«Սոնետ 109»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
(հեղինակի անունը թողնել «Ւիլյամ» տարբերակով)
 
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
 
|վերնագիր = Սոնետ 109
 
|վերնագիր = Սոնետ 109
|հեղինակ = [[Ուիլյամ Շեքսպիր]]
+
|հեղինակ = [[Ւիլյամ Շեքսպիր]]
 
|թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից)
 
|թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից)
 
|աղբյուր = [[]]
 
|աղբյուր = [[]]

Ընթացիկ տարբերակը 23:52, 25 Հուլիսի 2015-ի դրությամբ

Սոնետ 109

հեղինակ՝ Ւիլյամ Շեքսպիր
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (անգլերենից)
աղբյուր՝ [[]]


Օհ, մի՛ ասա, թե կեղծ եմ ես սրտով,
Հեռու էի, բայց հուրս էր քեզ մնում։
Կարո՞ղ եմ հեռանալ ես անվրդով,
Երբ իմ հոգին, պահվում է քո կրծքում՝
Տանն իմ սիրուս․ եւ թե ես հեռացել եմ
Իր հետ կրկին վերադարձել եմ միշտ,
Ճիշտ այն ժամին, որ պահը չկորցնեմ այդ
Մեղքերը քավելու իմ ամբարիշտ։
Մի՛ հավատա, իբրեւ թե ինձ տիրել են
Թուլություններ՝ արյուն թունավորող․
Որ անհեթեթորեն ես քեզ թողել եմ․
Ոչ մի գնով լքել քեզ չեմ կարող․

Քանզի չկա ոչինչ այս տիեզերքում,
Լոկ դու իմ վարդ․ լոկ դու ես իմ կյանքում։