«Վերադարձ ԽՍՀՄ֊ից»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ (IV)
չ (V)
Տող 129. Տող 129.
 
==V==
 
==V==
  
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ այցելելուց առաջ ես գրում էի․ «Կարծում եմ՝ գրողի արժեքը կապված է նրա հեղափոխական ուժի հետ, կամ ավելի ճիշտ (քանզի ես այնքան էլ հիմար չեմ, որ գեղարվեստական արժեքի մենաշնորհը վերագրեմ միայն ձախերին հարող գրողներին), նրա ընդդիմության ուժի հետ։ Այդ ուժը գոյություն ունի ինչպես Բոսյուեի, Շատոբրիանի կամ, մեր օրերում, Կլոդերի, այնպես էլ Մոլիերի, Վոլտերի, Հյուգոյի եւ շատ ուրիշների գործերում։ Մեր հասարակարգում մեծ գրողը, մեծ արվեստագետը էությամբ հակահարմարվողական է։ Նա նավարկում է հոսանքներին հակառակ։ Դա կարելի էր ասել Դանթեի, Սերվանտեսի, Իբսենի, Գոգոլի մասին… Բայց կարծես նույնը չէր կարելի ասել Շեքսպիրի եւ իր ժամանակակիցների մասին, որոնց մասին Ջոն Էդինգտոն Սայմոնդսը շատ ճիշտ էր ասում․ "What made the playwrights of that epoch so great... was that they (the authors) lived and wrote in fullest sympathy with the whole people"<ref>Այդ դարաշրջանի դրամատուրգների մեծությունն այն էր, որ նրանք (հեղինակները) ապրում եւ ստեղծագործում էին ժողովրդի հետ լիակատար ներդաշնակության մեջ։</ref>։ Նույնկ, անշուշտ, չէինք ասի Սոֆոկլեսի եւ ոչ էլ մանավանդ Հոմերոսի մասին, որի միջոցով ասես ողջ Հունաստանն էր երգում։ Եվ դա կդադարեր այդպես լինելուց այն օրը, երբ… Բայց հենց դա է, որ տագնապալի հարցադրումով մեր հայացքներն ուղղում է դեպի ԽՍՀՄ։ Հեղափոխության հաղթանակը թույլ կտա՞ այդ արվեստագետներին քշվել հոսանքով, քանզի հարց է ծագում՝ ինչ կպատահի, եթե կերպարանափոխված հասարակական պետությունը վերացնի արվեստագետի բողոքելում բոլոր դրդապատճառները։ Ի՞նչ կանի արվեստագետը, եթե այլեւս ոչինչ չլինի, որի դեմ նա կարողանա դուրս գալ, եթե նրան մնա միայն հանձնվել հոսանքին։ Անշուշտ, քանի դեռ պայքարը շարունակվում է, եւ հաղթանակը կատարելապես ապահովված չէ, նա կարող է նկարագրել այն, եւ անձամբ կռվելով, օգնել հաղթանակին։ Բայց հետո… Ահա թե ո՛ր հարցն էր ինձ անհանգստացնում ԽՍՀՄ այցելելուց առաջ։
+
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ այցելելուց առաջ ես գրում էի․ «Կարծում եմ՝ գրողի արժեքը կապված է նրա հեղափոխական ուժի հետ, կամ ավելի ճիշտ (քանզի ես այնքան էլ հիմար չեմ, որ գեղարվեստական արժեքի մենաշնորհը վերագրեմ միայն ձախերին հարող գրողներին), նրա ընդդիմության ուժի հետ։ Այդ ուժը գոյություն ունի ինչպես Բոսյուեի, Շատոբրիանի կամ, մեր օրերում, Կլոդերի, այնպես էլ Մոլիերի, Վոլտերի, Հյուգոյի եւ շատ ուրիշների գործերում։ Մեր հասարակարգում մեծ գրողը, մեծ արվեստագետը էությամբ հակահարմարվողական է։ Նա նավարկում է հոսանքներին հակառակ։ Դա կարելի էր ասել Դանթեի, Սերվանտեսի, Իբսենի, Գոգոլի մասին… Բայց կարծես նույնը չէր կարելի ասել Շեքսպիրի եւ իր ժամանակակիցների մասին, որոնց մասին Ջոն Էդինգտոն Սայմոնդսը շատ ճիշտ էր ասում․ "What made the playwrights of that epoch so great... was that they (the authors) lived and wrote in fullest sympathy with the whole people"<ref>Այդ դարաշրջանի դրամատուրգների մեծությունն այն էր, որ նրանք (հեղինակները) ապրում եւ ստեղծագործում էին ժողովրդի հետ լիակատար ներդաշնակության մեջ։</ref>։ Նույնը, անշուշտ, չէինք ասի Սոֆոկլեսի եւ ոչ էլ մանավանդ Հոմերոսի մասին, որի միջոցով ասես ողջ Հունաստանն էր երգում։ Եվ դա կդադարեր այդպես լինելուց այն օրը, երբ… Բայց հենց դա է, որ տագնապալի հարցադրումով մեր հայացքներն ուղղում է դեպի ԽՍՀՄ։ Հեղափոխության հաղթանակը թույլ կտա՞ այդ արվեստագետներին քշվել հոսանքով, քանզի հարց է ծագում՝ ինչ կպատահի, եթե կերպարանափոխված հասարակական պետությունը վերացնի արվեստագետի բողոքելու բոլոր դրդապատճառները։ Ի՞նչ կանի արվեստագետը, եթե այլեւս ոչինչ չլինի, որի դեմ նա կարողանա դուրս գալ, եթե նրան մնա միայն հանձնվել հոսանքին։ Անշուշտ, քանի դեռ պայքարը շարունակվում է, եւ հաղթանակը կատարելապես ապահովված չէ, նա կարող է նկարագրել այն, եւ անձամբ կռվելով, օգնել հաղթանակին։ Բայց հետո… Ահա թե ո՛ր հարցն էր ինձ անհանգստացնում ԽՍՀՄ այցելելուց առաջ։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հասկանում եք,— բացատրեց ինձ X֊ը,— բնավ այդ չէր, որ պահանջում էր հասարակությունը, եւ բոլորովին էր դա չենք ուզում մենք այսօր։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հասկանում եք,— բացատրեց ինձ X֊ը,— բնավ այդ չէր, որ պահանջում էր հասարակությունը, եւ բոլորովին էր դա չենք ուզում մենք այսօր։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ նա շատ նշանավոր եւ ուշագրավ բալետ էր գրել (նա֊ն Շոստակովիչն էր, որի մասին ոմանք ինձ պատմում էին այնպիսի գովասանքով, որ տրվում է միայն հանճարներին)։ Բայց ի՞նչ կարող է անել ժողովուրդը մի օպերայի հետ, որից ոչ մի մեղեդի չի հիշելու, հենց դուրս գա թատրոնից։ (Ինչպե՞ս, ուրեմն նրանք դեռ այդ մակարդակին են։ Սակայն X֊ը, որն ինքն էլ արվեստագետ էր եւ շատ զարգացած անձնավորություն, մինչ այդ, ինձ հետ զրուցելիս շատ խելացի մտքեր էր արտահայտել)։ «Այսօր մեզ պետք են գործեր, որ կարողանան հասկանալ բոլորը եւ հասկանան անմիջապես։ Եթե Շոստակովիչն ինքը դա չզգա, նրան զգալ կտան՝ այլեւս նրա գործերը չլսելով»։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ նա շատ նշանավոր եւ ուշագրավ բալետ էր գրել (նա֊ն Շոստակովիչն էր, որի մասին ոմանք ինձ պատմում էին այնպիսի գովասանքով, որ տրվում է միայն հանճարներին)։ Բայց ի՞նչ կարող է անել ժողովուրդը մի օպերայի հետ, որից ոչ մի մեղեդի չի հիշելու, հենց դուրս գա թատրոնից։ (Ինչպե՞ս, ուրեմն նրանք դեռ այդ մակարդակին են։ Սակայն X֊ը, որն ինքն էլ արվեստագետ էր եւ շատ զարգացած անձնավորություն, մինչ այդ, ինձ հետ զրուցելիս շատ խելացի մտքեր էր արտահայտել)։ «Այսօր մեզ պետք են գործեր, որ կարողանան հասկանալ բոլորը եւ հասկանան անմիջապես։ Եթե Շոստակովիչն ինքը դա չզգա, նրան զգալ կտան՝ այլեւս նրա գործերը չլսելով»։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես առարկեցի, ասելով, թե երբեմն ամենահրաշալի ստեղծագործությունները, եւ անգամ այնպիսիները, որոնք հետագայում դասվել են ամենաժողովրդական գործերի շարքը, սկզբում ընդունվել են միայն փոքրաթիվ մարդկանց կողմից, որ Բեթհովենն ինքը… Եվ տալով նրան մի գիրք, որ հենց այդ պահին ինձ մոտ էր, ասացի․ «Ահա, խնդրեմ, կարդացեք»․
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես առարկեցի, ասելով, թե երբեմն ամենահրաշալի ստեղծագործությունները, եւ անգամ այնպիսիները, որոնք հետագայում դասվել են ամենաժողովրդական գործերի շարքը, սկզբում ընդունվել են միայն փոքրաթիվ մարդկանց կողմից, որ Բեթհովենն ինքը… Եվ տալով նրան մի գիրք, որ հենց այդ պահին ինձ մոտ էր, ասացի․ «Ահա, խնդրեմ, կարդացեք»․
:&nbsp;&nbsp;&nbsp;«Ես նույնպես տարիներ առաջ Բեռլինում համերգ տվեցի։ Ամբողջ հոգով նվիրվեցի դրան եւ կարծում էի, թե իսկապես ինչ֊որ բանի եմ հասել։ Ես, ըստ էության, հույս ունեի իսկական հաջողության հասնել։ Բայց հասկանում եք, երբ կատարել էի ներշնդանքիս լավագույն հատվածը, դահլիճը հավանության ոչ մի նշան ցույց չտվեց»։
+
:&nbsp;&nbsp;&nbsp;«Ես նույնպես տարիներ առաջ Բեռլինում համերգ տվեցի։ Ամբողջ հոգով նվիրվեցի դրան եւ կարծում էի, թե իսկապես ինչ֊որ բանի եմ հասել։ Ես, ըստ էության, հույս ունեի իսկական հաջողության հասնել։ Բայց հասկանում եք, երբ կատարել էի ներշնչանքիս լավագույն հատվածը, դահլիճը հավանության ոչ մի նշան ցույց չտվեց»։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;X֊ն ինձ պատասխանեց, որ ԽՍՀՄ֊ում մի այդպիսի Բեթհովենի համար շատ դժվար կլիներ ոտքի կանգնել նման անհաջողությունից հետո։ «Գիտեք,— շարունակեց նա,— արվեստագետը մեզ մոտ պետք է առաջին հերթին հետեւի ընդունված կարգին։ Այլապես ամենասքանչելի շնորհները կդիտվեն որպես ձեւապաշտություն։ Այո, այդ բառը ամենալավն է արտահայտում այն, ինչ մենք չենք կամենում տեսնել կամ լսել։ Մենք կամենում ենք ստեղծել մի նոր արվեստ, արժանի մի այնպիսի մեծ ժողովրդի, ինչպիսին մենք ենք։ Արվեստն այսօր պիտի լինի ժողովրդական կամ ընդհանրապես չլինի։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;X֊ն ինձ պատասխանեց, որ ԽՍՀՄ֊ում մի այդպիսի Բեթհովենի համար շատ դժվար կլիներ ոտքի կանգնել նման անհաջողությունից հետո։ «Գիտեք,— շարունակեց նա,— արվեստագետը մեզ մոտ պետք է առաջին հերթին հետեւի ընդունված կարգին։ Այլապես ամենասքանչելի շնորհները կդիտվեն որպես ձեւապաշտություն։ Այո, այդ բառը ամենալավն է արտահայտում այն, ինչ մենք չենք կամենում տեսնել կամ լսել։ Մենք կամենում ենք ստեղծել մի նոր արվեստ, արժանի մի այնպիսի մեծ ժողովրդի, ինչպիսին մենք ենք։ Արվեստն այսօր պիտի լինի ժողովրդական կամ ընդհանրապես չլինի։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք ձեր բոլոր արտիստներին կհարկադրեք հարմարվողականություն,— ասացի ես նրան,— իսկ լավագույնները, ովքեր չեն համաձայնի գռեհկացնել իրենց արվեստը կամ պարզապես ստորացնել այն, դուք նրանց կդատապարտեք լռության։ Այն արվեստը, որին դուք հավակնում եք ծառայել, որ փառաբանում ու պաշտպանում եք, կդատապարտի ձեզ ընդհանուրի արհամարպանքին։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք ձեր բոլոր արտիստներին կհարկադրեք հարմարվողականություն,— ասացի ես նրան,— իսկ լավագույնները, ովքեր չեն համաձայնի գռեհկացնել իրենց արվեստը կամ պարզապես ստորացնել այն, դուք նրանց կդատապարտեք լռության։ Այն արվեստը, որին դուք հավակնում եք ծառայել, որ փառաբանում ու պաշտպանում եք, կդատապարտի ձեզ ընդհանուրի արհամարպանքին։
Տող 151. Տող 151.
 
:&nbsp;&nbsp;&nbsp;«Մարդկանց մեծամասնությունը, անգամ եթե այն կազմված է լավագույն ներկայացուցիչներից, երբեք չի ծափահարում որեւէ գործի նոր, հավանական, ապշահար եւ ապշեցուցիչ կողմերին, այլ միայն նրան, ինչ արդեն ճանաչում է նրա մեջ, այսինքն՝ պարզունակությանը։ Ինչպես կան բուրժուական պարզունակություններ, այնպես էլ կան հեղափոխական պարզունակություններ, շատ կարեւոր է համոզվել դրանում։ Կարեւոր է համոզվել, որ այն, ինչ նրանում համապատասխանում է որեւէ ուսմունքի, թեկուզ լինի ամենաառողջ եւ ամենաամուր հաստատված ուսմունքը, երբեք այն չէ, ինչը կազմում է արվեստի գործի խոր արժեքը, եւ ոչ էլ այն, ինչը նրան թույլ կտա գոյատեւել։ Նա կգոյատեւի միայն այն դեպքում, երբ առաջադրի նոր հարցումներ՝ կանխելով ապագայի հարցումները, երբ այն տա դեռեւս չծագած հարցերի պատասխանները։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;«Մարդկանց մեծամասնությունը, անգամ եթե այն կազմված է լավագույն ներկայացուցիչներից, երբեք չի ծափահարում որեւէ գործի նոր, հավանական, ապշահար եւ ապշեցուցիչ կողմերին, այլ միայն նրան, ինչ արդեն ճանաչում է նրա մեջ, այսինքն՝ պարզունակությանը։ Ինչպես կան բուրժուական պարզունակություններ, այնպես էլ կան հեղափոխական պարզունակություններ, շատ կարեւոր է համոզվել դրանում։ Կարեւոր է համոզվել, որ այն, ինչ նրանում համապատասխանում է որեւէ ուսմունքի, թեկուզ լինի ամենաառողջ եւ ամենաամուր հաստատված ուսմունքը, երբեք այն չէ, ինչը կազմում է արվեստի գործի խոր արժեքը, եւ ոչ էլ այն, ինչը նրան թույլ կտա գոյատեւել։ Նա կգոյատեւի միայն այն դեպքում, երբ առաջադրի նոր հարցումներ՝ կանխելով ապագայի հարցումները, երբ այն տա դեռեւս չծագած հարցերի պատասխանները։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Վախենում եմ, որ մեծ թվով գործեր, որոնք ամողջությամբ ներծծված են զուտ մարքսիստական ոգով եւ որին էլ պարտական են իրենց այսօրվա հաջողությամբ, ապագայի մարդկանց համար հիվանդանոցային անտանելի հոտ արձակեն։ Եվ ես կարծում եմ, որ ամենաարժեքավոր գործերը կլինեն միայն նրանք, որոնք կկարողանան ազատվել նման մտահոգություններից։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Վախենում եմ, որ մեծ թվով գործեր, որոնք ամողջությամբ ներծծված են զուտ մարքսիստական ոգով եւ որին էլ պարտական են իրենց այսօրվա հաջողությամբ, ապագայի մարդկանց համար հիվանդանոցային անտանելի հոտ արձակեն։ Եվ ես կարծում եմ, որ ամենաարժեքավոր գործերը կլինեն միայն նրանք, որոնք կկարողանան ազատվել նման մտահոգություններից։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ հեղափոխությունը հաղթանակում է, հաստատվում եւ ամրապնդվում, արվեստը ենթարկվում է սարսափելի վտանգի, գրեթե նույնքան մեծ վտանգի, որքան ֆաշիզմի ամենավատթար ճնշումների սպառնալիքը՝ խիստ հետեւողականության վտանգը։ Եթե արվեստը ենթարկվում է խիստ հետեւողականության, թեկուզ ամենաառողջ ուսմունքում, այն կարծանված է։ Այն սուզվում է հարմարվողականության մեջ։ Այն, ինչ հաղթանակած հեղափոխությունը կարող է եւ պարտավոր է տալ արվեստագետին, առաջին հերթին ազատությունն է։ Առանց նրա արվեստը կորցնում է նշանակությունն ու արժեքը։
+
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ հեղափոխությունը հաղթանակում է, հաստատվում եւ ամրապնդվում, արվեստը ենթարկվում է սարսափելի վտանգի, գրեթե նույնքան մեծ վտանգի, որքան ֆաշիզմի ամենավատթար ճնշումների սպառնալիքը՝ խիստ հետեւողականության վտանգը։ Եթե արվեստը ենթարկվում է խիստ հետեւողականության, թեկուզ ամենաառողջ ուսմունքում, այն կործանված է։ Այն սուզվում է հարմարվողականության մեջ։ Այն, ինչ հաղթանակած հեղափոխությունը կարող է եւ պարտավոր է տալ արվեստագետին, առաջին հերթին ազատությունն է։ Առանց նրա արվեստը կորցնում է նշանակությունն ու արժեքը։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ուոլթ Ուիթմենը Լինքոլնի մահվան առիթով գրեց իմ ամենագեղեցիկ երգերից մեկը։ Բայց եթե այդ ազատ երգը բռնազբոսիկ կլիներ, եթե Ուիթմենին ստիպեին գրել ինչ֊որ մեկի հրամանով եւ ընդունված կանոնի համաձայն, այդ երգը կկորցներ իր ուժն ու գեղեցկությունը, կամ ավելի շուտ Ուիթմենն այն չէր կարողանա գրել։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ուոլթ Ուիթմենը Լինքոլնի մահվան առիթով գրեց իմ ամենագեղեցիկ երգերից մեկը։ Բայց եթե այդ ազատ երգը բռնազբոսիկ կլիներ, եթե Ուիթմենին ստիպեին գրել ինչ֊որ մեկի հրամանով եւ ընդունված կանոնի համաձայն, այդ երգը կկորցներ իր ուժն ու գեղեցկությունը, կամ ավելի շուտ Ուիթմենն այն չէր կարողանա գրել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ քանի որ բնականաբար մեծամասնության հավանությունը, ծափահարությունները, բարեհաճությունը եւ հաջողությունը բաժին են ընկնում նրան, ինչը հասարակությունը կարող է անմիջապես ընդունել ու հավանել, այսինքն՝ հարմարվողականությանը, ես անհանգստությամբ եմ մտածում, որ գուցե այսօրվա փառաբանված ԽՍՀՄ֊ում կա մի Բոդլեր, Քիտս կամ Ռեմբո, որը, ամբոխի կողմից չճանաչված, կորչում է, հենց իր իսկ արժեքի պատճառով դժվարանում է լսել տալ իր ձայնը։ Եվ սակայն հենց նա է, որ ամենակարեւորն է բոլորի մեջ, քանժի սկզբում արհամարհվածներն են՝ Ռեմբոները, Քիտսերը, Բոդլերները եւ նույնիսկ Ստենդալները, որ վաղը կդառնան ամենամեծերը։<ref>Բայց, կասեն նրանք, ի՞նչ գործ ունենք մենք այսօր Քիտսերի, Բոդլերների, Ռեմբոների եւ նույնիսկ Ստենդալների հետ։ Նրանց արժեքը մեր աչքին պահպանվում է միայն այնքանով, որքանով նրանք արտացոլում են այն մահամերձ եւ նեխած հասարակությունը, որի պտուղներն են իրենք։ Եթե նրանք չեն կարող գոյատեւել այսօրվա հասարակության մեջ, ապա ավելի վատ նրանց համար եւ ավելի լավ մեզ համար, որ այլեւս ոչինչ չունենք սովորելու ոչ նրանցից, ոչ իրենց նմաններից։ Գրողը, որը կարող է մեզ կրթել այսօր, նա է, ով այսորվա հասարակարգում գտնում է իր լիարժեք տեղը, եւ որին ընդհակառակը, կարող է հուզավառել այն, ինչը կկաշկանդեր առաջիններին։ Այլ կերպ ասած՝ նա, ով հավանություն է տալի, շնորհավորում է ինքն իրեն ու ծափահարում։
+
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ քանի որ բնականաբար մեծամասնության հավանությունը, ծափահարությունները, բարեհաճությունը եւ հաջողությունը բաժին են ընկնում նրան, ինչը հասարակությունը կարող է անմիջապես ընդունել ու հավանել, այսինքն՝ հարմարվողականությանը, ես անհանգստությամբ եմ մտածում, որ գուցե այսօրվա փառաբանված ԽՍՀՄ֊ում կա մի Բոդլեր, Քիտս կամ Ռեմբո, որը, ամբոխի կողմից չճանաչված, կորչում է, հենց իր իսկ արժեքի պատճառով դժվարանում է լսել տալ իր ձայնը։ Եվ սակայն հենց նա է, որ ամենակարեւորն է բոլորի մեջ, քանզի սկզբում արհամարհվածներն են՝ Ռեմբոները, Քիտսերը, Բոդլերները եւ նույնիսկ Ստենդալները, որ վաղը կդառնան ամենամեծերը։<ref>Բայց, կասեն նրանք, ի՞նչ գործ ունենք մենք այսօր Քիտսերի, Բոդլերների, Ռեմբոների եւ նույնիսկ Ստենդալների հետ։ Նրանց արժեքը մեր աչքին պահպանվում է միայն այնքանով, որքանով նրանք արտացոլում են այն մահամերձ եւ նեխած հասարակությունը, որի պտուղներն են իրենք։ Եթե նրանք չեն կարող գոյատեւել այսօրվա հասարակության մեջ, ապա ավելի վատ նրանց համար եւ ավելի լավ մեզ համար, որ այլեւս ոչինչ չունենք սովորելու ոչ նրանցից, ոչ իրենց նմաններից։ Գրողը, որը կարող է մեզ կրթել այսօր, նա է, ով այսօրվա հասարակարգում գտնում է իր լիարժեք տեղը, եւ որին ընդհակառակը, կարող է հուզավառել այն, ինչը կկաշկանդեր առաջիններին։ Այլ կերպ ասած՝ նա, ով հավանություն է տալիս, շնորհավորում է ինքն իրեն ու ծափահարում։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ես կարծում եմ, որ ճիշտ այդ ծափահարողների գրվածքներն են, որ շատ քիչ դաստիարակչական արժեք ունեն եւ որ իր մշակույթը զարգացնել կամեցող ժողովուրդը կարիք չունի լսելու նրանց։ Ոչինչ այնքան արժեքավոր չէ կրթվելու համար, որքան այն, ինչը մտորելու տեղիք է տալիս։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ես կարծում եմ, որ ճիշտ այդ ծափահարողների գրվածքներն են, որ շատ քիչ դաստիարակչական արժեք ունեն եւ որ իր մշակույթը զարգացնել կամեցող ժողովուրդը կարիք չունի լսելու նրանց։ Ոչինչ այնքան արժեքավոր չէ կրթվելու համար, որքան այն, ինչը մտորելու տեղիք է տալիս։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինչ վերաբերում է այսպես կոչված հայելու գրականությանը, այսինքն այն, որը սահմանափակվում է միայն հասարակության, իրադարձությունների, դարաշրժանի պարզ արտացոլանքը լինելով, ապա ես արդեն ասել եմ իմ կարծիքը։
+
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինչ վերաբերում է այսպես կոչված հայելու գրականությանը, այսինքն այն, որը սահմանափակվում է միայն հասարակության, իրադարձությունների, դարաշրջանի պարզ արտացոլանքը լինելով, ապա ես արդեն ասել եմ իմ կարծիքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինքնահայեցողությունը (եւ ինքնազմայլումը) կարող թ լինել դեռ շատ երիտասարդ հասարակության առաջին հոգսը, բայց շատ ցավալի կլիներ, որ այդ առաջին հոգսը լիներ նրա միակն ու վերջինը։</ref>
+
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինքնահայեցողությունը (եւ ինքնազմայլումը) կարող է լինել դեռ շատ երիտասարդ հասարակության առաջին հոգսը, բայց շատ ցավալի կլիներ, որ այդ առաջին հոգսը լիներ նրա միակն ու վերջինը։</ref>
  
 
==VI==
 
==VI==

16:09, 13 Հուլիսի 2013-ի տարբերակ

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

հեղինակ՝ Անդրե Ժիդ
թարգմանիչ՝ Նազիկ Համբարյան (ֆրանսերենից)
աղբյուր՝ «Հովվերգական սիմֆոնիա»

Այդ էջերը նվիրվում են Էժեն Դաբիի հիշատակին,
որպես արտացոլումն այն ամենի,
ինչ ես ապրեցի նրա կողքին, նրա հետ։


   Դեմետրային ձոնված հոմերոսյան հիմնը պատմում է, որ մեծ աստվածուհին իր դստերը որոնելու գալիս է Կելեւս արքայի պալատը։ Հասարակ նյանյայի կերպարանք ընդունած աստվածուհուն ոչ ոք չի ճանաչում։ Մետանիրա թագուհին նրան է հանձնում իր նորածին որդու՝ փոքրիկ Դեմոփոնի խնամքը, որը հետագայում պիտի դառնար Տրիպտոլեմոսը՝ երկրագործության նախահայրը։
   Երեկոյան, երբ բոլոր դռները փակ էին, եւ ողջ տունը քնած էր, Դեմետրան վերցնում է Դեմոփոնին, հանում փափուկ օրորոցից եւ ակնհայտ դաժանությամբ, սակայն իրականում առաջնորդվելով անսահման սիրով ու համակված երեխային աստվածացնելու ցանկությամբ, մորեմերկ պառկեցնում է վառվող ածխաբեկորների վրա։ Պատկերացնում եմ մեծն Դեմետային՝ խոնարհված պայծառադեմ այդ մանուկի վրա, ինչպես ապագա մարդկության վրա։ Նա դիմանում է ածխի ջերմությանը, եւ այդ փորձությունն ուժ է ներարկում նրան։ Նրա մեջ ծնվում է ինչ֊որ գերմարդկային, ամրապինդ եւ աներեւակայելիորեն փառավոր մի բան։ Ա՜խ, ինչո՞ւ չկարողացավ Դեմետրան մինչեւ վերջ հասցնել այդ համարձակ ձեռնարկը եւ հաջողությամբ պսակել իր ըմբոստ քայլը։ Սակայն անհանգստացած Մետանիրան, պատմում է առասպելը, մի օր ներխուժեց սենյակ՝ դրդված մայրական վախից, մի կողմ հրեց աստվածուհուն եւ ողջ գերմարդկայինը, որ ծնունդ էր առնում այնտեղ, ցրիվ տվեց ածխաբեկորները եւ հանուն երեխայի փրկության, կորցրեց աստծուն։

Նախաբան

   Դեռ երեք տարի առաջ ես իմ սերն ու հիացմունքն էի հայտարարում ԽՍՀՄ֊ի նկատմամբ։ Այնտեղ մի աննախադեպ փորձ էր ձեռնարկվել, որ մեր սիրտը լցնում էր հույսով, եւ որտեղից հսկայական առաջընթաց էինք սպասում, թռիչք, որը կարող էր իր ետեւից տանել ողջ մարդկությունը։ «Միայն այդ նորարարությանը ականատես լինելու համար արժի ապրել եւ սեփական կյանքը տալ նրան օգնելու համար»,— մտածում էի ես։ Մեր սրտերում եւ մտքերում մենք անվարան ԽՍՀՄ֊ի փառապանծ ապագայի հետ էինք կապում մինչեւ իսկ մշակույթի ապագան․ մենք դա բազմիցս կրկնել ենք։ Եվ կկամենայինք նորից այդ ասել։ Արդեն իսկ այնտեղ գնալուց առաջ մենք անհանգստացած էինք մի քանի նոր ընդունված որոշումներով, որոնք կարծես վկայում էին դիրքորոշման փոփոխության մասին։ Այդ ժամանակ ես գրում էի․ «Հենց ԽՍՀՄ֊ի դեմ հարձակումների անհեթեթությունն ու անազնվությունն է մեզ ստիպում ավելի համառ լինել նրան պաշտպանելիս։ Նրանք՝ այդ վայրահաչները, կսկեն գովաբանել այն, հենց որ մենք դադարենք այդ անել․ քանզի նրանք կգովաբանեն նրա զիջումներն ու հաշտվողականությունը, որը կստիպի ոմանց ասել․ «Դե, տեսնո՞ւմ եք», բայց դրանով իսկ նա կհեռանա այն նպատակից, որին հետապնդում էր սկզբում։ Թո՛ղ որ մեր հայացքը այդ նպատակին սեւեռված մնալով, երբեք ստիպված չլինի երես թեքել ԽՍՀՄ֊ից» (ՆՌՖ, 1935} հոկտեմբեր)։
   Սակայն մինչեւ ավելի մոտիկից երկրին ծանոթանալը, համառ իմ վստահության մեջ եւ գերադասելով կասկածել սեփական դատողությանս, Մոսկվա իմ ժամանելուց չորս օր հետո ես դեռ Կարմիր հրապարակում, Գորկու հուղարկավորության ժամանակ հայտարարեցի իմ ճառում․ «Մշակույթի ճակատագիրը մեր մտքերում կապված է հենց ԽՍՀՄ֊ի ճակատագրի հետ․ մենք այն կպաշտպանենք»։
   Ես միշտ ասել եմ, որ ինքն իրեն հավատարիմ մնալու ցանկության մեջ կա անկեղծ չլինելու վտանգ, եւ կարծում եմ, որ եթե անպայման պետք է անկեղծ լինել, ապա դա հնարավոր է այն ժամանակ, երբ շատերի հավատամքը համընկնում է մեր սեփականի հետ։
   Եթե ես սխալվել եմ սկզբում, ապա ավելի լավ է ընդունեմ իմ սխալը որքան կարելի է շուտ, քանզի ես տվյալ դեպքում պատասխանատու եմ նրանց համար, ովքեր գալիս են այդ սխալի հետեւից։ Այստեղ խոսք անգամ չի կարող լինել ինքնասիրության մասին, որից, իմիջիայլոց, ես քիչ ունեմ։ Կան բաներ, որոնք ավելի կարեւոր են ինձ համար, քան ես ինքս, ավելի կարեւոր, քան ԽՍՀՄ֊ը, դա մարդկությունն է, նրա ճակատագիրը, նրա մշակույթը։
   Սակայն արդյո՞ք ես իսկապես սխալվել էի սկզբում։ Ովքեր հետեւել են ԽՍՀՄ֊ի առաջընթացին մի տարուց փոքր֊ինչ ավելի, կարող են ասել՝ ե՞ս եմ փոխվել արդյոք, թե ԽՍՀՄ֊ն այլեւս ԽՍՀՄ֊ը չէ։ Եվ ասելով ԽՍՀՄ՝ ես հասկանում եմ նրա առաջնորդին։ Իսկ նրանք, ովքեր ավելի իրավասու են, քան ես, կասեն՝ ակնհայտ է, թե ոչ, նրա դիրքորոշման փոփոխությունը, եւ թե արդյոք այն, ինչ մեզ շեղում է թվում, նախկին որոշ կարգադրությունների ճակատագրական արդյունքը չէ։
   ԽՍՀՄ֊ը «կառուցվում է», անհրաժեշտ է դա անդադար կրկնել ինքն իրեն։ Այդտեղից էլ բխում է իմ բացառիկ շահագրգռվածությունը այդ սաղմնային վիճակում գտնվող հսկա երկիր կատարելիք իմ այցելության մեջ։ Թվում է՝ դա այն սաղմն է, որը պիտի ծնունդ տա ապագային։ Այն ունի իր լավ ու վատ կողմերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ գերազանց ու վատթար կողմերը։ Գերազանցը շատ հաճախ ձեռք է բերվել հսկայական ջանքերի գնով։ Ջանքերն էլ ոչ միշտ եւ ամենուրեք են հասել այն բանին, ինչին ձգտում էին։ Երբեմն կարող ես մտածել, թե դեռ չեն հասել։ Երբեմն վատթարը ուղեկցում եւ կրկնապատկում է դժբախտությունը, կարելի է ասել, որ այն նրա հետեւանքն է։ Եվ անցումը ամենալուսավորից ամենամռայլին կատարվում է շշմեցուցիշ արագությամբ։ Հաճախ պատահում է այնպես, որ զբոսաշրջիկը ըստ իր նախնական համոզվածության նկատում է միայն մեկը կամ մյուսը։ Շատ հաճախ պատահում է, որ ԽՍՀՄ֊ի բարեկամները հրաժարվում են տեսնել վատը կամ գոնե ընդունել այն, եւ ստացվում է այնպես, որ շատ հաճախ ճշմարտությունը ԽՍՀՄ֊ի մասին ասվում է ատելությամբ, իսկ սուտը՝ սիրով։
   Սակայն իմ միտքն այնպիսին է, որ խստության մեծագույն մասը բաժին է ընկնում նրանց, ում կկամենայի ընդմիշտ գովաբանել։ Գովասանքով սահմանափակվել, կնշանակեր վատ արտահայտել սեփական սերը։ Ես ես, ըստ իս, ավելի մեծ ծառայություն եմ մատուցում ԽՍՀՄ֊ին եւ այն դատին, որը ներկայացնում է հանուն մեզ՝ խոսելով առանց կեղծիքի եւ խնայողության։ Եվ նկատի առնելով ԽՍՀՄ֊ի նկատմամբ իմ հիացմունքը եւ նրա արդեն իրականացրած հրաշքները, նաեւ այն, ինչ նա մեզ թույլ է տալիս հուսալ, ես պիտի դիմեմ քննադատությանը։
   — Ո՞վ կարող է ասել, թե ինչ է եղել ԽՍՀՄ֊ը մեզ համար։ Ավլեին, քան ընտրության հայրենիք, օրինակ, ուղեցույց։ Այն, ինքի մասին մենք երազում էինք, ինչ հազիվ էինք համարձակվում հուսալ, բայց որին ձգտում էինք ողջ սրտով ու զորությամբ, իրականացվել էր այնտեղ։ Դա մի երկիր էր, ուր ուտոպիան գտնվում էր իրականություն դառնալու ճանապարհին։ Նրա հսկայական ձեռքբերումները մեզ ավելի պահանջկոտ էին դարձնում։ Թվում էր, թե ամենադժվարն արդեն արված էր, եւ մենք ուրախ սրտով ինչ֊որ դաշինքի մեջ էինք մտնում նրա հետ հանուն բոլոր տառապող ժողովուրդների։ Որքան ժամանակ կկարողանայինք մնալ այդ դաշինքի մեջ անհաջողության դեպքում։ Սակայն անհաջողության միտքն անգամ անընդունելի էր։ Եթե որոշ լուռ խոսոտումներ չէին պահվել, ո՞ւմ էինք մեղադրելու դրա համար։ Պե՞տք էր դրա պատասխանատվությունը գցել առաջին հրամանների կամ խախտումների անտեսումների գործարքների վրա, որքան էլ որ պատճառաբանված լինեին դրանք։
   Այստեղ ես շարադրել եմ իմ անձնական մտորումներն այն ամենի մասին, ինչ որ ԽՍՀՄ֊ը ցուցադրում է հաճույքով եւ օրինավոր հպարտությամբ, բայց նաեւ այն մասին, ինչ ես տեսա դրա կողքին։ ԽՍՀՄ֊ի ձեռքբերումները մեծամասամբ հիանալի են․ ամբողջական երկրամասերում արդեն երեւում է երջանկության ժպտուն դեմքը։ Նրանք, ովքեր Կոնգոյում ինձ խորհուրդ էին տալիս թողնել ղեկավարների մեքենաները եւ ուղղակի հաղորդակցության մեջ մտնել ժողովրդի հետ՝ ճշմարիտ տեղեկություններ ստանալու համար, արդյոք կհանդիմանե՞ն ինձ, որ այդ խորհրդին հետեւել եմ ԽՍՀՄ֊ում եւ թույլ չեմ տվել, որ ինձ շլացնեն… Ես չեմ թաքցնում ինքս ինձնից, որ թշնամի կողմերը (նրանք, որոնց սերը կարգուկանոնի նկատմամբ ձուլված է բռնակալության սիրո հետ) կարող են օգուտ քաղել իմ գրքից։ Դա ինձ կարող էր ստիպել չհրատարակել եւ նույնիսկ չգրել այն, եթե անհողդողդ եւ հաստատ չմնար իմ համոզմունքը, որ մի կողմից՝ ԽՍՀՄ֊ն, ի վերջո, կհաղթահարի իմ նշած այդ լուրջ սխալները, եւ որ մյուս կողմից (եւ սա ավելի կարեւոր է), մի երկրի առանձին սխալները բավարար չեն վարկաբեկելու համար համաշխարհային, միջազգային նշանակություն ունեցող դատը։ Սուտը, լինի լռության թե մեկ այլ սուտ, կարող է նպատակահարմար թվալ եւ տեղին՝ համառումը ստի մեջ, սակայն դա չափազանց ձեռնտու է թշնամուն, իսկ ճշմարտությունը, որքան էլ ցավալի լինի, վիրավորում է միայն բուժելու համար։

I

   Աշխատավոր ժողովրդի հետ անմիջական շփման ժամանակ, շինհրապարակներում, գործարաններում կամ հանգստյան տներում, այգիներում կամ «կուլտուրայի պարկերում» ես խոր ցնծության պահեր ունեցա։ Զգացի այդ նորաթուխ ընկերների միջեւ ակնթարթորեն հաստատվող եղբայրությունը, սրտիս հրճվանքն ու փթթումը։ Դրա համար էլ այնտեղ արված լուսանկարներում ես ավելի ուրախ ու ժպտերես եմ, քան շատ հաճախ լինում եմ Ֆրանսիայում։ Եվ քանի֊քանի անգամ այնտեղ անսահման երջանկությունից աչքերս լցվել են արցունքով, քնքշանքի եւ սիրո ացունքներով։ Օրինակ, հենց Սոչիի մոտակայքում գտնվող Դոնբասի հանքափորների հանգստյան տանը… Ոչ, ո՛չ, այնտեղ ոչինչ նախապես պատրաստված եւ պայմանավորված չէր։ Ես եկել էի հանկարծակի, մի երեկո, առանց զգուշացնելու, սակայն նրանք ինձ անմիջապես վստահություն էին ներշնչել։
   Իսկ իմ անսպասելի այցելությունը Բորժոմի մոտակա ճամբարը, համեստ, համարյա աղքատիկ մի վայր, որտեղ, սակայն, երջանկությունից ու առողջությունից վառվռուն դեմքերով երեխաներն ասես կամենում էին ինձ հաղորդել իրենց ուրախությունը։ Ի՞նչ պատմեմ, բառերն անզոր են արտահայտելու այդքան խոր ու պարզ մի զգացմունք։ Եվ ինչո՞ւ պատմեմ հատկապես սրանց եւ ոչ բազմաթիվ ուրիշների մասին։ Իսկ Վրաստանի բանաստեղծները, մտավորականները, ուսանողները, բանվորները… Նրանցից ոմանք ինձ իսկապես հրապուրեցին, եւ ես անդադար ափսոսում էի, որ բոլորովին չգիտեմ նրանց լեզուն։ Սակայն միայն նրանց ժպիտներում ու հայացքներում այնքան քնքուշ պերճախոսություն կար, որ ես կասկածում էի, թե բառերը դրան մեծ բան կավելացնեն։ Պետք է ասեմ, որ ինձ ամենուրեք ներկայացնում էին որպես բարեկամի, եւ բոլորի հայացքները ներծծված էին ինչ֊որ անանուն երախտագիտությամբ։ Ես կկամենայի ավելի արժանի լինել դրան, եւ դա նույնպես դրդում է ինձ խոսել։
   Այն, ինչ ներկայացնում են հաճույքով, ամենագեղեցիկ հաջողություններն են։ Ինքնըստինքյան հասկանալի է եւ բնական։ Սակայն մեզ հաջողվեց բազմիցս անսպասելիորեն մտնել գյուղական դպրոցներ, մանկապարտեզներ, ակումբներ, որոնք անիմաստ էր մեզ ցույց տալ, եւ որոնք, անկասկած, ոչնչով չէին տարբերվում շատ ուրիշներից։ Եվ հենց դրանք էլ ինձ ամենաշատը հիացրին, ճիշտ այն պատճառով, որ ոչինչ այնտեղ պատրաստված չէր ցուցադրման համար։
   Իմ տեսած բոլոր պիոներական ճամբարներում երեխաները գեղեցիկ են, լավ սնված (օրական կերակրում են հինգ անգամ), խնամված, նույնիսկ փայփայված ու զվարթ։ Նրանց հայացքը պայծառ է, բաց, ծիծաղը՝ անխարդախ ու անկեղծ․ ես, որպես օտարերկրացի, կարող էի նրանց փոքր֊ինչ ծիծաղելի թվալ, սակայն ոչ մի վայրկյան նրանցից որեւէ մեկի մեջ չտեսա ծաղրի նվազագույն իսկ նշույլ։[1]
   Փթթուն երջանկության այդ նույն արտահայտությունը նկատեցինք նաեւ մեծահասակների մեջ, որոնք նույնքան գեղեցիկ էին ու ամրակազմ։ «Կուլտուրայի այգիները», ուր նրանք հավաքվում են երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո, անվիճելիորեն հաջողված ձեռքբերումներ են, հատկապես Մոսկվայինը։ Ես այնտեղ հաճախ էի գնում։ Այն զվարճալի վայր է, մի հսկայական «Լունա֊պարկ»։ Դռնից ներս մտնելու պես ամբողջովին օտարված ես զգում քեզ։ Ամենուրեք, լուրջ եւ պարկեշտ երիտասարդ կանանց ու տղամարդկանց այդ ամբոխում, անմիտ ու բիրտ ծիծաղի, կատակաբանության, անպարկեշտության եւ նույնիսկ սեթեւեթանքի ոչ մի նշույլ չկա։ Ամենուրեք տիրում է ոգեւորության զվարթ շունչը։ Մի տեղ խաղեր են կազմակերպվում, մի այլ տեղ՝ պարեր։ Սովորաբար այնտեղ լինում է ղեկավար կամ ղեկավարուհի, որը հսկում է խաղերը։ Ամենուր կատարյալ կարգուկանոն է տիրում։ Մեծ շրջաններ են կազմվում, որոնց մեջ կարող է մտնել յուրաքանչյուր ոք։ Սակայն միշտ էլ դիտողներն ավելի շատ են, քան պարողները։ Դրանց հետեւում են ժողովրդական պարերն ու երգերը՝ շատ հաճախ միայն ակորդեոնի նվագակցությամբ։ Այստեղ, այս շրջագծված տարածության մեջ, որի մուտքը, սակայն, ազատ է, ակրոբատիկայի սիրահարները զբաղվում են տարբեր մարզաձեւերով․ մի մարզիկ դիտում է «վտանգավոր թռիչքները», խորհուրդներ եւ ուղղություն տալիս, նրանցից քիչ հեռու տեղադրված են մարմնամարզական սարքերն ու գործիքները։ Մարդիկ համբերությամբ սպասում են իրենց հերթին եւ մարզվում։ Մեծ տարածք է հատկացված վոլեյբոլի դաշտին, եւ ես չեմ դադարում հիանալ խաղացողների ամուր կազմվածքով, գեղեցկությամբ ու շնորհքով։ Փոքր֊ինչ ավելի հեռու հանգիստ խաղերն են՝ շախմատ, նարդի եւ բազմաթիվ այլ մանր, ճարպկության եւ համբերության խաղեր, որոնցից շատերի մասին ես չգիտեի, չափազանց հետաքրքիր էին, կային նաեւ մի շարք ուժային, ճկունության ու ճարպկության ցուցադրման խաղեր, որ ես ոչ մի տեղ չէի տեսել, եւ որոնք չեմ կարող նկարագրել, սակայն դրանց մի մասն, անկասկած, մեծ հաջողություն կունենար մեզ մոտ։ Ինչո՞վ կարելի է զբաղվել ժամեր շարունակ։ Կան խաղեր եւ մեծահասակների, եւ փոքրերի համար։ Ամենափոքրիկները նույնպես ունեն իրենց առանձին տարածքը,որտեղ կան փոքր, իրենց հասակին համապատասխան գործիքներ։ Մի մեծ զբոսապուրակում՝ լրացնելով հանգիստ խաղերի շարքը (որոնց սիրահարներն այնքան շատ են, որ պետք է երկար սպասել ազատ սեղան գտնելու համար), փայտե ցուցանակների վրա փակցված են տախտակներ՝ առեղծվածների, հանելուկների եւ գլուխկոտրուկների առատ պաշարով։ Եվ այդ ամենը, կրկնում եմ, առանց նվազագույն գռեհկության։ Այդ ամբողջ հսկա, կատարյալ կեցվածքով ամբոխում իշխում են ազնվությունը, արժանապատվությունն ու պարկեշտությունը՝ ի դեպ առանց որեւէ հարկադրանքի եւ միանգամայն բնական։ Հասարակությունը, այդ թվում եւ երեխաներինը, ամբողջությամբ կազմված է բանվորներից, որոնք գալիս են այստեղ զբաղվելու սպորտով, հանգստանալու կամ կրթվելու (քանզի կան եւ ընթերցասրահներ, դասախոսություններ, կինոթատրոններ, գրադարաններ եւ այլն)։ Մոսկվա գետի վրա կան եւ ջրավազաններ։ Եվ այդ հսկա զբոսայգում, այստեղ, այնտեղ կան փոքրիկ բեմահարթակներ, որտեղից հնչում է հանպատրաստից ստեղծագործող ուսուչցի ձայնը։ Դրանք տարբեր դասեր են․ աշխարհագրության կամ պատմության՝ հենակի վրա տեղադրված գրատախտակով, կամ նույնիսկ գործնական բժշկության, հոգեբանության դասեր՝ անատոմիական ցուցատախտակներով։ Մարդիկ լսում են մեծագույն լրջությամբ։ Արդեն ասել եմ, որ ոչ մի տեղ չեմ նկատել ծաղրի նվազագույն նշույլ։
   Բայց ահա ավելի ուշագրավ մի բան․ բացօթյա փոքրիկ մի թատրոն, որտեղ բաց սրահում հավաքված մոտ հինգ հարյուր ունկնդիր (ոչ մի ազատ տեղ) բարեպաշտ լռությամբ լսում է մի դերասանի, որը Պուշկին է արտասանում (հատված «Եվգենի Օնեգինից»)։ Զբոսայգու մի անկյունում, մուտքի մոտ գտնվում է օդապարիկով թռչողների թաղամասը։ Այստեղ դա շատ տարածված սպոպտաձեւ է։ Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ երեք օդապարիկներից մեկը, թռչելով քառասուն մետր բարձրությամբ աշտարակի գագաթից, փոքր֊ինչ կոպտորեն վայր է իջեցնում եւս մի նոր սիրող մարզիկի։ Դե՛, ո՞վ կփորձի… մարզիկները շտապում են, շարք կանգնում եւ սպասում իրենց հերթին։ Էլ չեմ խոսում մեծ բացօթյա թատրոնի մասին, որտեղ որոշ ներկայացումների ժամանակ հավաքվում է մոտ քսան հազար հանդիսատես։
   Մոսկվայի կուլտուրայի այգին ամենաընդարձակն է եւ ամենահարուստը զանազան ատրակցիոններով, Լենինգրադինը՝ ամենագեղեցիկը։ Սակայն ԽՍՀՄ֊ի յուրաքանչյուր քաղաքն այժմ ունի իր սեփական կուլտուրայի այգին, չհաշված մանկապարտեզները։
   Բնականաբար, ես այցելել եմ եւ բազմաթիվ գործարաններ։ Ես գիտեմ եւ կրկնում եմ, որ նրանց գործառնությունից է կախված ընդհանուրի բարօրությունն ու երջանկությունը։ Սակայն այդ մասին չեմ կարող խոսել բանիմացի վստահությամբ։ Ուրիշ մարդիկ են զբաղվում դրանով, իսկ ես ընդամենը վկայակոչում եմ նրանց գովեստները։ Ինձ մնում են միայն հոգեբանական հարցերը եւ համարյա միայն նրանցով է, որ ուզում եմ զբաղվել այստեղ։ Եթե անուղղակիորեն անդրադառնամ հասարակական խնդիրներին, նորից ու նորից կդիտարկեմ դրանք հոգեբանական տեսանկյունից։
   Տարիքս առաջանալու հետ միասին զգում եմ, որ պակասում է բնապատկերների նկատմամբ իմ հետաքրքրությունը, շատ է պակասում, որքան էլ նրանք գեղեցիկ լինեն։ Սակայն այն կորցնում եմ ավելի շատ մարդկանց նկատմամբ։ ԽՍՀՄ֊ի ժողովուրդը հիանալի է, Վրաստանի, Կախեթիայի, Աբխազիայի, Ուկրաինայի (ասում եմ միայն այն, ինչ տեսել եմ) եւ հատկապես Լենինգրադի եւ Ղրիմի բնակիչները։
   Կարմիր հրապարակում մասնակցել եմ մոսկովյան երիտասարդության տոներին։ Կրեմլի դիմաց դինարարությունները թաքցնում էին իրենց անախորժ կերպարանքը ցուցապաստառների եւ բուսականության տակ։
   Ամեն ինչ շքեղ էր եւ անգամ (շտապում եմ այդ մասին ասել այստեղ, քանզի միշտ չեմ կարողանա) անթերի ճաշակով։ Շքերթի էր ելնում հարավից ու հյուսիսից, արեւելքից եւ արեւմուտքից ժամանած հրաշալի մի երիտասարդություն։ Նրանց շքերթը տեւեց մի քանի ժամ։ Ես պատկերացնել իսկ չէի կարող նման հիասքանչ տեսարան։ Անշուշտ, այդ կատարյալ էակները մարզվել, պատրաստվել եւ ընտրվել էին հազարների միջից, սակայն ինչպես կարելի էր չզմայլվել նման բան ստեղծելու ունակ մի վարչակարգով։
   Կարմիր հրապարակը ես տեսել էի մի քանի օր առաջ, գորկու հուղարկավորության ժամանակ։ Ես տեսել էի այս նույն ժողովրդին, նույն, սակայն միաժամանակ բոլորովին մեկ այլ ժողովրդի, որն ավելի շատ, իմ կարծիքով, նման էր ցարի ժամանակվա ռուս ժողովրդին, որը Սյունազարդ մեծ դահլիճում երկար ու անվերջանալի շարքով ընթանում էր պիապատվանդանի առջեւով։ Այս անգամ դրանք խորհրդային այդ ժողովուրդների ամենագեղեցիկ, ամենաուժեղ եւ ամենաուրախ ներկայացուցիչները չէին, այլ ցավագին մի «խառնուրդ», որի մեջ կային կանայք, երեխաներ հատկապես, երբեմն ծերունիներ, համարյա բոլորն էլ վատ հագնված եւ ոմանք էլ ասես շատ թշվառ։ Լուռ, մռայլ եւ ինքնամփոփ մի շքերթ էր դա, որն ասես իր կատարյալ կազմակերպվածությամբ գալիս էր անցյալից եւ որն, անկասկած, ավելի երկար տեւեց, քան մյուսը՝ պանծալի շքերթը։ Ես երկար ժամանակ լուռ դիտում էի այն։ Ի՞նչ էր Գորկին այս մարդկանց համար՝ ուսուցիչ, ընկեր, եղբայր… մեռած մարդ, ամեն դեպքում։ Եվ բոլորի, նույնիսկ ամենափոքրիկ երեխաների դեմքերին կարելի էր կարդալ մի ինչ֊որ տխրամած ապշանք, բայց նաեւ, եւ հատկապես, համակրանքի ճառագայթող ուժ։ Այստեղ այլեւս կարեւոր չէր ֆիզիկական գեղեցկությունը․ ես տեսնում էի միայն աղքատների մի ամբոխ, որն ինձ ավելի հրաշալի էր թվում, քան գեղեցկությունն ինքը, եւ նրանցից քանի՜֊քանիսին ես կկամենայի սեղմել իմ կրծքին։
   ԽՍՀՄ֊ից բացի ոչ մի տեղ հաղորդակցությունը ժողովրդի հետ չի հաստատվում ավելի հեշտ ու անմիջականորեն, չի լինում նույնքան խոր ու ջերմ։ Անմիջապես ստեղծվում են (երբեմն միայն մի հայացքն էլ է բավական) խոր համակրանքի կապեր։ Այո, չեմ կարծում, թե մեկ այլ տեղ կարելի լինի նույն խորությամբ ու ուժով ըմբռնել մարդկային զգացմունքենրը, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Չնայած լեզվի տարբերությանը, ես դեռ երբեք եւ ոչ մի տեղ ինձ այդպես լիակատար չէի զգացել ընկեր ու եղբայր, եւ հանուն դրա կտայի աշխարհի ամենագեղեցիկ բնապատկերները։
   Ես դեռ կխոսեմ բնության մասին, բայց ուզում եմ նախ պատմել «կոմսոմոլների» մի ջոկատի հետ մեր առաջին հանդիպման մասին։
   Դա պատահեց գնացքի մեջ, Մոսկվայից Օրջոնիկիձե գնալիս (նախկին Վլադիկավկազ)։
   Ճանապարհը երկար էր։ Սովետական գրողների միության անունից Միխայիլ Կոլցովը մեզ մի հատուկ հարմարավետ վագոն էր տրամադրել։ Մենք վեցս՝ Ժեֆ Լատը, Գիյուն, Հերբարը, Շիֆրինը, Դաբին եւ ես, հիանալի տեղավորվել էինք այնտեղ մեր բարեկամ թարգմանչի՝ հավատարիմ ընկեր Բոլայի հետ։ Մահճակալներով խցիկներից բացի, մենք ունեինք նաեւ մի սենյակ, որտեղ մեզ ճաշ էին մատուցում։ Ավելի լավ պայմանների մասին չէր էլ կարելի երազել։ Սակայն մի բան մեզ դուր չէր գալիս։ Մենք չէինք կարող հաղորդակցվել գնացքի մյուս ուղեվորների հետ։ Առաջին իսկ կայարանում իջանք՝ համոզվելու, որ հարեւան վագոնը զբաղեցնում են հաճելի մարդիկ։ Դա արձակուրդի մեկնող կոմերիտականների մի խումբ էր, որն ուղեւորվում էր Կովկաս՝ Կազբեկ լեռը մագլցելու մտադրությամբ, մենք, ի վերջո, հասանք այն բանին, որ մեզ բաժանող դռները բացվեցին, եւ անմիջապես զրույցի բռնվեցինք մեր հաճելի հարեւանների հետ։ Փարիզից ինձ հետ մեծ թվով հնարամիտ խաղեր էի բերել, որոնք շատ էին տարբերվում ԽՍՀՄ֊ում հայտնի խաղերից։ Դրանք ինձ բախտի բերմամբ օգնեցին հաղորդակցության մեջ մտնել մարդկանց հետ, որոնց լեզուն չէի հասկանում։ Այդ փոքրիկ խաղերը ձեռքից ձեռք անցան։ Պատանիներն ու աջղիկները հերթով փորձեցին դրանք եւ չդադարեցին, մինչեւ չհաղթահարեցին բոլոր դժվար առաջադրանքները։ «Կոմերիտականը երբեք չի հանձնվում»,— ծիծաղելով ասում էին նրանք։ Նրանց վագոնը շատ նեղ էր, իսկ այդ օրն էլ սարսափելի տոթ էր, եւ մենք, իրար սեղմված, շնչահեղձ էինք լինում։ Դա սքանչելի էր։
   Ավելացնեմ, որ նրանցից մի քանիսն ինձ ճանաչում էին։ Ոմանք կարդացել էին իմ գրքերը (հիմնականում «Ճանապարհորդություն Կոնգոյով»), եւ քանի որ Կարմիր հրապարակում Գորկու հուղարկավորության ժամանակ իմ արտասանած ճառից հետո թերթերը տպել էին իմ լուսանկարը, նրանք ինձ անմիջապես ճանաչեցին եւ շատ զգացված էին իրենց նկատմամբ իմ ցուցաբերած ուշադրությունից, թեեւ ոչ ավելի, քան ես էի զգացված նրանց համակրական վերաբերմունքից։ Շուտով աշխույժ զրույց ծավալվեց։ Ժեֆ Լաստը, որը լավ հասկանում եւ խոսում էր ռուսերեն, մեզ բացատրեց, որ իմ բերած փոքրիկ խաղերը նրանց շատ են դուր եկել, բայց որ նրանք մտածում են, թե արդյոք պատշաճ է, որ ինքը՝ Անդրե Ժիդը, դրանցով զբաղվի։ Ժեֆ Լաստը ստիպված էր պատասխանել, որ այդ փոքրիկ զվարճալիքներն իմ ուղեղը հանգստացնելու համար են։ Քանզի յուրաքանչյուր կոմերիտական միշտ էլ որեւէ ծառայություն կատարելիս ամեն ինչի մասին դատում է ըստ օգտակարության։ Ասենք, եթե բծախնդիր չլինենք, այդ ծիծաղով ընդհատվող զրույցն ինքնին հենց խաղ էր։ Բայց քանի որ նրանց վագոնում օդը հեղձուցիչ էր, մենք նրանցից մի տասներկու հոգու հրավիրեցինք մեր վագոնը, ուր ողջ երեկոն անցկացրինք երգելով ու ժողովրդական պարերով, ինչքան որ թույլ էր տալիս մեր ճաշասենյակի լայնությունը։ Այդ երեկոն ինձ եւ ընկերներիս համար կմնա որպես այդ ճանապարհորդության լավագույն հիշողություններից մեկը։ Եվ մենք կասկածում էինք, թե մեկ այլ երկրում հնարավոր լիներ այդպիսի անմիջական ու բնական սրտակցություն, թե մեկ այլ տեղ երիտասարդությունը կարող էր լինել նույնքան հաճելի[2]։
   Քիչ առաջ ասացի, որ բնապատկերներն ինձ քիչ են հետաքրքրում։ Սակայն կուզենայի պատմել Կովկասի հիասքանչ անտառների մասին, Կախեթի սահմանին, Բաթումի շրջակայքում գտնվող եւ Բորժոմից քիչ վերեւ ընկած Բակուրիանիի անտառների մասին։ Ավելի գեղեցիկ անտառ ես ոչ տեսել, ոչ էլ պատկերացնում էի։ Ոչ մի թավուտ այնտեղ չի կարող ծածկել մեծ ծառերի բները, դրանք տեղ֊տեղ խորհրդավոր բացատներով ընդմիջվող անտառներ են, ուր մութն ընկնում է ցերեկվա ավարտից առաջ, եւ այնպես է թվում, թե այդտեղ է մոլորվում Մատնաչափիկը։ Մենք այդ հրաշք անտառով անցել էինք դեպի մի լեռնային լճակ ուղեւորվելիս, ուր մեզ պատիվ էին արել հայտնելու, որ երբեք ոչ մի օտարերկրացի այդտեղ ոտք չէր դրել։ Սակայն դրա կարիքը բոլորովին չկար, ոպրեսզի ես հիանայի նրանով։ Նրա մերկ ափերին կար մի փոքրիկ, տարօրինակ գյուղակ (Տաբացկուրին), որը տարվա ինն ամիսը թաղված էր ձյան տակ, եւ որը մեծ հաճույքով կնկարագրեի… Ա՜խ, ինչո՞ւ ես չէի եկել որպես սովորական զբոսաշրջիկ կամ որպես նոր բույսեր հայտնաբերելու ծարավ բնախույզ՝ ցանկանալով իմ այգու «կովկասյան այրեծաղիկը» գտնել այս բարձր սարահարթերում։ Սակայն ես ամենեւին էլ դրա համար չեմ եկել ԽՍՀՄ։ Ինձ հետաքրքրողը միայն մարդն է, մարդիկ եւ այն, թե ինչ են արել նրա հետ եւ ինչ են պատրաստվում անել։ Ինձ հրապուրողը հասարակական խնդիրների աներեւակայելի թավ անտառն է, որտեղ ես մոլորվում եմ։ ԽՍՀՄ֊ում այդ անտառները կանչում, սեղմում եւ ճնշում են բոլոր կողմերից։

II

   Լենինգրադի նոր թաղամասերից շատ քչերն եմ տեսել։ Լենինգրադում ինձ ամենաշատը դուր է գալիս Սանկտ֊Պետերբուրգը։ Ես ավելի գեղեցիկ քաղաք չգիտեմ, չեմ պատկերացնում քարի, մետաղի եւ ջրի ավելի ներդաշնակ միաձուլում։[3] Թվում է՝ նրա մասին էին երազում Պուշկինն ու Բոդլերը։ Երբեմն էլ հիշեցնում է Չիրիկոչի կտավները։ Հուշարձանները կերտված են կատարյալ չափումներով, ինչպես թեմաները մոցարտյան սիմֆոնիաներում։ «Այնտեղ ամեն ինչ կարգ է ու գեղեցկություն»։[4] Այնտեղ հրճվում է հոգիդ, եւ միտքդ թեթեւ թռչում։ Չեմ ուզում խոսել Էրմիտաժի անզուգական թանգարանի մասին՝ ինձ թվում է, որ ինչ էլ ասեմ, բավական չի լինի։ Սակայն կուզեի թեթեւակի գովաբանել այն խելամիտ ջանասիրությունը, որով աշխատողները յուրաքանչյուր հնարավոր դեպքում կտավի շուրջն են հավաքում նույն նկարչին պատկանող բոլոր գործերը (էտյուդներ, գծապատկերներ, գծագրեր), որոնք կարող են տեղեկութչուն հաղորդել կտավի ստեղծման դանդաղ ընթացքի մասին։
   Լենինգրդաից վերադառնալիս Մոսկվայի անհյուրընկալ տեսքն ավելի ցնցող է թվում։ Ճնշող, ծանր ներգործողություն է ունենում նույնիսկ մտքի վրա։ Շենքերը, մի քանի հազվագյուտ բացառություններով, անհրապույր են (ոչ միայն ամենաժամանակակիցները) եւ ոչ մի կերպ իրար հետ չեն համադրվում։ Ես գիտեմ, որ Մոսկվան գնալով ավելի ու ավելի քիչ է փոխվում։ Ամեն ինչ այնտեղ խոսում է այդ մասին եւ ամենումր զգացվում է ապագայի շունչը։ Վերաձեւում են, փորում, քանդում, նորից շինում, եւ այդ ամենը կարծես առանց հաշվարկի, ինչպես պատահի։ Բայց Մոսկվան, չնայած իր անհրապույր տեսքին, մնում է որպես կապող օղակ բոլորի միջեւ։ Նա ապրում է հզոր շնչով։ Սակայն բավական է, որքան նայեցինք տներին, ինձ այստեղ հետաքրքրողը մարդկային ամբոխն է։ Ամռան ամիսներին գրեթե բոլորը սպիտակ են հագնվում։ Բոլորը նման են իրար։ Ոչ մի տեղ այնքան ակնբախ չի երեւում հասարակական ընդհանուր համահարթման արդյունքը, որքան Մոսկվայի փողոցներում։ Դա առանց դասակարգերի մի հասարակություն է, որի բոլոր անդամները կարծես նույն պահանջմունքներն ունեն։ Ես մի քիչ չափազանցնում եմ, իհարկե, սակայն շատ քիչ։ Բոլորի հագուստներում իշխում է միօրինակությունը, որն, անկասկած, կերեւար եւ մարդկանց մտածողության մեջ, եթե միայն հնարավոր լիներ այն տեսնել։
   Եվ դա նույնպես օգնում է մարդկանց ուրախ երեւալ եւ լինել այդպիսին։ (Այդ մարդիկ այնքան երկար են եղել կարիքի մեջ, որ այժմ գոհ են քչով։ Երբ հարեւանիդ ունեցվածքն ավելին չէ, քեզ քո ունեցվածքն էլ է գոհացնում)։ Տարբերություններն երեւում են միայն ավելի մանրակրկիտ քննելու դեպքում։ Առաջին հայացքից անհատն այստեղ ձուլված է ամբոխին եւ այնքան զուրկ է թվում առանձնահատկություններից, որ մարդկանց մասին խոսելիս պետք է մասնակի հոդ գործածել՝ «մարդիկ» ասելու փոխարեն ասել՝ «մի քիչ մարդ»։
   Ես սուզվում եմ այդ ամբոխի մեջ, մարդկության լոգանք եմ ընդունում։ Ի՞նչ են անում այս մարդիկ խանութի առջեւ։ Հերթ են կանգնել։ Հերթ, որի ծայրը հասնում է մինչեւ հաջորդ փողոցը։ Նրանք երկու֊երեք հարյուր հոգի են եւ հանգիստ, համբերությամբ սպասում են։ Դեռ վաղ է, խանութը դեռ չի բացել իր դռները։ Քառասունհինգ րոպեից նորից եմ գալիս։ Նույն ամբոխն էլի այստեղ է։ Զարմանում եմ, ինչո՞ւ են շուտ գալիս, ի՞նչ են շահում դրանից։ — Ինչպես թե ի՞նչ են շահում… միայն առաջիններին են սպասարկում։ Եվ ինձ բացատրում են․ թերթերն հայտարարել էին, որ մեծ քանակությամբ… չգիտեմ՝ ինչ էին բերելու (կարծեմ այդ օրը բարձեր էին բերելու)։ Այդ իրերից կար ընդամենը չորս֊հինգ հարյուր հատ, իսկ հավակնորդների թիվը հասնում էր 800֊ի, 1000֊ի, կամ նույնիսկ 15.000֊ի։ Դեռ երեկոն չիջած՝ այլեւս ոչ մի հատ չի մնա։ Պահանջմունքներն այնքան մեծ են, իսկ մարդիկ՝ այնքան շատ, որ պահանջարկը դեռ երկար կգերազանցի առաջարկին եւ կգերազանից շատ մեծ չափով։ Նրանք չեն կարող բավարարել բոլորին։ Մի քանի ժամ անց մի կերպ թափանցում եմ խանութ։ Այն հսկայական է։ Ներսում սարսափելի հրմշտոց է։ Վաճառողները սակայն չեն կորցնում իրենց, քանզի շուրջը անհամբերության ոչ մի նշան չկա։ Յուրաքանչյուրն սպասում է իր հերթին, նստած կամ կանգնած, երբեմն երեխան գրկին, առանց կարգահամարի, սակայն առանց որեւէ խառնաշփոթի։ Եթե պետք լինի, այնտեղ կանցկացնեն ողջ առավոտը, ողջ ցերեկը, մի օդի մեջ, որը դրսից եկողին հեղձուցիչ է թվում, բայց որին վարժվում ես, ինչպես վարժվում ես ամեն ինչին։ Ես ուզում էի գրել՝ հաշտվում ես, սակայն ռուսն ավելի քան հաշտված է։ Նա ասես հաճույք է ստանում սպասելուց, եւ ձեզ նույնպես ստիպում է հաճույքով սպասել։
   Ճեղքելով ամբոխը կամ տարվելով նրա հոսանքով, ես վերից վար ու ծայրից ծայր չափում եմ խանութը։ Ապրանքներն համարյա անտանելի են։ Կարելի է կարծել, թե ախորժակը մեղմացնելու համար դիտմամբ կտորեղենը եւ մյուս իրերը պատրաստում են որքան հնարավոր է անհրապույր տեսքով, որպեսզի մարդիկ գնեն մեծ կարիքից դրդված եւ ոչ երբեք ագահությունից։ Ես կուզենայի իմ մի քանի ընկերների համար որոշ հիշողություններ պատմել․ ամեն ինչ սարսափելի է։ Սակայն ինչպես ինձ ասում են, մի քանի ամիս է, ինչ մեծ ջանք է գործադրվում, ջանք՝ ուղղված որակի բարձրացմանը, եւ նրանց հաջողվում է, լավ փնտրելով եւ անհրաժեշտ ժամանակը հատկացնելով, այստեղից֊այնտեղից գտնել անչափ հաճելի եւ ապագայի համար հուսադրող պիտույքներ։ Բայց որակի մասին մտածելու համար նախեւառաջ պետք է, որ քանակությունը բավականացնի, իսկ այն արդեն վաղուց չի բավականացնում։ Ի վերջո, հասցնում են բավարարել, սակայն հազիվհազ։ Ասենք, ԽՍՀՄ֊ի ժողովուրդը գրեթե սիրահարված է ամեն մի նորույթի, անգամ նրանց, որոնք արեւմուտքցու աչքին տգեղ են թվում։ Արտադրության ավելացումը, հուսով եմ, շուտով հնարավորություն կստեղծի ընտրության, լավագույնի որոնման համար, եւ կհասնի ցածր որակի ապրանքների աստիճանական կրճատմանը։ Որակի բարելավմանն ուղղված այդ ջանքը վերաբերում է հատկապես սննդին։ Այս բնագավառում դեռ շատ բան կա անելու։ Բայց մինչ մենք գանգատվում ենք որոշ մտքերի վատ որակից, Ժեֆ Լաստը, որի համար ԽՍՀՄ֊ում այս ուղեւորությունը չորրորդն է, եւ որի նախորդ այցելությունը եղել է երկու տարի առաջ, ընդհակառակը, հիանում է վերջին ժամանակների աներեւակայելի առաջընթացով։ Բանջարեղենը եւ հատկապես մրգերը դեռ եթե ոչ վատ, ապա միջին որակի են, մի քանի հազվադեպ բացառություններով։ Այստեղ, ինչպես ամենուր, ընտիրն իր տեղը զիջում է սովորականին, այսինքն՝ ամենաառատին։ Սեխի աներեւակայելի առատություն է, սակայն՝ անհամ։ Հանդուգն պարսկական ասացվածքը, որն ընդամենը լսել եմ, ուզում եմ մեջբերել միայն անգլերեն լեզվով՝ «Women for duty, boy for pleasure, melons for delight»[5], Այստեղ տեղին չէ։ Գինին հիմնականում լավն է (հատկապես հիշում եմ Ցնանդալի, Կախեթի ընտիր գինիները), գարեջուրը՝ տանելի։ Որոշ ծխահարած ձկներ (Լենինգրադում) հրաշալի են, սակայն չեն դիմանում տեղափոխությանը։
   Քանի դեռ չունեին անհրաժեշտը, չէին կարող խելամտորեն զբաղվել ավելցուկով։ Եթե ԽՍՀՄ֊ում ավելի չեն արտադրել ագահության համար կամ ավելի վաղ չեն արտադրել, այն պատճառով, որ չափազանց շատ ախորժակներ դեռ չեն հագեցել։
   Ասենք, ճաշակը նրբանում է միայն այն դեպքում, երբ հնարավոր է լինում համեմատությունը, իսկ այստեղ ընտրություն չկա, «X֊ն ավելի լավ հագուստ է առաջարկում» նախադասության չես հանդիպի։ Այստեղ ուժն այն է, որ գերադասես այն ամենը, ինչ քեզ առաջարկում են, պիտի վերցնես կամ ոչ։ Քանի դեռ պետությունը միաժամանակ եւ՛ արտադրում է, եւ՛ գնում, եւ՛ վաճառում, որակի առաջընթացը կախված կլինի մշակույթի առաջընթացից։
   Ակամա մտածում եմ (չնայած իմ հակակապիտալիստական հայացքներին) մեր բոլոր արտադրողների մասին, որոնք, խոշոր արդյունաբերողից մինչեւ մանր առեւտրականը, տանջվում եւ կաշվից դուրս են գալիս, թե ինչ հորինեն, որ կարողանան գրավել հասարակական ճաշակը։ Թե ինչպիսի նուրբ խորամանկությամբ է նրանցից յուրաքանչյուրը միջոցներ որոնում մրցակցին դուրս մղելու համար։ Եվ այդ ամենի մասին պետությունը հոգ չի տանում, քանի որ պետությունը մրցակից չունի։ Որա՞կ։— Ո՞ւմ է պետք, եթե մրցակցություն չկա,— ասացին մեզ։ Եվ հենց դրանով էլ հեշտությամբ բացատրում են ԽՍՀՄ֊ում ամեն ինչի անորակությունն ու հասարակական ճաշակի բացակայությունը։ Եթե հասարակությունը ճաշակ ունենար, ոչ ոք չէր կարողանա բավարարել այն։ Ո՛չ, այլեւս մրցակցությունից չէ, որ կախված է առաջընթացը, այլ հենց մշակույթի շնորհիվ աստիճանաբար զարգացող հետագա պահանջարկից։ Ֆրանսիայում, անշուշտ, ամեն ինչ ավելի արագ կընթանար, քանզի այդ պահանջարկն արդեն իսկ գոյություն ունի։
   Սակայն կա նաեւ մի այլ հանգամանք, յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ուներ իր ժողովրդական արվեստը․ ի՞նչ եղավ այն։ Համահարթման մեծ եւ տեւական միտումը հրաժարվեց հաշվի առնել այն։ Բայց այդ ազգային արվեստներին այժմ վերադարձնում են իրենց հարգը։ Հիմա նրանց հովանավորում, վերականգնում են եւ կարծես սկսում են հասկանալ նրանց անփոխարինելի արժեքը։ Արդյոք խելամիտ ղեկավարության գործը չէ՞ր նորից անդրադառնալ հին նմուշներին, օրինակ, կտորների պատկերազարդման համար, եւ դրանք պարտադրել կամ գոնե առաջարկել հասարակությանը։ Ավելի հիմար բուրժուական, մանր բուրժուական բան, քան այսօր արտադրվող ապրանքները, հնարավոր չէ պատկերացնել։ Մոսկվայի խանութների ցուցափեղկերի նմուշները սարսափելի են։ Մինչդեռ առաջվա նախշակաղապարներով զարդարվող գործվածքները շատ գեղեցիկ էին։ Դա ժողովրդական արվեստ էր, բայց ավելի շուտ արհեստագործություն։
   Վերադառնամ Մոսկվայի ժողովրդին։ Ամենաառաջինը ցնցում է նրա արտասովոր անհոգությունը։ Ծուլությունը, անշուշտ, չափազանց խիստ կլիներ… բայց «ստախանովականությունը» հիանալի հայտնագործություն էր նրանց անհոգությունը թոթափելու համար (առաջ օգտագործվում էր knout֊ը)։ Ստախանովականությունը անօգուտ կլիներ մի երկրում, որտեղ բոլոր բանվորներն աշխատում են։ Բայց այստեղ հենց որ նրանց թողնում են առանց հսկողության, մեծամասնությունը մոռանում է կարգապահությունը։ Եվ հրաշք է, որ չնայած դրան, գործը դեռ առաջ է գնում։ Անշուշտ, դժվար կլինի ասել, թե դա ղեկավարների ինչ ջանքերի գնով է կատարվում։
   Այդ ջանքերի մեծությունը լավ պատկերացնելու համար պետք է նախ կարողանալ գնահատել ռուս ժողովրդի բնական ցածր «արտադրողականությունը»։
   Մեր այցելած գործարաններից մեկում, որը հիանալի է գործում (ես դրանից ոչինչ չեմ հասկանում, նրանց վստահելով՝ հիանում եմ մեքենաներով, բայց անկեղծորեն զմայլվում եմ սառնարանով, բանվորական ակումբով, նրանց բնակարաններով եւ այն ամենով, ինչ արված է բանվորների բարօրության, կրթության եւ ժամանցի համար), ինձ ներկայացնում են մի ստախանովականի, որի մեծադիր նկարը ես տեսել էի պատին։ Նա, ասում են ինձ, հինգ ժամում կատարել է ութ օրվա աշխատանք)։ Համարձակվում եմ հարցնել՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ առաջ նա ութ օր էր ծախսում հինգ ժամվա աշխատանք անելու համար։ Բայց իմ հարցը վատ է ընկալվում, եւ գերադասում են չպատասխանել։
   Եվ ճիշտ կլինի այդ գորշ եւ մանավանդ ստախանովական ֆոնի վրա ավելացնել մի եռանդուն երիտասարդություն, keen at work[6], որպես թթխմոր՝ ուրախ եւ մաքուր, որ կարող է բարձրացնել խմորը։
   Զանգվածների այդ իներցիան, ըստ իս, եղել է եւ է այն հիմնախնդրի կարեւորագույն պայմաններից մեկը, որ պետք է լուծեր Ստալինը։ Այդտեղից էլ գալիս են հարվածային բանվորները, այդտեղից է գալիս ստախանովականությունը։ Աշխատավարձի անհավասարությունը եւս բացատրվում է դրանով։
   Մենք այցելում ենք Սուխումի մերձակա մի օրինակելի կոլտնտեսություն։ Այն վեց տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում վատ բերքատվություն ունենալուց հետո այն այսօր ամենածաղկուն կոլտնտեսություններից է։ Նրան կոչում են «միլիոնատեր»։ Այստեղ իշխում է երանելիության շունչը։ Կոլտնտեսությունը գտնվում է մի լայնարձակ տարածքում, որը կլիմայի շնորհիվ ունի առատ բուսականություն։ Բոլոր տներն այնտեղ կառուցված են փայտից, գետնից բարձրացված են փայտե ոտքերով եւ շատ գեղատեսիլ ու հմայիչ են՝ յուրաքանչյուրը շրջապատված մի մեծ մրգատու ծառերի, բանջարեղենի եւ ծաղիկների այգով։ Այս կոլտնտեսությունն անցյալ տարի աներեւակայելի շահույթներ է ունեցել, որի շնորհիվ շատ կարեւոր պահեստավորումներ է կատարել։ Բացի այդ, աշխատանքային օրվա սակագինը բարձրացել է վեց ռուբլի հիսուն կոպեկով։ Ինչպե՞ս է կազմվել այդ թիվը․ ճիշտ այն նույն հաշվարկով, որը, եթե կոլտնտեսությունը կապիտալիստական գյուղատնտեսական ձեռնարկություն լիներ, կթելադրեր բաժնետերերին հատկացվելիք շահագործում հանուն մի քանիսի շահի։ Այստեղ բաժնետերեր չկան։ Բանվորներն իրենք են (կոլտնտեսության բանվորներն են, անշուշտ) իրար մեջ բաժանում շահույթը, առանց պետության հանդեպ որեւէ պարտավորվածության[7]։ Դա հրաշալի կլիներ, եթե չլինեին ուրիշ կոլտնտեսություններ, ավելի աղքատ, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Քանզի, եթե ես ճիշտ եմ հասկացել, յուրաքանչյուր կոլտնտեսություն ունի իր ինքնավարությունը, եւ փոխօգնության մասին խոսելն ավելորդ է։ Գուցե սխալվում եմ․ կուզենայի, որ այդպես լիներ[8]։
   Ես այցելել եմ այդ ծաղկուն[9] կոլտնտեսության բնակավայրերից շատերը… կուզենայի արտահայտել այն տարօրինակ ու ճնշող տպավորությունը, որ թողնում է այդ տներից յուրաքանչյուրը՝ լիակատար անինքնատիպության տպավորություն։ Ամենուր նույն գարշելի կահույքը, նույն Ստալինի դիմանկարը եւ բացարձակապես ուրիշ ոչինչ։ Ոչ մի անձնական իր կամ հիշատակ։ Բոլոր տները փոխադարձաբար փոխարինելի են եւ մինչեւ այն աստիճան, որ թվում է, թե կոլտնտեսականներն իրենք նույնպես փոխադարձաբար փոխարինելի են, կարող են տեղափոխվել մեկը մյուսի տունը, առանց նույնիսկ որեւէ բան կասկածելու[10]։ Անշուշտ, այդպես ավելի հեշտ կարելի է հասնել երջանկության։ Եվ նաեւ այն պատճառով, կասեն ինձ, որ կոլտնտեսականն իր բոլոր հաճույքները վայելում է ընդհանուրի հետ։ Նրա սենյակն ընդամենը բույն է քնելու համար, նրա կյանքի ողջ հետաքրքրությունն ամփոփված է ակումբի, կուլտուրայի այգու, հավաքույթների մեջ։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրին անհատականությունից զրկելու գնով։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրի հաշվին։ Եթե ուզում եք երջանիկ լինել, եղե՛ք միանման։

III

   ԽՍՀՄ֊ում նախապես եւ մեկընդմիշտ ընդունված է, որ մի բանի մասին երկու կարծիք լինել չի կարող։ Բացի այդ, մարդկանց մտածողությունն այնպիսին է, որ այդ համանմանությունը նրանց թվում է բնական, դյուրին, աննկատելի, մինչեւ այն աստիճան, որ չեմ կարծում, թե այստեղ որեւէ երեսպաշտություն լինի։ Մի՞թե իրոք այս մարդիկ են արել հեղափոխությունը։ Ո՛չ, սրանք պարզապես օգտվում են նրանցից։ Ամեն առավոտ «Պրավդան» նրանց ուսուցանում է այն, ինչ պատշաճ է իմանալ, մտածել, կարծել։ Եվ լավ չէ այդ սահմաններից դուրս գալը։ Այնպես որ, ամեն անգամ, երբ խոսում եմ որեւէ ռուսի հետ, թվում է՝ խոսում եմ բոլորի հետ։ Ոչ այն պատճառով, որ բոլորը ճշգրտությամբ հետեւում են մի նշանաբանի, այլ ամեն ինչ դասավորված է այնպես, որ հնարավոր չէ չնմանվել։ Եվ պատկերացրեք, որ այս մտածողության ձեւավորումն սկսվում է դեռ ամենավաղ մանկությունից… Այդտեղից է գալիս մարդկանց այն ընդհանուր համախոհությունը, որից, օտարերկրացի լինելով, երբեմն զարմանում ես։ Եվ երջանկության մի շարք այնպիսի հնարավորություններ, որոնք ուղղակի ապշեցնում են։
   Դու խղճում ես նրանց, ովքեր ժամեր շարունակ հերթ են կանգնում, բայց նրանք շատ բնական են համարում սպասելը։ Հացը, բանջարեղենը, մրգերը քեզ անորակ են թվում, սակայն ուրիշը չկա։ Այդ գործվածքները, իրերը, որ առաջարկում են քեզ, անհրապույր են թվում, բայց ընտրություն չկա։ Համեմատության ամենայն հնարավորության բացակայության պայմաններում, երբ քիչ ես ափսոսում քո անցյալի համար, ուրախությամբ կգոհանաս նրանով, ինչ քեզ առաջարկում են։ Կարեւորն այն է, որ համոզես մարդկանց, թե իրենք նույնքան երջանիկ են, որքան կարող է լինել լավագույնին սպասող մարդը, համոզես, որ բոլոր այլ տեղերում մարդիկ պակաս երջանիկ են, քան իրենք։ Դրան կարելի է հասնել՝ միայն դրսի հետ (այսինքն՝ սահմաններից այն կողմ ընկած աշխարհի) ամենայն հաղորդակցությունը մանրախնդրորեն արգելելով։
   Դրա շնորհիվ կյանքի հավասար կամ նույնիսկ զգալիորեն ցածր պայմաններում ռուս բանվորն իրեն երջանիկ է համարում, ավելին, շատ ավելի երջանիկ, քան ֆրանսիացի բանվորը։ Նրա երջանկությունը բաղկացած է հույսից, վստահությունից եւ անգիտակցությունից։
   Ինձ համար չափազանց դժվար է կարգի բերել իմ այս մտորումները, այնքան խնդիրներ են այստեղ խաչաձեւվում եւ տարուբերվում։ Ես տեխնիկ չեմ, եւ տնտեսական խնդիրներն ինձ հետաքրքրում են միայն իրենց հոգեբանական կողմով։ Ես հոգեբանորեն հիմնավորում եմ, թե ինչու է այդքան կարեւոր գործել փակ դռների ետեւում, անթափանց դարձնել սահմանները, մինչեւ նոր կարգավիճակի հաստատումը եւ դրության բարելավումը։ ԽՍՀՄ֊ի բնակիչների երջանկության համար շատ կարեւոր է, որ այդ երջանկությունը հեռու մնա արտաքին ազդեցություններից։
   ԽՍՀՄ֊ում մեզ դուր է գալիս կրթության եւ մշակույթի նկատմամբ արտասովոր հարգանքը, սակայն այդ կրթությունը սովորեցնում է միայն այն, ինչ կրկին ստիպում է մտքին գոհանալ իրերի ներկա վիճակով եւ մտածել․ ԽՍՀՄ… Ave! Spes unica![11] Մշակույթն ամբողջությամբ ուղղված է նույն կողմը։ Նրա մեջ անշահախնդիր ոչինչ չկա․ այն կուտակում է, իսկ քննադատական միտքը (չնայած մարքսիզմին) համարյա ամբողջովին բացակայում է։ Ես գիտեմ, այնտեղ շատ մեծ նշանակություն են տալիս այն բանին, ինչը կոչվում է «ինքնաքննադատություն»։ Ես հեռվից հիանում էի դրանով ու մտածում, որ այն հիանալի արդյունքներ կտա, եթե կիրառվի լրջորեն եւ անկեղծորեն։ Սակայն շատ շուտ հասկացա, որ մատնություններից ու բողոքներից բացի (ճաշարանում ապուրը վատ է եփված կամ ակումբի ընթերցասրահը լավ չի ավլած) այդ քննադատությունն ընդամենն այն է, որ մարդիկ մտորում են՝ այս կամ այն բանը կարգի՞ն է, թե ոչ։ Ո՛չ, կարգը չէ, որ վիճարկում են նրանք։ Վիճում են, որ իմանան, թե այս գործը, այսինչ շարժումը կամ այնինչ տեսությունը համապատասխանո՞ւմ է այդ սրբազան կարգին։ Եվ վա՜յ նրան, ով կփորձի ավելի հեռուն գնալ․ քննադատություն այս կողմում, որքան կամենաք, դրանից այն կողմ՝ չի կարելի, եւ պատմության մեջ դրա օրինակները շատ են։
   Եվ ոչ մի բան, քան այդ մտածողությունը, չի վտանգում մշակույթը։ Ես դա կբացատրեմ ավելի մանրամասնորեն։
   Խորհրդային քաղաքացին սարսափելիորեն չի ճանաչում օտարերկրացուն[12]։ Ավելին, նրան համոզում են, որ արտասահմանում բոլոր բնագավառներում ամեն ինչ շատ ավելի վատ վիճակում է, քան ԽՍՀՄ֊ում։ Այս պատրանքը նրանք շատ վարպետորեն պահպանում են, քանզի կարեւոր է, որ յուրաքանչյուր ոք, եթե նույնիսկ լիովին բավարարված չէ, փառաբանի այն վարչակարգը, որը նրան պահպանում է առավել վատթար ցավերից։ Այդտեղից է գալիս նրանց սեփական գերազանցության բարդույթը, որի որոշ օրինակներ կբերեմ հիմա։
   Յուրաքանչյուր ուսանող պարտավոր է սովորել որեւէ օտար լեզու։ Ֆրանսերենն ամբողջությամբ անտեսված է․ նրանք ավելի շուտ կարող են իմանալ անգրերեն, հատկապես գերմաներեն։ Ես զամրանում եմ, երբ տեսնում եմ, որ այդքան վատ են խոսում այդ լեզուներով․ մեր երկրորդ դասարանի աշակերտներն ավելի լավ գիտեն դրանք։
   Նրանցից մեկը, որին մենք հարցաքննեցինք, տվեց հետեւյալ բացատրությունը (ռուսերեն, եւ Ժեֆ Լաստը մեզ թարգմանում է)․
   — Դեռ մի քանի տարի առաջ Գերմանիան եւ Միացյալ Նահանգները մեզ ինչ֊որ բան կարող էին սովորեցնել։ Բայց հիմա մենք այլեւս ոչինչ չունենք սովորելու օտարերկրացիներից։ Ուրեմն ինչի պետք է սովորել նրանց լեզուն[13]։
   Ասենք, եթե նրանք, այնուամենայնիվ, անհանգստանում են նրանով, ինչ կատարվում է արտասահմանում, ապա դա ավելի շուտ մտահոգություն է, թե ինչ է մտածում արտասահմանանն իրենց մասին։ Նրանց պետք է միայն իմանալ, թե արդյոք մենք բավականաչավ հիանո՞ւմ ենք իրենցով։ Նրանք վախենում են, որ մենք պետք եղածին չափ տեղյակ չենք իրենց արժանիքներին։ Նրանք ուզում են, որ մենք ոչ թե սովորեցնենք, այլ հաճոյախոսություններ անենք իրենց։
   Մի մանկապարտեզում (ուր, ի դեպ, ամեն ինչ գովելի է, ինչպես այն ամենը, ինչ արվել է այստեղ երիտասարդության համար) մի քանի փոքրիկ անուշիկ աղջիկներ սեղմվում են ինձ եւ հարցերի տարափ տեղում վրաս։ Այն, ինչ նրանք ուզում են իմանալ, այն չէ, թե մենք մանկապարտեզներ ունենք Ֆրանսիայում, ալյ արդյոք գիտենք, որ իրենք ԽՍՀՄ֊ում այդքան գեղեցիկ մանկապարտեզներ ունեն։
   Ինձ տրվող հարցերն երբեմն այնքան ապշեցուցիչ են, որ դժվարանում եմ հիշատակել։ Կկարծեն, թե ես եմ հորինել։ Նրանք կասկածամտորեն ժպտում են, երբ ասում եմ, որ Փարիզում եւս մետրո կա։ Ունե՞նք մենք հանրակառքեր, ավտոբուսներ… Մեկը հարցնում է (եւ դրանք այլեւս երեխաներ չեն, այլ կրթված բանվորներ), թե արդյո՞ք մենք դպրոցներ ունենք։ Մեկ ուրիշը՝ մի փոքր ավելի բանիմաց, ուսերն է թոթվում․ դպրոցներ, այո, ֆրանսիացիներն ունեն, բայց այնտեղ երեխաներին ծեծում են․ նա այդ գիտի ստույգ աղբյուրներից։ Որ մեզ մոտ բանվորները դժբախտ են, ինքնըստինքյալ հասկանալի է, քանի որ մենք դեռ «հեղափոխություն» չենք արել։ Նրանց համար ԽՍՀՄ֊ից դուրս խավար է։ Մի քանի խայտառակ կապիտալիստներից բացի, աշխարհի մնացած ողջ մասը խարխափում է խավարի մեջ։
   Արտեկ ճամբարի կրթված ու բավական նրբաճաշակ աղջիկները (այդ ճամբարը ընդունում է միայն արտասովոր երեխաների) շատ զարմացան, երբ ես, ռուսական ֆիլմերի մասին խոսելիս, ասացի, որ «Չապաեւը» եւ «Մենք Կրոնշտադտից ենք» կինոնկարները Փարիզում մեծ հաջողություն են ունեցել։ Չէ՞ որ նրանց բազմիցս պնդել էին, որ ռուսական բոլոր ֆիլմերը Ֆրանսիայում արգելված են։ Եվ քանի որ դա նրանց ասել էին իրենց ուսուցիչները, ապա ես տեսնում էի, որ նրանք կասկածի տակ են առնում իմ խոսքը։ Չէ՞ որ ֆրանսիացիները հայտնի կատակաբաններ են։
   Ծովային սպաների հասարակության մեջ, մի հածանավի վրա, որն ինձ նոր էին ներկայացրել, եւ որով ես հիացել էի («այս մեկն ամբողջությամբ պատրաստված է ԽՍՀՄ֊ում»), ես համարձակվեցի ասել, թե վախենում եմ, որ ԽՍՀՄ֊ում ավելի քիչ են տեղյակ, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, քան Ֆրանսիայում են տեղյակ, թե ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Բարձրացավ անհամաձայնության մի շշուկ․ «Պրավդան» ամեն ինչի մասին բավականաչափ տեղեկացնում է։ Հենկարծ ինչ֊որ մեկը, հավանաբար սենտիմենտալ մի անձնավորություն տեղից վեր թռչելով, գոչում է․ «ԽՍՀՄ֊ում կատարվող ամբողջ նորը, վեհն ու գեղեցիկը պատմելու համար ողջ աշխարհում չի գտնվի բավականաչափ թուղթ»։ Այդ նույն Արտեկ մոդել֊ճամբարում՝ մոդել երեխաների, հրաշամանուկների, մրցանակակիր պատանիների դրախտում (որի համար էլ ես այն գերադասում եմ բազմաթիվ այլ, ավելի համեստ եւ պակաս բարձրաշխարհիկ ճամբարներից) մի տասներեքամյա պատանի, որը, եթե ես ճիշտ եմ հասկացել, եկել է Գերմանիայից, սակայն Միությունն արդեն հասցրել է ձեւավորել նրան, ինձ ուղեկցում է զբոսանքի՝ ուշադրությունս հրավիրելով այգու գեղեցկությունների վրա, եւ արտասանում է․ «Նայեցե՛ք, այստեղ դեռ վերջերս ոչինչ չկար… եւ հանկարծ, ահա այս աստիճանը։ Եվ այսպես ողջ ԽՍՀՄ֊ում։ Երեկ ոչինչ, վաղն՝ ամեն ինչ։ Նայեք այնտեղ, այն բանվորներին։ Ինչպե՜ս են նրանք աշխատում։ Եվ ամբողջ ԽՍՀՄ֊ում այսպիսի դպրոցներ ու ճամբարներ կան։ Բնականաբար, ոչ բոլորն են այսքան գեղեցիկ, որովհետեւ Արտեկ ճամբարն իր նմանը չունի ողջ աշխարհում։ Ստալինը հատուկ հետաքրքրվում է նրանով։ Այստեղ եկող բոլոր երեխաներն առանձնահատուկ են»։
   «Դուք հիմա կլսեք մի տասներեքամյա պատանյակի, որը դառնալու է աշխարհի լավագույն ջութակահարը․ նրա տաղանդն այնքան է գնահատվել մեզանում, որ նրան պատմական ջութակ են նվիրել, հին ժամանակների մի շատ նշանավոր վարպետի գործ։[14]
   Նայեք այնտեղ, այն պատին․ կարո՞ղ էիք պատկերացնել, որ այն կառուցվել է տաս օրում»։
   Այդ երեխայի հիացումն այնքան անկեղծ էր թվում, որ զգուշացա նրան նկատել տալ, որ հապշտապ շարված այդ հիմնապատն արդեն ճաքճքում է։ Նա ուզում է եւ կարող է տեսնել միայն այն, ինչը շոյում է նրա հպարտությունը։ Նա ավելացնում է խանդավառ․
   — Նույնիսկ երեխաներն են զարմանում։[15]
   Մանկական այդ խոսքերը (թելադրված, գուցե սերտած խոսքեր) ինձ այնքան բնորոշ թվացին, որ ես դրանք գրի առա նույն երեկոյան եւ այստեղ ներկայացնում եմ ամբողջությամբ։ Այսուհանդերձ չէի կամենա, որ մտածեիք, թե Արտեկն ինձ ուրիշ ոչ մի հիշողություն չի թողել։ Ճիշտ է, որ այս մանկական ճամբարն հիանալի է, զարմանալի եւ շատ վարպետորեն հարմարեցված տեղանքում՝ տարածվելով հարկ֊հարկ բարձրացող հարթակների վրա, որոնք ավարտվում են ծովի մոտ։ Այն ամենը, ինչ միայն կարելի է պատկերացնել երեխաների բարօրության, հիգիենայի, սպորտային մարզման, ժամանցի, զվարճության համար, հավաքված եւ դասավորված է այդ զվարճության համար, հավաքված եւ դասավորված է այդ զառիվայրի հարթակներին, նրանց ողջ երկայնքով։ Բոլոր երեխաները շողում են առողջությունից ու երջանկությունից։ Շատ տխրեցին, երբ ասացինք, որ չենք կարող մնալ մինչեւ գիշեր․ նրանք վառել էին ավանդական խարույկը եւ մեր պատվին այգու ծառերը զարդարել դրոշակներով։ Ես խնդրեցի, որ տարբեր զվարճալիքները, երգերն ու պարերը, որ պիտի լինեին երեկոյան, տեղափոխվեն հինգ ժամ առաջ, քանզի ուզում էի Սեւաստոպոլ վերադառնալ մինչեւ երեկո։ Եվ ճիշտ էլ արեցի, քանզի նույն երեկոյան Էժեն Դաբին, որն ինձ ուղեկցում էր, հիվանդացավ։ Սակայն երեխաների ներկայացման ժամանակ հիվանդության ոչ մի նշույլ չկար, եւ նա կարողացավ վայլել։ Նրան զվարճություն պատճառեց հատկապես փոքրիկ, սքանչելի տաջկուհու պարը, որի անունը երեւի Թամար էր, հենց նույն Թամարը, որը Ստալինի հետ գրկված երեւում է մոսկովյան բոլոր մեծ ցուցապաստառներում։ Ոչինչ չի կարող արտահայտել այդ պարի հմայքն ու երեխայի շնորհքը։ «ԽՍՀՄ֊յան ամենահիանալի հուշերից մեկն է սա»,— ասում էր Դաբին, եւ ես համաձայն էի նրա հետ։ Դա եղավ նրա վերջին երջանիկ օրը։
   Սոչիի հյուրանոցն ամենահաճելի հյուրանոցներից է, իր գեղեցիկ պարտեզներով, շատ հմայիչ լողափով։ Բայց լողացողներն անմիջապես մեզ ստիպեցին խոստովանել, որ Ֆրանսիայում ոչ մի նման բան չկա։ Համեստորեն մենք խուսափում էինք ասել, որ Ֆրանսիայում մենք ավելի, շատ ավելի լավ լողափներ ունենք։
   Ո՛չ, ամենալավն այնտեղ այն է, որ այս շքեղությունն ու հարմարությունը դրված է ժողովրդի տրամադրության տակ (եթե, իհարկե, նրանք, ովքեր գալիս են այստեղ բնակվելու, արտոնյալ անձինք չեն)։ Առհասարակ արտոնյալ են միայն ամենաարժանավորները, սակայն բոլորն էլ պայմանով, որ լինեն համանման, հետեւեն «կարգին»․ արտոնություններից օգտվում են միայն նրանք։
   Ամենահիանալին Սոչիում քաղաքի շուրջը կառուցված մեծ թվով առողջարանների, հանգստյան տների առկայությունն է։ Եվ հրաշալի է, որ այդ ամենը կառուցված է աշխատավորների համար։ Սակայն նույնքան ցավալի է տեսնել, թե ինչպես են դրա կողքին բանվորներն աշխատում նոր թատրոնի շինարարության վրա՝ չնչին վճարով եւ գիշերելով սարսափելի կեղտոտ ճամբարներում։
   Ամենահիանալին Սոչիում Օստրովսկին է (տես հավելվածը)։
   Եթե արդեն գովում եմ Սոչիի հյուրանոցը, ապա ինչ պիտի ասեմ Սուխումին մերձակա Սինոպի հյուրանոցի մասին, որը գերազանցում է նրան եւ դիմանում արտասահմանյան լավագույն, ամենահարմարավետ առողջարանային հյուրանոցների հետ համեմատությանը։ Նրա հրաշալի այգին մնացել է դեռ նախկին վարչակարգից, սակայն հյուրանոցի շենքը նոր կառույց է։ Այն շատ խելացիորեն է ձեւավորված, ունի եւ՛ հաճելի ներքին, եւ՛ արտաքին տեսք։ Յուրաքանչյուր համար ունի լոգասենյակ եւ հատուկ լայն պատշգամբ։ Կահույքն ընտրված է գերազանց ճաշակով, խոհանոցը հիանալի է՝ ԽՍՀՄ֊ում մեր ճաշակած լավագույն խոհանոցներից մեկը։ Սինոպի հյուրանոցը թվում է աշխարհի այն վայրերից մեկը, ուր մարդը առավել մոտ է երջանկությանը։
   Հյուրանոցի կողքին ստեղծվել է մի սովխոզ՝ այն սննդամթերքով ապահովելու համար։ Ես հիանում եմ տնտեսության ցուցանմուշային ախոռով, գոմով, խոզանոցով եւ հսկայական՝ «նորաձեւության վերջին ճիչը», հավանոցով։ Յուրաքանչյուր հավ տոտիկներով բռնել է համարակալված փայտիկ, ածած ձվերը մեկառմեկ հաշվառկվում են, յուրաքանչյուրն ունի իր հատուկ փոքրիկ արկղիկը, ուր նրան փակում են, եւ որտեղից նա դուրս է գալիս միայն ածելուց հետո (անհրաժեշտ չեմ համարում ասել, որ այդքան հոգածություններից հետո հյուրանոցում մատուցվող ձվերը գերազանց որակի չեն)։ Ավելացնեմ, որ այդ շենքերը մտնել կարելի է միայն ստերիլիզացնող նյութով ներծծված գորգի վրա ոտքերը մաքրելուց հետո՝ կոշիկներն ախտահանելու համար։ Իսկ անասուններն անցնում են գորգի կողքով․ ի՜նչ արած։
   Սովխոզը եզերող առվի մյուս կողմում կողք֊կողքի կանգնած են մի քանի հյուղակներ։ Այնտեղ չորս հոգով տեղավորվում են երկուսուկես մետր երկարությամբ եւ երկու մետր լայնությամբ մի սենյակում, որը վարձակալվում է յուրաքանչյուր շնչին ամսական երկու ռուբլի վարձով։ Ճաշը սովխոզի ճաշարանում արժե երկու ռուբլի, շքեղություն, որ չեն կարող իրենց թույլ տալ ամսական յոթանասունհինգ ռուբլի աշխատավարձ ստացող մարդիկ։ Նրանք պիտի բավարարվեն, հացից բացի, մեկ չորացրած ձկով։
   Ես չեմ բողոքում աշխատավարձի անհավասարության դեմ, համաձայն եմ, որ այն անհրաժեշտ է։ Սակայն սոցիալական տարբերությունները կրճատելու միջոցներ կան, թեպետ վախենում եմ, որ այդ տարբերությունները մեղմանալու փոխարեն, գնալով ցայտուն են դառնում։ Վախենում եմ, որ շուտով ստեղծվի բանվորական հագեցած (եւ պահպանողական, գրողը տանի) բուրժուազիայի մի նոր տեսակ, հար եւ նման մեր մանր բուրժուազիային։ Ամենուր տեսնում եմ դրա խոսուն նշանները[16]։ Եվ քանի որ, ավա՜ղ, այլեւս կասկած չկա, որ քաղքենիական այդ թուլամորթ, վայելքի հակված, ուրիշի նկատմամբ անտարբեր բնազդները ննջում են շատերի սրտում՝ հակառակ ամենայն հեղափոխության (քանզի մարդու վերափոխումը չի կարող կատարվել միայն արտաքին աշխարհի միջոցով), շատ եմ անհանգստանում, տեսնելով, որ այսօրվա ԽՍՀՄ֊ում այդ բնազդներն անուղղակիորեն շոյվում եւ քաջալերվում են վերջերս ընդունված մի շարք որոշումներով, որոնք, ցավոք, հավանության են արժանանում մեզանում։ Ընտանիքի, ժառանգության (որպես հասարակական օղակ) վերականգնումից հետո շահույթի եւ սեփական ունեցվածքի ձգտումը սկսում է դուրս մղել ընկերության, կիսվելու եւ համատեղ կյանքի պահանջը, ոչ բոլորի, իհարկե, բայց շատերի համար։ Եվ նորից կազմվում են հասարակական շերտեր, եթե ոչ արդեն դասակարգեր, մի ինչ֊որ արիստոկրատիա․ խոսքն այստեղ արժանիքի եւ անձնական արժեքի արիստոկրատիայի մասին չէ, այլ ճիշտ մտածելու, հարմարվողականության արիստոկրատիայի մասին, որը հաջորդ սերնդի ժամանակ կդառնա փողի արիստոկրատիա։
   Արդյոք չափազանցված չե՞ն իմ մտավախությունները։ Կցանկանայի, որ այդպես լիներ։ Ասենք ԽՍՀՄ֊ը մեզ ցույց տվեց, որ ընդունակ է կտրում շրջադարձերի։ Բայց եւ այնպես, վախենում եմ, որ այսօր ղեկավար անձանց քաջալերած եւ աջակցվող այդ բուրժուականացմանը վերջ տալու համար շուտով կարիք կլինի նոր կտրում գործողությունների, որոնք կարող են լինել նույնքան դաժան, որքան ՆԵՊ֊ին վերջ դնող գործողությունները։
   Ինչպե՞ս չապշես այն արհամարհանքից կամ առնվազն անտարբերությունից, որ «վերեւում» գտնվողները եւ իրենց այդպիսին զգացողները ցուցաբերում են «ստորին խավի», ծառաների[17], աշխատավորների, «օրավարձով» ապրող տղամարդկանց ու կանանց նկատմամբ (ուզում էի ասել «աղքատների»)։ ԽՍՀՄ֊ում այլեւս դասակարգեր չկան, դա անվիճելի է։ Բայց կան աղքատներ, չափազանց շատ աղքատներ։ Իսկ ես հուսով էի, որ այլեւս նրանց չեմ գտնի, կամ ավելի ճիշտ՝ այլեւս նրանց չտեսնելու համար է, որ եկել էի ԽՍՀՄ։
   Ավելացնենք, որ ոչ ֆիլանտրոպիան եւ ոչ էլ հասարակ ողորմածությունն[18] այլեւս ընդունված չեն։ Պետությունն այն վերցրել է իր վրա։ Նա իր վրա է վերցնում ամեն ինչ, եւ ոչ ոք այլեւս ոչ մի օգնության կարիք չունի, դա անվիճելի է։ Դրանից է բխում մարդկային հարաբերություններում տիրող որոշակի չորությունը, անկախ ամեն մի ընկերության գաղափարախոսությունից։ Եվ բնականաբար այստեղ մենք գործ ունենք ոչ հավասարների միջեւ հարաբերությունների հետ․ այդ «ստորին խավի» նկատմամբ, որի մասին խոսում էի, մյուսների վերաբերմունքում լիակատար իշխում է գերազանցության բարդույթը։
   Այդ մանր բուրժուական մտածողությունը, որը, վախենում եմ, այնտեղ միտում ունի զարգանալու, ըստ իս, խորապես եւ հիմնովին հակահեղափոխական է։
   Բայց այն, ինչ ԽՍՀՄ֊ում համարում են «հակահեղափոխական», բոլորովին էլ դա չէ։ Այն նույնիսկ համարյա դրա հակառակ երեւույթն է։
   Ոգին, որն այսօր անվանվում է «հակահեղափոխական», այն նույն հեղափոխական ոգին է, նույն խմորիչը, որը սկզբում հօդս ցնդեցրեց հին ցարական աշխարհի կիսով չափ նեխած խրամատային ջրափոսերը։ Շատ ցանկալի կլիներ, որ հնարավորություն ունենայինք մտածելու, թե նրանց սիրտը լցված է մարդկանց նկատմամբ անսահման սիրով կամ գոնե արդարության տիրական պահանջով։ Բայց հենց որ հեղափոխությունը կատարվեց, հաղթանակեց եւ ամրապնդվեց, մոռացվեցին այդ բոլորը եւ այն զգացմունքները, որոնք առաջնորդում էին նախկին հեղափոխականներին, դարձան անհանդուրժելի, կաշկանդող, ինչպես գործածությունից դուրս եկած իրեր։ Այդ զգացմունքներն, իմ կարծիքով, նման էին այն հենակներին, որոնցից օգտվում են կամարներ կառուցելիս, եւ որոնք հանում են կամարի ամրանալուց հետո։ Հիմա, երբ հեղափոխությունը հաղթանակել է, երբ կայունանում, հաստատվում եւ գործում է, ոմանց կարծիքով ավելի խելամիտ է դառնում։ Բոլոր նրանք, ովքեր դեռ պահպանել են հեղափոխական այդ խմորիչը եւ փոխհամաձայնություն են համարում հերթական զիջումները, նրանք դարձել են անհարմար տարրեր, դուրս են մղվել, օտարվել։ Եվ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի բառախաղերի փոխարեն ընդունել, որ հեղափոխական (կամ պարզապես քննադատական) ոգին արդեն ապրել է իր դարը եւ որ այլեւս պետք չէ։ Այն ամենը, ինչ պահանջվում է ներկայումս, համաձայնություն է, հաշտվողականություն։ Այն, ինչ կամենում եւ պարտադրում են, ԽՍՀՄ֊ում կատարվող ամեն ինչին հավանություն տալն է, այն, ինչի ուզում են հասնել, այն է, որ հավանությունը չլինի ստիպողական, այլ անկեղծ, նույնիսկ խանդավառ։ Եվ ամենազարմանալին այն է, որ նրանք հասնում են դրան։ Բայց դրա հետ միասին ամենաչնչին հակաճառությունը, նվազագույն իսկ քննադատությունը հղի է վատթարագույն հետեւանքներով եւ, ի դեպ, անմիջապես ճնշվում է։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհի ոչ մի այլ երկրում, նույնիսկ հիտլերյան Գրեմանիայում, հնարավոր չէ պատկերացնել ավելի կաշկանդված, ճնշված, սարսափած ու ստրկացված ոգի։

IV

   Սուխումի արվարձանում գտնվող նավթի վերամշակման գործարանում, որտեղ ամեն ինչ անթերի է թվում՝ ճաշարանը, բանվորների հանրակացարանները, ակումբը (ինչ վերաբերվում է գործարանին, ես նրանից ոչինչ չեմ հասկանում եւ հիանում եմ՝ վստահելով այլոց գովասանքներին), մենք մոտենում ենք «պատի թերթին», որն ըստ սովորության փակցված է ակումբի սրահներից մեկում։ Ժամանակի սղությունը մեզ թույլ չի տալիս կարդալ բոլոր հոդվածները, սակայն «Կարմիր օգնություն» բաժնում, որն հիմնականում նվիրված է արտերկրի լուրերին, չգտնելով Իսպանիայի մասին ոչ մի ակնարկ, շատ ենք զարմանում, քանզի այնտեղից արդեն մի քանի օր շարունակ տագնապալի լուրեր են գալիս։ Մենք չենք թաքցնում մեր փոքր֊ինչ ափսոսալից զարմանքը, որին հետեւում է թեթեւակի շփոթմունք։ Մեզ շնորհակալություն են հայտնում դիտողության համար․ անպայման հաշվի կառնեն։
   Նույն երեկոյան փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպվում։ Ըստ սովորության, շատ են բաժակաճառերը։ Եվ երբ արդեն խմել ենք հրավիրյալներից յուրաքանչյուրի կենացը, Ժեֆ Լաստը վեր է կենում եւ ռուսերեն առաջարկում խմել իսպանական Կարմիր ճակատի հաղթանակի կենացը։ Հետեւում են ջերմ, սակայն ինչպես մեզ է թվում, փոքր֊ինչ անվստահ ծափահարություններ, եւ անմիջապես, ասես ի պատասխան, առաջարկվում է Ստալինի կենացը։ Իմ հերթին ես բարձրացնում եմ բաժակը Գերմանիյայի, Հարավսլավիայի, Հունգարիայի քաղբանտարկյալների կենացը… Ծափահարում են, այս անգամ անկեղծ ոգեւորությամբ․ բաժակները զարկում են միմյանց եւ խմում։ Հետո նորից, մի փոքր անց Ստալինի կենացը․ քանզի արդեն գիտեն՝ ինչ դիրք պիտի գրավեն Գերմանիայում եւ այլուր ֆաշիզմի զոհերի հարցում։ Ինչ վերաբերվում է Իսպանիայում տեղի ունեցող խռովություններին ու պայքարին, ապա հանրային եւ անհատական կարծիքը սպասում է «Պրավդայի» հրահանգներին, որը դեռ չի արտահայտվել այդ հարցի վերաբերյալ։ Նրանք չէին համարձակվում վտանգի ենթարկվել, դեռեւս չիմանալով, թե ինչ է պետք մտածել։ Միայն մի քանի օր անց (մենք ժամանել էինք Սեւաստոպոլ) Կարմիր հրապարակից համակրանքի մի վիթխարի ալիք հորդեց թերթերի մեջ, եւ ամենուր սկսեցին կազմակերպվել ստորագրությունների հավաքներ ի պաշտպանություն կառավարության կողմնակիցների։
   Այդ գործարանի գրասենյակում մեզ ցնցեց մի մեծ խորհրդանշական ցուցապաստառ․ կենտրոնում պատկերված էր Ստալինը՝ խոսելիս, իսկ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած կառավարության անդամները ծափահարում էին։
   Ստալինի պատկերը հանդիպում է ամենուր, նրա անունը բոլորի շուրթերին է, նրա գովքն է հնչում ամեն մի խոսակցության մեջ։ Մասնավորապես Վրաստանում ես չմտա որեւէ բնակելի տուն, թեկուզ լիներ ամենաետին ու կեղտոտ սենյակը, որտեղ պատին չլիներ Ստալինի դիմանկարը, անկասկած, այն տեղում, ուր նախկինում սրբապատկերն էր։ Պատահականություն է, սեր, թե սարսափ, չգիտեմ, բայց նա ներկա է միշտ եւ ամենուր։
   Թիֆլիսից Բաթում տանող ճանապարհն անցնում է Գորիով՝ այն փոքրիկ քաղաքով, որտեղ ծնվել է Ստալինը։ Ես մտածեցի, որ մեր կողմից քաղաքավարություն կլիներ նրան որեւէ ուղերձ հղել՝ ի պատասխան ԽՍՀՄ֊ում մեր ընդունելության, ուր ամեն տեղ մեզ ողջունում, պատվում ու փայփայում էին։ Ես երբեք ավելի լավ առիթ չէի ունենա։ Կանգնեցնում եմ մեքենան փոստի առջեւ եւ հանձնում հեռագրի տեքստը։ Այնտեղ մոտավորապես ասվում է․ «Մեր հիանալի ճամփորդության ընթացքում անցնելով Գորիով, ես ողջ սրտով անհրաժեշտություն զգացի Ձեզ հղել…»։ Բայց այստեղ թարգմանիչը կանգ է առնում․ ես այդպես չեմ կարող խոսել, «Ձեզը» բավական չէ, երբ այդ «Ձեզը» Ստալինն է։ Դա պատշաճ չէ, պետք է մի բան ավելացնել։ Եվ քանի որ որոշակի զարմանք եմ ցուցաբերում, նրանք խորհրդակցում են եւ ինձ առաջարկում․ «Դուք՝ աշխատավորների առաջնորդդ» կամ «ժողովուրդների տիրակալդ», կամ էլ… չգիտեմ թե ինչ[19]։ Ես համարում եմ, որ դա անհեթեթություն է, առարկում եմ, մտածելով, որ Ստալինը վեր է կանգնած նման քծնանքներից։ Իզուր փորձում եմ բանավիճել։ Ոչինչ չես անի։ Իմ հեռագիրը կընդունվի միայն այն դեպքում, եթե ես համաձայնեմ այդ լրացմանը։ Եվ քանի որ տեքստը պիտի թարգմանվեր, որը ես չէի կարող ստուգել, ի վերջո, հանձնվում եմ, սակայն հրաժարվելով ամեն տեսակի պատասխանատվությունից ու տխրությամբ մտածելով, որ այդ ամենը նպաստում է Ստալինի ու ժողովրդի միջեւ մի սարսափելի, անանցանելի անջրպետի հաստատմանը։ Եվ քանի որ արդեն հանդիպել էի նման ուղղումների ու լրացումների տարբեր ճառերի թարգմանություններում[20], որ ես արտասանել էի ԽՍՀՄ֊ում, անմիջապես հայտարարեցի, որ իմ այստեղ գտնվելու ընթացքում ռուսերենով հրատարակված տեքստերիցս եւ ոչ մեկը չեմ ընդունում որպես իմը[21] եւ որ հենց այդպես էլ կասեմ․ ահա՛ թե ինչ։
   Օ՛հ, Աստված վկա, ես այդ ճղճիմ եւ հաճախ ակամա փոխակերպությունների մեջ չեմ ուզում տեսնել ոչ մի նենգամտություն․ ավելի շուտ դա ցանկություն է օգնել մեկին, որն անտեղյակ է իրենց մոտ ընդունված սովորություններին, եւ որի համար, անկասկած, ամենալավ ելքը հնազանդվելն է, իր մտքի եւ խոսքի հարմարեցումը այդ սովորություններին։
   Ստալինը առաջին եւ երկրորդ հնգամյա պլանի հաստատման ժամանակ այնպիսի իմաստություն եւ խելացի ճարպկություն ցուցաբերեց հերթական փոփոխություններում, որ ինքն իրեն պարտավոր համարեց կատարել դրանք․ այստեղից հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր էր ավելի երկար հավատարիմ մնալ, արդյոք առաջին գծից այդ աստիճանական անջատումը, լենինիզմից շեղումն անհրաժեշտություն չէ՞ր, եւ արդյոք հետագա համառությունը ժողովրդից չէր պահանջում գերմարդկային ջանքեր։ Համենայնդեպս ամեն ինչ հարթ չէ։ Եվ եթե ոչ Ստալինը, ապա մարդը, մարդկային արարածն է հիասթափեցնում։ Այն, ինչ փորձում էին, ինչի ձգտում էին հասնել, եւ ինչն արդեն շատ մոտ էր թվում այդքան պայքարից, արյունահեղությունից ու արցունքներից հետո, մի՞թե այդ ամենը «վեր էր մարդկային ուժերից»։ Պե՞տք է արդյոք էլի սպասել, հաշտվել կամ հույս կապել ավելի հեռու ժամանակների հետ։ Հենց այս հարցն են իրենց տագնապով տալիս ԽՍՀՄ֊ում։ Իսկ որ այդ հարցն արդեն շոշափում է ձեզ, արդեն չափազանց է։ Այդքան ամիսների ու տարիների ջանքերից հետո նրանք իրավունք ունեին իրենց հարցնելու՝ կարո՞ղ էին, ի վերջո, փոքր֊ինչ բարձրացնել գլուխները․
   — Երբե՛ք ոչ մի ճակատ ավելի խոնարհված չի եղել։
   Որ տարաձայնություններ կան համար առաջին իդեալի հանդեպ, չի կարող կասկածի ենթարկվել։ Բայց պե՞տք է արդյոք դրա հետ միասին կասկածի ենթարկել մեր սկզբնական ցանկությունների մոտալուտ իրականացման հնարավորությունը։ Պետք է ձախորդվի՞ ամեն ինչ, թե կա անսպասելի դժվարությունների հաղթահարման բարեպատեհ ու անվիճելի միջոց։
   Մի՞թե «միստիկականից» «քաղաքականին» այդ անցումն անխուսափելիորեն աղճատում է բերում։ Քանզի այստեղ այլեւս տեսությունը գործ չունի․ մենք գործնական ոլորտում ենք, պետք է հաշվի առնել menschliches֊ը, allzumenschliches֊ը[22] եւ հաշվի նստել թշնամու հետ։
   Ստալինի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք գրեթե բոլորն էլ թելադրված են վերջին ժամանակներս Գերմանիայի ներկայացրած վտանգով եւ նրա ներշնչած վախով։
   Ընտանիքի, մասնավոր սեփականության ու ժառանգության աստիճանական վերկանգնումն ունի իր օրինական բացատրությունը․ շատ կարեւոր է, որ խորհրդային քաղաքացին ունենա այն զգացումը, որ ինքն ինչ֊որ անձնական ունեցվածք ունի պաշտպանելու։ Բայց հենց դրանով է, որ աստիճանաբար թուլանում, կորչում են առաջին մղումները, եւ հայացքը դադարում է առաջ ուղղվել։ Ինձ կասեն, որ դա անհրաժեշտ է, շտապ, քանզի կողքից հասցված մի հարված կվիժեցնի այդ ձեռնարկը։ Սակայն մի գործարքից մյուսին անցնելով՝ ձեռնարկն անվանարկվում է։
   Կա նաեւ այլ մտավախություն՝ «տրոցկիզմը», եւ ինչպես այսօր անվանում են այնտեղ, «հակահեղափոխականության ոգին»։ Քանզի ոմանք հրաժարվում են ընդունել, որ զիջումներն անհրաժեշտ էին, եւ բոլոր գործարքները նրանց պարտություն են թվում։ Հնարավոր է, որ առաջին հրահանգների շեղումներն ունենան իրենց բացատրություններն ու արդարացումները․ նրանց համար կարեւորը միայն այդ շեղումներն են։ Բայց այսօր պահանջվողը հնազանդության ու հաշտվողականության ոգին է․ «տրոցկիստ» են որակվում բոլոր նրանք, ովքեր իրենց անբավարարությունն են արտահայտում, այնպես որ, ի վերջո, մտածում ես, թե ի՞նչ կլիներ, եթե Լենինն այսօր վերադառնար երկիր…
   Որ Ստալինը միշտ իրավացի պիտի լինի, նշանակում է, որ Ստալինն ամեն հարցում իրավացի է։
   Պրոլետարիատի դիկտատուրա՝ խոստանում էին մեզ։ Մեր հաշիվները սխալ դուրս եկան։ Այո, ճիշտ է, դիկտատուրա, սակայն մարդու եւ ոչ միացյալ պրոլետարների, սովետների դիկտատուրա։ Կարեւորն ինքն իրեն չխաբելն է, եւ ուժն այն է, որ խոստովանես առանց կեղծելու՝ մենք բոլորովին էլ դա չէինք կամենում։ Եվս մի քայլ, եւ մենք նույնիսկ կասենք՝ հենց դա է, որ չէինք կամենում։
   Վերացնել ընդդիմությունը պետության մեջ կամ պարզապես արգելել նրան արտահայտվել, գործունեություն ծավալել՝ ծայրահեղ լուրջ խնդիր է, ուղղակի ահաբեկչության կոչ։ Եթե պետության բոլոր քաղաքացիները նույն կերպ մտածեին, ղեկավարների համար, անշուշտ, ավելի լավ կլիներ։ Բայց ո՞վ կհանդգներ այդ ընդհանուր աղքատացման մեջ դեռ խոսել «մշակույթի» մասին։ Առանց հակակշիռ ունենալու՝ ինչպե՞ս միտքն ամբողջությամբ չհոսեր մի ուղղությամբ։ Ըստ իս, մեծ իմաստություն է լսել հակառակորդ կուսակցություններին, դաս տալ նրանց՝ անհրաժեշտության դեպքում, թույլ չտալով վնաս հասցնել, հակահարված տալ, բայց չջախջախել։ Վերացնե՛լ ընդդիմությունը… Անկասկած մեծ երջանկություն է, որ Ստալինին դա վատ է հաջողվում։
   «Մարդկությունը պարզասիտ չէ, պետք է նկատի ունենալ, եւ դրսից դրա պարզեցման, միասնականացման եւ թվական նվազեցման ամենայն փորձ միշտ կլինի նողկալի, կործանիչ եւ աղետալիորեն ծիծաղելի։ Քանզի Աթալիայի համար անախորժը միշտ Հելիացինն է, իսկ Հերովդեսի համար՝ որ «Սուրբ ընտանիքը» միշտ խույս է տալիս նրանից»,— գրում էի ես 1910֊ին։

V

   ԽՍՀՄ այցելելուց առաջ ես գրում էի․ «Կարծում եմ՝ գրողի արժեքը կապված է նրա հեղափոխական ուժի հետ, կամ ավելի ճիշտ (քանզի ես այնքան էլ հիմար չեմ, որ գեղարվեստական արժեքի մենաշնորհը վերագրեմ միայն ձախերին հարող գրողներին), նրա ընդդիմության ուժի հետ։ Այդ ուժը գոյություն ունի ինչպես Բոսյուեի, Շատոբրիանի կամ, մեր օրերում, Կլոդերի, այնպես էլ Մոլիերի, Վոլտերի, Հյուգոյի եւ շատ ուրիշների գործերում։ Մեր հասարակարգում մեծ գրողը, մեծ արվեստագետը էությամբ հակահարմարվողական է։ Նա նավարկում է հոսանքներին հակառակ։ Դա կարելի էր ասել Դանթեի, Սերվանտեսի, Իբսենի, Գոգոլի մասին… Բայց կարծես նույնը չէր կարելի ասել Շեքսպիրի եւ իր ժամանակակիցների մասին, որոնց մասին Ջոն Էդինգտոն Սայմոնդսը շատ ճիշտ էր ասում․ "What made the playwrights of that epoch so great... was that they (the authors) lived and wrote in fullest sympathy with the whole people"[23]։ Նույնը, անշուշտ, չէինք ասի Սոֆոկլեսի եւ ոչ էլ մանավանդ Հոմերոսի մասին, որի միջոցով ասես ողջ Հունաստանն էր երգում։ Եվ դա կդադարեր այդպես լինելուց այն օրը, երբ… Բայց հենց դա է, որ տագնապալի հարցադրումով մեր հայացքներն ուղղում է դեպի ԽՍՀՄ։ Հեղափոխության հաղթանակը թույլ կտա՞ այդ արվեստագետներին քշվել հոսանքով, քանզի հարց է ծագում՝ ինչ կպատահի, եթե կերպարանափոխված հասարակական պետությունը վերացնի արվեստագետի բողոքելու բոլոր դրդապատճառները։ Ի՞նչ կանի արվեստագետը, եթե այլեւս ոչինչ չլինի, որի դեմ նա կարողանա դուրս գալ, եթե նրան մնա միայն հանձնվել հոսանքին։ Անշուշտ, քանի դեռ պայքարը շարունակվում է, եւ հաղթանակը կատարելապես ապահովված չէ, նա կարող է նկարագրել այն, եւ անձամբ կռվելով, օգնել հաղթանակին։ Բայց հետո… Ահա թե ո՛ր հարցն էր ինձ անհանգստացնում ԽՍՀՄ այցելելուց առաջ։
   — Հասկանում եք,— բացատրեց ինձ X֊ը,— բնավ այդ չէր, որ պահանջում էր հասարակությունը, եւ բոլորովին էր դա չենք ուզում մենք այսօր։
   Մինչ այդ նա շատ նշանավոր եւ ուշագրավ բալետ էր գրել (նա֊ն Շոստակովիչն էր, որի մասին ոմանք ինձ պատմում էին այնպիսի գովասանքով, որ տրվում է միայն հանճարներին)։ Բայց ի՞նչ կարող է անել ժողովուրդը մի օպերայի հետ, որից ոչ մի մեղեդի չի հիշելու, հենց դուրս գա թատրոնից։ (Ինչպե՞ս, ուրեմն նրանք դեռ այդ մակարդակին են։ Սակայն X֊ը, որն ինքն էլ արվեստագետ էր եւ շատ զարգացած անձնավորություն, մինչ այդ, ինձ հետ զրուցելիս շատ խելացի մտքեր էր արտահայտել)։ «Այսօր մեզ պետք են գործեր, որ կարողանան հասկանալ բոլորը եւ հասկանան անմիջապես։ Եթե Շոստակովիչն ինքը դա չզգա, նրան զգալ կտան՝ այլեւս նրա գործերը չլսելով»։
   Ես առարկեցի, ասելով, թե երբեմն ամենահրաշալի ստեղծագործությունները, եւ անգամ այնպիսիները, որոնք հետագայում դասվել են ամենաժողովրդական գործերի շարքը, սկզբում ընդունվել են միայն փոքրաթիվ մարդկանց կողմից, որ Բեթհովենն ինքը… Եվ տալով նրան մի գիրք, որ հենց այդ պահին ինձ մոտ էր, ասացի․ «Ահա, խնդրեմ, կարդացեք»․
   «Ես նույնպես տարիներ առաջ Բեռլինում համերգ տվեցի։ Ամբողջ հոգով նվիրվեցի դրան եւ կարծում էի, թե իսկապես ինչ֊որ բանի եմ հասել։ Ես, ըստ էության, հույս ունեի իսկական հաջողության հասնել։ Բայց հասկանում եք, երբ կատարել էի ներշնչանքիս լավագույն հատվածը, դահլիճը հավանության ոչ մի նշան ցույց չտվեց»։
   X֊ն ինձ պատասխանեց, որ ԽՍՀՄ֊ում մի այդպիսի Բեթհովենի համար շատ դժվար կլիներ ոտքի կանգնել նման անհաջողությունից հետո։ «Գիտեք,— շարունակեց նա,— արվեստագետը մեզ մոտ պետք է առաջին հերթին հետեւի ընդունված կարգին։ Այլապես ամենասքանչելի շնորհները կդիտվեն որպես ձեւապաշտություն։ Այո, այդ բառը ամենալավն է արտահայտում այն, ինչ մենք չենք կամենում տեսնել կամ լսել։ Մենք կամենում ենք ստեղծել մի նոր արվեստ, արժանի մի այնպիսի մեծ ժողովրդի, ինչպիսին մենք ենք։ Արվեստն այսօր պիտի լինի ժողովրդական կամ ընդհանրապես չլինի։
   — Դուք ձեր բոլոր արտիստներին կհարկադրեք հարմարվողականություն,— ասացի ես նրան,— իսկ լավագույնները, ովքեր չեն համաձայնի գռեհկացնել իրենց արվեստը կամ պարզապես ստորացնել այն, դուք նրանց կդատապարտեք լռության։ Այն արվեստը, որին դուք հավակնում եք ծառայել, որ փառաբանում ու պաշտպանում եք, կդատապարտի ձեզ ընդհանուրի արհամարպանքին։
   Նա առարկեց, ասելով, որ ես դատում եմ բուրժուայի նման։ Ինքն անձամբ լիովին համոզված է, որ մարքսիզմը, որը բազմաթիվ այլ ոլորտներում արդեն մեծ արդյունքների է հասել, կկարողանա նաեւ ստեղծել արվեստի գործեր։ Նա ավելացրեց, որ այդ նոր գործերի երեւան գալն ուշանում է այն պատճառով, որ մենք դեռ մեծ կարեւորություն ենք տալիս ավարտված անցյալի գործերին։
   Նա աստիճանաբար բարձրացնում էր ձայնը․ կարծես դասախոսություն էր կարդում կամ դաս էր արտասանում։ Դա տեղի էր ունենում Սոչիի հյուրանոցի սպասասրահում։ Ես, առանց մի բառ պատասխանելու, հեռացա նրանից։ Բայց մի քանի վայրկյան անց նա եկավ իմ համարը եւ, այս անգամ ցածրաձայն, ասաց․
   — Օ՜հ, գրողը տանի, ես գիտեմ… Բայց քիչ առաջ մեզ լսում էին եւ… Շուտով պիտի բացվի իմ ցուցահանդեսը։
   X֊ը նկարիչ է, եւ նա շուտով պիտի հասարակությանը ներկայացնի իր վերջին կտավները։
   Երբ մենք ժամանեցինք ԽՍՀՄ, ձեւապաշտության մեծ վեճի հետքերը դեռ լիովին չէին ջնջվել հասարակական կարծիքի վրայից։ Ես փորձում էի հասկանալ, թե ինչ նկատի ունեին նրանք այդ բառի տակ, եւ ահա թե ինչ պարզեցի․ ձեւապաշտության մեջ մեղադրվում էր յուրաքանչյուր արվեստագետ, որը թերանում էր՝ ձեւին ավելի մեծ ուշադրություն հատկացնելով, քան բովանդակությանը։ Ավելացնենք անմիջապես, որ այդ բովանդակությունը ուշադրության արժանի է համարվում միայն այն դեպքում, երբ ձեռք է բերվում որոշակի ուղղվածություն։ Արվեստի գործը կհամարվի ձեւապաշտական, երբ չի ունենա ոչ մի ուղղվածություն, եւ հետեւաբար, կորակվի որպես «զուրկ ուղղությունից» (այստեղ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ բառախաղ)։ Խոստովանում եմ, որ չեմ կարող այդ «ձեւ» ու «բովանդակություն» բառերը գրել առանց ժպիտի։ Չնայած ավելի շուտ պետք էր լաց լինել, տեսնելով, որ այդ անհեթեթ տարբերակումը կանխորոշում է քննադատությունը։ Հնարավոր է, որ այն օգտակար է քաղաքականության տեսակետից, բայց այստեղ այլեւս չխոսենք մշակույթի մասին։ Այն վտանգի մեջ է հայտնվում, հենց որ քննադատությունն այլեւս ազատ է։
   ԽՍՀՄ֊ում, որքան էլ գեղեցիկ լինի արվեստի գործը, եթե այն չի համապատասխանում «կարգին», մերժվում է։ Գեղեցկությունը համարվում է բուրժուական արժեք։ Որքան էլ հանճարեղ լինի արվեստագետը, եթե չի աշխատում ընդունված «կարգի» սահմաններում, անուշադրության է մատնվում․ այն, ինչ պահանջվում է արվեստագետից, գրողից, համապատասխան լինելն է, իսկ մնացածը նրան կտրվի վերադիր։
   Թիֆլիսում ես այցելեցի ժամանակակից գեղանկարչության մի ցուցահանդես, որի մասին չեմ պատմի՝ ձեզ խղճալով։
   Բայց, ի վերջո, այդ բոլոր արվեստագետները հասել էին իրենց նպատակին, այն է՝ մշակել (համոզիչ օրինակով), համոզել, միավորել։ (Ստալինի կյանքի որոշ դրվագներ օգտագործած էին որպես այդ պատկերազարդումների նյութ)։ Ա՜հ, անկասկած, դրանք ֆորմալիստներ չէին։ Ցավն այն է, որ նրանք ոչ էլ նկարիչներ էին։ Նրանք ինձ հիշեցնում էին պատմությունն առ այն, թե ինչպես Ապոլոնը Ադմետոսին ծառայելիս ստիպված էր եղել մարել իր բոլոր ճառագայթները, բայց որով նա ոչ մի արժեքավոր կամ գոնե կարեւոր բան չէր արել։ Բայց քանի որ ԽՍՀՄ֊ը հեղափոխությունից ոչ առաջ եւ ոչ էլ հետո աչքի չի ընկել կերպարվեստի բնագավառում, ավելի լավ է սահմանափակվենք գրականությամբ։
   «Իմ երիտասարդության տարիներին,— պատմում էր ինձ X֊ը,— մեզ հանձնարարում էին որոշ գրքեր եւ արգելում մի շարք այլ գրքեր, որոնք, բնականաբար, գրավում էին մեր ուշադրությունը։ Ամենամեծ տարբերությունն այն է, որ այսօր երիտասարդները կարդում են միայն այն, ինչ իրենց հանձնարարում են եւ նույնիսկ չեն էլ կամենում այլ բան կարդալ։ Եվ, այդպիսով, Դոստոեւսկին, օրինակ, այլեւս չունի իր ընթերցողը, բայց հնարավոր չէ ճշգրիտ ասել՝ երիտասարդությո՞ւնն է երես թեքել նրանից, թե երիտասարդությանը նրանից խրտներցել են, այնքան որ մարդկանց ուղեղները ձեւափոխված ու ներծծված են նոր գաղափարախոսությամբ։
   Երբ մարդուն պարտադրում են հետեւել որեւէ նշանաբանի, ապա նրա միտքն առնվազն զգում է, որ ազատ չէ։ Բայց եթե նա այնպես է ձեւված, որ նույնիսկ չի էլ սպասում նշանաբանին՝ պատասխանելու համար, միտքը կորցնում է անգամ իր ստրկացման գիտակցությունը։ Կարծում եմ՝ շատ կզարմանային երիտասարդ խորհրդային քաղաքացիները եւ կառարկեին, եթե նրանց ինչ֊որ մեկն ասեր, թե իրենք ազատ չեն մտածում։ Եվ քանի որ միշտ լինում է այնպես, որ մենք որոշ առավելությունների արժեքը հասկանում ենք միայն դրանք կորցնելուց հետո, անհրաժեշտ է մեկ անգամ լինել ԽՍՀՄ֊ում (կամ Գերմանիայում անկասկած), որպեսզի գնահատենք մտքի այն անգին ազատությունը, որ մենք դեռ ունենք Ֆրանսիայում եւ որը երբեմն չարաշաում ենք։
   Լենինգրադում ինձ խնդրեցին մի փոքրիկ ճառ պատրաստել գրականագետների եւ ուսանողների մի ժողովում արտասանելու համար։ Ես ընդամենը ութ օր էր, ինչ գտնվում էի ԽՍՀՄ֊ում եւ նոր֊նոր էի փորձում ծանոթանալ միջավայրին, ուստի իմ տեքստը ներկայացրի X֊ի եւ Y֊ի դատին։ Նրանք ինձ անմիջապես հավատացրին, որ այդ տեքստը չի համապատասխանում ոչ ճիշտ ուղղությանը, ոչ էլ ճիշտ տոնին, եւ որ այն, ինչ ես պատրաստվում էի ասել, շատ անպատշաճ կթվա։ Է՜հ, գրողը տանի, ես դա ինքս էլ ըմբռնեցի հետագայում։ Եվ հետո այդ ճառն արտասանելու առիթ էլ չունեցա։ Ահա այն․ «Ինձ շատ հաճախ կարծիք են հարցրել ԽՍՀՄ֊ի արդի գրականության վերաբերյալ։ Կուզենայի բացատրել, թե ինչու եմ հրաժարվել այդ մասին արտահայտվելուց։ Դա ինձ միեւնույն ժամանակ թույլ կտա լուսաբանել իմ այն ճառի որոշ կետեր, որ ես արտասանել եմ Կարմիր հրապարակում, Գորկու հուղարկավորության հանդիսավոր օրը։ Այնտեղ ես խոսում էի նոր խնդիրների մասին, որոնք ծագել էին խորհրդային հանրապետությունների հաղթանակի հետեւանքով․ խնդիրներ, որոնց մասին ասում էի, թե պատմության մեջ դրանց ստեղծումն ու մեր խորհրդածությանն առաջադրումը ԽՍՀՄ֊ի ամենամեծ ձեռքբերումներից չէր։ Քանի որ մշակույթի ապագան, ըստ իս, սերտորեն կապված է այդ խնդիրների լուծման հետ, անօգուտ չեմ համարում վերադառնալ դրանց եւ տալ որոշ ճշգրտումներ»։

………………………………………………………………………………………………………

   «Մարդկանց մեծամասնությունը, անգամ եթե այն կազմված է լավագույն ներկայացուցիչներից, երբեք չի ծափահարում որեւէ գործի նոր, հավանական, ապշահար եւ ապշեցուցիչ կողմերին, այլ միայն նրան, ինչ արդեն ճանաչում է նրա մեջ, այսինքն՝ պարզունակությանը։ Ինչպես կան բուրժուական պարզունակություններ, այնպես էլ կան հեղափոխական պարզունակություններ, շատ կարեւոր է համոզվել դրանում։ Կարեւոր է համոզվել, որ այն, ինչ նրանում համապատասխանում է որեւէ ուսմունքի, թեկուզ լինի ամենաառողջ եւ ամենաամուր հաստատված ուսմունքը, երբեք այն չէ, ինչը կազմում է արվեստի գործի խոր արժեքը, եւ ոչ էլ այն, ինչը նրան թույլ կտա գոյատեւել։ Նա կգոյատեւի միայն այն դեպքում, երբ առաջադրի նոր հարցումներ՝ կանխելով ապագայի հարցումները, երբ այն տա դեռեւս չծագած հարցերի պատասխանները։
   Վախենում եմ, որ մեծ թվով գործեր, որոնք ամողջությամբ ներծծված են զուտ մարքսիստական ոգով եւ որին էլ պարտական են իրենց այսօրվա հաջողությամբ, ապագայի մարդկանց համար հիվանդանոցային անտանելի հոտ արձակեն։ Եվ ես կարծում եմ, որ ամենաարժեքավոր գործերը կլինեն միայն նրանք, որոնք կկարողանան ազատվել նման մտահոգություններից։
   Մինչ հեղափոխությունը հաղթանակում է, հաստատվում եւ ամրապնդվում, արվեստը ենթարկվում է սարսափելի վտանգի, գրեթե նույնքան մեծ վտանգի, որքան ֆաշիզմի ամենավատթար ճնշումների սպառնալիքը՝ խիստ հետեւողականության վտանգը։ Եթե արվեստը ենթարկվում է խիստ հետեւողականության, թեկուզ ամենաառողջ ուսմունքում, այն կործանված է։ Այն սուզվում է հարմարվողականության մեջ։ Այն, ինչ հաղթանակած հեղափոխությունը կարող է եւ պարտավոր է տալ արվեստագետին, առաջին հերթին ազատությունն է։ Առանց նրա արվեստը կորցնում է նշանակությունն ու արժեքը։
   Ուոլթ Ուիթմենը Լինքոլնի մահվան առիթով գրեց իմ ամենագեղեցիկ երգերից մեկը։ Բայց եթե այդ ազատ երգը բռնազբոսիկ կլիներ, եթե Ուիթմենին ստիպեին գրել ինչ֊որ մեկի հրամանով եւ ընդունված կանոնի համաձայն, այդ երգը կկորցներ իր ուժն ու գեղեցկությունը, կամ ավելի շուտ Ուիթմենն այն չէր կարողանա գրել։
   Եվ քանի որ բնականաբար մեծամասնության հավանությունը, ծափահարությունները, բարեհաճությունը եւ հաջողությունը բաժին են ընկնում նրան, ինչը հասարակությունը կարող է անմիջապես ընդունել ու հավանել, այսինքն՝ հարմարվողականությանը, ես անհանգստությամբ եմ մտածում, որ գուցե այսօրվա փառաբանված ԽՍՀՄ֊ում կա մի Բոդլեր, Քիտս կամ Ռեմբո, որը, ամբոխի կողմից չճանաչված, կորչում է, հենց իր իսկ արժեքի պատճառով դժվարանում է լսել տալ իր ձայնը։ Եվ սակայն հենց նա է, որ ամենակարեւորն է բոլորի մեջ, քանզի սկզբում արհամարհվածներն են՝ Ռեմբոները, Քիտսերը, Բոդլերները եւ նույնիսկ Ստենդալները, որ վաղը կդառնան ամենամեծերը։[24]

VI

   Սեւաստոպոլ՝ մեր ճանապարհորդության վերջին փուլը։ Անշուշտ ԽՍՀՄ֊ում կան անչափ հետաքրքիր ու գեղեցիկ քաղաքներ, բայց դեռ ոչ մի տեղ ես այդպես չէի զգացել, թե որքան կարող ես հրապուրվել։ Սեւաստոպոլում ես գտա մի հասարակություն, որը պակաս ապահովված եւ ընտիր էր, քան Սուխումի կամ Սոչիի հասարակությունը, բայց դա ողջ ռուսական կյանքն էր իր թերություններով եւ, ավաղ, տառապանքներով, նրա հաղթանակների ու նվաճումների կողքին, որոնք ավելի մեծ երջանկություն են բերում կամ խոստանում մարդուն եւ օրերին զուգընթաց լույսը մեղմացնում է ստվերը կամ, ընդհակառակը, ավելի թանձրացնում է այն։ Բայց այդ ողջ մռայլ պատկերը, որ ես տեսնում էի այնտեղ, ճիշտ նույնքան, որքան ամենալուսավոր տեսարանը, ինձ երբեմն ցավագնորեն կապում էր այդ երկրին, այդ միացյալ ժողովուրդներին, այդ նոր կլիմային, որը նպաստավոր էր ապագայի համար եւ որի բեղուն գրկում կարող էր ծլարձակել ամենաանհուսալի սերմը… Այդ ամենը ես պիտի լքեի։
   Եվ արդեն ինձ ճնդում էր դեռեւս անհայտ մի տագնապ։ Ի՞նյ պիտի ասեի՝ Փարիզ վերադառնալով, ի՞նչ պատասխանեի այն հարցերին, որ արդեն կանխազգում էի։ Ինձնից, անկասկած, մի ամբողջ շարք դատողություններ էին սպասում։ Ինչպե՞ս բացատրեի այն բարոյական ջերմությունն ու սառնությունը, որ միմյանց հերթագայելով՝ պատել էին ինձ ԽՍՀՄ֊ում։ Մի՞թե մեկ անգամ եւս պնդելով իմ սերը՝ պիտի թաքցնեի այն, ինչ կուտակվել էր իմ մեջ, եւ ստեի՝ գովաբանելով ամեն ինչ։ Ո՛չ, ես չափազանց լավ էի գիտակցում, որ այդպես վարվելով՝ կդավաճանեի ԽՍՀՄ֊ին եւ այն գաղափարին, որի կրողն էր նա մեր բոլորի աչքին։ Բայց եւ մեծ սխալ կլիներ այդ երկուսը կապակցել միմյանց այնպես, որ գաղափարը պատասխանատու լիներ այն ամենի համար, ինչից մենք դժգոհում ենք ԽՍՀՄ֊ում։
   Այն օգնությունը, որ ԽՍՀՄ֊ը վերջերս ցուցաբերեց Իսպանիային, խոսում է այն մասին, թե դեռ ինչպիսի քայլերի է ընդունակ նա։
   ԽՍՀՄ֊ը չի դադարել մեզ դասեր տալուր եւ զարմացնելուց։

Հավելված

I — Հակակրոնական պայքար

   Ես չեմ եղել Մոսկվայի հակակրոնական թանգարաններում, բայց այցելել եմ Լենինգրադինը՝ տեղադրված Սուրբ Իսահակի տաճարում, որի ոսկյա գմբեթը հոյակապ շողարձակում է քաղաքի վրա։ Տաճարի արտաքին տեսքն իսկապես գեղեցիկ է, սակայն ներսը սոսկալի է։ Այնտեղ պահպանված մեծածավալ սրբապատկերները իրենց տեսքով կարող են միայն ցատկատախտակի դեր կատարել աստվածանարգությունների համար։ Նրանք իսկապես վանող են։ Թանգարանի տեսքն ընդհանուր առմամբ պակաս հանդուգն է, քան սպասում էի։ Այնտեղ գիտությունը հակադրված է կրոնական առասպելին։ Ցիցերոնները հանձն են առել օգնել ծույլ մտքերին այնտեղ, որտեղ համոզելու համար բավական չեն օպտիկական գործիքները, աստղաբաշխական, բնապատմական, անատոմիական կամ վիճակագրական ցուցապաստառները։ Այդ ամենը դեռ զուսպ է եւ ոչ շատ սպանիչ։ Դա վաելի շուտ Ռեկլյու է եւ Ֆլամարիոն, քան Լեո Տաքսիլ։ Տերտերներն, օրինակ, լավ օգտվում են դրանից։ Բայց մի քանի օր առաջ Լենինգրադի արվարձաններում, Պետերգով տանող ճանապարհին պատահաբար հանդիպեցի մի տերտերի, իսկական տերտերի։ Միայն նրա տեսքն ավելի պերճախոս էր, քան ԽՍՀՄ֊ի բոլոր հակակրոնական թանգարանները։ Հանձն չեմ առնում այն նկարագրել։ Հրեշավոր, վանող ու ծիծաղելի այդ մարդն ասես հորինված էր բոլշեւիզմի կողմից որպես խրտվիլակ՝ ընդմիշտ խրտնեցնելու գյուղական վայրերի բարեպաշտ զգացումները։
   Դրան հակառակ չեմ կարողանում մոռանալ եկեղեցու դռնապահ մի հոգեւորականի հրաշագեղ դեմքը։ Այդ եկեղեցին մենք այցելեցինք X… ժամանելուց առաջ։ Ինչպիսի՜ արժանապատվություն կար նրա քայլվածքում, ինչպիսի՜ ազնվություն՝ դիմագծերում, ինչպիսի՜ տխրամած եւ հաշտված հպարտություն։ Ոչ մի խոսք, ոչ մի նշան նա չուղղեց մեզ, ոչ մի հայացք չփոխանակեցինք։ Առանց նրա գիտության, նրան դիտելով մտածում էի ավետարանական «tradebat autem»֊ի մասին, որից ներշնչվում էր Բոսյուեն ինքը։
   Սեւաստոպոլի մերձակա Խերսոնեսի հնագիտական թանգարանը նույնպես գտնվում է եկեղեցում[25]։ Որմնանկարներն այնտեղ պահպանվել են, անկասկած, իրենց վանող տգեղության շնորհիվ։ Դրանց բացատրական ցուցանակներ են փակցրել։ Քրիստոսի մի պատկերի վերեւում, օրինակ, կարելի է կարդալ․ «Առասպելական կերպար, որ երբեք գոյություն չի ունեցել»։
   Ես չեմ կարծում, թե ԽՍՀՄ֊ը խելացի է վարել այս հակակրոնական պատերազմը։ Մարքսիստներին թույլատրվում էր հիմնվել միայն պատմությանը եւ, դխտելով Քրիստոսի աստվածային էությունն ու մինչեւ իսկ գոյությունը, մերժելով եկեղեցու դրույթները, սրբազերծելով Հայտնությունը, խիստ նյութապաշտորեն եւ քննադատաբար մոտենալ մի ուսմունքի, որն այսուհենդերձ մի նոր հույս էր բերում աշխարհին եւ ամենաարտառոց հեղափոխական խմորիչն էր, որ կարելի էր պատկերացնել այն ժամանակներում։ Նրան թույլատրվում էր ասել այն, ինչում եկեղեցին ինքը դավաճանել էր նրան, եւ որով Ավետարանի այդ ազատագրական ուսմունքը, ավա՜ղ, եկեղեցու իսկ մեղսակցությամբ, կարող էր տեղի տալ իշխանության վատթարագույն չարաշահումների։ Ցանկացած միջոց ավելի լավ էր, քան լռության մատնելն ու ժխտելը։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել, ձեւացնելն էր, թե իբր այն բոլորովին չի եղել, եւ անգիտությունը, որի մեջ այդ հարցում նրանք պահում են ժողովրդին, թողնում է նրան առանց քննադատական պաշտպանության՝ չպատվաստված մի միստիկական համաճարակի դեմ, որից միշտ պետք է վախենալ։
   Կա նաեւ (սկզբում ես իմ քննադատությունը ներկայացրի ամենանեղ կողմով) հարցի գործնական կողմը։ Ավետարանի եւ նրանից բխող ամեն ինչի անգիտությունն ու ժխտումը, անշուշտ, չի կարող ինչ֊որ բանով չաղքատացնել մարդկությունն ու մշակույթը։ Չէի կամենա, որ ինձ կասկածեին անաչառության մեջ եւ այստեղ տեսնեին իմ անձնական համոզմունքի կամ կրթության նշանները։ Ես նույնը կասեի եւ հունական առասպելների մասին, որոնք, իմ կարծիքով, նույնպես օժտված են խոր եւ հարատեւ դաստիարակչական բնույթով։ Ինձ անհեթեթ է թվում դրանց հավատալը, բայց եւ նույնքան անհեթեթ է նրանց մեջ պարունակվող ճշմարտության հատիկը ժխտել եւ կարծել, թե դրանց հետ բոլոր հաշիվները կարող ենք փակված համարել՝ թեթեւակի ժպտալով եւ ուսեր թոթվելով։ Ինչ վերաբերում է այն արգելակմանը, որ կրոնը կարող է բերել մտքի զարգացման ընթացքին եւ այն յուրահատուկ ծալքին, որ ուղեղում կարող է առաջացնել հավատը, ապա դրանք լավ եմ ճանաչում եւ կարծում եմ, որ լավ է այդ ամենից ազատել նոր մարդուն։ Ես ընդունում եմ նաեւ, որ սնոտիպաշտությունը, օժանդակելով տերտերներին, գյուղերում եւ այլուր (ես այցելել եմ կայսրուհու պալատները) պահպանում է մի սարսափելի բարոյական տիղմ, եւ հասկանում եմ, որ նրանք կարիք են զգում մեկընդմիշտ մաքրել այդ ամենը։ Գերմանացիներն այս դեպքի համար ունեն մի հիանալի արտահայտություն, որի ֆրանսերեն համարժեքը ապարդյուն փորձում եմ գտնել․ «Երեխային դուրս նետեցին լողատաշտակի ջրի հետ»։ Իրերը չզանազանելու եւ յափազանց մեծ շտապողականության արդյունք։ Հնարավոր է, որ լողատաշտակի ջուրը կեղտոտ ու գարշահոտ է եղել, եւ ինձ համար դժվար չէ դրանում համոզվելը, այնքան կեղտոտ նույնիսկ, որ երեխային էլ են մոռացել եւ ամեն ինչ թափել են առանց ստուգելու։
   Եվ երբ հիմա լսում եմ, որ հաշտված ժողովուրդը հանդուրժողականորեն վերաձուլում է զանգերը, վախենում եմ, որ դա դառնա նոր սկիզբ, եւ նորից հաշտակը լցվի կեղտաջրով… այս անգամ առանց երեխայի։

II — Օստրովսկի

   Օստրովսկու մասին ես կարող եմ խոսել միայն խորագույն հարգանքով։ Եթե մենք ԽՍՀՄ֊ում չլինեինք, կասեի, որ նա սուրբ է։ Կրոնն ավելի պայծառ դեմքեր չի ունեցել։ Նա միակը չէ, որ նման անձանց ծնունդ կարող է տալ։ Օստրովսկին դրա ապարույցն է։ Խորին համոզմունքը բավական է այստեղ, առանց ապագա փոխհատուցման, քան խստագույն պարտականություն կատարած լինելու բավարարման զգացումը։
   Դժբախտ պատահարի հետեւանքով Օստրովսկին կորցրեց տեսողությունը եւ ամբողջովին հաշմանդամ դարձավ… Թվում է, թե զրկվելով արտաքին աշխարհի հետ բոլոր կապերից եւ ասես ի վիճակի չլինելով հող գտնել ընդարձակվելու համար, Օստրովսկու հոգին ձգվել է դեպի վեր։
   Մենք շտապում ենք նրա մահճակալի մոտ, որը նա արդեն վաղուղ չի լքել։ Ես նստում եմ նրա սնարի մոտ, մեկնում ձեռքս, որ նա բռնում է, կամ, ավելի ճիշտ, խլում է, ինչպես կյանքի մեկնած մի հենարան, եւ մեկ ժամ տեւած մեր այցելության ողջ ընթացքում նրա նիհար մատներն անդադար շոյում են իմ մատները, հյուսվում նրանց՝ ինձ հաղորդելով նրա համակրանքի դողդոջ շունչը։
   Օստրովսկին ոչինչ չի տեսնում, սակայն նա խոսում է, լսում, նրա միտքը սրվում է, քանզի երբեք ոչինչ չի շեղում այն, բացի թերեւս ֆիզիկական ցավից։ Բայց նա չի տրտնջում, եւ նրա նիհար, գեղեցիկ դեմքը դեռ կարողանում է ժպտալ՝ չնայած դանդաղ հոգեվարքին։
   Սենյակը, որտեղ նա պառկած է, լուսավոր է, բաց պատուհաններից ներս է հորդում թռչունների երգը, այգու ծաղիկների բույրը։ Ի՜նչ խաղաղ է այստեղ ամեն ինչ։ Մայրը, քույրը, ընկերները, այցելուները լուռ նստած են նրա մահճակալից ոչ հեռու՝ լսելով մեզ եւ երբեմն֊երբեմն որոշ գրառումներ անելով մեր խոսակցությունից։ Ես ասում եմ Օստրովսկուն, թե ինչպիսի արտառոց ուժ է հորդում իմ մեջ նրա ներկայությունից։ Բայց այդ գովեստն ասես անհանգստություն է պատճառում նրան․ հիանալ պետք է ԽՍՀՄ֊ով, նրա կատարած մեծ գործերով․ նրան միայն դա է հետաքրքրում, ոչ անձամբ ինքը։ Երեք անգամ հրաժեշտ եմ տալիս՝ վախենալով նրան հոգնեցնել, քանզի կարող եմ ենթադրել, թե որքան հյուծող է նման երկարատեւ խանդավառությունը։ Բայց նա ինձ խնդրում է քիչ էլ մնալ․ զգում եմ, որ խոսելու կարիք ունի։ Նա կշարունակի խոսել եւ մեր գնալուց հետո․ իսկ խոսել նրա համար նշանակում է թելադրել։ Հենց այդպես է նա գրել իր կյանքի մասին պատմող գիրքը։ Նա ինձ ասում է, որ հիմա մի ուրիշ գիրք է թելադրում։ Առավոտից մինչեւ երեկո եւ մինչեւ ուշ գիշեր նա աշխատում է։ Թելադրում է անդադար։
   Ես վեր եմ կենում, ի վերջո, հեռանալու համար։ Նա խնդրում է ինձ համբուրել իրեն։ Ես շրթունքներս հպելով նրա ճակատին՝ հազիվ եմ զսպում արցունքներս։ Ինձ հանկարծ թվում է, թե ես նրան ճանաչում եմ վաղուց, թե հեռանում եմ ընկերոջս մոտից։ Ինձ թվում է նաեւ, որ մահամերձի եմ հրաժեշտ տալիս… Բայց ինձ ասում են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ նա ասես քայլ առ քայլ մոտենում է մահվանը, եւ միայն եռանդն է այդ խարխուլ մարմնում պահպանում հանգչող կրակը։

III — Կոլտնտեսություն

   Ուրեմն, մեկ օրվա ծախսը կազմում է 16.50 ֆրանկ։ Բայց կոլտնտեսության բրիգադիրը, որի հետ երկար զրուցում եմ, մինչ իմ ընկերները գնում են լողանալու (այս կոլտնտեսությունը ծովափին է), ինձ բացատրում է, որ այն, ինչ կոչվում է «աշխատանքային օր», պայմանական չափի միավոր է, եւ որ լավ բանվորը կարող է մի օրում կատարել կրկնակի կամ նույնիսկ եռակի «աշխատանքային օր»[26]։ Նա ինձ ցույց է տալիս անհատական օրագրերը, հաշվարկման թղթերը, որոնք բոլորն անցնում են նրա ձեռքի տակով։ Այնտեղ հաշվի է առնվում ոչ միայն քանակությունը, այլ նաեւ աշխատանքի որակը։ Օղակավարները նրան հաշվետվություն են տալիս, եւ դրանց հիման վրա նա կազմում է վճարման փաստաթղթերը։ Դա բավականաչափ բարդ հաշվապահություն է պահանջում, եւ նա չի թաքցնում, որ փոքր֊ինչ գերհոգնած է, բայց եւ այնպես շատ գոհ է, քանզի ակտիվ անձնակազմի համար արդեն հաշվվում է երեք հարյուր աշխատանքային օր՝ տարվա սկզբից (հիմա օգոստոսի 3֊ն է)։ Այդ բրիգադի ավագը ղեկավարում է 56 մարդ։ Նրանց եւ իր միջեւ կան առանձին օղակների ավագներ։ Այսպիսով, ստեղծվում է աստիճանակարգ։ Սակայն «աշխատանքային օրվա» հիմնավճարը նույնն է բոլորի համար։ Բացի այդ, յուրաքանչյուրն ունի սեփական այգի, որը մշակում է կոլտնտեսության աշխատանքը ավարտելուց հետո։
   Այդ աշխատանքի համար սահմանված ժամեր չկան․ յուրաքանչյուրը, եթե այլ շտապ գործ չունի, աշխատում է, երբ կամենա։
   Դա ինձ ստիպում է մտածել, թե արդյոք սա այն կոլտնտեսականներից չէ, որոնք ավելի քիչ են մատակարարում, քան «աշխատանքային օրվա» նախատեսված միջին քանակը։ Բայց ոչ, այդպես չի պատահում, պատասխանում են ինձ։ Այդ «աշխատանքային օրը» ոչ թե միջին, այլ շատ հեշտ ստացվող նվազագույն չափն է։ Ավելին, չափազանց ալարկոտներն արագ հեռռացվում են կոլտնտեսությունից, որի առավելություններն այնքան մեծ են, որ յուրաքանչյուրը, ընդհակառակը, ձգտում է մտնել այնտեղ, դառնալ նրա անդամը։ Բայց իզուր, կոլտնտեսականների թիվը սահմանափակ է։
   Այդ արտոնյալ կոլտնտեսականները, փաստորեն, ամսական վաստակում են 600 ռուբլի։ «Որակյալ» բանվորները երբեմն ավելին են ստանում։ Իսկ «ոչ որակյալները», որոնք մեծ թիվ են կազմում, օրական ստանում են 5֊6 ռուբլի[27]։ Հասարակ աշխատավորներն ավելի քիչ են վաստակում։
   Թվում է՝ պետությունը կարող էր ավելին վճարել։ Բայց քանի դեռ սպառման առաքվող հումքի քանակը չի ավելացել, աշխատավարձի ավելացումը կհանգեցնի միայն գների աճի։ Իսկ դա ամեն դեպքում անընդունելի է։
   Մինչ այդ աշխատավարձի տարբերությունները լավ մասնագիտացման շահագրգռվածություն են առաջացնում։ Աշխատուժը չափազանց շատ է, պակասում են մասնագետները, ղեկավար ուժերը։ Պետությունը ոչինչ չի խնայում այդպիսիներին ձեռք բերելու համար, եւ թերեւս ոչինչ ինձ այնքան չի հիացնում ԽՍՀՄ֊ում, որքան կրթության հնարավորությունները, որոնք արդեն համարյա ամենուր դրված են ամենաաննշան աշխատավորների տրամադրության տակ՝ թույլ տալով (եւ միայն նրանց) դուրս գալ անհուսալի վիճակից։

IV — Բոլշեվո[28]

   Ես այցելեցի Բոլշեւո։ Սկզբում այն ընդամենը մի գյուղակ էր եէել, որը ինչ֊որ մեկի հրամանով, Գորկու նախաձեռնությամբ վեց տարի առաջ բուսնել էր մի ակնթարթում։ Այսօր այն բավական կարեւոր քաղաքներից է։
   Բոլշեւոն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր բնակիչները նախկին հանցագործներ են․ գողեր, նույնիսկ մարդասպաններ… Քաղաքի ձեւավորմանն ու կառուցմանը հիմք էր հանդիսացել այն միտքը, որ հանցագործները զոհեր են, ճիշտ ճանապարհից շեղված մարդիկ, եւ որ խելացի վերադաստիարակությունը նրանց կարող է դարձնել հրաշալի սովետական քաղաքացիներ։ Բոլշեւոն դրա խոսուն ապացույցն է։ Քաղաքը ծաղկում է։ Այնտեղ կառուցված շատ գործարաններ արագ դարձել են օրինակելի նմուշներ։
   Բոլշեւոյի բոլոր բնակիչները ուղղվել են առանց որեւէ հսկողության եւ դարձել եռանդուն, կարգապահ, խաղաղ աշխատավորներ՝ չափազանց հետեւողական բարիքների մեջ եւ համակված կրթվելու ցանկությամբ, որի համար բոլոր միջոցներն ունեն իրենց տրամադրության տակ։ Եվ միայն նրանց գործարանները չեն, որ հիացնում են ինձ, այլեւ նրանց հավաքույթի վայրերը, ակումբը, գրադարանը եւ մյուս բոլոր հաստատությունները, որոնք իսկապես ավելի լավ հնարավոր չէ պատկերացնել։ Զուր էինք այդ նախկին հանցագործների դեմքին, շարժումների եւ խոսքի մեջ փնտրում նրանց անցյալ կյանքի հետքը։ Չէր կարող լինել ավելի դաստիարակիչ, հանգստացնող ու քաջալերիչ բան, քան այդ այցելությունը։ Նրանց օրինակը մեզ համոզում էր, որ բոլոր հանցանքների մեջ պետք է մեղադրել ոչ թե մարդուն, որը կատարում է դրանք, այլ հասարակությանը, որը դրդում է գործել այդ ոճիրները։ Նրանցից մեկին, իսկ հետո մեկ ուրիշին շնդրեցինք խոստովանել անցյալի հանցանքները, պատմել, թե ինչպես է դարձի եկել եւ ընդունել նոր վարչակարգի գերազանցությունը, ինչ անձնական բավականություն է ստանում դրան ենթարկվելուց։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց դա ինձ հիշեցրեց այն դաստիարակիչ խոստովանությունները, որ ես երկու տարի առաջ լսել էի Թաունում, օքսֆորդյան շարժման կողմնակիցների մեծ ժողովի ժամանակ։ «Ես մեղսագործ էի եւ դժբախտ, ես չարիք էի գործում, բայց հիմա հասկացել եմ, փրկվել, երջանիկ եմ»։ Եվ այդ ամենը շատ անմիջական, նույնիսկ պարզունակ ձեւով՝ չբավարարված թողնելով հոգեբաններին։ Բայց դա չի խանգարում, որ Բոլշեւոն մնա այն ամենաարտառոց նվաճումներից մեկը, որով կարող է պարծենալ երիտասարդ խորհրդային պետությունը։ Չգիտեմ, այլ երկրներում մարդը կարո՞ղ է լինել նույնքան դյուրաթեք։

V — Բեսպրիզորնիները[29]

   Հույս ունեի, թե այլեւս բեսպրիզորնիների չէի տեսնի։ Սեւաստոպոլը լիքն է նրանցով։ Ինձ ասացին, որ Օդեսայում նրանք ավելի շատ են։ Բեսպրիզորնիներն այլեւս նույնը չեն, ինչ սկզբանական ժամանակներում։ Այսօր նրանց ծնողները գուցե դեռ կենդանի են․ այդ երեխաները փախել են իրենց հայրերի գյուղից՝ երբեմն արկածներ որոնելու ցանկությամբ, բայց ավելի հաճախ այն պատճառով, որ նրանք չեն պատկերացնում, թե որեւէ այլ տեղ կարող են նույնքան թշվառ ու քաղցած լինել, որքան իրենց տանը։ Ոմանք տասը տարեկան չկան։ Բեսպրիզորնիները տարբերվում են նրանով, որ ավելի շատ են հագնված (չեմ ասում ավելի լավ), քան մյուս երեխաները։ Դա նշանակում է, որ իրենց հագին է ողջ ունեցվածքը։ Մյուս երեխաները շատ հաճախ շրջում են հասարակ անդրավարտիքով (հիմա ամառ է եւ սարսափելի շոգ)։ Նրանք մերկիրան, բոկոտն շրջում են փողոցներում, եւ դա միշտ չէ, որ պետք է աղքատնության նշան համարել։ Նրանք լողում են ծովում, դուրս գալիս ջրից, հետո նորից վերադառնում։ Ունեն իրենց տունը, որտեղ կարող են թողնել մյուս զգեստները, անձրեւային օրերի, ձմեռվա համար նախատեսված հագուստը։ Իսկ բեսպրիզորնին անօթեւան է։ Վարտիքից բացի նա սովորաբար ունենում է ցնցոտի դարձած բաճկոն։
   Ես չգիտեմ, թե ինչով են ապրում բեսպրիզորնիները։ Գիտեմ միայն, որ եթե նրանց ինչ֊որ կերպ հաջողվում է հաց գնել, ուղղակի խժռում են։ Անկախ ամեն բանից մեծամասնությունը զվարթ է, բայց ոմանք էլ ասես արդեն հալվում են ոտքի վրա։ Մենք զրուցում ենք շատերի հետ, ձեռք բերում նրանց վստահությունը։ Երեխաները, ի վերջո, մեզ ցույց են տալիս այն վայրը, որտեղ հաճախ քնում են, երբ եղանակը հարմար չէ դրսում գիշերելու համար։ Դա Լենինի մի հուշարձանի մոտերքում է, նավերի բեռնման առափնյա փողոցի վրա բացված գեղեցիկ, սյունազարդ սրահի տակ։ Ձախ կողմը ծով իջնող սրահի հենաշենքի նման ինչ֊որ բանի մեջ կա փոքրիկ փայտե մի դուռ, որը հրելու փոխարեն քաշում ես դեպի քեզ (ինչպես արեցի ես մի առավոտ, երբ այդտեղով շատ մարդ չէր անցնում, քանզի վախենում էի բացահայտել նրանց թաքստոցը եւ պատճառ դառնալ նրանց վտարմանը), եւ ես հայտնվեցի որմի մեծության եւ առանց ծածկի մի ապաստարանում, որտեղ տեսա կատվի նման պայուսակի վրա կծկված ու քնած մի փոքրիկ սոված երեխայի։ Ծածկեցի դուռը, որպեսզի չխանգարեմ նրա քունը։
   Մի առավոտ մեզ ծանոթ բեսպրիզորնիները չէին երեւում (նրանք սովորաբար թափառում են քաղաքային զբոբայգու շրջակայքում)։ Հետո նրանցից մեկը, որին մնեք այնուհանդերձ գտանք, հայտնեց, որ ոստիկանությունը շուրջկալ էր կազմակերպել ու բռնել բոլորին։ Ի դեպ, իմ ընկերներից երկուսը ներկա էին եղել այդ շուրջկալմանը։ Մի միլիցիոներ, որին նրանք հարցաքննել էին, պատասխանել էր, որ երեխաները կհանձնվեն որեւղ պետական հաստատության։ Հաջորդ օրը բոլորը նորից այնտեղ էին։ Ի՞նչ էր պատահել․ «Մեզ չուզեցին ընդունել»,— ասացին մանկիկները։ Արդյոք իրե՞նք էին հրաժարվել ենթարկվել պարտադիր կարգուկանոնին եւ նորից փախել։ Ոստիկանության համար դժվար չէր լինի կրկին բռնել։ Թվում է՝ երեխաները ուրախ պիտի լինեին, որ ինչ֊որ մեկն ուզում է իրենց դուրս բերել այդ թվշառությունից, բայց գուցե նրանք թշվառության մեջ ունեցած իրենց ազատությունը գերադասում են նրանից, ինչ առաջարկվել էր։
   Ես տեսա, թե ինչպես էին քաղաքացիական զգեստոգ երկու ոստիկաններ տանում մի շատ փոքրիկ, հազիվ ութ տարեկան մանչուկի։ Նրանք երկուսով էին, քանզի փոքրիկը դիմադրում էր վայրի գազանիկի նման, հեծկլտում էր, ճչում, թափահարում ոտքերը, կծում… Մոտ մի ժամ անց նույն տեղով անցնելիս տեսա նույն մանչուկին՝ հանդարտված։ Նստած էր մայթին։ Ոստիկաններից մեկը կանգնել էր նրա մոտ եւ խոսում էր հետը։ Փոքրիկն այլեւս չէր փորձում փախչել, նա ժպտում էր ոստիկանին։ Հետո մի մեծ բեռնատար մեքենա մոտեցավ ու կանգ առավ։ Ոստիկանը օգնեց երեխային բարձրանալ, բայց ո՞ւր գնացին նրանք։ Չգիտեմ։ Ես պատմում եմ այս աննշան իրադարձությունը, քանզի ԽՍՀՄ֊ում շատ քիչ բան ինձ հուզեց այնպես, ինչպես այն մարդու վերաբերմունքը երեխայի նկատմամբ, նրա ձայնի համոզկեն մեղմությունը (ա՜հ, որքան կկամենայի հասկանալ, թե ինչ էր նա ասում), նրա գորովալից ժպիտը, շոյիչ քնքշությունը, որով ձեռքերի մեջ առավ երեխային… Ես հիշում էի Դոստոեւսկու «Մուժիկ Մարեյը»[30]․ արժեր ԽՍՀՄ գալ դա տեսնելու համար։

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)

I

Իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից»֊ի հրապարակումից հետո գլխիս վիրավորանքների հեղեղ տեղաց։ Ինձ հատկապես մեծ ցավ պատճառեց այն, որ վիրավորողների մեջ էր Ռոմեն Ռոլանը։ Ես շատ ծանոթ չեմ նրա գրվածքներին, բայց միշտ մեծ հարգանք եմ ունեցել նրա բարոյական անհատականության հանդեպ։ Հենց այդ պատճառով էլ ինձ մեծ վիշտ պատճառեց նրա վարմունքը․ որքա՜ն սակավ են նրանք, ովքեր հասնում են ծերության՝ առանց ցույց տալու իրենց մեծության ծայրահեղ կողմերը։ Կարծում եմ, որ «Բախումներից վեր»֊ի հեղինակը խիստ կդատեր ծերացած Ռոլանին։ Այդ արծիվն արդեն հյուսել է իր բույնը եւ հիմա հանգչում է այնտեղ։
   Հայհոյողների մեջ եղան եւ մի քանի բարեհաճ քննադատներ։ Այս գիրքը գրում եմ ի պատասխան նրանց։
   Նրանցից մեկը՝ Պոլ Նիզանը, շատ խելացի մի անձնավորություն, ինձ յուրահատուկ նկատողություն արեց․ «ԽՍՀՄ֊ը ներկայացրել է որպես քարացած մի երկիր, որտեղ այլեւս ոչինչ չի փոխվում»։ Չգիտեմ, թե որտեղ է նման բան տեսել։ Ճիշտ է, ես ասել եմ, որ ԽՍՀՄ֊ը փոխվում է ամսեամիս։ Եվ հենց դա է ինձ վախեցնում։ Ամսեամիս փոխվում է Խորհրդային պետությունը, գնում է դեպի վատը։ Ավելի ու ավելի է հեռանում այն պատկերացումներից, որ մենք ունեինք նրա ներկայի ու ապագայի վերաբերյալ։
   Անտարակույս ես հիանում եմ ձեր հաստատուն վստահությամբ եւ ձեր սիրով (ասում եմ առանց հեգնանքի), բայց, այնուհանդերձ, խոստովանեք, ընկերներ, որ սկսում եք անհանգստանալ։ Դուք շարունակ մեծացող տագնապով (օրինակ, մոսկովյան դատավարություններից հետո) մտածում եք, թե մինչեւ երբ հարկ կլինի լռել ու հավանություն տալ։ Վաղ թե ուշ ձեր աչքերը կբացվեն, ստիպված կլինեն բացվել։ Այդ ժամանակ դուք՝ ազնիվներդ, հարց կտաք ինքներդ ձեզ, թե ինչպես եք կարողացել այդքան երկար փակ պահել[31]։
   Ասենք ազնիվներից առավել քաջատեղյակ անձինք չեն էլ վիճարկում իմ հավաստիացումները։ Նրանք բավարարվում են բացատրություններ փնտրելով եւ տալով։ Այո, բացատրություններ, որոնք միաժամանակ լինեն ողբալի իրադրության արդարացումները։ Քանզի նրանց համար խնդիրը միայն այն չէ, որ ցույց տան, թե ինչպես են հասել այդ իրավիճակին, (ինչը, ըստ էության, հեշտությամբ հասկանալի է), այլ, որ ապացուցեն, թե ճիշտ է եղել դրան հասնելը կամ գոնե նրա միջով անցնելը՝ սկզբում, իհարկե, ավելի լավ ժամանակների սպասումով։ Նաեւ ապացուցեն, որ այն ճանապարհը, որով ընթանում են նրանք՝ երես թեքելով սոցիալիզմից եւ Հոկտեմբերյան հեղափոխությունից, այնուամենայնիվ տանում է դեպի կոմունիզմ, որ այլ ճանապարհ չկա, եւ որ այդ ես եմ, որ ոչինչ չեմ հասկանում։
   Մակերեսային քննությունն, հապճեպ դատողություն՝ ասել են իմ գործի մասին։ Կարծես հենց առաջին հայացքից չէր, որ ԽՍՀՄ֊ը թովում էր մեզ եւ միայն ավելի խոր թափանցելով չէր, որ տեսանելի էր դառնում նրա մեջ եղած ողջ վատթարագույնը։ Որդը միշտ մրգի խորքերում է թաքնվում։ Բայց երբ ձեզ ասացի, որ այդ խնձորը որդնած է, դուք ինձ մեղադրեցիք պարզ չտեսնելու կամ խնձորներ չսիրելու մեջ։
   Եթե ես բավարարվեի միայն հիանալով, դուք ինձ չէիք հանդիմանի մակերեսայնության մեջ, եւ սակայն, հենց այդ դեպքում դրան արժանի կլինեի։
   Ինձ ծանոթ են ձեր քննադատությունները։ Համարյա նույն խոսակցությունն էր ծավալվել իմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» եւ «Վերադարձ Չադից» գրքերի շուրջ։ Այն ժամանակ ինձ առարկում էին, որ․
   1. Չարաշահումները, որոնց մասին խոսում էի, եզակի ու անհետեւանք դեպքեր են (քանզի չէին կարող ամբողջությամբ ժխտել)։
   2. Արդի պետությամբ հիանալու համար բավական էր այն համեմատել նախորդի՝ նվաճումից առաջ եղածի հետ (ուզում էի ասել հեղափոխությունից առաջ)։
   3. Այն ամենը, ինչ ես ողբալի էի համարում, ուներ խոր պատճառներ, մի բան, որն անընդունակ էի եղել հասկանալ․ ժամանակավոր չարիք՝ առավել մեծ բարիքի սպասումով։
   Այն ժամանակ բոլոր քննադատությունները, հարձակումներն ու վիրավորանքները գալիս էին աջերից, իսկ դուք՝ ձախերդ, բոլորովին չէիք հոգում որեւէ նշանակություն տալ իմ բացահայտ «անիրավասությանը», դուք չափազանց երջանիկ էիք, որպեսզի անմիջապես կառչեիք իմ հայտարարություններից, քանզի դրանք ձեռնտու էին ձեզ եւ օգտակար։ Եվ ճիշտ նույն կերպ այսօր եւս ինձ չէիք հանդիմանի իմ «անիրավասության» համար, եթե միայն գովաբանեի ԽՍՀՄ֊ը եւ հայտարարեի, որ այնտեղ ամեն ինչ հրաշալի է։
   Դա չխանգարեց (եւ ինձ համար միայն դա է կարեւոր), որ Կոնգոյի հետախուզական ծառայություններն հետագայում հաստատեին այն ամենը, ինչ ես ասել էի։ Նույն կերպ եւ այն անթիվ վկայությունները, որ հասնում են ինձ՝ զեկույցներ, անկողմնակալ դիտորդների հաղորդագրություններ (որքան էլ, որ նրանք «ԽՍՀՄ֊ի մեծ բարեկամներ» լինեին կամ եղած լինեին այնտեղ այցելելուց առաջ) գալիս էին հաստատելու ԽՍՀՄ֊ի ներկա դրության վերաբերյալ իմ հավաստիացումները եւ ավելի ուժեղացնելու իմ մտավախությունները։
   «Ճանապարհորդություն Կոնգոյում»֊ի մեծագույն թերությունն ու խոցելի կողմն այն էր, որ ես չէի կարող բացեիբաց նշել իմ ցուցմունքների աղբյուրները եւ, այդպիսով, ինձ հանդիմանողներին տալ նրանց անունները, ովքեր, վստահելով իմ զսպվածությանը, խոսել էին, կամ հնարավորություն էին տվել ծանոթանալ այնպիսի փաստաթղթերի, որոնք սովորաբար գերադասում են ցույց չտալ եւ որոնք ես իրավունք չունեի բացահայտել։

II

   Ինձ մեղադրել են, որ ես չափազանց փոքր հիմքերից հսկայական դատողություններ եմ բխեցրել, չհիմնավորված հավաստիացումներ եւ հապճեպ եզրակացություններ արել։ Այն փաստերը, որ ես մեջ էի բերում, եւ որոնք արձանագրել էի, գուցե եւ ճշգրիտ էին բայց եզակի դեպքեր էին եւ ոչինչ չէին ապացուցում։
   Իմ դիտարկումներից ես հրապարակել եմ միայն ամենատիպականները (ավելի ուշ կներկայացնեմ մի քանիսը)։ Ես կարծում էի, որ անօգուտ էր գիրքը զեկույցներով, թվերով ու վիճակագրությամբ ծանրաբեռնելը․ նախ, որովհետեւ ինձ համար կանոն էի մշակել՝ երբեք չօգտվել որեւէ տեղեկությունից, եթե ինքս անձամբ չէի տեսել կամ լսել, հետո, որովհետեւ շատ չեմ վստահում պաշտոնական թվերին, եւ հատկապես որովհետեւ այդ թվերից ու «ցուցմունքներից» (որ ես, ի դեպ, ուսումնասիրել եմ), կարելի էր գտնել եւ այլուր։ Բայց քանի որ ինձ խնդրում են, կտամ մի քանի ճշգրիտ տեղեկություններ։
   Ֆերնան Գրենիեն, Ժան Պոնսը եւ պրոֆեսոր Ալեսանդրին միասին ճանապարհորդում էին կարծեմ հարյուր հիսունինը ուղեկիցներով, որոնք բոլորն էլ իրենց նման «ԽՍՀՄ֊ի բարեկամներն» էին։ Զարմանալի չէ, որ այդ երեք մեղադրողների վկայությունները (մեղադրյալը ես եմ) ընդհանրություններ ունեն։ Այն թվերը, որ նրանք բերում էին իմ սխալն ապացուցելու համար, նույնն են․ թվեր, որ նրանց տրամադրել են, եւ որ նրանք ընդունել են առանց վերստուգման։
   Կաշխատեմ բացատրել, թե որքան վատ են նրանք գլուխ հանում այն թվերից, որ տալիս են նրանց այլ վկաներ՝ անկասկած ավելի քաջատեղյակ, քանզի երկար աշխատել են ԽՍՀՄ֊ում եւ ժամանակ են ունեցել թափանցել «տակի ոլորտները», մինչդեպ այդ հարյուր վաթսուներկու ուղեւորներն ընդամենն անցել են այնտեղով։ Նրանց ճանապարհորդությունը տեւել է քսան օր, որից միայն տասնչորսը՝ Ռուսաստանում, օգոստոսի 14֊ից 28֊ը։ Այդ կարճ ժամանակամիջոցում նրանք հասցրել են շատ բան տեսնել․ բայց միայն այն, ինչ նրանց ցույց են տվել։ Նրանցից (նկատի ունեմ իմ երեք մեղադրողներին) ոչ մեկը ռուսերեն չգիտեր։ Հուսով եմ, նրանք ինձ թույլ կտան իմ հերթին մակերեսային համարել նրանց հայտարարությունները։ Ինչպես արդեն ասել եմ, քանի դեռ A. E. F.֊ում ճանապարհորդում էի «ուղեկիցների» հետ, ամեն ինչ հրաշալի էր թվում։ Իրականությունը ես հայտնաբերեցի միայն այն ժամանակ, երբ թողեցի ղեկավարների մեքենան եւ որոշեցի միայնակ շրջել երկրում, ոտքով, որպեսզի կարողանամ այդ վեց ամիսների ընթացքում ուղղակի հաղորդակցության մեջ մտնել տեղացիների հետ։
   Օ՜հ, Աստված վկա, ես էլ եմ ԽՍՀՄ֊ում տեսել այդ մոդել֊գործարանները, ակումբները, դպրոցները, կուլտուրայի այգիները, մանկապարտեզները, ինձ էլ են հիացրել դրանք, եւ այնուամենայնիվ, ի տարբերություն Գրենիեի, Պոնսի ու Ալեսանդրիի, եւ ուզում էի, որ ինձ գայթակղեն, որպեսզի իմ հերթին գայթակղեի ուրիշներին։ Եվ քանի որ գայթակղելն ու գայթակղվելը հույժ հաճելի բան են, կկամենայի, որ նշված պարոնայք համոզվեն, թե այդ գայթակղությանը հակառակվելու համար պետք է որ շատ անառարկելի պատճառներ ունենայի։ Եվ որ ես դա չեմ անում «մակերեսայնորեն», ինչպես ասում են նրանք։
   Ժան Պոնսի բարեխղճությունը պատկառելի է, եւ հուզիչ է նրա դյուրահավատությունը[32], ինչպես ամեն բան, ինչ ասում են նրան, ինչպես ես էի անում մի ժամանակ, առանց քննության, քննադատության եւ կասկածի։ Ի հակադրություն այն թվերի, որ տալիս է նա (կամ Ալեսանդրին ու Գրենիեն), օրինակ, մի գործարանի արտադրողականության վերաբերյալ եւ որոնք ես տարօրինակ եմ համարում, այդ ընկերների դիտարկմանն եմ առաջարկում 1936֊ի նոյեմբերի 12֊ի «Պրավդայից» քաղված մի քանի խոստովանություններ։
   «Երկրորդ եռամսյակի ընթացքում Յարոսլավլի գործարանի արտադրած ավտոմոբիլային պահեստամասերի լիարժեք քանակության մեջ արձանագրվել է 4000 խոտան, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 27270 խոտան (եւ վիճակագրությունը հպարտությամբ հրապարակում է միայն այդ թվերը)»։
   Դեկտեմբերի 14֊ի համարում «Պրավդան», խոսելով որոշ գործարանների կողմից մատակարարվող պողպատի մասին, ասում է․ «Եթե փետրվար֊մարտ ամիսներին արտադրվում էր 4.6% մետաղ, ապա սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին նրա արտադրությունը հասել է 16.20%֊ի»։
   Դա «սաբոտաժ» է, կասեն ոմանք։ Վերջին մեծ դատավարությունները կարծես գալիս են ապացուցելու դրանց ճշմարտությունը (փոխադարձաբար)։ Սակայն այդ արտադրական թափոնների մեջ նրանք տեսնում են արտադրողականության բացառիկ եւ արհեստական բարձրացման առհավատչյան։
   Ծրագրերը հիրավի հրաշալի են, բայց թվում է, թե մշակույթի զարգացման ներկայիս աստիճանում արտադրողականության մակարդակը կարող է բարձրացվել միայն հսկայական ծախսերի գնով։
   Իժեւսկի գործարանի արտադրական թափոնը ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում կազմել է 416 հազար ռուբլի, բայց միայն նոյեմբեր ամսին այն հասել է արդեն 176 ռուբլու։
   Ավտոմոբիլային եւ տրանսպորտային պատահարների հաճախակիությունը գալիս է վարորդների գերհոգնածությունից, բայց նաեւ մեքենաների անորակությունից։ 1936 թվականին ստուգված 9992 մեքենաներից 1985֊ը ունեցել են որակական թերություններ։ Տրանսպորտային մի բաժանմունքում 24 մեքենայից 23֊ը հնարավոր չի եղել ճանապարհ դուրս բերել, մեկ այլ բաժանմունքում՝ 52֊ից 44֊ը։ («Պրավդա», 1936 թ․, օգոստոսի 8)։
   Նոգինսկի գործարանը պետք է թողարկեր 1935 թվականի ծրագրով նախատեսված 50 միլիոնի պատեֆոնային ձայնապնակների մեծ մասը, այսինքն՝ մոտ 4 միլիոն օրինակ, բայց կարողացավ թողարկել միայն 1992 հազարը։ Իսկ խոտանված ձայնապնակների թիվը կազմում էր 309000 (այդ տեղեկությունները մենք քաղել ենք 1936 թ֊ի նոյեմբերի 18֊ի «Պրավդայից)։ 1936 թ․ առաջին եռամսյակին արտադրությունը կազմել է նախատեսվածի միայն 49,8%֊ը, երկրորդ եռամսյակին՝ 32,8%֊ը եւ միայն 26%֊ը՝ երրորդ եռամսյակին։ Եթե արտադրությունը աստիճանական անկում է ապրում, ապա թերությունների թիվը գնալով աճում է․
I եռամսյակ .......... 156.200 խոտան ապրանք
II եռամսյակ ......... 259.400 խոտան ապրանք
III եռամսյակ ........ 614.000 խոտան ապրանք
   Ինչ վերաբերում է չորրորդ եռամսյակին, ապա դեռ վերջնական արդյունքները չեն ստացվել, բայց արդեն իսկ կարելի է սպասել վատթարագույնին, քանզի միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում արտադրված ապրանքների մեջ արձանագրվել է 607600 խոտան։ Եվ դրանից հետո ինքներդ դատեք, թե ինչքան կարող է կազմել յուրաքանչյուր քիչ թե շատ ընդունելի ապրանքի «ինքնարժեքը»։
   «Աշխատանքի հերոս» ֆաբրիկայի Մոսկվայի դպրոցականներին մատակարարած 2 միլիոն տետրերի 99%֊ը գործածության համար պիտանի չեն («Իզվեստիա», 1936 թ․, նոյեմբերի 4)։
   Ռոստովում ստիպված են եղել դեն նետել 8 միլիոն տետր («Պրավդա», 1936 թ․, դեկտեմբերի 12)։
   Կոոպերատիվ հիմունքներով գործող մի կահույքագործական արտելի վաճառած 150 աթոռներից 46֊ը կոտրվում են, հենց որ ուզում ես նստել նրանց վրա։ Վաճառքի հանված 2345 աթոռներից 1300֊ը գործածության համար պիտանի չեն («Պրավդա», 1936 թ․, սեպտեմբերի 23)։ Նույն կարգի թերություններ ունեն նաեւ վիրաբուժական գործիքները։ Պրոֆեսոր Բուրդենկոն՝ ԽՍՀՄ֊ում հայտնի վիրաբույժը, գանգատվում է հատկապես նուրբ վիրահատությունների համար նախատեսված գործիքների վատ որակից, ինչ վերաբերում է վիրաբուժական ասեղներին, ապա նրանք ծռմռվում կամ կոտրվում են հենց վիրահատության ընթացքում («Պրավդա», 1936 թ․, նոյեմբերի 15) եւ այլն։
   Թվում է, թե այդ փաստերը, ի թիվս հարյուրավոր ուրիշների, պետք է ստիպեին ծափահարողներին ավելի զգույշ լինել։ Սակայն քարոզչությունը զգուշանում է ուշադրություն դարձնել դրանց։
   Պետք է այնուհանդերձ նկատի ունենալ, որ այդ ուշացումներն ու թերությունները բազում բողոքարկումների, երբեմն էլ դատավարությունների առիթ են տալիս, որոնք էլ իրենց հետեւից բերում են խիստ պատժամիջոցներ։ Եթե թերթերը խոսում են դրանց մասին, ապա միայն բարելավման նկատառումով։
   Ինքնաքննադատությունը, որն այդքան կարեւոր է տեսական եւ սկզբունքային հարցերում, գործում է ողջ ուժով, հենց որ խոսքը ընդունված ծրագրերի իրականացման մասին է։ «Իզվեստիայից» (1936 թ․, հունիսի 3) մենք տեղեկանում ենք, որ Մոսկվայի որոշ թաղամասեր այսօրվա դրությամբ ունեն ընդամենը մեկ դեղատուն 65 հազար բնակչի համար, այլ թաղամասեր՝ մեկ դեղատուն 79 հազար բնակչի համար, եւ որ ողջ քաղաքում դեղատների թիվը չի անցնում 102֊ից։
   1937 թ․ հունվարի 15֊ի «Իզվեստիայում» կարդում ենք․
   «Արհեստական վիժեցումների դեմ հրամանագրի հրապարակումից հետո Մոսկվայում ծնունդների թիվը հասնում է 10.000֊ի, ինչը վկայում է, որ հրամանագրին նախորդող շրջանի համեմատ այն ավելացել է 65%֊ով։ Սակայն ի տարբերություն ծնունդների, ծննդատներում մահճակալների թիվն ավելացել է ընդամենը 13%֊ով։
   Մանկական սայլակներն ու օրորոցները շատ հաճախ սքանչելի են։ Բայց 1932թ․ սըր Ուոլտեր Սիտրայնի վկայությամբ[33], առանձին օրորոցով ապահովված է ութ երեխայից միայն մեկը։ Ըստ նոր ծրագրերի, եթե, իհարկե, դրանք իրականացվեն ամբողջապես, այդ թիվը կկրկնապատկվի, այսինքն՝ օրորոցով կապահովվեն ութ երեխայից երկուսը։ Դա եւս բավական չէ, բայց գոնե առաջընթաց կա։ Դրան հակառակ վախենում եմ, որ իրավիճակը գնալով վատթարանում է բանվորական բնակարանների հարցում։ Նոր շինարարությունների ծրագրերը խիստ ետ են մնացել պահանջված մակարդակից՝ նկատի ունենալով բնակչության աճը։ Այնտեղ, ուր մեկ սենյակում բնակվում է երեք հոգի, կարող է շուտով բնակվել չորս եւ նույնիսկ հինգ հոգի։ Ավելացնենք նաեւ, որ բանվորական նորակառույց շենքերի մի մասը կառուցված է այնպիսի շտապողականությամբ կամ, ավելի ճիշտ, անփությությամբ եւ այնպիսի անորակ նյութերով, որ հավանաբար այնտեղ շուտով այլեւս հնարավոր չի լինի բնակվել։ Բնակարանի այս տրխահռչակ խնդիրը լոկ մեկն է նրանցից, որոնք հուզում էին Ուոլտեր Սիտրայնին։ Այցելելով Բաքվի արվարձաններում գտնվող նավթարդյունաբերության աշխատավորների բնակարանները, հակառակ պաշտոնական ուղեկցողների՝ նրան այդ վայրերից շեղելու բոլոր ջանքերին, նա ասում է․ «Այստեղ ես տեսա կեղտոտ բնակարանների այս երկրում իմ տեսած ամենամռայլ նմուշներից մի քանիսը, թեեւ այնտեղ նրանց պակասն ամենեւին չի զգացվում։ Ամեն ինչ այնտեղ վանող է արտաքնապես»։ Զուր էր ուղեկցողը փորձում համոզել նրան, որ դրանք պետք է համարել «ցարիզմի մնացուկներ»։ Սիտրայնն առարկում էր․ «Այսօր այլեւս միլիոնատերերը չեն, որ շահագործում են նավթահանքերը… Հեղափոխությունից տասնութ տարի է անցել, եւ դուք դեռ հանդուրժում եք, որ ձեր աշխատավորներն ապրեն նման խղճուկ բներում… Սոսկալի չէ՞ մտածելն անգամ, որ հարյուր հազարավոր բանվորներ 18 տարուց ի վեր լքված են այս ետնախորշերում»։
   Պարոն Իվոնն իր «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը» գրքույքում բերում է ողբալի թշվառության այլ օրինակներ եւ ավելացնում․ «Բնակարանային ճգնաժամի պատճառն այն է, որ հեղափոխությունն ավելի հոգացել է «կապիտալիզմից անցնելու», հսկա գործարանների կառուցման եւ մարդկանց՝ արտադրության մեջ կենտրոնացնելու գործընթացի, քան նրանց բարօրության մասին։ Հեռվից վիթխարի առաջընթաց է թվում, մոտիկից՝ ահավոր ցավալի երեւույթ»։

III

   Իմ գրքին արված ամենաարժանի կշտամբանքներից մեկն այն է, որ իբր ես չափազանց մեթ կարեւորություն եմ տալիս մտավոր խնդիրներին, որոնց պետք է առժամանակ հետին գիծ մղել, քանի դեռ այլ, ավելի հրատապ հարցեր մնում են չլուծված։ Դրա պատճառն այն է, որ ես անհրաժեշտ էի համարել վերարտադրել այնտեղ ասված իմ մի քանի ճառերը[34], որոնց շուրջ վեճեր էին ծավալվել։ Այդքան փոքր մի գրքում այդ ճառերը չափազանց մեծ տեղ են զբաղեցնում եւ ուշադրություն գրավում։ Ավելին, նրանք վերաբերում են իմ ճանապարհորդության սկզբնական շրջանին՝ մի ժամանակ, երբ դեռ կարծում էի (այո, ես այդքան միամիտ էի), որ ԽՍՀՄ֊ում կարելի էր լրջությամբ խոսել մշակույթի մասին եւ անկեղծորեն վիճաբանել, մի ժամանակ, երբ դեռ չգիտեի, թե որքան ուշացած ու ցավոտ էր հասարակական հարցը։ Բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող լռել, երբ իմ խոսքերի մեջ ուզում են տեսնել ընդամենը մի ոմն գրողի բողոքարկումները։ Երբ խոսում էի մտքի ազատության մասին, դրա տակ թաքնված էր բոլորովին այլ բան։ Գիտությունը եւս անվանարկվում է սիրալիրությունների մեջ։
   Մի անվանի գիտնականի հարկադրում են ժխտել իր քարոզած տեսությունը այն բանի համար, որ այն քիչ ուղղադավան է թվում։ Գիտությունների ակադեմիայի մի ոմն անդամ խոստովանում է իր «նախկին սխալները», որոնք «կարող էր օգտագործել ֆաշիզմը», ինչպես անձամբ հրապարակայնորեն հայտարարում է նա։ («Իզվեստիա», 1936 թ․, դեկտեմբերի 28)։ Նրան ստիպում են ընդունել իր դեմ ուղղված մեղադրանքների ճշմարտացիությունը սոսկ այն պատճառով, որ, համաձայն «Իզվեստիայի», նրա հետազոտությունների մեջ զգացվում է «հակահեղափոխական զառանցանքի» անախորժ ախտանիշների հոտը (տե՛ս հավելված, էջ 111)։
   Էյզենշտեյնի աշխատանքները դադարեցված են։ Նա պիտի ընդունի իր «վրիպումները», խոստովանի, որ սխալվել է, եւ այն նոր ֆիլմը, որի վրա նա աշխատում է արդեն երկու տարուց ի վեր եւ որի վրա արդեն ծախսվել է երկու միլիոն ռուբլի, չի համապատասխանում ուսմունքի պահանջներին, այնպես որ, նրանք իրավացի են եղել՝ այն արգելելով։
   Իսկ արդարադատությո՜ւնը։ Կարծում եք, թե Մոսկվայի եւ Նովոսիբիրսկի վերջին դատավարություննե՞րն են, որ կստիպեն ինձ զղջալ ձեզ այդքան վրդովվեցնող այս նախադասության համար․ «Կասկածում եմ, որ այսօր որեւէ երկրում, անգամ հիտլերյան Գերմանիյաում, միտքը լինի ավելի կաշկանդված, ավելի սարսափած (ահաբեկված) ու ստրկացված»։
   Այժմ նրանք, քանզի չեմ ուզում շատ շուտ տեղի տալ, կառչում են «ձեռք բերված արդյունքներից»․ այլեւս չկա գործազրկություն, անառակություն, կինը հավասար է տղամարդուն, վերականգնվել է մարդկային արժանապատվությունը, կրթությունը տարածվել է ամենուր… Սակայն այդ գեղեցիկ արդյունքներից եւ ոչ մեկը քննության չի դիմանում։
   Առավել մանրամասն կանդրադառնամ միայն կրթության խնդրին․ մյուս խնդիրներին մենք բավական շատ կհանդիպենք ընթացքում։
   Ճիշտ է, ճանապարհորդը ԽՍՀՄ֊ում հանդիպում է մեծ թվով մշակույթի եւ ուսման ծարավ երիտասարդների։ Ոչինչ ավելի հուզիչ չէ, քան նրանց խանդավառությունը։ Եվ մեր աչքին բոլոր կողմերից դեմ են տալիս նրանց տրամադրության տակ դրված միջոցները։ Մենք ի սրտե ծափահարում ենք կառավարության հրամանագրին, որով 1936 թ․ փետրվարին նախատեսվում էր անգրագիտության լիակատար վերացումը 1936֊1937թթ․ ընթացքում, քանզի 4 միլիոն աշխատավոր չգիտի ոչ կարդալ, որ գրել, իսկ 2 միլիոն մարդ գիտի շատ անբավարար չափով… Բայց… «Անգրագիտության վերացման» մասին խոսվում էր դեռ 1923 թվից։ Այդ, ինչպես ասում էին, «պատմական» ծրագրի իրականացումը միտի համընկներ Մեծ հոկտեմբերի 10֊րդ տարեդարձի օրվան (1927թ․)։ Ուստի 1924թ․ Լունաչարսկին արդեն կանխատեսում էր «աղետը»․ նրանք կարողացան ստեղծել 50 հազարից պակաս տարրական դպրոց, մինչդեռ նախկին վարչակարգում կար 62 հազար դպրոց՝ նախատեսված ավելի քիչ թվով բնակիչների համար։ Քանզի, ի վերջո, քանի որ մեզնից անդադար խնդրում են ԽՍՀՄ֊ի ներկա դրությունը համեմատել հեղափոխությանը նախորդող իրադրության հետ, մենք ստիպված ենք ընդունել, որ բազմաթիվ բնագավառներում տառապող դասակարգի վիճակը հեռու է բարելավված լինելուց։ Բայց վերադառնանք դպրոցական խնդրին։
   Լունաչարսկին վկայում է (1924թ․), որ գյուղական ուսուցիչների աշխատավարձը շատ հաճախ վճարվում է վեց ամիս ուշացումով կամ երբեմն բոլորովին չի վճարվում։ Աշխատավարձը երբեմն ամսական տասը ռուբլուց ցածր է։ Ճիշտ է, այն ժամանակ ռուբլու արդեքն ավելի բարձր էր։ Բայց Կրուպսկայան՝ Լենինի այրին, մեզ ասում է․ «Հացի գինը բարձրացել է, եւ ամսական 10֊12 ռուբլի աշխատավարձ ստացող ուսուցիչը կարող է գնել ավելի քիչ հաց, քան նախկինում գնում էր չորս ռուբլով (նրա աշխատավարձի չափը մինչեւ 1923թ․ նոյեմբերը)»։
   1927թվին անգրագիտության վերացման ծրագրի ժամկետի ավարտին այն դեռ գոյություն ուներ, եւ 1928թ․ սեպտեմբերի 2֊ին «Պրավդան» վկայում է նրա «կայունացման» մասին։
   Բայց գոնե այդ ժամանակներից ի վեր մի փոքր առաջընթաց եղե՞լ է։ 1936թ․ «Իզվեստիայի» նոյեմբերի մի համարում կարդում ենք․ «Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից մի շարք դպրոցներից լուրեր ենք ստանում աշակերտների ապշեցուցիչ անգրագիտության մասին»։
   Անընդունակ աշակերտների թվային հարաբերությունը հատկապես բարձր է նոր դպրոցներում՝ 75 տոկոս (նորից ըստ «Իզվեստիայի»)։ Միայն Մոսկվայում 64 հազար աշակերտ հարկադրված է կրկնել նույն դասարանը, Լենինգրադում՝ 52հազարը, իսկ 1500֊ը ստիպված են եղել երրորդ անգամ գնալ նույն դասարանը։ Բաքվում ուսման մեջ առաջադիմություն չունեցող ռուս աշակերտների թիվը հասնում է 45 հազարի, թուրք աշակերտներինը՝ 7000֊ի, 21 հազար ընդհանուր թվի մեջ։ («Բակինսկի ռաբոչի», 1937թ․, հունվարի 15)։ Բացի այդ, մեծ թվով աշակերտներ թողնում են դպրոցը։ «Վերջին երեք տարիների ընթացքում ՌՍՖՍՀ֊ի մի տեխնիկական հաստատությունում փախչողների թիվը հասնում է 80 հազարի։ Կաբարդինա֊Բալկարիայի մանկավարժական ինստիտուտում փախուստները կազմում են 24%, եւ 30%՝ Չուվաշիայում»։ Թերթն ավելացնում է․ «Մանկավարժական ինստիտուտների ուսանողները սարսափելի անգրագետ են»։ Դրան գումարած, այդ ինստիտուտները ՌՍՖՍՀ֊ում կարողանում են հավաքել նախատեսված թվի միայն 54%֊ը, Ռուսաստանի սպիտակ հատվածում՝ 42%֊ը, Տաջիկստանում՝ 48%֊ը, Ադրբեջանում՝ 40-64%֊ը եւ այլն։
   1936թ․ դեկտեմբերի 26֊ին «Պրավդան» մեզ տեղեկացնում է, որ Գորկու շրջանում 5000 երեխաներ բոլորովին դպրոց չեն հաճախում։ Բացի այդ, դպրոցը թողած աշակերտների թիվը առաջին տարվա ավարտին հասնում է 5984֊ի, 2362֊ի՝ երկրորդ տարվա ավարտին եւ 3012֊ի՝ երրորդ տարվա ավարտին։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ամենամեծ համառությունն են ցուցաբերում, «տուզերն» են։ Այդ դասալիքություններին վերջ տալու համար բանվորական ուսուցման նախապատրաստական դասընթացի տնօրենն առաջարկում է փախչողներից գանձել 400ռուբլի տուգանք («Պրավդա Վոստոկա», դեկտեմբերի 23), եւ մեզ չեն ասում, թե արդյոք այդ տուգանքը կարո՞ղ է գոնե մի անգամ վճարվել։ Անհավանական է, քանզի վճարող ծնողի ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 100-150 ռուբլի։
   Դասագրքերի թիվը խիստ անբավարար է։ Այն գրքերը, որոնցով ստիպված են ուսուցանել, լի են սխալներով։ 1937֊ի հունվարի 11֊ի «Պրավդան» վրդովված է այն բանից, որ Մոսկվայի եւ Լենինգրադի կառավարական հրատարակչական տները գործածության համար ոչ պիտանի գրքեր են տպագրում։ Մանկավարժական հրատարակչությունը տպում է Եվրոպայի մի քարտեզ, որտեղ Հոլանդիան լողում է Արալյան ծովում, իսկ Շոտլանդական կղզիները՝ Կասպից ծովում, Սարատովը, Վոլգայից հեռանալով, հասնում է մինչեւ Հյուսիսային ծով եւ այլն։
   Դպրոցական տետրերի կազմին տպված է բազմապատկման մի աղյուսակ․ նրանից սովորում ենք, որ 8x3=18, 7x6=72, 8x6=78, 5x9=43 եւ այլն («Պրավդա», 1936 թ․ սեպտեմբերի 17)։ Եվ այդ ժամանակ հասկանում ես, թե ինչու են ԽՍՀՄ֊ում հաշվապահներն այդքան շատ ձեռքի համրիչներ գործածում։
   Եթե այդ ժամանակ հռչակավոր անգրագիտության վերացման գործընթացը, որով այդքան հիանում էին, հապաղում է իրականանալ, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ խեղճ ուսուցիչները՝ այդ մեկուսացած աշխատավորները, շատ հաճախ իրենց փոքրիկ աշխատավարձն իսկ չեն ստանում եւ ապրելու համար ստիպված են լինում զբաղվել բոլորովին այլ, դպրոցից շատ հեռու հոգսերով։ Մարտի 1֊ի «Իզվեստիան» բյուրոկրատական դանդաղկոտությանը (կամ դրամի հափշտակումներին) է վերագրում աշխատավարձերի չվճարումները, որոնց արդյունքում պետության պարտքը ուսուցիչներին հասնում է ավելի քան 0,5 միլիոն ռուբլու միայն Կույբիշեւի շրջանում։ Խարկովի շրջանում այդ պարտքը հասնում է 724 հազար ռուբլու եւ այլն։ Այնպես որ, ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչպես են դեռ ապրում ուսուցիչները, եւ արդյոք անգրագիտության վերացումից առաջ հարկ չի՞ լինի վերացնել պրոֆեսորների անգրագիտությունը[35]։
   Կկամենայի, որ այս հարցում սխալ պատկերացում չձեւավորվի։ Ես ցավով եմ ներկայացնում այս սարսափելի թվերը։ Այդքան ցավալի իրադրության համար ավելի շուտ պետք է ողբալ․ բայց ես վրդովվում եմ, երբ ձեր կուրությունը կամ անբարեխղճությունը փորձում է մեզ այդ խղճուկ արդյունքները ներկայացնել որպես հիացմունքի արժանի բաներ։

IV

   Ձեր հերյուրանքների աներեւակայելի մեծությունն էր պատճառը, որ այդքան խոր եւ ցավագին եղավ իմ վստահության, հիացմունքի ու բերկրանքի կորուստը։ Ճիշտ այդպես էլ այն, ինչի համար ես կշտամբում եմ ԽՍՀՄ֊ին, ամենեւին էլ ավելի լավ արդյունքի չհասնելը չէ (եւ հիմա ինձ բացատրում են, որ նրանք ավելի շուտ չէին կարող հասնել այդ արդյունքներին, եւ որ ես պիտի դա հասկանայի)։ Ինձ բացատրում են, որ նա շատ ավելի ցածրից է սկսել, քան ես կարող էի ենթադրել, եւ որ այն թշվառ վիճակը, որի մեջ ներկայումս տառապում են հազարավոր բանվորներ, մի դրություն է, որի մասին նախկին վարչակարգի բազմաթիվ ճնշվածներ պիտի անհուսորեն երազեին։ Ո՛չ, ԽՍՀՄ֊ին ես հատկապես կշտամբում եմ այն բանի համար, որ մեզ համոզում են, թե բանվորների դրությունն այնտեղ նախանձելի է։ Իսկ մեր կոմունիստներին կշտամբում եմ միայն նրա համար (ա՜հ, ես չեմ խոսում խաբված ընկերների, այլ նրանց մասին, ովքեի գիտեին կամ պարտավոր էին իմանալ), որ խաբել են բանվորներին (գիտակցաբար թե անգիտակցաբար), եւ տվյալ դեպքում, քաղաքականությամբ։
   Խորհրդային բանվորը կապված է իր գործարանին, ինչպես գյուղական աշխատավորը կոլտնտեսությանը կամ սովխոզին եւ կամ ինչպես Իքսիոնն իր անիվին․ եթե ինչ֊որ պատճառով նա ուզենա տեղափոխվել՝ մի այլ վայրում ավելի լավ կամ պակաս վատ ապրելու հույսով, թող զգուշանա․ խմբավորված, դասակարգված եւ փակված այդ բանվորը կարող է չընդունվել ոչ մի այլ տեղ։ Նույնիսկ եթե առանց քաղաքը փոխելու նա թողնի իր գործարանը, կզրկվի այդքան դժվար ձեռք բերված բնակարանից (որն, ի դեպ, ձրի չէ), որի իրավունքը վաստակել է աշխատանքով։ Հեռանալու դեպքում պահվում է նրա աշխատավարձի մեծ մասը, կոլտնտեսականը կորցնում է իր կոլեկտիվ աշխատանքից ստացվող ողջ շահույթը։ Դրան հակառակ աշխատավորը չի կարող չենթարկվել իրեն պարտադրված տեղափոխման հրամաններին։ Նա չի կարող գնալ եւ ոչ էլ բնակվել այնտեղ, որտեղ իրեն դուր է գալիս, որտեղից գուցե իրեն կանչում են եւ որի հետ նրան կապում է սերը կամ մտերմությունը[36]։
   Եթե նա կուսակցական չէ, նրա գրանցված ընկերները կանցնեն նրա վրայով։ Կուսակցության շարքերը մտնելը եւ նրա կողմից ընդունվելը (ինչը հեշտ չէ եւ առանձին գիտելիքներից բացի պահանջում է նաեւ կատարյալ ուղղադավանություն, ճարպկություն, քծնանքի հակվածություն) հաջողության հասնելու առաջին եւ անհրաժեշտ պայմանն է։
   Մեկ անգամ ընդունվելով կուսակցության շարքերը՝ այլեւս անհնար է այնտեղից դուրս գալ[37]՝ առանց կորցնելու իր դիրքը, տեղը եւ նախկին աշխատանքի միջոցով ձեռք բերած բոլոր առավելությունները, եւ ի վերջո, առանց արժանանալու ընդհանուրի կասկածանքին ու հետապնդումներին։ Քանզի ինչո՞ւ թողնես մի կուսակցություն, որն այդքան շահավետ է եւ այդքան արտոնություններ է տալիս՝ դրա փոխարեն պահանջելով ընդամենը համաձայնել ամեն ինչի հետ եւ այլեւս ինքնուրույն չմտածել։ Եվ ի՞նչ կարիք կա այդքան մտածելու (այն էլ ինքնուրույն), երբ ընդունված է, որ ամեն ինչ լավ է։ Մտածել ինքնուրույն՝ նշանակում է անմիջապես դառնալ «հակահեղափոխական»․ դուք արդեն հասունացել եք Սիբիրի համար։[38]
   Առաջ ընթանալու գերազանց միջոց է մատնությունը։ Դա կարգավորում է ոստիկանության հետ ձեր հարաբերությունները, որն անմիջապես սկսում է ձեզ հովանավորել, բայց օգտագործելով ձեզ, քանզի մեկ անգամ սկսելով՝ այլեւս ոչ մի պատվի կամ ընկերության մասին խոսք լինել չի կարող, պետք է առաջ գնալ, եւ հետո մատնելը շատ հեշտ է։ Իսկ մատնիչը միշտ էլ վտանգից դուրս է։
   Երբ քաղաքական պատճառներով Ֆրանսիայում որեւէ կուսակցական թերթ կամենում է անվանարկել ինչ֊որ մեկին, նա այդ ստոր գործի համար դիմում է այդ մեկի թշնամուն։ ԽՍՀՄ֊ում դիմում են ամենամոտ ընկերոջը։ Նրանք չեն խնդրում, այլ պահանջում են։ Լավագույն պատիժն այն է, որ սաստկանում է ընդհանուրի մերժումով։ Շատ կարեւոր է, որ ընկերները երես թեքեն նրանից, ում ուզում են կործանել (Զինովեւի, Կամենեւի եւ Սմիռնովի դեմ հանում են իրենց երեկվա ընկերներին՝ Պյատակովին եւ Ռադեկին, նրանց անպատճառ կամենում են պատվազուրկ անել, իսկ հետո նույնպես գնդակահարել)։ Հրաժարվել հարաբերությունները խզելուց, այդ ստորությունից, նշանակում է ինքն իրեն կործանել այն ընկերոջ հետ, որին ուզում ես փրկել։
   Ի վերջո, սկսում ես զգուշանալ ամեն ինչից եւ բոլորից։ Մի մանկական անմեղ խոսք կարող է կործանել ձեզ։ Այլեւս չես համարձակվում խոսել նրանց ներկայությամբ։ Յուրաքանչյուրը հսկում է ուրիշներին, ինքն իրեն եւ հսկվում։ Այլեւս ոչ մի անփությություն, ոչ մի բացառություն, թերեւս միայն անկողնում, կնոջդ հետ, եթե վստահում ես նրան։ Եվ X֊ը ծիծաղելով ասում էր, որ դա բավական էր բացատրելու վերջին ժամանակներիս ամուսնությունների հաճախակիությունը։ Նույն հանգստությունը չունեին ազատ ամուսնության ժամանակ։ Մտածեք, ուրեմն, մարդիկ երբեմն դատապարտվել են ավելի քան տասը տարվա հնություն ունեցող խոսքերի բացահայտման պատճառով։ Եվ բարձի վրա սիրտդ բացելու կարիքը, ամենօրյա այդ պարտադրանքից հետո, գնալով ավելի անհրաժեշտ է դառնում։
   Մատնությունից պաշտպանվելու ամենաօգտակար միջոցը ուրիշներին մատնելն է։ Բացի այդ ձերբակալության կամ աքսորի ենթակա են եւ նրանք, ովքեր անպատշաճ խոսքեր լսելով, անմիջապես չեն մատնում։ Մատնությունը քաղաքացիական արիության դրսեւորման ձեւերից մեկն է։ Դրանով մարդուն սկսում են վարժեցնել ամենավաղ տարիքից, եւ երջանիկ է այն երեխան, որը «մատնում է»։
   Բոլշեւո օրինակելի քաղաքի այդ փոքրիկ դրախտն ընդունվելու համար բավական չէ զղջացող նախկին ավազակ լինել, պետք է նաեւ մատնել իր մեղսակից ընկերնեցին։ Դա, այսպես ասած, ԳՊՈՒ֊ում մատնությունների համար սահմանված մրցանակ է, որը նրան ծառայում է որպես տեղեկատվության ձեռբերման միջոց։
   Կիրովի սպանությունից հետո ոստիկանությունն ավելի է սեղմել օղակը։ Էմիլ Վերհառնին երիտասարդների ներկայացրած խնդրագիրը (երբ անմիջապես պատերազմից առաջ նա ճանապարհորդում էր Ռուսաստանով), որով հիանում եւ որի մասին հրաշալի պատմում է Վիլդրակը, այլեւս հնարավոր չէր լինի այսօր, եւ ոչ էլ մոր (Գորկու մի շատ գեղեցիկ կերպար) կամ նրա որդու հեղափոխական գործունեությունը (կամ հակահեղափոխական, եթե կամենում եք)։
   Այնտեղ, ուր երեկ կարող էիր գտնել օգնություն, օժանդակություն, այսօր գտնում ես միայն հսկողություն եւ մատնություն։ Հասարակական սանդուղքը վերից վար ձեւափոխվել է, եւ այսօր ամենաբարենպաստ դիրքում են ամենից շատ աչքի ընկնողները, ամենահաճկատարները, ամենաստոր եւ ստորակարգ սրիկաները։ Բոլոր նրանք, ում ճակատը բարձր էր, իրար հետեւից ոչնչացվել եւ աքսորվել են։ Գուցե կարմիր բանա՞կն[39] է փոքր ինչ զերծ մնացել դրանից։ Հուսանք, քանզի շուտով այդ հերոսական եւ հիանալի ժողովրդից, որ վաստակել էր մեր սերը, կմնան միայն դահիճները, չարաշահողներն ու զոհերը։
   Եվ զարմանալի չէ, որ արտոնյալների դասից վտարված, խեղճ ու հետապնդվող խորհրդային բանվորը՝ քաղցած, ծեծված ու կոտրված մի մարդ, որը չի համարձակվում նույնիսկ առարկել կամ բարձրաձայն բողոքել, վերստեղծում է Աստծուն եւ ելք փնտրում աղոթքի մեջ։ Քանզի ո՞րն է այն մարդկայինը, որին նա կարող է ուղղել իր կոչը։ Զարմանալի ոչինչ չկա, երբ կարդում ենք, որ Ծննդյան տոների վերջին պատարագին եկեղեցին լի էր մարդկանցով։ Կողոպտվածներին՝ ափիոն։
   Երեք ամիս առաջ բնից ընկած մի տատրակ էի գտել, պահում էի այստեղ (Կյուվերվիլում), վանդակի մեջ ու կերակրում ցորենի հատիկներով։ Վերջերս նրա վանդակի մի անկյունում հայտնաբերեցի, որ հատիկներից երկուսը ծիլ են տվել թռչնի ջրամանի մոտ։ Այդտեղից երբեմն մի քիչ ջուր է թափվում, եւ դա նրա ու վանդակի ձողի միջեւ ընկած նեղ անկյունում մոլորված այդ հատիկներին ապահովել էր անհրաժեշտ խոնավությամբ։ Այնտեղից անսպասելիորեն (այսինքն՝ ես այդ նկատեցի հանկարծակի) բաց կանաչ, բարակ մի ցողուն դուրս եկավ, որն արդեն հասնում է 4-5 սմ բարձրության։ Եվ այդ շատ բնական երեւույթն ինձ համակեց այնպիսի հիացմունքով, որ ես երկար ժամանակ ոչ մի ուրիշ բանի մասին չէի կարողանում մտածել։ Ճիշտ է, հատիկները կարելի է հաշվել, կշռել․ դրանք փոքրիկ, կլորիկ, պինդ բաներ են, որ կարող ես գլորել, ինչպես կամենաս։ Եվ հանկարծ այդ հատիկներից մեկն ուզում է ապացուցել, որ ինքը, այնուամենայնիվ, կենդանի էակ է։ Կառավարիչը եւս թեքվեց վանդակի վրա եւ մեծ զարմանքով դիտեց փոքրիկ ծիքը, բայց հետո արագ մոռացավ այդ մասին։
   Սակայն ինձ թվում է, որ մարքսիզմի որոշ տեսաբաններ[40] տարօրինակորեն զուրկ են այն զգացմունքից, որն ընդունակ է սերմնակալելու աստիճան փափկեցնել այդ հատիկները։ Անկասկած, զգացմունքն այստեղ անելիք չունի։ Պատշաճ չէ ողորմալ մի բան, որը կյանքում իր տեղն հարթում է արդարությամբ։ Խղճահարվել եւ արցունքներ հեղել թշվառության առջեւ՝ նշանակում է նպաստել դրան, մինչդեռ այն պետք է արմատախիլ անել։ (Կարեւոր է նաեւ թույլ չտալ, որ թրջվի այն վառոդը, որի կարիքը դեռ կունենա հեղափոխությունը)։
   Այն, ինչ կոչվում է սիրտ, դատապարտված է դանդաղ մահվան[41] անգործության պատճառով։ Դրանից էլ գալիս է չափազանց հեշտությամբ մարդկանց տիրած այդ չորությունը․ համաշխարհային բարելավման արդյունքում տեղի ունեցած մի յուրահատուկ աղքատացում… Բայց այդ դիտարկումները շատ հեռու են տանում ինձ, թողնեմ դրանք։

V

   Պարոն Ֆերնան Գրենիեն իր հավանությունը տալով՝ հիշատակում է իմ հետեւյալ միտքը․ «Գոնե կա մի ձեռքբերում․ ԽՍՀՄ֊ում այլեւս չկա մեծամասնության շահագործում հանուն մի քանիսի շահերի։ Դա հսկայական ձեռքբերում է»։ Եվ Գրենիեն լսարանի ծափահարությունների ներքո ավելացնում է․ «Հիրավի, ընկերնե՛ր, դա հսկայական ձեռքբերում է»։
   Այո՛, դա հսկայական է, հսկայական էր, բայց այժմ այլեւս այդպես չէ։ Եվ ես հատկապես շեշտում եմ այդ, քանզի դա ամենակարեւորն է։ Ինչպես արդարացիորեն ասում է Իվոնը․ «Կապիտալիզմի անհետացման արդյունքում աշխատավորները չստացան իրենց բաղձալի ազատությունը»։ Լավ է, որ Ֆրանսիացի պրոլետարը հասկանում է դա, կամ ավելի ճիշտ լավ կլիներ, եթե հասկանար։ Ինչ վերաբերում է խորհրդային պրոլետարին, ապա նա աստիճանաբար կորցնում է այն պատրանքը, թե ինքն աշխատում է իր համար եւ, այդպիսով, վերականգնում իր արժանապատվությունը։ Իհարկե, այլեւս չկան նրա աշխատանքը շահագործով կապիտալիստ բաժնետերերը։ Բայց եւ այնպես նա շահագործվում է, եւ այնպիսի ճարտար, նուրբ ու քողարկված ձեւով, որ այլեւս չգիտի՝ ինչին հավատա։ Նրա թերի աշխատավարձի հաշվին ուռճանում է ուրիշների չափազանցված աշխատավարձը։ Նա չէ, որ օգտվում է իր աշխատանքից, իր գերաշխատանքից, այլ արտոնյալները, հասարակության սիրելիները, ճարպիկ ու գերհագեցած մարդիկ, նրանց հաշվին են ուռճացնում եւ կլորացնում աշխատավարձերը՝ ստանալով ամսական 10.000 եւ ավելի ռուբլու հասնող աշխատավարձ։
   Առավել ճշգրտության համար բերում եմ պարոն Իվոնի[42] կազմած հետեւյալ աղյուսակը։ Ոչ ոք չի համարձակվի վիճարկել այն։
 

Գերաշխատավարձ
Սովորական աշխատավարձ
Բանվոր
70-400 ռ․
125-200 ռ․
Կրտսեր ծառայող
80-250 ռ․
130-180 ռ․
Տնային սպասավորներ
50-60 ռ․
Գումարած սնունդն ու բնակվարձը

Միջին ծառայողներ եւ տեխնիկներ
300-800 ռ․

Ավագ պատասխանատուներ եւ մասնագետներ, պաշտոնյաներ, որոշ դասախոսներ, արվեստագետներ, գրողներ
1000-10000 ռուբլի եւ ավելի, ոմանք ունեն 20-30 հազար ամսական եկամուտ։

Թոշակների համեմատական աղյուսակը պակաս պերճախոս չէ։
   Բանվորական թոշակներ․ ամսական 25-80 ռ․՝ առանց որեւէ արտոնության։
   Ավագ մասնագետների եւ բարձր պաշտոնյաների այրիների թոշակներ․ ամսական 250-1000 ռ․, գումարած ամառանոցները կամ ցմահ տրվող բնակարանները, եւ երեխաների, երբեմն նույնիսկ թոռների կրթության համար անհրաժեշտ գումարները։
   Սրանց հետեւում են աշխատավարձի կրճատումները (ամսական 150 ռուբլուց բարձր աշխատավարձը մաբամբ ազատված է հարկից) կամ 15-21 տոկոս պահումները։ Չեմ կարող այս ամբողջ գլուխը նվիրել մեջբերումներին, ողջ գրքույքն է պետք կարդալ։
   Օրական 5 ռուբլի աշխատավարձ, երբեմն՝ ավելի քիչ։ Ինձ թույլ եմ տալիս համեմատել մեր աշխատավարձի եւ նույնիսկ գործազրկության նպաստների հետ։ Ճիշտ է, հացն ավելի էժան է, քան Ֆրանսիայու (աշորայի հացը 0,85՝ 1 կգ, սպիտակ հացը՝ 1,70 ռուբլի՝ 1936 թ․ տվյալներով), բայց ամենահասարակ հագուստների, առաջին անհրաժեշտության ապրանքների գները սարսափելի բարձր են։ Ռուբլու գնողունակությունը փոքր֊ինչ զիջում էր մեր ֆրանկին՝ «հավասարումից» առաջ[43]։ Էլ չեմ խոսում այն տարբեր առավելությունների մասին, որոնցից կարող է օգտվել բանվորն իր աշխատավարձից բացի․ այդ արտոնություններն առավել հաճախ տրվում են բարձր աշխատավարձ ստացողներին։
   Մտածում ես․ ինչո՞ւ են այդքան բարձր արտադրական ապրանքների կամ թեկուզ բնամթերքների գները (կաթ, կարագ, ձու, միս եւ այլն), եթե վաճառողը պատությունն է։ Բայց քանի դեռ ապրանքի քանակությունը մնում է անբավարար, եւ առաջարկն էլ այդքան ցածր է պահանջարկից, վատ չի լինի փոքր֊ինչ չափավորել վերջինս։ Ապրանքը կառաջարկվի միայն նրանց, ովքեր ի վիճակի կլինեն վճարել այդ բարձր գները։ Իսկ մեծամասնությունը կմնա սարսափելի կարիքի մեջ։
   Այդ մեծամասնությունը կարող է իր դժգոհությունն արտահայտել վարչակարգի նկատմամբ․ ուրեմն անհրաժեշտ է թույլ չտալ նրան խոսել[44]։
   Երբ պարոն Դան Պոնսը հիացմունքով է խոսում միջին աշխատավարձի աստիճանական բարձրացման մասին[45]
  1934֊ին          180 ռ․ (միջինը)
  1935֊ին          260 ռ․ (միջինը)
  1936֊ին          360 ռ․ (միջինը)
   Ես նրան նկատել եմ տալիս, որ հասարակ բանվորներ ցածր աշխատավարձը մնում է նույնը, եւ որ միջինի այդ բարձրացումն ավելի շատ պայմանավորված է արտոնյալների մեծ թվով եւ նրանց ուռճացած աշխատավարձով։ Եվ բացի այդ, միջին աշխատավարձը չի բարձրանում այնքան, ինչքան բարձրանում է կյանքի ընդհանուր գինը, եւ ինչքան ռուբլին կորցնում է իր գնողունակությունը[46]։
   Այստեղ մի պարադոքսալ բան է առաջանում․ օրական հինգ ռուբլի կամ ավելի ցածր աշխատավարձն աշխատավորների մեծագույն մասին հետում է ծայրահեղ թշվառության գիրկը՝ առավել եւս բարձրացնելով որոշ արտոնյալների աշխատավարձը[47], եւ բավարարվելով այն հսկայական քարոզչության ծախսերը, որով մեր բանվորներին ուզում են համոզել, թե ռուս բանվորները երջանիկ են։ Կկամենայինք ավելի քիչ իմանալ այդ մասին, միայն թե նրանք մի փոքր ավելի երջանիկ լինեին։
  1. — Եվ ձեր կարծիքով դա լա՞վ է, — գոչում է իմ ընկեր X֊ը, որին պատմում էի սա։ — Ծաղրը, հեգնանքը եւ քննադատությունը փոխկապակցված են միմյանց հետ։ Ծաղրի անընդունակ երեխան կդառնա դյուրահավատ ու հեզ երիտասարդ, որի «կոնֆորմիզմը» հետագայում կքննադատեք դուք, ծաղրողդ։ Ես կողմ եմ ֆրանսիական ծաղրող ոգուն, թեկուզ այն գործածվի իմ դեմ։
  2. Այն, ինչ ինձ նաեւ դուր է գալիս ԽՍՀՄ֊ում, երիտասարդության արտակարգ երկար տեւողությունն է, որին մենք Ֆրանսիայում (եւ կարծում եմ առհասարակ բոլոր լատինական երկրներում) վարժված չենք։ Երիտասարդությունը շատ հարուստ է խոստումներով, իսկ մեզ մոտ պատանին շուտ է դադարում խոստանալուց։ Արդեն տասնչորս տարեկանից միամտության կամ կյանքի առջեւ զարմանքի նվազագույն իսկ նշույլ։ Երեխան համարյա անմիջապես դառնում է երիտասարդ։ Խաղերն ավարտվում են։
  3. Պղնձյա գմբեթներն ու ոսկյա սրաձողերը։
  4. Տող Բոդլերի բանաստեղծությունից։
  5. Կանայք՝ պարտականության, տղաները՝ հաճույքի, սեխերը՝ հիացմունքի համար։
  6. Եռանդուն աշխատանքում։
  7. Համենայն դեպս ինձ քանիցս այդպես են պնդել։ Բոլոր տեղեկությունները, քանի դեռ վերստուգված չեն, ես համարում եմ կասկածելի, ինչպես գաղութներից ստացվող տեղեկությունները։ Դժվարանում եմ հավատալ, թե այդ կոլտնտեսությունն այն աստիճան արտոնյալ է, որ խուսափում է այլ կոլտնտեսությունների վրա դրված գյուղատնտեսական հումքի յոթ տոկոսի հանձնման պարտավորվածությունից, չհաշված 35֊ից 39 ռուբլի անհատական հարկը։
  8. Հավելում եմ մի քանի առավել ճշգրիտ տեղեկություններ։ Ես ստացել էի եւ շատ այլ տեղեկություններ, սակայն թվերն իմ տարերքը չեն, եւ զուտ տնտեսական հարցերը դուրս են մնում իմ իրավասությունից։ Բացի այդ, եթե սրանք ճիշտ եւ ճիշտ այն տեղեկություններն են, որ ինձ տվել են, ես այնուհանդերձ չեմ կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը։ Գաղութների փորձն ինձ սովորեցրել է չվստահել «տեղեկություններին»։ Ի վերջո, ամենագլխավորը՝ այս հարցերն արդեն բավական քննարկվել են մասնագետների կողմից։ Ես կարիք չունեմ նորից անդրադառնալու դրանց։
  9. Մեծ թվով այլ բնակավայրերում ընդհանրապես անհատական բնակարաններ չկան։ Մարդիկ ապրում են ընդհանուր «ննջարաններում» եւ հանրակացարաններում։
  10. Մարդկանց այդ ընդհանուր դիմազրկությունն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր ննջասենյակներում քնողներն ավելի քիչ են տանջվում նեղվածությունից, քան եթե նրանք ընդունակ լինեին անհատականացման։ Սակայն այդ ընդհանուր դիմազրկությունը, որին ԽՍՀՄ֊ում ամեն ինչ հեշտ ու հանգիստ է թվում, կարո՞ղ է արդյոք համարվել առաջընթաց։ Ես անձամբ այդպես չեմ կարծում։
  11. Ողջույն քեզ, միակ հույս
  12. Կամ գոնե գիտի միայն այն, ինչ հաստատում են նրա կարծիքն ու պատկերացումները։
  13. Մեր անթաքույց զարմանքի առջեւ ուսանողն, իհարկե, ավելացրեց․ «Ես հասկանում եմ, եւ մենք հասկանում ենք այսօր, որ դա անհեթեթ դատողություն է։ Օտար լեզուն, երբ այլեւս պիտանի չէ կրթելու համար, կարող է դեռեւս սովորեցնել»։
  14. Հետո ես լսեցի այդ հրաշամանուկին, ստրադիվարիուսի վրա նա կատարեց Պագանինիի եւ Գունոյի մի պո֊պուրի, եւ պետք է խոստովանեմ, որ ցնցող էր։
  15. Էժեն Դաբին, որի հետ խոսում էի գերազանցության այդ բարդույթի մասին, եւ որի ծայրահեղ համեստությունը նրան առանձնահատուկ զգայուն էր դարձնում այդ բարդույթի նկատմամբ, ինձ մեկնեց «Մեռած հոգիների» երկրորդ հատորը, որը վերընթերցում էր։
        «Մեզնից շատերը, հատկապես երիտասարդները, չափազանց շատ են փառաբանում ռուսական առաքինությունները, բայց այդ առաքինություններն իրենց մեջ զարգացնելու փոխարեն նրանք մտածում են միայն դրանք ցուցադրելու մասին, եւ գոռում են Եվրոպային․ «Նայե՛ք, օտարերկրացիներ, մենք ձեզնից լավն ենք»։
       Այդ սնապարծությունը սարսափելի վնասակար է։ Ուրիշներին նյարդայնացնելուց բացի, այն վնասում է նաեւ այն ցուցաբերողին։ Պարծենկոտությունը ստորացնում է աշխարհիս ամենագեղեցիկ արարքը… Անձամբ ես անցողակի վհատությունը գերադասում եմ ինքնաբավականությունից։ Ռուսական այդ սնապարծությունը, որի մասին ցավով էր խոսում Գոգոլը, զարգացվում եւ խրախուսվում է այսօրվա դաստիարակությամբ։
  16. Վերջերս հրապարակված արհեստական վիժեցման դեմ օրենքը շփոթության մեջ է գցել բոլոր նրանց, ովքեր անբավարար աշխատավարձի պատճառով ի վիճակի չեն ընտանիք կազմել եւ երեխաներ մեծացնել։ Միեւնույն ժամանակ այն շփոթույան մեջ է գցել նաեւ այլ մարդկանց, եւ բոլորովին այլ պատճառներով․ չէ՞ որ այդ օրենքի կապակցությամբ խոստացել էին կազմակերպել մի փոքրիկ հանրաքվե, ժողովրդական հարցում, որը պիտի որոշեր նրա ընդունումն ու գործադրումը։ Զգալի մեծամասնությունը (ճիշտ է, քիչ թե շատ բացահայտորեն) դեմ է արտահայտվել այդ օրենքին։ Սակայն հասարակական կարծիքը շրջանցվել է, եւ օրենքն, այնուամենայնիվ, ընդունվել է, ի զարմանս համարյա բոլորի։ Թերթերը, հասկանալի է, տպագրել են միայն հավանություններ։ Այս թեմայով ես որոշ բանվորների հետ զրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում լսել եմ միայն զուսպ կշտամբանքներ, հաշտվողական գանգատ։
       Բայցեւայնպես, արդյոք ինչ֊որ իմաստով արդարացված չէ՞։ Այն հրապարակվել է ի պատասխան բազմաթիվ ցավագին չարաշահումների։ Բայց ի՞նչ ասել, մարքսիստական տեսանկյունից մի փոքր ավելի առաջ համասեռամոլների դեպ հրապարակված օրենքի մասին, որը նրանց հավասարեցնելով հակահեղափոխականներին (քանզի ոչ հարմարվողականությունը հետապնդվում է նաեւ սեռական հարցերում), դատապարտում է հինգ տարվա աքսորի, պատժի կրկնության սպառնալիքով, եթե նրանք չուղղվեն աքսորի ընթացքում։
  17. Եվ ասես ի արտացոլումն դրա, ինչպիսի ստրկամտություն, ինչպիսի ստորաքարշություն կա ծառաների մեջ․ ոչ հյուրանոցների ծառաների, որոնք շատ հաճախ ունեն կատարյալ արժանապատվության զգացում (թեեւ շատ սրտակից են), այլ նրանց մեջ, ովքեր գործ ունեն ղեկավարների, «պատասխանատուների» հետ։
  18. Շտապում եմ, սակայն, ավելացնել հետեւյալը։ Սեւաստոպոլի քաղաքային զբոսայգում մի հաշմանդամ երեխա, որը չի կարողանում շարժվել առանց հենակների, անցնում է նստարանների առջեւով, որտեղ նստած են զբոսանքի եկած մարդիկ։ Ես երկար դիտում եմ, թե ինչպես է նա ողորմություն հավաքում։ Այն 20֊ից, որոնց նա դիմում է, 18֊ը տալիս են, բայց, անշուշտ, սրտաշարժվելով նրա հիվանդությունից։
  19. Կմտածեք, թե հորինում եմ, այդպես չէ՞։ Ավաղ՝ ոչ։ Եվ ոչ ոք չի կարող ասել, որ տվյալ դեպքում մենք գործ ունեինք մի հիմար ու ձախողակ ստորադաս պաշտոնյայի հետ։ Ո՛չ, մեզ հետ էին եւ վիճաբանությանը մասնակցում էին բազմաթիվ անձինք, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում եւ, համենայնդեպս, կատարելապես տեղյակ էին «սովորություններին»։
  20. X֊ն ինձ բացատրում է, որ ընդունված է «ճակատագիր» բառից հետո (որը ես գործածել էի) նշել մի մակդիր, երբ խոսքը ԽՍՀՄ֊ի ճակատագրի մասին է։ Ես, ի վերջո, առաջարկեցի «փառավոր» բառը, որը, ինչպես ինձ ասաց X֊ը…, գործածվում էր բոլոր քվեարկություններին կից։ Դրան հակառակ նա ինձ խնդրեց ջնջել «մեծ» բառը, որը ես դրել էի «միապետից» առաջ։ Միապետը չի կարող «մեծ» լինել։
  21. Եթե ինձ չստիպեին հայտարարել, որ Ֆրանսիայի երիտասարդությունն ինձ ոչ սիրում է եւ ոչ էլ հասկանում։ Եվ որ ես պարտավորվում էի այսուհետ գրել միայն ժողովրդի համար։
  22. Մարդկային, համամարդկային (գերմ․)։
  23. Այդ դարաշրջանի դրամատուրգների մեծությունն այն էր, որ նրանք (հեղինակները) ապրում եւ ստեղծագործում էին ժողովրդի հետ լիակատար ներդաշնակության մեջ։
  24. Բայց, կասեն նրանք, ի՞նչ գործ ունենք մենք այսօր Քիտսերի, Բոդլերների, Ռեմբոների եւ նույնիսկ Ստենդալների հետ։ Նրանց արժեքը մեր աչքին պահպանվում է միայն այնքանով, որքանով նրանք արտացոլում են այն մահամերձ եւ նեխած հասարակությունը, որի պտուղներն են իրենք։ Եթե նրանք չեն կարող գոյատեւել այսօրվա հասարակության մեջ, ապա ավելի վատ նրանց համար եւ ավելի լավ մեզ համար, որ այլեւս ոչինչ չունենք սովորելու ոչ նրանցից, ոչ իրենց նմաններից։ Գրողը, որը կարող է մեզ կրթել այսօր, նա է, ով այսօրվա հասարակարգում գտնում է իր լիարժեք տեղը, եւ որին ընդհակառակը, կարող է հուզավառել այն, ինչը կկաշկանդեր առաջիններին։ Այլ կերպ ասած՝ նա, ով հավանություն է տալիս, շնորհավորում է ինքն իրեն ու ծափահարում։
       — Բայց ես կարծում եմ, որ ճիշտ այդ ծափահարողների գրվածքներն են, որ շատ քիչ դաստիարակչական արժեք ունեն եւ որ իր մշակույթը զարգացնել կամեցող ժողովուրդը կարիք չունի լսելու նրանց։ Ոչինչ այնքան արժեքավոր չէ կրթվելու համար, որքան այն, ինչը մտորելու տեղիք է տալիս։
       Ինչ վերաբերում է այսպես կոչված հայելու գրականությանը, այսինքն այն, որը սահմանափակվում է միայն հասարակության, իրադարձությունների, դարաշրջանի պարզ արտացոլանքը լինելով, ապա ես արդեն ասել եմ իմ կարծիքը։
       Ինքնահայեցողությունը (եւ ինքնազմայլումը) կարող է լինել դեռ շատ երիտասարդ հասարակության առաջին հոգսը, բայց շատ ցավալի կլիներ, որ այդ առաջին հոգսը լիներ նրա միակն ու վերջինը։
  25. Սոչիի մոտակայքում գտնվող մի եկեղեցում մենքի ականատես եղանք պարի դասի։ Գլխավոր զոհասեղանի տեղում զույգեր էին պտտվում ֆոքստրոտի կամ տանգոյի հնչյունների տակ։
  26. Այս հաշվարկներում «օրերը» ենթարկվում են տասնորդական բաժանումների։
  27. Պե՞տք է արդյոք հիշեցնել, որ տեսականորեն ռուբլին հավասար է 3 ֆրանսիական ֆրանկի, այսինքն՝ օտարերկրացին, գալով ԽՍՀՄ, 3 ֆրանկով գնում է յուրաքանչյուր ռուբլու թղթադրամը։ Բայց ռուբլին իր գնողունակությամբ բոլորովին չի գերազանցում ֆրանկին։ Ավելին, որոշ ապրանքներ (եւ ամենաանհրաժեշտները) դեռ շատ բարձր գին ունեն (ձու, կաթ, միս, հատկապես կարագ եւ այլն), ինչ վերաբերում է հագուստին…
  28. Հետագայում ես իմացա, որ այդ օրինակելի Բոլշեւո քաղաքում բնակության ընդունվում էին միայն հանցագործմատնիչները։
  29. Անտեր երեխաներ։
  30. Մի գրողի օրագիրը։
  31. Ա՜հ, որքան շատ են այդ ազնիվ հոգիները, որոնք սկսում են տանջվել, որոնք ավելի ու ավելի կտանջվեն, մինչեւ ստիպված լինեն, ի վերջո, ընդունել սխալը։
       «Լինելով նախկին կոմունիստական ակտիվիստ, խորհրդային պաշտոնյա, որը երեք տարուց ավելի աշխատել է մամուլում՝ պրոպագանդայի ապարատում եւ ձեռնարկությունների տեսչութչունում, ես ներքին ծանր պայքարից եւ իմ կյանքի ամենաբուռն հակամարտություններից հետո գալիս եմ նույն եզրակացությունների, ինչ որ դուք»— գրում է ինձ Ա․ Ռուդոլֆը՝ Abschied Sovietrussland֊ի հեղինակը։
  32. Գոնե, երբ չի սկսում կատակել, ինչպես օրինակ, երբ գրում է․ «Ընդունելության սրահում… տեսնում եմ Միներվայի, Յուպիտերի, Դիանայի արձանները։ Բանվորներն ընդամենը մի փոփոխություն են կատարել։ Նրանք ավելացրել են Լենինի բրոնզե կիսանդրին։
       Առաջին հայացքից անհաստանալի է թվում, թե ինչ կապ կարող է լինել Լենինի եւ Միներվայի միջեւ։ Սակայն․ դա իրականություն է։ Դա ապացուցում է, որ կոմունիզմը մարդկության բազմադարյա թատմության բնական, տրամաբանական եւ անխուսափելի հետեւանքն է, ամենաբարձր եւ ամենաբարոյական մշակույթի ժառանգորդը» (խորհրդային թերթեր)։
  33. Եթե յուրաքանչյուր երեխա ունենար իր առանձին տեղը, դրանց թիվը պիտի հասներ 2.000.000֊ի։ Սակայն դրա իրավունքն ունեցող 8 երեխայից միայն մեկն է, որ առանձին տեղն ունի։ Ի՞նչ կլինի իրավիճակը 1937թ․, երբ սպասվում է, որ աշխատավորների թիվը կհասնի 28.000.000֊ի։ Եթե դարձյալ հաշվենք միայն մանկասալյակները, առանձին տեղ կունենան միայն 700.000 երեխաներ, մինչդեռ անհրաժեշտ է 2.800.000 տեղ, եթե բոլորին պետք լինի ապահովել սննդով։ Այնպես որ, յուրաքանչյուր 4֊ից միայն մեկ երեխա կունենա իր առանձին տեղը, եթե ծրագիրն իրագործվի ամբողջապես։
       (Սըր Ուլտեր Սիտրայն․ «Ես ճշմարտություն եմ փնտրում ԽՍՀՄ֊ում», էջ 296)։
  34. «Ճառ Մաքսիմ Գորկու մասին», «Ճառ ուղղված Մոսկվայի ուսանողներին», որոնք դուրս են մնացել գրքի «Հավելվածից», «Զինվորագրված գրականությունում» տեղադրելու համար։
  35. «Պրավդա Վոստոկան» (1936, դեկտեմբերի 20) ցավով նշում է, որ ստիպված են ընդունել, որ անգրագիտության վերացման ծրագիրը չտվեց սպասվող արդյունքները։ Ամբողջովին կամ մասամբ անգրագետ 7.000.000 մարդկանց միայն 30-40% է համաձայնել հաճախել դասերի, «որի արդյունքում «վերացման» արժեքը հասնում է անձը 800 ռուբլու, նախատեսված 25 ռուբլու փոխարեն»։ Մի քաղաքում (Կոկանդում), որտեղ պարծենում էին, թե մինչեւ 1936թ․ վերջը ամբողջովին կիրականացնեն այդ ծրագիրը, անգրագետների թիվը մայիսին հասնում էր 8023֊ի, 9567֊ի՝ օգոստոսին։ 11014֊ի՝ սեպտեմբերի 15֊ին, եւ 11645֊ի՝ հոկտեմբերի 1֊ին։ (Հուսանք, որ քաղաքի բնակչությունը համամասնորեն աճում է գյուղական բնակչության ներգաղթի հաշվին, այլապես պիտի եզրակացնեինք, որ կարդալ իմացողներն էլ են ետ վարժվում)։ Տաշքենդի նման մեծ քաղաքում հաշվվում է 60 հազար անգրագետ։ Բայց 757 գրանցվածներից միայն 60֊ն են հաճախում դասերի։ Հենց նրանցով էլ հիացնում են ճանապարհորդներին»
  36. Ճիշտ, ինչպես պետությունը տիրապետում է տնտեսական գործընթացի նյութական տարրերին, այնպես էլ բռնակալությամբ տիրում է մարդկային տարրերին։
       Աշխատավորներն այլեւս չեն կարող իրենց աշխատուժը վաճառել որտեղ կամ ինչպես կամենան․ նրանք իրավունք չունեն ազատ երթեւեկել ԽՍՀՄ֊ի տարածքում (ներքին անձնագրեր)։ Գործադուլի իրավունքը վերացված է, եւ ստախանովականության մեթոդներին դիմադրելու յուրաքանչյուր փորձի դեպքում կիրառվում են ամենախիստ պատժամիջոցներ։ (Լյուսիեն Լորա․ «Մի հայացք ռուսական տնտեսությանը» in «LʼHomme re՛el» N38} 1937 փետրվար)։
  37. Դրան հակառակ շատ հաճախ է պատահում, որ մարդուն հեռացնում են նրա շարքերից, իսկ նրանից այն կողմ Սիբիրն է։
  38. Ինչպես հիանալի ասում է Իվոնը․ «Կուսակցության մեջ մտնել, նշանակում է, միաժամանակ ծառայել իշխանությանը, կուսակցությանը եւ անձնական շահերին»։ Կատարյալ ներդաշնակություն, որից կախված է նաեւ երջանկությունը։
  39. Ես հանդիպել եմ ծովային նավատորմի բազմաթիվ ծառայողների՝ սպաների եւ ծովայինների։ Ինձ շատ հուզեցին սպաների եւ հասարակ մարդկանց, ինչպես նաեւ հենց մարդկանց միջեւ հարաբերությունները, որոնք սրտաբուխ, այնքան եղբայրական ու պարզ էին թվում։ Թերթերը տարածեցին մի պատմություն․ իբր մոսկովյան մեծ ռեստորաններից մեկում ես տեսել էի, թե ինչպես, մի քանի սպաների ներս մտնելուն պես, ողջ հասարակությունը ոտքի էր կանգնել եւ շարվել զինվորների նման։ Այնքան անհեթեթ հորինվածք, որ ես անհրաժեշտ չհամարեցի հերքել այն։
  40. Մարքսի եւ Էնգելսի ողջ ստեղծագործության հիմքում ընկած է արտասովոր մի մեծահոգություն կամ ավելի շուտ արդարության հրամայական պահանջ։
  41. Ես այդ բառը վերցրել եմ մարքսիստական բառապաշարից։ Այն գործածել է Լենինը իր «Պետություն եւ հեղափոխություն» գործում։ «Պետությունը մեռնում է» արտահայտությունը շատ հաջող է ընտրված, քանզի արտացոլում է միաժամանակ գործընթացի դանդաղությունն ու տարերայնությունը (Երկերի լիակատար ժողոժածու, XXI)։
  42. Պ․ Իվոն «Ինչ է դարձել ռուսական հեղափոխությունը»։
  43. 1936 թվականին ամսական միջին աշխատավարձի գնողունակությունը հավասար էր 225 կգ աշորայի հացի։ 1914֊ին 30 ռուբլու գնողունակությունը, որ բանվորը վաստակում էր ամեն ամիս, հավասար էր 600 կգ։
  44. Դրանով է բացատրվում վերջին ժամանակների սոսկալի ճնշումները։ Եվ սակայն Ստալինն ինքն էր ասում մի քանի տարի առաջ․ «Երկուսից մեկը․ կամ մենք կհրաժարվենք լավատեսությունից, բյուրոկրատական մեթոդներից եւ թույլ կտանք, որ մեզ քննադատեն անկուսակցական բանվորներն ու գյուղացիները, որոնք տառապում են մեր սխալներից, կամ դժգոհությունները կկուտակվեն եւ նրանց քննադատությունը կդրսեւորվի ըմբոստացման միջոցով»։ (Հատված Ստալինի ճառից, մեջբերումը՝ Սուվարինի․ «Ստալին», էջ 350)։
  45. Ֆրիդմանը ջանում է ստախանովականությունը դիտել որպես աշխատավարձի բարձրացման հնարամիտ միջոց։ Վախենում եմ, որ դա ավելի շուտ հասարակ բանվորից ավելի բարձր արտադրողականություն պահանջելու միջոց է։
  46. Պաշտոնական վիճակագրությունը մեզ տեղեկացնում է, որ 1927 թվից 1925 թվականը ծանր արդյունաբերության բանվորների միջին աշխատավարձն անբողջությամբ աճել է 52 տոկոսով, բայց աճը կազմել էր 94,8 տոկոս եւ 103,3 տոկոս՝ առեւտրի բնագավառի աշխատավորներինը։ Բացի այդ, ռուբլու գնողականության նվազման պայմաններում, աշխատավարձի այդ բարձրացումը բոլորովին չի նշանակում կենսամակարդակի բարձրացում։
  47. Խոսքն այն մասին չէ, որ բանվորը ստանա իր աշխատանքի լիակատար արդյունքը։ Ո՛չ Մարքսը, ո՛չ էլ Էնգելսը չէին նախատեսել դա։
       Ոմանց «գերաշխատանքը», որը կապիտալիստական հասարակարգում թույլ է տալիս մի փոքր թվի անգործությունը, հանգեցնում է այդպիսով ստեղծվող դասակարգերի միջեւ թշնամանքի սերմանմանը։ Այդ «գերաշխատանքը», ասում է Մարքսը, անխուսափելի է (եւ նա դրանով ընգծում է, որ բանվորը չպետք է հուսա անձնական շահույթ ստանալ իր ամբողջ աշխատանքից)։ «Գերաշխատանքի որոշակի քանակ,— ասում է նա,— պահանջվում է պատահարների դեպ ապահովագրության եւ այլնի համար»։ Թվարկումը երբեք լիականար չէր լինի։ Պետք է դրան գումարել եւ որոշ խնայողություններ՝ ուղղված բացի մեքենայի պահման ծախսերից, «որոշակի տարրերի ստեղծմանը, որոնք պիտի ծառայեն նոր առաջընթացին»։ Ավելացնենք դրան, քանզի մեզ այդպես է ստիպում հարեւան երկրների ոչ֊սոցիալիստականացումը, Կարմիր բանակի պահման ծախսերը (դա միայն մեկ երկրում «սոցիալիզմի» հաստատման անհրաժեշտ հետեւանքն է)։ Կարծում եմ, որ դա Մարքսը կընդուներ։ Բայց նրան հրեշավոր կթվար, որ ոմանց (մեծամասնության) գերաշխատանքը պիտի ապահովեր մյուսների գերաշխատավարձը։ Այդպես հանգում ենք «արտոնյալների» դասի կազմավորմանը եւ ոչ թե «նյութական աշխատանքին նվիրվող ժամանակի կրճատմանը» ։Կապիտալ, XIV։