Changes

Աստղագիտություն

Ավելացվել է 106 465 բայտ, 14:55, 2 Դեկտեմբերի 2018
# Ինչքանո՞վ կփոփոխվի համաստեղությունների գծագրվածքը, եթե նրանք դիտվեն ոչ թե Երկրից, այլ Պլուտոնից։
# *Ինշպիսի՞ ամենամեծ անկյունային հեռավորության վրա, եթե նայենք Երկրից, կերևա այն մոլորակը, որը, ենթադրենք՝ պտտվում է Կենտավրոսի α աստղի շուրջը՝ 150 000 000 կմ հեռավորության վրա։
</small>
===ՀԵՌԱԴԻՏԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԵԿՏՐԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ===
# Ինչո՞ւմն է կայանում Դոպլեր—Ֆիզոյի սկզբունքը։ Ինչպե՞ս են որոշում երկնային մարմինների արագությունն ու շարժման ուղղությունը։
# Ի՞նչ եղանակներով ու գործիքներով են որոշում երկնային մաոմինների ջերմաստիճանը։
</small>
 
==ԳԼՈՒԽ V: ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱՍԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ==
 
===ԼՈՒՍԻՆ===
 
§ 85. ԼՈՒՍՆԻ ՊՏՈՒՅՏՆ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋԸ։ '''Լուսինը մշտապես դարձած է դեպի Երկիրը միևնույն կիսագնդով''', և մենք տեսնում ենք նրա միայն մեկ երեսը։ Առաջին հայացքից թվում է, որ եթե Լուսինը միշտ իր միևնույն կողմով է դարձած դեպի Երկիրը, նշանակում է, նա իր առանցքի շուրջը չի պտտվում։ Դժվար չէ հասկանալ, որ այդ եզրակացությունը սխալ է. եթե մենք պտտվելու լինենք որևէ առարկայի (օրինակ, աթոռի) շուրջը և միևնույն ժամանակ ինքներս չպտտվենք մեր առանցքի շուրջը, այսինքն՝ շարունակ նայենք միևնույն կողմը (ասենք՝ դեպի գրատախտակը), մենք մեր մարմնի զանազան կողմերը հաջորդաբար կդարձնենք դեպի այդ առարկան։ Ընդհակառակն, որպեսզի շարունակ նայենք աթոռին՝ երեսներս դարձրած դեպի այն, հարկավոր է նրա շուրջը պտտվելու ժամանակ շուռ գալ շրջապատի առարկաների նկատմամբ, այսինքն՝ պտտվել առանցքի շուրջը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_081.png|400px|frameless|thumb|center]]
 
'''Լուսնի՝ իր առանցքի շուրջը կատարած պտույտի պարբերությունը ճշտությամբ հավասար է Երկրի շուրջը նրա պտտման պարբերությանը։''' Պտտվելով իր առանցքի շուրջը, Լուսինը փոփոխակիորեն դեպի Արեգակն է դարձնում իր տարբեր կողմերը։ Հետևաբար՝ Լուսնի վրա տեղի է ունենում ցերեկվա և գիշերվա հերթափոխություն, բայց Լուսնի վրա օրը հավասար է նրա սինոդիկ ամսվան, այսինքն՝ ցերեկը տևում է գրեթե 15 երկրային օր, այդքան էլ տևում է այնտեղ գիշերը։
 
<small>Թեև Լուսինը միշտ իր միևնույն կողմով է դարձած դեպի Երկիրը, այնուամենայնիվ, դիտման համար մատչելի է նրա մակերևույթի ոչ միայն կեսը, տյլև մի քիչ ավելին։ Բանը նրանումն է, որ Լուսինը Երկրի շուրջը պտտվելու ժամանակ իր առանցքի շուրջը կարծես փոքր-ինչ ճոճվում է։ Այդ '''լիբրացիա''' կոչված երևույթը, որ մասամբ իրական է, մասամբ թվացող, տեղի է ունենում տարբեր պատճառներից։ Այդ պատճառներից գլխավորն այն է, որ Լուսնի պտույտն իր առանցքի շուրջը կատարվում է համաչափ, մինչդեռ նրա շարժումը Երկրի շուրջը (էլիպսային ուղեծրով) երբեմն արագ է տեղի ունենում և երբեմն էլ դանդաղ։ Դրա հետևանքով մենք ժամանակ առ ժամանակ կարողանում ենք տեսնել Լուսնի մյուս կիսագնդի ոչ այնքան մեծ մասերը, որը և թույլ է տվել ուսումնասիրելու ընդհանուր առմամբ նրա մակերևույթի 0,6 մասը։</small>
 
[[Պատկեր:Astronomy_pic_082.png|400px|frameless|thumb|center]]
 
§ 86. ԼՈՒՍՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Երկրի արբանյակի՝ Լուսնի մակերևույթը, նրա շարժումը և այնտեղ տիրող ֆիզիկական պայմաններն ավելի լավ են ուսումնասիրված, քան երկնային որևէ այլ մարմնի, շնորհիվ այն բանի, որ Լուսինը մեզ ամենամոտ գտնվող երկնային մարմինն է։ Այդ հանգամանքը թույլ է տալիս շատ մանրամասն կերպով ուսումնասիրել նաև նրա մակերևույթի առանձնահատկությունները։ Լուսնի մակերևույթի մանրամասնություններից շատերը նույնիսկ ուժեղ երկդիտակով էլ երևում են։
 
Լուսնի սկավառակի վրա չզինված աչքով արդեն կարելի է տեսնել մուգ բծեր, որոնք XVII դ․ '''ծովեր''' են անվանվել։ Այդ անվանումը մինչև այժմ էլ պահպանվել է, թեև վաղուց արդեն հաստատված է, որ Լուսնի վրա ջուր չկա։ Լուսնի «ծովերը» իրենցից ներկայացնում են հարթավայրային շրջաններ, որոնք մյուս՝ բազմաթիվ անհարթություններով ծածկված շրջանների համեմատությամբ ավելի քիչ լույս են անդրադարձնում և ավելի խավար են թվում։
 
[[Պատկեր:Astronomy_pic_083.png|400px|frameless|thumb|center]]
 
Հեռադիտակով նայելիս աչքի է դարնում այն, որ Լուսնի մակերևույթը ծայր աստիճան անհարթ է,— նա ամբողջապես ակոսված է լեռներով ու լեռնաշղթաներով և կարծես թե ծածկված է տարբեր մեծության փոսերով։ Այդ փոսերը կլոր ձև ունեն։ Լուսնի սկավառակի եզրերին նրանք ավելի ձգված տեսք ունենք բայց դա հեռանկարի հետևանք է. մենք նրանց նայում ենք ոչ թե ուղիղ վերևից, այլ կողքից։ Դրանք '''օղաձև լեռներն են'''։ Շնորհիվ այն բանի, որ նրանք որոշ չափով նմանվում են երկրային հրաբուխների խառնարաններին, նրանց տվել էին '''խառնարան''' անունը։ Այժմ իրենց կլոր ձևի պատճառով նրանց սովորաբար '''կրկես''' են անվանում։ Մի քանի կրկեսների տրամագծերը գերազանցում են 200 կմ։ Կրկեսների հատակը բավականին հարթ է, բայց այդ հարթություններն օղի ձևով շրջապատող լեռները շատ բարդ կառուցվածք ունեն։ Այդ լեռնային բլուրների բարձրությունը հաճախ մի քանի կիլոմետրի է հասնում։
 
Լուսնի կրկեսները՝ խառնարանները շատ քիչ են նմանվում երկրային հրաբուխների սովորական խառնարաններին։ Լուսնի և Երկրի լեռների բարձրությոոնների և խառնարանների խորության հարաբերակցությունը իրարից խիստ տարբեր են (նկ․ 84)։ Այն ժամանակ, երբ երկրային հրաբուխների խառնարաններն իրենցից ներկայացնում են կոնաձև լեռնեցի գագաթին ոչ այնքան մեծ տրամագիծ ունեցող կոնաձև խորություններ, Լուսնի կրկեսներն իրենց տրամագծի համեմատ շատ փոքր խորություն ունեն և իրենց ձևով ավելի շուտ նման են փոքրիկ ափսեի։
 
Արեգակի լույսով լուսավորված լեռները, մանավանդ նրանք, որոնք Լուսնի սկավառակի վրա գտնվում են լույսի և ստվերի այն սահմանում, որը '''տերմինատոր''' է կոչվում, գցում են ստվերներ, որոնց երկարության միջոցով կարելի է որոշել լեռների բարձրությունը։ Տերմինատորը ցերեկվա ու գիշերվա սահմանագիծն է ներկայացնում, և այն շրջաններում, որոնք ընկած են նրա մոտերքը, Լուսնի վրա դիտվում է կա՛մ արևածագ, կա՛մ արևամուտ։ Լիալուսնի ժամանակ Երկրի վրա գտնվող գիտողները Լուսնին նայում են ճիշտ նույն կողմից, ո՛ր կողմից նրան Արեգակն է լուսավորում, ուստի Լուսնի լեռների ստվերները չեն նկատվում, և դա հնարավորություն չի տալիս ծանոթանալու Լուսնի մակերևույթի ռելեֆին։
 
Լուսնի մակերևույթի որոշ տեղերում երևում են հսկայական լեռնաշղթաներ, որոնք նման են երկրային լեռնաշղթաներին, և նրա կեղևն ակոսող երկար ճեղքվածքներ։ Եթե Լուսնի վրա բանական էակներ գոյություն ունենային, որոնք կարողանային մեր քաղաքների պես արհեստական շինվածքներ կանգնեցնել, ապա մենք այդ կտեսնեինք, որովհետև ժամանակակից հեռադիտակները հնարավորություն են տալիս Լուսնի վրա տեսնելու մի քանի հարյուր մետր և ավելի պակաս չափերի գոյացություններ։
 
Լուսինը լիալուսնի ժամանակ դիտելիս աչքի են զարնում լուսավոր ճառագայթներ, որոնք ճաճանչաձև ցրվում են Լուսնի որոշ կրկեսներից։ Առավել երկար ճառագայթներ ելնում են Տիխո կրկեսից (Լուսնի հարավային կիսագնդում)։ Ենթադրում են, որ դրանք հրաբխային մոխրից գոյացած փոքր թմբեր են։
 
§ 87. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ չափազանց յուրահատուկ են և խիստ տարբերվում են երկրային պայմաններից։ '''Լուսնի վրա ծանրության ուժը վեց անգամ փոքր է, քան Երկրի վրա։''' Այդ հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ Լուսինը չի կարողացել պահել օդի և ջրի գոլորշիների մասնիկները։ Ուստի լուսինը զուրկ է '''մթնոլորտից և նրա «ծովերում» ոչ մի կաթիլ ջուր չկա'''։
 
[[Պատկեր:Astronomy_pic_084.png|100px|frameless|thumb|right]]
 
Լուսնի վրա մթնոլորտի բացակայությունն ապացուցվում է մի քանի երևույթներով։ Դրանցից մեկն այն է, որ երբ Լուսինը ծածկում է աստղերը, նրանք, մոտենալով Լուսնի եզրին, ոչ թե աստիճանաբար են մարում, այլ մեկից ծածկվում են նրա հետևը։ Եթե Լուսնի վրա մթնոլորտ լիներ, աստղերը աստիճանաբար կմարեին, որքան աստղերը մոտենային Լուսնի եզրին, այնքան նրանց պայծառությունը կթուլանար, շնորհիվ այն բանի, որ Լուսնի օդը կկլաներ նրանց լույսը։
 
Մթնոլորտի բացակայությունը Լուսնի վրա առաջ է բերում հետևյալ երևույթները։ Լուսնի լեռների ստվերները մուգ են և ցայտուն, Լուսնի վրա ո՛չ արշալույս կա, ո՛չ վերջալույս և ո՛չ էլ եղանակի որևէ երևույթ, երկինքը բոլորովին սև է թվում, և նրա վրայից կարելի է Արեգակը, Երկիրն ու աստղերը տեսնել միաժամանակ (մեր երկնքի կապույտ գույնը, արշալույսը, աղջամուղջը, վերջալույսը և այլ երևույթները առաջ են դալիս օդի մասնիկների կողմից լույսը ցրելու հետևանքով)։ Լուսնի վրա երբեք անձրև չի լինում, և մենք նրա մակերևույթի վրա երբեք ամպեր կամ մառախուղ չենք դիտում։
 
Ջերմաստիճանի տատանումները մեղմացնող մթնոլորտի բացակայության և ցերեկվա ու գիշերվա երկարատևության շնորհիվ Լուսնի վրա տաքն ու ցուրտը շատ արագ են հաջորդում իրար։ Լուսնի՝ 354 ժամ տևող ցերեկվա ընթացքում նրա մակերևույթը շիկանում է մինչև +120°, իսկ այնուհետև 354 ժամ տևող գիշերվա ընթացքում սառչում է մինչև —160°։ Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ Լուսնի՝ մեզ անտեսանելի կողմի պայմանները տարբեր կարող են լինել դեպի մեզ դարձած կիսագնդի պայմաններից։ '''Գոյություն ունեցող պայմաններում Լուսնի վրա օրգանական կյանք անհնարին է։'''
 
<small>Լուսնի բազմաթիվ կրկեսների օղանման ձևը, որոնց նմանը մենք վրա գրեթե չենք հանդիպում, իրենց ծագումով անկասկած պարտական են Լուսնի վրա տիրող ֆիզիկական պայմաններին։ Կա երկու ենթադրություն։ Այդ խառնարանները կարող էին առաջանալ (ինչպես արկերի պայթյունից առաջացող փոսերը) Լուսնի վրա այն մեծ երկնաքարերի (մետեորիտների) վայր ընկնելու ժամանակ, որոնք շարժվում են միջմոլորակային տարածության մեջ։ Այդպիսի քարերը Երկրի վրա ընկնելիս սովորաբար մեծ փոսեր չեն կարողանում առաջացնել, որովհետև մթնոլորտի դիմադրությունը մեղմացնում է նրանց հարվածը։ Իսկ եթե երբեմն այդպիսի փոսեր առաջանում էլ են (շատ մեծ երկնաքարեր վայր ընկնելու դեպքում), ապա նրանցից շատերը երկրային պայմաններում չեն պահպանվել՝ ջրի և քամու կործանարար ազդեցության շնորհիվ։</small>
 
Մյուս ենթադրությամբ Լուսնի կրկեսները գոյացել են վաղուց անցած ժամանակներում հրաբխային ուժեղ գործունեության հետևանքով։ Որոշ պայմաններում այդ գործունեությունը կարող է արտահայտվել ոչ թե կոնաձև հրաբուխների խառնարաններից տեղի ունեցող ժայթքումների ձևով, այլ լայն բացված անցքերից լավայի հանդարտ դուրս հոսելու ձևով, որոնք լավային լճեր են առաջացնում։ Այդ հիպոթեզի համաձայն, որը մշակել է սովետական երկրաբան ակադեմիկոս Պավլովը, Լուսնի կրկեսները պետք է դիտել որպես սառած լավայի լճեր։
 
===ՄՈԼՈՐԱԿՆԵՐ===
 
§ 88. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Արեգակնային համակարգության մեջ մտնում են այն մոլորակները, որոնք իրենց արբանյակների հետ միասին պտտվում են Արեգակի շուրջը։
 
'''Մոլորակներն Արեգակի նկատմամբ դասավորված են հետևյալ կարգով. Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն և Պլուտոն։''' Մերկուրին գրեթե երեք անգամ ավելի մոտ է Արեգակին, իսկ Պլուտոնը 40 անգամ ավելի հեռու է նրանից, քան Երկիրը։
 
Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև Արեգակի շուրջը պտտվում է մանր մոլորակների մի ամբողջ խումբ, որոնք աստերոիդներ են կոչվում։ '''Նրանցից հայտնիների թիվը մեկ ու կես հագարիդ ավելի է։'''
 
Արեգակնային համակարգության կազմի մեջ մտնում են նաև յուրահատուկ երկնային լուսատուները, որոնք կոչվում են '''գիսավորներ''', և բազմաթիվ մետեորային մարմիններ։
 
Մոլորակները կարելի է բաժանել երկու միմյանցից բոլորովին տարբեր խմբի։ Առաջին խմբին են պատկանում Երկրի տիպի մոլորակները՝ '''Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը'''։ Նրանց չափերը համեմատաբար փոքր են, մոտ են Արեգակին, խտությունը մեծ է, և մակերևույթը՝ պինդ։ Ֆիզիկական պայմաններն այդ մոլորակներից մի քանիսի վրա օրգանական կյանքի գոյություն հնարավոր են դարձնում։
 
Մոլորակների երկրորդ խումբը Արեգակից հեռու գտնվող, փոքր խտություն ունեցող երկնային խոշոր մարմիններն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը։ Նրանք բոլորն էլ շրջապատված են վիթխարի թանձր մթնոլորտով, որը մեզանից բոլորովին ծածկում է մոլորակի մակերևույթը։ Այդ մոլորակներն արագորեն պտտվում են իրենց առանցքի շուրջը և այդ պատճառով էլ խիստ տափակացած են։
 
[[Պատկեր:Astronomy_pic_085.png|200px|frameless|thumb|center]]
 
Մոլորակներից ամենամեծը Յուպիտերն է, իսկ ամենափոքրը՝ Մերկուրին (եթե մի կողմ թողնենք մանր մոլորակները՝ աստերոիդները)։
 
Մոլորակների վերաբերյալ բոլոր թվական տվյալները բերված են դասագրքի վերջում՝ VI աղյուսակում։
 
§ 89. ՄԵՐԿՈՒՐԻ ԵՎ ՎԵՆԵՐԱ։ Հեռադիտակով դիտելիս և՛ '''Մերկուրին''', և՛ '''Վեներան դրսևրում են փուլեր''', որ նրանց նմանեցնում են լուսնին, միայն թե նրանց մակերևույթների վրա գրեթե ոչ մի մանրամասնություն չի երևում։
 
Այդ մոլորակների մասին, դիտումների համար նրանց անբարենպաստ դիրք ունենալու հետևանքով (համ. § 57), քիչ բան է հայտնի։ Երկու մոլորակն էլ, մանավանդ Մերկուրին, ավելի մոտ են Արեգակին, ուստի և Արեգակից անհամեմատ շատ լույս ու ջերմություն են ստանում, քան Երկիրը։ Ո՛չ Մերկուրիի և ոչ էլ Վեներայի շուրջը արբանյակներ չեն հայտնաբերվել։
 
[[Պատկեր:Astronomy_pic_086.png|200px|frameless|thumb|center]]
 
'''Մերկուրին զուրկ է մթնոլորտից։''' Իր առանցքի շուրջը նրա պտտվելու պարբերությունը հավասար է Արեգակի շուրջը պտտվելու պարբերությանը , ուստի նրա կիսագնդերից մեկը շարունակ դարձած է դեպի Արեգակը և չափազանց տաքացած է, մինչդեռ մյուսը գտնվում է հավերժական ցուրտ գիշերվա խավարի մեջ։
 
'''Վեներան ծածկված է թանձր մթնոլորտով''', որը մեզանից ծածկում է նրա մակերևույթը։ Այդ մթնոլորտի գոյությունը առաջինը հայտնաբերել է մեծ Լոմոնոսովը։ Ամպերի պատճառով մեզ ճշտորեն հայտնի չէ Վեներայի՝ իր առանցքի շուրջը պտտվելու պարբերությունը։ Նրա ամպերի կազմությունը նույնպես դեռ հայտնի չէ։ Ըստ երևույթին, նրա ամպերը ջրային գոլորշիներից չեն կազմված։ Հաստատված է, որ Վեներայի մթնոլորտը մեծ քանակությամբ ածխաթթու գազ է պարունակում, ավելի շատ, քան Երկրի մթնոլորտը։
 
§ 90․ ԵՐԿԻՐՆ ԻԲՐԵՎ ՄՈԼՈՐԱԿ։ Երկրի ծավալը գրեթե հավասար է Վեներայի ծավալին և ունի արբանյակ՝ Լուսինը։ Վերջինս իր մոլորակի համեմատությամբ այնպիսի մեծություն ունի, որ ճիշտ կլիներ Երկիրն ու Լուսինը '''կրկնակի մոլորակ''' անվանել։ Վեներայի համար Երկիրն ամենապայծառ մոլորակն է։ Նա դիտումների համար մատչելի է ամբողջ գիշերներ։ Երկիրը շատ պայծառ կերպով փայլում է նաև Մերկուրիի գիշերային երկնքում։ Մյուս մոլորակների համար Երկիրը մերթ առավոտյան, մերթ երեկոյան աստղ է, որը փոփոխում է իր փուլերը. նա առհասարակ ունի ճիշտ այն տեսքը, ինչ տեսք որ մեզ համար ունի Վեներան։ Հարևան մոլորակներից, մանավանդ Վեներայից և Մերկուրիից հեռադիտակով Երկրին նայող դիտողներին նկատելի կլիներ օվկիանոսների կապտությունը, նրա բևեռները շրջապատող ձյան սպիտակությունը և այն ամպերի սպիտակ շերտերն ու բծերը, որոնք շարունակ ծածկում են Երկրի մակերևույթի մոտավորապես կեսը։ Բայց հնարավոր չէր լինի պարզ կերպով տեսնել նրա մակերևույթի մանրամասնությունները, այն պատճառով, որ երկրային օդը ջղարշում է դրանք։
 
Մթնոլորտի առկայությունը, որ Երկրի վրա կյանքի զարգացման ասպարեզում վճռական դեր է խաղում, այդպիսի դիտողների կողմից կարող էր հաստատապես ապացուցվել։
 
Այժմ նշենք, ոը, նույնիսկ մեզ ամենամոտ աստղից Երկիրը (ինչպես և մեր արեգակնային համակարգության մյուս բոլոր մոլորակները) տեսանելի չէր լինի թեկուզ այնպիսի խոշոր հեռադիտակներով, ինչպիսիք կառուցված են Երկրի վրա, որովհետև աստղերը չափազանց հեռու են գտնվում Երկրից։
 
§ 91․ ՄԱՐՍ։ Վեներայից հետո, մեծ մոլորակներից Մարսը մեր երկնային ամենամոտ հարևանն է, որ անհամեմատ ավելի հարմար պայմաններումն է դիտվում, քան Վեներան։ Երբեմն նա մեզ այնքան է մոտենում, որ լինում է Երկրից ընդամենը 55 միլ. կմ հեռավորության վրա։ Այդպիսի մերձեցումները, որոնք մեծ դիմակայություն են կոչվում, կրկնվում են յուրաքանչյուր 15—17 տարին մեկ անգամ (մոտակա դիմակայությունը լինելու է 1956 թվին)։
 
Իր առանցքի շուրջը Մարսի պտույտի պարբերությունը գրեթե այնքան է, որքան և Երկրինը (նրա օրը Երկրի օրից ընդամենը քառասուն րոպեով է երկար)։ Մոլորակի առանցքն իր ուղեծրի հարթության նկատմամբ թեքված է 65°-ով, այնպես որ '''Մարսի վրա, ինչպես որ Երկրի վրա, տարվա եղանակները կանոնավոր կերպով նախորդում են միմյանց'''։ Այդ տեսակետից նա շատ նման է Երկրին։
 
Առաջինը, որ աչքի է ընկնում Մարսի վրա հեռադիտակային դիտումների ժամանակ՝ դա նրա մակերևույթի մեծ մասի կարմրավուն գույնն է։ Հենց այդ պատճառով էլ չզինված աչքով նայելիս Մարսը կարմրագույն լուսատու է թվում։ Մոլորակի մակերևույթի փոքր մասը (2/5–ը) զբաղեցնում են մուգ բծերը, որոնք '''ծովեր''' են անվանվել, այնինչ կարմրագույն շրջանները '''ցամաք''' անունն են կրում։ Ինչպես որ Լուսնի դեպքում, Մարսի ծովերի ու ցամաքների անունները պայմանական են։
 
[[Պատկեր:Astronomy_pic_087.png|200px|frameless|thumb|left]]
 
Մարսի մակերևույթի վրա ամենից լավերևում են այն սպիտակ պայծառ բծերը, որոնք դասավորված են մոլորակի բևեռային շրջաններում։ Նրանք կոչվում են '''բևեռագլխարկներ''' և, ինչպես այդ հետևում է Գ․ Ա. Տիխովի և սովետական այլ գիտնականների աշխատություններից, ըստ երևույթին նրանք կազմված են սառույցից և ձյունից, որոնք հիշեցնում են Երկրի բևեռներում եղած սառույցի և ձյան կուտակումները։ Ըստ իրենց մեծության նրանք երկրային բևեռագլխարկների նման ենթարկվում են սեզոնային փոփոխության։ Երբ Մարսի հարավային բևեռում, օրինակ, ձմեռ է, հարավային բևեռագլխարկը շատ մեծ է լինում։ Գարունը բացվելուն պես նա հալվում է, կտոր-կտոր է լինում և փոքրանում (նկ․ 88)։ Դրա հետ միասին բևեռագլխարկի շուրջը մի մուգ եզերվածք է գոյանում և սկսում տարածվել։
 
'''Ըստ իր տրամագծի Մարսը երկու անգամ փոքր է Երկրից։ Նա մեկ և կես անգամ ավելի հեռու է Արեգակից, քան Երկիրը''', ուստի և զգալի չափով քիչ ջերմություն և լույս է ստանում։ '''Մարսը շրջապատված է մթնոլորտով''', որը շատ ավելի նոսր է Երկրի մթնոլորտից և պարունակում է աննշան քանակությամբ թթվածին ու ջրային գոլորշի, որոնք այնքան անհրաժեշտ են օրգանական կյանքի գոյության համար։ Մարսի մթնոլորտում եղած ջրային գոլորշիներն այնքան քիչ են Երկրի մակերևույթին մոտ մթնոլորտում եղած գոլորշու 5%-ից ոչ ավելի), որ այնտեղ շատ հազվագյուտ դեպքերումն են ամպեր գոյանում։ Մարսի մթնոլորտի մեկ միավոր ծավալի մեջ թթվածնի պարունակությունը Երկրի մթնոլորտի համեմատությամբ 15%-ից չի անցնում։ Նոսր և անամպ մթնոլորտի հետևանքով Մարսի մակերևույթը, այնպես, ինչպես որ Լուսնի մակերևույթը, միշտ մատչելի է դիտումների համար։
 
[[Պատկեր:Astronomy_pic_088.png|200px|frameless|thumb|right]]
 
Անվարժ աչքը Մարսի սկավառակի վրա ոչինչ չի տեսնում։ Մինչդեռ փորձված դիտողները, որոնք աշխատում են մեծ հեռադիտակներով, կարողացել են աստիճանաբար ուսումնասիրել նրա ամբողջ մակերևույթը և նույնիսկ կազմել են Մարսի մանրամասն քարտեզներ։ Հաստատվել է, որ մուգ բծերի երանգավորությունը, նրանց խտությունն ու գույնը նույնպես փոփոխություններ են կրում, որոնք կապված են Մարսի վրա տեղի ունեցող տարվա եղանակների փոփոխության հետ։ Գարնանը Մարսի տվյալ կիսագնդում մուգ բծերը կանաչավուն երանգավորում են ունենում, իսկ աշնան մոտ գորշանում, խունանում են։
 
Շատ վայրերում Մարսի մակերևույթը ոչ ուժեղ հեռադիտակներով նայելիս նկատվում են բարակ մուգ գծեր, որոնք կոչվել են '''ջրանցքներ'''։ Այժմ մեծ հեռադիտակներով կատարած դիտումները ցույց են տալիս, որ «ջրանցքները» Մարսի բնակիչների արհեստական կառուցումներ չեն, ինչպես կարծում էին առաջ մի քանի հետազոտողներ։ «Ջրանցքներից» շատերը նույնիսկ անընդհատ գծեր չեն, այլ կազմված են մանր, անկանոն, փոքր բծերի շարանից։
 
Մարսի ամենատաք վայրերում ջերմաստիճանը 15°-ից չի անցնում, իսկ ցուրտ վայրերում հասնում է մինչև -100°։ Քանի որ այդ մոլորակի՝ վրա ֆիզիկական պայմանները նման են երկրային պայմաններին, թեև անհամեմատ դաժան են, այնուամենայնիվ, միանգամայն կարելի է Մարսի վրա օրգանական կյանքի գոյությունը հավանական համարել։
 
Ենթադրում են, որ Մարսի մակերևույթի կարմրավուն վայրերը ավազոտ անապատներ են, իսկ «ծովերը»՝ հարթավայրեր, որոնց մեջ հավաքվում է փոքր քանակությամբ խոնավություն։ Կարող է պատահել, որ մուգ բծերի սեզոնային փոփոխությունները առաջանում են այնպիսի երևույթներից, որոնք մեր երկրային պայմաններում նման են կանաչ բուսականության աճմանը և թառամելուն, ինչպես այդ ցույց են տալիս սովետական հայտնի գիտնական Գ. Ա. Տիխովի հետազոտությունները։
 
[[Պատկեր:Astronomy_pic_089.png|300px|frameless|thumb|center]]
 
Մարսի վրա մեծ լեռներ չկան, և նրա ամբողջ մակերևույթը բավականին հարթ է։ Ըստ երևույթին Մարսը ծերացած մոլորակ է, որի զարգացումն արդեն շատ է առաջ անցել։ Մարսի ֆիզիկական վիճակը մենք կարող ենք պատկերացնել իբրև միջակա վիճակ՝ Լուսնի վիճակի և Երկրի վիճակի միջև։
 
Հայտնի են Մարսի երկու արբանյակները՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հունարենից թարգմանած հայերեն՝ Ահ և Սարսափ)։ Մարսի այդ լուսնյակները փոքր են և համեմատաբար թույլ են լուսավորում նրա գիշերները։ Ֆոբոսը, որի տրամագիծը 20—30 կմ ավելի չէ, Մարսի մակերևույթին 36 անգամ մոտ է, քան Լուսինը Երկրին, և իր մոլորակի շուրջը պտտվում է 7 ժամ 30 րոպեում, այսինքն՝ ավելի արագ, քան Մարսն է պտտվում իր առանցքի շուրջը։ Այդ պատճառով նա ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում, և այն էլ օրական երկու անգամ։
 
§ 92. ՅՈՒՊԻՏԵՐԸ՝ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՄՈԼՈՐԱԿԸ՝ 1 300 անգամ մեծ է Երկրից ծավալով և ավելի քան 300 անգամ մեծ է մասսայով։ Աստղագիտական փոքրիկ դիտակով իսկ երևում են ամպերի մուգ շերտեր, որոնք ձգված են մոլորակի հասարակածի երկարությամբ (նկ. 86)։ Նշմարելով մոլորակի ընդարձակ և խիտ մթնոլորտի խիտ շերտերում եղած բծերից որևէ մեկը, մեկ ժամրից հետո արդեն կարելի է համոզվել այն բանում, որ Յուպիտերն արագ կերպով պտտվում է իր առանցքի շուրջր (մոտավորապես 10 ժամ պարբերությամբ)։
 
[[Պատկեր:Astronomy_pic_090.png|200px|frameless|thumb|right]]
 
Արագ պտտվելու հետևանքով Յուպիտերն ուժեղ կերպով սեղմված է բևեռներում (սեղմումը կազմում է <math>\frac{1}{16}</math> և լավ նկատելի է հեոադիտակով)։ '''Յուպիտերը պտտվում է ոչ իբրև պինդ մարմին''' — նրա հասարակածային շրջանները ավելի արագ են պտտվում (9 ժամ 50 րոպե), քան բևեռային շրջանները (9 ժամ 59 րոպե)։ Հաստատված է, որ Յուպիտերի մթնոլորտը գերազանցապես կազմված է ամոնյակ և մեթան գազերից, և որ նրա ջերմաստիճանը 110°-ով ցածր է զրոյից։ Դա բացատրվում է այն բանով, որ Յուպիտերը շատ հեռու է Արեգակից, որի հետևանքով էլ նրա մակերևույթը թույլ կերպով է տաքանում։
 
'''Յուպիտերն ունի տասներկու արբանյակ''', որոնցից չորս ամենամեծերը տեսանելի են նույնիսկ վեցապատիկ երկդիտակով (նկ. 90)։ Հեռադիտակով հեշտ է հետևել մոլորակի շուրջը նրանց կատարած պտտմանը։
 
§ 93. ՍԱՏՈՒՐՆԸ իր ծավալով գրեթե երկու անգամ փոքր է Յուպիտերից և կառուցվածքով շատ նման է նրան։ Նա նույնպես ծածկված է ամպի խիտ ծածկոցով, որի միջով չի կարելի տեսնել մոլորակի մակերևույթը։ Սատուրնի, ինչպես որ Յուպիտերի վրա, ամպերը շերտերով ձգվում են հասարակածի ուղղությամբ, բայց դիտել այդ շերտերն ավելի ևս դժվար է։ Սատուրնի մթնոլորտն իր կազմությամբ շատ նման է Յուպիտերի մթնոլորտին։ Սատուրնի միջին խտությունը շատ փոքր է՝ նա կազմում է ջրի խտության 0,7-ը։ Իր առանցքի շուրջն արագ պտտվելու հետևանքով (10½ ժամ) Սատուրնը, ունենալով շատ փոքր խտություն, ավելի շատ է տափակացած բևեռներում, քան Յուպիտերը (նրա սեղմվածությունը հավասար է 1/10-ի)։
 
[[Պատկեր:Astronomy_pic_091.png|200px|frameless|thumb|left]]
 
Ուշագրավ է այն լայն տափակ օղակը, որ գոտեկապում է Սատուրնը՝ նրա հասարակածի հարթությունում (նկ. 92)։ Օղակը խավար արանքներով՝ ճեղքվածքներով բաժանված է երեք համակենտրոն մասերի։ Ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկին ապացուցել է, որ '''Սատուրնի օղակը աննդհատ չէ, այլ կազմված է անթիվ–անհամար մանր մասնիկներից, որոնք արբանյակների նման պտտվում են մոլորակի շուրջը՝ ըստ Կեպլերի օրենքների'''։ Այդ մասնիկներն այնքան շատ են և այնքան մոտ միմյանց, որ այն հեռավորությունից, որ մենք նրանց նայում ենք, նրանք միաձուլվում և մի անընդհատ օղակ են դառնում։ Երկրի նկատմամբ Սատուրնի ընդունած դիրքի համեմատ փոխվում է օղակի տեսքը։ Երբ մենք նրան նայում ենք կողքից, նա բարակ լինելու պատճառով (15 կմ ոչ հաստ) չի երևում։ Երբեմն ել Սատուրնի օղակը այնպես է շրջված լինում դեպի մեզ, որ մենք տես նում ենք այն առավելագույն բացվածքով (նկ․ 93)։
 
'''Հայտնի են Սատուրնի ինն արբանյակներ''', որոնցից մեկը (Տիտանը) երևում է փոքր հեռադիտակով։
 
§ 94. ՈՒՐԱՆ, ՆԵՊՏՈՒՆ ԵՎ ՊԼՈՒՏՈՆ։ Ուրանը և Նեպտունը բավականին խոշոր մոլորակներ են, բոլոր տեսակետներից նման Յուպիտերին։ Նրանք նույնպես շրջապատված են խիտ մթնոլորտով, որը քիմիական նույն բաղադրությունն ունի, ինչ որ Յուպիտերի մթնոլորտը։ Նրանց մթնոլորտում ամպերը ձգվում են մոլորակների հասարակածին զուգահեռ շերտերով։ Նրանք նույնպես ուժեղ կերպով սեղմված են և առանցքների շուրջը պտտվում են շատ արագ (Ուրանի պտտման պարբերությունը գրեթե 11 ժամ է, Նեպտունինը մոտավորապես 16 ժամ)։ Նույնիսկ ամենաումեղ հեռադիտակով նայելիս նրանց վրա գրեթե ոչինչ չի երևում, որովհետև նրանք Արեգակից և Երկրից շատ հեռու են գտնվում։ '''Ուրանն անի հինգ արբանյակ''' (հինգերորդը հայտնաբերվել է 1948 թ.), '''իսկ Նեպտունը՝ երկու''' (երկրորդը հայտնաբերվել է 1949 թ.)։ Բոլոր մեծ մոլորակների վրա՝ սկսած Յուպիտերից մինչև Նեպտունը, շատ ցուրտ է, և նրանց մթնոլորտները շնչառության համար պիտանի չեն։
 
[[Պատկեր:Astronomy_pic_092.png|200px|frameless|thumb|right]]
 
'''Պլուտոնը''', որ հայտնաբերվել է 1930 թ․, ըստ երևույթին '''Երկրից մեծ չէ'''։ Նա նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակներով հազիվ երևում է իբրև մի թույլ աստղ առանց նկատելի սկավառակի։
 
§ 95․ ԱՍՏԵՐՈԻԴՆԵՐԸ կամ փոքրիկ '''մոլորակները''', որոնք Արեգակի շուրջը պտտվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, թվով շատ են և դեռևս բոլորն էլ բնավ հայտնի չեն։
 
[[Պատկեր:Astronomy_pic_093.png|200px|frameless|thumb|right]]
 
Ամեն տարի հայտնաբերվում են մի քանի տասնյակ աստերոիդներ։ (Ընդամենը նրանցից հայտնի են ավելի քան մեկ ու կես հազար հատ )։ Շատ աստերոիդներ են հայտնաբերել սովետական աստղագետները, և նրանցից մեկը, օրինակ, ի պատիվ Վ․ Ի․ Լենինի, կոչվել է Վլադիլենա։ Այդ աստերոիդների ուղիները Միջազգային աստղադիտական միության հանձնարարությամբ հաշվում է Լենինգրադի Տեսական աստղագիտության ինստիտուտը, որն այդ բնագավառում հանդիսանում է ավելի հեղինակավոր հիմնարկություն։
 
Ամենամեծ աստերոիդի՝ Ցերերայի (հայտնաբերված է 1801 թ.) տրամագիծը հավասար Է 770 կմ, իսկ մինչև այժմ հայտնաբերվածներից շատերի տրամագիծը չափվում է մի քանի կիլոմետրերով։ Փոքր մոլորակներից և ոչ մեկի վրա մթնոլորտ չկա, այն պատճառով, ինչ պատճառով որ այն չկա Լուսնի և Մերկուրիի վրա. նրանց ձգողականությունն անզոր է պահելու ցնդող գազերը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_094.png|150px|frameless|thumb|left]]
 
Փոքր մոլորակների ուղեծրերր շատ բազմազան են։ Նրանցից մի քանիսի ուղեծրերի ձգվածությունը և թեքվածությունը խավարածրի նկատմամբ խիստ մեծ է։ Այդ տեսակետից առանձնապես ուշագրավ են այնպիսի փոքր մոլորակները, ինչպիսիք են Էրոտը, Հերմեսը և Ամուրը, նրանց ուղեծրերի խիստ ձգվածության շնորհիվ նրանք երբեմն Երկրին ավելի են մոտենում, քան Մարսը, և դրանով իսկ հնարավորություն են տալիս ավելի ճշտորեն որոշելու Արեգակի պարալաքսի մեծությունը։ Վերջին ժամանակներս հայտնաբերվել են այնպիսի աստերոիդներ, որոնք ժամանակ առ ժամանակ Արեգակին ավելի են մոտենում, քան Երկիրը և Վեներան, այսպես, օրինակ, Ադոնիսը։ Այդպիսի մոլորակներից մեկը (Հերմեսը) 15 տարին մեկ անգամ կարող է բավականաչափ մոտենալ Երկրին, հասնելով մինչև Լուսնի հեռավորությանը։
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻնՀնՍՏՈԻԳՄԱն ՀԱՄԱՐ
 
# Ինչպե՞ս է պտտվում Լուսինն իր առանցքի շուրջը և ինչի՞ է հավասար այդ պտտման պարբերությունը։
# Ի՞նչ է երևում Լուսնի մակերևույթի վրա։
# Ի՞նչ է Լուսնի տերմինատորը։
# Ինչպիսի՞ ֆիզիկական պայմաններ կան Լուսնի վրա և հնարավո՞ր է արդյոք կյանք նրա վրա։
# Լուսնի օղակաձև սարերի առաջացման ինչպիսի ենթադրություններ կան։
# Թվեցեք բոլոր մոլորակներր, ըստ Արեգակից ունեցած նրանց հեռավորության կարգի։ Ինչպիսի՞ երկու խմբի են նրանք բաժանվում և ինչո՞ւ։
# Ի՞նչ գիտենք Մերկուրիի և Վեներայի մասին։
# Ինչպե՞ս կերևա Երկիրը, եթե նա դիտվի այլ մոլորակներից։
# Ինչո՞վ է Մարսը նման Երկրին և ի՞նչ է երևում նրա վրա։ Մարսի վրա ինչպիսի՞ ֆիզիկական պայմաններ կան և հնարավո՞ր է, որ նրա վրա կյանք լինի։
# Ինչո՞վ է ուշագրավ Յուպիտեր մոլորակը։
# Ինչո՞վ է Սատուրնը նման Յուպիտերին։ Ինչպիսի կառուցվածք ունի նրա օղակը և ո՞ւմ կողմից է հաստատվել։
# Ի՞նչ է հայտնի Արեգակից ավելի հեռու երեք մոլորակների մասին։
# Ի՞նչ են աստերոիդները։ Քանի՞ հատ են նրանք և ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն նրանցից մի քանիսների շարժումները։ Աստերոիդներից ո՞րն է ավելի շատ մոտենում Երկրին։
# Թվեցեք, թե ո՞ր մոլորակները արբանյակ ունեն և քանի՞սը։ Նրանցից որո՞նք են ավելի շատ հետաքրքիր և ինչո՞ւ։
# Մեծ մոլորակներից ո՞րն է ամենամեծը և ո՞րն ամենափոքրը։
</small>
 
===ԳԻՍԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ===
 
§ 96. ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ (ԿՈՄԵՏԱՆԵՐԻ) ՏԵՍՔԸ։ «Կոմետա» բառը հունարենից թարգմանված նշանակում է «վարսավոր — գիսավոր աստղ»։ '''Գիսավորներ կոչվում են այն լուսատուները, որոնք մոլորակների պես շարժվում են երկնքում և իրենց տեսքով նման են մշուշաբծի, որից երբեմն մի կողմի վրա լուսավոր գես է ձգվում։''' Գիսավորի գեսը միշտ ուղղված է լինում Արեգակի հակադիր կողմի վրա։ Գիսավորների գեսերը հսկայական չափերի են հասնում․ նրանք երբեմն երկնքում մի քանի տասնյակ աստիճան են ընդգրկում, իսկ տարածության մեջ ձգվում են տասնյակ և նույնիսկ հարյուր միլիոնավոր կիլոմետր։ Գիսավորների լուսանկարներում (նկ․ 96) աստղերն ստացվում են գծիկների ձևով, որովհետև գիսավորները աստղերի նկատմամբ տեղաշարժվում են, իսկ լուսանկարչական ապարատը լուսանկարահանման ժամանակ տեղաշարժվում է գիսավորի հետևից։ Գիսավորի գլխում (նրա ամենապայծառ մասը) սովորաբար նկատվում է որոշ խտացում՝ '''գիսավորի միջուկը'''։
 
Ամեն տարի աստղագետները մի քանի գիսավոր են նկատում, բայց նրանցից շատերը միայն հեռադիտակով են դիտվում։ Գիսավորները կրում են այն գիտնականի անունը, ով նրանց հայտնաբերել է կամ ուսումնասիրել։ Շատ գիսավորներ են հայտնաբերվել սովետական գիտնականների կողմից։ Օրինակ, պրոֆ․ Գ․ Ն․ Նեույմինը հայտնաբերել է 6 գիսավոր։ Առաջներում գիսավորների հետ կապել են զանազան սնահավատություններ, օրինակ, գիսավորի երևալը համարել են պատերազմի պատճառ կամ նախագուշակում։
 
§ 97* ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂԵԾՐԵՐԸ։ Երկարագես պայծառ գիսավորները սակավ են հայտնվում՝ հարյուրամյակում միջին հաշվով 8—9 անգամ։ Նրանց ուղեծրերը շատ նման են պարաբոլի։ Շրջանցելով Արեգակի շուրջը, գիսավորները նորից սլանում են դեպի տիեզերական հեռու տարածությունները։ Այդպիսի գիսավորների ուղեծրերն իրենցից ներկայացնում են խիստ ձգված էլիպսներ (ունեն մոտավորապես մեկի հավասար էքսցենտրիսիտետ և աֆելիումի տասնյակ հազարավոր աստղագիտական միավորի հավասար հեռավորություն)։ Այդ պատճառով էլ այդպիսի գիսավորների պտտման պարբերությունները երբեմն կարող են հազարամյակներով արտահայտվել։
 
[[Պատկեր:Astronomy_pic_095.png|300px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Astronomy_pic_096.png|300px|frameless|thumb|center]]
 
Որոշ գիսավորներ, մեծ մասամբ, պայծառության տեսակետից թույլերը, շարժվում են ոչ այնքան շատ ձգված էլիպսներով։ Այդպիսի գիսավորները համեմատաբար հաճախ, պարբերաբար մոտենում են Արեգակին, այդ պատճառով էլ կոչվում են '''պարբերական''' գիսավորներ։ Նրանց երևալու ժամանակը սովորաբար նախահաշվում են։
 
Պտտման ամենափոքր պարբերաշրջան (3,3 տարի) ունի Էնկեի գիսավորը (սկսած 1819 թվից նրա մերձեցումն Արեգակին դիտվել է մոտ 40 անգամ)։ Հանրածանոթ է նաև Հալլեի պայծառ գիսավորը, որի պարբերությունը հավասար է 75 տարվա (նկ. 98)։
 
Վերջին անգամ նա Արեգակին մոտեցել է և դիտվել 1910 թվականին։ Նա Արեգակին և Երկրին նորից պետք է մոտենա մոտավորապես 1986 թվականին։
 
§ 98. ԳԻՍԱՎՈՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ։ Սպեկտրային դիտումները ցույց են տվել, որ '''գիսավորների գլուխներն ու գեսերը բաղկացած են ծայր աստիճան նոսրացած գազերից'''՝ ածխածնի օքսիդից (ածխահոտի CO գազից) և ցիանից։ Այդ գազերի լուսարձակումը առաջ է գալիս Արեգակի ճառագայթների ազդեցությունից, բայց դա լույսի սոսկ անդրադարձում չէ, ինչպես այդ կռահել է դեռևս Լոմոնոսովը։ Մի քանի գիսավորների գեսերում կան և նույնիսկ գերակշռում են փոշու մանրագույն հատիկներ, որոնք անդրադարձնում են Արեգակի լույսը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_097.png|200px|frameless|thumb|right]]
 
Գիսավորների բնությունն առանձնապես մանրամասն կերպով ուսումնասիրել են ռուս գիտնականները։ Բազմաթիվ գիսավորներ հայտնաբերել են սովետական աստղագետները։
 
Գիսավորների գեսերը երբեմն ուղղագիծ են լինում, երբեմն քիչ կորացած։ Ինչպես ապացուցել է հռչակավոր ռուս աստղագետ Ֆ. Ա․ Բրեդիխինը (1831—1904), գիսավորի գեսն այնքան ուղիղ է լինում, որքան ավելի մեծ է մասնիկների վրա ազդող Արեգակի վանողական ուժը՝ արեգակնային ձգողականության համեմատությամբ։ Բրեդիխինի տեսությամբ օգտվում են ամբողջ աշխարհի գիտնականները, բայց նա է՛լ ավելի զարգարում է ստաըել Սովետական Միության մեջ, ուր պրոֆ․ Ս․ Վ․ Օրլովը այդ բնագավառում իր կատարած աշխատանքների համար ստացել Է Ստալինյան մրցանակ։
 
Փորձերով ապացուցված է, որ լույսի ճառագայթները ճնշում են գործում այն առարկաների վրա, որոնց նրանք լուսավորում են։ Այդ ճնշման մեծությունը փորձով առաջինը չափել է ռուս ֆիզիկոս Պ․ Ն․ Լեբեդևը (1866—1912)։ Փոշու խոշոր մասնիկների վրա այդ ճնշման ուժը փոքր է, համեմատած այն ուժի հետ, որով նրանց ձգում է Արեգակը, իսկ փոշու մանրագույն հատիկների և գազի մասնիկների վրա նա ազդում է նկատելիորեն և կարող է շատ անգամ գերազանցել ձգողության ուժից։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լույսի ճնշման ուժը համեմատական է մարմնի մակերևույթին, իսկ ձգողության ուժը համեմատական է նրա ծավալին։ Իսկ փոշու հատիկների չափերը փոքրանալու դեպքում նրանց ծավալն ավելի արագ է փոքրանում, քան նրանց մակերևույթը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_098.png|100px|frameless|thumb|left]]
 
Այսպիսով, Արեգակի ճառագայթների ճնշումը գազի մասնիկների վրա, որոնք այնքան մեծ քանակով են անջատվում գիսավորի միջուկից, որքան գիսավորն ավելի Է մոտենում ու տաքանում Արեգակից,— հարկադրում է, որ գազի այդ մասնիկները մեծ արագությամբ հեռանան գիսավորից, որից և առաջանում է գիսավորի գեսը (նկ․ 90)։ Նկատվել են գիսավորներ, որոնք մի քանի գեսեր են ունեցել, դա ցույց է տալիս, որ նրանց կազմության, մեջ տարբեր չափերի մասնիկներ են մտնում։
 
Գիսավորների միջուկի պինդ մասը, հավանորեն, իր մեծությամբ աննշան է և, ըստ երևույթին, կազմված է քարերի կամ կոշտերի կուտակներից, որոնք փոքր արանքներով բաժանված են միմյանցից։ '''Գիսավորների մասսաները աննշան փոքր են և փոքրիկ աստերոիդների մասսաներին չեն գերազանցում''' (կազմում են երկրի մասսայի միլիարդերորդական մասը)։
 
§ 99․ ՄԵՏԵՈՐՆԵՐԸ կամ '''«վայր ընկնող աստղերն»''' ամենից լավ դիտվում են անլուսին գիշերները, օրինակ, աշնանը։ Մետեորը աչնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես աստղ վայր ընկավ։ Որոշ գիշերներ, օրինակ՝ օգոստոսի 10-ին և 11-ին, վայր ընկնող աստղեր առանձնապես շատ են դիտվում։
 
[[Պատկեր:Astronomy_pic_099.png|300px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Astronomy_pic_100.png|200px|frameless|thumb|center]]
 
Եթե երկնքի որևէ շրջանում դիտվող մետեորների տեսանելի ճանապարհը մտովի դեպի ետ շարունակենք, ապա կտեսնենք, որ այդ ճանապարհների մեծամասնությունը հատվում է գրեթե միևնույն կետում» Այդ կետը կոչվում է '''ռադիանտ''' (նկ. 100)։
 
Ռադիանտը հեռանկարային երևույթ է. մետեորները խմբով շարժվում են միմյանց զուգահեռ, բայց մեզ թվում է, թե հեռվում նրանց ճանապարհները միանում են։
 
'''Մետեորները աստղերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Այդ երևույթն առաջ են բերում գրամի մասերով արտահայտվող մասսա ունեցող մանրագույն, պինդ մասնիկները''', որոնք մեծ արագությամբ շարժվում են միջմոլորակային տարածության մեջ և հանդիպելով Երկրին՝ սրընթաց թափանցում են նրա մթնոլորտը։ Մետեորների մասնիկներն անընդհատ հանդիպում են Երկրի ճանապարհին, իսկ երբեմն էլ նրանք հոծ բազմությամբ ներխուժում են Երկրի մթնոլորտը։ Ներս թռչելով մթնոլորտ մի քանի կիլոմետրից մինչև 200 կմ/վրկ արագությամբ, նրանք իրենց շարժումն արգելակող օդի մոլեկուլների փոխազդեցությունից շիկանում են այնքան ուժեղ, որ դեռ Երկրի մակերևույթին չհասած՝ գոլորշիանում են մոտ 80—150 կմ բարձրության վրա։
 
Մետեորների սպեկտրներում նկատվում են այն նյութերի շիկացած գոլորշիների գծերը, որոնցից կազմված է մետեորային մասնիկը (երկաթ, սիլիկոն, կալցիում և այլն)։ Երբեմն մետեորն անցնելուց հետո կարճ ժամանակով մշուշանման շերտիկ է մնում․ դա '''մետեորի հետքն է'''՝ մետեորից մնացած փոշու հատիկներն ու գազերն են։
 
§ 100. ԳԻՍԱՎՈՐՆԵՐԻ ՏՐՈՀՈԻՄԸ ԵՎ ՄԵՏԵՈՐՆԵՐԸ։ '''Մետեորների մասնիկներից շատերը հանդիսանում են գիսավորների միջուկների տրոհման արդյունքը։''' Նկատված է, որ պարբերական գիսավորներն իրենց հաջորդական վերադարձներին դեպի Արեգակը՝ աղոտանում են։ Նրանցից մի քանիսը մասնատում են երևան բերել, այսինքն՝ նկատվել է։ Թե ի՛նչպես գիսավորը հետզհետե տարաբաժանվել է մի քանի մասերի։
 
Այդ տեսակետից առավել ուշագրավ է եղել Բիելայի գիսավորը (նա կրում է աստղագիտություն սիրող չեխ Բելիի աղավաղած ազգանունը, որ հայտնաբերել է այդ գիսավորը)։ Նա բաժանվել է երկու մասի։ 1846 և 1852 թվականներին դիտվել են գիսավորի հենց այդ երկու մասերը, իսկ այնուհետև՝ էլ չեն երևացել, գիսավորը անհետացել է։
 
1872 թ. նոյեմբերին, երբ Երկիրը հատել է այդ գիսավորի ուղեծիրը, դիտվել է վայր ընկնող աստղերի մի առատ անձրև, հետագայում ևս ամեն տարի նոյեմբերին դիտվում էր նույնը, բայց արդեն ոչ այնքան առատ։ Երբ նոյեմբերյան մետեորների ռադիանտի դիրքով հաշվեցին մետեորների ճանապարհը տարածության մեջ, պարզվեց, որ նրանք շարժվում են հոծ բազմությամբ կամ հոսքով հենց նույն ուղեծրով, որով առաջ շարժվում էր Բիելայի գիսավորը։ Ըստ երևույթին, Բիելայի գիսավորը վերջնականապես տրոհվել է, վերածվելով մանր քարերի մի ընդարձակ խմբի. Երկրի հետ հանդիպելիս հենց նրանք էլ առաջ են բերում մետեորների երևույթը։
 
[[Պատկեր:Astronomy_pic_101.png|300px|frameless|thumb|center]]
 
Նույնպիսի նմանություն է երևան գալիս որոշ գիսավորների ուղեձրերի և որոշ մետեորային հոսքերի ուղեծրերի միջև։ Մետեորները աստիճանաբար տարածվում են ուղեծրի երկարությամբ, իսկ ուղեծիրն ինքը, մոլորակների խանգարումների հետևանքով, երբեմն շեղվում է Երկրի ուղեծրից, ուստի և մետեորային որոշ առատ հոսքեր ժամանակի ընթացքում թուլանում են կամ բոլորովին դադարում. Երկիրն այդ մետեորային մասնիկներին այլևս լի հանդիպում։
 
§ 101. ԲՈԼԻԴՆԵՐ ԵՎ ՄԵՏԵՈՐԻՏՆԵՐ։ Անհամեմատ սակավ են դիտվում խիստ պայծառ մետեորներ, որոնք հրագնդերի տեսք ունեն։ Այդ երևույթները կոչվում են '''բոլիդներ'''։ Նրանք առաջանում են ավելի մեծ ծավալ ունեցող մետեորային մարմինների ներթափանցումից Երկրի մթնոլորտը։ Նրանք իրենց մեծ ծավալի շնորհիվ այնպես շուտ չեն փոշիանում, ինչպես մետեորային փոքր մասնիկները, և մեծ ճանապարհ են անցնում մթնոլորտում, դադարելով փայլելուց 30—60 կմ բարձրության վրա։ Մեծ արագությամբ ճեղքելով օդը, խոշոր մետեորային մարմինը մթնոլորտում ձայնական ալիք է առաջացնում, որ լսվում է որպես հղրդոց արձակող ամպրոպի ճայթյուն։
 
Բոլիդների երևալն անցյալներում ամեն տեսակի սնոտիապաշտություն է առաջացրել, այդ թվում ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծվել «հրեղեն վիշապ–օձերի» մասին։
 
Ավելի ևս մեծ մետեորային մարմինները, թափանցելով մթնոլորտի ավելի խիտ շերտերը, օդի դիմադրությունից կորցնում են իրենց հսկայական արագությունը (միջին հաշվով 20—25 կմ բարձրության վրա) և ընկնում են Երկրի մակերևույթի վրա ազատ կերպով ընկնող մարմնի արագությամբ։ '''Երկրի մակերևույթի վրա ընկած մետեորային մարմինները կոչվում են մետեորիտներ (երկնաքարեր)։'''
 
Մետեորիտների չափերը խիստ բազմազան են։ Նրանցից ամենախոշորը, որ գտնվել է Հարավային Աֆրիկայում 1927 թվականին, կշռում է 70 տոննա։ Դիտվել են վայր ընկնող քարերի կատարյալ անձրևներ, դա տեղի է ունենում մթնոլորտում մետեորիտի մանրատումից։ Ըստ իրենց կազմության մետեորիտները լինում են երկու հիմնական տեսակի՝ '''քարային և երկաթային'''։ Վերջիններս գրեթե ամբողջապես բաղկացած են լինում մաքուր երկաթից։
 
Կարող է պատահել, որ մետեորիտները հանդիսանում են տրոհված գիսավորների կամ որևէ այլ քայքայված երկնային մարմնի բեկորներ։ Նրանց մեջ գտնվել են նույն քիմիական էլեմենտները, որոնք հայտնի են Երկրի վրա, որը մի անգամ ևս ակնհայտորեն հաստատում է տիեզերքի նյութական միասնությունը։ Սակայն մետեորիտների մեջ հանդիպող բազմազան, Երկրի վրա երբեք չհանդիպող հանքատեսակները վկայում են մետեորիտների գոյանալու ֆիզիկական առանձնահատուկ պայմանների մասին (ճնշում, ջերմաստիճան և այլն)։
 
1908 թվականին սիբիրյան տայգայում Կրասնոյարսկի հյուսիսային կողմում ընկել է մի վիթխարի մետեորիտ, որ իր անկմամբ մեծ ավերածություններ է առաջացրել անտառում։ Այն անվանում են Տունգուզական։ Նրա մասսան գնահատում են 1000 տոննա։ Այդպիսի մեծ երկնաքարերի անկումը հազվագյուտ է պատահում։ '''Մեր երկրում վայր ընկած մետեորիտը հանդիսանում է պետական սեփականություն և այն գտնելու դեպքում ենթակա է հանձնման գիտական հաստատություններին։'''
 
§ 102. ՀՆԱՐԱՎՈ՞Ր է ԱՐԴՅՈՔ ԵՐԿՐԻ ԲԱԽՎԵԼԸ ԳԻՍԱՎՈՐԻ ՀԵՏ։ Շատ հաճախ չարամիտ մարդկանց հրահրանքով լուրեր են տարածվում, որ իբր Երկիրը կարող է գիսավորի հետ բախվելու դեպքում կործանվել։ Հաշվարկումները ցույց են տալիս, որ գիսավորի միջուկի հետ Երկրի բախման հավանականությունը շատ փոքր է։
 
Սակայն, ի՞նչ կարող է պատահել, եթե հանկարծ Երկիրը բախվի գիսավորի հետ։ Եթե գիսավորը իր գեսով «դիպչի» Երկրին, ապա գիսավորի գեսի նոսրացած գազերը նույնիսկ չեն կարող թափանցել Երկրի մթնոլորտի խիտ շերտերը, և մենք նույնիսկ չենք նկատի, որ Երկիրը գտնվում է գիսավորի գեսում։ Այդպիսի դեպքեր արդեն եղել են (Հալլեի գիսավորը 1910 թ.) և առանձնապես ոչ մի հետևանք չեն ունեցել։ Իսկ եթե պատահի, որ Երկիրը բախվի գիսավորի բուն միջուկի հետ, ապա բոլոթից հավանականն այն է, որ կդիտվի միայն աստղային առատ անձրև և, գուցե, Երկրի վրա ընկնեն մետեորիտներ, որոնք, համենայն դեպս, ոչ մի բանով չեն սպառնա քիչ թե շատ նկատելի վնաս հասցնելու Երկրի վրա գոյություն ունեցող կյանքին։
 
Գիսավորների հայտնվելը ոչ մի առնչություն չունի, իհարկե, երկրային իրադարձությունների՝ պատերազմների և մյուս աղետների հետ, ինչպես այդ առաջ կարծում էին։ Ժամանակակից գիտությունը ոչ միայն ջախջախում է գիսավորների հայտնվելու հետ կապված բոլոր նախապաշարումները, այլև հնարավորություն է տալիս նոր հայտնված գիսավորը մի քանի օր դիտելուց հետո նախապես հաշվել նրա հետագա ամբողջ ճանապարհը արեգակնային համակարգության սահմաններում։
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
# Ինչպե՞ս են երևում գիսավորները և ո՞ւր են ուղղված նրանց գեսերը։
# Ինչպիսի՞ մասեր են տարբերում գիսավորներում։
# Գիսավորների ինչպիսի՞ ուղեծրեր են հայտնի։
# Ինչպիսի՞ն է գիսավորի ֆիզիկական և քիմիական բնույթը՝ կառուցվածքը, կազմությունը և մասսան։ Ինչո՞ւ են նրանք փայլում։
# Ո՞վ է ամենից լավ ուսումնասիրել գիսավորների բնույթը։
# Ո՞վ և ինչպե՞ս է բացատրել գիսավորների գեսերի ուղղվածությունը Արեգակին տրամագծորեն հակառակ կողմի վրա։
# Ի՞նչ են մետեորները և նրանց ռադիանտը։
# Ինչպիսի՞ն է մետեորների ծագումը և ինչո՞վ է ուշագրավ Բիելայի գիսավորի պատմութլունը։
# Ի՞նչ են բոլիդները։
# Ի՞նչ են մետեորիտները և քանի՞ տեսակներ են լինում։
# Հնարավո՞ր է արդյոք Երկրի ընդհարումը գիսավորի հետ, և վտանգավո՞ր է այդ։
</small>
 
===ԱՐԵԳԱԿ===
 
§ 103. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵԳԱԿԻ ՄԱՍԻՆ։ '''Արեգակը մոլորակային համակարգության կենտրոնական լուսատուն է։ Նա գնդաձև է և թաղկացած է շիկացած, ուստի և պայծաո լույս արձակող գազերից։'''
 
Արեգակը անհամեմատ մեծ է մասսայով, քան բոլոր մոլորակները միասին վերցրած (600 անգամ՝ ըստ ծավալի և 750 անգամ՝ ըստ մասսայի)։ Նրա մասսան 332 հազար անդամ մեծ է Երկրի մասսայից, իսկ տրամագիծը՝ 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից։ Արեգակի ներսում ազատ կերպով կտեղավորվեր նույնիսկ Լուսնի ողջ ուղեծիրը, որը Երկրից հեռու է գտնվում 30 երկրային տրամագծի չափ։ Բոլոր մոլորակները, նույն թվում նաև Երկիրը, պտտվելով Արեգակի ջուրջր, լուսավորվում և տաքացվում են նրա կողմից։
 
Ինչ վերաբերում է արեգակից Երկրի ունեցած հեռավորությանը (մոտավորապես 150 միլ․ կմ), որը մեզ աներևակայելի մեծ է թվում, ապա նա կազմում է Արեգակի հարյուրապատիկ տրամագծից միայն մի քիչ ավելին։
 
§ 104. ԱՐԵԳԱԿԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ։ '''Արեգակից ստացվող լույսն ու ջերմությունը ապահովում են կյանքը մեր Երկրի վրա։''' Ջրի գոլորշիացումը, զանազան տեղումները, գետերի հոսանքը, փոթորիկները, ամպրոպները, երաշտը և մյուս բոլոր երևույթները, որոնք Երկրի վրա պայմանավորում են կլիման և եղանակը, կախված են նրանից, որ Արեգակը տաքացնում է Երկիրը, և պետք է փոփոխության ենթարկվեն՝ կախված այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում Արեգակի վրա։
 
Մարդկությունը լայն չափերով օգտագործում է Արեգակի էներգիան ոչ միայն ուղղակի ջերմության ու լույսի ձևով, այլև ուրիշ ձևերով, որոնց նա փոխարկվում է, օրինակ, ջրի էներգիան, քամու էներգիան (հիդրոէլեկտրակայաններում կիրառվող ջրային տուրբինների, հողմաշարժիշների միջոցով և այլն)։ Քարածուխը՝ Արեգակի ջերմության շնորհիվ աճած բույսերի քարացած մնացորդները, այդ նույնպես Արեգակի էներգիայի պաշարներ են, որ թաքնված են Երկրի ընդերքում։ Սակայն, Արեգակի՝ Երկրի վրա ընկնող էներգիայի հսկայական մասը մնում է չօգտագործված։ Ներկայումս երբեմն կիրառվում են զանազան տիպի, այսպես կոչված, արեգակնային մեքենաներ, այսինքն այնպիսի ապարատներ, որոնք անմիջականորեն հավաքում են Արեգակի էներգիան և այն փոխարկում էներգիայի այլ տեսակների՝ շոգեշարժիչների և էլեկտրական շարժիչների էներգիայի։ Այդ արեգակնային մեքենաներին մեծ ապագա է սպասում մեր Միության ժողովրդական տնտեսության մեջ։
 
[[Պատկեր:Astronomy_pic_102.png|400px|frameless|thumb|center]]
 
§ 105. ԱՐԵԳԱԿԻ ՏԵՍՔԸ ՀԵՌԱԴԻՏԱԿՈՎ։ Եթե սև ապակու միջով հեռադիտակից նայենք Արեգակին, ապա մենք այն կտեսնենք իբրև մի կլոր սկավառակ, որի պայծառությունը եզրերի մոտ թեթևակի կերպով թուլանում է (նկ. 102)։ Դրանով ակնհայտ կերպով ընդգծվում է Արեգակի գնդաձևությունը։
 
Շատ հաճախ կարելի է Արեգակի վրա տեսնել տարբեր մեծության մութ '''բծեր''', իսկ Արեգակի ու բծերի եզրերի մոտ կարելի է նկատել փոքրիկ, պայծառ վահանակներ, որոնք կոչվում են '''ջահեր'''։ Լավ հեռադիտակով նայելիս նկատվում է նաև այն, որ Արեգակի մակերևույթը համաչափ չէ լուսավորված, այլ ասես չեչոտ լինի, կարծես նա խիտ դասավորված մանր հատիկներից կազմված լինի։ Այդ լուսատու հատիկներր կոչվում են գրանուլներ, իսկ ամբողջ երևույթը՝ '''գրանալացիա'''։ '''Արեգակի տեսանելի ամբողջ լուսաբեր մակերևույթը կոչվում է ֆոտոսֆերա։'''
 
Արևաբծերի վրա առաջին անգամ ուշադրություն դարձրեց Գալիլեյը՝ հեռադիտակը հնարելուց անմիջապես հետո։ Կրոնի պաշտպանները դեպի այդ երևույթը շատ թշնամաբար վերաբերվեցին, որովհետև այն հակասում էր երկնային մարմինների կատարելության և անփոփոխականության մասին կրոնական հայացքներին։
 
§ 106. ԱՐԵԳԱԿԻ ՊՏՈՒՅՏԸ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋԸ։ Եթե օրը-օրին դիտենք Արեգակը և նրա վրա եղած բծերը, ապա հեշտությամբ կարելի է նկատել, որ նրանք աստիճանաբար տեղաշարժվում են Արեգակի սկավառակի վրա՝ նրա արևելյան եզրից դեպի արևմտյան եզրը։ Դա նրանից է, որ '''Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը՝ մոտավորապես 25 օր պարբերությամբ'''։ Երկրից դիտողին թվում է, թե Արեգակի պտույտը տեղի է ունենում 27 օրում, որովհետև, մինչև որ Արեգակը մեկ անգամ պտտվի իր առանցքի շուրջը, Երկիրը նույն ուղղությամբ Արեգակի շուրջը մի որոշ ճանապարհ կանցնի իր ուղեծրով, և Արեգակը պետք է դարձյալ մի որոշ անկյունով շրջվի, որպեսզի առաջվա բիծը նորից ուղիղ Երկրի դիմաց երևա։
 
Արեգակի սկավառակի վրա եղած բծերի և ուրիշ գոյացությունների տեսանելի շարժման դիտումները ցույց են տալիս, որ նրա զանազան մասերը տարբեր արագությամբ են պտտվում։ Ամենից արագ պտտվում են հասարակածային մասերը՝ 25 օրում մի պտույտ անելով։ Որքան մոտ Արեգակի բևեռներին, այնքան դանդաղ է կատարվում պտույտը, և Արեգակի բևեռներից 10° հեռավորության վրա մի պտույտը 34 օր է տևում։ Հետևաբար, Արեգակը պտտվում է ոչ թե իբրև պինդ մարմին, այլ իբրև հեղուկ կամ գազանման մարմին։ Դա լիովին համապատասխանում է Արեգակի փոքր խտությանը (միջին խտությունը՝ 1,4 գ/սմ³ և նրա բարձր ջերմաստիճանին։ '''Արեգակի մակերևութային ջերմաստիճանը, այսինքն՝ նրա ֆոտոսֆերային ջերմաստինանը, մոտավորապես հավասար է 6000°։'''
 
§ 107. ԱՐԵՎԱԲԾԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Արևաբծերի չափերը չափազանց բազմազան են։ Նրանք երբեմն այնքան մեծ են լինում, որ երևում են չզինված աչքով (սևացրած ապակու միջով)։
 
Բծերից շատերի տրամագիծը մեծ է Երկրի տրամագծից։ Հաճախ բծերը դասավորվում են ամբողջ խմբերով։ Բծերի տեսանելի ձևերը չափազանց տարբեր են լինում և կախված են ոչ միայն նրանց իսկական ձևից, այլև Արեգակի սկավառակի վրա նրանց ունեցած դիրքից։ Սկավառակի եզրերին բծերը հեռանկարի հետևանքով կարծես սեղմվում, նեղանում են։ Բծերից գրեթե յուրաքանչյուրը, որ դիտելու ժամանակ սև է թվում, շրջապատված է չինում ավելի լուսավոր, մոխրագույն՝ եզերվածքով, այսպես կոչված՝ '''կիսաստվերով'''։
 
[[Պատկեր:Astronomy_pic_103.png|400px|frameless|thumb|center]]
 
Վաղուց ի վեր բծերի սևությունը այն միտքն էր հղացրել, թե նրանք Արեգակի մակերևույթի արդեն սառչող մասերն են։ Այժմ հաստատված է, որ թեև արևաբծերում եղած գազերի ջերմաստիճանը զգալի չափով ցածր է մնացած մակերևույթի ջերմաստիճանից (մոտավորապես 4500°), այնուամենայնիվ '''բծերի ներսում եղած գազերը նույնպես շիկացած են և խավար են թվում արեգակնային ֆոտոսֆերայի ավելի շիկացած ու պայծառ, մասերի հետ միայն կոնտրաստի երևույթի շնորհիվ'''։
 
'''Արեգակնային գազերը գտնվում են մշտական շարժման մեջ։''' Այդ շարժումն արտահայտվում է նաև բծերում, ըստ որում բծերի փոփոխությունները վիթխարի են թե՛ իրենց բնույթով և թե՛ իրենց մասշտաբով։ Բծերը սովորաբար երևան են գալիս փոքրիկ սև կետերի ձևով (այսպես կոչված՝ '''ծակոտիների''' ձևով), հետզհետե մեծանում են, շրջապատվում են ուրիշ բծերով, այնուհետև մասերի են բաժանվում կամ միաձուլվում իրար հետ, փոխում են իրենց ձևը (նկ․ 103) և նույնիսկ անկանոն կերպով տեղաշարժվում հենց Արեգակի մակերևույթի վրա (Արեգակի հետ միասին պտույտ գործելուց բացի)։ Հազվադեպ է պատահում, որ բծերի որևէ խումբ կարողանա իր գոյությունը պահպանել Արեգակի 3—4 պտույտի ընթացքում։ Սովորաբար նրանք մի քանի օրվա ընթացքում տրոհվում և անհետանում են, իսկ նրանց փոխարեն հանդես են գալիս նորերը։
 
Ի հակադրություն բծերի, '''ջահերը ֆոտոսֆերայի առավել տաք մասերն են հանդիսանում'''։ Գրանուլները արեգակնային ֆոտոսֆերայում եղած ավելի ևս շիկացած գազերի ամպեր են։ Ե՛վ ջահերը, և՛ գրանուլները նույնպես ծագում, անհետանում և անընդհատ տեղաշարժվում են։
 
Արևաբծերի նկատմամբ կատարած բազմամյա դիտումները, նրանց թվի և զբաղեցրած մակերեսի հաշվումները ցույց են տալիս արևաբծերի '''պարբերականության գոյությունը'''։
 
Այն բանից հետո, երբ բծերի թիվը և նրանց զբաղեցրած մակերեսը հասնում է առավելագույն չափի ընթացիկ ցիկլում (արևաբծերի մաքսիմումը), նրանց քանակն ու չափերը հետզհետե փոքրանում են և 6 տարուց հետո հասնում մինիմումի։ Այնուհետև բծերի թիվը նորից սկսում է ավելանալ և հասնում է նոր մաքսիմումի՝ առաջինից միջին հաշվով 11 տարի անցնելուց հետո։ Յուրաքանչյուր պարբերաշրջանի (ցիկլի) սկզբում բծերն առաջ են գալիս Արեգակի հասարակածից հեռու (բայց երբեք բևեռային շրջաններում չեն լինում) և հետզհետե իջնում են դեպի հասարակածը, որտեղ և վրա է հասնում նրանց մինիմումը։
 
Շնորհիվ պարբերականության գոյության կարելի է նախօրոք, մոտավորապես ասել, թե ո՛ր թվին ավելի շատ արևաբծեր կլինեն, կամ, ընդհակառակը, ո՛ր թվին՝ քիչ։ Բծերի վերջին մաքսիմումը դիտվել է 1947—1948 թվականներին։
 
§ 108․ ԱՐԵԳԱԿԻ ՍՊԵԿՏՐԸ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈԻՆԸ։ '''Արեգակն ունի անընդհատ սպեկտր, որ կտրտված է բազմաթիվ մութ գծերով։''' Այդ ցույց է տալիս, որ ֆոտոսֆերան շրջապատված է նվազ տաք գազերի շերտով, որոնք անմիջականորեն չեն նկատվում։ Հենց այդ գազերն են, որ իրենց կլանումով սպեկտրում մութ գծեր են առաջացնում։ Արեգակի այդ նվազ տաք շերտերը կարելի է նրա '''մթնոլորտն''' անվանել։
 
Մութ գծերի դիրքերը չափելու միջոցով հաջողվել է պարզել, թե քիմիական ո՛ր նյութերին են նրանք պատկանում, այսինքն՝ հաջողվել է պարզել այն գազերի քիմիական բաղադրությունը, որոնցից կազմված է Արեգակի մթնոլորտը։ Այդ էլեմենտներից գլխավորները հետևյալներն են. ջրածին, նատրիում, կալցիում և երկաթ։ Մինչև այժմ Արեգակի վյրա ի հայտ է բերվել քիմիական 66 էլեմենտների առկայությունը։ Նրանք բոլորն էլ գտնվում են գազային վիճակում, որովհետև նրանց ջերմաստիճանը չափազանց բարձր է։
 
§ 109. ԱՐԵԳԱԿԻ ԼՈՒՅՍԸ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երկիրն Արեգակից հսկայական քանակությամբ ջերմություն և լույս է ստանում։ Քանի որ Արեգակը Երկրից շատ հեռու է գտնվում և իր էներգիան ճառագայթում է բոլոր կողմերի վրա, ուստի Երկրի վրա ընկնում է այդ էներգիայի միայն աննշան մասը (մոտավորապես մեկ երկումիլիարդերորդ մասը)։ Հետևաբար կարելի է պատկերացնել, թե որքան մեծ պետք է լինի նրա ջերմաստիճանը, թե որքան շատ ջերմություն և լույս է նա ճառագայթում։ Փորձերի ու հաշվարկումների միջոցով հաստատված է, որ '''1 սմ² մակերևույթը, որ ուղղահայաց է Արեգակի ճառագայթներին և տեղավորված է Երկրի մթնոլորտի սահմանում, մեկ րոպեում ստանում է 1,93 կալորիա։ Այդ մեծությունը կոչվում է արեգակնային հաստատուն։''' Այդ հաստատունը որոշելիս հաշվի է առնվում արեգակնային էներգիայի այն կորուստը, որ տեղի է ունենում Երկրի մթնոլորտում։
 
<small>Արեգակի ճառագայթած էներգիայի ընդհանուր քանակի մասին որոշ գաղափար կարելի է կազմել հետևյալ օրինակի հիման վրա. եթե Արեգակի շրջապատը սառցակալվեր 14 մ խորությամբ, ապա նրա ճառազայթած ջերմությունը կբավականանար, որպեսզի այդ ամբողջ սառցե կեղևը հալվեր մեկ րոպեում։
 
Իմանալով արեգակնային հաստատունի մեծությունը, կարելի է հաշվել Արեգակի ջերմաստիճանը։ նույնը կարելի է անել, օգտվելով § 84-ում նկարագրած և այլ եղանակներով։ Այդ եղանակներից մեկը, որ կիրառել է Մոսկվայում պրոֆ. Վ. Կ. Ցերասկին (1849—1925), շատ հետաքրքրական է։ Ցերասկին գոգավոր հայելու միջոցով Արեգակի ճառագայթները հավաքում էր մի կետում։ Այդ կետում, ինչպես ցույց են տալիս հաշվարկումները, ջերմաստիճանը պետք է Արեգակի ջերմաստիճանից բարձր չլինի։ Այնուամենայնիվ, Երկրի վրա հայտնի բոլոր նյութերը, երբ, դրվում էին այդ կետում, վայրկենաբար հալվում էին։</small>
 
Բոլոր հետազոտությունները միասին վերցրած ցույց են տալիս, որ '''Արեգակի մակերևույթի (ֆոտոսֆերայի) շերմաստինանը կազմում է 6000°, հաշված բացարձակ զրոյից, և հետևաբար, '''Արեգակի վրա բոլոր նյութերը առհասարակ պետք է գտնվեն շիկացած, գազային վիճակում'''։
 
Քանի որ Արեգակի միջին խտությունը հավասար է 1,4 գ/սմ³ է, այսինքն՝ գրեթե 1½ անգամ մեծ է ջրի խտությունից, նշանակում է, որ Արեգակի ընդերքում նրա բաղադրության մեջ մտնող գազերը չափազանց ուժեղ սեղմված են։
 
[[Պատկեր:Astronomy_pic_104.png|300px|frameless|thumb|left]]
 
§ 110. '''Շրջող շերտ, գունոլորտ (խրոմոսֆերա) և հրվիժակներ'''։ Ֆոտոսֆերային անմիջապես կից է գազերի մի բարակ շերտ, որը կլանելով ֆոտոսֆերայի արձակած լույսը,՝ Արեգակի պայծառ անընդհատ սպեկտրի ֆոնի վրա մութ գծեր է առաջացնում։ Այդ շերտը կոչվում է '''շրջող շերտ'''։ '''Նա Արեգակի մթնոլորտի ստորին շերտն է։'''
 
Շրջող շերտից վեր գտնվում է '''մի ընդարձակ, հավիտյան ալեկոծվող շերտ՝ գունոլորտը''' (խրոմոսֆերան)։ Նա գերազանցապես կազմված է ջրածնից և կալցիումից։ Գունոլորտի խտությունը ջատ աննշան է և փոքր է Երկրի մակերևույթին մոտ եղած օդի խտությունից։
 
Շրջող շերտը և գունոլորտը սովորաբար գիտում են միայն Արեգակի լրիվ խավարումների ժամանակ, երբ Լուսնի ոչ թափանցիկ սկավառակը ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը՝ ֆոտոսֆերան։ Այդ դեպքում լրիվ խավարման մոմենտին տեսանելի են դառնում (ասես ճեղքումով) շրջող շերտը և գունոլորտը, իբրև մի վարդագույն օղակ, որը շրջապատում է Արեգակի առաջը փակող Լուսնի սկավառակը։ Ֆոտոսֆերայի վերջին եզրիկը Լուսնի հետևն անհետանալուց 1–2 վայրկյան հետո շրջող շերտի սպեկտրը դիտվում է անմիջականորեն՝ իբրև մութ ֆոնի վրա երևացող պայծառ գծեր։ Այդ գծերը երևում են սպեկտրի ճիշտ այն տեղերում, որտեղ Արեգակի սովորական սպեկտրում մութ գծերն են գտնվում։ Արեգակի սովորական սպեկտրի մութ գծերը շրջվում (փոխարկվում) են '''պայծառ գծերի''', այստեղից էլ շրջող շերտն ստացել է իր անունը։
 
Գունոլորտի մակերևույթի վրա այս ու այն տեղ վեր են խոյանում հսկայական մեծության հրեղեն լեզուներ՝ շիկացած գազերի շատրվաններ, որոնք տեղ-տեղ ամպերի նման սավառնում են։ '''Գունոլորտից դուրս եկող այդ լուսավոր ելուններր կոչվում են հրվիժակներ (պրոտուբերանցներ)'''։ Նրանք Արեգակի մակերևույթից բարձրանում են վեր հսկայական բարձրությամբ, որ հասնում է հարյուր հազարավոր կիլոմետրերի (տասնյակ անգամ Երկրի տրամագծից մեծ) և չափազանց տարբեր ձևեր են ունենում։ Նրանք ենթարկվում են անընդհատ, արագ և ուժեղ փոփոխությունների (նկ. 104)։ Հրվիժակները գերազանցապես բաղկացած են ջրածնից և կալցիումից, ընդ որում նրանց նյութը բարձրանալով նորից ետ է թափվում Արեգակի վրա։
 
[[Պատկեր:Astronomy_pic_105.png|300px|frameless|thumb|center]]
 
§ 111. ԱՐԵՎԱՊՍԱԿ։ Արեգակի լրիվ խավարումների ժամանակ Արեգակի ջուրջը, մեծ տարածության վրա (մոտ 2—3 Արեգակի շառավղի չափ), գունոլորտի շերտի վերևը դիտվում է լուսապսակի նման մի նուրբ մարգարտա-արծաթագույն փայլ։ Նա կոչվում է '''արևապսակ'''։ Իր ներքին մասերում (ներքին պսակ), Արեգակի եզրերին մոտ, պսակն առավել պայծառ է լինում։ Արտաքին պսակի ավելի թույլ ճառագայթները տարածվում են նրանից մեկ աստիճանի չափ և ավելի հեռու (նկ. 105)։ '''Արևապսակն Արեգակի արտաքին, նոսրացած թաղանթն է։''' Նա բաղկացած է մասամբ գազերից, մասամբ մանրագույն պինդ մասնիկներից, որոնք մշտական շարժման մեջ են գտնվում։
 
Վերջին ժամանակներս հնարել են հատուկ գործիքներ, որոնց օգնությամբ հրվիժակները և գունոլորտը կարելի է տեսնել ցանկացած ժամանակ, և ոչ թե միայն կարճատև և հազվագյուտ դեպքերում տեղի ունեցող Արեգակի լրիվ խավարումների ժամանակ։ Հնարավորություն է ստեղծվել խավարումներից դուրս մասամբ ուսումնասիրել նաև պսակը։
 
<small>§ 112. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԱՅԻՆ (ԶՈԴԻԱԿԱՅԻՆ) ԼՈՒՅՍ։ Այս անվան տակ հայտնի է այն կոնաձև թույլ փայլը, որ բարձրանում է հորիզոնի տակից լուսաբացից առաջ կամ երեկոյան աղջամուղջի վերջանալուց հետո։ Այդ կոնի հիմքն ավելի պայծառ է և հորիզոնի վրա գտնվում է Արեգակի կողմը։ Դա ցույց է տալիս, որ այդ երևույթը կապ ունի Արեգակի հետ։ Կենդանակերպային լույսը, որ առանձնապես լավ երևում է հարավային երկրներում, միշտ ձգվում է խավարածրի երկարությամբ՝ Կենդանակերպի համաստեղություններով, որից էլ ստացել է իր անունը։
 
Սովետական ակադեմիկոս Վ. Գ․ Ֆեսենկովը ապացուցել է, որ կենդանակերպային լույսը բաղկացած է փոշու հատիկներից, որոնք գերազանցապես կենտրոնացած են Արեգակի շուրջը հսկայական տարածության վրա խավարածրի հարթության ուղղությամբ և լուսավորվում են Արեգակի կողմից, մինչդեռ պսակը բաղկացած է փոշու մանրագույն հատիկների և գազի մոլեկուլների խառնուրդից։ Արեգակի մթնոլորտը՝ այդ բառի բուն իմաստով անմիջականորեն կից է Արեգակի մակերևույթին և արդեն բաղկացած է զուտ գազից։</small>
 
§ 113. ԱՐԵԳԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ։ Հանրագումարի բերելով վերն ասածները, մենք Արեգակի կառուցվածքը կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Արեգակի տեսանելի մակերևույթը՝ ֆոտոսֆերան բաղկացած է շիկացած գազերից, որոնց ջերմաստիճանը անցնում է 6000°։ Ֆոտոսֆերայում երևան են գալիս փոքր-ինչ պաղած տեղեր՝ արեգակնային գազերի յուրահատուկ մրրիկներ․ սրանք արևաբծերն են։ Որքան ավելի է Արեգակի կենտրոնին մոտենում, այնքան գազերի ճնշումը, խտությունը և ջերմաստիճանը մեծանում է։ Կենտրոնի մոտերքը ջերմաստիճանը պետք է որ հասնի մի քանի տասնյակ միլիոն աստիճանի, ինչպես դա ցույց են տալիս կատարված հաշվարկումները։ Արեգակնագունդը, որը սահմանափակվում է ֆոտոսֆերայով, շրջապատված է փոքր խտություն ունեցող գազերի և փոշու մի քանի շերտերից կազմված վիթխարի թաղանթով։
 
<small>Այդ շերտերի միջին հաստությունը և բաղադրությունը երևում է հետևյալ աղյուսակից (տե՛ս նույնպես նկ. 106)։</small>
 
<small><TABLE border = 0>
<TR>
<TD><small>Շրջող շերտ</small></TD>
<TD align=right><small>600 կմ</small></TD>
<TD></TD>
<TD><small>Պարունակում է ոչ միայն թեթև, այլև ծանր էլեմենտներներ — երկաթ և ուրիշ շատ էլեմենտներ</small></TD>
</TR>
<TR>
<TD><small>Գունոլորտ</small></TD>
<TD align=right><small>20 000 կմ</small></TD>
<TD></TD>
<TD><small>Ջրածին, հելիում, կալցիում, մագնեզիում և այլն</small></TD>
</TR>
<TR>
<TD><small>Հրվիժակներ</small></TD>
<TD align=right><small>250 000 կմ</small></TD>
<TD></TD>
<TD><small>Ջրածին, հելիում, կալցիում</small></TD>
</TR>
<TR>
<TD><small>Արևապսակ</small></TD>
<TD align=right><small>2 000 000 կմ</small></TD>
<TD></TD>
<TD><small>Մանր փոշի և գազեր</small></TD>
</TR>
<TR>
<TD><small>Կենդանակերպային լույսը</small></TD>
<TD align=right><small>ոչ պակաս քան 150 000 000 կմ</small></TD>
<TD></TD>
<TD><small>Մանր փոշի</small></TD>
</TR>
</TABLE></small>
 
[[Պատկեր:Astronomy_pic_106.png|150px|frameless|thumb|center]]
 
§ 114. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈԻՐՆԵՐԸ, Արեգակը յուրաքանչյուր վայրկյանում վիթխարի քանակությամբ էներգիա է ցրում տիեզերական տարածության մեջ, բայց Երկրի վրա մարդկության գոյության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում նրա էներգիան որևէ նկատելի չափով չի պակասել, այսինքն՝ այդ ժամանակամիջոցում Արեգակը բոլորվին չի պաղել։ Բայց ո՞րտեղից է Արեգակն իր էներգիան վերցնում։ Չէ՞ որ առանց այդ էներգիայի լրացման նա վաղուց արդեն սառած կլիներ։
 
Ամենավերջին ժամանակներս ֆիզիկայի հաջողությունների շնորհիվ հաջողվել է ապացուցել, որ '''Արեգակի ընդերքում էներգիան անընդհատ համալրվում է այն էներգիայի հաշվին, որ անջատվում է ջրածնի ատոմը հելիումի ատոմի փոխարկվելու ժամանակ'''։
 
Արեգակի ջրածնի պաջարներր կբավականանան նրա ճառագայթած ջերմությունը շատ միլիարդ տարիների ընթացքում պահպանելու համար։
 
<small>Երբ ջրածնի մի քանի ատոմներ միանալով կազմում են մեկ ավելի ծանր ատոմ և առաջ բերում այլ քիմիական էլեմենտի (օրինակ, հելիումի) ատոմ, անջատվում է բավականին մեծ քանակությամբ էներգիա։ Դա ստուգվել է փորձով։ Ուրիշ, ատոմների համանման փոխարկումներ այժմ արհեստականորեն հաջողվում է իրականացնել Երկրի վրա։
 
Արեգակի կենտրոնի մոտերքում հելիումի ատոմների գոյացումը ջրածնի ատոմների հաշվին տեղի է ունենում մասսայական կերպով՝ շնորհիվ չափազանց բարձր ջերմաստիճանի։ Ուստի և էներգիայի անջատումը, որով լրացվում է նրա ծախսը տարածության մեջ ճառագայթման միջոցով, չափազանց ինտենսիվ է կատարվում։
 
Այն պրոցեսը, որի միջոցով ջրածինը փոխակերպվում է հելիումի, չափազանց բարդ է։ Նա կատարվում է անընդհատ, և վերջին հաշվով Արեգակի ընդերքում եղած ջրածնի քանակը աստիճանաբար նվազում, իսկ հելիումի ատոմների թիվն ավելանում է։ Երբ Արեգակի ընդերքում ջրածնի ամբողջ պաշարն սպառվի, էներգիայի անջատումը զգալի չափով կկրճատվի, և Արեգակը կսկսի սառչել, միաժամանակ խիստ փոքրանալով նաև չափերով։</small>
 
§ 115. ԱՐԵԳԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑԻԿԼԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՊԸ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ։ Հատուկ դիտումները ցոլյց են տալիս, որ արևաբծերն ունեն հզոր մագնիսադաշտեր։ Արևաբծերի այդ մագնիսականությունը փոփոխության է ենթարկվում 22 տարի պարբերությամբ, այսինքն՝ արևաբծերի պարբերությունից երկու անգամ ավելի պարբերությամբ։ Տատանումների տասնմեկամյա պարբերությունը դրսևորում է Արեգակի վրա նաև այլ երևույթներ, փոփոխվում է ջահերի, հրվիժակների թիվը և այլն։ Բծերի մաքսիմումի տարիներին արեգակնային հաստատունը փոքր-ինչ ավելի է դառնում, քան մինիմումի տարիներին։ Այսպիսով, Արեգակի ողջ գործունեությունն ընդհանուր առմամբ փոփոխվում է 11 տարի պարբերությամբ (ավելի ճիշտ՝ 22 տարի պարբերությամբ, եթե նկատի ունենանք արևաբծերի մագնիսադաշտի փոփոխության պարբերությունը)։
 
Երկրի մթնոլորտում տեղի ունեցող երևույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից շատերը 11-ամյա պարբերություն ունեն։ Սրանց թվին են պատկանում մագնիսական փոթորիկները (կողմնացույցի սլաքի տատանումները, ռադիոկապի խանգարումները և այլն), բևեռափայլները, ամպրոպները և այլն։ Ամբողջ երկրագնդի վրա տեղի ունեցող ամպրոպների և բևեռափայլների միջին թիվը Արեգակի գործունեության մաքսիմումի ժամանակ մեծանում է։ Արեգակի գործունեության բնույթը, անկասկած, պետք է ազդի եղանակի վրա։ Արեգակի վրա առաջացող պրոցեսները ազգում են Երկրի մթնոլորտում ռադիոալիքների տարածման վրա։
 
Մեր Միության մեջ հողագործությունը կազմում է ժողովրդական տնտեսության նշանավոր ճյուղերից մեկը, և խոշոր մասշտաբի պլանային հողագործություն կիրառելու համար կարևոր կլիներ հնարավորություն ունենալ կանխատեսելու, թե ե՛րբ են սկսվում տաք, չորային կամ անձրևային ժամանակները, ցուրտ ձմեռները և այլն։ Այդ հնարավորությունն ունենալը շատ արժեքավոր կլիներ տնտեսական կյանքի մի շարք ուրիշ բնագավառների համար ևս (տրանսպորտի, շինարարության և այլն)։ Սովետական Միության գիտնականները՝ աստղագետները և օդերևութաբանները միացյալ ուժերով ձեռնամուխ են եղել այն հարցի լուծմանը, թե ի՛նչպես է Արեգակի գործունեությունն ազդում եղանակի վրա և ի նչպես կարելի է սովորել կանխատեսել արեգակնային երևույթների և նրանց հետ կապված երկրային երևույթների սկսվելը։
 
Արեգակի ուսումնասիրության բնագավառում մենք տեսնում ենք տեսության և պրակտիկայի նույն միասնությունը, ինչ որ սովետական աստղագիտության մյուս բնագավառների մեծամասնության մեջ։ Մենք նորից և նորից տեսնում ենք, որ Երկիրը մեկուսացած երկնային մարմին չէ և որ նրա մթնոլորտում տեղի ունեցող շարժումները փոխազդեցությամբ կապված են Արեգակի վրա տեղի ունեցող երևույթների հետ։
 
<small>ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆՔՍՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ
 
# Ինչպիսի՞ն են Արեգակի մասսան ու չափերը Երկրի համեմատությամբ։
# Հեռադիտակով ի՞նչ է երևում Արեգակի վրա։
# Ինչպե՞ս է պտտվում Արեգակը։
# Ինչի՞ են հավասար Արեգակի միջին խտությունն ու ջերմաստիճանը։
# Ի՞նչ են արևաբծերը և ինչպե՞ս է փոփոխվում նրանը թիվը։
# Ի՞նչ է հայտնի Արեգակի քիմիական բաղադրության մասին։
# Ի՞նչ է արեգակնային հաստատունը և ինչի՞ է նա հավասար։
# Ի՞նչ պայմաններում կարելի է տեսնել ֆոտոսֆերան և հրվիժակները։ Ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում։
# Նկարագրեցեք Արեգակի մթնոլորտի և պսակի կառուցվածքը։
# Ինչպիսի՞ն է կենդանակերպային լույսի տեսքն ու բնույթը։
# Որտեղի՞ ց և ինչպե՞ս է Արեգակը ստանում իր էներգիան։
# Արեգակնային և երկրային երևույթների միջև եղած կապի ինչպիսի՞ օրինակներ կան։
# Ինչո՞ւմն է կայանում այդ կապակցության և Արեգակի բնության ուսումնասիրության գործնական նշանակությունը։
</small>
<references>
Վստահելի
1396
edits