«Սոնետ 2»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սոնետ 2 |հեղինակ = Ւիլյամ Շեքսպիր |թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (անգլերենից)...»:)
 
(հեղինակի անունը թողնել «Ւիլյամ» տարբերակով)
 
(2 intermediate revisions by 2 users not shown)
Տող 11. Տող 11.
  
 
Երբ կգերեն քառսուն ձմեռ ճակատդ
 
Երբ կգերեն քառսուն ձմեռ ճակատդ
Եւ հանդը գեղության քո կակոսեն
+
Եւ հանդը գեղության քո կակոսեն,
 
Կյանքիդ գարնան հպարտ քո հանդերձանքդ
 
Կյանքիդ գարնան հպարտ քո հանդերձանքդ
 
Մի անարժեք քուրձի կվերածեն․
 
Մի անարժեք քուրձի կվերածեն․

Ընթացիկ տարբերակը 23:52, 25 Հուլիսի 2015-ի դրությամբ

Սոնետ 2

հեղինակ՝ Ւիլյամ Շեքսպիր
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (անգլերենից)
աղբյուր՝ [[]]


Երբ կգերեն քառսուն ձմեռ ճակատդ
Եւ հանդը գեղության քո կակոսեն,
Կյանքիդ գարնան հպարտ քո հանդերձանքդ
Մի անարժեք քուրձի կվերածեն․
Այդժամ, թե հարց տան, ո՞ւր է գեղությունդ,
Գանձերն ամեն՝ ծաղկուն քո օրերի,
Ասելը՝ փոս ընկած աչաց խորքում է,
Խայթող ամոթ, սին գովք լոկ կլինի։
Ի՜նչ լավ կարտահայտվեր խոհեմությունդ,
Թե ասեի՛ր․ «Զավակս այս չքնագեղ
Իմ ծերության օրվա արդարացումն է»,
Որ քո պերճանքը նա է ժառանգել։

Եւ պատանի ես մեջ քո ծերության
Եւ զգում ես տաք արյուն, երբ սառն է այն։