Changes

Թիթեղյա թմբուկը

4 bytes removed, 21:31, 18 Հուլիսի 2014
/* Լուսանկարչական ալբոմ */
Ես գանձ եմ պահպանում։ Բոլոր այս ծանր, միմիայն օրացույցային ամսաթվերից բաղկացած երկար ու ձիգ տարիներին ես պահպանել եմ այն, թաքցրել, կրկին դուրս հանել։ Բեռնատար վագոնով ուղևորության ժամանակ ես, որպես թանկարժեք իր, սեղմել էի այն իմ կրծքին, իսկ, երբ քնում էի, Օսկարը քնում էր իր գանձի՝ լուսանկարչական ալբոմի վրա։
Ինչ պետք է անեի ես առանց ամեն ինչ պարզաբանող, բաց ու մատչելի այդ տոհնական տոհմական դամբարանի։ Այն քսան էջ ունի։ Եվ ամեն մի էջի վրա մեկը մյուսի կողքին, մեկը մյուսի տակ, ուղղանկյուն, մանրակրկիտ բաշխված՝ մեկ պահպանելով համաչափությունը, մեկ հակառակը՝ խախտելով այն, սոսնձված են չորսական, վեցական, իսկ երբեմն երկուական լուսանկար։ Ալբոմի կազմը կաշեպատ է, և որքան մեծանում է նրա տարիքը, այնքան ուժեղ է գալիս կաշվի հոտը։ Կային ժամանակներ, երբ ալբոմին շատ էին վնասում քամին և վատ եղանակը։ Լուսանկարները պոկվում էին էջերից և իրենց անօգնական տեսքով ստպիպում ստիպում էին ինձ փնտրլ փնտրել հանգիստ ու հարմար առիթ, որպեսզի սոսնձի օգնությամբ լուսանկարին ապահովեի իր գրեթե կորցրած վաղընջական վաղնջական տեղը։
Կա՞, արդյոք, այս աշխարհում մի որևէ բան, մի որևէ վեպ, որն ունենար լուսանկարչական ալբոմի էպիկական ընդարձակությունը։ Մեր բարեսիրտ Արարիչը, որը ջանասեր ֆոտոսիրողի պես ամեն կիրակի լուսանկարում է մեզ վերևից, այսինքն՝ ծայրաստիճան կարճացված, բայց շատ թե քիչ հաջող լուսավորության պայմաններում, ինչից հետո լուսանկարը սոսնձում է իր ալբոմի մեջ։ Նա հատկապես կարող էր անպարկեշտության աստիճան երկար, կայուն ձեռքով ինձ անցկացնել ալբոմիս միջով՝ հող չստեղծելով Օսկարի՝ ամեն կարգի լաբիրինթոսների հանդեպ հակման համար, իսկ ես իմ կողմից կգերադասեի առկա լուսանկարները մատակարարել բնօրինակով։
Զուգահեռաբար նկատենք, որ այդտեղ հանդիպում են տարատեսակ համազգեստներ, փոխվում են նորաձևություններն ու սանրվածքները, մայրիկս դառնում է ավելի գեր, Յանը՝ առավել հյուծված, մի տեղ կարելի է միայն գուշակել, թե ով է արել լուսանկարը, այնուհետև ամեն ինչ այլասերվում է ու վեր ածվում վերածվում մեր օրերի կենցաղային նկարի։ Վերցնենք թեկուզ իմ Կոլյայչեկ պապիկի այն հուշարձանը և իմ ընկեր Կլեփի այն անձնագրային լուսանկարը։ Եթե նույնիսկ կողք կողքի դրվի պապիկիս կանաչ գույնով ռետուշավորված դիմանկարը և հարթ կնիքի սպասող Կլեփի լուսանկարը, անմիջապես պարզ կդառնա, թե ուր է մեզ հասցրել լուսանկարչական ոլորտի առաջընթացը՝ մասնավորապես րոպեական լուսանկարչության բոլոր այդ աճապարությունները։ Ընդ որում ես ինձ պիտի շատ հանդիմանեմ, քանի դա անում են Կլեփի հետ, քանզի ալբոմի տիրոջ իրավունքով ես պարտավոր էի հոգ տանել ալբոմի մակարդակի պահպանման համար։ Եթե մի հրաշալի օր մեր առջև բացվի դժոխքի երախը, ապա ամենանրբաճաշակ տանջանքներից մեկը այպիսի տեսք կունենա՝ մերկ մարդուն բանտարկում են իր լուսանկարների հետ միմիևնույն տեղում։ Արագորեն մի քիչ պաթոս ավելացնենք։ «Օ՜, դու, մարդ՝ ընկած րոպեական լուսանկարների, շտապ լուսանկարների, անձնագրի համար դիմանկարների միջև։ Օ՜, մարդ, որ լուսավորված ես փայլատակող լամպով, մարդ, որ ուղղվել ես Պիզայի ծուռ աշտարակի առջև, մարդ՝ լուսանկարչական արվեստանոցի խցից, ով պետք է լույսին ուղղի իր ականջը, որպեսզի լուսանկարը պիտանի լինի անձնագրի համար»։ Իսկ հիմա դեն նետենք պատոսը․ պաթոսը․ հնարավոր է, որ այդ դժոխքը լինի միանգամայն տանելի, քանզի ամենագարշելի լուսանկարները գոյություն ունեն միայն երևակայության մեջ, և երբեք չեն նկարահանվել կամ, եթե նույնիսկ նկարահանվել են, ապա չեն երևակվել։
Կլեփը և ես՝ մենք երկուսս Յուլիխերշտրասեում մեր վաղ օրերին երբ, սպագետի ուտելով, սկսեցինք ընկերություն անել, ոչ միայն թույլ էինք տալիս մեզ լուսանկարել, այլև թույլ էինք տալիս երևակել։ Այդ ժամանակներում ես ճամբորդության ճամփորդության ծրագրեր էի մշակում։ Այլ խոսքերով, ես այնքան էի ձանձրանում, որ մտադրվեցի ճամբորդություն ճամփորդություն կատարել, իսկ այդ նպատակի համար պիտի անձնագիր պատվիրեի։ Սակայն, քանի որ ինձ, միևնույն է, փողը չէր բավականանցնի Հռոմ, Նեապոլ կամ, վատագույն դեպքում Փարիզ կատարելիք լիարժեք ճամբորդության ճամփորդության համար, ես ակամա ուրախացա կանխիկ գումարի բացակայության համար, քանզի չկա ավելի տխուր բան, քան նման ճնշված տրամադրությամբ մեկնելը։ Իսկ քանի որ մյուս կողմից մեր եկրուսի մոտ փողը բավարար էր կինո գնալու համար, մենք Կլեփի հետ սկսեցինք այցելել կինոթատրոններ, որտեղ, հաշվի առնելով Կլեփի ճաշակը, դիտում էինք վեսթերններ, իսկ հետևելով իմ կարիքներին՝ ֆիլմեր, որոնցում արցունքներ էր թափում Մարիա Շելլը՝ գթության քույրը, իսկ Բորշեն, որպես գկխավոր գլխավոր բժիշկ, բարդ վիրահատությունը նոր ավարտած՝ պատշգամբի դռան մոտ նվագում էր Բեթհավենի Բեթհովենի սոնատները և պատասխանատվության զգացում էր դրսևորում։ Մենք շատ էինք տառապում այն բանից, որ սեանսը տևում էր ընդամենը երկու ժամ, քանզի որոշ ծրագրեր լիովին կարելի էր երկու անգամ դիտել։ Հաճախ ավարտից հետո մենք վեր էինք կենում և գնում ուղիղ դեպի դրամարկղ, որպեսզի կրկին տոմս վերցնենք նույն այդ ցուցադրության համար։ Սակայն, երբ դահլիճից դուրս գալով՝ մենք դրամարկղի դիմաց հերթ էինք տեսնում, երբեմն մեծ, երբեմն ավելի փոքր, մեր մեջ անմիջապես անհետանում էր ցանկությունը։ Մենք չափից դուրս անհարմար էինք զգում ոչ միայն տոմսավաճառից, այլև բացահայտ անամոթությամբ մեր տեսքերն ուսումնասիրող բոլորովին անծանոթ տիպերից, որպեսզի ռիսկի դիմենինք և ավելացնեինք պատուհանիկի դիմացի հերթը։
Ահա թե ինչու մենք գրեթե ամեն մի սեանսից հետո գնում էինք Կոմս Ադոլֆի հրապարակից ոչ հեռու գտնվող լուսանկարչական արվեստանոց, որպեսզի անձնագրի համար լուսանկար պատվիրենք։ Մեզ այնտեղ արդեն գիտեին, ժպտում էին, երբ մտնում էինք ներս, հնազանդորեն խնդրում էին նստել․ մենք հաճախորդներ էինք, ինչը նշանակում է, որ հարգանք էինք վայելում։ Եվ խցիկը հազիվ ազատված՝ մեզ հերթով այնտեղ էր հրում օրիորդը, որի մասին ես միայն հիշում եմ այն, որ նա հաճելի արտաքին ուներ։ Նախ և առաջ նա ուղղում էր և մի քանի շարժումներով կարգի բերում ինձ, հետո Կլեփին, կարգադրում էր նայել որոշակի կետի՝ մինչև լուսային փայլատակումները և դրանց հետ կապված զանգը տեղեկացնեն, որ մենք իրար ետևից վեց անգամ պատկերվել էինք երիզի վրա։
Հենց նոր լուսանկարված շրթունքների արանքում դեռ թեթև թմրածություն զգալով, մեզ, նույն օրիորդի ուղեկցությամբ, նստեցնում էին հյուսված հարմարավետ բազկաթոռների մեջ, իսկ շատ հաճելի հագնված օրիորդը մեզ սիրալիր խնդրում էր հինգ րոպե սպսասել։ սպասել։ Մենք սիրով համաձայնում էինք սպասել։ Վերջիվերջո սպասելու բան ունեինք․ անձնագրի համար լուսանկարները, որոնք մեզ մոտ կենդանի հետաքրքրություն առաջ բերեցին։ Ամենաշատը յոթ րոպե անց նույնքան հաճելի, իսկ մնացածում դժվար նկարագրելի օրիորդը մեզ մեկնեց երկու ծրարիկ, և մենք վճարեցինք դրանց համար։
Օ՜, այդ հրճվանքի զգացումը Կլեփի փոքր֊ինչ չռված աչքերում․․․ Ծրարիկը նոր վերցված՝ մենք միաժամանակ առիթ էինք ստանում ուղղվելու դեպի մոտակա գարեջրատուն, քանի որ ոչ ոք չէր ցանկանա սեփական լուսանկարները ուսումնասիրել աղմկոտ ու փոշոտ փողոցի մեջտեղում՝ խանգարելով հետիոտների անցուդարձին։ Եվ նույն կերպ, ինչպես մենք պահպանում էինք մեկ և նույն լուսանկարչական արվեստանոցի հանդեպ հավատարմությունը, մշտապես այցելում էինք մեկ և նույն Ֆրիդրիխշտասեի գարեջրատունը։ Պատվիրում էինք գարեջուր, սոխով և սև հացով արյունոտ երշիկ։ Մինչ պատվեր բերելը շարում էինք մի քիչ խոնավ լուսանկարները ողջ սեղանի շրջանագծով մեկ և առանց ուշացման մատուցված երշիկից ու գարեջրից հետո խորանում սեփական դեմքի լարված արտահայտության մեջ։
Ընդհանրապես մենք մեզ մոտ մշտապես ունենում էինք լուսանկարներ, որոնք արված էին լինում վերջին կինոարշավի կապակցությամբ և դրանով իսկ համեմատելու հնարավորություն էինք ստանում։ Իսկ այնտեղ, որտեղ կա հաեմատության համեմատության հնարավորություն, կա նաև երկրորդ, երրորդ, չորրորդ, գարեջրով գավաթը պատվիրելու օրինական իրավունք, որպեսզի զվարճանաս կամ, ինչպես ասում են ռայնլանդացիները, տրամադրության գաս։ Սակայն դրանից ամենևին էլ չի բխում, թե թախծոտ մարդը սեփական անձնագրի համար լուսանկարի օգնությամբ կարող է թախիծը դարձնել անառարկայական, քանզի իրական թախիծը արդեն ինքնըստինքյան անառարկայական է, համենայն դեպս՝ իմը։ Կլեփի թախծի համար չէր գտնվում մի շատ թե քիչ ընկալելի բացատրություն, և իր, այսպես ասած, առույգ և ուրախ անառարկայականությամբ այն ոչնչով չթուլացնող ուժ էր ներկայանում։ Եթե նույնիսկ սեփական թախծի հետ հարմարվելու հնարավորություն կար, ապա միայն լուսանկարների օգնությամբ, քանի որ սերիական պատրաստվող րոպեական նկարներում մենք մեզ տեսնում էինք ոչ այնքան պարզորոշ, ավելի շուտ՝ պասիվ և չեզոքացված։ Մենք կարող էինք մեզ վերաբերվել այնպես, ինչպես կամենայինք․ միաժամանակ խմել գարեջուր, տանջել արյունոտ երշիկը, գալ տրամադրության և խաղալ։ Մենք պատռում էինք լուսանկարները, դարսում դրանք, կտրում մկրատով, ինչը մշտապես պահում էինք մեզ մոտ այդ նպատակի համար։ Մենք համատեղում էինք ավելի մեծ ու փոքր պատկերները, մեզ դարձնում միաչքանի, երեքաչքանի, ականջների փոխարեն կպցնում էինք քթեր, լռում էինք կամ գուշակություն անում աջ ականջով և դունչներս փոխարինում էինք ճակատով։ Նման մոնտաժը կատարվում էր ոչ միայն սեփական դիմանկարի հիմքի վրա․ Կլեփը հաճախ էր փոխ առնում իմ մոտի դետալները իր դեմքի համար, ես բնորոշիչը վերցնում էի նրա մոտից․ մեզ հաջողվում էր ստեղծել նոր և, ինչպես մենք էինք կարծում, առավել երջանիկ արարածներ, ժամանակ առ ժամանակ մենք մեկնումեկին նվիրում էինք մի լուսանկար։
Մեզ մոտ, ես սահմանափակվում եմ ինձանով ու Կլեփով, իսկ մոնտաժված կերպարանքները թողնում եմ մի կողմ, մեզ մոտ սովորություն դարձավ ամեն այցելության ժամանակ, իսկ այդ գարեջրատունը մեզ տեսնում էր ոչ պակաս, քան շաբաթը մեկ, նվիրել մատուցողին, որին մենք Ռուդի էինք անվանում, մեկակական լուսանկար։ Ռուդին մի մարդ էր, որն արժանի էր ունենալու տասներկու սեփական երեխա և խնամել ևս ութին։ Նա մտնում էր մեր դրության մեջ և, ունենալով արդեն տասներկու կիսադեմ լուսանկար, իսկ դրանից ավելի՝ դիմահայաց, այնուհանդերձ ամեն անգամ, երբ երկար քննարկումներից և լարված փնտրտուքներից մենք նրան էինք հանձնում հերթական լուսանկարը՝ դեմքին կարեկցանք պատկերելով շնորհակալություն էր հայտնում։
Այնուհանդերձ՝ այստեղ նույնիսկ ինքը Օսկարը չի կարող ժխտել զարգացման գործընթացը, նրա մոտ, այնուամենայնիվ, ինչ֊որ բան աճում էր և՝ ոչ միշտ ի հօգուտ ինձ, աճեց և վերջ ի վերջո հասավ Մեսիական չափերի, սակայն մեծահասակներից ո՞վ էր իմ ժամանակ աչքը վրան պահում, ո՞վ էր լսում անփոփոխ երեքամյա թմբկահար Օսկարին։
 
===Ապակի, բաժակ, ըմպանակ===