«Մարտին Իդեն, Գլուխ I»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 1. Տող 1.
 +
{{Վերնագիր
 +
|վերնագիր = Մարտին Իդեն
 +
|հեղինակ = [[Ջեկ Լոնդոն]]
 +
|թարգմանիչ = Հ. Բարսամյան
 +
|աղբյուր = [[«Մարտին Իդեն»]], Հայպետհրատ, Երևան, 1951
 +
}}
 +
 +
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
 
Առջևից գնացողը ֆրանսիական բանալիով բացեց դուռն ու ներս մտավ։ Նրան հետևեց երիտասարդը, որն անշնորհք կերպով ցած առավ կեպկան գլխից։ Նա հագել էր հասարակ ու կոշտ զգեստ, որից ծովի հոտ էր փչում։ Ընդարձակ դահլիճում նա կարծես իր տեղում չէր։ Նա չէր իմանում, թե ինչ անի իր կեպկան և պատրաստվում էր գրպանը կոխել, բայց ուղեկիցն իսկույն վերցրեց այն նրա ձեռքից այնպես պարզ ու բնական, որ անշնորհք տղան զգացվեց։ «Նա հասկացող է,— անցավ մտքովը,— նա ինձ չի մատնի»։
 
Առջևից գնացողը ֆրանսիական բանալիով բացեց դուռն ու ներս մտավ։ Նրան հետևեց երիտասարդը, որն անշնորհք կերպով ցած առավ կեպկան գլխից։ Նա հագել էր հասարակ ու կոշտ զգեստ, որից ծովի հոտ էր փչում։ Ընդարձակ դահլիճում նա կարծես իր տեղում չէր։ Նա չէր իմանում, թե ինչ անի իր կեպկան և պատրաստվում էր գրպանը կոխել, բայց ուղեկիցն իսկույն վերցրեց այն նրա ձեռքից այնպես պարզ ու բնական, որ անշնորհք տղան զգացվեց։ «Նա հասկացող է,— անցավ մտքովը,— նա ինձ չի մատնի»։
  

08:25, 9 Մայիսի 2014-ի տարբերակ

Մարտին Իդեն

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Հ. Բարսամյան
աղբյուր՝ «Մարտին Իդեն», Հայպետհրատ, Երևան, 1951

Առջևից գնացողը ֆրանսիական բանալիով բացեց դուռն ու ներս մտավ։ Նրան հետևեց երիտասարդը, որն անշնորհք կերպով ցած առավ կեպկան գլխից։ Նա հագել էր հասարակ ու կոշտ զգեստ, որից ծովի հոտ էր փչում։ Ընդարձակ դահլիճում նա կարծես իր տեղում չէր։ Նա չէր իմանում, թե ինչ անի իր կեպկան և պատրաստվում էր գրպանը կոխել, բայց ուղեկիցն իսկույն վերցրեց այն նրա ձեռքից այնպես պարզ ու բնական, որ անշնորհք տղան զգացվեց։ «Նա հասկացող է,— անցավ մտքովը,— նա ինձ չի մատնի»։

Տատանվող ու լայն քայլերով, կարծես տախտակամածը ծովի ալիքներից իջնում ու բարձրանում էր, նա հետևեց իր ուղեկցին։ Թվում էր, թե հսկայական սենյակները նեղ էին նրա լայնարձակ քայլվածքի համար, նա շարունակ վախենում էր ուսով դիպչել դռանը կամ որևէ առարկա ցած գցել բուխարուց։ Նա զգուշությամբ էր անցնում զանազան իրերի մոտից, չափազանցնելով ավելի շատ իր երևակայության մեջ գոյություն ունեցող վտանգը։ Դաշնամուրի ու գրքերով ծանրաբեռ սեղանի արանքով հեշտությամբ կարող էր անցնել վեց մարդ, մինչդեռ նա սիրտ արավ անցնել շունչը պահած: Նրա ծանր ձեռներն անզոր օրորվում էին։ Չէր իմանամ, թե ինչ կերպ վարվի նրանց հետ և հանկարծ որոշակի պատկերացրեց, թե կարող է դիպչել սեղանի վրա գտնվող գրքերին. նա խրտնած ձիու նման մի կողմ ցատկեց և քիչ էր մնացել, որ շուռ տար դաշնամուրի մոտ դրված տաբուրետը։ Նա նայում էր վստահորեն քայլող իր ուղեկցին և կյանքում աոաջին անգամ անցավ մտքովը, թե որքան անտաշ է իր սեփական քայլվածքը և որքան է տարբերվում ուրիշների քայլվածքից. այդ մտքից նա մի պահ շիկնեց ամոթից։ Քրտինքը դուրս տվեց նրա ճակատին, և նա կանգ առավ ու թաշկինակով սրբեց իր բրոնզագույն դեմքը։

— Արտուր, բարեկամս, մի քիչ շունչ առնենք,— ասաց նա կատակի ձևով՝ փորձելով վարագուրել իր շփոթությունը։— Առաջին անգամվա համար ինձ չափազանց շատ է այս ամենը։ Թույլ տվեք մի քիչ սրտապնդվել։ Դուք գիտեք, որ ես չէի ցանկանում, իսկ ձերոնք էլ, բնականաբար, ինձ տեսնելու համար անհամբեր չեն սպասում։

— Դատարկ բան է,— հնչեց հանգստացուցիչ պատասխանը,— մեզնից քաշվելու առիթ չկա։ Մենք հասարակ մարդիկ ենք։ Ա՜, տեսնում եմ, որ ինձ նամակ կա։

Նա մոտեցավ սեղանին, բացեց ծրարն ու սկսեց կարդալ, հյուրին հնարավորություն տալով ուշքի գալ։ Հյուրը հասկացավ ու գնահատեց այդ։ Նա շատ զգայուն ու տպավորվող էր և չնայած արտաքին շփոթվածությանր, նրա մեջ արդեն տեղի էր ունենում իրադրության հարմարվելու պրոցեսը։ Նա սրբեց ճակատն ու ավելի հանդարտ նայեց իր շուրջը, թեև նրա աչքերում, ինչպես թակարդից վախեցող վայրի կենդանու աչքերում, դեռևս մնում էր տագնապը։ Նա գտնվում էր անծանոթ շրջապատում, վախենալով, որ կարող է մի ինչ֊որ բան պատահել։ Չգիտեր, թե ինչ կերպ վարվի, հասկանալով միայն, որ իրեն պահում է պատշաճ, և որ հավանականորեն այդ անճարությունը դրսևորվում է ոչ միայն քայլվածքում և շարժուձևում. նա չափզանց զգայուն էր, անհավատալիորեն ինքնասեր. դրանով էր բացատրվում, որ այն խորամանկ հայացքը, որը գաղտագողի նրա վրա գցեց Արտուրը նամակի վերևից, դաշույնի հարվածի նման խոցեց նրան։ Նա որսաց Արտուրի հայացքը, բայց չտեսնել ձևացրեց, որովհետև արդեն շատ բան էր սովորել, ամենից առաջ՝ կարգապահություն։ Սակայն, այդ դաշույնի հարվածը վիրավորեց նրա հպարտությունը։ Նա կշտամբում էր իրեն այն բանի համար, որ եկավ այստեղ, բայց իսկույն ևեթ որոշեց՝ որ եկել է, ուրեմն պիտի տոկա մինչև վերջ։ Նրա դեմքը ստացավ խիստ արտահայտություն և աչքերի մեջ փայլատակեց մի հուր։ Նա այժմ ավելի վստահ նայեց շուրջը, ջանալով ուղեղում տպավորել այդ նուրբ իրադրության բոլոր մանրամասները։ Նրա լայն բացված աչքերից ոչինչ չխուսափեց, և քանի նա նայում էր սիրուն առարկաներին, այնքան նրա աչքերի ցասկոտ հուրը հանգում էր, փոխարինվելով ջերմ փայլով։ Գեղեցիկը միշտ ջերմ ընդունելություն էր գտնում նրա հոգում, իսկ այստեղ հիացմունքի արժանի իրեր շատ կային։

Նրա ուշադրությունը գրավեց պատից կախված նկարը։ Հզոր կոհակը փշրվում էր ջրից դուրս ցցված ապառաժին. մրրկաբեր ամպերը պատել էին մայրամուտային երկինքը, իսկ փոթորկահույզ ալիքների վրա տարուբերվում էր միակայմ նավակը՝ սաստիկ թեքված մի կողմի վրա այնպես, որ նրա ամբողջ տախտակամածը պարզ երևում էր։ Դա գեղեցիկ էր, իսկ գեղեցկությունն անդիմադրելիորեն գերում էր նրան։ Նա մոռացավ իր անշնորհք քայլվածքը և ընդհուպ մոտեցավ նկարին։ Գեղեցկությունն անհետացել էր։ Նա տարակուսանքով նայում էր նկարին, որն այժմ թվում էր մի կոպիտ ծեփվածք։ Ապա նա ետ քաշվեց և իսկույն նկարը նորից դարձավ հիանալի։ «Ֆոկուսով նկար է», մտածեց նա և երեսը շուռ տալով, նորանոր հորդահոս ապավորությունների ազդեցության տակ, արդեն սկսեց զայրանալ, որ այդքան գեղեցկություն զոհաբերվել է մի անմիտ ֆոկուսի համար։ Նկարչության մասին նա գաղափար չուներ։ Մինչև այժմ նա տեսել էր միայն խրոմոլիտոգրաֆիաներ, որոնք մոտից թե հեռվից հավասարապես ողորկ ու հստակ էին։ Ճիշտ է, նա խանութների ցուցափեղկերում տեսել էր յուղաներկ նկարներ, բայց ապակին չէր թույլ տալիս դիտել նրանց՝ ինչպես հարկն է։

Նա նայեց իր բարեկամին, որր շարունակում էր կարդալ նամակը, և սեղանի վրա տեսավ գրքեր։ Նրա աչքերը վառվեցին ագահությամբ, ինչպես սոված մարդու աչքերը՝ կերակուր տեսնելիս։ Ակամա քայլեց դեպի սեղանը՝ միշտ նույն տատանվող քայլերով, և հուզված սկսեց գրքերը մի առ մի աչքի անցկացնել։ Նա նայում էր վերնագրերին ու հեղինակներին, բնագրից կարդում էր առանձին նախադասություններ, աչքերով ու ձեռներով շոյում գրքերը։ Հանկարծ նրա աչքովն ընկավ մի գիրք, որը նա կարդացել էր վերջերս։ Բացի այդ մեկից՝ մյուս գրքերը բոլորովին անծանոթ էին նրան, ինչպես նաև նրանց հեղինակները։ Նրա ձեռքին էր Սուինբեռնի հատորիկր և նա սկսեց կարդալ այն՝ մոռանալով, թե որտեղ է գտնվում։ Նրա դեմքը ճառագայթեց։ Երկու անգամ փակեց գիրքը՝ ստուգելու համար հեղինակի անունը, ցուցամատով պահելով էջը, որը կարդում էր։ Սուինբեռ., նա չի մոռանա այդ անունը։ Երևում է, որ այգ Սուինբեռնը սուր աչքեր է ունեցել, որ կարողանում էր տեսնել գծագիրն ու գույներր։ Բայց ո՞վ է նա։ Մեռե՞լ է հարյուր տարի առաջ, ինչպես բանաստեղծների մեծ մասը, թե՞, ողջ է ու շարունակում է գրել։ Նա շուռ տվեց առաջին էջը։ Բայց դուրս է գալիս, որ նա գրել է և այլ գրքեր։ Լա՜վ, վաղը ևեթ նա կգնա հանրային գրադարան և կփորձի վերցնել Սուինբեռնի երկերից որևէ մեկը։

Նա այնքան էր տարվել ընթերցումով, որ չնկատեց, թե ինչպես սենյակ մտավ մի երիտասարդ կին։ Նրան սթափեցրեց Արտուրի ձայնը, որը հանկարծ ասաց.

-— Ռութ, մեզ մոտ է միստեր Իդենը։

Գիրքը շրխկոցով փակվեց և նա, դեռ ետ չդարձած, ամբողջ մարմնով դողաց նոր զգացումից, որն առաջացավ նրանում ոչ թե աղջկա երևալուց, այլ նրա եղբոր ձայնից։ Նրա ջլուտ մարմնում ապրում էր սրված զգայնություն։ Արտաքին աշխարհ ամենաաննշան ազդեցության տակ նրա զգացումներն ու մտքերը պոռթկում ու բոցավառվում էին. նա խիստ զգայուն էր ու տպավորվող, իսկ նրա վառ երևակայությունն անընդհատ գործում էր՝ իրերի փոխհարաբերությունները, նմանությունն ու տարբերությունը սահմանելու համար։ Սրան ցնցեցին «միստեր Իդեն» բառերը։

Նա, որին ողջ կյանքի ընթացքում կոչել էիհ «Իդեն», կամ «Մարտին Իդեն» և կամ պարզապես «Մարտին», հանկարծ «միստեր» դարձավ: «Դա որևէ նշանակություն ունի», մտածեց նա։ Նրա խելքը հանկարծ վերածվեց մի ահագին մութ կամերայի, և նրա աչքին անվերջ շարանով պատկերացան նրա կյանքի զանազան դրվագները — հնոցները, նավամբարները, դոկերը, նավամատույցները, բանտերն ու գինետները, ջերմախտի հիվանդանոցներն ու մռայլ խլանկյունները, որոնց բարքերին ու սովորություններին միայն ծանոթ էր նա և կիրառում էր նրանք իր առօրյա կյանքի բոլոր դեպքերում։

Ահա նա ետ նայեց ու տեսավ աղջկան։ Նրա հիշողության մեջ առաջացած անճոռնի կերպարները միանգամից անհետա ցան։ Նա մի դժգույն, եթերային էակ էր՝ խոշոր, ծավի, խելացի աչքերով, ոսկեգույն մազերի զանգվածով։ Նա չգիտեր, թե աղջիկն ինչպես էր հագնված, գիտեր միայն այն, որ նրա հագուստը նույնպես հրաշալի էր, ինչպես ինքը Ռութը։ Նա մտովին համեմատեց նրան նուրբ ցողունի վրա բուսած բաց ոսկեգույն ծաղկի հետ։ Ո՛չ, ավելի շուտ նա մի ոգի է, աստվածություն, դիցուհի — այսպիսի վեհ գեղեցկությունը չի կարող երկրային լինել։ Եվ կամ իրոք ճիշտ են ասում գրքերը. հասարակության այլ, բարձր շրջաններում շատ կան նրա նմանները։ Սուինբեռնը պետք է նրան գովերգեր։ Թերևս Սուինբեռնը նկատի է ունեցել նրա նման մեկին, երբ նկարագրում էր Իզոլդային այն գրքում, որը դրված է այստեղ, սեղանի վրա։ Մտքերի, տեսիլքների և զգացումների այդ ողջ շարահարությունը տևեց միայն մի ակնթարթ։ Իսկ արտաքին դեպքերն ընթանում էին իրենց հերթին, առանց ընդհատվելու։ Աղջիկը երկարեց նրան իր ձեռքը, և Իդենը նկատեց, թե ինչպես աղջիկը շեշտակի նայում էր նրան, երբ ամուր, բոլորովին առնականորեն սեղմեց նրա ձեռքը։ Նրա ճանաչած կանայք այդպես չէին սեղմում։ Ընդհանրապես նրանցից շատերը ամենևին ձեռք չեն տալիս։ Մարտինին նորից ողողեց երփներանգ պատկերների մի ամբողջ հոսանք, նրա միտքը պաշարեցին զանազան կանանց հետ իր ծանոթության հիշողությունները։ Բայց նա ետ մղեց բոլոր այդ հիշողությունները և նայեց Ռութին։ Այդպիսի աղջկա նա երբեք չէր տեսել իր կյանքում։ Նրա գիտցած կանայք... իսկույն նրա կողքին շարքով կանգնեցին «այն» կանայք։ Մի վայրկյանում, որը թվաց մի ողջ հավիտենականություն, նա կարծես գտնվում էր դիմանկարների դահլիճում, ուր Ռութը կանգնած է կենտրոնում, իսկ նրան շրջապատել են բազմաթիվ կանայք, որոնց պետք է գնահատել լոկ հարևանցի ակնարկով և համեմատել Ռութի հետ՝ չափանիշ ունենալով հենց նրան։ Նրա աչքին ներկայացան ֆաբրիկայի բանվորուհիների և շուկաներում դեգերող լպիրշ պոռնիկների հիվանդագին դեմքերը, անասնաբուծական ահագին ռանչոներում աշխատող կանայք և Հին Մեքսիկայի թխադեմ, սիգար ծխող բնակչուհիներ։ Այնուհետև, նրա աչքին երևացին տիկնիկների նմանվող, փայտե ներբաններով ճեմող ճապոնուհիներ, Եվրասիայի կանայք նուրբ դիմագծերով և այլասեռումի արդեն նկատելի նշաններով. նրանց հաջորդեցին Խաղաղ օվկիանոսի կղզիների պարարտամարմին, թխամորթ և ծաղիկներով զարդարված կանայք։ Եվ վերջապես, այդ բոլորին խրկեց հրեշավոր, մղձավանջային մի ամբոխ՝ Ուայտչեպլի մայթերին թրև եկող գզգզված անառակ կանայք, մռայլ պոռնկանոցների՝ ջինի տկճոր դարձած ջադուներ, դժոխքի ծնունդների մի ամբողջ ջոլիր, որոնք իջևաններում որսում են նավաստիներին,— նավահանգիստների այդ թափթփուկները, մարդկային աղտահորի այդ փրփուրն ու մրուրը։

— Խնդրեմ, նստեցեք, միստեր Իդեն,— ասաց աղջիկը,— ես շատ էի ցանկանում ծանոթանալ ձեզ հետ այն դեպքից հետո, որի մասին պատմեց մեզ Արտուրը։ Դա շատ կտրիճ մի քայլ էր ձեր կողմից։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը և մրթմրթաց, որ այդ բոլորը դատարկ բան է, և ով էլ որ լիներ նրա փոխարեն, այդպես կվարվեր։ Ռութը նկատեց, որ նրա աջ ձեռքը ծածկած է թարմ ճանկռվածքներով, նայեց մյուս ձեռքին և նույնը տեսավ այնտեղ էլ։ Հետո մի արագ քննադատող հայացքով նկատեց նրա այտին մի սպի, մի ուրիշը ճակատին՝ հենց մազերի տակ և վերջապես՝ երրորդը, որը անհետանում էր օսլայած փոքր օձիքի տակ։ Ռութը զսպեց իր ժպիաը՝ տեսնելով նրա բրոնզագույն վզի վրա օձիքի հարելուց առաջացած մի կարմիր զոլ։ Երևում է, որ նա սովոր չէ օձիք դնել։ Ռութի կանացի հայացքից չվրիպեցին և նրա կոստյումի պարկանման ձևվածքը, ուսերին և թևերին ծալքեր, որոնց տակ ուրվագծվում էին հուժկու մկանները։

Կրկնելով, որ իր վարմունքում ոչ մի արտասովոր բան չկա, նա հնազանդվեց Ռութին և քայլեց դեպի թիկնաթոռը։ Ընդսմին նա ժամանակ ունեցավ հիանալու, թե աղջիկն ինչպիսի անսեթևեթ շնորհալիությամբ նստեց, իսկ ինքը ավելի ես շփոթվեց՝ պատկերացնելով իր անշնորհք կերպարանքը։ Այդ բոլորը նրա համար նորություն էր։ Իր կյանքում նա երբեք չէր մտածել, թե ինքը ճարպիկ է, թե՞ անշնորհք։ Երբեք նրա մտքով չէր անցել այդ տեսակետից նայել իրեն վրա։ Նա զգուշությամբ նստեց թիկնաթոռի ծայրին՝ չիմանալով, թե ուր դնի ձեռքերը։ Ուր էլ որ դնում էր իր ձեռքերը, դրանք շարունակ խանգարում էին նրան. նա ավելի ևս շփոթվեց, երբ Արտուրը դուրս եկավ սենյակից, և Մարտին Իդենն ակամա թախիծով նայեց նրա ետևից։ Սենյակում մենակ մնալով կանացի կերպարանքով այդ դժգույն ոգու հետ, նա բոլորովին կորցրեց իրեն։ Այստեղ չկար ոչ վաճառասեղան, ուր կարելի լիներ գինի պահանջել, ոչ էլ տղա, որին կարելի էր ուղարկել գարեջրի, որպեսզի այդ <...> խմիչքի օգնությամբ բարեկամական զրույց կարողանար սկսել։

— Ձեր վզին սպի կա, միստեր Իդեն,— ասաց աղջիկը։— Որտեղի՞ց է դա։ Հավանաբար դա կապված է ինչ որ արտասովոր արկածի հետ։

— Մեքսիկացին դանակով վիրավորեց ինձ, միսս,— պատասխանեց նա՝ լեզվով թրջելով շրթունքը և հազալով, որպեսզի կոկորդը մաքրի,— մենք կռվում էինք։ Եվ հետո, երբ ես նրանից խլեցի դանակը, նա ուզում էր կծել-պոկել իմ քիթը։

Նա այդ ասաց միանգամայն պարզ, իսկ նրա աչքերի առաջ պարզվեց հեղձուցիչ աստղալից գիշերվա պատկերը Սալինա-Կրուցում, ծովափի սպիտակ հողաշերտը, շաքար բարձած շգենավերի լույսերը, հարբած նավաստիների ձայները հեռվից, բարձողների հռհռոցը, մեքսիկացու կատաղությունից այլայլված դեմքը, աստղերի լույսի տակ նրա աչքերի գազանային փայլը, վզի վրա զգացած պողպատի սառնությունը, արյան հոսանքը, ամբոխն ու աղաղակները, երկու մարմին՝ իր և մեքսիկացու, որոնք, իրար հյուսված, թավալվում են ավազի վրա, և հեռվից լսվող կիթառի հնչյունները։ Դա հենց այդպես էլ տեղի է ունեցել։ Հիշելով այդ՝ նա ցնցվեցու մտածեց, թե սենյակում կախ արած նկարի հեղինակը կկարողանա՞ր արդյոք այդ բոլորը պատկերել պաստառի վրա։ Սպիտակ ծովափը, աստղերը, բեռնակի շոգենավերի լույսերը պիտի լավ դուրս գան, իսկ մեջտեղում, ավազի վրա, կնկարեր կռվողների շուջը խռնված մութնամբոխը։ Նա վճռեց, որ նկարում պիտի կերպարել նաև դանակը՝ պողպատը շատ սիրուն կփայլեր աստղերի լույսի տակ։

Բայց այդ բոլորից ոչ մի բան չարտահայտեց նա իր խոսքերում։

— Այո, նա ուզում էր կծել, պոկել իմ քիթը,— ավելացրեց նա։

— Օ՜, բացագանչեց աղջիկը, և նրա ձայնի շեշտում և դեմքի արտահայտության մեջ նա զգաց շփոթմունք։ Նա ինքն էլ շփոթվեց, և նրա արևակեզ այտերը թեթևակի շիկնեցին, ընդ որում նրան թվաց, թե իր այտերը վառվում են՝ կարծես շոգեկաթսայի բաց հնոցի մոտ մի ողջ ժամ կանգնելուց հետո։ Այդպիսի տգեղ նյութերի մասին, ինչպիսին է դանակամարտը, հազիվ թե պատշաճ է զրուցել աշխարհիկ կնոջ հետ։ Գրքերում նրա շրջանակի մարդիկ երբեք չեն խոսել այդպիսի բաների մասին,— թերևս նրանք այդպիսի բաների մասին մինչև անգամ չգիտեն։

Հազիվ սկսված խոոակցությունը կարճ ժամանակով ընդհատվեց։ Այդ կապակցությամբ Ռութը նորից հարց տվեց՝ այս անգամ նրա այտի սպիի մասին։ Նրա այդ հարցումից Մարտին Իդենը հասկացավ, որ աղջիկը փորձում է դուրս չգալ նրա թեմաների շրջանակից, և որոշեց պատասխանել, և ապա խոսակցությունը փոխել աղջկանը շահագրգռող նյութերի շուրջը։

— Դեպքը պատահեց այսպես,— ասաց նա, ձեռքով շփելով իր այտը։— Մի գիշեր մեծ ալեկոծության ժամանակ մեծ առագաստն իր բոլոր պարաններով պոկվեց։ Տրոսը մետաղյա լարերից էր. նա սկսեց օձի նման շարժվելով խարազանել չորս կողմը։ Բոլոր հերթապահ նավաստիներն աշխատում էին բռնել այն։ Ես առաջ նետվեցի և ամրացրի տրոսը, բայց այդ վայրկյանին նա խփվեց իմ երեսին։

— Օ՜,— բացագանչեց աղջիկը նորից՝ այս անգամ մի որոշ կարեկցությամբ, թեև բոլոր այդ «մեծ առագաստները» և «տրոսները» նրան նույնքան անհասկանալի էին, ինչքան եթե Մարտինը նրա հետ խոսեր հունարեն։

— Այդ... Սվինբե՛ռնը,— սկսեց Մարտին Իդենը՝ իրագործելու համար իր պլանը, բայց ընդսմին թույլ տալով առոգանության սխալ։

— Ո՞վ։

— Սվինբե՛ռն,— կրկնեց նա,— բանաստեղծը։

— Սուի՛նբեռն,— ուղղեց աղջիկը։

— Այո, հենց ինքը,— ասաց նա՝ նորից շիկնելով։— Վաղո՞ւց է մեռել նա։

— Ես չեմ լսել, որ նա մեռած լինի։— Աղջիկը հետաքրքրությամբ նայեց նրան։— Դուք որտե՞ղ եք ծանոթացել նրա հետ։

— Ես նրան աչքովս չեմ տեսել,— պատասխանեց նա։— Նրա ոտանավորներից ես մի քանի բաներ կարդացել եմ ահա այն սեղանի վրա գտնվող գրքույկից՝ հենց ձեր ներս գալուց առաջ։ Հավանո՞ւմ եք դուք նրա ոտանավորները։

Ռութը ազատ ու հեշտ սկսեց խոսել իրեն հետաքրքրող նյութի մասին։ Մարտին Իդենն իրեն ավելի լավ զգաց և մինչև անգամ ավելի հարմար տեղավորվեց թիկնաթոռին, սակայն շարունակելով ամուր կռթնել արմունկներին. նա կարծես վախենում էր, որ աթոռը դուրս կպրծնի նրա տակից և ինքը երեսի վրա կշպրտվի հատակին։ Նրան հաջողվեց անցնել աղջկա սրտին մոտիկ նյութի, և այժմ լարված լսում էր, զարմանալով, թե նրա փոքրիկ գեղեցիկ գլխում ինչքան շատ գիտելիքներ են ամբարված, և հիանում էր նրա փխրուն գեղեցկությունը դիտելով։ Նա ճգնում էր ըմբռնել լսածը, թեև աղջկա շրթունքներից այնքան պարզ կերպով թռչող բառերը ապշեցնում էին նրան և աղջկա մտքի ամբողջ ընթացքը բոլորովին օտարոտի էր նրան։ Սակայն այդ բոլորը աշխատեցնում էր նրա ուղեղը։— Ահա, թե որտեղ է մտավորական կյանքը,— մտածեց նա,— ահա, թե որտեղ է վառ ու հրաշալի գեղեցկությունը, որի գոյության մասին նա մինչև իսկ չէր երևակայում։ Նա մոռացավ ամեն բան, որը շրջապատում էր նրան, և ագահորեն սևեռեց իր աչքերը աղջկանը։ Այո, այստեղ կա մի բան, որի համար արժե ապրել, որին արժե հասնել, որի համար արժե պայքարել և որի համար արժե մեռնել։ Գրքերը ճիշտ են ասում։ Աշխարհում լինում են այդպիսի կանայք։ Ահա նրանցից մեկը։ Աղջիկը թևավորվում էր նրա երևակայությունը. ահագին վառ պաստառներ էին պարզվում նրա աչքի առաջ և նրանց վրա թռչում-թառում էին խորհրդավոր, ռոմանտիկ կերպարներ, սիրո ու հերոսական սխրագործությունների տեսարաններ՝ կնոջ — դժգույն կնոջ, ոսկե ծաղկի սիրույն։ Եվ այդ երերուն ու դողդոջուն տեսիլքների, ինչպես հրաշալի միրաժի միջով, նա նայում էր կենդանի կնոջը, որը նրա հետ խոսում էր արվեստի ու գրականության մասին։ Նա լսում ու նայում էր, առանց գիտակցելու իր նայվածքի սևեռուն լինելը, և առանց գիտակցելու, որ իր խառնվածքի ամբողջ առնական էությունը արտացոլվում է իր վառվռուն աչքերում։ Բայց աղջիկը, որը քիչ բան գիտեր կյանքի ու տղամարդկանց մասին, հանկարծ կանացիորեն զգուշացավ՝ որսալով նրա այդ բոցավառ հայացքը։ Դեռ ոչ մի տղամարդ այդպես չէր նայել նրան և այդ նայվածքը շփոթեցրեց նրան։ Նա կարկամեց ու լռեց։ Նա հանկարծ կորցրեց իր մտքի կապը։ Այդ մարդը նրան վախեցնում էր, միաժամանակ ինչ֊որ պատճառով հաճելի էր, որ նա այդպես նայում է իրեն։ Իր ստացած դաստիարակությունը նախազգուշացնում էր աղջկանը վտանգի և այդ խորհրդավոր նենգ թովչանքի դեմ. բայց նրա արյան մեջ բնազդը զգացնել էր տալիս իրեն, պահանջելով, որ նա մոռանա իր ծագումը և հասարակության մեջ իր դիրքը և ձգտի ընդառաջ գնալու մի այլ աշխարհից եկած այս հյուրին, այս անշնորհք, խոցոտված ձեռքերով, օձիք դնելու անսովոր, վզին կարմիր սպի ունեցող պատանուն,— այլանդակ կյանքից (դա ակներև էր) ապականված պատանուն։ Աղջիկը մաքուր էր և նրա ողջ անբծությունը ընդվզում էր, բայց նա կին էր, այն էլ կանացի բնության զարմանալի պարադոքսի մասին դեռ նոր մտածելու սկսած կին։

— Ինչպե՞ս ասացի ես... ի՞նչ էի ասում,— բացագանչեց նա հանկարծ, կտրելով նախադասությունը, և ուրախ ծիծաղեց։

— Դուք ասում էիք, այդ Սուինբեռնը մեծ բանաստեղծ չդարձավ նրա համար, որ... այո ճիշտ այդտեղ էլ դուք կանգ առաք, միսս...

Նա ասաց այդ և կարծես հանկարծական քաղցի նոպա զգաց։ Նրա ծիծաղից Մարտինը հաճելի զարզանդ զգաց։ Իսկական արծաթ, մտածեց նա, իսկական փոքրիկ արծաթե զանգուլակ. և այդ պահին միայն մի ակնթարթ նա փոխադրվեց մի հեռավոր երկիր, ուր նստել էր ծաղկած բալենու տակ, ծխելով սիգարը, լսում էր սրածայր մեհյանի զանգուլակների հնչյունը, որը հարդե մուճակներ հագած ուխտավորներին աղոթքի էր հրավիրում։

— Այո՜, այո՛... շնորհակալ եմ,— պատասխանեց աղջիկը,— Սուինբեռնը մեծ բանաստեղծ չդարձավ այն պատճառով, որ ճիշտն ասած, երբեմն կոպիտ է լինում։ Նա այնպիսի բանաստեղծություններ ունի, որոնք պարզապես չարժե կարդալ։ Իսկական բանաստեղծի ամեն մի տողը համակված է գեղեցիկով, ճշմարիտով և ոգեշնչում է մարդուն ամենավսեմը և ազնիվը։ Մեծ բանաստեղծների գրվածքներից չի կարելի դուրս գցել ոչ մի տող առանց աշխարհին վնասելու։

— Իսկ ինձ դա թվաց շատ լավ,— ասաց Մարաինն անվճռական,— այն, ինչ ես կարդացի այստեղ... իմ մտքովն էլ չանցավ, որ նա այդպիսի անպիտանն է։ Ենթադրում եմ, որ դա արտացոլվում է և նրա մյուս գրքերում։

— Ձեր կարդացած գրքումն էլ կան բազմաթիվ տողեր, որոնք կարելի է դուրս գցել առանց որևէ վնասի,— հայտարարեց Ռութը հաստատ ու համոզված շեշտով։

— Հավանական է, որ այդպիսի տողեր աչքովս չընկան,— ասաց նա,— իմ կարդացածը անկասկած շատ լավ էր։ Կարծես ինչ֊որ լույս ճառագայթում է սրտիդ, արևի կամ լուսարձակի նման։ Ինձ այդպես թվաց, միսս, թերևս ես ոչինչ չեմ հասկանում ոտանավորներից։

Նա հանկարծ լռեց՝ դառնապես գիտա կցելով իր թոթովանքը։ Իր նոր կարդացածի մեջ նա զգաց ջերմություն և կյանքի ահագնությունը, բայց նրան պակասում էին բառեր, որպեսզի պատմի այդ մասին։ Նրան թվում էր, որ ինքը օտար նավի վրա ընկած մի նավավար է, որը մութ գիշերով խճճվել է անծանոթ կայմասարքում։ Լա՜վ, վճռեց նա, նշանակում է՝ պետք է ամեն գնով ընաելանալ այս օտար աշխարհին։ Դեռ երբեք չէր պատահել, որ նա չտիրապետի, ինչին որ ուզում է, իսկ այժմ նա տենդագին ուզում էր սովորել, արտահայտել իր զգացումներն ու մտքերն այնպես, որ աղջիկը նրան հասկանա։ Աղջիկը արդեն բռնել էր նրա ամբողջ հորիզոնը։

— Ահա, օրինակի համար, Լոնգֆելլոն...— սկսեց աղջիկը։

— Այո՛, այո՛, ես նրան կարդացել եմ,— աշխուժորեն ընդմիջեց նա ցանկանալով շուտով ցուցաբերել իր բոլոր՝ թեև քիչ-գիտցածը գրականության մարզում։ Թող աղջիկը համոզվի, որ նա այնքան էլ կատարյալ տգետ չի,— ես կարդացել եմ նրանից «Կյանքի սաղմոսը», «Էքսցելսիորը»... կարծեմ՝ էլ ոչինչ։

Աղջիկը ժպտաց, գլխով արեց, և Մարտին Իդենը նրա ժպիտում զգաց ներողամտություն, ցավալի ներողամտություն։ Նա հիմարացավ՝ վճռելով պարծենալ իր խղճուկ գիտելիքներով։ Չէ՞ որ այդ Լոնգֆելլոն գրել է, հավանականաբար, անհաշիվ գրքեր։

— Ներեցեք, միսս, որ ես այդ խոսակցությունը սկսեցի ձեզ հետ,— ասաց նա։— Ճիշտն ասած, ես շատ չեմ հասկանում այդպիսի բաներ։ Դա իմ խելքի բանը չէ, բայց ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա իմ խելքի բանը լինի։

Այդ վերջին բառերը նա ասաց իբր սպառնալիք։ Նրա ձայնը հնչեղ էր, աչքերը փայլատակում էին, բերանի անկյունի ծալքերը ավելի խտացան։ Աղջկանը այնպես թվաց, որ նրա ծնոտը ցցվեց։ Նրա դեմքը ինչ֊որ անհաճո, մարտի հրավիրող արտահայտություն ստացավ։ Միաժամանակ նրանից բխող առնականության մի հուժկու ալիք մտրակեց աղջկան։

— Ես հավատում եմ, դուք կհասնեք... որ դա ձեր խելքի բանը դառնա,— հաստատեց նա ծիծաղելով,— դուք այնքա՜ն ուժեղ եք։

Աղջկա հայացքը մի պահ կանգ առավ նրա առնական, արևից բրոնզի գույն ստացած, առողջություն և ուժ շնչող ցուլի վզի վրա։ Եվ չնայած նրան, որ նա նստած էր աղջկա առաջ այնպես չփոթված ու հեզ, ձգողական մի ուժ նորից քաշում էր նրան դեպի պատանին։ Աղջկա գլխովըւ հանկարծ մի չարաճճի միտք անցավ։ Նա այնպես պատկերացրեց իրեն, որ եթե գրկի այդ վիզը, նրա ամբողջ ուժն ու հզորությունը կփոխանցվի իրեն։ Այդ միտքը ամաչեցրեց նրան։ Թվում էր, որ աղջիկը անակնկալ կերպով իր մեջ գտավ ինչ-որ արատավորություն։ Բացի այդ, մինչև այժմ ֆիզիկական ուժը շարունակ թվում էր նրան ինչ֊որ ստոր ու կոպիտ բան։ Առնական գեղեցկության նրա իդեալը՝ քնքուշը և նուրբն էր։ Սակայն տարօրինակ միտքը չէր հեռանում նրանից։ Նա չէր հասկանում, թե ինչպես կարող էր ծագել նրանում՝ այդ արևակեզ վիզը գրկելու ցանկությունը։ Եվ սակայն ամեն ինչ պարզ էր։ Նա ի ծնե փխրուն էր և նրա մարմինն ու միտքը պապակում էին ուժի, որը պակասում էր նրան։ Բայց աղջիկը չէր գիտակցում այդ բանը. նա գիտեր միայն այն, որ մինչև այժմ ոչ մի տղամարդ չէր հետաքրքրել նրան այնքան ուժգին, ինչպես այս մեկը, որի անճիշտ խոսակցությունը մերթ ընդ մերթ ականջն էր ծակում։

— Այո, ես առհասարակ ցուլի պես առողջ եմ,— ասաց նա,— եթե հարկավոր լինի, կարող եմ մարսել ժանգոտ երկաթը։ Բայց այժմ ես, կարծես անմարսողություն ունեմ։ Ձեր ասածներից շատ բան ինձ համար անմարսելի է։ Ասեմ, որ ինձ երբեք չեն սովորեցրել այդպիսի բան։ Ես սիրում եմ գրքեր ու բանաստեղծություններ և կարդում եմ դրանք, երբ ժամանակ ունենամ։ Բայց ես երբեք նրանց մասին այնպես չեմ մտածում, ինչպես դուք։ Այդ պատճառով էլ ես մի քիչ դժվարանում եմ խոսել նրանց մասին։ Ես կարծես լինեմ մի նավաստի անծանոթ ծովում, առանց քարտեզի և կողմնացույցի։ Իսկ ես ուզում եմ ինձ հաշիվ տալ, թե բանն <...> այդքան բան գիտեք։

— Ես սովորել եմ, դպրոց եմ հաճախել,— պատասխանեց աղջիկը։

— Ես էլ եմ դպրոց գնացել, երբ փոքր տղա էի,— ասաց նա։

— Այո՛, բայց ես ավարտել եմ միջնակարգ դպրոց, որից հետո հաճախել եմ համալսարան, դասախոսություններ լսել...

— Դուք սովորել եք համալսարանո՞ւմ,— հարցրեց նա բացահայտ ապշությսւմբ։ Եվ միանգամից նրանց միջև բացվեց միլիոնավոր մղոններով տարածություն։

— Ես հիմա էլ սովորում եմ այնտեղ։ Ես անցնում եմ անգլերեն բանասիրության հատուկ դասընթաց։

Տղան չգիտեր, թե ի՛նչ է «բանասիրություն» և այս կետում իր տգիտությունը մատնանշելով հարցրեց.

— Որքա՞ն ժամանակ ես պետք է սովորեմ, որ համալսարան մտնեմ։

Աղջիկը որոշեց խրախուսել նրա այդ ձգտումը դեպի գիտելիքները և ասաց։

— Դա կախված է նրանից, թե ինչքան եք սովորել առաջ։ Դուք երբե՞ք չեք եղել միջնակարգ դպրոցում։ Հասկանալի է, իհարկե չեք եղել... իսկ տարրական դպրոցն ավարտե՞լ եք։

— Մինչև ավարտելը ինձ մնում էր ընդամենը երկու տարի,— պատասխանեց նա,— և դպրոցից հեռացա։ Բայց ես սովորել եմ՝ միշտ ստանալով պարգևներ։

Եվ իսկույն, իրեն կշտամբելով այդ պարծենկոտության համար, նա այնպես պինդ սեղմեց թիկնաթոռի արմունկները, որ նրա մատները, մղկտացին։ Նույն պահին նա տեսավ, որ մի տիկին մտավ սենյակը։ Աղջիկն իսկույն վեր կացավ նրան դիմավորելու։ Նրանք համբուրվեցին և գրկախառն դիմեցին նրան"։ Մարտինը վճռեց, որ նա հավանորեն աղջկա մայրն է։ Նա բարձրահասակ, խարտյաշ մի կին էր, համաչափ և գեղեցիկ, շքեղ հագնված, ինչպես վայել է մի այդպիսի տան տիկնոջ։ Նրա հագուստի նուրբ գծերը հաճելի էին դիտողի աչքին։ Մարտին Իդենի մտքովն անցան այն կանայք, որոնց նա տեսել էր բեմում։ Հետո նա հիշեց, որ այդպիսի պատկառելի տիկինների, նույնպես հագած, նա տեսել է Լոնդոնի թատրոնների նախասրահներում, ուր նա չռում էր իր աչքերը նրանց վրա, մինչև որ ոստիկանը նրան դուրս էր անում անձրևի տակ։ Դրանից հետո երևակայությունը նրան տարավ Իոկոհամա, Գրանդ-Օտել, ուր նույնպես հեռվից նա տեսել էր այդպիսի տիկինների։ Իսկույն նրա աչքի առաջ եկան Իոկոհամայի, քաղաքի և նավամատույցի հարյուրավոր պատկերներ։ Բայց նա ստիպեց իրեն փակել հիշողության կալեյդոսկոպը և կենտրոնացնել ամբողջ ուշադրությունը ներկայի վրա։ Նա կռահեց, որ պետք է վեր կենա և ներկայանա. նա դժվարությամբ վեր կացավ թիկնաթոռից զգալով, թե ինչպես խայտառակ կերպով փքվել են իր տաբատի ծնկները։ Նրա ձեռքերը անզոր կախված մնացին, իսկ դեմքը, առաջիկա փորձության մասին մտածելով, մռայլ արտահայտություն ստացավ։