Changes

Վեսլի Ջեքսոնի արկածները

No change in size, 23:40, 1 Հունվարի 2017
/* Գլուխ հիսունհինգերորդ */
==Գլուխ հիսունհինգերորդ==
'''Վեսլին ու Ջինը Ջիլը դառնում են այր ու կին՝ մի մարմին որ եթե աստված տա, որդի ունենան'''
Բռնեցի Ջիլի ձեռքը, ու մենք դուրս եկանք, բայց տուն չգնացինք, որովհետև ուզում էի նորահարսիս հետ թափառել Լոնդոնի փողոցներում։ Ռիջընթ փողոցով հասանք Փիքադիլի հրապարակ, ուր հանդիպել էինք առաջին անգամ։ Կանգնեցինք հենց էնտեղ, ուր էն իրիկուն կանգնած էինք։ Գնացինք Սեյնթ Ջեյմսի զբոսայգի ու նստեցինք հենց նույն նստարանին, ուր նստել, խոսում էինք։ Հետո գնացինք էնտեղ, ուր են կինն էր ապրում, ու ես զանգը տվի։ Նա դուռը բացեց թե չէ, ասի․