«Մարգարէ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = * * * |հեղինակ = Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (ռ...»:)
 
 
Տող 8. Տող 8.
  
 
<poem>
 
<poem>
Մարգարէ
 
 
 
Հոգով ծարավ, մռայլասեւ
 
Հոգով ծարավ, մռայլասեւ
 
Անապատում էի շրջում
 
Անապատում էի շրջում

Ընթացիկ տարբերակը 12:04, 12 Օգոստոսի 2015-ի դրությամբ

* * *

հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
աղբյուր՝ անհայտ

Հոգով ծարավ, մռայլասեւ
Անապատում էի շրջում
Եւ սերովբե մի վեցաթեւ
Ինձ երեւաց ուղեխաչում։
Երազաքաշ իր մատներով
Նա բիբերիս դիպավ փութով՝
Ու բացվեցին բիբերը իմ
Զերդ արծվուհու աչքեր ուշիմ։
Ականջներիս թեթեւ դիպավ՝
Եւ մեջն աղմուկ, ղողանջ ընկավ․
Եւ լսեցի երկնի ցնցումը,
Եւ հրեշտակաց թռիչքը վեհ,
Եւ օձերի սողումը գռեհ,
Եւ դաշտային որթի աճումը։
Եւ շրթունքներս նա բացեց,
Եւ մեղավոր լեզուս պոկեց՝
Եւ սնախոս, եւ չարամաղձ,
Եւ իմաստուն օձի խայթոց
Նա իր աջով արյունազօծ,
Դրեց բերանը իմ սառած։
Եւ կուրծքը իմ հատեց թրով,
Եւ սիրտըս թրթռուն հանեց,
Եւ բոցավառ ածուխ՝ հրով,
Բաց կրծքիս մեջ նա տեղադրեց։
Զերդ դի ընկած էի գետնին
Եւ ձայնն աստծո դիմեց վերին․
«Ե՛լ, մարգարե, եւ լո՛ւր, եւ տե՛ս, եւ
Տոգորվելով, կամքովս անանց,
Կտրի՛ր ծովերն ու աշխարհները՝
Բայով այրի՛ր սրտեր մարդկանց»։