Changes

Սպանություն Մորգ փողոցում

Ավելացվել է 3 բայտ, 19:36, 3 Դեկտեմբերի 2015
― Մինչև անկյունադարձը, որքան հիշում եմ, մենք խոսում էինք ձիերի մասին։ Այդտեղ մեր զրույցն ընդհատվեց։ Երբ ճանապարհն անցնելով մենք ելանք այս փողոցը, որտեղից֊որտեղ բսնած բանջարավաճառը, խնձորի մեծ զամբյուղը գլխին, արագ անցավ և շտապելուց հրեց ձեզ գլաքարերի կույտի վրա, որ թափված էր այնտեղ, ուր նորոգում էին սալահատակը։ Դուք գայթեցիք քարի վրա, թեթևակի ձգվեցին ձեր ջլերը, զայրացաք, համենայն դեպս կնճռոտվեցիք, ինչ֊որ բան մրթմրթացիք, մեկ անգամ էլ նայեցիք գլաքարի կույտին և լուռ շարունակեցիք ճանապարհը։ Չեմ ասի, թե հետևում էի ձեզ, պարզապես դիտողականությունը վերջերս դարձել է իմ երկրորդ բնավորությունը։
Դուք համեստորեն չէիք բարձրացնում ձեր աչքերը և միայն խեթ֊խեթ նայում էիք մայթի փոսերին և ճեղքերին (որից կռահեցի, որ դեռ մտածում եք գլաքարի մասին), մինչև որ մենք հավասարվեցինք այն նրբանցքին, որը կրում է Լամարթինի<ref>Ալֆոնս Լամարթին (1791-1869) ֆրանսիական պոետ, պատմաբան և քաղաքական գործիչ։</ref> անունը և նոր ձևով է սալահատակված՝ շախմատաձև դասավորված, կիպ հագցված սալերով։ Դուք նկատելիորեն զվարթացաք, իսկ ձեր շրթունքների շարժումից ես կռահեցի «ստերեոտոմիա» բառը, մի տերմին, որով մի առանձին շուքի համար կնքել են սալահատակման այդ եղանակը։ Ես հասկացա, որ «ստերեոտոմիա» բառը ձեզ պիտի հանգեցնի ատոմների, ի դեպ նաև Էպիկուրի ուսմունքի շուրջ մտքին։ Եվ քանի որ վերջերս մեր խոսակցության թեման դա էր՝ ես պատմում էի ձեզ, թե այդ ազնիվ հույնի աղոտ եզրահանգումներն ինչ զարմանալիորեն են հաստատվում ժամանակակից տիեզերածնության հետևություններով՝ երկնային միգամածությունների ասպարեզում, և որ դեռ ոչ ոք արժանին չի հատուցել նրան, ապա սպասում էի նաև, որ ձեր հայացքը կուղղեք Օրիոն համաստեղության վիթխարի միգամածությանը։ Եվ դուք, իրոք, վեր նայեցիք, ապացուցելով, որ ես անսխալ գնում եմ ձեր հետքերով։ Ի դեպ, երեկվա «Musee>-ում «Musée»֊ում ոմն զոիլոս<ref>Զոիլոս ― չար, մանրախնդիր քննադատ։</ref> Շանթիլյիի դեմ թունոտ հարձակման մեջ բավական անարժան կերպով ակնարկելով, որ բեմակոշիկ հագած կաշկակարը ջանացել է փոխել իր անունն իսկ, մեջ է բերել լատինական հեղինակի մի տողը, որին մենք հաճախ ենք դիմել մեր զրույցների ընթացքում։ Ես նկատի ունեմ հետևյալ բանաստեղծությունը․ Perdidit antiguum litera prima sonum.<ref>Նախկին հնչումն է կորցրել տառն առաջին» (լատ․)։</ref>
Ինչ֊որ առիթով ձեզ պատմել եմ, որ այստեղ նկատի է առնված Օրիոնը, որ մի ժամանակ գրվել է Ուրիոն։ Մենք դեռ կատակեցինք այդ առթիվ, այնպես որ դա հիշվող դեպք է։ Ես հասկացա, որ Օրիոնը ձեզ կհանգեցնի Շանթիլյիի մասին մտքի, և ձեր ժպիտը դա հաստատեց։ Դուք հոգոց հանեցիք ի զենումն հանձնված խեղճ զոհի համար։ Այդ ամբողջ ընթացքում դուք քայլում էիք կռացած, իսկ այստեղ ուղղվեցիք հասակով մեկ։ Իսկ ես վճռեցի, որ դուք մտածում էիք վտիտ կոշկակարի մասին։ Այդտեղ էլ ես ընդհատեցի ձեր մտորումները, նկատելով, որ մեր Շանթիլյին իսկապես էլ հասակ չի քաշել և ավելի լավ կլիներ բախտը փորձեր «Վարյետե» թատրոնում։
Վստահելի
593
edits