«Սուգ և Մելանխոլիա»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 9. Տող 9.
 
:    Մելանխոլիան, որի հասկացությունը իր տարբեր բնորոշումներն է գտել անգամ նկարագրական հոգեբուժության բնագավառում, հանդես է գալիս կլինիկական տարբեր դրսևորումներով, որոնցից չի հետևում՝ հնարավոր կլինի դրանք միավորել, թե՝ ոչ, քանի որ մի քանիսը ավելի շատ առիթ են տալիս մտածելու ոչ այնքան փսիխոգեն, որքան մարմնական թուլությունների մասին։
 
:    Մեր ձեռքի տակ եղած նյութը, բացի այն տպավորություններից, որ սուր աչքը անմիջապես կնկատի, սահմանափակվում է դեպքերի չնչին քանակությամբ, որոնց փսիխոգեն բնույթը ոչ մի կասկած չի հարուցում։ Հետեվաբար, մենք հենց սկզբից պիտի հրաժարվենք այն հավակնությունից, թե այս աշխատանքների արդյունքը համընդհանուր արժեք կարող է ներկայացնել և ինքներս մեզ պիտի սփոփենք հաշվի առնելով, որ հետազոտության մեր արդի միջոցներով մենք չենք կարող ստիպողաբար թելադրել մեր հետևյալ պատկերացումը. իրականության փորձն ցույց է տվել, որ երբ սիրո առարկան(օբյեկտը) այևս գոյություն չունի, Լիբիդոն հակված է ազատագրվելու օբյեկտի հետ ունեցած բոլոր կապերից։ Սրա դեմ գլուխ է բարձրացնում շատ հասկանալի դիմադրությունը. սովորաբար ակնհայտ է, որ մարդը հեշտությամ չի հրաժարվում իր «լիբիդիկ» իրավիճակից անգամ, երբ «սուբոտիտուտը»՝ փոխարինորդը նրան արդեն ազդանշաններ է անում։
 
Այս դիմադրույունը կարող է այնքան հախուռն լինել, որ շեղվելով իրականությունից՝ օբյեկտը մտապահում է ցանկության ցնորական փսիխոզի միջոցով։ Նորմալն այն է, երբ իրականության նկատմամբ նախապատվությունը առաջին պլան է դուրս գալիս։ սակայն պահանջվող աշխատանքը չի կարող իրագործվել անմիջապես։ իրականում այդ աշխատանքը իրականցվում է ամենայն մանրկակրկիտությամբ, պահանջում է ժամանակ և ներդրման էներգիա, և այս ընթացքում կորցրած օբյեկտի գոյությունը շարունակվում է ֆիզիկապես։ամեն մի հուշ, հույս և հիշողություն, որոնց միջոցով Լիբիդոն կապված էր խնդրո առարկայի հետ, գործ է դրվում, ներգրավվում է Լիբիդոյի անտարբերությունը դրանց ենթարկում է մշակման։
+
:    Այս դիմադրույունը կարող է այնքան հախուռն լինել, որ շեղվելով իրականությունից՝ օբյեկտը մտապահում է ցանկության ցնորական փսիխոզի միջոցով։ Նորմալն այն է, երբ իրականության նկատմամբ նախապատվությունը առաջին պլան է դուրս գալիս։ սակայն պահանջվող աշխատանքը չի կարող իրագործվել անմիջապես։ իրականում այդ աշխատանքը իրականցվում է ամենայն մանրկակրկիտությամբ, պահանջում է ժամանակ և ներդրման էներգիա, և այս ընթացքում կորցրած օբյեկտի գոյությունը շարունակվում է ֆիզիկապես։ամեն մի հուշ, հույս և հիշողություն, որոնց միջոցով Լիբիդոն կապված էր խնդրո առարկայի հետ, գործ է դրվում, ներգրավվում է Լիբիդոյի անտարբերությունը դրանց ենթարկում է մշակման։
 
:    Ինչն է պատճառը, որ այդ կոմպրոմիսային գործողությունը, որ ամենայն մանրախնդրությամբ ի կատար է ածվում իրականության հրահանգը, այդպես չափազանց ցավալի է։
 
:    Ինչն է պատճառը, որ այդ կոմպրոմիսային գործողությունը, որ ամենայն մանրախնդրությամբ ի կատար է ածվում իրականության հրահանգը, այդպես չափազանց ցավալի է։
 
:    Դժվար է այս ամենը բացատրել՝ ելնելով տնտեսական շարժառիթներից։ հատկանշական է, որ ցավի նման տհաճությունը ինքնին հասկանալի է թվում մեզ։ Սակայն, փաստն այն է, որ ավարտելով սուգի հետ կապված աշխատանքները, ես-ը իրեն զգում է ազատ և անկաշկանդ։  
 
Տող 18. Տող 18.
 
:    ինքնախարազանման զառանցանքի այս պատկերին, հիմնականում բարոյական առումով, գումարվում է անքնությունը, սննդից հրաժարում և հոգեբանական հիշարժան մի փաստ ևս՝ այն խթանի կորուստը, որ մարդուն կապում է կյանքի հետ։
 
:    ինչպես գիտականորեն, այնպես էլ թերապևտիկորեն անարդյունավետ կլիներ հակաճառել այն հիվանդին, որն իր հանդեպ նման մեղադրանքներ է հարուցում։ պետք է ինչ-որ առումով նա իրավացի լինի և ճիշտ նկարագրի այն, ինչ իրեն թվում է, որ այդպես է։ մենք անհրաժեշտ ենք համարում անմիջապես և անվերապահորեն հաստատել նրա մի քանի ենթադրությունները։
 
նա իրոք էլ զուրկ է հետաքրքրություններից, անկարող սիրելու և գործելու, ինչպես ասում է։սակայն ինչպես մենք արդեն գիտենք, սա հետո է գալիս, սա այդ աշխատանքի, այդ ներքին աշխատանքի հետևանքն է, այն աշխատանքի, որ մեզ անծանոթ է, և որն էլ, ինչպես սուգի ժամանակ , կլանում է նրա ես-ը։
+
:    նա իրոք էլ զուրկ է հետաքրքրություններից, անկարող սիրելու և գործելու, ինչպես ասում է։սակայն ինչպես մենք արդեն գիտենք, սա հետո է գալիս, սա այդ աշխատանքի, այդ ներքին աշխատանքի հետևանքն է, այն աշխատանքի, որ մեզ անծանոթ է, և որն էլ, ինչպես սուգի ժամանակ , կլանում է նրա ես-ը։
 
:    իր հանդեպ արած նրա մյուս մի քանի ինքնակշտամբանքները մեր կարծիքով ևս իրավացի են, միայն թե դրանք նրա մոտ ավելի սուր և խիստ բնույթ են կրում, քան այն մարդկանց մոտ, ովքեր մելանխոլիկ չեն։
 
:    իր հանդեպ արած նրա մյուս մի քանի ինքնակշտամբանքները մեր կարծիքով ևս իրավացի են, միայն թե դրանք նրա մոտ ավելի սուր և խիստ բնույթ են կրում, քան այն մարդկանց մոտ, ովքեր մելանխոլիկ չեն։
 
:    երբ նա իր դաժան ինքնաքննադատության մեջ ներկայանում է որպես փոքրոգի, էգոիստ, անհավատարիմ, կախվածության գերի, որպես մի մարդ, որի բոլոր ջանքերը ուղղված են եղել թաքցնելու իր թուլությունները, ըստ մեզ, նա ինչ-որ չափով մոտենում է ես-ի ճանաչմանը, և միակ հարցը, որ այստեղ առաջանում է, այն է, թե ինչու մարդ պիտի անպայման հիվանդանա, որպեսզի մուտք գործի ճշմարտության աշխարհը։ քանի որ կասակածից վեր է այն փաստը, որ երբ մեկն իրեն ուրիշների մոտ բացահայտում և այնպիսի արժեքներ է վերագրում, ինչպիսիք իշխան Համլետն էր իրեն և ուրիշներին վերագրում, ասում՝ ենք հիվանդ է, անկախ նրանից՝ ճշմարտություն է ասում, թե  չափազանցնում։
 
15:20, 25 Մարտի 2013-ի տարբերակ

Սուգ և Մելանխոլիա

հեղինակ՝ Զիգմունդ Ֆրոյդ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ Գարուն ամսագիր, 3.90

    Այն բանից հետո, երբ երազը մեզ ներկայացվեց իբրև հոգեկան նարցիսային խանգարումների մի սովորական մոդել՝ պիտի ջանանք պարզաբանել մելանխոլիայի էությունը՝ համեմատելով այն սգո աֆեկտի(հոգեխռովքի) հետ։ Սակայն այստեղ, ստացվելիք արդյունքը գերագնահատելուց խուսափելու համար, պիտի նախօրոք մի խոստովանություն անենք։
    Մելանխոլիան, որի հասկացությունը իր տարբեր բնորոշումներն է գտել անգամ նկարագրական հոգեբուժության բնագավառում, հանդես է գալիս կլինիկական տարբեր դրսևորումներով, որոնցից չի հետևում՝ հնարավոր կլինի դրանք միավորել, թե՝ ոչ, քանի որ մի քանիսը ավելի շատ առիթ են տալիս մտածելու ոչ այնքան փսիխոգեն, որքան մարմնական թուլությունների մասին։
    Մեր ձեռքի տակ եղած նյութը, բացի այն տպավորություններից, որ սուր աչքը անմիջապես կնկատի, սահմանափակվում է դեպքերի չնչին քանակությամբ, որոնց փսիխոգեն բնույթը ոչ մի կասկած չի հարուցում։ Հետեվաբար, մենք հենց սկզբից պիտի հրաժարվենք այն հավակնությունից, թե այս աշխատանքների արդյունքը համընդհանուր արժեք կարող է ներկայացնել և ինքներս մեզ պիտի սփոփենք հաշվի առնելով, որ հետազոտության մեր արդի միջոցներով մենք չենք կարող ստիպողաբար թելադրել մեր հետևյալ պատկերացումը. իրականության փորձն ցույց է տվել, որ երբ սիրո առարկան(օբյեկտը) այևս գոյություն չունի, Լիբիդոն հակված է ազատագրվելու օբյեկտի հետ ունեցած բոլոր կապերից։ Սրա դեմ գլուխ է բարձրացնում շատ հասկանալի դիմադրությունը. սովորաբար ակնհայտ է, որ մարդը հեշտությամ չի հրաժարվում իր «լիբիդիկ» իրավիճակից անգամ, երբ «սուբոտիտուտը»՝ փոխարինորդը նրան արդեն ազդանշաններ է անում։
    Այս դիմադրույունը կարող է այնքան հախուռն լինել, որ շեղվելով իրականությունից՝ օբյեկտը մտապահում է ցանկության ցնորական փսիխոզի միջոցով։ Նորմալն այն է, երբ իրականության նկատմամբ նախապատվությունը առաջին պլան է դուրս գալիս։ սակայն պահանջվող աշխատանքը չի կարող իրագործվել անմիջապես։ իրականում այդ աշխատանքը իրականցվում է ամենայն մանրկակրկիտությամբ, պահանջում է ժամանակ և ներդրման էներգիա, և այս ընթացքում կորցրած օբյեկտի գոյությունը շարունակվում է ֆիզիկապես։ամեն մի հուշ, հույս և հիշողություն, որոնց միջոցով Լիբիդոն կապված էր խնդրո առարկայի հետ, գործ է դրվում, ներգրավվում է Լիբիդոյի անտարբերությունը դրանց ենթարկում է մշակման։
    Ինչն է պատճառը, որ այդ կոմպրոմիսային գործողությունը, որ ամենայն մանրախնդրությամբ ի կատար է ածվում իրականության հրահանգը, այդպես չափազանց ցավալի է։
    Դժվար է այս ամենը բացատրել՝ ելնելով տնտեսական շարժառիթներից։ հատկանշական է, որ ցավի նման տհաճությունը ինքնին հասկանալի է թվում մեզ։ Սակայն, փաստն այն է, որ ավարտելով սուգի հետ կապված աշխատանքները, ես-ը իրեն զգում է ազատ և անկաշկանդ։
    Այժմ վերագրենք մելանխոլիային այն ամենը, ինչ մենք իմացանք Սուգ-ի մասին։ դեպքերի մի ամբողջ շարքում ակնհայտ է, որ ԱՅՆ նույնպես մի ռեակցի աէ, որ առաջ է գալիս սիրո առարկան կորցնելիս։ Մյուս դեպքում կարելի է հաստատել, որ այդ կորուստը ավելի շատ բարոյական բնույթ է կրում։
    իհարկե, այս դեպքում խնդրո առարկան իրականում մեռած չէ, սակայն այն գոյություն չունի այևս որպես սիրո առարկա։ (օրինակ՝ լքված հարսնացուի դեպքը) մի շարք այլ դեպքերում էլ պարտադված ես ընդունել նման կորստի վարկածը, սակայն անհնար է պարզորոշ պատկերացնել, թե այդ ինչ է կորել, քանի որ վստահությամբ կարելի է ասել, հիվանդն անգամ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչ է կորցրել։ ի դեպ, կարող է լինել և այնպես, որ մելանխոլիայի պատճառ հանդիսացող կորուստը հայտնի է հիավնդին։ նա, իհարկե, գիտի թե ում է կորցրել, սակայն չգիտի, թե ինչ է կորցրել այդ մեկի մեջ։ սա հանգեցնում է այն բանին, որ մենք կարող ենք վերագրել մելանխոլիային մի առարկայի կորուստ, որն անհայտ է և չի գիտակցվում, ի տարբերություն սուգի, որի դեպքում այն ամենը, ինչ վերաբերում է անձին՝ գիտակցված է։ Սուգի դեպքում մենք հայտնաբերեցինք, որ արգելակումները և հետաքրքրության բացակայությունը ամբողջովին բացատրվում էին սուգ-ի հետ կապված աշխատանքով, որը կլանում է ես-ին։ անբացատրելի, անծանոթ կորուստը, որ նկատվում է մելանխոլիայի դեպքում , պետք է որ հետևաբար ունենա ներքին աշխատանք, այնպիսի մի աշխատանք, որը պատասխանատու կլինի մելանխոլիայի արգելման համար։ միակ տարբերությունն այն է, որ մելանխոլիկ արգելակումը մեզ վրա հանելուկի տպավորությունն է թողնում, քանի որ չենք կարողանում տեսնել, թե այդ ինչն է այդպես կլանում հիվանդին։
    մելանխոլիկը ներկայացնում է մի հատկանիշ ևս, որը բացակայում է սուգի դեպքում, այն է՝ իր նկատմամբ հարգանքի(արժանապատվության) զգացման արտակարդ նվազեցում, ես-ի անսահման աղքատացում։ սուգի դեպքում աշխարհը դառնում է դատարկ և աղքատ, մելանխոլիայի դեպքում՝ ես-ն է դատարկվում և աղքատանում։ հիվանդը նկարագրում է իր ես-ը, որպես մի անարժեք, գործունեության համար անկարող, բարոյապես դատապարտելի մի բան։ ինքն իրեն հանդիմանում է, հայհոյում և սպասում, որ իրեն դուրս շպրտեն, պատժեն։ ստորանում է բոլորի առջև, մեղադրում է նրանց, ովքեր կապված են եղել այնպիսի մի անարժանի հետ, ինչպիսին ինքն է։
    Նա չի կարողանում դատել-հասկանալ, որ իր հետ փոփոխություններ են կատարվել և ինքնաքննադատությունը տարածելով անգամ անցյալ վրա, ասում է, որ ինքը երբեք էլ լավը չի եղել։
    ինքնախարազանման զառանցանքի այս պատկերին, հիմնականում բարոյական առումով, գումարվում է անքնությունը, սննդից հրաժարում և հոգեբանական հիշարժան մի փաստ ևս՝ այն խթանի կորուստը, որ մարդուն կապում է կյանքի հետ։
    ինչպես գիտականորեն, այնպես էլ թերապևտիկորեն անարդյունավետ կլիներ հակաճառել այն հիվանդին, որն իր հանդեպ նման մեղադրանքներ է հարուցում։ պետք է ինչ-որ առումով նա իրավացի լինի և ճիշտ նկարագրի այն, ինչ իրեն թվում է, որ այդպես է։ մենք անհրաժեշտ ենք համարում անմիջապես և անվերապահորեն հաստատել նրա մի քանի ենթադրությունները։
    նա իրոք էլ զուրկ է հետաքրքրություններից, անկարող սիրելու և գործելու, ինչպես ասում է։սակայն ինչպես մենք արդեն գիտենք, սա հետո է գալիս, սա այդ աշխատանքի, այդ ներքին աշխատանքի հետևանքն է, այն աշխատանքի, որ մեզ անծանոթ է, և որն էլ, ինչպես սուգի ժամանակ , կլանում է նրա ես-ը։
    իր հանդեպ արած նրա մյուս մի քանի ինքնակշտամբանքները մեր կարծիքով ևս իրավացի են, միայն թե դրանք նրա մոտ ավելի սուր և խիստ բնույթ են կրում, քան այն մարդկանց մոտ, ովքեր մելանխոլիկ չեն։
    երբ նա իր դաժան ինքնաքննադատության մեջ ներկայանում է որպես փոքրոգի, էգոիստ, անհավատարիմ, կախվածության գերի, որպես մի մարդ, որի բոլոր ջանքերը ուղղված են եղել թաքցնելու իր թուլությունները, ըստ մեզ, նա ինչ-որ չափով մոտենում է ես-ի ճանաչմանը, և միակ հարցը, որ այստեղ առաջանում է, այն է, թե ինչու մարդ պիտի անպայման հիվանդանա, որպեսզի մուտք գործի ճշմարտության աշխարհը։ քանի որ կասակածից վեր է այն փաստը, որ երբ մեկն իրեն ուրիշների մոտ բացահայտում և այնպիսի արժեքներ է վերագրում, ինչպիսիք իշխան Համլետն էր իրեն և ուրիշներին վերագրում, ասում՝ ենք հիվանդ է, անկախ նրանից՝ ճշմարտություն է ասում, թե չափազանցնում։
    դժվար չէ նկատել նաև՝ ելնելով մեր դատողություններից, որ գոյություն չունի որևէ համապատասխանություն ինքնաարժեզրկման կարևորության և նրա իրական արդարացման միջև։
    նա, ով այռ այսօր վայելել է հիանալի, աշխատասեր և հավատարիմ կնոջ համբավ, մելանխոլիայի ժամանակ իր մասին կչարախոսի այնպես, ինչպես կանի նաև անարժանը։ չնայած, որ այս դեպքում առաջին կինն ավելի պատճառներ ունի մելանխոլիայի մեջ ընկնելու, քան նա, որի մասին ոչ մի լավ բան չի կարելի ասել։ վ երջապես մեզ մնում է միայն զարմանալ, որ չնայած ամեն ինչին՝ մելանխոլիկը բոլորովին էլ իրան չի պահում մի մարդու պես, որին տանջում է խղճի խայթը, ինքնկշտամբանքը։ այստեղ բացակայում է ուրիշների հանդեպ ամոթ զգացումը, մի բան, որ պիտի ավելի շեշտված լիներ իր վիճակում կամ գոնե արտահայտված չլիներ այդպես ցայտուն։ մելանխոլիկների մոտ պարզապես բացահայտորեն շեշտված է հակառակ գիծը, մյուսների առջև նա «բացվում է», թերևս լկտիորեն և կարծես հաճույք է զգում իր «մերկությունից»։
    այսպիսով այնքան էլ կարևոր չէ՝ մելանխոլիկը իր դաժան ինքնարժեզրկման մեջ իրավացի է, թե՝ ոչ, համապատասխանում է իր քննադատությունը մյուսների կարծիքներին, թե չի համապատասխանում։ մեզ միայն հետաքրքրում է այն, որ նա ճշտությամբ է նկարագրում իր հոգեկան վիճակը։ եթե նա կորցրել է, իր նկատմամբ հարգանքը, պետք է որ դրա գամար հիմքեր ունենա։ այստեղ է որ առաջ է գալիս մի հակադություն, որը մեր առջև դժվար լուծելի խնդիր է դնում։ սուգի հետ համեմատությունը մեզ ենթադրել էր տալիս, որ մելանխոլիկի կորուստը վերաբերում է օբյեկտին, սակայն ելնելով նրա ասածներից՝ այդ կորուստը վերաբերում է ես-ին։ այս հակասությունը առճակատելուց առաջ մի պահ կանգ առնենք այն բանի վրա, թե մելանխոլիկի հիվանդությունը ինչ է թույլ տալիս նկատելու մարդկային ես-ի կառուցված կապակցությամբ։ մենք տեսնում են, թե ինչպես «ես»-ի մի մասը հակադրվում է մյուսին, իր վրա կրում քննադատական գնահատականը, այն ընդունում , այսպես ասած, որպես օբյեկտ։ մենք ենթադրում ենք, որ քննադատական ինստանցիան, որն այստեղ ես-ից սահմանազատվում է ճեղքման հետևանքով, կարող է մյուս պարագաներում նույնպես ցույց տալ իր ինքնուրույնությունը. մեր բոլոր հետագա դիտարկումները կհաստատեն այդ ենթադրոթյունը, մենք պարզորոշ կտեսնենք այն պատճառները, որոնք թույլ են տալիս առանձնացնելու ինստանցիան ես-ից։ այն, ինչի հետ մենք այստեղ ծանոթանում ենք, ինստանցիան է, որը սովորոբար բարոյական խիղճ են կոչում։ այն մենք խղճի ցենզուրայի և իրականության փորձի հետ մեկտեղ կդասենք «ես»-ի խոշոր նշանակումների շարքը և, անկասկած, կգտնենք այն փաստի ապացույցը, ըստ որի կարելի կլինի հաստատել բարոյական խղճի և միայն նրա հիավնդ լինելու հնարավորությունը։