրենց համար պատրաստված վրանները։ Պարզվեց՝ միայն թագավորն ու իր թիկնապահներն էին բարձրանում թաքստոց։
 +
 +
Վերջապես նրանք հայտնվեցին ուղղաձիգ ժայռի կտրուկ եզրին, իսկ ճանապարհը բարձրանալով, մտավ քարերի միջև առաջացած ճեղքն ու դուրս եկավ լայն բարձրահարթ։ Ֆիրիենֆելդ էին կոչում ռոհանցիներն այդ կանաչ լեռնային մարգագետինը, ծածկված խոտով ու հավամրգիով, Ձյունածինի խորունկ, կտրտված հունից շատ բարձր, փռված լեռների ծոցում․ հարավում Սթարքհորնն էր, հյուսիում Իրենսագայի ատամնավոր զանգվածը, իսկ դրանց միջև խոյանում էր Դվիմորբերգի՝ ուրվականների լեռան մռայլ, սև պատը, որի կտրուկ լանջերը ծածկված էին մթին սոճիների խիտ անտառով։ Մարգագետինը երկու մասի էին բաժանում երկշարք անձև քարերը, որոնց միջով անցնող ճանապարհը լուծվում էր մթնշաղում ու կորչում ծառերի մեջ։ Նրանք, ովքեր կհամարձակվեին գնալ այդ ճանապարհով՝ շուտով կհայտնվեին Դիմհոլթի սև կիրճում, կտեսնեին սպառնալի քարե սյունն ու արգելված դարպասի սև երախը։
 +
 +
Այդպիսին էր մթին Դուհորրոուն, կառուցված վաղուց մոռացված մարդկանց ձեռքերով, որոնց մասին ո՛չ երգերն էին հիշողություն պահպանել, ո՛չ առասպելները․ նույնիսկ անուններ չէին մնացել։ Թե ինչ նպատակով էին նրանք կառուցել այդ ամրոցը, քաղաք էր դա, թաքնված տաճար, թե թագավորների դամբարան՝ ոչ ոք չէր կարող ասել։ Նրանք աշխատել էին այստեղ Մութ Տարիներին, երբ դեռ առաջին նավերը չէին ժամանել արևմուտքից, և Դունադանները դեռ չէին ստեղծել Գոնդոր տերությունը։ Իսկ այժմ նրանք անհետացել էին, իրենցից հետո թողնելով միայն անկենդան փուքելներ՝ դեռ նստած ճանապարհի շրջադարձներին։
 +
 +
Մերին նայում էր ճանապարհի երկայնքով ձգվող քարերի շարքերին․ դրանք մաշված էին, սև, մի քանիսը ծռված էին, մի քանիսը ընկած, երրորդները ճաքած էին կամ կոտրված, և նմանվում էին դրանք ծեր, սոված ատամնաշարերի։ Նա մտածում էր, թե ինչ կարող են դրանք լինել և հույս էր տածում, որ թագավորը չի պատրաստվում գնալ դեպի այդ քարերի հետևում խտացող խավարը։ Հետո նա նկատեց ճանապարհի երկու կողմերով ձգվող վրաններ, տաղավարներ, բայց դասավորված էին դրանք քարափի եզրին, մռայլ անտառից հեռավորության վրա։ Դրանց մեծ մասը աջ կողմում էր, որտեղ Ֆիրիենֆելդը լայն էր, իսկ ձախ կողմում սակավաթիվ էին, և դրանց մեջտեղում բարձրանում էր մի մեծ վրան։ Հենց այդ կողմից նրանց ընդառաջ ելավ մի հեծյալ, և նրանք ճանապահից շրջվեցին։
 +
 +
Երբ մոտեցան, Մերին նկատեց, որ հեծյալը կին է․ նրա երկար, հյուսված մազերը փայլում էին մթնշաղում, բայց գլխին սաղավարտ կար, հագել էր մինչև գոտկատեղը իջնող օղազրահ ու գոտևորված էր թրով։
 +
 +
— Ողջու՛յն, Մարկի տիրակալ,— բացականչեց նա։ — Սիրտս ուրախ է ձեր վերադարձի համար։
 +
 +
— Քեզ էլ ողջույն, Էովի՛ն,— պատասխանեց Թեոդենը։ — Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։
 +
 +
— Ամեն ինչ կարգին է,— ասաց նա, սակայն Մերիին թվաց, որ նրա ձայնը տխուր է․ եթե նրա խիստ դեմքը չլիներ, կարելի էր մտածել նույնիսկ, որ քիչ առաջ լաց է եղել։ — Ամեն ինչ լավ է։ Իհարկե, մարդկանց համար դժվար է մեկ գիշերվա ընթացքում պատրաստվել երկար ճամփորդության ու լքել հարազատ տները։ Շատերը դառնությամբ փնթփնթում էին, որովհետև արդեն վաղուց պատերազմը չէր քշել մեզ մեր կանաչ դաշտերից՝ բայց անհնազանդություն չի եղել։ Ինչպես տեսնում եք, հիմա ամեն ինչ կարգին է։ Ձեր կացարանը պատրաստ է, որովհետև ես ձեր մասին տեղեկացված էի և գիտեի ձեր գալու ժամը։
 +
 +
— Ուրեմն, Արագորնն է եկել,— ասաց Էոմերը։ — Նա դեռ այստե՞ղ է։
 +
 +
— Ոչ, նա գնաց,— պատասխանեց Էովինը՝ շրջվելով ու նայելով հարավի ու արևելքի մթին սարերին։
 +
 +
— Իսկ ու՞ր գնաց,— հարցրեց Էոմերը։
 +
 +
— Չգիտեմ,— պատասխանեց աղջիկը։ — Նա եկավ գիշերը և հեռացավ երեկ առավոտյան՝ մինչև արևը դուրս կգար լեռների հետևից։
 +
 +
— դու վշտացած ես, աղջիկս,— ասաց Թեոդենը։ — Ի՞նչ է կատարվել։ Ասա ինձ, նա խոսե՞ց այդ ճանապարհի մասին։ — Եվ նա ցույց տվեց քարերի մթին տվող շարքերը Դվիմորբերգի ուղղությամբ։ — Նա խոսե՞ց մեռածների Արահետի մասին։
 +
 +
— Այո, տիրակալ,— պատասխանեց Էովինը։ — Նա գնաց դեպի մահացու խավար, որտեղից վերադարձ չկա։ Ես չկարողացա համոզել նրան։ Նա գնաց։
 +
 +
— Ուրեմն, մեր ճանապարհները բաժանվեցին,— ասաց Էոմերը։ — Նա կորած է։ Մենք պետք է ճանապարհ ընկնենք առանց նրա, հաղթանակի հույսն էլ ավելի պակասեց։
 +
 +
Լուռ, այլևս ոչինչ չխոսելով, նրանք դանդաղ գնացին խոտով ու հավամրգիով ծածկված մարգագետնով, մինչև հասան թագավորական վրանին։ Այնտեղ Մերին հայտնաբերեց, որ ամեն ինչ պատրաստ է, և որ իրեն չեն մոռացել։ Նրա համար փոքրիկ վրան էին խփել թագավորական վրանի կողքին։ Այնտեղ նա նստել էր մեն-մենակ, և նրա կողքով մարդիկ էին գալիս-գնում՝ մտնելով թագավորի մոտ խորհրդակցության։ Եկավ գիշերը, և լեռների կիսատեսանելի գագաթները պսակվեցին աստղերով, բայց արևելքում դատարկ, անթափանց խավար էր։ Քարե ատամնաշարերը հետզհետե կորան տեսադաշտից, բայց դրանց հետևում, խավարից էլ սև, դեռևս երևում էր Դվիմորբերգի հսկայական ստվերը։
 +
 +
— Մեռածների Արահետ,— ինքն իրեն մրմնջաց Մերին։ — Էդ Մեռածների Արահետս ո՞րն է։ Բոլորը գնացին ու թողեցին ինձ մենակ։ Բոլորն ինչ-որ ճակատագրական տեղեր են գնացել․ Գենդալֆն ու Փիփինը՝ արևելք, պատերազմելու, Ֆրոդոն ու Սեմը՝ Մորդոր, Պանդուխտը, Լեգոլասն ու Գիմլին գնացել են Մեռածների Արահետով։ Երևի շուտով իմ հերթն էլ կգա։ Հետաքրքիր է, ինչի՞ մասին են նրանք բոլորը խոսում, և ի՞նչ է պատրաստվում անել թագավորը։ Դե որովհետև որտեղ նա՝ այնտեղ էլ ես։
 +
 +
Այս մռայլ մտքերի արանքում նա հանկարծ հիշեց, որ սարսափելի սոված է ու վեր կացավ, որ գնա տեսնի, թե արդյոք այս տարօրինակ ճամբարում որևէ մեկը նույն բանը չի՞ զգում։ Բայց հենց այդ պահին շեփոր փչեց, ապա եկավ սուրհանդակը և կանչեց նրան՝ թագավորի զինակրին, թագավորական սեղանի մոտ։
 +
 +
Վրանի խորքում վարագույրներով առանձնացված տարածք կար՝ հատակը մորթիներով ծածկված։ Այնտեղ, փոքրիկ սեղանի շուրջ նստած էին Թեոդենն ու Էոմերը, ինչպես նաև Էովինն ու Հարոուդեյլի տերը՝ Դունհիրը։ Մերին կանգնեց թագավորի աթոռի մոտ ու սպասում էր՝ մինչև որ վերջինս, դուրս գալով խորը մտքերից, դիմեց նրան ու ժպտաց։
 +
 +
— Արի, պատվարժան Մերիադոք,— ասաց նա,— դու չպետք է կանգնած մնաս։ Քանի դեռ մենք իմ տիրույթներում ենք, դու պետք է նստես իմ կողքին և սիրտս ուրախացնես քո պատմություններով։
 +
 +
Հոբիթին տեղավորեցին թագավորի ձախ կողքին նրա համար առանձնացված տեղում, բայց պամությունների տրամադրություն չկար։ Խոսում էին քիչ, հիմնականում ուտում խմում էին լռության մեջ, մինչև Մերին, քաջություն հավաքելով, տվեց իրեն տանջող հարցը։
 +
 +
— Արդեն երկու անգամ, տիրակալ, ես լսել եմ Մեռածների Արահետի մասին,— ասաց նա։ — Էդ ի՞նչ արահետ է։ Եվ ու՞ր է Պանդուխտը, նկատի ունեմ՝ Արագորնը, ու՞ր է նա կորել։
 +
 +
Թագավորը միայն խորը հոգոց հանեց։ Ոչ ոք չէր շտապում պատասխանել։ Վերջապես Էոմերը խոսեց․
 +
 +
— Մենք չգիտենք, թե նա ուր է գնացել, և մեր սիրտը ծանր է դրանից։ Ինչ վերաբերվում է Մեռածների Արահետին՝ դու ինքդ էլ գնացել ես դրա սկզբնական հատվածով։ Ոչ, ես քեզ չեմ վախեցնում։ Ճանապարհը, որով մենք բարձրանում էինք, տանում է Դիմհոլթի դռան մոտ։ Բայց թե ինչ կա այդ դռան հետևում, ոչ ոք չգիտի։
 +
 +
— Ոչ ոք չգիտի,— կրկնեց Թեոդենը։ — Բայց հնամյա առասպելը, որի մասին հիմա հազվադեպ են խոսում, կարող է ինչ-որ բան ասել։ Եթե այդ ասույթները, որ հորից որդի փոխանցվել են Էորլի տանը, իրականությանը մոտ են, ապա Դարպասը, որ գտնվում է Դվիմորբերգի ստորոտում, ճանապարհ է բացում դեպի սարի խորքը, ինչ-որ գաղտնի ճանապարհ, որը տանում է դեպի անհայտություն։ Անհայտություն, որովհետև ոչ ոք երբեք ձեռնամուխ չի եղել այդ ճանապարհի գաղտնիքները որոնելուն, քանի որ Բագորը՝ Բրեգոյի որդին, անցել է այդ դուռը և այևս ոչ ոք նրան չի տեսել մարդկանց մեջ։ Նա անմտածված երդում է տվել՝ եղջյուրը դատարկելով խնջույքի ժամանակ, որ Բրեգոն էր կազմակեպել Մեդուսելդի կառուցումն ավարտելու կապակցությամբ, և այդպես էլ չի նստել բարձր գահին, որ պետք է ժառանգեր։
 +
 +
Ժողովուրդն ասում է, որ Խավարի Տարիներից մինչև հիմա Մեռյալները հսկում են այդ ուղին և թույլ չեն տա ապրողներից որևէ մեկին կենդանի մտնել իրենց թաքնված սրահները։ Բայց ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել, թե ինչպես են իրենք դուրս գալիս դարպասից և ինչպես ուրվականային ստվերներ, իջնում քարերի ճանապարհով։ Այդպիսի ժամանակ Հարոուդեյլի բնակիչները փակում են իրեն տների դռներն ու լուսամուտները և սարսափի մեջ ցնցվում։ Սակայն Մեռյալները հայտնվում են հազվադեպ՝ միայն անհանգիստ ու արյունոտ ժամանակներում։
 +
 +
— Հարոուդեյլում խոսում են,— ցածր ասաց Էովինը,— որ բոլորովին վերջերս, անլուսին մի գիշեր, մեծ զորք են սարի մոտ տեսել, տարօրինակ զինված։ Թե որտեղից էին դրանք եկել, ոչ ոք չգիտի, բայց ասում են, գնացել են քարերի ճանապարհով ու կորել սարի մեջ, ասես շտապելուց են եղել հաանդիպման։
 +
 +
— Իսկ Արագորնն ինչու՞ է գնացել էդ ճանապարհով,— հարցրեց Մերին։ — Դուք չգիտե՞ք որևէ բան, որ կբացատրեր դա։
 +
 +
— Եթե նա քեզ, իր ուղեկցին և ընկերոջը ոչինչ չի ասել,— պատասխանեց Էոմերը,— ապա ապրողներից էլ ոչ ոք չի կարող բացատրել նրա մտադրությունները։
 +
 +
— Նա ինձ մեծապես փոխված թվաց այն ժամանակվանից, ինչ ես առաջին անգամ տեսա նրան թագավորական տանը,— ասաց Էովինը։ — Ավելի մռայլ էր ու ավելի տարեց։ Կարծես դատապարտված լիներ, ինչպես այն մարդիկ, ովքեր լսում են անդրշիրիմյան կանչը։
 +
 +
— Գուցե և նրան կանչել են,— ասաց Թեոդենը։ — Սիրտս զգում է, որ ես նրան էլ երբեք չեմ տեսնի։ Այնուամենայնիվ նա արքայական տոհմի այր է՝ մեծ ճակատագրի տեր։ Սփոփվիր դրանով, դուստր իմ, քանզի ես տեսնում եմ, որ նրա ճակատագիրը տանջում է քեզ։ Ավանդություններն ասում են, որ երբ Էորլինգները, հյուսիսից գալով, բարձրացել են Ձյունածինի հունով ապահով ապաստան որոնելու կարիքի ժամանակ, Բրեգոն ու նրա որդին՝ Բալդորը, գնացել են քարերի ճանապարհով ու հասել են Դարպասին։ Շեմին նստած է եղել մի ալեհեր մարդ․ տարիքը հնարավոր չի եղել գուշակել։ Առաջ նա երևի բարձրահասակ ու փառահեղ մարդ էր եղել, բայց հիմա խորշոմած էր ու չորացած, ինչպես հնադարյան քամահար քարը։ Սկզբում նրան իսկապես քարի տեղ են դրել, քանի որ ո՛չ շարժվել է, ո՛չ հարցերին պատասխանել, մինչև չեն փորձել անցնել դարպասը։ Այդ ժամանակ նրա կրծքից ձայն է պոկվել, կարծես հողի տակից, և ի զարմանս նրանց, ծերը ասել է արևմտյան լեզվով․ ''Ճանապարհը փակ է''։
 +
 +
Նրանք կանգ են առել ու համոզվել, որ նա ողջ է, բայց ծերը չի նայել նրանց վրա։
 +
 +
— ''Ճանապարհը փակ է'',— կրկնել է նա։ — ''Կառուցողները վաղուց մեռած են, և մեռածներն էլ հսկում են այն, մինչև ժամանակի գալը։ Ճանապարհը փակ է''։
 +
 +
— Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը,— հարցրել է Բալդորը, բայց այդպես էլ պատասխան չի ստացել։ Որովհետև հենց այդ պահին ծերը ընկել է դեմքի վրա ու մեռել։ Այլևս ոչ մի նոր լուր լեռների այդ բնակիչների մասին մեր ժողովուրդը չի լսել։ Բայց գուցե վերջապես եկել է գուշակված ժամանակը, և Արագորնը կկարողանա անցնե՞լ։
 +
 +
— Առանց դարպասն անցնելու չես իմանա, ժամանակը եկել է, թե ոչ,— ասաց Էոմերը։ — Սակայն ես չէի գնա այդ ճանապարհով, եթե նույնիսկ դիմացս կանգնած լիներ Մորդորի ողջ զորքը, իսկ ես մեն-մենակ լինեի, ու այլ ապաստարան չլիներ։ Ավա՜ղ, տեսնես ինչ մոլուցք պատեց այդպիսի մեծահոգի դյուցազնին այս ճակատագրական ժամին։ Մի՞թե հողի վրա քիչ չարություն կա, որ պետք է դեռ հողի տակ էլ փնտրել։ Պատերազմն ամեն րոպե կարող է սկսվել։
 +
 +
Էոմերը լռեց, որովհետև դրսից ձայներ լսվեցին․ ինչ-որ մեկը տվեց թագավորի անունը, և պահակները առաջացան։
 +
 +
Շուտով վրանի շեմի ծածկոցը բացվեց, և պահակախմբի գլխավորը ներս մտավ։
 +
 +
— Գոնդորից բանբեր է եկել, տիակա՛լ,— զեկուցեց նա։ — ցանկանում է անմիջապես ներկայանալ։
 +
 +
— Թող ներս գա,— ասաց Թեոդենը։
 +
 +
Ներս մտավ բարձրահասակ մի այր, և Մերին հազիվ զսպեց ճիչը․ մի ակնթարթ նրան թվաց, թե Բորոմիրն է վերադարձել ողջ առողջ։ Հետո հասկացավ, որ սխալվել է․ նա անծանոթ էր, բայց շատ նման էր Բորոմիրին, ասես նրա ազգականը լիներ՝ բարձրահասակ, հպարտ ու մոխրաչյա։ Հագնված էր հեծյալի պես․ բարակ օղազրահի վրայից մուգ-կանաչ թիկնոց էր, իսկ սաղավարտի առջևի մասում ամրացված էր մի ոչ մեծ արծաթե աստղ։ Ձեռքին բռնել էր սևափետուր մի նետ, ատամնավոր, պողպատե, իսկ ծայրակալը կարմիր էր ներկված։
 +
 +
Նա իջավ մի ոտքի վրա և նետը մեկնեց Թեոդենին։
 +
 +
— Ողջու՛յն, Ռոհիրիմների տիրակալ և Գոնդորի բարեկամ,— ասաց նա։ — Ես Հիրգոնն եմ, Դենեթորի պատվիրակը, ով բերել է քեզ պատերազմի այս նշանը։ Գոնդորին մեծ վտանգ է սպառնում։ Ռոհիրիմները հաճախ են մեզ օգնել, բայց հիմա տիրակալ Դենեթորը խնդրում է ձեզ հավաքել ողջ ուժերը և որքան հնարավոր է արագ օգնության հասնել։ Այլապես Գոնդորին ոչնչացում է սպառնում։
 +
 +
— Կարմիր նետը,— խոսեց Թեոդենը, վերցնելով այն։ Նրա դեմքից երևում էր, որ դա երկար սպասված, բայց միևնույն ժամանակ սարսափելի նշան է։ Նրա ձեռքը դողաց։ — Իմ ողջ կյանքի ընթացքում Ռոհանը կարմիր նետ չէր տեսել։ Մի՞թե իսկապես բանը դրան հասավ։ Եվ ըստ Դենեթորի, ինչպիս՞ն պետք է լինի իմ ուժն ու արագությունը։
 +
 +
— Այդ դուք ավելի լավ կիմանաք, տիրակա՛լ,— ասաց Հիրգոնը։ — Բայց շուտով Մինաս Թիրիթը կշրջապատվի, և եթե դուք այդքան ուժ չունեք, որ կարողանաք ճեղքել հզոր ուժերի պաշարումը, ապա տիրակալ Դենեթորը կարծում է, որ Ռոհիրիմների հզոր զորքն ավելի լավ է լինի իր պարսպից ներս, քան մնա դրսում։
 +
 +
— Մի՞թե նա չգիտի, որ ռոհանցիները սովոր են կռվել նժույգներին հեծած ու բաց դաշտում, և որ մեր ժողովուրդը ցրված է հարթավայրով մեկ ու բոլորին հավաքելու համար ժամանակ է պետք։ Ճի՞շտ եմ ասում, Հիրգոն, որ Մինաս Թիրիթի տիրակալն ավելին է իմանում, քան ասում է իր ուղերձում։ Քանզի մենք արդեն պատերազմի մեջ ենք, ինչպես տեսնում ես, և քո լուրը մեզ անակնկալի չբերեց։ Գենդալֆ Մոխրագույնը եղել է այստեղ, և մենք պատրաստվում ենք արևելքի պատերազմին։
 +
 +
— Թե ինչ գիտե տիրակալ Դենեթորը այդ ամենի մասին, ես չեմ կարող ասել,— պատասխանեց Հիրգոնը։ — Բայց մեր դրությունն իսկապես անհուսալի է։ Իմ տիրակալը ձեզ հրամաններ չի ուղարկել, նա միայն խնդրում է հիշել հին բարեկամությունն ու վաղեմի երդումները, և ձեր իսկ սեփական բարօրության համար անել այն ամենը, ինչ հնարավոր է։ Մեզ հայտնել են, որ շատ արքաներ են եկել արևմուտքից Մորդորին ծառայելու։ Հյուսիսում ընդհուպ մինչև Դագորլադի հարթավայրը բախումներ են տեղի ունենում և լուրեր են շրջում պատերազմի մասին։ Հարավում շարժվում են Հարադրիմները, և մեր մերձափնյա տարածքները սարսափի մեջ են, ուստի այնտեղից մեծ օգնություն սպասելն անիմաստ է։ Շտապեք, որովհետև հենց Մինաս Թիրիթի պարիսպների տակ է որոշվելու մեր ժամանակաշրջանի ճակատագիրը, և եթե մակընթացության ալիքն այնտեղ կանգ չառնի, ապա կհեղեղի Ռոհանի բոլոր գեղատեսիլ դաշտերը, և նույնիսկ լեռների մեջ այս թաքստոցը ապաստան չի լինի։
 +
 +
— Մռայլ լուրեր են,— ասաց Թեոդենը, բայց ոչ բոլորն են մեզ համար նորություն։ Ինչևէ, փոխանցիր Դենեթորին, որ եթե նույնիսկ Ռոհանին վտանգ չսպառնար, մենք, միևնույնն է, իրեն օգնության կգայինք։ Սակայն մենք շատ կորուստներ ենք կրել դավաճան Սարումանի հետ մարտերում, և դեռ պետք է մտածենք մեր հյուսիսային և արևելյան սահմանների մասին, ինչը պարզ է դառնում ձեր իսկ բերած տեղեկություններից։ Այնպիսի մեծ ուժը, որին այժմ տիրում է Սև Տիրակալը, կարող է զսպել մեզ քաղաքի դիմաց ճակատամարտում և, միաժամանակ, անցնելով Գետը Թագավորների Դարպասից այն կողմ, ուժեղ հարված հասցնել Ռոհանին։
 +
 +
Բայց չխոսենք այլևս խոհեմության մասին։ Մենք կգանք ձեզ օգնության։ Առավոտյան ռազմահավաք է հայտարարված, որի հետո անմիջապես ճանապարհ կընկնենք։ Դեռ վերջերս ես կարող էի տասը հազար նիզակ ուղարկել հարթավայրով՝ ձեր թշնամիներին սարսափի մատնելու համար։ Վախենում եմ, հիմա ավելի քիչ կլինի, քանզի ես չեմ կարող իմ ամրոցները թողնել անպաշտպան։ Բայց ինձ հետ ամենաքիչը վեց հազար կգան։ Ասա Դենեթորին, որ այս ծանր ժամին իր զորքերին Գոնդոր կառաջնորդի Մարկի թագավորն ինքը, թեև գիտի, որ հնարավոր է այլևս չվերադառնա։ Բայց դա երկար ճանապարհ է, և մարդիկ ու ձիերը պետք է ոչ միայն տեղ հասնեն, այլև ուժ ունենան կռվելու։ Վաղը առավոտից կարող է անցնել առնվազն մեկ շաբաթ, նախքան դուք հյուսիսից կլսեք Էորլի որդիների մարտակոչը։
 +
 +
— Մեկ շաբա՛թ,— բացականչեց Հիրգոնը։ — Ինչ արած, եթե այդպես է, ուրեմն՝ այդպես է։ Սակայն յոթ որ հետո դուք, հնարավոր է, միայն քանդված պատեր գտնեք, եթե այլ ուժ անսպասելի օգնության չհասնի։ Այնուամենայնիվ դուք գոնե կկանխեք օրքերի ու թխամաշկ մարդկանց խրախճանքը Սպիտակ Աշտարակում։
 +
 +
— Այո, վատթարագույն դեպքում կկանխենք,— ասաց Թեոդենը։ — Իսկ հիմա, ես ինքս նոր եմ վերադարձել կռվից ու երկարատև ճամփորդությունից և պետք է հանգստանամ։ Այս գիշեր մնա այստեղ։ Առավոտյան կտեսնես Ռոհանի ռազմահավաքը և կվերադառնաս տեսածիցդ ուրախացած, թեթև սրտով ու թարմ նժույգով։ Առավոտը բարին է խոստանում, իսկ գիշերվա ընթացքում շատ մտքեր են փոխվում։
 +
 +
Այս խոսքերով թագավորը վեր կացավ, և մյուսները՝ նույնպես։
 +
 +
— Այժմ գնացեք հանգստանալու,— ասաց նա։ — Քնեք հանգիստ։ Եվ դու նույնպես, պատվարժան Մերիադոք, այսօր այլևս ինձ ոչինչ պետք չէ։ Բայց արևածագին պատրաստ եղիր իմ կանչին։
 +
 +
— Պատրաստ կլինեմ,— ասաց Մերին,— եթե նույնիսկ հրամայես գնալ քեզ հետ Մեռածների Արահետով։
 +
 +
— Մի՛ արտաբերիր կանխագուշակ բառեր,— գլուխն օրորեց թագավորը,— քանզի շուտով այդ անունով կարելի է կոչել ոչ միայն այդ ճանապարհը։ Սակայն ես չասացի, որ քեզ առաջարկելու եմ գալ հետս, ինչպիսի ճանապարհ էլ որ ընտրեմ։ Բարի գիշեր։
 +
 +
— Չէ մի, ես չեմ մնա էստեղ՝ սպասելու նրանց վերադարձին,— ինքն իրեն ասաց Մերին։ — Ինձ չե՛ն թողնի էստեղ, չե՛ն թողնի։
 +
Ու այդպես ինքն իրեն նույն բանը կրկնելով, նա վերջապես քնեց իր վրանում։
 +
 +
Նրան արթնացրեց թիկնապահը, ցնցելով ուսերը ու կանչելով․
 +
 +
— Արթնացի՛ր, արթնացիր, պարո՛ն հոլբիթլա, արթնացիր։
 +
 +
Մերին վերջապես ուշքի եկավ խորը քնից ու նստեց։ «Դեռ մութ, մութ է»,— մտածեց նա ու հարցրեց․
 +
 +
— Ի՞նչ է պատահել։
 +
 +
— Թագավորը կանչում է քեզ։
 +
 +
— Բայց դեռ արևը դուրս չի եկել,— ասաց Մերին։
 +
 +
— Չի եկել, ու դուրս չի գալու այսօր, պարոն հոլբիթլա։ Այնպիսի խավար է ամենուր, որ ասեն՝ արևը խամրել է՝ կհաատաս։ Բայց ժամանակը չի սպասում, անկախ նրանից, արև կա, թե ոչ։ Շտապի՛ր։
 +
 +
Արագ ինչ-որ հագուստ վրան գցելով, Մերին վրանից դուրս եկավ։ Աշխարհը մթնել էր։ Օդը շագանակագույն էր թվում, իսկ մնացած ամեն ինչը սև էր, մոխրագույն ու ստվերազուրկ․ և բացարձաակ լռություն էր։ Երկինքը ծածկած մթին ամպը եզր չուներ, միայն հեռավոր արևմուտքում, որտեղ մեծ խավարի նույնիսկ ամենաերկար մատները դեռ չէին հասցրել շոշափել, հորիզոնը պարուրած մշուշի միջից աղոտ լույս էր ճառագում։ Գլխավերևում կախված էր ամբողջական անձև խավարի ծանր ծածկոցը, և լույսը, թվում էր, գնալով մարում է, ոչ թե ուժգնանում։
 +
 +
Մերին նկատեց, որ շատ մարդիկ վրանների մոտ կանգնած նայում են վերև ու շշուկով խոսում։ Դրանց դեմքերը մոխրագույն էին ու տխուր, իսկ ոմանք վախեցած էին։ Ծանր սրտով նա գնաց դեպի թագավորի վրանը։ Հիրգոնը՝ Գոնդորի պատվիրակը, արդեն այնտեղ էր, իսկ կողքին մեկ այլ պատվիրակ էր կանգնած, նրան նման ու նույն կերպ հագած, բայց ավելի կարճահասակ ու լայնաթիկունք։ Երբ Մերին մտավ, նա խոսում էր թագավորի հետ։
 +
 +
— Սա Մորդորից է եկել, այս խավարը, տիրակալ, ասաց նա։ — Երեկ երեկոյան մայրամուտից հետո սկսեց սողալ։ Իսթֆոլդյան բլուրներց ես տեսնում էի, թե ինչպես է բարձրանում ու սողում երկնքով, և ամբողջ գիշեր, մինչ ես գալիս էի, դա սողում էր իմ հետևից, խժռելով աստղերը։ Այժմ մի վիթխարի ամպ է կախված այս հողերի գլխին, այստեղից մինչև Մթամած Լեռներ, ու գնալով խտանում է։ Պատերազմն սկսված է։
 +
 +
Որոշ ժամանակ թագավորը լռում էր։ Վերջապես դանդաղ ասաց․
 +
 +
— Եվ այսպես, մենք մոտեցանք վերջնագծին։ Մեր ժամանակի մեծագույն պատերազմը սկսված է։ Շատ բաներ անվերադարձ կհեռանան։ Դե ինչ, ամեն դեպքում գոնե թաքնվելու կարիք այլևս չկա։ Կգնանք հարթավայրով, ուղիղ ու ամբողջ թափով։ Հավաքը թող սկսվի անմիջապես, և ուշացողներին չսպասել։ Մինաս Թիրիթում պարենի բավականաչափ պաշարներ կա՞ն։ Քանզի, եթե մենք պետք է ճանապարհ ընկնենք հապճեպ ու առանց ժամանակ կորցնելու, ուրեմն պետք է գնանք թեթև՝ ունենալով միայն այնքան սնունդ ու ջուր, որքան պետք է մինչև առաջին կռիվը։
 +
 +
— Պարենի պաշարները պատրաստված են շատ վաղուց և բավականաչափ,— պատասխանեց Հիրգոնը։ — Վերցրեք որքան հնարավոր է քիչ և սլացեք որքան հնարավոր է արագ։
 +
 +
— Այդ դեպքում կանչիր ազդարարներին, Էոմե՛ր,— ասաց թաագավորը։ — Թող հեծյալները հավաքվեն ու պատրաստ լինեն։
 +
 +
Էոմերը դուրս եկավ, և շուտով թաքստոցում հնչեցին փողերը, որոնց ներքևից պատասխանեցին ուրիշները՝ բայց դրանց ձայներն այլևս զրնգուն ու համարձակ չէին, ինչպիսին Մերիին թվում էին նախորդ երեկոյան, այլ հնչում էին ծանր օդում խուլ ու չարագուշակ։
 +
 +
Թագավորը շրջվեց Մերիի կողմը։
 +
 +
— Ես պատերազմ եմ գնում, պատվարժան Մերիադոք,— ասաց նա։ — Եվս մի քիչ՝ ու ճանապարհ ենք ընկնում։ Քեզ ազատում եմ իմ ծառայությունից, բայց ոչ բարեկամությունից։ Մնա այստեղ, և եթե ուզում ես, կարող ես ծառայել Տիրուհի Էովինին․ նա է ղեկավարելու ժողովրդին իմ փոխարեն։
 +
 +
— Բայց․․․ Բայց տիրակալ, կակազեց Մերին,— ախր ես առաջարկել եմ քեզ իմ թուրը։ Չեմ ուզում բաժանվել քեզանից, թագավոր Թեոդեն, և քանի որ իմ բոլոր բարեկամները գնացել են մարտի, ինձ համար ամոթ կլինի այստեղ մնալը։
 +
 +
— Մենք արշավելու ենք մեծ ու արագավազ ձիերով,— ասաց Թեոդենը։ — Ինչքան էլ որ խիզախ սիրտ ունես, այդպիսի նժույգի դու սանձել չես կարող։
 +
 +
— Այդ դեպքում կապեք ինձ դրանցից մեկի թամբից կամ թույլ տվեք կախվել ասպանդակից կամ էդպես մի բան,— չէր հանգստանում Մերին։ — Ճանապարհը երկար է, բայց ես կարող եմ վազել՝ եթե վարել չեմ կարող, նույնիսկ եթե հոգնեմ ու տեղ հասնեմ մի քանի շաբաթ ուշացումով։
 +
 +
Թեոդենը ժպտաց։
 +
 +
— Դրա փոխարեն ավելի լավ է վերցնեմ քեզ ինձ հետ Սպիտակբաշի վրա,— ասաց նա։ — Լավ, ծայրահեղ դեպքում գոնե մինչև Էդորաս կգաս ինձ հետ, կտեսնես Մեդուսելդը․ սկզբում այնտեղ ենք գնալու։ Առայժմ Սթիբբան էլ կարող է քեզ տանել՝ սրընթաց արշավը հետո է սկսվելու, երբ հասնենք հարթավայր։
 +
 +
Էովինը ոտքի կանգնեց։
 +
 +
Իսկ հիմա արի գնանք, Մերիադոք,— ասաց նա։ — Քեզ ցույց կտամ հանդերձանքը, որ պատրաստել եմ քեզ համար։
 +
 +
Նրանք դուրս եկան։
 +
 +
— Արագորնը դիմեց ինձ մեն-միակ խնդրանքով,— շարունակեց Էովինը, երբ նրանք գնում էին վրանների արանքով,— որ ես քեզ մարտի զինեմ ու հանդերձեմ։ Ես նրան խոստացել եմ անել ինձանից կախված ամեն ինչ։ Քանզի սիրտս զգում է, որ դրանք քեզ դեռ պետք են գալու, մինչև ամեն ինչի վերջանալը։
 +
 +
Նա տարավ Մերիին թագավորի թիկնազորի վրաններից մեկի մոտ, և զինապահն այնտեղից մի ոչ մեծ սաղավարտ, կլոր վահան ու այլ հանդերձանք բերեց։
 +
 +
— Քո հասակին հարմար օղազրահ չկարողացանք գտնել,— ասաց Էովինը,— իսկ պատրաստելու ժամանակ չունեինք։ Բայց, ահա, վերցրու այս ամուր կաշվե բաճկոնակը, գոտին ու դանակը։ Թուր դու արդեն ունես։
 +
 +
Մերին խոնարհվեց և ընդունեց նրա ձեռքից ճերմակ նժույգի պատկերով վահանը, որը Գիմլիին նվիրած վահանին շատ նման էր։
 +
 +
— Վերցրու սրանք, և թող որ քեզ հաջողությամբ ծառայեն,— ասաց տիրուհին։ — Բայց, հնարավոր է, որ մենք կրկին հանդիպենք՝ ես և դու։
 +
 +
Այսպես, խտացող խավարում Մարկի թագավորը պատրաստվում էր առաջնորդել իր հեծյալներին դեպի արևելք տանող ճանապարհով։ Գնում էին ծանր սրտով, շատերին կրծում էր տագնապը։ Բայց նրանք խստաբարո ժողովուրդ էին, հավատարիմ իրենց տիրակալին, և գրեթե չէր լսվում ո՛չ լաց, ո՛չ տրտունջ՝ նույնիսկ թաքստոցում, որտեղ ապրում էին Էդորասից փախած կանայք, երեխաներն ու ծերերը։ Ծանր ճակատագիրը կախվել էր նրանց գլխին, բայց դիմավորում էին լուռ, երես առ երես։
 +
 +
Երկու արագ ժամ անցան, և ահա թագավորն արդեն նստած էր կիսախավարում առկայծող իր ճերմակ նժույգին։ Նա բարձրահասակ ու հպարտ էր թվում, թեև մազերը, որ բարձր սաղավարտի տակից թափվում էին ուսերին, ձյան պես ճերմակ էին․ և շատերը զարմացան ու սիրտ առան, տեսնելով իրենց անխռով ու անվախ առաջնորդին։
 +
 +
Աղմկոտ գետի մոտ, լայն մարգագետիններում շարք էին կանգնել լիովին զինված մոտ հիսուն հարյուրյակ ու ևս հինգ հարյուրյակ ձիավորներ, ինչպես նաև պահուստային թեթևաքաշ ձիերով ու թեթև բեռնված էլի մի քանի հարյուր հոգի։ Հնչեց միայնակ շեփոր, թագավորը ձեռքը բարձրացրեց, և Ռոհանի զորքը լուռ առաջ շարժվեց։ Առջևից գնում էին թագավորի տասներկու թիկնապահները՝ ամենահայտնի և լավագույն ռազմիկները, նրանց հետևից՝ Թեոդենը և Էոմերը նրա աջ կողմում։ Թագավորը հրաժեշտ էր տվել Էովինին վերևում՝ թաքստոցում, և այդ մասին հիշողությունը դեռևս ծանրացնում էր նրա սիրտը, բայց մտքերն արդեն ուղղված էին առաջ։ Նրա հետևից, գոնդորցի հեծյալների կողքով, Սթիբբային հեծած, ընթանում էր Մերին, իսկ նրանց հետևից՝ ևս տասներկուսը թագավորի թիկնազորից։ Նրանք անցնում էին խստադեմ ու անթարթ հայացքներով ռազմիկների երկար շարքերի մոտով։ Եվ երբ արդեն անցնում էին վերջին շարքերը, ռազմիկներից մեկը ուշադիր նայեց հոբիթին։ «Լրիվ երիտասարդ է,— մտածեց Մերին, պատասխանելով նրա հայացքին,— մյուսներից ցածրահասակ ու նիհար»։ Նա որսաց նրա մոխրագույն, ջինջ աչքերի փայլը՝ և ցնցվեց, որովհետև հանկարծ նրա հասկացավ, որ դա անհույս մարդու դեմք է, ով գնում է մահ որոնելու։
 +
 +
Մոխրագույն ճանապարհը գնում էր քարերի մեջ աղմկող Ձյունածինի ափով Ներքին Հորոու և Վերնածին գյուղերի միջով, որտեղ բազմաթիվ կանանց տխուր դեմքեր էին երևում մութ դռների հետևից։ Այդպես առանց եղջերափողի, տավիղի կամ մարդկային ձայների երաժշտության սկսվեց մեծ ճամփորդությունը դեպի արևելք, որի մասին հետագայում երգեր էին գրում ռոհանցիների բազմաթիվ սերունդներ։
 +
 +
<poem>
 +
Մթին Դունհորոուից դալուկ առավոտ,
 +
Թենգելի որդին ելավ իր զորքով․
 +
Էդորաս հասավ, բայց նախնիների
 +
դահլիճները հին պատված էին մշուշով,
 +
Ոսկեզօծ տանիքները՝ անհագ խավարով։
 +
Հրաժեշտ տվեց նա իր ազատ ժողովրդին,
 +
սրբազան դամբարաններին ու բարձր գահին,
 +
Որտեղ երկար տարիներ խրախճանք էր արել
 +
Մինչև արևի լույսը չէր մարել։
 +
Ճանապարհ ընկավ նա, ահը՝ հետևից,
 +
Ճակատագիրը՝ առջևում․ թագավորը չէր կարող
 +
Հրաժարվել իր երդումից։
 +
Այդպես գնում էր Թեոդենը հինգ օր ու գիշեր,
 +
Արևելք տանելով իր հետ մեծաթիվ Էորլինգներ,
 +
Ֆոլդով Ֆենմարքով ու Ֆիրիեն դաշտով,
 +
Վեց հազար նիզակ դեպի արևի երկրներ,
 +
Դեպի հզոր Մունբուրգ Մինդուլուինի տակ,
 +
Անդրծովյան արքաների հարավային քաղաք,
 +
Թշնամիներով պաշարված ու կրակով պատված։
 +
Ճակատագիրը կանչեց նրանց ու կլանեց խավարը
 +
Ձիուն, հեծյալին, ու լռեց սմբակների ձայնը․
 +
Այդպես են պատմում մեզ այդ մասին երգերը։
 +
</poem>
 +
 +
Եվ իրոք թագավորն Էդորաս հասավ խտացող խավարում, թեև դեռ կեսօր էր։ Այնտեղ նա կարճ ժամանակով կանգ առավ և ուժեղացրեց իր զորքը զորահավաքից ուշացած ևս երեք տասնյակ հեծյալներով։ Կարճ հացկերույթից հետո նա կրկին ճանապարհի պատրաստվեց և իր զինակրին սիրալիր հրաժեշտ տվեց՝ մնաս բարով մաղթելով։ Բայց Մերին վերջին անգամ փորձեց խնդրել նրան վերցնել իր հետ։
 +
 +
— Ինչպես արդեն ասացի, այսպիսի ճամփորդությունը Սթիբբայի պես ձիուկի ուժերի բանը չէ,— ասաց Թեոդենը։ — Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, որ բռնկվելու է Գոնդորի դաշտերում, պատվարժան Մերիադոք, թեկուզ և թուր ունես ու հասակիցդ մեծ սիրտ։
 +
 +
— Ժամանակից շուտ ո՞վ կարող է ասել,— պատասխանեց Մերին։ — Ախր դու ինձ դրա համար չդարձրիր քո զինակիրը, որ ես նստեմ տանը՝ մինչդեռ դու կռվում ես։ Չեմ ուզում, որ երգերում երգեն, թե ինչպես են ինձ ամեն անգամ թողել հետևում։
 +
 +
— Ես խոստացել եմ հոգ տանել քո մասին,— ասաց Թեոդենը։ — Իսկ դու՝ ենթարկվել ինձ։ Իմ հեծյալներից ոչ ոք չի կարող քեզ որպես բեռ տանել։ Եթե ճակատամարտն իմ դարպասների դիմաց լիներ, գուցե և աշուղները հիշեին քո սխրանքները, բայց մինչև Մունդբուրգ, որտեղ տիրում է Դենեթորը, հարյուր ու երկու լիգ ճանապարհ է։ Սա իմ վերջին խոսքն է։
 +
 +
Մերին խոնարհվեց ու դժբախտ տեսքով հեռացավ, նայելով հեծյալների շարքին։ Նրանք արդեն պատրաստվում էին շարժվել․ ձգում էին գոտիները, ստուգում թամբերն ու շոյում ձիերին։ Ոմանք անհանգիստ նայում էին իջնող երկնքին։ Ինչ-որ մեկն աննկկատ մոտեցավ հոբիթին ու շշնջաց նրա ականջին․
 +
 +
— Ում կամքն ամուր է՝ պատն էլ խոչնդոտ չէ․ այդպես ենք մենք ասում։ Ես դա ինձ վրա եմ փորձել։
 +
 +
Մերին բարձրացրեց աչքերն ու տեսավ այն երիտասարդ հեծյալին, ում նկատել էր առավոտյան, հավաքի ժամանակ։
 +
 +
— Դեմքիցդ երևում է, որ ուզում ես գնալ Մարկի տիրակալի հետևից,— շարունակեց հեծյալը։
 +
 +
— Այո, ուզում եմ,— ասաց Մերին։
 +
 +
— Ուրեմն, կգաս ինձ հետ,— ասաց հեծյալը։ — Ես քեզ կնստեցնեմ իմ առջևում ու կծածկեմ թիկնոցով, մինչև բավական հեռանանք ու այս խավարն ավելի խտանա։ Քո ցանկությունն անկեղծ է, և այն չպետք է մերժվի։ Ոչ ոքի հետ էլ չխոսես, արի ինձ հետ։
 +
 +
— Շատ, շատ շնորհակալ եմ քեզ,— մի կերպ ասաց Մերին։ — Շնորհակալ եմ քեզ, պարոն․․․ Ներիր, չգիտեմ քո անունը։
 +
 +
— Չգիտե՞ս,— ցածր ասաց Հեծյալը։ — Ուրեմն կոչիր ինձ Դեռնհելմ։
 +
 +
Այդպես պատահեց, որ երբ թագավորը ճանապարհ ընկավ, Դեռնհելմի առջև նստել էր հոբիթ Մերիադոքը, և Վեսթֆոլդյան մոխագույն մեծ նժույգը գրեթե չէր զգում ավելորդ ծանրությունը, քանզի Դեռնհելմը ծանր չէր, ինչպես մյուս տղամարդիկ, թեպետ ճկուն էր ու բարեկազմ։
 +
 +
Նրանք շարժվեցին դեպի խավար։ Այդ գիշեր ճամբար խփեցին ուռենու մացառուտներում, որտեղ Ձյունածինը միանում Էր Էնտուոշին՝ Էդորասից տասներկու լիգ արևելք։ Առվոտյան շարունակեցին ճանապարհը Ֆոլդ հարթավայրով, հետո Ֆենմարքի ճահճոտ ցածրավայրով, որտեղ աջ կողմով, բլուրների եզրով սկսեցին ձգվել կաղնու անտառներ, մթին Հալիֆիրիենի ստվերի ներքո, Գոնդորի սահմանին։ Նրանց ձախ կողմում խորտակվում էին մշուշում Էնտուոշի գետաբերանից սնուցվող ճահիճները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, հյուսիսում պատերազմ սկսվեց․ միայնակ փախստական հեծյալները լուրեր էին բերում արևելյան սահմանները գրոհող թշնամիների մասին, օրքերի հորդաների մասին, որոնք արդեն վխտում են Ռոհանի հարթավայրում։
 +
 +
— Առա՜ջ, սլացեք առա՜ջ,— ճչաց Էոմերը։ — Հետ դառնալու համար չափազանց ուշ է։ Էնտուոշի ճահիճները կպաշտպանեն մեր ձախ թեևը։ Հիմա մեզ արագություն է պետք, առա՛ջ։
 +
 +
Այդպես Թեոդեն թագավորը լքեց իր տիրույթները։ Իսկ ճանապարհը մղոն առ մղոն առաջ էր վազում, և կողքով անցնում էին փարոսային լեռները՝ Քալենհադը, Մին-Ռիմոնը, Էրելասը, Նարդոլը։ Բայց խարույկներն այլևս չէին վառվում։ Աշխարհը մոխրագույն էր ու անշարժ, ահասարսուռ լռություն էր, առջևում խտանում էր խավարը, և հույսը մարում էր սրտերում։
 +
 +
====Գլուխ չորորդ․ Գոնդորի պաշարումը====
 +
 +
Փիփինին արթնացրեց Գենդալֆը։ Սեղանին վառվում էին մոմերը, որովհետև պատուհաններից միայն ինչ-որ աղոտ կիսախավար էր թափանցում։ Օդը ծանր էր՝ ինչպես ամպրոպից առաջ։
 +
 +
— Ժամը քանի՞սն է,— հորանջելով, հարցրեց Փիփինը։
 +
 +
— Երկրորդ ժամն անցավ,— պատասխանեց Գենդալֆը։ — Ժամանակն է վեր կենալ ու ներկայանալի տեսք ստանալ։ Կանչված ես Քաղաքի Տիրակալի մոտ՝ քո նոր պարտականությունները սովորելու համար։
 +
 +
— Իսկ նա նախաճաշ կապահովի՞։
 +
 +
— Ո՛չ։ Ահա՛ քո նախաճաշը, և մինչև կեսօր այլևս ոչինչ չսպասես։ Այժմ սնունդը տրվում է չափաբաժնով։
 +
 +
Փիփինն առանց որևէ հրճվանքի նայեց փոքրիկ հացին և, իր պատկերացմամբ, կարագի ուղղակի ծիծաղելի չափաբաժնին, որ դրված էր կաթով լի բաժակի կողքին։
 +
 +
— Է՜հ, Ինչի համար ինձ էստեղ բերեցիր,— հառաչեց նա։
 +
 +
— Ինքդ էլ հիանալի գիտես, թե ինչու,— կտրեց Գենդալֆը։ — Որպեսզի ավելի վատ փորձանքի մեջ չընկնես։ Իսկ եթե քեզ այստեղ դուր չի կալիս, կարող ես հիշել, որ ինքդ ես սա քո գլխին բերել։
 +
 +
Շատ չանցած նա կրկին Գենդալֆի հետ գնում էր աշտարակի գահադահլիճ տանող սառը միջանցքով։ Դենեթորը անշարժ նստած էր մոխրագույն կիսախավարում։ «Ճիշտ ինչպես ծեր, համբերատար սարդը»,— մտածեց Փիփինը։ Թվում էր, նա նախորդ օրվանից տեղից չի շարժվել։ Նա Գենդալֆին նստելու նշան արեց, բայց Փիփինը դեռ որոշ ժամանակ մնաց առանց ուշադրության։ Վերջապես ծերունին դիմեց նրան․
 +
 +
Դե ինչ, պարոն Փերեգրին, հուսով եմ, երեկվա օրը օգտագործեցիք ձեր օգտին և ձեր սրտո՞վ։ Չնայած վախենում եմ, որ այստեղի օրապահիկը, ձեր հասկացությամբ, շատ համեստ է։
 +
 +
Փիփինը զարմացավ ու նրա մոտ տհաճ զգացողություն առաջացավ, որ իր ասածի կամ արածի մեծ մասը ինչ-որ կերպ հայտնի է դարձել տիրակալին։ Իսկ գուցե նա մտքե՞ր է կարդում։ Հոբիթը որոշեց, որ ավելի լավ է լռել։
 +
 +
— Ինչո՞վ կուզեիր զբաղվել ինձ մոտ ծառայությաան ժամանակ։
 +
 +
— Ես կարծում էի, տիրակալ, որ դու ինքդ կորոշես իմ պարտականությունները։
 +
 +
— Կորոշեմ, երբ իմանամ, թե ինչի համար ես դու պիտանի,— ասաց Դենեթորը։ — Եվ, հավանաբար, ավելի շուտ կիմանամ, եթե քեզ իմ կողքին պահեմ։ Իմ զինակիրը թույտվություն է խնդրել տեղափոխվելու արտաքին կայազոր, ուստի որոշ ժամանակ կզբաղեցնես նրա տեղը։ Կծառայես ինձ, հանձնարարություններս կկատարես ու կզվարճացնես պատերազմի և խորհրդի հարցերի միջև ազատ ժամանակամիջոցներում։ Երգել գիտե՞ս։
 +
 +
— Գիտեմ,— պատասխանեց Փիփինը։ — Ավելի ճիշտ, գիտեմ՝ իմ երկրի պատկերացումներով։ Բայց մեր երգերը մեծ դահլիճների ու մութ ժամանակների համար չեն, տիրակալ։ Մենք հազվադեպ ենք երգում քամուց ու անձրևից ավելի վատ բաների մասին։ Իմ իմացած երգերի մեծ մասն էնպիսի բաների մասին են, որ ստիպում են ծիծաղել՝ և ուտելու ու խմելու մասին, իհարկե։
 +
 +
— Եվ այդ ինչու՞ ձեր երգերը իմ դահլիճների ու այս ժամանակի համար չեն։ Մենք երկար ապրել ենք Խավարի սպառնալիքի ներքո, և մի՞թե առավել հաճելի չեն լինի մեր ականջներին հեռավոր ու անհոգ երկրի զվարթ արձագանքները։ Այդ ժամանակ մենք կզգանք, որ մեր զգոնությունը անպտուղ չի եղել, թեև, հնարավոր է՝ անշնորհակալ։
 +
 +
Փիփինի սիրտը կախ ընկավ։ Նրան դուր չէր գալիս այդ միտքը՝ երգել Մինաս Թիրիթի տիրակալի համար հոբիթական երգեր, հատկապես ծիծաղելի, որոնք նա ամենից լավ գիտեր․ դրանք չափազանց պարզունակ էին այդ պահի համար։ Առայժմ, սակայն, նա ազատվեց այդ փորձությունից՝ նրան չհրամայեցին երգել։ Դենեթորը շրջվեց Գենդալֆի կողմը և հարց ու փորձ արեց Ռոհիրիմների և նրանց մտադրությունների մասին, ինչպես նաև Էոմերի՝ թագավորի եղբորորդու դիրքի մասին։ Իսկ Փիփինը զարմանում էր, թե որտեղից նա այդքան բան գիտե հեռավոր երկրներում ապրողների մասին, եթե ինքը արդեն շատ տարիներ չի լքել իր երկիրը։
 +
 +
Վերջապես Դենեթորը ձեռքը թափահարեց՝ հասկացնելով Փիփինին, որ նա որոշ ժամանակ ազատ է։
 +
 +
— Գնա Միջնաբերդի զինանոց,— ասաց նա,— և հագնվիր, ինչպես վայել է աշտարակի պահապանին։ Այնտեղ ամեն ինչ քեզ համար պատրաստել են, երեկ եմ կարգադրել։ Վերադարձիր հագնվելուց հետո։
 +
 +
Եվ իսկապես, ինչպես և նա խոստացել էր, ամեն ինչ պատրաստ էր․ շուտով Փիփինը հագել էր նոր հանդերձներ, տարօրինակ, ամբողջովին սև ու արծաթավուն։ Օղազրահի օղերը գուցե և պողպատից էին, բայց սաթի պես սև էին, իսկ բարձր, պսակով սաղավարտը երկու կողմերից զարդարված էր ագռավի թևերով, պսակի մեջտեղում էլ արծաթե աստղ էր։ Օղազրահի վրայից Փիփինը հագավ կարճ, սև բաճկոն՝ կրծքին ասեղնագործված արծաթե ծառով։ Նրա հին հագուստները ծալեցին ու տարան, բայց թույլատրեցին պահել լորիենյան մոխրագույն թիկնոցը, թեպետ հերթապահության ժամանակ կրել չէր կարելի։ Այժմ, ինքն էլ չիմանալով, նա իսկապես դարձել էր կոլոտիկների արքայազն Էրնիլ ի Ֆերիանաթը, ինչպես նրան դիմում էր ժողովուրդը։ Սակայն նա իրեն անհարմար էր զգում։ Եվ խավարն էլ արդեն սկսել էր լրջորեն ճնշել։
 +
 +
Ամբողջ օրը պղտոր մութ էր։ Անարև լուսաբացից մինչև երեկո ծանր ստվերը խտանում էր, և քաղաքում բոլորի սրտերը ճնշված էին։ Վերևում՝ բարձրում, պատերազմի քամուց քշված հսկայական ամպը Սև Երկրից դանդաղորեն դեպի արևմուտք էր հոսում՝ կուլ տալով լույսը, բայց ներքևում օդը անշարժ էր, կարծես ամբողջ Անդուինի հովիտը շունչը պահած սպասում էր ավերիչ փոթորկի սկսվելուն։
 +
 +
Տասնմեկերորդ ժամին, վերջապես, մի պահ ազատվելով պարտականություններից, Փիփինը դուրս եկավ ու գնաց ուտելիք-խմելիք փնտրելու, որ գոնե մի քիչ զվարճանա ու կրճատի ցավալի սպասման ժամանակը։ Սեղանատանը նա նորից հանդիպեց Բերեգոնդին՝ վերջինս հենց նոր էր վերադարձել Պելենորի դիտակետերից, հողապատնեշի պահակային աշտարակներից, որտեղ ուղարկված էր հանձնարարությամբ։ Նրանք երկուսով կրկին բարձրացան պատին․ Փիփինն իրեն բանտարկյալ էր զգում փակ դահլիճներում և շունչը կտրում էր նույնիսկ բարձրադիր Միջնաբերդում։ Նրանք նորից նստեցին արևելք նայող հրակնատի նստարանին, որտեղ հյուրասիրվել ու զրուցել էին նախորդ օրը։
 +
 +
Մայրամուտի ժամն էր, բայց վիթխարի ծածկոցը տարածվել էր հեռու արևմուտք, և միայն ծովում խորտակվելուց առաջ արևը հասցրեց մի պահ երևալ ու հրաժեշտի կարճ ճառագայթներ ուղարկել խավարից առաջ, այն նույն ճառագայթները, որ Ուղիների խաչմերուկում լուսավորեցին ընկած արքայի գլուխը և ստիպեցին ֆրոդոյին շրջվել։ Բայց Մինդոլուինի ստվերի տակ գտնվող Պելլենորի դաշտերը չլուսավորվեցին․ այնտեղ լճացել էր մռայլ, շագանակագույն մշուշը։
 +
 +
Փիփինին թվում էր, որ ոչ թե երեկ էր նստած այստեղ, այլ շա՜տ-շատ տարիներ առաջ, ինչ-որ կիսամոռացված ժամանակ, երբ ինքը դեռ անհոգ հոբիթ էր, թեթևամիտ մի թափառական, ով դեռ ոչինչ չգիտեր այս աշխարհի վտանգների մասին։ Իսկ այժմ նա փոքրիկ զինվոր էր հսկա քաղաքում և պատրաստվում էր մեծ գրոհի՝ հագին Միջնաբերդի պահապանի հպարտ, բայց մռայլ հանդերձանքը։
 +
Մի ուրիշ ժամանակ և մեկ այլ վայրում նրան գուցե զվարճալի թվար իր նոր հանդերձանքը, բայց հիմա գիտեր, որ այդ ամենը խաղ չէ, որ ինքն իսկապես խստաբարո, մռայլ տիրակալի սպասավորն է և գլխին մեծ վտանգ է կախված։ Օղազրահը ծանր էր, սաղավարտը ճնշում էր գլուխը։ Բաճկոն-թիկնոցը հանեց ու գցեց նստարանին։ Հոգնած հայացքը շրջելով ներքևում փռված մութ դաշտերից, նա հորանջեց, ապա հառաչեց։
 +
 +
— Ծանր օ՞ր ես ունեցել,— հարցրեց Բերեգոնդը։
 +
 +
— Շատ ծանր,— հաստատեց Փիփինը։ — Անգործությունից ու սպասումից ոտքի վրա մնալ չեմ կարողանում։ Կրունկներս մաշեցի փոխարքայի դռների մոտ, մինչև նա երկար ժամերով խոսում էր Գենդալֆի հետ, հետո իշխան Իմրահիլի այլ մեծապատիվ անձանց հետ։ Հետո, ես սովոր չեմ սոված փորով սպասարկել ուրիշներին, երբ նրանք ուտում են։ Հոբիթի համար դա արդեն չափազանց է։ Դու անտարակույս կարծում ես, Բերեգոնդ, որ ես քիչ եմ գնահատում ինձ ընձեռնված մեծ պատիվը և նման բաներ։ Բայց ինչու՞մն է դրա մեծությունը։ Իսկապես, նույնիսկ ուտելիքից ու խմելիքից բավականություն չկա էս սողացող խավարում։ Էս ի՞նչ է սա նշանակում, օդը ոչ թե օդ է, այլ ինչ-որ խիտ շագանակագույն զանգված։ Ձեզ մոտ հաճա՞խ է էսպես մռայլ մշուշ լինում, թե՞ միայն արևելյան քամու ժամանակ։
 +
 +
— Ոչ, եղանակն այստեղ կապ չունի,— ասաց Բերեգոնդը։ — Սա նրա հնարանքներն են, ում անունը մենք չենք տալիս։ Նա է ուղարկում այս ծուխը Հրամեջ Լեռան ընդերքից, որ խավարեցնի մեր սրտերն ու պղտորի մտքերը։ Եվ դա նրա մոտ ստացվում է։ Ա՜խ, շուտ վերադառնար Ֆարամիրը։ Նրան չես վախեցնի նման բաներով։ Բայց հիմա, ով գիտե, էլ նա երբևէ կվերադառնա՞ Գետի այն կողմի խավարից։
 +
 +
— Հա, Գենդալֆն էլ էր անհանգստանում,— ասաց Փիփինը։ — Նա, իմ կարծիքով, խիստ հիասթափված էր, որ Ֆարամիրին չգտավ Քաղաքում։ Իսկ ինքը տեսնես ու՞ր կորավ։ Կեսօրից առաջ լքեց տիրակալի խորհուրդը ու շատ մռայլ տեսք ուներ։ Միգուցե վատ լուրերի որոշակի կանխազգացու՞մ ուներ։
 +
 +
Հանկարծ երկուսն էլ կես բառի վրա քարացան ու սառան տեղերում։ Փիփինը ձեռքերով ականջները փակեց և ուժահատ ընկավ, բայց Բերեգոնդը, որ Ֆարամիրի մասին խոսելիս նայում էր պատի վրայից, մնաց այնտեղ, որտեղ կանգնած էր՝ ամբողջ մարմնով ձգված ու աչքերը չռած։ Փիփինը ճանաչում էր այդ սահմռկեցուցիչ, քարացնող ճիչը, որ լսել էր շատ վաղուց Հոբիթաստանի ճահճուտներում, բայց այժմ այն բազմակի անգամ հզոր էր՝ լցված կատաղի ատելությամբ ու սառնությամբ, և թունավոր հուսահատությամբ էր լցնում սիրտը։
 +
 +
Վերջապես Բերեգոնդը դժվարությամբ խոսեց։
 +
 +
— Հայտնվեցին,— ասաց նա։ — Քաջություն հավաքիր ու նայիր։ Տեսնու՞մ ես, ահա նրանք, կատաղի հրեշները։
 +
 +
Փիփինը չուզենալով բարձրացավ նստարանի վրա ու նայեց պատից այն կողմ։ Ներքևում փռված Պելլենորը մշուշով էր պատված և ձգվում էր մինչև հեռվում հազիվ գուշակելի Մեծ Գետի ափերը։ Բայց այժմ դաշտավայրի գլխին, ինչպես անժամանակ գիշերվա ստվերներ, սավառնում էին հինգ թռչնանման արարածներ՝ լեշակերների պես սարսափելի, բայց ավելի մեծ, քան արծիվները և դաժան, ինչպես մահը։ Նրանք մեկ սրընթաց մոտենում էին պարսպին, գրեթե նետի թռիչքի հեռավորության վրա, մեկ հեռանում դեպի գետը ու նորից վերադառնում։
 +
 +
— Սև Հեծյալները,— քրթմնջաց Փիփինը։ — Սև Հեծյալները երկնքում․․․ Բայց տե՛ս, Բերեգո՜նդ,— հանկարծ բացականչեց նա,— նրանք ոնց որ ինչ-որ բան փնտրեն, տես ոնց են պտտվում, հետո իջնում ներքև՝ անընդհատ նույն տեղը։ Իսկ տեսնու՞մ ես, ինչ-որ բան է շարժվում գետնի վրայով, մութ, փոքրիկ բծեր։ Այո, հեծյալներ են, չորսը կամ հինգը։ Ա՜խ չեմ կարող նայել․ Գե՜նդալֆ, Գե՜նդալֆ, փրկի՜ր մեզ։
 +
 +
Տարածվեց երկարատև ու ականջ ծակող ևս մեկ կաղկանձ, և հոբիթը հետ թռավ պատից, ծանր շնչելով, ինչպես ծխահարված գազանիկ։ Հետո ավելի հեռվից տարածվեց շեփորի ուժգնացող ձայնը և ավարտվեց բարձր ու երկար նոտայի վրա։
 +
 +
— Ֆարամի՛րը, Ֆարամի՛րը, նրա կա՜նչն է,— բացականչեց Բերեգոնդը։ — Ա՛յ քեզ քաջասիրտ։ Բայց ինչպե՞ս կարող է նա հասնել Դարպասին, եթե այդ թռչող գիշատիչները ոչ միայն վախեցնել գիտեն։ Բայց նայի՛ր, լավ էլ դիմանում են, սլանում են դեպի Դարպասը։ Օ՛հ, ոչ, ձիերը խելքները թռնում են՝ գցում հեծյալներին․․․ Վեր կացան, արդեն վազում են․․․ Ոչ, մեկը դեռ թամբի վրա է, բայց վերադառնում է մնացածների մո՛տ։ Հաստատ հրամանատարն է, նրան ենթարկվում են և՛ ձիերը, և՛ մարդիկ։ Ա՜խ, այդ նողկանքներից մեկը իջնում է, թռչում է ուղիղ նրա վրա․․․ Օգնությու՜ն, օգնությու՜ն, մի՞թե ոչ ոք դուրս չի գա նրան օգնելու։ Ֆարամի՜ր։
 +
 +
Այս խոսքերով Բերեգոնդը ցատկեց տեղից ու կորավ խավարում։ Ամոթահար իր սարսափից, մինչդեռ Բերեգոնդը մտածում էր առաջին հերթին հրամանատարի մասին, որին սիրում էր, Փիփինը ոտքի կանգնեց ու նայեց դուրս։ Հենց այդ պահին հյուսիսում, խավարի մեջ, արծաթասպիտակ աստղ բռնկվեց ու սլացավ մութ դաշտերով։ Այն շարժվում էր նետի թռիչքի արագությամբ ու գնալով մեծանում, արագորեն մոտենալով դեպի Դարպասը փախչող մարդկանց։ Փիփինին թվաց, թե նրա շուրջը աղոտ լույս է տարածվում, և ծանր ստվերները նահանջում են նրա առջև․ իսկ հետո, երբ նա մոտեցավ, լսվեց պատերից արձագանքող հզոր, կանչող ձայնը։
 +
 +
— Գե՛նդալֆ,— ճչաց Փիփինը,— Գե՛նդալֆ։ Նա միշտ հայտնվում է ամենաանհուսալի պահին։ Սլացի՛ր, Ճերմակ ձիավոր, սլացի՜ր, Գե՜նդալֆ, Գե՛նդալֆ,— ճչում էր նա կոկորդը պատռելով, ինչպես մրցավազք դիտող հանդիսատեսը իր սիրած վազորդին, որը, մեկ է, չի լսում։
 +
 +
Սավառնող մութ ստվերները նկատեցին մոտեցողին։ Նրանցից մեկը նետվեց դեպի նոր հակառակորդը,  բայց, ինչպես Փիփինին թվաց, հեծյալը բարձրացրեց ձեռքը և ճերմակ լույսի մի ճառագայթ ուղղեց դեպի վեր։ Նազգուլը երկար ոռնոց արձակեց ու թռավ հեռու, մյուսները մի ակնթարթ տատանվեցին, ապա, զսպանակաձև բարձրանալով, հեռացան արևելք ու կորան օդում կախված ամպի մեջ։ Պելլենորը որոշ ժամանակով մի փոքր լուսավորվեց։
 +
 +
Փիփինը տեսավ, թե ինչպես հանդիպեցին ու կանգ առան Ճերմակ հեծյալն ու մյուս հեծյալը՝ սպասելով ոտքով եկողներին։ Քաղաքից նրանց օգնություն շտապեց ընդառաջ, և քիչ անց նրանք բոլորը կորան տեսադաշտից արտաքին պատերի հետևում, հավանաբար Դարպասն էին անցնում։ Գլխի ընկնելով, որ նրանք անմիջապես կգան աշտարակ՝ փոխարքայի մոտ, հոբիթը շտապեց դեպի Միջնաբերդի մուտքը։ Եվ հայտնվեց ամբոխի մեջ, որոնք նույնպես պատերի վրայից դիտում էին հետապնդումն ու անսպասելի փրկությունը։
 +
 +
Երկար սպասելու հարկ չեղավ․ շուտով լուրը կայծակի արագությամբ տարածվեց Քաղաքով մեկ, ու մոտակա փողոցներից լսվեց բազմաձայն ուրախության գվվոց՝ վանկարկում էին Ֆարամիրի և Միթրանդիրի անունները։ Հետո Փիփինը ջահեր տեսավ, իսկ դրանց հետևում՝ ամբոխով շրջապատված դանդաղ առաջացող երկու հեծյալ․ մեկը ճերմակ էր հագած, բայց էլ չէր լուսարձակում, այլ թվում էր մթնշաղում գունատ, ասես նրա ներսի կրակը հանգած լիներ կամ թաքնված, մյուսը մուգ հագուստներով էր ու գալիս էր գլուխը խոնարհած։ Նրանք իջան ձիերից, և երբ ձիապանները տարան Լուսաչին ու մյուս ձիուն, մոտեցան դարպասի մոտ կանգնած պահակին։ Գենդալֆը քայլում էր վստահ, մոխրագույն թիկնոցը հետ գցած, և աչքերում դեռ այրվում էր կրակը, իսկ մյուսը գալիս էր, դանդաղ, օրորվելով, ասես հոգնած լիներ կամ վիրավոր։
 +
 +
Փիփինն առաջ գնաց, երբ նրանք արդեն անցնում էին դարպասի կամարի տակով և, ջահերի լույսի տակ տեսնելով Ֆարամիրի դեմքը, ակամա շունչը պահեց։ Երևում էր, որ նա քիչ առաջ մահացու սարսափ է ապրել, բայց կամքի ահռելի ջանքերով տիրապետել է իրեն և այժմ հանգիստ է։ Նա մի պահ կանգ առավ ու մի քանի խոսք փոխանակեց ժամապահի հետ՝ հպարտ, հանգիստ, և Փիփինը, նայելով նրան, նկատեց, թե որքան շատ է նա նման իր եղբորը՝ Բորոմիրին, որին հոբիթը սիրեց հենց առաջին հանդիպումից՝ հիանալով նրա վեհ, հպարտ, բայց բարյաացակամ պահվածքով։ Բայց Ֆարամիրը նրա սրտում բոլորովին այլ, անծանոթ զգացում առաջացրեց։ Նրա կեցվածքի մեջ մեծ վեհանձնություն կար, որպիսին Փիփինը ժամանակ առ ժամանակ տեսնում էր Արագորնի մեջ, հնարավոր է՝ պակաս մեծ, բայց ավելի մոտ ու հասկանալի․ նա անդրծովյան Տիրակալներից էր՝ ծնված ավելի ուշ ժամանակներում, բայց միաժամանակ նրա մեջ զգացվում էր Առաջնածինների իմաստությունն ու տխրությունը։ Այժմ Փիփինը հասկացավ, թե ինչու էր Բերեգոնդը այդպես սիրով տալիս նրա անունը։ Այդպիսի հրամանատարի հետևից մարդիկ և նույնիսկ ինքը՝ հոբիթը, առանց տատանվելու կմտնեին նույնիսկ սև թևերի մահացու ստվերի տակ։
 +
 +
— Ֆարամի՛ր,— զրնգուն ձայնով գոռաց նա մյուսների հետ,— Ֆարամի՛ր։ — Եվ Ֆարամիրը, լսելով նրա տարօրինակ ձայնը մարդկանց աղմուկի մեջ, շրջվեց, տեսավ նրան ու զարմանքից քարացավ։
 +
 +
— Որտեղի՞ց հայտնվեցիր,— ասաց նա վերջապես։ — Կոլոտիկ՝ աշտարակի պահապանի հանդերձներով։ Որտեղի՞ց․․․
 +
 +
Գենդաֆը մոտեցավ նրան ու պատասխանեց․
 +
 +
— Նա եկել է կոլոտիկների երկրից, ես եմ նրան բերել։ Բայց ժամանակ չկորցնենք, մենք դեռ պետք է շատ բան խոսենք ու քննարկենք, իսկ դու հոգնած ես։ Կոլոտիկը կգա մեզ հետ, քանզի նա ինձանից լավ գիտե, որ ժամանակն է գնալ տիրակալի մոտ ու կատարել իր պարտականությունները։ Գնանք, Փիփին, հետևիր մեզ։
 +
 +
Վերջապես նրանք հայտնվեցին Քաղաքի Տիրակալի առանձնավայրում։ Այնտեղ խորը աթոռներ էին դրված ածուխի կրակարանի շուրջը․ և շուտով գինի բերեցին։ Փիփինը, գրեթե աննկատելի, կանգնած էր Դենեթորի աթոռի հետևում ու մոռացած հոգնածության մասին, որսում էր ասված յուրաքանչյուր բառը։
 +
 +
Ֆարամիը սպիտակ հաց կտրեց, գինուց կում արեց ու նստեց հոր ձախ կողմում, ցածր աթոռին։ Մյուս կողմում, քիչ հեռու, փորագրանախշերով փայտե բազկաթոռին նստել էր Գենդաֆը․ և թվում էր՝ քնել է։ Քանզի Ֆարամիրը սկզբում խոսում էր միայն հանձնարարության մասին, որով իրեն ուղարկել էին տասը օր առաջ․ նա լուրեր էր բերել Իթիլիենից, պատմում էր Թշնամու ու նրա դաշնակիցների տեղաշարժերի մասին, հետո պատմեց ճանապարհի մարտի մասին, որտեղ Հարադցիներն ու իրենց հսկա գազանը տապալվեցին։ Մի խոսքով Հրամանատարը զեկուցում էր իր տիրակալին սահմանային մանր-մունր բախումների մասին, որոնք դեռ վերջերս կենսական նշանակություն ունեին, իսկ այսօր թվում էին աննշան ու ոչ կարևոր։
 +
 +
Հետո հանկարծ Ֆարամիրը նայեց Փիփինին։
 +
 +
— Իսկ հիմա անցնենք տարօրինակ հարցերին,— ասաց նա։ — Քանզի սա առաջին կոլոտիկը չէ՝ հյուսիսային առասպելներից եկած հարավային հողեր, որին ես տեսնում եմ։
 +
 +
Այդ լսելով՝ Գենդալֆն ուղղվեց ու ամուր սեղմեց բազկաթոռի արմունկները։ Բայց ոչինչ չասաց ու հայացքով զսպեց բացականչությունը Փիփինի շուրթերին։ Դենեթորը նայեց նրանց ու գլխով արեց, հասկացնելով, որ շատ բաների մասին է արդեն կռահել։ Ֆարամիրը դանդաղ պատմում էր, մինչ մյուսները լուռ ու անշարժ նստած էին, մեծամասամբ նայելով Գենդալֆին, թեև ժամանակ առ ժամանակ նրա հայացքն ընկնում էր Փիփինի վրա, կարծես թարմացնելու համար մյուս երկուսի մասին հիշողությունը։
 +
Երբ նա պատմում էր Ֆրոդոյի ու նրա ծառայի հետ հանդիպման և Հեննեթ Աննունում ծավալված իրադարձությունների մասին, Փիփինը նկատեց, որ Գենդալֆի ձեռքերը դողում են, սեղմած բազկաթոռի արմունկները։ Այժմ դրանք ճերմակած ու խորշոմած էին թվում, և Փիփինը սարսափով հասկացավ, որ Գենդալֆը, նույնիսկ Գենդալֆը անհանգստացած է ու նույնիսկ վախեցած։ Վերջապես Ֆարամիրը պատմեց հոբիթների հետ իր բաժանման ու նրանց Քիրիթ Ունգոլ գնալու որոշման մասին, հետո հառաչեց, գլուխն օրորեց ու լռեց։ Գենդալֆը տեղից վեր թռավ։
 +
 +
— Քիրիթ Ունգո՞լ, Մորգուլի հովի՞տը,— բացականչեց նա։ — Ե՞րբ է դա տեղի ունեցել, Ֆարամի՛ր։ Ե՞րբ ես դու նրանցից բաժանվել, Ե՞րբ նրանք կհասնեն այդ անիծյալ հովտին։
 +
 +
— Մենք բաժանվել ենք երկու օր առաջ առավոտյան,— պատասխանեց Ֆարամիրը։ — Մինչև Մորգուլդուինի հովիտը տասնհինգ լիգ էր մնում, եթե նրանք գնային ուղիղ գծով հարավ, և դեռ հինգ լիգ էլ պետք է գնան դեպի արևելք, որ հասնեն Անիծված Աշտարակին։ Ինչքան էլ արագ գնան, կարծում եմ, այսօրվանից շուտ չեն հասնի, իսկ գուցե և դեռ չեն հասել։ Ես կռահում եմ քո վախի պատճառը։ Սակայն այս խավարը նրանց հետ կապ չունի։ Սա երեկ է սկսվել, և անցյալ գիշեր ողջ Իթիլիենը ստվերի տակ էր։ Ինձ համար պարզ է, որ Թշնամին վաղուց էր պլանավորել այս հարձակումը, և դրա ժամանակն արդեն որոշված էր դեռ նախքան կոլոտիկների ինձանից բաժանվելը։
 +
 +
Գենդալֆը մեծ քայլերով չափում էր հատակը։
 +
 +
— Երկու օր առաջ առավոտյան, գրեթե երեք օր ճանապարհ։ Իսկ որքա՞ն է հեռու այն վայրը, որտեղ դուք բաժանվել եք։
 +
 +
— Թռչնի թռիչքով մոտավորապես քսանհինգ լիգ,— պատասխանեց Ֆարամիրը։ — Բայց ես չէի կարող ավելի արագ վերադառնալ։ Դեռ երեկ մենք հերթապահում էինք Քաիր Անդրոսում․ դա մի երկար կղզի է հյուսիսում՝ գետի մեջ, որը մենք պաշտպանում ենք։ Իսկ ձիերն այս ափին են պահվում։ Երբ խավարը խտացավ, ես հասկացա, որ շտապել է պետք, դրա համար էլ ճանապարհ ընկա՝ հետս վերցնելով միայն երեք հոգու, ովքեր նույնպես կարող են ձի հեծնել։ Իսկ մյուսներին ուղարկեցի հարավ՝ Օսգիլիաթի ծանծաղուտների կայազորն ուժեղացնելու համար։ Հուսով եմ, սխալ չե՞մ վարվել։ — Նա նայեց հորը։
 +
 +
— Սխա՞լ,— գոչեց Դենեթորը, և նրա աչքերը հանկարծ բռնկվեցին։ — Իսկ ինչու՞ ես այդ մասին ինձ հարցնում։ Մարդիկ քո՛ հրամանատարության տակ էին։ Թե՞ ուզում ես, որ ես գնահատական տամ քո բոլոր արածներին։ Դու քեզ խոնարհ ես պահում իմ առջև, բայց արդեն վաղուց չես շեղվել ճանապարհիցդ իմ խորհրդով։ Խոսում ես մտածված, ինչպես միշտ, բայց միթե՞ ես չեմ տեսնում, որ հայացքդ չես կտրում Միթրանդիրից՝ կարծես հարցնելով՝ ճիշտ արեցի, որ ամեն ինչ պատմեցի, թե՞ չափից շատ բան ասացի։ Միթրանդիրը վաղուց է տիրել քո սրտին։ Քո հայրը ծեր է, որդիս, բայց դեռ հիմար չէ։ Ես տեսնում ու լսում եմ առաջվա պես, և իմ ուշադրությունից չվրիպեցին քո բաց թողնված կամ կիսատ ասված խոսքերը։ Ես գիտեմ շատ գաղտնիքների պատասխաններ։ Ավա՜ղ, ինչու ես կորցրի Բորոմիրին։
 +
 +
— Ինչո՞վ իմ արածը քեզ չի գոհացնում, հայր,— հանգիստ հարցրեց Ֆարամիրը։ — Երանի իմանայի քո խորհուրդը նախքան այդ ծանրակշիռ որոշման բեռը վրաս վերցնելը։
 +
 +
— Իսկ դա կօգնե՞ր որոշումդ փոխել,— ասաց Դենեթորը։ — Կարծում եմ, միևնույնն է, նույն կերպ կվարվեիր։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Դու միշտ էլ փորձել ես վեհ ու ազնիվ, ողորմած ու մեծահոգի թվալ, նմանվել հնամենի արքաներին, և, երևի, հենց այդ էլ վայել է բարձրագույն ցեղի ներկայացուցիչչին, եթե նա թագավորում է խաղաղ ժամանակներում։ Բայց մահացու վտանգի և հուսահատության ժամանակ մեղմությունը հատուցվում է կյանքով։
 +
 +
— Թող այդպես լինի,— ասաց Ֆարամիրը։
 +
 +
— Թո՛ղ այդպես լինի,— բղավեց Դենեթորը։ — Բայց ոչ միայն քո կյանքով, պատվարժան Ֆարամիր, այև հորդ և քո ողջ ժողովրդի կյանքով, որոնց դու այժմ պետք է պաշպանես, երբ Բորոմիրը չկա։
 +
 +
— Դու կցանկանայիր,— հարցրեց Ֆարամիրը,— որ իմ փոխարեն Բորոմի՞րը լիներ։
 +
 +
— Այո, ես իսկապես կցանկանայի այդ,— ասաց Դենեթորը։ — Որովհետև Բորոմիրը հավատարիմ էր ինձ, ոչ թե կախարդի աշակերտ էր։ Նա կհիշեր հոր դժվարությունների մասին և բաց չէր թողնի այն, ինչը բախտի քմահաճույքով հայտնվել էր իր ձեռքում։ Նա կբերեր այդ նվերը ինձ։
 +
 +
Ֆարամիրը մի պահ կորցրեց ինքնատիրապետումը։
 +
 +
— Ես կխնդրեի քեզ հիշել, թե ինչու Ես, այլ ոչ թե Բորոմիրը հայտնվեց Իթիլիենում։ Դու ինքդ նրան ընտրեցիր․ այդ Քաղաքի Տիրակալը Բորոմիրին ավելի կարևոր հանձնարարություն տվեց։
 +
— Դառնություն մի ավելացրու բաժակին, որ ինքս եմ լցրել,— ասաց Դենեթորը։ — Ես արդեն շատ գիշերներ խմում եմ այդ բաժակից, կանխազգալով, որ ամենադառը մասը հատակն է լինելու։ Եվ ահա իմ վախերն իրականանում են։ Ինչու՞ այդպես եղավ։ Ինչու՞ այն իմ ձեռքում չհայտնվեց։
 +
 +
— Սփոփվիր,— ասաց Գենդալֆը։ — Բորոմիրը ոչ մի դեպքում չէր բերի այդ իրը քեզ։ Նա սպանված է, և մահացել է փառավոր մահով, թող ննջի խաղաղությամբ։ Մի խաբիր ինքդ քեզ։ Նա ձգվում էր դեպի այդ իրը, և տիրանալով դրան, անխուսափելիորեն կընկներ։ Նա կպահեր դա իրեն, և երբ վերադառնար, դու չէիր ճանաչի սեփական որդուդ։
 +
 +
Դենեթորը նայեց նրան սառը և համառ հայացքով։
 +
 +
— Բորոմիրին այնքան էլ հեշտ չէր հնազանդեցնելը, որքան դու ուզում էիր, այդպես չէ՞ Միթրանդիր,— մեղմորեն ասաց նա։ — Բայց ես նրա հայրն եմ, և ես քեզ ասում եմ, որ նա ինձ համար այդ իրը կբերեր։ Դու իմաստուն ես միգուցե, Միթրանդիր, բայց քո բոլոր նրբություններով հանդերձ ամենագետ չես և քո միտքը սահման ունի։ Կա նաև այլ իմաստություն, որը ոչ կախարդների որոգայթ է, ոչ էլ հիմարների շտապողականություն։ Այդ հարցում ես ավելի շատ փորձ ու իմաստություն ունեմ, քան դու կարծում ես։
 +
 +
— Եվ ինչու՞մ է քո իմաստությունը,— հարցրեց Գենդալֆը։
 +
 +
— Թեկուզ հենց նրանում, որ ես հասկանում եմ, թե ինչ չի կարելի անել։ Այդ իրը օգտագործելը վտանգավոր է։ Բայց այս ճակատագրական ժամին վստահել այն հիմար կոլոտիկին և ուղարկել նրան Թշնամու ձեռքը, ինչպես վարվել ես դու, իսկ հետո և իմ կրտսեր որդին՝ դա խելագարություն է։
 +
 +
— Իսկ ինչպե՞ս կվարվեր փոխարքա Դենեթորը։
 +
 +
— Չէի գործի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ սխալը։ Եվ, անկասկած, ոչ մի փաստարկի հիման վրա չէի վստահի այդ իրը պատահականությանը, որովհետև միայն խելագարը կարող է պատահականության վրա հույս դնել։ Եթե Թշնամին վերադարձնի այն, դա կլինի մեր ամբողջական կործանումը։ Ոչ, այն պետք է պահվեր, թաքցվեր, թաքցվեր մութ ու խորը տեղում։ Եվ այն չպետք է օգտագործվեր՝ եթե միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Բայց պետք էր պահել Թշնամու հասանելիության սահմաններից դուրս, որ նա կարողանար հասնել դրան միայն ջախջախիչ հաղթանակ տանելով, բայց այդ դեպքում հետագան արդեն մեզ չէր անհանգստացնի, երբ մենք բոլորս մեռած լինեինք։
 +
 +
— Դու, քո սովորության համաձայն, մտածում ես միայն Գոնդորի մասին, տիրակալ իմ,— ասաց Գենդալֆը։ — Բայց կան նաև այլ երկրներ, այլ կյանքեր և գալիք ժամանակներ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես խղճում եմ նույնիսկ նրա ստրուկներին։
 +
— Իսկ որտե՞ղ այդ երկրներն օգնություն կգտնեն, եթե Գոնդորն ընկնի,— հարցրեց Դենեթորը։ — Եթե այդ իրը լիներ ինձ մոտ՝ միջնաբերդի խոր ստերգետնյաա պահոցներում, ապա մենք սարսափից չեինք ցնցվի այս խավարի տակ՝ զգուշանալով ամենավատից, և մեր խորհուրդները հանգիստ կլինեին։ Եթե դու ինձ չես վստահում, եթե չես հավատում, որ ես կդիմանամ փորձությանը, ուրեմն դեռ ինձ չես ճանաչում։
 +
 +
— Եվ այնուամենայնիվ ես քեզ չեմ վստահում,— ասաց Գենդալֆը։ — Այլապես ես անմիջապես կուղարկեի այն այստեղ՝ ազատելով ինձ և այլոց շատ դժվարություններից ու վտանգներից։ Եվ այժմ, լսելով քո խոսքերը, ես քեզ ավելի քիչ եմ վստահում՝ նույնիսկ Բորոմիրն ավելի մեծ վստահություն էր ներշնչում։ Սպասիր, մի զայրացիր։ Ես ինքս ինձ էլ չեմ վստահում և հրաժարվեցի այն վերցնել, թեև ինձ առաջարկում էին։ Դու ուժեղ ես որոշ հարցերում և կարող ես տիրապետել ինքդ քեզ, Դենեթոր, բայց եթե այդ իրը քեզ բաժին ընկներ, այն քեզ կտապալեր։ Եթե այն թաղված լիներ Մինդոլուինի արմատների տակ, միևնույնն է, այնտեղից էլ կայրեր քո միտքը, քանի որ խավարը գնալով խտանում է, իսկ այն՝ գնալով հզորանում։ Իսկ հետո ավելի սարսափելի բան տեղի կունենար, քան այն, ինչ մեզ սպասում է առջևում։
 +
 +
Դենեթորի աչքերը մի պահ կրկին բոցավառվեցին, և Փիփինը նորից զգաց լարվածությունը նրանց կամքերի միջև, բայց այս անգամ նրանց հայացքներն ասես կայծեր սփռող շեղբեր լինեին։ Փիփինը սարսռաց, սպասելով խորտակիչ հարվածի, բայց հանկարծ Դենեթորը հանգստացավ, և նրա հայաքը սառավ։ Նա թոթվեց ուսերը։
 +
 +
— Եթե ես, եթե դու․․․ Նման բառերն ու եթե-ներն ապարդյուն են,— ասաց նա։ — Այն մտել է Ստվերի մեջ, և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ կործանում է սպասվում դրան և մեզ։ Երկար սպասելու հարկ չի լինի։ Իսկ մինչ այդ, թող բոլորը, ովքեր կռվում են ընդանուր Թշնամու դեմ, ամենքն իրենց ձևով, առավեագույնս օգտագործեն իրեն տրված ժամանակը և միաբան լինեն, թող հույսը ամուր պահեն, իսկ երբ այն սպառվի՝ քաջություն ունենան ազատ մեռնելու։
 +
 +
Նա շրջվեց Դեպի Ֆարամիրը։
 +
 +
— Ի՞նչ ես մտածում Օսգիլիաթի կայազորի մասին։
 +
 +
— Թույլ է,— ասաց Ֆարամիրը։ — Ես ուղարկել եմ Իթիլիենի ջոկատը՝ այն ամրապնդելու համար, ինչպես արդեն ասացի։
 +
 +
— Կարծում եմ, այդքանը բավական չէ,— ասաց Դենեթորը — Հենց այնտեղ է լինելու առաջին հարվածը։ Եվ այնտեղ ամուր հրամանատար է պետք։
 +
 +
— Այնտեղ և էլի շատ տեղերում,— հառաչեց Ֆարամիրը։ — Ավա՜ղ իմ եղբորը, որին ես նույնպես սիրում էի։ — Նա վեր կացավ։ — Կարո՞ղ եմ գնալ, հայր։ — Եվ օրորվելով, հենվեց հոր աթոռին։
 +
 +
— Տեսնում եմ, հոգնած ես,— ասաց Դենեթորը։ — Ինձ ասացին, որ հեռվից ես եկել ու շատ արագ, գլխավերևումդ էլ սավառնել են եղել չարագուշակ ստվերները։
 +
 +
— Եկ չխոսենք այդ մասին,— ասաց Ֆարամիրը։
 +
 +
— Ուրեմն, չենք խոսի,— ասաց Դենեթորը։ — Գնա, հանգստացիր, ինչքան կարող ես։ Վաղվա օրն ավելի ծանր է լինելու։
 +
 +
Երեքն էլ հրաժեշտ տվեցին Քաղաքի Տիրակալին ու գնացին հանգստանալու, քանի դեռ կարող էին։ Դրսում անաստղ խավար էր․ Գենդալֆը և ձեռքին փոքրիկ լապտեր բռնած Փիփինը գնացին իրենց կացավայրը։ Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին մինչև փակ դռների հետևում հայտնվելը։ Հետո հանկարծ Փիփինը բռնեց Գենդալֆի ձեռքը։
 +
 +
— Ասա ինձ,— խնդրեց նա,— գոնե մի փոքր հույս կա՞։ Ես Ֆրոդոյի համար նկատի ունեմ․ կամ ծայրահեղ դեպքում գոնե Ֆրոդոյի համար։
 +
 +
Գենդալֆը ձեռքը դրեց Փիփինի գլխին։
 +
 +
— Մեծ հույս երբեք էլ չի եղել,— պատասխանեց նա։ — Միայն խելագար հույս, ինչը իրավացիորեն ընդգծեց Դենեթորը։ Եվ երբ ես լսեցի Քիրիթ Ունգոլի մասին․․․ — Նա լռեց և մոտեցավ պատուհանին, ասես աչքերով ուզում էր ծակել արևելքում կուտակված խավարը։ — Քիրիթ Ունգոլ,— փնթփնթաց նա։ — Հետաքրքիր է, ինչու՞ հենց այնտեղ։ — Նա շրջվեց։ — Այդ բառերը լսելուց սիրտս քիչ էր մնում կանգներ, Փիփին։ Եվ այնուամենայնիվ, ճիշտը որ ասեմ, ես հավատում եմ, որ Ֆարամիրի բերած լուրերն իրենց մեջ որոշակի հույս են պարունակում։ Քանզի պարզ է, որ Թշնամին վերջապես սկսել է պատերազմը և արել իր առաջին քայլը, երբ Ֆրոդոն դեռ ազատության մեջ էր։ Եվ հիմա դեռ շատ օրեր նրա աչքը այստեղ ու այնտեղ կլինի՝ հեռու իր հողից։ Եվ գիտե՞ս ինչ․ ես հեռվից զգում եմ նրա շտապողականությունն ու վախը, Փիփին։ Նա սկսել է ավելի շուտ, քան ծրագրել էր։ Պատահել է ինչ-որ բան, որը նրան անհանգստացրել է։
 +
 +
Գենդալֆը մի պահ մտքերի մեջ ընկավ։
 +
 +
— Հնարավոր է,— փնթփնթաց նա։ — Հնարավոր է, նույնիսկ քո հիմարությունն է օգտակար եղել, տղաս։ Հապա տեսնենք․ հինգ օր առաջ նա բացահայտել է, որ մենք եկել ենք Սարումանի հախից ու տիրացել Քարին։ Ու ի՞նչ։ Ի՞նչ օգուտ դրանից։ Մենք չէինք կարող օգտագործել այն մեր նպատակների համար, առանց նրա իմացության։ Ա՜խ, զարմանում եմ, մի՞թե Արագորնը։ Նրա ժամանակը մոտենում է։ Նրա մեջ մեծ ուժ ու խստություն կա, Փիփին, համարձակություն ու վճռականություն՝ ընդունելու սեփական որոշումները և կարիքի դեպքում ռիսկի դիմելու։ Հնարավոր է, նա օգտագործել է Քարը և բացվել Թշնամուն՝ մարտահրավեր նետելով նրան։ Երևի այդպես է։ Դե, մենք պատասխանը չենք իմանա, մինչև Ռոհանի հեծյալների գալը, եթե նրանք չափազանց ուշ չգան։ Առջևում ծանր օրեր են։ Քնե՛լ, քանի դեռ կարող ենք։
 +
 +
— Բայց,— սկսեց Փիփինը։
 +
 +
— Ի՞նչ բայց,— կտրեց Գենդալֆը։ — Այս գիշեր թույլատրում եմ միայն մեկ բայց։
 +
 +
— Գոլլումը,— ասաց Փիփինը։ — Էդ ո՞նց է պատահել, որ նրանք գնում են էդ արարածի հետ, ու դեռ մի բան էլ գնում են նրա հետևից։ Ֆարամիրին էլ քեզանից ոչ պակաս դուր չէր եկել էդ տեղը, ուր նա տանում էր նրանց։ Ինչու՞մն է բանը։
 +
 +
— Ես այդ հարցին հիմա պատասխանել չեմ կարող,— ասաց Գենդալֆը։ — Եվ սակայն, իմ սիրտը կռահում էր, որ Ֆրոդոն ու Գոլլումը հանդիպելու են՝ նախքան վերջը։ Բարու կամ չարիքի համար։ Բայց Քիրիթ Ունգոլի մասին ես այս երեկո չեմ խոսի։ Դավաճանությունից եմ վախենում, դավաճանությունից․ չդավաճանի նրանց այդ խղճուկ արարածը։ Թեպետ, ինչ լինելու է, թող լինի։ Երբեմն լինում է, որ դավաճանը դավաճանում է ինքն իրեն և ակամա բարի գործ անում։ Այո, երբեմն այդպես էլ է լինում։ Բարի գիշեր։
 +
 +
Հաջորդ առավոտը շագանակագույն մթնշաղի էր նման, և մարդկանց սրտերը, որ Ֆարամիրի վերադառնալուց հետո մի քիչ ամրապնդվել էին, նորից ծանրացան։ Թևավոր Ստվերներն այդ օրն այլևս չերևացին, բայց ժամանակ առ ժամանակ քաղաքի վերևում, երկնային բարձունքներում թույլ ճիչ էր տարածվում, և շատերը, ովքեր այն լսում էին, կանգ էին առնում՝ մի ակնթարթ համակված վախով, իսկ ավելի թույլերը դողում ու լաց էին լինում։
 +
 +
Ֆարամիրը կրկին մեկնել էր։
 +
 +
— Հանգիստ չեն տալիս նրան գոնե մի փոքր,— փնթփնթում էին ոմանք։ — Տիրակալը չափազանց շատ է պահանջում իր որդուց․ այժմ նա պետք է երկուսի պարտք կատարի՝ իր և նրա, ով այլևս չի վերադառնալու։
 +
 +
Մարդիկ նայում էին հյուսիս՝ հարցնելով․
 +
 +
— Որտե՞ղ են ռոհանցի հեծյալները։
 +
 +
Իրականում Ֆարամիրը մեկնել էր ոչ իր ընտրությամբ։ Քաղաքի Տիրակալն էր գլխավորում Խորհուրդը և սովոր էր իր կամքը թելադրել այնտեղ, իսկ այդ օրը մյուսներին լսելու առհասարակ տրամադրություն չուներ։ Առավոտյան Խորհուրդ էր հրավիրվել։ Այնտեղ հրամանատարները պնդել էին, որ հարավում առկա սպառնալիքի պատճառով իրենց ուժերը բավարար չեն սեփական նախաձեռնությամբ գոնե ինչ-որ հարված հասցնելու համար, եթե միայն ռոհանցիները չգան։ Իսկ մինչ այդ պետք է մնալ պարիսպների հետևում և սպասել։
 +
 +
— Այնուամենայնիվ մենք չպետք է այդպես թեթևամտորեն հրաժարվենք արտաքին պաշտպանությունից,— առարկեց Դենեթորը։ — Ռամասն այնքան մեծ դժվարությամբ են կառուցել։ Թշնամին պետք է թանկ վճարի Գետն անցնելու համար։ Նա չի կարող քաղաքի վրա հարձակվելու համար բավականաչափ զորք անցկացնել ո՛չ Քաիր Անդրոսից հյուսիս՝ ճահճուտների պատճառով, ո՛չ էլ հարավով՝ Լեբինինով, որտեղ Գետը լայն է, և շատ նավակներ են անհրաժեշտ։ Հենց Օսգիլիաթում է նա գործադրելու ամեն ջանք, ինչպես նախկինում, երբ Բորոմիրը չթույլատրեց նրանց անցնել։
 +
 +
— Այն ժամանակ դա ուղղակի փորձնական հարձակում էր,— ասաց Ֆարամիրը։ — Այսօր, եթե Թշնամին նույնիսկ մեզանից տասնապատիկ ավելի թանկ վճարի Գետն անցնելու համար, մենք կկորցնենք ավելի շատ, քանզի նրա համար ավելի հեշտ է մի ամբողջ զորք կորցնելը, քան մեզ համար՝ մեկ ջոկատը։ Եվ հետո, եթե նա անցնի, հեռավոր դիքերը պահպանողների նահանջը շատ դժվար կլինի։
 +
 +
— Իսկ Քաիր Անդրո՞սը,— հարցրեց Իշխան Իմրահիլը։ — Եթե Օսգիլիաթը պաշտպանում ենք, այն նույնպես պետք է պաշտպանենք։ Եկեք չմոռանանք վտանգը մեր ձախ կողմում։ Ռոհիրիմները կարող են գալ, կարող են և չգալ։ Ֆարամիրն ասում է, որ դեպի Սև Դարպասն են ձգվել անհամար ուժեր։ Այնտեղից մեկ զորք չէ, որ դուրս է գալու, և Թշնամին կփորձի հարվածել միաժամանակ մի քանի տեղերում։
 +
 +
— Պատերազմում շատ բան է վտանգվում, առանց դրա չի լինում,— ասաց Դենեթորը։ — Քաիր Անդրոսում մենք կայազոր ունենք, և օժանդակ ուժեր այնտեղ ուղարկել պետք չէ։ Բայց ես առանց մարտի չեմ զիջի Գետն ու Պելլենորը, եթե այստեղ հրամանատար կա, ով դեռ համարձակություն ունի կատարելու իր տիրակալի կամքը։
 +
 +
Բոլորը լռեցին։ Հետո, վերջապես, Ֆարամիրն ասաց․
 +
 +
— Ես չեմ հակառակվի քո կամքին, տիրակալ։ Քանի որ ճակատագիրը զրկել է քեզ Բորոմիրից, ես կգնամ և կփորձեմ նրա փոխարեն անել հնարավոր ամեն ինչ, եթե դու հրամայես։
 +
 +
— Այո, հրամայում եմ,— հաստատեց Դենեթորը։
 +
 +
— Ուրեմն, մնաս բարով,— ասաց Ֆարամիրը։ — Բայց եթե ես վերադառնամ, ավելի լավ մտածիր իմ մասին։
 +
 +
— Կախված է նրանից, թե ինչով կվերադառնաս,— արձագանքեց Դենեթորը։
 +
 +
Ֆարամիրի արևելք մեկնելուց առաջ Գենդալֆը վերջին անգամ խոսեց նրա հետ։
 +
 +
— Չշտապես ու կյանքդ չզոհես դառնությամբ լցված,— ասաց նա։ — Դու այստեղ պետք ես, և ոչ պատերազմի համար։ Քո հայրը սիրում է քեզ, Ֆարամիր, և կհիշի այդ մասին նախքան վերջը գալը։ Մնաս բարով։
 +
 +
Այդպես Ֆարամիրը կրկին մեկնեց և տարավ իր հետ այնքան քանակությամբ ռազմիկներ, որքան որ հնարավոր էր հատկացնել Քաղաքի կայազորից, և ովքեր պատրաստ էին գնալ նրա հետ։ Մարդիկ պարիսպների վրայից նայում էին ավերված Օսգիլիաթի կողմը և գուշակում, թե ինչ է այնտեղ կատարվում, որովհետև ոչինչ չէր երևում։ Իսկ մյուսները, ինչպես միշտ, նայում էին հյուսիս ու հաշվում մինչև Թեոդենի տիրույթներ ընկած լիգերը։
 +
 +
— Նա կգա՞։ Կհիշի՞ մեր հին դաշինքի մասին,— հարցնում էին նրանք։
 +
 +
— Այո, նա կգա,— պատասխանում էր Գենդալֆը,— եթե նույնիսկ շատ ուշանա։ Ինքներդ մտածեք․ կարմիր նետը լավագույն դեպքում կարող էր հասնել նրան երկու օր առաջ, իսկ մինչև Էդորաս շատ մղոններ կան։
 +
 +
Առաջին լուրերը ստացվեցին, երբ արդեն գիշեր էր։ Անդուինի գետանցումից պատվիրակ եկավ և հայտնեց, որ Մինաս Մորգուլից մեծ զորք է դուրս եկել ու շարժվում է դեպի Օսգիլիաթ։ Նրանց են միացել բարձրահասակ, դաժան հարավցիների գնդերը՝ Հարադրիմից։
 +
 +
— Եվ մենք իմացանք,— ավելացրեց պատվիրակը,— որ նրանց կրկին առաջնորդում է Սև հրամանատարը։ Նրա հանդեպ մահացու սարսափն արդեն անցել է Գետը։
 +
 +
Այդ չարագույժ լուրով էլ ավարտվեց Փիփինի Մինաս Թիրիթում գտնվելու երրորդ օրը։ Քչերը գնացին քնելու, որովհետև հույս չէր մնացել, որ Ֆարամիրը կարող է երկար ժամանակ պաշտպանել գետանցումները։
 +
 +
Հաջորդ օրը, թեև խավարն էլ չէր խտացել, բայց ավելի ծանր էր ճնշում մարդկանց սրտերն ու սարսափ հարուցում։ Շուտով կրկին վատ լուր եկավ․ Թշնամին անցել էր Անդուինը։ Ֆարամիրը նահանջում էր դեպի Պելլենորյան պատը՝ հավաքելով իր մարդկանց հողապատնեշի պահապան աշտարակների մոտ, բայց հակառակորդի մեծաթիվ ուժերը տասը անգամ ավելի էին։
 +
 +
— Եթե նա նահանջի Պելլենորի դաշտերով, թշնամին կրնկակոխ գալու է հետևից,— ասաց պատվիրակը։ — Նրանք թանկ են վճարել գետանցման համար, բայց պակաս թանկ, քան մենք հույս ունեինք։ Ամեն ինչ լավ ծրագրված էր․ պարզվեց, որ նրանք վաղուց արդեն Արևելյան Օսգիլիաթում մեծաթիվ լաստեր ու նավակներ են կառուցում։ Թիվ ու համար չկար, բզեզների պես վրա էին տվել։ Բայց ամենից սարսափելին նրանց Սև Առաջնորդն է․ քչերն են կարողանում դիմանալ ու տեղում մնալ նույնիսկ նրա գալու լուրը լսելով։ Իսկ իր սեփական հպատակները դողում ու ցնցվում են նրա առջև՝ պատրաստ մեռնելու նրա հրամանով։
 +
 +
— Ուրեմն ես այնտեղ ավելի շատ եմ պետք,— ասաց Գենդալֆն ու անմիջապես սլացավ, և նրա ճերմակ ցոլքը շուտով կորավ տեսողությունից։ Իսկ Փիփինն անքուն, միայնակ, ամբողջ գիշեր կանգնած էր պատի վրա ու նայում էր արևելք։
 +
 +
Հազիվ էին առավոտն ազդարարող զանգերը հնչել՝ ասես ծաղրանք չնահանջող մթության մեջ, երբ նա հեռվում հազիվ նկատելի Պելլենորյան պատի գծի մոտ բռնկումներ նկատեց։ Պահակների տագնապալի աղաղակներից ամբողջ քաղաքը ելավ ի զեն։ Ժամանակ առ ժամանակ կարմիր բռնկումներ էին երևում, և ծանր օդում դանդաղորեն խուլ դղրդյուն էր տարածվում։
 +
 +
— Պատն են գրոհում,— ճչում էին մարդիկ։ — Պատի մեջ արդեն բացվածքներ կան, նրանք գալի՜ս են։
 +
 +
— Ու՞ր է Ֆարամիրը,— հուսահատված բացականչեց Բերեգոնդը։ — Միայն թե չասեք, որ նա զոհվել է։
 +
 +
Առաջին լուրը բերեց Գենդալֆը։ Նա եկավ կեսօրին մոտ, մի բուռ ձիավորների հետ ուղեկցելով սայլերի շարքը։ Դրանք լցված էին վիրավորներով, որոնց հնարավոր էր եղել փրկել հողապատնեշի մոտի աշտարակների բեկորներից։ Նա անմիջապես գնաց Դենեթորի մոտ։ Քաղաքի Տիրակալն այժմ նստած էր Սպիտակ Աշտարակի գահադահլիճի վերևի բարձր պալատում, և Փիփինը նրա հետ էր։ Դենեթորը խավար պատուհանների միջով իր մութ աչքերով նայում էր հյուսիս, հարավ ու արևելք, ասես ուզում էր թափանցել ճակատագրական ստվերից այն կողմ, որ շրջապատել էր նրան բոլոր կողմերից։ Ամենից հաճախ նա նայում էր հյուսիս ու մերթ ընդ մերթ ականջ դնում՝ կարծես ինչ-որ հինավուրց արվեստի օգնությամբ նրա ականջները կարող էին լսել սմբակների ձայնը հեռավոր հարթավայրերում։
 +
 +
— Ֆարամիրը չի՞ վերադարձել,— հարցրեց նա։
 +
 +
— Ոչ,— պատասխանեց Գենդալֆը։ — Բայց նա դեռ ողջ էր, երբ ես լքեցի նրան։ Նա վճռեց վերջապահ ջոկատի հետ մնալ, որպեսզի
 +
նահանջը Պելլենորով չվերածվի փախուստի։ Հնարավոր է, նա կարողանա երկար ժամանակ իր ռազմիկներին միասին պահել, բայց ես դրանում կասկածում եմ։ Չափազանց հզոր թշնամի է նրա առջև կանգնած։ Հայտնվել է նա, ումից ամենաշատն էի վախենում։
 +
 +
— Մի՞թե․․․ Մի՞թե Սև Տիրակալն ինքը,— բացականչեց Փիփինը՝ վախից մոռանալով իր տեղը։
 +
 +
Դենեթորը դառը ծիծաղեց։
 +
 +
— Ոչ, դեռ ոչ, պատվարժան Փերեգրին։ Նա կգա միայն իմ նկատմամբ հաղթանակ տոնելու, երբ ամեն ինչ ավարտված կլինի։ Նա ուրիշներին է որպես իր զենք օգտագործում։ Այդպես են վարվում բոլոր մեծ տիրակալները, եթե նրանք իսկապես իմաստուն են, հիշիր այդ, պարոն կոլոտիկ։ Այլապես ինչու՞ եմ ես նստած այստեղ, իմ աշտարակում, դիտում եմ, խորհում, սպասում՝ զոհելով նույնիսկ սեփական որդիներիս։ Ես դեռ չեմ մոռացել թուր բռնելը։
 +
 +
Նա կանգնեց և մի կողմ հրեց իր սև ու երկար թիկնոցի փեշերը, և ա՛յ քեզ բան․ նրա հագին օղազրահ էր ու մեծ բռնակով երկար թուր՝ արծաթասև պատյանով։
 +
 +
— Այսպես եմ ես քայլում ու այսպես էլ քնում եմ արդեն շատ տարիներ,— ասաց նա,— որպեսզի տարիքի հետ մարմինս չթուլանա ու չփափկի։
 +
 +
— Բայց հիմա Բարադ-Դուրի տիրակալի անունից նրա բոլոր հրամանատարներից ամենադաժանը արդեն գրավել է քո արտաքին պատերը,— ասաց Գենդալֆը։ — Նա, ով շատ վաղուց եղել է Անգմարի Արքան, Կախարդը, Մատանու Ուրվականը, Նազգուլների հրամանատարը, սարսափի նիզակը Սաուրոնի ձեռքում, հուսահատության ստվերը։
 +
 +
— Ուրեմն, Միթրանդիր, վերջապես քեզ արժանի հակառակորդ ես գտել,— ասաց Դենեթորը։ — Ես առանց քեզ էլ վաղուց գիտեմ, թե ով է գլխավորում Սև Ամրոցի զորաբանակը։ Վերադարձել ես միայն այդ ասելու համա՞ր։ Թե՞ գուցե նահանջել ես, որովհետև ավելի հզոր հակառակորդի ես հանդիպել։
 +
 +
Փիփինը սարսռաց՝ վախենալով որ Գենդալֆը հիմա կբարկանա, բայց նրա վախն անտեղի էր։
 +
 +
— Կարող է և այպես լինել,— մեղմ ասաց հրաշագործը։ — Բայց մեր ուժերի փորձության ժամանակը դեռ չի եկել։ Եվ եթե հնում ասված խոսքերը ճշմարիտ դուրս գան, ապա նա մարդու ձեռքով չի ընկնելու, և նույնիսկ իմաստուններից է ծածկված նրա ճակատագիրը։ Ամեն դեպքում Հուսահատության Զորավարը դեռ չի շտապում առաջ գալ։ Նա առաաջնորդվում է, ավելի շուտ, ըստ քո ասած իմաստությամբ՝ սկզբում առաջ մղելով իր խելագարված ստրուկներին։
 +
 +
Ոչ, ես վերադարձել եմ, որովհետև հսկում էի վիրավորներին, որոնց դեռ կարելի է բուժել։ Ռամաս Էքորն արդեն շատ տեղերում քանդված է, և Մորգուլի զորքը շուտով կներխուժի միաժամանակ մի քանի կողմերից։ Եվ ես եկել եմ հիմնականում այդ ասելու։ Շուտով դաշտերում ճակատամարտ կսկսվի։ Մենք պետք է պայքարի մեջ մտնենք ամրոցի դարպասներից դուրս, և թող հեծյալների ջոկատը պատրաստ լինի։ Նրանց վրա է մեր կարճաժամկետ հույսը, որովհետև միայն մի բանում է, որ թշնամին դեռ ապահովված չէ․ նա հեծալներ քիչ ունի։
 +
 +
— Ինչպես և մենք,— արձագանքեց Դենեթորը։ — Մեծ օգնություն կլինեին ռոհանցիները, եթե ժամանակին հասնեին։
 +
 +
— Մենք, ամենայն հավանականությամբ, առաջինը այլ հյուրերի կտեսնենք,— ասաց Գենդալֆը։ — Քաիր Անդրոսի փախստականներն արդեն հասնում են մեզ․ կղզին ընկել է։ Մեկ այլ զորք է դուրս եկել Սև Դարպասից՝ հատելով Գետը հյուսիս-արևելքում։
 +
 +
— Ոմանք մեղադրում են քեզ, Միթրանդիր, վատ լուրեր բերելու մեջ,— քմծիծաղեց Դենեթորը։ — Բայց դու ինձ համար նորություն չես բերել․ այդ ամենի մասին ես իմացել եմ դեռ երեկ երեկոյան։ Ինչ վերաբերում է Դարպասից դուրս հեծյալներ ուղարկելուն՝ ես արդեն մտածել էի այդ մասին։ Եկեք իջնենք։
 +
 +
Ժամանակ անցավ։ Վերջապես պարիսպների վրայի դիտորդները տեսան սահմանային կայազորերի նահանջը։ Սկզբում երևացին հոգնած ու վիրավոր մարդկանց մանր-մունր խմբեր․ ոմանք խելակուրույս վազում էին, ասես հետապնդված լինելով։ Արևելքում հեռավոր կրակներ էին առկայծում, և թվում էր, թե դրանք արդեն սկսում են տարածվել դաշտավայրում։ Այրվում էին տներ և ամբարներ։ Հետո տարբեր կողմերից արագորեն հոսեցին կարմիր կրակի փոքրիկ գետեր՝ գալարվելով խավարում ու դուրս գալով լայն ճանապարհի գծից, որ տանում էր Քաղաքի Դարպասից դեպի Օսգիլիաթ։
 +
 +
— Թշնամին մոտենում է,— փնթփնթում էին մարդիկ։ — Հողապատնեշն արդեն գրավված է։ Ներս են խուժում պատերին բացված անցքերի միջով։ Եվ նրանք, կարծես, ջահեր են կրում։ Իսկ մերոնք, մերոնք ու՞ր են։
 +
 +
Մոտենում էր երեկոն, և լույսն այնքան աղոտ էր, որ նույնիսկ Միջնաբերդի ամենահեռատես մարդիկ քիչ բան կարող էին զանազանել դաշտերում․ միայն հրդեհներն էին ավելանում, և երկար կրակե գետերն ավելի արագ էին հոսում։ Վերջապես Քաղաքից մեկ մղոն հեռավորության վրա մարդկանց ավելի կանոնավոր ամբոխ երևաց, որոնք քայլում էին, այլ ոչ թե վազում, և դեռ միասին էին մնում։
 +
 +
Դիտողները շունչները պահեցին։
 +
 +
— Երևի Ֆարամիրը նրանց հետ է, ասացին նրանք։ — Նրան լսում են և՛ հեծյալները, և ձիերը։ Նա կհասնի, ա՛յ կտեսնեք։
 +
 +
Նահանջող հիմնական զորքը քառորդ մղոն էր արդեն հեռու։ Նրանց հետևի խավարից հեծյալների մի ոչ մեծ խումբ երևաց՝ այն, ինչ մնացել էր վերջապահ ջոկատից։ Նրանք շրջվեցին ու նորից նետվեցին դեպի առաջացող կրակի գիծը։ Հետո հանկարծ կատաղի ճիչեր լսվեցին։ Թշնամու հեծյալներն անցան հարձակման։ Կրակե գծերը միաձուլվեցին ու դարձան հոսող ամբողջական հեղեղ․ օրքերի ջահակիր շարքեր, կարմիր զինադրոշներով վայրի հարավցիներ, որոնք գոռում էին կոպիտ լեզուներով ու առաջ նետվում՝ հասնելով նահանջողներին։ Եվ ծակող ճիչերով աղոտ երկնքից ներքև թափվեցին Թևավոր Ստվերները՝ մահաբեր Նազգուլները։
 +
Նահանջը վերածվեց փախուստի։ Մարդիկ ցրվում էին, խելակուրույս վազում տարբեր կողմեր, գցում զենքերը, սարսափահար ճչում ու ընկնում գետնին։
 +
 +
Հետո Միջնաբերդից շեփոր հնչեց, և Դենեթորը վերջապես թույլատրեց արտագրոհը։ Այդ ազդանշանին էին սպասում Դարպասի ստվերում և պարիսպների հետևում թաքնված ռազմիկները՝ Քաղաքում մնացած բոլոր հեծյալները։ Այժմ նրանք լքեցին իրենց թաքստոցը, երկար շարք  կազմեցին ու բարձր մարտակոչով նետվեցին հարձակման։ Եվ պատերի վրայից լսվեց պատասխան կանչը, քանզի առջևից, կարապի նշանով կապույտ զինադրոշի ներքո, սլանում էին Դոլ Ամրոթի ասպետները և նրանց իշխանը։
 +
 +
— Ամրոթը Գոնդորի համա՜ր,— ճչում էին մարդիկ պարսպի վրայից։ — Ամրոթը Ֆարամիրի՜ն։
 +
 +
Ինչպես ամպրոպ, նրանք հարվածեցին թշնամուն նահանջողների երկու կողմերով, բայց մի հեծյալ նրանցից բոլորից առաջ անցավ՝ սրընթաց, ինչպես խոտերի մեջ սուլող քամին․ Լուսաչն էր տանում նրան, փայլփլուն, կրկին լուսարձակող, և նրա բարձրացված ձեռքից լույս էր ճառագում։
 +
 +
Նազգուլները ոռնալով նետվեցին հեռու, որովհետև նրանց առաջնորդը դեռևս չէր եկել մարտահրավեր նետելու իր թշնամու ճերմակ կրակին։ Մորգուլի հրոսակները, որ գիշատիչների պես հարձակվել էին իրենց որսի վրա, անակնկալ հարձակումից ցաքուցրիվ եղան, ինչպես կայծերի խուրձը փոթորկից։ Նահանջողները շրջվեցին և ուրախ աղաղակներով հարվածեցին իրենց հետապնդողներին։ Որսորդները որս դարձան․ նահանջը փոխվեց հարձակման։ Դաշտը ծածկվեց սպանված օրքերի ու մարդկանց դիակներով, դեն նետված ջահերից գարշահոտ ծխաքուլաներ էին բարձրանում։ Հեծելազորը շարունակում էր ջարդելով առաջ գնալ։
 +
 +
Բայց Դենեթորը հարձակում չէր ծրագրել։ Թեև հակառակորդը կանգնեցվել ու հետ էր շպրտվել, արևելքից շարունակ մեծաթիվ ուժեր էին հոսում։ Դարձյալ հնչեց շեփորը՝ ազդարարելով նահանջ։ Գոնդորի հեծելազորը կանգ առավ։ Նրանց պաշտպանության ներքո նահանջողները վերակազմավորվեցին, հանգիստ քայլեցին դեպի դարպասը և հպարտորեն, գլուխները բարձր մտան քաղաք։ Մարդիկ հպարտությամբ նայում էին նրանց և գովասանքի խոսքեր ասում, բայց և այնպես նրանց սրտերը տխուր էին, քանզի շատերը չէին վերադարձել։ Ֆարամիրը կորցրել էր իր մարդկանց մեկ երրորդը։ Իսկ որտե՞ղ է նա ինքը։
 +
 +
Նա եկավ վերջինը։ Սկզբում անցան հետևակազորայինները, հետո անցավ հեծելազորը, ապա նրանց հետևում երևացին Դոլ Ամրոթի զինադրոշները։ Իր ասպետների ուղեկցությամբ գալիս էր Իշխան Իմրահիլը, նժույգին նստած, և ձեռքերի մեջ բերում էր իր ազգականի՝ Ֆարամիրի՝ Դենեթորի որդու մարմինը, որին գտել էր դաշտում։
 +
 +
— Ֆարամի՛ր, Ֆարամի՛ր,— լացում ու գոռում էին մարդիկ փողոցներում։ Բայց նա չէր պատասխանում, և ոլորապտույտ փողոցներով նրան տարան Միջնաբերդ՝ իր հոր մոտ։ Ճերմակ Հեծյալի հարձակումից փախչող  նազգուլներից մեկը հասցրել էր մահացու տեգ նետել, և Ֆարամիրը, որ այդ պահին կռվում էր Հարադցի մի հսկա հեծյալի հետ, ընկել էր գետնին։ Միայն Դոլ Ամրոթի ասպետների հարձակումն էր փրկել նրան հարադրիմցիների արդեն իր գլխին կախված բոսոր թրերից։
 +
 +
Իշխան Իմրահիլը բերեց Ֆարամիրին Ճերմակ Աշտարակ՝ գոչելով․
 +
 +
— Քո որդին վերադարձել է, տիրակա՛լ, գործելով մեծ սխրանքներ։ — Եվ պատմեց, թե ինչի էր ականատես եղել։
 +
 +
Դենեթորը վեր կացավ, նայեց որդու դեմքին, բայց ոչինչ չասաց։ Հետո հրամայեց, որ մահճակալ դնեն սենյակում, վրան պառկեցնեն Ֆարամիրին ու հեռանան։ Իսկ ինքը միայնակ բարձրացավ աշտարակի գագաթի տակ գտնվող գաղտնի սենյակը․ և շատերը, ովքեր այդ ժամանակ այնտեղ էին նայում, տեսան աղոտ լույսը՝ որ առկայծում էր նեղ պատուհաններից, իսկ հետո փայլատակեց ու հանգավ։ Եվ երբ Դենեթորը կրկին իջավ, նա մոտեցավ Ֆարամիրին ու անխոս նստեց նրա կողքին, բայց տիրակալի դեմքը գորշ էր և ավելի մեռելային, քան իր որդու դեմքը։
 +
 +
Եվ ահա վերջապես պաշարման օղակը սեղմվեց Քաղաքի շուրջը։ Ռամմասը քանդված էր, իսկ Պելլենորը ամբողջությամբ գրավված։ Վերջին լուրերը բերեցին մինչև Դարպասի փակվելը հյուսիսային ճանապարհով հազիզվհազ իրենց ներս գցած պաշտպանները։ Նրանք այն պահակախմբի մնացորդներն էին, որը հսկում էր Ռոհանից ու Անորիենից եկող ճանապարհը, և նրանց առաջնորդում էր Ինգոլդը, նույն ինքը, ով ընդունել էր Գենդալֆին ու Փիփինին հինգ օրից էլ պակաս առաջ, երբ դեռ աշխարհի վրա ծագում էր արևը, և առավոտը հույս էր բերում։
 +
 +
— Ռոհանցիներից ոչ մի լուր չկա,— ասաց նա։ — Նրանք երևի էլ չեն գա, և եթե գան էլ, մեզ դրանից օգուտ չի լինի։ Մեր տեղեկություններով, Թշնամու երկրորդ զորաբանակը անցել է Գետը Քաիր Անդրոսով և տեղ կհասնի նրանցից շուտ։ Հսկա զորք է․ Աչքի նշանով օրքերի հրոսակներ են և նոր ցեղի մարդկանց անհաշիվ ջոկատներ, որոնցից առաջներում չենք հանդիպել։ Ցածրահասակ են, բայց լայնաթիկունք, խոժոռ, թզուկների պես մորուքավոր, զինված մեծ կացիններով։ Մենք կարծում ենք, որ նրանք եկել են արևելքի ինչ-որ վայրի երկրից։ Նրանք փակել են հյուսիսային ճանապարհը, և շատերը լցվել են Անորիեն։ Ռոհիրիմները չեն կարող անցնել։
 +
 +
Դարպասը փակ էր։ Պարսպի վրա կանգնած պահակներն ամբողջ գիշեր լսում էին, թե ինչպես են թշնամիները կողոպտում, թալանում, այրում դաշտերը, ծառերը, և կտոր-կտոր անում բոլորին, ում գտնում էին դրսում՝ կենդանի կամ մեռած։ Գետն անցածների թիվը հնարավոր չէր գուշակել մթության մեջ, բայց երբ առավոտը կամ նրա մռայլ ստվերը սողաց դաշտավայրի վրայով, պարզվեց, որ նույնիսկ գիշերային վախն էր նրանց թերագնահատել։ Դաշտավայրը մթնել էր տեղաշարժվող անհամար ջոկատներից, և որքան որ աչքը կտրում էր այդ խառնաշփոթում, ամենուր վրաններ էին աճում, սև ու բոսորագույն, զզվելի սնկերի պես։
 +
 +
Օրքերը մրջյունների պես վխտում էին դաշտում ու շտապ խորը խրամուղիներ փորում հսկայական կիսաշրջանով՝ պատերից նետի թռիչքի հեռավորության վրա․ և երբ դրանք պատրաստ էին լինում, յուրաքանչյուրը լցվում էր կրակով, բայց թե ինչ անհայտ հմայքով էին դրանք վառում կամ սնուցում, ոչ ոք չէր տեսնում։ Ամբողջ օրը աշխատանքը եռում էր, իսկ Մինաս Թիրիթի մարդիկ անզոր կանգնած նայում էին, չկարողանալով որևէ կերպ խոչնդոտել։ Եվ երբ խրամուղու բոլոր հատվածներն ամբողջությամբ պաատրաստ էին, նրանք տեսան մոտեցող վիթխարի սայլեր՝ և նոր ջոկատներ անցան գործի․ նրանք խրամատներում հսկայական քարանետ մեքենաներ էին տեղադրում։ Քաղաքի պարիսպների վրա չկային այդպիսինները՝ բավականաչափ մեծ, որ կարողանային հասնել դրանց կամ կանգնեցնել աշխատանքը։
 +
 +
Սկզբում մարդիկ ծիծաղում էին ու այնքան էլ չէին վախենում այդ սարքերից։ Քանզի Քաղաքի գլխավոր պարիսպը շատ բարձր էր և բավականաչափ լայն՝ կառուցված այն ժամանակ, երբ վտարանդի նումենորցիների ուժն ու արհեստները դեռ չէին ոչնչացել։ Պարսպի արտաքին մասը ամուր էր, հարթ ու սահուն, պատրաստված մուգ քարից, ինչպես Օրթհանքի աշտարակը, անառիկ՝ պողպատի կամ կրակի համար։ Այն հնարավոր չէր քանդել, բացառությամբ, երևի, եթե հնարավոր լիներ ցնցել ու ճեղքել դրա տակի հողը։
 +
 +
— Ոչ,— ասացին նրանք,— եթե Չանվանվողն ինքն էլ գա, նույնիսկ նա չի կարող անցնել, քանի դեռ մենք ողջ ենք։
 +
 +
Բայց ոմանք պատասխանեցին․
 +
 +
— Քանի դեռ մենք ո՞ղջ ենք։ Որքա՞ն ժամանակ։ Նա զենք ունի, որը շատ հզոր ամրոցներ է ավերել աշխարհի ծագման օրերից ի վեր։ Սովը։ Ճանապարհները փակ են։ Ռոհանը չի գա։
 +
 +
Սակայն այդ մեքենաներն անմտածված չէին ռմբակոծում անխորտակելի պարիսպը։ Մորդորի զորքի հարձակումն իր ամենամեծ թշնամու վրա ինչ-որ ավազակ չէր ղեկավարում կամ առաջնորդ օրք։ Հզոր ու չար կամք էր առաջնորդում սև զորքերին։ Երբ ոռնոցներով, ճչոցներով, ճռռացող պարանների ու վերհանների օգնությամբ վերջապես տեղադրվեցին վիթխարի քարաձիգները, դրանք սկսեցին քարեր նետել այնպիսի բարձրությամբ, որ քարերն անցան ատամնավոր պարսպի վրայով և խուլ թխկոցով ընկան Քաղաքի առաջին շրջանի մեջ․ և դրանից շատերը ընկնելուց հետո ինչ-որ գաղտնի արվեստի միջոցով բոցավառվում էին։
 +
 +
Շուտով պարսպի ներսում հրդեհի վտանգ առաջացավ, և բոլորը, ովքեր ազատ էին անհապաղ գործերից, նետվեցին հանգցնելու արդեն շատ տեղերում բոցավառվող կրակները։ Այնուհետև քաղաքի վրա մեկ այլ կարկուտ տեղաց, պակաս ավերիչ, բայց ավելի սարսափելի։ Դրանք թափվում էին Դարպասի հետևի փողոցներում ու նրբանցքներում, բայց չէին բոցավառվում։ Սակայն երբ մարդիկ մոտ էին վազում, տեսնելու թե դա ինչ կարող է լինել, լալիս էին ու հեկեկում։ Որովհետև թշնամին Քաղաք էր նետում բոլոր նրանց գլուխները, ովքեր զոհվել էին Օսգիլիաթում, Ռամմասի վրա և կամ դաշտերում։ Սարսափելի էր դրանց նայելը։ Որովհետև, թեև դրանցից շատերը խեղված էին, ջախջախված, իսկ մի քանիսը բոլորովին անձև, բայց շատերին կարելի էր ճանաչել ծանոթ դիմագծերով՝ աղավաղված մահվան հոգևարքից, և բոլորի ճակատին խարանված էր առանց կոպերի զզվելի Աչքի նշանը։ Ամենասարսափելին այն էր, երբ խեղված ու պատվազրկված այդ մնացորդների մեջ մարդիկ ճանաչում էին իրենց ընկերոջ կամ մոտիկի դիմագծերը, ովքեր դեռ վերջերս զենքը ձեռքներին հպարտ քայլում էին Քաղաքում կամ դաշտեր մշակում և կամ արձակուրդ էին եկել լեռնային կանաչ հովիտներից։
 +
 +
Իզուր էին մարդիկ բռունցքներով սպառնում Դարպասի դիմաց ալեկոծվող անգութ թշնամուն։ Ի՞նչ էին անեծքները նրանց համար։ Նրանք չէին հասկանում արևմուտքի մարդկանց լեզուն, իսկ իրենց սուր բղավոցներն ու ճչոցներն ավելի շատ գազանների մռնչոցի ու գիշակերների ծղրտոցի էին նմանվում։ Շուտով, սակայն, Մինաս Թիրիթում քչերը մնացին, ովքեր սիրտ էին անում ոտքի կանգնել ու մարտահրավեր նետել Մորդորի զորքին։ Սև Ամրոցի Տիրակալը զենք ուներ, որն ավելի արագ էր գործում, քան սովը․ դա սարսափն էր և հուսահատությունը։
 +
 +
Նազգուլները կրկին հայտնվեցին, և նրանց ճիչերը, որ արտահայտում էին իրենց Սև Տիրակալի կամքն ու չարությունը, նրա աճելուն և հզորանալուն զուգընթաց, դարձել էին ավելի չար ու սարսափազդու։ Նրանք անդադար պտտվում էին Քաղաքի գլխին, ինչպես գիշակերները՝ պատրաստ համտեսելու մահվան դատապարտված մարդկանց միսը։ Թռչում էին տեսանելիության ու նետի թռիչքի սահմաններից դուրս, բայց մշտապես ներկա էին, և նրանց մահաբեր, քարացնող, սառեցնող ճիչերը ճեղքում էին օդը։ Ամեն մի նոր ճիչ ավելի անտանելի էր․ ի վերջո նույնիսկ ամենաքաջարի ռազմիկներն էին երեսնիվայր ընկնում, երբ թաքնված սպառնալիքը անցնում էր նրանց գլխավերևով, և կամ կանգնած էին մնում, բայց գցում էին զենքերը անզոր ձեռքերից, որովհետև նրանց միտքը մթագնում էր խավարից, և նրանք այլևս չէին մտածում պատերազմի մասին, միայն ուզում էին սողալ, թաքնվել ու մեռնել։
 +
 +
Ամբողջ այդ սև օրվա ընթացքում Ֆարամիրը, պառկած Սպիտակ Աշտարակի սենյակում գտնվող իր մահճում, ցնցվում էր հուսահատ տենդի մեջ։ Ինչ-որ մեկ ասաց․ «Մեռնում է»,— և շուտով փողոցներում ու պարիսպներին բոլորը կրկնում էին․ «մեռնում է»։ Իսկ նրա կողքին նստել էր հայրը և ոչինչ չէր խոսում, բայց աչքերը նրանից չէր կտրում և այլևս չէր հետաքրքրվում Քաղաքի պաշտպանությամբ։
 +
Փիփինն այդպիսի մութ ժամեր երբեք չէր ապրել՝ նույնիսկ Ուրուք Հայերի ճիրաններում։ Նրա պարտականությունն էր մնալ իր Տիրակալի մոտ, և նա մնում էր, մոռացված, կանգնած չլուսավորված սենյակի դռան մոտ՝ փորձելով հնարավորինս հաղթահարել սեփական վախերը։ Եվ մինչեռ նա նայում էր, նրան թվում էր, թե Դենեթորը ծերանում է աչքի առաջ, ասես ինչ-որ բան կոտրվել էր նրա հպարտ կամքի մեջ, և նրա միտքը խորտակվել էր։ Հնարավոր է, պատճառը վիշտն էր ու զղջման զգացողությունը։ Հոբիթը արցունքներ էր տեսնում երբեմնի անարցունք դեմքին, և դա ավելի անտանելի էր, քան նրա բարկությունը։
 +
 +
— Մի լա, տիրակալ,— կմկմալով ասաց նա։ — Միգուցե նա դեռ լավանա։ Դուք Գենդալֆին հարցրե՞լ եք։
 +
 +
— Մի՛ մխիթարիր ինձ կախարդներով,— պատասխանեց Դենեթորը։ — Խելագարի հույսը ձախողվեց։ Թշնամին գտել է այն, և նրա ուժը աճում է։ Նա կարդում է մեր մտքերը, և ինչ էլ որ մենք անենք, վերջը կործանումն է։
 +
 +
Ես ուղարկեցի իմ որդուն անիմաստ զոհվելու՝ առանց շնորհակալ լինելու և առանց օրհնելու, և ահա նա պառկած է թույնը երակներում։ Ո՛չ, ոչ, ինչպես էլ պատերազմն ավարտվի, իմ տոհմը մարեց, Փոխարքաների Տունը անկում ապրեց։ Պարզամիտ, ինքնակոչ մարդիկ են կառավարելու Արևմուքի Արքաների մարդկանց լեռներում թաքնված վերջին մնացորդներին, մինչև որ բոլորը ոչնչանան․․․
 +
 +
Դռների մոտ մարդիկ եկան, կանչեցին Քաղաքի Տիրակալին։
 +
 +
— Ոչ, ես չեմ իջնի,— ասաց նա։ — Ես պետք է որդուս կողքին մնամ։ Գուցե նա դեռ խոսի վերջից առաջ։ Երկար սպասելու հարկ չկա, վերջը մոտ է։ Ենթարկվեք, ում կուզեք, նույնիսկ Մոխրագույն խելագարին, ում հույսը փլվեց։ Ես մնում եմ այստեղ։
 +
 +
Այդպես ստացվեց, որ Գենդալֆը ստանձնեց Գոնդոր քաղաքի վերջին պաշտպանության կառավարումը։ Որտեղ նա հայտնվում էր, մարդկանց սրտերը հույսով էին լցվում, և թևավոր ստվերները հեռանում էին հիշողությունից։ Նա առանց հոգնելու քայլում էր Միջնաբերդից դեպի Դարպասը, հյուսիսից հարավ պարսպի երկայնքով, և նրան ուղեկցում էր Դոլ Ամրոթի իշխանը փայլատակող զրահներով։ Քանզի նա և իր ասպետները առաջվա պես ամուր էին և պահում էին իրենց իսկական նումենորցիների հետնորդների պես։ Մարդիկ, տեսնելով նրանց, շշնջում էին միմյանց․
 +
 +
— Ուրեմն ճիշտ են հնամյա ավանդությունները, որ այս ժողովրդի երակներում էլֆերի արյուն է հոսում, որովհետև հենց այնտեղ է ժամանակին ապրել Նիմրոդելի ժողովուրդը։
 +
 +
Եվ ինչ-որ մեկը երգում էր խավարում Նիմրոդելի երգը կամ որևէ այլ երգ Անդուինի հովտի անհետացած տարիների երգերից։
 +
 +
Ինչևէ, սակայն, երբ նրանք հեռանում էին, ստվերները նորից էին պարուրում մարդկանց, նրանց սրտերը ծանրանում էին, և գոնդորյան քաջությունը մոխիր էր դառնում։ Այդպես ահով լցված մթնշաղոտ օրվանից նրանք դանդաղ տեղափոխվեցին հուսահատ գիշերվա խավար։ Հրդեհները այժմ անվերահսկելիորեն մոլեգնում էին Քաղաքի առաջին օղակում, և արտաքին պարսպի կայազորն արդեն շատ տեղերում կտրված էր նահանջի ճանապարհից։ Բայց քչերն էին մնացել իրենց տեղերում, մեծամասնությունը փախել էր երկրորդ դարպասից այն կողմ։
 +
 +
Ճակատամարտի թիկունքում, շատ հեռու, Գետն արագորեն կամրջվել էր, և ամբողջ օրը այնտեղով նոր ուժեր ու ռազմական պարագաներ էին հոսում։ Վերջապես, կեսգիշերին մոտ սկսվեց գրոհը։ Առաջապահ զորքն անցավ կրակե խրամուղիների արանքում խորամանկորեն բացված անցումներով և սկսեց մոտենալ։ Նրանք գալիս էին անկանոն ամբոխով, կուտակված, ուշադրություն չդարձնելով կորուստներին։ Արդեն նետի թռիչքի հեռավորության վրա էին, բայց պատերի վրա քիչ նետաձիգներ էին մնացել ծանր կորուստ պատճառելու համար, թեև խարույկների լույսը հմուտ նետաձիգների համար, որոնցով ժամանակին պարծենում էր Գոնդորը, այնպիսի թիրախներ էր ցուցադրում, որ հնարավոր չէր վրիպել։ Հետո, Մորդորի դեռևս թաքնված զորավարը, հասկանալով, որ Քաղաքի ոգին արդեն կոտրված է, գործի դրեց հիմնական ուժը։ Դանդաղ, խավարի միջով դեպի ամրոցը գլորվեցին Օսգիլիաթում կառուցված հսկայական պաշարման աշտարակները։
 +
 +
Պատվիրակները կրկին եկան Սպիտակ Աշտարակի սրահ, և Փիփինը թույլ տվեց նրանց ներս մտնել, քանի որ շտապ լուրեր ունեին։
 +
 +
Դենեթորը դանդաղ գլուխը շրջեց Ֆարամիրի դեմքից և լուռ նայեց նրանց։
 +
 +
— Քաղաքի առաջին օղակն այրվում է, տիրակալ,— ասացին նրանք։ — Ինչպիսի՞ն կլինեն հետագա հրամանները։ Դու ես մեր տիրակալն ու կառավարը, ոչ բոլորն են ուզում ենթարկվել Միթրանդիրին։ Մարդիկ թռչում են պարիսպների վրայից, թողնելով դրանք անպաշտպան։
 +
 +
— Թռչու՞մ, ինչու՞ են հիմարները թռչում,— արձագանքեց Դենեթորը։ Ավելի լավ չէ՞ այրվել անմիջապես, քան դանդաղ ու տանջալի․ միևնույնն է, բոլորս այրվելու ենք։ Վերադարձեք ձեր խարույկին։ Իսկ ե՞ս։ Ես էլ կգնամ իմ խարույկին։ Այո՛, խայույկին։ Չկա դամբարան Դենեթորի և Ֆարամիրի համար։ Չկա՛ դամբարան։ Մենք չենք քնի զմռսված երկար քնով։ Մենք կայրվենք, ինչպես հեթանոս արքաները՝ նախքան առաջին նավերի արևմուտքից այստեղ գալը։ Արևմուտքը պարտություն կրեց։ Վերադարձիր և այրվի՛ր։
 +
 +
Պատվիրակները, լուռ, առանց խոնարհվելու, շրջվեցին ու հեռացան։
 +
 +
Դենեթորը վեր կացավ և բաց թողեց Ֆարամիրի տաք ձեռքը, որ ամբողջ ժամանակ բռնած էր։
 +
 +
— Նա այրվում է, արդեն այրվում է,— վշտահար ասաց նա։ — Նրա հոգու տունը քանդվում է։ — Հետո մոտեցավ Փիփինին և նայեց նրան վերևից ներքև։ — Մնաս բարով,— ասաց նա,— մնաս բարով, Փերեգրին, Փալլադինի որդի։ Քո ծառայությունը երկար չէր, և այժմ այն ավարտվում է։ Քիչ է մնացել, բայց ես ազատում եմ քեզ այդ քչից։ Գնա հիմա և մեռիր, ինչպես ինքդ կուզես և ում հետ կուզես, նույնիսկ ընկերոջդ հետ, որի հիմարությունը քեզ մահվան դուռը հասցրեց։ Կանչիր իմ սպասավորներին և հեռացիր։ Մնա՛ս բարով։
 +
 +
— Ես հրաժեշտ չեմ տալիս, իմ տիրակալ,— ծնկի չոքելով, ասաց Փիփինը։ — Եվ հանկարծակի, հերթական անգամ հոբիթավարի վեր կացավ ու նայեց ծեր փոխարքայի աչքերի մեջ։ — Քո թույլտվությամբ, տիրակալ, ես հիմա իսկապես հեռանում եմ, որովհետև շատ եմ ուզում տեսնել Գենդալֆին։ Բայց նա հիմար չէ, և ես չեմ մտածի մեռնելու մասին, քանի դեռ նա չի հուսահատվել կյանքից։ Սակայն իմ խոստումից և ձեր ծառայությունից չեմ ուզում ազատվել, քանի դեռ դուք ողջ եք։ Եվ եթե նրանք ի վերջո հասնեն Միջնաբերդին, ես հույս ունեմ այստեղ լինել, կանգնել ձեր կողքին և, հնարավոր է, վաստակել ինձ տրված զենքը կրելու պատիվը։
 +
 +
— Արա, ինչպես ուզում ես, պարոն կոլոտիկ,— արձագանքեց Դենեթորը։ — Բայց իմ կյանքը կոտրված է։ Կանչի՛ր իմ սպասավորներին։
 +
 +
Եվ նա շրջվեց Ֆարամիրի կողմը։
 +
 +
Փիփինը դուրս եկավ ու կանչեց ծառաներին․ վեց գեղեցկադեմ երիտասարդներ վախվորած մտան սրահ։ Սակայն Դենեթորը հանգիստ ձայնով կարգադրեց նրանց տաք ծածկոցներով ծածկել Ֆարամիրին և նրա մահիճը դուրս տանել։ Այդպես էլ նրանք արեցին, դուրս բերեցին մահիճը և դանդաղ քայլեցին, որպեսզի որքան հնարավոր է քիչ անհանգստացնեն տենդահար հիվանդին, իսկ Դենեթորը, գավազանին հենված, գնաց նրանց հետևից։ վերջում գնում էր Փիփինը։
 +
 +
Ճերմակ Աշտարակից դուրս եկան նրանք, ասես հուղարկավորության, դեպի խավար․ Քաղաքի գլխին կախված ամպը ներքևից լուսավորվում էր բոսորագույն բռնկումներով։ Նրանք դանդաղ անցան լայն բակով և Դենեթորի հրամանով կանգ առան Չորացած Ծառի մոտ։
 +
 +
Միայն ներքևում ընթացող ճակատամարտի հեռավոր ու խուլ դղրդյունն էր խախտում լռությունը, և նրանք լսեցին, թե ինչպես է ջուրը մեռած ճյուղերից տխուր կաթում մութ ավազանի մեջ։ Հետո նրանք անցան Միջնաբերդի դարպասով, որտեղ կանգնած պահակը զարմանքով ու անհանգստությամբ նայեց նրանց, երբ անցնում էին իր կողքով։ Թեքվելով արևմուտք, նրանք վերջապես մոտեցան վեցերորդ օղակի հետնապատի դռանը։ Այն կոչվում էր Ֆեն Հոլլեն, քանի որ միշտ փակ էր լինում, բացի հուղարկավորության ժամանակ, և միայն Քաղաքի Տիրակալը կարող էր օգտվել դրանից կամ նրանք, ովքեր կրում էին դամբարանների նշանը և խնամում մեռածների տները։ Հետևում ոլորաձև ճանապարհ էր սկսվում, որը բազմաթիվ գալարներով իջնում էր Մինդոլուինի ուղղաբերձ անդուդի ստվերով ծածկված նեղ հարթակը, որտեղ գտնվում էին արքաների և փոխարքաների դամբարանները։
 +
 +
Փոքրիկ տնակում նստած էր դռնապանը, և դուրս եկավ լապտերը ձեռքին, վախն աչքերում։ Տիրակալի հրամանով նա հրեց դուռը, և այն անաղմուկ բացվեց․ նրանք անցան՝ վերցնելով լապտերը նրա ձեռքից։ Մութ էր վայրեջքը լապտերի դողդոջուն լույսի տակ հերթով ուրվագծվող հինավուրց պատերի և բազմասյուն ճաղաշարքերի արանքով։ Նրանց դանդաղ քայլերը արձագանքում էին իջնելու ընթացքում, մինչև որ վերջապես դուրս եկան Լռության Փողոցը՝ Ռաթ-Դինեն, խամր գմբեթների և վաղուց մեռած մարդկանց պատկերներով դատարկ դահլիճների միջև։ Նրանք մտան Փոխարքաների տուն Դամբարան և դրեցին իրենց բեռը գետնին։
 +
 +
Փիփինը, անհանգիստ շուրջը նայելով, տեսավ, որ գտնվում է գմբեթավոր առաստաղով մեծ սրահում, որի թաքնված պատերին լապտերի թույլ լույսից տատանվում էին հսկայական ստվերները։ Եվ աղոտ տեսանելի էին մարմարից կերտված սեղանների բազմաթիվ շարքեր։ Յուրաքանչյուրի վրա ննջեցյալ էր պառկած, ձեռքերը խաչած, գլուխը դրած քարե բարձին։ Միայն մոտակա լայն սեղանն էր դատարկ։ Դենեթորի նշանով դրա վրա պառկեցրին Ֆարամիրին, և ինքն էլ պառկեց որդու կողքին, ապա նրանց ծածկեցին միևնույն ծածկոցով և խոնարհված գլուխներով կանգնեցին, ասես սգավորներ, մահվան մահճի կողքին։
 +
 +
Դենեթորը ցածր ձայնով ասաց․
 +
 +
— Այստեղ էլ մենք կսպասենք։ Բայց կարիք չկա կանչելու զմռսողներին։ Արագ վառվող չոր փայտեր բերեք, դասավորեք մեր շուրջը և յուղ լցրեք դրանց վրա։ Երբ ես նշան տամ, ջահը գցեք ու փայտը կրակի տվեք։ Կատարեք, ինչ հրամայում եմ ու այլևս չխոսեք ինձ հետ։ Մնա՛ք բարով։
 +
 +
— Քո թույլտվությամբ, տիրակալ,— մի կերպ ասաց Փիփինը, շրջվեց ու սարսափահար դուրս փախավ մահվան տնից։ «Խեղճ Ֆարամիր,— մտածեց նա։ — Ես պետք է գտնեմ Գենդալֆին։ Շատ հավանական է, որ նա ավելի շատ դեղորայքի կարիք ունի, քան արցունքների։ Օ՛հ, որտեղ գտնեմ Գենդալֆին։ Երևի գործողությունների ամենաթունդ վայրում, էլ որտե՞ղ։ Եվ նա հաստատ մեռնողների ու խելագարների հետ զբաղվելու ժամանակ չի ունենա»։
 +
 +
Դռան մոտ նա դիմեց սպասավորներից մեկին, ով մնացել էր այնտեղ՝ հսկելու։
 +
 +
— Քո տիրոջ խելքը գլխին չէ,— ասաց նա։ — Մի շտապեք, և ամենակարևորը՝ կրակի հարցով, քանի դեռ Ֆարամիրը ողջ է։ Ոչ մի բան չանեք մինչև Գենդալֆի գալը։
 +
 +
— Ո՞վ է Մինաս Թիրիթի տիրակալը,— արձագանքեց սպասավորը,— Դենե՞թորը, թե՞ Մոխրագույն Թափառականը։
 +
 +
— Ինձ թվում է, Մոխրագույն Թափառականը կամ ոչ ոք,— պատասխանեց Փիփինն գլխապատառ ու սլացավ վերև ոլորապտույտ ճանապարհով, անցավ զարմացած դռնապանի կողքով, շարունակեց վազել և կանգ առավ միայն Միջնաբերդի դռան մոտ։ Ժամապահը ձայն տվեց նրան, և նա ճանաչեց Բերեգոնդի ձայնը։
 +
 +
— Այդ ու՞ր ես վազում, պարոն Փերեգրին,— հարցրեց նա։
 +
 +
— Միթրանդիրին գտնելու,— պատասխանեց Փիփինը։
 +
 +
— Երևի տիրակալը շատ շտապ հանձնարարությամբ է ուղարկել, և ես քեզ կանգնեցնելու իրավունք չունեմ,— ասաց Բերեգոնդը,— բայց եթե կարող ես, երկու բառով պատմիր․ ի՞նչ է կատարվում։ Ու՞ր է գնացել տիրակալը։ Ես նոր եմ անցել հերթապահության, բայց լսել եմ, որ նա  անցել է Փակ Դռնով, և առջևով ծառաները տանելուց են եղել Ֆարամիրին։
 +
 +
— Այո, ասաց Փիփինը,— տարան Լռության Փողոց։
 +
 +
Բերեգոնդը կախեց գլուխը, որպեսզի թաքցնի արցունքները։
 +
 +
— Խոսում էին, որ նա մահանում է,— հառաչեց նա։ — Եվ հիմա մեռած է։
 +
 +
— Ոչ, դեռ ոչ,— ասաց Փիփինը։ — Ես նույնիսկ կարծում եմ, որ նրան կարելի է փրկել։ Բայց Քաղաքի Տիրակալը, Բերեգոնդ․ Քաղաքը դեռ պայքարում է, իսկ նա արդեն հանձնվել է։ Նրա խելքը տեղը չէ, և դա շատ վտանգավոր է։
 +
 +
Եվ նա հապշտապ պատմեց Դենեթորի տարօրինակ խոսքերի և գործողությունների մասին։
 +
 +
— Ես պետք է արագ գտնեմ Գենդալֆին,— վերջացրեց նա։
 +
 +
— Ուրեմն պետք է իջնես ներքև, մարտի մեջ։
 +
 +
— Գիտեմ, տիրակալն ինձ ազատել է։ Բայց, Բերեգոնդ, եթե կարող ես, ինչ-որ բան արա, որ սարսափելի բան չկատարվի։
 +
 +
— Տիրակալը թույլ չի տալիս նրանց, ովքեր արծաթասև են հագած, լքել իրենց դիրքը ոչ մի պատճառով, բացառությամբ իր հրամանի։
 +
 +
— Դե, դու պետք է ընտրություն կատարես՝ ինչն է քեզ համար կարևոր․ Ֆարամիրի կյա՞նքը, թե հրամանը,— ասաց Փիփինը։ Եվ հրամանը՝ հրաման, բայց, իմ կարծիքով, մենք արդեն գործ ունենք ոչ թե Տիրակալի, այլ խելագար ծերունու հետ։ Ես պետք է վազեմ։ Եթե կարողանամ՝ կվերադառնամ։
 +
 +
Եվ նա վազեց ներքև, դեպի արտաքին օղակը։ Նրա կողքով անցնում էին կրակից փախչող մարդիկ, և, ոմանք, տեսնելով նրա հագուստը, շրջվում էին ու ինչ-որ բան ճչում, բայց նա ուշադրություն չէր դարձնում։ Վերջապես նա անցավ Երկրորդ Դարպասը, որից այն կողմ պատից պատ հրդեհներ էին բոցկլտում, բայց, չնայած դրան, տարօրինակ լռություն էր այնտեղ։ Ոչ մի տեսակի աղմուկ, մարտական աղաղակ կամ զենքերի շաչյուն չէր լսվում։ Հանկարծակի մի սարսափելի ճիչ հնչեց, որին հաջորդեց ուժգին ցնցում և խուլ, արձագանքող դղրդյուն։ Ինքն իրեն ստիպելով դիմադրել վախի ու սարսափի պոռթկմանը, որից ծալվում էին ծնկները, նա թեքվեց անկյունից դեպի Դարպասի հետևի լայն հրապարակը։ Եվ քարացած կանգ առավ։ Նա գտել էր Գենդալֆին, բայց հետ քաշվեց, կուչ գալով ստվերում։
 +
 +
Կեսգիշերին սկսված գրոհը դեռևս շարունակվում էր։ Որոտում էին Թմբուկները։ Հյուսիսից ու հարավից թշնամական զորքերը սեղմվել էին պարսպին։ Հրդեհների բոսոր բռնկումների տակ երևում էին շարժվող տների պես վիթխարի գազաններ՝ Հարադի մումակները, որոնք խրամուղիների հետևից քարշ էին տալիս քարանետ մեքենաներ և հսկայական պաշարման աշտարակներ։ Սակայն նրանց հրամանատարին առանձնապես չէր մտահոգում, թե ինչ է կատարվում պատերի մոտ, և որքան ստրուկ կզոհվի․ նրա նպատակը միայն պաշտպանական ուժի ստուգումն էր և Գոնդորի ռազմիկներին զբաղեցնելը։ Իրական և ամնենածանր հարվածը նա ծրագրում էր հասցնել Դարպասին։ Թեև այն ամուր էր՝ ձուլված պողպատից ու երկաթից, պաշտպանված անխորտակելի քարից պատրաստված աշտարակներով ու պարիսպներով, բայց և այնպես ամենաթույլ կետն էր այդ բարձր ու անառիկ պատի մեջ։
 +
 +
Ավելի բարձր թնդացին թմբուկները։ Հրդեհի լեզուները վեր խոյացան։ Դաշտի միջով սողացին պաշարման մեքենաները, որոնց միջև, հզոր շղթաներից կախված, օրորվում էր մի հսկայական բաբան, ասես հարյուր ֆուտ երկարություն ունեցող անտառային ծառի բուն։ Այն վաղուց էր ձուլվել Մորդորի մթին դարբնոցներում, և դրա սարսափազդու գլուխը, պատրաստված սև պողպատից, մերկացրած ժանիքներով գիշատիչ գայլի տեսք ուներ․ վրան կործանման հմայախոսքեր էին դաջված։ Գրոնդ էին անվանել այն՝ ի պատիվ հնում այդպես կոչված անդրաշխարհի առասպելական մուրճի։ Հսկա գազանները դանդաղ քաշում էին այն, օրքերը շրջապատել էին բոլոր կողմերից, իսկ հետևից գալիս էին թրոլները, որպեսզի գործի դնեն։
 +
 +
Սակայն Դարպասի մոտ դիմադրությունը դեռ ամուր էր․ այնտեղ անկոտրում կանգնած էին Դոլ Ամրոթի ասպետները և Քաղաքի կայազորի ամենատոկուն ռազմիկները։ Նետերն ու տեգերը թափվում էին մեծ խտությամբ, պաշարման աշտարակները փլվում էին ու բոցավառվում ջահերի պես։ Դարպասի երկու կողմերում էլ հողը ծածկվել էր բեկորներով ու սպանվածների մարմիններվ, բայց շարունակ նոր ամբոխներ էին խցկվում առաջ, ասես խելագարությունից դրդված։
 +
 +
Գրոնդը սողում էր առաջ։ Դրա պատյանը կրակից չէր բռնկվում․ ու թեև ժամանակ առ ժամանակ այն քաշող հսկա գազաններից մեկը խելակորույս սկսում էր ոտնատակ տալ իրեն պաշտպանող անհամար օրքերին, բայց ոչինչ չէր փոխվում, դիակները մի կողմ էին նետում, և նրանց տեղը զբաղեցնում էին ուրիշները։
 +
 +
Գրոնդը շարունակում էր սողալ առաջ։ Խելագար ռիթմով որոտում էին թմբուկները։ Սպանվածների բլուրների վրա մի հրեշավոր տեսիլք հայտնվեց․ բարձրահասակ հեծյալ, իջեցված գլխանոցով և սև թիկնոցով։ Դանդաղ, տրորելով ընկածներին, նա առաջ շարժվեց, ուշադրություն չդրաձնելով շուրջը թափվող նետերին։ Ապա կանգ առավ ու բարձրացրեց երկար, դժգույն թուրը՝ և բոլորին, թե՛ պաշտպաններին, թե՛ թշնամիներին համակեց սարսափը։ Մարդկանց ձեռքերն անզոր կախվեցին, ոչ մի նետ չէր թռչում։ Մի ակնթարթ ամեն ինչ կանգ առավ։
 +
 +
Նորից թնդացին ու որոտացին թմբուկները։ Հսկայական ձեռքերը ճոճեցին Գրոնդը և ամբողջ ուժով առաջ հրեցին։ Այն հարվածեց Դարպասին։ Հզոր թնդյուն գլորվեց Քաղաքի վրայով, ասես ամպրոպը հարվածեց։ Սակայն երկաթե դռներն ու պողպատե սյուները դիմացան հարվածին։
 +
 +
Այդ ժամանակ Սև Զորավարը բարձրացավ ասպանդակների վրա և բարձր սարսափազդու ձայնով ճչալով, ինչ որ անհայտ, մոռացված լեզվով հմայախոսք արտասանեց, որի խոսքերը ծվատում էին սրտերը և ջարդուփշուր անում քարերը։
 +
 +
Երեք անգամ նա ճչաց։ Երեք անգամ հարվածեց վիթխարի բաբանը։ Եվ հանկարծակի, վերջին հարվածից, Գոնդորի Դարպասը ջարդուփշուր եղավ։ Ասես ինչ-որ պայթուցիչ հմայախոսքով այն մասերի բաժանվեց․ բռնկվեց այրող կայծակը, և դռները մանր բեկորներով փլվեցին գետնին։
 +
 +
Նազգուլների առջնորդն առաջ եկավ։ Հսկայական սև ստվեր աճեց հրդեհների ֆոնին, որպես պարտության, սարսափի և հուսահատության խորհրդանիշ։ Նազգուլների առաջնորդն անցավ դարպասի կամարի տակով, որը չէր անցել ոչ մի թշնամի, և բոլորը գլխապատառ փախան նրա առջևից։
 +
 +
Բոլորը, բացի մեկից։ Այնտեղ, դարպասի դիմացի տարածության մեջ, անշարժ ու լուռ  սպասում էր մի հեծյալ՝ Գենդալֆը, նստած Լուսաչի մեջքին․ Միջերկրի բոլոր նժույգներից միակի, որը դիմացել էր մահացու սարսափին և կանգնած էր անշարժ, անսասան, ինչպես Ռաթ-Դինենի քարակերտ արձան։
 +
 +
— Դու ներս չես մտնի,— խոսեց Գենդալֆը, և ահռելի ստվերը քարացավ։ — Վերադարձի՛ր անդունդը քեզ համար պատրաստված։ Հեռացի՛ր։ Ընկի՛ր անգոյության մեջ, որը սպասում է քեզ և քո տիրակալին։ Հեռացի՛ր։
 +
 +
Սև Հեծյալը հետ գցեց գլխանոցը և՝ ա՛յ քեզ հրաշք․ նա արքայական թագ ուներ, բայց այն դրված էր անտեսանելի գլխին։ Գլխի փոխարեն թիկնոով ծածկված հզոր ուսերի և թագի միջև կրակի կարմիր լեզուներ էին տարածվում։ Անտեսանելի բերանից տարածվեց մահացու քրքջոց։
 +
 +
— Հիմա՛ր ծերուկ,— գոչեց նա։ — Հիմա՛ր ծերուկ։ Հիմա իմ ժամն է։ Մի՞թե չես ճանաչում քո մահը՝ տեսնելով այն։ Մեռի՛ր այժմ, խեղդվելով անեծքներիդ մեջ։
 +
 +
Նա բարձրացրեց թուրը, և կրակի լեզուներ վազեցին շեղբի վրայով։
 +
 +
Գենդալֆը տեղից չշարժվեց։ Եվ հենց այդ պահին, ինչ-որ տեղ հետևում, Քաղաքի ինչ-որ բակում կանչեց աքաղաղը՝ զիլ, հնչեղ, ոչինչ չգիտենալով ոչ պատերազմի, ոչ էլ մոգական հմայանքների մասին․ կանչեց, ողջունելով մահվան ստվերների վերևում բացվող լուսաբացը։
 +
 +
Եվ ասես ի պատասխան, հեռվում հնչեցին եղջերափողերը, եղջերափողերը եղջերափողերը։ Խուլ արձագանքը տարածվեց Մինդոլուինի լանջերով։ Իսկ հյուսիսի մեծ եղջերափողերը գնալով ավելի ու ավելի ուժգին էին փչում։ Ռոհանցիներն էին հասնում օգնության։
 +
 +
====Գլուխ հինգերորդ․ Ռոհիրիմների արշավանքը====
 +
 +
Մութ էր։ Մերին, վերմակի մեջ փաթաթված, պառկած էր գետնին, և զարմանում էր, թե այդ ինչպես են խավարի մեջ թաքնված ծառերը սոսափում անքամի ու հեղձուկ օդում։ Նա բարձրացրեց գլուխը՝ և կրկին լսեց այդ տարօրինակ ձայնը, որը նման էր լեռնալանջերին ու անտառապատ բլուրներում տարածվող հեռավոր թմբուկների հարվածների։ Դրանց բաբախյունը հանկարծակի կտրվում էր, իսկ հետո նորից սկսվում ինչ-որ այլ տեղում, մեկ մոտիկ, մեկ հեռու։ Հետաքրքիր է, ժամապահները լսու՞մ են այն։
 +
 +
Նա չէր կարող տեսնել, բայց գիտեր, որ իրեն շրջապատում են Ռոհիրիմների ջոկատները։ Նա զգում էր ձիերի հոտը խավարում և լսում, թե ինչպես են նրանք փոխում ոտքերը՝ սմբակներով թեթև հարվածելով փշատերև գորգով ծածկված հողին։ Թեոդենի զորքը ճամբար էր խփել Էյլենախի՝ փարոսային լեռան մոտակայքի սոճու անտառում․ լեռը վեր էր խոյանում Դրուադան կոչվող անտառի երկար ալիքների միջից, որտեղով անցնում էր Արևելյան Անորիենի գլխավոր ուղին։
 +
 +
Թեև Մերին շատ հոգնած էր, սակայն չէր կարողանում քնել։ Նա ընթանում էր արդեն չորս օր շարունակ, և անդադար խտացող խավարը ճնշում էր նրա սիրտը։ Նա սկսել էր զարմանալ, թե ինչու էր իրեն այդպես կոտորելով ցանկանում գնալ, երբ ոչ միայն կարելի էր մնալ, այլև այդպես էր հրամայված։ Հետաքրքիր է, ծեր թագավորը գիտի՞ իր անհնազանդության մասին, և եթե գիտի՝ շա՞տ է արդյոք բարկացած։ Բայց, երևի, հազիվ թե։ Երևում է Դեռնհելմի և Էլֆհելմի միջև՝ էորեդի հրամանատարի, որի շարքերում իրենք ընթանում էին, ինչ-որ համաձայնություն կար։ Նա և նրա բոլոր մարդիկ անտեսում էին Մերիին և ձևացնում, թե չեն լսում, երբ նա խոսում էր։ Նա կարծես ևս մեկ պարկ լիներ, որ կրում էր Դեռհելմը։ Իսկ Դեռնհելմը խորասուզվել էր ինքն իր մեջ և ամբողջ ժամանակ ոչ ոքի հետ չէր խոսում։ Մերին իրեն պստլիկ, լքված ու միայնակ էր զգում։ Իսկ ժամանակն անհանգիստ էր, օդում զգացվում էր վտանգը՝ ճանապարհը վտանգավոր էր դառնում։ Մինաս Թիրիթի քաղաքային հողերը շրջապատող արտաքին պարսպին հասնելուն մեկ օրվա ճանապարհ էր մնում։ Հետախույզներ էին առաջ ուղարկվել։ Մի քանիսը չէին վերադարձել։ Մյուսները, շտապ վերադառնալով, հայտնում էին, որ առջևում ճանապարհը փակել են։ Թշնամու զորքը ճամբար էր խփել Ամոն Դինից երեք մղոն արևմուտք, և որոշ ջոկատներ արդեն գալիս էին ճանապարհով․ գտնվում էին զորքից երեք լիգից էլ պակաս հեռավորության վրա։ Իսկ օրքերը թափառում են ճանապարհի մերձակա անտառներում ու բլուրներում։ Թագավորն ու Էոմերը գիշերային խոհրդակցություն էին վարում։
 +
 +
Մերին ուզում էր ինչ-որ մեկի հետ խոսել, և հիշեց Փիփինի մասին, բայց դա միայն ավելացրեց նրա անհանգստությունը։ Խեղճ Փիփին, մեն-մենակ պաշարված քարե մեծ քաղաքում փակված։ Մերին կցանկանար բարձրահասակ հեծյալ լիներ, ինչպես Էոմերը, որ կարողանար փչել եղջերափողը կամ նման մի բան ու քառատրոփ սլանար նրան օգնության։ Նա նստեց՝ ականջ դնելով թմբուկներին, որոնք կրկին հարվածում էին, բայց արդեն մոտիկ։ Շուտով ցածր ձայներ լսեց և տեսավ ծառերի մեջ շարժվող լապտերների կիսածածկված լույսը։ Մոտակայքում մարդիկ սկսեցին անորոշ շարժվել խավարի մեջ։
 +
 +
Բարձրահասակ մեկի ուրվագիծը կախվեց հոբիթի գլխին ու սայթաաքեց նրա վրայով՝ անիծելով ծառերի արմատները։ Մերին ճանաչեց Էլֆհելմի ձայնը։
 +
 +
— Ես ծառի արմատ չեմ, պարոն, և ոչ էլ ուղեպարկ,— ասաց նա։ — Այլ ընդամենը կապտուկներով ծածկված հոբիթ։ Նվազագույնը որ կարող ես անել փոխհատուցելու համար, ասելն է ինձ, թե ինչ է կատարվում։
 +
 +
— Ի՞նչ կարող է կատարվել այս անիծյալ խավարում,— փնթփնթաաց Էլֆհելմը։ — Տիրակալը կարգադրել է պատրաստ լինել․ շարժվելու հրամանը կարող է հնչել րոպե առ րոպե։
 +
 +
— Ուրեմն, թշնամին գալի՞ս է,— անհանգստացած հարցրեց Մերին։ — Էս նրա՞նց թմբուկներն են։ Ես էլ արդեն մտածում էի, թե ականջիս է թվում, բացի ինձանից ոչ ոք դրանց ուշադրություն չէր դարձնում։
 +
 +
— Ոչ, ոչ,— ասաց Էլֆհելմը,— թշնամին ճանապարհով է գալիս, ոչ թե բլուրներով։ Դու լսում ես Վոսերին, անտառային վայրի մարդկանց՝ այդպես են նրան հաղորդակցվում հեռավորության վրա։ Ասում են, նրանք դեռևս ապրում են Դրուադան անտառում։ նրանք ժամանակին այդտեղ բնակվող հինավուրց ցեղի մնացորդներն են, սակավաթիվ են, ապրում են թաքնված, վայրի են և զգույշ, ինչպես գազանները։ Նրանք չեն խառնվում Գոնդորի կամ Ռոհանի պատերազմներին, բայց հիմա անհանգստացած են այս խավարով և օրքերի գալուստով․ վախենում են, որ Սև Տարիները կվերադառնան, ինչը արդեն բավական հավանական է թվում։ Շնորհակալ լինենք, որ մեզ չեն որսում․ ասում են, նրանք թունավորված նետեր են օգտագործում, և անտառում այդ գործում նրանց հետ համեմատվելն անիմաստ է։ Նրանք իրենց ծառայությունն են առաջարկել Թեոդենին, և հիմա նրանց առաջնորդներից մեկին ուղեկցում են թագավորի մոտ։ Ահա, նայիր, լապտերները տեսնու՞մ ես։ Այդքանը․ ավելին չգիտեմ։ Իսկ հիմա ես պետք է զբաղվեմ տիրակալի հրամանով։ Պատրաստվիր, պատվարժան ուղեպարկ։
 +
 +
Եվ նա անհետացավ խավարում։ Մերիին դուր չեկան վայրի մարդկանց և նրանց թունավոր նետերի մասին խոսակցությունները, նա առանց այդ էլ մահու չափ վախեցած էր։ Սպասումն անտանելի էր։ Նա շատ էր ուզում իմանալ, թե ինչ է լինելու, ուստի վեր կացավ և զգուշորեն գնաց վերջին լապտերի հետևից՝ նախքան այն կանհետանար ծառերի արանքում։
 +
 +
Շուտով նա դուրս եկավ բաց տարածք, որտեղ, բարձր ծառի տակ, թագավորի համար մի ոչ մեծ վրան էր խփած։ Վերևից ծածկված մեծ լապտեր էր կախված ճյուղից և դալուկ լույսի շրջան էր գցում գետնին։ Այնտեղ նստած էին Թեոդենն ու Էոմերը, իսկ նրանց առջև նստած էր տարօրինակ, գետնահար, բայց պնդակազմ մի մարդ, հնացած քարի պես ծռված և ասես մամուռով պատված՝ նրա սակավ մազերը, փաթաթված կզակին, չոր մամուռ էին հիշեցնում։ Նա կարճ ոտքեր ուներ, հաստ, մկանուտ ձեռքեր, և միայն գոտկատեղն էր ծածկված խոտե կարճ փեշով։ Մերիին թվաց, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է նրան, և հանկարծ հիշեց Դունհորոուի փուքելներին։ Կարծես դրանցից մեկը կենդանացած լիներ կամ, հնարավոր է, նա շառավիղն էր անթիվ-անհամար տարիներ առաջ ապրած մարդկանց, որոնց պատկերել էին մոռացված վարպետները։
 +
 +
Երբ Մերին սողալով մոտենում էր, երեքն էլ լուռ էին, բայց հետո վայրի մարդը սկսեց խոսել, ասես պատասխանելով ինչ-որ հարցի։ Նրա ձայնը ցածր էր և կոկորդային, բայց Մերին զարմանքով հասկացավ, որ նա խոսում է ընդհանուր լեզվով, թեև կմկմում էր ու խոսքի մեջ չհղկված բառեր օգտագործում։
 +
 +
— Ոչ, հեծյալների հայր, մենք չենք կռվողներ, մենք՝ որսորդներ։ Սպանել գորգուններ անտառում՝ ատել օրքերին։ Դու էլ չսիրել գորգունին։ Մենք ձեզ օգնել, ինչով կարող ենք։ Վայրի մարդիկ ունի մեծ ականջներ ու մեծ աչքեր, գիտեն բոլոր ճամփաներ։ Վայրի ժողովուրդ շատ-շատ վաղուց ապրել այստեղ, նախքան քար-տուների շինելը, նախքան բարձր մարդիկ դուրս կգային Մեծ Ջրի հետևից։
 +
 +
— Բայց մեզ մարտում է օգնություն պետք,— ասաց Էոմերը։ — Ինչո՞վ եք դու և քո ժողովուրդը օգնելու մեզ։
 +
 +
— Լուրեր բերել,— ասաց վայրի մարդը։ — Մենք նայենք բլուրներից ու տեսնենք ամեն ինչ, բարձրանանք մեծ սարը ու նայում ենք ներքև։ Քար-քաղաքը փակ է։ Դրսում կրակն այրվում է, հիմա նույնպես ներսում։ Դուք կուզե՞ք այնտեղ գալ։ Ուրեմն պետք է արագ լինեք։ Բայց գորգուններ ու հեռվի մարդիկ,— նա թափահարեց կարճ, ծուռ ձեռքը դեպի արևելք,— նստած լինել ձիու ճանապարհին։ Շատ-շատ, հեծյալներից շատ։
 +
 +
— Որտեղի՞ց գիտես այդ,— հարցրեց Էոմերը։
 +
 +
Ծերունու հարթ դեմքն ու մութ աչքերը ոչինչ չէին արտահայտում, բայց ձայնը մռայլ ու դժգոհ հնչեց։
 +
 +
— Վայրի մարդիկ՝ վայրի, ազատ, բայց ոչ երեխա,— պատասխանեց նա։ — Ես մեծ առաջնորդ Գհան-Բուրի-Գհան։ Ես հաշվում եմ շատ բան․ աստղեր երկնքում, տերևներ ծառին, մարդիկ խավարում։ Ձեր մարդիկ քսան անգամ քսան են տասը և հինգ անգամ։ Նրանք ավելի շատ։ Երկար կռիվ, և ո՞վ կհաղթի։ Եվ քար-քաղաքի շուրջը էլի շատ քայլում են։
 +
 +
— Ավա՜ղ, նա ճիշտ է խոսում,— ասաց Թեոդենը։ — Մեր հետախույզներն ասում են, որ նրանք խրամատներ են փորել ու ցցեր տնկել ճանապարհի վրա։ Մենք չենք կարող սրբել նրանց հանկարծակի հարվածով։
 +
 +
— Եվ այնուհանդերձ, մենք պետք է շատ շտապենք,— ասաց Էոմերը։ — Մունդբուրգը կրակի մեջ է։
 +
 +
— Թող Գհան-Բուրի-Գհան վերջացնի,— ասաց վայրի մարդը։ — Նա մի ճամփա չէ, որ գիտի։ Նա ձեզ կտանի ճամփով, որտեղ չկա փոսեր, չկա գորգուն, միայն վայրի մարդ ու գազան։ Շատ ճամփաներ սարքվել, երբ քար-տուների մարդիկ ուժեղ էին։ նրանք կտրում էին բլուրներ, ինչպես որսորդ գազանի միս։ Վայրի մարդիկ մտածում, որ նրանք քարից ուտելիք էին ուտում։ Նրանք Դրուադանով մեծ սայլերով գնացին Ռիմմոն։ Էլ չեն գալիս։ Ճանապարհը մոռացված, բայց ոչ վայրի մարդիկ։ Բլուրի վրայով ու բլուրից այն կողմ այն դեռ պառկած խոտի ու ծառի տակ, այնտեղ, Ռիմմոնից այն կողմ, ներքև դեպի Դինը ու միանում ձիու ճամփին։ Վայրի մարդիկ ցույց տան ճամփան։ Այդ ժամանակ դու սպանես գորգունին ու պայծառ երկաթով քշես վատ մութը, և վայրի մարդիկ վերադառնան վայրի անտառ քնելու։
 +
 +
Էոմերն ու թագավորը խոսեցին իրենց լեզվով։ Վերջապես Թեոդենը դիմեց վայրի մարդուն։
 +
 +
— Մենք ընդունում ենք քո առաջարկը,— ասաց նա։ — Ճիշտ է, այդպես գործելով մենք թիկունքում ենք թողնում թշնամու մեծաթիվ ուժեր, բայց դա արդեն նշանակություն չունի։ Եթե Քարե քաղաքն ընկնի, մենք էլ չենք վերադառնա։ Եթե կանգուն մնա՝ արդեն օրքերի հրոսակները կտրված կլինեն։ Եթե հավատարիմ լինես, Գհան-Բուրի-Գհան, մենք քեզ առատ կպարգևատրենք, և դուք կունենաք Ռոհանի բարեկամությունը հավիտյան։
 +
 +
— Մեռածները չեն բարեկամանալ ողջ մարդկանց հետ ու չեն տալ նրանց նվերներ,— ասաց վայրի մարդը։ — Բայց եթե ապրես Մութից հետո, վայրի մարդկանց մենակ թող անտառում ու էլ չորսաք նրանց գազանների նման։ Գհան-Բուրի-Գհանը ձեզ չի տանի ծուղակ։ Նա ինքը տանի հեծյալների հորը, և եթե վատ տանի, դուք նրան սպանեք։
 +
 +
— Թո՛ղ այդպես լինի,— ասաց Թեոդենը։
 +
 +
— Որքա՞ն ժամանակ կպահանջվի թշնամու կողքով անցնելու և ճանապարհ վերադառնալու համար,— հարցրեց Էոմերը։ — Մենք պետք է ոտքով գնանք, եթե դու ես մեզ առաջնորդում, իսկ ճանապարհը, համոզված եմ, նեղ է։
 +
 +
— Վայրի մարդիկ արագ գնան ոտքով,— ասաց Գհանը։ — Ահա այնտեղ, Քարասայլերի հովտում, լայն ճանապարհ չորս ձիու համար,— նա ձեռքը թափ տվեց դեպի հարավ,— բայց նեղ սկզբից ու վերջում։ Այստեղից վայրի մարդը հասնի Դինին առավոտից մինչև կեսօր։
 +
 +
— Ուրեմն առջևից գնացողները ամենաքիչը յոթ ժամից այնտեղ կլինեն,— ասաց Էոմերը։ — Բայց ամբողջ զորքը՝ տասը ժամից։ Կարող են և անկանխատեսելի արգելքներ լինել, եթե զորքը շատ երկար ձգվի, ու երբ դուրս գանք բլուրներից, պետք կլինի նորից դասավորվել։ Հիմա ժամը քանի՞սն է։
 +
 +
— Ով գիտի,— արձագանքեց Թեոդենը։ — Մութը հիմա անդադար է։
 +
 +
— Հիմա մութ է, բաց ոչ գիշեր,— առարկեց Գհանը։ — Երբ արևը գա, մենք զգում ենք, եթե նույնիսկ չերևա։ Նա արդեն բարձանա արևելյան լեռներից։ Երկնքի դաշտերում օր է կսկսվի։
 +
 +
— Այդ դեպքում պետք է ճանապարհ ընկնենք որքան հնարավոր է արագ,— ասաց Էոմերը։ — Բայց նույնիսկ այդ դեպքում հույս չկա, որ այսօր Գոնդորին օգնության կհասնենք։
 +
 +
Մերին այլևս ոչինչ չլսեց, ծածուկ հետ դարձավ ու վազեց իրերը հավաքելու։ Ուրեմն, սա կռվից առաջ վերջին հանգիստն է։ Նա առանձնպես հույս չէր տածում, որ ճակատամարտից հետո շատերը ողջ կմնան։ Բայց մտածեց Փիփինի մասին, այրվող Մինաս Թիրիթի մասին և հաղթահարեց սեփական վախը։
 +
 +
Այդ օրն ամեն ինչ հանդարտ անցավ․ ոչ մի ձայն, ոչ մի դարանակալած թշնամի նրանց չհանդիպեց։ Վայրի մարդիկ հսկում էին զորքը բոլոր կողմերից, որպեսզի ոչ մի օրք կամ թափառող լրտես բլուրների վրա շարժում չնկատեն։ Պաշարված քաղաքին մոտենալուն զուգընթաց մութը գնալով խտանում էր, և  երկար շարքերով ընթացող հեծյալներն ու ձիերը թվում էին անորոշ ստվերների գիծ։ Յուրաքանչյուր ջոկատ առաջնորդում էր մեկական անտառային մարդ, իսկ Գհանը գնում էր թագավորի հետ։ Սկիզբը սպասվածից դանդաղ էր, որովհետև հեծյալները ստիպված էին իջնել և սանձերից բռնած առաջնորդել իրենց ձիերին խիտ բուսականությամբ ծածկված բլուրներով՝ փնտրելով արահետներ դեպի Քարասայլերի թաքնված հովիտը։ Երեկոյան մոտ առաջապահ էորեդը հասավ լայն գորշ թավուտներին, որոնք ձգվում էին Ամոն Դինի արևելյան կողմով՝ թաքցնելով Նարդոլից Ամոն Դին ձգվող բաց տարածությունը։ Հենց այդտեղով էլ գնում էր մոռացված շրջանցիկ ճանապարհը՝ վերադառնալով ու միանալով Քաղաքից Անորիեն ձգվող գլխավոր ուղուն։ Բայց այժմ, արդեն շատ մարդկային սերունդեր, ծառերն էին տիրում այդ ճանապարհին, և այն անհետացել էր, թաղվել անհաշիվ տարիների տերևների տակ։ Սակայն այդ թավուտները հուսալիորեն ծածկում էին հեծյալներին ավելորդ աչքերից, նախքան նրանք կմտնեին բաց ճակատամարտի մեջ։ Իսկ դրանցից այն կողմ փռված էր Անդուինի հարթավայրը և գլխավոր ուղին՝ արևելքից ու հարավից շրջապատված մերկ ու քարքարոտ լանջերով, որոնք, մեկը մյուսի վրա հենվելով բարձրանում էին ու բարձրանում, դառնալով հենարան և ուսեր վիթխարի Մինդոլուինի համար։
 +
 +
Առաջնային ջոկատը կանգ առավ սպասելու, մինչև ամբողջ զորքը դուրս գա Քարասայլերի հովտի բերանից ու հավաքվի մոխրագույն ծառերի տակ։ Այնտեղ էլ ճամբար խփեցին։ Թագավորը հրամանատարներին կանչեց խորհրդի։ Էոմերը հետախույզներ ուղարկեց ճանապարհը լրտեսելու, բայց ծեր Գհանը գլուխն օրորեց։
 +
 +
— Լավ չէ ուղարկել հեծյալներ,— ասաց նա։ — Վայրի մարդիկ արդեն տեսնել ամեն բան, ինչ կարող է տեսնել վատ օդի մեջ։ Նրանք շուտով գալ ու պատմել ինձ այստեղ։
 +
 +
Հայտնվեցին հրամանատարները․ հետո ծառերի հետևից հայտնվեցին այլ փուքելանմաններ, այնքան նման ծեր Գհանին, որ Մերին դժվարությամբ էր տարբերում մեկին մյուսից։ Նրանք խոսում էին Գհանի հետ իրենց տարօրինակ կոկորդային լեզվով։
 +
 +
Վերջապես Գհանը շրջվեց դեպի թագավորը։
 +
 +
— Վայրի մարդիկ շատ խոսել,— ասաց նա։ — Առաջինը՝ զգույշ լինեք։ Դինից այն կողմ առաջվա պես շատ թշնամիներ, մի ժամ ման գալ հասնել այնտեղ,— նա ձեռքը պարզեց արևմուտք, սար-փարոսի սև գագաթի ուղղությամբ։ — Բայց այստեղից մինչև Քար-ժողովուրդի նոր պատեր ոչ ոք չերևալ։ Շատ-շատ են այնտեղ զբաղված։ Պատերն էլ կանգնած չեն լինել, գորգուններ տապալել դրանք երկիր որոտով ու սև երկաթի մահակով։ Նրանք ուշադիր չլինել ու շուրջը չնայել։ Մտածել, որ իրենց ընկերներ հսկում են ճանապարհներ։ — Նրա կոկորդում ինչ-որ բան քլթքլթաց՝ հավանաբար ծիծաղում էր։ 
 +
 +
— Լավ լուրեր են,— բացականչեց Էոմերը։ — Նույնիսկ այս խավարում կրկին հույս է բռնկվում։ Թշնամու հնարանքները երբեմն մեր օգտին էլ են ծառայում։ Անիծյալ խավարը մեզ համար քողարիչ ծածկոց եղավ։ Իսկ օրքերը, երևում է, այնքան են շտապում Գոնդորը քանդել ու քարը քարին չթողնել, որ մոռացել են թիկունքի մասին, ինչից ես ամենաշատն էի վախենում։ Նրանք կարող էին երկար ժամանակ պահել մեզ արտաքին պատերի մոտ։ Բայց հիմա, երևում է, էլ կասկած չկա, որ կճեղքենք։
 +
 +
— Եվս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ, Գհան-Բուրի-Գհան, անտառի մարդ,— ասաց Թեոդենը։ — Հաջողություն լավ լուրի ու լավ ծառայության համար։
 +
 +
— Սպանիր գուրգուններ, սպանիր օրքեր, ոչ մի բառեր պետք չեն վայրի մարդկանց,— պատասխանեց Գհանը։ — Քշիր չար օդ ու մութը պայծառ երկաթով։
 +
 +
Դրա համար ենք հեռուներից այստեղ եկել,— ասաց թագավորը։ — Եվ կփորձենք նրանց քշել։ Կստացվի, թե ոչ, կերևա վաղը։
 +
 +
Գհան-Բուրի-Գհանը նստեց ու խորդուբորդ ճակատը քսեց գետնին ի նշան հրաժեշտի։ Հետո վեր կացավ և արդեն ուզում էր հեռանալ, բայց հանկարծ կանգ առավ, նայեց վերև ու աղմուկով օդը ներս քաշեց, կարծես հոտոտում էր անտառային գազանի պես։ Նրա աչքերը փայլեցին։
 +
 +
— Քամին է փոխվում,— ճչաց նա, և այդ խոսքերով էլ նա և մյուս վայրենիները մի ակնթարթում չքացան խավարում։ Այևս ոչ մի ռոհանցի նրանց չտեսավ, միայն քիչ անց հեռվում նորից թույլ հարվածեցին թմբուկները։ Բայց և այնպես ոչ մի ռոհանցու սրտում ահ չկար, որ վայրի մարդիկ կարող են անհավատարիմ լինել, թեև թվում էին նրանք տարօրինակ ու անհաճո։
 +
 +
— Առաջնորդության կարիք այլևս չունենք,— ասաց Էլֆհելմը։ — Խաղաղ օրերին մերոնցից շատերն են Մունդբուրգ եկել։ Մեկը ես։ Երբ դուրս գանք ուղի, այն կթեքվի հարավ, և առջևում դեռ յոթ լիգ ճանապարհ կլինի, մինչև քաղաքային պարսպին հասնելը։ Ճանապարհի եզրերն առաջ խոտածածկ էին, գոնդորցի պատվիրակներն այդ հատվածում մեծ արագությամբ էին արշավում։ Այնպես որ կարող ենք ընթանալ արագ և առանց ավելորդ աղմուկի։
 +
 +
— Մեզ դաժան ճակատամարտ է սպասում, հետևաբար հարկավոր կլինի հավաքել մեր ամբողջ ուժը,— ավելացրեց Էոմերը։ — Ես խորհուրդ եմ տալիս հիմա հանգստանալ և ճանապարհ ընկնել գիշերը, ուստի ժամանակն այնպես հաշվարկենք, որ լուսաբացի առաջին շողերի հետ թշնամուն հարվածենք, եթե, իհարկե, արևը կարողանա թափանցել այս խավարի միջով։ Իսկ եթե ոչ, ապա՝ թագավորի ազդանշանով։
 +
 +
Թագավորը հավանություն տվեց նրա խորհրդին, և հրամանատարները հեռացան։ Բայց շուտով Էլֆհելմը վերադարձավ։
 +
 +
— Հետախույզները մոխրագույն անտառից այն կողմ կարևոր ոչինչ չեն գտել։ Միայն երկու մեռած ձիավոր՝ իրենց ձիերի հետ։
 +
 +
— Ե՞վ,— հարցրեց Էոմերը,— ի՞նչ է դա նշանակում։
 +
 +
— Կարծում եմ, դրանք գոնդորցի պատվիրակներն են։ Նրանցից մեկը, հավանաբար, Հիրգոնն է։ Ամեն դեպքում նրա ձեռքը դեռ սեղմում էր կարմիր նետը, բայց գլուխը կտրված էր։ Եվ մի բան էլ․ նշաններից երևում էր, որ նրանք արևմուտք են փախչելուց եղել, երբ ընկել են։ Երևի տեսել են, որ թշնամին արդեն պաշարել է ամրոցը ու շրջել են ձիերին։ Դա եղել է երկու գիշեր առաջ, եթե պատվիրակները փոխել են իրենց ձիերին պահակակետերում, ինչպես անում են սովորաբար։
 +
 +
— Ավա՜ղ,— ասաց Թեոդենը,— ուրեմն Դենեթորը ոչինչ չգիտի մեր արշավի մասին և հիմա հուսահատվել է մեզ սպասելով։
 +
 +
— Երբ շտապում ես, ուշացումը լավ չէ, բայց լավ է ուշ, քան երբեք,— արձագանքեց Էոմերը։ — Ինձ թվում է այս հին ասացվածքը երբեք այսքան տեղին չի եղել՝ մարդկանց խոսել սովորելուց ի վեր։
 +
 +
Գիշեր էր։ Ճանապարհի երկու կողմերով անձայն շարժվում էր Ռոհանի զորքը։ Շուտով Մինդոլուինի փեշերով անցնող ճանապարհը թեքվեց հարավ։ Հեռվում և գրեթե ուղիղ առջևում սև երնքի տակ կարմիր հրացոլք էր երևում, որի ֆոնին սև ուրվագծվում էին վիթխարի լեռան լանջերը։ Նրանք մոտենում էին Պելլենորյան պատին, բայց օրը դեռ չէր սկսվել։ Թագավորը գնում էր առաջին շարքերում, շրջապատված իր թիկնապահներով։ Նրանց հետևում էր Էլֆհելմի էորեդը, և Մերին նկատեց, որ Դեռնհելմը մթության քողի տակ անշեղորեն առաջ է շարժվում, մինչև որ վերջապես հայտնվեց թագավորական թիկնազորի հետևում։ Հանկարծ առաջապահ ջոկատը կանգ առավ։ Մերին առջևում ցածր ձայներ լսեց։ Վերադարձել էին հեծյալները, ովքեր առաջացել էին գրեթե մինչև պատը։ Նրանք մոտեցան թագավորին։
 +
 +
— Այնտեղ մեծ հրդեհներ են, տիրակալ,— ասաց նրանցից մեկը։ — Ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և դաշտում վխտում են թշնամիները։ Բայց բոլորը, կարծես թե, տարված են գրոհով։ Ինչքան որ կարողացանք տեսնել, արտաքին պատին քչերն են մնացել և անուշադիր են՝ զբաղված են ավերածություններով։
 +
 +
— Հիշու՞մ ես վայրենու խոսքերը, տիրակալ,— խոսեց մյուսը։ — Ես Վիդֆարան եմ, խաղաղ օրերին ապրում էի բարձրադիր արոտավայրերում, ու նույնպես կարողանում եմ օդից լուրեր քաղել։ Քամին փոխվում է, արդեն փչում է հարավից, և ես նրա մեջ ծովի հոտ եմ առնում, թեև շատ թույլ։ Առավոտյան եղանակը կփոխվի։ Երբ անցնենք պատը, այս գաղջի գլխին առավոտ կգա։
 +
 +
— Եթե դու ճիշտ ես ասում, Վիդֆարա, ուրեմն թող ճակատագիրը պաշտպանի քեզ այսօր ու հետագա շատ տարիներ,— ասաց Թեոդենը։ Նա շրջվեց դեպի իր թիկնապահները և գոչեց պարզ, հնչեղ ձայնով այնպես, որ նույնիսկ առաջին շարքի ռազմիկները լսեցին։
 +
 +
— Ժամը եկե՛լ է, Մարկի՛ հեծյալներ, Էորլի՛ որդիներ։ Ձեր առջև կրակի ծով է ու թշնամիներ, իսկ ձեր տները մնացել են հեռու հետևում։ Այնուամենայնիվ, թեև դուք կռվելու եք օտար դաշտում, այն փառքը, որ կհավաքեք, ձերն է հավիտյան։ Կատարե՛ք ձեր երդումները հանուն ձե՛ր տիրակալի, ձե՛ր հայրենիքի և հանուն բարեկամական միության։
 +
 +
Ռազմիկները նիզակներով խփեցին վահաններին։
 +
 +
— Էոմե՛ր, որդիս, դու կգլխավորես առաջին էորեդը,— շարունակեց Թեոդենը։ — Կարշավես թագավորական զինադրոշի հետևից՝ կենտրոնում։ Էլֆհելմ, երբ անցնենք պատը, դու կշարժվես աջ կողմով։ Եվ Գրիմբոլդը կպահի ձախ կողմը։ Թող մյուսները հետևեն այս երեքին իրենց սեփական հայեցողությամբ։ Առաջինը հարվածեք թշնամու ամենախիտ կուտակումներին։ Այլ պլաններ առայժմ չենք կարող կազմել, քանի որ չգիտենք, թե ինչ իրավիճակ է դաշտում։ Իսկ հիմա առա՛ջ, և մի՛ վախեցեք խավարից։
 +
 +
Առաջապահ Էորեդը սլացավ առաջ այնքան արագ, որքան մթության մեջ հնարավոր էր, քանզի, չնայած Վիդֆարայի կանխագուշակմանը, լույսը դեռ չէր բացվում։ Մերին ընթանում էր Դեռնհելմի հետևում՝ մի ձեռքով նրանից բռնված, մյուսով աշխատելով թուրը պատյանից հանել։ Միայն  հիմա նա դառնորեն գիտակցեց թագավորի խոսքերի ճշմարտացիությունը․ ''Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, պատվարժան Մերիադոք''։ — «Միայն մի բան,— մտածեց նա․— խանգարել հեծյալին և, լավագույն դեպքում, հույս ունենալ մնալ թամբին ու չջարդվել ձիերի սմբակների տակ»։
 +
 +
Արտաքին պատերին հասնելուն մնացել էր մեկ լիգից էլ պակաս, և շուտով նրանք հասան դրանց, Մերիի համար՝ չափից դուրս շուտով։ Լսվեցին վայրի աղաղակներ, զենքերի շաչյուն, և կրկին ամեն ինչ լռեց։ Պատերի մոտ իրոք քիչ օրքեր կային․ նրանց անակնկալի բերեցին ու արագ կոտորեցին։ Ռամմասի հյուսիսային ավերված դարպասի մոտ թագավորը նորից կանգ առավ։ Առաջին էորեդը շրջապատեց նրան թիկունքից և երկու կողմերից։ Դեռնհելմը թագավորից չէր հեռանում, թեև Էլֆհելմի ռազմիկներն ընթանում էին աջ կողմով։ Գրիմբոլդի մարդիկ թեքվեցին ձախ ու սլացան արևելք, դեպի պատի մեջ բացված լայն փլուզվածքը։ Մերին առաջ նայեց Դեռնհելմի թիկունքից։ Հեռվում, միգուցե տասը մղոն կամ ավելի, մեծ հրեհ էր մոլեգնում, բայց դրա և զորքի միջև նաև կրակե գծեր էին երևում, հսկայական կիսաշրջանով, որոնցից ամենամոտը մոտ մեկ լիգ էր հեռու։ Նա այլև ոչինչ չկարողացավ զանազանել մութ դաշտում և դեռ չէր զգում ոչ քամու փոփոխությունը կամ չփոփոխությունը, ո՛չ էլ հույս ուներ, որ լույսը կբացվի։
 +
 +
Այսպես Ռոհանի զորքը անաղմուկ առաջ շարժվեց Գոնդորի դաշտերով, դանդաղ, բայց կայուն թափ հավաքելով, ինչպես ալիքը փլուզված ամբարտակի միջով, որ մինչ այդ թվում էր այդքան հուսալի։ Իսկ Սև Զորավարն ամբողջությամբ կլանված էր ընկնող քաղաքով, և ոչ մի նախազգուշացնող լուր չէր ստացել, որ իր պլաններում թերություն կա։
 +
 +
Որոշ ժամանակից հետո թագավորն իր զորքը շրջեց քիչ արևելք, որպեսզի շրջանցի այրվող խրամուղիները։ Անցան առանց դիմադրության հանդիպելու, բայց Թեոդենը դեռ ազդանշան չէր տալիս։ Վերջապես նա կրկին կանգ առավ։ Քաղաքն այժմ մոտ էր։ Այրման հոտով հագեցած օդում տարածվել էր մահվան ստվերը։ Ձիերն անհանգստության նշաններ ցույց տվեցին։ Սակայն թագավորն անշարժ նստած էր Սպիտակբաշի վրա և նայում էր Մինաս Թիրիթի հոգևարքին, ասես հանկարծակի համակված տխրությամբ կամ վախով։ Թվում էր, նա կքվել է տարիքի ծանրության տակ։ Մերին իրեն այնպես էր զգում, ասես սարսափի ու կասկածի մեծ ծանրություն իջած լիներ ուսերին։ Նրա սիրտը դանդաղ բաբախում էր։ Ժաամանակն ինքնին կարծես կանգնել էր անորոշությունից։ Նրանք ուշացե՛լ են, իսկ ուշանալն ավելի վատ էր, քան երբեքը։ Միգուցե Թեոդենը չդիմանա, շրջի ծերացած գլուխն ու թաքնվի բլուրներու՞մ։
 +
 +
Հանկարծ Մերին զգաց այդ և շատ հստակ․ ինչ-որ բան փոխվեց։ Քամին փչեց ուղիղ դեմքին։ Լույս տարածվեց։ Հեռու՜ հարավում աղոտ երևացին պատառոտվող ամպերի գորշ ուրվագծերը․ դրանց հետևում սկսվում էր առավոտը։
 +
 +
Բայց հենց այդ պահին բռնկում տեղի ունեցավ, ասես կայծակ դուրս ժայթքեց քաղաքի տակից։ Կուրացուցիչ բռնկումը մի ակնթարթ լուսավորեց սև ու սպիտակ Քաղաքը, վերին աշտարակը փայլատակեց ասեղի պես։ Իսկ հետո, երբ խավարը կրկին փակվեց, հզոր թնդյուն գլորվեց դաշտերի վրայով։
 +
 +
Լսելով այդ, թագավորը հանկարծ ուղղվեց։ Նա կրկին թվում էր բարձրահասակ ու հպարտ, և բարձրանալով ասպանդակների վրա, այնպես կանչեց բարձր ու հստակ ձայնով, ասես կանչողը մահկանացու չլիներ․
 +
 +
<poem>
 +
Առա՜ջ, առա՜ջ, Թեոդենի հեծյալներ,
 +
Սպասում են ձեզ կրակ, արյուն ու սխրանքներ,
 +
Թող նիզակները ջարդվեն, ճեղքվեն վահանները,
 +
Եվ կարմիր կտրեն թրերը մինչև լույսը բացվելը։
 +
Առա՛ջ, առա՛ջ, դեպի Գո՛նդոր արշավեք։
 +
</poem>
 +
 +
Այսպես կանչելով նա հափշակեց մեծ եղջերափողը Գութլաֆի՝ իր դրոշակակրի ձեռքից և այնպես փչեց, որ փողը երկու մասի բաժանվեց։ Անմիջապես, ահեղ երաժշտությամբ, ասես փոթորիկ դաշտերում և ամպրոպ լեռներում, պատասխանեցին ռոհանյան զորքի բոլոր եղջերափողերը։
 +
 +
— Առա՜ջ, առա՛ջ դեպի Գոնդոր։
 +
 +
Թագավորն ինչ-որ բան ճչաց Սպիտակբաշին, և ձին սուրաց։ Նրա թիկունքում քամուց ծածանվում էր զինադրոշը՝ սպիտակ ձին կանաչ դաշտում, որից նա շուտով բավական առաջ անցավ։ Հետևից սլանում էին նրա թիկնապահները, բայց նա միշտ նրանցից առաջ էր։ Գրեթե կողքով կրնկակոխ թռչում էր Էոմերը՝ սաղավարտի ճերմակ ձիու մազափունջը քամուն տված։ Առաջնային էորեդը մռնչում էր դեպի ծովափ սլացող փրփրադեզ ալիքի պես, բայց Թեոդենին ոչ ոք չէր կարողանում անցնել։ Նա խելահեղ տեսք ուներ, հնարավոր է, նրա երակներում եռում էր նախնիների ռազմատենչ կատաղությունը, և սուրող Սպիտակբաշի վրա նա կարծես հնամենի աստված լիներ, ինչպես Մեծն Օրոմեն Վալարների ճակտամարտում, երբ աշխարհը դեռ երիտասարդ էր։ Նրա ոսկե վահանը փայլատակեց արևի պես, և կանաչ խոտն ասես բռնկվեց ճերմակ ձիու ոտքերի տակ։ Քանզի բացվում էր առավոտը, առավոտը, որը իր հետ ծովային քամի էր բերում, և ցրվում էր խավարը, և Մորդորի զորքերը ոռնում էին, և սարսափն էր պատել նրանց, և փախչում էին նրանք ու մեռնում, և զայրույթի սմբակներն էին անցնում նրանց վրայով։ Եվ այդ ժամանակ Ռոհանի զորքը երգեց, երգում էին ու ջարդում թշնամուն, որովհետև նրանց համակել էր ռազմի ուրախությունը, և նրանց երգի ահեղ ու գեղեցիկ ձայնը հասնում էր նույնիսկ պաշարվածների ականջներին։
 +
 +
 +
====Գլուխ վեցերորդ․ Ճակատամարտը Պելլենորի դաշտերում====
 +
 +
Բայց հարձակումը Գոնդորի վրա օրք առաջնորդ չէր գլխավորում, և ոչ էլ ինչ-որ պատահական ավազակ։ Խավարը ցրվեց նրա Սև Տիրակալի նշանակված ժամանակից շուտ․ հաջողությունը մի պահ դավաճանեց նրան, և աշխարհը դուրս եկավ նրա վերահսկողությունից։ Հաղթանակը դուրս էր պրծնում նրա ձեռքից հենց այն ժամանակ, երբ նա մեկնել էր ձեռքը` այն ճանկելու համար։ Սակայն նրա ձեռքը երկար էր։ Նա դեռևս ահռելի ուժերի հրամանատար էր․ Արքա, Մատանու Ուրվական, Նազգուլների առաջնորդ՝ մեծ էր նրա զորությունը։ Նա նահանջեց Դարպասից ու անհետացավ։
 +
 +
Թոեդենը, Մարկի թագավորը, հասավ Գետից դեպի Դարպասը ձգվող ճանապարհին և շրջվեց դեպի Քաղաքը, որն այժմ մեկ մղոնից էլ պակաս հեռավորության վրա էր։ Նա մի փոքր դանդաղեցրեց ընթացքը՝ փնտրելով նոր թշնամիներ, և նրա ասպետները հասան նրան, և Դեռնհելմը նրանց հետ էր։ Առջևում, պատերի մոտ, Էլֆհելմի ռազմիկները ջարդում էին պաշարման մեքենաները, խողխողում թշնամիներին ու քշում նրանց դեպի կրակը։
 +
 +
Պելլենորի գրեթե ամբողջ հյուսիսային կողմը մաքրված էր․ այրվում էին թշնամական ճամբարները, օրքերը թռչում էին դեպի Գետը, ինչպես որսորդներից փախչող հոտը, իսկ ռոհիրիմները աջ ու ձախ կոտորում էին։ Բայց նրանք դեռևս չէին տապալել պաշարումը և չէին գրավել Դարպասը, որի առջևում դեռ շատ թշնամիներ կային։ Եվ դաշտի մյուս կողմում էլ պահեստային մեծ ուժեր էին կուտակված, դեռևս մարտի մեջ չմտած։ Հարավում, ճանապարհից այն կողմ, գտնվում էին Հարադրիմցիների հիմնական ուժերը, նրանց հեծյալները հավաքվել էին իրենց առաջնորդի զինադրոշի շուրջը։ Եվ առաջնորդը նայեց ու առավոտյան լույսի տակ տեսավ Թեոդենի զինադրոշը, և հասկացավ, որ նա շատ է հեռացել իր հիմնական ուժերից՝ շրջապատված մի խումբ հեծյալներով։ Նա լցվեց կարմիր բարկությամբ և բարձրաձայն բղավեց, ապա շրջեց իր զինադրոշը՝ սև օձը կարմիրի վրա, և իր ահռելի զորքով սլացավ դեպի կանաչի վրա ճերմակ ձիու զինադրոշը։ Նրանց յաթաղանները փայլում էին, ինչպես հազարավոր աստղեր։
 +
 +
Թեոդենը տեսավ նրանց և չսպասեց հարվածին, այլ ձայնեց Սպիտակբաշին և սլացավ նրանց դեմ հանդիման։ Կատաղի էր նրանց բախումը, բայց հյուսիսցիների ճերմակ կատաղությունն ավելի ուժեղ էր այրում, և ավելի հմուտ էր նրանց ռազմական արվեստը, երկար նիզակներն ավելի ճշգրիտ էին հարվածում։ Նրանք քանակով ավելի քիչ էին, բայց մխրճվեցին հարավցիների մեջ, ինչպես կայծակն է մխրճվում ու հրդեհում անտառը։ Հրդեհի ալիքի ամենակենտրոնում էր Թեոդենը, Թենգելի որդին։ Նրա նիզակը հարվածեց թշնամու առաջնորդին և ճեղքվեց, և այդ ժամանակ նա հափշտակեց թուրն ու մի հարվածով կտրեց զինադրոշի ձողն ու այն կրողին։ Եվ սև օձն ընկավ։ Հարադի ողջ մնացած հեծյալները փախան։
 +
 +
Բայց ավա՜ղ։ Հանկարծակի, թագավորի փառքի գագաթնակետին, խամրեց նրա ոսկե վահանը։ Բացվող առավոտը ջնջվեց երկնքից, և նրան պարուրեց խավարը։ Ձիերը ծառս եղան ու խրխնջացին, ռազմիկներն ընկան թամբերից ու սկսեցին սողալ։
 +
 +
— Ինձ մո՛տ, ինձ մո՛տ,— բացականչեց Թեոդենը։ — Մի՛ վախեցեք խավարից։
 +
 +
Բայց Սպիտակբաշը վայրի սարսափով համակված ծառս եղավ՝ առջևի ոտքերը թափահարելով օդում, և հանկարծ բարձր խրխնջաց ու կողքի վրա տապալվեց գետնին՝ խոցված սև տեգով։ Թագավորն ընկավ նրա տակ։
 +
 +
Հսկայական ստվերն իջնում էր, ինչպես ծանրացած ամպը։ Բայց դա ամպ չէր։ Դա մի թևավոր հրեշ էր․ եթե թռչուն, ապա բոլոր թռչուններից էլ մեծ, և նա մերկ էր, առանց փետուր, սև հարթ մաշկով, եղջուրավոր մատների արանքում ձգված հսկայական թաղանթ-թևերով։ Նրանից գարշահոտություն էր փչում։ Հնարավոր է, այդ արարածը պատկանում էր ավելի հին աշխարհի, բայց նրա տեսակը վերապրել էր իր ժամանակը հեռավոր լեռների ինչ-որ մոռացված անկյունում, սառը լուսնի տակ, և վերջին սարսափելի բնում՝ անհասանելի գագաթների գլխին, ձվադրել էր իր վերջին, անժամանակ սերունդը։ Եվ Սև Տիրակալը գտել էր նրան, կերակրել մսով, մինչև որ նա դարձել էր բոլոր թռչուններից ամենամեծը, և նվիրել էր իր սպասավորին ձիու փոխարեն։
 +
Հրեշավոր թռչունը աստիճանաբար իջավ, ծալեց թաղանթավոր թևերը, կռռացող ճիչ արձակեց ու վայրեջք կատարեց Սպիտակբաշի վրա՝ ճանկերը խրելով նրա մարմնի մեջ։ Ապա կախեց երկար, մերկ պարանոցը։
 +
 +
Նրա մեջքին նստած էր մի հեծյալ, սև թիկնոցով, հսկայական, սպառնալի։ Նա պողպատե պսակ էր կրում աներևույթ գլխին, քանզի թիկնոցի և պսակի միջև ոչինչ չկար, միայն աչքեր էին վառվում մահացու կրակով։ Դա Նազգուկների առաջնորդն էր։ Երբ խավարը ցրվեց, նա հեռացավ, որպեսզի փոխի իր ձիուն, և այժմ վերադարձել էր ռազմի դաշտ սարսափ սերմանելու՝ վերածելով հույսը հուսահատության և հաղթանակը՝ պարտության։ Մեծ, սև գուրզ էր բռնել նա իր ձեռքին։
 +
 +
Բայց ոչ բոլորն էին լքել Թեոդենին։ Նրա շուրջը պառկած էին սպանված թիկնապահներն ու իր տան ասպետները, մյուսներին քարշ էին տալիս հեռու խելագարված ձիերը։ Բայց մեկը մնացել էր․ երիտասարդ Դեռնհելմը՝ անշարժ, անկոտրում, նրա հավատարմությունը հաղթել էր վախին։ Նա կանգնած լալիս էր, որովհետև սիրում էր իր տիրակալին սեփական հոր պես։ Հարձակման ժամանակ Մերին անվնաս էր մնացել Դեռնհելմի հետևում՝ մինչև Ստվերի հայտնվելը։ Բայց նրա հայտնվելուց հետո Քամֆոլան ցած էր գցել նրանց թամբից ու սլացել հեռու։ Մերին չորեքթաթ սողում էր, ինչպես շշմած գազանիկ՝ սարսափից կուրացած ու կիսամեռ։
 +
 +
— «Թագավորի զինակիրը, դու թագավորի զինակիրն ես,— համոզում էր նրան սիրտը։ — Դու պետք է պաշտպանես նրան․ ինքդ ասացիր․ Այժմ դու ինձ հոր պես ես»։
 +
 +
Սակայն նրա կամքը չէր պատասխանում, իսկ մարմինն անզոր ցնցվում էր։ Նա չէր համարձակվում բացել աչքերն ու բարձրացնել գլուխը։ Եվ հանկարծ, սև խավարում նրան հասավ Դեռնհելմի ձայնը, բայց այժմ այն տարօրինակ էր հնչում և հիշեցնում էր նրա ականջին ծանոթ մեկ այլ ձայն։
 +
 +
— Կորի՛ր, գարշելի՛ հոգեառ, լեշերի՛ տիրակալ, հանգիստ թո՛ղ զոհվածներին։
 +
 +
Սառը, դաժան մեկ այլ ձայն պատասխանեց․
 +
 +
Մի՛ կանգնիր Նազգուլի և նրա որսի միջև։ Այլապես նա չի սպանի քեզ քո հերթին։ Նա կտանի քեզ անդրշիրիմյան խավարից էլ այն կողմ, հուսահատության որջը, որտեղ քո մարմինը կծվատեն, իսկ մերկացած ու խորշոմած հոգիդ կմնա Անկոպ Աչքի հայացքին դեմ հանդիման։
 +
 +
Լսվեց պատյանից հանվող թրի զրնգոցը։
 +
 +
— Ինչով ուզում ես, կարող ես վախեցնել, բայց ես ամեն ինչ կանեմ, որ քեզ խանգարեմ։
 +
 +
— Խանգարե՞ս, ի՞նձ։ Հիմա՛ր, ոչ մի մահկանացու այր չի կարող ինձ խանգարել։
 +
 +
Եվ այդ պահին Մերին լսեց բոլոր ձայներից ամենտարօրինակը այդ ժամի համար։ Թվում էր, Դեռնհելմը ծիծաղում է, և նրա ձայնը պողպատի պես հնչեղ էր։
 +
 +
— Սակայն ես մահկանացու այր չեմ։ Քո առջև կին է։ Ես Էովինն եմ, Էոմունդի դուստրը։ Դու կանգնած ես իմ՝ և իմ տիրակալի ու հարազատի միջև։ Զգուշացի՛ր, եթե անմահ չես․ ես կխողխողեմ քեզ, խավարի՛ ուրվական, եթե դիպչես նրան։
 +
 +
Թևավոր արարածը ծղրտաց նրա վրա, սակայն Մատանու Ուրվականը չպատասխանեց։ Նա լռում էր, ասես կասկածով համակված։ Մի ակնթարթ Մերին զարմանքով լցված հաղթահարեց կարկամածությունը։ Նա բացեց աչքերը, և սև մութը նահանջեց։ Մի քանի քայլ այն կողմ նստած էր հսկա մի  հրեշ՝ շրջապատված սև մշուշով, իսկ նրա մեջքին խոյանում էր, ինչպես հուսահատության ստվեր, Նազգուլների Առաջնորդը։ Մի քիչ ձախ, նրանց դիմաց կանգնած էր նա, ում ինքը Դեռնհելմ էր անվանում։ Այժմ նա առանց սաղավարտի էր, և նրա պայծառ մազերը, կապանքներից ազատված, փայլատ ոսկու պես թափվում էին ուսերին։ Փոթորկածուփ ծովի պես մոխրագույն աչքերը խիստ էին ու բարկությամբ լի, բայց այտերով արցունքներ էին գլորվում։ Նրա ձեռքին թուր կար, իսկ վահանով պաաշտպանվում էր ուրվականի մահաբեր հայացքից։
 +
 +
Այո, Էովինն էր այդ, և, միևնույն ժամանակ, Դեռնհելմը։ Քանզի Մերիի գիտակցության մեջ փայլատակեց երիտասարդ դեմքը, որ տեսել էր Դունհորոուից հեռանալուց, դեմքը, որ գնում էր մահ փնտրելու՝ որևէ հույս չունենալով։ Նրա սիրտը լցվեց խղճահարությամբ ու մեծ զարմանքով, և հանկարծ նրա մեջ արթնացավ հոբիթական դանդաղաբորբ քաջությունը։ Նա սեղմեց ձեռքը։ Չի՛ կարելի թույլ տալ, որ նա մեռնի, այդքան գեղեցիկ, այդքան հուսահատ։ Ամեն դեպքում ինքը գոնե չի թողնի, որ նա մեռնի մենակ ու անպաշտպան։
 +
 +
Թշնամին նրան չէր նայում, բայց նա, միևնույնն է, չէր համարձակվում շարժվել՝ վախենալով, որ մահաբեր աչքերը կտեսնեն իրեն։ Դանդաղ-դանդաղ նա սկսեց սողալ մի կողմ, բայց Ուրվական Արքան, որ չար կասկածով համակված նայում էր աղջկան, այնքան ուշադրություն դարձրեց նրա վրա, որքան կդարձներ ցեխի մեջ սողացող որդին։
 +
 +
Հանկարծ թռչող հրեշը թափահարեց թևերը՝ գարշահոտ քամի ստեղծելով։ Նա կրկին բարձրացավ օդ, ծղրտաց ու արագ ընկավ Էովինի վրա՝ գործի դնելով կեռ կտուցն ու ճանկերը։ Բայց Էովինը նույնիսկ մեկ քայլ հետ չգնաց՝ Ռոհիրիմների դուստրը թագաավորական տոհմից, սլացիկ, ինչպես պողպատե շեղբը, հրաշագեղ, բայց սարսափելի։ Նա արագ մահացու և հմուտ հարված հասցրեց՝ մեկ հարվածով կտրելով առաջ ձգված պարանոցը, և գլուխը քարի պես ընկավ գետնին։ Էովինը հետ ցատկեց, և անգլուխ հրեշը փլվեց նրա առջև՝ թփրտալով, հսկայական թևերը տարածած։ Եվ նրա ընկնելով սև մշուշը ցրվեց․ շուրջը լուսավորվեց, աղջկա ոսկեգույն վարսերը փայլեցին ծագող արևի ճառագայթներից։
 +
 +
Խորտակված հրեշի վրա աճեց, բարձրացավ Սև Հեծյալի հզոր կերպարանքը՝ հսկայական, սարսափազդու։ Ատելության ճիչով, որը թունավոր կատաղությամբ ծվատում էր ականջները, նա իր գուրզով խորտակիչ հարված հասցրեց։ Էովինի վահանը մանր կտորների բաժանվեց․ աղջկա ձեռքը կոտրվեց, և նա ընկավ ծնկների վրա։ Ուրվական Արքան սև ամպի պես կռացավ նրա վրա, և նրա աչքերը չարարկու փայլեցին։ Նա կրկին բարձրացրեց գուրզը՝ վերջին, մահացու հարվածի համար։
 +
 +
Բայց հանկարծ ցավից ճչաց ու սաթաքեց, և նրա հարվածը նպատկակետին չհասավ՝ գուրզը խրվեց հողի մեջ։ Քանզի Մերիի թուրը, հետևից հարվածելով, պատռեց նրա սև թիկնոցը, անցավ օղազրահի տակով ու խրվեց ծնկի հետևի մկանային հյուսվածքի մեջ։
 +
 +
— Էովի՛ն, Էովի՛ն, ճչաց հոբիթը։
 +
 +
Եվ աղջիկը, հավաքելով վերջին ուժերը, իր թրով կտրող հարված հասցրեց թագի և թիկնոցի միջև, երբ հզոր ուսերը խոնարհվում էին նրա վրա։ Թուրը կոտրվեց՝ շողշողալով բազմաթիվ բեկորներով։ Թագ-պսակը զրնգալով գլորվեց։ Էովինն ընկավ իր տապալված թշնամու վրա, բայց ա՜յ քեզ հրաշք՝ թիկնոցն ու օղազրահը դատարկ էին։ Անձև լաթերի ու երկաթի կույտ էր միայն մնացել գետնին։ Եվ սարսափազդու ճիչ տարածվեց դողացող օդում, փոխվելով երկարատև կաղկանձի, քամու հետ քշվելով աստիճանաբար մարեց, դարձավ անմարմին, բարակ մի ձայն, որը մեռավ, կուլ գնաց ու այևս երբեք չլսվեց աշխարհի այդ դարաշրջանում։
 +
 +
Իսկ հոբիթ Մերիադոքը կանգնած մնաց այնտեղ, սպանվածների մեջ, թարթելով աչքերը՝ ինչպես բուն ցերեկային լույսից, որովհետև արցունքները կուրացնում էին նրան․ և ասես մշուշի միջով նա նայում էր անշարժ պառկած Էովինի ոսկեհեր գլխին։ Հետո նայեց իր փառքի գագաթնակետին ընկած թագավորի դեմքին։ Սպիտակբաշը հոգևարքի մեջ փոխել էր իր դիրքը և ազատել թագավորի մարմինը մահացու ծանրությունից՝ ճակատագրական դարձած նրա համար։
 +
 +
Մերին կռացավ և բարձացրեց թագավորի ձեռքը՝ համբուրելու համար։ Եվ հանկարծ Թեոդենը բացեց աչքերը՝ և դրանք ջինջ էին, և նա խոսում էր հանդարտ ձայնով, թեև դժվարությամբ։
 +
 +
— Մնաս բարով, պարոն հոլբիթլա,— ասաց նա։ — Իմ մարմինը ջարդված է։ Եկել է նախնիներիս միանալու ժամանակը, և նրանց փառահեղ ընկերակցությանը միանալով ես ամոթով չեմ մնա։ Ես խողխողեցի սև օձին։ Առավոտը մռայլ էր, բայց օրը պարզվեց, և մայրամուտը ոսկեփայլ կլինի։
 +
 +
Մերին չկարողացավ խոսել, նրան խեղդեցին արցունքները։
 +
 +
— Ներիր ինձ, տիրակալ,— վերջապես արտաբերեց նա,— որ խախտեցի հրամանդ, բայց և ոչինչ չարեցի, բացի բաժանման պահին լացելուց։
 +
 +
Ծեր թագավորը ժպտաց։
 +
 +
— Մի վշտացիր, այդ ներված է․ մեծ սրտի և քաջության համար ներում չեն խնդրում։ Ապրիր այժմ օրհնության մեջ, և երբ հանգիստ նստես ծխամորճ վայելելու, հիշիր ինձ։  Քանզի ես այլևս չեմ կարող նստել քեզ հետ Մեդուսելդում, ինչպես խոստացել էի, և լսել ծխատերևների մասին քո զրույցները։
 +
 +
Նա փակեց աչքերը, և Մերին կռացավ նրա վրա։ Բայց շուտով նորից խոսեց։
 +
 +
Որտե՞ղ է Էոմերը։ Իմ աչքերը մթնում են, և ես կուզեի տեսնել նրան գնալուց առաջ։ Նա պետք է թագավոր լինի ինձանից հետո։ Եվ ես ուզում եմ հրաժեշտի խոսքեր փոխանցել Էովինին։ Նա չէր ուզում, որ ես իրեն լքեմ, և ահա ես այլևս չեմ տեսնի նրան, ով հարազատ աղջկանից էլ թանկ էր։
 +
 +
— Տիրակա՛լ, տիրակա՛լ,— կմկմալով սկսեց Մերին,— նա, ախր․․․
 +
 +
Բայց այդ պահին մեծ աղմուկ բարձրացավ․ շուրջ բոլորը եղջերափողեր ու շեփորներ էին փչում։ Մերին շուրջը նայեց․ նա մոռացել էր պատերազմը և դրանից այն կողմ ամբողջ աշխարհը, և թվում էր, թե շատ ժամեր են անցել այն պահից, երբ թագավորը սլացավ դեպի իր հաղթական ավարտը, թեև իրականում շատ քիչ ժամանակ էր անցել։ Եվ այժմ նա տեսավ, որ իրենց մեծ վտանգ է սպառնում, որ իրենք գտնվում են մեծ ճակատամարտի կիզակետում, որը շուտով նոր թափով կվերսկսվի։
 +
 +
Թշնամական նոր ուժեր էին շտապում Գետից եկող ճանապարհով, պարիսպների տակից դուրս էին գալիս Մորգուլի հրոսակները, և հարավային դաշտերից մոտենում էր Հարադի հետևակազորն ու հեծելազորը, որոնց հետևում խոյանում էին վիթխարի մումակիլները՝ մարտական աշտարակները մեջքներին։ Բայց հյուսիսում Էոմերի ճերմակ մազափունջն էր․ նա գլխավորում էր Ռոհիրիմների մեծ ճակատը, որոնց կրկին հավաքել ու վերադասավորել էր, և Քաղաքից դուրս էին եկել պաշարված մարդկանց ողջ ուժերը, և Դոլ Ամրոթի արծաթե կարապը ծածանվում էր նրանց առջևում՝ քշելով թշնամուն Դարպասի մոտից։
 +
 +
Մի ակնթարթ Մերիի գլխում փայլատակեց․ «Իսկ ու՞ր է Գենդալֆը․ նա էստեղ չէ՞։ Նա, ախր, կարող էր փրկել թագավորին ու Էովինին»։
 +
 +
Հենց այդ պահին մոտ արշավեց Էոմերը՝ թագավորի թիկնազորի ողջ մնացած ասպետների հետ, որոնք կարողացել էին սանձել իրենց ձիերին։ Նրանք զարմացած նայում էին գիշատիչ արարածի լեշին, բայց ձիերը վախենում էին մոտենալ։ Էոմերն իջավ թամբից, և վիշտը պատեց նրա դեմքը, երբ նա մոտեցավ ընկած թագավորին ու լուռ կանգնեց նրա կողքին։
 +
 +
Ռազմիկներից մեկը վերցրեց թագավորական զինադրոշը մեռած զինակիր Գութլաֆի ձեռքից և բարձրացրեց։ Թեոդենը դանդաղ բացեց աչքերը։ Տեսնելով զինադրոշը, նա գլխով արեց՝ հասկացնելով, որ այն պետք է տրվի Էոմերին։
 +
 +
— Ողջույն, Մարկի թագավոր,— ասաց նա։ — Գնա՛, հաղթանակի՛ր։ Եվ Հրաժեշտ կտաս Էովինին։
 +
 +
Եվ մեռավ՝ այդպես էլ չիմանալով, որ Էովինը պառկած է իր կողքին։ Իսկ կողքին կանգնածները լալիս էին՝ բացականչելով․
 +
 +
— Թագավո՛ր Թեոդեն, թագավո՛ր Թեոդեն։
 +
 +
Եվ Էոմերն ասաց նրանց․
 +
 +
<poem>
 +
Մի՛ սգացեք գլխիկոր, մեծություն է ընկածը,
 +
Ընկավ ինչպես վայել է։ Երբ պատրաստ լինի դամբարանը՝
 +
Թող այդժամ սգան բոլորը, իսկ հիմա կանչում է մարտը։
 +
</poem>
 +
 +
 +
Այդպես ասաց նա, բայց ինքն էլ էր լալիս։
 +
 +
— Թող նրա ասպետները մնան այստեղ,— ասաց նա,— և պատվով նրա մարմինը դուրս հանեն մարտի դաշտից։ Եվ թագավորի մյուս մարդկանց նույնպես, որ պառկած են այստեղ։
 +
 +
Նա նայեց սպանվածներին՝ հիշելով նրանց անունները։ Եվ հանկարծ տեսավ իր քույր Էովինին ու ճանաչեց նրան։ Նա ցնցվեց, ինչպես մարդը՝ ում սիրտը նետ է խրվել ճիչը բերանին, և նրա դեմքը մահացու ճերմակություն ստացավ։ Սառը կատաղություն ծառացավ նրա մեջ և որոշ ժամանակ զրկեց նրան խոսելու ունակությունից։ Իսկ հետո նա ասես խելագարվեց։
 +
 +
— Էովի՛ն, Էովի՛ն,— ճչաց նա,— ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր։ Այս ի՞նչ խելագարություն է կամ չարի հմայանք։ Մա՛հ, մա՛հ, մա՛հ, մահը տանում է մեզ բոլորիս։
 +
 +
Հետո, չսպասելով գոնդորցիների մոտենալուն և խորհուրդ չանելով, նա հեծավ ձիուն ու սլացավ թշնամական մեծ զորքին դեմ հանդիման՝ ուժեղ փչելով եղջերափողն ու կոչ անելով հարձակման։ Դաշտի վրա հնչեց նրա պարզ, հնչեղ ձայնը․
 +
 +
— Մա՛հ, առա՛ջ, առա՛ջ դեպի մահ և աշխարհի վերջ։
 +
 +
Եվ զորքն առաջ շարժվեց, բայց ռոհանցիներն այլևս չէին երգում։ Մա՛հ էին գոչում նրանք մեկ ձայնով, բարձր և ահազդու, և արագություն հավաքելով, ինչպես մեծ ալիքը, անցան իրենց ընկած թագավորի մոտով ու հեղեղեցին դաշտի հարավային մասը։
 +
 +
Իսկ հոբիթ Մերիադոքը դեռ կանգնած էր այնտեղ, արցունքներից միջից աչքերը թարթելով, և ոչ ոք նրա հետ չխոսեց, և առհասարակ, կարծես ոչ ոք նրան չնկատեց։ Նա մաքրեց արցունքներն ու կռանալով, բարձրացրեց կանաչ վահանը, որ Էովինն էր տվել, ապա կախեց մեջքին։ Հետո սկսեց հայացքով փնտրել իր թուրը․ հարվածը հասցնելիս նրա ձեռքը փայտացել էր, և այժմ անշարժ կախված էր, նա կարող էր օգտագործել միայն ձախ ձեռքը։ Ահա այն, ընկած է գետնին․․․ Բայց սա ի՞նչ է։ Շեղբը ծխում էր, ինչպես կրակն ընկած չոր ճյուղը, և մինչ նա նայում էր, այն բարակեց, ծռմռվեց ու անհետացավ։
 +
 +
Այդպիսին էր վերջը Գերեզմանոցի թրի, կռված հնագույն արևմուտքի մարդկանց կողմից։ Եվ զինագործը, ով շատ հեռավոր ժամանակներում դանդաղ-դանդաղ կռել էր այն Հյուսիսային Թագավորությունում, երբ Դունադանները դեռ երիտասարդ էին, և նրանց գլխավոր թշնամին Անգմար թագավորությունն էր ու նրանց Կախարդ Արքան, շատ կուրախանար, իմանալով, թե ինչ ճակատագիր է ունեցել իր կռած թուը։ Ոչ մի այլ շեղբ, եթե նույնիսկ այն լիներ հզոր ձեռքերում, չէր կարող վիրավորել այդպիսի թշնամուն՝ կտրելով նրա ուրվական մարմինը և քանդելով հմայանքը, որ կապում էր նրա անտեսանելի մարմինն ու կամքը։
 +
 +
Մարդիկ բարձրացրին թագավորին՝ դնելով նիզակների վրա թիկնոց գցված պատգարակի վրա, և շարժվեցին դեպի Քաղաքը։ Ուրիշները զգուշորեն բարձրացրին Էովինին ու հետևեցին նրանց։ Սակայն թագավորական տան մարդկանց նրանք դեռ չէին կարող տանել․ այնտեղ ընկել էին թագավորական տան յոթ աասպետ, որոնց մեջ էր նաև նրանց գլխավորը՝ Դեորվինը։ Նրանց առանձնացրին թշնամիների դիակներից ու գիշատիչ արարածից և շրջապատեցին նիզակներով։ Երբ ամեն ինչ ավարտված էր, նրանք վերադարձան, խարույկ վառեցին ու այրեցին սարսափելի թռչունի մարմինը, իսկ Սպիտակբաշի համար գերեզման փորեցին և քար դրեցին, որի վրա Ռոհանի և Գոնդորի լեզվով փորագրված էր․
 +
 +
<poem>
 +
Հավատարիմ նժույգ էր, բայց՝ իր տիրոջ անեծքը
 +
Թեթևոտնի քուռակ արագավազ Սպիտակբաշը։
 +
</poem>
 +
 +
 +
Երկար ու կանաչ խոտ էր աճում հետագայում Սպիտակբաշի դամբանաթմբին, բայց մշտապես սև ու լերկ մնաց հողը այնտեղ, որտեղ հրկիզվել էր թևավոր հրեշը։
 +
 +
Մերին դանդաղ ու տխուր քայլում էր պատգարակը տանողների կողքով և այլևս ուշադրություն չէր դարձնում ճակատամարտին։ Նա հոգնած էր, ամբողջ մարմինը ցավում էր, ձեռքերն ու ոտքերը դողում էին՝ ասես ցրտից։ Ծովից եկող քամին ուժեղ անձրև բերեց, և թվում էր, թե երկինքն էլ է սգում Թեոդենին ու Էովինին՝ մոխրագույն արցունքներով հանգցնելով Քաղաքի կրակները։ Ասես մառախուղի միջից, Մերին տեսավ մոտեցող գոնդորցիների առաջին շարքերը։ Իմրահիլը՝ Դոլ Ամրոթի իշխանը, մոտ արշավեց ու սանձեց ձիուն։
 +
 +
— Այդ ի՞նչ բեռ եք կրում Ռոհանի՛ մարդիկ,— բացականչեց նա։
 +
 +
— Թեոդեն թագավորին ենք տանում,— պատասխանեցին մարդիկ։ — Նա մահացել է։ Բայց այժմ Էոմեր թագավորն է մարտի ելել՝ քամուն տված սաղավարտի ճերմակ մազափունջը։
 +
 +
Իշխանն իջավ ձիուց և ծնկի եկավ պատգարակի դիմաց՝ փառաբանելով թագավորին ու նրա ահեղ գրոհը, և չկարողացավ զսպել արցունքները։ Վեր կենալով, նա նայեց Էովինին զարմանք ապրեց։
 +
 +
— Բայց ախր սա կի՜ն է,— բացականչեց նա։ — Մի՞թե նույնիսկ Ռոհանի կանայք են հասել օգնության մեծ պատերազմում։
 +
 +
— Ոչ, նրանցից միայն մեկը,— պատասխանեցին նրան։ — Տիրուհի Էովինը, Էոմերի քույրը, և մինչ այժմ մենք ոչինչ չգիտեինք
 +
այդ մասին, ու հիմա դառը սգում ենք։
 +
 +
Իշխանի աչքից չվրիպեց նրա գեղեկությունը, թեև դեմքը գունատ էր ու սառը, և նա, կռանալով, դիպավ աղջկա ձեռքին։
 +
 +
— Ռոհա՛նի մարդիկ,— բացականչեց նա,— մի՞թե ձեր մեջ բուժակ չկա։ Նա վիրավոր է և, հնարավոր է՝ մահացու, բայց ես տեսնում եմ, որ նա դեռ ողջ է։
 +
 +
Նա իր ձեռքից հանեց ողորկ ապարանջանը և մոտեցրեց Էովինի սառը շրթունքներին․ մետաղի փայլուն մակերեսը թեթև, գրեթե աննկատելի մշուշվեց։
 +
 +
— Հարկավոր է շտապել,— ասաց իշխանը և իր մարդկանցից մեկին ուղարկեց Քաղաք օգնություն բերելու։ Իսկ ինքը խորը գլուխ տվեց ընկածներին, հրաժեշտի խոսքեր ասաց և արշավեց մարտի։
 +
 +
Իսկ Պելլենորի դաշտերում ճակատամարտը վերսկսվել էր նոր թափով՝ զենքերի շաչյուն էր լսվում ամենուրեք, մարդկանց ճիչեր, աղաղակներ և ձիերի խրխնջոց։ Հնչում էին եղջերափողերը, փչում էին շեփորները, կատաղի մռնչում էին մարտի տարվող մումակիլները։ Քաղաքի հարավային մասում Գոնդորի հետևակազորը մարտի էր բռնվել Մորգուլի հրոսակների հետ, որոնք դեռևս բավական ուժեղ էին ու մեծաքանակ։ Բայց հեծելազորն արշավել էր արևելք՝ Էոմերին օգնության․ Հուրին Բարձրահասակը՝ բանալիների պահապանը, Լոսարնախի տիրակալը, և Հիրլուինը՝ Կանաչ Բլուրներից, և իշխան Իմրահիլն իր ասպետներով։
 +
 +
Եվ նրանք ժամանակին հասան Ռոհիրիմներին օգնության։ Քանզի հաջողությունը շրջվել էր Էոմերի դեմ, և նրա կատաղությունը դավաճանել էր նրան։ Կատաղի գրոհը տապալել էր թշնամիների ճակատը, ռոհանցիների մեծ նիզակները խրվել էին հարավցիների շարքերի մեջ՝ ցիրուցան անելով հեծյալներին և ոտնատակ տալով հետևակ զինվորներին։  Սակայն մումակիլներից ձիերը վախենում էին․ շրջվում էին ու վրնջալով փախչում նրանց ճանապարհից։ Եվ հսկայական հրեշները չէին կռվում, այլ կանգնած էին, ինչպես պաշտպանական աշտարակներ, և Հարադրիմները հավաքվում էին նրանց շուրջը։ Եթե մարտի սկզբում հարադցիները ռոհանցիներից երեք անգամ ավելի էին, ապա այժմ դրությունն ավելի էր ծանրացել, քանզի Օսգիլիաթից օժանդակ ուժ էր մարտի դաշտ ելել։ Դրանց պահել էին թիկունքում՝ Քաղաքն ասպատակելու, ավերելու ու թալանելու համար, և նրանք սպասում էին իրենց զորավարի հրամանին։ Այժմ, երբ նա ոչնչացված էր, Գոթմոգը՝ Մորգուլի օրքերի առաջնորդն էր նրանց մարտի բերել։ Նրանց մեջ կային կացիններով զինված արևելացիներ, Քհանդից ժամանած Վարյագներ, կարմիր հանդերձներով հարավի մարդիկ և Հեռավոր Հարադից ժամանած Սև մարդիկ՝ նման կիսաթրոլների, սպիտակ աչքերով և կարմիր լեզուներով։ Մի մասը սլանում էին Ռոհիրիմների թիկունքը, մյուսները արևմուտք էին շտապում, որպեսզի խանգարեն գոնդորցիներին միանալ ռոհանցիներին։
 +
 +
Հենց այդ ժամանակ, երբ հաջողությունն սկսեց դավաճանել Գոնդորին, և պաշտպանների հույսը տատանվեց, Քաղաքից աղաղակներ լսվեցին։ Գրեթե կեսօր էր, ուժեղ քամի էր փչում, անձրևը քշվել էր հյուսիս, և փայլում էր արևը։ Օդը մաքրվել էր, և պարիսպների վրայի պահակները հեռվում սարսափելի մի տեսարան տեսան, և վերջին հույսը լքեց նրանց։
 +
 +
Հարլոնդի շրջադարձից այն կողմ Անդուինը տեսանելի էր ևս մի քանի լիգ, իսկ հեռատեսները կարող էին նույնիսկ նկատել յուրաքանչյուր մոտեցող նավ։ Եվ, այնտեղ նայելով, պահակները սարսափահար ճչացին, որովհետև փայլփլուն ջրի վրա սևին տվող հսկա նավատորմ տեսան՝ մեծ թիանավեր և բարձր կայմերով նավեր՝ քամուց փքված առագաստներով։
 +
 +
— Ումբարի ծովահեննե՛րը,— ճչում էին մարդիկ,— Ումբարի ծովահեննե՜րը, տեսե՛ք, Ումբարի ծովհեննե՜րն են գալիս։ Ուրեմն Բելֆալասը գրավված է, Էթիրն ու Լեբինինը՝ նույնպես։ Ծովահեններն այստեղ են, սա ճակատագրի վերջին հարվա՛ծն է։
 +
 +
Եվ ոմանք, առանց հրամանի սպասելու, որովհետև հրամայող չէր մնացել Քաղաքում, վազեցին դեպի զանգերը և տագնապ հնչեցրին, իսկ ոմանք էլ՝ նահանջ ազդարարող փողեր։
 +
 +
— Վերադարձեք պատերի մո՜տ,— կանչում էին նրանք։ — Վերադարձե՜ք։ Հետ եկեք Քաղաք, քանի դեռ բոլորիդ չեն ոչնչացրել։
 +
 +
Բայց նավատորմը բերող քամին ցրում էր նրանց բարձրացրած ամբողջ աղմուկը։
 +
 +
Ռոհիրիմները, սակայն, լուրերի կամ տագնապի կարիք չունեին, նրանք չափազանց լավ էին տեսնում սև առագաստները։ Որովհետև Էոմերը գտնվում էր Հարլոնդից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա, և նրանց ու նավահանգստի միջև թշնամու հրոսակներ էին կանգնած, իսկ հետևից նորանոր թշնամիներ էին մոտենում՝ կտրելով նրան իշխան Իմրահիլից։ Նա նայեց Գետին, և հույսը մեռավ նրա սրտում, և մինչ այդ օրհնված քամին նա անիծված անվանեց։ Իսկ Մորդորի զորքերը ոգևորվեցին, ապա ուրախության աղաղակներով ու նոր կատաղությամբ գրոհի նետվեցին։
 +
 +
Բայց Էոմերն արդեն տիրապետել էր իրեն, սառնարյունությունը վերադարձել էր, միտքը՝ պարզվել։ Նա նշան արեց փչել փողերը, որպեսզի բոլորը, ովքեր դեռ ի վիճակի են կռվել, հավաքվեն իր դրոշի տակ։ Քանզի նա մտածել էր վահանների մեծ պատ կառուցել և կռվել տեղում կանգնած, առանց ձիերի, մինչև բոլորը կընկնեն Պելլենորի դաշտերում երգի արժանի մեծ սխրանքներ գործելով, թեև արևմուտքում չի մնա ոչ ոք, ով կհիշեր Ռոհանի վերջին թագավորին։
 +
 +
Այդպես, նա բարձրացավ կանաչ բլրի վրա և իր զինադրոշը ցցեց այնտեղ․ և ճերմակ ձին, քամուց ծածանվելով, կարծես սուրաց։
 +
 +
<poem>
 +
Կասկածը հետևում թողնելով, դուրս եկա մթից լուսաբացին ընդառաջ,
 +
Սլանում եմ դեպի արևը, երգելով, թուրս մերկացրած։
 +
Արշավում էի, մինչև հույսը մարելը, ու սիրտս կոտրվեց,
 +
Մնացել է միայն զայրույթ, կործանում, և կարմիր գիշեր։
 +
</poem>
 +
 +
 +
Այսպիսի բառեր արտասանեց նա, և ծիծաղում էր դրանք ասելուց։ Քանզի պատերազմի կիրքը հերթական անգամ բորբոքվել էր նրա մեջ, և նա դեռ անվնաս էր, և նա դեռ ջահել էր, և նա թագավոր էր՝ հզոր ժողովրդի տիրակալ։ Եվ ահա, նույնիսկ հուսահատության վրա ծիծաղելով, նա հայացքն ուղղեց դեպի սև նավերը և բարձրացրեց թուրը՝ նրանց մարտահրավեր նետելով։
 +
 +
Եվ հանկարծ զարմանք, ապա մեծ ուրախություն պատեց նրան։ Նա վեր նետեց արևի լույսից ցոլացող իր թուրը և օդում որսալով այն՝ երգեց։ Բոլորը նրա հետևից նայեցին Գետին՝ և ա՜յ քեզ հրաշք․ առաջնային նավն արդեն մոտենում էր Հարլոնդին, ու քամին ցույց տվեց մեծ դրոշը՝ ծաղկող Սպիտակ Ծառի պատկերով։ Եվ դա Գոնդորի նշանն էր, բայց շուրջը յոթ աստղ էր պատկերված և վերևում՝ բարձր թագ։ Էլենդիլի նշանն էր, որը երկար դարեր ոչ մի տիրակալ չէր կրել։ Եվ աստղերը շողշողում էին արևի տակ, քանզի դրանք պատրաստել էր Արվենը՝ Էլրոնդի դուստրը, թանկագին քարերից․ և թագը նույնպես շողում էր, որովհետև պատրաստված էր միթրիլից ու ոսկուց։
 +
 +
Այդպես հայտնվեց Արագորնը, Արաթհորնի որդին, Էլլեսարը, Իսիլդուրի ժառանգը․ Մեռածների արահետով և ծովային քամու թևով՝ ժամանելով Գոնդոր թագավորություն։ Եվ ռոհանցիներն աղաղակեցին ուրախ ծիծաղով, թափահարելով թրերը, իսկ զարմացած և ցնծացող Քաղաքում փչեցին շեփորներն ու ղողանջեցին զանգերը։ Եվ Մորդորի զորքերը լցվեցին տարակուսանքով, և նրանց մեծ կախարդություն թվաց, որ իրենց նավերը լցված են իրենց իսկ թշնամիներով․ սև սարսափը պատեց նրանց, և նրանք հասկացան, որ ճակատագրի ալիքն իրենց դեմ է շրջվել, և վերջը մոտ է։
 +
 +
Արևելք էին արշավում Դոլ Ամրոթի ասպետները՝ առջևից քշելով թշնամիներին՝ մարդ-թրոլներին, Վարյագներին և արևի լույսն ատող օրքերին։ Հարավ էր ընթանում Էոմերը, և մարդիկ փախչում էին նրա երեսը տեսնելով ու հայտնվում մուրճի և զնդանի արանքում։ Քանզի Հարլոնդի նավահանգստում մարդիկ թռչում էին նավերից ու նետվում հյուսիս, ինչպես հեղեղը։ Նրանց մեջ էին Լեգոլասը, Գիմլին իր տապարով, և Հալբբարադը՝ զինադրոշով, Էլլադանն ու Էլրոհիրը՝ աստղերը ճակատներին, և խստադեմ Դունադանները՝ հյուսիսի հետքագետները, իսկ նրանց հետևից գալիս էին խիզախ ռազմիկներ՝ Լեբինինից, Լամեդոնից և հարավային այլ նահանգներից։ Իսկ բոլորի առջևից սլանում էր Արագորնը՝ ձեռքին բռնած շողշողացող Արևմուտքի Կայծակը՝ Անդուրիլը, ոչ պակաս ահեղ, քան Նարսիլը հնում։ Եվ նրա ճակատին փայլում էր Էլենդիլի աստղը։
 +
 +
Եվ ահա վերջապես Էոմերն ու Արագորնը հանդիպեցին ռազմի դաշտում։ Հենվելով իրենց թրերին, նրանք նայեցին իրար և ուրախ ողջունեցին։
 +
 +
—  Այսպիսով մենք կրկին հանդիպեցինք, թեև մեր միջև փռված էր Մորդորի ողջ զորքը,— ասաց Արագորնը։ — Մի՞թե այդպիսին չէին Հորնբուրգում ասված իմ խոսքերը։
 +
 +
— Այո, այդպիսին էին,— ծիծաղեց Էոմերը,— բայց հույսը հաճախ է խաբուսիկ լինում, իսկ ես այն ժամանակ չգիտեի, որ դու նաև հեռատես ես։ Բայց և այնպես կրկնակի օրհնված է չսպասված օգնությունը, և բարեկամների հանդիպումն էլ երբեք այսքան ուրախալի չէր եղել։
 +
 +
Նրանք միմյանց ձեռք սեղմեցին։
 +
 +
— Իսկապես, ամենասպասված ժամանակին,— ասաց Էոմերը։ — Այնքան էլ շուտ չհայտնվեցիր, բարեկամս, մենք արդեն մեծ վիշտ և ծանր կորուստներ ենք կրել։
 +
 +
— Ուրեմն եկ վրեժխնդիր լինենք նախքան այդ մասին խոսելը,— ասաց Արագորնը, և նրանք միասին նետվեցին մարտի։
 +
 +
Նրանք դեռ պետք է երկար ու դաժան մարտեր վարեին, քանզի հարավցիները համարձակ ու մռայլ մարդիկ էին և կռվում էին հուսահատ կատաղությամբ։ Արևելացիները նույնպես ուժեղ, ռազմատենչ մարդիկ էին ու ներում չէին աղերսում։ Այրված բակում կամ մարագում, բլուրների ու բլրակների վրա, պատի տակ կամ դաշտում նրանք նորից հավաքվում էին, բռունցք կազմում ու կռվում, ու այդպես մինչև երեկո։
 +
 +
Վերջապես արևը մտավ Մինդոլուինի հետևը և բոցավառեց ամբողջ երկինքը՝ բլուրներն ու լեռները ներկելով արյունով։ Կրակ էր շողում Գետում, և Պելլենորյան դաշտավայրի խոտը մայրամուտից բոսորագույն էր դարձել։ Եվ հենց այդ ժամին ավարտվեց Մեծ Ճակատամարտը Գոնդորի դաշտերում, և ոչ մի կենդանի թշնամի չմնաց Ռամմասի օղակում։ Բոլորը սպանված էին, բացի նրանցից, ովքեր փախել էին, որ իրենց մահը գտնեին Գետի ջրերի կարմիր փրփուրների մեջ։ Հնարավոր է, քչերը կարողացան փրկվել և հասնել Մորգուլ կամ Մորդոր, բայց Հարադրիմ ոչ ոք չհասավ, միայն պատմություններ հսան այնտեղ Գոնդորի ցասման և վրեժի մասին։
 +
 +
Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը ընթանում էին դեպի Քաղաքի դարպասը, և նրանք հոգնել էին վշտից ու ուրախությունից առավել։ Երեքն էլ աանվնաս էին, քանզի այդպիսին էր նրանց բախտը, զենք բանեցնելու հմտությունն ու ուժը, և քչերը կարող էին դիմանալ նրանց գրոհին կամ սիրտ անել նայել նրանց կողմը ցասման ժամին։ Սակայն մյուսներից շատերը վիրավորվել էին, խեղվել կամ սպանվել դաշտում։ Ֆորլոնգը, կորցնելով ձիուն, կռվել էր միայնակ և սպանվել կացիններով, Մորթոնդցի Դուիլինին և նրա եղբորը ոտնատակ էր տվել մումակիլը, երբ նրանք իրենց նետաձիգների հետ մոտեցել էին գազաններին՝ աչքերը նետահարելու նպատակով։ Հիրլուին Ոսկեհերն այլևս չէր վերադառնալու հարազատ Փինաթ Գելին, Գրմբոլդը՝ Գրիմսլեյդ, սպանվել էր և խստադեմ Հարբարադը՝ հյուսիսցի հետքագետը։ Շատերն էին ընկել, անվանի և անանուն, հրամանատար և ռազմիկ, քանզի դա մեծ ճակատամարտ էր, բայց մանրամասների մասին ոչ մի առասպել չի կարող պատմել։ Շատ տարիներ անց Ռոհանի աշուղներից մեկը այսպես էր երգում Մունդբուրգի գերեզմանների մասին․
 +
 +
<poem>
 +
Լսում էինք բլուրներում հնչող փողերը,
 +
Հարավային թագավորությունում փայլում էին թրերը,
 +
Ձիերը սլանում էին դեպի Քար-քաղաք
 +
ինչպես քամին առվոտյան։ Եվ սկսեց մարտը։
 +
Այնտեղ ընկավ Թեոդենը, Թենգելի հզոր որդին,
 +
Չի տեսնի նա այլևս կանաչ դաշտեր ու ոսկե դահլիճ,
 +
Չի վերադառնա իր հյուսիսային սիրելի երկիրը՝
 +
Ձիապանների տիրակալը։ Հարդինգն ու Գութլաֆը,
 +
Դունհերն ու Դեորվինը, քաջարի Գրիմբոլդը,
 +
Հերեֆարան ու Հերուբրանդը, Հորնն ու Ֆասթրեդը,
 +
Մարտնչեցին կատաղորեն հեռավոր երկրում ու ընկան բոլորը։
 +
Մունբուրգի գերեզմաններում պառկած են նրանք հողի տակ
 +
Գոնդորցի հրամանատարների կողքին, մարտական ընկերներ են նրանք։
 +
Ո՛չ Հիրլուին Ոսկեհերը վերադարձավ ծովափնյա բլուրներ,
 +
Ո՛չ Ֆորլոնգ ծերը՝ Լոսարնախի ծաղկող հովիտներ,
 +
Ո՛չ էլ նետաձիգներ Դերուֆինն ու Դուիլինը
 +
Այլևս չեն տեսնի Մորթոնդի հովտի իրենց մութ ջրերը։
 +
Մահը տարավ նրանց բոլորին՝ առավոտից իրիկուն,
 +
Չխնայեց ո՛չ հրամանատար, ո՛չ էլ ռազմիկ շարքային,
 +
Վաղուց են քնած նրանք կանաչ խոտի տակ Մեծ Գետի ափին։
 +
Հոսում են հանդարտ, մոխրագույն ջրերը ինչպես արցունքներ,
 +
Իսկ այն ժամանակ կարմիր էին կտրել, վշտից հորդացել,
 +
Փրփուրը ներկվել էր արյունով ու բոցավառվել մայրամուտին,
 +
լեռները վառվում էին առանց կրակի, ինչպես փարոսներ։
 +
Կարմիր էր ցողը հաջորդ առավոտ Ռամմաս Էքորում։
 +
</poem>
 +
 +
====Գլուխ յոթերորդ․ Դենեթորի Խարույկը====
 +
 +
Սև Ստվերը Դարպասի մոտից հետ քաշվեց, սակայն Գենդալֆը շարունակում էր անշարժ մնալ։ Իսկ Փիփինը ոտքի կանգնեց, ասես նրա վրայից մեծ ծանրություն ընկավ։ Նա կանգնած լսում էր եղջերափողերի ձայները և նրան թվում էր, թե հիմա իր սիրտը կպայթի ուրախությունից։ Եվ հետագայում էլ, ամբողջ կյանքի ընթացքում, հեռվից եկող եղջերափողի ձայն լսելիս նրա աչքերում արցունքներ էին հայտնվում։ Բայց հիմա նա հանկարծ հիշեց, թե ինչի համար էր եկել ու վազեց առաջ։ Այդ պահին Գենդալֆը շարժվեց և խոսեց Լուսաչի հետ՝ պատրաստվելով անցնել Դարպասը։
 +
 +
— Գե՛նդալֆ, Գե՛նդալֆ,— կանչեց Փիփինը, և Լուսաչը կանգ առավ։
 +
 +
— Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց Գենդալֆը։ — Մի՞թե չգիտես Քաղաքի օրենքը, որ արծաթասև հագնողները չպետք է լքեն Միջնաբերդը՝ առանց Տիրակալի թույլտվության։
 +
 +
— Ես թույլտվություն ունեմ,— պատասխանեց Փիփինը։ — Նա ինձ հեռացրել է, ու ես շատ վախեցած եմ։ Էնտեղ, վերևում, սարսափելի բան կարող է կատարվել։ Ինձ թվում է, Տիրակալը ցնորվել է․ վախենում եմ, որ նա իրեն կսպանի, և Ֆարամիրին էլ կսպանի։ Չե՞ս կարող ինչ-որ բան անել։
 +
 +
Գենդալֆը նայեց Դարպասից այն կողմ և լսեց ուժգնացող ճակատամարտի աղմուկը դաշտերում։
 +
 +
— Ես պետք է գնամ,— ասաց նա։ — Սև Հեծյալն այնտեղ է, և նա դեռ կարող է մեզ կործանման հասցնել։ Ես ժամանակ չունեմ։
 +
 +
— Բայց ախր Ֆարամի՛րը,— բացականչեց Փիփինը։ — Նա չի մեռել, նրանք կենդանի կայրեն նրան, եթե ինչ-որ մեկը նրանց չկանգնեցնի։
 +
 +
— Կենդանի կայրե՞ն,— կրկնեց Գենդալֆը։ — Այդ ի՞նչ նոր հեքիաթ է, պատմիր, արա՛գ։
 +
 +
— Դենեթորը գնաց դամբարանների մոտ,— սկսեց Փիփինը,— Ֆարամիրին էլ տարավ հետը, և նա ասում է, որ բոլորս պիտի այրվենք, իսկ ինքը չի ուզում սպասել, ուզում է, որ խարույկ վառեն ու այրեն իրեն ու Ֆարամիրն։ Նա մարդկանց ուղարկեց յուղ ու փայտ բերելու։ Ես Բերեգոնդին ասացի, բայց վախենում եմ, որ նա չհամարձակվի լքել իր դիրքը։ Նա հիմա պահակ է։ Եվ առհասարակ, նա ի՞նչ կարող է անել։ — եվ նա մի շնչով պատմեց ամեն ինչ՝ դողացող ձեռքերով հպվելով Գենդալֆի ծնկին։ — Մի՞թե դու չես կարող փրկել Ֆարամիրին, Գենդալֆ։
 +
 +
— Գուցե և կարող եմ,— պատասխանեց Գենդալֆը,— բայց եթե ես այդ անեմ, կմեռնեն ուրիշները։ Ինչ արած, գնանք, որովհետև այլ օգնություն նրան չի կարող հասնել։ Բայց դրանից բխող վատ հետևանքներ են լինելու։ Այո, նույնիսկ Միջնաբերդի սրտում Թշնամին մեզ հարվածելու զորություն ունի՝ այդ նրա կամքն է այնտեղ գործում։
 +
 +
Որոշում ընդունելով, նա այլևս չհապաղեց․ ընթացքի ժամանակ որսալով Փիփինին՝ նստեցրեց իր առջև, և Լուսաչը վարգեց Քաղաք։ Նրանք սլանում էին Մինաս Թիրիթի բարձրացող փողոցներով, իսկ հետևում ընթացող ճակատամարտի աղմուկը գնալով ուժեղանում էր։ Ամենուր մարդիկ ուշքի էին գալիս սարսափի ճիրաններից, ճանկում զենքերն և ձայնում իրար․
 +
 +
— Ռո՜հանը, Ռոհանն է եկե՜լ։
 +
 +
Կանչում էին հրամանատարները՝ ռազմիկները հավաքվում էին, շատերն արդեն գնում էին դեպի Դարպասը։ Նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և նա ձայնեց նրանց․
 +
 +
— Այդ ու՞ր, Միթրանդիր․ Ռոհիրիմները մարտնչում են Գոնդորի դաշտերում, մենք պետք է հավաքենք մեր ամբողջ ուժերը։
 +
 +
— Հավաքիր բոլորին, մինչև վերջին մարդը և նույնիսկ ավելին,— ասաց Գենդալֆը։ — Եվ շտապիր, ժամանակ մի կորցնիր։ Ես կգամ, հենց կարողանամ։ Բայց հիմա անհետաձգելի գործ ունեմ Դենեթորի մոտ։ Քեզ վրա վերցրու հրամանատարությունը Տիրակալի փոխարեն։
 +
 +
Նրանք շարունակեցին գնալ, և որքան մոտենում էին Միջնաբերդին, այնքան քամին ուժեղանում էր, փչում նրանց դեմքերին, և նրանք տեսան լուսաբացի ցոլքը հեռվում՝ հարավում, որ գնալով մեծանում էր։ Բայց դա նրանց քիչ հույս բերեց, որովհետև չգիտեին, թե ինչ չարիք է սպասվում իրենց առջևում, և վախենում էին չափազանց ուշ հասնել։
 +
 +
— Խավարը ցրվում է,— ասաց Գենդալֆը։ — Բայց Քաղաքում այն դեռ ծանր է։
 +
 +
Միջնաբերդի դարպասի մոտ նրանք պահակներ չգտան։
 +
 +
— Ուրեմն Բերեգոնդը գնացել է այնտեղ,— հուսադրվեց Փիփինը։
 +
 +
Նրանք շրջվեցին ու շտապեցին դեպի Փակ Դուռը տանող ճանապարհով։ Այն լայն բացված էր, և դռան առջևում փռված էր դռնապանը։
 +
Նա սպանված էր, բանալի չկար մոտը, երևում է՝ վերցրել էին։
 +
 +
— Թշնամու գործն է,— ասաց Գենդալֆը։ — Նրան ուրախացնում են նման բաները՝ երբ ընկերը սպանում է ընկերոջը, խառնաշփոթ է տիրում սրտերում և հավատարմությունը տարբեր կերպ է ընկալվում։
 +
 +
Նա իջավ ձիուց և հրամայեց Լուսաչին վերադառնալ իր ախոռը։
 +
 +
— Մենք պետք է հիմա դաշտում լինեինք, իմ ընկեր,— ասաց նա։ — Սակայն ստիպված ենք հետաձգել, ինձ այլ գործեր են սպասում։ Ամեն դեպքում, արագ ինձ մոտ արի, երբ լսես կանչս։
 +
 +
Նրանք անցան դուռը և գնացին զառիվայր, ոլորապտույտ ճանապարհով։ Լուսանում էր, և ճանապարհի երկայնքով ձգվող բարձր սյուներն ու քանդակները թվում էին դանդաղ անցնող մոխրագույն ուրվականներ։
 +
 +
Հանկարծ լռությունը խախտեցին ներքևում լսվող ճիչերն ու թրերի զրնգոցը՝ այդպիսի ձայներ այդ սրբազան վայրում չէին լսվել Քաղաքի կառուցման օրերից ի վեր։ Վերջապես նրանք հասան Ռաթ Դինեն և շտապեցին Փոխարքաների Տուն, որի հսկայական գմբեթն ուրվագծվում էր մթնշաղում։
 +
 +
— Կա՛նգ առեք, կա՛նգ առեք,— ճչաց Գենդալֆը՝ նետվելով դեպի դուռը տանող քարե սանդուղքը։ — Վե՛րջ տվեք այդ խելագարությանը։
 +
 +
Դենեթորի սպասավորները ջահերով ու թրերով հարձակվել էին Պահապանի արծաթասև հագուստներով Բերեգոնդի վրա, իսկ նա, ամենավերևի աստիճանին կանգնած, պաշտպանում էր շեմը։ Նրանցից երկուսն արդեն ընկել էին նրա թրից՝ արյունով ներկելով դամբարանի հատակը․ մյուսները անիծում էին նրան՝ անվանելով հանցագործ ու դավաճան։
 +
 +
Առաջ վազելով՝ Գենդալֆն ու Փիփինը լսեցին մահացածների տանից եկող Դենեթորի ճիչը․
 +
 +
— Շտապե՛ք, արագացրե՛ք։ Արեք, ինչպես հրամայել եմ, սպանե՛ք դավաճանին։ Թե՞ ես ինքս պետք է այդ անեմ։
 +
 +
Դուռը, որ Բերեգոնդը պահում էր ձախ ձեռքով, հանկարծ բացվեց, և հետևում հայտնվեց Քաղաքի Տիրակալը՝ վեհաշուք, ահարկու․ աչքերում փայլում էր կրակը, ձեռքին բռնել էր մերկացրած թուրը։
 +
 +
Բայց Գենդալֆը մի ցատկով հայտնվեց աստիճաններին, և մարդիկ նահանջեցին նրա առջև, քանզի նրա հայտնվելը նման էր մութ վայրում լույսի բռնկման, և մեծ էր նրա զայրույթը։ Նա բարձրացրեց ձեռքը՝ և Դենեթորի հարվածելու պատրաստ թուրը թռավ նրա ձեռքից ու ընկավ թիկունքում ինչ-որ տեղ՝ դամբարանի մթության մեջ։ Զարմացած Դենեթորը նահանջեց Գենդալֆի առջև։
 +
 +
— Այս ի՞նչ է կատարվում, տիրակա՛լ,— խստորեն հարցրեց Գենդալֆը։ — Մահացածների տանը տեղ չկա ապրողների համար։ Եվ ինչու՞ են մարդիկ կռվում այստեղ, դամբարանային սրահներում, երբ իրական կռիվը Դարպասի առջև է։ Եվ կամ մի՞թե մեր Թշնամին արդեն Ռաթ Դինեն է նույնիսկ թափանցել։
 +
 +
— Այդ երբվանի՞ց է Գոնդորի Տիրակալը պարտավոր պատասխան տալ քո առջև,— պատասխանեց Դենեթորը։ — Թե՞ ես իրևավունք չունեմ հրամայել իմ ծառաներին։
 +
 +
— Ունես,— ասաց Գենդալֆը։ — Սակայն մյուսներն էլ իրավունք ունեն վիճարկել քո հրամանը, եթե այն ցնորամիտ է, դաժան ու չար։ Որտե՞ղ է որդիդ, Ֆարամիրը։
 +
 +
— Պառկած է այնտեղ, ներսում,— արձագանքեց Դենեթորը։ — Վառվում է, արդեն այրվում է, կրակն արդեն նրա մարմնի մեջ է։ Բայց, ոչինչ, շուտով բոլորս կայրվենք։ Արևմուտքը ձախողվեց․ ամեն ինչ կայրվի մեծ կրակի մեջ, և ամեն ինչի վերջը կգա։ Մոխի՛ր, միայն մոխիր ու ծուխ կմնա, որն էլ կցրի քամին։
 +
 +
Գենդալֆը, տեսնելով նրան պատած խելագարությունը, սարսափեց, որ նա արդեն ինչ-որ չար ու անշտկելի գործ արած լինի ու շարժվեց առաջ, իսկ նրա հետևից՝ Բերեգոնդն ու Փիփինը։ Դենեթորը նահանջեց, հետ-հետ գնաց և կանգ առավ սեղանի մոտ։ Սակայն նրանք այնտեղ անվնաս գտան Ֆարամիրին՝ պառկած ու դեռևս տենդի մեջ։ Նրա տակ փայտ էր կիտած, և շուրջը նույնպես բարձր կույտեր էին, և ամբողջը ներծծված էր յուղով, նույնիսկ Ֆարամիրի զգեստներն ու վրայի ծածկոցը։ Բայց կրակը դեռ չէին վառել։ Այստեղ Գենդալֆը բացահայտեց իր մեջ թաքնված ոչ ծերունական զորությունը, ճիշտ այնպես, ինչպես բացահատում էր մոխրագույն թիկնոցի տակ թաքնված ճերմակությունը։ Նա ցատկեց վառելիքի կուտերի վրա և, թեթևությամբ գրկելով հիվանդին, իջավ ու տարավ նրան դեպի դուռը։ Այդ պահին Ֆարամիրը տնքաց և քնի մեջ կանչեց հորը։
 +
 +
Դենեթորը ցնցվեց, ասես սթափվելով տրանսից․ նրա աչքերի կրակը մարեց, այտերով գլորվեցին արցունքները։ Եվ նա ասաց․
 +
 +
— Մի խլիր որդուս ինձանից, նա կանչում է ինձ․․․
 +
 +
— Կանչում է,— պատասխանեց Գենդալֆը,— բայց քեզ առայժմ չի կարելի նրա մոտ։ Նա մահվան շեմին է և բուժման կարիք ունի, որը հնարավոր է և չգտնի։ Իսկ քո գործն է՝ դուրս գալ ռազմի դաշտ ու կռվել Քաղաքիդ համար, որտեղ,  հնարավոր է և գտնես քո մահը։ Սրտիդ խորքում դու այդ գիտես, Դենեթոր։
 +
 +
— Նա այլևս չի արթնանա,— ասաց Դենեթորը։ — Կռիվն ապարդյուն է։ Ինչու՞ պետք է ձգտենք ամեն կերպ երկարացնել մեր կյանքը, ինչու՞ չմեռնենք միասին, կողք-կողքի։
 +
 +
— Քեզ այդպիսի իրավունք չի տրված՝ տնօրինել մահվանդ ժամը, Գո՛նդորի Կառավար,— գոչեց Գենդալֆը։ — Միայն հեթանոս արքաներն են այդպես վարվել Մութ Ուժերի իշխանության ներքո, կուրացած հպարտությունից ու հուսահատությունից, իրենց հետ սպանելով նաև իրենց ազգականներին՝ մեղմելու համար սեփական մահը։
 +
 +
Այս խոսքերով նա դուրս եկավ մահաբեր դամբարանից՝ իր հետ տանելով Ֆարամիրին, և պառկեցրեց նրան շեմին դրված պատգարակի վրա, որով նրան այստեղ էին բերել։ Դենեթորը հետևեց նրան, բայց հանկարծ կանգ առավ՝ դողալով ու կարոտով նայելով որդու դեմքին։ Մի պահ նա տատանվեց, մինչդեռ մյուսները լուռ սպասում էին՝ տեսնելով նրա տանջանքները։
 +
 +
— Գնանք,— ասաց Գենդալֆը։ — Մենք պետք ենք այնտեղ։ Դու դեռ շատ բան կարող ես անել։
 +
 +
Բայց հանկարծ Դենեթորը ծիծաղեց։ Նա ուղղվեց, կրկին վեհ կեցվածք ընդունեց և հպարտ քայլերով վերադաձավ սեղանի մոտ, ապա բարձրացրեց քարը, որ բարձի տեղ դրված էր նրա գլխի տակ։ Հետո վերադարձավ շեմի մոտ և քարի վրայից մի կողմ նետեց ծածկոցը՝ և բոլորը տեսան Փալանթիրը նրա ձեռքին։ Երբ նա բարձրացրեց այն, գունդն սկսեց լուսարձակել ներքին կրակով այնպես, որ Տիրակալի նիհար դեմքը լուսավորվեց ասես կարմիր բոցից, և թվում էր, թե այն կերտված է կարծր քարից, սև, սուր ստվերներով, վեհ, հպարտ ու սարսափազդու։ Նրա աչքերը փայլեցին։
 +
 +
— Հպարտություն և հուսահատությու՞ն, ասում ես,— բացականչեց նա։ — Ինչ է, կարծում էիր, որ Սպիտակ Աշտարակի աչքերը կու՞յր են։ Ո՛չ, ես տեսել եմ ավելին, քան դու գիտես, Մոխրագու՛յն հիմար։ Քո հույսը պարզապես անտեղյակության արդյունք է։ Գնա, ուրեմն, աշխատի՛ր, ապաքինի՛ր, գնա կռվի՛ր։ Ունայն է ամեն ինչ։ Գուցե և հիմա հաղթանակես ռազմի դաշտում, ընդամենը մեկ օրով, բայց ընդդեմ այն ուժի, որ ելել է մեր դեմ, հաղթանակ չկա։ Դեպի այս Քաղաքն է ձգվել նրա ձեռքի ընդամենը մեկ մատը։ Ամբողջ Արևելքը շարժման մեջ է։ Եվ նույնիսկ հիմա քո հույսի քամին խաբում է քեզ և Անդուինի վրայով այստեղ է քշում սև առագաստներով նավատորմը։ Արևմուտքը ձախողվել է։ Ժամանակն է, որ հեռանան բոլոր նրանք, ովքեր չեն ուզում դառնալ ստրուկներ։
 +
 +
— Նման խորհուրդներն անկասկած Թշնամուն հաղթանակ կբերեն,— ասաց Գենդալֆը։
 +
 +
— Դե ուրեմն, շարունակիր հուսալ,— ծիծաղեց Դենեթորը։ — Մի՞թե ես քեզ չեմ ճանաչում, Միթրանդիր։ Քո հույսն է իշխել իմ փոխարեն, կանգնել յուրաքանչյուր գահի հետևում՝ հյուսիսում լինի, հարավում, թե արևմուտքում։ Ես կարդացել եմ քո մտքերը և գիտեմ, թե դու ինչ ես տենչում։ Կարծում ես, ես չգիտե՞մ, որ հրամայել ես այս կոլոտիկին լռել։ Որ բերել ես նրան այստեղ լրտեսելու ինձ հենց իմ պալատում։ Բայց և այնպես մեր զրույցի ժամանակ ես կարողացա իմանալ քո ուղեկիցների անուններն ու նպատակները։ Ուրեմն, դու ուզում ես ձախ ձեռքով ինձ որոշ ժամանակ օգտագործել Մորդորի դեմ որպես վահան, իսկ աջով իմ փոխարեն գահին նստեցնել այն Հյուսիսային Թափառականի՞ն։
 +
 +
Սակայն իմացիր, Գե՛նդալֆ Միթրանդիր, ես գործիք չեմ լինի քո ձեռքին։ Ես Անարիոնի տան կառավարն եմ և չեմ նվաստանա՝ դառնալով ինչ-որ դուրսպրծուկի թուլամիտ պալատականը։ Եթե նույնիսկ նա ինձ ապացուցի իր իրավունքը, միևնույնն է, նա ընդամենը Իսիլդուրի հեռավոր ժառանգն է, և ես գլուխս չեմ խոնարհի այդպիսի մարդու, խորտակված տան վերջին ժառանգի առջև՝ վաղուց զրկված խշխանությունից և արժանապատվությունից։
 +
 +
— Իսկ ի՞նչ կուզենայիր, եթե ամեն ինչ քո կամքով լիներ,— հարցրեց Գենալֆը։
 +
 +
— Կուզենայի, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել է իմ կյանքի բոլոր օրերին,— պատասխանեց Դենեթորը, — և ինչպես եղել է ինձանից առաջ իմ նախնիների օրոք․ լինել այս Քաղաքի Տիրակալը խաղաղության մեջ և ինձանից հետո թողնել գահը որդուս, և որպեսզի նա ինքն իր գլխի տերը լինի, և ոչ թե կախարդի աշակերտը։ Բայց եթե ճակատագիրը մերժում է ինձ դրանում, ապա ես ոչինչ չեմ ուզում․ ո՛չ կիսատ կյանք, ո՛չ կիսատ սեր, ո՛չ կիսատ արժանապատվություն։
 +
 +
— Իմ կարծիքով՝ փոխարքան, վերադարձնելով իշխանությունը օրինական արքային, չի զրկվում ո՛չ սիրուց, ո՛չ արժանապատվությունից,— առարկեց Գենդալֆը։ — Եվ, բացի դրանից, դու իրավունք չունես որոշել որդուդ փոխարեն, քանի դեռ նրա մահը կասկածի տակ է։
 +
 +
Այդ խոսքերից Դենեթորի աչքերը կրկին բոցավառվեցին, և նա, Քարը թևի տակ դնելով, հանեց դանակն ու նետվեց դեպի պատգարակը։ Բայց Բերեգոնդն առաջ ցատկեց ու կանգնեց Ֆարամիրի առջև։
 +
 +
— Ա՜խ Այսպես,— ճչաց Դենեթորը,— դու արդեն հասցրել ես գողանալ որդուս սիրո կեսը, հիմա էլ իմ դեմ ես ուղղում իմ ասպետների սրտե՞րը։ Որպեսզի նրանք զրկե՞ն ինձ որդուցս։ Սակայն մի բանում դու գոնե չես կարող ինձ խանգարել՝ տնօրինել սեփական կյանքիս ավարտը։ Մո՛տ եկեք,— գոռաց նա իր հպատակներին։ — Եկե՛ք, եթե ոչ բոլորդ եք դավաճան։
 +
 +
Երկուսը աստիճաններով վազեցին նրա մոտ։ Նա արագ հափշտակեց նրանցից մեկի կանթեղը և իրեն գցեց դամբարան։ Եվ մինչ Գենդալֆը կհասցներ խանգարել նրան, նա կանթեղը մտցրեց վառելիքի մեջ՝ և այն անմիջապես բռնկվեց ու ճարճատեց։
 +
Այնուհետև Դենեթորը ցատկեց սեղանի վրա, և պարուրված կրակով ու ծխով, ոտքերի տակից վերցրեց փոխարքայի իր գավազանը, ապա, ծնկին խփելով, կոտրեց։ Կտորները կրակի մեջ նետելով, նա խոնարհվեց ու պառկեց սեղանին՝ երկու ձեռքով Փալանթիրը սեղմելով կրծքին։ Եվ ասում են, որ այդ օրվանից յուրաքանչյուր ոք, ով սիրտ էր անում նայել այդ քարի մեջ ու բավականաչափ կամք չէր ունենում ենթարկելու Քարը իրեն, տեսնում էր միայն կրակի բոցերի մեջ խորշոմող երկու ծեր ձեռքեր։
 +
 +
Գենդալֆը վշտից ու սարսափից շրջեց երեսն ու փակեց դուռը։ Որոշ ժամանակ նա մտքերի մեջ ընկած լուռ կանգնած էր շեմին, մինչդեռ մյուսները դրսում կանգնած լսում էին կրակի ագահ մռնչյունը։ Հետո Դենեթորը բարձր ճիչ արձակեց՝ միայն մեկ անգամ, ու հավիտյան լռեց, և ոչ մի մահկանացու այլև նրան չտեսավ։
 +
 +
— Այսպիսին էր Դենեթորի, Էքթելիոնի որդու վերջը,— ասաց Գենդալֆը։ Նա շրջվեց Բերեգոնդի և սարսափից քարացած սպասավորների կողմը։ Եվ այսպիսին էին ձեր մինչև այժմ ճանաչած Գոնդորի վերջին օրերը։ Վատի համար, թե լավի՝ այն այլևս անցյալ է։ Մենք չարագործությունների ականատես եղանք, բայց այժմ թո՛ղ որ ձեր միջև թշնամանքները վերանան, քանզի այն մտածված էր թշնամու կողմից և գործում էր նրա կամքով։ Դուք ներքաշված էիք պարտականությունների ցանցի մեջ, որը ձեզ ստիպում էր կատարել միմյանց հետ անհամատեղելի գործողություններ, բայց ցանցը դուք չեք հյուսել։ Մտածեք, սակայն, Տիրակալի ծառաներ, կույր՝ ձեր հնազանդության մեջ, որ եթե չլիներ Բերեգոնդի դավաճանությունը, Ֆարամիրը՝ Սպիտակ Աշտարակի զորավարը, հիմա նույնպես այրված կլիներ։ Տարեք այս դժբախտ վայրից ձեր ընկած ընկերներին։ Իսկ մենք կտանենք Ֆարամիրին՝ Գոնդորի փոխարքային այնտեղ, որտեղ նա կկարողանա հանգիստ քնել կամ մեռնել, եթե այդ է նրա ճակատագիրը։
 +
 +
Գենդալֆն ու Բերեգոնդը, բարձրացնելով պատգարակը, շարժվեցին դեպի Բուժման Տներ, և Փիփինը գլուխը կախ գնաց նրանց հետևից։ Բայց Տիրակալի ծառաները ապշած նայում էին, չկարողանալով հայացքները կտրել մահացածների տանից։ Երբ Գենդալֆը հասավ Ռաթ Դինենի մյուս ծայրին, բարձր ճայթյուն լսվեց։ Շրջվելով՝ նրանք տեսան, որ տան գմբեթը ճեղքվել է, և ճեղքերից ծուխ է դուրս ժայթքում։ Իսկ հետո այն դղրդյունով փլվեց կրակի բուռն փոթորկի մեջ, և անխռով կրակի լեզուները դեռ երկար պարում ու թրթռում էին ավերակների մեջ։ Միայն այդ ժամանակ ծառաները սարսափահար փախան այդտեղից՝ հետևելով Գենալֆին։
 +
 +
Վերջապես նրանք հասան Փակ Դռան մոտ, և Բերեգոնդը վշտահար նայեց դռնապանին։
 +
 +
— Մինչև կյանքիս վերջը ինձ չեմ ների այս արարքիս համար,— ասաց նա։ — Բայց ինձ առաջ էր մղում շտապելու մոլուցքը, իսկ նա չէր ուզում լսել և թուր մերկացրեց ինձ վրա։ — Նա հանեց բանալին, որ խլել էր դռնապանից, փակեց դուռն ու կողպեց այն։ — Իսկ այժմ այն պետք է հանձնվի տիրակալ Ֆարամիրին,— ավելացրեց նա։
 +
 +
— Դոլ Ամրոթի իշխանն է հրամայում Տիրակալի բացակայության պայմաններում,— ասաց Գենդալֆը։ — Բայց քանի որ հիմա նա այստեղ չէ, ես պետք է ստանձնեմ այդ գործը։ Պահիր այդ բանալին Բերեգոնդ, և պահպանիր այն, քանի դեռ Քաղաքում նորից կարգ ու կանոն չի տիրել։ 
 +
 +
Վերջապես նրանք դուրս եկան Քաղաքի վերին օղակներ և առավոտյան լույսի տակ շարժվեցին դեպի Բուժման Տներ։ Դրանք առաձնացված գեղեցիկ տներ էին՝ նախատեսված ծանր հիվանդ մարդկանց խնամքի համար, բայց այժմ դրանք վերափոխել էին պատերազմում վիրավորված կամ մահացող մարդկանց խնամելու համար։ Դրանք գտնվում էին Միջնաբերդի դարպասից ոչ հեռու, վեցերորդ օղակում, հարավային պատի մոտ, և շրջապատված էին պարտեզով, ինչպես նաև կանաչապատ մարգագետին կար՝ այստեղ այնտեղ աճած ծառերով՝ և դա միակ այդպիսի վայրն էր Քաղաքում։ Այնտեղ էին ապրում այն մի քանի կանայք, որոնց թույլատրվել էր մնալ Մինաս Թիրիթում, քանի որ նրանք հմուտ էին բժշկման գործում և օգնում էին բուժակներին։
 +
 +
Գենդլաֆն ու նրա ուղեկիցները արդեն արդեն տանում էին պատգարակները Տների գլխավոր մուտքի մոտ, երբ բարձր, ականջ ծակող ճիչ լսեցին, որը տարածվեց Դարպասի դիմաց, դաշտի գլխին, մխրճվեց երկնքի մեջ ու քամուց քշվելով հետզհետե մարեց։ Ճիչ այնքան սարսափազդու էր, որ մի պահ բոլորը քարացան, բայց երբ այն ցրվեց, անսպասելի նրան սրտերը թեթևացան ու լցվեցին մեծ հույսով, և նման բան նրանք չէին զգացել այն պահից սկսած, երբ խավարը սողաց արևմուտքից․ և նրանց թվաց, որ ավելի լուսացավ ու արևը ճեղքեց ամպերը։
 +
 +
Սակայն Գենդալֆի դեմքը մռայլ ու տխուր էր։ Նա կարգադրեց Բերեգոնդին ու Փիփինին տանել Ֆարամիրին Բժշկման Տներ, իսկ ինքը բարձրացավ մոտակա պատի վրա, և այնտեղ, ինչպես ճերմակ քարից կերտված արձան, նա կանգնել էր նոր ծագող արևի տակ ու նայում էր ներքև։ Եվ նա տեսավ իրեն տրված հատուկ տեսողությամբ այն ամենը, ինչ կատարվել էր։ Եվ երբ Էոմերը հետ եկավ ճակատամարտի առաջնագծից ու կանգ առավ դաշտում ընկածների կողքին, նա հառաչեց, թիկնոցը կրկին գցեց ուսերին ու իջավ պատերի վրայից։ Քիչ անց, երբ Բերեգոնդն ու Փիփինը դուրս եկան, գտան նրան դռան առջև, մտքերի մեջ ընկած, լուռ կանգնած։
 +
 +
Նրանք նայեցին նրան, բայց Գենդալֆը որոշ ժամանակ լռում էր։
 +
 +
— Իմ բարեկամներ,— վերջապես խոսեց նա,— և դուք, այս Քաղաքի ու արևմտյան հողերի բնակիչներ։ Տեղի են ունեցել փառավոր ու մեծ վիշտ պարունակող իրադարձություններ։ Լացե՞նք, թե՞ ուրախանանք։ Կատարվել է այն, ինչի մասին մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում՝ ոչնչացվել է Թշնամու զորավարը, և դուք լսեցիք նրա վերջին ու հուսահատության արձագանքը։ Բայց նա հեռացել է մեծ վշտի ու դառը կորուստների գնով, և այդ ես գուցե կարողանայի կանխել, եթե չլիներ Դենեթորի խելագարությունը։ Ահա թե ինչքան հեռու են արդեն տարածվել Թշնամու ձեռքերը։ Ավա՜ղ։ Բայց այժմ ես հասկանում եմ, թե ինչպես է նրա կամքը կարողացել մուտք գործել Քաղաքի հենց սիրտը։
 +
 +
Թեև փոխարքաները կարծում էին, որ այդ գաղտնիքի մասին միայն իրենք գիտեն, բայց ես վաղուց եմ կռահել, որ այստեղ՝ Սպիտակ Աշտարակում, պահպանվել է Յոթ Տեսնող Քարերից առնվազն մեկը։ Իր իմաստության օրերին Դենեթորը չէր համարձակվում ո՛չ օգտագործել այն, ոչ էլ մարտահրավեր նետել Սաուրոնին՝ իմանալով սեփական ուժի սահմանները։ Բայց նրա իմաաստությունը չդիմացավ փորձությանը՝ և երբ ուժեղացող վտանգն սկսեց սպառնալ իր տիրույթներին, նա առաջին անգամ նայեց Քարի մեջ ու խաբվեց, իսկ Բորոմիրի գնալուց հետո, կռահում եմ, ավելի հաճախ է նայել։ Նա չափազանց հզոր է՝ Մութ Ուժին կամքին ենթարկվելու համար, բայց, այնումենայնիվ նա տեսել է միայն այն, ինչ այդ Ուժը թույլ է տվել տեսնել։ Ստացած գիտելիքներն անկասկած հաճախ են օգտակար եղել նրան, սակայն Մորդորի մեծաթիվ ուժերի տեսիլքը, որ նրան պարբերաբար ցույց են տվել, հուսահատությամբ է սնուցել նրա սիրտը, մինչև որ ցնորել է նրա միտքը։
 +
 +
— Հիմա հասկանում եմ, թե ինչը ինձ էն ժամանակ տարօրինակ թվաց,— ասաց Փիփինը սարսռալով։ — Տիրակալը հեռացավ սենյակից, որտեղ պառկած էր Ֆարամիրը, իսկ հետո, երբ վերադարձավ, ես առաջին անգամ մտածեցի, որ նա փոխված է՝ ծեր և կոտրված։
 +
 +
— Հենց այն ժամանակ, երբ Ֆարամիրին բերեցին Աշտարակ, մեզանից շատերը տարօրինակ լույս տեսան ամենավերին սենյակում,— ավելացրեց Բերեգոնդը։ — Սակայն մենք առաջ էլ ենք այդ լույսը տեսել, և Քաղաքում վաղուց են լուրեր պտտվում, որ Տիրակալը ժամանակ առ ժամանակ մտովի մարտնչում է իր Թշնամու հետ։
 +
 +
— Ավա՜ղ, ուրեմն ճիշտ եմ կռահել,— հոգոց հանեց Գենդալֆը — Այդպես է Սաուրոնի կամքը թափանցել Մինաս Թիրիրթ, և այդ պատճառով եմ ես այստեղ, այլ ոչ թե դաշտում։ Եվ ստիպված կլինեմ այստեղ էլ մնալ, որովհետև բացի Ֆարամիրից, շուտով այստեղ կբերեն այլ վիրավորներ։ Ես պետք է իջնեմ ու դիմավորեմ նրանց։ Այնտեղ, դաշտում, ես ականատես եղա մի տեսարանի, որը շատ ծանր է իմ սրտի համար, և դեռ կարող է ավելի մեծ վիշտ տեղի ունենալ։ Արի ինձ հետ, Փիփին։ Բայց դու, Բերեգոնդ, պետք է վերադառնաս Միջնաբերդ և տեղեկացնես պահակախմբի գլխավորին կատարվածի մասին։ Վախենում եմ, որ նրա պարտքը կլինի ազատել քեզ պահակախմբից․ բայց ասա նրան, որ եթե ես կարող եմ խորհուրդ տալ իրեն, ապա թող ուղարկի քեզ Բժշկման Տներ, որպեսզի քո հրամանատարին պահակություն անես ու սպասարկես, և նրա կողքին լինես, երբ արթնանա, եթե, իհարկե, ճակատագիրն այդպես կամենա։ Քանզի քո շնորհիվ նա փրկվեց ողջ-ողջ այրվելուց։ Իսկ այժմ գնա։ Ես շուտով կվերադառնամ։
 +
 +
Այս խոսքերով նա շրջվեց ու Փիփինի հետ իջավ Քաղաքի ներքին օղակներ։ Մինչդեռ նրանք գնում էին, քամին մոխրագույն անձրև բերեց, և բոլոր կրակները մարեցին, և ծխի մեծ ամպեր քուլա-քուլա բարձրացան Քաղաքի վրա։
 +
 +
====Գլուխ ութերորդ․ Բժշկման Տներ====
 +
 +
Մերիի աչքերը մշուշվել էին արցունքներից ու հոգնածությունից, երբ նրանք վերջապես մոտեցան Մինաս Թիրիթի ավերված Դարպասին։ Նա քիչ ուշադրություն էր դարձնում ավերածություններին ու սպանվածներին, որոնք ամենուրեք էին։ Օդը հագեցած էր կրակով, ծխով ու գարշահոտությամբ, քանզի շատ ռազմական մեքենաներ էին այրվել կամ գցվել հրե խրամուղիների մեջ, որտեղ այրվում էին բազմաթիվ սպանվածներ։ Այստեղ և այնտեղ ընկած էին հարավային հսկա հրեշների կիսաայրված դիակները՝ սպանված քարե արկերով կամ Մորթոնդի անվրեպ նետաձիգների արձակած նետերով, որ ցցված էին հրեշների աչքերի մեջ։ Թռչող անձրևը մի պահ դադարել էր, և երկնքում շողում էր արևը, բայց ամբողջ ներքին քաղաքը դեռևս պարուրված էր ծխացող գարշահոտությամբ։
 +
 +
Մարդիկ արդեն աշխատում էին՝ ջանալով ճանապարհ հարթել ճակատամարտի մնացորդների միջով, և Քաղաքից արդեն պատգարակավորներ էին դուրս գալիս։ Նրանք Էովինին զգուշությամբ պառկեցրին փափուկ բարձերի վրա, սակայն թագավորի մարմինը ծածկեցին մեծ ոսկե ծածկոցով, և ջահեր էին կրում նրա շուրջը, որոնց կրակները արևի լույսից գունատ, թրթռում էին քամուց։
 +
 +
Այսպես Թեոդենն ու Էովինը մտան Գոնդորի գահաքաղաք, և բոլորը, ովքեր տեսնում էին նրանց, մերկացնում էին գլուխներն ու խոնարհվում։ Նրանք անցան այրված ներքին օղակի մոխրի ու ծխի միջով և շարունակեցին բարձրանալ քարե փողոցներով։ Մերիին վերելքը անվերջ էր թվում՝ անիմաստ ճամփորդություն ատելի երազում, որտեղ պետք էր շարունակ գնալ ու գնալ դեպի ինչ-որ աղոտ ավարտ, որը հիշողությունը չէր ընկալում։
 +
 +
Առջևում երևացող ջահերի կրակները դանդաղ թրթռացին ու մարեցին, և նա գնում էր մթության մեջ՝ մտածելով․ «Սա թունել է ու տանում է գերեզման, որտեղ մենք կմնանք հավիտյան»։ Բայց հանկարծ նրա անուրջների մեջ կենդանի ձայն թափանցեց․
 +
 +
— Վերջապե՛ս, Մերի՜, ես գտա՛ քեզ, ա՜յ քեզ հաջողություն։
 +
 +
Նա բարձրացրեց գլուխը, և աչքերը շղարշած մշուշը մի փոքր ցրվեց։ Նրա առջև Փիփինն էր։ Նրանք դեմ հանդիման կանգնած էին նեղ նրբանցքում, և շուրջը ոչ ոք չկար։ Մերին տրորեց աչքերը։
 +
 +
— Որտե՞ղ է թագավորը,— զարմացավ նա։ — Եվ Էովի՞նը։ — Հետո սայթաքեց, նստեց շեմին ու նորից լաց եղավ։
 +
 +
— Նրանք գնացին, բարձրացան Միջնաբերդ,— բացատրեց Փիփինը։ — Իսկ դու երևի քնել ես ոտքի վրա ու թեքվել սխալ ուղղությամբ։ Մենք երբ տեսանք, որ դու նրանց հետ չես, Գենդալֆն ինձ անմիջապես ուղարկեց քեզ փնտրելու։ Խեղճ ծերուկ Մերրի, շատ ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար։ Բայց դու հազիվ ես ոտքի վրա մնում, իսկ ես լեզվիս եմ զոռ տալիս։ Ասա մենակ՝ լա՞վ ես։ Քեզ չե՞ն վիրավորել։
 +
 +
— Ինձ թվում է, չէ, պատասխանեց Մերին։ — Բայց աջ ձեռքս չեմ կարողանում շարժել, Փիփին, էն պահից սկսած, երբ նրան հարվածեցի։ Եվ թուրս ամբողջութամբ այրվեց փայտի կտորի պես։
 +
 +
Փիփինն անհանգստացած նայեց նրան։
 +
 +
— Լսիր, ավելի լավ է, արի գնանք, ու ինչքան արագ, էնքան լավ,— ասաց նա։ — Ափսոս, չեմ կարող քեզ գրկած տանել՝ դու երևում է, քայլելու ունակ չես։ Նրանք, առհասարակ չպետք է քեզ թողնեին մենակ, բայց դու ներիր նրանց․ Էնքան սարսափելի բաներ են կատարվել Քաղաքում, Մերի, որ էս խառնաշփոթում մարտից եկող մի խեղճ հոբիթի չնկատելը դժվար չէ։
 +
 +
— Երբեմն դա էդքան էլ վատ չէ,— ասաց Մերին։ — Քիչ առաջ նա էլ ինձ չնկատեց․․․ Ոչ-ոչ, չեմ կարող էդ մասին խոսել։ Օգնիր ինձ, Փիփին, նորից մթնում է, ձեռքս էլ շատ սառն է։
 +
 +
— Հենվիր ինձ վրա, Մերի, իմ ընկեր,— թևանուկ արեց Փիփինը։ — Գնանք, հանգիստ-հանգիստ, քայլ առ քայլ։ Այստեղ, հեռու չէ։
 +
 +
— Պատրաստվում ես ինձ թաղե՞լ,— հարցրեց Մերին։
 +
 +
— Իհարկե ոչ, սրան տեսեք,— պատասխանեց Փիփինը՝ փորձելով զվարթ ձևանալ, թեպետ սիրտը կծկվել էր վախից ու խղճահարությունից։ — Չէ, մենք գնում ենք Բժշկման Տներ։
 +
 +
Նրանք դուրս եկան նրբանքից, որն անցնում էր բարձր տների չորորդ օղակի և արտաքին պատի միջով, ու վերադարձան Միջնաբերդ բարձրացող գլխավոր ուղի։ Նրանք գնում էին դանդաղ, քայլ առ քայլ, քանի որ Մերին օրորվում էր զառանցում՝ ասես քնի մեջ։
 +
 +
«Ես նրան տեղ չեմ հասցնի,— մտածեց Փիփինը։ — Մի՞թե ոչ ոք չի օգնի։ Հո չեմ թողնի էստեղ»։
 +
Այդ պահին, ի զարմանս Փիփինի, հետևից քայլերի ձայն լսվեց, վազելով մի տղա մոտեցավ, և Փիփինը ճանաչեց Բերգիլին՝ Բերեգոնդի որդուն։
 +
 +
— Բարև, Բերգիլ,— կանչեց նա,— էդ ու՞ր ես գնում։ Ուրախ եմ քեզ նորից ողջ առողջ տեսնել։
 +
 +
— Ես բուժարարների մոտ վազվռտուքի մեջ եմ,— պատասխանեց Բերգիլը։ — Չեմ կարող ուշանալ։
 +
 +
— Մի ուշացիր,— ասաց Փիփինը,— բայց վերևում ասա նրանց, որ ես էստեղ հիվանդ հոբիթ ունեմ, դե, փերիան, հասկացա՞ր։ Մարտի դաշտից՝ թող նկատի ունենան։ Եթե Միթրանդիրն էնտեղ լինի, շատ կուրախանա էս լուրի համար։
 +
 +
Բերգիլը վազեց։
 +
 +
«Էստեղ էլ կսպասեմ»,— մտածեց Փիփինը։ Նա զգուշորեն պառկեցրեց Մերիին ճամփեզրին, արևի տակ, իսկ ինքը նստեց կողքին՝ ընկերոջ գլուխը դնելով ծնկներին։ Հետո շոշափեց նրան ոտքից գլուխ, ապա ձեռքերն առավ իր ափերի մեջ։ Աջ ձեռքը կարծես սառույց լիներ։
 +
 +
Շուտով նրանց փնտրեց-գտավ Գենդաալֆն ինքը։ Նա կռացավ Մերիի վրա ու շոյեց ճակատը, հետո զգուշորեն բարձրացրեց նրան։
 +
 +
— Այս հոբիթին պետք է փառքով բերեին Քաղաք,— ասաց նա։ — Նա լավ արդարարեց իրեն, որովհետև եթե Էլրոնդն ինձ չզիջեր՝ ոչ մեկդ ճանապարհ չէինք ընկնի, և այսօրվա չարիքները շատ ավելի սարսափելի կլինեին։ — Նա հառաչեց։ — Եվ ահա իմ ձեռքում ևս մեկ վիրավոր կա, իսկ ճակատամարտը դեռ մազից է կախված։
 +
 +
Այսպիսով, վերջապես Ֆարամիրին, Էովինին ու Մերիադոքին պառկեցրին Բժշկման Տներում։ Այնտեղ նրանց շատ լավ էին խնամում։ Քանզի, թեև հնագույն շատ գիտելիքներ կորստյան էին մատնվել, այնուամենայնիվ Գոնդորի բուժարարներն իրենց հավասարը չունեին վերքերի և այն բոլոր հիվանդությունների բուժման մեջ, որոնցով հիվանդանում էին Ծովից արևելք ապրող մահկանացուները։ Միայն ծերությունը չէին բուժում՝ դրա համար դարման չէին գտել։ Առհասարակ, նրանց կյանքի տևողությունը պակասել էր, դարձել էր սովորական մարդկանց կյանքի տևողությունից մի փոքր ավելի։ Քչերն էին կարողանում անցնել հարյուր տարեկանի շեմը առանց զառամելու՝ երևի միայն որոշ ազնվատոհմ տների զտարյուն ժառանգները։ Բայց այժմ նույնիսկ ամենահմուտ և շատ գիտելիքներ ունեցող բուժարարները շփոթված էին, որովհետև հայտնվել էին ծանր դրության մեջ և դարման չէին գտնում նոր ախտի դեմ, որը անվանեցին Սև Թուլություն, քանզի այն տարածում էին Նազգուլները։ Նրանք, ովքեր վարակվել էին դրանով, դանդաղ խորասուզվում էին ավելի ու ավելի խորը քնի մեջ, լռում, հետո նրանց վրա մահացու սառնություն էր իջնում և այդպես մեռնում էին։ Բուժարարները կասկածում էին, որ հենց այդ հիվանդությունն է դիպել կոլոտիկին և Ռոհանի օրիորդին։ Դեռ որոշ ժամանակ, մինչև օրվա կեսը նրանք խոսում էին, տրտնջում քնի մեջ, և խնամողները ուշադիր լսում էին՝ հուսալով ինչ-որ կարևոր բան լսել, որը կօգներ բուժել նրանց ցավերը։ Բայց շուտով նրանք սկսեցին ընկնել խավարի մեջ, և երբ արևը թեքվեց արևմուտք, նրանց դեմքերին մոխրագույն ստվեր իջավ։ Բայց ֆարամիրը այրվում էր չհանդարտվող տենդից։
 +
 +
Գենդալֆն անհանգիստ մահճակալից մահճակալ էր գնում, և խնամողները տեղեկացնում էին նրան լսված ամեն խոսքի մասին։ Այդպես անցավ օրը, իսկ դաշտերում դեռ մոլեգնում էր մեծ ճակատամարտը՝ փոփոխական հույսով ու հաջողությամբ, և լուրերը խառն էին ու տարօրինակ։ Գենդալֆը շարունակում էր հոգ տանել հիվանդների մասին՝ չուզենալով լքել նրանց։ Վերջապես կարմիր մայրամուտը լցրեց ամբողջ երկինքը, և լույսը պատուհաններից ընկավ հիվանդների գորշ դեմքերին։ Մոտ կանգնածներին թվաց, թե նրանց դեմքերը մեղմորեն շառագունեցին, ասես առողջության վերականգնումից, բայց դա միայն ծաղրանք էր հույսի։
 +
 +
Այդ ժամանակ մի ծեր կին՝ Իորեթը, տներում ծառայող կանանցից ամենաավագը, նայելով Ֆարամիրի դեմքին, արտասվեց, քանզի բոլորն էին սիրում նրան։ Եվ նա ասաց․
 +
 +
Ավա՜ղ, եթե նա մեռնի, մեծ դժբախտություն կլինի։ Ա՜խ, գոնե Գոնդորում արքաներ լինեին, ինչպես առաջ։ Որովհետև հին ավանդություններում ասվում է, որ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն իրենց մեջ։ Հենց դրանով էլ ճանաչում էին իսկական արքային։
 +
 +
Իսկ Գենդալֆը, որ կանգնած էր նրա կողքին, ասաց․
 +
 +
— Մարդիկ դեռ երկար կհիշեն քո խոսքերը, Իորե՛թ։ Քանզի դրանք իրեն մեջ հույս են պարունակում։ Գուցե արքան իսկապես վերադարձել է Գոնդո՞ր։ Թե՞ դու չես լսել Քաղաքում տարածվող այդ տարօրինակ լուրերը։
 +
 +
— Ես այստեղ մինչև կոկորդս զբաղված եմ, ի՞նչ իմանամ՝ ինչ են խոսում Քաղաքում,— պատասխանեց նա։ — Հույս ունեմ, միայն, որ այդ մահաբեր չարքերը չեն ներխուժի այս տուն ու չեն անհանգստացնի հիվանդներին։
 +
 +
Այնուհետև Գենդալֆը շտապ դուրս եկավ, իսկ մայրամուտի կրակը երկնքում արդեն մարում էր, և այրվող բլուրները հանգչում էին, և մոխրագույն երեկոն սողում էր դաշտերի վրայով։
 +
 +
Երբ արևը մայր մտավ, Արագորնը, Էոմերն ու Իմրահիլը՝ իրենց հրամանատարներով ու ասպետներով, մոտեցան Քաղաքին։ Եվ երբ նրանք հասան Դարպասին, Արագորնն ասաց․
 +
 +
— Ահա, տեսե՛ք, թե ինչպես է արևը մայր մտնում մեծ կրակի մեջ։ Սա նշան է վերջի ու սկզբի, ինչպես նաև՝ մեծ փոփոխությունների․ հինը դառնում է անցյալ։ Բայց այս Քաղաքն ու թագավորությունը երկար տարիներ կառավարել են Փոխարքաները, և ես վախենում եմ, որ եթե ներս մտնեմ առանց հրավերի, ապա կարող են կասկածներ ու վեճեր առաջանալ, որոնք անթույլատրելի են, քանի դեռ մղվում է այս պատերազմը։ Ես մուտք չեմ գործի Քաղաք և ոչ մի պահանջ չեմ ներկայացնի, մինչև պարզ չլինի՝ մենք ենք արդյոք հաղթելու, թե Մորդորը։ Մարդիկ վրաններ կխփեն դաշտում, և ես այստեղ կսպասեմ Քաղաքի Տիրակալի ողջույնին։
 +
 +
Բայց Էոմերն առարկեց․
 +
 +
Դու արդեն բարձրացրել ես Արքաների զինադրոշը և ցուցադրել Էլենդիլի տան նշանները։ Պատրաստ ես թույլ տալ, որ նրանք վիճարկե՞ն դրանք։
 +
 +
— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— բայց ես համարում եմ, որ դեռ ժամը չի հասել և չեմ ուզում, որ վեճեր ծագեն հուրախություն Թշնամու։
 +
 +
Եվ իշխան Իմրահիլն ասաց․
 +
 +
— Դու իմաստուն ես վարվում, տեր իմ Արագորն՝ եթե ականջ կդնես Դենեթորի մոտ ազգականի խորհրդին այդ հարցում։ Նա կամային է ու հպարտ, թեև ծեր է։ Եվ տարօրինակ են նրա մտքերը այն պահից ի վեր, ինչ զոհվեց նրա որդին։ Բայց ես չէի ուզենա, որ դու մնայիր դռան մոտ, ինչպես չքավորը։
 +
 +
— Ինչու՞ չքավոր,— ասաց Արագորնը։ — Ես հյուսիսային հետքագետների հրամանատար եմ, և մենք սովոր չենք Քաղաքի ու քարե տների։
 +
 +
Եվ նա հրամայեց իջեցնել իր զինադրոշն ու հանեց Հյուսիսային Թագավորության Աստղը ճակատից՝ տալով այն Էլրոնդի որդիներին։
 +
 +
Եվ Իշխան Իմրահիլն ու Ռոհանցի Էոմերը թողեցին նրան, անցան Քաղաքի թոհուբոհի միջով ու բարձրացան Միջնաբերդ։ Նրանք մտան Աշտարակի գահադահլիճ՝ փնտրելով փոխարքային, բայց տեսան, որ նրա աթոռը դատարկ է, իսկ Գահի դիմաց, բարձր մահճում պառկած էր Թեոդենը՝ Մարկի թագավորը․ և տասներկու ջահեր էին վառվում նրա շուրջը, և կանգնած էին տասներկու պահապան՝ գոնդորցի և ռոհանցի ասպետներ։ Մահճի կախոցները կանաչ և սպիտակ էին, բայց թագավորի վրա ոսկե մեծ ծածկոց էր գցված, վրան դրված նրա թուրը, և ոտքերի տակ՝ վահանը։ Ջահերի թրթռուն լույսը խաղում էր նրա խիտ, ալեհեր մազերի վրա, ինչպես արևի ցոլքը՝ շատրվանի շիթերի մեջ, բայց նրա դեմքը գեղեցիկ էր ու երիտասարդ, բացառությամբ, որ այն երիտասարդության համար անհասանելի խաղաղությամբ էր լցված, և թվում էր, թե նա քնած է։
 +
 +
Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնած էին թագավորի կողքին, իսկ հետո Իմրահիլը հարցրեց․
 +
 +
— Իսկ ու՞ր է Տիրակալը, և որտե՞ղ է Գենդալֆը։
 +
 +
Եվ պահապաններից մեկը պատասխանեց նրան․
 +
 +
Գոնդորի փոխարքան գտնվում է Բժշկման Տներում։
 +
 +
Ապա հարցրեց Էոմերը․
 +
 +
Իսկ որտե՞ղ է օրիորդ Էովինը, իմ քույրը, նա պետք է պառկած լիներ թագավորի կողքին ու ոչ պակաս պատվով շրջապատված։ Ու՞ր են տարել նրան։
 +
 +
Եվ Իմրահիլը պատասխանեց․
 +
 +
Օրիորդ Էովինը դեռ ողջ էր, երբ նրան բերում էին Քաղաք։ Դու այդ չգիտե՞իր։
 +
 +
Էոմերի սրտում հույս ծագեց, և դրա հետ մեկտեղ՝ ծանր տագնապ ու վախ, և նա, այլևս ոչինչ չասելով, շրջվեց ու դուրս եկավ դահլիճից․ իշխանը նրա հետևից դուրս եկավ։ Դրսում արդեն երեկո էր, և երկնքում բազմաթիվ աստղեր էին շողում։ Բժշկման
 +
Տների շեմի մոտ նրանք հանդիպեցին Գենդալֆին, և նրա հետ էր մոխրագույն թիկնոցով ինչ-որ մեկը։ Նրանք ողջունեցին հրաշագործին ու ասացին․
 +
 +
— Մենք փնտրում ենք փոխարքային, մեզ ասացին, որ նա այստեղ է։ Մի՞թե նա վիրավոր է։ Իսկ օրիորդ Էովի՞նը։ Որտե՞ղ է նա։
 +
 +
Եվ Գենդալֆը պատասխանեց նրանց․
 +
 +
Նա պառկած է ներսում, մահացած չէ, բայց մոտ է մահվան։ Իսկ Ֆարամիրը, ինչպես գիտեք, վիրավորված է թունավոր տեգով, և այժմ նա է փոխարքան, քանզի Դենեթորը հեռացավ կյանքից, և նրա տունը մոխիր դարձավ։
 +
 +
Նրանք լսելով այս ամենը, լցվեցին վշտով ու զարմանքով։
 +
 +
Եվ ասաց Իմրահիլը․
 +
 +
Այսպիսով, հաղթանակը զրկված է ուրախությունից և այն տրվել է մեզ ծանր գնով, քանզի Ռոհանն ու Գոնդորը զրկվել են իրենց տիրակալներից։ Էոմերը կառաջնորդի Ռոհիրիմներին։ Իսկ ո՞վ է ղեկավարելու Քաղաքը այս ընթացքում։ Չուղարկե՞նք Արագորնի հետևից։
 +
 +
— Նա արդեն այստեղ է,— ասաց թիկնոցավոր մարդն ու առաջ եկավ։ Լամպի լույսը լուսավորեց նրան, և նրանք ճանաչեցին Արագորնին՝ փաթաթված օղազրահի վրա հագած Լորիենի մոխրագույն թիկնոցի մեջ, և ոչ մի այլ նշան նա չուներ, բացի Գալադրիելի կանաչ քարից։
 +
 +
— Ես այստեղ եմ եկել Գենդալֆի խնդրանքով,— ասաց նա։ — Բայց առայժմ ես Արնորի Դունադանների հրամանատարն եմ, և Քաղաքը կղեկավարի Դոլ Ամրոթի տիրակալը, քանի դեռ Ֆարամիրը չի արթնացել։ Սակայն իմ խորհուրդն է, որ հետագա այս օրերի ընթացքում Թշնամու դեմ պայքարում մեզ բոլորիս ղեկավարի Գենդալֆը։
 +
 +
Բոլորը համաձայն էին, և Գենդալֆն ասաց․
 +
 +
— Եկեք չկանգնենք շեմին, ժամանակը թանկ է, գնա՛նք։ Քանզի Արագորնի գալուստը ներսում պառկած հիվանդների վերջին հույսն է։ Այսպես ասաց Այորեթը՝ գոնդորցի իմաստուն մի կին․ Արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, և հենց դրանով էլ ճանաչում էին իրական արքային։
 +
 +
Առաջինը մտավ Արագորնը, մյուսները հետևեցին նրան։ Դռների մոտ Միջնաբերդի հանդերձներով երկու պահակ էին կանգնած․ մեկը բարձրահասակ, երկրորդը՝ հազիվ տղայի հասակի։ Արագորնին տեսնելով՝ նա ուրախությունից ու զարմանքից բարձր ճչաց․
 +
 +
— Պանդու՜խտ, այ քեզ բան։ Ես ախր միանգամից հասկացա, որ էն սև նավերով դու ես։ Բայց նրանք բոլորը բղավում էին․ ծովահեննե՛րը, ու ինձ չէին լսում։ Էդ ինչպե՞ս ստացվեց էդպես։
 +
 +
Արագորնը ծիծաղեց ու բռնեց հոբիթի ձեռքը։
 +
 +
— Լավ հանդիպում էր,— ասաց նա։ — Բայց դեռ ժամանակը չէ պատմել ճանապարհորդությունների մասին։
 +
 +
Իսկ Իմրահիլն ասաց Էոմերին․
 +
 +
— Մի՞թե այդպես են խոսում թագավորի հետ։ Թեպետ, հույս ունեմ, որ նա այլ անունով կթագադրվի։
 +
 +
Լսելով այդ՝ Արագորնը շրջվեց ու ասաց նրան․
 +
 +
— Այո, ճիշտ ես, հնագույն մեծ լեզվով ես Էլեսար եմ կոչվում, էլֆական Քար և մեկ էլ Էլվինյաթար Կենարար։ — Նա ցույց տվեց իր կրծքին պսպղացող քարը։ — Սակայն Պանդուխտ պիտի լինի իմ տան անունը, եթե այն երբևէ ստեղծվի։ Մեծ լեզվով այն այնքան էլ վատ չի հնչում, և Թելքոնթար կկոչվեմ ես ու իմ բոլոր ժառանգները։
 +
 +
Նրանք մտան սենյակներ, որտեղ բուժում էին հիվանդներին, և ճանապարհին Գենդալֆը պատմեց Էովինի ու Մերիադոքի սխրանքների մասին։
 +
 +
— Ես երկար ժամանակ կանգնել եմ նրանց կողքին,— բացատրեց նա։ — Սկզբում շատ էին խոսում իրենց քնի մեջ, նախքան մահացու խավարի մեջ սուզվելը։ Բացի դրանից, ինձ տրված է շնորհ՝ տեսնել ինձանից հեռու կատարվող շատ բաներ։
 +
 +
Արագորնը նախ գնաց Ֆարամիրի, իսկ հետո օրիորդ Էովինի մոտ, և վերջում՝ Մերիի։ Նա նայեց հիվանդների դեմքին, տեսավ նրանց ցավերն ու հառաչեց։
 +
 +
— Այստեղ հարկավոր կլինեն իմ ողջ ուժն ու հմտությունը,— ասաց նա։ — Ափսոս, Էլրոնդն այստեղ չէ, նա մեր տոհմի ամենատարեցն է և ամենափորձառուն։
 +
 +
Էոմերը, տեսնելով, որ նա հոգնած է ու տխուր, ասաց․
 +
 +
— Սկզբում գուցե մի փոքր հանգստանաս ու սնվե՞ս։
 +
 +
Բայց Արագորնը պատասխանեց․
 +
 +
— Ոչ, այս երեքի համար ժամանակ քիչ է մնացել, Իսկ Ֆարամիրի համար՝ գուցե և չի մնացել։ Հարկավոր է շտապել։
 +
 +
Հետո նա կանչեց Իորեթին ու հարցրեց․
 +
 +
— Դուք այս Տներում բուժիչ խոտաբույսերի պահուստ ունե՞ք։
 +
 +
— Այո, տեր իմ,— պատասխանեց նա,— բայց ոչ այնքան շատ, որ բոլորին բավականացնի։ Իսկ թե որտեղ կարելի է էլի գտնել՝ գաղափար չունեմ․ այս սարսափելի օրերին, հրդեհների ու կրակների մեջ մեր մի քանի տղաները որտեղի՞ց հավաքեն, և ու՞ր ուղարկենք նրանց՝ ախր ճանապարհները փակ են։ Ճշմարիտ է, արդեն չեմ հիշում, թե երբ են վերջին անգամ Լոսարնախից սայլեր եկել։ Բայց մեր ունեցածով ամեն ինչ անում ենք, թող մեծապատիվ տերը վստահ լինի։
 +
 +
— Այդ դեռ կտեսնենք,— ասաց Արագորնը։ — Ոչ միայն խոտաբույսերի պակաս կա, այլև՝ խոսելու ժամանակի։ Ացելաս ունե՞ք։
 +
 +
— Հաստատ չգիտեմ, տեր իմ,— պատասխանեց կինը։ — Ամեն դեպքում ոչ այդ անունով։ Գնամ, հարցնեմ խոտերի գիտակին՝ նա գիտե բոլոր հին անունները։
 +
 +
— Ժողովուրդը վերջին ժամանակներս դրան նաև արքայատերև է անվանում,— ասաց Արագորնը։ — Գուցե այդ անունո՞վ իմանաս։
 +
 +
— Ա՜խ, դա նկատի ունեք,— բացականչեց Իորեթը։ — Միանգամից այդպես ասեիք՝ կպատասխանեի։ Ոչ, այդ խոտից մենք չունենք, համոզված եմ։ Բայց ես երբեք չեմ լսել, որ այն իր մեջ բուժիչ ուժ ունենա, ուղղակի սովորական խոտ է։ Թեև, երբ հանդիպել ենք դրանից անտառում աճելիս՝ հաճախ եմ ասել քույրերիս․ «արքայատերև, տարօրինակ անուն են դրել, հետաքրքիր է, ինչու՞ է այդպես կոչվում․ եթե ես արքա լինեի, իմ այգում ավելի պայծառ բույսեր կաճեին»։ Ճիշտ է, շատ սուր ու հաճելի բուրմունք ունի, եթե տրորես ձեռքիդ մեջ, այդպես չէ՞։ Եթե հաճելին ճիշտ բառ է․ կենարար՝ երևի այսպես ավելի ճիշտ կլինի։
 +
 +
— Շատ կենարար,— հաստատեց Արագորնը։ — Իսկ այժմ, տիկին, եթե սիրում ես Ֆարամիրին, լեզվիդ հանգիստ տուր ու վազիր արքայատերև գտնելու, եթե Քաղաքում գեթ մեկ տերև կա դրանից։
 +
 +
— Իսկ եթե չկա,— խոսեց Գենդալֆը, ես Իորեթի հետ կգնամ Լոսարնախ, և թող նա անտառում արքայատերև փնտրի, թեև քույրերի հետ տեսնվելը ստիպված կլինենք հետաձգել։ Իսկ Լուսաչը ցույց կտա նրան, թե ինչ է նշանակում շտապել։
 +
 +
Իորեթը գնաց, և Արագորնը կարգադրեց մյուս կանանց  ջուր տաքացնել։ Հետո մի ձեռքով բռնեց Ֆարամիրի ձեռքը, մյուսը դրեց նրա ճակատին։ Նա քրտինքի մեջ կորած էր, բայց չէր շարժվում և ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Թվում էր, հազիվ է շնչում։
 +
 +
— Նրա վերջը մոտ է,— ասաց Արագորնը Գենդալֆին։ — Բայց պատճառը վերքը չէ։ Նայի՛ր, այն արդեն սպիացել է։ Եթե նրան Նազգուլի տեգը վիրավորած լիներ, ինչպես դուք եք կարծում, նա կմեռներ անցյալ գիշեր։ Իմ կարծիքով, նա վիրավորվել է Հարադրիմների նետով։ Այն պահպանե՞լ են։ Ո՞վ է այն հանել։
 +
 +
— Նետը ես եմ հանել,— խոսեց Իմրահիլը։ — Եվ վիրակապել եմ վերքը։ Բայց նետը չեմ պահել, որովհետև ճակատամարտի ժամանակ որտե՞ղ պահեի։ Այժմ սկսում եմ հիշել, որ, այո, դա Հարադրիմների նետ էր։ Սակայն ես կարծում էի, որ այն նետել են վերևում սավառնող ստվերները, որովհետև ուրիշ ինչպե՞ս կբացատրես նրա այս տենդը։ Վերքը խորը չէր ոչ էլ՝ կյանքին սպառնացող։ Ուրեմն, ի՞նչումն է բանը, քո կարծիքով։
 +
 +
— Մահացու հոգնածությունը, հոր վերաբերմունքը, վերքը, և գլխավորը՝ Աև Թուլությունը,— ասաց Արագորնը,— ամենքն էլ իրենց դերն են ունեցել։ Նա ամուր կամքի տեր մարդ է, որովհետև մահացու ստվերը վաղուց է կախված նրա գլխավերևում, արտաքին
 +
պատերի մոտի ճակատամարտից դեռ շատ առաջ։ Խավարը, ըստ երևույթին, դանդաղ է սողոսկել նրա մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ պայքարում էր իր դիրքերի համար։ Ափսո՛ս, որ շուտ չեմ այստեղ եկել։
 +
 +
Այդ պահին հայտնվեց խոտերի գիտակը։
 +
 +
— Ձերդ մեծությունը արքայատերև է խնդրել, ինչպես այն կոչում են գյուղացիները,— ասաց նա,— կամ ացելաս՝ ազնվական լեզվով, նրանց համար, ովքեր մի փոքր գիտեն Վալինորի լեզուն․․․
 +
 +
— Հենց այդպես,— պատասխանեց Արագորնը,— և ինձ համար միևնույնն է, թե դու ինչպես ես անվանում այն՝ ացէա արանիոն, թե արքայատերև, միայն թե բերած լինես հետդ։
 +
 +
— Ներիր, խնդրում եմ, տեր,— ասաց նա։ — Ես տեսնում եմ, որ դու ոչ միայն ռազմական հրամանատար ես, այլև հնագույն իմացությունների գիտակ։ Բայց, ավա՜ղ, մենք այդ խոտից չենք պահում Բժշկման Տներում, որտեղ բուժում են միայն ծանր վիրավորների ու հիվանդների։ Քանզի դրա մեջ ոչ մի բուժական ուժ չկա, որի մասին մենք կարող էինք իմանալ, բացառությամբ, երևի, աղտոտված օդը թարմացնելը կամ ինչ-որ անցողիկ ծանրություն քշելը։ Եթե, իհարկե, ականջ չեք դնում հինավուրց առակներին, որոնք մեր բարի Իորեթի պես կանայք դեռ կրկնում են առանց հասկանալու։
 +
 +
<poem>
 +
Երբ փչում է սև շունչը,
 +
Եվ աճում ստվերը մահվան,
 +
Եվ մարում են լույսեր ու երազ
 +
Արի՛ ացելաս, կյանք տուր մեռնողներին
 +
Արքայի ձեռքերում վստահ։
 +
</poem>
 +
 +
Բայց սա ընդամենը առակ է՝ ծեր կանանց հիշողության մեջ մնացած։ Իմաստի մասին ինքներդ դատեք՝ եթե այն գոյություն ունի։ Թեպետ, ծերունիները դեռ օգտագործում են այդ խոտի թուրմը գլխացավի համար։
 +
 +
— Ուրեմն, հանուն արքայի, գնա՛ ու գտիր մի որևէ ծերունու, քիչ գիտելիքներով, բայց ավելի մեծ փորձառությամբ, ով իր տանը պահում է այդ խոտից,— գոչեց Գենալֆը։
 +
 +
Արագորնը ծնկի եկավ Ֆարամիրի կողքին և ձեռքը դրեց նրա ճակատին։ Եվ նրանք, ովքեր նայում էին, զգացին, որ մեծ պայքար է ընթանում, քանզի Արագորնի դեմքը հոգնածությունից գորշացավ։ Ժամանակ առ ժամանակ նա տալիս էր Ֆարամիրի անունը, ամեն անգամ ավելի ցածր լսելի, ասես գնալով հեռանում էր իրեն շրջապատողներից ու տեղափոխվում ինչ-որ հեռավոր մթին հովիտ՝ փնտրելով մոլորվածին։
 +
 +
Վերջապես շնչակտուր հայտնվեց Բերգիլը և լաթի մեջ փաթաթված վեց տերև բերեց։
 +
 +
— Արքայատերև է, պարոն,— ասաց նա,— բայց, ցավոք, թարմ չէ։ Քաղել են, երևի, առնվազն երկու շաբաթ առաջ։ Հուսով եմ այն կօգնի՞, պարոն։ — Եվ նայելով Ֆարամիրի դեմքին, լաց եղավ։
 +
 +
Արագորնը ժպտաց։
 +
 +
— Ոչինչ, այդպես էլ կանցնի,— ասաց նա։ — Ամենասարսափելին արդեն անցյալում է։ Մնա այստեղ և հանգստացիր։
 +
 +
Հետո, երկու տերև վերցնելով ափերի մեջ, նա շնչեց դրանց վրա, ապա տրորեց ձեռքերի մեջ՝ և անմիջապես սենյակը լցվեց կենարար թարմությամբ, ասես օդն ինքը ուրախությունից տատանվեց ու շողշողաց։ Հետո նա տերևները նետեց եռացող ջրով լի ամանի մեջ, և բոլորի սրտերը միանգամից թեթևացան։ Քանզի այդ բույրը, որ հասնում էր յուրաքանչյուրին, հուշեր էր արթնացնում ինչ-որ հեռավոր երկրում անբիծ արևով ողողված ցողոտ առավոտների մասին, որի համեմատությամբ գեղեցիկ գարնանային աշխարհը պարզապես անցողիկ հիշողություն էր։ Արագորնը թարմացած, ժպտացող աչքերով վեր կացավ և ամանը մոտեցրեց ֆարամիրի քնած դեմքին։
 +
 +
— Հըմ, ով կմտածեր,— շշնջաց Իորեթը իր կողքին կանգնած կնոջը։ — Խոտը, պարզվում է, հասարակ չէ։ Իմլոթ Մելուիի վարդերը հիշեցի, երբ փոքրիկ աղջիկ էի․ թագավորին վայել վարդեր էին։
 +
 +
Հանկարծ Ֆարամիրը շարժվեց, բացեց աչքերն ու նայեց իր վրա կռացած Արագորնին՝ և ճանաչման ուրախությամբ լցվեցին նրա աչքերը, և նա ցածր ասաց․
 +
 +
— Իմ տիրակալ, դու կանչեցիր ինձ, և ես եկա։ Ի՞նչ կհրամայես։
 +
 +
— Մի խարխափիր այլևս խավարում և արթնացիր,— ասաց Արագորնը։ — Թոթափիր հոգնածությունդ, հանգստացիր մի քիչ, հաց կեր ու սպասիր իմ վերադաարձին։
 +
 +
— Կանեմ իչպես ասում ես, տիրակալ,— պատասխանեց Ֆարամիրը։ — Մի՞թե կարելի է անգործ պառկել, երբ վերադարձել է արքան։
 +
 +
— Դե, ցտեսություն,— ասաց Արագորնը։ — Ես պետք եմ մյուս հիվանդներին։
 +
 +
Եվ նա Գենդալֆի ու Իմրահիլի հետ դուրս եկավ սենյակից, բայց Բերեգոնդն ու նրա որդին մնացին՝ չկարողանալով զսպել իրենց ուրախությունը։ Փիփինը գնաց Գենդալֆի հետևից և, մինչև դռան փկվելը լսեց, թե ինչպես Իորեթը բացականչեց․
 +
 +
— Արքա՞ն։ Չէ, դու լսեցի՞ր։ Ի՞նչ էի ես ասում․ արքայի ձեռքերը բուժիչ ուժ ունեն, ահա այս չէ՞ի ասում։
 +
 +
Շուտով Տներում լուր տարածվեց արքայի մասին, ով վերադարձել է ու բժշկում է մարդկանց, և քիչ անց այդ մասին խոսում էր ամբողջ Քաղաքը։
 +
 +
Արագորնը մոտեցավ Էովինին և ասաց․
 +
 +
— Նա ծանր հարված է ստացել և ծանր վիրավորվել։ Սակայն կոտրված ձեռքը ձգել և կապել են պատշաճ հմտությամբ, և ժամանակի ընթացքում այն կլավանա, եթե նա ապրելու ուժ ունենա։ Կոտրված է վահան բռնած ձեռքը, բայց վտանգը գալիս է մյուս ձեռքից, որով բռնած է եղել թուրը։ Դրա մեջ այլևս կյանք չկա, թեև կոտրված չէ։
 +
 +
Ավա՜ղ, չար ճակատագիր բաժին ընկավ նրան։ Նա մարտնչել է իրեն թե՛ կամքով, թե՛ մարմնով բազմաթիվ անգամ գերազանցող հակառակորդի հետ։ Բոլոր նրանք, ովքեր զենք կբարձրացնեն այդպիսի հակառակորդի վրա, պետք է պողպատից ամուր լինեն, այլապես հարվածը կկործանի հենց իրենց։ Իսկ հարվածը հասցրել է աղջիկ, գեղեցիկ մի օրիորդ թագավորական տանից։ Եվ որտեղից բառեր գտնեմ՝ ասելու նրան նրա մասին։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան ու զգացի նրա տխրությունը, ինձ թվաց, թե ես սպիտակ ծաղիկ տեսա, ձիգ ու հպարտ, շուշանի պես գեղեցիկ, բայց ոչ նուրբ, այլ ամուր, ինչպես էլֆ դարբինների կռած պողպատը։ Կամ գուցե ոչ թե պողպատ, այլ սառու՞յց։ Գուցե ցուրտը սառեցրել էր այդ ծաղկի հյութը, և այն կանգնած էր արդեն դառնացած, բայց դեռ գեղեցիկ, սակայն դատապարտված չորանալու և մեռնելու։ Նրա հիվանդությունը բոլորովին էլ այսօր չի սկսել, այդպես չէ՞, Էոմեր։
 +
 +
— Զարմացած եմ, որ ինձ ես այդ մասին հարցնում, տեր,— պատասխանեց վերջինս։ — Ես կարծում եմ, որ քո մեղքն այստեղ չկա և ոչ էլ այլ բաներում։ Սակայն ես գիտեմ, որ ցուրտը չէր դիպել իմ քրոջը՝ մինչև քեզ իր ճանապարհին հանդիպելը։ Նա կիսում էր ինձ հետ իր անհանգստություններն ու վախը կապված թագավորի հետ այն ժամանակ, երբ Օձալեզուն կախարդել էր նրան իր զրույցներով, և աճող անհանգստությամբ էր խնամում թագավորին։ Բայց այդ չէր կարող հասցնել նրան այս վիճակին։
 +
 +
— Բարեկամս,— ասաց նրան Գենդալֆը,— դու արշավում էիր սիրելի նժույգիդ հեծած ու սխրանքներ գործում Ռոհանի դաշտերում, իսկ նա՝ ծնված սպասուհու մարմնում, ուներ քեզանից ոչ պակաս խիզախ սիրտ ու ամուր ոգի։ Սակայն նա ստիպված էր հոգ տանել ծերունու մասին, որին սիրում էր հոր պես, և տեսնել, թե ինչպես է նա օրեցոր ծերանում կախարդանքից ու ընկնում անպատիվ վիճակի մեջ։ Նա իրեն նվաստացած էր զգում և պակաս պետքական, քան գավազանը, որին հենվում էր Թեոդենը։
 +
 +
Կարծում ես, Օձալեզվի թույնը թունավոր էր միայն թագավորի ականջների համա՞ր։ «Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես խմում ու կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ»։ Հիշու՞մ ես այս բառերը։ Սա ասում էր Սարումանը, Օձալեզվի ուսուցիչը։ Չեմ կասկածում, որ Օձալեզուն ավելի խորամանկ ու շրջահայաց է արտահայտվել։ Իսկ քո քույրը լռել է քեզ սիրելով, պարտքի զգացմունքից ելնելով, այլապես դուք նրա շրթունքներից շատ դաժան բաներ կարող էիք լսել։ Բայց ով գիտե, թե ինչ է խոսել նա խավարում, մենակ, գիշերվա դառը ժամերին, երբ իր ապրած ողջ կյանքը թվում էր անիմաստ, իսկ սենյակը՝ վանդակ, և ինքն այդ վանդակում փակված։
 +
 +
Էոմերը լռեց ու նայեց քրոջը՝ խորհելով ասվածի շուրջ և վերհիշելով անցած տարիների համատեղ կյանքի օրերը։ Իսկ Արագորնն ասաց․
 +
 +
Ես տեսել եմ նույնը՝ ինչ որ դու, Էոմեր։ Եվ հավատա՝ ճակատագրի հարվածներից չկա ավելի դառը ու ամոթալի հարված տղամարդու համար՝ քան զգալ հրաշագեղ ու քաջ մի կնոջ սերը և չկարողանալ պատասխանել դրան։ Վիշտն ու խղճահարությունը հետևում են ինձ այն ժամանակից ի վեր, ինչ ես թողեցի նրան Դունհորոում՝ խորը հուսահատության մեջ, և գնացի Մեռածների Արահետով։ Եվ այդ ճանապարհի հանդեպ վախն ավելի փոքր էր, քան այն վախը, որ կարող էր ինչ-որ բան պատահել նրան։ Բայց այնուամենայնիվ, կասեմ քեզ, Էոմեր, որ նա քեզ ավելի շատ է սիրում քան ինձ, որովհետև նա գիտե քեզ և սիրում է գիտենալով, իսկ իմ մեջ նա սիրում է միայն ստվեր ու երազանք՝ հույս փառքի ու մեծ գործերի, Ռոհանի դաշտերից հեռու երկրներում։ Գուցե և ես կարողանամ բժշկել նրա մարմինն ու վերադարձնել նրան խավարի հովտից։ Սակայն ի՞նչ է նրան սպասվում արթնանալուց հետո․ հույս, մոռացում, թե հուսահատություն՝ այդ ես չգիտեմ։ Եթե հուսահատություն, ապա նա կմեռնի, եթե չլինի այլ բուժում, որովհետև ես ի զորու չեմ նրան բուժել, ավա՜ղ։ Եվ դա մեծ կորուստ կլինի, զի իր կատարած սխրանքով նա իրեն պսակել է մեծ փառքով ու իր արժանի տեղը գրավել ամենահռչակավոր թագուհիների շարքում։
 +
 +
Եվ Արագորնը կռացավ ու նայեց նրա դեմքին, և այն իսկապես շուշանի պես ճերմակ էր, սառույցի պես սառը և քարի պես կարծր։ Բայց նա համբուրեց նրա ճակատը և մեղմ կանչեց նրան՝ ասելով․
 +
 +
— Էովին, Էոմունդի դուստր, արթնացիր․ քո թշնամին ջախջախված է։
 +
 +
Աղջիկը չշարժվեց, բայց սկսեց խորը շնչել, այնպես, որ նրա կուրծքը ծածկոցի տակ բարձրացավ ու իջավ։ Եվ նորից Արագորնը ացելասի երկու տերև տրորեց ու գցեց եռման ջրի մեջ․ և դրանով լվաց նրա ճակատն ու աջ ձեռքը՝ անկենդան և սառը ընկած ծածկոցի վրա։
 +
 +
Կամ Արագորնն իսկապես տիրապետում էր հինավուրց Արևմուտքի մոռացված ինչ-որ հմայանքի, կամ Էովինի մասին ասված խոսքերը ներգործեցին ներկաների վրա, բայց երբ սենյակում տարածվեց արքայատերևի հրաշալի բույրը, բոլորին թվաց, թե պատուհանից քամի փչեց, թարմ, նորածին ու մաքուր, ասես դեռ ոչ մի կենդանի արարած չէր շնչել այդ օդը, և եկել էր այն աստղային գմբեթի տակ պսպղացող ձյունապատ բարձր լեռներից, կամ հեռավոր արծաթափայլ ափերից, որ լվացվում են փրփուրի ծովերով։
 +
 +
— Արթնացի՛ր, Էովին, Ռո՛հանի դուստր,— կրկնեց Արագորնը։ Նա բռնեց նրա աջ ձեռքը և զգաց, թե ինչպես է այն տաքանում ու կյանքի վերադառնում։ — Արթնացիր, ստվերը հեռացավ, և աշխարհը լվացվեց խավարից։ — Հետո նա աղջկա ձեռքը դրեց Էոմերի ձեռքի մեջ ու հետ գնաց։ — Կանչիր նրան,— ասաց նա և անշշուկ դուրս եկավ սենյակից։
 +
 +
— Էովի՛ն, Էովի՛ն,— կանչեց Էոմերը արցունքների միջից։ Եվ նա բացեց աչքերն ու ասաց․
 +
 +
— Էոմե՛ր, սա ի՞նչ երջանկություն է։ Նրանք ասում էին, որ դու սպանված ես․․․ Բայց ոչ, դրանք ընդամենը մութ ձայներ էին երազում։ Եվ երկա՞ր եմ ես քնել։
 +
 +
— Ոչ, քույր իմ, ոչ այնքան,— պատասխանեց Էոմերը։ — Մի մտածիր այլևս այդ մասին։
 +
 +
— Ես տարօրինակորեն հոգնած եմ,— ասաց աղջիկը։ — Երևի պետք է հանգստանամ։ Բայց ասա․ ի՞նչ եղավ Մարկի թագավորին։ Ավա՜ղ, մի ասա, որ երազ էր, որովհետև ես գիտեմ, որ դա այդպես չէ։ Նա մեռած է, ինչպես և կանխագուշակում էր։
 +
 +
— Նա մեռած է,— հաստատեց Էոմերը,— բայց ինձ խնդրեց իր փոխարեն հրաժեշտ տալ քեզ և ասել, որ իր համար հարազատ աղջկանից էլ թանկ էիր։ Նա այժմ մեծ պատվով պառկած է Գոնդորի Միջնաբերդի գահադահլիճում։
 +
 +
— Տխուր է ինձ համար այդ լսելը,— ասաց աղջիկը։ — Բայց նաև ուրախալի է, որովհետև այդպիսի փառավոր մահվան մասին ես նույնիսկ չէի համարձակվում հուսալ այն մութ օրերին, երբ թվում էր, թե Էորլի տունն ավելի անպատիվ է դարձել, քան որևէ հովվական խրճիթ։ Իսկ ինչպե՞ս է թագավորի զինակիր այն կոլոտիկը։ Դու պետք է նրան Ռոհիրմների ասպետի կոչում տաս, Էոմեր, իր քաջության համար։
 +
 +
— Նա այս Տանն է, պառկած է մեկ այլ սենյակում, ես հիմա գնում եմ նրա մոտ,— ասաց Գենդալֆը։ — Էոմերը կմնա քեզ հետ, բայց չխոսեք պատերազմի ու վշտի մասին, քանի դեռ չես առողջացել։ Մեծ ուրախություն է՝ տեսնել որ դու արթնացել ես ու շուտով կլինես առողջ ու հույսով լի, ո՜վ քաջ օրիորդ։
 +
 +
— Առո՞ղջ,— կրկնեց Էովինը։ — Առողջ՝ այո, համենայն դեպս քանի դեռ կա ինչ-որ հեծյալի դատարկ թամբ, որը ես կարող եմ զբաղեցնել ու գործեր, որ ես կարող եմ անել։ Բայց հույսով լի՞։ Չգիտեմ։
 +
 +
Գենդալֆն ու Փիփինը գնացին Մերիի սենյակ և գտան այնտեղ Արագորնին, մահճակալի մոտ կանգնած։
 +
 +
— Խեղճ ծերուկ Մե՛րի,— ճչաց Փիփինն ու վազեց նրա մահճակալի մոտ։ Նրան թվաց, թե իր ընկերոջ վիճակն ավելի է վատացել՝ նրա դեմքը գորշացել էր, ասես պատվել տարիների վշտի ծանրությամբ, և հանկարծ Փիփինը սարսափեց, որ նա կմեռնի։
 +
 +
— Մի վախեցիր,— ասաց Արագորնը։ — Ես ժամանակին եկա ու հասցրի նրան հետ կանչել։ Նա շատ հոգնած է ու լցված վշտով։ Եվ նա նույնպես Էովինի պես վիրավոր է, որովհետև համարձակվել է հարվածել մահացու ուրվականին։ Բայց այդ չարիքը հնարավոր է շտկել, որովհետև նա ուժեղ և զվարթ հոգի ունի։ Վիշտը չի մոռացվի, բայց և չի մթագնի նրա սիրտը, փոխարենը կիմաստացնի նրան։
 +
 +
Արագորնը ձեռքը դրեց Մերիի գլխին, զգուշորեն շոյեց նրա գանգուրները և դիպավ կոպերին՝ կանչելով նրան անունով։ Եվ երբ ացելասի բույրը տարածվեց սենյակում, ինչպես արևի տակ տարածված մեղուներով լի մրգատու այգիների ու հավամրգու բույրը, հանկարծ Մերին արթնացավ ու ասաց․
 +
 +
— Սոված եմ։ Ժամը քանի՞սն է։
 +
 +
— Ընթրիքի ժամն անցել է,— պատասխանեց Փիփինը։ — Բայց ես, թերևս, վազեմ քեզ համար մի բան բերեմ, եթե կտան։
 +
 +
— Կտան, կտան,— հանգստացրեց Գենդալֆը։ — Ինչպես նաև ցանկացած այլ բան, որ կարող է ցանկանալ այս ռոհանցի հեծյալը,եթե այն կարելի է գտնել Մինաս Թիրիթում, որտեղ նրա անունը փառքով է պսակված։
 +
 +
— Այ դա լավ է,— ասաց Մերին։ — Էդ դեպքում ես սկզբում ընթրիք եմ ուզում, իսկ հետո՝ ծխամորճ։ — Բայց հանկարծ նրա դեմքը մթագնեց։ — Ո՛չ, ո՛չ մի ծխամորճ, ես երևի էլ երբեք ծխամորճ չեմ ծխի։
 +
 +
— Էդ ինչու՞, որ,— զարմացավ Փիփինը։
 +
 +
— Դե,— դանդաղ ասաց Մերին,— որովհետև նա մեռած է։ Ես ամեն ինչ հիշեցի։ Նա ասաց, որ ցավում է, որ ժամանակ չունեցավ ինձ հետ խոսելու ծխատերևների մասին։ Դա գրեթե վերջին բանն էր, որ նա ասաց։ Ես էլ երբեք չեմ կարող ծխել՝ առանց հիշելու նրան ու այն օրը, երբ նա մոտեցավ Իզենգարդի դարպասին ու այդքան սիրալիր խոսեց մեզ հետ։
 +
 +
— Ուրեմն ծխիր ու մտածիր նրա մասին,— խորհուրդ տվեց Արագորնը։ Որովհետև նա քնքուշ սիրտ ուներ ու մեծ թագավոր էր, և նա պահեց իր երդումները և դուրս եկավ ստվերից, և հրաշալի էր նրա վերջին առավոտը։ Թեև քո ծառայությունը կարճ տևեց, բայց դու պետք է այն հիշես ուրախությամբ ու հպարտությամբ՝ մինչև քո օրերի վերջը։
 +
 +
Մերին ժպտաց։
 +
 +
— Դե ուրեմն, թող Պանդուխտն ինձ ծխատերև ու ծխամորճ տա, իսկ ես կծխեմ ու կմտածեմ,— ասաց նա։ — Իմ ուղեպարկում Սարումանի լավագույն պահուստներից մնացած ծխատերև կար, բայց թե ինչ եղավ այն ճակատամարտի ժամանակ՝ չգիտեմ։
 +
 +
— Պարոն Մերիադոք,— ասաց Արագորնը,— եթե կարծում ես, որ ես անցել եմ լեռները և կրակով ու սրով ճանապարհ հարթել դեպի Գոնդորի տիրույթներ, որ ծխատերև բերեմ մի ցրված ռազմիկի համար, ով կորցրել է իր ուղեպարկը, ապա սխալվում ես։ Եթե ուղեպարկդ չգտնվի, դիմիր այստեղի խոտագիտակին։ Նա կասի քեզ, որ քո ուզած բույսը ոչ մի օգտակար հատկություններ չունի՝ ինչքան որ ինքը գիտե, և որ հասարակ ժողովուրդը դրան անվանում է արևմտյան խոտ, իսկ գիտակները կոչում են գալենաս, իսկ ավելի ազնվական լեզուներով կոչվում է այսպես ու այնպես, հետո քեզ համար մոռացված առակ կարտասանի, որի իմաստն ինքն էլ չի հասկանում, և վերջում ցավով կտեղեկացնի, որ դրանից այս Տանը չկա ու կհեռանա՝ թողնելով քեզ խորհելու լեզուների ծագումնաբանության մասին։ Եվ ես նույնպես քեզ պետք է թողնեմ, որովհետև չեմ քնել այսպիսի փափուկ անկողնում Դունհորոուից դուրս գալուց ի վեր ու երեկ երեկոյից ոչ մի բան բերանս չեմ դրել։
 +
 +
Մերին բռնեց նրա ձեռքն ու համբուրեց։
 +
 +
— Ներիր, խնդրում եմ,— ասաց նա։ — Գնա անմիջապես, հանգստացիր։ Բրիի էն գիշերից հետո կպել ենք քեզ ու պոկ չենք գալիս։ Բայց մենք՝ հոբիթներս էդպիսին ենք, ինչ կարող ես անել․ լուրջ պահերին միշտ անհեթեթ բաներ ենք ասում։ Վախենում ենք ավելին ասել։ Երբ կատակելու տեղ չկա, մենք չգիտենք, թե ինչ խոսել։
 +
 +
— Ես այդ հիանալի գիտեմ, դրա համար էլ պատասխանում եմ քեզ նույն կերպով,— պատասխանեց Արագորնը։ — Թո՛ղ որ Հոբիթստանի կենսուրախ ոգին երբեք չմարի։
 +
 +
Եվ նա, Մերիին համբուրելով, Գենդլաֆի հետ դուրս եկավ։
 +
 +
Փիփինը մնաց ընկերոջ մոտ։
 +
 +
— Տեսնես նրա նման մեկ ուրիշը կա՞,— ասաց նա։ — Բացի Գենդալֆից, իհարկե։  Ինձ թվում է, նրանք պետք է ազգականներ լինեին։ Իմ թանկագին ավանակ, քո ուղեպարկը դրված է մահճակալիդ կողքին, և այն քո մեջքին էր, երբ ես քեզ հանդիպեցի։ Էս ամբողջ ժամանակ Պանուխտը տեսնում էր այն, իհարկե։ Եվ առհասարակ, ինձ մոտ էլ է ինչ-որ բան պահպանվել։ Վերցրու, Խորահովտի տերև է։ Լցրու ծխամորճդ, իսկ ես գնամ ուտելու բան փնտրեմ։ Հետո մեզ համար կհանգստանանք՝ հերիք է․ մենք՝ Տուկերս ու Բրենդիբաքերս, սովոր չենք բարձունքներում երկար ապրել։
 +
 +
— Հա, սովոր չենք,— ընդունեց Մերին։ — Համենայն դեպս առայժմ։ Բայց հիմա մենք գոնե տեսնում ենք էդ բարձունքներն ու հարգանք տածում դրանց նկատմամբ, ճի՞շտ է։ Բայց սկսզբում պետք է սիրել այն, ինչին ձգվում է սիրտդ, ունենալ ինչ-որ արմատներ, իսկ Հոբիթստանի հողը խորն է։ Այնուամենայնիվ ավելի խորը և ավելի բարձր բաներ կան, որոնք, եթե չլինեին, ոչ մի Ծերուկ չէր կարողանա հոգ տանել իր պարտեզի մասին ու սքանչանալ աշխարհով, թեև ինքն էդ մասին ոչինչ չգիտի։ Ես ուրախ եմ, որ մի փոքր գիտեմ էդ բաների մասին։ Բայց չեմ հասկանում, թե էս ինչի էսպես խորացա։ Տուր էստեղ էդ տերևը։ Եվ տոպրակիցս հանիր ծխամորճս, եթե ջարդված չէ։
 +
 +
Արագորնն ու Գենդալֆը գնացին Բժշկման Տների գլխավորի մոտ և խորհուրդ տվեցին նրան դեռ մի քանի օր պահել Ֆրամիրին ու Էովինին և հոգ տանել նրանց մասին։
 +
 +
— Օրիորդ Էովինը,— ասաց Արագորնը,— շուտով կուզենա վեր կենալ ու հեռանալ այստեղից, բայց դուք չպետք է թույլ տաք նրան այդ անել․ փորձեք ինչ-որ կերպ պահել նրան գոնե տասը օր։
 +
 +
— Ինչ վերաբերում է Ֆարամիրին,— շարունակեց Գենդալֆը,— նա շուտով կիմանա, որ իր հայրը մահացել է։ Բայց Դենեթորի խելագարության մասին ամբողջ պատմությունը պետք չէ նրան պատմել, քանի դեռ նա բավականաչափ չի ապաքինվել և չի անցել իր պարտականությունների կատարմանը։ Ուշադիր եղեք, որ Բերեգոնդն ու փերիանը՝ ականատեսները, բերանները փակ պահեն։
 +
 +
— Իսկ ինչպե՞ս վարվենք մյուս փերիանի՝ Մերիադոքի հետ, որ նույնպես պառկած է այստեղ,— հարցրեց գլխավորը։
 +
 +
— Նա, երևի, առավոտյան արդեն կուզենա վեր կենալ,— պատասխանեց Արագորնը։ — Եթե ուզենա՝ թույլ կտաք։ Թող զբոսնի իր ընկերների հետ։
 +
 +
— Զարմանալի ժողովուրդ են,— գլուխն օրորեց գլխավորը,— և զարմանալիորեն ամուր են։
 +
 +
Տների դռան մոտ արդեն շատերն էին հավաքվել՝ տեսնելու Արագորնին, և գնացին նրա հետևից։ Երբ նա վերջապես ընթրեց, մարդիկ եկան ու խնդրեցին, որ նա բժշկի իրենց հարազատին կամ բարեկամին, ովքեր վիրավոր էին կամ հիվանդ Սև Թուլությունով։ Եվ վեր կացավ Արագորնը ու դուրս եկավ, և ուղարկեց Էլրոնդի որդիների հետևից, և նրանք միասին մինչև ուշ գիշեր աշխատում էին։ Եվ Քաղաքով մեկ թռչում էր լուրը, որ Արքան իսկապես վերադարձել է։ Եվ նրան անվանեցին Էլֆական Քար՝ կանաչ բյուրեղի պատճառով, որ նա կրում էր, և այդպիսով, անունը, որ նախագուշակվել էր նրա ծննդյան ժամանակ, ընտրվեց հենց իր ժողովրդի կողմից։
 +
 +
Եվ երբ այլևս ի վիճակի չէր աշխատել, նա փաթաթվեց իր թիկնոցի մեջ ու դուրս եկավ Քաղաքից, և լուսաացից առաջ մի փոքր քնեց իր վրանում։ Իսկ առավոտյան աշտարակի վրա ծածանվեց Դոլ Ամրոթի զինադրոշը՝ ճերմակ նավը կապույտ ջրում, նման կարապի, և մարդիկ նայում էին վերև՝ մտածելով․ «Միթե երազ էր Արքայի վերադարձը»։
 +
 +
====Գլուխ իներորդ․ Վերջին խորհրդակցությունը====
 +
 +
Ճակատամարտի հաջորդ առավոտը պարզ էր, երկնքում թեթև ամպեր էին լողում, և քամին փոխվել ու փչում էր արևմուտքից։
  
  
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
 
[[Կատեգորիա:Հեքիաթ]]

Ընթացիկ տարբերակը 20:08, 10 Հունիսի 2021-ի դրությամբ

ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
թարգմանիչ՝ Նարեկ Պողոսյան

Բովանդակություն

ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ, քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Դառնալով ստրուկները հավետ Սև Տիրակալի:

Նախաբան

1. Հոբիթների մասին

Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած Բիլբո Բեգինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։

Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։

Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող ու մինչև հիմա էլ չեն կարողանում դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն ու սուր աչք. ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեն որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ են, և հենց մի փոքր բան է լինում՝ աչքից կորչում են, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։

Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկ մետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։ Եթե հավատանք Ալ Գրքին՝ Բանդոբրաս Տուկը, Իզենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:

Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածի պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազերով, ինչպես սովորաբար լինում են գլխի մազերը՝ մուգ ու խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ Նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին, ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց, միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ՝ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։

Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային (թեև իրենց ձևով փոխակերպված) լեզվով և շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե դա ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին՝ մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Բայց կասկած չկա, որ հոբիթները հայտնվել են Միջերկրում շատ ավելի առաջ, քան մյուս ժողովուրնդներն իմացել են նրան գոյության մասին:

Այդպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։

Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, Ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթական պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։ Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և Մեծ Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ: Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ անտառի վրա սև ստվեր էր ընկել: Եվ սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև Անտառ կամ Չարքանտառ:

Նախքան լեռներով ճանապարհորդություն սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր էին, առանց մորուքի, և ոտնամաններ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:

Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և հասան Թխպամած սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիթների ռասայի ամենավառ ներկայացուցիչներն են և քանակով էլ զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին: Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին հիմնականում բույներում ու թունելներում:

Ստրուսները դեռ երկար ժամանակ շարունակում էին ապրել Անդուին Մեծի ափերին, քանի որ նրանց մարդիկ այդքան էլ չէին վախեցնում: Սակայն կամաց-կամաց նրանք էլ գաղթեցին բրդոտների հետևից դեպի արևմուտք, բայց հետո Կատաղի գետի երկայնքով թեքվեցին դեպի հարավ, և նրանցից շատերը երկար ժամանակով բնակություն հաստատեցին Թարբադի և Միայնակ Տափաստանների կամ Դունլենդի սահմանների միջև, բայց հետագայում նրանք էլ տեղափոխվեցին հյուսիս:

Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:

Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից Ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Բրիի մասին:

Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։

Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին Ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Բրին և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր Հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:

Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան Կախարդ-Արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:

Մի ամբողջ հազարամյակ պատերազմները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել Հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:

Այդ հողերը տարածվում էին հարյուր լիգ արևելքից արևմուտք՝ Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Հոբիթներն այդ երկրամասը կոչեցին Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով՝ ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բոլոր բնակիչների ճակատագիրը համարել։ Նրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս-արևմուտքում խաղաղության վաղեմի պաշտպանների ռազմական գործերի մասին։ Այո-այո, թեև հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում, բայց դադարել էին դրա մասին մտածելուց։

Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ Վերջին ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Հոբիթստանի տարածքում (և իդեպ, միակը), վաղուց ջնջվել էր նույնիսկ ամենածերերի հիշողությունից: Դա Կանաչադաշտի ճակատամարտն էր (Հ.Տ.) 1147թ., երբ Բանդոբրաս Տուկը գլխովին ջախջախեց Հոբիթստան ներխուժած օրքերին: Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։ Այդ պատճառով էլ, թեև Հոբիթստանում որոշ քանակությամբ զենք էր պահպանվում, օգտագործվում էր այն հիմնականում դեկորատիվ նպատակներով՝ կախում էին պատերից կամ բուխարու վերևը կամ էլ ընդհանրապես հանձնում էին Միշել Գետնափորիկի թանգարան: Այդ թանգարանը կոչվում էր Մեթհոմ-ամբար, քանզի յուրաքանչյուր չպետքական իր, որն ափսոսում էին դեն նետել, անվանվում էր մեթհոմ: Հոբիթների տներում բավական քանակությամբ այդպիսի մեթհոմներ էին կուտակվել, և շատ նվերներ էլ, որ ձեռքից ձեռք էին անցնում, այդ նույն հատկությունն ունեին:

Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել՝ նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։

Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել: Ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, ովքեր ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Սակայն բոլոր հողերը չէ, որ հարմար էին այդպիսի պալատներ (կամ սմիալներ, ինչպես դրանց կոչում էին հոբիթները) փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել: Նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում, ինչպիսիք էին Հոբիթոնն ու Տուկբորոն, դե Հոբիթստանի գլխավոր քաղաքում՝ Միշել Գետնափորիկում էլ, որ ճերմակ բլուրներում է, փայտե, աղյուսե ու քարե շինություններ հայտնվեցին։ Այդպիսի տներ որպես կանոն նախընտրում էին դարբինները, ջաղացպանները, ջուլհակները, թոկագործները և այլ արհեստավորներ. իմիջայլոց, նույնիսկ բույներում ապրող հոբիթներն էլ, սովորության համաձայն, վերգետնյա փայտե որևէ շինություն էին կառուցում:

Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրինակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում:

Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ՞ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից Ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին Ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ Ծով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել:

Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:

Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Բեգինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Բեգինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախընտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:

2. Ծխամորճի խոտի մասին

Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխամորճի խոտ կամ ուղղակի ծխատերև: Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, իրար գլուխ է հավաքել Մերիադոք Բրենդիբաքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխամորճի խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:

«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխամորճի խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:

Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխամորճի խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Բրի, բայց հաստատ հայտնի է, որ Բրիից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Բրիից, որտեղ, պետք է նշել, մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխամորճի խոտ է աճում: Բրիեցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, բրիեցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, բրիեցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Բրիից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել Բրիում գտնվող հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին:

Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն անվանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխամորճի խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:

3. Հոբիթստանի կառուցվածքի մասին

Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգի Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Ճիշտ է, համարյա բոլոր Տուկերն ապրում էին Տուկբորոյում, բայց Բեգինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։ Բացի նահանգներից, Հոբիթստանն ուներ նաև արևմտյան և արևելյան ծայրամասային բնակավայրեր. արևելյանը կոչվում էր Նապաստակի բլուրներ, իսկ արևմտյան ափերը Հոբիթստանին էին միացել միայն 1164 թ. (Հ.Տ.):

Այն հին ժամանակներում, որի մասին պատմում է մեր տարեգրությունը, Հոբիթստանում, կարելի է ասել, ոչ մի «կառավարություն» չկար: Ամեն տոհմ ինչպես կարողանում էր, զբաղվում էր իր գործերով՝ այն է, թե ինչպես աճեցնել լավ բերք և հետո ուտել: Սակայն մնացած հարցերում հոբիթներն առատաձեռն էին ու մեծահոգի և բոլորովին էլ ագահ չէին. բավարարվում էին իրենց ունեցածով ու աչքն ուրիշի ունեցվածքի վրա չէին գցում՝ այնպես որ հողերը, տնտեսությունները, խանութներն ու պանդոկներն իրենց տերերին չէին փոխում, այլ խաղաղ ճանապարհով ժառանգաբար փոխանցվում էին:

Չնայած այդ ամենին, հնուց եկած հիշողություն-սովորություն կար՝ կապված Ֆորնոսթի առասպելական թագավորի հետ: Ֆորնոսթը դա մի հինավուրց քաղաք էր, որը գտնվում էր ինչ որ տեղ Հոբիթստանից դեպի հյուսիս: Բայց այդ թագավորն արդեն հազար տարի գոյություն չուներ, իսկ քաղաքի ավերակները վաղուց ծածկվել էին փարթամ կանաչով: Եվ այնուհանդերձ տարբեր տեսակ վատ արարածների մասին խոսելիս (օրինակ՝ թրոլների) հոբիթներն ասում էին, որ դրանք անթագավոր ժողովուրդ են, դրանցից ի՜նչ սպասես: Իսկ այդ հնագույն թագավորի ժամանակներից բխող իրենց սեփական օրենքները հոբիթներն ինքնակամ հարգում ու պահպանում էին, քանի որ համարում էին դրանք որքան հին՝ այնքան արդար:

Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծերունբաքերը, փոխանցվեց նրանց: Թանը (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները, առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան: Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:

Սակայն գործնականում պարտավորեցնող պաշտոնով օժտված միակ անձը Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին բաժանում են երկու հավասար կեսի, և այդ արարողությունը տեղի էր ունենում Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները, այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն կրում էին փոստատարները, թեև նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել:

Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին: Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝ հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:

Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ՝ հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Իսկ Մատանու մասին առհասարակ խոսք անգամ չկար։

4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին

Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ է գալիս մեծ հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Էրեբորում՝ Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Սակայն գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում է Թորինը և բազում քաջագործություններ են կատարվում։ Սակայն Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ կամ ծայրահեղ դեպքում երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։

Մշուշապատ լեռներում Խլուտ (Վայրի Երկիր) տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։

Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափ, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գոլլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ երկար, ճանկավոր մատներով ու հում-հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գոլլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի տակ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գոլլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում լույս աշխարհ դուրս կբերի։

Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան, թե կարելի՞ է արդյոք այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն՝ կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն էր համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացած նա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից, ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում՝ կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և՛ օրքերից, և՛ Գորլումից։

Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մտնում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Նրա հետևից լսվում է գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Բեգինս․․․»։

Հետաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացել է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ այն անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սեմի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։

Իսկ Գենդալֆը հենց սկզբից էլ չէր հավատացել Բիլբոյի պատմությանը և շատ խիստ հետաքրքրվում էր մատանիով։ Նա Բիլբոյին հոգեհան էր անում իր հարցաքննություններով և աստիճանաբար ճշմարտությունը դուրս քաշեց նրանից։ Ընդ որում շփոթեցնում ու զգոնության էր մղում այն, որ հոբիթը հանկարծ սկսեց ստել. դա նրան նման չէր։ «Նվերի» մասին էլ ինքը չէր հնարել։ Հետագայում Բիլբոն խոստովանեց, որ այդ միտքն իր մոտ առաջացել է Գորլումի մրթմրթոցները լսելուց հետո, որը մատանին անվանում էր «իր ծննդյան օրվա նվեր»։ Բայց ճշմարտությունը դեռևս երկար տարիներ անհայտ մնաց նրան։ Թե դա ինչ ճշմարտություն էր, կիմանաք մեր վիպակից։

Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գենդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք ողջ Հոբիթստանում՝ համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։

Իր թուրը, որին «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։

Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Բեգինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։

ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն

A Long-expected Party.jpg

Երբ Բիլբո Բեգինսը, Զառիթափ Բլրի վրա գտնվող Բեգ-Էնդի տերը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։

Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն… Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Բեգինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում. սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛ ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։


― Բարի նշան չէ, ― ասում էին նրանք, ― ա՜խ, բարի նշան չէ ու փորձանքի բուն…

Բայց փորձանք առայժմ չկար, միստր Բեգինսի փողերն էլ չէին պակասում, այնպես որ նրա հարուստ ու տարօրինակ լինելը շատ թե քիչ ներվում էր։ Ազգականների հետ համերաշխ էր (իհարկե, բացի Սաքվիլ-Բեգինսներից), իսկ աղքատ ու հասարակ հոբիթները նրան սիրում ու հարգում էին։ Բայց նա ինքը ոչ մեկի հետ մոտիկություն չէր անում, մինչև որ զարմիկների թոռները մեծացան։

Դրանցից ավագը և Բիլբոյի սիրելին վաղաժամ որբացած Ֆրոդո Բեգինսն էր, որը նրա հորեղբոր ծոռն էր մի կողմից և մորաքրոջ աղջկա տղան՝ մյուս կողմից։ Իննսունինը տարեկանում Բիլբոն նրան իր ժառանգորդը դարձրեց և Սաքվիլ-Բեգինսները նորից քթները կախ, ձեռքները դատարկ մնացին։ Բիլբոն ու Ֆրոդոն միևնույն օրն էին ծնվել՝ սեպտեմբերի 22-ին։

— Որդյակս, տեղափոխվիր ինձ մոտ ապրելու, ― մի անգամ ասաց Բիլբոն, ― թե չէ այդ ծննդյան օրը մի իսկական գլխացավանք է։

Եվ Ֆրոդոն տեղափոխվեց։ Այն ժամանակ նա դեռ ջահել էր՝ հոբիթներն այդպես էին անվանում քսաներկուսի ու երեսուներեքի միջև ընկած բուռն ու թեթևսոլիկ տարիքը։

Այդ ժամանակից ի վեր նրանք տասնմեկ անգամ տոնեցին իրենց համատեղ ծննդյան տոնը, բայց տասներկուերորդ անգամ ինչ-որ չտեսնված ու չլսված բան էր նախապատրաստվում։ Լրանում էր Բիլբոյի հարյուր տասնմեկ տարին՝ երեք մեկ թվանշան իրար կողքի, յուրօրինակ կլոր ու լիովին պատվավոր թիվ (նույնիսկ առասպելական Տուկն ապրել էր ընդամենը հարյուր երեսուն տարի), իսկ Ֆրոդոյի երեսուներեքը՝ երկու երեք թվանշանը, նույնպես առանձնահատուկ տարեթիվ էր՝ կյանքի երեսունչորսերորդ տարում հոբիթը համարվում է չափահաս։

Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:

Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Գողտրիկ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Բեգ-Էնդում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Զառիթափի Բեգշոթ նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:

— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:

— Իսկ էդ Ֆրոդոն, որ նրա հետ է ապրում, ինչացու՞ է,— հարցրեց Գետամերձցի ծեր Նոուքսը: — Ազգանունը Բեգինս է, բայց համարիր կիսով չափ Բրենդիբաք է՝ էդպես եմ լսել: Մենակ թե չեմ հասկանում, թե հոբիթոնցի Բեգինսի խելքին ի՞նչ է փչել իր համար կին փնտրել Բրենդիդուիմքում: Էնտեղի ժողովուրդը, ասում են, մի քիչ ծալապակաս է:

— Զարմանալու բան չկա,— միջամտեց հայրիկ Երկթաթը՝ Ծերուկի հարևանը: — Չէ՞ որ նրանք Բրենդիդուիմի էն ափին են ապրում, Զառամյալ Անտառի հենց կողքին, իսկ էդ տարածքը, եթե չեն խաբում, ասում են, կախարդված է:

— Լավ ես ասում, հայրիկ,— համաձայնեց Ծերուկը: — իհարկե ոչ ոք չի կարող ասել, որ Բրենդիբաքերը Զառամյալ Անտառ էլ են խցկվել, բայց որ նրանք ծալապակաս են, էդ մեկը ճիշտ նկատեցիր: Իրենց համար լողում են գետի մեջտեղով փայտե դդումներում նստած, էդ նորմալ՞ բան է: Հետո էլ ասում են. «փորձանքն իրեն-իրեն եկավ»: Բայց պարոն Ֆրոդոն ուրիշ է, նրա պես հոբիթ դեռ գտնել է պետք: Իսկը պարոն Բիլբոն է, նույնիսկ տեսքով է նման: Դե ինչ-ինչ, բայց Ֆրոդոյի հայրը Բեգինս է: Հարգված, պատկառելի հոբիթ է եղել Դրոգո Բեգինսը, թեև ոչ մի ընդգծված առանձնահատկություն չի ունեցել: Բայց ա՛յ քեզ փորձանք՝ խեղդվել է:

— Խեղդվե՞լ է,— զարմացած բացականչեցին ունկնդիրները: Նրանք, իհարկե, այդ մասին լսել էին՝ և՛ այդ մասին, և՛ շատ այլ բաների մասին, բայց հոբիթներն ընտանեկան պատմությունների մեծ սիրահարներ են և պատրաստ են նույն պատմությունը հազարերորդ անգամ լսել:

— Հա, էդպես են ասում,— ասաց Ծերուկը: — Էսպես է եղել. պարոն Դրոգոն կին է առել օրիորդ Փրիմուլա Բրենդիբաքին: Փրիմուլան Բիլբոյի զարմուհին է մայրական կողմից՝ նրա մայրը այն ժամանակվա Ձերդ Տուկի կրստեր դուստրն էր: Իսկ պարոն Դրոգոն Բիլբոյի զարմիկն է հայրական կողմից: Ստացվում է, հետևաբար, որ Ֆրոդոն պարոն Բեգինսին երկու կողմից էլ ազգական է, հասկացա՞ք: Ինչպես ասում են, որ կողմից էլ նայես, մեկ է, քոնն է: Հա, ուրեմն մի անգամ պարոն Դրոգոն հյուրընկալվել է Բրենդիդուիմքի կալվածքում, կնոջ հոր՝ Գորբադոկի տանը: Նա հաճախ էր էնտեղ գնում. բանն այն է, որ նա ուտել շատ էր սիրում, դե իսկ Գորբադոկի սեղանները, պատմում են՝ ուտելիքի առատությունից կոտրվում էին: Հա, ուրեմն գնում են մարդ ու կին գետում նավակով լողալու (բռռ՛) ու էդտեղ էլ խեղդվում են: Ահա թե ինչպես է եղել, որ խեղճ պարոն Ֆրոդոն որբացել է:

— Ասում են, ընթրել են ու գնացել լուսնի լույսի տակ զբոսնելու,— խոսեց ծեր Նոուքսը: — Դե Դրոգոն լավ կերած է եղել, ծանրացած, երևի էդ պատճառով էլ նավակը չի դիմացել:

— Իսկ ես լսել եմ, որ կինն է նրան հրել ու ջուրը գցել, վերջինս էլ կախվել է կնոջ փեշից ու իր հետևից քաշել-տարել ջրի տակ, — ասաց Ավազունսը՝ տեղացի ջրաղացպանը:

— Իսկ դու ում ասես մի լսիր,— խորհուրդ տվեց նրան Ծերուկը: — չէ՛ մի չէ՛, կինն է հրել: Նավակը վտանգավոր բան է, նույնիսկ եթե անշարժ էլ նստես, մեկ է, ճոճվում է, էնպես որ հրելու կարիք չկա, նստեցիր՝ հատակ իջնելը մեկից մեկ է: Մի խոսքով, պարոն Ֆրոդոն որբացավ ու, էսպես ասած, խրվեց-մնաց խելառ Բրենդիբաքերի մոտ, որովհետև նրան որոշեցին էնտեղ դաստիարակել: Համա թե ժխոր է էնտեղ, ասում են: Ծեր Գորբադոկը սիրում է, որ իր շուրջը մշտապես հոբիթաշատ լինի, ահա և բոլոր ազգականներին հավաքել է գլխին: Ճիշտ արեց պարոն Բիլբոն, որ տղային էնտեղից հանեց՝ ավելի լավ արարք, թերևս, չես մտածի: Դե Սաքվիլ-Բեգինսներին, պարզ է, էդ գործը հեչ դուր չեկավ: Ախր նրանք վաղուցվանից աչք ունեն Բեգ-Էնդի վրա, դեռ այն ժամանակներից, երբ Բիլբոն գնաց թզուկների հետ: Որոշել էին, որ նահատակվել է ու Բեգ-Էնդում աճուրդ էին հայտարարել: Բայց նա վերադարձավ, վռնդեց դրանց և իր համար հանգիստ ապրում է. ո՛չ հիվանդանում է, ո՛չ էլ ծերանալու միտք ունի: Ու մեկ էլ՝ բարև ձեզ, խնդրեմ, ժառանգորդ էլ կա արդեն, թղթաբանությամբ ու ամեն ինչով: Չէ, Սաքվիլ-Բեգինսներն ավելի լավ է Բեգ-Էնդի մասին մոռանան, թեպետ կասկածում եմ, որ կմոռանան:

— Ասում են, Բեգ-Էնդի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:

— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշակերտ էր վերցրել: Բեգ-Էնդում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Բեգ-Էնդից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին:

Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:

— Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ է էդ Բեգ-Էնդը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են:

— Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Բեգինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Բեգինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:

Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սեմի մատը խառն էր այդ գործում), որ հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել էս կողմերում այն ժամանակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց ավելի:

Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Բեգ-Էնդի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Բեգ-Էնդում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։

Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում. «Գենդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան անմիջապես ճանաչեցին, թեև Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները. շատ վաղուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։

Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։

― Վազեք տուն, ― ասաց Գենդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― և Բիլբոյի հետևից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։

Իսկ Բիլբոն ու Գենդալֆն այդ ընթացքում արդեն նստել էին բաց պատուհանի մոտ ու նայում էին արևմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու վառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արևածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։

― Լավ պարտեզ ունես, ― նկատեց Գենդալֆը։

― Այո, ― համաձայնեց Բիլբոն։ ― Հրաշալի պարտեզ է ու հիանալի վայր է Հոբիթստանը, միայն թե ես եմ արդեն հոգնել, հանգստի գնալու ժամանակն է։

― Ուրեմն, ինչպես ասացիր, այդպես էլ կանե՞ս…

― Իհարկե։ Ամեն ինչ վաղուց որոշված է, և փոշմանելու համար արդեն ուշ է։

― Շատ լավ է, ուրեմն այլևս խոսելիք չունենք։ Դե որ որոշել ես, որոշել ես՝ ամեն ինչ արա, ինչպես որ նախապես մտածել ես: Հուսով եմ, քեզ համար գոնե լավ կլինի, իսկ գուցեև ո՛չ միայն քեզ համար։

― Ես էլ եմ հուսով։ Իսկ հինգշաբթի դեռ մի լավ կծիծաղեմ, մտքիս մի բան եմ դրել…

― Տե՛ս, հա՜, որ հանկարծ քեզ վրա չծիծաղեն, ― գլուխն օրորեց Գենդալֆը։

― Հետո կերևա, ― ասաց Բիլբոն։

Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Բեգ-Էնդից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Հոբիթոնում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ, և մոտակա կրպակները շնչելու ժամանակ չունեին։ Ժողովուրդն անհանգստանում էր. մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը...

Հրավերներն իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում. «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։

Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը. «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։

Մի առավոտ հոբիթները տեսան, որ Բեգ-Էնդի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էին կանգնեցրել։ Բեգշոթ նրբանցում բնակվող հոբիթները հնարավորություն ունեին առավոտից երեկո հետևել նախապատրաստություններին, և շուտով բավական նախանձողներ ձեռք բերեցին: Իսկ ինչ վերաբերվում է Ծերուկ Գեմջիին, նա դադարեց նույնիսկ ձևացնել, թե աշխատում է այգում:

Վրաններն աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց մարգագետնի կենտրոնում աճող հսկայական ծառը։ Այժմ այն հպարտ վեր էր խոյանում սեղանի գլխամասում: Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Բայց ամենահետաքրքիրը հոբիթների համար բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։

Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արևը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, և քեֆ-ուրախությունն սկսվեց։

Բիլբո Բեգինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մոտիկ հարևանները հրավիրված էին մեծից մինչև փոքր։ Իսկ եթե որևէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միևնույն է, եկել էին, այնպես որ դա կարևոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ և ոչ բոլորին, ինչպես այդ օրը, և դա լավ սովորություն է։ Հոբիթոնում և Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։

Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի հրաշք էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում հյուրասիրությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել՝ վառ, գեղեցիկ, իսկ ոմանց, կարելի է ասել, նույնիսկ՝ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, և բերված էին Դեյլից ու Սարամիջի թագավորությունից. դա թզուկների ջանքերի արդյունքն էր։

Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր. նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի և թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ և որտեղ ուզում էր, տասնմեկից մինչև յոթի կեսը, մինչև հրավառության սկսվելը։

Հրավառության կառավարը Գենդալֆն էր. նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլև անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկինքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ-կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։

Զա՛րկ՝ և հրավառ թռչուններ էին սկսում սավառնել երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Զա՛րկ՝ ծխե մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերևներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները և դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն, հորդ անձրև էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք և օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեղ համարը Գենդալֆը պահել էր վերջում, երևի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, և նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Այն քուլա-քուլա դառավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապն անցավ հոբիթների գլխավերևով, օդում գլուխկոնծի տվեց և խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։

― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։

Համընդհանուր սարսափն ու շփոթությունն ասես օդ ցնդեց. հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի թռան։ Հրաշալի խնջույք էր լինելու: Ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գենդալֆը։

Շատ-շատ էին այնտեղ Բեգինսներն ու Բոքոնակները, Տուկերն ու Բրենդիբաքերը, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Հոբիթոնում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո Սաքվիլ-Բեգինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։

Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։

Իսկ առայժմ ուտելու ժամանակն էր, և հոբիթները հիացած էին: Փառավոր խնջույք էր: Ինչ որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին. միևնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։

Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել և եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» և լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկները։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք և ծափ կտանք։

― Իմ սիրալիր ազգակիցնե՜ր, ― վեր կենալով սկսեց Բիլբոն։

― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը: Լռության խմբակային կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում և ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։

Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին և բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին. մետաքսե անթև բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երևում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերևում։

― Իմ սիրելի Բեգինսնե՜ր և Բոքոնակնե՜եր, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Տուկե՜ր և Բրենդիբաքե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաև Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր և Մազաթափնե՜ր...

― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, ոչ ոք չկասկածեց. սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։

― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Սաքվիլ-Բեգինսներ, ուրախ եմ ձեզ ողջունելու Բեգ-Էնդում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ...

― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։

― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։

Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր. «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։ Հրաշալի՛ է: Ավելի կարճ ճառ չի՛ լինում:

Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ԴԵՅԼ տարօրինակ դաջվածքով: Նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Տուկերն ու Բրենիբաքերը որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Էվերարդ Տուկն ու դեռատի Մելիլոթ Բրենդիբաքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ-դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։

Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։

― Ես ձեզ երկար չե՛մ զբաղեցնի, ― գոռաց Բիլբոն։

Ամեն կողմից ծափահարեցին։

― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց, և Տուկերից ոմանք նույնիսկ պատրաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա...

Հավանության ուրախ գվվոց։

― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։

Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, և բոլորը մտքերի մեջ ընկան. արդյոք հաճելի՞ է դա լսելը։

― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։

Նախկին խրախուսիչ գվվոցը։

― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլև իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այսօր նա չափահաս է դառնում և կարող է այսուհետ իր վրա վերցնել Բեգ-Էնդի տնօրինությանը։

Ավագներից ինչ-որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜... ծերուկ Ֆրո՜դո...» գոչգոչում էին երիտասարդները։ Սաքվիլ-Բեգինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում Բեգ-Էնդի տնօրինությանը»։

― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։

Անհարմար լռություն։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Սաքվիլ-Բեգինսները վիրավորվեցին՝ ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։

― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ-երկու տարին ի՞նչ է որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի. «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է. չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը...

Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա նա մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին. ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։

― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ ի վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով...

Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Բեգինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։

Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ Տուկերը (չնչին բացառությամբ) հավանություն չտվեցին Բիլբոյի այդ քայլին։ Համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ և բոլորը փնովում էին նրա հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Ռորի Բրենդիբաքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց.

― Էհ, սիրելիս, էստեղ մի բան էն չէ։ Բեգինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։

Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։

Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ-որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, որ ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում-խմում էին, քննարկում ու դատապարտում էին Բիլբո Բեգինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Սաքվիլ-Բեգինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց. նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը և սուսուփուս վրանից դուրս ելավ։

Բիլբո Բեգինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, և այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան այլևս ոչ մի հոբիթ չտեսավ։

Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես են խժդժում ապշահար հոբիթները վրանում և ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթև բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ և պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ-որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց և նավթալինով հագեցած պահարանից հանեց գլխանոցով թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր բծերով ու խունացած էր, ինչ-որ ժամանակ երևի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իր աշխատասենյակը և գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց. ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ և ինչ-որ հաստ ծրար։ Կապոցը խոթեց իր մեծ ու բերնեբերան լցված ուսապարկը։ Ոսկե շղթայով Մատանին դրեց ծրարի մեջ և ծրարը դրեց բուխարիկի թարեքին: Բայց հետո շտապով վերցրեց ու դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գենդալֆը։

― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երևում։

― Ուրախ եմ, որ հիմա տեսանելի ես, ― պատասխանեց հրաշագործը բազկաթոռին նստելով, ― որովհետև ուզում եմ մի երկու խոսք փոխանակել քեզ հետ։ Դե ինչ, քո կարծիքով, ամեն ինչ լա՞վ ստացվեց։

― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։

― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, ես էլ որոշեցի, որ չարժե գաղտնիքը բացել: Դե թող հիմա քո հյուրերը որոշեն. դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։

― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։

― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը... միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ և ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։

― Թող բարբաջեն։ Ինձ հանգիստ է պետք, երկարատև հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ. հազիվ թե երբևէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է... Ծերացել եմ, Գենդալֆ, ոսկորներս նվվում են, տեսքից երիտասարդ եմ երևում, բայց ներսումս հո զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել...»։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ-բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր է ինչ-որ ձևով փոփոխել կյանքս։

Գենդալֆը սևեռուն ու մտահոգ հայացքով նայեց հոբիթին։

― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։

― Ճիշտ է, թե սխալ, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գենդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել. «... Եվ ապրեց երջանիկ մինչև իր օրերի վերջը»։

Գենդալֆը ծիծաղեց.

― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։

― Ում պետք է, կկարդա։ Հրեն, Ֆրոդոն արդեն կարդացել է, չնայած վերջը չկար։ Ի դեպ, դու աչքդ Ֆրոդոյի վրա կպահե՞ս։

― Երկու աչքս, չնայած հիմա դրա ժամանակը չունեմ։

― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինձ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ հյուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ, հարմարավետ։ Հասկանալի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։

― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գենդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես...

― Ի-իհարկե ամեն ինչ... իսկ Մատանին... ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։

― Որտե՞ղ է...

― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ... գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա՝ դիմելով ինքն իրեն։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։

Գենդալֆը նորից ուշադիր նայեց Բիլբոյին, և նրա աչքերը մի թեթև փայլեցին։

― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։

― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ-որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է...

― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գենդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կախարդական են ամեն տեսակ նենգություններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։

Բիլբոն կարմրեց ու Գենդալֆի վրա մի կատաղի հայացք նետեց։ Նրա բարեհոգի դեմքը հանկարծ դաժանացավ։

― Որտեղի՞ց գիտես, ― գոռաց նա։ ― Քո ի՞նչ գործն է։ Ի՛մն է, ի՛մն էլ կա։ Իմը, հասկանալի՞ է։ Ես եմ գտել, ինքն է իմ ձեռքը եկել։

― Իհարկե, իհարկե, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։

― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը... ի՛մ սքանչելին... Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին...

Գենդալֆը նայում էր հանգիստ ու սևեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։

― Գիտենք, ― նկատեց նա, ― Մատանին այդպես անվանել են, բայց ո՛չ դու։

― Այն ժամանակ ես չէի, իսկ հիմա՝ ես եմ ասում։ Եվ ի՞նչ։ Տեսե՜ք, տեսե՜ք, Գորլումն է ասել։ Նրանն է եղել Մատանին, իսկ հիմա իմն է։ Ի՛մն է, և ընդմիշտ։

Գենդալֆը վեր կացավ, և նրա ձայնը դաժան դարձավ։

― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մեծ հիմարություն կանես, եթե չթողնես: Ամեն քո խոսքից հետո ես դրանում ավելի եմ համոզվում: Մատանին շատ ամուր է բռնել քեզ: Թող այն, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, և կազատվես։

― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ես հիմա էլ ազատ եմ, ինքս եմ իմ գլխի տերը... ― համառորեն ճչաց Բիլբոն։

― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գենդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, հապա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ տուր այստեղ Մատանին։

― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում... Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա... Ես իմ սքանչելին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։

Գենդալֆի աչքերը փայլատակեցին։

― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գենդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած... ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, և նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։

Բիլբոն հետ-հետ գնաց. նա հևում էր և չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, և օդն ասես զնգում էր։ Գենդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին. Բիլբոյի բռունցքները բացվեցին, և նա դողաց.

― Այդ ի՞նչ ես անում, Գենդալֆ, ախր ոնց որ բոլորովին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։

― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Դե ես ինքս էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, և Գենդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։

Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։

― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ-որ բան եկավ... Իսկապես որ, հիմա կարծես անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ. ինչ-որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ... Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։

― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գենդալֆը։ ― Ամեն ինչ որոշված է։ Գնա և Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։

Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։

― Լավ, ― ասաց նա, ― կտա՛մ։

Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։

― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր և միաժամանակ արդեն... Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչև վերջ հասցնել։

― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գենդալֆը։

― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին արդեն «հրաժեշտ» եմ տվել...

Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։

― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։

― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։

― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գենդալֆը։ ― Դիր բուխարիկի թարեքին։ Ֆրոդոն հիմա կերևա։ Ես կսպասեմ։

Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գենդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։

Բայց հանկարծ նրա դեմքը պայծառացավ ու ժպիտով լուսավորվեց։

― Դեհ, ահա և բլորը, ― թեթևացած ասաց նա։ ― Գնալու ժամանակն է։

Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը և սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։

― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է...

― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։

― Դե ուրեմն՝ գնացինք։ ― Եվ նա քայլեց դեպի դուռը։

Պարզ գիշեր էր, սև երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։

― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ... Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին... Մնաս բարով... ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գենդալֆ...

― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն... Միայն զգույշ եղիր... Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն...

― Զգույշ եղիր... Էլ ի՞նչ կուզեիր... Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։ Եվ նա քթի տակ սկսեց երգել.


Վազում է ուղին հեռու ու հեռու
Ի՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:
Մոռացած հոգնածություն, ցավ ու վախ
Ես գնում եմ առանց կանգառ,
Անընդհատ առաջ ու առաջ,
Մինչև հասնեմ ճամփաբաժան:
Էնտեղ՝ ուղիների խաչմերուկում
Կորոշեմ, թե ուր եմ գնում:

Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետևից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի ու խորացավ բարձր, խիտ խոտերի մեջ: Խոտերը շրշացին, ասես քամին շարժեր դրանք, իսկ հետո ամեն ինչ լռեց։

Գենդալֆը կանգնած նայում էր նրա հետևից, մթության մեջ։

― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ... ― ցածրաձայն ասաց նա և վերադարձավ տուն։

Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գենդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։

― Գնա՞ց, ― հարցրեց Ֆրոդոն։

― Այո, գնաց, ― պատասխանեց Գենդալֆը, ― կարողացավ գնալ։

― Իսկ ի՜նչ լավ կլիներ... Այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։

― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գենդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։

Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, բայց չբացեց։

― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Բեգ-Էնդի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։

― Ինչպե՞ս, Մատանի՞ն էլ, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Նա դա էլ է թողել ինձ։ Ինչի՞ համար։ Չնայած, պետք կգա։

― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գենդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։

Այժմ Ֆրոդոն Բեգ-Էնդի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մեկը մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:

Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեստները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). Բեգինսներ, Բոքոնակներ, Կուղբոնցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Բեգ-Էնդի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:

Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Բեգինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:

Նախասրահում մանր կահույքի, փաթեթների ու կապոցների մի մեծ կույտ էր գոյացել: Յուրաքանչյուր իրի վրա պիտակ էր փակցված, իսկ պիտակի վրա՝ գրվածք: Գրություններն այսպիսին էին.

«Ադելարդ Տուկին, որպես սեփականություն, Բիլբոյից»՝ փակցված էր հովանոցին: Ադելարդը հաճախ էր ուրիշի հովանոց վերցնում տուն գնալուց, թեև միշտ չէ, որ այդ հովանոցների վրա նշված էին, որ դրանք նվեր են իրեն:

«Դորա Բեգինսին՝ ի հիշատակ մեր երկարատև նամակագրության, Բիլբոյից»՝ փակցված էր թղթերի համար նախատեսված մեծ զամբյուղին: Դորան, Դրոգոյի քույրը, Ֆրոդոյի և Բիլբոյի ազգականուհիներից ամենատարեցն էր: Նա արդեն իննսուն ինը տարեկան էր և վերջին հիսուն տարում սարի չափ թուղթ էր օգտագործել՝ հարազատներին ճիշտ ուղու վրա պահելու համար բարի խորհուրդներ ուղարկելով:

«Միլո Փորսուղին՝ հույսով, որ օգտակար կլինի, Բ.Բ.-ից»՝ փակցված էր ոսկե փետուրով գրիչին և թանաքամանին: Միլոն հայտնի էր նրանով, որ երբեք նամակների չէր պատասխանում:

«Անժելիկային՝ քեռի Բիլբոյից, անձնական օգտագործման համար»՝ փակցված էր կլոր գոգավոր հայելուն: Անժելիկան Բեգինսների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ էր և, մեղմ ասած, չէր թաքցնում, որ իրեն համարում է Հոբիթոնի առաջին գեղեցկուհին:

«Հավելում Հուգո Ցմփորի գրադարանին ներդրում ունեցող անձանցից մեկից»՝ փակցված էր գրապահարանին: Հուգոն սիրում էր ուրիշներից գրքեր վերցնել, բայց վերադարձնել չէր սիրում:

«Սերինիա Սաքվիլ-Բեգինսին՝ որպես նվեր»՝ փակցված էր արծաթե գդալներով տուփին: Բիլբոն կասկածում էր, որ իր առաջին բացակայության ժամանակ Սերինիան Բեգ-Էնդից բավական քանակությամբ արծաթե սպասք է տարել: Սերինիան այդ կասկածների մասին հիանալի գիտեր և երբ հայտնվեց (մի փոքր ուշ, քան մյուսները) ու տեսավ գրությունը, անմիջապես հասկացավ, թե ինչ է Բիլբոն ակնարկում, բայց, միևնույնն է, գդալները վերցրեց:

Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:

Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափի Բեգշոթ նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին Այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինին Հարավային Հոբիթստանից էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:

Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:

Օրը թաղվեց հոգսերի մեջ։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին, ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս հրավիրել նրանց չէր հաջողվում։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին շքամուտքից մինչև դարպաս։ Իրարանցում սկսվեց: Հոբիթները տաքացած վիճում էին, ոմանք փոխանակվում էին նվերներով, ինչ-որ մեկը պիտակները պոկեց, մի քանիսն էլ ծլկեցին ուրիշին հասցեագրված նվերները գրպանած: Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիբաքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։

― Նա վատառողջ է, ― ասաց նա։

― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։

Մերին գնաց զեկուցելու, և Սաքվիլները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա դեմքին պարզ գրված էր, որ հյուրեր ընդունելու ցանկություն չունի, մանավանդ, եթե այդ հյուրերը Սաքվիլ-Բեգինսներն են: Տեսնելով նրանց՝ Ֆրոդոն վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։

Իսկ Սաքվիլներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։

― Մի բան ինձ համար պարզ է, ― կատաղած վրա բերեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը...

Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց և ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, և ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։

― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից... Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալնե՞ր... Ա՜յ քեզ սրիկա...

Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Սերինիան, սակայն, մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց.

― Դու դեռ սրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ. քեզանից ի՞նչ Բեգինս... Դու... դու ամենաիսկական Բրենդիբաք ես...

― Լսեցի՞ր, Մերի, ա՛յ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն՝ նրա հետևից դուռը փակելով։

― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիբաքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիբաք...

Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց. նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում: Բիլբոյի գանձերի մասին պատմություններն ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկին կարելի է հափշտակել, միայն թե չխանգարեն։

Կրծունիկին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով՝ Ֆրոդոն փլվեց աթոռին։

― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր և այլևս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գան։

Նա հազիվ էր նստել և ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― երևի ավելի վիրավորական բան է մտածել ու վերադարձել է: Ոչինչ, թող սպասի մինչև վաղը»։

Նա գավաթից կում արեց՝ ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թակոցին։ Հանկարծ պատուհանից երևաց հրաշագործի գլուխը։

― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ միայն դուռդ կպոկեմ, այլև այնպես կանեմ, որ այն դուրս կթռչի բլրի մյուս կողմից ― ճչաց նա։

― Այդ դո՞ւ ես, Գենդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի... Ես կարծում էի Սերինիան է։

― Որ այդպես է՝ լա՛վ, ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչև հիմա ատամներս սվսվում են։

― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։

― Ապրես, որ չես հագել, ― նստելով ասաց Գենդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։

― Իսկ ի՞նչ կա որ։

― Ի՞նչ գիտես Մատանու մասին։

― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է իրեն օգնել։

― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։

― Ոչ այն, որ թզուկներին է պատմել և որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միևնույն է, իմն է Մատանին»։

― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գենդալֆը։ ― Դե, իսկ ի՞նչ ես այդ ամենի մասին մտածում։

― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։

― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Այնպես որ դու էլ շրջահայաց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։

― Ինչ-որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։

― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մատանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարևորը, խոսացկությունների ու ասեկոսների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն և բերանբացություն չանես։

― Այ քեզ հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։

― Ես դեռ վստահ չեմ և չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ՝ երբ վերադառնամ, երևի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաս բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։

― Ինչպես թե, հենց հիմա... ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ և այնպես հույս ունեի քո օգնության վրա...

― Ես էլ էի մտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու. թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլևս չեմ ուզում երևալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեև նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել և հիմա կիսում ենք նրա հարստությունը։

― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի և՛ Բեգ-Էնդը, և՛ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբևէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք...

― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գենդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր... Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաս բարով։

Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչև շեմը, Գենդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ-մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ-որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։

Նրանք երկար ժամանակով բաժանվեցին։

Գլուխ երկրորդ. Անցյալի ստվերը

The Shadow of the Past.jpg

Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Բեգինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Հոբիթոնում, այլ ամեն տեղ ու ամենուրեք. քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, և հետզհետե Խենթ Բեգինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր և պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ և մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։

Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գենդալֆը։

«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ-որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց և հաջորդ տարի Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց. լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ի՜նչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված... Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։

Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը նշելը սովորություն դարձրեց, և հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ-առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։

Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Բեգ-Էնդում Փերեգրին Տուկը (ընկերների համար պարզապես Փիփին) և Մերի Բրենդիբաքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, և հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերին ու Փիփինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով, կապերի մեջ է մտել էլֆերի հետ։

Ժամանակն անցնում էր, և բոլորը սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում». նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։

Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Բեգ-Էնդի տեր, պարոն Բեգինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ-ուրախ վայելում էր կյանքը և ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երևում, որտեղ երբեք չէր եղել և ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նա սկսեց ինքն իրեն կրկնել. «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր. «Հե՜տո, մի օր...»։

Մինչդեռ մոտենում էր նրա հիսունամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (և նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետևում էին նրան։ Իսկ ով հետևում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ-շատացել էին։

Լուրեր էին պտտվում արտերկրներում կատարվող ինչ-որ զարմանահրաշ բաների մասին. Գենդալֆն արդեն երկար տարիներ չէր երևացել և նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում՝ հեռանում էին Միջերկրից: Նրանց այլևս չէին հետաքրքրում Միջերկրի տագնապները։ Թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արևելքից արևմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթափայլ Նավահանգիստ, բայց թզուկներն էլ էին օգտնվում այդ ճանապարհից Կապույտ լեռների հանքերը գնալուց։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեև տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արևմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու և Մորդոր երկրի մասին։

Այդ բառը հայտնի էր միայն շատ հինավուրց ասույթներից և պարուրված էր չարագուշակ ստվերով։ Լուսավոր Խորհուրդը վերջերս էր Չարքանտառից քշել Չար ուժին, սակայն պարզվում է, որ նա չի հեռացել, այլ վերադարձել ու կրկին վերակառուցել է իր Սև Ամրոցը, և այնտեղից այժմ սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Հեռու հարավում ու արևելքում արդեն թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում են օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, առաջվա պես բթամիտ ու ծուռթաթ չեն, այլ խորամանկ և նոր ձևով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։

Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բաներ լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաև տեսել էր։

Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սեմ Գեմջին՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկի մշտական հաճախորդները։

― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սեմը։

― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ...

― Դե ինչ արած, ― ասաց Սեմը, ― տատի հեքիաթներն էլ մեկ-մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։

― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, և նրանք միահամուռ քրքջացին։

― Էդ դու իմ խոսքը կտրեցիր, ― մյուսների հետ Սեմն էլ ծիծաղեց։ ― Իսկ ծառ հսկաների հաշվով ի՞նչ կասես։ Ասում են, հյուսիսային ճահիճներից այն կողմ վերջերս մեկին տեսել են՝ ուզածդ ծառից բարձր։

― Էդ ո՞վ է ասում։

― Դե, թեկուզ իմ ախպերացու Հելը։ Նա պարոն Կուզբոնցի մոտ է բանում և միշտ լինում է Հյուսիսային նահանգում։ Հենց ինքն էլ տեսել է։

― Նա կտեսնի, մենակ մեզ ցույց չի տա։ Իսկ թե ինչ է էնտեղ տեսնում, ինքն ավելի լավ գիտի, քանի որ ուրիշները ոչինչ չեն տեսնում։

― Դե չէ, էլի, իսկական հսկա է, ամեն լոքը երեք սաժեն է, ինքն էլ ոնց որ վիթխարի ծփի լինի, իր համար քայլում գնում է...

― Ծփիները չեն քայլում, այլ աճում են, որտեղ որ բուսել են։

― Դե քեզ ասում են՝ քայլելիս է եղել, իսկ ծփի էնտեղ չի աճում։

― Դե որ ասածիդ պես չի աճում, էլ որտեղի՞ց է նա էնտեղ ծլել, ― կտրեց Թոդը։

Բոլորը, հավանություն տալով, ծիծաղեցին. Թոդին մատներիդ վրա չես խաղացնի։

― Համա՜ թե լեզու ունես, ― ասաց Սեմը, ― մենակ թե ախր մեր Հելիուսը միակը չի, որ տեսակ-տեսակ բաներ է տեսել։ Ամբողջ Հոբիթստանով մեկ խոսում են, որ այդպիսի բան մինչև օրս չի եղել։ Արևելքից չտեսնված-չլսված օտարականներ գալիս են ու գալիս։ Ու ականջիս է հասել, որ էլֆերը տեղահան են եղել դեպի արևմուտք՝ Սպիտակ Բերդից այն կողմի նավահանգիստները։ ― Սեմը ինչ-որ անորոշ ձեռքը թափ տվեց․ ոչ նա, ոչ էլ հոբիթներից որևէ մեկը չգիտեր, թե իրենց արևմտյան ծայրամասից այն կողմ, հինավուրց ավերակների հետևում ծովը որտե՞ղ է գտնվում։ Միայն հին ավանդություններ կային Արծաթափայլ Նավահանգստի մասին, որտեղից լողում-հեռանում ու էլ չէին վերադառնում էլֆերի նավերը։

― Դրանք լողում ու լողում են արևմուտք, իսկ մեզ թողնում են, ― խոսեց Սեմը համարյա երգելով, տխուր ու հանդիսավոր գլուխն օրորելով։

Թոդը փռթկացրեց.

― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու և առհասարակ Հոբիթստանում որևէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։

― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սեմը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել և շարունակ հույս էր տածում, որ երբևէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած ասույթներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին և կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Բեգինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում և առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար-չկար՝ գիտեր։

― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվես։ Դե լավ, ժողովուրդ, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք... ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։

Սեմը մի քիչ էլ նստեց, բայց այլևս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Նախ այգում աշխատանքն անսպառ էր. առավոտից պետք է քրտնաջան աշխատի, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք, բայց Սեմը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրևից հետո։ Արևը մայր էր մտել, և երեկոն, նահանջելով, կամաց-կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սեմի գլխավերևում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։

Եվ հանկարծ հայտնվեց Գենդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երևացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց և նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ. հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր-մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել և նրա մասին ոչինչ չէր լսել. «Ուրեմն, որոշեց նա, Գենդալֆն այլևս հոբիթների հետ գործ չունի։» Բայց այդ երեկո, երբ Սեմը սուլելով տուն էր բարձրանում, Ֆրոդոյի աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։

Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախացավ վաղեմի բարեկամին տեսնելու համար։ Նրանք կանգնել ու զննում էին իրար։

― Դեհ, ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրեց Գենդալֆը։ ― Տեսնում եմ նույնն ես մնացել, Ֆրոդո...

― Դու էլ, ― ասաց Ֆրոդոն, իսկ ինքն իր մեջ մտածեց, որ հրաշագործը ծերացել է ու կորացել։ Հոբիթը Գենդալֆին հարցերով հեղեղեց, և նրանք նստեցին մինչև կեսգիշեր։

Առավոտյան, նախաճաշելուց հետո, հրաշագործն ու Ֆրոդոն նստեցին բաց պատուհանի առջև։ Բուխարիկում ճարճատում էր կրակը, թեև դրա կարիքը չկար. արևը տաքացնում էր և հարավից գոլ քամի էր փչում։ Ամենուրեք թարմություն էր բուրում, գարնանային կանաչը ծածկում էր դաշտերը, և վառ սաղարթով գանգրանում էին ծառերը։

Գենդալֆը հիշում էր, թե ինչպիսի գարուն էր համարյա ութսուն տարի առաջ, երբ Բիլբոն առանց թաշկինակի սուրաց արկածների գնացողների հետևից։ Այն ժամանակից ի վեր Գենդալֆի մազերն ավելի էին ճերմակել, մորուքի ու հոնքերի մազերն ավելի էին երկարել, դեմքին հոգսերը նոր կնճիռներ էին ակոսել, բայց աչքերի փայլն առաջվանն էր։

Ֆրոդոն մտազբաղ նստած էր և նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գենդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։

― Կարծես թե մի բան սկսեցիր ինձ ասել Մատանու մասին, Գենդալֆ, ― հիշեցրեց նա։ ― Սկսեցիր ու չվերջացրիր, հետաձգեցիր առավոտյան։ Գուցե հիմա կշարունակե՞ս։ Ասում ես, Մատանին վտանգավոր է, իսկ գիտե՞ս, ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում վտանգավոր։

― Դե ուրեմն լսիր, ― պատասխանեց հրաշագործը։ ― Այն ավելի մեծ զորություն է իր մեջ պարունակում, քան ես կարծում էի սկզբում: Հասկանում ես, ցանկացածդ մահկանացուին կխոնարհի։ Կխոնարհի և կտիրի նրան: Այն կռել են խորը անցյալում, այն ժամանակներում, երբ Էրեգիոնում կռեցին Էլֆական Մատանիները՝ կարող ես դրանք կախարդական անվանել, դա իրականությունից այնքան էլ հեռու չէ: Էրեգիոնի Մատանիներն իրոք սովորական չեն և իրարից շատ տարբեր են՝ կան այնպիսինները, որոնք իրենց մեջ հզոր ուժ են պարունակում, և կան ավելի հասարակներ: Ավելի հասարակները ուղղակի հմտանալու փորձի արդյունք էին, սակայն նույնիսկ դրանք հասարակ մահկանացուի համնար վտանգավոր են: Իսկ Մեծ Մատանիները կամ, ինչպես ասում են, Համիշխանության Մատանիները կործանարար են: Քեզ պետք է ասեմ, Ֆրոդո, որ մահականացուները, որոնց վստահվում է տիրել Կախարդական Մատանիների, չեն մեռնում և չեն ծերանում, բայց և իսկական կյանքով չեն ապրում. նրանք ուղղակի քաշում են կյանքի լուծը՝ առանց ուրախության, առանց զվարճությունների մինչև որ ապրելը դառնում է տանջանք։ Եվ եթե մահկանացուն հաճախ է հագնում Մատանին, անտեսանելի դառնալու համար, ապա նա հալվում է, կամ՝ ինչպես Իմաստուններն են ասում, ետմարմնավորում է ապրում, իսկ հետո հավիտյան անտեսանելի է դառնում, տեսանելի միայն Մատանիների Տիրակալի աչքին։ Այո, վաղ թե ուշ, ուշ՝ եթե նա ուժեղ է ու բարի, բայց միևնույն է, նրան վիճակված է դառնալ Մութ Ուժերի սպասավորը, որոնց տիրում է Սև Տիրակալը։

― Ի՜նչ սարսափելի է... ― ասաց Ֆրոդոն։

Եվ նրանք երկար լռեցին։ Միայն պարտիզպան Սեմ Գեմջիիի մկրատն էր չխկչխկում պատուհանի տակ։

― Եվ դու վաղո՞ւց գիտես այդ մասին, ― վերջապես հարցրեց Ֆրոդոն։ ― Իսկ Բիլբոն գիտե՞ր։

― Բիլբոն գիտեր ճիշտ այնքան, որքան որ քեզ է ասել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Այլապես նա քեզ այդպիսի վտանգավոր ժառանգություն չէր թողնի, նույնիսկ ինձ վրա հույս չէր դնի։ Նա մտածում էր, որ Մատանին շատ գեղեցիկ է ու միշտ կարող է պետք գալ, բայց եթե ինքն անձամբ ինչ-որ իրեն լավ չի զգում, ապա Մատանին այստեղ կապ չունի։ Նա ասում էր, որ Մատանին իր գլխից դուրս չի գալիս և շարունակ տագնապի մեջ է պահում իրեն, բայց չէր կասկածում, որ խնդիրը Մատանու մեջ է։ Թեպետ և հասկացել էր, որ Մատանուն պետք է հետևել՝ այն մեծանում է ու փոքրանում, ծանրանում է ու թեթևանում, կարող է հանկարծ սահել մատից ու կորչել։

― Այո, այդ մասին նա ինձ գրել է, ― ասաց Ֆրոդոն, ― ու ես միշտ շղթայով եմ պահում։

― Բավական խելամիտ է, ― նկատեց Գենդալֆը։ ― Բայց իր կյանքի երկարությունը Բիլբոն Մատանու հետ չէր կապում։ Նա մտածում էր, որ պարզապես իր ճակատին երկարակեցություն է գրված և դրանով շատ էր պարծենում։ Իսկ ապրում էր տագնապի և անորոշ վախի մեջ։ «Ես բարակել եմ ու մի տեսակ թափանցիկ դարձել», ― մի անգամ գանգատվեց ինձ։ Մի քիչ էլ՝ և Մատանին իր գործը կաներ։

― Դե ասա ինձ, դու վաղո՞ւց դա գիտես, ― նորից հարցրեց Ֆրոդոն։

― Վաղու՞ց... Ես շատ բաներ գիտեմ, Ֆրոդո, որ միայն Իմաստուններին է հայտնի։ Բայց այդ մատանու մասին, կարելի է ասել, մինչև հիմա էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Մնացել է վերջին փորձությունը։ Բայց իմ ենթադրությունը հաստատ է, այստեղ ես համոզված եմ։ Իսկ երբ իմ մտքով անցա՞վ, ― Գենդալֆը մտածմունքի մեջ ընկավ։ ― Հապա համբերիր... Այո, այն նույն տարին, երբ Լուսավոր Ուժերի Խորհուրդը մաքրեց Չարքանտառը՝ հենց Հինգ Զորաց Ճակատամարտից անմիջապես առաջ։ Ճիշտ է, երբ Բիլբոն գտավ Մատանին, հանկարծ ես տագնապ զգացի, բայց թե ինչու՝ չգիտեի։ Ինձ զարմացնում էր, թե ինչպես է Գոլլումը տիրացել Մեծ Մատանիներից մեկին, իսկ որ դա Մեծերից մեկն էր՝ պարզ էր։ Բիլբոն խոսակցության ժամանակ տարօրինակ կերպով սուտ խոսեց՝ որ այն նվեր է, հետո, երբ ինձ բացեց ճշմարտությունը, ես հասկացա, որ նա ամողջ ուժով փորձում է ապացուցել Մատանու նկատմամբ իր անառարկելի իրավունքը։ Կասկած չկար. նա իրեն պահում էր ճիշտ և ճիշտ Գոլլումի պես: Երկուսն էլ ստում էին, և ստի նմանությունն ակնհայտ էր: Իբրև թե Գոլլումը «ծննդյան օրը նվեր է ստացել», իսկ Բիլբոն «խաղում ազնվորեն» շահել է։ Սուտը ստի վրա, և այնքա՜ն էլ իրար նման: Դա ինձ համար առաջին նախազգուշացումն էր։ Երևում է, Մատանին ստիպում է խաբել և ստախոսություն է հուշում։ Այստեղ ես առաջին անգամ հասկացա, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ, և Բիլբոյին ասացի, որ Մատանու հետ զգույշ լինի: Բայց ամեն անգամ, երբ որ ես խոսք էի բացում այդ մասին նա չէր ուզում լսել և սարսափելի բարկանում էր։ Ի՞նչ էր մնում անելու։ Հո Մատանին ձեռքից չէի խլելու, և ինչի՞ց ելնելով։ Ես հետևում էի և սպասում։ Մտածեցի, որ հարկավոր էր խորհրդակցել Սարուման Ճերմակի հետ, բայց ինչ-որ բան ինձ կաշկանդում էր։

― Ո՞վ է նա, ― հարցրեց Ֆրոդոն, ― նրա մասին երբեք չեմ լսել։

― Դու որտեղի՞ց պետք է լսեիր, ― ժպտաց Գենդալֆը։ ― Նա հոբիթների հետ գործ չունի, կամ՝ չի ունեցել։ Նա շատ իմաստուն է, հրաշագործների մեջ առաջինն է, Խորհրդի գլխավորը։ Շատ գաղտնիքներ նրա առաջ բաց են, բայց նա գոռոզացել է իր գիտելիքներով և իրեն բարձր է դասում բոլորից։ Շատ վաղ ժամանակներից նա խորացել է Մատանիների գաղտնիքների մեջ՝ թափանցելով մոռացումի խավարը, և երբ դրանց մասին Խորհրդում խոսք բացվեց, նրա խոսքերը ցրեցին իմ տագնապը։ Ես ժխտեցի կասկածներս, բայց չփարատվեցի։ Եվ առաջվա նման հետևում էի ու սպասում։

Բիլբոն չէր ծերանում, իսկ տարիներն անցնում էին։ Անցնում էին ու անցնում, ասես նրան չէին էլ դիպչում։ Եվ կասկածը նորից տիրեց ինձ։ Բայց ես ինձ ասացի. «Նա մորական կողմից երկարակեցություն է ժառանգել։ Նրա տարիքն այդքան էլ մեծ չէ։ Կսպասենք...» Եվ անգործության մատնված սպասում էի մինչև Բիլբոյի հրաժեշտի երեկոն։ Այդ ժամանակ նա վերջապես խոսեց և իրեն այնպես պահեց, որ իմ մեջ գլուխ բարձրացրին Սարումանի կողմից մարած բոլոր տագնապները։ Ես հասկացա, որ այստեղ մի մութ գաղտնիքի սև երախն է երևում։ Եվ երկար տարիներ ծախսեցի այն բացելու համար։

― Բայց սարսափելի ոչինչ չի պատահել, չէ՞ ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։

― Նա հենց որ Մատանուց ազատվեց, իսկույն թեթևացավ, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, և կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների և այն մասին, թե ինչ են սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել և որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, նրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։ Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն է եղել և շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել է նրա կյանքին, և այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլևս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն գուցե առանց դրա էլ շատ երկար ապրի: Տալով Մատանին, նա կտրեց կապող թելը և այլևս ենթակա չէ նրան: Չէ՞ որ նա ինքնակամ թողոց այն, և դա ամենագլխավորն է։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է և քեզ համար եմ ես պատասխանատու։ Քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար և ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստ կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, և Բոքոնակները, Ցմփորիկներն ու մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Բեգինսների մասին, խղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։

Ֆրոդոն կուչ եկավ։

― Էդ ինչո՞ւ պետք է վախլուկներ ու ստորներ դառնանք, ― հարցրեց նա։ ― Եվ այդպիսի հպատակներն ո՞ւմ են պետք։

― Համընդհանուր Թշնամուն, ― մռայլ պատասխանեց Գենդալֆը։ ― Չնայած, ճիշտը որ ասենք, մինչև օրս հոբիթները նրա մտքով չեն անցել, նկատի ունեցիր՝ մինչև օրս։ Դրա համար շնորհակալություն ասա ճակատագրին։ Բայց այսուհետև Հոբիթստանին վտանգ է սպառնում։ Դուք նրան պետք չեք՝ նա ստրուկներ շատ ունի, բայց հիմա նա ձեզ չի մոռանա։ Իսկ ստրուկ-հոբիթները նրան ավելի հաճելի են, քան ազատ հոբիթները։ Ընդ որում նա ձեզ վրա չարացած է, և նրա վրեժն ահավոր կլինի։

― Վրե՞ժը, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Իսկ ինչի՞ համար պետք է վրեժխնդիր լինի։ Թեկուզ սպանես, չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Բիլբոն, ես և մեր Մատանին։

― Ինչպե՞ս թե՝ ինչ կապ ունի, ― խոժոռվեց Գենդալֆը։ ― Դու, երևում է, ինչ-որ բան չըմբռնեցիր, ասենք, հիմա կհասկանաս։ Ես ինքս էլ անցյալ անգամ դեռ համոզված չէի, բայց հիմա ժամանակն է քեզ պատմել։ Հապա մի ինձ տուր Մատանին։

Ֆրոդոն տաբատի գրպանից հանեց Մատանին, արձակեց գոտուն ամրացված շղթան ու դժկամ մեկնեց հրաշագործին։ Մատանին ձեռքը հետ էր պահում, կարծես թե նա, կամ Ֆրոդոն ինքը, կամ երկուսը միասին, չգիտես ինչու, չէին ուզում, որ Գենդալֆը կպչեր դրան։

Հրաշագործը զգուշությամբ ընդունեց այն։ Մատանին մաքուր, բարձրակարգ ոսկուց էր։

― Որևէ նշան կա՞ վրան, ― հարցրեց Գենդալֆը։

― Բացարձակ, ― պատասխանեց Ֆրոդոն։ — Վրան քերծվածք անգամ չկա, կարծես ոչ ոք ոչ մի անգամ չի հագել։

― Դե հիմա տես։

Եվ ի զարմանս, եթե ոչ ի սարսափ Ֆրոդոյի, հրաշագործը անսպասելի նետեց այն կրակը։ Ֆրոդոն ճչաց ու հափռեց ունելին, բայց Գենդալֆը գրկեց նրան։

― Սպասիր, ― հրամայական ասաց նա՝ ճերմակած հոնքերի տակից խիստ հայացք գցելով Ֆրոդոյի վրա։

Մատանին հետ կարծես թե ոչինչ չկատարվեց։ Քիչ հետո Գենդալֆը վեր կացավ ու վարագույները ծածկեց։ Խաղաղ սենյակը մթնեց, և միայն Սեմի մկրատի չխկոցն էր լսվում այգուց։ Հրաշագործն անթարթ նայում էր կրակին։ Հետո կռացավ, ունելիով բռնեց Մատանին և ճարպկորեն հանեց ածուխների արանքից։ Ֆրոդոն շունչ քաշեց։

― Սառն է, ― հայտարարեց Գենդալֆը, ― վերցրու։

Ֆրոդոյի ձեռքի ափը անսպասելի ծանրության տակ դողաց։

― Մատներով բռնիր, ― հրամայեց Գենդալֆը, ― Եվ նայիր։

Ֆրոդոն վերցրեց և Մատանու ներսի ու դրսի երեսին նրբին փորագրություն տեսավ։ Ասես այն գրված էր վառ, բայց ինչ-որ խորքից եկող աղոտ կրակով։

One Ring inscription.png

― Այս կրակե տառերն անհասկանալի են ինձ համար, ― դողացող ձայնով ասաց նա։

― Քեզ համար անհասկանալի են, ― ասաց Գենդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես.

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում։

Այս տողերը միայն էլֆերի համար հիշարժան չափածո հմայախոսքից են.

Երեք Մատանի՝ Էլֆերին իմաստուն աստղերի տակ թափառող,
Յոթը՝ թզուկներին անխոնջ քարանձավներում ապրող,
Ինը՝ մահկանացուներին, որոնց ճակատագիրն է գերեզմանը:
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, տիրակալին Մորդորի
Որ թշնամանք ցանի, կամազրկի բոլորին,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Դառնալով ստրուկները հավետ Սև Տիրակալի:

Գենդալֆը հառաչեց և դանդաղ արտաբերեց.

― Քո Մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթակա են մնացած տասնինը։ Մատանի, որ շատ տարիներ առաջ կորցրել է Թշնամին և նրա հետ էլ իր զորության առյուծի բաժինը։ Աշխարհում ամենից շատ վերջինիս է հարկավոր այն՝ և նա չպետք է ստանա...

Ֆրոդոն նստած էր լուռ ու անշարժ, վախից կծկված, ասես նրան պատել էր արևելյան սև ու ցուրտ ամպը։

― Ուրեմն սա թշնամու Մատանի՞ է, ― թոթովեց նրա։ ― Իսկ ինչպե՞ս, ինչո՞ւ է ինձ մոտ ընկել։

― է՜հ, ― ասաց Գենդալֆը։ ― Դա շատ երկար պատմություն է։ Դա սկսվել է այն Սև Տարիներին, որոնց մասին հուշը Իմաստունների սեփականությունն է, այն էլ ոչ բոլորի։ Եթե սկզբից սկսեմ պատմել, ապա քեզ հետ միասին մինչև աշուն կնստենք... Երեկ երեկոյան քեզ պատմում էի Սաուրոն Մեծի՝ Մատանիների Տիրակալի մասին։ Քո ականջին ճիշտ լուրեր են հասել. նա ընդվզել է, լքել Չարքանտառը և տեղափոխվել Մորդորի ամրոցը՝ իր հնագույն աշտարակը։ «Մորդոր» բառը քեզ ծանոթ է, այն մեկ էլ տեսնում ես սևին է տալիս նույնիսկ հոբիթական տարեգրություններում՝ սարսափ ու խավար սփռելով։ Այո, արդեն քանի անգամ ստվերը ջախջախվում է, նահանջում, բայց հետո հայտնվում է այլ կերպարանքով և կրկին տարածվում։

― Գոնե իմ օրոք դա չլիներ, ― ասաց Ֆրոդոն։

― Համաձայն եմ: Բոլորը, ովքեր ապրել են նման ժամանակներում կրկնում են դա ասես անեծք՝ գոնե ոչ մեր օրոք։ Ճակատագիր ընտրելու հնարավորությունը մեզ չի տրված: Մեզ տրված է ժամանակ, և գլխավորն այն է, թե ինչպես կօգտագործենք այդ ժամանակը։ Իսկ մեր ժամանակը, Ֆրոդո, գրեթե վերջանալու վրա է։ Թշնամին օրը օրին ուժեղանում է։ Նրան էլի ժամկետ է հարկավոր, բայց ոչ երկարատև։ Ծանր է լինելու մեր գործը: Թշնամին շատ հզոր է, բայց ամեն տեսակ դիմադրություն կոտրելու, վերջին պատվարները քանդելու և Միջերկիրը Խավարի մեջ խեղդելու համար նրան մի բան է պակասում՝ Համիշխանության Մատանին։

Երեք Մատանիները, որոնց օգնությամբ կարելի է բարիք գործել, Էլֆերը թաքցրել են. նրա ձեռքը դրանց չի կպել և չի պղծել։ Թզուկները յոթ Մատանի ունեին. երեքը Նա խլեց, մնացածները վիշապները ոչնչացրին։ Ինը նա բաժանեց վեհատես ու հպարտ մահկանացու մարդկանց, որպեսզի ստրկացնի նրանց։ Ահա արդեն վաղուց, շատ վաղուց նրանք դարձել են Մատանեկիր Ուրվականներ, խավարի ծառաներ, նրա ամենասարսափելի սպասավորները... Այո, շատ վաղուց ապրող աշխարհում Իննյակին չեն տեսել։ Բայց ո՞վ գիտե։ Խավարը նորից տարածվում է. հնարավոր է՝ նրանք էլ ի հայտ գան, Խավարի նզովից արմատները... Մի վախեցիր: Այո, նրանց մասին չարժե խոսել նույնիսկ այստեղ՝ Հոբիթստանում, այս պայծառ առավոտ։

Այսպիսով նա տիրացել է մահկանացուներին պատկանող Իննին՝ ինը Մատանի նրա հպատակ-օգնականների մոտ են: Ինչպես նաև թզուկների Յոթը՝ ծայրահեղ դեպքում այն, ինչ մնացել է Յոթից։ Երեքը առայժմ թաքցված են, բայց դրանք նրա ինչի՞ են պետք։ Նրան Համիշխանության Մատանին է հարկավոր, նա ինքն է կռել այն, դա նրա Մատանին է, դրա մեջ է դրված նրա հնագույն զորության մեծ մասը։ Եթե այդ Մատանին գտնվի, Սաուրոնի իշխանությունը հարյուրապատիկ կուժեղանա, և նույնիսկ Երեք էլֆականները նրա իշխանությանը կենթարկվեն. դրանց օգնությամբ ամբողջ արվածը հասանելի կդառնա նրա հայացքին, և նրա ուժը անհաղթելի կդառնա։

Մենք ահավոր ժամանակների նախաշեմին ենք կանգնած։ Սաուրոնը կարծում էր, որ Համիշխանության Մատանին այլևս չկա, որ էլֆերն այն ոչնչացրել են, ինչպես և պետք էր անել։ Իսկ այժմ նա գիտի, որ Մատանին կա, որ այն գտնվել է։ Եվ նա փնտրում է այն, փնտրում է ամենուր՝ նրա միտքն ամբողջությամբ զբաղված է դրանով։ Այս Մատանին նրա մեծ հույսն է և մեր մեծ սարսափը։

― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն ոչնչացրել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպե՞ս է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սև մատները։

― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գենդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին և կարողանում էին պայքարել Մեծ Խավարի դեմ: Եվ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արևմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չէր լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը. այդ ժամանակ և արհավիրք կար, և խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, և այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Գուցե մի օր ես քեզ կպատմեմ այդ պատմությունը սկզբից մինչև վերջ, կամ դու կլսես այն ինձանից լավ իմացող որևէ մեկից։ Բայց ոչ այսօր։ Այսօր դու կիմանաս, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։

Սաուրոնին գահընկեց են արել Գիլ-Գալադը՝ էլֆերի արքան և Էլենդիլը՝ Արևմուտքի տիրակալը: Նրանք երկուսն էլ զոհվեցին այդ ճակատամարտում: Էլենդիլի որդին՝ Իսիլդուրը, կտրեց Սաուրոնի մատը և Մատանին վերցրեց իրեն: Սաուրոնը փոշիացավ, և նրա հոգին հեռացավ Միջերկրից, և բազում դարեր անցան, մինչև նրա ստվերը նոր ձև ընդունեց ու սկսեց խտանալ Չարքանտառում: Իսկ Մատանին կորավ: Այն խորտակվեց Անդուինում, երբ Իսիլդուրը ճանապարհորդում էր գետի ափով դեպի հյուսիս: Հիրիկների ցածրավայրից ոչ հեռու դարանակալած լեռնային օրքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրին նրա ջոկատը: Իսիլդուրը նետվեց ջուրը և փորձեց լողալով հեռանալ, բայց, մինչ նա մաքառում էր հոսանքի դեմ, Մատանին սահեց նրա մատից: Օրքերը տեսան նրան և նետահարեցին:

Գենդալֆը լռեց:

— Եվ այնտեղ Հիրիկների ցածրավայրից ոչ հեռու,— քիչ հետո շարունակեց նա,— Գետի մթին հորձանուտներում Մատանին երկար ժամանակով անհետացավ: Դարեր անցան, և Մատանու գոյության մասին մոռացան նույնիսկ առասպելներն ու եղելությունները: Այն, ինչ դու հիմա ինձանից իմացար, շատ քչերը գիտեն՝ նույնիսկ Իմաստունների Խորհուրդը ավելին չգիտե: Սակայն, ինչպես ինձ թվում է, ես գտել եմ այդ պատմության շարունակությունը:

Շատ դարեր հետո, և այնուամենայնիվ շատ վաղուց, Խլուտում, Մեծ Գետի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանք եղեգից մակույկներ էին գործում և լողում գետում, որովհետև սիրում էին գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունևոր, որի գլխավորը դաժան ու հին սովորույթների հետևորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագոլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչև ծառերի արմատները և հետզհետե դադարեց աչքերը բարձրացնել վեր, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։

Նա Դեագոլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորամանկ ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչև փարթամ շամբերը։ Սմեագոլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագոլը նավակում մնաց և սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց և նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակին ինչ-որ փայլուն բան նկատելով՝ նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափին ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց և՝ այ քեզ բան, ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց: Այն զարմանալի շողշողում էր արևի տակ, և Դեագոլը հիացած նայում էր։ Հետևից անլսելի մոտեցավ Սմեագոլը։

― Տուր այն մեզ, փոքրիկ Դեագոլ, ― ասաց Սմեագոլը՝ բարեկամի ուսի վրայից նայելով։

― Էդ Ինչո՞ւ, ― զարմացավ Դեագոլը։

― Դե, որովհետև այսօր մեր ծննդյան օրն է, սիրելիս, և մենք ուզում ենք նվեր ստանալ, ― պատասխանեց Սմեագոլը։

― Մի սրան նայեք, ― ասաց Դեագոլը։ ― Այսօր դու արդեն ինձանից նվեր ստացել ես, կարծում եմ՝ բողոքավոր չես։ Իսկ սա ես ինձ համար եմ գտել։

― Ախր ոնց թե, սիրելիս, ի՞նչ ես ասում, մի՞թե հենց այդպես, ― մռթմռթաց Սմեագոլը, մատներով բռնեց Դեագոլի կոկորդն ու խեղդեց նրան։ Մատանին շատ սիրուն էր ու վառվռուն։

Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։

Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագոլին. նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագոլը մենակ վերադարձավ տուն և հայտնաբերեց, որ երբ Մատանին մատին է, ոչ ոքի աչքին չի երևում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան. քի՞չ բան կարելի էր անել այդ ձևով, և նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրան-նրան և նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր իշխանությամբ՝ թեև փոքր, իր չափերին ու խելքին համապատասխան, բայց իշխանությամբ։ Ազգուտակը սկսեց նրան ատել՝ բոլորը խրտնում էին նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ Երբ տեսնում էին նրան, աքացի էին տալիս, իսկ նա կծում էր։ Ժամանակի ընթացքում նա ճարպիկ գող դարձավ, և քայլելուց մշտապես քթի տակ կատաղած գռմռում էր. գոլլում, գոլլում, գոլլում... Դրա համար էլ նրան անվանեցին Գոլլում ու սկսեցին անիծել: Նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, ի վերջո տատիկն արգելեց վերադառնալ որջ։

Այդ օրվանից նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, և ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ կռացել էր ջրափոսի վրա, ծոծրակին այրոցք զգաց, իսկ ջրի անտանելի փայլից աչքերը կուրացան։ Դա նրան շատ զարմացրեց, ախր բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արև գոյություն ունի։ Իսկ երբ հիշեց, բարձրացրեց բռունցքն ու սպառնաց արևին։

Հետո հայացքն ընկավ Մշուշապատ Լեռների գագաթներին, որտեղից հոսում էր վտակը։ Եվ հանկարծ հասկացավ. «Ախ, ինչ զով ու մութ կլինի այդ ժայռերի խորքում... Այնտեղ արևի աչքից հեռու կլինենք։ Լեռների արմատներն էլ իրենց գաղտնիքներն ունեն, և այդ գաղտնիքները միայն մենք կիմանանք»։

Երբ գիշեր եկավ, նա բարձրացավ լեռները, գտավ քարանձավը, որից ծորում էր մութ հոսանքը, որդի նման սողոսկեց քարակերտ խորքն ու երկար ժամանակով անհայտացավ երկրի երեսից։ Եվ անապական խավարը Գոլլումի հետ միասին կլանեց նաև Մատանին, այնպես որ նույնիսկ նա, ով կռել էր այդ Մատանին, թեպետ նորից հզոր էր դարձել, բայց նրա հետագա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չուներ։

― Սպասիր, ասացիր Գոլլո՞ւմ, ― ճչաց Ֆրոդոն, ―