«Սոնետ 1»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սոնետ 1 |հեղինակ = Ւիլյամ Շեքսպիր |թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից)...»:)
 
Տող 23. Տող 23.
 
Եւ, գիրգ ժլատ, մսխում ես շնորհքներդ։
 
Եւ, գիրգ ժլատ, մսխում ես շնորհքներդ։
  
Խղճա աշխարհը․ կամ անկուշտ եղի,
+
Խղճա աշխարհը․ կամ անկուշտ եղիր,
 
Եւ կեր շիրմիդ հետ բերքը աշխարհի։
 
Եւ կեր շիրմիդ հետ բերքը աշխարհի։
 
   
 
   
 
</poem>
 
</poem>

17:42, 22 Հուլիսի 2013-ի տարբերակ

Սոնետ 1

հեղինակ՝ Ւիլյամ Շեքսպիր
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (անգլերենից)
աղբյուր՝ [[]]


Տենչում ենք բերք չքնաղ էակներից,
Որ չըմեռնի կյանքի վարդ-գեղությունը,
Իսկ երբ թոշնի հասունը նրանցից
Ժառանգն իր նուրբ պահի հիշողությունը․
Բայց դու լույս աչքերիդ սիրահարված,
Վառքով քո էության սնում ես հուրդ,
Այնտեղ, ուր լիություն է՝ սով սփռած․
Քո քաղցր անձի բիրտ թշնամին հենց դու ես։
Դու, որ այսօր պերճանքն ես աշխարհի
Եւ գույնզգույն գարնան ավետաբերը,
Թաղում ես քեզ քո բողբոջում բերրի
Եւ, գիրգ ժլատ, մսխում ես շնորհքներդ։

Խղճա աշխարհը․ կամ անկուշտ եղիր,
Եւ կեր շիրմիդ հետ բերքը աշխարհի։