Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 52 բայտ, 18:59, 14 Հունիսի 2014
/* ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Հայելու տունը */
Ալիսը սեղանից վերցրեց Սև Թագուհուն ու դրեց փիսիկի առջև։ Բայց ոչինչ չստացվեց, փիսիկը չէր կարողանում ճիշտ խաչել ձեռքերը։ Պատժելու համար Ալիսը մոտեցրեց նրան հայելուն, որպեսզի վերջինս կարողանար տեսնել իր խոժոռ մռութը։
— Եթե անմիջապես չփոխես դեմքիդ արտահայտությունը, ես քեզ Հայելու Տուն կուղարկեմ<ref>Հայելու աշխարհի գաղափարը Քերոլին հուշել է մեկ ուրիշ Ալիս՝ գրողի հեռավոր ազգականուհին Ալիս Րեյքսը։ Ահա թե վերջինս ինչ է պատմել լոնդոնյան «Թայմս» լրագրին, 1832թ. հունվարի 22֊ին. </br>«Մի անգամ իմ անունը լսելով նա (Քերոլը) կանչեց իր մոտ։ </br>— Ուրեմն քո անունը նո՞ւյնպես Ալիս է։ Ես Ալիսներին շատ եմ սիրում։ Ուզո՞ւմ ես մի տարօրինակ բան տեսնել։ </br>Մենք մտանք մի սենյակ... որի անկյունում մեծ հայելի կար։ Նա ինձ մի նարինջ տվեց և ասաց. </br>— Նախ ասա տեսնեմ, ո՞ր ձեռքումդ է նարինջը։ </br>— Աջ ձեռքում,— ասացի։ </br>— Իսկ հիմա,— ասաց նա,— մոտեցիր հայելուն և ասա, թե հայելու միջի աղջիկը ո՞ր ձեռքում է բռնել նարինջը։ </br>Ես զարմացած պատասխանեցի. </br>— Ձախ ձեռքում։ </br>— Միանգամայն ճիշտ է։ Իսկ ինչպե՞ս բացատրել։ </br>Ես շփոթվել էի, բայց տեսնելով, որ նա բացատրության է սպասում, համարձակվեցի. </br> — Եթե ես կանգնած լինեի հայելու այն կողմում, ուրեմն աջ ձեռքում բռնած կլինեի, չէ՞։ </br>Հիշում եմ, նա ծիծաղեց և ասաց. </br>
— Կեցցես, Ալիս։ Այդքան լավ պատասխան դեռ չէի լսել։</ref>։ Լավ կլինի՞։ Հիմա, Սևուկ, ինձ չխանգարես, ես քեզ կպատմեմ իմ բոլոր պատկերացումներն այդ տան մասին։ Առաջին, հայելու մեջ կա մեր հյուրասենյակի նման մի սենյակ, միայն թե իրերը գտնվում են հակառակ կողմում։ Ես կբարձրանամ աթոռին, և ամեն ինչ պարզ կերևա, ամեն ինչ, բացի բուխարիկի հետևից, բայց դա էլ եմ ուզում տեսնել։ Ի՞նչ ես կարծում, այնտեղ ձմռանը կրակ վառո՞ւմ են։ Երբ մեր բուխարիկի կրակը բոցկլտում է, ծուխը գնում է դեպի այդ սենյակը, և այնպիսի տպավորություն թողնում, որ կարծես այնտեղ են կրակ վառում։ Նրանց գրքերը նման են մեր գրքերին, միայն թե տողերը հակառակ ուղղությամբ են տպված։ Ես այդ լավ գիտեմ, որովհետև երբ գրքերիցս մեկը պահեցի հայելու առջև, նրանք էլ մեկ ուրիշը պահեցին և այդպես ես տեսա շրջված տողերը։ Կուզեի՞ր ապրել Հայելու Տանը, Սևուկ։ Տեսնես, քեզ կաթ կտա՞ն։ Երևի նրանց կաթը լավը չէ։ Լսիր, փիսո, հիմա մենք մոտենանք միջանցքին։ Եթե մեր հյուրասենյակի դուռը լայն բացենք, դու կտեսնես միջանցքի պատկերը հայելու մեջ՝ շատ նման մերին, բայց երևի այն կողմում գուցե մի փոքր տարբեր լինի։ Ա՜յ թե լավ կլիներ, փիսո, եթե կարողանայինք գնալ Հայելու Տունը։ Հաստատ գիտեմ, այնտեղ ինձ հրաշքներ են սպասում։ Սևուկ, ե՛կ պատկերացնենք, որ մի կերպ գտել ենք Հայելու Տուն տանող ճանապարհը։
Վստահելի
294
edits