«Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(IV)
(V)
Տող 995. Տող 995.
  
 
== V ==
 
== V ==
 +
 +
Երբ Ռասկոլնիկովը հետևյալ առավոտյան, ժամը ուղիղ տասնմեկին մտավ № քաղաքամասի շենքը, հետաքննական գործերի պրիստավի բաժանմունքը, ու խնդրեց իր մասին զեկուցել Պորֆիրի Պետրովյիչին, ապա նա մինչև իսկ զարմացավ, որ իրեն շուտ չեն ընդունում. անցավ առնվազն տասը րոպե, մինչև որ նրան կանչեցին։ Նրա կարծիքով պետք է որ անմիջապես նետվեին իր վրա։ Այնինչ ինքը կանգնելէր ընդունարանում, կողքից անցուդարձ էին անում մարդիկ, որոնք ըստ երևույթին իր հետ ոչ մի գործ չունեին։ Հետևյալ սենյակում, որ գրասենյակի էր նման, նստել ու գրոտում էին մի քանի գրագիրներ, ու ակներև էր, որ նրանցից ոչ մեկն էլ հասկացողություն անգամ չուներ, թե ով է և ինչ է Ռասկոլնիկովը։ Ռասկոլնիկովը անհանգիստ ու կասկածոտ հայացքով հետամտում էր շրջապատը, նայում, թե իր կողքին հո չկա՞ որևէ ոստիկան, իրեն հետամտող որևէ խորհրդավոր հայացք, բայց ոչ մի նման բան չկար։ Նա տեսնում էր միայն գրասենյակային, մանր հոգսեր արտահայտող դեմքեր, հետո ինչ֊որ մարդկանց, ու բոլորն էլ անտարբեր էին իր նկատմամբ, այնպես որ նա կարող էր գնալ ուր որ ուզենար։ Նրա մեջ ավելի ու ավելի հաստատորեն էր ամրանում այն միտքր, որ եթե երեկվա այն հանելուկային մարդը, գետնի տակից ելած այն ուրվականը իրոք ամեն ինչ գիտենար և ամեն ինչ տետած լիներ, ապա մի՞թե իրեն, Ռասկոլնիկովին, հիմա թույլ կտային այդպես կանգնել և հանգիստ սպասել։ Եվ մի՞թե իրեն կսպասեին մինչև ժամը տասնմեկը, մինչև որ ինքը բարեհաճեր գալ։ Դուրս էր գալիս, որ կամ այն մարդը դեռ ոչինչ չի հաղորդել, կամ... նա էլ ուղղակի ոչինչ չգիտե, և ինքն իր աչքերով ոչինչ չի տեսել (և ինչպե՞ս կարող էր տեսնել), ուրեմն այդ բոլորը, երեկ իր, Ռասկոլնիկովի հետ պատահածը դարձյալ տեսիլք է եղել ու իր գրգռված և հիվանդոտ երևակայությունը չափազանցրել է այդ տեսիլքը։ Նույնիսկ դեռ երեկ, ամենաուժեզ տագնապների և հուսալքման ժամերին այդ ենթադրությունը սկսել էր նրան առավելապես հավանական թվալ։ Այժմ կշռադատելով այդ ամենը և պատրաստվելով նոր մարտի, նա հանկարծ զգաց, որ դողում է, ու նույնիսկ զայրացավ, մտածելով, որ դողում է ատելի Պորֆիրի Պետրովյիչի հանդեպ ունեցած վախից։ Նրա համար ամենից զարհուրելին այն էր, որ ինքը դարձյալ պետք է հանդիպեր այդ մարդուն. Ռասկոլնիկովը անչափ, անսահման ատում էր նրան և նույնիսկ վախենում էր, որ չլինի՞ թե իր ատելությամբ որևէ կերպ իրեն մատնի։ Ու այնքան ուժեղ էր նրա զայրույթը, որ դողը իսկույն դադարեց։ Նա պատրաստվեց ներս մտնել սառն և հանդուգն տեսքով ու ինքն իրեն խոսք տվեց որքան կարելի է շատ լռել, դիտել ու լսել և գոնե այս անգամ ինչ կերպ էլ լինի հաղթահարել հիվանդագին կերպով գրգռված իր բնությունը։ Հենց այդ ժամանակ նրան կանչեցին Պորֆիրի Պետրովիչի մոտ։
 +
 +
Բանից դուրս եկավ, որ Պորֆիրի Պետրովիչը այդ րոպեին իր կաբինետում մենակ էր։ Նրա կաբինետը ոչ մեծ էր, ոչ էլ փոքր․ այնտեղ դրված էին՝ մի մեծ գրասեղան մոմլաթով պատած բազմոցի առաջ, արկղերով, թեք երեսով մի գրասեղան, անկյունում մի պահարան, մի քանի աթոռ, այդ ամենը պետական կահույք էր, դեղին, հղկած փայտից։ Մի անկյունում, հետին պատի մեջ, կամ ավելի լավ է ասել միջնորմում, կար մի փակված դուռ, ուրեմն պետք է որ միջնորմի մյուս կողմում ուրիշ սենյակներ էլ լինեին։ Երբ Ռասկոլնիկովը ներս մտավ, Պորֆիրի Պետրովիչը իսկույն ծածկեց դուռը, որտեղից մտել էր եկվորը, ու նրանք կաբինետում երկուսով էին։ Պորֆիրի Պետրովիչը իր հյուրին դիմավորեց ըստ երևույթին առավելապես ուրախ և սիրալիր տեսքով, և միայն մի քանի րոպե հետո Ռասկոլնիկովը որոշ նշաններից նկատեց, որ նա կարծես շփոթված է, կարծես նրան մոլորեցրել են կամ գտել ինչ-որ խիստ առանձնակի ու ծածուկ բանով զբաղված վիճակում։
 +
 +
— Օ՛֊օ՛, պատվելի, ահա և դուք... մեր կողմերում...— ասաց Պորֆիրին, երկու ձեռքն էլ մեկնեց Ռասկոլնիկովին։― Էհ, նստեցեք, պատվելիս, թե՞ դուք գուցե չեք սիրում, որ ձեզ tout court<ref>Կարճ (ֆրանս․)։</ref> պատվելի անվանեն... Խնդրում եմ սա անպարկեշտություն չհամարեք... նստեցեք այստեղ, բազմոցին։
 +
 +
Ռասկոլնիկովը նստեց՝ շարունակ նայելով նրան։
 +
 +
«Մեր կողմերում», «ներողություն անպարկեշտության համար», ֆրանսերեն «tout court» բառը և այլն և այլն, դրրանք բոլորը բնորոշ նշաններ էին։ «Սակայն նա երկու ձեռքն էլ մեկնեց ինձ, բայց ոչ մեկը չտվեց, իսկույն ետ քաշեց», կասկածանքով մտածեց Ռասկոլնիկովը։ Երկուսն էլ հետամտում էին միմյանց, բայց հենց որ նրանց հայացքները իրար էին հանդիպում, երկուսն էլ կայծակի արագությամբ դրանք մի կողմ էին դարձնում։
 +
 +
— Ես բերի դիմումս... ժամացույցի մասին... ահա։ Ճի՞շտ է գրված, թե՞ հարկավոր է նորից գրել։
 +
 +
— Ի՞նչ, դիմո՞ւմ։ Այդպես, այդպես... մի անհանգստանաք, ճիշտ այդպես,— ասաց Պորֆիրի Պետրովիչը, կարծես ինչ-որ տեղ շտապելով, և այդ ասելուց հետո վերցրեց ու նայեց թուղթը։— Այո, ճիշտ այսպես։ Ուրիշ ոչինչ չի հարկավոր,— նույնպես հապճեպ ավելացրեց նա և թուղթը դրեց սեղանին։ Հետո, մի րոպե անց, արդեն ուրիշ բանի մասին խոսելիս՝ դարձյալ վերցրեց թուղթը և դրեց մյուս, թեք երեսով գրասեղանին։
 +
 +
— Դուք կարծեմ երեկ ասացիք, որ կցանկանայիք պատշաճ ձևով ինձ հարցեր տալ... այն սպանված կնոջ հետ... իմ ունեցած ծանոթության մասին,— սկսեց Ռասկոլնիկովը։— «Ինչո՞ւ ես ասացի՝ ''կարծեմ''»,— կայծակնաթափ անցավ նրա մտքով։— «Լավ, ինչո՞ւ եմ այսպես անհանգստանում, որ ասել եմ այդ ''կարծեմ'' բառը»,— նույնպես կայծակնաթափ հղացավ նա այս երկրորդ միտքը։
 +
 +
Եվ նա հանկարծ զգաց, որ հենց միայն Պորֆիրիի հետ շփվելուց, հենց միայն երկու խոսքից ու երկու հայացքից իր կասկածամտությունը մի ակնթարթում աճեց և հրեշավոր չափերի հասավ... որ դա սարսափելի վտանգավոր է, ջղերը գրգռվում են, հուզմունքը սաստկանում։ «Փորձանք է, փորձանք... էլի բերանիցս խոսք կթռցնեմ»։
 +
 +
— Այո, այո, այո, մի ան հանգստանաք, չպետք է շտապել, չպետք է շտապել,— փնթփնթում էր Պորֆիրի Պետրովիչը՝ սեղանի մոտ բոլորովին աննպատակ քայլելով ետ ու առաջ, նետվելով մերթ դեպի լուսամուտը, արկղերով սեղանը, մերթ նորից դեպի գրասեղանը, մերթ խուսափելով Ռասկոլնիկովի կասկածոտ հայացքից, մերթ էլ հանկարծ կանգ առնելով և դեմ առ դեմ նայելով նրան։ Չափազանց տարօրինակ էր թվում նրա կարճ, հաստլիկ և կլոր կերպարանքը, ասես այլևայլ կողմեր գլորվող, բոլոր պատերին ու անկյուններին դիպչող ու ետ թռչող գնդակ լիներ»
 +
 +
— Կանենք, ամեն ինչ կանենք... Դուք ծխո՞ւմ եք, ունե՞ք։ Ահա, խնդրեմ,— շարունակեց Պորֆիրին՝ հյուրին պապիրոս հրամցնելով...— Գիտե՞ք, ես ձեզ ընդունում եմ այստեղ, իսկ իմ բնակարանը հենց մեր կողքին է, միջնորմի ետևում... պետական է, իսկ ես հիմա ժամանակավորապես մասնավոր բնակարանում եմ։ Այստեղ որոշ նորոգումներ պետք էր կատարել։ Այժմ համարյա պատրաստ է... գիտե՞ք, պետական բնակարանը հիանալի բան է, չէ՞, ի՞նչ եք կարծում։
 +
 +
— Այո, հիանալի բան է,— պատասխանեց Ռասկոլնիկովը՝ համարյա հեգնոտ նայելով նրան։
 +
 +
— Հիանալի բան է, հիանալի բան է...— կրկնում էր Պորֆիրի Պետրովիչը՝ հանկարծ կարծես թե մտորելով մի ինչ֊որ բոլորովին այլ բանի մասին,— այո, հիանալի բան է,— ի վերջո համարյա բղավեց նա՝ հանկարծ աչքերը հառելով Ռասկոլնիկովին և կանգ առնելով նրանից երկու քայլ հեռավորությամբ։ Այդ հաճախակի, հիմար կրկնությունը, որ պետական բնակարանը հիանալի բան է, իր գռեհկությամբ խիստ հակասում էր այժմ իր հյուրին հառած լուրջ, խոհուն և հանելուկային հայացքին։
 +
 +
Բայց դա է՛լ ավելի գրգռեց Ռասկոլնիկովի բարկությունը, և սա արդեն ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել ծաղրական և շատ անզգույշ մարտահրավերից.
 +
 +
— Գիտե՞ք ինչ,— հարցրեց նա հանկարծ՝ համարյա հանդգնորեն նայելով Պորֆիրիին և կարծես հաճույք զգալով իր հանդգնությունից,— ամեն տեսակ քննիչների համար կարծեմ գոյություն ունի այսպիսի իրավաբանական կանոն, այսպիսի իրավաբանական պրիյոմ. նրանք սկզբում սկսում են հեռվից, դատարկ բաներից կամ նույնիսկ լուրջ, միայն թե բոլորովին կողմնակի բաներից, որպեսզի այսպես ասած՝ խրախուսեն կամ ավելի լավ է ասել՝ զվարճացնեն հարցաքննվողին, ''քնեցնեն'' նրա զգուշությունը, իսկ հետո հանկարծ մի որևէ ճակատագրական ու վտանգավոր հարցով անսպասելիորեն շշմեցնեն նրան, այդպես չէ՞. կարծեմ մինչև այժմ էլ դա սրբությամբ հիշատակվում է բոլոր կանոններում և հրահանգներում։
 +
 +
— Այդպես, այդպես... ի՛նչ է, դուք կարծում եք, թե ես դրա համա՞ր էի հիշատակում պետական բնակարանը...— Այս ասելով, Պորֆիրի Պետրովիչը կկոցեց աչքերը, ապա աչքով արեց, ինչ-որ մի ուրախ և խորամանկ բան սահեց նրա դեմքով, ճակատի կնճիռները հարթվեցին, աչքերը ասես փոքրացան, դիմագծերը ձգվեցին, և նա հանկարծ բռնվեց նյարդային, երկար ծիծաղով, որից օրորվում ու ցնցվում էր ամբողջ մարմինը։ Միաժամանակ նա ուղիղ նայում էր Ռասկոլնիկովի աչքերին։ Վերջինս նույնպես ծիծաղեց, թեև այդ ծիծաղը մի փոքր բռնազբոսիկ էր. տեսնելով այդ, Պորֆիրին այնպես փառ֊փառ ծիծաղեց, որ դեմքը համարյա կարմրեց. Ռասկոլնիկովի զզվանքը անցավ զգուշության բոլոր սահմանները, նա դադարեցրեց ծիծաղը, մռայլվեց, ու երկար, ցասկոտ նայում էր Պորֆիրիին, աչքը չէր կտրում նրանից, քանի դեռ նա շարունակում էր իր երկար ծիծաղը և կարծես դիտմամբ դա չէր դադարեցնում։ Անզգուշությունը, սակայն, երկու կողմից էլ ակնհայտ էր. դուրս էր գալիս, որ Պորֆիրի Պետրովիչը կարծես թե իր հյուրի վրա է ծիծաղում, որը ատելությամբ է ընդունում այդ ծիծաղը, և այս հանգամանքը շատ քիչ է շփոթեցնում նրան՝ Պորֆիրի Պետրովիչին։ Դա խիստ նշանակալից էր Ռասկոլնիկովի համար, նա հասկացավ, որ Պորֆիրի Պետրովիչը նախորդ անգամ էլ ամենևին չէր շփոթվել, այլ ընդհակառակը, թերևս Ռասկոլնիկովն ինքն էր թակարդի մեջ ընկել, որ պարզապես այստեղ ինչ-որ մի բան, ինչ֊որ մի նպատակ կա, որ ինքը չգիտե. գուցե ամեն ինչ արդեն նախապատրաստված է և այժմ, հենց այս րոպեին կբացահայտվի ու կպայթի իր գլխին...
 +
 +
Ռասկոլնիկովը անմիջապես, ուղղակի անցավ գործի, վեր կացավ ու վերցրեց գլխարկը։
 +
 +
— Պորֆիրի Պետրովիչ,— ասաց նա վճռականորեն, բայց բավական թունդ ջղայնոտությամբ,— դուք երեկ ցանկություն հայտնեցիք, որ ես ձեզ մոտ գամ ինչ-որ հարցաքննությունների համար։ (Նա առանձնապես շեշտեց ''հարցաքննություններ'' բառը)։ Ես եկել եմ, ու եթե այդ հարկավոր է ձեզ, հարցեր տվեք, թե չէ ինձ թույլ տվեք գնալ։ Իմ ժամանակը սուղ է, ես գործ ունեմ... Ես պետք է գնամ կառքի տակ ընկած հենց այն աստիճանավորի թաղման, որի մասին դուք... նույնպես գիտեք...— ավելացրեց նա՝ իսկույն բարկանալով այդ ավելացման համար, իսկ հետո է՛լ ավելի ջղայնացավ,— այդ ամենը ինձ ձանձրացրել է, լսո՞ւմ եք, և արդեն վաղուց է ձանձրացրել․․․ Ես մասամբ հենց դրանից եմ հիվանդ եղել․․․ մի խոսքով,— համարյա բղավեց նա, զգալով, որ հիվանդության մասին ասածը էլ ավելի անտեղի էր,— մի խոսքով, բարեհաճեցեք կամ հարցեր տալ ինձ, կամ հենց այժմ բաց թողեք․․․ Իսկ եթե հարցաքննելու եք, ապա այդ պետք է լինի ոչ այլ կերպ, քան ընդունված ձևով։ Այլ կերպ թույլ չեմ տա. ուստի և առայժմ մնացեք բարով, որովհետև հիմա մենք երկուսով անելիք չունենք։
 +
 +
— Տեր աստված, այդ ինչե՞ր եք ասում, ախր ինչի՞ մասին պիտի ձեզ հարցաքննեմ,— կչկչաց Պորֆիրի Պետրովիչը՝ իսկույն փոխելով թե՛ խոսելու տոնը, թե՛ տեսքը, ու վայրկենապես դադարեցնելով ծիծաղը,— խնդրում եմ չանհանգստանաք,— ավելացրեց նա՝ մերթ էլի նետվելով բոլոր կողմերը, մերթ հանկարծ փորձելով նստեցնել Ռասկոլնիկովին,— չպետք է շտապել, չպետք է շտապել, դրանք բոլորը միայն դատարկ բաներ են։ Ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որ դուք, վերջապես, մեզ մոտ եկաք... Ես ձեզ իբրև հյուր եմ ընդունում։ Իսկ այս անիծված ծիծաղի համար դուք, պատվելիս Ռոդիոն Ռոմանովիչ, ներեցեք ինձ։— Ռոդիոն Ռոմա՞նովիչ, կարծեմ այդպես է ձեր անուն֊հայրանունը, այո՞... Ջղային մարդ եմ, դուք ինձ ծիծաղեցրիք ձեր դիտողության սրամտությամբ, պատահում է, որ ծիծաղից դողում եմ տերևի նման, այն էլ ամբողջ կես ժամ... Ծիծաղկոտ եմ, էլի՛։ Չաղությանս պատճառով նույնիսկ վախենում եմ կաթվածից։ Նստեցեք խնդրեմ, պատվելիս... թե չէ կմտածեմ, որ բարկացել եք...
 +
 +
Ռասկոլնիկովը լռում էր, լսում ու հետամտում դեռ էլի ցասկոտ ու մռայլված։ Նա նստեց, բայց գլխարկր պահեց ձեռքին։
 +
 +
— Ես ձեզ մի բան կասեմ իմ մասին, պատվելիս, Ռոդիոն Ռոմոնավիչ, այսպես ասած՝ բնութագրի բացատրման համար,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ քայլելով այս ու այն կողմ, կարծես էլի խուսափելով իր հյուրի աչքերին նայելուց։— Գիտե՞ք, ես ամուրի եմ, այնքան էլ նրբակիրթ չեմ ու անհայտ մարդ եմ, բացի դրանից, անցած, փետացած, միայնակ մարդ եմ։ Ը... ը՛մ... դուք նկատե՞լ եք, Ռոդիոն Ռոմանովիչ, որ մեզնում, այսինքն՝ Ռուսաստանում և մանավանդ պետերբուրգյան շրջաններում, եթե երկու խելացի մարդ, դեռ այնքան էլ լավ ծանոթ չլինելով, բայց, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ինչպես հիմա ես և դուք, հանդիպում են իրար, ապա ամբողջ կես ժամ ոչ մի կերպ չեն կարողանում խոսակցության թեմա գտնել, փետանում են միմյանց հանդեպ, նստում են ու քաշվում իրարից։ Խոսակցության համար թեմա են գտնում բոլորը, զորօրինակ, կանայք... զորօրինակ, բարեկիրթները, բարձր դիրքի մարդիկ, նրանք միշտ էլ խոսակցության թեմա են ունենում, c’est de rigueur<ref>Այդպես է ընդունված (ֆրանս․)։</ref>, իսկ միջին կարգի մարդիկ, զորօրինակ մենք, բոլորն էլ քաշվող են ու զրուցասեր են... այսինքն թե մտածողներ են։ Ինչի՞ց է դա, պատվելիս, արդյո՞ք հասարակական շահեր չկան, թե՞ մենք շատ ազնիվ ենք և չենք ցանկանում իրար խաբել, չգիտեմ։ Հը՞։ Դուք ի՞նչ եք կարծում։ Գլխարկդ վար դրեք, է՛, կարծես հենց հիմա գնալու եք, իրավ, անհարմար է այդ տեսնելը... Ես, ընդհակառակը, անչափ ուրախ եմ...
 +
 +
Ռասկոլնիկովը ցած դրեց գլխարկը՝ շարունակելով լռել և լրջորեն, մռայլ ունկնդրել Պորֆիրիի դատարկ ու խառնաշփոթ շաղակրատանքին։ «Սա ի՞նչ է, մի՞թե իսկապես նա ուզում է իր հիմար շատախոսությամբ ցրել իմ ուշադրությունը»։
 +
 +
— Ես ձեզ սուրճ չեմ առաջարկում, տեղը չէ. բայց ինչո՞ւ մի հինգ րոպե չնստել բարեկամի հետ, ասուլիս անել, հը՞,― անլռելի շաղակրատում էր Պորֆիրին,— գիտե՞ք, այդ բոլոր պաշտոնական պարտականությունները մի կողմ... բայց դուք, պատվելիս, մի վիրավորվեք, որ ես հա՛ ետ ու առաջ եմ քայլում, ներեցեք, պատվելիս, շատ եմ վախենում, որ կվիրավորեմ ձեզ, իսկ քայլելը ինձ խիստ անհրաժեշտ է։ Հա՛ նստած եմ լինում, այնպես որ, ուրախությամբ եմ մի հինգ րոպե քայլում․․․ Հեմորոյ ունեմ... Հա՛ մտադրվում եմ մարմնամարզությամբ բուժվել, ասում են, որ պետական, իսկական պետական և նույնիսկ գաղտնի խորհրդականները հաճույքով ցատկում են պարանի վրայից․ ա՛յ թե ինչպիսի բաներ, հը՛մ, գիտությունը մեր դարում... Այդպես... Հա՛, այստեղի այդ պարտականությունների, հարցաքննությունների և այդ բոլոր ձևականությունների մասին... Ա՛յ, դուք, պատվելիս, հիմա ինքներդ բարեհաճեցիք հիշատակել հարցաքննությունները... գիտե՞ք, պատվելիս, Ռոդիոն Ռոմանովիչ, իսկապես, այդ հարցաքննությունները երբեմն հարցաքննողին ավելի շատ են խելքից հանում, քան հարցաքննվողին... Այդ մասին դուք, պատվելիս, բարեհաճեցիք այժմ միանգամայն արդարացիորեն և սրամտությամբ դիտողություն անել։ (Ռասկոլնիկովը ոչ մի այդպիսի դիտողություն չէր արել)։ Մարդ գլուխ է կորցնում, ուղղակի գլուխ է կորցնում, միշտ միևնույն բանը, միշտ միևնույն բանը, միալար, ոնց որ թմբուկի զարկը։ Հրե՛ն, ռեֆորմ է գնում, մեզնում գոնե ինչ֊ինչ անուններ կփոխվեն, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Ինչ վերաբերում է մեր իրավաբանական հնարանքներին, ինչպես որ դուք բարեհաճեցիք սրամտությամբ արտահայտվել, ապա ես լիովին, միանգամայն համաձայն եմ ձեզ հետ։ Ասացեք խնդրեմ, բոլոր մեղադրյալներից, նույնիսկ տրեխավոր մուժիկներից, ո՞ր մեկը չգիտե, որ նրան, զորօրինակ, սկզբում կողմնակի հարցերով են քնեցնում (ըստ ձեր հաջողակ արտահայտության), հեաո էլ հանկարծ շշմեցնում են, ասես կացնով խփում կատարին քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, ինչպես դուք հենց կետին խփեցիք, քա՛հ֊քա՛հ. ուրեմն դուք իսկապես կարծում էիք, թե ես ուզում էի շշմեցնել ձեզ մեջտեղ բերելով բնակարանը... քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ծաղրասեր մարդ եք, էլի։ Լավ, այդ թողնենք։ Հա՛, ի միջի այլոց, մի խոսքից մի ուրիշ խոսք է դուրս գալիս, մի մտքից մի ուրիշ միտք, գիտե՞ք, քիչ առաջ դուք բարեհաճեցիք խոսել պատշաճ ձևով հարցաքննություն կատարելու մասին... Դե, ձևս ո՞րն է, գիտե՞ք, շատ դեպքերում դա դատարկ բան է։ Երբեմն հենց միայն բարեկամաբար խոսելը ավելի շահավետ է։ Ձևը երբեք չի կորչի, թույլ տվեք սրանով հանգստացնել ձեզ. և ի՞նչ է ձևը ըստ էության, հարցնում եմ ձեզ։ Չի կարելի ամեն քայլափոխում ձևով կաշկանդել քննիչին։ Քննիչի գործը, այսպես ասած, յուրատեսակ ազատ արվեստ է կամ նման մի բան․․․ քա՛հ-քա՛հ-քա՛հ...
 +
 +
Պորֆիրի Պետրովիչը մի րոպե շունչ առավ։ Առանց հոգնելու նա մերթ անիմաստ, դատարկ ֆրազներ էր թափում, մերթ հանկարծ ինչ֊որ հանելուկային բառեր էր դուրս տալիս և անմիջապես նորից անիմաստ բան էր ասում։ Նա արդեն համարյա վազում էր սենյակով մեկ՝ ավելի ու ավելի արագ քարշ տալով իր պարարտ ոտքերը, շարունակ նայելով հատակին, աջ ձեռքը մեջքին գրած, ձախը անընդհատ թափահարելով, տարբեր կողմեր շարժելով, և այդ շարժումները զարմանալիորեն չէին հարմարվում նրա խոսքերին։ Ռասկոլնիկովը հանկարծ նկատեց, որ նա, վազվզելով սենյակում, մի երկու անգամ կարծես թե մի ակնթարթ կանգ էր առնում դռան մոտ և կարծես թե ականջ էր դնում․․․ «Հո որևէ բան չի՞ սպասում»։
 +
 +
— Դուք իսկապես որ միանգամայն իրավացի եք,— դարձյալ վրա բերեց Պորֆիրին՝ արտասովոր պարզամտությամբ և ուրախ նայելով Ռասկոլնիկովին (վերջինս դրանից ցնցվեց ու վայրկենապես զգաստացավ),— իսկապես իրավացի եք, որ բարեհաճեցիք այդպիսի սրամտությամբ ծաղրել իրավաբանական հնարանքները քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Մեր այդ խորիմաստ֊հոգեբանական հնարանքները, (իհարկե մի քանիսը) չափազանց ծիծաղելի, թերևս անգօտակար են այն դեպքում, եթե խիստ կաշկանդված են ձևականությամբ։ Ը֊ը՛մ․․․ Այո... ես էլի պիտի անդրադառնամ ձևին. ասենք թե ես ինձ հանձնարարված որևէ գործի հիման վրա ընդունում կամ ավելի լավ է ասել՝ կասկածում եմ, որ մի որևէ մեկը, մյուսը, երրորդը, այսպես ասած, ոճրագործ է... Դուք հո պատրաստվում եք իրավաբան դառնալու, այնպես չէ՞, Ռոդիոն Ռոմանովիչ։
 +
 +
— Այո, պատրաստվում էի․․․
 +
 +
— Դե ուրեմն ահա ձեզ, այսպես ասած, մի փոքրիկ օրինակ ապագայի համար, այսինքն՝ չկարծեք, թե ես համարձակվում եմ սովորեցնել ձեզ. դուք հո ուշագրավ հոդվածներ եք տպում հանցագործությունների մասին։ Ոչ, այնպես, էլի, համարձակվում եմ իբրև փաստ մի օրինակ բերել. հա՛, ասենք թե ես, զորօրինակ, մեկին, մյուսին, երրորդին ոճրագործ եմ համարում, լավ, հարց եմ տալիս, ինչո՞ւ պետք է ես նրան որոշ ժամանակից շուտ անհանգստացնեմ. թեկուզև նրա դեմ հանցանշաներ ունենամ։ Ես պարտավոր եմ, զորօրինակ, մեկին շուտ ձերբակալել, իսկ մի ուրիշը հո այլ բնավորություն ունի, ուրեմն ինչո՞ւ չթողնել, որ սա ման գա քաղաքում, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Հը՛մ, տեսնում եմ, որ դուք սա այնքան էլ չեք հասկանում, դե ուրեմն ես ձեզ ավելի պարզ կասեմ, թե որ ես, զորօրինակ, նրան շատ շուտ նստեցնեմ, չէ՞ որ այդ կերպ նրան, այսպես ասած, բարոյական հենարան կտամ, քա՛հ-քա՛հ-քա՛հ, դուք ծիծաղո՞ւմ եք։ (Ռասկոլնիկովի մտքովն էլ չէր անցնում ծիծաղել, նա նստել էր շրթունքները սեղմած, իր բորբոք հայացքը չկտրելով Պորֆիրի Պետրովիչի աչքերից)։ Մինչդեռ բանը հո այսպես է, որոշ անձանց նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է հարկավոր, որովհետև մարդիկ տարբեր են ու բոլորի նկատմամբ միևնույն պրակտիկան է գործադրվում։ Դուք հիմա բարեհաճում եք ասել հապա հանցանշաննե՞րը. լա՛վ, ասենք թե հանցանշաններ կան, բայց չէ՞ որ հանցանշանները մեծ մասամբ կարող են կասկածելի լինել, հոգիդ սիրեմ, ու չէ որ ես քննիչ եմ, ուրեմն և թույլ մարդ եմ, խոստովանում եմ այդ բանը. կուզենայի հետաքննությունը, այսպես ասած, մաթեմատիկորեն պարզ պատկերացնել, կուզենայի այնպիսի հանցանշան գտնել, որ բոլորովին պարզեր գրությունը, Որ ուղղակի և անվիճելի ապացույց լիներ։ Թե որ ես մեկին անժամանակ ձերբակալեմ, թեկուզև հավատացած լինելով, որ հենց նա է ոճրագործը, չէ՞ որ ես թերևս ձեռքիցս բաց կթողնեմ նրա հետագա մերկացման միջոցները, ինչո՞ւ, որովհետև ես նրան, այսպես ասած, որոշակի գրության մեջ կդնեմ, այսպես ասած, հոգեբանական որոշ վիճակ կստեղծեմ նրա համար և կհանգստացնեմ նրան, և ահա նա ձեռքիցս կգնա, կմեկուսանա, ի վերջո կհասկանա, որ ինքը կալանավոր է։ Ասում են, թե Սևասաոպոլում, Ալմայից անմիջապես հետո, խելոք մարդիկ թունդ վախենում էին, որ հենց այն է, թշնամին բացարձակ ուժով գրոհ կտա և կգրավի Սևաստոպոլը․ իսկ երբ տեսան, որ թշնամին գերադասել է կանոնավոր պաշարումը և առաջին զուգահեռագիծն է անցկացնում, ասում են խելոք մարդիկ խիստ ուրախացան և հանգստացան, ուրեմն մի երկու ամիս հո կձգձգվի գործը, դե, կանոնավոր պաշարմամբ հո շուտ չեն գրավի քաղաքը։ Էլի ծիծաղո՞ւմ եք, էլի չե՞ք հավատում։ Դե իհարկե, դուք էլ իրավացի եք։ Այո, իրավացի եք։ Դրանք բոլորը մասնակի դեպքեր են, համաձայն եմ ձեզ հետ. հիշատակածս դեպքը իրոք մասնակի է։ Բայց այնուհանդերձ ահա թե ինչին պետք է հետամտել, ամենահարգելի Ռոդիոն Ռոմանովիչ. չէ՞ որ բնավ գոյություն չունի այնպիսի ընդհանուր դեպք, որի վերաբերյալ կիրարկելի լինեն իրավաբանական բոլոր ձևերն ու կանոնները և որը հաշվի առնելով, դրանք գրվեն գրքերում, որովհետև ամեն մի գործ, թեկուզ, զորօրինակ, ամեն մի ոճիր, իրականում տեղի ունենալով, իսկույն ևեթ բոլորովին մասնակի դեպք է դառնում, այն էլ երբեմն ինչպիսի մասնակի դեպք, բնավ նման չի լինում մինչ այդ կատարված դեպքերին։ Երբեմն խիստ զավեշտական այդպիսի դեպքեր են պատահում։ Ասենք թե ես մի որևէ հանցագործ պարոնի բոլորովին ազատ թողնեմ, չձերբակալեմ ու չանհանգստացնեմ, բայց նա ամեն ժամ և ամեն րոպե գիտենա կամ գոնե կասկածի, որ ես գիտեմ ամեն ինչ, բոլոր գաղտնիքները, ու գիշեր֊ցերեկ հետամտում եմ նրան, ծածուկ հսկում, ու եթե նա այդպիսով շարունակ վախ ու կասկածանք զգա, հոգիս վկա, էլ չի համբերի, ուղղակի ինքը կգա, ու թերևս մի այնպիսի բան կանի, որով ամեն ինչ կպարզվի այսպես ասած՝ մաթեմատիկական ճշտությամբ, և դա հաճելի կլինի։ Դա կարող է պատահել թեկուզ անճոռնի մուժիկի հետ, առավել ևս մեզ նմանի, արդիականորեն խելոք, այն էլ որոշ ուղղությամբ զարգացած մարդու հետ։ Դրա համար էլ, սիրելիս, խիստ կարևոր է հասկանալ, թե մարդը ինչ ուղղությամբ է զարգացած։ Հապա նրանց նյարդե՛րը, նյարդե՛րը, դուք դրանք մոռացել եք. չէ՞ որ դրանք հիվանդ, գրգռված, քայքայված են լինում... Իսկ որքա՜ն, որքա՜ն մաղձ է լինում նրանց բոլորի մեջ։ Չէ՞ որ դա, աղբորս ասեմ, հարկավոր դեպքում յուրատեսակ հանք է։ Եվ ինչո՞ւ պետք է ես անհանգստանամ, որ նա ազատ շրջում է քաղաքում։ Թող, թող առայժմ զբոսնի, չէ՞ որ ես առանց այն էլ գիտեմ, որ նա իմ զոհն է ու ձեռքիցս չի պրծնի։ Եվ ո՞ւր պիտի փախչի, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Արտասահմա՞ն, թե ինչ։ Արտասահման լեհացին կփախչի և ոչ թե ''նա'', մանավանդ որ ես հետևում եմ և միջոցներ եմ ձեռնարկել։ Հայրենիքի խորքե՞րը կփախչի, թե ինչ, Բայց չէ՞ որ այնտեղ մուժիկներ են ապրում, իսկական, տրեխավոր, ռուս մուժիկներ, արդիականորեն զարգացած մարդը ավելի շուտ կգերադասի բանտ ընկնել, քան ապրել այնպիսի օտարերկրացիների հետ, ինչպիսիք մեր մուժիկներն են, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Բայց այս բոլորը դատարկ բան է և գործի արտաքին կողմն է։ Ի՞նչ ասել է՝ կփախչի, դա երկրորդական հարց է. գլխավորը՝ նա ինձնից չի փախչի ոչ այն պատճառով, որ փախչելու տեղ չունի, նա ''հոգեբանորեն'' չի փախչի, քա՛հ-քա՛հ-քա՛հ~։ Օ, ինչպիսի՜ արտահայտություն է սա. նա բնության օրենքով չի փախչի ինձնից, թեկուզև նույնիսկ փախչելու տեղ ունենա։ Տեսե՞լ եք մոմի առջև ճախրող թիթեռնիկին։ Նա, հանցագործը, շարունակ կֆռռա իմ շուրջը, ինչպես թիթեռնիկը մոմի շուրջը․ ազատությունը անհաճո կդառնա, նա մտածմունքի մեջ կընկնի, կշփոթվի, կխճողվի, ինչպես թակարդի մեջ ընկածը, մահու չափ տագնապահար կլինի... Դեռ ավելին, ինքը երկու անգամ երկուսի պես մի որևէ մաթեմատիկական ճշմարտություն կասի ինձ, միայն թե ես նրան պատշաճ ընդմիջում տրամադրեմ... Ու շարունակ, շարունակ շրջաններ կգծի իմ շուրջը՝ ավելի ու ավելի փոքրացնելով շառավիղը, ու հո՛պ, ուղղակի կընկնի իմ բերանը, ու ես նրան կուլ կտամ, իսկ դա շատ հաճելի է, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, դուք չե՞ք հավատում։
 +
 +
Ռասկոլնիկովը չէր պատասխանում, նա նստած էր դալկադեմ և անշարժ, դարձյալ նույն լարվածությամբ նայում էր Պորֆիրիի դեմքին։
 +
 +
«Լա՛վ դաս է,— մտածում էր նա սարսռելով։— Սա արդեն նույնիսկ մկան հետ կատվի խաղ էլ չէ, ինչպես այդ եղավ երեկ։ Ոչ էլ սա իր ուժն է ապարդյուն ցույց տալիս և... թելադրում ինձ. սա շատ ավելի խելոք է և այդ չի անի... Այստեղ ուրիշ նպատակ կա. ի՞նչ նպատակ։ Է՛յ, դատարկ բան է դա, բարեկամ, իզուր ես ինձ վախեցնում և խորամանկում։ Դու չունես ապացույցներ և գոյություն չունի երեկվա մարդը։ Դու ուզում ես ուղղակի խելքահան անել ինձ, նախապես ջղայնացնել և այդ վիճակում կուլ տալ ինձ, սակայն բան չի դուրս գա, կգլորվես, կգլորվես։ Բայց ինչո՞ւ, ինչու այդ աստիճան ինձ հուշել... Հիվանդ նյարդերիս վրա՞ է սա հույս դնում, թե ինչ... Ոչ, աղբերացու, ձեռ քաշի, կգլորվես, թեև դու ինչ-որ բան ես պատրաստել... Դե հիմա կտեսնենք, թե այդ ինչ ես պատրաստել»։
 +
 +
Եվ նա հավաքեց բոլոր ուժերը՝ պատրաստվելով սարսափելի ու անհայտ աղետին։ Երբեմն նա ուզում էր հարձակվել և տեղնուտեղը խեղդել Պորֆիրիին։ Դեռ այստեղ մտնելիս նա վախենում էր իր այդ կատաղությունից։ Նա զգում էր, որ չորացել են իր շրթունքները, սիրտը խփում է, բերանի փրփուրը մակարդվում։ Բայց և այնպես նա որոշեց լռել և առայժմ ոչ մի խոսք չասել։ Նա հասկացավ, որ դա լավագույն տակտիկան է իր վիճակում, որովհետև ոչ միայն ինքը բերանից խոսք չի թռցնի, այլև ընդհակառակը, իր լռությամբ կջղայնացնի թշնամուն, որը թերևս ինքը բերանից խոսք թռցնի։ Գոնե դրա վրա նա հույս էր դնում։
 +
 +
— Ոչ, ես տեսնում եմ, որ դուք չեք հավատում, կարծում եք, թե ես անմեղ կատակներ եմ անում,— շարունակեց Պորֆիրին։ Նա ավելի ու ավելի էր աշխուժանում, անընդհատ քրքջում էր հաճույքից, դարձյալ սկսում էր ֆռռալ սենյակով մեկ։— Դե իհարկե, դուք իրավացի եք. իմ կերպարանքը աստծու կամքով այնպիսին է, որ ուրիշների մեջ զավեշտական մտքեր է առաջացնում, բուֆոնի կերպարանք է. բայց ես ահա թե ինչ կասեմ ձեզ․ դարձյալ կրկնում եմ, որ դուք, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ, ներեցեք ինձ, ծերուկիս, դեռ երիտասարդ եք, այսպես ասած, առաջին երիտասարդությունն եք անցկացնում, դրա համար էլ մարդկային միտքը ամենից բարձր եք գնահատում, ինչպես և ամբողջ երիտասարդությունը։ Ձեզ գայթակղեցնում են մտքի աշխույժ սրությունը և բանականության վերացական փաստարկները։ Եվ դա, օրինակ, իսկ և իսկ հիշեցնում է առաջվա ավստրիական հոֆկրիգսրատը, այսինքն՝ որքան որ ես կարող եմ դատել ռազմական իրադարձությունների մասին. նրանք թղթի վրա Նապոլեոնին ջախջախեցին ու գերի վերցրին, իրենց կաբինետում ամեն ինչ սրամտությամբ հաշվարկեցին ու ամփոփեցին, բայց արի ու տես, որ գեներալ Մակը իր ամբողջ բանակով անձնատուր եղավ, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Տեսնում եմ, տեսնում եմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ, դուք ծիծաղում եք ինձ վրա, որ ես զինվորական չլինելով, ռազմական պատմությունից եմ օրինակներ բերում։ Դե ինչ արած, այդպիսի հակում ունեմ, սիրում եմ ռազմական գործը, սիրում եմ կարդալ ռազմական նյութերը... ուղղակի անտեսել եմ իմ կարիերան։ Հիրավի, ես պետք է իբրև զինվորական ծառայեի։ Գուցե Նապոլեոն չդառնայի, բայց մայոր հո կլինեի, քա՛հ֊քա՛հ-քա՛հ։ Հա՛, սիրելիդ իմ, հիմա ես ձեզ մանրամասն կասեմ ամբողշ ճշմարտությունը այն ''մասնակի դեպքի'' դեպքի մասին, պարոնիս ասեմ՝ իրականությունը և բնությունը կարևոր բաներ են ու երբեմն ամենաճշգրիտ հաշվարկն էլ ապարդյուն են դարձնում։ Է՛, լսեցեք ծերունուս, լուրջ եմ ասում, Ռոդիոն Ռոմանովիչ (այս ասելով, հազիվ երեսունհինգ տարեկան դարձած Պորֆիրի Պետրովիչը իրոք որ կարծես հանկարծ բոլորովին ծերացավ. նույնիսկ ձայնն էլ փոխվեց, և նա մի տեսակ կուչ եկավ), հետո ես սրտաբաց մարդ եմ... սրտաբա՞ց մարդ եմ, թե՞ ոչ, ի՞նչ եք կարծում։ Թվում է, որ միանգամայն այդպես եմ. նման բաները իզուր հաղորդում եմ ձեզ և դրա համար պարգև չեմ պահանջում, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Հա՛, ուրեմն շարունակում եմ. իմ կարծիքով սրամտությունը հիանալի բան է. դա, այսպես ասած, բնության զարդն է և կյանքի սփոփանքը, և ի՛նչ ֆոկուսներ ասես, որ չի կարողանում հորինել, այնպես որ, մի որևէ խեղճ ու կրակ քննիչ որտեղի՞ց կարողանա դրանք կռահել, ինքն էլ իր ֆանտազիայով տարված, ինչպես և միշտ լինում է, որովհետև դե նա է՛լ հո մարդ է։ Հենց միայն բնությունն է փրկում խեղճ քննիչին, այ թե ինչն է ցավալի, իսկ այդ մասին չի էլ մտածի սրամտությամբ տարված երիտասարդությունը, «որը քայլում է բոլոր արգելքների վրայով» (ինչպես դուք երեկ բարեհաճեցիք միանգամայն սրամտորեն և խորամանկաբար արտահայտվել)։ Ասենք թե նա, այսինքն՝ մարդը, ստում է, դա ''մասնակի դեպք'' է, incognito, ու ստում է շատ լավ, միանգամայն խորամանկորեն. թվում է, որ հաղթել է ու պետք է վայելի իր սրամտության պտուղները, իսկ նա թըրը՜մփ, ուշագնաց ընկնում է, այն էլ ամենահետաքրքիր և ամենախայտառակ տեղում։ Գուցե և դա հիվանդությունից է, օդն էլ սենյակներում երբեմն ծանր է լինում, բայց և այնպես, բայց և այնպես նա, այդ մարդը, կասկածելու առիթ է տալիս։ Հիանալի ստել է նա, բայց չի կարողացել բնությանը ապավինել։ Ահա թե որտեղ է նենգամտությունը։ Մի այլ անգամ, իր սրամտության աշխուժությամբ տարված, սկսում է հիմարի տեղ դնել իրեն կասկածող մարդուն, սփրթնում է ասես դիտմամբ, ասես խաղ անելով, բայց ''միանգամայն բնականորեն'' է սփրթնում, միանգամայն մոտ է լինում ճշմարտությունը, և ահա նա դարձյալ կասկածելու առիթ է տալիս, թեև առաջին անգամից խաբում է, բայց գիշերվա ընթացքում մտատանջության մեջ է ընկնում, եթե ինքը վրիպող պտուղ չէ։ Ու ամեն քայլափոխում էլ այդպես է։ Եվ ի՞նչ․ ինքն է սկսում առաջ վազել, սկսում է քիթը խոթել այնտեղ, ուր չեն խնդրում, սկսում է անընդհատ խոսել այնպիսի բաների մասին, որոնք, ընդհակառակը, պետք է լռության տալ, սկսում է զանազան այլաբանություններ մեջտեղ բերել, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ինքն է գալիս ու հարցնում՝ ինչո՞ւ ինձ այսքան երկար ժամանակ չեն բռնում, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Եվ դա կարող է պատահել ամենասրամիտ մարդու, հոգեբանի ու գրականագետի հետ։ Բնությունը հայելի է, ամենաթափանցիկ հայելի, նայիր դրան և հիացիր, ա՛յ թե ինչ։ Հա՛, ինչո՞ւ այդպես գունատվեցիք, Ռոդիոն Ռոմանովիչ, օդը հո ծանր չէ՞ ձեզ համար, լուսամուտը չբանա՞մ։
 +
 +
— Օ, խնդրեմ չանհանգստանաք,— գոչեց Ռասկոլնիկովը ու հանկարծ սկսեց քրքջալ,— խնդրեմ չանհանգստանաք։
 +
 +
Պորֆիրին կանգ առավ նրա դիմաց, սպասեց ու հանկարծ ինքն էլ սկսեց քրքջալ։ Ռասկոլնիկովը վեր կացավ բազմոցից, անսպասելիորեն, միանգամից դադարեցրեց բոլորովին տարօրինակ իր ծիծաղը։
 +
 +
— Պորֆիրի Պետրովիչ,— ասաց նա բարձրաձայն ու կտրուկ, թեև հազիվ էր կանգնում դողացող ոտքերի վրա,— ես, վերջապես, պարզ տեսնում եմ, որ դուք ուղղակի կասկածում եք, թե ես եմ սպանել այն պառավին և նրա քրոջը, Լիզավետային։ Իմ կողմից հայտարարում եմ ձեզ, որ այդ ամենը վաղուց ձանձրացրել է ինձ։ Եթե գտնում եք, որ ինձ օրենքով հետապնդելու իրավունք ունեք, ապա հետապնդեցեք, եթե գտնում եք, որ ձերբակալելու իրավունք ունեք, ձերբակալեցեք։ Բայց ես թույլ չեմ տա ինձ ձեռ առնել ու տանջել...
 +
 +
Հանկարծ նրա շրթունքները սկսեցին դողալ, աչքերը փայլեցին կատաղությունից և ուժգին հնչեց ձայնը, որ մինչև այժմ զուսպ էր։
 +
 +
— Թույլ չե՛մ տա,— բղավեց նա հանկարծ, բռունցքը ամբողջ ուժավ մեկ խփելով սեղանին,— լսո՞ւմ եք դուք, Պորֆիրի Պետրովիչ, թույլ չեմ աա։
 +
 +
— Ախ, տեր աստված, էլի ի՞նչ պատահեց,— գոչեց ըստ երևույթին բոլորովին վախեցած Պորֆիրի Պետրովիչը,— հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ, բարեկամս, պատվելիս, ինչ պատահեց ձեզ։
 +
 +
— Թույլ չե՛մ տա,— նորից բղավեց Ռասկոլնիկովը։
 +
 +
— Սիրելիս, կամաց, ախր կլսեն, կգան, ի՞նչ պիտի ասենք նրանց, մտածեցեք,— սարսափահար Պորֆիրի Պետրովիչը՝ դեմքը հուպ մոտեցնելով Ռասկոլնիկովի դեմքին։
 +
 +
— Չե՛մ թույլ տա, չե՛մ թույլ տա,— մեքենայաբար կրկնում էր Ռասկոլնիկովը՝ բայց նույնպես հանկարծ բոլորովին շշնջալով։
 +
 +
Պորֆիրին արագ շուռ եկավ ու նետվեց լուսամուտը բանալու։
 +
 +
— Թարմ օդ է հարկավոր։ Ջուր խմեիք, բարեկամս, ախր դա նոպա է։— Եվ նա նետվեց դեպի դուռը, հրամայելու, որ ջուր բերեն, բայց հենց այնտեղ, անկյունում ջրամանով ջուր էր դրված։
 +
 +
— Պատվելիս, խմեցեք,— շշնջաց նա՝ ջրամանը ձեռքին վազելով դեպի Ռասկոլնիկովը,— գուցե օգնի...— Պորֆիրի Պետրովիչի վախը և կարեկցությունը այնքան բնական էին, որ Ռասկոլնիկովը լռեց ու սկսեց սուր հետաքրքրությամբ նայել նրան։ Սակայն նա ջուր չխմեց։
 +
 +
— Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիս, ախր այդպիսով դուք ձեզ կգժվեցնեք, հավատացնում եմ ձեզ, օ, օ՛ֆ։ Խմեցեք, դե գոնե մի քիչ խմեցեք, էլի։
 +
 +
նա ուղղակի ստիպեց Ռասկոլնիկովին վերցնել ջրով լեցուն բաժակը։ Ռասկոլնիկովը մեքենայաբար բաժակը մոտեցրեց շրթունքներին, բայց ուշքի գալով, բաժակը զզվանքավ դրեց սեղանին։
 +
 +
— Այո, դա նոպա էր։ Այդ կերպ դուք, բարեկամս, կվերադարձնեք ձեր առաջվա հիվանդությունը,— բարեկամական տոնով ասաց Պորֆիրի Պետրովիչը, որը դեռ էլի ինչ-որ շփոթված տեսք ուներ։— Տեր աստված, ախր դուք ձեզ լավ չեք պահպանում։ Երեկ Դմիտրի Պրոկոֆիչն էլ ինձ մոտ եկավ։ Համաձայն եմ, համաձայն եմ, որ իմ բնավորությունը խայթող է, վատթար, իսկ սրանք այ թե դրանից ինչ են հետևեցրել... Տեր աստված, եկավ երեկ, ձեզնից հետո, մենք ճաշեցինք, հա՛ խոսում էր ու խոսում, ես հենց միայն լսում էի. հը՛մ, մաածում եմ... օ՛, տեր աստվպծ, ձեր կողմի՞ց էր եկել, թե ինչ։ Դե նստեցեք, էլի՛, բարեկամս, ի սեր Քրիստոսի, նստեցեք։
 +
 +
— Ոչ, իմ կողմից չէր եկել, բայց ես գիտեի, թե նա ինչի համար էր եկել ձեզ մոտ,— խիստ տոնով պատասխանեց Ռասկոլնիկովը։
 +
 +
— Գիտեի՞ք։
 +
 +
— Գիտեի։ Հետո ի՞նչ։
 +
 +
— Այն, օր ես ձեր ուրիշ սխրագործություններն էլ գիտեմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ. ամեն բանի տեղյակ եմ. ես գիտեմ, թե ինչպես գուք հենց գիշերամտին, երբ մթնել էր, գնացել էիք ''բնակարան վարձելու'', զնգզնգացրել էիք զանգակը, արյան մասին էիք հարցրել, շփոթեցրել էիք ներկարարներին ու դռնապաններին։ Ես հո հասկանում եմ այն ժամանակվա ձեր հոգեկան տրամադրությունը... Ախր դուք այդ կերպ կգժվեցնեք ձեզ, հոգիս վկա։ Դուք ձեզ կորցնում եք։ Ձեր մեջ շատ ուժեղ, ազնիվ զայրույթ է առաջացել նախ՝ բախտի հարվածներից, հետո էլ թաղապետների պատճառած վիրավորանքներից, և ահա դուք դես-դեն եք ընկնում, որպեսզի, այսպես ասած, բոլորին ստիպեք խոսք բացել և դրանզվ միանգամից ամեն ինչ վերջացնել, որովհետև ձեզ ձանձրացրել են այդ հիմարությունները և այդ բոլոր կասկածները։ Այդպես է, չէ՞, կռահեցի՞ ձեր տրամադրությունը։ Միայն թե դուք այդ կերպ ոչ միայն ձեզ, այլև Ռազումիխինին էլ ուժասպառ կանեք, չէ՞ որ նա շատ ''բարի'' մարդ է և կարող է այդ վիճակին հասնել, ինքներդ գիտեք։ Դուք հիվանդություն ունեք, իսկ նա՝ առաքինություն, հիվանդությունը նրան էլ է կպչում։ Երբ հանգստանաք, ես ձեզ մի բան կպատմեմ... Դե նստեցեք, էլի, ի սեր Քրիստոսի, խնդրում եմ, հանգստացեք, ձեր երեսին գույն չի մնացել, նստեցե՛ք։
 +
 +
Ռասկոլնիկովը նստեց, նրա դողն անցնում էր, և տաքությունը դուրս էր գալիս ամբողջ մարմնով մեկ։ Խորին զարմանքով, լարված լսում էր նա վախեցած և բարեկամաբար իրեն մասին հոգացող Պորֆիրի Պետրովիչին։ Բայց նա չէր հավատում վերջինիս ոչ մի խոսքին, թեև հավատալու մի ինչ-որ տարօրինակ ցանկություն էր զգում։ Բնակարանի վերաբերյալ Պորֆիրիի անակնկալ խոսքերը նրան բոլորովին ապշեցրել էին․ «Հը՛մ, ուրեմն սա գիտե բնակարանի մասին և հենց ինքն էլ այդ պատմում է ինձ», մտածեց Ռասկոլնիկովը։
 +
 +
— Այո, մեր դատական պրակտիկայում եղավ համարյա այսպիսի մի դեպք, հոգեբանական, հիվանդագին մի դեպք,— շուտասելուկով շարունակեց Պորֆիրին։— Մեկը իրեն հայտարարել էր մարդասպան, այն էլ ինչպե՜ս, մի ամբողջ հալյուցինացիա մոգոնեց, փաստեր ներկայացրեց, պատմեց հանգամանքները, շփոթեցրեց, մոլորեցրեց բոլորին և ամեն մեկին, և ի՞նչ․ նա մասամբ, առանց որևէ դիտավորության, սպանության պատճառ էր եղել, միայն թե մասամբ, ու հենց որ իմացավ, որ սպանության առիթ էր տվել, վշտացավ, շշմեց, ցնդվեց, բոլորովին խելքը թռցրեց ու ինքն իրեն հավատացրեց, թե հենց ինքն է մարդասպանը։ Վերջապես, կառավարիչ սենատը քննեց գործը, ու դժբախտը արդարացվեց, հանձնվեց խնամակալության։ Շնորհակալություն կառավարիչ սենատին։ Է-է-հե՛, ա՛յ-ա՛յ-այ, ախր դրանից ի՞նչ է հետևում, պատվելիս, այդ կերպ կարելի է տենդային վիճակի հասնել, երբ նման հակումները մարդուն ջղագրգիռ են դարձնում, ստիպում են գիշերով գնալ զանգակ զնգզնգացնել, արյան մասին հարցնել։ Գործնականում ես հո ուսումնասիրել եմ այդ ամբողջ հոգեբանությունը։ Այդ կերպ հո բանը կարող է այնտեղ հասնել, որ մարդը լուսամատից կամ զանգակատնից ներքև կգլորվի, նման զգացումը գայթակղիչ կլինի։ Հըմ, զանգակը զնգզնգացնե՜լը․․․ Հիվանդություն է դա, Ռոդիոն Ռոմանովիչ, հիվանդություն է։ Շատ եք անտեսել ձեր հիվանդությունբ։ Գոնե խորհուրդ հարցնեիք փորձված բժշկից, թե չէ ձեր այն հաստափորը ի՛նչ է որ... Զառանցանքի մեջ եք դուք, այդ բոլորը զառանցանքի մեջ է կատարվում․․․
 +
 +
Մի ակնթարթ ամեն ինչ պտույտ եկավ Ռասկոլնիկավի շուրջ։
 +
 +
«Մի՞թե, մի՞թե սա հիմա էլ է ստում,— անցավ նրա մտքով։— Անկարելի է, անկարելի,— վանում էր նա այդ միտքը՝ նախապեա զգալով, թե դա իրեն ինչպիսի կատաղության ու զայրույթի կարող է հասցնել, զգալով, որ ինքը կարող է խելագարվել կատաղությունից»։
 +
 +
— Այդ եղել է ոչ թե զառանցանքի մեջ, այլ հարթմնի վիճակում,— գոչեց նա՝ լարելավ իր բանականության ամբողջ ուժը, որպեսզի խորամուխ լիներ Պորֆիրիի խաղին։— Հարթմնի, հարթմնի վիճակում, լսո՞ւմ եք։
 +
 +
— Այո, հասկանում եմ և լսում։ Դուք երեկ էլ ասում էիք, թե զառանցանքի մեջ չի եղել, նույնիսկ առանձնապես շեշտում էիք, որ զառանցանքի մեջ չի եղել։ Այն ամենը, ինչ որ դուք կարող եք ասել, հասկանում եմ։ Է֊է֊հե՛․․․ Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիդ իմ, հապա լսեցեք թեկուզ հենց այս հանգամանքը։ Եթե դուք իրոք, իսկապես հանցավոր լինեիք կամ որևէ կերպ մասնակից լինեիք այս անիծված գործին, մի՞թե ինքներդ կպնդեիք, որ այդ բոլորը արել եք ոչ թե զառանցանքի մեջ, այլ ընդհակառակը, միանգամայն զգաստ վիճակում։ Այն էլ առանձնապես պնդում եք, մի առանձին համառությամբ պնդում, էլ ինչպե՞ս կարող էր, էլ ինչպե՞ս կարող էր այդ լինել, ներեցեք։ Չէ՞ որ, ըստ իս, բոլորովին ընդհակառակը։ Չէ՞ որ եթե դուք որևէ մեղք ունենայիք, պետք է պնդեիք, թե դա անպայման զառանցանքի մեջ է եղել։ Այդպե՞ս է, հո այդպե՞ս է։
 +
 +
Ինչ֊որ նենգամտություն էր արտահայտում այդ հարցը։ Ռասկոլնիկովը ընկրկեց դեպի իրեն թեքված Պորֆիրիից, թիկնեց բազմոցի թիկնակին և լուռ, տարակուսանքով, սևեռուն նայեց նրան։
 +
 +
— Հիշենք պարան Ռազումիխինին, այսինքն այն, թե արդյո՞ք նա երեկ իր կողմից էր եկել խոսելու, թե՞ ձեր դրդմամբ էր եկել։ Դուք պետք է ասեիք, որ իր կողմից էր եկել ու թաքցնեիք, որ դա ձեր դրդմամբ էր եղել։ Բայց չէ՞ որ դուք այդ չեք թաքցնում։ Դուք հո պնդում եք, որ հենց ձեր դրդմամբ էր եկել։
 +
 +
Ռասկոլնիկովը երբեք այդ չէր պնդել։ Նրա մեջքով սարսուռ անցավ։
 +
 +
— Դուք հա՛ ստում եք,— ասաց նա թույլ ձայնով ու դանդաղ, հիվանդագին ժպիտից ծռմռվող շրթունքներով,— դուք էլի ուզում եք ինձ ցույց տալ, թե գիտեք իմ ամբողջ խաղը, նախապես գիտեք իմ բոլոր պատասխանները ավելացրեց նա՝ ինքն էլ համարյա զգալով, որ արդեն ինչպես հարկն է չի կշռադատում իր ասածը,— ուզում եք վախեցնել ինձ... կամ ուղղակի ծիծաղում եք ինձ վրա...
 +
 +
Այս ասելով, նա շարունակեց դեմ առ դեմ նայել Պորֆիրիին, ու հանկարծ կրկին անսահման ցասումը առկայծեց նրա աչքերում։
 +
 +
— Դուք շարունակ ստում եք,— գոչեց նա։— Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ոճրագործի համար ամենից լավ է հնարավորին չափ ճշմարտությունն ասել... հնարավորին չափ չթաքցնել այն, ինչ որ կարելի է չթաքցնել։ Ես ձեզ չեմ հավատում։
 +
 +
— Ա՛յ թե ինչպես եք դես֊դեն ընկնում,— քրքջաց Պորֆիրին,— ձեզ հետ դժվար է գլուխ հանել. ինչ֊որ մենամոլություն կա ձեր մեջ։ Ուրեմն չե՞ք հավատում ինձ։ Իսկ ես ձեզ կասեմ, որ արդեն հավատում եք, արդեն քառորդ արշինի չափ հավատացել եք, իսկ ես կաշխատեմ, որ հավատաք մի ամբողջ արշինի չափ, որովհետև իրոք սիրում եմ ձեզ և անկեղծորեն ձեզ բարիք եմ ցանկանում։
 +
 +
Ռասկոլնիկովի շրթունքները ղողացին։
 +
 +
— Այո, ցանկանում եմ,— շարունակեց Պորֆիրին՝ թեթևակի, բարեկամաբար բռնելով Ռասկոլնիկովի թևը, արմունկից քիչ վերև,— վերջնականապես եմ ասում ձեզ՝ հետամուտ եղեք ձեր հիվանդությանը։ Մանավանդ որ ձեզ մոտ է եկել ձեր ընտանիքը․ մտածեցեք նրա մասին։ Հարկավոր է նրանց հանգստացնել, գուրգուրել, իսկ դուք նրանց վախեցնում եք...
 +
 +
— Ձեր ի՞նչ գործն է, դուք այդ որտեղի՞ց գիտեք, ինչո՞ւ եք այդպես հետաքրքրվում։ Ուրեմն դուք հետամտում եք ինձ և ուզում եք այդ ինձ ցո՞ւյց տալ։
 +
 +
— Պատվելիս, չէ՞ որ հենց ձեզնից, հենց ձեզնից իմացա այդ ամենը։ Դուք չեք էլ նկատում, որ հուզված վիճակում ամեն ինչ կանխավ ասում եք և՛ ինձ, և՛ ուրիշներին։ Պարոն Ռազումիխինից, Դմիտրի Պրոկոֆիչից նույնպես երեկ հետաքրքիր շատ մանրամասնություններ իմացա։ Դուք ինձ ընդհատեցիք, իսկ ես ձեզ կասեմ, որ ձեր կասկածամտության հետևանքով, ձեր ամբողջ սրամտությամբ հանդերձ դուք բարեհաճել եք նույնիսկ կորցնել առողջ դատողությունը իրերի դրության նկատմամբ։ Զորօրինակ, թեկուզ վերցնենք նույն թեման զանգակների մասին․ այդ տեսակ թանկարժեք բանը, այդ տեսակ փաստը (հո մի ամբողջ փաստ է) ես հենց այնպես, ոտով-գլխով ձեզ հայտնեցի, հենց ես, քննիչս։ Եվ դուք դրա մեջ ոչինչ չե՞ք տեսնում։ Եթե ես ձեր նկատմամբ թեկուզ մի քիչ կասկածեի, մի՞թե այդպես կվարվեի։ Ընդհակառակը, ես պետք է սկզբից փարատեի ձեր կասկածանքները և ցույց չտայի, որ այդ փաստին արդեն տեղյակ եմ, ձեր ուշադրությունը շեղեի հակադիր կողմը, ու հանկարծ, ոնց որ կացնով խփես մարդու գլխին (ըստ ձեր արտահայտության), ձեզ շշմեցնեի. «Հը, պարոն,— ասեի,— ի՞նչ էիք բարեհաճում անել սպանվածի բնակարանում երեկոյան ժամը տասին, համարյա թե տասնմեկին, ինչո՞ւ էիք զանգահարում, ինչո՞ւ էիք հարցնում արյան մասին, ինչո՞ւ էիք դռնապաններին շփոթեցնում և պորուչիկի մոտ, թաղամաս կանչում»։ Ահա թե ես ինչպես պիտի վարվեի, եթե ձեր նկատմամբ թեկուզ մի կաթիլ կասկած ունենայի։ Հարկավոր կլիներ ինչպես հարկն է ձեզնից ցուցմունքներ վերցնել, խուզարկություն կատարել ու թերևս ձերբակալել ձեզ... Եթե ես այլ կերպ եմ վարվել, ուրեմն ձեր դեմ կասկածներ չունեմ։ Իսկ դուք, կրկնում եմ, կորցրել եք ձեր առողջ դատողությունը և ոչինչ չեք տեսնում։
 +
 +
Ռասկոլնիկովը ցնցվեց ամբողջ մարմնով, այնպես որ Պորֆիրի Պետրովիչը շատ պարզ նկատեց այդ բանը։
 +
 +
— Դուք էլի ստո՛ւմ եք,— գոչեց նա,— ես չգիտեմ ձեր նպատակները, բայց դուք հա՛ ստում եք... Առաջ դուք այդպես չէիք խոսում, ես չեմ սխալվում... Դուք ստո՛ւմ եք։
 +
 +
— Ե՞ս եմ ստում,—վրա բերեց Պորֆիրին, ըստ երևույթին տաքանալով, սակայն պահպանելով իր բոլորովին ուրախ ու ծաղրալի տեսքը, կարծես բնավ չանհանգստանալով, որ իր մասին այդպիսի կարծիք ունի պ. Ռասկոլնիկովը։— Ե՞ս եմ ստում... Հապա քիչ առաջ ես ինչպե՞ս վարվեցի ձեզ հետ (հենց ես, քննիչս), չէ՞ որ ինքս ձեզ հուշեցի ու տվի պաշտպանության բոլոր միջոցները, ինքս ձեզ հրամցրի այդ ամբողջ հոգեբանությունը. «Հիվանդություն է,— ասացի,— զառանցանք է, վիրավորանք թաղապետների կողմից, մելամաղձոտություն» և այլն, և այլն» Չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Սակայն, ի դեպ ասեմ, պաշտպանության այդ բոլոր հոգեբանական միջոցները, հնարքներն ու պատրվակները շատ անհիմն են ու կասկածելի, որպես թե «հիվանդություն է, զառանցանք, տեսիլքներ, այդպես է թվացել, չեմ հիշում». այդ բոլորը այդպես է, բայց ինչո՞ւ, պատվելիս, հիվանդ վիճակում և զառանցանքի մեջ միշտ այդպիսի տեսիլքներ են պատկերանում և ոչ թե ուրիշները։ Կարող էին և այլ տեսիլքներ լինել, այնպես չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
 +
 +
Ռասկոլնիկովը հպարտությամբ և արհամարհանքով նայեց նրան։
 +
 +
— Մի խոսքով,— կտրուկ և բարձրաձայն ասաց նա, վեր կենալով և մի քիչ ետ հրելով Պորֆիրիին,— մի խոսքով, ես ուզում եմ գիտենալ, թե արդյոք դուք ինձ վերջնականապես ազա՞տ եք համարում կասկածներից, թե ոչ: Ասացեք, Պորֆիրի Պետրովիչ, ասացեք հաստատ ու վերջնականապես, շո՛ւտ, հենց հիմա՛։
 +
 +
— Ա՛յ քեզ գլխացավանք, ձեզ հետ գլխացավանքն անպակաս է,— գոչեց Պորֆիրին միանգամայն ուրախ, նենգավոր և բնավ չանհանգստացած տեսքով։— Ախր ձեր ինչի՞ն է պետք այդ գիտենալ, ձեր ինչի՞ն է պետք այդքան շատ բան գիտենալ, եթե դեռ բոլորովին էլ չեն սկսել ձեզ անհանգստացնել։ Դուք կարծես երեխա լինեք, ձեռքերդ դեպի կրակն եք պարզում։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում, ինչո՞ւ եք ձեզանով զբաղվելու առիթ տալիս մեզ, ի՞նչ պատճառներով, հը՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
 +
 +
— Կրկնում եմ, որ այլևս չեմ կարող այդ բոլորը տանել...— ցասկոտ գոչեց Ռասկոլնիկովը։
 +
 +
— Ի՞նչը, անորոշ դրությո՞ւնը,— ընդհատեց Պորֆիրին։
 +
 +
― Մի՛ խայթեք ինձ, ես չեմ ուզում այդ բոլորը տանել ... Ասում եմ ձեզ, որ չեմ ուզում... Չեմ կարող և չեմ ուզում․․․ Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք,— բղավեց Ռասկոլնիկովը՝ դարձյալ բռունցքը խփելով սեղանին։
 +
 +
— Կամաց, է՛, կամա՛ց, ախր կլսեն, լրջորեն եմ նախազգուշացնում. զսպեցեք ձեզ։ Ես չեմ կատակում, շշնջալով ասաց Պորֆիրին, բայց այս անգամ նրա դեմքին արդեն չկար քիչ առաջվա կանացիորեն բարեհոգի ու երկչոտ արտահայտությունը. ընդհակառակը, հիմա նա ուղղակի ''հրամայում էր''՝ խստորեն կիտելով հոնքերը ու կարծես մի անգամից խախտելով բոլոր գաղտնիքներն ու երկիմաստությունները։ Բայց դա միայն մի ակնթարթ տևեց։ Շփոթված Ռասկոլնիկովը հանկարծ իսկական մոլեգնության հասավ․ բայց, տարօրինակ բան, նա դարձյալ հնազանդվեց կամաց խոսելու հրամանին, թեև կատաղության ամենաուժեղ մոլուցքով էր բռնված։
 +
 +
— Ես թույլ չեմ տա ինձ տանջել,— շշնջաց նա ինչպես քիչ առաջ, ցավով ու ատելությամբ, վայրկենապես գիտակցելով, որ չի կարող չենթարկվել հրամանին, և է՛լ ավելի կատաղելով այդ մտքից,— ձերբակալեցեք ինձ, խուզարկեցեք ինձ, բայց հաճեցեք գործել ընդունված ձևով և ոչ թե խաղ անել ինձ հետ։ Չհամարձակվեք...
 +
 +
— Ձևի մասին մի անհանգստանաք,— ընդհատեց Պորֆիրին առաջվա նենգավոր քմծիծաղով և կարծես հաճոյալից նայելով Ռասկոլնիկովին,— ես ձեզ, պատվելիս, հրավիրել եմ տնական ձևով, միանգամայն բարեկամաբար։
 +
 +
— Չեմ ուզում ձեր բարեկամությունը և թքում եմ դրա վրա, լսո՞ւմ եք։ Ահա վերցնում եմ գլխարկս և գնում։ Հապա, այժմ ի՞նչ կասես, եթե մտադիր ես ձերբակալել։
 +
 +
Նա վերցրեց գլխարկը և քայլեց դեպի դուռը։
 +
 +
— Իսկ մի՞թե չեք ուզում սյուրպրիզը տեսնել, քքջաg Պորֆիրին՝ դարձյալ արմունկից վերև բռնելով նրա թևից և դռան մոտ կանգնեցնելով նրան։ Ըստ երևույթին նա ավելի և ավելի ուրախ ու աշխույժ տեսք էր ընդունում, իսկ դա Ռասկոլնիկովին վերջնականապես հանում էր համբերությունից։
 +
 +
— Սյուրպրի՞զ, ի՞նչ է դա, ի՞նչ սյուրպրիզ,— հարցրեց նա հանկարծ կանգ առնելով ու երկչոտ նայելով Պորֆիրիին։
 +
 +
— Uյուրպրիզ է, էլի, հենց այստեղ, դռան ետևն է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ (Նա մատով ցույց տվեց միջնորմի փակված դուռը, որի ետևում իր պետական բնակարանն էր)։— Ես նրան փակել եմ, որ չփախչի։
 +
 +
— Ի՞նչ բան է դա, ո՞ւր է, ի՞նչ է...— Ռասկոլնիկովը մոտեցավ դռանը և ուզեց բաց անել, բայց դուռը փակված էր։
 +
 +
— Փակված է, ա՛յ, բանալին։
 +
 +
Եվ իրոք, Պորֆիրին գրպանից հանեց ու ցույց տվեց բանալին։
 +
 +
— Ստում ես դու,— բղավեց Ռասկոլնիկովը՝ արդեն չզսպելով իրեն,— ստում ես, անիծված խեղկատակ,— ու նետվեց դեպի դուռը ընկրկած, բայց ամենևին չվախեցած Պորֆիրիի վրա։
 +
 +
— Ես ամեն ինչ, ամեն ինչ հասկանում եմ,— վրա տվեց նա Պորֆիրիին։— Դու ստում և ձեռ ես առնում ինձ, որպեսզի ես ինձ մատնեմ...
 +
 +
— Դուք արդեն մատնեցիք ձեզ, հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ։ Դուք հո կատաղության հասաք։ Մի գոռաք, թե չէ մարդիկ կկանչեմ։
 +
 +
— Ստում ես, բան չի դուրս գա, կանչիր մարդկանց։ Դու գիտեիր, որ ես հիվանդ եմ, և ուզում էիր ինձ ջղայնացնել, կատաղության հասցնել, որ ես ինձ մատնեմ, ահա քո նպատակը։ Ոչ, դու փաստեր բեր։ Ես ամեն ինչ հասկացա։ Դու փաստեր չունես, դու միայն ապարդյուն, չնչին ենթադրություններ ես անում Զամետովի նման... Դու գիտեիր իմ բնավորությունը, ուզում էիր ինձ մոլեգնության հասցնել, հետո էլ հանկարծ շշմեցնել տերտերներով, դեպուտատներով... Դու սպասո՞ւմ ես նրանց, հա՞, ինչո՞ւ ես սպասում, ո՞ւր են, դե բեր։
 +
 +
— Այստեղ ի՞նչ դեպուտատներ կարող են լինել, պատվելիս։ Տե՛ս թե մարդը ինչեր է երևակայում։ Այստեղ չի էլ կարելի ձեր ասած ձևով վարվել, դուք գործը չգիտեք, սիրելիս... Ձևը չի փախչի, ինքներդ կտեսնեք...— փնթփնթում էի Պորֆիրին՝ ականջը դռան կողմը պահած։
 +
 +
Եվ իրոք, այդ ժամանակ դռան ետևից, մյուս սենյակից ինչ-որ աղմուկ լսվեց։
 +
 +
— Հը՛մ, գալիս են,— բղավեց Ռասկոլնիկովը,— դու կանչել էիր նրանց... Դու սպասում էիր նրանց, դու այդ հաշվի էիր առել... Դեհ, բեր այստեղ բոլորին, դեպուտատներին, վկաներին, էլ ի՞նչ ես ուզում... բեր, էլի, ես պատրաստ եմ, պատրաստ եմ...
 +
 +
Բայց այստեղ պատահեց տարօրինակ մի դեպք, իրերի սովորական ընթացքում այնքան անսպասելի մի բան, որ, իհարկե, ո՛չ Ռասկոլնիկովը, ո՛չ էլ Պորֆիրի Պետրովիչը չէին կարող այդպիսի վախճան սպասել։
  
 
== VI ==
 
== VI ==

23:39, 15 Հունվարի 2016-ի տարբերակ

Ոճիր և պատիժ
◀ Ոճիր և պատիժ, Երրորդ մաս Ոճիր և պատիժ, Հինգերորդ մաս ▶


Բովանդակություն

I

«Մի՞թե սա երազի շարունակությունն է», մի անգամ էլ մտածեց Ռասկոլնիկովը։ Նա զգուշությամբ և անվստահությամբ նայում էր անսպասելի հյուրին։

— Սվիդրիգա՞յլով։ Ա՜յ քեզ բան, չի կարող պատահել,— վերջապես ասաց նա բարձրաձայն, տարակուսելով։

Հյուրը կարծես թե բոլորովին էլ չզարմացավ այդ բացականչության վրա։

— Երկու պատճառով եմ եկել ձեզ մոտ. նախ՝ ցանկանում էի անձամբ ծանոթանալ, որովհետև արդեն վաղուց ձեր մասին շատ բան էի լսել ձեզ համար հետաքրքիր ու շահավետ կողմից. երկրորդ, հուսով եմ, որ դուք թերևս չեք մերժի ինձ օգնել մի գործում,― որը անմիջականորեն վերաբերում է ձեր քրոջ, Ավդոտյա Ռոմանովնայի շահին։ Նախապաշարմունքի հետևանքով այժմ նա առանց միջնորդության ինձ գուցե իրենց բակն էլ չթողնի, իսկ ձեր օգնությամբ ես, ընդհակառակը, հույս ունեմ...

— Զուր հույսեր,— ընդհատեց Ռասկոլնիկովյը։

— Թույլ տվեք հարցնել, նրանք միայն երե՞կ են ժամանել։

Ռասկոլնիկովը չպատասխանեց։

— Այո, երեկ, ես գիտեմ։ Ես էլ ընդամենը երկու օր առաջ եմ ժամանել։ Ահա թե այդ առնչությամբ ես ձեզ ինչ կասեմ, Ռոդիոն Ռոմանովիչ. արդարանալը ավելորդ եմ համարում, բայց թույլ տվեք ես էլ իմ խոսքն ասեմ. իսկապես, այստեղ, այս ամենի մեջ ի՞նչ մի առանձին հանցագործություն կա իմ կողմից, եթե դատենք առանց նախապաշարմունքների, խելամտորեն։

Ռասկոլնիկովը շարունակում էր հայացքով լուռ զննել նրան։

— Մի՞թե այն, որ ես իմ տանը հալածում էի անպաշտպան աղջկան, և «նրան վիրավորում իմ կեղտոտ առաջարկություններով» (ինքս եմ առաջուց այդ ասում), բայց ախր նկատի առեք, որ ես էլ մարդ եմ և et nihil humanum[1] ինձ խորթ չէ... մի խոսքով, ես էլ ընդունակ եմ հրապուրվելու և սիրելու (որ իհարկե մեր կամքից անկախ է կատարվում), և դա առավելապես բնական կարգով է բացատրվում։ Արդյո՞ք ես հրեշ եմ, թե՞ ինքս եմ զոհը, ահա ամբողջ հարցը։ Իսկ ինչո՞ւ զոհ եմ ես։ Չէ՞ որ իմ սիրեցյալին առաջարկելով ինձ հետ փախչել Ամերիկա կամ Շվեյցարիա, ես թերևս ամենահարգալից զգացմունքներ էի տածում նրան և դեռ մտածում էի երկուստեք երջանկության հասնել։ Չէ՞ որ բանականությունը բուռն սիրույն է ծառայում. գիտցեք, որ ես գուցե ավելի շատ ինձ եմ վնասել...

— Բանը ամենևին էլ այդ չէ,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը,— իրավացի եք դուք, թե ոչ, ուղղակի նողկալի եք, դրա համար էլ չեն ուզում ձեզ ճանաչել և վռնդում են ձեզ, դե գնացե՛ք...

Սվիդրիգայլովը հանկարծ քա՛հ-քա՛հ ծիծաղեց։

— Այնուամենայնիվ ձեզ... անկարելի է շփոթեցնել,— ասաց նա միանգամայն անկեղծորեն քրքջալով,— ես ուզեցի խորամանկել, բայց ոչ, դուք հենց իսկական կետին խփեցիք։

— Դուք այս րոպեին է՛լ եք շարունակում խորամանկել։

— Դե ի՞նչ կա որ, ի՞նչ կա որ,— կրկնեց Սվիդրիգայլովը՝ շարունակելով ծիծաղել,— չէ՞ որ սա, ինչպես ասում են, bonne guerre[2] է և միանգամայն թույլատրելի խորամանկություն և այնպես, դուք ինձ ընդհատեցիք․ այսպես թե այնպես, նորից եմ պնդում. ոչ մի անախորժություն չէր լինի, եթե լիներ այգում պատահած դեպքը։ Մարֆա Պետրովնան․․․

— Ասում են, որ Մարֆա Պետրովնային էլ դուք մեռցրիք,— կոպիտ ընդհատեց Ռասկոլնիկովը։

— Դուք այդ է՞լ եք լսել։ Ասենք, ինչպե՛ս չլսեիք․․․ Ձեր այդ հարցի վերաբերյալ ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, թեև այդ կողմից խիղճս վերին աստիճանի հանգիստ է։ Այսինքն՝ չմտածեք, թե ես վախենում եմ որևէ բանից, այդ բոլորը կատարվել էր պատշաճ կարգով և լիակատար ճշտությամբ, բժշկական քննությունը հայտնաբերել էր կաթվածահարություն, որը առաջացել էր կուշտ ճաշից և համարյա մեկ շիշ գինի խմելուց հետո սառը ջրում լողանալուց, ու չէր էլ կարող ուրիշ որևէ բան հայտաբերել... Ա՛յ թե ես որոշ ժամանակ ինչ էի մտածում, մանավանդ ճանապարհին, վագոնում նստած, արդյո՞ք ես այդ ամբողջ․․․ դժբախտությանը չէի նպաստել որևէ կերպ, նրան բարոյապես ջղայնացնելով կամ որևէ նման բանով։ Բայց եզրակացրի, որ այդ էլ ամենևին չէր կարող լինել։

Ռասկոլնիկովը ծիծաղեց։

― Ինչո՞ւ այդպես անհանգստանալ։

— Ինչո՞ւ եք ծիծաղում։ Հասկացեք, ես ընդամենը երկու անգամ եմ ճիպոտով խփել, նույնիսկ հետքեր էլ չէին մնացել․․․ խնդրեմ ինձ ցինիկ չհամարեք, ես հո շատ լավ գիտեմ, թե դա ինչպիսի գարշ վարմունք է իմ կողմից և այլն, բայց ես նաև հաստատ գիտեմ, որ Մարֆա Պետրովնան ուրախանում էր այսպես ասած՝ իմ այդ սիրաբանությամբ։ Ձեր քույրիկին վերաբերող պատմությունը բոլորովին վերջացել էր։ Մարֆա Պետրովնան ստիպված էր երեք օր տանը նստել, էլ խոսելու բան չէր մնացել, որի համար նա ման գար քաղաքում և բացի այդ, բոլորին ձանձրացրել էր այն նամակով (նամակը ուրիշների մոտ կարդալու մասին լսե՞լ եք)։ Ու հանկարծ ճիպոտի այդ երկու հարվածը... Առաջին հերթին հրամայեց պատրաստել կառեթը... Ես արդեն չեմ էլ խոսում այն մասին, որ երբեմն կանանց համար շատ և շատ հաճելի է լինել վիրավորված, չնայած առերևույթ զայրույթին։ Նրանք բոլորն էլ այդպես են անում, առհասարակ մարդը նույնիսկ շատ և շատ է սիրում վիրավորված լինել, դուք այդ նկատե՞լ եք։ Այդպես են մանավանդ կանայք։ Նույնիսկ կարելի է ասեք, որ հենց դրանով են բավարարվում։

Լինում էին րոպեներ, երբ Ռասկոլնիկովը մտածում էր վեր կենալ ու գնալ և դրանով վերջացնել տեսակցությունը։ Բայց որոշ հետաքրքրությունից և ինչ֊որ նկատառումից դրդված, նա շարունակում էր խոսակցությունը։

— Դուք սիրո՞ւմ եք կռվել,— մտացրիվ հարցրեց նա։

— Ոչ, այնքան էլ չեմ սիրում,— հանգիստ պատասխանեց Սվիդրիգայլովը։— Ես ու Մարֆա Պետրովնան համարյա չէինք կռվում։ Մենք շաա համերաշխ էինք ապրում, և նա ինձնից միշտ էլ գոհ էր մնում։ Մեր ամբողջ յոթ տարվա կյանքում ես ընդամենը միայն երկու անգամ եմ գործադրել ճիպոտը (եթե չհաշվենք նաև երրորդ դեպքը, որը, սակայն, խիստ երկիմաստ էր)։ Առաջին անգամ, մեր ամուսնանալուց երկու ամիս անց, գյուղ ժամանելուց անմիջապես հետո, և ահա այդ վերջին դեպքը։ Իսկ դուք կարծում էիք, թե ես հրե՞շ եմ, հետադիմակա՞ն եմ, ճորտության կողմնակի՞ց, քա՛հ-քա՛հ֊քա՛հ... Հա՛, Ռոդիոն Ռոմանովիչ, հիշո՞ւմ եք, թե ինչպես մի քանի տարի առաջ, դեռ փրկարար հրապարակայնության ժամանակներում մեզ մոտ ամբողջ ժողովրդի առաջ և ամբողջ մամուլում խայտառակեցին մի ազնվականի, որի ազգանունը միտս չէ և որը վագոնում մի գերմանուհու էր դնքսել, հիշո՞ւմ եք։ Հենց այն ժամանակ էլ, կարծեմ հենց նույն տարում տեղի ունեցավ նաև Վեկի այլանդակ վարմունքը (էհ, եգիպտական գիշերներ, հրապարակային ընթերցում, հիշո՞ւմ եք, սև աչքեր։ Օ՜, ո՞ւր ես, մեր ջահելության ոսկի ժամանակ)։ Հա՛, ա՛յ իմ կարծիքը, խորապես չեմ համակրում այն պարոնին, որը դնքսել էր գերմանուհուն, որովհետև իրոք որ... այստեղ ի՞նչ կա համակվելու։ Բայց այնուհանդերձ չեմ կարող չհայտարարել հետևյալը, երբեմն այնպիսի սադրիչ «գերմանուհիներ» են պատահում, որ ոչ մի առաջադեմ մարդ չի կարող հանդուրժել նրանց վարմունքը, ինձ այդպես է թվում։ Այն ժամանակ ոչ ոք այսպիսի տեսակետով չի նայել իրերին, մինչդեռ սա իսկական մարդասիրական տեսակետ է, այո, այդպես է։

Այս ասելով, Սվիդրիգայլովը հանկարծ նորից ծիծաղեց։ Ռասկոլնիկովի համար պարզ էր, որ նա հաստատապես ինչ-որ վճիռ ընդունած և խելքը գլխին մարդ է։

— Դուք երևի մի քանի օր ոչ ոքի հետ չե՞ք խոսել,— հարցրեց նա։

— Համարյա այդպես է։ Ի՞նչ կա որ, երևի զարմանում եք, որ ես այսպիսի մեղմաբարո մարդ եմ։

— Ոչ, ես զարմանում եմ, որ դուք չափից դուրս մեղմաբարո եք։

— Որովհետև չէ՞ի վիրավորվում ձեր հարցերի կոպտությունից։ Այդպե՞ս է, թե ինչ։ Էհ... Ինչո՞ւ վիրավորվել, ինչպես որ հարցնում էիք, այնպես էլ պատասխանում էի,— պարզամտության զարմանալի արտահայտությամբ ավելացրեց Սվիդրիգայլովը։— Ես առանձնապես ոչնչով չեմ հետաքրքրվում, աստված վկա,— մտասույզ շարունակեց նա։— Մանավանդ հիմա ոչնչով չեմ զբաղվում... Դուք երևի կկարծեք, թե ես շողոքորթում եմ, մանավանդ որ գործը վերաբերում է ձեր քրոջը, ինքս հայտարարեցի։ Բայց ես անկեղծորեն կասեմ ձեզ, որ շատ եմ ձանձրանում, մանավանդ այս երեք օրում, այնպես որ, հանդիպելով ձեզ, նույնիսկ ուրախացա... Մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, չգիտեմ ինչու դուք ինձ շաա տարօրինակ եք թվում։ Ձեր մեջ ինչ֊որ մի բան կա և հենց հիմա, այսինքն՝ ոչ թե այս րոպեիս, այլ առհասարակ հիմա... Լավ, լավ, չեմ ասի, մի նոթոտվեք։ Ես այնպիսի արջ չեմ, ինչպես դուք եք կարծում։

Ռասկոլնիկովը մռայլ նայեց նրան։

— Դուք գուցե և ամենևին էլ արջ չեք,— ասաց նա։— Ինձ նույնիսկ թվում է, որ դուք շատ լավ հասարակությունից եք կամ գոնե կարողանում եք հարկավոր դեպքում նաև կարգին մարդ լինել։

— Ես առանձնապես չեմ հետաքրքրվում որևէ մեկի կարծիքով,— սառը տոնով և կարծես նույնիսկ մի փոքր գոռոզաբար պատասխանեց Սվիդրիգալյովը,— ուստի և ինչո՞ւ գռեհկամիտ չլինել, երբ այդ հագուստը այնքան սազական է մեր կլիմայում և... և մանավանդ եթե դեպի այդ բնական հակում ունես,— նորից ծիծաղելով ավելացրեց Սվիդրիգայլովը։

— Ես լսել եմ, որ դուք այստեղ շատ ծանոթներ ունեք։ Դուք, ինչպես ասում են, «առանց կապերի չեք»։ Այդ դեպքում ես ձեր ինչի՞ն եմ պետք, եթե ոչ ինչ֊որ նպատակների համար։

— Դուք ճիշտ ասացիք, որ ես ծանոթներ ունեմ,— վրա բերեց Սվիդրիգայլովը՝ չպատասխանելով գլխավոր խնդրին,— ես արդեն հանդիպումներ եմ ունեցել, երրորդ օրն է, որ թրևում եմ. թե ինքս եմ նրանց ճանաչում, և թե նրանք են ինձ ճանաչում։ Դե իհարկե, վայելուչ եմ հագնված և աղքատ մարդ չեմ համարվում, գյուղացիական ռեֆորմը մեզ չշոշափեց. կան անտառներ և ողողվող մարգագետիններ, եկամուտը չի կորչում, բայց... ես այնտեղ չեմ գնա. առաջ էլ այնտեղ ձանձրանում էի. երրորդ օրն է, որ շրջում եմ ու ոչ ոքի բան չեմ ասում... Սա հո քաղաք է, այսինքն՝ ինչպես մեզ մոտ անվանվում է, ասացեք խնդրեմ, գրասենյակային աշխատողների և ամեն տեսակ սեմինարիստների քաղաք է։ Առաջ, մի ութ տարի առաջ, երբ ես այստեղ պարապ֊սարապ թրևում էի, շատ բան չէի նկատում... Այժմ հենց միայն անատոմիայի վրա եմ հույս դնում, աստված վկա։

— Ի՞նչ անատոմիա։

— Հա, այդ ակումբների, Դյուսոնների, ձեր այդ պուանտների մասին, նրանք թերևս դեպի լավն են գնում, էհ, թող դա առանց մեզ լինի,— շարունակեց Սվիդրիգայլովը՝ դարձյալ աչքաթող անելով հարցը։— Էհ, ո՞վ կուզենա շուլեր լինել։

— Իսկ դուք շուլեր է՞լ եք եղել։

— Առանց դրան ո՞նց կլինի։ Ութ տարի առաջ էր, մենք մի ամբողջ, կարգին խումբ էինք, ժամանակ էինք անցկացնում. և գիտե՞ք, բոլորն էլ լավ վարք ու բարքի մարդիկ էին, կային բանաստեղծներ, կապիտալիստներ։ Առհասարակ մեզ մոտ, ռուս հասարակության մեջ, ամենալավ վարքագիծ ունեն նրանք, ովքեր կասկածելի համբավ ունեն, դուք այդ նկատե՞լ եք։ Գյուղում ես վատ վիճակի հասա։ Քիչ մնաց որ ինձ բանտ նստեցնեին Նեժինի մի հույնի պարտք ունենալուս համար։ Հենց այդ ժամանակ էլ վրա հասավ Մարֆա Պետրովնան, սակարկեց և ինձ փրկագնեց երեսուն հազար մանեթով։ (Ընդամենը ես պարտք էի 70000)։ Ես ու նա կապվեցինք օրինական ամուսնությամբ, և նա ինձ տարավ գյուղ, իր մոտ, ասես նրա համար գանձ լինեի։ Նա ինձնից հինգ տարով մեծ էր։ Շատ էր սիրում։ Յոթ տարի գյուղից դուրս չէի գալիս։ Եվ գիտե՞ք, իր ամբողջ կյանքում ուրիշի անունով այդ երեսուն հազարի փաստաթուղթ էր պահում իմ դեմ։ Այնպես որ եթե ես որևէ կերպ ըմբոստանայի, նա ինձ թակարդ կգցեր։ Եվ նա այդ կաներ. չէ՞ որ կանայք երբեմն այդպես են վարվում։

— Իսկ եթե փաստաթուղթը չլիներ, կփախչեի՞ք։

— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Այդ փաստաթուղթը ինձ համարյա չէր անհանգստացնում։ Ես չէի ուզում որևէ տեղ մեկնել։ Տեսնելով, որ ես ձանձրանում եմ, Մարֆա Պետրովնան ինքը երկու անգամ ինձ հրավիրեց մեկնել արտասահման։ եվ ի՞նչ։ Առաջ ես գնացել էի արտասահման և այնտեղ միշտ ինձ վատ էի զգում։ Զորօրինակ, ահա բացվում է արշալույսը, ահա քեզ Նեապոլի ծովածոցը, ծովը, նայում ես ու մի տեսակ տխրում։ Ամենից գարշելին այն է, որ իսկապես, տխրում ես ինչ֊որ պատճառով։ Ոչ, հայրենիքում ավելի լավ է․ այստեղ գոնե ամեն բանի համար ուրիշներին ես մեղադրում, ու ինքդ քեզ արդարացնում։ Ես հիմա գուցե դեպի Հյուսիսային բևեռը արշավի գնայի, քանի որ j’ai le vin mauvais[3], ու խմելը ինձ համար զզվելի է, իսկ գինուց բացի ուրիշ ոչինչ չի մնում։ Փորձել եմ։ Հա՛, ասում են Բերդը կիրակի օրը Յուսուպովի այգում թռչելու է ահագին օդապարիկով, որոշ վճարով մասնակից է հրավիրում, ճի՞շտ է։

— Դե թռչեիք, էլի՛։

— Ե՞ս։ Ոչ... երբե՛ք...— ասես մտածմունքի մեջ ընկնելով, փնթփնթաց Սվիդրիգայլովը։

«Ախր ի՞նչ կա սրա մտքում»,— մտածեց Ռասկոլնիկովը։

— Ոչ, փաստաթուղթը ինձ չէր անհանգստացնում,— մտախոհ շարունակեց Սվիդրիգայլովը,— ես ինքս չէի ուզում մեկնել գյուղից։ Մի տարի առաջ Մարֆա Պետրովնան իմ անվանակոչության օրը այդ փաստաթուղթը վերադարձրեց ինձ և դեռ մի զգալի գումար էլ նվիրեց։ Նա կապիտալ ուներ։ «Տեսնո՞ւմ եք, թե ես ինչպես եմ ձեզ վստահում, Արկադի Իվանովիչ», իրավ, այդպես էլ արտահայտվեց։ Դուք չե՞ք հավատում, որ այդպես արտահայտվեց։ Գիտե՞ք, ես գյուղում կարգին տնտեսատեր դարձա, շրջակայքում ճանաչում են ինձ։ Գրքեր էի պատվիրում ու ստանում։ Մարֆա Պետրովնան սկզբում դրան հավանություն տվեց, իսկ հետո վախենում էր, որ ես երկար կարդալուց կվնասվեմ։

— Դուք կարծես թե շատ եք կարոտում Մարֆա Պետրովնային, այնպես չէ՞։

— Ե՞ս։ Գուցե։ Ի՞նչ ասեմ, գուցե։ Հա՛, դուք հավատո՞ւմ եք տեսիլքներին։

— Ի՞նչ տեսիլքներ։

— Սովորական տեսիլքներին, է՛լի։

— Ի՞նչ է, հայտնվո՞ւմ են։

— Թերևս ոչ, ասում եմ pour vous plaire․․․[4]։ Այսինքն՝ մի քիչ հավատում եմ։

— Ի՞նչ է հայտնվո՞ւմ են։

Սվիդրիգայլովը ինչ-որ տարօրինակ հայացքով նայեց Ռասկոլնիկովին։

— Մարֆա Պետրովնան բարեհաճում է այցելել,— ասաց նա և նրա բերանը ծռմռվեց ինչ֊որ տարօրինակ ժպիտից։

— Ինչպե՞ս թե բարեհաճում է այցելել։

— Արդեն երեք անգամ եկել է։ Առաջին անգամ ես նրան տեսա հենց թաղման օրը, գերեզմանոցից վերադառնալուց մի Ժամ հետո։ Երկրորդ անգամ տեսա երկու֊երեք օր առաջ, ճանապարհին, լուսաբացին, Մալայա Վիշերա կայարանում, իսկ երրորդ անգամ տեսա իմ զբաղեցրած բնակարանում, սենյակում, ես մենակ էի։

— Արթուն ժամանա՞կ։

— Այո։ Երեք անգամն էլ արթուն ժամանակ տեսա։ Գալիս է, մի րոպե խոսում ու գնում դռնից․ միշտ դռնից։ Դա կարծես նույնիսկ լսվում է։

— Չգիտեմ ինչու, ես այդպես էլ կարծում էի, որ ձեզ անպայման որևէ նման բան է պատահում,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը ու նույն րոպեին զարմացավ, որ այդ ասաց։ Նա սաստիկ հուզված էր։

— Ահա թե ի-ի՜նչ։ Դուք այդպե՞ս էիք կարծում, հա՞,— զարմանքով հարցրեց Սվիդրիգայլովը։— Ես արդյոք չե՞մ ասել, որ մեր մեջ մի ինչ֊որ ընդհանուր բան կա, հը՞։

— Դուք այդ երբեք չեք ասել,— կտրուկ և տաքացած պատասխանեց Ռասկոլնիկովը։

— Չե՞մ ասել։

― Ոչ։

— Ինձ թվաց, թե ասել եմ։ Երբ ես ներս մտա ու տեսա, որ դուք պառկած եք փակ աչքերով ու քնած եք ձևանում, իսկույն ինքս ինձ ասացի՝ «սա հենց նա է, որ կա»։

— Այսինքն ո՞վ. ինչի՞ մասին եք խոսում,— գոչեց Ռասկոլնիկովը։

— Ինչի մասի՞ն։ Ճիշտն ասած չգիտեմ...— պարզամտությամբ ու մի տեսակ շփոթվելով փնթփնթաց Սվիդրիգայլովը։

Մի րոպե լռեցին։ Երկուսն էլ խորազնին իրար էին նայում։

— Այդ բոլորը դատարկ բան է,— սրտնեղելով գոչեց Ռասկոլնիկովը։— Հա՛, երբ գալիս է Մարֆա Պետրովնան, ձեզ ի՞նչ է ասում,

— Նա՞։ Երևակայեցեք, այնպիսի չնչին ու դատարկ բաներ է ասում, որ ուղղակի կզարմանաք, հենց այդ էլ բարկացնում է ինձ։ Առաջին անգամ (գիտե՞ք, ես հոգնած էի. է՛լ թաղման արարողություն, է՛լ հոգեհանգիստ, հետո արտակարգ մաղթանք, հացկերույթ․ վերջապես, կաբինետում մնացի մենակ, սիգար ծխեցի, մտածմունքի մեջ ընկա) ներս մտավ դռնից, ասաց՝ «Դուք, Արկադի Իվանովիչ, այսօր հոգսերով եք զբաղված և մոռացել եք սեղանատան ժամացույցը լարել»։ Իսկ այդ ժամացույցը ամբողջ յոթ տարվա ընթացքում ամեն շաբաթ իրոք ես էի լարում, իսկ երբ մոռանում էի, նա միշտ հիշեցնում էր ինձ։ Մյուս օրը ես արդեն այստեղ էի ճանապարհվում։ Լուսաբացին գնացի կայարան. գիշերը լավ չէի քնել, հոգնած էի, աչքերս քնկոտ էին. սուրճ վերցրի, մեկ էլ տեսնեմ Մարֆա Պետրովնան հանկարծ նստում է կողքիս, ձեռքին մի կապուկ խաղաթուղթ. «Ճանապարհի առիթով չգուշակե՞մ ձեր բախտը, Արկադի Իվանովիչ»։ Նա հիանալի գուշակող էր։ Ես թույլ չտվի գուշակել, և դա աններելի էր իմ կողմից։ Վախեցա փախա, ու գնացքի զանգն էլ տվին։ Այսօր, ճաշարանից վերցրած ամենաանպետք ճաշը ուտելուց հետո, ծանր ստամոքսով նստել ու ծխում էի. հանկարծ էլի ներս է մտնում Մարֆա Պետրովնան, ամբողջովին զուգված, մետաքսե նոր, կանաչ շրջազգեստով, խիստ երկար պոչով. «Բարև ձեզ, Արկադի Իվանովիչ, ձեր ճաշակով ինչպիսի՞ն է իմ շրջազգեստը. Անիսկան այսպես չի կարի»։ (Անիսկան մեզ մոտ, գյուղում դերձակուհի էր, նախկին ճորտերից, դերձակությունը Մոսկվայում էր սովորել, լավ աղջիկ է)։ Հա՛, կանգնել է, պտտվում է իմ առջև։ Ես զննեցի շրջազգեստը, հետո ուշադրությամբ նայեցի նրա դեմքին. «Մարֆա Պետրովնա,— ասում եմ,— ձեր ինչի՞ն է պետք այդպիսի դատարկ բաների համար ինձ մոտ գալ, անհանգստանալ»։ «Ախ, աստված իմ, ա՛յ պատվելի, ուրեմն քեզ անհանգստացնել է՞լ չի կարելի»։ Նրան ձեռ առնելու համար ասում եմ՝ «Ես, Մարֆա Պետրովնա, ուզում եմ ամուսնանալ»։ «Ձեզնից այդ կարելի է սպասել, Արկադի Իվանովիչ. ձեզ այնքան էլ պատիվ չի բերում, որ դուք ձեր կնոջը հենց նոր թաղած, իսկույն ամուսնանալ եք ուզում։ Գոնե լավ ընտրություն անեիք, թե չէ ես գիտեմ, ոչ նա բախտավոր կլինի, ոչ էլ դուք, ու միայն կծիծաղեցննի մարդկանց»։ Հետո էլ դուրս ելավ, պոչն էլ կարծես խշշում էր։ Ինչպիսի՜ անհեթեթություն, հը՞։

— Սակայն դուք գուցե ստո՞ւմ եք,— ասաց Ռասկոլնիկովը։

— Ես հազվադեպ եմ ստում,— մտախոհ պատասխանեց Սվիդրիգայլովը՝ կարծես բոլորովին չնկատելով հարցի կոպտությունը։

— Իսկ առաջ, մինչ այդ դուք ուրվականներ երբեք չէ՞իք տեսնում։

— Ը... ը... հա՛, տեսել եմ կյանքումս միայն մեկ անգամ, վեց տարի առաջ։ Ինձ մոտ Ֆիլկա անունով մի սպասավոր կար. նրան հենց նոր էին թաղել, երբ ես այդ մոռանալով, կանչեցի՝ Ֆիլկա, ծխամորճ բեր. նա ներս մտավ և ուղղակի մոտեցավ բրգաձև դարակին, որտեղ գտնվում էին ծխամորճերը։ Ես նստել եմ, մտածում եմ՝ «Նա ինձնից վրեժ է առնում, որովհետև հենց իր մահից առաջ մենք թունդ կռվել էինք»։ «Ինչպե՞ս ես համարձակվում պատռված արմունկով մտնել ինձ մոտ, կորի-գնա, սրիկա», ասում եմ ես։ Շուռ եկավ, գնաց ու էլ չեկավ։ Ես Մարֆա Պետրովնային ոչինչ չասացի։ Ուզեցի հոգեհանգիստ կատարել, բայց ամաչեցի։

— Գնացեք բժշկի մոտ։

— Դե ես առանց ձեզ էլ հասկանում եմ, որ անառողջ եմ, թեև, ճիշտն ասած, չգիտեմ ինչով, ըստ իս ես հավանորեն մի հինգ անգամ ավելի առողջ եմ, քան դուք։ Ես ձեզ չհարցրի՝ հավատո՞ւմ եք թե ոչ, որ տեսիլքներ են հայտնվում, ես ձեզ հարցրի՝ հավատո՞ւմ եք դուք, որ տեսիլքներ կան։

— Ոչ մի դեպքում չեմ հավատա,— նույնիսկ որոշ ցասումով գոչեց Ռասկոլնիկովը։

— Ախր սովորաբար ի՞նչ են ասում,— կարծես ինքն իր մեջ փնթփնթաց Սվիդրիգայլովը՝ նայելով մի կողմ և մի քիչ թեքելով գլուխը։— Նրանք ասում են՝ «Դու հիվանդ ես, ուրեմն ինչ որ քեզ պատկերանում է, գոյություն չունի և միայն զառանցանք է»։ Իսկ չէ՞ որ այստեղ խիստ տրամաբանություն չկա, ես համաձայն եմ, որ ուրվականները միայն հիվանդներին են երևում, բայց դա հո ապացուցում է, որ ուրվականները կարող են երևալ ոչ այլ կերպ, քան հիվանդներին, և ոչ թե ինքնին նրանք չկան։

— Իհարկե, չկան,— ջղայնացած պնդեց Ռասկոլնիկովը։

— Չկա՞ն, դուք այդպե՞ս եք կարծում,— վրա բերեց Սվիդրիգայլովը՝ երկար նայելով նրան։— Լավ, իսկ ի՞նչ կասեք, եթե այսպես դատենք (հապա՛, օգնեցեք). «Տեսիլքները, այսպես ասած, բեկորներն ու հատվածներն են ուրիշ աշխարհների, դրանց սկիզբն են։ Առողջ մարդը, իհարկե, դրանք չի տեսնի, որովհետև առողջ մարդը առավելապես երկրային մարդ է, ուրեմն և պետք է ապրի միայն այստեղի կյանքով, լիակատար և կանոնավոր ապրելու համար։ Ու հենց որ հիվանդացավ, հենց որ օրգանիզմում խախտվեց նորմալ երկրային կարգը, անմիջապես սկսում է արտահայտվել այլ աշխարհի հնարավորությունը, ու որքան ուժեղ է հիվանդությունը, այնքան շատ են շփումները այլ աշխարհի հետ, այնպես որ երբ մարդը բոլորովին մեռնի, անմիջականորեն կանցնի մյուս աշխարհը»։ Ես վաղուց էի այդ մասին դատողություններ անում։ Եթե հավատում եք հանդերձյալ կյանքին, ապա կարելի է հավատալ նաև այս դատողությանը։

— Ես չեմ հավատում հանդերձյալ կյանքին,— ասաց Ռասկոլնիկովը։

Սվիդրիգայլովը մտազբաղ էր։

— Գուցե այնտեղ կան միայն սարդեր կամ որևէ այդպիսի մի բան,— հանկարծ ասաց նա։

«Սա խելագարված է»,— մտածեց Ռասկոլնիկովը։

— Հավերժությունը շարունակ մեզ պատկերվում է որպես անըմբռնելի մի իդեա, որպես վիթխարի, վիթխարի մի բան։ Ինչո՞ւ անպայման վիթխարի։ Երևակայեցեք, որ հանկարծ դրա փոխարեն այնտեղ կլինի գյուղական բաղնիքի նման մի փոքրիկ, մրակալած սենյակ, որի բոլոր անկյուններում՝ սարդեր, և ահա համակ հավերժությունը։ Գիտե՞ք, երբեմն ինձ այդպես է թվում։

— Մի՞թե ձեզ դրանից ավելի սփոփիչ և ավելի արդարացի ոչ մի բան չի պատկերանում,— հիվանդագին զգացումով գոչեց Ռասկոլնիկովը։

— Ավելի արդարացի՞։ Դե ի՞նչ իմանաս, գուցե արդարացին հենց այդ է որ կա, ու գիտե՞ք, ես անպայման, դիտմամբ այդպես կանեի,— անորոշ ժպիտով պատասխանեց Սվիդրիգայլովը։

Լսելով այդ արտառոց պատասխանը, Ռասկոլնիկովը հանկարծակի ինչ-որ սարսուռ զգաց։ Սվիդրիգայլովը բարձրացրեց գլուխը, ակնապիշ նայեց նրան ու հանկարծ քա՛հ-քա՛հ ծիծաղեց։

— Ոչ, դուք ահա թե ինչ հասկացեք,— գոչեց նա,— կես ժամ առաջ մենք իրար չէինք էլ տեսել, թշնամիներ ենք համարվում, մեր մեջ չլուծված խնդիր կա. մենք այդ մի կողմ թողինք և այսպես պատեպատ ընկանք։ Հապա ես ճիշտ չէի՞ ասում, որ մենք մի սանրի կտավ ենք։

— Դե բարի եղեք,— ջղայնոտ վրա բերեց Ռասկոլնիկովը,— թույլ տվեք ձեզ խնդրել շուտ բացատրվել և ինձ հաղորդել, թե ինչու ինձ արժանացրիք ձեր այցելության պատվին... և... և... գիտե՞ք, ես շտապում եմ, ժամանակ չունեմ, ուզում եմ գնալ...

— Խնդրեմ, խնդրեմ։ Ձեր քույրիկը։ Ավդոտյա Ռոմանովնան պարոն Լուժինի, Պյոտր Պետրովիչի հե՞տ է ամուսնանում։

— Չի՞ կարելի արդյոք մի կողմ թողնել քրոջս վերաբերող ամեն մի հարց և չհիշատակել նրա անունը։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե դուք ինչպես եք համարձակվում իմ ներկայությամբ ասել նրա անունը, եթե միայն դուք իսկապես Սվիդրիգայլովն եք։

— Ախր ես հենց նրա մասին խոսելու համար եմ եկել, էլ ինչպե՞ս չտամ նրա անունը։

— Լավ, ասացեք, բայց շուտ։

— Ես հավատացած եմ, որ դուք այդ պարոն Լուժինի, կնոջս կողմից իմ ազգականի մասին արդեն կազմել եք ձեր կարծիքը, եթե թեկուզ կես ժամ տեսել եք նրան կամ նրա մասին որևէ ստույգ ու ճշգրիտ բան եք լսել։ Նա չի սազում Ավդոտյա Ռոմանովնային։ Ըստ իս, Ավդոտյա Ռոմանովնան այդ գործում խիստ մեծահոգաբար և շատ բան հաշվի չառնելով իրեն զոհաբերում է... իր ընտանիքի համար։ Այն ամենի հետևանքով, ինչ որ ես լսել եմ ձեր մասին, ինձ թվաց, որ դուք ձեր կողմից շատ գոհ կլինեիք, եթե այդ ամուսնոլթյունը խանգարվեր առանց երկու կողմերի շահերի խախտման։ Իսկ հիմա, անձամբ ճանաչելով ձեզ, ես նույնիսկ վստահ եմ դրանում։

— Ձեր կողմից այդ ամենը սոսկ պարզամտություն է. ներեցեք ինձ, ես ուզում էի ասել լկտիություն է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։

— Այսինքն՝ դրանով ուզում եք ասել, թե ես իմ մասին եմ հոգում։ Ներեցեք, Ռոդիոն Ռոմանովիչ, եթե ես հոգայի իմ շահի համար, ապա այդպես շիտակ չէի արտահայտվի, ես հո բոլորովին հիմար չե՞մ։ Այս առումով ես կբացահայտեմ մի հոգեբանական տարօրինակություն։ Քիչ առաջ ես, արդարացնելով իմ սերը դեպի Ավդոտյա Ռոմանովնան, ասացի, որ ինքս եմ զոհ դարձել։ Դե ուրեմն գիտցեք, որ ես հիմա ոչ մի սեր չեմ զգում, ոչ մի սեր, այնպես որ, դա նույնիսկ ինձ համար էլ տարօրինակ է, որովհետև ես առաջ իսկապես մի ինչ֊որ բան էի զգում...

— Պարապությունից և անառակությունից,— ընդհատեց Ռասկոլնիկովը։

— Իսկապես, ես անառակ ու պարապ մարդ եմ։ Սակայն ձեր քույրիկը այնքան առավելություններ ունի, որ ես չէի կարող չենթարկվել որոշ տպավորության։ Բայց այդ բոլորը դատարկ բան է, ինչպես հիմա ինքս էլ եմ տեսնում։

— Վաղո՞ւց եք այդ տեսել։

— Առաջ էլ սկսել էի նկատել, բայց վերջնականապես համոզվեցի երկու֊երեք օր առաջ, համարյա հենց այն րոպեին, երբ ժամանեցի Պետերբուրգ։ Սակայն գեռ Մոսկվայում երևակայում էի, թե գնում եմ Ավդոտյա Ռոմանովնայի ձեռքը խնդրելու և մրցակցելու պարոն Լուժինի հետ։

— Ներեցեք, որ ես ձեզ ընդհատում եմ, բարի եղեք կրրճատել այդ ամենը և ուղղակի անցնել ձեր այցելոլթյան նպատակին։ Ես շտապում եմ, պետք է տեղ գնամ.,.

— Մեծագույն հաճույքով։ Ժամանելով այստեղ և հիմա որոշելով մի քիչ․․․ ճամփորդություն կատարել, ես ցանկացա նախնական անհրաժեշտ կարգադրություններ անել։ Երեխաներս մնացել են իրենց մորաքրոջ մոտ, նրանք հարուստ են, առանձնապես ես նրանց հարկավոր չեմ։ Եվ ի՞նչ հայր եմ որ։ Ինձ համար վերցրել եմ միայն այն, ինչ որ մի տարի առաջ ինձ նվիրել էր Մարֆա Պետրովնան։ Դա բավական է ինձ։ Ներեցեք, հիմա անցնում եմ բուն գործին։ Ճամփորդությունից առաջ, որը գուցե և կատարվի, ես ուզում եմ գործը վերջացնել պարոն Լուժինի հետ։ Բանը այն չէ, որ ես չէի կարողանում նրան հանդուրժել, այլ այն է, որ նրա պատճառով ես գժտվեցի Մարֆա Պետրովնայի հետ, երբ իմացա, որ նա էր սարքել այդ հարսանիքը։ Ես ցանկանում եմ Ավդոտյա Ռոմանովնայի հետ հիմա տեսնվել ձեր միջոցով ու թերևս ձեր ներկայությամբ, նախ՝ բացատրել նրան, որ պարոն Լուժինից նա ոչ միայն որևէ օգուտ չի ունենա, այլև պարզապես վնաս կքաշի։ Այնուհետև նրանից ներողության խնդրելով վերջերս եղած այղ բոլոր անախորժությունների համար, ես նրանից թույլտվություն կխնդրեի իրեն առաջարկել տասը հազար ռուբլի և այդ կերպ հեշտացնել Լուժինից ձեռ քաշելը, ես հավատացած եմ, որ նա ինքն էլ այդ կուզենա, միայն թե հնարավոր լինի։

— Բայց դուք իսկապես որ, իսկապես որ խելագար եք,— բղավեց նույնիսկ ոչ այնքան բարկացած, որքան զարմացած Ռասկոլնիկովը։— Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել։

― Ես այդպես էլ գիտեի, որ դուք կբղավեք, բայց, նախ՝ ես թեև հարուստ չեմ, այնուամենայնիվ այդ տասը հազարը ինձ մոտ ազատ է, այսինքն՝ ինձ բոլորովին, բոլորովին հարկավոր չէ։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան չընդունի, ես այդ փողը ավելի հիմար բանի վրա կգործադրեմ։ Այս մեկ։ Երկրորդ, իմ խիղճը բոլորովին հանգիստ է. ես առանց որևէ հաշվենկատության եմ առաջարկում։ Հավատում եք, թե ոչ, հետագայում այդ կիմանաք թե՛ դուք և թե՛ Ավդոտյա Ռոմանովնան։ Ամբողջ բանն այն է, որ ես որոշ հոգսեր ու անախորժություններ եմ պատճառել ձեր շատ հարգելի քրոջը, հետևաբար, զգալով անկեղծ զղջում, սրտանց ցանկանում եմ ոչ թե մեղքս քավել, ոչ թե հատուցել անախորժությունների համար, այլ պարզապես նրա համար մի որևէ շահեկան բան անել, քանի որ ես հո արտոնություն չե՞մ վերցրել միայն չարիք գործելու համար։ Եթե իմ առաջարկի թեկուզ մեկ միլիոներորդականը հաշվենկատություն լիներ, ես այսպես ուղղակի կերպով առաջարկ չէի անի. չէի առաջարկի ընդամենը միայն տասը հազար, քանի որ ընդամենը հինգ շաբաթ առաջ նրան ավելի մեծ գումար էի առաջարկել։ Բացի դրանից, ես գուցե շաա շուտով ամուսնանամ մի աղջկա հետ, հետևաբար Ավդոտյա Ռոմանովնայի դեմ որևէ հանցափորձ կատարելու բոլոր կասկածները հենց դրանով էլ կվերանան։ Վերջում կասեմ, որ ամուսնանալով պարոն Լուժինի հետ, Ավդոտյա Ռոմանովնան նույնպիսի փող է վերցնում, միայն թե ուրիշ կողմից... Դե մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, հանգիստ և սառնասիրտ եղեք։

Այս ասելով, Սվիդրիգայլովն ինքը միանգամայն հանգիստ էր ու սառնասիրտ։

— Խնդրում եմ վերջացնեք,— ասաց Ռասկոլնիկովը։— Համենայն դեպս դա աններելի հանդգնություն է։

— Ամենևին։ Դրանից հետո այս աշխարհում մարդը մարդուն կարող է միայն չարիք պատճառել և ընդհակառակը, ընդունված դատարկ ձևականությունների հետևանքով իրավունք չունի որևէ բարիք գործել։ Դա անհեթեթություն է։ Իսկ եթե ես, զորօրինակ, մեռնեի և այդ գումարը կտակեի ձեր քրոջը, մի՞թե նա այս դեպքում էլ կհրաժարվեր դրանից։

— Միանգամայն հնարավոր է։

— Օ, ոչ։ Ասենք, թեկուզև չընդուներ, թող այդպես էլ լինի։ Միայն թե տասը հազարը լավ բան է, պեաք է օգտվել առիթից։ Համենայն դեպս խնդրում եմ իմ ասածը հայտնել Ավդոտյա Ռոմանովնային։

— Ոչ, չեմ հայտնի։

— Այդ դեպքում, Ռոդիոն Ռոմանովիչ, ես ստիպված կլինեմ անձամբ տեսակցություն ունենալ և ուրեմն անհանգստություն պատճառել։

— Իսկ եթե ես հայտնեմ, դուք չե՞ք փորձի անձամբ տեսակցություն ունենալ։

— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Ես շատ կցանկանայի մի անգամ տեսնվել նրա հեա։

— Հույս չունենաք։

— Ցավալի է։ Ասենք, դուք ինձ չեք ճանաչում։ Գուցե ես ու դուք կբարեկամանանք։

— Դուք կարձում եք, թե կբարեկամանա՞նք։

— Ինչո՞ւ չէ,— ժպտալով ասաց Սվիդրիգայլովը, վեր կացավ ու վերցրեք գլխարկը,— ես հո այնքան էլ չէի ցանկանում ձեզ անհանգստացնել, ու գալով այստեղ, նույնիսկ այնքան էլ հուսադրված չէի, թեև դեռ այսօր առավոտյան ձեր դեմքը զարմացրեց ինձ...

— Առավոտյան որտե՞ղ եք տեսել ինձ,— անհանգստությամբ հարցրեց Ռասկոլնիկովը։

— Պատահմամբ... Ինձ թվում է, որ մեր մեջ մի ինչ-որ նմանություն կա... Մի անհանգստանաք, ես ձանձրացնող չեմ, թե՛ շուլերների հետ եմ յոլա գնացել, թե՛ իշխան Սվիրբեյին, իմ հեռավոր ազգականին և ազնվազարմ անձնավորությանն էլ չեմ ձանձրացրել, թե՛ Ռաֆայելի Մադոննայի մասին եմ գրել տիկին Պրիլուկովայի ալբոմում, թե՛ Մարֆա Պետրովնայի հետ եմ յոթ տարի անընդհատ ապրել կալվածքում, թե՛ Սեննայա հրապարակում, Վյազեմսկու տանն եմ հնում գիշերել, և գուցե Բերդի հետ թռչեմ օդապարիկով։

— Լավ, թույլ տվեք հարցնել, շո՞ւտ եք մեկնելու ճանապարհորդության։

— Ի՞նչ ճանապարհորդություն։

— Դուք հո ինքներդ ասացիք․․․

— Հա՛․․․ Իսկապես, ես այդ մասին ասացի ձեզ... Էհ, դա բարդ հարց է․․․ Հապա մի գիտենայի՜ք, թե ինչի մասին եք հարցնում,— հանկարծ բարձրաձայն ավելացրեց Սվիդրիգայլովը և կարճ ծիծաղեց։— Ես գուցե ճանապարհորդելու փոխարեն ամուսնանամ․ ինձ համար հարսնախոսություն են անում։

— Այստե՞ղ։

— Այո։

— Այդ ե՞րբ հաջողացրիք։

— Բայց շատ եմ ցանկանում մի անգամ տեսնվել Ավդոտյա Ռոմանովնայի հետ։ Լրջորեն եմ խնդրում։ Դե, ցտեսություն․․․ ա՛խ, հա՛, ա՛յ թե մոռացա, Ռոդիոն Ռոմանովիչ, հաղորդեցեք ձեր քրոջը, որ Մարֆա Պետրովնան նրան երեք հազար ռուբլի է կտակել։ Դա բոլորովին ճիշտ է։ Մարֆա Պետրովնան կարգադրություն էր արել մահից մի շաբաթ առաջ, իմ ներկայությամբ։ Երկու-երեք շաբաթ հետո Ավդոտյա Ռոմանովնան կարող է ստանալ փողը։

— Դուք ճի՞շտ եք ասում։

— Ճիշտ։ Հաղորդեցեք։ Դեհ, ցտեսություն։ Ես այստեղից մոտիկ եմ ապրում։

Դուրս գալով, Սվիդրիգայլովը դռան շեմին հանդիպեց Ռազումիխինին։


II

Արդեն համարյա ժամը ութն էր. երկուսն էլ շտապում էին դեպի Բակալեևի հյուրանոցը, որպեսզի Լուժինից ավելի շուտ հասնեին։

— Այդ ո՞վ էր,— հարցրեց Ռազումիխինը, երբ նրանք դուրս եկան փողոց։

— Սվիդրիգայլովն էր, հենց այն կալվածատերը, որի տանը վիրավորել էին քրոջս, երբ այնտեղ ծառայում էր իբրև դաստիարակչուհի։ Սվիդրիգայլովի սիրային հետապնդումների պատճառով հեռացել էր այնտեղից, նրան վռնդել էր Սվիդրիգայլովի կինը՝ Մարֆա Պետրովնան։ Այդ Մարֆա Պետրովնան հետո Դունյայից ներողություն էր խնդրել, իսկ վերջերս հանկարծ մեռավ։ Քիչ առաջ նրա մասին էինք խոսում։ Չգիտեմ ինչու ես շատ եմ վախենում այդ մարդուց։ Նա ժամանել է կնոջ թաղումից անմիջապես հետո։ Նա շատ տարօրինակ է և ինչ-որ վճիռ է ընդունել... Նա կարծես մի բան գիտե... հարկավոր է նրանից պաշտպանել Դունյային․․․ Ես ուզում էի սա ասել քեզ, լսո՞ւմ ես։

— Պաշտպանե՜լ։ Նա ի՞նչ կարող է անել Ավդոտյա Ռոմանովնայի դեմ։ Շնորհակալություն քեզ, Ռոդյա, որ ինձ այդ ասացիր... Այո, այո, կպաշտպանենք... Որտե՞ղ է ապրում։

— Չգիտեմ։

— Ինչո՞ւ չհարցրիր։ Ափսո՛ս։ Սակայն ես կիմանամ։

— Դու նրան տեսա՞ր,— կարճ լռությունից հետո հարցրեց Ռասկոլնիկովը։

— Այո, նկատեցի, լավ նկատեցի։

— Դու նրան նայեցի՞ր, պա՞րզ տեսար,— վերստին հարցրեց Ռասկոլնիկովը։

— Այո, պարզ հիշում եմ. հազար մարդու մեջ էլ կճանաչեմ, ես դեմքերը լավ եմ հիշում։

Դարձյալ մի քիչ լռեցին։

— Հըմ... այդ լավ է...— փնթփնթաց Ռասկոլնիկովը։— Թէ չէ, գիտե՞ս, ես մտածեցի... մտածեցի, որ դա գուցե և ֆանտազիա է։

— Ինչի՞ մասին ես խոսում, ես այնքան էլ լավ չեմ հասկանում քեզ։

— Դուք բոլորդ ասում եք, թե ես խելագարված եմ,— ժպիտից բերանը ծռմռելով, ասաց Ռասկոլնիկովը,— հիմա ինձ էլ թվաց, որ գուցե իսկապես ես խելագար եմ և միայն ուրվական եմ տեսել։

— Այդ ինչե՜ր ես ասում։

— Դե ով գիտե, գուցե ես իրոք խելագար եմ և ամեն ինչ, որ եղել է այս բոլոր օրերին, գուցե միայն երևակայությանս մեջ է կատարվել...

— Է՛֊է՛, Ռոդյա, էլի փչացրել են տրամադրությունդ... Լավ, ի՞նչ էր ասում նա, ինչի՞ համար էր եկել։

Ռասկոլնիկովը չպատասխանեց։ Ռազումիխինը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ։

— Դե լսիր իմ հաշվետվությունը,— սկսեց նա։— Ես եկա քեզ մոտ, դու քնած էիր։ Հետո ճաշեցինք, հետո, էլ գնացի Պորֆիրիի մոա, Զամետովը շարունակ նրա մոտ է։ Ես ուզում էի խոսակցություն սկսել, ու ոչինչ դուրս չեկավ։ Չկարողացա ինչպես հարկն է խոսք բաց անել։ Նրանք կարծես բան չեն հասկանում և չեն կարող հասկանալ, բայց ամենևին էլ չեն շփոթվում։ Ես Պորֆիրիին տարա լուսամուտի մոտ ու սկսեցի խոսել, բայց դարձյալ բան դուրս չեկավ, նա էլ, ես էլ մի կողմ էինք նայում։ Վերջապես, ես բռունցքս մոտեցրի նրա քթին և ասացի, որ կջնջխեմ իր, իմ ազգականի գլուխը։ Նա միայն նայեց ինձ։ Ես թքեցի ու հեռացա, և ուրիշ ոչինչ։ Շատ հիմար բան ստացվեց։ Զամետովի հետ բոլորովին չխոսեցի։ Գիտե՞ս, ես մտածեցի, թե փչացրել եմ գործը, իսկ երբ իջնում էի սանդուղքից, գլխումս այ թե ինչ միտք ծագեց, ախր ես ու դու ինչո՞ւ ենք գլուխ ցավեցնում։ Այլ բան է, եթե քո դեմ վտանգ կամ որևէ դավ լիներ, բայց այստեղ ի՞նչ վտանգ կա։ Դու նրանց հետ ոչ մի գործ էլ չունես, դե ուրեմն թքած նրանց վրա. մենք հետո կծիծաղենք նրանց վրա, իսկ եթե ես քո տեղը լինեի, կմոլորեցննի նրանց։ Չէ՞ որ հետո ամաչելու են։ Թքիր-գնա. հետո էլ կարելի է հասցնել նրանց մռութներին, իսկ առայժմ ծիծաղենք։

— Իհարկե, այդպես է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։ «Իսկ վադը դու ի՞նչ կասես», մտածեց նա։ Տարօրինակ բան, մինչև այժմ ոչ մի անգամ իր մտքով չէր անցել, թհ «ի՞նչ կմտածի Ռազումիխինը, եթե իմանա»։ Մտածելով այդ, Ռասկոլնիկովը ակնապիշ նայեք ընկերոջը։ Նրան այնքան էլ չէր հետաքրքրել վերջինիս հաշվետվությունը Պորֆիրիին այցելելու մասին․ այդ ժամանակվա ընթացքում շատ և շատ բան էր պակասել ու ավելացել...

Միջանցքում նրանք հանդիպեցին Լուժինին. սա եկել էր ուղիղ ժամը ութին և փնտրում էր մոր և աղջկա զբաղեցրած համարը, այնպես որ երեքն էլ ներս մտան միասին, առանց իրար նայելու և բարևելու։ Երիտասարդները առաջ անցան, իսկ Պյոտր Պետրովիչը քաղաքավարության համար մի փոքր հապաղեց նախասենյակում, հանելով վերարկուն։ Պոյլխերիա Ալեքսանդրովնան իսկույն դուրս եկավ շեմում նրան դիմավորելու։ Դունյան ողջունեց եղբորը։

Պյոտր Պետրովիչը ներս մյոավ և բավական սիրալիր, թեպետև կրկնապատկված պատկառելիությամբ գլուխ ավեց կանանց։ Սակայն նա այնպես էր նայում, որ կարծես թե մի քիչ շփոթվել էր և իրեն անհարմար էր զգում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ կարձես նույնպես շփոթված չիներ, իսկույն շտապեց բոլորին նստեցնել կլոր սեղանի շուրջ, որի վրա թշշում էր ինքնաեռը։ Դունյան և Լուժինը տեղավորվեցին իրար դիմաց, սեղանի հակադիր կողմերում։ Ռազումիխինը և Ռասկոլնիկովը նստեցին Պույլխերիա Ալեքսանդրովնայի դիմաց՝ Ռազումիխինը՝ Լուժինին մոտիկ, իսկ Ռասկոլնիկովը՝ քրոջ կողքին։

Տիրեց վայրկենական լռություն։ Պյոտր Պետրովիչը դանդադ հանեց բատիստե թաշկինակը, որից անուշահոտ օծանելիքի հոտ էր բուրում, ու խնչեց այնպիսի մարդու, տեսքով, որն իր արժանապատվութունը վիրավորված է համարում և բացի այդ, հաստատապես որոշել է բացատրություններ պահանջել։ Դեռ նախասենյակում նրա մտքով անցել էր չհանել վերաւրկուն ու ետ գնալ, այդ կերպ խստորեն ու թունդ պատժել մորն ու աղջկան, մի անգամից նրանց ամեն ինչ զգալ տալ։ Բայց նա սիրտ չարեց այդ անել։ Այդ մարդը անորոշ դրություն չէր սիրում, հարկավոր էր պարզել ամեն ինչ. եթե պարզապես խախտված է հրամանը, ուրեմն մի որևէ բան կա, ուրեմն ավելի լավ է դա առաջուg իմանալ. իսկ պատժելու համար միշտ էլ ժամանակ կլինի և դա իրենից է կախված։

— Հուսով եմ, որ ձեր ճանապարհորդությունը բարեհաջող է անցել,— սառն քաղաքավարությամբ դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային։

— Փառք աստծու, Պյոտր Պետրովիչ։

— Խիստ հաճելի է։ Ավդոտյա Ռոմանովնան չհոգնե՞ց։

— Ես ջահել և ուժեղ եմ, չեմ հոգնի, իսկ մայրիկը շատ ծանր վիճակում էր,— պատասխանեց Դունեչկան։

— Ի՞նչ արած. մեր երկրի ճանապարհները շատ երկար են։ Մեծ է այսպես կոչված «մայր Ռուսաստանը»․․․ Երեկ ես ոչ մի կերպ չկարողացա դիմավորել, թեև շատ էի ցանկանում։ Սակայն հուսով եմ, որ ամեն ինչ կատարվեց առանց մի առանձին գլխացավանքի, այնպես չէ՞։

— Ախ, ոչ, Պյոտր Պետրովիչ, մենք խիստ վհատված էինք,— մի առանձին ինտոնացիայով շտապեց հայտարարել Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ու եթե աստված ինքը երեկ մեզ չուղարկեր Դմիտրի Պրոկոֆիչին, մենք ուղղակի կկորչեինք։ Ահա նա, Դմիտրի Պրոկոֆիչ Ռազումիխինը,— ավելացրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ցույց տալով Ռազումիխինին։

— Երեկ ես․․․ բախտ ունեցա ծանոթանալու,— փնթփնթաց Լուժինը՝ խոժոռված ու խեթ նայելով Ռազումիխինին, հետո էլ կիտեց հոնքերը և լռեց։ Առհասարակ Պյոտր Պետրովիչը պատկանում էր այն մարդկանց թվին, որոնք հասարակության մեջ չափազանց սիրալիր են և առանձնապես սիրալիրություն են հավակնում, բայց հենց որ մի բան իրենց ուզածով չի լինում, իսկույն կորցնում են իրենց այդ հատկությունը և ոչ թե սրտաբաց ու հասարակությանը աշխուժացնող կավալերի, այլ ավելի շուտ ալյուրով լեցուն պարկի են նմանվում։ Բոլորն էլ դարձյալ լուռ էին. Ռասկոլնիկովը համառորեն ձայն չէր հանում, Ավդոտյա Ռոմանովնան առայժմ չէր ուզում ընդհատել լռությունը, Ռազումիխինը ասելիք չուներ, այնպես որ Պույլխերիա Ալեքսանդրովնան դարձյալ սկսեց անհանգստանալ։

— Մարֆա Պետրովնան մեռել է, դուք լսե՞լ եք,— ասաց նա՝ դիմելով անհարմար դրությունից դուրս գալու իր հիմնական միջոցին։

— Ինչպե՜ս չէ, լսել եմ։ Լուրը անմիջապես ինձ հասավ, ու ես նույնիսկ եկա ձեզ հաղորդելու, որ Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովը կնոջ թաղումից անմիջապես հետո հապճեպ մեկնել է Պետերբուրգ։ Սրանք են իմ ստացած միանգամայն ճիշտ լուրերը։

— Պետերբո՞ւրգ, այստե՞ղ,— անհանգիստ հարցրեց Դունեչկան և մոր հետ հայացքներ փոխանակեց։

— Ճիշտ այդպես, և, իհարկե, ոչ առանց նպատակների, եթե նկատի առնենք մեկնելու հապճեպությունը և առհասարակ նախորդ հանգամանքները։

— Տեր աստված, մի՞թե նա այստեղ էլ հանգիստ չի թողնելու Դունեչկային,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Ինձ թվում է, որ դուք էլ, Ավդոտյա Ռոմանովնան էլ չպետք է առանձնապես անհանգստանաք, իհարկե, եթե ինքներդ չցանկանաք նրա հետ որևէ հարաբերություն պահպանել։ Ինչ վերաբերում է ինձ, ես հետամտում եմ և հիմա հետաքրքրվում եմ, թե նա որտեղ է իջևանել...

— Ախ, Պյոտր Պետրովիչ, դուք չեք հավատա, թե հիմա ինձ որչափ վախեցրիք,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Ես նրան ընդամենը երկու անգամ տեսա, և նա ինձ զարհուրելի, զարհուրելի թվաց։ Ես հավատացած եմ, որ նա է եղել հանգուցյալ Մարֆա Պետրովնայի մահվան պատճառը։

— Չի Կարելի այդ եզրակացնել։ Ես ճշգրիտ տեղեկություններ ունեմ։ Չեմ վիճում, գուցե նա, այսպես ասած, վիրավորանքի բարոյական ազդեցությամբ նպաստել է իրերի արագ ընթացքին, իսկ ինչ վերաբերում է այդ անձնավորության վարքին և առհասարակ բարոյական բնութագրման, ապա ես ձեզ հետ համաձայն եմ։ Չգիտեմ հարո՞ւստ է նա այժմ, և նրան ի՞նչ է թողել Մարֆա Պետրովնան, այդ ինձ հայտնի կլինի ամենակարճ ժամանակամիջոցում, բայց, իհարկե, այստեղ, Պետերբուրգում, ունենալով թեկուզ սահմանափակ դրամական միջոցներ, նա ձեռք չի քաշի իր հին սովորություններից։ Այդ կարգի մարդկանցից նա առավելապես անառակն է ու արատավորը։ Ես բավականաչափ հիմք ունեմ ենթադրելու, որ Մարֆա Պետրովնան դժբախտություն ունենալով ութ տարի առաջ սիրահարվել նրան ու վճարել նրա պարտքը, նրան ծառայություն մատուցեց նաև մի այլ առնչությամբ, միայն նրա ջանքերով ու զոհաբերություններով հենց սկզբից քողարկվեց քրեական մի գործ, գազանային և, այսպես ասած, ֆանտաստիկ ոճրագործություն, որի համար նա կարող էր Սիբիր աքսորվել։ Ահա թե ինչպիսի մարդ է նա, եթե կուզեք իմանալ։

— Ախ, տեր աստված,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Ռասկոլնիկովը ուշադրությամբ լսում էր։

— Դուք ճի՞շտ եք ասում, որ այդ մասին ճշգրիտ տեղեկություններ ունեք,— խստորեն և ազդու հարցրեց Ղունյան։

— Ես ասում եմ միայն այն, ինչ որ գաղտնապես լսել եմ հանգուցյալ Մարֆա Պետրովնայից։ Պետք է ասել, որ իրավաբանական տեսակետից դա շատ մութ գործ է։ Այստեղ ապրում էր, հիմա էլ կարծեմ ապրում է ոմն Ռեսսլիխ, օտարուհի, մանր վաշխառու, որը ուրիշ գործերով էլ է զբաղվում է հենց այդ Ռեսսլիխի հետ էլ պարոն Սվիդրիգայլովը վաղուց ինչ-որ միանգամայն մոտիկ ու խորհրդավոր հարաբերությունների մեջ էր։ Ռեսսլիխի մոտ ապրում էր նրա հեռավոր ազգականուհին, կարծեմ համր և խուլ, տասնհինգ թե նույնիսկ տասնչորս տարեկան մի աղջիկ, որին այդ Ռեսսլիխը անչափ ատում էր ու կշտամբում մի կտոր հացի համար, նույնիսկ տմարդորեն ծեծում էր։ Մի անգամ նրան գտան ձեղնահարկում կախված։ Ասում էին, որ նա այդ կերպ ինքնասպանություն էր գործել։ Սովորական արարողություններից հետո բանը դրանով էլ վերջացավ, բայց հետագայում մատնություն եղավ, որ երեխային... դաժանորեն պատվազրկել էր Սվիդրիգայլովը։ Ճշմարիտ է, այդ բոլորը անորոշ էր, մատնողը մի ուրիշ օտարուհի՝ գերմանուհի էր, վստհություն չվայելող և տխրահռչակ մի կին. վերջապես, Մարֆա Պետրովնայի ջանքերի ու փողերի շնորհիվ այդ մատնությունն էլ կոծկվեց, միայն լուրեր մնացին։ Բայց, այնուամենայնիվ, այդ լուրերը շատ նշանակալից էին։ Դուք, Ավդոտյա Ռոմանովնա, իհարկե, նրանց մոտ լսած կլինեք Ֆիլիպ անունով մի մարդու մասին, որը վեց տարի առաջ, գեռ ճորտատիրական իրավունքի ժամանակներում մեռել էր խոշտանգումներից։

— Ընդհակառակը, ես լսել էի, որ այդ Ֆիլիպը ինքն էր կախվել։

— Ճիշտ այդպես, բայց նրան ստիպել կամ ավելի լավ է ասենք՝ ինքնասպանության էր մղել պարոն Սվիդրիգայլովի կողմից եղած հալածանքների ու պատիժների անընդհատ սիստեմը։

— Ես այդ չգիտեմ,— սառը պատասխանեց Դունյան,— ես լսել էի միայն մի ինչ֊որ շատ տարօրինակ պատմություն, թե այդ Ֆիլիպը ինչ֊որ հիպոխոնդրիկ էր, մի տեսակ տնաբույս փիլիսոփա, մարդիկ ասում էին, թե նա «կարդալուց խելքը թռցրել է», ու կախվել էր ավելի շուտ ծաղրանքների, քան Սվիդրիգայլովից ծեծ ուտելու պատճառով։ Սվիդրիգայլովը իմ ներկայությամբ լավ էր վարվում սպասավորների հետ, և սպասավորները նույնիսկ սիրում էին նրան, թեև իրոք մեղադրում էին Ֆիլիպի մահվան համար։

— Ավդոտյա Ռոմանովնա, ես տեսնում եմ, որ դուք հանկարծ տրամադրվել եք նրան արդարացնելու,— ասաց Լուժինը՝ երկիմաստ ժպիտից ծռմռելով բերանը։— Իրոք, նա խորամանկ ու հրապուրիչ մարդ է կանանց նկատմամբ, դրա ողբալի օրինակը Մարֆա Պետրովնան է, որը այդպես տարօրինակ կերպով մեռավ։ Ես միայն ուզում էի իմ խորհրդով օգնել ձեզ և ձեր մայրիկին, նկատի ունենալով, որ Uվիդրիգայլովը անկասկած նոր փորձեր կանի ձեզ մոտենալու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մարդը պարտքերը չվճարելու համար անկասկած նորից կալանատուն կընկնի։ Մարֆա Պետրովնան բնավ երբեք մտադիր չի եղել նրան որևէ գումար թողնել նկատի ունենալով երեխաներին, ու եթե մի բան էլ թողել է, ապա դա ամենաանհրաժեշտ ծախսերի համար է, սահմանափակ, չնչին, ու նրա սովորությունները ունեցող մարդուն մի տարի էլ չի բավականանա։

— Պյոտր Պետրովիչ, խնդրում եմ ձեզ, այլևս չխոսենք պարոն Սվիդրիգայլովի մասին, դա ձանձրացնում է ինձ,— ասաց Դունյան։

— Սվիդրիգայլովը այսօր ինձ մոտ եկավ,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, որ մինչ այդ լռում էր։

Բոլոր կողմերից բացականչություններ լսվեցին, բոլորը դարձան դեպի Ռասկոլնիկովը։ Նույնիսկ Պյոտր Պետրովիչն է՛լ հուզվեց։

— Մեկ ու կես ժամ առաջ, երբ ես քնած էի, նա ներս մտավ, արթնացրեց ինձ և ասաց իր անունը,— շարունակեց Ռասկոլնիկովը։— Նա բավական ուրախ էր ու սանձարձակ և միանգամայն հուսով է, որ ես կմտերմանամ իր հետ։ Ի միջի այլոց նա շատ է ուզում քեզ հետ տեսնվել, Դունյա, ու ինձ խնդրում էր միջնորդ լինել այդ տեսակցությունը գլուխ բերելու համար։ Նա քեզ մի առաջարկ է անելու, ինձ ասաց, թե այդ ինչ առաջարկ է։ Բացի դրանից, նա ինձ հաստատապես հաղորդեց, որ Մարֆա Պետրովնան մահվանից մի շաբաթ առաջ քեզ, Դունյա, կտակել էր երեք հազար ռուբլի, և դու կարող ես հիմա շատ շուտով ստանալ այդ փողը։

— Փառք աստծու,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան և խաչակնքեց։— Աղոթիր նրա համար, Դունյա, աղոթիր։

— Այդ իրոք ճշմարիտ է,— բերանից թռցրեց Լուժինը։

— Հետո՞, հետո ի՞նչ եղավ,— հարցրեց Դունեչկան։

— Հետո նա ասաց, թե ինքը հարուստ չէ և ամբողջ կալվածքը բաժին է ընկնում իր երեխաներին, որոնք հիմա մորաքրոջ մոտ են։ Հետո էլ ասաց, որ իջևանել է իմ սենյակին մոտիկ ինչ֊որ տեղում, իսկ թե որտեղ, չգիտեմ, չհարցրի...

— Բայց նա ի՞նչ, ի՞նչ է ուզում առաջարկել Դունյային, ասա՞ց քեզ,— հարցրեց խիստ վախեցած Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Այո, ասաց։

— Ինչ։

— Հետո կասեմ։— Ռասկոլնիկովը լռեց ու սկսեց խմել իր թեյը,

Պյոտր Պետրովիչը նայեց ժամացույցին։

— Ես գործ ունեմ, պետք է գնամ և այդպիսով չեմ խանգարի ձեզ,— մի փոքր վիրավորված տեսքով ասաց նա և աթոռից վեր կացավ։

— Մնացեք, Պյոտր Պետրովիչ,— ասաց Դունյան,— դուք հո մտադրվել էիք երեկոն այստեղ անցկացնել։ Բացի այդ, դուք գրել էիք, որ ցանկանում եք ինչ-որ խոսակցություն ունենալ մայրիկի հետ։

— Ճիշտ այդպես է, Ավդոտյա Ռոմանովնա,— կտրուկ ասաց Պյոտր Պետրովիչը՝ դարձյալ նստելով աթոռին, բայց գլխարկը դեռ ձեռքին պահած,— ես իրոք ցանկանում էի բացատրվել թե ձեզ և թե ձեր հարգարժան մայրիկի հետ, այն էլ շատ կարևոր խնդիրների մասին։ Բայց, ինչպես որ ձեր եղբայրը չի կարող իմ ներկայությամբ հաղորդել պարոն Սվիդրիգայլովի ինչ֊որ առաջարկները, այնպես էլ ես չեմ ցանկանում և չեմ կարող... ուրիշների ներկայությամբ... բացատրվել շատ և շատ կարևոր մի քանի խնդիրների մասին։ Այն էլ ասած, իմ հիմնական և թախանձագին խնդրանքը չի կատարվել...

Լուժինը դառն ժպտաց ու փքվելով լռեց։

— Մեր տեսակցությանը եղբորս ներկա չլինելու վերաբերյալ ձեր խնդրանքը չի կատարվել միայն իմ պահանջով,— ասաց Դունյան։— Դուք գրել էիք, թե եղբայրս վիրավորել է ձեզ. ես կարծում եմ, որ հարկավոր է դա անմիջապես պարզել, և դուք պետք է հաշտվեք։ Եվ եթե Ռոդյան իրոք վիրավորել է ձեզ, ապա նա պետք է ձեզնից ներողություն խնդրի և _կխնդրի_։

Պյոտր Պետրովիչը իսկույն սկսեց հոխորտալ։

— Ավդոտյա Ռոմանովնա, կան այնպիսի վիրավորանքներ, որոնք չի կարելի մոռանալ, ինչքան էլ որ բարի կամք ցուցաբերես։ Ամեն ինչ ունի իր սահմանը, որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող ետ դառնալ։

— Ես այդ մասին ձեզ բան չասացի, Պյոտր Պետրովիչ,— մի փոքր անհամբեր վրա բերեց Դունյան։— Լավ հասկացեք, որ մեր ամբողջ ապագան հիմա կախված է նրանից, թե արդյո՞ք որքան կարելի է շուտ կպարզաբանվի ու կկարգավորվի այդ ամենը, թե ոչ։ Ես ուղղակի և պարզ ասում եմ, որ այլ կերպ չեմ կարող վերաբերվել, ու եթե ես գեթ որևէ չափով թանկ եմ ձեզ համար, ապա այդ ամբողջ պատմությունը պետք է հենց այսօր վերջանա, թեկուզև այդ դժվար լինի։ Կրկին ասում եմ ձեզ, եթե եղբայրս մեղավոր է, ներողություն կխնդրի։

— Զարմանում եմ, որ դուք հարցը այդպես եք դնում, Ավդոտյա Ռոմանովնա,— հետզհետե ավելի էր ջղայնանում Լուժինը,— թանկ գնահատելով և, այսպես ասած, պաշտելով ձեզ, ես միևնույն ժամանակ միանգամայն կարող եմ չսիրել ձեր ընտանիքից որևէ մեկին։ Հավակնություն ունենալով, որ մենք միասին երջանիկ կլինենք, միևնույն ժամանակ ես չեմ կարող անիրագործելի պարտավորություններ վերցնել․․․

— Ախ, թողեք այդ ամբողջ խռովկանությունը, Պյոտր Պետրովիչ,— հուզված ընդհատեց Դունյան,— եղեք այնպես խելոք ու ազնիվ մարդ, ինչպես որ ես ձեզ միշտ համարել եմ և ուզում եմ համարել։ Ես ձեզ մեծ խոստում եմ տվել, ես ձեր հարսնացուն եմ. դե ուրեմն վստահեցեք ինձ այս գործում և հավատացեք, որ ես կկարողանամ անաչառ լինել։ Այն հանգամանքը, որ ես դատավորի դեր եմ վերցնում, նույնպիսի անակնկալություն է եղբորս համար, ինչպես և ձեզ համար։ Երբ ձեր նամակը ստանալուց հետո ես այսօր նրան հրավիրեցի ներկա լինել մեր տեսակցությանը, ես իմ դիտավորություններից ոչինչ չհաղորդեցի նրան։ Հասկացեք, որ եթե գուք չհաշտվեք, ապա ես պետք է ընտրեմ ձեզնից մեկին, կամ ձեզ կամ նրան։ Հարցը այդպես է դրված թե՛ ձեր և թե՛ նրա կողմից։ Ես չեմ ուզում սխալվել և չպետք է սխալվեմ ընտրություն կատարելիս։ Ձեզ համար ես պետք է բաժանվեմ եղբորիցս, եղբորս համար ես պետք է բաժանվեմ ձեզնից։ Ես ուզում եմ և կարող եմ հիմա հաստատ իմանալ՝ արդյո՞ք նա եղբայր է ինձ համար, մյուս կողմից իմանալ՝ արդյո՞ք ես թանկ եմ ձեզ համար, արդյո՞ք դուք ինչպես հարկն է գնահատում եք ինձ, իմ ամուսի՞նն եք, թե ոչ։

— Ավդոտյա Ռոմանովնա,— նեղանալով ասաց Լուժինը,— ձեր խոսքերը չափազանց նշանակալից են ինձ համար. կասեմ ավելին՝ նույնիսկ վիրավորական են, եթե նկատի ունենանք այն դիրքը, որ ես պատիվ ունեմ գրավելու ձեր նկատմամբ։ Բացի այն, որ դուք վիրավորական և տարօրինակ զուգադրություն եք թույլ տալիս, որ դուք ինձ և... մեծամիտ երիտասարդին հավասար եք համարում, դուք նաև ձեր խոսքերով հնարավոր եք համարում խախտել ինձ տրված խոստումը։ Դուք ասում եք՝ «կամ դուք, կամ նա», ուրեմն հենց դրանով ցույց եք տալիս, թե ես արքան քիչ նշանակություն ունեմ ձեզ համար... Ես չեմ կարող այդ թույլ տալ՝ նկատի ունենալով մեր միջև գոյություն ունեցող հարաբերությունները և... պարտավորությունները։

— Ինչպե՜ս,— տաքացավ Դունյան,— ես ձեր շահը համադրում եմ այն ամենի հետ, ինչ որ մինչև այժմ կյանքում թանկ է եղել ինձ համար, ինչ որ մինչև այժմ կազմել է իմ _ամբողջ_ կյանքը, և հանկարծ դուք վիրավորվում եք, որ ես ձեզ _քիչ_ արժե՜ք եմ տալիս։

Ռասկոլնիկովը լուռ և կծու ժպտաց, Ռազումիխինը ցնցվեց. բայց Պյոտր Պետրովիչը չընդունեց առարկությունը, ընդհակառակը, նա հետզհետե ավելի բծախնդիր ու դյուրագրգիռ էր դառնում, ասես դրանից հաճույք էր ստանում։

— Սերը դեպի կյանքի ապագա ընկերը, դեպի ամուսինը, պետք է գերազանցի եղբոր նկատմամբ եղած սիրուց,— խրատական տոնով ասաց նա,— համենայն դեպս ես չեմ կարող այստեղ հավասար լինել․․․ թեև ես առաջուց հայտնեցի, որ ձեր եղբոր ներկայությամբ չեմ կարող և չեմ էլ ցանկանում բացատրել այն ամենը, ինչի համար որ եկել եմ, այնուամենայնիվ մտադիր եմ հենց հիմա դիմել ձեր շատ և շատ հարգելի մայրիկին, միանգամայն հիմնական և ինձ համար վիրավորական մի մոմենտի վերաբերյալ անհրաժեշտ բացատրության համար։ Ձեր որդին,— դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային,— երեկ պարոն Ռասսուդկինի ներկայությամբ (կամ... կարծեմ այդպե՞ս է, ներեցեք, ես մոռացել եմ ձեր ազգանունը,— նա սիրալիրությամբ գլուխ ավեց Ռազումիխինին) վիրավորեց ինձ՝ աղավաղելով իմ այն միտքը, որ այն ժամանակ ես ձեզ հաղորդել էի մասնավոր խոսակցության պահին, սուրճ խմելիս։ Ես ասել էի, որ իմ կարծիքով կենսական դառնություններ տեսած աղքատ աղջկա հետ ամուսնանալը բախտավոր լինելու տեսակետից ավելի շահավետ է, քան լիության մեջ ապրած աղջկա հեա ամուսնանալը, որովհետև բարոյականության համար ավելի օգտակար է։ Ձեր որդին անհեթեթության չափ չափազանցրել է այդ խոսքերի նշանակությունը՝ ինձ մեղադրելով չարամիտ դիտավորությունների համար և, ըստ իս, հիմնվելով հենց ձեր նամակի վրա։ Ես ինձ երջանիկ կհամարեմ, եթե ձեզ համար, Պոլյլխերիա Ալեքսանդրովնա, հնարավոր լինի փոխել տալ իմ համոզմունքը հակառակ ուղղությամբ և դրանով զգալիորեն հանգստացնել ինձ։ Դե ուրեմն հայտնեցեք ինձ, թե հատկապես ի՞նչ տերմիններով եք իմ խոսքերը հաղորդել Ռոդիոն Ռոմանովիչին գրած ձեր նամակում։

— Ես չեմ հիշում,— շշկլվեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես հաղորդել եմ այնպես, ինչպես որ ինքս եմ հասկացել։ Չգիտեմ թե Ռոդյան ինչպես է հաղորդել ձեզ... Գուցե և նա մի որևէ բան չափազանցրել է։

— Առանց ձեր ներշնչման նա չէր կարող չափազանցնել։

— Պյոտր Պետրովիչ,— իր արժանապատվության զգացումով ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— այստեղ մեր գտնվելը ապացուցում է, որ ես ու Դունյան այնքան էլ վատ կողմից չենք ընդունել ձեր խոսքերը։

— Լավ ասացիր, մայրիկ,— հավանություն տվեց Դունյան։

— Ուրեմն ես այստեղ էլ եմ մեղավոր,— նեղացավ Լուժինը։

— Հա՛, Պյոտր Պետրովիչ, դուք շարունակ Ռոդիոնին եք մեղադրում, իսկ ինքներդ նրա մասին սխալ բան էիք գրել ձեր նամակում,— սիրտ առնելով, ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Ես չեմ հիշում, թե ինչ սխալ բան եմ գրել։

— Դուք գրել էիք, թե երեկ ես փողը տվել էի ոչ թե կառքի տակ ընկած մարդու այրիացած կնոջը, ինչպես այդ իրոք եղել է, այլ նրա աղջկան (որին մինչև երեկ ես երբեք չէի տեսել,― խիստ տոնով ասաց Ռասկոլնիկովը՝ դեմքը չդարձնելով դեպի Լուժինը։— Դուք այդ գրել էիք, որպեսզի ինձ կռվեցնեիք իմ հարազատների հետ, ու դրա համար ավելացրել էիք նողկալի արտահայտություններ ձեզ անծանոթ այդ աղջկա վարքի մասին։ Այդ բոլորը բամբասանք է և ստորություն։

— Ներեցեք, պարոն,— պատասխանեց Լուժինը բարկությունից դողալով,— ես իմ նամակում անդրադարձել էի ձեր հատկություններին ու վարմունքին, որպեսզի այդ կերպ կատարեի ձեր քրոջ և մայրիկի խնդրանքը, այն է՝ գրել, թե ինչ վիճակում գտա ձեզ և դուք ինչ տպավորություն թողիք ինձ վրա։ Ինչ վերաբերում է իմ նամակում հայտնված մյուս մտքերին, ապա գտեք թեկուզ մեկ անարդարացի տող, այսինքն թե դուք չեք տվել փողը ու թեկուզ դժբախտ այն ընտանիքում անարժան անձնավորոլթյուններ չեն եղել։

— Իսկ իմ կարծիքով դուք ձեր բոլոր արժանավորություններով չարժեք ձեր քարկոծած այն անբախտ աղջկա ճկույթն։

— Ուրեմն դուք նաև սիրտ կանեիք նրան ձեր մոր և քրոջ մոտ է՞լ բերել։

— Ես այդ արդեն արել եմ, եթե դուք ուզում եք իմանալ։ Ես այսօր նրան նստեցրել էի մայրիկիս և Դունյայի կողքին։

— Ռո՛դյա,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Դունեչկան կարմրեց. Ռազումիխինը կիտեց հոնքերը։ Լուժինը կծու և գոռոզաբար ժպտաց։

— Ավդոտյա Ռոմանովնա,— ասաց նա,— ինքներդ եք բարեհաճում տեսնել, որ հնարավոր չէ համաձայնության գալ։ Հիմա հուսով եմ, որ այս գործը առմիշտ վերջացած է ու պարզաբանված։ Ես գնում եմ, որպեսզի չխանգարեմ ազգակցական տեսակցության հետագա հաճելիությանը և գաղտնիքները հաղորդելուն (նա աթոռից վեր կացավ ու վերցրեց գլխարկը)։ Բայց, գնալով, համարձակվում եմ հայտնել, որ հույս ունեմ այսուհետև ազատված լինել նման հանդիպումներից և, այսպես ասած, կոմպրոմիսներից։ Նույնը պետք է առանձնապես խնդրեմ ձեզնից, անչափ հարդելի Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ որ նամակս էլ հասցեագրված էր ձեզ և ոչ թե մեկ ուրիշին։

Պույլխերիա Ալեքսանդրովնան մի քիչ վիրավորվեց։

— Դուք արդեն մեզ բոլորովին ձեր իշխանության տակ եք վերցնում, Պյոտր Պետրովիչ։ Դունյան ձեզ պատմեց, թե ինչ պատճառով չի կատարվել ձեր ցանկությունը, նա լավ դիտավորություններ ուներ։ Դուք ինձ այնպես եք գրում, որ կարծես թե հրամայում եք։ Մի՞թե մենք պետք է ձեր յուրաքանչյուր ցանկությունը հրաման համարենք։ Իսկ ես, ընդհակառակը, ձեզ կասեմ, որ դուք հիմա մեր նկատմամբ պետք է առանձնապես նրբազգաց ու ներողամիտ լինեք, որովհետև մենք ամեն ինչ թողել ենք և վսաասհելով ձեզ, ժամանել ենք այստեղ, ուրեմն առանց այն էլ համարյա ձեր իշխանության տակ ենք գտնվում։

— Դա այնքան էլ ճիշտ չէ, Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ ներկա մոմենտում, երբ իմացել եք Մարֆա Պեարովնայի կտակած երեք հազարի մասին, որ կարծեմ խիստ հարմար ժամանակին է, դատելով նոր տոնից, որով խոսում եք ինձ հետ,— խայթողաբար աաաց Լուժինը։

— Դատելով այդ դիտողությունից, իրոք կարելի է ենթադրել, որ դուք հույս էիք դրել մեր անօգնականության վրա,— ջղայնությամբ աաաց Դունյան։

— Բայց հիմա հո չեմ կարող այդպիսի հույս ունենալ, առանձնապես չեմ ցանկանում խանգարել Արկադի Իվանովիչ Սվիդրիգայլովի գաղտնի առաջարկները հաղորդելուն, որոնք նա հայտնել է ձեր եղբորը և որոնք, ինչպես ես տեսնում եմ, ձեզ համար հիմնական, գուցե և խիստ հաճելի նշանակություն ունեն։

― Ախ, աստված իմ,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Ռազումիխինը չէր կարողանում աթոռի վրա հանգիստ նսաած մնալ։

— Եվ դու հիմա չե՞ս ամաչում, քույրս,— հարցրեց Ռասկոլնիկովը։

— Ամաչում եմ, Ռոդյա,— ասաց Դունյան։— Պյոտր Պետրովիչ, հեռացեք այստեղից,— դիմեց նա Լուժինին՝ գունատվելով բարկությունից։

Թվում է, որ Պյոտր Պետրովիչը այդպիսի վախճան բոլորովին չէր սպասում։ Նա մեծ հույս էր դրել իր վրա, իր ազդեցության վրա, իր զոհերի անճարակության վրա։ Հիմա էլ չհավատաց, որ բանը այդպես կվերջանա։ Նա սփրթնեց, շրթունքները ցնցվեցին։

— Ավդոտյա Ռոմանովնա, եթե ես ձեր այդ խոսքերից հետո դուրս ելնեմ այս դռնից, ապա նկատի ունեցեք, որ էլ երբեք չեմ վերադաոնա։ Լավ մտածեցեք, իմ խոսքը հաստատ է։

— Այդ ի՞նչ լկտիություն է,— բղավեց դունյան տեղից վեր կենալով,— ես չեմ էլ ուզում, որ դուք վերադառնաք։

— Ինչպե՞ս, ահա թե ի֊ի՜նչ,— գոռաց լուժինը, որը մինչև վերջին ակնթարթը բոլորովին չէր հավատում այդպիսի վերջավորության, դրա համար էլ հիմա իսպառ շփոթվել էր։― Ահա թե ի֊ի՜նչ։ Բայց գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, որ ես կարող էի և բողոքել։

— Ի՞նչ իրավունք ունեք նրա հետ այդպես խոսելու,— տաքացած միջամտեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ինչի՞ համար կարող եք բողոքել, ի՞նչ իրավունքներ ունեք։ Մի՞թե ես Դունյային կտամ ձեզ, այդ տեսակ մարդուն։ Հեռացեք, բոլորովին թողեք մեզ։ Մենք ինքներս ենք մեղավոր, որ սխալ գործ բռնեցինք, առաջին հերթին ես եմ մեղավոր...

— Սակայն, Պույլխերիա Ալեքսանդրովնա, դուք իմ ձեռքերը կապեցիք ձեր տված խոսքով, որից հիմա հրաժարվում եք,— տաքանում, կատաղում էր Լուժինը։— Եվ վերջապես... վերջապես, ես այդ պատճառով, այսպես ասած, ծախսերի տակ ընկա...

Այս վերջին հայտարարությունը այնքան բնորոշ էր Պյոտր Պետրովիչի համար, որ Ռասկոլնիկովը, բարկությունից ու իրեն զսպելու ջանքերից գունատված, էլ չհամբերեց և հանկարծ քա՛հ֊քա՛հ ծիծաղեց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան զայրացավ։

— Ծախսե՞ր։ Ի՞նչ ծախսեր։ Հո սնդուկի մասին չե՞ք խոսում։ Բայց չէ՞ որ ուղեկցորդը դա ձրի էր բերել։ Տե՛ր աստված, մե՞նք կապեցինք ձեր ձեռքերը։ Ախր խելքի եկեք, Պյոտր Պետրովիչ, այդ դուք եք, որ կապեցիք մեր ձեռքերը, և ոչ թե մենք այդ կերպ վարվեցինք։

— Բավական է, մայրիկ, խնդրում եմ, բավական է,— ասաց Ավդոայա Ռոմանովնան։— Պյոտր Պետրովիչ, բարի եղեք, հեռացեք։

— Կհեռանամ, բայց թույլ տվեք վերջին խոսքս ասեմ պատասխանեց Լուժինը՝ ինքն իրեն համարյա բոլորովին կորցրած,— ձեր մայրիկը կարծես թե բոլորովին մոռացել է, որ ես որոշել էի ձեզ առնել այն ժամանակ, երբ քաղաքում և ամբողջ շրջակայքում ասեկոսներ էին տարածվել ձեր անվան շուրջը։ Ձեզ համար անտեսելով հասարակական կարծիքը և վերականգնելով ձեր վարքը, ես, իհարկե, կարող էի միանգամայն և միանգամայն հատուցում հուսալ և նույնիսկ շնորհակալություն պահանջել ձեզնից... Եվ միայն այժմ բացվեցին իմ աչքերը. ինքս եմ տեսնում, որ գուցե միանգամայն և միանգամայն հապճեպորեն եմ վարվել անտեսելով հասարակության ձայնը․․․

— Սա երկու գլխանի՞ է, ի՞նչ է,— բղավեց Ռազումիխինը՝ վեր թռչելով աթոռից և արդեն պատրաստվելով դատաստան տեսնելու։

— Դուք ստոր և չար մարդ եք,— ասաց Դունյան։

— Ոչ մի խոսք, ոչ մի շարժում,— գոչեց Ռասկոլնիկովը՝ զսպելով Ռազումիխինին. այնուհետև համարյա դեմ առ դեմ մոտեցավ Լուժինին.

— Բարեհաճեցեք դուրս քաշվել,— կամացուկ և կտրուկ ասաց նա,— ու այլևս ոչ մի խոսք, թե չէ...

Պյոտր Պետրովիչը կատաղությունից սփրթնած ու ծռմռված դեմքով մի քանի վայրկյան նայեց նրան, ապա շուռ եկավ, դուրս ելավ, և, իհարկե, հազիվ թե որևէ մեկը իր սրտում այնքան կատաղի ատելություն զգար մի ուրիշի հանդեպ, որքան զգում էր այդ մարդը Ռասկոլնիկովի նկատմամբ, Լուժինը միայն և միայն նրան էր մեղադրում այդ ամենի համար։ Ուշագրավ է, որ արդեն իջնելով սանդուղքից, նա դեռ էլի երևակայում էր, որ գործը թերևս դեռ բոլորովին տանուլ չի տրված, ու ինչ վերաբերում է միայն մորն ու աղջկան, ապա «միանգամայն և միանգամայն» հնարավոր է նույնիսկ հաշտվել նրանց հետ։

III

Գլխավորն այն էր, որ նա մինչև վերջին րոպեն այդպիսի վախճան ոչ մի կերպ չէր սպասում, նա հոխորտում էր մինչև վերջին սահմանը, նույնիսկ մտքովն էլ չանցկացնելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են դուրս գալ իր իշխանության տակից։ Այդ համոզմունքին շատ էին օգնում սնափառությունը և այն աստիճանի ինքնավստահությունը, որն ավելի լավ է ինքնասիրահարվածություն անվանել։ Պյոտր Պետրովիչը, որ դուրս էր եկել ողորմելի վիճակից ու մարդ դարձել, հիվանդագին սովորություն ուներ զմայլվել իրենով, բարձր էր գնահատում իր խելքը և ընդունակությունները ու երբեմն, մենության րոպեներին նայելով հայելուն, նույնիսկ զմայլվում էր իր դեմքով։ Բայց աշխարհում ամենից շատ նա թանկ էր գնահատում աշխատանքով ու ամեն տեսակ միջոցներով ձեռք բերած իր փողերը, դրանք իրեն հավասարեցնում էին այն ամենի հետ, ինչ որ իրենից բարձր էր եղել։

Այժմ դառնությամբ հիշեցնելով Դունյային, որ չնայած վերջինիս վատ համբավին, ինքը որոշել էր առնել նրան, Պյոտր Պետրովիչը միանգամայն անկեղծորեն էր խոսում և նույնիսկ խորին զայրույթ էր զգում նրա այդ «սև ապերախտության» դեմ։ Այնինչ ուզելով Դունյային, նա բոլորովին համոզված էր այդ բոլոր բամբասանքների անհեթեթության մեջ, բամբասանքներ, որոնք հրապարակավ հերքել էր ինքը Մարֆա Պետրովնան և որոնք մոռացել էր ամբողջ քաղաքը՝ ջերմորեն արդարացնելով Դունյային։ Պյոտր Պետրովիչը հիմա ինքն էլ չէր ժխտի, որ այն ժամանակ էլ գիտեր այդ բոլորը։ Եվ այնուամենայնիվ նա բարձր էր գնահատում իր վճռականությունը՝ Դունյային բարձրացնել մինչև իր մակարդակը, և դա սխրագործություն էր համարում։ Հիմա այդ բանը ասելով Դունյային, նա արտահայտում էր իր փայփայած գաղտնի միտքը, որով ինքը հաճախ զմայլվում էր և չէր կարողանում հասկանալ, թե ուրիշները ինչպես կարող էին չհիանալ իր սխրագործությամբ։ Օր առաջ այցելելով Ռասկոլնիկովին, նա ներս է մտել բարերարի զգացումով, պատրաստ լինելով պտուղներ քաղել և խիստ հաճելի կոմպլիմենտներ լսել։ Եվ իհարկե, այժմ, իջնելով սանդուղքից, նա իրեն վերին աստիճանի վիրավորված և չճանաչված էր համարում։

Դունյան շատ և շատ էր հարկավոր նրան, Դունյայից հրաժարվելը աներևակայելի էր նրա համար։ Արդեն վաղուց, արդեն մի քանի տարի նա խանդաղատանքով երազում էր ամուսնանալու մասին, շարունակ փող էր կուտակում և սպասում։ Նա խանդավառությամբ, իբրև խոշորագույն գաղտնիք, մտածում էր այնպիսի աղջկա մասին, որը լիներ բարեկիրթ և աղքատ (անպայման աղքատ), շատ ջահել, շատ սիրունիկ, ազնիվ ու կրթված, շատ երկչոտ, չափազանց շատ դժբախտտություններ տեսած և իր առջև միանգամայն խոնարհվող, այնպիսին, որը իր ամբողջ կյանքում նրան համարեր իր փրկությունը, խորապես հարգեր նրան, ենթարկվեր նրան, հիանար նրանով և միայն նրանով։ Անդորրության մեջ հանգստանալով գործերից, նա քանի՜֊քանի տեսարաններ, քանի՜֊քանի գայթակղիչ ու հաճելի էպիզոդներ էր պատկերացնում իր երևակայության մեջ։ Եվ ահա այդքան տարիների երազանքը համարյա արդեն իրականանում էր. Ավդոտյա Ռոմանովնայի գեղեցկությունը և կրթությունը ապշեցրել էին նրան. այդ աղջկա անօգնական վիճակը ծայրահեղության չափ գրավիչ էր նրա համար։ Այստեղ նույնիսկ ավելի շատ բան կար, քան երազել էր նա, աղջիկը սիգապանծ էր, ուժեղ կամքի տեր, շնորհալի, դաստիարակությամբ և զարգացմամբ նրանից բարձր (նա այդ զգում էր), և այդպիսի մի էակ իր ամբողջ կյանքում ստրկաբար շնորհակալ կլինի նրա սխրագործության համար ու երկյուղածությամբ կխոնարհվի նրա առաջ․ իսկ նա, Պյոտր Պետրովիչը, անսահմանորեն ու անվերապահորեն իշխելու է նրա վրա... Եվ միանգամայն պատեհ առիթին էր, որ Պյոտր Պետրովիչը այդ ժամանակներում, երկար կշռադատումներից ու ակնկալություններից հետո, վերջապես որոշել էր փոխել իր կարիերան ու թևակոխել գործունեության ավելի լայն շրջան ու դրա հետ մեկտեղ հետզհետե մտնել ավելի բարձր հասարակության մեջ, որի մասին նա արդեն վաղուց էր կրքոտությամբ երազում... Մի խոսքով, նա որոշել էր փորձել Պետերբուրգը։ Նա գիտեր, որ կանանց միջոցով կարելի է «միանգամայն և միանգամայն» շատ բան շահել։ Սիրունատես, շնորհալի և կրթված կնոջ հմայքը կարող էր սքանչելիորեն գեղազարդել նրա ճանապարհը, մարդկանց դեպի իրեն գրավել, լուսապսակ ստեղծել... և ահա ամեն ինչ խորտակվեց։ Հիմա այդ հանկարծակի, այլանդակ պառակտումը կայծակի պես պայթեց նրա գլխին։ Այդ մի ինչ֊որ այլանդակ կատակ էր, անհեթեթություն։ Նա միայն մի քիչ էր գոռոզացել, նա նույնիսկ չկարողացավ լիովին արտահայտվել, նա ուղղակի կատակեց, տարվեց դրանով, իսկ բանը այդպես լուրջ վերջացավ։ Վերջապես, նա հո նույնիսկ յուրովի դիրում էր Դունյային, իր երազանքներում իշխում էր նրա վրա, ու հանկարծ... Ոչ, վաղը, հենց վաղը պնտք է վերականգնել այդ ամենը, բուժել, ուղղել, և որ գլխավորն է, ոչնչացնել այդ համբակ, ամբարտավան տղային, որը այդ ամենի պատճառն էր։ Պյոտր Պետրովիչը մի տեսակ ակամայից, հիվանդագին զգացումով էր մտաբերում Ռազումիխինին... սակայն, այդ կողմից նա շուտով հանգստացավ։ «Այդ էր պակաս, որ նրանից էլ վտանգ սպասեի»։ Բայց եթե կար մեկը, որից նա լրջորեն վախենում էր, դա Սվիդրիգայլովն էր... Մի խոսքով, շատ գլխացավանք էր լինելու...

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Ոչ, բոլորիցդ շատ ես եմ մեղավոր,— ասում էր Դունեչկան՝ գրկելով ու համբուրելով մորը,— ես հրապուրվեցի նրա փողերով, բայց, եղբայրս, երդվում եմ, ես չէի էլ երևակայում, թե նա այդպիսի անարժան մարդ է։ Եթե ես առաջ նրան լավ ճանաչեի, ոչ մի դեպքում չէի հրապուրվի։ Եղբայրս, մի մեղադրի ինձ։

— Աստված ազատեց, աստված ազատեց,— փնթփնթում էր Պույլխերիա Ալեքսանդրովնան, բայց մի տեսակ անգիտակցորեն, կարծես դեռ այնքան էլ չհասկանալով այն ամենը, ինչ որ պատահել էր։

Բոլորն էլ ուրախացել էին, հինգ րոպե հետո նույնիսկ ծիծաղում էին։ Միայն երբեմն Դունեչկան, հիշելով պատահածը, գունատվում էր ու կիտում հոնքերը։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երևակայել անգամ չէր կարող, որ ինքն էլ է ուրախանալու. Լուժինի հետ գժտվելը դեռ առավոտյան նրան սարսափելի էր թվում։ Ռազումիխինը ցնծության մեջ էր՝ նա դեռ չէր համարձակվում դա լիովին արտահայտել, բայց ամբողջ մարմնով դողում էր ասես տենդից, կարծես նրա սրտից հինգ փթանոց մի քար էր ընկել։ Այժմ նա իրավունք ունի նրանց նվիրել իր ամբողջ կյանքը, ծառայել նրանց... Եվ ի՛նչ ասես, որ այժմ չի լինելու։ Սակայն նա դեռ երկչոտությամբ վանում էր հետագա մտքերը և վախենում էր իր երևակայությաւնից։ Միայն Ռասկոլնիկովը նույն տեղում նստած, համարյա մռայլ էր և նույնիսկ մտացրիվ։ Նա, որ բոլորից ավելի շատ էր պահանջում Լուժինի հեռացումը, կարծես, հիմա բոլորից ավելի քիչ էր հետաքրքրվում պատահածով։ Դունյան ակամա մտածեց, որ նա դեռ էլի բարկանում է իր վրա, իսկ Պույլխերիա Ալեքսանդրովնան վախենալով էր նայում որդուն։

— Քեզ ի՞նչ ասաց Սվիդրիգայլովը,— հարցրեց Դունյան՝ մոտենալով Ռասկոլնիկովին։

— Ախ, հա՛֊հա,— գոչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Ռասկոլնիկովը բարձրացրեց գլուխը։

— Նա ուզում է անպայման քեզ նվիրել տասը հազար ռուբլի և ցանկություն է հայտնում մի անգամ քեզ տեսնել իմ ներկայությամբ։

— Տեսնե՜լ, ոչ մի դեպքում,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— և ինչպե՞ս է նա համարձակվում Դունեչկային փող առաշարկել։

Այնուհետև Ռասկոլնիկովը հաղորղեց (բավական սառն տոնով) իր խոսակցությունը Սվիդրիգայլովի հետ՝ բաց թողնելով Մարֆա Պետրովնայի ուրվականը, որպեսզի խուսափեր ավելորդ նյութից, ու զգալով զզվանք ամեն մի խոսակցության նկատմամբ, բացի այն, ինչ որ առավելապես անհրաժեշտ էր։

— Դու նրան ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց Դունյան։

— Սկզբում ասացի, որ քեզ ոչինչ չեմ հաղորդի։ Նա հայտարարեց, թե ինքը ամեն կերպ կձգտի տեսնվել քեզ հետ։ Նա հավատացնում էր, որ քո նկատմամբ իր սերը քմահաճույք է եղել, և ինքը հիմա դեպի քեզ ոչ մի զգացմունք չի տածում... Նա չի ուզում, որ դու ամուսնանաս Լուժինի հետ... Ընդհանրապես նա կցկտուր էր խոսում։

— Դու ինչպե՞ս ես նրան հասկանում, Ռոդյա, նա քեզ ինչպե՞ս թվաց։

— Խոստովանում եմ, որ չավ չեմ հասկանում։ Առաջարկում է տասը հազար ու ինքն էլ ասում է, որ հարուստ չէ։ Հայտարարում է, թե ուզում է մեկնել ինչ-որ տեղ, ու տասը րոպե հետո մոռանում է, որ խոսել է այդ մասին։ Հանկարծ նաև ասում է, թե ուզում է ամուսնանալ և արդեն իրեն համար հարսնացու են ուզում... Իհարկե, նա նպատակներ ունի, ամենայն հավանականությամբ վատ նպատակներ։ Բայց տարօրինակ կլինի ենթադրել, որ նա այդպես հիմարաբար ձեռնամուխ լինի գործին, եթե քո նկատմամբ վատ նպատակներ ունենա... Ես, իհարկե, քո փոխարեն առմիշտ հրաժարվեցի այդ փողից։ Առհասարակ նա ինձ խիստ տարօրինակ թվաց և կարծես թե․․․ նույնիսկ... խելագարության նշաններ էին նկատվում։ Բայց ես կարող էի սխալվել, գուցե այստեղ յուրատեսակ խաբեբայություն կար։ Թվում է, որ Մարֆա Պետրովնայի մահը ազդել է նրա վրա։

— Աստված ողորմի Մարֆա Պետրովնայի հոգուն,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— միշտ, միշտ նրա համար աղոթելու եմ աստծուն։ Դունյա, առանց այդ երեք հազարի հիմա ի՞նչ կլիներ մեր վիճակը։ Տեր աստված, կարծես դա երկնքից ընկավ։ Ախ, Ռոդյա, առավոտյան մեզ մոտ ընդամենը երեք ռուբլի էր մնացել, ես ու Դունեչկան հույս էինք դրել ժամացույցը որևէ տեղ շուտով գրավ դնելու վրա, որպեսզի փող չուզեինք այդ մարդուց, մինչև որ ինքը գլխի ընկներ և տար։

Սվիդրիգայլովի առաջարկը չափազանց զարմացրել էր Դունյային։ Նա դեռ կանգնած էր մտազբաղ։

— Սվիդրիգայլովը ինչ֊որ սարսափելի մտադրություն ունի,— ասաց նա համարյա շշնջալով, գրեթե ցնցվելով։

Ռասկոլնիկովը նկատեց այդ թունդ վախը։

— Թվում է, որ ես դեռ էլի պետք է տեսնեմ նրան,— ասաց նա Դունյային։

— Կհետամտենք, ես կգտնեմ նրա տեղը,— կտրուկ բացականչեց Ռազումիխինը։— Աչքիցս չեմ փախցնի։ Ինձ Ռոդյան է թույլ տվել։ Նա ինձ այսօր ասաց՝ «պաշտպանիր քրոջս»։ Իսկ դուք այդ թույլ կտա՞ք, Ավդոտյա Ռոմանովնա։

Դունյան ժպտաց ու ձեռքը մեկնեց Ռազումիխինին, բայց դեմքը դեռ մտահոգություն էր արտահայտում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան երկչոտ նայում էր աղջկան, սակայն երեք հազարը ըստ երևույթին հանգստացրել էր նրան։

Քառորդ ժամից բոլորն էլ աշխույժ զրուցում էին։ Ռասկոլնիկովը թեև չէր խոսում, բայց որոշ ժամանակ ուշադրությամբ լսում էր։ Ռազումիխինը ճառաբանում էր։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ դուք մեկնեք,— ցնծությամբ պերճախոսում էր նա,— ի՞նչ պիտի անեք փոքրիկ քաղաքում։ Գլխավորն այն է, որ դուք այստեղ բոլորդ միասին եք և միմյանց հարկավոր եք, շատ եք հարկավոր, հասկացեք ինձ։ Թեկուզև կարճ ժամանակով․․․ Ինձ վերցրեք իբրև բարեկամ և ընկերակից, ու հավատացնում եմ, որ հիանալի գործ կձեռնարկենք։ Լսեցեք, ես ձեզ մանրամասն կբացատրեմ ամեն ինչ, ամբողջ նախագիծը։ Առավոտյան, երբ դեռ ոչինչ չէր պատահել, դա ծագեց գլխումս... Ահա թե ինչումն է բանը, ես հորեղբայր ունեմ (ձեզ կծանոթացնեմ, մեղմաբարո և հարգարժան մարդ է), նա հազար ռուբլու կապիտալ ունի, իսկ ինքը կենսաթոշակով է ապրում և դրա կարիքը չունի։ Երկրորդ տարին է, որ նա ինձ համոզում է վերցնել այդ հազարը, իսկ ես նրան վեց տոկոս վճարեմ։ Ես տեսնում եմ, որ նա ուղղակի ուզում է օգնել ինձ․ անցյալ տարի այդ ինձ հարկավոր չէր, իսկ այս տարի ես սպասում էի նրան ու որոշել էի վերցնել։ Հետո էլ դուք կտաք ձեր երեք հազարից մեկ հազարը, և ահա սկզբում դա բավական կլինի, ու մենք կմիանանք։ Ի՞նչ ենք անելու։

Ռազումիխինը սկսեց մեկնաբանել իր նախագիծը ու երկար բացատրել, որ համարյա մեր բոլոր գրավաճառները և հրատարակիչները քիչ բան են հասկանում իրենց ապրանքից, դրա համար էլ սովորաբար վատ հրատարակիչներ են, այնինչ կարգին հրատարակությունները առհասարակ ծածկում են ծախքերը ու նույնիսկ երբեմն զգալի տոկոս են տալիս։ Ռազումիխինը հենց հրատարակչական գործունեության մասին էր երազում, արդեն երկու տարի էր, որ աշխատում էր այդ ուղղությամբ ու բավականաչափ գիտեր եվրոպական երեք լեզու, թեև վեց օր առաջ Ռասկոլնիկովին ասել էր, թե գերմաներենից «կաղում է», ուզում էր համոզել Ռասկոլնիկովին, որ սա վերցնի թարգմանական աշխատանքի կեսը ու երեք ռուբլի գրավական. այն ժամանակ նա սաում էր, և Ռասկոլնիկովը գիտեր, որ նա ստում է։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ մենք աչքաթող անենք մեր ունեցած հնարավորությունը, երբ ունենք ամենագլխավոր միջոցներից մեկը, այսինքն՝ փող,— ոգևորվում էր Ռազումիխինը։— Իհարկե, շաա աշխատանք է հարկավոր, բայց դուք, Ավդոտյա Ռոմանովնա, ես, Ռոդիոնը, բոլորս էլ կաշխատենք... Որոշ հրատարակություններ այժմ հիանալի տոկոս են տալիս։ Գործի գլխավոր հիմքը այն է, որ կգիտենանք, թե հատկապես ինչ պեաք է թարգմանել։ Թե՛ կթարգմանենք, թե՛ կհրատարակենք ու միևնույն ժամանակ կսովորենք։ Հիմա ես կարող եմ օգտակար լինել, որովհետև փորձ ունեմ։ Ահա արդեն երկու տարի է, որ ես հրատարակիչների մոտ եմ լինում և գիտեմ նրանց բոլոր գաղտնիքները, հավատացեք, նրանք հասարակ գործ չեն անում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ անտեսել համեղ պատառը։ Ես գիտեմ ու գաղտնի եմ պահում երկու-երեք այնպիսի երկեր, որոնք թարգմանելու և հրատարակելու համար կարելի է վաստակել հարյուր ռուբլի, իսկ դրանցից մեկի համար ես հինգ հարյուր էչ չեմ վերցնի։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ես այս բանը հաղորդեմ մեկ ուրիշին, կարող է և կասկած հայտնել։ Ինչ վերաբերում է տպարանին, թղթին, վաճառքին, այդ ինձ հանձնարարեք։ Բոլոր գործերը գիտեմ։ Քչից կսկսենք, շատ բանի կհասնենք, գոնե ապրելու միջոց կլինի, համենայն դեպս կվերադարձնենք մեր դրած փողը։

Դունյայի աչքերը փայլեցին։

— Ինչ որ դուք ասում եք, ինձ շատ է գուր գալիս, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա։

— Ես, իհարկե, դրանից ոչինչ չեմ հասկանում,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գուցե և դա լավ գործ է, բայց դե ինչ իմանաս, աստված գիտե։ Նոր բան է, անհայտ է։ Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք մնանք այստեղ, թեկուզև կարճ ժամանակով...

Նա նայեց Ռոդյային։

— Դու ի՞նչ ես կարծում, եղբայրս,— հարցրեց Դունյան։

— Ես կարծում եմ, որ սա շատ լավ բան է մտածել,— պատասխանեց Ռոդյան։— հասկանալի է, որ չպետք է նախօրոք երազել ձեռնարկություն ունենալու մասին, բայց իրոք կարելի է անկասկածելի հաջողությամբ մի հինգ-վեց գիրք հրատարակել։ Ես ինքս էլ գիտեմ մի երկ, որը անպայման կվաճառվի։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ Ռազումիխինը կարող է գլուխ բերել գործը, այդ մասին կասկած չի կարող լինել․ նա գիտե այդ գործը... Սակայն մենք դեռ ժամանակ կունենանք համաձայնության գալու...

— Ուռա՛,— բացականչեց Ռազումիխինը,— հիմա լսեք, այստեղ, հենց այս տանը կա մի բնակարան, որը պատկանում է նույն տանտիրոջը։ Բնակարանը առանձին է, այս համարների հետ կապված չէ, կահավորված է, երեք սենյակից է, գինը մատչելի է։ Առայժմ վերցրեք այդ բնակարանը։ Վաղը ես գրավ կդնեմ ժամացույցը ու կբերեմ փողը, հետո էլ ամեն ինչ կկարգավորվի։ Գլխավորն այն է, որ երեքդ էլ կարող եք միասին ապրել, Ռոդյան ձեզ հետ կլինի... Հը՛, ո՞ւր ես գնում, Ռոդյա։

— Ո՞նց թե, Ռոդյա, դու արդեն գնո՞ւմ ես,— նույնիսկ վախեցած հարցրեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

— Այն էլ այսպիսի րոպե՞ին,— գոչեց Ռազումիխինը։

Դունյան անվստահություն արտահայտող զարմանքով էր նայում եղբորը։ Ռասկոլնիկովը վերցրել էր գլխարկը, նա պատրաստվում էր գնալ։

— Դուք կարծես թե թաղում եք ինձ կամ առմիշտ հրաժեշտ եք տալիս,— ինչ֊որ տարօրինակությամբ ասաց նա։

Նա կարծես թե ժպտաց, բայց դա կարծես ժպիտ չէր։

— Դե ո՛վ գիտե, գուցե և վերջին անգամ ենք տեսնվում,― անզգուշաբար ավելացրեց նա։

Նա այդ միայն մտածել էր, սակայն բառերը ինքնաբերաբար դուրս թռան իր բերանից։

— Ի՞նչ պատահեց քեզ,— գոչեց մայրը։

— Ո՞ւր ես գնում, Ռոդյա,— տարօրինակ տոնով հարցրեց Դունյան։

— Այնպես, էլի, շատ է հարկավոր գնալ,— անորոշ պատասխանեց Ռասկոլնիկովը՝ կարծես չգիտենալով, թե ինչ էր ուզում ասել։ Բայց նրա գունատ դեմքը ինչ-որ խիստ վճռականություն էր արտահայտում։

— Ես ուզում էի ասել... գալով այստեղ... ես ուզում էի ասել ձեզ, մայրիկ․․․ քեզ էլ ասել, Դունյա, որ ավելի լավ կլիներ առժամանակ մենք բաժանվեինք։ Ես ինձ լավ չեմ զգում, ես անհանգիստ եմ․․․ Ես հետո կգամ, ինքս կգամ, երբ․․․ կարելի լինի։ Ես ձեզ հիշում եմ և սիրում... Թողեք ինձ, թողեք ինձ մենակ, դեռ առաջ էլ ես այսպես էի որոշել․․․․ Ես այդ հաստատ էի որոշել․․․ Ինչ էլ որ ինձ պատահի, մեռնեմ, թե ոչ, ուզում եմ մենակ լինել։ Բոլորովին մոռացեք ինձ։ Դա ավելի լավ է... Իմ մասին մի՛ տեղեկացեք։ Երբ հարկավոր լինի, ես ինքս կգամ, կամ... կկանչեմ ձեզ։ Գուցե ամեն ինչ հարություն առնի... Իսկ հիմա, եթե սիրում եք ինձ, հրաժարվեցեք ինձնից... Այլապես ես ձեզ կատեմ, ես այդ զգում եմ... Մնաք բարով։

— Տեր աստված,— ճչաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։

Թե մայրը և թե քույրը սարսափելի վախեցած էին. Ռազումիխինը նույնպես։

— Ռոդյա, Ռոդյա, հաշտվիր մեզ հետ, լինենք առաջվա պես,— բացականչեց խեղճ մայրը։

Ռասկոլնիկովը դանդաղ շուռ եկավ և դանդաղ քայլեց դեպի դուռը։ Դունյան հասավ նրա ետևից։

— Եղբայրս, այդ ինչպե՞ս ես վարվում մորդ հետ,— շշնջաց նա, ու նրա աչքերում առկայծում էր զայրույթը։

Ռասկոլնիկովը ծանր նայեց նրան։

— Ոչինչ, ես կգամ, ես կգամ,— կամացուկ փնթփնթաց նա, ասես այնքան էլ չգիտակցելով, թե ինչ է ուզում ասել, ու սենյակից դուրս ելավ։

— Անզգա՛, չարասի՛րտ եսամոլ,— ճչաց Դունյան։

— Նա խե-լա֊գար է և ոչ թե անզգա։ Նա խելացնոր է, մի՞թե դուք այդ չեք տեսնում։ Որ այդպես է, դուք եք անզգա...— ջերմորեն շշնջաց Ռազումիխինը Դունյայի ականջին՝ պինդ սեղմելով նրա ձեռքը։

— Ես հիմա կգամ,— գոչեց նա՝ դիմելով սարսափահար Պույլխերիա Ալեքսանդրովնային, ու սենյակից դուրս թռավ։

Ռասկոլնիկովը նրան սպասում էր միջանցքի ծայրում։

— Ես այդպես էլ գիտեի, որ դու կվազես իմ ետևից,— ասաց նա։— Վերադարձիր նրանց մոտ ու եղիր նրանց հետ... Վաղն էլ... միշտ էլ եղիր նրանց մոտ։ Ես... գուցե գամ... եթե կարելի լինի։ Մնաս բարով։

Եվ նա առանց ձեռք տալու գնաց։

— Ախր ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, ի՞նչ է պատահել քեզ։ Մի՞թե կարելի է այդպես վարվել...— քրթմնջում էր բոլորովին շփոթված Ռազումիխինը։

Ռասկոլնիկովը մի անգամ էլ կանգ առավ։

— Մի անգամ ե առմիշտ ասում եմ քեզ՝ երբեք և ոչ մի բանի մասին ինձ մի հարցնի։ Ես քեզ պատասխանելու ոչինչ չունեմ... Ինձ մոտ մի գա։ Գուցե և ես գամ այստեղ․․․ Թող ինձ, իսկ նրանց մի թող։ Հասկանո՞ւմ ես ինձ։

Միջանցքում մութն էր. նրանք կանգնած էին լամպի մոտ։ Մի րոպե լուռ նայում էին միմյանց։ Ռազումիխինը իր ամբողջ հետագա կյանքում հիշում էր այդ րոպեն։ Ռասկոլնիկովի առկայծող ու սևեռուն հայացքը կարծես յուրաքանչյուր ակնթարթ է՛լ ավելի էր փայլում, թափանցում նրա հոգու և գիտակցության մեջ։ Հանկարծ Ռազումիխինը ցնցվեց։ Կարծես մի ինչ֊որ տարօրինակ բան հայտնվեց նրանց միջե... երևան եկավ մի ինչ֊որ միտք, կարծես ակնարկ, ինչ-որ զարհուրելի, այլանդակ բան, որ հանկարծ երկուսն էլ հասկացան... Ռազումիխինը գունատվեց մեռելի նման։

— Հիմա հասկանո՞ւմ ես,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, և նրա դեմքը հիվանդագին ծոմռվեց...— Վերադարձիր, գնա նրանց մոտ,— հանկարծ ավելացրեց նա ու արագ շուռ գալով, դուրս ելավ տանից...

Հիմա չեմ նկարագրի, թե այդ երեկո ինչ կատարվեց Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ, ինչպես Ռազումիխինը վերադարձավ նրանց մոտ, ինչպես էր հանգստացնում նրանց, ինչպես էր պնդում, թե հարկավոր է Ռոդյային հանգիստ թողնել հիվանդության ժամանակ, երդվում, թե Ռոդյան անպայման կգա, ամեն օր կգա, թե նա շատ, շատ է վրդովված, հարկավոր չէ նրան ջղայնացնել, ասում էր, որ ինքը՝ Ռազումիխինը, կհետևի նրան, լավ, լավագույն բժիշկ, մի ամբողջ կոնսիլիում կհրավիրի նրա համար... Մի խոսքով, այդ երեկոյից Ռազումիխինը Պույլխերիա Ալեքսանդրովնայի որդին և Դունյայի եղբայրը դարձավ։

IV

Ռասկոլնիկովը գնաց ջրանցքի ափին գտնվող մի տուն, որտեղ ապրում էր Սոնյան։ Տունը երեք հարկանի էր, հին, և կանաչ գույն ուներ։ Ռասկոլնիկովը գտավ դռնապանին և նրանից անորոշ ցուցումներ ստացավ, թե որտեղ է ապրում դերձակ Կապերնաումովը։ Բակի մի անկյունում գտնելով նեղլիկ ու խավար սանդուղքի մուտքը, նա, վերշապես, բարձրացավ երկրորդ հարկ ու մտավ բակի կողմի մի սրահ։ Մինչդեռ նա շրջում էր խավարում և տարակուսանքով փնտրում Կապերնաումովի բնակարանի մուտքը, հանկարծ նրանից մի երեք քայլ հեռավորությամբ ինչ-որ դուռ բացվեց․ նա մեքենայաբար կառչեց այդ դռանը։

— Ո՞վ է,— անհանգիստ հարցրեց կանացի մի ձայն։

— Ես եմ... ձեզ մոտ եմ եկել,— պատասխանեց Ռասկոլնիկովը ու մտավ փոքրիկ նախասենյակը։ Այստեղ, խարխլված աթոռի վրա, պղնձե ծռմռված մոմակալով մոմ էր դրված։

— Այդ դո՞ւք եք, օ, տեր աստված,— թույլ գոչեց Սոնյան և տեղնուտեղը քարացավ։

— Ինձ մո՞տ, ո՞ւր, այստե՞ղ։

Ու Ռասկոլնիկովը աշխատելով չնայել նրան, շուտով անցավ սենյակ։

Մի րոպե հետո մոմը ձեռքին ներս մտավ նաև Սոնյան, մոմը դրեց սեղանին ու կանգնեց նրա առջև, բոլորովին շփոթված, անասելի հուզված և ըստ երևույթին նրա անսպասելի այցելությունից վախեցած։ Հանկարծ նրա գունատ դեմքը շիկնեց, աչքերում նույնիսկ արցունքներ երևացին... Այդ ամենը նրա համար և՛ ծանր էր, և՛ ամոթալի, և քաղցր... Ռասկոլնիկովը արագ շուռ եկավ, նստեց սեղանի մոտ դրված աթոռին։ Նա հարևանցիորեն դիտեց սենյակը։

Այդ մի մեծ, բայց չափազանց ցածլիկ սենյակ էր, միակ սենյակը, որ Կամպերնաումովները վարձով էին տալիս։ Ձախ կողմում գտնվում էր նրանց բնակարանը տանող, փակված դուռը։ Աջ կողմում կար նաև մի ուրիշ, միշտ էլ պինդ փակված դուռ։ Դրա հետևում ուրիշ, հարևան բնակարանն էր, ուրիշ համարով։ Սոնյայի սենյակը կարծես մարագ լիներ, խիստ անկանոն քառանկյունի էր հիշեցնում, և դա սենյակին ինչ-որ այլանդակ տեսք էր տալիս։ Ջրանցքի կողմի պատը, որ երեք լուսամուտ ուներ, կառուցված էր շեղակի ուղղությամբ, և այս պատճառով սենյակի մի անկյունը, որ շատ սուր էր, գտնվում էր դրա խորքում, այնպես որ թույլ լուսավորության դեպքում նույնիսկ պարզ չէր երևում. մյուս անկյունը այլանդակության չափ բութ էր։ Այդ մեծ սենյ ակում համարյա թե բոլորովին կահույք չկար։ Անկյունում, աջ կողմում գտնվում էր մահճակալը, կողքին, դռան մոտ՝ աթոռ։ Նույն պատի տակ, ուր մահճակալն էր, ուրիշի բնակարանը տանող դռան մոտ դրված էր տախտակե մի հաաարակ սեղան, կապույտ սփռոցով ծածկված, սեղանի մոտ՝ երկու գործած աթոռ։ Այնուհետև, հակադիր պատի տակ, սուր անկյանը մոտիկ դրված էր հասարակ փայտից շինած մի փոքրիկ կոմոդ, որը ասես կորել էր դատարկության մեջ։ Ահա այն ամենը, որ կար սենյակում։ Դեղնավուն, մաշված ու ճղճղված պաստառները սևացել էին բոլոր անկյուններում, երևի ձմռանը այստեղ խոնավություն և ածխահոտ էր լինում։ Աղքատությունը ակներև էր, նույնիսկ մահճակալն էլ վարագուրված չէր։

Սոնյան լուռ նայում էր իր հյուրին, որը ուշադրությամբ և առանց քաշվելու դիտում էր նրա սենյակը։ Սոնյան, վերջապես, սկսեց նույնիսկ դողալ վախից, կարծես կանգնած էր դատավորի և իր բախտը տնօրինողի առաջ։

— Ես ուշ եկա․․․ ժամը տասնմեկը կլինի՞,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ դեռ էլի չնայելով նրան։

— Կլինի,— քրթմնջաց Սոնյան։— Ախ՛, հա՛, կլինի,— հանկարծ հապճեպորեն ավելացրեց նա, կարծես թե դրանումն էր ամբողջ ելքը,— քիչ առաջ խփեց տանտերերի ժամացույցը... Ես ինքս լսեցի... Կլինի։

— Ես ձեզ մոտ եկել եմ վերջին անգամ,— նոթոտ շարունակեց Ռասկոլնիկովը, թեև հիմա էլ առաջին անգամ էր եկել,— ես գուցե ձեզ էլ չտեսնեմ...

— Դուք... մեկնո՞ւմ եք։

— Չգիտեմ... վաղը կպարզվի․․․

— Ուրեմն դուք վաղը չե՞ք լինի Կատերինա Իվանովնաղի մոտ,— Սոնյայի ձայնը դողաց։

— Չգիտեմ։ Ամեն ինչ վաղը առավոտյան... բանը այդ չէ. ես եկել եմ մի խոսք ասելու...

Նա մտախոհ նայեց Սոնյային ու հանկարծ նկատեց, որ ինքը նստած է, իսկ Սոնյան կանգնել է իր առջև։

— Ինչո՞ւ եք կանգնել, նստեցեք,— հանկարծ ասաց նա փոխված, մեղմ ու փաղաքուշ ձայնով։

Սոնյան նստեց։ Ռասկոլնիկովը մի րոպեի չափ սիրալիր և համարյա կարեկցաբար նայեց նրան։

— Որքա՞ն նիհար եք դուք, այդքան էլ վտիտ ձե՞ռք, բոլորովին թափանցիկ է։ Մատներդ կարծես մեռելի մատներ լինեն։

Ռասկոլնիկովը վերցրեց Սոնյայի ձեռքը։ Սոնյան թույլ ժպտաց։

— Ես միշտ էլ այսպես եմ եղել,— ասաց նա։

— Ձեր տանն է՞լ այդպես էիք։

— Այո։

— Դե իհարկե,— կտրուկ ասաց Ռասկոլնիկովը, ու հանկարծ դեմքի արտահայտությունը և ձայնի հնչյունը դարձյալ փոխվեցին։ Նա մի անգամ էլ նայեց շուրջը։

— Այս սենյակը դուք Կապերնաումովի՞ց եք վարձել։

— Այո։

— Նրանք այնտե՞ղ են, դռան ետևո՞ւմ։

— Այո․․․ նրանք էլ այսպիսի մի սենյակում են ապրում։

— Բոլորը մի սենյակո՞ւմ։

— Մի սենյակում։

— Եթե ես ձեր սենյակում ապրեի, գիշերները կվախենայի,— մռայլ ասաց Ռասկոլնիկովը։

— Տանտերերը շատ լավն են, շատ սիրալիր,— պատասխանեց կարծես դեռ ուշքի չեկած և տարակուսանքg չփարատած Սոնյան,— այս ամբողջ կահույքը և ամեն ինչ․․․ տանտիրոջն է։ Նրանք շատ բարի են, երեխաները հաճախ ինձ մոտ են գալիս․․․

— Այդ թլվատնե՞րը։

— Այո․․․ Տանտերը կակազում է ու կաղ է։ Կինն էլ․․․ ոչ թե կակազում է, այլ կարծես խոսքերը պարզ չի արտասանում։ Նա շատ բարի է։ Տանտերը կալվածատիրոջ նախկին սպասավոր է։ Յոթ երեխա ունեն․․․ միայն մեծն է կակազում, իսկ մյուսները ուղղակի հիվանդ են, չեն կակազում․․․ Իսկ դուք նրանց մասին որտեղի՞ց եք տեղեկացել,— մի փոքր զարմացած ավելացրեց Սոնյան։

— Ամեն ինչ ձեր հայրն էր ինձ պատմել։ Ձեր մասին էլ էր մանրամասն պատմել... Նա պատմել էր, թե ինչպես դուք ժամը վեցին գնացել էիք տանից ու իննին վերադարձել, թե ինչպես Կատերինա Իվանովնան ծունկ էր չոքել ձեր անկողնու մոտ։

Սոնյան շփոթվեց։

— Ես նրան կարծես այսօր տեսա,— անվճռականորեն շշնջաց նա։

— Ո՞ւմ։

— Հորս։ Կլիներ ժամը տասը, քայլում էի փողոցով ու մեկ էլ տեսնեմ նա կարծես գնում է իմ առջևից։ Իրոք, կարծես թե նա էր։ Ես ուզում էի անցնել Կատերինա Իվանովնայի մոտ

— Դուք մա՞ն էիք գալիս։

— Այո,— կտրուկ շշնջաց Աոնյան՝ դարձյալ շփոթվելով ու կիտելով հոնքերը։

— Կատերինա Իվանովնան ձեզ հո չէ՞ր ծեծում հորդ մոտ։

— Օ, ոչ, ոչ, ի՞նչ եք ասում,— Սոնյան նույնիսկ ինչ֊որ վախով նայեց Ռասկոլնիկովին։

— Դոկք սիրո՞ւմ եք նրան։

— Նրա՞ն, ինչպե՛ս չէ, է՛,— տխուր ձայնով ձոր ավեց Սոնյան՝ հանկարծ տանջալից ծալիչով ձեռքերը։— Ախ, եթե դուք... ճանաչեի՛ք նրան։ Նա հո բոլորովին երեխա է․․․ Վշտից ուղղակի թռցրել է խելքը... Իսկ առաջ որքա՜ն խելացի էր նա, որքա՜ն մեծահոգի․․․ որքա՜ն բարի։ Ա՛խ․․․ դուք ոչինչ, ոչինչ չգիտեք։

Սոնյան այդ աաաց կարծես հուսալքված, հուզվելով ու տանջվելով, մորմոքալով։ Նրա գունատ այտերը կարծես շիկնեցին, աչքերում տառապանք արտահայտվեց։ Երևում էր, որ նրան սարսափելի շատ էին հուզել, որ նա շատ էր ուզում ինչ֊որ միտք արտահայտել, ասել, պաշտպանել մորը։ Եթե կարելի է այսպես արտահայտվել հանկարծ մի ինչ֊որ անհագ կարեկցություն պատկերացավ նրա բոլոր դիմագծերում։

— Հո չէ՜ր ծեծում։ Ախր ինչե՞ր եք ասում։ Տեր աստված, ախր ի՞նչ ծեծ։ Թեկուզ և ծեծեր, հետո՞ ինչ։ Դե ի՞նչ կա որ։ Դուք ոչինչ, ոչինչ չգիտեք... Նա այնպես դժբա՛խտ է, ա՛խ, որքա՜ն դժբախտ է։ Ու հիվանդ է... Նա արդարություն է փնտրում... Նա մաքուր է։ Նա հավատում է, որ ամենուրեք արդարություն պետք է լինի, և այդ է պահանջում... թեկուզ և տանջեք նրան, անարդարություն չի թույլ տա։ Նա չի հասկանում, թե մարդկանց մեջ ինչպես կարող է արդարություն չլինել, ու հուզվում է... Երեխա է, երեխա ... Նա արդարամիտ է, արդարամիտ։

— Դուք ի՞նչ եք անելու։

Սոնյան հարցական նայեց հյուրին։

— Նրանք հո ձեր խնամքին են մնացել։ Ասենք առաջ էլ բոլոր հոգսերը ձեզ վրա էին, հանգուցյալն էլ ձեզ մոտ էր գալիս խմիչքի փող խնդրելու։ Իսկ հիմա ի՞նչ է լինելու։

— Չգիտեմ,— տխուր ասաց Սոնյան։

— Նրանք այնտե՞ղ կմնան։

— Չգիտեմ։ Նրանք պետք է որ մնան այն բնակարանում, սակայն տանտիրուհին այսօր ասել է, որ համաձայն չէ, իսկ Կատերինա Իվանովնան ասում է, որ ինքն էլ ոչ մի րոպե չի մնա։

— Ինչո՞ւ է նա այդպես խիզախում։ Ձեզ վրա՞ է հույս դնում։

— Ախ, ոչ, այդպես մի խոսեք․․․ մենք միասին ենք ապրում,— հանկարծ նարից հուզվեց և նույնիսկ ջղայնացավ Սոնյան, ճիշտ այնպես, ինչպես կբարկանար դեղձանիկը կամ ուրիշ որևէ փոքր թռչուն։— Ախր ի՞նչ անի նա, ի՞նչ անի,— տաքանալով և հուզվելով հարցնում էր Սոնյան։— Այսօր նա որքա՜ն, որքա՜ն լացեց։ Նա կորցնում է խելքը, դուք այդ չե՞ք նկատել։ Ցնորվում է. մերթ երեխայի պես անհանգստանում է, թե արդյո՞ք վաղը ամեն ինչ կարգին կլինի, ուտելեղեն կլինի... մերթ հուսալքվում է, արյուն է թքում, լաց է լինում, հանկարծ սկսում է գլուխը խփել պատին, ասես բոլորովին խելքը կորցրած։ Հետո էլի սփոփվում է, հույս է դնում ձեր վրա, ասում է, որ դուք հիմա իր օգնականն եք, որ ինքը որևէ տեղից փոխարինաբար մի քիչ փող կվերցնի, ինձ հետ կգնա իրենց քաղաքը, ազնվական աղջիկների համար պանսիոն կհիմնի, ինձ կվերցնի իբրև վերակացուհի, ու մեզ համար բոլորովին նոր, հիանալի կյանք կսկսվի, ու համբուրում է ինձ, գրկում, մխիթարում, ու այնպե՜ս է հավատում, այնպե՜ս է հավատում ֆանտազիաներին։ Եվ մի՞թե կարելի է նրան հակաճառել։ Այսօր ամբողջ օրը լվացք է անում, մաքրում, նորոգում հագուստը, իր թույլ ձեռքերով տաշտը տարավ սենյակ, շնչասպառ եղավ, այնպես էլ ընկավ անկողնուն։ Առավոտն էլ ես ու նա գնացինք խանութները, Պոլեչկայի ու Լենայի համար քոշեր գնելու, որովհետև նրանց ոտնամանները բոլորովին քրքրվել են, բայց մեր փողը չբավականացավ, շատ էր պակաս, իսկ նա հիանալի կոշիկներ էր ընտրում, որովհետև ճաշակ ունի, դուք չգիտեք... փողը պակասելու պատճառով լաց եղավ հենց խանութում, վաճառականների ներկայությամբ... Ախ՛, որքա՜ն ցավալի էր այդ տեսներ։

— Հասկանալի է, որ դուք... այդպես եք ապրում,— դառն քմծիծաղով ասաց Ռասկոլնիկովը։

— Իսկ դուք մի՞թե չեք խղճում, չե՞ք խղճում,— դարձյալ հուզվեց Սոնյան,— չէ որ դուք, դեռ ոչինչ չտեսած, ձեր վերջին փողը տվիք, ես այդ գիտեմ։ Իսկ եթե դուք տեսած լինեի՜ք․ օ, տեր աստված, քանի՜-քանի անգամ եմ ես նրան լացացրել, այն էլ դեռ անցյալ շաբաթ, այն էլ հորս մահից ընդամենը մի շաբաթ առաջ։ Ես դաժանորեն եմ վարվել։ Եվ քանի՜֊քանի անգամ եմ այդ արել։ Ախ՛, ինչպիսի՜ ցավով էի այսօր ամբողջ օրը հիշում այդ ամենը։

Սոնյան նույնիսկ հեծկլտում էր հուշերի պատճաոած ցավից։

— Այդ դո՞ւք եք դաժանորեն վարվել։

— Այո, ես, ես,— լալով շարունակեց Սոնյան։— Մի անգամ գալիս եմ տուն, ու հանգուցյալ հայրս ասում է՝ «Ահա այս գիրքը կարդա ինձ համար, Սոնյա, գլուխս մի քիչ ցավում է, կարդա...»,— ինչ֊որ գիրք կար նրա ձեռքին, Անդրեյ Սեմյոնիչից, Լեբեզյատնիկովից էր վերցրել, նա այստեղ է ապրում, միշտ ծիծաղաշարժ գրքեր էր ճարում։ Ես ասում եմ՝ «պետք է գնամ», այնպես էլ չուզեցի կարդալ, նրանց մոտ գնացել էի գլխավորապես Կատերինա Իվանովնային օձիքներ ցույց տալու համար. Լիզավետան, այն առևտրական կինը, էժան գնով օձիքներ ու թևնոցներ էր բերել ինձ համար, լավն էին, նոր, նախշավոր։ Շատ դուր եկան Կատերինա Իվանովնային, նա հագավ, նայեց հայելուն, նրան շատ, շատ դուր եկան․ «Նվիրիր ինձ, Սոնյա, խնդրում եմ»։ Այդպես էլ ասաց՝ խնդրում եմ, շատ էր ուզում։ Դե ո՞նց հագներ․ այնպես, էլի, առաջվա երջանիկ ժամանակն էր հիշում, նայում է հայելուն, հաճույքով նայում, իսկ հագին կարգին շոր էլ չկա, քանի՜֊քանի տարի է, որ չունի շրջազգեստներ, ոչ մի իր չունի. ու երբեք ոչ ոքից ոչինչ չի խնդրի. հպարտ է, ավելի շուտ կտա իր վերջին ունեցածը, բայց այս անգամ խնդրեց, շատ էին դուր եկել նրան։ Ես ափսոսեցի, չտվի. «Ձեր ինչի՞ն է պետք, Կատերինա Իվանովնա»,— ասում եմ նրան։ Այդպես էլ ասում եմ՝ ձեր ինչի՞ն է պետք, հարկավոր չէր այդ ասել նրան։ Նա այնպես տխուր նայեց ինձ, այնպես վա՛տ եղավ, որ ես մերժել էի, ուղղակի ցավալի էր այդ տեսնել... Ես տեսա, որ նա տխրեց ոչ թե օձիքները չստանալու, այլ իմ մերժման պատճառով։ Ախ, թվում է, որ հիմա բոլորովին այլ կերպ կվարվեի, բոլորովին ձեռք կքաշեի առաջվա այդ բոլոր խոսքերից... Էհ, ինչ ասեմ... չէ՞ որ ձեզ համար միևնույն է։

— Այդ առևտրական Լիզավետային դուք ճանաչո՞ւմ էիք։

— Այո... Դուք է՞լ էիք ճանաչում,— մի փոքր զարմացած հարցրեց Սոնյան։

— Կատերինա Իվանովնան ծանր հիվանդ է թոքախտով, նա շուտով կմեռնի,— ասաց Ռասկոլնիկովը մի փոքր լռելուց հետո, չպատասխանելով հարցին։

— Օ, ոչ, ոչ, ոչ։— Սոնյան անգիտակցական շարժումով բռնեց նրա երկու ձեռքից, ասես աղերսելով, որ այդ չլինի,

— Չէ՞ որ ավելի լավ է մեռնի։

— Ոչ, լավ չէ, լավ չէ, ամենևին էլ լավ չէ,— վախեցած ու անգիտակցաբար կրկնում էր Սոնյան։

— Հապա երեխանե՞րը։ Դուք նրանց ո՞ւր եք տանելու, եթե ոչ ձեզ մոտ։

— Էհ, չգիտեմ...— համարյա հուսաբեկ գոչեց Սոնյան ու գլուխն առավ ձեռքերի մեջ։ Երևում էր, որ այդ միտքը շատ և շատ անգամ էր զբաղեցրել Սոնյային, որ Ռասկոլնիկովը դրանով մի ավելորդ անգամ էր վախեցնում նրան։

— Հա՛, իսկ եթե դուք այժմ, Կատերինա Իվանովնայի կենդանության ժամանակ, հիվանդանաք, և ձեզ հիվանդանոց տանեն, այդ դեպքում ի՞նչ կլինի,— անողորմաբար շարունակում էր Ռասկոլնիկովն իր հարցերը։

― Ախ, ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում։ Այդ չի կարող լինել։— Սոնյայի դեմքը ծռմռվեց սարսափելի վախից։

— Ինչպե՞ս թե չի կարող լինել,— դաժան քմծիծաղով շարունակեց Ռասկոլնիկովը,— դուք հո ապահովագրված չե՞ք։ Այն ժամանակ ի՞նչ կլինի երեխաների վիճակը. բոլորը խմբով կգնան փողոց, մայրը կհազա ու ողորմություն կխնդրի, գլուխը որևէ տեղ կխփի պատին, ինչպես արել է այսօր, իսկ երեխաները լաց կլինեն... Մեկ էլ տեսար ընկավ, կտանեն ոստիկանատուն, հիվանդանոց, կմեռնի, իսկ երեխաները...

— Օ, ոչ․․․ աստված այդ չի թույլ տա,— վերջապես, դուրս թռավ Սոնյայի ճնշված կրծքից։ Նա լսում էր, աղերսանքով նայում Ռասկոլնիկովին, համր խնդրանքով ձեռքերը ծալած, կարծես թե ամեն ինչ կախված էր հենց նրանից։

Ռասկոլնիկովը վեր կացավ ու սկսեց քայլել սենյակով մեկ։ Անցավ մոտ մի րոպե։ Սոնյան կանգնել էր ձեռքերն ու գլուխը կախած, սարսափելի վշտացած։

— Իսկ հնարավոր չէ՞ փող ետ գցել, պահել սև օրվա համար,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ հանկարծ կանգ առնելով նրա առջև։

— Ոչ,— շշնջաց Սոնյան։

— Դե իհարկե, ոչ։ Բայց փորձե՞լ եք,— համարյա ծաղրանքով ավելացրեց Ռասկոլնիկովը։

— Փորձել եմ։

— Ոչ բան չի դուրս եկել։ Դե իհարկե։ Այլ կերպ չէր լինի։

Եվ նա դարձյալ քայլեց սենյակով մեկ։ Էլի մոտ մի րոպե անցավ։

— Ամեն օր փող չե՞ք ստանում։

Սոնյան առաջվանից էլ ավելի շփոթվեց, նրա դեմքը դարձյալ շիկնեց։

— Ոչ,— տանջալից ջանքով շշնջաց նա։

— Երևի Պոլեչկային էլ նույնպիսի վիճակ է սպասում,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը։

— Ոչ, ոչ, այդ անկարելի է,— հուսաբեկ, բարձրաձայն ճչաց Սոնյան, կարծես հանկարծ դանակով վիրավորեցին նրան։— Աստված այդպիսի սարսափ չի թույլ տա։

— Ուրիշների նկատմամբ հո թույլ է տալիս։

― Ոչ, ոչ։ Նրան աստված կպաշտպանի, աստված․․․— կրկնում էր Սոնյան ինքն իրեն կորցրած։

— Գուցե և աստված ամենևին էլ չկա,— նույնիսկ ինչ-որ չարախնդությամբ պատասխանեց Ռասկոլնիկովը, ծիծաղեց ու նայեց նրան։

Սոնյայի դեմքը հանկարծ սարսափելի փոխվեց, դեմքով մեկ ջղացնցումներ սահեցին։ Նա անասելի կշտամբանքով նայեց Ռասկոլնիկովին, ուզեց ինչ-որ բան ասել, բայց լեզուն չէր շարժվում։ Նա հանկարծ ձեռքերով ծածկեց դեմքը և դառը, դառը հեկեկաց։

— Դուք ասում եք, թե Կաաերինա Իվանովնան խելքը թռցնում է. դուք ինքներդ եք խելքդ թռցնում,— կարճ լռությունից հետո ասաց Ռասկոլնիկովը։

Անցավ հինգ րոպե։ Նա էլի ետ ու առաջ էր քայլում, լուռ էր ու չէր նայում Սոնյային։ Վերջապես, մոտեցավ նրան. իր աչքերը փայլում էին։ Ձեռքերը դրեց Սոնյայի ուսերին և ուղիղ նայեց նրա լացակումած դեմքին։ Իր հայացքը անսիրալիր էր, բորբոք, սուր, շրթունքները սաստիկ ցնցվում էին... Հանկարծ նա ամբողջ մարմնով արագ կռացավ, ու կռթնելով հատակին, համբուրեց Սոնյայի ոտքը։ Սոնյան սարսափահար ետ ցատկեց նրանից, ինչպես խելագարից։ Եվ իսկապես, Ռասկոլնիկովը բոլորովին խելագարվածի պես էր նայում։

— Այդ ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում, չոքել իմ առջև՞,— սփրթնելով քրթմնջաց Սոնյան, և նրա սիրտը հանկարծ ցավագին, ցավագին կծկվեց։

Ռասկոլնիկովը իսկույն վեր կացավ։

— Ես երկրպագեցի ոչ թե քեզ, այլ մարդկային ամբողջ տառապանքին,— մի տեսակ օտարոտի ասաց նա ու մոտեցավ լուսամուտին։— Լսիր,— մի րոպե հետո ետ դառնալով ավելացրեց նա,— ժամ առաջ ես մի մարդու ասացի, որ նա միայն քո ճկույթն էլ չարժե... որ այսօր ես պատիվ արեցի իմ քրոջը՝ քեզ նստեցնելով նրա կողքին։ Նա քո հասցեին վիրավորական խոսք էր թույլ տվել։

— Ախ, այդ ի՛նչ եք ասել նրան, այն էլ ձեր քրոջ ներկայությա՞մբ,— վախվխելով ճչաց Սոնյան,— նստել ինձ հետ, պատի՜վ անել․ բայց չէ՞ ոբ ես... պատվազուրկ եմ․․․ Ա՜խ, այդ ինչե՜ր եք ասել։

— Քո մասին այդ ասելով, ես նկատի եմ ունեցել ոչ թե պատվազրկությունը և մեղսագործությունը, այլ քո մեծ տառապանքը։ Որ դու մեծ մեղք գործող ես, այդ դեռ ոչինչ,― համարյա ցնծությամբ ավելացրեց Ռասկոլնիկովը,― բայց դու առավելապես նրանով ես մեղսագործ, որ իզուր տեղը մեռցրել ու դավաճանել ես ինքդ քեզ։ Եվ մի՞թե դա սարսափելի չէ։ Մի՞թե սարսափելի չէ, որ դու ապրում ես այդ կեղտի մեջ, որը դու ատում ես, ու միևնույն ժամանակ ինքդ էլ գիտես (բավական է միայն բացել աչքերդ), որ դրանով դու ոչ ոքի չես օգնում և ոչ ոքի ոչ մի բանից չես փրկում։ Եվ վերջապես, ասա ինձ,— համարյա մոլեգնաբար գոչեց Ռասկոլնիկովը,— այդ խայտառակությունը և ստորությունը քո մեշ ինչպե՞ս են համատեղվում մյուս, հակադիր և սուրբ զգացումների հետ։ Չէ՞ որ ավելի արդարացի, հազար անգամ ավելի արդարացի ու խելացի կլիներ ուղղակի ջուրն ընկնել ու վերջ տալ այդ ամենին։

— Հապա նրանց բանն ինչպե՞ս կլինի,— թույլ հարցրեց Սոնյան՝ տանջալից նայելով Ռասկոլնիկովին, բայց դրա հետ մեկտեղ կարծես թե բնավ չզարմանալով նրա առաջարկի վրա։ Ռասկոլնիկովը տարօրինակ նայեց նրան։

Նա ամեն ինչ կարդաց Սոնյայի հենց միայն մեկ հայացքում։ Ուրեմն Սոնյան իրոք ունեցել է այդ միտքը։ Գուցե նա շատ անգամ և լրջորեն, հուսաբեկ մտածել է, թե ինչպես միանգամից վերջ տա իր կյանքին, և այնքան լրջորեն, որ հիմա գրեթե չզարմացավ իր, Ռասկոլնիկովի առաջարկի վրա։ Նույնիսկ չնկատեց իր, Ռասկոլնիկովի, խոսքերի դաժանությունը (իհարկե, նա չնկատեց նաև Ռասկոլնիկովի կշտամբանքների և իր խայտառակության նկատմամբ նրա առանձնահատուկ հայացքի իմաստը, և դա տեսնում էր Ռասկոլնիկովը)։ Բայց Ռասկոլնիկովը լիովին հասկացավ, թե ինչպիսի հրեշավոր ցավ պատճառելու չափ և արդեն վաղուց Սոնյային հոշոտում էր նրա անպատիվ ու խայտառակ դրության վերաբերյալ միտքը։ Արդյոք ի՞նչը, ի՞նչը կարող էր մինչև հիմա կասեցնել Սոնյայի վճռականությունը՝ միանգամից իր կյանքին վերջ տալու, մտածում էր Ռասկոլնիկովը։ Եվ միայն այստեղ նա լիովին հասկացավ, թե Սոնյայի համար ինչ էին ներկայացնում այն խղճալի, փոքրիկ, որբ երեխաները և այն ողորմելի, կիսախելագար, թոքախտավոր և գլուխը պատին խփող Կատերինա Իվանովնան։

Բայց և այնպես Ռասկոլնիկովի համար դարձյալ պարզ էր, որ Սոնյան իր բնավորությամբ և այնուամենայնիվ իր ստացած զարգացմամբ ոչ մի դեպքում չէր կարող մնալ այդպիսի վիճակում։ Ռասկոլնիկովին զբաղեցնում էր այն հարցը, թե ինչո՞ւ Սոնյան այդքան երկար կարողացել էր մնալ նման վիճակում և չէր խելագարվել, եթե սիրտ չէր արել ջուրն ընկնել։ Ռասկոլնիկովը, իհարկե, հասկանում էր, որ Սոնյայի դրությունը պատահական երևույթ է հասարակության մեջ, թեև դժբախտաբար եզակի ու բացառիկ երևույթ չէ։ Բայց հենց այդ պատահականությունը, այդ որոշ զարգացումը և նրա ամբողջ նախընթաց կյանքը կարծես թե կարող էին նրան միանգամից սպանել այդ գարշելի ճանապարհին հենց առաջին քայլն անելիս։ Ի՞նչն էր նրան զորավիգ լինում։ Իհարկե, ոչ անառակությունը։ Այդ ամբողջ խայտառակությունը ակներևաբար միայն մեխանիկորեն էր շոշափում նրան. իսկական անառակությունը դեռ բոլորովին չէր թափանցել նրա սիրտը, Ռասկոլնիկովը այդ տեսնում էր հարթմնի վիճակում. Սոնյան կանգնած էր նրա առաջ․․․

«Նրա առջև կա երեք ճանապարհ,— մտածում էր Ռասկոլնիկովը,— նետվել ջրանցքը, ընկնել գժանոց կամ․․․ կամ, վերջապես, անձնատուր լինել անառակության, որը շշմեցնում է միտքը և քարացնում սիրտը»։ Վերջին միտքը առավելապես գարշելի էր Ռասկոլնիկովի համար, բայց նա արդեն հոռետես էր, երիտասարդ էր, վերացականորեն դատող, ուրեմն և դաժան, ուստի և չէր կարող չհավատալ, որ վերջին ելքը, այսինքն՝ անառակությունը առավելապես հավանական էր։

Բայց մի՞թե դա ճշմարիտ է,— մտածում էր նա,— մի՞թե այդ արարածը, որ դեռ պահպանել է հոգու մաքրությունը, ի վերջո գիտակցաբար կնետվի այդ նողկալի, գարշահոտ անդունդը։ Մի՞թե այդ արդեն սկսվել է և մի՞թե նա մինչև այժմ կարող էր դա հանդուրժել այն պատճառով, որ անբարոյականությունն արդեն նրան գարշելի չի թվում։ Ոչ, ոչ, այդ չի կարող լինել,— բացականչում էր նա, ինչպես քիչ առաջ Սոնյան,— ոչ, ջրանցք նետվելուց մինչև այժմ նրան փրկել է մեղսագործության միտքը, փրկել են նաև նրանք, այն խեղճերը... Իսկ եթե նա մինչև այժմ դեռ չի խելագարվել․․․ բայց ո՞վ ասաց, թե նա արդեն չի խելագարվել։ Մի՞թե նա առողջ դատողություն է անում, մի՞թե կարելի է այնպես խոսել, ինչպես նա։ Մի՞թե առողջամիտ մարդը կարող է այնպիսի դատողություններ անել, ինչպես նա։ Մի՞թե կարելի է այդպես նստել կործանման, ուղղակի գարշահոտ անդունդի եզրին, դեպի ուր արդեն քաշում են նրան, ու անուշադիր լինել, փակել ականջները, երբ իր մոտ խոսում են վտանգի մասին։ Նա հրաշքի՞ է սպասում, ինչ է։ Հավանորեն այդպես է։ Մի՞թե սրանք բոլորը խելագարության նշաններ չեն»։

Ռասկոլնիկովը համառորեն հանգեց այդ մտքին։ Այդ ելքը նրան նույնիսկ ավելի էր դուր գալիս, քան ուրիշ որևէ ելք։ Նա սկսեց ակնապիշ նայել Սոնյային։

— Դու շա՞տ ես աղոթում աստծուն, Սոնյա,— հարցրեց նա։

Սոնյան լռում էր, Ռասկոլնիկովը կանգնել էր նրա կողքին և պատասխանի էր սպասում։

— Առանց աստծու ես ի՞նչ կլինեի որ,— արագ, կտրուկ շշնջաց Սոնյան, հանկարծ հարևանցիորեն նայեց նրան առկայծող աչքերով և ամուր սեղմեց նրա ձեռքը։

«Հենց այդպես է որ կա»,— մտածեց Ռասկոլնիկովը։

— Իսկ աստված դրա համար քեզ ի՞նչ է տալիս,― հարցրեց նա՝ շարունակելով խոսք քաշել։

Սոնյան երկար լռեց, կարծես չէր կարողանում պատասխանել։ Նրա թույլ կուրծքը ամբողջովին երերվում էր հուզմունքից։

― Լռեցեք, հարցեր մի տվեք։ Չարժե ձեզ պատասխանել․․․— գոչեց նա հանկարծ՝ խստորեն ու բարկացկոտ նայելով Ռասկոլնիկովին։

«Այդպես է որ կա, այդպես է»,— մտքում համառորեն կրկնում էր Ռասկոլնիկովը։

— Ամեն ինչ տալիս է,— արագ շշնջաց Սոնյան՝ նորից կիտելով հոնքերը։

«Ահա և ելքը, ահա և ելքի բացատրությանը»,— մտքում եզրակացրեց Ռասկոլնիկովը՝ ագահ հետաքրքրությամբ զննելով նրան։

Նա մի նոր, տարօրինակ, գրեթե հիվանդագին զգացումով էր զննում այդ գունատ, նիհար, անկանոն և անկյունավոր դեմքը, այդ հեզաբարո, կապույտ աչքերը, որոնք կարող էին այդպես ճառագայթել, այդպիսի խստաբարո, բուռն զգացմունք արտահայտել։ Նույնպիսի զգացումով էր նա դիտում զայրույթից ու բարկությունից ցնցվող այդ փոքրիկ մարմինը, և այդ ամենը նրան ավելի ու ավելի տարօրինակ, համարյա անհնարին էր թվում։ «Պակասամիտ է, պակասամիտ»,— կրկնում էր նա մտքում։

Կոմոդի վրա ինչ-որ գիրք էր դրված։ Յուրաքանչյուր անգամ ետ ու առաջ անցնելիս՝ Ռասկոլնիկովը նկատում էր այն ու մեկ էլ վերցրեց և նայեց։ Դա նոր Կտակարանն էր, ռուսերեն թարգմանությամբ։ Գիրքը հին էր, մաշված, կաշվե կազմով։

— Սա որտեղի՞ց է,— գոչեց նա ամբողջ սենյակով մեկ։ Սոնյան կանգնած էր նույն տեղում, սեղանից երեք քայլ հեռու։

— Բերել են ինձ համար,— պատասխանեց նա կարծես դժկամորեն և առանց Ռասկոլնիկովին նայելու։

— Ո՞վ է բերել։

— Լիզավետան բերեց, ես էի խնդրել։

«Լիզավետա՜ան։ Տարօրինա՛կ է»,— մտածեց Ռասկոլնիկովը։ Յուրաքանչյուր րոպե նրա համար ամեն ինչ ավելի ու ավելի տարօրինակ ու խորհրդավոր էր դառնում Սոնյայի մոտ։ Նա գիրքը տարավ դեպի մոմը ու սկսեց թերթել։

— Ո՞ր էջերում է գրված աղքատ Ղազարոսի մասին,— հանկարծ հարցրեց նա։

Սոնյան համառորեն նայում էր հատակին ու չէր պատասխանում։ Սեղանից նա մի քիչ կողքի էր կանգնած։

— Ղազարոսի հարության մասին որտե՞ղ է գրված, գտիր, Սոնյա։

Սոնյան շեղակի նայեց նրան։

— Այդտեղ մի նայեք․․․ չորրորդ Ավետարանումն է․․․― խստորեն շշնջաց նա՝ չմոտենալով Ոասկոլնիկովին։

— Գտիր և կարդա ինձ համար,— ասաց Ռասկոլնիկովը, նստեց, հենվեց սեղանին, գլուխը դրեց ձեռքին ու մռայլ հայացքը մի կողմ դարձրեց՝ պատրաստվելով լսելու։

«Մի երեք շաբաթից հետո, դեպի յոթերորդ վերստը, շնորհ արեք։ Երևի ես ինքս էլ կլինեմ այնտեղ, եթե բանը ավելի վատ չլինի»,— քթի տակ փնթփնթում էր նա։

Անվստահությամբ լսելով Ռասկոլնիկովի տարօրինակ ցանկությունը, Սոնյան անվճռականորեն մոտեցավ սեղանին։ Այնուամենայնիվ վերցրեց դիրքը։

— Մի՞թե դուք չեք կարդացել,— հարցրեց նա ու սեղանի հակադիր կողմից աչքի տակով նայեց Ռասկոլնիկովին։ Նրա ձայնը հետզհետե ավելի խիստ էր հնչում։

— Վաղուց․․․ երբ սովորում էի։ Կարդա։

— Իսկ եկեղեցում չե՞ք լսել։

— Ես․․․ չէի գնում։ Իսկ դու հաճա՞խ ես գնում։

— Ո-ո՛չ,— շշնջաց Սոնյան։

Ռասկոլնիկովը քմծիծաղեց։

— Հասկանում եմ... Ուրեմն վաղը հորդ թաղելու է՞լ չես գնում։

— Կգնամ։ Ես անցյալ շաբաթ էլ էի գնացել․․․ հոգեհանգիստ կատարեցի։

— Ո՞ւմ հիշատակին։

— Լիզավետայի։ Նրան սպանել էին կացնով։

Ռասկոլնիկովի ջղերն ավելի ու ավելի էին գրգռվում։

Գլուխը սկսում էր պտտվել։

— Դու և Լիզավետան մտերի՞մ էիք։

— Այո... նա լավն էր․․․ ուշ-ուշ էր գալիս... չէր կարող հաճախ գալ։ Ես ու նա կարդում էինք և... խոսում։ Նա աստծուն է տեսնում։

Ռասկոլնիկովի համար տարօրինակ էին հնչում այդ գրքային բառերը, ու էլի նորություն— ինչ֊որ խորհրդավոր հանդիպումներ Լիզավետայի հետ, ու երկուսն էլ կրոնախև։

«Այստեղ ինքս էլ կրոնախև կդառնամ, վարակիչ է,— մտածեց Ռասկոլնիկովը։— Կարդա,— հանկարծ կտրուկ ու ջղայնոտ գոչեց նա»։

Սոնյան դեռ էլի տատանվում էր։ Նրա սիրտը խփում էր։ Նա չէր համարձակվում կարդալ Ռասկոլնիկովի համար։ Վերջինս համարյա տանջվելով էր նայում «դժբախտ խելագարին»։

— Ձեր ինչի՞ն է պետք, դուք հո չեք հավատում...— կամացուկ և ասես շնչասպառ լինելով, շշնջաց Սոնյան։

— Կարդա, ես այդպես եմ ուզում,— պնդում էր Ռասկոլնիկովը,— Լիզավետայի համար հո կարդո՞ւմ էիր։

Սոնյան բացեց գիրքը ու գտավ կարդալու տեղը։ Նրա ձեռքերը դողում էին, ձայնը կերկերում էր։ Երկու անգամ փորձեց սկսել, բայց չէր կարողանում արտասանել առաջին վանկը։

«Բիթանացի ոմն Ղազարոս հիվանդ էր»...— վերջապես, արտասանեց նա ջանք թափելով, սակայն հանկարծ երրորդ խոսքի վրա ձայնը զնգաց ու խզվեց, ինչպես չափից դուրս ձգված լար։ Շունչը կտրվեց, կուրծքը ծանրացավ։

Ռասկոլնիկովը մասամբ հասկանում էր, թե ինչու Սոնյան սիրտ չէր անում կարդալ, ու որքան շատ էր այդ հասկանում, այնքան ավելի կոպտաբար ու ջղայնորեն էր ստիպում կարդալ։ Նա շատ լավ էր հասկանում, թե հիմա Սոնյայի համար որքան ծանր էր ցույց տալ ու երևան հանել այն ամենը, ինչ որ իրենն էր։ Նա հասկացավ, որ այդ զգացումները գուցե իրոք կազմում էին Սոնյայի այժմյան և արդեն վաղուցվա գաղտնիքը, գուցե այդպես էր եղել դեռ պատանեկությունից, դեռ ընտանիքում, դժբախտ հոր և վշտից խելագարված խորթ մոր կողքին, սովալլուկ երեխաների, այլանդակ ճղճղոցների ու նախատինքների առկայությամբ։ Բայց միևնույն ժամանակ նա իմացավ, հաստատ իմացավ, որ Սոնյան, այժմ սկսելով ընթերցումը, թեպետև վշտանում էր ու սարսափելի վախենում ինչ֊որ բանից, բայց դրա հետ մեկ տեղ ինքն էլ էր ուզում կարդալ, չնայած իր վշտանալուն և վախին, կարդալ հենց նրա համար, որպեսզի նա լսեր, այն էլ անպայման հիմա էչ որ հետո լինի»...

Ռասկոլնիկովը այդ կարդաց նրա աչքերում, հասկացավ նրա հրճվագին հուզմունքից... Սոնյան հաղթահարեց իր երկչոտությունը, խեղդեց կոկորդի ջղաձգությունը, որից ձայնը խզվել էր ընթերցման սկզբում, ու շարունակեց կարդալ Հովհաննու ավետարանի տասնմեկերորդ գլուխը։ Այդպես նա կարդաց մինչև 19-րդ տունը.

«Եվ հրեաներից շատերը եկան Մարթայի ու Մարիամի մոտ, մխիթարելու նրանց եղբոր մահվան առիթով։ Լսելով, որ գալիս է Հիսուսը, Մարթան գնաց նրան ընդառաջ. իսկ մարիամը նստած էր տանը։ Այնժամ Մարթան ասաց Հիսուսին՝ Տեր իմ, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես աստծուց, աստված կտա քեզ»։

Սոնյան այստեղ կանգ առավ նորից՝ ամոթխածությամբ նախազգալով, որ իր ձայնը դարձյալ կդողա ու կկտրվի․․․

«Հիսուսը նրան ասում է՝ եղբայրդ հարություն կառնի։ Մարթան ասաց նրան՝ գիտեմ, որ հարություն կառնի կիրակի, վերջին օրը։ Հիսուսը նրան ասաց՝ Ես եմ հարությունը և կյանքը․ ինձ հավատացողը եթե մեռնի էլ, կկենդանանա։ Եվ ամեն մի ապրող ու ինձ հավատացող չի մեռնի առհավետ։ Հավատո՞ւմ ես սույնին․ Մարթան ասում է նրան․

(ու կարծես ցավագին շունչ առնելով, Սոնյան շարունակեց լարված և բառ առ բառ կարդալ)․

Այդպես, տեր իմ։ Ես հավատում եմ, որ դու Քրիստոսն ես, աստծու որդին, աշխարհ եկած»։

Սոնյան կանգ առավ, աչքերը արագ հառեց նրան բայց իսկույն ուժ արեց ու շարունակեց կարդալ։ Ռասկոլնիկովը լսում էր անշարժ նստած, առանց նրա կողմը շուռ գալու, հենվելով սեղանին ու նայելով մի կողմ։ Կարդացին մինչև 32֊րդ տունը։

«Իսկ Մարիամը գալով այնտեղ, ուր Հիսուսն էր, ու տեսնելով նրան, ընկավ նրա ոտքերը ու ասաց նրան՝ Տեր իմ, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Հիսուսը տեսնելով լացող Մարիամին ու նրա հետ եկած լացող հրեաներին, ինքն էլ սգաց ոգով և հուզվեց։ Ու ասաց՝ որտե՞ղ են թաղել նրան։ Նրան ասում են՝ Տեր, գնա և տես։ Հիսուսը արտասվեց։ Այնժամ հրեաները ասացին՝ տես, որքան սիրում էր նրան։ Իսկ նրանցից ոմանք ասացին՝ սա, որ բացեց կույրի աչքերը, արդյոք չէ՞ր կարող այնպես անել, որ նա չմեռներ»։

Ռասկոլնիկովը շուռ եկավ դեպի Սոնյան և հուզմունքով նայեց նրան, այո, այդպես է որ կա. Սոնյան արդեն ամբողջովին դողում էր, սաստիկ, իսկական տենդով էր բռնված, Ռասկոլնիկովը այդ սպասում էր։ Սոնյան մոտենում էր մեծագույն ու չլսված հրաշքի վերաբերյալ խոսքերին ու համակվում վեհ ցնծության զգացումով։ Նրա ձայնը զնգում էր ինչպես մետաղ, ցնծություն ու բերկրանք արտահայտում և ուժգնանում։ Տողերը իրար էին խառնվում, որովհետև նրա աչքերը մթնում էին, բայց նա անգիր գիտեր իր կարդացածը։ Կարդալով վերջին տան խոսքերը՝ «սա, որ բացեց կույրի աչքերը, արդյոք չէ՞ր կարող այնպես անել, որ նա չմեռներ»,— Սոնյան ցածրացրեց ձայնը, ջերմորեն ու խանդավառությամբ հաղորդեց չհավատացող, կույր հրեաների կասկածը, կշտամբանքը և լուտանքը, հրեաների, որոնք հիմա, մի րոպե չանցած, ասես կայծակնահար եղած, կընկնեն, կսկսեն հեկեկալ ու կհավատան... «Սա էլ, սա նույնպես կուրացած է և չհավատացող, սա էլ հիմա կլսի ու նույնպես կհավատա, այո, այո, իսկույն, հենց հիմա»,— երազում էր Սոնյան ու դողում բերկրալի սպասումից։

«Իսկ Հիսուսը դարձյալ ներքուստ սգալով, գալիս է դեպի գերեզմանը։ Այդ մի անձավ էր և դրա վրա քար էր դրված։ Հիսուսը ասում է՝ «Վերցրեք քարը»։ Մեռյալի քույր Մարթան ասում է՝ «Տեր իմ, արդեն հոտել է. քանզի չորս օր է, որ նա գերեզմանումն է»։

Սոնյան թունդ շեշտեց չորս բառը։

«Հիսուսը նրան ասում է՝ ես հո քեզ ասացի, որ եթե հավատաս, կտեսնես աստծու փառքը։ Եվ այսպես, քարը վերցրին անձավից, ուր գտնվում էր մեռյալը։ Հիսուսը աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց՝ «Հայր, շնորհակալ եմ քեզնից, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ դու միշտ կլսես ինձ. բայց սույնը ասացի այստեղ կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատա, որ դու ես ինձ ուղարկել»։ Սույնը ասելով, բարձրաձայն կանչեց՝ «Ղազարե՛, դուրս եկ»։ Ու մեռյալը դուրս եկավ,—

(Սոնյան կարդաց բարձրաձայն ու ցնծագին, դողալով ու սարսռելով, կարծես ինքն իր աչքով տեսավ)

ձեռքերը և ոտքերը թաղման խանձարուրով փաթաթված․ երեսը թաշկինակով կապված։ Հիսուսը նրանց աաում է՝ «արձակեցեք կապերը, և թող գնա»։

«Այնժամ հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամի մոտ և տեսել, թե ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան»։

Սոնյան այնուհետև չկարդաց և չէր էլ կարող կարդալ, ծածկեց գիրքը և արագ վեր կացավ աթոռից։

— Բոլորը Ղազարոսի հարության մասին է,— կտրուկ ու խստորեն շշնջաց նա ու կանգնեց անշարժ, մի կողմ դարձած, չհամարձակվելով և կարծես ամաչելով նայել Ռասկոլնիկովին։ Նրա տենդային դողը դեռ շարունակվում էր։ Ծուռտիկ մոմակալի վրա արդեն վաղուց մարմրում էր մոմի մնացորդը՝ այդ աղքատիկ սենյակում աղոտ լուսավորելով մարդասպանին ու անառակ կնոջը, որոնք տարօրինակ կերպով տարվել էին հավերժական գրքի ընթերցմամբ։ Անցավ ավելի քան հինգ րոպե։

— Ես եկել եմ մի գործի մասին խոսելու,— բարձրաձայն և հոնքերը կիտելով, հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, վեր կացավ ու մոտեցավ Սոնյային։ Սա աչքերը լուռ հառեց նրան։ Ռասկոլնիկովի հայացքը խիստ մռայլ էր և ինչ-որ տարօրինակ վճռականություն էր արտահայտում։

— Ես այսօր թողի հարազատներիս, մորս և քրոջս,— ասաց նա։— Ես էլ չեմ գնա նրանց մոտ։ Նրանցից բոլորովին անջատվել եմ։

— Ինչո՞ւ,— հարցրեց ապշած Սոնյան։ Ռասկոլնիկովի մոր և քրոջ հետ եղած հանդիպումը արտասովոր, թեպետև անարոշ տպավորություն էր թողել նրա վրա։ Նա գրեթե սարսափով լսեց այդ պառակտման լուրը։

— Ես հիմա միայն քեզ ունեմ,— ավելացրեց Ռասկոլնիկովը։— Գնանք միասին... Ես եկել եմ քեզ մոտ։ Երկուսս էլ դժբախտներ ենք, ուրեմն միասին գնանք։

Ռասկոլնիկովի աչքերը փայլում էին։ «Կարծես կիսախելագար լինի», իր հերթին մտածեց Սոնյան։

— Ո՞ւր գնանք,— վախեցած հարցրեց նա և ակամայից մի քայլ ետ քաշվեց։

— Ես ի՞նչ իմանամ։ Գիտեմ միայն, հաստատ գիտեմ, որ գնալու ենք մի ճանապարհով, մեր նպատակը մեկ է։

Սոնյան նայում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։ Նա միայն այն էր հասկանում, որ իր խոսակիցը սարսափելի, անչափ դժբախտ է։

— Նրանցից ոչ ոք ոչինչ չի հասկանա, եթե դու նրանց բան ասես, իսկ ես հասկացել եմ,— շարունակեց Ռասկոլնիկովը։— Դու ինձ հարկավոր ես, դրա համար էլ ես քեզ մոտ եմ եկել։

— Չեմ հասկանում,— շշնջաց Սոնյան։

— Հետո կհասկանաս։ Մի՞թե դու նույնպիսի բան չես արել։ Դու էլ ես ամեն ինչ խախտել... կարողացել ես խախտել։ Դու քո դեմ ձեռք ես բարձրացրել, կործանել... քո կյանքը (այդ միևնույն է)։ Դու կարող էիր ապրել անբասիր ու խելացիորեն, բայց ամեն ինչ կվերջացնես Սեննայա հրապարակում... բայց դու չես կարող դիմանալ, ու երբ մենակ մնաս, կխելագարվես, ինչպես նաև ես։ Դու հիմա էլ խելակորույս ես. հետևաբար մենք պետք է գնանք միասին, մեկ ճանապարհով։ Գնա՛նք։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ եք դուք այդ ասում,— վրա բերեց Սոնյան՝ նրա խոսքերից տարօրինակ ու տագնապալից հուզված։

— Ինչո՞ւ։ Որովհետև այսպես չի կարելի մնալ, այ թե ինչու։ Հարկավոր է, վերջապես, լրջորեն և ուղիղ դատել և ոչ թե երեխայի պես լաց լինել և ճչալ, թե աստված թույլ չի տա։ Ի՞նչ կլինի, եթե իրոք քեզ վաղը հիվանդանոց տանեն։ Մայրդ խելակորույս է և թոքախտավոր, շուտով կմեռնի, հապա երեխանե՞րը։ Մի՞թե Պոլեչկան չի կործանվի։ Մի՞թե դու այստեղ, այս ու այն անկյունում չես տեսել երեխաներ, որոնց մայրերը ուղարկում են ողորմոլթյուն խնդրելու։ Ես իմանում էի, թե այդ մայրերը որտեղ և ինչպիսի պայմաններում են ապրում։ Այնտեղ երեխաները չեն կարող մնալ իբրև երեխաներ։ Այնտեղ յոթ տարեկանը անառակ է և գող։ Բայց չէ՞ որ երեխաները Քրիստոսի կերպարն են. «Նոցա է արքայությունը երկնից»։ Նա պատվիրել է հարգել ու սիրել երեխաներին, նրանք մարդկության ապագան են։

— Հապա ի՞նչ անել, ի՞նչ անել,— հիստերիկ լացով, ձեռքերը շփելով կրկնում էր Սոնյան։

— Ինչ անե՞լ։ Առմիշտ ջախջախել ինչ որ պետք է ջախջախվի, պրծավ-գնաց, չխուսափել տանջանքից։ Ի՞նչ, չե՞ս հասկանում։ Հետո կհասկանաս... Ազատություն և իշխանություն, գլխավորը՝ իշխանություն բոլոր երկյուղած արարածների և ամբողջ մրջնանոցի վրա... Ահա նպատակը։ Սա հիշիր։ Սա իմ խորհուրդն է քեզ։ Գուցե ես քեզ հետ վերջին անգամն եմ խոսում։ Եթե վաղը չգամ, ինքդ կլսես ամեն ինչ, ու այն ժամանակ հիշիր այս խոսքերը։ Դրանց նշանակությունը գուցե և հասկանաս երբևէ, հետո, տարիներ անց, կյանքիդ ընթացքում։ Իսկ եթե վաղը գամ, քեզ կասեմ, թե ով է սպանել Լիզավետային։ Մնաս բարով։

Սոնյան ամբողջ մարմնով ցնցվեց վախից։

— Մի՞թե դուք դիտեք, թե ով է սպանել,— սարսափահար հարցրեց նա ու ապշած նայեց Ռասկոլնիկովին։

— Գիտեմ և կասեմ... միայն, միայն քեզ։ Դրա համար ես քեզ եմ ընտրել։ Ես կգամ ոչ թե քեզնից ներողություն խնդրելու, այլ ուղղակի այդ ասելու։ Ես քեզ դրա համար ընտրել էի վաղուց, ես այդ մտածել էի դեռ այն ժամանակ, երբ հայրդ խոսում էր քո մասին, ու երբ Լիզավետան կենդանի էր։ Մնաս բարով։ Ձեռք մի տա։ Վաղը։

Ռասկոլնիկովը գնաց։ Սոնյան նրա ետևից նայում էր այնպես, ինչպես նայում են խելագարվածին, բայց նա ինքն էլ ասես թռցրել էր խելքը և այդ զգում էր։ Նրա գլուխը պատվում էր։

«Տեր աստված, նա գիտե, թե ով է սպանել Լիզավեատային։ Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը։ Դա սարսափելի է»։ Բայց միևնույն ժամանակ ոչ մի կերպ, ոչ մի կերպ նրա մտքով չէր անցնում այդ բանը... «Օ, երևի նա սոսկալի դժբախտ է... Նա թողել է մորն ու քրոջը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է եղել։ Նա ի՞նչ մտադրություններ ունի։ Ի՞նչ էր ասում իրեն, Սոնյային։ Համբուրեց իր ոտքը և ասաց (այո, նա այդ պարզ ասաց)... որ առանց իրեն էլ չի կարող ապրել... օ, տեր աստված»։

Սոնյան ամբողջ գիշերն անցկացրեց տենդի ու զառանցանքի մեջ։ Երբեմն նա վեր էր թռչում, լալիս էր, հեծկլտում, մերթ էլի տենդային քուն էր մտնում ու երազում տեսնում էր Պոլեչկային, Կատերինա Իվանովնային, Լիզավետային, ավետարանի ընթերցումը և նրան․․․ նրան իր գունատ դեմքով, վառ աչքերով․․․ Նա համբուրում է իր, Սոնյայի ոտքերը, լալիս է․․․ օ, տեր աստված։

Աջ կողմի դռան ետևում, հենց այն դռան ետևում, որը Սոնյայի բնակարանը բաժանում էր Հերտրուդա Կառլովնա Ռեսսլիխի բնակարանից, կար միջանկյալ մի սենյակ, որը վաղուց դատարկ էր, պատկանում էր տիկին Ռեսսլիխի բնակարանին և նրա կողմից վարձով էր տրվում, որի մասին պիտակներ էին կպցրած դարպասին և թղթի կտորներ՝ ջրանցքի կողմը նայող պատուհանների ապակիներին։ Սոնյան վաղուց սովոր էր այդ սենյակը անբնակ համարել։ Այնինչ այդ ամբողջ ժամանակ դատարկ սենյակի դռան ետևում կանգնած էր պարոն Սվիդրիգայլովը ու ծածուկ ականջ էր դնում։ Երբ Ռասկոլնիկովը գնաց, Սվիդրիգայլովը մի քիչ կանգնեց, մտածեց, ոտքերի մատների վրա անցավ իր սենյակը, որը կից էր դատարկ սենյակին, վերցրեց մի աթոռ և կամացուկ տարավ ու դրեց Սոնյայի սենյակը տանող դռան մոտ։ Խոսակցությունը նրան հետաքրքիր ու նշանակալից էր թվացել և շա՛տ, շա՛տ էր դուր եկել, այնքան էր դուր եկել, որ նա դատարկ սենյակի դռան մատ աթոռ դրեց, որպեսզի հետագայում, օրինակ, թեկուզ վաղը, չմատնվեր նորից մի ամբողջ ժամ կանգնած լինելու անախորժության, այլ ավելի հարմարավետ տեղավորվեր, որպեսզի բոլոր տեսակետներից լիակատար հաճույք ստանար։

V

Երբ Ռասկոլնիկովը հետևյալ առավոտյան, ժամը ուղիղ տասնմեկին մտավ № քաղաքամասի շենքը, հետաքննական գործերի պրիստավի բաժանմունքը, ու խնդրեց իր մասին զեկուցել Պորֆիրի Պետրովյիչին, ապա նա մինչև իսկ զարմացավ, որ իրեն շուտ չեն ընդունում. անցավ առնվազն տասը րոպե, մինչև որ նրան կանչեցին։ Նրա կարծիքով պետք է որ անմիջապես նետվեին իր վրա։ Այնինչ ինքը կանգնելէր ընդունարանում, կողքից անցուդարձ էին անում մարդիկ, որոնք ըստ երևույթին իր հետ ոչ մի գործ չունեին։ Հետևյալ սենյակում, որ գրասենյակի էր նման, նստել ու գրոտում էին մի քանի գրագիրներ, ու ակներև էր, որ նրանցից ոչ մեկն էլ հասկացողություն անգամ չուներ, թե ով է և ինչ է Ռասկոլնիկովը։ Ռասկոլնիկովը անհանգիստ ու կասկածոտ հայացքով հետամտում էր շրջապատը, նայում, թե իր կողքին հո չկա՞ որևէ ոստիկան, իրեն հետամտող որևէ խորհրդավոր հայացք, բայց ոչ մի նման բան չկար։ Նա տեսնում էր միայն գրասենյակային, մանր հոգսեր արտահայտող դեմքեր, հետո ինչ֊որ մարդկանց, ու բոլորն էլ անտարբեր էին իր նկատմամբ, այնպես որ նա կարող էր գնալ ուր որ ուզենար։ Նրա մեջ ավելի ու ավելի հաստատորեն էր ամրանում այն միտքր, որ եթե երեկվա այն հանելուկային մարդը, գետնի տակից ելած այն ուրվականը իրոք ամեն ինչ գիտենար և ամեն ինչ տետած լիներ, ապա մի՞թե իրեն, Ռասկոլնիկովին, հիմա թույլ կտային այդպես կանգնել և հանգիստ սպասել։ Եվ մի՞թե իրեն կսպասեին մինչև ժամը տասնմեկը, մինչև որ ինքը բարեհաճեր գալ։ Դուրս էր գալիս, որ կամ այն մարդը դեռ ոչինչ չի հաղորդել, կամ... նա էլ ուղղակի ոչինչ չգիտե, և ինքն իր աչքերով ոչինչ չի տեսել (և ինչպե՞ս կարող էր տեսնել), ուրեմն այդ բոլորը, երեկ իր, Ռասկոլնիկովի հետ պատահածը դարձյալ տեսիլք է եղել ու իր գրգռված և հիվանդոտ երևակայությունը չափազանցրել է այդ տեսիլքը։ Նույնիսկ դեռ երեկ, ամենաուժեզ տագնապների և հուսալքման ժամերին այդ ենթադրությունը սկսել էր նրան առավելապես հավանական թվալ։ Այժմ կշռադատելով այդ ամենը և պատրաստվելով նոր մարտի, նա հանկարծ զգաց, որ դողում է, ու նույնիսկ զայրացավ, մտածելով, որ դողում է ատելի Պորֆիրի Պետրովյիչի հանդեպ ունեցած վախից։ Նրա համար ամենից զարհուրելին այն էր, որ ինքը դարձյալ պետք է հանդիպեր այդ մարդուն. Ռասկոլնիկովը անչափ, անսահման ատում էր նրան և նույնիսկ վախենում էր, որ չլինի՞ թե իր ատելությամբ որևէ կերպ իրեն մատնի։ Ու այնքան ուժեղ էր նրա զայրույթը, որ դողը իսկույն դադարեց։ Նա պատրաստվեց ներս մտնել սառն և հանդուգն տեսքով ու ինքն իրեն խոսք տվեց որքան կարելի է շատ լռել, դիտել ու լսել և գոնե այս անգամ ինչ կերպ էլ լինի հաղթահարել հիվանդագին կերպով գրգռված իր բնությունը։ Հենց այդ ժամանակ նրան կանչեցին Պորֆիրի Պետրովիչի մոտ։

Բանից դուրս եկավ, որ Պորֆիրի Պետրովիչը այդ րոպեին իր կաբինետում մենակ էր։ Նրա կաբինետը ոչ մեծ էր, ոչ էլ փոքր․ այնտեղ դրված էին՝ մի մեծ գրասեղան մոմլաթով պատած բազմոցի առաջ, արկղերով, թեք երեսով մի գրասեղան, անկյունում մի պահարան, մի քանի աթոռ, այդ ամենը պետական կահույք էր, դեղին, հղկած փայտից։ Մի անկյունում, հետին պատի մեջ, կամ ավելի լավ է ասել միջնորմում, կար մի փակված դուռ, ուրեմն պետք է որ միջնորմի մյուս կողմում ուրիշ սենյակներ էլ լինեին։ Երբ Ռասկոլնիկովը ներս մտավ, Պորֆիրի Պետրովիչը իսկույն ծածկեց դուռը, որտեղից մտել էր եկվորը, ու նրանք կաբինետում երկուսով էին։ Պորֆիրի Պետրովիչը իր հյուրին դիմավորեց ըստ երևույթին առավելապես ուրախ և սիրալիր տեսքով, և միայն մի քանի րոպե հետո Ռասկոլնիկովը որոշ նշաններից նկատեց, որ նա կարծես շփոթված է, կարծես նրան մոլորեցրել են կամ գտել ինչ-որ խիստ առանձնակի ու ծածուկ բանով զբաղված վիճակում։

— Օ՛֊օ՛, պատվելի, ահա և դուք... մեր կողմերում...— ասաց Պորֆիրին, երկու ձեռքն էլ մեկնեց Ռասկոլնիկովին։― Էհ, նստեցեք, պատվելիս, թե՞ դուք գուցե չեք սիրում, որ ձեզ tout court[5] պատվելի անվանեն... Խնդրում եմ սա անպարկեշտություն չհամարեք... նստեցեք այստեղ, բազմոցին։

Ռասկոլնիկովը նստեց՝ շարունակ նայելով նրան։

«Մեր կողմերում», «ներողություն անպարկեշտության համար», ֆրանսերեն «tout court» բառը և այլն և այլն, դրրանք բոլորը բնորոշ նշաններ էին։ «Սակայն նա երկու ձեռքն էլ մեկնեց ինձ, բայց ոչ մեկը չտվեց, իսկույն ետ քաշեց», կասկածանքով մտածեց Ռասկոլնիկովը։ Երկուսն էլ հետամտում էին միմյանց, բայց հենց որ նրանց հայացքները իրար էին հանդիպում, երկուսն էլ կայծակի արագությամբ դրանք մի կողմ էին դարձնում։

— Ես բերի դիմումս... ժամացույցի մասին... ահա։ Ճի՞շտ է գրված, թե՞ հարկավոր է նորից գրել։

— Ի՞նչ, դիմո՞ւմ։ Այդպես, այդպես... մի անհանգստանաք, ճիշտ այդպես,— ասաց Պորֆիրի Պետրովիչը, կարծես ինչ-որ տեղ շտապելով, և այդ ասելուց հետո վերցրեց ու նայեց թուղթը։— Այո, ճիշտ այսպես։ Ուրիշ ոչինչ չի հարկավոր,— նույնպես հապճեպ ավելացրեց նա և թուղթը դրեց սեղանին։ Հետո, մի րոպե անց, արդեն ուրիշ բանի մասին խոսելիս՝ դարձյալ վերցրեց թուղթը և դրեց մյուս, թեք երեսով գրասեղանին։

— Դուք կարծեմ երեկ ասացիք, որ կցանկանայիք պատշաճ ձևով ինձ հարցեր տալ... այն սպանված կնոջ հետ... իմ ունեցած ծանոթության մասին,— սկսեց Ռասկոլնիկովը։— «Ինչո՞ւ ես ասացի՝ կարծեմ»,— կայծակնաթափ անցավ նրա մտքով։— «Լավ, ինչո՞ւ եմ այսպես անհանգստանում, որ ասել եմ այդ կարծեմ բառը»,— նույնպես կայծակնաթափ հղացավ նա այս երկրորդ միտքը։

Եվ նա հանկարծ զգաց, որ հենց միայն Պորֆիրիի հետ շփվելուց, հենց միայն երկու խոսքից ու երկու հայացքից իր կասկածամտությունը մի ակնթարթում աճեց և հրեշավոր չափերի հասավ... որ դա սարսափելի վտանգավոր է, ջղերը գրգռվում են, հուզմունքը սաստկանում։ «Փորձանք է, փորձանք... էլի բերանիցս խոսք կթռցնեմ»։

— Այո, այո, այո, մի ան հանգստանաք, չպետք է շտապել, չպետք է շտապել,— փնթփնթում էր Պորֆիրի Պետրովիչը՝ սեղանի մոտ բոլորովին աննպատակ քայլելով ետ ու առաջ, նետվելով մերթ դեպի լուսամուտը, արկղերով սեղանը, մերթ նորից դեպի գրասեղանը, մերթ խուսափելով Ռասկոլնիկովի կասկածոտ հայացքից, մերթ էլ հանկարծ կանգ առնելով և դեմ առ դեմ նայելով նրան։ Չափազանց տարօրինակ էր թվում նրա կարճ, հաստլիկ և կլոր կերպարանքը, ասես այլևայլ կողմեր գլորվող, բոլոր պատերին ու անկյուններին դիպչող ու ետ թռչող գնդակ լիներ»

— Կանենք, ամեն ինչ կանենք... Դուք ծխո՞ւմ եք, ունե՞ք։ Ահա, խնդրեմ,— շարունակեց Պորֆիրին՝ հյուրին պապիրոս հրամցնելով...— Գիտե՞ք, ես ձեզ ընդունում եմ այստեղ, իսկ իմ բնակարանը հենց մեր կողքին է, միջնորմի ետևում... պետական է, իսկ ես հիմա ժամանակավորապես մասնավոր բնակարանում եմ։ Այստեղ որոշ նորոգումներ պետք էր կատարել։ Այժմ համարյա պատրաստ է... գիտե՞ք, պետական բնակարանը հիանալի բան է, չէ՞, ի՞նչ եք կարծում։

— Այո, հիանալի բան է,— պատասխանեց Ռասկոլնիկովը՝ համարյա հեգնոտ նայելով նրան։

— Հիանալի բան է, հիանալի բան է...— կրկնում էր Պորֆիրի Պետրովիչը՝ հանկարծ կարծես թե մտորելով մի ինչ֊որ բոլորովին այլ բանի մասին,— այո, հիանալի բան է,— ի վերջո համարյա բղավեց նա՝ հանկարծ աչքերը հառելով Ռասկոլնիկովին և կանգ առնելով նրանից երկու քայլ հեռավորությամբ։ Այդ հաճախակի, հիմար կրկնությունը, որ պետական բնակարանը հիանալի բան է, իր գռեհկությամբ խիստ հակասում էր այժմ իր հյուրին հառած լուրջ, խոհուն և հանելուկային հայացքին։

Բայց դա է՛լ ավելի գրգռեց Ռասկոլնիկովի բարկությունը, և սա արդեն ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել ծաղրական և շատ անզգույշ մարտահրավերից.

— Գիտե՞ք ինչ,— հարցրեց նա հանկարծ՝ համարյա հանդգնորեն նայելով Պորֆիրիին և կարծես հաճույք զգալով իր հանդգնությունից,— ամեն տեսակ քննիչների համար կարծեմ գոյություն ունի այսպիսի իրավաբանական կանոն, այսպիսի իրավաբանական պրիյոմ. նրանք սկզբում սկսում են հեռվից, դատարկ բաներից կամ նույնիսկ լուրջ, միայն թե բոլորովին կողմնակի բաներից, որպեսզի այսպես ասած՝ խրախուսեն կամ ավելի լավ է ասել՝ զվարճացնեն հարցաքննվողին, քնեցնեն նրա զգուշությունը, իսկ հետո հանկարծ մի որևէ ճակատագրական ու վտանգավոր հարցով անսպասելիորեն շշմեցնեն նրան, այդպես չէ՞. կարծեմ մինչև այժմ էլ դա սրբությամբ հիշատակվում է բոլոր կանոններում և հրահանգներում։

— Այդպես, այդպես... ի՛նչ է, դուք կարծում եք, թե ես դրա համա՞ր էի հիշատակում պետական բնակարանը...— Այս ասելով, Պորֆիրի Պետրովիչը կկոցեց աչքերը, ապա աչքով արեց, ինչ-որ մի ուրախ և խորամանկ բան սահեց նրա դեմքով, ճակատի կնճիռները հարթվեցին, աչքերը ասես փոքրացան, դիմագծերը ձգվեցին, և նա հանկարծ բռնվեց նյարդային, երկար ծիծաղով, որից օրորվում ու ցնցվում էր ամբողջ մարմինը։ Միաժամանակ նա ուղիղ նայում էր Ռասկոլնիկովի աչքերին։ Վերջինս նույնպես ծիծաղեց, թեև այդ ծիծաղը մի փոքր բռնազբոսիկ էր. տեսնելով այդ, Պորֆիրին այնպես փառ֊փառ ծիծաղեց, որ դեմքը համարյա կարմրեց. Ռասկոլնիկովի զզվանքը անցավ զգուշության բոլոր սահմանները, նա դադարեցրեց ծիծաղը, մռայլվեց, ու երկար, ցասկոտ նայում էր Պորֆիրիին, աչքը չէր կտրում նրանից, քանի դեռ նա շարունակում էր իր երկար ծիծաղը և կարծես դիտմամբ դա չէր դադարեցնում։ Անզգուշությունը, սակայն, երկու կողմից էլ ակնհայտ էր. դուրս էր գալիս, որ Պորֆիրի Պետրովիչը կարծես թե իր հյուրի վրա է ծիծաղում, որը ատելությամբ է ընդունում այդ ծիծաղը, և այս հանգամանքը շատ քիչ է շփոթեցնում նրան՝ Պորֆիրի Պետրովիչին։ Դա խիստ նշանակալից էր Ռասկոլնիկովի համար, նա հասկացավ, որ Պորֆիրի Պետրովիչը նախորդ անգամ էլ ամենևին չէր շփոթվել, այլ ընդհակառակը, թերևս Ռասկոլնիկովն ինքն էր թակարդի մեջ ընկել, որ պարզապես այստեղ ինչ-որ մի բան, ինչ֊որ մի նպատակ կա, որ ինքը չգիտե. գուցե ամեն ինչ արդեն նախապատրաստված է և այժմ, հենց այս րոպեին կբացահայտվի ու կպայթի իր գլխին...

Ռասկոլնիկովը անմիջապես, ուղղակի անցավ գործի, վեր կացավ ու վերցրեց գլխարկը։

— Պորֆիրի Պետրովիչ,— ասաց նա վճռականորեն, բայց բավական թունդ ջղայնոտությամբ,— դուք երեկ ցանկություն հայտնեցիք, որ ես ձեզ մոտ գամ ինչ-որ հարցաքննությունների համար։ (Նա առանձնապես շեշտեց հարցաքննություններ բառը)։ Ես եկել եմ, ու եթե այդ հարկավոր է ձեզ, հարցեր տվեք, թե չէ ինձ թույլ տվեք գնալ։ Իմ ժամանակը սուղ է, ես գործ ունեմ... Ես պետք է գնամ կառքի տակ ընկած հենց այն աստիճանավորի թաղման, որի մասին դուք... նույնպես գիտեք...— ավելացրեց նա՝ իսկույն բարկանալով այդ ավելացման համար, իսկ հետո է՛լ ավելի ջղայնացավ,— այդ ամենը ինձ ձանձրացրել է, լսո՞ւմ եք, և արդեն վաղուց է ձանձրացրել․․․ Ես մասամբ հենց դրանից եմ հիվանդ եղել․․․ մի խոսքով,— համարյա բղավեց նա, զգալով, որ հիվանդության մասին ասածը էլ ավելի անտեղի էր,— մի խոսքով, բարեհաճեցեք կամ հարցեր տալ ինձ, կամ հենց այժմ բաց թողեք․․․ Իսկ եթե հարցաքննելու եք, ապա այդ պետք է լինի ոչ այլ կերպ, քան ընդունված ձևով։ Այլ կերպ թույլ չեմ տա. ուստի և առայժմ մնացեք բարով, որովհետև հիմա մենք երկուսով անելիք չունենք։

— Տեր աստված, այդ ինչե՞ր եք ասում, ախր ինչի՞ մասին պիտի ձեզ հարցաքննեմ,— կչկչաց Պորֆիրի Պետրովիչը՝ իսկույն փոխելով թե՛ խոսելու տոնը, թե՛ տեսքը, ու վայրկենապես դադարեցնելով ծիծաղը,— խնդրում եմ չանհանգստանաք,— ավելացրեց նա՝ մերթ էլի նետվելով բոլոր կողմերը, մերթ հանկարծ փորձելով նստեցնել Ռասկոլնիկովին,— չպետք է շտապել, չպետք է շտապել, դրանք բոլորը միայն դատարկ բաներ են։ Ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որ դուք, վերջապես, մեզ մոտ եկաք... Ես ձեզ իբրև հյուր եմ ընդունում։ Իսկ այս անիծված ծիծաղի համար դուք, պատվելիս Ռոդիոն Ռոմանովիչ, ներեցեք ինձ։— Ռոդիոն Ռոմա՞նովիչ, կարծեմ այդպես է ձեր անուն֊հայրանունը, այո՞... Ջղային մարդ եմ, դուք ինձ ծիծաղեցրիք ձեր դիտողության սրամտությամբ, պատահում է, որ ծիծաղից դողում եմ տերևի նման, այն էլ ամբողջ կես ժամ... Ծիծաղկոտ եմ, էլի՛։ Չաղությանս պատճառով նույնիսկ վախենում եմ կաթվածից։ Նստեցեք խնդրեմ, պատվելիս... թե չէ կմտածեմ, որ բարկացել եք...

Ռասկոլնիկովը լռում էր, լսում ու հետամտում դեռ էլի ցասկոտ ու մռայլված։ Նա նստեց, բայց գլխարկր պահեց ձեռքին։

— Ես ձեզ մի բան կասեմ իմ մասին, պատվելիս, Ռոդիոն Ռոմոնավիչ, այսպես ասած՝ բնութագրի բացատրման համար,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ քայլելով այս ու այն կողմ, կարծես էլի խուսափելով իր հյուրի աչքերին նայելուց։— Գիտե՞ք, ես ամուրի եմ, այնքան էլ նրբակիրթ չեմ ու անհայտ մարդ եմ, բացի դրանից, անցած, փետացած, միայնակ մարդ եմ։ Ը... ը՛մ... դուք նկատե՞լ եք, Ռոդիոն Ռոմանովիչ, որ մեզնում, այսինքն՝ Ռուսաստանում և մանավանդ պետերբուրգյան շրջաններում, եթե երկու խելացի մարդ, դեռ այնքան էլ լավ ծանոթ չլինելով, բայց, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ինչպես հիմա ես և դուք, հանդիպում են իրար, ապա ամբողջ կես ժամ ոչ մի կերպ չեն կարողանում խոսակցության թեմա գտնել, փետանում են միմյանց հանդեպ, նստում են ու քաշվում իրարից։ Խոսակցության համար թեմա են գտնում բոլորը, զորօրինակ, կանայք... զորօրինակ, բարեկիրթները, բարձր դիրքի մարդիկ, նրանք միշտ էլ խոսակցության թեմա են ունենում, c’est de rigueur[6], իսկ միջին կարգի մարդիկ, զորօրինակ մենք, բոլորն էլ քաշվող են ու զրուցասեր են... այսինքն թե մտածողներ են։ Ինչի՞ց է դա, պատվելիս, արդյո՞ք հասարակական շահեր չկան, թե՞ մենք շատ ազնիվ ենք և չենք ցանկանում իրար խաբել, չգիտեմ։ Հը՞։ Դուք ի՞նչ եք կարծում։ Գլխարկդ վար դրեք, է՛, կարծես հենց հիմա գնալու եք, իրավ, անհարմար է այդ տեսնելը... Ես, ընդհակառակը, անչափ ուրախ եմ...

Ռասկոլնիկովը ցած դրեց գլխարկը՝ շարունակելով լռել և լրջորեն, մռայլ ունկնդրել Պորֆիրիի դատարկ ու խառնաշփոթ շաղակրատանքին։ «Սա ի՞նչ է, մի՞թե իսկապես նա ուզում է իր հիմար շատախոսությամբ ցրել իմ ուշադրությունը»։

— Ես ձեզ սուրճ չեմ առաջարկում, տեղը չէ. բայց ինչո՞ւ մի հինգ րոպե չնստել բարեկամի հետ, ասուլիս անել, հը՞,― անլռելի շաղակրատում էր Պորֆիրին,— գիտե՞ք, այդ բոլոր պաշտոնական պարտականությունները մի կողմ... բայց դուք, պատվելիս, մի վիրավորվեք, որ ես հա՛ ետ ու առաջ եմ քայլում, ներեցեք, պատվելիս, շատ եմ վախենում, որ կվիրավորեմ ձեզ, իսկ քայլելը ինձ խիստ անհրաժեշտ է։ Հա՛ նստած եմ լինում, այնպես որ, ուրախությամբ եմ մի հինգ րոպե քայլում․․․ Հեմորոյ ունեմ... Հա՛ մտադրվում եմ մարմնամարզությամբ բուժվել, ասում են, որ պետական, իսկական պետական և նույնիսկ գաղտնի խորհրդականները հաճույքով ցատկում են պարանի վրայից․ ա՛յ թե ինչպիսի բաներ, հը՛մ, գիտությունը մեր դարում... Այդպես... Հա՛, այստեղի այդ պարտականությունների, հարցաքննությունների և այդ բոլոր ձևականությունների մասին... Ա՛յ, դուք, պատվելիս, հիմա ինքներդ բարեհաճեցիք հիշատակել հարցաքննությունները... գիտե՞ք, պատվելիս, Ռոդիոն Ռոմանովիչ, իսկապես, այդ հարցաքննությունները երբեմն հարցաքննողին ավելի շատ են խելքից հանում, քան հարցաքննվողին... Այդ մասին դուք, պատվելիս, բարեհաճեցիք այժմ միանգամայն արդարացիորեն և սրամտությամբ դիտողություն անել։ (Ռասկոլնիկովը ոչ մի այդպիսի դիտողություն չէր արել)։ Մարդ գլուխ է կորցնում, ուղղակի գլուխ է կորցնում, միշտ միևնույն բանը, միշտ միևնույն բանը, միալար, ոնց որ թմբուկի զարկը։ Հրե՛ն, ռեֆորմ է գնում, մեզնում գոնե ինչ֊ինչ անուններ կփոխվեն, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Ինչ վերաբերում է մեր իրավաբանական հնարանքներին, ինչպես որ դուք բարեհաճեցիք սրամտությամբ արտահայտվել, ապա ես լիովին, միանգամայն համաձայն եմ ձեզ հետ։ Ասացեք խնդրեմ, բոլոր մեղադրյալներից, նույնիսկ տրեխավոր մուժիկներից, ո՞ր մեկը չգիտե, որ նրան, զորօրինակ, սկզբում կողմնակի հարցերով են քնեցնում (ըստ ձեր հաջողակ արտահայտության), հեաո էլ հանկարծ շշմեցնում են, ասես կացնով խփում կատարին քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, ինչպես դուք հենց կետին խփեցիք, քա՛հ֊քա՛հ. ուրեմն դուք իսկապես կարծում էիք, թե ես ուզում էի շշմեցնել ձեզ մեջտեղ բերելով բնակարանը... քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ծաղրասեր մարդ եք, էլի։ Լավ, այդ թողնենք։ Հա՛, ի միջի այլոց, մի խոսքից մի ուրիշ խոսք է դուրս գալիս, մի մտքից մի ուրիշ միտք, գիտե՞ք, քիչ առաջ դուք բարեհաճեցիք խոսել պատշաճ ձևով հարցաքննություն կատարելու մասին... Դե, ձևս ո՞րն է, գիտե՞ք, շատ դեպքերում դա դատարկ բան է։ Երբեմն հենց միայն բարեկամաբար խոսելը ավելի շահավետ է։ Ձևը երբեք չի կորչի, թույլ տվեք սրանով հանգստացնել ձեզ. և ի՞նչ է ձևը ըստ էության, հարցնում եմ ձեզ։ Չի կարելի ամեն քայլափոխում ձևով կաշկանդել քննիչին։ Քննիչի գործը, այսպես ասած, յուրատեսակ ազատ արվեստ է կամ նման մի բան․․․ քա՛հ-քա՛հ-քա՛հ...

Պորֆիրի Պետրովիչը մի րոպե շունչ առավ։ Առանց հոգնելու նա մերթ անիմաստ, դատարկ ֆրազներ էր թափում, մերթ հանկարծ ինչ֊որ հանելուկային բառեր էր դուրս տալիս և անմիջապես նորից անիմաստ բան էր ասում։ Նա արդեն համարյա վազում էր սենյակով մեկ՝ ավելի ու ավելի արագ քարշ տալով իր պարարտ ոտքերը, շարունակ նայելով հատակին, աջ ձեռքը մեջքին գրած, ձախը անընդհատ թափահարելով, տարբեր կողմեր շարժելով, և այդ շարժումները զարմանալիորեն չէին հարմարվում նրա խոսքերին։ Ռասկոլնիկովը հանկարծ նկատեց, որ նա, վազվզելով սենյակում, մի երկու անգամ կարծես թե մի ակնթարթ կանգ էր առնում դռան մոտ և կարծես թե ականջ էր դնում․․․ «Հո որևէ բան չի՞ սպասում»։

— Դուք իսկապես որ միանգամայն իրավացի եք,— դարձյալ վրա բերեց Պորֆիրին՝ արտասովոր պարզամտությամբ և ուրախ նայելով Ռասկոլնիկովին (վերջինս դրանից ցնցվեց ու վայրկենապես զգաստացավ),— իսկապես իրավացի եք, որ բարեհաճեցիք այդպիսի սրամտությամբ ծաղրել իրավաբանական հնարանքները քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Մեր այդ խորիմաստ֊հոգեբանական հնարանքները, (իհարկե մի քանիսը) չափազանց ծիծաղելի, թերևս անգօտակար են այն դեպքում, եթե խիստ կաշկանդված են ձևականությամբ։ Ը֊ը՛մ․․․ Այո... ես էլի պիտի անդրադառնամ ձևին. ասենք թե ես ինձ հանձնարարված որևէ գործի հիման վրա ընդունում կամ ավելի լավ է ասել՝ կասկածում եմ, որ մի որևէ մեկը, մյուսը, երրորդը, այսպես ասած, ոճրագործ է... Դուք հո պատրաստվում եք իրավաբան դառնալու, այնպես չէ՞, Ռոդիոն Ռոմանովիչ։

— Այո, պատրաստվում էի․․․

— Դե ուրեմն ահա ձեզ, այսպես ասած, մի փոքրիկ օրինակ ապագայի համար, այսինքն՝ չկարծեք, թե ես համարձակվում եմ սովորեցնել ձեզ. դուք հո ուշագրավ հոդվածներ եք տպում հանցագործությունների մասին։ Ոչ, այնպես, էլի, համարձակվում եմ իբրև փաստ մի օրինակ բերել. հա՛, ասենք թե ես, զորօրինակ, մեկին, մյուսին, երրորդին ոճրագործ եմ համարում, լավ, հարց եմ տալիս, ինչո՞ւ պետք է ես նրան որոշ ժամանակից շուտ անհանգստացնեմ. թեկուզև նրա դեմ հանցանշաներ ունենամ։ Ես պարտավոր եմ, զորօրինակ, մեկին շուտ ձերբակալել, իսկ մի ուրիշը հո այլ բնավորություն ունի, ուրեմն ինչո՞ւ չթողնել, որ սա ման գա քաղաքում, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Հը՛մ, տեսնում եմ, որ դուք սա այնքան էլ չեք հասկանում, դե ուրեմն ես ձեզ ավելի պարզ կասեմ, թե որ ես, զորօրինակ, նրան շատ շուտ նստեցնեմ, չէ՞ որ այդ կերպ նրան, այսպես ասած, բարոյական հենարան կտամ, քա՛հ-քա՛հ-քա՛հ, դուք ծիծաղո՞ւմ եք։ (Ռասկոլնիկովի մտքովն էլ չէր անցնում ծիծաղել, նա նստել էր շրթունքները սեղմած, իր բորբոք հայացքը չկտրելով Պորֆիրի Պետրովիչի աչքերից)։ Մինչդեռ բանը հո այսպես է, որոշ անձանց նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է հարկավոր, որովհետև մարդիկ տարբեր են ու բոլորի նկատմամբ միևնույն պրակտիկան է գործադրվում։ Դուք հիմա բարեհաճում եք ասել հապա հանցանշաննե՞րը. լա՛վ, ասենք թե հանցանշաններ կան, բայց չէ՞ որ հանցանշանները մեծ մասամբ կարող են կասկածելի լինել, հոգիդ սիրեմ, ու չէ որ ես քննիչ եմ, ուրեմն և թույլ մարդ եմ, խոստովանում եմ այդ բանը. կուզենայի հետաքննությունը, այսպես ասած, մաթեմատիկորեն պարզ պատկերացնել, կուզենայի այնպիսի հանցանշան գտնել, որ բոլորովին պարզեր գրությունը, Որ ուղղակի և անվիճելի ապացույց լիներ։ Թե որ ես մեկին անժամանակ ձերբակալեմ, թեկուզև հավատացած լինելով, որ հենց նա է ոճրագործը, չէ՞ որ ես թերևս ձեռքիցս բաց կթողնեմ նրա հետագա մերկացման միջոցները, ինչո՞ւ, որովհետև ես նրան, այսպես ասած, որոշակի գրության մեջ կդնեմ, այսպես ասած, հոգեբանական որոշ վիճակ կստեղծեմ նրա համար և կհանգստացնեմ նրան, և ահա նա ձեռքիցս կգնա, կմեկուսանա, ի վերջո կհասկանա, որ ինքը կալանավոր է։ Ասում են, թե Սևասաոպոլում, Ալմայից անմիջապես հետո, խելոք մարդիկ թունդ վախենում էին, որ հենց այն է, թշնամին բացարձակ ուժով գրոհ կտա և կգրավի Սևաստոպոլը․ իսկ երբ տեսան, որ թշնամին գերադասել է կանոնավոր պաշարումը և առաջին զուգահեռագիծն է անցկացնում, ասում են խելոք մարդիկ խիստ ուրախացան և հանգստացան, ուրեմն մի երկու ամիս հո կձգձգվի գործը, դե, կանոնավոր պաշարմամբ հո շուտ չեն գրավի քաղաքը։ Էլի ծիծաղո՞ւմ եք, էլի չե՞ք հավատում։ Դե իհարկե, դուք էլ իրավացի եք։ Այո, իրավացի եք։ Դրանք բոլորը մասնակի դեպքեր են, համաձայն եմ ձեզ հետ. հիշատակածս դեպքը իրոք մասնակի է։ Բայց այնուհանդերձ ահա թե ինչին պետք է հետամտել, ամենահարգելի Ռոդիոն Ռոմանովիչ. չէ՞ որ բնավ գոյություն չունի այնպիսի ընդհանուր դեպք, որի վերաբերյալ կիրարկելի լինեն իրավաբանական բոլոր ձևերն ու կանոնները և որը հաշվի առնելով, դրանք գրվեն գրքերում, որովհետև ամեն մի գործ, թեկուզ, զորօրինակ, ամեն մի ոճիր, իրականում տեղի ունենալով, իսկույն ևեթ բոլորովին մասնակի դեպք է դառնում, այն էլ երբեմն ինչպիսի մասնակի դեպք, բնավ նման չի լինում մինչ այդ կատարված դեպքերին։ Երբեմն խիստ զավեշտական այդպիսի դեպքեր են պատահում։ Ասենք թե ես մի որևէ հանցագործ պարոնի բոլորովին ազատ թողնեմ, չձերբակալեմ ու չանհանգստացնեմ, բայց նա ամեն ժամ և ամեն րոպե գիտենա կամ գոնե կասկածի, որ ես գիտեմ ամեն ինչ, բոլոր գաղտնիքները, ու գիշեր֊ցերեկ հետամտում եմ նրան, ծածուկ հսկում, ու եթե նա այդպիսով շարունակ վախ ու կասկածանք զգա, հոգիս վկա, էլ չի համբերի, ուղղակի ինքը կգա, ու թերևս մի այնպիսի բան կանի, որով ամեն ինչ կպարզվի այսպես ասած՝ մաթեմատիկական ճշտությամբ, և դա հաճելի կլինի։ Դա կարող է պատահել թեկուզ անճոռնի մուժիկի հետ, առավել ևս մեզ նմանի, արդիականորեն խելոք, այն էլ որոշ ուղղությամբ զարգացած մարդու հետ։ Դրա համար էլ, սիրելիս, խիստ կարևոր է հասկանալ, թե մարդը ինչ ուղղությամբ է զարգացած։ Հապա նրանց նյարդե՛րը, նյարդե՛րը, դուք դրանք մոռացել եք. չէ՞ որ դրանք հիվանդ, գրգռված, քայքայված են լինում... Իսկ որքա՜ն, որքա՜ն մաղձ է լինում նրանց բոլորի մեջ։ Չէ՞ որ դա, աղբորս ասեմ, հարկավոր դեպքում յուրատեսակ հանք է։ Եվ ինչո՞ւ պետք է ես անհանգստանամ, որ նա ազատ շրջում է քաղաքում։ Թող, թող առայժմ զբոսնի, չէ՞ որ ես առանց այն էլ գիտեմ, որ նա իմ զոհն է ու ձեռքիցս չի պրծնի։ Եվ ո՞ւր պիտի փախչի, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Արտասահմա՞ն, թե ինչ։ Արտասահման լեհացին կփախչի և ոչ թե նա, մանավանդ որ ես հետևում եմ և միջոցներ եմ ձեռնարկել։ Հայրենիքի խորքե՞րը կփախչի, թե ինչ, Բայց չէ՞ որ այնտեղ մուժիկներ են ապրում, իսկական, տրեխավոր, ռուս մուժիկներ, արդիականորեն զարգացած մարդը ավելի շուտ կգերադասի բանտ ընկնել, քան ապրել այնպիսի օտարերկրացիների հետ, ինչպիսիք մեր մուժիկներն են, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Բայց այս բոլորը դատարկ բան է և գործի արտաքին կողմն է։ Ի՞նչ ասել է՝ կփախչի, դա երկրորդական հարց է. գլխավորը՝ նա ինձնից չի փախչի ոչ այն պատճառով, որ փախչելու տեղ չունի, նա հոգեբանորեն չի փախչի, քա՛հ-քա՛հ-քա՛հ~։ Օ, ինչպիսի՜ արտահայտություն է սա. նա բնության օրենքով չի փախչի ինձնից, թեկուզև նույնիսկ փախչելու տեղ ունենա։ Տեսե՞լ եք մոմի առջև ճախրող թիթեռնիկին։ Նա, հանցագործը, շարունակ կֆռռա իմ շուրջը, ինչպես թիթեռնիկը մոմի շուրջը․ ազատությունը անհաճո կդառնա, նա մտածմունքի մեջ կընկնի, կշփոթվի, կխճողվի, ինչպես թակարդի մեջ ընկածը, մահու չափ տագնապահար կլինի... Դեռ ավելին, ինքը երկու անգամ երկուսի պես մի որևէ մաթեմատիկական ճշմարտություն կասի ինձ, միայն թե ես նրան պատշաճ ընդմիջում տրամադրեմ... Ու շարունակ, շարունակ շրջաններ կգծի իմ շուրջը՝ ավելի ու ավելի փոքրացնելով շառավիղը, ու հո՛պ, ուղղակի կընկնի իմ բերանը, ու ես նրան կուլ կտամ, իսկ դա շատ հաճելի է, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, դուք չե՞ք հավատում։

Ռասկոլնիկովը չէր պատասխանում, նա նստած էր դալկադեմ և անշարժ, դարձյալ նույն լարվածությամբ նայում էր Պորֆիրիի դեմքին։

«Լա՛վ դաս է,— մտածում էր նա սարսռելով։— Սա արդեն նույնիսկ մկան հետ կատվի խաղ էլ չէ, ինչպես այդ եղավ երեկ։ Ոչ էլ սա իր ուժն է ապարդյուն ցույց տալիս և... թելադրում ինձ. սա շատ ավելի խելոք է և այդ չի անի... Այստեղ ուրիշ նպատակ կա. ի՞նչ նպատակ։ Է՛յ, դատարկ բան է դա, բարեկամ, իզուր ես ինձ վախեցնում և խորամանկում։ Դու չունես ապացույցներ և գոյություն չունի երեկվա մարդը։ Դու ուզում ես ուղղակի խելքահան անել ինձ, նախապես ջղայնացնել և այդ վիճակում կուլ տալ ինձ, սակայն բան չի դուրս գա, կգլորվես, կգլորվես։ Բայց ինչո՞ւ, ինչու այդ աստիճան ինձ հուշել... Հիվանդ նյարդերիս վրա՞ է սա հույս դնում, թե ինչ... Ոչ, աղբերացու, ձեռ քաշի, կգլորվես, թեև դու ինչ-որ բան ես պատրաստել... Դե հիմա կտեսնենք, թե այդ ինչ ես պատրաստել»։

Եվ նա հավաքեց բոլոր ուժերը՝ պատրաստվելով սարսափելի ու անհայտ աղետին։ Երբեմն նա ուզում էր հարձակվել և տեղնուտեղը խեղդել Պորֆիրիին։ Դեռ այստեղ մտնելիս նա վախենում էր իր այդ կատաղությունից։ Նա զգում էր, որ չորացել են իր շրթունքները, սիրտը խփում է, բերանի փրփուրը մակարդվում։ Բայց և այնպես նա որոշեց լռել և առայժմ ոչ մի խոսք չասել։ Նա հասկացավ, որ դա լավագույն տակտիկան է իր վիճակում, որովհետև ոչ միայն ինքը բերանից խոսք չի թռցնի, այլև ընդհակառակը, իր լռությամբ կջղայնացնի թշնամուն, որը թերևս ինքը բերանից խոսք թռցնի։ Գոնե դրա վրա նա հույս էր դնում։

— Ոչ, ես տեսնում եմ, որ դուք չեք հավատում, կարծում եք, թե ես անմեղ կատակներ եմ անում,— շարունակեց Պորֆիրին։ Նա ավելի ու ավելի էր աշխուժանում, անընդհատ քրքջում էր հաճույքից, դարձյալ սկսում էր ֆռռալ սենյակով մեկ։— Դե իհարկե, դուք իրավացի եք. իմ կերպարանքը աստծու կամքով այնպիսին է, որ ուրիշների մեջ զավեշտական մտքեր է առաջացնում, բուֆոնի կերպարանք է. բայց ես ահա թե ինչ կասեմ ձեզ․ դարձյալ կրկնում եմ, որ դուք, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ, ներեցեք ինձ, ծերուկիս, դեռ երիտասարդ եք, այսպես ասած, առաջին երիտասարդությունն եք անցկացնում, դրա համար էլ մարդկային միտքը ամենից բարձր եք գնահատում, ինչպես և ամբողջ երիտասարդությունը։ Ձեզ գայթակղեցնում են մտքի աշխույժ սրությունը և բանականության վերացական փաստարկները։ Եվ դա, օրինակ, իսկ և իսկ հիշեցնում է առաջվա ավստրիական հոֆկրիգսրատը, այսինքն՝ որքան որ ես կարող եմ դատել ռազմական իրադարձությունների մասին. նրանք թղթի վրա Նապոլեոնին ջախջախեցին ու գերի վերցրին, իրենց կաբինետում ամեն ինչ սրամտությամբ հաշվարկեցին ու ամփոփեցին, բայց արի ու տես, որ գեներալ Մակը իր ամբողջ բանակով անձնատուր եղավ, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Տեսնում եմ, տեսնում եմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ, դուք ծիծաղում եք ինձ վրա, որ ես զինվորական չլինելով, ռազմական պատմությունից եմ օրինակներ բերում։ Դե ինչ արած, այդպիսի հակում ունեմ, սիրում եմ ռազմական գործը, սիրում եմ կարդալ ռազմական նյութերը... ուղղակի անտեսել եմ իմ կարիերան։ Հիրավի, ես պետք է իբրև զինվորական ծառայեի։ Գուցե Նապոլեոն չդառնայի, բայց մայոր հո կլինեի, քա՛հ֊քա՛հ-քա՛հ։ Հա՛, սիրելիդ իմ, հիմա ես ձեզ մանրամասն կասեմ ամբողշ ճշմարտությունը այն մասնակի դեպքի դեպքի մասին, պարոնիս ասեմ՝ իրականությունը և բնությունը կարևոր բաներ են ու երբեմն ամենաճշգրիտ հաշվարկն էլ ապարդյուն են դարձնում։ Է՛, լսեցեք ծերունուս, լուրջ եմ ասում, Ռոդիոն Ռոմանովիչ (այս ասելով, հազիվ երեսունհինգ տարեկան դարձած Պորֆիրի Պետրովիչը իրոք որ կարծես հանկարծ բոլորովին ծերացավ. նույնիսկ ձայնն էլ փոխվեց, և նա մի տեսակ կուչ եկավ), հետո ես սրտաբաց մարդ եմ... սրտաբա՞ց մարդ եմ, թե՞ ոչ, ի՞նչ եք կարծում։ Թվում է, որ միանգամայն այդպես եմ. նման բաները իզուր հաղորդում եմ ձեզ և դրա համար պարգև չեմ պահանջում, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Հա՛, ուրեմն շարունակում եմ. իմ կարծիքով սրամտությունը հիանալի բան է. դա, այսպես ասած, բնության զարդն է և կյանքի սփոփանքը, և ի՛նչ ֆոկուսներ ասես, որ չի կարողանում հորինել, այնպես որ, մի որևէ խեղճ ու կրակ քննիչ որտեղի՞ց կարողանա դրանք կռահել, ինքն էլ իր ֆանտազիայով տարված, ինչպես և միշտ լինում է, որովհետև դե նա է՛լ հո մարդ է։ Հենց միայն բնությունն է փրկում խեղճ քննիչին, այ թե ինչն է ցավալի, իսկ այդ մասին չի էլ մտածի սրամտությամբ տարված երիտասարդությունը, «որը քայլում է բոլոր արգելքների վրայով» (ինչպես դուք երեկ բարեհաճեցիք միանգամայն սրամտորեն և խորամանկաբար արտահայտվել)։ Ասենք թե նա, այսինքն՝ մարդը, ստում է, դա մասնակի դեպք է, incognito, ու ստում է շատ լավ, միանգամայն խորամանկորեն. թվում է, որ հաղթել է ու պետք է վայելի իր սրամտության պտուղները, իսկ նա թըրը՜մփ, ուշագնաց ընկնում է, այն էլ ամենահետաքրքիր և ամենախայտառակ տեղում։ Գուցե և դա հիվանդությունից է, օդն էլ սենյակներում երբեմն ծանր է լինում, բայց և այնպես, բայց և այնպես նա, այդ մարդը, կասկածելու առիթ է տալիս։ Հիանալի ստել է նա, բայց չի կարողացել բնությանը ապավինել։ Ահա թե որտեղ է նենգամտությունը։ Մի այլ անգամ, իր սրամտության աշխուժությամբ տարված, սկսում է հիմարի տեղ դնել իրեն կասկածող մարդուն, սփրթնում է ասես դիտմամբ, ասես խաղ անելով, բայց միանգամայն բնականորեն է սփրթնում, միանգամայն մոտ է լինում ճշմարտությունը, և ահա նա դարձյալ կասկածելու առիթ է տալիս, թեև առաջին անգամից խաբում է, բայց գիշերվա ընթացքում մտատանջության մեջ է ընկնում, եթե ինքը վրիպող պտուղ չէ։ Ու ամեն քայլափոխում էլ այդպես է։ Եվ ի՞նչ․ ինքն է սկսում առաջ վազել, սկսում է քիթը խոթել այնտեղ, ուր չեն խնդրում, սկսում է անընդհատ խոսել այնպիսի բաների մասին, որոնք, ընդհակառակը, պետք է լռության տալ, սկսում է զանազան այլաբանություններ մեջտեղ բերել, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ինքն է գալիս ու հարցնում՝ ինչո՞ւ ինձ այսքան երկար ժամանակ չեն բռնում, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Եվ դա կարող է պատահել ամենասրամիտ մարդու, հոգեբանի ու գրականագետի հետ։ Բնությունը հայելի է, ամենաթափանցիկ հայելի, նայիր դրան և հիացիր, ա՛յ թե ինչ։ Հա՛, ինչո՞ւ այդպես գունատվեցիք, Ռոդիոն Ռոմանովիչ, օդը հո ծանր չէ՞ ձեզ համար, լուսամուտը չբանա՞մ։

— Օ, խնդրեմ չանհանգստանաք,— գոչեց Ռասկոլնիկովը ու հանկարծ սկսեց քրքջալ,— խնդրեմ չանհանգստանաք։

Պորֆիրին կանգ առավ նրա դիմաց, սպասեց ու հանկարծ ինքն էլ սկսեց քրքջալ։ Ռասկոլնիկովը վեր կացավ բազմոցից, անսպասելիորեն, միանգամից դադարեցրեց բոլորովին տարօրինակ իր ծիծաղը։

— Պորֆիրի Պետրովիչ,— ասաց նա բարձրաձայն ու կտրուկ, թեև հազիվ էր կանգնում դողացող ոտքերի վրա,— ես, վերջապես, պարզ տեսնում եմ, որ դուք ուղղակի կասկածում եք, թե ես եմ սպանել այն պառավին և նրա քրոջը, Լիզավետային։ Իմ կողմից հայտարարում եմ ձեզ, որ այդ ամենը վաղուց ձանձրացրել է ինձ։ Եթե գտնում եք, որ ինձ օրենքով հետապնդելու իրավունք ունեք, ապա հետապնդեցեք, եթե գտնում եք, որ ձերբակալելու իրավունք ունեք, ձերբակալեցեք։ Բայց ես թույլ չեմ տա ինձ ձեռ առնել ու տանջել...

Հանկարծ նրա շրթունքները սկսեցին դողալ, աչքերը փայլեցին կատաղությունից և ուժգին հնչեց ձայնը, որ մինչև այժմ զուսպ էր։

— Թույլ չե՛մ տա,— բղավեց նա հանկարծ, բռունցքը ամբողջ ուժավ մեկ խփելով սեղանին,— լսո՞ւմ եք դուք, Պորֆիրի Պետրովիչ, թույլ չեմ աա։

— Ախ, տեր աստված, էլի ի՞նչ պատահեց,— գոչեց ըստ երևույթին բոլորովին վախեցած Պորֆիրի Պետրովիչը,— հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ, բարեկամս, պատվելիս, ինչ պատահեց ձեզ։

— Թույլ չե՛մ տա,— նորից բղավեց Ռասկոլնիկովը։

— Սիրելիս, կամաց, ախր կլսեն, կգան, ի՞նչ պիտի ասենք նրանց, մտածեցեք,— սարսափահար Պորֆիրի Պետրովիչը՝ դեմքը հուպ մոտեցնելով Ռասկոլնիկովի դեմքին։

— Չե՛մ թույլ տա, չե՛մ թույլ տա,— մեքենայաբար կրկնում էր Ռասկոլնիկովը՝ բայց նույնպես հանկարծ բոլորովին շշնջալով։

Պորֆիրին արագ շուռ եկավ ու նետվեց լուսամուտը բանալու։

— Թարմ օդ է հարկավոր։ Ջուր խմեիք, բարեկամս, ախր դա նոպա է։— Եվ նա նետվեց դեպի դուռը, հրամայելու, որ ջուր բերեն, բայց հենց այնտեղ, անկյունում ջրամանով ջուր էր դրված։

— Պատվելիս, խմեցեք,— շշնջաց նա՝ ջրամանը ձեռքին վազելով դեպի Ռասկոլնիկովը,— գուցե օգնի...— Պորֆիրի Պետրովիչի վախը և կարեկցությունը այնքան բնական էին, որ Ռասկոլնիկովը լռեց ու սկսեց սուր հետաքրքրությամբ նայել նրան։ Սակայն նա ջուր չխմեց։

— Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիս, ախր այդպիսով դուք ձեզ կգժվեցնեք, հավատացնում եմ ձեզ, օ, օ՛ֆ։ Խմեցեք, դե գոնե մի քիչ խմեցեք, էլի։

նա ուղղակի ստիպեց Ռասկոլնիկովին վերցնել ջրով լեցուն բաժակը։ Ռասկոլնիկովը մեքենայաբար բաժակը մոտեցրեց շրթունքներին, բայց ուշքի գալով, բաժակը զզվանքավ դրեց սեղանին։

— Այո, դա նոպա էր։ Այդ կերպ դուք, բարեկամս, կվերադարձնեք ձեր առաջվա հիվանդությունը,— բարեկամական տոնով ասաց Պորֆիրի Պետրովիչը, որը դեռ էլի ինչ-որ շփոթված տեսք ուներ։— Տեր աստված, ախր դուք ձեզ լավ չեք պահպանում։ Երեկ Դմիտրի Պրոկոֆիչն էլ ինձ մոտ եկավ։ Համաձայն եմ, համաձայն եմ, որ իմ բնավորությունը խայթող է, վատթար, իսկ սրանք այ թե դրանից ինչ են հետևեցրել... Տեր աստված, եկավ երեկ, ձեզնից հետո, մենք ճաշեցինք, հա՛ խոսում էր ու խոսում, ես հենց միայն լսում էի. հը՛մ, մաածում եմ... օ՛, տեր աստվպծ, ձեր կողմի՞ց էր եկել, թե ինչ։ Դե նստեցեք, էլի՛, բարեկամս, ի սեր Քրիստոսի, նստեցեք։

— Ոչ, իմ կողմից չէր եկել, բայց ես գիտեի, թե նա ինչի համար էր եկել ձեզ մոտ,— խիստ տոնով պատասխանեց Ռասկոլնիկովը։

— Գիտեի՞ք։

— Գիտեի։ Հետո ի՞նչ։

— Այն, օր ես ձեր ուրիշ սխրագործություններն էլ գիտեմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ. ամեն բանի տեղյակ եմ. ես գիտեմ, թե ինչպես գուք հենց գիշերամտին, երբ մթնել էր, գնացել էիք բնակարան վարձելու, զնգզնգացրել էիք զանգակը, արյան մասին էիք հարցրել, շփոթեցրել էիք ներկարարներին ու դռնապաններին։ Ես հո հասկանում եմ այն ժամանակվա ձեր հոգեկան տրամադրությունը... Ախր դուք այդ կերպ կգժվեցնեք ձեզ, հոգիս վկա։ Դուք ձեզ կորցնում եք։ Ձեր մեջ շատ ուժեղ, ազնիվ զայրույթ է առաջացել նախ՝ բախտի հարվածներից, հետո էլ թաղապետների պատճառած վիրավորանքներից, և ահա դուք դես-դեն եք ընկնում, որպեսզի, այսպես ասած, բոլորին ստիպեք խոսք բացել և դրանզվ միանգամից ամեն ինչ վերջացնել, որովհետև ձեզ ձանձրացրել են այդ հիմարությունները և այդ բոլոր կասկածները։ Այդպես է, չէ՞, կռահեցի՞ ձեր տրամադրությունը։ Միայն թե դուք այդ կերպ ոչ միայն ձեզ, այլև Ռազումիխինին էլ ուժասպառ կանեք, չէ՞ որ նա շատ բարի մարդ է և կարող է այդ վիճակին հասնել, ինքներդ գիտեք։ Դուք հիվանդություն ունեք, իսկ նա՝ առաքինություն, հիվանդությունը նրան էլ է կպչում։ Երբ հանգստանաք, ես ձեզ մի բան կպատմեմ... Դե նստեցեք, էլի, ի սեր Քրիստոսի, խնդրում եմ, հանգստացեք, ձեր երեսին գույն չի մնացել, նստեցե՛ք։

Ռասկոլնիկովը նստեց, նրա դողն անցնում էր, և տաքությունը դուրս էր գալիս ամբողջ մարմնով մեկ։ Խորին զարմանքով, լարված լսում էր նա վախեցած և բարեկամաբար իրեն մասին հոգացող Պորֆիրի Պետրովիչին։ Բայց նա չէր հավատում վերջինիս ոչ մի խոսքին, թեև հավատալու մի ինչ-որ տարօրինակ ցանկություն էր զգում։ Բնակարանի վերաբերյալ Պորֆիրիի անակնկալ խոսքերը նրան բոլորովին ապշեցրել էին․ «Հը՛մ, ուրեմն սա գիտե բնակարանի մասին և հենց ինքն էլ այդ պատմում է ինձ», մտածեց Ռասկոլնիկովը։

— Այո, մեր դատական պրակտիկայում եղավ համարյա այսպիսի մի դեպք, հոգեբանական, հիվանդագին մի դեպք,— շուտասելուկով շարունակեց Պորֆիրին։— Մեկը իրեն հայտարարել էր մարդասպան, այն էլ ինչպե՜ս, մի ամբողջ հալյուցինացիա մոգոնեց, փաստեր ներկայացրեց, պատմեց հանգամանքները, շփոթեցրեց, մոլորեցրեց բոլորին և ամեն մեկին, և ի՞նչ․ նա մասամբ, առանց որևէ դիտավորության, սպանության պատճառ էր եղել, միայն թե մասամբ, ու հենց որ իմացավ, որ սպանության առիթ էր տվել, վշտացավ, շշմեց, ցնդվեց, բոլորովին խելքը թռցրեց ու ինքն իրեն հավատացրեց, թե հենց ինքն է մարդասպանը։ Վերջապես, կառավարիչ սենատը քննեց գործը, ու դժբախտը արդարացվեց, հանձնվեց խնամակալության։ Շնորհակալություն կառավարիչ սենատին։ Է-է-հե՛, ա՛յ-ա՛յ-այ, ախր դրանից ի՞նչ է հետևում, պատվելիս, այդ կերպ կարելի է տենդային վիճակի հասնել, երբ նման հակումները մարդուն ջղագրգիռ են դարձնում, ստիպում են գիշերով գնալ զանգակ զնգզնգացնել, արյան մասին հարցնել։ Գործնականում ես հո ուսումնասիրել եմ այդ ամբողջ հոգեբանությունը։ Այդ կերպ հո բանը կարող է այնտեղ հասնել, որ մարդը լուսամատից կամ զանգակատնից ներքև կգլորվի, նման զգացումը գայթակղիչ կլինի։ Հըմ, զանգակը զնգզնգացնե՜լը․․․ Հիվանդություն է դա, Ռոդիոն Ռոմանովիչ, հիվանդություն է։ Շատ եք անտեսել ձեր հիվանդությունբ։ Գոնե խորհուրդ հարցնեիք փորձված բժշկից, թե չէ ձեր այն հաստափորը ի՛նչ է որ... Զառանցանքի մեջ եք դուք, այդ բոլորը զառանցանքի մեջ է կատարվում․․․

Մի ակնթարթ ամեն ինչ պտույտ եկավ Ռասկոլնիկավի շուրջ։

«Մի՞թե, մի՞թե սա հիմա էլ է ստում,— անցավ նրա մտքով։— Անկարելի է, անկարելի,— վանում էր նա այդ միտքը՝ նախապեա զգալով, թե դա իրեն ինչպիսի կատաղության ու զայրույթի կարող է հասցնել, զգալով, որ ինքը կարող է խելագարվել կատաղությունից»։

— Այդ եղել է ոչ թե զառանցանքի մեջ, այլ հարթմնի վիճակում,— գոչեց նա՝ լարելավ իր բանականության ամբողջ ուժը, որպեսզի խորամուխ լիներ Պորֆիրիի խաղին։— Հարթմնի, հարթմնի վիճակում, լսո՞ւմ եք։

— Այո, հասկանում եմ և լսում։ Դուք երեկ էլ ասում էիք, թե զառանցանքի մեջ չի եղել, նույնիսկ առանձնապես շեշտում էիք, որ զառանցանքի մեջ չի եղել։ Այն ամենը, ինչ որ դուք կարող եք ասել, հասկանում եմ։ Է֊է֊հե՛․․․ Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիդ իմ, հապա լսեցեք թեկուզ հենց այս հանգամանքը։ Եթե դուք իրոք, իսկապես հանցավոր լինեիք կամ որևէ կերպ մասնակից լինեիք այս անիծված գործին, մի՞թե ինքներդ կպնդեիք, որ այդ բոլորը արել եք ոչ թե զառանցանքի մեջ, այլ ընդհակառակը, միանգամայն զգաստ վիճակում։ Այն էլ առանձնապես պնդում եք, մի առանձին համառությամբ պնդում, էլ ինչպե՞ս կարող էր, էլ ինչպե՞ս կարող էր այդ լինել, ներեցեք։ Չէ՞ որ, ըստ իս, բոլորովին ընդհակառակը։ Չէ՞ որ եթե դուք որևէ մեղք ունենայիք, պետք է պնդեիք, թե դա անպայման զառանցանքի մեջ է եղել։ Այդպե՞ս է, հո այդպե՞ս է։

Ինչ֊որ նենգամտություն էր արտահայտում այդ հարցը։ Ռասկոլնիկովը ընկրկեց դեպի իրեն թեքված Պորֆիրիից, թիկնեց բազմոցի թիկնակին և լուռ, տարակուսանքով, սևեռուն նայեց նրան։

— Հիշենք պարան Ռազումիխինին, այսինքն այն, թե արդյո՞ք նա երեկ իր կողմից էր եկել խոսելու, թե՞ ձեր դրդմամբ էր եկել։ Դուք պետք է ասեիք, որ իր կողմից էր եկել ու թաքցնեիք, որ դա ձեր դրդմամբ էր եղել։ Բայց չէ՞ որ դուք այդ չեք թաքցնում։ Դուք հո պնդում եք, որ հենց ձեր դրդմամբ էր եկել։

Ռասկոլնիկովը երբեք այդ չէր պնդել։ Նրա մեջքով սարսուռ անցավ։

— Դուք հա՛ ստում եք,— ասաց նա թույլ ձայնով ու դանդաղ, հիվանդագին ժպիտից ծռմռվող շրթունքներով,— դուք էլի ուզում եք ինձ ցույց տալ, թե գիտեք իմ ամբողջ խաղը, նախապես գիտեք իմ բոլոր պատասխանները ավելացրեց նա՝ ինքն էլ համարյա զգալով, որ արդեն ինչպես հարկն է չի կշռադատում իր ասածը,— ուզում եք վախեցնել ինձ... կամ ուղղակի ծիծաղում եք ինձ վրա...

Այս ասելով, նա շարունակեց դեմ առ դեմ նայել Պորֆիրիին, ու հանկարծ կրկին անսահման ցասումը առկայծեց նրա աչքերում։

— Դուք շարունակ ստում եք,— գոչեց նա։— Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ոճրագործի համար ամենից լավ է հնարավորին չափ ճշմարտությունն ասել... հնարավորին չափ չթաքցնել այն, ինչ որ կարելի է չթաքցնել։ Ես ձեզ չեմ հավատում։

— Ա՛յ թե ինչպես եք դես֊դեն ընկնում,— քրքջաց Պորֆիրին,— ձեզ հետ դժվար է գլուխ հանել. ինչ֊որ մենամոլություն կա ձեր մեջ։ Ուրեմն չե՞ք հավատում ինձ։ Իսկ ես ձեզ կասեմ, որ արդեն հավատում եք, արդեն քառորդ արշինի չափ հավատացել եք, իսկ ես կաշխատեմ, որ հավատաք մի ամբողջ արշինի չափ, որովհետև իրոք սիրում եմ ձեզ և անկեղծորեն ձեզ բարիք եմ ցանկանում։

Ռասկոլնիկովի շրթունքները ղողացին։

— Այո, ցանկանում եմ,— շարունակեց Պորֆիրին՝ թեթևակի, բարեկամաբար բռնելով Ռասկոլնիկովի թևը, արմունկից քիչ վերև,— վերջնականապես եմ ասում ձեզ՝ հետամուտ եղեք ձեր հիվանդությանը։ Մանավանդ որ ձեզ մոտ է եկել ձեր ընտանիքը․ մտածեցեք նրա մասին։ Հարկավոր է նրանց հանգստացնել, գուրգուրել, իսկ դուք նրանց վախեցնում եք...

— Ձեր ի՞նչ գործն է, դուք այդ որտեղի՞ց գիտեք, ինչո՞ւ եք այդպես հետաքրքրվում։ Ուրեմն դուք հետամտում եք ինձ և ուզում եք այդ ինձ ցո՞ւյց տալ։

— Պատվելիս, չէ՞ որ հենց ձեզնից, հենց ձեզնից իմացա այդ ամենը։ Դուք չեք էլ նկատում, որ հուզված վիճակում ամեն ինչ կանխավ ասում եք և՛ ինձ, և՛ ուրիշներին։ Պարոն Ռազումիխինից, Դմիտրի Պրոկոֆիչից նույնպես երեկ հետաքրքիր շատ մանրամասնություններ իմացա։ Դուք ինձ ընդհատեցիք, իսկ ես ձեզ կասեմ, որ ձեր կասկածամտության հետևանքով, ձեր ամբողջ սրամտությամբ հանդերձ դուք բարեհաճել եք նույնիսկ կորցնել առողջ դատողությունը իրերի դրության նկատմամբ։ Զորօրինակ, թեկուզ վերցնենք նույն թեման զանգակների մասին․ այդ տեսակ թանկարժեք բանը, այդ տեսակ փաստը (հո մի ամբողջ փաստ է) ես հենց այնպես, ոտով-գլխով ձեզ հայտնեցի, հենց ես, քննիչս։ Եվ դուք դրա մեջ ոչինչ չե՞ք տեսնում։ Եթե ես ձեր նկատմամբ թեկուզ մի քիչ կասկածեի, մի՞թե այդպես կվարվեի։ Ընդհակառակը, ես պետք է սկզբից փարատեի ձեր կասկածանքները և ցույց չտայի, որ այդ փաստին արդեն տեղյակ եմ, ձեր ուշադրությունը շեղեի հակադիր կողմը, ու հանկարծ, ոնց որ կացնով խփես մարդու գլխին (ըստ ձեր արտահայտության), ձեզ շշմեցնեի. «Հը, պարոն,— ասեի,— ի՞նչ էիք բարեհաճում անել սպանվածի բնակարանում երեկոյան ժամը տասին, համարյա թե տասնմեկին, ինչո՞ւ էիք զանգահարում, ինչո՞ւ էիք հարցնում արյան մասին, ինչո՞ւ էիք դռնապաններին շփոթեցնում և պորուչիկի մոտ, թաղամաս կանչում»։ Ահա թե ես ինչպես պիտի վարվեի, եթե ձեր նկատմամբ թեկուզ մի կաթիլ կասկած ունենայի։ Հարկավոր կլիներ ինչպես հարկն է ձեզնից ցուցմունքներ վերցնել, խուզարկություն կատարել ու թերևս ձերբակալել ձեզ... Եթե ես այլ կերպ եմ վարվել, ուրեմն ձեր դեմ կասկածներ չունեմ։ Իսկ դուք, կրկնում եմ, կորցրել եք ձեր առողջ դատողությունը և ոչինչ չեք տեսնում։

Ռասկոլնիկովը ցնցվեց ամբողջ մարմնով, այնպես որ Պորֆիրի Պետրովիչը շատ պարզ նկատեց այդ բանը։

— Դուք էլի ստո՛ւմ եք,— գոչեց նա,— ես չգիտեմ ձեր նպատակները, բայց դուք հա՛ ստում եք... Առաջ դուք այդպես չէիք խոսում, ես չեմ սխալվում... Դուք ստո՛ւմ եք։

— Ե՞ս եմ ստում,—վրա բերեց Պորֆիրին, ըստ երևույթին տաքանալով, սակայն պահպանելով իր բոլորովին ուրախ ու ծաղրալի տեսքը, կարծես բնավ չանհանգստանալով, որ իր մասին այդպիսի կարծիք ունի պ. Ռասկոլնիկովը։— Ե՞ս եմ ստում... Հապա քիչ առաջ ես ինչպե՞ս վարվեցի ձեզ հետ (հենց ես, քննիչս), չէ՞ որ ինքս ձեզ հուշեցի ու տվի պաշտպանության բոլոր միջոցները, ինքս ձեզ հրամցրի այդ ամբողջ հոգեբանությունը. «Հիվանդություն է,— ասացի,— զառանցանք է, վիրավորանք թաղապետների կողմից, մելամաղձոտություն» և այլն, և այլն» Չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Սակայն, ի դեպ ասեմ, պաշտպանության այդ բոլոր հոգեբանական միջոցները, հնարքներն ու պատրվակները շատ անհիմն են ու կասկածելի, որպես թե «հիվանդություն է, զառանցանք, տեսիլքներ, այդպես է թվացել, չեմ հիշում». այդ բոլորը այդպես է, բայց ինչո՞ւ, պատվելիս, հիվանդ վիճակում և զառանցանքի մեջ միշտ այդպիսի տեսիլքներ են պատկերանում և ոչ թե ուրիշները։ Կարող էին և այլ տեսիլքներ լինել, այնպես չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։

Ռասկոլնիկովը հպարտությամբ և արհամարհանքով նայեց նրան։

— Մի խոսքով,— կտրուկ և բարձրաձայն ասաց նա, վեր կենալով և մի քիչ ետ հրելով Պորֆիրիին,— մի խոսքով, ես ուզում եմ գիտենալ, թե արդյոք դուք ինձ վերջնականապես ազա՞տ եք համարում կասկածներից, թե ոչ: Ասացեք, Պորֆիրի Պետրովիչ, ասացեք հաստատ ու վերջնականապես, շո՛ւտ, հենց հիմա՛։

— Ա՛յ քեզ գլխացավանք, ձեզ հետ գլխացավանքն անպակաս է,— գոչեց Պորֆիրին միանգամայն ուրախ, նենգավոր և բնավ չանհանգստացած տեսքով։— Ախր ձեր ինչի՞ն է պետք այդ գիտենալ, ձեր ինչի՞ն է պետք այդքան շատ բան գիտենալ, եթե դեռ բոլորովին էլ չեն սկսել ձեզ անհանգստացնել։ Դուք կարծես երեխա լինեք, ձեռքերդ դեպի կրակն եք պարզում։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում, ինչո՞ւ եք ձեզանով զբաղվելու առիթ տալիս մեզ, ի՞նչ պատճառներով, հը՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։

— Կրկնում եմ, որ այլևս չեմ կարող այդ բոլորը տանել...— ցասկոտ գոչեց Ռասկոլնիկովը։

— Ի՞նչը, անորոշ դրությո՞ւնը,— ընդհատեց Պորֆիրին։

― Մի՛ խայթեք ինձ, ես չեմ ուզում այդ բոլորը տանել ... Ասում եմ ձեզ, որ չեմ ուզում... Չեմ կարող և չեմ ուզում․․․ Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք,— բղավեց Ռասկոլնիկովը՝ դարձյալ բռունցքը խփելով սեղանին։

— Կամաց, է՛, կամա՛ց, ախր կլսեն, լրջորեն եմ նախազգուշացնում. զսպեցեք ձեզ։ Ես չեմ կատակում, շշնջալով ասաց Պորֆիրին, բայց այս անգամ նրա դեմքին արդեն չկար քիչ առաջվա կանացիորեն բարեհոգի ու երկչոտ արտահայտությունը. ընդհակառակը, հիմա նա ուղղակի հրամայում էր՝ խստորեն կիտելով հոնքերը ու կարծես մի անգամից խախտելով բոլոր գաղտնիքներն ու երկիմաստությունները։ Բայց դա միայն մի ակնթարթ տևեց։ Շփոթված Ռասկոլնիկովը հանկարծ իսկական մոլեգնության հասավ․ բայց, տարօրինակ բան, նա դարձյալ հնազանդվեց կամաց խոսելու հրամանին, թեև կատաղության ամենաուժեղ մոլուցքով էր բռնված։

— Ես թույլ չեմ տա ինձ տանջել,— շշնջաց նա ինչպես քիչ առաջ, ցավով ու ատելությամբ, վայրկենապես գիտակցելով, որ չի կարող չենթարկվել հրամանին, և է՛լ ավելի կատաղելով այդ մտքից,— ձերբակալեցեք ինձ, խուզարկեցեք ինձ, բայց հաճեցեք գործել ընդունված ձևով և ոչ թե խաղ անել ինձ հետ։ Չհամարձակվեք...

— Ձևի մասին մի անհանգստանաք,— ընդհատեց Պորֆիրին առաջվա նենգավոր քմծիծաղով և կարծես հաճոյալից նայելով Ռասկոլնիկովին,— ես ձեզ, պատվելիս, հրավիրել եմ տնական ձևով, միանգամայն բարեկամաբար։

— Չեմ ուզում ձեր բարեկամությունը և թքում եմ դրա վրա, լսո՞ւմ եք։ Ահա վերցնում եմ գլխարկս և գնում։ Հապա, այժմ ի՞նչ կասես, եթե մտադիր ես ձերբակալել։

Նա վերցրեց գլխարկը և քայլեց դեպի դուռը։

— Իսկ մի՞թե չեք ուզում սյուրպրիզը տեսնել, քքջաg Պորֆիրին՝ դարձյալ արմունկից վերև բռնելով նրա թևից և դռան մոտ կանգնեցնելով նրան։ Ըստ երևույթին նա ավելի և ավելի ուրախ ու աշխույժ տեսք էր ընդունում, իսկ դա Ռասկոլնիկովին վերջնականապես հանում էր համբերությունից։

— Սյուրպրի՞զ, ի՞նչ է դա, ի՞նչ սյուրպրիզ,— հարցրեց նա հանկարծ կանգ առնելով ու երկչոտ նայելով Պորֆիրիին։

— Uյուրպրիզ է, էլի, հենց այստեղ, դռան ետևն է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ (Նա մատով ցույց տվեց միջնորմի փակված դուռը, որի ետևում իր պետական բնակարանն էր)։— Ես նրան փակել եմ, որ չփախչի։

— Ի՞նչ բան է դա, ո՞ւր է, ի՞նչ է...— Ռասկոլնիկովը մոտեցավ դռանը և ուզեց բաց անել, բայց դուռը փակված էր։

— Փակված է, ա՛յ, բանալին։

Եվ իրոք, Պորֆիրին գրպանից հանեց ու ցույց տվեց բանալին։

— Ստում ես դու,— բղավեց Ռասկոլնիկովը՝ արդեն չզսպելով իրեն,— ստում ես, անիծված խեղկատակ,— ու նետվեց դեպի դուռը ընկրկած, բայց ամենևին չվախեցած Պորֆիրիի վրա։

— Ես ամեն ինչ, ամեն ինչ հասկանում եմ,— վրա տվեց նա Պորֆիրիին։— Դու ստում և ձեռ ես առնում ինձ, որպեսզի ես ինձ մատնեմ...

— Դուք արդեն մատնեցիք ձեզ, հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ։ Դուք հո կատաղության հասաք։ Մի գոռաք, թե չէ մարդիկ կկանչեմ։

— Ստում ես, բան չի դուրս գա, կանչիր մարդկանց։ Դու գիտեիր, որ ես հիվանդ եմ, և ուզում էիր ինձ ջղայնացնել, կատաղության հասցնել, որ ես ինձ մատնեմ, ահա քո նպատակը։ Ոչ, դու փաստեր բեր։ Ես ամեն ինչ հասկացա։ Դու փաստեր չունես, դու միայն ապարդյուն, չնչին ենթադրություններ ես անում Զամետովի նման... Դու գիտեիր իմ բնավորությունը, ուզում էիր ինձ մոլեգնության հասցնել, հետո էլ հանկարծ շշմեցնել տերտերներով, դեպուտատներով... Դու սպասո՞ւմ ես նրանց, հա՞, ինչո՞ւ ես սպասում, ո՞ւր են, դե բեր։

— Այստեղ ի՞նչ դեպուտատներ կարող են լինել, պատվելիս։ Տե՛ս թե մարդը ինչեր է երևակայում։ Այստեղ չի էլ կարելի ձեր ասած ձևով վարվել, դուք գործը չգիտեք, սիրելիս... Ձևը չի փախչի, ինքներդ կտեսնեք...— փնթփնթում էի Պորֆիրին՝ ականջը դռան կողմը պահած։

Եվ իրոք, այդ ժամանակ դռան ետևից, մյուս սենյակից ինչ-որ աղմուկ լսվեց։

— Հը՛մ, գալիս են,— բղավեց Ռասկոլնիկովը,— դու կանչել էիր նրանց... Դու սպասում էիր նրանց, դու այդ հաշվի էիր առել... Դեհ, բեր այստեղ բոլորին, դեպուտատներին, վկաներին, էլ ի՞նչ ես ուզում... բեր, էլի, ես պատրաստ եմ, պատրաստ եմ...

Բայց այստեղ պատահեց տարօրինակ մի դեպք, իրերի սովորական ընթացքում այնքան անսպասելի մի բան, որ, իհարկե, ո՛չ Ռասկոլնիկովը, ո՛չ էլ Պորֆիրի Պետրովիչը չէին կարող այդպիսի վախճան սպասել։

VI


  1. Մարդկային և ոչ մի բան (լատիներեն)։
  2. Արդար պատերազմ (ֆրանս.)։
  3. Հարբած վիճակում ես վատ եմ լինում (ֆրանս․)։
  4. Ձեզ գոհացնելու համար (ֆրանս․)։
  5. Կարճ (ֆրանս․)։
  6. Այդպես է ընդունված (ֆրանս․)։