«Վիշապը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
Տող 63. Տող 63.
 
==Գործողություն առաջին։==
 
==Գործողություն առաջին։==
  
Ընդարձակ, հարմար խոհանոց, շատ մաքուր, խորքում մեծ օջախ։ Քարե հատակը փայլում է։ Օջախի դիմաց, ճոճաթոռի մեջ նիրհում է կատուն։
 
  
<b>Լանցելոտ</b>(ներս է գալիս, շուրջն է նայում, բացականչում է)։ Պարո՜ն տանտեր։ Տիկի՜ն տանտիրուհի։ Ո՞վ կա ողջ, արձագանքի՛ր։ Ոչ ոք… Տունը դատարկ է, դարպասները բաց են, դռները կողպված չեն, պատուհանները կրնկի վրա բաց են։ Ինչ լավ է, որ ես ազնիվ մարդ եմ, թե չէ հիմա ստիպված էի դողալ, շուրջս նայել, ընտրել ամենաթանկ իրերը ու ամբողջ ուժով փախչել, երբ այդքան հանգստանալ եմ ուզում։ (Նստում է)։ Կսպասենք։ Պարո՛ն կատու։ Ձեր տերերը շո՞ւտ են վերադառնալու։ Հմ՞։ Դուք լռո՞ւմ եք։
+
<center><i>Ընդարձակ, հարմար խոհանոց, շատ մաքուր, խորքում մեծ օջախ։ Քարե հատակը փայլում է։ Օջախի դիմաց, ճոճաթոռի մեջ նիրհում է կատուն։</i></center>
 +
 
 +
 
 +
<b>Լանցելոտ</b> <i>(ներս է գալիս, շուրջն է նայում, բացականչում է)</i>։ Պարո՜ն տանտեր։ Տիկի՜ն տանտիրուհի։ Ո՞վ կա ողջ, արձագանքի՛ր։ Ոչ ոք… Տունը դատարկ է, դարպասները բաց են, դռները կողպված չեն, պատուհանները կրնկի վրա բաց են։ Ինչ լավ է, որ ես ազնիվ մարդ եմ, թե չէ հիմա ստիպված էի դողալ, շուրջս նայել, ընտրել ամենաթանկ իրերը ու ամբողջ ուժով փախչել, երբ այդքան հանգստանալ եմ ուզում։ (Նստում է)։ Կսպասենք։ Պարո՛ն կատու։ Ձեր տերերը շո՞ւտ են վերադառնալու։ Հմ՞։ Դուք լռո՞ւմ եք։
  
 
<b>Կատու։</b> Լռում եմ։
 
<b>Կատու։</b> Լռում եմ։
Տող 181. Տող 183.
 
<b>Կատու։</b> Ոչ։ Այս պատմության ամենատխուր մասն էլ հենց այն է, որ նրանք ժպտում են։ Սո՛ւս։ Բարեւ ձեզ։ Եկեք ընթրենք, իմ թանկագին ընկերներ։
 
<b>Կատու։</b> Ոչ։ Այս պատմության ամենատխուր մասն էլ հենց այն է, որ նրանք ժպտում են։ Սո՛ւս։ Բարեւ ձեզ։ Եկեք ընթրենք, իմ թանկագին ընկերներ։
  
Ներս են գալիս Էլզան եւ Շարլեմանը։
+
<br>
 
+
<center><i>Ներս են գալիս Էլզան եւ Շարլեմանը։</i></center>
 +
<br>
 
<b>Լանցելոտ։</b> Ոջո՜ւյն, բարի պարոն եւ սքանչելի օրիորդ։
 
<b>Լանցելոտ։</b> Ոջո՜ւյն, բարի պարոն եւ սքանչելի օրիորդ։
  

01:37, 17 Նոյեմբերի 2013-ի տարբերակ

Վիշապը

հեղինակ՝ Եվգենի Շվարց
թարգմանիչ՝ Հաշվիչ , Թանաքոտ (ռուսերենից)

Գործող անձինք

Վիշապ։

Լանցելոտ։

Շարլեման — արխիվարիուս։

Բուրգոմիստր։

Հենրիխ — նրա որդին։

Կատու։

Ավանակ։

Առաջին ջուլհակ

Երկրորդ ջուլհակ

Գլխարկագործ֊վարպետ։

Երաժշտական գործերի վարպետ։

Դարբին։

Էլզայի առաջին ընկերուհի։

Էլզայի երկրորդ ընկերուհի։

Էլզայի երրորդ ընկերուհի։

Ժամապահ։

Այգեպան։

Առաջին քաղաքացի։

Երկրորդ քաղաքացի։

Առաջին քաղաքացուհի։

Երկրորդ քաղաքացուհի։

Տղա։

Ցրիչ։

Բանտապահ։

Ծառաներ, հսկողներ, քաղաքացիներ։


Գործողություն առաջին։

Ընդարձակ, հարմար խոհանոց, շատ մաքուր, խորքում մեծ օջախ։ Քարե հատակը փայլում է։ Օջախի դիմաց, ճոճաթոռի մեջ նիրհում է կատուն։


Լանցելոտ (ներս է գալիս, շուրջն է նայում, բացականչում է)։ Պարո՜ն տանտեր։ Տիկի՜ն տանտիրուհի։ Ո՞վ կա ողջ, արձագանքի՛ր։ Ոչ ոք… Տունը դատարկ է, դարպասները բաց են, դռները կողպված չեն, պատուհանները կրնկի վրա բաց են։ Ինչ լավ է, որ ես ազնիվ մարդ եմ, թե չէ հիմա ստիպված էի դողալ, շուրջս նայել, ընտրել ամենաթանկ իրերը ու ամբողջ ուժով փախչել, երբ այդքան հանգստանալ եմ ուզում։ (Նստում է)։ Կսպասենք։ Պարո՛ն կատու։ Ձեր տերերը շո՞ւտ են վերադառնալու։ Հմ՞։ Դուք լռո՞ւմ եք։

Կատու։ Լռում եմ։

Լանցելոտ։ Իսկ ինչո՞ւ, թույլ տվեք հարցնել։

Կատու։ Երբ դու տաք ու փափուկ տեղում ես, ավելի խելամիտ է ննջելն ու լռելը, թանկագի՛նս։

Լանցելոտ։ Իսկ որտե՞ղ են, այնուամենայնիվ, տերերդ։

Կատու։ Նրանք հեռացել են, եւ դա ծայրահեղ հաճելի է։

Լանցելոտ։ Դու նրանց չե՞ս սիրում։

Կատու։ Սիրում եմ մորթուս ամեն մի մազիկով, թե՛ թաթերով, թե՛ բեղերով, բայց նրանց սպառնում է մեծ ողբերգություն։ Հոգիս հանգստանում է, միայն երբ նրանք հեռանում են։

Լանցելոտ։ Ահա՛ թե ինչ։ Ուրեմն նրանց չարի՞ք է սպառնում։ Իսկ ի՞նչ չարիք։ Լռո՞ւմ ես։

Կատու։ Լռում եմ։

Լանցելոտ։ Ինչո՞ւ։

Կատու։ Երբ դու տաք ու փափուկ տեղում ես, ավելի խելամիտ է ննջել ու լռել, քան փորփրել տհաճ ապագան։ Մյաո՜ւ։

Լանցելոտ։ Կատո՛ւ, դու ինձ վախեցնում ես։ Խոհանոցում այնքան հարմար է, օջախի կրակը այնպես հոգածու է վառած։ Ես պարզապես չեմ ուզում հավատալ, որ այս հաճելի ու ընդարձակ տանը չարիք է սպառնում։ Կատո՛ւ։ Ի՞նչ է պատահել։ Պատասխանի՛ր ինձ։ Դե՛։

Կատու։ Թույլ տվեք ինձ մոռացության տրվել, անցո՛րդ։

Լանցելոտ։ Լսիր, կատո՛ւ, դու ինձ չգիտես։ Ես այնքան թեթեւ մարդ եմ, որ ինձ փետուրի պես ամբողջ աշխարհով տանում է։ Ու ես շատ հեշտ եմ ուրիշի գործերին խառնվում։ Այդ պատճառով ես տասնինը անգամ վնասվել եմ թեթեւ, հինգ անգամ՝ ծանր, եւ երեք անգամ՝ մահացու։ Բայց ես դեռ ողջ եմ, որորհետեւ ոչ միայն փետուրի պես թեթեւ եմ, այլեւ էշի պես համառ։ Դե խոսի՛ր, կատու, ի՞նչ է պատահել։ Մեկ էլ տեսար փրկեմ տերերիդ։ Ինձ հետ այդպես շատ է պատահել։ Դե֊դե՛։ Ի՞նչ է անունդ։

Կատու։ Մաշենկա։

Լանցելոտ։ Ես կարծում էի՝ դու տղա ես։

Կատու։ Այո, ես տղա եմ, բայց մարդիկ երբեմն այնքա՜ն անուշադիր են։ Տերերս մինչեւ հիմա զարմանում են, որ դեռ ոչ մի անգամ ձագեր չեմ ունեցել։ Ասում են՝ բա ինչո՞ւ այդպես, Մաշենկա ջան։ Բարի՜ մարդիկ, խե՜ղճ մարդիկ։ Ու էլ ոչ մի բառ չեմ ասի։

Լանցելոտ։ Ասա՛ գոնե՝ ո՞վ են նրանք՝ քո տերերը։

Կատու։ Պարոն արխիվարիուս Շարլեմանը, ու նրա միակ դուստր Էլզան, ում թաթիկները այնքան փափուկ են, նուրբ, բարի, սուսիկ֊փուսիկ Էլզան։

Լանցելոտ։ Իսկ նրանցից ո՞ւմ է սպառնում չարիք։

Կատու։ Ահ, Էլզային, ու հետեւաբար՝ մեզ բոլորիս։

Լանցելոտ։ Իսկ ի՞նչ է նրան սպառնում։ Դե՞։

Կատու։ Մյաո՜ւ։ Ահա արդեն չորս հարյուր տարի է, որ մեր քաղաքի վերեւում բնակություն է հաստատել վիշապը։

Լանցելոտ։ Վիշա՞պ։ Հիասքանչ է։

Կատու։ Նա մեր քաղաքի վրա տուրք է դրել։ Ամեն տարի վիշապը իրեն աղջիկ է ընտրում։ Եւ մենք, առանց մլավելու, նրան տալիս ենք վիշապին։ Ու նա տանում է աղջկան իր քարանձավը։ Ու մենք այլեւս երբեք չենք տեսնում աղջկան։ Ասում են, որ նրանք այնտեղ մահանում են զզվանքից։ Ֆռռ։ Կորի՛ր, կորի՞ր այստեղից։ Պշտ։

Լացնելոտ։ Այդ ո՞ւմ հետ ես։

Կատու։ Վիշապի։ Նա ընտրել է մեր Էլզային։ Անիծվա՜ծ մողեսը։ Ֆ֊ֆֆֆ՜։

Լանցելոտ։ Քանի՞ գլուխ ունի նա։

Կատու։ Երեք։

Լանցելոտ։ Կարգին է։ Իսկ քանի թա՞թ։

Կատու։ Չորս։

Լանցելոտ։ Դե, դա տանելի է։ Ճանկերո՞վ։

Կատու։ Այո։ Հինգ ճանկ ամեն թաթին։ Ամեն մի ճանկը եղջերվի պոզի չափ։

Լանցելոտ։ Լո՞ւրջ։ Իսկ սո՞ւր են ճանկերը։

Կատու։ Դաշույնների պես։

Լանցելոտ։ Այսպե՜ս։ Դե, իսկ բոց արտաշնչո՞ւմ է։

Կատու։ Այո։

Լանցելոտ։ Իսկակա՞ն։

Կատու։ Անտառներ են վառվում։

Լանցելոտ։ Ահա։ Թեփո՞ւկավոր է։

Կատու։ Թեփուկավոր։

Լացնելոտ։ Ու, չլինի՞ թեփուկն էլ ամուր է։

Կատու։ Հիմնավոր է։

Լանցելոտ։ Բայց եւ այնպե՞ս։

Կատու։ Ալմաստը չի կտրում։

Լացնելոտ։ Ահա։ Պատեկերացնում եմ։ Բո՞յը։

Կատու։ Եկեղեցու չափ։

Լանցելոտ։ Ահա, ամեն ինչ պարզ է։ Դե՛, շնորհակալ եմ, կատո՛ւ։

Կատու։ Դուք կռվելո՞ւ եք նրա հետ։

Լանցելոտ։ Տեսնենք։

Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցեեւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։

Լացնելոտ։ Շնորհակալ եմ, կատո՛ւ։

Կատու։ Ոտքի՛ կանգնեք։

Լացնելոտ։ Ի՞նչ պատահեց։

Կատու։ Նրանք գալիս են։

Լանցելոտ։ Գոնե նա ինձ դուր գար, ա՜հ, եթե նա ինձ դուր գա՜ր։ Դա այնպե՜ս օգնում է… (նայում է պատուհանից) Դո՜ւր է գալիս։ Կատո՛ւ, նա հավես աղջիկ է։ Ի՞նչ է։ Կատո՜ւ։ Նա ժպտո՞ւմ է։ Նա միանգամայն հանգի՛ստ է։ Ու նրա հայրն էլ զվարթ ժպտում է։ Դու ի՞նչ է, խաբե՞լ ես ինձ։

Կատու։ Ոչ։ Այս պատմության ամենատխուր մասն էլ հենց այն է, որ նրանք ժպտում են։ Սո՛ւս։ Բարեւ ձեզ։ Եկեք ընթրենք, իմ թանկագին ընկերներ։


Ներս են գալիս Էլզան եւ Շարլեմանը։


Լանցելոտ։ Ոջո՜ւյն, բարի պարոն եւ սքանչելի օրիորդ։

Շարլեման։ Ողջույն, երիտասարդ։

Լանցելոտը։ Ձեր տունը այնպես հյուրընկալ էր նայում ինձ, ու դարպասնեը բաց էին, ու խոհանոցում էլ կրակ էր վառվում, որ ես եկա առանց հրավերի։ Ներեցեք։

Շարլեման։ Պետք չէ ներողություն խնդրել։ Մեր դռները բոլորի համար բաց են։

Էլզա։ Նստեք, խնդրեմ։ Տվեք ինձ Ձեր գլխարկը, ես այն կկախեմ դռան հետեւում։ Հիմա սեղան կգցեմ… Ի՞նչ է եղավ Ձեզ։

Լանցելոտ։ Ոչինչ։

Էլզա։ Ինձ թվաց, թե Դուք… վախեցաք ինձից։

Լանցելոտ։ Ոչ ոչ… Դա ես հենց այնպես։

Շարլեման։ Նստեք, ընկեր իմ։ Ես սիրում եմ շրջիկներին։ Դա, գուցե նրանից է, որ ամբողջ կյանքս այս քաղաքից դուրս չեմ եկել։ Որտեղի՞ց եք գալիս։

Լանցելոտ։ Հարավից։

Շարլեման։ Եւ շա՞տ արկածներ եք ունեցել ճանապարհին։

Լացնելոտ։ Ա՜հ, նույնիսկ ավելին, քան կուզեի։

Էլզա։ Դուք երեւի հոգնած կլինեք։ Դե նստեք, ի՞նչ եք կանգնած մնացել։

Լանցելոտ։ Շնորհակալություն։

Շարլեման։ Մեզ մոտ դուք կարող եք լավ հանգստանալ։ Մեր քաղաքը շատ հանգիստ է, այստեղ երբեք եւ ոչինչ տեղի չի ունենում։

Լացնելոտ։ Երբեք֊երբե՞ք։

Շարլեման։ Երբեք֊երբեք։ Անցյալ շաբաթ, ճիշտ է, շատ ուժեղ քամի էր։ Քիչ էր մնում մի տան կտուրը տաներ։ Բայց դա այնքան էլ մեծ իրադարձություն չէ։

Էլզա։ Ահա եւ ընթրիքը։ Խնդրեմ։ Մի քաշվեք։

Լացնելոտ։ Ներեք ինձ, բայց… Դուք ասում եք, որ քաղաքը շատ հանգի՞ստ է։

Էլզա։ Իհարկե։

Լացնելոտ։ Իսկ… իսկ վիշա՞պը։

Շարլեման։ Ահ, նա… Դե, մենք այնքան ենք սովորել նրան։ Նա արդեն չորս հայրուր տարի է մեզ մոտ է ապրում։

Լացնելոտ։ Բայց… ինձ ասել են, որ Ձեր աղջիկը…

Էլզա։ Պարոն անցորդ…

Լացնելոտ։ Իմ անունը Լանցելոտ է։

Էլզա։ Պարոն Լացնելոտ, ներեցեք, ես Ձեզ նկատողություն չեմ անում, բայց այնուամենայնիվ խնրդում եմ Ձեզ․ ոչ մի խոսք այդ մասին։

Լացնելոտ։ Ինչո՞ւ։

Էլզա։ Որովհետեւ էլ ոչինչ չես փոխի։

Լանցելոտ։ Ահա՞ թե ինչ։

Շարլեման։ Այո, ոչինչ չես կարող անել։ Մենք նոր զբոսնում էինք անտառում, ու ամեն ինչի մասին այնքան լավ, այնքան մանրամասն խոսեցինք։ Վաղը, հենց որ վիշապը տանի նրան, ես նույնպես կմեռնեմ։

Էլզա։ Հայրիկ, պետք չէ այդ մասին։

Շարլեման։ Ահա եւ վերջ, ահա եւ վերջ։

Լացնելոտ։ Ներեցեք, միայն մի հարց էլ։ Մի՞թե ոչ ոք չի փորձել կռվել նրա հետ։

Շարլեման։ Վերջին երկու հարյուր տարում՝ ոչ։ Մինչ այդ նրա հետ հաճախ էին մենամարտում, բայց նա սպանում էր բոլոր հակառակորդներին։ Նա զարմանահրաշ ստրատեգ է եւ վեհ մարտավար։ Նա թշնամու վրա