«Փարիզյան լուրեր»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Փարիզյան լուրեր |հեղինակ = Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ |թարգմանիչ = Ռ․ Տեր֊Խաչա...»:)
 
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]
 
}}
 
}}
 +
 +
― Մենք միասին չպետք է գայինք, ― ասաց Ռութը։ ― Շատերը գիտեն, որ մենք նույն հյուրանոցում ենք ապրում։
 +
 +
Հենրի Հեյվն Դելը ժպտաց, և նրանք ծիծաղեցին։ Ապրիլյան պայծառ առավոտ էր։ Նրանք հենց նոր էին Ելիսեյան Դաշտերից ուղղվել դեպի Անգլիական եկեղեցին։
 +
 +
― Ես կքայլեմ փողոցի մյուս կողմով, ― ասաց Հենրին, ― և հետո կհանդիպենք մուտքի մոտ։
 +
 +
― Ոչ, մենք նույնիսկ չպետք է միասին նստենք։ Ես կոմսուհի եմ, կատակիր, բայց իմացիր․ ինչ էլ որ անեմ, իմ արածի մասին կգրվի այդ անիծյալ «Բուլվարդիե»֊ում։
 +
 +
Նրանք մի պահ կանգ առան։
 +
 +
― Բայց ես չեմ ուզում թողնել ձեզ, ― ասաց Հենրին։ ― Դուք այնքան հմայիչ եք։
 +
 +
― Ես նույնպես, ― շշնջաց Ռութը։ ― Չէի կարծում, որ այդքան հաճելի մարդ եք։ Ինչևիցե, ցտեսություն։
 +
 +
Փողոցն անցնելիս նա կանգ առավ Դեբյուսիից մի հատված նվագող ավոմեքենայի զգուշացնող սուլոցից։
 +
 +
― Նախաճաշելո՞ւ ենք, ― ձայն տվեց Հենրին։
 +
 +
Կոմսուհին գլխով համաձայնության նշան արեց, բայց շարունակեց քայլել՝ նայելով ուղիղ իր առջև։ Հենրի Հեյվն Դելն անցավ փողոցը և արագ քայլեց առաջ՝ ժամանակ առ ժամանակ երջանիկ հայացք գցելով դիմացի մայթով անցնող կոմսուհուն։
 +
 +
«Հետաքրքիր է, եկեղեցիներում հեռախոսներ կա՞ն», ― մտածեց Հենրին։ Ինքը այդ կիմանա արարողությունից հետո։
 +
 +
Նա կանգնեց վերջին շարքում և, հայացքը Ռութից չկտրելով, ձանձրույթ էր պատճառում նրան։
 +
 +
Դա շատ մոդայիկ ամուսնություն էր։ Երբ հարսն ու փեսան դուրս էին գալիս եկեղեցու սրահից, հարսնացուն բռնեց Հենրիի թևն ու իրենց հետ տարավ փողոց։
 +
 +
― Ծիծաղելի է, չէ՞, ― ասաց հարսնացուն։ ― Պատկերացնո՞ւմ ես, Հենրի, քիչ էր մնում ամուսնանայի քեզ հետ։
 +
 +
Նրա ամուսինը ծիծաղեց։
 +
 +
― «Ինչի՞ վրա է ծիծաղում, ― մտածեց Հենրին։ ― Ես նրա հետ կամուսնանայի, եթե իսկապես նա միակը լիներ»։ Իսկ բարձրաձայն ասաց․
 +
 +
― Ես պետք է զանգահարեմ նախքան ընդունելությունը։
 +
 +
― Հյուրանոցում շատ հեռախոսներ կան։ Կողքիս եղիր։ Կուզենայի, որ առաջինը դու իմանայիր։
 +
 +
Հենրիին հաջողվեց զանգահարել միայն մեկ ժամ հետո։
 +
 +
― «Փարիզ» նավն ուշանում է, ― պատասխանեցին «Տրանսատլանտիկ» ընկերությունից։ ― Մենք կարող ենք ճիշտ ժամն ասել չորսից ոչ շուտ։
 +
 +
― Օ՜, ոչ, մսյո, դա անհնար է, ― պատասխանեց Հենրին։
 +
 +
Դե, ինչ արած։ «Ռից» հյուրանոցի նախասրահում նա միացավ հարսանքավորների խմբին ու գնաց տղամարդկանց համար հատկացված բարը։ Մարդ միշտ չի կարող կանանց հետ լինել։
 +
 +
― Որքա՞ն ժամանակ եք մնալու Փարիզում, Հենրի։
 +
 +
― Անորոշ հարց է։ Ես միշտ կարող եմ ասել, թե որքան ժամանակ կլինեմ Նյու֊Յորքում կամ Լոնդոնում, իսկ Փարիզում՝ դժվար է ասել։
 +
 +
Նա երկու բաժակ տարբեր տեսակի կոկտեյլ խմեց։ Ժամը մեկից մի քիչ պակաս, երբ աղմուկն ու իրարանցումն իրենց գագաթնակետին հասան, Հենրին դուրս եկավ Քաբոն փողոցը։ Ազատ տաքսի չկար, դռնապանները տաքսիները վարձում էին դե Ռիվոլի փողոցից։ Մի տաքսի, որի ոտնատեղին կանգնած էր դռնապանը, մոտեցավ մինչև հյուրանոցի մուտքը, բայց բաց կանաչավուն հագուստով, փոքրիկ, սևահեր մի աղջիկ արդեն սպասում էր։
 +
 +
― Օ՜, լսեցեք, ― ձայն տվեց Հենրին, ― պատահաբար դուք Բուայի կողմը չե՞ք գնում։
 +
 +
Հենրին դեռ խոսքը չվերջացրած մեքենա նստեց։ Նրա առավոտյան վերարկուն մի տեսակ ծանոթության դեր կատարեց։ Աղջիկը գլխով համաձայնության նշան արեց։
 +
 +
― Ես այնտեղ եմ նախաճաշելու։
 +
 +
― Իմ անունը Հենրի Դել է, ― ասաց նա՝ հանելով գլխարկը։
 +
 +
― Օ՜, ուրեմն այդ դո՞ւք եք Հենրի Դելը, ― ասաց աղջիկը եռանդով։ ― Ես Բեսսի Վինգն եմ։ Ծնունդով՝ Լեյթոնից։ Ես ճանաչում եմ ձեր բոլոր զարմիկներին։
 +
 +
― Հիանալի՛ է, ― բացականչեց Հենրին։
 +
 +
― Ես պետք է նշանս ետ տամ նախաճաշի ժամանակ, ― ասաց Բեսսին։ ― Եվ ձեզ կասեմ, թե որտեղ։
 +
 +
― Իսկապե՞ս ետ եք տալու ձեր նշանը։
 +
 +
― Այո՛, «Դոֆին» սրճարանում, ժամը մեկից֊երկուսը։
 +
 +
― Ես այնտեղ կլինեմ և ժամանակ առ ժամանակ կնայեմ ձեզ։
 +
 +
― Ինձ հետաքրքրում է, դրանից հետո նա ինձ տուն կտանի, թե ոչ, ― ասաց Բեսսին։ ― Ես Էմիլի Փոստի քաղաքավարության կանոնները չգիտեմ։
 +
 +
Հանկարծ Հենրին ասաց․
 +
 +
― Ոչ, ես կուղեկցեմ ձեզ։ Գուցե վատ զգաք կամ նման մի բան։ Ես կհսկեմ ձեզ։
 +
 +
― Ոչ, կեսորին հարմար չէ, ― ասաց Բեսսին՝ թափահարելով գլուխը։ ― Ես դեռ մի քանի շաբաթ այստեղ կլինեմ։
 +
 +
― Այսօր կեսօրին, ― ասաց Հենրին։ ― Գիտե՞ք, այսօր մի նավ է ժամանելու։
 +
 +
Փոքր֊ինչ վարանելուց հետո Բեսսին պատասխանեց․
 +
 +
― Ես համարյա ճանաչում եմ ձեզ։ Եկեք պայմանավորվենք այսպես՝ եթե տեսնեք, որ խոսելու ժամանակ գդալը թափահարում եմ ետ ու առաջ, ուրեմն կհանդիպեմ ձեզ հինգ րոպե հետո, դրսում։
 +
 +
Ռութը սպասում էր սեղանի մոտ։ Հենրին ծուլորեն խոսում էր նրա հետ՝ գրեթե տասը րոպե դիտելով նրա դեմքն ու սեղանի վրա ընկած գարնանային շողը։ Այնուհետև պատահական մի հայացքով նա գտավ Բեսսի Վինգին, որն իր հասակակից քսանվեցամյա մի երիտասարդի հետ տարվել էր խոսակցությամբ։
 +
 +
― Մեր տրամադրության տակ կունենանք միայն կեսօրը, իսկ հետո՝ ցտեսություն, ― ասաց Ռութը։
 +
 +
― Նույնիսկ ոչ կեսօրը, ― պատասխանեց Հենրին հանդիսավորությամբ, ― մեկ ժամից հետո դիմավորելու եմ նավը։
 +
 +
― Ափսոս Հենրի, որ այսպես ստացվեց։
 +
 +
― Շատ ափսոս։ Չափազանց ափսոս։
 +
 +
Հենրին անկեղծորեն տխրեց։
 +
 +
― Լավ է, որ այսպես եղավ, ― ասաց Ռութը, փոքր֊ինչ ջանք գործադրելով, ― դերձակի մոտ պետք է գնայի, բայց հետաձգեցի։ Հիշեցեք ինձ, երբ օպերա կամ Սեն֊Ժերմեն գնաք։
 +
 +
― Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մոռանամ ձեզ։
 +
 +
Քիչ հետո նա տեսավ գդալի շարժվելը։
 +
 +
― Թույլ տվեք առաջինը ես գնամ, ― ասաց Հենրին։ ― Չեմ կարող նստել ու նայել, թե ինչպես եք հեռանում այստեղից։
 +
 +
― Շատ լավ, ես կնստեմ այստեղ ու կմտածեմ։
 +
 +
Բեսսին սպասում էր տանձենու տակ, սրճարանի առաջ։ Նրանք փախչող երեխաների պես արագ խցկվեցին տաքսիի մեջ։
 +
 +
― Վա՞տ էր, ― հարցրեց Հենրին։ ― Ես դիտում էի ձեզ։ Խեղճ տղայի աչքերում արցունքներ կային։
 +
 +
― Այո, ― պատասխանեց Բեսսին, ― անչափ վատ էր։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ նշանը ետ տվեցիք։
 +
 +
― Որովհետև իմ առաջին ամուսնությունը ձախողվեց։ Երբ ամուսնացա, շուրջս այնքան շատ մարդ կար, որ չգիտեի, թե որին էի ավելի շատ սիրում։ Այնպես որ այլևս ասելու բան չկա, եթե հասկանում եք, թե ինչը նկատի ունեմ։ Ինչո՞ւ դա պետք է Հերշել Վինգը լիներ։
 +
 +
― Իսկ ի՞նչ կասեք այս մյուսի մասին։
 +
 +
― Այս ամուսնությունը նույնպես կձախողվեր, և համոզված եմ, մեղքն այս անգամ իմը կլիներ, ― պատասխանեց Բեսսին։
 +
 +
Նրանք նստել էին Բեսսիի ամերիկյան զով հյուրասենյակում և սուրճ էին խմում։
 +
 +
«Այսքան գեղեցիկ մի աղջիկ, ― մտածեց Հենրին, ― պետք է, որ շատ հանդիպումներ ունեցած լինի, երբ չկա հարմար մեկը, այլ պարզապես կան մարդիկ։
 +
 +
― Մի ժամանակ, երբ տասնվեց տարեկան էի, ― ասաց Բեսսին, ― կար մեկը, որը շատ նման էր ձեզ։ Նա ինձ չէր սիրում։
 +
 +
Հենրին գնաց ու նստեց աղջկա կողքին, բազկաթոռի վրա։
 +
 +
― Այդպես էլ է պատահում, ― ասաց նա։ ― Հավանաբար ամենաապահով ճանապարհը «նավերն եմ, որ անցնում են գիշերով»։
 +
 +
Բեսսին մի փոքր լարվեց։
 +
 +
― Ես չեմ ցանկանում հետամնաց երևալ, բայց մենք իրար չենք ճանաչում։
 +
 +
― Ինչպե՞ս թե, մենք ճանաչում ենք իրար։ Մի մոռացեք, որ ծանոթացանք այսօր առավոտյան։
 +
 +
― Սփոփանք՝ նշանը ետ տված մի կնոջ համար, ― ծիծաղեց Բեսսին։
 +
 +
― Շատ առանձնահատուկ, ― ասաց Հենրին։
 +
 +
Սենյակում լռություն էր։ Միայն վարագույրների վրա ասեղնագործված սիրամարգերն էին շարժվում ապրիլյան քամուց։
 +
 +
Քիչ հետո նրանք թևանցուկ կանգնել էին պատշգամբում և իրենց առջև փռված տերևների կանաչ ծովի վրայով նայում էին Հաղթական կամարին։
 +
 +
― Որտե՞ղ է հեռախոսը, ― հարցրեց Հենրին։ ― Մի անհանգստացեք, ես գիտեմ։ Նա ներս մտավ և վերցրեց Բեսսիի անկողնու մոտ դրված հեռախոսը։
 +
 +
― Սա Քոմփանի Ջենելա՞լն է։ Ի՞նչ տեղեկություն ունեք «Փարիզ» լաստանավից։
 +
 +
― Նավը դեռ Հավր չի հասել, մսյո։ Զանգահարեք մի քանի ժամից։ Ուշացումը Սաութհեմփթոնից է։
 +
 +
Վերադառնալով պատշգամբ, Հենրին ասաց․
 +
 +
― Դե լավ, գնանք ցուցահանդես։
 +
 +
―Ես պետք է գնամ, հասկանո՞ւմ եք, ― ասաց Բեսսին։ ― Այդ կինը՝ Մերի Թոլիվերը, որի մասին ձեզ պատմել եմ, միակ կինն է, որի հետ կարող եմ կիսվել։ Նա ինձ հասկանում է։
 +
 +
― Մեզ նույնպե՞ս։
 +
 +
― Նա երբեք չի իմանա։ Նա իմ կուռքն է եղել դեռ պատանեկան հասակից։ «Բեսսից այնքան էլ մեծ չէ», մտածեց Հենրին, երբ նրանք հանդիպեցին Մերիին, Քրիլիոն հյուրանոցի սրահում․ նա բաց շագանակագույն մաշկով կին էր, շատ կոկիկ։ Նրա նմաններին ֆրանսիացիներն անվանում են «Soignee», այսինք՝ մաքուր, նույնիսկ ավելի։ Նրա հետ մի ամերիկացի նկարիչ ու մի ավստրիացի քանդակագործ։ Հենրին հասկացավ, որ երկուսն էլ մի քիչ սիրահարված էին Մերիին կամ էլ շահագործում էին նրան իր փողի համար։ Դա երևում էր նրանց վարձած «Ռենո» մակնիշի թանկարժեք քաղաքային ավտոմեքենայից, որը նրանց տարավ Սենայի ափին տարածված կիրառական արվեստների ցուցահանդես։
 +
 +
Նրանք քայլեցին ամբողջ ցուցահանդեսի երկայնքավ, անցան քրոմից պատրաստված ցանկապատը, որը վկայում էր պողպատի արտադրության բարգավաճման մասին։ Հենրին, որ մի ժամանակ «Հորվարդ Լամփուն» ամսագրի արվեստի բաժնի խմբագիրն էր եղել, զուրկ չէր դիտողականությունից, սակայն չմասնակցեց նկարչի և քանդակագործի խոսակցությանը։ Հետո, երբ նրանք նստեցին ապերիտիվ խմելու, Բեսսին շատ մոտ նստեց նրան։ Մերի Թոլիվերը ժպտաց։ Նա նայեց Հենրիին գնահատող հայացքով։
 +
 +
― Դուք իրար վաղո՞ւվ եք ճանաչում, ― հարցրեց Մերին։
 +
 +
― Շատ վաղուց, ― ասաց Հենրին։ ― Նա ինձ քույր է գալիս։ Ինչևիցե, հիմա պետք է թողնեմ բոլորիդ․․․ հրաշալի կեսօրօց հետո։
 +
 +
Բեսսին նախատինքով նայեց նրան, ուզեց վեր կենալ, բայց զսպեց իրեն։
 +
 +
― Ես ձեզ ասացի, որ մի նավակ է գալու, ― ասաց նա մեղմորեն։
 +
 +
― Նավ, ― ճշտեց Բեսսին։
 +
 +
Երբ նա հեռացավ, տեսավ, թե ինչպես նկարիչը տեղափոխվեց աղջկա կողքի աթոռին, որն ինքն ազատել էր։
 +
 +
«Փարիզ» նավն ուշանում էր Սաութհեմփթոնից, և Հենրին չգիտեր ինչով զբաղվեր։ Երբ երկար ժամանակ որոշակի բանով չեք զբաղվել, դժվար է անցկացնել պարապ ժամերը։ Շատ ավելի դժվար է նրա համար, ով աշխատանքի է սովոր։ Գյուղում նա կարող էր վարժված լինել, բայց այստեղ միայն դեմքեր են երևում սեղանի շուրջը։ Եվ միշտ նույնը։
 +
 +
― Դարձել եմ արհամարհելի դատարկապորտ, ― մտածեց Հենրին։ ― Ես պետք է գոնե մի փոքր ուշադիր լինեմ իմ պարտականությունների նկատմամբ։
 +
 +
Նա տաքսի վերցրեց և Սենայի ձախ ափով գնաց դեպի Նոտր֊Դամ դե Շամ փողոցը՝ այցելելու պատերազմից անմիջապես հետո որդեգրած մի երեխայի՝ մի գեղեցիկ որբուկի, որը մուրացկանություն էր անում «Դոմ» սրճարանի առաջ։ Հենրին նրան երեք տարով մենաստան էր ուղարկել սովորելու։ Աղջկան նա տեսում էր ամեն ամառ՝ մեկ կամ երկու անգամ, բայց մի տարի կլիներ, ինչ չէր այցելել Հելենին։
 +
 +
― Հելենն այլևս այստեղ չի ապրում, ― ասաց նոր դռնապանը, որին Հենրին չէր ճանաչում։ ― Որտեղի՞ց իմանամ, թե ուր է նա՝ սրճարան դը «Լիլասո՞ւմ», «Լիպսո՞ւմ»։
 +
 +
Նա փոքր֊ինչ ցնցված էր, բայց երբ «Լիպս» գարեջրատանը հանդիպեց Հելենին, կրկին վերագտավ իրեն։ «Լիպսը» համեմատաբար լավ տեղ էր, քան «Դոմ» կամ «Ռոտոնդ» սրճարանները։ Տեսնելով Հենրիին՝ Հելենը թողեց երկու ամերիկացիներին, որոնց հետ նստած էր և ամոթխածորեն փարվեց Հենրիին։
 +
 +
― Ի՞նչ ես պատրաստվում անել, Հելեն, ― հարցրեց նա մեղմորեն։ ― Ի՞նչ մասնագիտություն են սովորեցրել քեզ միանձնուհիները։
 +
 +
Հելենը ցնցեց ուսերը։
 +
 +
― Ես պետք է ամուսնանամ, ― ասաց նա։ ― Հնարավորության դեպքում՝ հարուստ ամերիկացու հետ։ Այն երիտասարդի հետ, օրինակի համար, որին հենց նոր հանդիպեցի։ Նա Նյու֊Յորքի «Հերալդ Թրիբյուն» թերթի աշխատակիցն է։
 +
 +
― Թղթակիցները հարուստ մարդիկ չեն, ― նկատեց Հենրին, իսկ այն մեկը այնքան էլ խոստումնալից չի երևում։
 +
 +
― Օ՜, նա հիմա խմած է, ― ասաց Հելենը, ― բայց կգա ժամանակ և շատերը կնախանձեն նրան։
 +
 +
Հենրին ռոմանտիկ մարդ էր չորս տարի առաջ, երբ նոր էր վերադարձել պատերազմից։ Նա ոչ մի նպատակ չէր ունեցել դաստիարակել այս աղջկան՝ ամուսնանալու կամ ուրիշ բանի համար։ Համենայն դեպս այդպիսի միտք նա ունեցել էր այն ժամանակ։ Եվ ինչ, եթե նա մի օր հանկարծ նշանավոր գեղեցկուհի դառնա։ Իսկ այժմ նայելով նրան, Հենրին խանդ էր զգում թղթակցի նկատմամբ։

Ընթացիկ տարբերակը 22:37, 29 Հունվարի 2017-ի դրությամբ

Փարիզյան լուրեր

հեղինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
թարգմանիչ՝ Ռ․ Տեր֊Խաչատրյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)