«Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(II)
(III)
Տող 485. Տող 485.
  
 
== III ==
 
== III ==
 +
 +
Գլխավորն այն էր, որ նա մինչև վերջին րոպեն այդպիսի վախճան ոչ մի կերպ չէր սպասում, նա հոխորտում էր մինչև վերջին սահմանը, նույնիսկ մտքովն էլ չանցկացնելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են դուրս գալ իր իշխանության տակից։ Այդ համոզմունքին շատ էին օգնում սնափառությունը և այն աստիճանի ինքնավստահությունը, որն ավելի լավ է ինքնասիրահարվածություն անվանել։ Պյոտր Պետրովիչը, որ դուրս էր եկել ողորմելի վիճակից ու մարդ դարձել, հիվանդագին սովորություն ուներ զմայլվել իրենով, բարձր էր գնահատում իր խելքը և ընդունակությունները ու երբեմն, մենության րոպեներին նայելով հայելուն, նույնիսկ զմայլվում էր իր դեմքով։ Բայց աշխարհում ամենից շատ նա թանկ էր գնահատում աշխատանքով ու ամեն տեսակ միջոցներով ձեռք բերած իր փողերը, դրանք իրեն հավասարեցնում էին այն ամենի հետ, ինչ որ իրենից բարձր էր եղել։
 +
 +
Այժմ դառնությամբ հիշեցնելով Դունյային, որ չնայած վերջինիս վատ համբավին, ինքը որոշել էր առնել նրան, Պյոտր Պետրովիչը միանգամայն անկեղծորեն էր խոսում և նույնիսկ խորին զայրույթ էր զգում նրա այդ «սև ապերախտության» դեմ։ Այնինչ ուզելով Դունյային, նա բոլորովին համոզված էր այդ բոլոր բամբասանքների անհեթեթության մեջ, բամբասանքներ, որոնք հրապարակավ հերքել էր ինքը Մարֆա Պետրովնան և որոնք մոռացել էր ամբողջ քաղաքը՝ ջերմորեն արդարացնելով Դունյային։ Պյոտր Պետրովիչը հիմա ինքն էլ չէր ժխտի, որ այն ժամանակ էլ գիտեր այդ բոլորը։ Եվ այնուամենայնիվ նա բարձր էր գնահատում իր վճռականությունը՝ Դունյային բարձրացնել մինչև իր մակարդակը, և դա սխրագործություն էր համարում։ Հիմա այդ բանը ասելով Դունյային, նա արտահայտում էր իր փայփայած գաղտնի միտքը, որով ինքը հաճախ զմայլվում էր և չէր կարողանում հասկանալ, թե ուրիշները ինչպես կարող էին չհիանալ իր սխրագործությամբ։ Օր առաջ այցելելով Ռասկոլնիկովին, նա ներս է մտել բարերարի զգացումով, պատրաստ լինելով պտուղներ քաղել և խիստ հաճելի կոմպլիմենտներ լսել։ Եվ իհարկե, այժմ, իջնելով սանդուղքից, նա իրեն վերին աստիճանի վիրավորված և չճանաչված էր համարում։
 +
 +
Դունյան շատ և շատ էր հարկավոր նրան, Դունյայից հրաժարվելը աներևակայելի էր նրա համար։ Արդեն վաղուց, արդեն մի քանի տարի նա խանդաղատանքով երազում էր ամուսնանալու մասին, շարունակ փող էր կուտակում և սպասում։ Նա խանդավառությամբ, իբրև խոշորագույն գաղտնիք, մտածում էր այնպիսի աղջկա մասին, որը լիներ բարեկիրթ և աղքատ (անպայման աղքատ), շատ ջահել, շատ սիրունիկ, ազնիվ ու կրթված, շատ երկչոտ, չափազանց շատ դժբախտտություններ տեսած և իր առջև միանգամայն խոնարհվող, այնպիսին, որը իր ամբողջ կյանքում նրան համարեր իր փրկությունը, խորապես հարգեր նրան, ենթարկվեր նրան, հիանար նրանով և միայն նրանով։ Անդորրության մեջ հանգստանալով գործերից, նա քանի՜֊քանի տեսարաններ, քանի՜֊քանի գայթակղիչ ու հաճելի էպիզոդներ էր պատկերացնում իր երևակայության մեջ։ Եվ ահա այդքան տարիների երազանքը համարյա արդեն իրականանում էր. Ավդոտյա Ռոմանովնայի գեղեցկությունը և կրթությունը ապշեցրել էին նրան. այդ աղջկա անօգնական վիճակը ծայրահեղության չափ գրավիչ էր նրա համար։ Այստեղ նույնիսկ ավելի շատ բան կար, քան երազել էր նա, աղջիկը սիգապանծ էր, ուժեղ կամքի տեր, շնորհալի, դաստիարակությամբ և զարգացմամբ նրանից բարձր (նա այդ զգում էր), և այդպիսի մի էակ իր ամբողջ կյանքում ստրկաբար շնորհակալ կլինի նրա սխրագործության համար ու երկյուղածությամբ կխոնարհվի նրա առաջ․ իսկ նա, Պյոտր Պետրովիչը, անսահմանորեն ու անվերապահորեն իշխելու է նրա վրա... Եվ միանգամայն պատեհ առիթին էր, որ Պյոտր Պետրովիչը այդ ժամանակներում, երկար կշռադատումներից ու ակնկալություններից հետո, վերջապես որոշել էր փոխել իր կարիերան ու թևակոխել գործունեության ավելի լայն շրջան ու դրա հետ մեկտեղ հետզհետե մտնել ավելի բարձր հասարակության մեջ, որի մասին նա արդեն վաղուց էր կրքոտությամբ երազում... Մի խոսքով, նա որոշել էր փորձել Պետերբուրգը։ Նա գիտեր, որ կանանց միջոցով կարելի է «միանգամայն և միանգամայն» շատ բան շահել։ Սիրունատես, շնորհալի և կրթված կնոջ հմայքը կարող էր սքանչելիորեն գեղազարդել նրա ճանապարհը, մարդկանց դեպի իրեն գրավել, լուսապսակ ստեղծել... և ահա ամեն ինչ խորտակվեց։ Հիմա այդ հանկարծակի, այլանդակ պառակտումը կայծակի պես պայթեց նրա գլխին։ Այդ մի ինչ֊որ այլանդակ կատակ էր, անհեթեթություն։ Նա միայն մի քիչ էր գոռոզացել, նա նույնիսկ չկարողացավ լիովին արտահայտվել, նա ուղղակի կատակեց, տարվեց դրանով, իսկ բանը այդպես լուրջ վերջացավ։ Վերջապես, նա հո նույնիսկ յուրովի դիրում էր Դունյային, իր երազանքներում իշխում էր նրա վրա, ու հանկարծ... Ոչ, վաղը, հենց վաղը պնտք է վերականգնել այդ ամենը, բուժել, ուղղել, և որ գլխավորն է, ոչնչացնել այդ համբակ, ամբարտավան տղային, որը այդ ամենի պատճառն էր։ Պյոտր Պետրովիչը մի տեսակ ակամայից, հիվանդագին զգացումով էր մտաբերում Ռազումիխինին... սակայն, այդ կողմից նա շուտով հանգստացավ։ «Այդ էր պակաս, որ նրանից էլ վտանգ սպասեի»։ Բայց եթե կար մեկը, որից նա լրջորեն վախենում էր, դա Սվիդրիգայլովն էր... Մի խոսքով, շատ գլխացավանք էր լինելու...
 +
 +
․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․
 +
 +
— Ոչ, բոլորիցդ շատ ես եմ մեղավոր,— ասում էր Դունեչկան՝ գրկելով ու համբուրելով մորը,— ես հրապուրվեցի նրա փողերով, բայց, եղբայրս, երդվում եմ, ես չէի էլ երևակայում, թե նա այդպիսի անարժան մարդ է։ Եթե ես առաջ նրան լավ ճանաչեի, ոչ մի դեպքում չէի հրապուրվի։ Եղբայրս, մի մեղադրի ինձ։
 +
 +
— Աստված ազատեց, աստված ազատեց,— փնթփնթում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց մի տեսակ անգիտակցորեն, կարծես դեռ այնքան էլ չհասկանալով այն ամենը, ինչ որ պատահել էր։
 +
 +
Բոլորն էլ ուրախացել էին, հինգ րոպե հետո նույնիսկ ծիծաղում էին։ Միայն երբեմն Դունեչկան, հիշելով պատահածը, գունատվում էր ու կիտում հոնքերը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երևակայել անգամ չէր կարող, որ ինքն էլ է ուրախանալու. Լուժինի հետ գժտվելը դեռ առավոտյան նրան սարսափելի էր թվում։ Ռազումիխինը ցնծության մեջ էր՝ նա դեռ չէր համարձակվում դա լիովին արտահայտել, բայց ամբողջ մարմնով դողում էր ասես տենդից, կարծես նրա սրտից հինգ փթանոց մի քար էր ընկել։ Այժմ նա իրավունք ունի նրանց նվիրել իր ամբողջ կյանքը, ծառայել նրանց... Եվ ի՛նչ ասես, որ այժմ չի լինելու։ Սակայն նա դեռ երկչոտությամբ վանում էր հետագա մտքերը և վախենում էր իր երևակայությաւնից։ Միայն Ռասկոլնիկովը նույն տեղում նստած, համարյա մռայլ էր և նույնիսկ մտացրիվ։ Նա, որ բոլորից ավելի շատ էր պահանջում Լուժինի հեռացումը, կարծես, հիմա բոլորից ավելի քիչ էր հետաքրքրվում պատահածով։ Դունյան ակամա մտածեց, որ նա դեռ էլի բարկանում է իր վրա, իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնան վախենալով էր նայում որդուն։
 +
 +
— Քեզ ի՞նչ ասաց Սվիդրիգայլովը,— հարցրեց Դունյան՝ մոտենալով Ռասկոլնիկովին։
 +
 +
— Ախ, հա՛֊հա,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 +
 +
Ռասկոլնիկովը բարձրացրեց գլուխը։
 +
 +
— Նա ուզում է անպայման քեզ նվիրել տասը հազար ռուբլի և ցանկություն է հայտնում մի անգամ քեզ տեսնել իմ ներկայությամբ։
 +
 +
— Տեսնե՜լ, ոչ մի դեպքում,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— և ինչպե՞ս է նա համարձակվում Դունեչկային փող առաշարկել։
 +
 +
Այնուհետև Ռասկոլնիկովը հաղորղեց (բավական սառն տոնով) իր խոսակցությունը Սվիդրիգայլովի հետ՝ բաց թողնելով Մարֆա Պետրովնայի ուրվականը, որպեսզի խուսափեր ավելորդ նյութից, ու զգալով զզվանք ամեն մի խոսակցության նկատմամբ, բացի այն, ինչ որ առավելապես անհրաժեշտ էր։
 +
 +
— Դու նրան ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց Դունյան։
 +
 +
— Սկզբում ասացի, որ քեզ ոչինչ չեմ հաղորդի։ Նա հայտարարեց, թե ինքը ամեն կերպ կձգտի տեսնվել քեզ հետ։ Նա հավատացնում էր, որ քո նկատմամբ իր սերը քմահաճույք է եղել, և ինքը հիմա դեպի քեզ ոչ մի զգացմունք չի տածում... Նա չի ուզում, որ դու ամուսնանաս Լուժինի հետ... Ընդհանրապես նա կցկտուր էր խոսում։
 +
 +
— Դու ինչպե՞ս ես նրան հասկանում, Ռոդյա, նա քեզ ինչպե՞ս թվաց։
 +
 +
— Խոստովանում եմ, որ չավ չեմ հասկանում։ Առաջարկում է տասը հազար ու ինքն էլ ասում է, որ հարուստ չէ։ Հայտարարում է, թե ուզում է մեկնել ինչ-որ տեղ, ու տասը րոպե հետո մոռանում է, որ խոսել է այդ մասին։ Հանկարծ նաև ասում է, թե ուզում է ամուսնանալ և արդեն իրեն համար հարսնացու են ուզում... Իհարկե, նա նպատակներ ունի, ամենայն հավանականությամբ վատ նպատակներ։ Բայց տարօրինակ կլինի ենթադրել, որ նա այդպես հիմարաբար ձեռնամուխ լինի գործին, եթե քո նկատմամբ վատ նպատակներ ունենա... Ես, իհարկե, քո փոխարեն առմիշտ հրաժարվեցի այդ փողից։ Առհասարակ նա ինձ խիստ տարօրինակ թվաց և կարծես թե․․․ նույնիսկ... խելագարության նշաններ էին նկատվում։ Բայց ես կարող էի սխալվել, գուցե այստեղ յուրատեսակ խաբեբայություն կար։ Թվում է, որ Մարֆա Պետրովնայի մահը ազդել է նրա վրա։
 +
 +
— Աստված ողորմի Մարֆա Պետրովնայի հոգուն,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— միշտ, միշտ նրա համար աղոթելու եմ աստծուն։ Դունյա, առանց այդ երեք հազարի հիմա ի՞նչ կլիներ մեր վիճակը։ Տեր աստված, կարծես դա երկնքից ընկավ։ Ախ, Ռոդյա, առավոտյան մեզ մոտ ընդամենը երեք ռուբլի էր մնացել, ես ու Դունեչկան հույս էինք դրել ժամացույցը որևէ տեղ շուտով գրավ դնելու վրա, որպեսզի փող չուզեինք այդ մարդուց, մինչև որ ինքը գլխի ընկներ և տար։
 +
 +
Սվիդրիգայլովի առաջարկը չափազանց զարմացրել էր Դունյային։ Նա դեռ կանգնած էր մտազբաղ։
 +
 +
— Սվիդրիգայլովը ինչ֊որ սարսափելի մտադրություն ունի,— ասաց նա համարյա շշնջալով, գրեթե ցնցվելով։
 +
 +
Ռասկոլնիկովը նկատեց այդ թունդ վախը։
 +
 +
— Թվում է, որ ես դեռ էլի պետք է տեսնեմ նրան,— ասաց նա Դունյային։
 +
 +
— Կհետամտենք, ես կգտնեմ նրա տեղը,— կտրուկ բացականչեց Ռազումիխինը։— Աչքիցս չեմ փախցնի։ Ինձ Ռոդյան է թույլ տվել։ Նա ինձ այսօր ասաց՝ «պաշտպանիր քրոջս»։ Իսկ դուք այդ թույլ կտա՞ք, Ավդոտյա Ռոմանովնա։
 +
 +
Դունյան ժպտաց ու ձեռքը մեկնեց Ռազումիխինին, բայց դեմքը դեռ մտահոգություն էր արտահայտում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երկչոտ նայում էր աղջկան, սակայն երեք հազարը ըստ երևույթին հանգստացրել էր նրան։
 +
 +
Քառորդ ժամից բոլորն էլ աշխույժ զրուցում էին։ Ռասկոլնիկովը թեև չէր խոսում, բայց որոշ ժամանակ ուշադրությամբ լսում էր։ Ռազումիխինը ճառաբանում էր։
 +
 +
— Ինչո՞ւ, ինչո՞ւ դուք մեկնեք,— ցնծությամբ պերճախոսում էր նա,— ի՞նչ պիտի անեք փոքրիկ քաղաքում։ Գլխավորն այն է, որ դուք այստեղ բոլորդ միասին եք և միմյանց հարկավոր եք, շատ եք հարկավոր, հասկացեք ինձ։ Թեկուզև կարճ ժամանակով․․․ Ինձ վերցրեք իբրև բարեկամ և ընկերակից, ու հավատացնում եմ, որ հիանալի գործ կձեռնարկենք։ Լսեցեք, ես ձեզ մանրամասն կբացատրեմ ամեն ինչ, ամբողջ նախագիծը։ Առավոտյան, երբ դեռ ոչինչ չէր պատահել, դա ծագեց գլխումս... Ահա թե ինչումն է բանը, ես հորեղբայր ունեմ (ձեզ կծանոթացնեմ, մեղմաբարո և հարգարժան մարդ է), նա հազար ռուբլու կապիտալ ունի, իսկ ինքը կենսաթոշակով է ապրում և դրա կարիքը չունի։ Երկրորդ տարին է, որ նա ինձ համոզում է վերցնել այդ հազարը, իսկ ես նրան վեց տոկոս վճարեմ։ Ես տեսնում եմ, որ նա ուղղակի ուզում է օգնել ինձ․ անցյալ տարի այդ ինձ հարկավոր չէր, իսկ այս տարի ես սպասում էի նրան ու որոշել էի վերցնել։ Հետո էլ դուք կտաք ձեր երեք հազարից մեկ հազարը, և ահա սկզբում դա բավական կլինի, ու մենք կմիանանք։ Ի՞նչ ենք անելու։
 +
 +
Ռազումիխինը սկսեց մեկնաբանել իր նախագիծը ու երկար բացատրել, որ համարյա մեր բոլոր գրավաճառները և հրատարակիչները քիչ բան են հասկանում իրենց ապրանքից, դրա համար էլ սովորաբար վատ հրատարակիչներ են, այնինչ կարգին հրատարակությունները առհասարակ ծածկում են ծախքերը ու նույնիսկ երբեմն զգալի տոկոս են տալիս։ Ռազումիխինը հենց հրատարակչական գործունեության մասին էր երազում, արդեն երկու տարի էր, որ աշխատում էր այդ ուղղությամբ ու բավականաչափ գիտեր եվրոպական երեք լեզու, թեև վեց օր առաջ Ռասկոլնիկովին ասել էր, թե գերմաներենից «կաղում է», ուզում էր համոզել Ռասկոլնիկովին, որ սա վերցնի թարգմանական աշխատանքի կեսը ու երեք ռուբլի գրավական. այն ժամանակ նա սաում էր, և Ռասկոլնիկովը գիտեր, որ նա ստում է։
 +
 +
— Ինչո՞ւ, ինչո՞ւ մենք աչքաթող անենք մեր ունեցած հնարավորությունը, երբ ունենք ամենագլխավոր միջոցներից մեկը, այսինքն՝ փող,— ոգևորվում էր Ռազումիխինը։— Իհարկե, շաա աշխատանք է հարկավոր, բայց դուք, Ավդոտյա Ռոմանովնա, ես, Ռոդիոնը, բոլորս էլ կաշխատենք... Որոշ հրատարակություններ այժմ հիանալի տոկոս են տալիս։ Գործի գլխավոր հիմքը այն է, որ կգիտենանք, թե հատկապես ինչ պեաք է թարգմանել։ Թե՛ կթարգմանենք, թե՛ կհրատարակենք ու միևնույն ժամանակ կսովորենք։ Հիմա ես կարող եմ օգտակար լինել, որովհետև փորձ ունեմ։ Ահա արդեն երկու տարի է, որ ես հրատարակիչների մոտ եմ լինում և գիտեմ նրանց բոլոր գաղտնիքները, հավատացեք, նրանք հասարակ գործ չեն անում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ անտեսել համեղ պատառը։ Ես գիտեմ ու գաղտնի եմ պահում երկու-երեք այնպիսի երկեր, որոնք թարգմանելու և հրատարակելու համար կարելի է վաստակել հարյուր ռուբլի, իսկ դրանցից մեկի համար ես հինգ հարյուր էչ չեմ վերցնի։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ես այս բանը հաղորդեմ մեկ ուրիշին, կարող է և կասկած հայտնել։ Ինչ վերաբերում է տպարանին, թղթին, վաճառքին, այդ ինձ հանձնարարեք։ Բոլոր գործերը գիտեմ։ Քչից կսկսենք, շատ բանի կհասնենք, գոնե ապրելու միջոց կլինի, համենայն դեպս կվերադարձնենք մեր դրած փողը։
 +
 +
Դունյայի աչքերը փայլեցին։
 +
 +
— Ինչ որ դուք ասում եք, ինձ շատ է գուր գալիս, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա։
 +
 +
— Ես, իհարկե, դրանից ոչինչ չեմ հասկանում,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գուցե և դա լավ գործ է, բայց դե ինչ իմանաս, աստված գիտե։ Նոր բան է, անհայտ է։ Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք մնանք այստեղ, թեկուզև կարճ ժամանակով...
 +
 +
Նա նայեց Ռոդյային։
 +
 +
— Դու ի՞նչ ես կարծում, եղբայրս,— հարցրեց Դունյան։
 +
 +
— Ես կարծում եմ, որ սա շատ լավ բան է մտածել,— պատասխանեց Ռոդյան։— հասկանալի է, որ չպետք է նախօրոք երազել ձեռնարկություն ունենալու մասին, բայց իրոք կարելի է անկասկածելի հաջողությամբ մի հինգ-վեց գիրք հրատարակել։ Ես ինքս էլ գիտեմ մի երկ, որը անպայման կվաճառվի։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ Ռազումիխինը կարող է գլուխ բերել գործը, այդ մասին կասկած չի կարող լինել․ նա գիտե այդ գործը... Սակայն մենք դեռ ժամանակ կունենանք համաձայնության գալու...
 +
 +
— Ուռա՛,— բացականչեց Ռազումիխինը,— հիմա լսեք, այստեղ, հենց այս տանը կա մի բնակարան, որը պատկանում է նույն տանտիրոջը։ Բնակարանը առանձին է, այս համարների հետ կապված չէ, կահավորված է, երեք սենյակից է, գինը մատչելի է։ Առայժմ վերցրեք այդ բնակարանը։ Վաղը ես գրավ կդնեմ ժամացույցը ու կբերեմ փողը, հետո էլ ամեն ինչ կկարգավորվի։ Գլխավորն այն է, որ երեքդ էլ կարող եք միասին ապրել, Ռոդյան ձեզ հետ կլինի... Հը՛, ո՞ւր ես գնում, Ռոդյա։
 +
 +
— Ո՞նց թե, Ռոդյա, դու արդեն գնո՞ւմ ես,— նույնիսկ վախեցած հարցրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 +
 +
— Այն էլ այսպիսի րոպե՞ին,— գոչեց Ռազումիխինը։
 +
 +
Դունյան անվստահություն արտահայտող զարմանքով էր նայում եղբորը։ Ռասկոլնիկովը վերցրել էր գլխարկը, նա պատրաստվում էր գնալ։
 +
 +
— Դուք կարծես թե թաղում եք ինձ կամ առմիշտ հրաժեշտ եք տալիս,— ինչ֊որ տարօրինակությամբ ասաց նա։
 +
 +
Նա կարծես թե ժպտաց, բայց դա կարծես ժպիտ չէր։
 +
 +
— Դե ո՛վ գիտե, գուցե և վերջին անգամ ենք տեսնվում,― անզգուշաբար ավելացրեց նա։
 +
 +
Նա այդ միայն մտածել էր, սակայն բառերը ինքնաբերաբար դուրս թռան իր բերանից։
 +
 +
— Ի՞նչ պատահեց քեզ,— գոչեց մայրը։
 +
 +
— Ո՞ւր ես գնում, Ռոդյա,— տարօրինակ տոնով հարցրեց Դունյան։
 +
 +
— Այնպես, էլի, շատ է հարկավոր գնալ,— անորոշ պատասխանեց Ռասկոլնիկովը՝ կարծես չգիտենալով, թե ինչ էր ուզում ասել։ Բայց նրա գունատ դեմքը ինչ-որ խիստ վճռականություն էր արտահայտում։
 +
 +
— Ես ուզում էի ասել... գալով այստեղ... ես ուզում էի ասել ձեզ, մայրիկ․․․ քեզ էլ ասել, Դունյա, որ ավելի լավ կլիներ առժամանակ մենք բաժանվեինք։ Ես ինձ լավ չեմ զգում, ես անհանգիստ եմ․․․ Ես հետո կգամ, ինքս կգամ, երբ․․․ կարելի լինի։ Ես ձեզ հիշում եմ և սիրում... Թողեք ինձ, թողեք ինձ մենակ, դեռ առաջ էլ ես այսպես էի որոշել․․․․ Ես այդ հաստատ էի որոշել․․․ Ինչ էլ որ ինձ պատահի, մեռնեմ, թե ոչ, ուզում եմ մենակ լինել։ Բոլորովին մոռացեք ինձ։ Դա ավելի լավ է... Իմ մասին մի՛ տեղեկացեք։ Երբ հարկավոր լինի, ես ինքս կգամ, կամ... կկանչեմ ձեզ։ Գուցե ամեն ինչ հարություն առնի... Իսկ հիմա, եթե սիրում եք ինձ, հրաժարվեցեք ինձնից... Այլապես ես ձեզ կատեմ, ես այդ զգում եմ... Մնաք բարով։
 +
 +
— Տեր աստված,— ճչաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
 +
 +
Թե մայրը և թե քույրը սարսափելի վախեցած էին. Ռազումիխինը նույնպես։
 +
 +
— Ռոդյա, Ռոդյա, հաշտվիր մեզ հետ, լինենք առաջվա պես,— բացականչեց խեղճ մայրը։
 +
 +
Ռասկոլնիկովը դանդաղ շուռ եկավ և դանդաղ քայլեց դեպի դուռը։ Դունյան հասավ նրա ետևից։
 +
 +
— Եղբայրս, այդ ինչպե՞ս ես վարվում մորդ հետ,— շշնջաց նա, ու նրա աչքերում առկայծում էր զայրույթը։
 +
 +
Ռասկոլնիկովը ծանր նայեց նրան։
 +
 +
— Ոչինչ, ես կգամ, ես կգամ,— կամացուկ փնթփնթաց նա, ասես այնքան էլ չգիտակցելով, թե ինչ է ուզում ասել, ու սենյակից դուրս ելավ։
 +
 +
— Անզգա՛, չարասի՛րտ եսամոլ,— ճչաց Դունյան։
 +
 +
— Նա խե-լա֊գար է և ոչ թե անզգա։ Նա խելացնոր է, մի՞թե դուք այդ չեք տեսնում։ Որ այդպես է, դուք եք անզգա...— ջերմորեն շշնջաց Ռազումիխինը Դունյայի ականջին՝ պինդ սեղմելով նրա ձեռքը։
 +
 +
— Ես հիմա կգամ,— գոչեց նա՝ դիմելով սարսափահար Պույլխերիա Ալեքսանդրովնային, ու սենյակից դուրս թռավ։
 +
 +
Ռասկոլնիկովը նրան սպասում էր միջանցքի ծայրում։
 +
 +
— Ես այդպես էլ գիտեի, որ դու կվազես իմ ետևից,— ասաց նա։— Վերադարձիր նրանց մոտ ու եղիր նրանց հետ... Վաղն էլ... միշտ էլ եղիր նրանց մոտ։ Ես... գուցե գամ... եթե կարելի լինի։ Մնաս բարով։
 +
 +
Եվ նա առանց ձեռք տալու գնաց։
 +
 +
— Ախր ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, ի՞նչ է պատահել քեզ։ Մի՞թե կարելի է այդպես վարվել...— քրթմնջում էր բոլորովին շփոթված Ռազումիխինը։
 +
 +
Ռասկոլնիկովը մի անգամ էլ կանգ առավ։
 +
 +
— Մի անգամ ե առմիշտ ասում եմ քեզ՝ երբեք և ոչ մի բանի մասին ինձ մի հարցնի։ Ես քեզ պատասխանելու ոչինչ չունեմ... Ինձ մոտ մի գա։ Գուցե և ես գամ այստեղ․․․ Թող ինձ, իսկ նրանց մի ''թող''։ Հասկանո՞ւմ ես ինձ։
 +
 +
Միջանցքում մութն էր. նրանք կանգնած էին լամպի մոտ։ Մի րոպե լուռ նայում էին միմյանց։ Ռազումիխինը իր ամբողջ հետագա կյանքում հիշում էր այդ րոպեն։ Ռասկոլնիկովի առկայծող ու սևեռուն հայացքը կարծես յուրաքանչյուր ակնթարթ է՛լ ավելի էր փայլում, թափանցում նրա հոգու և գիտակցության մեջ։ Հանկարծ Ռազումիխինը ցնցվեց։ Կարծես մի ինչ֊որ տարօրինակ բան հայտնվեց նրանց միջե... երևան եկավ մի ինչ֊որ միտք, կարծես ակնարկ, ինչ-որ զարհուրելի, այլանդակ բան, որ հանկարծ երկուսն էլ հասկացան... Ռազումիխինը գունատվեց մեռելի նման։
 +
 +
— Հիմա հասկանո՞ւմ ես,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, և նրա դեմքը հիվանդագին ծոմռվեց...— Վերադարձիր, գնա նրանց մոտ,— հանկարծ ավելացրեց նա ու արագ շուռ գալով, դուրս ելավ տանից...
 +
 +
Հիմա չեմ նկարագրի, թե այդ երեկո ինչ կատարվեց Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ, ինչպես Ռազումիխինը վերադարձավ նրանց մոտ, ինչպես էր հանգստացնում նրանց, ինչպես էր պնդում, թե հարկավոր է Ռոդյային հանգիստ թողնել հիվանդության ժամանակ, երդվում, թե Ռոդյան անպայման կգա, ամեն օր կգա, թե նա շատ, շատ է վրդովված, հարկավոր չէ նրան ջղայնացնել, ասում էր, որ ինքը՝ Ռազումիխինը, կհետևի նրան, լավ, լավագույն բժիշկ, մի ամբողջ կոնսիլիում կհրավիրի նրա համար... Մի խոսքով, այդ երեկոյից Ռազումիխինը Պույլխերիա Ալեքսանդրովնայի որդին և Դունյայի եղբայրը դարձավ։
  
 
== IV ==
 
== IV ==

21:25, 13 Հունվարի 2016-ի տարբերակ

Ոճիր և պատիժ
◀ Ոճիր և պատիժ, Երրորդ մաս Ոճիր և պատիժ, Հինգերորդ մաս ▶


Բովանդակություն

I

«Մի՞թե սա երազի շարունակությունն է», մի անգամ էլ մտածեց Ռասկոլնիկովը։ Նա զգուշությամբ և անվստահությամբ նայում էր անսպասելի հյուրին։

— Սվիդրիգա՞յլով։ Ա՜յ քեզ բան, չի կարող պատահել,— վերջապես ասաց նա բարձրաձայն, տարակուսելով։

Հյուրը կարծես թե բոլորովին էլ չզարմացավ այդ բացականչության վրա։

— Երկու պատճառով եմ եկել ձեզ մոտ. նախ՝ ցանկանում էի անձամբ ծանոթանալ, որովհետև արդեն վաղուց ձեր մասին շատ բան էի լսել ձեզ համար հետաքրքիր ու շահավետ կողմից. երկրորդ, հուսով եմ, որ դուք թերևս չեք մերժի ինձ օգնել մի գործում,― որը անմիջականորեն վերաբերում է ձեր քրոջ, Ավդոտյա Ռոմանովնայի շահին։ Նախապաշարմունքի հետևանքով այժմ նա առանց միջնորդության ինձ գուցե իրենց բակն էլ չթողնի, իսկ ձեր օգնությամբ ես, ընդհակառակը, հույս ունեմ...

— Զուր հույսեր,— ընդհատեց Ռասկոլնիկովյը։

— Թույլ տվեք հարցնել, նրանք միայն երե՞կ են ժամանել։

Ռասկոլնիկովը չպատասխանեց։

— Այո, երեկ, ես գիտեմ։ Ես էլ ընդամենը երկու օր առաջ եմ ժամանել։ Ահա թե այդ առնչությամբ ես ձեզ ինչ կասեմ, Ռոդիոն Ռոմանովիչ. արդարանալը ավելորդ եմ համարում, բայց թույլ տվեք ես էլ իմ խոսքն ասեմ. իսկապես, այստեղ, այս ամենի մեջ ի՞նչ մի առանձին հանցագործություն կա իմ կողմից, եթե դատենք առանց նախապաշարմունքների, խելամտորեն։

Ռասկոլնիկովը շարունակում էր հայացքով լուռ զննել նրան։

— Մի՞թե այն, որ ես իմ տանը հալածում էի անպաշտպան աղջկան, և «նրան վիրավորում իմ կեղտոտ առաջարկություններով» (ինքս եմ առաջուց այդ ասում), բայց ախր նկատի առեք, որ ես էլ մարդ եմ և et nihil humanum[1] ինձ խորթ չէ... մի խոսքով, ես էլ ընդունակ եմ հրապուրվելու և սիրելու (որ իհարկե մեր կամքից անկախ է կատարվում), և դա առավելապես բնական կարգով է բացատրվում։ Արդյո՞ք ես հրեշ եմ, թե՞ ինքս եմ զոհը, ահա ամբողջ հարցը։ Իսկ ինչո՞ւ զոհ եմ ես։ Չէ՞ որ իմ սիրեցյալին առաջարկելով ինձ հետ փախչել Ամերիկա կամ Շվեյցարիա, ես թերևս ամենահարգալից զգացմունքներ էի տածում նրան և դեռ մտածում էի երկուստեք երջանկության հասնել։ Չէ՞ որ բանականությունը բուռն սիրույն է ծառայում. գիտցեք, որ ես գուցե ավելի շատ ինձ եմ վնասել...

— Բանը ամենևին էլ այդ չէ,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը,— իրավացի եք դուք, թե ոչ, ուղղակի նողկալի եք, դրա համար էլ չեն ուզում ձեզ ճանաչել և վռնդում են ձեզ, դե գնացե՛ք...

Սվիդրիգայլովը հանկարծ քա՛հ-քա՛հ ծիծաղեց։

— Այնուամենայնիվ ձեզ... անկարելի է շփոթեցնել,— ասաց նա միանգամայն անկեղծորեն քրքջալով,— ես ուզեցի խորամանկել, բայց ոչ, դուք հենց իսկական կետին խփեցիք։

— Դուք այս րոպեին է՛լ եք շարունակում խորամանկել։

— Դե ի՞նչ կա որ, ի՞նչ կա որ,— կրկնեց Սվիդրիգայլովը՝ շարունակելով ծիծաղել,— չէ՞ որ սա, ինչպես ասում են, bonne guerre[2] է և միանգամայն թույլատրելի խորամանկություն և այնպես, դուք ինձ ընդհատեցիք․ այսպես թե այնպես, նորից եմ պնդում. ոչ մի անախորժություն չէր լինի, եթե լիներ այգում պատահած դեպքը։ Մարֆա Պետրովնան․․․

— Ասում են, որ Մարֆա Պետրովնային էլ դուք մեռցրիք,— կոպիտ ընդհատեց Ռասկոլնիկովը։

— Դուք այդ է՞լ եք լսել։ Ասենք, ինչպե՛ս չլսեիք․․․ Ձեր այդ հարցի վերաբերյալ ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, թեև այդ կողմից խիղճս վերին աստիճանի հանգիստ է։ Այսինքն՝ չմտածեք, թե ես վախենում եմ որևէ բանից, այդ բոլորը կատարվել էր պատշաճ կարգով և լիակատար ճշտությամբ, բժշկական քննությունը հայտնաբերել էր կաթվածահարություն, որը առաջացել էր կուշտ ճաշից և համարյա մեկ շիշ գինի խմելուց հետո սառը ջրում լողանալուց, ու չէր էլ կարող ուրիշ որևէ բան հայտաբերել... Ա՛յ թե ես որոշ ժամանակ ինչ էի մտածում, մանավանդ ճանապարհին, վագոնում նստած, արդյո՞ք ես այդ ամբողջ․․․ դժբախտությանը չէի նպաստել որևէ կերպ, նրան բարոյապես ջղայնացնելով կամ որևէ նման բանով։ Բայց եզրակացրի, որ այդ էլ ամենևին չէր կարող լինել։

Ռասկոլնիկովը ծիծաղեց։

― Ինչո՞ւ այդպես անհանգստանալ։

— Ինչո՞ւ եք ծիծաղում։ Հասկացեք, ես ընդամենը երկու անգամ եմ ճիպոտով խփել, նույնիսկ հետքեր էլ չէին մնացել․․․ խնդրեմ ինձ ցինիկ չհամարեք, ես հո շատ լավ գիտեմ, թե դա ինչպիսի գարշ վարմունք է իմ կողմից և այլն, բայց ես նաև հաստատ գիտեմ, որ Մարֆա Պետրովնան ուրախանում էր այսպես ասած՝ իմ այդ սիրաբանությամբ։ Ձեր քույրիկին վերաբերող պատմությունը բոլորովին վերջացել էր։ Մարֆա Պետրովնան ստիպված էր երեք օր տանը նստել, էլ խոսելու բան չէր մնացել, որի համար նա ման գար քաղաքում և բացի այդ, բոլորին ձանձրացրել էր այն նամակով (նամակը ուրիշների մոտ կարդալու մասին լսե՞լ եք)։ Ու հանկարծ ճիպոտի այդ երկու հարվածը... Առաջին հերթին հրամայեց պատրաստել կառեթը... Ես արդեն չեմ էլ խոսում այն մասին, որ երբեմն կանանց համար շատ և շատ հաճելի է լինել վիրավորված, չնայած առերևույթ զայրույթին։ Նրանք բոլորն էլ այդպես են անում, առհասարակ մարդը նույնիսկ շատ և շատ է սիրում վիրավորված լինել, դուք այդ նկատե՞լ եք։ Այդպես են մանավանդ կանայք։ Նույնիսկ կարելի է ասեք, որ հենց դրանով են բավարարվում։

Լինում էին րոպեներ, երբ Ռասկոլնիկովը մտածում էր վեր կենալ ու գնալ և դրանով վերջացնել տեսակցությունը։ Բայց որոշ հետաքրքրությունից և ինչ֊որ նկատառումից դրդված, նա շարունակում էր խոսակցությունը։

— Դուք սիրո՞ւմ եք կռվել,— մտացրիվ հարցրեց նա։

— Ոչ, այնքան էլ չեմ սիրում,— հանգիստ պատասխանեց Սվիդրիգայլովը։— Ես ու Մարֆա Պետրովնան համարյա չէինք կռվում։ Մենք շաա համերաշխ էինք ապրում, և նա ինձնից միշտ էլ գոհ էր մնում։ Մեր ամբողջ յոթ տարվա կյանքում ես ընդամենը միայն երկու անգամ եմ գործադրել ճիպոտը (եթե չհաշվենք նաև երրորդ դեպքը, որը, սակայն, խիստ երկիմաստ էր)։ Առաջին անգամ, մեր ամուսնանալուց երկու ամիս անց, գյուղ ժամանելուց անմիջապես հետո, և ահա այդ վերջին դեպքը։ Իսկ դուք կարծում էիք, թե ես հրե՞շ եմ, հետադիմակա՞ն եմ, ճորտության կողմնակի՞ց, քա՛հ-քա՛հ֊քա՛հ... Հա՛, Ռոդիոն Ռոմանովիչ, հիշո՞ւմ եք, թե ինչպես մի քանի տարի առաջ, դեռ փրկարար հրապարակայնության ժամանակներում մեզ մոտ ամբողջ ժողովրդի առաջ և ամբողջ մամուլում խայտառակեցին մի ազնվականի, որի ազգանունը միտս չէ և որը վագոնում մի գերմանուհու էր դնքսել, հիշո՞ւմ եք։ Հենց այն ժամանակ էլ, կարծեմ հենց նույն տարում տեղի ունեցավ նաև Վեկի այլանդակ վարմունքը (էհ, եգիպտական գիշերներ, հրապարակային ընթերցում, հիշո՞ւմ եք, սև աչքեր։ Օ՜, ո՞ւր ես, մեր ջահելության ոսկի ժամանակ)։ Հա՛, ա՛յ իմ կարծիքը, խորապես չեմ համակրում այն պարոնին, որը դնքսել էր գերմանուհուն, որովհետև իրոք որ... այստեղ ի՞նչ կա համակվելու։ Բայց այնուհանդերձ չեմ կարող չհայտարարել հետևյալը, երբեմն այնպիսի սադրիչ «գերմանուհիներ» են պատահում, որ ոչ մի առաջադեմ մարդ չի կարող հանդուրժել նրանց վարմունքը, ինձ այդպես է թվում։ Այն ժամանակ ոչ ոք այսպիսի տեսակետով չի նայել իրերին, մինչդեռ սա իսկական մարդասիրական տեսակետ է, այո, այդպես է։

Այս ասելով, Սվիդրիգայլովը հանկարծ նորից ծիծաղեց։ Ռասկոլնիկովի համար պարզ էր, որ նա հաստատապես ինչ-որ վճիռ ընդունած և խելքը գլխին մարդ է։

— Դուք երևի մի քանի օր ոչ ոքի հետ չե՞ք խոսել,— հարցրեց նա։

— Համարյա այդպես է։ Ի՞նչ կա որ, երևի զարմանում եք, որ ես այսպիսի մեղմաբարո մարդ եմ։

— Ոչ, ես զարմանում եմ, որ դուք չափից դուրս մեղմաբարո եք։

— Որովհետև չէ՞ի վիրավորվում ձեր հարցերի կոպտությունից։ Այդպե՞ս է, թե ինչ։ Էհ... Ինչո՞ւ վիրավորվել, ինչպես որ հարցնում էիք, այնպես էլ պատասխանում էի,— պարզամտության զարմանալի արտահայտությամբ ավելացրեց Սվիդրիգայլովը։— Ես առանձնապես ոչնչով չեմ հետաքրքրվում, աստված վկա,— մտասույզ շարունակեց նա։— Մանավանդ հիմա ոչնչով չեմ զբաղվում... Դուք երևի կկարծեք, թե ես շողոքորթում եմ, մանավանդ որ գործը վերաբերում է ձեր քրոջը, ինքս հայտարարեցի։ Բայց ես անկեղծորեն կասեմ ձեզ, որ շատ եմ ձանձրանում, մանավանդ այս երեք օրում, այնպես որ, հանդիպելով ձեզ, նույնիսկ ուրախացա... Մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, չգիտեմ ինչու դուք ինձ շաա տարօրինակ եք թվում։ Ձեր մեջ ինչ֊որ մի բան կա և հենց հիմա, այսինքն՝ ոչ թե այս րոպեիս, այլ առհասարակ հիմա... Լավ, լավ, չեմ ասի, մի նոթոտվեք։ Ես այնպիսի արջ չեմ, ինչպես դուք եք կարծում։

Ռասկոլնիկովը մռայլ նայեց նրան։

— Դուք գուցե և ամենևին էլ արջ չեք,— ասաց նա։— Ինձ նույնիսկ թվում է, որ դուք շատ լավ հասարակությունից եք կամ գոնե կարողանում եք հարկավոր դեպքում նաև կարգին մարդ լինել։

— Ես առանձնապես չեմ հետաքրքրվում որևէ մեկի կարծիքով,— սառը տոնով և կարծես նույնիսկ մի փոքր գոռոզաբար պատասխանեց Սվիդրիգալյովը,— ուստի և ինչո՞ւ գռեհկամիտ չլինել, երբ այդ հագուստը այնքան սազական է մեր կլիմայում և... և մանավանդ եթե դեպի այդ բնական հակում ունես,— նորից ծիծաղելով ավելացրեց Սվիդրիգայլովը։

— Ես լսել եմ, որ դուք այստեղ շատ ծանոթներ ունեք։ Դուք, ինչպես ասում են, «առանց կապերի չեք»։ Այդ դեպքում ես ձեր ինչի՞ն եմ պետք, եթե ոչ ինչ֊որ նպատակների համար։

— Դուք ճիշտ ասացիք, որ ես ծանոթներ ունեմ,— վրա բերեց Սվիդրիգայլովը՝ չպատասխանելով գլխավոր խնդրին,— ես արդեն հանդիպումներ եմ ունեցել, երրորդ օրն է, որ թրևում եմ. թե ինքս եմ նրանց ճանաչում, և թե նրանք են ինձ ճանաչում։ Դե իհարկե, վայելուչ եմ հագնված և աղքատ մարդ չեմ համարվում, գյուղացիական ռեֆորմը մեզ չշոշափեց. կան անտառներ և ողողվող մարգագետիններ, եկամուտը չի կորչում, բայց... ես այնտեղ չեմ գնա. առաջ էլ այնտեղ ձանձրանում էի. երրորդ օրն է, որ շրջում եմ ու ոչ ոքի բան չեմ ասում... Սա հո քաղաք է, այսինքն՝ ինչպես մեզ մոտ անվանվում է, ասացեք խնդրեմ, գրասենյակային աշխատողների և ամեն տեսակ սեմինարիստների քաղաք է։ Առաջ, մի ութ տարի առաջ, երբ ես այստեղ պարապ֊սարապ թրևում էի, շատ բան չէի նկատում... Այժմ հենց միայն անատոմիայի վրա եմ հույս դնում, աստված վկա։

— Ի՞նչ անատոմիա։

— Հա, այդ ակումբների, Դյուսոնների, ձեր այդ պուանտների մասին, նրանք թերևս դեպի լավն են գնում, էհ, թող դա առանց մեզ լինի,— շարունակեց Սվիդրիգայլովը՝ դարձյալ աչքաթող անելով հարցը։— Էհ, ո՞վ կուզենա շուլեր լինել։

— Իսկ դուք շուլեր է՞լ եք եղել։

— Առանց դրան ո՞նց կլինի։ Ութ տարի առաջ էր, մենք մի ամբողջ, կարգին խումբ էինք, ժամանակ էինք անցկացնում. և գիտե՞ք, բոլորն էլ լավ վարք ու բարքի մարդիկ էին, կային բանաստեղծներ, կապիտալիստներ։ Առհասարակ մեզ մոտ, ռուս հասարակության մեջ, ամենալավ վարքագիծ ունեն նրանք, ովքեր կասկածելի համբավ ունեն, դուք այդ նկատե՞լ եք։ Գյուղում ես վատ վիճակի հասա։ Քիչ մնաց որ ինձ բանտ նստեցնեին Նեժինի մի հույնի պարտք ունենալուս համար։ Հենց այդ ժամանակ էլ վրա հասավ Մարֆա Պետրովնան, սակարկեց և ինձ փրկագնեց երեսուն հազար մանեթով։ (Ընդամենը ես պարտք էի 70000)։ Ես ու նա կապվեցինք օրինական ամուսնությամբ, և նա ինձ տարավ գյուղ, իր մոտ, ասես նրա համար գանձ լինեի։ Նա ինձնից հինգ տարով մեծ էր։ Շատ էր սիրում։ Յոթ տարի գյուղից դուրս չէի գալիս։ Եվ գիտե՞ք, իր ամբողջ կյանքում ուրիշի անունով այդ երեսուն հազարի փաստաթուղթ էր պահում իմ դեմ։ Այնպես որ եթե ես որևէ կերպ ըմբոստանայի, նա ինձ թակարդ կգցեր։ Եվ նա այդ կաներ. չէ՞ որ կանայք երբեմն այդպես են վարվում։

— Իսկ եթե փաստաթուղթը չլիներ, կփախչեի՞ք։

— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Այդ փաստաթուղթը ինձ համարյա չէր անհանգստացնում։ Ես չէի ուզում որևէ տեղ մեկնել։ Տեսնելով, որ ես ձանձրանում եմ, Մարֆա Պետրովնան ինքը երկու անգամ ինձ հրավիրեց մեկնել արտասահման։ եվ ի՞նչ։ Առաջ ես գնացել էի արտասահման և այնտեղ միշտ ինձ վատ էի զգում։ Զորօրինակ, ահա բացվում է արշալույսը, ահա քեզ Նեապոլի ծովածոցը, ծովը, նայում ես ու մի տեսակ տխրում։ Ամենից գարշելին այն է, որ իսկապես, տխրում ես ինչ֊որ պատճառով։ Ոչ, հայրենիքում ավելի լավ է․ այստեղ գոնե ամեն բանի համար ուրիշներին ես մեղադրում, ու ինքդ քեզ արդարացնում։ Ես հիմա գուցե դեպի Հյուսիսային բևեռը արշավի գնայի, քանի որ j’ai le vin mauvais[3], ու խմելը ինձ համար զզվելի է, իսկ գինուց բացի ուրիշ ոչինչ չի մնում։ Փորձել եմ։ Հա՛, ասում են Բերդը կիրակի օրը Յուսուպովի այգում թռչելու է ահագին օդապարիկով, որոշ վճարով մասնակից է հրավիրում, ճի՞շտ է։

— Դե թռչեիք, էլի՛։

— Ե՞ս։ Ոչ... երբե՛ք...— ասես մտածմունքի մեջ ընկնելով, փնթփնթաց Սվիդրիգայլովը։

«Ախր ի՞նչ կա սրա մտքում»,— մտածեց Ռասկոլնիկովը։

— Ոչ, փաստաթուղթը ինձ չէր անհանգստացնում,— մտախոհ շարունակեց Սվիդրիգայլովը,— ես ինքս չէի ուզում մեկնել գյուղից։ Մի տարի առաջ Մարֆա Պետրովնան իմ անվանակոչության օրը այդ փաստաթուղթը վերադարձրեց ինձ և դեռ մի զգալի գումար էլ նվիրեց։ Նա կապիտալ ուներ։ «Տեսնո՞ւմ եք, թե ես ինչպես եմ ձեզ վստահում, Արկադի Իվանովիչ», իրավ, այդպես էլ արտահայտվեց։ Դուք չե՞ք հավատում, որ այդպես արտահայտվեց։ Գիտե՞ք, ես գյուղում կարգին տնտեսատեր դարձա, շրջակայքում ճանաչում են ինձ։ Գրքեր էի պատվիրում ու ստանում։ Մարֆա Պետրովնան սկզբում դրան հավանություն տվեց, իսկ հետո վախենում էր, որ ես երկար կարդալուց կվնասվեմ։

— Դուք կարծես թե շատ եք կարոտում Մարֆա Պետրովնային, այնպես չէ՞։

— Ե՞ս։ Գուցե։ Ի՞նչ ասեմ, գուցե։ Հա՛, դուք հավատո՞ւմ եք տեսիլքներին։

— Ի՞նչ տեսիլքներ։

— Սովորական տեսիլքներին, է՛լի։

— Ի՞նչ է, հայտնվո՞ւմ են։

— Թերևս ոչ, ասում եմ pour vous plaire․․․[4]։ Այսինքն՝ մի քիչ հավատում եմ։

— Ի՞նչ է հայտնվո՞ւմ են։

Սվիդրիգայլովը ինչ-որ տարօրինակ հայացքով նայեց Ռասկոլնիկովին։

— Մարֆա Պետրովնան բարեհաճում է այցելել,— ասաց նա և նրա բերանը ծռմռվեց ինչ֊որ տարօրինակ ժպիտից։

— Ինչպե՞ս թե բարեհաճում է այցելել։

— Արդեն երեք անգամ եկել է։ Առաջին անգամ ես նրան տեսա հենց թաղման օրը, գերեզմանոցից վերադառնալուց մի Ժամ հետո։ Երկրորդ անգամ տեսա երկու֊երեք օր առաջ, ճանապարհին, լուսաբացին, Մալայա Վիշերա կայարանում, իսկ երրորդ անգամ տեսա իմ զբաղեցրած բնակարանում, սենյակում, ես մենակ էի։

— Արթուն ժամանա՞կ։

— Այո։ Երեք անգամն էլ արթուն ժամանակ տեսա։ Գալիս է, մի րոպե խոսում ու գնում դռնից․ միշտ դռնից։ Դա կարծես նույնիսկ լսվում է։

— Չգիտեմ ինչու, ես այդպես էլ կարծում էի, որ ձեզ անպայման որևէ նման բան է պատահում,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը ու նույն րոպեին զարմացավ, որ այդ ասաց։ Նա սաստիկ հուզված էր։

— Ահա թե ի-ի՜նչ։ Դուք այդպե՞ս էիք կարծում, հա՞,— զարմանքով հարցրեց Սվիդրիգայլովը։— Ես արդյոք չե՞մ ասել, որ մեր մեջ մի ինչ֊որ ընդհանուր բան կա, հը՞։

— Դուք այդ երբեք չեք ասել,— կտրուկ և տաքացած պատասխանեց Ռասկոլնիկովը։

— Չե՞մ ասել։

― Ոչ։

— Ինձ թվաց, թե ասել եմ։ Երբ ես ներս մտա ու տեսա, որ դուք պառկած եք փակ աչքերով ու քնած եք ձևանում, իսկույն ինքս ինձ ասացի՝ «սա հենց նա է, որ կա»։

— Այսինքն ո՞վ. ինչի՞ մասին եք խոսում,— գոչեց Ռասկոլնիկովը։

— Ինչի մասի՞ն։ Ճիշտն ասած չգիտեմ...— պարզամտությամբ ու մի տեսակ շփոթվելով փնթփնթաց Սվիդրիգայլովը։

Մի րոպե լռեցին։ Երկուսն էլ խորազնին իրար էին նայում։

— Այդ բոլորը դատարկ բան է,— սրտնեղելով գոչեց Ռասկոլնիկովը։— Հա՛, երբ գալիս է Մարֆա Պետրովնան, ձեզ ի՞նչ է ասում,

— Նա՞։ Երևակայեցեք, այնպիսի չնչին ու դատարկ բաներ է ասում, որ ուղղակի կզարմանաք, հենց այդ էլ բարկացնում է ինձ։ Առաջին անգամ (գիտե՞ք, ես հոգնած էի. է՛լ թաղման արարողություն, է՛լ հոգեհանգիստ, հետո արտակարգ մաղթանք, հացկերույթ․ վերջապես, կաբինետում մնացի մենակ, սիգար ծխեցի, մտածմունքի մեջ ընկա) ներս մտավ դռնից, ասաց՝ «Դուք, Արկադի Իվանովիչ, այսօր հոգսերով եք զբաղված և մոռացել եք սեղանատան ժամացույցը լարել»։ Իսկ այդ ժամացույցը ամբողջ յոթ տարվա ընթացքում ամեն շաբաթ իրոք ես էի լարում, իսկ երբ մոռանում էի, նա միշտ հիշեցնում էր ինձ։ Մյուս օրը ես արդեն այստեղ էի ճանապարհվում։ Լուսաբացին գնացի կայարան. գիշերը լավ չէի քնել, հոգնած էի, աչքերս քնկոտ էին. սուրճ վերցրի, մեկ էլ տեսնեմ Մարֆա Պետրովնան հանկարծ նստում է կողքիս, ձեռքին մի կապուկ խաղաթուղթ. «Ճանապարհի առիթով չգուշակե՞մ ձեր բախտը, Արկադի Իվանովիչ»։ Նա հիանալի գուշակող էր։ Ես թույլ չտվի գուշակել, և դա աններելի էր իմ կողմից։ Վախեցա փախա, ու գնացքի զանգն էլ տվին։ Այսօր, ճաշարանից վերցրած ամենաանպետք ճաշը ուտելուց հետո, ծանր ստամոքսով նստել ու ծխում էի. հանկարծ էլի ներս է մտնում Մարֆա Պետրովնան, ամբողջովին զուգված, մետաքսե նոր, կանաչ շրջազգեստով, խիստ երկար պոչով. «Բարև ձեզ, Արկադի Իվանովիչ, ձեր ճաշակով ինչպիսի՞ն է իմ շրջազգեստը. Անիսկան այսպես չի կարի»։ (Անիսկան մեզ մոտ, գյուղում դերձակուհի էր, նախկին ճորտերից, դերձակությունը Մոսկվայում էր սովորել, լավ աղջիկ է)։ Հա՛, կանգնել է, պտտվում է իմ առջև։ Ես զննեցի շրջազգեստը, հետո ուշադրությամբ նայեցի նրա դեմքին. «Մարֆա Պետրովնա,— ասում եմ,— ձեր ինչի՞ն է պետք այդպիսի դատարկ բաների համար ինձ մոտ գալ, անհանգստանալ»։ «Ախ, աստված իմ, ա՛յ պատվելի, ուրեմն քեզ անհանգստացնել է՞լ չի կարելի»։ Նրան ձեռ առնելու համար ասում եմ՝ «Ես, Մարֆա Պետրովնա, ուզում եմ ամուսնանալ»։ «Ձեզնից այդ կարելի է սպասել, Արկադի Իվանովիչ. ձեզ այնքան էլ պատիվ չի բերում, որ դուք ձեր կնոջը հենց նոր թաղած, իսկույն ամուսնանալ եք ուզում։ Գոնե լավ ընտրություն անեիք, թե չէ ես գիտեմ, ոչ նա բախտավոր կլինի, ոչ էլ դուք, ու միայն կծիծաղեցննի մարդկանց»։ Հետո էլ դուրս ելավ, պոչն էլ կարծես խշշում էր։ Ինչպիսի՜ անհեթեթություն, հը՞։

— Սակայն դուք գուցե ստո՞ւմ եք,— ասաց Ռասկոլնիկովը։

— Ես հազվադեպ եմ ստում,— մտախոհ պատասխանեց Սվիդրիգայլովը՝ կարծես բոլորովին չնկատելով հարցի կոպտությունը։

— Իսկ առաջ, մինչ այդ դուք ուրվականներ երբեք չէ՞իք տեսնում։

— Ը... ը... հա՛, տեսել եմ կյանքումս միայն մեկ անգամ, վեց տարի առաջ։ Ինձ մոտ Ֆիլկա անունով մի սպասավոր կար. նրան հենց նոր էին թաղել, երբ ես այդ մոռանալով, կանչեցի՝ Ֆիլկա, ծխամորճ բեր. նա ներս մտավ և ուղղակի մոտեցավ բրգաձև դարակին, որտեղ գտնվում էին ծխամորճերը։ Ես նստել եմ, մտածում եմ՝ «Նա ինձնից վրեժ է առնում, որովհետև հենց իր մահից առաջ մենք թունդ կռվել էինք»։ «Ինչպե՞ս ես համարձակվում պատռված արմունկով մտնել ինձ մոտ, կորի-գնա, սրիկա», ասում եմ ես։ Շուռ եկավ, գնաց ու էլ չեկավ։ Ես Մարֆա Պետրովնային ոչինչ չասացի։ Ուզեցի հոգեհանգիստ կատարել, բայց ամաչեցի։

— Գնացեք բժշկի մոտ։

— Դե ես առանց ձեզ էլ հասկանում եմ, որ անառողջ եմ, թեև, ճիշտն ասած, չգիտեմ ինչով, ըստ իս ես հավանորեն մի հինգ անգամ ավելի առողջ եմ, քան դուք։ Ես ձեզ չհարցրի՝ հավատո՞ւմ եք թե ոչ, որ տեսիլքներ են հայտնվում, ես ձեզ հարցրի՝ հավատո՞ւմ եք դուք, որ տեսիլքներ կան։

— Ոչ մի դեպքում չեմ հավատա,— նույնիսկ որոշ ցասումով գոչեց Ռասկոլնիկովը։

— Ախր սովորաբար ի՞նչ են ասում,— կարծես ինքն իր մեջ փնթփնթաց Սվիդրիգայլովը՝ նայելով մի կողմ և մի քիչ թեքելով գլուխը։— Նրանք ասում են՝ «Դու հիվանդ ես, ուրեմն ինչ որ քեզ պատկերանում է, գոյություն չունի և միայն զառանցանք է»։ Իսկ չէ՞ որ այստեղ խիստ տրամաբանություն չկա, ես համաձայն եմ, որ ուրվականները միայն հիվանդներին են երևում, բայց դա հո ապացուցում է, որ ուրվականները կարող են երևալ ոչ այլ կերպ, քան հիվանդներին, և ոչ թե ինքնին նրանք չկան։

— Իհարկե, չկան,— ջղայնացած պնդեց Ռասկոլնիկովը։

— Չկա՞ն, դուք այդպե՞ս եք կարծում,— վրա բերեց Սվիդրիգայլովը՝ երկար նայելով նրան։— Լավ, իսկ ի՞նչ կասեք, եթե այսպես դատենք (հապա՛, օգնեցեք). «Տեսիլքները, այսպես ասած, բեկորներն ու հատվածներն են ուրիշ աշխարհների, դրանց սկիզբն են։ Առողջ մարդը, իհարկե, դրանք չի տեսնի, որովհետև առողջ մարդը առավելապես երկրային մարդ է, ուրեմն և պետք է ապրի միայն այստեղի կյանքով, լիակատար և կանոնավոր ապրելու համար։ Ու հենց որ հիվանդացավ, հենց որ օրգանիզմում խախտվեց նորմալ երկրային կարգը, անմիջապես սկսում է արտահայտվել այլ աշխարհի հնարավորությունը, ու որքան ուժեղ է հիվանդությունը, այնքան շատ են շփումները այլ աշխարհի հետ, այնպես որ երբ մարդը բոլորովին մեռնի, անմիջականորեն կանցնի մյուս աշխարհը»։ Ես վաղուց էի այդ մասին դատողություններ անում։ Եթե հավատում եք հանդերձյալ կյանքին, ապա կարելի է հավատալ նաև այս դատողությանը։

— Ես չեմ հավատում հանդերձյալ կյանքին,— ասաց Ռասկոլնիկովը։

Սվիդրիգայլովը մտազբաղ էր։

— Գուցե այնտեղ կան միայն սարդեր կամ որևէ այդպիսի մի բան,— հանկարծ ասաց նա։

«Սա խելագարված է»,— մտածեց Ռասկոլնիկովը։

— Հավերժությունը շարունակ մեզ պատկերվում է որպես անըմբռնելի մի իդեա, որպես վիթխարի, վիթխարի մի բան։ Ինչո՞ւ անպայման վիթխարի։ Երևակայեցեք, որ հանկարծ դրա փոխարեն այնտեղ կլինի գյուղական բաղնիքի նման մի փոքրիկ, մրակալած սենյակ, որի բոլոր անկյուններում՝ սարդեր, և ահա համակ հավերժությունը։ Գիտե՞ք, երբեմն ինձ այդպես է թվում։

— Մի՞թե ձեզ դրանից ավելի սփոփիչ և ավելի արդարացի ոչ մի բան չի պատկերանում,— հիվանդագին զգացումով գոչեց Ռասկոլնիկովը։

— Ավելի արդարացի՞։ Դե ի՞նչ իմանաս, գուցե արդարացին հենց այդ է որ կա, ու գիտե՞ք, ես անպայման, դիտմամբ այդպես կանեի,— անորոշ ժպիտով պատասխանեց Սվիդրիգայլովը։

Լսելով այդ արտառոց պատասխանը, Ռասկոլնիկովը հանկարծակի ինչ-որ սարսուռ զգաց։ Սվիդրիգայլովը բարձրացրեց գլուխը, ակնապիշ նայեց նրան ու հանկարծ քա՛հ-քա՛հ ծիծաղեց։

— Ոչ, դուք ահա թե ինչ հասկացեք,— գոչեց նա,— կես ժամ առաջ մենք իրար չէինք էլ տեսել, թշնամիներ ենք համարվում, մեր մեջ չլուծված խնդիր կա. մենք այդ մի կողմ թողինք և այսպես պատեպատ ընկանք։ Հապա ես ճիշտ չէի՞ ասում, որ մենք մի սանրի կտավ ենք։

— Դե բարի եղեք,— ջղայնոտ վրա բերեց Ռասկոլնիկովը,— թույլ տվեք ձեզ խնդրել շուտ բացատրվել և ինձ հաղորդել, թե ինչու ինձ արժանացրիք ձեր այցելության պատվին... և... և... գիտե՞ք, ես շտապում եմ, ժամանակ չունեմ, ուզում եմ գնալ...

— Խնդրեմ, խնդրեմ։ Ձեր քույրիկը։ Ավդոտյա Ռոմանովնան պարոն Լուժինի, Պյոտր Պետրովիչի հե՞տ է ամուսնանում։

— Չի՞ կարելի արդյոք մի կողմ թողնել քրոջս վերաբերող ամեն մի հարց և չհիշատակել նրա անունը։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե դուք ինչպես եք համարձակվում իմ ներկայությամբ ասել նրա անունը, եթե միայն դուք իսկապես Սվիդրիգայլովն եք։

— Ախր ես հենց նրա մասին խոսելու համար եմ եկել, էլ ինչպե՞ս չտամ նրա անունը։

— Լավ, ասացեք, բայց շուտ։

— Ես հավատացած եմ, որ դուք այդ պարոն Լուժինի, կնոջս կողմից իմ ազգականի մասին արդեն կազմել եք ձեր կարծիքը, եթե թեկուզ կես ժամ տեսել եք նրան կամ նրա մասին որևէ ստույգ ու ճշգրիտ բան եք լսել։ Նա չի սազում Ավդոտյա Ռոմանովնային։ Ըստ իս, Ավդոտյա Ռոմանովնան այդ գործում խիստ մեծահոգաբար և շատ բան հաշվի չառնելով իրեն զոհաբերում է... իր ընտանիքի համար։ Այն ամենի հետևանքով, ինչ որ ես լսել եմ ձեր մասին, ինձ թվաց, որ դուք ձեր կողմից շատ գոհ կլինեիք, եթե այդ ամուսնոլթյունը խանգարվեր առանց երկու կողմերի շահերի խախտման։ Իսկ հիմա, անձամբ ճանաչելով ձեզ, ես նույնիսկ վստահ եմ դրանում։

— Ձեր կողմից այդ ամենը սոսկ պարզամտություն է. ներեցեք ինձ, ես ուզում էի ասել լկտիություն է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։

— Այսինքն՝ դրանով ուզում եք ասել, թե ես իմ մասին եմ հոգում։ Ներեցեք, Ռոդիոն Ռոմանովիչ, եթե ես հոգայի իմ շահի համար, ապա այդպես շիտակ չէի արտահայտվի, ես հո բոլորովին հիմար չե՞մ։ Այս առումով ես կբացահայտեմ մի հոգեբանական տարօրինակություն։ Քիչ առաջ ես, արդարացնելով իմ սերը դեպի Ավդոտյա Ռոմանովնան, ասացի, որ ինքս եմ զոհ դարձել։ Դե ուրեմն գիտցեք, որ ես հիմա ոչ մի սեր չեմ զգում, ոչ մի սեր, այնպես որ, դա նույնիսկ ինձ համար էլ տարօրինակ է, որովհետև ես առաջ իսկապես մի ինչ֊որ բան էի զգում...

— Պարապությունից և անառակությունից,— ընդհատեց Ռասկոլնիկովը։

— Իսկապես, ես անառակ ու պարապ մարդ եմ։ Սակայն ձեր քույրիկը այնքան առավելություններ ունի, որ ես չէի կարող չենթարկվել որոշ տպավորության։ Բայց այդ բոլորը դատարկ բան է, ինչպես հիմա ինքս էլ եմ տեսնում։

— Վաղո՞ւց եք այդ տեսել։

— Առաջ էլ սկսել էի նկատել, բայց վերջնականապես համոզվեցի երկու֊երեք օր առաջ, համարյա հենց այն րոպեին, երբ ժամանեցի Պետերբուրգ։ Սակայն գեռ Մոսկվայում երևակայում էի, թե գնում եմ Ավդոտյա Ռոմանովնայի ձեռքը խնդրելու և մրցակցելու պարոն Լուժինի հետ։

— Ներեցեք, որ ես ձեզ ընդհատում եմ, բարի եղեք կրրճատել այդ ամենը և ուղղակի անցնել ձեր այցելոլթյան նպատակին։ Ես շտապում եմ, պետք է տեղ գնամ.,.

— Մեծագույն հաճույքով։ Ժամանելով այստեղ և հիմա որոշելով մի քիչ․․․ ճամփորդություն կատարել, ես ցանկացա նախնական անհրաժեշտ կարգադրություններ անել։ Երեխաներս մնացել են իրենց մորաքրոջ մոտ, նրանք հարուստ են, առանձնապես ես նրանց հարկավոր չեմ։ Եվ ի՞նչ հայր եմ որ։ Ինձ համար վերցրել եմ միայն այն, ինչ որ մի տարի առաջ ինձ նվիրել էր Մարֆա Պետրովնան։ Դա բավական է ինձ։ Ներեցեք, հիմա անցնում եմ բուն գործին։ Ճամփորդությունից առաջ, որը գուցե և կատարվի, ես ուզում եմ գործը վերջացնել պարոն Լուժինի հետ։ Բանը այն չէ, որ ես չէի կարողանում նրան հանդուրժել, այլ այն է, որ նրա պատճառով ես գժտվեցի Մարֆա Պետրովնայի հետ, երբ իմացա, որ նա էր սարքել այդ հարսանիքը։ Ես ցանկանում եմ Ավդոտյա Ռոմանովնայի հետ հիմա տեսնվել ձեր միջոցով ու թերևս ձեր ներկայությամբ, նախ՝ բացատրել նրան, որ պարոն Լուժինից նա ոչ միայն որևէ օգուտ չի ունենա, այլև պարզապես վնաս կքաշի։ Այնուհետև նրանից ներողության խնդրելով վերջերս եղած այղ բոլոր անախորժությունների համար, ես նրանից թույլտվություն կխնդրեի իրեն առաջարկել տասը հազար ռուբլի և այդ կերպ հեշտացնել Լուժինից ձեռ քաշելը, ես հավատացած եմ, որ նա ինքն էլ այդ կուզենա, միայն թե հնարավոր լինի։

— Բայց դուք իսկապես որ, իսկապես որ խելագար եք,— բղավեց նույնիսկ ոչ այնքան բարկացած, որքան զարմացած Ռասկոլնիկովը։— Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել։

― Ես այդպես էլ գիտեի, որ դուք կբղավեք, բայց, նախ՝ ես թեև հարուստ չեմ, այնուամենայնիվ այդ տասը հազարը ինձ մոտ ազատ է, այսինքն՝ ինձ բոլորովին, բոլորովին հարկավոր չէ։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան չընդունի, ես այդ փողը ավելի հիմար բանի վրա կգործադրեմ։ Այս մեկ։ Երկրորդ, իմ խիղճը բոլորովին հանգիստ է. ես առանց որևէ հաշվենկատության եմ առաջարկում։ Հավատում եք, թե ոչ, հետագայում այդ կիմանաք թե՛ դուք և թե՛ Ավդոտյա Ռոմանովնան։ Ամբողջ բանն այն է, որ ես որոշ հոգսեր ու անախորժություններ եմ պատճառել ձեր շատ հարգելի քրոջը, հետևաբար, զգալով անկեղծ զղջում, սրտանց ցանկանում եմ ոչ թե մեղքս քավել, ոչ թե հատուցել անախորժությունների համար, այլ պարզապես նրա համար մի որևէ շահեկան բան անել, քանի որ ես հո արտոնություն չե՞մ վերցրել միայն չարիք գործելու համար։ Եթե իմ առաջարկի թեկուզ մեկ միլիոներորդականը հաշվենկատություն լիներ, ես այսպես ուղղակի կերպով առաջարկ չէի անի. չէի առաջարկի ընդամենը միայն տասը հազար, քանի որ ընդամենը հինգ շաբաթ առաջ նրան ավելի մեծ գումար էի առաջարկել։ Բացի դրանից, ես գուցե շաա շուտով ամուսնանամ մի աղջկա հետ, հետևաբար Ավդոտյա Ռոմանովնայի դեմ որևէ հանցափորձ կատարելու բոլոր կասկածները հենց դրանով էլ կվերանան։ Վերջում կասեմ, որ ամուսնանալով պարոն Լուժինի հետ, Ավդոտյա Ռոմանովնան նույնպիսի փող է վերցնում, միայն թե ուրիշ կողմից... Դե մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, հանգիստ և սառնասիրտ եղեք։

Այս ասելով, Սվիդրիգայլովն ինքը միանգամայն հանգիստ էր ու սառնասիրտ։

— Խնդրում եմ վերջացնեք,— ասաց Ռասկոլնիկովը։— Համենայն դեպս դա աններելի հանդգնություն է։

— Ամենևին։ Դրանից հետո այս աշխարհում մարդը մարդուն կարող է միայն չարիք պատճառել և ընդհակառակը, ընդունված դատարկ ձևականությունների հետևանքով իրավունք չունի որևէ բարիք գործել։ Դա անհեթեթություն է։ Իսկ եթե ես, զորօրինակ, մեռնեի և այդ գումարը կտակեի ձեր քրոջը, մի՞թե նա այս դեպքում էլ կհրաժարվեր դրանից։

— Միանգամայն հնարավոր է։

— Օ, ոչ։ Ասենք, թեկուզև չընդուներ, թող այդպես էլ լինի։ Միայն թե տասը հազարը լավ բան է, պեաք է օգտվել առիթից։ Համենայն դեպս խնդրում եմ իմ ասածը հայտնել Ավդոտյա Ռոմանովնային։

— Ոչ, չեմ հայտնի։

— Այդ դեպքում, Ռոդիոն Ռոմանովիչ, ես ստիպված կլինեմ անձամբ տեսակցություն ունենալ և ուրեմն անհանգստություն պատճառել։

— Իսկ եթե ես հայտնեմ, դուք չե՞ք փորձի անձամբ տեսակցություն ունենալ։

— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Ես շատ կցանկանայի մի անգամ տեսնվել նրա հեա։

— Հույս չունենաք։

— Ցավալի է։ Ասենք, դուք ինձ չեք ճանաչում։ Գուցե ես ու դուք կբարեկամանանք։

— Դուք կարձում եք, թե կբարեկամանա՞նք։

— Ինչո՞ւ չէ,— ժպտալով ասաց Սվիդրիգայլովը, վեր կացավ ու վերցրեք գլխարկը,— ես հո այնքան էլ չէի ցանկանում ձեզ անհանգստացնել, ու գալով այստեղ, նույնիսկ այնքան էլ հուսադրված չէի, թեև դեռ այսօր առավոտյան ձեր դեմքը զարմացրեց ինձ...

— Առավոտյան որտե՞ղ եք տեսել ինձ,— անհանգստությամբ հարցրեց Ռասկոլնիկովը։

— Պատահմամբ... Ինձ թվում է, որ մեր մեջ մի ինչ-որ նմանություն կա... Մի անհանգստանաք, ես ձանձրացնող չեմ, թե՛ շուլերների հետ եմ յոլա գնացել, թե՛ իշխան Սվիրբեյին, իմ հեռավոր ազգականին և ազնվազարմ անձնավորությանն էլ չեմ ձանձրացրել, թե՛ Ռաֆայելի Մադոննայի մասին եմ գրել տիկին Պրիլուկովայի ալբոմում, թե՛ Մարֆա Պետրովնայի հետ եմ յոթ տարի անընդհատ ապրել կալվածքում, թե՛ Սեննայա հրապարակում, Վյազեմսկու տանն եմ հնում գիշերել, և գուցե Բերդի հետ թռչեմ օդապարիկով։

— Լավ, թույլ տվեք հարցնել, շո՞ւտ եք մեկնելու ճանապարհորդության։

— Ի՞նչ ճանապարհորդություն։

— Դուք հո ինքներդ ասացիք․․․

— Հա՛․․․ Իսկապես, ես այդ մասին ասացի ձեզ... Էհ, դա բարդ հարց է․․․ Հապա մի գիտենայի՜ք, թե ինչի մասին եք հարցնում,— հանկարծ բարձրաձայն ավելացրեց Սվիդրիգայլովը և կարճ ծիծաղեց։— Ես գուցե ճանապարհորդելու փոխարեն ամուսնանամ․ ինձ համար հարսնախոսություն են անում։

— Այստե՞ղ։

— Այո։

— Այդ ե՞րբ հաջողացրիք։

— Բայց շատ եմ ցանկանում մի անգամ տեսնվել Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Լրջորեն եմ խնդրում։ Դե, ցտեսություն․․․ ա՛խ, հա՛, ա՛յ թե մոռացա, Ռոդիոն Ռոմանովիչ, հաղորդեցեք ձեր քրոջը, որ Մարֆա Պետրովնան նրան երեք հազար ռուբլի է կտակել։ Դա բոլորովին ճիշտ է։ Մարֆա Պետրովնան կարգադրություն էր արել մահից մի շաբաթ առաջ, իմ ներկայությամբ։ Երկու-երեք շաբաթ հետո Ավդոտյա Ռոմանովնան կարող է ստանալ փողը։

— Դուք ճի՞շտ եք ասում։

— Ճիշտ։ Հաղորդեցեք։ Դեհ, ցտեսություն։ Ես այստեղից մոտիկ եմ ապրում։

Դուրս գալով, Սվիդրիգայլովը դռան շեմին հանդիպեց Ռազումիխինին։


II

Արդեն համարյա ժամը ութն էր. երկուսն էլ շտապում էին դեպի Բակալեևի հյուրանոցը, որպեսզի Լուժինից ավելի շուտ հասնեին։

— Այդ ո՞վ էր,— հարցրեց Ռազումիխինը, երբ նրանք դուրս եկան փողոց։

— Սվիդրիգայլովն էր, հենց այն կալվածատերը, որի տանը վիրավորել էին քրոջս, երբ այնտեղ ծառայում էր իբրև դաստիարակչուհի։ Սվիդրիգայլովի սիրային հետապնդումների պատճառով հեռացել էր այնտեղից, նրան վռնդել էր Սվիդրիգայլովի կինը՝ Մարֆա Պետրովնան։ Այդ Մարֆա Պետրովնան հետո Դունյայից ներողություն էր խնդրել, իսկ վերջերս հանկարծ մեռավ։ Քիչ առաջ նրա մասին էինք խոսում։ Չգիտեմ ինչու ես շատ եմ վախենում այդ մարդուց։ Նա ժամանել է կնոջ թաղումից անմիջապես հետո։ Նա շատ տարօրինակ է և ինչ-որ վճիռ է ընդունել... Նա կարծես մի բան գիտե... հարկավոր է նրանից պաշտպանել Դունյային․․․ Ես ուզում էի սա ասել քեզ, լսո՞ւմ ես։

— Պաշտպանե՜լ։ Նա ի՞նչ կարող է անել Ավդոտյա Ռոմանովնայի դեմ։ Շնորհակալություն քեզ, Ռոդյա, որ ինձ այդ ասացիր... Այո, այո, կպաշտպանենք... Որտե՞ղ է ապրում։

— Չգիտեմ։

— Ինչո՞ւ չհարցրիր։ Ափսո՛ս։ Սակայն ես կիմանամ։

— Դու նրան տեսա՞ր,— կարճ լռությունից հետո հարցրեց Ռասկոլնիկովը։

— Այո, նկատեցի, լավ նկատեցի։

— Դու նրան նայեցի՞ր, պա՞րզ տեսար,— վերստին հարցրեց Ռասկոլնիկովը։

— Այո, պարզ հիշում եմ. հազար մարդու մեջ էլ կճանաչեմ, ես դեմքերը լավ եմ հիշում։

Դարձյալ մի քիչ լռեցին։

— Հըմ... այդ լավ է...— փնթփնթաց Ռասկոլնիկովը։— Թէ չէ, գիտե՞ս, ես մտածեցի... մտածեցի, որ դա գուցե և ֆանտազիա է։

— Ինչի՞ մասին ես խոսում, ես այնքան էլ լավ չեմ հասկանում քեզ։

— Դուք բոլորդ ասում եք, թե ես խելագարված եմ,— ժպիտից բերանը ծռմռելով, ասաց Ռասկոլնիկովը,— հիմա ինձ էլ թվաց, որ գուցե իսկապես ես խելագար եմ և միայն ուրվական եմ տեսել։

— Այդ ինչե՜ր ես ասում։

— Դե ով գիտե, գուցե ես իրոք խելագար եմ և ամեն ինչ, որ եղել է այս բոլոր օրերին, գուցե միայն երևակայությանս մեջ է կատարվել...

— Է՛֊է՛, Ռոդյա, էլի փչացրել են տրամադրությունդ... Լավ, ի՞նչ էր ասում նա, ինչի՞ համար էր եկել։

Ռասկոլնիկովը չպատասխանեց։ Ռազումիխինը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ։

— Դե լսիր իմ հաշվետվությունը,— սկսեց նա։— Ես եկա քեզ մոտ, դու քնած էիր։ Հետո ճաշեցինք, հետո, էլ գնացի Պորֆիրիի մոա, Զամետովը շարունակ նրա մոտ է։ Ես ուզում էի խոսակցություն սկսել, ու ոչինչ դուրս չեկավ։ Չկարողացա ինչպես հարկն է խոսք բաց անել։ Նրանք կարծես բան չեն հասկանում և չեն կարող հասկանալ, բայց ամենևին էլ չեն շփոթվում։ Ես Պորֆիրիին տարա լուսամուտի մոտ ու սկսեցի խոսել, բայց դարձյալ բան դուրս չեկավ, նա էլ, ես էլ մի կողմ էինք նայում։ Վերջապես, ես բռունցքս մոտեցրի նրա քթին և ասացի, որ կջնջխեմ իր, իմ ազգականի գլուխը։ Նա միայն նայեց ինձ։ Ես թքեցի ու հեռացա, և ուրիշ ոչինչ։ Շատ հիմար բան ստացվեց։ Զամետովի հետ բոլորովին չխոսեցի։ Գիտե՞ս, ես մտածեցի, թե փչացրել եմ գործը, իսկ երբ իջնում էի սանդուղքից, գլխումս այ թե ինչ միտք ծագեց, ախր ես ու դու ինչո՞ւ ենք գլուխ ցավեցնում։ Այլ բան է, եթե քո դեմ վտանգ կամ որևէ դավ լիներ, բայց այստեղ ի՞նչ վտանգ կա։ Դու նրանց հետ ոչ մի գործ էլ չունես, դե ուրեմն թքած նրանց վրա. մենք հետո կծիծաղենք նրանց վրա, իսկ եթե ես քո տեղը լինեի, կմոլորեցննի նրանց։ Չէ՞ որ հետո ամաչելու են։ Թքիր-գնա. հետո էլ կարելի է հասցնել նրանց մռութներին, իսկ առայժմ ծիծաղենք։

— Իհարկե, այդպես է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։ «Իսկ վադը դու ի՞նչ կասես», մտածեց նա։ Տարօրինակ բան, մինչև այժմ ոչ մի անգամ իր մտքով չէր անցել, թհ «ի՞նչ կմտածի Ռազումիխինը, եթե իմանա»։ Մտածելով այդ, Ռասկոլնիկովը ակնապիշ նայեք ընկերոջը։ Նրան այնքան էլ չէր հետաքրքրել վերջինիս հաշվետվությունը Պորֆիրիին այցելելու մասին․ այդ ժամանակվա ընթացքում շատ և շատ բան էր պակասել ու ավելացել...

Միջանցքում նրանք հանդիպեցին Լուժինին. սա եկել էր ուղիղ ժամը ութին և փնտրում էր մոր և աղջկա զբաղեցրած համարը, այնպես որ երեքն էլ ներս մտան միասին, առանց իրար նայելու և բարևելու։ Երիտասարդները առաջ անցան, իսկ Պյոտր Պետրովիչը քաղաքավարության համար մի փոքր հապաղեց նախասենյակում, հանելով վերարկուն։ Պոյլխերիա Ալեքսանդրովնան իսկույն դուրս եկավ շեմում նրան դիմավորելու։ Դունյան ողջունեց եղբորը։

Պյոտր Պետրովիչը ներս մյոավ և բավական սիրալիր, թեպետև կրկնապատկված պատկառելիությամբ գլուխ ավեց կանանց։ Սակայն նա այնպես էր նայում, որ կարծես թե մի քիչ շփոթվել էր և իրեն անհարմար էր զգում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ կարձես նույնպես շփոթված չիներ, իսկույն շտապեց բոլորին նստեցնել կլոր սեղանի շուրջ, որի վրա թշշում էր ինքնաեռը։ Դունյան և Լուժինը տեղավորվեցին իրար դիմաց, սեղանի հակադիր կողմերում։ Ռազումիխինը և Ռասկոլնիկովը նստեցին Պույլխերիա Ալեքսանդրովնայի դիմաց՝ Ռազումիխինը՝ Լուժինին մոտիկ, իսկ Ռասկոլնիկովը՝ քրոջ կողքին։

Տիրեց վայրկենական լռություն։ Պյոտր Պետրովիչը դանդադ հանեց բատիստե թաշկինակը, որից անուշահոտ օծանելիքի հոտ էր բուրում, ու խնչեց այնպիսի մարդու, տեսքով, որն իր արժանապատվութունը վիրավորված է համարում և բացի այդ, հաստատապես որոշել է բացատրություններ պահանջել։ Դեռ նախասենյակում նրա մտքով անցել էր չհանել վերաւրկուն ու ետ գնալ, այդ կերպ խստորեն ու թունդ պատժել մորն ու աղջկան, մի անգամից նրանց ամեն ինչ զգալ տալ։ Բայց նա սիրտ չարեց այդ անել։ Այդ մարդը անորոշ դրություն չէր սիրում, հարկավոր էր պարզել ամեն ինչ. եթե պարզապես խախտված է հրամանը, ուրեմն մի որևէ բան կա, ուրեմն ավելի լավ է դա առաջուg իմանալ. իսկ պատժելու համար միշտ էլ ժամանակ կլինի և դա իրենից է կախված։

— Հուսով եմ, որ ձեր ճանապարհորդությունը բարեհաջող է անցել,— սառն քաղաքավարությամբ դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային։

— Փառք աստծու, Պյոտր Պետրովիչ։

— Խիստ հաճելի է։ Ավդոտյա Ռոմանովնան չհոգնե՞ց։

— Ես ջահել և ուժեղ եմ, չեմ հոգնի, իսկ մայրիկը շատ ծանր վիճակում էր,— պատասխանեց Դունեչկան։

— Ի՞նչ արած. մեր երկրի ճանապարհները շատ երկար են։ Մեծ է այսպես կոչված «մայր Ռուսաստանը»․․․ Երեկ ես ոչ մի կերպ չկարողացա դիմավորել, թեև շատ էի ցանկանում։ Սակայն հուսով եմ, որ ամեն ինչ կատարվեց առանց մի առանձին գլխացավանքի, այնպես չէ՞։

— Ախ, ոչ, Պյոտր Պետրովիչ, մենք խիստ վհատված էինք,— մի առանձին ինտոնացիայով շտապեց հայտարարել Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ու եթե աստված ինքը երեկ մեզ չուղարկեր Դմիտրի Պրոկոֆիչին, մենք ուղղակի կկորչեինք։ Ահա նա, Դմիտրի Պրոկոֆիչ Ռազումիխինը,— ավելացրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ցույց տալով Ռազումիխինին։

— Երեկ ես․․․ բախտ ունեցա ծանոթանալու,— փնթփնթաց Լուժինը՝ խոժոռված ու խեթ նայելով Ռազումիխինին, հետո էլ կիտեց հոնքերը և լռեց։ Առհասարակ Պյոտր Պետրովիչը պատկանում էր այն մարդկանց թվին, որոնք հասարակության մեջ չափազանց սիրալիր են և առանձնապես սիրալիրություն են հավակնում, բայց հենց որ մի բան իրենց ուզածով չի լինում, իսկույն կորցնում են իրենց այդ հատկությունը և ոչ թե սրտաբաց ու հասարակությանը աշխուժացնող կավալերի, այլ ավելի շուտ ալյուրով լեցուն պարկի են նմանվում։ Բոլորն էլ դարձյալ լուռ էին. Ռասկոլնիկովը համառորեն ձայն չէր հանում, Ավդոտյա Ռոմանովնան առայժմ չէր ուզում ընդհատել լռությունը, Ռազումիխինը ասելիք չուներ, այնպես որ Պույլխերիա Ալեքսանդրովնան դարձյալ սկսեց անհանգստանալ։

— Մարֆա Պետրովնան մեռել է, դուք լսե՞լ եք,— ասաց նա՝ դիմելով անհարմար դրությունից դուրս գալու իր հիմնական միջոցին։

— Ինչպե՜ս չէ, լսել եմ։ Լուրը անմիջապես ինձ հասավ, ու ես նույնիսկ եկա ձեզ հաղորդելու, որ Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովը կնոջ թաղումից անմիջապես հետո հապճեպ մեկնել է Պետերբուրգ։ Սրանք են իմ ստացած միանգամայն ճիշտ լուրերը։

— Պետերբո՞ւրգ, այստե՞ղ,— անհանգիստ հարցրեց Դունեչկան և մոր հետ հայացքներ փոխանակեց։

— Ճիշտ այդպես, և, իհարկե, ոչ առանց նպատակների, եթե նկատի առնենք մեկնելու հապճեպությունը և առհասարակ նախորդ հանգամանքները։

— Տեր աստված, մի՞թե նա այստեղ էլ հանգիստ չի թողնելու Դունեչկային,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Ինձ թվում է, որ դուք էլ, Ավդոտյա Ռոմանովնան էլ չպետք է առանձնապես անհանգստանաք, իհարկե, եթե ինքներդ չցանկանաք նրա հետ որևէ հարաբերություն պահպանել։ Ինչ վերաբերում է ինձ, ես հետամտում եմ և հիմա հետաքրքրվում եմ, թե նա որտեղ է իջևանել...

— Ախ, Պյոտր Պետրովիչ, դուք չեք հավատա, թե հիմա ինձ որչափ վախեցրիք,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ես նրան ընդամենը երկու անգամ տեսա, և նա ինձ զարհուրելի, զարհուրելի թվաց։ Ես հավատացած եմ, որ նա է եղել հանգուցյալ Մարֆա Պետրովնայի մահվան պատճառը։

— Չի Կարելի այդ եզրակացնել։ Ես ճշգրիտ տեղեկություններ ունեմ։ Չեմ վիճում, գուցե նա, այսպես ասած, վիրավորանքի բարոյական ազդեցությամբ նպաստել է իրերի արագ ընթացքին, իսկ ինչ վերաբերում է այդ անձնավորության վարքին և առհասարակ բարոյական բնութագրման, ապա ես ձեզ հետ համաձայն եմ։ Չգիտեմ հարո՞ւստ է նա այժմ, և նրան ի՞նչ է թողել Մարֆա Պետրովնան, այդ ինձ հայտնի կլինի ամենակարճ ժամանակամիջոցում, բայց, իհարկե, այստեղ, Պետերբուրգում, ունենալով թեկուզ սահմանափակ դրամական միջոցներ, նա ձեռք չի քաշի իր հին սովորություններից։ Այդ կարգի մարդկանցից նա առավելապես անառակն է ու արատավորը։ Ես բավականաչափ հիմք ունեմ ենթադրելու, որ Մարֆա Պետրովնան դժբախտություն ունենալով ութ տարի առաջ սիրահարվել նրան ու վճարել նրա պարտքը, նրան ծառայություն մատուցեց նաև մի այլ առնչությամբ, միայն նրա ջանքերով ու զոհաբերություններով հենց սկզբից քողարկվեց քրեական մի գործ, գազանային և, այսպես ասած, ֆանտաստիկ ոճրագործություն, որի համար նա կարող էր Սիբիր աքսորվել։ Ահա թե ինչպիսի մարդ է նա, եթե կուզեք իմանալ։

— Ախ, տեր աստված,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Ռասկոլնիկովը ուշադրությամբ լսում էր։

— Դուք ճի՞շտ եք ասում, որ այդ մասին ճշգրիտ տեղեկություններ ունեք,— խստորեն և ազդու հարցրեց Ղունյան։

— Ես ասում եմ միայն այն, ինչ որ գաղտնապես լսել եմ հանգուցյալ Մարֆա Պետրովնայից։ Պետք է ասել, որ իրավաբանական տեսակետից դա շատ մութ գործ է։ Այստեղ ապրում էր, հիմա էլ կարծեմ ապրում է ոմն Ռեսսլիխ, օտարուհի, մանր վաշխառու, որը ուրիշ գործերով էլ է զբաղվում է հենց այդ Ռեսսլիխի հետ էլ պարոն Սվիդրիգայլովը վաղուց ինչ-որ միանգամայն մոտիկ ու խորհրդավոր հարաբերությունների մեջ էր։ Ռեսսլիխի մոտ ապրում էր նրա հեռավոր ազգականուհին, կարծեմ համր և խուլ, տասնհինգ թե նույնիսկ տասնչորս տարեկան մի աղջիկ, որին այդ Ռեսսլիխը անչափ ատում էր ու կշտամբում մի կտոր հացի համար, նույնիսկ տմարդորեն ծեծում էր։ Մի անգամ նրան գտան ձեղնահարկում կախված։ Ասում էին, որ նա այդ կերպ ինքնասպանություն էր գործել։ Սովորական արարողություններից հետո բանը դրանով էլ վերջացավ, բայց հետագայում մատնություն եղավ, որ երեխային... դաժանորեն պատվազրկել էր Սվիդրիգայլովը։ Ճշմարիտ է, այդ բոլորը անորոշ էր, մատնողը մի ուրիշ օտարուհի՝ գերմանուհի էր, վստհություն չվայելող և տխրահռչակ մի կին. վերջապես, Մարֆա Պետրովնայի ջանքերի ու փողերի շնորհիվ այդ մատնությունն էլ կոծկվեց, միայն լուրեր մնացին։ Բայց, այնուամենայնիվ, այդ լուրերը շատ նշանակալից էին։ Դուք, Ավդոտյա Ռոմանովնա, իհարկե, նրանց մոտ լսած կլինեք Ֆիլիպ անունով մի մարդու մասին, որը վեց տարի առաջ, գեռ ճորտատիրական իրավունքի ժամանակներում մեռել էր խոշտանգումներից։

— Ընդհակառակը, ես լսել էի, որ այդ Ֆիլիպը ինքն էր կախվել։

— Ճիշտ այդպես, բայց նրան ստիպել կամ ավելի լավ է ասենք՝ ինքնասպանության էր մղել պարոն Սվիդրիգայլովի կողմից եղած հալածանքների ու պատիժների անընդհատ սիստեմը։

— Ես այդ չգիտեմ,— սառը պատասխանեց Դունյան,— ես լսել էի միայն մի ինչ֊որ շատ տարօրինակ պատմություն, թե այդ Ֆիլիպը ինչ֊որ հիպոխոնդրիկ էր, մի տեսակ տնաբույս փիլիսոփա, մարդիկ ասում էին, թե նա «կարդալուց խելքը թռցրել է», ու կախվել էր ավելի շուտ ծաղրանքների, քան Սվիդրիգայլովից ծեծ ուտելու պատճառով։ Սվիդրիգայլովը իմ ներկայությամբ լավ էր վարվում սպասավորների հետ, և սպասավորները նույնիսկ սիրում էին նրան, թեև իրոք մեղադրում էին Ֆիլիպի մահվան համար։

— Ավդոտյա Ռոմանովնա, ես տեսնում եմ, որ դուք հանկարծ տրամադրվել եք նրան արդարացնելու,— ասաց Լուժինը՝ երկիմաստ ժպիտից ծռմռելով բերանը։— Իրոք, նա խորամանկ ու հրապուրիչ մարդ է կանանց նկատմամբ, դրա ողբալի օրինակը Մարֆա Պետրովնան է, որը այդպես տարօրինակ կերպով մեռավ։ Ես միայն ուզում էի իմ խորհրդով օգնել ձեզ և ձեր մայրիկին, նկատի ունենալով, որ Uվիդրիգայլովը անկասկած նոր փորձեր կանի ձեզ մոտենալու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մարդը պարտքերը չվճարելու համար անկասկած նորից կալանատուն կընկնի։ Մարֆա Պետրովնան բնավ երբեք մտադիր չի եղել նրան որևէ գումար թողնել նկատի ունենալով երեխաներին, ու եթե մի բան էլ թողել է, ապա դա ամենաանհրաժեշտ ծախսերի համար է, սահմանափակ, չնչին, ու նրա սովորությունները ունեցող մարդուն մի տարի էլ չի բավականանա։

— Պյոտր Պետրովիչ, խնդրում եմ ձեզ, այլևս չխոսենք պարոն Սվիդրիգայլովի մասին, դա ձանձրացնում է ինձ,— ասաց Դունյան։

— Սվիդրիգայլովը այսօր ինձ մոտ եկավ,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, որ մինչ այդ լռում էր։

Բոլոր կողմերից բացականչություններ լսվեցին, բոլորը դարձան դեպի Ռասկոլնիկովը։ Նույնիսկ Պյոտր Պետրովիչն է՛լ հուզվեց։

— Մեկ ու կես ժամ առաջ, երբ ես քնած էի, նա ներս մտավ, արթնացրեց ինձ և ասաց իր անունը,— շարունակեց Ռասկոլնիկովը։— Նա բավական ուրախ էր ու սանձարձակ և միանգամայն հուսով է, որ ես կմտերմանամ իր հետ։ Ի միջի այլոց նա շատ է ուզում քեզ հետ տեսնվել, Դունյա, ու ինձ խնդրում էր միջնորդ լինել այդ տեսակցությունը գլուխ բերելու համար։ Նա քեզ մի առաջարկ է անելու, ինձ ասաց, թե այդ ինչ առաջարկ է։ Բացի դրանից, նա ինձ հաստատապես հաղորդեց, որ Մարֆա Պետրովնան մահվանից մի շաբաթ առաջ քեզ, Դունյա, կտակել էր երեք հազար ռուբլի, և դու կարող ես հիմա շատ շուտով ստանալ այդ փողը։

— Փառք աստծու,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան և խաչակնքեց։— Աղոթիր նրա համար, Դունյա, աղոթիր։

— Այդ իրոք ճշմարիտ է,— բերանից թռցրեց Լուժինը։

— Հետո՞, հետո ի՞նչ եղավ,— հարցրեց Դունեչկան։

— Հետո նա ասաց, թե ինքը հարուստ չէ և ամբողջ կալվածքը բաժին է ընկնում իր երեխաներին, որոնք հիմա մորաքրոջ մոտ են։ Հետո էլ ասաց, որ իջևանել է իմ սենյակին մոտիկ ինչ֊որ տեղում, իսկ թե որտեղ, չգիտեմ, չհարցրի...

— Բայց նա ի՞նչ, ի՞նչ է ուզում առաջարկել Դունյային, ասա՞ց քեզ,— հարցրեց խիստ վախեցած Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Այո, ասաց։

— Ինչ։

— Հետո կասեմ։— Ռասկոլնիկովը լռեց ու սկսեց խմել իր թեյը,

Պյոտր Պետրովիչը նայեց ժամացույցին։

— Ես գործ ունեմ, պետք է գնամ և այդպիսով չեմ խանգարի ձեզ,— մի փոքր վիրավորված տեսքով ասաց նա և աթոռից վեր կացավ։

— Մնացեք, Պյոտր Պետրովիչ,— ասաց Դունյան,— դուք հո մտադրվել էիք երեկոն այստեղ անցկացնել։ Բացի այդ, դուք գրել էիք, որ ցանկանում եք ինչ-որ խոսակցություն ունենալ մայրիկի հետ։

— Ճիշտ այդպես է, Ավդոտյա Ռոմանովնա,— կտրուկ ասաց Պյոտր Պետրովիչը՝ դարձյալ նստելով աթոռին, բայց գլխարկը դեռ ձեռքին պահած,— ես իրոք ցանկանում էի բացատրվել թե ձեզ և թե ձեր հարգարժան մայրիկի հետ, այն էլ շատ կարևոր խնդիրների մասին։ Բայց, ինչպես որ ձեր եղբայրը չի կարող իմ ներկայությամբ հաղորդել պարոն Սվիդրիգայլովի ինչ֊որ առաջարկները, այնպես էլ ես չեմ ցանկանում և չեմ կարող... ուրիշների ներկայությամբ... բացատրվել շատ և շատ կարևոր մի քանի խնդիրների մասին։ Այն էլ ասած, իմ հիմնական և թախանձագին խնդրանքը չի կատարվել...

Լուժինը դառն ժպտաց ու փքվելով լռեց։

— Մեր տեսակցությանը եղբորս ներկա չլինելու վերաբերյալ ձեր խնդրանքը չի կատարվել միայն իմ պահանջով,— ասաց Դունյան։— Դուք գրել էիք, թե եղբայրս վիրավորել է ձեզ. ես կարծում եմ, որ հարկավոր է դա անմիջապես պարզել, և դուք պետք է հաշտվեք։ Եվ եթե Ռոդյան իրոք վիրավորել է ձեզ, ապա նա պետք է ձեզնից ներողություն խնդրի և _կխնդրի_։

Պյոտր Պետրովիչը իսկույն սկսեց հոխորտալ։

— Ավդոտյա Ռոմանովնա, կան այնպիսի վիրավորանքներ, որոնք չի կարելի մոռանալ, ինչքան էլ որ բարի կամք ցուցաբերես։ Ամեն ինչ ունի իր սահմանը, որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող ետ դառնալ։

— Ես այդ մասին ձեզ բան չասացի, Պյոտր Պետրովիչ,— մի փոքր անհամբեր վրա բերեց Դունյան։— Լավ հասկացեք, որ մեր ամբողջ ապագան հիմա կախված է նրանից, թե արդյո՞ք որքան կարելի է շուտ կպարզաբանվի ու կկարգավորվի այդ ամենը, թե ոչ։ Ես ուղղակի և պարզ ասում եմ, որ այլ կերպ չեմ կարող վերաբերվել, ու եթե ես գեթ որևէ չափով թանկ եմ ձեզ համար, ապա այդ ամբողջ պատմությունը պետք է հենց այսօր վերջանա, թեկուզև այդ դժվար լինի։ Կրկին ասում եմ ձեզ, եթե եղբայրս մեղավոր է, ներողություն կխնդրի։

— Զարմանում եմ, որ դուք հարցը այդպես եք դնում, Ավդոտյա Ռոմանովնա,— հետզհետե ավելի էր ջղայնանում Լուժինը,— թանկ գնահատելով և, այսպես ասած, պաշտելով ձեզ, ես միևնույն ժամանակ միանգամայն կարող եմ չսիրել ձեր ընտանիքից որևէ մեկին։ Հավակնություն ունենալով, որ մենք միասին երջանիկ կլինենք, միևնույն ժամանակ ես չեմ կարող անիրագործելի պարտավորություններ վերցնել․․․

— Ախ, թողեք այդ ամբողջ խռովկանությունը, Պյոտր Պետրովիչ,— հուզված ընդհատեց Դունյան,— եղեք այնպես խելոք ու ազնիվ մարդ, ինչպես որ ես ձեզ միշտ համարել եմ և ուզում եմ համարել։ Ես ձեզ մեծ խոստում եմ տվել, ես ձեր հարսնացուն եմ. դե ուրեմն վստահեցեք ինձ այս գործում և հավատացեք, որ ես կկարողանամ անաչառ լինել։ Այն հանգամանքը, որ ես դատավորի դեր եմ վերցնում, նույնպիսի անակնկալություն է եղբորս համար, ինչպես և ձեզ համար։ Երբ ձեր նամակը ստանալուց հետո ես այսօր նրան հրավիրեցի ներկա լինել մեր տեսակցությանը, ես իմ դիտավորություններից ոչինչ չհաղորդեցի նրան։ Հասկացեք, որ եթե գուք չհաշտվեք, ապա ես պետք է ընտրեմ ձեզնից մեկին, կամ ձեզ կամ նրան։ Հարցը այդպես է դրված թե՛ ձեր և թե՛ նրա կողմից։ Ես չեմ ուզում սխալվել և չպետք է սխալվեմ ընտրություն կատարելիս։ Ձեզ համար ես պետք է բաժանվեմ եղբորիցս, եղբորս համար ես պետք է բաժանվեմ ձեզնից։ Ես ուզում եմ և կարող եմ հիմա հաստատ իմանալ՝ արդյո՞ք նա եղբայր է ինձ համար, մյուս կողմից իմանալ՝ արդյո՞ք ես թանկ եմ ձեզ համար, արդյո՞ք դուք ինչպես հարկն է գնահատում եք ինձ, իմ ամուսի՞նն եք, թե ոչ։

— Ավդոտյա Ռոմանովնա,— նեղանալով ասաց Լուժինը,— ձեր խոսքերը չափազանց նշանակալից են ինձ համար. կասեմ ավելին՝ նույնիսկ վիրավորական են, եթե նկատի ունենանք այն դիրքը, որ ես պատիվ ունեմ գրավելու ձեր նկատմամբ։ Բացի այն, որ դուք վիրավորական և տարօրինակ զուգադրություն եք թույլ տալիս, որ դուք ինձ և... մեծամիտ երիտասարդին հավասար եք համարում, դուք նաև ձեր խոսքերով հնարավոր եք համարում խախտել ինձ տրված խոստումը։ Դուք ասում եք՝ «կամ դուք, կամ նա», ուրեմն հենց դրանով ցույց եք տալիս, թե ես արքան քիչ նշանակություն ունեմ ձեզ համար... Ես չեմ կարող այդ թույլ տալ՝ նկատի ունենալով մեր միջև գոյություն ունեցող հարաբերությունները և... պարտավորությունները։

— Ինչպե՜ս,— տաքացավ Դունյան,— ես ձեր շահը համադրում եմ այն ամենի հետ, ինչ որ մինչև այժմ կյանքում թանկ է եղել ինձ համար, ինչ որ մինչև այժմ կազմել է իմ _ամբողջ_ կյանքը, և հանկարծ դուք վիրավորվում եք, որ ես ձեզ _քիչ_ արժե՜ք եմ տալիս։

Ռասկոլնիկովը լուռ և կծու ժպտաց, Ռազումիխինը ցնցվեց. բայց Պյոտր Պետրովիչը չընդունեց առարկությունը, ընդհակառակը, նա հետզհետե ավելի բծախնդիր ու դյուրագրգիռ էր դառնում, ասես դրանից հաճույք էր ստանում։

— Սերը դեպի կյանքի ապագա ընկերը, դեպի ամուսինը, պետք է գերազանցի եղբոր նկատմամբ եղած սիրուց,— խրատական տոնով ասաց նա,— համենայն դեպս ես չեմ կարող այստեղ հավասար լինել․․․ թեև ես առաջուց հայտնեցի, որ ձեր եղբոր ներկայությամբ չեմ կարող և չեմ էլ ցանկանում բացատրել այն ամենը, ինչի համար որ եկել եմ, այնուամենայնիվ մտադիր եմ հենց հիմա դիմել ձեր շատ և շատ հարգելի մայրիկին, միանգամայն հիմնական և ինձ համար վիրավորական մի մոմենտի վերաբերյալ անհրաժեշտ բացատրության համար։ Ձեր որդին,— դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային,— երեկ պարոն Ռասսուդկինի ներկայությամբ (կամ... կարծեմ այդպե՞ս է, ներեցեք, ես մոռացել եմ ձեր ազգանունը,— նա սիրալիրությամբ գլուխ ավեց Ռազումիխինին) վիրավորեց ինձ՝ աղավաղելով իմ այն միտքը, որ այն ժամանակ ես ձեզ հաղորդել էի մասնավոր խոսակցության պահին, սուրճ խմելիս։ Ես ասել էի, որ իմ կարծիքով կենսական դառնություններ տեսած աղքատ աղջկա հետ ամուսնանալը բախտավոր լինելու տեսակետից ավելի շահավետ է, քան լիության մեջ ապրած աղջկա հեա ամուսնանալը, որովհետև բարոյականության համար ավելի օգտակար է։ Ձեր որդին անհեթեթության չափ չափազանցրել է այդ խոսքերի նշանակությունը՝ ինձ մեղադրելով չարամիտ դիտավորությունների համար և, ըստ իս, հիմնվելով հենց ձեր նամակի վրա։ Ես ինձ երջանիկ կհամարեմ, եթե ձեզ համար, Պոլյլխերիա Ալեքսանդրովնա, հնարավոր լինի փոխել տալ իմ համոզմունքը հակառակ ուղղությամբ և դրանով զգալիորեն հանգստացնել ինձ։ Դե ուրեմն հայտնեցեք ինձ, թե հատկապես ի՞նչ տերմիններով եք իմ խոսքերը հաղորդել Ռոդիոն Ռոմանովիչին գրած ձեր նամակում։

— Ես չեմ հիշում,— շշկլվեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես հաղորդել եմ այնպես, ինչպես որ ինքս եմ հասկացել։ Չգիտեմ թե Ռոդյան ինչպես է հաղորդել ձեզ... Գուցե և նա մի որևէ բան չափազանցրել է։

— Առանց ձեր ներշնչման նա չէր կարող չափազանցնել։

— Պյոտր Պետրովիչ,— իր արժանապատվության զգացումով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— այստեղ մեր գտնվելը ապացուցում է, որ ես ու Դունյան այնքան էլ վատ կողմից չենք ընդունել ձեր խոսքերը։

— Լավ ասացիր, մայրիկ,— հավանություն տվեց Դունյան։

— Ուրեմն ես այստեղ էլ եմ մեղավոր,— նեղացավ Լուժինը։

— Հա՛, Պյոտր Պետրովիչ, դուք շարունակ Ռոդիոնին եք մեղադրում, իսկ ինքներդ նրա մասին սխալ բան էիք գրել ձեր նամակում,— սիրտ առնելով, ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Ես չեմ հիշում, թե ինչ սխալ բան եմ գրել։

— Դուք գրել էիք, թե երեկ ես փողը տվել էի ոչ թե կառքի տակ ընկած մարդու այրիացած կնոջը, ինչպես այդ իրոք եղել է, այլ նրա աղջկան (որին մինչև երեկ ես երբեք չէի տեսել,― խիստ տոնով ասաց Ռասկոլնիկովը՝ դեմքը չդարձնելով դեպի Լուժինը։— Դուք այդ գրել էիք, որպեսզի ինձ կռվեցնեիք իմ հարազատների հետ, ու դրա համար ավելացրել էիք նողկալի արտահայտություններ ձեզ անծանոթ այդ աղջկա վարքի մասին։ Այդ բոլորը բամբասանք է և ստորություն։

— Ներեցեք, պարոն,— պատասխանեց Լուժինը բարկությունից դողալով,— ես իմ նամակում անդրադարձել էի ձեր հատկություններին ու վարմունքին, որպեսզի այդ կերպ կատարեի ձեր քրոջ և մայրիկի խնդրանքը, այն է՝ գրել, թե ինչ վիճակում գտա ձեզ և դուք ինչ տպավորություն թողիք ինձ վրա։ Ինչ վերաբերում է իմ նամակում հայտնված մյուս մտքերին, ապա գտեք թեկուզ մեկ անարդարացի տող, այսինքն թե դուք չեք տվել փողը ու թեկուզ դժբախտ այն ընտանիքում անարժան անձնավորոլթյուններ չեն եղել։

— Իսկ իմ կարծիքով դուք ձեր բոլոր արժանավորություններով չարժեք ձեր քարկոծած այն անբախտ աղջկա ճկույթն։

— Ուրեմն դուք նաև սիրտ կանեիք նրան ձեր մոր և քրոջ մոտ է՞լ բերել։

— Ես այդ արդեն արել եմ, եթե դուք ուզում եք իմանալ։ Ես այսօր նրան նստեցրել էի մայրիկիս և Դունյայի կողքին։

— Ռո՛դյա,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Դունեչկան կարմրեց. Ռազումիխինը կիտեց հոնքերը։ Լուժինը կծու և գոռոզաբար ժպտաց։

— Ավդոտյա Ռոմանովնա,— ասաց նա,— ինքներդ եք բարեհաճում տեսնել, որ հնարավոր չէ համաձայնության գալ։ Հիմա հուսով եմ, որ այս գործը առմիշտ վերջացած է ու պարզաբանված։ Ես գնում եմ, որպեսզի չխանգարեմ ազգակցական տեսակցության հետագա հաճելիությանը և գաղտնիքները հաղորդելուն (նա աթոռից վեր կացավ ու վերցրեց գլխարկը)։ Բայց, գնալով, համարձակվում եմ հայտնել, որ հույս ունեմ այսուհետև ազատված լինել նման հանդիպումներից և, այսպես ասած, կոմպրոմիսներից։ Նույնը պետք է առանձնապես խնդրեմ ձեզնից, անչափ հարդելի Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ որ նամակս էլ հասցեագրված էր ձեզ և ոչ թե մեկ ուրիշին։

Պույլխերիա Ալեքսանդրովնան մի քիչ վիրավորվեց։

— Դուք արդեն մեզ բոլորովին ձեր իշխանության տակ եք վերցնում, Պյոտր Պետրովիչ։ Դունյան ձեզ պատմեց, թե ինչ պատճառով չի կատարվել ձեր ցանկությունը, նա լավ դիտավորություններ ուներ։ Դուք ինձ այնպես եք գրում, որ կարծես թե հրամայում եք։ Մի՞թե մենք պետք է ձեր յուրաքանչյուր ցանկությունը հրաման համարենք։ Իսկ ես, ընդհակառակը, ձեզ կասեմ, որ դուք հիմա մեր նկատմամբ պետք է առանձնապես նրբազգաց ու ներողամիտ լինեք, որովհետև մենք ամեն ինչ թողել ենք և վսաասհելով ձեզ, ժամանել ենք այստեղ, ուրեմն առանց այն էլ համարյա ձեր իշխանության տակ ենք գտնվում։

— Դա այնքան էլ ճիշտ չէ, Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ ներկա մոմենտում, երբ իմացել եք Մարֆա Պեարովնայի կտակած երեք հազարի մասին, որ կարծեմ խիստ հարմար ժամանակին է, դատելով նոր տոնից, որով խոսում եք ինձ հետ,— խայթողաբար աաաց Լուժինը։

— Դատելով այդ դիտողությունից, իրոք կարելի է ենթադրել, որ դուք հույս էիք դրել մեր անօգնականության վրա,— ջղայնությամբ աաաց Դունյան։

— Բայց հիմա հո չեմ կարող այդպիսի հույս ունենալ, առանձնապես չեմ ցանկանում խանգարել Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովի գաղտնի առաջարկները հաղորդելուն, որոնք նա հայտնել է ձեր եղբորը և որոնք, ինչպես ես տեսնում եմ, ձեզ համար հիմնական, գուցե և խիստ հաճելի նշանակություն ունեն։

― Ախ, աստված իմ,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Ռազումիխինը չէր կարողանում աթոռի վրա հանգիստ նսաած մնալ։

— Եվ դու հիմա չե՞ս ամաչում, քույրս,— հարցրեց Ռասկոլնիկովը։

— Ամաչում եմ, Ռոդյա,— ասաց Դունյան։— Պյոտր Պետրովիչ, հեռացեք այստեղից,— դիմեց նա Լուժինին՝ գունատվելով բարկությունից։

Թվում է, որ Պյոտր Պետրովիչը այդպիսի վախճան բոլորովին չէր սպասում։ Նա մեծ հույս էր դրել իր վրա, իր ազդեցության վրա, իր զոհերի անճարակության վրա։ Հիմա էլ չհավատաց, որ բանը այդպես կվերջանա։ Նա սփրթնեց, շրթունքները ցնցվեցին։

— Ավդոտյա Ռոմանովնա, եթե ես ձեր այդ խոսքերից հետո դուրս ելնեմ այս դռնից, ապա նկատի ունեցեք, որ էլ երբեք չեմ վերադաոնա։ Լավ մտածեցեք, իմ խոսքը հաստատ է։

— Այդ ի՞նչ լկտիություն է,— բղավեց դունյան տեղից վեր կենալով,— ես չեմ էլ ուզում, որ դուք վերադառնաք։

— Ինչպե՞ս, ահա թե ի֊ի՜նչ,— գոռաց լուժինը, որը մինչև վերջին ակնթարթը բոլորովին չէր հավատում այդպիսի վերջավորության, դրա համար էլ հիմա իսպառ շփոթվել էր։― Ահա թե ի֊ի՜նչ։ Բայց գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, որ ես կարող էի և բողոքել։

— Ի՞նչ իրավունք ունեք նրա հետ այդպես խոսելու,— տաքացած միջամտեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ինչի՞ համար կարող եք բողոքել, ի՞նչ իրավունքներ ունեք։ Մի՞թե ես Դունյային կտամ ձեզ, այդ տեսակ մարդուն։ Հեռացեք, բոլորովին թողեք մեզ։ Մենք ինքներս ենք մեղավոր, որ սխալ գործ բռնեցինք, առաջին հերթին ես եմ մեղավոր...

— Սակայն, Պույլխերիա Ալեքսանդրովնա, դուք իմ ձեռքերը կապեցիք ձեր տված խոսքով, որից հիմա հրաժարվում եք,— տաքանում, կատաղում էր Լուժինը։— Եվ վերջապես... վերջապես, ես այդ պատճառով, այսպես ասած, ծախսերի տակ ընկա...

Այս վերջին հայտարարությունը այնքան բնորոշ էր Պյոտր Պետրովիչի համար, որ Ռասկոլնիկովը, բարկությունից ու իրեն զսպելու ջանքերից գունատված, էլ չհամբերեց և հանկարծ քա՛հ֊քա՛հ ծիծաղեց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան զայրացավ։

— Ծախսե՞ր։ Ի՞նչ ծախսեր։ Հո սնդուկի մասին չե՞ք խոսում։ Բայց չէ՞ որ ուղեկցորդը դա ձրի էր բերել։ Տե՛ր աստված, մե՞նք կապեցինք ձեր ձեռքերը։ Ախր խելքի եկեք, Պյոտր Պետրովիչ, այդ դուք եք, որ կապեցիք մեր ձեռքերը, և ոչ թե մենք այդ կերպ վարվեցինք։

— Բավական է, մայրիկ, խնդրում եմ, բավական է,— ասաց Ավդոայա Ռոմանովնան։— Պյոտր Պետրովիչ, բարի եղեք, հեռացեք։

— Կհեռանամ, բայց թույլ տվեք վերջին խոսքս ասեմ պատասխանեց Լուժինը՝ ինքն իրեն համարյա բոլորովին կորցրած,— ձեր մայրիկը կարծես թե բոլորովին մոռացել է, որ ես որոշել էի ձեզ առնել այն ժամանակ, երբ քաղաքում և ամբողջ շրջակայքում ասեկոսներ էին տարածվել ձեր անվան շուրջը։ Ձեզ համար անտեսելով հասարակական կարծիքը և վերականգնելով ձեր վարքը, ես, իհարկե, կարող էի միանգամայն և միանգամայն հատուցում հուսալ և նույնիսկ շնորհակալություն պահանջել ձեզնից... Եվ միայն այժմ բացվեցին իմ աչքերը. ինքս եմ տեսնում, որ գուցե միանգամայն և միանգամայն հապճեպորեն եմ վարվել անտեսելով հասարակության ձայնը․․․

— Սա երկու գլխանի՞ է, ի՞նչ է,— բղավեց Ռազումիխինը՝ վեր թռչելով աթոռից և արդեն պատրաստվելով դատաստան տեսնելու։

— Դուք ստոր և չար մարդ եք,— ասաց Դունյան։

— Ոչ մի խոսք, ոչ մի շարժում,— գոչեց Ռասկոլնիկովը՝ զսպելով Ռազումիխինին. այնուհետև համարյա դեմ առ դեմ մոտեցավ Լուժինին.

— Բարեհաճեցեք դուրս քաշվել,— կամացուկ և կտրուկ ասաց նա,— ու այլևս ոչ մի խոսք, թե չէ...

Պյոտր Պետրովիչը կատաղությունից սփրթնած ու ծռմռված դեմքով մի քանի վայրկյան նայեց նրան, ապա շուռ եկավ, դուրս ելավ, և, իհարկե, հազիվ թե որևէ մեկը իր սրտում այնքան կատաղի ատելություն զգար մի ուրիշի հանդեպ, որքան զգում էր այդ մարդը Ռասկոլնիկովի նկատմամբ, Լուժինը միայն և միայն նրան էր մեղադրում այդ ամենի համար։ Ուշագրավ է, որ արդեն իջնելով սանդուղքից, նա դեռ էլի երևակայում էր, որ գործը թերևս դեռ բոլորովին տանուլ չի տրված, ու ինչ վերաբերում է միայն մորն ու աղջկան, ապա «միանգամայն և միանգամայն» հնարավոր է նույնիսկ հաշտվել նրանց հետ։

III

Գլխավորն այն էր, որ նա մինչև վերջին րոպեն այդպիսի վախճան ոչ մի կերպ չէր սպասում, նա հոխորտում էր մինչև վերջին սահմանը, նույնիսկ մտքովն էլ չանցկացնելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են դուրս գալ իր իշխանության տակից։ Այդ համոզմունքին շատ էին օգնում սնափառությունը և այն աստիճանի ինքնավստահությունը, որն ավելի լավ է ինքնասիրահարվածություն անվանել։ Պյոտր Պետրովիչը, որ դուրս էր եկել ողորմելի վիճակից ու մարդ դարձել, հիվանդագին սովորություն ուներ զմայլվել իրենով, բարձր էր գնահատում իր խելքը և ընդունակությունները ու երբեմն, մենության րոպեներին նայելով հայելուն, նույնիսկ զմայլվում էր իր դեմքով։ Բայց աշխարհում ամենից շատ նա թանկ էր գնահատում աշխատանքով ու ամեն տեսակ միջոցներով ձեռք բերած իր փողերը, դրանք իրեն հավասարեցնում էին այն ամենի հետ, ինչ որ իրենից բարձր էր եղել։

Այժմ դառնությամբ հիշեցնելով Դունյային, որ չնայած վերջինիս վատ համբավին, ինքը որոշել էր առնել նրան, Պյոտր Պետրովիչը միանգամայն անկեղծորեն էր խոսում և նույնիսկ խորին զայրույթ էր զգում նրա այդ «սև ապերախտության» դեմ։ Այնինչ ուզելով Դունյային, նա բոլորովին համոզված էր այդ բոլոր բամբասանքների անհեթեթության մեջ, բամբասանքներ, որոնք հրապարակավ հերքել էր ինքը Մարֆա Պետրովնան և որոնք մոռացել էր ամբողջ քաղաքը՝ ջերմորեն արդարացնելով Դունյային։ Պյոտր Պետրովիչը հիմա ինքն էլ չէր ժխտի, որ այն ժամանակ էլ գիտեր այդ բոլորը։ Եվ այնուամենայնիվ նա բարձր էր գնահատում իր վճռականությունը՝ Դունյային բարձրացնել մինչև իր մակարդակը, և դա սխրագործություն էր համարում։ Հիմա այդ բանը ասելով Դունյային, նա արտահայտում էր իր փայփայած գաղտնի միտքը, որով ինքը հաճախ զմայլվում էր և չէր կարողանում հասկանալ, թե ուրիշները ինչպես կարող էին չհիանալ իր սխրագործությամբ։ Օր առաջ այցելելով Ռասկոլնիկովին, նա ներս է մտել բարերարի զգացումով, պատրաստ լինելով պտուղներ քաղել և խիստ հաճելի կոմպլիմենտներ լսել։ Եվ իհարկե, այժմ, իջնելով սանդուղքից, նա իրեն վերին աստիճանի վիրավորված և չճանաչված էր համարում։

Դունյան շատ և շատ էր հարկավոր նրան, Դունյայից հրաժարվելը աներևակայելի էր նրա համար։ Արդեն վաղուց, արդեն մի քանի տարի նա խանդաղատանքով երազում էր ամուսնանալու մասին, շարունակ փող էր կուտակում և սպասում։ Նա խանդավառությամբ, իբրև խոշորագույն գաղտնիք, մտածում էր այնպիսի աղջկա մասին, որը լիներ բարեկիրթ և աղքատ (անպայման աղքատ), շատ ջահել, շատ սիրունիկ, ազնիվ ու կրթված, շատ երկչոտ, չափազանց շատ դժբախտտություններ տեսած և իր առջև միանգամայն խոնարհվող, այնպիսին, որը իր ամբողջ կյանքում նրան համարեր իր փրկությունը, խորապես հարգեր նրան, ենթարկվեր նրան, հիանար նրանով և միայն նրանով։ Անդորրության մեջ հանգստանալով գործերից, նա քանի՜֊քանի տեսարաններ, քանի՜֊քանի գայթակղիչ ու հաճելի էպիզոդներ էր պատկերացնում իր երևակայության մեջ։ Եվ ահա այդքան տարիների երազանքը համարյա արդեն իրականանում էր. Ավդոտյա Ռոմանովնայի գեղեցկությունը և կրթությունը ապշեցրել էին նրան. այդ աղջկա անօգնական վիճակը ծայրահեղության չափ գրավիչ էր նրա համար։ Այստեղ նույնիսկ ավելի շատ բան կար, քան երազել էր նա, աղջիկը սիգապանծ էր, ուժեղ կամքի տեր, շնորհալի, դաստիարակությամբ և զարգացմամբ նրանից բարձր (նա այդ զգում էր), և այդպիսի մի էակ իր ամբողջ կյանքում ստրկաբար շնորհակալ կլինի նրա սխրագործության համար ու երկյուղածությամբ կխոնարհվի նրա առաջ․ իսկ նա, Պյոտր Պետրովիչը, անսահմանորեն ու անվերապահորեն իշխելու է նրա վրա... Եվ միանգամայն պատեհ առիթին էր, որ Պյոտր Պետրովիչը այդ ժամանակներում, երկար կշռադատումներից ու ակնկալություններից հետո, վերջապես որոշել էր փոխել իր կարիերան ու թևակոխել գործունեության ավելի լայն շրջան ու դրա հետ մեկտեղ հետզհետե մտնել ավելի բարձր հասարակության մեջ, որի մասին նա արդեն վաղուց էր կրքոտությամբ երազում... Մի խոսքով, նա որոշել էր փորձել Պետերբուրգը։ Նա գիտեր, որ կանանց միջոցով կարելի է «միանգամայն և միանգամայն» շատ բան շահել։ Սիրունատես, շնորհալի և կրթված կնոջ հմայքը կարող էր սքանչելիորեն գեղազարդել նրա ճանապարհը, մարդկանց դեպի իրեն գրավել, լուսապսակ ստեղծել... և ահա ամեն ինչ խորտակվեց։ Հիմա այդ հանկարծակի, այլանդակ պառակտումը կայծակի պես պայթեց նրա գլխին։ Այդ մի ինչ֊որ այլանդակ կատակ էր, անհեթեթություն։ Նա միայն մի քիչ էր գոռոզացել, նա նույնիսկ չկարողացավ լիովին արտահայտվել, նա ուղղակի կատակեց, տարվեց դրանով, իսկ բանը այդպես լուրջ վերջացավ։ Վերջապես, նա հո նույնիսկ յուրովի դիրում էր Դունյային, իր երազանքներում իշխում էր նրա վրա, ու հանկարծ... Ոչ, վաղը, հենց վաղը պնտք է վերականգնել այդ ամենը, բուժել, ուղղել, և որ գլխավորն է, ոչնչացնել այդ համբակ, ամբարտավան տղային, որը այդ ամենի պատճառն էր։ Պյոտր Պետրովիչը մի տեսակ ակամայից, հիվանդագին զգացումով էր մտաբերում Ռազումիխինին... սակայն, այդ կողմից նա շուտով հանգստացավ։ «Այդ էր պակաս, որ նրանից էլ վտանգ սպասեի»։ Բայց եթե կար մեկը, որից նա լրջորեն վախենում էր, դա Սվիդրիգայլովն էր... Մի խոսքով, շատ գլխացավանք էր լինելու...

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Ոչ, բոլորիցդ շատ ես եմ մեղավոր,— ասում էր Դունեչկան՝ գրկելով ու համբուրելով մորը,— ես հրապուրվեցի նրա փողերով, բայց, եղբայրս, երդվում եմ, ես չէի էլ երևակայում, թե նա այդպիսի անարժան մարդ է։ Եթե ես առաջ նրան լավ ճանաչեի, ոչ մի դեպքում չէի հրապուրվի։ Եղբայրս, մի մեղադրի ինձ։

— Աստված ազատեց, աստված ազատեց,— փնթփնթում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց մի տեսակ անգիտակցորեն, կարծես դեռ այնքան էլ չհասկանալով այն ամենը, ինչ որ պատահել էր։

Բոլորն էլ ուրախացել էին, հինգ րոպե հետո նույնիսկ ծիծաղում էին։ Միայն երբեմն Դունեչկան, հիշելով պատահածը, գունատվում էր ու կիտում հոնքերը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երևակայել անգամ չէր կարող, որ ինքն էլ է ուրախանալու. Լուժինի հետ գժտվելը դեռ առավոտյան նրան սարսափելի էր թվում։ Ռազումիխինը ցնծության մեջ էր՝ նա դեռ չէր համարձակվում դա լիովին արտահայտել, բայց ամբողջ մարմնով դողում էր ասես տենդից, կարծես նրա սրտից հինգ փթանոց մի քար էր ընկել։ Այժմ նա իրավունք ունի նրանց նվիրել իր ամբողջ կյանքը, ծառայել նրանց... Եվ ի՛նչ ասես, որ այժմ չի լինելու։ Սակայն նա դեռ երկչոտությամբ վանում էր հետագա մտքերը և վախենում էր իր երևակայությաւնից։ Միայն Ռասկոլնիկովը նույն տեղում նստած, համարյա մռայլ էր և նույնիսկ մտացրիվ։ Նա, որ բոլորից ավելի շատ էր պահանջում Լուժինի հեռացումը, կարծես, հիմա բոլորից ավելի քիչ էր հետաքրքրվում պատահածով։ Դունյան ակամա մտածեց, որ նա դեռ էլի բարկանում է իր վրա, իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնան վախենալով էր նայում որդուն։

— Քեզ ի՞նչ ասաց Սվիդրիգայլովը,— հարցրեց Դունյան՝ մոտենալով Ռասկոլնիկովին։

— Ախ, հա՛֊հա,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Ռասկոլնիկովը բարձրացրեց գլուխը։

— Նա ուզում է անպայման քեզ նվիրել տասը հազար ռուբլի և ցանկություն է հայտնում մի անգամ քեզ տեսնել իմ ներկայությամբ։

— Տեսնե՜լ, ոչ մի դեպքում,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— և ինչպե՞ս է նա համարձակվում Դունեչկային փող առաշարկել։

Այնուհետև Ռասկոլնիկովը հաղորղեց (բավական սառն տոնով) իր խոսակցությունը Սվիդրիգայլովի հետ՝ բաց թողնելով Մարֆա Պետրովնայի ուրվականը, որպեսզի խուսափեր ավելորդ նյութից, ու զգալով զզվանք ամեն մի խոսակցության նկատմամբ, բացի այն, ինչ որ առավելապես անհրաժեշտ էր։

— Դու նրան ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց Դունյան։

— Սկզբում ասացի, որ քեզ ոչինչ չեմ հաղորդի։ Նա հայտարարեց, թե ինքը ամեն կերպ կձգտի տեսնվել քեզ հետ։ Նա հավատացնում էր, որ քո նկատմամբ իր սերը քմահաճույք է եղել, և ինքը հիմա դեպի քեզ ոչ մի զգացմունք չի տածում... Նա չի ուզում, որ դու ամուսնանաս Լուժինի հետ... Ընդհանրապես նա կցկտուր էր խոսում։

— Դու ինչպե՞ս ես նրան հասկանում, Ռոդյա, նա քեզ ինչպե՞ս թվաց։

— Խոստովանում եմ, որ չավ չեմ հասկանում։ Առաջարկում է տասը հազար ու ինքն էլ ասում է, որ հարուստ չէ։ Հայտարարում է, թե ուզում է մեկնել ինչ-որ տեղ, ու տասը րոպե հետո մոռանում է, որ խոսել է այդ մասին։ Հանկարծ նաև ասում է, թե ուզում է ամուսնանալ և արդեն իրեն համար հարսնացու են ուզում... Իհարկե, նա նպատակներ ունի, ամենայն հավանականությամբ վատ նպատակներ։ Բայց տարօրինակ կլինի ենթադրել, որ նա այդպես հիմարաբար ձեռնամուխ լինի գործին, եթե քո նկատմամբ վատ նպատակներ ունենա... Ես, իհարկե, քո փոխարեն առմիշտ հրաժարվեցի այդ փողից։ Առհասարակ նա ինձ խիստ տարօրինակ թվաց և կարծես թե․․․ նույնիսկ... խելագարության նշաններ էին նկատվում։ Բայց ես կարող էի սխալվել, գուցե այստեղ յուրատեսակ խաբեբայություն կար։ Թվում է, որ Մարֆա Պետրովնայի մահը ազդել է նրա վրա։

— Աստված ողորմի Մարֆա Պետրովնայի հոգուն,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— միշտ, միշտ նրա համար աղոթելու եմ աստծուն։ Դունյա, առանց այդ երեք հազարի հիմա ի՞նչ կլիներ մեր վիճակը։ Տեր աստված, կարծես դա երկնքից ընկավ։ Ախ, Ռոդյա, առավոտյան մեզ մոտ ընդամենը երեք ռուբլի էր մնացել, ես ու Դունեչկան հույս էինք դրել ժամացույցը որևէ տեղ շուտով գրավ դնելու վրա, որպեսզի փող չուզեինք այդ մարդուց, մինչև որ ինքը գլխի ընկներ և տար։

Սվիդրիգայլովի առաջարկը չափազանց զարմացրել էր Դունյային։ Նա դեռ կանգնած էր մտազբաղ։

— Սվիդրիգայլովը ինչ֊որ սարսափելի մտադրություն ունի,— ասաց նա համարյա շշնջալով, գրեթե ցնցվելով։

Ռասկոլնիկովը նկատեց այդ թունդ վախը։

— Թվում է, որ ես դեռ էլի պետք է տեսնեմ նրան,— ասաց նա Դունյային։

— Կհետամտենք, ես կգտնեմ նրա տեղը,— կտրուկ բացականչեց Ռազումիխինը։— Աչքիցս չեմ փախցնի։ Ինձ Ռոդյան է թույլ տվել։ Նա ինձ այսօր ասաց՝ «պաշտպանիր քրոջս»։ Իսկ դուք այդ թույլ կտա՞ք, Ավդոտյա Ռոմանովնա։

Դունյան ժպտաց ու ձեռքը մեկնեց Ռազումիխինին, բայց դեմքը դեռ մտահոգություն էր արտահայտում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երկչոտ նայում էր աղջկան, սակայն երեք հազարը ըստ երևույթին հանգստացրել էր նրան։

Քառորդ ժամից բոլորն էլ աշխույժ զրուցում էին։ Ռասկոլնիկովը թեև չէր խոսում, բայց որոշ ժամանակ ուշադրությամբ լսում էր։ Ռազումիխինը ճառաբանում էր։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ դուք մեկնեք,— ցնծությամբ պերճախոսում էր նա,— ի՞նչ պիտի անեք փոքրիկ քաղաքում։ Գլխավորն այն է, որ դուք այստեղ բոլորդ միասին եք և միմյանց հարկավոր եք, շատ եք հարկավոր, հասկացեք ինձ։ Թեկուզև կարճ ժամանակով․․․ Ինձ վերցրեք իբրև բարեկամ և ընկերակից, ու հավատացնում եմ, որ հիանալի գործ կձեռնարկենք։ Լսեցեք, ես ձեզ մանրամասն կբացատրեմ ամեն ինչ, ամբողջ նախագիծը։ Առավոտյան, երբ դեռ ոչինչ չէր պատահել, դա ծագեց գլխումս... Ահա թե ինչումն է բանը, ես հորեղբայր ունեմ (ձեզ կծանոթացնեմ, մեղմաբարո և հարգարժան մարդ է), նա հազար ռուբլու կապիտալ ունի, իսկ ինքը կենսաթոշակով է ապրում և դրա կարիքը չունի։ Երկրորդ տարին է, որ նա ինձ համոզում է վերցնել այդ հազարը, իսկ ես նրան վեց տոկոս վճարեմ։ Ես տեսնում եմ, որ նա ուղղակի ուզում է օգնել ինձ․ անցյալ տարի այդ ինձ հարկավոր չէր, իսկ այս տարի ես սպասում էի նրան ու որոշել էի վերցնել։ Հետո էլ դուք կտաք ձեր երեք հազարից մեկ հազարը, և ահա սկզբում դա բավական կլինի, ու մենք կմիանանք։ Ի՞նչ ենք անելու։

Ռազումիխինը սկսեց մեկնաբանել իր նախագիծը ու երկար բացատրել, որ համարյա մեր բոլոր գրավաճառները և հրատարակիչները քիչ բան են հասկանում իրենց ապրանքից, դրա համար էլ սովորաբար վատ հրատարակիչներ են, այնինչ կարգին հրատարակությունները առհասարակ ծածկում են ծախքերը ու նույնիսկ երբեմն զգալի տոկոս են տալիս։ Ռազումիխինը հենց հրատարակչական գործունեության մասին էր երազում, արդեն երկու տարի էր, որ աշխատում էր այդ ուղղությամբ ու բավականաչափ գիտեր եվրոպական երեք լեզու, թեև վեց օր առաջ Ռասկոլնիկովին ասել էր, թե գերմաներենից «կաղում է», ուզում էր համոզել Ռասկոլնիկովին, որ սա վերցնի թարգմանական աշխատանքի կեսը ու երեք ռուբլի գրավական. այն ժամանակ նա սաում էր, և Ռասկոլնիկովը գիտեր, որ նա ստում է։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ մենք աչքաթող անենք մեր ունեցած հնարավորությունը, երբ ունենք ամենագլխավոր միջոցներից մեկը, այսինքն՝ փող,— ոգևորվում էր Ռազումիխինը։— Իհարկե, շաա աշխատանք է հարկավոր, բայց դուք, Ավդոտյա Ռոմանովնա, ես, Ռոդիոնը, բոլորս էլ կաշխատենք... Որոշ հրատարակություններ այժմ հիանալի տոկոս են տալիս։ Գործի գլխավոր հիմքը այն է, որ կգիտենանք, թե հատկապես ինչ պեաք է թարգմանել։ Թե՛ կթարգմանենք, թե՛ կհրատարակենք ու միևնույն ժամանակ կսովորենք։ Հիմա ես կարող եմ օգտակար լինել, որովհետև փորձ ունեմ։ Ահա արդեն երկու տարի է, որ ես հրատարակիչների մոտ եմ լինում և գիտեմ նրանց բոլոր գաղտնիքները, հավատացեք, նրանք հասարակ գործ չեն անում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ անտեսել համեղ պատառը։ Ես գիտեմ ու գաղտնի եմ պահում երկու-երեք այնպիսի երկեր, որոնք թարգմանելու և հրատարակելու համար կարելի է վաստակել հարյուր ռուբլի, իսկ դրանցից մեկի համար ես հինգ հարյուր էչ չեմ վերցնի։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ես այս բանը հաղորդեմ մեկ ուրիշին, կարող է և կասկած հայտնել։ Ինչ վերաբերում է տպարանին, թղթին, վաճառքին, այդ ինձ հանձնարարեք։ Բոլոր գործերը գիտեմ։ Քչից կսկսենք, շատ բանի կհասնենք, գոնե ապրելու միջոց կլինի, համենայն դեպս կվերադարձնենք մեր դրած փողը։

Դունյայի աչքերը փայլեցին։

— Ինչ որ դուք ասում եք, ինձ շատ է գուր գալիս, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա։

— Ես, իհարկե, դրանից ոչինչ չեմ հասկանում,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գուցե և դա լավ գործ է, բայց դե ինչ իմանաս, աստված գիտե։ Նոր բան է, անհայտ է։ Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք մնանք այստեղ, թեկուզև կարճ ժամանակով...

Նա նայեց Ռոդյային։

— Դու ի՞նչ ես կարծում, եղբայրս,— հարցրեց Դունյան։

— Ես կարծում եմ, որ սա շատ լավ բան է մտածել,— պատասխանեց Ռոդյան։— հասկանալի է, որ չպետք է նախօրոք երազել ձեռնարկություն ունենալու մասին, բայց իրոք կարելի է անկասկածելի հաջողությամբ մի հինգ-վեց գիրք հրատարակել։ Ես ինքս էլ գիտեմ մի երկ, որը անպայման կվաճառվի։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ Ռազումիխինը կարող է գլուխ բերել գործը, այդ մասին կասկած չի կարող լինել․ նա գիտե այդ գործը... Սակայն մենք դեռ ժամանակ կունենանք համաձայնության գալու...

— Ուռա՛,— բացականչեց Ռազումիխինը,— հիմա լսեք, այստեղ, հենց այս տանը կա մի բնակարան, որը պատկանում է նույն տանտիրոջը։ Բնակարանը առանձին է, այս համարների հետ կապված չէ, կահավորված է, երեք սենյակից է, գինը մատչելի է։ Առայժմ վերցրեք այդ բնակարանը։ Վաղը ես գրավ կդնեմ ժամացույցը ու կբերեմ փողը, հետո էլ ամեն ինչ կկարգավորվի։ Գլխավորն այն է, որ երեքդ էլ կարող եք միասին ապրել, Ռոդյան ձեզ հետ կլինի... Հը՛, ո՞ւր ես գնում, Ռոդյա։

— Ո՞նց թե, Ռոդյա, դու արդեն գնո՞ւմ ես,— նույնիսկ վախեցած հարցրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Այն էլ այսպիսի րոպե՞ին,— գոչեց Ռազումիխինը։

Դունյան անվստահություն արտահայտող զարմանքով էր նայում եղբորը։ Ռասկոլնիկովը վերցրել էր գլխարկը, նա պատրաստվում էր գնալ։

— Դուք կարծես թե թաղում եք ինձ կամ առմիշտ հրաժեշտ եք տալիս,— ինչ֊որ տարօրինակությամբ ասաց նա։

Նա կարծես թե ժպտաց, բայց դա կարծես ժպիտ չէր։

— Դե ո՛վ գիտե, գուցե և վերջին անգամ ենք տեսնվում,― անզգուշաբար ավելացրեց նա։

Նա այդ միայն մտածել էր, սակայն բառերը ինքնաբերաբար դուրս թռան իր բերանից։

— Ի՞նչ պատահեց քեզ,— գոչեց մայրը։

— Ո՞ւր ես գնում, Ռոդյա,— տարօրինակ տոնով հարցրեց Դունյան։

— Այնպես, էլի, շատ է հարկավոր գնալ,— անորոշ պատասխանեց Ռասկոլնիկովը՝ կարծես չգիտենալով, թե ինչ էր ուզում ասել։ Բայց նրա գունատ դեմքը ինչ-որ խիստ վճռականություն էր արտահայտում։

— Ես ուզում էի ասել... գալով այստեղ... ես ուզում էի ասել ձեզ, մայրիկ․․․ քեզ էլ ասել, Դունյա, որ ավելի լավ կլիներ առժամանակ մենք բաժանվեինք։ Ես ինձ լավ չեմ զգում, ես անհանգիստ եմ․․․ Ես հետո կգամ, ինքս կգամ, երբ․․․ կարելի լինի։ Ես ձեզ հիշում եմ և սիրում... Թողեք ինձ, թողեք ինձ մենակ, դեռ առաջ էլ ես այսպես էի որոշել․․․․ Ես այդ հաստատ էի որոշել․․․ Ինչ էլ որ ինձ պատահի, մեռնեմ, թե ոչ, ուզում եմ մենակ լինել։ Բոլորովին մոռացեք ինձ։ Դա ավելի լավ է... Իմ մասին մի՛ տեղեկացեք։ Երբ հարկավոր լինի, ես ինքս կգամ, կամ... կկանչեմ ձեզ։ Գուցե ամեն ինչ հարություն առնի... Իսկ հիմա, եթե սիրում եք ինձ, հրաժարվեցեք ինձնից... Այլապես ես ձեզ կատեմ, ես այդ զգում եմ... Մնաք բարով։

— Տեր աստված,— ճչաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Թե մայրը և թե քույրը սարսափելի վախեցած էին. Ռազումիխինը նույնպես։

— Ռոդյա, Ռոդյա, հաշտվիր մեզ հետ, լինենք առաջվա պես,— բացականչեց խեղճ մայրը։

Ռասկոլնիկովը դանդաղ շուռ եկավ և դանդաղ քայլեց դեպի դուռը։ Դունյան հասավ նրա ետևից։

— Եղբայրս, այդ ինչպե՞ս ես վարվում մորդ հետ,— շշնջաց նա, ու նրա աչքերում առկայծում էր զայրույթը։

Ռասկոլնիկովը ծանր նայեց նրան։

— Ոչինչ, ես կգամ, ես կգամ,— կամացուկ փնթփնթաց նա, ասես այնքան էլ չգիտակցելով, թե ինչ է ուզում ասել, ու սենյակից դուրս ելավ։

— Անզգա՛, չարասի՛րտ եսամոլ,— ճչաց Դունյան։

— Նա խե-լա֊գար է և ոչ թե անզգա։ Նա խելացնոր է, մի՞թե դուք այդ չեք տեսնում։ Որ այդպես է, դուք եք անզգա...— ջերմորեն շշնջաց Ռազումիխինը Դունյայի ականջին՝ պինդ սեղմելով նրա ձեռքը։

— Ես հիմա կգամ,— գոչեց նա՝ դիմելով սարսափահար Պույլխերիա Ալեքսանդրովնային, ու սենյակից դուրս թռավ։

Ռասկոլնիկովը նրան սպասում էր միջանցքի ծայրում։

— Ես այդպես էլ գիտեի, որ դու կվազես իմ ետևից,— ասաց նա։— Վերադարձիր նրանց մոտ ու եղիր նրանց հետ... Վաղն էլ... միշտ էլ եղիր նրանց մոտ։ Ես... գուցե գամ... եթե կարելի լինի։ Մնաս բարով։

Եվ նա առանց ձեռք տալու գնաց։

— Ախր ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, ի՞նչ է պատահել քեզ։ Մի՞թե կարելի է այդպես վարվել...— քրթմնջում էր բոլորովին շփոթված Ռազումիխինը։

Ռասկոլնիկովը մի անգամ էլ կանգ առավ։

— Մի անգամ ե առմիշտ ասում եմ քեզ՝ երբեք և ոչ մի բանի մասին ինձ մի հարցնի։ Ես քեզ պատասխանելու ոչինչ չունեմ... Ինձ մոտ մի գա։ Գուցե և ես գամ այստեղ․․․ Թող ինձ, իսկ նրանց մի թող։ Հասկանո՞ւմ ես ինձ։

Միջանցքում մութն էր. նրանք կանգնած էին լամպի մոտ։ Մի րոպե լուռ նայում էին միմյանց։ Ռազումիխինը իր ամբողջ հետագա կյանքում հիշում էր այդ րոպեն։ Ռասկոլնիկովի առկայծող ու սևեռուն հայացքը կարծես յուրաքանչյուր ակնթարթ է՛լ ավելի էր փայլում, թափանցում նրա հոգու և գիտակցության մեջ։ Հանկարծ Ռազումիխինը ցնցվեց։ Կարծես մի ինչ֊որ տարօրինակ բան հայտնվեց նրանց միջե... երևան եկավ մի ինչ֊որ միտք, կարծես ակնարկ, ինչ-որ զարհուրելի, այլանդակ բան, որ հանկարծ երկուսն էլ հասկացան... Ռազումիխինը գունատվեց մեռելի նման։

— Հիմա հասկանո՞ւմ ես,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, և նրա դեմքը հիվանդագին ծոմռվեց...— Վերադարձիր, գնա նրանց մոտ,— հանկարծ ավելացրեց նա ու արագ շուռ գալով, դուրս ելավ տանից...

Հիմա չեմ նկարագրի, թե այդ երեկո ինչ կատարվեց Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ, ինչպես Ռազումիխինը վերադարձավ նրանց մոտ, ինչպես էր հանգստացնում նրանց, ինչպես էր պնդում, թե հարկավոր է Ռոդյային հանգիստ թողնել հիվանդության ժամանակ, երդվում, թե Ռոդյան անպայման կգա, ամեն օր կգա, թե նա շատ, շատ է վրդովված, հարկավոր չէ նրան ջղայնացնել, ասում էր, որ ինքը՝ Ռազումիխինը, կհետևի նրան, լավ, լավագույն բժիշկ, մի ամբողջ կոնսիլիում կհրավիրի նրա համար... Մի խոսքով, այդ երեկոյից Ռազումիխինը Պույլխերիա Ալեքսանդրովնայի որդին և Դունյայի եղբայրը դարձավ։

IV

V

VI


  1. Մարդկային և ոչ մի բան (լատիներեն)։
  2. Արդար պատերազմ (ֆրանս.)։
  3. Հարբած վիճակում ես վատ եմ լինում (ֆրանս․)։
  4. Ձեզ գոհացնելու համար (ֆրանս․)։